Լսել

Աստված հանում է քողը 06/14/1964Ա

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

 

Շարք 1 թիվ 6

 

 

Ա Ս Վ Ա Ծ    Խ Ո Ս Ք Ը

 

Ուիլյամ Մարրիոն Բրանհամի

 

միջոցով

 

«Ասված Խոսքը սկզբնական սերմն է»:

 

 

 

Ա Ս Տ Վ Ա Ծ    Հ Ա Ն Ու Մ   Է   Ք Ո Ղ Ը

(Unveiling of God)

Հունիսի  14  1964,  առավոտ

Բրանհամի խորան

Ջեֆերսոնվիլ, Ինդիանայի նահանգ, ԱՄՆ

 

     Կանգնած մնանք մի քանի վայրկյան  և խոնարհենք   մեր գլուխները աղոթքի համար: «Մեր սիրելի Տեր, այս առավոտ ճշմարտապես գոհանում ենք Քեզանից, որ ունենք առանձնաշնորհում երկրի վրա միասին հավաքվելու Տիրոջ գալստից առաջ: Թող այսօր քննենք մեր սրտերը Քո Խոսքով՝ տեսնելու համար թե արդյոք հավատքի մեջ ենք, որպեսզի   պատրաստ լինենք Քո գալստյան ժամին, որպեսզի, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ննջեցյալների հետ միասին հափշտակվենք՝ Տիրոջը օդերի մեջ դիմավորելու և Նրա հետ հավիտյան մնալու համար:

   Մենք գոհանում ենք Քեզանից այն ճշմարիտ քրիստոնեական հոգու համար, որ դեռ գործում է աշխարհում Քո ժողովրդի մեջ և որով նա միշտ հավատում է Քեզ և Քո ԽոսքինԱյսօր խնդրում ենք Քեզ օրհնել  ամենքիս առատապես, տալ յուրաքանչյուրիս այն, ինչի կարիքն ունենք, որպեսզի հագենանք Քո Խոսքով և Քո ձեռքերում աշխատանքի օգտակար գործիքներ դառնանք: Խնդրում ենք  Տեր Հիսուս Քրիստոսի՝ մեր մեծ Հովվի Անունով, ում վերադարձին սպասում ենք: Ամեն»: 

   Կարող եք նստել: Ուզում եմ ասել, որ ինձ համար մեծ առանձնաշնորհում  է այս առավոտ լինել այստեղ՝ ձեզ հետ: Շատ եմ ցավում, որ չենք կարող ավելի հարմարավետ դահլիճ տրամադրել ձեզ: Այս երեկո կունենանք բժշկության ծառայություն և կաղոթենք հիվանդների համար:

   Մի քիչ դժվար է թվում այս առավոտ բժշկության ծառայություն անցկացնելը, որովհետև կուզենայի մի պատգամ ձայնագրել, որի մասին Տերը խոսում էր ինձ հետ անցած երկու ամսվա ընթացքում: Պատգամը երկար է, և ես չէի կարող այն քարոզել մի հավաքույթի ժամանակ, որում ծառայությանը 30-40 րոպե է հատկացվում: Այդ պատճառով աշխատանքի գնացողների համար մտածեցի, որ նախընտրելի է կարճ պատգամ տալ: Արտագնաց հավաքույթների ժամանակ բավարար ժամանակ չունենք այս պատգամի ձայնագրության համար: Այդ պատճառով օգտվում եմ այս  խորանում լինելու հնարավորությունից՝ պատգամը ձայնագրելու համար:

   Մենք համոզված ենք, որ Աստված կօրհնի յուրաքանչյուրիս: Գիտեմ, որ ձեր սրտերը ուրախությամբ լեցուն են Նրա վերադարձին սպասելովԻմ սիրտն էլ է ցնծում՝ տեսնելով Նրա գալստին նախորդող նշաննները՝  ազգային խռովությունները, եկեղեցու մարմնավոր ու հոգևոր վիճակը: Այսպիսով իմանում ենք, որ Տիրոջ վերադարձը շատ մոտ է: Մեր սրտերը ուրախությամբ են լցվում, որովհետև գիտենք, որ  շուտով  կփոխվենք:

   Կարծում եմ, որ երկրի մյուս շրջանների հետ մեզ կապող հեռախոսները լավ վիճակում են: Այս պատգամը հեռախոսով կլսվի Ֆինիքսում՝ Արիզոնայում, և երկրի տարբեր վայրերում: Հուսով ենք, որ բոլոր լսողները լավ առողջություն ունեն, և գիտենք, որ Տիրոջ փառքը նրանց վրա է:

   Մենք հավաքվել ենք այստեղ, որ ուրախանանք և հասկանանք, թե ով ենք մենք: Չկա մեկը, որ եկել է այս շոգ դահլիճը  պարզապես այստեղ գտնվելու համար: Մենք եկել ենք այստեղ մեկ նպատակով՝ ավելի մտերիմ հաղորդակցություն ունենալ Աստծո հետ: Այն ամենը, ինչ կարող ենք անել, սա է՝ հավատալ, որ Տեր Հիսուս Քրիստոսը մեզ հետ է, և մենք այստեղ ենք Նրա հետ քայլելու համար:

   Ես կամենում եմ, որ այս պատգամը ժողովրդի մեջ չտարածվի մինչև ինքս չլսեմ, եթե հնարավոր է:

   Այժմ առանց հապաղելու անցնենք Խոսքին: Որպես այս պատգամի հիմք՝ այս առավոտ կկարդամ երկու սուրբգրային հատված: Ես կկարդամ Փիլիպ.2:1-8 համարները և 2 Կորնթ.3:6-18 և 4:1 համարները: Կարդալուց առաջ աղոթենք. «Տեր Հիսուս, Քո Խոսքը Ճշմարտություն է: Եվ այս անհանգիստ ժամին մենք տեսնում ենք, որ ազգը ազգի դեմ է ելնում, ամենուրեք կան համաճարակներ, երկրաշարժեր, և մարդկանց սրտերը դողում են սարսափից: Մենք տեսնում ենք Քո ձեռքով գրված գրությունը պատի վրա: Բնական ոլորտում ամեն մեկը կարող է հաստատել դա: Բայց կա նաև հոգևոր թագավորություն, որում մենք տեսնում ենք այդ մեծ իրադարձությունները: Դրա մասին ենք ուզում այսօր խոսել:

   Թող Քո Խոսքը օրհնյալ լինի մեր սրտերում: Մենք գիտենք, որ երկնքում ու երկրի վրա չկա մեկը, որ արժանի լինի վերցնելու այդ Գիրքը և  բացելու դրա կնիքները: Ոչ ոք արժանի չէր նույնիսկ նայելու այդ Գրքին: Բայց ահա Մեկը, որ հայտնվեց որպես մորթված և արյունոտ Գառնուկ: Նա եկավ և վերցրեց Գիրքը. Նա արժանի էր և կարող էր այն բացելՈվ Աստծո Գառ, բացիր Քո Խոսքը մեր սրտերին մխիթարություն բերելու համար: Մենք Քո ծառաներն ենք: Ներիր մեր մեղքերը, Տեր, ներիր այն ամենը, ինչը խանգարում է, որ Քո Խոսքը մեծ զորությամբ և ներգործությամբ թափանցի մեր կյանքերը: Տեր, ոչնչացրու այն ամենը, որ մեզ խանգարում է լիովին վայելել այն օրհնությունները, որ Դու խոստացել ես Քո Խոսքով: Խնդրում ենք Հիսուսի Անունով: Ամեն»:

   Այժմ կարդանք Փիլիպ. 2:1-8 համարները. «Արդ եթե Քրիստոսով մխիթարություն կա, եթե սիրո սփոփանքեթե Հոգու հաղորդակցություն, եթե գթածություն և ողորմություն, ապա կամբողջացնեք իմ ուրախությունը, որ նույն միտքն ունենաք, նույն սերն ունենալով՝ միաշունչ նույնը խորհեք: Ոչ մի բան թող չլինի հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից լավ համարի: Միայն ձեր անձերի շահերին մի նայեք, այլ ամեն մեկն իր ընկերոջն էլ: Ձեզանից ամեն մեկը թող այն միտքն ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց: Այլ Իր անձն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես գտնվելով՝ Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահվան»:

   Այժմ կարդանք մյուս հատվածը՝ 2 Կորնթ.3:6-18 և 4:1 համարները. «Որ մեզ Նոր Կտակարանի ծառայող լինելու ընդունակ դարձրեց, ոչ թե գրի, այլ հոգու, որովհետև գիրն սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում: Բայց եթե մահվան ծառայությունը՝ գրով քարերի վրա փորված, փառքով եղավ, այն աստիճան, որ Իսրայելի որդիները Մովսեսի երեսին չէին կարողանում նայել՝ նրա երեսի փառքի համար, որ անցողական էր, որքա~ն առավել հոգու ծառայությունը փառքով պետք է լինի: Որովհետև եթե դատապարտության ծառայությունը փառքով էր, ապա որքա~ն առավել փառքով է արդարության ծառայությունը: Քանի որ այն փառավորն էլ այս տեսակետից փառավոր չէ այն գերազանցող փառքի նկատմամբ: Որովհետև եթե այն անցողականը փառքով էր, որքա~ն առավել փառքով է հաստատ մնացողը: Արդ այսպիսի հույս ունենալով մեծ համարձակությամբ ենք վարվում: Եվ ոչ թե ինչպես Մովսեսը, որ իր երեսին քող էր գցում, որպեսզի Իսրայելի որդիները նրա անցողականի վախճանին չնայեն: Բայց նրանց միտքը կուրացավ, որ մինչև այս օրը քողը Հին Կտակարանի ընթերցումի վրա  մնում  է չվերցված, որովհետև Քրիստոսով է վերցվում: Այլ մինչև այսօր, երբ Մովսեսի գիրքն են կարդում, նրանց սրտերի վրա մի քող  է ընկած: Բայց երբ դեպի Տերը դառնան, այդ քողը կվերցվի: Որովհետև Տերն է Հոգին, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատությունը: Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես որ Տիրոջ Հոգուց: Դրա համար, այս ծառայությունն ունենալով, ինչպես որ ողորմություն գտանք, չենք ձանձրանում»:

   Թող Աստված առատորեն օրհնի Իր Խոսքի ընթերցումը: Այո’, ես վստահ եմ, որ Տերը հայտնություն կտա:

   Ամեն անգամ, երբ լսում եք ձայներիզները, հուսով եմ և հավատում եմ, որ հոգևոր գիտություն ունեք այն բանի մասին, ինչ Աստված հասկացնում է եկեղեցուն՝ առանց այդ մասին բացահայտ խոսելու: Մենք պետք է այնպես ներկայացնենք, որ աշակերտների թիվը նվազի, ոմանք մեզ լքեն, ոմանք էլ մտածեն այդ բաների մասին: Բայց դա միտումնավոր է արվում: Շատերը գուցե ասեն. «Մի՞թե ուզում եք ասել, որ Աստված այդ բաները դիտմամբ է անում, որ ոմանք հեռանան»: Անշուշտ, Նա այդ արել է և դեռ շարունակում է այդ անել: Մի օր, երբ Հիսուսի շուրջը հազարավոր մարդիկ կային, Նա ասաց. «Եթե մարդու Որդու մարմինը չուտեք ու Նրա արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա»: Ձեր կարծիքով ինչպե՞ս կարձագանքեր բժիշկը, բուժքույրը, ցանկացած կրթված մարդ, եթե լսեր այդ խոսքերը մեկից, որն այնքան զորավոր ծառայություն ուներ: Նրանք կասեին. «Ի~նչ, ուտել մարդկային մարմի՞ն. դա մարդակերություն է: Խմել մարդկային արյու՞ն. դա նշանակում է վամպիր լինել: Նա ուզում է, որ մենք մարդակեր և վամպիր լինենք»: Այդ ժամանակ բոլոր լսողները հեռացան Նրանից:

   Հիսուսն ընտրել էր յոթանասուն աշակերտների, որոնք քարոզիչների խումբ էին կազմում: Նա շրջվեց նրանց կողմը և ասաց. «Հապա ի՞նչ եք մտածելու, երբ Մարդու Որդուն տեսնեք վեր գնալիս այնտեղ, ուր առաջ էր» (Հովհ. 6:62): Տեսնու՞մ եք, Նա չբացատրեց, թե դա ինչպես է կատարվելու, թեև Պողոսը հետագայում բացատրեց այդ: Հիսուսը պարզապես ասաց այդ:

   Անկասկած, այդ մարդիկ ասում էին. «Մի րոպե, խնդրեմ: Մենք Նրա հետ կերել ենք, ձկնորսության ենք գնացել  Նրա հետ, քնել ենք Նրա կողքին: Գիտենք, թե որտեղ է Նա ծնվել, տեսել ենք այն օրորոցը, որում Նրան օրորել են: Դա խիստ խոսք է»: Հիսուսն ասաց տասներկուսին. «Չէ՞ որ ես ձեզ՝ տասներկուսիդ ընտրեցի, և ձեզանից մեկը սատանա է» (Հովհ.6:70):    

   Ոչ ոք չէր կարող բացատրել Հիսուսի ասածը: Ինչպե՞ս կարող էին ուտել Նրա մարմինը և խմել Նրա արյունը: Ինչպե՞ս կարող էր Նա ասել, որ երկնքից է իջել, երբ բոլորը գիտեին, որ Նա երկրի վրա է ծնվել: Նրանք չէին կարող հասկանալ այդ: Բայց երբ Նա դիմեց Իր առաքյալներին և ասաց. «Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ», Պետրոս առաքյալն արեց այս զարմանալի հայտարարությունը. «Տեր, ու՞մ մոտ պիտի գնանք. մենք համոզված ենք, մենք գիտենք, որ Դու, միայն Դու ունես այս ժամի համար տրված Կյանքի Խոսքը»:

   Նրանք չէին կարող բացատրել այդ: Ինչու՞: Որովհետև հավատքը չի բացատրվում: Դուք պարզապես հավատում եք: Եվ դա այնքան հաստատուն է, որ ուրիշ ոչինչ դրան չի փոխարինի: Նրանք գիտեին, որ իրենց ժամանակաշրջանի՝ մեսիայական ժամանակաշրջանի համար  գրված Խոսքը լիովին վերաբերում էր Հիսուսին: Ուրիշ ի՞նչ կարող էին նրանք անել: Նրանք չէին կարող վերադառնալ իրենց սառը, ձևապաշտական եկեղեցիները, որտեղից դուրս էին եկել: Նրանք ասացին. «Ու՞ր պիտի գնանք. մենք համոզված ենք, որ Դու ունես Կյանքի Խոսքը»:

   Նրանք չէին կարող դա բացատրել, բայց հավատում էին: Նա այդ արեց Իրեն հետևող բազմությանը «քաղհանելու» և  Իր խումբը Իրեն միացնելու համար: Այդ բազմությունից մնացին միայն տասնմեկը, որոնք ճշմարտապես հասկացան, թե ով էր Ինքը: Նրանք գիտեին, որ Նա Աստված է, միայն Աստված: Այս առավոտ իմ քարոզչության նպատակն է բացահայտել կամ առանց քողի ներկայացնել Աստծուն:

   Ամեն ժամանակաշրջանում Աստված թաքնվել է որևէ քողի հետևում, բայց միշտ մնացել է Աստված: Նա թաքնվել է աշխարհից, բայց հայտնվել է Իր ընտրյալներին, ինչպես առաքյալների ժամանակ, որոնք հանձին Քրիստոսի լսեցին Աստծո ձայնը:

   Մարդը միշտ փորձել է Աստծուն տեսնել  ֆիզիկական ձևովՆա միշտ ցանկացել  է Նրան այդպես պատկերացնել: Նա փորձել  է ստեղծել  արարածներ, որոնք նման են  Նրան: Հնդկացիները երկրպագում են արևին: Նկատել ենք, որ Աֆրիկայում երկրպագում են տարբեր տեսակի կենդանիների: Ալյասկայում քանդակել են տարբեր տեսակի տոտեմներ, որոնք իրենց կարծիքով, ներկայացնում են Աստծուն:

  Աթենքում` Մարսի բլուրի վրա Պողոսը մի օր զրուցեց սնապաշտ հույների հետ, որոնք պաշտում էին «Անծանոթ Աստծուն»: Նրանք շատ լավ գիտեին, որ կա մի Աստված, որին իրենք դեռ չեն ճանաչում: Առողջ դատողություն ունեցող ամեն մարդ գիտի, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան գոյություն ունի:

   Հոբը գիտեր, որ Աստված կար և ուզում էր խոսել Նրա հետ: Ուզում եմ ուշադրություն դարձնեք այն ձևին, որով Աստված հայտնվեց Հոբին նրա հետ զրուցելու ժամանակ (38:1): Աստված թաքնված էր պտտահողմի մեջ: Հավատու՞մ եք, որ մեր օրերում նույնպես Աստված կարող է հայտնվել պտտահողմի մեջ՝ Իր անձը հայտնելու  համար:

   Այս եկեղեցում մի քանի մարդիկ կան, որոնք ինձ հետ էին այն երեկոյան, երբ Նա հայտնվեց պտտահողմի մեջ: Ռոյ Բորդերս եղբայրը, Բենքս Վուդ եղբայրը և ուրիշ մի քանի եղբայրներ նույնպես ներկա էին: Դա կատարվեց սարի վրա մեկ կիլոմետր հեռու այն վայրից, ուր հայտնվեցին յոթ հրեշտակները: Դա կատարվեց այն ժամանակ, երբ վերադառնալուց հետո խոսեցի յոթ կնիքների մասին:

   Նախորդ օրը, երբ ես Բենքս Վուդ եղբոր հետ էի, Տերը խոսեց ինձ հետ և ասաց. «Վերցրու այս մեծ խճաքարը, նետիր օդում և ասա. «Այսպես է ասում Տերը՝ դու կտեսնես, որ անմիջապես ինչ-որ բան կկատարվի»: Ես վերցրի այդ մեծ խճաքարը և մեր գտնված վայրից՝ լեռան գագաթից օդ նետեցի: Քարն ընկնելուց հետո փոթորիկ առաջացավ:

   Տեսնու՞մ եք, պետք է ինչ-որ բան անեք, որ մեկ ուրիշ բան հետևի դրան: Հիսուսը վերցրեց մի հաց, կտրեց և անթիվ կտորներով բազմացրեց (Մարկ.6:41-44): Հիսուսը ջուր լցնել տվեց քարե կարասների մեջ (Հովհ.2:7): 4 Թագ.2:20-22 համարներում Եղիսեն աղ վերցրեց և լցրեց նոր կուժի մեջ: Նույն Եղիսեն փայտ կտրեց և գցեց ջուրը (4 Թագ.6:6): Դրանք բոլորը խորհրդապատկերներ են, ինչպես օդի մեջ խճաքար նետելը: Հենց որ այն ընկավ գետնին, պտտահողմը սկսվեց:

   Հաջորդ օրը մի քարոզիչ, որը մեզ ուղեկցել էր որսորդության ժամանակ, ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, Տերը այսպիսի տեսիլքներ է  տալիս, երբ դրսու՞մ եք լինում»: Ես պատասխանեցի. «Այո’, բայց սովորաբար այստեղ գալիս եմ հանգստանալու համար»: Եվ անմիջապես տեսիլքը հայտնվեց: Ես ասացի այդ եղբորը. «Ձեր աչքի մեջ ալերգիա կա: Երկու տարուց ավելի է բժիշկները փորձում են վերացնել այդ, բայց ապարդյուն: Նրանք ձեզ ասել են, որ կկորցնեք ձեր աչքը, բայց մի վախեցեք. Տեր Հիսուսը պատվել է ձեր հավատքը»: Անմիջապես հրացանն ընկավ նրա ձեռքիցԵս նրան ասացի իր մոր մասին, թե ով էր նա և ինչից էր տանջվում: Նա ասաց. «Այդ ամենը ճշմարիտ է»:

   Ռոյ  Ռոբերսոն եղբայրը, որն այս համայնքից է, նույնպես այնտեղ էր: Կարծում եմ, որ բոլորդ ճանաչում եք նրան: Նա վետերան է, և ես, իմանալով, թե ինչ է կատարվելու, ձեռքս դրի նրա ուսին և ասացի. «Ռոբերսոն եղբայր, զգուշացիր: Ուշադիր եղիր, որովհետև ինչ-որ բան է կատարվելու այստեղ»:

   Ես կանգնեցի այնտեղ, որտեղ պետք է լինեի, և հանկարծ մի հզոր պտտահողմ վերևից իջավ կիրճի մեջ: Դա այնքան զորավոր էր, որ բլրի գագաթից պոկեց 20-25 սանտիմետրանոց  քարեր, որոնք ընկան երկու հարյուր մետր շրջանագծով: Այս պտտահողմը որոտաց երեք անգամ, հետո մի ձայն լսվեց քամու միջից, մինչ այդ բոլոր մարդիկ կանգնած էին այնտեղ:

   Բենքս Վուդ եղբայրը մոտեցավ ինձ և ասաց

Սրա՞ մասին էիր երեկ խոսում ինձ հետ:

Այո’, հենց սրա մասին:

Ուրեմն Նա ի՞նչ ասաց քեզ:

—- Այս պահին միայն ես պետք է իմանամ այդ, եղբայր Բենքս, այլապես մարդիկ խուճապի կմատնվեն:

   Այն, ինչ Նա ինձ ասաց, կատարվեց, որովհետև մի քանի օր անց տեղափոխվելով դեպի հյուսիս՝ փոթորիկը հարվածեց Խաղաղ օվկիանոսը: Դուք տեսաք, թե ինչ կատարվեց Ալյասկայում, Ֆերբենքսի շրջակայքում: Դա դատաստանի նշան էր:

   Գիտեք, եթե ես դա ասեի, խուճապ կառաջանար: Դա պետք է հենց այդպես կատարվեր:

   Մի անգամ Մովսեսը ցանկանում էր տեսնել Աստծուն, և Աստված նրան պատվիրեց կանգնել ժայռի վրա: Մովսեսը կանգնեց ժայռի վրա և տեսավ Աստծուն իր կողքով անցնելիս: Նրա մեջքը մարդու մեջքի նման էր: Աստված պտտահողմի մեջ էր:

   Կարծում եմ, որ բոլորդ տեսել եք այն լուսանկարը, որ արվել է Սանսեթ լեռան վրա այն օրը, երբ ես այդ նույն ժայռի մոտ էի: Այնտեղ էր այդ լույսը, Տիրոջ հրեշտակը:

   Հին Կտակարանի Եհովան Նոր Կտակարանի Հիսուսն է: Դա նույն Աստվածն է, միայն Նրա կերպարանքն է փոխվել:

   Մի օր Թուսոնում ինձ մի մկրտական քարոզիչ ասաց.

Ինչպե՞ս կարող եք պնդել, որ Հիսուսը և Աստված նույն Անձնավորությունն են:

   Ես  նրան ասացի.

Դե, դա շատ հեշտ է, եթե միայն հրաժարվեք ձեր սեփական մտածողությունից և այդ մասին մտածեք միայն սուրբգրային ձևով: Նրանք լիովին նույնն են: Աստված Հոգի է, իսկ Հիսուսը այն մարմինն է, որում Նա թաքնվել էր (քողարկվել էր):

   Ես ասացի.

Ինչպես իմ տանը: Կնոջս համար ես իր ամուսինն եմ: Ես Ռեբեկա անունով մի աղջիկ ունեմ. ես նրա հայրն եմ: Ես Պոլ անունով մի թոռնիկ ունեմ. ես նրա պապն եմ: Այսպիսով՝ ես ամուսին եմ, հայր և պապ: Հոր և պապի՝ իմ կարգավիճակի հանդեպ կինս ինձ վրա իրավունքներ չունի, այլ միայն ամուսնու կարգավիճակի վրա: Ամուսնու կամ պապի իմ կարգավիճակը աղջկաս ոչ մի իրավունք չի տալիս, որովհետև նա միայն իմ երեխան է: Չնայած այս երեք կարգավիճակներին՝ ես նույն անձնավորությունն եմ:

   Աստված միաժամանակ Հայր է, Որդի և Սուրբ Հոգի: Դրանք միայն տիտղոսներ են, որոնք տարբեր են յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար: Աստված մնում է Աստված, միայն կերպարանքն է փոխում:

  Նորից կարդացեք Փիլիպ.2:6,7 համարները. «… որ Աստծո բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց: Այլ Իր անձն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես գտնվելով՝ Իրեն խոնարհեցրեց…»: «Կերպարանք» բառի համար հունարենում գրված է «ԷՆ ՄՈՐՖԵ»: Դա նշանակում է, որ Նա փոխեց Ինքն Իրեն, որ գոյություն ուներ մի բան, որը նախկինում չէին կարող տեսնել, բայց կար: Մինչդեռ փոխվելուց հետո աչքը կարող է ընկալել այն:

   Երբ Եղիսեն Դոթայիմում էր, նրա ծառան չէր կարող տեսնել իրենց շուրջը գտնվող հրեշտակներին: Ոչ թե Աստված  հրեշտակներ իջեցրեց ներքև, այլ տեսարանը փոխեց ծառայի համար: Այնտեղ՝ իր մարգարեի շուրջը, լեռը ծածկված էր հրեղեն ձիեր և կառքեր ունեցող հրեշտակներով:

   Տեսնու՞մ  եք, Աստված միայն տեսարանը փոխեց, բայց բոլոր այդ բաները արդեն կային: Ուզում եմ, որ դուք տեսնեք այդ: Աստված, որ միշտ եղել է, այստեղ է հիմա: Միակ բանը, որ Նա արեց մարդ դառնալով, դա այն էր, որ փոխեց դիմակը՝ «Էն մորֆե»-ն: Նա Իրեն փոխեց Նրանից, ինչ Նա եղել է և դարձավ այն, ինչ հիմա է:

   Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության նման է, որի մասին ձեզ հետ խոսել եմ: Այն գրվել է Անգլիայի Հակոբ թագավորի համար: Շեքսպիրն ինքը չէր հավատում կախարդուհիներին, բայց թագավորը հավատում էր, դրա համար նա ընդգրկեց նրանց իր դրամայում: Իմ աղջիկը՝ Բեկին, խաղաց այդ դրամայում այն դպրոցում, ուր ավարտել է ուսումը: Կար մեկը, որ այդ ներկայացման մեջ մի քանի դեր էր խաղում: Դրա համար նա պետք է փոխեր դիմակը՝ տարբեր կերպարներ ներկայացնելու համար: Նա հայտնվում էր բեմում ինչ-որ դերով, հաջորդ անգամ նորից էր բեմ դուրս գալիս մեկ ուրիշ դերով, բայց դա միշտ նույն անձնավորությունն է:

   Աստված միշտ այսպես է գործում: Նա կրակի սյունից փոխվեց մարդու, հետո դարձյալ փոխվեց Հոգու, որպեսզի կարողանա բնակվել մարդու մեջ: Այժմ Աստված է գործում մարդու մեջ:

   Հիսուս Քրիստոսը Աստված էր մարդու մեջ: Նա փոխվեց կրակի սյունից, որը քող էր անապատում Իսրայելի ժողովրդի աչքերից Իրեն թաքցնելու համար: Մովսեսը տեսավ Նրա մարմնի կերպարանքը, բայց իրականում Հիսուսն էր թաքնված կրակի սյունի մեջ, որը Աստծուց եկող Լոգոսն (Խոսքը) է:

   Պենտեկոստեի օրվանից Աստված գործում է մարդու միջոցովՆա գործեց Մարդու՝ Հիսուսի միջոցով: Հիմա Նա գործում է այն մարդու միջոցով, որին ընտրել է այդ նպատակի համար: Աստված մարդու կերպարանքով: Աստծո կերպարանքից անցավ մարդու կերպարանքի:

   Նա եկավ Որդու երեք անուններով: Նա եկավ մարդու Որդու, Դավթի Որդու և Աստծո Որդու անուններով՝ Որդու երեք անուններով:

   Նախ Նա եկավ որպես մարդու Որդի, որովհետև Նա մարգարե էր: Հիշեք, որ Եհովան Ինքը Եզեկիելին և մարգարեներին անվանում էր «մարդու որդի» (Եզեկ.12:2): Հիսուսն Ինքը երբեք Իրեն չկոչեց Աստծո Որդի: Նա միշտ Ինքն Իրեն կոչում էր «մարդու Որդի», որովհետև հնարավոր չէ խախտել Սուրբ Գիրքը: Սուրբ Գրքում հնարավոր չէ որևէ բան փոխել: Ամեն բառ պետք է մնա այնպես, ինչպես կա: Այդպես եմ ես հավատում Խոսքին: Այդպես պետք է հավատալ Խոսքին: Ոչ թե նրա համար, որ ես եմ այդպես հավատում, այլ որովհետև դա Աստծո Խոսքն է:

   Եթե նայեք Աստվածաշնչի սկզբին՝ Ծննդոց գրքին, բոլոր հիվանդությունների, վշտերի, տառապանքների և մարդկանց հասած բոլոր բաների  միակ պատճառն այն է, որ մարդը կասկածեց մեկ խոսքին: Անհավատությունից առաջացան բոլոր այս դժբախտությունները: Այդ մասին գրված է Աստվածաշնչի սկզբում:

   Աստվածաշնչի վերջին մասում՝ Հայտն.22:18,19 համարներում այդ նույն Աստված ասում է. «Որովհետև ես վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը: Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում: Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կյանքի գրքից, սուրբ քաղաքից ու այս գրքում գրվածներից»:  Տեսնու՞մ եք, պետք է ընդունել յուրաքանչյուր բառը այնպես, ինչպես գրված է Աստվածաշնչում:

   Վերցնենք, օրինակ, կնոջ կարճ կտրած մազերը: Ինձ միշտ հանդիմանում են սրա վերաբերյալ իմ ունեցած կարծիքի համար, բայց ես կարծում եմ, որ եթե կինը կտրում է մազերը, անկախ նրա ապրած սուրբ կյանքից, իր ունեցած գիտությունից, նա իրավացի չէԵթե կինը կարճատաբատ է կրում կամ ուրիշ անվայել հագուստ, կարող է երգել և քարոզել, նա խախտել է Աստծո Խոսքը, թեկուզ միայն մեկ խոսք: Պետք է հնազանդվել ԱՄԵՆ  ԲԱՌԻՆ: Ոչ միայն նախադասությանը, այլև ամեն բառին:

   Աստվածաշունչը ենթակա չէ ոչ մի հատուկ մեկնության (2 Պետր.1:20): Պետք է ամեն խոսքը ընդունել բառացիորեն, այնպես, ինչպես գրված է: Մենք պետք է հավատանք դրան: Ոչ միայն հավատանք, այլև ապրենք այդ: Եթե չենք ապրում, ուրեմն չենք հավատում: Այն, ինչ ասում ենք, պետք է կատարենք:

   Աշակերտների մասին ասացի, որ նրանք չէին կարող բացատրել այդ, բայց հավատում էին: Նրանք ապրում էին այն, ինչ դավանում էին: Մինչ մյուսները հեռացան, աշակերտները մնացին Խոսքի հետ և հավատացին Խոսքին: Հենց այդպես պետք է վարվեք: Կարևոր չէ, թե ինչ են անում ուրիշները: Մենք պետք է հավատանք Խոսքին և գործենք դրա համաձայն:

   Հիշեք, որ Հիսուսը պետք է գար որպես մարդու Որդի, որովհետև Սուրբ Գիրքն ասել էր, որ Աստված Մովսեսի նման մարգարե կհանի (2 Օրին. 18:15): Հետևաբար Հիսուսը չէր կարող գալ և Ինքն Իրեն կոչել Աստծո Որդի, որովհետև դա նախատեսված չէր այդ ժամանակաշրջանի համար: Նա մարդու Որդին էր, որ մարգարեանում էր կատարելու և բացահայտելու համար, թե ով է Ինքը, և որ Հին Կտարակարանի բոլոր խորհրդապատկերները Իր մասին էին:

   Երբ փյունիկյան ասորուհին վազեց Նրա հետևից՝ գոռալով. «Դավթիորդի, ողորմիր ինձ» (Մատթ.15:22), Հիսուսը նույնիսկ գլուխը չբարձրացրեց: Ինչու՞: Որովհետև նա Հիսուսի վրա իրավունքներ չուներ, այնպես, ինչպես աղջիկս իրավունքներ չունի ամուսնու՝ իմ կարգավիճակի վրա: Ինչպես կինս իրավունք չունի հոր՝ իմ կարգավիճակի վրա: Մինչդեռ  նա ևիմ աղջիկն է ևկինը. նա իմ աղջիկն է ըստ Ավետարանի, բայց երկրային իմաստով չի կարող ինձ հայր անվանել: Եվ այդ հեթանոս կինը չէր կարող հավակնել, որ Հիսուսն իր համար Դավթի Որդի լինի: Բայց կույր Բարտիմեոսն ուներ այդ իրավունքը, որովհետև նա հրեա էր:

  Դուք պետք է իմանաք ճիշտ օգտագործել այդ խոսքերը: Հիշեք Հեթի Ռայթին երրորդ փուլի1 ժամանակ: Այդ կինը ճիշտ պատասխան տվեց: Դուք պետք է Աստծո առաջ ճշմարիտ խոսքը ասեք:

   Առաջին անգամ Նա եկավ որպես մարգարե, որպես մարդու Որդի, և Իր սեփական ժողովուրդը խաչեց Իրեն: Հետո երբ  եկավ Սուրբ Հոգին, Նա Աստծո Որդին էր, որովհետև Աստված Հոգի է: Նա Սուրբ Հոգին էրԵկեղեցու յոթ շրջաններում Նա ապրեց որպես Աստծո Որդի: Հազարամյա թագավորության ժամանակ Նա կլինի Դավթի Որդին՝ Իր հոր՝ Դավթի աթոռին նստած: Այն ժամանակ Նա կլինի Դավթի Որդին: Հիշեք այն պահը, երբ Նա մեզ ցույց է տրվում որպես Աստծո Որդի. Լավոդիկեի եկեղեցու շրջանում Նրան Իր եկեղեցուց դուրս են արել (Հայտն.3:20-22), իսկ  ըստ Ղուկ.17:22-37 համարների Նա նորից կհայտնվի որպես մարդու Որդի՝ Մարգարե, որ իրականացնում է մնացած մարգարեությունները:

   Սուրբ Գիրքը կատարելապես ներդաշնակ է՝ մարդու Որդի, Աստծո Որդի, Դավթի Որդի: Մինչդեռ խոսքը միշտ նույն Աստծո մասին է: Նա միայն փոխում է կերպարանքը՝ «Էն մորֆե»-ն: Խոսքը միշտ նույն մեծ դրամայի մասին է, իսկ Նա միշտ նույն գործող Անձն է:

   Նա եկավ որպես մարդու Որդի, որպես Մարգարե և կատարեց ճիշտ այն բաները, որ անում է մարգարեն, նույնիսկ բացահայտեց երիտասարդ սամարուհու մեղքերը: Սամարուհին ասաց. «Գիտեմ, որ գալու է Մեսիան (որ «Քրիստոս» է կոչվում). երբ նա գա, մեզ ամեն բան կպատմի»(Հովհ.4:25): Նա Նրան ճանաչեց, որովհետև նախասահմանված սերմ էր: Ուրիշները Նրան չճանաչեցին, որովհետև իրենց մեջ չկար մի բան, որ օգներ ճանաչելու Նրան: Նրանք մեղավոր էին հենց սկզբից:

   Հետո Նա եկավ մարդու Որդու կերպարանքով ռեֆորմատորների՝ Մարտին Լյութերի, Վեսլեյի օրերում մինչև մեր օրերը: Հետո տեսնում ենք, որ, ի վերջո, նրանք նույնն արեցին (իսրայելացիների նման) մինչև Նա հայտնվեց այս վերջին օրերում Պենտեկոստեի ժամանակրջանում, որպես Սուրբ Հոգի, Որին նրանք մերժում են: Նրանք Իսրայելի նման վարվեցին:

  Ի՞նչ է Նա հիմա անում: Վերադառնում է որպես մարդու Որդի: Իսկ հետո՝ որպես Դավթի Որդի: Տեսնու՞մ եք, թե ինչքան ենք մոտեցել: Մարդու Որդի, Դավթի Որդի, Աստծո Որդի: Նա վերջին օրերում կհայտնվի որպես մարդու Որդի ըստ Մաղաք.4:5-6 համարների և այս ժամին վերաբերող բոլոր մարգարեությունների: Այն բանից հետո, երբ Նրան դուրս արեցին, Նա այլևս գործ չունի եկեղեցու հետ, այլ կանգնում է եկեղեցուց դուրս և թակում է դուռը, որովհետև այնտեղ գտնում է մի քանի նախասահմանված սերմեր, որոնց պետք է դուրս հանի այնտեղից: Աստված՝ մարդու կերպարանքով, աղքատացավ, դատարկվեց:

   Հովել 2:28 համարում վերջին ժամանակների մասին խոսելով՝ Նա ասում է. «Եվ պիտի լինի սրանից հետո, որ Իմ Հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա»:

   Դուք պետք է ուշադրություն դարձնեք բառերին, որովհետև անգլերենում բառը կարող է երկու իմաստ ունենալ: Օրինակ՝ խոսում ենք «Աստված» բառի մասին: «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ.1:1): Իրականում դա նշանակում է՝ «Սկզբում Էլոհիմը ստեղծեց…»: «Էլոհիմ» բառը անգլերենում (հայերենում նույնպես. ծան.թարգմ) գրված է «Աստված»: Բայց դա ճշգրիտ իմաստը չէ, որովհետև ցանկացած բան կարող են «աստված» դարձնել: Կուռքին կարող  են «աստված» դարձնել: Այս դաշնամուրը կարող են «աստված» դարձնելԱմեն ինչ կարող եք «աստված» դարձնել, բայց այդպես չէ «Էլոհիմ» բառըԴա նշանակում է՝ «Նա, որ Ինքն Իրենով գոյություն ունի»: Դաշնամուրն ինքն իրենով չի կարող գոյություն ունենալ: Ոչինչ ինքն իրենով չի կարող գոյություն ունենալ: «Էլոհիմ» բառը նշանակում է «Նա, որ միշտ գոյություն ունի»:

   Երբ գրված է, որ Նա դատարկվեց, մենք գուցե հասկանայինք, որ Նրա միջից ինչ-որ բան թափվեց կամ դուրս եկավ մի բան, որ տարբեր էր ԻրենիցՄինչդեռ հունարեն «կենոս» բառը չի նշանակում, որ Նրանից ինչ-որ բան թափվեց կամ ձեռքն ընկավ կամ աչքը: Ոչ: Դա նշանակում է, որ Նա փոխեց Ինքն Իրեն: Նա հեղեց Ինքն Իրեն ինչ-որ բանի մեջԱմեն: Նա հայտնվեց ուրիշ դիմակով, ուրիշ կերպարանքով: Դա չի նշանակում, որ Սուրբ Հոգի անունով մեկ ուրիշ անձնավորություն դուրս եկավ Նրա միջից, այլ դա հենց Ինքն էր: Ամեն: Հասկանու՞մ եք սա:

  Նա Ինքն Իրեն հեղեց մարդկանց մեջ: Քրիստոսը ձեր մեջ է: Ի~նչ հրաշալի է մտածել, որ Աստված Ինքն Իրեն հեղեց մարդու մեջ, հավատացյալի մեջ: Դա Իր դրամայի դերերից մեկն էր: Աստված՝ Աստվածության ողջ լեցունությամբ մարմնապես ներկա էր Հիսուս Քրիստոսի մեջ: Նա Աստված էր, միայն Աստված, ոչ թե երրորդ անձը, երկրորդ անձը, առաջին անձը, այլ այն Անձը: Աստված՝ քողարկված մարդկային մարմնի մեջ: «Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնի մեջ հայտնվեց, Հոգով

 

 

1 Խոսքը Բրանհամ եղբոր  ծառայության երեք փուլերի մասին է, որոնց նա անվանում է «pull» (ՐօՉՏՍ):

 

արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսներին, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց»:

   «Աստված» բառը բնագրում միշտ գրված է «Էլոհիմ»: Էլոհիմը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ:

Տիեզերքն ու ժամանակը լցնող մեծ Եհովան, որ ամենուրեք է, մարդ դարձավ և մեր ձեռքերը դիպչեցին Նրան (1 Հովհ.1:1):

  Այդպիսին է Նրա ճանապարհը, Նրա դրաման և Նրա գործելակերպը: Այդպես է Նա մեզ  բացահայտվում՝ որպես մեկ ուրիշ անձ:

  Մենք միայն մահկանացուներ ենք: Նա այդ գիտի: Եվ մենք հասկանում ենք միայն մահկանացուների պես: Մենք գիտենք այնքան, որքան, որ թույլ են տալիս մեզ մեր զգայարանները: Մնացածը հավատքով պիտի ընդունենք: Մենք գիտենք, որ Աստված կա, չնայած չենք տեսնում Նրան: Ամեն դեպքում մենք հավատում ենք դրան: Ինչ էլ լինի, մենք միշտ կհավատանք, որովհետև Աստված է ասել այդ:

   Աբրահամը չէր կարող տեսնել խոստումի որդուն, որովհետև Սառայի մեջ հղիության ոչ մի