Երկունքի ցավերը 01/24/1965
Ֆենիքս, Արիզոնայի նահանգ, ԱՄՆ Հունվարի 24, 1965թ, Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով
Խոնարհենք մեր գլուխները:
Սիրելի Աստված, այսօր մենք շատ շնորհակալ ենք Քեզ Քո ներկայության համար, որ հեղվել է մեր մեջ: Այսօր վստահ ենք, որ Քո ներկայությունը կզգացվի զորությամբ և առատությամբ: Շնորհակալ ենք այս հրաշալի երգի համար, որն այս սիրելի քրիստոնյա քույրը երգեց մեզ համար և այն մեկնության համար, որ Դու տվեցիր Քո Հոգով, որ այստեղ է: Տե՛ր, թող այդպես լինի, խնդրում ենք Քեզ: Ո՛վ Աստված, խնդրում եմ, որ օրհնես մեզանից յուրաքանչյուրին: Թող մեր սրտերը լցվեն ուրախությամբ՝ տեսնելով դրա իրագործումը: Սիրելի Աստված, այսօր խնդրում ենք Քեզ, եթե կա մեկը, որը պատրաստ չէ Քեզ դիմավորելու, թող սա լինի այն ժամը, որում նա վերջնական որոշում կընդունի վերստին ծնունդով մտնել Քո մեջ: Շնորհի՛ր այդ, խնդրում եմ:
Տե՛ր, օրհնիր մեր մեջ գտնվող բոլոր մարդկանց, որոնք երկար ժամանակ քայլում են Քո ճանապարհով: Խնդրում ենք Քեզ, որ նոր բաներ սովորեցնես Քո Խոսքով: Թող Քո Հոգով, Տե՛ր, մեզ ավելի լավ հասկացողություն տաս: Թող Քո Հոգին գա և մեկնի Խոսքը: Մեր ունեցած միակ մեկնաբանը Հոգին է: Խնդրում ենք, որ Նա շնորհի մեզ այդ այսօր: Խնդրում ենք Քեզ Հիսուսի անունով: Ամեն:
(Ինչ-որ մեկը դահլիճում պատգամ է տալիս. ծան. խմբ.):
(Ինչ-որ մեկը բեմի վրա խոսում է Բրանհամ եղբոր հետ. ծան. խմբ.): Շնորհակալություն: Ի՜նչ ժամանակ է: Ես չգիտեմ ավելի լավ վայր, որտեղ հնարավոր է գտնվել, երկնքից բացի, որովհետև այստեղ իսկապես զգում ենք այդ օծությունը: Հասկանու՞մ եք այդ: Քրիստոսով մենք միասին նստած ենք երկնային վայրերում:
Թող Աստված օրհնի Ֆլորենս քույրիկին: Նա վշտի և տխրության պահեր է ապրում, որովհետև իր հայրը վերցվել է, և ես աղոթում եմ, որ Աստված օրհնի այդ երեխային:
Նաև Դեմոս եղբորը, որովհետև նրա վրա է դրված բոլոր այս հավաքույթների ծանրությունը և այլ հոգսեր: Նա նույնպես մեր աղոթքների կարիքն ունի: Թող Աստված օրհնի Շաքարյան եղբորը:
Կառլ Ուիլյամս եղբայր, այնքան երջանիկ եմ, որ քեզ հետ մասնակցում եմ այս հավաքույթին բոլոր այս սիրելի եղբայրների հետ: Եվ ես պատիվ եմ ունեցել ծանոթանալու ձեզանից ոմանց հետ: Այսօր, որքանով գիտեմ, վերջացնում եմ իմ ծառայությունը, ուստի հույս ունեմ այս հրաշալի մարդկանց ձեռքերը սեղմել և ծանոթանալ նրանց հետ: Ես ակնկալում եմ հավիտենությունը նրանց հետ անցկացնել ավելի լավ մի աշխարհում:
Մի փոքրիկ բան եմ ուզում ասել. հուսով եմ սխալ չեմ հասկացվի: Լավ, ես կարծում եմ, որ դա զուգադիպություն չի, այլ նախասահմանված էր: Երեկ իմ բարեկամներից մեկը ինձ մի նվեր տվեց Դաննի Հենրիի կողմից: Դա մի տղա էր… Մի օր հավաքույթ էի անցկացնում Կալիֆոռնիայում, քրիստոնյա գործարարների համաժողովում: Ես շատ խիստ էի խոսում ներկա իրավիճակի մասին. հուսով եմ, որ յուրաքանչյուրդ հասկանում է այդ: Պատճառն այն չէ, որ ես չարությամբ եմ տրամադրված: Դա այդպես չէ: Դուք, անշուշտ, հասկանում եք, որ այդպիսին չէր իմ մտադրությունը:
Դրանից հետո, այդ երիտասարդ տղան, որը մկրտական եղբայր է, և որքան գիտեմ, կինոաստղերից մեկի բարեկամն է, եկավ ինձ մոտ: Նա ինձ գրկեց և ասաց. ,Թող Տերը օրհնի ձեզ, Բրանհամ եղբայր: Ես ուզում եմ միայն մի աղոթք անելե: Եվ նա սկսեց խոսել ֆրանսերեն, երբ ոչ մի ֆրանսերեն բառ չգիտեր: Այդ ժամանակ մի հաղթանդամ կին, որը կարծեմ, Լուիզիանայից էր, վեր կացավ և ասաց. ,Սա ֆրանսերեն էե: Հետո խորքում նստած մի տղամարդ նույնպես ասաց. ,Սա ֆրանսերեն էե: Եվ նրանք թղթի վրա գրեցին, այն ինչ ասվել էր: Բնօրինակն ինձ մոտ է: Այդ ժամանակ դահլիճի խորքից մի երիտասարդ տղա մոտեցավ (նա ուզում էր իմանալ, թե ինչ էին գրել). նա ՄԱԿ-ի ֆրանսերեն լեզվի թարգմանիչներից էր: Նա հաստատեց, որ դա իրոք ֆրանսերեն է:
Կուզենայի ձեզ համար կարդալ այդ գրությունը: Սա այդ թարգմանչի գրածի բնօրինակն է: Ես չեմ կարողանում ճիշտ արտասանել նրա անունը. Լըդո, Վիկտոր Լըդո: Նա զտարյուն ֆրանսիացի է: Ահա այդ պատգամը. ,Քանի որ դու ընտրել ես նեղ ճանապարհը, ամենադժվար ճանապարհը և կամավոր ես քայլել այնտեղ, ճիշտ և ճշգրիտ որոշում ես ընդունել, և որովհետև դա Իմ ճանապարհն է. այդ կարևոր որոշման համար երկնքի մի մեծ բաժին քեզ է սպասում: Ի՜նչ հրաշալի որոշում է եղել քո որոշումը: Այն ինքնին քեզ կտա մեծ հաղթանակ, որը կկատարվի աստվածային սիրովե:
Երբ ես դա ստացա… Գիտե՞ք, երբ առաջին անգամ լսեցի լեզուներով խոսող մարդկանց, երբեք չեմ քննադատել, որովհետև տեսել եմ, որ հաճախ իսկական են այդ լեզուներով պատգամները, բայց միշտ վստահ չեմ եղել: Բայց երբ սա կատարվեց և իմացա այդ պատգամի բովանդակությունը, հասկացա, որ Աստծուց էր:
Նրա եղբայրը, որ հայտնի փաստաբան է, նստած է այստեղ: Նա ինձ փոխանցեց Դաննիի նվերը: Դաննին վերջերս է վերադարձել Սուրբ Երկրից: Այնտեղ նա պառկել էր այն գերեզմանում, որտեղ Հիսուսն էր դրվել մահից հետո: Եվ այն ժամանակ սկսել է մտածել իմ մասին: Տիրոջ Հոգին իջավ նրա վրա: Հետո նա գնաց Գողգոթա լեռ, որտեղ եղել է խաչելությունը: Այնտեղից մի կտոր ժայռաբեկոր վերցրեց: Երբ նա վերադարձավ տուն, դրանից մի զույգ թևքաճարմանդներ պատրաստեց. դրանք շատ թանկ են ինձ համար: Եվ հիմա սա. Դաննին իհարկե այդ չգիտեր, բայց այս առավոտ երբ աղոթում էի, հայացքս կանգ առավ դրանց վրա: Եթե նկատում եք, այս ճարմանդներից յուրաքանչյուրը արյան գույն ունի, և մի ուղիղ գիծ է անցնում դրանց միջով: Ինչպե՛ս է դա համապատասխանում այստեղ տրված Աստծո պատգամի հետ՝ ուղիղ և նեղ ճանապարհի պատգամի: Ես կարծում եմ, որ սա գուցե նախասահմանված էր… Ողջ սրտով շնորհակալություն Դաննիին: Դուք նրան կասեք, եղբայրս, թե ինչքան եմ գնահատում սա:
Եվ էլի մի տարօրինակ բան: Անցած առավոտ հարցնում էի կնոջս… ես մի վերնաշապիկ հագա, որի վրա պետք է թևքաճարմանդներ լինեին, և կինս ինձ ասաց. ,Ես մոռացել եմ բերել քո ճարմանդներըե: Այսպիսով, Տերը ինձ համար հայթայթեց մի զույգ դրանցից:
Ո՛հ, սա փառավոր կյանք է, եղբայրներս, այդպես չէ՞: Միայն պետք է քայլել Ավետարանի պարզության մեջ: Եվ մինչդեռ իր պարզության մեջ Ավետարանն ամենամեծ բանն է, որ ես ճանաչում եմ: Պարզությունից ավելի մեծ բան չկա: Եվ դա այնքան պարզ էր, որ ես երջանկություն ունեցա մտնել այնտեղ Աստծո շնորհքով:
Այսօր չեմ ուզում ձեզ երկար պահել՝ իմանալով, որ երեկոյան պետք է գնաք ձեր եկեղեցիները: Ես կարծում եմ, որ դուք, բոլորդ, որ հյուր եք այստեղ, պետք է մի հայացք գցեք բեմին և տեսնեք այս բոլոր քարոզիչներին, որոնք երջանիկ կլինեին, եթե երեկոյան գայիք իրենց հավաքույթին: Դրանք ձեզ համար լավ կլինեն: Անկասկած, այս առավոտ այս քաղաքում ինչ-որ տեղ մասնակցած կլինեք կիրակնօրյա դպրոցի: Մինչ մենք անցկացնում ենք այս համաժողովները (Լրիվ Ավետարանի գործարարների) մենք պետք է աջակցենք մեր եկեղեցիներին ինչով կարող ենք, որովհետև այնտեղ են գնում քրիստոնյա գործարարները և սա Աստծո տուն է: Հուսով եմ, որ այս երեկո կգնաք այդ եկեղեցիներից մեկը:
Վաղը երեկոյան կարծում եմ, կվերջանա այս համաժողովը: Եվ կարծեմ, հայտարարել են, թե ով է խոսելու: Աստծո կամքով ես այստեղ կլինեմ, որ լսեմ նրա պատգամը: Թող Աստված օրհնի ձեզանից յուրաքանչյուրին:
Այժմ, ես չեմ հավակնում քարոզիչ լինել: Ես բավարար կրթություն չունեմ, որ ինձ քարոզիչ անվանեն: Երբ խոսում են քարոզչի մասին, ակնկալում են, որ նա մի քանի համալսարանական դիպլոմ ունենա: Իսկ ես ոչ մի դիպլոմ չունեմ: Իմ ունեցածը մի փոքրիկ պարսատիկ է: Ես փորձում եմ գտնել հիվանդ գառնուկներին, որպեսզի, եթե կարողանամ, նրանց բերեմ Հոր արոտավայրը:
Եթե ես սխալներ եմ անում, ներեցեք ինձ: Ես աստվածաբան չեմ: Ես չեմ քննադատում աստվածաբաններին: Աստվածաբանությունը լավ բան է: Մենք ունենք դրա կարիքը: Բայց երբեմն քննադատում եմ այն իրավիճակը, որում հայտնվել ենք: Եվ դա չի վերաբերում որևէ մեկին անհատապես: Դա պարզապես Պատգամն է: Կուզենայի որ անհրաժեշտ չլիներ բերել այդ: Դրանից սիրտս կտոր-կտոր է լինում, որովհետև գիտեմ, թե ինչ եք զգում: Իսկ ի՞նչ կասեք ձեր սեփական երեխաների մասին: Չէ՞ որ դուք չեք ուզում կշտամբել նրանց, գոռալ նրանց վրա և նման բաներ: Ես էլ եմ հայր, և գիտեմ, թե դա ինչ է նշանակում: Եվ վստահ եմ, որ դուք ինձ ներում եք:
Ես ուզում եմ, որ այսպես անեք. երբ այս ցերեկ լինեք այստեղ, ուզում եմ ձեզ մի բան խնդրել: Ես միայն մի քանի նշումներ եմ արել, ինչպես արդեն ձեզ ասացի: Ես պետք է նշեմ և գրեմ սուրբգրային համարները: Առաջ ես կարողանում էի անգիր մեջբերել գրեթե ողջ Աստվածաշունչը, բայց հիմա այլևս չեմ կարող: Այնքան ծանր ճակատամարտեր եմ ունեցել: Եվ հետո հիմա չափազանց ծեր եմ դրա համար: Համոզված եմ, որ այս կեսօրին կարճ ժամանակով կլսեք ինձ և կբացեք ձեր սիրտը, որ հասկանաք, թե ինչի մեջ եմ խորանում: Կարծում եմ, որ դա ավելի լավ կլինի այս քաղաքի և մյուս տեղերի հովիվների համար: Համոզված եմ, որ դուք ինձ շատ ուշադիր կլսեք:
Իսկ հիմա արեք այս: Արեք ինձ նման, երբ ուտում եմ իմ սիրած թխվածքը՝ բալով տորթը, և իմ սիրած միսը՝ հավի միսը: Երբ ուտում եմ մի կտոր բալով տորթ և կորիզ եմ գտնում, չեմ դադարում ուտել իմ տորթը: Ես մի կողմ եմ դնում կորիզը և շարունակում եմ տորթը ուտել: Երբ ես հավի ոսկոր եմ գտնում, մի կողմ չեմ նետում հավի միսը, ես միայն մի կողմ եմ դնում ոսկորը: Այսպես, եթե ձեզ ասեմ մի բան, որի հետ համաձայն չեք, մի կողմ դրեք այդ հատվածը. բայց իսկապես լավ ուսումնասիրեք այն: Համոզված եղեք, որ դա իրոք ոսկոր է: Եվ կարող եմ ձեզ նաև ասել, որ եթե դա կորիզ է, ձեզ նոր կյանք կարող է բերել: Ուրեմն մոտիկից քննեք դա, և թող Տերը ձեզ օրհնի:
Այն երեկո Կարլ Ուիլյամզ եղբայրը ինչ-որ բան ասաց հիվանդների համար աղոթքի վերաբերյալ: Դա շատ լավ կլիներ: Ես ընդունում եմ, որ դա լավ կլիներ: Բայց դրա համար չենք պատրաստվել, այսինքն՝ աղոթքի շարք կազմելու համար: Ես չգիտեմ, թե արդյոք Օրալ եղբայրը կամ մեկ ուրիշ եղբայր երբևէ աղոթքի շարք կազմել է համաժողովների ժամանակ, թե ոչ: Ես ոչինչ չգիտեմ այդ մասին: Ես երկու-երեք անգամ փորձել եմ այդ անել: Բայց սովորաբար, երբ այդպիսի մեծ բազմություն կա, պետք է աղոթքի թերթիկներ բաժանել: Որովհետև սա մրցարան չէ, սա Աստծո տունն է: Այն ընծայված է Աստծո տուն լինելու: Մարդիկ սեղմվում և հրմշտում են իրար, բայց երբ աղոթքի թերթիկներ կան, նրանց շարք եք կանգնեցնում կարգ ու կանոնով:
Բիլլին էլ ինձ հարցրեց. ,Գնա՞մ այնտեղ աղոթքի թերթիկներ բաժանելու: Մարդիկ ինձ խնդրել ենե: Ես ասացի. ,Ո՛չ, Բիլլի, թույլ տանք, որ Սուրբ Հոգին գործի, ինչպես կամենում էե: Եվ Նա կարող է մեծացնել ձեր հավատքը, որ բժշկվեք հենց ձեր տեղերում:
Տեսեք, աստվածային բժշկությունը ամենակարևոր բանը չէ Ավետարանի քարոզչության մեջ: Եվ դուք չեք կարող առաջին տեղը տալ այն բանին, ինչ երկրորդական է: Բայց դա խայծ է, որն օգտագործովում է, որ մարդիկ հավատան Աստծո գերբնական ներկայությանը, որ այդ գերբնականը ներկա է: Եվ դրա շնորհիվ, եթե ճանաչեն Նրա ներկայությունը, նրանք կբժշկվեն: Հասկանու՞մ եք, դա հավատքով են ստանում:
Այժմ ուզում եմ մի քանի հատվածներ կարդալ Աստծո Խոսքից, Նոր Կտակարանից: Այս ցերեկ քիչ կխոսեմ իմ ընտրած թեմայի վերաբերյալ: Ես ձեզ երկար չեմ պահի, որովհետև հավաքույթներ ունեք այս երեկո: Բայց հիշեք (հուսով եմ, ինձ լավ եք հասկանում). որ պետք է մի պահ ուշադրություն դարձնեք, եթե ուզում եք այդ:
Մինչ այդ մեկ անգամ էլ խոնարհենք մեր գլուխները: Գիտեք, կարող էինք չափազանց շատ երգել, շատ աղաղակել, մինչև խռպոտվելը: Հնարավոր է, որ երգելն ու աղաղակելը լինի սխալ պահին, բայց ահա կա մի բան, որի ժամանակ երբեք ,կարգը չենք խախտումե. դա աղոթքի ժամանակ է: Գրված է. ,Արդ կամենում եմ, որ մարդիկ ամեն տեղ աղոթք անեն, սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն…ե:
Հայր, սա ամենամեծ առանձնաշնորհումն է, որ երբևէ ունեցել է մահկանացու մարդը՝ փակել աչքերը և բացել սիրտը՝ Քեզ հետ խոսելու համար: Մենք գիտենք, որ Դու մեզ լսում ես, եթե միայն հավատանք, որ մեզ լսում ես, որովհետև Հիսուսն ասել է. ,Այն ամենը, ինչ իմ անունով Հորից խնդրեք, կտրվի ձեզե: Այս խոստումը մեզ տրված է այն պայմանով, որ չկասկածենք: Այսպիսով, Հա՛յր, օգնիր մեզ հավատալ, թող այս ցերեկ մեր աղոթքները լսվեն, որ ոչ մի տեղ կասկածի ստվեր չլինի, այլ տեսնենք այն բաների իրականացումը, որ խնդրում ենք Քեզանից: Ո՛վ Աստված, թող Քո մեծ անունը փառավորվի այսօր: Առաջնորդիր Քո թագավորությունը ամեն կորած և մոլորված հոգու, որը լսել է մեր ձայնը, կամ ում որ հասել է այս ձայներիզը, այնտեղ՝ հեթանոսական երկրներում և աշխարհով մեկ:
Խնդրում եմ Քեզ, երկնային Հայր, որ չլինի այստեղ մեր մեջ ոչ մի տկար մարդ: Երբ այս հավաքույթը վերջանա, թող Տերը փրկի ամեն կորսված հոգի, բժշկի ամեն հիվանդ մարմին և ուրախությամբ լցնի Իր զավակների սրտերը: Դրա համար մենք, Տե՛ր, հավատք ունենք խնդրելու Հայր Աստծուց Հիսուսի անունով, որովհետև Նա խոստացել է, որ մեզ կլսի Իր փառքի համար: Ամեն:
Ես ուզում եմ ձեզ համար մի հատված կարդալ Հովհաննեսի ավետարանի 17-րդ գլխից, 20-րդ համարից սկսած: Կարծում եմ, ճիշտ է: ,Բայց ոչ միայն նրանց համար եմ աղաչում, այլ նաև նրանց համար, ովքեր նրանց խոսքով կհավատան ինձե:
Կարծեմ՝ շփոթել եմ տեղը: Ներեցեք ինձ, սպասեք մի րոպե: Ես փնտրում եմ Հիսուսի աղոթքը, ավելի ճիշտ, ոչ թե Հիսուսի աղոթքը, այլ ես երևի սխալ համար եմ նշել իմ թեմայի համար: Ես ուզում եմ խոսել այն հատվածի մասին, որում Հիսուսը խոսում է երկունքի ցավերի մեջ եղող կնոջ մասին: Դա Ղուկասի, թե՞ Հովհաննեսի ավետարանում է: Ջե՛կ, որտե՞ղ է այն: Հովհ. 16-րդ գլխու՞մ: Ես կարծում էի, որ դա այնտեղ պետք է լիներ, բայց ինձ թվաց, թե չէ: Հովհ.16-րդ գլուխ: (Բեմի վրայից մեկն ասում է՝ 21-րդ համարը. ծան. խմբ): Համար 21: Իհարկե, համար 21: Իհարկե, այստեղ է: Հովհ.16:21:
,Որպեսզի նրանք լինեն…ե: Ո՛չ, Ջեկ եղբայր, այստեղ էլ չէ: Ես բացել եմ Հովհ.16-րդ գլուխը, 21-րդ համարը, բայց էլի… մի՞թե սխալվում եմ: Ո՛հ, այստեղ շփոթմունք կա այս Աստվածաշնչի մեջ: Այո, այո, սխալ են տպագրել: Այո՛, գիտե՞ք ինչ: Դա իրոք ճիշտ է: Ահա բոլորովին նոր Աստվածաշունչ, որ ես ստացել եմ: Այն սխալ է տպագրված: (Մի կաթոլիկ քահանա մոտենում է ամբիոնին և առաջարկում է իր Աստվածաշունչը՝ ասելով Բրանհամ եղբորը՝ այս խոսքերը՝ ,Սա Աստծու՞ց է… պատճառ կա, թե ինչու այդպես եղավ… և դուք… Աստված ցույց կտա, թե ինչ է դուրս գալու դրանից: Սա հրաշալի է): (Բրանհամ եղբայրը վկայակոչում է այս միջադեպը, և բացատրում է, թե ինչպես է Սուրբ Գրքում գրվածը իրականանում ,Այսօր այս գրվածը կատարվեցե քարոզում 1965 թվականի փետրվարի 19-ի հավաքույթի ժամանակ: Ծան. խմբ.):
Շատ լավ: Շնորհակալ եմ ձեզանից: Շնորհակալություն: Հովհ.16:21: Անչափ շնորհակալ եմ: Այս անգամ ճիշտ է:
,Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք լաց կլինեք ու կողբաք, իսկ աշխարհը կուրախանա. դուք կտրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության կվերածվի: Կինը երբ ծննդաբերում է, տրտմություն է ունենում, քանի որ իր ժամանակը հասած է լինում, բայց երբ երեխային ծնում է, նեղությունն այլևս չի հիշում՝ այն ուրախության պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնվեցե:
Շատ շնորհակալ եմ եղբայրս: Իրոք շատ եմ գնահատում այդ: Անշուշտ. տպագրական սխալ կա իմ Աստվածաշնչի մեջ. մի էջ սխալ է դրված: Ես այս հատվածը գտել էի իմ հին՝ Սկոուֆիլդի Աստվածաշնչի մեջ, և այստեղ գալուց առաջ արագ վերցրեցի այս նոր Աստվածաշունչը (կինս վերջերս է ինձ այն նվիրել Սուրբ Ծննդի առթիվ):
Այժմ այսօր կուզենայի ձեզ հետ խոսել այս թեմայի վերաբերյալ՝ ,Երկունքի ցավերըե: Դա շատ վատ է հնչում ականջին, բայց գրված է Աստվածաշնչում: Հիսուսը խոսեց այդ մասին, երբ ասաց. ,Դուք կտրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության կփոխվիե: Այստեղ Նա խոսում էր Իր աշակերտների հետ՝ իմանալով, որ կատարվում էր քրիստոնեության ծնունդը:
Արդ, այն, ինչ հին է, պետք է մեռնի, որպեսզի նորը ծնվի: Ցանկացած ծնունդ ցավ և տագնապ է բերում, և նրանք անպայման պետք է անցնեին տառապանքի, նեղությունների և տագնապի միջով, որպեսզի օրենքից շնորհքին անցնեին:
Նորմալ բնական ծնունդը հոգևոր ծննդի խորհրդապատկերն է: Բոլոր բնական բաները հոգևոր բաների համար խորհրդապատկեր են: Եվ մենք նկատում ենք, եթե նայենք հողին և տեսնենք հողից դուրս եկող ծառը, որ նա պայքարում է կյանքի համար: Այդ փաստն ինքը մեզ ցույց է տալիս, որ գոյություն ունի ինչ-որ տեղ մի ծառ, որը երբեք չի չորանում, որովհետև ինչ-որ բանի է ձգտում: Տեսեք, թե ինչքան կատարյալ է սա:
1 Հովհ.5: 7 համարում (եթե չեմ սխալվում՝ այնտեղ է դա գրված) ասվում է. ,Որովհետև երեքն են, որ երկնքում վկայում են՝ Հայրը, Բանը և Սուրբ Հոգին. և այս երեքը մեկ են: Եվ երեքն են, որ երկրի վրա վկայում են՝ Հոգին, ջուրը և արյունը. և այս երեքը միաբան ենե: Ուշադրություն դարձրեք, որ առաջին երեքը մեկ են, իսկ մյուս երեքը միաբան են: Դուք չեք կարող Հորն ունենալ առանց Որդու, չեք կարող Որդուն ունենալ առանց Հոգու: Բայց կարող եք ունենալ ջուրն առանց արյան և արյունը՝ առանց Հոգու:
Կարծում եմ, որ բոլոր այս ժամանակաշրջանների ընթացքում դա ապացուցվել է որպես ճշմարտություն: Ջուրը, արյունը և Հոգին՝ արդարացումը, սրբացումը, Սուրբ Հոգու մկրտությունը: Դա խորհրդապատկեր է բնական ծննդից: Ուշադրություն դարձրեք. երբ կինը, կամ կենդանին երկունքի մեջ է, առաջին բանը, որ հայտնվում է (նորմալ ծննդի դեպքում), ջուրն է, հետո՝ արյունը և վերջապես՝ կյանքը: Այդպիսին է նորմալ, բնական ծնունդը:
Նույնը վերաբերում է հոգևոր ոլորտին: Ջուրը հավատքով արդարացումն է, Աստծուն հավատալու, Նրան որպես անձնական Փրկիչ ընդունելու և մկրտվելու փաստն է: Այնուհետև Հոգով սրբացումն է՝ Աստված Հոգով լվանում է ձեզ այս աշխարհի բոլոր տարրերից և աշխարհիկ ցանկություններից: Հետո Սուրբ Հոգին գալիս է և վերստին ծնունդ է բերում, լցնում է այդ սրբացված անոթը:
Օրինակ, ես ձեզ ասացի մի կողմ դնել այն, ինչին չեք հավատում և վերցնել տորթը: Այժմ, պատկերացրեք, որ հավանոցում մի բաժակ կա ընկած: Դուք չեք կարող այն վերցնել, դնել սեղանի վրա և մեջը ջուր կամ կաթ լցնել: Ո՛չ: Երբ դուք դա հանում եք հավանոցից, դա արդարացումն է: Երբ մաքրում եք այն, դա սրբացումն է: Հունարեն բառը, որը թարգմանվում է ,սրբացնելե, բաղադրյալ բառ է, որը նշանակում է ,մաքրել և մի կողմ դնել ծառայության համարե (ոչ թե ծառայության մեջ, այլ ծառայության համար): Ծառայության մեջ դնում եք այն ժամանակ, երբ լցնում եք:
Ներեցեք ինձ (վիրավորելու համար չեմ ասում), բայց այստեղ եք դուք, Սրբության ուխտավորներ, թերացել և չեք շարունակել ձեր քայլերը մինչև Պենտեկոստե: Դուք մաքրվեցիք սրբացման միջոցով, բայց երբ պատրաստ էիք ծառայության մեջ դրվելու լեզուների և այլ պարգևներով, դուք այդ մերժեցիք և նորից ընկաք հավանոց: Տեսնու՞մ եք: Միշտ այդպես է կատարվում: Չեմ ասում ձեզ քննադատելու համար, այլ միայն ուզում եմ սիրտս ազատել դրանից: Այն պահից, ինչ այստեղ եմ, դա այրում է սիրտս: Ուստի ավելի լավ էր այդ ասել Կարլի, Դեմոսի և մյուսների թույլտվությամբ: Ամեն ինչ անում եմ հոգիս ազատելու համար: Իսկ հիմա դուք ինքներդ որոշեք:
Ուրեմն բնականը հոգևորի խորհրդապատկերն է: Այսպես, երեխայի ծնունդի ժամանակ, երբ ջուր է հոսում, մեծ բան չունեք անելու: Արյան ժամանակ նույնպես, բայց որպեսզի կյանքը մտնի մանկիկի մեջ, պետք է ափահարված տաք, որպեսզի նա գոռա: Քանի որ ես կրթություն չունեմ ի տարբերություն այստեղ գտնվող եղբայրներիս, որոնք կրթված են նման բաներում, ես բնությունից եմ վերցնում խորհրդապատկերները: Այդպես է դա կատարվում: Նրանց հարված է պետք, որ հասնեն դրան:
Ուրեմն պետք է ինչ-որ ցնցում: Գուցե անհրաժեշտ չլինի հարվածել, փոքրիկ ցնցումը կարող է բավարար լինել: Երբեմն բավարար կլինի այն գիտակցությունը, որ մանկիկը ծնվել է: Վերցնում եք նրան, ցնցում: Եթե նա չի սկսում շնչել, թեթևակի հարվածեք նրան, և նա կսկսի գոռալ իր համար անծանոթ լեզվով: Բայց ամեն դեպքում աղմուկ կանի: Կարծում եմ, որ եթե մանկիկը աշխարհ է գալիս առանց շարժվելու, անաղմուկ, առանց հակազդեցության, ուրեմն նա մեռած մանկիկ է:
Այսօրվա եկեղեցու՝ համակարգի խնդիրն էլ հենց դա է: Մենք չափազանց շատ մեռելածին մանկիկներ ունենք: Նրանք Ավետարանի հարվածի կարիքն ունեն, որպեսզի արթնանան, սթափվեն, որպեսզի Աստված կյանքի շունչը փչի նրանց մեջ: Մենք գիտենք, որ դա իրոք ճշմարիտ է: Սա կոպիտ աստվածաբանություն է, բայց այնուամենայնիվ ճշմարտություն է:
Ուշադրություն դարձրեք. հատիկի ծնվելու ժամանակ, հին հատիկը պետք է նախ մեռնի, որպեսզի ծնվի նորը: Ուստի մահը միշտ էլ ծանր բան է: Այն ցավալի է, տառապանքով լեցուն: Ծնունդը նույնպես, որովհետև կյանք է գալիս աշխարհ և դա էլ է ցավոտ:
Հիսուսն ասաց, որ Իր Խոսքը սերմ է, որը սերմնացանը դուրս եկավ ցանելու (բոլորս այդ գիտենք, և ես այդ սովորեցնում եմ ինչպես կիրակնօրյա դպրոցի դասի ժամանակ, որովհետև այսօր կիրակի է): Ուշադրություն դարձրեք, որ Խոսքը սերմ է, իսկ սերմը նոր կյանք տալիս է միայն այն ժամանակ, երբ մեռնում է: Ահա թե ինչու փարիսեցիները այդքան դժվարացան հասկանալ Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետև նրանք օրենքի տակ էին, իսկ օրենքը Աստծո Խոսքն էր հատիկի ձևով: Բայց երբ Խոսքը մարմին դարձավ, օրենքից վերածվեց շնորհքի: Իսկ շնորհքն ու օրենքը չեն կարող գոյություն ունենալ միևնույն ժամանակ, որովհետև շնորհքն այնքան բարձր է օրենքից, որ օրենքն այլևս նույնիսկ չի երևում: Դրա համար այնքան դժվար է փարիսեցիների համար մեռնել իրենց օրենքի համար, որպեսզի շնորհքը ծնվի: Բայց այն պետք է հեռանա: Երկու օրենք չեն կարող միաժամանակ գոյություն ունենալ:
Չի կարող լինել մի օրենք, որն ասի, որ կարող եք անցնել կարմիր լույսի տակով, և մեկ ուրիշ օրենք, որն ասի, որ չեք կարող: Մեկն ասում է՝ կարող եք, մյուսն ասում է՝ չեք կարող: Այստեղ միայն մեկ օրենք կարող է լինել: Գուցե մեկ անգամ կարողացել եք անցնել. երբ դեղին է, դեռևս անցնում եք: Բայց հիմա կարմիր է. կանգ առեք: Տեսնու՞մ եք, միաժամանակ երկու օրենք չի կարող գոյություն ունենալ:
Իմ միտքը ձեր վերաբերյալ այն է, որ ընդունեք ցավը, նեղությունը, անհարմարավետությունը: Տեսեք, թե ինչպես այդ փարիսեցիները մեռան այդ օրենքի համար՝ տառապանքի, նեղության, անհարմարավետության միջոցով: Բայց պետք է այդպես լինի:
Մենք գիտենք, որ անձրևն է աճեցնում երկրի պտուղները: ,Այն ծնվել է,---ինչպես ասում է բանաստեղծը,---- որոտի մեջ, պատռված, ծվատված երկնքումե: Եթե չլիներ որոտ, պատռված և ծվատված երկինք, անձրևի փոքրիկ կաթիլը չէր ծնվի, եթե նա չվերցվեր օվկիանոսից և աղից անջատվեր թորման միջոցով: Պետք է կայծակ, ամպրոպ, որոտ, դղրդյուն, թնդյուն, այդ ահազդու բաները, որպեսզի առաջանան ջրի այդ նուրբ կաթիլները: Ցավեր են պետք ծնելու համար: Պետք է մեռնել: Երբ ամպերը մեռնում են, հայտնվում է անձրևը, որովհետև անձրևը ամպերի մի մասն Է: Մեկը պետք է անհետանա, որ մյուսը գոյություն ունենա: Այժմ, եղբայրներիցս ոմանք կկարողանային այս բաների վերաբերյալ օրենքները բացատրել: Իսկ ես չեմ կարող:
Մեկ ուրիշ բան հիշենք, պարզապես մի փոքրիկ ապացույց բերելու համար: Ես կարծում եմ, որ ամենագեղեցիկ ծաղիկներից մեկը (ամեն մարդ իր կարծիքն ունի դրա վերաբերյալ), ամենագեղեցիկ ծաղիկը, որ ես երբևէ տեսել եմ այնտեղ, արևելքում, դա ջրաշուշանն է: Քանի՞սդ եք տեսել ջրաշուշան: Ո՛հ, ինձ համար դրա նմանը չկա: Հիշում եմ Հիսուսի խոսքերը. ,Նայեք ինչպես են աճում դաշտի շուշանները. ո՛չ աշխատում են, ո՛չ մանում, բայց ասում եմ ձեզ. Սողոմոնն էլ իր ողջ փառքի մեջ, նրանցից մեկի պես չհագնվեցե: Որովհետև Սողոմոնի փառքն ու հագուստները արհեստական էին: Մինչդեռ շուշանի մեջ եղող կյանքն է նրան գեղեցկություն տալիս, ոչ թե որևէ խզբզոց կամ շպար: Մեր կանանց պես. չեմ կարծում, որ դուք այդ կանաչ գույների, արհեստական թարթիչների, մանիկյուրի (ես դրանք շփոթում եմ) կարիք ունեք գեղեցիկ լինելու համար: Գեղեցիկ պետք է լինի վարվելաձևդ: Եթե վերցնեք մի քիչ Գործք 2:4-ից և խառնեք Հովհ.3:16-ի հետ, կստանաք շատ ավելի լավ արտադրանք, քան ,Մաքս Ֆակտորե-ը կարող է արտադրել: Ձեր ամուսինը ավելի շատ ձեզ կսիրի, մյուսները՝ նույնպես, նաև Աստված, ես վստահ եմ դրանում:
Ինչ վերաբերում է շուշանին, Նա ասաց, որ նայենք, թե ինչպես է այն աճում: Ինչպես է աշխատում, մեծանում: Այդ փոքրիկ ջրաշուշանը, տեսեք, թե ինչի միջով պետք է անցնի՝ հողի, ցեխի, տիղմի, տղմոտ, պղտոր ջրերի միջով: Նա (այդ փոքրիկ կյանքի սաղմը) իրեն ճանապարհ է հարթում այդ բոլոր բաների միջով: Նա աշխատել է լճակի խորքից դուրս գալու համար, որտեղ գտնվել էր գորտերի և ամեն տեսակ այլ բաների հետ: Այնուհետև նա բարձրանում է վեր այդ բոլոր բաներից: Բայց երբ հայտնվում է արևի ներկայության մեջ, դա ծնունդն է: Փոքրիկ հատիկը բացվում է կյանքի համար: Նա այդ չէր կարող անել, եթե անցած չլիներ այղ ողջ պրոցեսի միջով: Նա պետք է անցներ այդ ամենի միջով: Ահա թե ինչն է նրան մղում այդ անելու՝ արևն է նրան գրավում իր կողմը: Եվ երբ նա բարձրանում է այդ պղտոր ջրերից և տիղմից, նա այնքան երջանիկ է, որ բացվում է իր կյանքը ձրի սփռելու համար: Հրաշալի կյանք է, երբ նա գտնվում է նրա ներկայության մեջ, ով գրավել է իրեն:
Եվ ես կարծում եմ, որ սա քրիստոնեական կյանքի մի շատ գեղեցիկ խորհրդապատկեր է: Ի՜նչ հրաշալի է, երբ դուք դուրս եք գալիս աշխարհից և մի օր ծնվում ենք Նրա ներկայության մեջ Սուրբ Հոգով: Եթե դուք փորձեք օգնել նրան, դուք նրան կսպանեք:
Փոքրիկ ճուտիկի նման է, երբ դուրս է գալիս ձվից: Դուք գիտեք, եթե արդեն ուշադրություն եք դարձրել, որ այդ ճուտիկների (կամ ձվից դուրս եկող ցանկացած այլ թռչունի) կտուցի ծայրին մի բան կա… դրանով նա կտցահարում է ձվի այդ հին կճեպը: Ձվի ներսում գտնվող հին մասը պետք է նեխի: Եվ նա պետք է իր կտուցով անընդհատ քերի, մինչև կոտրի կճեպը: Կենտուկիում, որն իմ ծննդավայրն է, մենք դրան ասում ենք ,կտցահարումե: Նա իր համար ճանապարհ է բացում: Նրանք այդ անելու համար ավելի լավ ձև չեն գտել: Ինչու՞: Որովհետև այդպես է նախատեսել Աստված: Եթե փորձեիք նրան օգնել, կսպանեիք նրան: Եթե հանեք նրան շրջապատող կճեպը, նա կսատկի: Հասկանու՞մ եք, նա ինքը պետք է աշխատի, ջանք թափի, որ կոտրի կճեպը:
Քրիստոնյան էլ պետք է այդպես անի: Ոչ թե ձեռքսեղմումով ես մտնում այնտեղ: Դուք այնքան պետք է մնաք այնտեղ մինչև մեռնեք, մինչև ,փտեքե և ծնվեք Աստծո թագավորության մեջ: Այդպես է Աստված նախատեսել: Ոչ թե գրքերով կարող եք մտնել, կամ ձեռքսեղմումով, կամ էլ եկեղեցուն միանալով: Դուք պարզապես պետք է զատվեք հին կճեպից: Ուշադրություն դարձրեք, նրանք այդ անելու համար ավելի լավ ձև չեն գտել:
Նրանք ավելի լավ ձև չեն գտել այն բանի համար, որ մանկիկը ստանա այն, ինչ ուզում է, Աստծո սահմանած ձևից բացի: Այդ ժամանակ, երբ այդ փոքրիկ մանկիկը ծնվեր, դուք կարող էիք մի զանգակ դնել նրա մահճակալի մոտ և նրան ասել. ,Իմ փոքրիկ տղա, ես աստվածաբան եմ: Ես կարդացել եմ մանկիկների դաստիարակության վերաբերյալ գրքեր և քեզ ասում եմ. դու ժամանակակից բալիկ ես, ծնվել ես ժամանակակից ընտանիքում, ժամանակակից ծնողներից: Երբ քաղցած լինես, կամ մայրիկի կամ իմ կարիքն ունենաս, ուրեմն հնչեցրու զանգակըե: Այդպես ոչինչ չի ստացվի: Իր ուզածը ստանալու միակ ձևը գոռալն է: Դա Աստծո սահմանած ձևն է:
Մեզ համար էլ մեր ուզածը ստանալու լավագույն ձևը աղաղակելն է: Ուրեմն աղաղակեք: Մի՛ ամաչեք: Ասեք. ,Ես ծարավ եմ Աստծունե: Մի անհանգտացեք սարկավագների, հովիվների կամ ձեր շուրջը գտնվող ուրիշ մարդկանց պատճառով: Ինչ էլ լինի, աղաղակեք: Եթե Ջոնսերի ընտանիքն այնտեղ է, դա թող ձեզ չխանգարի: Ուրեմն աղաղակեք:Դա միակ ձևն է օգնություն ստանալու: Հիսուսն այդ սովորեցրեց, երբ երկրի վրա էր. դուք գիտեք անիրավ դատավորի առակը:
Նայեք ցողի կաթիլին: Ես չգիտեմ դրա ֆորմուլան: Գուցե այստեղ գիտությունից հասկացող մարդ կա, բայց ես կասեմ միայն այն, ինչ կարծում եմ: Հնարավոր է, որ այն մթնոլորտային խտացման արդյունքում է ձևավորվում գիշերվա ընթացքում և իջնում է երկրի վրա: Երբ դա կատարվում է, նա ծնվում է գիշերվա ընթացքում: Բայց առավոտյան նա գտնվում է այնտեղ խոտի ցողունի կամ ձեր լվացքի պարանի վրա ցրտից դողալով: Բայց երբ արևը սկսում է փայլել, ինչքան երջանիկ է լինում նա: Նա փայլում է և սարսռում: Ինչու՞: Որովհետև գիտի, որ այդ լույսը իրեն նորից կտանի այնտեղ, որտեղ նա եղել է սկզբում:
Դա վերաբերում է ամեն տղամարդու, ամեն կնոջ, որը ծնված է Աստծո Հոգուց: Երբ այդ Լույսը տարածվում է մեր վրայով, ինչ-որ բան մեզ երջանկացնում է, որովհետև գիտենք, որ վերադառնում ենք այնտեղ, որտեղից եկել ենք. Աստծո մոտ: Այդ փոքրիկ ցողիկը փայլում է ուրախությունից, երբ արևը հպվում է նրան՝ իմանալով, որ վերադառնում է այնտեղ, որտեղից եկել է: Դրանք հասարակ, կոպիտ օրինակներ են, որոնք կարելի էր շարունակել, բայց եկեք մի ուրիշ բան գտնենք:
Մենք գիտենք, որ հին սերմը պետք է մեռնի, որպեսզի նորը դուրս գա իրենից: Անշու՛շտ: Ոչ միայն պետք է մեռնի, այլև մեռնելուց հետո պետք է փտի: Մենք գիտենք, որ դա ճիշտ է: Նույնը վերաբերում է վերստին ծնունդին: Մենք երբեք հետ չենք գնում, այլ առաջ, վերստին ծնվելուց հետո:
Ահա թե ինչու իմ կարծիքով այսօր այդքան քիչ են իսկական վերստին ծնունդները. որովհետև գուցե հավանություն են տալիս Աստծո Խոսքին կամ համակրում են քարոզչին, բայց չեն ցանկանում լիովին մեռնել ,փտելե հին համակարգի համար, որում եղել են: Նրանք չեն ուզում դուրս գալ այնտեղից: Նրանք ուզում են մնալ հին համակարգում, բայց ասում են, որ վերստին ծնված են և ընդունում են այս ժամանակաշրջանի պատգամը:
Մենք դա տեսանք Լյութերի, Ուեսլեյի, հոգեգալստականների և ուրիշ ժամանակաշրջաններում: Նրանք միշտ փորձում են կառչել հին համակարգից և պահանջել այն: Բայց ամեն ժամանակաշրջանի հին համակարգը պետք է մեռնի և փտի, որպեսզի նորը գա: Նրանք ուզում են դեռևս կառչած մնալ դրանից: Ուադրություն դարձրեք. նրանք գիտեն, որ հին համակարգը մեռած է, բայց չեն ուզում ,փտելե այնտեղից դուրս գալու համար: Իսկ փտել նշանակում է ,լիովին անհետանալե:
Երբ նրանք հայտարարում են, թե վերստին ծնված են… Հայտարարությունը միայն հավակնություն է, մահն է բերում վերստին ծնունդ: Դուք պետք է լիովին փտեք դրա համար, ինչպես այդ արել են բոլոր ժամանակներում, Ուեսլեյի ժամանակաշրջանում և այսպես շարունակ: Բայց տեսեք, թե ինչպես էր դա կատարվում. վերստին ծնունդը լինելուց հետո… Լյութերը եկավ այս խոսքով. ,Արդարը հավատքով պիտի ապրիե: Նա այլևս չէր կարող կառչած մնալ հին համակարգից. նա պետք է դուրս գար այնտեղից:
Երբ կալվինիստները անգլիկան եկեղեցին դրեցին այդպիսի վիճակում (կալվինական վարդապետության տակ), Աստված բարձրացրեց արմինական վարդապետությունը (Ջոն Ուեսլեյինը)… Հին համակարգը պետք է մեռներ, որպեսզի նորը հաստատվեր: Երբ Ուեսլեյի ժամանակաշրջանը դադարեց, և այն բոլոր փոքր ժամանակաշրջանները, որոնք դուրս էին եկել, որպես ընձյուղներ Ուեսլեյի ժամանակվա ցողունից… նայե՛ք, երբ Պենտեկոստեի ժամանակաշրջանը եկավ պարգևների վերականգնումով, անհրաժեշտ եղավ, որ նրանք դուրս գան, մկրտական խմբերից, ,Սրբության ուխտավորներիցե, Քրիստոսի եկեղեցուց (այդպես կոչված հարանվանության) և այլն: Նրանք պետք է դուրս գային և փտեին, վերստին ծնունդ ունենալու համար:
Ձեզ միշտ խելագար կհամարեն: Բայց ինչպես Պողոսն է ասում, երբ մեռավ այն բաների համար, որոնք ինքը հռչակել էր. ,Այն ուսմունքի համաձայն, որը նրանք հերձված են համարում, ես այնպես եմ պաշտում իմ հայրերի Աստծունե: Այն ուսմունքի համաձայն, որը նրանք հերձված են համարում. տեսեք, նա ընդունել էր այն նոր կյանքը, որը ծնել էր Հին Կտակարանը՝ բերելով Նորը: Եվ նա պետք է բոլորովին մեռներ հնի համար (որը խորհրդապատկեր էր), որպեսզի…
Այդտեղ ենք հասել մենք այսօր: Հանդուրժեք իմ ասածը, բայց սա իմ գաղափարն է: Եկեղեցիներն այնքան համակարգված են դարձել, որ չես կարող այնտեղ մտնել, առանց դրանց պատկանելու: Դուք պետք է անդամատոմս ունենաք, կամ ինքնությունը հաստատող ուրիշ միջոց: Այդ պատճառով միակ դուռը, որ ինձ համար բաց է մնացել, քրիստոնյա գործարարների եկեղեցին է: Քանի դեռ նրանք կազմակերպություն չեն դարձել, կարող եմ գնալ նրանց մոտ և բերեմ այն պատգամը, որ կա իմ սրտում: Բայց հիմա այնքան համակարգված է դարձել: Այնուամենայնիվ, ես ձեզ սիրում եմ, հոգեգալստականնե՛ր: Ամեն դեպքում հոգեգալուստը կազմակերպություն չէ: Դուք եք այն այդպես կոչում: Քանի որ հոգեգալուստը փորձառություն է, ոչ թե հարանվանություն:
Բայց տեսեք, թե ինչն է դժվար այն մարդկանց համար, որոնք քննում են այս պատգամը, հավատում են և տեսնում են, թե ինչպես է Աստված հաստատում այդ Իր Խոսքի մեջ. նրանք չեն կարողանում լիովին մեռնել այն բանի համար, որում գտնվել են: ,Ի՞նչ եմ անելու: Որտեղի՞ց եմ կերակուր գտնելուե: Աստված է ձեր կերակուրը, Նա միակն է, որից պետք է կառչեք: Նախ փնտրեք Աստծո թագավորությունը և Նրա արդարությունը: Այստեղ կանգ եմ առնում, որովհետև գիտեք, թե ինչի մասին եմ խոսում:
Ինչպես Աստծո մարգարեները մեզ հայտնել են, մենք կունենանք նոր երկինք և նոր երկիր: Եթե ուզում եք այդ սուրբգրային հատվածը լսել, դա Հայտն. 21-րդ գլխում է: Ես կարող եմ մեջբերել դա ձեզ համար: Այստեղ Հովհաննեսն ասում է. Տեսա նոր երկինք և նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրը անցան…ե: Դրանք անհետացել էին:
Եթե ունենալու ենք նոր երկիր, ուրեմն հինն ու նորը միաժամանակ չեն կարող գոյություն ունենալ: Ոչ էլ նոր աշխարհն ու հին աշխարհը: Չեն կարող միաժամանակ գոյություն ունենալ երկու համաշխարհային կարգեր: Որպեսզի նոր երկիր լինի, հինը պետք է անհետանա, և քանի որ հինը մեռնելու է, նորի համար երկունքի ցավեր է բերում:
Երբ բժիշկը քննում է ծննդաբերող կնոջը (գիտեմ, որ խոսում եմ երկու-երեք շատ լավ քրիստոնյա բժիշկների ներկայությամբ), առաջին բանը, որ անում է, սա է՝ չափում է երկունքի ցավերի հաճախականությոնը: Նա չափում է ցավերի միջև ընկած ժամանակահատվածը և դրանց՝ անընդհատ ավելացող ուժգնությունը: Յուրաքանչյուրը նախորդից ուժեղ է, իսկ հաճախականությունը գնալով արագանում է: Այդպես է նա ախտորոշում դնում՝ երկունքի ցավերի միջոցով:
Եթե այս աշխարհը պետք է նոր աշխարհ ծնի, քննենք երկրի վրա եղող երկունքի ցավերից մի քանիսը: Այսպես կտեսնենք, թե որքան է մնացել երկունքի ցավերի ավարտին:
Առաջին համաշխարհային պատերազմը մի մեծ ցավ բերեց՝ երկունքի ցավ: Դա ցույց էր տալիս, որ երկիրը մտնում էր որդեծնության առաջին ցավերի մեջ: Այդ ժամանակ հայտնվեցին ռումբերը, գնդացիրները և թունավոր գազերը: Եվ դուք հիշում եք, ձեզանից ոմանք գուցե հիշում են այդ. ես ութ տարեկան փոքր տղա էի, բայց հիշում եմ, որ խոսում էին քլորային գազի մասին: Հազիվ էր դա սկսվել, արդեն ասում էին, որ այդ գազը կայրեր ողջ երկիրը և բոլորին կսպաներ: Դա կարող էր կատարվել, որովհետև քամիները փչում են ողջ երկրի վրա. այդ թունավոր գազի սարսափելի զենքի պատճառով ամեն մարդ գրեթե մեռնում էր սարսափից: Երկիրը զգաց առաջին երկունքի ցավը:
Գիտենք, որ եղել է երկրորդ համաշխարհային պատերազմ: Իսկ այդ ցավերը գնալով ավելի սարսափելի էին դառնում. դրանք երկրի երկունքի ցավերն էին: Այս անգամ երկիրը գրեթե կորցնում էր կյանքը ատոմային ռումբի պատճառով, որը կարող էր ամբողջ կյանքեր ոչնչացնել: Այդ ցավերն ավելի ուժեղ էին, քան առաջին համաշխարհային պատերազմի ցավերը, որը ավերել էր երկիրը:
Այժմ նա գիտի, որ իր ազատվելու ժամանակը մոտ է: Նա նյարդայնանում և հուզվում է այն պատճառով, որ կա ջրածնային ռումբ և օդային հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել ողջ աշխարհը: Ամեն երկիր, ինչքան էլ փոքր լինի, կարող է մյուսին դրանով վախեցնել: Նրանք ասում են, որ ունեն հրթիռներ, որոնք կարող են ղեկավարել արբանյակների միջոցով և նետել իրենց ուզած տեղը, երկրի ցանկացած վայրում:
Վերջերս լուրերով լսեցի, որ Ռուսաստանն ասում է, որ կարող է ոչնչացնել այս ազգին այնպես, որ ռումբերը և այլ բաները չվնասեն իր սեփական երկիրը: Մենք չգիտենք՝ ինչ անել: Ամեն մարդ այդ է ասում, և դա այդպես է: Գիտությունը ներխուժել է Աստծո մեծ լաբորատորիան: Նրանք կործանելու են իրենք իրենց:
Աստված միշտ թույլ է տալիս, որ իմաստությունն ինքն իրեն կործանի: Աստված ոչինչ չի կործանում: Մարդն ինքն իրեն կործանում է իր իսկ իմաստության պատճառով, ինչպես սկզբում եղավ, երբ Աստծո Խոսքի փոխարեն ընդունեց սատանայի իմաստությունը:
Երկիրը գիտի, որ ինքը տեղի է տալու: Նա չի կարող դիմանալ դրան. ես կարծում եմ, որ Ռուսաստանը կոչնչացներ այս ազգին այսօր, եթե իմանար, որ կարող է ոչնչացնել առանց ինքն իրեն վնասելու: Այս փոքրիկ ազգերից յուրաքանչյուրը կաներ այդ, բայց նրանք վախենում են, որովհետև գիտեն, որ այդպիսի պայմաններում երկիրը չի կարող մնալ իր ուղեծրի վրա: Աշխարհը գիտի, որ այդ երկունքի ցավերն այնքան ուժեղ են, որ ինքը տեղի է տալու: Շուտով նոր ծնունդ է լինելու:
Ես գոհ եմ դրա համար: Ես հոգնած եմ այս աշխարհից: Ամեն մարդ գիտի, որ այստեղ մահվան, տխրության և տարաձայնությունների վայր է: Ես ուրախ եմ, որ այս երկիրը վերանալու է: Ես երջանիկ եմ, որ ժամանակն այդքան մոտ է: Հովհաննեսը վաղուց էր ասում. ,Ամե՛ն: Ե՛կ, Տեր Հիսուսե:
Այն պետք է փտի (անպայման, ինչպես ասացի), որ նոր ծնունդ լինի: Տեսեք, թե ինչպես է այն փտել: Տեսեք, եղբայրներս, այն լիովին փտած է: Նրա քաղականությունն ու համակարգը լիովին նեխած են: Իր համաշխարհային համակարգի մեջ առողջ չէ իր ոսկորներից ոչ մեկը: Նեխած է նրա քաղաքականությունը և կրոնական քաղաքականությունը և ամեն բան: Մեկը կասի՝ ,Ես դեմոկրատ եմե, մյուսը՝ ,ես հանրապետական եմե, կամ՝ ,Ես մեթոդական եմե, կամ՝ ,ես մկրտական եմե: Ո՛հ, ամեն բան փտած է մինչև ուղնուծուծը: Ինչ-որ մեկը պետք է ճանապարհը զիջի: Նա չի կարող դիմանալ: Կարող եք մի Ջորջ Վաշինգտոն և Աբրահամ Լինքոլն դնել Միացյալ Նահանգների ամեն օկրուգում, նրանք էլ չեն կարող չարիքը արմատախիլ անել: Այս երկիրը անցել է փրկության սահմանը: Միայն մի բան կարող է նրան օգնել՝ Արարչի գալուստը:
Նա գիտի, որ պետք է հեռանա: Նա ցավերի և տագնապի մեջ է: Չգիտեն ինչ անել: Մեկը այստեղ է նայում, մյուսը՝ այնտեղ, մեկը մյուսից վախենում է, մեկը փորձում է որևէ բան անել կամ որևէ բան ոչնչացնել, մեկը մյուսին հակառակվում է և ուզում է ոչնչացնել. այն աստիճանի են հասել, որ ամեն բան հանձնել են մեղավոր մարդու ձեռքը, որը կարող է աշխարհը ոչնչացնել հինգ րոպեում: Հասկանու՞մ եք:
Երկիրը գիտի, որ չի կարող դիմանալ դրան: Մարդիկ գիտեն, որ երկիրը չի կարող մնալ, աշխարհը գիտի, որ դա կատարվելու է, որովհետև Աստված է ասել: Երկինքն ու երկիրը ամբողջությամբ այրվելու են: Ամեն բանի նորոգում է լինելու, որպեսզի նոր աշխարհ ծնվի: Աստված է այդ կանխասել:
Իր ողջ համակարգի մեջ երկիրը փտած է: Այդպես պետք է լինի, մինչև լրիվ ոչնչանա: Ահա թե ինչու եմ ասում, որ նա նյարդայնացած է, կարմրած, հուզված: Ամենուրեք երկրաշարժեր են, ողջ ափով մեկ, Ալյասկայում մակընթացություններ են, և մարդիկ գրում են. ,Պե՞տք է հեռանանք այստեղից: Պե՞տք է հեռանանքե: Նրանք չգիտեն, թե ինչ անեն: Ոչ մի ապահով տեղ չկա, բացի Մեկից. դա Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին: Միայն մեկ անվտանգության գոտի կա: Այդ Նա է: Այդ գոտուց դուրս ցանկացած մարդ կկորսվի, որովհետև Աստված է այդ ասել:
Այժմ նայենք ,Բժշկի Գիրքըե (քանի որ երկիրը գտնվում է այդ վիճակում) և տեսնենք, թե դա կատարվելու է նոր երկրի ծնունդի ժամանակ: ,Բժշկի Գրքումե, որը Աստվածաշունչն է, նայենք Մատթ.24-րդ գլուխը և տեսնենք, թե ինչ մարգարեություններ կան, ինչ ախտանիշներ կան: Եթե բժիշկը ճանաչում է երեխայի ծնվելու նշանները… Եվ այն պահին, երբ պետք է երեխան ծնվի, նա ամեն բան պատրաստում է, որովհետև նշանները ցույց են տալիս, որ երեխայի ծնվելու պահը մոտ է: Ջրերը եկել են, արյունը նույնպես, և հիմա այն պահն է, որում երեխան պետք է դուրս գա, երեխայի ծնվելու պահն է: Այդ պատճառով նա ամեն բան պատրաստում է:
Արդ, Հիսուսը ճշգրիտ կերպով ասել է, թե ինչ է կատարվելու այդ ժամանակ: Մատթ.24-րդ գլխում Նա մեզ ասում է, որ Եկեղեցին (ճշմարիտ եկեղեցին) և մյուս եկեղեցին, բնական եկեղեցին և հոգևոր եկեղեցին այնքան մոտ կլինեն իրար (նմանակողների պատճառով), որ նույնիսկ ճշմարիտ ընտրյալներն էլ կմոլորվեին, եթե հնարավոր լիներ: Ինչպես Նոյի ժամանակ. ուտում էին, խմում, ամուսնանում, ամուսնացնում, և կար աշխարհի այս ողջ անբարոյականությունը, որ տեսնում ենք այսօր. Աստվածաշունչը (,Բժշկի Գիրքըե) ասում է, որ դա պետք է լիներ: Այսպես, երբ տեսնում ենք այդ բաների կատարումը, գիտենք, որ ծնունդը մոտ է: Այդպես պետք է լինի: Այո՛, պարոն:
Մինչև հիմա, մենք նայել ենք դրան որպես ազգ, ավելի ճիշտ, ոչ որպես ազգ, այլ աշխարհ: Այժմ հետ գնանք և մի քանի րոպե ուշադրություն դարձնենք Իսրայելին, որը եկեղեցու խորհրդապատկեր է, և հետևենք նրան հաջորդ տասը րոպեների ընթացքում:
Իսրայելը երկունքի ցավեր է ունեցել ամեն անգամ, երբ մարգարե է եկել երկիր: Նա երկունքի ցավեր ուներ իր Պատգամի ժամանակ: Իսկ ի՞նչ էր անում մարգարեն: Նա ուներ Խոսքը. մինչդեռ Իսրայելը այնքան փտած բաներ էր ցանել և այնքան համակարգված կարգեր էր հնարել, որ ամեն մարգարե, մինչև նրան ցնցելը և հիմքերը խարխլելը, ատելի էր դառնում ժողովրդի համար: Ահա թե ինչու, երբ Աստված մարգարե ուղարկեց, եկեղեցին մտավ երկունքի ցավերի մեջ, որովհետև Տիրոջ Խոսքը գալիս է մարգարեի մոտ և միայն նրա: Այսինքն՝ այն Խոսքը, որը հռչակվում էր այն օրվա համար, բացահայտվում էր այն ժամանակաշրջանի մարգարեի միջոցով. միշտ էլ այդպես է եղել: Եվ եկեղեցիները այնքան համակարգեր են կառուցել Խոսքի շուրջը, որ Նա ցնցում է նրան և ցած գցում իր ճոճաթոռից: Դա երկունքի ցավեր է բերում:
Ուրեմն ի՞նչ էր այդ: ,Վերադարձե՛ք Խոսքին, վերադարձե՛ք Խոսքինե: Համակարգերն իրենց մեջ կյանք չունեն: Աստծո Խոսքի մեջ է կյանքը: Աստծո Խոսքն է կյանք տալիս:
Նրա պատգամը մնացորդին կվերադարձնի դեպի Աստծո Խոսքը: Մի փոքրիկ խումբ դուրս կգա և գուցե կհավատա, վաղ թե ուշ. Նոյի ժամանակ միայն ութ հոգի էին, բայց ամեն դեպքում Աստված բերեց մնացորդին, իսկ մյուս մասին կործանեց:
Դա կատարվեց եկեղեցու բոլոր շրջաններում, մինչև որ, վերջապես, Եկեղեցին ծնեց Արու Զավակին, որը Խոսքն Ինքն է՝ մարմին հագած: ,Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստուած էր… և Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեցե: Միայն Հոր Խոսքով էր Նա հաղթում ամեն դևի, ամեն զորության, որ դուրս էր գալիս Նրա դեմ այս երկրի վրա: Ամեն փորձության ժամանակ, որի մեջ սատանան տանում էր Նրան, Նա վռնդում էր սատանային, ոչ թե սեփական զորությամբ, այլ Աստծո Խոսքով. ,Գրված է… գրված է… գրված էե: Որովհետև Նա Խոսքն էր:
Երբ սատանան հարձակվեց Եվայի վրա, Եվան Խոսքը չէր, դրա համար պարտվեց: Երբ հարձակվեց Մովսեսի վրա, նույնը եղավ: Բայց երբ դիպչեց Աստծո Որդուն, տասը հազար վոլտ էր: Դրանից նրա փետուրներն ընկան: Երբ Հիսուսը պատասխանեց. ,Մարդ ոչ միայն հացով կապրի, այլ Աստծո բերանից դուրս եկած ամենայն Խոսքովե, այնտեղ էր այդ արու Զավակը, Աստծո հավիտենական Խոսքը մարմին դարձած երկրի վրա, մարմնեղեն մարմնում ներկայացնելու համար Խոսքը:
Ահա թե ինչու Հիսուսը ճանաչում էր նրանց սրտերում եղածը: Դրա համար կարող էր Փիլիպոսին ասել, թե որտեղ էր նա եղել, կարող էր Սիմոն Պետրոսին ասել, թե ով էր նա, կարող էր այդ ասել նաև ջրհորի մոտ կանգնած կնոջը: Ինչու՞: Որովհետև Նա Խոսքն էր: Դա ճիշտ է: Աստվածաշունչն ասում է Եբր. 4-րդ գլխում: ,Որովհետև Աստծո Խոսքը կենդանի է ու զորավոր և ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է և թափանցում է մինչև շնչի և ոգու, զոդվածների և ծուծի բաժանումը, և սրտի մտքերն ու խորհուրդները քննող էե: Այդ փարիսեցի կույր քահանաները չէին կարողանում տեսնել, որ Նա բացահայտված Խոսքն էր, որովհետև նրանք փաթաթված էին իրենց քահանայության և համակարգի մեջ, իսկ այդ համակարգը պետք է անհետանար: Այնտեղ էր Խոսքը և այն, ինչ խոստացված էր, կատարվել էր. իսկ եթե դա կատարվել էր, այն մեկը պետք է փտեր, ոչնչանար: Դա պատյանն էր, սերմը պետք է շարունակեր ապրել:
Մովսեսը չէր կարող բերել Նոյի պատգամը: Ոչ էլ Հիսուսը կարող էր բերել Նոյի պատգամը, որովհետև տարբեր էին ժամանակաշրջանները: Մինչդեռ այդ հին սերմը Կյանքն էր, բայց ավարտել էր իր առաջադրանքը և մեռել, անհետացել էր: Հնից նորին անցնելու մեջ էր կյանքը: Ուրեմն ի՞նչն էր անհանգստացնում մարդկանց: Ի՞նչն է նրանց անհանգստացնում հիմա: Մենք պատ չենք կառուցում. ինչպես սկսեցին Լյութերի պատգամով, գնում են ուղիղ գծով, կամ Պենտեկոստեի պատգամով. մենք անկյուններ ենք կազմում: Մենք շենք ենք կառուցում: Դրա նախագիծը Աստծո Խոսքն է: Ով ասես կարող է ուղիղ գծով շարել, բակց վարպետ որմնադիր է պետք՝ անկյուն կազմելու համար: Աստծո զորությունն է պետք դրա համար: Երկնքից ուղարկված, օծված անձը պետք է անի այդ: Դա անհրաժեշտ է եղել ամեն ժամանակաշրջանում:
Եվ մարգարեի ժամանակաշրջանում… Աստծո Խոսքը գալիս է այդ մարգարեների միջոցով, և նրանք տարբեր անկյուններ են կազմում: Բայց շինարարները ուզում էին պատ կառուցել: Իսկ Աստծո կառույցը պատ չէ, շենք է:
Մենք գիտենք և զգում ենք, որ սա ճշմարտությունն է: Ամեն ժամանակաշրջանում համակարգերը փտած էին, և դրանցից յուրաքանչյուրը պետք է փտեր և մեռներ, որպեսզի այնտեղից դուրս գար այդ եկեղեցին և գար Խոսքն Ինքը: Տիրոջ Խոսքը գալիս է մարգարեի մոտ: Այն երբեք չի գալիս քահանայի մոտ, այլ մարգարեի: Եվ ուշադրություն դարձրեք, երբ այդ կատարվեց, ողջ Խոսքը վերջապես ծնվեց մարդկային մարմնում: Աստվածության լեցունությունը հանգչում էր նրա մեջ: Նա Խոսքն էր: Մարգարեները Խոսքի մաս են կազմում, իրենց ժամանակվա համար ուղարկված Խոսքի: Մենք, որ հետևում ենք Խոսքին, այսօր Խոսքի մաս ենք կազմում: Բայց Նա Խոսքի լեցունությունն էր: Նա Խոսքն էր: Բայց, երբ Նրան մեղադրում էին, որ Իրեն Աստծուն հավասար է կարծում, որովհետև Աստծո Որդի էր, Նրան ասում էին. ,Դու քեզ Աստված ես դարձնումե: Նա նրանց պատասխանեց. ,Ձեր օրենքում գրված չէ՞ որ աստվածներ եք կոչում նրանց, ում Աստծո Խոսքն է եղել, ուրեմն ինչպե՞ս կարող եք ինձ դատապարտել, երբ ասում եմ, որ Աստծո Որդի եմե: Նրա՝ Աստծո Որդու մեջ էր Աստվածության ողջ լեցունությունը: Նա Աստծո լիակատար հայտնությունն էր:
Մարգարեների ժամանակ երկունքի ցավեր եղան, որովհետև, քանի որ նրանք Խոսքի մաս էին կազմում, բացահայտում էին իրենց մեջ եղած լեցունությունը, Խոսքի լեցունությունը: Եվ համակարգերը մեռան ու անհետացան, մինչև որ Խոսքը մարմին դարձավ և բնակվեց մեջ մեջ:
Տեսեք, թե դա ինչպես պատկերվեց Հակոբի մեջ: Տեսեք, թե դա ինչպես պատկերվեց Հովսեփի մեջ: Ճշգրիտ կերպով: Նա սիրելի էր հոր համար, առանց պատճառի ատելի էր եղբայրների համար, նա հոգևոր էր, կարողանում էր կանխասել գալիք բաները և մեկնել երազները: Նա դրա հետ ոչինչ չէր կարող անել. նա այդպես էր ծնվել: Նա նախասահմանված էր դրա համար: Նրա եղբայրները ատում էին նրան և, ի վերջո, վաճառեցին նրան երեսուն արծաթով (գրեթե երեսուն). նա բարձրացավ և դրվեց Փարավոնի աջ կողմում: Նայեք, բանտում, որտեղ նա եղել էր, կար մի մատռվակ և մի հացթուխ: Մեկը կորսվեց, մյուսը փրկվեց: Ինչպես Հիսուսի ժամանակ. Իր խաչի բանտարկության մեջ մեկը կորսվեց, մյուսը՝ փրկվեց: Ճիշտ նույնությամբ: Հետո բարձրացավ երկինք և նստեց Աստծո գահին: Եվ երբ նորից կգա երկնքից, մի ձայն կհնչի՝ ասելով. ,Ծունկի եկեքե, և ամեն լեզու Նրան կդավանի: Ինչպես Հովսեփը, երբ թողնում էր գահը և առաջ էր գալիս, փողի ձայնը հնչում էր, և ամենքը ծունկի էին գալիս. Հովսեփն էր գալիս:
Այսպես, մի օր Աստծո մեծ փողի ձայնը կհնչի, Քրիստոսով մեռելները հարություն կառնեն, ամեն ծունկ կծռվի, և ամեն լեզու կդավանի այս Խոսքը: Ի՞նչ է գալիս Նա տանելու: Ի՞նչ նպատակով է գալիս:
Ուշադրություն դարձրեք, Իսրայելը բերեց այս Խոսքը, որը մարմին դարձավ, մարգարեների երկունքի ցավերի միջոցով, որոնք զորությամբ աղաղակում էին. ,Նա գալիս է, Նա գալիս էե: Մինչդեռ Իսրայելը մնացել էր առանց մարգարեի ըստ պատմության և ըստ Սուրբ Գրքի, Մաղաքիայից մինչև Հովհաննես: Նրանք միայն աստվածաբաններ, քահանաներ և հովիվներ ունեին: Իսրայելը զրկված էր դրանից (մարգարեությունից. ծան. խմբ.): Պատկերացրեք, թե ինչ նեխած վիճակում պետք է գտնվեր նրա համակարգը: Չորս հարյուր տարի նրանք զրկված էին անմիջապես Աստծուց եկող պատգամից, ,ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸե խոսքից: Այնպես, որ քահանաները, մարգարեները և մյուսները Իսրայելին սուզել էին սարսափելի խառնաշփոթության մեջ: Ամեն ինչ փտած էր:
Այնուհետև Հովհաննեսը՝ Մաղաքիա 3-րդ գլխում խոստացված մարգարեն, ոչ թե Մաղաք.4-րդ գլխում խոստացվածը, այլ 3-րդ, որովհետև Հիսուսը նույն բանն ասում է Մատթ.11-րդ գլխում, երբ ասվում է, որ ,արծվի աչքը փառակալեցե (կարծեմ Պեմբերտոնի արտահայտությունն է նրա ,Վաղ շրջաններըե (Early ages) գրքում): Եվ Հովհաննեսն ասաց.,Գնացեք, հարցրեք. ,Դու՞ ես նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենքե: Տեսնու՞մ եք: Հիսուսը հետ ուղարկեց աշակերտներին այն բանից հետո, երբ նրանք մնացին հավաքույթին և տեսան, թե ինչ է կատարվում. ,Գնացե՛ք, Հովհաննեսին պատմեցեք այս ամենը: Եվ երանելի է նա, ով ինձանով չի գայթակղվումե: Հետո նայելով Իր աշակերտներին և Իր հետ խոսող մարդկանց՝ հարցրեց. ,Երբ գնացիք Հովհաննեսին տեսնելու, ի՞նչ տեսնելու դուրս ելաք: Փափուկ շորեր հագած մի մա՞րդ: Փափուկ հագնողներն ահա թագավորների տներում ենե: Հետո՝ ,Գնացի՞ք տեսնելու քամուց շարժված մի եղե՞գե:
Այլ կերպ ասած՝ տեսնել մեկին, որը ցանկացած փոքրիկ հարվածից սասանվում է: ,Ես քեզ ասում եմ, եթե միանաս մեր խմբին, քեզ ավելի լավ աշխատավարձ կտանքե: Ո՛հ, ո՛չ, դա Հովհաննեսի համար չէր: ,Եթե այսպես կամ այնպես չքարոզես, կարող ես գալ մեր խումբե: Ո՛չ, Հովհաննեսն այդ բանը չէր անի:
Նա շարունակեց. ,Բայց ի՞նչ տեսնելու համար դուրս ելաք, մի մարգարե՞. այո՛, ասում եմ ձեզ, մարգարեից էլ ավելին: Որովհետև սա նա է, որի համար գրված է. ,Ահա Ես իմ հրեշտակին ուղարկում եմ Քո առջևից, որ Քո առաջ Քո ճանապարհը պատրաստիե:
Սա Մաղաք.3:1 համարում գրվածն է, ոչ թե Մաղաք.4-րդ գլխում գրվածը: Դրանք տարբեր են… Որովհետև, երբ այն մյուս Եղիան գա, աշխարհը այրվելու է կրակով, և արդարները քայլելու են ամբարիշտների մոխիրների վրա:
Ուշադրություն դարձրեք, որ նրա պատգամը նրանց չհանեց իրենց կրոնական քնից: Նրանք միայն ասում էին. ,Այնտեղ մի խելագար կա, նրան ուշադրություն մի՛ դարձրեք: Նա ինքն էլ է ասում, որ խելագար է: Նա փորձում է ջրի մեջ խեղդել մարդկանցե: Տեսեք: ,Այդ ծերուկի մեջ ոչ մի բան չկա: Նա նույնիսկ չի հագնվում ինչպես պետք է: Նա ծածկված է ուղտի մազով: Նա ոչ մի գրոշ չունի: Ո՞ր ճեմարանից է: Ի՞նչ անդամատոմս ունի: Մենք նույնիսկ չենք համագործակցի իր հավաքույթների հետ: Թող այնտեղ սովից մեռնիե: Տեսնու՞մ եք, աշխարհը բոլորովին չի փոխվել, ոչ էլ նրա համակարգերը: ,Թող մնա իր տեղում. նա այս ամենը չունիե:
Գիտե՞ք, թե ինչու նա այդ ամենը չուներ: Հիշեք, որ նրա հայրը քահանա էր: Ուրեմն ինչու՞ նա իր հոր հետքերով չգնաց, ինչպես սովորություն ունեին այն ժամանակվա որդիները: Որովհետև նա շատ մեծ պատգամ ուներ: Նա պետք է ներկայացներ Մեսիային. Սուրբ Հոգին էր այդպես ասել: Այն փոքրիկ մնացորդը, որը այնտեղ վերադարձավ Գաբրիելի պատգամով, գիտեր, որ այդպես է լինելու: Ասում են, որ մոտ ինը տարեկանում, հորն ու մորը կորցնելուց հետո նա գնաց անապատ, որովհետև պետք է հստակ կերպով լսեր Աստծուն, որովհետև այն մեծ, աստվածաբանական կառույցում նրան ասում էին. ,Այժմ մենք գիտենք, որ քեզ է տրված Մեսիային ներկայացնելը: Եսային մեզ ասել է, որ դու գալու ես և լինելու ես այդ ձայնը: Չե՞ս կարծում, որ Ջոնս եղբայրն էլ կարող է քո գործն անելե: Նրան կկարողանային հեշտությամբ համոզել: Բայց նա չսովորեց իրենց համակարգերից ոչ մեկը: Նրա պատգամը չափազանց կարևոր էր: Նա գնաց անապատում բնակվելու:
Ուշադրություն դարձրեք, որ նրա պատգամը աստվածաբանի պատգամ չէր: Նա օգտագործում էր խորհրդապատկերներ: ,Ո՛հ, դուք, օձերի սերունդներե,---- այդպես էր դիմում կրոնավորներին, նրանց մեղադրում էր օձի համակարգին մասնակից լինելու մեջ: Ամենավատ բանը, որ նա գտել էր անապատում (սողունների մեջ) օձն էր: Եվ նա մտածում էր. ,Սա իմ իմացած լավագույն համեմատությունն էե: Նա ասում էր. ,Իժերի ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից, մի ասեք՝ ես պատկանում եմ այս բանին, կամ այն բանին, որովհետև այս քարերից Աստված կարող է Աբրահամի զավակներ հանելե: Այդ քարերը նա կարող էր գտնել անապատում կամ գետի ափին:
Այսպես ,կացինը (որն օգտագործում էր անապատում) ծառի արմատի մոտ էե. դա էլ էր անապատում տեսել: ,Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կկտրվի ու կրակի մեջ կգցվիե: Նա դրանով փայտ էր կոտրում վառելու համար (տեսնում եք, նա գիտեր, որտեղից փայտ ճարի): Տեսնու՞մ եք, նրա պատգամը հոգևորականի պատգամ չէր, այն վերցված էր անապատի բնությունից: Հովհաննեսը պատգամ ուներ բերելու և հավատում էր իր պատգամին, երբ ասում էր. ,Մեսիան գալու է և Նա արդեն ձեր մեջ է: Ես ձեզ ասում եմ, որ ձեր մեջ կանգնած է Մեկը, ում կոշիկները կրելու արժանի չեմ: Նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և կրակովե:
---- Ո՞վ է Նա, Հովհաննես:
---- Ես այդ չգիտեմ:
Բայց մի օր եկավ սովորական արտաքինով մի երիտասարդ, որը քայլերն ուղղեց դեպի գետը: Հովհաննես Մկրտիչը այդ օրհնված մարգարեն, նայեց Հորդանանից այն կողմ և ասաց. ,Ահա Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքըե:
---- Որտեղի՞ց ես ճանաչում Նրան, Հովհաննե՛ս:
---- Նա, ով անապատում ինձ պատվիրեց ջրով մկրտել, ասաց. ,Ում, վրա որ տեսնես՝ Հոգին իջնում է, Նա է Սուրբ Հոգով մկրտողըե:
Նրա պատգամը չէր կարող գալ աստվածաբանական տեսանկյունից կամ որևէ մարդկային դավանանքի համակարգից: Այն պետք է անմիջապես Աստծուց գար:
Բայց նրա պատգամը այդքան էլ չցնցեց մարդկանց: Նրանք մտածում էին. ,Նա ասում է, որ տեսել է այդ: Բայց ես խիստ կասկածում եմե: ,Ես ինքս ոչինչ չեմ տեսել: Ես չէի կարող դրա վերաբերյալ ինչ-որ բան տեսնելե,--- ասում էին քահանաները և մյուսները: Բայց նա տեսել էր, և մենք հիմա գիտենք այդ: Անշուշտ, տեսել է: Բայց նկատել եք, թե այդ պատգամը ինչ արեց: Դա նրանց քնից չհանեց. նրանք շարունակեցին առաջվա պես, և չնայած ամեն ինչին, կտրեցին նրա գլուխը: Դա նրանց վրա չազդեց, բայց այն մնացորդը, որ կյանք ուներ իմ մեջ, նրանք, ովքեր սպասում էին Տիրոջ գալուստին, զգացին այդ:
Աննան՝ կույր մարգարեուհին, տաճարում ծառայում էր Տիրոջը աղոթքով: Եվ մի օր, երբ նա Հոգու մեջ էր… Եվ Սիմեոնը՝ այդ ծեր մարդը, մարգարեցել և ասել էր. ,Սուրբ Հոգին ինձ ասել է, որ ես մահ չեմ տեսնի, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելըե: ,Լավ,--- ասացին քահանաները,--- սա մի խեղճ ծերուկ է: Նա մի քիչ խանգարված է, գիտեք: Նրա մի ոտքը գերեզմանում է, արդեն մյուսն էլ է դնում: Հանգիստ թողեք նրան: Նա պատվավոր ծերունի է եղել, բայց հիմա մի քիչ…ե: Բայց ի՞նչ ուներ նա: Դա նրան բացահայտվել էր Սուրբ Հոգով:
Նույն բանն էլ բացահայտվում է ձեզ համար այս ցերեկ: Սուրբ Հոգին ձեզ բերել է որոշակի նպատակով: Նայեք այս քահանաներին, կրոնավորներին, մեթոդականներին, մկրտականներին, կաթոլիկներին և մյուսներին: Նրանք Սուրբ Հոգով են շարժվել: Եկել է այն պահը, երբ Սուրբ Հոգին բերել է նրանց, և նրանք ծարավ սրտով Նրան են փնտրել:
Գիտե՞ք, մի օր… այն ժամանակ հեռուստացույց չկար (գոհություն Տիրոջը այդ օրվա համար): Նրանք Հրեաստանի սարերից մեկի լանջերի վրա էին: Այնտեղ մի մանկիկ ծնվեց: Աստղը հայտնվեց և այլն: Ութ օրից մայրը բերեց մանկիկին, բարուրով փաթաթած: Նրանք բարուրելու շոր չունեին. ասում են, որ եզան լծից վերցված մի կտոր է եղել: Ահա Հովսեփը և մյուսները մտնում են այդ մանկիկի հետ:
Ես պատկերացնում եմ այն մայրերին, որոնք մի կողմ էին քաշվել իրենց փոքրիկների և ասեղնագործությունների հետ և ասում էին. ,Նայեք այնտեղ. նա այստեղ է: Նա հղիացել է այս մարդուց և հիմա այստեղ է գալիս: Նրանից հեռու մնացեքե: Նրանք միշտ նույն բանն են մտածում:
Իսկ Մարիամը, երեխան գրկում, չէր մտահոգվում նրանց կարծիքներով: Նա գիտեր, թե Ում Որդին էր դա: Եվ այդպես է վարվում Աստծո Խոսքը իր սրտի մեջ ընդունող ամեն հավատացյալ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են ասում համակարգերը. դուք գիտեք, թե դա ինչ է: Սա Աստծո խոստումն է. դա ձեզ բացվել է Սուրբ Հոգով, երբ Նա ձեզ ծածկեց Իր զորությամբ: Դուք գիտեք, թե ինչ է դա:
Ոչ մի մարդ իրավունք չունի քարոզելու Ավետարանը առանց հանդիպելու Աստծուն, վառվող Մորենուն անապատի այն կողմում, քանի դեռ չի հասել այն վիճակին, երբ ոչ մի կրոնական համակարգ չի կարող իրեն մտքափոխ անել: Իսկ դուք այնտեղ էիք: Դա պատահեց ձեզ հետ: Ինձ չի մտահոգում, թե ինչ են ասում համակարգերը: Դուք վկա եք եղել: Ալելուիա՛: Ես ինձ զգում եմ այն սևամորթ ծերունու նման, որի մասին խոսում էի, որն ասում էր. ,Այստեղ ինձ տեղը չի հերիքումե: Եվ ես հիմա խորը ակնածանք եմ ապրում, երբ մտածում եմ, որ դա ճիշտ է: Աստված Ինքը հայտնվում է ձեզ:
Սիմեոնը ստացավ իր խոստումը, երբ այն առավոտ նստած էր իր աշխատասենյակում: Ո՛հ, ես ենթադրում եմ, որ ամեն առավոտ հարյուրավոր մանկիկներ էին ընծայվում, որովհետև այն ժամանակ երկուսուկես միլիոն հրեա կար երկրում, և շատ նորածիններ էին բերվում տաճար: Ութերորդ օրը մայրը պետք է գար և մաքրման ընծա տար: Եվ ահա գալիս է Սիմեոնը, որը նստում է և կարդում է գուցե Եսայի մարգարեի գլանափաթեթը. ես չգիտեմ: Եվ հանկարծ…
Եթե Սուրբ Հոգին է ձեզ խոստում տվել, Նա այն կկատարի: Եթե դա իսկապես Աստծուց է… Եթե մի մարդ ձեզ մի բան է ասում, և Աստված չի հաստատում, դա նշանակում է, որ նախապես դա Սուրբ Գրքում գրված չի եղել. մոռացեք այդ մասին: Բայց եթե նա պնդում է, բայց էլի Աստված չի հաստատում, ուրեմն դա կեղծ է, որովհետև Աստված է մեկնաբանում Իր պատգամը: Նա Իր իսկ մեկնաբանն է. ինչ, որ Նա ասում է, կատարվում է: Եվ Աստված ասաց լսել Նրան, որովհետև դա ճշմարտությունն է: Դա պարզապես ողջամիտ դատողություն է: Եթե Նրա ասածը կատարվում է այնպես, ինչպես ասել է, դա է ապացույցը: Դա պետք է լինի զուտ ճշմարտություն, որովհետև Աստված սուտ չի ասում:
Սիմեոնն, ուրեմն, նստած էր այնտեղ՝ ընդունելով այդ հալածանքը: Նա պատկանում էր այն ,մնացորդինե: Նա նստած էր այնտեղ, լսում էր Սուրբ Գրքի ընթերցումը և գիտեր, որ գալու է Հովհաննեսը, որովհետև նա պատկանում էր մնացորդին: Խոսքը հայտնվել էր նրան: Եվ երբ այդ Մանուկը մտավ տաճար (Սուրբ Հոգու գործն էր դա նրան հայտնելը)… Հոգով շարժված՝ նա դուրս եկավ իր փոքրիկ աշխատասենյակից, անցավ սրահով, հանդիպեց այդ մի խումբ կանանց, անցավ նրանց կողքով, մինչև հասավ այն Մանուկին, որից բոլորը հեռու էին մնում: Նա Նրան վերցրեց իր գիրկը և ասաց. ,Այժմ, Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային, որովհետև աչքերս տեսան Քո փրկությունը…ե:
Այդ ժամանակ այդ օրվա ընտրյալների մեկ ուրիշ խումբ կար՝ Աննան էր՝ մարգարեուհին: Նա կույր էր, նստած էր մի անկյունում և վեր կացավ: Նա Հոգով առաջնորդված անցավ այդ բոլոր կանանց միջով, տաճարում ելումուտ անող բազմության միջով, մինչև հասավ այն վայրը, որտեղ Քրիստոս Մանուկն էր: Եթե Սուրբ Հոգին կարողացավ Քրիստոսի մոտ առաջնորդել մի կույր կնոջ, ի՞նչ կասեք հոգեգալստականների խմբի մասին, որը, ինչպես ենթադրում են, լավ տեսողություն ունի: Այլևս սրա վերաբերյալ ոչինչ չեմ ասի. շարունակությունը դուք գիտեք:
Ո՛հ, ուշադրություն դարձրեք, որ եկեղեցին նորից պետք է լիներ այդ սարսափելի խառնաշփոթության մեջ: Այն օրը այդ վիճակում պետք է նա լիներ: Բայց, ինչպես ասացի, այդ փոքրիկ մնացորդը սթափվեց:
Այժմ անկեղծ լինենք: Եթե տեսնում ենք, որ եկեղեցին նույն վիճակում է այսօր, չի՞ նշանակում, որ հասել ենք նման մի ժամանակաշրջանի: Պարզապես նայեք, թե ինչ է խոստացված Աստվածաշնչում, թե ինչ պետք է ներկայումս կատարվի եկեղեցում: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում և տեսնում ենք, որ աշխարհի վերջը եկել է:
Եկեղեցին Լյութերի ժամանակ երկունքի ցավեր ապրեց: Հայտնության գրքից գիտենք, որ Եկեղեցու յոթ շրջաններ կան և յոթ պատգամաբերներ յոթ շրջանների համար: Երբ պետք է Լյութերը հայտնվեր, Եկեղեցին երկունքի ցավեր ունեցավ, և դա բերեց Լյութերին: Դա այդպես է:
Դրանից հետո նոր նեղություններ եղան, և դա բերեց Ուեսլեյին: Դա ճիշտ է: Նույն բանը նորից կատարվեց, և դա բերեց հոգեգալստական շարժումը: Եկեղեցու պատգամաբերներից յուրաքանչյուրը Եկեղեցուն վերադարձրեց դեպի Աստծո Խոսքը իրենց ժամանակաշրջանի պատգամի միջոցով, պատգամ, որը համապատասխանում էր Աստվածաշնչին: Շուտով նոր գիրք է լույս տեսնելու Հայտնության առաջին չորս գլուխների վերաբերյալ իմ բացատրությունների մասին: Կարդացեք այն հենց որ լույս կտեսնի: Դա առանց որևէ կասկածի ապացուցում է, որ Լյութերի պատգամը արդարացման պատգամն էր, որ սրբացումը ծնունդի հաջորդ փուլն էր, իսկ հետո հայտնվեցին հոգեգալստականները: Հենց այդպես:
Ուշադրություն դարձրեք, որ ամեն ժամանակաշրջան ցնցեց Եկեղեցուն և երկունքի ցավեր տվեց նրան: Երկունքի ցավերից հետո փոխանակ շարունակեն Խոսքի հետ քայլել, հավաքեցին մի խումբ մարդկանց, ինչպես այդ արել էին առաջին շրջանում: Հենց այդպես: Այն բանից հետո, երբ առաքյալները նրանց սթափեցրին, եկեղեցին նորից հեռացավ Խոսքից: Հետո ուրիշներ էլ եկան, ինչպես օրինակ Ագաբոսը և սկզբնական ժամանակաշրջանի այլ մեծ ռեֆորմատորներ: Այդ ամենի մասին գրված է ,Նախանիկյան տիեզերաժողովումե և ,Տիեզերաժողովի հայրերումե: Ամեն ժամանակաշրջան ցնցում ապրեց, երբ հայտնվեց պատգամաբեր ,ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸե խոսքով:
Այժմ եկեղեցին, ըստ Սուրբ Գրքի, ամենավատ փուլում է, որ երբևէ եղել է: Մենք հիմա Լավոդիկեի եկեղեցու ժամանակաշրջանում ենք. ժամանակաշրջան, որում Եկեղեցին հարուստ է, բայց կույր, առանց այդ իմանալու: Ոչ մի ժամանակաշրջանում, ըստ Աստվածաշնչի, Քրիստոսը եկեղեցուց դուրս չի գտնվել, բացի Լավոդիկեի շրջանից: Եկեղեցին իր ամենավատ փուլում է: Այն առաջվանից ավելի ապականված է: Նրանք ասում են. ,Ոչ մի բանի կարոտ չեմե: ,Բայց դուք չգիտեք, որ մերկ, թշվառ, կույր և աղքատ եքե: Անկասկած: Սուրբ Գիրքն ասում է. ,Խորհուրդ եմ տալիս քեզ գնել դեղ աչքերիդ համար, որպեսզի տեսնեսե: Աստծո դեղը անշուշտ լույս կբերի եկեղեցուն, եթե նա ուզում է աչքերը բացել Աստծո ասածների համար:
Ուշադրություն դարձրեք, այժմ եկեղեցին այդ փուլում է: Առանց որևէ կասկածի մենք Լավոդիկեի շրջանում ենք: Նրա պատգամաբերը խոստացվել է Մաղաք.4-րդ գլխում: Խոստացվել է, որ նրա պատգամաբերը այսպես պիտի անի՝ նա պիտի ժողովրդին վերադարձնի Աստծո Խոսքին: Եկեղեցին պետք է նոր ծնունդ ունենա ըստ Մաղաքիայի մարգարեության:
Այսօր եկեղեցական աշխարհում երկու համակարգ է գործում: Շատ ուշադիր լսեք. կուզենայի, որ սրան ,ամենե ասեք: Այսօր եկեղեցական աշխարհում երկու համակարգ է գործում: (Ես ուսերիցս կվերցնեմ այդ բեռը և ազատ կլինեմ): Մենք գիտենք, թե որոնք են դրանք. Աստծո Խոսքը և հարանվանական համակարգը: Այս երկու համակարգերը գործի մեջ են: Ճիշտ այնպես, ինչպես Հակոբն ու Եսավն էին. մեկը՝ Հոգով, մյուսը՝ մարմնով: Ի՞նչ էր կատարվում: Հակոբն ու Եսավը կռվում էին իրենց մոր որովայնում մինչև որ ծնվեցին: Նույնն էլ անում են հարանվանություններն ու Խոսքը, որոնք պայքարում են միմյանց դեմ: Նրանք այդ արել են այն ժամանակներից, երբ Լյութերը բերեց առաջին Ռեֆորմացիան: Կարծում եմ, որ սա բավական պարզ է, որ կարողանաք հասկանալ:
Եթե այդ մարդիկ կարողանային վերցնել այդ և տանել իրենց հետ, ավելի նշանակալից կդարձնեին այդ: Կհասցնեին այն վիճակին, որ… Ես պարզապես փորձում եմ ցանել այս Սերմը, բայց հուսով եմ, որ նրանք դա կյանքի կբերեն:
Ուշադրություն դարձրեք, որ միշտ էլ այդպես է եղել: Այն պատճառով է եկեղեցին երկունքի ցավեր կրում, որովհետև նրա մեջ պայքար կա: Նայեք Եսավին. նա աշխարհի մարդ է, շատ կրոնավոր. ո՛հ, նա շատ լավն է, մաքուր, բարոյական, որքան, որ գիտեմ, բայց անդրանիկության իրավունքի մասին ոչինչ չգիտի: Նա ծնվել և ստեղծվել է այսպես: Իսկ, Հակոբը, ինչպիսին էլ որ լինի, անդրանիկության իրավունքին է ձգտում: Նա հոգևոր է: Եվ հիմա այս երկուսն էլ գտնվում են եկեղեցում:
Այժմ մի հսկա համակարգ, որը կոչվում է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, փորձում է ձևավորվել: Եվ եկեղեցու արգանդից երկու երեխա են դուրս գալիս: Լսեք, թե ինչ եմ ասում. Խոսքը ծնելու է ,Հարս-Խոսքինե: Եկեղեցին Քրիստոսի համար ծնելու է Հարսին: Բոլոր նրանք, ովքեր ննջել են այս բոլոր դարերի ընթացքում, կկազմեն այդ Հարսը, որը Խոսքից է դուրս եկել: Ինչպես ոտքերից եք սկսում և հասնում գլխին, այնպես էլ նա է աճում ավելի ու ավելի: Ինչպես մարմինն է մեծանում, այնպես էլ Քրիստոսի Մարմինն է մեծանում, և, ի վերջո, Գլուխը կլրացնի այն, Գլուխն է այդ անելու:
Եթե նկատել եք, ամեն ինչ կապված է Գլխի հետ: Գլուխն է հրամայում այդ բոլոր շարժումները: Այդ համակարգերն այդպես չեն աճելու: Որովհետև նրանք համակարգեր են և չեն կարող տալ… Որոմը չի կարող ցորեն տալ: Բայց երկուսն էլ նույն արտում են, և բաժին ունեն նույն ջրից և նույն արևից: Մեկը Խոսքն է, իսկ մյուսը՝ ոչ: Երկուսն էլ պայքարում են: Նրանք պայքարել են Ռեֆորմացիայից սկսած և շարունակում են պայքարել:
Կարիք չկա այս թեմայի շուրջը շատ ծավալվելու, այդպես չէ՞: Դուք, անշուշտ, գիտեք, թե ինչի մասին եմ խոսում: Մենք հասել ենք դրան: Ահա ձեր համակարգը: ,Իսկ դուք ո՞ր համակարգում եքե:
Պարզապես պատկերացրեք: Եթե դուք այն ժամանակներում ապրած լինեիք և տեսնեիք այն ցնցումը, որ առաջացրել են մարգարեները իրենց բերած Խոսքով, ո՞ր կողմից կլինեիք: Այսօր էլ նույն ընտրության առջև եք կանգնած: Եկեղեցին փորձում է բերել այս ժամանակի համար նախատեսված կատարյալ Խոսքը: Իսկ Խոսքը գալիս է Հարս-Խոսքի համար: Ինչպես կինը տղամարդու մաս է կազմում (վերցված է նրանից), այնպես էլ Եկեղեցին պետք է ամբողջությամբ բնակեցվի Խոսքով, Աստվածաշնչի ամբողջ Խոսքով: Ոչ մի համակարգ, ոչ մի դոգմա, ոչ մի ավելացված բան. դա պետք է լինի անխարդախ Խոսք, մաքուր և կուսական: Դա ճիշտ է:
Այն օրերին, երբ փայլեց Լյութերի միջոցով բերված Լույսը, երբ եկեղեցին զատվեց (որը ցավեր բերեց), Լյութերը եկավ այս Խոսքով. ,Արդարը հավատքով պիտի ապրիե, ոչ թե հաղորդությամբ:
Հետո, տեսնում եք, որ Ուեսլեյի օրերում Եկեղեցին նորից ցավեր ունեցավ, այդ ժամանակ Ուեսլեյը ծնվեց: Բայց ի՞նչ արեց նա: Հետ դարձավ ինչպես իր մայրը:
Հոգեգալստական շարժման օրերին ձեր հայրերն ու մայրերը դուրս եկան ,դրանիցե և ատեցին այդ: Նրանք փողոց դուրս եկան, ձեր մայրերը առանց կոշիկի, դուրս էին գալիս, հարվածելով հին պահածոյի տուփին կամ ինչ-որ հին կիթառ նվագելով խոսում էին Սուրբ Հոգու մկրտության մասին: Նրանք կանգնում էին փողոցի անկյուններում, դուրս էին գալիս ճանապարհին, ողջ գիշեր անցկացնում էին բանտում: Իսկ մենք այնքան չոր ենք դարձել, վերադարձել ենք կազմակերպությունները, հայտնվել ենք այն աղբում, որից նրանք դուրս են եկել և տանում ենք նաև երեխաներին: Նրանք գերեզմանում շուռ կգային: Նրանք կամաչեին ձեզ համար: Ես գիտեմ, որ ծանր է դա լսելը, բայց դա ճշմարտությունն է:
Դուք ասում եք. ,Ես կարծում էի, որ դուք սիրում եք մարդկանցե: Եթե սերը չի խրատում, ուրեմն ինչպե՞ս կարող եք սեր ցուցաբերել: Սերը ուղղում է, և ես իրոք սիրում եմ… Ես նախանձավոր եմ Աստծո Եկեղեցու համար: Բայց ինձ ցավ է պատճառում, երբ տեսնում եմ, թե ինչպես են համակարգերը կապում Եկեղեցուն իրենց դոգմաներով և ապականում են նրան, մինչդեռ Աստված հայտարարում է, որ Իր Խոսքը Ճշմարտություն է, իսկ նրանք շարունակում են կառչել դոգմաներից: Ամեն: Դա ճիշտ է: Դուք գիտեք, որ դա ճիշտ է, եղբայրներ, քույրեր: Դա այդպես պարզ է ասվում: Սա հունարենի կամ նման բաների վերլուծություն չէ, այլ առողջ դատողության վերլուծություն և բացահայտում է: Անշուշտ, դուք կարող եք այդ հասկանալ: Երկու անգամ երկու չորս է: Մենք գիտենք, որ դա ճիշտ է:
Խոսքը պետք է ծնի Հարսին: Բայց հին համակարգը պետք է պահի իր տեսակը: Նա Եսավին է ծնելու, որը վաճառեց իր անդրանիկության իրավունքը:
Ահա Նա գալիս է. ես զգում եմ այդ: Հուսով եմ, չեք կարծում, որ ես խելագար եմ: Բայց եթե ես խելագար եմ, հանգիստ թողեք ինձ: Ես այդպես ինձ շատ լավ եմ զգում: Ես ինձ ավելի լավ եմ զգում այսպես, քան այլ կերպ: Գուցե աշխարհի համար խելագար եմ, բայց գիտեմ, թե ուր եմ: Ես գիտեմ, թե ուր եմ կանգնած:
Ուշադրություն դարձրեք. դա աշխարհ է բերելու մեռալածին երեխա: Կրոնական համակարգը հավաքելու է բոլոր հարանվանություններին՝ ծնելու համար մի Եսավ, որն ատելու է Հակոբին: Ամեն: Հուսով եմ, որ դուք այդ տեսնում եք: Մեռելածին երեխա, մեռած հարանվանություն. բոլորը միաբանվելու են:
Ո՛հ, Խոսքի հավատացյալներ, դարձեք Պատգամին: Լսեք, ոչ թե իմ Պատգամին, այլ Նրա Պատգամին, որը Նա հայտնել է և հաստատել որպես ճշմարտություն: Դուք պետք է ինչ-որ բան ընտրեք: Դուք չեք կարող հանգիստ նստել սրանից հետո: Դուք պետք է կատարեք ձեր ընտրությունը:
Դուք հիշում եք այն օրը, Ուեսթվորդ Հո ռեստորանում (որտեղ այս առավոտ նախաճաշեցիք), Տերը թույլ տվեց ձեզ ցույց տալ, թե ինչպես է ցորենը աճել Լյութերի, Ուեսլեյի միջոցով և հասել հասկին և այդպես շարունակ: Փոքրիկ ծիլ է տվել. ամեն եկեղեցի ներկայացվել է հացահատիկի ցողունի մեջ, մինչև որ դարձել է այն ցորենը, որ եղել է առաջ: Այնտեղ էր այդ փոքրիկ պատյանը, որ շատ նման էր իսկական ցորենի հատիկին: Երբ դուրս եք գալիս ցորենը նայելու և եթե ցորենը չեք ճանաչում, ասում եք. ,Ահա, այստեղ ցորեն կաե: Բայց դա ցորեն չէ, դա նրա պատյանն է: Երբ բացում եք պատյանը, տեսնում եք, որ դրա մեջ ցորեն չկա: Այնտեղ՝ խորքում, մի փոքրիկ կյանքի սաղմ է ձևավորվում: Վերցրեք խոշորացույցը և նայեք: Երբ սկսվեց հոգեգալստական շարժումը, այնքան նման էր իսկական Պենտեկոստեին, որ, ինչպես Հիսուսն է ասում Մատթ.24:24 համարում, ընտրյալներն էլ կմոլորվեին, եթե հնարավոր լիներ:
Ի՞նչ պետք է աներ այդ պատյանը. պետք է պահեր հատիկին: Ճի՞շտ է այդ: Նայեք, եթե ծիլը նման չէ հողը գցված ցորենի հատիկին, ոչ էլ հասկը, բայց այդ վերջինը ավելի նման է, իսկ պատյանը բոլորովին նման է հատիկին: Բայց դա դեռևս հատիկը չէ. դա հատիկին կրողն է:
Չե՞ք տեսնում, թե ինչպես այդ պատգամները եկան երկունքի ցավերով: Բայց կյանքը նրանցից դուրս եկավ, որ գնա հաջորդ պատգամի մեջ: Կյանքը դուրս եկավ Լյութերի պատգամից, որ գնա Ուեսլեյի պատգամի մեջ, Ուեսլեյի պատգամից դուրս եկավ, որ գնա հոգեգալստական պատգամի մեջ: Այժմ ժամանակը եկել է, որ կյանքը պատյանից դուրս գա: Ի՞նչ է կատարվում: Բնությունը բոլոր կողմերից հայտարարում է, որ դա ճշմարտությունն է:
Տեսնում եք, թե ինչու ես… Դուք կարծում եք, որ ես խելագար եմ: Գուցե այդպես է (ինչպես ասացի), բայց իմ մեջ մի բան կա, որ չեմ կարող կանգ առնել: Ես չեմ այդ դրել: Դա չի եղել իմ ընտրությամբ: Դա Աստծուց է: Եվ Նա հաստատում է, որ դա ճշմարտություն է, որպեսզի բացահայտի Ճշմարտությունը: Ես ոչ մի բան չունեմ Լյութերի, Ուեսլեյի, հոգեգալստականների, մկրտականների կամ էլ ուրիշների դեմ. ես մարդկանց հակառակ չեմ: Ես համակարգերի դեմ եմ դուրս գալիս, որովհետև Խոսքը հակառակ է դրանց, ոչ թե մարդկանց: Նայեք այս քահանաներին և հոգևորականներին, որոնք նստած են այստեղ: Նրանք այստեղ չէին լինի, եթե լսեին իրենց համակարգին: Բայց նրանք ունեն Աստծո Խոսքի տված համարձակությունը, որպեսզի դուրս գան այնտեղից և հրապարակավ ընդունեն այդ: Ալելուիա՜. դա նշանակում է ,օրհնեցեք Աստծունե: Ամե՛ն. դա նշանակում է ,թող այդպես լինիե: Ես հավատում եմ դրան: Ես հավատում եմ և գիտեմ, որ սա ճշմարտություն է: Դա հաստատվել է որպես ճշմարտություն: Մի օր դուք դա կընդունեք: Բայց գուցե չափազանց ուշ լինի:
Այժմ արթուն մնացեք, արթուն մնացեք: Աստվածաշունչն ասում է, որ Նրա Հարսը պատրաստվեց ժամանակների վերջում: Ինչպե՞ս նա պատրաստվեց դառնալու Նրա կինը: Ի՞նչ հագուստ է նա հագնում: Նրա Խոսքը: Նա հագել է Նրա արդարությունը: Տեսիլքները…
Այժմ վերջացնելուց առաջ ուշադրություն դարձրեք: Ուզում եմ վերջացնելուց առաջ մի բան ասեմ: Դա ինձ մղեց ասելու այս: Ես ունեմ ,Այսպես է ասում Տերըե խոսքը: Եթե մի մարդ ասեր այդ և դա լիներ իր սեփական մտքից, նա կեղծավոր կլիներ և կգնար դժոխք դրա համար: Դա ճիշտ է: Եթե նա փորձեր մոլորեցնել մարդկանց, այդպիսի լավ մարդկանց, նա կլիներ սատանա մարդկային մարմնում: Աստված երբեք նրան չէր պատվի: Մի՞թե կարծում եք, որ Աստված կպատվեր սատանային կամ սուտը: Երբեք: Դա անցնում է նրանց գլխի վրայով, և նրանք չեն ըմբռնում այդ: Իսկ Նա այնտեղից դուրս է բերում ընտրյալներին:
Նայեք բոլոր մարգարեներին այս բոլոր ժամանակաշրջաններում. տեսեք, թե Նա ինչպես է հանում ընտրյալներին Ռեֆորմացիայի օրերից սկսած: Այսպես, Հռոմի կաթոլիկ եկեղեցին խարույկի վրա այրեց Ժաննա դ՚Արկին՝ նրան կախարդուհի համարելով: Այդպես է: Հետո հայտնաբերեցին, որ նա կախարդուհի չէր, այլ սուրբ: Իհարկե, նրանք ապաշխարանք արեցին, հողից հանեցին քահանաների մարմինը և գցեցին գետը: Բայց գիտեք, Աստծո գրքերում հարցերն այդպես չեն լուծվում: Ո՛հ, ո՛չ:
Այդպես վարվեցին նաև սուրբ Պատրիկի հետ: Տեսնու՞մ եք: Նա այդ հարցում մոտավորապես այնպիսին էր, ինչպիսին ես եմ: Նայեք իր երեխաներին, այն վայրին, որտեղ նա եղել է: Տեսեք, թե ինչքան մարդ են սպանել: Նայեք մարտիրոսագրության մեջ և տեսեք, թե ինչքան մարդ է այնտեղ սպանվել: Տեսեք, թե արդյոք այդպես չի՞ եղել: Բայց մարդկանց ասածը միշտ չէ, որ ճիշտ է: Ճշմարտությունն այն է, որն Աստված է ասում և հաստատում: Ամեն բան քննեք, բարին ամուր բռնեք:
Մի քանի ամիս առաջ, առավոտյան, երբ տանից դուրս էի գալիս, մի տեսիլք ունեցա: Եվ ես կոչ եմ անում ցանկացած մարդու, որը տեղյակ է եղել այս բոլոր տարիների ընթացքում. թող ասի, թե երբևէ եղե՞լ է, որ Աստված ինձ պատվիրի ասել ,Այսպես է ասում Տերըե ու դա չկատարվի: Քանի՞սդ գիտեք, որ դա ճշմարտություն է: Թող ձեռք բարձրացնեն: Ինչ-որ մեկը կարո՞ղ է հակառակն ասել: Դա ճիշտ է:
Ուշադրություն մի դարձրեք պատգամաբերին, այլ նայեք Պատգամին: Դա է կարևորը: Ուշադրություն մի՛ դարձրեք այդ փոքրիկ ճաղատ մարդուն (դուք գիտեք), որը ձեզ բերում է այդ Պատգամը. նա ընդամենը մի մարդ է, դուք դա հասկանում եք, մենք բոլորս նույնն ենք: Բայց տեսեք, թե ինչ է կատարվում: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է նա քարոզում:
Գիտեմ, որ մարդիկ տարբեր բաներ են ասում և շատ բաներ սուտ են: Ես չեմ կարող պատասխանել բոլոր ասածներին: Ես պարտավոր եմ պատասխանել այն բաների համար, որոնց համար պատասխանատու եմ, ոչ թե ուրիշների ասածի համար: Ես չեմ կարող որևէ մեկին դատել: Ես չեմ ուղարկվել դատելու համար, այլ Պատգամը քարոզելու:
Տեսեք, ես պետք է տեսիլք ունենայի եկեղեցու վերաբերյալ: Ինչ-որ մեկը, որին չէի կարող տեսնել ինձ տարավ և դրեց ինչ-որ բեմի վրա: Այդ ժամանակ ես լսեցի ամենաքաղցր երաժշտությունը, որ երբևէ լսել էի: Ես նայեցի և տեսա, որ գալիս են մի խումբ երիտասարդ աղջիկներ, որոնք կլինեին տասնութից քսան տարեկան: Նրանք բոլորը երկար մազեր ունեին և տարբեր շրջազգեստներ էին հագել, և նրանց քայլերը կատարելապես ներդաշնակ էին երաժշտության ռիթմի հետ: Եվ անցնելով ձախ կողմով այսպես շրջվեցին: Ես նրանց նայեցի: Փորձում էի տեսնել ինձ հետ խոսողին, բայց ոչ ոքի չտեսա:
Այնուհետև տեսա, թե ինչպես է գալիս ռոք-ն-ռոլի նվագախումբը: Եվ երբ նայեցի իմ աջ կողմը, տեսա, որ գալիս են աշխարհի եկեղեցիները: Եվ նրանցից յուրաքանչյուրը կրում էր իր դրոշը, այն վայրի դրոշը, որտեղից գալիս էր: Դա ամենապիղծ տեսարանն էր, որ ես երբևէ տեսել եմ իմ կյանքում: Իսկ երբ եկավ ամերիկյան եկեղեցին, դա ամենասարսափելի բանն էր, որ ես երբևէ տեսել եմ: Երկնային Հայրը իմ Դատավորն է: Նրանք հագել էին անպարկեշտ մոխրագույն շրջազգեստներ, ինչպիսիք բարի պարուհիներն են հագնում. այդ շրջազգեստները հետևամաս չունեին, նրանք միայն պահում էին իրենց առջևում այդ մոխրագույն թղթերը ինչպես ,հուլաե պարի ժամանակ: Նրանք շպարված էին, կարճ կտրած մազերով, ծխում էին և գալարվում ռոք-ն-ռոլի հնչյունների տակ:
Եվ ես ասացի.
---- Սա Միացյալ Նահանգների եկեղեցի՞ն է:
Ձայնը ինձ պատասխանեց.
---- Այո՛, նա է:
Երբ անցան իմ կողքով, նրանք ստիպված եղան տեղափոխել այդ թղթի կտորները և դրանք պահեցին հետևում:
Ես սկսեցի լաց լինել. ,Իմ ողջ աշխատանքից հետո, այն բոլոր գործերից հետո, որ մենք՝ քարոզիչներս, միասին արել ենք…ե: Եղբայրներ, ես չգիտեմ, թե ինչ չափով եք դուք հավատում այդ տեսիլքներին, բայց ինձ համար սա ճշմարտությունն է: Դրանք միշտ հաստատվել են որպես ճշմարտություն: Երբ ես տեսա այդ և իմացա, թե ինչ է կատարվում, սիրտս կոտրվեց իմ մեջ: ,Ի՞նչ եմ ես արել: Որտե՞ղ եմ թերացել: Ես ճշտությամբ հետևել եմ այդ Խոսքին, Տեր, ինչպես կարո՞ղ էի…ե: Ես մտածեցի. ,Ուրեմն ինչու՞ վերջերս Դու ինձ մի տեսիլք տվեցիր, որում տեսնում էի ինձ…ե: Եվ ես ասացի. ,Ուրեմն նրանք դատվելու՞ ենե: Եվ Նա պատասխանեց. ,Պողոսի խումբը նույնպեսե: Ես ասացի. ,Ես քարոզել եմ նույն Խոսքը, ինչ, որ՝ նաե (Եվ քրիստոնյա գործարարները այդ մասին հոդված են հրատարակել): Եվ ես ասացի. ,Ինչու՞ պետք է այդպես լիներե: Եվ տեսա, որ այդ անառակ կանանց խումբը, այդպես հագնված անցնում էր, և դա կոչվում էր Միսս ԱՄՆ-ի եկեղեցի: Այդ ժամանակ ուշաթափվեցի:
Այնուհետև տեսա, որ վերադառնում է այն շատ քաղցր երաժշտությունը: Ահա վերադարձավ այն նույն Հարսիկը: Նա ասաց. ,Չնայած դրան, ահա թե վերջում ինչպես է լինելուե: Եվ երբ նա անցավ իմ կողքով, նա ճիշտ այնպիսին էր ինչպես սկզբում, նա առաջ էր գալիս Աստծո Խոսքի երաժշտության ռիթմի հետ ներդաշնակ: Եվ երբ տեսա նրան, կանգնեցի այնտեղ և ձեռքերս բարձրացած լաց եղա: Երբ սթափվեցի, կանգնած էի իմ ծածկապատշգամբում և նայում էի դաշտին:
Ուրեմն ի՞նչ: Դա պետք է նույն Հարսը լինի, նույն կերպ, կառուցված նույն նյութով, ինչ որ՝ առաջինը:
Այժմ կարդացեք Մաղաք.4-րդ գլուխը և տեսեք, թե արդյոք չպե՞տք է ստանայինք մի Պատգամ, որը զավակների սիրտը դարձնում է հայրերին, նրանց վերադարձնելով Պենտեկոստեի սկզբնական Պատգամին, բառացիորեն: Եղբայրներ, մենք հասել ենք դրան:
Այս եկեղեցին նշան է ստանալու: Եվ այստեղ, Սուրբ Գրքում գտնում ենք վերջին նշանը: Տեսեք, երկունքի մեծ ցավեր են եղել Լավոդիկեի ժամանակաշրջանում: Նրանց եկեղեցին նորից ծնվելու վրա է:
Այլևս ոչ մի կազմակերպություն չի լինի: Յուրաքանչյուրդ գիտի, որ ամեն անգամ, երբ պատգամ էր գալիս… Պարզապես նայեք պատմությանը: Ամեն անգամ, երբ Պատգամ էր գալիս, կազմակերպություն էր ստեղծվում: Ալեքսանդր Քեմփբելից, Մարտին Լյութերից և մյուսներից հետո նրանք կազմակերպություն էին հիմնում: Եվ սովորաբար պատգամը, արթնությունը երեք տարի էր տևում: Իսկ այս արթնությունը տասնհինգ տարի է, որ սկսվել է, և ոչ մի կազմակերպություն դուրս չի եկել: Ինչու՞: Որովհետև վերջինը ցորենի պատյանն է: Մենք հասել ենք վերջին:
Տեսնու՞մ եք երկունքի ցավերը: Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում: Միայն մի մնացորդ դուրս կգա: Միայն մնացորդ: Ահա թե ինչու եմ աղաղակում, ջանք թափում, մերժում ամեն մարդկային բարեհաճություն, որպեսզի շնորհք գտնեմ Աստծո առաջ՝ Նրա Խոսքի մեջ քայլելով:
Եկեղեցին երկունքի մեջ է: Ահա թե ինչ է կատարվում: Նա ծնելու վրա է: Նա պետք է կատարի իր ընտրությունը: Ձեռքը գրել է պատի վրա: Մենք տեսնում ենք, որ երկիրը պատրաստ է տեղի տալու: Եվ տեսնում ենք, որ եկեղեցին այն աստիճանի է ապականվել, որ պատրաստ է տեղի տալու: Եվ երկունքի ցավեր կան և՛ աշխարհում, և՛ եկեղեցում: Նոր աշխարհ է ծնվելու և նոր եկեղեցի՝ հազարամյա թագավորություն մտնելու համար: Մենք այդ գիտենք:
Ուշադիր լսեք վերջացնելուց առաջ: Աստված նրան վերջին նշան և վերջնական պատգամ է տվել: Նրա վերջնական նշանն այն է, որ նորից հայտնվելու է այն վիճակում, որում եղել է սկզբում: Տեսեք, թե ինչպես է եղել սկզբում, բոլոր այս տարիների ընթացքում… Մաղաքիայից մինչև Հիսուս: Նայեք նրան այս բոլոր տարիների ընթացքում և տեսեք, թե ինչ էր կատարվում: Տեսեք, թե ինչ ապականության մեջ էր: Նայեք երկրին. ինչպիսին էր Նոյի օրերում և այսպես շարունակ: Երկիրը պետք է հայտնվի նույն վիճակում, և մենք տեսնում ենք այդ: ,Ինչպես Նոյի օրերում էր….ե: Մենք տեսնում ենք, թե ինչպես ամեն բան կատարվում է օրինակի պես: Մենք վերջին նշանն ենք ստանում:
Ղուկասի ավետարանի 17-րդ գլխի 28-րդ համարում Հիսուսն ասում է. ,Նույն ձևով էլ ինչպես Ղովտի օրերին եղավ… նույն կերպ էլ այն օրը կլինի, երբ Մարդու Որդին հայտնվիե: ,Ինչպես Սոդոմի ժամանակ էր…ե: Տեսնու՞մ եք:
Հիսուսը կարդում էր նույն Աստվածաշունչը, նույն Ծննդոց գիրքը, ինչ որ մենք ենք կարդում: Ուշադիր եղեք, բաց մի՛ թողեք սա: Այն Աստվածաշունչը, որ մենք ենք կարդում, Հիսուսն էլ էր կարդում: Եվ Նա ասում է Իր Եկեղեցուն. ,Նայեք, թե ինչ է կատարվում, և երբ Սոդոմի օրերը վերադառնան՝ մարդիկ ապականված են, տղամարդիկ թողել են բնականը…ե: Տեսեք, թե ողջ աշխարհում ինչպես է աճում համասեռամոլությունը: Եվ վերջերս թերթերում գրում էին… Դուք պետք է գայիք իմ աշխատասենյակը և կարդայիք մայրերի նամակները իրենց տղաների մասին: Իսկ անցած տարի միայն Կալիֆոռնիայում համասեռամոլությունը աճել էր 20-30 տոկոսով: Եվ նույնիսկ ապացուցվել է, որ կառավարությունում մեծ մասը համասեռամոլ են: Դուք, կառավարության մարդիկ, գիտեք այդ: Ես այդ կարդացել եմ թերթերում: Եվ տարբեր բաներում, որոնք կատարվում են… (ինչ-որ մեկը եկեղեցում լեզուներով խոսում է և թարգմանում. ծան.խմբ.):
Եթե ճիշտ եմ հասկանում Սուրբ Գիրքը, հենց այդպես է Աստված ասել և այդպես էլ պետք է կատարվի: ,Եթե մեկը խոսում է լեզուներով, թող աղոթի, որ թարգմանի էլե:
Դա ճիշտ է: Ես ձեզ ասացի ճշմարտությունը, և հետո Աստված հաստատեց այստեղ: Դա ճշմարտությունն է, ճիշտ է:
Այժմ նայեք: Ո՞րն է այդ վերջին պատգամը, որի մասին Հիսուսն ասել է: ,Ինչպես Սոդոմի օրերում էրե: Այժմ ուշադրություն դարձրեք: Հենց այսպես էր անմիջապես այն բանից առաջ, երբ հեթանոսական աշխարհը երկնային կրակով այրվեց: Այժմ փորձեք հասկանալ: Ի՞նչ կատարվեց: Այնտեղ՝ Սոդոմում, մի խումբ մարդիկ կային, որոնք գաղջ եկեղեցու անդամներ էին. Ղովտը և իր խումբը: Կար ևս մեկը, որն արդեն դուրս էր եկել այնտեղից: Նա սկզբից էլ այնտեղ չէր եղել: Դա Աբրահամն էր, որը որդու գալստյան խոստում էր ստացել: Հասկանու՞մ եք: Ասեք՝ ամեն: Շատ լավ:
Եվ անմիջապես կործանումից առաջ Աստված հայտնվել էր Աբրահամին տարբեր կերպարանքներով, բայց այս անգամ հայտնվեց մարդու կերպարանքով: Դա մի Մարդ էր: Եվ Աբրահամը գնաց Աստծո մոտ…
Այժմ ասում եք. ,Դա մարդ չէր, այլ Աստված մարդու մեջե: Աբրահամը Նրան անվանեց Էլոհիմ: Դա Մարդ էր:
Նայեք, Նա նստեց մեջքով դեպի վրանը և ասաց.
----- Որտե՞ղ է Սարան՝ քո կինը:
Նա ասաց.
---- Նա վրանում է, Քո հետևում:
Նա ասաց.
---- Ես կվերադառնամ քեզ մոտ հենց նույն ժամանակ, որովհետև քեզ խոստում եմ տվել:
Եվ Սառան ծիծաղեց:
Նա ասաց. ,Ինչու՞ Սառան ծիծաղեցե: Տեսնու՞մ եք:
Հենց այդ կատարվեց այն օրը: Դա պետք է լիներ վերջին նշանը, որը Աբրահամը (Սոդոմից դուրս եկած ընտրյալների խումբը) տեսավ: Այժմ, ոչ մի դեպքում բաց մի՛ թողեք այս առակը: Այն դուրս եկած խումբը Սոդոմում չէր: Բայց երկու հրեշտակները գնացին Սոդոմ, և երբ հասան այնտեղ, Ղովտին գտան հետադիմած վիճակում. նրա շուրջը համասեռամոլներ և ապականված մարդիկ էին: Դուք գիտեք այդ պատմությունը: Բայց Մեկը մնաց Աբրահամի հետ. դա Էլոհիմն էր: Նրանք այնտեղ քարոզեցին Խոսքը և քարոզելով կուրությամբ զարկեցին նրանց այնպես, որ դուռը չէին գտնում: Նույնը կատարվում է հիմա: Բայց Նա, ով մնաց դուրս եկած խմբի հետ, հրաշք կատարեց Աբրահամի առաջ, որպեսզի ցույց տա, թե ով է Ինքը, և Նա մնաց Աբրահամի հետ:
Նա ասաց. ,Ինչու՞ Սառան ծիծաղեցե (երեխայի վերաբերյալ): Սառան դուրս եկավ և ասաց, որ չի ծիծաղել: Նա պատասխանեց. ,Ծիծաղել եսե: Եվ Նա նրան անմիջապես կսպաներ, եթե նա Աբրահամի մաս չլիներ: Նույն կերպ, Աստված մեզ կոչնչացներ, եթե մենք Քրիստոսի մաս չլինեինք: Քրիստոսի գթությունն է հանդուրժում Խոսքին կասկածողներին և կեղծողներին:
Բայց տեսեք, թե ինչ է կատարվում: Հիսուսը շրջվելով ասաց. ,Ինչպես Ղովտի օրերին եղավ, այնպես էլ կլինի վերջին ժամանակներում, երբ Մարդու Որդին կհայտնվիե: Տեսնու՞մ եք:
Աստվածաշնչում մարդու Որդին միշտ մարգարե է: Տեսեք, Նա եկավ Որդու երեք անվանումներով՝ ,Մարդու Որդի, Աստծո Որդի, Դավթի Որդիե: Հասկանու՞մ եք: Նա օգտագործեց ,Մարդու Որդիե անվանումը այն գործի պատճառով, որ Նա կատարել է, Մարգարեի, Տեսանողի գործի: Նա ասաց. ,Ինչպես Նոյի օրերում էր…ե: Երբ Մարդու Որդին կսկսի հայտնվել, կլինի աշխարհի վերջը:
Մի պահ մտածենք: Երբեք աշխարհը չի ունեցել մի համաշխարհային պատգամաբեր, որ … Մենք ունեցել ենք Ֆիննի, Սանքի, Մուդի, Նոքս, Կալվին և ուրիշներ. համաշխարհային պատգամաբերներ եկեղեցու համար իր երկունքի ցավերի մեջ: Բայց չենք ունեցել միաջազգային պատգամ ունեցող մի մարդ, որի անունը վերջանա ,համե-ով: Աբրահամը յոթ տառանի է: Բայց այսօր ունենք մեկը, որի անունն է Գրահամ: (անգլերենում՝ Graham, հայերենում գրվում է ,Գրեհեմե): Վեց տառանի է: Վեցը աշխարհի թիվն է, արարչագործության օրերի թիվը: Մինչև մեր ժամանակաշրջանը ե՞րբ է եղել տիեզերքում (ողջ աշխարհում) քարոզող մի մարդ, որը մարդկանց կանչում է՝ ասելով. ,Ապաշխարեք, ապաշխարեք, դուրս եկեք, այլապես կկորսվեքե: Գրահամ: Տեսեք, թե ինչ է նա անում. նա քարոզում է Խոսքը, կուրացնելով դրսում գտնվողներին, և ասում է նրանց. ,Դուրս եկեքե: Նա Աստծո պատգամաբեր է: Հիսուսն ասել է, որ դա տեղի էր ունենալու այն ժամանակ, երբ հայտնվեր մարդու Որդին: Որտե՞ղ է դա կատարվում: Այնտեղ՝ աշխարհի կազմակերպված եկեղեցիներում: Եվ նրանք սկսում են ատել այդ մարդուն դրա համար:
Բահց հիշեք, կար մի խումբ, որը հոգևոր էր. Հակոբի խումբն էր այդ, ոչ թե Եսավինը: Հակոբի խումբը այդ Բաբելոնում չէր: Եվ նրանք մի պատգամաբերի ընդունեցին: Հասկանու՞մ եք: Աբրահամն էր: Ա-բ-ր-ա-հ-ա-մ: Նրանք ընդունեցին մի պատգամաբերի, իսկ այդ պատգամաբերը… Ի՞նչ մեծ, զարմանալի բան արեց Նա, որ ցույց տար, թե վերջին ժամանակներում էին ապրում: Նա զանազանեց Սառայի հոգում եղած մտքերը: Եվ Հիսուսը՝ Աստծո Որդին, որ մարմին դարձավ, ցույց տվեց, որ վերջին ժամանակներում Հոգին վերադառնալու է ընտրյալների այդ փոքրիկ խմբի մեջ և բացահայտվելու է նույն կերպ:
Երկունքի ցավեր: Ո՛հ, եղբայրներ, խնդրում եմ, փորձեք հասկանալ ինձ: Արեք անհնարինը: Մի պահ բացեք ձեր սրտերը: Նայեք Քրիստոսին: Այդ նույն Աստված ներկա է այստեղ հիմա: Նա նույնն է: Նա խոստացել է այդ բաները: Իսկ եթե խոստացել է, անպայման կարող է կատարել դրանք: Մի պահ խոնարհենք մեր գլուխները: Ես ուզում եմ, որ այդ մասին լուրջ մտածեք:
Հա՛յր, հիմա դա Քո ձեռքերում է. ես արեցի այն, ինչ կարող էի: Խնդրում եմ օգնիր մարդկանց հասկանալ այդ: Սերմը ցանվել է, լցրու նրա վրա Հոգու ջուրը, ջրիր Քո փառքի համար: Եթե որևէ սխալ եմ գործել, մտադրված չեմ արել: Խնդրում եմ, ո՛վ Աստված, որ Դու ինքդ մեկնաբանությունը տաս նրանց սրտերին, որ տեսնեն և հասկանան: Շնորհիր այդ, Տեր, խնդրում եմ: Հիսուսի անունով: Ամեն:
Թող Տերը օրհնի ձեզ: Ես ձեզ սիրում եմ: Այն Աստվածը, որ քարոզել է այս Խոսքը, Նա էլ պատասխանատու է դրա համար: Իմ պարտականությունն է միայն ձեզ բերել այդ Խոսքը: Նա է, որ պետք է Խոսքը կենդանի դարձնի: Այդ նույն Աստվածն այստեղ է:
Այժմ ձեզանից քանի՞սը որևէ կարիք ունեն, բարձրացրեք ձեր ձեռքերը: Մի՞թե Նա չի խոստացել նույն բաներն անել վերջին օրերում: Նայեք ինձ: Ինչպես Պետրոսն ու Հովհաննեսն ասացին. ,Մեզ նայիր…ե: Նայեք այս կողմ: Այժմ խնդրում եմ, մի՛ շարժվեք: Ես ջանում եմ ողջ սրտով: Պարզապես եղեք իսկական ակնածության մեջ: Տեսեք, ձեզանից յուրաքանչյուրը հոգևոր է. երբ շարժվում եք… դուք մի ամբողջություն եք, ես ձգտում եմ որսալ մարդկանց հավատքը:
Մի կին անցավ նրա կողքով, դիպչեց Նրա հագուստին, հետո մի կողմ գնաց և նստեց: Հիսուսն ասաց, թե որն էր իր նեղությունը, և նա բժշկվեց: Եվ Նա խոստացել է այդ նորից անել, երբ մարդու Որդին հայտնվի, ինչպես Սոդոմում հայտնվեց: Աշխարհը գտնվում է այդ վիճակում: Եկեղեցին գտնվում է այդ վիճակում: Աստված պահե՞ց Իր Խոսքը: Տեսեք, իրականացրե՞ց Նա այդ, թե՞ ոչ: Ո՛հ, մենք տեսել ենք նշաններ, ցատկել, լեզուներով խոսել, մարգարեություններ և այլն: Բայց սպասեք, մի նշան էլ կա: Ո՛հ, մենք շատ մարմնավոր նմանակումներ ենք տեսել: Դա ավելի փայլ է տալիս իսկականին: Ամեն կեղծ դոլար ցույց է տալիս իսկականի փայլը:
Այժմ դուք աղոթում եք և հավատում: Ես ձեզ կոչ եմ անում այդ անել: Դուք ուշադրություն եք դարձնում և հավատում եք իմ ասածներին: Քանի՞սդ եք հավատում, որ սա Ճշմարտությունն է: Անշուշտ, ով էլ որ լինեք, որտեղ էլ որ լինեք… Որքան գիտեմ, այստեղ ամեն մարդ ինձ անծանոթ է, Բիլլ Դաուխից և իր կնոջից բացի, որն այնտեղ նստած է: Նրանց ես ճանաչում եմ: Եվ կարծեմ, ճանաչում եմ Գերմանիայից եկած այն քարոզչին, եղբայր….Եվ այնտեղ երկու-երեք հոգի կան, որ դահլիճի խորքում նստած են: Ես կոչ եմ անում ձեզ հավատալ, որ այն ինչ ասացի, ճշմարտություն է:
Ի՞նչ կասեք այն մասին, որ Տիրոջ հրեշտակը իջավ այնտեղ, գետի վրա և արեց այդ հայտարարությունը: Երբ իմ մկրտական հովիվը ինձ եկեղեցուց դուրս արեց և ասաց. ,Դու մղձավանջ ես ունեցել, Բիլլի՛ե:
Ես պատասխանեցի. ,Դա, անշուշտ, մղձավանջ չէր, դոկտոր Դեյվիս: Եթե այդպես եք կարծում, ուրեմն կարող եք վերցնել իմ անդամատոմսըե: Ես գիտեի, որ ինչ-որ մեկը, ինչ-որ վայրում կհավատար դրան: Աստված պատգամ չէր ուղարկի, եթե ոչ ոք չպետք է դա ընդուներ: Անշուշտ, երբ գնում էի հիվանդների համար աղոթելու, շատ լավ էր: Բայց երբ սկսեցի ձեզ ասել Խոսքի Ճշմարտությունը, ամեն բան փոխվեց:
Դուք պետք է իմանայիք, որ ամեն պատգամի հետ այդպես է եղել: Հիսուսին շատ լավ էին ընդունում, երբ գնում էր եկեղեցի, բժշկում էր հիվանդներին և ամեն տեսակ հրաշքներ գործում: Բայց երբ մի օր նստեց և ասաց. ,Ես ու Հայրը մեկ ենքե, ո՛հ, ամեն ինչ վերջացավ: ,Եթե Մարդու Որդու մարմինը չուտեք ու արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենաե: Նա դրա բացատրությունը չտվեց: Նա ուզում էր տեսնել, թե ովքեր կմնային Իր կողքին: Լավ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կասեր բազմությունը, որում բժիշկներ և ուրիշ մարդիկ կային: ,Այս մարդը վամպիր է: Ուտել իր մարմինը, խմել իր արյունըե: Նա չբացատրեց: Երբեք չի բացատրել: Բայց այդ Խոսքը պահեց առաքյալներին: Կարևոր չէր, որ չէին հասկանում այդ Խոսքը. ամեն դեպքում հավատացին դրան: Նրանք գիտեին, որ դա այդպես է, որովհետև տեսել էին Աստծո գործերը: Հիսուսն ասաց. ,Գործերն են վկայում իմ մասինե:
Այստեղ մի կին կա, որը բարձրացրել է իր ձեռքը: Կարող եք ինձ ֆանատիկի տեղ դնել, եթե ուզում եք, բայց նույն Կրակին Սյունը, որն Իսրայելի որդիներին առաջնորդեց անապատում, գտնվում է այդ կնոջ վրա:
Այժմ հիշեք, որ Հիսուսն ասաց. ,Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք: Աստծուց եմ եկել և Աստծո մոտ եմ գնումե: Իր մահից և հարությունից հետո հրեաներին ասաց, որ Ինքն էր անապատում գտնվող Ժայռը: Նա էր Կրակի Սյունը, ,ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄե-ը: Ո՞վ էր ,ԵՍ ԵՄե–ը: Այդ Նա էր, Կրակի Սյունը վառվող մորենու մեջ: Մի՞թե դա ճիշտ չէ: Նա մարմին դարձավ և բնակվեց մեր մեջ: Նա ասաց. ,Աստծուց եմ եկել, Աստծո մոտ եմ գնումե: Որպեսզի վերադառնար Սուրբ Հոգու տեսքով: Եվ ահա այսօր Նա մեզ հետ է: Կրակի սյան լուսանկարներ են արվել, որոնք ապացուցվել են գիտության կողմից: Նա այտեղ է, որ ապացուցի ավելի լավ, քան լուսանկարը, կամ մեկ ուրիշ բան, որովհետև այդ Նա է: ,Ես՝ Մարդու Որդին, կհայտնվեմ այն օրըե: Եվ այս պահին Նա այստեղ է, և ես նայում եմ այդ Կրակի Սյունին: Դուք ասում եք. ,Մի՞թե տեսնում եք այդ Սյունըե: Հովհաննեսն այդ տեսաց, բայց ոչ ուրիշները:
Նայեք, որպեսզի հաստատվի դա: Այս կինը լիովին անծանոթ է ինձ: Ես կյանքում չեմ տեսել նրան: Ինչ-որ բան կարգին չէ նրա վերջույթներից մեկում և նա դրա համար է աղոթում: Դա ճիշտ է, տիկին: Դուք վիրահատություն եք ունեցել այդ վերջույթի վրա: Ձեր կողքին նստած է ձեր ամուսինը: Դուք այստեղից չեք, Կալիֆոռնիայից եք: Ձեր անունը Ռոուան է: Ձեր ստամոքսի հիվանդությունն էլ վերջացավ: Դուք ստամոքսի հիվանդություն ունեիք, այդպես չէ՞: Դե լավ, ամեն բան վերջացավ: Ձեր սրունքը բժշկված է:
,Մարդու Որդու օրերում…ե:
Այնտեղ մի մարդ է նստած: Նա սևամորթ է: Ինչ-որ բան կարգին չէ իր աչքերի հետ: Նա աշխատում է մեքենաների վրա, հղկում և մոմում է դրանք: Դա ճիշտ է: Ձեր տեսողությունը վատացել է: Դուք քիչ առաջ հավատացիք, այդպես չէ՞: Ինչ-որ տարօրինակ բան կատարվեց ձեզ հետ: Ձեր անունը Ֆրեդ է: Դա ճիշտ է: Ձեր ազգանունը Քոններ է: Ճիշտ է: Հիմա հավատու՞մ եք: Այլևս ձեր աչքերը ձեզ նեղություն չեն տա: Ես երբեք չէի տեսել այդ մարդուն:
Հետևում նստած այդ մարդը նույնպես այստեղից չէ, Կալիֆոռնիայից է: Ձեր մե՞ջքն է ցավում, պարոն Օուենս: Տեսեք, Տերը ձեզ բժշկում է:
Ես երբեք չեմ տեսել այդ մարդուն, ոչինչ չգիտեմ նրա մասին: Ես միայն աչքերով հետևում եմ այդ Լույսին, երբ Նա տեղափոխվում է: Եթե կարող եք հավատալ, ամեն բան հնարավոր է հավատացողին:
Այնտեղ նստած այն երիտասարդը աղեթափություն ունի: Նա ակնոց է կրում և մոխրագույն կոստյում է հագել: Ֆրեդ, Աստված բժշկում է քեզ, եթե հավատաս: Ուզու՞մ ես ընդունել այդ: Շատ լավ: Ես նրան կյանքում չեմ տեսել:
Մի քիչ հեռու տիկին Հոլդենն է նստած, որը տեսողական խանգարումներ ունի: Ես այդ կնոջը չեմ ճանաչում, երբեք չեմ տեսել նրան, բայց դա ճիշտ է: Տեսնու՞մ եք: Եթե կարող եք հավատալ:
Ինչու՞ եք լաց լինում, քու՛յրս: Դուք նյարդային դեպրեսիա ունեք, բրոնխիտ, սրտի ցավեր: Դուք հավատում եք, որ Աստված կարող է ձեզ բժշկել: (Նա նստած է շարքի ծայրում): Եթե ողջ սրտով հավատաք, Հիսուս Քրիստոսը ձեզ կբժշկի, այդ նյարդային վիճակը ձեզանից կհեռանա, և նորից ձեզ լավ կզգաք (սատանան ձեզ խաբում է): Ընդունու՞մ եք այդ: Ուրեմն բարձրացրեք ձեր ձեռքը և ասեք. ,Ես ընդունում եմե: Շատ լավ: Վերջացավ:
Այսպես, այս եկեղեցին անցնում է երկունքի ցավերով: Չե՞ք ուզում ձեր ընտրությունը կատարել Նրա ներկայությամբ: Ես ճշգրիտ կերպով ձեզ ցույց տվեցի Խոսքը, այն, ինչ Նա ուզում է անել: Անցեք այս շենքի միջով, հարցրեք նրանց, ում մասին խոսք է եղել, ում անունն ասվել է կամ նման բան և տեղեկացեք, թե նախկինում ճանաչե՞լ եմ նրանց կամ ինչ-որ բան իմացել եմ նրանց մասին: Մի՞թե կարծում եք, որ մարդը կարող էր նման բան անել: Դա լիովին անհնար է: Ուրեմն ո՞վ է անում այդ: Մարդու Որդին: ,Որովհետև Աստծո Խոսքը կենդանի է ու զորավոր և ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է և սրտի մտքերն ու խորհուրդները քննող էե: Ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ, երբ Խոսքը մարմին դարձավ այստեղ՝ երկրի վրա, Աստծո Որդու մեջ. այժմ դա բացահայտվում է Աստծո Որդու միջոցով, երբ Նա Հարսին կանչում է դուրս գալու այդ համակարգից:
,Դուրս եկեք այնտեղից, զատվեք նրանցիցե,---- ասում է Տերը: Ոչ մի պիղծ բանի մի՛ դիպչեք: Եվ Աստված կընդունի ձեզ: Պատրաս՞տ եք ձեր ողջ կյանքը հանձնել Աստծուն: Եթե այո, կանգնեք և ասեք. ,Աստծո շնորհքով ես ուզում եմ ընդունել այդ հիմա, որովհետև ամեն բան հասնում է իր ավարտինե:
Ալելուիա՜: Փառք Աստծուն: Հավատու՞մ եք նրան: Ուրեմն, բարձրացրեք ձեր ձեռքերը և աղոթեք ինձ հետ: Խոստովանեք ձեր սխալները: Երկունքի ցավեր…. ո՛հ, դժվար է մեռնելը: Բայց անմիջապես մեռե՛ք: Մեռե՛ք: Դուրս եկեք ձեր անհավատությունից: Դուրս եկեք: Աստծո Խոսքը հայտնվել է այնպես, ինչպես այն ժամանակ, երբ Հիսուսը երկրի վրա էր: Նորից Հիսուսն է հաստատվում ձեր մեջ:
Աբրահամը որդի ունեցավ, խոստացյալ որդին, անմիջապես այն բանից հետո, երբ դա կատարվեց: Եվ Հիսուսը նորից վերադառնում է: Դա Նրա Հոգին է: Նա այնքան մոտ է երկրին, Նրա գալուստն այնքան մոտ է, որ Նա պատրաստ է ձեզ ընդունելու, եթե դուք պատրաստ եք ընդունել այդ: Այժմ բարձրացրեք ձեր ձեռքերը և աղոթեք ինձ հետ:
Տեր Աստված, թող բոլոր այս քահանաները կանգնեն խորանի մոտ: Թող ժողովուրդն աղաղակի: Թող Կրակի Սյունը և Ամպի Սյունը մտնի ժողովրդի մեջ և զգաստացնի նրանց, որ գիտակցեն, Տե՛ր, կենդանի և ամենակարող Աստծո ներկայությունը: Շնորհիր այդ, Տեր: Ընդունիր նրանց: Ես աղոթքս բերում եմ նրանցից յուրաքանչյուրի համար Հիսուսի անունով: Սուրբ Հոգով լցրու ամեն մարդու, որը դեռևս չի ստացել: Տեր, թող այս համաժողովի, այս հավաքույթի արթնությունը Սուրբ Հոգու մեծ և զորավոր հեղում բերի: Թող հիվանդները բժշկվեն, կույրերը տեսնեն, կաղերը քայլեն: Թող կենդանի Աստծո հայտնությունը դրսևորվի մարդկանց մեջ, ինչպես եղավ այս ցերեկ, և թող մարդիկ ստանան այդ: Ես այդ խնդրում եմ Քեզանից Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն:
Բարձրացրեք ձեր ձեռքերը և փառք տվեք Նրան և ստացեք այն, ինչ խնդրել եք Նրանից:
Բովանդակություն
Երկունքի ցավերը 01/24/1965