Լսել

Ինչո՞ւ ես աղաղակում. ասա՜ 14/07/1963

Բովանդակություն

Ասված Խոսքը սկզբնական սերմն է

Շարք 3 թիվ 4 

 Ինչո՞ւ ես աղաղակում. ասա՜ 

 (Why cry? Speak!) 

 1963 թ. հուլիսի 14 առավոտ 

 Բրանհամի խորան Ջեֆերսոնվիլ, 

 Ինդիանա, ԱՄՆ

 Մի պահ կանգնած մնանք, մինչ խոնարհում ենք մեր գլուխները: Ունե՞ք որևէ հատուկ խնդրանք: Եթե այո, տեղեկացրեք այդ մասին՝ բարձրացնելով ձեր ձեռքը, և թող դա նշանակի. «Տե՜ր, Դու գիտես իմ կարիքները»: Երկնային Հայր, իրոք մեզ համար մեծ առանձնաշնորհում է, որ կարողացել ենք հավաքվել Աստծո տան մեջ, երբ գիտենք, որ այնքան շատ մարդիկ կան, որ կուզենային գալ այստեղ այս առավոտ, բայց հիվանդանոցում փակված են կամ գամված են հիվանդության մահճին: Տե՜ր, մենք չենք եկել իրար տեսնելու, թեև ուզում ենք եղբայրական հաղորդակցություն ունենալ (դա կարող ենք տանն ունենալ). մենք եկել ենք այստեղ, որ հաղորդակցություն ունենանք Նրա հետ, ով հավաքել է այստեղ մեզ՝ Իր սիրելի զավակներին և եղբայրներին: Մենք գոհանում ենք Քեզանից, և Քեզ հետ հաղորդակցվելու միակ ճիշտ ձևը Քո Խոսքի շուրջ հաղորդակցությունն է: Քո Խոսքը Ճշմարտություն է: Մենք հավաքվել ենք, որ հոգևոր զորություն ստանանք. մենք ունենք դրա կարիքը, Տե՜ր: Մենք պետք է ուժ ունենանք, որ տանենք մեր խաչը: Մենք խնդրում ենք, որ այսօր ուղարկես փառավոր Սուրբ Հոգուն և բոլորիս զորացնես: Ընդունիր այստեղ հավաքված Քո ժողովրդի խնդրանքները, որոնց ձեռքերը պարզված են դեպի Քեզ՝ արտահայտելու իրենց կարիքները: Պատասխանիր յուրաքանչյուրին, Տե՜ր: Մենք շնորհակալ ենք, որ երեկ խնայեցիր մեր Անգրին քրոջ կյանքը երեկվա վթարի ժամանակ: Դու գթասիրտ եղար Նրա հանդեպ, Տեր, և մենք դրա համար շնորհակալ ենք Քեզ: Եվ հիմա աղոթում ենք, երկնային Հայր, որ շարունակես լինել մեզ հետ և մեզանից յուրաքանչյուրին օգնես մեր ճանապարհորդության ժամանակ: Տուր մեզ քո հավատքի զորությունը, որպեսզի դրանով գոտեպնդված՝ իմանանք, որ Քո մշտական ներկայությունը մեզ հետ է միշտ: Այն ժամին, երբ մենք չենք կարող ինքներս մեզ օգնել, գիտենք, որ Աստծո հրեշտակները բանակ են դնում Իրենից վախեցողների շուրջը, մեզ տանում են ձեռքերի վրա, որ չլինի թե մեր ոտքը քարի խփենք: Այժմ խնդրում ենք, որ օրհնես Քո Խոսքը, դրա միջոցով խոսես մեզ հետ, Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Ես շնորհակալ եմ նրա համար, որ դրսում արև է: Այս առավոտ վատ եղանակ էր: Կարծում եմ, որ այս շրջանում հատկապես շատ է մռայլ եղանակ լինում, և շատ հաճելի է, երբ տեսնում ես, որ արևը փայլում է: Այսօր փոքրիկ ընտանեկան հավաքույթ ենք ունենալու: Եղբայրներիս եմ հանդիպելու քրոջս տանը: Կլինեն նաև ազգականներ, որոնք այս շրջանում են ապրում: Եթե Բրանհամների ողջ գերդաստանը Քենթուկիից գար այստեղ հավաքվելու, անհրաժեշտ կլիներ ամբողջ քաղաքը վարձել: Նրանք այնքան շատ են: Բայց դա կլինի փոքրիկ ընտանեկան հանդիպում: Մենք սովորություն ունեինք բոլորս մայրիկի տանը հավաքվելու: Նա մեր կապող օղակն էր: Բայց Տերը նրան տարավ երկինք, և ես հուսով եմ, որ բոլորս մի օր կհավաքվենք այնտեղ: Վերջերս ասացի, որ ուզում եմ քարոզները կրճատել և սահմանափակվել քսան կան երեսուն րոպեով, որ հետո աղոթեմ հիվանդների համար: Ես այդ մասին մտածում էի այս առավոտ, երբ Դաունինգ քույրը զանգահարեց Բիլլիին և ասաց, որ նա և Անգրին քույրը վթարի են ենթարկվել: Մինչ Բիլլին պատուհանի մոտ էր... (չգիտեմ, թե ժամը քանիսն էր, գուցե լուսադեմին էր, ես արդեն լավ քնել էի): Ես նայեցի Վուդ եղբոր տան կողմը. լույսը չէր վառվում: Ես ծնկի եկա, որ աղոթեմ, այդ ժամանակ ինչ-որ բան ինձ ասաց. «Ամեն բան կարգին է»: Ես էլ ասացի Բիլլիին. «Ասա նրան, որ ամեն բան լավ կլինի»: Ես շատ ուրախ եմ, որ այս առավոտ տեսնում եմ նրանց Տիրոջ տանը այդ վթարից հետո: Այդ մարդիկ, որոնք մեզ այդքան սիրում են, հարյուրավոր կիլոմետրեր են անցնում, որ գան Ավետարանը լսելու... Ինքս ինձ ասացի. «Ես այդքան դանդաղ եմ խոսում, քսան րոպեանոց քարոզը լավ չի լինի նրանց համար»: Դրա համար ես չեմ կրճատի քարոզների տևողությունը: Նրա որդին՝ Անգրին եղբայրը, այս առավոտ երգում էր. «Ի՛նչ մեծ ես Դու»: Դա նրա համար ավելի խորը նշանակություն ուներ այսօր, քան երեկ, որովհետև երկնքի մեծ Աստվածը պահպանեց իր սիրելի մայրիկի և քրոջ կյանքը: Այսօր մենք մեծ բաներ ենք ակնկալում Տիրոջով: Ես տատանվում էի երկու-երեք թեմաների միջև: Ես չգիտեի, թե որն ընտրեմ այս առավոտվա քարոզի համար: Դրանցից մեկը սա էր՝ Հանձնեք Նրան ձեր բոլոր հոգսերը, որովհետև Նա հոգում է ձեր մասին: Եթե Նա ձեզ սիրում է, ինչու՞ դուք չեք սիրում: Հետո մեկ ուրիշ թեմայի մասին մտածեցի: Վերջերս այդ թեման ինձ տվեց Հովսեփը: Ես նստած էի սենյակում, իսկ Հովսեփը նկար էր նայում: Բոլոր փոքրիկ տղաների նման նա էլ սիրում է նավեր և ձիեր: Նա ինձ հարցրեց. «Հայրի՜կ, Հիսուսը նավ ունե՞ր»: Ես նրան պատասխանեցի. «Չգիտեմ»: Երբ նա գնաց, ես սկսեցի մտածել. «Արդյո՞ք Նա նավ ունի»: Եվ այս թեման գրեցի նոթատետրիս մեջ՝ «Հիսուսը նավ ունի՞»: Ես մտածում էի այս մասին՝ երբ Նա երկրի վրա էր, անհրաժեշտ եղավ, որ ծնվելու համար արգանդ փոխ վերցնի, թաղվելու համար՝ գերեզման, քարոզելու համար՝ նավ, բայց Նա Սիոնի հին նավի ղեկապետն է: Այս թեմաների մասին էի մտածում. գուցե դրանց անդրադառնանք իմ մեկնելուց առաջ: Ես սիրում եմ քարոզել այս խորանում, որովհետև իմ եկեղեցին է: Այստեղ ազատ եմ ասելու այն ամենը, ինչ Սուրբ Հոգին ներշնչում է ինձ: Ուրիշ տեղերում, ինչքան էլ լավ քեզ ընդունեն, կաշկանդված ես քեզ զգում, որովհետև ուրիշի եկեղեցում ես և պարտավոր ես հարգել նրանց գաղափարներն ու ուսմունքները: Այս շաբաթ հրաշալի ժամանակ անցկացրի Բերչեմ եղբոր տանը (ես տեսնում եմ նրան այստեղ կնոջ և որդու հետ. նրանք եկել են այս առավոտ): Ես այցելել եմ նրանց պանրի գործարանը: Ես միշտ մտածել եմ, որ պանրի գործարանը իմ տեսած մյուս գործարանների նման կլինի՝ թափթփված, կեղտոտ: Բայց ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ բոլորովին էլ այդպես չէ: Դա իմ գնացած վայրերից ամենամաքուրն է: Ես կարծում էի, թե նրանք օրական հիսուն կիլոգրամ պանիր են արտադրում, բայց իմացա, որ վեց տոննա են արտադրում: Երեք գործարան է աշխատում: Մտածում էի՝ ով է ուտելու այդքան պանիրը: Տերն օրհնել է այդ մարդուն: Ես պատիվ ունեցա լինելու նրանց սեփական տանը, որը շատ գեղեցիկ է: Հրաշալի կին ունի, որը շատ նվիրված անձնավորություն է: Պատճառ չկա, որ նրանք ամեն օր Քրիստոսի համար չապրեն, նրանք այդպես էլ անում են: Տեսել եմ նրանց որդիներին: Շատ լավ երեխաներ ունեն: Այնքան շնորհակալ ենք մեր ունեցած եղբայրական հաղորդակցության համար: Պարզվեց, որ նրանց նախկին հովիվն ինձ ծանոթ է. Գերլի եղբայրը, մի հրաշալի եղբայր միացյալ հոգեգալստականների խմբից, որին ես տարիներ առաջ հանդիպել էի Ջոնսբորոյում՝ Արկանզասում: Ես չգիտեի, որ նա նրանց հովիվն է եղել: Հիշեք այս երեկոյան հավաքույթի մասին: Աստծո կամքով հույս ունեմ եկող կիրակի խոսելու այստեղ: Այնուհետև պիտի գնամ Չիկագո, որոշ ժամանակով բացակա կլինեմ: Պետք է ընտանիքիս նորից տանեմ Արիզոնա, որ երեխաները դպրոց գնան: Այնուհետև էլ հովվի «գլուխը չենք տանի». շատ ենք խլում նրանից իր քարոզելու ժամանակը: Մենք շատ շնորհակալ ենք Նեվիլ եղբորը իր հյուրընկակության համար: Սիրում եմ այս եղբորը. նրա մեջ ոչ մի նենգություն ու եսասիրություն չկա: Իսկական քրիստոնյա է: Գնահատում եմ դա: Այժմ կկարդանք Խոսքը և կբացատրենք: Չգիտեմ, թե ժամը քանիսին կվերջացնենք այսպիսի երկար պատգամներով: Վերջերս խոսում էի քարոզներիս երկար լինելու մասին, մեկն ինձ ասաց. «Եթե խոսեք ընդամենը հինգ րոպե, քանի որ խորհուրդների մասին եք խոսում, մենք ոչինչ չենք հասկանա: Շարունակեք խոսել, մինչև մեզ համար պարզ դառնա»: Գուցե Տերը կամենում է, որ այդպես անեմ: Եվս մեկ անգամ խոնարհվենք: Տե՜ր, Քո Խոսքը բաց դրված է այս ամբիոնի վրա, և մենք հասկանում ենք, որ մի օր այն բաց կլինի վերջին անգամ, ու հետո կփակվի: Այդ ժամանակ Խոսքը մարմին կդառնա: Մենք շնորհակալ ենք այս առավոտի համար: Քո Սուրբ Հոգով բացիր մեզ համար այս Խոսքի բովանդակությունը, որը պիտի կարդանք: Թող Սուրբ Հոգին մեզ այսօր սովորեցնի այն, ինչ պետք է իմանանք, և մենք էլ, մեր հերթին, ուշադիր լսենք ամեն բառը և պահենք մեր սրտի խորքում: Թող ձայներիզը լսողներն էլ նույնն անեն: Թող մենք կարողանանք ըմբռնել այն, ինչ Սուրբ Հոգին ուզում է մեզ սովորեցնել, որովհետև գիտակցում ենք, որ եթե մեզ օծություն ես տալիս, դա իզուր չէ: Դա նպատակի համար է՝ որ բարու գործակից լինի Տիրոջով: Թող մեր սիրտն ու միտքը բաց լինեն, Տեր: Թող մենք ազատություն ունենանք խոսելու, ազատություն ունենանք լսելու, թող մենք հավատք ունենանք հավատալու մեր լսածներին, որովհետև Աստծո Խոսքից է, և դա մեր հավիտենական կյանքի համար լինի այն փառավոր օրը, որը պիտի գա: Օրհնիր մեզ այսօր, դատիր մեզ, երբ սխալ բան ենք անում: Ցույց տուր մեզ մեր սխալները և օրհնիր մեզ ճիշտ ճանապարհում, որ մենք իմանանք, թե ինչ ճանապարհով պիտի գնանք, ինչպես պիտի վարվենք այս ներկա աշխարհում, որ մեր կյանքով փառավորենք Հիսուս Քրիստոսին, ով մեռավ մեզ հավիտենական կյանք տալու համար: Խնդրում ենք Հիսուսի Անունով: Ամեն: Այս առավոտ ուզում եմ երկու սուրբգրային հատվածներ կարդալ: Երկուսն էլ Ելից գրքից են: Նախ կկարդանք 13-րդ գլխի 21, 22 համարները, հետո կկարդանք 14-րդ գլխի 10-12 համարները: Ելից 13- րդ գլուխ, 21, 22 համարներ: «Եվ Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով նրանց ճանապարհ տալու համար, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որ գիշեր ու ցերեկ գնան: Ցերեկը ամպի սյունը և գիշերը՝ կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցին»: Այժմ 14-րդ գլխի 10-րդ համարից սկսած. ՙԵվ երբ Փարավոնը մոտեցավ, Իսրայելի որդիներն իրենց աչքերը բարձրացրին, և ահա՝ եգիպտացիները գալիս էին իրենց հետևից, և սարսափեցին, Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը և ասացին Մովսեսին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու. այս ի՞նչ էր, որ արեցիր մեզ, որ մեզ դուրս բերեցիր Եգիպտոսից: Սա այն խոսքը չէ՞, որ քեզ ասում էինք Եգիպտոսում, թե՝ «Թող մեզ, որ եգիպտացիներին ծառայենք, քանի որ մեզ համար ավելի լավ է եգիպտացիներին ծառայելը, քան անապատում մեռնելը»: Մի քանի համար էլ կկարդամ. «Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՜ վախեցեք... (ուշադրություն դարձրեք) հանդարտ մնացեք, և տեսեք Տիրոջ փրկությունը, որ այսօր անելու է ձեզ համար, քանի որ ձեր այսօր տեսած եգիպտացիներին այլևս չեք տեսնելու հավիտյան: Եվ Տերը ձեզ համար պատերազմելու է, դուք լուռ մնացեք»: «Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ինչու՞ ես Ինձ աղաղակում, ասա Իսրայելի որդիներին, որ առաջ շարժվեն, իսկ դու բարձրացրու գավազանդ և ձեռք մեկնիր ծովի վրա և ճեղքիր այն, և Իսրայելի որդիները նրա միջով՝ ցամաքով կանցնեն: Եվ Ես ահա եգիպտացիների սիրտը կարծրացնելու եմ, և գնալու են նրանց ետևից. և Փարավոնի ու նրա բոլոր զորքերի վրա՝ նրա կառքերի ու նրա ձիավորների վրա փառավորվելու եմ: Եվ եգիպտացիները կիմանան, թե Ես եմ Տերը, երբ Ես Փարավոնի ու նրա կառքերի եւ նրա ձիավորների վրա փառավորվեմ»: Եվ Աստծո Հրեշտակը, որ գնում էր Իսրայելի բանակի առջևով, ելավ և նրանց ետևից գնաց, և ամպի սյունը ելավ նրանց առջևից և կանգնեց նրանց ետևում: Եվ եգիպտացիների բանակի և Իսրայելի բանակի մեջտեղում կանգնեց, ու ամպ ու խավար ելավ նրանց, բայց գիշերը լույս էր տալիս սրանց, և ամբողջ գիշեր միմյանց չմոտեցան»: «Եվ Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա, և Տերն ամբողջ գիշեր արևելյան քամիով քշեց ծովը, և ծովը ցամաքեցրեց, և ջրերը ճեղքվեցին: Եվ Իսրայելի որդիները ծովի միջով՝ ցամաքով գնացին. և ջրերը նրանց աջ և ձախ կողմերից պարիսպ եղան: Եվ եգիպտացիները նրանց ետևից ընկան, և Փարավոնի բոլոր ձիերը՝ կառքերը և ձիավորները նրանց ետևից ծովի մեջտեղը գնացին: Եվ եղավ առավոտյան պահին, որ Տերը եգիպտացիների բանակին նայեց կրակի ու ամպի սյան միջից և եգիպտացիների բանակը խռովության մեջ գցեց: Եվ նրանց կառքերի անիվները հանեց, որ դժվարությամբ էին առաջ գնում, այնպես, որ եգիպտացիներն ասում էին, «Փախչենք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների հետ»: Տիրոջ Խոսքն այնքան փառավոր, այնքան հրաշալի է, որ չես կարող կարդալը դադարեցնել: Կարդալու ընթացքում կյանք է դառնում: Թեև սա ձայնագրվում է, կուզեի սկսելուց առաջ մի բան ասել: Երեկ Խոսքը սերտելիս հանդիպեցի այս թեմային: Ես մտածեցի. «Աստծո կամքով ես սրա վերաբերյալ կխոսեմ, որովհետև սա ինձ գործողության է մղում»: Հուսով եմ, որ բոլորիս է մղում, որ տեսնենք, որ դա քննենք և սերտենք, այն ժամանակվա կատարվածը այսօր կատարվածի հետ համեմատենք: Ես ուզում եմ թեմայի համար վերցնել այս երեք բառը՝ ի՞նչ ես աղաղակում, ասա՜: Աստված ասում է Մովսեսին 15-րդ համարում. «Ինչու՞ ես Ինձ աղաղակում, ասա Իսրայելի որդիներին, որ առաջ շարժվեն»: Ինչու՞ ես աղաղակում: Ասա՜: Մենք լավ թեմա ունենք, ու ես կջանամ հնարավորինս արագ այն սերտել, ինչպես Սուրբ Հոգին ինձ կառաջնորդի: Ես կուզեի խորհրդածել այն հատվածի շուրջ, երբ Մովսեսն աղաղակում է Աստծուն նեղության ժամանակ: Բայց Աստված հանդիմանում է նրան հենց այդ նեղությունների մեջ: Շատ բնական է թվում, որ մարդը այդպիսի պարագաներում աղաղակի, բայց Աստված հանդիմանեց Մովսեսին Իրեն աղաղակելու համար: Դա շատ խիստ է թվում: Հաճախ, երբ մենք Սուրբ Գրքին նայում ենք մեր տեսանկյունից, Խոսքը մեզ խիստ է թվում: Բայց երբ խորանում ենք, բացահայտում ենք, որ Աստված Իր իմաստությամբ գիտի, թե ինչ է անում: Նա գիտի, թե ինչ է պետք անել, և գիտի, թե ինչպես պետք է վարվել մարդու հետ: Նա գիտի, թե ինչ կա մարդու մեջ: Նա ճանաչում է նրան: Իսկ մենք ոչ: Մենք գիտենք միայն ինտելեկտուալ տեսանկյունից, իսկ Նա գիտի, թե իրականում ինչ կա մարդու մեջ: Մովսեսը շնորհալի երեխա էր իր ծննդյան պահից: Նա ծնվել էր մարգարե, ազատարար դառնալու համար: Նա աշխարհ եկավ այդ գործի համար անհրաժեշտ ունակություններով: Ես հաստատուն կերպով հավատում եմ Աստծո կանխագիտությանը, նախասահմանությանը: Ոչ թե Աստված ուզում է, որ որևէ մեկը կորսվի. Նա ուզում է, որ բոլորը գան ապաշխարության, բայց Աստված լինելով՝ Նա վերջը գիտի սկզբից առաջ: Եթե այդպես չլիներ, Նա անսահման չէր լինի: Եթե անսահման չլիներ, Աստված չէր լինի: Նա, անկասկած, չի կամենում, որ որևէ մեկը կորսվի, բայց Նա գիտի, թե ովքեր են կորսվելու, ովքեր՝ ոչ: Այդ պատճառով ու այդ նպատակով Հիսուսը եկավ երկիր՝ որ փրկի նրանց, ում Աստված Իր կանխագիտությամբ տեսել էր, որ ուզում են փրկվել, որովհետև ողջ աշխարհը դատապարտված էր: Ես չգիտեմ, թե դրա վերաբերյալ էլ ինչպես կարելի է սովորեցնել, եթե ոչ Աստծո կանխագիտությամբ: Աստվածաշունչը պարզ ասում է, որ Նա վերջը գիտի սկզբից առաջ և կարող է այն հայտնել: Դրա համար եթե մեկը փորձում է երևալ այն, ինչ ինքն իրականում չկա, այլ միայն ձևացնում է, վաղ թե ուշ դա կբացահայտվի: Ձեր մեղքը ձեզ կգտնի: Դուք չեք կարող ծածկել այն: Մեղքը ծածկելու միայն մեկ միջոց կա. դա Հիսուս Քրիստոսի Արյունն է, և այն կգործի միայն, եթե Աստված ձեզ կանչել է աշխարհի ստեղծումից առաջ: Դրա համար է թափվել այդ Արյունը. ոչ նրա համար, որ այն ծաղրեն, ոտնատակ անեն, չարաշահեն և այլն: Դրա համար հստակ նպատակ կար. Դա խաղալիք չէ, ձևացնելու համար չէ, որ քո մեղքերը ծածկված են, երբ իրականում ծածկված չեն: Ոչ մի մարդու մեղքերը չեն կարող ծածկվել, եթե նրա անունը աշխարհի ստեղծումից առաջ գրված չի Գառան Կյանքի Գրքում: Հիսուսն Ինքն ասաց. «Ոչ ոք չի կարող Ինձ մոտ գալ, եթե Ինձ ուղարկող Հայրը նրան չքաշի, և բոլորը, ում Հայրն ինձ տվեց (անցյալով), կգան ինձ մոտ»: Դուք չեք կարող կեղծել Աստծո Խոսքը: Այն ճշմարտության և ուղղելու համար է: Մովսեսը ծնվեց հավատքի պարգևով. նա մեծ հավատք ուներ: Տեսնում ենք, որ այդ հավատքը կամաց-կամաց դրսևորվում է: Նա մեծ ընտանիքից էր սերում, նրա հայրն ու մայրը Ղևիի ցեղից էին: Այս մեծ անհատի կյանքը հրաշալի ձևով նկարագրված է Ելից գրքում: Նա Աստվածաշնչի մեծագույն հերոսներից մեկն է, որովհետև խորհրդապատկեր է Հիսուս Քրիստոսին ներկայացնելու համար: Ինչպես Տեր Հիսուսի ծնունդը, նրանն էլ արտասովոր եղավ՝ նա ծնվեց հալածանքի ժամանակ: Ինչպես Տեր Հիսուսը, նա էլ պետք է ազատարար լիներ: Նրա ծնողները թաքցրին նրան թշնամուց, ինչպես եղավ Տեր Հիսուսի դեպքում: Հետո եկավ նրա ծառայության ժամանակը, ինչպես եղավ Տեր Հիսուսի դեպքում: Նա առաջնորդ եղավ, ինչպես Տեր Հիսուսը, մարգարե էր, ինչպես Տեր Հիսուսը, և Տեր Հիսուսի նման օրենք տվեց ժողովրդին: Մենք տեսնում ենք, որ նա մահացավ լեռան վրա և հավանաբար հարություն առավ, որովհետև ութ հարյուր տարի հետո տեսնում ենք նրան Այլակերպության լեռան վրա Տեր Հիսուսի հետ զրուցելիս: Տեսնու՞մ եք: Հրեշտակները տարել են նրան, և ոչ ոք չգիտի, թե նա որտեղ է թաղվել: Նույնիսկ սատանան դա չգիտի: Ես անկեղծորեն չեմ էլ հավատում, որ նա թաղվել է, կարծում եմ, որ Աստված նրան տարել է, նա հափշտակվել է: Նա մեռավ այն Ժայռի վրա, որին հետևել է կյանքի բոլոր օրերում: Նա եղել է Քրիստոսի կատարյալ խորհրդապատկեր՝ թագավոր իր ժողովրդի համար, օրենսդիր իր ժողովրդի համար, օգնական իր ժողովրդի համար: Ամեն ինչում Քրիստոսի խորհրդապատկեր է եղել: Մենք տեսնում ենք, որ նա ծնվել է այդ մեծ պարգևով, իր մեջ եղած այդ մեծ առանձնահատկությամբ. միայն մեկ կայծ էր պետք այն կենդանացնելու համար: Աստծո սերմը մեր մեջ դրված է եղել աշխարհի ստեղծումից ի վեր, հենց որ լույսն ընկնում է նրա վրա, այն կենդանանում է: Այն կենդանանում է, բայց նախ պետք է, որ Լույսն ընկնի նրա վրա: Ես հաճախ եմ խոսել ջրհորի մոտ կանգնած կնոջ և նրա վիճակի մասին: Թեև նա վատահամբավ կին էր, անպարկեշտ կյանքով էր ապրել և այդ վիճակում էր, երբեք ավանդույթի իշխանության տակ չի եղել: Բայց երբ Լույսն ընկավ նրա վրա, նա անմիջապես ճանաչեց այն, որովհետև նրա մեջ կար մի բան, որ պատասխանում էր Լույսին: Երբ անդունդը կանչում է անդունդին, պետք է անդունդ լինի, որ պատասխանի կանչին: Մովսեսը մարգարե էր ծնվել, բայց մեծացել էր ինտելեկտուալ դպրոցում, Փարավոնի պալատում: Սեթի փարավոնը, որի իշխանության օրոք նա մեծացել էր, պատվավոր մարդ էր, որը հավատում էր, որ Հովսեփն Աստծո մարգարեն է: Բայց նրան հաջորդեց Ռամզեսը, որին Հովսեփը չէր հետաքրքրում: Այդ ժամանակ սկսվեցին նեղությունները, երբ հայտնվեց մի Փարավոն, որը չէր ճանաչում Հովսեփին: Բայց մինչև հիմնական թեմային անցնելը խոսենք Մովսեսի այդ մեծ հատկությունների մասին: Ես տարօրինակ սովորություն ունեմ ընտրելու մի թեմա, հետո դրա շուրջ պատգամը կառուցելու: Թող Աստված մեզ օգնի այս առավոտ այդ անել: Մովսեսը ծնվեց հավատքի այդ մեծ պարգևով, հետո օծվեց և վառվող մորենու մոտ հանձնարարություն ստացավ գնալու և ազատելու Աստծո ժողովրդին: Տեսեք, թե ինչ հրաշալի հատկություններով էր նա օժտված: Նա աշխարհ եկավ որոշակի նպատակով. Աստված մի ծրագիր ուներ: Աստված ծրագիր ունի ձեզ համար, որ այստեղ եք: Եթե կարողանաք գրավել ձեր տեղը, ինչքան դժվարություններից կարող եք խուսափել: Մովսեսը ծնվեց, բայց միայն որոշ ժամանակ հետո տարվեց մի վայր, որտեղ օծություն ստացավ: Ուշադրություն դարձրեք, որ այդ սերմը ինտելեկտուալ հասկացությունների միջավայրում էր. իր մեջ անհրաժեշտ հավատք կար ժողովրդին ազատագրելու համար, բայց այն կենդանացավ այն ժամանակ, երբ վառվող մորենու լույսն ընկավ դրա վրա: Ոչ թե նա ինչ-որ պատմություն կարդաց, այլ տեսավ իր սեփական աչքերով, ինչ-որ բան խոսեց իր հետ, և նա պատասխանեց: Եվ հենց դա կենդանացրեց այն: Ես կարծում եմ, որ ցանկացած տղամարդ կամ կին, երիտասարդ տղա կամ աղջիկ, եթե Աստծո Խոսքի մասին մտածում են մարդկային դատողության համաձայն, չեն կարող հաստատուն հիմք ունենալ, քանի դեռ չեն հանդիպել այդ Լույսին, որը Խոսքը դարձնում է իրականություն: Ես կարծում եմ, որ ոչ մի եկեղեցի, անկախ նրանից, թե ինչքան ինտելեկտուալ ու արմատական է, չի կարող գործնականում հոգևոր առաջընթաց ապրել, եթե ժողովրդի մեջ գերբնական դրսևորումներ չլինեն, որպեսզի մարդիկ տեսնեն, խոսեն Աստծո հետ և Աստված պատասխանի՝ գործով հաստատելու համար գրված Խոսքը: Հիշու՞մ եք Մովսեսի հանդիպումը վառվող մորենու հետ: Այդ ժամանակ Խոսքը հաստատվեց: Դա Խոսքն էր: Մովսեսը կարիք չուներ հարցնելու. «Սա ի՞նչ ձայն է: Ո՞վ է այս Անձը», որովհետև արդեն Ծննդոց գրքում Աստված ասել էր. «Քո սերունդը պանդուխտ է լինելու օտար երկրում, բայց չորս հարյուր տարուց կվերադառնա. նրանք կվերադառնան իրենց երկիրը, որովհետև ամորհացիների անօրենությունը դեռ իր լրումին չի հասել»: Դարեր առաջ Աստված ասել էր, որ Իսրայելը բնակվելու է մի օտար երկրում չորս հարյուր տարով և չարչարանքներ է կրելու, բայց Նա ազատելու է նրանց Իր զորավոր բազուկով: Մովսեսը դա գիտեր մտավոր կարողությամբ, և նրա սրտում էր սերմը, որը ծնվել էր իր մեջ: Եվ Նա Խոսքի հետ ունեցած իր ինտելեկտուալ փորձառությամբ փորձում էր ազատել նրանց, որովհետև գիտեր, որ ինքն այդ նպատակով է ծնվել: Նա գիտեր, որ Սուրբ Գրքում նշված չորս հարյուր տարին լրացել էր: Վերջերս մի մարդ ինձ հարցնում էր Տիրոջ գալստյան և հափշտակության վերաբերյալ: Մենք գիտենք, որ վերջին ժամանակներում ենք ապրում: Հափշտակության օրը մոտ է, և մենք սպասում ենք հափշտակության հավատքին, որը կմիավորի ողջ եկեղեցին և գերբնական զորություն կտա՝ փոխելու այն մարմինները, որում հիմա ապրում ենք: Մենք տեսնում ենք, որ Աստված մեր աչքի առաջ կարող է կյանքի վերադարձնել մեռած մարդուն: Երբ տեսնում ենք, որ Աստված վերցնում է քաղցկեղը, որը մարդուն այնպես էր կրծել, որ նրանից միայն ստվեր էր մնացել, և կատարելապես առողջացնում է նրան, դա մեզ հափշտակության հավատք է տալիս: Երբ Լույսը գա երկնքից, և փողը հնչի, Քրիստոսի Մարմինը արագ կմիավորվի, մի ակնթարթում կփոխվի և երկինք կհափշտակվի: Այո, ինչ-որ գերբնական բան է կատարվելու: Մեր աստվածաբանական դպրոցները չեն կարող այդ անել, թեև ինտելեկտուալ տեսանկյունից նրանց մոտ ամեն բան կարգին է: Դուք պետք է հանդիպեք այդ Լույսին: Դուք պետք է գտնեք այդ ինչ-որ բանը: Մովսեսն իր մեծ կոչումը հիմնում էր Խոսքի վրա, մինչև մի օր հանդիպեց այդ Լույսին, և հենց Խոսքը նրան պատասխանեց: Այդ ժամանակ նա օծություն ստացավ, որն օծեց այն, ինչ կար իր ներսում, իր մտավոր հավատքը, որով նա հավատում էր այն Աստծուն, ով իրեն առանձնացրել էր իր մոր արգանդից: Երբ նա մտավ Լույսի ներկայության մեջ, Լույսն օծեց այն, ինչի նա հավատում էր: Տեսնու՞մ եք: Ինչպիսի՜ օծություն: Եվ նա ծառայություն ստացավ: Մենք գիտենք, որ ինտելեկտուալ տեսանկյունից նա այդ լսել էր իր մորից: Նա գիտեր, թե ինչ է կատարվելու, և գիտեր, որ այդ ժամանակում է ինքը ապրում: Բայց նա տեսավ, որ ինքը ձախողվել է, և նրա հավատքը մի քիչ նվազեց: Բայց երբ հանդիպեց վառվող Մորենուն, Աստված ասաց. «Ես լսել եմ Իմ ժողովրդի աղաղակը, ես հիշում եմ այն խոստումը, որը տվել եմ իրենց հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, և Ես եկել եմ»: «Ես (անձնական դերանում), Ես իջել եմ նրանց ազատելու»: Եվ թույլ տվեք ավելացնել սա (թող Աստված ինձ ների, եթե սխալ հնչի). «Ես երկրի վրա գործում եմ միայն մարդկանց միջոցով: Ես Որթն եմ, դուք ճյուղերն եք: Ես Իմ անձը հայտնում եմ այն դեպքում, երբ որևէ մարդու եմ գտնում: Ես քեզ ընտրել եմ և ուղարկում եմ քեզ, որ նրանց դուրս բերես»: Տեսնու՞մ եք: Այժմ ուշադրություն դարձրեք. «Ես քո բերանի հետ կլինեմ...վերցրու այս գավազանը»: Մովսեսն ասաց. «Կարո՞ղ եմ ես ապացույց ունենալ, որ Դու ինձ ուղարկում ես, օծել ես և կատարելու ես այդ բաները»: Աստված ասաց. «Ի՞նչ կա քո ձեռքում»: — Գավազան: — Գետնին գցիր դա: Եվ այն վերածվեց օձի: Մովսեսը նրանից փախավ: Բայց Աստված ասաց. «Ձեռքդ մեկնիր ու բռնիր պոչից»: Եվ օձը նորից գավազան դարձավ: Աստված նաև ասաց. «Ձեռքդ տար ծոցդ»: Երբ Մովսեսը ձեռքը հանեց, այն ծածկված էր բորոտությամբ: — Նորից ձեռքդ ծոցդ տար: Երբ Մովսեսը նորից հանեց ձեռքը, այն բժշկված էր: Այդպես Մովսեսը տեսավ Աստծո փառքը: Մովսեսն այլևս հարցեր չուներ: Դուք նկատե՞լ եք, որ նա այլևս երբեք անապատ չփախավ: Նա գիտեր, որ ինքն օծված է: Գիտեր, որ այն բոլոր հրաշալի հատկությունները, որ կային իր մեջ, հիմա օծված էին: Այժմ նա պատրաստ էր գնալու: Նա նորից իջավ Եգիպտոս: Աստված ասել էր. «Ես քեզ հետ կլինեմ»: Եվ դա բավական էր: «Ես քեզ հետ կլինեմ». Մովսեսին միայն սա էր պետք իր սրտում եղած մեծ կանչին պատասխանելու համար: Աստված ասել էր. «Ես քեզ հետ կլինեմ»: Աստված նաև պատասխանել էր Մովսեսի հարցին. «Եթե հարցնեն այն Աստծո անունը, որն ինձ ուղարկել է, ի՞նչ ասեմ»: Աստված պատասխանեց. «Ինձ ԵՍ ԵՄ-ն է ուղարկել ձեզ մոտ»: Նրանք ասում էին. «Ահա մի մարդ, հավանաբար հրեա, այն ֆանատիկներից մեկը, որը ծրագրեր է կազմում մեզ գերությունից ազատելու համար»: Եվ գիտեք, թե ինչ է լինում, երբ մարդիկ այս կամ այն պատճառով ստրկության կամ գերության մեջ են լինում: Նրանք միշտ խորամանկ հնարքներ են փնտրում այդ վիճակից դուրս գալու համար: Բայց Աստված խոստացել էր Մովսեսին. «Ես քեզ հետ կլինեմ, քո մեջ կլինեմ: Իմ Խոսքերը քո խոսքերն են, ասա Իմ Խոսքերը և դրանցից բացի ոչինչ մի ասա»: Այդ ժամանակ Մովսեսն իջավ, ներկայացավ Փարավոնի առջև և ասաց, որ եբրայեցիների Տեր Աստվածը պատվիրել էր. «Թող Իմ ժողովրդին, որ գնա»: Բայց նա մերժեց: Այդ ժամանակ նա Փարավոնի և իր ծերերի առջև ներկայացրեց Տիրոջ տված նշաններից մեկը: Մովսեսն ասաց. «Վաղը այս նույն ժամին արևը կանհետանա: Ողջ Եգիպտոսի վրա խավար կլինի»: Այդպես էլ եղավ: Հետո ասաց. «Շնաճանճեր կլինեն»: Եվ շնաճանճերը եկան: Նա մարգարեացավ, և այն, ինչ ասում էր, ճշտորեն իրականանում էր: Աստված էր գործում, տեսնու՞մ եք: Աստված Մովսեսին կանչել էր ծննդյան պահից, նրա մեջ դրել էր հավատքի այդ մեծ պարգևը և Իր ներկայությամբ իջավ, որ օծի իր մեջ եղած այդ փառավոր բանը: Հետո նրան ուղարկեց Իր Խոսքով, և նրա բոլոր ասածները ճշտությամբ հաստատվեցին: Կարևոր չէ, թե ինչքան խաբեբաներ բարձրացան, ինչքան խոչընդոտներ հայտնվեցին: Աստված խոսում էր, և Մովսեսը հաստատվում էր: Այն, ինչ Մովսեսն ասում էր, Աստված պատվում էր: Երբեք չմոռանաք այս խոսքը. այն, ինչ Մովսեսն ասում էր, Աստված պատվում էր, որովհետև Աստծո Խոսքը Մովսեսի մեջ էր: «Ես կլինեմ Քո բերանի հետ, դու կասես այն, ինչ Ես եմ կամենում»: Այն, ինչ Աստված ասում էր, Մովսեսի միջոցով էր ասում: Աստված գործով հաստատում էր Մովսեսի ասածները: Նրա մայրը տեղեկացրել էր նրան իր ծննդյան արտասովոր հանգամանքների մասին և այն փաստի մասին, որ ազատության ժամը մոտենում էր: Ամրամն ու Հոքաբեդը՝ Ղևիի սերունդները, սկսեցին աղոթել Աստծուն, որ ազատարար ուղարկի: Երբ մարդիկ տեսնում են, որ մոտենում է այն ժամանակը, որում խոստումը պետք է իրականանա, դա նրանց մեջ աղոթելու փափագ և կարիք է դնում: Անկասկած, Հոքաբեդը՝ նրա մայրը (մենք գիտենք, որ նա Մովսեսի դայակն է եղել), հաճախ պատմել է նրան իր աղոթքների մասին. «Մովսես, որդի՜ս, երբ դու ծնվեցիր, գեղեցիկ երեխա էիր: Դու տարբերվում էիր ուրիշներից: Ինչ-որ բան կատարվեց քո ծննդի ժամանակ»: Ես վերջերս մի փոքրիկ բեմականացում պատրաստեցի մանուկների համար, որտեղ նրանց ցույց տվեցի, որ այն ժամանակ, երբ Ամրամն աղոթում էր իր սենյակում, տեսավ մի հրեշտակի, որն իր սուրը հանեց, ցույց տվեց դեպի հյուսիս և ասաց. «Դու կունենաս մի երեխա, որը ժողովրդին կտանի հյուսիս՝ խոստացված երկիր»: Ես այդպես ներկայացրեցի, որ երեխաները հասկանան: Նրանց միտքը չափահասների մտքի նման չէ, որ ըմբռնեն այն, ինչ Սուրբ Հոգին հայտնում է: Թեև իր մայրը խոսել էր իր հետ, և նա գիտեր բոլոր այդ բաները, պետք էր ավելին: Ուսուցումը հրաշալի էր, բայց անձնական հաղորդակցության կարիք կար: Դրա կարիքն ունի աշխարհն այսօր: Դրա կարիքն ունի եկեղեցին այսօր: Դրա կարիքն ունեն Աստծո որդիներն ու դուստրերը: Անձնական հաղորդակցություն է պետք: Դուք գիտեք, որ Խոսքը ճշմարիտ է, Ճշմարտությունն է, բայց, երբ հաստատվում է կապը, և դուք տեսնում եք ասվածի իրականացումը, այդ ժամանակ իմանում եք, որ ճիշտ ճանապարհի վրա եք: Եվ ուշադրություն դարձրեք, որ դա կլինի միշտ սուրբգրային: Միշտ կհամապատասխանի Սուրբ Գրքին և կիրականանա: Ամրամի աղոթքը լիովին համապատասխանում էր Սուրբ Գրքին: Նրանց աղոթքները համապատասխանում էին խոստացված Խոսքին: Աստված խոստացել էր, որ այդ ժամանակում է գործելու: Նրանք աղոթել էին դրա համար, և ահա ծնվեց այդ գործի համար համապատասխան երեխան: Մտածեք այդ մասին: Ո՜հ, ինչքան եմ սիրում այս բաները: Հենց այն ժամանակ, երբ Փարավոնը բոլոր երեխաներին սպանել էր տալիս՝ հանձնում էր դահիճներին, նետում էր կոկորդիլոսների առջև: Գուցե կոկորդիլոսները գիրացան այդ փոքրիկ եբրայեցիներին ուտելով: Բայց Աստվածաշունչն ասում է, որ նրա ծնողները չվախեցան երեխաներին սպանելու՝ Փարավոնի հրամանից: Նրանք չվախեցան, որովհետև անմիջապես ինչ-որ բան էին նկատել այդ երեխայի մեջ: Նրանք տեսան, որ նա իրենց աղոթքների պատասխանն է: Մովսեսն այդ ամենը որպես հիմք ուներ: Դրա համար նա հաստատ գիտեր, որ կանչված է Իսրայելի զավակներին ազատագրելու համար: Տեսեք, ողջ հիմքը պատրաստ էր: Երբ ինչ-որ բան եք ստանում, կարող եք վերցնել Աստվածաշունչը և ասել. «Սա կատարվելու է», և կատարվում է, «Սա իրականանալու է այս ժամանակում», և իրականանում է. այդպես բոլոր բաները հավաքվում են և մեկ պատկեր են ստեղծում: Ո՜հ, այս առավոտ այս խորանի մարդիկ, այս ժամանակաշրջանի մարդիկ, Նեվիլ եղբայր... մենք, որ տեսնում ենք, թե ինչպես են սպիտակում մեր մազերը, կորանում ուսերը, աշխարհը տատանվում է, մենք պետք է նայեք մեր շուրջը և տեսնենք, որ խոստումը մոտենում է: Ես հաճախ մտածում եմ, որ եթե մեկը կարողանար մտնել դրա մեջ և հասկանար դա, համարյա կընկներ հավիտենության մեջ: Դա այնքան հափշտակող բան է, բայց մենք չգիտեինք: Ո՜հ, առաջ անցեք բոլոր այն բաներից, որ տեսել ենք, հասկացեք և իմացեք և միանգամից մտեք այնտեղ: Տղամարդիկ, կանայք, տղաներն ու աղջիկները հավանաբար կբարձրացնեին իրենց ձեռքը և կասեին. «Գնանք այնտեղ, Տեր Հիսուս»: Տեսնու՞մ եք: Ո՜հ, որքան մոտ է այդ ժամը: Մովսեսն, իմանալով, որ ինքն այդ նպատակով է ծնվել, նայում էր պատուհանից և տեսնում էր, թե ինչպես են չարչարվում եբրայեցիները: Նայեց Սուրբ Գրքին, որում գրված էր. «Ստույգ իմացիր, որ քո սերունդը մի երկրում, որ իրենցը չէ, պանդուխտ է լինելու, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն»: Տեսնու՞մ եք: «Իսկ այն ազգին, որին ծառայելու են, Ես կդատեմ, և դրանից հետո մեծ ունեցվածքով դուրս կգան»: Հետո, երբ հանձնարարությունը ստանալուց հետո օծված վերադարձավ, հաստատ գիտեր, թե որն է իր ծնվելու նպատակը, և հիմա հավատքով զանազանեց, որ այս ժողովուրդը Աստծո զավակներն են. Խոսքն էր այդպես ասում: Նրանք աշխարհից չէին, ուրիշների նման չէին, տարբերվում էին: Փառավոր Եգիպտոսի աչքում նրանք ընդամենը ֆանատիկներ էին: Մովսեսը պետք է նստեր Փարավոնի տեղը և ժառանգեր թագավորությունը, բայց... Բայց նրա մեջ ինչ-որ բան կար, իսկական հավատք, որը չէր նայում այս աշխարհի ողջ շքեղությանը, որն ինքը պիտի ժառանգեր: Նա նայում էր Աստծո խոստումին և գիտեր, որ ժամանակը մոտ է: Ո՜հ, ինչ էր այդ մասին մտածում այդ մարդը: Ես կուզեի իր հետ խոսել, երբ հանդիպեմ նրան այն կողմում: Դուք ինձ կասեք. «Դա խենթություն է, եղբայրս»: Ո՜չ, դա խենթություն չէ: Աստծո շնորհքով ես նրան կհանդիպեմ: Անկասկած: Մի օր կխոսեմ նրա հետ, հենց Մովսեսի հետ: Ես կուզեի նրան հարցնել, թե ինչպես էր իր պատրաստության ժամանակ սատանան շփոթեցնում նրան՝ ասելով. «Ո՜հ, մարդիկ չեն հավատա... դրա մեջ ոչ մի բան չկա»: Բայց երբ այդ սերմը կենդանացավ, ինչ-որ բան դիպավ իրեն, և նա գիտեր, որ ինչ-որ բան է կատարվելու: Ինչքան բաներ անցած կլինեն նրա մտքով, երբ նա սպասում էր: Նա հավաքեց բոլոր այդ տարրերը՝ իր տեսած բոլոր բաները, Սուրբ Գրքով նշված ժամանակը, իր հոր ու մոր աղոթքները, իր առանձնահատուկ ծնունդը, այն փաստը, որ նա առանձնահատուկ երեխա է եղել: Այդ ողջ ժամանակ իր հոգու խորքում ինչ-որ բան կար. հետո փախավ և մտածեց օգտագործել իր ռազմական դպրոցից ստացած գիտելիքները՝ Իսրայելի զավակներին ազատելու համար, բայց ձախողվեց: Հետո փախավ անապատ և ամուսնացավ մի գեղեցիկ եթովպուհու հետ, որը նրան Գերսամ անունով մի որդի պարգևեց: Մի օր, երբ նա հոտն էր արածեցնում, տեսավ սարի գագաթին մի թուփ, որը վառվում էր: Նա մոտեցավ: Դա երևակայություն չէր, խաբկանք չէր, պատրանք չէր, այլ թփի մեջ ներկա էր Աբրահամի Աստվածը լույսով, կրակի սյունով: Կրակը դուրս էր գալիս ալիքների նման, բայց թուփը չէր ոչնչանում: Եվ Սուրբ Գրքի ձայնը, Աստծո ձայնը բարձրացավ և ասաց. «Ես քեզ ընտրել եմ: Դու այն մարդն ես, որը պետք է Ինձ: Ես քեզ բարձրացրել եմ այդ նպատակով: Ես նշաններով կհաստատեմ, որ դու պիտի գնաս ազատելու Իսրայելի զավակներին, որովհետև Իմ Խոսքը պետք է կատարվի»: Նրա Խոսքը պետք է կատարվի այսօր: Մենք այդ ժամանակում ենք ապրում: Կարևոր չէ, թե մարդիկ ինչ են ասում, Խոսքը պետք է կատարվի: Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Նրա Խոսքը չի անցնի: Երբ Մովսեսը հավաքեց բոլոր այդ տարրերը և նայեց բոլոր կողմերից, դա օծեց իր հավատքը: Ամե՜ն: Ո՜հ, եղբայրնե՜ր, ինչպիսի միտք է սա: Այն ամենը, ինչ նա տեսել էր Սուրբ Գրքում, Աստծո Խոսքում, օծեց իր մեջ եղած հավատքը և նրան մղեց գործելու: Մեզ ինչի՞ն է մղելու դա: Մեզ պետք է զղջում, մեզ պետք է արթնություն: Ես դա ինձ համար եմ ասում: Ես կարիք ունեմ սթափվելու: Ես ինչ-որ բանի կարիք ունեմ: Ես այս առավոտ ասացի, որ իմ մասին եմ խոսում: Ես կարիք ունեմ արթնանալու: Երբ մտածում եմ այդ փառավոր ապացույցների մասին... ինչքան կատարյալ ձևով է այն ներկայացված: Դա օծեց Մովսեսի հավատքը: Նա Եգիպտոսից փախավ այն ժամանակ, երբ կարող էր ապստամբություն կամ հեղափոխություն սկսել, զորք վերցնել և կռվել: Հազարավորները իր կողմից կլինեին: Բայց նա չէր համարձակվի, եթե նույնիսկ ողջ զորքն իր հետ լիներ: Բայց ահա նա վերադառնում է քառասուն տարի հետո ութսուն տարեկանում, միայն մեկ գավազանով: Ինչու՞: Որովհետև այն, ինչ վառվում էր նրա սրտում, իրականություն էր դարձել: Նա օծված էր, և գիտեր, որ դա է ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: Այլևս ոչինչ նրան չէր կանգնեցնի: Նա զորքի կարիք չուներ: Աստված իր հետ էր, և ուրիշ ոչինչ նրան պետք չէր: Աստված իր հետ էր: Ո՜հ, երբ դուք իմանում եք, որ Աստված է ձեզ ուղարկել ինչ-որ բան անելու համար և բոլոր պարագաները տանում են դրան, այլևս ոչինչ չի կարող այդ տեղը գրավել: Ես հիշում եմ այն ժամանակը, երբ Տերն ինձ ասել էր, որ ինչ-որ բաներ են կատարվելու: Երբ դրանք կատարվեցին, ո՜հ, ինչ զգացողություններ ես ունեցա: Ես զգում էի, որ իրավիճակը հսկողության տակ է: Աստված էր խոսել: Շատերդ հիշում եք այն փոքրիկ տղային, որը հարություն առավ Ֆինլանդիայում, երբ ավտոմեքենան նրան հարվածել էր: Ես կանգնած էի ճանապարհի ծայրին և սկսում էի հեռանալ տղայից: Շրջվեցի և հետ նայեցի: Զգացի, որ մի ձեռք դիպչում է ուսիս, մտածեցի, թե Մուր եղբայրն էր, բայց ինձ հետ ոչ ոք չկար: Ես հետ նայեցի, հետո մի հայացք գցեցի լեռան վրա և ինքս ինձ ասացի. «Ես ինչ-որ տեղ տեսել եմ այս լեռը, բայց մենք այս ճանապարհով չենք եկել: Մենք ուրիշ կողմով ենք եկել: Որտե՞ղ է այս լեռը»: Հետո տեսա վթարի ենթարկված ավտոմեքենան և կարճ կտրած մազերով փոքրիկ տղային, որ պառկած էր այնտեղ: Նրա աչքերը շրջված էին, ինչպես վերջերս Ուեյ եղբոր աչքերը, երբ մեռած ընկավ: Նրա ոտքերը կոտրված էին, արյուն էր գալիս աչքերից, քթից և ականջներից: Տեսա նրա կարճ շալվարը, որը կողքից կոճկված էր, գուլպաները, որոնց նմանները մենք հագնում էինք շատ տարիներ առաջ: Դա ճիշտ նույն պատկերն էր, որը Սուրբ Հոգին ինձ ցույց էր տվել երկու տարի առաջ: Շատերդ այդ տեսիլքի մասին գրել էիք Աստվածաշնչի լուսանցքներում: Իրավիճակը հսկողության տակ էր: Կարևոր չէր, որ նա մահացած էր, կարևոր չէր, թե մարդիկ ինչ էին ասում: Խնդիրը լուծված էր. նա պետք է կյանքի վերադառնար: Ես ասացի. «Եթե այս երեխան հարություն չառնի, ուրեմն ես սուտ մարգարե եմ, Աստծո սուտ ներկայացուցիչ, որովհետև իմ երկրում երկու տարի առաջ Աստված ինձ ասել էր, որ այդպես է լինելու»: Հովիվները և մյուսները այդ տեսիլքի մասին նշում էին արել իրենց Աստվածաշնչի կրկնաթերթի վրա: Կարդացեք ձեր Աստվածաշնչի կրկնաթերթի վրա, որ դա կատարվելու էր լեռնային շրջանում, երեխան մեռնելու էր և գտնվելու էր ճանապարհի աջ կողմում: Ես ասացի. «Ահա, ոչինչ չի կարող դա կանգնեցնել: Իրավիճակը հսկողության տակ է: Իմ սրտում եղած հավատքն օծված էր: Ո՜հ, եթե միայն կարողանայի բացատրել դա: Հավատքը, որ ես ունեի Աստծո հանդեպ, ով ինձ ասել էր, որ երբեք ինձ չի լքի, գործի դրվեց և Աստված ինձ ասաց. «Իրավիճակը հսկողության տակ է: Ահա այն, ինչ Ես քեզ ցույց եմ տվել երկու տարի առաջ: Ամեն բան իր տեղում է: Միակ բանը, որ դու պետք է անես, Խոսքը հռչակելն է»: Այդ ժամանակ փոքրիկ տղան հարություն առավ: Տեսնու՞մ եք: Ես մտածում էի այդ բաների մասին և հետ նայում: Այստեղ գտնվող Ֆրեդ Սոտման եղբոր, Բենքս Վուդ եղբոր և մյուսների հետ հիշում էինք այն օրը, երբ Ալյասկայի մայրուղով երթևեկում էինք: Ես ձեզ ամբիոնի մոտից ասել էի, որ կրակելու եմ մի կենդանու, որը եղջերուի նման է և ունի քառասուներկու մատնաչափ երկարությամբ եղջյուրներ, ինչպես նաև մի արծաթագույն գրիզլի արջի: Ես երբեք այնտեղ չէի գնացել: Ես ասել էի, թե ինչպես եմ կրակելու, քանի հոգի են ինձ հետ լինելու, ինչ հագուստով են լինելու: Դուք դա գիտեիք կատարվելուց մի քանի շաբաթ առաջ: Ես առաջ էի գնում առանց իմանալու, որ այդ կենդանին այնտեղ էր: Ես մոտենում էի: Եթե մի որսորդ լսի այս ձայներիզը, իր համար դա անհավանական կթվա, որովհետև գիտի, որ կենդանին կփախչի: Բայց սա չփախավ: Այժմ դա կախված է իմ սենյակում չափերիզի հետ, որպեսզի կարողանաք չափել եղջյուրների երկարությունը: Սովորաբար եղջյուրների երկարությունը ամենաքիչը երկու մատնաչափով պակասում է չորանալուց հետո, բայց սրանք չկարճացան: Մինչև հիմա էլ քառասուներկու մատնաչափ երկարություն ունեն: Այնտեղ կախված է նաև արծաթագույն գրիզլի արջի մորթին՝ հենց յոթ ֆուտ երկարությամբ: Եղջերվի նման կենդանուն կրակելուց հետո մի եղբայր ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, արդեն ունենք ձեր ասած կենդանին, բայց դու ասել էիր, որ նաև որսալու ես արծաթագույն գրիզլի արջ մինչև հասնենք լեռան ստորոտին, որտեղ մեր ընկերներն են և նա, ով կանաչ վերնաշապիկով է»: Ես նրան պատասխանեցի. «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: Աստված ասել է դա»: «Բայց, Բրանհամ եղբայր, մի քանի կիլոմետրի վրա ամեն ինչ երևում է: Ոչինչ չկա, որտեղի՞ց է նա հայտնվելու»: Ես պատասխանեցի. «Ես չպետք է կասկածեմ: Աստված ասել է, և Նա Եհովա Յիրեն է: Նա կարող է արջ բերել այստեղ»: Եվ Նա այդ արեց: Իրավիճակը հսկողության տակ է: Երբ Մովսեսը տեսավ, որ ինքը ծնվել է այդ նպատակով, երբ դեմ առ դեմ հանդիպեց այդ մեծ Աստծուն, ով կանչել էր իրեն, օծել, հաստատել և ասել. «Սա քո կոչումն է, Մովսես: Ես քեզ ուղարկում եմ, Ես քեզ ցույց եմ տալու Իմ փառքը: Ահա Ես Կրակի Սյան մեջ եմ, քեզ հետ եմ լինելու», նրան նույնիսկ գավազան պետք չէր գա: Նա ուներ Խոսքը, կենդանի Խոսքը: Նա գնաց: Դա օծեց նրա մեջ եղած հավատքը: Դա օծում է մեզ, երբ հասկանում ենք, որ ապրում ենք վերջին ժամանակներում և տեսնում ենք բոլոր այդ նշանները, որոնք կատարվում են: Գրված է, որ վերջին օրերում կատարվելու են այն նշանները, որոնց մասին խոսում է Սուրբ Գիրքը՝ երկնքի նշաններից սկսած մինչև քաղաքական ուժերը, մարդու բնույթը, բարոյական անկումը աշխարհում և կանանց մեջ, այն, թե ինչպես են վարվելու կանայք, ինչպես են վարվելու տղամարդիկ, ինչպես են վարվելու եկեղեցիները, ազգերը, ինչպես է գործելու Աստված: Այդ ամենը տեսնում ենք մեր առջև: Ո՜հ, դա օծում է մեր հավատքը: Դա մեզ տանում է բարձր ոլորտներ, զատում է աշխարհի բաներից: Կարևոր չէ, որ մենք փոքր ենք, փոքրամասնություն ենք, մարդիկ ծաղրում են և ծիծաղում մեզ վրա: Այդ ամենը կարևոր չէ: Մենք դա տեսնում ենք: Ինչ-որ բան կա մեր մեջ: Մենք նախասահմանված ենք տեսնելու այս ժամը, և ոչինչ մեզ չի խանգարի այն տեսնել: Ամեն: Աստված ասել է, դա հաստատ է: Դա արդեն կատարվել է, մենք տեսնում ենք: Ո՜հ, որքան շնորհակալ ենք Աստծուց դրա համար: Երբ տեսնում ենք, որ այդ բաները կատարվում են, մեր մեջ հավատք է առաջանում: Կարդում ենք, որ Մովսեսը Քրիստոսի նախատինքը ավելի մեծ հարստություն համարեց քան Եգիպտոսի բոլոր գանձերը: Նա գնահատեց Քրիստոսի նախատինքը: Հիշեք սա՝ Քրիստոսի նախատինքը: Քրիստոսի ծառայության մեջ նախատինք կա: Եթե աշխարհը ձեզ սիրում է, ուրեմն դուք Քրիստոսին չեք ծառայում: Դուք դա չեք կարող, որովհետև Քրիստոսին ծառայելու հետ կապված է նախատինքը: Աշխարհը միշտ նախատելու բան գտնում է: Հազարավոր տարիներ շարունակ նախատինքը կապված է եղել այդ ծառայության հետ: Բայց Մովսեսը՝ ապագա Փարավոնը (նա ժառանգորդն էր և պետք է փարավոն դառնար), Քրիստոսի նախատինքը ավելի փառավոր համարեց քան այն ամենը, ինչ Եգիպտոսը կարող էր իրեն տալ: Եգիպտոսն իր ձեռքում էր: Նա գիտեր, որ Քրիստոսի ճանապարհով գնալն իրեն նախատինք կբերեր, բայց չնայած դրան, նա այնքան երջանիկ էր՝ գիտակցելով, որ իր մեջ կար մի բան, որ իրեն մղում էր գերադասել Քրիստոսի նախատինքը այն ողջ փառքից որը պետք է ժառանգեր: Նա իր ներսում այնպիսի ժառանգություն ուներ, որն իր համար շատ ավելի թանկագին էր, քան դրսից տրվող ժառանգությունը: Ո՜հ, թող մենք այսօր այդպիսին լինենք և թույլ տանք, որ Սուրբ Հոգին օծի այդ հավատքը, որը մեր մեջ է, որ ակնածալից ու Քրիստոսին նվիրված կյանքով ապրենք: Իր ունեցած հավատքով Մովսեսն այդ նախատինքը համարեց պատիվ: Այսօր ձեզ հարցնում են. «Դու՞ք էլ այդ մարդկանցից»: Պատասխանում են. «Ըհ, ըհ, դե...»: Դուք մի քիչ ամաչում եք... Բայց նա դա ավելի մեծ գանձ էր համարում, քան ողջ աշխարհը, որովհետև նրա մեջ կար մի բան, որը մղում էր նրան ասելու. «Այո՜, ես գնահատում եմ դա: Դա այնքան պատվական է: Ես երջանիկ եմ, որ նրանցից մեկն եմ»: Տեսնու՞մ եք: Ես ուրախ եմ, որ պատկանում եմ եբրայեցիների թվին, ոչ թե եգիպտացիների»: Մեր օրերում քրիստոնյաները նույն բանը պետք է ասեին. «Ես երջանիկ եմ, որ քրիստոնյա եմ և զատված եմ աշխարհի բաներից: Ես ուրախ եմ, որ ոչ միայն եկեղեցու անդամ եմ, այլև վերստին ծնված քրիստոնյա, որն ապրում է Աստծո Խոսքի համաձայն: Բայց եթե եկեղեցու անդամներն ինձ ֆանատիկ են համարում, դա ինձ համար ավելի մեծ փառք է, քան երկրի կամ քաղաքի ամենահայտնի մարդը լինելը: Ինձ համար դա ավելի լավ է, քան ԱՄՆ-ի նախագահ կամ ողջ երկրի թագավոր լինելը: Դա այնքան մեծ արժեք ունի ինձ համար, որովհետև Աստված Իր շնորհքով ինձ տեսավ և իմ մեջ այդ սերմը դրեց աշխարհի հիմնումից առաջ, որպեսզի հավատքս բարձրանա այս աշխարհի բաներից վեր: Նա կանչել է ինձ, և ես գնահատում եմ իմ ունեցած դիրքը, ինչպես Պողոսն էր բարձր գնահատում իր ունեցած ծառայությունը: Աստված նրան կանչել էր ոչ թե Գամաղիելի նման մեծ վարդապետ, այլ Քրիստոսի համար զոհ դառնալու»: Նույնը վերաբերում է Մովսեսին: Հավատքով նա չէր ապավինում իր տեսած բաներին: Մարմնավոր աչքերով նա տեսնում էր մի խումբ մարդկանց, որոնք աղյուս էին պատրաստում, գերության մեջ եղող ստրուկների, որոնց սպանում էին, մտրակով ծեծում, ծաղրում: Նրանց կրոնական հավատալիքները համարվում էին ֆանատիզմ: Իսկ գահին նստած էր մի փարավոն, որը չգիտեր ու բնավ չէր հարգում նրանց կրոնը: Նա հեթանոս էր: Մեր ժամանակաշրջանի իսկական պատկերն է: Այդ ժողովուրդն ուրիշ կրոն ուներ: Ի՞նչ կլիներ, եթե Մովսեսը նստեր նախագահի աթոռին, փարավոնի աթոռին իր մահից հետո: Բայց Մովսեսը մտածում էր այդ կանչի մասին: Նա նայում էր նույն պատուհանից, որից Փարավոնն էր նայում, որովհետև իր տանն էր ապրում: Փարավոնը նայում էր այդ մարդկանց, որոնք բարձրացնում էին իրենց ձեռքերը. այդ ժամանակ նրանց մտրակում էին աղոթելու համար: Նրանց խոցում էին սրով, եթե մի անգամ էլ չհնազանդվեին, նրանց աշխատեցնում էին ուժասպառ լինելու աստիճան: Նրանք կիսաքաղցած էին: Նրանց մարդ չէին համարում, անվանում էին ֆանատիկների խումբ: Բայց Մովսեսը հավատքից ներշնչված նայեց և ասաց. «Սա Աստծո օրհնյալ ժողովուրդն է»: Ամեն: Ես սիրում եմ սա: Այդպիսի հավատքով նա հայացքը չուղղեց Եգիպտոսի փայլին, այլ Աստծո խոստումին: Իր հավատքի արծվային աչքը տեսել էր Եգիպտոսի շքեղությունից այն կողմ: Հիշեք, նա արծիվ է դառնում: Նա մարգարե է, և նրա արծվային աչքը տեսնում է այդ բոլոր բաներից վեր: Ո՜հ, որքան եմ սիրում սա: Այսօրվա քրիստոնյաները հավատալու փոխարեն ապավինում են իրենց զգայարաններին, իրենց տեսած և հասկացած բաներին: Նրանք ապավինում են արտաքին փայլին և այն ամենին, ինչը կարող են տեսնել սեփական աչքերով: Դուք, կանայք, ես ձեզ միշտ ասում եմ, որ ձեր մազերը չկտրեք: Դուք չպետք է շպարվեք, այլ ձեզ պահեք իսկական լեդիի, քրիստոնյա կնոջ պես: Երբ նայում եք դուրս, տեսնում եք, թե ինչքան անպարկեշտ են հագնված այսօրվա կանայք: Դուք մտածում եք. «Բայց նա եկեղեցու անդամ է, ինչու՞ ես չեմ կարող նրա պես անել: Նա կտրում է իր մազերը, ինչու՞ ես էլ չեմ կարող կտրել: Նա շատ հաճելի և ինտելեկտուալ տեսք ունի, ես այդպիսին չեմ: Ինչու՞ ինձ չի կարելի նրա նման վարվել: Ես էլ պետք է այդպիսին լինեմ»: Այդ անելով՝ դուք կաթվածահար եք անում ձեր հավատքը, չեք թողնում, որ զարգանա: Մեկն ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, ողջ երկիրը ձեզ համարում է մարգարե: Այդպիսի բաների համար չպետք է հանդիմանեք կանանց, ոչ էլ տղամարդկանց: Դուք պետք է նրանց սովորեցնեք մարգարեանալ և պարգևներ ստանալ»: Ես պատասխանեցի. «Ինչպե՞ս կարող եմ նրանց հանրահաշիվ սովորեցնել, եթե նույնիսկ այբուբենը չգիտեն»: Այդտեղից սկսեք: Կարգի բերեք ձեզ, որ փողոցում քայլելիս իրոք քրիստոնյայի տեսք ունենաք: Հետո վարվեք քրիստոնյայի նման: Բայց դուք չեք կարող ինքներդ ձեր ներսը մաքրել: Պետք է Քրիստոսը ձեր մեջ լինի: Եթե սերմ կա, ու լույսը դիպչում է նրան, այն կկենդանանա: Եթե չի կենդանանում, ուրեմն այնտեղ կենդանանալու բան չկա: Դա ապացուցված է եղել ուրիշների օրինակով: Կյանքը հայտնվում է, հենց որ լույսը դիպչում է դրան: Ես գիտեմ, որ սա հանդիմանություն է կանանց համար, որոնք լսում են ինձ կամ լսելու են այս ձայներիզը: Սա հանդիմանություն է ձեզ համար, քույր, և պետք է լինի, որովհետև ցույց է տալիս, որ... Կարևոր չէ, թե դուք ինչ եք արել: Գուցե ձեր ողջ կյանքում կրոնասեր եք եղել, եկեղեցում եք ապրել, ձեր հայրը կամ ամուսինը հովիվ են, բայց եթե Աստծո Խոսքին չեք հնազանդվում, ուրեմն Լույս չկա ձեր մեջ: Եթե դու տեսնում ես, թե ինչ է Սուրբ Հոգու աշխատանքն ու կյանքը, ուշադրություն դարձրու ուրիշներին: Նայիր, թե նրանք ինչ են անում: Զարմանալի չէ, որ Սուրբ Հոգին իջնում է նրանց վրա: Ի՛նչ հանդիմանություն այն փարիսեցիներին, որոնք Հիսուսին «Բեեղզեբուղ» էին անվանում: Իսկ անառակ կինն ասաց. «Այս Մարդը Մեսիան է: Սուրբ Գիրքն ասում է, թե Նա ինչ է անելու»: Տեսնում եք, այնտեղ էր նախասահմանված սերմը. երբ այն հանդիպեց Լույսին, կենդանացավ: Դուք չեք կարող խեղդել կյանքը, չեք կարող այն թաքցնել: Ձմռանը բետոն լցրեք խոտի վրա և «սպանեք» այն: Գարնանը որտե՞ղ է խոտը: Հենց բետոնի ծայրին. այն ծիլ է տվել այս քարի տակ, հենց որ արևը փայլել է: Դուք չեք կարող դա արգելել: Այն ճանապարհ կգտնի, դուրս կգա ծայրերից և գլուխը կբարձրացնի Աստծո փառքի համար: Տեսնում եք, դուք չեք կարող թաքցնել Կյանքը: Երբ արևն ընկնում է բուսական աշխարհի վրա, այն չի կարող չապրել: Երբ Սուրբ Հոգին իջնում է Սուրբ Գրքին համապատասխան կյանքի վրա, պտուղներ է բերում: Ինչքան էլ անկեղծ և ուղիղ լինեք, եթե փողոց եք դուրս գալիս անպարկեշտ հագուստով, չեք կարող արդարանալ: Թեև կարծում եք, որ անմեղ եք, նույնիսկ կարող եք ապացուցել, որ շնություն չեք գործել, ըստ Աստծո Գրքի դուք շնություն եք գործում: Հիսուսն ասում է. «Ով որ կնոջը նայում է նրան ցանկանալու համար, արդեն իր սրտում շնություն գործեց նրա հետ»: Եվ դուք եք ձեզ այդպես ներկայացրել: Բայց դուք դա կարող եք զանազանել միայն այն դեպքում, եթե Կյանքը ձեր մեջ է: Դուք նայում եք ուրիշին և մտածում եք. «Ես ճանաչում եմ Ջոնս քրոջը: Ջոնս եղբայրը հովիվ է, իսկ նրա կինն անում է այս կամ այն բանը»: Կարևոր չէ, թե նրա կինն ինչ է անում, կարևորը Աստծո Խոսքն է: Հիսուսն ասել է. «Թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ»: Աստվածաշունչն է այդ ասում: Երբ Լույսն իրոք իջնում է այդ սերմի վրա, այն պետք է կյանքի գա: Նա չի կարող չկենդանանալ: Մովսեսի արծվային աչքերը տեսնում էին Եգիպտոսի փառքից այն կողմ: Այսօր ճշմարիտ քրիստոնյան, անկախ նրանից, թե ինչ է ասում եկեղեցին, ինչ է ասում ցանկացած մեկը, երբ Լույսն իջնում է իր վրա, նա տեսնում է Աստծո ճշմարիտ հաստատումը, Կրակի սյունը, որը գտնվում է Սուրբ Գրքում խոստացված նշանների և հրաշքների մեջ: Դա կենդանանում է: Կարևոր չէ փոքրաթիվ լինելը, փոքրամասնություն լինելը. Աստծո խումբը միշտ փոքրամասնություն է եղել: Հասկանու՞մ եք: «Մի վախեցիր, փոքր հոտ, որովհետև քո Հայրը հաճեց արքայությունը ձեզ տալ»: Նրանք հասկանում են դա : Աստված հանում է նրանց բոլոր հարանվանություններից և խմբերից, որ նրանք տեսնեն դա, եթե նրանք նախասահմանված են կյանքի համար: Նայեք ծեր Սիմեոնին. նա սահմանված էր կյանքի համար: Երբ Մեսիան տաճար մտավ փոքրիկ մանկան տեսքով իր մոր գրկում, Սիմեոնը սենյակում կարդում էր, Սուրբ Հոգուց մղված վեր կացավ, որովհետև սպասում էր: Կյանքը նրա մեջ էր: Նա ասում էր. «Ես չեմ մեռնի, մինչև չտեսնեմ Տիրոջ Օծյալին»: Եվ ահա Տիրոջ Օծյալը տաճարում էր: Սուրբ Հոգին մղեց նրան թողնելու իր գործը և գնալու այնտեղ: Այդ ժամանակ Սիմեոնը, գրկելով մանկանն, ասաց. «Այժմ Քո ծառան կարող է գնալ խաղաղությամբ, որովհետև աչքերս տեսան Քո փրկությունը»: Այնտեղ էր ծեր այրի Աննան, որը Տիրոջը ծառայում էր օր ու գիշեր: Նա կանխասել էր. «Գալու է Մեսիան, ես տեսնում եմ, որ Նա շուտով գալիս է»: Երբ այդ Կյանքը, այդ Լույսը տաճար մտավ խանձարուրով փաթաթված, «անօրինական» ծնված Մանկան տեսքով, Սուրբ Հոգին դիպավ այդ ծեր այրուն, և նա Հոգով առաջնորդված եկավ նրանց մոտ, օրհնեց մորն ու Մանկանը, խոսեց Նրա և ապագայի մասին: Տեսնու՞մ եք, Կյանքի համար նախասահմանված: Տասը հոգի էլ չկար նրանց նման: Նոյի ժամանակ միայն ութ հոգի փրկվեցին: Դա քիչ է, բայց եկան բոլոր նրանք, ովքեր նախասահմանված էին կյանքի համար: Տեսնու՞մ եք, թե ինչպես է Սուրբ Հոգին գործում յուրաքանչյուր ժամանակաշրջանում՝ կանչելով մարդկանց: Մենք տեսնում ենք, որ հավատքով Մովսեսն ուշադրություն դարձրեց այն բանի վրա, ինչ լինելու է, ոչ թե այն բանի վրա, ինչ եղել է: Նա նայում էր վաղվան, ոչ թե այսօրվան: Նայում էր խոստմանը, ոչ թե շքեղությանը: Նա նայում էր մարդկանց, ոչ թե կազմակերպություններին: Այդպես է գործում Աստված: Ղովտը տեսնում էր Սոդոմի շքեղությունն ու բարգավաճումը: Նա տեսնում էր հարստանալու հնարավորությունը: Նա տեսնում էր Սոդոմ քաղաքի ընձեռած հնարավորությունները: Լինելով եբրայեցի՝ նա կարող էր մեծ մարդ դառնալ այնտեղ, որովհետև ինտելեկտուալ մարդ էր և Աբրահամի եղբորորդին: Այդպես նա որոշեց բնակվել Սոդոմում: Ղովտի ինտելեկտուալ միտքն առաջնորդեց նրան տեսնելու շքեղությունը, բարգավաճումը: Ղովտի մտավոր կարողությունները մղեցին նրան նայելու շքեղության օրհնություններին: Բայց դա այնպես կաթվածահար արեց նրա հավատքը, որ նա չզանազանեց այն կրակը, որը կործանելու է այդպիսի կենսակերպը: Այսօրվա մարդիկ այդպես են վարվում: Նրանք տեսնում են, թե ինչ հնարավորություններ է ընձեռում մեծ հարանվանությանը պատկանելը: Նրանք տեսնում են հնարավորություն հասարակության մեջ որոշակի դիրք գրավելու, բայց չեն տեսնում, որ դրանով կաթվածահար է լինում նրանց հավատքը: Թույլ տվեք ինձ կրկնել, որպեսզի սխալ չհասկանաք: Այսօր կանայք ուզում են նմանվել կինոաստղերին: Տղամարդիկ ուզում են նմանվել հեռուստատեսությամբ ելույթ ունեցեղ կատակերգուներին: Քարոզիչները ցանկանում են եկեղեցին վերածել ժամանակակից ժողովարանի, անդամության քարտեր և այլն: Նրանք տեսնում են եպիսկոպոս կամ երեց դառնալու հնարավորությունը, եթե ձեռք ձեռքի քայլեն եկեղեցու հետ՝ մերժելով Սուրբ Գիրքը, թեև դա իրենց աչքերի առջև է և կատարելապես հաստատվել է Աստծո զորությամբ և մարդկանց մեջ բնակվող կենդանի Աստծո Խոսքով: Չնայած դրան՝ նրանք այդ չեն ուզում: Նրանք ասում են. «Մենք չենք ուզում որևէ ընդհանուր բան ունենալ այդպիսի բաների հետ»: Դրանով նրանք կկորցնեին իրենց անդամական քարտը և հարանվանության մեջ իրենց դիրքը: Ղովտը, ազնիվ մարդ լինելով, բնակություն էր հաստատել Սոդոմում՝ իմանալով, որ դա վատ է: Ի՞նչ են նրանք այդպիսով անում: Կաթվածահար են անում այն փոքր հավատքը, որ ունեին: Այդ հավատքը չի կարող գործել: Իսկ Մովսեսը մերժեց այդ ամենը, և նրա հավատքը կաթվածահար արեց աշխարհը: Կամ ձեր հավատքն է կաթվածահար անում աշխարհի փառքը, կամ աշխարհի փառքն է կաթվածահար անում ձեր հավատքը: Դուք պետք է ընտրեք մեկը կամ մյուսը: Տեսնում եք, Աստվածաշունչը չի փոխվում, Աստված չի փոխվում: Նա անփոփոխ Աստված է: Այսօրվա մարդիկ իրենց հայացքն ուղղում են մեծամեծ բաների վրա, մեծ կազմակերպությունների վրա. «Ես պատկանում եմ այս խմբին»: Ոչ մի տարբերություն չկա նրանց և աշխարհի մարդկանց միջև: Ավելին չունեն: Մտավոր աղոտ պատկերացում ունեն, ու երբ նրանց հետ խոսում ես աստվածային բժշկության, Կրակի սյան և Լույսի մասին, ասում են. «Դրանք հոգեբանական երևույթներ են»: Վերջերս մի մկրտական քարոզիչ վերցրեց այդ լուսանկարներից մեկը, որոնցում Տիրոջ հրեշտակն է, և ծաղրեց: Դա հայհոյություն է, որին ներում չկա: Հիսուսն է այդ ասել: Հայհոյություն է, երբ տեսնում եք այն գործերը, որոնք Քրիստոսն է կատարել, և ասում եք, որ դա Բեեղզեբուղից է: Հիսուսն ասաց. «Ես ձեզ ներում եմ, բայց երբ Սուրբ Հոգին գա և կատարի նույն գործերը, և դուք մի բառ ասեք Նրա դեմ, դա ձեզ երբեք չի ներվի, ո՜չ այս աշխարհում, ո՜չ գալիք աշխարհում»: Բավական է, որ միայն մեկ բառ ասեք դրա դեմ: Բայց եթե դուք նախասահմանված եք հավիտենական կյանքի համար, Լույսը տեսնելով կյանք կառաջանա ձեր մեջ: Դուք դա կճանաչեք, ինչպես ճանաչեցին ջրհորի մոտի կինը և ուրիշները: Բայց եթե սերմ չկա, կյանք չի կարող լինել: Ինչպես ասում էր իմ ծեր մայրը. «Շաղգամից արյուն չես հանի», որովհետև արյուն չկա դրա մեջ: Նույնը սրան է վերաբերում: Ձեր ունեցած փոքր հավատքն էլ կաթվածահար կլինի: Ղովտը տեսնում էր Սոդոմի շքեղությունը, բայց բավական հավատք չուներ, որ տեսներ այդ շքեղությունը կործանող կրակը: Ունե՞նք մենք բավական հավատք: Հավատք ունե՞ն այն կանայք, որոնց ցանկանում են ճանաչված լինել, վարվել եկեղեցու մյուս կանանց նման: Նրանք տեսնում են, որ կարող են գեղեցկանալ շպարվելով, երիտասարդ երևալ մազերը կտրելով և կինոաստղերի նման վարվելով, բայց իմանալով, որ Աստվածաշունչն ասում է, որ պատվական չէ կնոջ համար այդպես վարվելը, ես հարցնում եմ՝ արդյոք դա կաթվածահար չի արել նրանց հավատքը: Եվ այն կինը, որը տղամարդու հագուստ է հագնում, կարճատաբատ է հագնում, գարշելի է Աստծո առաջ: Այնքան են կարծրացել, որ դա իրենց համար սովորական բան է դարձել: Նրանք կաթվածահար են անում այն փոքր հավատքը, որն ունեին գոնե եկեղեցի գնալու համար: Տեսնու՞մ եք: Հենց այդպես է լինում: Այդպես վարվեց Ղովտը: Դա կաթվածահար արեց իրեն և իր հարազատներին: Նրանք չէին կարող դա գիտակցել: Բայց Աբրահամը (Ղովտի հորեղբայրը), ում հավատքը հաստատված էր, չնայեց աշխարհի շքեղությանը, չցանկացավ որևէ ընդհանուր բան ունենալ աշխարհի հետ, թեև ստիպված էր շատ աշխատել, որ ինքն ու Սառան կարողանային ապրել այդ անապատում: Բայց նա չնայեց աշխարհի շքեղությանը և հայտնի դառնալու հնարավորությանը: Սառան երկրի վրա ամենագեղեցիկ կինն էր. Աստվածաշունչն է ասում, որ նա գեղեցիկ էր բոլոր կանանցից: Բայց նա մնաց այնտեղ, հնազանդվեց իր ամուսնուն և նրան տեր էր անվանում: Նոր Կտակարանում գրված է. «Նրա դուստրերը կլինեք, եթե հնազանդվեք հավատքին»: Տեսնու՞մ եք: Նա իր ամուսնուն իր տերն էր անվանում: Եվ Տիրոջ Հրեշտակն այցելեց նրանց իրենց վրանում (տուն էլ չունեին, ապրում էին անբերրի հողատարածքներում) և խոսեց նրանց հետ: Տեսնում եք, որ այսօր էլ այնպես է, ինչպես այն ժամանակ: Մովսեսն իր մեծ հավատքով կարողացավ «ոչ» ասել աշխարհի բաներին և ճիշտ ընտրություն կատարել: Նա ընտրեց մասնակցել Աստծո ժողովրդի չարչարանքներին: Նա ընտրեց Աստծո հետ գնալ: Ինչու՞: Որովհետև հավատք ուներ: Նա տեսավ խոստումը, տեսավ ժամանակների վերջը, նայում էր ապագային և գործի դրեց իր հավատքը: Նա ուշադրություն չդարձրեց այն բաներին, ինչ իր աչքերն էին տեսնում, այն փաստին, որ փարավոնի ժառանգորդ էր և ինքն էլ փարավոն էր դառնալու: Նա նայեց ապագային: Ո՜հ, եթե միայն մարդիկ կարողանային այդպես վարվել և չնայեին ներկա աշխարհին: Եթե ներկա աշխարհին նայեք, դա կընտրեք: Շրջեք ձեր աչքերը այդ ամենից և նայեք Աստծո խոստումին ապագայում: Հավատքով Մովսեսը կարողացավ ընտրություն կատարել: Նա ընտրեց Աբրահամի որդի կոչվելը և մերժեց Փարավոնի որդի կոչվելը: Ինչպե՞ս կարող էր նա այդպես վարվել, եթե Եգիպտոսն էր իշխում աշխարհի վրա: Նա աշխարհի թագավոր կլիներ, քառասուն տարեկանում կարող էր գահի վրա բարձրանալ, բայց նա դրան ուշադրություն չդարձրեց: Տեսեք, նա կարող էր ողջ աշխարհի կանանց մի հարեմ ունենալ, կարող էր գինի խմել, նայել պարուհիներին, որոնք պարում էին իր առջև և հովհարում էին իրեն: Պատկերացրեք թանկարժեք քարերը, գանձերը, բանակը: Իրեն մնում էր նստել, վայելել համեղ խորտիկները և ասել. «Զորք ուղարկեք, նվաճեք այսինչ ազգը: Ինձ թվում է, որ ես դա եմ ուզում»: Աշխարհի ողջ հարստությունն իր առջև էր, բայց ի՞նչ արեց նա: Նա հայացքը շրջեց այդ ամենից: Նա գիտեր, որ կրակը ոչնչացնելու է այդ ամենը: Նա գիտեր, որ այդպիսի բաների մեջ մահ կա: Նա այդ գիտեր: Նա հայացքն ուղղեց մերժված և արհամարհված մարդկանց խմբին և հավատքով ընտրեց Քրիստոսի նախատինքը և ասաց ինքն իրեն. «Ես Աբրահամի որդի եմ: Ես Փարավոնի որդին չեմ: Եթե նույնիսկ ինձ դարձնեք եպիսկոպոս, սարկավագ, արքեպիսկոպոս կամ պապ, ես այդպիսի բաների որդի չեմ: Ես Աբրահամի որդի եմ և զատվում եմ այսպիսի բաներից»: Ամե՜ն, ամե՜ն և ամե՜ն: Հավատքով նա այդպես վարվեց: Նա մերժեց աշխարհի փառքը և հաջորդ ընտրություններում եպիսկոպոս,արքեպիսկոպոս կամ վերակացու կամ մեկ այլ բան դառնալու հնարավորությունը: Նա ուշադրություն չդարձրեց դրան: «Եթե ես եպիսկոպոս դառնամ, ուր գնամ, ինձ կանվանեն «Սուրբ Հայր», «Դոկտոր Այսինչ», «Երեց Այնինչ»: Բոլոր հովիվները կհավաքվեն, մեջքիս կթփթփացնեն, իրար կասեն. «Ասում եմ ձեզ, նրա մեջ ինչ-որ հատուկ բան կա: Սու՛ս, լուռ մնացեք, եպիսկոպոսը գալիս է: Իր ասածն օրենք է»: Մարդիկ աշխարհի ծայրերից գալիս են, որ տեսնեն պապին, համբուրեն նրա ոտքերը կամ մատանին: Ինչպիսի՛ հնարավորություն կաթոլիկների համար, բողոքականների համար... դառնալ եպիսկոպոս կամ վերակացու կամ մեկ այլ բան, դառնալ կարևոր մարդիկ կազմակերպության համա: Բայց հասկանում եք, հավատքի աչքերը տեսնում են հեռուն, դուք սկզբից տեսնում եք վերջը, որի մասին Աստված ասել է, երբ ամեն ինչ կործանվելու է: Հավատքը՝ արծվի աչքը ձեզ բարձրացնում է այդ բոլոր բաներից, և դուք տեսնում եք վաղը, ոչ թե այսօրը, և այդպիսով ընտրում եք կոչվել Աբրահամի որդիներ: Փարավոնը, որը հավատներ, Աստծո զավակներին ֆանատիկ էր համարում: Նա հավատք չուներ: Նա նրանց ստրկացրել էր, որովհետև չէր վախենում Աստծո խոսքերից: Նա Աստծո վախը չուներ: Ինքն իրեն էր աստված համարում: Նա կարծում էր, որ այդ ամենն արել են իր աստվածները, որոնց քահանան և եպիսկոպոսն է ինքը: Դրա համար եբրայեցիներին ստրուկ դարձրեց: Նա ծաղրում էր նրանց, ինչպես մեր ժամանակներում են ծաղրում: Նա անում էր հենց նույն բանը: Հավատքով Մովսեսը նրանց տեսավ խոստացված երկրում: Նա տեսավ օրհնված ժողովուրդ: Մեծ պայքար էր անհրաժեշտ նրանց խոստումի երկիր առաջնորդելու համար, բայց Մովսեսը որոշեց գնալ նրանց հետ: (Ինչպե՛ս կուզեի երկար խոսել այս թեմայի շուրջ: Բայց ժամանակն անցնում է): Ուշադրություն դարձրեք, որ գուցե դժվար լինի հետ բերել այդ մարդկանց: «Դու պետք է նրանց հետ ապրես, նրանց նման դառնաս: Նրանք այնքան ինտելեկտուալ են, որ չես կարող նրանց տեղից շարժել: Բայց ինչ-որ բան պետք է կատարվի: Նրանց առջև գերբնական դրսևորումներ կլինեն: Դժվար է լինելու: Կազմակերպությունները քեզ կմերժեն: Սարսափելի է այն, ինչ պետք է անես, բայց կատարիր ընտրությունդ»: «Ես նրանցից մեկն եմ». հավա՜տքը նրան մղեց ասելու այդ: Նրա հավատքը փայլում էր: Նա արեց այդ: Դժվար էր նրանց այդ խոստումին առաջնորդելը, բայց չնայած ամեն ինչին, նա որոշեց գնալ նրանց հետ: Չնայած, որ նրանք այդպես վարվեցին իր հետ, չնայած, որ մերժեցին իրեն, միևնույն է, նա գնաց նրանց հետ: Հուսով եմ, որ դուք դա տեսնում եք: Գնացեք այունամենայնիվ նրանց մոտ: Եղեք նրանցից մեկը. դա ձեր պարտականությունն է: Դժվար պայքար է լինելու, և շատ բաների պիտի դիմանաք, բայց անկախ ամեն ինչից, գնացե՜ք: Նրա հավատքն իրեն մղեց ընտրելու Խոսքը, ոչ թե աշխարհի փառքը: Նա ընտրեց Խոսքը: Այդպես գործեց Մովսեսի հավատքը: Երբ հավատքը նայում է Աստծո առաջարկած ամենափոքր բանին... հիշեք, որ նրա առջև էր աշխարհի փառքը և նա կարող էր դառնալ աշխարհի մեծագույն թագավորը: Որտե՞ղ էր Աստծո խոստումը: Կավով աշխատողների մոտ: Երբ հավատքը նայում է Աստծո առաջարկած ամենափոքր բանին, նա այն ավելի մեծ ու արժեքավոր է համարում, քան աշխարհի առաջարկած լավագույնը: Երբ հավատքը նայում է դրան, կարող է զանազանել: Երբ Խոսքի հանդեպ հավատքը տեսնում է Խոսքի դրսևորումը, դա ավելին է, քան աշխարհի փառքը, եպիսկոպոսությունը և ինչ ուզեք: Հավատքն է այդպես անում: Դուք կարող եք տեսնել ամենավատը՝ այն, ինչ արհամարհված է, մերժված է, երբ դրանից վատ չի լինում, բայց հավատքը դա միլիոն անգամ ավելի արժեքավոր կհամարի, քան աշխարհի առաջարկած լավագույնը: Ամե՜ն: Այդ հոգով ենք մենք երգում այս երգը՝ «Ես ճանապարհ կգնամ արհամարհվածների փոքր խմբի հետ, որոնք Տիրոջն են պատկանում»: Տեսնու՞մ եք, եղբայրներս, հավատքը տեսնում է այն, ինչ Աստված կամենում է կատարել: Հուսով եմ, որ դուք ըմբռնում եք սա: Հավատքը չի նայում ներկային: Նա չի նայում այստեղ գտնված բաներին: Հավատքը տեսնում է, թե ինչ է կամենում Աստված և դրա համապատասխան է գործում: Այդպես է անում հավատքը: Հավատքը տեսնում է այն, ինչ Աստված է կամենում, ինչ Աստված ուզում է անել: Դրա միջոցով է գործում հավատքը: Հավատքը հեռուն է տեսնում, չի իջեցնում հայացքը, նայում է թիրախին: Ամեն: Ամեն լավ կրակող գիտի դա: Այն հեռահար կրակող է, հեռադիտակ է, որը նախատեսված չի մոտակայքը դիտելու համար: Ժամացույցին հեռադիտակով չեք նայի: Այն ձեզ պետք է հեռուն նայելու համար. այդպես է անում հավատքը: Հավատքը վերցնում է Աստծո հեռադիտակի երկու մասերը՝ Հին և Նոր Կտակարանները և տեսնում է Աստծո բոլոր խոստումները: Հավատքը տեսնում է հեռուն: Հավատքն ընտրում է դա, անկախ նրանից, թե ներկան ինչ է ասում: Հավատքը տեսնում է վերջը: Այն չի իջեցնում հայացքը, այլ նայում է հեռուն: Հավատքի նշանակետն ուղիղ Խոսքի վրա է: Այդպես է անում հավատքը: Այդպիսին է այն մարդու հավատքը, որը գործում է: Հիմա ուշադրություն դարձրեք: Այն, ինչ Փարավոնը համարում էր փառավոր, Աստված համարում է գարշելի: Փարավոնը կարող էր ասել. «Տես, Մովսես, դու կլինես հաջորդ Փարավոնը: Մեռնելիս ես քեզ կհանձնեմ այս արքայական գավազանը: Ես քեզ կփոխանցեմ այս գավազանը, այն քոնն է»: Դա փառավոր էր: «Դու մեծ մարդ կդառնաս, Մովսես: Դու կլինես եպիսկոպոս: Մի՜ հեռացիր մեզանից, մնա՜ մեզ հետ»: Բայց, տեսեք, այն, ինչ նա փառավոր էր համարում, Աստված ասում էր, որ դա գարշելի է: Այժմ, կանայք, մտածեք մի պահ, տղամարդիկ, դուք նույնպես: Այն, ինչ աշխարհը համարում է փառավոր, Աստված համարում է գարշելի: Մի՞թե Աստվածաշունչը չի ասում, որ կնոջ համար գարշելի է տղամարդու հագուստ հագնելը: Իսկ դուք կարծում եք, որ այդպես հագնվելով խելացի եք վարվում, մինչդեռ սատանայի առաջ ցուցադրում եք կանացի մարմինը: Մի՜ արեք այդ: Իսկ դուք, տղամարդիկ, որ աշխարհիկ ձևով եք ապրում, այդպիսի բաներից չեք կարողանում հայացքը կտրել, համարձակություն չունեք ձեր կնոջն արգելելու այդ անել, ամո՜թ ձեզ: Դուք ձեզ Աստծո որդիներ եք կոչվում, բայց ավելի շուտ Սոդոմի բնակիչների եք նման: Չեմ ասում, որ ձեզ վիրավորեմ, այլ ճշմարտությունն եմ ուզում ձեզ ասել: Սերը խրատում է, մի՜շտ: Մայրը, որը հոգ չի տանում իր երեխայի համար, չի խրատում, չի ապտակում և խելքի բերում, ամենևին էլ մայր չէ: Դա այդպես է: Հիմա տեսեք, թե ինչ է կատարվում: Մովսեսը տեսիլք ունեցավ: Փարավոնն ասում էր. «Սա փառավոր է», բայց Աստված ասաց. «Սա գարշելի է»: Մովսեսն ընտրեց այն, ինչ Աստված էր ասում: Հավատքը տեսնում է այն, ինչ Աստված է ուզում, որ տեսնեք: Հավատքը տեսնում է այն, ինչ Աստված է տեսնում, իսկ տրամաբանությունն ու զգայարանները տեսնում են այն, ինչ աշխարհն է ուզում, որ տեսնեք: Նայեք տրամաբանական մտածողությանը. «Սա ընդամենը մարդկային զգայարան է... միակ հիմքը սա է...սա ինչո՞վ է վատ»: Այդպես եք խոսում, երբ օգտագործում եք զգայարանները, որոնք հակառակ են Աստծո Խոսքին: Հենց դա է աշխարհն ուզում, որ դուք տեսնեք: Բայց հավատքը դրան չի նայում, նայում է Աստծո ասածին: Դուք դատողություններ եք անում... Տրամաբանությունը տեսնում է այն, ինչ աշխարհն ուզում է, որ տեսնեք՝ մեծ հարանվանությունները: «Դուք քրիստոնյա՞ եք». «Ո՜հ, ես երիցական եմ... ես մեթոդական եմ... ես լյութերական եմ... ես հոգեգալստական եմ.... ես այսինչական եմ, այնինչական եմ»: Դրանք զգայարաններն են: «Ես առաջին եկեղեցուց եմ... ես կաթոլիկ եմ»: Դուք եք այդպես ասում: Դրանք զգայարաններն են: Դուք սիրում եք այդ ասել, որովհետև խոսքը հարանվանության մասին է, դա փառավոր բան է. «Մենք ավելի շատ անդամներ ունենք, քան որևէ այլ եկեղեցի աշխարհում»: Բայց կա միայն մեկ ճշմարիտ Եկեղեցի: Այդ Եկեղեցուն չեն միանում, այլ դրանում ծնվում են: Եվ եթե դուք այնտեղ ծնված եք, կենդանի Աստված գործում էր ձեր մեջ, որ բացահայտվի: Աստված բնակվում է այնտեղ՝ Իր Եկեղեցում: Աստված եկեղեցի է գնում ամեն օր: Նա ապրում է Եկեղեցում, ապրում է ձեր մեջ: Դուք Նրա Եկեղեցին եք: Դուք խորանն եք, որում Աստված բնակվում է: Դուք կենդանի Աստծո Եկեղեցին եք: Եթե կենդանի Աստված բնակվում է Իր կենդանի արարածների մեջ, այդ ժամանակ ձեր գործերն Աստծուց են գալիս: Եթե ոչ, ուրեմն Աստված ձեր մեջ չէ: Նա ձեզ չէր մղի այդպես վարվել, եթե Իր Խոսքում, Իր նախագծում ասել է. «Մի արա այդպես», իսկ դու անում ես: Դա սխալ է: Եթե դու Նրա ասածի հակառակն ես անում, դա ցույց է տալիս, որ քո մեջ կյանք չկա: Դա ճիշտ է: Հավատքը Մովսեսին առաջնորդեց հնազանդության ճանապարհի վրա: Տեսեք, երիտասարդ Փարավոնը և երիտասարդ Մովսեսը. երկուսն էլ նույն հնարավորություններն ունեին: Մովսեսը տեսավ ժողովրդի նախատինքը և դա ավելի մեծ գանձ համարեց, քան Եգիպտոսի բոլոր գանձերը. նա առաջնորդվում էր հավատքով: Նա հետևում էր այն բանին, ինչ ասում էր Խոսքի հանդեպ իր հավատքը: Դա նրան տարավ հնազանդության ճանապարհով և վերջապես փառքի, Աստծո մեջ անմահության: Դրան հակառակ՝ տեսողությունը, մյուս զգայարանները, աշխարհի փառքը Փարավոնին առաջնորդեցին մահվան և դարձան Եգիպտոսի կործանման պատճառ, այնպես, որ իր ժողովուրդն այլևս երբեք չվերադարձավ նախկին դիրքին: Ահա, եթե սրան նայեք, կմեռնեք, եթե դրան նայեք, կապրեք: Արեք ձեր ընտրությունը: Աստված Եդեմի պարտեզում Ադամին ու Եվային դրեց նույն ընտրության առջև: Հավատքով պետք է ընտրություն կատարեք: Ուշադրություն դարձրեք, որ տեսողությունը տարավ Փարավոնին մահվան և իր երկրին՝ կործանման: Մովսեսը հավատք ունենալով՝ չվախեցավ Փարավոնից: Իր համար կարևոր չէր, թե ինչ է ասում Փարավոնը: Նա չէր վախենում Փարավոնից, որովհետև իր հայրն ու մայրը բնավ չէին վախեցել նրա սպառնալիքից: Երբ Մովսեսն ապացույց ստացավ, որ ինքն է այն մարդը, որը պետք է ազատի Իսրայելին և դուրս բերի Եգիպտոսից, նրան այլևս չէր հետաքրքրում, թե ինչ է ասում Փարավոնը: Նա չէր վախենում Փարավոնից: Ամեն, ամեն և ամեն: Տեսնու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Հավատքի մեջ վախ չկա: Հավատքը գիտի: Ինչպես միշտ ասել եմ՝ հավատքը ուժեղ մկաններ ունի և առնական է: Հավատքն ասում է. «Լռությու՜ն», և ամեն ինչ լռում է: Ահա և վերջ: «Ես գիտեմ, թե որտեղ եմ կանգնած»: Ուրիշներն ասում են. «Դե, միգուցե...»: Բայց դուք պետք է վեր կենաք և ցույց տաք ձեր մկանները: Հավատքն այդպես է անում: Նկատեք, որ Մովսեսն այլևս երբեք չվախեցավ Փարավոնից, երբ Աստված հաստատեց իր կոչումը: Մովսեսը հավատաց, որ ինքը նախատեսված է այդ գործի համար, երբ Աստված ասաց. «Դա այդպես է»: Նա իջավ Եգիպտոս և ցույց տվեց Փարավոնին և բոլոր նրան շրջապատողներին, որ ինքն ուղարկված է այդ գործի համար: Մովսեսն այլևս երբեք չվախեցավ Փարավոնից: Փարավոնը փորձեց իր խորամանկությունն օգտագործել Մովսեսի վրա: Նա ասաց. «Ես քեզ հետ համաձայնության կգամ (այս ասաց, երբ պատուհասներն արդեն եղել էին)... ես քեզ հետ համաձայնության կգամ: Գնացեք մի քիչ երկրպագության ծառայություն արեք Տիրոջը երեք օրով: Բայց հեռու չգնաք»: Փարավոնի զգայարանները նրան մղեցին ասելու. «Մինչ այնտեղ կգնաք, բայց ոչ շատ հեռու»: Մի՞թե այսօր նույնը չէ: «Միայն թե միացեք եկեղեցուն, և ամեն բան կարգին կլինի»: Բայց գիտեք, Մովսեսն այնպիսի հավատք ուներ, որը չէր հավատում այս տեսակ կրոնին՝ «Մինչև այնտեղ, բայց ոչ շատ հեռու»: Նա պատասխանեց. «Մենք գնալու ենք բոլորս ու գնալու ենք մինչև վերջ: Գնալու ենք խոստացված երկիր: Մենք դուրս չենք գալիս, որ հարանվանություն ստեղծենք և կանգ առնենք այնտեղ: Մենք գնալու ենք, մինչև հասնենք մյուս կողմը»: Ամե՜ն: Մենք գնում ենք խոստացված երկիր, որը Տերը մեզ խոստացել է: Այսօր ինչքա՜ն փարավոններ, կազմակերպությունների ղեկավարներ կան ամբիոնի հետևում կանգնած: «Արեք դա, եթե ուզում եք, բայց, զգուշացեք, ավելի հեռու չգնաք»: Բայց Մովսեսն աղաղակեց. «Ո՜չ, հազար անգամ ո՜չ»: Փարավոնն ասաց. «Ինչու՞ ոչ: Եթե դուք այդպիսի կրոն ունեք, ես ձեզ կասեմ, թե ինչ պիտի անեք. դու և երեցները գնացեք երկրպագելու, որովհետև դուք կարող եք այդպիսի կրոն ունենալ, միայն թե մարդկանց մեջ մի՜ տարածեք»: Դուք գիտեք, թե ինչ պատասխանեց Մովսեսը. «Մի կճղակ էլ չի մնալու: Մենք գնալու ենք մինչև վերջ և գնալու ենք բոլորս: Ես առանց նրանց չեմ գնա, ու քանի ես այստեղ եմ, քեզ համար դժվար է լինելու, եթե նրանց բաց չթողնես: Ես չեմ գնա, եթե նրանք ինձ հետ չգան: Վերջ»: Ինչպիսի՜ քաջ ծառա: Ամե՜ն: «Ես նրանց տանելու եմ ինձ հետ: Բավական չէ, որ ես դա ունեմ, բավական չէ, որ նստեմ և ասեմ՝ ամեն բան կարգին է, ո՜չ, մենք ուզում ենք, որ ժողովուրդը մեզ հետ գա, բոլորը պետք է ճանապարհ ընկնեն: Ամե՜ն»: Նա ասաց. «Մենք մի ոչխար էլ չենք թողնի: Մի կճղակ էլ չի մնալու: Մենք բոլորս գնում ենք խոստացված երկիր: (Ամեն): Բոլորը՝ ընտանիքի մայրերը, երիտասարդ աղջիկները, ծեր կանայք, երիտասարդ տղաները, տարեց տղամարդիկ, բոլորս, գնալու ենք: Մեզանից ոչ ոք չի մնալու: Ոչինչ մեզ չի կանգնեցնի: Վե՜րջ»: Ո՜հ, եղբայրներ, այդ կրոնների շուրջ միշտ բանավիճել են, այդպես չէ՞: Մովսեսը չէր հավատում այն կրոններին, որոնք ասում են. «Շատ հեռու չգնաք»: Ո՜չ, նա չէր հավատում: Ո՜հ, ես մի ողջ օր այս թեմայի շուրջ կզրուցեի, բայց պետք է վերադառնամ իմ քարոզի թեմային: Ուշադրություն դարձրեք: Որքա՜ն գեղեցիկ է: Սիրու՜մ եմ սա: Դուք գիտեք, որ վերջում փարավոնն ասաց. «Գնացե՜ք»: Աստված տանջել էր նրան Մովսեսի ձայնով և ամենուր հարվածել: Նա արեց այն ամենը, ինչ պետք էր անել: Նա խավար էր բերել օրը ցերեկով, բերել էր գորտեր, շնաճանճեր, մժեղներ և այլն, կրակ, ծուխ և մահ եգիպտացիների ընտանիքներում: Նա այդ ամենն արեց, մինչև Փարավոնը ստիպված եղավ ասել. «Գնացեք, վերցրեք ձեր իրերը և գնացեք»: Ո՜հ, եղբայրներս, փառք Աստծուն: Ես այնքան երջանիկ եմ, որ մարդը կարողանում է Աստծուն ծառայել այնքան կատարյալ ձևով, որ սատանան էլ չգիտի, թե ինչպես վարվել նրա հետ: Հնազանդվեք Աստծուն կատարելապես, այնպես, որ սատանան ասի. «Հերիք է, գնացեք, էլ չեմ ուզում ձեր մասին լսել»: Դա ճիշտ է: Դուք էլ կարող եք կատարելապես անել դա: Եթե Աստված չաջակցեր Մովսեսին, նա ծաղրի առարկա կդառնար: Բայց Աստված այնտեղ էր և հաստատում էր նրա խոսքերը: Այն, ինչ նա ասում էր, կատարվում էր: Փարավոնը պետք է պահպաներ իր դիրքը. նա եպիսկոպոս էր, պետք է այնտեղ մնար: Նա չէր կարող ասել «ոչ», որովհետև հրաշքներն ու նշաններն արդեն կատարվում էին: Նա չէր կարող ժխտել, որովհետև արդեն կատարվում էին: Դրա համար վերջապես ասաց. «Հեռացեք: Այլևս չեմ ուզում ձեր մասին լսել: Գնացե՜ք, վերցրեք ձեր իրերը և հեռացեք»: Եվ հիմա տեսնում ենք, որ Մովսեսը, այն բանից հետո, որ Աստված այդքան բան արեց նրա համար, այդքան նշաններ ու հրաշքներ ցույց տվեց... այստեղ կանգ կառնենք մոտակա տասնհինգ րոպեներին: Շատ ուշադիր եղեք: Մովսեսը հասավ այն կետին, որ... Աստված նրան ասել էր. «Ես քեզ հետ եմ: Դու ասացիր՝ թող շնաճանճեր լինեն, և շնաճանճեր եղան»: Դա արարչագործություն է: Ո՞վ կարող է երկրի վրա խավար բերել Աստծուց բացի: Դու ասացիր՝ թող խավար լինի, և խավար եղավ: Դու ասացիր՝ թող գորտեր լինեն, և գորտեր հայտնվեցին նույնիսկ Փարավոնի տանը և մահճակալների վրա: Դրանք կույտ-կույտ հավաքեցին: Ես խոսեցի քո միջոցով, Մովսես, և Իմ Խոսքը ստեղծեց քո շրթունքների միջոցով: Ես քեզ իսկապես աստված դարձրի փարավոնի աչքերում: Այդ ամենը Ես արեցի»: Բայց ահա նրանք հայտնվում են մի իրավիճակում, երբ մի փոքր փորձություն է գալիս, և Մովսեսը սկսում է աղաղակել. «Ի՞նչ պետք է անենք»: Ես կուզեի, որ դուք այստեղ ուշադրություն դարձնեք. սա մեծ դաս է: Սիրում եմ սա: Կարդանք այն հատվածը, երբ Իսրայելի որդիները սկսեցին վախենալ՝ տեսնելով իրենց հետապնդող Փարավոնին: Աստված ամեն բան կատարյալ էր արել. հիմա էլ նրանց ճանապարհ էր գցել: Նա հավաքել էր Եկեղեցին: Եկեղեցին կանչված էր: Նրանք եկան բոլոր հարանվանություններից և հավաքվեցին: Այդ ժամանակ Մովսեսը հետ գնաց և ասաց. «Տե՜ր, ի՞նչ պետք է անեմ»: Նա կարծում էր, որ Աստված պատասխանելու է. «Դե, այսպես արա: Գնա, Մովսես, դու գիտես, որ քեզ կանչել եմ այս գործի համար»: «Այո՜, Տեր»: «Լավ, դու մի բան ես ասում, այն կատարվում է: Շնաճանճեր են հայտնվում: Ասում ես այս բանը, կատարվում է, ասում ես այն բանը, իրականանում է՚: Այդ ամենն էր՝ ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ, ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ, ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: Հիմա նա դժվարությունների մեջ է, բայց Աստված ասել էր. «Ես նրանց ճանապարհ եմ գցել, նրանք կանչված են, եկեղեցին հավաքված է, ճանապարհ են ընկել: Հիմա, Մովսես, առաջնորդիր նրանց: Ես քեզ ասել եմ: Ես հսկում եմ: Մնացեք ձեր տեղում և հանգիստ եղեք»: Բայց Մովսեսն ասաց. «Տեր, տես, թե ով է գալիս: Փարավոնն է գալիս, մարդիկ վախեցած են: Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ»: Որքան մարդուն բնորոշ է աղաղակելը. «Ի՞նչ անեմ»: Այստեղ Մովսեսին տեսնում ենք մարդկային բնության լրիվ դրսևորմամբ: Մենք միշտ ուզում ենք, որ Աստված կանգնի մեր հետևում և մեզ մղի ինչ-որ բան անելու: Այսօր մենք էլ այդպիսին ենք: Այն ամենից հետո, ինչ մենք տեսել ենք, ուզում ենք, որ Աստված մեզ մղի գործելու: Մովսեսը թուլացավ և ասաց. «Աստված իմ, ես Քեզ պետք է հարցնեմ, որ իմանամ, թե ինչ ես ասելու»: Դուք կասեք. «Դա շատ լավ է, ես էլ նույնը կանեի»: Բայց այստեղ Աստված նրան նշանակել էր այդ գործի համար, ապացուցել էր, որ Նա իր հետ էր: Բայց հենց որ դժվար իրավիճակում հայտնվեց, սկսեց աղաղակել. «Ի՞նչ կարող եմ անել, Աստված իմ, ի՞նչ կարող եմ անել»: Հիշեք, որ նա մարգարեացել էր, ասել էր. «Ձեր այսօր տեսած եգիպտացիներին չեք տեսնելու այլևս հավիտյան»: Բայց անմիջապես հետո սկսում է աղաղակել. «Աստված իմ, ի՞նչ անեմ»: Մինչդեռ նա լավ մարգարեություն էր արել, ասել էր նրանց, թե ինչ է լինելու: Նրա մեջ էր Աստծո Խոսքը, երբ նա խոսում էր, դա իրականանում էր: Իր ասածն արդեն սկսում էր կատարվել, բայց նա աղաղակեց. «Ի՞նչ անեմ»: Մի՞թե սա մարդուն բնորոշ չէ: Մի՞թե ես էլ այդպիսին չեմ: Հենց այդպիսին չե՞մ: Տերն արդեն հաստատել էր. «Այն, ինչ դու կասես, կկատարվի, որովհետև Ես քեզ հետ եմ»: Բայց այդ պահին այդպիսի հանգամանքներ են առաջ գալիս. «Ի՞նչ պետք է անեմ, ի՞նչ պետք է անեմ, Տեր: Տե՜ր, ու՞ր ես, լսու՞մ ես ինձ: Ի՞նչ պետք է անեմ»: Մինչդեռ Աստված արդեն օծել էր նրան, ապացույց էր տվել և ամեն բան գործել էր նրա միջոցով, բայց ահա... «Ո՜հ, Աստված իմ...»: Սա լիովին ցույց է տալիս մարդկային էությունը: Մարդը գերադասում է հանգստանալ և ուզում է, որ Աստված իրեն առաջ մղի: Եվ մինչդեռ նա գիտեր, որ Աստված իրեն օծել էր այդ առաջադրանքի համար և պարզ արտահայտել էր Իր պահանջները: Եկել էր ժողովրդին ազատագրելու ժամը: Իր հրաշքներով ու նշաններով Աստված հավաքել էր Իր ժողովրդին (հետևու՞մ եք ինձ), համախմբել էր Իր ժողովրդին և հաստատել Իր պահանջները: Սուրբ Գիրքն է այդ ասում: Կար նշանը, կար վկայությունը: Այն ամենը, ինչ նա ասում էր... Նա նրանց մեջ հայտնվեց որպես մարգարե: Աստված պատվում էր այն ամենը, ինչ նա ասում էր, նույնիսկ ճանճեր էր բերում և տարբեր բաներ էր գոյության բերում: Աստված կատարեց այն ամենը, ինչ խոստացել էր նրան: Բայց Մովսեսն ուզում էր սպասել ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ խոսքին: Նա պետք է իմանար, որ արդեն իսկ իր կոչման հաստատման մեջ կար ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: Աշխատանքը, որի համար ինքը կանչված էր, ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ խոսքն էր: Դուք ըմբռնու՞մ եք: Ուրեմն ինչու՞ էր սպասում որ լսեր ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: Նա ասում էր. «Տե՜ր, ի՞նչ անեմ: Ես Իսրայելի որդիներին բերեցի մինչև այստեղ: Ահա թե ինչ կատարվեց մեզ հետ: Փարավոնը մոտենում է, բոլորը կմեռնեն: Ի՞նչ պետք է անեմ: Ի՞նչ պետք է անեմ»: Մինչդեռ Մովսեսը կանխասել էր, թե ինչ էին անելու: Նա արդեն ասել էր, թե ինչ պետք է անել: Նա արդեն կանխասել էր այն ազգի վերջը, որում մեծացել էր: Հուսով եմ, որ հասկանում եք: Մովսեսն արդեն ասել էր. «Այլևս նրանց չեք տեսնելու: Աստված կործանելու է նրանց: Նրանք շատ երկար ժամանակ են ձեզ ծաղրել: Աստված նրանց կործանելու է»: Նա արդեն կանխասել էր, թե ինչ է կատարվելու, բայց չնայած դրան՝ ասաց. «Տե՜ր, ի՞նչ անեմ»: Տեսնու՞մ եք, թե ինչպիսին է մարդկային բնությունը, տեսնու՞մ եք: «Տե՜ր, ի՞նչ անեմ: Պիտի սպասեմ, մինչև լսեմ ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: Տեսնեմ, թե Տերն ինչ է ասում, հետո կանեմ»: Հիշեք, որ հենց այդ ժամանակ եկել էր մի փարավոն, որը չէր ճանաչել Հովսեփին: Մովսեսն առաջ եկավ և կանխասեց եգիպտացիների վերջը: Եվ հենց այնտեղ, որտեղ պետք է դա կատարվեր, սկսեց աղաղակել. «Տե՜ր, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ»: Մի՞թե սա մարդուն բնորոշ չէ: Մի՞թե հենց այսպիսին չէ մարդկային բնությունը: «Ի՞նչ անեմ»: Մինչդեռ արդեն մարգարեություն եղել էր դրա մասին: Աստված պատվել էր այն ամենը, ինչ նա ասել էր, և Մովսեսը կանչված էր այդ գործի համար: Ուրեմն ինչու՞ է հարցնում. «Ի՞նչ անեմ»: Անհրաժեշտության դեպքում Մովսեսը պետք է խոսեր: Աստված կամենում էր, որ Մովսեսը գործի դնի հավատքի պարգևը, որը կար իր մեջ: Աստված իրեն հաստատել էր: Դա ճշմարտություն էր, և Աստված ուզում էր, որ ժողովուրդը տեսնի, որ Ինքը Մովսեսի հետ էր: Բայց Մովսեսը կանգնած սպասում էր, ասում. «Տե՜ր, ես ընդամենը մանուկ եմ, ասա, թե ինչ պետք է անեմ, և ես կանեմ: Ես կարիք ունեմ լսելու ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ»: «Եղբայր, դա՞ է ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ»: «Այո՜, այո՜, Մովսես եղբայր, դա է ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ»: «Լավ, շատ լավ, մենք հիմա ունենք ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ»: Եվ դա կատարվում էր: Չի եղել մի դեպք, որ չկատարվի: Երբե՜ք: Բայց ահա որոշ հանգամանքներ են հայտնվում: Աստված նրանց ճանապարհ էր գցել, եկեղեցին արդեն ընդունվել էր: Աստված նրանց ճանապարհ է գցել, և նրանք առաջ են գնում: Բայց ահա Մովսեսը սկսում է աղաղակել. «Տե՜ր, արդյո՞ք սա է՝ ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: Ի՞նչ պետք է անեմ»: Աստված կամենում էր, որ Մովսեսը հավատար այն պարգևին, որն Ինքը հստակ հաստատել էր: Աստված հստակ ապացուցել էր ժողովրդին, որ այդ Ինքն էր գործում Իր Խոսքով, իրականացնում կանխասված բաները: Դա հստակ ապացուցված էր: Այլևս կարիք չկար այդ մասին անհանգստանալու: Կարիք չկար այդ մասին մտածելու, որովհետև դա արդեն կարգավորված էր: Նա արդեն կատարել էր այդ ամեն բաները: Արդեն ապացուցվել էր, որ Աստծո Խոսքը Մովսեսի մեջ էր, որովհետև խոսքով գոյության էր կանչել շնաճանճերին և մժեղներին: Բայց ահա նա պետք է հարցներ, թե ինչ անի, երբ այդպիսի հանգամանքներ հայտնվեցին իր առջև: Հուսով եմ, որ մենք դա հասկանում ենք և տեսնում ենք, թե որն է մեր դիրքը: Արդյո՞ք մենք էլ նրա նման չենք զգում: Երբ մտածում ենք Մովսեսի մասին, խոսում ենք նրա սխալների մասին, նայու՞մ ենք մեր սեփական սխալներին: Մովսեսը կանգնած էր այնտեղ: Նա գիտեր, որ Սուրբ Գիրքն ասում է, որ եկել է օրն ու ժամը, երբ պետք է դա կատարվի, գիտեր, որ Աստված հանդիպել է իրեն Կրակի սյան մեջ: Դա կատարվել էր ժողովրդի առջև: Այնտեղ նա կատարել էր բոլոր այդ հրաշքները: Այն, ինչ նա ասում էր, կատարվում էր, նույնիսկ բաներ էին ստեղծվում, անում էր բաներ, որ միայն Աստված կարող էր անել՝ դրանով ցույց տալով, որ իր ձայնը Աստծո ձայնն էր: Հետո այդպիսի հանգամանքներ առաջ եկան այն ժողովրդի հետ, որին նա դուրս է հանել խոստացված երկիր տանելու համար, և նա սկսեց աղաղակել. «Ի՞նչ պետք է անեմ»: Դա մարդուն բնորոշ է: Վերջերս Ռոյ Սլաֆթեր եղբայրն ինձ ասաց (կարծեմ նա այստեղ է՝ դռան հետևում), թե ինչ էր մեկն արել իմ հանդեպ: Ես ասացի. ՙԵս արել եմ սա, իսկ հիմա...՚: Նա ասաց. «Բրանհամ եղբայր, այսօր ուսիդ կհենվեն, վաղը ստիպված կլինես նրանց տանել»: Այդպիսին է մարդկային բնությունը, որը միշտ ուզում է... այսօր ուսիդ են հենվում, վաղը պետք է ձեռքերի վրա տանես: Այդպես արեց Մովսեսը: Աստված ստիպված էր նրան տանել այն բանից հետո, երբ օծել էր նրան և հաստատել այդ առաջադրանքի համար: Ժողովուրդը պետք է ասեր. «Մովսես, Խոսքն ասա: Մենք այնտեղ տեսել ենք, որ գործել ես, այնտեղ Աստված պատվել է քեզ: Եվ դու այսօր էլ նույնն ես»: Ամեն: Տեսնու՞մ եք: «Արա այդ»: Ամեն: Նա պետք է դա իմանար, բայց ոչինչ չարեց: Ինչպես այն ժամանակ է եղել, այնպես էլ հիմա է: Աստված պետք է, որ արդեն հոգնած լինի դրանից: Նա ասաց. «Ինչու՞ ես Ինձ աղաղակում, մի՞թե չեմ ապացուցել, որ կանչել եմ Քեզ: Քեզ չե՞մ ասել, որ կանչել եմ այս գործի համար: Չե՞մ ասել, որ անես դա: Մի՞թե չեմ խոստացել, որ Ես կանեմ դա, որ կլինեմ քո բերանի հետ, կխոսեմ քո միջոցով, Ես կգործեմ, և դու հրաշքներ ու նշաններ կանես: Մի՞թե չեմ խոստացել: Մի՞թե հենց այդպես էլ չարեցի, մի՞թե չկործանեցի շուրջդ գտնվող թշնամիներինդ: Այժմ դու կանգնած ես Կարմիր ծովի առջև՝ կատարելու քո պարտականությունը, անելու այն, ինչ Ես ասել եմ քեզ, իսկ դու դեռ տատանվում ես ու աղաղակում ես Ինձ: Չե՞ս հավատում Ինձ: Չե՞ս տեսնում, որ Ես քեզ սրա համար եմ ուղարկել»: Ո՜հ, որքան բնորոշ է սա մարդուն: Որքան պետք է Աստված հոգնած լինի դրանից: Նա ասում է. «Դու գիտես, որ դա պետք է քեզ: Դու գիտես, որ պետք է Իսրայելի զավակներին առաջնորդես խոստացված երկիրը, բայց ահա այստեղ փակուղու առջև ես: Դու չես կարող ոչինչ անել, բայց կարիք կա: Բայց ինչու՞ ես Ինձ աղաղակում, ինչու՞ ես Ինձ նայում և ինձ հարցնում: Մի՞թե ժողովրդին ապացույց չեմ տվել, մի՞թե քեզ էլ ապացույց չեմ տվել: Մի՞թե սա սուրբգրային չէ, մի՞թե չեմ խոստացել, որ այս ժողովրդին այն երկիրը կտանեմ: Չե՞մ կանչել Քեզ և չե՞մ ասել, որ այդ կանեմ: Չե՞մ կանչել քեզ և ուղարկել այդ անելու՝ ասելով, որ դու չես անելու, այլ Ես: Չե՞մ ասել, որ իջնելու եմ քեզ հետ և լինելու եմ քո բերանի հետ: Ինչ որ ասել ես, Ես դա հաստատել ու ապացուցել եմ: Մի՞թե չեմ արել այդ: Եվ այս փոքր դժվարության առջև երեխայի պես ես պահում քեզ: Տղամարդ եղիր, խոսիր ժողովրդի հետ»: Ամե՜ն: «Առաջ գնա»: Ամե՜ն: «Ինչու՞ ես Ինձ աղաղակում, խոսի՜ր»: Ամե՜ն: Ո՜հ, որքան եմ սիրում սա: «Ինչու՞ ես Ինձ աղաղակում, խոսի՜ր ժողովրդի հետ և առաջ գնա դեպի նպատակը»: Ինչ էլ որ լինի՝ հիվանդություն կամ մեկ ուրիշ բան,կամ անհրաժեշտ է մեռելին հարություն տալ՝ «Խոսի՜ր, Ես հաստատել եմ, խոսիր ժողովրդի հետ»: Ինչպիսի՛ դաս, ինչպիսի՛ դաս, ո՜հ, եղբայրներս»: Որտե՞ղ ենք գտնվում մեր ճանապարհին: Նայեք, թե որտեղ ենք՝ հասել ենք երրորդ ձգումին: Տեսեք, որ Տիրոջ գալուստը մոտ է: Նա դռան մոտ է: Մովսեսն օծված էր այդ գործի համար, բայց սպասում էր ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ խոսքին: Աստված պետք է, որ հոգներ դրանից: Նա ասաց. «Այլևս մի՜ աղաղակիր, խոսի՜ր: Ես քեզ ուղարկել եմ»: Ո՜վ Աստված իմ, ինչպիսի՞ն պետք է լիներ Եկեղեցին այս առավոտ: Աստծո կողմից կատարյալ հաստատումով՝ Կրակի սյունով, հրաշքներով ու նշաններով: Ամեն բան Սոդոմի ժամանակվա նման է: Նա ասել, որ այդպես է լինելու: Տեսեք աշխարհի վիճակը, ազգի վիճակը, կանանց վիճակը, տղամարդկանց վիճակը, եկեղեցու վիճակը, ամեն բան: Տարերքը, նշանները, թռչող ափսեները, ամեն տեսակ խորհրդավոր երևույթները երկնքում, ծովը փոթորկվում է, մարդկանց սրտերը նվաղում են վախից, ազգերը խռովության մեջ են, եկեղեցին անկում է ապրում, մեղքի մարդը բարձրացնում է իրեն ամեն բանի վրա, որ Աստված է կոչվում, նստում է տաճարում և ինքն իրեն աստված հռչակում: Եվ դա կատարվում է այս ժողովրդի հետ: Եկեղեցին դարձրել են կազմակերպություն, և մեծ պոռնիկի դուստրերը հավաքվել են միասին: Ի՞նչ են անում: Կանանց ասում են, որ կարող են մազերը կտրել և կարճատաբատ հագնել: Տղամարդկանց ասում են, որ կարող են այս կամ այն բանն անել: Քարոզիչն ասում է՝ այսպես արեք (սոցիալական ավետարան և այլն): Չե՞ք տեսնում, որ դա շնություն է Աստծո ճշմարիտ Խոսքի հանդեպ: Աստված մեզ ուղարկել է Իր ճշմարիտ Խոսքը, որն անկախ է բոլոր հարանվանություններից, ազատ է բոլոր կապանքներից, տվել է մեզ Կրակի սյունը, Սուրբ Հոգին և մեզ հետ է երեսուն տարի շարունակ. ամեն բան կատարվում է այնպես, ինչպես Նա ասել է: «Խոսի՜ր ժողովրդի հետ և առաջ գնացեք»: Ամե՜ն: Մենք նպատակ ունենք՝ փառքը: Շարժվենք դեպի այդ նպատակը: Մենք գնում ենք դեպի խոստացված երկիր: «Ամեն բան հնարավոր է հավատացողին»: «Խոսի՜ր ժողովրդի հետ: Մի՞թե Ես ապացույցներ չեմ տվել: Մի՞թե ձեր մեջ Իմ լուսանկարը չի արվել, մի՞թե ամեն բան չեմ արել ապացուցելու համար, որ ձեզ հետ եմ: Մի՞թե թերթերում հոդված չգրեցին այն մասին, ինչի վերաբերյալ դու այստեղ ասացիր և երեք ամսից իրականացավ: Այն իրականացավ, հաստատվեց: Նույնիսկ գիտությունն է տեղյակ դրանից: Այդ ամենը Ես արեցի, իսկ դուք դեռ սպասում եք: Խոսի՜ր ժողովրդի հետ և գնացեք դեպի ձեր նպատակը»: Ամեն: Մի՞թե Նաթան մարգարեն չասաց օծյալ թագավոր Դավթին. «Արա այն, ինչ սրտիդ մեջ կա, որովհետև Աստված քեզ հետ է»: Հեսուն օծված էր գրավելու երկիրը Աստծո համար և իր ժողովրդի համար: Օրը վերջանում էր, նրան ավելի շատ ժամանակ էր պետք, որպեսզի ավարտեր այն գործը, որի համար օծվել և ուղարկվել էր: Հեսուն ընդամենը մարդ էր, բայց օծված էր: Աստված նրան ասել էր. «Ինչպես Մովսեսի հետ եմ եղել, այնպես էլ քեզ հետ եմ լինելու»: Ամեն: «Ես տալու եմ նրանց այս երկիրը: Ես ուզում եմ, որ դու գնաս և մաքրես այն ամաղեկացիներից և մյուսներից, փղշտացիներից, փերեզացիներից: Վռնդի՜ր նրանց: Ես քեզ հետ եմ: Ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել կյանքիդ բոլոր օրերում, ոչ ոք չի կարող քեզ վնասել: Գնա՜ այդ երկիրը»: Հեսուն հանեց իր սուրը և ասաց. «Եկեք իմ հետևից: Նա գնաց այնտեղ և կռվեց: Ի՞նչ կատարվեց. նա ջախջախեց թշնամուն: Բայց այստեղ-այնտեղ զինվորների փոքրիկ խմբեր կային: Բայց երեկոյան նրանք հավաքվեցին, մեկ զորք դարձան, որ ավելի մեծ ուժով դուրս գան նրանց դեմ: Բայց արևը մայր էր մտնում, օրը վերջանում էր, իսկ Հեսուին դեռ լույս էր պետք: Արևը մայր էր մտնում: Բայց Հեսուն ծնկի չեկավ և չասաց. «Տե՜ր, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ»: Նա խոսեց: Կարիք կար, և նա ասաց. «Արև, կանգնի՜ր»: Նա չաղաղակեց, այլ հրամայեց. «Արև, կանգնի՜ր: Ինձ լույս է պետք: Ես Տիրոջ ծառան եմ, օծված եմ այս գործի համար և կարիքի մեջ եմ: Կանգ առ և փայլիր: Լուսին, դու էլ մնա այնտեղ, ուր որ ես»: Արևը մնաց մինչև ճակատամարտի վերջը, մինչև այն ժողովրդի պարտությունը: Արևը հնազանդվեց նրան: Նա չաղաղակեց, այլ խոսեց արևի հետ. «Արև, կանգնի՜ր, իսկ դու, լուսին, մնա քո տեղում»: Նա չաղաղակեց. «Տե՜ր, ի՞նչ անեմ: Ինձ մի քիչ էլ արևի լույս տուր»: Նրան լույս էր պետք, դրա համար հրամայեց արևին, և արևն իրեն հնազանդվեց: Ո՜հ, եղբայրներ, նա արևին հրամայեց կանգնել: Սամփսոնը, ում ուժի պարգև էր տրված, սահմանված, նշանակված և օծված էր Աստծո կողմից փղշտացիներին կործանելու համար: Նա այդ նպատակով էր ծնվել: Մի անգամ փղշտացիները նրան հանկարծակիի բերեցին դաշտում, որտեղ նա առանց սրի ու նիզակի էր: Հազար զինված փղշտացիներ միաժամանակ հարձակվեցին նրա վրա: Մի՞թե նա ծնկի եկավ և ասաց. «Տեր, ես տեսիլքի եմ սպասում: Ո՜վ Տեր, ի՞նչ անեմ, ինձ ուղղություն ցույց տուր»: Նա գիտեր, որ կարիքի մեջ էր: Նա ուրիշ բան չգտավ, որով կարող էր պատշպանվել, բացի էշի դեռ չչորացած ծնոտից, և դրանով տապալեց հազար փղշտացիների: Ամեն: Նա չաղաղակեց Աստծուն, այլ օգտագործեց այն պարգևը, որն օծությամբ ստացել էր: Նա գիտեր, որ ուղարկված էր այդ գործի համար, գիտեր, որ դրա համար է ծնվել, գիտեր, որ օծվել էր այդ պարգևով: Նա տապալեց հազար փղշտացիների: Նա չաղաղակեց Աստծուն: Աստված նրան նշանակել էր դրա համար և Սամփսոնի կատարած տարբեր գործերով հաստատել էր, որ նա Աստծո կողմից ընտրված ծառան է և օծված է փղշտացիներին հաղթելու համար, և հենց այդպես էլ արեց: Անկախ հանգամանքներից նա այդ արեց: Նա երբեք ոչինչ չխնդրեց: Դա իր աշխատանքն էր: Աստված էր իր միջոցով գործում: Նա վերցրեց էշի ծնոտը և տապալեց փղշտացիներին: Ինչպե՞ս եղավ, որ... ընդամենը մեկ հարված նրանց մի քանի սանտիմետր հաստությամբ մետաղյա սաղավարտներին, և այդ ոսկորը փշուր-փշուր կլիներ, բայց նա դրանով տապալեց հազար զինվորների: Այդքանից հետո ծնոտը դեռ իր ձեռքում էր: Նա հարցեր չտվեց, չաղաղակեց, հաղթեց թշնամիներին: Ո՜հ, եղբայրներս, հաղթել փղշտացիներին... «Կարո՞ղ եմ հաղթել փղշտացիներին, Տե՜ր: Ես գիտեմ, որ Դու ինձ ուղարկել ես դրա համար, Տե՜ր: Այո՜, Տեր, ես գիտեմ, որ դու ինձ ուղարկել ես ոչնչացնելու փղշտացիների ազգը: Բայց հազար հոգով շրջապատել են ինձ, իսկ ես ոչինչ չունեմ: Ի՞նչ անեմ, Տե՜ր»: Ո՜հ, եղբայրներ, ոչինչ չէր կարող նրան խանգարել: Նա օծված էր այդ առաջադրանքի համար: Ոչինչ չէր կարող նրան վնասել, բացարձակապես ոչինչ: Ալելուիա՜: Նա վերցրեց այն, ինչ կար իր ձեռքի տակ և տապալեց նրանց: Դա ճիշտ է: Երբ թշնամիները շրջապատեցին նրան, ասացին. «Հիմա բռնեցինք նրան: Նա ներսում է այդ կնոջ հետ: Մենք մեր ամուր դարպասները կփակենք նրա վրա, և նա չի կարող դուրս գալ: Մենք բռնեցինք նրան»: Բայց Սամփսոնը չսկսեց աղաղակել. «Տե՜ր, նրանք ինձ բանտարկեցին այս հարանվանության մեջ: Ի՞նչ պետք է անեմ, ես միացա նրանց խմբին: Հիմա ի՞նչ անեմ»: Ո՜չ, նա այդպես չարեց: Սամփսոնը պարզապես դուրս եկավ. Պոկեց դարպասները, դրեց իր ուսերին և գնաց: Ամե՜ն: Նա օծված էր այդ գործի համար: Կանչված էր Աստծո կողմից: Չէին կարող նրան փակել, ո՜չ: Նա դրա համար չաղոթեց, Աստծուն չհարցրեց՝ այդպես անի թե ոչ: Դա իր պարտականությունների մեջ էր մտնում: Ամե՜ն, ամե՜ն, ամե՜ն: Դա իր պարտականությունների մեջ էր մտնում: «Ինչու՞ ես Ինձ աղաղակում, խոսիր և առաջ գնա»: Ամե՜ն: «Մի՜ աղաղակիր, խոսի՜ր»: Նա դադարել էր նվնվալ և տրտրնջալ, բավական մեծ էր, որ կարողանար խոսել: Սամփսոնը գիտեր, որ օծությամբ ստացած իր ուժի պարգևի միջոցով կարող էր հաղթել իր առջև կանգնած յուրաքանչյուր փղշտացու: Ամեն: Իսկ մենք դեռ դա չգիտենք: Մենք դեռ կաթի շշով մանկիկի նման ենք: Բայց նա գիտեր: Գիտեր, որ Աստված իրեն նշանակել էր այդ նպատակով, և կյանքում ոչինչ չէր կարող իրեն կանգնեցնել: Ոչինչ չէր կարող իրեն տապալել: Նա նշանակված էր այդ նպատակի համար, ինչպես Մովսեսը: Ոչինչ չէր կարող իրեն կանգնեցնել, ո՜չ ամաղեկացիները, ո՜չ էլ ուրիշները: Նա խոստացված երկրի ճանապարհին էր: Սամփսոնն էլ գիտեր, որ այդ ճանապարհի վրա էր: Հեսուն գիտեր, որ ինքը գրավելու է երկիրը: Նա հաստատվել էր: Աստծո Խոսքը դա խոստացել էր, և Սուրբ Հոգին դա հաստատել էր: Նա ճանապարհ էր ընկել, և ոչինչ չէր կարող նրան կանգնեցնել: Անկասկած, չէր կարող: Սամփսոնը շարունակում էր Աստծո կողմից իրեն տրված պարտականությունը: Ոչինչ չէր կարող իր համար խոչընդոտ լինել: Դրա համար դարպասները դրեց ուսերին (դրանք կարող էին չորս-հինգ տոննա լինել), բարձրացավ սարը և նստեց գագաթին: Ոչինչ չէր կարող հակառակվել նրան. նա Աստծո կողմից օծված պարգև ուներ: Կարիք չկար, որ նա աղաղակեր. «Տե՜ր, ի՞նչ պիտի անեմ»: Նա արդեն օծված էր այդ անելու համար: Դա էր ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: «Ազատվիր նրանցից»: Ալելուիա՛: «Ազատվիր նրանցից: Ես քեզ այդ նպատակի համար եմ նշանակել»: Ամե՜ն: «Ի՞նչ անեմ, Տեր, ի՞նչ անեմ այստեղ՝ Կարմիր ծովի առջև»: «Մի՞թե քեզ չեմ ասել, որ այս սարը քեզ համար նշան կլինի: Դու կվերադառնաս այս սարի մոտ և Իսրայելի զավակներին կառաջնորդես այդ երկիրը: Մի՞թե քեզ չեմ կանչել այդ նպատակի համար: Ինչու՞ ես մտահոգվում ճանապարհի խոչընդոտների պատճառով: Խոսիր և առաջ գնա»: Ամեն և ամեն: «Ես քեզ կանչել եմ այդ նպատակի համար»: Դավիթը գիտեր, որ ինքն օծված էր, և հայտնի էր, որ ինքը լավ հրաձիգ է: Նա գիտեր, որ ուրիշներն էլ գիտեն այդ մասին: Դավիթն օծված էր, և այդ գիտեր: Երբ նա կանգնած էր Գողիաթի առջև, չսկսեց աղաղակել. «Ո՜վ Աստված, ի՞նչ պիտի անեմ», այլ՝ «Ես գիտեմ, թե Դու ինչ ես արել անցյալում՝ ինձ օգնել ես, որ արջ սպանեմ, առյուծ սպանեմ: Ուրեմն ինչու՞ չեմ կարող այդ Գողիաթին հաղթել»: Նա չաղաղակեց, պարզապես խոսեց: Ի՞նչ ասաց նա: «Քեզ հետ էլ նույնը կանեմ, ինչ որ՝ առյուծ ու արջի»: Նա ասաց և առաջ գնաց: Դավիթը չաղոթեց, զոհեր չմատուցեց, գիտեր, որ ինքն օծված է: Նա օծված էր, և իր պարսատիկն ապացուցեց, որ դա ճիշտ էր: Նա հավատում էր իր օծված լինելուն: Նա հավատում էր, որ Աստված կարող էր քարն ուղղել դեպի Գողիաթի ճակատը, միակ խոցելի տեղը: Նա գիտեր, որ ինքը լավ հրաձիգ է: Ամեն: Գիտեր, որ Աստված է իրեն այդպիսին ստեղծել: Ամե՜ն: Նա գիտեր, որ առյուծ էր սպանել, արջ էր սպանել: Բայց մինչ այդ նա դա արել էր իր երկրային հոր ունեցվածքը պաշտպանելու համար: Իսկ հիմա խոսքը երկնային Հոր ունեցվածքի մասին էր: Ամեն: Նա ծնկի չեկավ և չասաց. «Տե՜ր, ի՞նչ անեմ»: Նա խոսեց և ասաց. «Քեզ հետ կպատահի նույնը, ինչ առյուծի ու արջի հետ: Ահա ես գալիս եմ»: Փա՜ռք Աստծուն: Նա խոսեց և գնաց Գողիաթի դեմ՝ հաշվի չառնելով նրա հսկայական չափսերը: Դավիթը ոչ բարձրահասակ, երիտասարդ տղա էր, կարմիր այտերով: Նա շատ բարձրահասակ և հաղթանդամ չէր, Աստվածաշունչն ասում է, որ նա կարմիր այտերով էր: Բայց հաշվի չառավ իր ցածր հասակն ու ընդունակությունները... Եպիսկոպոսը նրան ասում էր. «Զավակս, զգուշացիր, այս մարդը աստվածաբան է, պատերազմող է: Նա ծնվել է պատերազմի համար և երիտասարդ տարիքից պատերազմել է: Դու չես կարող նրա դեմ դուրս գալ»: Նրա եղբայրներն ասացին. «Անպիտան տղա, դու եկել ես, որ ճակատամարտը նայես: Տուն վերադարձիր»: Բայց այդ ամենը նրան չվրդովեց: Նա գիտեր, որ ինքն օծված է: «Առյուծից ու արջից ինձ ազատող Տերն այս փղշտացուց էլ կազատի: Ես գալիս եմ Տիրոջ՝ Իսրայելի Աստծո անունով»: Ամեն: Դավիթը չաղոթեց դրա համար: Նա արդեն աղոթել էր: Աստված արդեն աղոթել էր իր համար աշխարհի ստեղծումից ի վեր: Նա օծված էր այդ առաջադրանքի համար: Նա պետք է խոսքը ասեր և առաջ գնար: Միայն դա էր պետք՝ ասել խոսքը և առաջ գնալ: Նա ուշադրություն չդարձրեց իր հարանվանական եղբայրներին, այդ ծաղրողներին, որոնք նույնպես այնտեղ էին: Նրա եղբայրներն այնտեղ էին, ծաղրում էին նրան և ասում. «Դու պարզապես չար տղա ես»: Բայց դա նրան չէր հուզում: «Դու ուզում ես աչքի ընկնել, այդ ամենը քեզ ցույց տալու համար ես անում»: Եթե դա միայն աչքի ընկնելու համար էր, նա աչքի կընկներ, բայց այդպես չէր: Բայց ուրիշները միայն մտավոր կողմն էին տեսնում: Իսկ Դավիթը գիտեր, որ օծությունն իր վրա էր: Մնացածն իրեն չէր հուզում: Նա ասաց. «Այս փղշտացուն կպատահի նույնը, ինչ առյուծին ու արջին»: Նա կանխասեց այդ մինչև կատարվելը: Ի՞նչ էր նա արել. արջ էր սպանել, առյուծ էր սպանել: Ինչո՞վ էր հարվածել առյուծին. պարսատիկով, հետո վերցրել էր դանակը և սպանել: Նույնն արեց Գողիաթի հետ: Նրան քարով հարվածեց, հետո վերցրեց սուրը և գլուխը կտրեց: Ի՞նչ էր նա նախօրոք ասել մինչև կատարվելը: «Քեզ հետ էլ նույնը կլինի, ինչ նրանց հետ»: Ինչու՞: Նա ասաց Խոսքը, որը հայտնում էր, թե ինչ է լինելու, հետո գնաց այդ խոսքն իրականացնելու: Ամեն: Ո՜հ, եղբայրներ, նա խոսեց և իրավիճակն իր ձեռքը վերցրեց: Եթե կա մի ժամանակաշրջան, երբ մարդը պետք է խոսի, դա հիմա է: Հիմա կվերջացնեմ, մի քանի րոպե էլ համբերեք, բայց մի քանի նշումներ ունեմ, սուրբգրային հատվածներ, որոնք ուզում եմ սերտենք: Պետրոսը չաղաղակեց, երբ Գեղեցիկ դռան մոտ հանդիպեց մի մարդու, որն այնտեղ պառկած էր և բժշկվելու հավատք ուներ: Նա ծնկի չեկավ, մի ամբողջ գիշեր կամ մեկ օր չաղոթեց, ոչ էլ երկար աղոթեց՝ ասելով. «Տե՜ր, հիմա խնդրում եմ, որ օգնության գաս այս խեղճ անդամալույծին: Ես տեսնում եմ, որ նա հավատք ունի, գիտեմ, որ հավատացյալ է: Ես հարցրել եմ նրան, և նա ինձ ասել է, որ հավատք ունի, որ կհավատա բոլոր իմ ասածներին: Ես նրան ասել եմ, թե Դու ինչ ես արել, և հիմա հավատում եմ, Տեր... Կարո՞ղ ես ինձ տալ ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ այս մարդու համար»: Ո՜չ, նա գիտեր, որ ինքը օծված առաքյալ է: Գիտեր, որ Հիսուս Քրիստոսը պատվիրել էր. «Բժշկիր հիվանդներին, հարություն տուր մեռելներին, մաքրիր բորոտներին, հանիր դևերին. ձրի ստացել ես, ձրի տուր»: Նա ասել էր. «Պետրոս, արա դա»: Կարիք չկար, որ նա աղոթեր, դրա համար էր ինքն ուղարկվել: Ի՞նչ ասաց նա. «Հիսուս Քրիստոսի Անունով»: Նա կանչեց Հիսուս Քրիստոսի Անունը այնտեղ պառկած այդ մարդու վրա: Նա բռնեց նրա ձեռքը և ասաց. «Վեր կաց»: Նա օգնեց նրան, մինչև նրա ոտքի կոճերը զորացան, և սկսեց քայլել: Ինչու՞: Նա գիշերային աղոթքաժողով չկազմակերպեց: Նա չաղաղակեց Աստծուն: Նա հաստատ գիտեր, անմիջապես Հիսուս Քրիստոսից էր լսել, որ ինքն օծված է այդ գործի համար: Նա խոսեց և կանգնեցրեց նրան, որովհետև գիտեր, որ ինքն այդ նպատակով օծված առաքյալ էր: Մարդիկ, որոնց վրա ընկնում էր նրա ստվերը, չէին ասել. «Ո՜հ, արի, Պետրոս առաքյալ, աղաղակիր Աստծուն, աղոթիր հավատքի աղոթքով մեզ համար»: Ո՜չ, նրանք այդպես չարեցին: Նրանք գիտեին, որ նա օծված է, Աստծո կողմից հաստատված առաքյալ է: Դրա համար ասացին. «Թող միայն քո ստվերն ընկնի մեզ վրա: Կարիք չկա, որ մի բառ ասես, մենք գիտենք, մենք հավատում ենք»: Կյանքը նրանց մեջ էր: Առաքյալը չէր կարող նրանցից յուրաքանչյուրի մոտ կանգնել, բայց բոլորը բաժին ունեին դրանից: Մովսեսն ասաց. «Ես մենակ չեմ գնում, մենք միասին ենք գնում: Բոլորս ինչ-որ բան ունենք անելու, բոլորս պետք է օծություն ստանանք»: Նրանք տեսան, որ առաքյալը բժշկում է հիվանդներին և այդպիսի գործեր է անում, բայց գիտեին, որ նա չի կարող բոլորի մոտ գնալ, դրա համար չասացին Պետրոսին. «Աղոթիր, մինչև ստանաս ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ խոսքը, հետո ասա մեզ, թե Տերն ինչ ասաց»: Նրանք ասացին. «Թող միայն նրա ստվերն ընկնի մեզ վրա, որովհետև Աստված, որ Հիսուս Քրիստոսի մեջ էր, նրա մեջ էլ է, և մենք տեսնում ենք, որ նույն գործերն են արվում»: Նրանք դիպչում էին Հիսուսի հագուստի փեշին, երբ նրա ստվերն ընկնում էր իրենց վրա, որովհետև Հիսուսն այդ մարդու մեջ էր: Եթե այդ ստվերն ընկնում էր նրանց վրա, նրանք բժշկվում էին: Աստվածաշունչն ասում է, որ բոլորը բժշկվում էին: Եվ առանց գիշերային աղոթքների: Հիվանդներն ասում էին. «Տե՜ր, եթե առաքյալի ստվերն ընկնի ինձ վրա...»: Նրանք գիտեին, Լույսը դիպչել էր նրանց: Նրանց սիրտը վառվում էր, նրանց հավատքն ազատ էր կապանքներից: Ամեն: Նրանք հավատացին և տեսան: Նույնը վերաբերում է Պողոսի թաշկինակներին: Հիսուսը չաղաղակեց Աստծուն, երբ Իր մոտ բերեցին լուսնոտ երեխային, որն իրեն նետում էր կրակի մեջ էպիլեպսիայի նոպաների ժամանակ: Նա չասաց. «Հայր, Ես Քո Որդին եմ, Դու ինձ ուղարկել ես այս բաներն անելու համար: Կարո՞ղ եմ բժշկել այս տղային»: Հիսուսն ասաց. «Սատանա՜, դուրս արի նրա միջից»: Նա խոսեց, և երեխան բժշկվեց: Երբ Նա հանդիպեց Լեգիոնին, որի մեջ երկու հազար դև կար, ոչ թե Հիսուսն աղաղակեց, այլ դևերն աղաղակեցին.«Եթե մեզ հանես, թույլ տուր գնանք խոզերի մեջ մտնենք»: Հիսուսը չասաց. «Հայր, կարո՞ղ եմ ես դա անել»: Նա ասաց. «Դուրս եկեք»: Եվ դևերը փախան: Անշուշտ, Նա գիտեր, որ Ինքը Մեսիան է: Չորս օր մեռած Ղազարոսի մոտ Նրա բարեկամներն ասացին. «Եթե Դու այստեղ լինեիր, Նա չէր մահանա»: Բայց Հիսուսը պատասխանեց. «Ես եմ Հարությունն ու Կյանքը»: Նա չասաց՝ որտեղ, երբ, ինչպես: «Նա, ով Ինձ հավատում է, թեև մեռնի, պիտի ապրի»: Ամեն: Նա գիտեր, թե ով է Ինքը: Նա գիտեր, որ Ինքը Էմմանուելն է, Հարությունն է, Կյանքն է: Գիտեր, որ Իր մեջ է բնակվում աստվածության ողջ լիությունը: Նա տեսնում էր Իր շուրջը գտնվող փոքրիկ խումբը և գիտեր, որ Աստված պատվիրել է այդ անել: Նա գնաց այնտեղ: Նա չէր ասում. «Սպասեք, Ես ծնկի կգամ, դուք էլ եկեք, աղոթենք»: Նա ասաց. «Հավատու՞մ եք, որ Ես կարող եմ այդ անել»: Ամեն: Եթե Նա այդ հարցը տալիս էր, Իր համար չէր տալիս, այլ ուրիշների: «Այո, Տեր, ես հավատում եմ, որ Դու Աստծո Որդին ես, որ պետք է աշխարհ գայիր»: Ո՜հ, ահա Նրան ճանաչեցի: Ինչ-որ բան պետք է կատարվի: «Ղազարոս, դուրս արի»: Նա խոսեց, մեռածը հարություն առավ: Նա չհարցրեց. «Արդյո՞ք կարող եմ»: Նա պարզապես խոսեց: Երբ հավատքը կա, գործը կատարվում է: Երբ Նա խոսեց, կույրը տեսավ, կաղը քայլեց, խուլը լսեց, դևերը փախան աղաղակելով, մեռելները հարություն առան: Այդ ամենը կատարվեց: Ինչու՞: Նա չաղոթեց: Նա օծյալ Մեսիան է, և գիտեր այդ մասին: Նա գիտեր Իր դիրքը, գիտեր, թե ինչ նպատակով է ուղարկվել: Նա գիտեր, որ Հայրն Իրեն ուղարկել է որպես Մեսիա հավատացյալի համար, և երբ Նա հանդիպում էր հավատք ունեցող հավատացյալին, բավական էր, որ միայն Խոսքն ասեր, և դևերը փախչում էին: Անկասկած: Խոսի՜ր, մի՜ աղաղակիր, խոսի՜ր: Ամե՜ն: Նա գիտեր այն իրավունքը, որը ստացել էր Աստծուց: Մենք չգիտենք: Նա գիտեր, թե ով է Ինքը: Մենք չգիտենք: Մովսեսն այդ մասին մոռացել էր, Սամփսոնը հասկացել էր, ուրիշներն էլ: Հեսուն հասկացել էր, բայց Մովսեսը մոռացել էր: Աստված նրա ուշադրությունը դարձրեց դրա վրա: Նա ասաց. «Ինչու՞ ես Ինձ աղաղակում: Ես քեզ ուղարկել եմ այդ գործի համար: Խոսի՜ր: Շարունակիր գնալ դեպի Քո նպատակը: Ես քեզ ասել եմ, որ գալու ես այս սարի մոտ, վերցրու Իսրայելի որդիներին և առաջնորդիր նրանց: Պարզապես խոսիր: Ինչքան էլ խոչընդոտներ լինեն ճանապարհիդ, վերացրու դրանք: Ես քեզ տվել եմ այդ իշխանությունը: Ես խոսել եմ, և քո ձայնից հայտնվել են շնաճանճեր և մժեղներ, արարածներ են հայտնվել: Ինչու՞ ես Ինձ աղաղակում հիմա: Ինչու՞ ես Ինձ աղաղակում այդ բաների համար: Միայն պետք է խոսես և տեսնես, թե ինչպես են անհետանում խոչընդոտները: Ահա և վերջ»: Ո՜հ, եղբայրներ, որքա՛ն եմ սիրում սա: Նայեք Հիսուսին. Նա պարզապես Խոսքն էր ասում, և դա իրականանում էր: Աստված պատշաճ ձևով հաստատել էր, որ Նա Իր Որդին է. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ, Նրան լսեցեք» (Մատթ.17:5): Տեսեք, թե ինչ վեհությամբ, ինչ քաջությամբ էր Նա կանգնած Իրեն քննադատողների առաջ: Նա չասաց. «Քանդեցեք այս տաճարը, և ես Հորը կաղոթեմ, որ այն վերականգնի», այլ ասաց. «Քանդեցեք այս տաճարը, և Ես կկանգնեցնեմ այն»: Ոչ թե՝ «Հուսով եմ, որ կկանգնեցնեմ... կփորձեմ կանգնեցնել...»: Այլ՝ «Ես դա կանեմ»: Ինչու՞: Որովհետև Սուրբ Գիրքն է ասել: Նույն Սուրբ Գիրքը, որն ասել է, որ Նա հարություն է տալու Իր Մարմնին, մեզ իշխանություն ու զորություն է տալիս: Ամե՜ն: «Իմ Անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, եթե օձ բռնեն, կամ մահացու թույն խմեն, դա նրանց վնաս չի տա: Հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կբժշկվեն»: «Ինչու՞ ես Ինձ աղաղակում, խոսիր, և առաջ գնա»: Ինչպիսի՜ քաջությու: «Քանդեցեք այս տաճարը, և Ես կկանգնեցնեմ այն»: Հիշեք, որ Նա նույնն է, որ ասաց Հովհ. 14:12-ում. «Նա, ով հավատում է Ինձ, գործերը, որ Ես անում եմ, Ինքն էլ պիտի անի»: Դա ճի՞շտ է: Հիսուսն է ասել Մարկ. 11:23 համարում. «Ով որ այս լեռանն ասի՝ (ոչ թե աղոթի այդ լեռան համար)... ով որ այս լեռանն ասի՝ ե՜լ և ծովն ընկիր, և իր սրտում չտարակուսի, բայց հավատա, թե ինչ որ ասում է, պիտի լինի, նրա ասածը կլինի»: Բայց եթե ասեք հպարտությամբ, ոչինչ չի լինի: Բայց եթե ձեր մեջ ինչ-որ բան կա, և դուք օծված եք այդ գործի համար, գիտեք, որ Աստծո կամքն է, եթե խոսեք, դա կկատարվի: Հիսուսն ասաց. «Եթե Իմ մեջ մնաք, Իմ Խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ էլ, որ կամենաք, կխնդրեք, ու կլինի ձեզ» (Հովհ1:7): Ո՜հ, եղբայրներս, հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Ներեցեք, բայց հիմա մի միտք եկավ, պետք է ասեմ: Այդ Նա ինձ ասաց մի օր անտառում. «Դու որս չունես», և ստեղծեց երեք սկյուռ, որոնք ուղիղ հայտնվեցին իմ առաջ: Ինչպե՞ս դա կատարվեց: Խոսքը հռչակելով, ասելով՝ «Նրանք կլինեն այսինչ տեղում», և այնտեղ էին: Չարլի, Ռոդնի, իմացեք, որ այդ Նա էր այնտեղ՝ Քենթուքիում: Նելլի, Մարջի, և մյուսներդ, իմացեք, որ այդ նույն Աստվածն էր, որ մի ժամանակ խոսել էր Մովսեսի հետ և ասել էր. «Ինչու՞ ես Ինձ աղաղակում, ասա խոսքը: Այդ. նա գոյության կանչեց սկյուռիկներին: Այդ Նա էր: Այդ Նա մեկ տարի առաջ տեսիլք տվեց, որ գնալու էինք այնտեղ յոթ կնիքների համար, որ սկզբում մեծ որոտ էր լինելու, և դա ունենալու էր բուրգի տեսք: «Լայֆ» ամսագիրը հրապարակեց այդ լուսանկարը, որն այստեղ է, այս պատի վրա: Այդ Նա ասաց դա: Այն երեկո, երբ գնում էինք ճանապարհով, և մի մեծ մամբա օձ պատրաստվում էր խայթել եղբորս, այդ Նա ինձ ասաց. «Դու իշխանություն ունես կապելու այս օձին, ինչպես և բոլոր օձերին»: Այդ Նա ինձ մի առավոտյան արթնացրեց և ասաց. «Մի վախեցիր որևէ տեղ գնալ, որևէ բան ասել կամ անել, որովհետև Հիսուս Քրիստոսի մշտական ներկայությունը քեզ հետ է, ուր էլ որ գնաս»: Այդ Նա էր Սաբինոյի կիրճում երեք ամիս առաջ, երբ ես աղոթում էի և հարցնում, թե ինչ է լինելու, երբ մի սուր ընկավ իմ ձեռքը, և ես լսեցի այս խոսքերը. «Սա Թագավորի սուրն է»: Այդ Նա էր: Այդ Նա ինձ ասաց. «Ինչպես Մովսեսի հետ եմ եղել, այնպես էլ քեզ եմ ուղարկում»: Այդ Նա ինձ ասաց երեսուն տարի առաջ, գետի մոտ, երբ ես երիտասարդ էի, կանգնած էի որպես երիտասարդ քարոզիչ, և Լույսը, այդ Կրակի սյունը, իջավ երկնքից. «Ինչպես ուղարկեցի Հովհաննես Մկրտչին Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ քեզ տրված պատգամը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալստին»: Ինչպե՞ս կարող էր դա լինել, երբ իմ հովիվը ծիծաղում էր դրա վրա: Բայց դա կատարվեց: Ճիշտ է: Տերն էր ասել: Այդ Նա մարգարեացավ այն տեսիլքի վերաբերյալ և ասաց. «Դա կատարվելու է»: Այդ Նա է ասել «Եթե մեկը մարգարեություն կամ տեսիլք ունենա, պատմի այդ մասին, և դա իրականանա, հիշեք, որ դա ինքը չէ, այլ Ես եմ: Ես նրա հետ եմ»: Ո՜հ, եղբայրներ, ես կարող էի երկար շարունակել և ասել. «Այդ Նա է, այդ Նա է»: Այդ Նա իջավ... Երբ ես նրանց ասացի, որ գետի մոտ Կրակի սյուն կար, նրանք չէին հավատում: Այդ Նա էր մեր մեջ, երբ այն երեկո եկել էր այդ մկրտական քարոզիչը, և երեսուն հազար մարդու ներկայությամբ «Sam Houston Coliseum»-ում հայտնվեց Տիրոջ Հրեշտակը և լուսանկարվեց: Այդ Նա , ով նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Այդ Նա էր ասել, թե որտեղ էր դա լինելու: Այդ Նա է ասել: Այդ Նա է արել այդ բաները: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նա արել է ճիշտ այնպես, ինչպես ասել էր: Ամե՜ն: Էլ ինչու՞ պիտի սպասեմ: Աստված հաստատել է Խոսքը: Դա Ճշմարտություն է: Ճանապարհ ընկնենք: Քայլե՜նք, քայլենք Տիրոջ ճանապարհով՝ հեռացնելով բոլոր կասկածներն ու մեղքերը: Մաքրեք տունը: Ինչպես դա նկարագրված էր Ջունիոր Ջեքսոն եղբոր տեսիլքում կամ երազում՝ միայն ճրագներն էին մնացել: Միայն ճրագները և դրանք ոսկյա օղակապով էին: Նա այն երեկո մեզ պատմեց այդ երազը: Քոլինզ եղբայր, մի անհանգստացեք այդ ձկան համար. այն սպիտակ էր, դու պարզապես չգիտեիր ինչ անել դրա հետ: Թողեք ամեն բան, ինչ հակասում է Ճշմարտությանը: Հիշեք, որ դա ճշմարտություն է, ինչքան էլ ֆանատիզմ թվա: Առաջ գնացեք: Այդ Սուրբ Հոգին էր, երկնքի Աստվածը, որ Հիսուսին հարություն տվեց մեռելներից: Նա նույնն է, որ կարող է Խոսքով ստեղծել: Նա, որ կենդանի էր Մովսեսի ժամանակ և հիմա էլ կենդանի է: Նրա կանչը հնչել է այս վերջին օրերում և հաստատվել է: «Ինչպես Սոդոմի օրերում է եղել, այնպես էլ կլինի Մարդու Որդու գալստյան ժամանակ»: Այսօր տեսնում ենք Սոդոմը. այնտեղ քարոզում են Բիլլի Գրեհեմն ու Օրալ Ռոբերտսը (որպես երկու հրեշտակներ Սոդոմում), և եկեղեցին առաջ է գնում նույն նշաններով, որ Աստված խոստացել է: Մենք տեսնում ենք այդ նշանները: Այդ Նա է ասել: Ո՜վ Տեր, քաջություն տուր ինձ: Սա է իմ աղոթքը: Օգնիր ինձ, Տեր Աստված: Պետք է այստեղ կանգ առնեմ, շատ ուշ է: «Ինչու՞ եք Ինձ աղաղակում: Ինչու՞ եք Ինձ աղաղակում, երբ Ես ապացուցել եմ, որ ձեզ հետ եմ: Մի՞թե չեմ բժշկել հիվանդներին»,- այդպես կասեր Նա: «Մի՞թե բառացիորեն չեն կատարվել այն բաները, որոնք Ես ասել եմ: Ձեր հովիվը չի կարող այդ անել, նա ընդամենը մարդ է: Ես եմ Տերը».- կասեր Հիսուսը: «Ես եմ այդ ամենն արել, Ես եմ նրան ասել, որ ասի այդ բաները: Այդ նա չէ, այլ Իմ ձայնն է: Ես եմ հարություն տալիս մեռելներին, բժշկում հիվանդներին, կանխասում այդ բաները: Ես եմ փրկողը, խոստում տվողը»: Ո՜վ Աստված, տուր ինձ քաջություն վերցնելու Հոգուդ սուրը, որ ինձ տվեցիր մոտ երեսեուներեք տարի առաջ, որ ամուր պահեմ և քայլեմ առաջ մինչև երրորդ ձգումը: Դա է իմ աղոթքը: Խոնարհենք մեր գլուխները: Երկնային Հայր, արդեն ուշ ժամ է, բայց Քո Խոսքը ավելի ու ավելի թանկագին է դառնում: Տեր, ամեն անգամ տեսնում ենք, որ Քրիստոսի ներկայությունը դիմավորում է մեզ: Որքա՛ն շնորհակալ ենք Քեզ Քո բարության համար: Ինչպե՛ս ես գթացել և օրհնել մեզ: Մենք շնորհակալ ենք դրա համար: Մինչ պահում եմ իմ ձեռքում այն մարդկանց թաշկինակները, որոնք հավատք ունեն, Տեր, խնդրում եմ, որ ամեն չար ոգի, ամեն հիվանդություն հեռանա այդ մարդկանցից: Ես հրամայում եմ, որ հեռանան բոլոր անմաքուր ոգիները, բոլոր հիվանդությունները, ցավերն ու տառապանքները: Մենք մարդու ստվերի տակ չենք (որը լավ կլիներ), այլ հաստատված Ավետարանի ստվերի տակ: Փառավոր Կրակի սյունը, որը շարժվում է այս դահլիճում, նույնն է, որից նայեց Աստված, և Կարմիր ծովը բացվեց, Իսրայելն անցավ ցամաքով: Այժմ Նա մեզ նայում է Իր միածին Որդու Արյան միջոցով, գթությամբ ու ողորմությամբ. թող մենք հնազանդ լինենք: Թող այսօրվանից դադարենք աղաղակել: Թող մենք հասկանանք, որ մեզ կանչել ես այս գործի համար: Ժամանակը հասել է: Ես ասում եմ Հիսուս Քրիստոսի Անունով. թող ամեն հիվանդություն հեռանա այստեղից: Թող ամեն տղամարդ, ամեն կին, որ կանչում է Հիսուս Քրիստոսի Անունը, նորից ընծայի իր կյանքն այսօր: Ես Քեզ եմ ընծայում իմ կյանքը, Տեր, աղոթքի զոհասեղանի վրա: Ես խոնարհվում եմ, ամաչում եմ ինձ համար, խոնարհվում եմ մինչև գետին, մինչև հողը, որտեղից ինձ վերցրեցիր: Տե՜ր Աստված, ես ամաչում եմ իմ տկարության և անհավատության համար: Ներիր ինձ, Տե՜ր: Քաջություն տուր ինձ: Քաջություն տուր բոլորիս: Ես ինձ զգում եմ Մովսեսի պես... Մենք բոլորս ճանապարհ ենք ընկել: Չենք ուզում որևէ մեկին թողնել հետևում: Մենք ուզում ենք բոլորին տանել: Տե՜ր, նրանք պատկանում են Քեզ: Ես նրանց պահանջում եմ Քեզ համար: Օրհնիր այս մարդկանց այսօր, Տեր: Շնորհիր ինձ դա: Օրհնիր ինձ էլ նրանց հետ, Հայր, և թող փառավորվի Քո Անունը: Թող փառքը միայն Քոնը լինի: Տուր մեզ այդ հավիտենական հավատքը, Տեր, երբ ընծայում ենք մեր անձը Քեզ հիմա: Ես, խոնարհված այս Աստվածաշնչի վրա, այս ամբիոնի մոտից տալիս եմ կյանքս Քեզ, Տեր: Տե՜ր, ես ապավինում եմ Քո տված յուրաքանչյուր խոստումին: Գիտեմ, որ խոստումներդ հաստատված են, գիտեմ, որ Ճշմարտություն են: Տուր ինձ քաջություն, Տեր: Առաջնորդիր ինձ իմ բոլոր գործերում և խոսքերում: Ես ընծայվում եմ Քեզ այս եկեղեցու հետ Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Հավատքս քեզ է նայում, Ով Գառ Գողգոթայի, Փրկիչ Աստվածային, Լսիր աղոթքս հիմա, Մեղքերս ջնջիր, Թող այսուհետ Քեզ նվիրվեմ: Այժմ կանգնենք, կատարյալ հանդարտությամբ, կիսաձայն երգենք այս երգը: (Բրանհամ եղբայրն ու եկեղեցին երգում են այս երգը. ծան. խմբ.): Բարձրացնենք մեր ձեռքերը դեպի Նա: Նրան ընծայեք ձեր անձը: (Բրանհամ եղբայրը երգում է, եկեղեցին կրկնում է այս աղոթքը նրանից հետո. ծան. խմբ.): Այժմ բոլորս բարձրացնենք մեր ձեռքերը: Տեր Հիսուս, ընծայում եմ իմ անձը Քեզ, որ ապրեմ մաքուր ծառայության կյանքով, ավելի մեծ հավատքով: Աղաղակում եմ Քեզ, որ ինձ ավելի լավ ծառա դարձնես ապագայում, քան անցյալում եմ եղել: Ներիր իմ անհավատությունը և վերականգնիր մեր մեջ այն հավատքը, որը մեկընդմիշտ ավանդվել է սուրբերին: Ես նվիրվում եմ Քեզ Հիսուս Քրիստոսի Անունով: Երբ կյանքի մութ բավիղ մտնեմ, Ու ցավերս շատանան, Դու եղիր Առաջնորդս, Խավարս լույս դարձրու, Վախերս հեռացրու, Մի թույլ տուր Քեզանից հեռանամ: Շարունակենք խոնարհված մնալ: Զգու՞մ եք, որ այս առավոտյան պատգամը ձեզ համար օգտակար է եղել: Արդյո՞ք ձեզ քաջություն է տվել: Եթե այո, բարձրացրեք ձեր ձեռքը և ասեք. «Շնորհակալ եմ, Տեր»: Ես բարձրացնում եմ ձեռքերս, որովհետև զգում եմ, որ դա ինձ օգնել է, քաջություն է տվել: Ես ասացի բաներ, որոնք չէի կարծում, որ կասեմ: Բայց արդեն ասել եմ: Դա հանդիմանություն է ինձ համար: Ես բացահայտեցի, որ այնպիսին չեմ, ինչպիսին կարծում էի, և տեսա, որ ես ամեն ժամանակ աղաղակել եմ, խոսելու փոխարեն: Ո՜վ Տեր, օգնիր ինձ այսուհետ լինել ավելի նվիրված ծառա: Միայն ինձ համար չեմ աղոթում, այլ բոլորիս, որպեսզի բոլորս միասին, որպես Քրիստոսի Մարմին՝ աշխարհից դուրս կանչված, պատրաստվենք մտնելու խոստացված երկիր: Թող Աստված ինձ քաջություն տա, որ հստակ ցույց տամ ճանապարհը, որպեսզի ճանապարհից չշեղվեք: Աստծո ողորմությամբ ես դա ձեզ ցույց կտամ: Ես կհետևեմ Նրա արյունոտ ոտնահետքերին, ով մեզանից առաջ գնաց և ... Օրհնեալ է խաչս, պիտի տանիմ, Մինչեւ որ մահն ինձ գայ. Ու վեր ելլեմ, պսակս առնեմ, Ինծի պսակ մը կայ: Հայր, մենք ընծայվում ենք Քեզ Քո Որդի Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Մենք գոհանում ենք Տիրոջից, որ կարող ենք ապրել ավելի նվիրված կյանքով: Ապրեք նվիրված կյանքով, քայլեք Հոգով կատարյալ խոնարհությամբ ու հեզությամբ: Խոսեք, հագնվեք, վարվեք քրիստոնյային վայել ձևով: Եղեք հեզ ու խոնարհ: Մի բաց թողեք ձեր հնարավորությունը: Տիրոջ ձայնը խոսում է ձեզ հետ Խոսքի միջոցով, պարգևների միջոցով: Մի պարգև հայտնվում է, մյուսն արտահայտում է այն: Մեկ ուրիշ պարգև է գալիս և արտահայտում է նույն բանը: Տեսնու՞մ եք: Դա համապատասխանում է Խոսքին և այն ժամին, որում ապրում ենք: Աստված մեզ հետ է: Որքան շնորհակալ ենք Նրանից: Առ քեզ հետ Հիսուս անունը, Ով որդի ցավոց, վշտաց Տա սփոփանք քեզ և ցնծում մը, Առ զայն հետդ անկասկած: Ոհ, անգին քաղցր անուն... Խոնարհած պահենք մեր գլուխները, ինչպես և սրտերը այն գիտակցությամբ, որ Հիսուսն ասել է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Իմ Խոսքը լսողը և Ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել»: Մենք գիտենք, որ Աստծո շնորհքով մենք դա ունենք մեր սրտում, այս առավոտ Նրան նվիրվելով՝ մեր կյանքերը կփոխվեն այսուհետ և մենք ավելի դրական կլինենք մեր մտածողության մեջ: Մենք կջանանք ապրելու այնպիսի հեզությամբ ու քաղցրությամբ, հավատալով, որ Աստված մեզ կտա այն, ինչ խնդրում ենք: Մենք ոչ մի վատ բան չենք ասի ո՜չ միմյանց մասին, ո՜չ ուրիշների: Մենք կաղոթենք մեր թշնամիների համար և կսիրենք նրանց: Բարիք կանենք մեզ չարիք անողներին: Աստված է դատում սխալն ու ճիշտը: Դրա հիման վրա, մեր գլուխները խոնարհած, կխնդրեմ մեր սիրելի Լի Վեյլ եղբորը, որ հավաքույթը փակի աղոթքով: Վեյլ եղբայր... (Վեյլ եղբայրն աղոթում է. ծան. խմբ.): 