Լսել

Հաստատելով Իր Խոսքը 16/08/1964

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

Շարք 2 թիվ  9

 

 

Ա Ս Վ Ա Ծ    Խ Ո Ս Ք Ը

 Ուիլյամ Մարրիոն Բրանհամի

 միջոցով

 

 Հաստատելով Իր Խոսքը

(Proving His Word)

 Օգոստոսի 16  1964 թ.

 Ջեֆերսոնվիլ, Ինդիանա, ԱՄՆ



1. Կանգնած մնանք և խոնարհենք մեր գլուխները աղոթքի համար: Տեր Հիսուս, այս առավոտ շնորհակալ ենք Քեզանից այս առանձնաշնորհման համար՝ որ կարող ենք գալ Քո ներկայության մեջ, Քո տանը, ուր Քո ժողովուրդը հավաքված է Քո անունով: Ամեն բան Քեզ է պատկանում, Տե՛ր: Եվ մենք հանձնվում ենք Քեզ այն հույսի համար, որ կա մեր սրտերում: Այս առավոտյան հավաքույթին ակնկալում ենք, որ կփրկվեն նրանք, ովքեր առանց Աստծո, առանց Քրիստոսի են, որ հիվանդները կբժշկվեն, որ սրբերը կօրհնվեն: Շնորհիր մեզ այդ, ո՛վ Հայր: Այնուհետև, վերջում մենք կխոնարհենք մեր գլուխները խոնարհությամբ և կգոհանանք Քեզանից այն ամենի համար, որ կանես այս օրվա ընթացքում: Մենք այդ խնդրում ենք Հիսուսի անունով: Ամեն: (Կարող եք նստել):

2. Ես իրոք շնորհակալ եմ այս առանձնաշնորհման համար, որ նորից այստեղ եմ այսօր: Շնորհակալ եմ նաև ձեզ բոլորիդ, որ այդքան հեռվից եկել եք, որ մասնակցեք այս պաշտամունքին և լսեք այս պատգամը: Ես գիտեմ, որ դուք չեք եկել պարզապես ինձ լսելու կամ տեսնելու համար, այլ Տեր Հիսուսին հանդիպելու: Եվ ես հավատում եմ, որ Նա կտա ձեզ ձեր սրտի փափագը:

3. Ես ընտանիքիս բերել եմ Թուսոն: Ես հոգնած և ուժասպառ եմ: Ողջ ամառ ճամփորդել եմ, ավելի ճիշտ, հենց հունվար ամսից: Վերադարձել եմ, որ այս շաբաթ գնամ Քենթուքի՝ մի քանի ընկերների հետ որսորդության, որ մի քիչ հանգստանամ: Դուք գիտեք, թե ինչքան նյարդային եմ դառնում… Բիլլին և ես ուժասպառ ենք եղել, դրա համար աղոթում ենք, որ Տերն օգնի հանգստանալ այս շաբաթվա ընթացքում:

4. Կուզեի եկող կիրակի վերադառնալ այստեղ, եթե Տերը թույլ տա: Կուզեի մի առանձնահատուկ բան անել եկող կիրակի: Կուզեի սովորականից տարբեր բան անել: Ես սա ասում եմ, որպեսզի նրանք, ովքեր հետաքրքրված չեն, ստիպված չլինեն գալ: Բայց ինչպես միշտ կաղոթենք հիվանդների համար, եթե գան: Եկող կիրակի կուզեի իմանալ, թե ինչ կա ձեր սրտում: Կարող եք գրել ձեր հարցերն այսօր և դնել ամբիոնի վրա, Նեվիլ եղբայրը դրանք կփոխանցի Բիլլի Պոլին, նա էլ՝ ինձ: Գրեք այն հարցերը, խնդիրները, որոնք կան ձեր սրտում: Եթե դա աստվածաշնչյան հարց է… սովորաբար ես այդպես եմ անում: Բայց այս անգամ կարող ենք ավելին անել: Եթե ձեր սրտում մի խնդիր կա, եթե կա խնդիր, որը չեք կարողանում լուծել… գուցե ընտանեկան խնդիրներ ունեք… կարիք չկա, որ ստորագրեք, պարզապես գրեք. «Ամուսինս այսինչ բանն է անում, որն ինձ խանգարում է…», «կինս այսպես է վարվում…». «Ինչ-որ բան է կատարվում իմ կյանքում»: Այն ամենը, ինչ կա ձեր սրտում, որը ձեզ անհանգստացնում կամ նեղություն է պատճառում: Կարծում եմ, որ այդպես լավ կլիներ: Գուցե ձեր հարցին պատասխանելով միաժամանակ կպատասխանեմ ուրիշների հարցերին, որոնք անցնում են նույն փորձություններով: Պարզապես գրեք այն, ինչ կա ձեր սրտում: Գրեք հնարավորինս հակիրճ: Օրինակ՝ «Ինձ թվում է, որ երեխաս շեղվել է ճիշտ ճանապարհից. ի՞նչ պետք է անեմ», «Ամուսինս (կամ կինս) չի ուզում ինձ հետ եկեղեցի գալ, վատ է վերաբերվում ինձ», կամ՝ «Աստվածաշնչի այսինչ մասում այս բանն է գրված, ես չեմ հասկանում: Ուզում եմ իմանալ, թե ինչ է նշանակում»: «Ես քրիստոնյա եմ, աշխատում եմ մի գրասենյակում: Ղեկավարն ինձ հրավիրում է մի երեկույթի, որտեղ խմում են. արդյո՞ք պիտի գնամ»: Գիտեք, այս բաները կարող են մարդկանց մտահոգել:

5. Դրանից հետո կվերադառնամ Արիզոնա: Դրա համար կուզեի հնարավորինս ձեզ օգնել, որ հասկանաք այդ բաները: Կուզեի, որ այստեղից հեռանալուց ամբիոնը լցված լիներ գրություններով: Գրեք այս հարցերը և դրեք այստեղ, և Նեվիլ եղբայրը կամ մեկ ուրիշը կփոխանցի ինձ: Եվ այս շաբաթվա ընթացքում, երբ սարում կլինեմ, կկարդամ դրանք, կաղոթեմ դրանց վերաբերյալ, որ կարողանամ ձեզ սուրբգրային պատասխաններ տալ, որ օգնեմ ձեզ: Որովհետև եթե մենք հավաքվում ենք այստեղ, միմյանց օգնելու համար ենք հավաքվում: Դուք ինձ օգնում եք՝ ինձ համար աղոթելով: Ես էլ հուսով եմ, որ կարող եմ ձեզ օգնել: Դրա համար, չմոռանաք. մենք դրանով կզբաղվենք եկող կիրակի:

6. Իսկ այսօր… սովորականի պես հյուրեր ունենք: Ձեզանից քանի՞սն են հարյուր մղոնից ավելի ճանապարհ եկել այստեղ հասնելու համար: Խնդրում եմ, ձեռք բարձրացրեք: Հավաքվածների իննսունինը տոկոսը: Մի քանի կիրակի առաջ ես հարցրի. «Ձեզանից քանի՞սն են հեռու տեղերից եկել»: Բոլորը ձեռք բարձրացրին: Ջեֆերսոնվիլից ոչ ոք չկար: Բայց հաջորդ օրը այդ գաղտնիքի բացատրությունը ստացա: Նրանք ասացին. «Մենք մեր տեղը զիջեցինք դրսից եկող հյուրերին»: Տեսնելով, որ հեռվից եկողների համար տեղ չէր լինի, Ջեֆերսոնվիլում ապրողները եկեղեցում իրենց տեղը զիջեցին նրանց: Դա սիրալիր էր նրանց կողմից: Մենք շնորհակալ ենք Ջեֆերսոնվիլում ու Նյու Օլբանիում բնակվողներին: Մենք շնորհակալ ենք նրանց: Քանի՞սն են հազար մղոն ճանապարհ եկել: Քանի՞սն են հազար մղոնից ավելի ճանապարհ եկել: Խնդրում եմ, ձեռք բարձրացրեք: Ո՛հ, դա հրաշալի է:

7. Անցած կիրակի քարոզեցի այս թեմայով՝ «Փեսայի և Հարսի ապագա բնակավայրը»: Կարծեմ կային մարդիկ, որոնք եկել էին հազար հինգ հարյուր մղոն հեռավորության վրա գտնվող շրջաններից: Եվ հենց այդքան մակերես ունի այն Քաղաքը, որի մասին խոսելու եմ՝ հազար հինգ հարյուր մղոն քառակուսի: Այն ժամանակվանից ես ուրախանում եմ դրա համար, որովհետև գիտեմ, որ երբ այստեղ կյանքս կավարտվի, կգնամ այդ Քաղաքը: Ես ճանապարհ եմ ընկել դեպի այդ Քաղաք, և ուրիշ ոչինչ ինձ համար կարևոր չէ: Հոգ չէ, եթե արևն այսօր չփայլի, իսկ վաղը երբեք չգա: Մենք Տուն ունենք, հանգստի վայր: Հոգնած լինենք, թե ոչ, մենք հանգստի վայր ունենք: Դուք կարող եք ասել: «Դա ծեր մարդու երազանք է»: Ո՛չ, դա երազանք չէ: Դա Աստվածաշնչի իրականությունն է:

8. Մի երեկո, այստեղ քարոզելուց հետո մի մարդ ինձ կանգնեցրեց: Նա վազել էր իմ հետևից, փորձում էր ինձ խանգարել մեքենա նստել: Այդ երիտասարդն ինձ ասաց. «Միայն մի բան եմ ուզում ասել»: Այդ ընթացքում Բիլլին և մյուս եղբայրները փորձում էին ինձ ուղեկցել մեքենայի մոտ: Նա ինձ ասաց. «Կարո՞ղ եմ մի բան ասել»: Ես ասացի. «Խոսեք, պարոն»:

9. Նա ինձ ասաց. «Այն երեկոյան դուք հանդիմանեցիք այն կանանց, որոնք այդպիսի հագուստ են հագնոմ: Ձեր տարիքի մարդու համար բնական է այդպես մտածելը, բայց եթե իմ տարիքին լինեիք, այլ կերպ կմտածեիք»: Ես նրան հարցրի. «Քանի՞ տարեկան եք»: Նա պատասխանեց. «Քսանյոթ տարեկան եմ»:

10. Այդ ժամանակ նրան ասացի. «Երբ ես ձեզանից տասը կամ տասնհինգ տարով երիտասարդ էի, էլի նույն բաներն էի քարոզում»: Հասկանու՞մ եք: Նաև ասացի նրան. «Տղաս, ամեն բան կախված է նրանից, թե ինչ կա քո սրտում: Աչքերդ նայում են սրտիդ միջոցով»: Նա գլուխը կախեց և հեռացավ: Կարծում եմ, ուրիշ պատասխան չկար դրան: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ կա այստեղ՝ ներսում, և այն, ինչ դուրս է գալիս, պետք է այստեղով անցնի: Հիսուսն ասաց. «Եթե ձեր ասածները տարբերվում են նրանից, ինչ կա ձեր ներսում, ուրեմն դուք կեղծավոր եք»:

11. Ես շատ ուրախ եմ, որ այս առավոտ այստեղ ներկա է իմ հին ընկերներից մեկը, մի եղբայր՝ հովիվ Էդի Բիսկալը իր կնոջ և երեխաների հետ: Կարծում եմ, որ եկել են այս առավոտվա հավաքույթին: Էդի, դու այստե՞ղ ես: Գուցե չի կարողացել գալ: Ահա, դու այդտեղ ես, եղբայր: Ավելի լավ է, արի այստեղ, մյուս հովիվների հետ նստիր բեմի վրա, եթե ուզում ես:

12. էդի եղբայրն այնտեղ էր, երբ Տերն ինձ տեսիլք տվեց արջի և կանադական եղջերվի մասին: Քանի՞սդ եք հիշում, որ ես այդ մասին պատմել եմ: Նա ներկա է եղել: Էդի Բիսկալ եղբայրը այն երիտասարդ եղբայրն էր, ով վանդակավոր վերնաշապիկ էր հագել: Նա այնտեղ էր, երբ ես նրանց հարցրի, թե իրենց մեջ կար վանդակավոր վերնաշապիկ հագած եղբայր: Բայց նրանցից ոչ ոք այդպիսի վերնաշապիկ չէր հագել: Ես ասացի. «Լինելու է մեկը, որը վանդակավոր վերնաշապիկ է հագել: Լինելու է մեծ արծաթագույն գրիզլի արջ և քառասուներկու մատնաչափ երկարությամբ եղջյուրներ ունեցող մի կենդանի, որը եղջերուի տեսք ունի»: Ես դա ասել էի կատարվելուց մոտ վեց ամիս առաջ»: 13. Հետո այդ մարդը հրավիրեց ինձ որսորդության: Ես նրան ասացի, որ երբեք այդ շրջանում չեմ եղել: Ճանապարհը տանում էր Ալյասկա, իսկ այնտեղ կան միայն անտառներ, սարեր և կենդանիներ: Եվ երբ այն երեկոյան , Բիսկալ եղբայրը, Սաութվիկ եղբայրը և ես զրուցում էինք, այդ եղբայրն ասաց մեզ. «Մենք անցնելու ենք մի շրջանով, որտեղ ոչխարներ կան և ոչինչ չենք գտնելու»: 14. Ես ասացի. «Այո, տեսիլքի մեջ ուղեկիցներիցս մեկը վանդակավոր վերնաշապիկով էր»: Բայց մեզանից ոչ ոք վանդակավոր վերնաշապիկ չէր հագել: 15. Երկրորդ երեկոյան անտառի վերին սահմանի վերևում տեսանք մի խոյ: Մենք այնպիսի բարձրության վրա էինք, ուր այլևս ծառ չի աճում, կան միայն խոյեր և կանադական եղջերուներ: Մենք մի քիչ հեռվում գտել էինք այդ հետքը: Կեսօրից հետո այդ ճանապարհով իջնելիս Բիսկալը սայթաքելով ընկավ առվի մեջ և թրջվեց: 16. Հաջորդ առավոտյան մենք վաղ արթնացանք և գնացինք խոյերի հետևից: Վեր կացանք և ճաշելուց հետո Սաութվիկ եղբայրն ինձ ասաց. «Եթե դեմ չեք երկար քայլել, Բրանհամ եղբայր, կարող ենք գնալ այդ բլրի հետևը. գուցե խոյերն այնտեղ են»: Շատ երկար ճանապարհ էր, բայց այդ շրջաններում ուշ ժամերին լույս է լինում, երբեմն մինչև ժամը տասը կամ տասնմեկը: 17. Երկար ճանապարհ էր քարքարոտ լեռների միջով: Ես շատ եմ սիրում քայլել… Մենք ուս ուսի տված կանգնած էինք, երկուսս էլ սպիտակող մորուքներով, և ես ասացի. «Բադ եղբայր, հուսով եմ, որ հազարամյայի ժամանակ կարող եմ զբոսնել այս լեռներով»: 18. Նա պատասխանեց. «Հուսով եմ, ես էլ այդտեղ կլինեմ ձեզ հետ, Բրանհամ եղբայր»: Մենք այնտեղ էինք, ուրախանում էինք Տիրոջով: Ես այնքան եմ սիրում լեռները: 19. Հետո նորից իջանք: Այդ ժամանակ Բիսկալ եղբայրը կրակեց կանադական եղջերվին: Նա միսիոներ էր հնդկացիների մոտ և ուզում էր դա տանել նրանց: Դրա համար մենք իջանք, ճաշեցինք և մշակեցինք եղջերուն: 20. Մենք Բադի հետ վերադարձանք սար և հեռադիտակով նայելով՝ գտա այն կենդանուն, որի մասին խոսել էի: Բիսկալ եղբայրը կանգնած էր մեզ մոտ: Ես նրան ասացի. «Ահա այն կենդանին»: 21. Նա վերցրեց հեռադիտակը, նայեց և ասաց. «Դա ծեր կանադական եղջերու է, մի հսկայական արու»: 22. Ես ասացի. «Երբեք դրանցից չէի տեսել: Կարծում էի, թե հարթ եղջյուրներ ունեն»: Բայց դա սուր եղջյուրներ ուներ, անսովոր տեսք ուներ, ինչպես իմ տեսիլքում տեսածը»: Ես երբեք կանադական եղջերու չէի որսացել: 23. «Դե,-ասաց նա,- գուցե հենց սա է, որը Տերը ձեզ ցույց էր տվել»: 24. Ես նրան պատասխանեցի. «Այո, հաստատ դա է: Միայն թե… պետք է վանդակավոր վերնաշապիկ լիներ»: Ես նայեցի և ահա… Բիսկալ եղբոր հագին վանդակավոր վերնաշապիկ էր: Նրա կինը, որ հիմա այստեղ է, դասավորել էր նրա իրերը, և երբ նա նախորդ օրը ընկել էր ջրի մեջ, փոխել էր վերնաշապիկը և հիմա վանդակավոր վերնաշապիկով էր: Ես ասացի. «Ահա և դա»: 25. Երբ ես կրակեցի կանադական եղջերվին, Բադ եղբայրն ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, դուք ինձ ասել էիք, որ նրա եղջյուրների երկարությունը 42 մատնաչա՞փ պիտի լիներ»: -- Այո, հենց այդքան: -- Բայց ես կասեի, որ ամենաքիչը 92 կլինեն: -- Ո՛չ, հենց 42 են: 26. Նաև ինձ ասաց. «Բայց ձեր ասածի համաձայն մինչև Էդիի՝ վանդակավոր վերնաշապիկ հագած երիտասարդի մոտ վերադառնալը (ում հանդիպելու էինք լեռան ստորոտում, մի քանի մղոն այն կողմ), կրակելու էիք նաև մի գրիզլի արջի»: Ես նրան պատասխանեցի. «Այո, ԱՅԴՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ»: 27. «Բայց Բրանհամ եղբայր, որտեղի՞ց: Այստեղից հիսուն մղոն տարածքը երևում է: 28. Բայց ես նրան ասացի. «Նա միշտ Եհովա-Յիրեն է: Տերը կարող է հոգալ: Նա կարող է սկյուռ ստեղծել: Եթե Նա կարող է կանադական եղջերու ստեղծել, եթե խոսել է արջի մասին, ուրեմն արջն էլ կհայտնվի»: 29. Մենք հիմա հետ էինք դառնում, տանելով ծանր ավարը՝ եղջերուն: Ժամանակ առ ժամանակ մեր բեռները փոխում էինք՝ մեկս ավարն էր տանում, մյուսս՝ զենքերը: Շոգ էր, և հասնելով մի սառցադաշտի՝ նստեցինք հովանալու: Նա ինձ ասաց. «Գիտեք, Բրանհամ եղբայր, ընդամենը կես մղոն է մնացել, որ հասնենք այնտեղ, ուր գտնվում են Էդին և Բլենը, ուրեմն հիմա պետք է արջը հայտնվեր»: Ես ասացի. «Բադ, կարծեմ դու կասկածում ես»: 30. Նա ասաց. «Բրանհամ եղբայր, եղբայրս տարիներ շարունակ էպիլեպսիայի նոպաներ է ունեցել: Եվ երբ մենք առաջին անգամ այստեղ էինք եկել, դուք ինձ ասացիք, թե ինչպիսին էր այդ տղան»: Էդին այդ ժամանակ իմ կողքով ձիավարում էր, երբ Տերն ինձ տվեց այդ տեսիլքը: Ես նրանց ասացի, թե ինչ է պետք անել, և նոպաներն անհետացան»: Նա ինձ ասաց. «Ես չեմ կարող կասկածել»: 31. Ես նրան ասացի. «Բադ, ես չգիտեմ, թե որտեղից է հայտնվելու այդ արջը»: Ես այն ժամանակ արդեն հիսունն անց էի, մոտ հիսուսներկու տարեկան: Հիմա հիսունհինգ տարեկան եմ, մոտ երեքուկես տարի է անցել: Ես ասացի. «Երբեք չեմ տեսել, որ Աստված Իր Խոսքը չկատարի: Աստված ինձ կտա այդ գրիզլի արջը մեր ընկերների մոտ վերադառնալուց առաջ: Մենք արդեն մոտենում էինք անտառին: 32. Բլրով իջանք ներքև, համարյա մտանք անտառ, նա նստեց: Այդ պահին նա էր տանում ավարը, իսկ ես՝ հրացանը: Նա ինձ ասաց. «Ժամանակն է, չէ՞, որ այդ արջը վերջապես հայտնվի»: -- Կհայտնվի, մի անհանգստացիր: -- Բայց ես տեսնում եմ բոլոր բլուրները: 33. «Իսկ ես տեսնում եմ խոստումը»: Հասկանու՞մ եք, Նա խոստացել էր: Հանկարծ ես ասացի. -- Բադ, ի՞նչ է այնտեղ երևում: 34. Նա նայեց և ասաց. «Դա մեծ արծաթագույն գրիզլի է: Հենց դա է»: Երբ կրակեցինք գրիզլիին… Ես հիշում եմ, որ տեսիլքի մեջ վախեցել եմ հրացանի պատճառով: Դա մի փոքր հրացան էր, 260 տրամաչափի, փոքր փամփուշտներով: (Այդ ամենը ձայնագրված է ձայներիզների վրա): Ես այդ արջին կրակեցի 450 մետր հեռավորությունից, ինչպես կանխասվել էր: Բադն ինձ ասել էր. «Ավելի լավ է հետևից կրակեք: Դուք երբեք գրիզլի չե՞ք որսացել: -- Ո՛չ: 35. Նրանք չգիտեն, թե ինչ է մահը: Ես այդ մասին իմացա հետագայում: Նա ինձ ասաց. «Նրանք վախից չեն փախչի: Պետք է միանգամից կրակել»: Ես նրան ասացի. «Տեսիլքի համաձայն ես կրակեցի նրա սրտին»: 36. Նա ասաց. «Եթե տեսիլքում եք տեսել, կմնամ ձեզ մոտ» 37. Ես նրան ասացի. «Դե, գնացինք»: Մենք մոտեցանք, երբ ես բարձրացա, արջն ինձ նկատեց: Դա նրան հերիք էր, որ հարձակվեր: Երբ ես կրակեցի, թվաց, թե ոչ մի վնաս չեղավ արջին: Եվ ահա նա վազում էր մեր կողմը: Հազիվ ժամանակ ունեցա նոր փամփուշտ դնել հրացանիս մեջ, արջն ընկավ մեզանից մոտ հինգ հարյուր մետր հեռավորության վրա: 38. Բադը մի քիչ գունատվել էր: Նա ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, չէի ուզի, որ այդ արջը մոտենար ինձ»: -- Ես էլ չէի ուզի: 39. Նա ինձ ասաց. «Այնքան ուրախ եմ, որ տեսիլքը ցույց էր տվել, որ դուք կրակելու էիք այդ արջին: Եթե բացի դրանից այն եղջերվի եղջյուրների երկարությունը 42 մատնաչափ է, ես սրտի նոպա կունենամ»: 40. Ես ասացի. «Դե ուրեմն հիմա էլ կարող է սկսվել, որովհետև կտեսնես, որ հենց այդքան է»: 41. Երբ մենք հասանք Էդի եղբոր մոտ, ասացի նրան… Մենք ձիերին մի քիչ հեռու էինք կապել, որովհետև նրանք վախենում են արջերի հոտից: Նրանք լավ էին զգում այդ հոտը: Մենք չէինք կարողանում քերթել արջին: Շատ ուշ էր, ստիպված էինք հաջորդ օրը հետ գալ: Պարանը տասն անգամ կտրվել էր, և ձիերը վազում էին ամենուր: Երբ մենք հասանք այնտեղ, նրա թամբապայուսակից հանեցինք չափերիզը: 42. Ես ասացի Էդի եղբորը. «Լավ նայեք»: Եվ ես չափեցի եղջյուրները: Նա բռնել էր չափերիզի մյուս ծայրը: Հենց 42 մատնաչափ էր: Հիսուսը երբեք չի սխալվում: Աստծուց եկող ոչ մի խոսքի չի կարող սխալ լինել: 43. Ես տեսնում եմ, որ այսօր մեզ հետ ներկա են քույր և եղբայր Ջեքսոնները հարավային Աֆրիկայից: Կարծեմ նրանց ծանոթացրել ենք ձեզ հետ: Այդպես չէ՞, Ջեքսոն եղբայր: Խնդրում եմ կանգնեք, դուք և քույր Ջեքսոնը: Ուզում եմ, որ ձեզ տեսնեն: Իմ եղբայր Էդին, որ այստեղ ներկա է, ինձ հետ որսորդության էր եկել հարավային Աֆրիկայում: Թող Տերն օրհնի ձեզ, քույր և եղբայր Ջեքսոններ: Այնքան ուրախ ենք, որ այսօր մեզ հետ եք: Թող բոլոր հովիվները, ծառայողները ձեռք բարձրացնեն: Մի քանի րոպեից աղոթքի շարք կունենանք: Կուզենայի յուրաքանչյուրիդ հնարավորություն տալ քարոզելու: Այնքան ուրախ ենք, որ բոլորդ այստեղ եք: 44. Երբ մտածում եմ ձեր հավատարմության մասին, որ գալիս եք այստեղ մեր երկրի չորս ծայրերից կամ էլ ավելի հեռվից, որ լսեք, երբ խոսում եմ մեր հրաշալի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մասին… ձեր համոզվածության մասին, որ Աստված լսում է իմ աղոթքները: Քիչ առաջ (քառասունհինգ րոպե էլ չի անցել) զրուցում էի այս եկեղեցու անդամներից մեկի հետ: Նա կոտրված սրտով մի մայր է: Եվ այն պահին, երբ ինչ-որ բան սկսեցի ասել այդ կնոջը (չգիտեմ՝ նա կուզենար, որ ես ասեմ իր անունը), հայտնվեց այն լույսը, որը դուք տեսել եք լուսանկարի մեջ: Ամեն բան կարգավորվեց, և նա գնաց երջանիկ ու մխիթարված: Այնքան երջանիկ ենք, որ ապրելով մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ փոխվում է, երբ ոչնչի վրա հույս չենք կարող դնել, ունենք մի Թագավորություն, որը չի կարող փոխվել, ոչ էլ սասանվել: Անսասան է: Ոչ թե Ջիբրալթարի ժայռն է մեր հույսը, այլ հավիտենական ժայռը՝ Վեմը, Հիսուս Քրիստոսը, մեր փրկության անսասան Վեմը: 45. Կուզեի շնորհակալություն հայտնել այն քույրիկին, որը կնոջս համար մի զարդատուփ է բերել, որի մեջ Աստվածաշունչ է դրված: Նա ուխտ է արել Տիրոջ հետ այդ զարդատուփի հետ կապված: Թանկ գանձի պես էր այն պահում: Դրա վրա հին ժամանակների նկարներ կան: Նա խնդրեց Տիրոջը… Գուցե չափից դուրս շատ էր սիրում բուրգի տեսքով այդ տուփը: Եվ նա այն բերեց իմ կնոջը Աստվածաշնչի հետ: Շնորհակալություն, քու՛յր: Բոլոր ձեր փոքրիկ նվերները, որ դուք տալիս եք Բիլի Պոլին և մյուսներին և փոխանցում են ինձ… շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար: Թող Աստված ձեզ հետ լինի: 46. Հիմա, չմոռանաք եկող կիրակի օրվա մասին: Հենց այսօրվա հավաքույթը վերջանա, գրեք ձեր հարցերը: Եթե չեք կարող, բերեք եկող կիրակի առավոտյան: Ես մի քիչ շուտ կգամ: Բերեք դահլիճ, որ ժամանակ ունենամ պատասխանելու Աստվածաշնչի հիման վրա: Մենք կպատասխանենք ձեր հարցերին կիրակի առավոտյան, եթե Տերը թույլ տա: 47. Այստեղ շատ թաշկինակներ կան: Ես դրանք մի կողմ եմ դնում, որ կարողանամ այստեղ դնել իմ նշումներն ու Աստվածաշունչը: Բայց ես կաղոթեմ դրանցից յուրաքանչյուրի համար: 48. Ես քիչ նշումներ եմ արել, որովհետև շատ ժամանակ չունեմ: Ես չեմ ուզում ձեզ անցած անգամվա նման երկար պահել, երբ այստեղ չորս ժամ կանգնած մնացիք: Ես ինքս ինձ խոստացել եմ, որ եթե պիտի այդքան երկար քարոզ ձայնագրեմ, դա կանեմ մենակ, կամ այնպես, որ ձեզ երկար չպահեմ: 49. Արդյո՞ք դոկտոր Լի Վեյլն այստե՞ղ է այս առավոտ: Կուզեի իմանալ, թե արդյոք դոկտոր Լի Վեյլը… Այստե՞ղ եք, Վեյլ եղբայր: Եթե այստեղ եք, ձեռք բարձրացրեք: Լավ, շնորհակալություն, Ռոյ եղբայր: Ուզում եմ, որ դուք այս նշումները ստուգեք, Վեյլ եղբայր: Քանի որ դուք վերջում եք նստած կամ միջանցքում, ձեզ չեմ տեսնում: Պետք է ուշադիր լինենք, որ չափազանց շատ մարդիկ կանգնած չմնան. հրշեջ ծառայության պետն արգելում է դա: Ես ուզում եմ, որ դուք ստուգեք օձի սերմի վերաբերյալ հայտնության իմ տեքստը, որը պետք է լինի Եփեսոսի շրջանի մասին քարոզում, որը դուք սրբագրում եք՝ ուղղելով քերականական սխալները: Արդեն լավ աշխատանք եք կատարել: Ես ուզում եմ, որ դուք դա ստուգեք, և հետո կտեսնենք, թե կգտնվի մեկը, ով ինչ-որ բան կասի օձի սերմի վերաբերյալ վարդապետության դեմ (ճիշտ է դա թե ոչ): Տերն ինձ դա տվել է երեկ: Դա արտասովոր է: Ինչպե՞ս եմ ես պատգամ ստանում: Սկզբում ինչ-որ բան դիպչում է ինձ: Հենց որ իմանում եմ, որ դա Աստծուց է, փնտրում եմ դա Սուրբ Գրքում: Երբեք վրիպում չի եղել, ամեն բան համապատասխանել է Աստծո Խոսքին՝ Ծննդոցից մինչև Հայտնություն, ինչ էլ որ մարդիկ ասեն: Եվ դա սկսեց ավելի հաճախ լինել յոթ կնիքների բացումից հետո: Այս անգամ էլ այդպես եղավ: Դրա համար թող Տերը ձեզ օրհնի, մինչ մենք սերտում ենք այս թեման: Այժմ Խոսքի հանդեպ ակնածանքով… 50. Այժմ դիմում եմ հնչյունային օպերատորին: Ինձ թվում է արձագանքը չափազանց ուժեղ է այս դահլիճում: Խորքում գտնվողները լա՞վ են լսում: Ձեռք բարձրացրեք, եթե լավ եք լսում: Հրաշալի է: 51. Այժմ բացենք Աստվածաշունչը և նայենք երկու սուրբգրային հատվածներ, ես կջանամ քարոզը ժամանակին վերջացնել, եթե Տերը թույլ տա: Կարդանք Մարկոսի ավետարանի 5-րդ գլուխը և 3 Թագավորաց գրքի 10-րդ գլուխը: Մարկոս 5 և 3 Թագ. 10: 52. Այժմ ասում եմ նրանց համար, ովքեր անծանոթ են այս եկեղեցուն: Մենք մեր կիրակնօրյա դպրոցի դասն անցկացնում ենք մի մեծ դասարանում: Այսինքն՝ այս դասարանում, որովհետև բոլոր սենյակները լցված են մարդկանցով, և մենք չենք կարող սովորական առանձին դասեր անցկացնել: Մենք մի քիչ սերտում ենք Խոսքը և հաղորդակցվում ենք միմյանց հետ: Մենք հարանվանություն չենք: Մենք չունենք հարանվանություն: Մենք ազատ ենք Տիրոջով և չենք ուզում ֆանատիկների խումբ լինել: Մենք սովորեցնում ենք Աստվածաշունչը և միայն Աստվածաշունչը: Եվ Տերն այնքան բարի է, որ մեզ աջակցում է և ցույց տալիս, որ այդ բաները ճիշտ են: Դա մեզ համար մեծ մխիթարություն է: 53. Նաև ուզում եմ ասել, որ ցանկացած ժամանակ ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ: Ես ամեն ժամանակ այստեղ չեմ, բայց մենք լավ հովիվներ ունենք: Այստեղ են Նեվիլ եղբայրը, Քոլինզ եղբայրը, Ուիլբուր եղբայրը և էլի մի եղբայր: Նաև ուրիշ տեղերից են հովիվներ գալիս, որոնք հաղորդակցվում են մեր եկեղեցու հետ: Եթե դուք Թեքսասից եք, Մարտին եղբայրները և եղբայր… Ո՞վ է այն եղբայրը, որը եկել է ձեզ հետ: Ես չեմ տեսնում Բլեր եղբորն այս առավոտ: Այնտեղ խորքում նստած է Ռադլ եղբայրը, ով քույր-եկեղեցիներից մեկում է ծառայում: Ջեքսոն Ջունիոր եղբայրը, որ նստած է Բլեր եղբոր կողքին (արդեն տեսա նրան), նույնպես քույր-եկեղեցիներից մեկում է ծառայում: Մենք եկեղեցիներ ունենք ողջ երկրով մեկ, ամենուրեք: 54. Ջեք Փալմեր եղբայրը, որն այստեղ էր գալիս իր որդու նոր մեքենայով, մի քիչ գերազանցել է թույլատրելի արագությունը և վթարի ենթարկվել: Նրա ծնոտը վնասվել է և ստիպված է եղել տուն վերադառնալ: Հիմա արդեն լավ է: Այստեղ գտնվող Բեն եղբայրը, որը Քենթուքիի մեր եղբայրներից է, զանգահարել է նրան, որ իմանա թե փողի կամ որևէ այլ բանի կարիք ունի, որում եկեղեցին կարող է օգնել նրան, բայց նա ասել է, որ ամեն բան կարգին է: Նա մեծ արագությամբ էր շրջադարձ կատարել և ընկել մանրախճի վրա, նրա մեքենան հարվածել էր սյանը: Այդպես նա կոտրեց իր ծնոտը: Նա զանգահարել էր, որ աղոթենք իր համար: 55. Բիլլի Քոլինս եղբայրը վնասել է բթամատը (ոսկորը կոտրվել էր) և անհրաժեշտ է եղել, որ այն տեղը գցեն: Ուզում եմ, որ նրան էլ հիշենք մեր աղոթքներում: 56. Ահա թե ինչու ենք մենք վեր կենում. երբ մենք հանդիսավոր կերպով հայտարարում ենք հայրենիքի հանդեպ մեր հավատարմության մասին, երբ դրոշն են ներս բերում, զգաստ կանգնում ենք՝ հարգանք ցույց տալով մեր հայրենիքին: Էլ ավելի մեծ հարգանք պետք է ցույց տանք մեր Տիրոջ հանդեպ, երբ կարդում ենք Նրա Խոսքը: Կանգնենք և կարդանք Մարկոսի ավետարանի 5-րդ գլուխը 21-րդ համարից սկսած: Ուշադիր եղեք, երբ կարդում ենք: «Եվ երբ Հիսուսը նավով նորից հանդիպակաց կողմն անցավ, շատ ժողովուրդ հավաքվեց Նրա շուրջը, և Ինքը ծովեզրին էր: Եվ ահա ժողովորանի պետերից մեկը եկավ, Հայրոս անունով, և երբ Հիսուսին տեսավ, ընկավ Նրա ոտքերը: Եվ շատ էր աղաչում Նրան՝ ասելով. «Աղջիկս մեռնելու մոտ է, արի և ձեռքդ վրան դիր, որպեսզի բժշկվի և ապրի: Եվ Հիսուսը նրա հետ գնաց ու մեծ բազմություն էր հետևում Նրան և նեղում էին Նրան: Եվ մի կին, որ, որ արյունահոսություն ուներ տասներկու տարի և բազմաթիվ բժիշկների կողմից շատ էր չարչարվել և իր ամբողջ ունեցվածքը ծախսել ու ոչ մի օգուտ չէր ստացել, այլ ավելի էր վատացել, երբ լսեց Հիսուսի մասին, եկավ Նրա հետևից ու ամբոխի մեջ դիպավ Նրա հանդերձին: Մտածում էր. «Եթե միայն Նրա հանդերձին դիպչեմ, կբժշկվեմ»: Եվ անմիջապես նրա արյան աղբյուրը ցամաքեց և իր մարմնի մեջ զգաց, որ բժշվեց այն ախտից: Եվ Հիսուսն իսկույն Ինքն Իր մեջ իմացավ, որ Իրենից զորություն դուրս եկավ և դառնալով ժողովրդին՝ ասաց. «Ո՞վ դիպավ Իմ հանդերձին»: Եվ Նա շուրջն էր նայում, որ այդ բանն անողին տեսնի: Իսկ կինը, վախենալով և դողալով, քանի որ գիտեր, թե ինչ կատարվեց իր հետ, եկավ ընկավ Նրա առջև և ամբողջ ճշմարտությունն ասաց Նրան: Եվ Նա ասաց նրան. «Աղջիկս, քո հավատը քեզ բուժեց, գնա խաղաղությամբ և բժշկվիր քո տառապանքից»: Նա դեռ խոսում էր, երբ ոմանք ժողովարանի պետի տնից եկան այնտեղ և ասացին. «Աղջիկդ մեռավ, էլ ինչու՞ ես անհանգստացնում վարդապետին»: Եվ Հիսուսը, այս ամենը լսելով՝ ժողովապետին ասաց. «Մի վախեցիր, այլ միայն հավատա»: Եվ ոչ ոքի չթույլատրեց, որ Իր հետ գնան, այլ միայն՝ Պետրոսին, Հակոբոսին և Հակոբոսի եղբորը՝ Հովհաննեսին: Եվ եկավ ժողովապետի տունը ու այնտեղ տեսավ իրարանցում, լացողներ, որոնք սաստիկ լացուկոծ էին բարձրացնում: Եվ երբ ներս մտավ, նրանց ասաց. «Ինչու՞ եք խռովվում և ողբում: Աղջնակը մեռած չէ, այլ քնած է»: Եվ նրանք ծաղրում էին Նրան: Բայց Նա բոլորին դուրս հանեց և Իր հետ վերցնելով երեխայի հորն ու մորը և նրանց, որ Իր հետ էին՝ մտավ այնտեղ, ուր երեխան պառկած էր: Եվ երեխայի ձեռքից բռնեց ու նրան ասաց. «Տալիթա, կումի», որ թարգմանվում է. «Աղջիկ, քեզ եմ ասում՝ վեր կաց»: Եվ անմիջապես աղջիկը վեր կացավ ու քայլեց, որովհետև մոտ տասներկու տարեկան էր: Եվ նրանք մեծապես զարմացան: Եվ Նա խստիվ պատվիրեց նրանց, որ ոչ ոք չիմանա այս մասին. և հրամայեց, որ ուտելիք տրվի նրան»: 57. 3 Թագ. 10-րդ գլխում կարդում ենք հետևյալ երեք համարները. «Եվ երբ Սաբայի թագուհին լսեց Սողոմոնի համբավը՝ Տիրոջ անվան վերաբերյալ, եկավ, որպեսզի խրթին հարցերով նրան փորձի: Նա Երուսաղեմ եկավ շատ մեծ շքախմբով, խնկով ու խիստ շատ ոսկով ու թանկագին քարերով բեռնված ուղտերով: Նա Սողոմոնի մոտ գնաց ու խոսեց այն ամենի մասին, որ կար իր սրտում: Սողոմոնը նրա բոլոր հարցերին պատասխանեց, չկար այնպիսի բան, որ թագավորի համար մութ լիներ ու չբացատրեր»: 58. Աղոթենք: Տեր Հիսուս, երբ կարդում ենք աստվածաշնչյան այս պատմությունները, մեր սրտերը ցնծում են: Որովհետև գիտենք, որ Դու Աստված ես և երբեք չես փոխվում: Դու երբեք չես փոխում Քո գործելակերպը, Քո ճանապարհները, Դու հավիտյան նույնն ես մնում: Եվ մենք աղոթում ենք, որ այս առավոտ մեզ տաս այս սուրբգրային հատվածների մեկնությունը, որն ուզում ես, որ մենք հասկանանք: Թող փառավոր Սուրբ Հոգին գա այսօր մեր մեջ և զանազանի մեր սրտերի խորհուրդները: Եվ թող չմնա մի բան, որ… երբ այստեղից գնանք, ուրախությամբ լցվենք և կարողանանք ասել Էմմաուսի աշակերտների նման. «Մի՞թե մեր սրտերը չէին վառվում մեր ներսում, երբ Նա ճանապարհին խոսում էր մեզ հետ»: Դու հավիտյան Աստված ես, և մենք Քո քաղցած զավակներն ենք, որ հավաքվել ենք այստեղ այս առավոտ: Որովհետև գրված է. «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս»: Օրհնիր մեզ, ո՛վ Տեր, երբ մենք հավաքված ենք այս մարդկանց հետ, ովքեր հարյուրավոր և հազարավոր մղոններ են անցել: Աղոթում ենք, որ երբ նրանք տուն վերադառնան, նրանց սրտերը լցված լինեն ամեն տեսակ բարիքներով, Աստծո ողորմությամբ և շնորհքով: Մենք դա խնդրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն: 59. Այժմ ողջ կարդացածից ուզում եմ վերցնել ընդամենը երեք բառ: Դուք ինձ կասեք. «Երեք բա՞ռ: Դա շատ քիչ է՝ համեմատած այն հատվածների հետ, որ կարդացիք Աստվածաշնչից այս առավոտ»: Բայց ես այդ ամենը կարդացի որպես հիմք՝ այս մի քանի բառի համար՝ հաստատելով Իր Խոսքը: 60. Գիտեք, Աստվածաշնչում մի համար կա՝ 1 Թես. 5:21-ը. «Ամեն բան փորձեք, բարին ամուր բռնեք»: Երբ ինչ-որ բան փորձում կամ քննում ես, պարզվում է՝ բարի է թե չար: Եթե ինչ-որ բան հարց է առաջացնում, պետք է քննել այնքան, մինչև իմանանք՝ ճիշտ է թե ոչ: Եվ երբ գտնեք, թե որն է ճիշտը, Աստվածաշունչն ասում է՝ «Ամուր բռնեք»: Այլ կերպ ասած՝ կառչեք դրանից, բաց մի թողեք: Ամուր բռնեք»: Կամ՝ «Այնքան ամուր պահեք, որ չսահի ձեր ձեռքից»: Ամուր պահեք այն, ինչ փորձել եք և տեսել եք, որ բարի է: Բայց եթե փորձելուց հետո տեսել եք, որ չար է, հնարավորինս արագ ազատվեք դրանից, հեռացեք դրանից: Մի՛ կառչեք այն բանից, որը չար է: 61. Կարող է պատահել, որ շատ հաստատուն քրիստոնյաներ, հրաշալի մարդիկ կառչեն սխալ բաներից՝ կարծելով թե ճիշտ են: Բայց ամեն բան պետք է փորձվի՝ իմանալու համար՝ ճիշտ է թե սխալ: Իսկ քննելը մեր պարտականությունն է, որովհետև մենք ակնկալում ենք երկինք գնալ, երբ Հիսուսը վերադառնա: Եվ երբ հարց է առաջանում, սպասավորները պարտավոր են այդ խնդիրը լուծել, ապացուցել մարդկանց առաջ, որպեսզի մարդիկ հասկական, որովհետև ոչ ոք չի ուզում մոլորության մեջ լինել՝ կառչելով սխալ բաներից: 62. Միշտ սուրբգրային համարներ կան՝ (Հիսուսն ասում է՝ Սուրբ Գրքում բոլոր գրվածները պետք է իրականան) այդ ամենն ապացուցելու համար: Ուրեմն, ամուր բռնեք կամ այլ կերպ ասած՝ «Ամբողջ սրտով կառչեք դրանից: Բաց մի թողեք: Բարին ամուր բռնեք»: 63. Ես հիշում եմ, որ դպրոցում մի բան եմ սովորել, և ձեզանից շատերն են այդ նույն դասը սովորել: Երբ խնդիրը լուծում եք, կարող եք պատասխանը օգտագործել՝ ստուգելու համար, թե արդյոք ճիշտ եք լուծել խնդիրը: Անկասկած, բոլորդ այդպես արել եք: Դրա համար կարիք չկա, որ հարցնեք՝ ճիշտ է պատասխանը թե ոչ, որովհետև պատասխանն ապացուցվում է խնդրի միջոցով: Այդպիսով իմանում եք, որ ձեր պատասխանը ճիշտ է: Եթե տախտակի կամ թղթի վրա գրված ձեր պատասխանն ապացուցվել է, ուրեմն ամեն բան կարգին է: Ոչ ոք չի կարող ասել, որ դա սխալ է: Եթե դուք ջանասիրաբար և ճիշտ եք կատարել ձեր աշխատանքը, այնպես, ինչպես պետք էր կատարել, ուրեմն կարող եք հանգիստ նստել և հանգստանալ, այն վստահությամբ, որ ձեր հանձնած թղթի վրա «10» գնահատականն է լինելու, որովհետև ձեր պատասխանն ապացուցվել է խնդրի միջոցով: 64. Մի հին ասույթում ասվում է. «Ապացուցիր ինձ, և ես կհավատամ»: Մեր երկրի նահանգներից մեկում մի նշանաբան կա. «Ապացուցիր ինձ. չէ՞ որ ես Միսսուրիից եմ»: Բայց միշտ այդպես չէ, որովհետև ամեն ժամանակաշրջանում Աստված իրականացրել և հաստատել է այն գործը, որը նախատեսել է հենց այդ ժամանակաշրջանի համար: Եվ ամեն անգամ, երբ ամեն ժամանակաշրջանում Աստծո Խոսքը հաստատվել է, մարդկանց մեծամասնությունը այն մերժել են: Դրա համար այս ասույթը՝ «Ապացուցիր ինձ, և ես կհավատամ» ճիշտ չէ այս դեպքում: Դուք կարող եք հավատք ունենալ միայն այն հավատքի չափով, որ Աստված տվել է ձեզ: Հավատքն Աստծո պարգև է: Դուք կարող եք շատ կրոնավոր լինել… դուք պետք է հավատք ունենաք: Եվ եթե դուք քրիստոնյա եք, ձեր հավատքը կարող է հանգչել միայն Աստծո հաստատված Խոսքի վրա: 65. Հիշեք, որ Աստված Իր Խոսքը տվել է յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար և նախապես ասել, թե ինչ է կատարվելու այն ժամանակաշրջանում, որի մասին Նա խոսել է: Եթե Մովսեսը գար Նոյի պատգամով, դա ոչինչ չէր տա: Եթե Հիսուսը գար Մովսեսի պատգամով, դա ոչինչ չէր տա: Բայց Իր մարգարեների միջոցով Աստված բացահայտեց Իր ողջ էությունն ու ծրագիրը: Դրա համար Աստվածաշնչից ոչ մի խոսք չես կարող պակասեցնել կամ ավելացնել: 66. Դրա համար, երբ ձեր պատասխանն ապացուցում եք խնդրի միջոցով, ուրեմն ինչու՞ չենք կարող ապացուցել պատասխանը, որը ստանում ենք այս ժամանակաշրջանի համար տրված Խոսքի միջոցով: Եթե Աստվածաշունչն ասում է, որ այսինչ բանը կկատարվի այս ժամանակաշրջանում… դա գրված է Աստվածաշնչում և դա կկատարվի: Հետևաբար, եթե ձեր տված պատասխանը ապացուցվում է Աստվածաշնչով, ուրեմն դա ճիշտ է: Հակառակ դեպքում՝ ճիշտ չէ: 67. Կա մեկ ուրիշ ասույթ, որն անշուշտ գիտեք: «Ես իմ տեսածին եմ հավատում»: Եվս մեկ հին ասույթ: Բայց դա էլ ճիշտ չէ: Որովհետև մարդը կարող է ողջ ուշադրությամբ մի բանի նայել և չտեսնել այն: Ճիշտ է, որ «տեսնել» բառը շատ բաներ է նշանակում: «Տեսնել» կարող է նշանակել «հասկանալ», «դիտել» և էլի ուրիշ բաներ: Երբ դուք ասում եք. «Ես իմ տեսածին եմ հավատում», մոլորության մեջ եք: 68. Երբ հասկանում ես, հավատում ես: Հիսուսն ասում է. «Եթե մեկը վերստին չծնվի, չի կարող տեսնել Աստծո թագավորությունը»: Այլ կերպ ասած՝ հասկանալ Թագավորությունը, որովհետև Թագավորությունը Սուրբ Հոգին է ձեր մեջ: Դրա համար պետք է հասկանաք, թե ով է ձեր մեջ բնակվում: Եվ հասկանալու միակ ձևը սա է՝ համեմատել այն, ինչին դա ձեզ մղում է` այն բանի հետ, ինչ Աստվածաշունչն է ասում, որ դա պետք է ձեզ մղի: Այդպես խնդիրը լուծվում է: Ուրեմն ձեր մեջ Սուրբ Հոգին է բնակվում: 69. Ուրեմն, տեսնելը հավատալ չէ: Ես դա կարող եմ ապացուցել պարզապես մեր ֆիզիկական զգայարաններով: Ես կարող եմ ապացուցել, որ տեսնելը հավատալ չի: Ես չեմ կարող տեսնել այս յուղի շիշը: Չեմ կարող տեսնել, որովհետև դա իմ հետևում է. բայց զգայարանն ասում է, որ այն իմ ձեռքում է: Ես չեմ կարող այն տեսնել, դա անհնար է: Իսկ հիմա չեմ էլ կարող դիպչել, բայց հավատում եմ, որ կա: Այս դեպքում տեսնել նշանակում է հավատալ, այն դեպքում՝ դիպչել նշանակում է հավատալ: Այժմ փակում եմ աչքերս. չեմ կարող ո՛չ տեսնել, ո՛չ դիպչել: Բայց երբ մոտենում եմ, զգում եմ բույրը, ուստի գիտեմ, որ այստեղ է: Դրա համար հավատքը հուսացած բաների հաստատությունն է, ոչ թե տեսնել, համտեսել շոշափել, հոտոտել, լսել: Դուք պետք է հավատաք: Եվ հավատքը պետք է հենման կետ ունենա: Աստծո հանդեպ հավատքը Աստծո խոստումից բացի այլ հենման կետ չի կարող ունենալ: Դա է հավատքի հավիտենական հենման կետը: 70. Բայց անհավատությամբ լցված այս բոլոր ժամանակաշրջաններում, մեր ապրած ժամանակաշրջանում, որն ամենավատն է բոլորից, չնայած այս ողջ անհավատությանը, Աստված շարունակում է հաստատել Իր Խոսքը որպես ճշմարտություն, ինչպես դա արել է բոլոր ժամանակաշրջաններում: Անհավատությունը չի կանգնեցնում Աստծուն, ոչ էլ խանգարում Նրան գործել: Ինչքան էլ աշխարհը չհավատա, այն, ինչ պետք է կատարվեր, կկատարվի: Անհավատությունը պարզապես կդատապարտի անհավատին: Անհավատությունն անհավատին դժոխք կուղարկի: Անհավատությունը նրան կզրկի Աստծո խոստացած բոլոր օրհնություններից, բայց չի կարող խանգարել, որ Աստված շարունակի գործել հավատացյալի հետ: Հասկանու՞մ եք: Անհավատությունը չի կանգնեցնում Աստծուն, կանգնեցնում է միայն անհավատին: 71. Դուք կասեք. «Վաղը արևը չի փայլի: Ես խանգարեմ»: Դուք դա չեք կարող անել: Աստված պատվեր է տվել՝ ասելով, որ արևը պիտի փայլի. ուրեմն կփայլի և վերջ: Գուցե ամպեր լինեն, բայց դա չի խանգարի, որ արևը փայլի: Դուք չեք կարող Աստծուն խանգարել, որ այդ անի: 72. Ինչպե՞ս է Աստված Իր Խոսքը բացահայտում մարդկանց: Նախ, Աստված գիտի, որ կան անհավատներ: Այժմ, տեսեք Աստծո իմաստությունը: Աստված գիտեր, որ անհավատներ կլինեն և նրանք մեծամասնություն են լինելու: Բայց Նա իր կանխագիտությամբ ամեն ժամանակաշրջանի համար նախասահմանել է մի սերմ, որը հավատք է ունենալու: Ուշադրություն դարձրեք, որ ամեն ժամանակաշրջան առաջ է շարժվում Նրա Խոսքի համաձայն, ամեն բան կատարվում է իր ժամանակին, և ոչինչ չի կանգնեցնում Աստծուն: Ամեն բան կատարվում է հենց այն ժամանակում, որում պետք է կատարվեր: Երբեմն մենք մտածում ենք, որ որոշ բաներ չեն լինում այնպես, ինչպես պետք է լինեին: Բայց մի անհանգստացեք, Նրա ժամացույցն աշխատում է վայրկյանի ճշգրտությամբ, ամեն բան կատարվում է հենց այն վայրկյանին, որում պետք է կատարվեր: 73. Երբ ես փողոցում նայում եմ շուրջս և տեսնում եմ այդ Ռիկիներին և Ռիկետաներին, մտածում եմ. «Ո՛հ, Աստված իմ»: 74. Բայց Նա ինձ պատասխանում է. «Մի վայրկյան: Իմ ժամացույցը ճշգրիտ կերպով է գործում: Ես քեզ պետք է դնեմ նույն վիճակի մեջ, որում եղել է առաջին մարդը առաջին օրերում: Ես պետք է քեզ դնեմ նույն հիմքի վրա, որի վրա դրել եմ Լյութերին և Ուեսլեյին»: Որովհետև, հասկանում եք, որ այն ժամանակ մեղքն այնպես չէին ճանաչում, ինչպես այսօր: Եվ երբ հիմա մենք ավելի շատ գիտություն ունենք քան առաջ, և թշնամին գալիս է հեղեղի պես, Աստծո Հոգին դրոշակ է կանգնեցնում Նրա դեմ: Այսօր մենք առաջվանից ավելի շատ գիտություն ունենք, ավելի շատ հասկացողություն ունենք, դրա համար անհավատության ալիքները առաջվանից ավելի շատ են մոլեգնում, բայց Աստված դրոշակ է կանգնեցնում նրանց դեմ: Հիշեք, որ Նա միշտ… Նա նախասահմանել է, որ այս բաները կատարվեն: Նա հայտնել է մարգարեներին, որ դրանք կատարվելու են: Եվ երբ արդարները տեսնում են, որ այդ բաները հաստատվում են, իմանում են, որ Խոսքը ճշմարտություն է: Ինչ էլ մարդիկ ասեն, նրանք գիտեն, որ դա ճշմարտություն է: 75. Կարծեմ 1 Թեսաղոնիկեցիս թղթում Նա ասում է. «Նա մեզ Իրեն որդեգրության նախասահմանեց Հիսուս Քրիստոսի ձեռքով»: Աստված չասաց. «Ես քեզ ընտրում եմ, իսկ քեզ չեմ ընտրում»: Այլ Նա Իր կանխագիտությամբ գիտեր, թե ինչ եք անելու դուք: Ուրեմն Նա Իր կանխագիտությամբ կարող է ամեն բան կարգավորել և ամեն բան ծառայեցրել է Իր փառքի և մեր բարիքի համար: 76. Ծննդոց գրքում Նա ասել էր Ադամին ու Եվային, թե ինչ կկատարվեր, եթե չհնազանդվեին Իր Խոսքին: Նա նրանց առաջ դրեց չարն ու բարին և նրանց ասաց. «Որովհետև նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես»: Աստված մտածում էր հենց այն, ինչ ասում էր: Միշտ այդպես է, Նա իրոք մտածում է այն, ինչ ասում է: 77. Սատանան Եվային մղեց կասկածելու, որովհետև նա երբեք չի հավատացել Խոսքին: Նա չի հավատում Խոսքին, դրա համար այնպես արեց, որ Եվան կասկածի: Եվ հիմա էլ նա նույնն է անում, ուրիշներին էլ նույն բանն է սովորեցնում, և իրենք էլ Եվայի նման կասկածում են: Աստված Իր ժողովրդին պաշտպանել է Իր Խոսքով. դա նրանց միակ պաշտպանն է: Մի թաքնվեք ձեր հարանվանության հետևում, ձեր հոր, ձեր մոր հետևում, եթե նույնիսկ նրանք լավ մարդիկ են, այլ թաքնվեք Աստծո Խոսքի հետևում: Հենց այնտեղ՝ Խոսքի հետևում է ապահով քրիստոնյան: Երբ մի փոքրիկ սողանցք է բացվում այսպիսի աննշան խոսքերով՝ «Տեսնես՝ իրո՞ք ճիշտ է… վստահ չես կարող լինել», դատողությունը ներս է մտնում և գրավում է հավատքի տեղը, և պարիսպը քանդվում է: Աստված պահում է Իր Խոսքը և իրականացնում է այն: Բայց սատանան Եվային մղեց կասկածելու: 78. Ո՛հ, Խոսքի վերաբերյալ դատողություններ մի արեք: Դուք ասում եք. «Դե, ես կարծում եմ, որ…»: Դուք իրավունք չունեք: Եթե Աստված մի բան է ասում, հենց դա էլ պետք է անել: Դուք կասեք. «Բայց իմ կարծիքով…»: Մի թույլ տվեք, որ այդպիսի մտքեր գան, թող ձեր մեջ լինի այն միտքը, որը Քրիստոսի մեջ էր: Եվ Քրիստոսը Խոսքն է: Թող Խոսքը բնակվի ձեր մեջ: Բոլոր մյուս խոսքերը սխալ են, միայն Քրիստոսի Խոսքն է ճշմարիտ: Մյուսները հավատում են սատանայի դատողություններին, ինչպես Եվան հավատաց և դատողություններ արեց. «Դե ինչու՞ Աստված այդ արեց: Մի՞թե սա այն մեկից լավ չի»: Եթե դա հակառակ է Խոսքին, ուրեմն լավ չի կարող լինել: Դրա համար եթե որևէ վարդապետ կամ Աստվածաշնչի մեկնաբան ձեզ փորձի սովորեցնել կամ հավատացնել որևէ բան, որը թեկուզ մեկ յոտայով տարբերվում է Աստվածաշնչի ուսմունքից, դա կեղծ վարդապետություն է: Դա նորից սատանայից է, ճիշտ այնպես ինչպես եղավ Եվայի հետ: Աստված շարունակում է Իր գործը, անկախ նրանից, թե ինչ է անում սատանան: Աստված շարունակում է Իր գործը և հաստատում Իր Խոսքը: 79. Լսենք, թե սատանան ինչ ասաց Եվային. «Բնավ չեք մեռնի: Այլ Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն և Աստծո պես կլինեք՝ բարին ու չարը գիտցող»: Ահա, հենց դա է փնտրում աշխարհը՝ գիտական ապացույցներ, մարդկային գիտություն: Դրա համար սատանան ասաց. «Բնավ չեք մեռնի»: 80. Բայց Աստված ասել էր. «Կմեռնեք»: Եվ ապացուցեց, որ այդպես է լինելու: Եվ մենք տեսանք, որ Նա մտածում է այն, ինչ ասում է: Գնացեք գերեզման և տեսեք, որ Նա մտածում էր այն, ինչ ասում էր. «…նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես»: Դուք կարող եք ստուգել և տեսնել որ բոլոր ժամանակաշրջաններում ապրած մարդկանցից ոչ մեկը հազար տարի չի ապրել: Աստված հաստատել է Իր Խոսքը և Նա այդ անում է ամեն անգամ: 81. Բայց հիշեք, որ Աստված Իր օրհնության խոստումներն էլ պահում է այնպես, ինչպես անեծքի խոստումները: Քանի որ կերան այդ պտղից, հենց այդ օրը մահացան: Նա այդ հաստատեց. հենց այն օրը, երբ կերան, մահացան: Նա պահում է նաև Իր օրհնությունների վերաբերյալ ամեն խոստում: Աստված պահում է յուրաքանչյուր խոստում: Ո՛հ, որքան եմ սիրում դա: Դուք պետք է ընտրեք, թե ինչ եք ուզում՝ հավատալ և ստանալ Նրա օրհնությունները թե՞ աղավաղել Նրա Խոսքը և անեծք ստանալ: Եթե դուք աղավաղում եք Նրա Խոսքը և հավատում եք ձեր աղավաղածին, դուք անիծված եք: Եթե դուք հավատում եք Խոսքին այնպես, ինչպես Նա գրել է դա և կառչում եք Խոսքից, դուք օրհնված եք: Խոսքը միշտ հակառակ է գիտությանը, մարդկային մեկնությունների գիտական եղանակներին: Աստված պահում է Իր յուրաքանչյուր խոստումը՝ թե՛ օրհնության, թե՛ անեծքի: 82. Երբ տղամարդն ու կինը մեղանչեցին Աստծո Խոսքի դեմ նախաջրհեղեղյան աշխարհում… Ադամն ու Եվան մեղանչեցին Աստծո ճշմարիտ Խոսքի դեմ: Երբ նրանց հաջորդող սերունդներն էլ նույն բանն արեցին, Աստված մահվան դատավճիռ արձակեց և ոչնչացրեց երկրի վրա գտնվող բոլոր կենդանի արարածներին: Երկիրը ջրով պատվեց, լիովին լվացվեց ջրով: 83. Երկրի վրա ամեն բան ոչնչացնող Աստվածը նույն Աստվածն է, ով ուրիշ բաներ էլ է խոստացել և իրականացնում է դրանք: Ջուրը խոստացող Աստվածը, ով պահեց Իր Խոսքը, նույն Աստվածն է, որը կրակ է խոստացել և նորից կպահի Իր Խոսքը: Նա կպահի Իր Խոսքը: 84. Ի՞նչ արեց Նա: Որտեղի՞ց նրանք գիտեին Իր Խոսքը: Որովհետև որևէ գործ անելուց առաջ, Իր Խոսքը հաստատելուց առաջ, կործանելուց կամ դատաստան անելուց առաջ Նա Իր Խոսքն ուղարկում է մարդկանց, միշտ նախազգուշացնում է նրանց: Ո՛հ, որքան եմ սիրում այդ: Այդպիսով հստակ կարող ենք իմանալ, թե ուր ենք հասել: 85. Ամեն տեսակ հովիվներ ու կազմակերպություններ կային Նոյի օրերում, ամեն տեսակ կրոններ կային, որովհետև Հիսուսն ասաց. «Ինչպես Նոյի օրերում էր, այնպես էլ կլինի Մարդու Որդու գալստյան ժամանակ»: Բայց ասպարեզ եկավ մի մարգարե և սկսեց ինչ-որ բան անել՝ տապան կառուցել: Աստված Իր մարգարե Նոյին ուղարկեց, որ ապացուցի… ուղարկեց Իր Խոսքը և ասաց, որ կործանում է լինելու, որովհետև Նա այլևս չի կարող տանել մարդկանց գործերը և պետք է կործաներ Իր ստեղծած մարդուն: 86. Խոսքը գալիս է մարգարեների մոտ: Նա չի փոխվում: Մաղաքիա 3:6-ում գրված է. «Որովհետև Ես Տերն եմ, Ես չեմ փոխվում»: 87. Նոյն ուղարկվեց գիտական աշխարհ ոչ գիտական պատգամով: Ուղարկվեց ինտելեկտուալ աշխարհ ոչ ինտելեկտուալ պատգամով: Գիտական աշխարհ ուղարկվեց հավատքի և խոստումների պատգամով: Մի՞թե կարծում եք, որ գիտական աշխարհը կհավատար ոչ գիտական պատգամին: Մի՞թե կարծում եք, որ մեծ խելացիության աշխարհում կհավատային մի բանի, որն անհեթեթ էր մարդկային մտքի համար: Բայց Աստված միշտ այդպես է վարվում: Նոյն Աստծո կողմից հաստատված մարգարե էր, բերում էր այդ ժամանակաշրջանի համար տրված պատգամը: Աստծո կողմից հաստատվելուց հետո մարդիկ պետք է հավատային, որ դա Աստծո Խոսքն է, և Աստված կպահեր Իր Խոսքը: 88. Այսօր էլ նույնն է: Մենք ժամանակների վերջում ենք: Բոլոր այդ մարդիկ պետք է իմանային դա: Ինչպես նկատել եք՝ Նոյը այն հրեաների խորհրդապատկերն է, որոնք անցնելու են մեծ նեղության միջով: Ենովքը ճշմարիտ պատգամի, եկեղեցու հափշտակության խորհրդապատկերն է, որովհետև Ենովքը նախ հափշտակվեց և հետո եղավ ջրհեղեղը: Երկուսն էլ… առաջին մարգարեն՝ Ենովքը հափշտակվեց, որպեսզի Աստված շարունակեր գործել Նոյի հետ: Այժմ եկեղեցին պետք է հափշտակվի, որպեսզի Աստված Իր գործը շարունակի հրեաների հետ՝ հարյուր քառասունչորս հազարի հետ, ինչպես տեսել ենք Սուրբ Գրքում: 89. Բայց այդ գիտությամբ ու անհավատությամբ լցված աշխարհում Աստված հաստատեց Իր Խոսքն ու խոստումները՝ ջրհեղեղ ուղարկելով: Հիշեք, որ Նոյի ժամանակներում դեռ երբեք անձրև չէր եկել երկրի վրա: Երկրից գոլորշի էր բարձրանում և երկրի մակերևույթը ջրում, բայց դեռ երբեք անձրև չէր եկել: Բայց Նոյն ասաց. «Անձրև է գալու»: 90. Նրանք կարող էին սարքեր ուղարկել երկինք և ասել. «Այնտեղ խոնավություն չկա, անձրև չի կարող գալ: Մենք կարող ենք ապացուցել, որ անձրև չկա»: 91. Բայց ինչ էլ գիտությունն ասեր, Աստված ասաց. «Անձրև է գալու», և սկսեց անձրևել: Ի՞նչ արեց Աստված դրա համար: Իմ կարծիքով, երբ երկիրը ցնցվեց, տաքությունը ցրտի հետ խոնավություն առաջացրեց: Այնժամ երկինքը պատվեց ամպերով, այդ ողջ խոնավությունը խտացավ, ամպի վերածվեց: Ահա ամենը: 92. Մենք գիտենք, որ երկնքում կրակ կա, որովհետև երկրի վրա գազեր կան: Աստվածաշունչն ասում է. «Երկինքը սաստիկ շառաչյունով պիտի անցնի և տարրերը խիստ տաքությունից պիտի լուծվեն, երկիրը և նրա մեջ եղող գործերը պիտի այրվեն»: Ուրեմն մենք գիտենք, որ ամեն բան պատրաստ է վերևում, ինչպես Նոյի օրերում էր: 93. Հիշեք, որ Նոյի ժամանակների պատգամը հավատքի պատգամ է և չէր կարող գիտականորեն ապացուցվել: Բայց այսօր պատգամը համապատասխանում է Աստծո Խոսքին և ավելին՝ գիտականորեն ապացուցված է: Նախ Եղիան եկավ, հրաշքներ գործեց, նա չէր քարոզում, այլ տեղից տեղ էր գնում և հրաշքներ գործում: Հետո եկավ Հովհաննես Մկրտիչը: Նա էլ քարոզեց ու հրաշքներ չգործեց: Հետո եկավ երրորդը. և՛ քարոզեց, և՛ հրաշքներ գործեց: Նայեք Սուրբ Գրքի հաջորդականությանը: Կարող էինք դրա վերաբերյալ երկար խոսել, բայց հավատում եմ, որ հասկացաք իմ միտքը: 94. Նա այս ժամանակաշրջանում արեց այն, ինչ արել է մյուս ժամանակաշրջաններում և կշարունակի անել այն, ինչ խոստացել է: Աստված մի բան խոստանում է և հետո իջնում և ապացուցում, որ Իր Խոսքը ճշմարտություն է: Բոլոր նրանք, ովքեր հավատացին ժամի պատգամին, մտան տապանը և փրկվեցին: Այդպես է եղել բոլոր ժամանակաշրջաններում: Բոլոր նրանք, ովքեր չհավատացին պատգամին և պատգամաբերին, կորսվեցին: 95. Եվ բոլոր նրանք, ովքեր այսօր անկեղծորեն հավատում են Աստծո Խոսքին, հափշտակվելու են: Բոլոր նրանք, ովքեր չեն հավատում Աստծո Խոսքին, կկործանվեն աշխարհի հետ, որովհետև նրանք աշխարհից են, իսկ այն, ինչ աշխարհից է, կկործանվի աշխարհի հետ: Իսկ Աստծով փրկվածները պետք է Աստծո մեջ լինեն և չեն կարող կործանվել: «Ես նրանց հավիտենական կյանք կտամ, հարություն կտամ նրանց վերջին օրը»: Ի՜նչ մխիթարություն է հավատացյալի համար իմանալ այդ. եթե նրանք Քրիստոսի մեջ են, որքան հաստատ է, որ Աստված կպահի Իր Խոսքը և կկործանի աշխարհը, նույնքան հաստատ է, որ կպահի Իր Խոսքը և հարություն կտա Իր Ժողովրդին և կփրկի: Նա ապացուցում է դա: 96. Նա ապացուցեց, որ Իր Խոսքի խոստումը ճշմարիտ էր Աբրահամի ժամանակ: Ուշադրություն դարձրեք, որ այն ժամանակվա գիտությանը հակառակ էր, որ Աբրահամի նման տարեց մարդը, ով հարյուր տարեկան էր և իննսուն տարեկան կինը կարող էին միասին երեխա ունենալ: Աբրահամը չէր կարող բացատրել դա: Եթե գնար բժշկի մոտ և հարցներ. «Բժիշկ, դա հնարավո՞ր է»: 97. «Դա անհնար է»: Եթե փորձեր իր կնոջը ծննդատուն տանել, եթե համեմատենք մեր ժամանակների հետ, նրան խելագար կհամարեին: «Նա լրիվ խելքը թռցրել է»: 98. Բայց Աստված խոսել էր. Աստվածաշունչն ասում է Հռոմ. 4:20-ում. «Եվ Աստծո խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն: Եվ իր մտքում համոզված էր, որ նա, ով խոստացավ, կարող է և կատարել»: Նա լիովին համոզված էր, որ Աստված կարող էր Իր խոստացածը կատարել: Իսկ մենք Աբրահամի որդիներ ենք: Ամեն: Միայն այդ մասին մտածելով ակնածանքով ու հուզմունքով եմ լցվում: Նա այդքան տարիներ հետո հաստատեց Իր Խոսքը՝ Աբրահամին դարձնելով երիտասարդ տղամարդ, Սառային՝ երիտասարդ կին և նրանց զավակ տալով: Եվ Աբրահամն ու Սառան ևս քառասունհինգ տարի միասին ապրեցին, հետո Սառան մահացավ: Աբրահամը նորից ամուսնացավ հարյուր քառասունհինգ տարեկանում և ունեցավ էլի յոթ որդի, աղջիկներին չհաշված: Նա, որ ընդունակ չէր սերունդ ունենալու, դրանից հետո գրեթե հարյուր տարի էլ ապրեց: Ինչու՞: Որովհետև չնայեց իր մարմնի արդեն մեռած լինելուն, ոչ էլ իր կնոջ արգանդի մեռածությանը, այլ նայեց Աստծո խոստումին և գիտեր, որ Աստված կարող է իրականացնել Իր խոստումը: Ամեն: Աստված հաստատում է Իր Խոսքը: Գիտնականների և ոչ գիտնականների միջավայրում Աստված ապացուցում է, որ Ինքը ճշմարիտ է: Նա միշտ հաստատում է Իր Խոսքը: Նա է ճիշտ, բոլոր մյուսները սխալ են: 99. Նա դա ապացուցեց նաև Ղովտին, երբ նրան ասաց. «Դուրս արի այս քաղաքից, որովհետև կործանելու եմ այն»: Նա Աբրահամին ասաց, որ եթե տասն արդար մարդ գտնի, կխնայի քաղաքը: Տասը մարդ չգտնվեց, և Նա ապացուցեց, որ Իր Խոսքը ճշմարտություն է: 100. «Որտեղի՞ց է այս կրակը: Կրակ չկա այս հովիտներում և հորերի մեջ»: Բայց Աստված խոսել էր, և Աբրահամը գիտեր, որ կկատարվի: 101. Նա Աբրահամին խոստացել էր, որ իր սերունդը պանդուխտ է լինելու օտար երկրում, արհամարհվելու է այնտեղ և օտարների մեջ ապրելու է չորս հարյուր տարի: Եվ Նա իրականացրեց Իր Խոսքը ճիշտ այնպես, ինչպես ասել էր: Աբրահամի սերունդը չորս հարյուր տարի բնակվեց Եգիպտոսում: Նաև խոստացել էր, որ զորեզ բազուկով ազատելու էր նրանց: Զորեղ բազուկով ազատելու էր Իր ժողովդրին Եգիպտոսի գերությունից: Նա հավատարիմ եղավ Իր Խոսքին: Տեսեք, թե ինչ արեց Նա, որ Իր զավակները Եգիպտոս գնան: Թվում էր, որ աղետ էր հարվածել նրանց: 102. Սարսափելի բան էր Հովսեփի համար մեռած համարվելը, և խեղճ Հակոբը՝ նրա հայրը մտածում էր, որ վայրի գազանները կերել են նրան… Որքա՜ն դժվար էր փոքրիկ Հովսեփի՝ այդ խեղճ երեխայի համար, որին ընտանիքից հեռացրին, որին մատնեցին իր հարազատ եղբայրները, գցեցին գուբը: Նա տեսավ, թե ինչպես են իր հագուստը թաթախում այծի արյան մեջ, որ տանեն իր հորը: Բայց Հովսեփը միայն մեկ բան էր ուզում հիշել՝ որ Տիրոջ ձեռքն իր հետ էր: Նա գիտեր, որ ինքը հավատացյալ էր: Ոչինչ, որ եղբայրները մերժել էին իրեն, և նրանցից ոչ մեկի վրա չէր կարող հույս դնել, Հովսեփը գիտեր, որ Աստված պահելու է Իր Խոսքը: Երբ նա երազում տեսավ, որ իր եղբայրները խոնարհվելու են իր առջև, գիտեր, որ այդպես էլ լինելու է, որովհետև ԱՅԴՊԵՍ ԷՐ ԱՍԵԼ ՏԵՐԸ: Ամեն: Հոգ չէ, որ դա այդքան էլ խելամիտ չէր թվում. Հովսեփը գիտեր, որ դա ճշմարտություն է: Հոգ չէ, որ իր առաջադրանքը դժվար էր, և ինքը փորձությունների միջով պիտի անցներ: Նա գիտեր, որ նրանք մի օր խոնարհվելու են իր առջև: Ինչպե՞ս կարող էր նման բան լինել, երբ բոլորն ատում էին իրեն: Բայց նա գիտեր, որ Աստված ամեն անգամ հաստատում է Իր Խոսքը: 103. Այսօր էլ նույնը կլինի: Աստված կհաստատի Իր Խոսքը, եթե նույնիսկ գիտությունն ասում է. «Դա անհնար է»: Ինչքան էլ կրթված, ինտելեկտուալ դառնանք, ինչքան էլ եկեղեցին ընկնի ձևապաշտության մեջ, Աստված միշտ կհաստատի, որ Իր Խոսքը ճշմարտություն է: Պարզապես վստահեք Նրա Խոսքին: 104. Այո, դա ճիշտ է. Հովսեփին շատ փորձություններ էին սպասում. նա գնաց Եգիպտոս, բայց Աստված ազատեց նրան, ինչպես ասել էր: Ահա այսօրվա դեպքերի մի հրաշալի խորհրդապատկեր. եթե միայն ժամանակ ունենայինք դա սերտելու: Բայց կարծեմ, դրա վերաբերյալ արդեն սերտողություն արել ենք հենց այստեղ՝ այս խորանում: Աստված կպահի Իր Խոսքը, դրա համար նրանք ստիպված էին այնտեղ մնալ: Շատ դժվար էր Եգիպտոսում եբրայեցիների գերությունը. նրանք, որ օրհնվել էին, ստացել էին լավագույն հողն ու երկրի պտուղները Գեսեմի երկրում: Դժվար էր նրանց համար համակերպվել այն բանի հետ, որ իրենք ստրուկ են դարձել: Կանայք պետք է եգիպտացի զինվորներին տային իրենց որովայնի պտուղը՝ սիրելի զավակներին և տեսնեին, թե ինչպես են նրանց սպանում, կոկորդիլոսների առաջ գցում: Ծանր փորձություն էր բոլորի համար, բայց պետք է անցնեին դրանով: 105. Բայց մի օր հայտնվեց նախասահմանված սերմը, նախասահմանված զավակը: Նրա մեջ ինչ-որ տարօրինակ բան կար: Մի օր անապատում Սուրբ Հոգին իջավ կրակի սյան տեսքով մորենու մեջ և նրան ասաց. «Ես լսեցի իմ ժողովրդի աղաղակը և հիշեցի Իմ խոստումը: Ազատության ժամը հասել է. Ես քեզ ուղարկում եմ դրա համար»: Մի հասարակ գավազան ձեռքին, կնոջ ուղեկցությամբ, փոքրիկ երեխային ծնկներին նստեցրած նա ազատեց ժողովրդին Ամենակարող Աստծո զորությամբ: Ծիծաղելի բան. ի՞նչ կարող էր հասարակ գավազանը բյուրավոր նիզակների դիմաց: Բայց Աստված այդ գավազանի մեջ էր: Ամեն բան կախված է նրանից, թե որտեղ է գտնվում Նրա Խոսքը: Մովսեսն ուներ Աստծո Խոսքը, իսկ Փարավոնը՝ նիզակներ: Մովսեսն ուներ Խոսքը: 106. Նրան միայն մի բան էր պետք՝ Խոսքը: Այսօր էլ ձեզ միայն Խոսքն է պետք: Ձեզ պետք չեն որևէ եկեղեցու տված լիազորությունները: Ձեզ պետք չէ որևէ հարանվանության աջակցությունը: Ձեզ պետք է Խոսքը, որ Խոսքի հետ մասնակցեք հափշտակությանը: Ձեզ լիազորագրեր պետք չեն: Այս առավոտ բժշկվելու համար ձեզ պետք չէ դպրոցում եկեղեցու պատմությունը սովորած լինել: Ձեզ պետք է Խոսքն ընդունել: Խոսքը ձեզ կբժշկի: 107. Ձեզ պետք չէ բժշկի խոսքը: Եթե բժիշկը ձեզ ասում է, որ արել է այն ամենը, ինչ կարող է, ուրեմն այդքան է իր կարողությունը: Եթե նա ձեզ ասում է, որ քաղցկեղ ունեք, ուռուցք ունեք, որ կույր, խուլ կամ համր եք դառնալու, այդ ամենը ոչ մի նշանակություն չունի: Եթե կարող եք վերցնել Խոսքը և մոտենալ վառվող մորենուն, ուրեմն՝ ամե՛ն: Ինչ-որ բան կկատարվի: Աստված կհաստատի Իր յուրաքանչյուր Խոսքը, եթե այն ընկնի բարի հողի մեջ: Ձեզ Նրա Խոսքն է պետք: Նա այն հաստատում է, պահում է: Դուք կարող եք համոզված լինել, որ Նրա Խոսքը ճշմարտություն է: 108. Նա հաստատում է Իր Խոսքը ամեն ժամանակաշրջանում. գուցե ամենազարմանալի ձևով, բայց միշտ նույն ձևով: Ի՞նչ արեց Նոյի ժամանակ, երբ պատրաստվում էր ազատել մնացորդը: Նա ուղարկեց Նոյ մարգարեին: Ուղարկեց Նոյին որպես նշան: 109. Երբ Նա պատրաստվում էր փրկել Իսրայելի զավակներին, ի՞նչ արեց: Արեց Իր սովորության համաձայն՝ Իր մարգարեին ուղարկեց: Նրա մարգարեն ուներ Խոսքը: Խոստացված Խոսքի նշաններն ու հրաշքները հաստատում են, որ դա կատարյալ Ճշմարտություն է: Իսրայելը ճանապարհ ընկավ դեպի խոստացված երկիր, որովհետև հավատաց Խոսքին: 110. Անապատում ճամփորդելիս այնպես պատահեց, որ նրանք այլևս չէին հավատում իրենց մարգարեին: Տեսնելուց հետո այնքան լավ հաստատված Խոսքը՝ Հարսը շարքից դուրս եկավ (գիտեք, թե ինչի մասին եմ խոսում. այն տեսիլքի, որում տեսա, որ նրանք այլևս շարքի մեջ չէին քայլում): Բայց եղան մարդիկ, որոնք կանգուն մնացին: Հեսուն ու Քաղեբն էին, որոնք հավատացին Խոսքին՝ անկախ հանգամանքներից: 111. Տեսեք, թե ինչ արեցին նրանք Կադես-Բառնեայում. Մովսեսն ամեն ցեղից մի մարդու ուղարկեց, որ լրտեսեն երկիրը, տեսնեն, թե որտեղով կարող են այնտեղ մտնել: Նա ուղարկեց իր հրամանատար Հեսուին, որը մագարե էր: Նա ուղարկեց փոքր մարգարեի, որը Մովսեսից ցածր էր: Եվ Հեսուն լսեց Մովսեսին: Երբ Մովսեսը նրանց ուղարկեց, ասաց. «Գնացեք երկիրը լրտեսելու»: 112. Հրամանատարը ամեն ցեղից մի մարդու վերցրեց, և նրանք գնացին: Իր հետ վերցրեց նաև իր ընկեր Քաղեբին, որովհետև գիտեր, որ հավատացյալ է: Նրանք գնացին խոստացված երկիրը և վերադարձան խաղողի այնքան մեծ ողկույզով, որ պետք է երկուսով տանեին: Այդ ժամանակ նա ասաց. «Այսպիսով Իսրայելն ապացույց ունի խոստումի երկիրը մտնելուց առաջ: Նրանք ապացույց ունեն, որ Աստծո ասածի համաձայն, դա լավ երկիր է, որտեղ կաթ ու մեղր է բխում: Դա հրաշալի երկիր էր, ոչ թե սխտորի ու պրասի երկիր, որից շատ ունեիք Եգիպտոսում: Այլ մենք ձեզ տարել ենք կաթի ու մեղրի երկիրը: Հավանաբար դուք երբեք կաթ ու մեղր չէիք ճաշակել Եգիպտոսում այդ բոլոր տարիների ընթացքում: Միայն ստրուկի օրաբաժին էիք ստանում: Բայց հիմա գնում եք այդ երկիրը»: Այն ժամանակ, երբ մեկ օրվա ճանապարհ գնացին և հասան Կադես- Բառնեա, որտեղ ողջ աշխարհի դատաստանի աթոռն է գտնվում, կանգ առան այդ մեծ արմավենիների տակ, աղբյուրների մոտ: Նա նրանց ասաց. «Այժմ, որպեսզի ժողովուրդն իմանա…»: Տեսեք, թե Աստված ինչ հրաշալի, կատարյալ ապացույց տվեց, ինչպես այսօր էլ մեզ է տալիս: Նա ասաց նրանց. «Աստված ասաց, որ դա հրաշալի երկիր է: Այժմ, մյուս կողմն անցնելուց առաջ, ուզում եմ ձեզ ցույց տալ, որ իրոք այդպիսին է: Դրա համար մի քանի ապացույց բերեք, որ ցույց տամ ժողովրդին»: 113. Նրանք բարձրացան այնտեղ… Բայց ամեն անգամ, երբ դուք գնում եք ապացույցներ բերելու, թշնամին ճանապարհին սպասում է ձեզ: Երբ նրանցից շատերը բարձրացրին աչքերը և տեսան Քանանի երկրում բնակվող հսկաներին, ասացին. «Մենք երբեք չենք կարող»: Մինչդեռ նրանք ապացույց էին բերել այդ երկրից: Վատ երկիր չէին տարվել նրանք: Աստված Իր Խոսքը հաստատել էր մինչև նրանց՝ երկիր մտնելը: 114. Իսկ այսօր չե՞ք հասկանում, որ երբ հազարավոր մղոններ եք անցնում, որ գաք և Խոսքը լսեք, տեսնում եք Խոսքը փորձված և հաստատված, դա ապացույց է, որ կա փառավոր խոստումի երկիրը: Տեսնում եք այնտեղ պառկած քաղցկեղից մեռնող մարդու ստվերը. «բժշկվիր»: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է Աստծո Խոսքն իրականանում և հաստատվում հենց նույն օրը, ինչն էլ ցույց է տալիս, որ Աստված պահում է Իր Խոսքը: Կա փառավոր երկիրը: Եթե կենդանությունն ինձ լքում է, և Աստված իջնում, նորից կյանք է տալիս ինձ, դա նշանակում է, որ կան հավիտենական կյանքի ապացույցներ: Եթե դուք մի ժամանակ շրջանցում էիք, որ եկեղեցուն չմոտենաք, այսօր հերթ եք կանգնում, որ մտնեք, դա էլ ապացույց է: Աստված պահում է Իր Խոսքը և ապացուցում է ձեզ, որ այն ճշմարիտ է: 115. Երբ տեսնում եմ այդ մարդկանց, որոնք հազարավոր մղոններ են անցել այստեղ գալու համար, առավոտյան ժամը հինգից սպասում են, իրենց մանկիկներին կերակրում են կոկա-կոլայի շշի մեջ լցված շիլայով, մտածում եմ. «Ո՛վ Աստված իմ, ես աշխարհի ամենամեծ կեղծավորը կլինեի, եթե այդ մարդկանց հեռվից բերեի և ինչ-որ սխալ բան ասեի իրենց: Սիրտս ցավում է նրանց համար: Նրանք Աստծո քաղցն ու ծարավն ունեն: Օգնիր ինձ, Աստված իմ, որ ճշմարտությունն ասեմ իրենց, կամ տար ինձ այս աշխարհից: Օգնիր ինձ, որ միայն ճշմարտությունն ասեմ նրանց, ո՛վ իմ Աստված»: Ես ասում եմ. «Ձեռքս բռնիր և սովորեցրու ինձ Ճշմարտությունը, որ նրանք իմանան, թե որն է Ճշմարտությունը: Թույլ մի տուր, որ այս խեղճ մարդիկ խաբվեն»: Ինչպե՜ս է սիրտս լցվում, երբ տեսնում եմ հավատարիմ մարդկանց: 116. Ես պատկերացնում եմ, որ Հեսուն նույն բանն էր մտածում, երբ ժողովուրդը հավաքված էր իր շուրջը, երբ լվանում էին իրենց հագուստները, որ պատրաստ լինեն երրորդ օրվա համար: Այո՛, Նա այդ ապացուցեց: Ի՞նչ ասաց Հեսուն, երբ ժողովուրդն ասաց. «Մենք չենք կարող այդ անել: Դա անհնար է: Մենք ստիպված կլինենք դուրս գալ մեր կազմակերպությունից: Մեր վերջը կգա: Մենք չենք կարող այդ անել հիմա: Մենք չենք կարող, որովհետև դա խելամիտ չի թվում»: Երբ Հեսուն նրանց տարավ այնտեղ, ապրիլ ամիսն էր, գետերը վարարել էին, և Հորդանանը նույնքան լայն էր, որքան Օհայո գետը: Ամեն բան ենթադրել էր տալիս, որ Աստված մեծ սխալ է թույլ տվել: 117. Գիտեք, երբեմն երբ հիվանդանում եք, ասում եք. «Բայց ես քրիստոնյա եմ: Աստված երևի սխալ է թույլ տվել, որովհետև ես հիվանդ եմ ու քրիստոնյա եմ»: Մի՞թե չեք հասկացել, որ Աստվածաշունչն ասում է, որ ամեն բան բարու գործակից է Աստծուն սիրողների համար: 118. Այնտեղ, ուր Հեսուն նրանց առաջնորդեց… գիտեք, Հորդանանի մակարդակը ընդհանրապես շատ ցածր է: Կարող եք ծանծաղուտով անցնել ամենուրեք, բացի այն տեղերից, որտեղ իջվածքներ են: Այնտեղ ջուրը բավականին խորն է: Բայց Երիքովի շրջանում կան ծանծաղուտներ, որտեղ ջուրը մինչև կոճերն է հասնում: Դուք կարող եք գետն անցնել ջիփով, ձիով, ոտքով, ինչպես կուզեք: Բայց նա նրանց այնտեղ տարավ ապրիլ ամսին, երբ վարարած գետն ունի մեկ մղոն լայնություն և քառասուն ոտնաչափ խորություն: Բայց Հեսուն նրանց ասաց. «Երրորդ օրը մենք կանցնենք: Աստված է դա ասել: Թող ժողովուրդը հավաքվի և սրբանա, որովհետև երրորդ օրն անցնելու ենք Հորդանանը»: Տեսնում եք, թե ինչպես է Աստված գործում: Նա պարզապես դուրս է հանում Իր Ժողովրդին: Ի՞նչ արեցին նրանք: Նրանք սրբացան և պատրաստվեցին՝ առանց մտահոգվելու խորության, տիղմի և հոսանքի արագության վերաբերյալ: Նրանք գիտեին, որ Աստված կհաստատեր Իր Խոսքը: 119. Երբ դուք Հորդանանին մոտ եք, ինչպիսի հանգամանքներ էլ լինեն, եթե կարող եք Աստծո խոստումը պահել ձեր սրտում, Աստված կհաստատի, որ դա ճշմարտություն է: Այդ ողջ անհավատության մեջ Աստված այնուամենայնիվ կապացուցի, որ Իր Խոսքը Ճշմարտություն է: Նա այդ կանի: Հանգամանքները չեն կարող Նրան կանգնեցնել: Նա այսօր էլ կանի այն, ինչ այն ժամանակ է արել: 120. Ուշադրություն դարձրեք, որ Նա Իր հավատացյալ աշակերտների միջոցով հաստատեց Իր Խոսքը: Նա Իր Խոսքը կարող է հաստատել միայն հավատացողների միջոցով: Նշանակություն չունի, թե ուրիշներն ինչ են հավակնում. «Ո՛հ, եղբայր, ես հավատում եմ»: Եթե իրոք հավատում եք, Աստված դա կհաստատի, որովհետև դա տեսնում ենք ուրիշների մոտ: Ուրեմն ինչպե՞ս կարող ենք իմանալ: Ճշմարիտ հավատացյալների միջոցով է Նա հաստատում Իր Խոսքը. ոչ թե նրանց միջոցով, ովքեր ասում են, թե հավատում են, այլ իրոք հավատում են: Նա Իր հավատացյալ զավակների միջոցով է հաստատում Իր Խոսքը: 121. Հեսուի հետ միայն հավատացյալներն էին: Նախորդ սերունդը՝ անհավատները, որոնք ասել էին՝ «Մենք երբեք չենք կարող», մահացել էին. մնացել էին միայն հավատացյալները: Ովքե՞ր էին մնացել: Մովսեսը գնացել էր փառքի մեջ: Բոլոր անհավատները մահացել էին անապատում, մնացել էին նրանց զավակները: Նախորդ սերնդից միայն երկուսն էին մնացել, որոնք անցան Հորդանանը: Նրանք հավատացյալ էին՝ Հեսուն ու Քաղեբը: Նրանք հավատացյալ էին և անցան Հորդանանը: Հավատու՞մ եք դրան: Շատ լավ: Այդ հավատացյալները իրականացրին Նրա Խոսքը: Հորդանանն անցնելու համար Նա օգտագործեց հավատացյալներին: 122. Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք. Նա այդպես է վարվել յուրաքանչյուր ժամանակաշրջանում: Ամեն անգամ նույն կերպ է գործում՝ օգտագործում է հավատացյալներին: Եվ որպեսզի հավատացյալներ լինեին Խոսքն ընդունելու համար, Նա նրանց նախասահմանեց տվյալ ժամանակաշրջանի համար: Նա պետք է ամեն բան նախասահմաներ՝ պատասխանելու համար տվյալ ժամանակաշրջանի պահանջին: Հասկանու՞մ եք դա, զգու՞մ եք, տեսնու՞մ եք: Հենց այդ էլ կատարվում է այսօր: Նա ամեն բան նախասահմանել է Իր կանխագիտության համաձայն: Այն, ինչ Նա նախասահմանել է Մաղաքիա 4-րդ գլխում, պետք է անպայման կատարվի: Ամեն անգամ, երբ Նա ինչ-որ բան է նախասահմանում, հաստատում է Իր Խոսքը: Երբ Նա ինչ-որ բան է նախասահմանում և ասում է, որ պետք է կատարվի, Նա գիտի, թե որն է այն սերմը, որը ճիշտ ժամանակին այնտեղ է լինելու: Նա մի Հարսի է նախասահմանել, և Հարսն անպայման կլինի: Հափշտակություն է լինելու, և Հարսը մասնակցելու է: Նա նրան նախասահմանել է Իր կանխագիտությամբ: Եվ ոչինչ չի կարող Նրան կանգնեցնել: 123. Աստված նրանց ասել էր. «Ես ձեզ խոստացել եմ տալ խոստումի երկիրը: Բայց Աբրահամին՝ ձեր հորն ասել եմ, որ իր որդիները չորս հարյուր տարի ապրելու են օտար երկրում»: 124. Մովսեսը նրանց ասել էր. «Ես Տիրոջ մարգարեն եմ: Այժմ նայեք, թե ինչ եմ ես մարգարեանում: Եթե կատարվի, ուրեմն կիմանաք, որ ինձ Տերն է ուղարկել, որովհետև գիտեք, որ Տերն այդ մասին ձեզ ասել էր: Եթե ես մարգարեանում եմ այս բանը և դա կատարվում է, եթե մարգարեանում եմ այն բանը և դա կատարվում է, ամեն անգամ ճիշտ նույն ձևով, կիմանաք, որ ես Տիրոջից եմ ուղարկված որ ձեզ այդ ասեմ: Ահա, կա խոստումի երկիր. դա Աստված է խոստացել: Աստված է խոստացել այդ երկիրը: Եվ դա լավ երկիր է, որտեղ կաթ ու մեղր է բխում: Հետևեք ինձ»: 125. Երբ նրանք անապատում էին, որտեղով պետք է ճամփորդեին, Աստված Մովսեսին պատվիրեց, որ նրանց առաջնորդի Սինա լեռան մոտ, Աստված ողջ Իսրայելի առջև իջավ Կրակի Սյան միջոցով և հաստատեց, որ Մովսեսի ասածը ճիշտ էր, հաստատեց Մովսեսի ծառայությունը՝ ասելով. «Մովսեսը ձեզ ասել էր, որ Ես իրեն հայտնվել էի վառվող մորենու միջոցով: Իսկ հիմա ամբողջ լեռն է վառվում»: 126. Եվ ժողովուրդն ասաց. «Թող այլևս Աստված մեզ հետ չխոսի, թող Մովսեսը խոսի, այլապես կմեռնենք: 127. Աստված նրանց ասաց. «Այլևս այդպես չեմ անի: Նրանց համար մարգարե կհանեմ, որը կխոսի Իմ անունով»: Հիմա Նա այդպես է անում, ինչպես ասել էր Իր Խոսքում: 128. Ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր չհավատացին, երբ այդքան մոտ էին խոստացված երկրին: Հիմա, նրանք, ովքեր նշումներ են անում, թող նշեն Եբր. 6-րդ գլուխը. «Որովհետև անկարելի է նրանց, ովքեր մի անգամ լուսավորվել են, այն երկնային պարգևի համն առել, Սուրբ Հոգուն մասնակից եղել և Աստծո բարի խոսքի ու հանդերձյալ աշխարհի զորությունները ճաշակել, եթե ընկնում են, որ դարձյալ նորոգվեն ապաշխարության համար, որովհետև Աստծո Որդուն իրենց համար կրկին խաչեցին ու խայտառակ արեցին» (Եբր. 6:4): Տեսնում եք, նրանց համար պարզապես անհնար է անցնել Հորդանանը և մտնել խոստացված երկիրը: 129. Մարդիկ հասնում են մինչև Սուրբ Հոգու մկրտություն, մինչև Խոսքը, անցնում են հարանվանությունների, եկեղեցիների, հավատամքների միջով, բայց երբ հասնում են այս Խոսքին, այս սահմանին, ասում են. «Ոհ, ես չգիտեմ… իմ եկեղեցին այդպես չի սովորեցնում»: Կարևոր չէ, թե ինչ է սովորեցնում ձեր եկեղեցին: Աստվածաշունչն ասում է, որ դա այդպես է: Դուք կհարցնեք. «Ինչպե՞ս կիմանամ, որ դա ճշմարտություն է»: Նա է դա հաստատում, ապացուցում: 130. Այն օրերում Աստվածաշունչն ասում էր. «Այն կողմում լավ երկիր կա, որտեղ կաթ ու մեղր է բխում, որտեղ հրաշալի խաղող և նուռ կա. դա մի շատ գեղեցիկ երկիր է»: 131. Նրանք ասացին. «Թող մեզանից մի քանիսը մտնեն այդ երկիրը, նայեն և վերադառնան, որպեսզի կարողանանք մխիթարել այս ժողովրդին: Մենք շուտով կհասնենք այդտեղ, եթե պարզապես հավատաք»: Եվ նրանք գնացին: 132. Երբ նրանք վերադարձան, նրանցից միայն երկուսը սկսեցին աղաղակել. «Փառք Տիրոջը: Մենք դա տեսա՛նք: Մենք տեսա՛նք այդ երկիրը: Այն հրաշալի է, դրա նմանը երկրի վրա չկա»: Բայց մյուսները՝ տասը հոգին, ասացին. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, մենք երբեք չենք կարող»: Իսկ հետո քանի՞սը կարողացան անցնել մյուս կողմը: Երկու՛սը: Դա ճիշտ է: Տասներկու հոգուց միայն երկուսը, որովհետև գիտեին, որ Աստված հաստատելու է Իր Խոսքը»: Ուշադրություն դարձրեք, որ ո՛չ Հորդանանի վարարած ափերը, ո՛չ Քանանի հսկաները նրանց չկանգնեցրին: Աստված հաստատեց Իր Խոսքը և նրանց տարավ խոստացված երկիրը: 133. Նա նույնն է անում այսօրվա խոստումների վերաբերյալ: Նա հաստատելու է Իր Խոսքը: Ինչ էլ լինի, հաստատելու է: 134. Նա փակեց քաղցած առյուծների բերանը՝ ցույց տալու համար Դանիել մարգարեին, որ Իր Խոսքը ճշմարիտ է, որ Ինքը զորություն ունի ազատելու: Մինչդեռ այդ առյուծները մարդու միս էին ուտում. նրանց քաղցած էին պահում, այնպես որ, եթե մի մարդ կամ երեխա ընկներ գուբի մեջ (դա էր մահապատիժը), առյուծների խումբը հարձակվեր և պատառոտեր նրան: Բայց այդ մարդիկ բռնեցին այդ մարգարեին, ով Իսրայելի զավակների համար խոսք ուներ, ով մարգարեացել էր, որ նրանք տարվելու են այդ վայրը: Եվ ահա նա առյուծների գուբում է: Բայց Աստված դեռ Իր վերջին Խոսքը չէր ասել: Նա ուզում էր հաստատել Իր Խոսքը, ասել, որ Ինքը կարող է ազատել: Իսկ նրանք առյուծներին սովի մատնելուց հետո մարգարեին նետեցին առյուծների գուբի մեջ: Կրակի Սյունն այնտեղ էր, իսկ կենդանիները կրակից վախենում են: Կրակի Սյունը կանգնած էր այնտեղ, և առյուծները պառկեցին: Աստված պահեց Իր Խոսքը: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Աստված պահում է Իր Խոսքը, հաստատում է Իր Խոսքը, ապացուցում է, որ Իր Խոսքը ճշմարտություն է: 135. Նա վերացրեց բորբոքված հնոցի տաքությունը՝ ապացուցելու համար, որ Իր Խոսքը ճշմարտություն է, որ Ինքը կարող է ազատել կրակից: Նա նրանց ազատեց հենց կրակի բոցերի մեջ, որտեղ այդ երեխաները մնացել էին երկար ժամանակ, որտեղ այնպիսի տաքություն կար, որ նրանց այնտեղ նետող ուժեղ զինվորները վառվեցին: Աստված թույլ տվեց, որ կրակը շարունակի վառվել, բայց վերացրեց ողջ տաքությունը: Նա հաստատում է: Եթե դուք մնաք Նրա կողքին, Նա կմնա ձեր կողքին: Կմնա՞ ձեր կողքին: Անկասկա՛ծ: Մեկ ժամ անց թագավորը բացեց դուռը և հարցրեց. «Դուք քանի՞ հոգու եք նետել կրակի մեջ»: Նրան պատասխանեցին. «Երեք հոգու»: Բայց նա ասաց. «Այնտեղ չորս հոգի են, և նրանցից մեկը նման է Աստծո Որդու»: Տեսնու՞մ եք: Նա հաստատում է: Ինչու՞: Որովհետև Նա Խոսքն է: 136. Այդ երիտասարդներն ասել էին. «Աստված կարող է մեզ ազատել բորբոքված կրակի հնոցից. եթե նույնիսկ չազատի, մենք չենք երկրպագի արձանին, որովհետև ուզում ենք մնալ Խոսքի հետ»: Փախեք ամեն տեսակ պատկերից, կրոնի ամեն դրսևորումից: Աստված կկանգնի ձեր կողքին: Նա կվերացնի հալածանքի տաքությունը, քաղցկեղի կյանքը: Ամեն բան կանի, որովհետև Աստված է: Մնացեք Նրա հետ, և Նա ձեզ հետ կմնա: Ամեն անգամ Նա հաստատում է, որ Իր Խոսքը ճշմարտություն է: Նա վերացրեց կրակի տաքությունը, փակեց առյուծների բերանը և այլն: 137. Ահա ևս մեկ բան, որ արեց Աստված՝ ցույց տալու համար, որ Ինքն Աստված է: Անապատում մարդիկ սկսեցին հպարտանալ, իրենք իրենց գիտնական էին կարծում, կարևոր մարդ էին իրենց համարում: Նրանք կազմակերպություններ ունեին՝ փարիսեցիներ, սադուկեցիներ, հերովդեսյաններ և այլն: Նրանք կարևոր մարդիկ էին, իրար քահանա էին ձեռնադրում: Մեծ գործեր էին անում, քահանայապետ ու բարձրաստիճան պաշտոնյաներ էին կարգում: 138. Բայց Աստված այդ ամենի մեջ մի մարգարե հանեց, որ քահանայի որդի էր: Նա ինը տարեկանից գնաց անապատ: Նա իր անունն էլ կարդալ չէր կարող, եթե նույնիսկ տպագրական խոշոր տառերով գրեիք: Ինչու՞: Որովհետև նա մարգարե էր: Եթե նա ստանար իր հոր ստացած ուսումն ու կրթությունը, կլիներ փարիսեցի կամ սադուկեցի, կամ մեկ այլ խմբի կպատկաներ: Բայց նա կարևոր առաջադրանք ուներ կատարելու՝ ազդարարելու Մեսիայի գալուստը: Աստված պահում է Իր Խոսքը և հաստատում է այն: «Ահա ճեմարանում աղաղակողի ձայնը՝ ես ստացել եմ աստվածաբանության դոկտորի դիպլոմը»: Նման բան կարելի էր կարդալ ծեր կանանց համար նախատեսված օրացույցում, բայց ոչ Աստծո Խոսքում: Իսկ Աստծո Խոսքն ասում է. «Անապատի մեջ կանչողի ձայնը. «Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը, և ուղիղ արեք ամայության մեջ շավիղը մեր Աստծո համար»: Մի՞թե նա ճանապարհ չբացեց Խոսքի համար, որ Խոսքը բացահայտվի: Ալելուիա՛: 139. Չե՞ք տեսնում գալիք բաների շուքը: Մի պահ կանգ առնենք այստեղ: Վերջին օրերում ճանապարհ կհարթվի Խոսքի համար, որ Խոսքը բացահայտվի, դրսևորվի: Եվ հիմա մենք ապրում ենք խոստացված երկրի, Մարդու Որդու ապացույցով: 140. Հովհաննեսը՝ իր ստացած լիազորությամբ հանդերձ, կրթություն չուներ, մնում էր անապատում: Նրա քարոզչությունը հիմնված էր գործնական օրինակների վրա: Նա ասում էր. «Արդեն կացինն էլ ծառերի արմատին դրված է» (Մատթ.3:10): Դա էր իր տեսածը՝ կացնով փայտ կտրել, հյուղակ սարքել կամ կրակ անել: «Իժերի զավակներ…»: Դա էր իր տեսածը: Ամենանողկալի բանը, որ անապատում հնարավոր էր տեսնել, օձն էր: Նա ասում էր. «Իժերի զավակներ, գալիք բարկությունից փախչելը ձեզ ո՞վ սովորեցրեց: Արդ ապաշխարության արժանի պտուղներ բերեք ու մի սկսեք ձեր մեջ ասել՝ «Մենք այս ունենք, այն ունենք: Այսինչին ենք պատկանում, այնինչին ենք պատկանում, որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից կարող է Աբրահամի համար որդիներ հանել: Արդեն կացինն էլ ծառերի արմատին դրված է: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կկտրվի ու կրակի մեջ կգցվի»: Ի՞նչ էր նա անում անապատում, երբ չկար… մորեխ էր բռնում, կտրում և խորովում կրակով: Տեսնու՞մ եք: «Ցորենն իր ամբարի մեջ կհավաքի, իսկ հարդն անշեջ հրով կայրի» (Ղուկ.3:17): Մի մարդ, որ նույնիսկ քահանայի հագուստ կամ գլխարկ չուներ: Նա եկավ ոչխարի մորթի հագած, ուղտի մազը մեջքին պատած, մորուքավոր, գզգզված մազերով և ասում է. «Արդեն կացինն էլ ծառերի արմատին դրված է»: Նա եկավ համարձակությամբ լցված: Ինչու՞: Որովհետև Աստծո Խոսքը պետք է հաստատվեր: «Այս քարերից Աստված կարող է…»: Աստված խոստացել էր դա: «Ահա Ես իմ հրեշտակին ուղարկում եմ Քո առջևից…»: Ոչ թե շատ կրոնավոր մեկը պետք է լիներ, ոչ թե գիտնական մեկը, ոչ թե կրոնական ապացույցներ բերող մեկը, այլ մեկը, ով բերում է Աստծո Խոսքի ապացույցը: Աստված պահում է Իր Խոսքը: Նա ոչ թե գիտնական ուղարկեց, այլ մարգարե՝ Տիրոջ անունով ուղարկված: Նա այդպես արեց Իր Խոսքը հաստատելու համար: 141. Քահանաներն ասում էին. «Մենք գիտենք, որ գալու է մեկը վերջին օրերում, դրա համար ուզում ենք հատուկ ուսուցում տալ մեր աշակերտներից յուրաքանչյուրին, որ պատրաստ լինեն դրա համար: Բոլորդ պետք է բարձրագույն կրթություն ստանաք: Դուք պետք է այստեղ սովորեք: Նա ղևտացիների տոհմից կլինի, որովհետև այնտեղից են դուրս գալիս քահանաները»: Բայց նա քահանա չէր, մարգարե էր, և նրան Աստված էր ընտրել: Կարիք չկար, որ նա լիներ որևէ հարանվանությունից կամ որևէ տոհմից: Որովհետև Աստված է ընտրում նախասահմանության, կանխագիտության համաձայն. նա եկավ Աստծո ընտրության համաձայն: Դրա համար նրանք չէին ուզում հավատալ նրան, որովհետև նա չեկավ այնպես, ինչպես իրենք էին պատկերացրել: Այսօր էլ նույնը կարող էր լինել, և ընդհանրապես, այդպես էլ լինում է: Բայց մենք տեսանք, որ նա եկավ այնպես, ինչպես Աստված էր նախատեսել՝ Իր Խոսքը հաստատելու համար: 142. Նա այնպես արեց, որ կույսը հղիանա՝ Իր Խոսքը հաստատելու համար: Մենք դա տեսնում ենք Եսայի 9:6 համարում, որտեղ ասվում է. «Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց…»: Մենք տեսանք, որ Նա ասել էր, որ կույսը պիտի հղիանա: Եվ Աստված այնպես արեց, որ կույսը հղիանա՝ Իր Խոսքը հաստատելու համար: Դա փակուղու մեջ դրեց գիտնականներին: (Չձայնագրված հատված. ծան. խմբ.) 143. Դուք հասկացաք, չէ՞: Երկիրն անիծված է: Ողջ երկիրն անիծված է Ադամի մեղքի պատճառով: Բայց երբ այդ փոքրիկ սերմը… Կինը սերմ չունի: Նա այն դաշտն է, որտեղ սերմը ցանվում է, ոչ թե սերմը, որովհետև սաղմ չկա: Սերմն իր մեջ կյանք պիտի ունենա: Այլապես դա նյութ է առանց կյանքի: Դրա համար սերմը տղամարդու մեջ է: Դրա համար օձի սերմն ընկավ կնոջ մեջ: Դա Աստծո սերմը չէր: Մենք դա գիտենք: Կարդացեք այդ գիրքը և հետո… Ես ձեզ Սուրբ Գրքով ցույց կտամ այդ բաները, ինչպես Նրա անունով մկրտությունը: Աստված երբեք չի սխալվում: Նա միշտ իրավացի է: Եթե նույնիսկ չեք կարող Սուրբ Գիրքը հասկանալ, այնուամենայնիվ հավատացեք Սուրբ Գրքին: Դա բացարձակ Ճշմարտություն է: 144. Մենք տեսանք, որ Նա ասաց դա և այնպես արեց, որ կատարվի: Երբ այդ փոքրիկ սերմը եկավ, առանց տղամարդու մասնակցության, հայտնվեց այն տարածքում, որ Նա ստեղծել էր, այդ փոքրիկ սերմը թափանցեց ձվաբջջի մեջ և սկսեց ձևավորել բջիջները, որոնցից յուրաքանչյուրը կյանք է ստանում մոր օրգանիզմից, որովհետև նա սնուցում է նրան իր արյան միջոցով: Բայց սաղմի արյունը մոր արյունը չէ: Ո՛չ, մայրական արյունից մեկ կաթիլ էլ չկա: Նա մոր օրգանիզմից վերցնում է վիտամիններ և սնուցող նյութեր, բայց ոչ նրա արյունը: Նա շրջապատված է արյունով և ջրով՝ վնասվածքներից և նման բաներից պաշտպանվելու համար, բայց նրա մեջ մայրական արյունից ոչ մի կաթիլ չկա: Մայրը կարող է պալարախտից մահամերձ լինել, բայց երբ երեխային լույս աշխարհ բերի, երեխան դա չի ժառանգի, որովհետև պալարախտը մանրէ է, որն անցնում է արյան միջոցով: Պալարախտը չի փոխանցվի: Թուլությունը՝ այո, պալարախտը՝ ոչ: Եթե երեխան վարակվի, միայն մոր շնչառության պատճաով: Բայց ծնվելիս երեխան լիովին ազատ է դրանից: 145. Մենք տեսանք, որ Աստված մտավ այդ փոքրիկ բջջի մեջ և սկսեց զարգացնել բջիջները, որոնք սնուցում էին ստանում մորից: Հետո, երբ այնքան մեծացավ, որ կարող էր ինքնուրույն սնվել, սկսեց ուտել: Ի՞նչ է սա: Հող, որից առաջացել են բուսական կյանքն ու կենդանական կյանքը և այլն: Երբ Նա սկսեց հաց և ձուկ ուտել, բջիջները զարգացան նրա մեջ: Երբ Նա կատարյալ չափահասության հասավ երեսուն տարեկանում, մկրտվեց ջրով՝ Հովհաննեսին, ավելի ճիշտ՝ Աստծուն հնազանդվելու համար և դուրս եկավ: Ի՞նչ կատարվեց: Աղավնին, որ Աստված էր, իջավ երկնքից, և մի ձայն ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանում եմ» (Մատթ.17:5): Ինչու՞ էր Նա եկել: Երկիրը փրկագնելու համար: Նա Աստծո ստեղծագործության Սկիզբն էր: Աստված ստեղծված չէ, բայց Քրիստոսով ստեղծված դարձավ: Աստված հավիտենական է, Հոգի է, իսկ Հոգին չի կարող ստեղծվել: Նա Աստծո ստեղծագործության սկիզբն էր, և Աստված փրկագնեց մեր մարմինը: Երբ Նա իջավ, ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանում եմ» (Մատթ.17:5): 146. Աստված իջավ, բնակվեց Որդու մեջ. այժմ Նա կարող է բնակվել բնական ծնունդ ունեցած յուրաքանչյուր որդու մեջ: Երբ այդ որդին ստանում է ջրի մկրտություն, կրակի մկրտություն, այդ ժամանակ Սուրբ Հոգին իջնում է կրակի մկրտությամբ և պահանջում է այդ անձնավորությանը, ինչպես դա եղավ Անդրանիկ Որդու դեպքում: Սուրբ Հոգին Աստված է. դա նույն Հոգին է: Նա իջնում է և այս մարմինը պահանջում Հարության համար: Եվ Նա հարություն է առել մեզ արդարացնելու համար: «Ես չկորցրեցի նրանցից ոչ մեկին, որ Հայրն ինձ տվեց: Ես նրանց հարություն կտամ վերջին օրը: Նրանց գլխից ոչ մի մազ չի կորչի»: Անդրանիկն է Աստծո ստեղծագործության սկիզբը, մյուսները Նրա ստեղծագործության շարունակությունն են: Այնուհետև ամբողջ երկիրը պետք է անցնի մի մկրտությամբ: Այն ժամանակ Սուրբ Հոգին կիջնի քաղաքի մեջ, որ բնակվի երկրի վրա, և մի ձայն կաղաղակի. «Ահա Աստծո խորանը մարդկանց մեջ»: Մենք այստեղ տեսնում ենք փրկագնման ողջ ծրագիրը՝ արդարացում, սրբացում, Սուրբ Հոգու մկրտություն. այնպես, ինչպես եղել է սկզբում: 147. Հիշեք, որ Աստված այնպես արեց, որ կույսը հղիանա, դրա համար Մարիամը Որդի ծնեց առանց այր մարդու ճանաչելու: Դա փակուղու մեջ դրեց բոլոր ժամանակների գիտնականներին: Հիմա էլ այդպես է: Գուցե նրանք ծաղրեցին Եսայի մարգարեին, երբ նա մարգարեացավ, որ կույսը հղիանալու է: «Ինչպե՞ս կարող է նման բան լինել»: 148. Ես պատկերացնում եմ Եսայի մարգարեի շփոթվածությունը, երբ լսեց Աստծո Խոսքը. «Ես նրանց կտամ մի գերբնական նշան՝ հավիտենական նշան: Կույսը կհղիանա»: Ուշադրություն դարձրեք, որ նա իր ժողովրդի մեջ ճանաչված էր որպես Աստծո կողմից հաստատված մարգարե: Նա բժիշկների և աստվածաբանների առջև ներկայացավ այս հայտարարությամբ. «Ահա կույսը կհղիանա»: Նման բան չէր եղել ժամանակների սկզբից ի վեր, այն օրվանից, երբ Աստված ստեղծեց առաջին մարդուն»: Բայց ահա երկրի վրա կույսը պիտի հղիանա: Պատկերացրեք, թե ինչպես պետք է շփոթված լիներ մարգարեն գիտության ծաղկման այդ ժամանակաշրջանում: Բայց նա գիտեր, որ Աստված պահելու է Իր Խոսքը և հաստատելու է: Գուցե ամեն հրեական ընտանիք պատրաստում էր իրենց աղջկան՝ այդ մանկանն ունենալու համար. գուցե գնում էին փոքրիկ կոշիկներ, փոքրիկ հագուստներ, այն ամենն ինչ անհրաժեշտ է փոքրիկ մանկան համար: Շատ սերունդներ անցան, և վերջապես Աստված հաստատեց Իր Խոսքը: Կույսը հղիացավ և զավակ ծնեց՝ ապացուցելով, որ մարգարեի ասածը ճիշտ էր: Աստված միշտ կանգնում է Իր մարգարեների կողքին: 149. Կույսից ծնված այդ Որդին բացահայտված Խոսքն էր: Կարող եք կարդալ Հովհաննեսի ավետարանի առաջին գլուխը: Հովհաննեսը նույնպես մարգարե էր: Կույսից ծնված այդ Որդին բացահայտված Խոսքն էր, Աստծո ստեղծագործության սկիզբը: Ողջ երկիրն Աստծո ստեղծագործությունն է, բայց կորսված է: Դրա համար Նա փրկագնեց երկիրը: Եվ քանի որ դուք Աստծո ստեղծագործության մի մասնիկն եք, Նա ձեզ էլ փրկագնեց այնպես, ինչպես ողջ երկիրն է փրկագնել: Կույսից ծնված այդ Որդին բացահայտված Խոսքն էր: «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստուած էր… և Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց»: 150. Սատանան ամեն տեսակ խորամանկ հնարքներ օգտագործեց, որ խանգարի Նրան հաստատել Իր Խոսքերը: Սատանան փորձեց Նրան համոզել, որ ընդունի ողջ երկրի թագավորությունը առանց տառապանք կրելու, առանց փրկագնման գործը կատարելու (մինչդեռ Եդեմի պարտեզում, երբ Աստված գառ մորթեց, Նրա ծրագիրն այն էր, որ միայն արյունը կարող էր երկիրը փրկագնել): Սատանան Նրան առաջարկեց երկրի բոլոր թագավորությունները, եթե Նա խոնարհվեր իր առջև և երկրպագեր: Մտածեք, թե որքան գայթակղիչ առաջարկ էր: 151. Սիրելի բարեկամներ, չե՞ք հասկանում, որ հիմա էլ ձեզ է սատանան խոստումներ տալիս: Նա ձեզ կդարձնի ձեր հարանվանության լավագույն քարոզիչը, եկեղեցիներում ձեզ կտա առաջին տեղերը, ձեզ սարկավագ կդարձնի: Ամեն բան կանի ձեզ Խոսքից հեռացնելու համար: 152. Սատանան ուզում էր Հիսուսին տալ երկրի թագավորությունները, երբ Հիսուսն իշխանություն ուներ դրանք վերցնելու: Փորձեց այնպես անել, որ Նա չհնազանդվի Խոսքին, որովհետև գիտեր, որ այդ ժամանակ Հիսուսը կպարտվեր և ենթակա կլիներ իր իշխանությանը: Նա այդպես արեց Մովսեսի հետ, Եվայի հետ, բայց այս անգամ հաջողություն չունեցավ: Ինչու՞: Որովհետև Հիսուսը Խոսքն էր, իսկ սատանան դա չգիտեր: Հիսուսն Ինքը Խոսքն էր: 153. Ես կարող եմ պատկերացնել: Կարող ենք դա պատկերացնել այնպես, ինչպես պատկերված է մանկական նկարների վրա: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է Եվայի շուրջը թափահարում իր սև թևերը և ասում. «Ես քեզ ասում եմ, որ դա շատ հաճելի է: Դու պետք է փորձես»: «Բայց Աստված ասաց, որ եթե մենք այդ անենք, կմեռնենք»: 154. «Ոչ, դուք չեք մեռնի: Դա անհեթեթություն է, անմտություն: Մի՛ հավատացեք»: Մինչդեռ Աստված ասել էր դա: Եվ Աստված ապացուցեց, որ դա ճիշտ է: Եվ Աստված դա ապացուցում է նաև այսօր, որովհետև հենց այս պահին էլ մարդիկ են մահանում: Նա դեռ ապացուցում է, որ դա ճշմարտություն էր: 155. Սատանան եկավ Մովսեսի մոտ և ասաց նրան. «Մովսես, գիտես, որ դու դյուրաբորբոք մարդ ես, հեշտ ես բռնկվում: Տես, թե ինչ արեցին այդ դավաճանները: Ինչու՞ չես գնում և նրանց իրենց տեղը ցույց տալիս»: Նա այդպես էլ արեց: 156. Բայց երբ նա դիպավ տասը հազար վոլտանոց Լարին, նրա փետուրները վառվեցին: Նա ասել էր. «Լսիր, ես քեզ կտամ երկրի բոլոր թագավորությունները»: «Գրվա՛ծ է»: 157. Նաև ասաց Նրան. «Եթե դու Աստծո Որդին ես…»: Տեսնում եք, նա կասկածում էր, որ Հիսուսն Աստծո Որդին է: Այսօր նա մարդկանց սովորեցնում է կասկածել դրան: Նա կասկածել սովորեցրեց Եվային, Մովսեսին, բոլոր մյուսներին: 158. Նա ձեզ սովորեցնում է կասկածել: Եվ նույնիսկ դուք, որ նստած եք այստեղ (եթե կուզեք, կարող եմ ձեր անուններով ասել)… երկար ժամանակ սատանան փորձել է ձեզ համոզել, որ կասկածեք իմ ասածներին: Մի արեք այդ: Քույր, եթե կասկածում եք… Խոսքն իմ մասին չէ, բայց դուք կասկածներ ունեք: Պարզապես Խոսքին հավատացեք: Կարիք չկա, որ ինձ հավատաք: Խոսքին հավատացեք: Եթե Ես Խոսքն եմ ասում, դա ինձանից չէ, այլ Նրանից: Իմ խոսքը տարբերվում է, իսկ սա Նրա՛ Խոսքն է: Ուշադրություն դարձրեք, բայց ես չեմ ուզում այս պահին դրա մեջ խորանալ: 159. Խոսքի բոլոր խոստումները բացարձակապես ճշմարիտ են: Նա հաստատել է դրանք: Նա դրանք ապացուցել է, որովհետև ապացուցել է, որ Ինքն է ճշմարիտ Խոսքը: «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս»: 160. Ինչպե՞ս է մարդն ապրում: Եթե վերցնի Խոսքերից մի քանիսը, մի՞թե չի ապրի: Բայց Աստված այդպես չասաց: Չե՞ք նկատել «ամեն» բառը: «Ամեն Խոսքով…»: Ուրեմն ինչպե՞ս է ապրում: «Ո՛հ, նա մի քիչ վերցնում է այդ խոսքերից»: Ուրեմն, արագ կմեռնի. դա մարմնավոր է: «Նա պատկանում է եկեղեցուն, ամեն ինչին հավատում է բացի այս մեկից»: Միևնույն է, կմեռնի: «Կապրի ամեն խոսքով, որը դուրս է գալիս քահանայապետի, եպիսկոպոսի, կարդինալի, պապի բերանից»: Ո՛չ, ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո՛ բերանից: Ինչպե՞ս կիմանանք, որ դա Աստծո Խոսքն է: Նա այդ ասում է, հետո հաստատում: Նա հաստատում է Իր Խոսքը: Հիշեք, որ ձեր դավանանքը չի ձեզ կյանք տալու: Ձեր եկեղեցական պատկանելությունը չի ձեզ կյանք տալու: Կյանք կունենաք միայն Նրա Խոսքով, եթե Նրա ոչ մի Խոսքը չաղավաղեք: Մեկ խոսքի խախտումը մահ բերեց ողջ մարդկությանը: Աստվածաշնչում, Հայտնության 22-րդ գլխում տեսնում ենք, որ մեկ խոսքի խախտումը կարող է մահ բերել և մեր անունը ջնջել Կյանքի Գրքից: «Եթե մեկը մի բան ավելացնի… եթե մեկը մի բան պակասեցնի…»: Ոչ թե երկու բառ, այլ մե՛կ բառ: Ոչ թե մեկ նախադասություն, այլ մեկ բա՛ռ: Ո՛վ ժողովուրդ, հասկանու՞մ եք դա: 161. Ես սա չեմ ասում միայն նրանց համար, ովքեր այս դահլիճում են: Այս քարոզը ձայնագրվում է, և տարածվելու է աշխարհով մեկ: Հասկանու՞մ եք, ողջ աշխարհի մարդիկ, որ Եվան չհնազանդվեց ոչ թե մեկ նախադասության, կամ մեկ ամբողջ պարբերության, այլ մեկ խոսքին: Աստված ապացուցեց դա: «Եթե ամեն Խոսքը պահեք, կապրեք»: Նրանք կասկածեցին մեկ խոսքին և դա մահ բերեց ողջ մարդկությանը: Մարդը ոչ միայն հացով կապրի ֆիզիկական ուժ ունենալու համար, այլ Աստծո ամեն Խոսքով, այնպես, ինչպես գրված է: Աստվածաշունչն ասում է. «Հատուկ մեկնություն մի տվեք»: Ոչ մի մարդ, ոչ մի պարագայում չպետք է մեկնաբանի Աստծո Խոսքը: Աստված Իր իսկ մեկնաբանն է: 162. Երբ Նա խոստում տվեց, ասաց. «Թող լույս լինի», և լույս եղավ: Նա ասաց. «Կույսը կծնի», և նա ծնեց: Այն, ինչ Աստված ասում է, հաստատում է: 163. Ինչքան էլ մտածեք, որ մարմնի հարություն չի լինելու, և այդ հին ժամանակների մարդիկ վերադարձել են հողին (հիմա նույնիսկ հող էլ չեն, այլ վերադարձել են այն տարրերին, որոնցից ձևավորված էր նրանց մարմինը), նրանց հոգին ապրում է: Աստված ասել է. «Ես նրանց հարություն կտամ»: Հոբն ասաց. «Ու թեկուզ մաշկիցս հետո որդերը կործանեն այս մարմինը, դարձյալ իմ մարմնով տեսնելու եմ Աստծուն» (Հոբ 19:26): Տեսնում եք, ինչ էլ լինի, Խոսքը պիտի կատարվի, իսկ մարդն ապրում է այդ Խոսքով: Նա հարություն տվեց չորս օրվա մեռածին՝ ապացուցելու համար, որ Ինքն է Հարությունն ու Կյանքը: Երբ մարդը չորս օրվա մեռած է, նրանից վատ հոտ է գալիս և քիթը փոս է ընկնում: Դա ճիշտ է: Առաջինը դիակի մեջ քիթն է փոս ընկնում: Այն փափկում և փոս է ընկնում: Հետո մաշկը, որդերը… Եթե նույնիսկ նրան դնեք կնքված դագաղի մեջ կամ նման մի տեղ… Կարիք չկա, որ հողից որդերը գան, որովհետև նրանք արդեն ձեր մեջ են: Նկատեցի՞ք, որ Հոբն ասաց. «Ու թեկուզ որդերը կործանեն այս մարմինը»: Ոչ թե հողում եղած որդերը. դրանք չկան: Այլ որդերը ձեր մեջ են, պատրաստ են ձեզ կործանել: Մահն է գործում ձեր մահկանացու մարմնի մեջ: Բայց երբ ունեք Քրիստոսին, կյանքն է գործում ձեր մահկանացու մարմնի մեջ՝ ձեզ հարություն տալու համար: Նա հարություն տվեց մի մարդու, որը չորս օրվա մեռած էր և նրանից վատ հոտ էր գալիս, որ հաստատի Իր ասածը. «Ես եմ հարությունը և կյանքը»: Աստծուց բացի ուրիշ ոչ ոք չէր կարող դա ասել. «Ես եմ հարությունը և կյանքը: Նա, ով Ինձ հավատում է, թեև մեռնի, պիտի ապրի»: Հավատու՞մ եք դրան: Եվ Նա հարություն տվեց այդ մարդուն՝ ապացուցելու համար, որ Իր Խոսքը Ճշմարտություն է: Դա ճիշտ է: 164. Նա Աստծո Խոսքն էր: Կարդանք Եբր. 4:12 համարը (նշեք, եթե ցանկանում եք՝ Եբր. 4:12). «Որովհետև Աստծո Խոսքը կենդանի է ու զորավոր և ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է և թափանցում է մինչև շնչի և ոգու, զոդվածների և ծուծի բաժանումը, և սրտի մտքերն ու խորհուրդները քննող է»: Մի՞թե դա ճիշտ չէ: Խոսքը քննում է, զանազանում: Ի՞նչ արեց Նա՝ ապացուցելու համար, որ Ինքն է Խոսքը: Երբ Պետրոսը եկավ Հիսուսի մոտ, նրա անունը Սիմոն էր: Երբ նա եկավ Հիսուսի մոտ, Նա նրան ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին»: Նա կրթություն չունեցող մարդ էր, հասարակ ձկնորս: Աստվածաշունչն ասում է, որ նա անգրագետ և կրթություն չունեցող մարդ էր: Մինչդեռ դարձավ Երուսաղեմի եկեղեցու եպիսկոպոսը: Հիսուսը նրան ասել էր, թե ով էր ինքը, ինչ էր իր հոր անունը: Եվ Պետրոսը հասկացավ, որ Նա Խոսքն էր, որովհետև Աստվածաշունչն ասում է. «Ձեր Տեր Աստվածը ձեր եղբայրների միջից ինձ նման մարգարե կհանի»: Նա՛ պետք է լիներ այդ Մարգարեն, որովհետև Մաղաքիայի մարգարեությունից հետո մինչև Մեսիան ուրիշ մարգարե չէր խոստացվել: Չորս հարյուր տարի նրանք մարգարե չէին ունեցել: Եվ ահա կանգնած է մի մարդ, որը Աստծո Խոսքը հաստատում է հավիտենական կյանքի համար նախասահմանված մի մարդու առջև և ասում. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին. դու պիտի կոչվես Կեփաս» (որը թարգմանվում է Պետրոս)»: Մտածեք, ու՞մ առաջ Նա հաստատեց Իր Խոսքը: Ինչու՞ Նա Իր Խոսքը չհաստատեց Կայիափայի առաջ: Որովհետև Նա Աստված է, և գիտեր, որ Կայիափան չէր հավատալու: Բայց այդ մարդը նախասահմանված էր հավիտենական կյանքի համար և այդ պահից ճանաչեց Խոսքը: 165. Մի քանի օրից մեկ ուրիշ մարդ գնաց կանչելու իր ընկերոջը, ով ապրում էր սարի հետևում, քսանհինգ կիլոմետր հեռու այն վայրից, որտեղ նրանք քարոզում էին: Հաջորդ օրը նրանց բերեց այնտեղ: Նա եկավ Հիսուսի մոտ: Հիսուսը նայեց շուրջը: Նա Աստված էր, զանազանություն ուներ: Նա հաստատում էր Խոսքը: Ոմանք ասում էին. «Գիտե՞ք, այդ Մարդն է Խոսքը»: 166. «Հիմարություն,-ասում էին քահանաները,-այդ մարդը Խոսքը չէ»: 167. Բայց մի քանի աշակերտներ ասացին. «Մեր Տեր Աստվածը մի մարգարե կհանի Մովսեսի նման: Այդ Նա է, լսեցեք Նրան»: 168. Հիսուսն ասել էր. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: 169. Հիսուսը պատասխանեց նրան. «Փիլիպոսը դեռ քեզ չկանչած՝ ես տեսա քեզ, որ թզենու տակ էիր»: Նա գիտեր, որ Նաթանայելը կհավատար Իրեն: 170. Նաթանայելն ասաց. «Ռաբբի’, Դու Աստծո Որդին ես, Դու ես Իսրայելի թագավորը»: Հիսուսը Խոսքով ապացուցեց, որ Ինքն էր Խոսքը: 171. Հիշե՛ք նաև ջրհորի մոտ կանգնած կնոջը: Նա սպասում էր Մեսիայի գալստյանը: Ոչ մի հաղորդակցություն չուներ այն ժամանակվա մեծ եկեղեցիների և հարանվանությունների հետ: Նա սպասում էր Խոսքին: Եվ ահա մի Մարդ, սովորական արտաքինով մի Մարդ իրենից ջուր է խնդրում: Ասում է նրան. «Ո՛վ կին, ինձ ջուր տուր, խմեմ»: 172. Գուցե նա մտածեց. «Ահա մեկը, որ ուզում է հետապնդել ինձ»: Գուցե այդպես մտածեց, որովհետև վատահամբավ կին էր: Նա Նրան պատասխանեց. «Ինչու՞ ես ինձանից ջուր խնդրում: Շատ լավ գիտես, որ խտրարարություն կա այստեղ: Դու հրեա ես, ես՝ սամարուհի: Ընդունված չէ, որ դու ինձանից բան խնդրես»: 173. Նա նրան ասաց. «Եթե իմանայիր Աստծո պարգևը, և թե ո՞վ է Նա, որ քեզ ասում է՝ «Ինձ ջուր տուր խմելու», դու ինքդ Նրանից կուզեիր, և Նա քեզ կենդանի ջուր կտար»: 174. Նա Նրան պատասխանեց. «Տե՛ր, Դու ջուր քաշելու համար ոչ մի բան չունես, իսկ այս հորը խորն է, որտեղի՞ց ունես այդ կենդանի ջուրը»: Բայց Նա նրան պատասխանեց. «Ես այս ջրհորի մասին չեմ խոսում»: 175. Կինը մտածեց. «Ի՜նչ տարօրինակ մարդ է»: Եվ սկսեց բարձրացնել ջրով դույլը: 176. Բայց Հիսուսը նաև ասաց նրան. «Այլ այն ջուրը, որը Ես եմ տալու նրան, նրա մեջ ջրի աղբյուր կլինի՝ հավիտենական կյանքի համար բխող»: 177. Կինը նրան ասաց. «Սպասիր մի րոպե: Որքան հասկացա՝ դու հրեա ես: Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս հորը տվեց մեզ, և սրանից խմեցին ինքը և իր որդիները և իր հոտերը»: Բայց մենք գիտե՛նք, որ Նա Հակոբի Աստվածն էր: Նա ասել էր. «Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը»: Նա սովորական մարդու տեսք ուներ: Մենք միայն դա կարող ենք տեսնել՝ արտաքինից սովորական թվացող մարդու: Դրա համար ասաց Նրան. «Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս հորը տվեց մեզ, և սրանից խմեցին ինքը և իր որդիները և իր հոտերը: Արդեն իսկ օրհնություն է մեզ համար գալ և խմել մարգարեի փորած ջրհորից»: Հիսուսը նրան ասաց. «Իհարկե»: «Մենք երկրպագում ենք այս սարի վրա: Իսկ դուք ասում եք, որ Երուսաղեմն է այն տեղը, ուր պետք է երկրպագություն անել»: 178. Հիսուսը Նրան ասաց. «Ո՛վ կին, փրկությունը գալիս է հրեաներից: Մենք գիտենք, թե ինչի մասին ենք խոսում: Դուք չգիտեք, թե ինչ եք պաշտում»: Հասկանում եք, հրեան պետք է իմանար Խոսքը: Այժմ Նա նայում էր: Ի՞նչ էր անելու Նա: Հաստատելու էր Իր Խոսքը: Դրա համար ասաց կնոջը. «Գնա, կանչիր ամուսնուդ և այստեղ արի»: Բայց նա ասաց. «Ես ամուսին չունեմ»: 179. «Ճիշտ ասացիր, թե ամուսին չունեմ. քանի որ դու հինգ ամուսին ես ունեցել, և նա, որ հիմա ունես, քո ամուսինը չէ. դա ճշմարիտ ասացիր»: Տեսեք, ինչ-որ բան կատարվեց, ինչ-որ բան կենդանացավ: Բայց եթե նրա մեջ ոչինչ չլիներ նախասահմանությունից, արձագանք չէր լինի նրա կողմից: 180. Քահանաներն ասել էին. «Նա Բեեղզեբուղով է հանում դևերին»: Այդ մարդիկ նախասահմանված չէին: 181. «Հավիտենական կյանք» նշանակում է՝ «Դուք միշտ եղել եք»: Երբ դուք հավիտենական կյանք ունեք… Հավիտենական կյանքի միայն մեկ ձև կա: Դա Աստված է: Դուք Նրա հատկությունն եք. Նա մտածել է ձեր մասին և ճանաչել է ձեզ աշխարհի ստեղծումից առաջ: Այն ժամանակվանից դուք եղել եք Նրա մտքում: Դուք հասկանու՞մ եք դա: 182. Կինը նայեց իր շուրջը: Պատկերացրեք, թե ինչ մեղավոր վիճակում էր նա գտնվում: Բայց տեսեք, Հիսուսը չէր կարող հաղորդակցություն գտնել քահանաների հետ, որովհետև նրանք կրթված մարդիկ էին, Խոսքի գիտակ էին, բայց երկնային տեսիլք չունեին, Աստծո մտքերում չէին եղել: Բայց այդ կինը եղել էր: Դրա համար նա ասաց. «Տեր, տեսնում եմ, որ Դու մարգարե ես»: Ահա և վերջ: Հիսուսն ուզում էր, որ նա դա հասկանար: Նա ասաց. «Ես հավատում եմ, որ Դու մարգարե ես: Մենք շատ բան չենք հասկանում մարգարեների վերաբերյալ, որովհետև այնքան շատ ժամանակ է անցել, բայց գիտենք, որ գալու է Մեսիան: Երբ Մեսիան գա, Նա կլինի Խոսքը: Նա կիմանա սրտերի գաղտնիքները, կանի այն բաները, որ Դու ես հիմա անում: Գուցե Դու Նրա մարգարեներից մեկն ես, որոնք պետք է ազդարարեն Նրա գալուստը»: Հիսուսը նրան պատասխանեց. «Ես եմ Մեսիան, որ քեզ հետ խոսում եմ»: 183. Ի՞նչ էր Նա անում: Հաստատում էր Իր Խոսքը, Իր դիրքը, ցույց էր տալիս, թե ով է Ինքը: Աստված Քրիստոսի մեջ էր՝ հաշտեցնելով աշխարհն Իր հետ: Իսկ Աստված Խոսքն է: Նա դադարեցրեց փոթորիկն ու հանդարտեցրեց ալիքները՝ հաստատելով Եսայի մարգարեի գրքում գրվածը. «Նրա անունը կկոչվի Հզոր Աստված, Հավիտենականության Հայր...»: Կույսից ծնված այս Որդին բազմացրեց նաև հացերն ու ձկները: Ինչու՞: Խոսքը հաստատելու համար: Գրքերում գրվածներն ամբողջությամբ պիտի կատարվեին: Նա հաստատեց Խոսքն՝ ասելով, որ Ինքը բացահայտված Եհովան է: Նա Աստծո ստեղծագործության սկիզբն էր: Աստված Իր ստեղծագործության մեջ էր, եկել էր բնակվելու Իր ստեղծագործության մի փոքր մասնիկի մեջ: Նա Աստծո ստեղծագործության սկիզբն էր: «Նրանից բազում որդիներ ծնվեցին»: Նա նաև բազմացրեց ձկները: Նա Խոսքն է, Խոսքի հաստատումը: 184. Այժմ ուշադիր լսեք. մոտենում ենք ավարտին: Այսօր, մի քանի րոպե առաջ ես կարդացի, թե ինչ կատարվեց, երբ Նա մտավ Հայրոսի տուն: Հիշեք, որ Հայրոսը մակերեսային քրիստոնյաներից մեկն էր, քահանա: Նա ուզում էր հավատալ Հիսուսին, բայց չէր ուզում թողնել իր եկեղեցին, որովհետև ասել էին. «Ով որ Նրան հավատա, կմերժվի եկեղեցու կողմից»: Այժմ շատ ուշադիր լսեք: Հավատում եմ, որ Հիսուսն այդ բաները գիտեր, երբ անցնում էր ծովը, որովհետև Նա ամեն բան գիտի: Երբ Նա անցավ ծովը և մոտեցավ այդ վայրին, քահանան եկավ Իր մոտ: Նրա դուստրը ծանր հիվանդ էր, իսկ բժիշկները հրաժարվել էին նրանից՝ ասելով. «Նա մահամերձ է»: 185. Գուցե այս առավոտ նման իրավիճակում եք դուք: Գուցե ժամանակն է, որ դուք գործեք: Գուցե ծանր հիվանդ եք: Գուցե համոզված եք, որ դուք սխալ եք: Աստված ձեզ մղում է որոշում ընդունելու: Հիմա ժամանակն է գործելու: 186. Ուշադրություն դարձրեք: Այդ ժամանակ քահանան եկավ առանց մտածելու, թե ինչ կասեն ուրիշները, եկավ բոլորի աչքի առաջ, հրապարակավ և ընկավ Հիսուսի ոտքերը: Ինչպիսի՜ քայլ էր կրթված մարդու կողմից գալ Մեկի մոտ, որը դպրոց էլ չէր գնացել: Կրթված մի մարդ, մի աստվածաբան գալիս է մի Մարդու մոտ, ում համարում են «անարգ, վայրի, խելագար, առողջ դատողություն չունեցող»: Նրա մասին մտածում էին (ներեցեք արտահայտության համար)՝ «Նա պարզապես հասարակ մարդ է, այս ժամանակի տարօրինակներից մեկը»: Այդպես էր Նրան տեսնում հասարակությունը: «Դու խելքդ կորցրել ես: Խելագար ես»: Եվ ահա մի գիտնական, դիպլոմներ ունեցող մի գիտակ, գալիս է այս մարդու մոտ, ում մասին ասում են, որ խելագար է: Նա ստիպված էր այդ անել: 187. Այժմ լսեք: Գուցե դա ձեզ մի փոքր կխայթի, բայց դա լավ է ձեզ համար: Երբեմն ցնցումն արթնացնում է մարդուն: 188. Հիսուսը գնաց այդ փոքրիկ աղջկա մոտ, ով արդեն մի քանի ժամ մահացած էր. գուցե արդեն սկսել էին նրան զմռսել: Գուցե նա արդեն դագաղի մեջ էր՝ ծաղիկներով շրջապատված: Այդ ժամանակվա սովորույթն այդպիսին էր: 189. Եվ այս հրաշալի հովիվ Հայրոսը… Ես պատկերացնում եմ, որ նա լավ հովիվ է եղել, բոլորի կողմից սիրված: Իր սրտում նա հավատում էր Հիսուսին: Բայց նա չէր կարողանում որոշում ընդունել, որովհետև այլևս չեկ դուրս չէին գրի նրա համար ամեն շաբաթ կամ երկուշաբթի առավոտյան: Նա չէր կարողանում որոշում ընդունել: Եվ բացի այդ, բոլոր ճանաչված մարդիկ կասեին. «Չգիտե՞ք, թե ինչ է եղել: Այդ խեղճ Հայրոսը դարձել է այդ ֆանատիկների նման: Նա գնացել է այդ սուտ մարգարեի մոտ: Գնացել է այնտեղ, ուր իբր թե հրաշքներ ու նշաններ կան: Գնացել է գալիլիացի Մարգարեի՝ Հիսուս Նազովրեցու մոտ: 190. Գուցե մենք այսօր դրան չհավատանք, գուցե սրբապիղծ թվա, բայց այն ժամանակ այդպես է եղել: «Ինչպես առաջ է եղել, այնպես էլ հիմա, ու հետո էլ այդպես է լինելու»: Տեսնում եք, ոչինչ չի փոխվում: 191. Բայց տեսեք, որ Հայրոսն այնուամենայնիվ գնաց: Նա հազիվ թե նման որոշում ընդուներ, բայց ստիպված էր: Նա պետք է դա աներ: Նա գնաց և բոլորի առաջ ընկավ Հիսուսի ոտքերի մոտ և ասաց. «Վարդապե՛տ, վարդապե՛տ»: Գիտե՞ք, թե դա ինչ է նշանակում: Վարդապետն առաջնորդ է, հեղինակություն ունեցող: Դա ճիշտ է: 192. Շատերն են ուզում, որ Հիսուսն իրենց Փրկիչը լինի, բայց ոչ Վարդապետն ու Տերը: Տեր նշանակում է «Տիրակալ»: Մենք հակված ենք ասելու. «Հիսուս, փրկիր ինձ և թող մնամ հենց այստեղ: Այդքանը բավական է, ես կզբաղվեմ իմ գործերով: Դու իմ գործերին մի խառնվիր: Բայց ես ուզում եմ, որ Դու լինես իմ Փրկիչը, բայց ոչ իմ Տերը: 193. Բայց Հայրոսն ասաց. «Վարդապե՛տ, Տե՛ր: Իմ աղջիկը՝ իմ միակ զավակը, տասներկու տարեկան է, և բժիշկները հրաժարվել են նրանից»: Գուցե նա ասած լինի Հիսուսին. «Ասում են, որ Դու ֆանատիկ ես: Բայց ես, Տեր, հավատում եմ Քեզ: Ես հավատում եմ, գիտեմ, որ Դու զանազանություն ունես: Եվ ես մի բան եմ Քեզանից ուզում՝ որ Դու գաս և նրա վրա ձեռք դնես: Դու ինձ ասա, թե ես ինչ պետք է անեմ, և ես կանեմ»: Ահա թե ինչպես են արդյունքի հասնում: Հիսուսը նրան պատասխանեց. «Կգամ»: Եվ նրանք ճանապարհ ընկան: 194. Երկար ժամանակ քայլելուց հետո ահա նրանց ընդառաջ եկավ մի մարդ (այն ժամանակվա սովորության համաձայն՝ գլխին մոխիր ցանած) և ասաց. «Էլ մի անհանգստացրու այդ Մարդուն. աղջիկդ մահացել է: Արդեն մահացել է, զմռսվել և պատրաստ է թաղվելու»: 195. Ո՛հ, նրա խեղճ սիրտը: Հիսուսը շրջվեց նրա կողմը, տեսավ, թե ինչպես է հառաչում: 196. Ասաց նրան. «Մի՞թե քեզ չասացի…»: Նա Հայրոսին խոստում էր տվել: Հիմա ժամանակն էր, որ այն իրականացներ: Ամեն: «Ես քեզ ասացի՝ միայն հավատա և Աստծո փառքը կտեսնես»: Նա գիտեր, թե ինչ էր անում: Նա ասել էր, որ Ինքը ոչինչ չի անում, եթե Հայրը նախ Իրեն ցույց չի տալիս (Հովհ. 5:19): «Որդին իրենից չի կարող ոչինչ անել, եթե չտեսնի Հորն անելիս»: Նա Նրան ցույց էր տվել, թե ինչ է կատարվելու: 197. Նա տուն մտավ և կանգնեց այդ սառած, քարացած մարմնի կողքին: Նա շաբաթներ շարունակ հիվանդ էր եղել: Այդ փոքրիկ մարմինը երկար ժամանակ սնուցում չէր ստացել, ջերմության և հիվանդության պատճառով քայքայվել էր, և նա մահացավ: Նրա վրա արդեն լցրել էին զմռսման համար անհրաժեշտ նյութերը: Նա պառկած էր այնտեղ՝ թաղման պատրաստ: Ծիսակատարությունն արդեն եղել էր, և նա շրջապատված էր ծաղիկներով: Այդ ժամանակ Հիսուսը եկավ: Բոլորն ասում էին. «Ո՛հ, Հայրոս, քո փոքրիկ աղջիկը մահացավ: Ո՛վ բարի հայր Հայրոս, մենք ցավակից ենք քո վշտին» և այլն: 198. Բայց Հիսուսն ասաց. «Հանգիստ մնացեք: Դուք չափազանց շատ եք աղմկում: Ինչի՞ համար է այս իրարանցումը: Գոռում եք, ճչում: Աղջիկը մեռած չէ, այլ քնած: Լուռ մնացեք»: 199. Ի՞նչ արեցին մարդիկ, երբ դա լսեցին: Երբ լսեցին, որ Նա ասում է, թե երեխան մեռած չէ, ծաղրեցին ու անարգեցին Նրան. «Էլի դու՞: Դու սուտ մարգարե ես: Խաբեբա ես և մոլորեցնող: Փոքրիկ աղջիկը մահացել է, բժիշկն է ասել: Մենք նրան արդեն զմռսել ենք, նա պատրաստ է թաղվելու: Նա մահացել է, հաստա՛տ մահացել: Հայրո՛ս, դու մեզ ասում էիր նրա մասին: Ի՞նչ ես հիմա անելու»: 200. Գիտե՞ք, թե Հիսուսն ինչ արեց: Նա ասաց. «Բոլորդ այստեղից դուրս եկեք»: Ոչինչ չէր կարող կատարվել այդպիսի անհավատության մթնոլորտում: Ինչու՞ էր Նա ասել Հայրոսին. «Եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես»: Դա Նրա Խոսքն էր: Հիմա Նա պետք է հաստատեր դա: 201. Երբ Նա մտավ այդ տունը, որտեղ բոլորը լաց էին լինում, ասաց. «Աղջիկը քնած է»: Դա հակառակ էր գիտությանը: Դա հակառակ էր առողջ դատողությանը: Աղջիկը մեռած և զմռսված էր: 202. Հենց ինչ-որ մեկը մահանում էր, նրան զմռսում էին: Հենց կյանքը լքում էր մարդուն, նրան պատում էին անուշահոտ նյութերով, փաթաթում էին կտավների մեջ և տանում: Պարզապես թաղում էին նրանց: Պատահում էր նույնիսկ, որ ոչ ոքի չէին զգուշացնում: Դուք գիտեք Անանիայի և Սափիրայի պատմությունը: Նոր էին Անանիային թաղելուց վերադարձել, երբ Սափիրան եկավ: Հենց ինչ-որ մեկը մահանում էր, նրան զմռսում ու թաղում էին: 203. Արդեն պատրաստվում էին փոքրիկ աղջկան տանել գերեզման, բայց սպասում էին, որ նրա հայրիկը վերջին անգամ տեսնի նրան: Երբ փոքրիկ աղջիկը պատրաստ էր թաղման համար, Հիսուսը եկավ և ասաց. «Նա պարզապես քնած է»: Դրա համար ասացին. «Այդ մարդը խելագար է»: 204. Հետո գիտե՞ք, թե Նա ինչ արեց: Նա արդեն ասել էր, որ աղջիկը քնած էր, հիմա պետք է, որ Նա դա հաստատի: Նա չէր կարող այդ անել անհավատների այդ բազմության մեջ, դրա համար ասաց. «Բոլորդ դուրս եկեք»: Ես պատկերացնում եմ, որ Նա շրջվեց Հայրոսի կողմը և նրան հարցրեց. «Դեռ հավատու՞մ ես»: «Այո, Տե՛ր»: 205. «Ուրեմն արի կնոջդ հետ: Պետրոս, Հակոբոս և Հովհաննես, եկեք ինձ հետ»: Հետո գնաց փոքրիկ աղջկա մոտ և ասաց նրան. «Տալիթա, կումի», որը նշանակում է «Աղջիկ, վեր կաց»: Այդպիսով հաստատեց Իր Խոսքը՝ աղջիկը քնած է: Այդպես չէ՞: Նա դրանով հաստատեց, որ Իր Խոսքը Ճշմարտություն է: Չնայած նրանց անհավատությանը՝ Նա ապացուցեց, որ Իր Խոսքը ճշմարտություն է՝ արթնացնելով երեխային, քանի որ Նա ասել էր, որ քնած է: 206. Մի օր նույնը կկատարվի ամեն ճշմարիտ հավատացյալի հետ, որովհետև Նրա Խոսքն է խոստացել: «Աստված Քրիստոսով ննջողներին կբերի Նրա հետ»: Տեսնու՞մ եք: «Քրիստոսով ննջողներին»: 207. Ի՞նչ արեց այդ փոքրիկ հրեա աղջիկը: Ես ուզում էի այս հատվածը բաց թողնել, բայց այնուամենայնիվ ուզում եմ մի պահ կանգ առնել այստեղ: Ես գիտեմ, որ մի քիչ ուշ կլինի, բայց քիչ հետո կսկսենք աղոթքի շարքը: Գուցե մյուս շաբաթ ձեզ չտեսնեմ, դրա համար ուզում եմ մի պահ կանգ առնենք այս հատվածի վրա: «Մարդ ոչ միայն հացով է ապրում»: Ուզում եմ մի քիչ խոսենք այս հատվածի մասին, որ որոշ բաներ ցույց տամ ձեզ: Ինչու՞ Հիսուսն արթնացրեց այդ փոքրիկ հրեա աղջկան: Արդյո՞ք այն պատճառով, որ Նա գիտեր, թե աղջիկը չի մահացել: Դա նախասահմանությունն է: Նույնը վերաբերում է Ղազարոսին: Գուցե այդ օրը շատ փոքրիկ աղջիկներ մահացան, բայց Նա նրանց համար մեկ բառ էլ չասաց: Նա գիտեր, որ այդ մեկը հավիտենական կյանք ունի: Նա մյուսներին չարթնացրեց: 208. Գուցե Երիքովից դուրս գալիս Նրան ասում էին. «Դու հարությու՞ն ես տալիս մեռելներին: Այստեղ մի գերեզմանոց կա: Արի արթնացրու նրանց»: Բայց Նա ոչ մի ուշադրություն չդարձրեց այդ մարդկանց: Նա նրանց չլսեց, որովհետև գիտեր, որ Ինքը Խոսքն է: 209. Ուշադրություն դարձրեք, որ աղջիկն ընդամենը քնած էր: Նա գիտեր, որ նրա հայրը գալու է Իր մոտ: Նա գիտեր, որ այդ փոքրիկ հրեա աղջիկը քնած էր: Դուք գիտեք, որ արդարները չեն մահանում: Հիսուսը եկել է արդարներին փրկագնելու համար: Իսկ «փրկագնել» նշանակում է «վերադարձնել այնտեղ, որտեղ եղել է»: Նա չէր կարող փրկագնել անհավատներին, ինչքան էլ կրթված լինեին, ինչքան էլ շատ դիպլոմներ ունենային: Նա չէր կարող նրանց փրկագնել, որովհետև նրանք «փրկագնման ենթակա» չէին, պետք է գնային իրենց տեղը: Բայց Նա Իր կանխագիտությամբ գիտեր, որ Ղազարոսը դուրս կգար գերեզմանից: Նաև գիտեր, որ այդ փոքրիկ աղջիկն իր մեջ հավիտենական կյանք ունի: Նա մեռած չէր, այլ քնած: Եվ երբ մեր աշխատանքը ավարտվի երկրի վրա, և մենք չապրենք մինչև Նրա գալուստը, մենք չենք մեռնելու, այլ պարզապես ննջելու ենք: Նա այդ ապացուցեց այստեղ: Նա կշարունակի ապացուցել: «Եթե նույնիսկ որդերը կործանեն այս մարմինը, ես կարթնանամ մի մարմնով, որ նման է Նրա մարմնին»: 210. Նա հաստատում է Իր ողջ Խոսքը, ո՛ղջ Խոսքը: Մտածեք՝ Իր ամբողջ Խոսքը: Եվ դուք Նրա Խոսքն եք: Նա Խոսքն է, իսկ դուք Խոսքի մասնիկն եք: Եվ դուք դրա համար եք ուղարկվել այստեղ՝ կյանքում ձեր տեղը հաստատելու համար: Բայց ինձ թվում է, որ դուք դա չեք հասկացել: Նա Խոսքն է, Խո՛սքը: Հիմա հասկանու՞մ եք: 211. Լյութերի ժամանակ աճը հասել էր ոտքերին, Ուեսլեյի ժամանակ՝ կողերին, հոգեգալստական շարժման ժամանակ՝ ուսերին: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Նա Գլուխն է: Այսօր դուք այն մասն եք, որը մարմինը միացնում է Գլխին այս վերջին օրերում: Դա ոտքերը չեն, ազդրերը չեն, ուսերը չեն, այլ պարանոցը: Մի՞թե այդպես չէ: Պարանոցն է մարմինը միացնում գլխին: Հիսուսով ննջածներին Աստված կբերի Նրա հետ: Աստծո փողը կհնչի, և Քրիստոսով մեռածները առաջինը հարություն կառնեն: Մի՞թե այդպես չէ: Դուք դառնում եք Խոսքի մի մասնիկը, Նրա մի մասնիկը: Հենց դա ճանաչելու համար եք դուք Նրա անունով մկրտվել Նրա Մարմնի մեջ: «Մեկ Հոգով մենք բոլորս մեկ մարմին լինելու մկրտվեցինք»: Այս Մարմնում, այս նույն դիրքում: Նա երբեք չի փոխում Իր ճանապարհները: Ձեզանից քանի՞սն են հավատում, որ առաջին եկեղեցին Նրա մեջ է: Տեսնենք… քանի՞սն են հավատում: Իսկ ինչպե՞ս են մկրտվել նրանք: Շատ լավ: Նա Աստված է, որը չի փոխվում: Մենք դա ապացուցել ենք: Մենք կարող էինք մինև կեսգիշեր մնալ այստեղ և ապացուցել դա, ու էլի կշարունակեինք… Նա անփոփոխ է: Դուք Նրա մեջ եք, Նրա մի մասնիկն եք, որովհետև եղել եք Նրա մտքում: Նա ձեզ կանչել է աշխարհի հիմնումից առաջ: 212. Աստվածաշունչն ասում է, որ երկրի վրա գտնվող Գազանը… Դա հարանվանական հակաքրիստոսն է, որը եկել է երկրի վրա, ձևավորել է Հռոմի Գազանին, որն էլ եղել է առաջին հարանվանությունը: Եվ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը բարձրացնում է Գազանի պատկերը, ինչպես այն օրը ցույց տվեցինք գրքում: Հենց այդ է անում հակաքրիստոսը: Աստվածաշունչն ասում է. «Բոլոր նրանք, ում անունները գրված չեն (ե՞րբ. ինչ-որ արթնությա՞ն ժամանակ) աշխարհի հիմնադրումից ի վեր մորթված Գառան Կյանքի Գրքում (այդ պահին է ձեր անունը գրվել), խաբվելու են հակաքրիստոսի կողմից»: «Որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ (հակաքրիստոսը) վեր կկենան ու մեծ նշաններ և սքանչելիքներ կանեն, մինչև որ, եթե հնարավոր լինի, ընտրյալներին (նախասահմանվածներին) էլ մոլորեցնեն» (Մատթ.24:24): Ընտրությունն ու նախասահմանությունը նույն բանն են: Աստված ձեզ ընտրել է (կամ նախասահմանել) աշխարհի հիմնումից առաջ: Հակաքրիստոսին կընդունեն բոլոր նրանք, ում անունները գրված չեն Կյանքի Գրքում: 213. Դանիելը խոսել է այդ մասին. ինչպիսին են այդ օրը լինելու իմաստունները, ինչպիսին են լինելու անմիտները և այլն: Այնքան շատ բան կա… ավելի ու ավելի եմ թեմայից շեղվում, այնքան արագ է ինձ համար ժամանակն անցնում: Ուշադրություն դարրձրեք. «Եվ նրանց ում նախասահմանեց, նաև կանչեց, և ում կանչեց, նաև արդարացրեց, և ում արդարացրեց, նաև փառավորեց»: Ձեր ճանապարհորդությունն ավարտված է, դուք անում եք ձեր բաժինը: Շնորհքն այն է, ինչ Աստված է արել ձեզ համար: Իսկ գործերը դուք եք անում՝ երախտագիտությունից մղված: 214. Կույսից ծնված այդ Որդին նույն կերպ ապացուցեց, որ ամեն բան գիտի: Նա գիտեր, թե որտեղ է ձուկը այն ջրում, երբ Պետրոսն ու մյուսները ամբողջ գիշեր աշխատեցին, բայց ոչ մի ձուկ չբռնեցին: Դա հաստատեց Իր Խոսքը: Մի՞թե այդպես չէ: Նա ամեն բան գիտեր: 215. Երբ եկավ ժամանակը հարկ վճարելու, Նա ցույց տվեց, որ ամեն բան Իրեն է պատկանում: Նա գիտեր, որ կար մի ձուկ, ում բերանում ճիշտ այնքան գումար կար, որքան անհրաժեշտ էր: Ինչ-որ մեկը այդ դրամը գցել էր, և ձուկը կուլ էր տվել: Եվ Հիսուսն ասաց Պետրոսին. «Կարթը գցիր, ու հենց առաջին ձուկը դուրս գա՝ վերցրու, բաց նրա բերանը և մի արծաթադրամ կգտնես. դա վերցրու և Իմ ու քո տեղ նրանց տուր»: 216. Աղվեսները որջեր ունեն, թռչունները՝ բույներ, բայց Նա ուներ Խոսքը: Նա Խոսքն էր և ապացուցեց դա: Նա միշտ ապացուցում է Իր Խոսքը: Նույնը Նա անում է նաև այսօր: Ամեն սերնդում Նա Իր Խոսքը հաստատում է նույն ձևով: 217. Իր մահվանից հետո երրորդ օրը Նա հարություն առավ՝ հաստատելու համար Իր Խոսքը, որովհետև մարգարեն ասել էր. «Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնի և քո սրբին ապականություն տեսնել չես տա»: Երրորդ օրը, յոթանասուներկու ժամը դեռ չանցած, երբ սկսվում է մարմնի քայքայումը: Նա գերեզմանում չմնաց լրիվ երեք օր, որովհետև յոթանասուներկու ժամ հետո մարմնի քայքայումը՝ ապականությունը սկսվում է: Նա լրիվ երեք օր չմնաց, որովհետև մարգարեն ասել էր. «Քո սրբին ապականություն տեսնել չես տա»: Նա հաստատեց Իր Խոսքը: 218. Նա բժշկեց հիվանդներին, կաղերին՝ հաստատելու համար Իր Խոսքը, որն ասվել էր Եսայի մարգարեի և մյուս մարգարեների միջոցով: 219. Պենտեկոստեի օրը Նա ուղարկեց Սուրբ Հոգին՝ Իր Խոսքը հաստատելու համար: Ահա ևս մի քանի սուրբգրային հատվածներ այդ թեմայի վերաբերյալ. նախ Հովել 2:28-ը՝ «Եվ պիտի լինի սրանից հետո որ Իմ Հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և պիտի մարգարեանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն»: Նա այդ հաստատեց՝ այն իրականացնելով: Նաև ասաց Ղուկաս 24:49 համարում (եթե ուզում եք, նշեք). «Եվ ահա ես իմ Հոր խոստումը ձեզ կուղարկեմ. դուք էլ Երուսաղեմ քաղաքում նստեք, մինչև վերևից զորություն ստանաք»: Նա դա էլ արեց, որ նորից հաստատի Իր Խոսքը: Ուշադրություն դարձրեք Նրա ասածներին: Արդյո՞ք Նա Իր ասածներն իրականացրեց: Այո՛, կատարելապե՛ս: 220. Կարդանք նաև Մարկ. 16-րդ գլխից. «Ամբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի Ավետարանը քարոզեք»: Ու՞մ քարոզեք. ամեն արարածի: «Ով որ հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի»: Նա այդ ասաց նաև Մարկ. 4-րդ գլխում և Հովհ.14:12-ում. «Ով որ Ինձ հավատում է…». ոչ թե ով ձևացնում է, թե հավատում է, այլ՝ «Ով Ինձ հավատում է, Նա էլ կանի այն գործերը, որ Ես եմ անում»: Այդ նույն գործերն անելու համար պետք էր այն նույն Հոգին, որ Նրա մեջ էր: Ապագայում պետք է իջներ Հոգին՝ դրսևորելու համար խոստացված Խոսքը: Նա այդ ամենը կանխատեսեց, գիտեր, որ դա կատարվելու է: 221. Հազար ինը հարյուր տարի հետո, եկեղեցու շրջանների վերջում, այն բոլոր բաներից հետո, որ Նա մարգարեացավ Լյութերի, Ուեսլեյի մասին, մենք քննեցինք այդ բաները և տեսանք պատկերված, լուսնի միջոցով Նա ցույց տվեց դա: Տերը մեզ դա ցույց տվեց գրատախտակին պատկերված նկարի միջոցով, Նա Ինքը եկավ և հաստատեց, որ դա ճշմարտություն է: Հազար ինը հարյուր տարի հետո (իսկ մենք Լավոդիկեի ժամանակաշրջանում ենք) Նա Ղուկաս 17:30 համարում խոստացավ, որ նույն Մարդու Որդին հայտնվելու է (Նա խոստացել է) այնպիսի ժամանակներում, ինչպիսին եղել են Սոդոմում: Արե՞ց Նա դա: Կատարվելու՞ է դա: Անհնար է, որ… Հիշեք, որ Նա եկավ երեք անուններով՝ Մարդու Որդի (Մարգարե), Աստծո Որդի (Հոգի), Դավթի Որդի (հազարամյայի համար): Բայց այդ ժամանակամիջոցում, մինչև դա կատարվելը, Իր իսկ Խոսքերի համաձայն, այն օրը, երբ Մարդու Որդին հայտնվելու է, Նա կբացահայտվի ոչ թե որպես Աստծո Որդի, այլ Մարդու Որդի: Նա այլ կերպ կհայտնվի: Այդպես կհաստատվի Մաղաքիա 4-րդ գլխում գրվածը: Մարդու Որդին կհայտնվի ոչ թե մի մեծ հարանվանության կամ նման բաների մեջ, այլ ինչպես տեսանք եկեղեցու շրջաններում, Նա նորից կհայտնվի որպես Մարդու Որդի՝ հաստատելու համար Մաղաքիա 4-րդ գլխում գրվածը: «Այն օրը ձեզ մոտ կուղարկեմ Եղիա մարգարեին. նա որդիների սրտերը կդարձնի առաքելական հայրերի հավատքին, կհեռացնի նրանց հարանվանական հոգուց, կվերադարձնի նրանց սկզբնական, բնօրինակ Խոսքին՝ հաստատելու համար վերջին օրերի Հարսի Ծառը»: Նա խոստացել է. «…իրիկվա ժամանակին լույս կլինի»: Լույսը չի հայտնվելու մշուշոտ օրվա ընթացքում. դա կլինի այնպիսի օր, որը ո՛չ ցերեկ է, ո՛չ գիշեր: Տեսնում եք, Մարմինը սկսում է ձևավորվել: Բայց Գլուխը, որը մի ժամանակ արևելքում էր, հիմա այստեղ է՝ արևմուտքում: «…իրիկվա ժամանակին լույս կլինի»: Ո՛հ, դա իմ մեջ ցանկություն է դնում երգելու մի երգ. Երեկոյան ժամանակ լույս պետք է լինի, Փառքի ճանապարհն անշուշտ կգտնեք, Մկրտության ջրերում է լույսը այսօր, Թաղվելով Հիսուսի անգին Անունով, Զղջացեք, ծերեր և երիտասարդներ, Եվ Սուրբ Հոգին այնժամ կմտնի: Երեկոյան լույսն է մեզ հայտնվել, Անկասկած, Աստված և Քրիստոս մեկ են: 222. Մարդու Որդին հայտնվում է նույն՝ առաջվա զորությամբ ոչ թե եկեղեցու շրջանների միջոցով՝ արդարացում, սրբացում և այլն, այլ հենց Մարդու Որդին է հայտնվում: Ո՞վ է Մարդու Որդին: Խո՛սքը: Իսկ Խոսքը երկսայրի սրից սուր է, քննում է սրտերի խորհուրդները: Ի՞նչ պետք է Նա աներ: Հաստատեր Խոսքը: Ուշադրություն դարձրեք: Մենք տեսնում ենք, որ Նա հայտնվում է նույն ձևով, ինչպես հայտնվել էր սկզբում՝ Կրակի Սյունով: Եբր. 13:8-ում գրված է. «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Ո՞վ էր Նա: Հիսուս Քրիստոսը, որ նույնն էր երեկ. այդ Քրիստոսն էր Մովսեսի հետ անապատում: Աստվածաշունչն իմացողներից քանի՞սդ գիտեք դա: Երե՛կ: Քրիստոսն էր, որի մասին Պողոը խոսում էր այսօր (հավատու՞մ եք) Նոր Կտակարանում: Այնուհետև Մարդու Որդին՝ նույն Քրիստոսը, վերջին օրում: Հասկանու՞մ եք դա: Շատ լավ: 223. Ուշադրություն դարձրեք նաև Հովհ. 14:12 համարին. «Դուք էլ կանեք իմ կատարած գործերը»: Նա ապացուցում է, որ հիմա մենք այն ժամանակաշրջանում ենք, երբ Մարդու Որդին պիտի հայտնվի (այլևս Լյութերի, Ուեսլեյի, հոգեգալստական շարժման, մկրտականների, երիցականների ժամանակները չեն): Նա հայտնվելու է, որ այս բոլոր բաները իրականացնի այն ժամանակում, երբ պետք է իրականանան: Մենք դա տեսնում եք, և դա ճիշտ է: 224. Մտածեք նաև այն մասին, որ ամեն բան անելով այնպես, ինչպես սկզբում է արել, Նա ոչ միայն այդ բաները հաստատեց մեր մեջ, այլև դրանք հաստատվեցին գիտության կողմից: Գիտնականները ստիպված էին համաձայնել, որ դա ճշմարիտ է: Ջորջ Լեյսին՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյում մատնահետքերի բաժնի տնօրենն, ասաց. «Օբյեկտիվի վրա լույս է ընկել: Ես ինքս, դա անվանել եմ «հոգեբանություն», բայց, պարոն Բրանհամ, ֆոտոխցիկը հոգեբանությունը չի կարող լուսանկարել: Դա իրոք եղել է»: 225. Ի՞նչ է սա: Վկայություն է, որը հաստատում է այն, ինչ Կրակին Սյունն էր ինձ ասել, երբ կանգնած էր ծառի վրա պտտահողմի նման. «Երբեք մի՛ ծխիր, և մի՛ խմիր, որովհետև երբ մեծանաս, Ինձ համար գործ ես կատարելու»: 226. Մարդիկ ասում էին. «Այս տղան խելքը թռցրել է»: Մայրս էլ ուզում էր բժիշկ կանչել. այնքան նյարդային էի դարձել: 227. Բայց իրականում ի՞նչ էր դա: Նա իջավ Օհայո գետի ափին և ինձ ասաց. «Ինչպես Հովհաննես Մկրտիչն էր ուղարկվել ժողովրդին պատրաստելու Խոսքի բացահայտման համար, նույնը կանի քեզ տրված պատգամը»: 228. Քանի անգամ դոկտոր Դեյվիսն ու մյուսները ինձ խելագար անվանեցին և ուզում էին եկեղեցուց վռնդել նրա համար, որ ես համաձայն չէի քարոզիչ կանանց և մյուս բաների վերաբերյալ, որոնք Սուրբ Գրքին հակառակ էին: Նա ինձ ասաց. «Եվ դու ասում ես, որ քարոզելու՞ ես և բերելու համաշխարհային արթնությու՞ն»: Ես նրան պատասխանեցի. «Այդ ես չեմ ասել, Նա՛ է ասել»: Նա ինձ ասաց. «Բիլլի՛, դու գիշերային մղձավանջ ես ունեցել»: Նաև ասացի նրան. «Ես անմիջապես ձեզ կվերադարձնեմ իմ անդամական քարտը: Չեմ ուզում ձեր խմբի անդամ լինել»: 229. Աստված ասաց, ես հավատացի, և Նա ապացուցեց դա: Ահա թե ինչն է լավը՝ Նա ապացուցեց, հաստատեց Իր ասածը Խոսքի միջոցով, որովհետև Նա Խոսքն է: Անշուշտ, և Նա դա հաստատում է Եբր. 13:8 համարում: 230. Նա վերջին օրերում կունենա պատրաստված Հարս-Եկեղեցի: «Ինչպե՞ս է դա լինելու, Բրանհամ եղբայր»: Ես ոչինչ չգիտեմ: Բայց Նա ասաց, որ այդ կանի և կհաստատի Իր ասածը: Բոլոր եկեղեցիների միջից կանչված մի եկեղեցի, Նրա արյունով թաթախված մի թռչուն: Այդ եկեղեցին կանչված է, և հոտի մնացած մասը հակառակ է նրան: Այդ եկեղեցին արհամարհված և մերժված է: 231. Այդ արյունով թաթախված թռչնի վերաբերյալ… կարևոր չէ, որ այդ հոդվածի հեղինակը համաձայն չէր այդ բաների հետ: Նա սխալվում է: Դուք հիշու՞մ եք, թե ինչ էին անում այդ թռչնի հետ: Վերցնում էին երկու թռչուն. մեկը մորթում էին, իսկ ողջ թռչունը թաթախում էին արյան մեջ՝ բորոտի մաքրվելու համար: Այն ծածկվում էր արյան կաթիլներով, և այդ արյունը հռչակում էր. «Սուրբ, սուրբ, սուրբ է Տերը…»: Մյուս թռչունները… Ես երջանիկ եմ, որ իմ անունը գրված է Գրքում: Այս երկրի վրա գրված չէ, այլ վերևում, ոչ թե այծի մորթուց մագաղաթի վրա, այլ Գառնուկի: Դա ճիշտ է: 232. Մեռելների հարություն է լինելու: Նա կհաստատի դա: Դա Ճշմարտություն է, և Նա կապացուցի դա: Եկեղեցու հափշտակություն է լինելու: «Ինչպե՞ս է դա կատարվելու»: Չգիտեմ, բայց Նա դա կապացուցի: Նրա Խոսքը Ճշմարտություն է: Հազարամյա թագավորություն է լինելու: Նա դա կապացուցի, որովհետև Իր Խոսքն է դա ասում: Նոր երկինք և նոր երկիր կլինի: Նա դա կապացուցի, որովհետև Իր Խոսքն է դա ասում: Եվ միայն արդարները այնտեղ կմտնեն: Նա դա էլ կապացուցի: Դա ճիշտ է: Միայն նրանք, ովքեր հաղորդ են եղել Խոսքին (տեսեք, թե որն է նրանց բաժինն ու դիրքը այս ժամանակի համար տրված Խոսքի մեջ), կմտնեն այնտեղ: Որովհետև Նա Խոսքն է: Ի՞նչ է կինը: Տղամարդու պատկերը: Ի՞նչ է Եկեղեցին: Խոսքի պատկերը: Հենց այդպես է: Միայն նրանք, ովքեր ճշմարտապես հավատում են Խոսքին, գիտեն դա և կարող են հավատալ: 233. Հիմա հավատու՞մ եք: Հավատու՞մ եք: Եթե այո, ուրեմն հավատքով մեկնեք ձեր ձեռքը և դիպչեք Նրա հանդերձին, որովհետև հիմա Նա անցնում է այստեղով: Նա կապացուցի, որ «Ինքը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13:8): «Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը» (Մատթ. 28:20): Իսկ Եբր. 4:15-ում գրված է. «Որովհետև ոչ թե մի այնպիսի Քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ այնպիսին, որ ամեն կետում փորձվեց մեզ նման, սակայն՝ առանց մեղքի»: Հավատու՞մ եք: Ուրեմն մեկնեք ձեր ձեռքը և դիպչեք Տիրոջը: Նա միշտ ներկա է: «Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր»: Հիշեք, թե ինչ է կատարվել բոլոր ժամանակաշրջաններում: «Ամեն բան փորձեք, բարին ամուր բռնեք»: 234. Հիմա, եթե պատկանում եք մի եկեղեցու, որը չի հավատում, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան ու բնավ չի փոխվել, ուրեմն դուրս եկեք այդ եկեղեցուց: «Ամեն բան փորձեք»: 235. Մենք ասում էինք, որ Նա հարություն է առել մեռելներից: Դա ես չեմ ասում, Խո՛սքն է ասում: Խոսքն է ասում. «Նա հարություն է առել մեռելներից»: Նա ասում է, որ Ինքը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Հավատու՞մ եք: Նա խոստացել է, որ այս բաները կկատարվեն վերջին օրերում, երբ Մարդու Որդին կհայտնվի: 236. Հիշեք, որ նա, ով Աբրահամի հետ խոսում էր և Սառայի մտքերը զանազանեց, երբ նա վրանում էր, Հիսուսը չէր: Հիսուսը չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր ծնվել: Այլ մարդ էր, մարդկային մարմնով, որին Աբրահամն անվանեց. «Էլոհիմ՝ Ամենակարող»: Դա մեզ ցույց է տալիս… Հիսուսն ասաց. «Ինչպես եղավ Սոդոմի ժամանակ…»: Լավ լսեք. «Նույն ձևով էլ ինչպես Ղովտի օրերին եղավ… նույն կերպ էլ այն օրը կլինի, երբ Մարդու Որդին հայտնվի»: Այլևս ոչ թե եկեղեցին, այլ Հարսն է հիմա կանչվում: Այն օրը Մարդու Որդին կհայտնվի, որպեսզի Հարս-Եկեղեցին միանա Գլխի հետ, Փեսայի և Հարսի հարսանյաց ընթրիքի համար: Դրա համար կհնչի Փեսայի կանչը, Մարդու Որդին կիջնի և կգործի մարդկային մարմնի միջոցով՝ միություն բերելու համար: Եկեղեցին պետք է Խոսքը լինի: Նա Խոսքն է, և երկուսը միանալու են, և դրա համար անհրաժեշտ է Մարդու Որդու հայտնությունը: Դա հովիվ չէ… Ես չգիտեմ… Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Մարդու Որդին՝ Հիսուս Քրիստոսը կբացահայտվի մեր մեջ մարդկային մարմնի մեջ և այնքան իրական կդարձնի Իր Խոսքը, որ դա Եկեղեցուն կմիացնի Իր հետ, այնպես որ Նա մեկ կլինի Հարսի հետ և միասին տուն կգնան հարսանյաց խնջույքի համար: Ամե՛ն: Այդ ժամանակ Հարսն արդեն միացած է Փեսայի հետ: Հափշտակությամբ իրականանում է այս խոսքը. «Գառան հարսանիքը եկավ, և նրա կինը պատրաստեց իրեն»: Հափշտակությունը հարսանյաց խնջույքն է: Երբ Խոսքը միանում է մարդու հետ, նրանք այլևս մեկ են դառնում: Այդ ժամանակ ի՞նչ է կատարվում: Նորից հայտնվում է Մարդու Որդին, ոչ թե աստվածաբանները: Մարդու Որդի՛ն: Խոսքը և Եկեղեցին մեկ են դառնում: Ինչ որ արել է Մարդու Որդին, Նա Խոսքն էր, Եկեղեցին էլ Նրա նման է անում: 237. Ինչպե՞ս է Նա հաստատել Ինքն Իրեն ժամանակաշրջանների ընթացքում: Մարգարեների միջոցով, որոնք կարող էին ասել Իր Խոսքը, քննել մարդկանց խորհուրդները: Նա այդպես է բացահայտվել: Նա խոստացել է, որ եկեղեցու այս շրջանում, երբ գալու է մի օր, որը «ոչ ցերեկ, ոչ գիշեր» է լինելու, երեկոյան ժամանակ հայտնվելու է Մարդու Որդին: Դա նորից էր կատարվելու: «…իրիկվա ժամանակին լույս կլինի»: Հասկանու՞մ եք: Ի՞նչ է Նա անում: Հաստատում է Իր Խոսքը: 238. Այժմ հետ նայենք: Մի՞թե Նա կույսից չծնվեց: Մի՞թե Նա չեկավ ճիշտ այնպես, ինչպես ասել էր: Նայեք, թե հիմա ինչ է կատարվում. Նա միշտ հաստատում է Իր Խոսքը, ինչքան էլ շատ լինեն աթեիստները, անհավատները և համատարած անտարբերությունը: Նա շարունակում է հաստատել Իր Խոսքը: Մենք անցանք բոլոր այդ շրջանների միջով, սերտեցինք Եկեղեցու շրջանները և տեսանք, թե ինչպես բոլոր այդ եկեղեցիները հեռացան, տեսանք այն ամենը, ինչ կատարվեց Մաղաքիա մարգարեի ժամանակվանից մինչև Քրիստոսի գալուստը: Այլևս մարգարեներ չհայտնվեցին, այդ բաները վերջացան: Եվ տեսեք, թե ինչ վիճակի նրանք հասան: Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի անձնավորության Նա ուղարկեց: Ուղարկեց Եղիային, որը տանել չէր կարողանում անբարո կանանց, որոնք շպարվում են, դիմափոշով և նման այլ բաներով պատում են իրենց դեմքը: Նա բացահայտ խոսում էր կրոնական մարդկանց դեմ: Նա անապատից էր գալիս և ոչ ոքի չէր խնայում: Նա ասում էր. «Մեսիան գալիս է: Ես Նրան կճանաչեմ, երբ Նա գա և ես Նրան կներկայացնեմ»: Ամեն: Եվ մի՛ ասեք. «Ես այսինչին եմ պատկանում, այնինչին եմ պատկանում»: Ճիշտ այնպես, ինչպես Եղիան էր անում: 239. «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ: Եվ նա պիտի դարձնի հայրերի սիրտը դեպի որդիները և որդիների սիրտը՝ դեպի հայրերը. որ միգուցե Ես գամ և երկիրը զարկեմ անեծքով): Նայեք՝ հայրերի հավատքը որդիներին (հրեաներին): Հասկանու՞մ եք: Սուրբ Գրքի խոստումը, ազգերը և թե որտեղից են նրանք ընկել… Տեսեք այս երկակիությունը… պարզապես կատարելապես հաստատվում է: Դա մեզ ցույց է տալիս, թե ինչպես է Աստված հաստատում Իր Խոսքը: 240. Մի պահ աղոթենք: Ո՛վ մեր Աստված, որ մեր Տեր Հիսուսին հարություն ես տվել մեռելներից՝ Քո Խոսքը հաստատելու համար… Այսօր Նա կենդանի է՝ հաստատելու համար Քո Խոսքը: «Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը»: Նա հաստատում է Իր Խոսքը: «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: (եթե չլիներ «հավիտյան» բառը, գուցե ոմանք գայթակղվեին այդ բառի պատճառով: «Ընդմիշտ»-ը կարող էր նշանակել որոշակի ժամանակահատված: Բայց երբ ժամանակը վերջանա, այլևս «ընդմիշտ» չի լինի, այլ միայն հավիտենություն): Այսպես, Նա նույն Աստվածն էր Մովսեսի և մարգարեների մեջ: Այնուհետև, որոշ ժամանակ անց, Նա հայտնվեց որպես Աստված-Մարգարե: Հետո էլի որոշ ժամանակ անցավ, և Նա նորից է գալիս որպես «Նույնը երեկ, այսօր և հավիտյան»: 241. Նաև հիշում ենք Սողոմոնին, հրեաների այն փառավոր հազարամյան, երբ ոչ մի ազգ չէր համարձակվում հարձակվել նրանց վրա, երբ Աստծո փառավոր պարգևը մարգարեի մեջ էր, այնպես, որ նա կարողացավ թագուհուն բացահայտել իր սրտի բոլոր գաղտնիքները, առանց բացառության: Դա փառավոր ժամանակաշրջան էր՝ գալիք փառավոր ժամանակաշրջանի խորհրդապատկերը: 242. Բայց, ո՛վ Հայր, դա ոչ թե Սողոմոնն էր անում, այլ Դու: Դու էիր Հիսուսի մեջ, որովհետև Նա ասում է. «Որովհետև Աստված էր Քրիստոսի մեջ, որ աշխարհն իր հետ հաշտեցրեց…Նա Աստծո արարչության սկիզբն էր»: Նրա մարմինը փրկագնված արարչությունն է: Այնուհետև, ժամանակների ընթացքում եկեղեցին կորցրեց իր առաջին սերը, իսկ հիմա՝ վերջին օրերում, Դու խոստացել ես կանչել փոքրամասնությանը, փոքր հոտին՝ վերջին ժամանակներում: 243. Հայր, մեր սրտերը ցնծում են, սիրտս ցնծում է, երբ մտածում եմ, թե որքան ճշմարիտ են Խոսքերդ, և Քո Խոսքերից ոչ մեկը անկատար չի մնալու: Թող բոլոր այս մարդիկ դա հասկանան այսօր, թող մեղավորները Քեզ փնտրեն, քանի դեռ դռները չեն փակվել և շատ ուշ չէ: Թող Հարսը, որը սկսել էր շարքից դուրս քայլել, նորից մտնի շարքի մեջ, ինչպես ինձ ցույց տրվեց տեսիլքով մի քանի շաբաթ առաջ: 244. Այժմ, խնդրում եմ, ո՛վ Հայր, որ օրհնես ու բժշկես հիվանդներին: Այստեղ կտորներ ու թաշկինակներ կան տարբեր վայրերից: Սուրբ Գրքում գրված է. «Մինչև անգամ նրա մարմնի վրայից թաշկինակներ ու գոգնոցներ էին տանում հիվանդներին, և ցավերը հեռանում էին նրանցից, և չար ոգիները դուրս էին գալիս»: Ես գիտեմ, որ ես Պողոսը չեմ, բայց գիտենք նաև, որ այդ հրաշքները Պողոսը չէր գործում, այլ այն մարդկանց հավատքը, ովքեր հավատում էին, որ նա Քո ծառան է: Տեր, այս մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր չէին անցնի, եթե չհավատային: Վարձատրիր նրանց հավատքը, ո՛վ Տեր, երբ ես… ես չեմ օծում այս թաշկինակները (Պողոսը երբեք չէր օծում դրանք, այլ վերցնում էին իր մարմնի վրայից): Երբ ես պահում եմ այս թաշկինակները, ոչ թե իմ մարմնի մեջ զորություն կա, այլ այս մարդիկ Քո սեփականությունն են, Քո փրկագնածները, դրա համար խնդրում եմ, ով Հայր, որ պատվես նրանց հավատքը: Թող բոլորը բժշկվեն Աստծո թագավորության փառքի համար: Տեր, ես երկար պատգամ տվեցի, մինչդեռ որոշել էի մի քանի րոպեից ավել չքարոզել… բայց ահա երկու ժամից ավելի անցավ: Այժմ, Տեր, թող հիվանդները բժշկվեն, թող այստեղ գտնվողները տեսնեն, որ Դու ներկա ես, և ես այս բաները ինձանից չեմ ասել: Դա Քեզանից է, Տեր: Եվ ես խնդրում եմ Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն: 245. Ես ընդամենը տասը րոպե ունեմ: Ես չգիտեմ, թե… Դուք աղոթքի թերթիկներ ստացե՞լ եք: Բիլլին ինձ ասաց, որ որոշ թերթիկներ բաժանվել են: Ես նրան խնդրել էի, որ դա անի այս առավոտ: Ես առիթ չունեցա նրան հարցնելու այդ մասին, քանի որ խոսում էի Բեն եղբոր և մյուս եղբայրների հետ: Նա պարզապես ինձ ասաց, որ բաժանելու էր աղոթքի թերթիկները: Աղոթքի թերթիկ Բ՝ 1-100: Ու՞մ մոտ է Բ-1 թերթիկը: Եթե կարող եք վեր կենալ, բարձրացրեք ձեր ձեռքը, եթե կարող եք քայլել: Այնտեղ մի քանի կանայք կան, դահլիճի խորքում: Լավ: Բ-1, 2, 3, 4, 5 թերթիկներ ունեցողները թող այստեղ գան: Կուզեի խնդրել այս փոքրիկ երեխաներին, որ այստեղով անցնեն, բեմի հետևով և նստեն այնտեղ: Այժմ մեկից մինչև հինգ համարներն ունեցողները թող մոտենան և գան այստեղ: Դահիլիճի խորքում կանգնածները կարող են մի պահ զբաղեցնել իրենց տեղերը: Իսկ դուք, երեխաներ, անցեք բեմի հետևը: Կցանկանայի, որ հիվանդները շատ մոտ գան, որ աղոթեմ իրենց համար: 246. Հիմա տեսնենք… ես մինչև հինգ համարը կանչեցի, չէ՞: Մեկ, երկու, երեք, չորս հինգ: Նրանք ովքեր ունեն մեկից հինգ համարները, խնդրում եմ թող ձեռք բարձրացնեն, որ տեսնեմ՝ բոլորն այստեղ են: Մեկ, երկու, երեք, չորս… Մեկը պակասում է: Ձեզ մոտ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ համարնե՞րն են: Իսկ ու՞ր է Բ 5 համարի թերթիկ ունեցողը: Ահա, հինգերորդն այնտեղ է: Այո, պարոն, այնտեղով անցեք: Համար հինգ, եկեք այստեղ: Վեց, յոթ, ութ, ինը տասը: Աղոթքի թերթիկներ Բ - վեց, յոթ, ութ, ինը տասը: Մենք այդպես ենք անում, որ խառնաշփոթ չլինի: Պարոն, դուք որ կանգնած եք, ունե՞ք աղոթքի թերթիկ: Յոթերորդ համա՞րն եք: Լավ, եկեք այստեղ մյուսների հետ: Միայն երկու հատ կա ինձ մոտ… Լավ: Աղոթքի թերթիկներ վեց, յոթ, ութ, ինը տասը: Այստեղ միայն երկուսն են: Դուք աղոթքի թերթիկ ունե՞ք, պարոն: Շատ լավ: Ահա և նրանք: Հիմա տասը, տասնմեկ, տասներկու, տասներեք, մինչև քսանը: Եկեք այստեղ: Թողեք, որ այդ մարդն անցնի: Ահա, եղբայր, այդտեղով անցեք, ձեզ համար տեղ բացեցին: Կարո՞ղ է մեկը նրան օգնել, որ այստեղ հասնի: Ուղեկցեք նրան մինչև աղոթքի շարք: Նստեցրեք նրան այդտեղ, և երբ նրա համարը կանչվի, ուղեկցեք նրան այստեղ: 247. Հիմա… ո՞վ չի ստացել աղոթքի թերթիկ: Այնուամենայնիվ լիովին համոզվա՞ծ եք, որ Աստված կարող է բժշկել հիվանդներին: Ուրեմն ձեռք բարձրացրեք: Հավատու՞մ ե ք: Ձեզանից քանի՞սը գիտեն, որ ես ոչինչ չգիտեմ ձեր մասին և չգիտեմ, թե ինչ հիվանդություններ ունեք: Այստեղ գտնվող հովիվներից բացի համարյա ոչ ոքի չեմ ճանաչում այստեղ: Միայն այնտեղ տեսա մեկին, ում ճանաչում եմ: Ես այստեղ հաճախ չեմ լինում, դուք հասկանում եք, և մարդիկ այստեղ գալիս են տարբեր վայրերից: Ես հիմա դա կապացուցեմ: Այստեղ գտնվողներից քանի՞սը գիտեն, որ ես ոչինչ չգիտեմ ձեր մասին: Խնդրում եմ ձեռք բարձրացրեք: Ձեռք բարձրացրեք Աստծո առաջ: Ես նրանց մասին ոչինչ չգիտեմ: Չեմ ասում, որ աղոթքի ժամանակ երբեմն չեն կարող լինել ծանոթ մարդիկ, բայց ամեն դեպքում ես չգիտեմ, թե ինչի համար են նրանք եկել: 248. Ի՞նչ եմ փորձում ես անել: Օգնել ձեզ, որ հասկանաք այս խոսքը. «Դուք էլ կանեք իմ կատարած գործերը»: Հավատու՞մ եք դրան: Հավատու՞մ եք, որ Նա կհաստատի Իր Խոսքը: Մի՞թե Նա չի ասել, որ հայտնվելու է որպես Մարդու Որդի այս ժամանակաշրջանի վերջում: Քանի՞սդ եք հավատում դրան: Նաև ասել է, որ աշխարհը լինելու է Սոդոմի և Գոմորի վիճակում: Հավատու՞մ եք դրան: 249. Բիլլի՛, ինչու՞ նրանց չես բերում այստեղ: Ահա, այսպես շատ լավ է: 250. Ժամանակաշրջանի վերջում Նա կհայտնվի: Հիմա, նայեք, գիտակցու՞մ եք, որ դա լիովին անհնար է: Աղոթքի շարքում կան մարդիկ, որոնց երբեք չեմ տեսել: Այնտեղ նստածների մեջ էլ կան մարդիկ, որոնց երբեք չեմ տեսել: Բայց հիշեք Եբր. 4:15-ում գրվածը. «Որովհետև ոչ թե մի այնպիսի Քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ այնպիսին, որ ամեն կետում փորձվեց մեզ նման, սակայն՝ առանց մեղքի»: Այդպես չէ՞: Եթե Նա Քահանայապետն է, նաև Եբր. 13:8-ն է՝ «նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Մի՞թե այդպես չէ: Ուրեմն ինչպե՞ս է Նա բացահայտվելու: Ինչպես արդեն ասել եմ, Նա միշտ խոսում է Իր մարգարեների բերանով: Դատաստանից առաջ Նա միշտ պատգամ է ուղարկում: Նա երբեք չի փոխում Իր գործելակերպը: 251. Եդեմի պարտեզում Նա որոշեց, թե ինչպես է փրկելու մարդուն՝ անմեղ արյուն թափելով: Նա երբեք դա չի փոխել: Մենք փորձել ենք դա փոխել կրթության միջոցով, Բաբելոնյան աշտարակի, մեծ քաղաքների և նման բաների միջոցով: Մենք փորձել ենք ծրագիրը փոխել, բայց չի ստացվի: Մենք փորձել ենք այդ ծրագիրը փոխել՝ աշխարհին Նրա վերաբերյալ կրթություն տալով: Մենք փորձել ենք այդ ծրագիրը փոխել՝ հարանվանություններ ստեղծելով, բայց դա ոչինչ չտվեց: Միայն մեկ վայր կա, ուր մարդիկ կարող են հավաքվել երկրպագելու համար. դա Արյան ներքո է: Ձեր հարանվանությունները տարբերություններ կստեղծեն ձեր միջև, բայց Արյան ներքո բոլորդ նույնն եք: Նա չի փոխում: 252. Ուրեմն, եթե Նա Քահանայապետն է, որը երբեք չի փոխվում, որը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, ուրեմն Նա պետք է պահի Իր Խոսքը: Ոչ թե որովհետև մենք ենք ասում, որ Նա պահելու է Իր Խոսքը, այլ Նա Ինքն է ասել: Ուրեմն, եթե Նա այդ անում է… Մի պահ կանգ առնենք և մտածենք: Աղոթքի շարքում գտնվողներից քանի՞սը գիտեն, որ ես ոչինչ չգիտեմ ձեր մասին և տեղյակ չեմ ձեր հիվանդություններից: Խնդրում եմ ձեռք բարձրացրեք: Քանի՞սը գիտեն, որ ես նույնիսկ չեմ ճանաչում իրենց: Խնդրում եմ ձեռք բարձրացրեք: 253. Նայեք դահլիճին: Կարիք չկա, որ բոլորդ այստեղ լինեք, բավական է միայն, որ դիպչեք Իր հանդերձին: Պարզապես ասեք. «Տեր Հիսուս, ես հավատում եմ Քեզ»: Պարզապես ասեք. «Ես հավատում եմ: Նաև հավատում եմ, որ Դու դա կարող ես հայտնել Բրանհամ եղբորը»: 254. Ոչ թե նրա համար, որ Բրանհամ եղբայրն է: Նա սովորական մարդ է բոլորի նման: Եվ եթե հափշտակությունը լիներ այս առավոտյան… (մտածեք հափշտակության մասին): Եթե հափշտակությունը լիներ այս առավոտյան (ես դա ասում եմ ամենայն խոնարհությամբ) և եթե մենք գնայինք մեկս մյուսի հետևից, ես համոզված եմ, որ այստեղ հավաքվածների կեսը ինձանից առաջ կհափշտակվեր: Տեսեք, թե ինչ մեծ պատասխանատվություն է ինձ վրա դրված, բայց ինչքան անփութորեն եմ այն կրում: Ես Քրիստոսի անպիտան ծառա եմ: Իմանալով այն ամենը, ինչ գիտեմ Նրա մասին, բայց ապրելով այնպես, ինչպես ապրում եմ… ոչ թե որևէ անբարո կամ անմաքուր բան կա իմ մեջ. ոչ մի նման բան, Աստված գիտի, որ ճիշտ եմ ասում: Ես ջանում եմ ճիշտ վարվել, բայց ինձ թվում է, որ ես չեմ կարողանում անել այնպես, որ մարդիկ հասկանան: Եթե իմ փոխարեն լավ կրթություն ստացած մեկը խոսեր մարդկանց հետ, գուցե ավելի լավ բացատրեր մարդկանց: Բայց ամեն դեպքում, հիշենք, որ ոչ բոլորը կընդունեին այդ բաները: Դուք հասկանու՞մ եք: Ամեն դեպքում Նա գիտի, թե ինչ է անելու: Դրա համար ես հանձնվում եմ Իրեն և ասում. «Տե՛ր, ես Քո ձեռքերում եմ, արա այն, ինչ Քեզ հարմար է»: Եվ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան… 255. Կարծեմ ես ճանաչում եմ այս կնոջը: Չեմ հիշում, թե ով է նա, բայց ճանաչում եմ: Ես արդեն տեսել եմ Նրա դեմքը, բայց այս պահին չեմ հիշում, թե ով է նա: Դուք ինձ ճանաչու՞մ եք: Լավ: Կարծեմ ինչ-որ տեղ տեսել եմ, նրան, բայց չգիտեմ, թե ով է նա: Դուք այն կինը չե՞ք, որի ամուսինն աշխատում է «Սեվըն-Իլեվըն»-ում, Նյու Օլբանիում: Ո՛հ, այո, դուք տիկին Էգանն եք: Դուք արդեն եկել եք այս եկեղեցին: Ես գնացել էի Ռոյի հետ: Այնտեղ՝ լեռներում չէ՞: Ի՞նչ: Նրա քու՞յրը: Ռոյը և ես մեքենայով գնում էինք, և նա հիշատակեց այդ ազգանունը: Տերն ինձ ուղարկեց այնտեղ և անմիջապես բժշկեց այդ կնոջը: Այո, հիմա հիշում եմ: 256. Բայց թե ինչ խնդիր ունեք դուք, ոչ մի գաղափար չունեմ: Դուք այդ գիտեք: Բայց եթե Տեր Հիսուսը նրան ասի, թե ինչ է արել ինքը… Գուցե նա ֆինանսական խնդիրներ ունի: Գուցե ամուսի՞նն է հիվանդ, կամ երեխաներից մեկը, եթե երեխաներ ունի: Ես չգիտեմ: Գուցե երեխաներից մեկը իրեն վատ է պահում: Գուցե նա եկել է, որ որևէ բան իմանա դրա վերաբերյալ: Ես չգիտեմ: Բայց Նա գիտի: Հասկանու՞մ եք: 257. Լավ լսեք, որ հասկանաք սա: Ես երբեք դա հրապարակավ չեմ ասել, բայց հիմա առաջնորդվում եմ ասելու: Ի՞նչ է խոսքը: Դա արտահայտված միտք է: Ինչպե՞ս կարող եմ արտահայտել նրա միտքը. ինչպե՞ս կարող եմ նրան ասել, թե ինչ մտքեր ունի նա: Պետք է այդ միտքը որոշ չափով ներկայացվի, իսկ նա չի կարող այդ անել: Դրա համար ես Նրա՛ միտքը պիտի արտահայտեմ, եթե դա ճիշտ է… Եթե Աստծո միտքն է, ճիշտ կլինի, եթե Աստծո միտքը չէ, ճիշտ չի լինի: Այս կինը դա կիմանա, դուք կիմանաք, բոլորը կիմանան: Ոչ մի կերպ չես կարող շրջանցել դա: Կամ Աստծուց է, կամ Աստծուց չէ: Նրա Շնորհքը հերիք է: Այժմ բոլորդ հավատացեք: 258. Քանի՞սը կհավատան: Գուցե երբեք չեք եկել այսպիսի հավաքույթների, բայց կհավատա՞ք, եթե Աստված անի այդ: Եվ դուք, որ աղոթքի շարքում չեք, նույնպես աղոթեք: Աղոթքի շարքում լինեք թե ոչ, աղոթեք: 259. Տեր Հիսուս, ես շատ ժամանակ զբաղեցրի, բայց սա Քո ծառայությունն է: Ես արեցի այն ամենը, ինչը մարդու համար հնարավոր է, բայց Դու Աստված ես, և մնացածը Քո ձեռքում է, ո՛վ Հայր: Թող հայտնի լինի բոլորին, որ Դու Աստված ես, և Քո Խոսքը ճշմարտություն է: Հաստատիր Քո Խոսքը, ո՛վ Տեր, այս վերջին օրերում, երբ Մարդու Որդին հայտնվելու է: Ինչպե՞ս Նա հայտնեց Իր անձը: Որովհետև Նա Խոսքն էր: Ի՞նչ է Խոսքը: Նա զանազանում է սրտի խորհուրդներն ու մտքերը: Խոսքը զանազանեց Պետրոսի, Փիլիպոսի, Նաթանայելի, ջրհորի մոտ կանգնած կնոջ և բոլոր մյուսների մտքերը: Նա գիտեր, որ փոքրիկ աղջիկը քնած էր, ոչ թե մեռած: Խնդրում եմ, Տեր, որ օգտագործես այս երկրային բնակության խոնարհ վրանները, որ ճանաչեն Քեզ: Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: 260. Դուք գիտեք, որ ես չեմ կարող բժշկել: «Բրանհամ եղբայր, ի՞նչ է պարգևը: Դա ինչ-որ բան է, որը դուք օգտագործու՞մ եք»: Ո՛չ, դա ինչ-որ բան է, որով սովորում ես մի կողմ քաշվել: Հասկանու՞մ եք: Քանի դեռ ինքներդ եք գործում, ոչինչ չի ստացվի: Ուիլյամ Բրանհամն իմ ամենամեծ թշնամին է: Բայց եթե կարողանամ մի կողմ քաշվել, Հիսուս Քրիստոսը կարող է օգտագործել այս մարմինը: Այժմ անդրադառնանք այս կնոջը: Եթե նա հիվանդ է… 261. Ահա մի կին, որն իր ոտքը դրել է աթոռի վրա: Եթե Հիսուսն այստեղ լիներ, կիջներ այդ կնոջ մոտ, ձեռքը կդներ նրա վրա, և նրա ոտքը կբժշկվեր: Դրանում ոչ մի կասկած չկա: Բայց մենք մարդիկ ենք, անմաքուր ձեռքերով: Նրա ձեռքերը սուրբ են. Աստված հաստատել է այդ: Նա Խոսքն էր: Հավատու՞մ եք: Նրա հանդեպ ոչ մի կասկած չունենք: Նա ձեռքը կդներ նրա վրա և կասեր. «Դուստր, բժշկվիր», և նա կբժշկվեր: Բայց Նա մեզ պատվեր է տվել նույնն անելու: Կարծում եմ, որ Նա հստակ կերպով հաստատել է դա: 262. Եթե Նա ինձ տեսիլք տար և ասեր այդ կնոջը ինչ-որ բան անել: Այդ ժամանակ հավատում եմ, որ ձեռք կդնեի նրա վրա, և նա կբժշկվեր: Դուք հավատու՞մ եք դրան: Իսկ եթե տեսիլք չտա: Ի՞նչ է անում տեսիլքը: Պարզապես հավատք է տալիս ինձ: Այն հավատք է փոխանցում, Աստծո անտեսանելի զորությունը: Եթե հիմա բոլորդ այս պահին մեռնեիք, դուք ինքներդ ձեզ չէիք տեսնի ձեր մարմնից դուրս գալիս: Ձեր բոլոր մտավոր կարողությունները կհեռանային, բայց դուք չէիք տեսնի դրանց հեռանալը: Այն, ինչ շարժում է իմ ձեռքերը, ուժ է, այդպես չէ՞: Եթե այդ ուժը, որը ինձ մղում է մտածելու, քարոզելու, ապրելու, գործելու, որը շարժում է տալիս իմ մարմնին, հեռանար ինձանից, դուք դա չէիք տեսնի: Դա անտեսանելի ուժ է: Հավատքն էլ է այդպիսին: Բաց մի թողեք դա: Հավա՛տքը: Հիսուսն ասաց. «Հիվանդների վրա ձեռք կդնեն…»: Եթե տեսիլք տեսնեի և նրա վրա ձեռք դնեի, հավատում եմ, որ նա կլավանար, որովհետև տեսիլք տեսա և հավատացի տեսիլքին: Բայց ի՞նչ է ասում Խոսքը: Ձեռք դիր նրա վրա նույն հավատքով: Տեսիլքը պարզապես ներգործում է իմ հավատքի, ձեր հավատքի վրա: Եթե նույն հավատքն ունեք, բայց տեսիլք չկա, էլի նույն կերպ կգործի: Որոշ մարդկանց մեծ հավատք է տրված: Մյուսները այդպիսի հավատք չունեն և տեսիլքներ են ունենում, որը նրանց հավատք է տալիս: Հասկանու՞մ եք դա: Նույն անմաքուր ձեռքերն են, նույն մարդն է, բայց մենք պարզապես ձեռք ենք դնում նրա վրա: 263. Այժմ թույլ տանք, որ Սուրբ Հոգին հաստատի Իր ներկայությունը, հաստատի Իր խոստումի Խոսքը: Ես մոռացա ձեր ազգանունը: Ի՞նչ է ձեր ազգանունը: Էգան: Նա կարող էր ինձ այդ ասել, եթե կամենար, բայց ես պարզապես ուզում էի ասել, որ ճանաչում եմ ձեզ: Այժմ խնդրում եմ, մի րոպե ավելի մոտ եկեք: Այնտեղ մարդիկ են կանգնած, որոնք աղոթում են: Տիկին Էգան, ես Քրիստոսի ծառա եմ և քարոզել եմ Խոսքը, որը հավատում եմ, որ Ճշմարտություն է: Դուք հավատու՞մ եք: (Տիկին Էգանը պատասխանում է՝ այո: Ծան. խմբ.): Դուք հավատում եք: Եթե ինչ-որ բանի կարիք ունեք, ես չեմ կարող ձեզ տալ, որովհետև ոչինչ չունեմ տալու: Միայն այն դեպքում, եթե ձեզ մի քիչ փող է պետք, կամ ուզում եք, որ խոսեմ ձեր ամուսնու, ձեր երեխաների, հարազատների հետ. դա կարող եմ անել: Բայց եթե կարիք ունեք բժշկության, ես չեմ կարող դա տալ. այն արդեն գնված է ձեզ համար: Բայց պարգևի միջոցով կարող եմ օգնել ձեզ հասկանալու (եթե հավատք ունեք), որ այն արդեն գնված է ձեզ համար, որովհետև Նա, ով վճարել է դրա համար, Միակը, որին պետք է հավատաք, Աստծո Որդին է: Նա, ով վճարել է գինը, ներկա է այստեղ: Հասկանու՞մ եք: Նա, ով վճարել է գինը, ներկա է այստեղ: 264. Բայց դուք ինձ ճանաչում եք որպես եղբոր, որպես քարոզչի, իսկ ես ձեզ ճանաչում եմ որպես քրոջ: Եվ մենք Նրան ճանաչում ենք, գիտենք, որ Նա Աստված է: Այժմ եթե իմ ստացած պարգևի միջոցով մի կողմ քաշվեմ, այդ անտեսանելի Անձը կարող է խոսել ձեզ հետ իմ միջոցով…Գիտեք, երբ ես աղոթում եմ, Աստված ինձ չի տեսնում, այլ լսում է իմ ձայնը Հիսուսի արյան միջոցով: Հասկանում եք, Նա ինձ չի տեսնում, այլ լսում է իմ ձայնը: Եվ այդ Արյունը ներկայացնում է իմ խնդրանքը: Նա լսում է իմ ձայնը, բայց տեսնում է միայն Արյունը: Նա ինձ չի տեսնում, դրա համար չեմ կարող անմաքուր լինել, երբ Արյան տակ եմ: Արյունը մաքրում է, դա իմ և Աստծո միջև է: Եվ Նա խոստացել է. «Ինչ որ Հորը խնդրեք, ես կանեմ»: Հավատու՞մ եք, որ դա ճշմարտություն է: 265. Այժմ եթե բոլորը… թվում է, որ… Կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է կատարվում: Սաթի գույնի մի Լույս է մտնում այստեղ և շարժվում: 266. Նա չէր կարող դա թաքցնել, եթե նույնիսկ ուզենար: Ոչ: Դուք այստեղ եք ձեզ հետ կատարվածի պատճառով: Դուք թոքերի բորբոքում եք ունեցել և եղել եք հիվանդանոցում: Դուք եղել եք թթվածնային բարձիկի տակ: Եվ հիմա տանջվում եք այդ բուժումների հետևանքով: Դուք բժշկվելու եք: Հիսուս Քրիստոսը ձեզ բժշկելու է, դուք առողջանալու եք: Շարունակեք հավատալ, քույր Էգան: Ես ձեզ վրա ձեռք կդնեմ Հիսուս Քրիստոսի Անունով: Թող Տերն օրհնի ձեզ, քույր: Գնացեք, ուրախ եղեք և մի կասկածեք Նրա ասածին: 267. Բարև ձեզ, քույր: Չեմ կարծում, որ ձեզ ճանաչում եմ: Մենք անծանոթ ենք իրար: Ահա մի կին, որին ես չեմ ճանաչում: Ես ձեզ չեմ ճանաչում: Ոչ մի կերպ չեմ կարող իմանալ, թե դուք ով եք: Բայց հավատու՞մ եք, որ Աստված կարող է ձեր վերաբերյալ հայտնել ինձ Իր Խոսքի միջոցով, քանի որ խոստացել է: Հավատու՞մ եք, որ Նա կարող է ինձ ասել ձեր մասին: Եվ դա ձեզ կմղի Նրան ընդունելու, այդպես չէ՞: Իմանալով, որ դա ինձանից չէ, ես ընդամենը ձեր եղբայրն եմ, այլ դա Նրանից է, ով ձեր Փրկիչն է: Հավատու՞մ եք դրան: Ձեզ ասել են, որ պետք է ստամոսքի, աղիների վիրահատության ենթարկվեք: Դա բացարձակ ճշմարտություն է: Դուք ուզում էիք խուսափել դրանից: Հիմա հավատու՞մ եք, որ Հոգին այստեղ է, Քրիստոսի Հոգին է մեզ շրջապատում և Նա ինձ վրա է: Հավատու՞մ եք, որ ձեռնադրության միջոցով ձեզ է փոխանցվում իմ մեջ եղած հավատքը, և դուք Հայր Աստծո առջև հավատու՞մ եք, որ բժշկվելու եք: Տեր Հիսուս, ես հնազանդվում եմ Քո պատվիրանին, որ ասել ես. «Հավատացողներին կուղեկցեն հետևյալ նշանները: Հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան»: Թող մեր քույրը բժշկվի Աստծո փառքի համար: Հիսուսի Անունով: Ամեն: Վերադարձեք տուն, մոռացեք այդ վիրահատությունը և շարունակեք հավատալ ամբողջ սրտով: 268. Բարև ձեզ, տիկին: Ես այսպես խոսում եմ ձեզ հետ՝ ձեր հոգու հետ հաղորդակցություն գտնելու համար: Ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն արեց, երբ ջրհորի մոտ ասաց այն կնոջը. «Ինձ ջուր տուր խմելու»: Կարծեմ ձեզ երբեք չեմ տեսել, կարծում եմ, որ մենք անծանոթ ենք իրար: Ճի՞շտ է: Եթե ճիշտ է, խնդրում եմ, ձեռք բարձրացրեք, որ բոլորն իմանան: Ես չեմ ճանաչում այս կնոջը: 269. Ահա, սա ճշմարիտ բժշկություն է, ճշմարիտ հավատք, ճշմարիտ Խոսքը, Աստծո բացահայտված մաքուր Խոսքը, որն ապացուցում է, որ Նա մեռած չէ, ապրում է հավիտյան: «Ինձ հավատացողն այն գործերն էլ կանի, որ ես եմ անում… հիվանդների վրա ձեռքերը կդնեն, ու նրանք կառողջանան»: Ո՛հ, ինչպե՞ս կարող էիք կասկածել դրան: Նա գիտի, թե ով կհավատա, ով չի հավատա: Իսկ ես չգիտեմ: Այդ Նա է, որ ամեն բան գիտի: 270. Այս կինն ինձ անծանոթ է: Ես չեմ ճանաչում նրան, կյանքում երբեք չեմ տեսել նրան: Երիտասարդ կին է, ինձանից շատ ավելի երիտասարդ: Ես երբեք չեմ տեսել նրան: Նա այստեղ գալով նպատակ ուներ: Տիկին, հավատու՞մ եք, որ այն ամենը ինչ սովորեցրել եմ Աստվածաշնչի համաձայն, ճշմարտություն է: Դուք հավատում եք, որ Ճշմարտություն է: Եվ դուք դա ընդունում եք ոչ թե նրա համար, որ ես եմ ասել, այլ որովհետև Աստված է ասել, չէ՞: 271. Հավատու՞մ եք, որ մենք ապրում ենք վերջին օրերում, այն օրերում, երբ Մարդու Որդին պիտի հայտնվի: Որ մենք այսօր ունենք Խոսքի ամբողջությունը Լյութերի, Ուեսլեյի, մկրտականների, հոգեգալստականների ժամանակներից ի վեր, բոլոր այդ բաների հայտնությունը: Յոթերորդ հրեշտակը պետք է բացահայտեր կնիքների խորհուրդը, որն ամփոփված է Մարդու Որդու ծառայության մեջ: Նրա ժամանակը լրացավ, որի ընթացքում Նրա Խոսքի լիությունը դրսևորվելու է Նրա Մարմնի լիության մեջ: Դա Խոսքն է: Ասված Խոսքի միջոցով Խոսքը բացահայտվեց: Ուրեմն, եթե Աստված ինձ հայտնի, թե որն է ձեր հիվանդությունը, կամ… Նա է ձեզ ստեղծել և ամեն բան գիտի ձեր մասին, եթե հայտնի… Դուք առողջ տեսք ունեք: Բայց եթե Նա ինձ հայտնի, կիմանաք՝ ճիշտ է թե ոչ: Դուք կընդունե՞ք դա: Նայեք ինձ: Դուք ակնոց եք կրում: Դա ձեզ պետք է, բայց դրա համար չեք եկել այստեղ: Դուք եկել եք արյան թրոմբի պատճառով: Տեսնու՞մ եք: Հավատու՞մ եք, որ Նա ինձ կասի, թե որտեղ է դա: Ոտքերում: Հավատու՞մ եք, որ Աստված է ինձ դա ասում: Հավատու՞մ եք, որ Աստված կարող է ինձ ավելին ասել ձեր մասին: Ես ուրախ եմ, որ մենք իրար չէինք ճանաչում և ես առաջին անգամ եմ ձեզ հետ խոսում: Հավատու՞մ եք, որ Նա ինձ կարող է ասել, թե որտեղից եք դուք: Դուք Ինդիանա նահանգի Գարի քաղաքից եք: Հավատու՞մ եք, որ Նա ինձ կարող է ասել, թե ով եք դուք: Դուք տիկին Օգդենն եք: Դա ճիշտ է: Այժմ վերադարձեք տուն և եղեք բժշկված Հիսուս Քրիստոսի Անունով: 272. Բարև ձեզ, տիկին: Մենք անծանոթ ենք իրար: Ես ձեզ չեմ ճանաչում: Բայց հավատու՞մ եք, որ Աստված կարող է ինձ հայտնել ձեր հիվանդությունը: (Քույրը պատասխանում է՝ «Ես դա գիտեմ»: Ծան. խմբ.): Դուք դա գիտեք: Շնորհակալություն, քույր: Շատ լավ է: Քանի որ դուք դա գիտեք, ձեր աղեթափությունը կբուժվի: Ձեր կողքում ուռուցք ունեք: Ճիշտ է, չէ՞: Ուզու՞մ եք ասեմ՝ որ կողմում է գտնվում: Աջ կողմում: Դա ճիշտ է: Վերադարձեք տուն և հավատացեք, դուք կբժշկվեք: 273. Հավատու՞մ եք: Բացարձակապես, դա ճշմարտություն է: Հավատու՞մ եք, որ Աստծո Որդին, Մարդու Որդին ժամանակների ընթացքում եկավ ինչպես խոստացել էր: Բայց հավատու՞մ եք, որ ներկայիս աշխարհը Սոդոմի վիճակում է և Սոդոմի նման կրակով կործանվելու է: Չմոռանաք, որ Սոդոմի բնակիչները հեթանոս էին: Բայց Սոդոմում կային մի քանի արդարներ: Աստված պատգամաբեր ուղարկեց, որ նրանց դուրս բերի քաղաքից: Մի քանիսը դուրս եկան, բայց մեծամասնությունը մնաց: Բայց լեռան վրա մի խումբ կար (Աբրահամը) և պատգամաբերը գնաց նրան ասելու, թե ինչ է պատահելու: Համենայն դեպս, դա ուղղակիորեն նրան չէր վերաբերում: Այսօրվա աշխարհը այդ վիճակում է, և Հիսուսը Աստծո Որդին է, Մարդու Որդին, Դավթի Որդին, որ եկել է հայտնելու Իր անձը: 274. Ես մի բան նկատեցի այս կնոջ մոտ: Նա հիվանդության համար չի եկել այստեղ: Գիտե՞ք, թե ինչ էր ուզում նա ինձ խնդրել: «Ձեռք դրեք ինձ վրա, որ ստանամ Սուրբ Հոգու մկրտությունը»: Տեսնու՞մ եք: Ճի՞շտ է դա: Ձեռք բարձրացրեք, եթե դա ճիշտ է: Նա փառավոր բան է խնդրում: Սիրելի երկնային Հայր, խնդրում եմ տուր Քո զավակին իր սրտի փափագը, թող նա ստանա Սուրբ Հոգու մկրտությունը: Նա այն կստանա: Ամեն: Դուք կստանաք: Թող Աստված օրհնի ձեզ: 275. Դուք, որ նստած եք այնտեղ՝ խորքում, հավատու՞մ եք: Ամեն բան հնարավոր է հավատացողին: Ձեր սրտի խորքից հավատու՞մ եք, որ ձեր թրոմբն էլ կանհետանա: Դուք, որ այնտեղ նստած եք կանաչ վերնաշապիկով, ձեռք բարձրացրեք, եթե հավատում եք, որ կանհետանա: Այն կանհետանա: Ես երբեք չեմ տեսել այդ մարդուն: Նա ինձ լիովին անծանոթ է: Ես երբեք չեմ տեսել նրան: 276. Դուք, որ գտնվում եք այս դահլիճում, հավատու՞մ եք: Մի՞թե չեք տեսնում, որ այս ամենը Նա՛ է անում: 277. Աստծո համար քաղցկեղ բժշկելը դժվար չէ: Նա կարող է այդ բժշկել, այդպես չէ՞: Հավատու՞մ եք, որ Նա այդ կանի: Ուրեմն շատ լավ է: Գնացեք և ստացեք ձեր բժշկությունը Հիսուս Քրիստոսի Անունով: Պարզապես հավատացեք ամբողջ սրտով: 278. Բարև, փոքրիկ: Գիտե՞ս, որ Հիսուսը թափել է Իր Արյունը, որ քո արյունը կատարյալ վիճակում լինի: Դու հավատու՞մ ես: Ո՛վ Աստված իմ, ես օրհնում եմ այս երեխային, թող նա արյան փոխներարկում ստանա Գողգոթայից: Վերացրու ողջ շաքարը, ո՛վ Տեր և բժշկիր նրան Հիսուսի Անունով: Տերն օրհնի քեզ: 279. Բարև ձեզ, պարոն: Հավատու՞մ եք, որ Նա կարող է բժշկել ձեր մեջքը և առողջացնել: (Եղբայրը պատասխանում է՝ «Գիտեմ, որ կարող է»: Ծան. խմբ.): Շատ լավ է, շարունակեք հավատալ: Դուք հավատք ունեք: Ես պարզապես ձեռք կդնեմ ձեզ վրա, քանի որ խնդրում եք: Թող Աստված օրհնի ձեզ, եղբայր: 280. Դուք հավատու՞մ եք: Նա կերակուրը ստեղծել է ուտելու համար, և ստամոքսը ստեղծել է մարսելու համար: Եվ եթե ինչ-որ բան կարգին չէ այդ ստամոքսում, Նա Բժիշկն է: Դուք հավատու՞մ եք: Շատ լավ, այդքանն իմանալը բավական է: Հավատացեք ձեր ողջ սրտով: 281. Քանի որ դուք էլ նույն հիվանդությունն ունեք, պարզապես գնացեք և դուք էլ հավատացեք ամբողջ սրտով: 282. Շատ լավ: Բերեք այստեղ այդ աղջկան: Բարև ձեզ: Ի՜նչ գեղեցիկ փոքրիկ աղջնակ: Նա չափացանց փոքր է արդեն կանացի հիվանդություն ունենալու համար: Հավատու՞մ ես, որ Հիսուսը քեզ կբժշկի: Ով Աստված իմ, այս փոքրիկ աղջիկը… Հիսուս Քրիստոսի ներկայությամբ ես վռնդում եմ այս թշնամուն. թող հեռանա նրանից և թող աղջիկը բժշկվի: Հիսուսի Անունով: Ամեն: Թող Աստված օրհնի ձեզ: 283. Հավատու՞մ եք: Ես սև ստվեր եմ տեսնում. դա մահն է: Քաղցկեղը… Աստված կարո՛ղ է բժշկել քաղցկեղը: Հավատու՞մ եք դրան ողջ սրտով: Հավատու՞մ եք, որ Նա ձեզ կբժշկի: Հիսուս Քրիստոսի Անունով ես վռնդում եմ այդ անիծված հիվանդությունը: Թող Քրիստոսի խաչը ոչնչացնի այն: Թող բժշկվի Հիսուսի Անունով: Մի՛ կասկածեք, այլ գնացեք և հավատացեք ձեր ամբողջ սրտով: Ամեն: Ամեն բան հնարավոր է հավատացողին: 284. Բարև ձեզ, քույր: Անկասկած, հոդաբորբը կհեռանա ձեզանից, և դուք լիովին կառողջանաք, եթե հավատաք: Հավատու՞մ եք, որ նորից կարող եք քայլել և լավ զգալ: Թող Տերն օրհնի և բժշկի այս քրոջը Հիսուսի Անունով: Գնացեք և հավատացեք ամբողջ սրտով: 285. Հավատու՞մ եք, որ դա ձեզ հետ էլ կկատարվի: Ես հավատում եմ, որ արդեն կատարվեց, եթե հավատում եք, որ հենց այս պահին բժշկված եք: Ես հավատում եմ, որ այն հեռացավ ձեզանից: Հիսուս Քրիստոսի Անունով թող մեր եղբայրը գնա առողջ ու նորմալ վիճակով Աստծո փառքի համար: Ամեն: 286. Վերջապես դա կատարվեց: Դուք, որ այնտեղ նստած լաց եք լինում, հավատու՞մ եք, որ թութքը կհեռանա ձեզանից: Նա կանգնած է հենց այս մարդու կողքին: Դուք հավատացել եք, չէ՞: Հավատացեք ձեր ամբողջ սրտով, հիմա կարող եք վերադառնալ Թեքսաս: Դուք բժշկված եք: Ես երբեք չէի տեսել այս մարդուն: 287. Փոքրիկս, դու հավատու՞մ ես, որ քո մեջքը կբժշկվի: Պատրա՞ստ ես բժշկվելու: Տեր Հիսուս, դիպչիր այս փոքրիկին և բժշկիր նրան Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Հավատա՛ ամբողջ սրտով: 288. Այժմ Հոգին ավելի ու ավելի է մոտենում. Նա լցնում է այս դահլիճը: Դժվար է ասել, թե որտեղից է գալիս դա. շատերը այս դահլիճում լարված նյարդեր ունեն: Թույլ տվեք ձեզ մի բան ցույց տալ: Այստեղ քանի՞սդ եք նյարդային: Ձեռք բարձացրեք: Դժվար է ասել, թե… Բայց Աստված ամեն բան գիտի, Նա գիտի ձեր սրտի փափագները: Դուք ամեն ջանք արեցիք: Ձեր կյանքում շատ բաներ կան, որոնք դուք ցանկանում եք թողնել և փափագում եք ողջ էությամբ ծառայել Աստծուն: Միշտ ինչ-որ բան պահում էր ձեզ: Հավատու՞մ եք, որ այս առավոտյան ազատագրվելու եք բոլոր այդ բաներից: Հավատու՞մ եք դրան: 289. Մեր երկնային Հայր, որպեսզի բոլորը տեսնեն, որ Դու ես Քրիստոսը, Աստծո Որդին, խնդրում եմ, բժշկիր այստեղ կանգնած այս թանկագին կնոջը և հանգստացրու նրան: Մենք բոլորս գիտենք, թե ինչից է նա տառապում և խնդրում ենք, որ բժշկես նրան: Եվ ես իմ ողջ հավատքով ձեռք եմ դնում նրա վրա… ես ինքս էլ այս պահին սատանայից հարձակում եմ ստանում՝ հոգնած եմ, չափազանց շատ գործեր ունեմ, նյարդերս հիվանդ են: Սատանա՛, հեռացի՛ր նրանից: Ես իմ ողջ հավատքով ձեռք եմ դնում նրա վրա: Հեռացիր նրանից: Հիսուսի Անունով: Գնացեք և հավատացեք Նրան: 290. Ես ձեզ չեմ ճանաչում: Դուք լիովին անծանոթ եք ինձ: Եթե հավատում եք, այդ աղեթափությունը կբժշկվի: Մեկ բան էլ. դուք նաև հոդաբորբ ունեք: Եթե հավատում եք, դուք կբժշկվեք: Ձեր մեջքի հիվանդությունը հեռացավ ձեզանից: Գնացեք և հավատացեք: 291. Հավատու՞մ եք ձեր ամբողջ սրտով: Այսքա՞նն են մնացել աղոթքի շարքում: Ինչ-որ մեկը մնացե՞լ է շարքում: Բոլորդ եկեք այստեղ, որ հիվանդների վրա ձեռք դնեմ: Մի պահ խոնարհենք մեր գլուխները: Արդեն մեկ ժամ անցավ: Ով մեր Աստված, ես ձեռք եմ դնում քրոջս վրա, մինչ Սուրբ Հոգու օծությունը այստեղ ներկա է: Խնդրում եմ, բժշկիր նրան Հիսուսի Անունով: Սիրելի երկնային Հայր, ես ձեռք եմ դնում եղբորս վրա (Չձայնագրված հատված ձայներիզի վրա: Բրանհամ եղբայրը շարունակում է աղոթել հիվանդների համար: Ծան. խմբ.): Հավատացեք… 292. Ոհ, եղբայր, չե՞նք աղոթել ձեզ համար: (Չձայնագրված հատված ձայներիզի վրա: Ծան. խմբ.): Եղբայր, գիտե՞ք, թե նա ինչ արեց: Նա եղջերուներ էր որսում: Նա ինձ ասաց, որ ինքը հրացան ուներ, որով գնում էր եղջերու որսալու, բայց հիմա շատ ծեր էր որսի գնալու համար: Նա բերեց իր հրացանը և ինձ տվեց: Ամեն: Բոլորս միասին ասենք՝ «Փառք Տիրոջը»: (Եկեղեցին ասում է՝ «փառք Տիրոջը»: Ծան. խմբ.): Կը սիրեմ զինք (Չմոռանաք այն հարցերը, որոնք ուզում եք ինձ տալ: Եթե այսօր չեք կարող, բերեք չորեքշաբթի կամ կիրակի օրը) Կը սիրեմ զինք, Զի նախ Ինք զիս սիրեց Եվ Գողգոթայի խաչի վրա Փրկություն գնեց: (Բոլորդ անցե՞լ եք աղոթքի շարքով): 293. Մտածեք, թե Նա որքան քաղցր է մեզ համար հիմա: Պարզապես մտածեք, որ Նա հաստատում է Իր Խոսքը: Հասկանու՞մ եք, եթե ես բժշկեի, այլ կերպ կլիներ, բայց Նա արդեն արել է դա: Տեսնու՞մ եք, Նա պարզապես հաստատում է Իր ներկայությունն այստեղ: «Ես մեռած էի և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից»: Երբեք Նրա նման մեկը չի եղել: Նա եզակի էր: Նա Աստված էր: Երբեք չի եղել մեկը, որ Նրա նման է ապրել: Երբեք չի եղել մեկը, որ Նրա նման է ծնվել: Երբեք չի եղել մեկը, որ Նրա նման է մահացել: Երբեք չի եղել մեկը, որ Նրա նման հարություն առած լինի: «Ո՛հ,-կասեք դուք ինձ,-եղել են հարություն առածներ»: Դա ճիշտ է, բայց նրանք նորից մահացել են: Բայց Նա կենդանի է հավիտյան: Երբեք ոչ մի մարդ Նրա նման հարություն չի առել: Նա մեռելներից հարություն է առել հավիտյան: 294. (Բրանհամ եղբայրը երգում է՝ «Կը սիրեմ զինք»): Եկեք հիմա երգենք Նրան: Կը սիրեմ զինք Կը սիրեմ զինք, Զի նախ Ինք զիս սիրեց Եվ Գողգոթայի խաչի վրա Փրկություն գնեց: 295. Խոնարհենք մեր գլուխները: Տեր Հիսուս, ես սիրում եմ այս մարդկանց: Ես մտադիր չէի նրանց այսքան երկար պահել: Շատերը փոքրիկ երեխաներ ունեն, որոնք սպասում են, քաղցած են և չեն կարող այս բաները հասկանալ: Բայց նրանք եկել են այստեղ, որովհետև գիտեն, որ մարդը կարող է ապրել միայն Աստծո Խոսքով: Եվ երբ Խոսքն ասվում է և հաստատվում, նրանք իմանում են, որ դա կարող է լինել միայն Քեզանից: Խնդրում եմ, օրհնիր նրանց, Հա՛յր: Թող նրանք առողջություն և ուժ ունենան, որ կարողանան շարունակել մեզանից յուրաքանչյուրի առջև դրված մնացած ճանապարհը: Օրհնիր նրանց այս ողջ շաբաթվա ընթացքում: Եվ եթե Քո կամքն է, որ էլի եկող կիրակի հավաքվենք այստեղ պաշտամունքի համար, խնդրում եմ, որ զորացնես նրանց: Ոմանք չեն կարող գալ, որովհետև պետք է տուն վերադառնան՝ երկրի մյուս ծայրը, ծովի մյուս կողմը կամ միացյալ նահանգներից դուրս: Խնդրում ենք, որ նրանց հետ լինես և օգնես նրանց: Թող մենք մի օր հանդիպենք Հիսուսի ոտքերի մոտ: Շնորհիր մեզ այդ, Հա՛յր: Խնդրում եմ, օգնիր մեզ հիմա, որովհետև սիրում ենք իրար և հավատում ենք Քեզ և հույս ունենք, որ մեր սրտերը կապող լարերը մի օր հավիտենական թել կդառնան: Թույլ տուր, որ հավիտենության ընթացքում ապրենք այն քառակուսի Քաղաքում: Հիսուսի Անունով: Ամեն: Առ քեզ հետ Հիսուս անունը, Ով որդի ցավոց, վշտաց (Միմյանղ ձեռք սեղմեք) Տա սփոփանք քեզ և ցնծում մը, (Շրջվեք մեկի կողմը, սեղմեք նրա ձեռքը և ասեք. «Ես երջանիկ եմ այս առավոտ ձեզ հետ այստեղ լինելու համար) Առ զայն հետդ անկասկած:


Այժմ լսեք սա, երգեք այսպես.


Ո՛հ, անգին քաղցր անուն

(Աստված օրհնի ձեզ)

Հույս երկրի, ցնծումն երկնից,

Ո՛հ, անգին քաղցր անուն

Հույս երկրի, ցնծումն երկնից:

Հիսուսի անունն առ քովդ

Իբր ասպար փորձութենե

(լավ լսեք)

Մրմնջե զայն աղոթքովդ

Թակարդներ երբ շուրջ պատեն:

Ո՛հ, անգին քաղցր անուն

Հույս երկրի, ցնծումն երկնից,

Ո՛հ, անգին քաղցր անուն

Հույս երկրի, ցնծումն երկնից:

Բովանդակություն