Լսել

Ճանաչեք օրը և նրա պատգամը 07/26/1964

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

    Շարք 1 թիվ 1

 

 

Ա Ս Վ Ա Ծ    Խ Ո Ս Ք Ը

 

Ուիլյամ Մարրիոն Բրանհամի

 

միջոցով

 

 

Ճ Ա Ն Ա Չ Ե Ք    Օ Ր Ը   

Ե Վ   Դ Ր Ա    Պ Ա Տ Գ Ա Մ Ը

 

 

(Recognizing the Day and its Message)

 

Հուլիսի 26  1964, առավոտ

Բրանհամի խորան

Ջեֆերսոնվիլ, Ինդիանայի նահանգ, ԱՄՆ

 

«Ասված Խոսքը սկզբնական սերմն է»:

 

 

 

Բարի լույս, սիրելի բարեկամներ: Մի պահ կանգնած մնանք:

1. Մեր Տեր Աստված, կյանքի այս թոհուբոհի և իրարանցման մեջ մենք մի կողմ ենք դրել այս մի քանի ակնթարթները (րոպեները կամ ժամերը, որոնք դու տվել ես մեզ), որպեսզի Քեզ բերենք փառք և օրհնություն, որոնց Դու արժանի ես, քարոզենք Քո Խոսքը և ավելի լավ ճանաչենք Քեզ: Դրա համար ենք մենք հավաքվել այստեղ այս առավոտ: Մենք գոհանում ենք Քեզանից, ով Աստված, այս մարդկանց համար, ովքեր հոժարությամբ եկել են Քեզ լսելու: Չնայած հանգամանքներին և այն ժամանակին, որում ապրում ենք, նրանք մնացել են հավատքի մեջ, և մենք գոհանում ենք Քեզանից դրա համար:

2. Ով Աստված, մենք  շնորհակալ ենք Քո մեծ, բժշկարար զորության և  Քո Խոսքի խոստումների համար: Ինչպե~ս են մեր սրտերը վառվում, երբ լսում ենք այդ վկայությունները: Ամեն տեսակ նեղություններ են հասել մարդկանց որդիներին, բայց Քո շնորհքով ու զորությամբ, Քո խոստումով բժշկել ես նրանց և հիմա նրանք այստեղ են  և վկայում են Քո մասին՝ փառավորելով Քեզ, ով Աստված: Գոհություն Քեզ դրա համար: Թող որ կարողանանք լսել այն պատգամը, որ պատրաստել ես այս ժամի համար: Թող որ Քո Խոսքը կարդալիս հասկանանք մեր կարդացածը: Թող ամեն բանում Քո կամքը կատարվիԽնդրում ենք Հիսուսի Անունով: Ամեն: Կարող եք նստել:

3. Առանձնաշնորհում է այս առավոտ լինել այստեղ: Երջանիկ եմ ձեզանից յուրաքանչյուրի համար: Վուդ եղբայրը, Ռոյ Ռոբերսոն եղբայրը և ուրիշ շատ եղբայրներ հավատարմորեն աշխատեցին այս վերջին երկու օրերի ընթացքում՝ այս դահլիճում օդափոխիչներ տեղադրելու համար, որովհետև անցած կիրակի տեսան, թե ինչքան տանջվեցիք: Քանի որ եկեղեցու գանձանակում ձեր ընծաներից հավաքված մի քիչ փող կար, նրանք դա օգտագործեցին, որպեսզի ձեզ համար հարմարավետ լինի պատգամը լսելու ժամանակ: Այսօր շատ ավելի հով է, քան անցած օրը: Այնքան շնորհակալ ենք Տիրոջը և ձեզ, որ աշխատել եք:

4. Ուրախ եմ, որ Ռոյ Բորդըրս եղբայրն այստեղ է: Այս առավոտ նա մտադիր էր մնալ հետևում: Ես նրան ասացի աթոռը վերցնել և գալ նստել հովիվների հետ, բայց  նա չէր ուզում: Ինչպես բոլորդ գիտեք, Բորդըրս եղբայրն է մեզ ներկայացնում ավետարանչության դաշտում: Այնքան ուրախ ենք, որ Բորդըրս եղբայրն այստեղ է, նաև մյուս հովիվները և բարեկամները:

5. Շաբաթվա ընթացքում մտածում էի. «Երբ կիրակի օրն իջնեմ այնտեղ, կճանաչեմ յուրաքանչյուր հովվին, յուրաքանչյուր անձնավորությանը»: Բայց երբ հասնում ես այստեղ, այնքան ես տարվում պատգամով, որ մնացած ամեն ինչի մասին մոռանում ես:

6. Անհրաժեշտ կլինի, որ ես վերադառնամ Արիզոնա: Մեկ շաբաթ հետո, եկող երկուշաբթի պետք է վերադառնամ Թուսոն՝ երեխաներին դպրոց տանելու համար: Հետո կվերադառնամ: Կինս պետք է նախօրոք այնտեղ լինի, որովհետև պետք է երեխաներին դպրոցում գրանցի երկու շաբաթ առաջ: Այնուհետև որոշ ժամանակով կվերադառնամ այստեղ:

7. Այժմ իմ արձակուրդի ժամանակն է: Ինչպես գիտեք՝ դեկտեմբերից քարոզում եմ, իսկ հիմա հուլիսն է: Հիմա, եթե Աստված կամենա, և   առանձնահատուկ հրավեր չստանամ, այս ժամանակ կհանգստանամ, արձակուրդ կվերցնեմ. կգնամ որսորդության:

8. Բայց հնարավոր է, որ Աստված ինձ կանչի ուրիշ բանի համար. այն ժամանակ ծրագիրս կփոխվի: Աստված միշտ առաջինն է, և ես ուզում եմ, որ Նա առաջինը լինի: Եվ դուք էլ ուզում եք, որ Նա առաջինը լինի: Բայց եթե որևէ առանձնահատուկ հրավեր չլինի և եթե Աստծո կամքը լինի, եկող երկու ամիսների ընթացքում կգնամ որսորդության:

9. Դուք չեք կարող հասկանալ, և աշխարհն էլ երբեք չի իմանա, թե ինչի միջով եմ ես անցնում: Դա այնպիսի լարվածություն է: Զարմանալի չէ, որ Տերն ասաց Իր աշակերտներին, երբ քայլում էր նրանց հետ. «Գնանք անապատ տեղ մի պահ հանգստանալու»: Ես օրեցօր  ավելի լավ եմ հասկանում դա, հատկապես, որ գնալով ծերանում եմ: Ծերանալուց հետո եք դա հասկանում: Ձեր հովիվն էլ է համաձայն դրա հետ: Հիսուն տարեկանից հետո հասկանում ենք, որ այլևս երիտասարդ տղաներ չենք: Այժմ մեզ քիչ ժամանակ է մնում:

10. Մենք իսկապես շնորհակալ ենք բոլոր այն վկայությունների համար, որ քիչ առաջ լսեցինք: Երեկ կինս տիկին Վուդսի տանն էր, երբ Ալաբամայից մարդիկ եկան պատմելու այն մեծամեծ բաների մասին, որ Տերն արել էր այն մի քանի հավաքույթների ընթացքում: Նաև ասացին, որ փոքրիկ երեխաներ են բժշկվել, ուրիշ շատ բաներ են կատարվել, բայց այսօր շատ ժամանակ  կպահանջվեր, եթե բոլորը պատմեի:

11. Ինձ ասացին, որ արդեն երկու կիրակի է, որ Լարսոն քույրը գալիս է այստեղ փոքրիկ մանկիկի հետ: Կարծում եմ, որ դա նրա թոռներից մեկն է և նա ուզում է ընծայել նրան Տիրոջը: Մինչ ես խոսում եմ, Լարսոն քույրը փոքրիկին կարող է բերել ընծայման համար:

12. Մինչ նա պատրաստվում է, կուզենայի ասել, որ այսօրվա պատգամը իմ պատրաստած պատգամների մեջ ամենադժվարներից մեկն է: Ողջ շաբաթվա ընթացքում հաճախ ցանկացել եմ գնալ իմ սենյակը, ինչպես որ առաջնորդված էի զգում և փորձում էի ինչ-որ բան ստանալ հավաքույթի այս ժամի համար: Ամեն անգամ երբ մտնում էի այնտեղ, դատարկություն էի զգում գլխումս: Երեկ ուժեղ շոգի պատճառով մտա ներքնահարկ: Ես վերցրել էի իմ Աստվածաշունչը և փորձում էի ինչ-որ բան կարդալ, բայց ննջեցի: Հետո վեր կացա, մի բաժակ ջուր խմեցի և փորձեցի սթափվել: Հետո դուրս եկա մի քիչ զբոսնեցի և նստեցի աստիճանին:

13. Ինչ-որ մեկն եկավ և ինձ հանկարծակիի բերեց, երբ ես հանել էի վերնաշապիկս: Այնքան շոգ էր: Ինչ-որ մեկը (չգիտեմ հարևան էր, թե եկեղեցու անդամներից մեկը) ինձ ձեռքով արեց: Այնքան խորասուզված էի մտքերիս մեջ, որ պատահաբար գլուխս բարձրացրի այդ պահին և նրան ձեռքով արեցի:

14. Երեկ երեկոյան մեքենա նստեցի Չարլստոն գնալու համար. փորձում էի ինչ-որ բան ստանալ: Կարծես Տերն ուզում էր ինչ-որ բան ասել ինձ, բայց սատանան փորձում էր կանգնել իմ ճանապարհին, որպեսզի ինձ խանգարեր ստանալու այդ: Այդ ժամանակ մտածեցի. «Եթե նա անի այդ, ես, հակառակը, պետք է հարատևեմ սպասելու մեջ և շարունակեմ դուռը թակել, մինչև Նա բացի»: Այս առավոտ հանդիպեցի սուրբգրային մի հատվածի, որը մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Դա ժամը յոթից հետո էր: Ես իրոք շատ վաղ էի արթնացել:

15. Երեկ ինձ լավ չէի զգում: Եգիպտացորեն էի կերել, որի պատճառով մարսողության խանգարում էի ունեցելԿարծում եմ՝ չափազանց կծու էր, և ես փորձում էի դուրս գալ այդ վիճակից: Իսկ այս առավոտ հանդիպեցի սուրբգրային մի հատվածի, որն իրոք զարմացրեց ինձ: Ես նորից կարդացի: Ես իսկապես զարմացած էի: Շարունակեցի սերտել Սուրբ Գիրքը ևս մի քանի րոպե: Հնարավոր է, որ Տերն այսօր մի պատգամ է պատրաստել մեզ համար, իսկ սատանան փորձում է մեզ հեռացնել դրանից:

   Քույր Լարսոն, ուզու՞մ եք բերել փոքրիկին: (Բրանհամ եղբայրը կատարում է երեխայի ընծայումը. ծան. խմբ.): Թող Աստված լինի նրանց հետ և օգնի նրանց:

16. Անցած կիրակի ես ձեզ պահեցի երկու հավաքույթի համար՝ առավոտյան և կեսօրից հետո, և կարծում եմ, որ դժվար էր ձեզ համար: Կարծում եմ, որ ձեզանից ոմանք գալիս են հեռվից և ստիպված են լինում կորցնել մեկ աշխատանքային օր: Այսպես, թեև երկուշաբթի օրը մեկնում ենք մեկ շաբաթով, եկող կիրակի օրվա համար հավաքույթ եմ նախատեսում, Տիրոջ կամքով, եթե  միայն եկեղեցին չի ուզում մնալ ողջ գիշեր: Դուք այնքան շատ եք: Ովքե՞ր են նախընտրում մնալ այս երեկո: Իսկ ովքե՞ր են նախընտրում վերադառնալ եկող կիրակի: Ո՛հ, երկու դեպքում էլ ցանկացողները շատ են:

17. Այս առավոտ երկար պատգամ ենք ունենալու: Շատ լավ գիտեմ, որ պետք է ջանամ հարգել եկեղեցու կարգուկանոնը, բայց, եթե լավ եք հիշում, երբ այդ մասին քարոզեցի, ասացի. «Բացի այն դեպքից, երբ ձայնագրում եմ»: Իսկ սա ձայնագրություն է: Ի վերջո, կարծում եմ, որ կաշխատենք վերադառնալ այս երեկո, բայց նաև եկող կիրակի, եթե Տերը կամենա:

18. Կարծում եմ, որ կվերադառնանք այս երեկո և եկող կիրակի, եթե Տերը կամենա: Չէի ցանկանա ձեզ ստիպել, որ վերադառնաք երկու անգամ, բայց ժամանակը սուղ է: Լավ մտածեք. ինչ-որ բան կկատարվի, և մենք այլևս հնարավորություն չենք ունենա իրար հանդիպելու. կամ օրենքը մեզ կարգելի կամ սատանան կփորձի սողոսկել ձեր մեջ՝ ձեզ ցրելու համարՈւրեմն գնահատենք ամեն ակնթարթը, որում կարող ենք միասին լինել:

19. Նրանք, ովքեր այս երեկո տուն պետք է վերադառնան, թող իմանան, որ երեկոյան կարճ պատգամ է լինելու անցած կիրակի օրվա նման: Եվ անշուշտ, կարող ենք ձեզ ուղարկել ձայնագրությունը: Կամ էլ Աստծո կամքով կարող եք քարոզը լսել այս երեկոյան:

20. Երեկ կամ երեկ չէ առաջին օրը ես հիշողությամբ նշումներ էի կատարել մի փոքրիկ պատգամի վերաբերյալ, որը վաղուց կար: Իրականում խոսքը երկու պատգամների մասին է, որոնցից մեկը «Ծակոտ գուբեր»-ն է, մյուսը՝ «Քամի ցանողը փոթորիկ կհնձի»: Դա պարզապես ավետարանչության պատգամ էր: Այս առավոտ վարդապետական պատգամ կլինի: Իսկ այս երեկո կխոսեմ կամ «Ծակոտ գուբեր» պատգամի կամ էլ  «Քամի ցանողը փոթորիկ կհնձի» պատգամի վերաբերյալ:

21. Իսկ հիմա ուզում եմ կարդալ Սուրբ Գրքից: Հարմա՞ր եք նստած: Ասեք՝ ամեն(Եկեղեցին պատասխանում է՝ ամեն): Այժմ կցանկանայի, որ ինձ հետ բացեիք Աստվածաշունչը, Ովսե մարգարեի գիրքը: Մի քանի համարներ կնայենք Ովսե մարգարեի գրքից: Վեր կենանք:

22. «Ով Աստված, մենք արժանի չենք մեր ձեռքը վերցնելու այս Գիրքը, որովհետև Սուրբ Գրքում կարդում ենք, որ ոչ ոք ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ էլ երկրի ընդերքում արժանի չէր վերցնելու այդ Գիրքը, ոչ էլ նայելու դրան (Հայտն. 5-րդ գլուխ): Մինչդեռ եկավ Մեկը, որ նման էր մորթված Գառնուկի: Նա վերցրեց Գիրքը, որովհետև արժանի էր և բացեց դրա կնիքները: Մենք պատրաստ ենք նայելու այն բոլոր բաներին, որոնք գրված են Գրքում, և որոնք Դու ուզում ես հայտնել մեզ, որովհետև սա Փրկության Գիրքն է: Բոլոր փրկագնվածները գրված են այս Գրքում: Թող որ այս առավոտ գտնենք մեր տեղը այն ժամանակներում, որոնցում ապրում ենք: Խնդրում ենք Հիսուսի Անունով: Ամեն»:

 

«Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ,

Որ Նա պատառեց և Նա էլ կբժշկի մեզ.

Նա զարկեց, Նա էլ կպատի մեզ:

Նա մեզ կկենդանացի երկու օրից հետո,

Երրորդ օրը Նա մեզ կկանգնեցնի,

Եվ մենք կապրենք Նրա առաջ:

Եվ կճանաչենք և կհետևենք ճանաչելու Տիրոջը,

Արշալույսի պես պատրաստ է Նրա ելքը,

Եվ Նա պիտի գա մեզ համար  անձրևի պես,

Վերջին անձրևի պես, որ ոռոգում է երկիրը:

Ի՞նչ անեմ քեզ, ով Եփրեմ,

Ի՞նչ անեմ քեզ, ով Հուդա,

Որ ձեր բարությունը առավոտյան ամպի պես է

Եվ վաղահաս ցողի նման է, որ անցնում է:

Նրա համար տաշեցի մարգարեներով,

Նրանց սպանեցի Իմ բերանի խոսքերով,

Եվ Քո դատաստանները  դուրս կգան իբրև լույս:

Որովհետև ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ,

Եվ Աստծո գիտություն ավելի քան ողջակեզներ:

Բայց նրանք Ադամի պես ուխտը զանց են անում,

Այնտեղ ինձ անհավատարմություն արին:

Գաղաադը անօրենություն անողների քաղաք է, շաղախված է արյունով:

Ավազակները մարդու դարան մտնելու պես քահանաների խումբը

Սյուքեմի ճանապարհում մարդիկ են սպանում

Եվ եղեռնագործություն անում:

Իսրայելի տանը սոսկալի բաներ տեսա,

Այնտեղ է Եփրեմի պոռնկությունը, Իսրայելը պղծվեցավ:

Քեզ համար էլ ով Հուդա, մի հունձք կա,

Երբ Ես ետ կդարձնեմ Իմ ժողովրդի գերությունը» (Ովսե 6-րդ գլուխ):

23. Տեր Հիսուս, Սուրբ Հոգով տուր մեզ շարունակությունը և դրա համար նախատեսված համատեքստը: Մենք սպասում ենք, որ Դու մեզ հասկացնես այդ: Հիսուսի Անունով: Ամեն:

24 Այս առավոտի համար իմ թեման սա է. «Ճանաչեք օրը և դրա պատգամը»: Հիմա կուզենայի, որ ուշադրություն դարձնեիք դարերի ընթացքում Իսրայելի ունեցած դերին: Մենք այդ մասին խոսեցինք  կիրակնօրյա դպրոցի անցած դասի ժամանակ, երբ խոսում էինք փող հնչեցնելու տոնի մասին: Եվ հիմա կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել Աստծո ժամանակագրության մեջ Իսրայելի դերի վրա:

25. Կուզենայի, որ կիրակնօրյա դպրոցի այսօրվա դասի ժամանակ հասկանայիք և ճանաչեիք այն ժամանակը, որում ապրում ենք: Ինչպես կարող եք տեսնել, այդ ժամանակը վերջանալու վրա է: Հենց դրա համար պետք է, որ ճանաչեք ժամը և ժամանակը, ինչպես նաև նշաններն ու այն պատգամը, որը պետք է ընդունեք:

26. Անցած կիրակի քարոզի ժամանակ որոշել էինք խոսել Հայտնության վերջին յոթ փողերի վերաբերյալ: Ես ինքս իմ մեջ մտածում էի, որ դա կկատարվեր նույնքան փառավոր կերպով, որքան կնիքների բացման ժամանակ: Ես նկատել էի, որ ամեն կնիքի բացման ժամանակ ինչ-որ արտասովոր բան էր կատարվում: Երբ քարոզեցինք եկեղեցու յոթ շրջանների վերաբերյալ, այնքան կատարյալ էր, որ Սուրբ Հոգին Ինքը իջավ և հաստատեց պատգամը: Դա հայտնվեց նույնիսկ թերթերում և տեսանելի դարձավ ողջ ազգի համար: Նա փառավոր կերպով դա ցույց տվեց երկնքում՝ լուսնի խավարման միջոցով և դրանով ամիսներ առաջ մեզ ցույց տվեց, թե դա ինչպես էր կատարվելու: Նա այդ ցույց տվեց հենց այս խորանում: Նա այդ ցույց տվեց նաև այս ժամանակի ազգերի վիճակի միջոցով, երբ Հռոմի նվիրապետությունը գնաց Պաղեստին: Ասացին, որ դա առաջին Պապն է Պետրոսից հետո, որը գնացել է այդ կողմերը. նրանք ենթադրում են, որ Պետրոսը իրենց առաջին Պապն է եղել: Դա ցնցող էր:

27. Այս շենքում մինչև բոլոր խորհուրդները պարունակող կնիքների բացումը ես գրատախտակի վրա նկարել էի մի գծանկար, որը վերաբերում էր եկեղեցու շրջաններին: Ես դա նկարում էի ըստ իմ տեսած տեսիլքի, առանց իմանալու, որ մեկուկես տարի հետո Աստված ապացուցելու էր այդ լուսնի խավարման միջոցով, որի լուսանկարները տարածվեցին երկրի բոլոր ազգային թերթերում: Քարոզելու ժամանակ ես չգիտեի, որ այդ խորհրդավոր երևույթը ներկայացնում էր Լավոդիկեի ժամանակաշրջանը:

28. Լրագրերում հայտնվեցին միայն 6 լուսանկարներ, որոնք ներկայացնում էին 6 ժամանակաշրջանները: Պատճառն այն է, որ Լավոդիկեի եկեղեցուն պատկանող շրջանը լիովին խավարի մեջ էր: Նկատեք, թե ինչպես Աստված այդ ցույց տվեց երկնային երևույթի միջոցով. երբ ես ինքս նկարեցի գրատախտակի վրա, ինչպես տեսնում եք, լույսի մի փոքր նշույլ թողեցի, որը ցույց էր տալիս եկեղեցու վիճակը մինչև ընտրյալների հափշտակությունը: Դրա համար ես այդպես ներկայացրի յոթերորդ շրջանի եկեղեցին: Բայց երբ Աստված ցույց տվեց Իր ծրագիրը երկնքում, այդ փուլը լիովին խավարի մեջ էր: Գուցե դա նշանակում է, որ Լավոդիկեի վերջին ընտրյալը արդեն կանչվել է: Մենք դա չգիտենք: Դրա վերաբերյալ մի ամբողջ քարոզ կարելի էր անել:

29. Նկատենք նաև սա. մինչև յոթ կնիքների մասին քարոզելը, ես գաղափար չունեի, որ դա այդպես կլիներ: Երբ դեռ այս շենքում էի, Նա ինձ ասաց դրա վերաբերյալ և ինձ ուղարկեց Թուսոն՝ Արիզոնա, որտեղ ես հաղորդեցի, թե ինչ էր կատարվելու: Այստեղ ձեր մեջ մի մարդ կա, որը ներկա էր, երբ դա տեղի ունեցավ: Աստված ինձ ասաց, որ յոթ հրեշտակներ կհայտնվեն: Լրագրերն ու ամսագրերը դա տարածեցին ազգով մեկ. լույսի խորհրդավոր շրջան՝ բուրգի նման մի ամպ՝  ճիշտ այնպիսին, ինչպիսին ես նկարեցի և ցույց տվեցի ձեզ այստեղ: Ամպը բարձրացավ այն վայրի վերևում, որտեղ հրեշտակներն էին, Արիզոնայի Թուսոնում, և հասավ  40 կիլոմետր բարձրության և մոտ 50 կիլոմետր լայնության: Այն տեսանելի էր նահանգի ողջ տարածքում:

30. Այս ամենը չի ասվում այս փաստի միջոցով ձեզ վրա ճնշում գործադրելու համար, այլ որ հասկանաք այս ժամի հոգևոր նշանակությունը:

31. Դրան հետևող պատգամը բացեց յոթ կնիքները, որոնք բացահայտեցին Աստվածաշնչում եղած բոլոր խորհուրդները: Դրանք այն ուսմունքներն են, որոնց վրա ողջ աշխարհը հարձակվում է կատաղությամբ՝ ասելով, որ դրանք սխալ են:

32. Վերջերս Արիզոնայում խառնում էին ձայնագրությունները՝ փորձելով ստիպել ինձ ասել այն, ինչ ես չէի ասել: Հիշեք Արիզոնայի վերաբերյալ տեսիլքը: Աստվածաշունչն ասում է. «Եվ աշակերտներին ասաց. «Անկարելի է, որ գայթակղություններ չգան, բայց վայ նրան, ում ձեռքով կգան: Ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար կախվի, ու ծովը գցվի, քան թե այս փոքրերից մեկին գայթակղեցնի» (Ղուկ. 17:1,2): 

  Աստվածաշունչը նաև ասում է. «Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում: Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կյանքի գրքից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից» (Հայտն.22:18,19):

 Մարդիկ տալիս են իրենց սեփական մեկնությունները տրված Խոսքին՝ փորձելով այնպես անել, որ Աստծո Խոսքն ասի այն, ինչ չի ասել: Սա իմ Խոսքը չէ, Նրանն է:

33. Ինչպես բացատրեցի ձեզ մի կիրակի օր մի քանի շաբաթ առաջ, մենք տեսիլքում տեսանք, թե ինչպես էին պտտվում այդ մարգարեները: Եվ ասել էի. «Շարունակեք պարզապես սպասել: Քանի դեռ ես այսպես պայքարում եմ, Աստված չի կարող պայքարել: Հանձնենք նրան այս հարցը, որովհետև Նա է հոգ տանում Իր Խոսքի համար»:

34. Անցած կիրակի քարոզեցի տոնական օրերի մասին: Զատկի և Պենտեկոստեի (հայերենում՝ հունձքի տոն) միջև 50 օր ժամանակ կար: Պենտեկոստե նշանակում է հիսուն: Իսրայելացիները բերում էին առաջին պտուղները և Աստծուն մատուցում էին ցորենի երեխայրին: Մյուս կողմից, Զատկից հետո Աստծուն որպես գոհություն մատուցում էին գարու երեխայրին (այն հացահատիկը, որը Պաղեստինում առաջինն է հասունանում), նվիրման որայի տեսքով Տիրոջ առջև, մի գառնուկ, յուղով շաղված, բարակ ալյուրով հաց և գինի: Դա ցույց է տալիս Հոգու երեխայրին (առաջին պտուղը), որ թափվեց մարդկանց վրա այդ հիսնօրյա մարգարեական ժամանակահատվածում: Յոթ շաբաթ տևող այդ ժամանակահատվածը ներկայացնում է եկեղեցու յոթ  շրջանները, որոնց ընթացքում Աստված հեթանոսներից ժողովուրդ է կանչում Իր անվան համարԵվ մենք անցել ենք Պենտեկոստեի այս երկար տոնի միջով:

35. Իսկապես այդ հիսուն օրերը համապատասխանում են յոթ շաբաթի: Եվ այդ յոթ շաբաթները համապատասխանում են Եկեղեցու յոթ շրջաններին, որոնք պետք է կանչվեն Պենտեկոստեի ժամանակահատվածում: Որովհետև Պենտեկոստեի տոնը խորհրդանշում է ազգերի միջից մի ժողովրդի կանչվելը Իր անվան համար: Այդ յոթ շաբաթների վերջում Քավության օրն էր, այսինքն՝ յոթ փողերի տոնը: Դա ծոմի, զղջման և սուգի օր էր: Այսպիսով, յոթ փողերը վերաբերում են միայն Իսրայելին:

36. Տերն ինձ թույլ չտվեց քարոզել յոթ փողերի վերաբերյալ: Ես պատրաստվում էի հաղորդել, որ խոսելու եմ այդ թեմայով, բայց զգացի, որ ինչ-որ բան արգելում էր ինձ այդ անել: Բիլլին և մյուսները ամեն ջանք արեցին որ ամեն ինչ պատրաստ լինի հաջորդ շաբաթվա համար, նույնիսկ օդափոխիչ սարք տեղադրեցին, բայց Սուրբ Հոգին որոշակի պատճառներով  ինձ թույլ չտվեց քարոզել յոթ փողերի վերաբերյալ: Ես հարցնում էի, թե ինչու և ասացի կնոջս. «Գնում եմ իմ սենյակում աղոթելու»: Ես ամենայն անկեղծությամբ ծնկի եկա Տիրոջ առջև, և Նա ինձ հայտնեց, որ յոթ փողերը փչել են վեցերորդ կնիքի տակ, որոնց վերաբերյալ ես քարոզել էի: Տեսնում եք, այս ամենը կատարվեց Աստծո հզոր ձեռքով, դա վերաբերում է Իսրայելին, և մենք այդ մասին խոսել ենք այն կնիքի ժամանակ, որը վերաբերում էր հրեաների հալածանքին:

37. Հեթանոսների ժամանակահատվածը Պենտեկոստեի տոնի ժամանակ է: Բոլոր փողերը փչել էին յոթերորդ կնիքի ժամանակ: Մենք դա տեսանք անցած կիրակի՝ սերտելով փողերի տոնը: Ինչու՞ համար եղավ վեցերորդ կնիքը: Որպեսզի աշխարհի բոլոր հրեաները  վազեն դեպի իրենց երկիրը: Այսպիսով՝ յոթ փողերը փչեցին վեցերորդ կնիքի ժամանակ:

38. Ներկայումս, յոթերորդ հրեշտակի պատգամով  բոլոր խորհուրդները պետք է բացահայտվեն: Սա այն պահն է, երբ հնչում է կանչը հեթանոսների մեջ եղած 11-րդ ժամվա մշակների համար, որպեսզի նրանք ստանան նույն վարձը, որ ստացան առաջին ժամի մշակները: Հիսուսը սովորեցնում էր, որ բոլոր կանչված մշակները, որ ժամին էլ եկած լինեին, ստացան նույն վարձը, նույնիսկ տասնմեկերորդ ժամին եկածները:

39. Այսպիսով, ամեն բան կատարյալ է: Պենտեկոտեի օրը եկան առաջին ժամի պատգամաբերները՝ բերելով Խոսքը: Որից հետո եկավ խավար ժամանակաշրջան, որը խոչընդոտեց աշխատանքին, հետո օրվա կեսին եկավ Լյութերը, որին շուտով հետևեց Ուեսլին: Հետո եկավ երեկոյան ժամի պատգամը, որով ստանում ենք նույնը, ինչ որ նրանք են ստացել սկզբում: Երեկոյան ժամին տրված պատգամը սահմանված է ամեն բան սկզբնական վիճակին բերելու համար, ինչպես, որ առաջին եկեղեցում էր:

Հարսի վերաբերյալ իմ տեսիլքը

 40. Հիշեք այն տեսիլքը, որ ես ունեցա անցած շաբաթ: Ես պարզապես դուրս էի նայում: Այդ ժամանակ եկավ Հարսը: Իմ կողքին մի ձայն լսեցի, որն ասում էր. «Ահա մի տեսիլք Հարսի վերաբերյալ»: Եվ նա մոտեցավ: Ես նկատեցի, թե ինչպիսին էր նա: Նա երիտասարդ էր և շատ գեղեցիկիսկապես չքնաղ: Նա գալիս էր ներդաշնակ քայլերով, ոչ թե զինվորական երթաքայլով, այլ երիտասարդ կնոջ նազելի քայլվածքով: Նա անցավ իմ  ձախ կողմով և անհետացավ իմ տեսադաշտից:

41. Հետո Նա ինձ նայել տվեց իմ աջ կողմը և ցույց տվեց դարերի ընթացքում եղած բոլոր եկեղեցիները: Ոհ, որքան անվայել տեսք ունեին նրանք: Վերջինը այս ժամանակների եկեղեցին էր, և նրան մի կախարդուհի էր առաջնորդում: Նրան ներկայացնում էին մի խումբ կանայք: Նրանք անպարկեշտ կերպով էին հագնված, նույնիսկ շատ անպատկառ տեսք ունեին: Նրանք քայլում էին թվիստի և ռոք-ն-ռոլի ռիթմի տակ: Նրանք ինչ-որ մոխրագույն թղթեր էին պահում իրենց առջևում, նրանց շրջազգեստները բաղկացած էին գոտուց կախված ժապավեններից, իսկ գոտկատեղից վերև բոլորովին մերկ էին: Նրանք միայն պահում էին իրենց առջևում այդ մոխրագույն թղթերը: Դա կեղծավոր գույն է, գտնվում է սևի և սպիտակի միջև, ոչ սև է, ոչ սպիտակ. խաբուսիկ գույն է: Իսկ Նա ինձ ասաց. «Սա եկեղեցին է»:

42. Այդ  ժամանակ  քիչ էր մնում ուշաթափվեի: Ես մտածեցի. «Եթե սա նա է, ով ներկայանալու է Քրիստոսին որպես Հարս»: Բոլոր այն ջանքերը և գործերը, որ մարդն անում է Քրիստոսին Հարս ներկայացնելու համար, հանգեցրին միայն այն բանին, որ որպես Հարս է ներկայանում այս գռեհիկ, պիղծ և անպատկառ պոռնիկը: Դրանից սիրտս ցավում էր:

43. Երբ վերջինն անցնում էր մեր առջևով, իր առջև պահում էր այն թուղթը և նմանակում ամենաժամանակակից պարերի (թվիստ և ռոք-ն-ռոլ) շարժումները, այսինքն՝ օրորվելով այս ու այն կողմ: Նա հաճույք էր ստանում իր անբարո արարքից:

44. Ես պատասխանատու չեմ այս բաների համար, միայն կրկնում եմ այն, ինչ տեսել եմ, և Աստված իմ Դատավորն է, բայց դա ԱՄՆ-ի եկեղեցին էր:

45. Երբ նա անցավ, ես տեսա, որ նա հետևից բոլորովին ծածկված չէր: Այս անգամ էլ թվաց, թե կուշաթափվեմ և  սրտխառնոց զգացի:

46. Հետո Նա ինձ ասաց. «Հարսը նորից կհայտնվի, ինչպես առաջին տեսիլքում»: Եվ ահա նախորդից հետո նորից հայտնվեց Հարսը: Դա ճիշտ այն Հարսն էր, որ եկել էր սկզբում: Սիրտս թռչում էր ուրախությունից՝ իմանալով, որ նա ունենալու է նույն կերպարանքը և կրելու է նույն հագուստները, ինչպես նա, որ հայտնվեց սկզբում: Նա պետք է պատրաստ լինի մինչև կանչվելը: Գիտեմ, որ դա ճշմարտությունն է: Եթե ոչ, ուրեմն մինչև հիմա ունեցած տեսիլքներս սխալ են եղել: Բայց շատերը գիտեն, որ ինձ ասված բոլոր բաները միայն ճշմարտություն են եղել. բոլորն էլ կատարվել են:

47. Տեսնու՞մ եք ժամանակակից եկեղեցու ապականված վիճակը: Եվ դեռ իրեն եկեղեցի է համարում:

48. Վերջերս Ռադել եղբայրը, իմ սիրելի եղբայրներից մեկը, ինձ ասաց, որ եկեղեցին իրեն թվում է որթի վրա պատվաստված ընձյուղ: Նրան մտահոգում է ներկա իրավիճակը, Հոգու հանդեպ այսօրվա եկեղեցիների անզգայությունը և այն, որ ամեն ինչ սկսում է ավերվել: Ամեն տեղից եկող հովիվներ և քարոզիչներ ինձ հարցնում են. «Ի՞նչ է  կատարվել, Բրանհամ եղբայր»:

49. Ռադել եղբայրն ինձ հարցրեց. «Այս եկեղեցիները սատանայի՞ հոգուց են սնվում, թե՞ ինչ»:

50. Ես նրան պատասխանեցի. «Ոչ, պատվաստված ընձյուղը սնվում է որթից»: Օրինակ վերցնենք կիտրոնը: Կիտրոնենու ճյուղը կարող է աճել նարնջենու վրա, բայց նարինջ չի բերի, թեև նրանից է սնվում: Այդպես էլ եկեղեցի կոչվածը  պատվաստված ընձյուղի նման է, ապրում է կրոնի, եկեղեցու անվան տակ: Կաթոլիկներն ու բողոքականները պատվաստված ճյուղեր են, որոնք սնվում են  որթից, բայց իրենց սեփական պտուղներն են բերում, որովհետև դարձի չեն եկել: Նրանք Աստծո՝ սկզբից ի վեր սահմանված ծրագրի մեջ չեն: Ահա թե ինչու նրանք մերժում են Խոսքը և բերում են իրենց սեփական պտուղները: Ըստ վերոհիշյալ օրինակի, իսկական ծառը և իր պտուղը նախասահմանված են. միայն նարնջենին է նարինջ տալիս: Հիսուսը մեզ ասել էր. «Ես որթն եմ, դուք՝ ճյուղերը»:

51. Եթե այս ծառը ուրիշ ճյուղեր տա, սկզբից նախատեսված պտուղը կբերի: Ամեն բանի վերականգնում պետք է լինի: Որթի կյանքի վերջում կլինի վերականգնման և նորոգման ժամանակաշրջան, երեկոյան ժամին հայտնված լույս, որպեսզի հասունացնի նրան՝ ներգործելով նրա վրա. ոչ թե որևէ հարանվանության  միջոցով, որը պատվաստված է նրա վրա, այլ որպես Աստծո Խոսքի իսկական պտուղ: Այդ ամենը կկատարվի օրվա վերջում, երեկոյան ժամանակ լույս կհայտնվի: Հասունանալու համար նա լույսի կարիք ունի:

52. Տեսեք, թե որքան կատարյալ է Սուրբ Գիրքը: Որովհետև դա մի օր է, որը ոչ ցերեկ է կոչվում, ոչ գիշեր: Պտուղը չի հասունանա, մինչև արևը չլուսավորի նրան: Ինչքան էլ քարոզես, ինչ էլ անես, երբեք հասունության չի հասնի, ոչ էլ կարող է դրսևորվել կամ հաստատվել առանց Նրա, ով ասել է. «Ես եմ աշխարհի լույսը»: Պետք է գա զորությունը, Սուրբ Հոգին Ինքը, որպեսզի հասունացնի այդ, հաստատի, ապացուցի և բացահայտի, որ այն, ինչ Նա ասել է, կատարվում է այսօր: Երեկոյան ժամանակ հայտնված լույսն է բերում այդ: Ոհ, ինչպիսի ժամանակում ենք ապրում:

53. Հարսը, որին տեսա տեսիլքում, ճիշտ այնպիսին էր, ինչպիսին նա, ում տեսա տեսիլքի սկզբում: Բայց հանկարծ տեսա, որ նա սայթաքեց, և ես փորձեցի բռնել նրան: Իրոք, շատ բան կարելի է ասել սրա վերաբերյալ և այն ժամանակի վերաբերյալ, որում ապրում ենք:

54. Ովսեն մեզ ասում է 6:1 համարում. «Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ»: Հիշեք, որ նա ասաց, որ նրանք կցրվեն, և այդպես էլ եղավ: Նա ասաց, որ ցրվելուց հետո կվերադառնան Տիրոջը, և նա կկապի նրանց վերքերը: Եվ հենց այդպես էլ կատարվեց: Նա կբժշկի և կկապի նրանց վերքերը, և ըստ Եզեկիելի մարգարեության 37-րդ գլխի, կյանք կտա չորացած ոսկորներին, որովհետև Եզեկիելը նույնպես կանխասել էր նրանց վերադարձը: Նկատենք, որ Ովսեն ասաց. «Երկու օրից»: Նա մեզ կընդունի և կարթնացնի: Բայց արթնացնել(անգլերենում՝ «revive»` վերակենդանացնել, աշխուժացնելչի նշանակում հարություն տալ. այս բառը նույն նշանակությունն ունի, ինչ որ Սուրբ Գրքի ուրիշ տեղերում, և դա նշանակում է «արթնություն» (անգլերենում՝ «revival»՝ արթնություն, աշխուժացում): Նա մեզ կարթնացնի երկու օրում: Այս կյանքի նորոգությունը մեզ տանում է դեպի երրորդ օր, այն բանից հետո, երբ նրանք ցրվեցին, կուրացան, պատառվեցին:

55. Գիտե՞ք, որ հրեաները կուրացան նրա համար, որ մենք տեսողություն ստանանք: Որպես ազգ նրանք պատառվեցին և ցրվեցին: Նրանք մերժեցին իրենց Մեսիային, որպեսզի մենք կարողանանք ընդունել Նրան, որպեսզի հեթանոսների միջից կանչված ազգը կրի Իր անունը:

56. Կինը ստանում է իր ամուսնու անունը: Այս կույր հեթանոսները նույնիսկ չեն կարողանում տեսնել Տեր Հիսուս Քրիստոսի անունը մկրտության մեջ: Դա շատ ծանր բան է, բայց պետք է, որ այդպես լինի: Միայն նա կարող է տեսնել, ով նախասահմանված է, ուրիշ միջոցներով երբեք չեք տեսնի: Հրեաները չէին կարող հասկանալ, որ Հիսուսն է իրենց Մեսիան, թեև ունեին գիտնականներ, աստվածաբաններ և հայտնի մարդիկ, որոնք կարդում էին նույն Աստվածաշունչը, որ դուք էլ եք կարդում: Մենք լիովին ընդունում ենք, որ Հիսուսն է Մեսիան ըստ այն բանի, որ մեզ ասվեց Նրա մասին, իսկ նրանք չէին կարող իմանալ և այսօր էլ չեն ընդունում: Նա մարգարեացել էր, որ նրանք կկուրանան:

57. Մարգարեություն է եղել նաև այն մասին, որ մեր ժամանակների եկեղեցին կլինի թշվառ և կույր և կմերժի երեկոյան ժամանակ տրված պատգամը (Հայտն. 3:14-20): Տեսեք, թե ինչ վիճակում է  եկեղեցին ըստ տեսիլքի՝ մերկ և կույր, և նույնիսկ չգիտի այդ մասին: Տեր Հիսուս, ողորմիր մեզԱստվածաշունչն ասում է, որ նա մերկ էր: Նախկինում չէի տեսնում նրան այնպես, ինչպես հիմա եմ տեսնում: Լավոդիկեի եկեղեցին մերկ է, և երբ նրան տեսա անցած գիշեր տեսիլքում, նույնպես մերկ էր:

58. Կարծում էր, որ դեռևս բավարար չափով չենք գոհացել Տիրոջից այն բոլոր բաների համար, որ մեզ հայտնել է:

59. Տեսիլքում նա մերկ էր, և չգիտեր այդ: Կույրինչպես Իսրայելը կուրացավ, որպեսզի հեթանոսները կարողանան մտնել, իսկ հիմա հեթանոսներն են կուրացել, որպեսզի Հարսը հափշտակվի նրանց միջից և Իսրայելը ստանա փող հնչեցնելու տոնը:

60. Ինչպես արդեն կարդացինք, Ովսեն Իսրայելի մասին խոսելիս՝ ասում է. «Նրանք կապրեն Նրա առաջ»: Դա հավիտենական կյանքն է: Հաճույքների մեջ ապրողը ողջ-ողջ մեռած է: Նա խոստացել է, որ Իսրայելը նորից կյանք կունենա, թեև մեռած է Պենտեկոստեի տոնի իրականությունների համար:

61.  2-րդ համարում հիշատակված երկու օրերը 24 ժամ տևողությամբ օրեր չեն, որովհետև դա կատարվել է հարյուրավոր տարիներ առաջ: Տիրոջ համար այդ երկու օրերը 2000 տարի են:

   2700 տարի է անցել այն ժամանակից, երբ Ովսեն գրել է այս խոսքերը Ք. Ա. 780 թվականին: Նա ասում է, որ երկու օրից, այսինքն՝ երրորդ օրը, Նա մեզ կկենդանացնի և կյանք կտա Իր առջև: Այդ ժամանակ են փողերը ասպարեզ գալիս, այսինքն՝ մեր ապրած ժամանակներում:

62. Հրեաները ցրվել են, կուրացել, նորից հավաքվել, այնպես որ բավականին շատ ենք մոտեցել այդ երրորդ օրվան: Հասկանու՞մ եք այդ: Նրանք Պաղեստինից ցրվեցին աշխարհով մեկ: Նրանք այնքան կուրացան, որ մերժեցին իրենց Մեսիային: Այժմ նրանք հավաքված են իրենց հայրենիքում և պատրաստ են լսելու փողերի ձայնը, ինչպես նաև ընդունելու քավության զոհը: Աստվածաշունչն ասում է, որ Եկեղեցու հափշտակությունից հետո նրանք փրկություն կստանան և Նրան կճանաչեն մեխերի տեղերից: Նրանք Նրան կասեն. «Որտեղի՞ց են այս վերքերը»: Նա նրանց կպատասխանի. «Իմ բարեկամների տանն եմ ստացել»: Նա ասում է, որ ամեն ընտանիք կվերադառնա տուն, կաղաղակի և լաց կլինի օրեր շարունակ, մի ընտանիքի պես, որը կորցրել է միակ որդուն: Հիշեք, որ փող փչելու տոնը նախատեսված էր դրա համար: Նրանք լաց կլինեն և կողբան մորթված զոհի համար, որ իրենք մերժել էին:

63. Նրանք իրենց երկրում էին. ցրվեցին, կուրացան, բայց հիմա նորից հավաքվել ենԱյս ամենը կատարվում է վեցերորդ կնիքի ժամանակ: 6 փողեր փչեցին, որպեսզի նրանք հավաքվեն, ինչպես բացահայտվեց վեցերորդ կնիքի բացման ժամանակ: Այս ամենը կատարվում է նույն ժամանակում, բայց միայն հրեաների համար, որովհետև ինչ վերաբերում է մեզ, մենք մոտ 2000 տարի է Պենտեկոստեի տոնի մեջ ենք (մեծ և յոթերորդ փողը փչում է տոնի համար): 

64. Այսպիսով, 2700 տարի է անցել այն ժամանակվանից, երբ Նա ասաց, որ երրորդ օրը նրանց կհավաքի և նրանք կյանք կստանան Իր առջև: Տեսնու՞մ եք խոստումը: Ժամը հստակ կերպով գրված է, ինչպես պատի վրա: Մենք ճանաչում ենք այն ժամանակը, որում ապրում ենք:

65. Հրեաներն այժմ իրենց հայրենիքում են՝ սպասելով փող փչելու տոնին, որպեսզի ճանաչեն քավության զոհին՝ սպասելով Նրա գալստին: Նրանք կողբան, որ առաջին անգամ մերժել են Նրան: Ամեն բան դրվում է իր ճիշտ տեղում:

66. Որպես Ավետարանի սպասավոր՝ տեսնում եմ, որ միայն մեկ բան է մնում, որ պետք է կատարվի. դա Հարսի հափշտակությունն է: Փեսան գալու է նրան տանելու, մինչև Իսրայելը հասկանա, թե ինչ է կատարվելու: Նրանք ցրվեցին, կուրացան, իսկ այժմ նորից հավաքվեցին: Ուրիշ ի՞նչ է մնում: Հարսը պետք է հափշտակվի: Այն ժամանակ, ըստ Հայտնության 11-րդ գլխի, նրանց մարգարեները իրենց կկանչեն փող փչելու տոնին, որպեսզի նրանց հասկացնեն, թե ինչ են իրենք արել:

67. Նկատեք, որ վեցերորդ կնիքի ժամանակ 144.000 ընտրյալները կանչվում են: Վեցերորդ և յոթերորդ փողերի միջև Հայտնության 11-րդ գլուխը զուգահեռ է կազմում վեցերորդ կնիքի հետ:

68. Ի՞նչ պետք է կատարվի: Երկու վկաները հայտնվում են՝ Մովսեսը և Եղիան: Նրանք մարգարեներ են, որովհետև հրեաները միայն իրենց մարգարեներին են հավատում: Նրանք կհայտնվեն մարգարեի նշանով, և նրանց գործը մարգարեի գործ կլինի, որովհետև նախկինում արդեն մարգարե եղել են: Դա նշանակում է, որ երբ մեռնում եք կամ ինչ-որ կերպ թողնում այս աշխարհը, ձեր բնությունը չի փոխվում: Եթե հիմա ստախոս եք, այնտեղ էլ ստախոս կլինեք: Եթե դյուրաբորբոք եք այստեղ, այնտեղ նույնպես այդպիսին կլինեք: Եթե կասկածամիտ եք այստեղ, այնտեղ նույնպես այդպիսին կլինեք:

69. Տղամարդիկ և կանայք, ժամանակն է, որ սթափվեք և քննեք ինքներդ ձեզ, տեսնեք, թե ինչպիսի վիճակում եք, որովհետև մահը ոչինչ չի փոխում: Մովսեսը հեռացավ մոտ 3500 տարի առաջ, Եղիան էլ շատ վաղուց է գնացել: Բայց ահա Հայտնության 11-րդ գլխում կվերադառնան նույն բնությամբ և կանեն նույն բաները, ինչ որ առաջ էին անում: Մահը փոխում է միայն մարդու բնակավայրը, բայց չի փոխում ոչ նրա  բնությունը, ոչ հավատքը, ոչ էլ ուրիշ բան նրա մեջ: Միակ բանը, որ փոխում է, դա այն վայրն է, որտեղ բնակվելու է:

70. Այսպիսով, ինչպիսին էլ լինի ձեր բնությունն այս առավոտ, այն ժամանակ նորից կգտնեք այն: Եթե կասկածում եք Աստծո Խոսքին, այնտեղ էլ կկասկածեք: Անկախ ձեր սրբացման աստիճանից, ձեր ապրելակերպից, մահը ոչինչ չի փոխի բնակավայրից բացի: Եթե չեք կարողանում ամբողջությամբ ընդունել Աստծո Խոսքը այնպես, ինչպես գրված է, այնտեղ էլ չեք կարող. ամեն դեպքում այնտեղ չեք էլ լինի, եթե այդպիսին է  ձեր հոգևոր վիճակը: Պետք է Խոսքն ընդունես Իր լիությամբ, Իր հաստատման զորությամբ և հայտնությամբ. միայն այդ  ժամանակ կդառնաս Նրա մի մասը: Միայն Իր Խոսքն է Նա հարություն տալու, ինչպես Զատկի առաջին առավոտյան: Նախ Նրա Խոսքը եկավ, և հետո նրանք, որ մահացել են Նրա Խոսքի մեջ՝  հավատալով Նրա Խոսքին և վկայելով Նրա Խոսքը:

71. Հրեաները ցրվեցին և կուրացան. հիմա նորից հավաքվել են և այն, ինչ դեռևս պետք է ստանան, կյանքն է:

72. Հեթանոսները լսել են կանչը, Հարսը պատրաստ է, հափշտակությունը մոտ է: Հասկանու՞մ ենք սա: Կարո՞ղ ենք հավատալ դրան հենց հիմա: Թե՞ մեզ համար սա պարզապես մի պատմություն է: Առասպե՞լ է սա, թե՞ իրական է մեզ համար: Արդյո՞ք դա մեր անբաժան մասն է և կյանքից ավելի թանկ մեզ համար: Ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքը հիմա, այս առավոտ, որ նստած ենք այս հավաքույթի վայրումՀիշեք, որ միայն մի փոքր հոտ կընդունի այդ:

73. Հրեաներն այժմ իրենց հայրենիքում են, և սպասում են փողերը փչելուն: Նրանք սպասում են նաև, որ Հարսը հեռանա, որպեսզի Հայտնության 11-րդ գլխում գրվածը կատարվի: Եկեղեցու ժամանակը վերջանում է: Կնիքները բացվել են՝ բերելով այն պատգամը, որը բացահայտում է այն, ինչ եկեղեցիների բոլոր շրջաններում անտեսվել է  և  հիմա  պետք է վերականգնվի: Իսրայելը ասպարեզում է: Ալելուիա: Պատրաստ է փողեր փչելու տոնին:

74. Իսկ դուք, որ ապրում եք ուրիշ երկրներում, ուր հասնում է այս պատգամը, կարո՞ղ եք արթնանալ, եղբայրներսԹե՞ դա կուրացնում է ձեզ: Կմերժե՞ք այս պատգամը՝ այն համարելով սուտ մարգարեություն: Մինչդեռ այն հաստատվել է ձեր առջև աշխարհի կողմից, մեր ապրած ժամանակների, մարդկանց միջոցով, Սուրբ Հոգու միջոցով, ով Խոսքի հեղինակն է: Այն հաստատվել է միաժամանակ բնական, հոգևոր և նյութական ձևով: Այն բոլոր բաները, որ Նա ասել է, կատարվել են և ապացուցվել:

75. Հրեաները ոչխարների հոտի պես հավաքվել են իրենց հայրենիքում: Գայլերը նրանց հետապնդեցին և քշեցին այնտեղ իրենց իսկ փրկության համար: Հիշեք, Իսրայելին խոստացված օրհնությունը արդյունավետ կլինի միայն այն ժամանակ, եթե ժողովուրդն ապրի իր սեփական երկրում: Աստված երբեք չի օրհնել Իսրայելին այդ երկրից դուրս: Աբրահամն ինքն էլ, երբ դուրս եկավ այնտեղից, անմիջապես զրկվեց օրհնությունից: Ամեն մարդ, ով լքում է այդ երկիրը, դատապարտվում է: Իսրայելը ստանում է Աստծո օրհնությունը միայն այն ժամանակ, երբ մնում է իր հայրենիքում: Այժմ նա գոյություն ունի որպես ազգ՝ սպասելով Հարսի հափշտակությանը, որպեսզի իր մարգարեները հայտնվեն իրեն փող փչելու տոնի վերջին օրը:

76. Կնիքները բացվել են: Նրանք բացահայտվել են մեզ համար: Դուք, որ վիճում եք օձի սերնդի, ջրի մկրտության և այլ բաների վերաբերյալ, դուք կուրացած եք և չգիտեք այդ: Այս աշխարհի իշխանը ձեզ կուրացրել է, և դուք չեք գիտակցում այդ: (Ես ինքս այս առավոտ պայքարի մի դժվար պահի ապրել եմ այդ բոլոր լարվածությունները): 

77. Այսպիսով, այդ վերջին օրը նրանց մարգարեները չեն հայտնվի փող փչելու տոնից առաջ:

78. Ովսեի միջոցով խոսելով՝ Աստված ասաց Իսրայելին. «Ես հարվածեցի»: Այլ խոսքերով՝ «Ես տաշեցի ժողովրդին մարգարեներով»: Ահա թե ինչու Աստված պահանջում է Իր ժողովրդին Իր համար: Նա կտրում, անջատում է նրանց մյուս ազգերից: Ինչպե՞ս: Իր երկսայրի սրով՝ Իր Խոսքով: Նա անջատում է Իր ժողովրդին մարգարեների միջոցով հաստատված Իր Խոսքով: Նույն կերպ Նա Խոսքով զատում է Իր Հարսին հարանվանություններից: Այդ խոստումը Մաղաքիայի մարգարեության 4-րդ գլխում է, և կատարվելու է վերջին օրերում:

79. Իր Խոսքով Նա զատեց Իր մարգարեներին, դրանով իսկ՝ զատելով Իսրայելին: «Դուրս եկեք նրանց միջից»: Հիշեք, Իսրայելն ուզում էր նմանվել մյուս ազգերին, նրանք եկան Սամվել մարգարեի մոտ, որը նրանց ասաց. «Մի՞թե երբևէ վերցրել եմ ձեր դրամը: Տիրոջ անունով մի բան ասե՞լ եմ, որ չի կատարվել»: Նրանք ասացին. «Դա ճիշտ է, բայց մենք այնուամենայնիվ թագավոր ենք ուզում»:

80. Եկեղեցին էլ գնաց այդ ճանապարհով: Նրանք ասում են. «Խնդիր չկա, մենք հավատում ենք Խոսքին, բայց այսպես պետք է անենք, կամ այնպես»: Կարևոր չէ, թե նրանք ինչ են ասում: Միայն Խոսքն է իրավացի: Մարգարեների միջոցով է նրանց Նա զատել:

81. Ո՞րն է այս ժամը, եղբայր: Ժամը քանի՞սն է, քարոզիչ: Կարո՞ղ եք զանազանել օրվա ժամը և այն նշանը, որի տակ ապրում եք: Կարո՞ղ եք հասկանալ այդ:

82. Բոլորը դժգոհում են, որ այլևս արթնություններ չկան: Քարոզիչները լալիս են: Ես կարդացել եմ վերջին թերթերից մեկը, որը մենք ստանում ենք այստեղ, եկեղեցում: Դա «Նրա գալստի լրաբերն»-ն է: Դա շատ լավ թերթ է, և ես անձամբ ճանաչում եմ հրատարակչին: Նրանք բարեպաշտ մարդիկ են, և դա ավետարանչական դաշտի լավագույն հրատարակություններից է: Բայց միակ բանը, որ նրանք գտել են հրատարակելու, սա է. «Ծոմ պահեք և  աղոթեք: Փողը փչեք: Ծոմ պահեք և  աղոթեք: Օրը շուտով կվերջանա, մեծ բաներ են կատարվելու: Բոլորդ  աղոթեք, աղոթեք, աղոթեք: Դեռևս շատ ուշ չէ»:

83. Ինչու՞ են նրանք անում այդ: Որովհետև մեծ արթնություն են ուզում, ահա թե ինչու: Նրանք լալիս են և կարծում են, թե այդպիսով կարթնանան: Նրանք հրաշալի մարդիկ են: Բայց ինչու՞: Ի՞նչ են արել նրանք: Նրանք չեն ճանաչել Հարսի արթնությունը: Մինչդեռ քանի որ քրիստոնյաներ են, զգում են, որ ժամանակը մոտ է, բայց չեն ճանաչել այն, ինչ կատարվում է. նրանք դա տեսնում են որպես ապագա իրադարձություն, որ պետք է կատարվիմինչդեռ դա իրականում հասնում է ավարտին:

84. Անցյալում էլ է այդպես եղել: Նրանք հավատում էին մի Մեսիայի, որ պետք է  գար, բայց չճանաչեցին Նրան: Նրանք հավատում էին, որ գալու էր նախակարապետը, և հետո հայտնվելու էր Մեսիան, մինչդեռ կտրեցին նրա գլուխը, իսկ իրենց Մեսիային սպանեցին: Նրանք այդ արեցին, որովհետև Ովսեն մարգարեացել էր, որ նրանք կկուրանան:

85. Նույն Հոգին, որ խոսել էր Ովսեի հետ, խոսեց նաև Հովհաննեսի հետ՝ ասելով, որ վերջին օրերում եկեղեցին կլինի մերկ և կույր, և Քրիստոսին (Խոսքին) դուրս կհանի: Նրանք չտեսան, որ այդ մարգարեությունները կատարվել են, բայց ընդունում են, որ ինչ-որ բան պետք է կատարվի, առանց գիտակցելու, թե ինչի մասին է խոսքը: Այս կույր Լավոդիկեն լիովին նման է այն ժամանակվա հրեաներին. կույր, հարուստ, աստվածաբան, Հարսի և պատգամի հանդեպ թշնամի: Տեսեք, թե ինչպիսի թշնամությամբ էին լցված Հովհաննեսի հանդեպ, տեսեք, թե ինչքան թշնամությամբ էին լցված Հիսուսի հանդեպ: Մինչդեռ իրենց ասելով Նրան էին սպասում:

86. Նրանք թշնամի են այս պատգամին: Ոհ, ի~նչ շոգ է: Ձեզանից յուրաքանչյուրը ջերմարտադրիչ է: Այս պահին միջոցներ չունենք եկեղեցում նորմալ ջերմաստիճան ունենալու համար, որովհետև ձեզանից յուրաքանչյուրը անընդհատ ջերմություն է արձակում: Բավական օդ կա դահլիճը թարմացնելու համար, բայց այսքան ջերմարտադրիչների առկայությամբ դա հնարավոր չէ:

87. Այժմ ուշադրություն դարձրեք: Առաջվա հրեաների նման նրանք կուրացել են: Նրանք Լավոդիկեից են: Նրանք մերկ են, թշվառ, աղքատ և չգիտեն այդ: Այս մեծ և հարուստ աստվածաբանական ուսմունքների և մեծ մշակույթի օրերում նրանք թշնամի են դարձել պատգամին: Նրանք չեն ուզում որևէ գործ ունենալ դրա հետ, ինչպես այն ժամանակ, երբ Հիսուս Նազովրեցին երկրի վրա էր:

88. Պատճառը, որի համար Նոյի ժամանակվա մարդիկ չմտան տապանը, այն էր, որ նրանք չճանաչեցին ոչ պատգամը, ոչ պատգամաբերին: Միայն այդ պատճառով նրանք կորսվեցին: Նրանք չճանաչեցին այն ժամը, որում ապրում էին: Նրանք չհասկացան, որ Աստված մեղքի հետ կվարվեր այնպես, ինչպես խոստացել էր և որ Նա ջնջելու էր ողջ մարդկությանը երկրի երեսից: Նա այդ նախօրոք ասել էր, դա էր Նրա մտադրությունը և այսօր էլ դա է:

89. Մարդիկ, փոխանակ բարյացակամ լինեին Նոյի հանդեպ, նրան նայում էին որպես վայրենու: Նրանք չէին հավատում, որ նա մարգարե էր, այլ ծաղրում էին նրան: Նա նրանց համար ֆանատիկ էր և դեռ ավելին: Նրանք չճանաչեցին ժամը, օրը, նշանը և պատգամը: Նրանք չճանաչեցին պատգամաբերին և ծաղրելով մերժեցին նրան: Հիսուսն ասաց. «Այն, ինչ կատարվեց Նոյի օրերում, կկատարվի նաև մարդու Որդու օրերում»:

90. Իսրայելն արդեն իր տարածքում է, և ամեն ինչ իր տեղն է ընկնում: Պատգամն առաջ է գնում կատարյալ կերպով: Ո՞ր ժամանակներում ենք ապրում: Ու՞ր ենք հասել:

91. Իսրայելը չճանաչեց իր այցելության օրը, դրա համար նրանք կողքով անցան: Մեր օրերում մարդիկ կուրացած են գիտական ապացույցներով, կրթական համակարգերով, աստվածաբանական ճեմարաններով: Բոլոր այդ բաները կուրացնում են նրանց: Հիշեք պատգամի և պատգամաբերի պարզությունը:

92. Նոյը գիտնական չէր, ոչ էլ կրթված էր: Նա աղքատ, խոնարհ գյուղացի էր, որ ուներ պարզ պատգամ: Այդ պատգամը չափազանց պարզ էր նրանց մեծ գիտելիքների համար: Այսօր էլ նույնն է: Աստված ամեն բան պարզությամբ է անում, որպեսզի հասնի այն մարդկանց, ովքեր ուզում են հավատալ և վստահել Նրան: Թեև այսօր պատգամը տարբեր է, մենք գործ ունենք միևնույն Աստծո հետ: Ես ուզում եմ, որ դուք հավատաք և հասկանաք, որ Աստված է խոսել:

93. Հիսուսն Ինքն ասաց, որ նրանք ծաղրում էին իր մարգարե Նոյին: Ինչպես ծաղրողներ կային այն ժամանակ, Նրա գալստյան ժամանակ էլ ծաղրողներ կլինեն: Ահա թե ինչու Փարավոնի զորքերը նետվեցին ծովը. Փարավոնը չցանկացավ ճանաչել Իր ժամանակը: Նա չափազանց կլանված էր իր աշխատանքներով, որ ձեռնարկել էր իր ժամանակ: Նա չափազանց զբաղված էր քաղաքներ կառուցելով (որոնք կառուցվում էին իր ստրուկների աշխատանքով), որպեսզի ճանաչեր, որ իրեն հնարավորություն է տրվել, և հետապնդեց Աստծո պատգամաբեր-մարգարեին անապատում: Նա չճանաչեց նրան, դրա համար էլ այդ բաները կատարվեցին: Եթե նա կամենար ճանաչել Աստծո Խոսքը, որ խոստացված էր այդ ժողովրդին, դեպքերն այլ կերպ կընթանային իր համար:

94. Եթե միայն եկեղեցիները կարողանային ընդունել Աստծո Խոսքը, որում գտնվում է ժողովրդի համար տրված այս ժամի խոստումը, նրանք չէին կորչի: Եթե միայն Ամերիկան ճանաչեր իր կազմած Սահմանադրությունը, թույլ չէր տա, որ դպրոցներից հանեին Աստվածաշունչը, մանրադրամից՝ Աստծո անունը, հավատարմության խոստումներից՝ «Աստծո հանդեպ» բառերը: Բայց նա չի ուզում ճանաչել այդ: Ինչու՞: Որովհետև կույր և մերկ է: Նա մոռացել է արժեքն արյան, որ մարդիկ թափել են  կռվի դաշտում այս հնարավորությունների  ձեռքբերման համար: Այդ մարդիկ մոռացվել են, նրանք հող են դարձել:

95. Բայց կա ՄԵԿԸ, որ հիշում է, ինչպես, որ հիշում է մարգարեների արյունը և այն գինը, որ վճարվեց՝ մեզ այս Ավետարանը բերելու համար, որից օգտվում ենք նաև այսօր: Նա հիշում է այն հազարավոր հավատացյալներին, որոնք առյուծների կեր դարձանՆա հիշում է այն հավատացյալներին, որոնք սղոցվեցին, այրվեցին և խաչվեցին: Աստված հիշում է ամեն ինչ: Եկեղեցին մոռացել է մարգարեներինհայտարարում է, որ այլևս  նրանց կարիքը չունի, բայց Աստված գիտի, որ Նրանք նորից պետք  են Իրեն: Աստված միշտ Իր Խոսքի համաձայն է գործում Իր ժողովրդի հետ, բայց նրանք դա հնաոճ են համարում: Նրանք չեն ուզում ընդունել այդ: Դրա համար են նրանք այդ վիճակում: Դրա համար են նրանք մերկ, թշվառ, կույր, աղքատ և չգիտեն այդ մասին: Նրանք չճանաչեցին այն ժամը, որում ապրում ենք, ուշադրություն չեն դարձնում դրան:

96. Մովսեսը ճանաչեց իր օրը և  իր կոչումը, որովհետև տեսավ Աստծո Խոսքի խոստումը, որը Նա հաստատեց իր ժամանակի համար: Այդպիսով նա ճանաչեց և հասկացավ, թե ով է ինքը և ինչ պետք է անի ըստ խոստացված Խոսքի: Նա չէր վախենում այն բանից, թե մարդիկ ինչ կասեն իր մասին: Նա չէր ամաչում իր պատգամից, թեև բոլոր քահանաներըփարավոնները, բոլոր իշխանությունները համաձայն չէին իր հետ: Երբ նա տեսավ այդ լույսը, այդ կրակի սյունը մորենու մեջ և  լսեց այդ օրվա համար խոստացված Խոսքը՝ «Ես քեզ կանչել եմ, որ գնաս», այնժամ նա հասկացավ և բնավ չվախեցավ թագավորի սպառնալիքից: Նա գնաց Եգիպտոս, որ դուրս բերի իր ժողովրդին, ինչպես Աստծո Խոսքը խոստացել էր:

97.  Տեսնելով խոստումի հաստատումը՝ նա ժողովրդին պատրաստեց դուրս գալու համար: Հիշեք, որ մինչ այդ նա քայլում էր ըստ իր աստվածաբանության և իր ստացած ուսուցման, բայց երբ տեսավ բացահայտված և հաստատված Աստծո Խոսքը և լսեց իրեն ուղղված Աստծո խոսքերը՝ «Ես եմ ՈՐ ԵՄ», նա այլևս ոչ մի ուշադրություն չդարձրեց այն բանին, թե ինչ կարող են մարդիկ ասել: Նա չէր վախենում ոչ Փարավոնի մտադրություններից, ոչ էլ մնացած ժողովրդից: Նա վախենում էր միայն Աստծուց և Նրա Խոսքը սխալ հասկանալուց: Բայց նա չէր վախենում մարդկանցից, ինչ էլ որ ասեն կամ անեն: Նա վախենում էր միայն Աստծուց, այն բանից հետո, երբ տեսավ Աստծո Խոսքի հաստատումը:

98. Նա չէր հասկանում, թե ինչպես իր նման մարդը կարող էր Եգիպտոս ուղարկվել այս պատգամով, բայց չվախեցավ թագավորի հրամաններից, երբ ճանաչեց հաստատված Խոսքը: Եթե միայն ուզենայինք ընդունել այն այսօր: Մովսեսը ճանաչեց հաստատված Խոսքը, որն իրեն ապացուցում էր, որ ինքը պատրաստ է ժողովրդին դուրս բերելու: Հոբը չէր հասկանում, որ իր փորձությունը թույլ էր տրված Աստծո կողմից, մինչև որ տեսավ Նրան տեսիլքում: Քանի դեռ սատանային կհաջողվի ձեզ համոզել, որ ձեզ հասած փոքր փորձությունները Աստծո պատիժներն են, դուք պարտության մեջ կլինեք: Մինչդեռ Աստված ուզում է ձեզ ինչ-որ բան ցույց տալ: Երբ Մովսեսը տեսավ վառվող մորենու տեսիլքը, այն ժամանակ հասկացավ, որ այդ ամենը ճշմարիտ էր: Հոբը հարցնում է. «Եթե մարդը մեռնի, արդյո՞ք կկենդանանա»: Նա հասկանում էր միայն այն, որ ծառը կարող էր մեռնել և վերապրել, որ ծառի ծաղիկը կարող է պոկվել ճյուղից, ընկնել հողի մեջ և գարնանը վերապրել, որովհետև նա ավելացրեց. «Բայց մարդս մեռնում է, ընկնում, և մարդս վախճանվում է, և ու՞ր է: Ջուրերը ծովակից հոսում են, և գետը ցամաքում, չորանում է: Այնպես էլ մարդս պառկում է, և վեր չէ կենում, մինչև երկինքն էլ չլինի, վեր չեն կենա և իրենց քնից չեն զարթնի: Երանի թե ինձ դժոխքում ծածկեիր, թաքցնեիր մինչև քո բարկության անցնելը, ինձ սահման որոշեիր և հետո ինձ հիշեիր: Եթե մարդս մեռավ, մի՞թե կկենդանանա. պատերազմիս բոլոր օրերը սպասելու եմ, մինչև որ իմ նորոգվելը գա» (Հոբ 14:10-14):

99. Մի օր լույսը հայտնվում է, և Աստված խոսում է նրա հետ փոթորկի միջից (Հոբ 38:1): Հոգին իջավ մարգարեի վրա, և նա տեսավ Նրա գալուստը, ով ձեռք պիտի մեկներ  մեղավոր մարդուն, մի սուրբ Աստծո, որը կամուրջ էր գցելու մարդու և Իր միջև: Նախկինում Հոբը հավատքով աղաղակել էր. «Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս կենդանի է, և Նա վերջը պիտի կանգնի հողի վրա: Եվ իմ մորթը այսպես թափվելուց հետո, այն ժամանակ իմ մարմնից տեսնելու եմ Աստծուն: Որին ես ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն են մտիկ տալու Նրան, ոչ թե ուրիշը, իմ երիկամունքները հալվում են իմ ներսում» (Հոբ 19:25-27): Իր փորձության վերջում նա հասկացավ, թե ինչ է հարությունը:

100. Բաղաամն ընդհակառակը չճանաչեց հրեշտակին, մինչև էշը չխոսեց նրա հետ: Բաղաամը չէր հասկանում, որ հրեշտակն էր փակում իր ճանապարհը: Դա մի կույր քարոզիչ էր, որը չէր կարողանում տեսնել, որ Աստված է կանգնել իր ճանապարհին՝ փորձելով խանգարել նրան, որ փողով չվաճառի իր պարգևը: Երբ էշը խոսեց մարդկային ձայնով, այն ժամանակ Բաղաամը հասկացավ, որ հրեշտակն էր կանգնել իր ճանապարհին՝ արգելելով նրան սխալ գործել:

101. Ոհ, դուք, կույր հարանվանություններ: Եթե Աստված կարող է օգտագործել համր էշին, որպեսզի խոսի մի լեզվով, որը չգիտի և հայտնի քարոզչին, որ շեղվել է ճանապարհից, մի՞թե չի կարող նույն նպատակով մարդու օգտագործել:

102. Եթե Աքաաբը ճանաչած լիներ իր օրը, չէր դատապարտի Միքիա մարգարեին, ով Աստծո Խոսքն էր բերում:

103.  Գ Թագ.22-րդ գլխում տեսնում ենք Աքաաբին և Հովսափատին, որոնք լսում են 400 մարգարեներին, ովքեր մարգարեանում են մոտակա ճակատամարտի վերաբերյալ՝ ասելով. «Վեր կաց, ամեն ինչ կարգին է, Աքաաբ: Դու մեզ դարձրիր մեծ հարանվանություն, և մենք մեծ ժողովուրդ ենք, ունենք մեծ պաշտոններ: Մենք ունենք Աստծո Խոսքի և աստվածաբանության մեջ վարժված 400 քահանաներ կամ մարգարեներ: Մենք ամեն ինչ գիտենք դրա վերաբերյալ»:

104. Եղիան՝ Աստծո ճշմարիտ մարգարեն, որ խելագար էր համարվել անցած սերնդի կողմից, մարգարեացել էր, որ շները կլիզեն Աքաաբի արյունը:

105. Այս քահանաները, որոնք մարգարե էին մարդու կամքով, կարծում էին, որ իրենք ամեն ինչ կատարյալ կերպով որոշել են: Նրանք ասացին. «Աքաաբ, վեր կաց: Տերը քեզ հետ է: Դու ունես Սուրբ Գիրքը քո թիկունքումորովհետև ամեն դեպքում այս երկիրը պատկանում է  Իսրայելին: Շարունակիր այդպես»: Ոհ, Աստված իմ:

106. Բայց Հովսափատը մեղքին վաճառված մարդ չէր, ինչպես Աքաաբը, և ամեն բան այլ կերպ էր տեսնում: Լսելով, թե ինչպես են Աքաաբի մարգարեները մարգարեանում ճակատամարտի հաջողության վերաբերյալ, հարցրեց. «Ուրիշ մարգարե չկա՞»:

107. Աքաաբը պատասխանեց. «Կա մեկը, բայց ես ատում եմ նրան»: Նայեք, թե ինչպես էր գործում Աստված: Նա տաշում էր Իր ժողովրդին մարգարեի Խոսքի միջոցով: Աքաաբն ասաց. «Նա միշտ ինձ մեղադրում է: Դու գիտես, որ ես կարևոր մարդ եմ: Ես չէի ունենա այդ ճեմարանը, եթե ճշմարիտ հավատացյալ չլինեի: Ես շատ լավ կրթություն ստացած մարդիկ ունեմ: Ես նրանց տարբեր տեղեր եմ ուղարկում գրքերով և Աստվածաշնչերով և այն ամենով, ինչ պետք է  սովորեցնելու համար և  գիտեմ, որ նրանք կարևոր մարդիկ են»: Եթե միայն Աքաաբը իմանար, թե ով էր աղքատ և թուլակազմ տեսքով այս մարդը, ում անունը Միքիա էր, նա չէր գործի իր ճակատագրական սխալը: Բայց նա դատապարտեց Միքիային: Ով մարդիկ, ճանաչեք այն ժամանակը, որում ապրում եք, տեսեք, թե ինչ է կատարվել և նայեք խոստումին:

108. Եթե միայն այսօրվա կրոնական հարանվանությունները հասկանային, թե ինչու են դատապարտված, ինչու՞ են իրենց անդամները փախչում իրենցից, ինչպես Իսրայելն էր փախչում Եգիպտոսից: Եթե միայն հարանվանությունները դադարեին պատգամը դատապարտելուց և սկսեին լսել այն: Դուք, քարոզիչներ, որ կարդում եք հիմա սա, գոնե ճանաչեք, թե որ ժամում եք ապրում  և ճանաչելով ժամանակների նշանը՝ հասկացեք, թե այդ մարդիկ ինչու են փախչում հարանվանություններից: Աստծո Հոգին է նրանց կանչում: Հովհ.6: 37,44 համարներում Հիսուսն ասում է. «Այն ամենը, ինչ Հայրը տալիս է Ինձ, Ինձ մոտ կգա: Ոչ ոք չի կարող Ինձ մոտ գալ, եթե Հայրը, որ Ինձ ուղարկեց, նրան չքաշի»:

109. Սա է ջրհորի մոտ կանգնած կնոջ և քահանայի միջև եղած տարբերությունը: Ձեռքը նորից է գրել պատի վրա: Նրանք տեսնում են, բայց չեն հասկանում այդ:

110. Եթե միայն հրեաները ճանաչեին Մեսիայի նշանը, որը խոստացվել էր  ըստ իրենց վերջին մարգարեի: Մաղաքիայի մարգարեության 3-րդ գլխում ասվում է. «Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանին, որ ճանապարհ պատրաստե իմ առաջին, և հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, և ուխտի հրեշտակը, որին հավանում եք, ահա նա գալիս է, ասում է զորաց Տերը»: Նրանք կարծում էին, թե սպասում են Նրան: Ինչքա~ն նման է այն բանին, որ տեսնում ենք այսօր:

111. Թվում է, թե եկեղեցիները սպասում են, որ ինչ-որ բան կատարվի: Նրանք անընդհատ աղոթում և ծոմ են պահում՝ ասելով. «Աղոթենք և միաբանվենք, մեծ արթնության կարիք ունենք, որովհետև մենք գիտենք, որ ինչ-որ մեծ բան է կատարվելու, և եկեղեցին պատրաստ է»:Ահա թե ինչպես են աղոթում:

112. Այդպես էին աղոթում նաև այն ժամանակ, երբ հայտնվեց Հովհաննես Մկրտիչը: Բայց երբ նա մերժեց նրանց ծիսակատարությունները և արեց իրենց հայրերի սովորեցրածի հակառակը, նրանք մերժեցին նրան: Նա եկավ անապատից, չուներ ոչ կրթություն, չուներ ոչ  քահանայի հագուստ, ոչ էլ աստվածաբանական գիտելիքների մեծ պաշար: Բայց նա եկավ անապատից՝ ճանաչելով Աստծո խոստումը և  իմանալով, որ ինքը պետք է  ներկայացնի Մեսիային: Երբ Հովհաննես Մկրտիչն ասաց. «Ահա հիմա Նա ձեր մեջ է», նրանք կարծեցին, որ նա խելագար էր, որովհետև չէր անցել իրենց դպրոցներով: Այնտեղ նույնպես ձեռքը գրել էր պատի վրա, և նրանք չկարողացան ճանաչել: Նրանք ասում էին, որ սպասում են այն Անձին, որի մասին հաղորդվել էր. Նա նրանց մեջ էր, բայց նրանք չճանաչեցին Նրան:

113. Լավոդիկեի ժամանակաշրջանի քրիստոնեական հարանվանությունները նույնքան կույր են, որքան նրանք այն ժամանակ: Ինչու՞: Որովհետև մարգարեություն էր եղել, որ նրանք կույր կլինեն, և դա կատարվեց (Հայտն. 3:17): Նրանք ասում էին, թե սպասում են Նրան: Այսօր Լավոդիկեի շրջանի հարանվանությունները նրանց պես կույր են: Ինչու՞: Որովհետև մարգարեություն էր եղել: Դա պետք է կատարվեր:

114. Եթե Իսրայելը կամենար ճանաչել այն նշանը, որը նախատեսված էր իրենց համար, կիմանային նաև, որ Մեսիայի հայտնության ժամանակը մոտ է: Ահա թե ինչու աշակերտներն ասացին Հիսուսին. «Եվ Նրա աշակերտները  Նրան հարցրին. «Հապա դպիրներն ինչու՞ են ասում. ՚՚Առաջ Եղիան պետք է գա՚՚»:

115. «Հիսուսն էլ պատասխան տվեց նրանց ու ասաց. «Իրոք, առաջ Եղիան է գալու և ամեն ինչ վերահաստատելու է: Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան արդեն եկել է, և նրան չճանաչեցին, այլ ինչ որ ուզեցին, նրան արեցին: Այդպես էլ մարդու Որդին է նրանց կողմից չարչարվելու: Այն ժամանակ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին ասաց իրենց» (Մատթ.17:10-13): Նրանք արեցին հենց այն, ինչ Սուրբ Գիրքն ասել էր:

116. Եթե միայն նրանք հասկանային և  ճանաչեին այդ ֆանատիկին, որը դատապարտում էր նրանց կեղծավորությունը և ասում էր իրենց. «Իժերի զավակներ, գալիք բարկությունից փախչելը ձեզ ո՞վ սովորեցրեց: Արդ ապաշխարության արժանի պտուղներ արարեք ու մի սկսեք ձեր մեջ ասել՝ ՚՚Մենք Աբրահամին մեզ հայր ունենք՚՚: Որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից կարող է Աբրահամի համար որդիներ բռնել» (Ղուկ. 3:7,8):

117. Միմտածեք ձեր մեջ, որ ունեք Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ձեր տրամադրության տակ և այնտեղ են ձեր ներկայանալի անդամները: Աստված կարող է պոռնիկներից, թափառաշրջիկներից, անուղղելի հարբեցողներից և խաղամոլներից զավակներ հանել Իր Խոսքը կատարելու համար: Նա կարող է այդ անել, որովհետև Նա միշտ Աստված է:

118. Կույր հարանվանություններ, որ նման եք կույր Իսրայելին, երկուսիդ մասին մարգարեություն էր եղել, որ կհասնեիք այդ վիճակին: Ահա մի զուգահեռ, որը ձեզ ցույց կտա, թե ինչ եմ ուզում շեշտել:

119. Լավոդիկեի եկեղեցին պետք է պատգամ ստանա: Մաղաք.4:5 համարն էլ է այդ մասին ասում: Ի՞նչ են նրանք փնտրում: Նրանք ասում են. «Մեր հարանվանությունը կստեղծի այդ: Եթե մեզանից դուրս չգա, ուրեմն ճիշտ չի»: Նրանք արեցին նույն բանը: Դա կատարվեց և վերջացավ, իսկ նրանք չնկատեցին: Նրանք չճանաչեցին պատգամը, թեև այն կատարում էր յուրաքանչյուր խոստացված Խոսք: Հիսուսն ասաց, որ նրանք արեցին այն, ինչ գրված էր: Եվ այդպես մերժեցին մարդու Որդուն:

120.  Այժմ ուշադրություն դարձրեք: Հեթանոսների ժամանակներում նույնն է կատարվում, ինչպես խոստացվել է Մաղաք. 4-րդ գլխում: Հիսուսն ասաց, որ ողջ Սուրբ Գիրքը ներշնչված է, և ամենափոքր խոսքն անգամ կիրականանա: Ամեն բան պետք է իրականանա: Հիսուսն ասաց, որ այդպես  պետք է լիներ, և տեսնում ենք, որ եղավ:

121. Ի՞նչն է վերականգնվելու: Եղբայրներ, որ հարանվանությունից էլ լինեք, ուշադրություն դարձրեք. սկզբնական Պենտեկոստեն պետք է վերականգնվի: Դա կվերականգնվի և կլինի այնպես, ինչպես սկզբում էր, մինչև Իսրայելի համար գա փողերը փչելու ժամանակը: Այն պետք է վերականգնվի որոշակի կերպով՝ Մաղաք. 4-րդ գլուխն ասում է, որ հայրերի հավատքը կդարձնի որդիներին:

122. Եթե Իսրայելը ճանաչեր Մեսիայի նշանը, չէր գտնվի այն վիճակում, որում գտնվում է հիմա: Ինչու՞ նրան չճանաչեցին: Որքա~ն ցավալի է: Որովհետև Աստված ասել էր, որ չէին ճանաչի: Ձեզանից քանի՞սն են հավատում դրան: Նույն Աստված ասաց, որ Լավոդիկեի եկեղեցին չի հավատալու, և հիմա մենք դա տեսնում ենք մեր սեփական աչքերով: Ուրիշ ի՞նչ կարող են անել մերժելուց բացի:

123. Եթե միայն ճանաչեին խոստացված Մեսիայի նշանը, մարդու Որդու նշանը: Նա եկավ մարդու Որդի անունով: Հետո Պենտեկոստեի երկար ժամանակաշրջանում ճանաչվեց Աստծո Որդի անունով: Հաջորդ ժամանակահատվածում՝ Հազարամյա թագավորության ժամանակ, կգա որպես Դավթի Որդի: Որդու երեք անվանում, բայց նույն Աստվածն է: Հայր, Որդի և Սուրբ Հոգի, բայց միշտ նույն Աստվածն է: Մարդու Որդի, Աստծո Որդի և Դավթի Որդի՝ նույն Աստվածն է, որ բացահայտվում է երեք տարբեր գործերում:

124. Այսպիսով, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին երեք աստվածներ չեն, այլ նույն Աստվածն է երեք հայտնություններում, երեք տարբեր գործերում, որպես Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Բայց ինչպես նախկինում, այսօր նույնպես կուրացած են իրենց ավանդույթներով և չեն կարողանում տեսնել: Դուք զարմանու՞մ եք, թե ինչու հարանվանությունները չեն կարողանում հասկանալ: Երբեք չեն հասկանա: Հիշեք, որ սա է «Այսպես է ասում Տերը»: Գուցե հարցնեք. «Ուրեմն ինչու՞ եք քարոզում»: Ես քարոզում եմ նույն պատճառով, որի համար քարոզել են Հովհաննեսը և մյուսները, որովհետև այստեղ և այնտեղ կան մի քանիսը, որ դեռ պետք է դուրս գան: Ով Տիրոջ գառնուկ, լսիր Աստծո ձայնը: Հիսուսն ասաց. «Իմ ոչխարները լսում են Իմ ձայնը»:

125. Ջրհորի մոտ կանգնած սամարուհին Մեսիայի նշանով ճանաչեց իր օրը: Նա գտնվում էր վատ վիճակում: Նա չէր ուզում որևէ գործ ունենալ հին, պաշտոնական եկեղեցիների և նրանց գործելակերպի հետ: Նա գիտեր, որ նրանցից յուրաքանչյուրը իր սեփական տեսակետն ունի, և նա չէր հավատում նրանց գործերին: Բայց նա գիտեր, որ Ինչ-որ մեկը գալու է մի օր: Եվ այդ խեղճ կինը գտավ այդ Մեկին, որին փնտրում էր ջրհոր տանող ճանապարհին: Նա գտավ այն, ինչ փնտրում էր, որովհետև Նա հայտնեց իրեն իր սրտի գաղտնիքները և ասաց իր մեղքի մասին: Նա ասաց. «Տեսնում եմ, որ դու մարգարե ես, և գիտեմ, որ երբ Մեսիան գա կանի այդ բաները»:  Արդեն չորս հարյուր տարի էր, ինչ նրանք մարգարե չունեին: Հիսուսն ասաց. «Այդ ես եմ»:

126. Նա ճանաչեց Նրան և նույնիսկ կարիք չուներ ուրիշ հարցեր տալու: Ի՞նչ ապացույց էր պետք նրան: Նա արդեն ստացել էր այդ: Նա հավատում էր, որ երբ Մեսիան գար, հենց այդ պետք է աներ: Եթե նա կարողացավ Սուրբ Գրքի միջոցով ճանաչել Նրան, մենք էլ չե՞նք կարող տեսնել երեկոյան լույսը և այս ժամանակի նշանը: Նա ասաց. «Գիտեմ, որ երբ Մեսիան գա, մեզ ցույց կտա այդ բաները, կասի մեզ այդ»: Հիսուսն էլ նրան ասաց. «Ես եմ, որ քեզ հետ խոսում եմ»:

127. Այլևս ոչ մի հարց չտվեց, գնաց մարդկանց պատմելու. «Եկեք տեսեք Մեսիային»: Նրա համար դա պարզ էր, որովհետև նա ճանաչել և հասկացել էր, թե որ ժամանակում էր ապրում:

128. Այսպես վարվեց նաև Նաթանայելը, որը ճանաչված հրեա էր: Երբ նա տեսավ խոստացված Մեսիայի նշանը, հավատաց: Քահանաները դժգոհ էին, որովհետև մարդիկ թողնում էին իրենց եկեղեցիները՝ Հիսուսին հետևելու համար: Քահանաները հայտարարում էին. «Եթե ձեզանից մեկը գնա նրան լսելու, բանադրանքի կենթարկվի, մենք նրան կվռնդենք մեր հարանվանությունից»:

129. Այսօր էլ նույնն է՝ «Եթե գնաք այդ հավաքույթին, ձեզ հարանվանությունից կվռնդենք»:

130. Հիշեք կույր մարդուն. նրա հայրն ու մայրը չէին ուզում պատասխանել հրեաների հարցերին, որովհետև վախենում էին նրանցից: Սա էր նրանց վախի պատճառը՝ բոլոր նրանք, ովքեր գնային Հիսուսին տեսնելու և լսելու, երբ  Նա հավաքում էր բազմությանը, պետք է  վտարվեին կրոնական կազմակերպությունից: Մինչդեռ կույրն ինքը խոսեց այդ մասին: Նա, որ կույր էր եղել, հիմա տեսնում էր:

131. Ես էլ առաջ կույր էի, բայց հիմա տեսնում եմ: Ես չգիտեի այն բաները, որ Սուրբ Հոգին հայտնեց ինձ: Զատվեք այդ հարանվանություններից, որովհետև շուտով հափշտակությունը կլինի:

132. «Երբ երկրից վերցվեմ, բոլոր մարդկանց Ինձ մոտ կքաշեմ», ասաց Հիսուսը: Նաթանայելը դա հասկացավ և հավատաց:

133. Մովսեսը հասկացավ, որ ինքն ուներ իր ժամանակի համար տրված խոստումը, որովհետև դա Սուրբ Գրքի համաձայն էր, որքան էլ որ տարօրինակ թվար: Մովսեսն ասում էր. «Ինչպե՞ս կարող եմ նրանց ասել, որ անապատում լույս եմ տեսել, որն ինձ պատվիրեց գնալ Եգիպտոս»:

134. Բայց նա ուներ Աստծո խոստումը՝ «Ես քեզ հետ կլինեմ»: Աստված Եգիպտոսում ոչ միայն հայտնվեց նշաններով և հրաշքներով, այլև հավաքեց ընտրյալներին և նրանց, ովքեր կանչված էին: Նա հայտնվեց նրանց՝ հաստատելով Մովսեսի ծառայությունը: Երբ մարգարեն նրանց հանեց Եգիպտոսից և տարավ նշանակված վայրը, կրակի սյունը նորից հայտնվեց Սինա լեռան վրա: Դրա և մեր օրերում կատարվածի միջև կարելի է զուգահեռ անցկացնել: Փառք Աստծուն: Դա ինձ համար կյանքից թանկ է:

135. Որքան ծերանում եմ, այնքան ավելի եմ տեսնում, որ անպարկեշտությունն ու անբարոյականությունը լցնում են երկիրը. բավական է միայն շուրջս նայեմ՝ տեսնելու համար, թե ինչ է կատարվում: Այնուամենայնիվ սիրտս լեցուն է ուրախությամբ, որովհետև գիտեմ, որ այս երկրային վրանը քանդվելու է, բայց մեկ ուրիշն է ինձ սպասում վերևումԵս փորձում եմ մարդկանց դուրս բերել կամ հեռու պահել այս բաներից՝ որպեսզի Սուրբ Գրքով ցույց տամ, որ Աստված այստեղ է կրակի սյունի վկայությամբ: Հարյուրավոր ու հազարավոր մարդիկ տեսել են այն, և նույնիսկ լուսանկարել:

136. Նմանակողներ են հայտնվում, և դա բնական է: Մովսեսի օրերում էլ հայտնվեցին և նմանակեցին նրան: Աստված ասաց. «Զատվիր նրանցից, Մովսես, և Ես նրանց կոչնչացնեմ»: Աշխարհն այսօր լեցուն է նմանակողներով, որոնք  ամեն ինչից ուզում են դրամ ստանալ և ուրիշ շատ բաներ են անում:

137. Մովսեսը Աստծո մեծ մարգարեն էր, որը գնաց Եգիպտոս՝ Իսրայելին ազատելու համար, և նրանք ճանաչեցին նշանը: Դա սուրբգրային խոստումն էր՝ հաստատված Աստծո կողմից:

138. Հիսուսը սուրբգրային այդ խոստումն էր, որ հաստատվեց սամարուհու աչքերի առջև: Նա Սուրբ Գրքի մեկնությունն էր: Նրա սեփական կյանքը մեկնում էր Սուրբ Գիրքը:

139. Ճանաչու՞մ եք այս ժամի պատգամը: Պատգամը ըստ Սուրբ Գրքի ցույց է տալիս մեզ այն ժամը, որում ապրում ենք

140. Մի օր, երբ Նա գտնվում էր Ձիթենյաց լեռան վրա և նայում էր Երուսաղեմին, Հիսուսն ասաց. «Երուսաղե~մ, Երուսաղե~մ, մարգարեներին կոտորող ու քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող. քանի~ անգամ ցանկացա քո որդիներին հավաքել, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց չկամեցաք»: Ես չէի ցանկանա բառացի համեմատություն անել, բայց այն առավոտը, ժամը տասին մոտ, երբ տեսա այն շնացող եկեղեցուն, սրտիս մեջ զգում էի, թե ինչպես էր Սուրբ Հոգին լալիսՈհ, Երուսաղեմ, Երուսաղեմքանի՞ անգամ ցանկացա ձեզ հավաքել, բայց ի՞նչ արեցիք դուք: Դուք սպանեցիք իմ ուղարկած մարգարեներին: Դուք նրանց սպանեցիք, ինչպես եկեղեցուն տրված պատգամն է ոչնչանում նրանց հարանվանությունների դոգմաների պատճառով: Հիսուսն ասաց. «Եթե միայն կարողանայիր ճանաչել քո օրը, բայց հիմա չափազանց ուշ է»: Նույնը վերաբերում է եկեղեցիներին:

141. Ես անկեղծորեն, ողջ սրտով հավատում եմ, որ նա շրջանցել է փրկությունը: Այն, ինչ դուք կարծում եք սրա վերաբերյալ, ձեր գործն է: Այս կարծիքն իմն է, և դուք պարտավոր չեք իմ կարծիքն ընդունել, բայց ես կարծում եմ, որ այլևս նրա համար փրկություն չկա, և  դա արդեն  հինգ-վեց տարուց ավելի է: Դուք, որ հիշում եք Չիկագոյում անցկացված հավաքույթները, հիշեք, թե ինչ է կատարվել այն ժամանակից ի վեր, և տեսեք, թե դեռ ինչեր են կատարվելու: Մտածեք այդ մասին, ես ձեզ հավաստիացնում եմ: Սա է «Այսպես է ասում Տերը»: Տեսեք, որ նա ավելի ու ավելի է խրվում:

142. Հիշեք 1933 թվականին եղած տեսիլքը: Հիշեք, որ կանխասվել էր, թե ինչպես են կանայք վարվելու վերջին օրերում: Ասվել էր, որ Մուսսոլինին և Հիտլերը առեղծվածային վախճան կունենան, որ կոմունիզմը կկլանի աշխարհի երեք «իզմ»-երը (նացիզմ, ֆաշիզմ, կոմունիզմ), որ ավտոմեքենաները ձվի տեսք կունենան, որ կանայք կհագնեն տղամարդկանց հագուստ և ներքնազգեստի նմանվող հագուստներ, և  վերջապես կհասնեն թզենու տերև հիշեցնող հագուստներին: Ինչպե~ս է անբարոյականությունը տարածվում այսօր: Տեսեք, թե ինչ վիճակի են նրանք հասել: Եվ դա կատարվում է ձեր աչքերի առջև:

143. Եթե միայն քրիստոնյա կոչված կանայք կարողանային հասկանալ, որ իրենց վրա եղող անբարո հոգին սատանայից է: Այդ անբարո հոգին է նրանց մղում կտրելու իրենց մազերը: Միայն սատանան է կարողացել նրանց մղել անելու այդ: Եվ դա հակառակ է Աստծո Խոսքին: Այդպես է եղել նաև Եդեմի պարտեզում: Այսօրվա կանայք մերժում են այդ՝ ասելով. «Ոհ, այս հետամնաց քարոզիչը»:  Բայց դա ես չեմ ասում, ես միայն կրկնում և մեջբերում եմ Խոսքը: Եթե միայն կանայք հասկանային, որ այդ բաները սատանայից են:

144. Նրանք իրենց քրիստոնյա են համարում, բայց Հիսուսն ասում է. «Ինչպե՞ս եք ինձ Տեր կոչում և իմ ասածները չեք անում»: Նրանք չեն կարող քրիստոնյա լինել: Ես չեմ նրանց դատավորը, ես միայն կրկնում եմ այն, ինչ ասում է Խոսքը: Ողջ Խոսքը Հիսուս Քրիստոսի հայտնությունն է:

145. Եթե գոնե կանայք հասկանային, որ դա սատանայից է և անբարո հոգի է:

146. Ես կարծում եմ, որ Ինդիանայի Ջեֆերսոնվիլը ամենավատ վայրն է, որ ես տեսել եմ իմ կյանքում: Ես եղել եմ Հոլիվուդում, ճամփորդել եմ աշխարհով մեկ, ամեն տեսակ ապականություններ եմ տեսել: Ես դա տեսել եմ Փարիզում, Անգլիայում, որը դրանց մեջ առաջինն է:

147. Կարծում եմ, որ Անգլիան կսուզվի օվկիանոսում և արժանի է դրան: Անգլիան անբարոյականության աղբահոր է դարձել աշխարհի համար: Սուրբ Գրքին ամենաշատ հակառակվող մարդիկ, որ ես տեսել եմ իմ կյանքում, Անգլիայում են: Նա այնտեղ հասավ, որովհետև մերժեց Ճշմարտությունը:

148. Բիլլի Գրեհեմն ասաց, որ ստիպված էր իր կնոջը տանել զբոսայգուց բոլոր այն բաների պատճառով, որ կատարվում են այնտեղ: Տղամարդիկ և կանայք, տղաներ և աղջիկներ բացահայտ կերպով սեռական հարաբերություններ են ունենում հասարակական զբոսայգիներում: Դա անբարոյականության վայր է դարձել, ինչպես որ Ֆրանսիան և մյուս երկրները: Միացյալ Նահանգներն էլ հեռու չի մնացել դրանից, նույնիսկ թվում է, որ այդ բնագավառում Ամերիկան առաջատար է:

149. Նայեք, թե ինչ է կատարվում այսօր: Ամերիկացի կանայք կտրում են իրենց մազերը, կարճատաբատ և տաբատ են հագնում, ծխում են և այնուամենայնիվ, իրենց հավատացյալ են համարում: Հասկանու՞մ եք սա, քույրսներողություն եմ խնդրումիմ քույրը նման բան չէր անի: Դուք պետք է հասկանաք, որ դա սատանայից է: Ինչպես այն ժամանակվա հրեաները, այնպես էլ դուք չեք ուզում հավատալ հաստատված Խոսքին, երբ դա ապացուցվել է: Դուք սերտորեն կապված եք ձեր հարանվանությունների ավանդույթների հետ, որոնք ձեզ ասում են, որ ամեն ինչ լավ  է: Դուք խոսում եք լեզուներով, պարում և  երգում Հոգով, բայց կտրում եք ձեր մազերը: Կարո՞ղ եք պատկերացնել, որ Աստծո ճշմարիտ զավակը նման բան անի: Ես տեսել եմ, թե ինչպես են դևերը և կախարդները խոսում լեզուներով և թարգմանում: Տեսել եմ, թե ինչպես են հոգով ցատկում և պարում և հետո արյուն խմում մարդկային գանգից և անիծում Հիսուս Քրիստոսի Անունը:

150. Գուցե դուք ասեք. «Ես պատկանում եմ եկեղեցուն, ալելուիա, փառք Աստծուն»: Ինչի՞ն եք դուք պատկանում: Եկեղեցին Խոսքն է, իսկ Խոսքն ասում է, որ ամոթ է նման բաներ անելը: Դուք, քարոզիչներ, կույր փարիսեցիների խմբեր եք, որ այս խեղճ երեխաներին ուղիղ դժոխք եք առաջնորդում, որովհետև վախենում եք, որ եթե հավատաք Խոսքին, ձեզ կվտարեն ձեր հարանվանությունից, և դուք կկորցնեք ձեր գոյության միջոցները: Ամոթ ձեզ, կեղծավորներ: Դուք տեսնում եք, որ խոստացված ժամը մոտենում է, և չնայած դրան, շրջվում եք դեպի ձեր ավանդույթները՝ լքելով Աստծո Խոսքը: Ինչպե՞ս եք համարձակվում անել այդ, խեղճ կույրեր:

151. Մի՞թե Աստվածաշունչը չի ասում, որ դուք կույր եք: Մի՞թե չեք կարող հասկանալ: Աստվածաշունչն ասում է, որ դուք աղքատ, թշվառ, կույր և մերկ եք՝ առանց իմանալու այդ մասին: Հիսուսը կանգնած է դռան մոտ՝ փորձելով ձեզ տալ (ոչ թե վաճառել) դեղ ձեր աչքերի համար, որպեսզի բացվեն ձեր աչքերը, բայց դուք չեք ուզում վերցնել: Դրանով իրականացնում եք Սուրբ Գրքում գրվածը:

152. Ո՞րն է այն օրը, որում ապրում ենք: Ճանաչու՞մ եք ժամը, նշանը:

153. Իսկ դուք, կանայք, որ ապստամբում եք Խոսքի դեմ, անպարկեշտության ոգին է  կրոնի անունից ձեզ մղում անելու այդ բաները: Նա միշտ էլ այդպես է գործել: Նա մոտենում է յուրաքանչյուր մարգարեի, յուրաքանչյուր սրբի, և նույնիսկ մոտեցավ Տեր Հիսուս Քրիստոսին՝ գործելով, որպես կրոնական անձ: Աստվածաշունչն ասում է, որ վերջին ժամանակներում նա այնպես կնմանակի ճշմարտությանը, որ եթե հնարավոր լիներ, Պենտեկոստեի եկեղեցու ընտրյալներին էլ կմոլորեցներ:

154. Միայն շատ քչերը ճշմարտապես կհավատան, որովհետև Հիսուսն ասաց. «Որքա~ն նեղ է դուռը, նեղվածք՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են այն գտնողները»: Ղուկ.17:26 համարում ասում է. «Եվ ինչպես Նոյի օրերին եղավ, այնպես էլ մարդու Որդու օրերին կլինի»: 1Պետր.3-րդ գլխում նաև ասվում է. «…Նոյի օրերին՝ տապանը պատրաստվելիս, որի մեջ քիչ՝ այսինքն՝ ութ հոգի ջրիզ ազատվեցին»: Մտածեք այդ մասին: Ճանաչեք օրն ու ժամը:

155. Ինչու՞ եք դուք, կանայք, կտրում ձեր մազերը: Ոհ, դուք կասեք. «Մեր համայնքը մեծ նշանակություն չի տալիս դրան»: Գիտե՞ք, թե ինչու: Դուք կույր եք: Դուք կարող եք ասել. «Վատ բան չկա նրա մեջ, որ ես իմ մազերը կտրում եմ»: Բայց Աստվածաշունչն ասում է, որ կա, և դուք անպարկեշտ կին եք, եթե աղոթում եք կտրած մազերով: Գուցե պատասխանեք. «Կինը պետք է  ծածկոց կրի»: Աստվածաշունչն ասում է, որ մազերն են նրա ծածկոցը: Ոչ թե գլխարկը, այլ մազերը:

156. Ի՞նչ կմտածեիք, եթե Մովսեսն ասեր. «Կոշիկներիս փոխարեն գլխարկս կհանեմ, Տեր»: Դա իմաստ չէր ունենա, որովհետև երբ Աստված ասում է կոշիկ, նկատի ունի կոշիկ: Եվ երբ ասում է մազեր, նկատի ունի մազեր, ոչ թե գլխարկ: Փառք Աստծուն: Նրա Խոսքն արտահայտում է Իր միտքը, և Սուրբ Գիրքը հատուկ մեկնության կարիք չունի: Դա չի նշանակում այն, թե ինչ է ասում ձեր հարանվանությունը, այլ այն, ինչ  Նա է ասում, որովհետև Նա իր սեփական մեկնաբանն է:

157. Դուք ասում եք. «Ճանաչում եմ մի կնոջ, որը…»: Կարևոր չէ, թե ում եք ճանաչում: Ես գիտեմ, թե Աստված ինչ է ասել դրա վերաբերյալ: Դուք անում եք այն, ինչ ուզում եք:

158. Ոհ, եթե հասկանաք, որ այդպես վարվելով՝ դուք բավարարվում եք միայն կին լինելով, ոչ թե տիկին (անգլերենում՝ «lady»):

159. Մի օր Լուիզվիլում՝  Քենթուքիում, տեսա մի գարեջրատան ցուցանակ, որի վրա գրված էր. «Սեղաններ տիկնանց համար»: Ես կանգ առա և իմ մեջ մտածեցի. «Անշուշտ, ոչ մի տիկին (lady) չէր մտնի այստեղ: Կինը գուցե մտներ, բայց ոչ տիկինը»:

160. Նկատեք, որ մարդու անկումը սկզբում կատարվեց կնոջ անբարոյականության պատճառով: Բայց գիտեի՞ք, որ նույն կերպ կավարտվի: Կանանց անբարոյականության պատճառով: Կինն է եկեղեցու խորհրդապատկերը: Հոգևոր իմաստով եկեղեցին կին է: Հարս- Եկեղեցին էլ կին է նույն հոգևոր իմաստով

161. Տեսեք եկեղեցու անբարոյականությունը: Նա վերջացած է: Հիշեք տեսիլքը, տեսեք, թե ինչ է կատարվում: Այդ տեսիլքը ճշմարիտ է: Եկեղեցին տեսնում է, որ ես սա ասում եմ Աստվածաշունչը սրտիս դրած: Ես իրոք տեսել եմ այդ: Ամենակարող Աստված գիտի, որ դա ճշմարտությունն է: Մինչև հիմա մենք չգիտեինք դա: Նա մերկ է և չգիտի այդ մասին: Նա բավարարվում էր զվարճանալով: Ահա թե ուր ենք հասել: Բայց երբ Հարսը եկավ, որքա~ն տարբեր էր նա: Ալֆան և Օմեգան:

162. Սատանան է այդ բաներն անում: Բայց ինչպես առաջվա հրեաները, երբ տեսան ԽոսքըՀիսուսն ասաց. «Քննեք Սուրբ Գիրքը, դուք շփոթված եք Իմ և Իմ ծառայության վերաբերյալ: Քննեք գրքերը, որոնցով կարծում եք, որ հավիտենական կյանք կունենաք, և նրանք վկայում են Իմ մասին: Դրանցով կարող եք տեսնել, թե որն է Իմ պատգամը: Եթե Ինձ չեք հավատում, հավատացեք գոնե այն գործերի համար, որ Աստված Ինքը մեկնաբանեց ձեզ համար»:

163. Բայց փարիսեցիներն ասում էին. «Չենք ուզում, որ այդ մարդը իշխի մեզ վրա: Մենք ունենք մեր սեփական քահանաները և այլն»: Ուրեմն, շարունակեք, միայն այդ կարող ենք ասել, որովհետև ամեն դեպքում չափազանց ուշ է: Ավանդական հարանվանությունները, որոնք շարունակում են ասել. «Ամեն ինչ շատ լավ է ընթանում», գուցե լսում են սա, բայց նախընտրում են հավատալ մարդկանց խոսքին, քան թե Աստծո:

164. Նրանք չեն ուզում ընդունել 2 Տիմ. 3-րդ գլխում գրվածը: Տեսնում եմ, որ ոմանք նշում են սուրբգրային հատվածները: Բոլոր մեջբերումներն անում եմ Սուրբ Գրքից: Եթե մեկն ուզում է ինձ հարցեր տալ, ես նրան ցույց եմ տալիս Սուրբ Գիրքը: ՏԵսնու՞մ եք:

165. Նրանք չեն ուզում ընդունել 2 Տիմ. 3-րդ գլխում գրվածը, որտեղ ասվում է. «Այս իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հաճոյասեր, քան թե աստվածասեր: Դրանք աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացել են. նրանցից հետ քաշվիր: Որովհետև սրանցից են, որ տնետուն են մտնում, գերի դարձնում մեղքերով  բեռնավորված տկարամիտ կանանց, որոնք զանազան ցանկություններով են շարժվում, որոնք ամեն ժամանակ սովորում են ու երբեք չեն կարողանում ճշմարտության իմացությանը գալ»: Ոհ, կույր փարիսեցիներ, կարո՞ղ եք տեսնել այդ: Ես բարկացած չեմ, միայն փորձում եմ այնպես անել, որ դա հաստատվի ձեր մեջ: Եկեղեցին դա չի հասկանում: Կանայք դա չեն հասկանում: Դրանք անմիտ կանայք են, որոնք զանազան ցանկություններով են շարժվում՝ կարճ մազերով, տաբատով, շպարված և ուրիշ բաներով, որոնք վայել չեն քրիստոնյա կնոջը:

166. Գիտե՞ք, որ կանայք մեծ դեր են խաղում վերջին օրերումԱստվածաշունչն ասում է, որ այդ մեծ անեծքից փախչողները Տիրոջ առաջ գեղեցիկ ճյուղի պես կլինեն: Մի օր, Աստծո կամքով ձեզ ցույց կտամ, թե Աստված ի՞նչ է մտածում այն կնոջ մասին, որն իրոք փախել է այս ժամանակի անեծքից:

167. Մի օր տեսա կիսամերկ երիտասարդ աղջիկների մի խումբ, որոնց բարոյականության մակարդակը հավասար էր  մոտավորապես էգ շան մակարդակին, որոնք ծաղրում էին երկար շրջազգեստ հագած մի ծեր կնոջ: Լսեք դուք, թեթևամիտ աղջիկներ, այդ ծեր կինը մի բան ունի, որի մասին դուք գաղափար անգամ չունեք: Նա ունի բարոյականության զգացում: Դուք նույնիսկ չգիտեք, թե ինչ է դա: Դուք ձերը կորցրել եք օրորոցից և չգիտեք ճիշտը սխալից զանազանել: Բայց այդ կինը կարող է: Նա իր սրտում մի բան ունի, որի մասին դուք ոչինչ չգիտեք, որովհետև կորցրել եք և երբեք չեք գտնի: Դուք կարող եք նրան հետամնաց համարել, բայց այն բանը, որի մասին դուք գաղափար չունեք, նա պահում է իր սրտում, և դա մաքրության և պարկեշտության գանձն է: Բայց ձեր մայրերը ձեզ այդպես են դաստիարակել: Եվ ձեր հովիվները թույլ են տվել այդ, որն էլ ցույց է տալիս նրանց վիճակը: Տեսնու՞մ եք, թե ուր եք հասել:

168. Սուրբ Գիրքն ասում է, որ ողջ Սուրբ Գիրքը կատարվելու է, և կատարվում է:

169. Ինչպես Հանեսն ու Համրեսն էին հակառակվում Մովսեսին և Ահարոնին, այնպես էլ դոգմաներով և ավանդական ուսմունքներով աղավաղված գիտակցություն ունեցող մարդիկ հակառակվում են Աստվածաշնչին, մինչդեռ պետք է Աստվածաշնչից սովորեին: Որոշակի չափով Հանեսն ու Համրեսը կարողանում էին Մովսեսին նմանակել իր գործած հրաշքներում: Ուշադրություն դարձրեք այս զուգահեռին: Նրանք հակառակվում են ճշմարտությանը և չեն ուզում, որ այն լինի իրենց անմիջական միջավայրում: Նրանք չեն ուզում համագործակցել ճշմարտության հետ, ոչ էլ որևէ գործ ունենալ: Բայց նրանց անմտությունը հայտնի կդառնա: Երբ ճշմարիտ Հարսը, որը պատրաստ է մեկնելու, հափշտակվի երկինք, ամեն բան կապացուցվի, միվախեցեք: Ինչպես Մովսեսն ու Իսրայելի զավակները փախան Եգիպտոսից, իսկ եգիպտացիները կորսվեցին ծովում:

170. Հիսուսն ասաց, որ ողջ Սուրբ Գիրքը ներշնչված է, հետևաբար ամբողջությամբ կկատարվի: Բայց Նրան ասացին. «Դու քեզ Աստված ես դարձնում»:

171. Նա պատասխանեց. «Ձեր սեփական օրենքում մարգարեներին, որոնց հայտնվել է Աստծո Խոսքը, աստվածներ եք կոչում, և իրոք այդպես է, ուրեմն ինչպե՞ս կարող եք ինձ դատապարտել, երբ ասում եմ, որ Աստծո Որդին եմ»: Բոլոր գրվածները, որոնք Աստծո ներշնչմամբ են գրվել, պետք է դրսևորվեն, կատարվեն: Բայց նրանք այնքան կույր էին, որ Աստծո Խոսքից կառչելու փոխարեն, մարդու խոսքից էին կառչում: Դա է մղում կանանց այդպես վարվելու: Դա է մղում քարոզիչներին այդպես վարվելու: Նրանք Հիսուսից կառչելու  փոխարեն կառչում են  արքեպիսկոպոսից: Նրանք կառչում են իրենց դրամապանակից, այսինքն՝ մեծ կազմակերպությունից:

172. Արդյո՞ք ես ժողովրդականություն եմ վայելում: Եթե չհաշվենք այստեղ՝ Ջեֆերսոնվիլում գտնվող այս փոքրիկ խմբին, կարծում եմ, որ այս առավոտ, վեցից ավելի մարդ չէր լինի՝ իմ քարոզը լսելու: Բայց կան այդպիսի մարդիկ այս երկրով մեկ՝ Նյու-Յորքից մինչև Մասաչուսետս, Բոստոնից մինչև ծով: Նրանք հավաքվում ենԱմեն:

    Երեկոյան ժամանակ լույս կլինի:

173. Նրանք չեն կարողանում տեսնել երեկոյան ժամանակի լույսը. դա է պրոբլեմը: Նա կույր է: Սուրբ Գիրքն ասում է այդ մասին:

174. Քառասուն տարի էլ չի անցել այն ժամանակվանից, երբ Ռուսաստանը տեղ գրավեց գիտության աշխարհում: Դուք գիտեք, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարդիկ բոլորովին չգիտեին Ռուսաստանի մասին: Մենք կարծում էինք, որ նրանք անգետ մարդկանց մի խումբ են: Մեզ համար նրանք սիբիրցի ծերունիներ էին՝ մորուքով ծածկված դեմքով, որոնք իրենց աջ ձեռքը ձախից չեն կարողանում տարբերել: Հնարավոր է: Բայց Ռուսաստանը ճանաչեց իր դիրքը և պետք է ճանաչեր, որպեսզի գրվածը կատարվեր: Այժմ նա գիտական աշխարհի առաջատարն է, իսկ մենք շատ հեռու ենք: Նա հասկացավ, որ ինքն էլ ունի ուղեղներ, որոնք կարող է օգտագործել:

175. Նկատեք, որ այսօրվա մարդը նույն քանակով զգայարաններ ունի, ինչ որ 6000 տարի առաջ ապրած մարդիկ: Այդ զգայարաններով նա զբաղվում էր իր երկրային բնակավայրով և ծառայում էր Աստծուն: Վերջին յոթանասուն հինգ տարիների ընթացքում հեծյալի դիրքից անցավ աստղագետի դիրքին: Ինչու՞: Նա թողեց Աստծո հանդեպ հավատքը և ողջ ուշադրությունը տվեց զգայարաններին և մարդկային կարողություններին: Շարունակելով Աստծուն հավատալ՝ նա սկսեց հավատալ նաև ինքն իրեն:

176. Մենք լսեցինք, որ մի անհավատ կին ասում էր. «Քանի դեռ բանակ և նավատորմ ունենք, Եհովա Աստծո կարիքը չունենք»: Իսկ ինձ չի հետաքրքրում, թե ինչ ունենք կամ չունենք, ինձ պետք է միայն Եհովան: Եթե բանակն ու նավատորմը սուզվեն (և այդպես էլ կլինի), Եհովան մնում է հավիտյան: Քանի դեռ ես Նրա և Որդու հետ հաղորդակցության մեջ եմ, Նրա հետ կմնամ հավիտյան: Դա իմ կոչումից և ընտրությունից չի կախված, այլ Նրա ընտրությունից: Ամեն: Կամ լինել Տիրոջ հետ կամ մեռնել: Ազգերը բարձրանում են, հետո անհետանում, բայց Եհովան դարեդար նույնն է մնում: Հռոմն ընկավ, Եգիպտոսն ընկավ, բոլոր մեծ զորություններն ընկան, բայց Եհովան մնում է հավիտյան: Ալելուիա, ես լի եմ ուրախությամբ:

177. Ռուսաստանը գիտակցեց, թե ով է ինքը, ինչպես որ Իսրայելը: Աստված Իսրայելին պետք է տաներ իր հայրենիքը փողերը փչելու տոնի համար, և պետք է Ռուսաստանին տաներ դեպի կոմունիզմ, որպեսզի նրա վերաբերյալ եղած մարգարեությունը կատարվեր:

178. Վեց զգայարաններ ունեցող մարդը շատ լավ կարողանում էր ապրել իր ձիով և սայլակով: Բայց անցած 75 տարիների ընթացքում դադարեց վստահել Աստծուն: Երբ մեր հայրերը ստորագրեցին Միացյալ Նահանգների սահմանադրությունը, Աստծուն դնում էին իրենց բոլոր գործերում, բայց հիմա նույնիսկ Նրա անունը չի հիշատակվում: Այսօր մարդը վստահում է իր գիտության ծավալին և խորամանկությանը: Ողջ աշխարհը սուզված է Սուրբ Գրքի անգիտության մեջ, որովհետև հեռացել է Աստծուց: Ինչ էլ մտածեք, Աստված այս ամենի միջից հանել է Իր Հարսին Իր Խոսքով: Նա ասել էր, որ կանի այդ:

179. Մարդիկ իրենց հույսը դնում են իրենց մարդկային իմաստության, գիտության և ուրիշ բաների վրա: Նրանք այլևս չեն վստահում ԱստծունՄիացյալ Նահանգները լքել է Աստծուն, նույնիսկ հանել Նրան դպրոցներից, այնպես որ երեխաները այլևս չեն լսում Նրա մասին: Նույնիսկ փորձում են Նրա անունը հանել դոլարի վրայից, որի վրա մինչև հիմա կարդում ենք՝ «Մենք Աստծուն ենք վստահում» (In God we trust):Նաև փորձում են հավատարմության խոստումներից հանել Նրա անունը, այնպես որ այլևս չենք կարողանա ասել՝ «Մեկ ազգ Աստծո ներքո» (One nation under God):

180. Տեսեք, որ նրանք հետևեցին իրենց սեփական զգացմունքներին և զգայարաններին: Ոչ թե անցած 75 տարիների ընթացքում մարդը փոխվեց. դա նույն մարդն է, այնպիսին, ինչպիսին Աստված ստեղծեց սկզբում: Միայն թե այս վերջին օրերում տեսնու՞մ եք, թե ուր ենք հասել: Եկեղեցին հեռացել է Աստծուց և Նրա Խոսքից, ճեմարանների, փորձերի և ուրիշ բաների համար: Ճեմարաններում և դպրոցներում նույնիսկ չեն խոսում Նրա մասին:

181. Վերջին 25 տարիների ընթացքում Իսրայելը գիտակցեց, որ ինչ-որ բան իրեն տարավ խոստացված հայրենիքըՆրանք նույնիսկ չգիտեն, թե ինչպես դա եղավ: Նրանք անթիվ տառապանքներ են կրել, ներառյալ նահատակությունը (Հայտն.6:9), բայց այժմ իրենց հայրենիքում են: Ի դեպ, նրանք չգիտեն, թե ինչու են այնտեղ:

182. Ինչու՞ Ռուսաստանն արթնացավ, ինչու՞ ազգերն արթնացան: Ինչպե՞ս մեր ժամանակների մարդը կարողացավ նման բաներ անել: 300 տարի առաջ մի ֆրանսիացի գիտնական փորձում էր գիտականորեն ապացուցել, որ եթե մարդը կարողանար հասնել ժամում 50 կմ աներևակայելի արագությանը, տիեզերական ձգողականությունը այլևս ազդեցություն չէր ունենա իր վրա և երկրի մակերևույթից կնետվեր տիեզերք: Մեր օրերում մարդը ճամփորդում է  25000 կմ/ժամ արագությամբ և դեռ փորձում է ավելիին հասնել: Նա այս ամենը վերջերս է հասկացել: Ինչու՞: Որովհետև այդպես պետք է լիներ:

183. Նախկինում՝ Լյութերի, Ուեսլեյի և մյուսների ժամանակներում  եկեղեցին կանգնած էր Հիսուս Քրիստոսի վեմի վրա: Եկեղեցուն չէր հետաքրքրում, թե ինչ են ասում մարդիկ և մնում էր Խոսքի հետ, ժամի պատգամի հետ: Բայց այսօր վերադարձել է ավանդույթներին: Ինչու՞ է այդպես վարվել:

184. Վերջին 25 տարիների ընթացքում  Իսրայելը հասկացավ, որ պատահական չէ, որ իրենք նորից հայրենիքում են: Մարգարեություն էր եղել, որ նորից նրանք հավաքվելու էին: Դա էր ասել Ովսեն: Թող Աստված օգնի, որ հասկանանք այդ:

185. Բայց միևնույն ժամանակ Հարսը ճանաչեց երեկոյան ժամանակի լույսը: Քաղցած հոգեգալստականները նախ  հասկացան, որ այդ կազմակերպությունները չունեին այն, ինչ իրենք փնտրում են, որ նրանք բաժանված և շեղված են: Հիմա ճանաչման ժամանակն է: Աշխարհը ճանաչեց, ազգերը ճանաչեցին, գիտությունը ճանաչեց, սատանան նույնպես ճանաչեց: Սատանան հասկացավ, որ սա հարմար ժամանակ է, որի ընթացքում կարող է կորստյան մատնել կանանց, քանդել եկեղեցիները և մարդկանց տանել կորստյան: Նա ճանաչեց այդ ժամանակը: Բայց Աստված էլ ճանաչեց, որ երկրի վրա հավիտենական կյանքի համար նախասահմանված ժողովուրդ կա: Նա ճանաչեց, որ ժամանակն է պատգամ ուղարկելու, և ուղարկեց:

186. Մարդիկ ճանաչեցին այդ, և Հարսը ճանաչեց երեկոյան ժամանակի լույսը: Եթե Սոդոմը ճանաչած լիներ իր օրը, երբ երկու պատգամաբերները, Բիլլի Գրեհեմի և Օրալ Ռոբերտսի նման մարդիկ այցելեցին իրեն, նա դեռ այսօր կանգուն կլիներ:

187. Հիշեցի Ֆինիքսում ապրող մի անհավատի մասին, որը լսել էր ձայնագրության մի հատված, որում ես ասում էի, որ պետք է մկրտել Հիսուսի  անունով: Նա ասում էր, որ ուրիշ տեղ բոլորովին այլ բան եմ ասել: Նա ակնարկում էր այն պահը, երբ ես խոսում էի Աֆրիկայի մասին և ասել էի, թե ինչպես են այնտեղ մկրտում երեք անգամ երեսնիվայր, երեք անգամ մեջքի վրա: Նա ասաց, որ ես ասել էի, թե դա կարևոր չի: Բայց նա չէր լսել ձայնագրության շարունակությունը: Նա լսեց միայն այդ հատվածը և բաժանեց մնացածից, որն էլ կոպիտ սխալ է: Իրավունք չունեք խառնելու ձայնագրությունները: Դա օրենքին հակառակ է, եթե նույնիսկ մեր մտքով չի անցում հայց ներկայացնել: Որովհետև Աստված ինձ ասաց. «Թող նրանց անել այդ»: Նա ինձ ասաց, թե ինչ է կատարվելու, պատվիրեց զգաստ լինել և տեսնել, թե ինչ է կատարվելու այդ մարդու հետ:

188. Հենց այդ ժամանակ է Հարսը հասկացել երեկոյան ժամանակի Լույսը: Եթե միայն Սոդոմը ճանաչեր այն ժամը, որում ապրում էր:

189. Այդ նույն մարդն ասաց. «Դուք, հոգեգալստականներ, մկրտականներ, այդ մարդը, այդ սուտ մարգարե Ուիլյամ Բրանհամն ասել է, որ Օրալ Ռոբերտսը և Բիլլի Գրեհեմը Սոդոմում են»: Եվ կանգնեցրել է ձայներիզը: Շարունակությունը չասաց, այսինքն՝ որ նրանք պատգամաբերներ են Սոդոմի համար: Բոլորը գիտեն, թե ես ինչ եմ ասել: Լսեք  ձայնագրությունը: Ով որ մի բան ավելացնի կամ պակասեցնի, նրա բաժինը կպակասի: Սա Աստծո Խոսքն է:

190. «Եթե Սոդոմը ընդունած լիներ պատգամաբերին, այսօր դեռ մնացած կլիներ»,--- ասաց Հիսուսը: Աբրահամը գիտեր, որ կգար խոստացված որդին, բայց գիտեր նաև, որ որոշ բաներ պիտի փոխվեն: Նա գիտեր, որ ինքը չափազանց ծեր էր խոստումի իրականացման համար, ինչպես նաև Սառան: Բայց նա ճանաչեց իր ժամը, երբ հանդիպեց Նրան, ով կարող էր քննել Սառայի մտքերը, երբ նա գտնվում էր Իր հետևում՝ վրանում, և  Աբրահամը նրան ասաց. «Տեր, թույլ տուր ջուր բերեմ քո ոտքերը լվանալու համար»: Հետո հաց կերան: Եվ նա ասաց. «Խնդրում եմ, մի քիչ էլ մնա»: Տերը էլոհիմն է: Նա ճանաչեց, որ Աստված խոսում էր իր հետ միս և ոսկոր ունեցող մարդու միջոցով: Նա ճանաչեց Նրա նշանը և օրհնվեց Տիրոջ կողմից: Սոդոմը չճանաչեց իր այցելության օրը և կրակով ոչնչացավ: Հիսուսն ասաց, որ այն օրերում կատարվածը կկրկնվի այն ժամանակ, երբ մարդու Որդին կհայտնվի:

191. Եկեղեցին չճանաչեց իր օրը: Ինչպես Իսրայելը ստիպված եղավ վերադառնալ Պաղեստին, այնպես էլ եկեղեցին ստիպված կլինի մասնակցել  եկեղեցիների համաշխարհային խորհրդին: Ինչու՞: Որովհետև չճանաչեց իր ժամը: Մարդիկ եղբայրներ, դուրս եկեք նրանց միջից: Մի’  մասնակցեք նրա մեղքին, փախեք ձեր կյանքը փրկելու համար, որպեսզի չբռնվեք և կրեք գազանի դրոշմը: Այն ժամանակ չափազանց ուշ կլինի: Ով կեղտոտ է, թող էլ ավելի կեղտոտվի, ով սուրբ է, թող էլ ավելի սրբանա: Այն օրերում դուք, կտրած մազերով կանայք, այդպիսին էլ կմնաք: Սա շատ խիստ է թվում, բայց Սուրբ Գրքի համաձայն է: Աստվածաշունչն ասում է, որ մազերը կտրող կինը անարգում է իր գլուխը, իսկ նրա գլուխը իր ամուսինն է, ամուսնու գլուխը՝ Քրիստոսը. այսպիսով նա անարգում է Քրիստոսին: Անպատվությունը մի՞թե ապականություն չէ: Եթե մի կին կտրած մազեր ունի, թող շարունակի կտրել, եթե կարճատաբատ է հագնում, թող շարունակի հագնել: Եթե մերժում եք Խոսքը, կշարունակեք մերժել: Բայց նա, ով սուրբ է, թող էլ ավելի սրբանա: Ով արդար է, թող հարատևի արդարության մեջ: Աստծո ճշմարիտ Խոսքը բացահայտվել է Աստծո Որդու մեջ: Մնացեք սրբության և արդարության մեջ:

192. Իսրայելը ստիպված եղավ վերադառնալ Պաղեստին, և ինքն էլ չգիտի, թե ինչու: Նա այնտեղ տարվեց ավտոմատ կերպով: Ինչու՞: Ես ձեզ մի բան պետք է ասեմ, և ուզում եմ, որ ուշադիր լինեք: Միջազգային իշխանությունները Իսրայելին մղեցին դեպի հայրենիքՄիջազգային իշխանությունները եկեղեցուն կստիպեն մտնել Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ: Բայց Աստծո զորությունը ընտրյալներին կտանի Հարսի մեջ: Աշխարհի զորությունները գործում են այստեղ, այնտեղ, բայց Աստծո զորությունը գործում է վերից: Աստծո Հոգին, որը Աստծո Խոսքն է (Իմ Խոսքերը Հոգի և Կյանք են), Հարսին կդնի իր ճիշտ տեղում, և նա կճանաչի իր դիրքը Խոսքի մեջ: Նա Քրիստոսի մեջ է: Ոչ մի միջազգային իշխանություն չի կարող անել այդ, եթե նույնիսկ միջազգային իշխանությունները մղել են Իսրայելին դեպի հայրենիք: Եկեղեցիների խորհրդի միջազգային իշխանությունները բոլոր կազմակերպություններին կքաշեն դեպի իրենց, բայց Աստծո զորությունը կբարձրացնի Հարսին, կտանի փառքի մեջ, հեռու այդ իշխանություններից:

193. Ոհ, ճանաչեք ձեր օրը, ինչպես Հիսուսը զգուշացրեց: Հաստատուն մնացեք, Սոդոմին տրված նշանը այն օրն էլ կկատարվի:

194. Այն, ինչ Նա ասել է, կկատարվի այդ օրը: Ուշադիր լսեք: Սոդոմին տրված նշանը կկատարվի այն օրը, այնպիսի մի նշան, որն Աբրահամը ստացավ Սոդոմի կործանումից առաջ: Բոլոր մարգարեությունները հիմա կկատարվեն: Ուշադրություն դարձրեք այն օրվան, որում ապրում ենք:

195. Աստված խոստացել է ձեզ ուղարկել Իր երկնային լույսը, որպեսզի հասունացնի Խոսքի սերմը, որը ցանվել է այդ օրվա համար: Սերմն այստեղ է, սերմն Աստվածաշունչն է: Ինչու՞: Որովհետև Հիսուսն ասաց. «Խոսքն այն սերմն է, որ սերմնացանը ցանեց»: Միայն թե բերքը հավաքելուց առաջ պետք է լույսը գործի, որպեսզի պտուղը հասունանա, այլապես կփտի: Պարարտ հողի մեջ ցանված բարի սերմը իր վրա ներգործող ճշմարիտ լույսով հասունանում է, ինչպես Նա է խոստացել այս օրերում, երեկոյան ժամանակ: Եվ երեկոյան կողմ արևը կգա հասունացնելու այդ սերմը: Սերմը քարոզվում է, Աստծո Որդին հասունացնում է այդ սերմը, հաստատում է այն, աճեցնում ձեր աչքերի առջև՝ ապացուցելով, որ դա ճշմարիտ է: Հասկանու՞մ եք սա: Ճանաչու՞մ եք օրը:

   Այժմ պետք է վերջացնեմ, որովհետև ժամանակն է:

196. Հարուստ Լավոդիկեցիներ, կրթված բայց կույր մարդիկասվել է, որ նրանք Խոսքը կվերացնեն իրենց միջից: Մի՞թե այդպես չվարվեցին: Քրիստոսն ասել էր, որ կանեն այդ: Ինչպես առաջվա մարգարեներն էին ուղարկվում՝ հաստատելու համար խոստացված Խոսքը, այնպես էլ նախասահմանվածները տեսան Խոսքի իրագործումը իրենց ժամանակներում. ջրհորի մոտ կանգնած սամարուհին, Նաթանայելը, կույր ԲարտիմեոսըՊետրոսը և ուրիշներ ճանաչեցին այդ: Դա Խոսքն էր: «Հապա նրա՞ն եք ասում, որ Հայրը մաքրեց ու աշխարհ ուղարկեց, թե՝ հայհոյում ես, որ ասացի, թե Աստծո Որդի եմ: Եթե իմ Հոր գործերը չեմ կատարում, ինձ միհավատացեք: Իսկ եթե կատարում եմ, թեկուզ ինձ չհավատաք էլ, գոնե գործերին հավատացեք, որպեսզի ճանաչեք ու հավատաք, որ Հայրն իմ մեջ է, ու ես՝ Նրա մեջ: Գործերն են ասում, որ դա Ես եմ»: Հասկանու՞մ եք, ուրեմն մի մոռացեք, թե որն է այն օրը, որում ապրում ենք:

197. Ինչու՞, դուք, հոգեգալստականներ, չեք ճանաչում ձեր ժամանակը: Ինչու՞ չեք զանազանում երեկոյան լույսի ժամանակը: Դա մեզ տրվել է Քրիստոսի գալուստը հաստատելու համար: Մենք հասել ենք վերջին: Ճանաչեք ձեր օրը:

198. Գիտեմ, որ ձեզ երկար պահեցի: Այժմ կեսօր է: Բայց սիրում եմ այս Կերակուրը: Դա կյանք է: Կյանք է հավատացյալի համար: Ճանաչեք այն օրը, որում ապրում եք և ժամանակի նշանը:

199. Տեսեք, թե ուր են հասել բոլոր բաները՝ Իսրայելը, եկեղեցին, անբարոյականությունը: Տեսեք, թե որտեղ է Հարսը: Ո՞րն է հաջորդ իրադարձությունը, որ պետք է կատարվի: Հարսի հափշտակությունը: Բնականաբար, ամեն եկեղեցի սպասում է որևէ փառավոր բանի: Հոգեգալստականներն ասում են. «Փառք Աստծուն, կգա մի օր, երբ կանենք այս կամ այն»: Նրանք գիտակներ են, և իսկապես հավատում են:

200. Ճիշտ այնպես է, ինչպես Կայիափայի ժամանակ, երբ նա  ասում էր. «Ավելի լավ է մի մարդ մեռնի, քան ողջ ազգը»: Աստվածաշունչն ասում է, որ նա քահանայապետն էր, դրա համար կարողացավ ասել սա: Նա մարգարեացավ՝ առանց իմանալու, թե ինչ է ասում: Ինչպե՞ս կարող էր լիովին հասկանալ ճշմարտությունը, երբ զոհաբերում էր հենց Աստծուն, որի քահանայապետն էր նա իր ասելով: Այսօր էլ այդպես է: Նրանք սպասում են մի փառավոր ժամանակի, որը լինելու է հեռավոր ապագայում:

201. Դուք կարող եք մասնակցել գործարար քրիստոնյաների հավաքույթներին և տեսնել, թե ինչպես են քարոզիչները վեր կենում և ոգևորում ժողովրդին՝ ասելով. «Մի մեծ արթնություն է սպասվում: Տիրոջ ձեռքը տարածված է  ողջ երկրի վրա»: Եվ մարդիկ պատրաստվում են գնալու և ամենուրեք քարոզելու Ավետարանը: Բայց նրանք չեն հասկանում, որ այդ ամենը կատարվելու է յոթ փողերը փչելու ժամանակ, և միայն Իսրայելը դա կհասկանա: Ինչու՞ են անում այդ: Որովհետև նրանք քրիստոնյաներ են, որոնք քայլում են միայն իրենց սեփական գիտության համաձայն: Կայիափան էլ չէր գիտակցում, թե ինչ էր անում: Նրանք էլ չեն հասկանում, որ մերժում են իրենց համար  ուղարկված ճշմարիտ պատգամը: Ամեն:

202. Բոլոր այս սուրբգրային հատվածները, որ տեսանք և սերտեցինք օրեցօր, շաբաթ առ շաբաթ անվիճելի կեպով ապացուցում են, որ դա Ճշմարտությունն է: Հիսուսն ասաց. «Եթե կույրերը չեն կարող այն ընդունել, թողեք նրանց: Դրանք կույրեր են, որոնք առաջնորդում են ուրիշ կույրերի: Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»: Ես չգիտեմ, թե երբ և որտեղ դա կկատարվի, բայց գիտեմ, որ կկատարվի:

203. Գիտեք, ես տեսնում եմ, թե ինչու սատանան չէր ուզում, որ ես անեմ այդ: Երեկ այնքան վատ էի զգում: Չէի կարողանում Տիրոջից խոսք ստանալ: Ես ամեն բան անում էի դրան հասնելու համար, բայց ապարդյուն: Ես եգիպտացորեն էի կերել, և այս առավոտյան այն զգացողությունն ունեի, որ դա դեռ իմ ստամոքսում էր: Այնքան վատ էի զգում, որ չէի կարողանում նույնիսկ վեր կենալ: Ես մտածում էի. «Բայց ի՞նչ է կատարվում: Ես պետք է խորան գնամ առանց իմանալու, թե ինչ եմ ասելու: Տեր, նույնիսկ սուրբգրային մի հատված չեմ գտնում նշելու»: Ես իրոք չգիտեի ինչ անել: Բայց երբ սկսեցի պատգամը ստանալ, սատանան չէր դադարում ինձ ասելուց. «Դու իրոք վատ ես զգում: Դու գլխացավ ունես: Դու հիվանդ ես: Չես կարող իջնել: Նույնիսկ ոտքի վրա չես կարողանում կանգնել»:

204. Ես հիշեցի Սիթիում բնակվող մի լոնդոնցի մարդու պատմությունը: Դա շատ սովորական մարդ էր: Դա կատարվել է պատերազմի ժամանակ: Մի օր թագավորը շտապ ուղերձ պետք է ուղարկեր թշնամու վերաբերյալ: Թագավորը տեսավ այդ փոքրամարմին մարդուն, որ կանգնած էր այնտեղ և ասաց նրան. «Արի այստեղ, վերցրու այս պատգամը, գնա այսինչ վայրը և պատվիրիր, որ այսինչ բանը անեն: Վերցրու իմ գավազանը որպես ապացույց, որ ես եմ քեզ ուղարկել»:

205. Իսկ նա վերցրեց գավազանը, թաքցրեց հագուստի տակ և ճանապարհ ընկավ: Ամենուրեք պահակները փորձում էին նրան կանգնեցնել, բայց ամեն տեղ նա գոռում էր. «Հեռու ինձանից: Ես թագավորի պատգամն ունեմ: Ես թագավորի պատգամաբերն եմ»: Հաստատված Խոսքը:

206. Հիշելով այս պատմությունը՝ մտածեցի. «Հեռու ինձանից, սատանա’: Ես թագավորի պատգամն ունեմ: Ես պետք է այնտեղ գնամ»:

207. Մի օր նրանք սպանեցին Խաղաղության Իշխանին, գերեզմանում դրեցին և գերեզմանը կնքեցին: Մահը Նրան պահեց երեք օր և երեք գիշեր, բայց Զատկի առավոտյան արքայական գավազանը ձեռքում ունեցողը աղաղակեց. «Ով մահ, հեռացիր, ով գերեզման, բացվիր: Ես ունեմ Թագավորի պատգամը: Ես պետք է գնամ ապացուցելու այս հարությունը: Ես եմ հարությունը և կյանքը»: Ալելուիա: Այժմ իրոք լավ եմ զգում: Դա Թագավորի պատգամն է: Ճանաչենք այդ պատգամը, բարեկամներ, որովհետև կանչվել ենք հավաքվելու՝ փողերի ձայնը լսելու համար: Որովհետև Տիրոջ փողը կհնչի, և այլևս ժամանակ չի լինի:

208. Նա հավաքում է Իսրայելին: Նա ասել է, որ երրորդ օրը կհավաքի նրանց: Երկու հազար յոթ հարյուր տարի է անցել: Նա ասել էր, որ երրորդ օրը կհավաքի նրանց, և այդպես էլ արեց: Ասաց, որ նրանց ցույց կտա կյանքի ճանապարհը: Ահա թե ինչու Իսրայելը սպասում է, որ Հարսը գնա, որպեսզի երկու եբրայեցի մարգարեները հայտնվեն:

209. Հիշու՞մ եք, երբ ես Կահիրեում էի և պատրաստվում էի գնալ Իսրայել, և Լեվի Պետրուսն ինձ ասել էր. «Բրանհամ եղբայր, նրանք հավատում են միայն մարգարեներին»:

210. Ես ասացի. «Դա հարմար է ինձ համար»: Տեսնու՞մ  եք, թե ինչպիսին է մարդը: Բայց տեսեք Աստծո շնորհքըԵս ասացի. «Նորից պետք է կարդամ Նոր Կտակարանը»: Նրանք էլ են կարդացել: Լեվի Պետրուս եղբայրը, որը Շվեդիայից է, նրանց միլիոնավոր օրինակներ է ուղարկել: Եվ հրեաները (հայրենիք վերադարձածները) կարդացել են այն: Եվ նրանք ասել են. «Եթե դա Մեսիան է, թող մարգարեների նշանները կատարի, և մենք կհավատանք»:

211. Լեվի Պետրուսն ասաց. «Բրանհամ եղբայր, ահա առիթը: Ինձ ասել էին, որ առիթ կլինի: Պետք է անմիջապես գնալ այնտեղ»:  Եվ մեկն ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, դա է, որ կհուզի Իսրայելին: Եթե դու ցույց տաս մարգարեի նշանը, նրանք կհավատան»:

212. Ես ասացի. «Տեր, ես պատրաստ եմ»: Եվ մտա ինքնաթիռ (տոմսս վերցրել էի): Կանգ առա Կահիրեում և ասացի. «Այո,ես պատրաստ եմ»:

213. Այն ժամանակ Սուրբ Հոգին ինձ ասաց. «Դա քո տեղը չէ: Ժամանակը չէ»: Տեսնու՞մ եք: Բայց մարդը միշտ ուզում է շարունակել սկսածը: Ես մտածեցի. «Մինչև այստեղ եկել եմ  և  պետք է շարունակեմ»:

214. Բայց ինչ-որ բան ինձ ասացԿանգ առ, միշարունակիր: Ուղևորվիր  Հնդկաստան, բայց միգնա այնտեղ»:

215. Գնացի օդանավաշենքի հետևը և ասացի. «Տեր Հիսուս, ի՞նչ է դա նշանակում»: Եվ Նա ինձ հայտնեց: «Դա պետք է կատարվի Սուրբ Գրքի համաձայն»: Մովսեսը և Եղիան պետք է գան: Բացի այդ Հարսը դեռ չի հափշտակվել: Այդ մարգարեները պետք է գան և կատարեն մարգարեների նշանները: Դա Սուրբ Գիրքն է: Ամեն բան իրականանում է կատարյալ կերպով: Իսրայելը մի օր պետք է ծնվի որպես ազգ: Ամեն: Փայլում է երեկոյան լույսը:

 

Երեկոյան ժամանակ լույս պետք է լինի,

Փառքի ճանապարհն անշուշտ կգտնեք

Մկրտության ջրերում է լույսը այսօր,

Թաղվելով Հիսուսի անգին անունով:

Զղջացեք, ծերեր և երիտասարդներ,

Եվ Սուրբ Հոգին  այնժամ կմտնի:  

Երեկոյան լույսն է մեզ հայտնվել,

Անկասկած Աստված և Քրիստոս մեկ են:

 

216.  Մենք վերջին ժամանակներում ենք, բարեկամներ: Հիշենք այն երգը, որի հեղինակը ներշնչումով է գրել.

 

Ազգերը սասանվում են (մոտ տասնհինգ տարի առաջ էր),

Իսրայելն արթնանում է:

Մարգարեների ասած նշաններն են:

Հեթանոսների օրերը լրացել են (նայեք նրանց ապականությանը)

Սարսափով լցված են:

Վերադարձիր տուն, ցրված ժողովուրդ:

Փրկության օրը մոտենում է,

Մարդկանց սիրտը նվաղում է վախից:

Աստծո Հոգով լցված եղեք,

Ճրագները պատրաստ պահեք:

Բարձրացրեք ձեր աչքերը, փրկությունը մոտ է (ճիշտ է այդ):

Սուտ մարգարեները խաբում են,

Աստծո ճշմարտությունն ուրանում են:

   Հիսուս Քրիստոսը մեր Աստվածն է (Նրանք դրան չեն հավատում: Նրանք տարբեր «իզմ»- եր ունեն): Բայց ներշնչված հեղինակը գրել է. «Մենք կքայլենք այնտեղ, որտեղ քայլել են առաքյալները»:

217. Հիշու՞մ եք իմ տեսիլքը: Ես ասացի. «Եթե Պողոսի խումբը մտնի, իմն էլ կմտնի, որովհետև ես արել եմ ճիշտ նրա նման»: Եվ միլիոնավորներ ձեռք բարձրացրին և ասացին. «Մենք դրան ենք ապավինում»: Ճանաչեք այն օրը, որում ապրում ենք, ճանաչեք ժամանակը և ժամանակի նշանը, որում ապրում ենք: Գուցե ավելի ուշ է, քան մենք կարծում ենք: Հասնում ենք այնպիսի պահի, երբ դրսում եղողը դրսում էլ կմնա: Նա, որ ներսում է, հավիտյան ներսում կմնա: Դուռը կփակվի

218. Եթե այս առավոտ կան մարդիկ, որոնք դեռ ներս չեն մտել, խնդրում եմ ձեզ Տիրոջ անունով չնայել այս անգետ, անգրագետ, կրթություն չունեցող սպասավորին, որ կանգնած է այստեղ: Բայց նայեք խոստացված Խոսքին: Նայեք հզոր Սուրբ Հոգուն, ով հաստատել է, որ այդ Խոսքը Ճշմարտությունն է: Մենք երեկոյան ժամանակում ենք ապրում: Ավելի ուշ է, քան դուք կարծում եք:

219. Կանայք, երկարացրեք ձեր մազերը, վերացրեք այդ անվայել հագուստները, նետեք ծխախոտները, որովհետև գալիս է ժամանակը, երբ «նա, ով կեղտոտ է, ավելի կկեղտոտվի, նա, ով արդար է, կհարատևի արդարության մեջ, նա, ով ներսում է, ներսում կմնա, նա, ով դրսում է, դրսում կմնա»: Ճանապարհը նեղ է: Եթե արդարը դժվարությամբ է փրկվում, ի՞նչ կպատահի մեղավորին, աթեիստին, ճշմարտությունը մերժողին: Խոնարհենք մեր գլուխները:

220. Սիրելիներ, դուք եկել եք այս երկրի տարբեր նահանգներից: Դուք բոլորդ թանկագին և սիրելի եք: Այժմ մեր ապրած օրվա լույսի տակ, եկեք քննենք մեզ. ինչպե՞ս է այսօր Աստծո Հոգին գործում մեր սրտերում: Հիշեք, պետք է անվիճելիորեն գործի հենց այդ Հոգինոչ թե եկեղեցիների դոգմաներով վարակված մի հոգի:

221. Դուք իրավունք չունեք Խոսքին որևէ բան ավելացնելու և Խոսքից պակասեցնելու, որովհետև եթե փորձեք Խոսքին ավելացնել ձեր մեկնությունը, ձեր բաժինը կպակասի կյանքի ծառից: Մի՞թե փորձում եք այնպես անել, որ ասվի մի բան, որը Հոգին չի ասել, թե՞ վերցնում եք այն, ինչ Նա է ասել և ջանում եք ապրել դրանով: Կամ կտրում եք ձայներիզները և այնպիսի մոնտաժներ անում, որպեսզի ասվածները ճիշտ չլինեն:

222. Գուցե ասում եք. «Լավ, բայց ես չեմ զգում, որ պետք է անեմ այդ», կամ «Իմ համայնքը այդպես չի հավատում, դա մարդու խոսք է»: Այո, բայց այդ մարդն Աստծուց է: Աստվածաշունչն ասում է, որ դուք, կանայք, չպետք է կտրեք ձեր մազերը: Աստվածաշունչը նաև սովորեցնում է, թե ինչ կլինի այն կանանց հետ, որոնք տղամարդու հագուստ են կրում  և որ նրանք պիղծ կլինեն Տիրոջ առաջ: Սուրբ Հոգին խոսում է այս հասարակ և անարժան անոթի միջոցով, որի միակ արժանիքն այն է, որ ապրել է այն ժամանակաշրջանում, երբ մեծ Թագավորն ասել է. «Ահա իմ արքայական գավազանը: Գնա և տար պատգամը»:

223. Գիտեմ, որ հարանվանությունները կփորձեն կանգնեցնել, մերժել և ոչնչացնել պատգամը, ամեն կերպ հակառակվել դրան: Բայց Աստծո շնորհքով շարունակում եմ իմ ճանապարհը վայրից  վայր, ազգից ազգ, համայնքից համայնք և բարձրաձայն աղաղակում. «Դուրս եկեք դրա միջից»: Դա ժողովրդականություն չի վայելում, բայց ճշմարտությունն է:

224. Ուզու՞մ եք դա  ընդունել այն Հոգով, որով տրվել է պատգամը: Այստեղ տեղ չկա խորանի մոտ կանչելու համար, բայց ձեր սիրտը խորան է: Եթե մինչև հիմա չեք ընդունել այդ, բարձրացրեք ձեր ձեռքը և ասեք. «Տեր, ողորմիր ինձ: Թող Աստծո Հոգին ներս մտնի: Հիմա Նա ինձ հանդիմանում է իմ բոլոր մեղքերի, խաբեությունների, չար սովորույթների, բարկությունների, ծաղրող և կռվող հոգու և իմ բոլոր գործերի համար: Գիտեմ, որ հոգիս պատրաստ չէ երկինք գնալու: Պատրաստիր ինձ, Տեր, այս վերջին ակնթարթներում: գուցե սա վերջին քարոզն է, որ հնարավորություն ունեմ լսելու, գուցե վերջին անգամ եմ լսում այս պատգամը: Ես բարձրացնում եմ ձեռքս, Տեր: Ողորմիր ինձ»:

225. Թող Աստված օրհնի ձեզ: Տասնյակ ձեռքեր են բարձրացել: Այժմ լուռ աղոթենք նրանց համար, ովքեր բարձրացրել են իրենց ձեռքը: Դա ցույց է տալիս, որ դա հետաքրքրում է ձեզ: Այն տպավորությունն ունեմ, որ Սուրբ Հոգին դեռևս կանչում է մեկին:

226. Ոհ, Աստված իմ, Դու, որ ամեն բան գիտես և ամեն բան  կատարում  ես որոշակի նպատակով, մենք գիտենք, որ ոմանք կդատապարտվեն, ոմանք կկուրանան: Պողոսն ասում է. «Բրուտը անոթներ է շինում, ոմանց անարգանքի, ոմանց՝ պատվի: Անարգանքի անոթը պատրաստվել է նրա համար, որ երևա պատվի անոթը: Չէ՞ որ բրուտի ձեռքը պատրաստում է այն, ինչ ուզում է: Չէ՞ որ Աստծո նախասահմանությունն է կանչել նրանց, ում ճանաչել է նախօրոք: Որովհետև նրանց, ում կանչեց, նաև արդարացրեց, ում արդարացրեց, նաև փառավորեց:

227. Գուցե այստեղ գտնվողներից ոմանք այսօր նման են սամարուհուն, գուցե ոմանք սուզված են տիղմի, անհավատության, մարդկային վարդապետություններից եկած ավանդույթների մեջ: Գուցե առաջին անգամ են լսում այս բաները, բայց ինչ-որ բան տարօրինակ կերպով ջերմացրեց նրանց սրտերը: Շատ ձեռքեր են բարձրացել, Տեր: Թող մեծ Բրուտը վերցնի անոթը և դարձնի այն պատվի անոթ: Կարծում եմ, որ, դրա համար պատճառ կա, Տեր, այլապես նրանք չէին անի այդ: Ես շարունակում եմ հավատալ և բարեխոսել նրանց համար:

228. Թույլ տուր բարեխոսել նրանց համար, Տեր: Թույլ տուր աղաչել նրանց համար, որպես մեկը, որ կանգնած է մեռածների և ողջերի միջև, ինչպես նա, ով Սոդոմի օրերում աղաչում էր բնակիչներին. «Դուրս եկեք դրա միջից»:

229. Թող նրանք խոնարհությամբ և սիրով լցված գան շնորհաց աթոռին և ասեն. «Հիսուս, այսօրվանից Դու իմը կլինես: Ես այսօր ուխտ եմ կնքում քեզ հետ, այս աթոռին նստած, որտեղ Սուրբ Հոգին իջավ ինձ վրա: Եթե Նա այստեղ իջավ ինձ վրա, կարիք չունեմ ուրիշ տեղերում հանդիպելու քեզ: Դու այստեղ ինձ հանդիպեցիր: Հենց այստեղ ենք դա որոշելու, երկրորդ կամ հինգերորդ շարքում, կամ որտեղ էլ որ լինենք: Այստեղ պետք է վճռվի սա, որովհետև այստեղ համոզեցիր ինձ: Այստեղ խոստացար ամեն բան կարգի դնել, որովհետև թեև ես ապականված ու անմաքուր եմ, ձյունից սպիտակ կդառնամ: Այսուհետ ուզում եմ հավատալ Քո ողջ Խոսքին: Պատրաստ եմ քայլել Քո Խոսքի հետ, հավատալ դրան և ընդունել: Ես անում եմ սա Աստծո փառքի համար: Գիտակցում եմ, որ մինչև հիմա իմ կյանքը ոչ մի արժեք չի ունեցել ինձ համար, Աստծո համար, իմ մերձավորների և ուրիշների  համար: Այն պիտանի է եղել միայն սատանային, որը ինձ խամաճիկ է դարձրել, այնպես որ դարձել եմ խաղալիք մարդու ձեռքին կամ կուռք որևէ կնոջ համար: Բայց Տեր, դարձրու ինձ Քո ծառան: Շնորհիր ինձ այդ, Տեր: Այս ամենը Քեզ եմ հանձնում Քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն»:

Շարունակենք մնալ մեր գլուխները և սրտերը խոնարհած:

 

Լսում եմ Փրկչիս ձայնը, որ կանչում է (Գուցե վերջին անգամն է, լսու՞մ ես այդ մեղմ ձայնը)

Լսում եմ Փրկչիս ձայնը.

«Վերցրու խաչդ, հետևիր ինձ» (Տեր, ես անտեսել եմ Հիսուսի անունով մկրտությունը)

Նրա հետ կգնամ պարտեզի միջով

Նրա հետ կգնամ ողջ ճանապարհը,

Նրա հետ կանցնեմ դատաստանի միջով,

Կգնամ Նրա հետ (Արդյո՞ք ես եմ իրավացի, թե՞ Նրա Խոսքը: Իմ խղճմտա՞նքն է իրավացի, թե՞ Նրա Խոսքը: Իմ կարծի՞քն է  ճշմարիտ, թե՞ Նրա Խոսքը: Արդյո՞ք  ճիշտ է մազերը կտրելը և կարճատաբատ հագնելը: Ճի՞շտ է արդյոք հարանվանության պատկանելը):

 

Նրա հետ կգնամ ողջ ճանապարհը,

Ուր, որ տանի ինձ, ես կգնամ (Տեր, ես էլ եմ բարձրացրել ձեռքս: Որտե՞ղ է քարոզվելու հաջորդ պատգամը: Աֆրիկայու՞մ, Գերմանիայու՞մ, Շվեյցարիայում):

 

Ուր, որ Նա գնա, կհետևեմ Նրան,

Նրա հետ կգնամ ողջ ճանապարհը:

 

230. Կգնա՞ք ամենուր, ուր որ ձեզ տանի: Կշարունակե՞ք  քայլել Նրա հետ հիմա, որ ժամանակը մոտ է: Մարդիկ հալածում և ծաղրում են մեզ: Բայց չնայած ամեն ինչին ես կմնամ Նրա հետ: Ամեն տեղ, ուր Դու ես, ես այնտեղ կլինեմ: Ես միշտ հավատարիմ կլինեմ: Թեժ ճակատամարտում հավատարիմ կլինեմ: Եթե ընկնեմ, Դու ինձ կբարձրացնես, Տեր: «Նա, ով իր կյանքը Ինձ համար կորցնի, նորից կգտնի»:

 

Նրա հետ կգնամ ողջ ճանապարհը

 

231. Այժմ մեր ձեռքերն ու սրտերը բարձրացնենք դեպի Նա

 

Ուր, որ ինձ տանի, ես կգնամ

Ուր, որ ինձ տանի, ես կգնամ

Ուր, որ ինձ տանի, ես կգնամ

Կգնամ Նրա հետ ողջ ճանապարհը:

Նա ինձ շնորհք և փառք կտա,

Կլինի ինձ հետ ողջ ճանապարհին:

 

232. Լա՞վ եք զգում ձեզ հիմա: Տիրոջ փողը կհնչի, և այլևս ժամանակ չի լինի: Դա կլինի վերջին փողը: Այնժամ կբացվի նոր առավոտը՝ հավիտենական, պայծառ և արդար: Այժմ բոլորս երգենք «Երբ հնչէ փողն հրեշտակին»: (Կարո՞ղ եք մեզ տոն տալ):

 

Երբ հնչէ փողն հրեշտակին, արձագանքեն երկիր, երկին,

Երբ հատնին րոպեք, ժամերն ժամանակին

Երբ ծագի արշալոյս, սուրբերն համայն համախմբին:

Ոհ, թէ ես ալ ըլլայի մէջն այն խումբին:

Ոհ, թէ ես ալ ըլլայի հոն,

Ոհ, թէ ես ալ ըլլայի հոն,

Ոհ, թէ ես ալ ըլլայի հոն,

Ոհ, թէ ես ալ ըլլայի մէջն այն խումբին:

Լուսափայլ առաւօտուն՝ երբ մեռեալներն ամէն յառնեն,

Համօրէն արդարք մեծ վարձք պիտի առնեն

Երբ ընտրեալ անմահ հոգիք շրջապատէն գահն Արքային,

Ոհ, թէ ես ալ ըլլայի մէջն այն խումբին:

 

233. Բարձրացնենք մեր ձեռքերը և ասենք. «Քո շնորհքով, Տեր, մենք Քրիստոսով քույրեր և եղբայրներ ենք»: Սեղմեք  ձեր  կողքին գտնվողի ձեռքը և ասեք. «Աստծո օգնությամբ, երբ փողը հնչի…»:

 

Ոհ, թէ ես ալ ըլլայի մէջն այն խումբին:

 

234.  Ի~նչ հրաշալի ժամանակ կլինի: Կգտնեք նրանց, ովքեր ձեզանից առաջ են գնացել: Այլևս չի կարող ուշանալ: Մի ակնթարթում դուք կփոխվեք: Եվ մենք նրանց հետ կգնանք օդերում Տիրոջը դիմավորելու: Ոհ, մի ակնթարթում նորից կտեսնենք բոլոր եղբայրներին: Այլևս ժամանակ չի մնացել: Մեկ ակնթարթում ես կփոխվեմ: Երբ գա հավիտենական պայծառ, առավոտը: Այս բոլոր խորհրդավոր ամպերը

235. Ինչպես Նա ասաց, որ Իսրայելը առավոտյան ամպի պես է: Եվ երբ այս ամենը վերանա այն Արևի Լույսի ներքո, որ ամեն բան Իր ձեռքերում է պահում, երբ հնչի կանչը, ես այնտեղ կլինեմ: Շատ լավ, մինչ այս երեկո:

 

Մինչ նորից հանդիպենք (Չգիտենք, թե դեռ ինչքան ժամանակ կա: Բայց գիտենք, որ սա ճշմարտությունն է և կկատարվի:)

Մինչ նորից հանդիպենք (Աստծո կամքով՝ երեկոյան ժամը յոթին)

Թող Աստված ձեզ հետ լինի,

Մինչ նորից հանդիպենք:

 

236. Վեր կենանք: Ոհ, մի՞թե հրաշալի չէ: Այս երկնային վայրերում Հիսուս Քրիստոսով: Ես սա աշխարհում ոչնչի հետ չեմ փոխի: Դուք գիտեք, թե ինչքան եմ սիրում ձկնորսությունն ու որսորդությունը, որովհետև բնության մեջ տեսնում եմ Աստծուն: Բայց բոլոր այդ փորձառությունները սրա հետ չեմ փոխի:

237. Տեր, արթնություն տուր ինձ: Թող ես արթնանամ: Իմ մեջ քաղց և ծարավ դիր: Դիր այդ կարիքը իմ մեջ: Թող այս պահից միայն Քոնը լինեմ, դառնամ ավելի նվիրված ծառա, ավելի լավ ծառա Քո օրհնություններով: Թող ես լինեմ ավելի ընդունակ, ավելի խոնարհ, ավելի մեղմ, աշխատասեր, նայեմ դրական բաներին և մոռանամ անցյալն ու բացասական բաները: Թող ավելի ձգտեմ Քրիստոսի կանչին: Ամեն: Սա մեր փափագն է, այդպես չէ՞:

Շատ լավ, մինչ այս երեկո: Վերցնենք Հիսուս անունը մեզ հետ:

 

Առ քեզ հետ Յիսուս անունը,

Ով որդի ցաւոց, վշտաց,

Տայ սփոփանք քեզ եւ ցնծում մը,

Առ զայն հետդ անկասկած:

Բովանդակություն