Լսել

Նրա գալստյան կարմիր լուսազդանշանը 23/06/1963

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

Շարք 3 թիվ  2

 

 

Ա Ս Վ Ա Ծ    Խ Ո Ս Ք Ը

 

Ուիլյամ Մարրիոն Բրանհամի

 

միջոցով

 

 Նրա գալստյան կարմիր լուսազդանշանը

(The flashing red light of the sign of His coming)

 

  1963 թ.  հունիսի 23  երեկո

Բրանհամի խորան

Ջեֆերսոնվիլ, Ինդիանա, ԱՄՆ

 

  «Ասված Խոսքը սկզբնական սերմն է»:



1. Մի պահ կանգնած մնանք և խոնարհենք մեր գլուխները աղոթքի համար: Մեր երկնային Հայր, փառաբանում ենք Քեզ այն ամենի համար, ինչ մեր աչքերը տեսան ու ականջները լսեցին: Մենք գոհանում ենք Քեզանից, Տեր, որովհետև այսօր գիտենք, որ Դու նույն մեծ Եհովա Աստվածն ես, որ միշտ եղել ես ու կլինես:

2. Մենք շնորհակալ ենք Հիսուս Քրիստոսի համար, ով հնարավորություն տվեց նորից վերադառնալու Քեզ հետ աստվածային հաղորդակցությանը՝ թափելով Իր անմեղ արյունը: Նրա արյան քավություն շնորհիվ մենք Աստծո որդիներ ու դուստրեր ենք: Թե ինչ կլինենք վերջում, դեռ հայտնի չէ, բայց գիտենք, որ Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան, ինչպես որ է: Ո՛վ Հայր, դա մեզ բավական է, միայն թե Նրա նման լինենք և Նրան կերպարանակից լինենք:

3. Հայր, մենք չենք ուզում կերպավորվել այս աշխարհի կերպարանքով, այլ ուզում ենք մեր մտքի նորոգությամբ նորոգվել Սուրբ Հոգով, որպեսզի Նա գա և Իր խնամքի տակ վերցնի մեր կյանքը, առաջնորդի և ուղեկցի մեզ այն օրերի ընթացքում, որ մեզ մնացել են այս երկրի վրա, և մենք փառավորենք Նրա սուրբ Անունը: 4. Մենք գոհանում ենք Քեզանից այս ամենի համար: Այս երեկո մենք ուրախանում ենք Քո այցելությամբ, երբ հավաքվել ենք այս դահլիճում և հավատում ենք, որ կգաս մեզ հանդիպելու, ինչպես խոստացել ես: Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Խնդրում եմ, նստեք: 5. Կարծեմ Դավիթն է ասել. «Ուրախանում եմ, երբ ինձ ասում են. «Գնանք Տիրոջ տուն»: Մենք շատ շնորհակալ ենք, որ այս երեկո այստեղ ենք և առանձնաշնորհում ենք համարում ձեզ հետ խոսելու այս փառավոր հնարավորությունը: 6. Ես մի քանի ձայներիզներ եմ ձայնագրում: Դրա համար եմ հետ նայում, այն սենյակի կողմը, որտեղ գտնվում են ձայնագրիչները, որպեսզի տեսնեմ, թե արդյոք եղբայրները ձայնագրում են: Այո, ձայնագրում են: Պատճառն այն է, որ ես խոստացել եմ, որ բոլոր պատգամները, որոնք ուղարկելու ենք, ձայնագրվելու են խորանում: 7. Կուզեի մի բան ասել այս առավոտ կատարվածի վերաբերյալ: Կեսօրից անմիջապես հետո, երբ պատրաստվում էինք վերջացնել առավոտյան հավաքույթը, ինչ-որ բան կատարվեց: Գուցե ձեզանից ոմանք այդ ժամանակ այստեղ չէին և չգիտեն: Ես այստեղ էի, ամբիոնի մոտ, պատրաստվում էի փակել հավաքույթը և նայում էի մի եղբոր, ով ձեռքսեղմումով ողջունում էր մարդկանց: Դա Ուեյ եղբայրն էր: Նրա կինը հրաշալի դիպլոմավոր բուժքույր է: 8. Ուեյ եղբայրը Աստծո սպասավոր է և աշխարհիկ աշխատանք էլ ունի: Բայց մի քանի տարի շարունակ նրս սրտում կոչ է եղել գործելու միսիոներական դաշտում: Նա զգաց Աստծո առաջնորդությունը, որ գա այստեղ և սպասի, մինչև պատվերներ ստանա ավետարանչական գործի համար: Մի քանի օր առաջ առիթ ունեցա զրուցելու նրա հետ և իր կնոջ հետ: 9. Այս առավոտյան խոստովանելով, որ ես բարդույթ ունեմ, խոսեցի Ուեյ եղբոր մասին, ով նույնպես ունի բարդույթ: Անկասկած, բոլորն էլ ունեն: Քիչ անց Ուեյ եղբոր մոտ սրտի նոպա սկսվեց և նա մահացած ընկավ գետնին: Այդ պահին տեսա նրա կնոջը և նկատեցի… Ես շատ մահամերձ մարդկանց մոտ եմ եղել… 10. Ես սիրում եմ պարծենալ Հիսուս Քրիստոսով և Նրա զորությամբ: Բայց կարծում եմ, որ երբեք չպետք է պարծենանք մի բանի համար, որը Նա չի արել: Բայց բազմաթիվ անգամ տեսել եմ, որ Հիսուս Քրիստոսը հարություն է տվել մեռելներին, և բժիշկները դա հաստատել են: Օրինակ, ես հավաքույթ էի անցկացնում Կոնեկտիկուտում, մի մեծ, հայտնի դահլիճում: Ինձ հետ բեմի վրա էր դոկտոր Բարտենը, որը քրիստոնյա բժիշկ էր: Այնտեղ էր նաև մի հայտնի քրիստոնյա կին: Նա հարուստ և գեղեցիկ կին էր: Նստած էր իմ ձախ կողմում: Ես սկսել էի աղոթքի շարքը, երբ նկատեցի այդ կնոջը, հանկարծ… 11. Երբ սիրտը կանգ է առնում, կարող եք ձեր աչքերը փակել, բայց եթե մեռնում եք նյարդային ցնցումից, այն պահին, երբ ձեր սիրտը կանգ է առնում, ձեր աչքերը շրջվում են, և սպիտակուցը երևում է: Ես հենց դա նկատեցի, երբ նա ցած ընկավ: Կանչեցին դոկտոր Բարտենին, ով վազեց, ստուգեց նրա երակազարկը և գլուխն օրորեց: Նա ձեռքը դրեց նրա վրա և ականջը դրեց նրա սրտին. կինը մահացած էր: Երբ նա ընկավ գետնին, նրա աղջիկը ճչաց, ինչի պատճառով հավաքույթն ընդհատվեց: Ես շարունակեցի, որովհետև Տիրոջից խոսք չէի ստացել այդ կնոջ վերաբերյալ: Ես շարունակեցի: 12. Ինչ-որ մեկն ասում էր՝ կանչեք Բրանհամ եղբորը: Ասացին. «Չենք ուզում նրան կանչել աղոթքի շարքից, որովհետև զանազանության պարգևն է գործադրում: Կանչենք փոքր Բրանհամին»: Դա Բիլլին էր: Բայց քանի որ խոսքը մեռած մարդու մասին էր, նա չէր ուզում գալ: 13. Գիտեք, մարդիկ կասկածամտությամբ են վերաբերվում մեռածներին: Մինչդեռ դա ընդամենը պատյան է: Այնտեղ ոչ մի առանձնահատուկ բան չկա: Անձնավորությունն ինքն այնտեղ չէ. ուրիշ տեղ է գնացել: Ահա, Բիլլին էլ վախենում էր մոտենալ այդ կնոջը, որովհետև նա մեռած էր: 14. Բայց անմիջապես Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ: Ես շրջվեցի, իջա բեմից և գնացի դեպի այդ կինը: Հազիվ էի գնացել, երբ Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ: Այդ ժամանակ ես ասացի. «Մերի՛»: 15. Նա ինձ պատասխանեց. «Այո, Բրանհամ եղբայր»: Նա լավ էր: Նա մեզ նախկինում երբեք չէր տեսել և առաջին հավաքույթն էր, որին մասնակցում էր: 16. Շավանոյում, չորս-հինգ տարի առաջ ես խոսում էի ուսումնավարժարանի շենքում: Այնտեղ շատ մարդ կար: Դա լյութերական եկեղեցի էր, այդ վայրի հայտնի լյութերական եկեղեցին: Ես մոռացել եմ անունը: Դա Ամերիկայի ամենամեծ լյութերական եկեղեցին է: Ամերիկան լավ երկիր է լյութերականների համար: Այնտեղ մոտ ութսուն տարեկան մի ծերուկ կար իր համակրելի կնոջ հետ: Մինչ ես խոսում էի, նկատեցի, որ այդ մարդու գլուխը այսպես հետ է թեքվում: Հետո նրա ձեռքերը թուլացան, ինքն էլ առաջ թեքվեց: Նա իր աթոռի վրա մահացած էր: Նրա կինը սկսեց գոռալ. «Օգնեցե՛ք, օգնեցե՛ք»: 17. Ես նայեցի և ասացի. «Նստած մնացեք: Լռություն պահպանեք»: Տեսնու՞մ եք: Ես սպասում էի, որ Տերն ինձ խոսք տա: Ես պատրաստվել էի խորանի մոտ կանչել, հենց այդ ժամանակ սատանան որոշեց հայտնվել: 18. Նկատե՞լ եք, թե ինչ է կատարվում, երբ սկսում եք մարդկանց կանչել խորանի մոտ: Փոքրիկ երեխաները սկսում են լացել և այլ ամեն տեսակ բաներ են պատահում: Դա սատանան է անում: Դուք, որ հոգևոր եք, կհասկանաք: 19. Տերն ինձ ասաց այդ մարդու անունը: Ես նրան կանչեցի և նա անմիջապես կյանքի վերադարձավ: 20. Ես բազմիցս եմ տեսել, որ Հիսուսը հարություն է տալիս մեռելներին: Մեքսիկացի փոքրիկ երեխան մահացել էր առավոտյան ժամը իննին և հարություն առավ գիշերվա տասի կամ տասնմեկի կողմերը: Ես ունեմ բժշկի վկայականը, որը հաստատում է, որ երեխան մահացել էր այդ առավոտ, իր գրասենյակում, ժամը իննին: Կարծեմ՝ թոքաբորբից: Եվ որքան գիտեմ, այսօր էլ ողջ է: Եվ դա տեղի է ունեցել երեսուն-քառասուն հազար մարդու ներկայությամբ: 21. Այս առավոտ նկատել էի, որ Ուեյ եղբայրը մեզ հետ է: Նա կանգնած էր, երբ մենք երգում էինք՝ «Փառք, փառք, ալելուիա» և ձեռքսեղմումով ողջունում միմյանց: Ես նկատեցի, թե ինչպես նա սրտի նոպա ունեցավ, երբ նրա գլուխը հետ թեքվեց: Ուեյ եղբայրը սովորաբար ուշաթափություններ կամ նման բաներ չի ունեցել: Ես տեսա, որ նա հետ գնալով ընկավ: Նրա կինը, որը դիպլոմավոր բուժքույր է, ստուգեց նրա զարկերակը: Կինը սկսեց ճչալ, որովհետև նրա երակազարկը կանգնել էր: 22. Նեշ քույրը, որը մեզ մոտ հաճախող սևամորթ քույր է, և էլի մի քանի հոգի վազեցին նրա մոտ: Բայց ես ասացի. «Հանգիստ մնացեք ձեր տեղերում»: Երբեք խուճապի մի մատնվեք այդպիսի դեպքերում: Հենց դա էլ սատանան ուզում է: Պարզապես սպասեք և տեսեք, թե ինչ է ասելու Տերը: Եթե մեկը պետք է գնա փառքի մեջ, իսկ դա պատահելու է բոլորիս հետ, վաղ թե ուշ, դրա համար եկեղեցուց լավ տեղ չկա: Հենց Տիրոջ տան մեջ: Այդ մարդը հետ էր թեքվում: Ես կարծում էի, թե նա ուշաթափվել է կամ նման մի բան, բայց տեսա, որ նրա գլուխը հետ է թեքվում, իսկ աչքերը շրջված էին և միայն սպիտակուցներն էին երևում: Դու չես կարող միտումնավոր աչքերդ այդ վիճակին բերել: Այդպես լինում է, երբ կանգ է առնում սիրտը: Ես իջա բեմից: Մի բարի մարդ նրա գլխի տակ ինչ-որ բան էր դրել: Բայց նրա ոտքերն ու ձեռքերն արդեն փայտացել էին: Նրա դեմքը իմ բաճկոնի նման մուգ էր, սևակարմրավուն, իսկ աչքերը շրջվել էին: Ես ճանաչում եմ սրտի նոպայի ախտանշանները: Ես գիտեմ, թե դա ինչպես է կատարվում: Եթե մեկ անգամ նման բան տեսնես, էլ չես մոռանա: Ես ձեռքս դրեցի նրա դաստակին. երակազարկ չկար: Նրա կինը, որ դիպլոմավոր բուժքույր է, նույնպես արդեն ստուգել էր: Երակազարկ չկար: 23. Վերջերս կանգնած էի այստեղ Ուեյ եղբոր հետ, զանազանության պարգևի մեջ էի, և տեսա, որ նրա սրտում աղմուկ կա: Դրա համար ես ինքս ինձ ասացի. «Սա սրտի նոպա է»: Ես ձեռքս դրեցի նրա վրա և ասացի. «Ով իմ Աստված, Հիսուս Քրիստոսի Անունով կյանքի եմ կոչում իմ եղբոր հոգին»: Եվ Եհովա Աստծո և այս Աստվածաշնչի առջև ես հաստատում եմ, որ երբ ձեռքս դրել էի իր դաստակի վրա (ես գիտեմ, որ եթե սուտ ասեմ դատաստանի օրը պատասխան եմ տալու), ես լսեցի, որ նրա երակազարկը հինգ-վեց անգամ արագ զարկեց այսպես՝ բու՛մ, բու՛մ, բու՛մ, բու՛մ, բու՛մ: Իսկ հետո սկսեց նորմալ զարկել՝ բում, բում, բում: 24. Նա ջանաց բերանը բացել և փորձեց խռպոտ ձայնով ինչ-որ բան ասել: Վերջապես ասաց. «Բրանհամ եղբայր»: Նա քնաթաթախ տեսք ուներ: Ես մի քիչ սպասեցի և նորից ստուգեցի նրա երակազարկը: Այն նորմալ էր: Ես նայեցի նրան, նա նայեց ինձ ու ցրված տեսք ուներ: Բայց սիրտը նորմալ էր աշխատում: Աստված նրան կյանքի վերադարձրեց: 25. Ես դա ասում եմ փառավորելու համար Տեր Հիսուսին, ով միշտ նույն Աստվածն է: Այս առավոտ քարոզի ժամանակ ես մի քիչ երկար խոսեցի իմ աշխատանքի մասին՝ ասելով, որ հոգնած և ուժասպառ էի: Երկու բան կարող էր լինել: Կամ եղբայրը ուժասպառ էր, կամ պատճառն այն էր, որ ես խոսեցի բարդույթների մասին: Ես դա չասացի, որ անհանգստացնեմ իմ եղբորը, այլ որ խոստովանեմ, որ ես էլ բարդույթներ ունեմ: Բացի այդ, կարծում եմ, որ եթե հիմա հարցնեմ՝ «Ով գիտի, որ բարդույթ ունի», համարյա բոլորը ձեռք կբարձրացնեն: Ուեյ եղբայր, թույլ տվեք ձեզ ցույց տալ, թե դա զանազանությունից էր, թե ոչ, բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ բարդույթ ունեն, թող ձեռք բարձրացնեն: Տեսե՛ք: Հասկանու՞մ եք: Չգիտեմ՝ արդյոք իմ ասածը նրան շոկի մեջ գցեց, քանի որ նա դա որպես հանդիմանություն էր ընդունել, թե ոչ, բայց նա նոպա ունեցավ, և Տերը նրան վերականգնեց: 26. Նա նույն Աստվածն է, ում իր ժամանակին ներկայացնում էր Պողոս առաքյալը, երբ երկար քարոզեց մի գիշեր: Մի մարդ պատուհանից ընկավ և մահացավ: Բայց Պողոսը խոնարհվելով նրա վրա՝ իրեն լսողներին ասաց Աստծո շնորհքով. «Նրա հոգին իր մեջ է»: Ես կարծում եմ, որ սա ապացույց է բոլոր նրանց համար, ովքեր դեռ չէին հասկացել, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: 27. Այս ցերեկ ես մտածեցի այն բաների մասին, ինչ առավոտյան ասել էի ձեզ անկեղծ սրտով. դա կատարյալ ճշմարտություն է: Ես ձեզ ասացի իմ բարդույթի մասին՝ խոստովանելով և խնդրելով, որ աղոթեք ինձ համար, որ իմ ներքին էությունը փոխվի մարդկանց հանդեպ և վարվեմ Տիրոջ նման: Եվ որպեսզի հաստատի, որ Նա նորից ուզում է ինձ ուղարկել միսիոներական դաշտ, նա թույլ տվեց այդ միջադեպը, որ ցույց տա, որ Նա առաջվա նման բժշկում է հիվանդներին և հարություն է տալիս մեռելներին: Եվ դա պարզապես հաստատումն էր այն բանի, ինչ ես քարոզում ու վկայում էի Աստծո թագավորության մասին: Դա համապատասխանում էր այն բանին, ինչ Աստված ասել էր Ռոբերսոն եղբորը և մեկ ուրիշ եղբոր: 28. Որքա՜ն ենք մենք սիրում Նրան դրա համար: Եվ այս երեկո շնորհակալ ենք, որ Ուեյ եղբայրը մեզ հետ է: Աստված անկասկած Իր աշխատանքը չի ավարտել մեր եղբոր հետ, այլապես նա այս առավոտ հեռացած կլիներ: Ուեյ եղբայրը դեռ անելու բան ունի: Եվ կուզեի, որ իմանայիք, Ուեյ եղբայր, որ ողջ եկեղեցին ու ես էլ կաղոթենք, որ Աստված բացահայտի Իր ծրագիրը ձեր վերաբերյալ և ձեր կնոջ վերաբերյալ: Եվ հենց որ դա իրականանա, ձեզ կառաջնորդի այնտեղ: Ես համոզված եմ, որ Նա այդ կանի, Ուեյ եղբայր: Մենք՝ քրիստոնյաներս, կգոհանանք Ուեյ եղբոր համար: Այդպես չէ՞, եղբայրներ և քույրեր: Եվ կաղոթեմ, որ նա և Ուեյ քույրը գտնեն իրենց տեղը Տիրոջ մեջ այն ծառայության համար, որը պետք է նրանք անեն: 29. Այս երեկո ես ուզում էի խոսել Ուեյ եղբոր հետ, դրա համար մի քիչ շուտ եկա: Ես ուզում էի իմանալ, թե ինչ էր նա մտածում, կամ ինչ էր զգացել: Նա ոչինչ չի գիտակցել: Տեսնու՞մ եք: Նրա կյանքը պարզապես դուրս եկավ նրա միջից, նա ընկավ և մահացավ: Ահա և վերջ: Ուեյ եղբայրն ուզում էր իմանալ, թե այստեղ կա մեկը, ով գնալու է Արկանզաս երեքշաբթի օրը կամ մեկ այլ օր, այն հավաքույթի համար: Դա կլինի փոքր եղբայրական հավաքույթ: Դա կլինի ինչ-որ խուլ վայրում, և հավանաբար շատ մարդ չի լինի, որովհետև անկեղծ ասած, նրանք նույնիսկ չգիտեն, որ ես գալու եմ: Այնտեղի ընկերներս այդ մասին կիմանան մեկ-երկու օր առաջ: Արկանզասում գտնվող ընկերներս, ովքեր գիտեն, որ գալու եմ, այնտեղ կլինեն: Բայց եթե այնտեղ գնացողներից մեկը տեղ ունի Ուեյ եղբոր համար, նա շատ ուրախ կլիներ: Նա խնդրեց, որ ասեմ, որ ինքը բեռ չի լինի այդ մարդկանց համար, կարիք չի լինի, որ իր համար հոգ տանեն, ինքը կարող է իր համար հոգ տանել: Բայց եթե մեկը կարողանա նրան տանել այնտեղ, դա Տիրոջից նշան կլինի, կիմանա, որ Նրա կամքն է, որ նա գնա: Հիմա դուք բոլորդ ճանաչում եք Ուեյ եղբորը, ով նստած է այստեղ, այս անկյունում: Եթե ինչ-որ մեկը գնում է այդ հավաքույթին և տեղ ունի ևս մեկ ուղևորի համար, նա ուրախ կլինի գնալ այնտեղ: 30. Երբ Նեվիլ եղբայրը վերջացնի կիրակնօրյա դպրոցի դասը, կուզեի մեկ նոր ձայներիզ ձայնագրել, եթե հնարավոր է: Ես կխոսեմ այս թեմայով՝ «Ձեր կյանքը վայե՞լ է Ավետարանին»: Ես դա կձայնագրեմ, եթե Տերը թույլ տա: 31. Այս առավոտ ես հայտնել էի, որ երեկոյան ձայնագրություն եմ անելու: Հովիվը նույնիսկ չքարոզեց, նա անմիջապես ինձ կանչեց ամբիոնի մոտ: Մինչ մենք ձայնագրում ենք, եթե դուք հոգնած եք կամ ուզում եք դուրս գալ, արեք դա հնարավորինս կամաց, որովհետև բարձրախոսները շատ զգայուն են և որսում են նվազագույն աղմուկը: Մենք կփորձենք այդ ձայներիզներն օգտագործել միջազգային ծառայության համար: 32. Այսօր Աստծո Խոսքը կարդալուց հետո ես քարոզիս թեման վերցրեցի Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխից: Կկարդանք 32-րդ համարից. «Առակը թզենուց սովորեցեք. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է: Այդպես էլ դուք. երբ այս ամենը տեսնեք, իմացեք, որ մոտ է, դռներին է: Ճշմարիտ եմ ասում ձեզ. «Այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի: Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի: Իսկ այն օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտե, ոչ էլ երկնքի հրեշտակները և ոչ էլ Որդին, այլ իմ Հայրը: Եվ ինչպես Նոյի օրերին էր, Մարդու Որդու գալուստն էլ այնպես կլինի»: 33. Կարդալով այս գլխի սկիզբը մենք իմանում ենք, որ աշակերտները, երբ լեռան վրա էին, եկան Հիսուսի մոտ, որ հարցնեն. «Ո՞րն է լինելու աշխարհի վերջի նշանը, ո՞րն է լինելու Քո գալստյան նշանը: Ե՞րբ է լինելու, որ տաճարում քարը քարի վրա չի մնալու»: Նա այդ հարցին պատասխանեց: Բայց կարդանք գլխի սկիզբը: «Հիսուսը, տաճարից դուրս գալով, գնում էր, և աշակերտները մոտեցան Նրան, որ ցույց տան տաճարի շինությունները: Եվ Հիսուսը նրանց ասաց. «Տեսնու՞մ եք այս բոլորը. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ քարը քարի վրա չի մնալու, որ չքանդվի»: Եվ երբ Նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտները Նրան մոտեցան առանձին և ասացին. «Ասա մեզ, ե՞րբ են այս բաները լինելու, և ի՞նչն է լինելու Քո գալստյան նշանը և աշխարհի վերջը»: 34. Տեսեք, նրանք Հիսուսին երեք հարց տվեցին, և Նա պատասխանեց նրանց երեք հարցերին. «Ե՞րբ է լինելու, երբ քարը քարի վրա չի մնալու, ի՞նչն է լինելու Քո գալստյան նշանը և աշխարհի վերջի նշանը»: Ես կարծում եմ, որ մեր մեջ գտնվող եղբայրներից շատերը սխալմամբ այս ամենը կապում են Նրա գալստի հետ: Բայց Նա պատասխանեց երեք առանձին հարցերի, որ տվեցին աշակերտները: Ե՞րբ է գալու այն ժամանակը, երբ քարը քարի վրա չի մնալու, ե՞րբ է դա կատարվելու: Ի՞նչն է լինելու Նրա գալստյան նշանը: Ի՞նչ է լինելու աշխարհի վերջում: Տեսնում եք, սրանք երեք տարբեր հարցեր են: Նա նախ պատասխանում է տաճարի վերաբերյալ հարցին, երբ քարը քարի վրա չի մնալու: Այդ հարցին պատասխանելուց հետո խոսում է Իր գալստյան նշանի մասին և վերջապես աշխարհի վերջի մասին: 35. Այսօր կուզեի խոսել այդ երեք թեմաներից մեկի վերաբերյալ՝ «Նրա գալստյան կարմիր լուսազդանշանը»: Հատկապես կանգ կառնենք Նոյի ժամանակաշրջանում: «Եվ ինչպես Նոյի օրերին էր, Մարդու Որդու գալուստն էլ այնպես կլինի»: Վերջերս դա ինձ ցնցեց: Ես մտածեցի, որ գուցե կկարողանամ խոսել այդ թեմայով: Ես սուրբգրային բազմաթիվ հատվածներ եմ նշել, որոնք կուզենայի կարդալ և վկայակոչել: 36. Երբ Հիսուսի աշակերտները Նրան այդ հարցը տվեցին, Նա նրանց ցույց տվեց Իր գալստյան նշանը: Դրանից անմիջապես հետո Նա ասաց. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի»: Նաև ասաց. «Առակը թզենուց սովորեցեք. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է: Այդպես էլ դուք. երբ այս ամենը տեսնեք, իմացեք, որ մոտ է, դռներին է: Ճշմարիտ եմ ասում ձեզ. «Այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի»: Ո՞ր սերունդը: Այն սերունդը, որը տեսնելու է այդ հավատուրացությունը, որի մասին խոսելու ենք այս երեկո: 37. Այս թեման՝ «Նրա գալստի կարմիր լուսազդանշանը», ինձ հիշեցնում է, թե ինչ է կատարվում, երբ կայարանում գնացքի ենք սպասում, երբ մարդիկ կանգնած սպասում են. մեզանից շատերը եղել են այդ վիճակում: Դուք չեք տեսնում գնացքը, ոչ էլ ձայնն եք լսում, բայց գիտեք, որ ժամանակն է: Կարգավարը (դիսպետչեր) գուցե ասի. «Գնացքը մի քիչ ուշանում է: Ճիշտ ժամին չի գալու: Չգիտենք, թե կոնկրետ երբ կգա, բայց շուտով կհասնի»: Սպասելու ժամանակ դուք զբոսնում եք կայարանում ձեռքերը գրպանում դրված, նստում եք ձեր ճամպրուկի վրա, գնում եք մի տուփ գետնանուշ, կամ փողոցում զրուցում եք մեկի հետ: Բայց հետո հանկարծ ինչ-որ բան է կատարվում: Երկաթուղագծից աղմուկ է գալիս: Ազդանշանորդն (սեմաֆոր) իջնում է, սկսում է առկայծել կարմիր լույսը: Գնացքը կայարանի մուտքի մոտ է: Թեև չեք տեսնում և չեք լսում, բայց կարմիր առկայծող լույսը և իջած ազդանշանորդը ցույց են տալիս, որ գնացքը հասնում է: Եթե ուզում եք նստել այդ գնացքը, ավելի լավ է դեն նետեք ձեր գետնանուշը, դադարեցնեք ձեր զրույցը, վերցնեք ձեր ճամպրուկները, մի խոսքով՝ պատրաստվեք, այլապես կմնաք ձեր տեղում, որովհետև այդ գնացքը գալու է և գնալու է, կանգ է առնելու միայն մի պահ: Այնուհետև գնալու է: Եթե շարունակեք փողոցում հարևանի հետ շատախոսել, հետ կմնաք: 38. Որքան ավելի կարևոր է, երբ մենք տեսնում ենք առկայծող կարմիր լույսը, որը ցույց է տալիս, որ Նա կայարանի մոտ է, և Ավետարանի այս հին գնացքը անցնելու վրա է: Այս երեկո մենք կտեսնենք, թե ինչ է այդ կարմիր լուսազդանշանը: Տերը նստեց Ձիթենյաց լեռան վրա և սկսեց խոսել նրանց հետ: Նա նրանց ասաց. «Եվ ինչպես Նոյի օրերին էր, Մարդու Որդու գալուստն էլ այնպես կլինի»: 39. Այժմ մի պահ վերադառնանք անցյալ, տեսնենք այսօր կգտնենք մի բան, որը եղել է նաև Նոյի ժամանակներում: Այդ ժամանակ կիմանանք, թե արդյոք ապրում ենք այն ժամանակներում, որի մասին խոսել է մեր Տերը և թե արդյոք նման է մեր ժամանակաշրջանը Նոյի ապրած ժամանակաշրջանին: Դրա համար կարծում եմ, լավ կլինի վերադառնանք Ծննդոց գիրք, Նոյի ժամանակաշրջան: Կարդանք Ծննդոց 6-րդ գլուխը: Այստեղ ենք գտնում ջրհեղեղի նկարագրությունը և այդ ժամանակաշրջանի բարոյական վիճակը: Կարդանք և համեմատենք այդ ժամանակաշրջանը մեր ժամանակների հետ: «Եվ եղավ, երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա…» (Ծննդոց 6:1): 40. Հենց առաջին բառերից այդ կարմիր լույսը սկսում է առկայծել՝ ցույց տալով, որ այդ օրերը մոտ են: Պատմության մեջ երբեք մարդկությունը այդքան շատ չի եղել ինչքան հիմա, և մարդիկ այնքան արագ են բազմանում, որ տեղ չի մնում: «Ռիդեր'ս Դայջեսթ»-ը տեղեկացնում է, որ համաշխարհային բնակչությունն այնքան արագ է աճում, որ եթե այդպես շարունակվի քսան տարի հետո բավական սնունդ չի լինի բոլորի համար: Գիտնականներն են այդպես ասում: 41. Երբ նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք քաղաքներ, որոնք մի ժամանակ անապատ են եղել, թեև ծնելիության սահմանափակումը երբեք այնքան տարածված չի եղել, ինչքան հիմա: Հուսով եմ, որ թվերի հարցում չեմ սխալվում, բայց ասում են, որ Չիկագոյում ամեն տասնվեց օրը մեկ երեսուն հազար հղիության արհեստական ընդհատում է գրանցվում: Իսկ եթե ավելացնենք այն դեպքերը, որոնք գրանցված չեն… Եվ դա միայն չորս միլիոն բնակչություն ունեցող մի մեծ քաղաքում: Իսկ ինչքան կարող է լինել ամբողջ աշխարհում: Եվ չնայած դրան՝ բնակչությունն այնքան խիտ է, որ էլ չեն կարողանում հոգ տանել… 42. Հնդկաստանում փորձում են ամուլ դարձնել տղամարդկանց՝ սահմանափակելու համար ծնունդները, որովհետև բնակչությունը չափազանց շատ է: Ներկայումս Հնդկաստանն ունի չորս հարյուր յոթանասուն միլիոն բնակիչ: 43. Իսկ ի՞նչ ասենք Չինաստանի մասին, որտեղ բնակչությունն ավելի շատ է, կամ Ռուսաստանի և մյուս երկրների մասին: Երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա… Տեսնու՞մ եք: Մենք վերադառնում ենք նախաջրհեղեղյան ժամանակաշրջանին: «… և աղջիկներ ունեցան, Աստծո որդիները, տեսնելով մարդկանց աղջիկներին, որ գեղեցիկ էին, իրենց համար կին էին առնում նրանց, որ ընտրում էին: Եվ Տերն ասաց. «Իմ Հոգին մարդու հետ միշտ չի մարտնչելու, քանի որ նա մարմին է, թող նրա օրերը հարյուր քսան տարի լինեն»: Հսկաներ կային այն օրերում երկրի վրա և դրանից հետո էլ, երբ Աստծո որդիները մարդկանց դուստրերին էին մերձենում, և նրանք իրենց համար երեխաներ էին բերում, սրանք հզոր մարդիկ դարձան, որոնք հնուց ի վեր անվանի էին»: 44. Ինչպիսի՜ թեմա ունենք այստեղ: Առաջին բանը, որին կուզենայի, որ ուշադրություն դարձնեք, այն է, որ Աստծո որդիները նկատեցին, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ էին: Երբեք երկրի վրա չի եղել մի ժամանակաշրջան, երբ կանանց մեջ գեղեցկությունն այսքան տարածված լինի, քան հիմա: 45. Իսկ դուք, տարեց մարդիկ, հիշու՞մ եք, որ մի ժամանակ գեղեցիկ կին հազվադեպ կտեսնեիր: Իսկ հիմա միայն գեղեցկուհիներ ենք տեսնում: Դա նրանից է, որ կտրում են մազերը, շպարվում են, գայթակղիչ հագուստ են հագնում: Նրանք այդպես են իրենց ներկայացնում: Ժամացույցի սլաքը Սուրբ Գրքի համաձայն հետ է գնացել, և կանայք ավելի ու ավելի են գեղեցկանում: 46. Այսօր երբ տեսնում եմ փոքր երեխաների, փոքր աղջիկների, հիշում եմ այն ժամանակը, երբ ես փոքր տղա էի և դպրոց էի գնում: Ես հիշում եմ, թե ինչպիսին էին կանայք, երբ ես երիտասարդ էի, և ինչպիսին են երիտասարդ աղջիկներն այսօր: Ես հիշում եմ (քսանհինգ տարուց ավելի չի անցել այդ ժամանակվանից), որ մեր խմբում միայն մի «ժողովրդականություն վայելող» աղջիկ կար: Նա գեղեցիկ աղջիկ էր, և համարյա բոլոր տղաներն ուզում էին հանդիպել այդ աղջկա հետ, որովհետև նա խմբի թագուհին էր: Ողջ քաղաքում գուցե երկու-երեք այդպիսի աղջիկներ լինեին: Այսօր բոլոր աղջիկներն են գեղեցիկ: Դա նույնպես Սուրբ Գրքում գրվածի իրականացման համար է: Դա կարմիր լուսազդանշան է, որը ցույց է տալիս, որ ժամանակը մոտ է: 47. Հնարել են շրթներկը և շպարի մյուս պարագաները, որպեսզի ոչ այնքան գեղեցիկ կանայք կարողանան գեղեցկանալ, դեմքը և շուրթերը ներկելով, անելով այն ամենը, ինչ անում են գրավիչ դառնալու համար: 48. Մաքս Ֆակտորն աշխատում է գիշեր-ցերեկ, և ամերիկացի կանայք շպարի վրա տարեկան ավելի շատ են ծախսում քան սննդամթերքի վրա: Դա ճիշտ է: Ես մոռացել եմ, թե կոնկրետ քանի միլիարդ դոլար են տարեկան ծախսում կանանց գեղեցկացնելու համար: 49. Ոչ թե ես ինչ-որ բան եմ ուզում ասել դրա դեմ, այլ ուզում եմ ցույց տալ, որ կարմիր լուսազդանշանը մեզ զգուշացնում է, որ ժամանակը մոտ է: Որովհետև Հիսուսն Ինքն ասաց. «Եվ ինչպես Նոյի օրերին էր, Մարդու Որդու գալուստն էլ այնպես կլինի»: Տեսնում եք, նույնն է: 50. Ուշադրություն դարձրեք. երբ մարդիկ սկսեցին բազմանալ ու շատացան, մարդկանց աղջիկները գեղեցկացան: Եվ Աստծո որդիները նրանց տեսան ու իրենց համար կին ընտրեցին: Սա ես չեմ ասում, այլ Աստվածաշունչը: Հիսուսը մեզ ասաց, որ վերադառնանք Ծննդոց գիրք և համեմատություն անենք: 51. Դա շատ մեծ նշան է: Ծննդոց 6-րդ գլխի երրորդ համարում Եհովան մեզ նախազգուշացում է տալիս. «Եվ Տերն ասաց…»: 52. Դրանից անմիջապես հետո… հիշեք, որ Սուրբ Հոգին է գրել Աստվածաշունչը, և Հիսուսը լցված էր Սուրբ Հոգու զորությամբ: Նա խոսում էր միայն Սուրբ Հոգով: Սուրբ Գիրքն էլ գրված է Սուրբ Հոգով: Եվ Նա, ով գրել է Ծննդոց վեցերորդ գլուխը, մեզ հետ խոսել է Մատթեոս 24-րդ գլխում, որպեսզի մենք իմանանք, որ ժամանակը մոտ է և համեմատություն անենք Ծննդոց վեցերորդ գլխի հետ: 53. Մարդիկ բազմանում են երկրի վրա՝ չնայած ծնունդների սահմանափակմանը: Դա շարունակվում է այդպես, որովհետև մենք վերջին ժամանակներում ենք: 54. Եվ դրանից անմիջապես հետո ասում է, որ կանայք գեղեցիկ էին: Դա նույնպես հաստատվում և ապացուցվում է: 55. Վերջերս հին լուսանկարներ էի նայում, որտեղ տեսնում ենք մեր պապերին, որոնք անցնում են պրերիաներով: Ես չեմ հիշում այդ կնոջ անունը, բայց նա Սան-Ֆրանցիսկոյից մինչև Բոստոն ճանաչված էր որպես երկրի ամենագեղեցիկ կինը: Կարծեմ նրա անունը Փերլ Ուայթ էր: Նրան սպանել էր իր սիրեկանը՝ Սքոթ Ջեքսոնը: Եթե տեսնեիք այդ երկրի ամենագեղեցիկ կնոջ լուսանկարը, դժվար թե նույնիսկ նայեիք նրան: Հիմա նա հնաոճ կթվար, և այսօր փողոցում տեսած գրեթե բոլոր կանայք երեք անգամ նրանից գեղեցիկ կլինեին: Տեսնում եք, կանանց գեղեցկությունն ավելի ու ավելի է շատանում: 56. Ես չգիտեմ, թե արդյոք կանայք գիտակցում են դա: Դրա համար կուզեի, որ այս ձայներիզն ամենուր տարածվի: Մենք ուզում ենք մեր կնոջը գեղեցիկ տեսնել, բայց թող դա բնական լինի: Մենք չենք սիրում մակերեսայինը: Այդ գեղեցիկ կանանցից ոմանք եթե լվացվեն և հագնվեն այնպես, ինչպես պետք է, ուրիշ տեսք կունենան: Բայց նրանք դա չեն անում, և տարբերությունը երևում է: Մենք դրան կանդրադառնանք: Դա նույնպես կարմիր լուսազդանշան է: 57. Հիշեք, որ երբ մարդիկ սկսեցին երկրի վրա շատանալ, և կանայք սկսեցին գեղեցկանալ, այդ ժամանակ է Տերն ասում. «Իմ Հոգին միշտ մարդու հետ չի մարտնչելու»: Կարդանք 4-րդ համարը. «Հսկաներ կային այն օրերում երկրի վրա և դրանից հետո էլ, երբ Աստծո որդիները մարդկանց դուստրերին էին մերձենում, և նրանք իրենց համար երեխաներ էին բերում, սրանք հզոր մարդիկ դարձան, որոնք հնուց ի վեր անվանի էին»: 58. Նկատե՞լ եք, որ ողջ հատվածում ամուսնության մասին չի խոսվում: Աստծո որդիները մերձենում էին մարդկանց դուստրերին. ամուսնության մասին չի խոսվում: Այս ցերեկ ես փնտրեցի հունարեն «կին» բառի նշանակությունը, որը գրված է երկրորդ համարում: Հունարենում խոսքը կնոջ (անգլ.՝ woman, ռուս.՝ женщина-ծան. թարգմ.) մասին է, ոչ թե ամուսնության կապով կապված կնոջ (անգլ.՝ wife, ռուս.՝ жена-ծան. թարգմ.): Դուք կարող եք դա ստուգել «Էմֆատիկ Դիագլոտ»-ում: Կտեսնեք, թե արդյոք այդպես չէ: 59. Նրանք կանայք վերցրեցին, ոչ թե ամուսնացան: Հենց այնպես վերցրեցին: Ազատ սեր էր, ինչպես այսօր: Այլ կերպ ասած՝ նրանք սիրեկաններ էին այն ժամանակ, ինչպես որ այսօր: Նրանք ուր ուզում էին, գնում էին և վերցնում էին ցանկացած կնոջ: 60. Այդ թեմայի մասին խոսելիս շատերն ասում են, որ այդ տղամարդիկ և այդ կանայք ընկած հրեշտակներն էին: Բայց ցույց տալու համար, որ դա բացարձակապես սխալ է, բավական է ցույց տալ, որ Աստվածաշունչը երբեք չի ասում, որ հրեշտակները տղամարդիկ կամ կանայք են: Բացի այդ, Աստվածաշունչը ոչ մի տեղ երբեք կնոջ մասին չի խոսում որպես հրեշտակի: Եթե դրա վերաբերյալ աստվածաշնչյան հատվածներ եք ուզում, ահա Մատթ. 22:30-ը. կարող եք դա գտնել: 61. Կին-հրեշտակ գոյություն չունի: Ահա թե ինչու կին քարոզիչ էլ գոյություն չունի: Հրեշտակը պատգամաբեր է: Բայց տեսնում եք, ժամանակները փոխվել են, այսօր այնպես է, ինչպես եղել է այն ժամանակ: Ես այստեղ մի քանի պատմական կետեր եմ նշել, որոնց վրա մի պահ կանգ կառնենք: 62. Նոյի ժամանակ կանայք պետք է, որ զրույցի հիմնական թեման լինեին: Աստծո որդիները (Սեթի որդիները) նկատել էին Կայենի դուստրերին: Երբ Աստծո որդիները տեսան, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ են, վերցրեցին իրենց համար: Այդ ժամանակ Աստծո որդիները կորցրեցին իրենց դիրքն Աստծո առաջ և դարձան կնամոլ: Մի՞թե նույն բանը չի կատարվում այսօր: Դա ճիշտ է: 63. Նայեք այսօրվա եկեղեցիներին, նայեք ամենուր, ուշադրություն դարձրեք: Ես այն տպավորությունն ունեմ, որ այն ժամանակ գեղեցիկ կանայք կային ամենուր: Տղամարդիկ դարձան նրանց գերին: Պատմությունը մեզ ասում է, որ տղամարդիկ կանանց գերին դարձան նրանց գեղեցկության պատճառով: Նրանց պաշտամունքի առարկա դարձրին և բառացիորեն երկրպագեցին: Պատկերացրեք, նրանք բառացիորեն երկրպագություն էին մատուցում կանացի մարմնին ու արյանը: Պատմությունն է ասում: 64. Համեմատեք դա այսօրվա հետ: Եղբայրնե՛րս, նույն բանն է: Տղամարդիկ իրոք երկրպագում են կանանց: Մեր երկրում տիկին Քենեդին երկու անգամ ավելի հարգված է քան ինքը՝ նախագահը: Դա ճիշտ է: Եվ տղամարդու հաջողության կարևոր գործոնը գայթակղիչ կին ունենալն է: 65. Այժմ խոսենք ղեկի մոտ նստած կանանց մասին: Լսում ենք, որ ամենուրեք ասում են, որ կանայք ավելի անվտանգ են մեքենա վարում, քան տղամարդիկ: Դա սխալ է, և ես ձեզ կասեմ, թե ինչու: Ես ու Բիլլին Միացյալ Նահանգներում մեքենա վարելու ժամանակ մի աղյուսակ կազմեցինք, որը կազմված էր երկու սյունակից՝ տղամարդիկ և կանայք: Ամեն անգամ, երբ որևէ կին վարելիս սխալ էր թույլ տալիս, նշում էինք անում կանանց սյունակում: Եթե տղամարդ էր սխալ անում, տղամարդկանց սյունակում էինք նշում անում: Արդյունքը ձեզ կզարմացնի. երեք հարյուր փոքր խախտումներից երկու հարյուր ութսունը կանայք էին թույլ տվել, քսանը՝ տղամարդիկ: Գիտե՞ք, թե ինչու: Որովհետև կանանց ոստիկանություն չեն կանչում: Ոստիկանությունը չի ձերբակալի գեղեցիկ աղջկան. գուցե հազարից մեկին: Ոստիկանը կխնդրի նրա հեռախոսահամարը ձերբակալելու փոխարեն: Զարմանալի չէ, որ վիճակագրությունը դա ցույց չի տալիս: Պատճառն այն է, որ այսօր տղամարդը դարձել է այնպիսին, ինչպիսին եղել է Նոյի ժամանակ. նա երկրպագում է գեղեցիկ կնոջ պատկերի առջև: Դա ճիշտ է: 66. Այն ժամանակ այդ երկրպագությունը պիտի որ սարսափելի բան լիներ, բոլոր այդ կանանց հետ, որոնք հայտնի էին իրենց գայթակղիչ պահվածքով: Եվ եթե նրանց հաջողվում էր ավելի գայթակղիչ լինել, քան այսօր, ես ուրախ եմ, որ այն ժամանակներում չեմ ապրել: Պատկերացրեք, որ կանայք այն ժամանակ այնպես էին վարվում, ինչպես այսօր: 67. Ուշադրություն դարձրեք. Աստվածաշունչն ասում է, որ նրանք ուտում և խմում էին: Այդ ամենը օրինական է: Անկասկած: Ամուսնությունը պատվական է: Մի տղամարդ ամուսնանում է մեկ կնոջ հետ. դա պատվական է և հաստատված է Աստծո կողմից: Բայց եթե այդ տղամարդը վերցնում է ուրիշի կնոջը, որևէ երիտասարդ կնոջ կամ ցանկացած այլ կնոջ, նա խախտում է իր ամուսնական ուխտը և սխալ բան է անում: Դա մեղք է Աստծո առաջ: Աստվածաշունչը շատ խիստ է խոսում դրա դեմ: 68. Ուշադրություն դարձրեք, որ Աստված ամուսնությունը հաստատեց Եդեմի պարտեզում, բայց դատապարտեց շնությունը: Բայց այն ժամանակ տղամարդիկ և կանայք խախտեցին Աստծո օրենքը և արեցին այնպես, ինչպես իրենք էին ուզում: Համեմատեք այսօրվա հետ: Տեսեք, թե ինչ է կատարվում: Եթե ուզում եք տեսնել, որ գնացքը կայարանի մուտքի մոտ է, շատ ուշադիր նայեք, թե ինչ է կատարվում այսօր, ինչպես ասում է Հիսուս Քրիստոսի անսխալական Խոսքը: 69. Ուշադրություն դարձրեք. Աստվածաշունչն ասում է (դա ակնհայտ է), որ նրանք ուտում և խմում էին իրենց գեղեցիկ կանանց հետ: Մենք հասկանում ենք, որ այդ ամենը լավ է: Ուտելն ու խմելը կյանքի բնական օրենքներն են: Մենք պետք է դա անենք: Բայց եթե դուք միայն դրա մասին եք մտածում… Այսօր մարդիկ դարձել են որկրամոլներ և արբեցողներ: Կանայք արբում են ռեստորաններում: Երբ մատուցում են ալկոհոլային ըմպելիքներ և կոկտեյլներ, կանայք տղամարդկանցից շատ են խմում: 70. Հիսուսն ասաց. «Ջրհեղեղին նախորդող օրերին մարդիկ ուտում էին, խմում, ամուսնացնում»: (Այդ ժամանակ շատերը կանանց հետ ապրում էին առանց ամուսնանալու): Այսօր կան հաստատություններ… Ռենոյում դուք կարող եք ամուսնանալ, ամուսնալուծվել և նորից ամուսնանալ նույն օրը: Բայց հիմա դա հնացել է: Մեծ քաղաքներում այսպես կոչված ամուսիններն ու կանայք իրենց համար առանձին բանալիներ ունեն: Ես շատ եմ ճամփորդում և գիտեմ, որ դա ճիշտ է: Այդպիսի տներում ամուսինն իր սեփական հանդիպումներն ունի, կինը՝ իր: Ապականության այնպիսի խառնուրդ է, որից առաջացել է այս փափկասուն, ծույլ, անպիտան և ուղիղ դժոխք գնացող սերունդը: 71. Տեսեք, թե մարդու մարմինը ինչ է դարձել մի քանի տարվա ընթացքում: Տեսեք, թե ինչ է անում: Գիտությունն անընդհատ փորձում է ավելի լավ սնունդ ստեղծել: Նրանք ստեղծել են հիբրիդ եգիպտացորեն, հիբրիդ լոլիկ, հիբրիդ տավարի միս, որոնց մեջ ոչ մի լավ բան չկա: Դա սպանում է մարդկանց, բայց նրանք դա չեն հասկանում: Մի քանի տարի հետո մարդը մեդուզայից չի տարբերվի: 72. Հիսուն տարի առաջ էլ մարդիկ գնդակ էին խաղում, ինչպես հիմա, բայց երբեք չէիր լսի, որ դրանից վնասվեն: Այսօր տարեկան տասնյակ կամ նույնիսկ երկու տասնյակ մարդիկ են մահանում դրանից: Երբ գնդակը հարվածում է խաղացողին, նրա մեջ չկա մի բան, որ կարողանա պահել նրա կյանքը: Նա նման է ծովախոզուկին: Այնքան նուրբ է, որ հենց հարված լինի, մեռնում է: 73. Երբ Բոբ Ֆիթսիմոնսը կռվում էր Կորբետի հետ, կարծեմ մի անգամ քսանհինգ ռաունդ կռվեցին բռունցքներով: Այդ մարդիկ այնքան էներգիա ունեին, որ կարող էին երկար պայքարել միայն բռունցքներով: Նրանք քնում էին ձեռքերը քացախի մեջ դրած, որպեսզի ձեռքերը կոշտանան: Եվ ռաունդն էլ չէր տևում երկու կամ երեք րոպե ինչպես հիմա: Նրանց ձեռքերին փետուրով լցված ձեռնոցներ չկային, և ոչ ոք չէր մեռնում: Ռաունդը վերջանում էր նոկդաունով: Պետք է մարդուն տապալեիր: Նրանք կռվում էին մինչև հարյուր քսանհինգ ռաունդ: Նրանք տղամարդի՛կ էին: Այսօր պետք է ստիպված լինեն բռնցքամարտը դադարեցնել, որովհետև չնայած նրանց փետուրով լցված ձեռնոցներին, նրանք երկու-երեք ռաունդից ավել չեն կարող կռվել, առանց մահվան դեպքերի: Ինչու՞: Տղամարդիկ դարձել են փափկասուն, հիբրիդ. սերունդը մեռնելու վրա է: 74. Աստվածաշունչը չի՞ ասում, որ տղամարդիկ կդառնան ավելի թույլ և ավելի գիտուն: Շուտով կգան ժամանակներ, երբ մարդիկ կերակրի փոխարեն պատիճներ կընդունեն: Մարդկությունը դարձել է ծխողների, խմողների, կոկտեյլ և թմրադեղ սիրողների խումբ: Հանցագործություններ են սկսվում դպրոցում, պատանիների շրջանում: Զարմանալի չի, երբ տեսնում ես, թե նրանց մայրերն ինչպես են իրենց պահում փողոցում. նրանք իրենց երեխաներին էլ նույն ճանապարհով են տանում: 75. Հիմա ավելի ու ավելի գեղեցիկ կանայք կան: Հասարակական կյանքը կործանված է: Ո՛հ, որքան տարածված է դա մեր օրերում: Ինչպե՞ս են նրանք խուսափելու պատժից: Բայց չեն կարող խուսափել: Ի՞նչ են անում մեր օրերում: Ինչ որ առաջ էին անում: Նրանք ծաղրում են Աստծո պատվիրանները: Աստված ասել է. «Մի՛ շնացիր»: Իսկ նրանք ցույց են տալիս, որ կարող են շնություն գործել և շարունակել այդպես ապրել: Նրանք կարծում են, որ կարող են շարունակել այդպես, բայց չեն կարող: Գուցե դու չպետք է գաս այստեղ ինձ լսելու: Մինչդեռ Աստված ասել է, որ այս ժամանակում է առկայծելու կարմիր լուսազդանշանը: Հիսուսն է ասել: 76. Նրանք մեղք են գործում և ծաղրում են մեղքը: Շատ հաճախ աշխարհն առաքինություն է կոչում այն, ինչ Աստվածաշունչը կոչում է անբարոյականություն: Մայրերն իրենց դեռահաս աղջիկներին կարճատաբատ են հագցնում և այդպես նրանց հետ դուրս են գալիս՝ մտածելով, որ իրենց երեխայի համար առաքինություն է կանացի մարմինը ցուցադրելը, մինչդեռ, հակառակը, Աստվածաշունչն ասում է, որ դա անբարոյականություն է: Դա սարսափելի է: Բայց աշխարհն ասում է, որ դա առաքինություն է: Իսկ եկեղեցին ոչինչ չի ասում: Ժամանակն է, որ մեկը վեր կենա արդարության անունով, Հիսուսի Անունով և կանգնեցնի այդ ամենը, որովհետև դատաստանի օրը դրա համար պատասխան ենք տալու: 77. Եթե ոմանք դա հնաոճ են համարում, թող նայեն, թե ինչ էր կատարվում մի քանի տարի առաջ, համեմատեն այսօրվա կատարածի հետ և հետո պատկերացնեն ապագան: Ուրիշ ապագա չկա Տիրոջ գալստից բացի: 78. Համեմատեք, տեսեք, թե ինչ էին անում կանայք ջրհեղեղից առաջ և ինչ են անում հիմա: Տեսեք, թե ինչպիսին էր նրանց դիրքորոշումը: Տեսեք, թե ինչ էին անում Աստծո որդիներն այն ժամանակ: Նայեք, թե ինչ են անում այսօր: 79. Վերջերս, երբ մի ժողովի էի մասնակցում, տեսա մի բան, որը ինձ հուսահատեցրեց: Մի քարոզիչ էր խոսում, և տպավորություն ունեի, որ բոլորը հավանություն են տալիս նրա ասածներին: Ես մի քիչ հեռու էի նստած, անկյունում: Որոշ ժամանակ անց մի երիտասարդ կին ներս մտավ, որն իրոք անպարկեշտ էր հագնված: Նա անցավ դահլիճով՝ մանրաքայլ կոտրատվելով, ինչպես գրված է Աստվածաշնչում: Բեմի վրա բոլոր քարոզիչները և դահլիճում նստածները շրջվեցին և սկսեցին հայացքով հետևել այդ աղջկան: Ես հիշեցի սուրբգրային այն հատվածը, երբ Աստծո որդիները նայեցին մարդկանց աղջիկներին՝ մեղավոր, ամբարիշտ, բայց գեղեցիկ կանանց: Քանի՜ եկեղեցիներ են կործանվել այդ պատճառով: Հենց դա հեռացրեց Աստծո Հոգուն: Ուշադրություն դարձրեք. դա եղավ այն ժամանակ, երբ Աստծո որդիները նայեցին մարդկանց աղջիկներին: 80. Հիշեք, որ Հիսուս Քրիստոսը՝ Անսխալականն է ասել, որ այդպես է լինելու այսօր: Եվ Նա ասաց, որ երբ մենք տեսնենք այդ բաները, կիմանանք, որ ժամանակը մոտ է, դռան մոտ: Եվ շատ չեն այն մարդիկ, որոնք կասեն դա: Շատ քարոզիչներ չեն կարող դա ասել: Կկարողանային, եթե ցանկանային: Բայց եթե նրանք դա անեն, եկեղեցին կվռնդի իրենց: Դա բացարձակապես ճիշտ է: 81. Բայց ահա մի բան. եթե մարդը կանչված է Աստծուց, նա կկառչի Աստվածաշնչից, ինչ էլ որ անի: Դուք պետք է հիշեք, որ դա ճշմարտություն է: Իսկ Ճշմարտությունը կամ կապում է կամ ազատում: Հենց դա է ասել Հիսուս Քրիստոսը: 82. Աստծո որդիները անկում ապրեցին մարդկանց աղջիկների գեղեցիկ կազմվածքի և դեմքի պատճառով: Նույնն էլ այսօր է կատարվում: Նույն բանն է: 83. Համեմատություն կատարեք այն ժամանակվա և այսօրվա միջև. մարդիկ բազմանում են, կանայք՝ գեղեցկանում, Աստծո որդիներն ընկնում են, մարդիկ ամուսնանում և ամուսնացնում են, շնություն են գործում և այլն: 84. Դուք կասեք. «Ո՛հ, Բրանհամ եղբայր, մի րոպե, ես չեմ հասկանում…»: Եղբայրներ, որևէ բան ասելուց առաջ լսեք սա. Հիսուս Քրիստոսն ասել է, որ եթե տղամարդը նայում է կնոջը ցանկանալու համար, իր սրտում արդեն շնացել է նրա հետ: Երբ տղամարդը դուրս է գալիս իր աշխատասենյակից, եկեղեցուց, տանից, ի՞նչ է նա տեսնում. կանացի մարմնի ցուցադրություն, գեղեցիկ դեմքով և կազմվածքը ցուցադրող հագուստով կանանց: Տղամարդիկ փորձության են ենթարկվում: Աստված ասել է, որ դա կլիներ: Երբ դա կատարվի, ուրեմն ժամանակը շատ մոտ է, դռան մոտ: Հենց դա կատարվեց Նոյի ժամանակ, երբ Աստծո որդիները տեսան մարդկանց աղջիկներին և նրանց վերցրեցին իրենց համար: Ահա թե ուր ենք մենք հասել: 85. Ուշադիր եղեք, որովհետև հիմա էլ նույն բանն է կատարվում: Պատմության մեջ տեսնում ենք, որ կինն այնպիսի գրավչություն ուներ, որ տղամարդիկ նրանց անունով խորաններ պատրաստեցին: Հիշեք Վեներային և մյուսներին: Նրանք նրանց պաշտամունքի առարկա դարձրին, որոնց առաջ երկրպագություն են անում: Գուցե դուք ասեք. «Բրանհամ եղբայր, հիմա նման բաներ չկան, պետք չէ այն ժամանակների հետ համեմատություն անել»: Ներողություն, կարծում եմ, որ հիմա է՛լ ավելի վատ է: 86. Ի՞նչ ենք մենք տեսնում: Թերթերում միայն կանանց նկարներ են: Վիսկիի շշի վրա, թերթերում, ամենուրեք գայթակղիչ աղջիկներ են անպարկեշտ հագուստով: Հեռուստատեսությամբ էլ նույն բանն է: Որտեղ էլ որ նայեք, լինի դա ծխախոտի թե մեկ ուրիշ բանի գովազդ, միայն գեղեցիկ կանանց են ցուցադրում: Նրանք չեն կարողանում մեկ զույգ գուլպա վաճառել առանց տուփի վրա մեկ զույգ ոտք ցուցադրելու: Այդպես է: Ի՞նչ է դա նշանակում: Ինչու՞ է այդպես: 87. Հիշեցի մի մարդու, ով ապրում էր փողոցի անկյունում, ում համար ես աշխատել էի: Նրա անունն է Քրիս Մայսներ: Շատերդ հիշում եք նրան: Նրա կնոջ անունն էր Լիլիան, կարծեմ… Էլինգեր: Նա շատ գեղեցիկ էր: Մի անգամ նրա հորից թույլտվություն խնդրեցին, որ աղջկա լուսանկարը դնեն շոկոլադի տուփի վրա: Բայց նրա հայրը՝ մի տարեց, լյութերական գերմանացի, ոտքի կանգնեց և ասաց. «Ինձ համար անարգանք կլիներ տեսնել աղջկաս լուսանկարը շոկոլադի տուփի վրա, որը վաճառվում է ամբողջ երկրում»: Այսօր տեսնում ես ամենուր՝ գովազդային վահանակների վրա, հեռուստատեսությամբ անպարկեշտ, գայթակղիչ, ամբարիշտ կանանց նկարներ: Տեսնու՞մ եք: Գնացքը մտնում է կայարան: Աստվածաշունչն է այդ ասում: Գնացքը շատ շուտով գալու է. արդեն ձայնը լսում ենք: 88. Այդ թեմայի վերաբերյալ ուրիշ բաներ էլ ենք ասում, բայց հիշեք, որ սա նույնպես լուսազդանշան է, այդ լուսազդանշաններից մեկը, որ առկայծում են մեր աչքերի առաջ: Մենք տեսնում ենք ազգի վիճակը, տեսնում ենք քաղաքական խառնաշփությունը, տեսնում ենք եկեղեցու վիճակը: Մենք այդ ամենի մասին քարոզում ենք, բայց ահա այստեղ մի նոր բան կա: Դա մի բան է, որի մասին մարդիկ չեն ուզում լսել, բայց այնուամենայնիվ պետք է այդ մասին խոսել, որովհետև այդ ամենը բարձրաձայնող է պետք: Եվ հիշեք, այն խոսքերը, որոնք ձեզ ասում եմ այս երեկո, դատաստանի օրը լսելու եմ: 89. Ոչ շատ վաղուց Տերը տեսիլքով ինձ ցույց տվեց այն կնոջը (ես երբեք նրա անունը չեմ հիշում)... Մերիլին Մոնրո: Ես նրան երբեք չեմ տեսել, ես կինո չեմ գնում: Բայց ես տեսա այդ աղջկան. նա շատ գրավիչ էր: Նա փորձում էր ինչ-որ բանի հասնել: Նա սրտի նոպայից մահանալու վրա էր: Տերն ինձ ասաց. «Դու կասես, որ նա մահացել է ժամը չորսին: Նա ինքնասպանություն չի գործել: Դու կասես, որ նա մահացել է ժամը չորսին, որովհետև մի քանի վայրկյանից ժամը չորսն է»: Եվ ես տեսա, թե որտեղ են նրան գտել: Ես դա պատմեցի Բիլլիին, ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր ներկա էին: Մի քանի օրից հայտնեցին Մերիլին Մոնրոյի մահվան մասին: 90. Վերջերս, երբ ես Կանադայում էինք, մենք մնում էինք այն կնոջ տանը, որը մեզ տրամադրել էր իր տունը և այնտեղ հեռուստացույց կար, երեխաներս ինձ անընդհատ ասում էին. «Ֆիլմ են ցուցադրելու, որի վերնագիրն է «Գետը, որը հետ չի հոսում»»: Դա այն գետն է, որտեղ ես միշտ գնում եմ ձկնորսության: Ընկերներիցս մեկը՝ Ջոն Սմիթը, միշտ այնտեղ է գնում: Երեխաներն ինձ ասացին. «Նրանք ֆիլմ են նկարել այդ գետի մասին: Գուցե այնտեղ տեսնենք պարոն Սմիթին: Դու ուզու՞մ ես նայել»: Ես նրանց ասացի. «Եթե ժամանակին Կանադայից վերադառնամ, կնայեմ: Երբ ֆիլմը սկսվեց, ես գնացի նայելու: Եվ ու՞մ տեսա էկրանի վրա: Մերիլին Մոնրոյին: Նրա մահից անցել էր մեկ տարուց ավելի, և ահա նա էկրանին էր, գայթակղիչ կերպով հագնված: Կարող էինք լսել նրա ձայնը և էլի տարիներ շարունակ կարող ենք լսել, որովհետև ձայնագրված է: Եթե այդ տեսաերիզը տեսագրել է նրա գործողությունները, և եթե նա կարողանար իր գտնված վայրից այս երեկո այն տեսնել (հուսով եմ, նա փրկված է, բայց ես ոչինչ այդ մասին չգիտեմ. դա Աստծո գործն է), նա չի կարող դրանք ժխտել: Չի կարող ժխտել, որովհետև նկարահանված են: Առավել ևս Աստված է նկարահանել մեր յուրաքանչյուր գործը, յուրաքանչյուր շարժումը Իր փառավոր ժապավենի վրա: Մենք չենք կարող դրանից խուսափել: Ամեն բան այնտեղ է: 91. Եվ հիշեք, եթե այստեղ բարձրախոս լիներ և իմ ասածները ռադիոյով հաղորդեին աշխարհով մեկ, ամբողջ աշխարհի ունկնդիրները իմ ձայնը կլսեին ավելի շուտ, քան այն կհասներ ձեզ ամբիոնից: Դա այս աշխարհի էլեկտրոնային համակարգն է: 92. Մյուս կողմից, գիտեք, որ ձայնը երբեք չի մեռնում: Գիտությունը պնդում է, որ քսան տարի հետո, եթե շարունակի նույն տեմպով զարգանալ, մարդիկ կկարողանան լսել Հիսուսի իսկական ձայնը, երբ նա երկրի վրա է: Եվ դա ընդամենը քսան տարուց: Դա նման է այն բանին, երբ մանրաքար ես գցում լճակի մեջ: Փոքրիկ ալիքները կարող են անհետանալ ձեր տեսադաշտից, բայց գիտությունը պնդում է, որ դրանք գնում են մի ափից մյուսը, կարող են անցնել օվկիանոսը և հետ գալ ու երբեք չեն անհետանում: Այդպես էլ չեն անհետանում ձեր ասած խոսքերը. դուք դրանց հետ կհանդիպեք դատաստանի օրը. դրանք ձեզ կամ կդատապարտեն կամ կփրկեն: Դուք չեք կարող դրանից խուսափել: 93. Հենց այս դահլիճում անցնում են մարդկանց պատկերներ: Եթե չեք հավատում, միացրեք հեռուստացույցը: Նաև մարդկանց ձայները, թեև մեր զգայարանները չեն կարող դրանք որսալ: 94. Նրանք ունեն հաղորդող կայան և մագնիսական բևեռ կամ խողովակ, կամ բյուրեղ, որը որսում է այն ձայները և վերարտադրում: Եվ ահա թե ինչ է Աստվածաշունչը. դա Հիսուս Քրիստոսի Խոսքն է, որը Նա ասել է, և այն բառացիորեն կենդանի է, ինչպես որ ցանկացած խոսք այս աշխարհում: 95. Եթե ձեր սիրտը մաքրվել է Հիսուս Քրիստոսի Արյունով և դարձել է ընդունող սարք այն Հաղորդիչից, Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան և կատարում է նույն գործերը, ինչ նախկինում, որովհետև Նրա Խոսքը չի կարող մեռնել: Այն հավիտյան կենդանի է: Մենք կարիք չունենք քսան տարի սպասելու, որպեսզի տեխնիկան ստեղծի այդպիսի ընդունող սարք. մենք հենց հիմա ենք դա ընդունում: Ահա այդպես : 96. Մենք ապրում ենք մեր Տիրոջ գալստին նախորդող փառավոր ժամանակներում, և ամենուրեք կարմիր լուսազդանշաններ են վառվում՝ հաղորդելու համար Նրա գալուստը: Մենք դա տեսնում ենք քաղաքականության մեջ, տեսնում ենք եկեղեցում, տեսնում ենք մեր ապրած ժամանակներում: Որտեղ էլ նայենք, տեսնում ենք դա: Արևն էլ առաջվա տեսքը չունի: Երկիրը կորցնում է իր հավասարակշռությունը: Ես լսել եմ, որ հյուսիսային բևեռի շրջանում ծովն առաջվանից ավելի խորն է դարձել: Մի ժամանակ Բերինգի նեղուցը կարող էիր ոտքով անցնել: Այժմ այն շատ է խորացել: Ինչու՞: Որովհետև երկիրը մեջտեղից ուռչում է: Այնտեղ, որտեղ խորն էր, հիմա ջուրը քիչ է, այնտեղ, որտեղ ծանծաղուտ էր, հիմա խորն է: Աշխարհը լիովին կորցրել է հավասարակշռությունը: Այն երերում ու տատանվում է: Ամենուրեք բնությունը հանձնվում է: 97. Այս երեկո մենք տեսանք, որ բնությունն ինքը մարդկային ցեղի մեջ դրսևորում է Նրա գալստյան նշանը, որովհետև մարդկանց աղջիկները գեղեցկանում են, իսկ Աստծո որդիները նրանցից կին են ընտրում: Ինչպիսի՜ ժամանակներում ենք ապրում: Ո՛հ, Աստված իմ: Այն ժամանակ էլ նույնն էր: 98. Պատմության մեջ տեսնում ենք այդ ցնցող իրականությունը՝ տղամարդը երկրպագում է կնոջը, իսկ հիմա աշխարհը կանանց աշխարհ է: 99. Վերջերս ես Շվեյցարիայում էի: Ուշադրություն դարձրեք, որ ես ոչինչ չունեմ քրիստոնյա կանանց դեմ. նրանք անգին գոհարներ են: Ես խոսում եմ աշխարհի անկման մասին: Այնտեղ էր Գուգենբուլ եղբայրը և իր ընկերուհին: Այդ մարդը մոտավորապես իմ տարիքին է: Երբեք ամուսնացած չի եղել, տարեց ամուրի է, եկել էր մի երիտասարդ կնոջ հետ: Այնտեղ շատ երիտասարդ կանայք կային: Նրանցից մեկն ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, պատմեք մեզ Ամերիկայի մասին. թվում է, որ դա կանանց երկիր է»: Ես պատասխանեցի. «Դա ճիշտ է»: Նա ինձ ասաց. «Ես միշտ ցանկացել եմ այնտեղ գնալ»: Ես սկսեցի բացատրել նրան, թե ինչ է այնտեղ կատարվում: Նա բացականչեց. «Ինչպե՜ս թե»: Ես նրան պատասխանեցի. «Այո, իրոք այդպես է»: Նա միանգամից միտքը փոխեց: Նա ինձ ասաց. «Ինչպե՞ս կարելի է քրիստոնյայի պես ապրել այդպիսի երկրում»: Մտածեք այդ մասին: 100. Մի անգամ Հռոմում ցնցող բան տեսա: Հյուրանոցից դուրս գալով գնում էի այն վայրը, որտեղ «Երեք մանրադրամների շատրվանն» է: Կանայք գալիս են ու իրենք իրենց առաջարկում հանդիպման համար՝ ամեն տեսակի, չափսի ու տեսքի կանայք: Արդեն չեմ հիշում, թե քանի հոգի մոտեցան Բիլիին, ինձ և Բաքստեր եղբորը, մինչև հասանք այդ շատրվանին, և մեզ ուղեկցում էր ամերիկյան ավիաընկերությունից մի մարդ: Ես հարցրի. «Այդ կանայք ստիպվա՞ծ են այդպես վաստակել իրենց ապրուստը»: 101. Նա պատասխանեց. «Ո՛չ, նրանք այս սովորությունը ձեռք բերեցին, երբ այստեղ զինվորներ կային: Թեև հիմա բոլորն էլ լավ աշխատանք ունեն, բայց շարունակում են այդ անել»: Նույնիսկ այդպիսի վայրում, երբ ես Սան-Անջելոյում էի, Վատիկանի կողմից գրված մի ցուցատախտակ տեսա, որի վրա գրված էր. «Զգուշացում ամերիկուհիների համար. մահացածների հանդեպ հարգանքից ելնելով, խնդրում ենք հագնվել մտնելուց առաջ»: 102. Մի անգամ Փարիզում տեսա մի ամերիկուհու: Մի ժամանակ մեր նորաձևությունը գալիս էր Փարիզից: Բայց այդ աղջիկը, որն իր ծնողների հետ էր, այնքան անպարկեշտ էր հագնված, որ աշխատող զինվորները գցեցին իրենց քլունգներն ու թիակները և վազեցին այդ ամերիկացի աղջկան նայելու: 103. Հիմա Ամերիկան է նորաձևությունը թելադրում: Մի ժամանակ Փարիզն էր: Հիմա այստեղ են գալիս գնելու համար այդ գռեհիկ, ցածրաճաշակ ապականությունը: Իսկ սա այն երկիրն է, որտեղ եղավ Սուրբ Հոգու մկրտությամբ արթնությունը մեր հրաշալի Տեր Հիսուսի հետ, որը ցույց տվեց մեզ Իր նշաններն ու շնորհքի հրաշալիքները: Նա ցույց տվեց, որ մենք ապրում ենք Նոյի ժամանակվա նման ժամանակաշրջանում, և կարմիր լուսազդանշանը վառվում է ամեն տեղ: Մի Աստված, որ կարող է մեռելներին հարություն տալ, մի Աստված, որ կարող է կանխասել իրադարձությունները և իրականացնել դրանք առանց նվազագույն սխալի... Բայց ինչքան ուզում եք քարոզեք մեր ամերիկացի կանանց. նրանք տարեցտարի ավելի վատն են դառնում: 104. Դուրբանում՝ Հարավային Աֆրիկայում, երկու հարյուր հազար սևամորթներ էին հավաքվել մի հավաքույթի համար, որտեղ Աստված գործեց այդ մեծ հրաշքը: Այնտեղ կային երեսուն հազար ամենահետամնաց բնիկներ: Տղամարդիկ, ինչպես և կանայք մերկ էին, միայն չորս մատնաչափ երկարությամբ լաթի կտորներ էին կախել ազդրերի շուրջը միայն առջևից: Նրանք մերկ էին և ունեին միայն մի այծի մորթի, որը նրանց տալիս են, երբ հասնում են որոշակի տարիքի: Նրանք դա օգտագործում էին որպես հագուստ, որպես վերմակ, և երբ մահանում էին, նրանց դրանով փաթաթում էին և թաղում դաշտի մի անկյունում: 105. Ես տեսա այդ կանանց, որոնք այնքան հետամնաց էին, որ նրանցից մեկը ծննդաբերեց ինձանից տասը մետր հեռավորության վրա: Նա չգնաց ծննդատուն: Մեկ ուրիշ կին նրան օգնեց, և հինգ րոպե հետո ամեն ինչ վերջացավ: Նա վերցրեց իր մանկիկին և սկսեց կերակրել: Տեսնում եք, թե ինչ աստիճանի հետամնաց են: Բայց երբ այդ մարդիկ տեսան, թե ինչպես Ամենակարող Աստծո զորությունն իջավ այդ փոքրիկ տղայի վրա, որը շատ հիվանդ էր և նույնիսկ կորցրել էր բանականությունը, տեսան, թե ինչպես այդ տղան վեր կացավ լիովին խելքը գլխին և սկսեց փառաբանել Աստծուն, երեսուն հազար հետամնաց բնիկներ ընդունեցին Հիսուս Քրիստոսին որպես իրենց անձնական Փրկիչ: Ի՞նչ կատարվեց: Դուք հիշում եք, որ դա տասն անգամ ավելի է, քան Պենտեկոստեի ժամանակ դարձի եկածների թիվը՝ երեսու՛ն հազար... Ես տեսա այդ կանանց իմ սեփական աչքերով: Երբ նրանց երեսնիվայր ընկան գետնին և կոտրեցին իրենց կուռքերը, տվեցին իրենց կյանքը Հիսուս Քրիստոսին, նրանք ոչինչ չգիտեին: Նրանց մեծ մասը նույնիսկ երբեք չէր լսել Նրա Անունը: Երբ նրանք ծնկի եկան, ես նրանց ասացի, որ եթե անկեղծ են, թող կոտրեն իրենց կուռքերը, և նրանք կոտրեցին: Նրանք ծնկի էին եկել և տվել իրենց կյանքը Քրիստոսին, մինչ ես աղոթում էի նրանց համար: Հետո վեր կացան: Եվ այս կանայք, որոնք մինչ այդ կանգնած էին թևերն իջեցրած և չգիտեին, որ մերկ են, երբ Քրիստոսի կյանքը դիպավ նրանց կյանքին, ծալեցին իրենց թևերը՝ ծածկելու համար մարմինը և հեռացան տղամարդկանց ներկայությունից: Եվ եթե Հիսուս Քրիստոսի հպումը կարողացավ փոխել քաղաքակրթությունից հեռու մարդուն, ինչ կլինի այն ազգի հետ, որը դարեր շարունակ լսել է Ավետարանը: Դա ես տեսել եմ իմ սեփական աչքերով, ոչ թե պատմել են ինձ: Ես դա տեսել եմ: Տարօրինակ է, որ մենք կրում ենք քրիստոնյա անունը և տարեցտարի ավելի ենք հանվում: Եվ դա բնավ չի մտահոգում եկեղեցիներին: 106. Հեռուստատեսությունը մեծարում է կանացի մարմինը: Նա աստվածուհի չէ, բայց դա Միացյալ Նահանգներին դնում է այն վիճակում, որ իրականանա Սուրբ Գրքում գրվածը: Միացյալ Նահանգների թիվը տասներեքն է: Ամերիկան միշտ կնոջը պաշտամունքի առարկա է դարձրել: Այն պատկերված է դոլարի վրա, պատկերված է ամենուր: Եվ հեռու չէ այն ժամանակը, երբ ամերիկյան աստվածուհի կունենանք: Դուք կարող եք տեսնել պատի վրա գրող ձեռքը: 107. Ի՞նչ պիտի անենք: Իջեք փողոց և նայեք. տեսեք այդ կանանց, որոնք քաղաքում զբոսնում են այնպիսի հագուստներով, որոնք պարկեշտ կինը կամաչեր իր սեփական ննջարանում հագնել: Փողոցում քայլում են ինչ-որ նեղ, փոքր հագուստով: Իսկ այդ մինի բիկինիները, որ հագնում են լողափում և չեն գիտակցում, որ իրենց մեջ չար ոգի է իշխում: Իսկ այդ կանանցից շատերը երգում են եկեղեցու երգչախմբում: Բայց Հիսուսն ասել էր, որ այդ բաները կլինեին: 108. Կինն ընդամենը միս ու արյուն է. աստված չէ: Իմ կարծիքով (թող Աստված ինձ ների, եթե սխալվում եմ), սա զանգվածային ստրիպտիզ է: Չես էլ կարող մեղադրել ոչ քրիստոնյա տղամարդկանց, եթե ընկնում են փորձության մեջ և վատ բան անում: Նույնիսկ զարմանալի է, որ ավելի շատ ավերածություններ չեն լինում, հաշվի առնելով, թե ինչքան շատ կանայք են այդպես վարվում: Բայց եթե դա կատարվում է, ինչպե՞ս կարող եք տղամարդկանց մեղադրել: Մեղադրեք նրան, ով արժանի է մեղադրանքի: 109. Կանայք ինձ կասեն. «Բրանհամ եղբայր, ես լիովին բարոյական եմ»: Ես չեմ կասկածում, քույրս, բայց գիտե՞ք, որ դատաստանի օրը պատասխան եք տալու և մեղադրվելու եք շնության մեջ, որ այդպես ձեզ ցուցադրել եք և տղամարդիկ ձեզ ցանկացել են: Հիսուսն ասել է. «Ով կնոջը նայում է ցանկանալու համար, արդեն իսկ իր սրտում շնություն գործեց նրա հետ»: Տղամարդը դրա համար պատասխան կտա: Գուցե դուք այդ մեղքը չեք գործել, բայց թույլ եք տվել սատանային ձեր մեջ այդ հոգին դնել... մինչդեռ բնությունն ինքը ձեզ պիտի սովորեցներ, որ դա վատ բան է: Նույնիսկ առանց Աստծո Հոգին ունենալու բնությունը ձեզ ցույց կտար, որ դա վատ է: 110. Ես կանխասում եմ, որ շուտով փողոց դուրս կգան այնպիսի մի բան հագած, որը նման է թզենու տերևի: Ես դա կանխասել եմ երեսուն տարի առաջ: Դա սրբապղծություն է Աստվածաշնչի հանդեպ, բայց այդ կանայք կանեն դա: Հասարակական ստրիպտիզ է: 111. Այսօր սատանան նույնն անում է Աստծո որդիների հետ: Դա ճիշտ է: Նայեք միայն բիզնեսին: Բիզնեսը մեծ մասամբ ղեկավարում են կանայք: Դա ճիշտ է: Նայեք մեր եկեղեցիներին, նայեք մեր ազգին, նայեք, թե ինչպես են Աստծո որդիները խոնարհվում այդ պաշտամունքի առարկայի՝ կնոջ առջև: Ինձ համար նրանք պարզապես հասարակաց աղջիկներ են: Սարսափելի է ասել, բայց դա մերկ ճշմարտություն է: Ես լիովին գիտակցում եմ, որ մարդիկ կլսեն ձայներիզները և կկրկնեն իմ ասածները: Բայց ինչպե՞ս կարող են հակառակն ասել: Եթե դուք ձեզ ներկայացնում եք այն վիճակում, որ տղամարդը ձեզ նայում է, Հիսուսն ասում է, որ նրա հետ շնություն եք գործել: Եվ այդ տղամարդը պատասխան է տալու շնության համար: Բայց ու՞մ մեղքով: Կնոջ, որ հանվել է և ներկայացել մեղավոր մարդու առաջ: Դա ճիշտ է: Իսկ դա ինչի՞ նշան է: Դա վերջին ժամանակների կարմիր լուսազդանշանն է: 112. Կինը մերժում է իր մայրության կոչումը: Ազգերը քայքայվում են: Եթե ուզում եք տեսնել դա, կարդացեք Մատթ. 5:28-ը: Սեռական իշխանությանը ենթարկվելը կործանում բերեց: Եթե ուզում եք նայել անցյալին, ահա մի քանի ազգեր, որոնց անկման պատճառներին հետևել եմ: Եգիպտոսը, Ասորեստանը, Հռոմը և մյուսները անկում ապրեցին կանանց իշխանության պատճառով: 113. Բայց ուշադրություն դարձրեք, չկա ավելի լավ բան, որ Աստված տար տղամարդուն, փրկությունից բացի, քան առաքինի կինը: Ոչ ոք չի կարող տղամարդուն ավելի լավ մխիթարել հոգնած ժամանակ, քան իր կինը: Նա երբեք ոչ ոքի չի վստահի իր կնոջից բացի: Եվ դուք, եղբայրներ, կարող եք ձեզ երջանիկ համարել, եթե ունեք սիրալիր կին, որը մաքուր է, ազնիվ, բարոյական, և երբ հոգնած տուն եք գալիս, նա խոսում է ձեզ հետ: Նա քեզ համար կանի ավելին, քան որևէ այլ մեկը: Դա ճիշտ է: Այդպիսի կինը թանկարժեք գոհար է, թագուհի է: 114. Բայց հիշեք, որ կինն է ստեղծվել տղամարդու համար, ոչ թե տղամարդը՝ կնոջ: Տղամարդը Աստծո վերջին ստեղծագործությունն է: Կինը վերցվել է տղամարդուց: Նա ստեղծվել է տղամարդու համար, ոչ թե տղամարդը՝ նրա համար: Եվ տղամարդն ընկնում է, երբ սկսում է երկրպագել կնոջը: Հենց այդպես եղավ սկզբում: Քանի որ Ադամը՝ Աստծո որդի լինելով, չէր կարող վատ բան անելու փորձության ենթարկվել, սատանան մտավ օձի մեջ, որը նման էր մարդուն: Այդտեղ ամեն ինչ սկսվեց: Եվան դուրս եկավ Աստծո Խոսքի հովանու տակից և դրանով բոլոր վշտերի ու գերեզմանների սկիզբը դրվեց: Դա այն ժամանակից ի վեր գործված ցանկացած մեղքի սկզբնակետն է: 115. Սկզբում անկման պատճառը կինն է եղել, վերջում նորից նա է լինելու: Կինն է սկսել, կինն էլ վերջացնելու է: Զարմանալի չէ, որ Աստվածաշունչն ասում է, որ Սիոնի փրկվածները փառավոր կլինեն Աստծո աչքում: 116. Եսայի 3-րդ գլուխը մեզ ցույց է տալիս, թե վերջին ժամանակներում ինչքան անպարկեշտ են դառնալու կանայք. ինչպես են հագնվելու, ինչ սանրվածք են անելու և այլն: Աստվածաշունչն այդ մասին խոսում է Եսայի 3-րդ գլխում: Ցույց է տալիս, թե ինչպես են քայլելու՝ բարձրակրունկ կոշիկներով շխշխկոց հանելով, ոտնապարանջաններով զնգզնգացնելով և այլն: Ասվում է, որ այդ ամենը կվերցնի նրանցից և նրանք կնստեն իրենց անբարոյականության գարշահոտության մեջ: Ասվում է, որ յոթ կին պիտի բռնեն մի տղամարդու՝ ասելով. «Մենք ինքներս կվաստակենք մեր հացը, միայն թե քո անունով կոչվենք, որ մեր նախատինքից ազատվենք»: 117. Բայց Նա ցույց է տվել, թե որքան փառավոր է լինելու այդ փոքրիկ ճյուղը, որը խուսափելու է այդ բոլոր բաներից: Այդ ժամանակ նրանք Տիրոջ համար սրբարան են լինելու, երբ ճշմարիտ, իսկապես վերստին ծնված կանայք իմանան իրենց տեղը և մնան այդ տեղում, եթե նույնիսկ ծաղրեն նրանց, եթե նույնիսկ հիմար ու հետամնաց անվանեն: Նրանք կվարվեն ինչպես իսկական լեդի, կկանգնեն, կհագնվեն, կխոսեն իսկական լեդիի նման : Այո՛: Ամե՛ն: «Ամեն» նշանակում է՝ թող այդպես լինի: Մի՛ վախեցիր: Դա քեզ չի վնասի: 118. Հիսուսի Խոսքն է մեզ ասել, թե ինչ է կատարվելու, և Նա հստակ մեզ ցույց է տվել դա: 119. Նա մեզ ցույց է տվել, թե ինչ է եղել Ղովտի ժամանակներում: Եթե ուզում եք նշել, դա գրված է Ղուկաս 17:28-ում: Մարդիկ ուտում էին, խմում, գնում էին, վաճառում, տնկում, կառուցում: Դրանք օրինական բաներ են, բայց, ուշադրություն դարձրեք, մարդիկ դրանից բացի ուրիշ բանի մասին չէին մտածում: 120. Ղովտի ժամանակ կանայք այնքան անբարոյական էին դարձել, որ տղամարդիկ թողեցին կնոջ բնական գործածությունը և խայտառակություն գործեցին միմյանց հետ: Սեռական բջիջների բնական տարբերությունը փոխվել էր, որովհետև կանայք այնքան անբարոյական էին դարձել: 121. Մի քանի օր առաջ Թուսոնում էի, խանութում, որտեղից հաց էի գնել: Դրսում մի տղա կար և երկու փոքրիկ տղա մեքենայի մեջ: Մեկ ուրիշը ներս մտավ և մի տուփ ծխախոտ խնդրեց: Վաճառողը՝ ալեհեր մի մարդ, ուշադիր նայեց նրան և ասաց. «Ու՞մ համար է այս ծխախոտը: Մայրիկի՞դ»: Տղան պատասխանեց. «Ո՛չ, այն տղայի համար է»: Վաճառողը նորից հարցրեց. «Նա բավական մե՞ծ է, որ ծխի»: Տղան պատասխանեց. «Այո, պարոն»: Վաճառողը տարօրինակ հայացքով նայեց նրան: Ես այնտեղ էի, մի ձեռքիս՝ հաց, մյուս ձեռքիս՝ մի շիշ կաթ, և նայում էի: Վաճառողն ասաց երեխային. «Շատ լավ», և նրան տվեց ծխախոտը: Հետո նայեց ինձ և ասաց. «Ես կասկածում եմ, որ նա այդ տարիքն ունենա»: 122. Ես նրան ասացի. «Նա չի կարող այդ տարիքն ունենալ: Ինչ տարիքի էլ լինես, երբեք ծխելու համար հարմար տարիք չես կարող ունենալ»: Նա ինձ ասաց. «Ես համաձայն եմ ձեզ հետ: Դուք դժվարությա՞մբ եք թողել ծխելը»: 123. Ես նրան պատասխանեցի. «Ես երբեք չեմ էլ սկսել: Իմ ծնողները ծխող էին, բայց Տեր Աստվածն ինձ պաշտպանեց դրանից»: 124. Նա շրջվեց իմ կողմը, հետաքրքրությամբ նայեց ինձ և ասաց. «Ես սարսափելի խայտառակություն եմ համարում այն, թե ինչպես են մարդիկ վարվում այսօր: Մի ժամանակ հարգում էին կնոջը: Գլխարկը հանում էին նրա ներկայությամբ: Եթե որևէ կնոջ հասցեին անպարկեշտ ակնարկ անեին, որևէ ջենթլմեն հակահարված կհասցներ դրան: Հարգում էին կանանց: Բայց այն, ինչ այսօր կատարվում է, կանայք են նպաստել դրան: Առաջ հասարակական տրանսպորտում, եթե կին էր ներս մտնում, բոլոր տղամարդիկ վեր էին կենում և գլխարկը հանում, նրան տեղ առաջարկում: Այսօր այլևս այդպես չեն անում: Բազմություն մեջ հրմշտում են իրար: Բայց կանայք են դրան հասցրել»: Եվ դա ճիշտ է: Նրանք ընկել են Հոլիվուդի դիվային իշխանության տակ, որը հայտնվել է թերթերում, հեռուստատեսությունում, հետո այդ ամենը վերածվել է գարշահոտ ապականությամբ լեցուն մի անոթի : 125. Ես գիտեմ, որ այդպես ասելով բարեկամներ ձեռք չեմ բերի, բայց դա զուտ ճշմարտություն է: Դա ճշմարտություն է: Դա Տիրոջ Խոսքն է, մեր սերնդում Տիրոջ գալուստն ազդարարող նշանը: Խոսքն ասում է. «Այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի»: Նաև ասում է. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի»: Դա նախազգուշացում է, կարմիր լուսազդանշան, որն առկայծում է՝ զգուշացնելու համար մեզ, որ շուտով վարագույրն իջնելու է: Մենք վերջին ժամանակներում ենք: 126. Մենք տեսնում ենք Տեր Հիսուսի նշանները, երբ Նա բժշկում է հիվանդներին, հարություն տալիս մեռելներին և հանում դևերին: Մենք տեսնում ենք, որ ժողովուրդը սրբանում է Սուրբ Հոգով: Մենք տեսնում ենք փոխված կյանքերը: Մենք տեսնում ենք մեծ նշաններ: Երկնքում խորհրդավոր նշաններ ենք տեսնում, ինչպիսիք են թռչող ափսեները: Պենտագոնը խոսել է այդ մասին, շատերը տեսել են հեռուստատեսությամբ, գրում են դրանց մասին: Նրանք չգիտեն, թե ինչ մտածեն այդ ամենի մասին: Ամեն տեսակ խորհրդավոր նշաններ կան: Տեր Հիսուսն իջնում է Կրակի սյան տեսքով, նրանք լուսանկարում են, տեսնում են, որ Նա կենդանի է մեր մեջ, նույնն է երեկ, այսօր և հավիտյան: 127. Մենք տեսնում ենք, որ այդ բոլոր բաները կատարվում են: Մենք տեսնում ենք եկեղեցու սառնությունը: Մենք տեսնում ենք հարանվանությունների աճը: «Երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է…»: Մենք տեսնում ենք, որ թզենին, այսինքն՝ Իսրայելը, վերադառնում է իր սեփական երկիրը: Մենք տեսնում ենք, թե ինչպես երիցականները, մեթոդականները, մկրտականները, լյութերականները, հոգեգալստականները, բոլոր եկեղեցիները «տերև են տալիս», այսինքն՝ արթնություն են ունենում: Նա ասել է. «Պատրաստվեք, որովհետև ժամանակը մոտ է»: Երբ տեսնում ենք, որ այդ բոլոր բաները կատարվում են, ուրեմն Տերը պատրաստվում է կանչել Իր ընտրյալներին: Ահա բոլոր այդ նշանները. «Երբ տեսնեք, որ կանայք ծայրահեղ գեղեցիկ են դառնում, երբ կտեսնեք, որ Աստծո որդիները կին են ընտրում մարդկանց աղջիկներից, երբ տեսնեք, որ բոլոր այդ բաները կատարվում են, ուրեմն կիմանաք, որ ժամանակը մոտ է, դռան մոտ»: Մենք հասել ենք դրան: 128. Մեկ մեջբերում էլ եմ նշել: Հիշեք Ղովտի աղջիկներին (այո, մենք հիշում ենք նրանց) Սոդոմ քաղաքում: Հիսուսն ասաց Ղուկասի 17-րդ գլխում. «Նույն ձևով էլ ինչպես Ղովտի օրերին եղավ...»: Հիշեք, որ այդ տղամարդիկ փոխել էին կնոջ բնական գործածությունը այն աստիճանի, որ կյանքի բնական գործողությունն այլևս ցանկալի չէր: Սարսափելի է նման բան ասել ամբիոնի մոտից, բայց եթե ճշմարտությունը պիտի ասվի, ապա դա պետք է ասվի ամբիոնի մոտից: Եվ այսօր ամեն բան այնքան վատ է, որ կան տասնյակ հազարավոր այլասերվածներ, սոդոմացիներ և նրանք միշտ շատանում են: 129. Ինչպես Սոդոմի ժամանակներում, մարդկային կյանքի վերարտադրման բնական գործածությունն այնքան է աղավաղվել, որ գրեթե անհետացել է, ու դատելով իրերի ընթացքից՝ շատ արագ կանհետանա վերարտադրման ցանկությունը: Եթե այդպես շարունակվի, տասը կամ տասնհինգ տարի հետո համարյա ոչինչ չի մնա: Ես նշել էի, թե ինչ է դրա վերաբերյալ ասել Էդգար Հուվերը, բայց տեսնում եմ, որ այդ նշումներն ինձ մոտ չեն: 130. Այդ թեմայով էլի բացահայտումներ կանենք: Կկարդանք Հուդայի թղթից, որը ես անվանում եմ մեծ փոքր գիրք: Կարդանք յոթերորդ համարը: Այն Հայտնության գրքից առաջ է: Խոսվում է այն մարդկանց մասին, որոնք խախտում են ամուսնական կապերը և գնում են օտար մարմնի հետևից: Լսեք: «Ինչպես որ մեզ համար օրինակ են Սոդոմն ու Գոմորը ու նրանց շրջակա քաղաքները, որոնք սրանց նման պոռնկացան՝ գնալով օտար մարմնի ետևից, հավիտենական կրակի դատապարտության ենթարկվելով» (Այսինքն՝ լիովին սպառվեցին ու ոչնչացան»: 131. Վերջերս Լոս Անջելեսում էի, ճամբարում: Ճանապարհով քայլում էի, ու այնտեղով անցավ մի շատ գեղեցիկ աղջիկ: Նա հագել էր չափազանց կարճ հագուստ, յոթ-ութ մատնաչափ լայնությամբ, որից կախված էին երեք-չորս մատնաչափ երկարությամբ ծոպավոր ժապավեններ: Վերևում հագել էր ինչ-որ կտոր, որը եթե ծալես, կարող ես լրիվ բռունցքիդ մեջ թաքցնել: Հագել էր կովբոյի գլխարկ և ծոպավոր կոշիկներ: Շատ գայթակղիչ տեսք ուներ: Ես տեսա, որ ամեն երիտասարդ տղա մեքենան արգելակում էր նրա մոտ, իսկ նա փողոցում քայլում էր կոնքերն օրորելով: 132. Ես շարունակեցի իմ ճանապարհը: Հասնելով ճամբարի մոտ՝ մտածեցի հետ գնամ և ասեմ նրան. «Օրիորդ, ես կուզեի ձեզ հետ խոսել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Դուք, անկասկած, գեղեցիկ աղջիկ եք: Գուցե ձեզ համար հաճելի է մեքենայի արգելակների աղմուկը լսել: Բայց հասկանու՞մ եք, որ այն հոգին, որ ձեզ մղում է այդպես վարվել, ի վերջո ձեզ կտանի դժոխք, որտեղ դուք դարերով կտառապեք: Գիտակցու՞մ եք, որ այդ բարեկազմ մարմինը, նուրբ այտերը, գեղեցիկ մազերը, կարմիր շուրթերը գուցե վեց ամիս հետո կարող են որդերի կերակուր դառնալ: Իսկ ձեր մեջ գտնվող հոգին կարող է լինել դժոխքի տառապանքների մեջ»: 133. Բայց ինչ-որ բան ինձ կանգնեցրեց, կարծես Աստված ասում էր. «Եթե այդպես անես, քեզ բանտ կտանեն»: Ահա այդպես: Բիլլին իջավ մեքենայից և ինձ ձեռքով նշան արեց, որովհետև ժամանակն էր գնալու: Ես լսեցի, որ նրանք երգում էին. «Միայն հավատա»: 134. Ո՛հ, եղբայրներս, ինչպե՞ս կարող են մարդիկ կախարդվել նման բաներով: Պատճառն այն է, որ անտեսում են Աստծո Խոսքը: 135. Եվս մեկ բան: Կազմակերպությունների հետ համագործակցող եղբայրներին, որոնք կարդում են և գիտեն այս բաները, արգելում են որևէ բան ասել, որովհետև իրենց եկեղեցու անդամներին կհեռացնեն իրենցից: Իսկ եկեղեցիները իրենց համար անդամներ են փնտրում: Իսկ Աստված փնտրում է սուրբերի, որոնք վերստին ծնված են կենդանի Աստծով և փայլելու են աստղերի պես: Թող Աստված մեզ օգնի, որ անկեղծ լինենք և ասենք ճշմարտությունը, իսկ Ճշմարտությունն այն է, ինչ Հիսուս Քրիստոսն է ասել: Բայց ահա թե ինչպիսի ժամանակաշրջանում ենք ապրում: Դրանք Հիսուսի ասած նշաններն են, և մենք դրանք պարզ տեսնում ենք մեր առջև: 136. Նորից անդրադառնանք Հուդայի թղթին. յոթերորդ համար: Սոդոմի և Գոմորի պատմությունը կրկնվում է. դա սարսափելի է: Տղամարդիկ ապրում են կանանց հետ առանց ամուսնանալու. նրանք գնում են օտար մարմնի հետևից: Երբ տղամարդն ու կինն ամուսնանում են, նրանք այլևս երկու չեն, այլ մեկ: Երբ տղամարդը վազում է ուրիշի կնոջ հետևից, ավտոմատ կերպով բաժանվում է իր կնոջից, և եթե կինը գնում է ուրիշ տղամարդու մոտ, իր ամուսնու համար մեռած է համարվում: Այդպիսի կինն ուրացել է իր սեփական մարմինը, բաժանվել է նրանից: Այդպես է: Դատաստանի օրը դրա համար պատասխան են տալու: 137. Բայց այսօր նրանք չեն ցանկանում այդպիսի պատգամ լսել: Մարդիկ չեն ուզում դա լսել: Նրանք ուզում են լսել իրենց ականջին հաճելի բաներ: Հենց դա ինձ ասաց Սուրբ Հոգին, երբ ես դրել էի եկեղեցու առաջին քարը: Նա ինձ ասաց. «Խոսքը քարոզիր շարունակ՝ ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ ու վարդապետությամբ : Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց հատուկ ցանկությունների համաձայն ուսուցիչներ կդիզեն իրենց վրա՝ իրենց ականջներին հաճելի եղածների համեմատ և իրենց ականջները ճշմարտությունից հետ կդարձնեն ու առասպելների հետևից գնալով կմոլորվեն»: Նա ինձ ասել էր. «Երբ տեսիլքը հեռանա քեզանից, կարդա 2 Տիմոթեոս 4-ը: Նա ինձ ասաց. «Չմոռանաս. 2 Տիմոթեոս 4-ը»: Հետո տեսիլքը հեռացավ ինձանից: Ես՝ տասնինը տարեկան մի երիտասարդ, կանգնած էի այնտեղ, յոթերորդ փողոցում: Աստծո Խոսքը խոսել էր ինձ հետ իմ սենյակում և ասել. «2 Տիմոթեոս 4-ը»: Այսօր հենց դա էլ կատարվում է: 138. Կգա ժամանակ, երբ այլևս չեն հանդուրժի ողջամիտ վարդապետությունը: Հոգեգալստականներն ուզում են այնպիսի ծառայողի, որը մեղմորեն թմփթմփացնում է իրենց ուսին և թույլ է տալիս, որ ապրեն, ինչպես ուզում են՝ դաշնամուր նվագել և արագ ռիթմով հոգևոր երգեր երգել, թռչկոտել և պարել: Թույլ են տալիս, որ կանայք վարվեն այնպես, ինչպես ներկայումս վարվում են, տղամարդիկ նույնպես: Երիցականների, մեթոդականների, լյութերականների, մկրտականների մոտ, բոլոր այդ կազմակերպություններում շատ կան անկեղծ մարդիկ: Դա լիովին ճիշտ է: Բայց այդ համակարգերն այնպես են նրանց կապել, որ նրանք պատկերացնում են, որ հենց որևէ եկեղեցու պատկանեն և իրենց անունը գրանցեն եկեղեցու գրքում, պատրաստ են երկինք գնալու: Երկրի վրա որևէ գրքում ձեր անունը գրանցելը Աստծո համար ոչ մի նշանակություն չունի: Ձեր անունը պետք է գրանցված լինի Գառան Կյանքի Գրքում Հիսուս Քրիստոսի Արյունով՝ այդպիսով վկայելով, որ ձեր մեղքերը ներված են: Դա ճիշտ է: 139. Բայց նրանք հենց այդպիսի հովիվներ են նախընտրում: Ուրիշ ոչինչ: Բոլոր այն պարգևները, որոնք տրված են Աստվածաշնչում, բոլոր պարգևները, որոնք Հիսուս Քրիստոսը խոստացել է, բոլոր այդ նշանները, վերջին ժամանակների նշանները, որոնք խոստացված են Աստվածաշնչում, որքանով որ ես եմ տեսնում, ներկայացված են այս ազգի առաջ: Բայց նրանք իրենց ողջ ուժով ձգտում են գնալ դժոխքի ուղղությամբ: Եթե ուզում եք, այս ամենը ասեք նրանց, միևնույն է, նրանք կշարունակեն վազել այդ ուղղությամբ: Ավարտելուց առաջ էլի մի քանի սուրբգրային օրինակներ ձեզ կասեմ: Աստվածաշունչն ասում է, որ նրանք գնում են դեպի հավիտենական կործանում: 140. Այսօր այս ազգը սուզված է նույն սոցիալական ապականության մեջ: Հենց այս երեկո դրա մեջ է: Դուք դա գիտեք: Ես կատակ չեմ անում: Ուրիշից լսելով չեմ ասում: Դա ճշմարտություն է: Կարդացեք Ծննդոց 6:12-ը: Ամեն մարմին ապականել էր իր ճանապարհը երկրի վրա: Մարդը գնում էր իր սեփական ճանապարհներով և հետևում էր իր սեփական մտքերին՝ անտեսելով Աստծո օրենքները: Այսօր մարդը նույն բանն է անում: Մարդիկ չեն ուզում Աստծո Խոսքը լսել, չեն ուզում Նրան լսել: Նրանք գերադասում են գնալ իրենց սեփական ճանապարհներով: 141. Հեզաբելը մերժեց լսել Տիրոջ Խոսքը: Նա չցանկացավ որպես հովիվ ճանաչել Եղիային՝ այդ մորուքավոր ծեր քարոզչին: Բայց ուզենար թե, ոչ՝ նա իր հովիվն էր: Դա ճիշտ է: Աստված էր նրան ուղարկել, և նա աղաղակում էր իր պատգամը: Նա կրթություն չուներ, և մարդիկ չգիտեին, թե նա որտեղից է գալիս և ուր է գնում: Բայց նա ասպարեզ եկավ Աստծո Խոսքով: Նա տվեց իր պատգամը և քարոզեց՝ դատապարտելով այն ամենը, ինչ կոչվում է մեղք: Բայց այդ ժամանակակից Հեզաբելը կախարդել ու մոլորեցրել էր ողջ ժողովրդին իր կախարդություններով, մինչև ողջ ազգն ապականվեց: Եղիան մենակ մնաց լեռան վրա: Բայց Աստված նրան ասաց. «Եղիա, մի՛ մտածիր, որ դու բոլորովին մենակ ես: Ես դեռ յոթ հազար հոգի ունեմ, որոնց սիրտը անկեղծ է մնացել»: Դա երկրորդ ձգումն էր, և երրորդը դեռ պետք է գար նրանց համար: 142. Բայց հիշեք, որ Աստված գթասիրտ է: Եղիայի պատգամը դատապարտում էր այդ անհավատ սերնդին: Նոյի պատգամը դատապարտեց այդ սերնդին և դատաստան բերեց նրանց վրա, ովքեր մերժեցին լսել, բայց ազատություն բերեց հավատացողներին: Ինչպես Ծննդոց 6-րդ գլխում, Նոյի ժամանակ մարդիկ արհամարհեցին Աստծո օրենքները, այնպես էլ Մարդու Որդու գալստյան ժամանակ: 143. Աստվածաշնչում Աստծո Խոսքն ասում է... լավ լսեք ինձ: Ես դա հատուկ ինչ-որ մեկին չեմ ասում: Ես միայն պատասխանատու եմ որպես ձեր եղբայր: Ես պարտավոր եմ ձեզ ասել ողջ ճշմարտությունը: Ինչպես Պողոսը մեզ ասաց հեռանալուց առաջ. «…քանի որ խույս չտվեցի Աստծո ամբողջ խորհուրդը ձեզ հայտնելուց»: 144. Աստվածաշունչն այսօր մեզ ասում է, որ կինը չպետք է մազերը կտրի: Կարևոր չէ, թե ինչ են ասում քարոզիչները, միևնույն է, դա սխալ է: Կարևոր չէ, թե ինչքան եկեղեցիներ են դա ընդունում, Աստվածաշունչն ասում է, որ դա սխալ է: Կնոջ համար ամոթ է այդպես վարվելը: Բայց կանայք շարունակում են այդպես: Ի՞նչ են անում այդպես շարունակելով: Իրենց մտքում կարծում են, թե գեղեցկանում են: 145. Բայց Աստծո Խոսքը զգուշացնում է, որ նման բաներ չանեն: Նրանք չպետք է տղամարդու հագուստ հագնեն, բայց միևնույն է, հագնում են: Փորձեք միայն նրանց արգելել: Նրանք կասեն. «Ինչու՞ եք միշտ դրա դեմ գոռում, Բրանհամ եղբայր: Ինչու՞ եք խառնվում մեր գործերին: Մարդկանց հաճելի կլինի, եթե դուք...»: Կարևոր չէ, թե մարդիկ ինչ են մտածում... ինձ ճիշտ հասկացեք, ինձ հուզում է, թե մարդիկ ինչ են մտածում, բայց ինձ համար կարևոր է, թե ինչ է մտածում Աստված, իսկ Նա Իր մտածածն ասել է Իր Խոսքում: Եթե նրանց ասեք, որ դա վատ է, ամեն դեպքում նրանք կշարունակեն դա անել: Ինչու՞: Ողջ քրիստոնեական աշխարհում կանայք այդպես են վարվում, իսկ եկեղեցին բնավ չի մտահոգվում: Աստծո որդիները անկում ապրեցին կնոջ մարմնի հանդեպ ցանկության պատճառով, նրանք ուրացան Աստծուն և այն Արյունը, որը փրկագնել է իրենց՝ բաժանելու համար անմաքուր բաներից: Ամեն: Դա ճշմարտություն է: Թող Աստված օգնի ինձ, որովհետև դա ճշմարտություն է: 146. Փորձեք միայն նրանց արգելել: Կարծու՞մ եք, թե Նոյի քարոզչությունը խանգարեց նրանց անել այն, ինչ ուզում են: Ամենևի՛ն: Ուրեմն ի՞նչ է սա: Սա մի ձայն է, որը պետք է հնչի: Երբ մենք բոլորս կանչվենք դատաստանի, իմ քարոզած պատգամը կվերադառնա ինձ բառ առ բառ: Եվ այդ ժամանակ ի՞նչ կանենք մենք: Դա կարմիր լուսազդանշանն է, որ առկայծում է: 147. Դա այնպիսի ժամանակ էր, երբ կամակորություն կար կանանց մեջ: Մենք այստեղ ցույց ենք տալիս այդ բաները, որովհետև խոսքը կանանց մասին է: Դուք պետք է ձեզ հարցնեք, թե ինչու եմ ես աղաղակում այդ բաների դեմ: Ես այստեղ շատ սուրբգրային հատվածներ ունեմ նշած, և եզրափակելուց առաջ կասեմ, թե ինչու: Դրա համար ես պետք է հավատարիմ մնամ Խոսքին, և ամեն Աստծո ծառա պետք է հավատարիմ մնա Խոսքին: Դուք պետք է հավատարիմ մնաք Խոսքին, ինչ-որ տեղում պետք է մի ձայն լինի, որ աղաղակի այդ բաների դեմ: Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են անում. դուք պատասխանատու չեք ուրիշների արածների համար: Դուք պետք է ինքներդ ձեզ համար պատասխան տաք: Դուք պարտավոր չեք պատասխան տալու որպես մեթոդական, մկրտական կամ հոգեգալստական. դուք Աստծո առաջ պատասխան եք տալու որպես անհատ, ձեր ապրած կյանքով: 148. Մենք տեսնում ենք բոլոր այդ նշանները, բայց կանայք շարունակում են այդպես վարվել: Ասեք նրանց, որ իրենք սխալ են վարվում, և տեսեք, թե ձեզ ինչ կասեն: Նրանք կամակոր են: Հենց այդպես վարվեց Եվան: Մինչդեռ նա պետք է իմանար, թե ինչ պետք է աներ: Բայց արե՞ց: Նա ուներ Աստծո Խոսքը, որն ասում էր. «Այն օրը, երբ դրանից ուտես, կմեռնես»: Ուրեմն ինչու՞ նա կերավ: Որովհետև ուզում էր գնալ իր սեփական ճանապարհներով: Ինչու՞ են կանայք ուզում մազերը կտրել: Ինչու՞ են ուզում հագնել այն հագուստները, որոնք Աստվածաշունչը պատվիրում է չհագնել: Երբ նրանք այդ բաներն անում են, դատապարտվում են: Հենց այդպես: Ուրեմն ինչու՞ են այնուամենայնիվ անում այդ: Որովհետև նրանք ուզում են իրենց սեփական կամքով շարժվել: Ուզում են իրենց ընտրած ճանապարհով գնալ: Իսկ եկեղեցին դրա դեմ ոչինչ չի ասում: Եկեղեցին ոչինչ չի ասում, մինչդեռ պետք է Հիսուս Քրիստոսի Հարսը լիներ: Եկեղեցին ոչինչ չի ասում: 149. Եթե դուք նրանց ինչ-որ բան ասեք, գիտե՞ք, թե ինչ կպատասխանեն: Կհասկացնեն ձեզ սա. «Ես թույլ չեմ տա, որ այդ հին Աստվածաշունչը կանգնի իմ ճանապարհին և արգելի ինձ մի քիչ զվարճանալ»: Գուցե հենց այդ բառերով չասեն, բայց դա են ուզում ասել: Դուք կարող եք նրանց ասել, թե ինչ է գրված Աստվածաշնչում, բայց նրանք... Գիտե՞ք այս հին ասացվածքը. «Մեր գործերը մեր խոսքերից բարձր են խոսում»: Մի՞թե այդպես չէ: Գործերը խոսքերից բարձր են խոսում: Ինչ էլ որ ասեք, ձեր կյանքն այնքան բարձր կխոսի, որ չեն կարողանա լսել ձեր բերանի վկայությունը: Ինչպես առավոտյան ասացի. «Ոտքդ վերմակիդ համեմատ պարզիր»: Հասկանու՞ մ եք: Ձեր գործերը ձեր խոսքերից բարձր են խոսում: Խոսեք այնպես, ինչպես կաք, որովհետև ինչ էլ ասեք, ձեր գործերը կասեն, թե ով եք դուք: Եթե այլ բան խոսեք, քան կաք իրականում, դա կլինի կեղծավորություն: Հիսուսն ասաց. «Իժերի ծնունդներ, ինչպե՞ս կարող եք դուք բարի խոսել, երբ չար եք, որովհետև սրտի լիությունից է խոսում բերանը»: Տեսնու՞մ եք: Նրանք ասում էին մի բան, որը չէին մտածում: Կանայք ամեն դեպքում կասեն. «Ես ուզում եմ անել այն, ինչ ինձ դուր է գալիս» : 150. Ի՞նչ է պատահել նրանց: Ահա ևս մեկ սուրբգրային հատված: Ամուսնական ուխտի մեջ կա «հնազանդություն» բառը: Կինն օջախի պահապանն է, ողջախոհ, ամեն տեսակ բարի գործեր գործող: Բայց այսօր նրանք կծիծաղեն ձեզ վրա և կգնան գործարանում կամ գրասենյակում աշխատելու: «Իմ ամուսինը...»: Ո՛հ, ես կասկածում եմ դրան: Իսկ այն կանա՞յք, որոնք աշխատում են ոստիկանությունում: Ի՜նչ ամոթ: Մի՞թե դա ապականության նշան չէ ցանկացած քաղաքի համար: Ինչքա՜ն գործազուրկ տղամարդիկ կան, իսկ նրանք աշխատանքի են ընդունում կանանց, մինչդեռ Աստվածաշունչն ասում է, որ նա պետք է տանը մնա, նա օջախի առաքինի պահապանն է: Իսկ նա տնօրենի փաստաթղթերով է զբաղվում: Դուք պետք է նրանց տեսնեիք... բայց, ուշադրություն. ես այստեղ չեմ խոսում առաքինի կանանց մասին: Ես չեմ կարող որևէ մեղադրանք ներկայացնել ձեզ, որ իրոք սուրբ կանայք եք: Թող Աստված օրհնի ձեզ: Սա ձայնագրվում է և ամենուր տարածվելու է: Ես խոսում եմ այն մասին, որ եթե մեկ առաքինի կին գտնեք, հազարավորների էլ կգտնեք, որ առաքինի չեն: Վերջիններս մեկ բառ էլ չեն լսի ձեր ասածներից. «Ձեր Աստվածաշունչը ձեզ պահեք: Ինքներդ ձեզ քարոզեք: Մենք չենք ուզում լսել»: 151. Հնազանդությու՛ն: Նրանք ձեզ կասեն. «Ձեր աստվածաշնչյան պատմություններն ուրիշներին պատմեք: Մեկ ուրիշին պատմիր քո Աստծո մասին: Ինձ հանգիստ թողեք: Ի՞նչ եք գլուխս տանում: Ես ձեզ չեմ խնդրել, որ ինձ այդ բաներն ասեք»: Ես դա գիտեմ, բայց Աստված ինձ պատվիրել է, որ ասեմ: Հասկանու՞մ եք: Ահա և վերջ: 152. Այդ կանայք ապականել են իրենց ճանապարհները: Ինչպես ասում է Տերը, այն, ինչ արել են այն ժամանակ, այն, ինչ անում են հիմա, նույնն են: Ոչ մի փոխոխություն չկա: Չի փոխվել և չի փոխվելու: 153. Պատանեկան հանցավորությունը հասել է իրենց երեխաներին: Բանտը վերցնում է կանանց ու տղամարդկանց մի մասին, իսկ դժոխքը բոլորին է կուլ տալու: Դա լիովին ճշմարիտ է: Կրակը բոլորին կուլ կտա: Խոսքի քարոզչությունն անցնում է նրանց ականջների կողքով: Նրանք նույնիսկ չեն ուզում լսել: Նրանք ասում են. «Ձեզ պահեք ձեր Աստվածաշունչը, իսկ մենք ուզում ենք զվարճանալ»: 154. Ես լսում եմ, թե ինչպես որոշ քույրեր ասում են (գուցե ոչ հիմա, հենց այս պահին). «Ե՞ս, հնազանդվե՞մ ամուսնուս: Այդ ես եմ նրան հնազանդեցնում»: Ահա, այստեղ դուք սխալվում եք: «Մնա՞լ տանը, ողջախո՞հ լինել: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասում Աստվածաշունչը: Ինձ հանգիստ թողե՛ք»: Լսեք, քույրեր, սա խավար միջնադարի մասին չի: Սա այսօրվա ձայն է: Ջրհեղեղից ի վեր նման բան չէր եղել, բայց այսօր նորից է լինում: Նույնն է: 155. Նրանք կասեն նաև. «Ես ժամանակակից կին եմ: Ամերիկայում եմ ապրում»: Տարբերություն չկա, եթե նույնիսկ խոզանոցում ապրեիք: Երկիրը, որում դուք ապրում եք, Աստծո համար ոչ մի նշանակություն չունի: Դուք այն եք, ինչ կաք ձեր սրտում: Եվ մի մտածիր, քույր, որ դու այդքան ժամանակակից ես, ինչպես պատկերացնում ես: Աստվածաշնչի համաձայն դու նախաջրհեղեղյան խավար ժամանակաշրջանից ես, Նոյի ժամանակաշրջանից: Այն ժամանակ կանայք վարվում էին այնպես, ինչպես այսօր: Դրա համար այդքան էլ ժամանակակից չեք, չէ՞: Եվ եթե կանայք այսօր էլ այդպես են վարվում, նշանակում է, որ մենք նորից խավար ժամանակաշրջանում ենք, մեծ խավարում: 156. Իսկ դուք, տղամարդիկ, եթե թույլ եք տալիս, որ ձեր կինն այդպես վարվի, այլևս Աստծո որդիներ չեք: Եթե դուք թույլ եք տալիս, որ կանայք ձեզ ղեկավարեն, դուք նորից Սոդոմում եք: Դա ճիշտ է: Հիմա չգիտեմ՝ ասեմ ձեզ սա, թե ոչ: Գուցե բաց թողնեմ... Սարսափելի է: 157. Բոլոր այս բաները ցույց են տալիս, թե որ ժամանակաշրջանում ենք ապրում: Կարո՞ղ եք զանազանել կարմիր լուսազդանշանը: Երբ հնչէ փողն հրեշտակին, Արձագանքեն երկիր, երկին, Երբ հատնին րոպեք, ժամերն ժամանակին, Երբ ծագի մի արշալույս, սուրբեր համայն համախմբին (Ի՜նչ փառավոր օր կլինի): 158. Մենք նորից Սոդոմի ժամանակներում ենք: Բայց մի՛ անհանգստացեք: Կան ատոմային ռումբեր, որոնք սպասում են այն ժամանակին, երբ պետք է մաքրեն ողջ երկիրը: Դա լինելու է: Այդ ժամանակ երկիրը նոր կդառնա, ինչպես տեսանք վեցերորդ կնիքում, մի խումբ մարդկանց համար, ովքեր ընդունել են Տեր Հիսուսին, քրիստոնյա են դարձել, թողել են աշխարհի հոգսերն ու աշխարհասիրությունը և եկել են Հիսուս Քրիստոսի մոտ, նայում են Նրան, միայն Նրան, այս պարզ և խոնարհ ծրագրով, որն է՝ գալ Նրա մոտ, հավատալ Նրան և ստանալ հավիտենական կյանքը: Եվ եթե դուք ասում եք, որ հավիտենական կյանք ունեք, բայց համաձայն չեք Աստվածաշնչի հետ, ուրեմն ձեր ունեցած հավիտենական կյանքը, Աստծո տված հավիտենական կյանքը չէ: Դուք խաբված եք մահվան կողմից և կյանք չունեք: Դա ճիշտ է: 159. Ո ՛հ, վախեցեք Աստծուց և պահեք Նրա Խոսքը: Բոլոր պատվիրաններն այստեղ են: Կարմիր լուսազդանշաններն առկայծում են, ժամանակը մոտ է, դռան մոտ: Եվ այն, ինչ կատարվեց Նոյի ժամանակ... Տեսեք, նրանք վերցրել էին այն, ինչ օրինական է, և աղավաղել էին այն: Նրանք վերցրել էին ուտելը, խմելը, տուն կառուցելը և մյուս բաները և աղավաղել էին դրանք: Հիսուսն ակնկալում է, որ մենք տուն կառուցենք, բայց տեսեք, թե ինչ դարձրին դա: Հիսուսն ակնկալում է, որ մենք ուտենք, բայց տեսեք, թե դա ինչ դարձավ: Ինչ վերաբերում է խմելուն, մենք պետք է ջուր խմենք, բայց դրա փոխարեն տղամարդիկ խմում են ալկոհոլային խմիչքներ, լիկյորներ, կոկտեյլներ և նման բաներ, իրենց կանանց էլ տանում են խմելու: Տեսնու՞մ եք: 160. Ի ՞նչ է կատարվում այն բնակչության հետ, որն ավելի ու ավելի է աճում, ինչպես Նոյի ժամանակ: Ի՞նչ է լինում, երբ կանանց գեղեցկությունն ավելի ու ավելի է շատանում: Կարմիր լուսազդանշանն է առկայծում: Ի՞նչ է կատարվում այն ժամանակաշրջանում, երբ կանայք գոռոզ են, կամակոր և չեն ուզում ոչինչ լսել: Ինչքան էլ Խոսքը քարոզենք նրանց, միևնույն է, նրանք կգնան իրենց սեփական ճանապարհներով: Տեսնու՞մ եք: Ի՞նչ է կատարվում: Հենց նույնը, ինչ եղել է Նոյի ժամանակ. մի օր շնորհաց դուռը կփակվի: Այդ ժամանակ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, սրբարանը կլցվի ծխով: Դա նշանակում է, որ բարեխոսը կլքի այն: Ինչպես ասացի այս առավոտյան, քանի դեռ Գառնուկը ներկա է բարեխոսության համար, ողորմություն կա: Բայց ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ, երբ տեսնենք, որ գնացքը կայարանի մուտքում է, երբ տեսնենք Տիրոջ գալստյան նշանը, երբ տեսնենք կարմիր լուսազդանշանը, որն առկայծում է: 161. Ես կարող էի խոսել էլի մի քանի տարբեր բաների մասին, որոնք Նա խոստացել է անել այս վերջին օրերում, և մենք տեսնում ենք դրանք մեր աչքերի առջև: Այս երեկո մենք տեսանք ևս մեկ լուսազդանշան՝ կանանց վարվելապերպը: Ամեն մղոնացույց սյուն, ամեն կողմնացույցի սլաք ցույց է տալիս Նրա գալուստը: 162. Մենք հասել ենք վերջին: Որքան գիտեմ, ուրիշ ոչինչ չի մնացել, որ տեղի ունենա, Տիրոջ գալստից բացի: Իմ սիրելի բարեկամներ, եթե դեռ Քրիստոսի մեջ չեք, ի՞նչ եք մտածում այդ մասին: Ամենայն անկեղծությամբ ուզում եմ ձեզ մի պարզ հարց տալ. արդյո՞ք դուք ապավինում եք ձեր ունեցած զգացողությանը, որ մի ժամանակ ունեցել եք: Գուցե մի ժամանակ քեզ երջանիկ ես զգացել և սկսել ես պարել, ինչպես հոգեգալստականները, նազովրեցիները և սրբության ուխտավորները: Նրանք կարծում են, որ եթե կարողանան այնքան երջանիկ լինել, որ պարեն, ուրեմն հասել են: Բայց դուք շարունակում եք ձեր մազերը կտրել և կարճատաբատ հագնել: Մի՞թե Սուրբ Հոգին ձեզ կմղի անելու բաներ, որոնք Նա դատապարտում է Աստվածաշնչում: 163. Ի՞նչ է կատարվում, երբ ասում եք. «Ես պատկանում եմ այս եկեղեցուն, ես հոգեգալստական եմ, ես մեթոդական եմ, կամ մեկ ուրիշ բան: Ես եկեղեցու անդամ եմ, մայրս հիմնադիր անդամ է եղել: Ես հիմնադիր անդամ եմ»: Այն հոգին, որ ձեր մեջ է, ձեզ մղում է անելու բաներ, որոնք Աստվածաշունչը դատապարտում է: Դուք ասում եք. «Ես խոսել եմ լեզուներով, Բրանհամ եղբայր: Դրա դեմ ոչինչ չեք կարող ասել: Ես խոսել եմ լեզուներով, որը Սուրբ Հոգու ներկայության ապացույց է»: Եթե ձեր կյանքը... եթե դեռ կարողանում եք ձեր մազերը կտրել, կարողանում եք անել այն, ինչ Աստվածաշունչը պատվիրում է չանել, կարող եք օր ու գիշեր խոսել լեզուներով, դա Աստծո հետ կապ չունի: Ծառը պտուղներով է ճանաչվում: 164. Ես ծերանում եմ, գիտեմ: Ամեն օր մի ցավ ավելանում է: Դա վերաբերում է բոլորիս: Ինչ ճիշտ է՝ ճիշտ է: Ամենատխուր պատկերներից մեկն այն է, երբ տեսնում ես տղամարդկանց կամ կանանց, որոնք երբեք Քրիստոսին չեն ընդունել, ապրում են ինչպես մի թոշնած եկեղեցու անդամ, որը սատանայից չար է, քննադատում է և ասում. «Ես հայտարարում եմ, որ չեմ հավատում այս կամ այն բանին...»: Դա ամենասարսափելի պսակն է, որով սատանան կարող է պսակել նրա կյանքը: Կամ վաթսուն-յոթանասուն տարեկան փնթփնթան, ծեր կինը, կնճիռներով պատված դեմքով, մազերը կտրած, չորս կամ հինգ գույնով ներկած մազերով, շրջում է կարճատաբատներով... եթե սա սատանայի պսակը չէ, ես էլ չգիտեմ, թե դա ինչ է: Կամ որևէ փնթփնթան ծերուկ... 165. Ո՛վ Աստված իմ, ողորմության արա ինձ, որ չտրտնջամ: Կուզենայի, որ հարազատներիս կյանքը... ո՛վ Աստված իմ, շնորհիր, որ մեր կյանքը պսակված լինի, ինչ տառապանքների միջով էլ անցնենք, ինչ էլ որ պատահի, ինչքան էլ շատ մարդիկ մեր դեմ դուրս գան: Մի բան հաստատ է, բարեկամներս. քանի ծերանում եմ ու ետ եմ նայում, ես հասկանում եմ, որ կյանքի աղբյուրս նվազում է և շուտով կցամաքի: Կյանքի աղբյուրն ավելի է նվազում, երբ ես մոտենում եմ վերջին: Ես գիտեմ, որ վաղ թե ուշ, ոչ ոք չի գա ինձանից խորհուրդ հարցնելու: Եվ եթե շատ երկար ապրեմ, երիտասարդ ժամանակ իմ ճանաչած մարդիկ այլևս չեն լինի: Ինչքան ծերանում եմ, այնքան պակասում է ընկերներիս թիվը: 166. Գիտեմ, որ մի օր պիտի մահանամ: Հուսով եմ, որ Աստված երբեք թույլ չի տա, որ սատանան իմ կյանքը պսակի՝ դարձնելով փնթփնթան և անտարբեր ծերուկ, կամ կնոջս՝ կռվարար պառավ: Նույնը հույս ունեմ ձեր և ձեր կնոջ համար: Ես աղոթում եմ, եղբայր, որ մեր կյանքերը պսակվեն Հոգու պտուղներով՝ սիրով, ուրախությամբ, խաղաղությամբ, քաղցրությամբ, բարությամբ, երկայնամտությամբ, հավատքով, հավատարմությամբ, Սուրբ Հոգով: 167. Երեսունհինգ տարի է, ինչ կանգնում եմ այս ամբիոնի մոտ: Այն ժամանակ նոր էի դուրս եկել պատանեկան տարիքից: Հիմա ծեր եմ, սպիտակած մազերով, ճաղատացած, կորացած ուսերով և ուժասպառ: Կյանքս կամաց-կամաց չորանում է, թելը բարակում է: Ես շարունակում եմ հոսանքով առաջ գնալ, ընկերներս պակասում են: Գուցե գա ժամանակ, երբ այդքան չեմ ուրախանա երգերով, ինչպես առաջ: Գուցե շուտով երեխաներս ասեն թոռներիս. «Լուռ մնացեք, պապիկին մի՛ նյարդայնացրեք»: Դրան էլ կհասնեմ, եթե երկար ապրեմ: 168. Հետո կգա մի պահ, երբ չեմ կարողանա աթոռից բարձրանալ: Հետո մի օր սենյակում մշուշ կլինի, և ես կմոտենամ սահմանին, որտեղից մահը կգա ինձ տանելու: Այն կարող է միայն ձեռքս բռնել և տանել ինձ իմ Ուսուցչի մոտ: Մահն ինձ վրա իշխանություն չունի, ես նրա ծառան չեմ: Ինքն է իմ ծառան: Քրիստոսը հաղթել է մահին իմ փոխարեն: Մահը մեկ բան կարող է անել՝ վերցնել ինձ և տանել իմ Արարչի ներկայության մեջ, երբ այս երկրային վրանը քանդվի: 169. Երբ մի կին ծննդաբերելու վրա է, ինչքան էլ բնությամբ չար և դաժան լինի, երեխայի ծնվելուց առաջ մեղմ ու քնքուշ է դառնում: Ինչու՞: Մինչ այդ փոքրիկ մարմնի մկանները ձգվում և ցնցվում են մոր որովայնում, մի երկնային մարմին է նրան սպասում: Երբ երեխան ծնվում է, բժիշկը կամ մանկաբարձը պետք է վերցնի նրան, թեթև հարվածի, և այն ժամանակ երեխան ստանում է կյանքի շունչը: Կյանքի շնչի հետ փոքրիկ, հրեշտակային հոգի է մտնում նրա մեջ, և այդ փոքրիկ էակը դառնում է կենդանի հոգի: Երբ մենք Քրիստոսին ունենք մեր սրտի մեջ, երբ Քրիստոսն իրականություն է դառնում մեր սրտում, փոքրիկ երեխայի նման է: 170. Երբ այս երկրային վրանը քանդվի... Կուզեի ասել նաև սա. Հովհ. 14-րդ գլխում գրված է. «Թող ձեր սրտերը չխռովվեն. Աստծուն հավատացեք ու Ինձ հավատացեք: Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան, իսկ եթե ոչ Ես ձեզ կասեի՝ «Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու: Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, նորից կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ: Որպեսզի ուր որ ես եմ, դուք էլ լինեք»: Ես ուզում եմ Նրա հետ լինել: 171. Գիտեմ, որ կլինի ինչպես փոքրիկ երեխայի դեպքում, որը լացում է, քանի որ նոր ծնունդ է եղել. երբ այս մահկանացու կյանքն անհետանում է, պետք է ինչ-որ բան ինձ հարված տա, ցնցի, և դա անում է մահը: Մահը ձեզ հարվածում է, բայց դրանով դուք ծնվում եք նոր թագավորության մեջ, դուք անցնում եք այն կողմը, որտեղ այլևս չկան հիվանդություն, հոգս, ծերություն, ոչ մի նման բան: Թող Աստված օգնական լինի մեզ: 172. Բարեկամս, ինչպե՞ս կարող ես այդպիսի բանը մերժել, երբ տեսնում ես, որ այս աշխարհում Հիսուսից բացի ուրիշ հույս չկա: Կարմիր լուսազդանշաններն առկայծում են: Ազգերը սասանվում են, Իսրայելն արթնանում է: Աստվածաշնչի ասած նշաններն են (կանայք կտրում են մազերը և կարճատաբատ են հագնում. կարմիր լույսը վառվել է) Հեթանոսների օրերը լրացել են, Սարսափով լցված են: Վերադարձիր տուն, ցրված ժողովուրդ: Փրկության օրը մոտենում է, Մարդկանց սիրտը նվաղում է վախից: Աստծո Հոգով լցված եղեք, Ճրագները պատրաստ պահեք: Բարձրացրեք ձեր աչքերը, փրկությունը մոտ է: 173. Սիրու՛մ եմ Նրան: Ուզում եմ, որ դուք էլ սիրեք Նրան: Այժմ վերջացնելուց առաջ մի պահ խոնարհենք մեր գլուխները աղոթքի համար: Կարմիր լույսն առկայծում է, ազդանշանը միացել է, Տերը դռան մոտ է: Նա խոսում է ժողովուրդների հետ, մարդկանց հետ, խոսում է նշաններով և հրաշքներով: Մենք տեսանք, թե ինչ կատարվեց Սոդոմում, տեսանք, թե ինչպես հրեշտակը եկավ Աբրահամի մոտ և նշաններ արեց քաղաքի վրա կրակ ուղարկելուց առաջ: Մենք տեսանք այդ ամենը: 174. Հիսուսն ասաց. «Կլինի նույնը, ինչ եղել է Ղովտի ժամանակ: Մարդիկ ուտում էին, խմում, գնում, վաճառում, տնկում, կառուցում»: Նայեք, թե հիմա ինչ է կատարվում: Նոյի ժամանակվա նման է. կանայք գեղեցկանում են, Աստծո որդիներն ընկնում են, մարդկային մարմինը պաշտամունքի է արժանանում կնոջ մարմնի տեսքով: Կատարվում են այն բոլոր բաները, որոնց մասին խոսեցինք այս երեկոյան: Կարմիր լույսն առկայծում է, Տիրոջ գալուստը շատ մոտ է: Դու դեռ ընդամենը եկեղեցու անդա՞մ ես: Վստա՞հ ես, եղբայրս: Համոզվա՞ծ ես, որ կապրես մինչև վաղն առավոտյան: Հիշեք, թե ինչ պատահեց Ուեյ եղբոր հետ այս առավոտյան: Այն պահին, երբ շրջվեց ինչ-որ մեկին ձեռքսեղմումով ողջունելու համար, ընկավ, մահացավ: Գուցե Աստված այդքան ողորմած չլինի քո հանդեպ, որպեսզի երկրորդ հնարավորություն տա: Դուք չգիտեք, թե ձեր սիրտը երբ կբաբախի վերջին անգամ: Մտածե՛ք այդ մասին: 175. Տիրոջ գալուստն ազդարարվում է այդ լուսազդանշանով: Ուշադրություն դարձրեք այդ նշաններին: Տեսեք՝ արդյոք ճշմարտություն չէ այն, ինչ ես ձեզ ասացի այս երեկոյան: Գուցե հաճելի չէ լսել, բայց ճշմարտություն է: Աստված է դա ասել: 176. Կանայք այլևս չեն ուզում տանը մնալ: Նրանք չեն ուզում հոգ տանել իրենց ընտանիքի համար: Նրանք դայակ են վարձում, որ կարողանան երեկոյան դուրս գալ: Կա պատանեկան հանցավորությունը, և ամեն տեսակ բաներ են կատարվում: Կանայք գեղեցկանում են, Աստծո որդիներն ընկնում են սատանայի սարքած ծուղակի մեջ: Հենց այդպես է ասել Հիսուսը: Դա պետք է կատարվեր: Նա ասել է, որ դա կատարվելու է, և կատարվում է: Հիսուսն ասաց. «Երբ այդ բաները կատարված տեսնեք, իմացեք, որ այս սերունդը (40 տարի) չի անցնի, մինչև այդ բաները կատարվեն»: Մտածե՛ք այդ մասին: 177. Դու դեռևս ընդամենը եկեղեցու անդա՞մ ես: Դու վատ բան արե՞լ ես: Թող ամեն տղամարդ, ամեն կին այս երեկո քննի իր կյանքը: Քննեք ինքներդ ձեզ, տեսեք ձեր սխալները: Ինչպիսի՞ն է ձեր ներկա վիճակը: Եթե հիմա Քրիստոսը երկրի վրա լիներ և այս բաները քարոզեր.. Դուք ասում եք. «Եթե ես լսած լինեի Նրան քարոզելիս այն ժամանակ, ես կզղջայի»: Եթե այդպես է, մենք լսեցինք Նրա Խոսքը հենց այս երեկո: Դուք կարող եք հիմա դա անել: 178. Եթե դուք առանց Աստծո եք և գիտեք... Դուք կասեք. «Ես պատկանում եմ այսինչ եկեղեցուն, խոսում եմ լեզուներով, անում եմ այս կամ այն բանը...»: Դրանք մի կողմ թողնենք: Քննեք ինքներդ ձեզ: Ստուգեք ձեր կյանքը Աստծո Խոսքով: Արդյո՞ք կլինեք այն մարդկանց նման, ովքեր հեռանում են՝ ասելով. «Բրանհամ եղբայր, ինձ համար կարևոր չէ, թե ինչ է ասում Աստծո Խոսքը, ես կարծում եմ, որ դուք սխալվում եք»: Բայց ես չեմ սխալվում: Ինչպե՞ս կարող է սխալ լինել, եթե Աստծո Խոսքի մեջ է: Բայց դուք դեռ չգիտեք Աստծո Խոսքը: Դուք վստահ չեք՝ եթե Հիսուսն այս ժամին գա, պատրա՞ստ եք արդյոք գնալու: Ինչու՞ եք իզուր ժամանակ վատնում, երբ գիտեք, որ մահը մոտ է, վերջը մոտ է: 179. Մինչ մեր գլուխները խոնարհել ենք, կա՞ն մարդիկ, ովքեր կուզեին, որ իրենց հիշենք աղոթքի մեջ: Պարզապես բարձրացրեք ձեր ձեռքը և ասեք. «Եղբայր, աղոթեք ինձ համար»: Թող Աստված օրհնի ձեզ, քույր: Թող Աստված օրհնի ձեզ, եղբայր: Ձեզ էլ օրհնի, քույր: Ո՛հ, ամբողջ դահլիճում խնդրողներ կան: 180. Այժմ փոքրիկ քննություն անենք: Սիրելի քույրեր, անկեղծ մտադրությամբ ու հույսով հարցրեք ձեզ սա՝ «Արդյո՞ք հնազանդ եմ Աստծուն: Ո՞րն է իմ իսկական փափագը»: Գուցե ասեք. «Բրանհամ եղբայր, ես այս բաներն անում եմ, բայց ինձ լավ եմ զգում, երջանիկ եմ զգում»: Գիտե՞ք, որ հեթանոսներն էլ ձեզ պես երջանիկ են զգում: Գիտե՞ք, որ ալկոհոլի ազդեցության տակ գինեմոլը ձեզ պես երջանիկ է զգում: Եթե դուք երջանիկ եք զգում Աստծո Խոսքին հակառակ որևէ բանի ազդեցության տակ, դա սատանայից է: Եթե դուք ասում եք. «Ես գոհ եմ իմ հարանվանությունում, և Խոսքը լսելով չեք հարմարվում Խոսքին, դուք սխալ ներշնչանքի տակ եք: Կարևոր չէ, թե ինչից եք ներշնչված... Ես տեսել եմ մարդկանց, որոնք աղաղակում են, ցատկում, մարդկային գանգից արյուն են խմում և կանչում են սատանային. նրանք այնքան երջանիկ էին, ինչպիսին դուք երբեք չեք եղել: Հեթանոսությունը կարող է ձեր հոգում բոլոր այդ հոգեվիճակներն առաջացնել: Բայց Քրիստոսի հետ ունեցած փորձառությունը մի բան է, որ կատարվում է սրտում, և ողջ էությունը փոխվում է, և մարդը դառնում է նոր արարած: Լրջորեն մտածեք այդ մասին: 181. Քննեք ինքներդ ձեզ: Պատկերացրեք, որ հայելու առաջ նայում եք ինքներդ ձեզ: Հարցրեք ձեզ. «Ազնի՞վ եմ ես, անկե՞ղծ եմ ես: Իմ սրտում իրոք ծառայու՞մ եմ Տիրոջը»: Կարո՞ղ եք ասել. «Ես ծառայում եմ Նրան»: 182. Իսկ դուք, կարճատաբատ հագած և կտրած մազերով կանայք, նայեք ձեզ, երբ անում եք այդ բաները: Իսկ դուք, տղամարդիկ, որ թույլ եք տալիս ձեզ կանանց այդպես վարվել, դուք պետք է ձեզ հարցնեք. «Ես իրո՞ք Աստծո որդի եմ, թե՞ Սոդոմի բնակիչ»: Դուք, կանայք, հարցրեք ձեզ. «Ես իրո՞ք ժամանակակից կին եմ, թե՞ ջրհեղեղից առաջ ապրած կանանց եմ նման, որոնց մասին Հիսուսն ասաց, որ նորից կլինեն վերջին ժամանակներում»: Մտածեք այդ մասին, նայեք ձեր հայելու մեջ և տեսեք, թե ինչ է ցույց տալիս: 183. Ձեր էությունն արտահայտում է այն, ինչ կաք: Բայց եթե չեք քայլում արդարության ճանապարհով, անկեղծություն կունենա՞ք, որ բարձրացնեք ձեր ձեռքն ու ասեք. «Ո՛վ Քրիստոս, ես ձեռքս չեմ բարձրացնում Բրանհամ եղբոր կամ մեկ ուրիշի համար, այլ Քեզ համար: Ես սխալ եմ: Ներիր ինձ: Բրանհամ եղբայրը խոստացավ աղոթել ինձ համար: Դրա համար ես բարձրացնում եմ ձեռքս՝ ասելով. «Հիսուս, ողորմիր ինձ այս երեկո: Փրկիր ինձ հանուն Քրիստոսի: Ես չեմ ուզում կորսվել: Իմ կողմից ավելի սարսափելի բան չէր լինի, քան մերժել այն կյանքը, որ Դու տվել ես, երբ Դու ինձ հրաշալի հնարավորություն ես տվել իմ սեփական աչքերով տեսնելու ամեն տեղից առկայծող կարմիր լույսերը, որոնք ազդարարում են Տիրոջ շատ մոտալուտ գալուստը: Դու խոստում ես տվել, որ Հիսուսը ցույց է տալու այդ հրաշքները, բժշկելու է հիվանդներին, հարություն է տալու մեռելներին, հանելու է դևերին, և դա ընդունողները փոքրիկ խումբ են լինելու, իսկ աշխարհը ծաղրելու և անարգելու է»: 184. Եվ պետք է, որ մեզ անարգեն: Պետք է անարգեն Ճշմարտությունը: Հիսուսն ասաց. «Ով որ խոսի Մարդու Որդու դեմ, դա նրան կներվի: Բայց նաև ասում է այն բաների վերաբերյալ, որը տեսնում ենք կատարված այսօր. «Բայց ով խոսի Սուրբ Հոգու դեմ, երբ Նա գա անելու այդ բաները, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ գալիք աշխարհում»: Տեսնում եք, նրանք պետք է անեն դա: Պետք է լինի մի պատգամ, որը մարդիկ ծաղրում են, որպեսզի Աստված դրսևորի Իր արդարությունը՝ դատապարտելով ողջ աշխարհը և կործանելով այն: 185. Քանի դեռ շնորհքը գործում է, Հիսուսը կանգնած է խրամատում և դուռը դեռ բաց է, չե՞ք ուզում ընդունել Նրան, սիրելի բարեկամներ: 186. Սովորաբար մենք կանչում ենք խորանի մոտ: Դա շատ լավ բան է, ես դրա դեմ ոչինչ չունեմ: Բայց Սուրբ Գիրքն ասում է. «Բոլոր նրանք, ովքեր հավատացին, մկրտվեցին»: Եթե ձեր ամբողջ սրտով ձեր կյանքը հանձնում եք Քրիստոսին հենց այնտեղ, որտեղ նստած եք, այնտեղ, որտեղ Նա խոսեց ձեզ հետ, երբ բարձրացրեցիք ձեր ձեռքը... 187. Այս նույն Աստվածը, ով այս առավոտ, հաստատելու համար, որ ես ճշմարտությունն եմ ասում, հարություն տվեց այն մարդուն, ով մեռած, ընկած էր իմ առջև... Աստծուց բացի ո՞վ կարող էր մեռելներին հարություն տալ: Անշուշտ, ձեր խեղճ հովիվը չէր, որ նրան հարություն տվեց: Դա Քրիստոսն էր, որ սիրում է ձեզ: Եվ Նա խոսում է ձեզ հետ այս երեկո: Նա ասում է ձեզ. «Դուք լսեցիք Ճշմարտությունը: Դուք տեսաք Ճշմարտությունը: Դա գրված է Իմ Խոսքում: Դուք տեսաք, որ Իմ Խոսքը հարություն է տալիս մեռելներին: Դուք տեսաք, որ Իմ Խոսքը կանխասում է այդ բաները: Բոլոր այս տարիների ընթացքում տեսել եք, որ կանխասված բաները անթերի կերպով իրականանում են»: 188. Այժմ ի՞նչ եք անելու այս Հիսուսի հետ, մինչ կարմիր լուսազդանշանը դեռ առկայծում է: Ինչու՞ դեն չեք նետում աշխարհի գետնանուշով հին տոպրակը: Ինչու՞ դեն չես նետում «Իրական պատմություններ» հիմար ամսագիրը, բոլոր այն անպետք բաները, որոնց հետևից ամեն օր տանում ես քո հոգին: Ինչու՞ մի անկյունում չես դնում հեռուստացույցը և շրջում պատի կողմը, եթե դա քեզ խանգարում է եկեղեցի գալ: Ինչու՞ դեն չես նետում ամեն ծանրություն և դյուրավ պաշարող մեղքը: Ինչու՞ չես բարձրացնում սիրտդ Քրիստոսին՝ ասելով. «Ո՛վ Քրիստոս, այս երեկո ամեն բան վերջացավ: Ես պատրաստվում եմ: Ես տեսնում եմ, որ Դու շուտով գալու ես: Ես վերցնում եմ իմ ճամպրուկը, որն Աստծո Խոսքն է և լցված է հավիտենական կյանքով, և այսօրվանից ապրելու եմ դրանով»: Չե՞ք ուզում այդ անել, մինչ մենք աղոթում ենք: 189. Մեր երկնային Հայր, ես մտադիր չեմ եղել կոպիտ բաներ ասել, քավ լիցի, բայց այսօրվա պատգամը ցույց է տալիս այն ժամանակը, որում մենք ապրում ենք, ոչ թե ինչ-որ անհատի, ինչ-որ անձի է ուղղված, այլ ցույց է տալիս ներկա ժամանակները: Ես այնքան հաճախ եմ ամբիոն բարձրացել՝ խոսելու համար Ղովտի, Սոդոմի ժամանակների մասին, Հիսուսի ասած օրերի մասին, ժամանակների նշանների և Հիսուսի գալուստն ազդարարող նշանների մասին: Եվ այն ամենից հետո, ինչ ես ասացի, այն խիստ խոսքերը, որոնք ես ասացի այսօր կանանց մասին, այստեղի և ողջ երկրի կանանց, ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին է ինձ ասել, որ մարդկանց ասեմ, թե ինչու արեցի դա: Քո ներշնչված Խոսքն այնպես է թափանցել սրտիս մեջ, որ այլևս չէի կարող լռել: 190. Հայր, մոտ հիսուս-վաթսունհինգ ձեռքեր են բարձրացել այս դահլիճում Տիրոջ խիստ և կտրուկ Խոսքից հետո: Դա ցնցում առաջացրեց, որովհետև նրանք արդեն լսեցին գնացքի սուլոցը: Սուրբերը միասին են հավաքվում, ազգերը մասերի են բաժանվում: Տիրոջ գալստյան նշաններն առկա են, կարմիր լույսն առկայծում է: Եվ այս երեկո տեսանք, թե ինչպես է կանանց վիճակը (հատկապես մեր օրերում), համապատասխանում Աստվածաշնչում գրվածին: 191. Հիսուս Քրիստոսի անսխալական Ձայնը մեզ զգուշացրել է, որ նայենք, թե ինչ է կատարվել Նոյի ժամանակներում և համեմատենք մեր ժամանակներում կատարվածի հետ: Եվ մենք տեսանք, որ այդ բաներն իրականանում են՝ կանայք գեղեցկանում են, իսկ Աստծո որդիները նրանցից կին են ընտրում: Ահա թե ինչու գիտենք, որ սա այն սերունդն է, որը տեսնելու է Տիրոջ գալուստը: Տեսնելով, որ լույսն առկայծում է, իմանում ենք, որ Նրա գալուստը մոտ է: 192. Երկնային Հայր, խնդրում եմ, որ օրհնես նրանց, ովքեր ձեռք են բարձրացրել: Ես քեզ բերում եմ այս խոնարհ ու անկեղծ աղոթքը և գիտեմ, որ Դու ինձ կլսես: Դու այս առավոտ շատ գթասիրտ եղար Ուեյ եղբոր հանդեպ, երբ թույլ տվեցիր, որ այն խոնարհ աղոթքը նորից բաբախել տա արդեն կանգնած սիրտը. դա անկեղծ սիրո արտահայտություն էր մի եղբոր հանդեպ, որ մեռած, ընկած էր իր կնոջ ձեռքերում: Տեր, հասկացրու մարդկանց, որ այս երեկո մեղքերի և հանցանքների մեջ մեռած լինելը շատ ավելի վտանգավոր է, քան ֆիզիկական մահով մեռնելը, որովհետև եթե դուք մեղքի և հանցանքի մեջ լինելով մտնեք այն աշխարհ, ոչ ոք չի կարողանա ձեզ վերադարձնել կյանքի: Տեր, այս աղոթքը Քեզ բերում եմ Տեր Հիսուսի Անունով. խնդրում եմ շնորհիր յուրաքանչյուրին, ով բարձրացրել է իր ձեռքը, որ այնպիսի հեղափոխություն լինի իր կյանքում, այնպիսի որոշում լինի իրենց սրտում այլևս Աստծո դեմ չմեղանչելու, որ այս պահից կարողանան հաստատուն կերպով կանգնել Աստծո հավիտենական և օրհնյալ Խոսքի վրա, սնվեն Սուրբ Հոգուց և առաջնորդվեն Կյանքի շավիղներով իրենց երկրային ճանապարհորդության ժամանակ: 193. Երկնային Հայր, գուցե այլևս երբեք նրանց չտեսնեմ: Գուցե այլևս առիթ չունենամ նրանց ողջունելու, թեև կուզեի այդ անել: Բայց, Տեր Աստված, խնդրում եմ, որ այս աղոթքը պատասխանվի: Դու ասել ես Քո Խոսքում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Իմ Խոսքը լսողը և Ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել»: Այս աղքատիկ խոսքերում, որոնք ես այս երեկո ասացի Աստծո Ճշմարտությունը բերելու համար, շատերը լսեցին Աստծո Խոսքը: Տե՛ր, Դու խոստացար, որ նրանց կփրկես, որ նրանք չեն կորսվի, որ ոչ ոք չի կարող նրանց Քո ձեռքից խլել, որ նրանց գլխից ոչ մի մազ չի պակասի, և Դու նրանց հարություն կտաս վերջին օրը: Դու դա խոստացե՛լ ես: 194. Հիմա, Տեր, ես Քեզ խնդրում եմ, որպես Քո ծառա և որպես նրանց եղբայր. ես նրանց հանձնում եմ Աստծո ձեռքերի մեջ, որ ոչ մի չարիք նրանց չպատահի, և սատանան չկարողանա նրանց խլել Աստծո ձեռքից: Նրանք Քոնն են, Քո հաղթանշանն են: Այժմ ես վստահություն ունեմ, որ Դու նրանց նաև երկար կյանք կտաս, որ եթե հնարավոր է, տեսնեն Հիսուսի գալուստը: Թող այստեղից այս երեկո դուրս գան, որպես հոգիներ շահող, գնան, ուրիշներին պատմեն և առաջնորդեն դեպի Հիսուս Քրիստոսի փրկարար գիտությունը: Շնորհիր այդ, Հայր: Ամեն բան Քո ձեռքերում է: Հիսուս Քրիստոսի Անունով: 195. Մինչ մեր գլուխները խոնարհած են, ես ուզում եմ հարցնել, թե արդյոք ձեր մեջ կան մարդիկ, որոնց սրտում անսովոր բան կատարվեց, երբ մենք աղոթում էինք: Եթե զգում եք, որ հենց այս պահից ապրելու եք Քրիստոսին նվիրված կյանքով, եթե տեսնում եք, որ Տիրոջ գալուստը շատ մոտ է, եթե հավատում եք, որ ճշմարտություն է այն, ինչ ես քարոզեցի կարմիր լուսազդանշանի և ներկա իրավիճակի մասին, եթե հասկանում եք, որ դա Տիրոջ Խոսքն է, որովհետև Քրիստոսն է ասել, եթե հավատում եք, որ այս երեկոյից հետո դուք ավելի լավ և Քրիստոսին ավելի մոտ կյանքով եք ապրելու՝ այս երեկո արված ձեր աղոթքի և դավանության շնորհիվ, ուրեմն շարունակելով գլուխը խոնարհված պահել, բարձրացրեք ձեր ձեռքը և ասեք. «Ես հավատում եմ: Այս երեկոյից սկսած ուրիշ կյանքով եմ ապրելու»: Աստված օրհնի ձեզ: Սա հրաշալի է: Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր քիչ առաջ ձեռք էին բարձրացրել, նորից ձեռք բարձրացրին և ընդունեցին սա: 196. Եթե երբեք չեք մկրտվել Հիսուս Քրիստոսի Անունով մեղքերի թողության համար, հիշեք, որ երկնքի տակ, մարդկանց տրված ուրիշ անուն չկա, որով կարող եք փրկվել. ուրիշ անուն չկա, Հիսուս Քրիստոսի Անունից բացի: Հիշեք, որ կա միայն մեկ Հարս՝ Քրիստոսի Հարսը, որը կրում է Նրա անունը: 197. Եթե դուք ջրում ընկղմվելու միջոցով չեք մկրտվել Հիսուս Քրիստոսի Անունով, եթե Աստված նշանների, հրաշքների և Իր Խոսքի միջոցով համոզեց ձեզ, որ ես Ճշմարտությունն եմ ասել, ապա որպես Նրա ծառա, ես ձեզ պատվիրում եմ այն, ինչ Պողոսը պատվիրեց Գործք առաքելոց 19-րդ գլխում, երբ խոսում էր մի խումբ մկրտականների հետ: Այդ մարդիկ ստացել էին Հովհաննես Մկրտչի մկրտությունը: Պողոսը նրանց հարցրեց. «Երբ հավատացիք, արդյո՞ք Սուրբ Հոգին էլ ընդունեցիք»: Նրանք պատասխանեցին. «Մենք չենք էլ լսել, թե Սուրբ Հոգի կա»: Պողոսը հարցրեց. «Հապա ինչո՞վ եք մկրտվել»: Նրանք պատասխանեցին. «Մենք մկրտվել ենք Հովհաննեսի մկրտությամբ, ով Հիսուսին է մկրտել Հորդանանում»: 198. Դա հրաշալի մկրտություն էր, բայց Պողոսն ասաց. «Այսօր դա արդեն բավարար չէ»: Եվ նրանց պատվիրեց վերամկրտվել Հիսուս Քրիստոսի Անունով: Դա գրված է Գործք 19:5-ում: Մեկ ուրիշ տեղում Պողոսն ասում է. «Եթե մի հրեշտակ երկնքից իջնի ու քարոզի մեկ ուրիշ ավետարան, որը տարբեր է իմ Ավետարանից, թող նզովյալ լինի» (Գաղատ. 1:8): Նա դա կրկնեց. «Ինչպես սկզբից ասացի, նորից եմ ասում. եթե մի հրեշտակ (էլ ուր մնաց, թե՝ քարոզիչ, եպիսկոպոս կամ ցանկացած մեկը) կամ քերովբե, ձեր ընդունածից ուրիշ ավետարան քարոզի, թող նզովյալ լինի»: Դրա համար պատվիրում եմ ձեզ, եթե դեռ չեք մկրտվել Հիսուս Քրիստոսի Անունով, եկեք այստեղ, քանի դեռ ջուրը մկրտության ավազանում է: Մկրտության զգեստները սպասում են ձեզ: Եկեք և մկրտվեք: Թող Տիրոջ Անունը կանչվի ձեզ վրա: Եվ դուք կստանաք Սուրբ Հոգու պարգևը: Որովհետև խոստումը ձեզ համար է և ձեր որդիների համար, բոլոր հեռավորների համար, որոնց մեր Տեր Աստվածը պիտի կանչի: 199. Մեր երկնային Հայր, հիմա ամեն բան Քո ձեռքերում է: Ես փորձում եմ համոզել մարդկանց, բայց չեմ կարող ստիպել նրանց, որ գործեն: Դու երբեք չես գործում մարդու կամքին հակառակ, որովհետև եթե մեկը նախասահմանված է հավիտենական կյանքի համար, երբ Աստծո լույսը դիպչում է այդ սերմին, այն կյանք է ստանում: Եվ այս երեկո, Հայր, Կյանքը ներկա է մեր մեջ, դու փայլեցրիր Քո լույսը դրա վրա, նրանք տեսան Ճշմարտությունը: Թող նրանք մոտենան մկրտության ավազանին խոնարհությամբ ու հեզությամբ և մկրտվեն Քո սիրելի Որդու Հիսուս Քրիստոսի Անունով: 200. Աստվածաշնչում մենք տեսնում ենք, որ ամեն մարդ պետք է մկրտվեր կամ վերամկրտվեր: Նրանք, ովքեր մկրտված չէին Հիսուս Քրիստոսի Անունով, պետք է վերամկրտվեին : Եվ Պենտեկոստեի օրը Արքայության բանալիներն ունեցող այդ մեծ առաքյալն ասաց. «Ապաշխարեցե՛ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար և Սուրբ Հոգու պարգևը կստանաք: Որովհետև այս խոստումը ձեզ ու ձեր զավակների համար է, նաև այն հեռավորների համար, ում մեր Տեր Աստված կկանչի»: Հայր, շնորհիր կատարյալ կերպով իրականացնել դա այս երեկո: 201. Այժմ ես նրանց Քեզ եմ հանձնում: Ընդունիր այս մի քանի խոսքերը և սրտիս խորհուրդները. թող դրանք ընդունելի լինեն Քո առջև, ո՛վ Տեր: Պատասխանիր Քո զավակներին և հավիտենական կյանք շնորհիր նրանց: Փրկիր նրանց, ովքեր պետք է փրկվեն և բժշկիր բոլոր հիվանդներին: Թող Աստծո շնորհքը հանգչի նրանց վրա, մինչ մենք նրանց հանձնում ենք Հիսուսի Անունով: 202. Այժմ, մինչ խոնարհել ենք մեր գլուխները, ուզում եմ խնդրել դաշնամուր նվագող քրոջը գալ այստեղ հինգ րոպեով: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մկրտվել, եթե ինչ-որ մեկը դավանում և հավատում է, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է... Եթե դուք հավատում եք դրան ձեր ողջ սրտով, և դա պարզապես էմոցիա չէ, այլ սրտանց հավատում եք և պատրաստ եք խոստովանել, որ մեղավոր եք, եթե չեք ապավինում ձեր սեփական արժանիքներին, այլ Նրա կատարած գործին, եթե պատրաստ եք կրել Նրա Անունը մկրտության ջրերում, եթե պատրաստ եք դառնալ մարմնի անդամ Սուրբ Հոգու միջոցով, եկեք այստեղ. իմ աջ կողմում սենյակ է պատրաստված կանանց համար, ձախ կողմում՝ տղամարդկանց համար: Պատրաստ են մկրտության զգեստները և ամեն անհրաժեշտ բան: 203. Խոնարհած պահենք մեր գլուխները, մինչ մեր քույրը նվագում է «Լսում եմ Փրկչիս ձայնը, որ կանչում է»: Եթե երգի առաջնորդը մեզ օգնի սկսել... Խոնարհած պահենք մեր գլուխները: Նրանք, ովքեր ուզում են մկրտվել և նրանք, ովքեր ուզում են գնալ աղոթքի սենյակը՝ Սուրբ Հոգու մկրտության համար աղոթելու համար, եղբայրները կառաջնորդեն ձեզ և կսովորեցնեն, կանեն ինչ որ պետք է: Թող այս խոսքերն իզուր չասվեն, այլ իրականացնեն այն, ինչի համար սահմանված են: Խոնարհած պահենք մեր գլուխները և աղոթենք, հետևենք Նրան ուր, որ մեզ տանի: Լսում եմ Փրկչիս ձայնը, որ կանչում է (թող ամեն մեղավոր աղոթի) Լսում եմ Փրկչիս ձայնը. (լսեցի՞ք նրա կանչը, երբ այս առավոտ այն մարդուն հարություն տվեց) Լսում եմ… (լսու՞մ եք Նրա կանչը Իր Խոսքի մեջ, երբ Նա ցույց է տալիս Իր առկայվող լույսը ձեզ) Նրա հետ կգնամ ողջ ճանապարհը, (համաձա՞յն եք Նրա հետ գնալ ողջ ճանապարհը) Ուր, որ ինձ տանի, ես կգնամ (Աստված օրհնի ձեզ, եղբայրս: Տղամարդիկ թող գնան ձախ կողմը, կանայք՝ աջ): Ուր, որ ինձ տանի... (Աստվածաշունչն ասում է՝ բոլոր հավատացողները, մկրտվեցին) Նրա հետ կգնամ ողջ ճանապարհը, Նրա հետ կգնամ պարտեզի միջով Կգնամ Նրա հետ (քույրերից մեկը կգնա՞ աջ կողմի սենյակը այն կանանց հետ, ովքեր փափագում են ընդունել Սուրբ Հոգին) Ուր, որ տանի ինձ, ես կգնամ (կարո՞ղ եք անկեղծորեն ասել՝ ուր որ տանի ինձ, ես կգնամ: Կգնա՞ք: Ի՞նչ կանեք, եթե Նրա մեղմ ձայնը խոսի ձեզ հետ: Ուր որ ձեզ տանի, կգնա՞ք: Նայեք կարմիր լույսին: Նայեք, թե ինչպես է առկայծում: Մենք վերջին ժամանակներում ենք): Ուր, որ Նա գնա, կհետևեմ Նրան, Նրա հետ կգնամ ողջ ճանապարհը, Ուր, որ ինձ տանի, ես կգնամ: Լսում եմ Փրկչիս ձայնը, որ կանչում է (Ինչպե՞ս է Նա խոսում. Իր Խոսքով, ձեր սրտի մեջ: Ուզու՞մ եք հիմա գալ: Այս հրավերը ձեզ համար է: Հիշեք, եթե այդ բաները կատարվեն, մինչև նորից տեսնվենք, դուք զգուշացված եք եղել): Լսում եմ Փրկչիս ձայնը. «Վերցրու խաչդ, հետևիր ինձ» Ուր, որ տանի ինձ, ես կգնամ (Թող եղբայրներից մի քանիսը գնան ձախ կողմի սենյակը, խորհուրդներ տալու մկրտությանը պատրաստվող եղբայրներին: Եղբայրները պատրա՞ստ են մկրտությանը: Եթե այստեղ գտնվող ծառայող եղբայրներից մի քանիսն ուզում են մեզ օգնել, թող գնան այդ սենյակը): Ուր, որ տանի ինձ, ես կգնամ (իրոք ուզու՞մ եք դա) Նրա հետ կգնամ ողջ ճանապարհը: 204. Մի րոպե սպասեք: Եթե երբեք չեք մկրտվել Տեր Հիսուս Քրիստոսի Անունով, այլ միայն Հոր, Որդու և Սուրբ Հոգու՝ երեք տիտղոսներով, հիշեք, որ Աստվածաշնչում ոչ ոք չի մկրտվել Հոր, Որդու և Սուրբ Հոգու տիտղոսներով: Եկեղեցու պատմության մեջ, առաջին երեք հարյուր տարիների ընթացքում չեք գտնի մեկին, ով մկրտված լինի տիտղոսներով: Մինչև Նիկիայի տիեզերաժողովը, որտեղ հիմնվեց Հռոմի կաթոլիկ եկեղեցին, բոլորը մկրտվել են Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Միայն հետո անունը փոխարինեցին Հոր, Որդու և Սուրբ Հոգու տիտղոսներով: 205. Եթե կա մի պատմաբան, քարոզիչ կամ որևէ այլ մեկը, ով լսում է ինձ ռադիոյով կամ ձայներիզով, կամ ներկա է այստեղ և կարող է ցույց տալ մի սուրբգրային հատված կամ մի դեպք պատմությունից, երբ որևէ մեկը մկրտվել է այլ կերպ, քան Տեր Հիսուս Քրիստոսի Անունով, մինչև Նիկիայի տիեզերաժողովում կաթոլիկ եկեղեցու ստեղծումը, պարտավոր է դա ինձ ցույց տալ. ես ներողություն կխնդրեմ: Բայց դա գոյություն չունի: Ո՛չ: Եվ եթե մեկը մկրտված էր ջրում ընկղմվելով բայց ոչ Հիսուս Քրիստոսի Անունով, պատվեր էր ստանում վերամկրտվելու, որպեսզի կարողանա մտնել Փառքի մեջ: Հիմա դուք պետք է որոշեք, թե ինչ անեք: 206. Աստվածաշնչի ոչ մի հատվածում չենք գտնում, որ որևէ մեկը մկրտված լինի Հոր, Որդու և Սուրբ Հոգու տիտղոսներով, ինչպես դա անում են այսօր: Դա Հռոմի կաթոլիկ եկեղեցու հավատամքն է, որը փոխանցվել է Լյութերի միջոցով, Ուեսլեյը նույնպես այդպես է մկրտել: Աստվածաշունչը կանխասել է, որ դա կշարունակվի մինչև վերջին օրերը: Բայց դուռը կբացվի, ինչպես տեսանք՝ սերտելով եկեղեցու շրջանները: 207. Որոշումը ձերն է: Ես ընդամենը պատգամը բերողն եմ: Եվս մեկ անգամ եմ ասում, հավատանք դրան: Դուռը բաց է, և պատճառ չկա, որ... Մկրտության ավազանը լցված է ջրով, մկրտության զգեստները պատրաստ են, մենք էլ պատրաստ կլինենք մի քանի րոպեից: 208. Եթե դուք այստեղ եք, և դեռ չեք մկրտվել, մի պահ կերգենք, եթե ուզում եք գալ... 209. Գուցե դուք ասեք. «Բրանհամ եղբայր, ես մտադիր եմ մի օր մկրտվել»: Բայց այդ «մի օրը» կարող է լինել այնպիսին, ինչպիսին եղավ այս առավոտը Ուեյ եղբոր համար, բայց գուցե առանց այն ողորմության, որ նա ստացավ այսօր: Դուք կարող եք հեռանալ ցանկացած պահի: Գուցե կլինեն յոթանասուն տարեկաններ, որոնք կապրեն, բայց տասը, տասնհինգ, երեսուն տարեկաններ կան, որոնք կարող են մահանալ: Հազարավոր մարդիկ այս գիշերը չեն լուսացնի: Դա ճիշտ է: Դուք չգիտեք, թե երբ կհեռանաք: Ռիսկի մի դիմեք: Դուք կարող եք ռիսկի դիմել աշխատանքի կամ մեկ այլ բանի համար, բայց ոչ այս հարցում: Հիշեք, որ իմ ձայնը վկայություն է լինելու ձեր դեմ դատաստանի օրը, և այն ձայնագրված է Աստծո ձայներիզի վրա: Դրա համար, լավ մտածեք, մինչ մենք նորից ենք երգում այս երգը:

Ուր, որ ինձ տանի, ես կգնամ

Ուր, որ ինձ տանի, ես կգնամ

Ուր, որ ինձ տանի, ես կգնամ

Կգնամ Նրա հետ ողջ ճանապարհը:

Բովանդակություն