Ասված Խոսքը սկզբնական սերմն է
Շարք 3 թիվ 6
Նա հոգում է, իսկ դո՞ւք
(He cares. Do you care?)
1963 թ. հուլիսի 21 առավոտ
Բրանհամի խորան
Ջեֆերսոնվիլ, Ինդիանա, ԱՄՆ
1 Շնորհակալություն, եղբայր: Մի պահ կանգնած մնանք աղոթելու
համար: Խոնարհենք մեր գլուխները: Եթե որևէ խնդրանք ունեք, պարզապես բարձրացրեք ձեր
ձեռքը՝ խնդրանքը ներկայացնելու համար:
2 Մեր երկնային Հայր, նորից մոտենում ենք Քեզ՝ ներկայացնելու մեր խնդրանքները: Նայիր այս բարձրացրած ձեռքերին: Այս առավոտ, Տեր, նրանք շատ բաների կարիք ունեն: Դու գիտես նրանց սրտերի խորհուրդները, որովհետև դու Խոսքն ես, իսկ Խոսքը զանազանում է սրտի խորհուրդներն ու մտադրությունները: Եվ ես խնդրում եմ Քեզ, ո՜վ Աստված, որ լի ես ողորմությամբ, որ պատասխանես յուրաքանչյուրին իր կարիքների համաձայն, իմանալով, որ Դու այդ կանես նրանց հավատքի համեմատ: Հավատք տուր մեզ, երբ քարոզում ենք Քո Խոսքը, և թող Խոսքդ նրանց հավատք բերի: Օգնիր ինձ քարոզել Քո Խոսքը (Քո Խոսքը Ճշմարտություն է), որպեսզի այնպիսի հավատք բերի նրանց մեջ, որ Դու պատասխանես նրանց խնդրանքներին: Գուցե այստեղ մարդիկ կան, որոնք դուրս են եկել նեղ ճանապարհից և այլևս չեն քայլում ճշմարտության ճանապարհով: Մենք խնդրում ենք Քեզ, Հայր, որ այսօր ինչ-որ բան կատարվի կամ բացահայտվի, որ նրանք արագ վերադառնան Քրիստոսի հետ հաղորդակցության ճանապարհին: Արդեն ուշ է, չարն ամենուրեք է, և կա մեծ անկում: Եվ խնդրում ենք Քեզ, Հայր, որ այսօր Դու հայտնվես մեզ՝ բժշկելով հիվանդներին, որ այսօր մեր մեջ են, և հրաշքներ գործելով: Ոչ թե Դու պարտավոր ես այդ անել, որ մենք իմանանք, որ Դու Աստված ես, այլ որովհետև Դու խոստացել ես: Եվ մենք գիտենք, որ Դու մեզ կշնորհես այն, ինչ խոստացել ես, եթե միայն մենք հավատանք դրանց և իմանանք, որ դրանք ճշմարիտ են: Մենք այդ ողորմությունները խնդրում ենք Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն:
3 Ես նոր կարդացի այստեղ դրված մի քանի խնդրանքները (այստեղ մի քանի երկտող կա, որոնցից մեկն աղոթքի խնդրանք է): Անշուշտ, այստեղ նաև շատ թաշկինակներ կան, որոնց վրա մենք մենք որոշ ժամանակ անց կաղոթենք, երբ զգանք, որ Սուրբ Հոգու ներկայությունը հասել է գագաթնակետին: Երբ եկեղեցում բոլորն օծված կլինեն Նրա ներկայությամբ, այդ ժամանակ կաղոթեմ այդ թաշկինակների վրա:
4 Իսկապես ցավում ենք, որ
շատերը ստիպված են կանգնած մնալ, որովհետև բավական տեղեր չունենք նստելու համար: Հիմա
տարվա ամենաշոգ օրերն են, շոգը հասել է գագաթնակետին: Քառասուն աստիճան շոգ է և հարյուր
տոկոս խոնավություն. շատ շոգ և խոնավ է: 5 Այս առավոտվա համար հայտարարվել է բժշկության
ծառայություն: Ես անցկացնում եմ բժշկության ծառայություններ այն պատճառով, որ հավատում
եմ Իր խոստումներին: Ես չեմ կարող ասել, որ Նա այդ կանի, բայց հավատում եմ, որ Նրա
Խոսքը լսելուց և մեր հավատքը Նրա խոստումի վրա հիմնելուց հետո իրավունք ունենք ակնկալելու
Իր բժշկության խոստումն այնպես, ինչպես իրավունք ունենք ակնկալելու փրկությունը: 6
Այստեղ հարցեր կան. ես չգիտեմ, թե արդյոք միացրել են ձայնագրիչները: Լավ կլինի, որ
միացնեն: Կարծում եմ, որ լավ կլինի, որ դրսում գտնվողները, ձայներիզ լսողները լսեն
այդ հարցերը: Ահա մի հարց. «Դու մարգարեացե՞լ եք, թե պարզապես հայտնել, որ մեկ միլիոն
սևամորթներ սպանվելու են»: 7 Տեսեք, ես ձեզ միշտ խնդրել եմ, որ ուշադրություն դարձնեք
ձեր լսածներին: Կան բաներ, որոնք մարդկային տեսանկյունից են ասվում: Եթե որևէ բան Աստծուց
է գալիս, միշտ ասվում է՝ ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ, լինի դա տեսիլք թե մեկ ուրիշ բան: Տեսիլքները,
որ լինում են այստեղ բեմի վրա կամ դահլիճում, ոչ թե Աստված է բերում, այլ դուք ինքներդ՝
աստվածային պարգևի հանդեպ հավատքով: 8 Ինչպես այն կինը, որը դիպավ Իր հանդերձին. Նա
չգիտեր, թե ով է այդ կինը և ինչ խնդիր ունի, բայց կինն ինքը հավատքով արեց այդ: Դեռ
ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ չէր. ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ եղավ, երբ Հիսուսը պատասխանեց նրան և
ասաց, որ իր հավատքը նրան բժշկեց: Տեսնում եք, պետք է ուշադիր լինեք: Ոչ, ես պարզապես
խոսում էի Մարտին Լյութեր Քինգի և այն մեծ դժբախտության մասին, որին ենթարկվում են
սևամորթները հարավում: Ես ասում էի. «Եթե այդ մարդիկ ստրուկ լինեին, ես կվերցնեի եկեղեցուն
և կգնայինք հարավ՝ օգնելու նրանց ազատվելու ստրկությունից»: Ես, անկասկած, կանեի այդ,
որովհետև Աստված չի ստրկացնում մարդկանց, այլ մարդն է ստրկացնում: Մենք բոլորս նույն
արյունն ունենք, բոլորս նույն ծառից ենք՝ Ադամից: Աստված մեկ արյունից է ստեղծել բոլոր
ազգերին: Ինչ գույնի էլ լինի մեր մաշկը՝ շագանակագույն, սև, դեղին, կարմիր, մենք բոլորս
Ամենակարողի ստեղծագործությունն ենք, և մեր միջև ոչ մի տարբերություն չպետք է լինի:
10 Այնտեղ հարցը դպրոցներում խտրարարության մասին է: Ես այնտեղ եմ եղել առաջին ապստամբությունների
ժամանակ, ես տեսել եմ, թե ինչ է կատարվում, և գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում: Սևամորթները
գեղեցիկ դպրոցներ ունեն, հաճախ ավելի լավ դպրոցներ, քան ուրիշներինը: Օրինակ, Շրեվպորտում
սևամորթների դպրոցներն ավելի լավն են, քան սպիտակամորթների դպրոցները: Բայց ինչ-որ
մեկը նրանց միտք է տվել, որ պետք է միասին սովորեն: Ես դա նորմալ եմ համարում, բայց
եթե դրա դեմ բողոքում են, ի՞նչ տարբերություն հարավի բնակիչների համար: 11 Ես կարծում
եմ, որ Մարտին Լյութեր Քինգը ոգեշնչված է կոմունիստական գաղափարներով, և դա միլիոնավոր
մարդկանց կտանի դեպի մահվան ծուղակը: Ես չեմ ասել, թե Տերն է ինձ դա ասել: Այդ ես եմ
այդպես կարծում: Եվ կարծում եմ, որ չպետք է այդպես վարվեն: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ
պետք է քրիստոնյա լինեն և իրար ընդունեն որպես եղբայրներ: 12 Հիմա ԱՄՆ-ի կառավարությունն
ասում է, որ ես նույնիսկ իրավունք չունեմ ստորագրելու մի չեկ, որն անձամբ ինձ է տրվել:
Տեսնու՞մ եք, ինձ զրկում են իմ սահմանադրական իրավունքներից, բայց ի՞նչ կարող եմ անել:
Պարզապես շարունակում եմ առաջ գնալ և վերջ: Պետք է ուրիշ համակարգով անցնի, որ ես,
որպես ԱՄՆ-ի քաղաքացի, կարողանամ կանխիկացնել չեկը. պետք է անցնի եկեղեցու միջով, այլապես
չեմ կարող կանխիկացնել այն: Դա սխալ է, հակասահմանադրական է, բայց ի՞նչ կարող եմ անել:
Ոչինչ: Հարկային տեսուչն է ինձ ասել, ուրեմն այդպես է: Եթե այդպես է, ուրեմն թող այդպես
լինի: 13 Ես կարծում եմ, որ միևնույն պետք է լինի հարավում բնակվող իմ սևամորթ եղբայրների
և քույրերի համար. նրանք չպետք է զենք վերցնեն իրենց եղբայրների դեմ և այդ ամենն անեն
մի աննշան հարցի համար: Եղբայրնե՜ր, ի՞նչ տարբերություն, թե որ դպրոցն եք գնում: Այն
առավոտ ես տեսա մի հրաշալի սևամորթ կնոջ, որն ինձ պատմեց Շրեվպորտում տեղի ունեցած
այդ ապստամբության մասին, երբ մի տարեց սևամորթ հովիվ մոտեցավ ոստիկանությանն ու ասաց.
«Թույլ տվեք խոսել նրանց հետ»: Այդ բարեպաշտ ծերունին գնաց իր ռասայի ներկայացուցիչների
մոտ և ասաց նրանց. «Ես երբեք չեմ ամաչել իմ գույնից: Իմ Արարիչն ինձ այսպես է ստեղծել,
և ես երբեք չեմ ամաչել դրանից, մինչև այս առավոտ: Բայց, իմ ժողովուրդ, երբ տեսնում
եմ, թե դուք ինչպես եք վարվում, ամաչում եմ սևամորթ լինելուց»: Ոստիկանություն կանչեցին,
գոռում էին, որ նրան լռեցնեն: 14 Հետո մի հրաշալի, կիրթ, լավ հանգնված սևամորթ կին
վեր կացավ և ասաց. «Նախ, ես բոլորովին չէի ցանկանա, որ իմ երեխաներին սովորեցնի սպիտակամորթ
կինը»: Նրան հարցրին. «Ինչու՞»: 15 Նա պատասխանեց. «Որովհետև նա չի հետաքրքրվի իմ երեխաներով
այնպես, ինչպես սևամորթ ուսուցչուհին: Ի դեպ, նայեք մեր դպրոցներին. ինչի՞ց եք բողոքում:
Մեր դպրոցներում ունենք լողավազաններ և այն ամենն, ինչ անհրաժեշտ է: Իսկ մյուսներն
այդ ամենը չունեն: Ինչի՞ց եք դժգոհ»: Բայց մարդիկ գոռացին, որ նրան լռեցնեն: 16 Նրանք
սխալ աղբյուրից են ներշնչված: Դրա համար եմ ասել, ոչ թե նրանց վերաբերյալ մարգարեություն
է եղել: Նրանց վերաբերյալ Տիրոջից ոչինչ չեմ ստացել: Ես եմ ձեզ հետ խոսում: Բայց երբ
Նա է խոսում, ես ձեզ ասում եմ. «Սա ես չեմ ասում, այլ ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ»: Եվ ես
դա չեմ կարող ասել, եթե Նա ինձ չասի: Գուցե ես լիովին սխալվում եմ Մարտին Լյութեր Քինգի
հարցում: Ես չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել: Պարզապես իմ անձնական կարծիքն է: Վերջին
օրերում պետք է լինեն նեղություններ: Այդ ամենը ներշնչված է սատանայից, որ կործանի
մեր պետությունը և այն ամենն, ինչ ունենք: Դա է այդ բոլոր ապստամբությունների նպատակը:
Բայց ես կողմ եմ այդ մարդկանց, մի մտածեք, որ դեմ եմ նրանց: Ես բոլոր հարցերում ազատության
կողմնակից եմ, բայց այդ մարդիկ ստրկության մեջ չեն: Բայց եթե որևէ մեկը դա չկանգնեցնի,
դա սկիզբ կդնի մի նոր հեղափոխության: Կոմունիստներն են գործում այդ մարդկանց շրջանում:
17 Ես Աֆրիկայում էի, երբ նրանք արեցին նույն բանը: Եվ գիտեմ, որ կոմունիստներն եկել
էին, որ ասեն այդ սևամորթներին. «Դուք այս եք, այն եք, այսպիսին եք, այնպիսին եք»:
Եվ առաջին արդյունքը եղավ հազարավոր մարդկանց մահը: Ու՞ր հասցրեց դա նրանց: Ոչ մի տեղ:
Տեսնում եք, ո՜չ մի տեղ: 18 Ես սիրում եմ մարդկային կյանքը: Ծառայենք Տիրոջը: Մեր թագավորությունը
վերևում է, այստեղ ոչինչ չունենք: Եթե ուտելու և խմելու բան ունենք և կյանքի համար
անհրաժեշտ բաներ, դրանից ավելին ի՞նչ ենք ուզում: Ես գիտեմ, թե դա ուր է տանում, միայն
անախորժություններ է բերում: Բայց ահա մեկ ուրիշ հարց. երբ Հիսուսը Հորդանանում հանդիպեց
Հովհաննես Մկրտչին, ասաց Նրան. «Հիմա թույլ տուր, որովհետև մեզ այսպես է վայել, որ
ամեն արդարություն կատարենք»: Ի՞նչ է դա նշանակում: 19 Հիշեցի իմ մտերիմ ընկերներից
մեկին՝ դոկտոր Ռոյ Դեյվիսին, որն ինձ մկրտեց: Ես հիշում եմ, որ իրենց դպրոցներում սովորեցնում
էին, որ Հովհաննեսը լավ գիտակցում էր, որ ինքը մկրտված չի եղել և նախ թույլ տվեց, որ
Հիսուսն իրեն մկրտի: Ես համաձայն չեմ այդ մեծ դոկտորի հետ: 20 Ես չեմ ուզում տարաձայնությունների
առիթ տալ, բայց հանուն ճշմարտության ուզում եմ ասել սա. այնտեղ էին երկու մարդիկ՝ այդ
ժամի հոգևոր առաջնորդները՝ Մեսիան և Իր մարգարեն: Նրանք հանդիպեցին ջրում: Հիմա հիշեք,
որ Հովհաննեսը մկրտում էր ոչ թե մեղքերի թողության համար, այլ ապաշխարության: Նա չէր
մկրտում մեղքերի թողության համար, որովհետև զոհը դեռ չէր արվել: Դեռ զոհ չկար: Եվ Զոհը
եկավ Իր մոտ ջրի մեջ: Հովհաննեսը բարձրացրեց աչքերը և տեսնելով՝ Հիսուսին, ասաց. «Այդ
ես պետք է Քեզանից մկրտվեմ, և Դու ինձ մոտ ես գալիս»: Բայց Հիսուսը նրան պատասխանեց.
«Մեզ այսպես է վայել, որ ամեն արդարություն կատարենք»: Հովհաննեսը մարգարե էր, որի
մոտ եկել էր Աստծո Խոսքը, որովհետև Աստծո Խոսքը գալիս է մարգարեի մոտ: Դրա համար Հովհաննեսը,
մարգարե լինելով, հասկացավ, որ Նա էր Զոհը: Եվ օրենքի համաձայն Զոհը պետք է լվացվեր
մատուցվելուց առաջ: Դրա համար նա մկրտեց Հիսուսին: Հիսուսն ասաց. «Մեզ այսպես է վայել,
որ ամեն արդարություն կատարենք»: Զոհը (որն Ինքն էր) պետք է ավազանում լվացվեր զոհաբերվելուց
առաջ: Հիսուսը Զոհն էր, և Հովհաննեսն այդ գիտեր: Գիտեր, որ զոհը պետք է լվացվեր մատուցվելուց
առաջ: Եվ դրանից անմիջապես հետո կանգնեց հասարակության դատի առջև և զոհ դարձավ մարդկության
համար: Թող Աստված օրհնի ձեզ: 22 Այժմ մենք կտանք մի կարճ պատգամ՝ հավատալով, որ Տերը
ձեզ կշնորհի Իր օրհնությունները: Եկող շաբաթ երեխաների հետ գնալու եմ լեռները կարճ
արձակուրդ անցկացնելու: Եթե ժամանակին վերադառնամ, եկող կիրակի այստեղ կխոսենք, եթե
Տերը կամենա և հովիվն էլ ցանկանա: Քաղաքից դուրս գտնվողներին շաբաթվա ընթացքում նամակով
տեղյակ կպահենք: Կուզեի խոսել այս թեմայով՝ ինչու՞ ենք Քրիստոսի վերաբերյալ հավատում
հենց այն բաներին, որոնց հավատում ենք, ինչու՞ պետք է այդպես լինի և այլ կերպ չի կարող
լինել: Եվ դա կապացուցենք Սուրբ Գրքով: Եթե հնարավոր չլինի, կուզեի ձեզ տեսնել այս
ձմեռ կամ եկող ամառ, երբ վերադառնանք, եթե Տերն ուշանա: Հիմա պետք է վերադառնանք Արիզոնա,
որ երեխաներին դպրոց տանենք: 23 Այս առավոտ հիվանդների համար աղոթելուց առաջ ուզում
եմ մի քիչ կարդանք Աստծո Խոսքից: Գիտենք, որ առանց այս Խոսքի անհնար է, ոչինչ չի կարող
լինել: Եվ միայն Խոսքը կարող է բերել այն օրհնությունները, որ մենք խնդրում ենք հիվանդների
և կարիքավորների համար: Ես ուզում եմ մի հատված կարդալ 1 Պետրոս 5-րդ գլխից: Կսկսենք
առաջին համարից: Այնուհետև կկարդանք Եբրայեցիս թղթից: Կկարդանք Եբր. 2:2-4 համարները:
«Որպես Քրիստոսի չարչարանքների վկա և, նույնպես հայտնվելիս, փառքի մասնակից, ինքս էլ
երեց լինելով, աղաչում եմ ձեր մեջ գտնվող երեցներին. արածեցրեք ձեր մեջ գտնվող Աստծո
հոտը, վերակացու լինելով ոչ թե ակամա, այլ կամավոր, ոչ թե անարգ շահախնդրությամբ, այլ
հոժարությամբ, ոչ թե Աստծո ժառանգության վրա տերություն անելով, այլ հոտին օրինակ ծառայելով.
որ Հովվապետի երևալու պահին փառքի անթառամ պսակն ընդունեք: Այնպես էլ դուք, երիտասարդներ,
հնազանդ եղեք երեցին: Այո՜, բոլորդ միմյանց հնազանդ եղեք և խոնարհություն հագեք, որովհետև
Աստված հակառակվում է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհք է տալիս: Ուրեմն, խոնարհվեցեք
Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի: Նրան թողեք ձեր բոլոր հոգսերը,
քանի որ Նա ձեր մասին հոգում է»: 24 Այստեղից կվերցնեմ իմ քարոզի թեման՝ Նրան թողեք
ձեր բոլոր հոգսերը: Իմ թեման է՝ Նա հոգում է, իսկ դու՞ք: Հիմա կկարդանք Եբրայեցիս
2:1-4 համարները, որ լավ հասկանաք այս բառերի, այս թեմայի նշանակությունը: «Դրա համար
մենք պետք է առավել ևս ուշադիր լինենք մեր լսած բաներին, որ չլինի թե զրկվենք: Որովհետև
եթե հրեշտակների միջոցով ասված բանը հաստատ եղավ, և ամեն հանցանք ու անհնազանդություն
իր արդար պատիժն ստացավ, ապա մենք ինչպե՞ս կազատվենք, եթե այդպիսի մեծ փրկության նկատմամբ
անհոգ լինենք, որ սկզբից Տիրոջ կողմից խոսվեց և մեր մեջ հաստատվեց նրանից լսողների
միջոցով: Աստված էլ վկայեց նշաններով, հրաշքներով, տեսակ-տեսակ զորություններով և Սուրբ
Հոգու պարգևներով, ինչպես որ Ինքը կամեցավ»: 25 Ուզում եմ խոսել այս թեմայով՝ Նա հոգում
է, իսկ դու՞ք: Երբ նա երկրի վրա էր, Նա հոգ էր տանում մարդկանց մասին: Այդ միտքն իմ
մեջ գալիս է հիվանդների համար աղոթելուց առաջ, երբ դեռ չգիտեմ, թե ինչպիսի աղոթքի շարք
ենք ունենալու այդ օրը: 26 Դա սկսելու և դրան մոտենալու համար եկեղեցին պետք է օծվի
հավատքով: Եթե հավատք չունեք, իմաստ չունի, որ գաք այստեղ, որ ձեզ համար աղոթեն, որովհետև
անհրաժեշտ են ձեր հավատքն ու իմ հավատքը: Իմ հավատքը, որ հավատամ Նրան, ձեր հավատքը,
որ հավատաք Նրան: Ուրեմն չմոռանանք այդ մասին, մինչ ես շարունակում եմ խոսել: Մեզ հիմք
է պետք, որից պետք է կառչենք և մեր հավատքը հիմնենք այն բանի վրա, որը փորձում ենք
անել: Որովհետև եթե մարդը ձեռնարկում է անել իր ուզածը առանց դրա համար անհրաժեշտ հավատքի,
միայն անհաջողության կհանդիպի: Իսկ եթե ինչ-որ բան ձեռնարկի բավարար հավատքով, միայն
հաջողություն կունենա, եթե դա Աստծո կամքի և ծրագրի համապատասխան է: 27 Մտածում էի
այն մասին, թե ինչպես է Նա հոգ տանում: Երեկ անսովոր կերպով առաջնորդություն ստացա
Սուրբ Հոգուց: Ես սպասում էի մի քանի հոգու, որոնք պետք է գային օգնելու Վուդ եղբորը
կցասայլ ամրացնելու իր բեռնատարին: Չգիտեմ, թե ինչու ես սկսեցի փնտրել իմ թանկագին
ընկեր Էվանս եղբորը և դուրս եկա մայրուղի: Կինս և ընտանիքս, որ նստած են այնտեղ՝ խորքում,
գիտեն, որ դա ճիշտ է: Առանց հասկանալու, թե ինչու ես շրջադարձ կատարեցի ու գնացի այնտեղ,
որտեղ հյուրանոց կար: 28 Ո՛հ, ինչպիսի ցնծությամբ լցվեց սիրտս, երբ տեսա, որ երկու
րոպեում այդքան շատ ընկերներ են հավաքվել այնտեղ. մեքենաներն այնքան շատ էին, որ անցնելու
տեղ չկար: Դրանք իսկական ընկերներ են, որոնք հարյուրավոր մղոններ ճանապարհ են եկել
Ջորջիայից, Թենեսիից, Ալաբամայից, որ մասնակցեն հավաքույթին: Մի միտք եկավ. «Ի՞նչ եմ
ասելու այդ մարդկանց՝ իմանալով, որ դատաստանի օրը պատասխան եմ տալու ասածներիս համար»:
Ես էլ եմ սիրում այդ գալիք փառավոր կյանքը և փափագում եմ այնտեղ լինել: 29 Տարօրինակ
էր, որ ուղիղ գնալու փոխարեն ես շրջադարձ կատարեցի: Մեքենայիս լապտերները լուսավորեցին
դրսում կանգնած երկու կանանց: Վերջերս ես կատարել էի նրանց պսակադրությունը երկու երիտասարդ
հովիվների հետ, որոնք հրաշալի մարդիկ են: Բայց սատանան հարձակվել էր նրանցից մեկի վրա:
Նրանցից մեկն իր կյանքի ընկերոջ հետ պսակադրվեց հենց այդ հյուրանոցում: Նրանք երջանիկ
գնացին հարսանեկան ճանապարհորդության, ու հենց այնտեղ սատանան հարձակվեց այդ երիտասարդ
տղամարդու վրա: Ես դա ասում եմ, որ ցույց տամ Աստծո հոգատարությունը: «Արդյո՞ք Նա հոգում
է մեր մասին»: Ինչ-որ ձևով, մի այնպիսի հավատքով, որն առարկություն չի ընդունում, նրանք
շրջադարձ կատարեցին ու վերադարձան այստեղ (հասել էին մինչև երկրի հարավը)՝ ընդհատելով
իրենց մեղրամիսը: Ներս մտնելով՝ տեսա այդ համակրելի երիտասարդին. նրա կինն իր ընկերուհու
հետ նստած էր դրսում, լաց էր լինում: Հետո եկան մյուս տղամարդն ու այդ երիտասարդի ընկերն
ու ինձ ասացին. «Ո՜հ, Բրանհամ եղբայր, այսպիսի բաներ են պատահել»: 30 Ես տեսա այդ համակրելի
երիտասարդին այնտեղ նստած. նա հասել էր իր կյանքի գագաթնակետին: Նա երիտասարդների առաջնորդ
էր, սատանան նրան կապել էր: Նա չնկատեց, որ ես իր աջ ձեռքը սեղմեցի իմ ձախ ձեռքով,
որ տեսնեմ, թե արդյոք որևէ հիվանդություն կա: Բայց ոչ մի թրթռում չզգացի: Ես դուրս
էի եկել սենյակից ծոմ պահելուց և աղոթելուց հետո, սպասելով Տիրոջը. Սուրբ Հոգու օծությունը
ներկա էր, դրա համար Նա առաջնորդեց ինձ: Ես տեսա մութ ստվերը նրա վրա: Ես նրան չասացի,
թե ինչ էի անում, բայց մի քանի րոպեից ամեն բան վերջացավ, նրա ձեռքերի սառնությունն
անհետացել էր, նա աղաղակում էր և փառաբանում էր Տիրոջը: Մի քանի րոպեից նա ուշքի եկավ:
Նրանք այսօր այստեղ են, այս դահլիճում: Տեսնում եք, թե ինչպես էր սատանան փորձում տապալել
այդ երիտասարդին՝ փորձելով վերադարձնել մի բարդույթ, բայց Սուրբ Հոգին դա գիտեր, և
ես դա տեսա տեսիլքում, որ Տերն էր տվել: Աստված սիրում է այդ մարդուն, Աստված հոգ տարավ
այդ երիտասարդի մասին: 31 Քիչ առաջ մի կին ներս մտավ (տեսնում եմ, որ նա նստելու տեղ
է գտել): Նա ինձ ասաց. «Ինը տարի, Բրանհամ եղբայր, ինը տարի է, որ փորձում եմ ձեզ հանդիպել:
Ես հուսահատ եմ: Ես ուշացել եմ և նույնիսկ չեմ կարողացել քարտ վերցնել աղոթքի շարքում
լինելու համար»: 32 Բիլիի պարտականությունն է այնպես անել, որ չխանգարեն ինձ: Մի՜ բարկացեք
նրա վրա, եկեղեցու խորհուրդն է նրան այդ հանձնարարել: Եթե նա այդ չաներ, ես չէի կարողանա
նույնիսկ ներս մտնել և մոտենալ աղոթքի շարքին: Ամեն ինչում պետք է կարգուկանոն լինի:
Պետք է այդպես անենք: Բայց նա ինձ ասաց. «Արի, հայրի՜կ, շտապի՜ր»: 33 Այդ կինն ասաց.
«Բրանհամ եղբայր, միայն մեկ բառ»: Մինչ կանգնած էի այնտեղ, տեսիլք հայտնվեց: Ես տեսա
երիտասարդ համակրելի կնոջ. նրա սրտում բեռ կար: Նա փորձում էր աշխատել ապրուստ վաստակելու
համար: Ինչ-որ կարևոր բան էր կատարվել իր հետ, երբ դեռ ծնողների հետ էր ապրում: Տեր
Հիսուսն ինձ հայտնեց և ցույց տվեց, թե ինչի մասին էր խոսքը: Եվ նույն պահին ազատեց
այդ կնոջը դրանից: Նա ուրախ գնաց: Հիմա նա նստած է այս դահլիճում, ուրախանում է, արցունքները
հոսում են, նա փորձում է սրբել դրանք, որովհետև գիտի, որ այդ բանի վերաբերյալ ճշմարտությունն
է ասվել: Այդ խեղճ կինն այնքան նյարդային էր, որ չգիտեր, թե ինչ աներ: Նա կարծում էր,
թե ինքը կորսված է, որ Սուրբ Հոգի չկա, և դա իր վերջին օրն է: Նա ինը տարի փորձել էր
ազատվել, հուսահատության եզրին էր: Բայց Աստված հոգ տարավ այդ կնոջ մասին, երբ ոչ ոք
նրա մասին հոգ չէր տանում: Ի՛նչ փառավոր օր: Աստված հոգում է մեր մասին: 34 Երբ Նա
երկրի վրա էր, ինչպես արդեն ասացի, Նա այնքան էր սիրում մարդկանց, որ բժշկում էր հիվանդներին,
մխիթարում էր սրտերը, ասում էր նրանց, որ իրենց համար տեղ է պատրաստում և գալու է իրենց
Իր մոտ տանելու: Նա հոգում էր նրանց մասին, այնքան էր սիրում նրանց, որ իմանալով, որ
շուտով լքելու է նրանց՝ Սուրբ Հոգին ուղարկելու համար, ասաց նրանց. «Ես ձեզ առանց Մխիթարչի
չեմ թողնի, կուղարկեմ Սուրբ Հոգին, և Նա կշարունակի հոգալ ձեր մասին»: Եվ այդպես մինչև
Իր վերադարձը: Ոչ ոք չի սիրում և չի հոգում Հիսուսի նման: Մենք գիտենք, որ Նրա Մարմինը
միշտ պետք է լինի Աստծո ներկայության մեջ, մինչ Նա որպես Քահանայապետ իրականացնում
է Իր բարեխոսական գործը, որպեսզի Աստված չտեսնի մեղավորի մեղքը, այլ Իր Որդու Արյունը:
Այդ իմանալով՝ Նա ուղարկեց Սուրբ Հոգուն, որ շարունակի մխիթարել Իր ժողովրդին: Հոգու՞մ
է Նա մեր մասին: Անկասկա՜ծ: Նա շարունակում է հոգալ Իր ժողովրդի մասին, որը երկրի վրա
է, ճիշտ այնպես, ինչպես հոգում էր, երբ Ինքն էր երկրի վրա: Դրա համար Նա այդ ասաց Հովհ.
15-րդ գլխում: Եթե ուզում եք նշել, դա գրված է Հովհ. 15:26-27 համարներում: 35 Տեսնում
եմ, որ շատերդ նշում եք սուրբգրային համարները: Անհրաժեշտ է, որ նշեմ համարները, եթե
դուք դրանք չգիտեք: Ես նշում եմ այն սուրբգրային համարները, որոնց մասին խոսում եմ,
այդպիսով միշտ գիտեմ, թե որտեղից են այս համարները, որովհետև ամեն ինչ գալիս է Աստծո
Խոսքից: 36 Նա ասաց, որ երբ Սուրբ Հոգին գա, որին Հայրն ուղարկելու է Իր Անունով, վկայելու
է Իր մասին: Այսինքն, Նա անելու է այն ամենը, ինչ նախկինում Ինքն էր անում: Սուրբ Հոգին
գալու էր կատարելու Իր գործը, Իր կողմից սրբացված խորանի միջոցով, անելու էր նույն
գործերը: Ո՜հ, ի՛նչ պիտի կատարվի մեր մեջ, եթե գիտենք, որ այսօր մեր մեջ է Նույն Մխիթարիչը՝
Տեր Հիսուսը, որը գործում է Սուրբ Հոգու միջոցով: 37 Նա Մխիթարիչ էր Իսրայելի համար,
երբ ժողովուրդը բարձրացնում էր իր աչքերը և նայում էր Կրակի սյունին, լսում էր մարգարեի
կողմից ասվող Ճշմարտության խոսքերը, որոնք Աստված էր հաստատում: Նա նրանց Մխիթարիչն
էր: 38 Նա Մխիթարիչ էր, երբ այստեղ էր, երկրի վրա, մարմին հագած, մարդացած: Աստված
Իր Անձը հայտնեց Հիսուս Քրիստոս Մարդու միջոցով, որը խոստացավ. «Այն գործերը, որ Ես
եմ անում, դուք էլ կանեք: Եվ ես գնում եմ Հոր մոտ և ուղարկելու եմ Սուրբ Հոգուն, որը
Ես եմ Հոգու տեսքով: Եվ ես ձեզ հետ կլինեմ, կբնակվեմ ձեր մեջ: Այն գործերը, որոնք Ես
արել եմ, Սուրբ Հոգին նորից կանի, երբ գա»: Դրա համար Նա ասաց. «Խոսել այս բաների դեմ,
երբ արդեն քավությունն արված կլինի, աններելի մեղք է, Սուրբ Հոգու դեմ հայհոյություն
է»: 39 Նա գործեց նույն ձևով, որ մենք իմանանք, որ այդ մխիթարությունը երկրային չէ,
ոչ էլ որևէ ծեր մարդու տված մխիթարություն է, ոչ էլ որևէ հարանվանությունից է, որն
ասում է. «Այժմ դուք պատկանում եք մեր խմբին, և մենք ունենք ճշմարտությունը: Մյուս
խմբերին մի պատկանիր, նրանք ճշմարտությունը չունեն»: 40 Տերը լիովին վստահելի բան է
մեզ տվել, Նա ասաց. «Նա Իմ Անունով կխոսի: Երբ գա, կանի նույն գործերը, որ Ես եմ արել»:
Նա նույն կերպ կմխիթարի մեզ՝ ներելով մեր բոլոր մեղքերը, բժշկելով մեր բոլոր հիվանդությունները,
մեզ պատմելով գալիք Թագավորության մխիթարության մասին: Նա հաստատում է Ինքն Իրեն մեր
մեջ Հիսուս Քրիստոսի միջոցով: 1 Տիմ.3:16 համարում գրված է. «Աստվածապաշտության խորհուրդը
հայտնապես մեծ է.Աստված մարմնի մեջ հայտնվեց...»: Մենք Աստծուն տեսել ենք մարմնի մեջ:
Սա է Աստծո մխիթարությունը՝ իմանալ, որ Նա մեզ այնքան էր սիրում, որ խոնարհվեց, իջավ
մեզ մոտ: Այդպես Նա հոգ տարավ մեր մասին: Դա մեկ ուրիշ անձ չէր, այլ Աստված Ինքը:
41 Որպեսզի էլ ավելի մեզ մոտեցնի Իրեն, ուղարկեց Սուրբ Հոգին, որ մխիթարություն ունենանք:
Նա բնակվեց մեր մեջ : 42 Այդ միտքը հաստատելու համար պետք է նայենք մեկ ուրիշ սուրբգրային
հատված: Շարունակելուց առաջ կուզեի ասել սա՝ բոլորը չունեն այդ Մխիթարչին: Կան մարդիկ,
որոնք չունեն: Չունենալու պատճառն այն է, որ չեն ընդունում Նրան: Մխիթարիչը նրանց համար
է, բայց նրանք չեն ընդունում: Հուսով եմ, որ դուք բավական հոգևոր եք, որ հասկանաք,
թե ինչ եմ ուզում ասել: Ես դա ասում եմ մարդկանց այն խմբին, որոնց համար շուտով պիտի
աղոթենք: Մենք ունենք այդ մխիթարությունը Սուրբ Հոգով: Մխիթարիչն ուղարկված է, բայց
նրանք չեն ուզում ընդունել Նրան: Նրանք չեն հավատում: Մխիթարության համար ուրիշ միջոցներ,
ուրիշ աղբյուրներ ունեն: Եթե նրանք չեն ընդունում Աստծո ուղարկած Մխիթարչին, պետք է,
որ ուրիշ մխիթարիչ ունենան: Դուք չեք կարող ապրել, եթե չունեք նպատակ, որի համար ապրում
եք: 43 Հուսով եմ, որ բոլորդ հասկանում եք սա, հատկապես հիվանդները, որոնց համար պիտի
հիմա աղոթենք, որոնք մխիթարության կարիք ունեն, և բժիշկները ոչինչ չեն կարող անել:
44 Մենք հավատում ենք, որ բժիշկներն օգնում են մարդկանց: Ես հավատում եմ, որ Աստված
բժշկում է բժշկության միջոցով: Աստված բժշկում է վիրահատության միջոցով, բժշկում է
գիտության միջոցով: Աստված բժշկում է սիրո միջոցով: Մի փոքրիկ սերը կարող է մեծ բան
անել: Եթե մեկը խորապես վշտացած է, ցույց տվեք նրան, որ հոգում եք իր մասին: Աստված
բժշկում է սիրո միջոցով: Աստված բժշկում է աղոթքի միջոցով: Աստված բժշկում է հրաշքների
միջոցով: Աստված բժշկում է Իր Խոսքով: Աստված բժշկում է: Ինչ աղբյուր էլ լինի, Աստված
է բժշկում: Նա ասել է. «Ես եմ Տերը, որ բժշկում եմ քո բոլոր հիվանդությունները»: Դրա
համար բոլորը պետք է միաբան գործեն: Տարբեր ծառայություններ ունեցող մարդիկ պետք է
միասին գործեն դրա համար: Բայց նրանք այդպես չեն վարվում, որովհետև երբեմն նրանց արգելում
են որոշակի դիրք գրավել Աստծո Խոսքում, որոշ հարանվանություններ նրանց արգելում են
այդ անել: Բայց դա չի կանգնեցնում Աստծո Ճշմարտությունը, և Աստված շարունակում է նույն
կերպ բժշկել: 45 Նրանք փորձում են մխիթարություն գտնել ուրիշ աղբյուրներից: Խոսենք
հոգու մասին: 46 Մենք գիտենք, որ շատ մարդիկ մխիթարություն են փնտրում խմիչքի մեջ:
Հայտնի է, որ որոշ քարոզիչներ երբեմն խմում են ամբիոն բարձրանալուց առաջ: Նրանք մեծ
չափաբաժնով արբեցնող ըմպելիք են խմում: Եղել են քարոզիչներ, որոնք ալկոհոլի ազդեցության
տակ օրորվելով են բարձրացել ամբիոն: Այդպես չպետք է լինի: Նման բաներ չպետք է լինեն:
Հաճախ մենք դատապարտում ենք մարդուն, բայց չպետք է այդպես անենք, այլ պետք է փորձենք
հասկանալ, թե ինչն է նրան նեղություն տալիս: Նրանցից շատերը մինչև ապաշխարելը ալկոհոլի
գերի են եղել: Եթե նրանք այդպես են վարվում, դա ամոթ և խայտառակություն է: Բայց ոչ
ավելի մեծ խայտառակություն քան ստելը, գողանալը, կանանց ցանկանալը կամ էլ որևէ այլ
բան, որը դատապարտված է պատվիրաններում: Գուցե մարդը բնածին կրքոտ է և փողոցում մշտապես
այս ժամանակակից սթրիփթիզը տեսնելով մեծ դժվարություններ է ունենում: Այդ մարդն այդպես
է ծնվել: Ի՞նչ պետք է անի խմող քարոզիչը, ծխող կինը և այլն... 47 Անպարկեշտ հագնվող
կինը փորձում է մխիթարություն գտնել այն փաստի մեջ, որ ինքը գեղեցիկ կազմվածք ունի
և ջանում է այնպես անել, որ տղամարդիկ նայեն իրեն: Ուրիշ պատճառ չկա: Նա մասամբ խելագար
է: Ոչ մի առողջ դատողություն ունեցող կին չի հանվի տղամարդու առաջ: Ուրիշ պատճառ չկա
այդպես վարվելու: Բայց այդ երիտասարդ աղջիկները, որոնք փողոցում շրջում են այդպես,
իսկական.... ներեցեք արտահայտության համար: Հիշեք, որ այս ձայներիզը միայն այստեղի
մարդկանց համար չէ, այլ գնալու է աշխարհով մեկ: 48 Կանայք հանվում են՝ պատճառաբանելով,
որ շատ շոգ է: Ուժեղ արևի ժամանակ դուրս եկեք չհագնված, հետո հագնված. ո՞ր դեպքում
է ավելի հով: Պապագո և նավախո ցեղի հնդկացիների մոտ, հատկապես պապագո ցեղի, ռեզերվացիաներում
կանայք ծածկվում են մեծ, գործած ծածկոցներով, որ հովանան: Ինչու՞ են այդպես անում:
Թեև նրանք քրտնում են, բայց քամին փչում է և օդորակիչի դեր է խաղում: Բայց ինչ վերաբերում
է մեր սպիտակամորթ կանանց, նրանք ուրիշ պատճառ չունեն... նրանք չեն տեսնում, չեն գիտակցում:
Նրանցից շատերը լավ կանայք են, և ես այս բաները չեմ ասում, որ խիստ երևամ, այլ փորձում
եմ նրանց սթափեցնել: 49 Այդ ամենը կարող է լինել միայն սատանայից: Այդ ամենն այնպիսի
ազդեցություն է ունենում հակառակ սեռի վրա, տղամարդկանց վրա, որ ամբողջ ուժով արգելակում
են այնպես, որ անիվները ճռնչում են: Ինչու՞ են տղամարդիկ այդպես վարվում: Կանայք են
նրանց մղում, որ այդպես անեն: Ինչու՞ եք դուք դուրս գալիս սիզախոտը կտրելու կեսօրվա
չորսին, շոգ ժամանակ, հենց այն ժամին, երբ տղամարդիկ վերադառնում են աշխատանքից: Դա
խոսում է անառողջ հոգու մասին: Նրանցից ոմանք ինձանից շատ ավելի բարձր ինտելեկտուալ
կարողության գործակից ունեն, բայց ես Աստծո Խոսքով եմ չափում ձեր ինտելեկտուալ կարողության
գործակիցը: Այդ ինտելեկտուալ կարողության գործակիցը ինչ-որ ժամանակակից բան է, բայց
կարևորը վկայությունն ու կյանքի պտուղներն են: Այդպես են նրանք փորձում մխիթարություն
գտնել: 50 Շատերը կասեն. «Ո՜հ, ես այդպիսի բաներ չեմ անում»: Բայց դուք ջանում եք ավելի
նորաձև հագնվել քան այն կինը, որը եկող կիրակի նստելու է ձեր կողքին, դուք ջանում եք
հագնել ավելի գեղեցիկ գլխարկ, ավելի լավ հագուստ, որովհետև հնարավորություն ունեք:
Տեսեք, մեղքը հասնում է այնտեղ: Նրանք փորձում են մխիթարություն գտնել այդպես անելով:
51 Ամեն բան հասել է այն վիճակին, որ այդ հոգին լիովին գրավել է մեր երկիրը, ոչ միայն
մեր երկիրը, այլև ողջ աշխարհը: Ես կարող էի էլի շատ բաներ ասել, բայց բժշկության ծառայության
պատճառով պետք է ժամանակ շահենք: Ես վստահ եմ, որ դուք հասկանում եք, թե ինչ եմ ուզում
ասել: Այդ հոգին գրավել է երկրի բոլոր ժողովուրդների քաղաքական աշխարհը, քաղաքական
կյանքը, հասարակական կյանքը, բարոյական կյանքը: Այն աստիճանի է հասել, որ մարդիկ ուզում
են քաղաքական գործիչ դառնալ միայն այն պատճառով, որ քաղաքական գործչի տիտղոս կրեն:
Շատ փող են ծախսում քվեարկության ձայներ ունենալու համար, մեքենաներ են վարձում, միլիոնավոր
դոլարներ են ծախսում մեծ քաղաքական գործչի անուն ունենալու համար: Բավական շատ խոսեցինք
այդ թեմայով, և դուք գիտեք, թե ինչի մասին եմ խոսում: 52 Իսկ հասարակական կյանքը...
մարդիկ փորձում են ներգրավվել այդ խելահեղ հասարակական կյանքում: Չասեք, որ աշխարհը
խելագար չէ, քանի որ այդպիսի բաներ է անում: Դա հաստատ է: Սա նյարդային հիվանդ մարդկանց
աշխարհ է: Մեզ համար Աստծո շնորհքը միակ միջոցն է, որ խուսափենք դրանից: Ուշադրություն
դարձրեք, որ հասարակական կյանքում մարդիկ փոքր խմբավորումներ են ստեղծում և յուրաքանչյուրն
ասում է. «Մեր խումբն ավելի լավն է»: Եվ դա ազդեցություն է ունեցել մարդկանց բարոյականության
վրա: Ես չեմ հավատում, որ բնակչության իննսուն տոկոսը գիտի, թե ինչ է «բարոյականություն»
բառը: Աշխարհը նույնիսկ չգիտի այդ բառի նշանակությունը: Դրա իմաստը կորցրել են: Եվ
դա կատարվել է շատ խորամանկ ձևով: 53 Գիտեք, որ սատանան շատ խորամանկ է: Նա ամեն բան
այնքան է հեշտացրել. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, հետո թողնում է, որ իր հունով ընթանա:
Նա շատ ժամանակ ունի և կամաց-կամաց տանում է, և մարդիկ աստիճանաբար մտնում են դրա մեջ:
Երբ ես տասնվեց տարեկան տղա էի, ինչ կլիներ այն կանանց հետ, որոնք կիսամերկ շրջում
են փողոցում: Բանտ կնստեցնեին նրանց: Եթե դա վատ բան էր այն ժամանակ, ուրեմն վատ բան
է նաև այսօր: Տեսնում եք, սատանան սկսեց կամաց-կամաց շրջազգեստները կարճացնել, հետո
կստեղծեն մի բան, որը բիկինիից էլ վատ է, և կվերադառնան թզի տերևին: Կլինի ինչպես սկզբում:
Ի դեպ, համարյա հասել ենք այդ ժամանակին: 54 Տեսնում ենք, որ այդ բոլոր բաները կատարվում
են, որովհետև մարդիկ մխիթարություն են փնտրում: Հիշեք, որ ձեր մխիթարությունը ձեր կրոնն
է, և դուք այդ բաները ձեր կրոնն եք դարձնում: Ինչ տխուր է, որ հասկանում եք, որ մահը
ձեր առջև է: Թվում է, որ այլևս ոչ մի ամուր հիմք չկա, որի վրա այս ազգը կարող է կառուցել:
55 Թույլ տվեք ձեզ մի բան հարցնել: Ոչնչի չենք կարող հավատալ Աստվածաշնչից բացի: Փառք
Աստծուն, որ մենք ունենք Քրիստոսին: Չես կարող հավատալ ցանկացած բանի: Երբ միացնում
եք ձեր հեռուստացույցը (եթե ունեք) և տեսնում եք գովազդը... եթե մեկը կիրառեր նրանց
ասածների տասը տոկոսը, մեկ շաբաթից կմահանար: Չենք կարող այդ անել: Մի արտադրող գովում
է մի ապրանք և ասում. «Գնեք սա, և ոչ թե այն մյուսը»: Բայց նույն ընկերությունն է արտադրում...
Մեկ այլ հաղորդման ժամանակ հակառակն ես լսում: Եվ ողջ ամերիկյան ժողովուրդն ընկնում
է թակարդը, ամեն բան փտել է, և ոչ մի հույս չկա: Մարդիկ այլևս չգիտեն, թե ինչին հավատան:
Բայց եթե դուք ուզում եք մխիթարություն, Տիրոջ կամքով ես ձեզ ցույց կտամ, թե որտեղ
գտնեք այն: 56 Մարդիկ ստում են, խաբում, գողանում, այնպես որ պետք է երաշխավորագիր
ունենաս, որ հինգ դոլար պարտքով վերցնես մեկից: Դուք գիտեք, Աստվածաշունչն ասում է,
որ վերջին ժամանակներում մարդիկ սեր չեն ունենալու, ընտրյալ ժողովրդից բացի: Դա ճիշտ
է: Սուրբ Գիրքն ասում է, որ ամուսինը դուրս կգա կնոջ դեմ, կինն՝ ամուսնու դեմ, երեխաները՝
ծնողների դեմ և այլն: Սեր կմնա միայն Տիրոջ ընտրյալների մեջ: 57 Եկեղեցիներն էլ են
ընտրել նույն ճանապարհը. նրանք օրինակ են վերցրել հասարակական կյանքից: Նրանք եկեղեցու
մեջ ներմուծել են նրանց հասարակական կյանքը, քաղաքականությունը և մյուս բաները, մինչև
որ այնպիսի խառնաշփոթություն է առաջացել եկեղեցում, որ էլ եկեղեցին չգիտի, թե ինչ պիտի
անի: Նրանք եկեղեցու մեջ ներմուծել են քաղաքականություն, իրենց հասարակական կյանքը,
հասարակական զբաղմունքները, լոտոները, ընթրիքները, պարերը և այլն: Այդ ամենը Տիրոջ
տան մեջ: Դա ցավալի է: Նրանք ձեզ կասեն. «Մենք դա չենք անում եկեղեցում, այլ կից կառույցում»:
58 Հիշեք, որ կից կառույցում էր, որ Հիսուսը վռնդեց վաճառականներին իրենց ապրանքների
հետ և ասաց. «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք դարձրել»:
Վատ է, երբ մարդիկ մասնակցում են այդպիսի բաներին: Նրանք են դա ներմուծել: 59 Տեսնում
ենք, որ եկեղեցիները նույնպես հեռուստատեսության նման միշտ ինչ-որ բաներ են խոստանում,
բայց չեն կատարում իրենց խոստումները: Ես հաճախ եմ մեջբերել այս հին ասույթը. «Մարդը
միշտ փառաբանում է Աստծուն այն բաների համար, որ Նա արել է, փառաբանում է Աստծուն այն
բաների համար, որ Նա անելու է, բայց չի նկատում, թե Նա ինչ է անում հիմա»: Տեսնում
եք, նրանք դա շրջանցում են: Նրանք պատմության մեջ մտնում են որպես ապականված մարդիկ,
որովհետև չճանաչեցին ներկա պահը: Դուք կարող եք խոսել այն մխիթարության մասին, որը
Քրիստոսը մի ժամանակ տվել է, խոսել այն մխիթարության մասին, որը տալու է ապագայում,
բայց անտեսել այն մխիթարությունը, որը Նա պատրաստել է այստեղ և հիմա: Հենց նույն հիմքի
վրա ենք բացահայտում այն բաները, որոնք փառավոր բան են դարձել: 60 Դա հասել է նույնիսկ
մինչև հոգեգալստական եկեղեցիները: Նրանք միշտ խոստանում են մի բան, որին չեն կարողանում
հասնել: Ամեն մեկը տարբեր զգացողություններ է ունենում և չի քննում, թե արդյոք դա սուրբգրային
է: Նրանք խոստանում են բաներ, որոնք չեն կարող կատարել: Այն աստիճանի է հասել, որ թվում
է, որ այլևս նվազագույն անկեղծություն չկա: Մարդիկ չեն հասնում անկեղծության իսկական
էությանը: «Անկեղծություն» բառն էլ կորցրել է իր արժեքը իրենց ապրած կյանքի պատճառով:
Թվում է, որ նրանք չեն հասկանում այդ բառը: 61 Այդպես է նաև բոլոր դավանանքներում:
Հիմա ուզում եմ, որ ուշադիր լսեք դուք, որ այստեղ եք և դուք, որ լսում եք ձայնագրությունը:
62 Եթե խորապես անկեղծ չլինեք (իսկ անկեղծ չեք կարող լինել, եթե նախ հստակ չհասկանաք),
եթե եզրակացնեք, ենթադրեք, կամ հուսաք, չի կարող լինել այն անկեղծությունը, որն Աստված
պահանջում է: Հավատք չէ, երբ ասում ես. «Հուսով եմ, որ», կամ «Գուցե դա ճիշտ է»: Դա
պետք է բացարձակ «ամեն» լինի: Դա ձեր բացարձակ հիմքն է: Դա այն է, ինչի հետ դուք կապված
եք: Դուք պետք է հասնեք ձեր բացարձակ հիմքին, որը ձեզ ասում է. «Սա ճշմարտություն է,
զուտ ճշմարտություն է, և այդպես պետք է լինի»: Եթե ձեր մտքում դա հասկացել եք, ուրեմն
ձեր ողջ կյանքով, հոգով, մարմնով պետք է մոտենաք դրան և ամեն բան վաճառեք դրա համար:
Հիսուսն Իր գթասրտությամբ պատմեց մեզ մի մարդու մասին, որը գտել էր մի թանկարժեք մարգարիտ
և ամեն բան վաճառեց այն ձեռք բերելու համար: Բոլոր իր ունեցած ճշմարտությունները թեև
լավ մարգարիտ էին, բայց այս մեկը ամեն ինչ էր իր համար: Երբ դուք գտնում եք Աստծո բացարձակ
հիմքը՝ Իր Խոսքը, որը ձեզ որոշակի բանի վերաբերյալ խոստում է տալիս, նախ դուք պետք
է իմանաք, որ դա Աստծո Խոսքն է և դրա իրականացնողն Աստված է: Չկա ոչ մի «միգուցե»,
«հնարավոր է», «կարող է և ճիշտ լինել»: Ո՜չ, «սա Աստծուց է»: Երբ դուք տեսնում եք,
որ այնտեղ կա թանկարժեք մարգարիտ, պետք է զատվեք այն ամենից, ինչը հակառակ է խոսում
դրա դեմ: Դուք չպետք է նայեք, թե ինչ ձեռքբերում է ունեցել մարդը, դուք պետք է նայեք
այն բանին, ինչ ասել է Աստված, խոստացել է Աստված և տեսնեք այդ խոստման իրականացումը.
ահա ձեր բացարձակ հիմքը: Եվ դրա վրա պետք է դնեք այն ինչ, դուք կաք, եղել եք և ակնկալում
եք լինել, կարծես, թե դա կյանքի ու մահվան հարց է ձեզ համար: 63 Ես կարծում եմ, որ
մարդկանց խանգարում է բժշկվել անկեղծ խոստովանության պակասը: Ես ձեզ մի օրինակ կտամ,
որը ձեզ վատ կթվա, բայց չէի ուզենա, որ այդպիսի բան լիներ: Եթե ես ուրիշ կնոջ գրկեի,
հաճոյախոսություններ անեի, հետո հասկանայի, որ շատ վատ բան եմ արել... Անկասկած, իմ
Մխիթարիչը ինձ հեռու կպահի նման բան անելուց: Բայց եթե նման բան անեի, նախ, կնոջս պետք
է խոստովանեի, նույնիսկ Աստծուն խոստովանելուց առաջ: Պետք է ասեի. «Ներիր ինձ»: Որովհետև
ես կնոջս դեմ եմ մեղք գործել: Եթե դուք գալիս եք խորանի մոտ, և հետո հիշում եք, որ
ինչ-որ բան կա, պետք է դա կարգի բերեք, ձեր ընծան մատուցելուց առաջ: Դրա համար նախ
պետք է կնոջս մոտ գնամ: Ես կարծում եմ, որ խոստովանությունը ամեն բան կարգի բերելն
է: Այլապես իսկական խոստվանություն չէ: 64 Ի՞նչ կմտածեք, եթե ես ասեի. «Ես կխոստովանեմ,
որ վատ բան եմ արել: Ես կասեմ. «Բարի Տեր, իմ լավագույն Բարեկամ, Դու գիտես, որ ես
Քեզ լավ եմ ճանաչում: Փառք Աստծուն, ալելուիա: Ես կարծում եմ, որ Դու հրաշալի բարեկամ
ես: Ներիր ինձ: Գիտես, իմ սիրելի Բարեկամ, ես չէի ուզում դա անել»: 65 Դուք կասեիք.
«Դա սրբապիղծ խոսելաձև է»: Այո, նման խոստովանություն անելը սրբապիղծ է: 66 Իսկ եթե
ասեի. «Տե՜ր, ես մտադիր չէի այդ անել, օգնիր ինձ, այլևս չեմ անի», Նա չէր ընդունի իմ
ընծան, եթե այդ հարցը չլուծեի կնոջս հետ: 67 Իսկ եթե գնայի նույն անհարգալից կերպով
կնոջս մոտ և ասեի. «Իմ սիրելի պառավ, իմ երեխաների մայր, մենք հին բարեկամներ եք: Ի՞նչ
կմտածես, եթե ուրիշ կնոջ գրկեմ: Ինձ կներե՞ս»: 68 Կարող եմ պատկերացնել իր արձագանքը:
Նա կմտածեր. «Ի՞նչ է կատարվում ամուսնուս հետ»: Նա կհարցներ, թե արդյոք կատակում եմ:
69 Այդպես չեն խոստվանում իր եղբորը կամ Աստծուն: Պետք է գնանք խոր անկեղծությամբ,
աստվածային զղջումով մեր մեղքի համար: Նախ, պետք է իսկապես վշտացած լինենք: Պետք է
գնամ նրա մոտ և ասեմ. «Սիրելիս, լսիր ինձ, այն, ինչ քեզ ասելու եմ, գուցե փոխի մեր
ողջ ամուսնական կյանքի ընթացքը: Դու այն կինն ես, որի հետ ապրում եմ, որին սիրում եմ,
սիրել եմ բոլոր այս տարիների ընթացքում: Բայց այս պահից դու կարող ես ինձ լքել, կարող
ես չմնալ ինձ հետ, չընդունել: Եվ ես դա գիտեմ: Բայց պետք է ամեն բան կարգի բերել: Պետք
է ես ամեն բան կարգի բերեմ»: Ես պետք է անկեղծությամբ խոսեմ իր հետ: 70 Հետո պետք է
այդ նույն բանն ասեմ Աստծուն: Եվ թե՜ Աստծուն, թե՜ կնոջս, պետք է անկեղծությամբ ասեմ,
որ Աստծո ողորմությամբ այլևս երբեք այդ բանը չեմ անի: Գուցե ես կարողանայի դա թաքցնել
կնոջիցս, և նա ոչինչ չիմանար: Գուցե իմ խոսքերը համոզեին կնոջս, բայց ոչ Աստծուն: Աստված
տեսնում է սիրտս և գիտի: Ի վերջո, ընդամենը մի քանի տարի եմ ապրելու կնոջս հետ, եթե
Տերը կամենա, հետո բոլորս հեռանալու ենք այս աշխարհից: Բայց Աստծո հետ հավիտյան պետք
է ապրենք, դրա համար լիովին անկեղծ պետք է լինեմ Աստծո հետ: Եթե անկեղծ եմ, Նա ինձ
կլսի: Բայց եթե անկեղծ չեմ, Նա ժամանակ չի տրամադրի ինձ լսելուն: Այս վիճակին են հասել
մարդիկ այսօր. չունեն այն անկեղծությունը, որը պետք է ունենան: 72 Ես կարծում եմ, որ
տղամարդը կամ կինը, ովքեր գալիս են, որ իրենց համար աղոթենք, նախ, պետք է խոստովանեն
ինչ որ արել են և ամեն բան կարգի բերեն: Դուք հաճախ բեմի վրա նայել եք և տեսել եք,
թե ինչքան շատ բացահայտումներ է անում ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ խոսքը: Տեսեք, տեսիլքներն
իրականանում են մարդկանց հավատքով, իրենց հավատքի համաձայն. դա հաստատ է: Աստված է
դա խոստացել պարգևի միջոցով: Բայց բժշկությունն ուրիշ բան է. այդ ժամանակ է Տերն ընդունում:
73 Տեսնում ենք, որ խոստովանողը դա պետք է անի կատարյալ անկեղծությամբ: Ժամանակ չունեմ
մանրամասն պատմելու, բայց կարծեմ Բինհեմթոնում էր, Նյու Յորքի մոտ: Թե՞ սխալվում եմ:
Այո, կարծում եմ, որ Բինհեմթոնում էր: Դա Էնդիկոտի կոշիկի գործարանում էր: Այո, հենց
այնտեղ: Մենք «Էնդիկոտ-Ջոնսոն» կոշիկի գործարանի մեծ դահլիճում էինք, որտեղ հավաքույթ
էինք անցկացնում: Մի առավոտ շատ ցուրտ քամի էր փչում: Բիլլի-Պոլը հարևան սենյակում
էր մնում: Ես նկատել էի անկեղծության պակաս եկեղեցում: Եվ ես ինքս ինձ հարցնում էի,
թե ինչու: Ես այստեղ խոսում եմ մի մարդու մասին: Այդ մարդը բարձրացել էր բեմ և բժշկվել
էր շատ ծանր հիվանդությունից: Բայց հինգ օր հետո, մեր գնալուց առաջ, հիվանդությունը
նորից սկսվեց: Սուրբ Հոգու ներկայության մեջ այդ հիվանդությունը հեռացել էր մարդուց:
Ինչպես դա եղավ այն երիտասարդ կնոջ հետ վերջերս բակում կամ այն երիտասարդ տղամարդու
հետ երեկ երեկոյան: Բայց կատարյալ անկեղծություն է պետք, որպեսզի իմանաք, որ այն Աստվածը,
ով այդ հիվանդությունը վերցրեց ձեզանից, նույն օծությամբ Նա կարող է այն հեռու պահել
ձեզանից: Մի առավոտ արշալույսին Սուրբ Հոգին ինձ ասաց. «Բարձրացիր բեմ և ասա մարդկանց,
որ խոստովանեն իրենց արածները նախքան դու կաղոթես նրանց համար»: Տեսնու՞մ եք: Անկեղծության
խորությունը: 74 Եթե աշխարհը չապաշխարի, կկորսվի: Հասկանու՞մ եք: Աշխարհը խոստովանության
կարիք ունի այսօր, անկեղծ խոստովանության: Դա նման է հիվանդության համար դեղ խմելուն:
Ամեն մարդ շշի պիտակի վրա կարող է կարդալ, թե դա ինչ դեղ է և ինչ հիվան- դության համար
է: Մեր աստվածաբանական դպրոցներում ու ճեմարաններում բոլորն էլ կարող են կարդալ Խոսքը:
Բայց դեղի ինստրուկցիան և դեղաչափը կարդալը չի բժշկի հիվանդին: Դեղն է բուժելու հիվանդին,
դրա համար նա պետք է ընդունի այն: Դրա համար մարդը կարող է ասել. «Ես աստվածաբան եմ,
ինձ հետ մի խոսեք այդ բաների մասին, ես այս եմ, ես այն եմ, ես գիտեմ Սուրբ Գիրքը, գիտեմ,
որ Աստվածաշունչը ասում է այս բանը, այն բանը...»: 76 Օրինակ, Հովհ.5:24 համարում գրված
է. «Իմ Խոսքը լսողը և Ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի»: Նա հավիտենական
կյանք ունի, որովհետև հավատացել է: Շատերն են ասում, որ հավատում են: Սուրբ Գիրքը ճիշտ
է: Ես կարդում եմ ինստրուկցիան, դեղատոմսը, որը միջոց է մեղքի դեմ: Բայց արդյո՞ք ընդունում
եմ: Արդյո՞ք հավատում եմ: Կարող եմ ասել. «Ես հավատում եմ», բայց իրո՞ք հավատում եմ:
Դա ուրիշ հարց է: Դեղատոմսը կարդալն ու իմանալը չի բուժում հիվանդին: Մեր դժվարությունն
այն է, որ մենք չենք ընդունում դեղամիջոցը: Մենք ունենք դեղամիջոցը, բայց չենք ուզում
ընդունել: Մենք ասում ենք, որ ընդունել ենք, որովհետև կարող ենք կարդալ դեղատոմսը,
բայց չենք ընդունել: Այս դեպքում Ավետարանը դեղի պես է: Ապացուցվել է, որ այս դեղը
կարող է բժշկել հիվանդին, հիվանդը կարող է կարդալ դեղի հայտնաբերման պատմությունը,
կարող է իմանալ դեղի բոլոր բաղադրիչները, այդ դեղը ստեղծող բժշկի անունը (ինչպես Սոլկի
պատվաստանյութը) և այլն: Բայց եթե գիտենք այն ամենը, ինչ Խոսքն ասում է այդ թեմայով,
բայց մերժում եք այն, դա մեզ չի օգնի: Ոչ մի օգուտ չի տա: 77 Բայց դուք ասում եք.
«Մենք այն ընդունել ենք»: Եթե հիվանդն ասում է, որ ընդունել է, բայց ոչ մի արդյունք
չկա, ուրեմն չի ընդունել: Ահա և վերջ: Ո՜հ, եթե այս պատի ժամացույցը մի քիչ դանդաղեր:
Ես կուզենայի երկար մնալ այստեղ և հիմնավորապես բացատրել մեր մարդկանց. Ավետարանն ապացուցել
է այդ բաները, և նրանք ասում են, որ դա ընդունել են, բայց երևում է, որ չեն ընդունել:
Ինչպե՞ս կարող են Սուրբ Գրքում կարդալ այն փոքրիկ բաների վերաբերյալ, որոնց մասին ես
խոսում եմ, մազերը կտրող, կարճատաբատ հագնող կանանց մասին... ինչպե՞ս կարող են այդ
մարդիկ իրենց քրիստոնյա անվանել, երբ Դեղատոմսն ասում է, որ այլ կերպ է պետք վարվել:
Ի՞նչպես կարող են այդպես վարվել: Դուք կասեք. «Բայց ես պարել եմ Հոգով, խոսել եմ լեզուներով»:
Դա ոչ մի նշանակություն չունի: Ձեր կյանքն ապացուցում է, որ դուք դա չեք ընդունել:
Դուք ասում եք, որ ընդունել եք, բայց իրականում չեք ընդունել: Դուք ունեք հիվանդության
բոլոր այն ախտանիշները, որը Դեղը պետք է բուժեր: Ավետարանի Դեղը երաշխավորում է բժշկությունը:
Դրա համար պարտադիր է, որ արդյունք տեսնեք: 78 Կան մարդիկ, որոնք ասում են, որ իրենք
հավատացյալ են: Ասում են. «Ես հավատացյալ եմ, ես հավատում եմ»: Բայց եթե Ավետարանի
Լույսն ընկնի նրանց վրա, և ընդունեն Դեղամիջոցը, արդյունք կլինի: Անկասկած: Այլևս այդ
տղամարդուն չես տեսնի խաղատանը, կամ ծխախոտը ձեռքին կամ խմելիս: Ո՜հ, ո՜չ: Այլևս չես
տեսնի նրան ուրիշ կանանց սիրահետելիս: Ո՜հ, ո՜չ: Ինչքան էլ այդ կանայք ցուցադրեն իրենց
մարմինը, նա կշրջի դեմքը դեպի երկինք և կնայի Քրիստոսին: Ի՞նչ է դա նշանակում: Դեղամիջոցն
ազդել է: Բայց եթե չի ազդել, դուք ասում եք. «Բայց ես դա ընդունել եմ»: Բայց ի՞նչ վիճակում
եք դուք հիմա: Դուք մահամերձ եք: Դա գործերից է երևում: Ձեզ նայելով՝ ես կարող եմ Աստվածաշնչի
միջոցով ախտորոշել, որ դուք դեռ մեղքի մեջ եք: Իսկ մեղքի վարձը մահն է: Մի՜ մտածեք,
որ ավելի պարզ հնարավոր է բացատրել: Ձեր գործերն իսկ ապացուցում են, որ դուք չեք ընդունել
Դեղամիջոցը: Դուք եք կարծում, որ ընդունել եք: Ամեն: Դուք կարող եք միանգամայն անկեղծորեն
հավատալ, որ ընդունել եք, բայց չեք ընդունել: Որովհետև եթե ընդունած լինեիք, Աստված
խոստացել է, որ ազդեցություն կունենար: Բայց հին մեղքը միշտ ներկա է, ադամական հին
բնությունը դեռ կա, այդ հին անհավատությունը: Դուք ջանում եք ուրիշների մոտ ցույց տալ,
ասում եք. «Ես հավատացյալ եմ, ո՜հ, փառք Աստծուն, ես հավատացյալ եմ»: Բայց տեսնում
եք, որ դա ձեզ ոչ մի օգուտ չի տալիս: Գուցե հիվանդը նախասահմանված չէ այդ Դեղամիջոցի
համար. այդ դեպքում ազդեցություն չի ունենա: Դա ճիշտ է: Հասկանու՞մ եք: 80 Բայց տեսեք,
թե ինչ կատարվեց, երբ Լույսն ընկավ այն անբարոյական կնոջ վրա. իր մեջ կար մի բան, որը
հոգ էր տանում իր վիճակի համար: Եթե մենք հավատում ենք և անկեղծորեն խոստովանում ենք,
այդ Դեղամիջոցը Աստծո սահմանած ձևով ազդեցություն կունենա: Աստված միջոց ունի բոլոր
այդ բաների համար: 81 Բայց այդ մարդը կասի. «Ես միացել եմ եկեղեցուն, դա հարցը լուծում
է»: Բայց դա Աստծո տված միջոցը չէ: 82 Աստծո պատրաստած միջոցը սա է՝ զղջալ, խոստովանել
և արդյունք տալ. ապաշխարության արժանի պտուղներ բերել և անկեղծություն ցույց տալ: Եթե
բոլոր նրանք, ում համար աղոթելու ենք այս առավոտ, ցանկական անել դա... Թող դա անեն
բոլոր մարդիկ, ովքեր լսում են այս ձայնագրությունը: Նախ անկեղծորեն խոստովանեք, հետո
եկեք, երբ ձեր սրտում հավատքից բացի ուրիշ ոչինչ չի լինի, և կաղոթեն ձեզ համար: Այդ
ժամանակ Դեղամիջոցը կազդի: 83 Պետրոսն ասաց Պենտեկոստեի օրը. «Ապաշխարեցե՜ք և ձեզանից
ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար և Սուրբ Հոգու
պարգևը կստանաք»: Եթե դուք անկեղծորեն զղջում եք, հավատում եք Տիրոջը և մկրտվում եք
Հիսուս Քրիստոսի Անունով ու չեք ստանում Սուրբ Հոգին, Աստծուն ստախոս եք համարում:
Ահա վերջին պատվերները, որոնք Հիսուսը տվեց Իր Եկեղեցուն. «Նրանց էլ, ովքեր կհավատան,
այս նշանները կհետևեն... հիվանդների վրա ձեռքերը կդնեն, ու նրանք կառողջանան»: Եթե
դուք տեսնում եք, որ այդ հրաշքներն ուղեկցում են հավատացյալին և գալիս եք այդ հավատացյալի
մոտ, որ նա ձեզ վրա ձեռք դնի և ոչինչ չի կատարվում, ուրեմն ինչ-որ բան կարգին չէ ձեր
հավատքի մեջ: «Նրանց, ովքեր կհավատան...»: Աստված խոստացել է միջոց ուղարկել: 84 Մենք
փորձում ենք մխիթարություն գտնել ասելով. «Ես պարտավոր չեմ դա լսել»: Դա ճիշտ է. դուք
պարտավոր չեք: Բայց եթե դուք նախասահմանված եք հավիտենական կյանքի համար, դուք կլսեք
Նրան և կուրախանաք Նրանով: Նա քո Մխիթարիչն է: Դու այդ մխիթարությանն ես փափագել ողջ
կյանքումդ: Այն Մարգարիտն է, որի համար պատրաստ ես ամեն բան թողնել: Դուք դա փափագում
եք, որովհետև գիտեք, որ Աստծո սերը հոգ է տանում ձեր մասին: Դա մի բան է, որը կարող
է լուծել մեղքի հարցը, անհավատության հարցը, ամեն բան կարող է կարգավորել քո մեջ, եթե
դու ցանկանաս: Նա, ով իսկապես հիվանդ է և գիտի, որ հիվանդ է, կվազի դեղ գտնելու: Հիսուսն
ասաց, որ առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները: Եթե դուք գիտակցում եք ձեր
վիճակը, կանեք այն, ինչ Նա է ասում: Ինչ-որ բան պետք է կատարվի, այլապես դուրս կգա,
որ Աստված սխալ է ասել: 86 Շատերը, որոնք գալիս են բժշկության ծառայություններին, չեն
սկսում հիմքից: Ձեր կյանքը պետք է մաքրվի, պետք է բավարարեք պայմաններին, պետք է իսկապես
կարողանաք ասել. «Այո, ես հավատում եմ»: Եվ դա պետք է բխի ձեր սրտից: Այդ ժամանակ կարիք
չկա, որ ձեզ վերաբերվեն փոքրիկ մանկիկի տեղ և ասեն. «Սիրելի քույրիկ, սիրելի եղբայր,
պետք է այս կամ այն բանն անես»: Դուք հավատացյալ եք, և ոչ ոք չի կարող դա վերցնել ձեզանից:
Կարևոր չէ, թե մարդիկ ինչ կասեն, ինչ մխիթարություն ձեզ կտան, կարևոր չէ, թե ինչ կասի
բժիշկը, ախտորորոշման կենտրոնը... Դուք չեք հավատա նրանց, դուք գիտեք Խոսքը: Կարիք
չկա, որ ձեզ որևէ բան ասեն, որովհետև դուք գիտեք Խոսքը: Ահա, սա է իսկականը: 87 Այնքան
շատ նմանակումներ կան: Պետք է դա այդպես լինի. թող դա ձեզ չանհանգստացնի: Նմանակումներ
պետք է լինեն: Միշտ եղել են ու կլինեն: Բայց այն, ինչ ես ձեզ ասում եմ այս առավոտյան,
ճշմարտություն է և փաստեր: Մենք վերջին ժամանակներում ենք: Մենք պետք է ճշմարտությամբ
քննենք և հայտնենք ճշմարտությունը: 88 Բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ չեն ուզում
հետևել Աստծո ճանապարհներին: Բայց Աստված ձեզ տվել է մխիթարություն, տվել է ամեն բան:
Բայց մարդիկ չեն ուզում, նրանք ուզում են ուրիշ ճանապարհով գնալ: Եվ ամեն անգամ, երբ
նրանք փորձում են գործել ոչ Աստծո սահմանած ձևով, բերում են Աստծո բարկությունն իրենց
վրա: 89 Բոլոր այդ բաները, որոնց մասին ես խոսեցի, գիտական ձեռքբերումների, եկեղեցական
ձեռքբերումների որոնումները մեզ հասցրել են աշխարհի վերջին: Մենք վերջին ժամանակներում
ենք: Էլ հույս չի մնացել: Մենք ողջ մնալու հույս չունենք: Մի քանի րոպեից մանրամասն
ձեզ ցույց կտամ և կապացուցեմ դա: 90 Ձեզանից յուրաքանչյուրը, եթե դեք չեք կարդացել,
պետք է կարդաք մի բժշկական ամսագիր, Reader's Digest-ը կամ մեկ ուրիշը, որտեղ խոսվում
են այդ ձեռքբերումների մասին: 91 Ահա մի քարոզիչ, որն այս պատգամը տարածում է աշխարհով
մեկ: Անելով այսպիսի պնդում՝ որ մենք հույս չունենք, փրկագնման ենթակա չենք, որ անցել
ենք փրկագնման և դատաստանի միջև սահմանը, պետք է եկեղեցու առջև հիմնավորեմ այդ պնդումը:
Պետք է պատճառ լինի, որի համար մարդը (եթե առողջ դատողություն ունի. կարծում եմ, որ
այդպես էլ կա) կարող է այդպիսի հայտարարություն անել՝ դիմելով իր երկրին, եկեղեցուն,
մարդկանց, իմանալով, որ դա տարածվելու է երեսուքառասուն երկրներում, գուցե աշխարհով
մեկ, բոլոր ազգերի և լեզուների մեջ... ասել, որ մենք հասել ենք վերջին ժամանակին: Դրա
համար անհրաժեշտ է, որ մի քիչ բացատրենք դա մինչև մեր հիմնական թեմային անցնելը:
92 Ահա թե ինչ են մեզ բերել գիտությունն ու կրթությունը, և մարդը դա ընդունել է Աստծո
Խոսքի փոխարեն: Մարդը նախընտրել է գիտական ապացույցը: Իսկ գիտությունը ստիպված է լինում
միշտ չեղյալ անել իր նախկինում ասածները: Ես վերջերս կարդացի, որ մի ֆրանսիացի գիտնական
երկու-երեք հարյուր տարի առաջ ասել է. «Եթե մարդիկ կարողանան ստեղծել գնդակ, որը երկրի
վրայով սահում է հիսուն կմ/ժամ արագությամբ, ապա ես կարող եմ գիտականորեն ապացուցել,
որ չնայած իր կշռին և երկրի ձգողականության ուժին, այն կկտրվի գետնից»: Կարծում եք,
թե գիտությունը երբևէ կվկայակոչի՞ այդ գիտնականին. իհարկե, ոչ, նրանց համար դա անցյալում
է: Հիմա մտածենք այս մասին՝ մենք բոլորս ցանկանում ենք ասել. «Ես ուզում եմ, որ դա
գիտականորեն ապացուցվի»: Այսօր այդ են ասում մեծ թվով հարանվանություններ և կրոնավոր
մարդիկ: Ես կարող էի շրջվել և նրանց ասել. «Ապացուցեք ինձ գիտականորեն, որ Աստված ձեր
եկեղեցում է: Տվեք ինձ գիտական ապացույցներ, որ բոլոր այդ բաներն իսկական են: Ապացուցեք
ինձ»: 94 Ի՞նչն է իրական: Կյանքը: Հնարավո՞ր է ասել. «Ինձ մի քիչ կյանք տվեք քսանհինգ
ցենտով», կամ «Ողջ ունեցվածքս կվաճառեմ, որ այսքան կյանք գնեմ»: Կյանքն իրակա՞ն է:
Եթե ոչ, ուրեմն ի՞նչ ենք այստեղ անում: 95 Կյանքը, հավատքը, սերը, ուրախությունը, խաղաղությունը,
երկայնամտությունը, հեզությունը, համբերությունը. սրանք անըմբռնելի են գիտության համար:
Եվ միայն սրանք են իրական և մնայուն: Ահա քրիստոնեական սպառազինությունը՝ նայել անտեսանելի
բաներին: Զգայարանները չեն կարող դրանք զանազանել, բայց դրանք կան: Դրա համար հավատք
է պետք. հավատալով կբացահայտվի այն, ինչ հավատքն արդեն տեսնում է: Հավատքն է ձեզ բերում
աստվածային բժշկությունը և բոլոր մյուս բաները: Նրանք չեն կարող ապացուցել, թե ինչպես
է կատարվում աստվածային բժշկությունը, բայց գիտեն, որ դա գոյություն ունի: Նրանք չեն
կարող ապացուցել, թե ինչն է փրկում մեղքից, բայց գիտեն, որ մարդիկ փրկվում են մեղքից:
Թեև հնարավոր չէ դա գիտությամբ ապացուցել, այն գիտական է, եթե նայեք Աստծո տեսանկյունից:
96 Ի՞նչ է բերել մեզ գիտությունը: Գուցե դա մի պահ ձեզ շոկի մեջ կգցի, բայց ես կասեմ.
գիտությունը մեզ բերել է տառապանք, հիվանդություն և մահ: Ձեզ ցույց են տվել միայն նկարի
մեկ կողմը, բայց երկրորդ կողմն էլ կա: Դուք կասեք. «Բայց գիտությունը հնարել է այս
կամ այն բանը»: Լավ, ոչ ոք չի փորձում ձեզ հակառակը համոզել: Բայց եկեք նայենք մյուս
կողմը. գիտությունը մեզ բերել է տառապանք, գիտությունը մեզ բերել է ամեն տեսակ հիվանդություններ
և մահ: 97 Մտածեք այս մասին. գիտական հիբրիդացումն այս սերնդին մահ է բերել սննդի և
այլ բաների միջոցով: Մարդիկ այնքան փափկասուն են դարձել, որ նրանց մեջ ոչ մի ամրություն
չկա: Նրանք փափուկ մեդուզաների խումբ են: Առանց օդորակիչի չեն կարող ապրել: Բեյսբոլի
ժամանակ եթե խաղացողը հարված է ստանում, մահանում է: Նույնը բռնցքամարտի և մյուս մարզաձևերի
դեպքում: Մարդկությունն այնքան փափկասուն է դարձել. դա կործանում է տղամարդկանց և կանանց:
98 Անասունների մեջ կատարված հիբրիդացումը վերադառնում է մարդկանց և ապականում է մարդկային
ցեղը: Երբ կովը հիբրիդ է կամ որևէ սնունդ, որը հիբրիդացված է, ձևավորում է ձեր արյան
բջիջները, իսկ արյան բջիջները ձեր կյանքն են: Տեսնու՞մ եք, թե մենք ինչ ենք արել: Նրանք
ներարկումներ են անում մսի մեջ, և հիմա ապացուցված է, որ այդ ներարկումներն ազդեցություն
են ունենում մարդկանց վրա: 99 Նրանք դաշտերը ցողում են ԴԴՏ-ով (ես դա վերջերս տեսա),
և հիմա այդ շրջանում ութ հարյուր հոգի հիվանդացել են, որովհետև ձու են կերել: Հիշու՞մ
եք, որ ես մարգարեացել էի (շատ տարիներ առաջ), երբ դեռ շատ փոքր շենք ունեինք. «Դա
կկատարվի վերջին օրերում. մի ապրեք հովտում և ձու մի՜ կերեք»: Դա գրի էի առել գրքի
մեջ: Հիշեցի, որ դրա վերաբերյալ ինչ-որ բան էր եղել, բացեցի և կարդացի. «Ձու մի՜ կերեք»:
Դա 1933 թվականին էր: Այսօր ձվերի մեջ ինչ-որ բան կա, և գիտությունն ասում է, որ հիսուն
տարեկանից հետո ընդհանրապես պետք չէ ձու ուտել, որովհետև դա մեծ վնաս է սրտի համար:
Հիվանդություննե՜ր: 100 Մի ժամանակ կաթը ամենահավասարակշռված սննդակարգի մաս էր կազմում:
Այսօր բժիշկներն ասում են. «Հեռու մնացեք դրանից»: Դա սինուսիտ է առաջացնում և այլ
հիվանդություններ: Նույն մարդիկ մի ժամանակ կաթ խմում էին առանց սինուսիտով հիվանդանալու,
բայց հիբրիդացումն այնպես է քայքայել մարդկանց, որ նրանք փափուկ զանգված են դարձել,
հիվանդությունների կծիկ: Ի՞նչը դա արեց: Գիտությունը: 101 Դա թուլացրել է տղամարդկանց
և կանանց գեները: Կաթվածով հիվանդ երեխաների թիվն ավելացել է երեսուն տոկոսով: Դաունի
համախտանիշը կտրուկ աճում է: Հիվանդությունները, որոնք առաջացել են հիբրիդացված սննդից,
որոնք ուտում ենք ապրելու համար, թուլացնում են մարմինը, և դա պատճառ է դառնում քաղցկեղի,
մտավոր խանգարումների. ամեն տեսակ հիվանդություններ են հայտնվում մարդու մարմնում թուլության
պատճառով: Գիտության պատճառով մարդը կործանում է ինքն իրեն և հեռանում է Աստծո ծրագրից:
Աստված ասել է. «Թող ամեն սերմ իր տեսակի պես պտուղ տա»: 102 Տեսնու՞մ եք, թե ուր ենք
հասել: Ես կարող էի էլի շարունակել, բայց ժամանակն անցնում է: Նկատեցի՞ք, թե այդ բոլոր
բաների պատճառն ի՞նչն էր: Գիտությունը բերել է մահ, հիվանդություն և կործանում:
103 Ինչպես վերջերս կարդացի մի թերթում (ես դրա մասին խոսում էի իմ թանկագին բարեկամ
դոկտոր Լի Վեյլի հետ, ով այստեղ նստած է), կան մարդիկ, որոնք մեռնում են պենիցիլինի
պատճառով: Իրականում, ոչ թե պենիցիլինն է պատճառը, այլ այն անմաքուր բաները, որոնք
խառնում են արտադրության ժամանակ: Փողի, ագահության հարց է: Բժիշկներ կան, որոնք պենիցիլին
են նշանակում, երբ նույնիսկ չգիտեն ասպիրինի բաղադրությունը: Նրանց հայրերն իրենց ուղարկում
են սովորելու, որ մասնագետ դառնան, իսկ նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչպես բուժեն երեխային,
որի փորիկն է ցավում: Ի՞նչ ենք մենք ստացել: Մարդիկ շահութաբեր գործ են փնտրում: Այլևս
չեն մնացել հին ժամանակների գյուղական բժիշկները, որոնք գալիս են ձեր տուն, զրուցում
էին ձեզ հետ, մխիթարում և անում ամեն հնարավոր բան: Նրանք անտեսում են Աստծուն և գնում
են իրենց սեփական ճանապարհներով: Որպեսզի Աստծուն հեռացնեն իրենց գործերից, նրանք մերժեցին
Նրա գոյությունը: Ահա թե ուր ենք հասել: 104 Ահա թե ինչ արեցինք հիբրիդացման պատճառով:
Առողջ բույսի վրա հեշտությամբ միջատներ չեն նստի: Բայց այդ ջերմոցային բույսերին, այդ
հիբրիդներին մշտապես սրսկել է պետք: Ձեզանից շատերը կարդացել են իմ «Հիբրիդացված կրոնը»
պատգամը. այդ բույսերին անընդհատ հատուկ խնամք է պետք: Բայց իսկական բույսը այդպիսի
խնամքի կարիք չունի: Այն բնական է: 105 Ի՞նչն է հիվանդություն բերում մարդկային մարմնին:
Մի թանկագին բժիշկ ընկեր (չեմ ուզում հիմա ասել նրա անունը, բայց նա հրաշալի եղբայր
է) վերջերս ինձ համար մի հոդված կարդաց մի բժշկական ամսագրից: Նա մի աշխատասենյակ ունի
մի մեծ ու գեղեցիկ գրադարանով, որտեղ պահում է գրքեր բժշկության վերջին նվաճումների
մասին: Այդ հիվանդությունները մեր թույլ լինելու պատճառով են: Հենց մարմինն ուժասպառ
է լինում, անմիջապես հարբուխով հիվանդանում եք: Ի՞նչն է պատճառը: Թուլության պատճառով
գեղձերը լորձ են արտադրում: Մրսածության բացիլները հայտնվում են, և դուք հարբուխով
հիվանդանում եք: Բայց եթե մարմինն ուժեղ լիներ, չէր ընդունի մրսածության բացիլները
և դրանք ձեզ վրա ազդեցություն չէին ունենա: 106 Դրա համար երբ Աստված սկզբում մարդուն
ստեղծեց, մարդը իմունիտետ ուներ բոլոր հիվանդությունների դեմ: Բայց անհավատությունն
ու գիտությունը, գիտությունն ու կրթությունը մարդուն հեռացրեցին Աստծուց և հիմա էլ
հեռացնում են: 107 Տեսեք, թե ինչպիսի անկում բերեցին այս սերնդին ծխախոտը, խմիչքը,
սթրիփթիզը և այլն: Կարծում եմ, որ դուք միշտ հարց եք տալիս ձեզ... Ես ուզում եմ մի
բան ասել: Ես չէի ուզում ասել, բայց այնուամենայնիվ կասեմ: 108 Մարդիկ ինձ երբեմն հարցնում
են... միշտ այսպիսի նկատողություններ են անում. «Բրանհամ եղբայր, ինչու՞ եք միշտ այդպիսի
թեմաներ բարձրացնում: Մտածեք եկեղեցի եկողների մասին: Երբ ես այստեղ եմ բերում իմ ընտանիքի
անդամ կանանց, նրանք չեն կարող հանգիստ լինել, որովհետև դուք միշտ խոսում եք կանանց
դեմ, հանդիմանում եք նրանց կարճ մազերի, տղամարդու հագուստ հագնելու և այլ բաների համար:
Ինչու՞ եք այդպես անում»: 109 Գուցե այսօրվա պատգամը վերջինը լինի մինչև հաջորդ ամառ,
բայց ես այնուամենայնիվ ձեզ կասեմ դա: Այս վերջին ժամանակների համար զանազանության
Հոգին գիտի, որ նման բաները անեծք են Աստծո առաջ: Ես երբեմն ինձ հարցնում եմ՝ դեռ կան
արդյոք քարոզիչներ, որոնք մի քիչ զանազանություն ունեն վերջին ժամանակների համար: Այն
նույն Աստվածը, որն այստեղ բեմի վրա ձեզ ասում է, թե ինչ վիճակում եք, ինչ եք արել,
ինչ պիտի անեք և որն է ձեր խնդիրը, նույն Հոգին կարող է նայել ձեր ներսը և զանազանել
ժամանակների նշանները, ու չի կարող չաղաղակել այդ մասին: Դա զանազանության Հոգին է,
որովհետև Սուրբ Հոգին Ինքն ասում է, որ այդ բաները մեղք են, և ով մասնակցում է մեղքին,
մեռնելու է: Ինչպե՞ս կարող եմ Աստծո առաջ արդարանալ, եթե եղբայրներիս և քույրերիս տեսնեմ
այդ վիճակում և չաղաղակեմ այդ բաների դեմ: Եթե նույնիսկ նրանք բարկանան ինձ վրա, ես
պարտավոր եմ ձայն բարձրացնել նման բաների դեմ: Դա զանազանությունն է: Երբեմն նրանք
տարաձայնություններ են ունենում Խոսքի վերաբերյալ, և դա զանազանության պակասից է: Փորձեք
սա ստուգել Խոսքով: Տեսեք, մենք գիտենք, որ դա ճիշտ է: Հայտնի է, որ դա ճշմարտություն
է: Դա զանազանություն է վերջին օրերի համար: 110 Մենք տեսանք գիտության գործերը, և
ես չեմ ուզում շարունակել այդ թեման, որովհետև ժամանակ չկա: Այժմ մի հայացք գցենք կրթության
վրա և տեսնենք, թե ինչ է արել: Երկու եկեղեցի կա աշխարհում: 111 Մենք գիտակցում ենք,
որ մեղքը սկզբից առաջացավ դատողությունների, տրամաբանության արդյունքում: Ինչպիսի՞
դատողություններ էին դրանք. դատողություններ Աստծո Խոսքի վերաբերյալ: Աստված ասել էր
Ադամին ու Եվային. «Այն օրը, որ դրանից ուտես, կմեռնես»: Վերջակետ, ավելացնելու բան
չկա: Նա նրանց զորացրել էր Իր Խոսքով թշնամու դեմ: Բայց երբ Եվան լսեց սատանայի փաստարկները
(մշակույթ, հասկացողություն, կրթություն, առաջընթաց), դուրս եկավ պաշտպանությունից
(նա այդ արեց լսելով սատանայի դատողությունները), նա արեց այն, ինչ Աստված ասել էր
չանել: Եվ եթե Խոսքի դեմ արված մեկ դատողությանը լսելը այսպիսի քաոս առաջացրեց այն
ժամանակ, այսօր Խոսքի դեմ դատողությունը մեզ չի վերադարձնի սկզբնական վիճակին, որովհետև
տրամաբանական չէր լինի Աստծո կողմից մեզ վերադարձնել այն պատճառով, որի համար մեզ այն
ժամանակ վռնդել էր: Դուք պետք է գաք Քրիստոսի հեղված Արյանը: Ձեր հարանվանությունը
ձեզ չի փրկի, ձեր դատողությունները ձեզ ոչինչ չեն տա: Արյունը և վերստին ծնունդն են
ձեր մեջ նոր արարած ձևավորում՝ Քրիստոսին, և դուք ապրում եք Քրիստոսի ձևով, որովհետև
ձեր ընդունած Դեղը ցույց է տալիս, որ այն ձեր մեջ սպանել է անհավատությունը և այն ամենը,
ինչ հակառակ է Աստծո Խոսքին: 112 Այս առավոտ կարող ենք տեսնել երկու եկեղեցիները: Մեկը
Պենտեկոստեի եկեղեցին է, որը հիմնվել է Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու կողմից, երկրորդը
Հռոմի կաթոլիկ եկեղեցին է, որը հիմնվել է Նիկիայում, Հռոմում: Մեկի մեջ հոգևոր ծնունդ
է, մյուսի մեջ՝ ինտելեկտուալ անդամագրում: Հռոմի եկեղեցուց դուրս եկան բոլոր բողոքականները,
բոլոր հարանվանությունները: Դա եղել է առաջին հարանվանությունը: Բոլոր մյուսները դուրս
են եկել նրանից և ազգակցական կապ ունեն նրա հետ, ինչպես գրված է Հայտնության 17-րդ
գլխում ՝ նա պոռնիկ է և պոռնիկների մայր: Այդպես է: Պտուղը ծառից հեռու չի ընկնում.
նրանք նույնն են: Այդ եկեղեցին կազմակերպություն դարձավ, գնաց Հռոմ: Անկախ նրանից,
թե ինչպիսին է նա, մեռած է: Աստվածաշնչում մենք սերտեցինք եկեղեցու յոթ շրջանները,
որոնք ապացուցում են դա: Մի եկեղեցին հիմնված է հոգևոր զանազանության վրա, մյուսը՝
կրթության և մտավոր հասկացողության վրա: 113 Դա մեզ տանում է ուղիղ Եդեմի պարտեզ, նույն
վիճակին: Կինը (եկեղեցին) լսեց, ոչ թե Ադամը: Այժմ նրանք ուզում են լինել մայր-եկեղեցի:
Դա այդպես է: Ամեն ինչ լինում է ճիշտ ժամանակին: Նրանք ունեն իրենց սեփական հավատքի
դավանությունը: Տեսնում եք, նրանք վերադառնում են նույն վիճակին, չեն հավատում Աստծո
Խոսքին: Նիկիայում, Հռոմում, երբ բարձրացրին ջրի մկրտության հարցը և այլ նման հարցեր,
ինչպես Սուրբ Հոգու մկրտությունը, երեցները միասին հիմնեցին կազմակերպություն, որը
կոչվեց Հռոմի կաթոլիկ եկեղեցի, որը «թագավորական» էր, ինչպես դա կոչում էին: Ես նորից
երեկ կարդացել եմ պատմությունը և նորից քննել եմ այդ բաները: Ես տեսա, որ դա վերաբերում
էր բացառապես Հռոմին: Հռոմում էր եկեղեցին «արքայական», մյուսները փոքրիկ քույր եկեղեցիներ
էին, որոնք պարզապես «կաթոլիկ» էին կոչվում: 114 Մեր եկեղեցին նույնպես կաթոլիկ, տիեզերական
եկեղեցի է՝ տիեզերական հավատք բոլոր հավատացյալների համար: Եկեղեցիներից մեկը ծնված
է Աստծո Հոգուց, և Սուրբ Հոգին նրա մեջ է: Նա իր կյանքով, ուսմունքով, գործերով ապացուցում
է, որ նրա մեջ է Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը, որը Քրիստոսը խոստացել է, գործում է Իր Եկեղեցու
մեջ, կատարում է նույն բաները, ինչ սկզբում է կատարել: Քրիստոսի փրկության պատվաստանյութը
այդպես է գործել սկզբում, հիմա էլ է գործում, կատարում է նույն բաները: 115 Մյուս եկեղեցին
հարանվանություն է ստեղծված մի խումբ մարդկանց կողմից, ինտելեկտուալ հասկացողությամբ,
«ունի աստվածապաշտության կերպարանքը, բայց նրա զորությունն ուրացել է», ինչպես ասել
է մարգարեն: Ավելի պարզ հնարավոր չէ ասել: 116 Ահա այդ երկու եկեղեցիները. մեկը ծնվել
է Նիկիայում, մյուսը՝ Պենտեկոստեի օրը: Նրանք միշտ հակառակ են եղել իրար: Մենք դա ցույց
ենք տվել եկեղեցու շրջաններում: Մեկը մյուսին հակառակ է: Մեկը գեղեցիկ, մեծափառ, ինտելեկտուալ
եկեղեցի է, գերազանց գիտնականներով, մյուսը համարվում է «ֆանատիկների խումբ»: Սկզբում
նրանց համարում էին արբեցողներ և անգրագետ ձկնորսներ: Այսօր էլ այդպես է. նրանց միշտ
դասում են նույն կարգին: Մի եկեղեցին գիտական է, մյուսը՝ հոգևոր: Մեկն ունի գիտական
կարգավորում, մյուսը՝ Խոսքի հոգևոր զանազանություն: Մեկը գիտականորեն է կազմակերպված
մարդկանց խմբի, ինտե- լեկտուալ եպիսկոպոսների կողմից, մյուսը ծնված է Հոգուց, ապրում
է Աստծո Հոգով և իրականացնում է Աստծո տված խոստումները: Դա ցույց է տալիս, թե ինչպիսի
պատվաստանյութ եք ստացել. կրթությա՞ն պատվաստանյութը, թե՞ Հոգու: Տեսնու՞մ եք: Շատ
լավ: 117 Ո՜հ, սատանայի խորամանկությունը. ինչպես է կարողանում այդպիսի պատկեր ստեղծել:
Նա կարող է ինտելեկտի միջոցով խաբել Աստծո Հոգուց չծնված մարդուն: Ինտելեկտուալ ձևով
հնազանդեցնելու միջոց չկա: Ոչ մի միջոց: 118 Անհրաժեշտ է զանազանություն հավատքով,
զանազանությու՜ն: Մենք տեսնում ենք, թե ինչ է ասում Խոսքը և հավատում ենք դրան:
119 «Բայց Բրանհամ եղբայր, նրանք ասում են, որ ունեն զանազանություն»: Եթե Սուրբ Հոգին
նրանց մոտ իրականացնի այն, ինչ խոստացել է իրականացնել, այդ ժամանակ կհավատանք: Այդպիսին
է ապացույցը: 120 Ինչպե՞ս է գործել Պատվաստանյութը մարդու մեջ. «Հավատացողներին կուղեկցեն
այս նշանները...»: Եթե Պատվաստանյութը բերի այս արդյունքը, ուրեմն ճիշտ է: 121 Որպես
ամփոփում, ևս մի քանի րոպե... Աբելի ու Կայենի ժամանակներից տեղափոխվենք Նոյի՝ դատաստանի
ժամանակը: Մինչև աղոթքի շարք կազմելը ուշադիր լսեք, մինչ ես կանդրադառնամ մի քանի սուրբգրային
հատվածների, որոնք վերաբերում են այս թեմային: 122 Մենք տեսնում ենք, որ երբ մարդիկ
ընդունեցին Խոսքի ինտելեկտուալ ըմբռնումը, մարդիկ դարձան մեծ և անվանի: Աստվածաշունչն
է այդ ասում (Ծննդով 6:4): Այդ անվանի մարդիկ ընտրեցին գեղեցիկ կանանց, ինչպես հիմա
աշխարհով մեկ այդպես են անում: Ես այդ մասին խոսել եմ «Նրա գալստի կարմիր լուսազդանշանը»
քարոզում. մենք այն երեկո տեսանք, թե ինչպես վերջին օրերում կանայք ավելի ու ավելի
գեղեցիկ են դառնում, և անվանի տղամարդիկ... ինչպես այն սկանդալները, որոնք եղան Անգլիայում
և ԱՄՆ-ում: Եվ շուտով մեկն էլ կբացահայտվի: Դուք պարզապես չգիտեք, թե ինչ իրավիճակ
է այդ «կանչովի աղջիկների» և նման բաների հետ կապված: Գիտե՞ք, որ ամեն երրորդ աղջիկը
բարում մատոցողուհի է աշխատում դպրոց կամ քոլեջ գնալու փոխարեն: Գիտե՞ք, որ դպրոցական
աղջիկների համարյա մեկ երրորդը (ճշգրիտ թիվը չգիտեմ) անբարոյական են կամ ստիպված են
եղել դպրոցից դուրս գալ հղիության պատճառով: Գիտե՞ք, որ պենիցիլին ընդունելը վեներական
հիվանդություններից խուսափելու համար միայն ավելացրեց ապականությունն աշխարհում և չվերացրեց
այդ հիվանդությունը: Տեսեք, Աստված ասել է, որ պատժելու է մինչև չորրորդ սերունդը:
Այստեղից էլ՝ Դաունի համախտանիշը և մյուս բաները: Որքա՛ն խորամանկ է մեղքը: Ինչպե՞ս
կարող են հովիվները չքարոզել այդ կանանց դեմ, որոնք փողոցում կիսամերկ շրջում են, այլ
թույլ են տալիս այդպիսի կանանց երգել երգչախմբում, մինչդեռ դա մեր ազգին, մեր սերնդին
տանում է դժոխք: Մենք տեսանք, թե ինչ կատարվեց, երբ անօրենության չափը լցվեց: Կարծում
եմ, որ հիմա էլ այդպես է: 123 Հիմա կվերադառնամ իմ թեմային: Թեման ներկայացնելու անսովոր
ձև ունեմ. սիրում եմ նախ տարբեր բաների մասին խոսել, հետո անցնել իմ թեմային: Նոյի
ժամանակ, երբ Աստված պիտի դատեր աշխարհը (աշխարհն այնպիսին էր, ինչպիսին հիմա է, որովհետև
Հիսուսն է ասել), արդյո՞ք Նա հոգ տարավ: Անկասկած: Ու՞մ մասին հոգ տարավ: Իմանալով,
որ դատաստանը գալու էր՝ Նա հոգ տարավ, մտածեց նրանց մասին, ովքեր մտածում էին Իր մասին:
Նույնն էլ այսօր է: Նա հոգ էր տանում նրանց մասին, ովքեր մտածում էին Իր մասին: Նա
մարգարե ուղարկեց, որ առաջնորդի ընտրյալներին Իր պատրաստած ճանապարհով, որ ազատ լինեն
դատաստանից: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Մենք տեսնում ենք, որ Աստված հոգում
է Իր ժողովրդի մասին: (Չձայնագրված հատված ծան. խմբ.): 124 Մենք վերջին ժամանակներում
ենք, և գիտենք, որ վերջին ժամանակներում ենք: Այդ ապականության վրա հնարավոր չէ կառուցել:
Ինչպե՞ս կարող ենք քաղաք կառուցել Սոդոմի և Գոմորի մոխրացած ավերակների վրա: Ինչպե՞ս
կարող ենք: Միայն մեկ փյունիկ կա, դա Տեր Հիսուսի գալուստն է: Ո՜հ, եղբայրներ, մաքրման
գործընթաց է լինելու նեղության ժամանակաշրջանում, որպեսզի աշխարհը վերանորոգվի մի ժողովրդի
համար, որն արդարացած է Աստծո կողմից և ապրում է Աստծո Խոսքով: 125 Ուշադրություն դարձրեք.
Նա հոգ տարավ նրանց մասին, ովքեր հոգ էին տանում իրենց փրկության մասին և մարգարե ուղարկեց
նրանց: Նոյն առաջնորդեց նրանց այն ճանապարհով, որ Աստված էր պատրաստել: Ահա Աստծո գործելակերպը:
Աստված խոսեց Նոյի հետ՝ նրան բերելով Խոսքը (այն ժամանակ գրված Խոսք չկար), ասաց Նոյին,
որ տապան կառուցի մարդկանց փրկության համար և զգուշացնելու համար, որ Աստված փրկության
ճանապարհ ունի: Այդ մարդը հաստատված մարգարե էր, որն ապացուցեց, որ դա էր փրկության
ճանապարհը: Նրանք, ովքեր խոնարհ և անկեղծ էին, լսեցին այդ մարդուն և հավատացին: Նրանք
փրկվեցին. ինչի՞ց: Մեղավոր աշխարհի կործանումից: Նրանք փրկվեցին այն կործանումից, որին
ենթարկվեց ողջ աշխարհը: Աստված այդպես հոգ տարավ նրանց մասին: Աստված իմ, օգնիր խորապես
ըմբռնել այս բաները աղոթքի շարքը սկսելուց առաջ: Աստված հոգ տարավ նրանց մասին:
126 Մեր օրերում Աստված նայում է աշխարհին: Նա կանչեց, կանչեց, բայց մարդիկ արհամարհանքով
մերժեցին Նրան: Սկզբում զղջալու հնարավորություն կար: Երբ Աստված Եսայի մարգարեին ուղարկեց,
որ զգուշացնի Եզեկիային, որ մահանալու է, Եզեկիան զղջաց և ներվեց: Երբ Աստված Հովնանին
ուղարկեց Նինվե՝ զգուշացնելու համար, որ քառասուն օրից քաղաքը կործանելու է, նրանք
ողորմություն խնդրեցին և ապաշխարեցին: Բայց երբ մերժում են, մնում է միայն դատաստանը:
Իսկ այս ազգը մերժել է Քրիստոսին: Նա ուշադրություն չդարձրեց կանչին, ուստի նրան միայն
մնում է ենթարկվել դատաստանին: 127 Աստված հոգ տանու՞մ է զղջացողների համար: Նրանց
համար ճանապարհ բացու՞մ է: Տեսնենք, թե Նա ինչ է արել անցյալում: 128 Նոյի ժամանակ
Նա հոգ տարավ նրանց մասին: Նա մարգարե ուղարկեց: Նրանց ճանապարհ ցույց տվեց, փրկության
միջոց տվեց, և նրանք ազատվեցին դատաստանից: Նա հոգ տարավ նրանց մասին: Նա հոգ տարավ
ընտրյալների մասին, փրկության միջոց տվեց մինչև դատաստանի գալը: 129 Նա այդ արեց ընտրյալների
համար, մենք այդ գիտենք: Նա այդ արեց ընտրյալների համար, միայն նրանց համար: Այդ նրանք
էին, ովքեր ընդունել էին կյանքի սաղմը: Նրանք էին, ովքեր նախասահմանված էին տեսնելու
այդ բաները: Այդ նրանք էին: Մենք բոլորս, եթե հավատում ենք Աստվածաշնչին, պետք է հավատանք
նախասահմանությանը: Դա ճիշտ է: Աստված չի ուզում, որ որևէ մեկը տառապի, բայց Նա գիտեր,
թե ովքեր են ընդունելու, և ովքեր են մերժելու: 130 Նա հոգ տարավ ընտրյալ ժողովրդի մասին
նաև Եգիպտոսի կործանման ժամանակ: Ժողովուրդը ստրուկ էր Եգիպտոսում: Մովսեսի ժամանակ
Աստված հոգ տարավ ժողովրդի մասին: Ի՞նչ ուղարկեց նրանց: Եվս մեկ անգամ մարգարե: Այդպես
չէ՞: Եվ Նա զատեց Իր ժողովրդին անհավատ աշխարհից, այն ժամանակվա գալիք դատաստանից:
Նա հոգ տարավ այն ժամանակ, երբ Եգիպտոսի մեղքերն այնքան էին բազմացել, որ Աստված պետք
է դատաստան ուղարկեր, որովհետև արդեն ասել էր Աբրահամին. «Ես կզբաղվեմ այս ազգով»:
Նա Իր բարկությունը չթափեց բոլորի վրա, այլ հոգ տարավ Իր ժողովրդի մասին: Նա նրանց
Մխիթարիչ ուղարկեց, Խոսքն ուղարկեց: Եվ միշտ Իր մարգարեի միջոցով է Նա ուղարկում Իր
Խոսքը, ինչպես դա արեց Նոյի ժամանակ: Նա նույն բանն արեց Նոյի ժամանակ: Տեսնում ենք,
որ նույնն արեց Մովսեսի ժամանակ: Նա նրանց մոտ ուղարկեց Իր մարգարեին, և նրանք զատվեցին
անհավատությունից: Նրանք դուրս եկան, նրանք հավատացին, որ Մովսեսը մարգարե էր: Փարավոնի
աչքում նա ֆանատիկ էր, կախարդ, կեղծավոր, սարսափելի մի անձ: Բայց ընտրյալ ժողովրդի
համար, որը դուրս եկավ Աստծո Խոսքի համաձայն, նա իրենց մարգարեն էր: Դա Աստծո կողմից
պատրաստված ճանապարհն էր: Ուշադրություն դարձրեք, նրանք հավատացին Մովսեսին և ազատվեցին
այդ ժամանակվա դատաստանից: Նրանք հավատացին Մովսեսին: 131 Նա ասաց, որ հոգ է տանում,
որ նրանց դուրս բերի, նաև հոգ տարավ նրանց մասին ճանապարհորդության ժամանակ, դուրս
գալուց հետո: Ամեն: Այդպես է նաև հիմա հոգևոր ոլորտում, ինչպես այն ժամանակ մարմնավոր
ոլորտում: Աստված հոգ տարավ նրանց մասին: Ինչպե՞ս: Նա նրանց տվեց այն ամենը, ինչի կարիքն
ունեցան ճանապարհորդության ժամանակ: Բժշկեց նրանց, երբ հիվանդ էին: Բժշկություն տվեց
նրանց, հիվանդությունից դուրս գալու միջոց: Նա նրանց պղնձե օձ տվեց. նրանք ընդամենը
պետք է նայեին օձին (մեղքի խորհրդապատկեր) բժշկվելու համար: Նա նրանց ճանապարհին կերակրեց,
երբ հաց չկար: Նա երկնքից հաց ուղարկեց նրանց: Կերակրեց նրանց: Ոչ միայն դա, նաև հագցրեց,
ցույց տվեց, որ Ինքը հոգ է տանում նրանց մասին, ովքեր մտածում են Իր մասին: 132 Եթե
նրանք պատրաստ են խոստովանել իրենց սխալները, զղջալ, հավատալ և ընդունել, Աստված հոգ
է տանում նրանց մասին: Բայց նախ պետք է դուք հոգ տանեք, ընդունեք այն, ինչ Նա ձեզ ուղարկում
է: Նա այնպես էր հոգ տանում նրանց մասին, որ նրանք վստահ լինեին, որ ոչ մի սխալ չի
կարող լինել: Նա հաստատեց Իր մարգարեին Կրակի Սյան նշանով, որ մարդիկ տեսնեին, որ ոչ
միայն մարդն էր այնտեղ քայլում, այլև իր վերևում Աստված էր, որը ցույց էր տալիս, որ
Ինքն է առաջնորդում ճանապարհով: Աստված հոգ է տանում այն մարդկանց մասին, ովքեր հետաքրքրված
են Իրենով: Այդպես նա հաստատեց այդ մարդուն և ապացուցեց, որ նա Աստծո ծառան է՝ ուղարկելով
Կրակի սյուն, որ նրանց առաջնորդի դեպի խոստումի երկիր: Նրանք գիտեին, որ քանի դեռ Կրակի
սյունն ու Ամպի սյունն ուղեկցում են իրենց... Աստված ասել էր, որ Կրակի սյունն ու Ամպի
սյունը չեն հեռանա նրանցից: Նա նրանց հետ մնաց անապատում տարիներ շարունակ, քառասուն
տարի: Մի՞թե այդպես չէ: Այդ Կրակի սյունն առաջնորդում էր նրանց: Մեզ մոտ արդեն երեսուներեքերորդ
տարին է, մնում է ևս յոթ տարի. կստացվի նույն խորհրդապատկերի պես: Կրակի սյունն առաջնորդում
էր նրանց: Նա հոգ տարավ նրանց մասին: Այնպես հոգ տարավ, որ հասկացրեց նրանց, որ դա
ինչ-որ գիտական բան չի, պատահականություն չի, այլ Նա հաստատում է պատգամը՝ ապացուցելով
այն: 133 Նա նույնիսկ հոգ տարավ մի կնոջ մասին, որն օտար էր, ոչ թե իսրայելացի: Նա
չէր պատկանում այդ խմբին, օտար էր, երիցական, մեթոդական, կամ մեկ ուրիշ բան, ուրիշ
կողմում էր գտնվում: Բայց երբ նա լսեց... Նրա անունը Ռախաբ էր, նա պոռնիկ էր: Բայց
երբ Նա լսեց, որ Աստված Կրակի սյունով առաջնորդել է նրանց, Աստծուն կանչեց և գթասրտություն
ցուցաբերեց լրտեսների հանդեպ, ովքեր եկել էին երկիրն ուսումնասիրելու: Եվ քանի որ այդ
կինը հոգ տարավ իր և իր ընտանիքի մասին, Աստված էլ հոգ տարավ իր մասին, այնպես հոգ
տարավ, որ կինը պատրաստ էր կյանքը տալու Քրիստոսին, որովհետև տեսել էր գերբնական Աստծո
նշանը: Մինչ այդ նա հավատարիմ ծառայում էր իր աստվածներին իր հարանվանությունում: Բայց
երբ նա տեսավ գերբնական, փառավոր նշանը, աղաղակեց և ողորմություն խնդրեց իր և իր ընտանիքի
համար: Աստված այնպես հոգ տարավ նրա մասին, որ երբ ողջ քաղաքը կործանվեց, իր տանից
մի քար էլ չշարժվեց: Աստված հոգ տարավ: Թեև նա օտար էր և այն ժամանակվա խմբի անդամ
չէր, Աստված հոգ տարավ նրա մասին: Նա միշտ այդպես է անում: Նա հոգ տարավ Եղիայի մասին,
ով մտածում էր Աստծո մասին: 134 Ալելուիա: «Նրան թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ
Նա ձեր մասին հոգում է»: Պետրոսը, դիմելով ընտրյալներին՝ ընտրյալ երեցներին և եկեղեցու
եղբայրներին, ասաց. « Նրան թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ Նա ձեր մասին հոգում է:
Ամեն բան հանձնեք Նրան, որովհետև մաքուր եք Աստծո առաջ, քայլում եք որպես Աստծո ծառաներ»:
135 Աստված հոգ տարավ Եղիայի մասին, որովհետև նա հոգ էր տանում Աստծո գործի մասին:
Բոլոր մյուս քարոզչիները կորցրել էին այդ օրվա տեսիլքը, Աստծո կամքը և Նրա Խոսքի հանդեպ
սերը. նրանք բոլորը դարձել էին «մոդեռնիստներ»: Բայց անկախ նրանից, թե ինչքան «ժամանակակից»
էր Հեզաբելը՝ երկրի առաջին տիկինը, անկախ նրանից, թե ինչպես էին քարոզիչները թույլ
տալիս, որ կանայք գործեն, Եղիան այդ բաների դեմ աղաղակեց Տիրոջ անունով: Նա հոգ էր
տանում Տիրոջ ասածների մասին, դրա համար Աստված հոգ տարավ Եղիայի ասածների մասին, որովհետև
Եղիան Աստծո Խոսքն էր հռչակում: Աստված հոգ է տանում, մտածում է ձեր մասին, երբ դուք
մտածում եք Իր մասին: Բայց նախ դուք պետք է դա անեք: 136 Աստված հոգ տարավ Եղիայի մասին,
երբ Իր Խոսքով կանչեց նրան հարանվանություններից: Թվում է, որ Եղիան պիտի մեռներ սովից,
որովհետև ո՜չ տասանորդ, ո՜չ ընծա չէր ստանում: Բայց Աստված հոգ տարավ նրա մասին այնպես,
որ երբեք սոված չմնաց այդ ողջ ժամանակ, որովհետև նա հնազանդվում էր Իր Խոսքին: Աստված
հրամայեց ագռավներին, որ կերակրեն նրան: Նա հոգ տարավ Եղիայի մասին, որովհետև նա մտածում
էր Աստծո մասին: Նա Խոսքն է: 137 Նա հոգ տարավ Դանիելի մասին,երբ Դանիելն այնքան էր
հոգ տանում Իր Խոսքի մասին, որ շարունակում էր անկեղծորեն աղոթել, չնայած թագավորի
հրամանին: Դանիելը պարզապես բացում էր լուսամուտը դեպի Երուսաղեմ և աղոթում: Եղիան
մտածում էր Աստծո մասին, և Աստված հոգ տարավ նրա մասին: Դանիելը սիրում էր Աստծո Խոսքը,
և Աստված հոգ տարավ Դանիելի մասին: Նա Կրակի սյուն ուղարկեց, որը վախեցրեց առյուծին
և հեռու պահեց նրանից, երբ նա այնտեղ մնաց ողջ գիշեր: Աստված հոգ տարավ Դանիելի մասին,
որովհետև Դանիելը մտածում էր Աստծո մասին: Անկասկած: Նա անկեղծորեն աղոթում էր, իմանալով
հանդերձ, որ դրա համար իրեն կգցեն առյուծների գուբը, եթե չհնազանդվի հարանվանական կարգադրություններին:
Բայց նա ծնկի եկավ պատուհանի մոտ, որովհետև չվախեցավ մարդկանց ասածներից: Նա լայն բացեց
պատուհանները, որովհետև դա Աստծո պատվիրանն էր, և ամեն օր անկեղծորեն աղոթում էր իր
Աստծուն: Դանիելն անտարբերությամբ չէր վե- րաբերվում Աստծո պատվիրանին, Աստված էլ անտարբերությաբ
չվերաբերվեց Դանիելին և հոգ տարավ նրա վիճակի մասին: Նա այդպես է վարվում միշտ: Ամեն:
138 Նա հոգ տարավ եբրայեցի պատանիների մասին, երբ նրանք անկեղծորեն պատվում և պահում
էին մեկընդմիշտ իրենց ավանդված հավատքը, Աստծո Խոսքը: Նրանք Աստծուց պատվիրան ունեին.
«Երկրպագություն մի արեք ոչ մի հեթանոս աստծո, ոչ մի արձանի առջև: Մի երկրպագեք ու
մի պաշտեք նրանց»: Այդպիսին էր պատվիրանը: Եվ երբ փողը հնչեց և տրվեց հրամանը՝ «Կրակի
հնոցի մեջ նետել նրանց, ովքեր չեն երկրպագում արձանին», այդ երեք պատանիները այնքան
պատվեցին Աստծո Խոսքը, որ մեջքով շրջվեցին արձանին: Աստված հոգ տարավ նրանց մասին և
բորբոքված կրակի մեջ ուղարկեց չորրորդ Մարդուն և պաշտպանեց նրանց կրակներից: Աստված
հոգ տարավ նրանց մասին, որովհետև նրանք անտարբեր չէին Աստծո Խոսքի հանդեպ: 139 Եթե
դուք կապված եք մնում ձեր հավատո հանգանակի հետ, Աստծուն չի հետաքրքրում, թե դուք ինչ
եք անում: Եթե դուք այդպես եք վարվում, Աստված երբեք չի զբաղվի ձեզանով, որովհետև դուք
մարդկանց ասածներն եք անում: Բայց եթե դուք կառչեք Աստծո Խոսքից, ձեր անկեղծ ու ճշմարիտ
դավանանքից, և հավատաք, որ Աստված բժշկում է, նույնն է երեկ, այսօր և հավիտյան, Նա
հոգ կտանի ձեր մասին: 140 Նա հոգ տարավ երեք եբրայեցիների մասին և նրանց մոտ ուղարկեց
չորրորդ Մարդուն: Դա Քրիստոսն էր, մենք դա գիտենք: 141 Երբ բորոտն աղաղակեց. «Տե՜ր...»:
Տասը բորոտները դուրս էին եկել և անկեղծորեն աղաղակել էին. «Տեր, ողորմիր մեզ»: Նրանք
զբաղված էին իրենց անձնական խնդիրներով, իսկ Նա զորություն ուներ դրանցով զբաղվելու
համար: Նա հոգ տարավ բորոտների մասին, որովհետև նրանք դավանեցին Նրան, Տեր անվանեցին
Նրան: 142 Նա հոգ տարավ հարյուրապետի մասին, որը մտահոգվելով Հիսուսին կանչեց օգնության:
Երբ այդ մարդը ցույց տվեք իր հավատքը՝ մերժելով Հռոմի իր կուռքերին և հրապարակավ Հիսուսին
կանչել տվեց, Հիսուսը խոսք ասաց նրա ծառայի բժշկության համար: Նա հոգ է տանում ձեր
մասին, երբ դուք եք նախ հոգ տանում, բայց նախ դուք պետք է հոգ տանեք: Նա հոգ է տանում:
143 Նա հոգ տարավ Հայրոսի մասին, երբ նա Հիսուսի մասին մտածեց: Նա գաղտնի էր հավատում:
Նա գիտեր, որ Հիսուսը ճիշտ է, բայց չէր կարող բացահայտ դավանել իր հարանվանական դիրքի
պատճառով: Բայց երբ իր փոքրիկ աղջիկը հիվանդացավ և մահացավ, նա այնքան հոգ տարավ, որ
ուշադրություն չդարձրեց անհավատներին և գնաց Հիսուսին փնտրելու: Երբ Հայրոսը ցույց
տվեց, որ Հիսուսը կարևոր է իր համար, Հիսուսն էլ ցույց տվեց իր հոգատարությունը նրա
հանդեպ և նրա աղջկան հարություն տվեց: Նրան հանձնեք ձեր բոլոր հոգսերը, որովհետև Նա
հոգում է ձեր մասին: Ինչ հոգս էլ լինի, Նա հոգում է ձեր մասին: 144 Կինը, որը տառապում
էր արյունահոսությամբ տասներկու տարի, ասաց. «Եթե դիպչեմ Իր հանդերձի ծայրին, կբժշկվեմ»:
Թեև Նա նման բան չէր պատվիրել, բայց հոգ տարավ նրա մասին իր հավատքի համար և ժողովրդի
ներկայությամբ ասաց, որ նրա հավատքը փրկեց նրան: Նա հոգ տարավ այդ կնոջ մասին, որովհետև
կինը հավատք ցույց տվեց Նրա հանդեպ: 145 Երբ Լեգիոն անունով նյարդային հիվանդը հոգ
տարավ, որ վազի Հիսուսի մոտ և երկրպագի Նրան, Հիսուսն էլ նրա մասին հոգ տարավ և հանեց
նրա միջից դևերի լեգիոնին: Այդ դևերը երբեք չէին գա Հիսուսի մոտ, եթե Լեգիոնը ջանք
չաներ Հիսուսի մոտ գալու համար: Քանի որ նա այդքան ջանք արեց, ցույց տվեց իր հավատքը,
Հիսուսն էլ նրա մասին հոգ տարավ, և մարդն ազատվեց իր նյարդային հիվանդությունից: Աստված
հոգ է տանում, երբ դուք եք հոգ տանում: Անկասկած: Նա հոգ է տանում ձեր մասին, երբ դուք
մտածում եք Իր մասին: 146 Երբ կույրն աղաղակեց. «Ո՜վ Հիսուս» Երիքովի դարպասի մոտ...
Նա ուղղափառ հրեա էր, ժողովարանում լավ համբավ ունեցող: Բայց նա հարցրեց. «Այս ի՞նչ
աղմուկ է»: Նրան պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցին է անցնում, այն Մարգարեն»: 147 Այդ
ժամանակ նա աղաղակեց. «Հիսուս, Դավթի որդի»: Ի՛նչ հանդիմանություն էր դա այնտեղ կանգնած
իր հովվի և քահանաների համար: Բայց նրա համար կարևոր չէր, թե ինչ կասեին հովիվը, քահանան
կամ մեկ ուրիշը: Նրա հետաքրքրությունն արթնացել էր, հոգ էր տանում տեսողություն վերականգնելու
համար, դրա համար աղաղակեց: Երբ այդ կույրը պատրաստ էր և մեծ փափագով աղաղակեց, Հիսուսը
հոգ տարավ նրա համար և բժշկեց նրան: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նա հոգ է
տանում ձեր մասին, երբ դուք մտածում եք Իր մասին: Բայց նախ դուք պետք է դա անեք, պետք
է ապացուցեք, որ ձեզ համար մեկ չի: 148 Նա այնպիսի հոգատարություն ցույց տվեց, որ երբ
վեց ամուսին ունեցած կինը հասկացավ և ճանաչեց Մեսիայի զանազանության նշանը, Նա ներեց
նրա բոլոր մեղքերը և տվեց այն ջուրը, որի համար չէր նա եկել ջրհորի մոտ: Որովհետև այդ
կինը ճանաչեց Նրան: Երբ Նա բացահայտեց, թե ինչ խնդիր ուներ նա, կինն ասաց. «Տե՜ր, տեսնում
եմ, որ Դու մարգարե ես»: Ուրիշների նման նա էլ էր սպասում այդ օրվան, բայց նա մնացել
էր այդ եկեղեցական խմբերի մեջ և հնարավորություն չէր ունեցել այդ տեսնելու: Բայց երբ
տեսավ մի Մարդու, ով իրեն ասաց, թե ինչ վատ բաներ էր ինքն արել, նա ասաց. «Տեր, ես
տեսնում եմ, որ Դու մարգարե ես: Ես գիտեմ, որ երբ Մեսիան գա, կանի այդ բաները»: Հիսուսը
Նրան պատասխանեց. «Այդ Ես եմ»: 149 Դա հերիք էր: Դա էր նրան հետաքրքրում: Նա թողեց
իր կուժը, վազեց քաղաք և ասաց. «Եկեք տեսեք մի մարդու, ով ինձ ասաց այն ամենն, ինչ
ես արել եմ: Արդյո՞ք Նա Քրիստոսը չի»: Նա մի քիչ Ռախաբի նման էր: Նա այնքան էր հետաքրքրված,
որ իրարանցում առաջացրեց ողջ քաղաքում: Նա անտարբեր չմնաց, որովհետև ինչ-որ բան կատարվեց՝
Սուրբ Գրքում գրվածը ճշտորեն իրականացավ: Կարևոր չէ, թե մարդիկ ինչ կասեին: Նա անձամբ
էր տեսել, ներկա էր, երբ դա կատարվեց: Նա հոգ տարավ իր ժողովրդի մասին և զգուշացրեց
նրանց, ինչի արդյունքում ողջ քաղաքը հավատաց Հիսուս Քրիստոսին: Կինը հոգ տարավ, և Հիսուսն
էլ հոգ տարավ նրանց մասին: Դա ճիշտ է: Նա այդ արեց: 150 Հիսուսը հոգ տարավ այս օրվա
պատգամի մասին, որ իրականանան այն բոլոր բաները, ինչ Նա ասել էր: Նա մեռավ և հարություն
առավ, որ նրանց ուղարկի Մխիթարիչ Սուրբ Հոգին, որ այսօրվա ծառայության միջոցով ցույց
տա, որ Ինքը միշտ կենդանի է: Նա հոգ տարավ դրա մասին: Իսկ մենք չե՞նք ուզում հոգ տանել:
Ահա սա է հարցը: Չե՞նք ուզում հոգ տանել այդ բաների մասին: Նա մեռավ այս ծառայության
համար: Նա մեռավ, որ Սուրբ Հոգին այստեղ լինի մեր օրերում և մեզ ցույց տա այդ բաները:
Նա հոգ տարավ ձեր մասին: Նա հոգ տարավ Սուրբ Հոգին ուղարկելու և այդ բաներն ասելու
համար: Նա հոգ տարավ, որովհետև սիրում էր ձեզ: Նա հոգ տարավ, որ ուղարկի Սուրբ Հոգին
և իրականացնի այս ծառայությունը: 151 Այն ժամանակ այդպես ցույց տվեց, որ հոգ է տանում,
որովհետև եկավ և հաստատեց այն, ինչ Աստված նախապես ասել էր, որ կատարվելու է: Այդ պատճառով
կինը նրան ճանաչեց: Նա ասաց. «Ես գիտեմ, որ երբ Մեսիան գա, Մարգարե կլինի: Երբ Մեսիան
գա, մեզ կասի բոլոր այդ բաները»: Տեսեք, Նա հոգ տարավ, որ Աստծո Խոսքը հաստատվի այդ
կնոջ համար: Ամեն: 152 Նա ուղարկեց Սուրբ Հոգուն, որ այս ինտելեկտուալ տեսությունների
դարում Սուրբ Հոգով նույն կերպ ցույց տա, որ Ինքը նույնն է: Նա նույնն է երեկ, այսօր
և հավիտյան: Հիմա սա է հարցը. դուք հոգ տանու՞մ եք, մտածու՞մ եք: Բազում անգամներ դա
ապացուցվել է: Դուք բավականաչափ հոգ տանու՞մ եք, որ հավատաք: Հոգ տանու՞մ եք, որ խոստովանեք
ձեր մեղքերը, խոստովանեք, որ սխալ եք եղել: Խոստովանեք ձեր անհավատությունը և ընդունեք
սա: Դուք բավականաչափ հոգ տանու՞մ եք, որ ընդունեք սա: Նա այնքան հոգ տարավ, որ մեռավ
ու հարություն առավ, որ ձեզ սա բերի: Դուք բավականաչափ հոգ տանու՞մ եք, որ ընդունեք
այն: Ես կարծում եմ, որ սա ապացուցվել է Նոյի ժամանակներից, Ծննդոց գրքի ժամանակներից
սկսած, բոլոր դարերում: Մենք ժամանակ չունենք բոլորը սերտելու համար: Բայց տեսնում
եք, որ Նա հոգում է ձեր մասին և մեռավ, որ դուք Իր մասին մտածեք, որ ունենաք բաց ճանապարհ:
Նա է բացել այդ ճանապարհը: Նա հստակ ասաց, թե ինչ է կատարվելու, և այսօր ցույց է տալիս,
որ դա ճշմարտություն է: Մեր ապրած չար ժամանակներում դուք բավականաչափ հոգ տանու՞մ
եք, որ հավատաք դրան ողջ սրտով: 153 Կլինեք դուք աղոթքի շարքում թե ոչ, դա չէ կարևորը:
Կարևորը սա է. դուք հոգ տանու՞մ եք: Նրան հանձնեք ձեր հոգսերը, որովհետև Նա հոգում
է ձեր մասին: Անկեղծ եղեք: Հոգ տարեք, ջանք արեք անկեղծ լինելու, որովհետև Նա Իր հաստատված
Խոսքով ապացուցել է, որ հոգ է տանում ձեր մասին: Նա խոստացավ ուղարկել Սուրբ Հոգին
և ուղարկեց: Նա խոստացավ Իր Խոսքում և կատարեց այն: Նա հոգ է տանում, իսկ դու՞ք: Նախ
դուք պետք է հոգ տանեք: 154 Նա այնպես հոգ տարավ, որ ձեր փոխարեն հաղթեց բոլոր թշնամիներին,
իսկ ձեզ մնում է միայն անկեղծ լինել և հավատալ: Նա հաղթեց մահին: Կարիք չկա, որ ես
հաղթեմ մահին, մահն արդեն պարտված է: Կարիք չկա, որ ես հաղթեմ հիվանդությանը, կամ Հիսուսը
հաղթի, հիվանդությունն արդեն պարտված է: Ես պետք է հոգ տանեմ հավատալու համար: Դուք
վախենու՞մ եք ուրիշների ասածներից: Վախենու՞մ եք բժշկի տված ախտորոշումից: Վախենու՞մ
եք, թե ինչ կասի եկեղեցին: Վախենու՞մ եք կռվել սատանայի դեմ: Ասեք. «Ես խոստովանել
եմ իմ մեղքերը: Ես ամեն բան մի կողմ եմ թողել: Ես հավատացել եմ յուրաքանչյուր Խոսքին:
Ահա ես, Տեր: Դիր իմ մեջ այդ հոգատարությունը: Դու հոգ ես տարել իմ մասին, ես էլ ուզում
եմ հոգ տանել Քեզ հաճելի լինելու համար»: 155 Հիշեցի այս հին, սիրելի երգը՝ «Հոգում
է Նա քո մասին»: Լույսի մեջ թե խավարում, hոգում է Նա քո մասին: Խոնարհենք մեր գլուխները,
էլ չենք կարող շարունակել: Հոգում է Նա քո մասին, Հոգում է Նա քո մասին Լույսի մեջ
թե խավարում, Հոգում է Նա քո մասին: Երգենք Նրան մեր գլուխը խոնարհած ու մեր սրտի խորքից:
Հոգում է Նա քո մասին (մտածեք այն ամենի մասին, ինչ Նա արել է) Հոգում է Նա քո մասին
Լույսի մեջ թե խավարում, Հոգում է Նա քո մասին: Հոգում է Նա քո մասին (եթե դու էլ ես
հոգում, բարձրացրու ձեռքդ երգելիս) Հոգում է Նա քո մասին Լույսի մեջ թե խավարում, Հոգում
է Նա քո մասին: 156 Երկնային Հայր, այս պահին, այս ուշ ժամին մենք սրտանց խոստովանում
ենք, որ հիմա գիտենք Քո Խոսքով, որ Դու միշտ հոգ ես տարել Քեզ պատկանողների մասին:
Բայց դժվարությունը սա է՝ արդյո՞ք մենք էլ ենք հոգ տանում: Արդյո՞ք մենք չենք ուզում
միայն կրթություն ստանալ և ասել. «Ես աստվածաբանության դոկտորի կոչում ունեմ»: Դա նշանակում
է իմանալ դեղատոմսը, բայց չի նշանակում ընդունել դեղը: 157 Ո՜վ Աստված, ես խնդրում
եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր սրտում ընդունի Քրիստոսի տառապանքները, ապրի Նրա
չարչարանքները, որ հասկանանք, որ պիտի կրենք Նրան անվան համար նախատինք, պետք է չարչարվենք:
Թող մենք լինենք այն ժամանակվա աշակերտների նման, որոնք վերադարձան ուրախանալով, որ
արժանի են եղել Նրան անվան համար նախատինք կրելու: Շնորհիր մեզ դա, ո՜վ Հայր: 158 Ես
հիմա ձեռնադրությամբ կաղոթեմ հիվանդների համար, Տե՜ր: Շատերն են ձեռք բարձրացրել և
մենք կաղոթենք շատերի համար, ովքեր աղոթքի քարտ ունեն: Շատերը ժամանակին չեն եկել,
որ ստանան աղոթքի քարտ, բայց նրանք կհավատան, Տեր: Նրանք էլ կարող են ձեռք բարձրացնել.
թվում է, որ ողջ եկեղեցին ձեռք է բարձրացրել: Շատերն են հիվանդ: Այստեղ նաև թաշկինակներ
են դրված: Ես զգում եմ Քո աստվածային ներկայությունը օծված Խոսքի միջոցով: Բժշկիր նրանց,
Տեր, շնորհիր իրենց աղոթքների պատասխանը: 159 Եվ այժմ այս թաշկինակներից մինչև դահլիճ,
բոլոր մարդկանց վրա, ովքեր նստած են այնտեղ և տառապում են, թող իջնի Տիրոջ ներկայությունը
և բժշկի բոլորին: Խնդրում ենք, բժշկիր այս առավոտ Քո աստվածային շնորհքով, մինչ մենք
խոստովանում ենք, Տեր: Ես, Քո ծառան, խոստովանում եմ, որ անզոր եմ: Ես ոչինչ չունեմ
Քեզ բերելու, որ արժանի լինի: Մենք անարժան ենք: Մեզանից ոչ ոք չի կարող այդ անել:
Մենք արժանի չենք ստանալու այն բաները, որոնք պետք է հիմա խնդրենք: Բայց մենք գիտենք,
Տեր, որ Հիսուսը բարձրացավ փառքի մեջ, որ մեզ համար տեղ պատրաստի և մեզ Իր մոտ տանի:
Նա մեզ ասաց, որ կուղարկի Մխիթարիչ Սուրբ Հոգին, որը կկատարի Իր գործերը և մեզ հետ
կմնա հավիտյան: 160 Ո՜վ Սուրբ Հոգի, Աստծո Հոգի, նորից եկ այստեղ այս առավոտ և հաստատիր
Քո ներկայությունը, Տեր, այնպես, ինչպես այն ժամանակ, երբ քայլում էիր երկրի վրա, որպեսզի
այստեղ գտնվողները իմանան, որ այս վերջին օրերում Դու այստեղ ես հաստատելու համար Քո
Խոսքը, ապացուցելու համար, որ «ինչպես Ղովտի օրերում էր, այնպես էլ կլինի Մարդու Որդու
գալստյան ժամանակ»: Տե՜ր, Քո փառքի ու պատվի համար ենք դա խնդրում, հանձնվում ենք Քեզ
մեր խոստովանությամբ: Մաքրիր մեզ Քո արյունով, լվա Խոսքիդ ջրով, մաքրիր Արյունով: Եվ
մեզ օրինակ դարձրու այս անհավատ աշխարհում, ինչպես Պետրոսն ասաց այն հատվածում, որ
կարդացինք այս առավոտյան, որովհետև մենք դա խնդրում ենք Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն:
161 Ուզում եմ խնդրել քրոջը, որ մի պահ դաշնամուր նվագի: Գուցե այսօր մի քիչ ուշանանք,
բայց ես հաճախ չեմ գալիս այստեղ: Մի քիչ համբերեք: Թող յուրաքանչյուրը մի քանի րոպե
մնա իր տեղում: Մենք աղոթելու ենք բոլորի համար: Բիլլի Պոլն այստե՞ղ է: Որտե՞ղ ես դու
բաժանել աղոթքի քարտերը: Ո՞ր շարքն է: Շարք Բ, 1-100: Վերցնենք Բ շարքից մի քանիսը
և տեսնենք, թե Նա մեզ զանազանություն կտա: Տեսնենք, թե արդյոք Նա մեր մեջ է: Հայտնեք
Նրան ձեր խնդրանքները: Հավատու՞մ եք, որ Նա կլսի: Ես օծության մեջ էի քարոզելու ժամանակ,
բայց ինչպես տեսնում եք մի քիչ հեռացա իմ թեմայից: 162 Թող բոլորը վեր կենան: Ամեն
դեպքում աղոթելու ենք բոլորի համար: Սկսենք առաջին համարից: (Բրանհամ եղբայրը կանչում
է հիվանդներին մինչև տասը համարը): Լավ, փոքրիկ տղա: 163 Այս փոքրիկ տղան մի շատ քաղցր
բան ինձ հիշեցրեց: Վերջերս, երբ ներս էի մտնում, մի փոքրիկ տղա էր այնտեղ կանգնած:
Նա ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, մի բան կանե՞ք ինձ համար»: Նա համարյա, այս տղայի հասակին
էր: Ես ասացի. «Ի՞նչ խնդիր կա, տղաս»: 164 Նա ինձ պատասխանեց. «Աղոթեք իմ մայրիկի համար:
Նա Աստծո անունը դատարկ տեղն է հիշատակում և սարսափելի կյանքով է ապրում»: Ես նրան
հարցրի. «Որտե՞ղ է նա ապրում: Այստեղ քաղաքու՞մ»: «Այո, պարոն»: 165 Նա ուզում էր,
որ իր մայրը առաքինի կին դառնա: Մի՞թե Եսային չի ասել. «Մի փոքրիկ երեխա կառաջնորդի
նրանց»: 166 Համար տասը: Սա համար տասը չէ՞: (Բրանհամ եղբայրը շարունակում է կանչել
մինչև համար տասնութը): Լավ, քույր: Հիմա անցեք այն կողմը: Այժմ նայեք աղոթքի շարքին:
Ահա, այս պահին բավական է: 167 Երբ աղոթքի շարքը նվազի, թող Բիլլի Պոլը կամ Նեվիլ եղբայրը
ինձ նշան անեն, որովհետև ես ուզում եմ խնդրել, որ Սուրբ Հոգին... 168 Ահա մի տղամարդ,
որը նստած է անվասայլակի մեջ: Դուք աղոթքի քարտ ունե՞ք: Շատ լավ, նրան տարեք աղոթքի
շարքի մեջ: Կա՞ էլի մեկը, որ չի կարող ինքնուրույն վեր կենալ: Թող ինչ-որ մեկն օգնի
նրանց, երբ իրենց հերթը գա: Այժմ շարունակեք այնտեղ, որտեղ ես կանգ առա՝ տասնութից
քսան: Հետո շարունակեք՝ քսանմեկ, քսանսերկու: Դուք կիմանաք ձեր տեղը, երբ ձեր հերթը
գա: 169 Դուք հոգու՞մ եք այս բաների մասին: Հավատու՞մ եք, որ Նա միշտ հոգացել է ձեր
մասին: Եթե մի անգամ Նա հոգացել է ձեր մասին, Նա այդ կանի միշտ: Հավատու՞մ եք դրան:
(Եկեղեցին պատասխանում է ՝ այո): Այժմ ես ուզում եմ, որ բոլորդ լինեք ակնածալից վերաբերմունքով,
մնաք ձեր տեղում և աղոթեք: Դուք, դահլիճում գտնվողներդ, նույնպես աղոթեք: Ինչպե՞ս է
Նա հոգ տանում. Նա չէր կարող դրանից ավելի շատ հոգատարություն ցույց տալ: Ոչ մի մարդ,
ոչ մի մարգարե չի կարող անցնել Աստծո խոստացած Խոսքի սահմաններից: Անկախ նրանից, թե
քանի անգամ եք եղել աղոթքի շարքում, դուք կանգնածներդ, նստածները նույնպես, եթե ձեր
կյանքում կա մեղք, անհավատություն, անմիջապես խոստովանեք: Մի համարձակվեք գալ այստեղ
առանց դրա: Եթե ոչ, ինչքան էլ օծված լինի այն մարդը, ով ձեռնադրությամբ աղոթելու է
ձեզ համար, դուք հարյուրավոր մղոններով հեռու կլինեք ձեր նպատակից, եթե չհավատաք: Դուք
պետք է հավատաք, պետք է դավանեք: Դա պետք է: Հուսով եմ, որ դուք դա գիտակցում եք: Անհնար
է, որ Աստված ձեր հանդեպ Իր խոստումը չկատարի, եթե դուք կատարում եք ձեր խոստումը Նրա
հանդեպ: Եթե անկեղծորեն հավատում եք, ոչինչ չի կարող ձեզ ստիպել, որ կասկածեք: Ժամանակը,
տարածությունը, ոչ մի բան չեն կարող ձեզ մղել կասկածելու: Հավատու՞մ եք: (Եկեղեցին
պատասխանում է ՝ այո, ամեն: ծան. խմբ.): 170 Հիմա նայում եմ աղոթքի շարքին: Որքան գիտեմ
այստեղ կանգնած այս մարդուց ու այնտեղ կանգնած Ջին Սլոթերից բացի ուրիշ ոչ ոքի չեմ
ճանաչում: Եվ չգիտեմ, թե ինչու են եկել: Ոչ մի գաղափար չունեմ, բայց Աստված գիտի: Եվ
եթե դուք, կանգնածներդ գիտեք, որ ինձ ոչինչ հայտնի չէ ձեր մասին, բարձրացրեք ձեր ձեռքը:
Այս դահլիճում քանի՞սը գիտեն, որ բոլորովին ոչինչ չգիտեմ նրանց մասին: Բարձրացրեք ձեր
ձեռքը: Իսկ ովքե՞ր գիտեն, որ Հիսուսը նրանց մասին ամեն ինչ գիտի: 171 Ձեզանից քանի՞սն
են ուզում կրկնել ինձանից հետո. «Ես հավատում եմ ողջ սրտով, որ Հիսուսն ինձ բժշկեց,
երբ խաչվեց Գողգոթայում»: Դա ճիշտ է: Եթե Նա այդ արել է, ուրեմն կախված է ձեր հավատքից,
որ ստանաք այն: Եթե Նա այդպես հոգ տարավ ձեր մասին և արեց դա, դուք հոգ չե՞ք տանի,
որ մերժեք ամեն կասկած և հավատաք: Նրան թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ Նա ձեր մասին
հոգում է: 172 Եթե դուք հիվանդ եք, եթե տառապում եք, իմացեք, որ ես տեսել եմ տասնյակ
հազարավոր գործեր, որ արել է Սուրբ Հոգին: Դուք գիտեք այդ դեպքերը՝ անդամալույծներ,
մեռելների հարություն... 173 Մոտ երեք շաբաթ առաջ մի մարդ մեռած ընկավ հենց այստեղ,
ձեր առջև: Իր կինը նստած է այստեղ, դիպլոմավոր բուժքույր է: Նա իր տեղում ցած ընկավ:
Հիմա այս դահլիճում նստած է: Նա և իր կինն այստեղ են այս առավոտ: Այո, ահա նա այստեղ
կանգնած է: Նրա աչքերը շրջվել էին, նա բոլորովին կապտել էր: Ես կռացա նրա վրա, նրա
կինը քննեց նրան: Նրա սիրտն այլևս չէր բաբախում: Ես ձեռքերս դրեցի նրա վրա և կանչեցի
նրա հոգին Հիսուսի անունով, նա վերադարձավ: Տեսնու՞մ եք: 174 Ինչպե՞ս դա կատարվեց:
Հիսուսն է հարությունն ու կյանքը: Այդ ես չէի: Մխիթարիչը գործեց, Սուրբ Հոգին, որ բարեխոսում
է ձեզ համար: Մենք Նրան ընդունել ենք, և հիմա Նա բարեխոսում է մեզ համար: Ի՞նչ կարող
էի ես անել: Աստված կարո՞ղ է ձեզ փրկել ձեր կամքին հակառակ: Անկասկած, ոչ: Նա չի կարող
ձեզ բժշկել ձեր կամքին հակառակ: Դուք պետք է հավատաք: 175 Ի՞նչ կկատարվի, եթե Նա ապացուցի,
եթե Աստված աստվածային պարգևի միջոցով ինձ թույլ տա ձեզ ցույց տալ, որ Հիսուս Քրիստոսն
այսօր մեզ հետ է, որ այդ Մխիթարիչը Հիսուս Քրիստոսն է, որ Նա Խոսքն է: «Սկզբում էր
Բանը...»: Մի՞թե այդպես չէ: «...և Բանն Աստուած էր: Եվ Բանը մարմին եղավ ու մեր մեջ
բնակվեց»: Աստվածաշունչն ասում է Եբր. 4-րդ գլխում. «Որովհետև Աստծո Խոսքը կենդանի
է ու զորավոր և ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է... և սրտի մտքերն ու խորհուրդները
քննող է»: Մի՞թե այդպես չէ: Հիսուսն այդ արեց ապացուցելու համար, որ Ինքն է օծված Խոսքը,
Մեսիան: Ո՜հ, եղբայրներ, մի՞թե չեք տեսնում: Ի՞նչ է Մեսիան: Օծյալ: Ո՞վ է Օծյալը: Խո՜սքը:
«Ես Խոսքը (Բանը) մարմին դարձավ»: Նա օծված Խոսքն էր: Հասկանու՞մ եք դա, Վեյլ եղբայր:
Նա օծված Խոսքն էր: 176 Եվ երբ դուք հանձնվում եք Նրան, Նա ձեզ օգտագործում է ձեր իմացածից
ավելի՝ հաստատելու համար, որ Ինքը օծված Խոսքն է, որը քննում է սրտի խորհուրդները:
Ո՜հ, ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը կասկածել: Պարզապես հավատացեք: Մի՜ կասկածեք: Իսկ
դուք, որ դեռ նստած եք, հիշեք. այս առավոտ այդ թեմային անդրադարձել եմ: Մի կին մտահոգվում
էր, որովհետև չէր կարող լինել աղոթքի շարքում, բայց դիպավ Նրա հանդերձի ծայրին: Հիսուսը
շրջվեց նրա կողմը: Հավատու՞մ եք, հավատու՞մ եք, որ Նա կարող է այսօր էլ նույնն անել:
Այո՜: Ուզու՞մ եք Նրան դիպչել: 177 Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը Քահանայապետն
է: Հիմա էլ Նա Քահանայապետ է՝ նստած Աստծո մեծության աջ կողմում և բարեխոսում է մեր
դավանության համաձայն: Մենք դավանում ենք, որ հավատում ենք Նրան և ցանկանում ենք դիպչել
Քահա- նայապետին: Եվ եթե դիպչենք Նրան, ինչպե՞ս կվարվի Նա: Նա այստեղ է Սուրբ Հոգու
տեսքով: Նա անմիջապես ձեզ ճշգրիտ պատասխան կտա: Մի՞թե այդպես չէ: Հավատացեք դրան և
հանգիստ նստեք, մնացեք ակնածալից վերաբերմունքով և նայեք, թե ինչ է կատարվում: Եթե
Նա այդ անի ամենաքիչը երեք անգամ, դա բավական է, չէ՞: Երեք անգամ. մեկ, երկու, երեք:
Ինչպե՞ս եք դուք, քույր: 178 Մի պահ սպասեք, մինչ աղոթում ենք: Ես քարոզեցի, բայց հիմա
քարոզից տարբերվող բան է: Երկար ժամանակ դրա վերաբերյալ չեմ կանչել Տիրոջը, բայց Աստված
գիտի իմ սիրտը: Թող Նա շնորհի ձեր խնդրածը: Ես հավատում եմ, որ Նա այդ կանի: 179 Ահա
մի կին. մենք անծանոթ ենք իրար: Որքան գիտեմ, ես երբեք չեմ տեսել նրան: Գուցե նա ինչ-որ
հավաքույթում եղել է կամ ճանաչում է ինձ գրքույկների միջոցով, բայց մեր երկնային Հայրը
գիտի, որ ես երբեք չեմ տեսել նրան: Նա ինձ անծանոթ է: 180 Հիսուսը հանդիպեց ջրհորի
մոտ այն կնոջը, որի մասին ես խոսում էի: Հիսուսը հոգաց նրա մասին: Գուցե այս կինը մեղավոր
չէ նույն հարցում, բայց կա ինչ-որ խնդիր: Հիսուսը հոգում է նրա մասին, ինչպես հոգաց
ջրհորի մոտի կնոջ մասին: Նա հոգում է: Երբ կինը տեսավ նշանը, ճանաչեց: Ահա մենք կանգնած
ենք իրար դիմաց: Ես երբեք չեմ տեսել նրան: 181 Եթե մեծ Սուրբ Հոգին, Անտեսանելին հավատքի
զգայարանով հայտնի ինձ.. Նա է մեզ տվել հավատքի զգայարանները, և Նրա Խոսքն այնքան է
մոտեցել մեզ վերջին ժամանակներում, որ նույնիսկ թույլ տվեց, որ դա լուսանկարվի: Նա
այնքան մոտեցրեց Իր Խոսքը մեր զգայարաններին՝ օծելով դրանք, և մենք տեսնում ենք, որ
Նա մտնում է այստեղ և գործում է Կրակի սյան տեսքով: Մի՞թե այդպես չէ: Նա այստեղ է,
ես դա գիտեմ: Իմ հավատքն ասում է, որ Նա այստեղ է: Հիմա եթե Նա կարող է այդքան իրական
լինել այս կնոջ համար, որ գրավի նրա կյանքը Իր խոստումի համաձայն, Սուրբ Հոգին կանի
նույն գործը, որը Հիսուսն է արել երկրի վրա ապրած ժամանակ: 182 Քանի որ քիչ առաջ քարոզել
եմ, հիմա ուզում եմ մի պահ պարզապես խոսել ձեզ հետ պարզ տեսնելու համար: 183 Ինչպես
Հիսուսը ջրհորի մոտ խոսեց այն կնոջ հետ, ասաց նրան. «Ինձ ջուր տուր, խմեմ»: Նա նստած
էր այնտեղ, հավանաբար մտածելով նրանց մասին, ովքեր գնացել էին ուտելիք գնելու: Անհրաժեշտ
էր, որ Նա մի պահ խոսի նրա հետ: Հայրն էր Նրան ուղարկել այնտեղ: Նա պետք է այդ աներ:
Նա Երիքով էր գնում, անցավ Սամարիայով, որը սարի վրա է: Նա պետք է այնտեղով անցներ:
184 Ինչ-որ ձևով ես էլ պետք է գայի Արիզոնայից, Հայրն է ինձ ուղարկել, և դուք էլ եկաք
այստեղ: Լիովին նույնն է. ոչինչ պատահական չի լինում: Աստծո շնորհքը ճշտությամբ է գործում:
185 Տիկին, ես ձեզ չեմ ճանաչում, և դուք լիովին առողջ մարդու տեսք ունեք: Եվ գուցե
դուք դրա համար չեք եկել այստեղ: Գուցե մեկ ուրիշ բանի համար՝ մի սիրելի անձնավորության,
ընտանեկան կամ ֆինանսական խնդրի: Ես ոչ մի միջոց չունեմ դա իմանալու: Բայց եթե Նա ինձ
հայտնի, թե ինչու եք դուք եկել այստեղ, դուք կիմանաք՝ ճիշտ է դա թե ոչ: Եվ այդ ժամանակ
դահլիճն էլ կհավատա՞ ողջ սրտով: Դուք մեզ լսում եք, սա ձայնագրվում է, և մենք պարզապես
կանգնած ենք այստեղ, բեմի վրա: 186 Ես տեսնում եմ այս կնոջը, որն այսպես բռնում է գլուխը.
նա տառապում է գլխացավով, միգրենով: Դրանք մշտական, շարունակվող ցավեր են: Դա ճիշտ
է: Եթե ճիշտ է, բարձրացրեք ձեր ձեռքը: Տեսնում եք, որ ճիշտ է: Մեկ ուրիշ բան. նա ունի
վահանաձև գեղձի հիվանդություն, ինչպես իրեն ասել են: Դա ձեզ նեղություն է տալիս: Բժիշկն
իրավացի է. վահանաձև գեղձն է: Բարդություններ կան, շատ խնդիրներ ունեք, նյարդային եք
ու վշտացած, երբեմն կորցնում եք ձեզ, չգիտեք, թե ինչպես վարվել: Դա ճիշտ է: Աստված
ձեզ ճանաչում է, դուք չէիք կարող դա Նրանից թաքցնել, եթե նույնիսկ ուզենայիք: Հավատու՞մ
եք, որ Նա ինձ կարող է ասել, թե ով եք դուք: Դե, Վիոլա, կարող եք տուն գնալ, Հիսուս
Քրիստոսը բժշկում է ձեզ: Հավատու՞մ եք: 187 Ես ոչինչ չգիտեմ: Հիսուս Քրիստոսն ամեն
բան գիտի: Ահա մեկ ուրիշ անծանոթ: Աստված երկուսիս էլ ճանաչում է: Հավատու՞մ եք, որ
ես Նրա մարգարեն եմ, Նրա ծառան: Հավատու՞մ եք, որ այն, ինչ ես քարոզեցի Նրա Խոսքի վերաբերյալ,
ճշմարտություն է: Հավատու՞մ եք: Եթե Տեր Հիսուսն ինձ հայտնի, թե ինչու եք եկել, կհավատա՞ք,
որ ես Նրա ծառան եմ: Նա այդ անում է, որովհետև հոգում է ձեր մասին: Նա հոգում է ձեր
մասին, որովհետև սիրում է ձեզ: Նա հոգում է բոլորի մասին, ովքեր գալիս են աղոթքի շարքի
մեջ: Նա հոգում է նրանց մասին: Դուք դժբախտ պատահար եք ունեցել, ավտովթար: Դա ձեզ շատ
է ցնցել: Դա ճիշտ է: Խնդիրներ ունեք վերջույթներում: Դա ճիշտ է: Ամեն բան կարգավորվելու
է, նևրոզից էլ ազատվելու եք: Տուն վերադարձեք Տիրոջից գոհանալով և ասելով. «Օրհնյալ
լինի Տերը»: Եթե հավատում ես, ամեն բան հնարավոր է: 188 Հավատու՞մ եք: Ես ձեզ չեմ ճանաչում,
դուք ինձ անծանոթ եք: Բայց Աստված ձեզ ճանաչում է: Հավատու՞մ եք, որ Նա ինձ կարող է
ասել, թե ինչ պատճառով եք եկել կամ ուրիշ բան ձեր վերաբերյալ: Հավատու՞մ եք: (Կինը
պատասխանում է՝ այո): Մեկ ուրիշ կին կա. հիվանդը դուք չեք: Դուք եկել եք ուրիշի համար,
ձեր մոր համար: Դա ճիշտ է: Նա նույնպես խնդիր ունի վերջույթներում: Դա ճիշտ է: Նա այստեղ
չէ: Նա մի քաղաքի մոտ է գտնվում, որն ինձ անգլիական է թվում: Դա ճիշտ է: Հավատու՞մ
եք: Շատ լավ: Կարող եք գնալ, նա բժշկված է: 189 Երկու կանայք կային, որոնցից մեկն ավելի
տարիքով է: Ես ինձ հարցնում էի, թե ինչ է կատարվում և նայում էի, որ զանազանեմ: Տերն
ամեն բան գիտի, այդպես չէ՞: Եվ ամեն բան կարող է: Հավատու՞մ եք: Ամեն: Մի՞թե սքանչելի
չէ Նա: Ես սիրում եմ Նրան: Նա իմ Կյանքն է: Նա ամենն է, ինչ ես ունեմ, իմ միակ փափագն
է: 190 Օծությունն ուղեկցեց այդ կնոջը: Ահա մեկ ուրիշ կին, որը նստած է այնտեղ և տառապում
է նևրոզից, նա ուռուցք ունի թևի տակ: Դա ճի՞շտ է: Երբ այն կինը ձեր վրա ձեռք դրեց,
անսովոր զգացողություն ունեցաք: Ճիշտ չէ՞: Հենց այդ ժամանակ դուք բժշկվեցիք: Դուք առողջանալու
եք: Նայեք, թե որտեղ է այն կինը, որն աղոթում էր, մինչ ես աղոթում էի նրա համար: Ի՞նչ
կատարվեց: Ես մեկ ուրիշ կնոջ տեսա և նայեցի իր ուղղությամբ: Շատ ուժեղ կարեկցանքի զգացում
կար: Նրանք ճանաչում են իրար, որովհետև այն կինը շատ մեծ ցավ էր ապրում այստեղ նստած
կնոջ համար: Երբ այն կինն իջավ և այս մյուսին դիպավ, ես նայեցի և տեսա ինչ-որ բան:
Նա կանգնած էր: Երբեք չէի տեսել նրան: Երկնքում Աստված գիտի դա: Ո՜հ, ինչպե՞ս կարող
եք դեռ կասկածել: 191 Եթե կարող եք հավատալ, Աստված կարող է ձեզ ազատել ձեր վատ սովորություններից:
Հավատու՞մ եք: Հավատու՞մ եք, որ Նա ձեզ կբժշկի: Գնացեք, հենց հիմա կթողնեք ծխելը և
այլևս երբեք չեք ծխի: Գնացեք և հավատացեք ձեր ողջ սրտով: Հավատացեք Աստծուն, մի՜ կասկածեք:
192 Հավատու՞մ եք: Արդեն երեք հոգու համար աղոթեցի՞նք: Հավատացեք Աստծուն, մի՜ կասկածեք:
Պարզապես հավատացեք: Հավատու՞մ եք, որ այստեղ օծություն կա: (Դահլիճը պատասխանում է՝
այո): Ամեն: Մի՜ կասկածեք, հավատացե՜ք: 193 Ես ձեռնադրություն կանեմ և կհավատամ: Կհավատա՞ք
ինձ հետ միասին: (Տղամարդը պատասխանում է՝ այո, պարոն): Հիսուս Քրիստոսի Անունով թող
այս մարդը բժշկվի: Ամեն: Հիմա հավատացեք, մի՜ կասկածեք: Մի րոպե սպասեք: 194 Ինչ-որ
բան կատարվեց դահլիճի վերջում, ու ես չկարողացա տեսնել, այնտեղ էր՝ վերջում: Կարծում
եմ, որ դա ծածկված է ինձանից: Ահա, տեսնում եմ ստվերի մեջ: Դա նյարդային հիվանդությամբ
տառապող մարդ է: Նրա որդին հիվանդ է էպիլեպսիայով: Հավատացեք ողջ սրտով, պարոն: Հավատու՞մ
եք: Այդպես է: Շատ լավ, ձեռք դրեք այդ տղայի վրա, և նա կառողջանա: Ամեն: Թող Տերը փառավորվի:
195 Հավատու՞մ եք: Այդ դևը մտածում էր, որ կարող է թաքնվել, բայց նրան չհաջողվեց: Հավատու՞մ
եք: Դա ինչ-որ տեղում դեռ շարժվում է: Ո՜հ, եղբայրներս, ի՛նչ մեծ է Նրա ողորմությունը
և ինչպե՛ս է Նա մեր մասին հոգում: Սպասեք, մեկ ուրիշ էպիլեպսիայով տառապող կա այստեղ:
Այո, հենց այստեղ: Հավատու՞մ եք: Հավատք ունեցեք: Հավատու՞մ եք, որ Աստված ձեզ ճանաչում
է: Դուք կարող եք վերադառնալ Օհայո, դուք բժշկված եք, պարոն Նելսոն Թ. Գրանտ: Դա է
ձեր անունը: Եթե հավատում եք, այդ բաները ձեզանից կհեռանան և այլևս չեն անհանգստացնի:
Ես այս տղամարդուն երբեք չեմ տեսել, ոչինչ չգիտեմ նրա մասին: Դուք չեք կարող թաքնվել,
Սուրբ Հոգին այստեղ է: 196 Խոնարհենք մեր գլուխները և փառք տանք Աստծուն: Տեր Հիսուս,
մենք գոհանում ենք Քեզանից: Դու նույնն ես երեկ, այսօր և հավիտյան: Քո ողորմությունը
երբեք չի վերջանում, Տեր, միշտ նույնն է: Ես աղոթում եմ, որ Քո մեծ ողորմությունն ու
գթասիրությունը հանգչեն Քո ժողովրդի վրա: Դու այնքան հոգ տարար մեր մասին, որ եկար
ու հայտնվեցիր: Դու Աստված ես, փառավոր Սուրբն ես, փառավոր Սուրբ Հոգին: Թող այս մարդիկ
հավատան, Տեր, մինչ անցնում են այստեղով, թող բոլորը բժշկվեն: Քո օծությունն այստեղ
է, ես ձեռք եմ դնում այս թաշկինակների վրա: Խնդրում եմ, Տեր, որ ընդունես այս խնդրանքները,
ո՜վ Հայր: Շնորհիր դա Տեր, այստեղ և դահլիճում գտնվողներին: 197 Թող Քո աստվածային
ներկայության մեջ գտնվող ամեն անձ բավականաչափ հոգ տանի հավատալու համար, որ Դու բավականաչափ
հոգ տարար, որ վերջին օրերում հայտնվես Քո ժողովրդի մեջ և հաստատեցիր Քո ներկայությունը:
Դու չես կարող բժշկել նրանց, Տեր, Դու չես կարող անել այն, ինչ արդեն արել ես: Դու
արդեն իսկ բժշկել ես նրանց: Միակ բանը, որը պետք է արվի, սա է՝ մղել նրանց հավատալու:
Դու բավականաչափ հոգ տարար, թեև մենք երերալով քայլում ենք մեր անհավատության մեջ:
Դու բավականաչափ հոգ տարար, որ մեր մեջ հայտնվես որպես կենդանի, հարուցյալ: Թող Քեզ
հանձնենք մեր բոլոր հոգսերը, և Քո աստվածային ներկայության մեջ գտնվող ամեն մարդ թող
բժշկվի թե՜ հոգով, թե՜ մարմնով: Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: 198 Լավ: Անցեք այստեղով:
Թող մարդիկ այստեղով անցնեն: Բիլլին նրանց կկանչի խմբերով: Այլևս չխոսենք, օծությունն
ինձ վրա է: Ես ձեռնադրություն կանեմ, քանի դեռ օծությունը ներկա է: Չեմ ուզում ընդհատել
զանազանությունը: Եթե այդ անեմ... Այստեղ քանի՞սն են ցանկանում, որ աղոթենք իրենց համար:
Ձեռք բարձրացրեք: Մոտ յոթանասուն տոկոսը: Մեկին տաս է պակաս: Հետո կունենանք մկրտության
ծառայություն: Ես չեմ կարող այդ անել, բայց դուք կարող եք հավատալ: Եթե Նա հոգ տարավ
ձեր մասին, որ հայտնի Իր ներկայությունը, դուք էլ պետք է հոգ տանեք, որ հավատաք Նրան,
չէ՞: Լավ: Թող ողջ եկեղեցին աղոթի: Բիլլին կամ Նեվիլ եղբայրը կպահեն բարձրախոսը: Խոնարհենք
մեր գլուխները և աղոթենք, մինչ նրանք անցնում են աղոթքի շարքով: Ես ձեռնադրությամբ
կաղոթեմ ձեզանից յուրաքանչյուրի համար, կխնդրեմ, որ ամեն չար հեռանա ձեզանից, մինչ
անցնում եք այս օծված տեղով, եթե կարելի է այդպես արտահայտվել: Այնտեղ գտնվող օծությունը
նույնն է ինչ այստեղ գտնվողը: Բայց ձեր հավատքի համար եմ այդպես ասում: Թող հիմա բոլորն
աղոթեն: 199 Հիսուսի Անունով թող այս փոքրիկ տղան բժշկվի: Ամեն: Ո՜վ Աստված, Հիսուսի
Անունով թող մեր եղբայրը բժշկվի: Հիսուսի Անունով: Ես հնազանդվում եմ Քո պատվիրանին,
Տեր: Դու ասել ես. «Այս նշանները կուղեկցեն հավատացողներին...»: Հավատա- ցողներին՝
երկուսիս էլ վերաբերում է: «Հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կբժշկվեն»: Հիսուսի
Անունով ես հենց այդ եմ անում: Հիսուս Քրիստոսի Անունով ձեռքերս դնում եմ այս եղբոր
վրա: Ամեն: Հիսուս Քրիստոսիի Անունով ձեռքերս դնում եմ մեր եղբոր վրա նրա բժշկության
համար: Ամեն: 200 Նա հոգում է ձեր մասին, քույր: Ես էլ եմ հոգ տանում, աղոթում եմ ձեռնադրությամբ:
Դուք հոգ տանու՞մ եք, որ հավատաք Նրան: Ամեն: Հիսուս Քրիստոսի Անունով թող մեր քույրը
բժշկվի: 201 Հիսուս Քրիստոսի Անունով... (Բրանհամ եղբայրը ձեռնադրությամբ աղոթում է
ևս տասնյոթ եղբայրների, քույրերի համար): Եղբայր, Աստված հոգում է ձեր մասին: Հիսուս
Քրիստոսի Անունով եղեք բժշկված: 202 Թող հիմա բոլորն աղոթեն: Բոլորը: Ձեր ընտանիքի
անդամներն են անցնում: 203 Հիսուս Քրիստոսի Անունով... (Բրանհամ եղբայրը ձեռնադրությամբ
աղոթում է ևս տասնյոթ եղբայրների, քույրերի համար): 204 Քույր, Աստված հոգում է ձեր
մասին: Իսկ դու՞ք: Հիսուս Քրիստոսի Անունով ընդունեք ձեր բժշկությունը: (Բրանհամ եղբայրը
ձեռնադրությամբ աղոթում է ևս տասնվեց հիվանդների համար, որոնց մեջ են մի փոքրիկ տղա
և Քրիչ եղբայրը: ծան. խմբ.): 205 Աստված օրհնի ձեզ, եղբայր: Սա ձեր կի՞նն է: Թող Աստված
օրհնի ձեզ, եղբայր: Թող եղբայրս բժշկվի Հիսուսի Անունով: (Բրանհամ եղբայրը ձեռնադրությամբ
աղոթում է ևս ինը հիվանդների համար:- ծան. խմբ.): 206 Անկեղծ աղոթքս բերում եմ յուրաքանչյուրիդ
համար: Դուք հիմա հոգ եք տանում: Հիսուսը հոգ է տանում: Հիսուսն ուղարկել է պատգամը:
Հիսուսն ուղարկել է Իր Հոգին, Իր Խոսքը, Իր ծառային: Մենք ընդունում ենք այդ ամենը,
չէ՞: Եթե դուք հոգ եք տանում, հավատում եք, ընդունում եք ամենայն անկեղծությամբ, դա
կկատարվի: (Բրանհամ եղբայրը շարունակում է աղոթել հիվանդների համար:- ծան. խմբ.): Հոգում
է Նա քո մասին, Հոգում է Նա քո մասին Լույսի մեջ թե խավարում, Հոգում է Նա քո մասին:
Հոգում է Նա քո մասին (պարզապես հանձնեք Նրան ձեր բոլոր հոգսերը), Հոգում է Նա քո մասին
Լույսի մեջ թե խավարում, Հոգում է Նա քո մասին: 207 Դուք հոգու՞մ եք Նրա մասին, Նրա
Խոսքի մասին: Ամեն: Թող Տերն օրհնի ձեզ: Մի պահ խոնարհենք մեր գլուխները: Ես կարծում
եմ, որ ծառայեցի ձեր բոլոր խնդրանքների համար, չէ՞: 208 Մի քանի րոպե առաջ հավաքույթի
ժամանակ սխալվեցի: Վստահ եմ, որ դա նկատողներ եղել են: Քիչ առաջ Տերն ինձ դա հայտնեց:
Ես մի անձնավորության ասացի այն, ինչ ուրիշին պետք է ասվեր: Ես չեմ տեսնում այդ անձնավորությանը,
բայց իրեն եմ ասել օրհնության խոսքերը, որոնք ուրիշին էին հասցեագրված: Նրանք անցնում
էին շատ արագ, և ես չէի նկատել: Ո՜հ, այո, հիմա տեսնում եմ: Խոսքն այս տղամարդու և
կնոջ մասին է, որոնք նստած են հենց այստեղ: Եթե չեմ սխալվում, ես երեկ երեկոյան ողջունեցի
նրանց «Ջեֆերսոն Վիլա» հյուրանոցի բակում: Երբ նրանք անցնում էին աղոթքի շարքով ես
մի բան ասացի տղամարդուն՝ նրան անվանելով «քույր», «եղբայր» ասելու փոխարեն: Նկատե՞լ
եք դա: Ես դա ասում էի ձեր կնոջը: Նա վաղուց տառապում է աղիների հիվանդությունից: Դուք
Իլինոյսից եք, տիկին Մոնգալանդ: Դա ձեր ազգանունն է: Դուք գիտեք, որ ես ձեզ չէի ճանաչում,
բայց հիմա հաղորդակցության մեջ ենք: Դուք հավատում եք ողջ սրտով, քույր, ձեր աղիները
նորմալ կգործեն, առաջվա նման, եթե հավատաք: Որպեսզի տեսնեք, որ ամեն ժամանակ...
209 Մի բան գիտեմ. երեկ երեկոյան ես հիշեցի այդ տղամարդուն, մտածում էի, որ գեղեցիկ
են ուղիղ բաժուկով սանրված նրա մազերը: Դա այս ալեհեր տղամարդն է, որ նստած է այստեղ:
Ես նայում էի, և տեսա, որ լույսը փայլում է նրանց գլխավերևում: Դա այդպես կատարվեց:
Հետո հայտնվեց տեսիլքը: Ես չգիտեի, թե ովքեր են նրանք, ոչ էլ որևէ բան գիտեի նրանց
մասին: Կինն այնտեղ էր երեկ երեկոյան: Ես նրան հարցրի. «Դուք գալի՞ս եք հավաքույթի»:
Նա պատասխանեց՝ այո՜: Աստծո շնորհքն ամեն բան իր տեղը դրեց: Դա այդ կինն էր: Եղբայր,
դուք նկատեցի՞ք, որ աղոթքի շարքում ինչ-որ բան խառնվեց: Դա քրոջ համար էր, ոչ թե ձեր:
Դա հասցեագրված էր քրոջը: 210 Հիմա իմացեք, որ ողջ աղոթքի ընթացքում Տիրոջ հրեշտակն
այնտեղ էր: Նա կարող էր կանչել: Բայց երբ դա անում եք, ես ավելի ու ավելի եմ թուլանում:
Նա հոգում է ձեր մասին, ես էլ եմ հոգում ձեր մասին: Ես կարող էի շարունակել զանազանության
պարգևը գործածել ևս չորս կամ հինգ հոգու համար, բայց հաջորդ պահին կտեսնեիք, որ Բիլլին
ինձ տանում է ամբիոնի մոտից: Ես այսքան տարիներ ապրում եմ ձեզ հետ և շրջում եմ երկրով
մեկ, որովհետև սիրում եմ ձեզ: Ո՜հ, ես ձեզ սիրում եմ այնպես, կարծես իմ հարազատ զավակները
լինեք, և իրոք իմ զավակներն եք Ավետարանով: Քրիստոսով ես ձեզ ծնեցի Ավետարանի միջոցով:
Ես կարծում եմ, որ պատասխանել եմ ձեր խնդրանքներին: 211 Ես ձեզ սիրում եմ: Ես մտածում
էի՝ գնամ, բոլորի համար ձեռնադրությամբ աղոթեմ, և դուք տեսաք, որ Սուրբ Հոգին գործում
է: Բայց մի սխալմունք եղավ աղոթքի շարքում: Ես դա չնկատեցի, որովհետև շտապում էի և
օրհնության խոսքն ասացի մեկին, բայց ուրիշին էր ուղղված: Բայց Սուրբ Հոգին հավաքույթից
հետո դա ցույց տվեց ինձ: Չե՞ք տեսնում, թե ինչպես է Նա հոգ տանում: Իսկ դուք հոգ տանու՞մ
եք: Կարո՞ղ եք ասել. «Այս պահից իմ սրտում ինչ-որ բան ինձ ասում է, որ իմ տառապանքները
վերջացել են: Ես լավ եմ զգում, առողջանալու եմ»: Հավատու՞մ եք Նրան: Բարձրացրեք ձեր
ձեռքը և ասեք. «Ես հավատում եմ Նրան»: Թող Աստված օրհնի ձեզ: Լույսի մեջ թե խավարում,
Հոգում է Նա քո մասին: 212 Սա սիրո մեծ տոն է: Երգենք սեղմելով միմյանց ձեռք. Հոգում
է Նա քո մասին, Հոգում է Նա քո մասին Լույսի մեջ թե խավարում, Հոգում է Նա քո մասին:
213 Այս առավոտ ես ձեզ երկար պահեցի: Հովիվս ինձ նման երկար չի քարոզում: Այս երեկոյան
պատգամը նա է ձեզ բերելու, և մենք տեղեկություններ կտանք գալիք կիրակի օրվա հավաքույթի
մասին: Եթե ես չքարոզեմ, ամեն դեպքում հավաքույթ լինելու է սովորականի պես: Թող Տերն
օրհնի բոլորիդ: Կարծեմ հիմա մկրտության ծառայություն է լինելու: 214 Հավաքույթը վերջացնելուց
առաջ ևս մի պահ վեր կենանք: Նորից երգենք: «Նրան թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ
Նա ձեր մասին հոգում է»: Հիմա, եթե հոգ եք տանում Նրա մասին, ասեք. «Տեր, ես գիտեմ,
որ Դու հոգ ես տանում իմ մասին: Ես բարձրացնում եմ ձեռքերս, որովհետև ես էլ հոգ եմ
տանում, մտածում եմ Քո մասին»: Մինչ երգում ենք, բարձրացրենք մեր ձեռքերը այս աստվածային
սիրո տոնի ժամանակ: Հոգում է Նա քո մասին, Հոգում է Նա քո մասին Լույսի մեջ թե խավարում,
Հոգում է Նա քո մասին: 215 Այժմ խոնարհենք մեր գլուխները և ասենք... (Բրանհամ եղբայրը
կամաց երգում է՝ հոգում է Նա քո մասին): Ո՜հ, իմ Տիրոջ քաղցրությունը: Չե՞ք զգում Նրա
սերը, որ ձեզ մոտեցնում է Իրեն: Ասացեք. «Տեր, ես Քեզ սիրում եմ, սիրում եմ Քեզ: Դու
հոգ ես տանում ինձ համար, Տեր: Դու այնքան հոգ տարար, որ մեռար ինձ համար, երբ ես մեղավոր
էի: Դու վերքեր ստացար իմ հանցանքների համար, և Քո վերքերով ես բժշկվեցի»: Հոգում է
Նա քո մասին, Հոգում է Նա քո մասին Լույսի մեջ թե խավարում, Հոգում է Նա քո մասին:
216 Հիշեք սա, ակնածանքով խոնարհելով ձեր գլուխը: Ես կխնդրեմ Էդվարդս եղբորը, որ աղոթքով
փակի հավաքույթը: Բայց մինչ այդ նորից երգենք այս երգը (Բրանհամ եղբայրը մեղմ երգում
է՝ հոգում է Նա քո մասին): Հիշեք այդ մասին. լույսի մեջ և խավարում Նա միշտ հոգում
է ձեր մասին: Նա հոգ է տարել ձեր մասին: Դուք հոգում եք Նրա մասին: Ասացեք. «Այո, Տեր,
ես խոստանում եմ հոգալ: Այսօրվանից, այսուհետ հոգ եմ տանելու իմ վկայության մասին»:
(Բրանհամ եղբայրը շարունակում է երգել՝ հոգում է Նա քո մասին): Նա հոգ է տարել ձեր
մասին: Էդվարդս եղբայր...

