Լսել

Աստված Իր իսկ մեկնաբանն է 02/05/1964

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

Շարք 1 թիվ 2


Ա Ս Տ Վ Ա Ծ    Ի Ր     Ի Ս Կ  

Մ Ե Կ Ն Ա Բ Ա Ն Ն  Է

(God is His Own Interpreter)

Փետրվարի 5, 1964, երեկո

Բեյկերսֆիլդ,

Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ

 

«Ա Ս Վ Ա Ծ    Խ Ո Ս Ք Ը     

Ս Կ Զ Բ Ն Ա Կ Ա Ն     Ս Ե Ր Մ Ն    Է»



1 Աղոթք. «Երկնավոր Հայր, Քո մի խոսքն ավելի կարևոր է, քան այն ամենը, ինչ մարդ կարող է անել կամ ասել, որովհետև մարդիկ սպասում են Քեզ տեսնել: Շնորհակալ ենք, որ այս երեկո մարդիկ եկել են և ակնկալում են ինչ-որ բան տեսնել: Երբ մարդիկ ծարավ են ինչ-որ բանի, պետք է պատասխան տրվի, որովհետև անդունդը անդունդին է կանչումԵվ մենք այստեղ ենք այս երեկո, որովհետև նույն փափագն է դրվել հովիվների և ժողովրդի սրտերում՝ լռությամբ գալ Քո առջև խնդրելու Քո ողորմությունն ու օրհնությունը, որովհետև հավատում են, որ Դու ուզում ես բժշկել հիվանդներին, փրկել կորսվածներին և բացահայտել Քո Խոսքը:

2 Երկնային Հայր, խնդրում ենք, որ շնորհես այդ, որովհետև ամեն երեկո խոնարհությամբ Քեզ ենք սպասում: Թող իջնի Սուրբ Հոգին, և  ոչ ոք չնայի, թե ինչ է կատարվում իր շուրջը, որպեսզի կարողանա միայն Աստծուն տեսնել: Թող այնպիսի աղաղակ դուրս գա Աստծո ծարավ ժողովրդից, որ արթնություն լինի երկրով մեկ, որ ամեն եկեղեցի լցվի ծարավ հոգիներով, որ մեղավորները խնդրեն Աստծո ողորմությունը, և Սուրբ  Հոգին բժշկի հիվանդներին, քայլել տա անդամալույծներին և հարություն տա մեռածներին: Շնորհիր մեզ այն բաները, որոնք խոստացված են Քո Խոսքում:  

3 Եկ մեզ մոտ այս երեկո, Տեր Հիսուս և կատարիր Քո խոստումը: Մենք հավատում ենք, որ Դու նույնն ես երեկ, այսօր և հավիտյան: Հավատում ենք, որ Քո խոստումները չեն կարող անկատար մնալ: Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Քո Խոսքը չի անցնի: Բացիր մեր միտքը, որ հասկանանք Սուրբ Հոգու գործը և Աստծո զորությունը, որպեսզի Նա այսօր մեր մեջ բացահայտի խոստումի Խոսքը: Խնդրում ենք Քեզ Հիսուսի անունով: Ամեն»:

4 Այս երեկո եկեք նայենք  2 Պետր.1:15-21 համարները: Կկարդանք 15-րդ համարից սկսած. «Բայց ջանք էլ կանեմ, որ աշխարհից իմ դուրս գալուց հետո միշտ կարողանաք այդ բաները հիշել: Որովհետև մենք ոչ թե վարպետությամբ հնարված առասպելների հետևելով ձեզ ցույց տվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ Նրա մեծափառությանն ականատես լինելով»:  Սիրում եմ կարդալ այս խոսքերը՝ «ականատես լինելով»: Մենք առասպելներ չենք պատմում, այլ ականատես ենք եղել այն բաներին, որոնց մասին խոսում ենք:

5 «Որովհետև Նա Հայր Աստծուց պատիվ ու փառք ընդունեց, երբ այն վայելչության փառքից այսպիսի ձայն եկավ Իրեն. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես  հավանել եմ»: Եվ երկնքից եկած այս ձայնը մենք լսեցինք, երբ Նրա հետ այն սուրբ լեռան վրա էինք: Եվ մարգարեական ավելի հաստատ խոսքն ունենք, որ եթե դրան ուշադրություն դարձնեք, լավ կանեք, որ մութ տեղը լույս է տալիս, մինչև որ օրը լուսանա, և առավոտյան աստղը ծագի մեր սրտերում: Բայց նախ սա իմացեք, որ Գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի: Որովհետև երբեք մի մարգարեություն մարդու  կամքի համաձայն չի տրվել, այլ Աստծո մարդիկ խոսեցին Սուրբ Հոգուց մղված»:

6 Թող Աստված օրհնի Իր Խոսքի ընթերցումը: Ես մտադիր եմ որպես թեմա  ընտրել սա՝ «Աստված Իր իսկ մեկնաբանն է»:

7 Մենք ապրում ենք խառնաշփոթության ժամանակաշրջանում. տղամարդիկ և կանայք այլևս չգիտեն, թե ինչ են անում, որովհետև անկարգությունն իշխում է ամենուր: Թվում է, թե այդ անկարգության պատճառը տարբեր բաներ են, բայց իրականում դա սատանայի գործն է:

8 Աստված կարող է մարդկանց արդարությամբ դատել միայն որոշակի չափանիշի վրա հիմնվելով: Սուրբ Գիրքն ասում է, որ Նա բոլոր մարդկանց դատելու է Հիսուս Քրիստոսով, իսկ Հիսուս Քրիստոսը Խոսքն է: Հովհաննեսի ավետարանի առաջին գլխում ասվում է. «Սկզբում էր Բանը (Խոսքը), և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էրԵվ Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց, և Նրա փառքը տեսանք որպես Հորից եղած Միածնի փառք՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (Հովհ.1:1,14): 

9 Եթե այսօր տեսնում ենք Նրա հատկություններից մեկի դրսևորումը, սկզբում Նա նույնիսկ Աստված չէր կոչվում, այլ «Հավիտենական»,  որովհետև «Աստված» նշանակում է «պաշտամունքի առարկա»: Սկզբում ոչինչ չկար, որ Նրան պաշտեր: Նա Հավիտենականն էր, ամեն իմաստության աղբյուրը, որի մեջ չկար ոչ ատոմ, ոչ մոլեկուլ, ոչ լույս, ոչ էլ ուրիշ բան, այլ Աստված կամ Նա, ում հիմա ճանաչում ենք որպես Աստված, հավիտենական հզոր Հոգին է, որը երբեք սկիզբ չի ունեցել և վերջ էլ չի ունենա: Նա այնտեղ էր: Նրա մեջ էին բոլոր հատկությունները՝ Աստծո, Հոր, Որդու, Փրկչի, Բժշկողի: Բոլոր այդ հատկությունները Նրա մեջ էին: Նրա աստվածության բացահայտման տարբեր եղանակները պարզապես Նրա հատկությունների արտահայտումն են եղել:

10 Ես նկատի ունեմ, որ Նրա հատկությունները Նրա մտքերն են: Խոսքը արտահայտված միտքն է: Այդ ամենը Նրա մտքի մեջ էր, որովհետև Նա ասաց. «Թող լինի…» և եղավ:

11 Մի’  մոռացեքքրիստոնյաներ, որ դուք Նրա մտքում էիք, երկիրը ստեղծվելուց առաջ և Նրա մտքերի արտահայտումն եք: Մինչև աշխարհի ստեղծումը դուք Քրիստոսի մեջ էիք: Ամեն: Սկզբում դուք Աստծո մեջ էիք, և դա ձեզ դարձնում է Նրա ենթակաները: Եվ այս բոլոր բաների միասնությունն Աստված է, Նա մարմին դարձավ, շոշափելի դարձավ, մարդիկ կարողացան դիպչել Նրան և տեսնել, թե ով է Աստված՝ ամեն բանի հեղինակը:

12 Վերջերս մի հավաքույթի ժամանակ մի մարդ ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, դուք սխալ մեկնություն եք տալիս, ձեր բացատրությունը ճիշտ չէ»:

13 Ամեն դեպքում, եթե գնաք մեթոդականների մոտ, նրանք կասեն, որ մկրտականները ճիշտ չեն մեկնում, մկրտականներն էլ նույնը կասեն հոգեգալստականների մասին, հոգեգալստականները՝ միադավանների մասիննրանք էլ՝ Աստծո ժողովների մասինՅուրաքանչյուրն ասում է, որ ուրիշը սխալ է մեկնում:

14 Բայց Աստված Իր իսկ մեկնաբանն է: Նրան պետք չէ, որ ինչ-որ մեկը բացատրի Իրեն: Նա Ինքն է տալիս Իր սեփական մեկնությունը: Ո՞վ է այն մարդը, որ հավակնում է բացատրել Աստծուն: Աստված Իր իսկ մեկնաբանն է:

15 Սկզբում Աստված ասաց. «Թող լույս լինի» և լույս եղավ: Դա եղավ մեկնությունը: Երբ Աստված ինչ-որ բան է ասում, դա կատարվում է, և այդպիսով Աստված ապացուցում է, որ Ինքն է Իր Խոսքի մեկնաբանըև  Իր Խոսքը ճշմարիտ է: Երբ Նա ասաց «Թող լույս լինի», դա նախ թաքնված էր Իր մտքում, և դա այն ժամանակ, երբ լույսի նման ոչ մի բան գոյություն չուներ: Հետո երբ Նա արտահայտեց Իր Խոսքը, լույսը ժայթքեց երկնքում: Դա էր մեկնությունը: Նա մեկնաբանի կարիք չուներ, որովհետև Աստված ասաց, և դա կատարվեց: Աստված խոսում է, ինչ-որ բան կատարվում է, և ահա Նրա Խոսքը մեկնաբանված է: Մի՞թե մարդիկ չեն կարողանում տեսնել սա:

16 Աստված խոսեց Ծննդոց գրքում և սկզբից ի վեր բաժանեց Իր Խոսքը յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար, սկզբից մինչև վերջ, բայց բոլոր այս դարերի ընթացքում Աստծո ժողովուրդը ավելի լավ բան չգտավ, քան խառնել ասված Խոսքը իր սեփական ավանդույթների և այլ բաների հետ: ԹեՀին, թեՆոր Կտակարաններում Աստված միշտ մարգարեներ է ուղարկել: Աստծո Խոսքը գալիս է մարգարեի մոտ: Ինչպե՞ս:

Աստծո Խոսքի հայտնությամբ: Եվ Աստծո հայտնությունն ինքը վկայում է՝  ճիշտ է դա թե ոչ: Ոչ ոք կարիք չունի մեկնելու: Խոսքը մեկնում է ինքն իրեն: Աստված կատարում է Իր խոստումը:

17 Ուրեմն ի՞նչ օգուտ ունի որևէ այլ բան ավելացնելը: Աստված խոստում է տալիս և հետո կատարում է այն: Ո՞ր մեղավորը կհամարձակվեր ասել, որ այդ մեկնությունը ճիշտ չէ, երբ Աստված Ինքն է տալիս Իր սեփական մեկնությունը: Աստված մեկնաբանի կարիք չունի: Նա մեկնում է Ինքն Իրեն՝ կատարելով Իր խոստումը:

18 Ոհ, եթե միայն եկեղեցին կարողանար տեսնել սա և այն խոստումները, որոնք բաժին են ընկել ամեն ժամանակաշրջանին: Բոլոր ժամանակաշրջաններում և առանձնապես եկեղեցու յոթ շրջաններում Աստված հսկել է, որ կատարվի այն, ինչ Նա որոշել է և խոստացելՈչինչ անկատար չմնաց: Այն, ինչ Նա հաղորդել էր, կատարեց:

19 Աստված ասաց Եսայի 7:14 համարում. «Կույսը կհղիանա», և դա կատարվեց: Ո՞վ ուրեմն կարող էր մեկնել այդ խոսքը: Աստված Ինքը տվեց մեկնությունը: Ոչինչ չի կարելի ավելացնել, որովհետև Աստված ասաց, որ այդպես կլինի, և եղավ: Բայց եկեղեցին չափազանց կույր էր այն տեսնելու համար: Նրանք դրա վերաբերյալ իրենց սեփական գաղափարներն ունեին, իսկ դա այնքան տարբեր էր իրենց սպասածից:

20 Պետրոսն այդ է ակնարկում, երբ ասում է. «Աստված բացահայտեց Քրիստոսին Իր Խոսքով, երբ ասաց. «Սա է Իմ սիրելի Որդին»: Երբ Նա ասում էր այդ, հավատացյալների մի բազմություն կանգնած էին Նրա առջև: Քրիստոսը Աստծո հայտնությունն էր: Նա միշտ Քրիստոսին բացահայտել է Իր Խոսքով, որովհետև Քրիստոսը Խոսքն է:

21Քրիստոսը Նոյի մեջ էր, հավատու՞մ եք: Նոյն ասաց. «Անձրև է գալու, և երկիրը կործանվելու է» (Ծննդ. 6:17): Ոչ մի մեկնություն պետք չէր: Անձրևը եկավ, որովհետև Աստված Նոյի միջոցով հայտնել էր, որ գալու է: Նոյը մարգարե էր, և դրա ապացույցն այն էր, որ նրա ասածը կատարվեց: Ուրեմն կարիք չկա մեկնելու:

22 Նրա շուրջը գտնվողներից շատերն ասում էին. «Նա չի հասկանում, թե ինչ է խոսում»:

23 Բայց Աստված խոստացել էր. «Եթե մարգարեն ձեր մեջ է, և նրա ասածը կատարվում է, լսեք նրան»: Դա այդպես է, որովհետև դա ճշմարտությունն է: Պետք է դա լինի Խոսքի համաձայն: Նոյը ներդաշնակ էր Խոսքի հետ, որովհետև երբ նա մարգարեացավ, որ անձրև է գալու, եկավ: Այստեղ էլ մեկնությունն ավելորդ է, որովհետև այն, ինչ Նա ասել է, կատարվում է:

24 Երբ Եսային մարգարեացավ՝ «Կույսը կհղիանա», նա հղիացավ և դա կատարվեց: Դա լիովին արտասովոր իրադարձություն էր: Մենք գիտենք, որ շատ դարեր անցան, մինչև կույսը հղիացավ:

25 Այդ փաստն այնքան արտասովոր էր, որ Հովսեփը՝ իր նշանածը (արդար և բարի մարդ), բոլորովին չէր ուզում այդ մասին հրապարակավ խոսել: Հասկանու՞մ եք, թե դա ինչքան դժվար էր նրա համար: Որովհետև այն ժամանակ նշանդրեքը չեղյալ հայտարարելը նույնքան լուրջ էր, որքան ամուսնալուծությունը:

26 Որովհետև նա համարվում էր ամուսնացած: Այն ժամանակ նշանդրեքը չեղյալ հայտարարելը դիտվում էր որպես շնություն: Բնականաբար Հովսեփին կարող էր թվալ, որ Մարիամը փորձում էր իր մեջ ապաստան փնտրել՝ իր արժանապատվությունը պահելու համար, որովհետև նա մայր էր դառնալու միայն նշանված լինելով, առանց ամուսնանալու: Ըստ օրենքի նա պետք է քարկոծվեր:

27 Հովսեփը՝ նրա փեսացուն, արդար մարդ էր և հավատում էր Աստծուն: Մարիամը բարձրացրեց իր գեղեցիկ, քնքուշ աչքերը և ասաց. «Հովսեփ, Գաբրիել հրեշտակապետը ինձ այցելեց և ասաց, որ ես կհղիանամ առանց այր մարդու ճանաչելու»:

28 Հովսեփը պետք է քններ Սուրբ Գիրքը, որովհետև դա գրված էր մարգարեություններում: Նորից Աստված մեկնում էր Իր սեփական Խոսքը: Բայց կատարվածը չափազանց արտասովոր էր:

29 Այդ նույն դժվարությունը կա ամեն ժամանակաշրջանում. Աստծո Խոսքը օտար է մարդկանց համար և երբեմն նրանց թվում է արտասովոր: Բայց Աստված միշտ ինչ-որ անսովոր բան է անում: Հաճախ, երբ Նա գործում է, Աստված օգտագործում է անսովոր միջոցներ, որոնք հակառակ են աշխարհիկ համակարգերին: Մարդիկ փորձում են ամեն բան հասկանալ իրենց ձևով, բայց Աստված միջամտում է և կատարում արտասովոր բաներ:

30 Ինչպե՞ս կարող է կույսը հղիանալ: Հովսեփն անկեղծ էր և ուզում էր իմանալ Աստծո կամքը:

31 Այն ժամանակ Աստված երազում ասում է նրան. «Հովսեփ, Դավթի որդի, քո կնոջը Մարիամին քեզ մոտ առնելուց միվախենա, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է» (Մատթ.1:20): Աստծո զորությունը հովանի էր նրան:

32 Նկատե՞լ եք, որ երազում Աստված զրուցում է Հովսեփի հետ: Գիտենք, որ Աստված տալիս է երազներ և դրանց միջոցով խոսում է մարդկանց հետ: Այնուամենայնիվ երազները երկրորդական միջոց են, որովհետև կարող են սխալ կամ ճիշտ հասկացվել, կախված այն բանից, թե մեկնությունը ճիշտ է եղել, թե ոչ: Մինչդեռ Հովսեփը մեկնության կարիք չունեցավ, որովհետև Աստված ուղղակիորեն խոսեց նրա հետ. այն ժամանակ երկրում ոչ մի մարգարե չկար, որ մեկներ երազը. 400 տարի է, որ ոչ մի մարգարե չէր հայտնվել Իսրայելում: Այսպիսով, Աստված, որ հոգ էր տանում Իր Որդու համար, Հովսեփի հետ խոսեց մի երազով, որը ոչ մի մեկնության կարիք չուներ: Նա նրան ասաց. «քո կնոջը Մարիամին քեզ մոտ առնելուց միվախենա, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Աստծո Որդի է»: Դա մեկնության կարիք չուներ:

33 Աստված տալիս է Իր սեփական մեկնությունը ազնիվ և անկեղծ սրտին: Տղամարդիկ և կանայք, դուք, որ ձգտում եք քննել Աստծո խորհուրդները, եթե դուք ազնիվ և անկեղծ եք և հավատում եք, Աստված ձեզ կհասկացնի Իր ձևով: Նախ իմացեք, թե արդյոք դա խոստացված է: Եթե Հովսեփը հեռացած լիներ ավանդույթներից և վերադառնար Աստվածաշնչին, կգտներ, որ Եսային արդեն մարգարեացել էր, թե ինչ էր պատահելու երիտասարդ աղջկան:

34 Այն, ինչ վերաբերում էր Քրիստոսի ծննդին և դրա հետ կապված իրադարձություններին, հաղորդվել էր Սուրբ Գրքում սուրբ մարգարեների միջոցով, ինչպես Պետրոսն է ասում իր նամակում (1 Պետր.1:20): Ոչ ոք իրավունք չունի դրանց տալ իր անձնական մեկնությունը: Այդ ամենը կատարվեց ճիշտ այնպես, ինչպես Աստված ասել էր: Աստծո խոստացված Խոսքը կատարվեց այն օրը: Դա կատարվեց, որովհետև Աստված էր ասել:

35 Նրանց, ովքեր չէին կարող հասկանալ Հիսուսի ծառայությունը, որովհետև շատ զորավոր և արտասովոր էր, Նա ասում է. «Քննեցեք գրքերը, որոնցով դուք ուզում եք հավիտենական կյանք ունենալ, և նրանք են, որ վկայում են իմ մասին»: «Միայն Սուրբ Գիրքն է ասում, թե ով եմ Ես»:

36 Տեսնում եք, Աստված ուղարկեց Խոսքը ճիշտ ժամանակին: Այդ օրը Աստծո հայտնության օրն էր. Նա Էմմանուելն է՝ Աստված մեզ հետ, և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենության Հայր, Խաղաղության Իշխան: Նրա անունը կլինի Էմմանուել՝ Աստված մեզ հետ: Աստված Դավթի մեջ էր, Մովսեսի մեջ էր: Եվ միշտ Աստված հայտնվում էր ճիշտ ժամանակին: Բայց այդ ժամանակ, 2000 տարի առաջ, Աստված ասել էր, որ կույսը կհղիանա և որդի կծնի, և Նա կլինի «Աստված մեզ հետ»:

37 Նրանք նրան խաչեցին Ինքն Իրեն Աստված հռչակելու և շաբաթը չպահելու համար: Բայց Նա Աստված էր, շաբաթի Տերը: Նա սովորական մարդ կամ մարգարե չէր, թեև նաև մարդ էր և մարգարե. Նա Աստված-մարգարե էր և Խոսքի իրականացումը, ինչպես Աստված էր ասել: Նա աղաղակեց. «Ձեզանից ո՞վ կարող է Ինձ մեղքի համար հանդիմանել» (Հովհ.8:46) և «Քննեցեք գրքերը, որոնցով դուք ուզում եք հավիտենական կյանք ունենալ, և նրանք են, որ վկայում են իմ մասին» (Հովհ.5:39): Բայց նրանց ավանդույթներըՆրանք ապրում էին ուրիշ ժամանակաշրջանի արտացոլանքով:

38 Մի քանի շաբաթ առաջ քարոզում էի «Որևէ արտացոլանքի մեջ ապրելու» վերաբերյալ: Ցոլքը, օդատեսիլի նման, կարող է առաջանալ արևի ճառագայթների արտացոլանքից և լինել միայն պատրանք: Ուրիշ ժամանակաշրջանի ցոլքը պատրանք է: Մարդիկ միշտ փորձել են իրենց քայլերը համապատասխանեցնել շատ տարիներ առաջ կատարված իրադարձություններին: Լյութերականները շարունակում են ապրել լյութերական ժամանակաշրջանի արտացոլանքով: Լյութերին տրված հայտնության լույսը հրաշալի էր իր ժամանակաշրջանում, ինչպես, որ Ուեսլեյին տրված հայտնությունը լավ էր իր ժամանակաշրջանում, նույնիսկ հոգեգալստականները ունեցան իրենց ժամանակաշրջանը: Բայց, ինչպես սանդուղքի վրա, ուրիշ աստիճաններ էլ պիտի բարձրանանք: Մենք ուրիշ ժամանակաշրջանում ենք ապրում և պետք է առաջ շարժվենք և ժամանակ չկորցնենք հետ նայելով:

39 Երբ կանգ ենք առնում ինչ-որ բանի վրա, կարծում ենք, թե հասանք նպատակին: Սկսում ենք ապրել ավանդույթներով, որոնք գուցե ճիշտ էին իրենց ժամանակին, բայց մենք պետք է առաջ շարժվենք: Քննեք Սուրբ Գիրքը՝ տեսնելու համար, թե որն է մեր օրերի համար տրված խոստումը. այնժամ կտեսնենք, թե որտեղ ենք գտնվում, ուր ենք հասել:

40 Սերտելով Սուրբ Գիրքը՝ Լյութերը կարող էր տեսնել, թե որ ժամանակաշրջանում էր ապրում: Դուք էլ կարող եք տեսնել, թե ինչ է խոստացվել, օրինակ ինչպիսի հեծյալ հայտնվեց, և ով նրան հակադրվեց. դա մարդու ճարպկությունն էր Ռեֆորմացիայում: Նման դիտողություններ կարող էին արվել Վեսլեյի ժամանակաշրջանի համար, հետո անցնելով Պենտեկոստեի  ժամանակաշրջանով՝ հասնում ենք մեր ապրած ժամանակին: Հետևեք  իրադարձությունների ընթացքին: Ահա թե ինչու Հիսուսն ասաց. «Քննեք Գրքերը՝ իմանալու համար, թե ուր ենք հասել»:

41 Ես հավատում եմ, որ շատ մոտ ենք Աստծո Որդու գալստյանը: Հիմա ոչ միայն այն ժամանակաշրջանն է, այլև հենց այն ժամը, որում Նա կարող է հայտնվել ցանկացած պահի: Ես հավատում եմ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, որ մենք այս աշխարհի պատմության վերջին ժամերում ենք ապրում: Ես դա տեսնում եմ իրադարձությունների ընթացքից: Ես տեսնում եմ, թե ինչպես եկեղեցիները էկումենիկ խորհուրդ մտնելով ընդունելու են գազան դրոշմը: Ես տեսնում եմ հռոմեական կայսրությունը, նրա գործելակերպը, ինչպես նաև ողջ կրոնական աշխարհի գործելակերպը: Ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք միաբանվում Ավետարանի լույսը հանգցնելու համարՅուրաքանչյուրը պետք է նրանց պատկանի և նրանց լույսի տակ քայլի, և նրանցից դուրս ոչ ոք չի կարող գոյություն ունենալ: Հասնելով վերջին ժամանակներին՝ մեզ  մնում է ավելի հաստատուն կերպով կառչել Աստծուց և հավատալ Նրա Խոսքին: Խոսքը միշտ ճշմարիտ է մնում:  

42 Լավոդիկեի ժամանակաշրջանը եկեղեցու միակ շրջանն է, որում Քրիստոսին եկեղեցուց դուրս են արել: Հայտնության գրքում տեսնում ենք, որ Նա դրսում է և թակում է դուռը: Էկումենիկ խորհուրդը Նրան դուրս կհանի: Ինչպե՞ս դա կկատարվի: Նրանք կվերացնեն Խոսքը իրենց միջից, իսկ Նա Խոսքն է: Նա միշտ էլ եղել է և հիմա էլ Խոսքն է:

43 Աստվածաշունչն ասում է Եբր.4:12 համարում. «Որովհետև Աստծո Խոսքը կենդանի է  ու  զորավոր և ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է  և թափանցում է մինչև շնչի և ոգու, զոդվածների և ծուծի բաժանումը, և սրտի մտքերն ու խորհուրդները քննող է»: Նրանք պետք է իմանային, թե ով էր Նա:

44 Տեսեք, թե Հիսուսն ինչ ասաց և ինչ արեց Իր ժամանակ. մի օր իր ծառայության սկզբում Սիմոն Պետրոս անունով մի մարդ եկավ Նրա մոտ: Երբ Պետրոսը Նրան  նայեց, Հիսուսն ասաց. «Դու Սիմոնն ես, Հովնանի որդին»: Նա գիտեր, որ Մովսեսն ասել էր. «Ձեր Տեր Աստվածը ձեր եղբայրների միջից ինձ նման մարգարե կհանի, ամեն բանում, ինչ որ ձեզ ասի, լսեցեք Նրան»: Եվ ահա մի մարդ, որն իր կյանքում երբեք չէր տեսել Պետրոսին, ասում է. «Քո անունը Սիմոն է, դու Հովնանի որդին ես»: Հրեաների մեջ հարյուրավոր տարիներ շարունակ մարգարե չէր եղել, և ահա մի մարդ իրեն ասում է, թե ով է ինքը: Զարմանալի չէ, որ Նա ընդունեց:

45 Այդ ժամանակ Փիլիպոսը գնացել էր  Նաթանայելին կանչելու, որը նստած էր ծառի տակ, հետո նրա հետ վերադարձավ Հիսուսի մոտ, որն ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Նաթանայելը նրան ասաց. ՚՚Որտեղի՞ց  ես ինձ ճանաչում՚՚:

46 Հիսուսը պատասխանեց նրան. ՚՚Փիլիպոսը դեռ քեզ չկանչած՝ ես տեսա քեզ, որ թզենու տակ էիր՚՚:

47 Նաթանայելն ասաց. «Ռաբբի’, Դու Աստծո Որդին ես, Դու ես Իսրայելի թագավորը»: Նա այդ գիտեր: Նա մեկնության կարիք չուներ, որովհետև հենց այդ էր ասել Եհովան:

48 Իսկ անհավատները կանգնած էին այնտեղ և ասում էին. «Այս մարդը Բեեղզեբուղ է, կախարդություն է անում, գուշակ է կամ նման մի բան»:

49 Հիսուսը նրանց նայեց և ասաց. «Դուք այսպես խոսում եք մարդու Որդու դեմ. դա ձեզ կներվի: Բայց երբ Սուրբ Հոգին գա, կանի նույն բաները, և եթե խոսեք այդ բաների դեմ, ձեզ չի ներվի ոչ այս, ոչ գալիք աշխարհում»: Նա մարգարեանում էր մեր ժամանակաշրջանի համար, երբ նույն բաները կատարվելու են, որովհետև Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Հիշեք, որ Հիսուս Քրիստոսը Մովսեսի մեջ էր:

50 Նա նաև Դավթի մեջ էր, երբ վերջինս, որպես մերժված թագավոր քայլում էր սարի վրա և լաց էր լինում Երուսաղեմի համար: Քրիստոսն էր Նրա մեջ: Մոտ 800 տարի հետո Դավթի Որդին Ձիթենյաց սարի վրա ուղղեց իր հայացքը Երուսաղեմին և լաց եղավ. «Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամ ցանկացա քեզ հավաքել, ինչպես հավն է հավաքում իր ձագերին, բայց դու չուզեցիր»:

51 Նույնպես երբ Հովսեփը բանտում էր, Հիսուսը Հովսեփի մեջ էր: Երբ նա վաճառվեց երեսուն արծաթով, դարձյալ Հիսուսը նրա մեջ էր: Երբ Հովսեփը նշանակվեց Պետափրեսի տան վերակացու, Հիսուսն էր նրա մեջ: Փարավոնի աջ կողմում նստած, փող էր հնչում նրա առջև, երբ նա պալատից դուրս էր գալիս, ամեն ծունկ ծռվում էր նրա առջև. նորից Հիսուսն էր նրա մեջ: Ոչ մի մարդ չէր կարող գալ Փարավոնի մոտ առանց Հովսեփի, ոչ ոք չի կարող գալ Աստծո մոտ առանց Հիսուսի: Հենց Հիսուսի մեջ կատարվեց մարգարեական Խոսքը (Խոսքը մեզ Նրան ներկայացրել էր ստվերների և խորհրդապատկերների միջոցով):

52 Հիսուսը երկրի վրա էր և իրականացնում էր այն բոլոր բաները, որոնք մարգարեները ասել էին: Դրանով ճանաչեցին, որ Նա Աստծո Խոսքի հայտնությունն էր: Ոչ մի մեկնության կարիք չկար:

53 Երբ Նաթանայելը Նրան տեսավ, ասաց. «Դու ես Աստծո Որդին, Դու ես Իսրայելի թագավորը», որովհետև նա գիտեր, որ ուրիշ ոչ ոք չէր կարող նրան հայտնել այդ:

54 Նիկոդեմոսը գիշերով եկավ, նույն բանն ասաց փարիսեցիների համար: Բայց նրանք այնքան կապված էին իրենց էկումենիկ խորհրդի հետ, որ չկարողացան Նրան ընդունել: Նիկոդեմոսն ասաց այն, ինչին նրանք հավատում էին. «Ռաբբի, մենք…»: Ու՞մ նկատի ունի «մենք» ասելով: Մենք՝ խորհուրդը: «Մենք գիտենք, որ Աստծո կողմից վարդապետ ես եկել, որովհետև ոչ ոք չի կարող այդ հրաշքներն անել, ինչ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի» (Հովհ.3:2): Նրանք գիտեին և ճանաչում էին Նրան, բայց այնքան էին կապված իրենց Խորհրդի հետ, որ չկարողացան Նրան ընդունել:

55 Աստված այս վերջին քառասուն տարվա ընթացքում ցնցեց մեր ազգը Սուրբ Հոգու մկրտության միջոցով: Մինչդեռ շատ տղամարդիկ և կանայք դուրս են մնում այս ճշմարտությունից, որովհետև կապված են այն նույն սկզբունքներով: Ո՞րն է դրա պատճառը: Նրանք ապրում են ուրիշ ժամանակաշրջանի արտացոլանքով: Ամեն մարդ ուզում է լինել մեթոդական, երիցական, լյութերական կամ նման մի բան: Բայց գիտեք, դա պատրանք է:

56 Երբ Հիսուսը եկավ, նրանք ապրում էին Մովսեսի ժամանակի արտացոլանքով, որովհետև ասում էին. «Մենք Մովսեսի աշակերտներն ենք»:

57 Հիսուսը նրանց ասաց. «Եթե հավատայիք Մովսեսին, Ինձ էլ կհավատայիք, որովհետև Նա իմ մասին է գրել»:

58 Եթե իրոք Լյութերին ընդունած լինեիք, այս ժամանակաշրջանն էլ կճանաչեիք, նույնպես, եթե ընդունած լինեիք Ուեսլեյին, որովհետև Քրիստոսը նկարագրել է մեր ժամանակաշրջանը: Այն Խոսքը, որի իրագործումը տեսնում ենք հիմա, պետք է, որ այս ժամանակաշրջանում լիներ: Կարիք չկա, որ ինչ-որ մեկը մեկնի այն: Աստված Ինքը տալիս է Իր սեփական մեկնությունը:Աստված Ինքն է մեկնում, որովհետև միայն Նա կարող է այդ անել: Մարգարեական Խոսքի միակ ճշմարիտ մեկնությունը գտնվում է նրա ամբողջական իրագործման մեջ:

59 Հիսուսն ասաց Հովհ.14:12 համարում. «Եթե մեկը Ինձ հավատա, ինքն էլ կանի այս գործերը, որ Ես եմ անում…»: Ասե՞լ է Նա այս խոսքերը: Այստեղ էլ մեկնությունն ավելորդ է: Եթե մեկն անում  է այս գործերը, Աստված է նրա միջոցով անում:

60 Նա նաև հաղորդել էր, որ մարդու Որդու գալստյան ժամանակ կլինի այնպես, ինչպես Ղովտի օրերում էր: Չէ՞ որ Հիսուսն է այդ ասել: Մեկնության կարիք չկա: Մարդիկ ասում են. «Ոհ, դա նշանակում է…»:

61 Դա նշանակում է ճիշտ այն, ինչ Նա ասել է: «Ինչպես Ղովտի օրերում էր, այնպես էլ կլինի մարդու Որդու գալստյան ժամանակ»: Ի՞նչն էր առանձնահատուկ Ղովտի օրերում: Տեղափոխվենք այդ ժամանակաշրջանը:

62 Մենք այնտեղ տեսնում ենք երեք կարգավիճակի մարդկանց՝ ճշմարիտ հավատացյալներ, կոչված հավատացյալներ և անհավատներ: Ի դեպ դա կարող է ասվել յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար: Սոդոմի բնակիչները անհավատներն էին, Ղովտը կոչված հավատացյալ էր:

63 Աբրահամը ճշմարիտ հավատացյալ էր: Նրա հետ էր հաստատված ուխտը: Նա սպասում էր խոստացված որդու գալստյանը և հաստատուն էր մնում այդ սպասման մեջ: Ամեն: Ես այս «ամենը» ինքս ինձ չեմ ասում: «Ամեն» նշանակում է «թող այդպես լինի»: Աբրահամը Սոդոմում չէր ապրում, այլ բարձրության վրա, քաղաքից հեռու: Նա այսօրվա հոգևոր եկեղեցու խորհրդապատկերն է:

 64 Ղովտը խորհրապատկերն  է այսօրվա հարանվանական եկեղեցու, Սոդոմ քաղաքում: Նկատենք այս փաստը. Աստվածաշունչն ասում է, որ Ղովտի արդար հոգին ամեն օր տառապում էր իր շրջապատում գտնվող մարդկանց մեղքերի պատճառով: Ուրեմն ինչու՞ նա բավական քաջություն չուներ վեր կենալու և բողոքելու համար: Մեր օրերում եկեղեցիներում տեսնում ենք լավ մարդկանց, որոնք նստած են և  պասիվ կերպով նայում են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը. կանայք տղամարդու հագուստ են կրում, տղամարդիկ պարսավելի արարքներ են թույլ տալիս, մինչ եկեղեցու մյուս անդամները գոլֆ են խաղում կիրակի օրը, զվարճանքի երեկույթների են մասնակցում, զբոսախնջույքի կամ լողավազան գնում եկեղեցի գնալու փոխարեն: Չորեքշաբթի երեկոյան մնում են տանը, իրենց հեռուստացույցի առջև նստած, աղոթաժողովի գնալու փոխարեն: Ուղիղ մարդիկ լավ էլ զգում են, որ պետք է միջամտեն, բայց եկեղեցական  խորհուրդը նրանց դուրս կվռնդի: Իրականում ի՞նչ է կատարվում: Ղովտի նման բավարարվում են պատուհանից նայելով և իրադարձությունների ընթացքը տեսնելով: Բայց նրանք վախենում են մեղքը մեղք կոչել:

65 Աբրահամը նրանց միջավայրին չէր պատկանում: Նա մի կողմ էր քաշվել: Նա հոգևոր եկեղեցու խորհրդապատկերն էր: Եվ տեսեք, թե ինչ կատարվեց: Դա վերջին ժամանակն էր, կրակը իջնելուց և այդ հեթանոսներին ոչնչացնելուց առաջ եղող ժամանակը: Դա նախապատկերն էր այն կրակի, որ այսօր պիտի իջնի հեթանոս աշխարհի վրա. նրանց թագավորությունները կփոշիանան և կոչնչանան: Երկինքները շառաչյունով կանցնեն և տարրերը կրակով վառված կհալվեն,—ասում է Տերը:

66 Այժմ փորձենք լուսաբանել սա: Աբրահամն ապրում էր քաղաքից դուրս, Սոդոմից դուրս, իսկ Ղովտն այնտեղ էր ընտրել իր բնակավայրը:

67 Բայց տարօրինակ բան կատարվեց. շոգ առավոտի վերջում. Աբրահամը տեսավ, որ երեք մարդիկ են գալիս իր մոտ: Նրանք կերպարանքով չէին տարբերվում ուրիշ մարդկանցից և առաջ էին գալիս: Աբրահամը նստած կաղնու տակ հանգստանում էր: Գուցե առավոտյան գնացել էր իր հոտերը նայելու և կեսօրին վերադարձել էր: Բայց այդ ճամփորդների մեջ մի առանձնահատուկ բան գրավեց նրա ուշադրությունը:

68 Երբ Աստված մոտենում է Իր ժողովրդին, միշտ ինչ-որ առանձնահատուկ բան կա, որ ուշադրություն է գրավում: Ինչ-որ բան խոսում է նրանց սրտերի հետ, ներքին համոզմունքով նրանք ճանաչում են Նրան:

69 Աբրահամն արագ գնաց նրանց ընդառաջ և ասաց. «Տեր, եթե շնորհք գտա Քո առաջ, աղաչում եմ Քեզ, Քո ծառայից միանցնիր. թող մի քիչ ջուր բերվի և լվացեք ձեր ոտքերը և ծառի տակ հանգստացեք: Եվ ես մի պատառ հաց բերեմ, և ձեր սրտերը զորացրեք, հետո կգնաք, որովհետև սրա համար ձեր ծառայի մոտ եկաք»: Նրանք ընդունեցին հրավերը, և Աբրահամը վազեց դեպի հոտը, վերցրեց մի մատղաշ և լավ հորթ, մորթեց և տվեց ծառային, որ պատրաստի: Նաև վազեց վրան՝ Սառայի մոտ և խնդրեց նրան արագ կերակուր պատրաստել. «Արագ վերցրու երեք չափ շարմաղ ալյուր, հունցիր և գաթա պատրաստիր»: Հետո բերեց այդ ամենը և մատուցեց նրանցՀետո նրանք նկատեցին, որ այս մենավոր մարդը, խոնարհելով աչքերը՝ հայացքն անընդհատ ուղղում էր Սոդոմի ուղղությամբ:

70 Դուք գիտեք, որ Աստվածաշունչն ասում է, որ այնուհետև ճամփորդներից երկուսը գնացին այնտեղ: Լավ հիշեք այս. նրանցից երկուսը գնացին Սոդոմ: Ես վկայակոչում եմ Հիսուսի ասածը: Երկուսը գնացին Սոդոմ՝ դուրս բերելու Ղովտին և նրանց, ովքեր պատրաստ կլինեին այնտեղից դուրս գալու: Այն երկուսը քարոզում էին փրկության պատգամը, բայց երրորդը մնաց Աբրահամի մոտ: Ուշադրություն դարձրեք այդ նշանին: Ուրիշ նշան էլ եղավ Սոդոմում. մարդիկ կուրությամբ հարվածվեցին: Խոսքի քարոզչությունը միշտ կուրացնում է անհավատներին:

71 Իսկ այն մեկը կանգնած էր այնտեղ. Նա նշան տվեց Աբրահամին:

72 Արդեն նկատե՞լ եք այն փաստը, որին ոչ մի պատմաբան ուշադրություն չի դարձրել: Երբեք եկեղեցու պատմության ընթացքում չի հիշատակվում աշխարհի քրիստոնեական հարանավանությունների մոտ ուղարկված մի մարդ, որի անունը Աբրահամի նման վերջանա «համ»-ով: Բայց այսօր կա մեկը՝ Գ-ր-ա-հ-ա-մ: (անգլերենում՝ Graham, հայերենում գրվում է «Գրեհեմ»): Դա ճիշտ է: Որպես Աստծո ծառա՝ նա արտասովոր պատգամ ունի հարանվանությունների, քաղաքագետների մեջ և այլն: Աստված հրաշալի աշխատանք է կատարում Բիլլի Գրեհեմի միջոցով:

73 Երբ մի օր Բիլլի Գրեհեմին առաջարկեցին դնել իր թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, նա կտրականապես մերժեց: Աստված օրհնի նրան դրա համար: Ընտրարշավի ընթացքում եղած բոլոր այդ «վիսկիով հանդիպումների» համար հենց սկզբից նա չէր կարող մասնակցել դրան: Այդ մարդկանց մեջ ծխախոտի մեծ գործարանները միլիոնավոր դոլարներ կծախսեին՝ նրա թեկնածությունը հանելու համար: Բայց Բիլլի Գրեհեմը նախընտրեց գնալ Աստծո ճանապարհով և պատգամաբեր լինել Սոդոմի բնակիչների համար:

74 Հիշեք, որ երեք ճամփորդներից մեկը մնաց Աբրահամի մոտ. մեկը մնաց, ոչ թե երկուսը, որոնք գնացին Սոդոմ՝ քարոզելու համար, ինչպես ժամանակակից ավետարանիչները: Նա, ով մնաց Աբրահամի մոտ, նրան նշան տվեց:

75 Հիշեք, որ նրան անունը «Աբրամ» էր, իսկ նրա կնոջ անունը՝ «Սարա»: Մի քանի օր առաջ Աստված հայտնվել էր նրան և ասել. «Քո անունը Աբրամ չասվի, այլ քո անունն Աբրահամ լինի» (Ծննդ.17:5): Տեսեք. Գրահամը վեց տառանի է, որը մարդու թիվ է, բայց Աբրահամը յոթ տառանի է, և երկուսն էլ վերջանում են «համ»-ով:

76 Աբրահամը խորհրդանշում է հոգևոր եկեղեցին: Ուշադրություն դարձրեք նրա հարցին. «Աբրահամ, ու՞ր է քո կին Սառան»: Նա ասաց «Աբրահամ», ոչ թե «Աբրամ», «Սառա», ոչ