Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով
Շարք 2 թիվ 11
Աստծո սահմանած միակ երկրպագության վայրը
(God's only provided place of worship)
1965 թ. նոյեմբերի 28 երեկո
«Լայֆ» խորան Շրիվպորտ, Լուիզիանա, ԱՄՆ
1. Բարի լույս: Երջանիկ եմ, որ այս առավոտ այստեղ եմ: Եվ մենք ուրախ ենք, որ այս եղբայրական հաղորդակցության մեջ կարող ենք երգել հավատքի այս հին երգերը: Ես սիրում եմ դա: Իսկ դու՞ք: Իսկ այս օրհներգը՝ «Ամեն»: Հենց Նա է Ամենը: Նրանն է վերջին խոսքը:
2. Երգերի ժամանակ ես նստած էի իմ հին բարեկամի՝ Բրաուն եղբոր կողքին: Նա ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, մինչև երեկ չէի հասկացել, թե ինչի մասին ես դու խոսում: Եթե մարդիկ իրոք կարողանային թափանցել քո քարոզած բաների խորքը, բոլոր խոչընդոտները կվերցվեին»: Դա ճիշտ է: Դա կատարյալ ճշմարտությունն է: Եթե միայն հասկանայիք ու ըմբռնեիք այդ բաները:
3. Ես քիչ առաջ խոսում էի իմ ընկերոջ՝ Էրնի Ֆանդլերի հետ: Ես կարծում եմ, որ հեռախոսով լսողներից շատերը հիշում են, թե նա ինչպես դարձի եկավ, ինչպես բերվեց Տիրոջ մոտ: Նա անգլերեն լավ չի խոսում, այլապես ես կխնդրեի, որ գար այստեղ և մի քանի բառ ասեր: Նա ինձ հարցրեց, թե արդյոք հիշում եմ այն հավաքույթը, որը մենց անցկացրինք Շավանոյում, ուր ինքը բնակվում է: Մի մարդ, որը լյութերական էր, մահացել էր հավաքույթի ժամանակ: Նա նստած էր, և հանկարծ ընկավ գետնին: Մենք խնդրեցինք, որ բոլորը լռություն պահպանեն: Հետո հռչակեցինք Աստծո Խոսքը նրա վրա, ու նա կյանքի վերադարձավ: Նրանք երբեք չմոռացան դա և ուզում էին, որ այնտեղ վերադառնամ: 4. Եվ եթե լավ եմ հասկացել, այս առավոտ Ֆրանսիայում երկու հազարից ավելի մարդիկ մի քանի օրով ծոմ են պահում, որպեսզի պատգամը հասցնենք իրենց ֆրանսերենով: Նրանք բոլորը Ֆրանսիայի բողոքականներն են: 5. Նոր միայն սկսում է ծաղկել: Մղեղը շերտազատվում է, որպեսզի հատիկը կարողանա զարգանալ: Հասկանու՞մ եք: Ուրեմն մնանք աղոթքի ու երկյուղածության հոգու մեջ: Հիշեք այս խոսքը. «Տիրոջն ապավինողների ուժը պիտի նորոգվի»: 6. Ես սկսում եմ ծերանալ և ինքս ինձ հարցնում եմ. «Եվս մեկ արթնություն կլինի՞, ես դա կտեսնե՞մ»: Հետո հիշեցի, որ արևմուտքից գալու է սպիտակ ձիավորը: Նորից կգնանք այդ ճանապարհով: Դա ճիշտ է: Շուտով պատրաստ կլինենք: Դրա վերաբերյալ խոստում կա: 7. Այժմ կուզեի ասել Լեո եղբորը…անցած երեկո ես խոսում էի Վուդ եղբոր հետ, որ այստեղ է: Նա Լեոյի եղբայրն է: Լեո եղբայր, եթե դուք և ձեր փոքրիկ խումբը լսում եք ինձ հեռախոսով… Մերսյե քույր, ձեր հայրն այստեղ է: Ես նրան տեսա անցած երեկոյան: Նա այստեղ է, այս շենքում և իրեն հրաշալի է զգում: 8. Այն օրը, երբ նա բժշկվեց, քաղցկեղից մահացող երկու հիվանդներ կային և երկուսն էլ բժշկվեցին: Նրանց հայրը, որ ուղեկցում էր իրենց, սրտի նոպա ուներ: Նա առողջացավ Աստծո փառքի համար: Հիմա այս առավոտ նա այս դահլիճում է: Բազմության մեջ նրան չեմ տեսնում, բայց երեկ երեկոյան այստեղ էր: 9. Ողջունում եմ ձեզ բոլորիդ, որ ցրված եք երկրով մեկ: Շրիվպորտի «Լայֆ» խորանը հրաշալի է և հիմա լեփ-լեցուն է. այնքան շատ մարդիկ են եկել լսելու կիրակնօրյա դպրոցի այս դասը: Գիտեք, եթե ես այստեղ Շրիվպորտում ապրեի (ես ոչ ոքի դեմ ոչինչ չեմ ուզում ասել), այստեղ կգայի հավաքույթի, այս «Լայֆ» խորանում: Սա հարանվանություն չի, միջհարանվանական խորան է: Նրանք դուրս եկան հարանվանություններից, որովհետև ընդունեցին իմ քարոզած պատգամը: Ջեք Մուր եղբայրը՝ իմ եղբայրն ու ընկերը, դուրս եկավ հարանվանությունից, որովհետև ընդունում է իմ քարոզած պատգամը: Ես կարծում եմ, որ նա արժանի է հարգանքի: Դա ճիշտ է: Աստված օրհնի նրան: Աջակցեք նրան աղոթքով և հավատացեք նրա հետ: 10. Ահա տեսնում եմ այնտեղ Մուր քրոջը: Զատկի այս օրը նա նստած էր խորքում, և այնքան գեղեցիկ էր հագնված, որ եղբայր Մուրը նրան չճանաչեց: 11. Մենք ափսոսում ենք, որ Աննա Ջինը, Դոնը և մյուսները ներկա չեն: Ուրախ եմ, որ տեսա Նոլան եղբորը՝ այս եկեղեցու պատասխանատուներից մեկին: 12. Ես երեկ խնդրեցի Էրնի եղբորը, որ այսօր երգի «Ամեն» երգը: Ես ունեմ այս երգը սկավառակի վրա, որը մաշվել է, որովհետև ես այնքան շատ եմ դա լսել: Ես կարծում եմ, որ նրա ձայնը շատ համապատասխան է այդ երգի համար. բոլորին գերազանցում է: Ես նկատեցի նաև Ջուդիին: Երբ նրանց տեսնում ես, մտածում ես, թե քույր և եղբայր են: Այդպես չէ՞: Մինչդեռ ամուսիններ են: Նայեք, թե ինչքան նման են իրար: Այնքան գեղեցիկ զույգ են: Իսկ Պալմեր եղբայրը, որ վերջերս գնաց փառքի մեջ. ահա նրա դուստրն ու փեսան: Նա մեծ ավանդ է ունեցել երեխաների դաստիարակության հարցում: Միսիոներական դաշտում ուրիշ ամուսնացած հովիվներ ու ավետարանիչներ էլ կան: 13. Ես չտեսա Պալմեր քրոջը: Նույնիսկ չգիտեմ՝ կճանաչեի՞ եթե տեսնեի: Անշուշտ, նա եկել է այս հավաքույթին: Ահա, նա այնտեղ է՝ դահլիճի խորքում: Թող Աստված օրհնի Ձեզ, Պալմեր քույր: 14. Սիրտս դողում է ամեն անգամ, երբ հիշում եմ դա: Պալմեր եղբայրը գնաց փառքի մեջ և մի քանի րոպեից ինձ լուր ուղարկեցին, որ նա մահացել է: Ես չէի կարողանում հավատալ դրան: Բիլլին ինձ կանչեց… նրանք դա գիտեին: Մենք այնքան լավ բարեկամներ ենք եղել: Նրա հեռանալը ինձ շատ ցնցեց: Բայց գիտեք, ով էլ որ լինենք, բոլորս էլ գնալու ենք, բոլորս էլ մեկս մյուսի հետևից հեռանալու ենք: Բայց ինչպես ասվում է Ժողովողի գրքում՝ «Լսենք այս բոլոր խոսքերի ամփոփումը. վախեցիր Աստծուց ու պահիր Նրա բոլոր պատվիրանները. ահա մարդու ամբողջ պարտականությունը սա է»: 15. Բայց ես շատ ժամանակ չունեմ կիրակնօրյա դպրոցի այս դասի համար, և ձայնս խռպոտվել է: 16. Գիտեք, Փիրի Գրին եղբայրը մի լավ բան արեց իմ հանդեպ: Նա լսել էր, որ անցած երեկո ես ասել էի. «Կեղծամս մոռացել եմ»: Նա զանգահարեց և փորձեց ինձ դա ուղարկել ինքնաթիռով: Բայց ես նրան ասացի. «Արդեն ուշ է, արդեն ձայնս խռպոտվել է»: Տարիներ շարունակ ես տարբեր միջոցներ եմ փնտրել, բայց սա օգնեց: Բայց այս անգամ մոռացել էի, և ձայնս խռպոտվեց: Ուրեմն խնդրում եմ, հանդուրժեք սա, երբ ես խոսում եմ: 17. Ձեզանի՞ց քանիսն են սիրում կիրակնօրյա դպրոցը: Շատ լավ է: Դա լավ տեղ է երեխաներին ուղարկելու համար: Ո՛հ, թույլ տվեք ուղղել իմ սխալը. լավ տեղ է ձեր երեխաներին բերելու համար, որովհետև դուք էլ եք գալիս: Քանի՞սդ գիտեք, թե ինչպես է հիմնվել առաջին կիրակնօրյա դպրոցը: Որտե՞ղ է այն հիմվել: Անգլիայում: Ի՞նչ էր դպրոցի առաջին անունը. «Աղքատների դպրոց»: Մոռացել եմ այն մարդու անունը, ով հիմնել է այն: (Ինչ-որ մեկն ասում է՝ Ռոբերտ Ռեյքս. – ծան. խմբ.): Դա ճիշտ է: Նա փողոցից վերցրեց աղքատ երեխաներին (նրանք ցնցոտիներով էին և չգիտեին, թե ուր գնան) և սկսեց նրանց Աստվածաշնչից դասեր տալ: Եվ այժմ կիրակնօրյա դպրոցը դարձել է եկեղեցու ամենագեղեցիկ հաստատություններից մեկը: Լավ է այնտեղ գնալը: Անպայման եկեք և բերեք ձեր երեխաներին: Կարծում եմ, որ այս եկեղեցին ունի ուսուցիչներ և բոլոր անհրաժեշտ բաները: Իսկ դուք նորադարձներ, որ նոր եք եկել Քրիստոսին, հավատարիմ կերպով հետևեք այն ճանապարհին, որ ձեզ ցույց է տալիս այս պատգամը: Այստեղ՝ «Լայֆ» խորանում, ձեզ կօգնեն: 18. Այս երեկո հին ժամանակների նման աղոթքի շարք կունենանք: Պարզապես կաղոթենք հիվանդների համար, ինչպես սովորություն ունենք անելու, Ջեք եղբոր և Բրաուն եղբոր հետ: 19. Ես հիշում եմ, որ տեսել եմ Բրաուն եղբորը աղոթքի թերթիկներ բաժանելիս, մինչդեռ ինքն էլ քարոզիչ է… Այն ժամանակ, երբ այդ բաները կազմակերպվում էին, շատ ճնշում էին գործադրում նրա վրա, ասում էին. «Ինչու՞ ինձ աղոթքի թերթիկ չեք տալիս, ես ձեր եղբայրն եմ»: Ո՛հ, նա շատ դժվար ժամանակներ է ունեցել, բայց միշտ հավատարիմ է մնացել: Բրաուն եղբայրը հրաշալի մարդ է, և մենք սիրում ենք նրան: 20. Եվ տեսնում եմ, որ երեքս էլ ծերանում ենք և մոտենում վերջին: Եվ տխուր կլիներ, եթե մեր մեջ չպահեինք այն փառավոր բանը, որը գիտենք, որ Ճշմարտությունն է: Մենք սպասում ենք այն օրվան, երբ նորից երիտասարդ կդառնանք, մեր մարմինները կվերափոխվեն՝ Նրա մարմնին կերպարանակից լինելու, որովհետև «երբ մեր վրանի երկրային տունը քանդվի, մի այլ շինություն ունենք»: 21. Եվ սիրելի բարեկամներ, մի բան ինձ ուրախացնում է… ես դա ասում եմ նրանց համար, ովքեր գիտեն, որ ճշմարտությունն եմ ասում: Մի օր, առավոտյան ժամը ութի կողմերը Տեր Հիսուսն ինձ թույլ տվեց տեսնել խոստումի երկիրը: Չէի ասի, որ դա տեսիլք է: Ես չգիտեմ, թե դա ինչ էր, բայց նույնքան իրական էր, որքան դուք հիմա այստեղ: Ես տեսնում էի բոլոր մարդկանց դեմքերը, բայց չէի ճանաչում նրանց, որովհետև բոլորը երիտասարդացել էին: Նրանք այնքան իրական էին… ես կարող էի բռնել նրանց ձեռքը և այլն: 22. Դա ինձ համար մեծ օգնություն եղավ, որովհետև այն ժամանակ ես մտածում էի, որ երբ մեկը մահանում էր, միայն նրա հոգին էր հեռանում: Բայց երբ Նա ինձ ասաց այս հատվածը. «Քանի որ մենք գիտենք, որ եթե մեր այս վրանի երկրային տունը քանդվի, մենք Աստծուց մի այլ շինություն ունենք, անձեռակերտ և հավիտենական տուն երկնքում»: Հասկանու՞մ եք. կատարելությունն արտահայտվում է երեք թվով: Մենք տեսնում ենք, որ կա երեք մարմին՝ մեր երկրային մարմինը, որի մեջ ապրում ենք հիմա, այնուհետև այն մարմինը, որի մեջ կլինենք, երբ… դա երկնային մարմինն է, և փառավորված մարմինը հարության ժամանակ: Հասկանու՞մ եք: Այդ ժամանակ ամեն բան լիարժեք է: Դա առասպել չէ, պատկերացում չէ, ոգի չէ, այլ տղամարդիկ և կանայք, ինչպիսին մենք ենք: 23. Տարիներ առաջ ես տեսա նաև այն վայրը, ուր բնակվում են կորսվածները: Ես գնացել եմ այնտեղ: Ողջ աշխարհի սիրելի բարեկամներ, թույլ տվեք ձեզ համոզել, որ երբեք չցանկանաք տեսնել այդ վայրը: Եթե ես նկարիչ լինեի, երբեք չէի կարողանա նկարել այդ սարսափները: Եվ որպես քարոզիչ՝ երբեք չեմ կարողանա նկարագրել դա: Ասում ենք, որ դժոխքը մի վայր է, որտեղ ամեն բան վառվում է, բայց իրականում, այն սարսափը, որ իշխում է այնտեղ, միլիոն անգամ ավելի վատ է: 24. Ինչ վերաբերում է երկնքին… կամ այդ վայրին, ինչ էլ որ կոչվի… չգիտեմ, թե ինչպես կոչեմ այն: Տերը խոսում է այդ մասին, երբ խոսում է «զոհասեղանի տակ եղող հոգիների» մասին: Անհնար է նկարագրել, թե որքան փառավոր է այդ վայրը: Ես ընդամենը մարդ եմ, և դուք պետք է պարզապես հավատաք իմ ասածին: Ինչպես ձեզ արդեն ասել եմ, իմ տեսիլքները միշտ իրականացել են, և այս մեկը նույնպես ճիշտ է: Այս կյանքում ինչից էլ որ զրկվեք (առողջություն, ուժ, տեսողություն), ոչ մի դեպքում չզրկվեք դրանից: Ոչինչ չի կարող համեմատվել դրա հետ: Չգիտեմ մի բառ անգլերեն լեզվում, որով հնարավոր լինի այն նկարագրել: Դա ավելին է քան «կատարյալը», ավելին քան «հրաշափառը», ավելին քան «վեհագույնը»: Ես չգիտեմ բառեր, որոնք կնկարագրեն դա: Դա արտասովոր էր: Եվ մտածենք, որ դա դեռ ամենը չէ: Ինքս ինձ մտածեցի. «Դու վախեցե՞լ ես դրանից»: 25. Ես հարցրի. «Դուք ուտու՞մ եք»: 26. Ինձ պատասխանեցին. «Այստեղ՝ ոչ: Չենք ուտում, բայց երբ վերադառնանք երկիր, կունենանք մի մարմին, որով կկարողանանք ուտել»: 27. Ես կարող էի դիպչել նրանց… Նրանք ճիշտ այսպիսին էին: Նրանք մարմին ունեին: Սա առասպել չէ. նրանք մարմին ունեին: Մենք իրար ճանաչելու ենք: Նրանք բոլորը ճանաչեցին ինձ և միլիոնավոր մարդիկ գալիս էին ինձ ողջագուրելու: 28. Ես ասացի. «Կուզեի տեսնել Նրան, ով ինձ առաջնորդեց այստեղ»: 29. Ինձ պատասխանեցին. «Դեռ չես կարող Նրան տեսնել: Պետք է սպասել»: 30. Նաև հարցրի. «Ինչու՞ եք ինձ ավելի բարձր տեղ տարել»: 31. «Դու կյանքում առաջնորդ ես եղել»: 32. «Ուրեմն բոլոր այս մարդիկ Բրանհամ ընտանիքի՞ց են»: 33. «Ո՛չ, սրանք այն մարդիկ են, որոնց դու առաջնորդել ես Քրիստոսի մոտ»: 34. Ես նայեցի շուրջս. իմ կյանքի բոլոր դժվար պահերն ու փորձություններն անհետացան, և ես կարողացա տեսնել նրանց դեմքերը: Մի շատ գեղեցիկ երիտասարդ կին մոտեցավ, գրկեց ինձ և ասաց. «Թանկագին եղբայր»: Հետո հեռացավ: Մինչդեռ նա կին էր: Բայց այնտեղ մեղք չի լինելու: Մեր գեղձերը փոխվելու են, և այնտեղ կարիք չկա երեխաներ մեծացնելու: Հասկանու՞մ եք: Բոլորս նույնն ենք լինելու: 35. Տարբերությունն է զգացողություններ առաջացնում: Դրա համար չեմ կարծում, որ պարը լավ բան է: Աստծո և իմ Աստվածաշնչի առջև կարող եմ ասել, որ ողջ կյանքս մաքրության մեջ եմ ապրել, մանկությունից ի վեր և երիտասարդությանս տարիներին: Եթե երիտասարդ ժամանակ հանդիպել եմ աղջկա հետ, չեմ վախենա նրա առջև կանգնել դատաստանի օրը: Բայց տղամարդը, ինչքան էլ մաքուր լինի, եթե կին է գրկում նրան… եթե իրոք առողջ տղամարդ եք, զգացողություն կլինի: Բայց այնտեղ զգացողություններ չկային, քանի որ բոլորը նույն բնությունն ունեն: Այնտեղ միայն մաքուր քույրական և եղբայրական սեր է, ավելի մաքուր, քան դուք ունեք ձեր դստեր հանդեպ: Որովհետև ձեր դուստրը այնուամենայնիվ կին է, իսկ դուք տղամարդ եք: Դա կարող էր ինչ-որ բան առաջացնել: Բայց այնտեղ անհնար է, որովհետև մեղք չկա, ամեն բան վերջացած է: Այնտեղ կա միայն իսկական սեր, սուրբ սեր: 36. Ես նայեցի այդ կնոջը: Իր երկար մազերով և սպիտակ հագուստով նման էր միլիոնավոր այլ կանանց, ովքեր կանգնած էին այնտեղ: Ինձ հետ խոսողը հարցրեց ինձ. «Չե՞ս ճանաչում նրան»: 37. Ես ասացի. «Ո՛չ»: 38. Նա ինձ ասաց. «Նա իննսուն տարեկան էր, երբ դու նրան առաջնորդեցիր Քրիստոսի մոտ»: 39. Հիանալի շնորհք, ի՜նչ քաղցր ես դու… Տեսնու՞մ եք: Հնարավոր չէ բացատրել այդ բաները: Հավատացեք իմ ասածին: Անպայման այրեք աշխարհի հետ կապող բոլոր կամուրջները: 40. Ես հավատում եմ, որ Եկեղեցին սկսել է լսել պատգամը և հասկանալ այն: Բայց, սիրելի բարեկամներ, մենք պետք է կանգնենք Որդու ներկայության մեջ, մենք պետք է հասունանանք: Մեր հավատքը դեռ հասուն չէ: Մեր մտքով հասկանում ենք պատգամը, որն Աստված տվել է մեզ, տեսնում ենք նշանները, որ մեզ ցույց է տվել և հաստատել է, որ դրանք Աստվածաշնչի համաձայն են: Բայց Եկեղեցին որքա՜ն կարիք ունի մնալու Նրա ներկայության մեջ, մինչև իր սիրտը փափկի, քաղցրանա Հոգու մեջ, մինչև կարողանա լիովին սուզվել Հոգու մեջ: Երբեմն պատգամը բերելիս անհրաժեշտ է լինում խիստ բաներ ասելու, որովհետև եթե ուզում եք, որ մեխը մնա, այն պետք է վարսել (ներս խփել): Բայց երբ Եկեղեցին ընդունի դա, ընտրյալները լսեն կանչը և զատվեն, կանգնեն Աստծո ներկայության մեջ, այն ժամանակ գիտեմ, որ կլինի հափշտակությունը: 41. Այս առավոտ կուզեի ձեզ հետ խոսել հափշտակության վերաբերյալ, բայց ձայնս բավական չէ այդքան երկար պատգամի համար: Ես ձեզ հետ կխոսեմ այս թեմայով՝ Աստծո սահմանած միակ երկրպագության վայրը: 42. Բայց սա նույնպես ընդարձակ թեմա է: Դրա համար նախ կաղոթենք: Եվ բոլոր նրանք, ովքեր լսում են այս առավոտ, որտեղ էլ որ լինեն, թող մի պահ խոնարհեն իրենց գլուխը: Արեք այդ կատարյալ անկեղծությամբ, որովհետև հիմա մոտենում ենք Աստծո Խոսքին, որն Աստված է գրավոր տեսքով: 43. Դու այս Գրքի փառավոր Հեղինակն ես, ու մենք սովորել ենք, որ սա «մի սերմ է, որը Սերմնացանը ցանել է»: Մենք հասկանում ենք, որ սերմը կարող է աճել, եթե միայն ցանված լինի պարարտ հողի մեջ: Դրա համար, ո՛վ մեր Հայր, խնդրում ենք, հանիր մեր սրտից բոլոր փշերն ու տատասկները, կասկածամտության ու անհավատության բոլոր մտքերը: Թող Քո Խոսքն ազատորեն աճի՝ ջրված մեր սրտում բնակվող Հոգու ջրերով, որպեսզի դառնանք Աստծո ժողովուրդը: Շնորհիր մեզ դա, ո՛վ Հայր: Չենք խնդրում միայն մեզ համար, որ ճանաչել ենք այդ բաները, այլ թող ուրիշներն էլ դա ունենան այս ողջ երկրի վրա, թող նրանց սրտերը վառվեն սիրով ու քնքշությամբ, որ յուրաքանչյուրը ջանա շահել կորսված եղբորը կամ քրոջը: Շնորհիր մեզ դա, ո՛վ մեր Աստված: Մենք Քեզ ենք նայում, որովհետև Դու ես մեր Առաջնորդն ու Տերը: Դրա համար խնդրում ենք, որ առաջնորդես մեզ Քո Խոսքի մեջ այսօր և շնորհես Քո օրհնությունները: Քո շնորհքի միջոցով ու Քո սուրբ անունով ենք խնդրում: Ամեն: 44. Այսօրվա իմ թեմայի համար կկարդամ Հին կտակարանից, 2 Օրինաց գրքից: Ես արագ նշումներ արեցի Վեյլ եղբոր հետ նախաճաշելուց հետո: 45. Ես առիթ չունեցա շնորհակալություն հայտնել այն մարդուն, ով վճարեց մեր ընթրիքի համար անցած երեկո հյուրանոցում, որտեղ ես կնոջս ու փոքր աղջկաս հետ էի: Երբ ես ուզում էի վճարել, իմացա, որ ինչ-որ մեկն արդեն վճարել էր իմ փոխարեն: Ով էլ որ նա լինի, շնորհակալություն: Մատուցողը պարզապես ասաց ինձ. «Դա այն մարդն է, որը նստած է նստարանի ծայրին»: Այնտեղ շատ մարդիկ կային, որոնց մենք ճանաչում ենք: Այդ ռեստորանը կոչվում է Կիկապու կամ դրա նման մի բան: Շատ շնորհակալ եմ ձեզանից: Թող Աստված օրհնի յուրաքանչյուրիդ: 46. Այժմ կարդանք 2 Օրինաց 16-րդ գլուխը: Խոսքը Զատկի տոնակատարության մասին է: Մենք կկարդանք առաջին հինգ կամ վեց համարները. «Հիշի՛ր Աբիբ ամիսն ու Զատիկը պահի՛ր քո Տեր Աստծո համար, որովհետև քո Տեր Աստվածը Աբիբ ամսին գիշերով քեզ հանեց Եգիպտոսից: Զատկի համար քո Տեր Աստծուն քո հոտերից ու քո նախիրներից կզոհես այն տեղում, որ Տերը կընտրի Իր անվան բնակության համար: Դրա հետ խմորված հաց չուտես. յոթ օր տրտմության անխմոր հաց կուտես դրա հետ, որովհետև Եգիպտոսի երկրից հապճեպ դուրս եկար, որպեսզի քո կյանքի բոլոր օրերում Եգիպտոսի երկրից դուրս եկածդ օրը հիշես: Եվ քո բոլոր սահմաններում յոթ օր ամենևին խմոր չերևա քեզ մոտ. և առաջին օրվա երեկոյան քո զոհաբերության մսից ամբողջ գիշեր մինչև առավոտ չմնա: Դու չես կարող քո Տեր Աստծո քեզ տված դռներից մեկի մեջ Զատիկը մորթել, այլ միայն այն տեղում, որ քո Տեր Աստվածը կընտրի Իր անվան բնակության համար. այնտեղ կմորթես Զատիկն իրիկնադեմին՝ արեգակի մայր մտնելու պահին, Եգիպտոսից դուրս եկածդ պահին»: Թող Աստված օրհնի Իր Խոսքի ընթերցումը: 47. Բարձրախոսը լա՞վ է աշխատում: Երեկ լսեցի, որ փչացել էր: Լա՞վ եք լսում: (Բրանհամ եղբայրը ուղղում է բարձրախոսը): Այսպես լա՞վ է լսվում: Եթե մի քիչ իջեցնում եմ, լա՞վ եք լսում: Ձայնս մի քիչ խռպոտվել է, դրա համար այս առավոտ շատ մոտ եմ կանգնում և հուսով եմ, որ Փիրի եղբայրը կարող է դա կարգավորել: Այս առավոտ ուզում եմ ձեզ ցույց տալ, որ Աստված միայն մեկ վայր ունի, որտեղ մարդը կարող է Նրան հանդիպել. միայն մեկ վայր: Դարերի ընթացքում մարդիկ փնտրել են Աստծո կողմից սահմանված միակ երկրպագության վայրը: Հոբն էլ ուզում էր գտնել Աստծո բնակության վայրը, քանի որ ասաց. «Երանի՜ թե իմանայի, թե Նրան որտեղ գտնեմ, մինչև Նրա աթոռը գնայի» (Հոբ 23:3): Հոբն ուզում էր գտնել Աստծո բնակավայրը, որովհետև այնտեղ են հաղորդակցվում Աստված և Իր ընտանիքը: 49. Երեկվա պատգամում տեսանք, որ հնարավոր է Աստծուն երկրպագել իզուր, եթե նույնիսկ երկրպագությունն անկեղծ է: Աստված այս բոլոր բաները մեզ համար է սահմանել, բայց մենք պետք է փնտրենք դրանք այնտեղ, ուր գտնվում են: Պողոսն ասաց Տիմոթեոսին. «Քարոզիր Խոսքը պատեհ կամ անպատեհ առիթներով… պատրաստ լինելով փոխանցելու Խոսքը՝ քո մեջ եղած հույսը»: 50. Բայց այդ ամենը Խոսքի մեջ է: Կուզեի, որ կարողանայի մի անգամ Շրիվպորտ գալ երկու կամ երեք շաբաթով և ամեն երեկո խոսել ձեզ հետ կես ժամով, որի ընթացքում կմնայինք Խոսքի մեջ՝ փնտրելով այդ գաղտնի հատվածները, որ կարողանանք թափանցել դրանց մեջ: Պետք է ուշադրություն դարձնենք և ուշադիր հետևենք Աստծո հրահանգներին, որովհետև յուրաքանչյուր դռան համար միայն մեկ բանալի կա: Դա ճիշտ է: Ուրիշ բանալի չկա, եթե նույնիսկ շատ նման լինի… Աստված ագռավուկ (փականքները բացելու կեռիկ. ռուս.՝ ՏՑՎօփՍՈ. ծան. թարգմ.) չունի, Նա միայն մեկ բանալի ունի: Դուք պետք է ունենաք այդ բանալին, այլապես դուռը չի բացվի: Ինչքան էլ անկեղծ լինեք, չեք կարողանա դուռը բանալ: 51. Ձեզանից քանի՞սն էին ներկա երեկ առավոտյան հավաքույթին: Տեսնում եմ, որ այս առավոտ այստեղ գտնվողների մեծ մասը, իննսուն տոկոսը կամ ավելին: Որպես իմ քարոզի «հետնախորք»՝ կուզենայի ասել սա. Դավիթը թագավոր օծվեց Աստծո կողմից և եղավ Իսրայելի երբևէ ունեցած ամենամեծ թագավորը, բացառությամբ Տեր Հիսուսի, ով Աստված է, Օծյալը: Հիսուսը մարմնավորապես Դավթի ցեղից էր և նստելու է Դավթի աթոռին, որովհետև արքայազնը միշտ ժառանգում է Թագավորի գահը: 52. Բայց տեսեք, թե ինչպես Դավիթը՝ օծյալ թագավոր լինելով հանդերձ, դուրս եկավ Աստծո կամքից, չնայած իր օծությանը: Ողջ ժողովուրդն էլ, օծված լինելով հանդերձ, Սուրբ Գրքի հայտնության բանալին չվերցրեց. մինչդեռ նրանք աղաղակում էին և փառաբանում Աստծուն մի բանի համար, որն իրենց միանգամայն ճիշտ էր թվում՝ Աստծո Խոսքը բերել Աստծո տուն: Բայց Դավիթը թագավոր էր, ոչ թե մարգարե: Այդ անելու համար երկրում մարգարե կար, և Աստված մերժեց նրանց արածը, որովհետև ճիշտ բանալին չէին վերցրել: Դուռը չբացվեց: Մենք պետք է հիշենք դա և պահենք մեր մտքում: Աստծո բոլոր գործերն ունեն կատարման որոշակի ձև: Ինչ վերաբերում է մեզ, Աստված մի եկեղեցի ունի, որում հանդիպում է Իր ժողովրդին. Նա կընդունի ձեզ հենց այդ Եկեղեցում, ոչ թե ուրիշ: 53. Ես դա ասում եմ, որովհետև երբեմն մարդիկ սխալ են հասկանում: Եվ ինձ ասում են… Ես նրանց հարցնում եմ. --- Դուք քրիստոնյա՞ եք: --- Ես մկրտական եմ: --- Ես մեթոդական եմ: --- Դուք քրիստոնյա՞ եք: --- Ես հոգեգալստական եմ: 54. Հասկանում եք, դա Աստծո համար բացարձակապես ոչինչ չի նշանակում: Դուք փորձում եք սխալ բանալի գործածել: Բայց կա ճիշտ բանալի, որն Աստված… Աստված երբեք չի խոստացել ձեզ հանդիպել մեթոդական եկեղեցում, մկրտական եկեղեցում, հոգեգալստական եկեղեցում, ոչ էլ մեկ այլ հարանվանության մեջ: Նա ուշադրություն չի դարձնում հարանվանություններին, որովհետև դրանք հակառակ են Իրեն: 55. Ինչ վերաբերում է այս երկար պատգամին՝ ես դա շուտով կուղարկեմ խորան: Ջեք եղբայրը կարող է այն լսել և դուք կարող եք այն ձեռք բերել, որովհետև ձայնագրվելու է: 56. Մարդիկ վարվում են այնպես, կարծես Աստված պետք է իրենց հանդիպի իրենց աստվածաբանության հիման վրա: Նրանք այդպես են վարվում: Նույնիսկ չեն ցանկանում հաղորդակցվել իրար հետ: Երրորդության կողմնակիցները կամ հոգեգալստականները չեն ցանկանում հաղորդակցվել միադավանների հետ, միադավաններն էլ չեն ցանկանում հաղորդակցվել Երրորդության կողմնակիցների հետ: Մեթոդականները չեն ցանկանում հաղորդակցվել մկրտականների հետ, որովհետև ոմանք օրինապաշտ են, մյուսները՝ կալվինական. այնպես, որ միմյանց հետ ոչ մի հաղորդակցություն չունեն: Եվ այնպես են աղավաղում մարդկանց մտքերը, որ նրանք սկսում են հակառակվել իրար: 57. Վերջերս ես գնացել էի աղոթելու հիվանդանոցի մի սենյակում: Այնտեղ մի շատ ծանր հիվանդ կին կար, որին պետք է վիրահատեին: Քիչ հույս կար, որ նա կապրեր: Մեկ ուրիշ կին էլ կար, որի համար ինձ կանչել էին: Ես հարցրի մահամերձ կնոջը. «Դեմ չե՞ք լինի, եթե մի պահ աղոթեմ ձեզ համար»: 58. Բայց նա ասաց. «Վարագույը քաշե՛ք»: 59. Ես նրան պատասխանեցի. «Ներեցեք, ես միայն ուզում էի աղոթել»: 60. Բայց նա կրկնեց. «Վարագույը քաշե՛ք»: 61. Ես ասացի. «Լավ, տիկին»: Այնտեղ էր նրա որդին, սովորական Ռիկիների տեսքով մեկը… Ես հարցրի այդ կնոջը. «Դուք քրիստոնյա չե՞ք»: 62. «Մենք մեթոդական ենք»: 63. «Ես ձեզ դա՛ չեմ հարցնում. ես հարցնում եմ՝ դուք քրիստոնյա՞ եք»: 64. Բայց նա կրկնեց. «Վարագույրը քաշե՛ք»: 65. Տեսնու՞մ եք: Եվ միակ պատճառն այն էր, որ աղոթել առաջարկողը մեթոդական չէր: Մինչդեռ այդ կինը մահամերձ էր: Բայց քանի որ իր կազմակերպության հետ կապ չուներ դա, նա չէր ցանկանում նույնիսկ լսել: Ես երբեք այդպիսի փարիսեցիական մտածելակերպ չէի տեսել: 66. Սպասեք, մինչև լսեք «Օձի հետքը»: Աստված կարծում է, որ իրենց հարանվանությունը միակ ընդունելին է Աստծո առաջ: «Աստված չի լսի ձեզ, եթե դուք մեթոդական չեք, մկրտական չեք, երրորդության կողմնակից չեք, միադավան չեք»: Դա սխալ է: 67. Մարդկանց մտքում և սրտում կա ճշմարտության մեջ լինելու փափագ... ես չեմ կարծում, որ այդ կինը, կամ ցանկացած այլ մեկը… Մեթոդականը չէր պաշտպանի մեթոդականությունը, եթե կարծեր, որ այն սխալ է: Նա կարծում է, որ դա է ճիշտը: Ես չեմ կարծում, որ երրորդության կողմնակիցը կդատապարտեր միադավանին, կամ միադավանը երրորդության կողմնակցին կամ հոգեգալստականին, որովհետև նրանք ուզում են տարբերվել: Նա կարծում է, որ ինքն իրավացի է: Եվ դուք պետք է հարգեք իր գաղափարը: Գիտեք, կա նաև մեդալի հակառակ երեսը: Բայց այս ամենի մեջ հիշեք. եթե մարդու սրտի մեջ կա մի բան, որը մղում է նրանց փնտրելու ճշմարտությունը, ուրեմն ինչ-որ տեղում կա այդ ճշմարտությունը: Ինչպես հաճախ ես ասում եմ. «Եթե անդունդը կանչում է անդունդին, ուրեմն ինչ-որ տեղ անդունդ կա, որը պետք է պատասխանի այդ կանչին»: 68. Մեզ սովորեցրել են, որ նախկինում փոկը ոտքեր ուներ ծովափին քայլելու համար: Բայց հիմա ոտքեր չունի, այլ մաշկաթաթեր: Այն մուշտակամորթ կենդանի էր և պետք է ծով գնար, դրա համար բնությունը նրան մաշկաթաթեր տվեց ոտքերի փոխարեն, որովհետև նա պետք է լողար, ոչ թե քայլեր: 69. Չեմ հիշում այն հայտնի մարդու ազգանունը, ով գնացել էր հարավային բևեռ: Ի՞նչ էր նրա ազգանունը: Բիրդ: Ես լսել եմ, որ նա ծածկոցներ էր պատրաստել այդ անասունների համար, որոնց վերցրել էր այդ արշավի համար: Նա կովեր էր վերցրել կաթի համար: Եվ նա մորթե ծածկոցներ էր պատրաստել, որ անասունները ցրտից չսատկեն: Բայց երբ հասան այնտեղ, անասուններին մորթե ծածկոցները պետք չեկան: Բնությունը նրանց ծածկեց խիտ մորթով: Հասկանու՞մ եք: Նախքան ձկան վրա լողաթևեր լինելը պետք է ջուր լիներ, որ նրանք լողան այնտեղ: Այլապես լողաթևերը նրանց պետք չէին գա: Նախքան ծառի աճելը պետք է հող լիներ, որի վրա ծառը պետք է աճեր, այլապես ծառեր չէին լինի: 70. Դրա համար, եթե մարդու սրտում ինչ-որ բանի կանչ կա, պետք է ինչ-որ բան լինի, որը կպատասխանի այդ կանչին: 71. Վերջերս դիահերձեցին մի կնոջ, որը մահացել էր: Բժիշկներն ասել էին, որ նրա մահվան պատճառն այն էր, որ նա անընդհատ սոխ էր ուտում: Եթե նա սոխ չէր ուտում, ամենուրեք քոր էր ունենում: Ոչ ոք ոչինչ չէր հասկանում: Դիահերձելիս կնոջ մարմնում հայտնաբերեցին մի ուռուցք: Նրանք վերցրին ուռուցքը և դրեցին սոխերով լցված թասի մեջ. մի գիշերում սոխերը քայքայվեցին: Ի՞նչ էր դա նշանակում: Այդ կնոջ մարմնի մեջ կար մի բան, որը սոխ էր պահանջում: Եվ եթե սոխը չլիներ, ուռուցք չէր լինի: 72. Այլ կերպ ասած՝ արարչագործության լինելուց առաջ նախ պետք է Արարիչ լինի: 73. Ուրեմն, եթե մարդու սրտի մեջ մի փափագ կա, ինչպես մեթոդականների, մկրտականների, երիցականների, կաթոլիկների և մյուսների մոտ, և նրանք փնտրում են ճշմարիտ ճանապարհը, և եթե նրանց հովիվներն ու քահանաները նրանց ասում են. «Սա է ճշմարիտ ճանապարհը…»: Քահանաներն ասում են. «Կաթոլիկ եկեղեցուց դուրս փրկություն չկա»: 74. Այո, ամեն եկեղեցի ունի իր սեփական գաղափարները: Ոմանք դա չեն խոստովանում, բայց դա բացահայտվում է նրանց գործերով: Ձեր գործերը ձեր խոսքերից բարձր են խոսում: Այլ կերպ ասած՝ նրանք կաթոլիկներից կեղծավոր են: Կաթոլիկը բացահայտ դավանում է. «Ես հավատում եմ, որ սա է միակ ճանապարհը»: Բայց նրանք այդպես չեն անում: Նրանք ձևացնում են, բայց նրանց գործերը ցույց են տալիս, թե իրականում ինչ են մտածում: Հասկանու՞մ եք: 75. Պետք է որոշակի տեղ լինի, որովհետև մարդու սրտում փափագ կա այն գտնելու: Եվ ես կարծում եմ, որ Աստծո Խոսքը պատասխան ունի մեր բոլոր կարիքների համար: Աստված պատասխան ունի, և մենք այն պետք է փնտրենք Սուրբ Գրքում: Եվ եթե Աստված մեզ Սուրբ Գրքով ցույց է տալիս միակ վայրը, միակ տարածքը, (կամ նույնիսկ միակ հարանվանությունը) միակ միջոցը, որով Աստված կարող է հանդիպել մարդուն, ուրեմն մենք կկառչենք դրանից, որովհետև գտած կլինենք Աստվածաշնչի ճշմարտությունը, գտած կլինենք այն, ինչ Աստվածաշունչն է ասում: 76. Երկրորդ Օրինաց գիրքը նշանակում է «երկու օրենք»: Աստված երկու օրենք ունի: Մեկը Խոսքի հանդեպ անհնազանդությունն է, որը մահվան է տանում, մյուսը Խոսքի հանդեպ հնազանդությունն է, որը Կյանք է տալիս: Դրանք երկու օրենքներ են, և Երկրորդ Օրինաց գիրքը ցույց է տալիս այդ երկու օրենքները: Երկուսն էլ բացարձակապես հստակ կերպով ցույց են տրված Սուրբ Գրքում: Մեկը մահն է, մյուսը՝ կյանքը: Կյանքը և Մահը: Աստված գործ ունի միայն կյանքի հետ, իսկ սատանան՝ միայն մահվան: Երկու հնարավորություններն էլ բացահայտ կերպով, հրապարակավ ցույց են տրված աշխարհին, որպեսզի ամեն աչք տեսնի, և ոչ ոք պատճառաբանություն չգտնի: Մեկը տրվեց Սինա լեռան վրա, երբ ողջ մարդկային ցեղը դատապարտող օրենքը տրվեց, մյուսը՝ Գողգոթա լեռան վրա, որտեղ Կյանքը տրվեց ողջ մարդկային ցեղին, երբ գինը վճարվեց Հիսուս Քրիստոսի միջոցով: Երկրորդ Օրինացի երկու օրենքները իրականացան այս երկու փառավոր իրադարձությունների ժամանակ: 77. Կուզեի նաև նշել, որ եղել է երկու ուխտ: Մեկ ուխտը եղել է Ադամի հետ: Այն տրվեց պայմանների տեսքով, որպես օրենք: «Եթե չուտես այս ծառից, դու կապրես, եթե ուտես, կմեռնես»: Դա մեկ օրենք էր: Հետո եղավ մյուս օրենքը, որը տրվեց Աբրահամին, որպես անպայմանական շնորհք: «Ես փրկեցի քեզ և քո սերնդին»: Ամեն: Դա Գողգոթայի խորհրդապատկեր էր, ոչ թե Ադամի հետ եղած ուխտի խորհրդապատկեր: Դա Աբրահամի հետ եղած ուխտն էր: 78. Բայց այժմ լսում ենք, որ Նա ասում է, որ միայն մեկ վայր կա, որտեղ Նա կհանդիպի երկրպագող մարդուն: Դուք դա լսեցիք քիչ առաջ իմ կարդացած հատվածում: Ի դեպ, մենք դրան կանդրադառնանք մի քանի րոպեից: 79. Եթե միայն մեկ վայր կա, որտեղ Աստված կարող է հանդիպել մարդուն, մենք պետք է շատ ուշադրություն դարձնենք: Դրա համար այս առավոտ, կիրակնօրյա դպրոցի այս դասի ժամանակ լքենք մեր ավանդույթները և այնպես անենք, որ անպայման գտնենք այդ վայրը: Որովհետև Աստված ասել է, որ ուրիշ վայրում Նա ձեզ չի ընդունի: Նա ձեզ չի ընդունի այլ եկեղեցում: Ի՛ր Եկեղեցին միակ վայրն է, որտեղ Նա ձեզ կընդունի: 80. Դուք ինձ կասեք. «Այդ ի՞նչ եք ասում, Բրանհամ եղբայր: Իսկ եթե ես անկե՞ղծ եմ»: Ո՛չ: 81. Իր ժամանակ Հիսուսը խոսեց մի քանի անկեղծ մարդկանց հետ, այն ժամանակվա երկրպագողների հետ և ասաց նրանց. «Իզուր եք Ինձ պաշտում»: Մինչդեռ նրանք երկրպագում էին անկեղծորեն, սրտի խորքից: «Իզուր եք Ինձ պաշտում՝ մարդկանց սովորեցրած բաներն իբրև վարդապետություն սովորեցնելով»: Այսինքն՝ իրենց հարանվանական հավատո հանգանակները: Նրանք անկեղծ էին, հարգարժան, հնարավորինս կրոնասեր: Եվ դա չսկսվեց փարիսեցիների հետ: Մենք նույն վերաբերմունքը տեսնում ենք, երբ կարդում ենք Կայենի և Աբելի պատմությունը, որոնք եղել են երկրի վրա բնական ծնունդ ստացած առաջին երկու երկրպագողները: 82. Կայենը նույնքան կրոնասեր էր, որքան Աբելը: Երկուսն էլ զոհասեղան պատրաստեցին: Երկուսն էլ սիրում էին Աստծուն: Երկուսն էլ զոհ էին մատուցում: Երկուսն էլ երկրպագում էին Աստծուն, տասանորդ էին տալիս: Երկուսն էլ նույն բանն էին անում: Բայց Աբելը հավատքով, որը հայտնությունն է (Աստծո բացահայտված Խոսքը, պարզաբանված, ապացուցված, հաստատված)…Փառք Աստծուն: Կայենը զոհ մատուցեց, բայց Աստված չընդունեց դա: Աստված երկրպագություն էր պահանջում, Կայենը զոհ մատուցեց, բայց Աստված չընդունեց այն: Բայց ճշմարիտ ուղու միջոցով… 83. Դուք կասեք. «Իմ եկեղեցին է ճշմարիտ ուղին»: 84. Մի րոպե սպասեք: Աստված մեկնում է Իր Խոսքը իր ասած խոսքերի միջոցով: Կայենն ասում էր. «Ես կրոնասեր եմ, ես սիրում եմ իմ Արարչին: Ես Քեզ նվիրում եմ այս գեղեցիկ զոհասեղանը, ես Քեզ մատուցում եմ այս զոհը: Ես այս բոլոր բաներն արեցի, որովհետև, Տեր, սիրում եմ Քեզ»: Աբելը նույն բանն ասաց: Մինչդեռ ինքն ընդունվեց, հաստատվեց: Աստված իջավ և ընդունեց Աբելի զոհը, որովհետև հայտնության միջոցով այն անցել էր Աստծուն ընդունելի ուղու միջով: 85. Տեսեք, թե ինչպես է Կայենի հոգին շարունակում մնալ ողջ Սուրբ Գրքում մինչև վերջին օրը: Արմատակա՞ն էր: Նույնքան արմատական, որքան իր եղբայրը: 86. Նայեք այս երկու մարգարեներին՝ Բաղաամին և Մովսեսին: Երկուսն էլ յոթ զոհասեղան պատրաստեցին, Տիրոջ զոհասեղանները, որոնց վրա արյուն թափվեց. ոչ միայն դա, այլև յուրաքանչյուրի վրա խոյ զոհաբերվեց: Թվային առումով երկու դեպքում էլ ճիշտ թիվ էր՝ յոթ թիվը, որը կատարելության թիվն էր: Այդ երկու զոհասեղանները լիովին նույնն էին: Երկուսն էլ նույնքան արմատական էին: Բայց ու՞մ Աստված ընդունեց: Նա ընդունեց նրան, ով Իր Խոսքի մեջ էր: Արմատական լինելը մեծ բան չէ, կարևորը Աստծո հայտնությունն է: 87. Այժմ մտածեք: Ինչու՞ էր Հիսուսը փարիսեցիների հետ այդպես վարվում, ասում էր նրանց. «Իզուր եք ինձ պաշտում»: Նրանք պաշտում էին Նրան: Նրանց պաշտամունքը անկեղծ էր, սրտանց: Մինչդեռ Նա ասաց. «Իզուր եք Ինձ պաշտում»: Ինչու՞: «Որովհետև մարդկանց սովորեցրած բաներն իբրև վարդապետություն սովորեցնելով՝ խափանում եք Աստծո պատվերը»: 88. Եթե ես ձեզ մեթոդական ժամանակվա քարոզ տայի, դա ոչ մի օգուտ չէր տա, որովհետև հիմա Հարսի ժամանակն է: Եթե Մովսեսը Նոյի պատգամը բերած լիներ, դա ոչ մի օգուտ չէր տա: Եթե Հիսուսը Մովսեսի պատգամը բերած լիներ, օգուտ չէր տա: Որովհետև ուր որ նախասահմանված սերմ կա, այն պետք է ստանա այդ սերմի համար տրված ջուրը: Հասկանու՞մ եք: Այն չի աճի ուրիշ պայմաններում: Սերմը պետք է ստանա իր աճի համար անհրաժեշտ պայմանները: 89. Եթե դուք վերցնեք հավի ձուն և դնեք ինկուբատորի մեջ, մինչդեռ պետք է հավի տակ դնեիք, միևնույն է, ձվից ճուտիկը դուրս կգա: Ճուտիկ դուրս կգա, եթե նույնիսկ շան տակ դնեք: Տաքությունն է անհրաժեշտ պայմանը դրա համար: Պետք է այդ ձուն լինի որոշակի պայմաններում: Բայց եթե լավ, կենդանի ձուն դնեք սատկած հավի տակ, ճուտիկ դուրս չի գա: Հասկանու՞մ եք: Պետք է պայմաններ լինեն: 90. Նույնը վերաբերում է մեր ապրած ժամանակաշրջանին: Դուք պետք է գտնեք, թե որն է Աստծո գործելակերպը մեր ժամանակաշրջանում: Դա գտավ Մարտին Լյութերը, դա գտավ Ուեսլեյը, դա գտան հոգեգալստականները. յուրաքանչյուրը՝ իր ժամանակաշրջանում: Աստծո սահմանած ժամանակաշրջանում: 91. Ինչ վերաբերում է հոգեգալստականներին… Հոգեգալստական շարժման հիմքը դրել է մի սևամորթ եղբայր, Կալիֆոռնիայում: Նա միայն մեկ աչք ուներ և ապրում էր Ազուզա սթրիթ փողոցում: Նրան ծաղրում էին, որովհետև սևամորթ էր, բայց նա բերեց իր ժամանակաշրջանի պատգամը: Նա մի աննշան մարդ էր, որը հազիվ իր անունը գրել գիտեր, բայց Աստված նրան հայտնեց, որ այդ ժամանակաշրջանը պարգևների վերականգման ժամանակաշրջանն էր, և պարգևները հայտնվեցին: Կարևոր չէր, թե ինչ էր ասվել. այն կատարվեց: Բոլորը մտան այդ մթնոլորտի մեջ և հասկացան, որ ժամանակը եկել էր. նրանք տեսան, թե ինչպես էր Աստված հաստատում, որ այդ մարդիկ խոսում են լեզուներով և այլն: Բայց երբ սկսեցին պնդել, որ լեզուներով խոսելը «Սուրբ Հոգու մկրտության միակ նշանն է», այդ ժամանակ մահ եղավ: Նրանք սկսեցին մեկ այս բանը հանել, մեկ այն բանը և դա դարձրին հարանվանություն: Ոմանք մի բանից են կառչում, մյուսները՝ մեկ ուրիշ բանից և վերջ: 92. Այդ են անում հարանվանությունները: Աստված հարանվանություններ չի ստեղծել, որովհետև հարանվանությունները Բաբելոնից են, իսկ Աստված խառնաշփոթության հեղինակը չի: Դա հասկանալու համար խելացի լինելու կարիք չկա: Դա Բաբելոնն է: Հասկանու՞մ եք: Բաբելոնն է: Ավանդույթն է: Մտածեք այդ մասին, անկեղծ մարդիկ: Քանի որ նրանք հավատում են դրան, ուրեմն պետք է մի որոշակի տեղ լինի, որտեղ Աստված կհանդիպի մեզ: 93. Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասվում երկրորդ համարում. «Զատկի համար քո Տեր Աստծուն քո հոտերից ու քո նախիրներից կզոհես այն տեղում, որ Տերը կընտրի Իր անվան բնակության համար»: Բնականաբար նրանք երկրպագում էին այնտեղ, որտեղ զոհ էին մատուցում: «Այն տեղում, որը Ե՛ս եմ ընտրել, ոչ թե այն տեղը, որը դուք եք ընտրել, մարդն է ընտրել: Այլ կերկրպագեք այն տեղում, որը Ես եմ ընտրել»: Դա մեզ ցույց է տալիս, որ միայն մեկ վայր կա, և բոլոր մյուս վայրերն ունայն են»: Այդ վայրը ձեր ընտրությամբ չպետք է լինի, այլ Նրա՛: 94. «Ո՛հ, ես կարիք չունեմ եկեղեցի գնալու»: Կամ՝ «Դուք այնքան նեղ մտահորիզոն ունեք: Դուք անընդհատ քննադատում եք քարոզիչ կանանց, մազերը կտրող կանանց, այս կամ այն բանն անող տղամարդկանց: Իրոք, շատ նեղ մտահորիզոն ունեք»: 95. Դե լավ, դուք պարտավոր չեք կիրառել այն, ինչ Աստծո Խոսքն է ասում դրա վերաբերյալ, գնացեք այն եկեղեցիները, որտեղ անում են այդպես… Դուք կտեսնեք, որ դա գրված է Խոսքում, դրա համար ասում է՝ «Իզուր են Ինձ պաշտում»: Տեսնում եք, Հիսուսն էլ է նույն բաների մասին խոսել: 96. Դուք պետք է հավատարիմ լինեք ամենափոքր բաներում: Միշտ կա այդ փոքրիկ աղվեսը, որն ավերում է ողջ այգին: Նշանակություն ունեն ոչ թե մեծ բաները, որոնք դուք անում եք, այլ փոքր բաները, որոնք չեք անում: Հիշեք, շղթան ուժեղ է, եթե ուժեղ է նրա ամենաթույլ օղակը: «Երանելի են նրանք, ովքեր կատարում են Աստծո բոլոր պատվիրանները, որովհետև նրանք իրավունք կունենան մտնելու»: Արեք այն ամենը, ինչ Աստված է պատվիրում անել, ու Աստված պատվիրել է կնոջը երկար մազեր ունենալ: 97. Վերջերս մեկն ինձ ասաց. «Ես լվացքի պարանի կրոն չեմ քարոզում»: 98. Ես նրան ասացի. «Ուրեմն, Ավետարանը չեք քարոզում»: 99. Աստված մեզ դա ցույց է տվել այստեղ, Նա մեզ ասել է, թե ինչ պիտի անենք: Կամ դուք անում եք, կամ… Դա բնական, տրամաբանական բան է: Գուցե դա շատ փոքր բան է, աննշան բան է: Բայց Հիսուսն ասաց. «Երանելի են նրանք, ովքեր հավատարիմ են փոքր բաներում, անում են փոքր բաները»: Իսկ կնոջ համար մազերը երկարացնելը… դա մի բան է, որը նա կարող է անել, բայց չի ուզում: Նա չի ուզում նույնիսկ դա անել: 100. «Ո՛հ, մեզ փառավոր բաներ սովորեցրեք»: 101. Ինչպե՞ս կարող եմ ձեզ փառավոր բաներ սովորեցնել, եթե նույնիսկ հասարակ, սովորական բաները չեք կարողանում անել: Դուք հասկանում եք, թե պատճառն ինչ է. ձեր շարժառիթներն ու նպատակնեը ճիշտ չեն: 102. Կարևորը Աստծո հանդեպ ունեցած սերն է: «Տե՛ր, Դու ինչ էլ կամենաս, որ ես անեմ, ես դա կանեմ»: Այդ ժամանակ դուք առաջընթաց կունենաք: Բայց եթե չվարվեք այնպես, ինչպես Նա է ցույց տալիս… 103. Այդ Նա է ընտրում: «Իմ ընտրած տեղում… Այնտեղ ինձ կպաշտեք, այնտեղ կմատուցեք ձեր զոհերը»: 104. Կայենը բերեց իր զոհը, Աբելն էլ՝ իրենը: Բայց կախված է այն վայրից, թե որտեղ ես մատուցում: Եթե մատուցեք Աստծո ընտրած վայրում, ամեն բան լավ է, Նա այն կընդունի: Այլապես չի ընդունի: Ինչպիսին էլ լինի զոհը, այն կմերժվի, եթե չի մատուցվել համապատասխան վայրում: 105. Այժմ ահա այն, ինչ մենք ուզում ենք բացահայտել՝ որտե՞ղ պետք է մատուցենք մեր զոհը: Եթե կարողանայինք բացահայտել... Մենք բոլորս ուզում ենք գնալ երկինք, չէ՞: Բայց մենք գիտենք, որ մենք սխալ բաներ ենք արել: Բոլորս հավատում ենք, որ Հիսուսն է Զոհը: Մենք պետք է իմանանք, թե որտեղ ընդունենք Նրան: Դրանից դուրս ընդունելի չի լինի: Հասկանու՞մ եք: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, թե որտեղ պետք է վերցնենք այդ Զոհը, որ ընդունելի լինի: Դրանից դուրս ընդունելի չի լինի: 106. Տեսնենք Նրա ընտրած վայրը, որտեղ պետք է դրվի զոհը, այն վայրը, որը Նա է ընտրել զոհը դնելու համար: Դուք չէիք կարող զոհը բերել քաղաքի դռներից մեկի մոտ: Դուք պետք է այն բերեիք այն վայրը, որը Նա է ընտրել, որը Նա ընտրել է Իր անվան բնակության համար: Այժմ այդ վայրը փնտրենք Սուրբ Գրքում, որովհետև դա է այն վայրը, որը Նա ընտրել է իր անվան բնակության համար: 107. Այս առավոտ ես մի հատված եմ նշել դրա վերաբերյալ: Կարդանք այս գլխի երկրորդ համարը: Երկար չէի ցանկանա խոսել հեռախոսով լսողների պատճառով: Կարդանք 16-րդ գլխի երկրորդ համարը: «Զատկի համար քո Տեր Աստծուն քո հոտերից ու քո նախիրներից կզոհես այն տեղում, որ Տերը կընտրի Իր անվան բնակության համար»: 108. Ձեր անկեղծությունը և այն ամենը, ինչ ուզում եք խոստովանել, չեք կարող վերցնել և տանել մեթոդական զոհասեղանի մոտ, մկրտական զոհասեղանի մոտ, հոգեգալստական զոհասեղանի մոտ: Ինչ-որ վայրում զոհասեղան կա, որն Ինքն է ընտրել Իր անվան բնակության համար. այնտեղ Նա ձեզ կհանդիպի: Եթե ամեն բան կարգավորես, կգործի, ամեն բան ճիշտ կլինի: Բայց եթե լարի մեջ կարճ միացում կա, լույսը չի միանա, որովհետև այն հողանցված է: Եթե դուք վերցնում եք Աստծո Խոսքերից մեկը, ուր որ գնաք, Իր ընտրած վայրերից մեկը, և ձեր սրտում եսասիրական մտքեր կան, դա անմիջապես կհողանցի Աստծո զորությունը: Եթե դուք դա անում եք, որ ուրիշներից խելացի երևաք կամ տարբերվեք ուրիշներից, կարճ միացում կլինի, և ապահովիչը կպայթի: Դուք սխալ եք: Դուք պետք է գաք անկեղծությամբ, ամբողջ սրտով: Ձեր շարժառիթներն ու նպատակները պետք է Աստծուն ուղղված լինեն: Այնուհետև փնտրեք Նրա ընտրած վայրը և բերեք ձեր զոհը: Հասկանու՞մ եք: 109. Նայեք Մարթային և Մարիամին: Երբ Հիսուսը վերադարձավ Իր Ավետարանը քարոզելուց հետո (որ Ինքը աշխարհի Լույսն է, Մեսիան է), Նրան ատեցին, մերժեցին: Ո՛հ, որքան էին Նրան արհամարհում փարիսեցիներն ու եկեղեցիները: Մահացել էր Ղազարոսը, ում Հիսուսը սիրում էր եղբոր նման: Եվ Նա նրան թողել էր այնտեղ: Նրան կանչեցին, բայց Նա նույնիսկ չեկավ: 110. Բայց տեսեք Մարթայի վերաբերմունքը: Նա ասաց. «Տեր, եթե Դու այստեղ լինեիր…»: (Նա Նրան ճիշտ դիմեց՝ մեծատառով Տեր ասելով, Յահվե, Եհովա): Փառք Աստծուն: «Եթե Դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի»: Կյանքն ու մահը չեն կարող միասին գործել, գտնվել նույն տանը: Նա չէր մահանա: 111. Բայց Հիսուսը Նրան պատասխանեց. «Ես եմ Հարությունն ու Կյանքը»: Աստված ասաց դա: Նախ ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»: 112. Մարթան Նրան պատասխանեց. «Այո՛, Տեր, ես հավատում եմ: Որպես հրեուհի՝ ես հավատում եմ, որ նա հարություն կառնի հարության ժամանակ՝ վերջին օրը: Ես հավատում եմ, որ մեռելների ընդհանուր հարություն է լինելու: Եվ ես հավատում եմ, որ իմ եղբայրը հավատարիմ և անկեղծ է եղել իր պաշտամունքի մեջ: Ես հավատում եմ, որ Դու ես Մեսիան, որի մասին խոսվում է Աստվածաշնչում, որովհետև Աստված հաստատել է Իր Խոսքը Քո մեջ՝ ցույց տալով, որ Դու ես այս ժամի Պատգամաբերը: Դու ես Մեսիան: Ես հավատում եմ, որ Դու ես Քրիստոսը, որը պետք է գար, որովհետև Քո գործերը վկայում են, որ Աստված է Քեզ ուղարկել այստեղ՝ լինելու Մեսիան»: Տեսնու՞մ եք, թե ինչպես են անիվի ատամներն ընկնում իրենց տեղը: 113. Նա իրավունք ուներ հարցնելու. «Ինչու՞ Դու չեկար հարություն տալու իմ եղբորը: Ինչու՞ Դու չբժշկեցիր Նրան: Դու շատերին ես բժշկել: Ղազարոսը Քո լավագույն բարեկամն էր, հիմա տես, թե ինչ եղավ»: Ո՛չ, ո՛չ, այդպիսի նպատակները ձեզ ոչ մի տեղ չեն տանի: 114. «Ես հավատում եմ, որ Դու հենց Նա ես, ում մասին ասում է Սուրբ Գիրքը: Ես հավատում եմ, որ Մեսիան պետք է գար: Մենք սպասում ենք Նրան: Նշանակություն չունի, թե ուրիշներն ինչ են ասում: Ես իմ ողջ սրտով հավատում եմ այն բանին, ինչ տեսա և լսեցի Խոսքով, հավատում եմ, որ այդ Խոսքը հաստատված է Քո մեջ, հավատում եմ, որ Դու Մեսիան ես»: Տեսնում եք, նրա սրտի խորքում կար մի բան, որը նա ուզում էր հարցնել, բայց նա անցավ ճիշտ ուղով: 115. Նա կարող էր ասել. «Դու ասում ես, որ Մեսիա՞ն ես: Դու նույնիսկ քաղաքավարություն չունեցար պատասխանելու մեր խնդրանքին: Մենք Քեզ կերակրել ենք, գիշերելու տեղ ենք տվել, եկել ենք Քեզ մոտ, թողել ենք մեր եկեղեցիները, որովհետև Դու ասացիր, որ դուրս գանք հարանվանություններից: Մենք այդ արեցինք, հիմա մեզ մերժում են, ուրացող են անվանում: Մենք այս ամենը Քեզ համար արեցինք, իսկ Դու նույնիսկ քաղաքավարություն չունեցար գալու, երբ կանչեցինք»: Իրոք, նա իրավունք ուներ: 116. Ինչպես դուք, կարճ մազերով կանայք… «Ես Ամերիկայի քաղաքացուհի եմ, և իրավունք ունեմ կարճատաբատ հագնելու, անելու ամեն բան, որ օրենքին հակառակ չէ»: Ճիշտ է, դրանք ձեր իրավունքներն են, բայց գառնուկը միշտ հրաժարվում է իր իրավունքներից: Եթե դուք գառնուկ եք… գառնուկը միայն բուրդ ունի, բայց դրանից էլ է հրաժարվում: Դրանք Աստծուց տրված իրավունքներ են, բայց նա հրաժարվում է իր իրավունքներից: 117. «Ես իրավունք ունեմ միանալ հարանվանության»: Լիովին ճիշտ է, բայց դրանից էլ եք հրաժարվում: 118. Մարթան հրաժարվեց իր բոլոր իրավունքներից՝ ճանաչելու համար Իր առջև բացահայտված Խոսքը: 119. Հիսուսն ասաց. «Ես եմ Հարությունն ու Կյանքը: Ինձ հավատացողը թեև մեռնի, պիտի ապրի: Նա, ով ապրում է և հավատում է Ինձ, երբեք չի մեռնի: Հավատու՞մ ես»: Բայց դեռ կար մի պայման, որին Մարթան չէր համապատասխանում: 120. Նա ասաց. «Այո, Տեր, ես հավատում եմ, որ Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո Որդին»: Ո՛հ, սիրելի եղբայրներ, հիմա արդեն ամեն բան պատրաստ էր, որ կայծը բռնկվի»: 121. «Որտե՞ղ եք Նրան դրել»: Տեսնու՞մ եք: Եվ գիտեք, թե հետո ինչ կատարվեց: 122. Հասկանու՞մ եք, որպեսզի զոհն ընդունելի լինի, նախ պետք է գնանք Նրա ընտրած վայրը: Սկզբում պետք է այնտեղ գնաք: Լավ լսեք. «…այն տեղում, որ Տերը կընտրի Իր անվան բնակության համար: Դրա հետ խմորված հաց չուտես…»: 123. Ի՞նչ խորհրդապատկեր կա այստեղ զոհի վերաբերյալ: Մի խառնեք այն որևէ հավատամքի հետ: Պետք է մաքուր Խոսքը լինի: «Խմորված հաց չուտես»: Դուք գիտեք, թե ինչ է խորհրդանշում թթխմորը: «Մի փոքր խմորը խմորում է ողջ զանգվածը»: Ամբողջ զանգվածը Մարմինն է: Դուք չեք կարող Քրիստոսի մեջ հարանվանական ուսմունքի որևէ մասնիկ դնել: Դա ոչ մի արդյունք չի տա: 124. Հիշու՞մ եք անցած հինգշաբթի օրվա պատգամը: Այն, ինչ հին է, պետք է մեռնի: Նորը խոսքն է: «…յոթ օր տրտմության անխմոր հաց կուտես դրա հետ,…»: 125. «Յոթ օր…»: Ի՞նչ է դա խորհրդանշում: Դա Եկեղեցու յոթ շրջանների ամբողջությունն է, յոթ օր: Ինչու՞ պետք է յոթ օր ուտեին: Ինչի՞ց առաջ: Դուրս գալուց առաջ: Եկեղեցու յուրաքանչյուր շրջան, սկզբից մինչև վերջ պետք է սնվի այդ ժամանակաշրջանի համար տրված Աստծո Խոսքով: Դրա համար հռոմեական, մեթոդական, մկրտական, հոգեգալստական հավատամքները մեռած են: 126. Լսեք սա. «…տրտմության անխմոր հաց կուտես դրա հետ, (նրանք հալածվել են Խոսքի համար. Լյութերը, Ուեսլեյը, հոգեգալստականները, դուք նույնպես կհալածվեք) որովհետև Եգիպտոսի երկրից հապճեպ դուրս եկար, որպեսզի քո կյանքի բոլոր օրերում Եգիպտոսի երկրից դուրս եկածդ օրը հիշես: Եվ քո բոլոր սահմաններում յոթ օր ամենևին խմոր չերևա քեզ մոտ…»: 127. Տեսեք Քրիստոսի գեղեցկուհի Հարսին. նա պետք է մեռներ, և մեռավ հռոմեական կայսրության խավար ժամանակաշրջաններում: Պետք էր, որ նա մեռներ: «Եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի ու մեռնի…»: Պետք է գար Փեսան՝ Աստծո կատարյալ Գլուխգործոցը: Դուք ունեք դրա վերաբերյալ իմ պատգամը: 128. Մի օր, երբ Ֆորեսթ-Լոնում էի, Լոս Անջելեսում, իմ սիրտը ցնծում էր: Դուք գնացե՞լ եք Ֆորեսթ-Լոն: Այնտեղ դրել են Միքելանջելոյի ստեղծած Մովսեսի արձանը: Դա կատարյալ արձան է, միայն մեկ թերություն ունի աջ ծնկի վրա՝ կես սանտիմետր խորությամբ քերծվածք: Ես նայում էի, և ուղեվարը՝ ցույց տալով այդ քերծվածքը՝ ինձ ասաց. «Միքելանջելոն ողջ կյանքն անցկացրեց՝ փորձելով ստեղծել… Նա քանդակագործ էր և ուզում էր ստեղծել Մովսեսի պատկերը: Իր մտքում տեսնում էր, թե ինչպիսին պետք է լինի Մովսեսը: Նա ողջ կյանքում աշխատեց դրա վրա: Ժամանակ առ ժամանակ քարհատիչով հարվածում էր այստեղ, այնտեղ, հետ էր գնում ու նայում: Տարիներ շարունակ աշխատում էր այդ գործի վրա: Վերջապես, երբ քանդակը պատրաստ էր, նա մի քանի քայլ հետ գնաց ու նայեց արձանին: Քանդակն այնքան կատարյալ կերպով էր ներկայացնում Մովսեսի կերպարը, որը կար նրա մտքում, որ նա այնպես կլանվեց, որ մուրճով հարվածեց արձանին ու գոռաց. «Խոսի՛ր»: Այս արձանն անվանում են Միքելանջելոյի գլուխգործոցը: Եթե քանդակագործն իր սրտում ինչ-որ վեհ բան ուներ, պատկերացում ուներ, թե ինչպիսին պետք է լիներ Մովսեսը, որքան ավելի մեծ պատկերացում ուներ Աստված Իր ծրագրի վերաբերյալ 129. Աշխարհի հիմնումից առաջ Աստված Իր սրտում Որդի ուներ, որովհետև Նա Հայր է: Բայց այդ ամենը դեռ միայն Խոսքի գեներում էր: Նա մարդ ստեղծեց և նրան ազատ կամք տվեց, բայց մարդն ընկավ: Բայց Աստված՝ մեծ Քանդակագործը, որ հողից մարդ էր ստեղծել, այդտեղ կանգ չառավ. նորից սկսեց: Նա ստեղծեց Նոյին, որն արբեց ու մեռավ: Նա ստեղծեց Մովսեսին, որը չպահեց Իր Խոսքը: Նա ստեղծեց մարգարեներ, որոնք փախան վտանգի ժամանակ: Նա շարունակեց ստեղծել, մինչև մի օր, երբ կամեցավ ստեղծել Գլուխգործոց Իր նմանությամբ, Իր բնությամբ, որը համապատասխանում է Որդու վերաբերյալ Իր պատկերացմանը: 130. Մի օր Հորդանանի ափին, երբ ձևավորված էր Իր Գլուխգործոցը, Նա իջավ աղավնու թևերով ու ասաց. «Այդ Նա՛ է»: Նա այնպես խանդավառվեց Իր Գլուխգործոցով, որ հարվածեց Նրան Գողգոթայում, որ մահանա, որովհետև մարդկության մնացած մասը անկատար էր. որպեսզի թափած արյունով ուրիշ շատ գլուխգործոցներ (Հարսին) տա Իր Որդուն: Գլուխգործոցը վերքեր ստացավ, որովհետև Աստված այնպես խանդավառվեց այդպիսի Գլուխգործոց տեսնելով, որ հարվածեց Նրան մեզ համար: Հասկանու՞մ եք: Նա մահացավ, որ մեզ՝ անկատարներիս կատարյալ դարձնի: Գլուխգործոցը… 131. Ուշադրություն դարձրեք, որ Նա այս հատվածում ասում է. «Յոթ օր անխմոր հաց կուտես…»: Հացը խորհրդապատկեր է: Հիսուսն ասաց. «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս»: Եվ ոչ թե մի խոսք այստեղից, մի խոսք՝ այնտեղից, ինչպես հարանվանություններն են ուզում ձեզ հավատացնել: Բայց Աստծո Խոսքը կատարյալ է: Դա Աստված է գրի տեսքով, որը Սերմ է կոչվում: Եվ ճիշտ հավատքը, Աստծո Խոսքի հանդեպ մաքուր և առանց խառնուրդի հավատքը կյանք կտա այդ Սերմին: 133. Հենց դա կարող եք տեսնել երեկոյան, երբ գործում է զանազանության պարգևը և մյուս բաները, որովհետև դա Աստծո Խոստումն է: Նա կանգնած էր իմ կողքին և ասում էր այդ բաները, նաև ասաց. «Կեղծարարներ կբարձրանան, բայց դու հաստատուն եղիր»: Ես հավատում եմ դրան: Եվ այս բաներն ասում եմ, ոչ թե եսասիրական շարժառիթներով կամ ինչ-որ մեկին վիրավորելու մտադրությամբ, այլ Աստծուն հնազանդվելու և անելու համար այն գործը, որին Նա ինձ կանչել է: Եվ Աստված, ի պատասխան, հաստատում է դա՝ ընդունելով զոհը, հաստատելով, որ դա ճշմարտություն է: Կասկածի համար տեղ չկա: Այժմ լսեք այդ Խոսքը: 134. Երբ Նա ասում է՝ «յոթ օր», դա նշանակում է, որ վերաբերում է եկեղեցու բոլոր շրջաններին: Ինչպես այդ Գլուխգործոցը մահացավ, որ հարություն առնի՝ բոլորիս փրկագնելու համար… Պենտեկոստեի օրը Նա հիմնեց մի եկեղեցի, որը կատարյալ կարգուկանոն ուներ: Բայց այդ եկեղեցին պիտի անցներ զոհաբերության միջով: Հռոմեական աշխարհը սպանեց և թաղեց նրան: 135. Ինչպես այն գրքի հեղինակը, որի անունը չեմ հիշում… Նա այնքան ծաղրեց ինձ: Նա ասում էր. «Բոլոր այդ դևերը գոյություն ունեն միայն Ուիլյամ Բրանհամի երևակայության մեջ»: Սատանան փորձում է ձեզ հավատացնել դա: Նա ասում է. «Տեսիլքները և նման բաները սատանայից են»: Նաև ասում էր. «Այդ մարդը հիպնոսացնող է: Նա զբաղվում է գերզգայունության ընկալումով»: Ինտելեկտուալ աշխարհը փորձում է միշտ գիտականորեն բացատրել: 136. Նրանք այդպես էին փորձում հասկանալ Հիսուսին: «Ի՞նչ միջոցներով ես Դու դրանք անում: Ի՞նչ է կատարվում»: 137. Բայց Նա նրանց պատասխանեց՝ ասելով. «Ես էլ ձեզ հարց տամ. Հովհաննես Մկրտչի ծառայությունն Աստծու՞ց էր, թե՞ մարդկանցից»: 138. Նրանք Նրան պատասխանեցին. «Չգիտենք»: 139. Այդ ժամանակ Նա նրանց պատասխանեց. «Ես էլ ձեզ ոչինչ չեմ ասի»: Եվ շարունակեց Իր ճանապարհը: Այդ պահից էլ ոչ ոք չհամարձակվեց Իրեն հարցեր տալ: Հասկանու՞մ եք: Նա կտրեց նրանց խոսքը և էլ ոչինչ չասաց: Դա նրանց չէր վերաբերում: Նա գործ ուներ կատարելու և կատարեց այն: 140. Թող Աստված օգնի մեզ, որ նույնն անենք: Մենք պարտավոր չենք պատասխանելու սատանայի հարցերին: Ճիշտ է: «Եթե դա Դու ես, այս արա, այն արա»: Որպես քարոզիչ՝ դուք պատասխանատու եք այս Ավետարանի համար և վերջ: Ձեր պարտականությունը այն հռչակելն է: 141. Որպես ծառա, եթե դուք մարգարե եք, պատասխանատու եք Աստծո առաջ: Եվ եթե ձեզ տրված տեսիլքները լուսաբանում են Սուրբ Գիրքը, ցույց են տալիս, թե ինչ է ասում Խոսքը, դուք պատասխանատու եք այս Աստվածաշնչում գրված յուրաքանչյուր Խոսքի համար, որովհետև այն գրվել է ձեզ նման մարդկանց միջոցով: «Աստված սկզբից խոսեց մարգարեների միջոցով և գրեց Սուրբ Գիրքը»: Եվ Աստծո ոչ մի ճշմարիտ մարգարե չի մերժի Խոսքից որևէ բառ, այլ, հակառակը, կհավատա յուրաքանչյուր Խոսքին և կքարոզի: Եվ այդ ուղու միջոցով Աստված կիրականացնի Իր Խոսքը ճիշտ այնպես, ինչպես խոստացել է, և սերմը կաճի: 142. Մեկ անգամ էլ արագ հիշենք, որ այդ հացը պետք է ուտեին յոթ օրվա ընթացքում՝ եկեղեցու յոթ շրջանների ընթացքում: Այն պետք է մեռներ և թաղվեր: 143. Այդ քննադատն ասում էր. «Ինչպե՞ս կարող եք պաշտել մի Աստծո, ով միջնադարում առանց ոչինչ անելու նայում էր, թե ինչպես են առյուծների առաջ գցում երիտասարդ հղի կանանց, կամ իրենց երեխաներին գրկած կանանց. այդ մարդիկ անկեղծ էին և նրանց առյուծի կերակուր էին դարձնում: Ինչպե՞ս կարող էր լսել նրանց աղաղակները: Մարդկանց խաչում էին, կենդանի այրում: Երիտասարդ աղջիկներին մերկ նետում էին առյուծների առջև, և առյուծները հոշոտում էին նրանց: Ինչպե՞ս կարող է Աստված լինել երկնքում Իր գահի վրա նստած և նայել այդ տեսարանին»: 144. Տեսնում եք, դա ինտելեկտուալ ըմբռնում է, որը գալիս է սատանայից: Եթե այդ մարդը հոգևոր լիներ, կհասկանար, որ ցորենի հատիկը պիտի մեռներ և թաղվեր հռոմեական տաճարում: 145. Բայց ահա մի փոքրիկ ծիլ շուտով դուրս եկավ Լյութերի Ռեֆորմացիայի ժամանակ, երբ նա ասաց. «Արդարը կապրի ոչ թե քահանայի օրհնած հացի կտորով, այլ Աստծո Խոսքով»: Արդարը հավատքով պիտի ապրի: Երկու փոքրիկ ծիլեր հայտնվեցին, և ցորենի հատիկը սկսեց աճել: 146. Այնուհետև եկավ Ջոն Ուեսլեյը, որն էլի ինչ-որ բան ավելացրեց: Նաև հայտնվեցին ուրիշները, որոնք մերժում էին կուսական ծնունդը, բայց դա մահացավ: Եկան մեթոդականները, թռչող սերմը, ծաղկափոշին, միսիոներական ժամանակաշրջանը: Նրանք քարոզում էին սրբացումը: Նրանք ավելացրին թռչող սերմը: 147. Հետո եկան հոգեգալստականները և մղեղը, որը կարող էր մոլորեցնել նույնիսկ ընտրյալներին, եթե հնարավոր լիներ: Նա լիովին նման էր ցորենի հատիկին, բայց եթե բացեք, մեջը դատարկ է: Բայց կյանքը շարունակում է առաջ գնալ և անցնում է մղեղի միջով: 148. Նկատե՞լ եք, թե ինչ է կատարվում զորավոր հավաքույթների շարքից երեք տարի անց: Ծնվում է մի նոր հարանվանություն: Այժմ քսան տարի է անցել, ու նոր հարանվանություն չի ստեղծվել: Ո՛վ սիրելի մորթված Գառնուկ, թող դա երբեք չպատահի: Եթե ես հեռանամ այս սերնդի ժամանակներում, թող այս պատգամին հավատացողները երբեք հարանվանություն չստեղծեն: Դուք կմեռնեք ձեր ճանապարհում: Երբեք մի մոռացեք դա: Հենց այն ժամին, երբ կմտածեք հարանվանություն ստեղծել, ինչքան էլ անկեղծ լինեք, հենց այն պահին, երբ Սուրբ Հոգու փոխարեն առաջնորդ կհամարեք մարդուն՝ այս Խոսքը հաստատելու համար, հենց այդ ժամին կմեռնեք: Ճշմարիտ սերմը դա չի անի, որովհետև սերմից հետո էլ ոչինչ չկա. դա նույնն է, ինչ եղել է սկզբում: Հարս-Եկեղեցին է ընկել հողի մեջ, որպեսզի նոր ցորենի հատիկ դուրս գա: 149. Ուշադրություն դարձրեք. «Յոթ օր տրտմության անխմոր հաց կուտես…»: 150. Եվ Հարսի վերաբերյալ կլինի… 151. Դուք, ում մայրը մեթոդական էր, աղաղակում էր և այլն, և դուք ասում եք. «Եթե նա լեզուներով չէր խոսում, նա չէր կարող մեզ հետ լինել»: Դա նույն՝ այսօրվա Սուրբ Հոգին է, միայն թե այն ժամանակ պարգևների վերականգնումը չկար: Բայց համենայն դեպս, յոթ օր շարունակ նրանք կերան անխմոր հացը՝ Խոսքը: Բայց նրանք, ովքեր դրանից հարանվանություն ստեղծեցին, մեռան: Նրանք ցողունն են և կհավաքվեն վառվելու համար: Բայց կյանքը շարունակվում է: Բայց ի՞նչ կատարվեց: Ողջ կյանքը, որը ցողունի մեջ էր, հասկի մեջ էր, մղեղի մեջ էր, կենտրոնացավ հատիկի մեջ: Եվ նույն Սուրբ Հոգին, որը բերեց Լյութերին, Ուեսլեյին, հոգեգալստականներին, կլինի Հարսի մեջ հարության օրը: 152. «Յոթ օր տրտմության անխմոր հաց կուտես…»: Հարսի մեջ թթխմոր չի լինի, ոչ մի ավելացված խոսք չի լինի: Հիշեք, որ մեկ բառը դարձավ ողջ երկրի վրա եղող մահվան պատճառ: Բոլոր անօրինական զավակները ծնվեցին, որովհետև Եվան՝ առաջին եկեղեցին, առաջին Ադամի հարսը, կասկածեց Աստծո Խոսքին և ընդունեց հարանվանական, ինտելեկտուալ մեկնությունները, որոնք սովորեցնում են դպրոցներում: Քանի որ դատողություններ արեցին Աստծո Խոսքի շուրջ՝ ասելով. «Անկասկած, Աստված բարի Աստված է»: Աստված բարի Աստված է, բայց նաև արդար Աստված է: Մենք պետք է պահենք Նրա Խոսքը: Իսկ Եվան ընդունեց մեկնությունը: 153. Իսկ դուք, ճեմարանականներ, անշուշտ ձեր կյանքում կոչում ստացել եք, բայց դուք վազում եք աստվածաշնչյան դպրոցներ, որ ձեր մեջ ներարկեն այս ուսմունքները. այնտեղ դուք կմահանաք: Մնացեք Աստծո և Իր Խոսքի հետ: Բայց նրանք թույլ չեն տա ձեզ այդ անել: Դուք չեք կարող պատկանել իրենց եկեղեցուն կամ ամբիոն բարձրանալ: Ուրեմն թող նրանք այդպես անեն, թողեք, որ մեռելները թաղեն մեռելներին. մենք հետևենք Քրիստոսին՝ Խոսքին: 154. Յոթ օրվա ընթացքում թթխմոր չի լինի Հարսի՝ Եկեղեցու մեջ: 155. Ուշադրություն դարձրեք այս հատվածին. Եվ քո բոլոր սահմաններում յոթ օր ամենևին խմոր չերևա քեզ մոտ. (այստեղ զոհը խորհրդապատկեր է. Հարսը հայտնվեց Քրիստոսի Զոհից) և առաջին օրվա երեկոյան քո զոհաբերության մսից…»: 156. Հիշու՞մ եք, թե ինչպես անցանք Եկեղեցու յոթ շրջանները: Եկեղեցու պատգամաբերը միշտ հայտնվում է նախորդ ժամանակաշրջանի անկման պահին: Հոգեգալստական շարժման անկմանը հաջորդում է Հարսի հափշտակությունը: Լյութերի ժամանակաշրջանի անկումը բերեց Ուեսլեյի ժամանակաշրջանը: Հոգեգալստական շարժման անկումը բերեց ներկայիս պատգամը: Այդ ամենը ցույց է տրվում Սուրբ Գրքում: Չկա մի հատված, որ ներդաշնակ չլինի մյուսների հետ: Բոլոր այդ խորհրդապատկերները… Ես կրթություն չունեմ, բայց ունեմ Սուրբ Հոգին, ով ինձ ցույց է տալիս մեկ ուրիշ աղբյուրի միջոցով և սովորեցնում է բնության միջոցով, և դա Խոսքի միջոցով է: Խոսքն է պետք, որովհետև Խոսքն է բերում խոստումը: «…ամբողջ գիշեր մինչև առավոտ չմնա»: 157. Լյութերն ուներ ճշմարտությունը և սովորեցրեց եկեղեցուն. «Արդարը հավատքով պիտի ապրի»: Մեթոդական ժամանակաշրջանում դա լիարժեք վարդապետություն չէր համարվում: Ի՞նչ պիտի անեք: Եթե ինչ-որ բան մնա, կրակով կայրեք: Ինչի՞ն էր վերաբերում այս խորհրդապատկերը: Խոսքիդ դուրս եկող հարանվանությունները հարդ են, ցողուն, մղեղ, և պետք է այրվեն: Հարանվանական մասը, որն անցել է հաջորդ ժամանակաշրջան, չպետք է մնա, պիտի մեռնի: Դա մի՛ տարեք հաջորդ ժամանակաշրջան: Այրեք այն: Հիմա Նա խոսում է Հարսի հետ, և միայն Հարսի հետ, որը դուրս է եկել յուրաքանչյուր ժամանակաշրջանում: 158. Տեսեք, թե այս ամենը ինչքան գեղեցիկ է: «Գառան արյունը»: Դա խորհրդանշում է Քրիստոսի Մարմինը, Զոհը: Գառնուկի արյունը դռան վրա: Մորթվել էր գառնուկը, որը Քրիստոսի խորհրդապատկերն է: 159. Շատ ժամանակ կարող էինք տրամադրել այս թեմային, բայց ինձ մի քանի րոպե է մնում: Գուցե պետք է այստեղ կանգ առնեմ և շարունակեմ այս երեկոյան հավաքույթին: Որովհետև չափազանց երկար ենք խոսում: Միայն այս թեմայի վերաբերյալ քսան էջ մեջբերում եմ գրել: 160. Հիշեք, որ գառնուկը Քրիստոսի խորհրդապատկերն էր: Նա պետք է արու լիներ և առաջնեկ: Պետք է առաջնեկը լիներ և պետք է ստուգվեր, փորձվեր, որ ոչ մի արատ չունենար: 161. Անհրաժեշտ եղավ, որ Քրիստոսը նույնպես փորձվի: Նա Իր մոր՝ կույս Մարիամի Առաջնեկն էր: Եվ ինչո՞վ փորձվեց: Սատանան փորձեց Նրան: Երբ սատանան հարվածեց Եվային, Եվան ընկավ, երբ հարվածեց Մովսեսին, Մովսեսն ընկավ: Բայց երբ հարձակում սկսեց Քրիստոսի դեմ՝ սխալ ձևով մեջբերելով Խոսքը, տեսավ, որ արդեն Մովսեսի հետ գործ չունի: Հասկանու՞մ եք: Քրիստոսը փորձվեց: Նա ասաց. «Եթե Դու Աստծո Որդին ես… Ինձ ասել են, որ Դու հրաշքներ ես գործում և կարծում եմ, որ Մեսիան պետք է հրաշքներ գործի: Եթե այդպես է, ու քանի որ Դու քաղցած ես, ոչինչ չես կերել, այս քարերը հաց դարձրու և կեր»: Բայց Հիսուսը նրան պատասխանեց. «Մարդ ոչ միայն հացով է ապրում…»: (Այլ հավատամքո՞վ): Ո՛չ: Իսկ ինչո՞վ: Ամեն Խոսքով: Խոսքի ո՞ր մասով: «Ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս»: Հենց դրանով մարդը կապրի: Հասկանու՞մ եք: Գառնուկը փորձվեց, որպեսզի երևար՝ կընկնի Նա արդյոք: 163. Փարիսեցիներն ասում էին. «Ո՛վ Ռաբբի, երիտասարդ մարգարե: Մենք կարծում ենք, որ Դու հրաշալի ես, բարի ես»: 164. Բայց Նա նրանց պատասխանեց. «Ինչու՞ եք ասում, որ ես բարի եմ: Միայն Մեկն է բարի՝ Աստված»: 165. «Այո՛, դա ճիշտ է: Աստված է բարի»: 166. «Դա Ես եմ: Միայն Մեկն է բարի: Ինչու՞ եք ինձ «բարի» անվանում, եթե չեք հավատում, որ ես Աստված եմ: Ուրեմն ինչու՞ եք ասում, որ Ես բարի եմ: Ի՞նչն է ձեզ ներշնչում այդ ասելու, երբ գիտեք, որ միայն Մեկն է բարի, և դա Աստված է»: 167. «Մենք գիտենք, որ Դու չես կարևորում մարդկային կոչումներն ու բժիշկների խոսքերը: Մենք դա գիտենք»: Նրանք փորձում էին… Նա գիտեր, որ նրանք կեղծավոր են: 168. Նա փորձվեց, որպեսզի տեսնեն Նրա դիրքորոշումը, փորձվեց ամեն կերպ, փորձվեց այնպես, ինչպես մենք պետք է փորձվենք, բայց ոչ մի բանի մեջ Նա տեղի չտվեց, երբե՛ք: Այդպես է: Նա Աստծո Որդին է: 169. Գառնուկը փորձվում էր. այն պահվում էր մինչև տասնչորսերորդ օրը: Եղավ երկու շաբաթ կամ երկու ժամանակաշրջան: Մեկը հրեաների համար էր, որի ընթացքում գառնուկ էին մատուցում, որը խորհրդապատկեր էր, մյուսը հեթանոսների համար էր, ովքեր ունեն իսկական Գառնուկին: Եվ բոլորը կատարյալ դարձան՝ հավատալով, որ այդ Գառնուկը գալու է: Բայց Նա փորձվեց, ստուգվեց մինչև տասնչորրսերորդ օրը. Հիսուսը Խոսքն էր: 170. Դուք կարող եք քննել Հին կտակարանը և ասել. «Այն դատապարտում է նորը»: Դուք սխալվում եք: Հին կտակարանը վկայում է Նոր կտակարանի մասին: 171. Վերջերս մի մարդ ուզում էր ինձ մարտահրավեր նետել. նա ասում է. «Ի՞նչ է կատարվում նրա հետ: Նա նույնիսկ Հին կտակարանից է քարոզում»: Քրիստոնյա քարոզիչ է. մտածեք այդ մասին: Նա ասում էր. «Հին կտակարանը մեռած և թաղված է»: Ո՛չ, ամենևի՛ն: Հին կտակարանը պարզապես դպրոցի ուսուցչի նման ցույց է տալիս պատի վրա գրվածը: 172. Տեսնում եք, որ Գառնուկը, որը Քրիստոսն էր, փորձվեց մինչև տասնչորսերորդ օրը: Նկատեք, որ գառնուկը պիտի մորթվեր երեկոյան: Քրիստոսը մահացավ երեկոյան, կեսօրից հետո: Արյունը պետք է քսվեր դրանդիների վրա, արյունը, որը կենդանու կյանքն էր: «Դու կուտես միսը, բայց արյունը, որ կյանքն է, կթափես»: Արյունը պետք է քսվեր այն տան դրանդիների և դռան շրջանակի վերևում, որտեզ զոհը պիտի ընդունվեր: Փառք Աստծուն: Ի՞նչ է կյանքը: Դա Անունն է: Նա դրեց անունը… Երբ մոտենում եք դռանը, զանգ տալուց առաջ նայում եք, թե ինչ անուն է գրված դռան վրա: Արյունը դռան վրա էր որպես խորհրդապատկեր՝ ցույց տալու համար, թե ինչ զոհ կա ներսում: 174. Այժմ արյան միջոցով կգտնենք երկրպագության վայրը: Ուշադրություն դարձրեք, որ դռան վրա քսված արյունը խոսում էր այն անվան մասին, որը ներսում էր, որովհետև նրանք ներսում էին: Մեր երկրպագության վայրը Գառնուկն է, Խոսքը: Մենք դա գիտենք: Ուշադրություն դարձնենք նաև չորրորդ համարում գրվածին՝ «…առաջին օրվա երեկոյան քո զոհաբերության մսից ամբողջ գիշեր մինչև առավոտ չմնա»: Այլ կերպ ասած՝ մի ժամանակաշրջանից պահվածը հաջորդ ժամանակաշրջան չտանել: 176. Եթե մենք մի քանի տարի հետ գնանք և ասենք. «Մենք լյութերականներ ենք, նորից ենք ուզում լինել այդ ժամանակաշրջանում…»: Դուք պետք է մեռնեք լյութերական ժամանակաշրջանի համար և ծնվեք Ուեսլեյի ժամանակաշրջանում: Դուք պետք է մեռնեք Ուեսլեյի ժամանակաշրջանի համար և ծնվեք Պենտեկոստեի ժամանակաշրջանում: Եվ պետք է մեռնեք Պենտեկոստեի ժամանակաշրջանի համար՝ ոչինչ չթողնելով, մնացածն այրելով, որովհետև դա այրվելու է, ինչպես ցողունը, որից դուրս է գալիս ցորենը: Ցողունը՝ հարանվանությունը, պետք է այրվի: Դրա համար հարանվանությունը մի բերեք նոր պատգամի մեջ: Այժմ Խոսքի ժամանակն է: Ցողունն այն է, ինչ դարձել է հարանվանություն: Այն կրել է սերմը, դա ճիշտ է: Բայց հետո կյանքն առաջ գնաց, և ցողունը մահացավ: Հարանվանությունը կրող էր, բայց Խոսքը շարունակվում է և առաջ գնում: Դա ճիշտ է: Խոսքը շարունակվում է և առաջ գնում: Այժմ կարդանք 5 և 6 համարները. «Դու չես կարող քո Տեր Աստծո քեզ տված դռներից մեկի մեջ Զատիկը մորթել…»: 178. Լավ հիշեք սա՝ «Դռներից մեկի մեջ»: Տերը հանդուրժում է, որ դուք ունենաք այդ հարանվանությունները, «այդ դռները», բայց… «…այլ միայն այն տեղում, որ քո Տեր Աստվածը կընտրի Իր անվան բնակության համար. այնտեղ կմորթես Զատիկն իրիկնադեմին»: 179. Դա է դուռը, միակ վայրը: Ոչ թե բոլոր այդ «դռները», այլ Աստված միայն մեկ Դուռ ունի: 180. Դուք ասում եք. «Ամեն առավոտ ես մտնում եմ մեթոդական դռնով»: Դա եկեղեցի է: «Ամեն առավոտ ես մտնում եմ կաթոլիկ դռնով»: Շատ լավ: Ճիշտ է, որ Տերը թույլ է տալիս Իր ժողովրդին ազատորեն մտնել այդ դռներով և դուրս գալ: Աստված զավակներ ունի կաթոլիկ եկեղեցում, մեթոդական եկեղեցում, երիցական եկեղեցում, հոգեգալստական եկեղեցում: Դա հաստատ է: Մինչդեռ դուք չեք երկրպագում Տիրոջը այդ դռներից մեկում: Հասկանու՞մ եք: Այլ Տերը մի որոշակի դուռ ունի: Փառք Աստծուն: Նա մի Դուռ ունի: «…այլ միայն այն տեղում, որ քո Տեր Աստվածը կընտրի Իր անվան բնակության համար. այնտեղ կմորթես Զատիկն իրիկնադեմին»: 181. Ե՞րբ Ռեբեկան գտավ Իսահակին: Ե՞րբ Եղիազարը նրան կանչեց հարսնացու լինելու: Երեկոյա՛ն: Երեկոյան ժամանակ լույս պետք է լինի, Փառքի ճանապարհն անշուշտ կգտնեք, Մկրտության ջրերում է լույսը այսօր, Թաղվելով Հիսուսի անգին Անունով, Զղջացեք, ծերեր և երիտասարդներ, Եվ Սուրբ Հոգին այնժամ կմտնի: Երեկոյան լույսն է մեզ հայտնվել, Անկասկած, Աստված և Քրիստոս մեկ են: Դա սկիզբն էր, իսկ հիմա այն մնում է Հարսի լույսի մեջ: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Այժմ կուզեի վերջացնել, որովհետև չեմ ցանկանում, որ դուք բաց թողնեք սա: Այժմ ճաշի ժամ է: Ես դեռ այնքան շատ նշումներ ունեմ: Կարո՞ղ ենք շարունակել այս երեկոյան: Ի՞նչ եք դուք ասում: Ուզում եք, որ հիմա՞ շարունակենք: Ճի՞շտ է: Լավ, ուրեմն ես շտապեմ: Հիմա, ու՞ր պետք է մտնեին նրանք: «Դու չես կարող քո Տեր Աստծո քեզ տված դռներից մեկի մեջ Զատիկը մորթել, այլ միայն այն տեղում, որ քո Տեր Աստվածը կընտրի Իր անվան բնակության համար»: Դուք չեք կարող մտնել մի վայր, որն ինչ-որ անուն է կրում: Այդպես չէ՞: Աստված է Իր Անունը դնելու դռան վրա: Հենց այդ դուռն է տանում երկրպագության վայրը՝ Սրբարանը: Չեք կարող ձեր զոհը մատուցել որտեղ պատահի, այլ այն վայրում, որը Տերն է ընտրել Իր անվան բնակության համար: Նա ընտրե՞ց այդ վայրը: Որտե՞ղ է այդ դուռը: Հովհաննեսի ավետարանի 10-րդ գլխում Հիսուսն ասում է. «Ես եմ Դուռը: Ես եմ Աստծո տան դուռը: Ես եմ փարախի դուռը: Ոչխարների, ոչ թե այծերի: Ես եմ ոչխարների Դուռը: Այդ Դռնով մտնողը ապահով է»: Կարող էինք այս թեմայի շուրջ երկար խոսել: Նա ոչխարների Դուռն է: Մենք պետք է ինչ-որ բան նկատենք: Գալիք բաների ստվերը և խորհրդապատկերները շատ տեսանելի են այստեղ, բայց եթե ես խոսեմ դրա շուրջ, շատ ժամանակ կպահանջվի: Լավ: Ուշադրություն դարձրեք, որ բոլոր այս բաներն օգնում են կատարելապես զանազանել Քրիստոսին: Որովհետև ողջ Հին Կտակարանը Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է: Տոները, երկրպագությունը, ամեն բան: Բոլոր այս հղումների տակ ես գրել եմ՝ «Բացատրել սա»: Դա շատ ժամանակ կխլի: Բացատրել, թե ինչպես բոլոր այդ տոները… Նույնիսկ հացի ընծան Քրիստոսի խորհրդապատկեր էր: Մի օրինակ բերենք: Այն ժամանակ մի դպրոց կար, որը կոչվում էր մարգարեների դպրոց, որտեղ պատրաստում և կրթում էին մարգարեների: Բայց մի անգամ Աստծուց ուղարկված մի ճշմարիտ մարգարե եկավ նրանց այցելելու: Ցանկանալով ծեր մարգարեին հյուրասիրել՝ նրանցից մեկը քաղեց մի բույս, որն իր կարծիքով վարունգ էր (իրականում դա վայրի դդում էր), որով ուզում էր կերակրել նրանց բոլորին: Ինչքա՜ն կերակուր ենք արդեն ստացել այդ ճեմարաններից: Մեթոդական կերակուր, մկրտական, հոգեգալստական: Բայց դրանք պատվաստված մրգեր են, բնական ծառից չեն: Դրանք տալիս են կիտրոն, թուրինջ և այլն: Նրանք դավանում են, որ ցիտրուսային միրգ են, բայց իսկական նարինջ չեն: Ուշադրություն դարձրեք. երբ տեսան, որ այդ բույսը վայրի դդում է և բոլորի մահվան պատճառ կարող է լինել, գոռացին. «Կաթսայի մեջ մահ կա»: Բայց Եղիսեն ասաց. «Ինձ մի բուռ ալյուր բերեք»: Եվ նա ալյուրը լցրեց կաթսայի մեջ ու ասաց. «Հիմա արդեն վնասակար բան չկա: Կերեք, ինչքան ուզում եք»: Նա մահը փոխեց կյանքի: Իսկ հացի ընծան, որ պատրաստվում էր… Քրիստոսն էր Հացի Ընծան, իսկ ալյուրը պետք է աղացված լիներ այնպիսի ջրաղացաքարով, որ ալյուրի բոլոր հատիկները միանման լինեին, որը մեզ ցույց է տալիս, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նա է այն բանը, որը պետք է դրվի ձեր հարանվանության մեջ և կյանք բերի, այսինքն՝ Խոսքն է: Քրիստոսը Խոսքն է, բոլոր բաների խորհրդապատկերը: Խորանի, առաջավորության հացերի, ամեն բանի: Կտոր-կտոր արված հացի ընծան Նրա Մարմինն է, որը կոտրվեց, որը հրեաները մինչև այսօր չեն կարող բացատրել: Եվ մնացած բաներն էլ Նրա խորհրդապատկերն են: Այժմ միայն Նա է մեր տեսադաշտում. մենք թողել ենք մեր հետևում բոլոր հավատո հանգանակներն ու հարանվանությունները: Որովհետև Նա Աստծո մաքուր և անխարդախ Խոսքն է, որը անթթխմոր Հացն է: Հովհ. 1-ին գլուխ: Ճիշտ է: Նա անթթխմոր Հացն է: Դրա համար, երբ ավելացնում եք այս կամ այն բանը, թթխմոր եք ավելացնում այն բանին, որը սկզբում տրվել է որպես կերակուր: Եվս մեկ բան: Ի՞նչն է այսօր ոչնչացնում մարդկանց: Հիբրիդացումը: Երբ դուք հիբրիդացնում եք, սպանում եք: «Ո՛հ, բայց դրանք այնքան գեղեցիկ են»: Շատ լավ: Նրանք խաչասերում են այդ հատիկները, և ստացվում են գեղեցիկ ցողունները, մեծ հասկեր, ավելի մեծ, քան հները: Բայց դա մահ է բերում: Նույնիսկ գիտությունը բացահայտել է այդ: Հասկանու՞մ եք: Խառնուրդ մի ստեղծեք, դրա արդյունքը մահն է: Այժմ թույլ տվեք ձեզ մի բան ցույց տալ: Վերջերս իմ բակի ծաղիկներն էի ջրում: Հարևանուհին մի քանի թաղարային, հիբրիդ ծաղիկներ ունի: Այդ ծաղիկները պետք է ջրել շաբաթը ամենաքիչը երեք-չորս անգամ, այլապես կչորանան: Իսկ բակում մեկ բնական ծաղիկ կար: Վեց ամիս է, ինչ անձրև չի եկել, և այնքան չոր է… Բայց այդ փոքր, վայրի բույսը շատ ավելի գեղեցիկ է, քան այն հիբրիդը, որն առատորեն ջուր է ստանում: Զրկեք դրան ջրից, և կչորանա: Բայց որտեղի՞ց է վայրի բույսը ջուր ստանում: Բացի այդ հիբրիդ բույսին պետք է քիմիական նյութեր սրսկել, որպեսզի ուտիճներ չլինեն, քանի որ այն այնքան նուրբ ու փխրուն է: Բայց բնական բույսի վրա ուտիճ չկա: Չկա: Դրանք կարող են բարձրանալ այդ բույսի վրա, բայց արագ կհեռանան: Որովհետև բնական բույս է: Տեսնու՞մ եք, թե ինչ է տալիս հիբրիդացումը: Նույնը վերաբերում է եկեղեցուն: Նրանք փորձում են հարանվանությունները խառնել Խոսքի հետ, փորձում են այնպես անել, որ Խոսքն ասի այն, ինչ հարանվանություններն են ասում: Եվ երբ այդպես եք անում, ստիպված եք լինում դայակություն անել նրանց, ոսկե աստղիկներ և ուրիշ բաներ տալ, որ գան կիրակնօրյա դպրոց: Դա ճիշտ է: Բայց Աստծո Խոսքից վերստին ծնված քրիստոնյան հաստատուն և դիմացկուն է, հնարավոր չէ նրան կործանել: Ուտիճները, այս աշխարհի բաները չեն անհանգստացնում նրան: Նա արծիվ է և այդպիսի բաներից վեր է թռչում: Նա թռչում է երկինք: Նա հավատարիմ է: Մենք պետք է հասկանանք, որ հավատամքները, հարանվանությունները և նման բաները, որոնք սովորոբար ավելացվում են թթխմորով հացին, չեն կարող ավելացվել անթթխմոր հացին: Աստվածաշունչը ցույց է տալիս այստեղ՝ այս երկրպագության արարողության մեջ, որ դուք չեք կարող շատ փոքրիկ կտոր թթխմորով հաց բերել, որովհետև Աստված չի ընդունի այն: Դուք ասում եք. «Ես մեթոդական եմ»:» Հենց այդտեղ դուք կմեռնեք: «Ես հոգեգալստական եմ»: Դուք կմեռնեք: «Ես Քրիստոսինն եմ»: Դա արդեն ճիշտ է: Դուք պետք է ինչ-որ բանի վրա կանգնեք: Մի անգամ Չերչիլը բարձրացնելով երկու մատը՝ ասաց. «Մերն է հաղթանակը»: Անգլիան կանգնեց այնտեղ և հավատաց Չերչիլին: Հավատաք, թե ոչ, հենց այս առավոտ դուք ինչ-որ բանի համար եք կանգնած: Բայց միայն մեկ բան կան, որի համար պետք է կանգնեք և որով կարող եք ապրել. դա Քրիստոսն է, Խոսքն է: Ուշադրություն դարձրեք, որ Աստվածաշնչում հարանվանությունների խոհրդապատկերը մեկն է՝ Բաբելոնը: Բաբելոնը հիմնել է Նեմրովթը՝ մի դավաճան մարդ: Նա ուներ կանանց մի մեծ խումբ, որոնց անվանում էր իր թագուհիները և որոնք իր մարգարեուհիներն էին: Նույնիսկ կարծում էին, որ Բաղաամն իրենց միջավայրից էր: Նրանք պատշամունք էին մատուցում (ձեզանից շատերը, որոնք կրոնական սերտողություններ են արել, կարդացած կլինեն Հիսլոպի «Երկու Բաբելոն» գիրքը, եկեղեցու պատմությունը)…Դուք գիտեք այն ամենը, ինչ նրանք անում էին: Նրանք կանանց մի խումբ ունեին, որոնք այս բանն էին անում, մեկ խումբ էլ, որ այն բանն էին անում… աստվածուհի էին և այլն:Դա պարտադրված կրոն էր: Բոլորը, շրջապատի բոլոր քաղաքները պետք է գային Բաբելոն և երկրպագեին Նեմրովթի իշխանության տակ, աշտարակի մոտ: Նրանք ստիպված էին այդ անել, և դա վիճաբանություններ առաջացրեց: Այդտեղից է գալիս խառնաշփոթությունը: Հենց այդ է անում եկեղեցին այսօր: «Եթե դուք չգաք կիրակնօրյա դպրոց, եթե այս կամ այն բանը չանեք, դուք կորսված եք»: Այնտեղ՝ Թուսոնում ես միշտ հորդորել եմ մարդկանց, որ գնան եկեղեցի: Նրանք այս առավոտ լսում են ինձ: Հետո տեսա, որ մարդիկ հեռանում են: Ես մտածեցի. «Ի՞նչն է պատճառը»: Ես գնացի նրանցից մի քանիսի մոտ, և նրանք ինձ ասացին. «Հենց առաջին օրվանից, ինչ գնացել ենք այնտեղ, նրանք եկել են մեզ մոտ և ասել են. «Միացեք մեր եկեղեցուն, եթե այդ չանեք, մենք չենք ուզում, որ դուք գաք»: Տեսնու՞մ եք: Դա պարտադրված բան է: Դա մի բան է, որ ստիպում են քեզ: Դա է Բաբելոնը: Բայց Քրիստոսի մեջ մտնում եք ընտրությամբ, ոչ թե հարկադրանքով, այլ ձեր սիրտն է այնտեղ տանում: Աստված ասել է. «Ես երբեք Իմ անունը չեմ դնի Բաբելոնում»: Նա չի կարող Իր անունը դնել Բաբելոնում՝ եկեղեցիներում: Այդ նրանք են Իր անունը վերցրել, բայց Նա երբեք չի տվել: Դուք ինձ կասեք. «Ուրեմն, Բրանհամ եղբայր, հիմա…»: Սպասե՛ք: Համբերե՛ք: Դուք ինձ խնդրեցիք մի քիչ ավելի երկար մնալ: Դուք կնկատեք, որ իրենք են Նրա անունը դրել այնտեղ, ոչ թե Նա: Իսկ Նա ասել է. «Ես ձեզ կհանդիպեմ, ձեր զոհը կընդունեմ մի վայրում, որտեղ դրել եմ Իմ Անունը: Դուք կմտնեք այդ դռնով, կմտնեք այդ վայրը, որը Ես ընտրել եմ Իմ անվան բնակության համար: Այդտեղ պետք է գաք դուք»: Իսկ նրանք ասացին. «Ահա սա է Քրիստոսի Եկեղեցին»: Այս նախադասության մեջ մեկ սխալ կա՝ մոռացել են «հակա» նախածանցը: Այդպես է, քանի որ նրանք համաձայն չեն Նրա ուսմունքի հետ: Նրանք ժամանակակից փարիսեցիներ են: Բայց մենք պետք է գտնենք, թե որտեղ է դրել Իր Անունը, որովհետև այնտեղ է ընտրյալ դուռը: Ամե՛ն: Փառք Աստծուն: Որտե՞ղ է Նա դրել Իր Անունը. Իր Որդու մեջ: Դուք ինձ կասեք. «Մի րոպե, Բրանհամ եղբայր, դուք խոսում եք Որդու մասին, ոչ թե Հոր»: Ցանկացած դեպքում որդին կրում է հոր անունը: Ես այս աշխարհ եկա Բրանհամ ազգանունով, որովհետև հորս ազգանունը Բրանհամ է: 213. Հիսուսն ասաց. «Ես եկա Իմ Հոր անունով, և դուք Ինձ չընդունեցիք»: Ուզու՞մ եք սուրբգրային համար սրա վերաբերյալ: Հովհ. 5:43: «Ես Իմ Հոր անունով եկա, և Ինձ չեք ընդունում»: Հայրը Որդու մեջ դրեց Իր Անունը, որը Հիսուս է: Եվ Որդին ճանապարհն է, դուռն է, տունն է, այն վայրն է, որն Աստված ընտրեց Իր Անվան բնակության համար: Աստված երբեք չի դրել Իր Անունն իմ մեջ, եկեղեցու մեջ, մեթոդական, մկրտական կամ կաթոլիկ ուսմուքներում, այլ Քրիստոսի մեջ՝ Օծյալ Էմմանուելի մեջ: 214. Իսկ այդ Անունը Խոսքի մեջ է, որովհետև Նա Խոսքն է: Բացահայտված Խոսքը Աստծո Անվան հայտնությունն է: «Քեզ մարմինն ու արյունը չհայտնեցին, այլ Իմ Հայրը, որ երկնքում է, հայտնեց քեզ, թե Ով եմ ես: Եվ այս Վեմի վրա կշինեմ Իմ երկրպագության վայրը, և դժոխքի դռները չեն հաղթի նրան»: Ամեն: Ո՛վ Քրիստոսի կենդանի Եկեղեցի, կանգնիր միակ հիմքի, Քրիստոսի հաստատուն վեմի վրա: Դու կարող ես երգել այս երգը, բայց եթե հիմնված չես Քրիստոսի վրա, Խոսքի վրա, ուրեմն քո հիմքը սորուն ավազ է: «Վեմի վրա, Քրիստոսի վրա, Խոսքի վրա»: 215. Նա կառուցեց լյութերական պատգամը, իսկ նրանք դա վերածեցին հարանվանության: Դա աճի սկիզբն էր՝ ոտնաթաթերը: Հետո ստեղծեց ոտքերը՝ մեթոդական եկեղեցու հետ, և այսպես շարունակ: Այսպես Նա կառուցեց Իր Եկեղեցին՝ Իր Խոսքի վրա: Այն միայն ոտքեր և սրունքներ չի, այն մարմին է: Իսկ հիմա պետք է, որ գա մարմնի վերին մասը՝ գլուխը: Ինչպես բուրգի մեջ: 216. Մինչև Աստվածաշնչի գրվելը Աստված արդեն երկնքում հաստատել էր, թե ինչ էր լինելու: Համաստեղության նշանների մեջ կան կույսն ու առյուծը: Նա եկավ կույսի միջոցով, բայց երկրորդ անգամ Նա կգա որպես Հուդայի ցեղից Առյուծ: 217. Բուրգն աստիճաններ ունի, որոնք տանում են դեպի թագավորի պալատը: Եվ մինչև յոթերորդ պատին հասնելը կա ցուցատախտակ: Պատգամաբերը գալիս է մեզ թագավորի մոտ տանելու: Մենք մտածում էինք, թե ինչպես Հովհաննես Մկրտիչը, որպես պատգամաբեր, մեզ ներկայացրեց Թագավորների Թագավորին, որը մերժվեց որպես գագաթի քար: Նրանք չգիտեն, թե որտեղ է այդ գայթակղության քարը, որովհետև մերժել են այն: Բայց դա այն քարն է, որն ամբողջացնում է բուրգը եկեղեցու յոթ շրջանների ընթացքում: Ավելացրեք շնորհքը, ավելացրեք այս կամ այն բանը. ավելացնելու յոթ բան կա, որոնցից վերջինը Քրիստոսն է: Ավելացրեք սա սիրո վրա, ավելացրեք շնորհք շնորհքի վրա, մինչև հասնեք Քրիստոսին, որը գագաթի քարն է: «Ես եմ Դուռը»: 218. Որդին միշտ գալիս է հոր անունով: Այդ անվանն արժանի ամեն որդի գալիս է հոր անունով: Եվ Հիսուսն ասաց. «Ես եկա Իմ Հոր Անունով»: Ո՞րն է Հոր Անունը: Ո՞րն է Որդու Անունը: Նա ասաց. «Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն այլևս Ինձ չի տեսնի, բայց դուք Ինձ կտեսնեք»: Դա ճիշտ է: Այդ նույն Հիսուսը եկավ Սուրբ Հոգու տեսքով: Դրա համար նրանք երկրպագում էին ասելով՝ «Ո՛վ Հիսուս»: Հասկանու՞մ եք: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին Տեր Հիսուս Քրիստոսն է: «Ես Իմ Հոր անունով եկա, և Ինձ չեք ընդունում»: 219. Հիշեք, որ Նա ինչ-որ բան էլ ավելացրեց, մեզ զգուշացրեց՝ ասելով. «Կգան ուրիշները (հավատամքներ, հարանվանություններ) իրենց անուններով, և դուք կընդունեք նրանց: Բայց Ես, որ ձեր առջև հաստատված և ապացուցված Խոսքն եմ, Ինձ չեք ընդունի»: 220. Ինչպիսին Նա այն ժամանակ է եղել, հիմա էլ այդպիսին է: Պահեք սա ձեր մտքում, այս երկրի ժողովուրդ: «Կգա մեկ ուրիշը, մի եկեղեցի, և դուք կհավատաք նրան, որովհետև կարող եք անել այն, ինչ ուզում եք: Բայց ես չեմ հաստատի նրան»: Նա երբեք, ոչ մի անգամ ոչ մի եկեղեցում չի հաստատել ցանկացած բան, որը դուրս է տվյալ ժամանակի համար տրված պատգամից՝ Լյութերի ժամանակ՝ արդարացումը, Ուեսլեյի ժամանակ՝ սրբացումը, հոգեգալստական շարժման ժամանակ՝ պարգևների վերականգնումը: Բայց հենց որ դա վերածեցին հարանվանության, մեռան: Քննե՛ք Գրքերը: 221. Բայց Նա ասաց. «Ես տեղ կընտրեմ Իմ անվան բնակության համար»: Այդ Անունը Հիսուսն է: Իսկ Հիսուսը Խոսքն է: (Հովհ. 1): Մի՞թե ճիշտ չէ: Երկրպագության վայրը Քրիստոսի մեջ է, Խոսքի մեջ: 222. Մարգարեն ասաց. «Նա կկոչվի Էմմանունել»: Դա գրված է Մատթ. 1:23 համարում, եթե ուզում եք նշել: Հիսուսը, Եհովան, Փրկիչը: 223. Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ Նա Դուռն է: Կան շատ ուրիշ անտեսանելի ապացույցներ՝ դուռ, Անուն, վայր. այդ ամենը մեզ ապացուցում է, որ, որ կա միայն մեկ վայր, որտեղ Աստված հանդիպում է այն մարդուն, ով ուզում է երկրպագել Իրեն: Մարդը կարող է Աստծուն հանդիպել միայն այն ժամանակ, երբ Քրիստոսի մեջ է: 224. Հարցը հետևյալն է՝ «Ինչպե՞ս կարող ենք մտնել Նրա մեջ»: Այն, ինչ կասեմ, գուցե մի փոքր ձեզ վիրավորի, բայց դուք գիտեք, երբ բժշկվելու համար դեղ եք խմում, եթե այդ դեղը ձեզ ցավ չպատճառի, օգուտ չի տա: Հասկանու՞մ եք: 225. Լյութերականները փորձեցին ներս մտնել՝ միանալով լյութերական եկեղեցուն: Մեթոդականները ցանկացան մտնել աղաղակելով: Հոգեգալստականները փորձեցին մտնել լեզուներ խոսելով: Բայց դա դեռ մտնել չէ: Դրանք պարգևներ են: Բայց 1 Կորնթ. 12-րդ գլխում գրված է՝ «Մեկ Հոգով…»: Աստծո Հոգին կյանք է տալիս Խոսքին (Սերմին)՝ հաստատելու համար այդ Սերմը իր ժամանակի համար: Հասկանու՞մ եք: 226. Կար մեթոդական սերմը… պետք էր, որ Սուրբ Հոգին կյանք տա այդ սերմին, որպեսզի այն կարողանա մաքրել եկեղեցին սրբացման միջոցով: Լյութերն այդ մասին չքարոզեց, որովհետև չգիտեր: Հոգեգալստականները ցանկացան խոսել լեզուներով՝ դրսևորելու համար պարգևների վերականգնումը: Յուրաքանչյուրն ասում է. «Սա է ճիշտը, սա է ճիշտը»: 227. «Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար»: Իսկ այդ մարմինը ընտանիք է, Աստծո ընտանիքը: Սա Աստծո տունն է, իսկ Աստծո տունը Հիսուս Քրիստոսի Անունն է: «Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարն այնտեղ է վազում ու ապաստան գտնում»: 228. Ինչպե՞ս կարող եք այնտեղ մտնել տիտղոսի միջոցով: «Ինչպե՞ս կարող են ընդունել ձեր չեկը, որի վրա միայն գրված է. «Վճարել պարոն հովվին, բժշկին, քարոզչին»: Դա հնարավոր չէ: Դուք կարող եք լինել հովիվ, բժիշկ, քարոզիչ…. Բայց Հիսուս Քրիստոսի Անունը… 229. «Ես Իմ անունը կդնեմ այն տան դռան վրա, որտեղ գալիս են Ինձ երկրպագելու, որովհետև Իմ ընտանիքը կհավաքվի այնտեղ՝ Արյան ներքո: Կլինի այնպես, ինչպես Եգիպտոսում՝ դրսում գտնվողները կմահանան: Եվ Իմ տանը խմորյալ հաց չի լինի: Իմ տանը չի լինի հարանվանական խառնուրդ: Իմ տունը, Իմ զավակները՝ ծնված Իմ գեներից»: Ամե՛ն: Փառք Աստծուն: «Իմ Սերմը նրանց մեջ է: Ես Իմ Խոսքը նրանց մեջ եմ դրել: Ես դա կգրեմ նրանց սրտի տախտակներին: Սա Իմ ընտանիքն է, Հիսուս Քրիստոսի Մարմնի ընտանիքը: Ու այս Դռնով պետք է ներս մտնեք: Դուք չպետք է մտնեք մեթոդական, մկրտական, կամ հոգեգալստական դռնով, այլ այն Դռնով, որի վրա դրել եմ Իմ Անունը»: Դա մեթոդական դուռ չէ: Աստծո անունը մեթոդական անուն չէ: Աստծո անունը հոգեգալստական անուն չէ: Աստծո անունը մկրտական անուն չէ: Աստծո անունը կաթոլիկ անուն չէ: Հեռու մնացեք այդ դռներից: Հասկանու՞մ եք: 230. «Այն այն վայրում, որ Ես ընտրել եմ Իմ անվան բնակության համար»: Ամբողջ Աստվածաշնչում Աստված Իր Անունը դրել է միայն մեկ վայրում՝ Հիսուս Քրիստոսի մեջ, և ուրիշը չկա: Միայն Հիսուս Քրիստոսը, որովհետև Նա Աստծո Որդին է, որը վերցրել է Աստծո Անունը. Աստծո Անունը, որ հայտնվել է մարմնով: «Երկնքի տակ ուրիշ անուն չկա տրված, որով կարող եք փրկվել»: Լինեք դուք մեթոդական, մկրտական, երիցական, ինչ հավատամքի էլ հետևած լինեք, միայն Հիսուս Քրիստոսի Անվան առջև է ամեն ծունկ ծալվելու և ամեն լեզու դավանելու է, որ Նա է Տերը: Միայն այդպես ներս կմտնեք: 231. Եթե դուք ջրի ճիշտ մկրտություն եք ստացել, բայց մերժում եք Խոսքը, դուք անօրինական զավակ եք, և ձեր ծնունդը ճիշտ չի եղել: Դուք ձևացնում եք, թե հավատում եք Նրան, բայց ուրանում եք Նրան: 232. Ինչպե՞ս կարող եմ ես ուրանալ իմ ընտանիքը: Կարո՞ղ եմ ժխտել, որ Չարլզ Բրանհամն իմ հայրն է: Արյան անալիզն անմիջապես կհաստատի դա: 233. Իմ գործերը և իմ կյանքում Աստծո Խոսքի դրսևորումը ցույց կտան՝ Աստծո զավակ եմ ես, թե ոչ: Աստված միայն մեկ վայր ունի: Միակ վայրը, որտեղ Աստված կընդունի ձեր զոհը (ինչքան էլ անկեղծ լինեք) Քրիստոսի մեջ է: 234. Հիշեք… Դուք ասում եք. «Դե, ես հավատում եմ, որ ես էլ եմ մտել»: Հիշեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը… Դուք ասում եք. «Աստվածաշունչն ասում է՝ ով հավատա, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, կփրկվի»: 235. Իրոք, այդպես է ասում Աստվածաշունչը, բայց նաև գրված է, որ ոչ ոք չի կարող Հիսուսին Քրիստոս կոչել, եթե ոչ Սուրբ Հոգով: Հասկանու՞մ եք: Հնարավոր է, որ դուք ասում եք. «Նա է Քրիստոսը», բայց մինչ այդ Խոսքին կյանք տվող Սուրբ Հոգին պետք է ապացուցի և հաստատի, որ դուք Աստծո որդի եք: Այդպես է Սուրբ Գիրքն ասում: 236. «Այն վայրը, որ ես ընտրել եմ Իմ անվան բնակության համար: Դուք չպետք է ինձ երկրպագեք դռներից որևէ մեկում, այլ այն վայրում, որտեղ դրել եմ Իմ Անունը: Ես ձեզ կընդունեմ, և դուք կլինեք Իմ ընտանիքը»: 237. Աստծո ընտանիքը հնազանդվում է ընտանիքի Հոր տված պատվիրաններին: «Նա կկոչվի Խաղաղության Իշխան, Հզոր Աստված, Հավիտենության Հայր: Նրա թագավորությունը հավիտյան կլինի, ու իշխանությունը Նրա ուսին կլինի»: Նա Տիրակալն է, Թագավորը, Էմմանուելը, Առաջինն ու Վերջինը, Խաղաղության Իշխանը, Հզոր Աստվածը, Հավիտենության Հայրը, և Իր զավակներից յուրաքանչյուրը հնազանդվում է Նրա յուրաքանչյուր Խոսքին, որովհետև Նրա մի մասնիկն է: 238. Մեր տանը մենք ապրում ենք, ինչպես բոլոր Բրանհամները: Եթե ձեր ազգանունը Ջոնս է, դուք ձեր տանը ապրում եք ինչպես Ջոնսերը: 239. Աստծո տանը մենք ապրում ենք Աստծո Խոսքով, ամեն Խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս, և չենք լսում ոչ մի խոսք, որ գալիս է մոլորեցնողից: «Դուք կուտեք անթթխմոր հաց եկեղեցու բոլոր շրջանների ընթացքում, ինչպես ձեզ սովորեցրի»: Բայց մի փորձեք դրա մեջ ընդգրկել հին բաներ, որովհետև հարդ են դարձել: «Դուք կվերցնեք ոսկորները և ինչ որ մնացել է զոհից, կրակով կայրեք»: Նախորդ ժամանակաշրջանն անցել է, բայց մենք շարունակում ենք և առաջ ենք գնում. հիմա մենք ուրիշ ժամանակաշրջանում ենք: Ամեն: 240. «Այն վայրը, որ Ես ընտրել եմ Իմ անվան բնակության համար»: Ո՛հ, թող հասկանանք 1 Կորնթ. 12-ում գրվածը: Կարդանք Եփես. 4:30-ը. «Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար»: (Ոչ թե կնքվեցիք մինչև հաջորդ արթնություն): 242. Կիրառենք սա մեր սուրբգրային դասի վերաբերյալ: Բայց գուցե ավելի լավ է կանգ առնենք այստեղ, որովհետև ես սկսում եմ ձեզ հոգնեցնել: Ես տեսնում եմ, որ մարդիկ վեր են կենում, որ գնան, որովհետև պիտի ճաշ պատրաստեն: Ոմանք էլ ստիպված են գնալ, որովհետև չէին նախատեսել ողջ օրը մնալ այստեղ: Բայց դուք գիտեք… 243. Բեն, պետք է, որ ես ինչ-որ բան անեմ ձեզ համար: Թող Աստված օրհնի քեզ: Շնորհակալություն, Բեն եղբայր: Ես քեզ սիրում եմ, իմ եղբայր Բեն: 244. Եթե իմանայիք, թե այս մարդն ինչ տառապանքներ է կրել մեզ համար պատերազմի ժամանակ: Նա վիրավոր է եղել, նրան կրակել են և այլն: Նա դժվար պահեր է ունեցել, բայց թող Աստված օրհնի նրան: Նա հավատարիմ է մնացել: Նրա կինը լքել է նրան, նորից է ամուսնացել և վերցրել երեխաներին: Ես չեմ սիրում այս բաները հիշել. դա ինձ ցավ է պատճառում: 245. Բայց չնայած ամեն ինչին, թող Աստված օրհնի ձեզ, Բեն եղբայր: 246. Նրա մարմնում արկի բեկորներ կան, որ ճնշում են նյարդերին և այլն: Դուք պետք է իմանաք այն ամենը, ինչ վերաբերում է Բեն եղբորը: Թող Աստված օրհնի այս մարդուն: «…որով կնքվեցիք փրկության օրվա համար»: Ուշադրություն դարձրեք… Գուցե մի քիչ ցնցի ձեզ, բայց մի՛ բարկացեք ինձ վրա: Երբ Իսրայելը նայեց դռանը, որի վրա արյուն էր քսված (որը Անունն էր, Արյունը, Կյանքը) և մտավ այդ դռնով, այնտեղից դուրս չեկավ, մինչև Եգիպտոսից դուրս գալը: «Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն…», որով ներս եք մտել և որով դուրս չեք գա, մինչև փրկագնման օրը: Հասկանու՞մ եք: Աստվածաշունչը միշտ իրավացի է: Նա այս Խոսքերը դրել է այստեղ, որպեսզի դուք էլ խոսքերը դնեք ճիշտ տեղում, և ձեր աչքերի առջև ձևավորվի փրկագնման ողջ ծրագիրը: Հասկանու՞մ եք: «Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար»: (Այսինքն՝ մինչև այն օրը, երբ կփրկագնվեք): Դուք ներսում կնքվում եք, դուք Արյան տակ եք: Այլևս դուրս չեք գալիս այնտեղից: Ուրեմն ո՞վ եք դուք: Աստծո որդի եք, Աստծո ընտանիքից եք, կնքված եք այդ ընտանիքում Սուրբ Հոգով: Ինչքան էլ ջանք անի սատանան, չի կարող հասնել ձեզ մոտ: Որովհետև դուք մեռած եք, հին մարդը ձեր մեջ մեռած է: Եվ դուք թաղված եք, ձեր կյանքը պահված է Աստծո մեջ, Քրիստոսի միջոցով և կնքված Սուրբ Հոգով: Ինչպե՞ս կարող է սատանան իշխել ձեզ վրա: Ինչպե՞ս կարող ես դուրս գալ: Փառք Աստծուն: Այժմ թողնում եմ այս թեման: Ես բավականաչափ խոսեցի, որ հասկանաք, թե ինչի մասին եմ խոսում: Դուք նոր արարած եք, ոչ թե որևէ հարանվանության համար, այլ Խոսքի համար: Դուք Խոսքից եք ստեղծվել: Որովհետև անկյունաքարը դրվել է ձեր մեջ աշխարհի ստեղծումից առաջ, և ձեզ նախասահմանել է Աստծո որդիներ և դուստրեր լինելու: Եվ դրա վրա ավելանում է քար քարի վրա, յուրաքանչյուր ժամանակաշրջանում՝ հաստատելու համար այն Խոսքը, որ գալիս է, ինչպես Հիսուսն արեց այդ Իր ժամանակում: Նա ողջ շինության Գագաթի Քարն է: Նրա մեջ էր ամեն ժամանակաշրջանը: Հիսուսի մեջ Մովսեսն էր: Հիսուսի մեջ Դավիթն էր: Հիսուսի մեջ մարգարեներն էին: Հիշեք Հովսեփին: Նա վաճառվեց համարյա երեսուն արծաթով: Նրան գցեցին հորի մեջ: Մտածում էին, թե մեռած է: Հետո հորից հանեցին, և նա նստեց Փարավոնի աջ կողմում: Ինչպե՜ս է սա լիովին համընկնում: Հովսեփը Հիսուսի մեջ էր: Եվ երբ Նա եկավ, Նա թագավորների, մարգարեների լրումն էր (Ալելուիա՛)… Նրա մեջ էր աստվածության լիությունը մարմնապես: Նա եկավ փրկագնելու Հարսին, Գլուխգործոցը: Երբ սատանան ասաց. «Հրաշքների ժամանակներն անցել են: Քո ասածների մեջ ոչ մի ճիշտ բան չկա»: «Ետևս անցիր, սատանա՛»: Տեսնու՞մ եք: Գլուխգործոցը պաշտպանված է: Մի օր կգա Գագաթի Քարը, ով այդ ամենի Գլուխն է և Հարսին կտանի Իր մոտ: Մենք գիտենք, որ կինը վերցվեց տղամարդուց և նրա մի մասնիկն է: Կնոջ մեջ տղամարդու գեներն են, որոնք կազմում են կնոջը: Այսպես Աստծո Խոսքը մտավ Եկեղեցու մեջ, որն էլ Եկեղեցուն Հարս դարձրեց: Ոչ թե հարանվանություն: Դրանք սատանայից են: Ես դա չեմ ասում հարանվանություններում գտնվող մարդկանց մասին: Նրանք խեղճ, մոլորված մարդիկ են, ինչպես Հիսուսն ասաց. «Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»: Նրանք ասացին. «Դու մեղքի մեջ ես ծնվել: Ո՞վ է Քեզ ուղարկել մեզ մոտ: Ո՞ր դպրոցը, ո՞ր ճեմարանն է Քեզ ընդունում: Մենք ունենք Մովսեսին: Մենք…»: «Եթե Մովսեսին ճանաչեիք, Ինձ էլ կճանաչեիք»: Որովհետև Մովսեսը Հիսուսի վերաբերյալ հինգ գիրք է գրել. «Ձեր Տեր Աստվածը ձեզ մոտ կուղարկի մի մարդու՝ ձեզ Խոսքը տալու համար: Նա ինձ նման Մարգարե կլինի, և ով որ չլսի այդ Մարգարեին, բնաջինջ կլինի»: Ամեն բան այնտեղ է: Ո՞վ է Նա: Խոսքն է: Իսկ ի՞նչ պիտի անենք Խոսքի հետ: Ոչ մի թթխմոր չխառնենք: Խոսքին մի ավելացրեք որևէ հավատո հանգանակ, որևէ հարանվանական ուսմունք, որովհետև այդ ժամանակ խոսքը կապականվի, և ձեր զոհն արժեք չի ունենա: Այժմ շտապենք, որպեսզի կարողանաք գնալ ճաշելու: 261. Հիմա դուք Աստծո որդի եք, Աստծո տան մեջ եք, Աստծո տնտեսության մաս եք կազմում: «Ուրեմն հիմա չկա այլևս դատապարտություն Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար» (Հռոմ. 8:1): Որովհետև նրանք մեռած են աշխարհի համար և ապրում են Հիսուս Քրիստոսի մեջ և իրենց ներկայիս կյանքում կատարում են Խոսքը, որի համար Աստված նրանց կանչել է, նախասահմանել և գրել նրանց անունը Հարսի Գրքում: Եվ երբ Ջուրը գալիս է ջրելու նրանց սրտում եղած սերմը, այն դուրս է գալիս և աճում է Քրիստոսի Հարսը դառնալու համար: Ո՛հ, որքան կատարյալ է սա: Բոլոր ժամանակաշրջաններում այսպես է եղել: Լյութերականները արդարացման պատգամով այդպես հավատացին (նրանք ոտքերն էին): Ուեսլեյը` սրբացման պատգամով: Հոգեգալստականները (նրանք թևերն էին) ամեն տեսակ գործեր կատարեցին, պետք է արմինիանիզմի կողմնակից լինեին, այսինքն` օրինապաշտ: Այժմ մենք հասնում ենք գլխին, որը գագաթի քարն է: Եվ գագաթի քարն աղաղակում է մեզ. «Շնո՜րհք, շնո՜րհք նրան» (Զաքարիա 4:7): 263. Ի՞նչ է աղաղակում գագաթի քարը. «Շնո՜րհք, շնո՜րհք նրան»: Նրանք մահից և հավատամքներից անցել են կենդանի Աստծո կենդանի Խոսքին: Աստծո սահմանած միակ ծրագիրը Իր ժամանակաշրջանի համար, սա է` որ Խոսքի ժամանակաշրջանում Իր որդիները կենդանանան Հոգով, ինչպես կայծ, որ բռնկվում է ու կենդանացնում: Եվ հիմա նրանք նստած են (ներկա ժամանակով է գրված) երկնային վայրերում, արդեն կենդանացած են և սպասում են Խոսքի բոլոր խոստումներին: Ուրեմն ինչի՞ն է դա բերում: Դուք Աստծո գեների, Աստծո Խոսքի մաս եք կազմում, և ուրիշներն էլ կան, որ Խոսքի մաս են կազմում, և բոլորդ միասին նստած եք` կազմելով Քրիստոսի ողջ Մարմինը, որովհետև ձեր մեջ թթխմոր չկա: (Տեսնու՞մ եք, թե ինչի մասին է Նա խոսում, Բրաուն եղբայր): Ձեր մեջ չկա թթխմոր, այլ միայն Խոսք, և դուք նստած եք երկնային վայրերում, այն դռան տակ, որտեղ Նա դրել է Իր Անունը` Հիսուս Քրիստոս: 264. Եթե ձեր մեջ թթխմոր չկա, ուրեմն աստվածության լիությունը կարող է մարմնապես բնակվել ձեր մեջ: Դա չէր կարող լինել ո՛չ Լյութերի, ո՛չ Ուեսլեյի, ո՛չ էլ հոգեգալստական շարժման ժամանակաշրջանում: Այլ դա կլինի այն ժամանակ, երբ Մարդու Որդին կհայտնվի, կբացահայտվի Եկեղեցում Աստծո ողջ աստվածությամբ, որը կդրսևորվի Իր ժողովրդի մեջ և ցույց կտա նույն տեսանելի նշանները: Կբացահայտվի նույն կերպ, ինչպես սկզբում, երբ երկրի վրա հայտնվեց Մարգարե-Աստծո տեսքով: Փառք Աստծուն: Դա մեզ խոստացվել է Մաղաքիա 4-րդ գլխում և այլ հատվածներում: Որտե՞ղ եք դուք երկրպագելու: Աստծո տան մեջ նստած (ներկայում): 265. Այժմ իրոք շտապենք… տասը րոպեից կվերջացնենք, եթե Աստված թույլ տա: 266. Հիշենք մի քանի մարդկանց, ովքեր կյանք են ստացել Աստծո տան մեջ: 267. Ենովքը… (տասը րոպեից կվերջացնենք, մի քիչ էլ համբերեք): Ենովքը իր ժամանակում ուներ Աստծո կենդանի Խոսքը, մարգարե էր: 268. Մարգարեն Աստծո հայելին է: Քանի՞սդ գիտեք սա: Հայելին ինքն իրեն չի արտացոլում: Ինչ-որ բան պիտի լինի հայելու մեջ, որպեսզի հայելին արտացոլի: Ահա թե ինչու մարգարեն Աստծո ընտրյալ անոթն է, որը կարող է արտացոլել միայն այն ժամանակ, երբ անմիջական կապ ունի Լույսի` Աստծո հետ, որը նրան արտացոլել է տալիս Քրիստոսին` Խոսքին: Տեսնում եք, ուրիշ ոչինչ չի կարող այդ անել: Դուք հայելի եք: Դրա համար անհրաժեշտ էր, որ մարգարեն ուտեր Գիրքը: Այդ պատճառով Նա կերավ Գրքի տոմսը (գլանափաթեթը): Պետք էր, որ նա արտացոլի այդ ժամանակաշրջանի համար տրված Խոսքը: Հասկանու՞մ եք դա: 269. Ենովքը կատարյալ հայելու խորհրդապատկեր է: Երբ Աստված այլևս երկրի վրա նրա կարիքը չուներ, պարզապես տեղափոխեց նրան, նա հափշտակվեց: Մեխանիկան, որը նա արտացոլել էր, Հոգով դինամիկա դարձավ և հափշտակեց նրան: 270. Նույնը եղավ Եղիսեի ժամանակ: Նույնիսկ նրա ոսկորներն արտացոլեցին այն, որ Աստված նրա մարմնում դրսևորել էր Աստծո Խոսքը: Մի դիակ նետեցին այնտեղ, որտեղ Եղիսեի ոսկորներն էին, ու երբ դիակը դիպավ ոսկորներին, կենդանացավ: Մենք Նրա ոսկորն ու մարմինն ենք, եթե Քրիստոսի Հարսն ենք: Հավատու՞մ եք դրան: Լա՛վ: Նա մեռավ մեզ համար, և մենք էլ մեռանք մեզ համար և թաղվեցինք Նրա Անունով և մենք այլևս այս աշխարհից չենք, այլ Նրա մեջ ենք, երկնքում գտնվող ընտանիքի անդամ լինելով` կրում ենք Հիսուս Քրիստոսի Անունը: Մենք կարող ենք դա տեսնել Եփես. 1:21 համարում: Ընտանիքը, որ երկնքում է… Ի՞նչ է երկնքում գտնվող ընտանիքի անունը. Հիսուս: Ի՞նչ է երկրի վրա գտնվող ընտանիքի անունը: Սա Աստծո տունն է, որտեղ գտնվում է Արյունը: Ճի՞շտ է: Դուռն այն վայրն է, որտեղ Նա դրել է Իր Անունը, և Խոսքը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց: Խոսքն է, որ արտացոլում է և կայծ է տալիս այն ժամանակաշրջանին, որում ապրում եք: Ահա, թե ինչ արեց Նա, ահա թե ինչ արեցին Մովսեսը, Հակոբը և մյուսները. նրանք եղան Աստծո Խոսքի կայծը, Աստծուն արտացոլող հայելին: Եվ մենք հասնում ենք Աստծո կատարյալ պատկերին` Հիսուս Քրիստոսին, Աստծո Գլուխգործոցին. այդ Գլուխգործոցը հարվածներ ստացավ, որպեսզի Իրեն պատկանողներին վերցնի և դարձնի Իրեն արտացոլող Հարս: Մովսեսը Նրա մեջ էր, Հեսուն Նրա մեջ էր: Եվ եթե դուք Նրա մեջ եք, ուրեմն Նրա մեջ եղել եք աշխարհի հիմնումից առաջ, դուք Աստծո ընտանիքն էիք: Դուք չարչարվել եք Նրա հետ, մեռել եք Նրա հետ, խաչն եք բարձրացել Նրա հետ և հարություն եք առել Նրա հետ: Եվ հիմա էլ Նրա հետ եք` նստած երկնային վայրերում, արտացոլում եք այս ժամանակաշրջանի համար տրված պատգամը, աշխարհի Լույսը: «Դուք եք աշխարհի լույսը»: Բայց եթե լույսը թաքնված է հարանվանական գրվանի տակ, ինչպե՞ս կարող են այն տեսնել: Ձեր ավանդույթներով լույսը զրկում եք իր ազդեցությունից: Ձեր հարանվանություններով Լույսը հեռացնում եք ձեր եկեղեցուց: Դուք չեք ուզում ներս մտնել, ուրիշներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն: Ամեն: Հիմա կանգ առնենք: Այնքա՜ն բան ունեմ ասելու: Մեզ ընդամենը հինգ րոպե մնաց: 273. Դուք ուզու՞մ եք իմանալ, թե ով է Դուռը: Որտե՞ղ է Աստված դրել Իր Անունը: Հիսուսի՛ մեջ: Ինչպե՞ս կարող եք մտնել Նրա Անվան մեջ: Ինչպե՞ս եք մտնելու: Մկրտվելով Նրանով: Ինչպե՞ս. ջրո՞վ: Հոգո՛վ: «Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն»: Դա Սուրբ Հոգու մկրտությունն է: Ջրի մկրտությունը պարզապես ձեզ հաղորդակցության մեջ է դնում մարդկանց հետ` ցույց տալով, որ ընդունել եք Քրիստոսին: Դա ճշմարտություն է: Բայց սա Սուրբ Հոգու մկրտությունն է: Ես կարող եմ Հիսուսի Անունը կանչել ձեզ վրա և մկրտել ձեզ, բայց դա ձեզ իրական մկրտություն չի տա: Բայց երբ Սուրբ Հոգին իրոք գալիս է… երբ Խոսքը (Հիսուսը) մտնում է ձեր մեջ, այլևս, եղբայրներ, պատգամը ձեզ համար գաղտնիք չի լինում. դուք այն գիտեք, այն ձեր առջև է, եղբայրներ, լիովին լուսավորված: Ալելուիա՛: Փա՛ռք Աստծուն: Ամե՛ն: Կը սիրեմ զինք Կը սիրեմ զինք, Զի նախ Ինք զիս սիրեց Եվ Գողգոթայի խաչի վրա… Ո՛վ մեր Աստված, խնդրում եմ, որ բժշկես այս մարդկանց և առողջացնես յուրաքանչյուրին: Հիսուսի Անունով: Ամեն: 276. Ո՛հ, Աստծո սերը: Այն պահից, երբ տեսա աղբյուրը, Որ հոսում է Քո վերքերից Փրկագնող սերդ դարձավ երգիս թեման… 277. Աստված սեր է: «Նա, ով սիրում է, Աստծուց է ծնված»: Աստվածային սեր, սուրբ սեր, ոչ թե անմաքուր: Մաքուր, սուրբ սեր, Աստծո սեր, Խոսքի հանդեպ սեր: «Քո խոսքերն իմ սրտում թաքցրի, որ չմեղանչեմ Քո դեմ» (Սաղմ. 119:11): Ո՛վ Աստված իմ, սա Դավթի աղաղակն է: Մի՞թե Աստված սքանչելի չէ: Մի՞թե չեք սիրում Նրան: 278. Բայց կա մեկ ճանապարհ, մաքուր և սուրբ ճանապարհ, մեկ վայր, որտեղ Աստված ձեզ կհանդիպի: Ոչ թե նրա համար, որ դուք ասում եք. «Ո՛հ, Աստված իմ, ես լավ մեթոդական եմ, լավ մկրտական եմ, լավ հոգեգալստական եմ»: Ո՛չ: Այլ որովհետև Հիսուսի մեջ եք, Խոսքի մեջ եք, մեր ժամանակաշրջանում բացահայտված Խոսքի, այս օրվա պատգամի մի մասն եք: Ոչ թե Լյութերի պատգամի, Ուեսլեյի պատգամի, հոգեգալստականների պատգամի, այլ Հիսուսի արտացոլանքն եք, որ եկավ այս պատգամի մեջ: Դուք չեք կարող վերադառնալ այդ հին բաներին, որովհետև դա կնշանակեր թթխմոր ավելացնել սուրբ կերակրին, որովհետև «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս»: Կապրի հարմար ժամանակին տրված կերակրով: 279. Ո՛հ, եկ, Տեր Հիսուս, Դու որ փառավոր Գագաթի քարն ես: Հիշիր բոլոր նրանց, ովքեր հանգչում են հողի մեջ, որոնք նահատակվել են Լյութերի ժամանակ կամ Ուեսլեյի ժամանակ: 280. Այս հոգեգալստականները և մյուսները գալիս են, դուրս են գալիս այդ ճնշման տակ: 281. Իսկ դուք, «Աստծո ժողովներ», դուք կազմակերպություն եք դարձել, վերադարձել եք այն նույն բաներին, որոնց միջից Աստված ձեզ դուրս կանչեց: Դուք հետ դարձաք, ինչպես խոզն է գնում նորից թավալվելու տիղմի մեջ: 282. Իսկ դուք Հիսուս Քրիստոսի միացյալ հոգեգալստականներ, սևամորթների պատճառով, խտրարարության պատճառով բաժանվեցիք: Դուք այդ արեցիք, հետո միավորվեցիք և ձեզ կոչեցիք «միացյալ»: Դուք կազմակերպություն դարձաք և վիճեցիք Աստծո ժողովների հետ: «Ինչպես շունն է վերադառնում իր փսխածին»: Եթե շունը սրտխառնոց էր ունեցել այն բանից, ինչը փսխեց, երկրորդ անգամ չի՞ ունենա: Փոխեք ձեր սննդակարգը: Հրաժարվե՛ք հարանվանական սննդակարգից, ընդունեք Խոսքի սննդակարգը և ապրեք Քրիստոսի հետ: Ամոթ ձեզ: Այնտեղ՝ վերևում, իմ Հայրն է Այնտեղ՝ վերևում, իմ Հայրն է Այնտեղ՝ վերևում, իմ Հայրն է. Գետի այն կողմում: Այն փառավոր օրը Նրան կտեսնեմ Այն փառավոր օրը Նրան կտեսնեմ Այն փառավոր օրը Նրան կտեսնեմ Գետի այն կողմում: Ի՜նչ հրաշալի հանդիպում կլինի Ի՜նչ հրաշալի հանդիպում կլինի Ի՜նչ հրաշալի հանդիպում կլինի Գետի այն կողմում: Այդ փառավոր օրը կարող է լինել վաղը Այդ փառավոր օրը կարող է լինել վաղը Այդ փառավոր օրը կարող է լինել վաղը Գետի այն կողմում: 283. Դուք ինձ կասեք. «Բրանհամ եղբայր, դուք լու՞րջ եք ասում»: 284. Անկասկած: Երբ լյութերականները, ուեսլեյականները, հոգեգալստականները (իսկականները, ոչ թե հարանվանականները) ապրեցին իրենց ժամանակաշրջանում… հոգեգալստականները, որոնք թթխմոր (հարանվանական ուսմունք) ավելացրին, մեռան: Բայց ճշմարիտ Խոսքը շարունակվում է: Ինչպես Հիսուսն ասաց. «Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ»: Այդ ամենը Խոսքի միջոցով: Ի՜նչ հրաշալի հանդիպում կլինի (Երբ Նրա որդիները հավաքվեն Նրա մոտ) Ի՜նչ հրաշալի հանդիպում կլինի Գետի այն կողմում: 285. Այժմ, ո՛վ Եկեղեցի, դու դաս ես ստանում: Բայց չմոռանաս այն այստեղից դուրս գալիս: Սկսիր դուրս գալ մղեղի միջից: Դու մտնելու ես հատիկի մեջ, բայց մնա Որդու ներկայության մեջ: Ոչինչ մի՛ ավելացրու և ոչինչ մի՛ պակասեցրու: Որովհետև ես ճշմարտությունն եմ ասում, ինչպես Հայրն ինձ հայտնել է: Ոչինչ մի ավելացրեք, պարզապես ասեք այն, ինչ ես ասում եմ: 286. Կարևորն այն է, որ մարդկանց ասեք, որ գան ու փնտրեն Տեր Հիսուս Քրիստոսին: Իսկ դուք մնացեք Նրա ներկայության մեջ, արտահայտեք ձեր սերը Նրա հանդեպ: Ասեք. «Ո՛վ Տեր Հիսուս, Աստծո Որդի, ես սիրում եմ Քեզ: Փափկեցրու իմ սիրտը, ո՛վ Տեր: Հանիր ողջ անմաքրությունն ու աշխարհասիրությունն իմ սրտից և այնպես արա, որ սուրբ կյանքով ապրեմ Քո առաջ այս ներկա աշխարհում»: 287. Խոնարհենք մեր գլուխները աղոթքի համար: Ընտրե՞լ եք մեկին, ով կանի վերջին աղոթքը: Ուրեմն, ես այդ կանեմ: Մնանք սուրբ ակնածանքի մեջ: 288. Ո՛վ մեր Տեր Աստված, մենք շնորհակալ ենք, որ Դու մեզ տվեցիր մեր հոգևոր կերակուրը: Մենք շնորհակալ ենք Քեզանից, Տեր, որովհետև Քո Խոսքի վիտամիններն աճեցնում են Աստծո որդիներին: Դրանք ազդեցություն չեն ունենում ցանկացած մեկի վրա, այլ միայն Աստծո որդիների և դուստրերի: Դրա համար շնորհակալ ենք Քեզանից Քո Խոսքի համար: Եվ մենք քեզ խնդրում ենք, մեր Աստված, որ Խոսքդ օգտակար լինի մեզ համար, որ ոչ միայն գոհանանք (մենք գոհանում ենք Քեզանից դրա համար), այլև օգտագործենք այդ ուժը, որ սիրով համոզենք մարդկանց հավատալ մեր Աստծուն. համոզենք մոլորվածներին, մեղավորներին, մեր ժամանակաշրջանի տղամարդկանց, կանանց, տղաներին, աղջիկներին: 289. Ո՛վ Տեր, մենք տեսնում ենք այս սերնդի մեջ ապրող մարդկանց մտավոր վիճակը, նյարդային ժամանակաշրջանը: Նրանք կորցնում են բանականությունը: Ամեն բան կատարվում է այնպես, ինչպես գրված է եղել Սուրբ Գրքում. սարսափելի բաներ են հայտնվելու երկրի վրա: Մորեխների նման, որոնք հետապնդում են մազերը կտրած կանանց, որոնք կանանց մազերի նման երկար մազեր ունեն: Նրանք սարսափելի բաներ են տեսնում` գտնվելով այդպիսի մտավոր վիճակում և ժայռերին ու սարերին են աղաղակում: Կանայք իրենց ողջ հոգատարությունը տալիս են շներին ու կատուներին և չեն ուզում երեխաներ մեծացնել Քո փառքի համար: Իսկ այն կանայք, որոնց երեխաներ ես տվել, թողնում են, որ երեխաները թափառեն փողոցներում և վարվեն ինչպես ուզում են: Զարմանալի չէ, որ Դու, Տեր, խաչի վրա բարձրանալուց առաջ ասացիր. «Այն ժամանակ կսկսեն լեռներին ասել. «Ընկեք մեզ վրա, և բլուրներին` ծածկեք մեզ»: 290. Մենք տեսնում ենք, որ բոլոր բաները համապատասխանում են մեր ժամանակներին: Մենք տեսնում ենք, որ Սուրբ Գիրքը հաստատվում, ապացուցվում է: Եվ շուտով մենք Քեզ կտեսնենք, ո՛վ Տեր, կտեսնենք մեր աչքերով (երբ Դու հայտնվես), մի օր հափշտակությունը կլինի և մենք կտեսնենք այս խոսքի իրականացումը. «Եվ այն ժամանակ պիտի տեսնեն Մարդու Որդուն՝ ամպերով գալիս, մեծ զորությամբ ու փառքով: Եվ Իր հրեշտակներին պիտի ուղարկի ու Իր ընտրյալներին պիտի հավաքի չորս կողմից՝ երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը»: Այժմ լսում ենք դրա մասին, բայց շուտով կտեսնենք մեր աչքերով: 291. Թող մենք լինենք Նրա մեջ, Տե՛ր, Նրա մեջ, ով միակ Քո ընտրած վայրն է: Եվ Նա Զոհն է: Մենք Աստծո տուն ենք բերում այն, ինչ լսել ենք Հիսուս Քրիստոսի մասին, Սուրբ Հոգու մկրտությամբ և Հիսուս Քրիստոսի Անունով: Այնտեղ մեր զոհն ընդունվում է, և մտնում ենք ընտանիքի մեջ: Որովհետև այն ժամանակ, երբ դեռ թափառում էինք աշխարհում, մենք աշխարհի հիմնումից առաջ նախասահմանված էինք Աստծո որդիներ և դուստրեր լինելու: Շնորհակալություն դրա համար, ո՛վ Հայր: Ո՛հ, ինչպե՞ս կարող ենք հետ գնալ, երբ այսպիսի հրաշալի բան ենք գտել (գտել ենք այն ճշմարտությունը, որ Աստված մեզ ընտրել է այս աշխարհից): Այն օրը, երբ ես փրկվեցի, միլիոնավորներ կորսվեցին: 292. Ո՛վ մորթված Գառնուկ, ինչպե՞ս կարող եմ գոհանալ Քեզանից: Ինչպե՞ս կարող է իմ սիրտը բավականաչափ ակնածանք ունենալ Քո հանդեպ: Օգնիր, իմ Աստված, որ հավատարիմ ապրեմ: Օգնիր, որ ընտանիքս հավատարիմ ապրի: Աղոթում եմ յուրաքանչյուրի համար, որպեսզի Դու… Տեր, ես ուզում եմ… ես չգիտեմ, թե ինչպես խնդրեմ Քեզ, Տեր: Գուցե ես չեմ խնդրում այնպես ինչպես պետք է, բայց ներիր իմ անգիտությունը, և նայիր միայն իմ սրտին: Խնդրում եմ, որ նրանցից ոչ մեկը չկորսվի,Հա՛յր, ո՛չ մեկը: Ես նրանցից յուրաքանչյուրին պահանջում եմ Քեզ համար: Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Կը սիրեմ Զինք… Եթե սիրում եք Նրան, սիրեք նաև միմյանց: Այժմ միմյանց ձեռք սեղմեք:

