28.08.2022 Էվալդ ֆրանկ, Կրեֆելդ՝ Գերմանիա
Էվալդ
Ֆրանկ
2022թ.
օգոստոսի 28, ժամը 10:00, Կրեֆելդ՝ Գերմանիա
Եղբայր
Շերրեր
Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Քրիստոսով, մենք ողջունում
ենք բոլորին ովքեր հիմա լսո՜ւմ են մեզ հետ, ովքեր միացե՜լ են մեզ, բոլորին ի սրտե ողջունում
ենք այս ծառայությանը՝ «Աստվածաշնչյան Խոսք Ֆրանկ եղբոր հետ: Թող Տերն օրհնի մեզ բոլորիս,
Իր առատ ողորմությամբ, թող որ Ֆրանկ եղբորը զորացնի, ո՜ւժ տա նրան, որպեսզի Աստծո Խոսքը
զորավոր ձևով մե՜զ ուղղվի: Մենք այսօր էլ մեծ օրհնություն ենք սպասում Աստծո երեսից:
Թող որ այսօ՜րը ծառայի մեզ պատրաստելո՜ւ համար, մեզ զինելո՜ւ և հաստատելու Նրա փառավոր
վերադարձի օրվա համար: Միասին պետք է կարդա՜նք Աստծո Խոսքը, Պետրոսի 2-րդ ուղերձից:
Պետրոսի 2-րդ ուղերձ, 1-ին գլուխ, 3-11 Խոսքերը:
«3 Ինչպէս որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց
մեզ այն ամենը որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պէտք է նորա գիտութիւնովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով.
4
Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝
աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով։
5 Եւ սոյն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը, եւ առաքինութիւնովը
գիտութիւնը,
6
Եւ գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը, եւ համբերութիւնովն
աստուածպաշտութիւնը,
7
Եւ աստուածպաշտութինովն եղբայրսիրութիւնը, եւ
եղբայրսիրութիւնովը սէրը՝՝։
8
Որովհետեւ այս բաները ձեզանում մնալով եւ աճելով
դատարկ եւ անպտուղ չեն անիլ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գիտութիւնումը։
9
Բայց նա որ այս բաներն իրան մօտ չ’ունի, կոյր
է եւ կարճատես, մոռացած լինելով իր առաջին
մեղքերից սրբուիլը։
10 Սորա համար, եղբարք, աւելի ջանք արէք, որ ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ անէք. Որովհետեւ
սորանք անելով երբէք յանցանքի մէջ չէք ընկնիլ։
11 Որովհետեւ այսպէս առատութիւնով կ’տրուի ձեզ մտնել
մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը»:
Այո՜, մենք շնորհակալ ենք Տիրոջը այսպիսի թանկագին Խոքերի
համար, բոլոր առաքյալների և մարգարեների համար, բոլոր ծառաների համար որոնց Նա միշտ
ուղարկել է Իր ժողովրդի մոտ, ովքեր Աստվածային Ճշմարտությունը ճրագակալի վրա են դրել:
Մենք կարդացինք, որ «Պետք է ջանք անենք, որպեսզի
մեր կոչումն ու ընտրությունը հաստատ լինի», մենք ուզո՜ւմ ենք այդ անել, մենք ուզում
ենք որ Տերը հաստատի՜ մեզ, որպեսզի երբ Նա վերադառնա տանելո՜ւ մեզ, մենք սպիտակ հանդերձներով
կանգնած լինենք, և պատրաստ լինենք Նրան դիմավորելու: Թող այդ ամենը կատարվի՜ մեզնից
յուրաքանչյուրի հետ, որպեսզի մենք այս վերջին ժամանակում, ամբողջովին պատրաստ լինենք,
Նրա փառավոր օրվա վերադարձին: Մենք այժմ ցանկանում ենք աղոթե՜լ Աստծուն, և այս ծառայությունը
Նրա ձեռքերի մեջ հանձնել:
Թանկագին երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քո բարության
համար, Քո հավատարմության համար, որ Դու տանո՜ւմ ես մեզ Քո ձեռքերի մեջ ամեն օր: Շնորհակալություն
Քեզ որ Դու հավատարիմ ծառաներ ունես, որոնք այսօր նույնպես Քո Ճշմարտությունը ճրագակալի
վրա են դնում՝ Տեր: Օրհնի՜ր մեզ, օրհնի՜ր մեզ յուրաքանչյուրիս անհատապես, Տեր: Եվ թող
որ այս Խոսքերը որոնք մենք կարդացինք Տեր, թող որ մեր կյանքում իրականություն դառնան,
թող որ Նրանք շատ խորը ընկնեն մեր սրտերի մեջ, և որ մենք կարողանանք պտո՜ւղ բերել հավիտենական
կյանքի համար: Մենք ամեն բան Քո ձեռքերի մեջ ենք հանձնում, գոհանում ենք Քեզնից, և
խնդրում ենք որ այս առավոտը Քո փառքի համար լինի, որ մեր այս հավաքույթը ծառայի ա՜յն
բանի համար, որպեսզի մենք պատրաստված լինենք Քո վերադարձի սքանչելի օրվա համար: Քեզ
լինի փառքը, պատիվը և գոհությունը՝ Քո սուրբ և սքանչելի Հիսուսի անունով, ամեն: Տերն
օրհնի՜ մեզ բոլորիս, ամեն:
Եղբայր
Ֆրանկ
Եվ ես նույնպես, ցանկանում եմ ջերմորեն ողջունել, բոլոր
եղբայրներին և քույրերին Հիսուս Քրիստոսի անունով: Մենք այս հեռարձակումների համար
շատ շնորհակալ ենք Տիրոջը, որովհետև ամբողջ աշխարհը լսում և տեսնում է սա, և տեղեկացվում
է այն մասին, թե ի՞նչ է Աստված խոստացել այս ժամանակահատվածի համար: Եվ ինչպես արդեն
այսպիսի միտք լսեցինք ներածական խոսքի մեջ, կարդացվե՜ց Շերրեր եղբոր կողմից, որ մենք
հաղորդակից ենք լինում աստվածային բնությանը խոստումի միջոցով: Մենք իսկապես հաղորդ
ենք լինում աստվածային բնությանը: Այսպիսով, մենք այսօր հիմնականում խոսելու ենք աստվածային
խոստումների մասին, և ընդգծելու ենք թե որքա՛ն կարևոր են այդ խոստումները, և թե որքա՛ն
կարևոր է որ մենք հավատա՜նք Աստծո խոստումներին: Մի երգի հեղինակ այսպես է ասում.
(Մենք հաճախ ենք երգում այդ երգը) «Աստծո խոստումները հաստատ են, նրանք հավիտյան չեն
փոփոխվում, Հիսուսն Իր արյունով ամրագրեց ա՜յն, ինչը խոստացե՜լ էր իր Խոսքի մեջ»:
Եվ մենք բոլորս գիտենք, և հաճա՜խ ենք խոսել և շեշտադրել այն, որ Նոր Ուխտը սկսվում
է Հին Ուխտի ժամանակաշրջանում տրված խոստումների իրականացմամբ: Եվ մենք համարվում ենք
խոստումի որդիներ, Աստծո Խոսքը մե՜զ է վերաբերվում: Աբրահամն առաջին, և ամենալավ օրինակն է մեր համար:
Եվ առաջին զրույցի ժամանակ, երբ Տերը խոսեց Աբրահամի հետ, (մենք սա կարդում ենք Ծննդոց
12-ում) այնտեղ Տեր Աստվածը խոստում տվեց: Գուցե հիմա մենք կարդա՜նք այդ հատվածը Գրվածքից:
Խնդրեմ:
—Ծննդոց Գրքից, 12 գլուխ, 3-րդ Խոսքը:
«3 Եւ քեզ օրհնողներին
կօրհնեմ եւ քեզ անիծողներին կանիծեմ. եւ երկրի
բոլոր ազգերը քեզանով կօրհնուին»:
—«Եվ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին»: Աբրահամը
հավատա՜ց Աստծուն, Աբրահամը հավատա՜ց Աստծո խոստումին: Աբրահամը հնազա՜նդ մարդ էր,
և նրանում պետք է օրհնվեին բոլոր նրանք, ովքեր հավատալու էին Աստծո խոստումներին, ովքեր
հավատալու էին այն ամենին, ինչ Աստված խոստացել է, և օրհնվեին: Հավատքը մեկն է, իրական
հավատքը օդից կախված չէ, այն պետք է հիմնված լինի Աստծո խոստումների վրա: Եվ յուրաքանչյուր
խոստում կապված է իրականացման հետ, և միայն ճշմարիտ հավատացյալները, նրա՜նք կհավատան
Աստծո խոստումներին, և այդ կերպով հաղորդակից կլինեն աստվածային բնությանը: Եվ ինչպես
որ լսեցի՜նք ներածական խոսքում, մենք խոստումի միջոցով հաղորդակից ենք լինում աստվածային
բնությանը, աստվածային Էությանը, միայն հավատքի միջոցով: Եվ քանի որ մենք աստվածային
Էությունը հավատքով ընդունե՜լ ենք մեր մեջ, դրա համար հավատացյալները տարբերվում են:
Եվ մինչ օրս տարբերություն կա հավատացյալների մեջ, ոմանք համարվում են այսպես ասաց
համընդհանուր հավատացյալներ, նրանք հավատում են այն ամենին, ինչ նրանց քարոզո՜ւմ են
իրենց եկեղեցիներին, իսկ ճշմարիտ հավատացյալները՝ Աստծո զավակները, նրանք հավատո՜ւմ
են խոստումներին, և այդ կերպով հաղորդակից են լինում աստվածային Էությանը, աստվածային
բնությանը, և վերապրում են իրականացումն այն բաների, ինչ Աստվա՜ծ է խոստացել Իր Խոսքում:
Մենք կշարունակենք կարդալը: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Գաղատացիների Գրքից: Գաղատացիներ,
4-րդ գլուխ, 28-րդ Խոսք:
«28 Իսկ մենք, եղբարք, Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք»:
—Այստեղ մենք միայն կարող ենք ասել. Այո՜ և ամեն: «Իսկ դո՜ւք եղբայրներ», այս խոսքերը առաքյալն
ասում է նրանց, ովքեր Աստծո Խոսքն ընդո՜ւնել են իրենց սրտերում, ովքեր նույնիսկ արդեն
կնքվե՜լ են Սուրբ հոգով, նա նրանց ասում է. «Իսկ
դուք եղբայրներ, Իսահակի պես խոստումի որդիներ եք»: Եվ մենք ամբողջ սրտով կարող
ենք հավատալ, որ մենք այժմ խոստումի որդիներ ենք: Եկենք շարունակենք կարդալը:
—Մենք կարդում ենք Կորնթացիների 2-րդ ուղերձից, 1-ին գլուխ,
20-րդ Խոսքը:
«20 Որովհետեւ
որքան Աստուծոյ խոստմունքներ որ կան՝ նորանում է այոն, եւ նորանում է ամենը Աստուծոյ
փառքի համար մեզանով»:
—Եվ այստեղ նույնպես միանգամից կարող ենք ասել. Այո՜ և
ամե՜ն: Եվ ինձ համար իսկապես կարևոր է, բոլոր ժողովուրդների և լեզուների բոլոր եղբայրներին
և քույրերին փոխանցելը, դնե՜լը ձեր սրտում, որ մենք չպե՜տք է ունենանք միայն պարզապես
համընդհանուր հավատք, ինչպես շատ քրիստոնյաներ ունեն: Եվ ես այստեղ ուզում եմ ձեզ հիշեցնել
Քրիստոսի առաջին գալուստի մասին: Նրանք բոլորը հավատում էին, հրեաները հավատում էին,
նրանք պահում էին շաբաթը: Բոլորը հավատում էին, բոլորը հավատում էին… Բայց նրանք հավատում
էին այնպես, ինչպես որ Աստծո Խոսքը մեկնաբանում էին դպիրներն ու օրինականները: Ճշմարիտ
հավատացյալները բաժի՜ն ունեն Աստծո տված խոստումի մեջ, այն խոստումի որը վերաբերվում
էր Քրիստոսի առաջին գալուստին. «Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստէ իմ առաջին»: Դա խոստում
էր: Եվ խոստումի որդիները Հիսուս Քրիստոսի առաջին գալուստի ժամամանակ հավատացի՜ն այդ
խոստումին և ընդունեցին՝ ընդունելով Հովհաննես
մկրտչի ծառայությունը: Նույն կերպ գրված է Եսայիա 40-րդ գլխում. «Անապատի
մէջ կանչողի ձայնը, պատրաստեցէք Տիրոջ ճանապարհը,
եւ ուղիղ արէք ամայութեան մէջ շաւիղը մեր Աստուծոյ
համար»: Դուք գիտեք բոլոր այդ խոստումները: Եվ այժմ, մեկ անգամ ևս շեշտադրենք,
որ խոստումի որդիները, Հիսուս Քրիստոսի առաջին գալուստի ժամանակ չլսեցին այն ինչ նրանց
ասում էին դպիրներն ու փարիսեցիները, և ինչ նրանց ուզում էին սովորեցնել: Աստված նրանց
հայտնեց, որ Հովհաննես մկրտիչը այն խոստացված մարգարե՜ն էր ով բերել էր Աստծո պատգամը,
և ով այդ պատգամով Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ էր պատրաստելու: Նա Աստծուց ուղարկված
մարդ էր: Նա խոստացված մարգարեն էր, ով կարող էր բարձր ձայնով գոչել և ասել. «Ես ձեզ
ջրով եմ մկրտում՝ ապաշխարության համար, բայց Նա ով հետո է գալիս, Նա ձեզ կմկրտի Հոգով
և Կրակով»: Դդպիրների և փարիսեցիների համար դա ընդհանրապես
ոչինչ չէր նշանակում։ Բայց ճշմարիտ հավատացյալների համար, որոնց Հովհաննեսը կարող էր
խոսել որպես Փեսայի բարեկամ, նա կարողացավ ժողովրդին կոչ անել և ասել, որ աստվածաշնչյան
մարգարեությունները այժմ կատարվում են նրանց աչքի առաջ, և որ նրանք անմիջական մասնակցություն
են ունենում դրանում։ Եվ նո՜ւյնը՝ եղբայրներ և քույրեր, կատարվեց նաև մեր ժամանակներում:
Մենք նրա համար չենք որ որևէ վճիռ կայացնենք
ինչ-որ մեկի համար, բայց եկեք ազնիվ և անկեղծ ասենք, որ բոլոր եկեղեցիներում սովորեցնում
են, բոլոր եկեղեցիներում հավատում են, բոլոր եկեղեցիներում քարոզվում է, բայց խոստումը
որն Աստված տվել է, ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում դրա վրա: Ոք չի անդրադառնում
դրան, ոչ ոք իր քարոզների մեջ չի հիշում Աստծո խոստումների մասին: Դուք երբևէ լսե՞լ
եք, որ մկրտական եկեղեցիներում, մեթոդական եկեղեցիներում, բոլոր այդ ազատ եկեղեցիներում
որ որևէ մեկը հիշատակի մեր ժամանակվա խոստումի մասին, որ քարոզվի նրանց մասին: Երբևէ
դուք որևէ հարանվանությունում լսե՞լ եք մի քարոզ, որը հիմնված լինի Մաղաքիայի մարգարեության
խոստումի վրա, որտեղ ասվում է. «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ. Եւ նա պիտի
դարձնէ… որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը»: Երբևէ լսե՞լ եք, որ մեր ժամանակվա
դպիրները խոսեն Մատթեոս 17-րդ գլխի մասին՝ քարոզեն, որ «Առաջ Եղիան պետք է գա, և ամեն բան կարգի
պետք է դնի», բերելու է սկզբնական վիճակին, ինչպես որ այնտեղ գրված է: Երբևիցե
լսե՞լ եք որևէ ավետարանչի, որի քարոզը հիմնաված լինի «Վերջին ժամանակվա խոստումները»
թեմայի վրա: Ո՜չ, նրանք բոլորն ունեն իրենց ծրագրերը: Նրանք բոլորը հավատում են, բոլորը
մտածում են որ դրանով ծառայո՜ւմ են Աստծուն: Բայց այստեղ տարբերություն կա, ընտրյալների
միջև, ովքեր իսկապես ամբողջ սրտով հավատում են ա՜յն բանին, ինչ Աստվա՜ծ է խոստացել
Աստծո Խոսքի մեջ, և դրանով նրանք հաղորդ են եղել աստվածային Էությանը, Աստծո բնությանը:
Եվ մենք այսօր կշարունակենք լսել, որ նրանք հին մարդը հանել են իրենց վրայից, և հագել
են նոր մարդուն, ով արարվել է Աստծո արդարության համեմատ: Եկեք շարունակենք կարդալը:
—Կորնթացիների 1-ին ուղերձ, 2-րդ գլուխ: 1-ին կորնթացիներ,
2-րդ գլուխ, 12 Խոսքը:
«12 Եւ մենք ոչ
թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝
որ Աստուածանից է. որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ»:
—Ամեն: Ինչպես մենք կարդացինք, մենք չենք ստացել աշխարհի
հոգին, այլ ստացել ենք Աստծո Հոգին, որպեսզի ճանաչենք այն, որպեսզի առաջնորդվենք ա՜յն
բանի մեջ, ինչ Աստված է խոստացել Իր Խոսքի մեջ, ինչ Նա պատրաստել է մեր համար Իր Խոսքի
մեջ: Այս մի՜տքն է ցանկացել այստեղ արտահայտել Պողոս առաքյալը: Ո՜չ թե համընդհանուր
հավատքի մասին է խոսվում այստեղ, ո՜չ թե համընդհանուր Սուրբ Հոգու հեղման մասին, որին
շատերը մասնակից են եղել: Միլիոնավորներ պնդում են որ ստացե՜լ են Սուրբ Հոգին, բայց
Աստվածաշունչը շատ պարզ ասում է. «Որ միայն նրան ովքեր Աստծո Հոգո՜վ են առաջնորդվում,
ողջ Ճշմարտության մեջ, նրա՜նք են Աստծո ճշմարիտ որդիները»: Եվ Պողոս առաքյալը գրում է. «Մենք այն
Հոգին ենք առել որ Աստուածանից է. որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ
մեզ», որպեսզի ճանաչենք այն ինչ Աստված սահմանել է այս վերջին ժամանակահատվածի
համար, այն ինչ Նա խոստացել է այս վերջին ժամանակահատվածում Քրիստոսի եկեղեցու համար:
Եվ մենք բոլորս գիտենք, որ Աստվածաշնչյան մարգարեությունները կատարվում են մեր աչքերի
առջև, և միայն կո՜ւյրերը դա չեն կարող տեսնել: Ամբողջ աշխարհը տեսնում է աստվածաշնչյան
մարգարեությունների իրականացումը: Այն ամենը, ինչ մեր Տերն ասաց Մատթեոս 24-ում, Մարկոս
13-ում, Ղուկաս 21-ում, պատերազմների,
պատերազմների լուրերի, երկրաշարժերի, սովի և համաճարակների մասին, և ամեն ինչ, ամեն
ինչ, այն ամենը, ինչ Տերը նախապես ասե՜լ էր, կատարվում է մեր մեջ: Ամեն օր թարմ նորություններ
են հասնում մեզ, թե ինչ է կատարվում ողջ աշխարհում, և այսօր բոլորը տեղեկացվում են,
թե ինչ է կատարվում աշխարհի տարբեր երկրներում: Եղբայրներ և քույրեր, այդ հարցի հետ
կապված պետք է ասել, որ մեր Տերը հատուկ շեշտել է այս.
«Երբ տեսնեք, որ այս ամենը կատարվում է, ձեր գլուխները
բարձրացրեք, որովհետև դուք գիտեք, որ ձեր փրկությունը մոտենում է»։ Այսօր բոլորը, բոլոր եկեղեցիներում կարող
են կարդալ աստվածաշնչյան այն հատվածները, որոնք հայտնում են այն մասին, ինչ այսօր կատարվում
է ամբողջ աշխարհում: Բայց մենք կարող ենք հայտնել թե ինչ է Աստված խոստացել, Աստծո
խոստումի մասին: Օրինակ եթե որևէ մեկը կարդա Մատթեոս 24-րդ գլուխը, Տիրոջ Խոսքերից
կհասկանա, թե այն ժամանակ ինչ պետք է կատարվեր ԻսրաԷլի հետ, Երուսաղեմի հետ, և Տաճարի
հետ: Եվ եթե նա շարունակի կարդալը, կտեսնի կտեսնի թե ինչ է տեղի ունենում ընդհանուր
առմամբ: Բայց այնտեղ, միջանկյալ մասում շատ կարևոր հատվածի մասին է խոսվում. «Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն հեթանոսներին
վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կգայ վերջը»(Մատթեոս. 24.14): Այն ինչ
կատարվելու էր Երուսաղեմի հետ, ԻսրաԷլի հետ և Տաճարի հետ, Տերն ասել էր այդ մասին,
և այդ ամենը կատարվել է, իսկ մնացածը հիմա է կատարվում: Բայց մեր հանձնարարությունը
կայանում է նրանում, որպեսզի մենք քարոզենք հավիտյան գործող ավետարանը, և քարոզենք
այնպե՜ս, ինչպես այն քարոզել են առաքյալները աստվածային ողջ արդարությամբ, և ճշմարտությամբ,
որ իրականում կա միակն մեկ Աստված, և ոչ թե երեք հավիտենական անձեր, երեք ամենակարողներ, երեք ամենագետներ, երեք ամենագո
անձեր, այլ միայն մեկ, միակ ճշմարիտ Աստվածը, ով հայտնվել է մեր փրկության համար որպես
Հայր երկնքում, երկրի վրա Որդու մեջ, և Սուրբ Հոգու միջոցով հայտնվել է եկեղեցում և
ապրում է մեր ամենքի մեջ: Սա՜ է աստվածաշնչյան քարոզչությունը: Գնացեք այսօր բոլոր
եկեղեցիները, ամեն տեղ խոսվում է «Եռամեկ աստծո» մասին: Աստվածաշնչում ոչ
մի տեղ չի հանդիպում «Երրորդություն» բառը: Ոչ մի անգամ Աստվածաշնչում
չի հանդիպում «Եռամեկ աստված» բառը ։ Աստվածաշունչը ոչ մի տեղ չի ասում «Որդի աստված»:
Եղբայրներ և քույրեր, եկել է ժամանակը, երբ մենք պետք է վերընթերցենք Աստվածաշունչը:
Որովհետև միշտ գրված է՝ «Օրհնյալ է Աստված, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը»:
Եվ դա շատ, շատ կարևոր է: Որտեղ գրված է Աստված, այնտեղ Աստված պետք է լինի, որտեղ
գրված է Տեր, այնտեղ Տեր պետք է լինի թանկագիններ: Եվ ամենասկզբից մենք տեսնո՜ւմ ենք
այդ տարբերությունները, սակայն այժմ չենք կարող մանրամասնել այդ: Բայց մեկ անգամ ևս
կասենք. Ճշմարիտ եկեղեցին այժմ վերադառնում է ճշմարիտ հավատքին, «Մէկ Տէր, մէկ հաւատք,
մէկ մկրտութիւն» (Եփեսացիս 4.5): Եվ այս մկրտությունը ա՜յն անունով
է, որում Աստված Ինքը մեզ համար որպես Հայր հայտնվեց Որդու մեջ, և Սուրբ Հոգու միջոցով,
այսինքն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Եվ եթե բոլորն իմանային, և ցավոք բոլորը
գիտեն, որ Աստվածաշունչը թարգմանվել է երրորդությանը հավատացող մարդկանց կողմից: Եվ
եթե դուք պարզապես կարդաք. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր
եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը…»: Եվ եթե այդպես է, պետք է ասել ուղղակի,
նա ով կարդացել է Աստվածաշնչի 21 թարգմանությունները, ով կարդացել է հունարենը, ով
կարդացել է լատիներենը, ով կարդացել է եբրայերենը, այնտեղ՝ այդ թարգմանություններում
այդպե՜ս չի գրված, ինչպես մենք նոր կարդացինք: Այլ. «Գնացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք,
և ավետարանը քարոզեք ամեն արարածի»: Եվ հետո գալիս է իրականացման. «Ով հավատա
և մկրտվի… Մկրտեք նրանք Հոր և Որդու և Սուրբ հոգու անունով»: Մկրտեք նրանց
անվան մեջ: Հայրը տիտղոս է, Որդին տիտղոս է, այլ ո՜չ թե անուն: Մենք չէ՞ որ պետք է
ա՜յն անվան մեջ մկրտվենք՝ եզակի թվով, որով Աստված հայտնվեց մեզ: Եվ խնդրում եմ բոլոր
քարոզիչներին, խնդրում եմ, հարգանքո՜վ կարդացեք, Աստծո երկյուղով կարդացեք Նոր Կտակարանը:
Կարդացեք Գործք Առաքելոցը: Նոր Կտակարանյան
եկեղեցու հիմնադրման ժամանակ, առաջին քարոզի մեջ Պետրոսը Սուրբ Հոգով ներշնչված պետք
է բացականչեր և հռչակեր. «Եվ ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս
Քրիստոսի անունով»: Եվ բոլորը, Պենտեկոստեից ի վեր ողջ առաքելական ժամանակաշրջանում,
մկրտվել են Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Թանկագին, սիրելի եղբայրներ և քույրեր, թանկագին
քարոզիչ եղբայրներ, հա՜տկապես հիսունականների մեջ, ինչպե՞ս եք պնդում որ ստացել եք
Սուրբ Հոգին, երբ չեք սովորեցնում այնպես, ինչպես Պողոսն էր սովորեցնում, ջրով չե՜ք
մկրտում այնպես, ինչպես Պողոսն էր մկրտում, չե՜ք սովորեցնում այնպես, ինչպես Պետրոս
առաքյալն էր սովորեցնում, ինչպես Պետրոսն էր մկրտում: Ինչպե՞ս կարող եք հայտարարել,
որ դուք ստացել եք Սուրբ Հոգին, և Նրա հետ շարունակեք ապրել սխալ ուսմունքների մե՞ջ,
աստվածության և մկրտության հետ կապված, ձեր ամբողջ կյանքում մնում եք սխալ ուսմունքների
մեջ, և Աստծո ժողովրդին տանում եք մոլորության մեջ: Մենք չէ՞ որ կարդացել ենք. «Մենք այն
Հոգին ենք առել որ Աստուածանից է. որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ
մեզ»: Սուրբ Հոգին չի՜ հաստատում որևէ հերձված կամ մոլար ուսմունք, Սուրբ Հոգին՝
Աստծո Հոգին հե՜տ է տանում դեպի Աստծո Խո՜սքը, և այդ իսկ պատճառով մենք այդքան բարձր
ենք գնահատում Բրանհամ եղբոր ծառայությունը, ում Աստված ուղարկեց հատուկ պատգամով,
որը նախորդելու էր Քրիստոսի երկրորդ գալուստին։
Աստված կարողացավ օգտագործել նրան Սուրբգրային ուսմունքները հռչակելու համար, աստվածությա՜ն վերաբերյալ, մկրտության, Տիրոջ ընթրիքի,
բոլոր աստվածաշնչյան ուսմունքները նորովի են հռչակվել մարգարեական շրթունքներով, և
Աստծո ժողովրդին հնարավորություն է տրվել հավատալու այնպե՜ս, ինչպես Սուրբ Գիրքն է
ասում: Եվ այժմ բացահայտվում է… Արդյո՞ք հնազանդվում
ենք մենք այն բանին, ինչ Հոգին է ասում եկեղեցիներին Աստծո Խոսքի միջոցով, թե՞ շարունակում
ենք մնալ նախկինի պես, մեր սեփական ծրագրերի մեջ: Եկեք կարդա՜նք Խոսքը:
—Մենք կարդում ենք Եփեսացիների 4-րդ գլխից: Եփեսացիների
4-րդ գլուխ, 30-32 Խոսքերը:
«30 Եւ մի տրտմեցնէք
Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար։
31
Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ ամեն չարութեան հետ։
32 Եւ իրար հետ քաղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ
ներեց»:
—Փա՜ռք, շնորհակալությո՜ւն մեր Տիրոջը, այսպիսի խրատի
համար, որ թողնելով հին մարդը իր բոլոր հետևանքներով, կարող ենք վերապրել նորոգումը,
կարող ենք վերստին ծնվել: Եվ մենք վերադառնում ենք ներածական խոսքին, մենք այնտեղ այպիսի
խոսքեր լսեցինք. «Հաղորդակից լինել աստվածային բնությանը»: Հին բնությունը, հին մարդուն,
այդ ամենը պետք է հանենք մեր վրայից: Եվ եղբայրներ և քույրեր, սա իմ սրտի փափագն է,
որպեսզի ձեզնից յուրաքանչյուրդ այս աստվածաշնչյան հատվածները նորից և նորից աղոթքով
քննեք, արդյո՞ք մեր մոտ դա այդպես է, արդյո՞ք ինչպես գրված է այդպես է մեր մոտ, որպեսզի
կարողանանք կանգնել Աստծո առջև: Վերջին պատգամի քարոզչությունը՝ այս ճշմարիտ աստվածային
պատգամի, միայն մեկ նպատակ ունի. «Հարս-համայնքին՝ Քրիստոսի համայնքին, այնպես կանգնեցնել
Փեսայի առջև, որպեսզի այդ հարսը չունենա որևէ արատ կամ խորշոմություն, և պատրաստ լինի
մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի վերադարձին» (Եփեսացիս 5.27): Եվ քարոզչության
հիմքն ա՜յն է, որ մեր վրայից հանե՜նք հին մարդը, որպեսզի մեռնե՜նք Քրիստոսի հետ, թաղվե՜նք
Նրա հետ, և հարությո՜ւն առնենք Նրա հետ նոր կյանքի համար: Ինչպես որ Պողոսն է վկայություն
տալիս Հռոմեացիների 6-րդ գլխում… Խնդրում եմ փորձե՜ք ձեզ այդ խոսքերի համեմատ, և Տերը
ողորմություն կանի: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Կողոսացիների 3-րդ գլխից, 8-10 Խոսքերը:
Կողոսացիներ 3-րդ գլուխ, 8-10:
«8 Բայց հիմա
դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, ամօթալի խօսքերը ձեր բերանիցը։
9
Սուտ մի խօսիք իրար հետ. հանեցէք հին մարդն
իր գործերովը։
10
Եւ հագէք նոր մարդը որ նորոգուած է գիտութիւնով իր ստեղծողի
պատկերի պէս»:
—Փա՜ռք Տիրոջը: Ես դրա մասին արդեն ասել եմ, և հիմա նույնպես
կարդացինք այդ: Հին մարդը հանել մեր վրայից, և հագնել նոր մարդուն: Ես կուզեի խոսել
ա՜յն եղբայրների և քույրերի հետ, ովքեր պատվո՜ւմ են Աստծո Խոսքը, ովքեր կարծես թե դատ
են վարում իրենք իրենց հետ և հարց են տալիս. «Թանկագին Տեր, կարո՞ղ եմ արդյոք Քո
առջև կանգնած մնալ այն դիրքում, որում գտնվում եմ հիմա, ողորմիր որպեսզի այս բոլոր
Խոսքերը իմ կյանքում իրականություն դառնան, որպեսզի ես ամբողջովին հանեմ հին մարդը
իմ վրայից, և կարողանամ հագնել նոր մարդը, որ ստեղծված է Աստծո պատկերի պես»:
Աստված Նոր Ուխտ է քնքել, Նա մեզ նոր սիրտ
է տվել՝ նոր կյանք Իր Շնորհքի համեմատ, այսինքն հավիտենական կյանք է Նա մեզ պարգևել:
Եվ Գառան արյունը մաքրում է մեզ ամեն մեղքերից, և Տերն ամեն բան նոր է անում: Մենք
տեսնում են թե որքան անհրաժեշտ էր, և ինչպես էին ընգծում առաքյալները, որ թեև մենք
արդե՜ն կնքված ենք Սուրբ Հոգով, բայց չպե՜տք է վշտացննենք, տրտմեցնե՜նք Նրան, չպե՜տք
է տեղի տանք հին մարդուն, այլ նորի մեջ պետք է մնանք, և ծառայենք Տիրոջը: Եվ ամենը
ինչ հին մարդուն է վերաբերվում, մի կողմ դնենք, որպեսզի քայլե՜նք Տիրոջ հետ: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Եփեսացիների 5-րդ գլուխը: Եփեսացիներ
5-րդ գլուխ, 26 Խոսքից:
«26 Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով.
27 Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, որ չունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ
բաներ, որ սուրբ եւ անարատ լինի»:
—Եվ այստեղ ոչինչ պետք չի ավելացնել՝ թանկագիններ: Միայն
մեկ շեշտադրում ուղղակի, Նոր Ուխտի արյունով մենք փրկվել ենք կորուստից: Տերը մարդկանց
որդիներից Աստծո որդիներ ստեղծեց, պատռե՜ց պարտամուրհակը, ներեց մեզ Իր Շնորհքով և
ամեն բան նոր դարձրեց մեր սրտերում: Դա առաջին մասն էր, որը վերաբերվում էր Նոր Ուխտի
արյանը, Գառան թափած արյանը: Երկրորդ մասը, մենք արդեն կարդացել ենք. «Լվացված
լինելով Աստծո Խոսքի ջրի ավազանանում»: Այստեղ գրվա՜ծ է սա. «Աստծո
Խոսքի ջրի ավազան», ո՜չ թե պարզապես ինչ-որ կերպով ջրցողված լինելով՝ մի
քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, այլ լիարժեք ընկղմված լինելով Աստծո Խոսքի մեջ, թաղվա՜ծ
լինելով: Ինչպես որ մենք լիարժեք արդարացվո՜ւմ ենք, մաքրվո՜ւմ ենք, սրբացվո՜ւմ արյունով,
այնպես էլ Աստծո Խոսքի ջրի ավազանի
մեջ ենք ընկղմվո՜ւմ, լիարժեք մաքրվո՜ւմ, լիարժեք սրբվո՜ւմ: Թող որ Տերն այդ ողորմությունն
անի՜ մեզ ամենքիս: Ինչո՞ւ էին առաքյալները քարոզում Խոսքը: Ինչո՞ւ մեր օրերում Բրանհամ
եղբայրը կարիք ուներ հատուկ ձևով շեշտադրելո՜ւ Խոսքը: Որպեսզի հնարավոր լիներ իրականացնելու
աստվածային ուղղումը: Ես կուզեի որ բոլոր
եկեղեցիները ընկղմված լինեին Խոսքի ավազանի մեջ… Բայց դա խոստացվա՜ծ չի եղել Աստծո
Խոսքի մեջ, և տեղի չի՜ ունենալու: Բայց ընտրյալնե՜րը, ովքեր Աստծուց Շնո՜րհք
են գտել, ովքեր Գառան արյան միջոցով հաշտվե՜լ են Աստծո հետ, ովքեր առաջնորվո՜ւմ են
Աստծո Հոգով, նրանք պետք է ընկղմվե՜ն Աստծո Խոսքի մեջ: Եվ այն ժամանակ կնկնեն բոլոր կեղծ ուսմունքները,
որոնք չկան Աստծո Խոսքի մեջ: Մենք ընկղմվելու ենք Աստծո Խոսքի ավազանի մեջ, ամեն բան
լվացվելու է մեր վրայից, և այնտեղից դուրս ենք գալու մաքրված, և ճշմարիտ ուսմունքի
մեջ: Եվ ինչպես Պողո՜սն էր գրել. «Որպեսզի Հարսին այնպե՜ս կանգնեցնի Փեսայի առաջին,
որպեսզի հարսը չունենա որևէ արատ կամ խորշոմություն»: Եվ դա այսօր կատարվում
է Գառան արյունով փրկագնվածների հետ: Ես այսօր կոչ եմ անում. Լվացվե՜ք Աստծո Խոսքի ջրի ավազանի մեջ, այնուհետև ոչինչ չի
մնա, քան Աստծո մաքուր և սուրբ Խոսքը՝ կենդանի Աստծո եկեղեցում: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Հռոմեացիների 5-րդ գլխի, 5-րդ Խոսքը:
«Յոյսն էլ չէ
ամաչեցնում. որովհետեւ Աստուծոյ սերը փռուած
է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ»:
—Ամեն: Որևէ հուսախաբություն չի կարող լինել, որովհետև
Աստծո սերը հեղվե՜լ է մեր սրտերի մեջ, և մենք կարող ենք գոհանալ Աստծուց՝ մեր Տիրոջից,
մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությունով, և մեր ամբողջ մտքերով: Եվ մենք
որպես հարս պետք է պատրաստված լինենք հանդիպելու Փեսային, միանալու Նրա հետ: Մենք Նրա
վերադարձին՝ մեր Տիրոջ խոստացված վերադարձին սպասում ենք մեր ժամանակաշրջանում: Եվ
դա շատ մոտ է, շուտով կկատարվի: Եվ բոլոր խոստումի որդիները, ովքեր ստացել են խոստմունքի
Հոգին, նրանք հավատում են, որ այս վերջին պատգամը նախորդելու է Հիսուս Քրիստոսի երկրորդ
գալուստին: Եվ այս հեռարձակումը այժմ եթեր է դուրս գալիս ամբողջ աշխարհում, որպեսզի հարսը կարողանա պատրաստվել,
որպեսզի անբիծ և անարատ լինի Հիսուս Քրիստոսի վերադարձի օրը: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 2-րդ Պետրոսի թուղթ, 3-րդ գլուխ,
9-րդ Խոսքը:
«Տէրը չի ուշացնիլ
խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում,
բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ,
որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն»:
—Թող որ Տերը Շնորհ անի, որ այսօրվա հեռարձակմանը լո՜ւրջ
մոտենան: Եղբայրներ և քույրեր, բավարար չի ասելը. «Ես հավատում եմ, որ Աստված մարգարե է ուղարկել, ես հավատում եմ վերջին ժամանակների
պատգամին, ես հավատում եմ որ ես կնքված եմ Սուրբ Հոգով»: Այդ ամենը անօգուտ
է, եթե մեր հավատքը հաշվի չի առել մնացածը, եթե մենք մեզնից չենք հեռացրել հին մարդուն,
եթե մենք Աստծո
Խոսքի ջրի ավազանում դեն չենք նետել այն ամենը, ինչը հակասում է Աստծո Խոսքին: Մենք բոլորս պետք է հասնենք մի այնպիսի վիճակի, որտեղ
մենք իսկապես կարող ենք հանգիստ խղճով ասել. «Սիրելի Տեր, եթե Դու այսօր գայիր, ես
պատրաստ կլինեի հանդիպել Քեզ, և Քեզ հետ մտնել փառքի մեջ»: Որպեսզի մենք իսկապես
հասնենք այդ վիճակին, այդ աստվածային վիճակին հասնենք: Որպեսզի փորձե՜նք ինքներս մեզ,
հնազա՜նդ լինենք, հանենք հին մարդը մեր վրայից և հագնենք նո՜ր մարդը, և համապատասխանության
մե՜ջ լինենք Աստծո Խոսքի հետ, և սպասենք Հիսուս Քրիստոսի վերադարձին: Եվ ինչպես մնեք
կարդացինք. «Տերը չի ուշացնում Իր խոստումը»,
Նա անպայման կկատարի Իր խոստումը: Եվ Նա խոստացել էր. «Ես կգնամ, և տեղ կպատրաստեմ ձեր համար, և կվերադառնամ և ձեզ Ինձ մոտ կվերցնեմ»:
Խոստումը ուժի մեջ է և անպայման կկատարվի: Բայց Նա սպասում է մինչև վերջինները ներս
մտնեն, վերջինները ներս մտնեն և քանակը լրանա: Թող ամենակարող Աստծո օրհնությունները
ձեր բոլորի վրա լինեն, ամբողջ աշխարհով մեկ Աստծո բոլոր զավակների վրա: Մենք ամբողջ
սրտով շնորհակալ ենք Աստծուն, որ այս հեռարձակումները կարող են հասնել բոլոր ազգերին,
բոլոր ժողովուրդներին և լեզուներին ողջ երկրի երեսով մեկ, կարող ենք օգնել և ծառայել
սրանով: Այժմ Ցանկանում ենք Ցյո՜ւրիխից ողջույններ փոխանցել Աստծո բոլոր զավակներին,
ցանկանում ենք մաղթել, որ վերջինները համալրեն այդ թվաքանակը: Եվս մեկ անգամ ողջ սրտով
ես ցանկանում եմ, որ հիմա բոլորն իսկապես իրենք իրենց փորձեն Աստծո Խոսքվ, և ասեն աղոթքի
մեջ. «Սիրելի Տեր, ողորմա՜ծ եղիր իմ հանդեպ, օգնի՜ր ինձ, ես ուզում եմ կանգնե՜լ Քո
առջև՝ պատրա՜ստ լինել, երբ Դու կվերադառնաս մեզ տանելու»: Եվ մենք համոզված
ենք, որ ինչպես որ գրված է. «Պատրաստները Նրա
հետ հարսանյաց ընթրիքը մտան», և նույն կերպ ճշմարի՜տ է այն, որ այժմ ընտրված բազմությո՜ւնը,
իմաստուն կույսե՜րը, Հիսուս Քրիստոսի հա՜րսը, նա առաջնորդվում է դեպի կատարելություն:
Եվ ինչպես Աբրահամը՝ նորից ուզում ենք ասել.
Նա հավատա՜ց Աստծուն, նա հավատա՜ց Ատծո խոստումին: Մենք հավատում ենք Աստծուն,
և հավատում ենք այն խոստումներին, որոնք Աստված տվել է մեզ, նաև Հիսուս Քրիստոսի վերադարձին
մեր ժամանակաշրջանում: Եվ թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծե՜լ Աստծո Խոսքը. «Երբ կտեսնեք այդ ամենը կատարվում է, ձեր գլուխները
վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտենում է»: Թող ձեր ամենքի վրա հանգչի
ամենակարող Աստծո օրհնությունը՝ Հիսուսի սուրբ անունով: ԱլելուՅահ: Ամեն: