Լսել

2022-09-04 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

Ընթացիկ Իրադարձությունները Աստվածաշնչյան Մարգարեության Լույսի Ներքո

Էվալդ Ֆրանկ

2022 թ. Սեպտեմբեր 04, Կրեֆելդ, Գերմանիա

 

Եղբայր Բորգ

Այս հեռարձակմանը՝ «Աստվածաշնչյան խոսք Ֆրանկ եղբոր հետ», մենք ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին, ողջ աշխարհով մեկ: Մենք շնորհակալ ենք, որ կարող ենք լսել Աստծո Խոսքը այս ժամանակահատվածում: Թող որ Տերն օրհնի Ֆրանկ եղբորը, զորացնի նրան, և առաջնորդի նրան Հոգով, որպեսզի նա կարողանա ասել մեզ ա՜յն, ինչ Տերն է ուզում մեզ ասել: Նախքան Ֆրանկ եղբայրը կխոսի մեզ, ես ներածական խոսք կկարդամ, Գործք Առաքելոց 3-րդ գլխից, 19-22 Խոսքերը:

«19 Ուրեմն զղջացէք եւ ետ դարձէք, որ ձեր մեղքերը ջնջուին. 

20   Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան. Եւ նա ուղարկէ առաջուց ձեզ համար քարոզուած Յիսուս Քրիստոսին. 

21 Որին երկինքը պէտք է ընդունի,  մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները,  որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ»:

Մինչև այստեղ, սա Աստծո Խոսքն է: Խնդրեմ Ֆրանկ եղբայր:

 

Եղբայր Ֆրանկ.

Գոհություն լինի մեր Տիրոջը` մեր Աստծուն, Նրա թանկագին և սուրբ Խոսքի համար: Մենք բոլորս գիտենք, որ մոտ ենք, շա՜տ մոտ ենք Հիսուս Քրիստոսի վերադարձին: Մենք նույնպես բոլորս գիտենք, որ Տեր Աստված ուղարկեց Իր ծառային և մարգարեին, որպեսզի բերի Աստծո պատգամը նախքան Տիրոջ գալուստը: Բայց մինչ մենք կմոտենանք այս թեմային, ես ուզում եմ բոլորին ողջույններ փոխանցել, լինի դա Մյուլլեր եղբայրը Բալթյան ծովից, լինեն բոլոր եղբայրները և քույրերը Ավստրիայից, Շվեցարիայից և ամբողջ Եվրոպայից, Փարիզից, ամեն տեղից, Կանադայից, ԱՄՆ-ից, Աֆրիկայից, Ասիայից, ամեն տեղից, Լոնդոնից, ամեն տեղից մենք ողջույններ ենք ստացել: Եվ մենք Տիրոջը խնդրում ենք, որ բոլոր ճշմարիտ հավատացյալները բոլոր ազգերում և լեզուներում… Որպեսզի նրանց ասվա՜ծ լինի, և որ Խոսքը նրանց մեջ կատարի ա՜յն, ինչի համար որ ուղարկվել է: Մենք ներածական խոսքում արդեն լսեցինք երկու կարևոր բանի մասին: Այն, որ Տերը կարողանա հանգստի ժամանակներ ուղարկի, և մենք սպասում ենք այդ իրադարձություններին, որ Աստված կենդանություն և զգաստություն ուղարկի, Հոգով ներշնչված շարժում Հիսուս Քրիստոսի հարսի մեջ, որպեսզի Նա կարողանա դա վերարտադրել: Եվ նույն կերպով մենք սպասում ենք Նրա վերադարձին: Եվ մենք գիտենք, ինչպես որ կարդացինք, որ «Որին երկինքը պէտք է ընդունի,  մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները,  որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ»: Սրանք շատ կարևոր Խոսքեր են Գրվածքից, որոնք կարելի է ոչ թե մեկ անգամ, այլ նո՜րից կարդալ, կրկին և կրկին, և սրտով ընդունել: Մեր Տերը սպասում է, այո՜, Նա մնում է երկնքում այնքա՜ն ժամանակ, մինչև ամեն բան բերվի սկզբնական աստվածային վիճակին, ինչպես եղել է երկու հազարամյակ առաջ կենդանի Աստծո համայնքում: Եվ մենք հավատում ենք ողջ սրտով, որ Տերը, հենց այդ նպատակի համար ուղարկել է Բրանհամ եղբորը: Եվ թույլ տվեք հիշեցնել ձեզ մեր սիրելի Տիրոջ խոսքերը. Մատթեոս 17-ում Նրան հարցնում էին. «Դպիրները պնդում են, որ առաջ Ե՜ղիան պետք է գա...», իսկ հետո եղավ պատասխանը. «Այո՜, առաջ Ե՜ղիան պետք է գա, և ամեն բան բերի բարեկարգ վիճակի»: Ոչ միայն մարգարեներն ու առաքյալները, այլ նաև մեր Տերը հաստատեց այդ բանը, այն որ նախքան Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ վերադարձը, Ե՜ղիայի նման մարգարե է գալու, ով Աստծո ժողովրդին հավաքելու է, ինչպես եղավ Կարմեղոս լեռան վրա, երբ ժողովուրդը պետք է որոշեր, թե արդյո՞ք շարունակելու են գնալ իրենց սեփական ճանապարհներով, թե՞ Տիրոջն են դառնալու(1 Թագավորաց 18.21): Այսպիսով, եկեք սա պահենք մեր մտքերում և սրտերում, ա՜յն որ նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը, պետք է քարոզվի մաքուր Աստծո Խոսքը, մաքուր պատգամը: Ես հիշում եմ այն երկու օրերը Բրանհամ եղբոր հետ, որոնք հատուկ նշանակություն ունեն ինձ համար, 1933 թվականի հունիսի11-ը, որտեղ ասվել էր. «Դու ուղարկվում ես մի պատգամով, որը նախորդելու է Քրիստոսի երկրորդ գալուստին»: Եվ 1958 թվականի հունիսի 11-ը, Դալլասում՝ Տեխասում, երբ Բրանհամ եղբայրն ինձ ասաց. «Ֆրանկ եղբայր, դու այս պատգամով կվերադառնաս Գերմանիա»: Դուք բոլորդ գիտեք իմ վկայությունը, կոչման մասին, պատգամի, ա՜յն մասին ինչ Տեր Աստվածը նախասահմանել է այս ժամանակահատվածի համար: Եվ նույնպես Բրանհամ եղբայրը 7-րդ կնիքի քարոզի վերջում ասաց, որ նա պատգամը տարել է այնքան, որքան որ իր համար նախասահմանված է եղել, և ա՜յն, որ Աստված հոգալու է այն մասին, որ իրենից հետո պատգամը շարունակվելու է փոխանցվելը: Մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ մենք կարող ենք անմիջական մասնակցություն ունենալ այն բանում, ինչ Աստված նախասահմանել է այս ժամանակահատվածի համար: Շարունակե՜նք կարդալը:

—Մենք կարդում ենք Գործք Առաքելոց 2-րդ գլուխ, 42 Խոսքը: Գործք Առաքելոց, 2-ի 42:

«Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը եւ հաղորդութեանը եւ հացի կտրելին՝ եւ աղօթքներին»:

—Նրանք ամուր և հաստատված մնում էին առաքյալների ուսուցման մեջ: Եղբայրներ և քույրեր, նույնը վերաբերվում է նաև մեզ, այս ժամանակահատվածում, այն բանից հետո երբ Աստված ամեն բան վերականգնեց՝ յուրաքանչյուր ուսմունք, յուրաքանչյուր ճանաչողություն, յուրաքանչյուր խոստում: Այն ամենը ինչ Աստված ասե՜լ է Իր համայնքին, մենք ամուր կառչում ենք դրանից, քանի որ դա մե՜զ է ուղղված եղել, մե՜ր համար է եղել նախասահմանված: Եկեք շարունակենք կարդալը:

—Մենք կարդում ենք Գործք Առաքելոց, 13-րդ գլուխ, 47 Խոսքը:

«Որովհետեւ Տէրն այսպէս պատուիրեց մեզ թէ  Քեզ հեթանոսների լոյս դրի,(Եսայիա 49.6) որ դու փրկութիւն լինես մինչեւ երկրի ծայրերը»:

—Դա այն պահն էր, երբ Պետրոսը պետք է ասեր հրեաներին. «Բայց որովհետեւ դուք մերժում էք նորան եւ արժան չէք համարում ձեզ յաւիտենական կեանքին,  ահա մենք դէպի հեթանոսներն ենք դառնում»: Որից հետո նա հղում է անում աստվածաշնչյան մարգարությանը, որովհետև Տերն այդ ասել էր Եսայիա մարգարեի միջոցով 49-րդ գլխում: Նախքան որ մենք կկարդանք տեքստը, թույլ տվեք ես ընգծեմ, որ առաքյալները հանձնարարություն էին ստացել գործնականում կիրառելու ա՜յն, ինչ Աստված հայտնել էր մարգարեների միջոցով: Շարունակենք կարդալը:

—Մենք կարդում ենք Եսայիայի 49-րդ գլխից: Եսայիա 49 գլուխ, 6-րդ Խոսքը:

«6 Եւ ասում է. Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես, Յակոբի ցեղերը վերականգնեցնելու համար, եւ Իսրայէլի ազատուածները ետ դարձնելու համար, ես քեզ  ազգերի լոյս էլ եմ շինել, որ դու իմ փրկութիւնը լինես մինչեւ երկրի ծայրը»:

—Թող փառավորվի մեր Տերը: Այս երկակի խոստման մեջ ասվո՜ւմ է ամեն բան, մեկը ԻսրաԷլի համար, մյուսը հեթանոսներից եկած համայնքի: Եվ Տիրոջ համար բավական չէ, որ Նա նորից հավաքի ԻսրայԷլին, բավական չէ Նրան, որ Երուսաղեմը կրկին դարձավ Իսրայելի մայրաքաղաքը, որ միլիոնավոր հրեաներ վերադարձան բոլոր ժողովուրդներից և լեզուներից, բավական չէ նրան, որ Հրեաները, որ Իսրայելը վերադառնում է իրենց երկիրը, ո՜չ, Նա Իր ծրագրում ե՜րկու բան է որոշել. Մեկը հրեաների համար, ԻսրայԷլի համար, և մենք մեր աչքերի առջև տեսնո՜ւմ ենք, որ 1948 թվականից ի վեր խոստումը իրականացել է, որ Տերն ամեն տեղից հետ բերեց Իր ժողովրդին՝ Իսրայելին, և որ ԻսրայԷլը պետությո՜ւն հռչակվեց: Եվ նույն կերպ Տերը հոգացել է, որ ազգերը… Այսպիսով, բավական չէր Տիրոջը, որ ԻսրաԷլի հետ կատարեր Իր գործը, բայց. «Ես քեզ  ազգերի լոյս էլ եմ շինել, որ իմ փրկութիւնը հայտնվի մինչեւ երկրի ծայրերը»: Բոլոր ազգերն ու լեզուները ներառվա՜ծ են եղել: Սիրելի եղբայրներ և քույրեր՝ բոլոր ազգերից և լեզուներից, երբևէ եղե՞լ է այսպիսի պատգամ, որը հասել է բոլոր ազգերին և լեզուներին, եղե՞լ է այդպես Լյութերի ժամանակում, եղե՞լ է Վեսլեի ժամանակում, եղե՞լ է երբևիցե, անցած ժամանակաշրջաններում, ո՜չ, և կրկին անգամ ո՜չ: Բայց մեր ժամանակում գոյությո՜ւն ունի այդպիսի բան, դա Աստծո իրականությունն է, որ ավետարանը՝ Աստծո փրկության պատգամը, նույն կերպով, ինչպես որ քարոզվել է սկզբում, այնպես էլ նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը քարոզվի և հռչակվի, և հասնի մինչև երկրի ծայրերը: Եվ մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ կարող ենք պարզ և անկեղծ ձևով ասել. Այսօր այդ երկու հատվածները Աստվածաշնչից  իրականացել են՝ մեկը ԻսրաԷլի հետ, մյուսը համայնքում: Երանելի են այն աչքերը, որոնք օծված են տեսնելու, թե մենք իրականում որ ժամանակահատվածում ենք գտնվում: Մենք կշարունակե՜նք կարդալը:

—Մենք կկարդանք Գործք Առաքելոցից, 13-րդ գլխից, 48 Խոսքը:

«48   Հեթանոսներն այս լսելով ուրախանում էին. Եւ Տիրոջ խօսքը փառաւորում էին. Եւ հաւատացին  քանիսը որ կարգուած էին դէպի յաւիտենական կեանքը»:

—Թող փառավորվի՜ մեր Տերը: «Երբ նրանք լսեցին, Աստծուն փառավորեցին»: Իսկ հետո, գրված է որպես հաստատում, որ «Բոլորն ովքեր նախասահմանված էին հավիտենական կյանքի համար, հավատացին»: Բոլորն ովքեր նախասահմանված էին Աստծուց՝ լսելու աստվածային պատգամը, նրանք բոլորը լսեցին, բոլորն ընդունեցին, և բոլորը ողջ սրտով հավատացին պատգամին, և հավատացյալներ դարձան, հնազա՜նդ դարձան: Եվ մեր ժամանակում դա նույնպես տեղի ունեցավ, մենք ոչ միայն ճանաչեցինք, այլ մենք ճանաչեցինք, որ Աստված ամեն բան նախապես գիտեր, և Նա կարող էր աշխարհի ստեղծվելուց առաջ Գառան կյանքի գրքի մեջ ճշտգրիտ կերպով գրեր բոլոր նրանց անունները, ովքեր Նրան ընդունելու էին: Եվ նույնը մեր ժամանակում, բոլոր նրանք ովքեր սահմանավա՜ծ էին լինելու Հարս-համայնքի մեջ, նրանք ընդունո՜ւմ են ժամի պատգամը, և փառք են տալիս Աստծուն ամբողջ սրտով, որ այս պատգամը մեզ է տվել: Մնացած բոլորը, շրջանցում են այս: Եվ Աստվածաշնչի այս հատվածը, բոլորը պետք է նորից կարդան, «Բոլորն, ովքեր ընդունեցին Նրա Խոսքը...», նրանք նախասահմանված էին հավիտենական կյանքի համար, և ընդունեցի՜ն իրենց համար: Նույնը հիմա է, եթե ձեզ վիճակված է լինել Հարս-եկեղեցուց, ապա կլսեք և կնդունեք այն պատգամը, որը նախորդելու է Քրիստոսի վերադարձին, և կլինեք նրանց թվում, ում մասին գրված է. «Եվ Նրա հարսը պատրաստեց ինքն իրեն…»(Հայտնություն 19): Օ՛, թող փառավորվի մեր Տերը, Իր թանկագին, սուրբ, բացահայտված և կենդանի Խոսքի համար: Մենք կշարունակե՜նք կարդալը:

—Մենք կկարդանք 1-ին Տիմոթեոս, 4-րդ գլխից, 1-ին Խոսքը:

«1 Եւ Հոգին յայտնի ասում է  թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան  մոլար ոգիների եւ  դեւերի վարդապետութիւնների…»:

—Սա նույնպես շատ լուրջ հորդոր է, զգուշացում է: Մի կողմից նրանք ճանաչե՜լ են, թե Աստված ինչ է հիմա անում, մյուս կողմից նրանք խճճվել են մոլար ուսմունքների մեջ անհավանական աստիճանի, և շատ շատերն են, որ իրականում ուղղակի խճճված են բոլոր այդ մեկնաբանությունների մեջ: Բայց մեծ բազմություն կա արյունով փրկագնված, Հոգով կնքված բազմություն, ովքեր Աստծո Հոգով առաջնորդվում են ողջ Ճշմարտության մեջ: Եվ ո՜չ մի մոլորություն չկա կենդանի Աստծո համայնքում, չկա ո՜չ մի մեկնաբանություն, չկա որևէ քննարկում Հարս-համայնքում՝ պատգամի մասին, Աստծո Խոսքի մասին, ա՜յն մասին ինչ սովորեցրել է Բրանհամ եղբայրը, ո՜չ մի քննարկում չկա ճշմարիտ հավատացյալների մոտ: Նրանք լսել են պատգամը, վերադարձել են դեպի բացահայտված Խոսքը՝ Սուրբ Գրվածքից, և այն դարձրել են իրենց բացարձակ հիմքը, քանի որ այն կա և մնում է մեր միակ բացարձակ հիմքը:  Եվս մեկ անգամ. Գառան Հարս-համայնքում չկա ոչ մի բանավեճ այն մասին, թե ինչ է ասել Բրանհամ եղբայրը, թե ինչ է ասել Պողոսը, կամ Պետրոսը, թե ինչ է ասել մեր Տերը՝ ոչ մի եզակի բանավեճ, բոլորը հավատում են այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, բոլորը ստացել են Խոսքը բացահայտված ձևով, և Սուրբ Հոգով առաջնորդվում են ողջ Ճշմարտության մեջ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Տիմոթեոսից, 4-րդ գլուխ, 6-րդ Խոսքը:

«6  Եթէ այս բաները եղբայրներին խրատ տաս, Յիսուս Քրիստոսի բարի պաշտօնեայ կ’լինես,  սնուած հաւատքի խօսքերովը, եւ այն բարի վարդապետութիւնովն, որին հետեւեցիր…»:

—Ամեն: Այս Խոսքը՝ այն ինձ է ուղղված: Ես նույնպես ուրպես ուղեցույց ընդունել եմ ճշմարիտ ուսմունքը, և այն ինչ Աստված հայտնե՜լ է ինձ, առաջ եմ փոխանցել: Եվ դրանում ներառվում է այն, ինչը հարկ է ընդգծել, այն որ Բրանհամ եղբայրը, ստացավ իր հանձնարարությունը, որ չուղևորվի Շվեցարիա՝ Ցյուրիխ, այլ որ վերադառնա Ջեֆերսոնվիլ, և կերակրի պաշար հավաքի: Եվ հենց նույն Տերը… Ես սա կարող եմ Աստվածաշունչը բարձրացրած, Աստծո Երեսի առջև ասել. Այդ նույն Տերը, ով Բրանհամ եղբորը հանձնարարություն տվեց բաժանելու աստվածային կերակուրը, քանի որ «Մարդը ո՜չ միայն հացով է ապրում,  այլ Աստծո ամեն Խոսքով»:(2Օրինաց 8.3, Մատ. 4.4) Եվ նույն Տերը հանձնարարեց ինձ կերակրի պաշար հավաքել: Իսկ Բրանհամ եղբայրը, 1962 թվականի, դեկտեմբերի 3-ին ասաց ինձ. «Ֆրանկ եղբայր, սպասի՜ր կերակուրը բաժանելու համար, մինչև որ մնացածը կստանաս»: Ես չեմ մանրամասնի այդ, այլ միայն շնորհակալություն կհայտնեմ Տիրոջը: Ճիշտ այնպես, ինչպես մենք արդեն կարդացինք, որ մարդիկ պետք է ներկայանան ներշնչված լինելով սխալ ուսմունքներից,  և բերելու են հերձվածողություններ, այնպես էլ մենք դա ունենք Մատթեոս 24-րդ գլխի, 48-50 Խոսքերում: Եվ այնտեղ մենք տեսնո՜ւմ ենք… Ես գրեթե չասացի. Սուրբ տարբերությունը: Ինձ, սեպտեմբերի 19-ին… Դուք բոլորդ գիտեք այդ ամսաթիվը, տեղը, և ժամանակը… Ինձ ասվել էր, իմ սիրտը հուզված է այսպես արտահայտվելու համարբայց ինչպես որ կենդանի է Աստված, և ես Աստվածաշունչը բռնել եմ իմ ձեռքերի մեջ, Տերը լսելի ձայնով ասաց ինձ. «Իմ ծառա, Ես քեզ ընտրել եմ Մատթեոս 24.45-47 ի համաձայն, կերակուրը բաժանելու իր ժամանակին»: Սա է. «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ», և մեկ անգամ ևս. «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ»: Իսկ ի՞նչ կարելի է ասել այն ծառայի մասին, որի մասին խոսվում է 48-րդ Խոսքում: Սկզբում ներկայանում է մեկը, ով աստվածային կոչում ունի՝ բերելով աստվածային պատգամը, իսկ հետո գալիս է ուրիշ մեկը, ով ընդհանրապես կոչում չունի: Ես ուղղակի ուզում խնդրել ձեզ, որպեսզի դուք սա ներեք ինձ, բայց ես հարց եմ տալիս ձեզ ողջ աշխարհով մեկ. Դուք երբևիցե, գոնե մեկ անգամ լսե՞լ եք, որ որևէ եղբայր Բրանհամ եղբոր տուն մեկնելուց հետո Աստծուց ուղիղ հանձնարարություն ստացած լինի, ծայրահեղ դեպքում գոնե նախքա՜ն Բրանհամ եղբոր տուն մեկնելը: Բոլորը, և նույնիսկ նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես ութերորդ սուրհանդակը, նրանք խաբեբաներ են, նրանք ուղղակի խաբեբաներ են, ովքեր ոչ մի գաղափար չունեն Աստծո և Աստծո Խոսքի, և Նրա փրկագնման ծրագրի մասին: Ես շնորհակալ եմ Տեր Աստծուն Իր կոչման համար, և նրա համար նույնպես, որ Նա ինձ Շնորհ արեց, որ աստվածային պատգամը, որը որպես պաշար հավաքվել էր Բրանհամ եղբոր միջոցով, որպեսզի ես կարողանամ ողջ աշխարհով մեկ այն փոխանցել ծառայող եղբայրներին, և բոլոր Աստծո ժողովրդին: Սա է «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» Իր Խոսքում, և դա կատարվում է նախքան Մատթեոս 25-ի կատարվելը: Պատկերացրեք, վերջինը խոսվում է կերակրի բաշխման մասին Մատթեոսի 24-րդ գլխում, իսկ անմիջապես հետո, Մատթեոս 25-րդ գլխում, և հենց այն ժամանակ երբ բաշխվելու է կերակուրը, և երբ բոլորը ներկայանալու են որպես ութերորդ սուրհանդակ կամ ով էլ որ լինեն, կամ նրանք ովքեր մարգարե են ներկայանում… Այդ երկուսը միասին են՝ իրականը և կեղծը, ճշմարիտը և նմանակողը: Այդպես է եղել մեր Տիրոջ հետ: Նա ցանեց բարի սերմը, իսկ թշնամին եկավ Նրա հետևից և ցանեց վատ սերմերը (Մատթեոս 13.37-39): Եվ անմիջապես սրանից հետո գալիս է իրականացումը, «Իսկ հետո, հետո», երբ դա կատարվի, երբ կերակուրը բաշխվի, և երբ բոլոր ազգերից հարս-համայնքը կստանա վերջին աստվածային կերակուրը՝ բացահայտված Խոսքը, այն ժամանակ «Երկնքի արքայությունը, տասը կույսերի կնմանվի»:  Եվ ես Աստծուն խնդրում եմ, որ դուք, ովքեր հիմա լսում եք Աստծո սուրբ Խոսքը, իմաստուն կույսերի մեջ լինեք, ովքեր մաքրում են իրենց լապտերները, ովքեր լցնում են իրենց անոթները և վերցնում են իրենց հետ, որպեսզի պատրաստ լինեն երբ Փեսան վերադառնա: Մենք կշարունակենք կարդալը:

—Մենք կարդում ենք 2-րդ Տիմոթեոսի 4-րդ գլխից, 3-րդ Խոսքը:

«3 Որովհետեւ ժամանակ կ’գայ  որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ.  այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս»:

—Եվ այստեղ նույնպես անկեղծորեն պետք է ասել հետևյալը. Վաղ քրիստոնեության ժամանակ, յուրաքանչյուր քաղաքում կար միայն մեկ համայնք՝ մեկ եկեղեցի: Եվ դուք բոլորդ գիտեք, ես այդ մասին շատ անգամներ եմ հիշատակել, նաև Փերի Գրինի ժամանակ, երբ նա ասաց, որ «Այժմ Թուսոնում ութ տարբեր համայնքներ կան»: Հետո դարձան 9-ը, հետո 11: Այս ամենը վկայում է այն մասին, որ այս եղբայրների մեջ ոչ մի աստվածային կոչում և առաքելություն չի եղել։ Նույնպես նաև այս ժամանակաշրջանում, կան ոչ թե շատ եկեղեցիներ՝ համայնքներ, այլ մեկ եկեղեցի, մեկ Հարս-եկեղեցի ամեն տեղ, շատ քչերը: Պարզապես կան շատ մեկնաբանություններ, և շատ ուղղություններ՝ այսպես ասաց «Պատգամի շրջանակներում»: Ո՜չ, պատգամի շրջանակներում միայն մե՜կ ուղղություն կա, և դա ա՜յն է, որը մեզ տրվե՜լ է Աստծո Խոսքի մեջ: Բոլոր եղբայրները… Հարցրեք նրանց ամեն տեղ. Ո՞ւնեք դուք կոչում, դու ստացե՞լ եք կոչում, ո՞ւնեք դուք կոչում: Հարցրե՜ք բոլորին: Բոլորն ուրիշ բան են սովորեցնում, և ասում են, որ իրենք Հիսուս Քրիստոսի հարսն են: Ո՜չ, Հիսուս Քրիստոսի հարսի մեջ ներառվում են միայն նրանք, ովքեր ընդունում են այն, ինչ Աստված սահմանել է այս ժամանակահատվածի համար, և այն ինչ Աստված հիմա կատարում է: Օրինակ, եթե որևէ մեկն իրականում ասի, «Ես չեմ հավատում այն աստվածային կոչմանը, որ Ֆրանկ եղբայրն ստացել է 1962 թվականի ապրիլի 2-ին, ես չեմ հավատում որ Բրանհամ եղբայրը 1958 թվականի հունիսի 11-ին Ֆրանկ եղբորն ասել է. «Դու այս պատգամով կվերադառնաս Գերմանիա», ես չեմ հավատում որ Բրանհամ եղբայրը նրան ասել է 1962 թվականի դեկտեմբերի 3-ին. «Սպասի՜ր կերակուրը բաժանելու համար, մինչև մնացածը կստանաս»: Բոլոր եղբայրներն ու քույրերն ովքեր չեն կարողանում հավատալ դրան, Աստծուն ստախոս են անում: Թույլ տվեք ասել սա պարզ ձևով. Մենք այնքան մոտ ենք Հիսուս Քրիստոսի գալուստին, որ ուղղակի պետք է ասել ճշմարտությունը. «Կա միայն մեկ հավատքի ուղղություն, կա միայն մեկ Հարս-եկեղեցի, կա միայն մեկ պատգամ, կա միայն մեկ առաքելություն, որն Աստված Իր ողորմությամբ տվել է այս ժամանակահատվածի համար»: Շարունակե՜նք կարդալը:

—Մենք կարդում ենք Տիտոսի 2-րդ գլխից, 7 և 8 Խոսքերը: Ես կարդում եմ 7-րդ Խոսքը:

«7 Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով՝ վարդապետութեան մէջ անեղծութիւն, ծանրաբարոյութիւն…»

—«Վարդապետության մեջ անկեղծություն ցուցաբերիր»: Սա ուղղված է կանչվածներին, այն մարդկանց ովքեր Աստծո կողմից ուղարկված են՝ «Ցուցաբերիր անկեղծություն վարդապետության մեջ»: Այդ եղբայրներից, ովքեր տարբեր պատմություններ են պատմում և մեկնաբանություններ են տարածում, և փոխանցում են կրկնօրինակումներ, նրանցից ովքե՞ր կարող են արդյոք այստե՜ղ դասակարգվել: Ես չգիտեմ որևէ մեկին նրանցից, ովքեր շեղվել են և իրենց սեփական ուսմունքներն են քարոզում: Մենք մնում ենք աստվածային վարդապետության մեջ, որոնք մեզ են փոխանցվել Սուրբ Գրվածքների միջոցով: Խնդրեմ, կարդացեք:

—Ես այժմ կարդում եմ Տիտոսի 2-րդ գլխի 8-րդ Խոսքը:

8 Ողջամիտ խօսք անմեղադրելի. որ  հակառակորդը  ամաչէ, ձեզ վերայ չար ասելու բան չունենալով»:

—Եվ այս Խոսքը նույնպես… Պարզապես շատ Զորավոր է: Այստեղ խոսքը չի գնում միայն Պողոսի մասին, այլ նաև Աստծո, ով օգտագործե՜ց Պողոսին, որպեսզի Իր մշակի՝ Տիտոսի սրտի մե՜ջ դներ այս խոսքերը: Եվ այսօր Աստված դրա համար ի՜նձ է կամենում օգտագործել, որպեսզի այս Խոսքերը բոլոր ծառայող եղբայրների սրտերո՜ւմ դրվեն: Որպեսզի իրականում չլինի որևէ խառնուրդ, չլինի որևէ մեկնություն, որպեսզի չլինի որևէ սեփական բան, այլ որպեսզի Հարս-համայնքը կարողանա միասին լինի, միասին հավաքվի ամեն տեղ, և իր վերջնական պատրաստությունը տեսնի Հիսուս Քրիստոսի վերադարձի համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Տիմոթեոսից, 2-րդ գլխի 7-րդ Խոսքը:

«7 Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ  (ճշմարիտն եմ ասում, սուտ չեմ խօսում).  հեթանոսների վարդապետ՝ հաւատքի եւ ճշմարտութեան մէջ»:

—Փառք լինի Տիրոջը: Սկզբում Պողոսը թվարկում է աստվածային բաների մի ամբողջ շարք, որից հետո ասում է. «Ես դրա համար եմ կարգվել, որ Ճշմարտության Խոսքը փոխանցեմ» և նա դրվել է որպես քարոզիչ և ուսուցիչ: Փառք Տիրոջը, ով համայնքում տարբեր ծառայություններ դրեց, պարգևներ և առաջադրանքներ տվեց: Իսկ այժմ, խոսքը գնում է ամենակարևորի մասին, առաքյալների վարդապետության մասին, մարգարեական խոսքի մասին, որ ուրիշ ոչինչ չի հռչակվում քան այն, ինչ գրված է այստեղ՝ այս Կտակի մեջ, քանի որ Կտակի մեջ ամփոփվում է ամեն բան: Եվ այն, որ Պողոսը կարող էր ընդգծել, որ ինքն Աստծուց տրված ուսուցչի կոչում ուներ: Ոչ ոք չի կարող ինքն իր համար կոչում կամ հանձնարարություն վերցնի,       այն պետք է ուղղակի Աստծո՜ւց տրված լինի նրան: Եվ մենք շնորհակալ ենք դրա համար, որ ամեն բան կարող ենք դասակարգել և փոխանցել աստվածաշնչյան ուսուցման համաձայն, որպեսզի վերջում՝ նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը ամեն բան Աստվածաշնչյան ձևո՜վ լինի: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Թեսաղոնիկեցիների, 3-րդ գլխի 13-րդ Խոսքը:

«13 Որ ձեր սրտերը հաստատուին անարատ սրբութիւնով Աստուծոյ եւ մեր Հօր առաջին՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսն  իր ամեն սրբերովը գալու ժամանակումը»:    

—Այստեղ մենք բազմիցս կարող ենք ասել. «Ամեն», և կրկին անգամ «Ամեն», հաստատ մնալով այն բանում, որ երբ Տերը վերադառնա Իր սրբերի հետ՝ Քրիստոսով ննջեցյալների, և մենք, որ կենդանի մնացած լինենք՝ փոխվելու ենք, որ մենք իսկապես այն խմբից ենք, ովքեր հափշտակվելու են, այն բազմությունից ովքեր պատրաստում են իրենց, ովքեր աստվածային հարգանքով ընդունում են այն կոչումները, որոնք տրվել են մեր ժամանակի համար: Կարո՞ղ եմ սա ասել պարզ և բարձրաձայն. Բոլորը (Սա վերաբերվում է նաև բոլոր հիսունական համայնքներին՝ ողջ աշխարհով մեկ) ովքեր հայտարարում են, որ մկրտված են Սուրբ Հոգով,  որ իրենց մոտ գործում են պարգևները, որ իրենք աղոթում են հիվանդների համար, և, և և… Նա ով չի հավատում, ինչ Աստված Իր Խոսքում նախասահմանել է այս վերջին ժամանակաշրջանի համար, նրան են վերաբերվում Ղուկասի 19-ի 40-45 Խոսքերը, որտեղ Հիսուսը լաց էր լինում Երուսաղեմի վրա և ասում. «Եթէ դո՜ւ էլ իմանայիր՝ գոնե այս օրուայ օրը քո խաղաղութեան մասին. բայց հիմա ծածկուեցաւ քո աչքերիցը»: Ում համար ծածկված է այն, ինչ Աստված խոստացել է, այն ինչ Աստված կատարում է հիմա, նա կույր է՝ հոգևորապես կույր: Նա կարող է խոսե՜լ լեզուներով, նա կարող է մարգարեանալ, նա կարող է գործե՜լ բոլոր պարգևներով… Եվ հետո կարող է գալ Տիրոջ մոտ և ասել. Մի թե՞ ես չմարգարեացա, մի թե՞ ես այս կամ այն բաները չարեցի: Եղբայրներ և քույրեր, ես չգիտեմ, թե ինչու պետք է այսօր ընդգծեմ այս ամենը։ Ես կրկնում եմ. Նա ով չի ճանաչում այն, ինչ Աստված իրագործում է մեր օրերում Իր խոստումի համաձայն. «Ահա Ես կուղարկեմ ձեզ համար  Եղիա մարգարէն,  Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ»: Եղբայրներ և քույրեր, ասե՞մ ձեզ. Պետրոսը, Սուրբ Հոգու ներշնչմամբ առաջին քարոզի ժամանակ, Գործք Առաքելոցի 2.20-ում խոսեց Տիրոջ մեծ և ահեղ օրվա մասին, որ «Արեգակը խաւար կ’դառնայ, եւ լուսինն արիւն, Տիրոջ մեծ եւ երեւելի օրը դեռ չ’եկած»: Պատկերացրեք որ այն, ինչ Պետրոսը պետք է ասեր առաջին քարոզում, ես պետք է ասեմ վերջին քարոզում:  Եվ ես կրկնում եմ. Գրվածքը կատարվո՜ւմ է մեր աչքի առաջ, մինչ Շնորհքի օրը՝ փրկության օրը կավարտվի, և Տիրոջ օրը գալու է, և արևը պետք է խավարի, և աստղերը ընկնելու են երկնքից: Աստված իրականացրեց Իր Խոսքը, ո՞վ կարող է շրջանցել այդ, ո՞վ: Եվ ես սա նորից կասեմ ձեզ. Յուրաքանչյուրը թող անձա՜մբ դիմի Աստծուն, ո՜չ թե ինձ, ո՜չ թե Բրանհամ եղբորը, կամ Պողոս եղբորը: Յուրաքանչյուրը թող կանգնի Աստծո առջև և ասի. «Սիրելի Տեր, ողորմի՜ր ինձ, որպեսզի մասնակցություն ունենամ այն բանում, ինչ Դու սահմանել ես այս ժամանակահատվածի համար»: Եվ ինչպես մենք կարդացին ամենասկզբում. «Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը եւ հաղորդութեանը եւ հացի կտրելին՝ եւ աղօթքներին»(Գործք 2.42), այնպես էլ մենք վերադարձվել ենք ճշմարիտ վարդապետությանը, հարաբերություն ունենք Աստծո հետ և միմյանց հետ, և հաղորդություն Սուրբ Հոգու հետ: Եվ շնորհակալ ենք Աստծուն, այն ամենի համար ինչ Նա արել է, ինչ հիմա է անում, և ինչ վերջում անելու է:  Նրա՜ն՝ մեր սիրելի Տիրոջը և Փրկչին, ով թափեց Իր սուրբ արյունը, որպեսզի ների մեր մեղքերը՝ Նոր Ուխտի արյունը: Եղբայրներ և քույրեր, մենք Նոր Ուխտի ժողովուրդն ենք, Աստծո որդիները և դուստրերը: Եվ մենք նախասահմանված էինք նրա համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի հարս-համայնքի մաս կազմեինք: Եվ այդ պատճառով մենք հավատում ենք խոստումի իրականացմանը մեր ժամանակահատվածում: Տիրոջը՝ մեր Աստծուն լինի փառքը, պատիվը, որ Նա բացել է մեր սրտերն ու ականջները, որ մենք կարողանում ենք տեսնել, որ Տերն Իր Խոսքը հաստատել է մեզանում և շարունակելու է հաստատել մինչև կատարվելը: Նրան լինի փառքը և պատիվը հավիտյանս, ԱլելուՅահ, Ամեն: Ամեն: Մենք կկանգնենք և շնորհակալություն կհայտնենք Տիրոջը: Բորգ եղբայրը կաղոթի մեզ հետ:

—Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քեզ Քո ողորմության համար, մենք շնորհակալ ենք: Մենք Քո ժողովուրդն ենք, և Դու այս առավոտ խոսեցիր մեզ Քո թանկագին Խոսքի միջոցով: Քո Խոսքը Հոգի և Կյանք է: Քո Խոսքը կատարում է այն, ինչի համար Դու Նրան ուղարկում ես: Օրհնիր բոլոր եղբայրներին և քույրերին ողջ աշխարհով մեկ, ովքեր լսեցի՜ն վերջին պատգամը: Օրհնի՜ր նրանց, օրհնի՜ր ամբողջ գործը: Մենք շնորհակալ ենք որ կարող ենք ճանաչել այն, ինչ Դու արել ես, և այն ինչ հիմա՜ ես անում, Հիսուսի սուրբ անունով, Ամեն: Ամեն:

Բովանդակություն