Լսել

2022-08-07 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

08.07.2022 Էվալդ ֆրանկ, Կրեֆելդ՝ Գերմանիա

Էվալդ Ֆրանկ

2022 թ. Օգոստոս 08, Կրեֆելդ, Գերմանիա

 

Եղբայր Բորգ

Այս հեռարձակմանը՝ «Աստվածաշնչյան խոսք Ֆրանկ եղբոր հետ», մենք ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին, ողջ աշխարհով մեկ: Մենք շնորհակալ ենք Աստծուն, ա՜յն առանձնաշնորհման համար, որ մենք կարող ենք լսել Աստծո բացահայտված Խոսքը: Թո՜ղ որ Տերը, այս առավոտ, Շնո՜րհ անի խո՜սելու, և լսելո՜ւ համար: Նախքան որ Ֆրանկ եղբայրը կխոսի՜ մեզ, ես կկարդամ ներածական խոսքը՝ Հռոմեացիների ուղերձից, 1-ին գլխից, 1 և 2 խոսքերը, նաև 3-րդ Խոսքի սկիզբը:

«1 Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝  կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար  որոշուած,  2   Այն որ  առաջուց  խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը,  3   Իր Որդու համար.»:

Մինչև այստեղ: Սա Աստծո Խոսքն է: Խնդրեմ Ֆրանկ եղբայր:

 

Եղբայր Ֆրանկ.

Սիրելի եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, ես նույնպես ողջունում եմ ձեզ, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ և թանկագին անունով: Մենք արդեն լսեցինք ներածական խոսքը, թե ինչպես փրկության պատգամը, մարգարեների միջոցով նախապես հռչակվել էր: Եվ սա ա՜յն է, որ յուրաքանչյուր քարոզի մեջ, պետք է նորովի՜ ընդգծվի, ա՜յն որ Աստված սկզբունքորեն ամեն բան իրագործում է Իր Խոսքի համաձայն: Ամբողջ փրկագնման պատմությունը, ինչպես նաև պատմությունը, նախապես հռչակվա՜ծ է եղել: Եվ ամեն ինչ այդպե՜ս է լինում: Եվ ես ուզում եմ հատուկ ձևով շեշտադրել՝ ասելով, որ Նոր Կտակարանը, սկսվում է Մաղաքիայի 3.1-ում տրված խոստումով. «1   Ահա  ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ  ճանապարհ պատրաստէ իմ առաջին…» (Մաղաքիա 3.1, Մարկոս 1.2)  և որ Նոր Կտակարանը, նորկտակարանյան եկեղեցին սկսվում է այսպես. «5 Ահա ես կուղարկեմ ձեզ համար  Եղիա մարգարէն,  Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ.» (Մաղաքիա 4.5): Այս խոստումը վերջինն է, փրկության օրվա վերջի համար:  Տերը, փրկության օրվա վերջում մեր Տերը ևս մեկ անգամ հստակորեն շեշտե՜ց Մատթեոս 17-ում. « Իրաւ առաջ Եղիան կգայ եւ  ամեն բան կվերանորոգէ» (Մատթեոս 17.11):  Ես սա ուղղակի ասում եմ հենց մեր ժողովի ամենասկզում. Տիրոջը հաճելի եղավ կանչելու Բրանհամ եղբորը՝ բերելու համար պատգամը, վերջին պատգամը: Եվ հետո նա շեշտադրումներով ասում է.«Ոչ թե ե՜ս եմ նախորդելու Քրիստոսի Երկրորդ Գալուստին, այլ պատգա՜մն է նախորդելու Քրիստոսի Երկրորդ Գալուստին»։ Նա, բոլոր ժամանակների ամենամեծ Աստծո մա՜րդը, նա կատարե՜ց իր հանձնարարությունը, Աստված հաստատե՜ց, հաստատե՜ց, հաստատե՜ց: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ մարգարեի տուն մեկնելուց հետո, մե՜զ է մնացել, Աստծո ողջ խորհրդի սո՜ւրբ և թանկագին պատգամը: Եվ որ այն կարող է տարածվել ողջ աշխարհով մեկ: Եվ ինչպես Տերն Ինքն է ասել. « 28   Եւ երբոր այս բաները կ’սկսեն լինիլ, վեր նայեցէք եւ բարձրացրէք ձեր գլուխները.  որ ձեր փրկութիւնը մօտ է» (Ղուկաս 21.28): Այլևս չի՜ գալու որևէ ուրիշ մարգարե, որովհետև ո՜չ մի ուրիշ մարգարե չի խոստացվել: Աստծո խոսքը իրականացել է, և մենք ի սրտե շնորհակալ ենք Տիրոջը դրա համար: Այսպիսով, եկեք շարունակենք մեր խոսքի քննարկումը:

—Մենք կարդում ենք 1-ին Կոնթացիներից, 2-րդ գլխի, 12 Խոսքը:

«12   Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք,  այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ»:

—Ամեն: Խոսքը հենց դրա մասին է: Ավետարանը, փրկության պատգամը, Խոսքը, ո՜չ թե այնպես, ինչպես այն մարդի՜կ են փոխանցել, այլ այնպե՜ս, ինչպես այն տրվե՜լ է Աստծո Հոգուց, հետո գրի է առնվել, իսկ հիմա, հայտնվել է և շարունակվել փոխանցվելը: Ո՜չ թե ինչպես մարդկանցից, այլ ինչպես Աստծո Հոգուց Շնորհքով տրված, այնպես էլ փոխանցում ենք Աստծո սուրբ Խոսքը, որպես բնօրինակ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Ղուկասի 10-րդ գլխի, 27-րդ Խոսքը: Ղուկաս 10-րդ գլուխ, 27 Խոսք:

«27   Նա էլ պատասխանեց եւ ասեց.  Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զօրութիւնիցը, (Օրինաց 6.5) եւ քո բոլոր մտքիցը. Եւ  քո ընկերին՝ քո անձի պէս (Ղևտացիներ 19.18)»:  

—Այս Խոսքին մենք ասում ենք ամեն: Չորս բաներ են այստեղ թվարկված, որ մենք պետք է սիրենք մեր Տեր Աստծուն մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ հոգով, մեր ամբողջ զորությունով, և վերջապես մեր ամբողջ մտքով: Թույլ տվեք սա ասել ինձ խոնարհությամբ, բայց ողջ սրտով, և միանգամից հարցնել. Ո՞ւմ և ո՞ւմ միջոցով են կատարվում այս չորս պայմանները, այս չորս հատկանիշները: Բոլորը կարող են ասել. «Ես սիրում եմ Աստծուն», բայց իրենց մտածմունքներում շրջանցո՜ւմ են Աստծուն, նույնիսկ չեն մտածում վերադառնալ այն բանին, ինչ Աստվա՜ծ է ասել: Ի՞նչ օգուտ ինձ, եթե ասեմ. «Ես սիրում եմ Աստծուն», և անտեսեմ այն, ինչ Նա ուզում է ասել մեզ Իր Խոսքի միջոցով: Սիրելի եղբայրներ և քույրեր, եկեք սա ասենք ի սրտե և առանց քննադատելու. Ամբողջ աշխարհը մտածում է շրջանցելով Աստծուն, անցնում են Աստծո կողքով, և բոլոր աստվածաբանները սովորեցնում են շրջանցելով Աստծուն: Եթե վերցվում են սկզբունքները, ապա ամեն բան անցնում է շրջանցելով Աստծուն, միայն եթե  Աստված մեզ ողորմությո՜ւն չանի, և եթե մենք երկյուղով ու հարգանքո՜վ չմոտենանք Աստծուն և Իր Խոսքին, և պատրաստ լինենք հավատալու, և սովորեցնելու, և կիրառելու միայն ա՜յն, ինչ Աստվա՜ծ է ասել Իր Խոսքի մեջ, և ա՜յն ինչ այստեղ գրվա՜ծ է և վկայված: Եվ եկեք վերջի՜նը, սրտով հավատանք և կատարենք, որ սիրենք Աստծուն մեր բոլոր մտքով, և հետո նաև մեր ամբողջ հոգով, ամբողջ զորությամբ, և ա՜յն ամենով ինչ մենք ունենք և ինչ որ կանք, որպեսզի սիրե՜նք Աստծուն, և որ Նրա մտքերի մասին իմանանք Իր Խոսքից, այն ինչ գրված է: Աստծո մտքե՜րը, գրված են Աստծո Խոսքի մեջ: Եվ միայն նա, ով հավատում է այնպես, ինչպես որ Գրվա՜ծքն է ասում, նա՜ է պատվում Աստծուն, նա՜ է սիրում Աստծուն: Այսպիսով, ո՜չ միայն ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությունով, այլ այսօրվանից մենք ուզում ենք Աստծուն սիրել մեր ամբողջ մտքով: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Մատթեոսի 24-րդ գլխից: Մատթեոս 24-րդ գլուխ, 3 և 4 Խոսքերը:

«3  Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր,  աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին.  Ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի. եւ ի՞նչ կլինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։

4   Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց.  Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չխաբէ»:   

—Այս երկու խոսքերը շատ մեծ նշանակություն ունեն: Բոլոր նրանք, ովքեր եղել են ԻսրայԷլում, գիտեն, որ երբ դուք Ձիթենյաց լեռան վրա եք, դուք Գեթսեմանիով նայում եք դեպի Տաճարի լեռը, և ձեր առջևում երևում է ամբողջ Երուսաղեմը: Եվ աշակերտները գնացին մեր Տիրոջ մոտ, նրանք նստեցի՜ն Նրա հետ, և նրանք հարցրեցի՜ն Նրան, նրանք հարցրեցին Հիսուսից: Ո՞ւմից ես դու հարցնում, ո՞ւմ մոտ ես դու գնում, ո՞ւմ հետ ես դու նստում, երբ խոսում ես ժամանակների վերջի մասին: Եկեք այսօրվանից, իսկապես Հիսուսի ոտքերի մո՜տ նստենք,  և Նրանի՜ց հարցնենք. Թե ե՞րբ է դա տեղի ունենալու, ո՞րն է Քո վերադարձի նշանը, և ինչն է վերաբերվում ժամանակների վերջին:  Չհարցնե՜նք ոչ մի աստվածաբանից, ո՜չ մի պրոֆեսսորից, ո՜չ մի աստվածաշնչի ուսուցչից, ո՜չ ոքից չհարցնենք, այլ մենք ուզում ենք հարցնել հենց Հիսուսից: Եվ մենք կարող ենք ասել, որ այս Խոսքի մեջ, այնտեղ Նա Իր աշակերտներին  տվեց այս երեք հարցերի պատասխանները: Եվ այսօր մենք այդ երեք պատասխաններն ունե՜նք Աստծո Խոսքից. Մատթեոս 24-ում, Մարկոս ​​13-ում, Ղուկաս 21-ում: Յուրաքանչյուր հարց պատասխանվել է, և գտնվում է Սուրբ Գրքում, և դրա համար մենք ի սրտե շնորհակալ ենք: Մենք հիմա կարող էինք անդրադառնալ ժամանակների նշանին,  կարող էինք անդրադառնալ այն բանին, ինչ Տերն այն ժամանակ ասաց ԻսրաԷլի համար, այն որ նրանք պետք է ցրվեն, և Տաճարը քանդվելու է, մենք կարո՜ղ էինք մոտենալ բոլոր այդ բաներին, որոնք Տերն արդեն ասել է, որոնք որ նախորդելու են Քրիստոսի երկրորդ գալուստին: Մենք չէ՞ որ ապրում ենք ա՜յդ ժամանակաշրջանում, տեսնո՜ւմ ենք բոլոր այդ բաները, որոնք մեր Տերը արդեն ասել է մեզ, և դրանք իրականանո՜ւմ են մեր աչքերի առջև՝ պատերազմներ, պատերազմների լուրեր, սովեր, թանկացումներ, աղետներ տարբեր տեսակի, անօգնական վիճակ, բոլորը, բոլորը իսկապես այստեղ է գտնվում: Տերը չէ՞ որ նախապես արդեն ասել է: Եվ մեր հանձնարարությունը կայանում է նրանում, որպեսզի Աստծո ժողովրդի ուշադրությունը հրավիրենք այն բանի՜ն, ինչ Տերն է ասել: Եվ մենք շնորհակալ ենք, որ Նա Բրանհամ եղբորը, հատուկ ձևով է օրհնել, ուղարկե՜լ է նրան, և կարողացել է նրան օգտագործել, որպեսզի մեր ուշադրությունը հրավիրի բոլոր այդ բաներին: Հիմա մենք չենք նստում Պողոսի ոտքերի մոտ, կամ էլ Բրանհամ եղբոր ոտքերի մոտ, մենք նստում ենք Հիսուսի՜ ոտքերի մոտ: Եվ մենք չենք կարդում ընդհամենը մեկ ավետարան, մենք կարդում ենք բոլո՜ր ավետարանները, մենք կարդում ենք բոլո՜ր ուղերձները, ընդհուպ մինչև հայտնություն, մենք կարդում ենք, և նստո՜ւմ Հիսուսի ոտքերի մոտ, և լսում թե ինչ է Նա ուզում ասել մեզ: Այս առումով նույնպես կիրառվում է այն խոսքը, որ մենք սիրում ենք մեր Տեր Աստծուն մեր ամբողջ մտքով, որն ամբողջապես պետք է գտնվի՜ Աստվածաշնչում: Մեր ամբողջ սրտով և ամբողջ հոգով պետք է սիրենք: Մեր Աստծուն լինի ողջ պատիվը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Կորնթացիների 15-րդ գլխից:

1-ին Կորնթացիներ, 15-րդ գլուխ, 51 և 52 Խոսքերը:

«51   Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ.  Ոչ թէ ամենքս կննջենք,  այլ ամենքս կփոխուինք։ 

52 Յանկարծ՝ մի ակնթարթում յետին փողի ժամանակին.  որովհետեւ փողը կփչուի, եւ մեռելները յարութիւն կառնեն անապականելի, եւ մենք կփոխուինք»:

—Թող փառավորվի՜ մեր Տերը: Ի՞նչ կարդացինք Մատթեոսի 24-րդ գլխի 2-րդ Խոսքում. «Զգույշ եղեք, որ ոչ ոք ձեզ չմոլորեցնի»: Եվ դա կապված է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի վերադարձի թեմայի հետ, «Զգույշ եղեք, որ ոչ ոք ձեզ չմոլորեցնի»: Որովհետև ասելու են. «Ահա Քրիստոսն այստեղ է, ահա Քրիստոսն այնտեղ է»: Շատ սուտ մարգարեներ, և շատ սուտ Քրիստոսներ վեր կկենան և սուտ ուսմունքներ կտարածեն, ինչպես որ վերջերս մի մարդ ինքն իրեն մարգարե էր ներկայացնում, ես չեմ ուզում մանրամասնեմ: «Զգույշ եղեք, որ ոչ ոք ձեզ չմոլորեցնի»: Ես շնորհակալ եմ Աստծուն, քանի որ գրված է, որ ընտրյալները չպետք է մոլորվեն (Մատթեոս 24.24):  Ընտրյալները՝ նրանք Աստծո սեփականությունն են, և նրանք Աստծուն սիրում են իրենց ամբողջ սրտով, ամբողջ հոգով,  ամբողջ զորությունով, և ամբողջ մտքով: Մեր Տիրոջ վերադարձը տեղի կունենա այնպես, ինչպես որ հստակ նկարագրված է Աստվածաշնչի շատ հատվածներում: Երբ ​​ինչ-որ մեկն ասում է.  «Քրիստոսն այստեղ է, կամ Քրիստոսն այնտեղ է», մի՜ լսեք, և նույնիսկ մի՜ ընդունեք այդպիսի մարդկանց։ Այսպիսով, շնորհակալություն հայտնեք Տիրոջը, ով վերադառնալու է որպեսզի վե՜րցնի Իրեններին, և նախ «Քրիստոսով մեռածները պետք է հարություն կառնեն, և հետո մենք՝ ովքեր ողջ ենք մնացել, փոխվելու ենք, որովհետև այս մահկանացու մարմինը անմահություն է հագնելու»։ Սա Աստծո սուրբ Խոսքն է, և մենք հավատում ենք Նրան: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Պետրոս, 1-ին գլխից: 1-ին Պետրոս, 1-ին գլուխ, 14-ից 16 Խոսքերը:

«14   Հնազանդ որդկանց պէս,  չ’նմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի  առաջի ցանկութիւններին։ 

15  Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը. 

16   Որովհետեւ գրուած է,  Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ»:

—Ամեն: Եղբայրներ և քույրեր, սա Աստծո թանկագին Խոսքն է, որն ուղղված է մեզ բոլորիս: Այժմ մենք պետք է մոռանա՜նք մեր սեփական մտածելակերպը, և իսկապես առաջնորդվենք Աստծո Խոսքի և Աստծո կամքի մեջ: Ես սա չեմ ասում, որ ինքս ինձ ինչ-որ ձևով ներկայացնեմ: Բայց ես դուրս եմ եկել հավատացյալ ընտանիքից: Ես կարողացել եմ իմ կյանքը Տիրոջը նվիրել վաղ տարիքում՝ 14 տարեկանում, և կարող եմ ասել որ այդ նվիրվածությունը մնացել է իմ ողջ կյանքում: Ես երբեք ոչ մի պար չեմ պարել, երբեք ծխախոտ չեմ ծխել, երբեք ծաղրողների հետ գարեջրի սեղանի շուրջ չեմ նստել: Ես իսկապես Աստծո ողորմությամբ, իմ կյանքը նվիրել եմ Տիրոջը, և դրա համար բոլորին կարող եմ ասել. Ես երբեք իմ կյանքում ֆիլմ չեմ դիտել, երբեք չեմ եղել թատրոնում, ոչ մի անգամ: Ուղղակի Աստված այդպես է առաջնորդել: Բացի այդ, ես երբեք չեմ դիտել որևէ այսպես ասաց Տարօրինակ ֆիլմ: Երբեք իմ աչքերը չեն տեսել ոչինչ, թույլ տվեք այսպես ասել, այն ինչ վերաբերվում է սեռական ոլորտին, ո՜չ մի անգամ: Ես իմ կյանքը մեկնդմիշտ նվիրել եմ Աստծուն: Եվ ինչպես գիտեք17 տարեկանից ես սկսել եմ քարոզել, և ծառայել Տիրոջը: Եվ այսպես, ժամանակը եկել է որ մենք դո՜ւրս գանք աշխարհից, աշխարհի ցանկություններից, և բոլոր աշխարհիկ բաներից, որպեսզի կարողանանք մեր կյանքն ամբողջովին Տիրո՜ջը նվիրել: Եվ ինչպես որ Ինքն է ասել Խոսքի մեջ, որ մենք պետք է սո՜ւրբ լինենք, ինչպես որ Ի՜նքն է սուրբ, նվիրվա՜ծ լինենք Աստծուն, նվիրված լինենք բոլոր առումներով: Եվ այստեղ դարձյալ գալիս ենք այս նույն Խոսքին,  որ Աստծուն սիրում ենք մեր ողջ մտածողությամբ, պատվո՜ւմ ենք նաև այս առումով: Մտածենք այնպես, ինչպես որ Նա է մտածում, հավատանք այնպես, ինչպես որ Նա է ասել Իր Խոսքի մեջ: Սա այն ժամանակն է, որ Աստված Շնորհել է մեզ, որպեսզի առանձնացված լինենք, որպեսզի դուրս կանչված լինենք, որպեսզի ամբողջովին Տիրո՜ջը նվիրված լինենք, և Նրա հայեցողության տակ լինենք, և որ այդպիսով կարողանանք մեր պատրաստության փորձառությունն ունենալ Հիսուս Քրիստոսի  վերադարձի համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եփեսացիների 5-րդ գլխից, 27 Խոսքը:

« 27    Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին,  որ չունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ,  որ սուրբ եւ անարատ լինի»:

—Ամեն: Եղբայրներ և քույրեր, ի՞նչ կասեք դուք այս խոսքերին: Մենք չէ՞ որ այսօր նստած ենք Հիսուսի ոտքերի մոտ, և եթե նույնիսկ Նրա հետ Ձիթենյաց լեռան վրա չենք, Նա չէ՞ որ խոստացել է. «Որտեղ որ երկու կամ երեք հոգի Իմ անունովս հավաքված են, Ես այնտեղ եմ՝ նրանց մեջ»(Մատթեոս 18.20): Նա չէ՞ որ այսօր խոսո՜ւմ է մեզ, մենք չէ՞ որ նստե՜լ ենք Նրա ոտքերի մոտ, և մենք չէ՞ որ միասին կարդացինք, որ Նա համայնքին պետք է Իր մոտ վերցնի, որը պետք է լինի անբիծ և անարատ, կատարյա՜լ է լինելու: Դուք կարո՞ղ եք հավատալ դրան, ես հավատո՜ւմ դրան, քանի որ Աստված այդպես է ասել: Եվ դրա համար մենք կրկին կարող ենք գովաբանել Աստծո Գառան արյան զորությունը: Նոր Ուխտի արյամբ կատարյալ զոհաբերություն է մատուցվել, լիարժեք թողություն, լիարժեք ազատագրում, լիարժեք փրկագնում, և լիարժեք հաշտություն: Մենք մարդկանց որդիներից Աստծո որդիներ ենք դարձել, և դրա համար շնորհակալ ենք Տեր Ատծուն: Խնդրում եմ, այսօրվանից հավատացեք, որ դուք նույնպես սրա մի մասն եք կազմում, որ երբ Տերը տուն տանի Իր հարս-եկեղեցուն, նա սո՜ւրբ, անբիծ և անարատ է լինելու՝  լիարժեք պատրաստ դիմավորելու երկնային Փեսային: Օ՛, թող այնպե՜ս լինի,   որ Սո՜ւրբ Հոգին Աստծո Խոսքերը մեր մեջ Աստվածային իրողություն դարձնի, որպեսզի մենք Աստծո մտքերի համեմա՜տ մտածենք, և կարողանանք ասել. «Ես նո՜ւյնպես ուզում եմ ներկա՜ լինել այնտեղ, երբ Դու վերադառնաս, և Շնորհի՜ր ինձ, որ կարողանամ հանե՜լ ինձնից հին մարդը, և ներքուստ խորապես նորոգվա՜ծ լինեմ, և հետո, հավատքի հաստատությո՜ւնն ունենամ,  որ հիմա մենք լսում ենք վերջին պատգա՜մը, և նույն կերպ, ինչպես մեք հավատո՜ւմ ենք մեր ժամանակի համար տրված խոստումին, ճիշտ նույքան վստահաբար Աստված հոգ կտանի, որպեսզի  մենք Նրան կարողանանք սիրել մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությունով, և ամբողջ մտքով, և կյանքի բոլոր ոլորտներում կարողանանք ծառայե՜լ Նրան»:

Եվ այսպիսով, կկատարվի ճիշտ այնպես, ինչպես կատարվեց Ենովքի հետ, որ Աստծո հաճությունը նրա վրա էր, որ նա քայլե՜ց Աստծո հետ և հափշտակվեց: (Ծննդոց 5.24, Եբր. 11.5) Եվ միայն ա՜յն ժամանակ, երբ Աստծո բարեհաճությունը մեր վրա՜ կլինի, և Աստծո Խոսքի հետ համապատասխանության մե՜ջ կլինենք և Աստծո հե՜տ կքայլենք,  միայն ա՜յն ժամանակ մենք կվերապրենք հափշտակությունը, և վերջնական նպատակը: Եվ ես իսկախես գոհանո՜ւմ եմ Տիրոջից, գրեթե ամեն օր, այն Շնորհի համար, որ ես կարողացա հափշտակության փորձառությունն ունենալ: Աստծո բոլոր խոստումները այո՜ և ամե՜ն են: (2 Կորնթ. 1.20) Տերը Իր մոտ կվերցնի Իր հարս-եկեղեցուն, Նա կվերադառնա, և մենք այնտե՜ղ կլինենք: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Կորնթացիներից, 11-րդ գլխի, 3-րդ Խոսքը:

«3   Բայց կամենում եմ որ դուք գիտենաք, թէ  ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ  կնկայ գլուխը՝ մարդը,  եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած»:

—Մենք բոլորս դա կարդացե՜լ ենք, բոլորս լսե՜լ ենք, այստեղ էլ ոչինչ պետք չի ասել, այստեղ իսկապես ամեն բան ասված է եղել: Մենք կշարունակենք կարդալը:

—Մենք կարդում ենք Եփեսացիների ուղերձից, 5-րդ գլխից, 21 ից 25 Խոսքերը:

« 21    Իրար հնազանդ եղէք Աստուծոյ վախովը։

22    Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը  ինչպէս Տիրոջը։

23    Մարդը կնոջ գլուխն է՝  ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը,  եւ ինքն է մարմնին Փրկիչը»:

—Ամեն: Եվ այստեղ նույպես ոչինչ պետք չէ ասել, ամեն ինչ որ ասված է եղել, մենք դա ընդունում ենք, առանց որևէ հակառակության: Մենք շարունակո՜ւմ ենք կարդալը:

—Մենք կարդում ենք 1-ին Տիմոթեոսից, 2-րդ գլխից, 11 ից 15 Խոսքերը:

«11 Կինը թող հանդարտութեամբ սովորէ  ամեն հնազանդութիւնով։

12    Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնէ,  եւ ոչ էլ մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ։

13   Որովհետեւ  Ադամն առաջ ստեղծուեցաւ եւ յետոյ Եւան։ 

14   Եւ Ադամ չ’խաբուեցաւ այլ  կինը խաբուելով մեղք գործեց։ 

15   Սակայն կ’ապրի որդեծնութեան համար, եթէ կենայ հաւատքի եւ սէրի եւ սրբութեան մէջ պարկեշտութեան հետ»:

—Ամեն: Եվ այստեղ նույնպես ոչինչ պետք չէ ասել: Թանկագին քույրեր, ամեն բան ընդունեք այնպես, ինչպես որ գրված է: Սիրելի եղբայրներ, ամեն բան ընդունեք այնպես, ինչպես որ գրված է: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է կատարվել Եդեմական պարտեզում, մենք բոլորս գիտենք, որ առաջինը Ադամն է ստեղծվել, և մենք բոլորս նույնպես գիտենք, որ Ե՜վան, վերցվել էր, դուրս էր հանվել Ադամից, և հետո  վերադարձվել նրան: Բայց հետո եկավ այն պահը, որը Բրանհամ եղբայրը բազմիցս հիշատակել է, և մեծ ցավով է հիշատակել. Այն պահը, երբ Սատանան՝ այն հին օձը, Ե՜վային իր ազդեցության տակ դնելով, կասկածի տակ դրեց ա՜յն, ինչ Աստվա՜ծ էր ասել Ադամին. «Աստված իրո՞ք ասաց...» (Ծննդոց 3.1): Եվ դրանով այդ ամենը տեղի ունեցավ, անկումը հետևանքն էր, արդյունքն այն բանի, որ մի կին լսեց, թե ինչ ասաց թշնամին: Եվ արդյունքում տեղի ունեցավ այն, որ անկումը եղավ հետևանքը, արդյունքը այն բանի, որ մի կին լսեց այն, ինչ թշնամին էր ասել: Եվ այդ իսկ պատճառով այստեղ՝ Նոր Ուխտի մեջ, շեշտադրվում է ա՜յն, որ Տերը Շնորհ է ուզում անել, որպեսզի բոլոր կանայք գիտակցեն որ պետք է լսել միայն ա՜յն, ինչ Տերն է ասում Իր Խոսքի մեջ: Ո՜չ թէ այն, ինչ ժամանակի ոգին է ասում, այլ այն, ինչ ասում է Սուրբ Հոգին: Մեղքի մեջ անկումը ամենասարսափելի բանն էր ողջ պատմության մեջ, հավիտենությունից ի վեր, քանի որ նախքան այդ չկար ո՜չ մահ, ո՜չ ցավ, և ոչ մի նման բան, ինչ պատահեց մարդկության հետ մեղքի անկումից հետո: Եվ այն ինչ տեղի էր ունեցել մեղքի հետևանքով, Քրիստոսի մեջ ամեն բան կարգի է բերվում բոլոր նրանց համար, ովքեր ընդունում են այն, ինչ Աստված է մեզ Շնորհել, լիարժեք փրկագնումը, ազատագրումը, այնպե՜ս, որ մենք մարդկանց որդիներից Աստծո որդիներ կարողանանք դառնալ: Ինչպես որ մեր Տերն ինքը կարող էր ասել. «Դուք այս աշխարհիցը չեք, ինչպես որ Ես էլ այս աշխարհիցը չեմ» (Հովհաննես 17.14,16):  Մենք՝ որպես հավատացյալներ, որպես աստվածաշնչյան հավատացյալներ, որպես Աստծո զավակներ, որպես Աստծո որդիներ և դուստրեր, նախասահմանված էինք աշխարհի ստեղծվելուց առաջ ընդունելու և վերապրելու այն, ինչ Աստված իրագործեց փրկագնման միջոցով, և ապրելու դրա համար: Եվ բոլոր քույրերը նույնպես, ովքեր մեռած են Քրիստոսի մեջ, ովքեր կարող են անկեղծորեն ասել. «Այժմ այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ...» (Գաղատացիս 2.20), ապա Սուրբ Գրքի բոլոր խոստումները կյանքի կկոչվեն, ընդհուպ մինչև մտածելակերպը: Միտքը այս քարոզի մեջ ամենակարևորն է, որպեսզի մենք մեր Աստծուն սիրենք մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մեր զորությունով, և մեր ամբողջ մտքով: Թանկագին եղբայր, սիրի՜ր Աստծուն քո բոլոր մտքով, քո բոլոր զորութույնով, թանկագին քույր, նո՜ւյն կերպ վարվիր, սիրի՜ր Աստծուն քո ամբողջ սրտով,  ամբողջ հոգով, և ամբողջ զորությունովդ, և հա՜տկապես քո ամբողջ մտքով: Մոռացի՜ր քո բոլոր սեփական մտքերը, քո սեփական դատողությունը, մտածի՜ր Աստծո մտքերի համեմատ, այնպես, ինչպես որ նրանք գրված են եղել Աստծո Խոսքի մեջ: Եվ երբ դու Տիրոջը հաճելի կյանքով ապրես, այն ժամանակ ամուսնությունդ և ընտանիքդ օրհնված կլինեն:  Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եբրայեցիների 13-րդ գլխից, 4-րդ Խոսքը:

«4  Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատուական է եւ անկողինը սուրբ.  բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստուած կդատէ»:

—Թո՜ղ որ այս Խոսքը նո՜ւյնպես դիպչի բոլորի սրտերին: Ներեցեք ինձ, եթե ես օգտագործում եմ այնպիսի արտահայտություն, որը չի՜ պատկանում այս խոսքին: Բայց Գրվածքն ասում է. «3  Մարդը թող իր  կնկայ պարտքը վճարէ. եւ այնպէս էլ կինն իր մարդին» (1 Կորնթացիս 7.3): Կարդացեք 1-ին կորնթացիների 7-ը և մնացած հատվածները Գրվածքից: Բայց ամուսնական անկողինը, դա հասարակաց տուն չէ, դա պոռնկության վայր չէ: Ամուսնական անկողինը պետք է սուրբ և անարատ լինի: Թող որ Աստված այստեղ նույնպես ողորմություն անի, որ ամեն բան ընթանա այնպես, որ «Ամուսինը իր կնոջ ամուսնական պարտքը վճարի, իսկ կինը ամուսնու», աստվածային կարգով, որպեսզի մենք այստեղ նույնպես մտածենք այնպես, ինչպես Աստված է սահմանել,  և որ մենք կարողանանք  Ատծուն  սիրել մեր ամբողջ սրտով և մեր ամբողջ հոգով, և չլինենք նրանցից, ովքեր բացո՜ւմ են իրենց հեռախոսը, կամ ուրիշ որևէ սարքավորում, և նայում են թե ինչ է կատարվում սեռական դաշտում՝ կանայք կանանց հետ, տղամարդիկ տղամարդկանց, սրանք նրանց հետ և այլն: Թող Աստված պահպանի՜ մեզ այդ բաներից: Համարձակվում եմ ասել, որ որևէ եղբայր ով այդպիսի հեռախոս կամ սա՜րք ունի, չի՜ մասնակցելու հափշտակությանը:  Դա ամո՜թ է և խայտառակություն, դա մե՜ղք է, դա ուրացությո՜ւն է: Եվ Սուրբ Գիրքը նույնպես ասում է, որ «Սորա համար մարդը կթողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կյարի իր կնոջը»(Ծննդոց 2.24): Ոչ մի տղամարդ չի կարող մնալ իր տանը, և այդուհանդերձ նոր ընտանիք կազմել: Նա պետք է մեկնդմիշտ թողնի իր սեփական ընտանիքը, հորը և մորը, իսկ հետո նոր կարող է իր նոր ընտանիքը կազմել: Եվ այս հարցում նույնպես յուրաքանչյուրը պետք է մտածի այնպես, ինչպես որ Տերն է ասել Իր Խոսքի մեջ, և միայն այդ դեպքում ամուսնությունը կգործի, եթե այն պահապանվի Աստծո Խոսքի համաձայն: Տղամարդը այլևս չի պատկանում իր հորը և մորը, այլ իր կնոջը և նոր ընտանիքին: Եվ այստեղ նույնպես թող Տերը ողորմություն անի, որ իսկապես ամեն բան՝ եղբայրներ և քույրեր, որպեսզի բոլոր տներում, բոլոր ամուսնություններում, բոլոր ընտանիքներում, Աստծո կարգը լինի հաստատված, որպեսզի այնտեղ անիծված ոչինչ չլինի, այլ այն ինչ անում ենք, դրանով կարողանանք կանգնե՜լ Աստծո առջև, և որպեսզի Նրան հաճելի կյանքով ապրենք: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք վերջին հատվածը Աստվածաշնչից՝ Հռոմեացիների 15-րդ գլխից, 16 Խոսքը:

«16 Որ ես Յիսուս Քրիստոսի սպասաւորն եմ հեթանոսների մէջ. Աստուծոյ աւետարանը մատակարարող, որ հեթանոսների պատարագն ընդունելի լինի՝ Սուրբ Հոգովը սրբուած»:

—Ամեն: Դուք հստակ գիտեք, թե ինչ է ասվել Պողոսի կկանչվելու ժամանակ. «Ես քեզ հեռու հեթանոսների մոտ կուղարկեմ»(Գործք. 22.21):

Եվ երբ կարդանք Գործք 13-րդ գլուխը, այնտեղ կտեսնենք, որ Պողոսը հրեաներին ասում է.

«…Բայց որովհետեւ դուք մերժում էք նորան եւ արժան չէք համարում ձեզ յաւիտենական կեանքին,  ահա դէպի հեթանոսներն ենք դառնում։  47   Որովհետեւ Տէրն այսպէս պատուիրեց մեզ թէ  Քեզ հեթանոսների լոյս դրի…» (Գործք. 13.46-47):

Բայց Պողոսը չէր ուզում որ մարդիկ ընդհամենը հավատացյալ դառնային, նա ուզում էր որ հավատացյալները Աստծո առջև բերվեին, որ պատրասվեին Հիսուս Քրիստոսի վերադարձին, որպեսզի իր գործը Աստծո արքայության մեջ, ապարդյո՜ւն չլիներ, և եկեք հանգիստ ասենք սա. Որպեսզի Հարս-համայնքը՝ հեթանոս ազգերից, Տիրոջը հաճելի լիներ: Եղբայրներ և քույրեր, միթե՞ Տերը չի ասել Մատթեոսի 24-րդ գլխում. «14 Եւ  արքայութեան այս աւետարանը  բոլոր տիեզերքումը կքարոզվի…»(Մատթեոս 24.14): Միթե՞ Բրանհամ եղբայրը չի ասել, որ այս պատգամը տարածվելու է ամբողջ երկրի երեսով մեկ: Մենք ո՜չ միայն հիշում ենք 1933 թվականի հունիսի 11-ը, ես նաև հիշում եմ 1958 թվականի հունիսի 11-ը, երբ Աստծո մարդն ասաց ինձ Դալլասում՝ Տեքսասում. «Ֆրանկ եղբայր, այս պատգամով դու կվերադառնաս Գերմանիա»: Ես նաև հիշում եմ նրա զորավոր հայտարարության մասին Ցյուրիխում, 1955 թվականին, թե ինչպես նա ասաց. «Ես տեսնում եմ թե ինչպես է գերմանական արծիվը ճախրում ամբողջ Աֆրիկայի վրայով, իսկ հետո թռչում է ողջ աշխարհով մեկ, որպեսզի բերի վերջին պատգամը»: Եվ բոլորը գիտեն, որ մինչև աշխարհի ծայրերը հասել են: Ես անձամբ քարոզել եմ 163 երկրներում,  բայց վերջին պատգամը, այն չէ՞ որ հասել է մինչև աշխարհի ծայրերը, և Գրվածքը կատարվե՜լ է մեր աչքերի առջև: Եվ դրա համար մենք շնորհակալ ենք Տիրոջը: Եվ մենք ասում ենք ինչպես որ գրված է. «Տերը չի ուշացնում Իր վերադարձի խոստումը, այլ երկայնամիտ է լինում, մինչև որ վերջինները կգան»(2 Պետրոս 3.9): Մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ իսկապես բոլոր ազգերից, լեզուներից և ժողովուրդներից, Աստծո ժողովուրդը, առաջնեկները, բոլոր Աստծո որդիներն ու դուստրերը, բոլորն ովքեր պատկանում են Հարս-համայնքին, նրանք բոլորը դուրս են կանչվել, և բոլորը նստել են Հիսուսի ոտքերի մոտ: Ոչ թե որևէ մարդու ոտքերի մոտ, ով հանկարծ հայտարարում է. որ «Ես հիմա մարգարեն եմ»: Նա ստախո՜ս է, բայց ոչ մարգարե: Ո՜չ, մի լսեք ոչ ոքի, և ոչինչ: Վերջին մարգարեն եկա՜վ, նա կատարեց իր ծառայությունը, և նա գնաց տուն: Եվ այն պատգամը, որը պետք է նախորդեր Քրիստոսի Երկրորդ Գալուստին, այժմ նախորդեց: Բոլորդ գիտեք, որ ես կարողացա հուլիսի 10-ին մեկնել Ցյուրիխ, և այդ առիթվ ուզում եմ ողջունել բոլորին Շվեցարիայում, Ավստրիայում, բոլոր հարևան երկրներում, և նաև ողջ աշխարհում: Բայց ճանապարհորդելու իմ առաքելությունն այժմ ավարտվել է, իմ առաքելությունը կատարված է:  Եվ այժմ Բրանհամ եղբոր 60-ականներից, և մեր՝ 80-ականներից հին քարոզները հեռարձակվում են շաբաթական երեք անգամ, ամբողջ աշխարհում, և բոլորը կարող են լսել, թե Հոգին ինչ ասում եկեղեցիներին: Եվ բոլորն ովքեր Աստծուց են, նրանք թույլ կտան որպեսզի ուղղվեն, և կասեն. «Սիրելի Տեր, ես նույնպես ուզում եմ որ Քո բարեհաճությունը ինձ վրա լինի», որպեսզի յուրաքանչյուր քույր կարողանա ասել. «Սիրելի ամուսին, ես ցանկանում եմ քեզ հե՜տ ապրել, Աստծո Խոսքի համաձայն»: Որպեսզի  յուրաքանչյուր ամուսնու համար իրականանա, և նա կարողանա ասել. «Իմ սիրելի կին, ես ուզում եմ սիրել քեզ իմ ամբողջ սրտով, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին», որ իսկապես երկուսն էլ Աստծո խոսքն իրենց շուրթերին, ոչ թե նախատելով, այլ Աստծո խոսքն իրենց շուրթերին, միմյանց հանդիպելով կարողանան գրկել միմյանց: Քանի որ ընտանիքները համայնքի մաս են կազմում, դուք չեք կարող ընտանիքները առանձնացնել համայնքից: Եվ այպիսով, թող Աստված ողորմություն անի, որ բոլոր երիտասարդները, բոլոր ծերերը, բոլոր եղբայրները և քույրերը, իսկապես մեր բոլորի մոտ, Աստծո յուրաքանչյուր Խոսքը որը մեզ է ուղղված է եղել, թող գտնի Իր իրականացումը, և որպեսզի մենք մեր Տիրոջը հաճելի սեփականությունը լինենք: Քանզի մենք գիտենք, որ հափշտակությունը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, որովհետև մինչ այժմ այնքան բան է իրականացել, և շնորհակալ ենք Տիրոջը ամեն մի օրվա համար, որը դեռևս կարող ենք ապրել: Այպիսով, մեկ անգամ ևս. Թող ողջ Եվրոպան, ամբողջ Ասիան, ամբողջ Աֆրիկան, բոլոր մայրցամաքները օրհնվեն Ամենակարող Աստծո օրհնություններով: Եվ թող չորս հատկությունները դրսևորվեն մեր մեջ և մեր միջոցով, և դրսևորվեն մեր կյանքով Շնորհքի միջոցով: Շնորհակալություն Տիրոջը այն խոստման համար, որին մենք հավատում ենք, որ Նա գալու է որպեսզի մեզ տուն տանի: Փառք Տիրոջը որ գրված է. «Եվ Նրա հարսը պատրաստեց ինքն իրեն»(Հայտնություն 19.7): Փառք Տիրոջը որ գրված է. «…և պատրաստները նրա հետ հարսանյաց ընթրիքը մտան…»(Մատթեոս 25.10): Եվ ես կամենում եմ որ դուք բոլորդ դրա մասը լինեք: Օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնություններվ, Հիսուսի սուրբ անունով: Ամեն: Մենք կկանգնենք աղոթքի համար: Բորգ եղբայրը կաղոթի մեզ հետ:

—Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քո թանկագին Խոսքի համար, որը մենք լսեցի՜նք այս առավոտ: Քո Խոսքը Հոգի և Կյանք է: Քո խոսքը գործուն է: Քո Խոսքը նրանց մեջ, ովքեր հավատում են, կատարում է այն, ինչ համար Դու ուղարկել ես: Մենք շնորհակալ ենք Քեզ: Դու Շնորհ արեցիր այս առավոտ, որպեսզի խոսվեր, և Դու նույնպես Շնորհ արեցիր որպեսզի հնարավոր լիներ լսելը: Օրհնի՜ր բոլոր լսողներին այս առավոտ, ովքեր լսեցի՜ն Քո Խոսքը, բոլոր եղբայրներին և քույրերին ողջ աշխարհով մեկ: Մենք շնորհակալ ենք Քեզ այս վերջին պատգամի համար: Տեր, մենք հավատում ենք այն, ինչ Գրվածքն է ասում, ընդունի՜ր շնորհակալությունը Հիսուսի սքանչելի անունով: Ամեն: 

Բովանդակություն