Ասված Խոսքը սկզբնական սերմն է
Շարք 3 թիվ 5
Պողոսը՝ Քրիստոսի
բանտարկյալը
(Paul, a prisoner of Christ)
1963 թ. հուլիսի 17 երեկո
Բրանհամի խորան
Ջեֆերսոնվիլ, Ինդիանա, ԱՄՆ
«Ասված Խոսքը սկզբնական սերմն է»:
Ահա այստեղ ենք նորից Տեր Հիսուսի Անունով, որ լսենք այն փառավոր ու հզոր գործերի մասին, որ նախկինում արել ես: Այժմ կանգնած ենք այստեղ սպասելով Քեզ: Դա բարձրացնում է մեր հավատքը և օծում է մեզ հավատալու, որ մեզ կշնորհվի այն, ինչ խնդրել ենք այս երեկո: Դու ճանաչում ես յուրաքանչյուրին և նրանց խնդրանները: Հատկապես, խնդրում ենք, Տեր, նրանց համար, ովքեր մահամերձ են: Հոգու խաղաղություն տուր նրանց, եթե դեռ չունեն, ինչպես նաև մարմնի բժշկություն: Շնորհիր մեզ այդ, Տե՜ր: Օրհնիր մեր հավաքույթը, Տեր: Մենք այս չորեքշաբթի երեկոյան հավաքվել ենք աղոթքաժողովի համար, և գիտենք, որ ուր երկու-երեք հոգի հավաքված են Քո անունով, Դու այնտեղ ես, նրանց մեջ: Եվ խնդրում ենք, Տեր, որ այս երեկո տաս մեզ Քո Խոսքը: Խոսիր մեզ հետ, Տեր, և կենդանացրու մեր սիրտը, որ իմանանք, թե ինչպես պետք է մեր կյանքը կարգապահության վարժեցնենք այն փառավոր ժամանակի համար, որ շուտով գալիս է, որովհետև հավատում ենք, որ մոտ է Քո գալուստը: Շնորհակալ ենք այն մարդկանց համար, ովքեր նոր են հավատք ստացել, որը թանկ է իրենց համար, և գիտեն, թե ինչ է հավատքը: Այդ իմանալով՝ մենք հավատքով գոհանում ենք Քեզանից գալիք հավաքույթների համար: Դու ինչ-որ բան ես անելու, Տեր, և մենք առաջվա նման ակնկալում ենք դա: Մենք հավատում ենք, որ մոտ է այն ժամանակը, երբ կբացես երկնքի պատուհանները և կթափես այն խոստումները, որ արել ես այս ժամանակի համար: Այժմ խնդրում ենք, Տեր, որ լինես բոլոր ազգերի հետ, որովհետև այսօր իմացել ենք, թե որքան կարիքներ կան ամենուրեք: Լսի՜ր նրանց խնդրանքը, Տե՜ր: Նաև խնդրում ենք, որ Քո զորավոր ձեռքը գործի աշխարհով մեկ նրանց մեջ, ովքեր սպասում են այդ փառավոր բանին: Ներիր մեր մեղքերը: Հանդիմանիր մեզ Քո Հոգով և Քո Խոսքով, որ սովորենք մեր անձը սանձել և դառնանք Քո կամքին հնազանդ ծառաներ: Թող հիշենք և մեր սրտում մտածենք, թե ինչ են արել առաջին քրիստոնյաները, ինչպիսի մարդկանց կտեսնեինք, եթե հանդիպեինք նրանց, ովքեր անձամբ հաղորդակցվել են Քեզ հետ: Ինչպե՛ս նրանց դեմքերը կփայլեին հավատքով և ուրախությամբ: Նրանց կյանքը կենդանի Աստծո Խոսքն էր, բոլորի կողմից կարդացված նամակներ, երբ քայլում էին բազմության մեջ: Թող Աստված մեզ դա շնորհի ևս մեկ անգամ: Թող մեր կյանքերն այնպես ենթարկվեն Քեզ, որ Սուրբ Հոգին Իր Կյանքը դրսևորի մեր մեջ և խոսի մեր միջոցով: Մինչ քայլում ենք փողոցում, բախվում ենք աշխարհի հետ, թող հիշենք, որ մենք չպետք է աշխարհի նման լինենք: Մենք մի կողմ ենք քաշվում և նրանց տեղ ենք զիջում, իրենց օրինական տեղը այս երկրի վրա: Մենք հետ ենք քաշվում՝ իմանալով, որ մենք մեկ ուրիշ աշխարհի ներկայացուցիչներն ենք: Մենք մի թագավորություն ունենք, որը զորությամբ է գալու, Տեր: Եվ մեր մեծ Թագավորը գալու է, որ իշխանություն վերցնի բոլոր թագավորների վրա, որ Իր տիրապետության տակ են: Մենք կթագավորենք Նրա հետ երկրի վրա հազար տարի և հավիտյան Նրա հետ կլինենք: Դա մեր մտքում ունենալով՝ մենք ակնկալում ենք մեր աղոթքի պատասխանը: Մենք կառչում ենք մեր դավանանքից, ու եթե արել, ասել կամ մտածել ենք մի բան, որը հակառակ է Քո սուրբ կամքին, թող Հիսուս Քրիստոսի Արյունը մեզ մաքրի: Առաջնորդիր մեզ, Տեր. այն քույրիկն այս երեկո ասաց իր ամուսնու մասին, որ ճանապարհ է ընկնում դեպի Չիկագո: Առաջնորդիր նրանց այնպես, Տեր, որ օգտագործես նրանց, որպես Լույսի շողեր՝ լուսավորելու համար անգիտության խավարում խարխափող մարդկանց, որոնք չեն ճանաչում Տեր Հիսուս Քրիստոսին: Այժմ Քեզ ենք հանձնում այս հավաքույթը, որպեսզի Քո խրատիչ Խոսքը լսելով իմանանք, թե ինչպես պետք է պատրաստվենք այդ փառավոր ժամի համար: Մենք դա խնդրում ենք Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Այսօր անսպասելի հայտնվեցի այստեղ: Ես տանն էի, և այնպիսի տպավորություն ունեի, որ շտապ պետք է ինչ-որ տեղ գնամ: Ես զգում էի, որ վատ է տանը մնալը աղոթքաժողովի գնալու փոխարեն և անսպասելի եկա այստեղ, անսպասելի ընտանիքիս և ինձ համար: Նոր էի ներս մտել ու անմիջապես դուրս եկա: Ես ասացի. «Գնում եմ աղոթքաժողովի»: Կինս նույնիսկ ժամանակ չունեցավ պատրաստվելու, քանի որ նա չգիտեր, որ գալու եմ: Ես այնքան ուրախ եմ, որ լսեցի այստեղ այն քրոջ վկայությունը այդ լույսի մասին Հյուսիսային կամ Հարավային Կարոլինայում: Դա Գրինվիլում չէ՞ր: Ոչ, Սաութերն Փայնզում: Լի Վեյլ եղբայրն այսօր այստեղ էր: Այսօր ես նրան այստեղ մկրտեցի մկրտության ծառայության ժամանակ: Լի Վեյլ եղբայրը, գիտեք, այնտեղի հովիվներից է: Ես հիշում եմ այն դեպքը, երբ այդ քույրը ծածկված էր ստվերով: Քույր, դա հրաշալի հաստատում էր: Երբեմն Սուրբ Հոգին թույլ է տալիս, որ առաջ գնանք՝ քննելու համար մեր հավատքը և ուրիշների հավատքը: Երբ նայում եք մի բանի, տեսնում եք և ասում եք այդ մասին.... Ուրիշները նայում են և ոչինչ չեն տեսնում: Նրանք ասում են, որ ոչինչ չկա: Բայց դա այնտեղ է: Ոչ ոք չէր կարող տեսնել Պողոսի վրա փայլող Լույսը, բայց դա այնտեղ էր: Ոչ ոք չտեսավ երկնքից իջնող Աղավնուն և Լույսը, որ իջավ Հիսուսի վրա, Հովհաննեսից բացի: Բայց դա այնտեղ էր: Այդպես էլ երբ ես ասացի Լույսի մասին, որը նման էր Կրակի սյան, ոչ ոք չէր ուզում ինձ հավատալ: Բայց հիմա ֆոտոխցիկի մեխանիկական աչքը բացահայտեց դա: Չարի ոգին խավարի ոգի է: Կարծես մեր կյանքերը ստվերով ծածկված լինեին: Եթե մեր կյանքերը հանդիպում են ցերեկվա լույսին, մենք քայլում ենք լույսի մեջ: Ցերեկը նայում եք դուրս և ասում. «Ես տեսնում եմ արևը»: Դուք արևի ստվերն եք տեսնում: Արևի արտացոլանքն է: Հենց արևը չի, բայց ապացույց է, որ արևը կա: Դա մեզ արևի ապացույցն է տալիս: Եթե ես ձեզ տեսնեմ կանգնած խոսելիս, դա նշանակում է, որ դուք ողջ եք, բայց դա միայն կյանքի ստվերն է: Որովհետև ցանկացած բան ստվեր ունենալու համար որոշ չափով մթություն պիտի ունենա իր մեջ: Յուրաքանչյուր առարկա պետք է ունենա որոշ չափով խավար, որոշ չափով էլ լույս, որ ստվեր առաջանա: Չի կարող լիովին մութ կամ լիովին լուսավոր լինել: Եթե մութ է, ամեն բան սև է իր մեջ, եթե լուսավոր է, իր մեջ չկա մի բան, որից ստվեր կարող է առաջանալ: Բայց երբ խավարի և լույսի խառնուրդ կա, հայտնվում է ստվերը: Այդպես մենք իրականում լույսի ստվերներն ենք: Դուք արտացոլում եք մի լույս, որը գալիս է ուրիշ տեղից: Եթե դուք քրիստոնյա եք, դա ապացուցում է, որ ինչ-որ տեղ կյանք կա, և դուք չեք կարող մահանալ: Բայց դա միայն ստվեր է, որովհետև դուք ողջ եք, կարող եք տեսնել, մտածել, շարժվել, խոսել (մարմնի հինգ զգայարանները): Մինչդեռ դուք գիտեք, որ մեռնելու եք: Դա շատ նեղություններ է տալիս: Դա արտացոլանքն է այն բանի, որ կյանքն ու մահը խառնված են իրար: Ֆիզիկականը պետք է մահանա: Բայց եթե ձեր մահկանացու կյանքն արտացոլում է երկնքի լույսը, ուրեմն դուք արտացոլում եք Աստծո հավիտենական կյանքը: Երբ մահանաք, կգնաք այդ Լույսի մոտ, որովհետև այդ Լույսն եք արտացոլել: Եթե խավարի աշխարհից եք, խավարն եք արտացոլել, կգնաք խավարի մոտ: Մենք գտնվում ենք արտացոլանքի մեջ: Շաբաթվա վերջում, գուցե կիրակի օրը մենք կմեծացնենք մի փոքրիկ լուսանկար, որը կարող եք փակցնել հայտարարությունների տախտակի վրա, որի վրա լուսանկարներ եք փակցնում: Չգիտեմ, թե արդյոք նկատել եք: Մեկ շաբաթ առաջ միսիոներական ճամփորդության էի գնացել Ջամայկա: Դուք գիտեք, որ մենք ձայներիզներ ենք ուղարկում աշխարհով մեկ: «Յոթ կնիքներն» էլ են հասել մինչև Ջամայկայի խորքերը: Այնտեղ՝ Կապույտ լեռների հետևում, շատ հետամնաց են: Բնիկներն ունեն այն հին ձայնագրիչներից, որը պետք է ձեռքով լարել գրամոֆոնի նման: Երբ նրանք միացնում են, միշտ պետք է մեկը լինի, որ լարի այն: Այն խմբում, որտեղ ես գտնվում էի, կար մի սարք, որն աշխատում էր վեց վոլտանի մարտկոցով: Նրանք բոլորը հավաքվել էին, որ քարոզ լսեն, կարծեմ յոթ կնիքների քարոզը: Եվ մինչ ես խոսում էի, նրանք նկատեցին այն նույն Կրակի սյունը, որը մտավ դահլիճ, մոտեցավ ձայնագրիչին և կանգնեց դրա վերևում: Նրանք գնացին ֆոտոխցիկ բերելու և լուսանկարեցին: Նույն Կրակի սյունը: Եվ դա կանգնած էր ձայնագրիչի վերևում: Մենք կմեծացնենք այդ լուսանկարը և կդնենք հայտարարությունների տախտակի վրա, որ տեսնեք: Այնքան շնորհակալ ենք Աստծուց, որ Իր շնորհը մեզ հնարավորություն է տվել այսօր գալու Իր ներկայության մեջ: Մենք շնորհակալ ենք շատ բաների համար: Այժմ կնայեմ, թե արդյոք նշումներ կան ինձ մոտ, կամ որևէ բան, որի վերաբերյալ կարող եմ խոսել: Ես մի նոթատետր ունեմ, որտեղ նշում եմ քարոզի թեմաները: Եթե կարողանամ գտնել... գուցե Տերն ինձ պատգամի թեմա տա աղոթքի ժամանակ: Մենք ուրախությամբ ենք սպասում եկող կիրակի օրվան: Կիրակի օրը ես ձեզ երկար պահեցի քարոզելով այս թեմայի շուրջ՝ ,Ինչու՞ ես Ինձ աղաղակում: Խոսիր ժողովրդի հետ և առաջ գնաե: Կիրակի օրը կլինի բժշկության ծառայություն և կաղոթենք հիվանդների համար: Երբ մենք մոտենում ենք հիվանդներին, և նրանք չեն բժշկվում, երբ աղոթում ենք, պետք է, որ պատճառ լինի: Աստծո կամքով կարճ կքարոզեմ կիրակի առավոտյան, հետո բժշկության ծառայություն կունենանք, որի ժամանակ կաղոթեմ բոլոր հիվանդների համար: Բիլի Պոլը կամ ինչ-որ մեկը կիրակի առավոտյան այստեղ կլինի ժամը ութից, երբ բացում են եկեղեցու դռները, որ աղոթքի թերթիկներ բաժանի մարդկանց, երբ գալիս են կամ ներս են մտնում: Հավատում եմ, որ Տերը որոշակի չափով ինձ հասկացրել է, թե ինչ պատճառներով մարդիկ չեն բժշկվում: Կարծում եմ, որ հասկացողության պակաս կա, և մենք կիրակի օրը այդ մասին կխոսենք, եթե Տերը կամենա: Չորեքշաբթի երեկոյան աղոթքաժողովը կարճ հավաքույթ է, երբ մենք հավաքվում, աղոթում ենք և հաղորդակցվում միասին: Երբեմն կարծում եմ, որ մեր ժամանակների գլխավոր խոչընդոտներից մեկը մեր հավատքի անկեղծության պակասն է: Եթե Աստված Ջոն Ուեսլեյի օրերում աներ այն, ինչ մեր օրերում է արել, ի՛նչ արդյունք կլիներ: Եթե Մարտին Լյութերի կամ մյուսների ժամանակ կատարված լիներ այն, ինչ այսօր մենք ենք տեսնում, որը հաստատվել է եկեղեցու կողմից, Հոգու միջոցով և գիտության կողմից... Դա կատարվում է, պետք է զանազանել: Եվ Աստծո Խոսքը հայտնում է դա մինչև կատարվելը: Նա եկավ, մարգարեացավ, և այն ինչ ասաց, կատարելապես իրականացավ, բայց չնայած դրան՝ մենք ծույլ ենք մնում, ասում ենք. «Արդյոք դա ինձ վերաբերու՞մ է: Դա ընդհանրապես եկեղեցու համար է, թե՞ ես էլ եմ ընդգրկված դրա մեջ»: Կարծում եմ, որ կիրակի առավոտյան կփորձեմ մի քանի հիմնական կետերի մասին խոսել, որ ավելի պարզ լինի մեզ համար: Այս երեկո ինչ-որ թեմա գտա և այստեղ գալուց առաջ մտածում էի. «Եթե Նեվիլ եղբայրն ինձ ասի. «Արի քարոզելու» և նստի... Մտածեցի, որ ավելի լավ է մի քանի նշումներ անեմ, որովհետև ճանաչում եմ այդ թանկագին եղբորը և մենք շատ ենք գնահատում նրան: Խոսքի համար աղոթելուց առաջ ուզում եմ ձեզ ներկայացնել մի եղբոր (նույնիսկ անունը չգիտեմ): Ի դեպ, նրանք երկուսով են: Նրանք թանկագին բարեկամներ են, Աստծո ծառաներ, ավետարանիչներ: Նրանք ծանոթացել են պատգամին ձայներիզի միջոցով և տարբեր հարանվանական եկեղեցիներից են: Այդ երկու երիտասարդներից մեկն այնքան հետաքրքրված է, որ վերջերս ինքնաթիռով եկավ Թուսոն հավաքույթի վերջանալու պահին: Կարծեմ այդ ժամանակ ես գնացել էի քրիստոնյա գործարարների նախաճաշին. այդ ժամանակ եկավ այդ երիտասարդը, այդ հրաշալի երիտասարդը: Նրանք Կանզասից են, և նրանցից մեկը եկավ իր հարսնացուի հետ, որ ես իրենց ամուսնացնեմ: Ես գնահատում եմ դա: Պատկերացրեք, մարդիկ այնքան են վստահում քո աղոթքներին, հավատում են, որ Աստված կլսի և կպատասխանի: Եվ երիտասարդները այդպես են սկսում իրենց կյանքը: Բայց այստեղ գալով նկատեցին, որ Ինդիանայի օրենքը պահանջում է (թեև արյան անալիզ հանձնել են), որ այստեղ պետք է երեք օր սպասեն ամուսնանալու համար: Նրանք կարող են ամուսնանալ միայն ուրբաթ առավոտյան: Խնդրում եմ, որ այդ եղբայրը վեր կենա, ներկայանա, ինչպես նաև իր գեղեցիկ հարսնացուն և նրանց հետ եկած եղբայրը: (Եղբայրը վկայում է): Շատ շնորհակալություն: Մենք իրոք փափագում ենք, որ այդպիսի երիտասարդ դեսպաններ լինեն Հիսուս Քրիստսի գործում: Մենք նրանց մաղթում ենք Աստծո օրհնությունն իրենց ճանապարհի համար: Եվ մինչ ես խորհրդածում և սպասում եմ Տիրոջ վերադարձին, ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ երիտասարդ տղան ու աղջիկը իրենց սրտում նպատակ ունեն Քրիստոսին ծառայելու: Թող Աստված առա- տորեն օրհնի ձեզ, եղբայրս, քույրս: Այժմ անդրադառնանք այն փոքրիկ գրքին, որը մասին ձեզ ասացի: Այն ընդամենը մեկ գլուխ ունի. դա Փիլիմոնին ուղղված նամակն է: (Ես մի քիչ իռլանդական արյուն ունեմ: Բացի այդ ներքևի ատամներիս հարմարանք է դրված, որ չշարժվեն, դրա համար անունները ճիշտ չեմ արտասանում: Երբեմն դրա պատճառն իմ կրթության պակասն է: Այո, Փիլիմոն: Ինչ-որ մեկն ասաց դա, կարծեմ այդպես է ճիշտ արտասանությունը): Առաջին համարը. կվերցնեմ միայն մեկ կամ երկու բառ՝ «Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի բանտարկյալը»: Աստծո կամքով այս երեկո սա կլինի մեր թեման՝ բանտարկյալը: Դժվար է պատկերացնել, որ Պողոսն ինքն իրեն բանտարկյալ անվանի: Նա ազատ է ծնվել, լցված է Սուրբ Հոգով, բայց ինքն իրեն համարում է բանտարկյալ: Դիմելով կորընթացիներին՝ նա ասում է. «Պողոս՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ...»: Մեկ ուրիշ անգամ ասում է՝ «Պողոս՝ Հիսուս Քրիտոսի ծառա...»: Այդ ամենը Աստծո կամքով է, երբ նա խոսում է Տիմոթեոսի և մյուսների հետ: Այստեղ Փիլիմոնին է գրում և ասում է. «Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի բանտարկյալը» «Պողոս՝ առաքյալ...» Ես կուզեի մի երեկո խոսել այս թեմայի շուրջ՝ «Պողոս՝ ծառա...», մեկ ուրիշ անգամ՝ «Պողոս՝ բանտարկյալ»: Բայց քանի որ ժամեր են պետք այս թեմաներից յուրաքանչյուրի մեջ խորանալու համար, ես ընտրում եմ այս թեման՝ է. «Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի բանտարկյալը»: Իմ թեման կլինի՝ բանտարկյալը: Այժմ մի պահ խոնարհենք մեր գլուխները: Տեր Հիսուս, ամեն մարդ կարող է թերթել Աստվածաշունչը, բայց միայն Սուրբ Հոգին կարող է այն մեկնաբանել այն լույսով, որ պետք է: Խնդրում ենք, որ Նա գա և մեզ բացատրի այս խոսքերը. Պողոսը մեծ, զորավոր մարգարե էր, բայց ինքն իրեն կոչում էր բանտարկյալ: Թող Սուրբ Հոգին դա բացահայտի մեզ, մինչ սպասում ենք Նրան Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Պատկերացնում եմ Պողոսին, երբ այս նամակը գրում էր Փիլիմոնին, բանտում, քաղաքի ստորերկյա զնդանում: Բանտարկյալ. իր վիճակից ելնելով նա գիտեր, թե ինչ է նշանակում այդ բառը: Նա շրջապատված էր վանդակաճաղերով, և կարող էր ազատություն ստանալ միայն, եթե մեկն ազատեր իրեն: Նա գիտեր, թե ինչ է նշանակում բանտարկյալ լինել: Մինչդեռ չեմ կարծում, որ առաքյալն ուզում էր խոսել իր ներկա վիճակի մասին, ֆիզիկապես բանտում փակված լինելու մասին: Հավատում էր, որ նա ակնարկում էր այն փաստը, որ իր էությունը (հոգին, կամքը) Հիսուս Քրիստոսի բանտարկյալն է: Մենք ծնված ենք ազատ կամքով, որը մեզ հնարավորություն է տալիս ընդունելու մեր ուզած որոշումները: Աստված արդարացիորեն է արել դա, որովհետև բոլոր մարդկանց պետք է հավասար հիմքերի վրա դներ: Այլապես առաջին մարդուն ազատ կամք տալով՝ նրան սխալ հիմքի վրա դրած կլիներ: Տեսնում եք, մենք այս երեկո Ադամի և Եվայի պես ենք: Տարբերություն չկա: Մեր առջև են բարին և չարը, կյանքն ու մահը. պետք է ընտրություն կատարենք: Այդ մենք պետք է անենք: Ադամն ու Եվան էլ պետք է ընտրեին, բայց նրանք սխալ ընտրություն կատարեցին: Այդ անելով՝ նրանք ողջ մարդկային ցեղը դրեցին մահվան տակ, մահվան պատժի տակ, բայց Աստված եկավ մարդու կերպարանքով, ընդունեց այդ մահը, վճարեց մահվան փրկագինը, որպեսզի ազատ լինեն նրանք, ովքեր մահվան ենթակա են և ուզում են ազատ լինել: Եթե Նա մեզ հետ այնպես չվարվեր ինչպես Ադամի և Եվայի հետ, դուրս բերեր մեզ այնտեղից՝ ասելով. «Ուզեք, թե չուզեք, Ես ձեզ կփրկեմ», Նա Ադամին ու Եվային սխալ հիմքի վրա դրած կլիներ. բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է ընտրություն կատարել մահվան և կյանքի միջև: Մենք պետք է այդ անենք: Ինչպես արդեն ասել եմ, ձեր կյանքը ցույց կտա, թե դուք որ կողմից եք. կարևոր չէ, թե դուք ինչ եք ասում: Ձեր ամեն օրվա գործերը բացահայտում են, թե դուք ով եք: Դուք լսել եք այս հին ասացվածքը. «Ձեր կյանքն այնքան բարձր է խոսում, որ ես չեմ կարող լսել ձեր վկայությունը»: Ձեր գործերը բարձր են խոսում: Ես միշտ հավանություն եմ տվել աղաղակելուն և ցատկելուն, բայց միշտ ասել եմ. «Ձեր ապրած կյանքից բարձր մի ցատկեք, որովհետև աշխարհը զննում է ձեզ»: Դուք պետք է այնքան բարձր ցատկեք, որքան բարձր է ձեր կյանքը, որովհետև ձեզ նայող կա: Երբ մարդիկ չեն ուզում եկեղեցի գնալ... կան մարդիկ, որոնք պարզապես չեն ուզում գնալ: Նրանց մեջ կան անկեղծ մարդիկ. այնպիսի ապականություն են տեսնում եկեղեցում, որ չեն ուզում դրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Հաճախ չենք էլ կարող մեղադրել նրանց, երբ տեսնում ենք, թե ինչպես են վարվում իրենք իրենց քրիստոնյա անվանողները: Աշխարհի առջև դրված ամենամեծ գայթակղության քարը այն տղամարդիկ և կանայք են, որոնք ձևացնում են, թե քրիստոնյա են, բայց իրենց դավանածից տարբերվող կյանքով են ապրում: Դա զուտ ճշմարտություն է: Ահա թե ինչ հիասթափություններ կլինեն դատաստանի օրը. ալկոհոլ վաճառողները, խաղամոլները, շնացողները չեն զարմանա լսելով այն դատավճիռը, որն իրենց կուղարկի չմարող կրակի մեջ: Նրանք անակնկալի չեն գա, ի տարբերություն նրանց, ովքեր թաքնվում են իրենց կրոնական կամ մեկ այլ դավանանքի հետևում: Դատաստանի օրը հուսախաբ կլինի նա, ով ինքն իրեն քրիստոնյա է համարում, բայց ուրիշ կյանքով է ապրում: Ավելի լավ կլիներ, որ երբեք հավատքի դավանություն արած չլիներ: Ավելի լավ է ընդհանրապես դավանած չլիներ, քան սկսեր և ուրիշ կյանքով ապրեր, որովհետև ամենամեծ գայթակղության քարը նրանք են, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, բայց ուրիշ կյանքով են ապրում: Մի դատեք ձեր կյանքը ըստ հրաշքներ գործելու զորության կամ Խոսքի գիտության, այլ հետ նայեք և գույքագրում արեք՝ ինչպիսի պտուղ է տալիս ձեր կյանքը ներկայում: Այդ թեմայով վերջերս քարոզեցի քրիստոնյա գործարարների հավաքույթի ժամանակ, Արիզոնայի Ֆենիքսում: Ես քարոզեցի Հիսուսին արտացոլող քրիստոնեական կյանքի մասին: Ասացի, որ ծնվել եմ Քենթուքիում, որտեղ հետամնացություն է, հատկապես իմ մանկության ժամանակաշրջանում: Եվ մի փոքրիկ տղա (որը ես էի) երբեք չէր ունեցել այնպիսի տուն, ինչպիսին հիմա ունենք, երբ բոլոր գեղեցիկ կանայք տանն ամենուր նայում են հայելու մեջ, որ ուղղեն սանրվածքը: Բայց այդ տղան ուներ հայելու մի բեկոր, որն ամրացված էր ծառի վրա, որտեղ լվացարան կար: Այնտեղ էին նրա հայրն ու մայրը լվացվում, սանրվում, ծառին մեխած հին հայելու բեկորի մոտ: Ահա այսպիսի տուն ենք մենք ունեցել: Եթե երեխաներից մեկն ուզում էր նայել հայելու մեջ, պետք է արկղ բերեր, կանգներ վրան, բարձրանար լվացարանի նստարանին և նայեր հայելու բեկորի մեջ, որը ես էի գտել աղբանոցից: (Դա Քենթուքիում չէր, այլ այստեղ՝ Ինդիանայում, Յութիքա Փայքում): Այդ փոքրիկ տղան (որը ես էի) իրականում երբեք ինքն իրեն հայելու մեջ չէր նայել: Մի օր նա հյուր գնաց իր տատիկին քաղաքում: Տատիկը մի տուն ուներ, որի դուռն ամբողջովին ծածկված էր մեծ հայելիով: Երբ փոքրիկ տղան վազելով մտավ սենյակ, իր առջև տեսավ մեկ ուրիշ փոքրիկ տղայի, որը վազում էր: Մտածեց, որ պետք է կանգ առնի, որ տեսնի, թե ինչ կանի մյուսը: Երբ նա կանգ առավ, մյուս տղան էլ նույնն արեց: Նա շրջեց գլուխը, մյուս տղան էլ շրջեց: Նա քորեց գլուխը, մյուս տղան նույնպես: Վերջապես մոտեցավ, որ ավելի մոտիկից ուսումնասիրի: Հետո շրջվեց (մայրն ու տատիկը զարմացած իրեն էին նայում) և ասաց. «Մայրիկ, մայրիկ, սա ես եմ»: Դրա համար ասում եմ. «Մենք պետք է ինչ-որ բան արտացոլենք»: Մեր կյանքն արտացոլվում է: Եթե մենք Նոյի ժամանակ ապրեինք, ո՞ր կողմում կլինեինք: Ո՞ր կողմում կլինեինք Նոյի փառավոր օրերում: Մովսեսի ժամանակ ո՞ր կողմում կլինեինք: Եվ Եղիա մարգարեի ժամանակ, երբ ողջ աշխարհը կլանված էր մոդեռնիզմի ալիքով, ինչպես այս ժամանակակից Հեզաբելը Տիրոջ ծառաներին տարել է աշխարհիկ ճանապարհներով (եկեղեցին և քահանաները խոնարհվում են նրա առջև): Ժողովրդականությա՞ն կողմից կլինեիք, թե՞ Եղիայի: Ինչ վերաբերում է Տեր Հիսուսի ժամանակներին. Նա աշխարհի տեսանկյունից կրթություն չուներ և ժողովրդականություն չէր վայելում: Նա որևէ դպրոց կամ ճեմարան չի հաճախել, Նրան համարում էին ապօրինի ծնված երեխա, և ահա սկսում է քարոզել մի Ավետարան, որը հակառակ է իրենց ուսմունքին: Նա դատապարտում էր քահանաներին և իրենց կազմակերպությունները: Այդ կազմակերպությունները հայտարարեցին, որ ով որ գնա լսելու այսպես կոչված մարգարեին, նրան կվռնդեն ժողովարանից, իսկ դա շատ լուրջ բան էր: Մարդիկ պետք է հասկանային, որ միակ ճիշտ երկրպագությունը Գառան արյան ներքո է: Նրանք պետք է գային այդ Զոհի մոտ, բայց այդ դեպքում կմերժվեին աշխարհի կողմից: Մինչդեռ դա փառավոր էր: Բայց այդ մարդիկ արհամարհեցին դա, թեև Հիսուսը կատարելապես համապատասխանում էր Սուրբ Գրքին, բայց ոչ իրենց գիտության համաձայն: Ո՞ր կողմում կլինեինք: Ձեր ներկայիս կյանքը ճշտորեն արտացոլում է, թե ինչ կանեիք այն ժամանակ, որովհետև նույն հոգուց եք ներշնչված: Եթե հիմա դուք դա անտեսում եք, նույնը կանեիք այն ժամանակ, որովհետև հոգին, որ հիմա ձեր մեջ է, այն ժամանակվա մարդկանց մեջ է եղել: Տեսեք, սատանան երբեք իր հոգին չի վերցնում. այն փոխանցվում է մեկից մյուսին: Աստված էլ երբեք Իր Հոգին չի վերցնում. փոխանցվում է մեկից մյուսին: Նույն Հոգին, որ Եղիայի վրա էր, իջավ Եղիսեի վրա, հետո նույն Հոգին իջավ Հովհաննես Մկրտչի վրա և այսպես շարունակ: Սուրբ Հոգին, որ Քրիստոսի վրա էր, իջավ աշակերտների վրա, և այսպես շարունակ. միշտ Իր ժողովրդի վրա է: Աստված երբեք Իր Հոգին չի վերցնում: Մեզ մնում է ընտրություն կատարել: Ես չեմ կարծում, որ Պողոսը որևէ բանի համար ափսոսում էր, կամ տրտնջում էր, որ ինքը բանտարկյալ է, բայց ինքն իրեն այդպես էր կոչում: Ես հավատում եմ, որ երբ Պողոսը վերցրեց գրիչը, Սուրբ Հոգին նրան մղեց այդպես գրելու: Գուցե դրա համար է, որ այս երեկո այդ թեմայից դաս առնենք, որովհետև դա սուրբգրային է, իսկ սուրբգրայինը հավիտենական է: Ես հավատում եմ, որ Պողոսն այդ խղճուկ բանտից իր եղբորը գրում է, որ ինքը Հիսուս Քրիստոսի բանտարկյալն է նաև այն պատճառով, որ ինքը շատ լավ պատկերացնում է, թե ինչ է դա նշանակում, երբ նայում էր իր շուրջը: Նա բանտում էր, բայց այդ մասին չէ, որ գրում էր Աստծո այդ սպասավորին, ով ծառայում էր իր հետ միասին. նա ուզում էր ասել, որ ինքը Հիսուս Քրիստոսի Խոսքի բանտարկյալն է, որովհետև Հիսուս Քրիստոսը Խոսքն է: Պողոսն իր ժամանակվա մեծ գիտակներից էր: Նա մեծ ձգտումներ ուներ, մարդկանցից էր կրթություն ստացել: Գամաղիելը մեծ ուսուցիչ էր. Պողոսն ավելի լավ դպրոց չէր կարող հաճախել քան այն, որտեղ դասավանդում էր Գամաղիելը: Ինչպես մեր ժամանակներում Ուիթոնի քոլեջը կամ Բոբ Ջոնսի համալսարանը, կամ արմատական դպրոցներից մեկը: Նա կրթվել էր որպես Խոսքի սպասավոր: Պողոսը կրթված մարդ էր, լավ դաստիարակված և խելացի. գուցե նա մեծ ձգտում ուներ երբևէ իր ժողովրդի քահանա կամ քահանայապետ դառնալու: Նա մեծ ձգտում ուներ և այդ գերագույն նպատակին հասնելու համար կրթություն էր ստացել: Նա իր ողջ կյանքն էր նվիրել դրան, գուցե ութ-տասը տարեկանից մինչև երեսուներեսունհինգ տարեկանը, երբ ավարտեց ուսումը և դիպլոմ ստացավ: Նա լավ հարաբե- րությունների մեջ էր ողջ քահանայության հետ, նույնիսկ Երուսաղեմի քահանայապետի: Պողոսը նրանից հանձնարարություն էր ստացել, գրավոր կարգադրություն, որով իրեն էր վստահված այդ գործը՝ գնալ Դամասկոս, հայտնաբերել նրանց, ովքեր Աստծուն պաշտում են քահանայապետի կարգադրության հակառակ, կապել նրանց, նետել բանտ, և անհրաժեշտության դեպքում, սպանել, եթե ուզենար: Նա մեծ ձգտումներ ուներ: Բայց այն, ինչ սովորել էր, Աստված վերցրեց իրենից: Իրենից վերցվեց ամեն բան՝ իր նպատակը, իր համար ծախսված հոր փողերը, հոր ու մոր փառասիրական ձգտումները, որովհետև Աստված ուրիշ ծրագիր ուներ: Մի ժամանակ նա իր կյանքի նպատակի բանտարկյալն էր, իսկ հիմա Հիսուս Քրիստոսի՝ Խոսքի բանտարկյալն է: Դամասկոսի ճանապարհը փոխեց Պողոսին: Երբ նա ճանապարհին էր, գուցե ժամը տասնմեկի կողմերը ընկավ գետնին և մի ձայն լսեց, որն ասում էր. «Սավու՜ղ, Սավու՜ղ, ինչու՞ ես Ինձ հալածումե: Նա նայեց և հրեա լինելով՝ հասկացավ, որ իր տեսած Կրակի սյունը Տերն էր, որ Իսրայելի որդիներին առաջնորդել է: Նա գիտեր, թե ինչ լույս էր դա: Հիշեք, որ այդ եբրայեցին ՏԵՐ՝ ԷԼՈՀԻՄ անունով չէր դիմի մեկին, եթե վստահ չլիներ, որ Նա Աստված է, որովհետև շատ կրթված մարդ էր: Եվ երբ նայեց այդ Լույսին, այդ Կրակի սյանը, որն առաջնորդել էր իր ժողովրդին անապատում, ասաց. «Տե՜ր, (Էլոհիմ), ո՞վ ես Դու»: Ի՛նչ անակնկալ աստվածաբանի համար լսել այս խոսքերը. «Ես Հիսուսն եմ»: Հենց Նա, ում դեմ ինքը պատերազմում էր: Ինչպիսի՛ շրջադարձ: Ի՛նչ ահավոր պետք է լիներ փառասիրական ձգտումներով այդ մարդու համար բացահայտել, որ ինքը հալածող է: Իր փառասիրական ձգտումներն իրեն ավելի էին հեռացրել ամենագլխավորից քան, ինքը կարծում էր: Ինչպիսի՛ ցնցում էր առաքյալի համար լսել այդ խոսքերը. «Ես Հիսուսն եմ» (Նա, ում ինքը հալածում էր): «Ինչու՞ ես Ինձ հալածում»: Ասենք նաև սա. երբ ծաղրում են Եկեղեցուն, իրականում նրան չեն ծաղրում, այլ Հիսուսին: «Ինչու՞ ես Ինձ հալածում»: Ինչպե՞ս կարող էր Պողոսը իր ողջ խելացիությամբ հավատալ, որ հալածելով այդ խմբին հալածում է նույն Աստծուն, ում իր կարծիքով ինքը ծառայում է: Կարծում եմ, որ կարիք չկա մանրամասների մեջ մտնելու, որովհետև բոլորս բավարար չափով տեղեկացված ենք, որ հասկանանք, թե ինչ եմ ուզում ասել: Այսօր էլ նույնն է: Պողոսը շատ ավելի խելացի էր, քան այդ աննշան, անգետ գալիլիացիները, որոնց ինքը հալածում էր, և որոնք արդեն ընդունել էին այդ գալիլիացի Մարդուն: Բայց Պողոսը իր կրթվածությամբ ու խելքով չէր կարողացել ընդունել: Ինչպիսի՛ շրջադարձ էր իր համար այդ ճանապարհի վրա: Նա կուրությամբ զարկվեց, այնպես, որ չէր կարող շարունակել իր միսիան: Նրան տարան Հուդա անունով մի մարդու տուն, որը Ուղիղ կոչվող փողոցում էր: Այդ ժամանակ Անանիա մարգարեն, որին տեսիլքով Տերը տեղեկացրել էր, եկավ Պողոսի մոտ և ասաց նրան. «Պողոս եղբայր, Տերը, որ քեզ հայտնվեց ճանապարհին, ինձ ուղարկեց, որ քեզ վրա ձեռք դնեմ, որպեսզի տեսողությունդ ետ ստանաս և Սուրբ Հոգով լցվես»: Տեսնու՞մ եք, թե ինչ կատարվեց: Ի՞նչ էր նշանակում այդ ամենը Պողոսի համար: Այն, ինչ ինքը սովորել էր, լիովին հակառակ էր: Իր ողջ կրթվածությունը զրոյի հավասարվեց: Այժմ գիտեր, որ ինքը փորձառություն է ունեցել: Ահա մեկ ուրիշ լավ դաս մեզ համար. միայն փորձառությունը բավական չէ, փորձառությունը պետք է Տիրոջ Խոսքի համաձայն լինի: Այդպես, տեսնելով դա և իմանալով, որ դա փառավոր բան է, որն իրենից առաջ ընդունողներ արդեն եղել են, երեք տարի, վեց ամսով գնաց Արաբիայի անապատ, տանելով իր հետ այն ժամանակ եղած Աստվածաշունչը՝ Հին կտակարանը, և իր փորձառությունը համեմատեց Սուրբ Գրքի հետ՝ տեսնելու համար, թե արդյոք համապատասխանում է: Ի՞նչ կլիներ, եթե մտածեր. «Դա մի քիչ զգացմունքային վիճակ էր, անցավ», հետո շարունակեր իր ճանապարհը՝ մտածելով. «Պարզապես կհետևեմ իմ բանականությանը»: Բայց պետք էր, որ նա ինչ-որ բանի բանտարկյալ դառնար: Համեմատելով և տեսնելով Հին կտակարանի խորհրդապատկերները՝ նա կարողացավ գրել Եբրայեցիս թուղթը: Տեսեք, երեքուկես տարվա ընթացքում, երբ նա խորասուզված էր Խոսքի մեջ, հայտնաբերեց, որ իրեն կանչող Աստվածը իրեն հետ էր բերում և փոխում էր իր ողջ հասկացողությունը, այն ամենը, ինչ ինքը մտածել էր, սովորել էր, իր փառասիրական ձգտումները հեռացվեցին, և նա դարձավ բանտարկյալ: Աստծո սերն այնքան զարմանահրաշ էր և այնպիսի՛ հայտնություն էր, որ նա այլևս չէր կարող հեռանալ դրանից: Դա է ճշմարիտ փորձառությունը, որն ունենում է Աստծուն հանդիպած ամեն ճշմարիտ հավատացյալ: Այնպիսի փառավոր բանի եք հանդիպում, որ դառնում եք բանտարկյալ՝ մնացած ամեն բանից հեռու: Դուք ամեն բան թողնում եք, որ բանտարկվեք դրա մեջ: Հիսուսն այդ մասին մի անգամ ասաց. «Երկնքի թագավորությունը նման է մի վաճառական մարդու, որը գեղեցիկ մարգարիտներ էր որոնում»: Երբ նա գտնում է այդ փառավոր Մարգարիտը, ամեն բան վաճառում է, որ դա ձեռք բերի: Հենց դա է կատարվում այստեղ: Դուք ունեք ինտելեկտուալ մտքեր, աստվածաբանական փորձառություն, բայց, երբ ժամանակը գալիս է և հանդիպում եք իսկականին, ամեն բան հեռացնում եք և փակվում եք դրա մեջ: Պողոսը գիտեր, թե ինչ էր դա: Նա հայտնաբերեց, որ ինքը լծված է ինչ-որ բանի, ինչպես ձին է լծվում ինչ-որ բան քաշելու համար: Պողոսը այդ փորձառությունից ու երեքուկես տարի աստվածաշնչյան խորհրդապատկերների հետ համեմատելուց հետո հասկացավ, որ Աստված իրեն ընտրել է և լծել Սուրբ Հոգով, որպեսզի նա իր փորձառության միջոցով տանի Ավետարանը ազգերի առջև: Սուրբ Հոգին էր նրան լծել: Այսօր որպես Քրիստոսի սպասավորներ՝ մենք լծված ենք, կապված ենք: Մենք չենք կարող որևէ տեղ գնալ, եթե Խոսքը մեզ հետ չլինի: Մենք լծված ենք Խոսքին: Կարևոր չէ, թե ինչ կասեն, դուք լծված եք: Խոսքի մեջ այնպիսի բան կա, որը ձեզ թույլ չի տալիս հեռանալ: Դուք Խոսքի հետ լծակից եք Սուրբ Հոգու միջոցով: Նա ձեզ լծել է Խոսքի հետ: Ինչ էլ ասեն, միշտ Խոսքն է ձեզ հետ: Դուք Խոսքի հետ լծակից եք Սուրբ Հոգու միջոցով: Պողոսը լծված էր: Նա Արաբիայի անապատ էր գնացել իր բոլոր հին փորձառություններով ու ձգտումներով: Այնտեղ նա այդ ամենից ազատվեց: Մեզանից էլ առաջին հերթին պետք է այդ ամենը վերցվի: Բայց մարդիկ չեն սիրում, որ իրենցից վերցնում են: Մեթոդական եղբայրն ուզում է իր մեթոդական ուսմունքից որոշ բաներ պահել, մկրտական եղբայրն ուզում է իր մկրտական ուսմունքից որոշ բաներ պահել: Բայց դուք պետք է այդ ամենը թողնեք, վերստին ծնվեք, լծի տակ լինեք, ինչպես Սուրբ Հոգին ձեզ կառաջնորդի: Դուք չեք կարող ասել. «Հայրս ասում է, որ եկեղեցի մտնելիս նա սեղմում էր հովվի ձեռքը: Նա եկեղեցու հավատարիմ անդամ էր»: Գուցե դա լավ էր իր սերնդի ժամանակ, բայց մենք ուրիշ սերնդում ենք ապրում: Մեր ժամանակաշրջանի համար մենք պետք է վերադառնանք աստվածաշնչյան ժամանակներին: Քահանաները նույնպես լծված էին, բայց մտնելով ուրիշ ժամանակաշրջան, չհանեցին հին լուծը և նորը չհագան: Նույնն էլ այսօր է: Մենք դուրս ենք եկել հարանվանական ժամանակաշրջանից, ինչպես դա ապացուցեցինք եկեղեցու շրջանների, Աստվածաշնչի միջոցով, և մտնում ենք ազատության ժամանակաշրջան, երբ Սուրբ Հոգին իջնում է, հայտնվում, ճանաչվում և իրականացնում Իր յուրաքանչյուր խոստումը: Ինչպիսի՛ փառավոր ժամանակաշրջան է: Եվ Պողոսը գիտեր, որ չի կարող որևէ տեղ գնալ առանց Խոսքին լծված լինելու, եթե նույնիսկ ցանկանար: Նրա ձգտումն էր գնալ իրեն հրավիրող եղբայրների մոտ, բայց Սուրբ Հոգին նրան մղեց ուրիշ բան անել: Նա այլևս իր անձի տերը չէր: Գուցե նրան ասում էին. «Պողոս եղբայր, մենք ուզում ենք, որ դուք գաք մեզ մոտ: Մեր եկեղեցին ամենամեծն է, ամենաշատ անդամներ մեր եկեղեցին ունի: Դուք շատ ընծաներ կստանաք» և այլն: Նա Սուրբ Հոգով էր մղված: Մտածում էր. «Այնտեղ մի եղբայր ունեմ, նրա մոտ պիտի գնամ, որ փրկվի: Նրան պիտի առաջնորդեմ Տիրոջ մոտ»: Բայց Սուրբ Հոգին նրան մղում էր ուրիշ տեղ գնալ: Նա իրոք բանտարկյալ էր: Ո՜վ Աստված, մեզ այդպիսի բանտարկյալներ դարձրու: Թող ազատվենք մեր եսասիրական ձգտումներից, անձնական դատողությունից, մեր գաղափարներից, որոնք մեր կարծիքով լավագույնն են, որ դառնանք Հիսուս Քրիստոսի բանտարկյալները: Ես կարծում եմ, որ փառավոր բան է, երբ կարող ես ասել. «Ես Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ»: Հիշեք, որ Նա Խոսքն է: Եթե դուք Խոսքի բանտարկյալ եք, ոչ մի հարանվանություն չի կարող ձեզ շեղել: Սա Խոսքն է, դուք Խոսքի բանտարկյալն եք, և վերջ: Դուք պետք է գործեք այնպես, ինչպես Խոսքն է պատվիրում: Պողոսը չէր կարող գնալ իր ուզած տեղերը: Ինչու՞: Որովհետև Սուրբ Հոգին նրան արգելում էր: Հիշու՞մ եք, թե քանի անգամ Պողոսը ցանկանում էր ինչ-որ տեղ գնալ և մտածում էր, որ այնտեղ մեծ հավաքույթ կանցկացնի, բայց Սուրբ Հոգին արգելում էր: Մի՞թե դա հստակ ցույց չի տալիս և չի ապացուցում, որ Պողոսը բանտարկյալ էր: Հիսուս Քրիստոսի բանտարկյալ՝ Սուրբ Հոգու միջոցով Խոսքին լծված: Ո՜հ, ես սիրում եմ սա: Նա կապված էր: Նա կապված էր սիրո շղթաներով, կապերով, որ կատարեր Աստծո կամքը, միայն Աստծո կամքը: Նա բանտարկյալ էր, կապված էր սիրո շղթաներով: Նա Քրիստոսի հետ լծակից էր: Նա չէր կարող ուրիշ լծի տակ գտնվել: Նա լծակից էր Քրիստոսի հետ և պետք է քայլեր այնպես, ինչպես Նա առաջնորդում էր: Կապ չունի, որ այս կամ այն կողմում խոտն ավելի կանաչ էր թվում, նա պետք է գնար այնտեղ, ուր գնում էին կառապանն ու լուծը: Ո՜հ, եթե այս երեկո մենք՝ Բրանհամի խորանում գտնվողներս, կարողանայինք բանտարկյալ դառնալ, թողնել մեր եսասեր բնությունը, անձնական ձգտումները, լիովին հանձնվել և լինել Նրա լծի տակ: Կարևոր չէ, թե աշխարհն ինչ է մտածում: Մենք կապված ենք սիրո լծի տակ: Մենք բանտարկյալներ ենք: Իմ ոտքերը այնպես են կապված Քրիստոսի լծին, որ այլևս չեն կարող գնալ պարելու: Իմ աչքերը այնպես են կապված Քրիստոսի լծին, որ փողոցում տեսնելով այդ ժամանակակից սթրիփթիզը, հայացքս շրջում եմ: Սիրտս այնպես է կապված Քրիստոսի լծին, որ այլևս չեմ կարող աշխարհը սիրել: Իմ կամքն այնպես է կապված Քրիստոսի լծին, որ այլևս չգիտեմ, թե որոնք են իմ անձնական ձգտումները: Ուր որ տանես ինձ Տեր, Քեզ կհետևեմ: Ես ուզում եմ բանտարկյալ լինել: Պողոսն իրոք բանտարկյալ էր: Նա չէր սխալվում, որ այդպես էր ասում: Սուրբ Հոգին սովորեցրել էր նրան Խոսքին սպասել: Նա սովորել էր մի ձևով, հիմա Աստված նրան ուրիշ կերպ էր սովորեցնում: Սուրբ Հոգին նրան սովորեցրել էր Տիրոջը սպասել՝ անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ուներ ինքը: Այժմ Սուրբ Հոգու օգնությամբ ես ձեզ ինչ-որ բան ցույց կտամ: Վերցնենք մի օրինակ: Մի օր Պողոսն ու Շիղան գնում էին մի քաղաքի փողոցով, որտեղ Պողոսն արթնության հավաքույթ էր անցկացրել: Մի դիվահար կին գնում էր նրանց հետևից և աղաղակում: Անկասկած, Պողոսը գիտեր, որ իշխանություն ուներ դևին այդ կնոջից հանելու, բայց ուշադրություն դարձրե՞լ եք. նա օրեցօր սպասեց մինչև Սուրբ Հոգին իր հետ խոսի: Նա ասաց. «Ժամանակը եկել է»: Այդ ժամանակ Պողոսն ասաց. «Չար ոգի, դուրս արի նրանից»: Տեսեք, նա պետք է սպասեր Տիրոջը: Եվ հենց դրա մեջ են այսօր մարդիկ անարգանք բերում Խոսքի վրա: Նրանք քայլում են իրենց փառասիրական ձգտումներով: Ինչքա՛ն արթնություններ են անարդյունք մնացել այդպիսի բաների պատճառով: Դա պատահում է, որովհետև ավետարանիչը չի սպասում, որ իմանա Աստծո կամքը: Ինչ-որ մեկն ասում է. «Արի», և նա անմիջապես գնում է, որովհետև կազմակերպությունն ասում է՝ գնա: Սուրբ Հոգին ուրիշ բան է ասում, բայց երեց, եպիսկոպոս կամ մեկ այլ բան դառնալու փափագը նրան մղում է գնալու. «Դու պետք է գնաս»: Մինչդեռ նա գիտի, որ այդպես չի կարելի: Սուրբ Հոգին ասում է. «Գնա այնտեղ», բայց նա կապված է իր կազմակերպության լծին: Նա իր կազմակերպության բանտարկյալն է: Բայց եթե Քրիստոսի լծին կապված լիներ, կառաջնորդվեր Սուրբ Հոգով: Նա լծի տակ է, բանտարկյալ է: Նրա համար կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են ասում: Այլապես կլինի ձայն հանող պղինձ կամ ղողանջող ծնծղա: Բայց նա միայն Աստծո ձայնն է լսում, և խոսում է, երբ Աստծո ձայնն է խոսում: Հակառակ դեպքում ոչինչ չի ասում: Ասում են. «Ո՜հ, եղբայր Ջոնս, եղբայր Ռոբերտս...», կամ կանչում են այսօր մեր երկրում ապրող մեծ մարդկանց, մեծ ավետարանիչներին՝ Թոմի Հիքսին, Օրալ Ռոբերտսին, կամ Թոմի Օսբորն եղբորը: Գուցե մեկն ասի. «Եկեք մեզ մոտ, Թոմի (կամ Օրալ), դուք Աստծո մեծ մարդ եք: Ես անկողնուն գամված հորեղբայր ունեմ, որը հիվանդ է: Ուզում եմ, որ դուք գաք: Հավատում եմ, որ դուք զորություն ունեք նրան բժշկելու»: Գուցե Սուրբ Հոգին նրան ասի. «Ոչ հիմա»: Բայց այդ մարդու հետ ունեցած բարեկամությունը նրան պարտավորեցնում է գնալ: Եթե չգնա, իրեն թշնամի կհամարեն: Այդ մարդը կասի. «Նա գնացել է այսինչի տուն, այնինչի տուն, բժշկել է նրանց երեխային, ես դա գիտեմ: Իսկ ես, որ իր այսքան տարվա ընկերն եմ, չեկավ»: Բայց եթե Սուրբ Հոգին արգելում է գնալ, ավելի լավ է, որ չգնա: Նա Աստծո լծի տակ է: Նա իր ընկերոջը սիրում է, բայց ավելի լավ է, որ Սուրբ Հոգով առաջնորդվի, որովհետև հակառակ դեպքում արդյունք չի էլ լինելու: Ես դա շատ անգամներ եմ զգացել: Բայց Պողոսը սպասում էր, որ Սուրբ Հոգին իրեն ասի, թե ինչ է պետք անել: Մի երեկո քարոզից հետո, դուրս գալիս տեսավ մի անդամալույծի: Հանկարծ Հոգին խոսեց նրա հետ և նա ասաց. «Ես տեսնում եմ, որ...»: Ինչպե՞ս: Այնպես, ինչպես տեսել էր, որ նավաբեկության են ենթարկվելու և ընկնելու են մի կղզի: «Ես տեսնում եմ, որ դու բժշկվելու հավատք ունես: Ոտքերիդ վրա ուղիղ կանգնիր: Հիսուս Քրիստոսը քեզ բժշկել է»: Ահա, նա լծի տակ էր: Գուցե նա մի շաբաթ ավետարանչություն էր արել, և ոչինչ չէր կատարվել, բայց նա սպասում էր, որ Սուրբ Հոգին խոսի իր հետ: Նա կապված էր այդ կանչի լծին: Հիմա դուք կասեք. «Բայց Բրանհամ եղբայր, դուք հակասում եք կիրակի օրվա ձեր ասածին ձեր երկար սպասելու վերաբերյալ»: Բայց հիշեք, որ Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ ճանապարհին և ասաց. «Ես քեզ նորից ուղարկում եմ հիվանդների և տկարների մոտ»: Ես հնազանդվեցի Սուրբ Հոգուն: Դա հաստատ է: Ես չգնացի առանց Իրենից պատվեր ստանալու: Ես սպասում էի, որ լսեմ ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ, և լսեցի: Դա ուրիշ բան է: Սա է տարբերությունը: Պողոսը սպասում էր Տիրոջ Խոսքին: Հոգին նրան մղում էր հետևելու միայն Տիրոջ կարգադրություններին: Այդպես նա դարձավ Հիսուս Քրիստոսի բանտարկյալը: Սիրելի բարեկամներ, եթե միայն մենք կարողանայինք բանտարկյալներ լինել: Ես գիտեմ, որ շատ շոգ է, բայց ուզում եմ ևս մի քանի կերպարների մասին խոսել: Ես այստեղ նշել եմ վեցութ հոգու, բայց մեկ-երկուսին կանդրադառնանք: Վերցնենք Մովսեսի օրինակը: Նա ծնվել էր ազատիչ դառնալու համար, և գիտեր դա: Նա գիտեր, որ աշխարհ է եկել ազատելու համար: Բայց մինչև Մովսեսի մասին խոսելը կուզեի ասել սա՝ ամեն մարդ, ով ուզում է հավատարմորեն Նրան ծառայել, Աստված միշտ նրան կդարձնի Իր բանտարկյալը: Աստծուն ծառայելու համար մարդը պետք է թողնի իր բոլոր ձգտումները, իր կյանքը, իր հոգին, իր մարմինը, իր բոլոր նպատակները և լիովին դառնա Քրիստոսի (որը Խոսքն է) բանտարկյալը: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի հակառակ գնալ ձեր բանականությանը: Գուցե մտածում եք, որ որևէ կազմակերպությունում ձեզ կբարձրացնեին և կվստահեին ինչ-որ կարևոր բան, որով հնարավորություն կունենայիք փայլելու: Բայց որտե՞ղ կհայտնվեք դրանից հետո: Որոշ ժամանակ անց կտեսնեք, որ պարտություն եք կրել: Մինչև Աստված գտնի մարդու, ով հոժարակամ կդառնա Իր բանտարկյալը... Աստված բանտարկյալներ է փնտրում, միշտ է փնտրել: Միայն քննեք Սուրբ Գիրքը: Մարդը պետք է Քրիստոսի բանտարկյալը լինի՝ ամեն ինչին հակառակ: Հետևաբար դուք չեք կարող Քրիստոսից բացի որևէ մեկին կամ որևէ այլ բանի կապված լինել՝ նույնիսկ ձեր հորը, մորը, եղբորը, քրոջը, կնոջը: Դուք կապված եք միայն Քրիստոսի հետ: Այդ ժամանակ Աստված ձեզ կօգտագործի: Մինչ այդ չի կարող օգտագործել: Երբեմն ես սահմաններն անցնում եմ և խիստ եմ խոսում մարդկանց հետ: Հասկանում եք, ես ուզում եմ այնպես անել, որ կտրեք ձեր կապերը: Ինչ-որ բանից պետք է սկսեք: Երբեմն խոսում եմ այն կանանց դեմ, ովքեր իրենց քրիստոնյա համարելով հանդերձ կտրում են իրենց մազերը և անվայել հագուստ են հագնում: Դուք կասեք. «Բայց դրանք փոքրիկ բաներ են»: Բայց ինչ-որ տեղից պետք է սկսել: Ուրեմն սկսեք այբուբենից. կտրեք աշխարհիկ կերպարանքի կապերը և դարձեք Քրիստոսի բանտարկյալ: Հետո կշարունակեք մյուս կապերը կտրել, մինչև վերջին շղթաներն ընկնեն: Այդ ժամանակ կդառնաք բանտարկյալ: Դուք Նրա տիրապետության, Նրա իշխանության տակ եք: Մովսեսը գիտեր, որ ծնվել է ազատիչ դառնալու համար: Նա այդ գիտեր: Նկատե՞լ եք իր ձգտումը: Նա այդ գիտեր, որովհետև մայրն էր ասել, երբ դայակի դեր էր կատարում: Կասկած չկա, որ երբ փոքրիկ Մովսեսը ծնվեց, նրա մայրն ասաց. «Գիտե՞ս, Մովսես, քո հայր Ամրամն ու ես անդադար աղոթել ենք»: Խոսքը կարդալով հասկացել էինք, որ ժամանակն էր, որ մի ազատիչ գար և աղոթել էինք. «Տե՜ր, մենք ուզում ենք տեսնել այդ ազատիչին»: Մի գիշեր տեսիլքով Տերը մեզ հայտնեց քո ծնունդը և այն, որ դու ազատիչ ես լինելու: Մենք չվախեցանք թագավորի հրամանից: Մենք չկարևորեցինք նրա ասածը: Մենք գիտեինք, որ դու ծնվել ես ազատիչ դառնալու համար: Մենք գիտեինք, որ չենք կարող քեզ մեծացնել, ինչպես հարկն է, և ուզում էինք, որ դու լավ կրթություն ստանաս: Ես քեզ դրեցի փոքր զամբյուղի մեջ և թողեցի Նեղոսի վրա: Ես ջանացի այնպես անել, որ հոսանքը շաքարեղեգների և եղեգների միջով քեզ տանի ուղիղ Փարավոնի պալատի դիմաց, որտեղ Փարավոնի աղջիկը պետք է լողանար: Ես գիտեի, որ քեզ ստնտու պետք կլիներ (այն ժամանակ կաթի շշեր չկային փոքրիկներին կերակրելու համար, ինչպես այսօր, դրա համար կերակրող էր պետք): Դրա համար Մարիամին ուղարկեցի այնտեղ, որ նրանց ասի, թե որտեղ կարելի է ստնտու գտնել և եկավ ինձ կանչելու: Այժմ, Մովսես, սիրելիս, ես քեզ ասում եմ. դու տասնվեց տարեկան ես և լինելու ես Փարավոնի որդին, բայց մի օր ազատիչ ես դառնալու և ժողովրդին այստեղից տանելու ես»: Մովսեսը սկսեց ծրագրեր կազմել. «Ես կսովորեմ, մայրիկ, կուսումնասիրեմ ամեն բան: Գիտե՞ս, թե ինչ կանեմ: Ես շատ կպարապեմ զինվորական դառնալու համար և կիմանամ, թե ինչպես պետք է ժողովրդին այստեղից հանեմ: Ես մեծ գեներալ կդառնամ, եպիսկոպոս կդառնամ, այդ ամենը կսովորեմ և նրանց կհանեմ այստեղից: Ես դիպլոմներ կունենամ: Ես կհասնեմ դրան»: Ինչպես հայր Չինիքվին: Կարդացե՞լ եք նրա գիրքը: Նա ուզում էր դարձի բերել բոլոր բողոքականներին, բայց ինքը բողոքական դարձավ: Այն ժամանակվա մեծ քահանան՝ հայր Չինիքվին: Պետք է գտնեք նրա գիրքը և կարդաք: Նրան հայր են անվանում, բայց իրականում Չինիքվի եղբայր է պետք ասել: Մենք ոչ մի մարդու հայր չենք անվանում: Նա սկսեց կարդալ Աստվածաշունչը, որ կարողանա ժխտել բողոքական կրոնը, բայց պարտվեց: Ես կարծում եմ, որ երբ նա սկսեց կարդալ Աստվածաշունչը, Սուրբ Հոգին իջավ նրա վրա, նա Սուրբ Հոգին ընդունեց և նրանցից մեկը դարձավ: Մովսեսը լիարժեք կրթություն ստացավ: Նա այնքան խելացի էր, կրթված, ինտելեկտուալ, որ իր նմանը չկար: Նա նույնիսկ կարող էր եգիպտացիներին սովորեցնել: Նա կարող էր դաս տալ նրանց հոգեբաններին: Նա կարող էր նրանց գեներալներին ռազմական արվեստ սովորեցնել: Նա մեծ մարդ էր և ժողովուրդը վախենում էր նրանից իր մեծության համար: Ո՜հ, ինչպիսի կրթվածություն: Նա արքեպիսկոպոսի կամ նույնիսկ պապի նման էր: Նա շատ մեծ ու զորավոր մարդ էր: Նա գիտեր, թե ինչ նպատակով էր ինքը ծնվել և պատրաստվում էր, որ իրականացներ այդ մեծ նպատակը: Ինչպես մեր ժամանակներում: Ես չեմ ասում, որ այդ դպրոցներում սովորած մարդիկ... ես դա չեմ ասում... Այստեղ՝ արևմուտքում աստվածաբանական դպրոց են կառուցելու, որի վրա ծախսվելու է հարյուր հիսուն միլիոն դոլար, հոգեգալստական դպրոց: Հարյուր հիսուն միլիոն դոլարանոց դպրոց... Իմ կարծիքով այդ փողերով կարելի էր ավելի շատ միսիոներներ ուղարկել միսիոներական դաշտ: Բայց ի՞նչ են անում, երբ ավարտում են այդ դպրոցները: Ի՞նչ են դառնում: ,Ռիկիներիե մի խումբ: Հենց այդպես: Ահա թե ինչպիսին են դառնում ավարտելուց հետո: Նրանք շարունակում են նույն ձևով: Ի՞նչ կատարվեց Մովսեսի և իր բոլոր գիտելիքների հետ: Եվ մենք այսօր ի՞նչ ենք անում այդ գիտելիքների հետ (նրանք եպիսկոպոսներ են նշանակում մեծ ձգտումներով): Մեր ձգտումները նմանվում են Մովսեսի ձգտումներին: Բայց Աստված մարդուն օգտագործելուց առաջ պետք է վերցնի նրանից իր բոլոր ձգտումները, գիտելիքները: Մովսեսը դուրս եկավ ազատելու համար, բայց սպանեց մի եգի տացու: Այդ անելով նա զգաց, որ սխալ է վարվել: Նա չէր կարող այդ անել: Դա ճիշտ ձևը չէր: Անհրաժեշտ եղավ, որ Աստված նրան տանի անապատ, ամայի, անբնակ վայր: Ուշադրություն դարձրե՞լ եք. տարօրինակ է, որ Աստված անապատ է տանում այն մարդկանց, որոնց համար պատգամ ունի: Նա Պողոսին տարավ անապատ, որ սովորեցնի և ցույց տա բոլոր այդ մեծ տեսիլքների նշանակությունը: Պողոսը գնաց անապատ և այնտեղ մնաց, մինչև Աստված լիովին հայտնեց, թե ինչ պետք է անի ինքը: Այն ժամանակ Աստված Մովսեսին ուղարկեց անապատ քառասուն տարով և վերցրեց իրենից իր ողջ աստվածաբանությունը, իր բոլոր փառասիրական ձգտումները: Ո՜հ, ինչպիսի՛ պահ էր իր համար, երբ հետ նայեց և գիտակցեց իր պարտությունը: Մենք էլ այս երեկո նույնը պետք է անենք, երբ տեսնում ենք մեր ձգտումները: Նայեք բժշկության հավաքույթներին և տեսեք, թե արդյոք Տերը ինչ-որ բան չի արել վերականգնելու համար հիվանդների բժշկությունը և մյուս բաները: Բայց քանի որ դա իրենց կազմակերպության մեջ չէր, նրանք որոշեցին իրենց համար բժշկող գտնել: Ի՞նչ ենք մենք արել: Մի պահ քննենք դա. մենք վարվել ենք Մովսեսի պես: Մենք փորձել ենք ինչ-որ հրաշք ստեղծել. «Ես հիվանդության հոտ առա, ձեռքիս վրա արյուն կա...»: Մենք հնարում ենք հրաշքներ: Եվ ի՞նչ է արդյունքը: Որոշ մարդիկ այդ լարվածությունից հարբեցող կամ նյարդային դարձան: Նրանց նպատակը լիովին շեղվեց Պենտեկոստեի նպատակից և նորից վերադարձան կազմակերպությանն ու նման բաներին: Ահա թե ինչ ենք մենք այսօր արել. մի եգիպտացու ենք սպանել, ուրիշ ոչինչ: Մենք ջանացել ենք, չարչարվել, երկար գիշերներ ենք անցկացրել աղոթքաժողովներով, այնպես, որ մեր ձայնը կտրվել է. այդ ամենն արել ենք, որ ինչ-որ բան ,արտադրենքե, «շարժիչը հզորացնենք» կամ նման մի բան: Հետո հայտնաբերել ենք, որ այդ ամենը կատարյալ պարտություն էր: Մենք կարիք ունենք անապատ վերադառնալու: Դա ճիշտ է: Անկասկած: Վրանային հավաքույթներ և պայքար... Իսկ ինչու՞ չհանձնվենք: Հենց դա պետք է անենք: հետ գնանք և հանձնվենք: Մենք Մովսեսի նման ենք վարվել: Դա ոչ մի լավ բան չի տվել: Քառասուն տարի հետո նա դարձավ Աստծո Խոսքի բանտարկյալ: Ի՞նչ ենք մենք փորձում անել, երբ մեծ օրհնությունն է եկել: Եվ դրսևորվել են բոլոր այդ փառավոր բաները, որոնց մասին Տերը մեզ հայտնել էր: Աստված մեզ հայտնել է, թե ինչպես պետք է վերստին ծնվենք, ինչպես ստանանք Սուրբ Հոգին, ինչպես մկրտվենք Հիսուս Քրիստոսի Անունով և բոլոր մյուս բաները: Տեսեք, մարդիկ Խոսքից կառչելու և Խոսքին լծվելու փոխարեն ի՞նչ են արել: Նրանք նետվել են իրենց սեփական հարանվանական տեսությունների մեջ, որոնք արդեն պարտություն էին կրել և փորձել են արտադրել մի բան, որը նման է ճշմարտությանը: Ավելի լավ է՝ ես այստեղ կանգ առնեմ: Վստահ եմ, որ բավական վստահություն ունեք, որ հասկանաք, թե ինչ եմ ուզում ասել: Տեսեք, թե ինչ ստացվեց դրանից: Մտածեք այդ մասին: Ի՞նչ ունենք մենք. միայն կազմակերպություններով լցված ազգ, որոնք մերժում են Աստծո Սուրբ ԳիրՍրերը վեր, աջ դարձքը, Սուրբ Հոգու կյանքը համարում են հեռազգացություն, այդ բաներն ընդունողներին եկեղեցի չեն թողնում, արգելում են մեկ բառ ասել օձի սերմի, հավիտենական փրկության և այն ամենի մասին, որոնք Սուրբ Հոգին բացահայտել է և ապացուցել, որ Խոսքի համաձայն է: Ես նրանց մարտահրավեր եմ նետել, որ գան ու ապացուցեն, որ իմ ասածները սխալ են: Ի՞նչ ունեն նրանք: Նույնը, ինչ ունեին Լյութերը և մյուսները: Տեսնու՞մ եք: Սպանել եգիպտացու՞ն: Ի՞նչ է դա նշանակում: Գուցե դրանով որևէ մարդ դադարել է գողանալ կամ դավաճանել իր կնոջը: Դրանից բացի ի՞նչ ենք ստացել: Եկեղեցու անդամ: «Եկեք, միացեք մեր խմբին»: Տեսեք, այդ դիակը եղավ նրա քառասուն տարվա ուսման արդյունքը: Մի եգիպտացի, որ նեխում էր այնտեղ: Համարյա նույնն է այսօր: Միակ բանը, որ մնաց այսպես կոչված արթնությունից, մի խումբ եկեղեցու անդամներ են, որոնք Աստծո մասին գիտեն նույնքան, որքան հոտենտոտները՝ եգիպտական գիշերվա մասին: Նրանց Աստծո Խոսքն ես ասում, իսկ նրանք ասում են. «Ես չեմ հավատում դրան: Ինչ ուզում են ասեն, ես չեմ հավատում»: Ահավոր է, որ ստիպված ենք դա ցույց տալ: Այն մեր բոլոր ջանքերից, պայքարից հետո... Գուցե կարող ենք ցույց տալ մի մեծ դպրոց, բայց այն մեռած է: Կարող էինք մի մեծ կազմակերպություն ցույց տալ, բայց այն մեռած է: Գարշահոտ է: Այն բաների նման, որոնցից մենք դուրս ենք եկել: Բայց «շունը վերադառնում է իր փսխածին, և խոզը, որին լվացել են, վերստին թավալվում է ցեխի մեջ»: Մեկ եգիպտացի մեռավ... Մովսեսն անկասկած գիտեր, որ ինքը կանչված է ժողովրդին ազատելու համար: — Դու կորցրե՞լ ես կարեկցանքը ժողովրդի հանդեպ: — Անկասկած, ո՜չ: — Ուրեմն ինչու՞ չես անում քո գործը: Ինչու՞ չես փորձում: Ինչու՞ չես գնում մյուսների հետ: Բայց Մովսեսը մնաց այնտեղ, որ ազատվի ամեն ինչից, մինչև հանդիպի վառվող մորենուն, որն ասում է Խոսքը. «Ես եմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը: Ես հիշում եմ Իմ խոստումը: Ես գալիս եմ նրանց ազատելու և քեզ եմ ուղարկում դրա համար»: Ահա, Խո՜սքը, ոչ թե մարդկանց ձգտումներն ու փափագները: Ի՞նչ դարձավ Մովսեսը: Նա այլևս չէր ուզում հանդիպել եգիպտացիներին, չէր ուզում կապ ունենալ նրանց հետ, նա բանտսրկյալ էր դարձել: Ամեն: Քառասուն տարի զրկանքի տարիներ, հետո բանտարկյալ դարձավ վառվող մորենու առջև: Այդ մեծ Մովսեսը իր ողջ կրթվածությամբ... Աստվածաշունչն ասում է, որ Եգիպտոսում Մովսեսը զորավոր էր խոսքով և գործով: Բայց տեսեք, թե ինչ արեց այդ մեծ աստվածաբանը վառվող մորենու առջև: Նա պարզապես խոստովանեց իր անկարողությունը: Երբ նա տեսավ Աստծո իսկական նպատակը, խոստովանեց, որ անկարող է այն իրականացնել, թեև ստացել էր ողջ աստվածաբանական կրթությունը, որը հնարավոր էր ստանալ: Նա սովորել էր լավագույն դպրոցներում, բայց ահա վառվող մորենու մեջ գտնվող կրակի սյունի առջև կարողացավ միայն ասել. «Ես նույնիսկ խոսել չգիտեմ»: Նա ասաց. «Տե՜ր, ո՞վ եմ ես, որ ինձ ուղարկես»: «Հանիր կոշիկներդ, Մովսես, Ես ուզում եմ խոսել քեզ հետ: Երկրպագիր, նույնիսկ կոշիկներդ հանիր: Խոնարհվիր, Ես ուզում եմ խոսել քեզ հետ»: Մովսեսը նույնիսկ խոսել չէր կարողանում, ի վերջո դարձավ ընտրյալ բանտարկյալ, ընտրյալ մարգարե, ինչպես Պողոսն էլ ընտրվեց: Մովսեսն ընտրվել էր լինելու ազատիչ, Աստված նրան ընտրեց լինելու Իր բանտարկյալը: Ո՜հ, ալելուիա՛, նա կարող էր շարժվել միայն Աստծո Խոսքով: — Ի՞նչ կասեմ. ո՞վ է ինձ ուղարկել: — ԵՍ ԵՄ-ը: — Ինչպե՞ս կանեմ: — Ես քեզ հետ կլինեմ: — Այո, Տեր: Ինչպես կամենում ես: Ահա ես: Ահա, նա բանտարկյալ էր: Նա դեմ է գնում այն բանին, ինչը լավագույնն էր կարծում: Նա սովորել էր զորքին հրամայել. «Սրերը վեր, աջ դարձ»: Կառքերը շարված են: Այդպես պիտի հաղթեր, դա էին նրան սովորեցրել: Բայց նա ասաց. «Ի՞նչ եմ օգտագործելու»: Աստված նրան ասաց. «Ի՞նչ կա քո ձեռքում»: Գավազա՜ն: Աստված երբեմն գործում է մարդկային տրամաբանության համար ծիծաղելի ձևով: Մովսեսը ձեռքին գավազան ուներ, երկար մորուք, նա ութսուն տարեկան էր: Իր կինը նստած է ջորու վրա, երեխան՝ ծնկներին: Իր դողդոջուն ձեռքերով հենվում էր իր գավազանի վրա, բայց գլուխը բարձր էր պահում, որովհետև ուներ ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: Նա ամրացրել էր իր խարիսխը: Նա բանտարկյալ էր: «Ես շարժվում եմ միայն այն ժամանակ, երբ Խոսքն է ինձ առաջնորդում: Ես խոսում եմ միան այն ժամանակ, երբ Խոսքն է խոսում»: «Ու՞ր ես գնում»: «Ես հանձնարարություն ունեմ: Պետք է գնամ Փարավոնի մոտ և այս գավազանով ցույց տամ, որ ինձ Աստված է ուղարկել»: «Հետո ի՞նչ ես անելու»: «Աստված ցույց կտա, երբ սա արած կլինեմ»: Ահա, ես միայն մեկ բան ունեմ անելու: Հանձնվել, դառնալ բանտարկյալ: Ուրիշ բանի մասին մի մտածեք: Դառնալ բանտարկյալ: Մովսեսը բանտարկյալ դարձավ: Խոստովանեց, որ նույնիսկ խոսել չի կարողանում: Ի վերջո, երբ Աստծո ձեռքում էր, կարող էր առաջ շարժվել միայն այն ժամանակ, երբ Աստված էր իրեն առաջ տանում: Աստված նրան Խոսքը տվեց: Մովսեսը գիտեր, որ դա Խոսքն էր: Նա ենթարկվեց Խոսքին, և Սուրբ Հոգին՝ Աստված, նրան լծեց Աստծո կամքին: Նույնն արեց Պողոսի հետ: Նա լծեց այդ ցածրահասակ, կոր քթով սարկաստիկ հրեային: Պողոսը բազում դիպլոմներ ուներ, բայց Աստված ասաց. «Ես նրան ցույց կտամ, որ չարչարվելու է Խոսքի համար»: — Պողոսն այնտեղ նստած տեսավ Խոսքը, տեսավ, որ Խոսքը Հիսուսն է: Նա բարձրացրեց ձեռքերը և լծվեց նրան: Աստծո սերը նրան լծեց Խոսքին: «Նա Իմ անունը կտանի հեթանոսների առջև»: Նա գնաց այնտեղ: «Մովսես, Ես քո հայրերի Աստված եմ, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն եմ: Ես հիշում եմ Իմ խոստումը, և դրա իրականացման ժամանակը մոտ է: Ես տեսել եմ Իմ ժողովրդի չարչարանքները: Ես հիշում եմ Իմ խոստումը և եկել եմ քեզ լծելու»: Աստված ասաց. «Դու գիտես, թե ինչ է ասում Խոսքը: Ես քեզ կանչել եմ, որ այնտեղ գնաս: Ես քեզ զորություն եմ տվել, որ գնաս այնտեղ և ազատես Իմ ժողովրդին: Վերցրու այս գավազանը որպես վկայություն, որովհետև դրա միջոցով հրաշք ես տեսել, ինչպես Դավիթը իր պարսատիկի միջոցով»: Մովսեսը լծվեց և գնաց: Վերջապես Աստված ուներ մեկին, ով ենթարկվում էր Իրեն, կապված էր Իրեն և չէր շարժվում առանց Նրա հրամանի: Եթե միայն մարդիկ այդպես վարվեին այսօր... Ահա նա Նրա բանտարկյալն է, սիրո բանտարկյալ: Կապված է Աստծո հետ սիրո լծով: Ինչպես Պողոսը, որը նույնպես կապված էր Աստծո հետ սիրո լծով: Երկուսն էլ նույն կրթությունն էին ստացել. Մովսեսը իր ռազմական հզորությամբ ժողովրդին ազատելու համար, Պողոսը՝ այն ժամանակվա աշխարհում իր կրոնական ուժով հռոմեացիներից ժողովրդին ազատելու համար: Նա ավարտել էր այն ժամանակվա մեծ դպրոցներից մեկը՝ Գամաղիելի դպրոցը: Հետո երկուսն էլ գնացին անապատ, և երբ դուրս եկան, ուրիշ մարդիկ էին: Երկուսն էլ տեսան կրակի սյունը, և երկուսն էլ մարգարե էին: Մի՞թե այդպես չէ: Երկուսն էլ մարգարե էին, երկուսի հետ էլ խոսեց կրակի սյունը: Դա ճիշտ է: Նրանք եկել էին ազատագրություն բերելու: Դա ճիշտ է: Նրանք անցան անապատով: Նրանք թողեցին իրենց տունը և գնացին անապատ՝ բացահայտելու համար... Նրանք թողեցին իրենց ժողովրդին և ամեն ինչ՝ գտնելու համար Աստծո կամքը: Նրանք մի ձևով էին սովորել, Աստված դա փոխեց և ուրիշ ձևով սովորեցրեց: Նրանք լիովին բանտարկյալ էին դարձել, այնպես, որ այլևս չէին գործում իրենց ուզած ձևով, այլ ինչպես Աստված կամենում էր: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Եվս տասը րոպե ունե՞նք: Ես արագ կանդրադառնամ ևս մեկ աստվածաշնչյան հերոսի: Մեկն աչքերիս առջև է. նրա անունը Հովսեփ է: Նա ընտրյալ որդի էր: Հիսուս Քրիստոսի կատարյալ խորհրդապատկեր: Նա մարգարե էր ծնվել: Նա նույնպես մարգարե էր, տեսնու՞մ եք: Նա տեսիլքներ էր տեսնում, և դեռ երեխա ժամանակ տեսավ, որ ինքը գահի վրա է, և եղբայրները խոնարհվում են իր առջև: Բայց ուշադրություն դարձրեք: Նա զգում էր, որ ինքը մեծ անհատ է: Եվ ի՞նչ պետք է աներ Աստված: Նա նրա հետ էլ վարվեց այնպես, ինչպես մյուսների հետ: Մովսեսն ազատիչ էր, Պողոսը նույնպես: Հիմա տեսնում ենք, որ Հովսեփը նույնպես ազատիչ էր: Նա իր ժողովրդին ազատեց սովից: Աստված ինչպե՞ս վարվեց իր հետ: Բանտ ուղարկեց, ուղիղ բանտ: Այդպես է: Հիշեք, որ եղբայրները նրան վաճառեցին մի եգիպտացու, նա էլ վաճառեց Պետափրեսին: Վերջինս նրան մի քիչ ազատություն տվեց, բայց առաջին հերթին նրանից հենց դա խլեցին: Եվ ահա նա բանտում է, լաց է լինում: Աստված պետք է դա վերցներ իրենից: Բայց ուշադրություն դարձրեք. այդ ողջ ընթացքում, երբ նա բանտում էր, հիշում էր իր տեսիլքը, որում ինքը նստած էր գահին, իսկ եղբայրները խոնարհվում են իր առջև: Նա գիտեր, որ դա կատարվելու է, գիտեր, որ իր պարգևն Աստծուց է: Գիտեր, որ դա իրականանալու է: Եթե միայն մենք միշտ հիշեինք, որ Աստծո Խոսքի համաձայն այս վերջին օրերում Աստված ունենալու է մի Եկեղեցի, մի ժողովուրդ, և կատարելու է Իր խոստացած բաները: Նա կատարելու է դրանք, և մենք հասել ենք այդ ժամանակին: Նա ջանում է միայն մեզ դարձնել բանտարկյալներ՝ Իրեն շղթայված: Հիշու՞մ եք այն հին օրհներգը, որ մենք երգում էինք. «Հիմա ես փակված եմ Աստծո հետ, ուզում եմ փակվել Աստծո հետ»: Երբ մտածում եմ այդ մասին՝ փակվել Աստծո հետ... Ուրիշ ոչնչի կարիք չկա: Դուք չեք կարող առաջ գնալ, եթե Աստված չասի: Դուք կարող եք անել միայն այն, ինչ Նա է ասում: Ուրեմն դուք փակված եք Աստծո հետ: Հովսեփը մտածում էր: Իր կարծիքով ինքը ձախողակ էր: Այն ամենը, ինչ գիտեր, ինչ հասկացել էր, ձախողվել էր: Ոչինչ չէր ստացվում: Հասել էր այն աստիճանի, որ ոչ ոք չէր ուզում իրեն լսել: Նա բանտարկյալ էր: Նա մի իրավիճակում էր, որ անհավատները չէին հավատա իրեն: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Նրա ծառայությունն անզոր էր, մարդիկ շրջվում էին իրենից: Նրան ոչ մի ուշադրություն չէին դարձնում բանտում: Ի՞նչ օգուտ իր ծառայությունից: Նա կարող էր քարոզել փողոցում իր վանդակաճաղերից, բայց մարդիկ կանցնեին առանց կանգ առնելու: Նա դարձել էր բանտարկյալ: Աստված նրան բանտարկյալ էր դարձրել, մինչև ամեն բան իր տեղն ընկնի: Վերջապես Աստված եկավ իր մոտ, բանտ: Ինչպես Պողոսի մոտ, ինչպես մյուսների մոտ, Աստված եկավ, օգտագործեց այն պարգևը, որ տվել էր՝ իրեն այնտեղից ազատելու համար: Նա նրան դուրս բերեց բանտից: Հենց Աստված նրան հանեց բանտից, թագավորը նրան զորություն տվեց: Նա փոխվեց և նստեց նրա կողքին, ում ենթական էր: Բանտից ելնելով նա այնպիսի իշխանություն ստացավ, որ այն ինչ, ինքն ասում էր, պետք է կատարվեր: Ամեն: Բանտում գտնվելու ժամանակ նա միշտ հիշում էր, որ ինքը ծնվել է որոշակի նպատակի համար: Նա ծնվել էր թագավորի կողքին նստելու համար, իսկ մյուսները պետք է խոնարհվեին իր առջև: Դա իրեն ցույց էր տրվել տեսիլքով: Ամեն: Բայց մինչև տեսիլքի իրականանալը նա պետք է բանտարկյալ դառնար: Ամեն: Հետո նա կառավարիչ դարձավ: Բանտից դուրս գալուց հետո դարձավ Աստծո Խոսքի բանտարկյալ, այնպես որ կարող էր ասել միայն այն, ինչ Աստված էր իրեն պատվիրում, այդ ժամանակ Աստված գործում էր իր միջոցով: Ուշադրություն դարձրեք, որ Մովսեսը ամեն իշխանությունն ուներ Փարավոնի բանտի վրա: «Եթե դու այս լեռանն ասես. «Ելիր այդտեղից...»»: Նա ամեն իշխանությունն ուներ Փարավոնի բանտի վրա: Լինեին նրանք սարկավագ, քահանա, պետական գործիչ, կամ մեկ ուրիշ բան, եթե Մովսեսն ասեր. «Ես քեզ կապում եմ», նրանք կապված էին, վերջ: Նա այդ կարող էր անել մի հրամանով, իր ցանկությամբ: Ամեն: Փառք Աստծուն: Ո՜հ, ինձ միայն երեք րոպե է մնում, եթե ուզում եմ խոստումս կատարել: Տեսանք, որ Հովսեփը՝ աշխարհի բանտարկյալը, դարձավ Աստծո բանտարկյալ, ինչպես նաև Պողոսն ու Մովսեսը: Նա իր սեփական մտքերի բանտարկյալից վերածվեց Աստծո բանտարկյալի: Իսկ երբ դուրս եկավ, Աստծուց ստացած իշխանություն ուներ: Ինչպես Սավուղը, երբ Պողոս դարձավ, ինչպես Մովսեսը, երբ զրկվեց իր սեփական մտքերից, Հովսեփն էլ ենթարկվեց, ամեն բանից զրկվեց և դարձավ Քրիստոսի Խոսքի բանտարկյալ: Նա չէր կարող մի քայլ անել, եթե... Նա Քրիստոսի նախատինքը ավելի մեծ հարստություն համարեց, քան Եգիպտոսի գանձերը, այնպես որ նա Քրիստոսի բանտարկյալն էր, ինչպես Պողոսը: Հիշեք, որ երեքն էլ մարգարե էին: Նրանք պետք է զրկվեին իրենց սեփական մտքերից, որ դառնային Աստծո կամքի և ճանապարհների բանտարկյալ: Ուշադրություն դարձրեք, որ Հովսեփն իշխանություն ուներ մեկ բառով կապելու կամ արձակելու: Նա կարող էր ասել. «Ես քեզ արձակում եմ իմ թագավորի անունով»: Փարավոնը Հովսեփին դարձրեց իր որդին: Քրիստոսը Իր սիրո բանտարկյալներին դարձնում է Իր որդիները և նրանց տալիս է նույն իշխանությունը, ինչ Ինքն ունի. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ նա, ով հավատում է Ինձ, գործերը, որ Ես անում եմ, Ինքն էլ պիտի անի, և դրանցից ավելի մեծ գործեր պիտի անի»: (Հովհ. 14:12): Քրիստոսի սիրո բանտարկյալը զորություն է ստանում իր Թագավորից, որը Քրիստոսն է: Ամեն: ,Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով որ այս լեռանն ասի՝ ե՜լ և ծովն ընկիր, և իր սրտում չտարակուսի, բայց հավատա, թե ինչ որ ասում է, պիտի լինի, նրա ասածը կլինիե): Եթե Իմ մեջ մնաք, Իմ Խոսքերն էլ ձեր մեջ մնան... Եթե կապված եք Ինձ հետ... Որովհետև Նա և Խոսքը մեկ են... «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստուած էր… և Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց...» (1 Հովհ. 1:1,14): «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյանե: «Եթե Իմ մեջ մնաք, Իմ Խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ էլ, որ կամենաք, կխնդրեք, ու կլինի ձեզ»: Նա իշխանություն ունի: Ուշադրություն դարձրեք, որ ազատվելուց առաջ Հովսեփին դուրս տարան ու սափրեցին: Պետք է սափրվեր թագավորին հանդիպելուց առաջ: Ո՜հ, երբեմն Աստված Իր ժողովրդին դուրս է տանում և ,սափրումե է, զրկում սեփական կամքից: Նա ցույց է տալիս, որ նա չի կարող անել այն, ինչ ուզում է: Տեսնու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Նա ազատություն չունի անելու այն, ինչ ինքն է ուզում: Լիազորություն ստանալու և Քրիստոսի սիրո ծառա դառնալու համար նախ պետք է,սափրվենե, նոր ներկայանան: Երբեմն Աստված նրանց անապատ է տանում սափրելու համար, հետո նրանց դուրս է տանում իրականացնելու համար այն ծրագիրը, որի համար նրանց սահմանել է: Նա նրանց սահմանել է: Եղբայրներ, մենք վերջին ժամանակներում ենք: Հիշեք, թե Նա ինչ է արել բոլոր մնացած դեպքերում: Նա ամեն անգամ վերցնում է մի մարդու և նրան բանտարկյալ է դարձնում: Այդ մարդը պետք է թողնի իր ողջ իմացածը, մոռանա իր ստացած կրթությունը, որ ճանաչի Աստծո կամքը և Աստծուն հետևի: Մարդը չի կարող միաժամանակ հետևել իր սեփական ճանապարհներին և Աստծուն: Այդ երկուսը հակառակ են իրար: Դուք չեք կարող միաժամանակ գնալ և՜ արևելք, և՜ արևմուտք: Դուք չեք կարող միաժամանակ գնալ և՜ աջ, և՜ ձախ: Դուք չեք կարող միաժամանակ անել թե՜ ճիշտը, թե՜ սխալը: Դուք չեք կարող միաժամանակ հետևել և՜ Աստծուն, և՜ որևէ մարդու: Անկասկած, չեք կարող: Կամ Աստծուն եք հետևում, կամ մարդուն: Ուրեմն, եթե հետևում եք Աստծուն և հնազանդվում եք Աստծուն, դառնում եք այդ Աստծո, այդ Խոսքի, այդ կամքի բանտարկյալը: Ինչ էլ ասեն, դուք մնում եք Խոսքի բանտարկյալը: Լսեք, քանի որ մենք վերջին ժամանակներում ենք ապրում, ուզում եմ այս վերջին րոպեների ընթացքում երկյուղով ու ակնածանքով ասել սա՝ իմ կարծիքով, այն, ինչ Աստված կամենում է անել, պետք է անի ու անելու է այս վերջին օրերում, սա է՝ գործիք գտնել Իր հնձի համար: Նա պետք է գործիք գտնի հացահատիկը կալսելու համար: Ամեն ագարակատեր, որը հունձ է անելու, պետք է գործիք ունենա: Դա հաստատ է : Նա պետք է սուր մանգաղ ունենա, կամ որևէ գործիք հացահատիկը կալսելու համար: Եվ հունձը հասել է: Ո՜վ Աստված, վերցրու ինձ Քո ձեռքերում: Դարձրու մեզ Քո սիրո բանտարկյալ: Օգտագործիր մեզ որպես գործիքներ, որպեսզի այս մեղքի երկիրը, այս անիծյալ երկիրը, որի վրա ապրում ենք այսօր, հասկանա, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Իսկ ինձ համար խնդրում եմ սա. ինձ բանտարկյալ դարձրու: Եթե բոլոր եղբայրներս ինձ մերժեն, բոլոր ընկերներս ինձ մերժեն, ես ուզում եմ լինել Հիսուս Քրիստոսի և Իր Խոսքի բանտարկյալ, որ լծված լինեմ Իր Խոսքին Սուրբ Հոգու միջոցով, տեսնեմ, որ Սուրբ Հոգին հաստատում է Աստծո Խոսքը այն բոլոր բաներով, որոնց իրականացման մասին ասել է: Ես ուզում եմ լինել Հիսուս Քրիստոսի բանտարկյալ: Աղոթենք: Մինչ մեր գլուխները խոնարհված են, կուզենայի իմանալ սա՝ եթե ունենք ինչ-որ բան դառնալու ձգտում կամ ուզում ենք իրականացնել մի նպատակ, որը եսասիրական է, մի՞թե չենք կարող հիմա հրաժարվել դրանից: Գուցե մի երիտասարդ տղա նայում է իր շուրջը և ասում. «Երբ մեծանամ, կուզեմ այս դառնալ, այն դառնալ...»: Կարո՞ղ եք զգալ, որ Աստծո կամքն է մտնում ձեր կյանքի մեջ և ասեք. «Ո՜չ, ոչ, ես կորցրել եմ իմ սեփական ձգտումները: Վերջերս Սուրբ Հոգին խոսել է ինձ հետ: Ես ուզում եմ հանձնվել Աստծուն և լինել գործիք հացահատիկը կալսելու համար այս վերջին օրերում»: Գուցե որևէ երիտասարդ աղջիկ ձգտումներ ունի գեղեցկուհի դառնալու կամ նույնիսկ կարիերա ստեղծելու Հոլիվուդում: Չե՞ք ուզում թողնել ձեր ձգտումները Աստծո և Իր Խոսքի ներկայության մեջ և լսել Աստծո կանչը ձեր կյանքում: Աստված գիտի, թե ինչպիսին եք դուք: Գուցե այստեղ որևէ հովիվ կա, սպասավոր, կամ եկեղեցում աշխատող (ես այստեղ ժամանակ առ ժամանակ եմ գալիս և չեմ ճանաչում այս երեկո այստեղ գտնվողներից շատերին), որը կուզենա ասել. ,Կարևոր չէ, թե ինչ են ասում: Ես հիմա Աստծո ծառան եմ: Ես քարոզելու եմ Աստծո Խոսքը անկախ ամեն ինչից: Եթե իմ կազմակերպությունն ինձ վռնդի, ես կմնամ այս Խոսքի հետ: Այդպես եմ ուզում վարվել: Իմ կամքը Աստծո կամքն է: Ես ուզում եմ լինել Հիսուս Քրիստոսի բանտարկյալ: Նրա շնորհքով և Նրա օգնությամբ ես կլինեմ այդպիսինե: Մտածեք այդ մասին, մինչ մենք խոնարհել ենք գլուխները: Ո՞վքեր ունեն այդ ձգտումն այսօր: Խնդրում եմ, ձեռք բարձրացրեք: Ես էլ եմ ձեռքս բարձրացնում: Ես թողնում եմ ամեն բան: Գլուխները խոնարհած՝ դանդաղ երգենք, մինչ մտածում եք այդ մասին և աղոթում: Քեզ կհանձնվիմ, Քեզ կհանձնվիմ, Անպայման, օրհնյալ Փրկիչ իմ, Քեզ կհանձնվիմ: Մտածու՞մ եք լրջորեն: Ես ուզում եմ բանտարկյալ լինել: Վերցրու ինձ, Տեր, տար ինձ այս երեկո բրուտի տունը, կոտրիր ինձ ու նորից ձուլիր: Երկնային Հայր, մինչ երգը շարունակվում է, ես մտածեցի, որ ավելի լավ է հիմա դադարեմ երգել և զրուցեմ Քեզ հետ մի պահ: Մինչ մարդիկ երգում են «Քեզ կհանձնվիմ», թող մենք այնպես վարվենք, կարծես սա մեր վերջին հնարավորությունն է: Գանք անկեղծությամբ, գանք Տիրոջ սեղանի մոտ, լվացված հագուստով, լվացված հոգով, լվացված ձգտումներով, հանձնվենք, թողնենք, որ Աստված վերցնի Իր Խոսքը և մեզ միասին կապի Իր լծի տակ, Աստծո Խոսքով: Թող Սուրբ Հոգին վերցնի մեզ, մինչ զգում ենք, թե ինչպես է լուծն ամրանում մեր սրտի շուրջը այս երեկոյից սկսած: Ես ընդունում եմ Քո Խոսքը. ,Հիմա մի մտածիր քո սեփական մտքերով, մտածիր Իմ մտքով, մտածիր Իմ կամքի մասին: Ես քեզ կառաջնորդեմե: Աստված իմ, թող սա լինի յուրաքանչյուրիս փորձառությունը: Այստեղ նստած են երիտասարդներ, այր ու կին, մի քանիսն էլ պատրաստվում են ամուսնանալ: Այստեղ կան տարեց մարդիկ, ծառայողներ: Նրանք ճանապարհին են, ես ու Նեվիլ եղբայրն էլ հասնում ենք սանդուղքի վերևի աստիճանին: Մեր օրերը հաշված են: Մենք առաջվանից ավելի զգույշ ենք քայլում: Մենք նայում ենք, թե որտեղ ենք քայլում: Ֆիզիկապես առաջվա նման վստահ չեն մեր քայլեը: Բայց, Տե՜ր, տեսնելով, որ մեր կյանքը հասնում է ավարտին, գիտակցում ենք, որ ոչ մեկն էլ չի կարող վստահ քայլել, եթե դու նրա ձեռքից չբռնես: Այժմ, Տեր, խնդրում ենք, վերցրու մեզ: Վերցրու մեր սիրտն ու կամքը Քո ձեռքում, և թող այս երեկո դառնանք Խոսքի բանտարկյալ, Քրիստոսի բանտարկյալ: Թող այստեղ ապրենք աստվածապաշտ կյանքով: Թող այս կանայք, երիտասարդ կանայք, տղամարդիկ, տղաներն ու աղջիկները իրենց կյանքը հանձնեն Քեզ, Տեր և ունենան մեկ ձգտում՝ ծառայել Հիսուս Քրիստոսին: Թող մենք դառնանք Քո աստվածային շնորհքի և կամքի բանտարկյալներ: Լսի՜ր մեզ, Տեր: Ահա այն ամենը, ինչ ես կարողացա անել, Տե՜ր: Իմ այս մի քանի կոտրված բառերը... վստահում եմ Քեզ, որ դու դրանք իրենց տեղը կդնես: Այնքան շոգ է այստեղ: Մարդիկ կուզենային լսել, բայց իրոք շատ շոգ է, շատերն էլ տուն պիտի գնան, որ կարողանան շուտ գնալ աշխատանքի: Բայց թող այս սերմը թափանցի նրանց սրտի մեջ, որ լինեն բանտարկյալներ: Վերադարձեք տուն և ասեք ձեր կնոջը... այս ցերեկ կամ այս երեկո աղոթելուց առաջ, երբ ծնկի կգաք ձեր մահճակալի մոտ: Նայեք իրար և ասեք. ,Սիրելիս, ի՞նչ ես մտածում այս երեկո մեր լսածի մասին: Մենք իրո՞ք դարձել ենք Քրիստոսի և Իր կամքի բանտարկյալ, թե՞ շարունակում ենք մեր սեփական կամքով շարժվելե: Թող երիտասարդ տղաներն ու աղջիկները, հատկապես նրանք, ովքեր այս երեկո պատգամը լսեցին, իրենց տան նույն հարցը. ,Իրո՞ք ուզում եմ բանտարկյալ դառնալ, հանձնել իմ կյանքըե: ,Որովհետև ով ուզում է իր կյանքը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ իր կյանքը կորցնի Ինձ համար և ավետարանի համար, կփրկի այնե: Հա՜յր, մենք գիտենք, թե ինչ է նշանակում դառնալ Քո բանտարկյալ: Ազատիր մեզ մեր անձնական ձգտումներից ու փափագներից, որ Քո ձգտումներն իմանանք: Այդ ժամանակ կունենանք հավիտենական կյանք: Շնորհի՜ր մեզ, Տեր: Ինձ մնում է այս ամենը հանձնել Քո ձեռքերում, թող դա պտուղ բերի և փառավոր գործիքներ պատրաստի վերջին օրվա հնձի համար: Թող այս տղամարդիկ և կանայք, տղաներն ու աղջիկները լիովին հանձնվեն Աստծո կամքին և դառնան Հիսուս Քրիստոսի բանտարկյալներ Նրա սիրով: Թող կապված լինեն աստվածային սիրով Քրիստոսի մեջ: Նրա Անունով ենք խնդրում: (Վեր կենանք): Այժմ խոնարհենք մեր գլուխները և մինչ կերգենք վերջին երգը՝ ,Առ քեզ հետ Հիսուս անունըե, ուզում եմ խնդրել այն եղբորը... մոռացել եմ իր անունը: Բժշկված քույրը վկայություն տվեց այն տեսիլքի վերաբերյալ, երբ խավար էր իջել իր վրա: Հետո հետ նայեց և վարագույրն անհետացել էր: Նրա հավատքն արեց դա: Խնդրում եմ, փակեք այս հավաքույթը, եղբայր և խնդրեք Աստծո օրհնությունը մեզ համար:

