Ընթացիկ Իրադարձությունները Աստվածաշնչյան Մարգարեության Լույսի Ներքո
Էվալդ Ֆրանկ
2022 թ. Սեպտեմբեր 25, Կրեֆելդ, Գերմանիա
Նախաբան
Եղբայր Բաումգարտներ.
Թանկագին
եղբայրներ և քույրեր Տիրոջմով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, այսօրվա ծառայությանը՝ Ֆրանկ
եղբոր հետ Ցյուրիխից, ցանկանում ենք ողջունել Աստծո բոլոր զավակներին ողջ աշխարհով
մեկ, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի թանկագին անունով: Փա՜ռք, պատիվ և գոհություն լինի
Տիրոջը, որ մենք դեռևս ապրում ենք Շնորհքի ժամանակաշրջանում: Եվ մենք տեսնում ենք,
որ ապրում ենք վերջին ժամանակաշրջանի՝ նախքան մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի վերադարձն
ընկած վերջին ժամանակահատվածում: Մեր սրտերը լի՜ են երախտագիտությամբ, որ Խոսքի ամբողջական
լույսը ծագո՜ւմ է մեզ համար, և որ Խոսքը ճրա՜գ է մեր ոտքերի համար այս ժամանակում:
Եվ ի՛նչ փառավոր է, որ մենք այն մեծ բազմությունից ենք, ովքեր լսում են միայն այն,
թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին: Աստված արե՜լ է ամեն բան։ Նա ուղարկեց մեզ պատգամաբերին
և պատգամը, և առաջնորդել է մեզ պարզությունից դեպի պարզություն: Մենք շնորհակալ ենք
կա՜նչի համար, մեր առանձնացմա՜ն, վերականգնման և տեղափոխման համար, որը կատարվում է
համայնքում: Այժմ եկել է ժամանակը, որ ամեն ինչ վերադարձվելու է իր սկզբնական վիճակին,
ինչպես եղել է ամենասկզբում՜ Նոր Կտակարանյան համայնքում: Ո՜րքան
հրաշալի է, որ Աստված այսպես օրհնո՜ւմ է մեզ՝ թույլ տալով մեզ քարոզել Աստծո Խոսքը
աշխարհով մեկ, և Նա շուտով կավարտի՜ Իր փրկագնման գործը երկրի վրա: Ո՜րքան
հարաշալի է, Աստծո Խոսքը հաստատվա՜ծ և կատարվա՜ծ
տեսնել երկրի վրա: Եվ ինչպես որ Տերը խոստացել է, թող Նա դրսևորվի մեր մեջ, հաստատելու
համար ա՜յն, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նա չէ՞ որ խոստացել է մեր հետ
լինել ամեն ժամանակ: Աղոթքից առաջ երկու հատված եմ ուզում կարդալ Գրվածքից: Առաջինը
1-ին Պեստոսի 5-րդ գլխից է:
Ես
կարդում եմ 1-ին Պետրոսի 5-րդ գլխից, 8-11 Խոսքերը:
«8
Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ
ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ
տայ։
9
Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած,
գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են նոյն չարչարանքներն են
քաշում։
10
Եւ ամեն շնորհքի Աստուածը, որ մեզ կանչեց
իր յաւիտենական փառքի մէջ Քրիստոս Յիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում էք, կատարեալ անէ, հաստատէ, զօրացնէ, հիմնէ.
11 Նորան լինի փառք եւ իշխանութիւն յաւիտեանս
յաւիտենից. Ամէն»:
Երկրորդ
հատվածը Եփեսացիների 6-րդ գլխից է: Ես կարդում եմ Եփեսացիների 6-րդ գլխից, 10-18 Խոսքերը:
«10 Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը։
11 Եւ Աստուծոյ
սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։
12 Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ
չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների
հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ,
այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։
13 Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը,
եւ ամենը կատարելով հաստատ կանգնել.
14 Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած, 15 Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։
16 Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. որով կարող
լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։
17 Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։
18 Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ
Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր յարատեւութեամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար…»:
Եվ
վերջում 24-րդ Խոսքը ևս կկարդամ:
« 24 Շնորհք լինի այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս
Քրիստոսին սիրում են անկեղծութեամբ։ Ամէն»:
Մենք
կաղոթենք:
Սիրելի
Երկնավոր Հայր, մեր սրտերը երախտագիտությա՜մբ են լցված, Քո թանկագին, սուրբ Խոսքի,
և Քո անսպառ Շնորհքի ու հավատարմության համար: Երինքն ու երկիրը կանցնեն, բայց Քո Խոսքը
կմնա որպես հավերժ գործող, Քո Խոսքը ճրա՜գ է մեր ճանապարհին: Տեր Դու Քո Խոսքը մեզ
տվեցիր, և հիմա էլ ամեն տեղ, որտեղ որ խոսվո՜ւմ է Քո Խոսքը, Դու կամենում ես տալ Քո
օրհնությունը: Եվ հա՜տկապես շնորհակալ ենք Խոսքի մարգարեական մասի համար, այն առատ
գցված սեղանի համար, որը Դու գցել ես մեր պատրաստության համար: Մենք բոլորս Տեր, ուզում
ենք մասնակցություն ունենալ Հարս-եկեղեցու հափշտակությանը, մենք սպասո՜ւմ ենք այդ օրվան,
մենք սպասում ենք որ լիարժեք կատարելության հասնենք, երբ Դու մեզ հափշտակության հավա՜տք
կտաս: Տեր, տուր մեզ զգա՜ստ լինել, և ապրելով այս երկրի վրա սպասել Քո վերադարձին:
Զորացրո՜ւ և հաստատի՜ր մեզ հավատքի մեջ Տեր, որպեսզի կարողանանք դիմակայե՜լ սատանայի
բերած հնարքներին, աղոթելով Քեզ: Տուր մեզ որպեսզի հոգևոր սպառազինություն հագնենք
Տեր, այն ամենը ինչ գրվա՜ծ է Գրվածքի մեջ, որպեսզի սպառազինվա՜ծ լինենք այս պատերազմի
մեջ Տեր: Զորացրու նաև Քո ծառային՝ Ֆրանկ եղբորը Տեր, ով այսօր բաշխում է մեզ հոգևոր կերակուրը: Օրհնի՜ր Քո Խոսքը, որը մենք լսում
ենք կանչված շուրթերից, օրհնի՜ր մեզ բոլորիս, ովքեր հավաքվե՜լ ենք այսօր Քո երեսի առջև՝
Քո ողրմության համեմատ: Եվ Քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, լինի փառքը, պատիվը, գոհությունը
և երկրպագությունը, Հիսուսի սուրբ անունով, Ամեն:
Եղբայր Ֆրանկ.
Ես
նույնպես կցանկանայի ողջունե՜լ ձեզ բոլորիդ, շատ ջերմ ողջունել այս հառարձակմանը, և
ուղղակի ասել. Բարի՜ եք եկել: Սա Աստծո Շնորհքն է, որ մենք այս հեռարձակման միջոցով
հասանե՜լի ենք ամբողջ աշխարհում: Նրանք ովքեր լսո՜ւմ են մեզ, և հավատում են՝ ինչպես Գրվածքն է ասում, նրանք իրենց պատրաստությունն
են տեսնում այն հրաշալի, փառավոր օրվա, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի վերադարձի օրվա
համար: Մենք շատ զորավոր Խո՜սք լսեցինք նոր, կարդացվեց: Եվ երկրորդ կարդացված Խոսքը
ավելի քիչ կարևոր չէր: Պարզապես հրաշալի է թանկագին եղբայրներ և քույրեր, որ Աստված
Ինքը հո՜գ է տարել այն մասին, որ մենք, որպես հավատացյակներ, որպես Աստծո զավակներ,
ունենանք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեզ այս կյանքում, այդ ամենի համար հոգացե՜լ է
Տերը: Նա երբեք մեզ որբ չի թողնի: Թանկագիններ, մենք իսկապե՜ս պետք է սպառազինվենք,
վերից զորությամբ, ինչպես մեզ հորդորում է
Աստծո Խոսքը, որպեսզի կարողանանք բարեհաջող ձևով դիմակայել սատանայի հնարքներին: Մենք
գիտենք որ ամբողջ աշխարհը նեղության մեջ է, և որ սատանան աշխարհի փորձիչն է, ինչպես
գրված է Հայտնության Գրքում: Եվ մենք նաև գիտենք, որ սատանան հա՜տկապես ատում է ճշմարիտ
հավատացյալներին, որոնք հավիտյան պաշտպանվա՜ծ են նրա ատելությունից, նրա չարությունից:
Մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ Նա կատարեց Իր խոստումը, և կատարելու է բոլոր խոստումները,
որոնք պետք է իրականանան: Բայց այն խոստումը, որ Նա մեզ հետ է լինելու մինչև աշխարհի
վերջը, Նա իրականացնում է այն ամեն օր մեր աչքերի առջև, և Նա մինչև վերջ մեր հե՜տ է
մնալու: Մենք մոտեցել ենք աշխարհի վերջին: Մենք գտնվում ենք հենց վերջին ժամանակների
վերջին հատվածում: Եվ մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ Նա ուղարկել է պատգամ, որը
նախորդելու է Քրիստոսի վերադարձին: Եվ ահա թե ինչու է այդքան կարևոր, որ մենք այժմ
ճանաչենք, թե ինչ է Աստված խոստացել Իր Խոսքում այս ժամանակահատվածի համար: Ինչպես
որ Սուրբ Գրությունները սկսվեցին Նոր Կտակարանից՝ Աստվածաշնչի մարգարեությունների կատարմամբ,
այնպես էլ Տեր Աստված ամեն ինչ ավարտին է հասցնելու Աստվածաշնչի մարգարեությունների
համաձայն: Եվ մենք իսկապես ապրում ենք մարգարեական ժամանակահատվածում: Մենք այսօր կանդրադառնանք
որոշ հատվածների Գրվածքից, բայց խնդրում եմ ևս մեկ անգամ ընթերցեք այդ երկու հատվածները,
որոնք մենք կարդացինք ներածական խոսքի մեջ, և աղոթք արեք, որ Տերը պահապանի՜ ձեզ, որպեսզի
միշտ ձեր հետ լինի, և հավատացեք որ Նա Իր խոստումը կատարելու է, բոլո՜րը անխտիր, և
մեզ հետ կլինի միշտ, և կզորացնի՜ մեզ վերից Զորություն տալով: Մենք ևս մեկ Սուրբգրային
հատված կլսենք:
—Մենք
կկարդանք Հռոմեացիների 1-ին գլխից, 1 և 2 Խոսքերը:
«1 Պօղոս
Յիսուս Քրիստոսի ծառայ՝ կանչուած առաքեալ՝
Աստուծոյ աւետարանի համար որոշուած,
2 Այն որ
առաջուց խոստացաւ իր մարգարէների ձեռովը
սուրբ գրքերումը…»:
—Եկեք համառոտ կանգ առնենք այստեղ՝ այս Խոսքերի վրա: Աստծուց
կանչված, Աստծո կողմից հաստատված որպես առաքյալ… Պողոսը հանձնարարություն ուներ քարոզելու
ճշմարիտ ավետարանը՝ Բարի Լուրը: Եվ եղբայրներ և քույրեր, ընդունե՜ք ձեր սրտերում մեկընդմիշտ
ա՜յն, ինչ Պողոսն ասեց իր առաջին ուղերձի սկզբում, այն որ նա պետք է քարոզեր ա՜յն ավետարանը՝
Բարի Լուրը, որն Աստված Իր սուրբ մարգարեների միջոցով խոստացել էր: Նույնը նաև մեզ
է հանձնարարված, որպեսզի Աստծո զավակներին վերադարձնենք Խոսքին, և քարոզենք միայն ա՜յն,
ինչ Աստված խոսել է, և թողե՜լ է Իր Խոսքի մեջ: Մեկ անգամ ևս կխնդրենք կարդալ:
—Մենք կկարդանք Ղուկասի 24-րդ գլխից, 26 և 27 Խոսքերը:
Ղուկաս 24 գլուխ, 26 և 27:
«26 Չէ՞ որ պէտք էր՝ որ Քրիստոսը այս չարչարանքները
քաշէր եւ իր փառքը մտնէր։
27 Եւ սկսելով Մովսէսիցը եւ
բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին»:
—Ուղղակի շա՜տ զորավոր Աստծո Խոսք է, իշխանությա՜մբ Խոսք
է: Եվ եղբայրներ և քույրեր, անկախ նրանից լինեն առաքյալներն ու մարգարեները, կամ մեր
Տերը, խոսքը միայն գնում է այն մասին, թե ի՞նչ քարոզել, թե ի՞նչպես է գրված Աստծո Խոսքի
մեջ: Եվ ես շատ եմ ուրախանում այս փաստի համար, որ Քրիստոսի առաջին գալստան ժամանակ,
Հին Կտակարանից 54 մարգարեություններ կատարվեցին: Պարզապես հրաշալի է այս ամենը: Հենց առաջին պահից
մինչև վերջին պահը՝ մինչև մեր Տիրոջ համբարձումը, Հին Կտակարանից մարգարեություններ
ի կատար ածվեցին, մեր Տիրոջ հետ և մեր Տիրոջ միջոցով: Աստված ամեն ինչ անում է Իր թանկագին
և սուրբ Խոսքի համաձայն, և մեր գործն է ուսումնասիրե՜լ Սուրբ Գրվածքները, և հռչակել
ու հավատալ միայն այն, ինչ Աստվա՜ծ է ասել Իր Խոսքի մեջ: Եթե նայենք Գործք Առաքելոց 1-ին գլուխը, կտեսնենք,
որ Ղուկասն այստեղ միանգամից սկսում է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել մեր Տիրոջ հետ:
Եվ շնորհակալությո՜ւն Տիրոջը, որ Ղուկասի ավետարանի վերջում, կարծես ամփոփվում է այն
ամենը ինչ ասվել է Փրկչի մասին, որ Նա մեռելներից հարություն առնելուց հետո, հավաքեց
Իր աշակերտներին և Գրվածքները բացատրեց: Եվ նույնը Տերն անում է նաև մե՜ր օրերում:
Ես նկատի ունեմ, որ մեկ անգամ չէ, որ խոսե՜լ եմ այստեղ, և կրկի՜ն կարող եմ ասել Ցյուրիխից
ամբողջ աշխարհով մեկ, որ երբ Պողոսը գրում էր Հռոմեացիների ուղերձի 16 գլուխները, նա
67 անգամ վկայակոչում է Հին Կտակարանը, և իր
ասելիքը կապում այն բանի հետ, ինչ Աստված նախապես ասել էր Իր սուրբ մարգարեների միջոցով:
Եվ ա՜յն ի՞նչ կատարվելու էր Նոր կտակարանում՝ կատարվեց: Մենք սրտանց շնորհակալ ենք Աստծուն, որ մենք չպետք
է հետ վերադառնանք այն բանին, ինչ երբևէ ասել են Աթանասը, կամ Պողիկարպոսը՝ Կոստանտինը
կամ ուրիշ որևէ մեկը, այլ հե՜տ ենք վերադառնում նրան, ինչ ասել են Աստծո սուրբ մարգարեները
և առաքյալները, Տիրոջ աշակերտները, հե՜տ ենք վերադառնում այն բանին, ինչ Գրված է Հին
և Նոր Կտակարաններում, դրա վրա՜ է հիմնվում մեր հավատքը: Փառք Աստծուն,
փառք Աստծուն Իր թանկագին և սուրբ Խոսքի համար: Մենք կշարունակենք կարդալը:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի
ավետարանի 14-րդ գլխից, 2-րդ և 3-րդ Խոսքերը:
«2 Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ
ես ձեզ կասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։
3 Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կգամ եւ ձեզ ինձ մօտ կառնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք…»:
—Ամեն: Ի՛նչպիսի հրաշալի
Խոսքեր են Գրվածքից, խոստմունք է, որ մեր Տերն ու Փրկիչը, գնում է մեր համար տեղ պատրաստի,
և արդեն պատրաստել է, և շուտով վերադառնալու է որպեսզի մեզ տանի մեր Հայրական տունը: Այստեղ՝ երկրի վրա մենք օտարներ և պանդուխտներ ենք
համարվում, մեր հայրենիքը այնտեղ վերևում է, որտեղ որևէ կարիք, հիվանդություն կամ վիշտ
չենք ունենալու: Մեր Տերը ո՜չ միայն փրկագնեց մեզ, այլ Նա հոգ տարավ որպեսզի բոլոր
փրկագնվածներս վերջնական նպատակին հասնենք՝
Իր մոտ լինենք: Եվ վերջին պատգամը, որն այսօր քարոզվում է ամբողջ աշխարհում,
այն չէ՞ որ սահմանված է նրա համար, որպեսզի
Աստծո բոլոր հավատացյալ զավակներին, բոլոր կրոնական ուղղություններից, բոլոր հավատամքներից
դո՜ւրս կանչի նրանց, և վերադարձնի նրանց, հետ վերադարձնի դեպի Աստծո Խոսքը: Քանի որ
Շնորհքի ժամանակաշրջանի վերջում այնպե՜ս պետք է լինի, որ Հարս-եկեղեցին Տիրոջ առջև
կանգնած է ինելու այնպե՜ս, ինչպես կանգնած է եղել սկզբում, ինչպես օրհնված է եղել Նոր
Կտակարանի սկզբի օրերին, այնպես էլ վերջում է լինելու: Եվ դրա համար մենք պետք է յուրաքանչյուր
քարոզի մեջ նորից ու նորից կրկնենք, որ Աստված մեր ժամանակներում մարգարե է ուղարկել:
Եվ ինչպես մենք արդեն շեշտել ենք՝ Նոր Կտակարանը սկսվում է Հին Կտակարանի մարգարեությունների
իրականացմամբ: Հովհաննես մկրտիչը խոստացված մարգարե էր, և Աստված գերբնական ձևով հայտարարեց
նրա ծնունդը, Զաքարիայի մոտ ուղարկելով իր հրեշտակին՝ Գաբրիելին: Նոր Կտակարանում իսկապես
ամեն բան գերբնական ձևո՜վ սկսեց տեղի ունենալ բնական ոլորտում, Աստծո խոստումները ճրագակալի
վրա դրվեցին, և մեզ ասվեց, որ «Ինչպես որ Տերը
սկսել է, այնպես էլ ավարտելու է»: Հա՜տկապես Մատթեոսի 17-րդ գլխում աշակերտները
հարցրին մեր Տիրոջը.
«Ինչո՞ւ են դպիրներն ասում, որ առաջ Եղի՜ան պետք
է գա»։ Եվ մեր Տիրոջ պատասխանը շատ պարզ և հստա՜կ էր. «Այո՜ առաջ Եղի՜ան պետք է գա, և ամեն բան բերելու է բարեկարգ վիճակի»։ Դա
Մաղաքիայի 4-րդ գլխում տրված խոստումն էր, բայց Հովհաննես մկրտիչը Մաղաքիայի 3-րդ գլխո՜ւմ
խոստացված մարգարեն էր: Եվ ա՜յնուամենայնիվ, որպեսզի աշակերտներին իմանան, որ Գրվածքը
արդեն կատարվե՜լ է, Նա ասաց. «Եղիան արդեն
եկել է...»: Որքա՛ն ենք մենք շնորհակալ, որ ի սկզբանե մեր Տերը ճի՜շտ ժամանակին
ճի՜շտ պատասխան տվեց Իր աշակերտներին: Այսօր, մենք Հիսուսի ճշմարիտ աշակերտներն ենք՝
ովքեր նստած են երկնքի թագավորության դպրոցում և լսում են Տիրոջ թանկագին Խոսքերը:
Եվ Նա կատարե՜ց Իր խոստումը՝ ուղարկելով Ե՜ղիայի նման մեկին, Տիրոջ մեծ և ահեղ օր գալուց
առաջ: Եվ մենք ճանաչե՜լ ենք այդ, և շատ պա՜րզ ձևով ասում ենք. Մեզ բավարար չէ վերադառնալ
այն բանին, ինչ քարոզվել է Ռեֆորմացիայի
ժամանակներից ի վեր… Մարտին Լյո՜ւթերը և մնացածները՝ Ցվի՜նգլին և Կա՜լվինը,
նրանք բոլորն ստացել են իրենց հանձնարարությունը, նրանք վերափոխիչնե՜ր են եղել՝ ռեֆորմատորներ, այլ ո՜չ թե մարգարեներ: Լյութերը մարգարե՜ չէր,
Վեսլեյը մարգարե՜ չէր, Ջոն Սմիթը մարգարե՜
չէր: Տարբեր եկեղեցիների բոլոր հիմնադիրները մարգարենե՜ր չեն եղել: Նրանք ծառայողներ
էին, ովքեր քարոզում էին ա՜յն, ինչ Աստված հայտնել էր իրենց ժամանակներում: Եվ նրանցից
շատերը հայտնություն չունե՜ին սկզբնական՝ բնօրինակ Խոսքի և Սուրբգրային ուսմունքների
մասին, մենք դա պետք է ընդունենք: Աստծո մեծագույն մարդկանցից մեկն ընդհանրապես հրաժարվել
էր հավատացյալներին մկրտելուց, միայն այն պատճառով, որ 1-ին Կորնթացիս 1-ին Խոսքում
կարդացել էր, որ Պողոսն ասել է.
«Տերն ինձ չուղարկե՜ց մկրտելու, այլ ավետարա՜նը
քարոզելու»։ Իսկ մեկ ուրի՜շը, ով համարվում է քրիստոնեական՝ հավանաբար ամենամեծ
հավատքի ուղղության հիմնադի՜րը, հիմք ընդունելով Գործք Առաքելոցում Պետրոսի ասաց այս
խոսքերը. «Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը
թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը
կ’ընդունիք… Եվ Աստծո այս մարդը ուսուցանեց, որ բոլոր նրանք, ովքեր ջրով մկրտվե՜լ
են, ինքնաբերաբար ստացե՜լ են Սուրբ Հոգին: Եվ մինչ օրս այդ մեծ համայնքում Հոգու մկրտության
համար աղոթք չի եղել, քանի որ բոլորը հավատում են, որ Սուրբ Հոգին ստացել են ջրի մկրտության
ժամանակ:
Ես չեմ ուզում անդրադառնալ
այդ բոլոր ոչ Աստվածաշնչյան ուսմունքներին, բայց շատ ցավալի է, որ Աստծո այդ մեծ մարդիկ
Սուրբ Գրվածքները սխալ են հասկացել և փոխանցել, իսկ ոմանք շարունակել են ջրով մկրտել
երրորդաբանական բանաձևով, որը Գրվածքի հետ ոչ մի կապ չունի: Իսկ առաքյալները գիտեին,
որ հավիտենական Աստվածը հայտնվեց որպես Հայր երկնքում, երկրի վրա Իր միածին Որդու մեջ,
և Սուրբ Հոգով Հարս-եկեղեցում: Եվ երբ Մատթեոս 28-ում ասվում է. «Մկրտեք Հոր, Որդու
և Սուրբ Հոգու անունով», առաքյալները հստակ գիտե՜ին թե ո՞ր անունով է պետք մկրտել,
և այդ պատճառով Փիլիպոսը, Պետրոսը, և ով էլ որ ջրով մկրտել է, նրանք բոլորը մկրտել
են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով: Աստվածաշնչյան
այս ուսմունքները կրկին շեշտադրման կարի՜ք ունեն, և պետք է ասել, որ բոլոր նրանք, ովքեր
մկրտվել են Երրորդության բանաձևով, սխա՜լ են մկրտվել, դա սխա՜լ մկրտություն է, նրանք
պետք է հնազանդվե՜ն Աստծո կամքին, ուղղվե՜ն և վերադառնան առաքյալների վարդապետությա՜նը՝
մկրտվելով աստվածաշնչյան ձևով, մեկ անգամ ընկղմվելով մկրտվեն Տեր Հիսուս Քրիստոսի անունով:
Սիրելի եղբայրներ և քույրեր,
պետք է ամենայն լրջությամբ, ամենայն պարզությամբ ասել, որ մենք ապրում ենք այնպիսի
ժամանակներում, երբ Աստված կարգուկանոն է հաստատում Իր համայնքում, երբ ամեն բան պետք
է հետ վերադարձնել այնպե՜ս, ինչպես սկզբում է եղել: Մեր Տերը սպասո՜ւմ է երկնքում,
որ հարս-համայնքը լինի այնպիսին, ինչպիսին սկզբո՜ւմ է եղել՝ հավատքում, վարդապետության
մեջ, և կյանքում, ամեն բան լինի այնպե՜ս, ինչպես նախատեսված է եղել Քրիստոսի համայնքի
համար՝ ինչպես մե՜զ է թողնվել Սուրբ Գրվածքներում: Մենք կշարունակենք կարդալը: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Եբրայեցիների
4-րդ գլխից, 1-ին Խոսքը:
«1 Ուրեմն վախենանք, միգուցէ երբէք նորա հանգստի
մէջ մտնելու խոստմունքը մնալիս, ձեզանից մէկը պակասած գտնուի»:
—Եվ այս Խոսքը նույնպես
բոլորս պետք է ամբողջ սրտով ընդունենք, որպեսզի մեզնից ոչ ոք սիրելի եղբայրներ և քույրեր՝
ինչպես ասում է Պողոս առաքյալը, հետ մնացած չլինի Քրիստոսի վերադարձի ժամանակ: Եվ ես
նորի՜ց կասեմ սա. Հավատքն ու հնազանդությունը միասին են, նրանք անբաժան են: Այժմ նա
ով հավատո՜ւմ է աստվածաշնչյան ձևո՜վ, նա թո՜ւյլ
է տալիս որ իրեն ջրով մկրտեն աստվածաշնչյան ձևով, նա կարգի է բերում իր կյանքը Սուրբ
Գրվածքի համեմատ: Ինչպես որ Աստծո մա՜րդն է ասում այստեղ, որ «Ձեզնից մէկը պակաս չգտնուի»: Եվ Մատթեոս
25-րդ գլխում գրված է. «Պատրաստները հարսանյաց
ընթրիքը մտան, և դուռը փակվեց»: Որից հետո, գալիս են ուրիշները ովքեր պատրաստ չէին,
և սկսում են թակել փակ դռները: Թանկագիններ, եղբայրներ և քույրեր, հիմա Տերը թակում
է իմ և քո սրտի դուռը: Տերը թակում է մեր սրտի դուռը։ Եվ նա ով բացի իր սրտի դուռը,
Տերը կմտնի և կբնակվի՜ մեր սրտում: Դա պարզապես այնքա՜ն լուրջ է, որ նույն լրջությամբ
պետք է առաջ փոխանցել, ինչպես որ մեզ է թողնվել
Սուրբ Գրվածքում: Եվ ասենք այստեղից՝ Ցյո՜ւրիխից, որ այն քաղաքից, որտեղ քարոզել է
Բրանհամ եղբայրը, քաղաքը որտեղ Աստված մեծ գործեր է արել ժամանակին, բոլոր ունկնդիրներին
նորի՜ց կասենք, որ «Ձեզնից ոչ մեկի մոտ»՝
ամբողջ աշխարհի եղբայրներ և քույրեր, որ «Ձեզնից
ոչ մեկի մոտ», չլինի այնպես, որ «Ձեզնից
մէկը պակաս գտնուի», այլ ընդհակառակը, որպեսզի բոլորս ապաշխարենք, որպեսզի բոլորս
ջրով մկրտվե՜նք աստվածաշնչյան ձևով, աստվածաշնչյան ձևով Հոգով մկրտվենք, աստվածաշնչյան
ձևով ամեն բան վերականգնված լինի մեր մեջ, և որ Տերը կարողանա վերադառնա Իր պատրաստված
հարսի հետևից, և ինչպես Փեսա Իր հարսին Իր մոտ՝ երկի՜նք վերցնի: Մենք կշարունակենք
կարդալը:
—Մենք կկարդանք Եբրայեցիների
ուղերձից, 3-րդ գլխի 12 Խոսքը:
«12 Նայեցէք. եղբարք, միգուցէ ձեզանից մէկումը
անհաւատութեան չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից»:
— Ուշադրություն դարձրեք, սիրելի եղբայրներ...
Նկատո՞ւմ եք, թե Սուրբ Գիրքը ինչ լրջությամբ է խոսում մեզ հետ, «Միգուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ
լինի»:
Անհավատությունը Եդեմի
պարտեզի առաջին մեղքն էր, և առաջին մարդկանց անկո՜ւմը անհավատությա՜ն արդյունք էր: Թանկագին եղբայրներ
և քույրեր, մենք հավատացյալներ ենք դարձել, մենք սահմանված ենք հավատալու այն բանին,
ինչ գրված է Աստվածաշնչում: Եվ մեր Տերն ասում է, որ «Նա ով հավատում է ինչպես Գրվածքն է ասում, նրա որովայնից կենդանի ջրի աղբյուրներ
պիտի հոսեն»: Այնպես որ, ոչ մի անհավատություն չպետք է լինի, ոչ մի երկմտանք, լիարժեք
հավատք այն բանի հանդեպ, ինչ Աստվա՜ծ է ասել, լիարժեք հնազանդություն: Եվ դրա համար
մենք լիարժեք հավատքով և հնազանդությամբ պատրաստվում ենք մեր Տիրոջ հրաշալի վերադարձին:
Շարունակում ենք կարդալը:
—Մենք կարդում ենք
2-րդ Կորնթացիների 6-րդ գլուխ, 17 և 18 Խոսքերը: 2-րդ Կորնթացիներ, 6-րդ գլուխ, 17
և 18 Խոսքեր:
«17 Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ
բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։
18 Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ
աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը»:
—Ամեն: Եվ այստեղ նույնպես
մենք տեսնում ենք շատ լուրջ հորդոր, Գրված է. «Դո՜ւրս եկեք նրանց միջից»: Թանկագին եղբայրներ և քույրեր, դո՜ւրս եկեք
այն բոլոր դավանանքներից, բոլոր սուտ եկեղեցիներից, բոլոր կրոններից, այն ամենից, ինչը
չի՜ համապատասխանում Աստծուն և Նրա Խոսքին: Խնդրում եմ լո՜ւրջ ընդունեք, շատ լո՜ւրջ ընդունեք այս հորդորը: Քանի որ գրված
է. Դուք Իմ ժողովուրդն եք, դուք արյունով գնված բազմություն եք, ում Ես ընտրել եմ աշխարհի
ստեղծվելուց առաջ, «Նորանց միջիցը դուրս գնացէք
եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ
աղջիկներ կ’լինիք»: Մենք ուզում ենք հնազա՜նդ լինել, հնազանդ որդիներ և դուստրեր
լինել, և Գրվածքի այդ հատվածները ընդունե՜լ մեր սրտերում, և աղոթքի մեջ Տիրոջը ասել.
Դու այսօր ինձ հետ ես խոսում Խոսքի միջոցով, Դու ի՜նձ նկատի ունես այսօր, ես պետք է
դո՜ւրս գամ այդ ամենից, Խոսքն անձամբ ի՜նձ է ուղղված: Եկեք լո՜ւրջ ընդունենք ամեն բան,
ինչ Տերն ասել է Իր Խոսքի մեջ, որ դա իսկապես ուղղված է մեզ, յուրաքանչյուր մարդո՜ւ
անձամբ։ Մենք Աստծո ժողովուրդն ենք: Բայց ժողովուրդը բաղկացած է անհատներից, և մեզնից
յուրաքանչյուրին անձամբ վերաբերվում է դա, որպեսզի դո՜ւրս գա այն ամենից, ինչն Աստծո
Խոսքին չի համապատասխանում, առանձնանա, և ամբողջովին Տիրո՜ջը նվիրվի, որպեսզի Տերը
բոլորին ներդաշնակության բերի Խոսքի հետ: Մենք կշարունակենք կարդալ:
—Կարդում ենք Եփեսացիների
թղթից: Եփեսացիներ 6-րդ գլուխ, 16 և 17 Խոսքեր:
«16 Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. որով
կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։
17 Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է»:
—Թող փառավորվի և մեծարվի
մեր Տերը: Եկեք ընդունե՜նք այս թանկագին Խոսքը, որը Բաումգարտներ եղբայրն արդեն կարդաց
ներածական խոսքի մեջ: Եվ հիմա մենք նորի՜ց կրկնեցինք այդ հատվածը: Եկեք լրջությա՜մբ
ընդունենք դա մեր սրտերի մեջ: Նորի՜ց ենք կարդալու Սուրբ Գրվածքները. «Եվ հագեք ձեր վրա Աստծո սպառազինությունը»:
Մեր Տերը խոսել է այդ մասին, կարող ենք կարդալ Գործք Առաքելոց 1-ին գլխում.
«Եվ սպասեք Երուսաղեմումը մինչև վերից Զորություն
կստանաք»:
Աստված խոստացել է, որ
մենք սպառազիված ենք լինելու Աստծո Զորությամբ՝ Սուրբ Հոգու Զորությամբ, որպեսզի կարողանանք
հակառակ կենալ սատանայի բոլոր հնարքներին: Եղբայրներ և քույրեր, ինձ համար հեշտ չէ
բոլոր այս Խոսքերի մասին խոսելը, բայց անհրաժե՜շտ է խոսել այդ մասին: Հիսուս Քրիստոսի
վերադարձը այնքա՛ն մոտ է, մենք շա՜տ ենք մոտեցել այդ իրադարձությանը: Մենք տեսնում
ենք թե ի՞նչ է կատարվում ամբողջ աշխարհում, և թե ինչպե՞ս են աստվածաշնչյան մարգարեությունները
կատարվում ամենուրեք: Մարդիկ հարցնում են, թե ի՞նչ է լինելու հաջորդը, ինչպե՞ս է այն
շարունակվելու, ի՞նչ լուծումներ կգտնվեն երկրի վրա բոլոր այն խնդիրների համար, որոնք
դեռ գալու են: Մենք բոլորս գիտենք, որ հասել ենք վերջին ժամանակների վերջին հատվածին:
Եվ այն պատգամը, որն Աստված տվել է Բրանհամ եղբորը, դա նույն պատգամն է, որը տրվել
էր Պետրոսին, Հակոբոսին, Հովհաննեսին, Պողոսին: Դա նույն պատգամն է, նույն Խոսքը, նույն
վարդապետությունը, և Աստված գերբնական ձևով Իր Սուրբ և թանկագին Խոսքը հաստատե՜ց: Եվ
սիրելի եղբայրներ և քույրեր, երբ այստեղ գրված է՝ «Վերցեք Հոգու սուրը...», սիրելիներս, ես իսկապես հիշում եմ 1965 թվականի
դեկտեմբերի 31-ը: Մենք աղոթքի մեջ էինք, և հանկարծ հնչեցին Զորավոր Խոսքերը. «Իմ ծառա, Ես Իմ սուրը դրել եմ քո ձեռքերի մեջ»:
Եվ մենք բոլորս գիտենք, որ սորը դա Աստծո Խոսքն է, այդպես է գրված Գրվածքում: Եվ Տերն
ինձ իսկապես դրա համա՜ր է նախասահմանել, ո՜չ թե հեքիաթներ պատմելու: Աստծո Խոսքը քարոզելը
դա Աստծո հանձնարարությունն էր: Դա կատարվել է 1962 թվականի ապրիլի 2-ին վաղ առավոտյան,
ինձ ասվեց. «Իմ ծառա, այս քաղաքում քո ժամանակը
շուտով կվերջանա, Ես քեզ ուրիշ քաղաքներ կուղարկեմ Իմ Խոսքը քարոզելու»: Դուք բոլորդ
էլ գիտեք այդ վկայությունը, կարիք չկա այն ամբողջությամբ կրկնելու այստեղ: Եվ հոգևոր
կերակուրը նույնպես շատ կարևոր է, որը պետք է բաշխվեր: Եկեք ևս մեկ Խոսք կարդանք ավարտի
համար:
—Մատթեոսի ավետարան,
4-րդ գլուխ: Մատթեոսի 4-րդ գլուխ, 4-րդ Խոսք:
«4 Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ
դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը»:
—Ամեն: Եվ նախքան որ
մենք Մատթեոսի ավետարանից կկարդանք և 45 և 47 Խոսքերը, ես ուզում եմ ասել, որ երբ Գրված
է. «Աստծո Խոսքը… Աստծո Խոսքը», եկեք պատվենք,
և հարգանք ցուցաբերենք Աստծո յուրաքանչյուր Խոսքին: Մենք ողջ սրտով շնորհակալ ենք Տիրոջը, որ Նա խոստում
է տվել, նաև Ամովսի 6-րդ գլխի 7-րդ Խոսքում, որ Նա սով է ուղարկելու երկրի վրա, Տիրոջ
Խոսքը լսելու սով: Եվ Աստված Իր Գրավոր Խոսքը կենդանի և հայտնված Խո՜սք է դարձրել մեզ
համար, և Նրա Խոսքը մեր հոգևոր կերակուրն է, որովհետև Տերն Ինքն այդպես է շեշտադրել։
Եկեք կարդա՜նք Մատթեոսի 24-րդ գլխից:
—Կարդում ենք Մատթեոս
24-րդ գլխի 45 Խոսքը:
«45 Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան,
որի Տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին»:
—Օ՛, շնորհակալությո՜ւն
Տիրոջը նաև այն բանի համար, որ պահված կերակուրը՝ հայտնված Խոսքը, ինչպես Աստված տվել
էր Բրանհամ եղբո՜րը, այն կարող էր պահվել ժապավենների վրա: Ես բոլոր 1100 քարոզներն
ունե՜մ ժապավենի վրա, իմ աշխատասենյակում: Աստված Բրանհամ եղբորն օգտագործեց Իր Խոսքը
բացահայտելու համար, աստվածաշնչյան բոլոր թեմաներով խոսել է Աստծո մարդը՝ Աստծո Խոսքը
դնելով ճրագակալի վրա: Եվ փառք Աստծո, նրա քարոզները ձայնագրված են սկսած 1946 թվականից
և լսելի են բոլորի համար։ Եվ Տերն ինձ նշանակել է, որպեսզի փոխանցեմ այն, ինչ Նա մաքուր
և պարզ ձևով հայտնել է և տվել Պետրոսին, Պողոսին, Բրանհամ եղբորը, և ես դա ավելի քան
կես դար կարողացել եմ անե՜լ ամբողջ աշխարհում: Եվ մենք այժմ Աստծո ողորմությամբ ունե՜նք
այդ հին քարոզները, լինեն դրանք Բրանհամ եղբոր քարոզները՝ 60-ականներից սկսած, թե լինեն
ի՜մ քարոզները՝ 80-ականներից սկսած, մենք մեծ առանձնաշնորհում ունենք Աստծուց, լսել
այդ քարոզները ամբողջ աշխարհով մեկ, և իսկապես գիտակցել, որ Աստծո բարեհաճությո՜ւնն
է մեզ վրա, և որ վերջին պատգա՜մը, կա՜նչը, առանձնացո՜ւմը, Տիրոջը նվիրաբերվե՜լը, որ
իսկապես Հարս-համայնքում ամեն բան բերվի ա՜յն վիճակին, ինչպես եղել է ամենասկզբում:
Եվ որ մեր կյանքում ամեն բան դասակարգվա՜ծ լինի Աստծո Խոսքի համաձայն՝ ինչպես որ Գրված
է, որ երիտասարդներն իրենք փրկության անձնական փորձառությո՜ւնն ունենան, ունենան իրենց
դա՜րձը, իրենց նորոգո՜ւմը, Վերստին ծնո՜ւնդը, որպեսզի բոլորը լցվա՜ծ լինեն, Սուրբ Հոգով
մկրտվա՜ծ լինեն, որպեսզի իրականում ամեն բան վերադարձվի աստվածաշնչյան վիճակին: Եվ
մենք հավատում ենք, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են այս ժամանակահատվածի համար տրված
Աստծո խոստումներին, նրանք նույնպես կվերապրեն ավարտի փորձառությունը: Ո՜չ մարգարեն,
և ո՜չ էլ առաքյալն են ավարտելու փրկագնման գործը, այլ Տերն Ի՜նքը, Տերն Ինքն է հաղթական
ձևով ավարտելու Իր փրկագնման գործը ճշմարիտ փրկագնվածների հետ, ովքեր ամբողջ սրտով
այժմ հավատում են, ինչ Հոգի՜ն է ասում եկեղեցիներին: Ինչպես Սուրբ Հոգու Զորավոր հեղո՜ւմը
երկնքից տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը 2000 տարի առաջ, այնպես էլ Սուրբ Հոգու Զորավոր
գործունեությո՜ւնը կկատարվի ընտրյալների մեջ, ովքեր պատկանում են Գառան հարսին, և մենք վկա կլինենք այն ամենին, ինչ Աստված խոստացել
է, և ներկա կլինենք Նրա երկրորդ գալուստին: Եվ Նա շուտով վերադառնալո՜ւ է մեր հետևից,
և Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն, և հետո մենք որ կենդանի ենք մնացել,
փոխվելու ենք մեկ ակնթարթում, և ամպերով հափշտակվելո՜ւ ենք միասին, մեր Տիրոջը հանդիպելու:
Թող որ բոլորդ, ովքեր լսում եք այսօր այս խոսքը, և ովքեր երբևէ լսելո՜ւ են, բոլորդ
այնտե՜ղ լինեք: Եվ թող բոլոր ծառայող և քարոզիչ եղբայրները փոխանցեն միայն ա՜յն, ինչ
Աստված է թողել Իր Խոսքի մեջ: Բոլորդ օրհնվա՜ծ եղեք, և գոհացեք այնտեղ, որտեղ գտնվում
եք, լինեք երկուսով, երեքով թե չորս հոգով, կամ էլ ինչպես Դոկտոր Մբիեն, ովքեր այժմ
4000 հոգով հավաքված են: Կարևոր չէ թե որտեղ եք հիմա հավաքված, և քանի հոգով, շնորհակալությո՜ւն
հայտնեք Տիրոջը, Նրա հավատարմության համար, Նրա Շնորհքի՜ համար, Գառնուկի արյա՜ն համար,
Աստծո՜ Խոսքի համար, մեր վրա հեղվող Սուրբ Հոգու համար, ա՜յն ամենի համար, ինչ Աստված
պատրաստել է մեր համար այս ժամանակում Իր Շնորհով և ողորմությամբ: Տիրոջը լինի փառքը,
պատիվը և գոհությունը, հավիտյանս հավիտենից. Ալելուիա, ամեն, ամեն: