Լսել

Ինչպե՞ս Կարող եմ Հաղթել 08/25/1963

Բովանդակություն

Ինչպե՞ս Կարող եմ Հաղթել (How can I overcome)

 

Խոնարհենք մեր գլուխները աղոթքի համար:

1.      Հայր մեր, գոհանում ենք Քեզանից այս առավոտի համար, երբ կարող ենք փառավոր պահեր անցկացնել միասին և բացել Տիրոջ Խոսքը: Խնդրում ենք, որ Սուրբ Հոգին վերցնի Աստծուց եկող բաները և մեզ տա, այնպես, որ պաշտամունքի այս վայրից հեռանանք ուրախությամբ լի սրտով, որ տեսնենք Քո փառավոր, ազատող զորությունը, Տեր: Տեսնենք, թե ինչպես է այդ զորությունը արձակում գերիներին և նրանց ազատություն տալիս: Հայտնիր մեզ այն բաները, որ եղել են, կան ու պիտի լինեն: Այդ ամենի համար շնորհակալ ենք Քեզանից:

2.      Խնդրում ենք Քեզ, որ մեզ օրհնես, երբ սերտում ենք Քո Խոսքը: Եվ երբ այստեղից գնանք, կարողանանք ասել. «Մի՞թե մեր սրտերը չէին վառվում մեր ներսում, երբ Նա (Սուրբ Հոգին) ճանապարհին խոսում էր մեզ հետ և Գրքերն էր մեկնում մեզ համար»:

3.      Օրհնիր այսօր Քո ծառաներից յուրաքանչյուրին, որտեղ էլ որ լինեն: Օրհնիր Քո բոլոր ծառաներին, որոնք հռչակում են Քո ճշմարտությունը: Պատասխանիր հիվանդների համար արվող իրենց աղոթքներին: Բժշկիր հիվանդներին:

4.      Տեր, խնդրում ենք, որ գնաս փնտրելու Քո նախասահմանած սերմը և առաջնորդես այնտեղ, որտեղ Լույսը կկարողանա լուսավորել այն, որովհետև գիտենք, որ ժամանակը մոտ է. արևը արագորեն իջնում է դեպի արևմուտք: Մենք հասնում ենք այն պահին, երբ «այլևս ժամանակ չի լինելու»: Հետո ժամանակը կմիանա հավիտենության հետ, երբ Աստված կմիանա Իր ժողովրդի հետ: Եվ մենք խնդրում ենք Քեզ, ով Աստված, որ այն ժամանակ լինենք Քրիստոսի հետ միացածների թվում, նրանց շարքում, ովքեր կոչվելու են Նրա Հարսը: Օգնիր մեզ այսօր, մինչ պատրաստվում ենք (չգիտենք՝ վաղն ինչ է լիենլու),  պատրաստ ենք ամեն բան ընդունել, այն ամենը, ինչ  Քեզանից է: Մենք պատրաստ ենք այն ընդունել: Այդ օրհնությունը մենք խնդրում  ենք Աստծո փառքի համար, Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Կարող եք նստել:

5.      Ինչ երջանիկ էի այս առավոտ, երբ մտա և տեսա, որ բոլորը հավաքվել են Տիրոջը ծառայելու: Մի  քանի հայտարարություն պետք է անենք այս երեկո: Բժշկության հավաքույթ է լինելու այս երեկո, աղոթելու ենք հիվանդների համար:

6.      Մի քանի վայրկյան առաջ, երբ ներս էի մտնում, որդիս՝ Բիլին, եկավ ինձ ասելու. «Այստեղ մի պարոն կա, մի խեղճ մարդ, որը հեռվից է գալիս. ես նրան տարա սենյակհայրիկ»:

7.      Անցած երեկո ուշ վերադարձա և ժամանակ չունեցա երկար սերտելու կիրակնօրյա դպրոցի թեման, որի մասին պետք է այս առավոտ խոսեի, դրա համար վերցրեցի մի քանի նշումներ, որոնք գրել էի, երբ քարոզում էր մի եղբայր, որը կօգնի կիրակնօրյա դպրոցի դասն անցկացնելու և մեզ կպատրաստի երեկոյան հավաքույթի համար:

8.      Բիլին ինձ ասաց. «Այստեղ մի հիվանդ մարդ կա: Ուզում եմ, որ գնաս նրան տեսնելու»: Ես գնացի այնտեղ: Նա մոտավորապես իմ տարիքի եղբայր է, և  նրա կինը նստած էր այնտեղ: Սուրբ Հոգին անմիջապես իջավ մեզ վրա:

9.      Մտածեք միայն: Ընդամենը հիշատակեցի բժշկության հավաքույթը, և ահա Նա ներկա էր մեր մեջ: Եվ Նա ասաց այդ եղբորը այն ամենը, ինչ արել էր, այն ամենը, ինչ պատճառ էր դարձել իր հիվանդության: Մի մեծ սև ստվեր էր կախված սենյակում: Բայց այդ ստվերը գնալով ավելի լուսավոր դարձավ, և Սուրբ Հոգին իջավ մեզ վրա:

10.    Կարծում եմ, որ այդ մարդը հիմա դահլիճի խորքում է: Գուցե նա և իր կինը չկարողացան ներս մտնել: Բայց ինձ ասացին, որ ամեն դեպքում մնալու են երկու հավաքույթների համար էլ: Նրանք եկել ենք Յակիմայի շրջանից, Վաշինգտոնից և հասել են այստեղ: Նա Ավետարանի քարոզիչ է: Բայց Տիրոջ Շնորհքը ցույց տալու համար (այդ մարդը եղել էր հիվանդանոցում, բուժման կուրս էր անցել), Սուրբ Հոգին ամեն բան բացահայտեց: Գուցե բժիշկները այդ մարդու համար արել են այն ամենը, ինչ հնարավոր է, բայց Աստծո այդ փոքր հպումը բավական էր, որ ամեն բան փոխվիՇոկային թերապիան լավ է, բայց ինչ-որ տեղ նման է «կուրորեն կրակելուն»:  Դա ձեզ ավելի է հիվանդացնում, որովհետև ձեր ողջ իմացածը մոռանում եք, երբ ձեզ տալիս են այդ դեղերը: Բայց Տեր Աստված Իր Շնորհքով ու ողորմությամբԵրբ դեռ չէի հասցրել նրա համար աղոթել, նա արդեն բժշկված էր: Հասկանու՞մ եք, պետք էր Աստծուց եկող մի բան, որ դա կատարվեր:

11.    Այս շաբաթ գյուղ էի գնացելՇատ եմ սիրում այնտեղի ընկերներիս: Ես մի քանի օրով արձակուրդ վերցրի այս մեծ հանդիպումներից առաջ: Տուն գնացի, հետո էլ գնացի սկյուռ որսալու այդ եղբայրների հետ: Այս մարդիկ, որոնց տուն գնացի, լավ մարդիկ են: Դրանք իսկական եղբայրներ են, բարեկամներ: Նրանցից մեկը որսկան շների մեծ սիրահար է: Նա շատ ունի դրանցից: Դրանցից մեկը ոհմակի մեջ ամենասիրունն էր: Նա կես շան բարձրություն ուներ և երկուսի երկարություն: Նրանք վազում էին տան շուրջը, և ես մտածում էի. «Ինչպես կուզենար Ջոն դրանց պես մի շուն ունենալ»:

12.    Իհարկե Արիզոնայում դա հնարավոր չէ: Կակտուսների մեջ կմտներ և դա նրա վերջը կլիներ: Դրա համար ասացի. «Այս շրջանում շուն չեն պահում երկրի բնության պատճառով, կակտուսների պատճառով: Եթե նույնիսկ կակտուսներին դիմադրեին, գայլերը նրանց կսպանեին»:

13.    Այդ մարդն ինձ ասաց. «Դուք կարող եք վերցնել դրան»: Ես չէի կարող, շնորհակալ էի նրանից դրա համարՀետո իմացա, որ դա նրա սիրած շներից մեկն է:

14.    Այդ մարդը մի բարի կին ունի և մի քանի փոքր երեխաներ: Մի անգամ նրա կինը մեքենան հետ էր քաշում և տրորեց փոքր շնիկին: Սուր խճաքարերը ծակել էին նրա փորը: Եվ նա փոխանակ շանը տանի անասնաբույժի մոտԱկնհայտ է, որ անասնաբույժը ուղղակի կքնեցներ նրան: Ինձ հետ մի երիտասարդ կար, որն ասաց. «Եթե իմ շունը լիներ, կկրակեիչէի թողնի, որ այդպես տանջվեր»:

15.    Ես ասացի. «Չկրակենք: Սպասենք մի պահ»: Բոլորին խնդրեցի դուրս գալ, աղոթեցի շան համար, և ահա շնիկը իմ հետևից եկավ ծածկապատշգամբ: Տեսնու՞մ եք: «Այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացեք, որ կստանաք ու կլինի ձեզ»: Այն ամենը, ինչ կխնդրեք: Ահա թե ինչպիսին է մեր Աստվածը, այդպես չէ՞: Նա հրաշալի է: Եվ մենք սիրում ենք Նրան, սպասում ենք Նրան այս առավոտ՝ իմանալով, որ

16.    Այն օրը մի ծեր զույգ տեսա: Նրանք այս եկեղեցու լավ անդամներից մեկի ծնողներն են: Նրանք հարյուրին մոտ են: Տասներկու տարի է, որ այդ մարդը պառկած է մեջքի վրա և չի կարողանում շարժվել: Նույնիսկ չի կարողանում կողքի շրջվել: Ծերության պատճառով է: Նրա կինը, որ համարյա իր տարիքին է, գրեթե կորցրել է խելքը: Նրան թվում է, թե ինչ-որ մեկն ուզում է իր ունեցվածքը վերցնել: Այնժամ ես նայեցի շուրջս գտնվող, սեղանի մոտ նստած մարդկանց (ծերեր և երիտասարդներ) և ասացի. «Ու՞ր ենք գնում, ու՞ր ենք հասել»: Ես ասացի տանտիրուհուն, որի ծնողներն էին այդ մարդիկ. «Դուք էլ նույն ճանապարհով եք գնում»: Դա ճիշտ է, ճիշտ է յուրաքանչյուրիս համար:

17.    Մտածեք այդ մասին մի պահ, մինչ կսկսենք մեր դասը: Բոլորս էլ այնտեղ ենք գնում: Ինչի՞ համար եք պայքարում. ապրելու: Ինչի՞ համար եք ապրում. մեռնելու: Մի՞թե անմիտ չենք լինի, եթե չընդունենք այն, ինչ Աստված մեզ տալիս է հավիտենական կյանքի համար: Ինչի՞ մասին ենք մտածում: Ի՞նչ կա մեր մտքերում, որ  մեզ ուրիշ կողմ է գրավում: Ի՞նչ կավելանար, եթե հարյուր միլիոն դոլար ունենայիք, կամ Ինդիանայի նահանգը, կամ ողջ երկիրը, կամ էլ ողջ աշխարհը: Ինչքան էլ երկար ապրեք, էլի դրանից չեք կարող խուսափել: Ամեն օրը, ամեն սրտի զարկը ձեզ մոտեցնում է դրան: Դուք կորցնողների շարքում եք: Բայց հիշեք խոստումը. «Նա, ով ինձ համար իր կյանքը կորցնի, նորից կգտնի այն»: Իսկ կյանքից ավելի մեծ ի՞նչ գանձ կարող ենք գտնել: Եթե նույնիսկ ողջ աշխարհը ձեզ պատկաներբայց եթե Կյանքն եք գտնում, ամենահրաշալի բանն եք գտնում:

18.    Այժմ պետք է դասը սկսենք: Տեսեք  Տիրոջ շնորհքի ևս մեկ օրինակ: Մի քանի շաբաթ առաջ ինձ զանգահարեցին, և եկեղեցու մի սիրելի անդամ, եկեղեցու, այդ Մարմնիես չեմ սիրում դա եկեղեցի անվանել: Կուզենայի այն կոչելմի անգամ խոսում էի մարդկանց հետ: Նրանք ինձ հարցրին. «Ո՞ր եկեղեցուն եք դուք պատկանում»: Ես պատասխանեցի.

----- Ոչ մի եկեղեցու:

----- Ո՞ր հարանվանությանն եք դուք պատկանում:

----- Ոչ մի:

----- Ուրեմն ինչի՞ն եք պատկանում:

19.    Ասացի. «Թագավորությանը, Թագավորությա՛նը: Եվ մեկ Հոգով մենք մկրտվեցինք այս Թագավորությունում: Մեկ Հոգով՝ Թագավորությունում: Հիսուսն ասաց. «Այսպես աղոթեքթող Քո Թագավորությունը գա, Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է…»: Եվ հետո Այլակերպության լեռը գնալուց առաջ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, որ մահ չեն ճաշակի, մինչև որ Մարդու Որդուն չտեսնեն Իր Թագավորությամբ եկած»: Եվ Աստվածաշունչն ասում է. «Աստծո Թագավորությունը ձեր մեջ է»: Թագավորության մարդիկ հռչակում են, որ իրենց հայրենիքն այստեղ չի: Մենք մեր տանը չենք: Մենք սպասում ենք Թագավորի գալստին, ով հաստատելու է Իր Թագավորությունը:

20.    Ինձ զանգահարեցին և շտապ կանչեցին մի տարեց եղբոր համար, ով ինձ համար  հոր պես էր: Ես վաղուց չէի ճանաչում նրան, բայց հիշում եմ այն օրը, երբ նրան առաջնորդեցի այստեղ՝ ջրի մկրտություն ստանալու: Այդ մարդը շուտով կդառնա իննսունմեկ տարեկան: Նրա կինը զանգահարել էր ինձ (նա բուժքույր է) և ասել, որ ամուսինը սրտի ծանր նոպա էր ունեցել: Բացի այդ, նա ուներանունը չեմ հիշումսրտինոպա (ինչ-որ մեկն ասում է՝ պսակային--- ծան. խմբ.) այո, սրտի պսակային նոպա, շնորհակալություն: Նրա սիրտը այլևս չէր աշխատում, բժիշկները հույսը կտրել էին, և այդ մարդը մահամերձ էր: Այն ժամանակ ինձ զանգահարեցին:

21.    Ես նստեցի իմ հին Ֆորդը և ողջ արագությամբ սլացա Օհայո տանող ճանապարհովՉգիտեի, որ անիվներից մեկը շարքից դուրս է եկել, անվադողը պոկվել էր: Ժամը 11-ի կողմերը հասա բենզալցակայան՝ շատ անհանգստացած այդ մարդու համար: Ես նրան սիրում էի և գիտեի, որ Տերը կարող է իրեն էլի ժամանակ տալ, բայց ամեն դեպքում, վաղ թե ուշ, բոլորս էլ գնալու ենք:

22.    Բայց դա հափշտակությանը չի խանգարի: Ոչ: Նախ Քրիստոսով մեռածները հարություն կառնեն: Նրանք, ովքեր արդեն մեկնել են, արտոնյալներ են: Նրանք առաջինը հարություն կառնեն: Մենք, որ ողջ ենք և ողջ ենք լինելու Տիրոջ գալստյան ժամանակ, ննջեցյալներից առաջ չենք ընկնելու: Աստծո փողը կհնչի, և   նախ Քրիստոսով մեռածները հարություն կառնեն: Երբ մեր աչքերը տեսնեն մեր սիրելիներին, մի ակնթարթում կփոխվենք և կհափշտակվենք նրանց հետ: Նրանք, ովքեր առաջինն են գնացել, ողջ մնացածների համեմատ արտոնություններ ունեն:

23.    Երբ ես բենզալցակայանից դուրս էի գալիս ժամը 11-ին, Սուրբ Հոգին ինձ ասաց. «Նրա համար մի անհանգստացիր: Դու նորից կսեղմես նրա ձեռքը փողոցում, նրան նորից կտեսնես եկեղեցում: Իննսուն տարեկան մահամերձ մարդԵրբ ես հանդիպեցի նրա կնոջը և ընտանիքի անդամներից մի քանիսին Լիմայի հիվանդանոցում, նրանք խոսեցին նրա մասին, ասացին, թե ինչ վիճակում է գտնվում: Ես գնացի նրա մոտ, նայեցի նրան: Նա ինձ ասաց. «Բայցինչ-որ տարօրինակ բան կատարվեց»: Ես ասացի. «Ձեր վիճակը լավացավ ժամը տասնմեկին»: Տերն արդեն այնքան բաներ էր ցույց տվել այդ մարդկանց: Նրանք գիտեին, որ ես պարզապես կրկնում էի այն, ինչ իրենք էին ինձ սկզբում ասել, որովհետև առաջինը իրենք խոսեցին: Նրա վիճակը լավացել էր, նրանք գիտեին, որ ես ճշմարտությունն եմ ասում:

24.    Եվ անցած կիրակի, երբ գնում էի Լուսիզվիլի «Կապույտ վարազ» սրճարանը, որտեղ եկեղեցու մեծ մասը հավաքվում է նախաճաշելու, ու՞մ  եմ տեսնում փողոցում: Ինչպես սիրտս սկսեց զարկել, երբ տեսա Դաուխ եղբորը փողոցով իջնելիս, ճիշտ այնպես, ինչպես Սուրբ Հոգին  ինձ հայտնել էր: Եվ ես սեղմեցի նրա ձեռքը փողոցում:

25.    Հետո անցած կիրակի եկա երեկոյան հավաքույթին և խոսեցի միության մասին՝ «Միության ժամանակը և նշանը» (The Uniting Time and Sign): Եվ այն, ինչ ասաց Հոգին, կատարվեց, և այսօր այդ մարդը նստած է եկեղեցում, մեզ հետ՝ որպես Աստծո ողորմության խորհրդանիշ: Ես բռնեցի նրա ձեռքը, երբ նա թթվածնային բարձիկի տակ էր, և ասացի.  «Դաուխ եղբայր, դուք կբժշկվեք: Ես ձեզ նորից կտեսնեմ եկեղեցում: Դա է «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈւՄ ՏԵՐԸ»: Տեսնու՞մ եք: Եվ ահա Դաուխ եղբայրը նորից եկեղեցում է:

26.    Եթե չեմ սխալվում, այն հովիվը, որի մասին քիչ առաջ խոսում էի (ինչպես Սուրբ Հոգին իջավ և նրան հայտնեց իրեն վերաբերող այդ բաները, նրան ասաց, թե ինչ է արել, թե ինչ էր կատարվել, ինչպես էր կատարվել, հայտնեց նաև իր ընտանիքին վերաբերող բաներ և ասաց, որ ինքն ազատագրված է), այդ հովիվը հենց հիմա այստեղ է, աջ կողմում նստած: Խնդրում եմ, բարձրացրեք ձեր ձեռքը, պարոն: Ահա նա և իր կինը: Դա ճիշտ է: Եվ Դաուխ եղբայրն էլ նստած է մեզ հետ:

27.    Այս ամենը մի՞թե հրաշալի չէ: Այդ բաները, որ եղել են, լինում են ու էլի կլինեն: Մեկ, երկու, երեք վկա: Այն բաները, որոնք եղել են, որոնք դուք արել եք, այն բաները, որոնք հիմա են կատարվում և բաներ, որոնք կատարվելու են: Ամեն բան իր ժամանակին, լիովին ներդաշնակ Խոսքի հետ: Միայն Աստված կարող է այդ անել: Արդյո՞ք մենք առանձնահատուկ կերպով ուրախ չենք այդ ամենի համար:

28.    Այս բոլոր բաների մասին այսքան երկար խոսեցի, որովհետև Բիլին պետք է գնար բերելու կնոջն ու երեխային և ինձ ասել էր. «Հայրիկ, մինչև չվերադառնամ, քարոզը չսկսես»: Կարծեմ՝ արդեն վերադարձել է: Ամեն դեպքում ժամանակն է: Ես կփորձեմ չորս ժամ ձեզ լարվածության մեջ չպահել և 35-40 րոպեում կվերջացնեմ

29.    Մի անգամ Չիկագոյում սահմանափակվեցի կես ժամով կամ 35 րոպեով, իսկ անցած կիրակի վերջացրի ընդամենը 45 րոպեում: Բիլին ինձ ասաց. «Հայրիկ, դու կատարելագործվում ես, ես հպարտ եմ քեզանով»:

30.    Գուցե այս առավոտ կիրակնօրյա դպրոցի փոքր դաս անելու համարԵս ձեզ երկար չեմ պահի: Այսպիսով, կարող եք գնալ ճաշել, աղոթել և վերադառնալ երեկոյան բժշկության հավաքույթի համար: Աղոթքի շարք կկազմենք և կաղոթենք հիվանդների համար:

31.    Եթե ճանաչում եք մարդկանց, որոնք հիվանդ են և ուզում են, որ իրենց համար աղոթենք, այս երեկո բերեք նրանց: Ամեն դեպքում բերեք նրանց: Կարևոր է նրանց բերել այստեղ այս երեկո, երբ հավաքվում ենք բոլորս միասին: Դժվար է ամենուրեք այցելություններ անել: Միշտ մեկին մոռանում ես, և նեղանում են: Բայց եթե բոլորին հավաքենք մեկ վայրում, կարող եմ բոլորի համար աղոթել: Այժմ, եթե մարդիկ ուզենան, որ աղոթենք իրենց  համարԴուք կասեք. «Արդյո՞ք կուզենան»: Իհարկե, կուզենան: Եվ մենք կաղոթենք նրանց համար: Բերեք նրանց: Եվ եթե Տերը կամենա, բոլորի համար կաղոթենք, որովհետև զգում եմ, որ երրորդ փուլը սկսում է գործել: Հասկանու՞մ եք: Հիմա դա իմ մեջ է: Կուզենայի յուրաքանչյուրի համար աղոթել:

32.    Այժմ անդրադառնանք Խոսքին, որտեղից կկարդանք մի ծանոթ հատված: Ես հապճեպորեն նշեցի այդ երեկ երեկոյան, որովհետև քունս տանում էր և նշեցի դրա հետ կապված մի քանի ուրիշ հատվածներ: Մի անգամ լսեցի, որ մի եղբայր օգտագործում է այդ հատվածը և նշեցի՝ մտածելով, ար առիթի դեպքում պետք կգա: Այդպես շատ հաճախ ենք անում: Նկատել եմ, որ շատերն են այստեղ նշումներ անում: Քարոզիչը կարող է այս կամ այն բանն ասել, և երբ լսում եք դա, ինչ-որ բան է արթնացնում ձեր մեջ: Եվ եթե դա Սուրբ Հոգուց է, հենց այդ հատվածից ելնելով պատգամ եք պատրաստում Տիրոջ համար: Շատ լավ է այդպես: Բոլոր հավաքույթներում, որոնցում մասնակցում եմ, տեսնում եմ, որ եկեղեցու անդամները և քարոզիչները նշումներ են անում: Դա շատ լավ է: Մենք հավաքվում ենք, որ իրար օգնենք այս ճանապարհին:

33.    Այժմ կարդանք Հայտնության 3-րդ գլուխը, որտեղ գրված է եկեղեցու շրջանների մասին: Ես կարող էի վերցնել այս հատվածը և Սուրբ Հոգու օգնությամբ քարոզել հարյուր տարի շարունակ և այդ թեման երբեք չէր սպառվի, որովհետև այս հատվածում, ինչպես և ողջ Աստվածաշնչում, ամեն ինչ միահյուսված է: Այս առավոտյան իմ քարոզի թեման է՝ «Ինչպե՞ս կարող եմ հաղթել»: Ես ընտրեցի այս թեման, որովհետև ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ չպետք է թողնենք, որ մարի արթնության հոգին: Մենք պետք է պահենք արթնությունը, ամեն օր արթնության մեջ ապրենք: Պողոսն ասում է, որ մենք պետք է ամեն օր մեռնենք, որ Քրիստոսն ապրի: Եվ երբեք չպետք է թույլ տանք, որ արթնությունը մեռնի մեր մեջ: Այժմ կարդանք Հայտն. 3-րդ գլուխը 21-րդ համարից. «Ով որ հաղթի, նրան իշխանություն կտամ, որ ինձ հետ իմ գահին (անգլերեն թարգմանության մեջ գրված է «իմ գահի մեջ». ծան. թարգմ.) նստի, ինչպես ես էլ հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նստեցի: Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:

34.    Ուշադրություն դարձրե՞լ եք այս հատվածում գրված բառերին: Ինձ հետ Իմ գահի մեջ, ոչ թե Իմ գահի վրա, այլ Իմ գահի մեջ: Այսինքն՝ Նրա տիրակալության մեջ: Ինչպես Քրիստոսն է իշխում գահի վրա Աստծո ողջ տիրակալությունում, այնպես էլ Եկեղեցին՝ Հարսն է իշխելու Իր հետ Իր ողջ տիրակալությունում: Հասկանու՞մ եք: Ոչ թե Իմ գահին, այլ Իմ գահի մեջ, այնտեղ, ուր Նրա տիրապետությունն է: Գահը որևէ տիրակալություն, թագավորության վերևում է, իսկ այս թագավորությունը տարածվում է մինչև իր սահմանները հավիտյանս հավիտենից: Մտածեք այդ մասին:

35.    Երբ մենք գալիս ենք սերտելու այս բաները, իմ նպատակը չէ միայն ձեզ հետ հաղորդակցություն ունենալը: Ես սիրում եմ ձեզ հետ հաղորդակցվել, և եթե հնարավորություն ունենայի, կուզենայի գալ ձեր տուն, սեղմել ձեր ձեռքը, խոսել և  ճաշել ձեզ հետ, նստել մի ծառի ստվերում զրուցելու և ձեզ հետ հաղորդակցվելու: Բայց երբ գալիս ենք այստեղ, որոշակի նպատակով ենք գալիս: Սա ուղղիչ տուն է: Ահա գահը: Սա Աստծո գահն է, և դատաստանը սկսվում է Աստծո տանից: Եվ մենք այստեղ հավաքվում ենք այնպիսի սիրով, որով միայն քրիստոնյաները կարող են սիրել, բայց այստեղ մենք Սուրբ Հոգու առաջնորդության տակ ենք: Սուրբ Հոգին մեր մեջ է: Եվ մենք այստեղ ենք, որ քննենք մեզ, տեսնենք, թե որոնք են մեր թերությունները, պակասությունները, որ մեր գտնված վիճակից հասնենք այն վիճակին, որում պետք է լինեինք: Սա է մեր սերտողության նպատակը: Հովիվները սերտում են այդ բաները իրենց եկեղեցու համար: Երբ տեսնում են, թե ինչն է պակասում մարդկանց, սկսում են այդ մասին խոսել:

36.    Կարծում եմ, որ եկեղեցին պետք է մի քայլ առաջ գնար հիմաՉեմ ուզում այդ մասին խոսել այս առավոտ, բայց կարծում եմ, որ շուտով, եթե Տերը կամենա, մինչև այս փողերի մասին քարոզելըկուզենայի եկեղեցուն մի բան բերել. կարծում եմ, որ պետք է այդ իմանաք:

37.    Այժմ խոսենք այդ հաղթության մասին: Անշուշտ, գիտեք «հաղթել» բառի իմաստը: Պետք է ինչ-որ բան լինի, որին պետք է հաղթել: Եկեղեցու այս շրջանը, որին Սուրբ Հոգին դիմում էր (Լավոդիկեի շրջանըկարիք ուներ հանդիմանության: Լավոդիկեն կարիք ուներ հանդիմանության, որովհետև Քրիստոսի հանդեպ իր վերաբերմունքում, այս ժամանակաշրջանի տարբերությունն այն էր, որ եկեղեցին Քրիստոսին դուրս էր հանել, և Նա փորձում էր նորից ներս մտնել: Այդպիսին է սերը: Այն բանից հետո, երբ Իրեն հանեցին Իր իսկ տանից, Նա փորձում էր նորից ներս մտնել. «Ով որ ինձ դուռը բացի, կմտնեմ նրա մոտ»:

38.    Ամբողջության   մեջ եկեղեցին Նրան մերժել էր: Բայց ուշադրություն դարձրեք. Նրա կանչը չի վերաբերում ողջ եկեղեցուն, այլ նրան, ով հաղթում է: Տեսնու՞մ եք: Ոչ թե ողջ եկեղեցուն, այլ հաղթողին, հաղթող անհատին: Դա Լավոդիկեի եկեղեցու համար էր:

39.    Տեսնում ենք, որ դա Լավոդիկեի եկեղեցու համար էր, և գիտենք, որ այս շրջանը կարիք ունի Աստծո խիստ հանդիմանության: Նրան խիստ հանդիմանություն է պետք: Եվ երբ մեր հոգևորականությունը դառնում է այնքան փափուկ և անկայուն (ինչպես մի ծեր պապիկ, որ հավանություն է տալիս իր թոռների բոլոր արածներին)…

40.    Այնքան են ասել և կրկնել, որ Աստված բարի է, որ նրան պատկերացնում են ծեր, բարի պապիկի պես: Հասկանու՞մ եք: Բայց Նա այդպիսին չէ: Նա Հայր է, արդար Հայր, ով խրատում է: Եվ սերը միշտ խրատող է: Հասկանու՞մ եք դա: Սերը միշտ ուղղում է: Ինչքան էլ ցավ պատճառի, ուղղում է: Իսկական մայրը խրատում է իր երեխաներին, իսկական հայրը խրատում է: Իսկ եթե փափուկ եք դառնում և թույլ եք տալիս ամեն ինչ

41.    Վերջերս մի հին գերանի վրայով անցնում էի հեղեղատի մյուս կողմը կամ ինչպես են դրան ասում՝ խանդակ: Ես ցատկեցի այդ գերանի վրա: Դրսի կողմից այն լիովին ամուր էր  թվում հաճարի կոճղի պես, բայց երբ ցատկեցի վրան, մի մեծ կտոր պոկվեց, այն լիովին փտած և հնացած էր: Ես մտածեցի. «Ահա թե ինչպիսին են դառնում քրիստոնյաները»: Նրանք այնպես են մեռել իրենց մեղքերի և հանցանքների մեջ, որ անկայուն են դարձել: Նրանք ոչ մի ծանրության չեն դիմանում: Նրանք նույնիսկ չգիտեն «հաղթություն» բառի իմաստը: Եվ ես սկսեցի մտածել. «Հաղթել՝ նշանակում է կյանքը պահել իր մեջ»: Կոճղը այդպիսին դարձավ, երբ կյանքը հեռացավ դրանից: Եվ էլ ավելի վատ դարձավ, երբ ընկած էր առվակի մեջ:

42.    Վերցրեք մի քրիստոնյայի. եթե նրանից հեռանա Աստծո Կյանքը, Քրիստոսին ծառայելու ուրախությունը և ապրի մի եկեղեցում, ուր նման բաներ են կատարվում, այդպիսի պայմաններում ապրելով՝ երկու անգամ ավելի շուտ կփտի:

43.    Ուրեմն, եթե մենք փորձում ենք հետևել ժամի պատգամին, կամ գոնե պատգամի այս մասին, պետք է անընդհատ ապրենք Քրիստոսի Կյանքով: Որովհետև եթե այդ չեք անումմնում եք դրսում, իսկ եթե գիտեք, թե ինչ պետք է անեք ու չեք անում, Աստվածաշունչն ասում է. «Արդ ով որ բարին իմանա ու չանի, նրա համար դա մեղք է»: Եվ դուք փտում եք, երբ զատվում եք Աստծո կյանքից: Ուրեմն ողջ էությամբ ջանացեք մնալ Քրիստոսի Կյանքի մեջ, որպեսզի պտուղ բերեք:

44.    Մենք գիտեք, թե ինչ ժամանակաշրջանում ենք ապրում: Սա ամենափառավոր ժամանակաշրջանն է: Լավոդիկեի ժամանակաշրջանը ամենափառավորն է, որովհետև սա այն շրջանն է, որում վերջանում է ժամանակը և սկսվում հավիտենությունը: Եվ չնայած դրան, սա ամենամեղսալից ժամանակաշրջանն է: Այս ժամանակաշրջանում այնքան մեղքեր կան, որոնք նախկինում երբեք չեն եղել: Եվ սատանայի զորությանը հաղթելը ավելի դժվար է, քան անցած բոլոր ժամանակաշրջաններում:

45.    Առաջին դարերում քրիստոնյան կարող էր գլխատվել իր հավատքի համար. Քրիստոսին դավանելու համար նա կարող էր վճարել իր կյանքով: Նա սպանվում էր, և իր բոլոր նեղությունները վերջանում էին: Նա արագ գնում էր Աստծուն հանդիպելու: Բայց հիմա թշնամին գալիս է եկեղեցու անունով, և դա է մեզ խաբում: Մենք մոլորության ժամանակաշրջանում ենքՔրիստոսն Ինքն է ասել, որ վերջին օրերում երկու հոգիները իրար այնքան նման կլինեն, որ եթե հնարավոր լիներ, ընտրյալներն էլ կմոլորվեին: Հասկանու՞մ եք: Հիշեք, որ Քրիստոսը խոսում էր վերջին օրերի ընտրյալ ժողովրդի մասին: Ընտրյալներն էլ կմոլորվեին, եթե հնարավոր լիներ:

46.    Այդ մարդիկ կարող են ապրել մաքուր և սուրբ կյանքով. հնարավոր է, որ նրանք մեղավոր, շնացող, արբեցող, ստախոս և խաղամոլ չեն: Նրանց կյանքը կարող է զերծ լինել այդ բաներից, բայց նրանք Քրիստոսի հետ չեն: Սա Կյանքի ժամանակաշրջանն է, Քրիստոսի անձնական Կյանքի, երբ Նրա մեջ եղող ամեն բաննախ, եղավ արդարացումը, ջրի մկրտությունը: Հետո եկավ Ուեսլեյը՝ վերստին ծնունդը, սրբացումը, որ մաքրում է: Ի վերջո, Սուրբ Հոգու մկրտությունը, երբ սրբացած անոթը ծառայության մեջ է դրվում: Հունարենում «սրբացած» բառը բաղադրյալ բառ է, որը նշանակում է «սրբացած և ծառայության համար մի կողմ դրված»: Մի կողմ դրված ծառայության համար. իսկ հիմա Սուրբ Հոգին այն ծառայության մեջ է դնում: Հասկանու՞մ եք այդ:

47.    Ուշադրություն դարձրեք, որ երբ պիղծ ոգին մարդու միջից դուրս է գալիս, գնում է ամայի վայրեր: Ահա թե ինչ արեց եկեղեցին՝ մկրտականները, մեթոդականները, որոնք հավատում են սրբացմանը: Այնուհետև, ասում է Հիսուսը, պիղծ ոգին վերադառնում է մարմնի մեջ, եկեղեցիև տունը գտնում է ավլած, հարդարվածմաքուր կյանքով և այլն: Բայց եթե այդ տունը չի լցվում, չի բնակեցվում, պիղծ ոգին վերադառնում էյոթ անգամ իրենից  ավելի չար դևերի հետ, և այդ տան վերջնական վիճակը սկզբնականից յոթ անգամ ավելի  չար է լինում: Ավելի լավ էր լյութերական մնային, քան ընդունեին այդ Լույսը և չհետևեին դրան: Նույնը վերաբերում է հոգեգալստականներին: Տեսնում եք, թե ինչ եմ ուզում ասել: Հարդարված տուն

48.    Վերջերս խոսում էի մեկի հետ, ով ինձ ասաց. «Նրանք շատ զգույշ են, և Սուրբ Հոգուն հոգեգալստականների նման չեն կոչում, որովհետև այդպիսով կնույնանային հոգեգալստականների հետ»(անգլերենում հոգեգալստականները ասում են "Holy Ghost՚՚, մյուս խմբերն ասում են ՚՚Holy Spirit՚՚, երկուսն էլ «Սուրբ Հոգի» են նշանակում--- ծան. թարգմ.): Նրանք չեն ուզում նույնանալ լեզուներով խոսող մարդկանց հետ, մինչդեռ դա հենց Սուրբ Հոգուց է գալիս: Ի՞նչ է կատարվել: Երբ թշնամին վռնդվեց սրբացման միջոցով (տունը մաքրվեց), հետո վերադարձավ, բայց տունը չգտավ Սուրբ Հոգով լցված. այնժամ եկեղեցին միացավ մնացած եկեղեցիներին, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին, որը սերտ կապերի մեջ է կաթոլիկության  և մնացածների  հետ, և հիմա նրա վիճակն ավելի վատ է, քան այն ժամանակ, երբ դուրս եկավ լյութերականությունից: Դա մարդկային, մարմնավոր եկեղեցի է:

49.    Նայեք Լավոդիկեի եկեղեցուն Սուրբ Հոգին ստանալուց հետո: Ունենալով գիտությունը, ունենալով Աստծո Հոգին իր մեջ՝ նա մերժում է Աստծո գործերը՝ դրանք չար համարելով: Հետո ի՞նչ կատարվեց: Այսպես Քրիստոսին դուրս հանեցին Իր սեփական Եկեղեցուց: Խոսքը երբեք Քրիստոսին եկեղեցուց դուրս ցույց չի տվել Լավոդիկեի ժամանակաշրջանից առաջ: Բայց Լավոդիկեի եկեղեցին Նրան դուրս է հանել և Նա փորձում է ներս մտնել:

50.    Արդարացումը չէ, որ Նրան ներս է բերել: Սրբացումը միայն տեղն է պատրաստել Նրա համար: Բայց երբ գալիս է Սուրբ Հոգու մկրտությունը, Նա մտնում է մարդու մեջ: Եվ մերժել են Նրան հիմա, երբ Նա ցույց է տալիսոր Ինքը նույնն  է  երեկ, այսօր և հավիտյան: Նրան մերժեցին, որովհետև հարանվանություններ ստեղծեցին, իսկ Աստծո Հոգին չի հանդուրժում հարանվանությունները: Հասկանու՞մ եք հիմա: Նրանք մերժել են Նրան: «Մենք չենք ուզում որևէ գործ ունենալ այդ հեռազգայության հետ: Դա սատանայից է: Գուշակություն է»: Տեսնում եք, նրանք չեն հասկանում: Աչքեր ունեն, և չեն կարողանում տեսնել, ականջներ ունեն, և չեն կարողանում լսել: Միայն Աստված է բացում աչքերը նրանց, ում աչքերն ուզում է բացել: Նա խստացնում է ում ուզում է, Կյանք է տալիս ում ուզում է: Այդպես է ասում Սուրբ Գիրքը:

51.    Մենք տեսնում ենք, թե ինչ ժամում ենք ապրում, որ փուլում ենք, և ինչ է կատարվել: Եվ Սուրբ Հոգին հանդիմանում է Իրեն մերժող ժամանակաշրջանին: Բայց բոլոր այդ բաների մեջ նկատե՞լ եք սա. «Ով որ հաղթի…»: Նույնիսկ այս աշխարհիկ ու չար ժամանակաշրջանում Նա ասում է. «Ով որ հաղթի…»:

52.    Դա ցույց է տալիս, որ Աստված միշտ ունեցել է հաղթողներ: Ամեն ժամանակաշրջանում հաղթողներ եղել են: Ամեն անգամ, երկրի ամեն ժամանակաշրջանում Աստված միշտ ունեցել է մեկը, որի վրա եղել է Աստծո ձեռքը, մեկը որը վկա է եղել այս երկրի վրա: Նա երբեք առանց վկայի չի եղել, եթե նույնիսկ երբեմն միայն մեկ վկա է եղել, այնուամենայնիվ միշտ որևէ  հաղթող եղել է:

53.    Ինչպես հին ժամանակների սրբերըՄի շատ լավ մարդ, մի գիտակ ինձ ասաց Յոթ Կնիքների պատգամից հետո. «Բրանհամ եղբայր, դուք, որ գիտակ եք խորհրդապատկերների հարցում, ինչպե՞ս կարող եք ասել, որ Եկեղեցին կհափշտակվի առանց մեծ նեղությամբ անցնելու»: Եթե կա նախապատկերը, պետք է լինի նաև պատկերը, որից սկիզբ է առել: Եվ ինչ էլ որ ասեմ, ամեն ճշմարտություն նախապատկեր ունի: Ստվեր կա: Աստվածաշունչն ասում է, որ անցած բաները գալիք բաների  ստվերն են: Այդ մարդն ինձ ասաց. «Դուք, որ վերցնում եք Հին Կտակարանը որպես ստվեր, ի՞նչ կանեք այս Եկեղեցու հետ»:

54.    Այդ մարդը մեծ քարոզիչ է, իմ լավագույն ընկերներից մեկը, նա շատ սիրելի եղբայր է: Ես չէի ուզենա մի բառ ասել նրա դեմ: Ամեն դեպքում որպես քրիստոնյա ես չէի ուզենա այդ անել: Այս հարցում նա համաձայն չէ ինձ հետ, բայց նա շատ սիրելի եղբայր է: Հաճախ միասին ճաշում ենք և լավ ենք իրար հասկանում: Նա հրաշալի մարդ է, բայց չի կարողանում համաձայնել ինձ հետ: Ես գնահատում եմ նրա անկեղծությունը, նա այն շողոքորթներից չէ, որոնք փորձում  են բոլորի հետ համաձայնվել: Նա իր համոզմունքներն ունի և հավատարիմ է դրանց: Դա ինձ դուր է գալիս: Նա լավ մարդ էՈհ, ես ո՛չ գիտակ եմ, ո՛չ վարդապետ, իսկ նա գիտակ է և վարդապետԲայց ես չեմ կարող համաձայնել իր հետ, որովհետև չեմ տեսնումՍա փրկությանը չի վերաբերում, այլ Տիրոջ գալստյանը:

55.    Նա կարծում է, որ Եկեղեցին պետք է անցնի մեծ նեղության միջով, որպեսզի մաքրվի: Բայց ես ասում եմ, որ Հիսուսի Արյունն է մաքրում ԵկեղեցունԵս կարծում եմ, որ եկեղեցին կանցնի մեծ նեղության միջով, բայց ոչ Հարսը: Կընտրեի՞ք մի կնոջ, որին անհրաժեշտ է մաքրել նրա հետ ամուսնանալուց առաջ: Քրիստոսի Հարսը ընտրված է, նա ընտրյալն է, Աստծո Հարսը:

56.    Բայց այդ ընկերս ասաց. «Որտե՞ղ ես գտնում դրա խորհրդապատկերը, որ Հարսը պետք է նեղության միջով չանցնիԵս գիտեմ հատվածներ, որոնք ցույց են տալիս, որ եկեղեցին պետք է անցնի նեղության միջովԿարդա վեցերորդ կնիքը: Դա բավական է: Այնտեղ եկեղեցուն տեսնում ենք մեծ նեղության ժամանակաշրջանում»: Բայց եթե ավելի առաջ կարդանք, կտեսնենք, որ Հարսն արդեն գնացել է: Այդ ժամանակ նա փառքի մեջ է: Նա չի անցնում մաքրման միջով

Բովանդակություն