Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով
Վ Ե Ր
Ջ Ի Ն Ժ Ա
Մ Ա Ն
Ա Կ Ն
Ե Ր Ի Օ Ծ
Յ Ա Լ
Ն Ե Ր
Ը
(The anointed
Ones At The
End Time)
Հուլիսի 25 1965, առավոտ
Բրանհամի խորան
Ջեֆերսոնվիլ, Ինդիանայի նահանգ, ԱՄՆ
Բարի լույս բոլորիդ, որ գտնվում եք այս դահլիճում: Բայց նախ դիմենք մեր Տիրոջը: «Մեծ Աստված, երկնքի և երկրի Արարիչ, Քո աստվածային նախասահմանությամբ որոշել ես, որ այս առավոտ պետք է այստեղ լինենք Քեզ երկրպագելու համար: Թող որ մեր սրտերում կատարելապես հանձնվենք քո աստվածային կամքին, որ Քո Հոգին գործի մեր մեջ և մեզ օգնի հասկանալ այն, ինչ Դու ուզում ես, որ մենք իմանանք: Մենք ուզում ենք դառնալ ավելի լավ քրիստոնյաներ և Քո ավելի լավ ներկայացուցիչները: Մենք Քեզ ենք սպասում, որպեսզի շնորհես մեզ այդ այս առավոտ: Խնդրում ենք Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն»: Մենք շատ երջանիկ ենք, որ հավաքվել ենք այստեղ այս առավոտ՝ ծառայելու մեծ Թագավորին: Մեկ անգամ ևս պետք է նշենք, որ, ցավոք, տեղ չկա բոլորի համար, բայց չնայած այս հանգամանքներին՝ կջանանք անել ամեն հնարավորը: Այս առավոտ հատուկ ողջունում ենք նաև նրանց, ովքեր մեզ հետ հեռախոսային կապի մեջ են և մեզ լսում են Նյու Յորքում, Բոմոնթում (Տեխասի նահանգ), Փրեսկոթում (Արիզոնայի նահանգ), Թուսոնում (Արիզոնայի նահանգ), Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ), Կոնեկտիկուտում, Գեյնսվիլում (Ջորջիայի նահանգ) և Նոր Ալբանիայում (Ինդիանայի նահանգ): Բոլորիդ՝ այս երկրի մի ծայրից մյուսը գտնվողներիդ, ողջունում ենք Տեր Հիսուսի Անունով: Այստեղ՝ Ջեֆերսոնվիլում, եկեղեցին լեփ-լեցուն է, և ամեն մեկը անհամբերությամբ սպասում է կիրակնօրյա հավաքույթին: Ես համոզված եմ, որ Աստծո ամենամեծ օրհնությունները հանգչում են ձեզ վրա: Նաև հույս ունենք հնարավորություն լինելուն պես այնպես անել, որ բոլորս կարողանանք միասին հավաքվել, գուցե մի մեծ վրանի տակ, որովհետև անհրաժեշտություն եմ զգում քարոզել Հայտնության գրքում գրված Աստծո բարկության յոթ գավաթների մասին: Մենք մի կարևոր դաս ունենք սովորելու այս առավոտ, և ես փնտրեցի Տիրոջ երեսը` իմանալու համար այն, ինչ պետք է ձեզ ասեմ՝ գիտակցելով, որ գուցե սա լինի մեր վերջին հավաքույթը: Տիրոջ գալուստը մոտ է: Կալիֆոռնիայում արված մարգարեությունից հետո թերթերում կարդացել եմ, որ այնտեղ որոշ տարածքներ, ուր գտնվում են 100 000 դոլար արժողությամբ տներ, իջնում են 75 սմ/ժամ արագությամբ: Պատշգամբները ճաքճքում են, հետո փլվում, բայց մարդիկ չգիտեն, թե դա ինչից է: Մենք վերջին ժամանակներում ենք: Ինձ մոտ կան թերթերի հոդվածներ, լուսանկարներ, որոնք ուզում եմ այս երեկո ինձ հետ բերել, որովհետև կուզենայի խոսել այդ թեմայով: Աղոթքով խորհրդածելուց հետո, թե ինչ պետք է անեմ (իմանալով, որ մի օր իմ բոլոր ասածների համար հաշիվ եմ տալու), Հոգով առաջնորդվեցի այս առավոտ ձեզ հետ խոսել մարգարեության մասին: Եթե մենք տեղեկացված չենք … կամ, ավելի ճիշտ, եթե անսպասելի մի բան կատարվեր, մենք պետք է այդ մասին տեղեկություն ունենայինք: Սուրբ Հոգին մեզ տվել է մարգարեությունը, որպեսզի մեզ զգուշացնի կատարվելիք դեպքերի մասին: Դուք գիտեք, որ Աստվածաշունչն ասում է. «Աստված ոչինչ չի անում, առանց Իր մարգարեներին, ծառաներին զգուշացնելու»: Հիշեք նաև, թե Հիսուսը ինչպես էր զգուշացնում այն բաների վերաբերյալ, որ պետք է կատարվեին: Մեզ համար լավ կլինի այս կարևոր ժամին իմանալ, թե որ ժամանակներում ենք ապրում, և ինչ է կատարվելու: Սրտիս մեջ դրվեց ձեզ հետ խոսել Մատթ.24:15-28 համարներում գրվածի վերաբերյալ: «Արդ, երբ տեսնեք ավերվածի պղծությունը՝ Դանիել մարգարեի միջոցով ասվածը, սրբության տեղում կանգնած (կարդացողը թող մտածի), այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող սարերը փախչեն: Ով որ տանիքին լինի, թող ցած չգա՝ իր տանից մի բան վերցնելու: Ով հանդում է, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու: Բայց վայ այն օրը հղիներին և կուրծք տվողներին: Եվ աղոթեցեք, որ ձեր փախչելը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը: Որովհետև այն ժամանակ մեծ նեղություն կլինի, որի նմանն աշխարհի սկզբից ի վեր չի եղել, ոչ էլ երբևէ կլինի: Եվ եթե այն օրերը չկարճացվեին, ոչ մի մարմին չէր փրկվի, սակայն ընտրյալների համար այդ օրերը կկարճացվեն: Այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ ՚՚Քրիստոսն ահա այստեղ է կամ այնտեղ՚՚, չհավատաք: Որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ վեր կկենան ու մեծ նշաններ ու սքանչելիքներ կանեն, մինչև որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն: Ահա նախօրոք ձեզ ասացի: Արդ եթե ձեզ ասեն՝ ՚՚Ահա անապատում է՚՚, դուրս չգնաք, «Ահա ներսի սենյակում է՚՚, չհավատաք: Որովհետև ինչպես որ կայծակն արևելքից դուրս է գալիս ու մինչև արևմուտք երևում, այնպես էլ Մարդու Որդու գալուստը կլինի: Որովհետև ուր որ դիակ կա, արծիվներն այնտեղ կհավաքվեն»: Ես ուզում եմ առանձնապես շեշտել 24 համարը. «Որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ վեր կկենան ու մեծ նշաններ ու սքանչելիքներ կանեն, մինչև որ, եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն»: Այս համարն էլ կլինի մեր այսօրվա թեման .«Վերջին ժամանակների Օծյալները»: Ես հավատում եմ, որ ապրում ենք վերջին ժամանակներում: Կարծում եմ, որ Աստվածաշնչի շատ ընթերցողներ և հավատացյալներ գիտեն, որ անիմաստ կլինի շուտով աշխարհում տեղի ունենալիք իրադարձությունների պատմական ժամանակագրությունը գրել, այն պատճառով, որ ոչ ոք չի մնա այն կարդալու համար: Բայց ճշգրիտ պահը, և թե ինչքան ժամանակ է մնացել մինչև այդ օրը, ես չգիտեմ: Նույնիսկ երկնքի հրեշտակները չգիտեն ո’չ ժամը, ո’չ րոպեն: Մինչդեռ Տեր Հիսուսը մեզ ասել է, որ երբ այս բաները (որ հիմա տեղի են ունենում մեր աչքերի առջև) կատարվեն, մենք պետք է բարձրացնենք մեր գլուխները, որովհետև մեր «փրկությունը մոտենում է»: Իսկ թե ինչ է նշանակում «մոտենում է», ես չգիտեմ: Գուցե խոսքը երկրակեղևի մեջ մի քանի հազար կիլոմետր երկարություն ունեցող ճեղքի մասին է, որի մասին մի քանի օր առաջ խոսում էր մի գիտնական, որը պնդում էր, որ ծովափնյա շերտի մեծ մասը կսուզվեր ծովի մեջ: Այն հարցին, թե դա երբ կլինի, նա պատասխանեց, որ դա կարող է սկսվել Լոս Անջելեսում, հնարավոր է՝ հինգ րոպե, հնարավոր է հինգ տարի հետո: Ձեզանից շատերը հեռուստացույցով տեսել են, որ այդ ճեղքը դիտել են ռադիոտեղորոշիչ սարքով: Այն սկսվում էր Սան Խոսեի մերձափնյա շրջաններում և անցնում էր ողջ ափով, Ալյասկայի միջով և Ալեուտյան կղզիներով և դեռ 300 կմ շարունակվում էր ծովի մեջ, հետո վերադառնում էր Սան Դիեգո և վերջանում՝ գոյացնելով մի մեծ խորշ Լոս Անջելեսի շուրջը: Եվ բոլոր այն երկրաշարժերը, որ վերջերս եղել են, առաջացել են այդ հսկայական խոռոչը տաքացնող հրաբխային հարվածներից: Նրանք __________դա կոչում են ինչ-որ տերմինով: Ինչ էլ դա լինի, այդ ստորերկրյա տատանումներն են տարիներ շարունակ արևմտյան ափում տեղի ունեցած երկրաշարժերի պատճառը: Այսպիսով ողջ տարածքը, որի մասին խոսեցինք, շրջապատված է այդ ճեղքով: Լրագրողը հարցրեց գիտնականին. «Թվում է, որ ողջ այս տարածքը կարող է փլվել»: Գիտնականը պատասխանեց. «Ոչ թե կարող է, այլ կփլվի անպայման»: Նա հարցրեց. «Բայց գուցե ոչ մեր սերնդի ժամանակներում»: Գիտնականը պատասխանեց. «Դա կարող է լինել 5 րոպե կամ 5 տարի հետո. ճշգրիտ չենք կարող որոշել»: Այս շաբաթ թերթերում տեսել ենք հոդվածներ, որոնք հայտնում են, որ 100 000 դոլար արժողությամբ տները սկսում են երերալ և ճաքճքել, այնպես, որ մարդիկ ստիպված են եղել տեղափոխվել: Անհնար է դա կանգնեցնել, և ոչ ոք չգիտի, թե ինչ միջոց է պետք կիրառել: Տեսնում եք, Աստված ազատ է անելու այն ամենը, ինչ կամենում է, և Նա կարիք չունի, որ մեկը Իրեն խորհուրդ տա, թե ինչ պետք է անի: Դուք կարող եք տներ կառուցել, գիտական նվաճումների հասնել, բայց Աստված ողջ գիտության Մեծ Արարիչն է: Հենց այս առավոտ Նա կարող էր, եթե ուզենար, մժղուկներով ոչնչացնել աշխարհի ողջ բնակչությանը: Իմացեք, որ Նա կարող է խոսքով գոյության բերել մժղուկների, որոնք կես ժամվա ընթացքում 40 մղոն հաստությամբ կծածկեին երկրի մակերևույթը և կոչնչացնեին բոլոր բնակիչներին: Նա Աստված է: Նա անում է այն, ինչ ուզում է: Նա գերիշխան է ամեն ինչում: Տեսնելով այս ժամին մեծ թվով բացահայտ ապացույցները` կարծում եմ, լավ կլիներ ամփոփել և շեշտել որոշ փաստեր: Այն պահից, երբ Յոթ Կնիքները իրենց նշանակությամբ բացվել են մեզ, մենք մեծ ճշմարտություններ ենք տեսել դրա վերաբերյալ: Աստված Իր Շնորհքով ապացուցեց Իր հավատարմությունը՝ մեզ ցույց տալով այդ բաները: Ուզում եմ հիմա ձեր ուշադրությունը հրավիրել այս բանի վրա. Մատթ.24:24 համարում Հիսուսը օգտագործում է «քրիստոսներ» բառը հոգնակի թվով, և ոչ թե «Քրիստոս»` եզակի թվով: «Քրիստոս» բառը նշանակում է «Օծյալ»: Ուրեմն, եթե խոսքը օծյալների մասին է, կլինի ոչ թե մեկ օծյալ, այլ շատ օծյալներ: Այլ կերպ ասած, որպեսզի ավելի լավ հասկանայինք, Նա կարող էր ասել. «Վերջին ժամանակներում կլինեն սուտ օծյալներ»: Դա մեզ գրեթե անհնար է թվում, բայց ուշադրություն դարձրեք, որ հաջորդ բառը այս նույն համարում «սուտ մարգարեներն» է (նորից հոգնակի թվով): Օծյալը մեկն է, որ պատգամ է բերում: Աստծո պատգամը պետք է բերվի օծություն ստացած մեկի միջոցով, ուրեմն այդ մեկը պետք է մարգարե լինի: Այսպիսով` կլինեն սուտ օծյալներ, որոնք վարդապետի պաշտոն են կատարում (մարգարեն սովորեցնում է իր պատգամը): Ուրեմն գործ ունենք օծություն ունեցող մարդկանց հետ, որոնք սուտ վարդապետություն են տալիս… «քրիստոսներ» (հոգնակի թվով), «մարգարեներ» (հոգնակի թվով): Քրիստոսը (եզակի թվով) մնում է Նույնը, մինչդեռ այս մյուս քրիստոսները օծված մարդիկ են, որոնք ունեն մարգարեություն, որը սովորեցնում են: Բայց դա տարբերվում է Օծյալի (Քրիստոսի) վարդապետությունից: Թեև նրանք օծված են, նրանք սուտ քրիստոսներ են: Կիրակնօրյա այս հավաքույթի ժամանակ ուզում ենք սա բերել Սուրբ Գրքի ճշմարիտ լույսի տակ և չբավարարվել` կրկնելով այն բաները, որ ինչ-որ մեկն արդեն ասել է սրա վերաբերյալ: Գուցե ուզում եք բացականչել. «Ինչպե՞ս կարող է դա լինել»: Ովքե՞ր են այստեղ հիշատակված օծյալները: Նրանք սուտ մարգարեներ են՝ օծված, բայց չնայած դրան` սուտ մարգարեներ: Հիսուսն ասում է Մատթ.5:45 համարում. «Անձրևը գալիս է արդարների և անիրավների վրա»: Ինչ-որ մեկը գուցե ինձ հարցնի. «Հավատու՞մ եք, որ այդ մարդկանց վրա եղած օծությունը Սուրբ Հոգու օծությունն է»: Անշուշտ, Աստծո ճշմարիտ Հոգին է հանգչում նրանց վրա, և չնայած դրան` նրանք սուտ են: Այժմ նայենք սուրբգրային հատվածը և տեսնենք, թե ինչ է Նա մեզ ասում. «…մեծ նշաններ ու սքանչելիքներ կանեն, մինչև որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն»: Բայց նրանք օծված են Աստծո ճշմարիտ Սուրբ Հոգուց: Ես լիովին գիտակցում եմ, որ սա ձեր ականջներին հնչում է որպես կատարյալ անմտություն, այդ պատճառով ժամանակ կհատկացնենք դա Խոսքով բացատրելու համար, որը բացարձակ Ճշմարտությունն է, բառացիորեն՝ «Այսպես է ասում Տերը»: Մեր Աստվածաշնչերում նշենք Մատթ.5:44-45 համարներում գրվածը. «Բայց ես ասում եմ ձեզ. «Ձեր թշնամիներին սիրեցեք, ձեզ անիծողներին օրհնեցեք, ձեզ ատողներին բարիք արեք և ձեզ չարչարողների ու հալածողների համար աղոթեցեք: Որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա ու անձրև է բերում արդարների ու անիրավների վրա»: Այսպիսով` դուք կարդացիք, թե Աստվածաշունչը ինչ է ասում դրա վերաբերյալ: Ես այնքան ժամանակ կհատկացնեմ, որքան որ պետք է լավ հասկանալու համար այս կարևոր փաստը, որը միևնույն ժամանակ, տարօրինակ հայտարարություն է, ես այդ գիտեմ: Անշուշտ, կարող եք զարմացած հարցնել. «Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օծել սուտ վարդապետին»: Մինչդեռ Հիսուսն այդ ասել է, և այդպես էլ կլինի, որովհետև «անձրևը գալիս է արդարների և անիրավների վրա»: Եբր.6:1-8. «Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքը թողնելով՝ դեպի կատարյալը գանք՝ առանց կրկին հիմքը դնելու մեռած գործերի ապաշխարության և Աստծուն հավատալու համար և մկրտությունների ուսմունքի, ձեռնադրության, մեռելների հարության ու հավիտենական դատաստանի համար: Եվ այս էլ կանենք, եթե Աստված արտոնի»: «Որովհետև անկարելի է նրանց, ովքեր մի անգամ լուսավորվել են, այն երկնային պարգևի համն առել, Սուրբ Հոգուն մասնակից եղել և Աստծո բարի խոսքի ու հանդերձյալ աշխարհի զորությունները ճաշակել, եթե ընկնում են, որ դարձյալ նորոգվեն ապաշխարության համար, որովհետև Աստծո Որդուն իրենց համար կրկին խաչեցին ու խայտառակ արեցին: Քանի որ այն հողը, որ իր վրա շատ անգամներ տեղացած անձրևը խմի և շահավոր արդյունք բուսցնի նրանց համար, ում ձեռքով էլ մշակվում է, նա Աստծուց օրհնություն կընդունի: Բայց այն, որ փուշ ու տատասկ է բերում, անպետք է և անեծքին մոտ, և նրա վերջն այրվելն է»: Պողոսը գրում էր եբրայեցիներին և նրանց ցույց էր տալիս Հին Կտակարանի ստվերներն ու խորհդապատկերները՝ նախօրոք հայտնելով գալիք բաների մասին, որպեսզի նրանց հուդայականությունից դարձներ քրիստոնեական հավատքին: Անցած բաները գալիք բաների ստվերն էին: Այժմ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի առանձնահատուկ կետի վրա. ուշադրություն դարձրեք, որ առաջին համարում գրված է. «Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքը թողնելով՝ …» (եզակի թվով): Նկատեցի՞ք նաև, որ 4-րդ համարում խոսվում է «պարգևի» և ոչ թե «պարգևների» մասին (այն երկնային պարգևի համն առել): Այս հատվածում «Քրիստոս» և «պարգև» բառերը եզակի թվով են: Այժմ համեմատեք Մատթ.5:45 համարում գրվածի հետ, որտեղ Հիսուսն ասում է, որ Աստված արևն ու անձրևը ուղարկում է երկրի վրա, որպեսզի այն առատ բերք տա: Մոլախոտն էլ, բարի սերմն էլ գտնվում են նույն դաշտում, երկուսն էլ բաժին ունեն Աստծո օրհնություններից: Նույն անձրևը, որ աճեցնում է ցորենը, աճեցնում է նաև մոլախոտը: Սրա վերաբերյալ ինձ Տերը մի դաս տվեց, երբ ես առաջին անգամ հանդիպեցի հոգեգալստականներին: Նախկինում երբեք չէի լսել լեզուներով խոսելը: Այնտեղ տեսա երկու մարդկանց. մեկը լեզուներով խոսում էր, մյուսը՝ թարգմանում, և հակառակը: Այն, ինչ ասում էին, ճշմարիտ էր: Ասացին նաև. «Այստեղ շատ մարդիկ կան, որ կապաշխարեն այս երեկո»: Անմիջապես տղամարդիկ և կանայք առաջ գնացին: Ես կարծում էի, որ սա հրաշալի է: Քիչ հետո առիթ ունեցա նրանցից յուրաքանչյուրի հետ խոսելու և Սուրբ Հոգու զանազանության պարգևի միջոցով տեսա, որ նրանցից մեկը ճշմարիտ քրիստոնյա է, Քրիստոսի իսկական ծառա, բայց մյուսը կեղծավոր է. նա ապրում էր սևահեր կնոջ հետ, բայց կապված էր նաև մի շիկահեր կնոջ հետ և նրանից շատ երեխաներ ուներ: Ես դա հստակորեն տեսա տեսիլքի մեջ, անժխտելի ձևով: Երբ այդ թեմայով խոսեցի նրա հետ, նա ինձ նայեց, հեռացավ և կորավ շենքի շրջակայքում: Ես շատ շփոթված էի: Սկզբում կարծել էի, թե հրեշտակների հավաքույթում եմ գտնվում, իսկ հիմա ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյո՞ք դևերի հետ գործ չունեմ: Ինչպե՞ս էր դա հնարավոր: Դա իմ հասկացողությունից վեր էր, և տարիների ընթացքում երբեք չէի վերադառնում այս թեմային, մինչև այն օրը, երբ հին ջրաղացի մոտ աղոթելիս Սուրբ Հոգին ինձ հիշեցրեց սուրբգրային այս հատվածը. Եբր. 6:7,8 « Քանի որ այն հողը, որ իր վրա շատ անգամներ տեղացած անձրևը խմի և շահավոր արդյունք բուսցնի նրանց համար, ում ձեռքով էլ մշակվում է, նա Աստծուց օրհնություն կընդունի: Բայց այն, որ փուշ ու տատասկ է բերում, անպետք է և անեծքին մոտ, և նրա վերջն այրվելն է»: Այդ ժամանակ ես հասկացա, որ այդ երկու տղամարդիկ հաղորդ էին լինում Աստծուց եկող միևնույն կյանքի աղբյուրին: Հասկացա նաև Հիսուսի խոսքը.«Իրենց պտուղներից կճանաչեք նրանց» (Մատթ.7:20): Այսպիսով՝ անձրևը բնության մեջ, որ թափվում է բուսականության վրա՝ այն ջրելու համար, հոգևոր անձրևի խորհրդապատկերն է, որը կոչվում է առաջին և վերջին անձրև. այն Աստծո Հոգուց է իջնում Իր եկեղեցու վրա: Այժմ ուշադրություն դարձնենք այս տարօրինակ փաստին. երկու սերմերն էլ դրվեցին հողի մեջ (կարևոր չէ, թե ինչպես). եթե փուշ է աճում, պատճառն այն է, որ հենց սկզբից էլ փուշ է եղել: Բարի սերմը հենց սկզբից էլ բարի սերմ է եղել: Մոլախոտը սերմ եղած ժամանակից էր մոլախոտ, ամեն սերմ վերարտադրվում է իր տեսակի պես, ինչպես որ սկզբում էր: « Մինչև որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն», որովհետև ստանում են նույն անձրևը, հաղորդ են լինում նույն օրհնությանը, անում են նույն հրաշքները և նշանները: Բնականաբար, փուշը ոչինչ չի կարող անել այն բանի հետ, որ ինքը փուշ է, ոչ էլ ցորենը: Արարիչն է հենց սկզբից դա նախասահմանել: Արևը դուրս է գալիս առավոտյան և փայլում է ողջ երկրի վրա: Արևելքում դուրս եկող արևը նույն արևն է, որ մայր է մտնում արևմուտքում: Նրա առաջադրանքն է հասունացնել բերքը հողի, որից ստեղծվել են նաև մեր մարմինները: Մենք բոլորս ապրում ենք՝ սնվելով մեռած նյութից, և դա ապրելու միակ միջոցն է: Ամեն օր ինչ-որ բան պետք է մեռնի, որպեսզի մեր բնական կյանքը շարունակվի: Ինչպես մեր մարմնավոր կյանքը կախված է մեռած նյութերից, այնպես էլ հոգևոր իմաստով ինչ-որ մեկը պետք է մեռներ մեզ հոգևոր կյանք տալու համար: Այսպես ասած՝ Աստված նյութական դարձավ, մարմին դարձավ և մեռավ, որպեսզի մենք ապրենք: Ոչ մի եկեղեցի, ոչ մի ուրիշ բան աշխարհում ձեզ չի կարող փրկել: Դա կարող է միայն Աստված: Նա միակն է, որով կարող եք ապրել: Ըստ Սուրբ Գրքի՝ Հիսուսն է Խոսքը: «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր» (Հովհ.1:1): «Եվ Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց, և Նրա փառքը տեսանք որպես Հորից եղած Միածնի փառք՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (Հովհ.1:14): «Մարդ ոչ միայն հացով է ապրում (այսինքն՝ միայն ֆիզիկապես), այլև այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս» (Մատթ.4:4): Այսպիսով՝ տեսնում եք, որ մենք ապրում ենք Խոսքով, այսինքն՝ Աստծով: Արևը փայլում է երկրի վրա և հասունացնում սերմը, բայց այն միանգամից չի աճում: Սերմը պետք է ծլի, խոտը պետք է աճի, մինչև որ հասկը լիովին հասունանա: Այդպես էլ եկեղեցին: Սկզբնական շրջանում նա սերմ էր, և միջնադարի խավար ժամանակներում թաղվեց հողի մեջ, իսկ հիմա մոտ է հասունացմանը: Մենք կարող ենք դա հստակորեն հասկանալ, որովհետև Աստված մեզ բնությունից է խորհրդապատկերը տալիս: Լավ բան չէ խախտել բնության կարգը: Դա այն չարիքներից մեկն է, որից տուժում ենք մենք այսօր: Ատոմային փորձարկումներ են կատարվում գրեթե ամենուրեք, հատկապես Խաղաղ օվկիանոսի մեջ՝ ավերելով և ամայացնելով բնությունը: Երբ մարդիկ անխոհեմ կերպով կտրում են անտառի ծառերը, փոթորիկը գալիս է և ամեն ինչ տանում իր հետ: Եթե ամբարտակով կանգնեցնեք գետի հունը, իր ափերից դուրս կգա: Մենք պետք է մեր բոլոր ձեռնարկումներում փնտրենք Աստծո ճանապարհը և մնանք այդ ճանապարհում: Մենք ցանկացել ենք անուններ և պիտակներ տալ եկեղեցինեին, կազմակերպություններին, և հիմա տեսնում ենք արդյունքը: Մնացեք այն ճանապարհի վրա, որ սահմանել է Աստված: Անդրադառնանք մեր թեմային: Մատթ.24-րդ գլխում Հիսուսն ասաց, որ սա կլինի վերջին ժամանակների նշանը: Եթե այդ նշանը պետք է բացահայտվի վերջին ժամանակներում, ուրեմն պետք է բացահայտվի Կնիքները բացվելուց հետո, որպեսզի ընտրյալները շփոթության մեջ չլինեն: Պետք է բացահայտվեր և հստակորեն երևար, որ բարի սերմն էլ, մոլախոտն էլ ապրում էին երկնքից եկած նույն օծությունից, և երկուսն էլ ուրախանում էին դրանով: Վերադառնանք այն օրվան, երբ ես այդ տեսիլքը տեսա հին ջրաղացի մոտ. աչքերիս առջև տեսա մի ընդարձակ, հերկված տարածք, որը թվում էր, թե հենց նոր տափանված է: Երբ նայում էի, նախ տեսա մի սերմնացանի: Ես կուզենայի, որ հատկապես ուշադրություն դարձնեք այն բանին, ինչ կատարվեց սկզբում, այնուհետև թե, ինչ հաջորդեց դրան: Առաջինը եկող մարդը սպիտակ հագուստով էր և սերմը ցանեց ողջ տարածքում: Նրանից հետո հայտնվեց մուգ հագուստով մի մարդ: Նա քայլում էր ոտքի մատների վրա՝ գողեգող հետևելով առաջինին և մոլախոտ ցանելով: Հետո տեսա, որ երկու սերմերն էլ սկսեցին ավելի ու ավելի աճել: Նույն դաշտում սերմերից մեկը բարի սերմ էր, մյուսը՝ որոմ: Հետո մեծ երաշտ եղավ: Երկու տեսակի բույսերն էլ ավելի ու ավելի խոնարհեցին իրենց գլուխները՝ փափագելով անձրևին: Հետո մի մեծ ամպ ծածկեց դաշտը, և անձրևը եկավ: Ցորենը ուղղեց իր ցողունը և գլուխը բարձրացնելով՝ աղաղակեց. «Փառք Աստծուն, փառք Աստծուն»: Որոմը նույնպես բարձրացրեց իր գլուխը և աղաղակեց. «Փառք Աստծուն, փառք Աստծուն»: Նույն իրավիճակը. երկուսն էլ չորանում և կորսվում էին: Այսպիսով՝ նույն դաշտում, նույն պարտեզում, նույն վայրում, նույն պարագաներում բարի սերմը աճեց որոմի պես: Նույն ջուրը կենսական ուժ տվեց ցորենին և մոլախոտին: Նույն Հոգին, որ օծում է Եկեղեցուն և նրա մեջ դնում հոգիներին փրկության բերելու փափագ, որ տալիս է զորություն հրաշքներ գործելու, այդ նույն Հոգին հեղվում է նաև անարդարների վրա, ինչպես արդարների: Նույն Հոգին է: Այլ կերպ բացատրելով չեք կարող հասկանալ Մատթ.24:24 համարում գրվածը: Հիսուսն ասաց, որ կլինեն սուտ քրիստոսներ, այսինքն՝ սուտ օծյալներ: Նրանք իսկապես օծված կլինեն Սուրբ Հոգուց, և, չնայած դրան, կլինեն սուտ մարգարեներ և սուտ վարդապետներ: Ի՞նչ շարժառիթ կարող է մարդուն մղել դառնալու սուտ վարդապետ: Պետք է այնտեղ գտնվի ճշմարտությանը մոտ մի բան: Երբ որ մոտենանք գազանի դրոշմի թեմային, կտեսնեք, որ խոսքը հարանվանությունների մասին է: Դրանք քրիստոսներ (օծյալներ ) են, բայց սուտ վարդապետներ: Վերջերս խոսում էի իմ ընկերներից մեկի հետ, որը Արիզոնայում ցիտրուսային բույսերի պլանտացիա ունի: Նա ինձ ցույց տվեց մի նարնջենի, որը տալիս էր թուրինջ, կիտրոն, մանդարին և ուրիշ տեսակի ցիտրուսային բույսեր, բոլորը՝ մեկ ծառի վրա: --- Սա ի՞նչ ծառ է,-- հարցրի ես: --- Ծառը նարնջենի է: --- Ուրեմն ինչպե՞ս է, որ թուրինջ և կիտրոն է տալիս: --- Դրանք պատվաստված են: --- Օ~, շատ լավ, հասկանում եմ: Հետո՝ եկող տարի, երբ այս ծառը նոր բերք տա, կարծում եմ, միայն նարինջներ կլինեն: --- Ամենևին ոչ,--- ասաց նա,--- ամեն պատվաստված ճյուղ կտա իր սեփական պտուղը: --- Այսինքն, --- շարունակեցի ես ,--- ուզում ես ասել, որ կիտրոնի ճյուղը, որ գալիս է նարնջենուց, կիտրո՞ն կտա: --- Անշուշտ, որովհետև դա կախված է միայն պատվաստված ճյուղերի բնությունից: --- Փա’ռք Աստծուն: --- Ի՞նչ ես ուզում ասել,--- զարմացած ասաց նա: --- Եվս մեկ հարց: Այս նարնջենին դեռ կարո՞ղ է նարինջ տալ: --- Միայն այն դեպքում, եթե նույն բնությունից ճյուղ դուրս գա ծառի բնից, այլ ոչ թե պատվաստվի: Սրանք, որ պատվաստված են, միայն կիտրոն են տալիս, որովհետև դուրս են եկել կիտրոնի ծառից և շարունակում են ապրել կիտրոնենու կյանքով, թեև հյութը ստանում են նարնջենուց: --- Ահա խնդրեմ, --- ասացի նրան: Մեթոդիստները կշարունակեն տալ մեթոդիստներ, մկրտականները՝ մկրտականներ, և կաթոլիկները՝ կաթոլիկներ, բայց կենդանի Աստծո եկեղեցին կտա Քրիստոսին՝ արմատից սկսած և ամեն անգամ միայն Խոսքով, երբ Աստված մի նոր ճյուղ աճեցնի որթի վրա: Թուրինջները, կիտրոնները, մանդարինները, բոլոր ցիտրուսային բույսերը իսկապես կարող են ապրել մեկ ծառի վրա, բայց նրանք այդ ծառի մասին սխալ վկայություն են տալիս, թեև ապրում են այդ ծառի կյանքով: Տեսնում եք, որ նրանք ապրում և հաղորդ են լինում ծառի կյանքին: Ահա դա Մատթ.24:24 համարում է: Նրանք ապրում են նույն կյանքով, բայց հենց սկզբից ճշմարիտ չեն եղել: Նրանք ծառի մասին սխալ վկայություն են տալիս: Ահա մենք նարնջենու առջև ենք, բայց իրականում դա կիտրոնի ծառ է: Նրանք ասում են՝ այս համայնքը, այս հարանվանությունը վկայում է Քրիստոսի մասին, և ունեն սխալ մկրտություն և Խոսքի սխալ վկայություն՝ փորձելով մեզ հավատացնել, որ Աստծո զորությունը վերապահված էր Հիսուսի ժամանակվա աշակերտներին, մինչդեռ Հիսուսն Ինքն է ասել. «Ամբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի Ավետարանը քարոզեցեք» (Մարկ. 16:15): Ամեն ճյուղ, որ այս մղումով դուրս կգա ծառի բնից, ծառի պտուղը կտա, և նշանները կուղեկցեն իսկական ճյուղերին: Դեռ ինչքա՞ն ժամանակ: Այնքան ժամանակ քանի դեռ ծառ կա, որ ճյուղեր է տալիս, մինչև աշխարհի վերջը: Մարկ.16:15-18 համարներում կարդում ենք . «Ամբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի Ավետարանը քարոզեք» «Ով որ հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի»: «Նրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն. իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն», «օձեր կբռնեն ու եթե մի մահառիթ դեղ խմեն, նրանց վնաս չի տա. հիվանդների վրա ձեռքերը կդնեն, ու նրանք կառողջանան»: Տեսնու՞մ եք հիմա, թե ինչ ասաց Հիսուսը: Հիշեք, որ սա վերաբերում է վերջին ժամանակներին, ոչ թե Վեսլեյի ժամանակներին, ուրեմն մեր ժամանակներում պետք է տեսնենք այս խոսքերի իրականացումը: Նայեք Սուրբ Գրքին, թող Նա վկայություն տա: Հիսուսն ասաց. «Քննեցեք Գրքերը, որոնցով դուք ուզում եք հավիտենական կյանք ունենալ, և նրանք են, որ վկայում են իմ մասին»: Այլ կերպ ասած, եթե երբևէ այդ ծառը էլի ճյուղեր տա: Հիսուսն ասում է. «Ես որթատունկն եմ, դուք՝ ճյուղերը» (Հովհ.15:15): «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինձ հավատացողն այն գործերն էլ կանի, որ ես եմ անում, և դրանցից էլ ավելի մեծ գործեր կանի …» (Հովհ.14:12): Այսինքն՝ «Նա, ով սկզբից ի վեր Իմ արմատում էր»: Այդ պատճառով Հիսուսը միաժամանակ Դավթի արմատն ու ցեղն է: Նա Դավթից առաջ էր, Դավթի մեջ և Դավթից հետո: Նա Առավոտյան Աստղն է, Սարոնի Ծաղիկը, Հովիտների Շուշանը, Ալֆան և Օմեգան, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին: «Որովհետև նրա մեջ Աստվածության ողջ լիությունը բնակված է մարմնապես» (Կողոս. 2:9): Հիսուսն իրականում ուզում էր ասել. «Նա, ով ընտրված և նախասահմանված է, նա ով Իմ մեջ է (իսկ Նա Խոսքն է) հենց սկզբից, երբ, որ դուրս գա, կբերի Իմ պտուղը»: Ուրիշներն էլ կսնվեն նույն կյանքից և կկոչվեն քրիստոնյաներ և հավատացյալներ: Մատթ.7:21 համարում ասվում է. «Ոչ թե ամեն ինձ ՚՚Տեր, Տեր՚՚ ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ երկնքում է»: Տարիներ շարունակ լսել եք, որ քարոզել եմ Ճշմարիտ և սուտ որթատունկերի մասին: Մենք դա բացահայտ տեսել ենք հանձինս Կայենի և Աբելի: Նրանք երկուսն էլ կանգնած էին զոհասեղանի առաջ: Երկուսն էլ կրոնասեր էին, օծված, փափագում էին կյանքին, և երկուսն էլ պաշտում էին միևնույն Աստծուն: Մինչդեռ մեկը մերժվեց, մյուսը ընդունվեց: Աբելը Աստծո առաջ շնորհք գտավ, որովհետև իր եղբոր նման չվարվեց և սա այս պատճառով. նա հայտնություն ստացավ: Աստվածաշունչն ասում է. «Հավատով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայություն ընդունեց, որ արդար է, երբ Աստված նրա ընծաների վերաբերյալ վկայություն տվեց, որով տակավին հիմա էլ խոսում է, թեև մեռած է» (Եբր.11:4): Հիսուսը շեշտեց այդ հոգևոր հայտնության կարևորությունը, երբ հարցրեց.«Մարդիկ Իմ մասին ի՞նչ են ասում. Մարդու Որդին ո՞վ է»: Նրանք էլ ասացին. «Ոմանք՝ թե Հովհաննես Մկրտիչն է, մյուսները՝ Եղիան, ուրիշներն էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»: Նրանց ասաց. «Իսկ դու՞ք Իմ մասին ինչ եք ասում, թե ով եմ»: Սիմոն Պետրոսը պատասխան տվեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»: Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Երանի~ քեզ, Սիմոն, Հովնանի որդի, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեցին քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է: Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա Իմ եկեղեցին կշինեմ…» (Մատթ.16:18-18): Ո՞րն է այդ վեմը: Դա Հիսուսի վերաբերյալ ճշմարիտ հայտնությունն է. Նա Խոսքն է, ճշմարիտ Որթատունկը: Աբելը հավատքով գործեց: Դուք կասեք. «Դա հայտնություն չէր, այլ հավատք»: Բայց ի՞նչ է հավատքը: Հավատքը մի բան է, որ ձեզ հայտնված է, բայց դեռ չկա: Բայց դուք հավատում եք, որ կկատարվի: Հավատքը Աստծո կամքի հայտնությունն է: Այսօրվա եկեղեցիները նույնիսկ հոգևոր հայտնությանը չեն հավատում: Մարդիկ հավատում են դոգմատիկ ուսմունքներին՝ միանալով այս կամ այն համակարգին: Հայտնությունով Աբելը Կայենից ավելի լավ ընծա մատուցեց, Աստված վկայություն տվեց, որ նա արդար էր: Ամեն: Հուսով եմ, հասկացաք սա: Հասկանու՞մ եք հիմա, թե ինչ ժամանակներում ենք ապրում: Տեսնու՞մ եք, թե սա որ ժամն է: Վերջերս ես խոսում էի շատ ճանաչված մի քրիստոնյա քարոզչի հետ: Նա ինձ ասաց. «Պարոն Բրանհամ, մենք մերժում ենք բոլոր հայտնությունները»: Ես նրան պատասխանեցի. «Ուրեմն պետք է մերժեք նաև Հիսուս Քրիստոսին, որովհետև Նա Աստծո հայտնությունն է՝ մարդկային մարմնով եկած: Եթե դրան չեք հավատում, կորսված եք: Եթե ընդունակ չեք հավատալու, որ Նա Աստծո Հոգու հայտնությունն է մարդկային մարմնի մեջ, դուք կորսված եք: Եթե դուք Նրան դարձնում եք երրորդ կամ երկրորդ անձնավորությունը կամ մեկ ուրիշ անձնավորություն Աստծուց բացի, դուք կորսված եք: Հովհ. 8:42 համարում կարդում ենք. «… եթե չհավատաք, որ Ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»: Հայտնություն: Զարմանալի չէ, որ նրանք չէին տեսնում, թե ով էր Նա, որովհետև Հովհ.6:44,45 համարներում գրված է. «Ոչ ոք չի կարող Ինձ մոտ գալ, եթե Հայրը, որ Ինձ ուղարկեց, նրան չքաշի, և Ես վերջին օրը հարություն կտամ նրան: Մարգարեների գրքերում գրված է՝ ՚՚Բոլորն Աստծուց սովորած կլինեն՚՚: Արդ, ամեն ոք, ով Հորից լսում ու սովորում է, Ինձ մոտ է գալիս»: Հովհ.6:37 համարում գրված է. «Այն ամենը, ինչ Հայրը տալիս է Ինձ, Ինձ մոտ կգա»: Ո’հ, ինչպես պետք է մենք սիրենք Նրան, պաշտենք Նրան, օրհնենք Նրան: Հոգու պտուղի սերմը, որ հայտնվել է վերջին ժամանակներում, հասունանում է Ծառ-Հարսի մեջ, հատկապես այս ժամանակներում: Ճշմարիտ և սուտ որթատունկերը բաժին ունեն նույն օծությունից: Նույն անձրևը թափվում է նրանցից յուրաքանչյուրի վրա, ահա թե ինչու չպետք է զարմանանք: Նա մեզ զգուշացրել է, որ նույնիսկ ընտրյալները կմոլորվեին, եթե հնարավոր լիներ: Նկատեք, որ նրանք նույն արտաքինն ունեն, օծվել են նույն ձևով, բայց իրենց պտուղներից կճանաչեք նրանց: Ինչպե՞ս կիմանաք, որ սա նարնջենու ճյուղ չէ: Որովհետև թուրինջ է տալիս: Ճյուղը ապրում է բնի կյանքից, բայց թուրինջ է տալիս, որը ծառի իսկական պտուղը չէ: Մի հարանվանություն կարող է ձևացնել, թե հավատում է, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան և, չնայած դրան, ժխտել Նրա զորությունը, Նրա գործերը և Նրա Խոսքը: Հիսուս Քրիստոսին հավատացող համայնքը կանի Հիսուս Քրիստոսի գործերը և իր մեջ կունենա Հիսուս Քրիստոսի կյանքը: Ոչ մի տարբերություն չպետք է լինի: Կարող է թվալ, թե ճյուղը բնի մաս է կազմում, բայց եթե արմատից նախասահմանված չէ, անընդհատ թուրինջ կտա, որը լիովին տարբերվում է արմատից սահմանված ճշմարիտ պտղից: Նա, ով ունի արմատից բխած նախասահմանված կյանքը, «կտա» Հիսուս Քրիստոսին, որ նույնն է երեկ, այսօր և հավիտյան (Եբր. 13:8): Խոսքը գալիս է արմատից, և Նա արմատն է, ժամանակների սկիզբը: Հիսուսն ասաց. «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց»: Պտուղներն են ցույց տալիս տարբերությունը. տատասկից խաղող չեն քաղում, եթե նույնիսկ տատասկը աճի որթատունկերի մեջ: Իրոք, որթատունկերի մեջ կարող ես տատասկ գտնել, բայց միայն պտուղն է ցույց տալիս, թե ինչ տեսակի է պատկանում: Ի՞նչ է պտուղը: Պտուղը Խոսքն է: Սա իր ժամանակի պտուղն է, տվյալ ժամանակաշրջանի համար ուսմունքը: Դրանով կարող ենք ճանաչել ժամանակաշրջանը և զանազանել մարդկային ուսմունքը, հարանվանությունների ուսմունքը այդ ժամանակի համար տրված Աստծո ճշմարիտ Խոսքից: Այս ամենի մասին դեռ երկար կարող էինք խոսել, բայց համոզված եմ, որ հասկանում եք, թե ինչ եմ ուզում շեշտել: Օծությունը հանգչում է անարդարների և սուտ վարդապետների վրա, բայց չնայած դրան՝ նրանք անում են այն, ինչ Աստված պատվիրել է չանել: Անկախ ամեն ինչից նրանք անում են այդ, և ոչ ոք չի կարող նրանց կանգնեցնել: Ինչպես որ չես կարող տատասկին ստիպել դադարել տատասկ լինելուց, ինչքան էլ լավ անձրև թափվի նրա վրա. միևնույն է, նա մնում է տատասկ: Ահա թե ինչու Հիսուսն ասաց, որ դա ճշմարտությանը այնքան մոտ կլինի, որ նույնիսկ արմատից բխող ընտրյալները կմոլորվեին, եթե հնարավոր լիներ: Բայց դա հնարավոր չէ, որովհետև ցորենը նորից ցորեն կտա: Հիշեք. Աստված չէ կազմակերպությունների հեղինակը և հիմնադիրը: Դա սատանան է: Ես միշտ և միշտ ապացուցել և հիշեցրել եմ այդ: Մենք գիտենք, որ Աստված մարդկանց կոչ չի անում ստեղծել կազմակերպություններ: Վերջին աշակերտի մահվանից հետո հարյուրավոր տարիներ անցան, մինչև ստեղծվեց առաջին կազմակերպությունը: Մինչդեռ նրանք միշտ գնացել են դեպի անկում: Եթե այդ կարծիքին չեք, ուրեմն ասեք ինձ, թե ինչու՞ բոլոր մեթոդիստները, մկրտականները, երիցականները և կաթոլիկները այսօր նույն սերը չունեն իրար նկատմամբ: Ինչու՞ Աստծո գործերը չեն կատարվում, թեև ամեն համայնք վկայակոչում է Աստծո Խոսքը: Այդ բաներն են բաժանում մարդկանց և եղբայրներին: Այսօր հարանվանությունները Աստծուց ավելի հեռացած են, քան երբևէ: Մեզ սովորեցրել են, որ Հին Կտակարանի իրադարձություները մեզ տրվել են որպես օրինակ, ուսուցում և նախազգուշացում, մեր կառուցման համար: Այսպիսով՝ Հին Կտակարանը ստվեր է գցում Նոր Կտակարանի իրականության վրա: Եթե, օրինակ, երբեք տեսած չլինեիք ձեր ձեռքը, և այն պահեիք լույսի աղբյուրի և բաց գույնի հարթ պատի միջև, ստվերը կտար ձեր ձեռքի ճիշտ ուրվագիծը: Ստվերը կլիներ ձեր ձեռքի նեգատիվը: Շարժելով ձեր ձեռքը (պոզիտիվը)՝ ստվերը (նեգատիվը) ցույց կտար, որ ձեր ձեռքը 5 մատ ունի: Նույն կերպ Աստվածաշունչը մեզ ասում է, որ Հին Կտակարանը նոր, գալիք բաների ստվերն ու խորհրդապատկերն է: Այդ իրադարձությունները իրականությունը չէին, այլ կատարվելիք բաների ստվերը, խորհրդապատկերը: Վերադառնանք և տեսնենք, թե մեր այսօրվա թեման արդյոք գտնվում է մեկ ուրիշ ժամանակաշրջանում, և այդպիսով կատարյալ հաստատում գտնենք Խոսքի մեջ: Մենք չենք ուզում փնտրել որևէ մարդու գաղափարը կամ տեսությունը, ինչքան էլ ճանաչված լինի նա: Դա ինձանից դուրս գա, թե մեկ ուրիշից, եթե դա չի համապատասխանում օրենքին և մարգարեներին, նրա մեջ ոչ մի լույս չկա ըստ Հռոմ.3:4 համարի. «Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ….»: Նայենք Ելից գիրքը. կարող ենք խոսել Մովսես անունով մի մարդու մասին, որը Աստծուց օծված և ուղարկված մարգարե էր, որը Աստծո կամքով Աստծո Խոսքն էր տանում իր սերնդին: Աստծո Խոսքի հավիտենական լինելը նորից ապացուցվում է, որովհետև Ամովս 3:7 համարում ասվում է. «Յիրավի Տէր Եհովան բան մը չընէր, մինչեւ որ իր գաղտնիքը ծառաներուն՝ մարգարէներուն՝ չյայտնէ»: Միայն դրանից հետո է Նա կատարում այդ Խոսքը: Նա չի կարող սուտ խոսել և մնալ Աստված, Նա հավիտյան ճշմարիտ է: Նա չի կարող փոխել այն, ինչ ասել է մեկ անգամ, այլապես Նա Աստված չէր լինի: Նա անսահման է, դա նշանակում է, որ Նա երբեք չի կարող սխալվել: Ինչ, որ Նա ասել է կամ խոստացել, հավիտենապես ճշմարիտ է: Աստված խոստացել էր Աբրահամին, որ նրա սերունդը 400 տարի շարունակ կապրեր օտար երկրում, և հետո Ինքը հզոր ձեռքով և տարածված բազուկով, հրաշքներով և նշաններով դուրս կբերեր նրանց այն ժողովրդի աչքերի առջև, որոնց մեջ նա բնակվում էր: Խոստումի ժամանակը մոտենում էր, բայց ժողովուրդը այն մոռացել էր: Նրանք ունեին իրենց փարիսեցիները, սադուկեցիները, հարանվանությունները և այլն: Եվ հանկարծ Աստված անցավ գործի, բայց իրենց խմբավորումներից դուրս: Երբեք, ինչ ժամանակաշրջան էլ լինի, Աստված մարգարե չի կանչել ինչ-որ հարանվանությունից: Անշուշտ չէր կանչի, որովհետև նրա հոգևոր վիճակը այնքան խեղաթյուրված կլիներ, որ նրա համար անհնար կլիներ մարգարեի գործ կատարել: Նա կծառայեր այդ հարանվանությանը: Մովսեսը՝ Աստծո կողմից ուղարկված և Աստծո Խոսքը ունեցող մարդը, Իսրայելի հետ ճամփորդում էր դեպի խոստացված երկիր՝ համաձայն Աստծո պատվիրանի: Այն ժամանակ նա հանդիպեց մեկ ուրիշ մարգարեի, որը Մովսեսի պես օծված էր Սուրբ Հոգու ճշմարիտ օծությամբ: Սուրբ Հոգին հանգչում էր Բաղաամ անունով մարգարեի վրա: 2800 տարի առաջ այդ մարդու մարգարեության խոսքերը Իսրայելի վերաբերյալ հիմա էլ ուժի մեջ են: Օրինակ Թվոց 24:9 համարում ասվում է. «Քեզ օրհնողները օրհնեալ ըլլան, ու քեզ անիծողները՝ անիծեալ»: Այն վայրից, որտեղ նրան տարան, նա տեսնում էր Իսրայելի բոլոր վրանները և իր սրտի մեջ որոշում այնտեղից անիծել նրանց: Ո’հ, դուք, սուտ վարդապետներ, վերջին տարիներին լսել եք ձայնագրված քարոզները և տեսել եք, թե Աստված ինչպես է հաստատում, որ Ինքը կատարում է Իր ասածը: Ձեր տանը, ձեր աշխատանքային սեղանի մոտ ընդունում եք, որ սա ճշմարտություն է: Մինչդեռ հակառակվում եք Պատգամին ձեր հարանվանություններում եղած Խոսքի տարբեր մեկնությունների պատճառով և ձեր մարդկանց ասում եք, որ դա ճիշտ չէ: Վայ ձեզ, ձեր ժամանակը մոտ է: Բաղաամը օծված էր նույն Հոգուց, որը հանգչում էր Մովսեսի վրա: Մինչդեռ տարբերություն կար: Որտե՞ղ էր տարբերությունը: Վարդապետության մեջ: Մովսեսի վարդապետությունը կատարյալ էր: 2 Պետր. 2-րդ գլխում Աստվածաշունչն ասում է, որ Աստված երբեք չի ների Իսրայելի ժողովրդին Բաղաամի վարդապետությունը ընդունելու համար: Դա նրանց համար աններելի մեղք եղավ, և նրանցից ոչ մեկը չազատվեց մահից: Մինչդեռ նրանք բոլորը դուրս էին եկել Եգիպտոսից, հաղորդ եղել Աստծո օրհնություններին և տեսել, թե ինչպես է Աստծո բազուկը զորավոր կերպով գործում հաստատելու համար Իր մարգարեի ծառայությունը: Այդ ուրիշ մարգարեն ներկայացավ Մովսեսի դեմ պայքարելու համար և հակառակ ուսմունքով փորձում էր համոզել մարդկանց, որ Մովսեսը սխալվում էր: Կորխը, Դաթանը և ուրիշները նույն մտքի էին և մարդկանց մղում էին շնություն անել, խառնվել իրենց հարանվանություններին՝ սովորեցնելով, որ իրենք բոլորը հավասար են, բոլորը հավասարապես սուրբ են, լինեն մեթոդիստ, մկրտական, երիցական թե հոգեգալստական: Բայց մենք նույնը չենք: Մենք Տիրոջ համար զատված, սուրբ ժողովուրդ ենք՝ ընծայված Աստծո Խոսքին և Աստծո Հոգուն, սահմանված կրելու Իր պտուղը այս ժամանակի համար Իր խոստումի համաձայն: Դուք նրանցից չեք: Դուրս եկեք նրանց միջից: Գիտեմ, որ խոսքերս շատ խիստ են հնչում, բայց դրանք, անկախ ամեն ինչից, ճշմարտությունն են արտահայտում: Այսպիսով՝ միայն Բաղաամի ուսմունքն էր սխալ, ոչ թե նրա մարգարեությունը: Դա Աստծո առաջ ճիշտ էր: Նրա մարգարեությունը ճշգրիտ էր, որովհետև օծությունը թույլ չէր տա նրան ուրիշ բան ասել, և Աստված հաստատեց, որ դա ճշմարիտ էր: Համեմատեք Մատթ.24:24 համարում գրվածի հետ: Նրանք օծյալներ են, բայց իրենց ուսմունքը սխալ է, օրինակ՝ Երրորդության վարդապետությունը և ուրիշ նման ուսմունքներ: Այդ ամենը սխալ է: Դա հակաքրիստոսն է: Հուսով եմ, ձեզ չվիրավորեցի: Մի վեր կացեք գնալու, այլ հանգիստ նստեք և տեսեք, թե արդյոք Սուրբ Հոգին չի հայտնի և չի ապացուցի, որ իրոք այդպես է: Լսեք և խնդրեք Տիրոջը բացել ձեր սրտերը և ինքներդ իմացեք՝ փուշ եք դուք, տատասկ, թե ուրիշ բան: Աստվածաշունչն ասում է, որ Հուդան ծնվել էր որպես կորստյան որդի, ինչպես Հիսուսը ծնվել էր որպես Աստծո Որդի: Հիսուսը նրան ասաց. «Այն դու ես: Այն, ինչ միշտ ուզել ես անել և պետք է անես, արա արագ»: Հիսուսը գիտեր, թե նա ինչ էր անելու. նա 30 կտոր արծաթի համար և հանուն ժողովրդականության մատնեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Հուդան Իր աշակերտներից մեկն էր և գանձանակը պահողը, նա ում Հիսուսն անվանել էր «բարեկամ»: Որպեսզի ընտրյալներն էլ մոլորվեն, եթե հնարավոր լիներ: Մեկ ուրիշ օրինակ կա 3 Թագ.22-րդ գլխում: Այստեղ խոսվում է Հեմլայի որդի Միքիա մարգարեի մասին:Կար նաև մեկ ուրիշ մարգարե՝ մարգարեների կամ օծյալների կազմակերպության առաջնորդը: Աստվածաշունչն ասում է, որ նրանք մարգարեներ էին, ինչպես, որ ասում է, որ Բաղաամն էր մարգարե: Միքիան Աստծո կողմից օծված և ուղարկված մարգարե էր, որ ուներ Աստծո Խոսքը: Այն մյուս մարգարեն՝ Սեդեկիան, կարծում էր, թե ուղարկված է Աստծո կողմից: Նա Աստծուց օծված էր, բայց նրա ուսմունքը հակառակ էր Աստծո Խոսքին: Ուշադրություն դարձրեք, որ երկուսն էլ օծված էին, բայց ինչպե՞ս տարբերել ճշմարիտը ստից: Նախ տեսնենք, թե ինչ էր ասվել Աքաաբի վերաբերյալ: Այն մարգարեն, որ հայտնվել էր այս իրադարձություններից առաջ, Եղիան էր՝ իր ժամանակվա ամենամեծ մարգարեներից մեկը, որ հաստատված էր Աստծո կողմից: Այդ ճշմարիտ մարգարեն ասել էր, որ Աքաաբի չար գործից հետո (որ սպանեց Նաբովթին՝ նրա կալվածքին տիրանալու համար), շները կլիզեին թագավորի արյունը: Նա ավելացրել էր նաև, որ շները կուտեն Հեզաբելի մարմինը և նրա դիակը գոմաղբի պես կլինի դաշտերի երեսին: Այսպիսով՝ ինչպե՞ս օրհնել այն, ինչ Աստված է անիծել: Կամ, ինչպես Բաղաամն ասաց, ինչպե՞ս անիծել այն, ինչ Աստված է օրհնել: Սեդեկիայի իշխանության տակ եղած մարգարեները անկեղծ էին: Նույնիսկ կասկած չկա, որ նրանք լավ և պատվավոր մարդիկ են եղել, միայն այս պատճառով. Իսրայելում մարգարե կամ պարզապես իսրայելացի լինելու համար պետք է պատվավոր լինել, այլապես կքարկոծեին: Նաև խելացի և կրթված մարդիկ էին, Աքաաբ թագավորի ընտրախավը: Իրենց զբաղեցրած դիրքի համար նրանք ընտրված էին ողջ ազգության միջից: Այսպիսով՝ երբ Միքիան տեսիլք տեսավ, նա իր սրտում գիտեր, թե ինչ էր ասել Խոսքը, բայց ուզում էր նաև իմանալ, թե ինչ կասեր Հոգին, որ իր մեջ էր: Մարգարեները դիմեցին Միքիային համարյա այս խոսքերով. «Մենք գիտենք, որ դու մարգարե ես, բայց միշտ անեծք ես խոսում Աքաաբի վերաբերյալ: Այժմ ասա այն, ինչ ուրիշ մարգարեներն են ասել, և կարող ես մտնել մեր համայնքը, մեր հարանվանությունը: Սեդեկիան (մեր առաջնորդը, պապը և այլն) օրհնել է Աքաաբին և նրան պատվիրել, որ հանգիստ գնա և անի այն, ինչ վաղուց ծրագրել է: Ուրեմն դու էլ նույն բանն ասա: Տե’ս, Միքիա, դու աղքատ մարդ ես, մեծ համայնք չունես. տեսնու՞մ ես այս մարդկանց. նրանք հազարավոր մարդիկ են հավաքում: Ողջ ազգը նրանց հետ է: Խոսիր նրանց նման, և դու էլ երկրի հարստություններից բաժին կունենաս»: Բայց նրանք սխալ դուռ էին թակել, որ այդպես էին դիմում նրան: Հնարավոր էր նաև, որ այսպիսի երկխոսություն լիներ նրանց մեջ. --- Ինչ-որ սխալ բան կարո՞ղ ես գտնել Սեդեկիայի մեջ: --- Ո’չ, -- կպատասխաներ նա: --- Տեսե՞լ ես նրան մեղք գործելիս: --- Ո’չ: --- Կարծու՞մ ես, որ նրա դոկտորական տիտղոսը կեղծ է: --- Ո’չ: --- Կարծու՞մ ես, որ նրա համալսարանական կրթությունը ճիշտ է: --- Անշուշտ, քանի որ ընդունվել է գերագույն խորհրդի կողմից: Ընդունում եմ, որ ճիշտ է: --- Ուրեմն ինչու՞ նրա հետ չես միաբանվում: --- Որովհետև,-- կպատասխաներ Միքիան,--- նա Աստծո Խոսքի մեջ չէ: Նրանք կվերադառնային գործին՝ ասելով. «Լավ, մեկ անգամ էլ տեսնենք»: Ինչպես որ Միքիան հարգալից էր Եղիա մարգարեի միջոցով ասված Խոսքին անցյալ ժամանակներում, դուք էլ, Աստծո զավակներ, պետք է նույն հարգանքը ունենաք Աստվածաշնչի մարգարեների հանդեպ: Սա է Խոսքը: Սեդեկիան կարող էր նաև ասել. «Ես գիտեմ, թե Եղիա մարգարեն ինչ է ասել Աքաաբին, բայց դա վերաբերում է ապագային՝ մեզանից շատ հեռու ժամանակաշրջանին»: Միքիայի խոսքերն էին. «Սպասեք, մինչև Աստծուց տեսիլք ստանամ, նոր միայն ձեզ պատասխանը կասեմ: Ես միայն կկրկնեմ այն, ինչ Աստված կասի, ո’չ ավել, ո’չ պակաս: Ես չեմ կարող ոչ մի խոսք ավելացնել կամ պակասեցնել: Այդ գիշեր Միքիան աղոթքի մեջ էր, և Աստված հայտնվեց նրան տեսիլքով: Առավոտյան վեր կացավ և հանդիպեց նրանց: Մի մոռացեք, որ այդ ժողովրդի մեջ ամենակարևոր մարդը ռազմական և ազգային տեսանկյունից Սեդեկիան էր: Նա թագավորի մարգարեների առաջնորդն էր, և այդ կազմակերպության բոլոր մարգարեները նրան էին լսում: Հավանաբար նա ամենից կրթվածն էր, ամենից խելացին, մի խոսքով ամենից հարմարը այդ պաշտոնի համար: Նա Սուրբ Հոգուց օծված էր, որովհետև մարգարե էր կոչվում: Նա մի սովորական մարգարե չէր, այլ հրեաների մարգարե: Իսկ հիմա նայենք նրան: Սեդեկիան աղաղակում է. « Տերն ինձ ասաց շինել այս երկու երկաթե եղջյուրները»՝ խորհրդանիշ: Մարգարեն սովորաբար խորհրդանիշներ է օգտագործում: «Սուրբ Հոգին ինձ օրհնեց, օծեց և ասաց…»: Չէի ուզենա, որ մտածեք, թե ծաղրում եմ, բայց շեշտելու համար եմ ասում. «Սուրբ Հոգին, որ լեզուներով խոսում է իմ միջից, որ հաստատում է իմ խոսքերը, ասաց. «Վերցրու այս եղջյուրները և գնա ասա թագավորին, որ սրանցով նա կվռնդի ասորիներին երկրից, և ես նրան կտամ այն երկիրը, որ իրավամբ պատկանում է Իսրայելին, համայնքին»: Եղբայրնե’ր, սա հիմնական փաստ է: Բաղաամը նույնպես նույն հիմքի վրա էր, ինչ, որ Մովսեսը: Աստծո կատարյալ թիվը յոթն է, և Բաղաամը Թվոց 23-րդ գլխում ասում է. «Հոս ինծի եօթը սեղան շինէ ու եօթը զուարակ ու եօթը խոյ պատրաստէ»: Դա կանխատեսում էր Աստծո Որդու գալուստը: Սկզբում նա ուրիշների պես ճշմարիտ էր: Սեդեկիան նույնպես հիմնականում իրավացի էր: Նա կարող էր ասել. «Այս երկիրը մեզ է պատկանում, իսկ ասորիները՝ մեր երդվյալ թշմամիները, սնվում են դրա պտուղներով, մինչդեռ մեր երեխաները, որոնց Աստված տվել է այս երկիրը, պետք է դատարկաձեռն հեռանան»: Եղբայրնե’ր, սա հրաշալի փաստարկ է: Համոզված եմ, որ եթե դա ասվեր, ողջ Իսրայելը ողջ ուժով կաղաղակեր ցնծության աղաղակներով: Ես այս ամբողջը ուզում եմ համեմատել մեր օրերում կատարվածի հետ: Հուսով եմ, դուք ինձ լսում եք: Իմ պատգամներից մեկում, որը կոչվում է «Փորձել ծառայել Աստծուն Իր կամքից դուրս», ես ցույց եմ տվել, որ Դավիթը փորձում էր ծառայել Տիրոջը առանց Նրա պատվերի (2 Թագ.6): Ինչքան էլ լավ և անկեղծ լինես, Աստված դա հաշվի չի առնում: Այսպիսով՝ Սեդեկիան համոզված էր, որ ճիշտ էր վարվում: Ահա թե ինչու Միքիան ասաց. «Թույլ տվեք խորհրդակցել Աստծո հետ»: Երբ վերադարձավ հաջորդ օրվա առավոտյան, նա ուներ «Այսպես է ասում Տերը» Խոսքը: Նա գիտեր, որ իր տեսիլքը Խոսքի համաձայն էր: Նա կարող էր ասել Սեդեկիային. «Հասկացե՞լ ես, թե ինչ է ասել Աստվածաշնչի մարգարեն այս մարդու հետ կատարվելիքի վերաբերյալ» (3 Թագ.21:19): Բայց նա այդ չասաց, որովհետև Սեդեկիան անկեղծ էր: Նա փորձում էր (ջանացեք հասկանալ սա) ժողովրդին տալ այն, ինչ պատկանում էր իրեն: Նա ուզում էր, որ ժողովուրդը ստանա իր սեփականությունը, որ թշնամու ձեռքում էր: Եթե նա փորձեր նրանց տալ հոգևոր բարիքները, Եղիայի պես կցնցեր ողջ ազգին, բայց նա փորձում էր նրանց տալ նյութական բարիքները: «Մեր ամեն ինչը ընդհանուր է, մենք մեծ կազմակերպություն ենք, և պատկանում ենք նրան: Դուք, բողոքականներ, պետք է միաբանվեք մեզ հետ: Մենք ամեն դեպքում եղբայրներ և քույրեր ենք»: Դա ճիշտ չէ, դա երբեք չի վերաբերել և չի վերաբերի Աստծո ճշմարիտ եկեղեցուն: Ուշադրություն դարձրեք. Սեդեկիան տեսիլք էր ունեցել, դրա համար ասաց.«Աստված խոսել է ինձ հետ»: Ուշադրություն դարձրեք այդ մարդու անկեղծությանը: Նա մի զույգ երկաթե եղջյուրներ շինեց և հայտարարեց. «Պահեք այս եղջյուրները թագավորի առջև և թափահարեք դեպի արևմուտք (կամ նվաճվելիք տարածքի ուղղությամբ իրենց գտնված վայրից), և «Այսպես է ասում Տերը» խոսքով նա կգնա ճակատամարտի, հաղթանակ կշահի և կվերադառնա…». հաղթանակ ժողովրդի համար: «Մենք նրանց կվռնդենք»: Շատ պարզ է, չէ՞: Երբ կանչեցին Միքիային մարգարեություն անելու համար, նա նրանց պարզապես ասաց. «Բարձրացեք, բայց Իսրայելին տեսա հովիվ չունեցող ոչխարների պես ցրված»: Այս երկու մարգարեները լիովին հակառակ էին իրար: Իսկ հիմա, դուք, ժողովուրդ, ինչպե՞ս եք որոշելու, թե նրանցից որն է ճշմարիտ մարգարեն: Միակ հնարավոր միջոցով՝ քննեք Խոսքով: Նրանք ասացին Միքիային. «Որտեղի՞ց գիտես դա»: Նա պատասխանեց. «Տիրոջը տեսա գահի վրա նստած: Հիշեք, որ Սեդեկիան նույնպես կարծում էր, թե տեսել է Աստծուն նույն Հոգով, և որ Նա իրեն ասել է եղջյուրներ շինել, որոնցով թշնամիները պետք է վռնդվեին երկրից: Այդ երկիրը պատկանում էր Իսրայելին, հետևաբար թշնամին իրավունքներ չուներ: Եթե Իսրայելը մնար իր դիրքում Աստծո առջև, խոստացյալ երկիրը նրան կպատկաներ, բայց այդ ժողովուրդը հեռացել էր Աստծուց: Այս վիճակում են գտնվում այսօրվա կազմակերպություններն ու հարանվանությունները: Նրանք խոստումներ ունեն, բայց դրանք վերցվեցին նրանցից, որովհետև նրանք հեռացան Աստծուց, Աստծո Հոգուց և օծությունից, որը հաստատում է Աստծո Խոսքը այս ժամանակի համար: Ջանացեք լավ ըմբռնել այս պատգամը: Միքիան ասաց. «Ես տեսա Աստծուն՝ երկնքում գահի վրա նստած, և երկնքի ողջ զորքը հավաքված Նրա շուրջը: Նա ասաց. «Ու՞մ ուղարկենք, որ Աքաաբին խաբի, որպեսզի Եղիա մարգարեի միջոցով ասված Խոսքը իրականանա: Եղիան Իմ հաստատած մարգարեն էր, որին հայտնել էի, թե ինչ է կատարվելու: Նա քարոզում էր Իմ Խոսքը. երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը բնավ չեն անցնի: Ինչքան էլ ժամանակակից, լավ, հարգված և մեծ լինի թագավորի շրջապատը, կարևոր չէ, Իմ Խոսքերը բնավ չեն անցնի»: Այդ ժամանակ մի չար ոգի դուրս եկավ դժոխքից և ծնկների վրա ընկնելով՝ ասաց. «Եթե դու ինձ թույլ տաս, ես նրանց կարող եմ տալ իմ օծությունը՝ հրաշքներով և նշաններով, մինչև որ նրանք լիովին հեռանան Խոսքից: Նրանք նույնիսկ չեն իմանա, որ դա Քո Խոսքն է: Նրանք դա կանտեսեն ժողովրդականություն վայելելու համար» (Եղբայրներ, ժամանակները չեն փոխվել: Նեվիլ եղբայր, դու էլ գիտես, որ սա ճշմարտություն է ): Նա շարունակեց. «Ես կիջնեմ նրա վրա, որպեսզի նա մարգարեանա և սուտ ասի, նույնն էլ կանեն նրա ենթակաները»: Ինչպե՞ս նրա խոսքը սուտ եղավ: Որովհետև հակառակ էր Խոսքին: Եթե ընդունեք այս սխալ մկրտություններից կամ սխալ վարդապետություններից մեկը, ինչքան էլ դա ճշմարիտ հնչի կամ ճշմարտության ինչքան էլ կատարյալ նմանակում լինի, դա սուտ է, եթե հակառակ է այս ժամի համար տրված Աստծո Խոսքին: Ո’չ անկեղծությունը, ո’չ կրթությունը, ո’չ խելացիությունը, ո’չ իմաստությունը այստեղ կարևոր չեն. եթե այս ժամի համար տրված Աստծո Խոսքին հակառակ է, Աստված չի ընդունում այդ: Սեդեկիան, անշուշտ, լավ և անկեղծ մարդ էր, բայց Միքիան նրան ասաց (ոչ ուղղակի, այլ ուրիշ խոսքերով). «Դու օծված ես սուտ ոգուց»: Արդյո՞ք լսված բան է համարձակվել այդպիսի բան ասել եպիսկոպոսին: Մինչդեռ նա համարձակվեց: Եպիսկոպոսը մոտեցավ նրան՝ ասելով. «Դու այլևս մեզ հետ հաղորդակցություն չես ունենա, դու գիտես, որ ես ճանաչված մարդ եմ, ժողովրդականություն վայելող և ընտրված Աստծո ժողովրդի կողմից: Իմ համայնքը ինձ առաջնորդ է կարգել: Աստված մեզ տվել է այս երկիրը, որպեսզի այն ժառանգենք: Ես ունեմ «Այսպես է ասում Տերը» Խոսքը: Նա հարվածեց Միքիայի դեմքին և ասաց. «Աստծո Հոգին ու՞ր գնաց ինձանից հեռանալուց հետո»: Միքիան պատասխանեց. «Դու այդ շուտով կտեսնես, երբ Կալիֆորնիան կփլվի օվկիանոսի մեջ» (Ո~հ, դա նույնն է՝ «դու կտեսնես, երբ թաքնվելու համար սենյակից սենյակ կմտնես»): «Աքաաբ, դու ի՞նչ ես ասում»: «Ես հավատում եմ իմ մարգարեներին»,--- պատասխանեց նա: Ի՞նչ կլիներ, եթե նա փնտրեր Խոսքը: Բայց նա չէր ուզում տեսնել, որ ինքը անիծված է: Լավ լսեք ինձ: Նա չէր ուզում իրեն տեսնել որպես անիծված: Ոչ ոք էլ չի ուզում: Եղբայրներս, կազմակերպությունների անդամներ, ես ձեզ ասում եմ. դա ձեզ էլ է վերաբերում: Դուք սիրում եք մտածել, որ դուք իրավացի եք, բայց ձեր հոգու խորքում գիտեք, որ կեղծում եք, երբ մկրտում եք՝ օգտագործելով «Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու» ֆորմուլան: Գիտեք, որ սխալվում եք, երբ ասում եք, որ լեզուները Սուրբ Հոգու մկրտության սկզբնական և բացահայտ նշանն են: Ինչպե՞ս կարող է դա լինել սկզբնական նշանը, երբ լեզուներ խոսելով հանդերձ դուք խոսում եք այս ժամանակվա համար տրված Աստծո խոստումի դեմ: Ինչպե՞ս է դա հնարավոր: Դուք չեք ուզում անեծք, այդպես չէ՞: Մինչդեռ հստակորեն գրված է, որ այդպես էլ կլինի: Դա Գազանի դրոշմն է: Դա այնքան մոտ կլիներ ճշմարտությանը, որ, եթե հնարավոր լիներ, ընտրյալներն էլ կմոլորվեին: Կլինեն հրաշքներ և նշաններ: Օծված մարգարեներ կլինեն, և շատ ուրիշ բաներ կկատարվեն: Ինչպե՞ս եք կարողանալու դա զանազանել ճշմարտությունից: Ուշադրություն դարձրեք այս ժամի համար տրված Խոսքին: Միայն այդպես կարող եք զանազանել: Մտածեք Մովսեսի մասին, ինչպե՞ս կարողացավ նա դիմակազերծել Բաղաամին: Ինչպե՞ս ենք իմանում, որ Միքիան ճշմարիտ դիրքում էր: Նրանից առաջ Աքաաբի վերաբերյալ մարգարեություն արդեն եղել էր: Նույն կերպ մեզանից առաջ Խոսքը վաղուց մարգարեացել է կազմակերպությունների և նրանց հետ կապված անեծքի մասին: Մարգարեացել է նաև, թե ինչ կկատարվի ճշմարիտ օծված Եկեղեցու հետ: Նա կպահի Խոսքը. նրանք կկազմեն «Հարս-Խոսքը»: Մեր օրերում կատարվում է նույնը, ինչ, որ եղել է սկզբում: Աստվածաշունչն ասում է. «Երկու-երեք վկաների բերանով ամեն բան կհաստատվի» (2 Կորնթ.13:1): Ես ձեզ պատմեցի Մովսեսի և Բաղաամի, Միքիայի և Սեդեկիայի մասին: Հարյուրավոր ուրիշ օրինակներ էլ կլինեն, բայց ես ձեզ կտամ ևս մեկ օրինակ, որպեսզի 3 վկա ունենանք: Երեմիան ժողովրդի կողմից մերժված, բայց Աստծո կողմից ընդունված մարգարե էր: Նա ատելի էր շատերի կողմից: Նրանք նրա վրա նեխած մրգեր էին շպրտում և ուրիշ շատ բաներ: Նա անեծք հռչակեց նրանց վրա:Հիշեք, թե ինչպես նա պառկեց կողքի վրա և նշաններով ցույց տվեց, որ Իսրայելը սխալվում է: Աշխարհում եղած ամեն ճշմարիտ մարգարե անեծք է հռչակել հարանվանական կազմակերպությունների դեմ: Ինչպե՞ս եք ուզում, որ Աստված փոխի Իր վերաբերմունքը, երբ Նա անփոփոխ է: Սուրբ Հոգին է այս ժամի մարգարեն: Նա է հաստատում և ապացուցում Իր Խոսքը: Սուրբ Հոգին մարգարեն էր նաև Մովսեսի և Միքիայի ժամանակներում: Նա է Խոսքի Հեղինակը, և Նա է գալիս և հաստատում այն: Ինչպես Միքիա մարգարեի ժամանակ հաստատվեց Եղիա մարգարեի խոսքը, երբ Աքաաբը մեռավ, և շները լիզեցին նրա արյունը, այնպես էլ դուք, սուտ վարդապետներ, մի օր կհնձեք այն, ինչ ցանել եք: Դուք կույերի կույր առաջնորդ եք: ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾ: Ես դա չարությամբ չեմ ասում, ես ասում եմ միայն ճշմարտությունը: Ես կուզենայի չասել այդ, բայց երբ աղոթում էի այն սենյակում, Սուրբ Հոգին ինձ ասաց. «Ասա հենց այդպես»: Երբևէ ձեզ որևէ սխալ բան ասել եմ: Մի՞թե Աստված միշտ չի հաստատել, որ դա ճիշտ էր: Արթնացեք, եղբայրներս, քանի շատ ուշ չէ: Բայց արդյո՞ք փուշը կարող է արթնանալ և դառնալ տատասկ, եթե նախասահմանված է լինելու այն, ինչ է: Ինչպե՞ս կարող են ընտրյալները չտեսնել, եթե նախասահմանված են տեսնելու: Հովհ.6:37 համարում Հիսուսն ասում է. «Այն ամենը, ինչ Հայրը տալիս է Ինձ, Ինձ մոտ կգա …»: Մինչդեռ ոչ ոք չի կարող գալ, եթե նրան տրված չլինի աշխարհի սկզբից առաջ, երբ Նա անունները գրում էր Գառան Կյանքի Գրքում: Ուշադրություն դարձրեք, որ Աստծո կողմից ընդունված Երեմիան կանգնեց ժողովրդի առաջ, բայց նրանք ատում էին իրեն: Նրանք ասում էին. «Ոհ, մենք Աստծո մեծ ժողովուրդն ենք, որովհետև Իսրայելն ենք: Մենք այնքան անկեղծ ենք մեր ժողովարաններում, որտեղ գնում ենք ամեն կիրակի: Մենք զոհաբերություն ենք անում, տալիս ենք մեր դրամը: Ինչպե՞ս Նաբուգոդոնոսորը կտիրանա Աստծո սուրբ բաներին»: Ձեր մեղքերն են դրա պատճառը: Աստված ասել էր. «Եթե պահեք Իմ պատվիրանները, ես դրանք թույլ չեմ տա, հակառակ դեպքում այդ բոլոր բաները կհասնեն ձեզ»: Դա կատարելապես ճշմարիտ է նաև այսօր. պահեք Նրա պատվիրանները, այս ժամի համար խոստացված Խոսքը: Այսպիսով՝ Երեմիան՝ Աստծո կամքով հաստատված մարգարեն, ատելի էր բոլորի, նաև թագավորի համար: Ամեն մարգարե էլ ատելի է եղել իր ժամանակաշրջանում: Նրանք տարօրինակ բաներ էին անում և հակառակ էին հաստատված հարանվանություններին: Նա իր պարանոցին լուծ դրեց և հայտարարեց. «Այսպես է ասում Տերը, ժողովուրդը Բաբելոնի թագավորին կծառայի 70 տարվա ընթացքում»: Նա կարողացավ ասել սա, որովհետև հասկացել էր Աստծո Խոսքը: Անանիան՝ ժողովրդի մարգարեն, վեր կացավ, Երեմիայի պարանոցից վերցրեց լուծը և կոտրեց: Նա ուզում էր լավ երևալ ժողովրդի աչքերին, բայց խոսեց Աստծո Խոսքին հակառակ: Նա ասաց. «Երկու տարի անց կվերադառնաք: Այսպես է ասում Տերը»: Ժողովուրդը կանգնած էր երկու օծված մարգարեների ներկայությամբ: Մինչդեռ նրանց միջև մի տարբերություն կար: Ո՞րն էր այդ տարբերությունը: Մեկը ուներ Աստծո Խոսքը, իսկ մյուսը՝ ոչ: Երեմիան պատասխանել էր «ամեն», որովհետև Անանիան ուզում էր համայնքի ծերերին և ողջ Իսրայելին ապացուցել, որ ինքը Երեմիայից մեծ է: «Գիտե՞ս, Երեմիա, ամեն դեպքում նրանք քեզ չեն սիրում: Ես էլ եմ մարգարե: Իրականում ես քեզանից ավելի լավ մարգարե եմ, որովհետև դու սուտ մարգարեություն ես անում: Դու ուզում ես ինձ համոզել, որ Աստծո ժողովուրդը այդպիսի դժվարություններ կկրի՞»: Այսօր էլ նույն բանն են ասում: Որպես հարանվանություն՝ դուք էլ կանցնեք դրա միջով: Դուք անիծված եք այդ անեծքով: Դուք՝ եկեղեցիներ և հարանվանություններ, որ Աստծո Խոսքի փոխարեն մարդկանց ավանդույթներն եք պահում, դուք անիծված եք Աստծո կողմից: Ահա գալիս է Անանիան, որը, հանելով լուծը (Աստծո կողմից տրված խորհրդանիշը) Երեմիայի պարանոցից, կոտրում է այն և աղաղակում .«Այսպես է ասում Տերը. երկու տարի անց կվերադառնան»: Բայց նա պարզապես ուզում էր ամբոխի վրա տպավորություն թողնել. ահա թե ինչպիսին եմ ես: Նա կազմակերպության մարգարեն էր, մինչդեռ Երեմիան անապատի մարդ էր, միայնության սովոր: Եթե նա չարիք մարգարեացավ նրանց համար, պատճառն այն է,որ նրանք չարության մեջ էին ապրում: Բայց այդ մարդը՝ Անանիան, նրանց ասաց. «Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, որովհետև դուք Իսրայելն եք: Միայն դա է կարևորը: Ամեն դեպքում Աստված չի կատարի Երեմիայի մարգարեությունը: Գիտեմ, որ ինչ-որ բան կկատարվի, բայց մի’ տագնապեք և մի’ վախեցեք»: Եղբայրնե’րս, այսօր էլ տեսնում ենք նույնը. «Մի’ մտահոգվեք, ամեն ինչ լավ կլինի: Ամեն ինչ մեր հսկողության տակ է: ՄԵնք Եկեղեցին ենք, մի’ անհանգստացեք: Երկու տարի անց կվերադառնան Բաբելոնից: Մի քանի փոքրիկ իրադարձություններ կլինեն, բայց ոչ մի արտակարգ բան: Նաբուգոդոնոսորը կգա ձեզ մոտ, բայց ոչ մի արտակարգ բան չի լինի»: Մինչդեռ Խոսքն ասել էր, որ նրանք կմնային Բաբելոնում 70 տարի, մինչև որ այս սերունդը փոխարինվեր հաջորդ սերնդով. մեկ սերունդը 40 տարի է: Այս դեպքում ըստ Երեմիայի խոսքի, երկու սերունդ կմնար այնտեղ: Անանիան ասաց. «Հիշեք, որ մենք մարգարեներ և վարդապետներ ենք»: Բայց ես քեզ ասում եմ, եղբայրս. հիշի’ր, որ մեզանից առաջ շատ մարգարեներ են եղել, որոնք մարգարեացել են հավատացյալների և ուրիշ շատ բաների դեմ: Այնուամենայնիվ, ինչպիսին էլ լինեին մարգարեի խոսքերը, նրա մարգարեությունը պետք է համապատասխաներ Աստծո Խոսքի հետ: Այդպիսին էին Միքիայի, Մովսեսի և մյուսների մարգարեությունները: Հակառակ դեպքում տեսեք, թե ինչ կատարվեց: Անանիան արդար բարկությամբ լցված ասել էր մոտավորապես այս խոսքերը. «Ես Անանիան եմ, Աստծո մարգարեն, և ես ասում եմ՝ «երկու տարի»: Այլ կերպ ասած՝ «Ինձ համար կարևոր չէ, թե ինչ է ասել Խոսքը»: Երեմիան շրջվեց նրանից և ասաց. «Տե’ր, թույլ մի’ տուր ինձ վրդովվել նրա ասածներից, ես հաստատուն կերպով հավատում եմ և գիտեմ, որ Խոսքն ասում է՝ 70 տարի: Ես հավատարիմ կմնամ Քո առջև և թույլ չեմ տա, որ նա ինձ խաբի»: Աստված նրան պատասխանեց. «Վերադարձի’ր Անանիայի մոտ և նրան ասա. «Ես երկաթե լուծ կշինեմ, և ինքն էլ կվերցվի երկրի երեսից»: Անանիան այդ նույն տարում մեռավ: Այսպիսով՝ այս պատմություններում, որոնք վերցրինք որպես օրինակ, մենք տեսնում ենք երկու մարգարեների կողք կողքի: Կարող էինք ավելին խոսել այդ մասին, բայց պարզապես նկատենք, որ Մատթ.24:24 համարում Հիսուսը վերջին ժամանակների մասին խոսելիս ասաց, որ այս երկու հոգիները իրար շատ մոտ կանգնած կլինեն: Ուշադրություն դարձրեք, որ նրանք ավելի մոտ կդառնան, քան երբևէ, որովհետև մենք ապրում ենք վերջին ժամանակներում: Ո’հ, երեխաներ, թող Աստված ողորմություն անի մեզ: Կեղծը ճշմարիտին այնքան նման կլինի, որ եթե հնարավոր լիներ, ընտրյալներն էլ կմոլորվեին: Ինչպե՞ս այսօր որոշենք, թե որն է ճիշտը: Միշտ նույն ձևով՝ հաստատուն մնացեք Խոսքի մեջ: Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Մի օր, երբ Տերը կվերջացնի Իր գործը ինձ հետ երկրի վրա, ես կհեռանամ: Թանկագին կերպով պահեք այս պատգամը, հաճախ կարդացեք այն և ուշադիր եղեք, թե ինչ եմ ասել ձեզ: Եթե Նա ինձ վերցնի Իր վերադարձից առաջ, հիշեք, որ Տիրոջ անունով խոսել եմ Նրա Խոսքը: Դա այնքան մոտ կլինի ճշմարտությանը, որ եթե հնարավոր լիներ, ընտրյալներն էլ կմոլորվեին: Կլինեն նույն նշանները, հրաշքները նույն Հոգով: Մի՞թե այդպես չէ: Կլինի այնպես, ինչպես եղավ այն մարգարեների հետ, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք: Ես կանգնած եմ ձեր առջև, շատ շոգ է, բայց ես երջանիկ եմ, որովհետև ճշմարտությունն եմ ասում ձեզ: Վերադառնանք Աստվածաշնչին՝ մեր հոգու մեջ ունենալով Պողոս առաքյալի նախազգուշացումը. «Բայց եթե մենք էլ կամ երկնքից մի հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ավետարանեցինք, նզովված լինի» (Գաղատ.1:8): «Այս իմացիր, որ վերջին օրերում (վերջին օրերում, այսինքն՝ երբ սրանք կատարվեն) չար ժամանակներ կգան (հիմա են այդ ժամանակները), որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հաճոյասեր, քան թե աստվածասեր …» (2 Տիմ.3:1): Նայեք այսօրվա ամբոխին. նրանք լիովին ապականված են: Նայեք երիտասարդ տղաներին փողոցներում՝ ճակատին թափված մազերով՝ կանանց նման: Սոդոմական ապականություն: Այս ամիս լույս տեսած թերթերից մեկի մի հոդվածում ասվում է, որ ամերիկյան ժողովրդի համար 20-25 տարեկան հասակը ներկայացնում է միջին տարիքը: Այս տարիքում նրանք արդեն ծերանում են: Գիտությունն ասում է, որ նրանց կյանքը ապականված է, նրանց մարմինները ամեն տեսանկյունից պղծված են: Ո’հ, Ամերիկա, ինչքան Աստված համբերեց քեզ, բայց հիմա քո ժամը եկել է: Դու աշխարհին տարար տիղմի մեջ: «…անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, (նրանք մեզ ասում են՝ դուք կեղծ սրբեր եք) մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հաճոյասեր, քան թե աստվածասեր …»: Դուք ինձ կասեք. «Բայց, Բրանհամ եղբայր, դա կոմունիզմն է»: Տեսեք, թե ինչ է ասում հաջորդ համարը. «Դրանք աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց Նրա զորությունն ուրացել են»: Խոսքը՝ «Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան» բացահայտեց մեր ժամանակի համար տրված խոստումը: Ճիշտ այնպես, ինչպես Անանիաները, Սեդեկիաները, Բաղաամները և ուրիշ սուտ մարգարեները, որոնք աստվածապաշտության կերպարանքն ունեն, նրանք բոլորը օծված, ձեռնադրված սպասավորներ (քարոզիչներ) են: Նրանք աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց ժխտում են, որ Նա նույնն է: Նրանք ուրանում են Իր Խոսքը: Ինչպե՞ս և ովքե՞ր ուրացան, երբ ուրացան Հիսուսին: Նրանք ուրացան Խոսքը: Նրանք կրոնասեր էին և սովորեցնում էին Աստվածաշունչը, բայց ուրացան այն ժամանակվա համար տրված Խոսքը: Իսկ այսօր ի՞նչ են անում: Մենք տեսնում ենք նույն փաստերը. նրանք օծված են, քարոզում են Հոգեգալստյան Ավետարանը, բայց ուրանում են Աստծո հաստատված Խոսքը այս ժամանակների համար. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍ ՆՈւՅՆՆ Է ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ ԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ: Հասկանու՞մ եք դա: 2Տիմ.3:6 «Որովհետև սրանցից են, որ տնետուն են մտնում, գերի դարձնում մեղքերով բեռնավորված տկարամիտ կանանց, որոնք զանազան ցանկություններով են շարժվում…»: Նրանք ունեն իրենց կարուձևի երեկույթները և այլն: Հետո գալիս է մեկը, սխալ կերպով մեկնում Խոսքը և ասում. «Ամեն ինչ լավ է, սիրելի’ քույրիկ, մի’ անհանգստացիր քո կարճ մազերի համար, ուշադրություն մի’ դարձրու այդ տկարամիտ մարդկանց: Դու ազատ ես ունենալու այն արտաքինը, որ քեզ է դուր գալիս, դա չի կարևորը, սրտից դուրս եկողն է մարդկանց պղծում»: Երբ այդպես խոսում ես, հասկանու՞մ ես, որ մի չար, զգայական և անմաքուր հոգի է քո մեջ գործում: Անշուշտ, կարող ես կարճ մազերով երգել երգչախմբում, բայց դու չար հոգի ունես. այդպես է ասում Աստվածաշունչը: Դու հակառակվում ես Աստծո Խոսքին: Դու կարող ես նաև ասել. «Ես կարճատաբատ եմ կրում, բայց դա ինձ չի դատապարտելու»: Երբ մի կին հագնում է տղամարդու համար նախատեսված հագուստ, դա պղծություն է Աստծո աչքերի առջև: Անփոփոխ Աստվածն է դա ասել 2 Օրինաց 22:5 համարում: Այնքան շատ բան կա ասելու, որ ժամանակը չի հերիքի: Բայց հիմա գիտեք այնքան, որ կարող եք տարբերել սուտը ճշմարիտից: Ինչպե՞ս կարող եմ ստիպել նրանց: Կասեք՝ ինչու՞ ես սրա համար բարկանում: Ես վկայում եմ ձեր դեմ: Դատաստանի օրը չեք կարողանալու գտնել մի անկյուն, որտեղ կարողանաք թաքնվել: Ինչպե՞ս կարող էր Միքիան նրանց կանգնեցնել: Իսկ Մովսեսը կարո՞ղ էր արդյոք, ինչքան էլ ուժեղ բարձրացներ իր ձայնը: Երբ Փենեհեսը՝ ղևտացին, հանեց սուրը և սպանեց մեղավորներին, նրանք նույն կերպ արձագանքեցին: Նա կանխասել էր, որ այդպես կանեին: Այսօր էլ այդպես կանեն: «Այսպես է ասում Տերը». նրանք կանեն այդ: Կարծու՞մ եք, որ հարանվանությունները կմերժեն իրենց դենոմինացիոն հոգին՝ Աստծո Խոսքին վերադառնալու համար: Կմտնե՞ն նրանք հակաքրիստոսի համակարգի մեջ: Անշուշտ կմտնեն: Այսպես է ասում Տերը՝ նրանք կանեն այդ: «Լավ, ինչու՞ եք ժամանակ կորցնում նրանց հետ խոսելով»,--- կհարցնեք ինձ: Ես պետք է վկա լինեմ, դուք նույնպես: Բոլոր հավատացյալները պետք է վկա լինեն: Իսկ հիմա լսեք. ի՞նչ են անելու սուտ մարգարեները վերջին ժամանակներում: «Նրանք գերի կդարձնեն մեղքերով բեռնավորված տկարամիտ կանանց, որոնք զանազան ցանկություններով են շարժվում…»: «Այո, ես դա գիտեմ, բայց ուրիշ կանայք էլ են այդ անում»: Դե որ այդպես է, շարունակեք այդպես: Ի՞նչ ասեմ Կալիֆոռնիայի մասին: «Ո’վ Լոս Անջելես, ամեն տարի, երբ վերադառնում էի քեզ այցելելու, գտնում էի ավելի ու ավելի շատ կարճ մազերով կանանց և ավելի ու ավելի շատ կնաբարո և թուլակամ տղամարդկանց: Ամեն անգամ ավելի շատ քարոզիչների եմ տեսել, որոնք մտնում են կազմակերպությունների մեջ: Դու արդարացում չունես: Եթե քո մեջ կատարված զորավոր գործերը լինեին Սոդոմում և Գոմորում, նրանք մինչև այսօր կմնային: Ո’հ Կափառնայում: Դու, որ կոչվում ես հրեշտակի անունով: Լոս Անջելես…»: Գիտե՞ք, թե ինչ կկատարվի: Այն կհայտնվի ծովի անդունդում: Ե՞րբ: Ես դա չգիտեմ, բայց անպայման կկատարվի: Դուք, երիտասարդներ, երբ ես այլևս չեմ լինի, հիշեք սա. այն կհայտնվի անդունդում, անպայման: «Որոնք ամեն ժամանակ սովորում են ու երբեք չեն կարողանում դեպի ճշմարտության իմացությանը գալ»: Հիմա հասնում ենք մի հատվածի, որը շատերին է շփոթեցնում. «Այլ ինչպես Հանեսն ու Համրեսը Մովսեսին հակառակ կանգնեցին, այնպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակ կանգնում, մարդիկ՝ մտքով ապականված, հավատի մեջ անպիտան» (2 Տիմ.3:8): … Հավատքը, որ ժառանգություն է տրված սրբերին: Ինչպես գրված է Մաղաք.4:6 համարում .«Անիկա հայրերուն սիրտը՝ որդիներուն ու որդիներուն սիրտը հայրերուն պիտի դարձնէ..»: Հավատքի հարցում նրանք զգացողություն չունեն, (հայերենում՝ անպիտան են): Գիտե՞ք, թե ինչ է նշանակում «անպիտան»: Եթե ունեք Սկոուֆիլդի Աստվածաշունչը, այնտեղ կգտնեք այդ բառի բացատրությունը՝ «անկում», «ուրացություն»: Իսկ նրանք հենց այդ վիճակում են: Միայն մեկ հավատք կա: Այժմ ուզում եմ կարդալ Ղուկաս 18:1-8 համարներում գրվածը. «Նրանց մի առակ էլ ասաց այն բանի վերաբերյալ, որ պետք է ամեն ժամանակ աղոթք անել ու չվհատվել: Եվ ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում ու մարդկանցից չէր ամաչում: Այդ քաղաքում մի որբևայրի էլ կար, որ նրա մոտ էր գալիս և ասում. «Իմ հակառակորդից պաշտպանիր իմ իրավունք»: Եվ նա մի ժամանակ չկամեցավ. դրանից հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում ու մարդկանցից չեմ ամաչում, սակայն քանի որ այս որբևայրին ինձ հոգնեցնում է, նրա իրավունքը պաշտպանեմ, որ վերջապես չգա ինձ ձանձրացնի»: Եվ Տերն ասաց. «Լսեցի՞ք, թե անիրավ դատավորն ի՞նչ է ասում: Բայց Աստված մի՞թե իր ընտրյալների իրավունքը չի պաշտպանի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են նրան, թեև նրանց նկատմամբ երկայնամիտ էլ լինի: Ասում եմ ձեզ. շուտով նրանց իրավունքը կպաշտպանի: Սակայն Մարդու Որդին երբ գա, երկրի վրա արդյոք հավատք կգտնի՞»: Այս հարցը մեզ համար էլ է այսօր հնչում՝ Նա երկրի վրա հավատք կգտնի՞: Սա մեզ առաջնորդում է Հայտն. 10:7 համարին, որտեղ ասվում է. «Իսկ յոթերորդ հրեշտակի ձայնի օրերին, երբ փողը փչի, Աստծո խորհուրդը կկատարվի…»: Ուրիշ հարցեր են առաջանում. եթե հետևում եք այդ մտքին, արդյո՞ք այս ժամին պետք է կատարվի այդ: Արդյո՞ք ՀԱՎԱՏՔ կգտնեմ: Մաղաք.4:5-6 համարներում գրվածը կկատարվի՞ այս ժամանակներում՝ որդիների հավատքը դարձնելով հայրերի հավատքին՝ այսինքն՝ սկզբնական Խոսքին: Ուշադիր եղեք, մենք հիմա կարդում ենք 2 Տիմ.3:8 համարում գրվածը.«Այլ ինչպես Հանեսն ու Համրեսը Մովսեսին հակառակ կանգնեցին, այնպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակ կանգնում…» : Վերջին ժամանակներում այս նույն անպիտանները կհայտնվեն: Ուշադրություն դարձրեք, որ ասվում է. «Որոնք աստվածապաշտության կերպարանքն ունեն»: Աստծո Խոսքը խոսում է հավատքի մեջ անպիտան օծյալների մասին: Նրանք իրենց կենսակերպում չեն անպիտան. լավ և կրթված մարդիկ են: Հիշեք, որ Մովսեսը վերադարձավ Եգիպտոս «Այսպես է ասում Տերը» պատգամով, որը հաստատված էր Աստծո կողմից: Նա կանչեց Իսրայելին, որն այդ ժամանակ ժողովուրդ էր և ոչ թե Եկեղեցի, որովհետև «եկեղեցի» բառը (հունարենում՝ Էկլեսիա) նշանակում է «դուրս կանչված»: Նրանք Աստծո ժողովուրդն էին: Միայն այն ժամանակ, երբ ստացան Խոսքի օծությունը և դուրս կանչվեցին, դարձան Աստծո եկեղեցին: Հետո նրանք ուրացան հավատքը, որովհետև չհավատացին Աստծո Խոսքին: Նրանք ավելի շուտ լսեցին սուտ մարգարեին: Հուսով եմ, լավ հասկացաք սա: Իսրայելը, որ Աստծո ժողովուրդն էր, Աստծո ձեռքով դուրս եկավ: Նրանք օծվեցին Աստծո Խոսքով և զորությամբ և տեսան Աստծո հրաշքներն ու նշանները: Այն պահին, երբ Աստված շարունակում էր առաջնորդել նրանց, հայտնվեց մի սուտ մարգարե, որը նույնպես օծված էր: Նա նրանց սովորեցրեց այն, ինչ հակառակ էր Աստծո բնօրինակ Խոսքին, որ իրենք լսել էին: Այժմ ուշադրություն դարձրեք այս երկու համարներին. «…Նոյի օրերին՝ տապանը պատրաստվելիս, որի մեջ քիչ, այսինքն՝ ութ հոգի ջրից ազատվեցին» (1 Պետր.3:20) և «Եվ ինչպես Նոյի օրերին էր, Մարդու Որդու գալուստն էլ այնպես կլինի»: Նույն կերպ, ըստ Ղուկ.17:26-30 համարների, տեսնում ենք, որ այն, ինչ կատարվեց Ղովտի օրերում (միայն երեք հոգի դուրս եկան Սոդոմից), կլինի նաև այն օրը, երբ կհայտնվի Մարդու Որդին: Ես միայն մեջբերում եմ Սուրբ Գիրքը, Աստծո Խոսքը, որ հավիտյան է մնում, մինչդեռ երկինքն ու երկիրը անցնելու են: ԴԱ ԿԼԻՆԻ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ: Մովսեսը իր եղբոր՝ Ահարոնի առջևից գնաց, որովհետև Աստված նրան ասել էր, որ ինքը Ահարոնի համար Աստծո պես կլինի: Կարծես Աստված ասել էր Մովսեսին. «Դու աստծո տեղ եղիր, և քո եղբայր Ահարոնը թող քեզ համար մարգարե լինի: Խոսքերը դիր նրա բերանում, որովհետև դու լավ խոսել չգիտես: Ո՞վ է համր կամ խուլ դարձնում, չէ՞ որ ես՝ Տերս..» (Ելից 4:10-16): Երբ Մովսեսը գնաց Եգիպտոս, գործեց իսկական հրաշք, որ Աստված էր պատվիրել: Նա նրան ասել էր. «Ձեռքիդ գավազանը նետիր գետնին»: Նա նետեց, և այն դարձավ օձ: Երբ նա վերցրեց այդ, նորից գավազան դարձավ իր ձեռքում: Տերը նրան ասաց. «Գնա և արա այդ փարավոնի առջև և ասա. ՚՚Այսպես է ասում Տերը՚՚: Երբ փարավոնը տեսավ այդ, աղաղակեց՝ սա ընդամենը հեշտ կախարդական հնարք է: Ոչ մի առանձնահատուկ բան չկա, սա հեռազգացողություն է կամ դրա նման մի բան: Մեր կազմակերպությունում էլ կան մարդիկ, որ կարող են այդպիսի բաներ անել: Եկեք, այսինչ և այնինչ եպիսկոպոսներ…»: Փարավոնի միջոցով սատանան էր խոսում: Աստված խոսում էր Մովսեսի միջոցով: Ուշադրություն դարձրեք. Հանեսն ու Համրեսը դուրս եկան Մովսեսի և ժողովրդի առջև և կատարեցին նույն հրաշքները, որոնք Մովսեսը իշխանություն ուներ անելու: Մտածեք, նրանք կփորձեն մոլորեցնել նույնիսկ ընտրյալներին, եթե հնարավոր լիներ. դա իրական փաստ է: Նրանք կարողացան կատարել նույն բաները, ինչ որ Մովսեսն էր անում: Հուսով եմ, դուք լավ հասկացաք սա: Հիշեք, Սուրբ Գիրքն ասում է, որ դա նորից կկատարվի վերջին օրերում: Ո՞րն է տարբերությունը Մովսեսի և Հանեսի միջև: Մովսեսն ասել էր. «Թող ջուրը արյուն դառնա»: Այս սուտ մարգարեներն ասացին. «Անշուշտ, մենք էլ կարող ենք ջուրը արյուն դարձնել»: Եվ այդպես էլ արեցին: Երբ Մովսեսն ասաց. «Թող շնաճանճեր հայտնվեն», նա այդ պատվերը ստացավ Աստծուց: Բայց ուրիշներն ասացին. «Իհարկե, մենք էլ կարող ենք այնպես անել, որ ճանճեր հայտնվեն»: Եվ նրանք փորձեցին: Մովսեսի միջոցով գործված ամեն հրաշք նմանակվեց: Լավ ըմբռնեք սա, որովհետև ավելի ուշ կանդրադառնանք դրան: Նրանք կարող են անել նաև մնացած բաները, բայց չեն կարող մնալ Խոսքի հետ: Մովսեսը՝ Աստծո կողմից ուղարկված ճշմարիտ մարգարեն, երբեք չվիճեց կազմակերպության մարգարեների հետ: Նա նրանց մի կողմ էր թողնում, որպեսզի լսեր Աստծուն: Երբ Աստված նրան ասում էր. «Արա այս կամ այն», նա գնում և անում էր: Երբ նա մի նոր բան էր անում, նրանք էլ էին կարողանում ինչ-որ արտակարգ բան ցույց տալ և նմանակում էին Մովսեսի կատարածները: Ուշադրություն դարձրեք. այս մարդիկ հայտնվեցին (ո~հ, դուք, որ լսում եք, մի’ մոռացեք այդ), բայց ինքնակոչ և խաբեբա լինելով՝ հայտնվեցին միայն ճշմարիտի հայտնվելուց հետո: Նրանք եկան միայն նմանակելու համար: Հասկանու՞մ եք, նրանք պետք է նմանակողներ լինեն, որովհետև սատանան չի կարող ոչինչ ստեղծել: Նա միայն խեղաթյուրում է Բնօրինակը: Ի՞նչ է մեղքը, եթե ոչ խեղաթյուրված արդարություն: Մի՞թե շնությունը նորմալ հարաբերության խեղաթյուրված տեսակը չէ, իսկ սուտը՝ աղավաղված ճշմարտությունը: Հիշեք Անանիային. սկզբնական Խոսքի աղավաղում: Նայեք Բաղաամին. սկզբնական Խոսքի աղավաղում: Հետո Սեդեկիան. սկզբնական Խոսքի աղավաղում: Աստվածաշունչը մեզ ասել է, որ սրանք կգան Օրիգինալից հետո՝ աղավաղելու համար սկզբնական Խոսքը, որ հաստատվել և ապացուցվել է որպես Ճշմարտություն: Եթե դուք փորեիք այս շենքի անկյունաքարի շուրջը, որի դահլիճում ես ձեզ հետ խոսում եմ այս երեկո, և հանեիք քարը, դրա տակ կգտնեիք մի գրություն (33 տարի է՝ այնտեղ է). «Ավետարանչի գործն արա, քո պաշտոնը կատարիր, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությանը չեն հանդուրժի, այլ իրենց հատուկ ցանկությունների համաձայն ուսուցիչներ կդիզեն…»: Նրանք առաջ կգնան և կանեն այն, ինչ ուզում են՝ ասելով. «Ամեն ինչ լավ է, մենք ունենք նույն հրաշքներն ու նշանները»: «Եվ իրենց ականջները ճշմարտությունից հետ կդարձնեն և առասպելների (դոգմաների) հետևից գնալով կմոլորվեն»: Ոհ, Սուրբ Հոգու ներկայությունը որքան իրական է այն հոգու համար, ով մտածում է այս բաների մասին, որոնք գտնվում են անմիջապես մեր առաջ: Տեսեք, թե նա ինչ ասաց «Seventh Street»-ում (Յոթերորդ փողոց), Ջեֆերսոնվիլում, այն առավոտ, երբ այս անկյունաքարը դրվեց: Հիշեք, թե ինչ ասվեց Օհայո գետի ափին, երբ Աստծո հրեշտակը կրակի սյունով իջավ, երբ եկեղեցիներից հարյուրավոր մարդիկ հավաքված էին գետափին: Գիտեմ, որ խիստ է հնչում, եղբայրնե’ր, բայց Հիսուսն Ինքն ասաց, որ նրանք կփորձեին մոլորեցնել նույնիսկ ընտրյալներին, եթե հնարավոր լիներ: Ուրիշ ճանապարհ չկա: Նրանք դա չեն տեսնի: Այս մոլորեցնողները (նմանակողները) հայտնվեցին միայն Մովսեսից՝ օծված և ուղարկված մարգարեից հետո: Բայց հենց որ Մովսեսը մի հրաշք էր գործում, նրանք նմանակում էին: Իսկ հիմա, քու’յրս, եղբա’յրս, քանի որ իմ եկեղեցում եմ, կարող եմ քարոզել ինչպես ուզում եմ, քանի դեռ քարոզը Աստծո Խոսքի համեմատ է: Ես չեմ մեղադրելու ձեզ, որ լսում եք ինձ, բայց եկեք միասին տեսնենք, թե որ ժամանակներում ենք, և որ ժամն է հիմա: Նախ և առաջ, փորձեք պատկերացնել այդ նմանակողներին, որոնք գործում էին նույն հրաշքները, ինչ որ Մովսեսը: Նա խոսքով գոյության բերեց շնաճանճեր: Նրանք նմանակեցին, և նույնպես շնաճանճեր բերեցին: Սկզբում Աստված ասել էր Ադամին. «Այն օրը, որ ուտեք, պիտի մեռնեք»: Երբ սատանան հաղորդակցության մեջ մտավ նրանց հետ, ասաց. «Անշուշտ չեք մեռնի, միայն ավելի խելացի կդառնաք»: «Ավելի լավ կազմակերպություն կունենաք, ամեն ինչ ավելի լավ կլինի»: Լավ ըմբռնեք սա. այսպես է ասում Տերը. ըստ 2 Տիմ.3:8 համարի, վերջին ժամանակներում Հանեսն ու Համրեսը երկրի վրա կլինեն: Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք, որ նրանք երկուսով էին կատարում նմանակումը: Նաև երեք հրեշտակներ երկնքից իջան՝ ստուգելու համար Սոդոմի նմանակումները, որոշելու համար ճիշտն ու սխալը: Նրանք գործեցին նույն հրաշքները, բայց այդ հրաշքները նմանակվեցին այն բանից հետո, երբ Աստված արդեն ուղարկել էր Իր Խոսքով օծված ճշմարիտ մարգարեին: Դուք հիշում եք, որ մոտ 20 տարի առաջ, երբ ես բռնում էի մարդկանց ձեռքը, տեսանելի ձևով նշան էր հայտնվում: Այնուհետև շատ արագորեն բազմաթիվ նշաններ հայտնվեցին, և յուրաքանչյուրը կարծում էր, որ ինքն էլ նշան ուներ: Մեկը դա ուներ աջ ձեռքում, մյուսը՝ ձախ, մյուսներն էլ ասում էին, որ հոտառությամբ են զգում. ամեն տեսակ նշաններ կային, այնպես որ ես էլ էի զարմացածների շարքում: Այս պահին Աստված թույլ չի տալիս սրա վերաբերյալ ողջ ճշմարտությունը ասել, բայց մի օր կիմանաք: Այս ամենը թույլ տրվեց նրա համար, որ նրանց անմտությունը հայտնի լինի, և ցույց տրվի այն, ինչ սկզբից ճիշտ չէր: Եթե Տերը թույլ տա, մի օր կասեմ ձեզ այդ մասին: Փարավոնի կազմակերպությունն ասում էր. «Մենք ունենք մարդիկ, որոնք կարող են անել նույն բանը, ինչ որ Մովսեսն է անում»: Եվ նրանք կարողացան: Ինչու՞ փարավոնը կարողացավ անել այդ: Ինչու՞ Աստված թույլ տվեց այդ: Ինչու՞ Աստված ուղարկեց ճշմարիտ օծված մարգարեի՝ փարավոնի առջև նշան գործելու համար, հետո թույլ տվեց, որ մի կազմակերպություն ժողովրդի առջև նմանակի այդ: Ինչու՞ թույլ տվեց, որ մի մոլորեցնող վեր կենա և անի այն, ինչ արել էր Աստծո Ճշմարիտ Հոգին: Այս ամենը թույլ տրվեց, որպեսզի գրվածը կատարվի: Նկատեք, որ Նա այդ թույլ տվեց փարավոնի և եգիպտացիների սրտերը խստացնելու համար: Նրանք փորձում էին համոզել Մովսեսին, որ միայն նա չուներ Խոսքը, որովհետև գործում էին նույն հրաշքները, ինչ, որ ինքը: Ինչու՞ է Աստված թույլ տալիս այդ ամենը վերջին ժամանակներում: Որպեսզի Իր կամքը կատարվի, ինչպես որ թույլ տվեց, որ սուտ ոգի իջնի Սեդեկիայի վրա: Սա Աստծո կողմից ընտրված մեթոդն էր Աքաաբին պատերազմի տանելու համար, որպեսզի մարգարեությունը կատարվի: Եվ եթե Նա թույլ է տալիս, որ մարդիկ իրենց հույսը դնեն եկեղեցիների վրա, արդյո՞ք նրա համար չէ, որ կատարվի այն, ինչ կանխասվել էր Լավոդիկեի եկեղեցու այս շրջանի համար: Հայտն.3:17,18. «Որովհետև ասում ես. «Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ՚՚: Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ ու կույր ու մերկ ես: Ես քեզ խորհուրդ եմ տալիս. ինձանից կրակի մեջ փորձված ոսկի առ, որ հարստանաս, և սպիտակ հագուստներ, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա, և աչքերիդ դեղ դիր, որ տեսնես»: Ուրեմն ինչու՞ է թույլ տալիս, որ այս ժամանակներում հայտնվեն նմանակողները և մերժեն Աստծո ճշմարիտ Խոսքը: Փարավոնը հակառակվեց Մովսեսին, ինչպես նաև Հանեսն ու Համրեսը: Աստվածաշունչն ասում է, որ սա կկրկնվի վերջին ժամանակներում: Իսկ եթե այդ գրվածը չի կատարվում հիմա, ուրեմն որտե՞ղ փնտրել այն: Մի՞թե Մովսեսը վիճեց և նրանց ասաց. «Դուք իրավունք չունեք այդ բաներն անելու: Անմիջապես դադարեցրեք, միայն ես եմ օծված դրա համար»: Ո’չ, նա թույլ տվեց, որ շարունակեն: Աստվածաշունչն ասում է 2 Տիմ.3:9 համարում. «… սրանց անմտությունը բոլորին հայտնի կլինի»: Նույն կերպ վերջին ժամանակներում դա հայտնի կլինի, երբ որ Հարսը կհափշտակվի և կվերցվի երկինք: Մովսեսը, որ ուներ ճշմարիտ բացահայտված Խոսքը, բացարձակապես ոչինչ չասաց նրանց կանգնեցնելու համար. հակառակը, նա թույլ տվեց, որ շարունակեն, որպեսզի խստացնի Փարավոնի սիրտը նրան խաբելու համար: Տերը օգտագործեց նույն հնարքը՝ Աքաաբին խաբելու համար, երբ Միքիան՝ միայնակ մարդը, այնտեղ կանգնեց «Այսպես է ասում Տերը» խոսքով: Մյուսը նույնպես օծված էր և ասում էր. «Այսպես է ասում Տերը»: Մինչդեռ այս երկուսը հակասում էին իրար: Այսօր մենք կանգնած ենք «Այսպես է ասում Տերը» խոսքով. վերջին ժամանակներում ջրի մկրտությունը պետք է կատարվի Հիսուս Քրիստոսի Անունով: Բայց հիմա մեկ ուրիշ մարդ է հրաշքներ գործում և «Երրորդության վարդապետության» կողմնակից է: Ցույց տվեք ինձ, թե որտեղ է Աստվածաշնչում գրված «երրորդություն» բառը: Կարո՞ղ եք ինձ Աստվածաշնչի մեջ ցույց տալ երեք Աստծո: Աստծո Խոսքի մեջ նման բան չկա, ոչ էլ երբևե ինչ-որ մեկը մկրտվել է հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու՝ օգտագործելով այս երեք անվանումները: Ուրիշներն էլ ասում են. «Ոհ, շատ լավ է, քույրի’կ, եթե կարճ մազեր ունես: Կարիք չունես այս կամ այն բաներն անելու: Նրա ասածները կատարյալ անհեթեթություն են: Նա մի անմիտ ծերուկ է»: Բայց Աստվածաշունչն ասում է, որ Նա խոստացել է վերջին ժամանակներում ուղարկել Եղիայի Հոգին՝ կանչելու համար ժողովրդին, Աստծո զավակներին, նրանց առաջնորդելու սկզբնական հավատքին, սկզբում եղած Խոսքին: Արդ, Խոսքը հաստատվեց, դա մարդու Որդին է վերջին ժամանակներում, նույնը, որ Սոդոմի օրերում էր: «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Նա խոստացել է անել այդ, որովհետև դա է «Այսպես է ասում Տերը»: Այսպիսով՝ նրանք նմանակեցին Մովսեսին, մինչև որ Աստված այլևս թույլ չտվեց այդ: Նկատեք, որ դա կկատարվի այս ժամանակներում, որովհետև դա է «Այսպես է ասում Տերը»: Քննեք Խոսքը, վերցրեք ցանկացած պաշտամունք, ցանկացած խմբավորում, ցանկացած մարդու, ցանկացած եկեղեցի: Քրիստոսի անունով պատվիրում եմ ձեզ անել այս. դուք, քարոզիչներ, կարդացեք թերթերը և որտեղ էլ որ լինեք, ուշադիր նայեք ձեր շուրջը և տեսեք, թե արդյոք երկրի վրա այսօր չի կատարվում այն, ինչ ասացի: Եթե այո, ուրեմն Մատթ.24:24 համարում գրվածը կատարվում է ճշգրիտ ձևով: Շատ սուտ մարգարեներ կլինեն և շատ մարդկանց մոլորության մեջ կտանեն: Նայեք տարբեր խորհրդապատկերներին՝ տեսնելու համար, թե ինչպես են նրանք գործում: «Նրանք շատերին կմոլորեցնեն»: «Մարգարեներ» (հոգնակի), «քրիստոսներ» (հոգնակի), «օծյալներ» (հոգնակի)… տարբեր միտումներ, օծյալ-մեթոդիստներ, օծյալ-մկրտականներ, օծյալ- հոգեգալստականներ և այլն: Բայց կա Քրիստոսի ճշմարիտ Հոգին և «Մարմին դարձած Խոսքը», ճիշտ այնպես, ինչպես Նա խոստացել էր: Հիշեք. մղեղը՝ ցորենի կեղևը, ճիշտ ցորենի հատիկի նման է: Բայց չեք կարող մտածել, որ Լյութերի ժամանակներում ցողունը ցորենի հատիկ էր: Թեև ցողունը իր մեջ կյանք ուներ, բայց այն ժամանակից կյանքը առաջ է գնացել: Մի ժամանակ կյանքը Եղիայից անցավ Եղիսեին: Կյանքը առաջ է գնում քայլ առ քայլ: Հիշեք, որ այն միշտ զարգացման նոր փուլի է հասնում, չի կարող մնալ նախկին փուլում: Մենք չենք կարող ուտել անցած դարերի փչացած և չորացած մնացորդները՝ մեթոդական մնացորդները, մկրտական, հոգեգալստական մնացորդները, որովհետև դրանք փչացել են: Մենք ունենք թարմ կերակուրը, այս ժամի համար տրված Խոսքը: Մղեղը ճիշտ ցորենի հատիկի նման է: Այն նման չէ ցողունին, ոչ էլ տերևին, բայց շատ նման է իր մեջ գտնվող ցորենի հատիկին: Չենք կարող ասել, որ Լյութերի ժամանակներում արդեն տեսնում էինք «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր…», ոչ էլ Վեսլեյի ժամանակներում, բայց հոգեգալստական եկեղեցիների ժամանակներում այն աստիճանի էր, որ եթե հնարավոր լիներ, ընտրյալներն էլ կմոլորվեին: Սա ձեր ժամանակն է: Հիշեք, որ վերջին օրերի հոգեգալստական եկեղեցիների ժամանակաշրջանը Լավոդիկեի եկեղեցու ժամանակաշրջանն է, և այս շրջանում է, որ Հիսուսը դռան ետևում կանգնած է: Նա ուզում է հայտնվել եկեղեցում, բայց Նրան դուրս են արել: Սա դեռ շարուակվում է կոչվել եկեղեցի, կարծում է, թե օծություն ունի, բայց օծված Խոսքը Քրիստոսն Ինքն է: Նա վերադառնալու է տանելու Իր մարմինը՝ Հարսին: Ինչպես արդեն ասել ենք, նույն անձրևը, որ ջրեց ցորենը, ջրեց նաև որոմը: Երկուսն էլ օծված են: Միայն ընտրյալը (կամ նախասահմանվածը) կհասկանա նրանց միջև եղած տարբերությունը: Եփես.1:5 համարում գտնում ենք, թե ինչ պետք է լինի Աստծո կամքի համաձայն: Արդ, օծյալներ են նաև նրանք, որ աղաղակում են. «Փառք Աստծուն: Մենք ազատություն ունենք: Ալելուիա___________, մենք խոսում ենք լեզուներով և Հոգով ցատկում: Մենք ազատություն ենք ձեռք բերել կանանց համար, իսկ դուք նորից ուզում եք նրանց ստրկացնել»: Դե ինչ, շարունակեք այդպես: Ամեն դեպքում ոչինչ չենք կարող անել դրա դեմ: Նրանք ասում են.«Մենք խոսում ենք լեզուներով, ցատկում, պարում ենք Հոգով, քարոզում ենք Խոսքը»: Հրաշալի է, ասելու բան չունենք: Հանեսն ու Համրեսն էլ էին նույնը անում Աստվածաշնչի մեջ: Հիսուսն ասաց. «Եթե հնարավոր լիներ, ընտրյալներին էլ կմոլորեցնեին»: Սկզբնական հատիկը, որ ընկավ հողի մեջ, կազմակերպություն չէր, բայց պատրաստվում էր դառնալ, որովհետև տերևներն այնտեղ էին: Հետո՝ հաջորդ փուլում, ցողունն աճեց, բայց առաջվա պես չէր: Այնուհետև ձևավորվեց հասկը Պենտեկոստեի բազմաթիվ ծաղկաբույլերով: Նկատեք, որ աստիճանաբար մոտենում ենք սկզբնական ցորենի տեսքին: Վերջապես ամեն բան լիովին հայտնվում է կազմակերպությունից դուրս: Նրանք այլևս հատիկը կրողներ չեն: Կազմակերպությունը պարզապես ցողուն է: Ցողունը պետք է մեռնի, մղեղը պետք է մեռնի, այն ամենը, ինչ ցորենի հատիկ չէ, պետք է մեռնի. միայն հատիկն է շարունակում ապրել: Դա հարության մարմինն է: Իսկ Նա, երբ գա նրան վերցնելու, կտանի վերև՝ Իր մոտ: Վերջինները առաջին կլինեն, առաջինները՝ վերջին: Դուք կարողանու՞մ եք հետևել: Իսկ հիմա, բարեկամնե’րս, վերադառնանք դեպի առաջին եկեղեցի: Ե՞րբ տեղի ունեցավ այդ սերմի առաջին արթնությունը: Կարծում եմ, դա կատարվեց նրա մեռնելուց հետո, այն օրերից հետո, երբ ցորենի հատիկը (մարմինը, Հարսը) ընկավ հողի մեջ: Նախ նկատենք, որ Հիսուսը երբեք կազմակերպություն չի դարձրել Իր Հարսին, այդպես չէ՞: Նա եկեղեցիներում դրեց առաքյալներ, մարգարեներ՝ եկեղեցին մաքուր պահելու համար: Բայց Նիկիայում 306 տարի հետո Հռոմը եկեղեցին դարձրեց կազմակերպություն, և հատիկը մեռավ: Բոլոր նրանք, ովքեր համաձայն չէին այդ եկեղեցու հետ, սպանվեցին, և սերմը հարյուրավոր տարիների ընթացքում մնաց հողում: Որոշ ժամանակ անց՝ Մարտին Լյութերի ժամանակներում, ցորենի առաջին ծիլերը դուրս եկան: Հետո ցողունները աճեցին Ուլրիխ Ցվինգլիի և մյուս ռեֆորմատորների ժամանակ: Այնուհետև եկավ անգլիկան եկեղեցին, հետո Ջոն Վեսլին, որը բերեց նոր արթնություն՝ հասկի ձևավորման սկիզբը: Հասկի ժամանակ բույսը ավելի նման էր ցորենի, քան նախորդ բոլոր ժամանակաշրջաններում: Հետո նրանք էլ կազմակերպություն դարձան, չորացան ու մեռան: Հետո կյանքը հաղորդվեց մղեղի մեջ, որը ստացավ հատիկի ճիշտ ձևը, բայց վերջապես այս ութ- տասը տարիների ընթացքում նրանց անմտությունը հայտնի դարձավ: Ի՞նչ կատարվեց մղեղի հետ: Այն առանձնացավ ցորենի հատիկից: Իսկ հիմա ինչու՞ վերջին 20 տարիների ընթացքում մեծ արթնությունից հետո չառաջացավ մի նոր կազմակերպություն: Կան օծված մարգարեներ, վարդապետներ, բայց ինչու՞ չկա կազմակերպություն: Որովհետև հատիկից հետո ոչինչ չկա, սա վերադարձ է սկզբին: Նա կարիք չունի կազմակերպության: Կույրն էլ դա կտեսնի: Այլևս կազմակերպություն չի կարող լինել: Ամեն բան հակառակ է դրան: Ցորենի հատիկը իր առաջվա տեսքը կունենա՝ մարդու Որդին վերջին օրերում: Նմանակողներ կլինեն վերջին օրերում՝ փորձելով մոլորեցնել նույնիսկ ընտրյալներին, եթե հնարավոր լիներ: Նայեք այս կազմակերպված մղեղներին, որոնք առանձնացել են հատիկից, որպեսզի հատիկը հայտնվի ընտրյալներին: Տեսեք, թե դա ինչպես է հիանալիորեն արտահայտված Եփես.1:5 համարում: Ճշմարիտ ընտրյալները և նախասահմանվածները միայն երբեք չեն մոլորվի: Օծված մարգարեները կլինեն սուտ և կլինեն նաև ճշմարիտ օծյալներ: Ինչպե՞ս տարբերել նրանց: Խոսքով, ինչպես մեզ ցույց տրվեց Հին Կտակարանում ստվեր եղող խորհրդապատկերների միջոցով: Խոսքն է միակ և ճշմարիտ միջոցը՝ զատելու սուտը ճշմարիտից, ոչ թե նշանները: Ոհ, ո’չ, քանի որ երկու խմբերն էլ կբերեն նույն նշանները, միայն Խոսքը նրանց կզատի: Արդեն նկատե՞լ եք, որ Հիսուսը Մատթ.24:24 համարում երբեք չասաց, որ կլինեն սուտ Հիսուսներ վերջին ժամանակներում: Ո’չ, դրանով մարդիկ չէին մոլորվի: Երբեք չեք կարող հոգեգալստականին, նկատի ունեմ, իսկապես անկեղծ հոգեգալստականին համոզել, որ ինքը Հիսուսն է: Երբեք չեք կարող ստիպել «սուտ» մեթոդականին կամ մկրտականին կամ կազմակերպություններին պատկանող մեկին ասել՝ «մենք Հիսուսն ենք»: Նրանք շատ լավ գիտեն, որ այդպիսի բան երբեք չեն անի: Մինչդեռ ___________Աստվածաշունչը հաստատում է, որ կլինեն սուտ քրիստոսներ, ոչ թե «Հիսուսներ», այլ սուտ քրիստոսներ: Ոչ ոք չի ընդունի որևէ մեկին, որն ասում է. «Ես Հիսուսն եմ»: Ո~հ ո’չ, նրանք սուտ քրիստոսներ են և այդ չգիտեն, որովհետև հակասության մեջ են Աստծո Խոսքի հետ, և Աստված հաստատում է նույն բանը: Ես հիմա հասնում եմ վճռական կետի, որովհետև դուք տեսաք, որ այդ մարդիկ անում են նույն բաները, որ պետք է կատարվեին ճշմարիտ վկաների միջոցով: Ես ձեզ չեմ մեղադրում, բայց այստեղ ունեմ մի եկեղեցի, մի խումբ, որի համար Սուրբ Հոգու կողմից պատասխանատու եմ դրվել և պետք է ասեմ ճշմարտությունը: Ժամանակը ավելի ու ավելի առաջ է գնում: Եկեղեցիների անդամները երբեք չեն ընդունի սուտ «Հիսուսներին», բայց կընդունեն սուտ քրիստոսներին, սուտ օծյալներին, որոնք ունեն ամեն նշան և Աստվածաշնչի ամեն տառը: Նրանք հավատում են Սուրբ Հոգով մկրտությանը և ստանում են այն: Հավատում են նաև լեզուներով խոսելուն: Հավատում են նաև մյուս նշաններին, որոնք պետք է հետևեն: Ես չեմ խոսում մեթոդականների կամ մկրտականների մասին, այլ հոգեգալստականների, որովհետև մենք վերջին ժամանակներում ենք: Եկեղեցու առաջին շրջաններում այն մոլորությունները, որոնց մասին խոսում ենք, հայտնի չէին: Նույն կերպ ժամանակին մեթոդականները, մկրտականները կամ երիցականները չնկատեցին դրանք: Բայց հոգեգալստականները այնքան մոտ են, որ գրեթե նման են օրիգինալին, ինչպես որ մղեղը՝ ցորենի կեղևը, նման է հատիկին: Ինչպես սկզբում էր, այնպես էլ վերջում կլինի: Սատանան, որ խոսում էր Եվայի հետ, միայն մեկ բառ կեղծեց, և նա հավատաց: Բայց խաբվեց Եվան, ոչ թե Ադամը: Հիմա էլ նույնն է, եկեղեցին է խաբվում, բայց ոչ Նա: Եկեղեցի’ն ընդունեց կեղծված Խոսքը, ոչ թե Քրիստոսը: Սուտ օծյալը, որ ինքն իրեն կոչում է Հարս, ընդունեց սխալ խոսքը: Կարողանու՞մ եք դա զանազանել: Դա ներդաշնակում է ինչպես կոշիկը՝ ձեր ոտքին, կամ թարթիչները՝ ձեր աչքին: Ինչու՞: Որովհետև այն ամենը, ինչ կարդում եք Աստվածաշնչի մեջ, կատարելապես ներդաշնակ է: Ուրեմն, Եվան հավատաց կեղծ խոսքին, ոչ թե Ադամը: Այսօր նույնպես «այսպես կոչված Հարսը» ընդունում է այդ կեղծիքը, բայց ոչ Քրիստոսի Հարսը: «Այսպես կոչված Հարսն» ունի բոլոր հրաշքները ու նշանները, որպեսզի մոլորեցնի նույնիսկ ընտրյալներին, եթե հնարավոր լիներ: Եվս մեկ անգամ նկատենք, որ նրանք սուտ «Հիսուսներ» չեն, այլ սուտ քրիստոսներ(օծյալներ): Ի դեպ, նրանք երբեք թույլ չէին տա, որ ինչ-որ մեկն իրենց կոչի «Հիսուս», անշուշտ թույլ չէին տա: Նա ով կունենար այդ հավակնությունը՝ լինել Հիսուս, անշուշտ չէր լինի, յուրաքանչյուրը դա գիտի: Նրանք Հիսուսը չէին լինի՝ մեջքի վրա յուղ ունենալով, կամ ձեռքերում արյուն, կամ մեկ ուրիշ բան, յուրաքանչյուր առողջ գիտակցություն ունեցող մարդ կհասկանար, որ դա Հիսուսը չէ: Նրանք դա չեն պնդում, այլ հայտարարում են, որ օծյալ են՝ անելով հրաշքներ ու նշաններ, որպեսզի մոլորեցնեն նույնիսկ ընտրյալներին, որովհետև նրանք սուտ քրիստոսներ, օծյալներ են: Նրանք հավատում են, որ օծյալ են, բայց նաև գիտեն, որ Հիսուսը չեն: Որովհետև այդպես մոլորությունը խիստ բացահայտ կլիներ: Իսկապես, եթե մի մարդ մոտենար ձեզ և ասեր՝ տեսեք վերքի նշանները իմ ձեռքերին և իմ ճակատին, ես Հիսուսն եմ, մենք կիմանայինք, որ դա ճիշտ չէ: Հիշեք, որ Հիսուսը մեզ չի զգուշացրել այդ տեսակի մոլորեցնողների դեմ: Նա մեզ ասաց, որ կլինեն սուտ քրիստոսներ: Այդ բառը դրված է հոգնակի թվով, ցույց է տալիս հարանվանություններին և այլն: Օծյալներ, որոնք օծված են հարանվանությունների հոգով, բայց ոչ թե Խոսքով: Ես ձեզ արդեն մի քանի անգամ ասել եմ, որ մարդկանց կարելի է բաժանել երեք խմբի՝ հավատացյալներ, կարծեցյալ հավատացյալներ և անհավատներ: Նաև եղել է մարդկային երեք ցեղ՝ Սեմի, Քամի, Հաբեթի սերունդները: Եղել է Մովսեսը, որ ներկայացնում է «հավատացյալներին», հետո Հանեսն ու Համրեսը՝ անհավատներին, վերջապես Բաղաամը՝ «կարծեցյալ հավատացյալներին»: Այստեղ նույնպես մարդկանց երեք խմբեր կան: Նկատեք, որ անհավատները (դենոմինացիոն եկեղեցիները) ոչ մի նշանի չեն հավատում: Դրանք այս աշխարհի սառը, ձևապաշտ եկեղեցիներն են: Կարծեցյալ հավատացյալները կեղևն են, մղեղը, հետո գալիս են ճշմարիտ հավատացյալները: Ուշադրություն դարձրեք կարծեցյալ հավատացյալների և անհավատների հանդգնությանը: Սատանան համարձակվեց Ճշմարիտ Խոսքի ներկայությամբ ասել. «Գրված է» (Մատթ.4:4-6): Ինչու՞ սատանան այդ արեց: Որովհետև նա շատ լավ գիտեր այս ժամի համար տրված Խոսքը, բայց կասկածում էր, որ այդ խոնարհ և փոքր Մարդը Խոսքն է: «Եթե Դու Աստծո Որդին ես»,--- ասաց նա: «Գիտեմ, որ Աստծո Որդին գալու է, որովհետև Աստված ասել է, և գրված է, որ Նա Իր հրեշտակներին կուղարկի Նրա վրա հսկելու: Բայց եթե Դու ես, ապացուցիր ինձ: Գործիր հրաշք, որ հավատամ»: Նայեք նաև Հուդային, որն այդ ժամանակ ապրում էր նրանց հետ, կարծեցյալ հավատացյալը, որը, չնայած դրան, ուներ Ճշմարիտ Խոսքը: Ինչքա~ն հանդուգն են նրանք: «Այդ հիմարություններին ուշադրություն մի’ դարձրեք», --- ասում են կարծեցյալ հավատացյալները: «Այնտեղ ոչինչ չկա: Մի’ գնացեք նրանց հավաքույթներին, այնտեղ միայն աղմուկ կա և հնարված բաներ, դա միայն ձեր մտքերում է»,--- ասում են նրանք Խոսքի ներկայության մեջ: Սատանան ուղիղ գնաց այնտեղ, որտեղ Խոսքն էր: Ինչպես Աստվածաշունչն է ասում Հուդայի թղթի 9-րդ համարում, երբ հրեշտակապետը սատանայի հետ վիճում էր Մովսեսի մարմնի համար, ասաց. «Թող Տերը քեզ հանդիմանի»: Նա հակառակվում էր հենց Խոսքին: Հիմա էլ հակաքրիստոսը՝ օծվածը, հակառակվում է այս ժամանակի ճշմարիտ Խոսքին՝ Հիսուս Քրիստոսին՝ ասելով. «Գրված է»: Դա այնքան մոտ կլինի իրականությանը, որ ընտրյալներն էլ կմոլորվեին, եթե հնարավոր լիներ: Իսկ ընտրյալները չեն մոլորվում այն պատճառով, որ իրենք Խոսքն են: Կյանքը, որ արմատի մեջ է (քիչ առաջ խոսում էինք այդ մասին,) չի կարող ինքն իրեն ուրանալ: Երեմիան հստակորեն գիտեր, թե ով է ինքը, ինչ էլ որ ասեր Անանիան: Մովսեսն էլ գիտեր Աստծո Խոսքը, և նրան չէր հետաքրքրում, թե ինչ էին պատմում սուտ մարգարեները: Մովսեսն ասել էր. «Գրված է»: Աքաաբն ասում էր. «Ես հավատում եմ իմ մարգարեներին: Իմ կազմակերպությունը ճշմարիտ է: Այս մարդուն բանտ գցեք և նեղության հացով կերակրեք նրան: Նրա հետ մի’ հաղորդակցվեք, մինչև որ խաղաղությամբ վերադառնամ, կզբաղվեմ նրանով»: Միքիան նրան պատասխանեց. «Եթե դու իրոք վերադառնաս, ուրեմն Տերը ինձ հետ չի խոսել»: Միքիան գիտեր, որ ուներ «Այսպես է ասում Տերը» խոսքը, և իր տեսիլքը կատարելապես համապատասխանում էր դրան, և որ դա հենց իր, ոչ թե ուրիշ ժամանակի համար էր: Ամեն: Ալելուիա: Կարծեցյալ հավատացյալները հանդուգն են: Նրանք համարձակություն ունեն գալ և վիճել հրեշտակապետի հետ: Ինչ-որ մեկն ասել է. «Անմիտները մեծ մեխ ունեցող կոշիկներով գնում են այնտեղ, որտեղ հրեշտակները վախով են քայլում»: Պատճառը, որի համար ընտրյալները չեն մոլորվի, այն է, որ նրանք Խոսքն են: Նրանք չեն կարող ուրիշ ոչինչ անել, ուրիշ ոչինչ լսել, ուրիշ ոչինչ իմանալ: Դա ճիշտ է: Հիշեք, Մովսեսը չվրդովվեց նրանց պատճառով, ոչ էլ գնաց նրանց կողմը: Պատկերացրեք Մովսեսն ասեր. «Սպասի’ր մի պահ, փարավոն: Դու գիտես, որ Տերն է ինձ ասել այդ անել, բայց, փառք Աստծուն, տեսնում եմ, որ քո մարդիկ էլ են նույն բանն անում, ուրեմն ես քեզ սա եմ առաջարկում. արի միաբանվենք»: Իմ կարծիքով՝ այդպես չէր խոսի Աստծո մարգարեն: Ո’չ, նա հնարավորին չափ հաստատուն կմնար: Նա գիտեր, որ այս կամ այն ձևով Աստված կհոգար իր մասին, որովհետև Նա խոստացել էր. «Քեզ չեմ թողնի ու երեսից չեմ ձգի» (2 Օրինաց 31:6, Եբր. 13:5): Մովսեսը չէր ուզում որևէ ընդհանուր բան ունենալ նրանց հարանվանությունների հետ: Նա մնում էր Աստծո կողքին: Նրա վրա տպավորություն չէին թողնում այն բաները, որ նրանք կարող էին անել, ոչ էլ նրան սասանում էին նրանց նմանակումները, որ շատ մոտ էին իրականությանը: Նա մնում էր հանգիստ, որովհետև գիտեր, որ Աստված էր գործում իր հետ: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ասում: Երկու անգամ երկու հավասար է չորսի: Իմ նպատակը քննադատելը չէ, այլ ուզում եմ, որ հասկանաք և չխաբվեք նմանակողների կողմից: Ես հիմա խոսում եմ ճշմարիտ հավատացյալների համար, որովհետև նրանք նախասահմանված են տեսնելու, որ կկանգնեն և հաստատուն կլինեն այն օրը: Հիսուսն ասաց. «Այն օրը շատերն ինձ կասեն. ՚՚Տեր, Տեր, չէ ՞ որ Քո անունով մարգարեացանք ու Քո անունով դևեր հանեցինք ու Քո անունով շատ հրաշքներ գործեցինք՚՚ (Մատթ. 7:22): Հիսուսը նաև ասաց, որ ժամանակների վերջում, երբ ամեն բան վերջացած կլինի, և մեծ հարության ժամանակը հասած կլինի, շատերը կգան և կնստեն Աստծո թագավորության մեջ: Բայց հիշեք, որ Աստծո թագավորությունը ձեր մեջ է: Որոմը կգա և նստելով ցորենի հետ՝ կասի. «Տե’ր, սպասիր մի պահ: Ես խոսել եմ լեզուներով, աղաղակել և պարել եմ Հոգով, դևեր եմ հանել և արել եմ շատ գործեր»: Բայց ի՞նչ կպատասխանի նրանց. «Հեռացեք ինձանից, դուք, որ անօրենություն եք գործում, ես ձեզ երբեք չեմ ճանաչել»: Ի՞նչ է անօրենությունը: Դա այն է, երբ գիտես, որ պետք է անես, և չես ուզում անել: Նրանք ճանաչում են այս Խոսքը, լսում են այն:Դուք, որ լսում եք այս ձայներիզը, լսում եք այս պատգամը, լսում եք, թե Տեր Աստված ինչ է ձեզ ասում, և տեսնում եք, որ Նա իրոք հաստատում և կատարում է Իր ասածը: Ձեզ համար դա արևի լույսի պես պարզ է: Բայց դուք այնուամենայնիվ կառչած եք մնում ձեր հարանվանություններից, նրա սխալներից, դուք անօրենություն գործողներ եք: «Դե,--կասեք դուք,-- ես ունեի մեծ հավաքույթ, ես արել եմ այն կամ այն բաները»: Բայց Հիսուսն ասաց. «Հեռացեք ինձանից, դուք, անօրենություն գործողներ, ես ձեզ երբեք չեմ ճանաչել»: «Բայց ես լցված էի Սուրբ Հոգով, ես խոսել և երգել եմ Հոգով»: Ես մի վայրկյան էլ չեմ կասկածում դրան, բայց, քու’յրս, եղբա’յրս, սրանք սարսափելի ժամանակներ են: Որտե՞ղ ենք մենք: Շուտով այս Խոսքը կկատարվի: Մատթ.7:21,22 «Ոչ թե ամեն Ինձ ՚՚Տեր, Տեր՚՚ ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ երկնքում է: Այն օրը շատերն Ինձ կասեն. ՚՚Տեր, Տեր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք (մարգարեներ, օծյալներ, մի՞թե ճիշտ չէ) ու Քո անունով դևեր հանեցինք, Քո անունով շատ հրաշքներ գործեցինք»: Ինչպե՞ս կարող եք դուք դա անել և մերժել Հիսուս Քրիստոսի անունով մկրտությունը: Տեսնու՞մ եք, որքան խաբուսիկ կարող է լինել: Նրանք հասնում են վճռական կետին՝ Խոսքին, և էլի ետ են դառնում: Խոսքը ձեր աչքերի առջև էր, Նա գործում էր: Դուք գիտեիք, որ դա Խոսքն է, բայց դուք կառչեցիք ձեր հարանվանությունից: Բայց Հիսուսն ասել է. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել»: Ինձ չի հետաքրքրում, թե քանի դև եք հանել, ինչքան տարբեր գործեր եք արել, ամեն դեպքում Նա կասի. «Ես ձեզ չեմ ճանաչում»: Բաղաամն ասում էր. «Ես մարգարեացա Քո անունով, և դա կատարվեց»: Դա ճիշտ էր, բայց նա մերժեց Խոսքը: Ո’հ, եղբա’յրս, կարողանու՞մ ես տեսնել այս խաբուսիկ պահը: Մոլորված, ոչ որպես մարգարե, այլ Խոսքի վերաբերյալ՝ հաստատված և հայտնված Խոսքի: Բոլոր ժամանակներում սատանան փորձել է կեղծել ճշմարիտ Խոսքը: Նա գիտեր, որ շատերը կհասնեին մինչև սահմանը, իսկ հետո ետ կդառնային: Մի պահ անդրադառնանք Եբր.6:8 համարին, որտեղ ասվում է. «Բայց այն, որ փուշ ու տատասկ է բերում, անպետք է և անեծքին մոտ, և նրա վերջն այրվելն է»: «Սահման» ասելով նկատի ունեմ՝ երկնային պարգևի համն առաք: «Համն առաք». այսինքն՝ ճանաչեցիք: Բնականաբար ձեր բերանով չհամտեսեցիք, այլ տեսաք և գիտեիք, որ դա Ճշմարտությունն է: Դուք ճաշակեցիք երկնային բաները և հաղորդ եղաք Սուրբ Հոգուն, երբ Նա իջավ ձեզ վրա: Դուք ճաշակեցիք և տեսաք, որ դա ճիշտ էր, և Սուրբ Հոգին իջավ ձեզ վրա՝ արտի որոմի վրա: Բայց հետո շրջվեցիք և մերժեցիք Քրիստոսին, որ ձեզ սրբացրեց, կանչեց և օծեց: Այս մեղքի համար այլևս ոչ մի զոհ հնարավոր չէ, դա աններելի մեղք է: Նրանց համար այսուհետ անհնար է հասնել Ճշմարտության ճանաչմանը: Եբր.6:4 համարում ասվում է. «Որովհետև անկարելի է նրանց, ովքեր մի անգամ լուսավորվել են…»: Նա իջավ որոմի վրա, որը սկզբում Հիսուսի հետ քայլելով խոստանում էր. «Տեր, ես կգնամ մինչև վերջ»: Բայց երբ հասան Խոսքին, գայթակղվեցին և ետ դարձան: Երբ դուք ճաշակել կամ տեսել եք հայտնված Խոսքը և հեռացել դրանից, այլևս անհնարին կլինի այն նորից տեսնել կամ վերադառնալ Նրան: Այդպես է ասում Սուրբ Գիրքը: Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց ոչ Աստծո Խոսքը: Դա կատարելապես անհնար է: Աստվածաշունչն է ասում, և Հոգին է այդ վկայում: Թույլ տվեք մի փոքրիկ օրինակ բերել: Մովսեսի մարգարեական Խոսքով մարդիկ դուրս եկան եգիպտական կազմակերպությունից: Նրանք տեսան մեծ գործերն ու հրաշքները և հասնելով խոստացյալ երկրի սահմաններին, այնտեղ մտնելու վրա էին… Այն ողջ ընթացքում, երբ դոկտոր Լի Վեյլը ուղղումներ էր կատարում «Եկեղեցու յոթ շրջանները» գրքում, մարդիկ շատ հարցեր էին տալիս: Հատկապես հարցնում էին Գառան Կյանքի Գրքից ջնջվող անունների մասին: Աստծո շատ սպասավորներ են գլուխ կոտրել այս հարցի վերաբերյալ՝ փորձելով գտնել պատասխանը: Բայց սպասեք և ինքներդ կարդացեք այս գիրքը և կհասկանաք, եթե ինչ-որ լույս կա ձեր մեջ: Դու միշտ էլ կարող ես գլուխդ շրջել և չնայել, եթե չես ուզում տեսնել: Մայրս սովորություն ուներ ասելու. «Շաղգամից արյուն չես հանի, որովհետև դրա մեջ արյուն չկա»: Լույսը պետք է գա, դա խավարում չի մնա: Լույսը եկավ խավարի մեջ, և խավարը նրան չճանաչեց: Իսրայելը հարանվանություն չէր: Նրանք ո’չ երկիր ունեին, ո’չ տուն, բայց ճանապարհ էին ընկել դեպի հայրենիք: Մենք էլ եկեղեցի չունենք, բայց ճանապարհ ենք ընկել դեպի եկեղեցի՝ Առաջնեկների Եկեղեցին: Դա փառքի մեջ եղող Եկեղեցին է, ոչ թե մարդու ձեռքով շինված երկրային եկեղեցին: Կանչվածները, կյանքի համար նախասահմանվածները գնում են դեպի տուն: Երբ Իսրայելը հասավ սահմանին, այն վայրին, որտեղով պետք է անցնեին, կասկածեցին Խոսքին և նահանջեցին: Հեսուն, Քաղեբը և ուրիշներն անցան և վերադարձան մի ողկույզ խաղողով՝ ապացուցելով, որ այնտեղ է այդ երկիրը, շատ մոտ է: Աստծո Խոսքի խոստումը սա էր. «Սա լավ երկիր է, կաթ ու մեղր բխող երկիր»: Երկու վկաները, որպես ապացույց խոստացյալ երկրից՝ խաղող բերեցին այնտեղ, որտեղ գտնվում էին, և Իսրայելի զավակները դիպչեցին դրան, ճաշակեցին, բայց ասացին. «Մենք չենք կարող դա անել»: Ի՞նչ պատահեց նրանց: Նրանք մեռան անապատում: Նրանք մնացին այնտեղ, կազմակերպություն դարձան, և բոլորն էլ մեռան, բացի երկուսից, որոնք եկան այնտեղից և ապացույցը բերեցին: Հեսուն ու Քաղեբն էին: Մովսեսը վերցվեց. դա խորհրդապատկեր է Հին Կտակարանի, Նոր Կտակարանի սպասող եկեղեցու հարության և հափշտակությանը մասնակցող Մարմնի: Տեսնու՞մ եք այս երեքը: Այս «երեքը» պահեք ձեր հիշողության մեջ թե հավատացյալների, թե անհավատների վերաբերյալ: Հիշեք, որ այդ մեղքը Աստված չի ներում: Ուրեմն ինչպե՞ս կարող են նրանք մտնել: Եթե դա փուշ է, սկզբից մինչև վերջ փուշ է մնում: Միայն ընտրյալները կարող են դա զանազանել: Կլինի այնպես, ինչպես սուրբ Մարտինի ժամանակներում՝ խավար միջնադարից քիչ առաջ: Դա ցածրահասակ, բարեպաշտ մարդ էր: Շատերդ արդեն նրա մասին պատմություններ կարդացած կլինեք: Երբ նրա մասին պատմական գրվածքներ էինք որոնում, մի քահանա ասաց. «Բայց գիտե՞ք, նա սրբերի դասը կարգված չի եղել»: Նա նրանց կողմից սուրբ չի ճանաչվել, բայց ճանաչվել է Աստծո կողմից: Սուրբ Հոգին մեզ ասաց նրան դնել եկեղեցու երրորդ շրջանում: Տեսեք, թե ինչքան բարեպաշտ մարդ էր: Թեև ուներ հեթանոս ծնողներ, հայրն էլ զինվոր էր, նա կանչվեց և ընտրվեց Տիրոջ կողմից: Սկզբում թվում էր, թե հետևելով իր հորը՝ նա ինքն էլ պետք է զինվոր դառնար: Բայց նա միշտ հավատացել էր, որ Աստված կա, որովհետև բնության, անտառի հանդեպ սերը նրան մղել էր ճանաչելու Աստծուն: Մի օր, անցնելով մի քաղաքով, տեսավ մի ծեր, մեռնող մուրացկանի, որ պառկել էր ճամփեզրին: Գիշերն իջնում էր, ցուրտ էր, և մուրացկանն աղաչում էր, որ իրեն մի բան տան ծածկվելու համար, այլապես կմեռներ այդ գիշեր: Բայց ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում: Մարտինը մի պահ կանգնեց՝ տեսնելու համար, թե ինչ է կատարվելու, բայց ոչ ոք նրան չօգնեց: Մարտինը միայն մեկ շինել ուներ և եթե տար այն մուրացկանին, ինքն էլ կցրտահարվեր, որովհետև հերթապահության մեջ էր: Այդ ժամանակ ինքն իրեն ասաց. «Որպեսզի երկուսս էլ ապրելու հույս ունենանք, ես այն կկիսեմ նրա հետ»: Նա վերցրեց իր շինելը, երկու տակ ծալեց և իր թրով կտրելով՝ շինելի կեսով փաթաթեց մուրացկանին: Հետո ինքն էլ հագավ մյուս կեսը: Բոլոր նրանք, ովքեր հանդիպում էին նրան, ասում էին. «Տեսեք այս ծիծաղելի զինվորին, որ փաթաթված է կես շինելով»: Հաջորդ գիշերը, վերջացնելով իր հերթապահությունը, քնած էր իր անկողնում, երբ հանկարծ վեր կացավ: Նա տեսավ Հիսուս Քրիստոսին, որ կանգնած էր սենյակի մեջտեղում և հագել էր այն կես շինելը, որով ծածկվել էր ծեր մուրացկանը: Անմիջապես նա հիշեց. «Այն, ինչ արեցիք այս փոքրերից մեկին, Ինձ արեցիք, Իմ օծյալներին»: Եկեղեցին ծաղրում էր Մարտինին, նրան մերժում և հալածում, բայց նա Աստծո մարգարեն էր: Այն, ինչ ասում էր, կատարվում էր: Բայց այդ ժամանակաշրջանում կային շատերը, որ հավատում էին նրան: Այժմ կուզենայի ձեզ ցույց տալ, թե ինչպես սատանան կարող է իր խորամանկությամբ խաբել ձեզ: Մի անգամ սուրբ Մարտինը նստած էր այն սենյակում, որտեղ սերտում էր, երբ հանկարծ իր առջև հայտնվեց զորություն հագած մի հրեշտակ: Նրա գլխին թագ կար, ոտքերին՝ ոսկե կոշիկներ, և հագուստի շուրջը կապած էր ոսկե գոտի: Նա նրան ասաց. «Մարտի’ն, ճանաչու՞մ ես ինձ: Ես քո Տերն ու Փրկիչն եմ: Ես եմ քեզ փրկել: Երկրպագիր ինձ»: Բայց մարգարեն, զգալով, որ ինչ-որ տարօրինակ բան կա, շարունակում էր նրան ուսումնասիրել: Նա նորից ասաց նրան. «Մարտին, ես քո Փրկիչն եմ, Հիսուս Քրիստոսը: Երկրպագիր ինձ: Չե՞ս ճանաչում ինձ, Մարտին»: Մարտինը շարունակում էր ուսումնասիրել նրան, մինչ հիշողության մեջ գալիս էին սուրբգրային համարներ:Հետո հանկարծակի նա ասաց. «Հեռացիր ինձանից, սատանա: Դու թագ ունես գլխիդ, իսկ Աստծո Խոսքն ասում է, որ Իր սուրբերը Նրան կթագադրեն ժամանակների վերջում»: Այս ամենը արդյո՞ք խայծ չէր լինի հոգեգալստականի համար: Միշտ կարևոր է ուշադրություն դարձնել Խոսքին: Մի ուրիշ դեպք կատարվեց մի վանքում, ուր ապրում էր մի ծեր սուրբ՝ շրջապատված երիտասարդ վանականներով, որոնցից մեկը դյուրագրգիռ բնավորություն ուներ: Լսեք շարունակությունը. սա լավ առակ է մեր ժամանակների համար: Այս երիտասարդ վանականը ուզում էր իր ընկերներից ավելի կարևոր լինել: Նա ուզում էր իշխանություն ունենալ, ուրիշներից ավելի լավ և խելացի լինել: Նա ուզում էր տարբերվել, կարևոր չէ, թե ինչպես: Նա շատ հպարտ էր, կարծես ինքը «միակ գլաքարն է գետափին», և ոչ ոք չէր կարող գերազանցել իրեն: Հիմա տեսնենք, թե ինչ կատարվեց: Նա պետք է ինչ-որ բացառիկ բան ունենար մեծ ամբոխից տարբերվելու համար: Հետևու՞մ եք ինձ: Այսպիսով նա ասաց. «Տերը ինձ էլ է մարգարե դարձրել»: Այդ երկրում արդեն կար մեկը, որին ճանաչում էին որպես մարգարեի. դա սուրբ Մարտինն էր, որ ծնվել էր մարգարե լինելու համար: Բայց այս երիտասարդը՝ 25 տարեկան այս վանականը, պնդում էր. «Աստված ինձ մարգարե է դարձրել, և ես կապացուցեմ ձեզ դա: Այս գիշեր Տերն ինձ տալու է մի հրաշալի սպիտակ զգեստ, որը Ինքն է ինձ հագցնելու: Ես կնստեմ ձեր առջև, և դուք կգաք ինձանից կարգադրություն ստանալու»: Համեմատեք սա այս օրերի հետ. «Ես կլինեմ կազմակերպության ղեկավարը: Ես հոգ կտանեմ մյուս վանականներիդ մասին»: Եվ եթե կարդանք սուրբ Մարտինի վերաբերյալ գրվածքները, կտեսնենք, որ իսկապես այդ գիշեր շենքը լուսավորվեց (դուք կարող եք ինքներդ ստուգել դա, դա ճշմարիտ, իրական պատմություն է): Այսպիսով՝ սենյակը լուսավորվեց, և երիտասարդ վանականը, որին դիտում էին ընկերները, ներս մտավ սպիտակ զգեստ հագած: Նա կանգնեց նրանց մեջ և ասաց. «Տեսեք այն, ինչի մասին խոսում էի»: Դա հակառակ էր Խոսքին: Նրանք գնացին հարցնելու վանահորը: Նա անմիջապես եկավ, հետո ետ ու առաջ քայլելով բացականչեց. «Որդիս, այս ամենը ճշմարիտ չի թվում: Բայց մեկ միջոց կա իմանալու համար: Սա գերբնական է թվում…»: Հոգեգալստականները մեկ մարդու պես կքայլեին այդ ճանապարհով՝ կուլ տալով խայծը, կարթը և մնացած ամեն ինչ: Երեցն ասաց. « Հրաշքն իրական է թվում, բայց Խոսքին համապատասխան չէ: Մենք մի օծված մարդ ունենք, Մարտին անունով մի մարգարե. եկ, մենք քեզ կտանենք նրա մոտ»: Երիտասարդ վանականը աշխուժորեն ասաց. «Ո’չ, ո’չ, Մարտինը սրա հետ գործ չունի»: Վանահայրը պատասխանեց. «Միևնույն է, դու կգնաս նրա մոտ»: Նրանք բռնեցին նրա թևերից՝ Մարտինի մոտ տանելու համար, և այդ պահին նրա զգեստն անհետացավ: Տեսնու՞մ եք, եթե հնարավոր լիներ, նույնիսկ ընտրյալները կմոլորվեին: Հիսուսն ասաց. «Իմ ընտրյալները ճանաչում են իմ Խոսքը»: Դուք կասեք. «Ներողություն, Նա ասաց՝ Իմ ձայնը»: Բայց դա Խոսքն է: «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս» (Մատթ.4:4): Ընտրյալները գիտեն այդ և չեն հետևի օտարի խոսքին կամ ձայնին: Հենց դա կատարվեց այդ վանականների հետ. նրանք չէին ուզում հետևել օտարի ձայնին: Նրանք գիտեին, որ Մարտինն այնտեղ էր, իրենց ժամանակի մարգարեն, որ հաստատված էր Աստծո կողմից Խոսքով և ճանաչում էր Խոսքը: Այդ պատճառովերիտասարդը չէր ուզում գնալ նրա մոտ: Հիսուսը նաև ասաց. «Որովհետև ուր որ դիակ լինի, արծիվներն այնտեղ կհավաքվեն» (Մատթ.24:28): Այնտեղ, որտեղ Մարմինն է (կամ Խոսքը ճիշտ ժամանակի համար), այնտեղ են հավաքվում արծիվները: Այնտեղ, որտեղ գտնվում է մեռած Մարմինը (Մանանան, Խոսքը), այնտեղ են հավաքվում արծիվները: Բայց պետք է շտապեմ. հենց նոր նայեցի ժամացույցին և տեսա, որ տասներկուսն անց յոթ րոպե է: Ես կաշխատեմ վերջացնել հնարավորին չափ արագ: Ցավում եմ, որ այսքան երկար պահեցի նրանց, ովքեր հեռախոսով են խոսում, այնուամենայնիվ դա ավելի կարևոր է, քան ___________ձեր դրամը: Այն մի օր կանհետանա, բայց Աստծո Խոսքը՝ ոչ: Մեկ անգամ ևս. «Որովհետև ուր որ դիակ լինի, արծիվներն այնտեղ կհավաքվեն»: Այնտեղ, որտեղ մարմին կա (նա, ով սպանվեց), այնտեղ, ուր թարմ միս կա՝ ճիշտ ժամանակի համար տրված Խոսքը, այնտեղ են հավաքվում արծիվները: Բայց երբ դա նեխած է, ագռավներն են հավաքվում: Հասկանու՞մ եք՝ ինչ եմ ուզում ասել: Երբ զոհը սպանվում է, հավաքվում են արծիվները, բայց երբ նրանք գնում են, և արդեն սկսում է հոտ գալ, հավաքվում են ագռավները: Իսկ արծիվներն արդեն չեն ուզում: Հիսուսն ասաց. «Որտեղ որ մարմին կա…»՝ որտեղ որ թափվում է Մանանան: Այն գիշերը, երբ մանանան թափվում է, հավաքվում են արծիվները: Սա Մանանան է՝ ճիշտ ժամանակի համար տրված: Երբ որ սկսում է նեխել և որդերով լցվել, վազում են ագռավները: Մինչև չնեխի, նրանք հոտ չեն առնի: Դրա համար զարմանալի չէ, որ Մատթ.23:27 համարում Հիսուսն աղաղակում է. «Երուսաղե~մ, Երուսաղե~մ, մարգարեներ կոտորող, քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող, քանի~ անգամ ես ուզեցի (ուշադրություն դարձրեք «ես» անձնական դերանվանը )քո երեխաներին հավաքել, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց դուք չցանկացաք»: «Դու, որ քարկոծել ես քեզ մոտ ուղարկված մարգարեներին». այդ մեծ եկեղեցին՝ Երուսաղեմը: Մենք ունենք այն Երուսաղեմը, որ երկրային չէ, այլ վերևից է, որտեղից եկավ նախասահմանված Խոսքը: Ոչ թե հին Երուսաղեմը, որը կկորսվի, այլ նոր Երուսաղեմը, որ մնայուն է, ոչ թե մարդկանց ձեռքով կառուցված հին Երուսաղեմը, այլ Աստծո կողմից կառուցված նոր Երուսաղեմը՝ երկնքից եկած և այժմ հայտնված Խոսքը: Հովհ. 14:2 «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան, իսկ եթե ոչ, ես ձեզ կասեի՝ «Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու»: Ոսկյա փողոցները և Արարչի կողմից պատրաստված մյուս բաները նոր Երուսաղեմն է, որ երբեք չի կորսվի: «Երուսաղե~մ, Երուսաղե ~մ, քանի անգամ ես ուզեցի… »: Ոչ թե երրորդ անձը կամ մեկ ուրիշ անձ, այլ Ես ուզեցի իմ թևերը տարածել քեզ վրա, ինչպես հավն է հավաքում իր ձագերին, բայց դուք դա չեք հանդուրժում: Այժմ ձեր ժամը եկել է, և որտեղ որ մարմին կա, այնտեղ են հավաքվում արծիվները: Բայց հենց որ մարմինը նեխում է, ագռավներն են հավաքվում: Մովսեսը արծիվ էր: Նա Աստծո զավակներին չկերակրեց Նոյի թողած մնացորդներով, նա թարմ կերակուր ուներ նրանց համար: «Տեր Աստված ինձ հանդիպեց անապատում, հաստատեց Իր Խոսքը և ինձ ուղարկեց, որ կոչ անեմ ձեզ դուրս գալու»: Նրանից հետո նմանակողներ եկան, բայց նա ուներ իր ժամանակի համար տրված Խոսքը: Աստված ասել էր Աբրահամին, որն ընդունել էր խոստումը. «Ստոյգ գիտցիր, որ քու սերունդդ իրենցը չեղած երկրի մէջ պանդուխտ պիտի ըլլան եւ ծառայութիւն պիտի ընեն ու հոն չորս հարիւր տարի պիտի չարչարուին: Բայց այն ազգը որուն պիտի ծառայեն, Ես պիտի դատեմ եւ անկէ ետքը շատ ստացուածքով պիտի ելլեն» (Ծննդ.15:13,14): Մովսեսն ասաց. «Հիմա Տերը կխոսի ինձ հետ և ինձ ցույց կտա: Նա ինձ ասաց, թե ինչ պետք է անեմ, և ես էլ ձեզ կասեմ այն: «ԵՍ ԵՄ»- ն է ինձ ուղարկել… ԵՍ ԵՄ, ոչ թե ԵՍ ԷԻ կամ ԵՍ ԿԼԻՆԵՄ, այլ ԵՍ ԵՄ՝ ներկա ժամանակով՝ բառացիորեն ԽՈՍՔԸ ԱՅԺՄՎԱ ՀԱՄԱՐ: Ոչ թե Խոսքը, որ էր, որ կլինի, այլ Խոսքը, որ հիմա է: «ԵՍ ԵՄ» -ը ԽՈՍՔՆ Է: Սկզբում էր Խոսքը, և Խոսքը Աստծո մոտ էր: «ԵՍ ԵՄ»-ը՝ Աստված, ինձ ուղարկել է որպես մարգարե՝ հաստատելու համար, որ սա ճշմարիտ է: ԵՍ ԵՄ՝ այդ Խոսքի պատասխանը: Նա ինձ պատվիրեց գալ ձեզ մոտ և կատարել դա»: Բայց երբ Մովսեսը ցույց տվեց իր նշանը, փարավոնն ասաց. «Մեր խմբում շատ երիտասարդներ կան, որոնք նույնպես կարող են անել այդ»: Նմանակողներ… Հիսուսն ասաց, որ դա կկրկնվի վերջին օրերում: Այս նմանակողները կգան և կասեն նույն բաները: Բայց նայեք նրան, ով սկզբում եկավ և հաստատված էր Խոսքի վրա: Մովսեսը նրանց չտվեց այն, ինչ կար Նոյի ժամանակներում, նա նրանց չասաց. «Մենք պետք է տապան կառուցենք. դա Աստծո Խոսքով է, որովհետև մի ժամանակ Նոյը տապան կառուցեց»: Ոչ, այդ ուտելիքը միայն ագռավները կուտեին: Նա նրանց տվեց խոստումի Խոսքը: Աստծուց էր գալիս այդ Պատգամը՝ այդ ժամի համար սահմանված Խոսքը: Հիսուսն էլ ժողովրդին չմատուցեց Մովսեսի ժամանակներից մնացած բաները: Վերջինս ուներ իր ժամանակի համար տրված Խոսքը, որովհետև մարգարե էր: Բայց Հիսուսն Աստված Ինքն է: Նա նրանց չմատուցեց Մովսեսի ժամանակների մնացորդները, այլ նայում էր այդ կազմակերպության ագռավներին, որոնք շատակերների պես ուտում էին մնացորդները. «Մենք Մովսեսն ունենք, դու մեզ պետք չես»: Հիսուսը նրանց ասաց. «Որովհետև եթե դուք Մովսեսին հավատայիք, Ինձ էլ կհավատայիք, քանի որ նա Իմ մասին գրեց» (Հովհ.5:46): Ահա թե ինչ էր ուզում նա ասել. որտեղ որ մարմինն է, այնտեղ են հավաքվում արծիվները: Այնտեղ, որտեղ Խոսքն է՝ բոլորովին թարմ: Խոսքը ելավ, զորացավ, հաստատվեց և որպես կերակուր տրվեց երեխաներին, մինչդեռ հին դիակը հարյուրավոր տարիներ մնացել էր այնտեղ: Այսօր էլ նույնն է: Լյութերը ապաշխարության պատգամ ուներ, բայց, ո~հ, դուք, լյութերական ագռավների խմբեր: Մկրտականները պատգամ ունեին, բայց դուք մկրտական ագռավների խմբեր եք: Հոգեգալստական շարժումը պատգամ ուներ, (որ հիմա տուն է վերադառնում), բայց, ո~հ, դուք, հոգեգալստական ագռավների խմբեր: Բայց արծիվները հավաքվում են այնտեղ, որտեղ մարմին կա: Հիշեք, որ Լյութերի ժամանակներում չէիք կարող լյութերականին կերակրել կաթոլիկ սնունդով, ինչպես հիմա են անում: Ամենևին, նրանք թարմ ուտելիք էին ուզում՝ եկեղեցու այդ շրջանի համար տրված Խոսքը: Իսկ հետագայում մեթոդականին չէիր կերակրի Լյութերի պատգամներով: Ո’չ, նրանք փչացած միս չէին ցանկանա ուտել: Այն փչանում էր, որովհետև կյանքը նրանից դուրս էր եկել՝ ուրիշ տեղ գնալու համար: Նույնն էլ ցորենին է վերաբերում. մղեղը մահացավ, բայց կյանքը շարունակվում է: Ոչ էլ կարող եք Հիսուս Քրիստոսի Հարսին կերակրել հոգեգալստականությամբ: Ո’չ, իհարկե ոչ: Կերակրել Հարսին մի կազմակերպությամբ, որին կրծել են որդերը և ապականել: Երբեք: Ահա խոստումը. «Ահա ես Եղիա մարգարէն ձեզի պիտի ղրկեմ դեռ Տէրոջը մեծ ու ահեղ օրը չեկած» (Մաղաք. 4:5): Նա որդիների սրտերը կդարձնի հայրերի հավատքին: Աստվածաշնչի բոլոր խոստումները կկատարվեն, և ահա հենց այդտեղ կհավաքվեն արծիվները. «Այն ամենը, ինչ Հայրը տալիս է Ինձ, Ինձ մոտ կգա…»(Հովհ. 6:37): Հիսուսը երբեք այդպես չվարվեց, բայց երբ եկավ, գտավ ագռավների մի խումբ: «Մենք Մովսեսը և օրենքը ունենք», --- ասում էին նրանք: Անշուշտ, մի ժամանակ, երբ այն պատրաստվել էր, հրաշալի ուտելիք էր: Բայց Մովսեսը, որ զոհաբերություն էր արել, և նրանց բերել էր օրենքը, ասաց. «Քու Տէր Աստուածդ քու եղբայրներուդ մէջէն՝՝ ինծի պէս մարգարէ մը պիտի հանէ քեզի: Անոր մտիկ ըրէք» (2 Օրինաց 18:15): Հին Կտակարանում Հիսուս Քրիստոսի վերաբերյալ 600 մարգարեություն կա, որոնք արդեն ճշգրիտ կերպով կատարվել են: Դրանցից շատերը կատարվեցին Նրա կյանքի վերջին յոթ-ութ ժամերի ընթացքում: Այդ մարգարեներից յուրաքանչյուրը շատ հստակ է արտահայտվել: Եթե ես այսօր մարգարեանայի, որ մեկ տարվա ընթացքում ինչ-որ բան կկատարվի, դրա կատարվելու հավանականությունը 20 տոկոսով կլիներ: Եթե ասեի ճշգրիտ ժամանակը, սահմանը ավելի կնեղանար: Բայց եթե ավելի կոնկրետացնելու համար նշեի վայրը, նաև այն մարդուն, որ պետք է իրականացներ այն, իրականացման հավանականությունը շատ փոքր կլիներ: Հենց սկզբից կարող էին այս կանխասումը որակել որպես անիրագործելի: Իսկ Մեսիայի վերաբերյալ ՅՈւՐԱՔԱՆՉՅՈւՐ ԽՈՍՔ բառացիորեն կատարվեց: Երբ Նա ժողովարանում կարդաց Սուրբ Գիրքը, նախադասության կեսից կանգ առավ (Ղուկաս 4:19, Ես. 61:2), որովհետև մնացածը պետք է կատարվեր Նրա երկրորդ գալստի ժամանակ: Ամեն: Երկինք ու երկիր կանցնեն, բայց ոչ Նրա Խոսքը: Այն ժամանակ Նա էր այն Խոսքը, որ կերակրում էր նրանց: Մովսեսը նրանց ճշմարտությունն էր ասել, բայց միշտ ինչ-որ բան մնում է, երբ արծիվները կերել են իրենց կերակուրը և գնացել իրենց բնակարանը: Եվ ամեն անգամ հարանվանություն են ստեղծում ագռավների համար: Արծիվները միշտ ակնկալում են նոր բան ստանալ Խոսքից: Նրանք ասում են. «Աստծո Խոսքն է ասում սա, և դա կկատարվի»: Երեկ կերել ենք եղջերվի միս, բայց վաղը ոչխարի միս ենք ուտելու: Եղջերվի հին դիակը այնտեղ է, բայց մենք ոչխարի միս ենք ուտելու: Հրեշտակների կերակուր: Անապատում մարդիկ կերան մանանան, բայց նրանք, ովքեր մի կողմ դրեցին հաջորդ օրվա համար, տեսան, որ այն փչացել է: Տեսնու՞մ եք այս խորհրդապատկերների կատարելությունը: Հիսուսի ժամանակ ագռավներն էլ էին դևեր հանում, օծյալներ կային, որ կերակրվում էին հին դիակներով: Այն ժամանակ էլ մարգարեներ կային: Կայիափան՝ քահանայապետը, մարգարեացավ, և Աստվածաշունչն ասում է, որ նա այդ արեց այն պատճառով, որ այդ տարվա քահանայապետն էր: Զզվելի աղբահավաք, որոմ և տատասկ, թեև նստած է բարի սերմերի մեջ: Բայց Հոգին նրա վրա էր, Աստծո ճշմարիտ Սուրբ Հոգին հանգչում էր նրա վրա, որպեսզի քարոզի, մարգարեանա և հայտնի, թե ինչ է կատարվելու: Չնայած դրան՝ նա մերժեց և խաչեց այդ ժամի համար հաստատված ճշմարիտ Խոսքը: Ո’հ, եղբայրնե’ր, դեռ ինչքան ժամանակ պետք է ասենք այս բաները: Քանի՞ անգամ դեռ պետք է կրկնենք սուրբգրային համարները: Ապացուցելու համար Հիսուսն ասաց. «Եթե ես Բեեղզեբուղով եմ դևերին հանում, հապա ձեր որդինե՞րն ինչով են հանում…Բայց եթե ես Աստծո մատով եմ դևերին հանում, ուրեմն Աստծո արքայությունը ձեր վրա հասել է»: Այսպիսով՝ նրանք դևեր էին հանում, մարգարեանում էին, բայց չճանաչեցին Նրան, որ այդ ժամի համար տրված Խոսքն էր: Ինչու՞: Որովհետև Նա չէր միաբանվել նրանց հետ: Այժմ նորից կարդացեք Մատթ.24:24 համարը: Եթե Նա դևերին հանում է Աստծո Խոսքով (որովհետև Նա Աստծո Խոսքն էր), ինչո՞վ են հանում ձեր հարանվանությունների զավակները: Մենք գիտենք, որ միայն Աստված կարող է դևին հանել, որովհետև տանը ապրող զորավոր մարդուն կարող է դուրս հանել միայն նրանից զորավորը: Հայտն.17:8 համարում խոսվում է հակաքրիստոսի մասին, որ հայտնվում է վերջին ժամանակներում: Նա պետք է կատարի հրաշքներ և նշաններ՝ մոլորեցնելու համար երկրի վրա ապրողներին, քրիստոնյաներին և ուրիշներին, ում անունները աշխարհի սկզբից ի վեր գրված չեն Գառան Կյանքի Գրքում: Կյանքը, որ իսկական նարնջենու արմատների մեջ էր, հասնում էր նաև իր բնի վրա պատվաստված կիտրոնենու ճյուղերին: Հետո բարձրանում էր ավելի վերև՝ մինչև ծառի գագաթը, և պտուղ էր տալիս բոլոր դենոմինացիոն պատվաստած ճյուղերից վեր: Հիշեք Դավթին. թեև ազնիվ և անկեղծ էր, փորձում էր Աստծո գործը կատարել առանց Աստծուց պատվեր ստանալու: Հիսուսն ասում էր, որ այս օծյալները որպես վարդապետություն են սովորեցնում Սուրբ Գրքի մարդկային մեկնությունները, փոխանակ սովորեցնեին միայն Խոսքը, հաստատված Խոսքը: Նրանք մեզ սովորեցնում են պատմական Քրիստոս և անցյալում կատարված բաներ, մինչդեռ Աստվածաշունչն ասում է, որ Նա է «ԵՍ ԵՄ»-ը: Ոչ թե Ես էի, կամ Ես կլինեմ, այլ ԵՍ ԵՄ (ճշմարտապես այժմվա համար): Նա այն Խոսքն է, որ ապրում է անդադար: Սկզբում (ցորենի մեջ) Նա տերևներում էր, հետո՝ մղեղի մեջ, հետո՝ հասկի, իսկ ՀԻՄԱ ՆԱ հատիկի մեջ է: Արդյո՞ք կարծում եք, որ կյանքը կվերադառնա և նորից կապրի անցած օրերը: Կարծում եք՝ այդ կյանքը կարո՞ղ է ետ գնալ և ապրել արդեն չորացած մղեղի մեջ: Նրանք, ովքեր չեն քայլել Խոսքի հետ, որ ուղղված էր իրենց, մեռած են վաղուց: Դրանք փշերն ու տատասկներն են, որոնք պիտի մերժվեն և մոտ են այրվելուն: Դա այդպես է: Նրանք մեզ սովորեցնում են պատմական Աստծուն և փորձում են ապրել անցյալում: Նրանք ասում են. «Բայց Վեսլին այսպես է ասել»: Նրանք մերժում են այս օրվա համար խոստացված Խոսքը, մանանան, որ հստակորեն սահմանվել է այս ժամանակների համար՝ փորձելով իրենց լյութերական, մկրտական, հոգեգալստական գինիները լցնել մեր նոր տիկերի մեջ: Իսկ եթե, հակառակը, փորձում են նոր գինին լցնել իրենց հարանվանությունների մեջ, նրանց անմտությունը հայտնի է դառնում: Նրանք դա չեն կարող անել, որովհետև պայթյուն կլինի: Ես կնախընտրեի, որ ավելի շուտ դուք հեռանայիք: Ոչ էլ հին հագուստի վրա նոր կտորից կարկատան եք դնում, որովհետև պատռվածքն էլ ավելի վատ կլինի: Հիսուսն Ինքն է դա հաստատել: Դուք չեք կարող նոր գինին լցնել հին տիկերի մեջ. դրանք կպայթեն, որովհետև նոր գինին կյանք ունի իր մեջ: Հայտն. 16:13,14 համարներում վեցերորդ և յոթերորդ գավաթների միջև ինչ-որ մեկի բերանից երեք պիղծ հոգիներ էին դուրս գալիս գորտերի նման: Ուշադրություն դարձրե՞լ եք և պատրաստվե՞լ եք դրան: Սա հոգիների երրորդություն է: Իսկ հիմա, հարանվանություններին պատկանող իմ եղբա’յր, մի’ վեր կաց գնալու, այլ մնա քո տեղում և լսիր: Եթե Աստծուց ես ծնված, այդպես էլ կանես: Գորտերի երրորդություն: Գորտը մի կենդանի է, որ միշտ ետ է նայում: Նա չի նայում այնտեղ, ուր գնում է, այլ այնտեղ, որտեղից գալիս է: Ո՞րն է երրորդության սկզբնաղբյուրը: Հիշեք. երեք պիղծ և անկախ հոգիներ. հասկացա՞ք սա: Նրանք ետ են նայում, դեպի Նիկյան տիեզերաժողով, որտեղ ծնվեց երրորդության վարդապետությունը: Իսկ Աստվածաշնչի մեջ նման բան չկա: Գորտերի երրորդությունը դուրս եկավ հին երրորդությունից, որը ծնունդ տվեց նոր երրորդությանը: Նրանց մայրը երրորդություն էր. վիշապը, գազանը և սուտ մարգարեն: Ուրեմն ե՞րբ հայտնվեցին այս գորտերը: Նրանք ամեն ժամանակ այնտեղ էին: Ոչ թե հայտնվեցին վեցերորդ և յոթերորդ գավաթների միջև ընկած ժամանակաշրջանում, նրանք այնտեղ էին այն բանից առաջ, երբ Կնիքները բացվեցին այս ամենը բացահայտելու համար: Որովհետև յոթերորդ հրեշտակի պատգամում Աստծո խորհուրդները հայտնի կդառնան՝ երրորդության վերաբերյալ, սխալ մկրտությունների վերաբերյալ և ուրիշ բացահայտված բաների վերաբերյալ: Թող Աստված օգնի մեզ ճանաչելու ճշմարտությունը և մեզ ետ պահի այն մտքից, թե սա ընդամենը մարդու երևակայություն է: Այս պահին, երբ խոսում եմ, զգում եմ, որ այս հոգին դիմադրություն է ցույց տալիս: Եղբայրներ, ես ինձանից չեմ խոսում, այլ Աստծո հրեշտակից, որ ճամբարում է: Նայեք այդ երրորդությանը: 1. Վիշապը: Գիտե՞ք՝ ով էր Վիշապը: Դա Հռոմն էր: Վիշապը եկավ և կանգնեց կնոջ առաջ, որ հափշտակի նրա երեխային ծնվելուն պես (Հայտն.12:4): 2. Գազանը: Ի՞նչ է նշանակում Գազանը Աստվածաշնչի մեջ: Զորություն: 3. Սուտ մարգարեն: Սուտ մարգարեն սուտ օծյալն է: Որտեղի՞ց է գալիս այս սուտ մարգարեն (եզակի թվով): Նա սկիզբ առավ առաջին Պապից, և այնտեղից է գալիս պոռնիկը՝ բոլոր պոռնիկների մայրը: Սուտ երրորդություն հայտնվեց, բայց հայտնի չէր եկեղեցու առաջին օրերում: Բայց երբ Յոթ Կնիքները բացվեցին՝ խորհուրդները հայտնի դարձնելու համար, գորտի տեսք ունեցող այս երեք պիղծ հոգիները դուրս եկան և բացահայտվեցին: Երրորդության վարդապետությունը հակառակ է Ճշմարտությանը: Տեսնու՞մ եք՝ որտեղից է գալիս և ուր է վերադառնում: Սա վերադարձ է դեպի էկումենիկ խորհուրդ, որովհետև բոլորն էլ նույն հոգին ունեցող եղբայրներ են, ինչ էլ որ անեն: Հրաշքներ գործելով հանդերձ նրանք կմոլորվեն: Իսկ դրանք դևեր են, որ գնում են երկրի վրա գտնվող բոլոր աստվածների մոտ՝ հրաշքներ գործելով, որպեսզի վերջին ժամանակներում մոլորեցնեն, և դա նրանց կհաջողվի: Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս այն չար ոգուն, որը ներկայացավ Աստծո առաջ՝ առաջարկելով իջնել ներքև և դրվել այն մարգարեների բերանում: Նրանց մղելով սուտ մարգարեություն անել՝ Աքաաբը դուրս կգար ճակատամարտի և կսպանվեր: Աստված նրան ասաց. «Գնա, դու քո նպատակին կհասնես: Դու նրանց կստիպես հավատալու դրան: Նրանք հենց սկզբից հաստատուն չմնացին Խոսքի մեջ: Գնա, դու կլինես նրանցից մեկը, որոնց կհաջողվի մտնել սուտ մարգարեների մեջ, որովհետև Խոսքի մասին ոչինչ չգիտեն, ոչ էլ ուզում են սովորել. նրանք սկզբից ի վեր տատասկ են եղել»: Այս սուտ գորտերը նայում են ետ և ասում. «Դուք գիտեք, թե ինչ է ասվել Նիկյան տիեզերաժողովի ժամանակ …»: Բայց ինձ չի հուզում այն, ինչ մի ժամանակ ասվել է Նիկիայում, բայց կրկնում եմ այն, ինչ ասվել է Աստծո գահի առջև: Ինձ հետաքրքրում է այն, ինչ կլինի, ոչ թե այն, ինչ եղել է, որովհետև Նա «ԵՍ ԵՄ»-ն է: Այսպիսով՝ շատ ուշադիր եղեք: Մենք դա հստակ տեսնում ենք այն բանից հետո, երբ այս խորհուրդը բացահայտող Կնիքները բացվեցին: Ի՞նչ է նշանակում «երրորդություն»: Որտե՞ղ է խոսվում «երրորդության» մասին: Աստվածաշնչի մեջ գոնե մեկ հատված կա՞, որտեղ «երրորդություն» բառը նշված լինի: Ինչպե՞ս կարող է լինել երեք Աստված: Ինչպե՞ս կարող ենք երեք Աստծո երկրպագել՝ առանց հեթանոս լինելու: Ինչպե՞ս կարող են նրանք առանձին լինել, երբ Նա ասում է. «Ես և Հայրը մի ենք» (Հովհ.10:30): «Ձեր մեղքերի մեջ կմեռնեք, որովհետև եթե չհավատաք, որ Ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք» (Հովհ.8:24): Մեղքը անհավատությունն է: Դու կմեռնեք ձեր անհավատության մեջ: «Ձեր կարծիքով ո՞վ եմ Ես, Որտեղի՞ց եմ Ես գալիս, Ճանաչու՞մ եք Իմ Հորը, գիտե՞ք Նրա անունը: Ես Սարոնի ծաղիկն եմ, առավոտյան պայծառ Աստղը…»: (Կարո՞ղ եք ինձ ասել՝ Ո՞վ է Նա): «Ես Նա եմ, Ով վառվող մորենու միջից Մովսեսի հետ խոսեց, Աբրահամի Աստվածն եմ Ես, առավոտյան պայծառ Աստղը: Ես Ալֆան և Օմեգան եմ, Սկիզբը և Վերջը, Ես ողջ ստեղծագործությունն եմ, Հիսուս է Իմ Անունը: Միանգամայն հստակ է. ոչ մի երրորդություն չկա: Ամենևին: Դա սխալ է: Յոթ Կնիքները բացահայտել են այդ գաղտնիքները, որպեսզի դրանք կատարվեն, և բացահայտվի երկար տարիների ընթացքում եկեղեցու և հարանվանությունների շրջաններում թաքնված Ճշմարտությունը: Մեզ ցույց տրվեց, թե իրականում ով է Հայտն.17-րդ գլխում նկարագրված մեծ պոռնիկը: Գիտենք նաև, որ նա պոռնիկների մայրն է: Գուցե ասեք. «Բայց դուք նրանց ագռավ եք կոչում»: Այո’, դա ճիշտ է: Բայց հիշեք, որ ագռավը թռչուն է: Նա օծված է (նրան կարողություն է տրվել) թռչելու համար: Այս երկու հոգիները այնքան մոտ կլինեն, որ եթե հնարավոր լիներ, ընտրյալներն էլ կմոլորվեին: Ագռավն էլ արծվի չափ մեծ է, կարող է նրա նման թռչել և օծված է թռչելու՝ քարոզելու կամ մարգարեանալու համար: Նա նման է արծվին, բայց մի բանով տարբերվում է: Նա չի կարող արծվի ետևից գնալ բարձրության մեջ: Եթե նա փորձեր արծվի պես վեր բարձրանալ, նրա անմտությունը հայտնի կդառնար: Նա կարող է ասել .«Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն: Ես հավատում եմ Աստծուն, Ամենակարող Հորը, երկնքի և երկրի Արարչին Հիսուս Քրիստոսի՝ Իր Որդու միջոցով»: Այո’, անշուշտ, նրանք դրան հավատում են, բայց ի՞նչ կասեն այն մասին, որ «Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր.13:8): Արծիվը առանձնահատուկ կառուցվածք ունեցող թռչուն է: Երկրի վրա նրա նմանը չկա: Եթե բազեն ուզենար նրան հետևել, նա կքայքայվեր: Նրա անմտությունը անմիջապես հայտնի կդառնար: Նա կպայթի, եթե նոր գինին լցնի հին տիկի մեջ: Նա կպայթեր, որովհետև նրա մարմինը նախատեսված չէ այդ բարձրությանը դիմադրելու համար: Եթե նա փորձեր հասնել այդ բարձր վայրերին՝ առանց դրա համար ստեղծված, նախասահմանված լինելու, առանց արծիվ ծնվելու, նա հազար կտոր կլիներ: Նրա փետուրները թևերից կպոկվեին և կթափվեին: Ոչ էլ նա կարող է արծվի պես տեսնել: Ձեր ինչի՞ն է պետք հասնել այդքան բարձր վայրեր, եթե այնտեղ հասնելով՝ չեք տեսնելու, թե որ ուղղությամբ եք գնում: Նա կարող է գոռալ, կանչել, շարունակել շարժվել, բայց փորձեք նրան ներկայացնել Խոսքը, և նրա անմտությունը հայտնի կդառնա: Խոսեք նրա հետ Հիսուս Քրիստոսի Անունով մկրտության մասին կամ այն փաստի մասին, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան, նա ձեզ կասի .«Մի րոպե սպասեք»: Այն ժամանակ նրա փետուրները կսկսեն ընկնել: Դուք կարող եք այս ու այն կողմ ցատկել, մարգարեանալ, դևեր հանել, լեզուներ խոսել, գոռալ, բեմի վրա այս ու այն կողմ վազել, բայց չփորձեք հետևել արծվին բարձրության մեջ, այլապես ձեր անմտությունը հայտնի կլինի: Արդ, այս բազեն կանչված է, օծված է: Նա կարող է թռչել, հավասարակշռությունը պահել, նաև բարձրանալ, բայց մինչև որոշակի սահմանը: Նա կարող է նեխած միս ուտել, բայց ոչ գահից եկող թարմ միսը: Նա կույր է, ուժասպառ և չգիտի, թե դա ինչից է: Նույն Հոգին է գործում: Անձրևը, որ թափվեց բարի սերմի վրա, նրա վրա էլ թափվեց, բայց նա սկբից ի վեր բարի սերմ չէ: Նա շնչասպառ է լինում, ասում է. «Ո’չ, նման բան չեմ կարող ընդունել, ես ճանաչում եմ դոկտոր Ջոնսին»: Ամեն ինչ կարգին է, շարունակիր, եթե ուզում ես: Բազեն չի ծնվել, ստեղծվել կամ նախասահմանվել այդ տեսակ թռչուն լինելու համար: Նրան կարելի է համեմատել կիտրոնի հետ, որն աճել է նարնջենու վրա, բայց չի գալիս արմատից: Նա այդ ծառին ավելացվել է հետո: Ինչքան բարձր են նրանք թռչում իրենց հարանվանությունների մեջ, այնքան անընդունակ են դառնում տեսնելու նախասահմանված և բացահայտված Խոսքը: Նրանք ասում են. «Դրանք հիմարություններ են: Լույսի շերտ գլխավերևում… դա կատարյալ հիմարություն է»: Նրանք ցույց են տալիս, թե ովքեր են: Նրանք չեն ստեղծվել հեռուն տեսնելու համար, նրանք տեսնում են այնքան, որքան նրանց թույլ են տալիս հարանվանությունների ակնոցները: Հետագայում չղջիկի պես կույր են դառնում: Այն ժամանակ նրանց անմտությունը հայտնի է դառնում: Իսկ այնտեղ իսկական արծիվները նստում են ուտելու: Դա այն վայրն է, որտեղ ճշմարիտ, ընտրյալ արծիվները Նրան տեսնում են այնպես, ինչպես կա: Հենց որ տեսնում են մեկին, որ չի կարող յուրացնել այդ Խոսքը, անմիջապես հասկանում են, որ նա դենոմինացիոն ագռավ է: Ի՞նչն է նրան խանգարում բարձր թռչել: Տեսեք, թե նա ինչ է սովոր ուտելու. դենոմինացիոն դիակների փչացած միսը: Դա չի կարող «հոգևորացնել» իր մարմինը, «հոգևոր» զորություն տալ կամ, այլ կերպ ասած, նրան վեր բարձրացնել հարանվանական տարաձայնություններից: Նա կերակրվել է ապականված սննդով, և նրա մարմինը կրում է դրա դրոշմը: Նա չի կարող բարձրանալ վերև, որտեղ բարձրացել է արծիվը թարմ կերակուր ուտելու շնորհիվ: Այստեղ նույնպես կատարվում է Մատթ.24:24 համարում գրվածը: Նա կույր է, թռչում է, թափահարում թևերը, բայց չի կարող այնքան բարձր թռչել, որ հասնի երկնային Մանանային: Նա դատապարտված է ուտելու գետնի վրա մնացած հին մանանան, սատկած, հին ճագարների միսը, որոնք ___________շաբաթներ, ամիսներ, նույնիսկ քառասուն տարի շարունակ ընկած են ճանապարհին: Այդ միսը թունավորված է: Նա կարող է ուտել այդ, զբոսնել, կռկռալ և այլն, կարող է նաև ցատկել կամ արծվի պես թռչել, որովհետև նա օծված է բոլոր մյուս թռչունների պես: Դա արծվի տեսակ է, դա մենք գիտենք, բայց իսկական արծիվը նրան երբեք չի հետևի: Այժմ կուզենայի, որ համեմատեիք Մատթ.24:24 համարը 2 Տիմ.3:1-8 համարների հետ: Հիսուսն ասաց, որ վերջին ժամանակներում կհայտնվեն սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ, որոնք կգործեն այնպիսի հրաշքներ և նշաններ, որոնք նման կլինեն իսկականին, այնպես որ, եթե հնարավոր լիներ, ընտրյալներին էլ մոլորեցնեն: Պողոսը եկավ Նրանից հետո և մեզ հայտնեց, որ վերջին ժամանակներում կրոնավոր մարդիկ կլինեն: Նրանք աստվածապաշտության կերպարանքը կունենան և գերի կդարձնեն մեղքերով և աշխարհիկ ցանկություններով բեռնավորված տկարամիտ կանանց: Նրանք զարմանում և բացականչում են. «Ինչու՞ ես անընդհատ այդ խոսքերով ձանձրացնում կանանց»: Նրանք պարզապես չեն կարող տեսնել: «Ինչպես որ Հանեսն ու Համրեսը Մովսեսին հակառակ կանգնեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակ կանգնում, մարդիկ՝ մտքով ապականված, հավատի մեջ անպիտան»: Ոչ թե «ինչ-որ հավատի», այլ «միակ հավատի»: Մեկ Տեր կա, մեկ հավատք, մեկ մկրտություն: Դուք չեք կարող «մեկ հավատք» ունենալ առանց հավատալու «մեկ Տիրոջ»: Դուք չեք կարող երկու մկրտություն ունենալ, ոչ էլ մեկը հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու, այլ միայն մեկը՝ Հիսուս Քրիստոսի անունով: Այժմ համեմատեք Ղուկաս17:30 համարում գրվածը Մաղաքիայի մարգարեության մեջ գրվածի հետ: Ինչպես Հանեսն ու Համրեսը հակառակ կանգնեցին Մովսեսին, այն ժամանակվա օծված Խոսքին, այնպես էլ այս օծված մարդիկ (ոչ թե «մարդը»՝ եզակի թվով, այլ «մարդիկ») հակառակ կանգնեցին ճշմարտությանը: Այն ժամանակ, երբ մարդու Որդին հայտնվում է, յոթերորդ հրեշտակի պատգամը բացում է Կնիքները (Հայտն. 10:1-7): Հրեշտակը մարդու Որդին չէ, այլ հրեշտակը՝ պատգամաբերը բացահայտում է մարդու Որդուն: Կարո՞ղ եք այժմ մեկը մյուսից տարբերել: Դա ձեզ դժվար է թվում: Ոչ թե Մարդու Որդին Ինքը, այլ յոթերորդ հրեշտակը՝ պատգամաբերն է մարդկանց համար բացահայտում Մարդու Որդուն: Կյանքը դուրս է եկել հատիկի կեղևից: Այն ժամանակվանից կազմակերպություն չի կարող լինել, որովհետև կյանքը նորից հատիկի մեջ է: Հայտն.10:7 համարն ասում է, որ յոթերորդ հրեշտակի ձայնի օրերին, երբ նա խոսում է Լավոդիկեի եկեղեցու շրջանում… (այդ հրեշտակի կանչը հնչեց, երբ այդ շրջանի եկեղեցին դարձավ հոգեգալստական կազմակերպություն): Այս պատգամաբերի կանչը նախազգուշացում և հանդիմանություն էր եկեղեցու այդ շրջանի համար: Մարտին Լյութերը հանդիմանություն էր իր ժամանակի և կաթոլիկների համար, նույն կերպ Վեսլին հանդիմանություն էր լյութերականների համար, հոգեգալստականներն էլ հանդիմանություն եղան նրանց համար, ովքեր թողեցին հավատքը: Որտե՞ղ է կյանքը հիմա: Այն դուրս է եկել բոլոր կազմակերպություններից: Այն այլևս մղեղի մեջ չէ, այլ հատիկի: Այս հատիկը հանդիմանություն է հոգեգալստականների համար: Նայեք այս պատգամաբերին… ոչ թե այն ժամանակ, երբ նա սկսեց, այլ, երբ սկսեց հաղորդել իր պատգամը… Նրա ծառայության առաջին փուլը եղավ բժշկությունը, երկրորդը՝ մարգարեությունը, երրորդը՝ Խոսքի բացահայտումը, հայտնված խորհուրդները: Խոսքը բացահայտելու համար մարգարեներից ավելի բարձր կարգ չկա: Բայց միակ միջոցը, որով մարգարեն կարող է հաստատվել, դա Խոսքն է: Հիշու՞մ եք, որ երրորդ փուլը եղավ Կնիքների բացումը՝ ցույց տալու համար Խոսքի մեջ թաքնված Ճշմարտությունը: Նկատու՞մ եք դա հիմա: Եվ այս ժամանակներում, երբ ամեն բան սկսում է կատարվել, նորից կհայտնվեն Հանեսն ու Համրեսը՝ նմանակողները, ինչպես հայտնվեցին այն ժամանակ, երբ Մովսեսը հայտնվեց բնօրինակ և ճշմարիտ Խոսքով: Վերջացնելուց առաջ նշենք ևս երեք բան: Լավ հիշեք, երեք բան կատարվել է, և երեք բան այժմ գտնվում են ձեր առջև: Առաջին. աշխարհը գտնվում է սոդոմական վիճակում: Հիսուսն ասաց, որ այդպես կլինի: Տեսեք այս ժամանակներում տիրող ապականությունը: Կանայք նմանվում են տղամարդկանց, իսկ տղամարդիկ՝ կանանց: Կանացիակերպ տղամարդիկ՝ ապականված, պիղծ, բարոյալքված, դևերով բռնված և այդ մասին չգիտեն: Երկրորդ. այս ժամանակներում է, որ ըստ Սուրբ Գրքի՝ Հանեսն ու Համրեսը նորից կհայտնվեն: Երրորդ. այս ժամանակներում է, որ Մարդու Որդին պիտի հայտնվի: Այսպիսով՝ կան «հավատացյալներ», «կարծեցյալ հավատացյալներ» և «անհավատներ»: Այստեղ հաստատվում է ճշմարիտ Խոսքը, այնտեղ կարծեցյալ հավատացյալները նմանակում են, և, վերջապես, անհավատները՝ ամբողջությամբ մերժում: «Բայց երեկոյան կողմ լույս կլինի: Փառքի ճանապարհը անշուշտ կգտնեք»: Հավատու՞մ եք այս ամենին: Խոնարհենք մեր գլուխները: Ամենուրեք, ուր գնում է այս պատգամը, արևելքից արևմուտք, մենք կփորձենք անել այն ամենը, ինչ հնարավոր է: «Բոլոր նրանց, ում Հայրը տվեց Ինձ, կգան Ինձ մոտ»: Գուցե այսօր կարծեցիք, որ այս բաները ինձանից եմ ասում, կարծես հավաքել եմ այս Պատգամը: Բայց ես ընդամենը պատգամաբեր եմ: Բայց, ես ասում եմ իմ սեփական խոսքերը կշռելով, դա իմ Հոր կամքն է, դրա համար ես հաղորդում եմ այն և վճռել եմ կատարել այն: Ես չէի, որ հայտնվեցի այնտեղ, գետափին, ես միայն այնտեղ կանգնած էի, երբ Նա եկավ: Ես չեմ կատարում այս բաները, և ես չեմ կանխասում այն իրադարձությունները, որոնք ճշգրիտ կերպով կատարվել են: Ես պարզապես մեկն եմ, որ կանգնած է Նրա կողքին, երբ Նա գործում է, կամ այն ձայնն եմ, որ Նա օգտագործում է այդ ասելու համար: Ես չեմ Նա, ով ինչ-որ բան գիտի, այլ ես հանձնվում եմ Նրան, որպեսզի Նա կարողանա խոսել իմ միջոցով: Դա յոթերորդ հրեշտակը չէր, ոչ: Դա Մարդու Որդու հայտնությունն էր: Հրեշտակը չէր, այլ այն խորհուրդը, որ Աստված բացեց: Մարդը չի գործում, այլ Աստված: Հրեշտակը Մարդու Որդին չէ, նա Մարդու Որդու պատգամաբերն է: Մարդու Որդին Քրիստոսն է: Այդ Նա է, որից դուք կերակրվում եք: Դուք մարդու միջոցով չեք կարող կերակրվել, որովհետև նրա խոսքերը կարող են սխալ լինել, այլ դուք կերակրվում եք Մարդու Որդու անսխալական «Մարմին- Խոսքով»: Եթե դուք լիովին չեք կերակրվել յուրաքանչյուր Խոսքով, որը ձեզ ուժ կտա վեր թռչել բոլոր հարանվանություններից և աշխարհի բաներից, արեք այդ հենց հիմա, մինչ մենք աղոթում ենք:

