Լսել

Վերջին ժամանակների պատգամաբերը 01/16/1963

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

 

Շարք 1 թիվ 4

 

 

 

Ա Ս Վ Ա Ծ    Խ Ո Ս Ք Ը

 

Ուիլյամ Մարրիոն Բրանհամի

 

միջոցով

 

 

 

Վ Ե Ր Ջ Ի Ն    Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ն Ե Ր Ի    Պ Ա Տ Գ Ա Մ Ա Բ Ե Ր Ը

(THE  END TIME  MESSENGER)

 

 

Հունվարի  16  1963, երեկո

Մեսա, Արիզոնայի նահանգ, ԱՄՆ

 

«Ա Ս Վ Ա Ծ    Խ Ո Ս Ք Ը     

Ս Կ Զ Բ Ն Ա Կ Ա Ն     Ս Ե Ր Մ Ն    Է»

 

քարոզվել  է 1963 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ-ում,

Արիզոնա նահանգի Մեսա քաղաքում,

Ուիլյամ Բրանհամի կողմից

 

   Մենք, անշուշտ մեծ օրհնություն ենք ակնկալում Ֆինիքսի այս հավաքույթիցԻմ առաջադրանքն այստեղ եղբայրներին այցելելը, մարդկանց հետ հաղորդակցվելն է, և մենք խնդրում ենք, որ Աստված մեզ ուղարկի Իր կրակը: Այսպես, մենք ուղղակիորեն կարող ենք գնալ Ռամադայի պանդոկը և այնտեղ հրաշալի հավաքույթ անցկացնել: Մինչ այդ կաշխատենք այցելել հնարավորին չափ շատ եկեղեցիների: Ինչպես բոլորդ գիտեք, ես առանձնապես քարոզիչ չեմ: Ես ավելի շուտ «պահեստային անիվ» եմ, իմ ծառայությունը հիվանդների համար աղոթելն է: Երեկ երեկոյան այնքան շատ մարդ կար, որ հիվանդների համար աղոթելու  տեղ գրեթե  չկար: Ամեն երեկո իմ կարողացածի չափ խոսել եմ եկեղեցու հետ Հիսուս Քրիստոսի փառքի և պատվի համար, որին բոլորս սիրում ենք և հավատում:

   Կարծում եմ, լսել եք փողոցի անկյունում մի քանի րոպե առաջ կատարված վթարի մասին: Չգիտեմ` այդ մարդը մահացավ, թե ոչ: Մենք կանգ առանք նրա համար աղոթելու համար: Նրան հարվածել է մեքենան և նետել ճանապարհի վրա: Եթե չի մահացել, այնուամենայնիվ  դա սարսափելի հարված էր: Գիտեք, ամեն վայրկյան պետք է ծառայենք Աստծուն: Մենք չգիտենք, թե որ պահին այդպիսի բաներ կկատարվեն: Գուցե կարծում ենք, որ դա չի կարող մեզ պատահել: Բայց դա կարող է: Կարծում եմ, Հիսուսը մեզ զգուշացնում է, որ պետք է պատրաստ լինենք, որովհետև չգիտենք, թե որ ժամին, որ վայրկյանին կարող ենք  տուն կանչվել: Այնժամ կգնանք մի վայր, ուր այլևս վթարներ և դժբախտություններ չկան: Այնքան երջանիկ ենք, որ այդպիսի վայր է մեզ խոստացված: Այդ վթարը պետք է մեզ մղեր փափագելու այդ ապաստանին: Դա մեզ ապացուցում է, որ կա այդպիսի վայր, ինչպես Նա է խոստացել: Երբ ստվեր ենք տեսնում, գիտենք, որ պետք է գոյություն ունենա մի բան, որ առաջացնի այդ ստվերը: Ստվերն արտացոլանք է: Եթե այս բնական կյանքը ստվեր է, ուրեմն ինչ-ոչ տեղ իսկական կյանք կա, որն արտացոլում է այս ստվերը: Տեսեք, թե ինչքան գեղեցիկ է ծառը: Գիտե՞ք, թե իրականում սա ինչ է: Դա կենաց  ծառի ստվերն է, ինչ-որ իմաստով՝  նրա նեգատիվը:

  Սկզբում, երբ Աստված իջավ երկրի վրա և հսկում էր այնհնարավոր է, որ առաջինը ստեղծեց շերեփուկը, ինչպես գիտնականներն են ասում: Ես հավատում եմ ճշմարիտ քրիստոնեական էվոլուցիային: Ես չեմ հավատում, որ ամեն բան ստեղծվել է մեկ բջիջից: Ես հավատում եմ, որ Աստված շերեփուկ ստեղծեց, հետո ձուկ և այսպես շարունակ, բայց ոչ թե նույն բջիջից, այլ ամեն անգամ տարբեր արարածներ ստեղծեց: Որոշ ժամանակ անց այդ արարչագործությունը արտացոլում էր Նրան, ով ստեղծել էր այն, և որն  Աստված էր: Երբ Աստված պետք է արտացոլվեր երկրի վրա, Նա Հիսուս Քրիստոսով մարմին հագավ, որպես մարդ. ոչ թե որպես հրեշտակ, այլ որպես մարդ:

   Այս հին Աստվածաշունչը լի է հին և թանկարժեք բնակտորներով: Ես սիրում եմ պեղել, իսկ դու՞ք: Ես սիրում եմ խորությամբ փորել, վերցնել փոշին, որ ծածկում է այն, լավ ուսումնասիրել և տեսնել, թե ինչ կա այնտեղ իրականում: Դուք, Արիզոնայի բնակիչներ, գիտեք, որ ամենաթանկարժեք գոհարները հանվում են հողի միջից: Նույն կերպ, Աստծո գոհարներն էլ փոշու միջից են հանված: Այնքան երջանիկ ենք, որ Նա մեզ տվել է առանձնաշնորհում մտնելու Իր մեծ զտարանը, որտեղ վերացվում է ողջ խարամը: Այն ժամանակ, երբ դեռ ձուլարաններ չկային, ասում են, որ ոսկին ծեծում էին զտելու համար: Հին հնդկացիները սովորություն ունեին այդպես զտելու: Նրանք ծեծում էին ոսկին, այնքան էին ծեծում, մինչև ողջ խարամը դուրս գար: Նրանք իմանում էին, որ ոսկին մաքրվել է և ողջ խարամը դուրս է եկել, մինչև տեսնում էին իրենց պատկերի արտացոլանքը ոսկու զանգվածի վրա: Կարծում եմ, որ Աստված ուզում է նույնն անել Իր եկեղեցու հետ. Նա ծեծելու է այնքան, մինչև որ Հիսուս Քրիստոսի պատկերը արտացոլվի յուրաքանչյուրիս մեջ: Նրա պատկերն արտացոլվում է մեր մեջ, երբ մենք դեն ենք  գցում ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը, որպեսզի համբերությամբ  վազենք մեր առաջ դրած ասպարեզի ընթացքը, նայելով մեր օրինակին, մեր հավատի զորագլխին և կատարողին՝ Հիսուս Քրիստոսին:

   Խոնարհենք մեր գլուխները հիմա, երբ մոտենում ենք Նրան: Ես համոզված եմ, որ այս գեղեցիկ համայնքում հիվանդներ և կարիքավոր մարդիկ կան: Ես տեսնում եմ երկու հոգու, որոնք պառկած են պատգարակներին: Գիտեմ, որ նրանք առանձնահատուկ կարիքներ ունեն: Անշուշտ, շատ ուրիշ կարիքավորներ էլ կան: Եթե այդպես է, բարձրացրեք  ձեր          ձեռքերը, որպեսզի իմանանք: Հիմա պիտի գնամ պատգարակին պառկած մարդկանց մոտ և աղոթեմ նրանց համար, որպեսզի չմոռանանք այդ անել: Խնդրում եմ, որ բոլորդ աղոթեք ինձ հետ:

   Մեր երկնային Հայր, հիմա մի կողմ ենք թողնում մեր բոլոր մտքերը, մաքրում ենք մեր միտքը և գալիս ենք Քո ներկայության մեջ, որպեսզի Դու մաքրես մեր հոգին: Գալիս ենք Քեզ մոտ մեր Տեր Հիսուսի արյունով: Մենք խոստովանում ենք, որ արժանի չենք Քո օրհնություններին, որ թափելու ես մեզ վրա: Բայց քանի որ Հիսուսը մեռավ, որ մենք ստանանք այդ օրհնությունները և մեզ պատվիրվել է վստահությամբ մոտենալ Քո շնորհաց աթոռին, մենք հնարավորություն ունենք ստանալու այդ օրհնությունները մեր Տեր Հիսուսի շնորհքով, որը երկիր իջավ մեղավորների տեղը գրավելու: Նա մեզ նման դարձավ, որպեսզի մենք Նրա նման դառնանք: Ինչպիսի~ փոխանակում, ոհ, Տեր: Նա վերցրեց մեր մեղքով լցված կյանքը, դժոխքի հետ կապված կյանքը և կրեց Իր մարմնի մեջ՝ քավելով մեր մեղքերը Իր սեփական արյունով: Դա ավելին է, քան կարող են ակնկալել մեր ամենահամարձակ մտքերը, Տեր: Ավելին, Նա վերցրեց մեր անօրենությունները և բժշկեց մեր վերքերը: Այնքան շնորհակալ ենք, որ խոստացել ես մեզ առողջ պահել, մինչ ծառայում ենք Քեզ: Այս երեկո, Դու տեսնում ես, Տեր, որ շատերն արտահայտել են իրենց խնդրանքները՝ դեպի Քեզ պարզելով իրենց ձեռքերը: Գիտենք, որ տեսնում են նրանցից յուրաքանչյուրին և գիտես նաև նրանց սրտերը: Ես խնդրում եմ, որ այս երեկո հիշես Քո Խոսքը, երբ կկարդանք այն և կմտածենք դրա մասին, ինչպես կիրակնօրյա դպրոցի դասի ժամանակ: Երբ մենք հեռանանք այս վայրից Քո Խոսքը մեր սրտերում, թող որ զգանք, որ հիմա ավելի մոտ ենք Քեզ, քան այն ժամանակ, երբ մտանք այստեղ: Ահա թե ինչու ենք հավաքվել, որպեսզի արթնություն սկսվի երկրով մեկ: Չգիտենք, թե որտեղ կսկսվի այն, բայց սպասում ենք դրան, Տեր: Մենք կանենք ամեն բան, որ արթնություն լինի, որում տղամարդիկ, կանայք, տղաներն ու աղջիկները կստանան Հիսուս Քրիստոսի փրկարար գիտությունը: Գոհանում ենք այս եկեղեցու համար, նրա հրաշալի հովվի և իր ընտանիքի համար, բոլոր երեցների և սարկավագների համար և բոլոր անդամների համար: Գոհանում ենք բոլոր նրանց համար, ովքեր աջակցում են այս եկեղեցուն: Տեր, թող Քո օրհնությունը հանգչի նրանց բոլորի վրա: Օրհնիր բոլոր ջանքերը: Թող այս վայրը ապաստան դառնա, որտեղ բոլոր հովտից եկողները պետք է հանգիստ գտնեն: Շնորհիր այդ, Հայր: Թող հիվանդների համար արված այս հովվի աղոթքները լսվեն: Թող լսվեն նրա բոլոր աղոթքները, որ վերաբերում են փրկությանը և  Ավետարանի քարոզչությանը: Թող Քո օրհնությունները հանգչեն նրանց վրա, և այս եկեղեցին Հոգու ոչ մի պարգևի պակասություն չունենա և օրինակ դառնա ողջ շրջանի համար: Շնորհիր այդ, Տեր:

   Այժմ, Հայր, ահա այս պատգարակին պառկած մարդիկ, որոնք չեն կարող ոչ նստել, ոչ ուրախանալ այս հավաքույթով: Նրանք չունեն այդ հնարավորությունը: Այնուամենայնիվ, նրանց կարողացել են բերել այստեղ: Ով Աստված, ողորմիր: Ես անընդհատ մտածում եմ. «Իսկ եթե լիներ իմ կինը կամ եղբայրը, կամ իմ ազգականներից ու ծանոթներից մեկը»: Իսկ այնտեղ ինչ-որ մեկի կինն է, ինչ-որ մեկի եղբայրը: Խնդրում եմ, Հայր, թող Աստծո շնորհքն իջնի զորությամբ  և ազատի նրանց այս պատգարակներից: Թող սա լինի վերջին հավաքույթը, որին նրանք ներկա են պատգարակի վրա պառկած, և թող թողնեն այս պատգարակները, այստեղից հեռանալիս: Թող Հիսուսին հարություն տվողի զորությունը զորացնի նրանց մարմինը, և նոր ուժ, առողջություն շնորհվի նրանց: Լսիր, ով Հայր: Դու խոստացել ես այդ անել, որովհետև գրված է Քո Խոսքում. «Ահա այն հրաշքները, որոնք կուղեկցեն հավատացողներին. հիվանդների վրա ձեռք կդնեն և նրանք կբժկվեն»: Այժմ, Հայր, գուցե նրանց շրջապատում չկա մեկը, որ նրանց վրա ձեռք դնի, մինչդեռ մյուսներն ունեն այդ հնարավորությունը: Բայց ես պետք է իջնեմ նրանց մոտ՝ հնազանդվելու համար այս պատվիրանին: Ով Աստված, ես սպասում եմ նրանցից նամակ ստանալ, որով կիմանանք, որ դա կատարվեց, որովհետև ես այդ անում եմ Տեր Հիսուսի անունով: Ամեն:

   Պետք է ձեզ ասեմ, որ այս երկու կանայք ուռուցք ունեն, իսկ նրանցից մեկը քաղցկեղ ունի: Կարո՞ղ եմ արագ մի կարճ վկայություն տալ, եթե նույնիսկ հետո ստիպված լինեմ կարճացնել պատգամը: Անմիջապես տանից մեկնելուց առաջ մի առանձնահատուկ բան կատարվեց: Քենթուքի նահանգի Լուիզվիլ քաղաքից մի բժշկի դստեր մասին է: Նա դաշնամուր էր նվագում մի եկեղեցում, որի հովիվը մի  ժամանակ պատկանել է «Քրիստոսի եկեղեցի» հարանվանությանը. իսկ հետո այդ հովիվը դարձել է Լրիվ Ավետարանին: Դա հրաշալի մարդ է: Բժշկի դուստրը նաև նվագել է այն հավաքույթների ժամանակ, երբ ես Լուիզվիլում էի, հուշահանդեսային դահլիճում: Երբ նա տեսավ, թե ինչ է կատարվում մեր հավաքույթներում, փորձեց այդ մասին խոսել իր հոր հետ, բայց նա ասաց, որ դա զուտ հոգեբանական հնարք է: «Այդ մարդիկ,-- ասում էր նա,-- այդպես հիվանդ էլ մնացին»: Նա չէր կարող հավատալ դրան: Վերջապես նա դուրս եկավ այդ եկեղեցուց և ամուսնացավ մկրտական ճեմարանից մի երիտասարդի հետ: Հետագայում նրա ամուսինը թողեց մկրտական հավատամքը, թեև այնտեղ սովորել էր Աստծո սպասավոր դառնալու համար: Նրանք տեղափոխվեցին և գնացին ամուսնու ծննդավայրը՝ Ռոքֆորդ, Իլինոյս նահանգում: Նա սկսեց կանացի հիվանդություններով տառապել: Նրա հայրը բժիշկ էր, և նա գնաց նրա մոտ՝ բժշկական քննություն ստանալու: Նրան քննեցին նաև Լուիզվիլում: Նրա մոտ հայտնաբերեցին այսպես կոչված «շոկոլադային ուռուցքը»: Դա գտնվում է կանացի գեղձերում: Ուռուցքը հանելիս, որը շատ ծանր վիրահատություն էր, չկարողացան այն ամբոջությամբ հեռացնել և փորձեցին ռենտգենային ճառագայթներով բուժումը և այլ բուժումներ: Նա վերադարձավ տուն և շարունակեց տառապել: Մեկ տարի անց նորից քննեցին նրան և այս անգամ ստիպված եղան արգանդն ամբողջությամբ հեռացնել: Վիրահատության ժամանակ նրա հայրը և դոկտոր Հյումսը, որը հարավի լավագույն բժիշկներից է, հայտնաբերեցին, որ քաղցկեղը պատել է հաստ աղիքը: Դրանից հետո, որոշ ժամանակով թողեցին նրան, հետո նորից փորձեցին ռենտգենյան ճառագայթներով բուժումը: Բժիշկները հասկացան, որ այս բուժումները ոչ մի օգուտ չեն տալիս, և նրան տարան հիվանդանոց: Այլևս չէին կարող նրան ոչ մի լուծողական տալ՝ աղիներն աշխատեցնելու համար: Փորձեցին հոգնա անել, բայց նրա վիճակն այնպիսին էր, որ ջուրը չէր կարող մտնել աղիները: Այն ժամանակ, նրա ամուսինը, որն ինձ  զրպարտողներից մեկն էր, եկավ այստեղ, վերցրեց իմ գրքերից մեկը և սկսեց կարդալ: Նա երկու օր նստեց եկեղեցու աստիճաններին՝ սպասելով ինձ, որովհետև ես մեկնել էի հավաքույթների: Երբ վերադարձա, գնացի նրան տեսնելու: Նրա ամուսինը զգուշացրեց, որ կինը չգիտի, որ ինքը քաղցկեղ ունի: Նա ինձ ասաց. «Պարզապես խոսեք նրա հետ և աղոթեք»: Երբ ես գնացի նա ինձ ասաց.

Բրանհամ եղբայր, ամուսինս արդեն սկսել է ընդունել աստվածային բժշկությունը: Առաջ չէի կարողանում նրան համոզել, որ նույնիսկ նայի ձեր գրքերին, իսկ հիմա ինքն է ինձ համար կարդում ամեն օր, էջ առ էջ:

Ես դա հասկանում եմ, Ջին,— ասացի ես,— իսկ հիմա մի քիչ խոսենք և տեսնենք, թե Տերը մեզ ինչ կասի:

   Սենյակում ոչ ոք չկար, որովհետև բուժքույրը գնացել էր: Մի քիչ խոսելուց հետո մի տեսիլք հայտնվեց: Ջինը մոտ քառասուն տարեկան էր, և սպիտակ մազեր չուներ: Տեսիլքում նա տարիքով էր և սպիտակ մազերով: Ես նրան ասացի.

Ջին, դուք եկել եք իմ հավաքույթներին, այնպես  չէ՞:

Նա պատասխանեց.

Այո’, Բրանհամ եղբայր:

Ես շարունակեցի.

Ձեր հայրն ու ամուսինը ինձ խնդրել են ձեզ ոչինչ չասել, բայց դուք քաղցկեղ ունեք, ՋինԵս կարող եմ ձեզ հետ խոսել, որովհետև դուք եկել եք իմ հավաքույթներին: Դուք լավ գիտեք, որ երբեք չի պատահել, որ տեսիլքը չկատարվի: Ահա թե ինչ եմ ձեզ ասում. ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ. դուք կարող եք լիովին վստահ լինել, որ դա Տիրոջից է  և ոչ թե տպավորություն»: Եվ ես ավելացրի.

Դուք ապրելու  եք, Ջին:

Բրանհամ եղբայր, — պատասխանեց նա,— ես սկզբից էլ կասկածում էի այդ, որովհետև բժշկի ընտանիքում եմ մեծացել: Հետո մենք աղոթեցինք: Հաջորդ օրը նրան տարան «կոլոստոմիայի» համար: Դուք գիտեք, թե դա ինչ է. աղիքը կտրում են և դրսից մի պարկ հագցնում, և մինչև հիվանդի մահը, մինչև, որ քաղցկեղը նրան սպանի, աղիքների դատարկումը այդպես է կատարվում: Այն պահին, երբ նա պատրաստվում էր գնալ վիրահատարան, տարօրինակ զգացողություն ունեցավ: Նա կանչեց բուժքրոջը և խնդրեց իրեն տանել զուգարան: Երբ գնաց, նորմալ և լրիվ արտաթորում ունեցավ: Նրա ամուսինը չէր կարողանում հավատալ: Անմիջապես նախաճաշից հետո նույնպես լրիվ արտաթորում ունեցավ: Նրա բժիշկը զանգահարեց և լաց լինելով ու հեկեկալով ասաց. «Ոչինչ չեմ հասկանում. հիվանդության հետքն անգամ չեմ գտնում: Այն հեռացել է»:

   Այժմ, սիրելի քույրս, ես ոչ մի պատճառ չունեմ, որ կանգնեմ այստեղ, որպես Աստծո ծառա և ինչ-որ սխալ բան պատմեմ, որի համար պետք է մի օր դատվեմ և մերժվեմ որպես կեղծավոր: Այժմ, Աստծո Խոսքն իմ առջև դրված, ես հաստատում եմ, որ Ջինի համար ավելի անկեղծ չեմ աղոթել, քան ձեզ համար: Մենք պարզապես ընդունում ենք, որ հավատքով աղոթք է եղել: Դա ամեն բան կարգավորում է: Աստծո Խոսքն այսպես է ասում. «Հավատքով աղոթքը կփրկի հիվանդին»: Դա նույն Աստվածն է, որ բժշկել է Ջինին՝ դոկտոր Դրայերի դստերը: Ես չգիտեմ, թե ինչ է նրա ազգանունը հիմա, բայց նրա ամուսինն, անկասկած, ընդունել է Լրիվ Ավետարանը: Նա նստած էր այնտեղ՝ կլանելով բոլոր խոսքերը, երբ տալիս էի իմ վերջին քարոզը եկեղեցում: Նա հաղորդության մասնակցեց մեզ հետ: Նա մկրտական ուսանող էր: Իսկ հիմա եկել է Տիրոջը և փափագում է մկրտվել Սուրբ Հոգով: Այս ամենը պարզապես ցույց է տալիս, որ Աստված Աստված է մնում: Ջինի հայրը, որ բժիշկ է և լավ մարդ, երբեք նման բան չէր տեսել: Աստված ամեն բանի համար ժամանակ ունի: Դուք, երկուսդ, որ պառկած եք այստեղ, հավատացյալ եք: Երբեմն այդպիսի բաներ կատարվում են մեզ բարիք բերելու համար: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ ամեն բան բարու գործակից է նրանց համար, ովքեր Աստծուն սիրում են: Հիշում եմ Հոբին և նրա  բոլոր դժբախտությունները: Աստված չէր պատժում Հոբին, այլ փորձում: Այսպիսով ամեն բան բարու գործակից եղավ: Այն ժամանակ Հոբի գիրքը գրվեց, որ վկայություն լինի բոլոր սերունդների համար: Այսօր Աստված գործում է մեր բարիքի համար: Հիշեք միայն սա. ես հավատքով աղոթեցի, ողջ սրտով: Եթե դուք հավատում եք, դա բավարար է: Սպասեք արդյունքներին:

   Այժմ անդրադառնանք պատգամին, որովհետև շատերը կանգնած են: Բացենք Աստվածաշունչը և կարդանք Զաք.14:6,7 համարները: Այստեղից եմ ուզում վերցնել իմ թեման.

«Եվ այն օրը պիտի լինի, որ լույս չի լինի,

պայծառները կաղոտանան:

Եվ մեկ օր կլինի Տիրոջը հայտնի,

ոչ ցերեկ և ոչ գիշեր.

և իրիկվա ժամանակին լույս կլինի» (Զաք.14:6,7):

   Այս համարներից եմ ուզում վերցնել իմ պատգամի թեման՝ «Երեկոյան պատգամաբերը»: Երեկոյան պատգամ է լինելու, և այս երեկո ուզում ենք ուսումնասիրել այն:

   Բոլորս գիտենք, թե ինչի մասին է խոսում Զաքարիան, որովհետև ասում է, որ կլինի մի օր, որը Տերը ոչ ցերեկ կհամարի, ոչ գիշեր, բայց երեկոյան ժամանակ լույս կլինի: Դա մի տեսակ մռայլ, մշուշոտ օր կլինի: Մենք գիտենք, որ քաղաքակրթությունը արևելքից տեղափոխվել է արևմուտք՝ հետևելով արևին: Ամենահին քաղաքակրթությունը Չինաստանինն է: Մենք անցել ենք ողջ ճանապարհը՝ հասնելով արևմտյան ափին: Եթե ավելի հեռու գնանք, նորից կհասնենք արևելքին: Այսպիսով, մենք ավարտել ենք ճամփորդությունը: Որպես եկեղեցի՝ մենք հավատում ենք, որ Ավետարանը արդեն հասել է մինչև երկրի ծայրերը: Մենք հավատում ենք, որ տարբեր ժամանակաշրջանների մեծ պատգամաբերները (նաև վերջին օրերի  պատգամաբերները) պայքարել են մեծ բաների համար՝ Լյութերը՝ արդարացման, Ուեսլեյը՝ սրբացման, հոգեգալստականները՝ Սուրբ Հոգու մկրտության: Այն, ինչ կատարվում է բնական կյանքում, կատարվում է նաև հոգևոր կյանքում: Բնական կյանքում, երբ երեխան ծնվում է, առաջին բանը, որ հայտնվում է, ջուրն է, հետո՝ արյունը, հետո՝ կյանքը: «Որովհետև երեքն են, որ վկայում են՝ Հոգին, ջուրը և արյունը. և այս երեքը միաբան են» (1 Հովհ.5:8): Նրանք մեկ են: Դուք չեք կարող ունենալ Հորը, առանց ունենալու Որդուն, առանց ունենալու Սուրբ Հոգուն:

   Հոգին, ջուրը և արյունը մեկ չեն, այլ միաբան: Դուք կարող եք արդարացած լինել, առանց սրբացած լինելու: Կարող եք սրբացած լինել առանց Սուրբ Հոգին ունենալու: Սուրբ Հոգին Քրիստոսի զորությունն է, որ բնակվում է մեր մեջ, Նրա ներկայությունը Հոգով: Քանի որ բնականը հոգևորի խորհրդապատկերն է, եկեղեցին այսպիսով հասել է կատարյալ հասունության, որն է՝ արդարացում, սրբացում, Սուրբ Հոգով մկրտություն:

   Մենք վերջացրել ենք Եկեղեցու յոթ շրջանների մասին գրքի մեքենագրումը մեր տեղական եկեղեցում: Գրատախտակի վրա իմ կարողացածի չափով ես նկարել էի եկեղեցու շրջանները Աստծո ներշնչմամբ: Երկնային Հայրը գիտի, որ սա ճշմարտությունն է: Տիրոջ հրեշտակը, որին տեսնում ենք նկարում, ուղիղ իջավ դահլիճ,  300-400 հոգու առջև, լույսի կերպարանքով և ինքն էլ պատին նկարեց եկեղեցու յոթ շրջանները: Մենք կանգնած էինք այնտեղ, մինչ նա նկարում էր առաջին շրջանը, երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը, յոթերորդը: Այսօր ձեր մեջ մարդիկ կան, որոնք ներկա էին և կատարվածին վկա են եղել: Աստվածաշունչն ասում է Մատթ.18:16 համարում. «Երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատվի» (Մատթ.18:16): Այն ժամանակ ասացի. «Դուք ուզու՞մ էիք նրան  տեսնել: Ահա հիմա բոլորդ էլ կարող եք տեսնել»: Այն օրը առավոտյան ժամը տասնմեկն էր, և Սուրբ Հոգին պատի վրա նկարեց եկեղեցու տարբեր շրջանները: Նկարեց ճիշտ այնպես, ինչպես ես էի նկարել: Այդ նկարները կախված են պատին: Դա իսկապես այդպես է: Պետք է, որ Սուրբ Հոգին գոհ լիներ, որ այդ գործը լիովին կատարվել էր, դրա համար էլ եկավ ապացուցելու, որ դա ճիշտ էր: Մենք ապրում ենք Լավոդիկեի ժամանակաշրջանում, ամենահարուստ եկեղեցու ժամանակաշրջանում, որը չգիտի, որ ինքը թշվառ, աղքատ, կույր և   մերկ է:

   Արևը, որ ծագում է արևելքում, նույն արևն է, որ մայր է մտնում արևմուտքում: Այժմ մի պահ կանգ առնենք՝ հիմնավորելու համար այս պատգամը: Մենք ճանաչում ենք արեգակնային համակարգի արևը, բայց Աստծո Որդին իջավ Աստծո փառքով և լույսով արևելքում (բառախաղ անգլերենում՝ Sun՝ արև և Son` Որդի բառերը նույն հնչողությունն ունեն): Շուտով երկու հազար տարի կլինի, որ Տերը մեզ հսկում է: Եթե հիշում եք, Սուրբ Հոգին նախ իջավ արևելքի ժողովրդի վրա: Գիտենք, որ նախ եղավ մի ժամանակաշրջան, որում մարդիկ բավարարվում էին եկեղեցուն միանալով, մի ժամանակաշրջան, որի ընթացքում կարգավորում էին փոքրիկ տարաձայնությունները: Բայց երեկոյան ժամանակ արևմտյան կիսագնդում լույս կհայտնվի: Քաղաքակրթությունները արևելքից եկել են մեծ ալիքի պես, իրենց հետ մեղք բերելով և բախվելով արևմտյան ափին ձայնային անջրպետի պես: Ամենաապականված վայրը, որ ես ճանաչում եմ, արևմտյան ափն է: Նրանք ունեն այն ամենը, ինչ հնարավոր է պատկերացնել՝ մեղք, ապականություն, ամուսնալուծություն, ամուսնություն, Հոլիվուդ, որը դժոխքի դարպասն է: Դա հենց այդպես է: Ես հավատում եմ ճշմարիտ, աստվածաշնչյան սրբությանը: Ես չեմ հավատում այդ ապականությանը, մեր մարդկանց որպես օրինակ տրված պղծությանը, որը կոչվում է Հոլիվուդ: Ես միշտ հակառակվել եմ դրան և կարծում եմ, որ Աստծո Հոգին իր մեջ ունեցող մարդը միայն կարող է հակառակվել դրան, որովհետև Աստծո Հոգին վկայում է, որ դա չարիք էՀոլիվուդը մի ժամանակ Փարիզ էր գնում՝ մեր կանանց համար մոդելներ բերելու, իսկ հիմա Փարիզն է այստեղ գալիս՝ մոդելներ տանելու իրենց կանանց համար: Հոլիվուդը կառավարում է աշխարհը իր մերկ նորաձևությամբ: Հոլիվուդը Ֆրանսիայից ավելի  վատն է: Կարո՞ղ եք դա հասկանալ.այդ հարբեցողության, խառնաշփոթության, անառակության վայրը, մինչդեռ Հոլիվուդը լիովին  գերազանցել է նրան: Մեր հեռուստատեսությունը ամեն տեսակ անվայել բաներ է ցուցադրում. անպարկեշտ կատակներ, պղծություն և ապականություն, որ թափանցել է ամեն տեղ: Մի քանի տարի առաջ մենք՝ սկզբնական հոգեգալստականներս, մեր երեխաներին կինո չէինք ուղարկի, բայց սատանան սողոսկել է ներս և կինոնկարները ուղիղ բերել է տուն: Սարսափելի է տեսնել, թե ինչ աստիճանի է աշխարհն ապականված: Քաղաքակրթությունն է մեզ տարել այնտեղ: Մոտ օրերում, Աստծո կամքով, կքարոզեմ «ժամանակի հետադարձ հաշվարկի» մասին: Այնժամ կհասկանաք, թե ինչ է կատարվել: Դուք կտեսնեք, որ Աստված կարողացել է ինչ-որ բան անել Իր եկեղեցու հետ, մինչ այս բոլոր սարսափելի բաները կատարվում են: Շնորհակալություն, Տեր:

   Ամեն ժամանակաշրջան ունեցել է իր պատգամը և պատգամաբերը: Եկեղեցու շրջանները ուսումնասիրելիս տեսանք, որ ամեն պատգամաբեր ապրել է իր ողջ ժամանակաշրջանի ընթացքում, և հետո միայն մեկ ուրիշն է հայտնվել ասպարեզում: Հետո, երբ վերջինը հեռացել է ասպարեզից, մեկ ուրիշն է եկել, և այսպես շարունակ, բոլոր շրջանների ընթացքում: Ամեն ժամանակաշրջան ունեցել է իր հրեշտակ-աստղը կամ պատգամաբերը: Եկեղեցու վերջին շրջանում Հովհաննեսը լսեց յոթ որոտներըՆրան չթույլատրվեց գրել, թե ինչ ասացին յոթ որոտները, այլ դա կնքվեց Գրքի հետևի կողմում: Այժմ ոչ ոք չգիտի, թե դա ինչ է նշանակումԳիրքը գրվելուց հետո կնքվեց յոթ կնիքներով. «Երբ յոթ որոտմունքներն իրենց ձայնով խոսեցին, պիտի գրեի, սակայն երկնքից մի ձայն լսեցի, որն ասում էր. «Կնքիր այն բաները, որ յոթ որոտմունքները խոսեցին, և սրանք միգրիր» (Հայտն.10:4):

   Բայց նաև ասվում է, որ այն օրը, երբ յոթերորդ հրեշտակը կհնչեցնի իր պատգամը, իր օրվա համար տրված մարգարեությունը, Աստծո խորհուրդը կկատարվի (այդ հրեշտակը երկրային պատգամաբեր է: Հրեշտակն այստեղ հիշատակված է որպես եկեղեցու պատգամաբեր): «Իսկ յոթերորդ հրեշտակի ձայնի օրերին, երբ փողը փչի, Աստծո խորհուրդը կկատարվի, ինչպես ավետեց Իր ծառա մարգարեներին» (Հայտն.10:7):

   Բոլորը գիտեն, որ Աստվածաշունչն ասում է այդ: Աստծո խորհուրդը՝ թե ինչպիսին է Աստված, ով է Աստված, ինչպիսին պետք է լինի մկրտությունը և բոլոր այդ բաները պետք է հաստատվեին այդ ժամանակ: Ամեն պատգամաբեր ունեցել է  իր պատգամը: Աստված պատգամաբեր է ուղարկել ամեն ժամանակաշրջանում, ժամանակաշրջանի վերջում: Միշտ վերջում է ուղարկել, ոչ թե սկզբում: Երբ Լյութերի ժամանակաշրջանը հասավ իր ավարտին, հայտնվեց Ուեսլեյը: Երբ Ուեսլեյի սրբացման ժամանակաշրջանը ավարտվեց, սկսվեց Պենտեկոստեն: Միշտ այդպես է եղել: Պատգամաբերը բերում է նոր պատգամ նախորդ ժամանակաշրջանի վերջում: Մենք գիտենք, որ սա ճշմարտությունն է: Դա միշտ կրկնվել է ողջ Սուրբ Գրքում: Ամեն անգամ պատգամաբերը գալիս էր եկեղեցուն Աստծո Խոսքին վերադարձնելու համար: Հիշեք, որ այս Խոսքը Հիսուս Քրիստոսի կատարյալ հայտնությունն է. ոչինչ չի կարելի ավելացնել և պակասեցնել: Դա կատարյալ է: Եվ դա է վստահ լինելու միակ միջոցը: Եթե մեր մեջ բարձրանում է մի բան, որը հակառակ է այդ հայտնությանը, ուրեմն սխալ է:

   Ամեն անգամ Աստված օգտագործում է  մարգարեի՝ այդ ժամանակաշրջանում ապրողներին Աստծո Խոսքին  վերադարձնելու համար: Միշտ: Բացառություն չկա: Նա միշտ մարգարե է ուղարկում: Ինչու՞: Որովհետև Աստծո Խոսքն ասում է, որ Խոսքն ուղարկվում է մարգարեներին: «Որովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անի, եթե չհայտնի Իր խորհուրդը Իր ծառաներին՝ մարգարեներին» (Ամովս 3:7):

   Հուսով եմ, ինձ ճիշտ հասկացաք: Ես չեմ ուզում, որ ինձ սխալ հասկանաք, բայց ուզում եմ անկեղծ լինել և կոչմանը հավատարիմ: Ես ուզում եմ լինել այդպիսին: Աստված միշտ մարգարեի է օգտագործել, մի մարդու: Եթե մարդկանց խումբ օգտագործեք, տարբեր կարծիքներ կստանաք, որովհետև երկուսը նույնը չեն կարող մտածել: Երկրի վրա երբեք միաժամանակ երկու կարևոր մարգարեներ չեն եղել: Աստված վերցնում է մեկին, որպեսզի մյուսը գրավի նրա տեղը:

   Անսահման Աստված երբեք չի փոխում Իր ծրագիրը: Նա միշտ մնում է սկզբից ի վեր հաստատածի հետ: Դրա համար կարող ենք վստահել Նրա ասածին, որովհետև Նա չի կարող փոխվել: Եթե Նա մի անգամ մի մարդու փրկեց Աստծո հանդեպ հավատքի միջոցով, մյուսներին էլ նույն կերպ կփրկի:

   Սկզբում Աստված ստեղծեց մի վայր, որտեղ կարող էր հաղորդակցվել Իր ստեղծածի հետ: Ադամը փորձեց իր ձևով վարվել: Նա թզենու տերևներից ծածկոց կարեց իր և իր կնոջ համար: Աստված մերժեց սա: Աստված որոշեց, թե ինչպես և ինչի հիման վրա կարող է հանդիպել մարդուն և հաղորդակցվել նրա հետ. դա թափված արյան ներքո է: Նա երբեք չի փոխել այդ: Ինչպես մեթոդականները մկրտականների հանդեպ, մենք էլ կարող ենք իրար ձեռք մեկնել: Բայց այն փաստի հիման վրա, որ մենք մկրտականներ ենք կամ մեթոդականներ, ոչ մի ընդհանուր բան չունենք: Ես մեթոդականների կողմից եմ, դուք՝ մկրտականների կամ հակառակըԲայց կա մի հիմք, որի վրա կարող են հանդիպել բոլոր հավատացյալները՝ թափված արյան ներքո: Այստեղ ենք մենք իրար հանդիպում և մի կողմ թողնում բոլոր բաները: Այդ փոքրիկ կազմակերպություններըԿարծում եմ, Աստված եղել է այդ ամենի մեջ, որովհետև մենք բոլորս տարբեր ենք: Ամեն մարդ տարբեր հայացքներ ունի: Երկու իրար նման միտք չկա, ինչպես չկա երկու իրար նման քիթ կամ մատնահետք: Մենք բոլորս տարբեր ենք: Ահա թե ինչու տարբեր խմբեր կան, բայց Աստված միշտ գործում է անհատի հետ: Նա ձեզ չի փրկում նրա համար, որ դուք մկրտական եք, կամ  որ հոգեգալստական եք: Նա ձեզ փրկում է, որովհետև անհատապես է գործել ձեզ հետ, և դուք ընդունել եք Նրան: Այս հիմքի վրա եք դուք փրկվում:

  Երբ Աստված պատրաստ էր ուղարկելու Նոր Կտակարանի մարգարե-պատգամաբերին, Նա խոսեց մի մարդու հետ, և այդ մարդը բերեց պատգամը: Ուրիշներն էլ ամենուրեք գնացին այդ նույն պատգամով, բայց պետք է, որ մեկ գլխավոր շտաբ լիներ: Աստված միշտ այդպես է գործել: Ես ուրախ եմ, որ Նա այս երեկո էլ կարող է այդպես գործել: Միշտ Սուրբ Հոգին է կատարում այս աշխատանքը. առանձնապես նկատի չունենք որևէ խմբի:

   Բոլոր ժամանակաշրջաններում եղել են սուտ մարգարեներ: Եթե անդրադառնանք Հին Կտակարանին, կտեսնենք, որ նրանք վեր կացան և խոսեցին Տիրոջ անունով, բայց նրանց ասածները ճիշտ չէին: Աստված չկամեցավ որևէ գործ ունենալ նրանց հետ: Աստված կհաստատի միայն Իր սեփական Խոսքը: Նա ուրիշ կերպ չի կարող կատարել Իր գործը: Հիշեք սա. Աստված հաստատում է միայն Իր Խոսքը: Միակ միջոցը իմանալու համար, թե մարգարեն ճշմարիտ է, Խոսքով քննելն է: Այդպես կարող եք նրա մասին իմանալ: Հիշեք 3 Թագ.22:13 համարը, երբ Միքիան կանգնած էր Աքաբի, Հովսափատի և 400 մարգարեների առջև: Ես չեմ ասում «Բահաղի մարգարեների»: Նրանք  եբրայեցի մարգարեներ էին: Նրանք բոլորը միաբան վեր էին կացել և ասում էին. «Գնա Ռամովթ-գաղաադ, Տերը քեզ կօրհնի, և հաջողություն կունենաս»: Այս մարդիկ կեղծավորներ չէին. նրանք իսկապես ներշնչված էին: Ընդհանուր առմամբ իրավացի էին: Ինչու՞ է ուրեմն այս փոքր մարդը՝ Հեմլայի որդի Միքիան, մարգարեանում և ասում իրենց մարգարեների ասածի հակառակը: Դա ամուր նյարդեր և ուժեղ համոզմունք էր պահանջում: Որտեղի՞ց նա գիտեր, որ ինքն իրավացի է: Եթե դուք այնտեղ լինեիք, դուք ինչպե՞ս կիմանայիք: Միակ հնարավոր միջոցը այդ մարդու ասածը Խոսքի հետ համեմատելն էր: Միքիան ճշգրիտ կերպով հետևում էր Խոսքին: Հիշեք. Եղիան՝ մեծ մարգարեն, որն ուներ Տիրոջ Խոսքը, անիծել էր Աքաբին և Հեզաբելին: Ինչպե՞ս ուրեմն Աստված կարող էր կտրուկ փոխել Իր միտքը և օրհնել այն, ինչ անիծել էր նախկինում: Այստեղից տեսնում ենք, որ Աստված խոսում է Իր Խոսքի համաձայնԱստվածաշունչն ինչ-որ տեղ ասում է, որ եթե մեկը չի խոսում օրենքի և մարգարեների համաձայն, նրա մեջ լույս չկա:

   Նոյն Աստծո վկան էր վերջին ժամանակների համար, ջրհեղեղից առաջ: Տեսնու՞մ եք, թե որքան հակառակ էր նրա պատգամը ողջ մինչջրհեղեղյան աշխարհի համար: Ինչու՞: Որովհետև այդ մարդուն խենթ էին համարում: Մինչդեռ նա ուներ Տիրոջ Խոսքը: Աստված ասել էր, որ չէր հանդուրժելու մեղքը: Երբ ժողովուրդը սկսեց մեղք գործել, Աստված ուղարկեց Իր մարգարեին վերջին ժամանակների պատգամով: Մարդիկ ծիծաղում էին նրա վրա և ծաղր ու ծանակի ենթարկում: Այդպես է: Ոչ ոք չէր հավատում նրան, թեև նա ուներ վերջին ժամանակի պատգամը: Բոլոր  նրանք, ովքեր մերժեցին հավատալ, դատապարտվեցին: Նրանք, ովքեր հավատացին պատգամին, փրկվեցին: Աստված նրանց կյանք տվեց, իսկ մյուսները կորսվեցին: Ես ձեզ խորհրդապատկեր եմ ցույց տալիս այստեղ:

   Եթե նկատել եք, Աստված այդ արեց երեք անգամ: Երեքը Աստծո կատարելության թիվն է: Աստծո կատարելությունը հայտնի է երեքի մեջ՝ որպես Հայր, Որդի և Սուրբ Հոգի, արդարացում, սրբացում, Սուրբ Հոգով  մկրտություն: Երեքը Նրա կատարելության թիվն է: Հինգը շնորհքի թիվն է, յոթը՝ երկրպագության, քառասունը՝ հալածանքի (Մովսեսը փորձվեց 40 օր, Հիսուսը՝ նույնպես): Հիսունը հոբելյանի թիվն է, երկրպագության (պենտեկոստե նշանակում է հիսուն): Աստծո կատարելությունը հայտնվեց երեքով: Երեք կործանում կա: Առաջինը եղավ, երբ Նոյը մտավ տապանը: Երկրորդը, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից: Հիսուսը այդ դեպքերն է վկայակոչում, երբ ասում է. «Ինչպես Նոյի օրերում էր, ինչպես Ղովտի օրերում էր, այնպես էլ կլինի մարդու Որդու գալստյան օրը»: Ուշադրություն դարձրեք