Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով
Շարք 2 թիվ 8
ՁԵՐ ԿՅԱՆՔԸ
ՎԱՅԵ՞Լ Է ԱՎԵՏԱՐԱՆԻՆ
(Is
your life worthy of the Gospel?)
Հունիսի 30, 1963 թ.
Բրանհամի խորան
Ջեֆերսոնվիլ, Ինդիանա, ԱՄՆ
1. Մի պահ կանգնած մնանք, խոնարհենք մեր գլուխները և նայենք Տիրոջը: Եվ եթե խնդրանք ունեք մատուցելու Տիրոջը, բարձրացրեք ձեր ձեռքը դեպի Նա և այս ընթացքում պահեք ձեր սրտում այն, ինչ փափագում եք:
2. Ով երկնային Հայր, մենք շնորհակալ ենք Քեզանից, որ մեզ շնորհեցիր
այս օրը: Այն արդեն մտնում է պատմության մեջ: Այս առավոտվա պաշտամունքն արդեն
անցյալում է; Այս պահին ասված խոսքերը արդեն օդում են և ձայներիզների վրա, և մենք
դրանց համար մի օր պատասխան ենք տալու: Դրանք կարող են լինել կամ ճիշտ կամ սխալ:
Բայց հավատում ենք, որ ճիշտ են, որովհետև Քո Խոսքերն են:
3. Այս երեկո աղոթում ենք, որ մեր խնդրանքները մեզ շնորհես: Մենք
բարձրացնում ենք մեր ձեռքերը՝ Քեզ ներկայացնելու մեր խնդրանքները, որոնց մասին դու
գիտես, որ դրանց կարիքն ունենք: Դրա համար խնդրում ենք, որ Դու մեզ պատասխանես,
Տեր, որ տաս մեր սրտի փափագը, եթե դա օգտագործելու ենք Քո փառքի համար: Շնորհիր
մեզ այդ, Տեր:
4. Վերցրու մեր մեջ գտնվող հիվանդությունները: Հանիր մեր միջից ամեն
մեղք և անհավատություն: Շնորհիր մեզ այս երեկո Քո օրհնությունները, որ խորհրդածենք
Քո Խոսքի շուրջ և մտածենք այն ժամանակի մասին, որում ապրում ենք; Մենք հավաքվել
ենք մեկ նպատակով՝ սովորել ավելի լավ կյանքով ապրել, ապրել Քեզ ավելի մոտ:
Որովհետև տեսնում ենք, որ օրը մոտենում է, և մենք պետք է հաճախ հավաքվենք՝ Քեզանից
խրատ ստանալու համար: Շնորհիր մեզ այդ, Հայր, Հիսուսի Անունով: Ամեն: Կարող եք
նստել:
5. Գիտեմ, որ սարսափելի շոգ է, հատկապես, երբ դահլիճը լեփ-լեցուն է
ինչպես այս երեկո: Ափսոս, որ այստեղ օդակարգավորիչ չկա: Կուզեի, որ այս դահլիճում
երկու բան լինի, երբ այստեղ նորից սկսեմ հավաքույթների շարքը: Կուզեի այնտեղ
դաշնամուր դնեին, այնպես, որ դաշնակահարը նստած լիներ ժողովրդի դիմաց: Կուզեի այն
կողմում էլ երգեհոն լիներ և օդակարգավորիչ: Կարծում եմ, որ այդպես լիովին
հարմարավետ կլիներ: Մենք վստահում ենք Տիրոջը և գիտենք, որ Նա մեզ կտա այդ բաները:
6. Կարծեմ՝ Հիքերսոն եղբայրն է այս նկարը կտրել թերթի միջից: Նա այն
դրել էր իմ գրասեղանին: Խոսքը հրեշտակների խմբի մասին է, որի մասին թերթը գրել է:
Տեսնու՞մ եք բուրգի այս ձևը: Նայեք այս մեկը՝ աջ կողմի վրա. թևերից մեկը ուղղված է
դեպի դուրս: Շատ ամիսներ առաջ խոսել եմ այդ մասին: Տեսնու՞մ եք: Կարծեմ, այս նկարը
կարելի է տեսնել «Լայֆ» ամսագրի մայիսի 17-ի համարում: Հենց այսօր տիկին Վուդը այդ
մասին էր խոսում ինձ հետ: Նա շատ հեռախոսազանգեր է ստացել դրա վերաբերյալ, և նրան
հարցնում էին… Խոսքը մայիսի 17-ի համարի մասին է:
7. Դա խորհրդավոր ամպ է: Այն ունի 26 մղոն բարձրություն և 30 մղոն
լայնություն: Այդ ամպի մասին ենք այստեղ խոսել: Այդ օրը Տիրոջ հրեշտակն իջավ ու
ցնցեց այն վայրը, որտեղ գտնվում էի: Այդ ձայնն ավելի բարձր էր, քան…
8. Գիտեմ, որ կա մի մարդ, որը… Կարծում եմ, որ Սոտման եղբայրը… Ես
նրան այս դահլիճում ինչ-որ տեղ տեսա: Նա այստեղ էր… (Այո, տեսնում եմ նրան դահլիճի
խորքում): Նա ինձ մոտ էր, երբ այդ բաները կատարվեցին: Կարծեմ, իրենից շատ հեռու
չէի, նոր էի տեսել նրան: Փորձում էի նրան նշան անել (ինձ մոտ միայն իր հեռադիտակն
էր), ասել, որ մեր որսած կենդանիները այդ սարի վրա չէին, գնացել էին ուրիշ սար: Նախորդ
օրը գտել էի դրանց հետքը և ընկերներիս ասել, թե ուր պիտի գնան: Ես պետք է օդի մեջ
կրակեի, որ գնան այլ ուղղությամբ որ կարողանան դրանց որսալ: Դրանք յավելինյան
վարազներ էին:
9. Գնացի մյուս կողմը, այնտեղ էլ չէին: Տեսա, որ Ֆրեդ եղբայրը գնաց,
բայց այնտեղ էլ չէին: Նա շուտով վերադարձավ, և Նորման եղբայրը գնաց իր հերթին: Ես
մենակ գնացի: Իջա մի փոքր ձորակ, մյուս կողմից դուրս եկա և մեկուկես մղոն գնացի
շատ խորդուբորդ տեղանքով: Նստեցի և նայեցի շուրջս: Օրն արդեն բացվում էր: Ես
սկսեցի շալվարիս վրայից պոկել կպչուն փշերը (ինչպես տեսել էի մոտ վեց ամիս առաջ
տեսած տեսիլքում): Ես մտածեցի. «Տարօրինակ է, ես Թուսոնի հյուսիսում եմ, գուցե
հյուսիս-արևելքում…»: Դուք հիշում եք, որ Թուսոնը գտնվում է այս շրջանից
հյուսիս-արևելք: Ես մտածեցի. «Տարօրինակ է»: Այդ ընթացքում պոկում էի շալվարիս
կպած կպչուն փշերը: Եթե այդ շրջանում երբեք չեք եղել, ասեմ, որ ամայի վայր է: Այս
վայրից շատ է տարբերվում: Քսան անգամ ավելի լուսավոր է և ծառեր չկան: Միայն
կակտուս և ավազ:
10. Աչքերս բարձացրի և տեսա յավելինյան վարազների մի ամբողջ հոտ,
որոնք տառեղնաբույս էին ուտում: Ես մտածեցի. «Եթե կարողանայի Ֆրեդ եղբորն ու
Նորման եղբորը կանչել այստեղ. սա լավ տեղ է»:
11. Նախորդ երեկոյան Սուրբ Հոգին այնպիսի զորությամբ էր հայտնվել
ճամբարում՝ ինձ ցույց էր տվել բաներ, որոնք կատարվել էին: Պետք էր, որ ես վեր
կենայի և հեռանայի ճամբարից: Առավոտյան գնացի այնտեղ և սկսեցի… Ինքս ինձ ասացի.
«Եթե գտնեմ Ֆրեդ եղբորը, ես նրան կտանեմ այս սարի շուրջ»: Այդ սարը մոտ մեկ մղոն
հեռավորության վրա էր, այս ուղղությամբ: Բայց նախ պետք էր ամենաքիչը երկու մղոն
քայլեի նրան հասնելու համար, իջնեի ձորակը, նորից բարձրանայի, դժվար տեղանքներով
անցնեի, գնայի այս կամ այն ուղղությամբ նրան գտնելու համար: Ես անձեռոցիկի կտորներ
պիտի կապեի մեսքիտոի թփերի վրա, որ վերադառնալիս ճանապարհը գտնեինք:
12. Նոր էի անցել սրագագաթ ժայռերով մի փոքր լեռնաշղթայով, երբ
հանկարծ ժայռերից հիսուն մետր ցած նկատեցի եղնիկների հետք: Օրը լրիվ բացվել էր:
Ժամը ութն էր կամ իննը: Այդպե՞ս է, Ֆրեդ եղբայր: Գուցե ինն էր: Արագ անցա մյուս
կողմը, որ վարազները ինձ չտեսնեն: Դրանք վայրի վարազներ են և բավականին վախկոտ:
13. Ես անցա մյուս կողմը և սկսեցի մանրավարգ վազքով բարձրանալ սարը,
երբ հանկարծ ամբողջ տարածքը սկսեց ցնցվել: Ես երբեք այդպիսի աղմուկ չէի լսել: Ամեն
բան ցնցվում էր, և քարերը գլորվում էին ամենուր: Այնպիսի տպավորություն էր, կարծես
երկու մետրից ցած էի ցատկել: Ես սարսափում էի: Ես կարծում էի, թե ինձ կրակել են…
Սև գլխարկ էի դրել, կարծում էի, թե ինձ վարազի հետ են շփոթել ու կրակել են:
Այնպիսի որոտ պայթեց իմ վերևում: Հանկարծ լսեցի, որ ինչ-որ մեկն ինձ ասում է.
«Նայիր վերև»: Հետո ինձ ասաց. «Հիմա է յոթ կնիքների բացումը. վերադարձիր տուն»: Ես
հետ գնացի:
14. Մեկ ժամ հետո նորից գտա Ֆրեդ և Նորման եղբայրներին: Նրանք շատ
հուզված էին և խոսում էին դրա մասին: Գիտնականներն ապացուցում են, որ այդ
բարձրության վրա ոչ մի մշուշ, մառախուղ կամ գոլորշի չի կարող լինել: Դրա համար
պետք է պարզապես… Ես չգիտեմ, թե ինչ է դա:
15. Երբ արտասահման ենք գնում, թռչում ենք երկու հազար յոթ հարյուր
մետր բարձրության վրա: Այդ բարձրության վրա փոթորիկներ հնարավոր չեն: Դա
մոտավորապես չորս մղոն է: Պետք է բարձրանալ տասնհինգ մղոնից (քսանչորս կիլոմետրից)
ավելի, որպեսզի այլևս գոլորշի չլինի: Բայց այդ ամպը քսանվեց մղոն բարձրության վրա
էր և ամբողջ օրը մնաց այնտեղ: Տեսնու՞մ եք: Գիտնականները չգիտեն, թե ինչ է դա:
Բայց գոհություն Տիրոջը, մենք գիտենք: Շնորհակալություն, Հիքերսոն եղբայր: Ես սա
կպահեմ իմ գրասեղանում, և երբ գիրքը գրեն, կարող են օգտագործել այն:
16. Ինձ մի երկտող են փոխանցել…Ինձ թվում է, որ վերջին անգամվա
այցելությունիցս հետո այստեղ թվով շատացել ենք: Իմ կարծիքով նրա անունն է… նրա հոր
անունը Դավիթ Ուեսթ է: Այստեղ փոքրիկի են բերել, որին ուզում են ընծայել Տիրոջը:
Այդպե՞ս է: Ա՞յս երեկո, թե՞ չորեքշաբթի երեկո: Չգիտեմ, պետք է… Ա՞յս երեկո:
Հրաշալի է: Դե ուրեմն… Դու՞ք եք Դավիթը: Այդպես էլ կարծում էի: Լավ, բերեք
փոքրիկին այստեղ: Կխնդրեմ մեր քույրիկին մոտենալ դաշնամուրին և նվագել «Նրանց ինձ
մոտ բերեք» երգը: Խնդրում եմ, որ հովիվն էլ գա այստեղ և մենք այս փոքրիկ տղային
կընծայենք Տիրոջը: 17. Մենք ջանում ենք ամեն բան անել Սուրբ Գրքի համաձայն: Ուեսթ
եղբայր, ձեր թոռնի՞կն է… Անհավատալի է թվում, չէ՞: Ի՞նչ եք կարծում, Ուեսթ
քույր…Գիտե՞ք, ինչ եմ ես մտածում: Գիտե՞ք, որ ես էլ եմ պապիկ: Հիշեցի Դեմաս
Շաքարյանին: Նա կանգնած էր մեծ բազմության առջև: Նա ամեն բան խառնում է, ինչպես
ես: Նա ասաց. «Ես ասացի Ռոզային (իր կինն է), որ ես ինձ ավելի ծեր եմ զգում պապիկ
դառնալուց հետո»: 18. Գիտեք, դուք մենակ չեք: Այստեղ շատերը կան, որ այդ վիճակում
են: Կարծում եմ, իսկապես կարող ենք գնահատել մեր թոռնիկներին: Հուսով եմ, սա վատ
չի հնչում, բայց ինձ թվում է, որ մենք նրանց ավելի շատ ժամանակ կարող ենք
տրամադրել քան մեր երեխաներին: Վերջերս այս մասին խոսում էի կնոջս հետ, և նա ինձ
ասաց. «Անշուշտ, որոշ ժամանակով նրանց գրկում, սիրում ես, հետո նորից տալիս ես
մայրիկին ու շարունակում գործդ»: 19. Ես մի թոռնիկ ունեմ: Նա միշտ իմ մասին ասում
է. «Քարոզ պապիկ, քարոզ պապիկ»: Անցած կիրակի երեկոյան ընծաները հավաքել էին ու
դրել սեղանին և այնտեղ բերել նրան: Երբ բարձրախոսով լսեց ձայնս, սկսեց ասել.
«Քարոզ պապիկ, քարոզ պապիկ»: Եվ Բիլլին ասաց. «Այո, այնտեղ վերևում է»: Երեխան
ասաց. «Ո՛չ»: Եվ ողջ ընծան թափվեց գետնին: Նա ուզում էր գալ այստեղ, գիտեք: Նա
այդպես գոռում է ամեն անգամ, երբ ինձ տեսնում կամ լսում է: Ամեն հավաքույթի
ժամանակ ինձ տեսնելով գոռում է «քարոզ պապիկ»: Գիտեմ, թե ինչ անուշիկն են նրանք:
(Բրանհամ եղբայրը մանկանն ընծայում է Տիրոջը. – ծան. խմբ.): Այժմ երգենք այս
փոքրիկ երգը՝ «Բերեք նրանց»: Թող հիմա բոլորը երգեն այս փոքրիկ մանկան համար:
(Այո, քույր, շատ լավ է): Բերեք նրանց, բերեք նրանց. Այս փոքրիկ մանուկներին բերեք
Հիսուսի մոտ: 20. Ես չգիտեմ ավելի լավ ձեռքեր, որոնց կարող ենք նրանց հանձնել,
այդպես չէ՞: Տեր Հիսուսի ձեռքերը… 21. Գիտեմ, որ այստեղ շոգ է: Կուզեի, որ
դռնապանը՝ իմ եղբայր Դոկը կամ մեկ ուրիշը զբաղվի դրանով: Մեր քույրերը փչացնում են
իրենց զգեստները այս աթոռների պատճառով, որոնց վրա յուղ կա: Կնոջս, երկու
աղջիկներիս, փոքրիկ Բեթի Քոլինսի, տիկին Բիլերի և մյուսների զգեստները դրանից
փչացան: Ինչ-որ բան է քսված աթոռներին, յուղ… Եթե ժամանակ գտնեք, կարո՞ղ եք նայել:
Յուղ է, ներկ է, կամ չգիտեմ ինչ: Ինձ այդ մասին զգուշացրել էին, և ես խոսել էի Դոկի
հետ; Այժմ, չորեքշաբթի օրվա աղոթքաժողովի վերաբերյալ… (Բրանհամ եղբայրը խոսում է
Նեվիլ եղբոր հետ. – ծան. խմբ.): Արդեն հայտարարությունները եղել են: 22. Եթե Տերը
թույլ տա, եկող կիրակի կխոսեմ այս սերնդին ուղղված մեղադրանքի մասին, որովհետև
նորից է Տիրոջը խաչը հանում: (Ասված Խոսքը. շարք 1-ին, գրքույկ թիվ 9. – ծան.
խմբ.): Գուցե դուք ասեք. «Այս սերունդը չի կարող այդպիսի բան անել»: Կտեսնենք, թե
Խոսքն ինչ է ասում դրա վերաբերյալ: 23. Դա եկող կիրակի օրվա համար, եթե Տերը թույլ
տա: Եթե ոչ, եթե ինչ-որ բան պատահի…Այս շաբաթ հավաքույթների շարք պետք է անցկացնեմ
Հյուսթոնում, և դա տևելու է մինչև կիրակի: Դրա համար չգիտեմ, թե կկարողանամ գալ:
Բայց մինչև ամսվա վերջը մի քանի կիրակի էլ կա: Պետք է մեկ շաբաթ էլ հավաքույթների
շարք անցկացնեմ Չիկագոյում: Հետո ընտանիքս պետք է բերեմ Արիզոնա, որովհետև
արձակուրդները վերջացած կլինեն, և երեխաները պետք է վերադառնան դպրոց: 24. Ձեզանից
քանի՞սն են վայելում Աստծո Խոսքի ընթերցանությունը և Տիրոջ օրհնությունները:
Բոլորս սիրում ենք Աստծո Խոսքը: 25. Շատ շոգ է, և գիտեմ, որ ձեզանից ոմանք տուն են
գնալու այս երեկոյան: Գիտեմ, որ Ռոդնի և Չարլի եղբայրները, ինչպես նաև շատ
ուրիշներ, երկար ճանապարհ ունեն գնալու: Բայց դուք արձակուրդում եք, չէ՞: Լսել եմ,
որ գնալու եք ձկնորսության: Տերը կանգնեցնում է ժամանակը, երբ գնում եք
ձկնորսության, դրա համար չեք ծերանում, երբ զբաղվում եք ձկնորսությամբ: Դրա համար,
աղջիկներ, գնացեք նրանց հետ: Ես էլ ձեզ հետ կգայի, եթե կարողանայի: Ինչպես
ասացվածքն է ասում՝ երբ մարդը գնում է ձկնորսության, Աստված նրա համար կանգնեցնում
է ժամացույցի սլաքները: Ուրեմն, գնացեք ձկնորսության, երբ լարված և ուժասպառ եք
զգում: Իմ ողջ կյանքում տեսել եմ, որ հանգստանալու համար լավագույնը միջոցը
ձկնորսությունն է: 26. Մի անգամ բացիկ ստացա պարոն Թրաութմենից: Հիշու՞մ եք պարոն
Թրաութմենին, Նյու Ալբանիայի պաղպաղակի գործարանից: Նա ինձ մի բացիկ էր ուղարկել,
որի վրա գրված էր՝ «Ձկնորսության ժամանակ»: Նաև ասում էր. «Բոլոր մարդիկ եղբայրներ
են ձկնորսության ժամանակ: Քեզ միշտ օգնության ձեռք կմեկնեն անհրաժեշտ պահին
ձկնորսության ժամանակ»: Այնտեղ էլի ութ-տասը տարբեր խոսքեր կային, իսկ
ամենավերջում գրված էր. «Մարդն Աստծուն ավելի մոտիկ է ձկնորսության ժամանակ»:
Կարծում եմ, որ ճիշտ է: «Ձկնորսների մոտ հարուստ ու աղքատ չկա, նրանք բոլորը
պատրաստ են օգնելու իրար ձկնորսության ժամանակ»: Նրա բոլոր գրածները ձկնորսության
գնացած մարդու մասին էին: 27. Կուզեի մեկ ուրիշ ձկնորսության մասին խոսել ձեզ հետ,
ձկնորսություն, որով զբաղվում եմ համարյա երեսուներեք տարի, որոնց ընթացքում չեմ
դադարել ուռկանս նետել մարդկանց հոգիները որսալու համար: Թող Տերը մեզ օգնի շահել
բոլոր նրանց, ում կգտնենք: 28. Այս առավոտ, եթե Ջիմն այստեղ է և ձայնագրում է,
կարծեմ ինչ-որ մեկը նկատեց, որ ես ձայնագրության մեջ ասել եմ՝ «երկրորդ ելիցը»:
Երկրորդը նկատի չունեի, պետք է ասած լինեի՝ «երրորդ ելիցը»: Առաջին ելիցի ժամանակ
Աստված հայտնվեց Կրակի սյունով. այդպես Նա բացահայտվեց առաջին ելիցի ժամանակ, երբ
Իսրայելին դուրս բերեց Եգիպտոսից: Երկրորդ ելիցը տեղի ունեցավ, երբ Քրիստոսը
Եկեղեցուն հանեց հրեական կրոնից: Եվ երրորդ ելիցի ժամանակ Կրակի սյունը Հարսին
հանում է եկեղեցու միջից: Ֆիզիկականից, հոգևորից, հետո հոգևորը՝ հոգևորից: Մենք
կարող ենք զանազանել այս երեք շրջանները: 29. Այսօր կուզեի նոր քարոզ ձայնագրել,
որի վերնագիրն է «Ձեր կյանքը վայե՞լ է Ավետարանին»: Հավանաբար երկար չի լինի:
Կնայենք մի քանի սուրբգրային հատվածներ և դրանց վերաբերյալ իմ արած նշումները:
Հիմա կարդալու ենք Աստծո Խոսքը: Բայց մինչ այդ մի պահ խոնարհեցնենք մեր սրտերը Նրա
առջև: 30. Տեր Հիսուս, ցանկացած տղամարդ և կին կարող է այս գիրքը բացել և կարդալ,
բայց ոչ ոք չի կարող այն բացահայտել Քեզանից բացի: Խնդրում եմ, Տեր, մինչ վերցնում
եմ այս թեման, որը դրված է իմ սրտում՝ բոլոր երկրներում գտնվող մարդկանց դիմելու
համար, որ իմանան, թե ինչպիսի կյանքով պիտի ապրեն…Որովհետև շատերը ինձ հարցրել են.
«Քրիստոնեական կյանքը եկեղեցու հավաքույթներին մասնակցե՞լն է, աղքատներին,
կարիքավորներին օգնե՞լն է, եկեղեցու մշտական անդամ լինե՞լն է, եկեղեցու հանդեպ
հավատարմությու՞նն է…»: Ով Հայր, ճիշտ պատասխանը թող տրվի այս խոսքերի միջոցով,
երբ այս պատգամը բերում ենք Քո ժողովրդին: Խնդրում ենք Հիսուսի անունով: Ամեն: 31.
Այժմ կարդանք Աստվածաշնչում, Ղուկասի ավետարանի 14-րդ գլխի 16-րդ համարից սկսած:
Սա մեզ համար կծառայի որպես հիմք այն բանի, ինչի մասին խոսելու ենք
երեսուն-քառասուն րոպեների ընթացքում: Ղուկասի ավետարան, 16-րդ գլուխ, 14-րդ
համար: Այն ժամանակ Նա ասաց. «Մի մարդ մեծ ընթրիք սարքեց և շատերին հրավիրեց:
Ընթրիքի ժամանակ իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. «Եկեք, որովհետև
ամեն բան պատրաստ է»: Եվ բոլորը սկսեցին մեկ առ մեկ պատճառաբանություններ գտնել:
Առաջինն ասաց նրան. «Ագարակ եմ գնել, պիտի գնամ այն տեսնելու, խնդրում եմ, ինձ
ներեք»: Մյուսն ասաց. «Հինգ լուծ եզ գնեցի և պիտի գնամ, որ նրանց փորձեմ, խնդրում
եմ, ինձ ներեք»: Եվ մյուսն ասաց. «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ»: Ծառան
եկավ և այս բաները պատմեց տիրոջը: Այն ժամանակ տանտերը բարկացած ասաց իր ծառային.
«Շտապ գնա քաղաքի հրապարակներն ու փողոցները և այստեղ բեր աղքատներին,
խեղանդամներին, կաղերին և կույրերին»: Ծառան ասաց. «Տեր, քո ասածի պես արվեց, բայց
դեռ էլի տեղ կա»: Եվ տերն ասաց ծառային. «Դուրս եկ մայրուղիներն ու ցանկապատների
առաջ և համոզիր, որ ներս գան, որպեսզի տունս լցվի»: Որովհետև ասում եմ ձեզ, թե այն
կանչվածներից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակելու»: 32. Նկատեցի՞ք, որ եղավ երեք
հրավեր (երեք փուլ հրավերների մեջ): Նախ, կանչեցին նրանց, ովքեր հրավիրված էին,
բայց չեկան: Հետո եղան բժշկության հավաքույթներ, գնացին կանչելու կույրերին ու
կաղերին: Բայց էլի տեղ կար, և նա գնաց համոզելու բարիներին, չարերին,
անտարբերներին, որ ներս գան: 33. Կարող եք սրա նման մեկ առակ էլ կարդալ Մատթեոսի
ավետարանի 22-րդ գլխում, 1-10 համարներում: Դա կարող եք կարդալ հետո: Բայց քիչ
առաջ կարդացած հատվածից եմ վերցրել այսօրվա քարոզի թեման՝ «Ձեր կյանքը վայե՞լ է
ավետարանին»: 34. Այս առակում Հիսուսը ուզում է մեզ ցույց տալ, որ մարդը միշտ
փորձում է պատճառաբանություններ գտնել չընդունելու համար Աստծո Խոսքը, Նրա
հրավերը: Եթե նույնիսկ ապացույց ունի, որ դա իրոք Նրա ընթրիքն է և Նրա հրավերը, նա
միշտ պատճառաբանություններ է փնտրում: Եթե կարդաք Մատթեոսի ավետարանի 22-րդ
գլուխը, կտեսնեք, որ այնտեղ էլ մարդը ամեն տեսակ պատճառաբանություններ է բերում:
35. Այդպես է եղել բոլոր ժամանակաշրջաններում: Կա նաև խաղողի այգի ունեցող մարդու
առակը: Նա ուղարկեց իր ծառաներին իր այգու բերքը ստանալու համար: Առաջին ծառան
եկավ, և ի՞նչ արեցին մշակները: Վռնդեցին նրան: Այգու տերը ուրիշ ծառաների էլ
ուղարկեց, բայց նրանք նրանց քարկոծեցին: Այդ դաժան մշակները մեկը մյուսի հետևից
վռնդեցին բոլոր ծառաներին: Վերջապես ուղարկեց իր հարազատ որդուն: Բայց երբ որդին
եկավ, ի՞նչ ասացին մշակները. «Սա է ժառանգը, եկեք սրան սպանենք, որպեսզի
ժառանգությանը տիրենք»: Հիսուսն ասաց Իր աշակերտներին. «Իսկ երբ թագավորը լսեց,
բարկացավ, իր զորքն ուղարկեց ու այն սպանողներին կոտորեց ու նրանց քաղաքն այրեց»:
36. Այժմ տեսնում ենք, որ երբ Աստված մարդուն հրավիրում է ինչ-որ բան անելու կամ
ընդունելու Իր հրավերը, և մարդը մերժում է, շնորհքը մերժելուց հետո մնում է միայն
դատաստանը: Եթե անցնում եք շնորհքի սահմանները, ձեզ միայն մի բան է մնում՝
դատաստանը: Եվ տեսնում ենք, որ մարդն այդպես է վարվել բոլոր ժամանակաշրջաններում:
Դա կատարվել է բոլոր ժամանակներում, ինչպես տեսել ենք Աստվածաշնչում: 37. Երբ
Աստված ուղարկեց Իր Նոյ ծառային, որ փրկության դուռ բացի բոլոր նրանց համար, ովքեր
կամենում են փրկվել…Բայց մարդիկ ծիծաղեցին ու ծաղրեցին Նոյին: Աստված ճանապարհ էր
բացել, բայց յուրաքանչյուրը իր պատճառաբանություններն էր բերում: Դժբախտաբար, այդ
ճանապարհը չէր համապատասխանում իրենց մոդեռնիստական գաղափարներին, իրենց
տեսանկյունին: Դրա համար Նոյի ժամանակներում ամեն տեսակ պատճառաբանություններ
եղան: 38. Պատճառաբանություններ գտան Մովսեսի ժամանակ, Եղիայի ժամանակ: Քրիստոսի
ժամանակ էլ պատճառաբանություններ ունեին և այսօր էլ ունեն: 39. Հիսուսն
անմիջականորեն դիմել էր Իսրայելին, նրանց, ովքեր հրավիրված էին խնջույքի: Այսօր դա
վերաբերում է եկեղեցուն, որը հրավիրվել է ու չի ուզում մասնակցել Տիրոջ հոգևոր
խնջույքին: Նրանք չեն ուզում գալ: Այնքան բան ունեն անելու: Նրանք ամեն տեսակ
պատճառաբանություններ են գտնում: 40. Եթե երկու հազար տարի առաջ Իսրայելն ընդունած
լիներ իրեն ուղարկված հրավերը, նրանք չէին լինի այնտեղ, որտեղ են հիմա: Երկու
հազար տարի առաջ Իսրայելը մերժեց հարսանիքի ընթրիքին մասնակցելու հրավերը: Նրանք
մերժեցին այդ և ենթարկվեցին դատաստանի: Ինչպես Հիսուսն ասաց, նրանք իրենց
պատճառաբանություններով սպանեցին իրենց մոտ ուղարկված մարգարեներին: 41.
Պատճառաբանությունները, որ նրանք գտան բոլոր ժամանակներում… Հիսուսը ոչ մեկին
չմիացավ: Նրանք ասում էին. «Որտե՞ղ է այս մարդը սովորել, ո՞ր դպրոցից է: Հյուսնի
որդին չէ՞, Մարիամը նրա մայրը չէ՞, Հովսեսն ու Հակոբոսը նրա եղբայրները չե՞ն: Նրա
քույրերը մեզ մոտ չե՞ն: Ուրեմն որտեղի՞ց է այս մարդը իշխանություն ստացել այս
բաներն անելու»: Այլ կերպ ասած, անհնար էր, որ Հիսուսը միանար նրանց: Դրա համար
Նրա մասին ասում էին. «Նա Բեեղզեբուղ է, սամարացի է, դև ունի, խելագար է: Սա մի
մարդ է, ով չար կրոնական ոգի ունի, որը նրան խելագար է դարձրել: Դրա համար է նա
միշտ անապատներում, վայրի մարդու նման: Նրան ուշադրություն մի դարձրեք»: Եվ մենք
գիտենք, թե ինչ պատահեց Իսրայելին: Նրանք գոռում էին, այնքան համոզված էին, որ այդ
Մարդը սխալվում էր… Երբ Նա դատապարտվեց, նրանք գոռացին. «Թող նրա արյունը մեզ վրա
և մեր որդիների վրա լինի»: Այն ժամանակվանից հենց այդպես էլ եղավ: 42. Հիսուսը
նրանց ցույց տվեց, որ իրենց պատճառաբանություններն են սպանել մարգարեներին և արդարներին:
Նրանք ավելի շուտ ընդունեցին մարդկանց գրած հավատո հանգանակները քան Աստծո Խոսքը,
դրանով Աստծո Խոսքը անարգելով: 43. Դուք միայն մեկ ընտրություն ունեք՝ կամ Աստծո
կամքը կամ որևէ այլ բան, որը ձեզ կհարմարեցնենք ձեր ուզած ձևով: Դուք պետք է
ընտրեք կամ մեկը կամ մյուսը: Չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային: Եվ դուք պետք
է ասեք՝ «դա Ճշմարտությունն է» կամ «մասամբ ճշմարտություն է» կամ «ողջ
ճշմարտությունը չի» կամ «ճիշտ չի համադրված», կամ էլ՝ «ճիշտ չի մեկնվում»: Բայց
Աստվածաշունչն ասում է, որ Աստծո Խոսքը հատուկ մեկնություն չունի: Ոչ ոք իրավունք
չունի այն մեկնել: Այն գրված է ճիշտ այնպես, ինչպես Աստված է ուզում մեկնել: Ինչ
որ ասում է, հենց դա էլ նշանակում է: Ընդունեք այն ինչպես կա, ինչպես գրված է: 44.
Նրանք ընդունում են միայն իրենց հավատո հանգանակները: Նրանք չեն ընդունում իրենց
համար տրված Աստծո խոստումները: Նրանք շրջանցում են, հեռանում: 45. Եթե Ռուսաստանը
յոթանասունհինգ տարի առաջ ընդունած լիներ հոգեգալստական օրհնությունը, երբ Սուրբ
Հոգին իջավ այդ երկրի վրա, այսօր կոմունիստներ չէին լինի: Յոթանասունհինգ տարի
առաջ մեծ արթնություն բռնկվեց Ռուսաստանում: Աստված հայտնվեց նրանց մեջ, մեր
արթնություններ եղան, որոնք հասան մինչև Սիբիր: Բայց ի՞նչ արեցին նրանք: Մերժեցին
դա, և հիմա ողջ երկիրը կորստի է գնում, եկեղեցիներն էլ չեն կարող առանց
թույլտվության հավաքույթներ անցկացնել: Նրանք դատապարտության տակ են,
խելահեղության աստիճանի տարվել են կոմունիզմով, վաճառված սատանային: 46. Հիսուն
տարի առաջ Սուրբ Հոգին իջավ Անգլիայի վրա: Դրանից անմիջապես հետո հայտնվեցին Ջորջ
Ջեֆրիսը, Ֆ.Ֆ. Բոսվորթը, Չարլզ Փրայսը, Սմիթ Վիգլսվորթը. հավատքի այս մեծ զինվորները
հիսուն տարի առաջ Անգլիային առաջարկեցին Սուրբ Հոգու արթնությունը: Նրանց
ծաղրեցին, բանտարկեցին, խելագար անվանեցին, կարծեցին, թե նրանք բանականությունը
կորցրել են: Եկեղեցիները մարդկանց արգելում էին գնալ նրանց լսելու: Մինչդեռ նրանք
բժշկում էին հիվանդներին, դևեր էին հանում, մեծ գործեր էին անում: Բայց երբ
Անգլիան որպես ազգ մերժեց Ավետարանը… նրա մեղքերը հայտնի դարձան ամբողջ աշխարհում:
Հավատուրացությունն այնտեղ հասել է այն աստիճանի, որ աշխարհի մնացած մասերում
հազվադեպ կարելի է հանդիպել, նույնիսկ Հռոմում կամ Ֆրանսիայում: Նա
հավատուրացության մայրերից մեկն է: Հենց այն վայրում, ուր Ֆիննին և մյուս մարդիկ
քարոզել են… Հեյմարկետում, ուր Չարլզ Ֆիննին, Ուեսլին և մյուսները… Բայց նրանք այս
ամենը մերժեցին: 47. Երկու շաբաթ առաջ թերթերում կարդացինք, որ նրանց բարձրաստիճան
պաշտոնյաները այնպես են տարվել կանանցով, որ թույլ են տվել լրտեսները մտնեն իրենց
երկիր: Նրանց ղեկավարը ևս մեկ քանիսին հայտնաբերեց: Թերթերը լցված են այսպիսի
պատմություններով: Հենց կառավարության ներսում կատարված այս սկանդալային մեղքերը
արատավորել են նրանց անունը աշխարհով մեկ: Ինչու՞ դա պատահեց: Որովհետև Անգլիան
մերժեց Ճշմարտությունը: Նա ամեն տեսակ պատճառաբանություններ բերեց, ու հիմա նրա
կորուստը մոտ է: Անգլիան վաղուց է մերժել Աստծուն: 48. Տասնհինգ տարի է անցել
բժշկության մեծ հավաքույթներից հետո, որոնք տեղի ունեցան Ամերիկայում
հոգեգալստական շարժման մեծ արթնությունից հետո: Նույնիսկ մեծ արթնություն եղավ մեր
մայրաքաղաքում՝ Վաշինգտոնում: Նախագահներ, փոխնախագահներ, մեծ մարդիկ,
նահանգապետեր… հրաշալի բաներ կատարվեցին… նահանգապետներ, շատ մարդիկ բժշկվեցին:
Կոնգրեսի անդամ Ափշոուն, որը վաթսունվեց տարի հաշմանդամ էր… նրանք չկարողացան
ասել, որ ոչինչ չի կատարվել: Այս բաները կատարվեցին նրանց աչքերի առաջ, բայց նրանք
մերժեցին: 49. Եվ հիմա ես ասում եմ, թե ինչու է այս ազգը դեռ մնում: Այն
դատապարտված է: Նրա համար հույս չկա: Նա անցել է այն սահմանը, որը դատաստանը
բաժանում է շնորհքից: Նա ընտրել է իր ճակատագիրը՝ ընտրելով իր ղեկավարներին: Այզ
ազգը փտած է մինչև ուղն ու ծուծը: Նրա քաղաքականությունը փտած է: Այս ազգի
բարոյականությունը ավելի ցածր է, քան հնարավոր է պատկերացնել: Կրոնական համակարգն
էլ ավելի փտած է քան բարոյականությունը: Այդ անելով՝ երկրի բոլոր եկեղեցիների հետ
մտել է եկեղեցիների համաշխարհային միություն և ընդունել գազանի դրոշմը: Ինչու՞ այդ
ամենը կատարվեց: Մինչդեռ Քրիստոսը նրան ապաշխարելու հնարավորություն է տվել «Եկեք
Իմ տոնին»՝ Պենտեկոստեի տոնին: Պենտեկոստե նշանակում է «հիսուն»: 50. Երբ Սուրբ
Հոգին հեղվեց Ռուսաստանի վրա, նրանք հրավիրվեցին Պենտեկոստեի տոնին՝ հոգևոր
խնջույքին, բայց մերժեցին: Սուրբ Հոգին հեղվեց Անգլիայի վրա, բայց նրանք մերժեցին
Նրան: Սուրբ Հոգին հեղվեց Ամերիկայի վրա, բայց նրանք մերժեցին Նրան: 51. Երեք
անգամ նրանց ժամանակ տվեց: Երեք անգամ ուղարկեց Իր ծառաներին, բայց նրանք
չպատասխանեցին հրավերին: Մի անգամ էլ ծառաներ ուղարկեց և ասաց. «Գնացեք և ստիպեք
նրանց ներս մտնել»: Պետք է բոլոր տեղերը զբաղված լինեն: Սեղանը պատրաստ է, և դեռ
էլի տեղ կա: Եվ ես հավատում եմ, որ եկող ամիսների կամ տարիների ընթացքում Աստված
ևս մեկ ալիք կուղարկի մարդկանց ցնցելու համար, որովհետև այստեղ, այնտեղ դեռ կան
նախասահմանված սերմեր, որոնց վրա լույս պիտի իջնի: Իսկ հենց երկրի համար ժամանակն
անցել է: 52. Երբ Հոթ Սփրինգսում էի, նայեցի այս շաբաթվա «Լայֆ» ամսագիրը: Այնտեղ
կար մեր կառավարության անդամներից մեկի (կարծեմ Նյու Յորքի նահանգապետի)
լուսանկարը, որում նա պարում էր Հոնոլուլու քաղաքում մի մերկապարուհու հետ:
Ամսագրի ներքևում մեկ ուրիշ հայտնի մարդու այդպիսի լուսանկար կար: Ոհ, ինչպիսի
խայտառակություն: 53. Նայեք մեր երկրին այսօր: Տեսեք, թե ինչ վիճակում է, մինչև
ուր է հասել: Նայեք մեր կրոնական համակարգը: Ինչպե՞ս են մեր եկեղեցիները հասել
այնտեղ, ուր հիմա են: Որովհետև մերժեցին Աստծո պատգամը՝ հարսանյաց խնջույքի
հրավերը: Կարո՞ղ եք սա անվանել ավետարանին վայել կյանք: Մի կյանք, որում ամեն
մեկին թույլատրված է անել ինչ ուզում է, ծխել և այլն: 54. Վերջերս մի եկեղեցում…
Բեյսբոլի լիգայի մի թիմ խաղում էր զբոսայգում, և աներորդուս փոքրիկ տղան թիմերից
մեկում գնդակ նետող է: Եկեղեցական լիգայի ժամանակ նա գնդակ էր նետում: Հովիվը
խաղում էր նրանց հետ և ծխում էր ծխախոտ ծխախոտից հետևից: Դա կատարվում էր
մոտակայքում: Կարո՞ղ եք պատկերացնել մի մարդու… Նույնիսկ եկեղեցու անդամները դա
նկատեցին, բայց այն աստիճանի է հասել, որ այլևս նման բաներին ուշադրություն չեն
դարձնում: 55. Ինձ ծանոթ մի մեծ մկրտական եկեղեցում մանուկներին կիրակնօրյա
դպրոցից տասնհինգ րոպե շուտ են թողնում, որ հովիվն ու նրա գործընկերները կարողանան
ծխել դրանից հետո սկսվող պաշտամունքից առաջ: Ջոն Սմիթը՝ այդ եկեղեցու հիմնադիրը,
ողջ գիշեր այնքան ուժեղ էր աղոթում, որ Աստված արթնություն ուղարկի, որ նրա կոպերն
ուռել էին այն աստիճանի, որ չէր կարողանում տեսնել, ու նրա կինը ստիպված էր նրան
տանել սեղանի մոտ և գդալով կերակրել: Եթե նա իմանար եկեղեցու ներկա վիճակը,
գերեզմանում շուռ կգար: Ինչու՞ դա պատահեց: Որովհետև նրանք հրավիրված էին ներս
մտնելու, բայց մերժեցին հրավերը: Դա է միակ պատճառը: Հիշեք, որ Հիսուսն Ինքն ասաց՝
«Նրանք, ովքեր հրավիրված էին ընթրիքին, բայց մերժեցին հրավերը, ընթրիքից չեն
ճաշակելու»: 56. Երբ Աստված ուղարկում է Սուրբ Հոգուն և թակում է մարդու դուռը,
իսկ մարդը մտածված մերժում է Նրան, կգա մի օր, երբ կմերժի վերջին անգամ: Եվ դուք
առանձնաշնորհումից կզրկվեք: Դուք կարող եք նստել եկեղեցում, լսել Ավետարանը և
համաձայնել Ավետարանի հետ: Դուք կարող եք նույնիսկ ասել. «Ես գիտեմ, որ սա
ճշմարտությունն է», բայց ոչինչ չանել այն ստանալու համար: Դուք կլսեք, որովհետև
մտածում եք. «Սա ճիշտ է»: Դա ընդամենը համակրանք է Ավետարանի հանդեպ: Ես կարող եմ
ասել. «Հավատում եմ, որ այս չեկը տասը հազար դոլար է», բայց դա չի նշանակում, որ
դա ինձ է պատկանում: Կարող եմ ասել. «Սա լավ, սառը ջուր է», բայց հրաժարվեմ
խմելուց: Հասկանու՞մ եք, ինչ եմ ուզում ասել: Այստեղ խոսքը հավիտենական կյանքի
մասին է: Եվ եթե շարունակեք մերժել, կգա մի օր, երբ կանցնեք շնորհքը դատաստանից
բաժանող սահմանը, և այն ժամանակ մտնելու և ընդունելու առանձնաշնորհում չեք ունենա:
57. Ես պատասխանատու եմ ձեզ համար, ոչ թե նրանց, ում ուրիշներն են քարոզում: Դուք
ձեր կյանքը պարտական եք ճշմարտությանը: Դրանից ավելի լավ բան ի՞նչ կարող եք գտնել,
քան իմանալ, որ հավիտենական կյանք ունեք: 58. Ի՞նչ կկատարվեր, եթե ես ձեզ
դեղահաբեր բաժանեի, որոնք գիտական ապացույցների համաձայն ձեզ հազար տարվա կյանք
կտային: Կարծում եմ, կարիք կլիներ ոստիկանություն կանչել բազմությանը հեռացնելու
համար: Կարիք չէր լինի խորանի մոտ կանչելու, ավելի շուտ անհրաժեշտություն կլիներ
նրանց հեռացնելու: Ապրել հազար տարի… Մինչդեռ գիտականորեն ապացուցվել է, որ Նա
հավիտենական Աստվածն է, ցույց է տվել Իր հարության զորությունը, որով ունեք
հավիտենական կյանքի խոստումը, բայց սատանան ոտքի կհանի իր բոլոր լեգիոնները ձեզ
դրանից հեռացնելու համար: Հասկանու՞մ եք: Մինչդեռ դուք նայում եք, և բավական առողջ
դատողություն ունեք սթափ գնահատելու և տեսնելու համար, որ դա ճշմարտություն է,
բայց մերժում եք: 59. Դուք միշտ պատճառաբանություններ կգտնեք. «Շատ շոգ է… շատ
հոգնած եմ… վաղը կգամ…»: Միշտ պատճառաբանություններ ունեն: Բայց եթե մերժում եք
Նրա այցելության օրը, դա ձեզ հեռացնում է Աստծուց: 60. Նկատենք մի բան: Հին
կտակարանում կար մի բան, որը կոչվում էր հոբելյան տարի: Այդ տարվա ընթացքում բոլոր
ստրուկները կարող էին ազատագրվել, երբ հնչեր հոբելյանի փողը: Բայց եթե մարդը չէր
ուզում դուրս գալ, ինչ-որ պատճառ էր բերում, որ չվերադառնար իր երկիրը, այդ
ժամանակ հերյունով պիտի ծակեին նրա ականջը տաճարի դռան վրա (2 Օրինաց 15:17): Եվ
եթե նույնիսկ էլի հոբելյան տարի լիներ, նա երբեք չէր կարող ազատագրվել: Նա այլևս
երբեք չէր կարող վերականգնել Իսրայելի քաղաքացու իր դիրքը: Ինչու՞: Որովհետև մերժել
էր հրավերը: Մինչդեռ նա կարիք չուներ որևէ բան վճարելու: Նրա ստրկության պարտքը
վճարված էր: Նրա ընտանիքն ազատ էր: Նա կարող էր վերադառնալ իր երկիրը և ստանալ իր
ունեցվածքը: Բայց եթե մերժում էր, այլևս բաժին չուներ Իսրայելում: Նրա ունեցվածքը
պատկանում էր ուրիշին: 61. Այս մարմնավոր բաների օրինակը վերաբերում է նաև հոգևոր
բաներին: Եթե մենք հավիտենական կյանքի ժառանգորդ ենք, եթե լսում ենք Ավետարանը և
գիտենք, որ դա ճշմարտություն է, բայց մերժում ենք այն, մերժում ենք լսել կամ
կատարել այն, ինչ պետք է կատարել, ընդունում ենք գազանի դրոշմը: 62. Դուք կասեք.
«Գիտեմ, որ լինելու է գազանի դրոշմ, մի օր դա կգա»: Թույլ տվեք ասել. արդեն եկել
է: Հենց Սուրբ Հոգին սկսում է իջնել, գազանի դրոշմը նույնպես գրավում է իր տեղը:
63. Կա միայն երկու բան: Մեկը՝ ընդունել և վերցնել Աստծո կնիքը, մյուսը՝ մերժել
այն և ընդունել գազանի դրոշմը: Աստծո կնիքը մերժել նշանակում է ընդունել գազանի
դրոշմը: Բոլորդ հասկանու՞մ եք սա: Աստծո կնիքը մերժել նշանակում է ընդունել գազանի
դրոշմը, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ բոլոր նրանք, ովքեր կնքված չէին Աստծո
կնիքով, ընդունեցին գազանի դրոշմը: 64. Երբ փողը հնչում էր, բոլոր նրանք, ովքեր
կարող էին գնալ ու չէին գնում, դրոշմ էին ընդունում: Հասկանու՞մ եք, գազանի դրոշմը
(գուցե հետո խոսենք սրա մասին) կբացահայտվի, երբ նկատեք, որ դա մի բան է, որն
արդեն արել եք: Նույնն էլ Սուրբ Հոգին. Նա կբացահայտվի, երբ տեսնենք Տեր Հիսուսին
փառքով գալիս և կզգանք Նրա վերափոխող զորությունը, երբ կտեսնենք, որ մեռելները
հարություն են առնում և դուրս գալիս գերեզմանից, կիմանանք, որ մեկ ակնթարթում
փոխվելու ենք և հագնելու Նրա մարմնի նման մարմին: Դա կբացահայտվի: Այն ժամանակ
կտեսնենք, որ հրավերը մերժողները մնում են ներքևում, դրսում: 65. Հիսուսը չասա՞ց,
որ կույսերը գնացին Քրիստոսին դիմավորելու: Ոմանք քնեցին առաջին ժամին, մյուսները
երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, մինչև յոթերորդ ժամը: Բայց վեցերորդ
ժամին կանչ լսվեց. «Ահա Փեսան, Նրան դիմավորելու ելեք»: Արթնացան բոլոր քնածները,
Պենտեկոստեից սկսած բոլոր ժամանակաշրջանների քնածները: Եկեղեցու յոթերորդ շրջանից
սկսած բոլորն արթնացան, իսկ եկեղեցու այս շրջանում ապրողները փոխվեցին և ներս
մտան: Եվ այն պահին, երբ բոլորը ներս մտան, եկան հիմար կույսերը եկան և ասացին.
«Մենք ուզում ենք ձեզանից յուղ գնել»: 66. Բայց իմաստուն կույսերը պատասխանեցին.
«Մեր ունեցածը միայն մեզ կբավականացնի, ուրեմն գնացեք վաճառողների մոտ և ձեզ համար
գնեցեք»: Բայց մինչ գնացին յուղ բերելու, Փեսան եկավ: Աշխարհի ողջ պատմության
ընթացքում երբեք չի եղել մի ժամանակաշրջան, երբ եպիսկոպոսականները, մկրտականները,
մեթոդականները, երիցականները… Թերթերում միշտ գրում են, կրոնական թերթերում
Աստծուն փառաբանում են հիմար կույսերի համար, որոնք փորձում են ստանալ Սուրբ
Հոգին: Նրանք չե՞ն հասկանում, որ Աստծո Խոսքի համաձայն դա տեղի չի ունենա: 67.
Մինչ նրանք գնում էին, Փեսան եկավ և Հարսին իր հետ տարավ: Հիմար կույսերը նետվեցին
դրսի խավարը, որտեղ նրանց մնում էր միայն սպասել դատաստանին, որովհետև մերժել էին
հրավերը: Բոլոր մարդիկ հրավիրված են: Աստված բոլոր ժամանակաշրջաններում ուղարկել է
Իր լույսը և այն մերժվել է: Այս ժամանակաշրջանն էլ չի տարբերվում մյուս
ժամանակաշրջաններից: 68. Մերժել այցելության օրը…Երբ Աստված գալիս է այցելելու
Եկեղեցուն և ժողովրդին, ընդունեք Նրան: Մի սպասեք հաջորդ տարուն կամ հաջորդ
արթնությանը: Ժամը հնչել է: «Այսօր է փրկության օրը»: 69. Հիշեք, որ Աստված երբեք
չի ուղարկել մի պատգամ, որը չի հաստատել գերբնական ձևով: Հիսուսն Ինքն ասաց. «Եթե
ես չեմ անում Իմ Հոր գործերը, Ինձ մի հավատացեք: Բայց եթե անում եմ, հավատացեք Իմ
արած գործերին, եթե Ինձ չեք հավատում»: Եվ երբ տեսնում եք, որ դա պարզ է, հստակ ու
բացահայտված… 70. Այժմ եկել է այն ժամանակը, երբ եկեղեցին մերժում է հրավերը: Նրա
ականջը հերյունով ծակված է, և այլևս երբեք չի լսի: Այժմ նա գնում է դեպի
եկեղեցիների համաշխարհային միություն, որ մտնի այնտեղ և ընդունի գազանի դրոշմը:
71. Նոր պապի ձգտումներից մեկն է (ինչ-որ մեկը ինձ դա ցույց տվեց թերթում)
միավորել բոլոր եկեղեցիները: Նրանք այդ կանեն, և դա նույնքան հաստատ է, որքան այն,
որ ես այստեղ կանգնած եմ ձեր առջև: Եվ բողոքականները ընդունում են դա: Որովհետև
եկեղեցին… Աստվածաշնչում գրված է… Պողոսը՝ Աստծո մարգարեն գրել է. «Որովհետև այն
օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա, ու չհայտնվի անօրենության մարդը՝
կորստյան որդին, այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն Աստված կամ
Աստծո պաշտոնյա է անվանվում. մինչև որ նա տաճարում (իբրև Աստված) նստի և ինքն իրեն
ցույց տա, որ Աստված է, մեղքերին թողություն տա և այլն»: Ինչպե՞ս դա պատահեց: Բայց
դա չէր կարող պատահել, մինչև ապստամբությունը չգար, մինչև եկեղեցին չհեռանար
հոգևոր խնջույքից ու դառնար կազմակերպություն: Այդ ժամանակ հայտնությունը չմնաց
եկեղեցու հետ: 72. Հիշեք, որ Իսրայելը օր ու գիշեր քայլում էր կրակի սյունի
առաջնորդությամբ: Երբ կրակի սյունը տեղափոխվում էր, նրանք գնում էին նրա հետ:
Հիշեք, որ գիշերը կրակի սյունն էր, ցերեկը՝ ամպի սյունը: Դրա համար սյունը կարող
էր հայտնվել թե՛ ցերեկը, թե՛ գիշերը, ցանկացած ժամանակ: Բայց ուր էլ լիներ,
քավություն էր լինում, այնպես որ բոլորը կարողանային այն տեսնել: Սյունը լույս էր
գիշերը, և ամպ՝ ցերեկը, ու նրանք հետևում էին նրան: Դա ճիշտ է: 73. Միշտ նույն
բանն է: Մարտին Լյութերը տեսավ այդ Լույսը, և ի՞նչ արեց: Նա դուրս եկավ
կաթոլիկությունից: Բայց ի՞նչ արեցին լյութերականները: Նրանք ցանկապատ բարձրացրին
իրենց շուրջը և ասացին. «Մենք լյութերականներ ենք, և վերջ»: 74. Ուեսլեյը տեսավ
սյունը և հետևեց նրան: Բայց ի՞նչ արեցին մեթոդականները: Ցանկապատ բարձրացրին իրենց
շուրջը և ասացին. «Մենք ենք»: Ի՞նչ արեց Լույսը: Առաջ շարժվեց: 75.
Հոգեգալստականները տեսան Լույսը: Դուրս եկան մեթոդականների, նազովրեցիների
եկեղեցուց և այլն: Բայց ի՞նչ արեցին: Ցանկապատ բարձրացրին իրենց շուրջը և ասացին.
«Մենք միադավաններ ենք», «Եռադավաններ ենք», «Միացյալ Եկեղեցին ենք» և նման բաներ:
Իսկ ի՞նչ արեց Աստված: Դուրս եկավ նրանց միջից և առաջ շարժվեց: 76. Հասկանու՞մ եք,
թե ինչու մենք չենք կարող նույն բանն անել: Մենք պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն
քայլափոխին հետևենք Սյանը: Մենք պետք է առաջնորդվենք Տեր Հիսուս Քրիստոսով: Եթե
չենք առաջնորդվում, ընդունում ենք կազմակերպության կյանքը: Այն կյանքը, որը ամեն
օր Քրիստոսին չի հետևում, արժանի չէ Նրան: 77. Մի մարդ, որը քրիստոնյա է միայն
կիրակի օրը, երբ եկեղեցի է գնում, նստում աթոռին և մտածում, որ պատկանում է
եկեղեցուն, որովհետև անում է այս կամ այն բանը, իսկ երկուշաբթի օրվանից սկսում է
գողանալ, սուտ ասել և այլն… Մի կին, որը հասարակական լողափ է գնում և փողոց է
դուրս գալիս անպարկեշտ հագուստով… 78. Հիշեցի մեր երկրի առաջին տիկնոջը: Նա
նույնիսկ չէր ուզում շպարվել Հռոմի պապին ներկայանալու համար, բայց վերադարձավ և
իր թաց սանրվածքով օրինակ տվեց երկրի բոլոր կանանց: Եվ երբ մայրացավ, երկրի բոլոր
կանայք ցանկացան հագնել նրա զգեստի նման զգեստ: Սրանք օրինակներ են: Այս մարդիկ
շատ լավ գիտեն, որ ողջ աշխարհը կնմանակի իրենց: Նրանք հետևում են այս աշխարհի
հոգուն, բայց դա ոչ մի տեղ չունի կենդանի Աստծո Եկեղեցում: 79. Կանայք պետք է
Հիսուս Քրիստոսին նայեին: Պետք է նայեին Սառային և մյուսներին Հին Կտակարանից: 80.
Վերջերս ինչ-որ վայրում խոսում էի իրենց ամուսինների հանդեպ կանանց հնազանդության
մասին: Հնազանդությու՞ն… Վաղուց արդեն այս հատվածը հանել են պսակադրության
արարողությունից: Մինչդեռ նրանք ձեզ չեն հնազանդվի, ապրում են Ամերիկայում և
անպայման ձեզ այդ մասին կհիշեցնեն: Նրանք չեն ուզում հնազանդվել: Բայց քանի դեռ
չեք հնազանդվում, մի փորձեք ձեզ քրիստոնյա կին անվանել, որովհետև դուք քրիստոնյա
չեք: Ինձ չի հետաքրքրում, թե ինչքան եք դու պարում և լեզուներով խոսում, եթե չեք
հնազանդվում ձեր ամուսիններին, դուք Աստծո կամքից դուրս եք: 81. Իսկ կինը, որը
կարճատաբատ է հագնում և այդպիսի բաներ անում փողոցում, թող իրեն քրիստոնյա
չանվանի: Դուք ուզում եք ունենալ աշխարհը և միաժամանակ պահել ձեր վկայությունը:
Դուք չեք կարող այդպես վարվել Աստծո ներկայության մեջ, երբ գիտեք, որ այդպես չի
կարելի: 82. Ուշադրություն դարձրեք, ձեր ականջը ծակված է, որ էլ չկարողանաք լսել:
Հիշեք փակված ականջների նշանը: Այլևս ոչինչ չեք լսի: Էլ չեք կարողանալու լսել: 83.
Բայց այդ կանայք չեն հավատում սրան: Ոհ, ոչ, չասեք, որ հավատում են: Ինչպե՞ս կարող
է պատվելի կինը… Այս մասին խոսեցի անցած կիրակի: Քարոզի վերնագիրն էր՝ Նրա
գալստյան կարմիր ազդանշանը: Ասացի, որ կանայք ավելի ու ավելի են գեղեցկանում… Դա
ինքնին սխալ չէ, սխալը գալիս է այդ գեղեցկությունն օգտագործելուց: Այդպիսին դարձավ
փորձության ենթարկվելու համար, ինչպես Եվան փորձության ենթարկվեց ծառի առջև: 84.
Ամեն տղամարդ, ամեն որդի, որ գալիս է Աստծուն, անցնելու է այդ փորձության ժամով:
Այս դարաշրջանը կնոջ դարաշրջանն է, երբ նա պետք է անցնի փորձությունով: Եթե նա
գեղեցիկ կին լինելով հանդերձ իրեն պահում է քրոջ նման, Աստծո օրհնությունը
հանգչում է նրա վրա: Բայց եթե նա այդ բաներն իմանալով հանդերձ ցուցադրում է ինքն
իրեն, դա անհերքելի ապացույց է, որ նրա մեջ վատ հոգի կա: Նա այդ դիտմամբ չի անում,
նրանցից շատերը չեն ուզում, չեն գիտակցում, որ… 85. Մի՞թե կարծում եք, որ պարկեշտ
և ողջախոհ կինը կհագնի այդ կարճ հագուստներից, որոնցից այդ կանայք հագնում են
փողոցում: 86. Իմ երկու աղջիկները նստած են այստեղ: Ես չգիտեմ, թե հետագայում
նրանք ինչպես կվարվեն: Ես պարզապես աղոթում եմ նրանց համար: Այսօր նրանք երեխաներ
են… չես կարող կանխատեսել… ես ոչինչ չգիտեմ: Նրանք պաշտպանված չեն դրանից: Նրանք
էլ մի օր կանգնելու են Հիսուս Քրիստոսի առջև և պատասխան են տալու: Նրանք չեն կարող
քայլել իմ ունեցած հավատքով կամ իրենց մոր հավատքով: Ես չգիտեմ, թե հետագայում
նրանք ինչպես կվարվեն, բայց եթե փողոց դուրս գային այդպիսի հագուստներով և մի
տղամարդ անվայել վերաբերմունք ունենար նրանց հանդեպ, ես չէի կարողանա մեղադրել այդ
մարդուն: Ես իմ աղջիկներին կմեղադրեի, որովհետև նրանք չպետք է հագնվեին այդպես:
87. Լավ լսեք սա: Եթե մարդը մտածում է… Սովորեցնում են, որ մարդը կենդանուց չի
տարբերվում, պատկանում է կենդանական ցեղին: Տեսեք, թե ինչ է կատարվում… 88. Նայեք
շներին, որոշակի ժամանակում… նրանք ցանկապատից այն կողմ էլ կարող են զգալ, որ էգ
շուն կա այնտեղ: Նույնը վերաբերում է խոզերին, կովերին, բոլոր կենդանիներին: Եվ
եթե մենք իրոք կենդանական կյանք ունենք, իսկ ֆիզիկական տեսանկյունից դա այդպես է, ու
կինն իրեն այդպես ցուցադրում է, ապացուցում է, որ ինքն էլ նույն բնույթն ունի և
նույն բաներն է փնտրում: Դա ճիշտ է: Այլապես այդպես չէր վարվի: Նա այդ գիտի.
բնությունը իրեն սովորեցնում է, որ տղամարդը իրեն ցանկությամբ կնայի: Բայց
Աստվածաշունչը ասում է. «Եթե մեկը կնոջը նայում է նրան ցանկանալու համար, իր
սրտում արդեն նրա հետ շնություն գործեց»: 89. Մենք ապրում ենք փորձության
ժամանակաշրջանում: Սատանան գեղեցկացնում է այդ կանանց, կիսամերկ տանում փողոց՝ ձեզ
փորձության ենթարկելու համար: Տղամարդիկ, շրջեք ձեր հայացքը, եղեք Աստծո որդիներ:
Կանայք, հագնվեք Աստծո աղջիկների նման: Այնպես մի վարվեք, որ դատաստանի օրը
ստիպված լինեք շնության համար պատասխան տալու:
90. Եթե մի կին, ինչքան էլ անմեղ լինի… Գուցե նա երբեք ոչ մի վատ բան չի արել, ոչ էլ մտադիր է եղել վատ բան անելու… բայց, երբ մեղավոր մարդը ցանկությամբ նայում է այդ կնոջ գեղեցիկ կազմվածքին (իմանալով, որ տղամարդկանց ու կանանց գեղձերը տարբեր են), իմանալով, որ այդ մեղավոր մարդը դատաստանի օրը պատասխան է տալու, ո՞վ է լինելու պատճառը: Ո՞վ է մեղավոր: Դուք, ոչ թե նա, ով կին: Անպարկեշտ է այդ: 91. Տեսեք, թե ինչ է կատարվում այս երկրում: Կար ժամանակ, երբ մինչև ծնկները հասնող զգեստ գտնելու համար պետք էր գնալ Փարիզ: Հիմա ճիշտ հակառակն է: Ամեն ինչ այնքան է ապականվել, որ նույնիսկ Փարիզը մեզ չի հասնի: Դա ճիշտ է: Ի՞նչ է պատճառը. Ավետարանը մերժելը: Ինչու՞: Փարիզը նույնիսկ Ավետարան չունի: Ֆրանսիան հարյուր տոկոսով կաթոլիկ է: Բողոքականներն այնտեղ ոչ մի տեղ չունեն: Նայեք Բիլլի Գրեհեմին: Չեմ կարծում, որ ողջ Փարիզում վեց հարյուրից ավելի քրիստոնյա լինի: Միլիոնավոր մարդկանց մեջ հավանաբար չկան վեց հարյուրից ավելի քրիստոնյաներ, բողոքականներ: Վեց հարյուր հոգի միլիոնավորների մեջ: Նրանք նվազագույն հնարավորություն չեն ունեցել դա մերժելու: 92. Բայց այս ժողովուրդն ունի Ավետարանը: Բայց երբ նրանք հեռացան պատգամից, Ավետարանից, որը բացահայտվեց նրանց առջև, որը նրանք ծաղրեցին ճշմարտությունից հեռացնող ինչ-որ հին ուսմունքի պատճառով, ինչ-որ հովվի պատճառով, ով ամբիոնի մոտ կանգնած ավելի շատ մտահոգվում էր իր աշխատավարձի և կերակրի կտրոնի մասին, քան այն մարդկանց հոգիների մասին, ում քարոզում է… Ահա թե ինչ կատարվեց, ահա թե ինչ արեցին նրանք: Ահա թե ինչու է կինը կառավարում աշխարհը: 93. Դուք հիշում եք, որ այստեղ, այս խորանում խոսել եմ մի թեմայի շուրջ, որի մասին քարոզել եմ քսան տարի առաջ. «Ես ցույց կտամ, թե ով է Ամերիկայի աստվածուհին»: Իսկ այդ ժամանակ մեզ մոտ ներկա էր մի պճնամոլ երիտասարդ կին: Ահա խնդիրը: Նրանք ստանում են այն, ինչ ուզում են և կստանան: Ահա և վերջ: 94. Նրանք չեն հավատա դրան: Ամենևին: Նրանք ձեզ կհիշեցնեն, որ Ամերիկայի քաղաքացուհիներ են և իրավունք ունեն անելու այն, ինչ ուզում են: Կուզեի որ… 95. Թույլ տվեք մի բան ասել: Կուզեի դա հիմա ասել: Ոչ, քաղաքականությունը ոչինչ չի կարող անել: Ոչ, ժողովրդավարությունը ոչինչ չի կարող անել, այն փտած է մինչև ուղն ու ծուծը: Եթե դա կիրառվեր քրիստոնեական բնակչության մեջ, շատ լավ կլիներ: Բայց քանի որ աշխարհի ձեռքում է, նման է մի նավի, որը միայն առագաստներ ունի, բայց ոչ խարիսխ: Այդպես է: 96. Տեսեք, ինչ է այսօր կատարվում: Ինչ ասես լինում է: Եթե մի քիչ քաղաքականությամբ են զբաղվում, սպանություն էլ գործեն, անպատիժ կմնան: 97. Այն, օրը, երբ ես քարոզում էի, փորձելով փրկել այն երկու երիտասարդների կյանքը… Նրանք անկասկած մեղավոր էին: Մինչդեռ գլխավոր դատախազը ինձանից հետո վեր կացավ և ասաց. «Դա ճիշտ է, ես դեմ եմ այն բանին, որ մարդկանց կյանքից զրկեն: Կարդացեք դատական արձանագրությունները: Ովքե՞ր են մահապատժի ենթարկվում էլեկտրական աթոռների վրա: Դրանք հարուստները չեն: Նրանք կարող են լավ փաստաբան վարձել, խորամանկ հնարքների դիմել, կաշառքներ տալ: Մահապատժի ենթարկվում են աղքատ տղաները, որոնք նույնիսկ նորմալ ուտելու համար փող չունեն: Նրանց են մահապատժի ենթարկում էլեկտրական աթոռի վրա»: 98. Այդ ժամանակ ես ասացի. «Երկրի վրա առաջին սպանության ժամանակ մի եղբայրը սպանեց մյուսին: Բայց Աստված նրան կյանքից չզրկեց: Նույնիսկ նրա վրա նշան դրեց, որ ոչ ոք չսպանի նրան»: Դա ճիշտ է: Ահա թե ինչպես է վարվում գերագույն Դատավորը: Այժմ չեղյալ են հայտարարել երկու երիտասարդների մահվան դատավճիռը, և նոր դատաքննություն է լինելու: Գուցե նրանց դատապարտեն ցմահ բանտարկության և տասնմեկ տարի հետո ազատ կարձակեն ազնիվ խոսքով: Նրանք մեղավոր են: Դա հաստատ է: Նրանք արժանի են ամբողջ կյանքն անցկացնելու ուղղիչ տանը, բայց ոչ ոք իրավունք չունի նրանց կյանքից զրկել: Դա այդպես է: Ես դրան դեմ եմ: 99. Նրանք ասում են… Նրանք չեն հավատում, որ Տիրոջ կամքից դուրս են, որովհետև իրենց ողջ իմացածը դա է և ուրիշ ոչինչ չեն ուզում լսել: Նրանք փակել են ականջները ճշմարտության համար: 100. Եգիպտոսն էլ չէր ուզում ընդունել, որ այդ «ֆանատիկների» խումբը Աստծո կամքի մեջ էր: Նրանք չէին ուզում իմանալ, որ անապատից եկած այդ գզգզված վայրենին եկել էր Փարավոնին ասելու «Փարավոն, ես գալիս եմ Տիրոջ անունով, թող այս ժողովուրդը գնա»: Փարավոնը պատասխանեց. «Ո՞վ, ե՞ս: Դուրս հանեք այս մարդուն»: Հասկանու՞մ եք: «Ո՞վ, ե՞ս»: «Եթե դու այդ չանես, Տեր Աստվածը կհարվածի այս ազգին»: 101. «Վռնդեք այս ծեր խելագարին: Դուրս հանեք նրան: Արևային հարված է ստացել»: Բայց դա դատաստան բերեց իր վրա, որովհետև այդ մարդը մարգարե էր և ուներ «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» խոսքը: Դա կատարելապես ճիշտ է: Բայց եգիպտացիները չցանկացան հավատալ դրան: Հռոմը նույնպես չցանկացավ հավատալ, բայց ինչ որ պետք էր կատարվեր, կատարվեց, չնայած ամեն ինչին: 102. Իսրայելը չէր ուզում հավատալ, որ այդ մարդը Մեսիան էր: Ինչպե՞ս կարող է այս հասարակ գալիլիացիների խումբը… Ասում էին. «Մի՞թե նրանք բոլորը գալիլիացիներ չեն, որտեղի՞ց են եկել, ինչպիսի՞ մարդկանց հետ է Հիսուսը շրջում: Նրանք ամենից աղքատ են: Ահա թե ում հետ է Նա հաղորդակցվում: Նրան լսողները աղքատներն են, որոնք ոչինչ չեն հասկանում: Նրանք ընտրյալները չեն: Նրանք մեզ նման ինտելեկտուալ չեն: Դա աղքատների խառնաժողով է»: Նույն բաներն ասում են այսօրվա արթնությունների մասին: «Ինչպիսի՞ մարդիկ են նրանց լսում: Ո՞վ է գնում նրանց հավաքույթներին: Ովքե՞ր են այս մարդիկ»: 103. Վերջերս լսեցի, որ մեկն ասում է…Դա Հոուփի խորթ հայրն էր: Ես նրա հետ խոսում էի Սուրբ Հոգով մկրտության մասին: Նա ինձ ասաց. «Ո՞վ կհավատա դրան, եթե այնտեղ միայն ձեզ նման մարդիկ են: Եթե Այսինչը (այս քաղաքի գործարարներից մեկը, անազնիվ մի մարդ) ասի, որ ինքը ստացել է Սուրբ Հոգին, ես կհավատամ»: 104. Ես նրան պատասխանեցի. «Մի անհանգստացեք, նա երբեք այդ չի ասի»: Այդ մարդը հանկարծամահ եղավ առանց Աստծո: Զգույշ եղեք ձեր գործերում, ձեր խոսքերում: Պետք է ապրեք ավետարանին վայել կյանքով: Դա ճիշտ է: 105. Իսրայելը չհավատաց այդ թշվառ մարդկանց խմբին: Չհավատացին Հիսուս Նազովրեցի անունով «ֆանատիկին», ով իրենց կարծիքով ապօրինածին երեխա էր: Մարդիկ այդպես էին հավատում, որովհետև ասում էին. «Բայց նրա հայրը Հովսեփն է, և Մարիամն այդ երեխային ունեցավ ամուսնանալուց առաջ: Նա ապօրինածին երեխա է: Բացի այդ խելագար է, այն տարօրինակ մարդկանցից մեկը: Մի գնացեք նրան լսելու…»: Այդ ասելով ի՞նչ էին նրանք անում: Իրենց հոգիները ուղարկում էին կորստյան: 106. Հիսուսն ասաց. «Թողեք նրանց. նրանք կույր են և կույրերի առաջնորդներ: Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն» (Մատթ. 15:14): 107. Նրանք չէին հասկանում, որ ամենախոնարհ մարդկանց կողմից ընդունված այս պարզ պատգամի մերժումը անկում և կործանում էր բերում մի մեծ ազգի: Այժմ լսեք սա: Նրանք չէին կարող հասկանալ, որ այս պարզ, հասարակ, սովորական մարդիկ… Գիտեք, որ Աստվածաշունչն ասում է, որ հասարակ մարդիկ էին Հիսուսին ուրախությամբ լսում: 108. Ոչ շատ վաղուց Մեքսիկայում մի բան կատարվեց: Մեր հավաքույթներից մեկի ժամանակ լույսն իջավ գեներալ Վալդենայի վրա, ով Աստծո կողմից ընտրված է: Այդ մեծ կաթոլիկ զինվորը, մեքսիկական բանակի բարձրաստիճան մարդկանցից մեկը խոնարհությամբ մոտեցավ խորանին և Սուր Հոգու մկրտություն ստացավ: Նա վերադարձավ Մեխիկո և միշտ խնդրում էր, որ ես գնամ այնտեղ: Վերջապես որոշեցի գնալ: Տերը դրա վերաբերյալ տեսիլք էր տվել, որը պատմեցի կնոջս: Երբ հասա այնտեղ, նա գնաց (մեծ գեներալ է, չորս աստղ ունեցող) ներկայանալու կառավարությանը: Բայց գիտեք, որ այնտեղ խստորեն զգուշացնում են բողոքականների դեմ: Նրանք իմացան, որ շատ մեծ հավաքույթ է լինելու, և նա կարողացավ դրա համար ոստիկանական պահակախումբ բերել: Եվ այդ հավաքույթների շարքի համար մեծ տարածք վարձեցին: Այնտեղ պիտի քարոզեի: Կառավարությունն էր այդ տեղը տրամադրել: Երբ այդ արեցին, կաթոլիկ եկեղեցու մեծ եպիսկոպոսներից մեկը գնաց կառավարչի մոտ և ասաց. «Պարոն, որքան հասկացա, դուք հրավիրել եք մեկին, ով կաթոլիկ չէ»: Կառավարիչը նրան պատասխանեց. «Այո, ի՞նչն է խնդիրը»: Եպիսկոպոսն ասաց. «Դուք չեք կարող բերել այդ խայտառակությունը: Երբեք չենք տեսել, որ կառավարությունը նման բան անի»: 109. «Արդեն որոշված է: Ինչու՞ պիտի թույլ չտանք, որ գա: Այդ մարդը բարի համբավ ունի: Ինձ ասել են, որ հազարավոր մարդիկ են գալիս նրան լսելու: Ի դեպ, գեներալ Վալդենան իմ մտերիմ ընկերներից մեկն է»: Գիտեք, նախագահն ինքը բողոքական է, մեթոդական եկեղեցուց: Նա ասաց. «Որքան գիտեմ, այդ մարդը բարի համբավ ունի: Գեներալ Վալդենան դարձի է եկել նրան լսելով: Ինչպես արդեն ասացի, որքան գիտեմ, նա բարի համբավ ունի, և հազարավորներ են գալիս նրան լսելու»: Եպիսկոպոսը նրան ասաց. «Իսկ ինչպիսի՞ մարդիկ են գալիս նրան լսելու, պարոն կառավարիչ: Միայն տգետ մարդիկ, ուրիշ ոչ ոք: Միայն այդպիսի մարդիկ կգնան նրան լսելու»: 110. Այդ ժամանակ նախագահը նրան ասաց. «Պարոն եպիսկոպոս, հինգ հարյուր տարի է նրանք ձեր ծխականներն են, ինչու՞ են տգետ»: Դա բավական էր: Այլևս որևէ բան ասելու կարիք չկա: Դա նրան զինաթափեց: 111. Երբ այն փոքրիկ երեխան հարություն առավ, ես ինչ-որ մեկին ուղարկեցի այդ մարդու հետևից: Նրա մայրը իսպաներեն ասել էր. «Երեխան մահացել է այս առավոտ ժամը իննին»: Տեղատարափ անձրև էր գալիս: Ամեն երեկո մոտ տասը հազար մարդ ընդունում էր Քրիստոսին: Նախորդ երեկոյան մի կույր ծերունի էր բժշկվել բեմի վրա: Այս խորանից երեք-չորս անգամ ավելի մեծ տարածքում հին գլխաշորերի և գլխարկների մի մեծ կույտ կար, այսպիսի բարձրության… ես ստիպված եղա իջնել պարանի օգնությամբ: 112. Ես գնացի իմ տեղը և սկսեցի հավատքով քարոզել: Բայց Բիլլին եկավ ինձ ասելու. «Հայրիկ, ինչ-որ բան է պետք անել այդ կնոջ համար: Այնտեղ երեք հարյուր օգնականներ կան, որոնք չեն կարողանում կանգնեցնել հազիվ քառասուն կիլոգրամ քաշով այդ նիհար կնոջը»: Նա գեղեցիկ կին էր մոտավորապես այս հասակի, և այդ երեխան գուցե նրա առաջին երեխան էր: Կլիներ հազիվ քսաներեք-քսանհինգ տարեկան: 113. Նա կանգնած էր արձակված մազերով, գրկած փոքրիկ երեխային: Նա փորձել էր մտնել աղոթքի շարքի մեջ, բայց նրան ամեն անգամ հետ էին մղել: Այդ ժամանակ երեխային գրկած անցավ նրանց գլուխների վրայով, սողալով նրանց ոտքերի արանքով: Նրանք բարձրացնում էին նրան և հեռացնում հարթակից: Նրանց մոտ աղոթքի թերթիկ չէր մնացել, որ նրան տային: 114. Բիլլին ինձ ասաց. «Եթե ես թույլ տամ, որ այդ կինը գա իր երեխայի հետ, ով աղոթքի թերթիկ չունի, մյուսները, ովքեր երկու-երեք օր արևի ու անձրևի տակ սպասել են… Եթե նա առաջ գա, դա խառնաշփոթություն կառաջացնի: 115. Ես նրան պատասխանեցի. «Մի անհանգստացիր»: (Այնտեղ էր Մուր եղբայրը, ով մի քիչ ճաղատ է իմ նման): Ես ասացի. «Նա այստեղ ոչ ոքի չի ճանաչում, ու այնքան շատ մարդ կա»: Կային մի քանի եղբայրներ… այս խորանի եղբայրներից մեկը… հիմա նա փառքի մեջ է, չեմ կարողանում հիշել նրա անունը: Բայց այդ պահին այնտեղ էր: Ես ասացի. «Մուր եղբայր, խնդրում եմ, գնացեք և աղոթեք նրա համար: Նա չի իմանա այդ դուք եք թե ես, մանավանդ որ անգլերեն չի խոսում»: Մուր եղբայրը ինձ պատասխանեց. «Լավ, Բրանհամ եղբայր»: 116. Նա սկսեց իջնել: Իսկ ես շարունակեցի քարոզել: Ասացի. «Ինչպես քիչ առաջ ասում էի..»: Այդ պահին իմ առաջ տեսա մի փոքրիկ երեխայի, փոքրիկ մեքսիկացի երեխայի, որը նստած էր իմ առջև ու ժպտում էր: Ես ասացի. «Սպասեք մի րոպե, բերեք այդ կնոջը»:: Բիլլին ինձ ասաց. «Բայց, հայրիկ, ես չեմ կարող այդ անել, նա…»: Ես պատասխանեցի. «Բիլլի, ես տեսիլք եմ տեսել»: Նա ասաց. «Այդ ուրիշ բան»: 117. Մենք բազմության մեջ տեղ բացեցինք նրա համար և նրան առաջնորդեցինք դեպի հարթակ: Նա ընկավ ծնկների վրա՝ ձեռքում մի վարդարան պահած: Ես նրան ասացի. «Վեր կացեք»: Ես աղոթեցի. «Երկնային Հայր, ես չգիտեմ, թե Դու ինչ ես անելու: Չգիտեմ՝ Դու պարզապես ուզում ես, որ ես հանգստացնեմ այս կնոջը՝ աղոթելով իր երեխայի համար թե մեկ ուրիշ բանի համար, բայց ես ձեռքերս դնում եմ այս փոքրիկի վրա Տեր Հիսուս Քրիստոսի անունով»: (Ճիշտ այնպես, ինչպես այն օրն աղոթեցի Ուեյ եղբոր համար, ով մահացած ընկել էր գետնին): Անմիջապես ծածկոցը շարժվեց, և երեխան սկսեց լաց լինել. նա հարություն էր առել: 118. Հետո ես այդ կնոջը եղբայրներից մեկի՝ Էսպինոզա եղբոր հետ ուղարկեցի այն բժշկի մոտ, որը ստորագրել էր նրա մահվան վկայականը՝ հաստատելով, որ երեխան մահացել էր թոքաբորբից իր աշխատասենյակում առավոտյան ժամը իննին: (Հարությունը եղավ երեկոյան ժամը տասի կողմերը): Բժիշկը նրան պաշտոնական փաստաթուղթ տվեց: Բայց թերթերը չկարողացան լռել դրա վերաբերյալ և ինձ մոտ ուղարկեցին իրենց լրագրողներից մի քանիսին: Նրանք ինձ հարցրին. «Կարծու՞մ եք, որ մեր սրբերն էլ կարող էին այդ անել»: Ես պատասխանեցի. «Եթե ողջ են»: Բայց նրանք պատասխանեցին. «Սուրբ կարող ես դառնալ միայն մահից հետո»: Տեսնու՞մ եք: Իսկ մարդիկ… 119. Վերջերս կարդացի՞ք հոդված մի կնոջ մասին, ով մահացել է հարյուրավոր տարիներ առաջ: Նրան սրբերի կարգին դասեցին, սուրբ դարձրին: Ասացին, որ հարություն է առել և աղոթել սակավարյունություն ունեցող մի հիվանդի համար: Ես դա կարդացի մի թերթում: Տեսնու՞մ եք, ինչպես են կարողանում նման բաները գովազդել, մինչդեռ հարյուրավոր բժշկության դեպքեր են եղել, որոնք հաստատվել են իրենց աչքերի առաջ: Ինչու՞: Որպեսզի բողոքական եկեղեցուն գրավեն դրանով: Իսկ Տիրոջ ճշմարիտ գործերը, որոնք հաստատված ու ապացուցված են, դրանց մասին չեն էլ համարձակվում հիշատակել: Նրանք ստացան հրավերը, բայց մերժեցին: Դա այդպես է: 120. Նրանք չեն հասկանում, որ այդքան պարզ պատգամը, այդքան պարզ մարդիկ… որ դա մերժելով ընկնում են քաոսի մեջ: 121. Վերջերս Օրեգոն նահանգի Գրանթս Փաս քաղաքից մի կաթոլիկ կին ելավ ինձ քննադատելու և հոդված գրելու: Նա մի թերթի թղթակից էր: Նա եկավ ծխախոտի տուփը ձեռքին և ինձ ասաց. «Կուզեի ձեզ հետ խոսել»: Ես նրան ասացի. «Ինչի՞ մասին եք ուզում խոսել»: ---- Կուզեի ձեզ հարցեր տալ ձեր կրոնի վերաբերյալ: ---- Ի՞նչ եք ուզում հարցնել: ---- Ի՞նչ իշխանությամբ եք անում այդ բաները: 122. Ես նրան պատասխանեցի. «Հիսուս Քրիստոսի անունով, Աստծուց կանչ ստանալուց հետո»: Եվ նա շարունակեց գոռոզությամբ խոսել ինձ հետ: Ես նրան ասացի. «Սպասեք մի րոպե»: Նա ինձ պատասխանեց. «Եթե ստիպված լինեի շփվել ձեզ նման տգետների խմբի հետ, նույնիսկ քրիստոնյա լինելու ցանկություն չէի ունենա: Եվ դուք ասում եք, որ մի օր այդ մարդիկ են ղեկավարելու երկիրը: Հուսով եմ, ես այդ ժամանակ երկրի վրա չեմ լինի»: Ես նրան ասացի. «Մի անհանգստացեք, դուք այնտեղ չեք լինի: Դրա վերաբերյալ կարող եք չմտահոգվել»: Նաև ասաց. «Բոլոր այդ աղաղակները, այդ բաները…»: Ես նրան ասացի. «Ասում եք, որ դուք կաթոլիկ եք»: «Կաթոլիկ եմ»: 123. ---- Չգիտե՞ք, որ օրհնյալ կույս Մարիամը նույնպես ստացավ Սուրբ Հոգին, ուրիշների նման խոսեց լեզուներով, պարեց Հոգով, Աստծո կողմից ընդունվելու համար: Դուք նրան անվանում եք աստվածամայր: ---- Դա անհեթեթություն է: ---- Այո՞, ես հիմա դա ցույց կտամ.. ---- Ես մտադիր չեմ նայելու, թե ինչ է գրված Աստվածաշնչում: 124. ----- Ուրեմն որտեղի՞ց եք իմանանում՝ որն է ճիշտ, որը՝ ոչ: ---- Ես ընդունում եմ միայն իմ եկեղեցու խոսքը: 125. Ես նրան ասացի. «Սա Աստծո Խոսքն է: Այստեղ է գրված: Ես ձեզ կոչ եմ անում կարդալ այն: Դուք կտեսնեք, որ Մարիամը վերնատանն էր նրանց հետ և մյուսների նման ստացավ Սուրբ Հոգու մկրտությունը, իսկ դուք նրան անվանում եք աստվածամայր: Նաև ասացի. «Իսկ այս մարդկանց անվանում եք թափթփուկների խումբ»: Ասացի. «Մի անհանգստացեք, դուք այնտեղ չեք լինի, եթե դա ձեր մտահոգության միակ պատճառն է: Ավելի շուտ ձեզ պիտի անհանգստացներ ձեր մեղավոր հոգին, օրիորդ»: Այդտեղ նրան հրաժեշտ տվեցի: 126. Մտածեք այս ամենի մասին: Աստված ամեն բան պարզությամբ է անում: Ինչպե՞ս կարող էր Աքաաբը, ինչպե՞ս կարող էր Հեզաբելը, բոլոր այդ մարդիկ, որոնք կարծում էին, թե Եղիան կախարդ է, ոգեհմա…Աքաաբը նույնիսկ ասում էր. «Ահա Իսրայելին նեղության մեջ գցողը»: Նա Եղիային ասաց. «Իսրայելին նեղություն տվողը դու ես»: 127. Ինչպե՞ս կարող էր այդ ժողովուրդը մտածել, որ քահանայի հագուստ չհագնող այս մորուքավոր մարդու պատգամը մերժելը կարող էր նշանակել իր դատապարտությունը: Ինչպե՞ս կարող էր ողջ աշխարհը ղեկավարող Եգիպտոսը, Փարավոնը իր գերազանցության մեջ (այն ժամանակվանից հետո աշխարհը գիտական և այլ ոլորտներում այդպիսի զարգացում չտեսավ) մտածել, որ այս մորուքավոր և ալեհեր մարգարեի, փախստականի պատգամը մերժելը… «Թող այս ժողովուրդը գնա, այլապես Աստված կկործանի այս երկիրը»: Փարավոնը ինչպե՞ս կարող էր իմանալ… «Փարավոն, դու ինձ կհնազանդվես»: 128. Փարավոնը պատասխանեց. «Հնազանդվե՞մ»: Ինքը Փարավոնն է, իսկ սա մի տարօրինակ ծերուկ: Նրանք մտածում էին. «Այս տարօրինակ մարդուն վռնդելը կործանում կբերի՞ այս երկրին»: Մինչդեռ այդպես էլ եղավ: Եկեք մի պահ կանգ առնենք աղոթելու և խորհրդածելու համար: Ի՞նչ ժամանակներում ենք ապրում, ու՞ր ենք հասել: Եվս մեկ ժամանակակից, գիտական դարաշրջան է: Լավ կլինի խորհենք այդ մասին: Եթե մի պահ կանգ առնեք…Մարդիկ կանգ են առնում մի պահ աղոթելու և խորհրդածելու համար, դրանից հետո ավելի լավ են զգում: Դա ճիշտ է: 129. Քրիստոնյան գործիք չի կամ «պտուտակաբանալի» կրոնական համակարգի հզոր գործիքի համար: Քրիստոնյան կրոնական կազմակերպությունը աշխատեցնող գործիք չի: Դա չի քրիստոնյան: Քրիստոնյան մեկն է, որը պետք է նմանվի Քրիստոսին: Եվ քրիստոնյան քրիստոնյա չի, քանի դեռ Քրիստոսը չի մտել իր մեջ, և նա չունի Քրիստոսի կյանքը իր մեջ: Երբ դրսևորվում է այն կյանքը, որը Քրիստոսն է ապրել, դուք անում եք Քրիստոսի կատարած գործերը: 130. Ինչի՞ մասին եմ ես խոսում. Քրիստոսի հետ մեր անձնական հարաբերության: Ի՞նչ է դա: Ձեր կյանքը վայե՞լ է ավետարանին: Այսպես խոսելով փորձում եմ դնել այն հիմքը, որը ինձ հնարավորություն կտա ձեզ ցույց տալու, որ այն համբավ ունեցող տղամարդիկ և կանայք… 131. Աստվածաշունչն ասում է… Դուք նկատել եք, որ… Անցած կիրակի ես մոռացա կարդալ Ծննդոց 6:4 համարը: Այդ Աստծո որդիները, որոնք կին վերցրեցին մարդկանց աղջիկներից, լավ համբավ ունեցող մարդիկ էին: Կանխասվել է, որ նրանք նորից կհայտնվեն: Բայց ինչպես եղավ Նոյի օրերում, այնպես էլ կլինի Մարդու Որդու գալստյան ժամանակ. բարի համբավ ունեցող մարդիկ կին կվերցնեն, ոչ թե կամուսնանան` գնալով օտար մարմնի հետևից: (Անգլերենում՝ կին (woman) կվերցնեն, ոչ թե կին (wife)). 132. Տեսեք, թե ինչ եղավ Անգլիայում մի քանի շաբաթ առաջ: Նայեք Միացյալ նահանգներին: Ամենուր պոռնկությունն է իշխում: Բարձրաստիճան մարդիկ, պաշտոնյա մարդիկ խայտառակություն են բերում ողջ երկրի վրա՝ վազելով կանանց հետևից: Անգլիայում այն մեծ մարդը, որ զորավար էր… Նա գեղեցիկ կին ուներ, ինչպես երևում է նրա լուսանկարից, որը հրատարակվեց բոլոր թերթերում: Բայց նայեք այն կնոջը: Դա մի ռուս անբարո կին էր, որը հագնվել էր անվայել կերպով՝ ցուցադրելով իր մարմինը: Եվ այդ մարդն ընկավ նրա ծուղակը: 133. Այսօր մենք կարիք ունենք Աստծո որդիների: Կառավարությունում կարիք ունենք մարդկանց, ովքեր Աստծո որդիներ են: Լավ և աստվածապաշտ թագավորը կդադարեցներ այդ բոլոր հիմարությունները: Այլևս գաղտնի զսպանակները սեղմելու կարիք չէր լինի: Դավթի նման այդ ամենին վերջ կտար: Նա այդ արեց, որովհետև ճշմարիտ թագավոր էր: 134. Ճշմարիտ ճանապարհն այն է, որ Աստված լինի թագավորը և Աստված ուղարկի Իր մարգարեներին: Մի՞թե Սամվելը նրանց չասաց թագավոր ունենալուց առաջ. «Աստված է ձեր թագավորը: Երբևէ Տիրոջ անունով ասե՞լ եմ մի բան, որը չի կատարվել»: Նրանք պատասխանեցին. «Ոչ, դա ճիշտ է»: --- Երբևէ ապրելու համար ձեզանից փող խնդրե՞լ եմ: --- Ոչ, երբեք: --- Եվ երբեք չեմ ասել մի բան, որը ճիշտ չէ Տիրոջ առաջ: Աստված է ձեր թագավորը: 135. Ով Սամվել, մենք հասկանում ենք, որ դու լավ մարդ ես: Մենք հավատում ենք, որ Աստծո Խոսքը քեզ մոտ է, բայց չնայած դրան, ուզում ենք թագավոր ունենալ: Տեսնու՞մ եք, հենց այդ էլ ստացան: 136. Հոգեգալստական շարժումը ցանկացավ ամեն գնով կազմակերպություն դառնալ: Եվ դարձավ: Դա ճիշտ է: Նրանք ցանկացան լինել մյուս եկեղեցիների նման: Դարձաք նրանց նման: Առաջ գնացեք, հենց դա էլ պետք է, բայց Աստված է մեր Թագավորը: Աստված է մեր Թագավորը: Անկասկած: 137. Ի՞նչ է կատարվում: Պատճառն այն է, որ մարդիկ այնպիսին են, ինչպիսին Քրիստոսի ժամանակներում էին, ինչպիսին եղել են ամեն ժամանակաշրջանում. նրանք պատճառաբանություններ են գտնում: Ունեն իրենց սեփական հավատամքները: Գուցե այսօր այսպիսի պատճառաբանություններ չբերեք. «Ես նոր եմ կով գնել, պիտի տեսնեմ, թե արդյոք աշխատանքի համար պիտանի է, կաթ տալիս է, կամ լավ ցեղից է»: Գուցե նման պատճառաբանություն չբերեք: Բայց ահա այն պատճառաբանությունը, որը բերում են այսօր: Մարդիկ կասեն. «Ես երիցական եմ, մենք այդպիսի բաների չենք հավատում», «Ես մկրտական եմ, մենք նման հիմարությունների չենք հավատում», կամ էլ՝ «Ես լյութերական եմ…»: Այդ ամենը ոչինչ չի նշանակում: Այդ ամենը չի նշանակում, որ դուք քրիստոնյա եք: Դա պարզապես նշանակում է, որ դուք պատկանում եք մարդկանց մի խմբի, որոնք կազմակերպություն են հիմնել: Դուք պատկանում եք լյութերական ժողովարանին, մկրտական ժողովարանին կամ հոգեգալստական ժողովարանին: Չկա հոգեգալստական եկեղեցի կամ մկրտական եկեղեցի: Կան միայն հոգեգալստական, մկրտական, երիցական ժողովարաններ: Կա միայն մեկ Եկեղեցի և այնտեղ մտնելու միակ միջոցը ծնունդն է: Ծննդի միջոցով եք մտնում Հիսուս Քրիստոսի Եկեղեցին և դառնում Նրա Մարմնի անդամ, երկնքի հոգևոր պատվիրակության անդամ: Այնժամ դրսևորվում են այն նշանները, որոնք ցույց են տալիս, որ Քրիստոսը ձեր մեջ է: 138. Ով քրիստոնյաներ, դուք պետք է անձնական հարաբերություն ունենաք Աստծո հետ: Աստծո Որդի դառնալու համար ձեր և Աստծո միջև պետք է ազգակցական կապ լինի: Նա պետք է լինի ձեր Հայրը, որ դուք լինեք Նրա որդին: Եվ փրկվում են միայն Նրա որդիներն ու դուստրերը, ոչ թե եկեղեցու անդամները: Միայն որդիներն ու դուստրերը: Եվ միայն մեկ միջոց կա դրա համար: Դա վերստին ծնունդն է: Վերստին ծնունդը միակ բանն է, որը հարաբերություն է հաստատում Աստծո հետ: Մի՞թե այդպես չէ: Որդիներ և դուստրեր: 139. Եվ երբ դա կատարվում է, անձնավորությունը ինքն իրեն հարցնում է (ահա այն հարցը, որը կուզեի ձեր ներկայացնել). «Ի՞նչ պետք է անեմ վերստին ծնվելուց հետո»: Շատերն են ինձ այդ հարցը տալիս. «Բրանհամ եղբայր, հիմա ի՞նչ պետք է անեմ»: Եթե դուք վերստին ծնված եք, ձեր ողջ էությունը փոխված է: Դուք մեռած եք այն բոլոր բաների համար, որոնք նախկինում զբաղեցնում էին ձեր մտքերը: 140. Դուք ինձ կասեք. «Բրանհամ եղբայր, դա ես ստանում եմ, երբ միանում եմ որևէ եկեղեցու…»: Երբ Աստված ասում է, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, դա նշանակում է, որ Նա դեռ բժշկում է հիվանդներին, տեսիքներ է տալիս… «Բայց, Բրանհամ եղբայր, իսկ իմ եկեղեցին…»: Դա նշանակում է, որ դուք վերստին չեք ծնվել: Հասկանու՞մ եք: Դա հնարավոր չէ: Որովհետև եթե Աստված, Նրա կյանքը ձեր մեջ է, դուք նույն կյանքն ունեք, ինչ որ ձեր Հայրը: Եթե Աստծո կյանքը ձեր մեջ է, եթե Քրիստոսի մեջ բնակվող Հոգին ձեր մեջ է, ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի մեջ բնակված Հոգին գրի այն բաները, որոնք գրել է, և հետո իջնի ձեր մեջ և ժխտի այդ ամենը: Դուք հասկանու՞մ եք: Դա անհնար է: Նա կհաստատի ամեն Խոսքը: 141. Ահա թե ինչու երբ դուք ասում եք. «Ես եկեղեցու լավ անդամ եմ», դա ոչ մի կապ չունի: Ես տեսել եմ հեթանոսերի, որոնք… Աֆիկայում՝ սևամորթ եղբայրներիս մոտ տեսել եմ, որ այնտեղի մարդիկ ավելի բարձր բարոյականություն ունեն, քան ամերիկացիների իննսուն տոկոսը: Որոշ ցեղերում եթե աղջիկը որոշակի տարիքի կամ հասակի հասնելիս չի ամուսնանում, իմանում եմ, որ ինչ-որ բան այնպես չէ: Այդ ժամանակ նրան վտարում են: Նա պետք է հանի իր ցեղային դրոշմը և գնա քաղաք, որտեղ ինքը համարվելու է ուրացող: Երբ երիտասարդ աղջիկն ամուսնանում է, ստուգում են նրա կուսությունը: Եթե կուսաթաղանթը խախտված է, պետք է ասի, թե ով է արել, և երկուսին էն մահապատժի են ենթարկում: Քանի՞ հոգի մահապատժի կենթարկվեր, եթե Ամերիկայում էլ այդպես անեին: Եվ նրանց հեթանոսներ ենք կոչում: Նրանք կարող էին գալ և մաքրություն սովորեցնել շատերին, ովքեր իրենց եկեղեցու անդամ են համարում: Դա ճիշտ է: 142. Հարավային Աֆրիկայում կատարած իմ ճանապարհորդությունների ընթացքում երբեք չեմ հանդիպել վեներական հիվանդությունների դեպքերի: Նրանց մոտ այդպիսի բան գոյություն չունի: Այս հիվանդությունների պատճառը այն անմաքուր և արատավոր երևույթներն են, որոնք կան սպիտակ ցեղի մեջ: Այդպես է, նրանք հեռացել են Աստծուց: 143. Երբ վերստին ծնվելուց հետո Սուրբ Հոգին մտնում է ձեր մեջ, դուք հավատում եք և անում եք այն, ինչ Աստված է Իր Խոսքում պատվիրում ձեզ անել: Եվ Աստծո ամեն խոսքին դուք ասում եք «ամեն»: Դուք հարատևում եք օր ու գիշեր, մինչև այն ստանաք: Դա ճիշտ է, ճիշտ է: Եվ այդ ժամանակ ձեր մեջ անկասկած կլինեն Հոգու պտուղները: 144. Դուք ինձ կասեք. «Լեզուներով կխոսե՞մ»: Գուցե այո, գուցե ոչ: «Կաղաղակե՞մ»: Գուցե այո, գուցե ոչ: Բայց կա մի բան, որ հաստատ կանեք: Կբերեք Հոգու պտուղները: Իսկ Հոգու պտուղներն են՝ սերը, ուրախությունը, խաղաղությունը, հավատարմությունը, երկայնամտությունը, հեզությունը, բարությունը, համբերությունը… Ձեր մեջ չի լինի այսպիսի դյուրաբորբոքություն…Երբ դուք ստանում եք դա, Սուրբ Հոգին այդ թույները հեռացնում է ձեր միջից: Երբ դուք ինչ-որ տեղ եք գնում, և սկսում եք մարդկանց հետ վիճել, ուրեմն ինչ-որ բան սխալ է: Եթե դուք գնում եք ինչ-որ տեղ, և հովիվը Աստվածաշնչում կարդում է, որ սխալ է այսինչ բանն անելը, և դուք… (Բրանհամ եղբայրը դիմախաղով ցույց է տալիս դժգոհ վերաբերմունք. – ծան. խմբ.), ուրեմն ձեր մեջ քրիստոնեական ոչինչ չկա: «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց»,- ասել է Հիսուսը: Հասկանու՞մ եք: 145. Եթե Խոսքը և Աստված ձեզ մի բան են ասում, Սուրբ Հոգին ձեր մեջ միշտ կվկայի Խոսքը, որովհետև եթե իրոք Սուրբ Հոգին է, Նա միշտ կհաստատի Խոսքը, որովհետև Խոսքը Հոգի է և Կյանք: Հիսուսն ասել է. «Իմ Խոսքերը Կյանք են»: Եվ եթե դուք հավիտենական կյանք ունեք, և Նա Խոսքն է, ինչպե՞ս կարող է Խոսքը հակասել Խոսքին: Ո՞վ է Աստված ձեզ համար: Ահա թե ինչպես կարող եք իմանալ, թե իրոք դուք քրիստոնյա եք՝ եթե Աստծո յուրաքանչյուր Խոսքը ընդունում եք և իսկապես սիրում եք ձեր թշնամիներին: 146. Դուք ասում եք. «Դե, նա այն սուրբ ցատկողներից է» և սկսում եք… Զգուշացեք, զգուշացեք… Բայց եթե ձեր մեջ հայտնաբերում եք, որ իրոք նրան սիրում եք, ինչ էլ որ անի, այդ ժամանակ սկսում եք նկատել, որ… 147. Այդպես աստիճանաբար ձեր համբերությունն այնքան է մեծանում, որ էլ սահման չի ունենում: Մարդիկ կշարունակեն ձեր մասին վատ խոսել: «Կարևոր չէ, թե իմ մասին ինչ եք ասում»: Թող դա ձեզ չանհանգստացնի: Եթե դա ձեզ անհանգստացնում է, ավելի լավ է աղոթեք այդ մարդու հետ նորից խոսելուց առաջ: Հասկանու՞մ եք: Դա այդպես է: Մի խառնվեք վիճաբանություններին: Մի սիրեք վիճաբանել: Եվ եթե դուք տեսնում եք, որ ինչ-որ մեկը վեր է կենում եկեղեցում և ասում է. «Գիտե՞ք, Այսինչը այս կամ այն բանն է արել», ասեք նրան. «Եղբայր, ամոթ քեզ»: 148. Իսկ եթե դուք ասեք. «Իրո՞ք, նման բա՞ն է արել» և լսեք այդ բամբասանքները… Զգուշացեք: Սուրբ Հոգով բնակեցված սիրտը աղբահոր չէ: Ոչ, ոչ, ոչ: Այն սիրտը, որն ամբողջությամբ զբաղեցնում է Սուրբ Հոգին, լցված է սրբությամբ, մաքրությամբ, ուրիշի մասին վատ չի մտածում, վատություն չի անում, ամեն բանի հավատում է, ամեն բանի համբերում է, լի է երկայնամտությամբ: Տեսնու՞մ եք: 149. Մի վիճեք: Եթե ձեր ընտանիքի անդամներից մեկն ընկնում է վիճաբանության մեջ, դուք մի խառնվեք: Եթե ձեր մայրն ասում է. «Ես չեմ ուզում, որ դու այդ եկեղեցին գնաս, չգիտեմ, թե դու ինչ ես մտածում: Նրանց նման պիտի մազերդ այդպես երկարացնես…Պառավի տեսք ունես»: Մի վիճեք նրա հետ: Ասեք. «Լավ, մայրիկ, չնայած ամեն ինչին, ես քեզ էլի սիրում եմ, ու ինչքան ապրում եմ, կաղոթեմ քեզ համար»: 150. Մի վիճեք: Բարկությունը բարկություն է ծնում: Այդ ժամանակ վշտացնում եք Սուրբ Հոգուն, և Նա ձեզանից հեռանում է, իսկ դուք սկսում եք բարկությամբ պատասխանել: Սուրբ Հոգին կթռչի, կհեռանա: Բարկությունը բարկություն է ծնում, բայց սերը սեր է ծնում: Սիրով լեցուն եղեք: Հիսուսն ասել է. «Դրանով բոլորը կիմանան, որ Իմ աշակերտներն եք, եթե իրար նկատմամբ սեր ունենաք» (Հովհ.13:35): Սուրբ Հոգու պտուղը սերն է: 151. Իսկ դուք գիտե՞ք, որ ինքներդ էլ փոքրիկ արարիչներ եք: Գիտեի՞ք: Մինչդեռ դա ճիշտ է: Ճանաչու՞մ եք այնպիսի մարդկանց, որոնց ընկերակցությունը հաճելի է: Չգիտես, թե ինչու, բայց չես կարող նրանց չսիրել: Տեսե՞լ եք նման բան: Չես կարող չսիրել նրանց ընկերակցությունը: Նրանք այնպիսի մթնոլորտ են ստեղծում իրենց կյանքով, իրենց խոսքերով, հասարակ զրույցով: Ճանաչում եք նաև այն մյուս տեսակի մարդկանց: Այդպիսիններից մարդիկ խուսափում են: Նրանք միշտ ինչ-որ մեկի մասին վատ բան են ասում: Նրանց մասին ասում են. «Ահա եկավ, էլի ինչ-որ մեկին պիտի քննադատի: Ահա նա, հիմա Այսինչի մասին վատ բան կասի, չար կատակներ կանի, կանանց մասին կխոսի կամ նման մի բան»: Թվում է, թե վատ մարդիկ չեն, բայց այդպիսի մթնոլորտ են ստեղծում: Այն ամենը, ինչ մտածում եք, անում եք, բոլոր ձեր գործերը, խոսքերը, այդ ամենը մթնոլորտ են ստեղծում: 152. Հենց այստեղ մեր քաղաքում առիթ ունեցա մի մարդու այցելելու իր աշխատասենյակում (նա մի գեղեցիկ եկեղեցում սպասավոր է կամ սարկավագ): Ես ինչ-որ գործով այցելեցի նրան: Երբ մտա, ռադիոն միացրած էր և բարձր ձայնով հնչեցնում էր ռոք-ն-ռոլ կամ թվիստ, իսկ պատերին փակցված էին երևի մոտ քառասուն մերկ կանանց նկարներ: Ուզում եք սարկավագ ասեք, ուզում եք…Ցույց տվեք ինձ, թե ինչ եք նայում, ինչ եք կարդում, ինչ երաժշտություն եք լսում, ինչպիսի մարդկանց հետ եք ընկերություն անում, և ես ձեզ կասեմ, թե ինչ հոգի կա ձեր մեջ: 153. Ոմանք ասում են. «Ես նման բան կանե՞մ, այդ ժողովը…»: Բայց կարևոր չէ, թե նրանք ինչ են ասում, նրանց գործերը խոսքերից բարձր են խոսում: Նրանք կարող են վկայել, ասել, որ իրենք քրիստոնյա են, ու էլի շատ բաներ անել, բայց նայեք նրանց կենսակերպին: Ապրած կյանքն է ցույց տալիս, թե իրականում ով է մարդը: 154. Մեկը կասի. «Հավատալ աստվածային բժշկությա՞նը: Ինչքան պետք է միամիտ լինել: Դա անցած ժամանակների համար էր: Այսօր նման բաներ չկան»: Պատկերացնու՞մ եք, որ այդ մարդու կյանքը կարող է արժանի լինել այն Ավետարանին, որը սովորեցնում է, որ Քրիստոսը մեր մեղքերի համար վիրավորվեց, ու մենք Նրա վերքերով բժշկվեցինք:Դուք կասեք. «Բայց ես սարկավագ եմ»: «Կարևոր չէ, կարող էիք նաև եպիսկոպոս լինել»: 155. Երբ հիշում եմ, թե երկու տարի առաջ ինչ ասաց եպիսկոպոս Շինը… ես այլևս չեմ գնա նրան լսելու: Նա ասաց. «Նա, ով հավատում է, որ կարող է ապրել Աստվածաշնչով, նման է մի մարդու, որը փորձում է քայլել պղտոր ջրի միջով»: Դա ասում է եպիսկոպոս Շինը: Նաև ասաց. «Երբ ես հասնեմ երկինք, գիտե՞ք ինչ, կհանդիպեմ Հիսուսին և կասեմ. «Ես եպիսկոպոս Շինն եմ»: Եվ Նա կպատասխանի. «Ոհ, այո, ես լսել եմ, որ Իմ մայրը խոսել է քո մասին»: Սա հեթանոսություն է: Թող Աստված ողորմություն անի այդ մարդուն, ով այդպես հայհոյում է Խոսքը: Ես չեմ դատավորը: Խոսքն է Ճշմարտությունը: Դա ճիշտ է: Եվ Աստծո Հոգին վկայում է Իր սեփական Խոսքը: Խոսքը խոսում է Նրա մասին: Եվ դուք ճանաչվում եք Խոսքին հավատալով: Հավատքն է ձեզ տալիս հավաստագիր, ինքնության փաստաթուղթ: 156. Մի վիճեք ուրիշների հետ, վիճաբանություններ մի ունեցեք ձեր ընտանիքում, ինչպես արդեն ասացի: Սերը սեր է ծնում, իսկ բարկությունը բարկություն է ծնում: 157. Այժմ ուշադրություն դարձրեք: Մի պահ Հիսուսին նայենք: Նա մեզ համար օրինակ է (հուսով եմ, շատ հոգնած չեք): Մի պահ Հիսուսին նայենք: Նա է ասել. «Ես ձեզ օրինակ տվեցի, որ դուք էլ ուրիշներին անեք այն, ինչ ես ձեզ արեցի»: 158. Լսեք նաև սա. երբ Նա աշխարհ եկավ, երկրի վրա այնքան անհավատություն կար, որքան չէր եղել նախկինում, բայց դա Նրան չկանգնեցրեց: Նա շարունակում էր քարոզել և բժշկել այնպես, կարծես ոչինչ չէր եղել: Դա Նրան չանհանգստացրեց: Նրան քննադատում էին: Նա քննադատվել է մանկության ժամանակներից մինչև խաչի վրա մեռնելը: Արդյո՞ք դա Նրան կանգնեցրեց: Ամենևին: Ո՞րն էր Իր նպատակը: Միշտ անել այն, ինչ Հայրը գրել էր, միշտ անել այն, ինչ Նրան հաճելի է: 159. Նայեք Հիսուսին: Կարող եք խոսել խոնարհության մասին… Երբ տեսնում ենք, որ Աստված դառնում է փոքրիկ մանուկ, և շքեղ օրորոցում, հարմարավետ տանը ծնվելու փոխարեն ծնվել է գոմում, գոմաղբի վրա, մայող հորթերի մեջ: Խանձարուրը, որով Նրան փաթաթեցին, վերցրել էին եզների լծասարքը ծածկող կտորից: Նա բոլոր աղքատներից աղքատ էր, բայց երկնքի և երկրի Արարիչն է: 160. Մի երեկո, երբ անձրև էր գալիս և ցուրտ էր, Նրան ասացին. «Վարդապետ, ուզում ենք գալ Քո տուն»: 161. Բայց Նա պատասխանեց. «Աղվեսները որջեր ունեն, թռչունները՝ բույներ, բայց Ես գլուխս դնելու տեղ չունեմ»: Աստված՝ Եհովան, խոնարհվեց և մարդ դարձավ, մտավ մեղավոր մարմնի մեջ, որ փրկագնի մեզ՝ ձեզ և ինձ: Ուրեմն ի՞նչ ենք մենք: Նա եղավ մեր օրինակը: Ուրեմն ի՞նչ եմ ես: Ոչինչ: 162. Այս ցերեկ խոսում էի մեկի հետ փոքրիկ հավաքույթի ժամանակ: Ես ասացի. «Աստծուց ծնված ամեն զավակ պետք է փորձվի, պատժվի»: Ես հիշում եմ այն ժամանակները, երբ ես անցա այդ փորձության միջով: Իմ ապրած ամենափառավոր ժամանակը… Երբ մարդը վերստին ծնվում է, Աստված նրա մեջ մի փոքրիկ մասնիկ է դնում, դա ընկնում է իր սրտի մեջ և խարիսխ է գցում: Այդ ժամանակ սատանան նրան փորձության է ենթարկվում: Եվ եթե դա չմնա, դուք կորած եք: 163. Հիշում եմ այն օրը, երբ եկել էի հիվանդանոց: Ես քսաներկու կամ քսաներեք տարեկան էի: Հայրս այնտեղ էր, մեռնում էր իմ ձեռքերի մեջ, իսկ ես խոսում էի բժշկող Աստծո մասին: Հարազատ հայրս սրտի նոպայից էր տառապում, գլուխը թևիս դրած, և ես աղոթում էի իր համար… ես տեսա, որ նա հայացքն ուղղեց ինձ, նայեց և գնաց Աստծո հետ հանդիպելու: Ես նրան տարա, թաղեցի եղբորս կողքին, և երբ դեռ նրա գերեզմանի ծաղիկները չէին թառամել, պիտի քարոզեի հիվանդներ բժշկող Աստծո մասին… Այն ժամանակ ժամը քսան ցենտով ես աշխատում էի հասարակական ծառայության ընկերությունում, իսկ կինս աշխատում էր քաղաքի մյուս կողմում, հագուստի ֆաբրիկայում, որպեսզի կարողանայինք ապրել և մեծացնել մեր փոքրիկ որդուն, որը տասնութ ամսական էր:Դա Բիլլի Պոլն էր: Նա տասնութ ամսական էր: Ես տեսնում եմ, որ Ուիլսոն քույրը ինձ գլխով նշան է անում: Նա հիշում է այդ ժամանակը: Ռոյ Սլոտերը նույնպես և ուրիշ հնաբնակներ: 164. Ի՞նչ էի ես անում այն ժամանակ: Անցնում էի փողոցներով, սենդվիչը ձեռքիս, իջնում էի սյունից և բոլոր ինձ հանդիպած մարդկանց վկայում էի Հիսուս Քրիստոսի սիրո մասին: Ես մտա մի ավտոտնակ և հարցրի, թե արդյոք կարող եմ խոսել մեխանիկների հետ: Ես նրանց ասացի. «Սիրելի բարեկամներ, դուք փրկվա՞ծ եք: Ես ինչ-որ բան եմ գտել իմ սրտի մեջ»: Երեկոյան գնում էի ավետարանչություն անելու խանութներում: Երբեմն տուն էի վերադառնում գիշերվա ժամը երկուսին կամ երեքին, երբ գնում էի ինձ կանչած հիվանդների մոտ: Չէի կարող նույնիսկ… Պարզապես նստում էի, հետո հագնում աշխատանքային հագուստս և մնում էի այնտեղ նստած մինչև լուսաբաց: Աղոթքներից ու ծոմերից այնքան էի նիհարել, որ պետք է աղոթեի նախքան մոնտյորի մագլցման ճանկերն ամրացնելը՝ սյուների վրա բարձրանալու համար: Քարոզել, քարոզել, որ Աստված փառավոր է, Աստված լի է ողորմությամբ, Աստված սեր է… այս ամենն ասել մարդկանց և տեսնել, թե ինչպես է հայրս մեռնում ձեռքերիս մեջ, եղբայրս մեռնում այն ժամանակ, երբ ես ամբիոնի մոտ էի, քարոզում էի սևամորթների փոքրիկ, հոգեգալստական եկեղեցում: Եկան, ինձ ասացին. «Եղբայրդ մեռավ մայրուղու վրա: Մի մեքենա նրան վրաերթի ենթարկեց»: Տեսնել, թե ինչպես է հարազատ եղբորդ արյունը հոսում վերնաշապիկիդ վրա, երբ նրան բարձրացնում ես ճանապարհից: Դեռ նոր էի նրան թաղել, երբ հայրս մահացավ: Հետո կինս: 165. Վեր կացա, որ գամ այս խորանը: Հենց այն վայրից, որտեղ գտնվում է այս բեմը, ես կատարվածից վեց ամիս առաջ կանխասեցի, որ ջրհեղեղ է լինելու: Ես տեսա, որ հրեշտակը վերցնում է գավազանը և Սփրինգ Սթրիթի վրայով չափում վեցուկես մետր բարձրություն: Սենդի Դեյվիսը և մյուսները սկսեցին ծիծաղել և ասացին.«1884-ին եղել է ընդամենը 20-25 սանտիմետր ջուր, դու ի՞նչ ես մեզ պատմում»: 166. Ես նրանց պատասխանեցի. «Դա կլինի, որովհետև ես դա տեսել եմ մտքի հափշտակության ժամանակ: Ինձ ասվել է, և դա այդպես կլինի»: Եվ այսօր Սփրինգ Սթրիթում կա ջրի մակարդակի նշագիծ, որը ցույց է տալիս վեցուկես մետր: Ես նրանց ասել էի. «Ես փոքրիկ նավով անցա այս խորանի տանիքի վրայով»: Հենց այդպես էլ պատահեց: 167. Այդ ժամանակ կինս հիվանդացավ: Ես աղոթեցի նրա համար, հետո եկա խորան: Մարդիկ ինձ էին սպասում: Ես նրանց ասացի. «Կինս մահամերձ է»: «Ոհ, քո կինը ընդամենը…»: 168. Ես կրկնեցի. «Կինս մահամերձ է»: Ես վերադարձա նրա մոտ և աղոթում էի, աղոթում, աղոթում: Ես ձեռքս մեկնեցի նրան, նա բռնեց և ասաց.«Բիլլի, ես կդիմավորեմ քեզ այն առավոտ: Երեխաներին վերցրու քեզ հետ և սպասիր ինձ դարպասի մոտ»: 169. Ես նրան ասացի. «Պարզապես կանչիր՝ «Բիլլ», և ես այնտեղ կլինեմ: Եվ նա հեռացավ: Ես թողեցի նրան դիարանում, եկա տուն մի քիչ պառկելու… Փոքրիկ Բիլլի Պոլը տիկին Բրոյի մոտ էր. այնքան հիվանդ էր, որ բժիշկը կարծում էր, որ ցանկացած պահի կարող է մահանալ: Այդ ընթացքում ես աղոթում էի Բիլլիի համար, և այդ ժամանակ եկավ Ֆրանկ եղբայրը և ասաց. «Ձեր փոքրիկը մահանում է, փոքրիկ աղջիկը»: 170. Ես գնացի հիվանդանոց: Բժիշկ Ադլերը թույլ չէր տալիս ինձ մոտենալ նրան: Նա ասաց. «Աղջիկը մենինգիտ ունի: Դուք կվարակեք Բիլլի Պոլին»: Նա բուժքրոջն ասաց, որ ինձ ինչ-որ կարմիր հեղուկ տան, ինչ-որ հանգստացնող բան ինձ հանգստացնելու համար: Ես նրանց խնդրեցի դուրս գալ սենյակից, դեղը դուրս նետեցի պատուհանից և մեկ ուրիշ դռնով անցնելով իջա նկուղ: Փոքրիկն այնտեղ էր, որովհետև այդ հիվանդանոցում դեռ մեկուսարաններ չկային: Նրա աչքերի շուրջը ճանճեր կային: Վերցրի հին մոծակապաշտպան ցանցը, քշեցի դրանց, հետո տեղը դրեցի: Հետո ծնկի եկա, ասացի. «Ով Աստված, ահա իմ եղբայրը և հայրը պառկած են այնտեղ, և դեռ ծաղիկներ կան նրանց գերեզմանին: Այնտեղ է Հոուփը, և այստեղ մահանում է իմ փոքրիկ աղջիկը: Նրան մի վերցրու ինձանից»: 171. Նա իջեցրեց վարագույրը կարծես ասելու համար. «Դադարիր դրա վերաբերյալ աղոթելուց, որովհետև չեմ լսելու քեզ»: Թվում էր, որ նա այլևս չի ուզում խոսել ինձ հետ: 172. Եվ եթե Նա չէր ուզում ինձ հետ խոսել, այժմ սատանայի խոսելու հերթն էր: Նա ինձ ասաց. «Կարծեմ դու ինձ ասում էիր, որ Նա բարությամբ լեցուն Աստված է: Հիմա ինչու՞ ես այդպես աղաղակում: Դու ընդամենը երեխա ես: Նայիր քո շուրջը այս քաղաքում: Քո ճանաչած ամեն տղա, ամեն աղջիկ կարծում է, որ դու խելագարվել ես: Ու հենց այդպես էլ կա»: Բայց նա չէր կարող ինձ ասել, որ Աստված չկա, որովհետև ես արդեն Նրան տեսել էի: Բայց ինձ ասաց, որ Աստված հոգ չի տանում իմ մասին: 173. Ես ողջ գիշեր և հաջորդ օրը կանգնած մնացի՝ հարցնելով Աստծուն. «Ի՞նչ եմ արել, ցույց տուր, Տեր: Մի թող, որ անմեղները իմ պատճառով տանջվեն, եթե ես ինչ-որ վատ բան եմ արել»: Բայց ես չգիտեի, որ Նա փորձում է ինձ: Աստծո մոտ եկող ամեն զավակ պիտի փորձության ենթարկվի: Ես ասացի. «Ասա, թե ես ինչ եմ արել, և ես կուղղեմ այն: Ի՞նչ եմ ես արել, օր ու գիշեր, ամբողջ ժամանակ քարոզել եմ, կյանքս ամեն վայրկյան նվիրել: Ի՞նչ եմ ես արել»: Սատանան ինձ ասաց.«Դա ճիշտ է: Հիմա հերթը հասավ քեզ, որ ամեն տեղ քարոզել ես, ասել ես, որ հավատում ես, որ Նա է մեծ Բժիշկը, իսկ հիմա երբ երեխադ մահանում է, Նա չի ուզում քեզ նույնիսկ լսել: Կինդ մահացավ պալարախտային թոքաբորբից: Մինչդեռ դու ասում էիր, որ Նա նույնիսկ քաղցկեղը կարող է բժշկել: Դու ասում ես, որ Նա բարի է, և հիմա ցույց ես տալիս, թե ինչքան բարի է: Բայց ի՞նչ է Նա անում քեզ համար»: 174. Այդ ժամանակ սկսեցի նրան լսել. այդպես է դատողություններ անելը: Ես մտածեցի. «Ճիշտ է»: Սատանան ինձ ասաց. «Նա կարող էր խոսել… կարիք էլ չկար, որ մի բառ ասեր: Բավական էր, որ մի հայացք գցեր երեխայի վրա, և Նա կապրեր»: Ես ասացի. «Ճիշտ է»: «Եվ այն ամենից հետո, ինչ դու արել ես Նրա համար, ի՞նչ է Նա քեզ համար անում»: 175. Ես ասացի. «Ճիշտ է»: Սկսեցի մտածել: «Իսկ ի՞նչ, եթե…»: Տեսնում եք, երբ սկսում ես դատողություններ անել, ամեն բան փլվում է: Բայց ես ավելի հեռուն չգնացի: Իմ դատողությունները կանգ առան այնտեղ: Քիչ էր մնում ասեի. «Ամեն բան թողնում եմ»: Բայց երբ դատողության բոլոր ուժերը սպառվում են, այդ ժամանակ հավիտենական կյանքը, վերստին ծնունդն է գործում: Ի՞ նչ կլիներ, եթե վերստին ծնունդը չլիներ: Ի՞նչ կլիներ: Մենք իրար չէինք ճանաչի ինչպես հիմա: Չէր լինի այս եկեղեցին: Հազարավորներ, միլիոնավորներ աշխարհում… Բայց փառք Աստծուն, կա այդ հավիտենական կյանքը: 176. Այդ ժամանակ սկսեցի մտածել. «Բայց ո՞վ եմ ես: Ո՞վ եմ ես, որ կասկածի ենթարկեմ ԻՐ գերիշխանությունը: Ո՞վ եմ ես, որ հաշիվ պահանջեմ Արարչից, ով ինձ կյանք է տվել այս երկրի վրա: Ինչպե՞ս եմ ունեցել այս երեխային: Ո՞վ է ինձ տվել: Երեխան ինձ չի պատկանում: Աստված ինձ տվել էր նրան որոշ ժամանակով»: Այդ ժամանակ ես ասացի. «Հեռացիր ինձանից, սատանա»: Ես վեր կացա, ձեռքս դրի երեխայիս վրա, ասացի. «Թող Աստված օրհնի քեզ, անուշիկս: Մի րոպեից հայրիկը քեզ կվերցնի և կտանի մայրիկի գիրկը: Հրեշտակները կտանեն քո փոքրիկ հոգին, և ես քեզ նորից կտեսնեմ այն փառավոր առավոտյան»: Նաև ասացի. «Տեր, Դու ես ինձ նրան տվել, Դու էլ վերցնում ես: Ու թեև Դու ինձ հարվածում ես, ինչպես Հոբն ասաց, ես Քեզ սիրում եմ ու հավատում: Եթե նույնիսկ ինձ դժոխք ուղարկես, ես էլի Քեզ կսիրեմ, դուրս չեմ գա այնտեղից: Ահա: (Ձայներիզի երկրորդ կողմի սկիզբը ձայնագրված չէ.- ծան. խմբ.): 177. … ոչ մի նման բան, նրանք երբեք չեն եղել այն սուրբ վայրում, որի մասին այս առավոտ խոսում էի: Նրանք այդ մասին ոչինչ չգիտեն: Ինչպե՞ս կարող են ասել, որ իրենք Աստծո զավակներ են և մերժեն Նրա Խոսքը: Ինչպե՞ս կարող եք Աստծո զավակ լինել և մերժել ձեզ փրկագնող Սուրբ Հոգուն: 178. Ոհ, պարզապես հիշեք, որ Հիսուսը մինչև մահ խոնարհվեց ձեզ համար: Նա չէր վիճում: Երբ թքում էին Նրա դեմքին, Նա նույնը չէր անում: Երբ քաշում էին Նրա մորուքը, Նա նույնը նրանց չէր անում: Երբ Նրան ապտակեցին, Նա չապտակեց նրանց: Այլ աղոթեց նրանց համար, քայլեց խոնարհությամբ: Նա խոնարհության օրինակ եղավ: 179. Նա հավատքով լցված էր: Ինչու՞: Որովհետև գիտեր, որ Իր Խոսքն անպայման կկատարվի: Նա ապրում էր Խոսքով, Խոսքը դարձավ: Ով Աստված իմ, ես ձեռքերս բարձրացնում եմ Աստծուն, այս ժողովրդի առջև. թող որ ես էլ այդպիսի կյանքով ապրեմ: Թող Խոսքն այնպես բնակվի իմ մեջ, որ ես ու Խոսքը մեկ լինենք: Թող իմ խոսքերը լինեն Նրա Խոսքը: Թող սրտիս խորհուրդները… Թող Նա լցնի իմ սիրտը և միտքը: Թող կապեմ Նրա պատվիրանները մտքիս և սրտիս սյուներին: Թող տեսնեմ Նրան: Երբ գալիս է փորձությունը, թող տեսնեմ Քրիստոսին: Երբ ամեն բան վատ է ընթանում, թող տեսնեմ Նրան: Երբ այն վիճակի եմ հասել… երբ թշնամին փորձում է ինձ բարկացնել, թող անեմ այն, ինչ Նա կաներ, եթե իմ տեղը լիներ: 180. Նա այնքան էր ապրում Խոսքի մեջ, որ Նա և Խոսքը նույնն էին: Ուշադրություն դարձրեք դրան: 181. Նա կարիք չուներ վիճաբանելու: Նա գիտեր, որ Ինքն ու Խոսքը նույնն են: Նա գիտեր, որ Ինքը հայտնված Խոսքն է, և որ Աստծո պատվիրանի համաձայն հաղթելու է աշխարհին: Նա գիտեր, որ Իր Խոսքը… Նա հավատք ուներ: Նա գիտեր, թե ուր էր, կարիք չուներ վիճելու, մարդկանց ասելու. «Այս կողմ եկեք»: 182. Սատանան Նրան ասաց. «Լսիր, Դու կարող ես հրաշքներ անել: Գիտեմ, որ մեծ հավատք ունես: Ես քեզ համար Օրալ Ռոբերտսի դահլիճից երկու անգամ ավելի մեծ դահլիճ կկառուցեմ, որովհետև բոլորն էլ կտան դրա համար: Միայն մի բան եմ խնդրում, որ անես: Մի քիչ ցույց տուր նրանց… ցատկիր ներքև այս շենքի վրայից, որովհետև գրված է. «Հրեշտակները քեզ ձեռքերի վրա կվերցնեն, որ չլինի թե ոտքդ քարի խփես…»: Տեսնու՞մ եք: Նա գիտեր, որ զորություն ունի: Նա գիտեր, որ կարող է այդ անել: Գիտեր, որ այդ զորությունը կար Իր մեջ, բայց Նա չկամեցավ օգտագործել այն, մինչև Աստված Իրեն չասեր այդ անել: Նա ուզում էր, որ Աստված լինի Իր մեջ Խոսքով և վերջ… Նա գիտեր, որ Իր բոլոր ասածները Աստծո Խոսքն են: Երկիքն ու երկիրը կանցնեն, բայց Խոսքը մի օր հաղթելու էր: 183. Նա չէր վիճում ու չէր բորբոքվում: Նա միայն ասում էր Աստծո Խոսքը: Յուրաքանչյուր Խոսք, որը դուրս էր գալիս Իր բերանից, Աստծո օծյալ Խոսքն էր: Մի՞թե հրաշալի չէր լինի, եթե նույնը մեր մասին ասվեր: «Իմ Խոսքը և Աստծո Խոսքը նույնն են: Նա պատվում է իմ ասածը, որովհետև ես ոչինչ չեմ ասում, եթե Նա նախապես ինձ ցույց չի տվել»: Ոհ, ինչպիսի օրինակ: Ահա Ավետարանին վայել կյանք: 184. Ոչ թե այն կրթված, բարձրագույն կրթություն ստացած քահանաների նման, որոնք բարձր կոչումներ ունեն, երկար աղոթքներ են անում, ուտում են որբևայրիների ապրուստը, ժողովարաններում ունեն լավագույն տեղերը և ուրիշ նման բաներ են անում…Դա Ավետարանին վայել կյանք չէ: Բայց Նրա կյանքը վայել էր Ավետարանին, այնքան, որ Աստված ասաց Նրա մասին. «Սա է Իմ սիրելի Որդին, որին հավանել եմ: Նրան լսեք: Իմ Խոսքը Նրա մեջ է: Նա Իմ Խոսքն է: Նա և Ես մեկ ենք»: 185. Այժմ լսեք: Նա գիտեր, որ Իր Խոսքը հաղթելու է աշխարհին: Նա գիտեր, թե որտեղից է գալիս Իր Խոսքը: Նա գիտեր, որ Իր Խոսքն անսխալական է, դրա համար ասաց. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ Խոսքերը բնավ չեն անցնի»: Նա կարող էր այդ ասել: Նա այն Մարդն էր, ով մեկ էր Աստծո Խոսքի հետ: Նա նրանց ասաց. «Դուք պետք է անեք այս կամ այն…»: 186. Նա ասաց. «Ո՞վ ինձ կմեղադրի անհավատության մեջ: Եթե Աստծո մատով եմ դևերը հանում, ձեր որդիներն ինչո՞վ են հանում: Տեսնու՞մ եք, թե ինչն է կարևոր: Բավարար չէ, երբ մեկն ասում է, որ ինքը դևեր է հանել: 187. Նա ասաց. «Եթե ես Աստծո մատով եմ դևերը հանում, ձեր որդիներն ինչո՞վ են հանում: Ինքներդ դատեք»: 188. Իր ժամանակի մարդիկ ծաղրում էին Նրան, վիճաբանում էին Նրա վերաբերյալ, ամեն կերպ նվաստացնում էին Նրան: Ամեն տեսակ չար բաներ էին ասում Նրա մասին, բայց Նա շարունակում էր առաջ գնալ: 189. Կուզեի վերջացնել ասելով սա՝ այսօրվա մարդիկ նևրոտիկների խմբեր են: Նրանք պարզապես նևրոտիկների խմբեր են: Նրանք վախենում են իրենց համար վերցնել Աստծո խոստումները: Եկեղեցու անդամները, եկեղեցական խմբերը վախենում են ընդունել այս օրվա համար տրված Աստծո Խոսքի կոչը: Նրանք գիտեն, որ իրենց ներկա վիճակը և իրենց քարոզած սոցիալական ավետարանը չեն կարող բավարարել մեր ժամանակի պահանջը, ինչպես Սամսոնը չկարողացավ այդ անել այն վիճակում, որում գտնվում էր: Միայն Աստված կարող էր դա անել Իր ծրագրի և խոստումների համաձայն: 190. Թեև իրենք իրենց քրիստոնյա են անվանում, Աստծո Խոսքի փոխարեն ընդունում են մարդկանց կողմից գրված հավատո հանգանակները: Նրանք ընդունում են հավատո հանգանակները, որովհետև մարդկանց կողմից են գրված, բայց վախենում են իրենց հավատքը հիմնել այն Աստծո վրա, ում իրենց ասելով սիրում են: Այդպես է: Եվ դուք կասեք, որ այդպիսի կյանքը վայե՞լ է Ավետարանին: Հնարավոր չէ: 191. Թեև եկեղեցու անդամ են, նրանց կյանքը վայել չէ Ավետարանին: Բացարձակապես: Ավետարանը… Հիսուսն ասաց. «Ամբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի Ավետարանը քարոզեք…. Նրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն…»: Եվ եթե դուք մերժում եք հետևել հավատացյալներին, ինչպես կարող եք ապրել Ավետարանին վայել կյանքով: Հնարավոր է, որ երբեք որևէ վատ բառ չեք ասել, հնարավոր է, որ պահել եք տասը պատվիրանները, դա ոչինչ չի նշանակում: Դեռ դա չի նշանակում Ավետարանին վայել կյանք: Տեսնու՞մ եք, դա հնարավոր չէ: Քահանաները պահում էին այդ բաները, բայց նրանց կյանքը վայել չէր Ավետարանին: Հիսուսը նույնիսկ նրանց ասաց. «Դուք ձեր հորից՝ սատանայից եք»: Մինչդեռ ո՞վ կարող էր որևէ վատ բան մատնացույց անել այդ մարդկանց մեջ: Միայն մեկ սխալ, և նրանց անխնա կքարկոծեին: Նրանց սուրբ մարդիկ էին, բայց Հիսուսը նրանց ասաց. «Դուք ձեր հորից՝ սատանայից եք»: Երբ Ավետարանը մտավ… 192. Թեև իրենք իրենց քրիստոնյա են անվանում, սիրում են կառչել հավատամքներից: Նրանց հավատամքները… Ոհ, հավատամքները լիովին արտահայտում և բավարարում են այսօրվա ժամանակակից մարդկանց մտածելակերպը: Եվ եթե մարդն ուզում է հաջողություն ունենալ, պետք է հետևի ժամանակակից մտածողության հոսանքին: Թույլ տվեք ավելի պարզ ասել: Եթե ուզում եք մարդկային հաջողություն ունենալ, պետք է հետևեք օրվա ժամանակակից մտածողության հոսանքին: Այդպիսի մարդու մասին կասեն. «Նա իրոք լավն է, հրաշալի մարդ է, տասնհինգ րոպեից ավելի մեզ չի պահում: Մեր հովիվը ամբողջ ժամանակ մեզ չի հանդիմանում այդ բաների համար»: Ամոթ այդ հովվին: Եթե մեկը կանգնում է ամբիոնի մոտ և տեսնելով այսօրվա մեղքերը, չի աղաղակում, ուրեմն իր մեջ ինչ-որ բան սխալ է: Նա արժանի չէ այն Ավետարանին, որը հավակնում է քարոզել: Դա ճիշտ է: Այդպես անելով նրանք պատճառաբանություններ են բերում. «Բայց իմ եկեղեցում…»: 193. Վերջերս մի մարդ էր եկել: Նա մի մեծ եկեղեցուց էր և պատրաստվում էր դիսերտացիա գրել: Նա ինձ ասաց. «Ես դիսերտացիա եմ գրում աստվածային բժշկության վերաբերյալ»: Նա ասում էր. «Բրանհամ եղբայր, մեր հարանվանությունում ձեզ շատ են սիրում»: Դա երկրի, աշխարհի ամենամեծ հարանվանություններից մեկն էր: Նա ասում էր. «Մեր հարանվանությունում ձեզ շատ են սիրում»: Նա եկել էր այստեղ՝ Ջեֆերսոնվիլ: «Ես եկել եմ տեղեկանալու աստվածային բժշկության վերաբերյալ: Միայն մեկ բանում է մեր եկեղեցին ձեզ հանդիմանում: Դուք չափից շատ եք շփվում հոգեգալստականների հետ»: Ես նրան պատասխանեցի. «Գիտեմ, դա ճիշտ է: Ես միշտ առիթ էի փնտրում նրանցից հեռանալու: Կասեմ, թե ինչ պետք է անենք: Ես կգամ ձեր քաղաք, և ձեր եկեղեցին ինձ կհովանավորի»: «Ոհ,-ասաց նա,- նրանք չեն համաձայնի»: «Ես հենց այդպես էլ մտածում էի: Հենց այդպես»: 194. Նա ինձ ասաց. «Իմ հարանվանությունը երբեք դա չի ընդունի»: Ահա նման մի պատճառաբանություն՝ «Նոր եմ ամուսնացել» կամ «Հինգ զույգ եզ եմ գնել»: Կարևոր չի, թե ինչքան դոկտորական տիտղոսներ ունեք, կամ ինչքան հայտնի եք ձեր հարանվանությունում, այդպիսի ծառայությունը այս Գրքում գրված Ավետարանին վայել չէ: 195. Եկեղեցու ցանկացած անդամ, որը կանգնում է այդ կողմում և կոչում է իրեն քրիստոնյա, բայց ապրում է այնպիսի կյանքով, որ… Եվ այդ կարճ մազերով կանայք, որոնք այնպիսի հագուստ են հագնում, որը Աստվածաշունչը պատվիրում է չհագնել, տղամարդիկ շարունակում են այդպես վարվել՝ ունենալով աստվածապաշտության կերպարանքը, խմում են, ծխում, մի քանի անգամ ամուսնանում են ու դառնում եկեղեցու սարկավագ կամ նույնիսկ հովիվ, և մարդիկ, որոնք այդ ամենի հետ համակերպվում են… Այդպիսի կյանքը վայել չէ Ավետարանին: 196. Կինը, որն այս ու այն կողմ է վազում, հեռախոսով բամբասում է և խառնաշփոթություն առաջացնում եկեղեցում և ուրիշ նման բաներ անում, չի ապրում այնպիսի կյանքով, որը վայել է մեր ներկայացրած Ավետարանին: Նա, ով բաժանում է առաջացնում եկեղեցում և վիճաբանություններ է առաջացնում եկեղեցու անդամների միջև, արժանի չէ մեր քարոզած Ավետարանին: Դա այդպես է: Ունեն աստվածապաշտության կերպարանքը, բայց ուրանում են զորությունը, Աստծո զորությունը, որը մեզ պաշտպանում է այդպիսի բաներից: 197. Ուշադրություն դարձրեք. նրանք այդ չեն անի, չեն կարող անել: Նրանք պատճառաբանում են, որ իրենց եկեղեցին այդպիսի բաների չի հավատում: Հիսուսը կարող էր այդպիսի մարդկանցից մեկին հենց այս երեկո ասել՝ խոսելով նրա սրտի հետ. «Գնա, քարոզիր լրիվ Ավետարանը»: «Բայց, Տեր, իմ եկեղեցին այդ բաները չի ընդունում: Կներես ինձ: Ես լավ աշխատավարձ եմ ստանում: Քաղաքի ամենամեծ եկեղեցիներից մեկի հովիվն եմ, Տեր: Մենք այնտեղ փառաբանում ենք Քո անունը: Անպայման: Բայց Քո ասածը չեմ կարող անել»: Միշտ նույն բանն է, միշտ նույն պատճառաբանությունը; Այդ պատճառով նրանք երբեք չեն գալիս խոստացված և հաստատված Խոսքի հոգևոր խնջույքին: 198. Մի՞թե Հիսուսը չասաց, որ ուր մարմինն է, այնտեղ են հավաքվում արծիվները: Իսկ անգղերը հավաքվում են լեշի շուրջ: Բայց արծիվները փնտրում են թարմ և մաքուր կերակուր: Դա հաստատ է: Նրանք հավաքվում են այնտեղ, որտեղ կա Խոսքը՝ արծիվների համար կերակուրը: 199. Բայց մյուսները չեն գալիս հոգևոր խնջույքին, որին հրավիրված են: Հավատու՞մ եք, որ վերջին տասնհինգ տարիների ընթացքում Աստված հոգևոր խնջույքի, մեծ արթնության հրավեր է ուղարկել Ամերիկային: Բայց արդյո՞ք եկան: Ոչ, ամենևին: Այդ հրավերը մերժելը արդյո՞ք վայել է Ավետարանին: Մինչդեռ իրենք իրենց քրիստոնյա են անվանում: 200. Վերջերս մի մարդ էր եկել ինձ մոտ: Սեղանի մոտ նա նստած էր իմ դիմաց և ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, ուզում եմ սեղանի վրայով սեղմել ձեր ձեռքը: (Նա ազդեցիկ մարդ է): Ես ձեզ այնքան շատ եմ սիրում (ես եղել էի մի եկեղեցում և լսել էի նրա քարոզը): Ես ձեզ շատ եմ սիրում և հավատում եմ, որ դուք Աստծո ծառա եք»: Ես նրան պատասխանեցի. --- Շնորհակալություն, դոկտոր, ես էլ ձեզ եմ սիրում: Նա ինձ ասաց. «Ուզում եմ ասել, թե ինչքան եմ ձեզ սիրում որպես եղբայր: Տեսնու՞մ եք այստեղ նստած իմ փոքրիկ թագուհուն՝ իմ կնոջը: Հիշու՞մ եք նրան»: Ես ասացի. «Այո, հիշում եմ»: Նա ինձ ասաց. «Բժիշկները նրան հազիվ երկու շաբաթվա կյանք էին տվել սարկոմայի պատճառով: Բայց դուք եկաք մեր փոքրիկ քաղաքը և աղոթեցիք նրա համար: Դուք տեսիլք տեսաք, հետո նայեցիք ինձ և ասացիք. «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ. նա կբժշկվի»: Մի մեծ խոց կար նրա մեջքին, այսպիսի փոսի նման մի բան, կրծքի նման մի բան էր դուրս եկել իր մեջքից, հենց ողնաշարի վրա: Այսօր դրանից հետք չի մնացել»: Նաև ինձ ասաց. «Ահա իմ փոքրիկ թագուհին ողջ է այսօր, ինչպե՞ս կարող ենք ձեզ չսիրել այն բանից հետո, երբ հավատքով աղոթեցիք նրա համար: Ինչպե՞ս կարող ենք չհավատալ, որ դուք Աստծո ծառա եք, երբ դուք տեսիլքով տեսաք և ճշտորեն ասացիք, թե ինչ է լինելու: Բայց, Բրանհամ եղբայր, ուզում եմ ձեզ մի բան ասել: Ես պատկանում եմ ամենամեծ հոգեգալստական միությանը»: Ես ասացի. «Այո, ես այդ գիտեմ»: Նա շարունակեց. «Ես վերջերս խոսում էի եղբայրների հետ, և նրանց ինձ ասացին հանդիպել ձեզ և ասել, որ ամոթ է, որ դուք Աստծուց տրված ծառայությունը վատնում եք՝ քարոզելով այդ տգետ և աննշան մարդկանց խմբին: Ես ասացի. «Իրո՞ք»: Նա պատասխանեց. «Աստված այդպիսի ծառայություն է ուղարկել ավելի շատ մարդկանց քարոզելու համար»: 201. Ես հասկացա, որ սատանան էր խոսում ինձ հետ: Ես մտածեցի. «Ահա, «Քեզ ցած գցիր այս շենքից և ցույց տուր…»: Ես որոշեցի շարունակել նրա հետ զրույցը, որ տեսնեմ թե ուր է հասնելու: Մայրս միշտ ասում էր. «Կովին բավական չափով պարան տուր, և ինքն իրեն կխեղդի»: Հենց դրա համար ես նրան ասացի. «Իրո՞ք»: Նա ինձ ասաց. «Այո, ամոթ է: Տեսեք, թե ինչ վիճակում եք դուք այսօր: Դուք հազիվ եք ձեզ համար ուտելու բան գնում: Բայց նայեք Օրալ Ռոբերտսին և մյուսներին, որոնք ձեր ծառայության մեկ տոկոսն էլ չունեն: Տեսեք, թե ինչի են նրանք հասել»: Ես նրան ասացի. «Այո, դա ճիշտ է»: Նաև ինձ ասաց. «Իմ խմբավորումը ձեզ կհովանավորի: Մենք ձեզ կհամարենք մեր եղբայրը: Նրանք բոլորը ձեզ համագործակցության ձեռք կմտնեն: Մենք հատուկ ձեզ համար ինքնաթիռ կպատվիրենք, շաբաթական հինգ հարյուր դոլար աշխատավարձ ձեզ կտանք, կամ եթե ուզում եք, ձեզ կուղարկենք երկրի ամենագլխավոր քաղաքները»: Մենք Արիզոնայի Ֆենիքս քաղաքում էինք: Նա սեղանի մոտ նստած էր իմ դիմաց: Նաև ինձ ասաց. «Մենք կվճարենք…մենք արտասահմանից մարդկանց կհրավիրենք, բարձրաստիճան, ազդեցիկ, պաշտոնյա մարդկանց: Դուք միշտ աննշան, աղքատ մարդկանց մասին եք խոսում, իսկ մեզ մոտ ամենաբարձր պաշտոններով մարդիկ են: Ցույց տուր նրանց Տիրոջ ձեռքը: Ես կբերեմ կնոջս և ուրիշ մարդկանց, որոնք կապացուցեն, որ ձեր ասածները կատարվում են»: 202. Ես նրան ասացի. «Այո, դա հրաշալի կլիներ»: Բայց տեսնում եք, այդ մարդը, որը գրականության դոկտոր է, գրքերի հեղինակ, հրաշալի գրող, լավ մարդ, բայց բոլորովին չգիտեր Սուրբ Գիրքը: Գիտե՞ք, որ այդ գործերն անող Հրեշտակը չիջավ Սոդոմ, այլ մնաց ընտրյալների խմբի հետ, Աբրահամի հետ: Բայց այս գիտունը դա չգիտեր: Ես նրան մի պահ հանգիստ թողեցի, որ մտածեմ: Փորձում էի տեսնել, թե ուր է ծուղակը: Հետո ասացի. «Իսկ ես ի՞նչ պետք է անեմ»: Նա ասաց. «Դե, Բրանհամ եղբայր, միակ բանը, որ նրանք ինձ խնդրել են…մենք քննարկեցինք այն փոքր, անկարևոր բաների մասին, որոնք դուք սովորեցնում եք… պարզապես դրանք մի կողմ թողեք»: --- Օրինա՞կ, եղբայր: --- Դե, օրինակ, մկրտությունը: Ինչ-որ տեղ դուք մկրտում եք միադավանների նման: Այդպիսի մանրուքներ: --- Ուրի՞շ: --- Սկզբնական նշանը, կին քարոզիչները … այդպիսի անկարևոր բաները: 203. Ես նրան պատասխանեցի. «Ես զարմացած եմ, որ Աստծո մի ծառա Աստծո մեկ ուրիշ ծառայի (այն բանից հետո, երբ ինձ այդքան գովեցիք), խնդրում է…. ասելով հանդերձ, որ ես Աստծո Խոսքն իմացող մարգարե եմ և իմանալով, որ Խոսքի հայտնությունը տրվում է մարգարեներին… և հիմա, հարգարժան դոկտոր (ես չեմ խոսում ձեր բարձր կրթվածության մասին), ես զարմացած եմ, որ դուք Աստծո մեկ ուրիշ ծառայի խնդրում եք փոխզիջման գնալ այն հարցում, որն իր համար կյանքից ավելի կարևոր է: Ոչ, հարգարժան դոկտոր, ես ոչ մի դեպքում այդ չեմ անի»: Հավիտենական կյանքի սերմեր կան թե մեծերի, թե փոքրերի մեջ: 204. Վերջերս անցնում էի նրանց մեծ շենքերից մեկի մոտով (ես դա չեմ ասում անձամբ նրանց քննադատելու համար): Դա Օկլահոմայի Թուլսա քաղաքում էր: Տեսա մի մեծ պլակատ՝ Օրալ Ռոբերտսի ճեմարանի նոր շենքերի շինարարության մանրամասներով՝ ճեմարան էին կառուցում երիտասարդ հովիվների կրթության համար: Ես լավ եմ ճանաչում Դեմաս Շաքարյանին, Կարլ Ուիլյամս եղբորը և այդ գործի մյուս պատասխանատուներին: Դա հիսուն միլիոն դոլարի գործ է, երեք միլիոն դոլար արժողությամբ շենքով: Եվ նա հոգեգալստական է: Աստված իրոք շատ բան է արել նրա համար: 205. Ես մտածեցի. «Ոհ, ճեմարան: Արդեն այդ հարցում համաձայն չեմ»: Ինքս ինձ ասացի. «Ուրեմն սա է Օրալ Ռոբերտսի մեծ ճեմարանի ապագա շենքը»: 206. Ճանապարհս շարունակեցի՝ մտածելով այդ մեծ շենքի մասին: Հիշեցի այն հավաքույթը, որն ունեցել էինք Կանզաս Սիթիում, մի մաշված վրանի մեջ, երբ Օրալ Ռոբերտսը եկավ իմ հավաքույթին… Այնտեղ գրված էր՝ «Թոմմի Օսբորնի ապագա տունը»: Դա երեք կամ միլիոն դոլար արժողությամբ շենք էր: Թոմմի Օսբորնը հրաշալի քրիստոնյա է, իսկապես Աստծուց ուղարկված մարդ: Մի քիչ նյարդային երիտասարդ էր: Նրա փոքրիկ տղան ու աղջիկը մեքենայի մեջ էին: Նա ինձ ասել էր. «Բրանհամ եղբայր, ես ներկա էի, երբ այն մոլագարը եկավ ձեզ մոտ: Ես տեսա, որ դուք մատնացույց արեցիք նրան և ասացիք. «Հիսուս Քրիստոսի Անունով դուրս արի այդ մարդու միջից»: Ես տեսա, որ նա ընկավ ձեր ոտքերի մոտ. նա, ով ասել էր. «Ես քեզ ցած կտապալեմ այս վեց հազար հինգ հարյուր մարդու ներկայությամբ»: Ես տեսա, որ դուք այնտեղ կանգնած էիք, նույնիսկ ձեր ձայնը չբարձրացրիք և ասացիք. «Տիրոջ անունով, քանի որ դու մարտահրավեր նետեցիր Աստծո Հոգուն, այդ դու կընկնես իմ ոտքերի առջև»: Բաց նա պատասխանել էր. «Կտեսնես՝ ում ոտքերի մոտ կընկնեմ»: 207. Հազիվ ասացի. «Դուրս արի նրանից, սատանա», և նա հետ գնաց ու ընկավ հատակին ոտքերիս մոտ: Նաև նա ինձ ասաց. «Աստված Աստված է, Բրանհամ եղբայր և վերջ»: Ասաց. «Ես ինքս երկու-երեք օրով փակվել էի տանը»: Նա ազնիվ է, չի վախենում այդ մասին խոսելուց: Չի ամաչում դրանից: Նա ինձ ասաց. «Ի՞նչ եք կարծում, ես ունե՞մ բժշկության պարգևը»: 208. Բայց ես նրան պատասխանեցի. «Մոռացիր այդ մասին, Թոմմի: Դու ուղարկվել ես Ավետարանը քարոզելու, գնա քարոզիր: Գնա Բոսվորթ եղբոր հետ»: 209. Ես մտածում էի այդ բաների մասին… Ես այս երկու եղբայրներից առաջ էի սկսել… Ես մտածում էի. «Ահա Օրալ Ռոբերտսը, որը հինգ հարյուր տպագրական մեքենա ունի, ու նույնիսկ նամակներին մարդու ձեռք չի դիպչում: Անցած տարի չորս միլիոն դոլար ծախսեցին միայն առաքման համար: Ողջ քրիստոնեական աշխարհում հավաքված ողջ դրամի մեկ չորրորդը մեկ մարդու ձեռքում է: Ինչպիսի վայր է»: Գնացել էի այդ տեսնելու և… 210. Օրալն իմ եղբայրն է: Ես նրան շատ եմ սիրում: Նա լավ մարդ է, և ես նրան շատ եմ սիրում: Նա իմ մասին լավ կարծիքի է, ես էլ՝ նրա: Պարզապես սուրբգրային հարցերում մենք համաձայն չենք իրար հետ: Թոմմի Օսբորն էլ ոչ պակաս նրանից…Ես շատ բարձր կարծիքի եմ նրա մասին: Նա ինձ հանդիպած լավագույն մարդկանցից է: Ինքս ինձ ասացի. «Երբ ես գնացի նրանց գրասենյակները և տեսա, թե ինչպես էին նրանք տեղավորվել… ես կամաչեի, եթե նրանք գային և տեսնեին իմ աշխատասենյակը՝ մեկ գրամեքենա ունեմ, հազիվ ենք կարողանում ուղարկել նամակները…»: Իսկ ես նստած էի փոքրիկ վաչատանը: Ինքս ինձ ասացի. «Ի՞նչ կմտածեն նրանք այդ ամենի մասին. Օրալ Ռոբերտսի ապագա տունը, Թոմմի Օսբորնի ապագա տունը, մինչդեռ մեկի մյուսի հետ չի խոսում…»: Մի քիչ քայլեցի ճանապարհով և մտածեցի. «Իսկ ե՞ս»: 211. Լսեցի մի ձայն, որն ինձ ասաց. «Այստեղ նայիր»: 212. Ես մտածեցի. «Այո, Տեր, թող գանձերս լինեն երկնքում, որովհետև սիրտս այնտեղ է»: Ես դա չեմ ասում խղճահարություն առաջացնելու համար, ասում եմ պարզապես, որովհետև այդպես է եղել, և Աստված գիտի, որ դա ճիշտ է: 213. Որտե՞ղ է ձեր գանձը: Ուզու՞մ եք մեծ մեկը լինել: Եթե այո, ուրեմն ոչինչ եք: Պետք է պահ գա, երբ այլևս չես ուզում մեծ մեկը լինել, այլ Քրիստոսի խոնարհ ծառա: Դա է միակ լուծումը: 214. Բոուզե եղբայրը և նրա գործընկերները Չիկագոյում եկեղեցին էին հիմնել: Նրանք ստիպված եղան Ֆիլադելֆիայի եկեղեցու շենքը հանձնել այդ հարանվանությանը: Նրանք ծառայության համար աստվածաբանության դոկտոր էին փնտրում, և ես նրանց ասացի. «Դուք սխալ ճանապարհի վրա եք: Եթե ուզում եք այս եկեղեցու համար իսկական հովիվ գտնել, ձեզ պետք է մի աննշան, խոնարհ մարդ, որը հազիվ իր անունը կարդալ գիտի, բայց իր սիրտը բոցավառվում է Աստծո համար: Եթե այդպիսի մարդու գտնեք, ծառայության վերցրեք նրան: Այդպիսի մարդ է ձեզ պետք, ոչ թե մեկը, որը ձեզ թելադրում է, ոչ թե մի ղեկավար, որը ձեզ ամեն տեսակ պարտքերի մեջ է գցում: Ձեզ պետք է մեկը, որը պարզությամբ կբերի Աստծո Խոսքի կերակուրը: Ահա թե ինչպիսի մարդ է ձեզ պետք»: Նրանք չեն ուզում գալ հոգևոր խնջույքին: Հիմա պետք է կանգ առնեմ: Արդեն նախատեսված ժամանակից շատ խոսեցի: Մոտ վեց րոպեից իրար հրաժեշտ կտանք, եթե Տերը թույլ տա: 215. Մեկն ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, դուք պետք է ձեր խոսքերը հետ վերցնեք, այդ մարդիկ նևրոտիկ չեն, այլ կրթված են»: Դե, ուրեմն կրթված նևրոտիկներ են: Այդպես է: «Նևրոտիկ չեն, այլ կրթված են»: Կուզեի ձեզ մի հարց տալ: Ինչպե՞ս կբացատրեք այսօրվա մարդկանց վարքը, եթե նրանք նևրոտիկ չեն: Յուրաքանչյուրը փնտրում է իր հարանվանության շահը, ագահությամբ: Հիսուսն այդպիսին չէր: Նա ոչ մի բանում չէր շտապում: Նրա մեջ ագահություն չկար: Նա մեր Օրինակն է: 216. Հանցավորությունն այս երկրում… երբեք այդքան շատ հանցանքներ չեն եղել այս երկրում, ինչքան հիմա… ի՞նչ է կատարվում: Դեռահասները՝ եկեղեցու անդամներ, սպանում են, տղամարդիկ կրակում են իրենց կանանց և երեխաներին, այրում են: Տեսնու՞մ եք հանցավորության այս ալիքը: Ու ասում եք, որ նևրոտիկ չե՞ն: Ուրեմն ի՞նչ է կատարվում: Նայեք նրանց գործերին: Ազգերը լցված են իշխանության մոլուցքով: Ամեն երկիր ուզում է մյուսներին իշխել և այնտեղ ծածանել իր սեփական դրոշը: Իշխանամոլություն… 217. Անբարոյականությունը…աշխարհում այսքան շատ անբարոյականություն դեռ չէր եղել: Փողոցներում մերկ կանանց ենք տեսնում, մերկ կանանց: Եվ ասում եք, որ նրանք խելքը տեղն է: Դա հնարավոր չէ: Նրանք մտքով առողջ չեն: 218. Լսեք: Աստվածաշնչում միայն մի մարդ կա, որը հանել է իր հագուստները: Նրա անունը Լեգիոն էր: Նա խելքը կորցրել էր: Երբ Հիսուսը գտավ նրան և նրան առողջ բանականություն տվեց, նա հագնվեց: Դա ճիշտ է: Ո՞վ է ձեզ ստիպում հագուստները հանել: Սատանան: Դա այդպես է: Եվ ասում են, որ նևրոտիկ չե՞ն: Իջեք փողոց, մեքենայով անցեք քաղաքի չորս թաղամասերով, եթե մերկ կին չտեսնեք, եկեք ինձ ասեք: Միայն փորձեք: 219. Եվ դուք ասում եք որ նրանք նևրոտիկ չե՞ն: Ուրեմն ի՞նչն է պատճառը: Նրանք չեն կարող առողջ բանականություն ունենալ: Առողջ բանականություն ունեցող կինը նման բան չի անի: Նա գիտի, թե ինչ է անում: Նա գիտի, որ այդպես անելով ինքն իրեն ցուցադրում է ցանկասեր դևերի, արատավոր,պիղծ, հարբած մարդկանց, մարդասպանների և մյուսների առջև… 220. Աշխարհը ավելի ու ավելի շատ է խմում: Միացյալ Նահանգներում ոգելից խմիչքների վրա ավելի շատ են փող ծախսում, քան սննդամթերքի: Չեմ հիշում, թե ինչքանով են ավելացել ալկոհոլային խմիչքների վրա արվող ծախսերը առաջվա համեմատ: Իսկ ի՞նչ է անում ալկոհոլը: Ուղարկում է ձեզ գժանոց: 221. Քաղցկեղը… Ողջ աշխարհում բժիշկներն ասում են և թերթերում գրում են. «Քաղցկեղով հիվանդ հազարավոր մարդիկ կան»: Իսկ դրա պատճառը ծխախոտն է: Նրանք փորձեր են արել առնետների վրա և ապացուցել, որ ծուխը թոքերի քաղցկեղ է առաջացնում: Յոթանասուն տոկոսը թոքերի քաղցկեղ էր ստացել ծխախոտի պատճառով: Իսկ այդ տղամարդիկ և կանայք ծխում են և ծուխը փչում ձեր դեմքին: Եթե նրանք նևրոտիկ չեն, ուրեմն նևրոտիկն ինչպիսի՞ն է: 222. Երբ Հիսուս Քրիստոսի Ավետարանը քարոզվում և հաստատվում է, և երկնքի Աստվածը կրակի սյունով իջնում է մարդկանց վրա և ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսի գալուստը մոտ է՝ տալով վերջին նշանը, իսկ այդ մարդիկ «եկեղեցու անդամ» կոչվելով հանդերձ ծիծաղում և ծաղրում են, ինչպե՞ս կարող են նևրոտիկ չլինել: Բացատրեք ինձ: (Ինչպես է ժամանակն անցնում): Անշուշտ, նևրոտիկ են, կրթված նևրոտիկներ: Լիովին ճիշտ է: 223. Ուրեմն բացատրեք ինձ նրանց վիճակը: Չեք կարողանա: Կանայք կտրում են մազերը, աշխարհիկների նման հագնվում և այդպես քայլում են փողոցում: Մինչդեռ Աստվածաշունչը զգուշացնում է նման բաների դեմ, և նույնիսկ արգելում կնոջը աղոթել, եթե մազերը կտրած են: Եթե նա այդպես է անում, ամուսնու առջև վկայում է, որ անբարոյական է, և ամուսինն իրավունք ունի նրանից բաժանվելու: Դա ճիշտ է, Աստծո Խոսքն է այդ ասում: Ու եթե կինը դա լսում է, բայց շարունակում է մազերը կտրել և ինքն իրեն քրիստոնյա անվանել, և եթե դա չի նշանակում, որ նա նևրոտիկ է, ուրեմն ինչպիսի՞ն է նևրոտիկը: Այդ դեպքում թող ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե ինչ է նևրոտիկը: 224. Այո, նևրոտիկներ են նրանք: Շատ կրթված, դիպլոմավոր և այլն: Մենք ավելի շատ ժամանակ ենք տրամադրում, որ մեր երեխաներին հանրահաշիվ և կենսաբանություն սովորեցնենք, քան Հիսուս Քրիստոսի Աստվածաշունչը: Այս երկրում չկա երեխա, որ չիմանա, թե ով է Դեյվիդ Կրոկետը: Բայց մեկ երրորդից ավելին չգիտի, թե ով Է Հիսուս Քրիստոսը: Նևրոտիկ չե՞ն: Անկասկած, նևրոտիկ են: Այս թեմայի շուրջ կարելի էր ժամերով խոսել: 225. Հիշեք սա. եկեղեցիները սովորեցնում են այն, ինչ դատապարտում է Աստվածաշունչը: Հովիվները նևրոտի՞կ են: Կրթված նևրոտիկներ են: Այդպես է: Իսկ եկեղեցիները հավանություն են տալիս: 226. Հիշեք Ղովտին: Նա խելացի մարդ էր: Մի պահ մտածեք նրա մասին: Ներեցեք, որ մի քիչ երկար եմ ձեզ պահում, բայց սա կարևոր է: Դուք եկել եք, որ լսեք այս քարոզը: 227. Քննենք այդ բաները: Մի պահ կանգ առնենք: Մի պահ աղոթեք ձեր սրտում և ասեք. «Տեր, հասկացրու ինձ այս բաները»: Բացեք ձեր միտքը, թող Աստված անի այդ: Վերցնենք այս ազգի օրինակը: Տեսնենք, թե ինչ ասաց Աստված: 228. Աստվածաշունչն ասում է, որ Ղովտի հոգին տանջվում էր Սոդոմի մեղքերի պատճառով: Բայց նա քաջություն չուներ նրանց հակառակվելու: Այդպես չէ՞: Նա այդ չէր կարող, որովհետև քաղաքապետն էր: Նա այդ չէր կարող, բայց Աստվածաշունչն ասում է, որ Սոդոմի մեղքերը տանջում էին նրա հոգին: Նա գիտեր, որ չարություն են գործում, բայց քաջություն չուներ դրանց հակառակվելու: 229. Այժմ մտածեք: Ինչքան Ղովտեր կան Ամերիկայում, որոնք այսօրվա քարոզը պատրաստելու համար երեկ Աստվածաշունչը կարդալիս հանդիպել են այնպիսի հատվածների, որտեղ խոսվում է Հիսուս Քրիստոսի Անունով մկրտության մասին: Քանի՞սն են կարդացել Սուրբ Հոգու մկրտության մասին կամ այն մասին, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Քանի՞սն են կարդացել Մարկ. 16-րդ գլխում գրվածը ՝«Նրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն…» կամ Հովհ. 14:12-ը՝«Ինձ հավատացողն այն գործերն էլ կանի, որ ես եմ անում, և դրանցից էլ ավելի մեծ բաներ կկատարի…»: «Եթե Իմ մեջ մնաք, Իմ Խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ էլ, որ կամենաք, կխնդրեք, ու կլինի ձեզ»: Ինչքան Ղովտեր կան, որոնք կարդացել են սրանք, բայց ունենալով իրենց հարանվանության պատճառաբանությունը… 230. Կարդացեք և համեմատեք Աստվածաշնչում գրվածի հետ: Նայեք այս եկեղեցիներին, որտեղ շատ են կարճ մազերով կանայք, և մինչդեռ գիտեն, որ Աստվածաշունչը դատապարտում է դա: Նրանք փողոցում տեսնում են իրենց եկեղեցու անդամներին, որոնք զբոսնում են կարճատաբատ հագած, ու գիտեն, որ Աստծո Խոսքը դրան հակառակ է, բայց քաջություն չունեն դրա դեմ խոսելու: Չնայած այդ ամենին, այդ մարդիկ հաստատում են, որ իրենք քրիստոնյա են, բայց նրանց հոգին աղաղակում է այդպիսի բաների դեմ: Բայց նրանք քաջություն չունեն: Մի՞թե ժամանակակից Սոդոմում չենք ապրում: Աստված մեզ տվել է մեկին, ով կաղաղակի այդ բաների դեմ: Դա ճիշտ է: Ինչպես Հովհաննես Մկրտիչն էր ասում. «Արդեն կացինն էլ ծառերի արմատին դրված է»: Մենք դրա կարիքն ունենք այսօր: 231. Նրանք ժամանակակից Սոդոմ են: Հիշեք, ողջ երկիրը դարձել է ժամանակակից Սոդոմ, ժամանակակից Գոմոր: Եվ կան Ղովտեր, ովքեր ապրում են այդտեղ: Որովհետև նրանք Խոսքից կատարյալ համոզվածություն ունեն, որ այդ բաները սխալ են: 232. Հիշեք Չիկագոյի այն հանդիպումը, որին ներկա էին երեք հարյուր քարոզիչներ: Տերը ինձ ցույց տվեց, թե այդ երեկոյան ինչ էր կատարվելու: Նրանք ինձ համար ծուղակ էին պատրաստել: Ես գնացի այնտեղ և ասացի Կարլսոն եղբորը. «Այդ հավաքույթը այս հյուրանոցում չեք անցկացնի: Դուք կգնաք մեկ ուրիշ վայր, որտեղ կլինի կանաչ սենյակ: Նրանք ինձ համար ծուղակ են պատրաստել, չէ՞, Կարլսոն եղբայր»: Նա գլուխը կախեց: Չիկագոյի հանդիպումից մի քանի օր առաջ նա նստած էր իմ աշխատասենյակում: Նա ինձ ասաց. «Ես դա երբեք չեմ մոռանա, Բրանհամ եղբայր»: Ես նրան հարցրել էի. « Նրանք ինձ համար ծուղակ են պատրաստել: Ինչու՞, Կարլսոն եղբայր: Դուք և Թոմմի Հիքսը վախենու՞մ եք ինձ ասել»: Նրանք գլուխը կախեցին: Ես ասացի. «Թոմմի, ինչու՞ չես խոսում»: Նա ինձ պատասխանեց. «Չեմ կարող»: 233. Ես նրան ասացի. «Կարծեմ ինձ ասել էիր, որ ինձ համար ինչ-որ բան կանես»: Նաև ասացի. «Անցած գիշեր Տերն ինձ ասաց սա՝ «Երբ գնաք այնտեղ, կտեսնեք, որ չեք կարողանա վերցնել այդ դահլիճը: Կգնաք մեկ ուրիշ շենք: Դոկտոր Միդը նստած կլինի այս կողմում: Սևամորթ տղամարդը և իր կինը, ով երգում է, նստած կլինեն այսինչ տեղում և այլն»: Նա ինձ ցույց տվեց, թե որտեղ նստած կլինեն բոլորը: Ներկա կլինի մի բուդդայական քահանա: Այժմ տեսնենք: Նրանք ինձ հակառակ են, որովհետև ես քարոզում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անունով մկրտությունը: Նրանք ինձ հակառակ են, որովհետև ես քարոզում եմ օձի սերմի վերաբերյալ, որովհետև ասում եմ, որ լեզուներով խոսելը Սուրբ Հոգին ընդունելու «սկզբնական նշանը» չի: Եվ ուրիշ շատ բաների պատճառով: Ես նրանց ասացի. «Եկեք, տեսեք, թե ինչպես է Աստված գործում»: 234. Մենք գնացինք այնտեղ և երկու ժամից կանչեցին Կարլսոն եղբորը: Նա, ով վարձով էր տվել դահլիճը և դրա համար կանխավճար ստացել, ասաց նրան. «Ստիպված ենք չեղյալ անել, որովհետև տնօրենն ասաց, որ այդ դահլիճն արդեն խոստացել էր տալ մի նվագախմբի»: 235. Այդպես չկարողացան այդ դահլիճը վերցնել: Դրա համար գնացինք «Թաուն ընդ Քանթրի» հյուրանոցը: Եվ այդ առավոտ, երբ բոլորս հավաքված էինք, Կարլսոն եղբայրը վեր կացավ և ասաց. «Կան բաներ, որոնց վերաբերյալ կարող եք չհամաձայնել Բրանհամ եղբոր հետ, բայց իմացեք, որ նա չի վախենում ասել, թե ինչի է հավատում: Նա ինձ ասաց այն ամենը, ինչ հիմա կատարվում է: Ահա և նա, թողնենք, որ ինքը խոսի»: 236. Ես միայն մի սուրբգրային համար վերցրի, որն ասում է. «Ես անհնազանդ չգտնվեցի այն երկնային տեսիլքին» (Գործք 26:19): Դա Պողոսն է ասել: Ես նրանց ասացի. «Դուք ինձ հակառակ եք, որովհետև ես քարոզում եմ Հիսուս Քրիստոսի Անունով ջրի մկրտությունը: Այստեղ երեք հարյուրից ավելի մարդիկ ներկայացան որպես դոկտոր Այսինչ, դոկտոր Այնինչ և այլն: Իսկ ես նույնիսկ միջնակարգ կրթություն չունեմ, բայց յուրաքանչյուրիդ կոչ եմ անում այստեղ գալ ձեր Աստվածաշնչի հետ և հերքել ասվածներից գոնե մեկը: (Եթե ուզում եք դա լսել, կարող եք, որովհետև ձայնագրվել է): Ավելի լուռ խումբ երբեք չէի տեսել: Ես նրանց ասացի. «Ուրեմն, ո՞րն է խնդիրը»: Եթե այստեղ մարդիկ կան, որոնք ներկա են եղել այդ հանդիպմանը, խնդրում եմ, ձեռք բարձրացրեք: Այո, իհարկե, նայեք, շատերն են եղել: Ես ասացի. «Ուրեմն եթե չեք կարող ինձ այդ ամենը դեմ առ դեմ ասել, հանգիստ թողեք ինձ»: Իմ թիկունքում շատ բառեր ունեն ինձ վարկաբեկելու համար, բայց իմ ներկայությամբ չեն համարձակվում ասել: 237. Հետո այդ մարդիկ գնացին: Թոմմի Հիքսն ինձ ասաց. «Ես կուզեի այս ձայներիզներից երեք հարյուր հատ, որ ուղարկեմ ինձ ծանոթ բոլոր այն հովիվներին, որոնք քարոզում են երրորդության ուսմունքը»: Այդ մարդիկ եկել էին, սեղմել իմ ձեռքը և ասել. «Մենք կգանք ձեր խորան՝ վերամկրտվելու համար»: Բայց ու՞ր են նրանք: Պատճառաբանություններ… «Ես չեմ կարող, իմ հարանվանությունը թույլ չի տալիս»: «Ես ամուսնացել եմ… ես մի զույգ եզ եմ գնել… ես արտ եմ գնել, պիտի գնամ տեսնեմ… » և ուրիշ նման պատճառաբանություններ: Տեսնու՞մ եք: Դրանք միայն պատճառաբանություններ են: Այդպիսի կյանքը վայե՞լ է Ավետարանին: Եթե Ավետարանը ճիշտ է, ուրեմն ազատվենք այն ամենից ինչ ունենք և ապրենք Ավետարանի համար: Քրիստոնյա եղեք: Ամեն: Այժմ ուշադրություն դարձրեք, շուտով կվերջացնենք: 238. Նրանց պատճառաբանությունները իրենց հավատամքներն ու հարանվանություններն են: Ծառի նման է: Վերջերս այստեղ նայում էի Բենքս եղբորը: Տասնհինգ տարի է, կամ մի քիչ ավելի, ինչ ես տեղափոխվել եմ այստեղ. այդ ժամանակ մի սոճի տնկեցի: Ես թողեցի, որ ճյուղերն աճեն, և ահա չէինք կարողանում խոտհար մեքենան անցկացնել ծառի տակով: Թեև դրա տակ խոտ չէր էլ աճում: Բայց մի օր վերցրի սղոցը և սղոցեցի ներքևի բոլոր ճյուղերը, որպեսզի խոտհար մեքենան անցնի ծառի տակով, և հիմա ծառի տակ ավելի լավ է խոտն աճում քան ուրիշ տեղերում: Ի՞նչ կատարվեց: Սերմը կար, անհրաժեշտ էր պարզապես, որ լույս ստանար: 239. Այնքան ժամանակ, որ ձեր պատճառաբանությունները, հարանվանությունները ստվեր են գցում այն սերմի վրա, որը կա, դուք Ղովտի դերն եք խաղում: Մի կողմ նետեք բոլոր այդ բաները և ստացեք Ավետարանի լույսը, Հիսուս Քրիստոսի զորությունը: Այո: Եթե դուք թույլ չեք տալիս, որ Լույսը փայլի ձեր մեջ, դուք արգելում եք կյանքի հայտնությունը, որովհետև եթե Լույսը գա, կկենդանացնի այդ սերմը: Հենց դրա համար են մարդիկ ասում. «Մի գնացեք այդ տեսակ հավաքույթներին»: Նրանք վախենում են, որ Լույսը կհարվածի իրենց անդամներից մեկին: 240. Հիշեք ջրհորի մոտ կանգնած կնոջը: Նա անբարոյական էր: Այնտեղ քահանաներ կային, որոնք լսել էին, որ Հիսուսն ասում է Նաթանայելին. «Ես քեզ տեսա, երբ դու թզենու տակ էիր»: Բայց քահանաներն ասում էին. «Սա Բեեղզեբուղն է, գուշակ է, դև է»: 241. Անբարոյական վարքով այս խեղճ կինը, որը վեց ամուսին էր ունեցել, գնաց ջրհորի մոտ: Նա այդ վիճակում էր, երբ Հիսուսն ասաց. «Ինձ ջուր տուր խմելու»: Այդպես զրույցը սկսվեց: Հիսուսը նրան ասաց. «Գնա ամուսնուդ կանչիր և այստեղ արի»: Նա պատասխանեց. --- Ես ամուսին չունեմ: Հիսուսը նրան ասաց. ---- Դա ճիշտ ասացիր: Դու հինգ ամուսին ես ունեցել և նա, ում հետ հիմա ապրում ես, քո ամուսինը չէ: Նա Նրան պատասխանեց. ---- Տեր, տեսնում եմ, որ Դու մարգարե ես: Գիտեմ, որ երբ Մեսիան գա, այդ բաները կանի: Հիսուսը նրան պատասխանեց. --- Ես, որ քեզ հետ խոսում եմ, Նա եմ: 242. Այդ ժամանակ ամեն բան պարզ դարձավ: Երբ Լույսը փայլեց այդ անբարոյական կնոջ սրտում գտնվող սերմի վրա, դա եղավ իր անբարոյական կյանքի վերջին օրը: Նա փողոց իջավ՝ Աստծուն փառաբանելով և ասելով. «Եկեք տեսեք մի մարդու, որն ինձ ասաց ամեն բան, որ ես արել եմ: Արդյո՞ք Նա Մեսիան չի»: Ի՞նչ էր դա նշանակում: Լույսը իջել էր և լուսավորել այդ անառակ կնոջ սրտում թաքնված սերմը: Այդպես է: Կուզեի նաև ասել սա: Չգիտեմ՝ ինձ քանի էջ մնաց և չեմ հասցնի բոլորը վերջացնել: Ես տասը էջ նշումներ էի արել, կեսին էլ չեմ հասել: Բայց եկեք վերջացնենք՝ խոսելով հետևյալի մասին: 243. Եվս մեկ համեմատություն անենք, տեսնենք, թե ինչպիսին է Ավետարանին վայել կյանքը: Համեմատենք Պողոսի կյանքը հարուստ երիտասարդի կյանքի հետ: Նույն Լույսը հարվածեց այս երկու մարդկանց: Երկուսն էլ Հիսուս Քրիստոսից նույն հրավերը ստացան: Այդպես չէ՞: Երկուսն էլ լավ գիտեին Սուրբ Գիրքը: Երկուսն էլ աստվածաբան էին: Հիշեք, որ Հիսուսը հարուստ երիտասարդին ասաց. «Պահու՞մ ես պատվիրանները»: 244. Երիտասարդը նրան պատասխանեց. «Ես դրանք պահել եմ մանկությունից»: Այս երիտասարդը կրթված էր, Պողոսը նույնպես: Երկուսն էլ լավ գիտեին Սուրբ Գիրքը: Երկուսն էլ ունեին Խոսքը: Բայց մեկը այն ստացել էր գիտությամբ, իսկ մյուսը ստացել էր՝ ունենալով իր մեջ կյանքի սաղմը: Երբ Լույսը փայլեց Պողոսի առաջ, նա ասաց. --- Տեր, ո՞վ ես Դու: Ձայնը պատասխանեց. --- Ես Հիսուսն եմ: --- Ահա ես,- նա պատրաստ էր: 245. Լույսը հարվածել էր երկուսին: Բայց մեկն իր մեջ ուներ կյանքի սաղմը, մյուսը՝ չէ: Նույնն էլ այսօր է: Կա հոգևոր եկեղեցին, կա մարմնավոր եկեղեցին: 246. Հարուստ երիտասարդը պատճառաբանություն ուներ: Նա չէր կարող անել այդ: Նա չափազանց ծանրաբեռնված էր այս աշխարհի բարեկամներով: Նա չէր ուզում թողնել իր ընկերությունը: Նույնը կատարվում է այսօրվա մարդկանց հետ: Դուք կարծում եք՝ քանի որ պատկանում եք մի ժողովարանի, չեք կարող թողնել ձեր եղբայրությունը: «Նրանք բոլորն էլ խմում են, այս են անում, այն են անում»: Շատ լավ, շարունակեք: Ես ոչինչ չունեմ ձեր ժողովարանի դեմ, ձեր եկեղեցու դեմ, ես ձեզ եմ դիմում: Ես ոչինչ չունեմ այդպիսի բաների դեմ: Ինչ անուն էլ տաք դրանց… քիչ առաջ ասացի, որ եկեղեցին միայն ժողովարան է, հարանվանություն, եթե մերժում է Աստծո Խոսքը: 247. Ուշադրություն դարձրեք, որ հարուստ երիտասարդը պատճառաբանություններ ուներ: Նա չէր լքել իր վկայությունը, բայց հարուստ ձեռնարկություն ուներ: Նա մեծ գիտություն ուներ, և նրա գործը այնքան շահութաբեր դարձավ, որ ստիպված էր շտեմարաններ կառուցել իր ունեցվածքը կուտակելու համար: Երբ նա մահացավ, անկասկած, աստվածաբանության մի դոկտոր գեղեցիկ քարոզ արեց նրա թաղման ժամանակ: Նրանք իջեցրին դրոշակը, և աստվածաբանն ասաց. «Մեր սիրելի եղբայրը՝ մեր քաղաքապետը, այժմ հանգչում է Ամենակարողի ձեռքերում, որովհետև նա մեր եկեղեցու այնքան բարի և հավատարիմ անդամն էր: Նա արել է այս բաները…»: Բայց Աստվածաշունչն ասում է. «Դժոխքում՝ տանջանքների մեջ աչքերը բարձրացրեց…»: 248. Հիշեք, որ նա դեռ ուզում էր պահել իր հավատքի դավանանքը դժոխքում: Տեսնելով Ղազարոսին Աբրահամի գոգում նա ասաց. «Հայր Աբրահամ, ուղարկիր Ղազարոսին.,,»: Նա դեռևս նրան հայր էր անվանում: Տեսնու՞մ եք: Այդ ողջ գիտությունն ունենալով՝ գնում էր ինտելեկտուալ եկեղեցի: Երբ Լույսը նրան հարվածեց, նա մերժեց Լույսը: Մի՞թե այդտեղ չենք տեսնում այսօրվա ժամանակակից եկեղեցու գաղափարամիտության կատարյալ պատկերը: Նրանց չի հետաքրքրում, որ Աստված Իր լույսն ուղարկում է նրանց ճանապարհին, լինի Կրակի սյան տեսքով կամ ուրիշ ձևով, նրանք բացատրություն կգտնեն այդ Լույսից ազատվելու և ինտելեկտուալ եկեղեցի գնալու համար, որտեղ սոցիալական դիրք կգտնեն: 249. Իսկ Պողոսն արդեն ուներ սոցիալական դիրք: Նա մեծ գիտելիքներ ուներ, որոնք ստացել էր Գամաղիելի մոտ սովորելով: Նա քահանայապետի աջ ձեռքն էր, այնպես որ կարող էր նրանից նամակներ ուզել, որոնք հնարավորություն էին տալիս իրեն բանտարկելու ֆանատիկների այդ խմբին: Բայց երբ Լույսը հայտնվեց նրա ճանապարհին, նա տեսավ, որ այդ նույն Կրակի սյունը, որն առաջնորդել էր Իսրայելին անապատում, Հիսուս Քրիստոսն էր, նա մերժեց իր նախկին գիտելիքները և եկավ Կյանքի մոտ: 250. Հարուստ երիտասարդի կյանքը կանվանեի՞ք իր լսած Ավետարանին վայել կյանք: Թեև նա հավատացյալ էր, գիտունների և հաճույքների մեջ անցնկացրած նրա կյանքը կանվանեի՞ք… Այն օրը, արևը մայր էր մտնում և նա խնջույք էր անում: Գուցե քահանայապետը ընթրիքի համար գոհություն էր մատուցում… Մինչ նա զվարճանում էր, մի մուրացկան էր կուչ եկել նրա դռան մոտ… Հարուստ մարդը կենաց էր ասում և խոսում էր Աստծո հանդեպ ունեցած իր մեծ հավատքի մասին… Բայց հաջորդ օրը լուսաբացից առաջ, երբ դեռ արևը չէր փայլել, նա դժոխքում էր: Դա ճիշտ է: Ահա և ձեր գիտունները… 251. Բայց երբ Լույսը հարվածեց Պողոսին… Քննենք նրա կյանքը և տեսնենք, թե վայել էր այն Ավետարանին: Ի՞նչ կատարվեց: Երբ Լույսը հարվածեց Պողոսին, նա մերժեց իր բոլոր գիտելիքները, զատվեց գիտունների այդ խմբերից և սկսեց քայլել Հիսուս Քրիստոսի Հոգով: Փառք Աստծուն: Ու թեև նա այդքան կրթված էր, երբեք վերամբարձ բառեր չօգտագործեց: Երբ նա գնաց կորնթացիների մոտ, նրանց չներկայացավ խոսքի կամ իմաստության գերազանցությամբ, այլ ՝«Եվ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե մարդկային իմաստության համոզիչ խոսքերով էր, այլ Հոգու և զորության ցուցադրումով, որպեսզի ձեր հավատքը մարդկային իմաստությամբ չլինի, այլ՝ Աստծո զորությամբ: Ես ձեզ մոտ եկա պարզությամբ, Հիսուս Քրիստոսի հարության զորությամբ, որպեսզի ձեր հավատքը Նրա վրա հաստատված լինի»: Ահա իսկական կյանքը: Ուշադիր եղեք: 252. Նա երբեք չօգտագործեց իր կրթվածությունը: Նա չքայլեց գիտունների հետ: Նա քայլում էր Քրիստոսի Հոգով, խոնարհությամբ, Խոսքին հնազանդվելով, եթե նույնիսկ Խոսքը լիովին հակառակ էր իրենց հավատամքին: Երբ նա տեսավ Լույսը, քայլեց Լույսի մեջ, թույլ տվեց, որ Քրիստոսի Կյանքը արտացոլի Քրիստոսի պատկերը իր ապրած ժամանակաշրջանում, որ մարդիկ տեսնեն Աստծո Հոգու հայտնությունը իր մեջ: Եվ խոնարհներն այն աստիճանի էին հավատում, որ նրա մարմնից թաշկինակներ էին տանում: Նա այնպես էր ներկայացնում Քրիստոսին, որ մարդիկ հավատում էին, թե նրան դիպած ամեն բան օրհնված է: Այո: Ահա թե ինչպիսի մարդ էր նա: Նա թողեց իր կյանքը, իր հարստությունը, ողջ ունեցածը, կրթությունը, մոռացավ այդ ամենը և գնաց ձկնորսների, մուրացկանների. թափառաշրջիկների մոտ, որպեսզի նրա լույսը արտացոլի Հիսուս Քրիստոսի սերը: Նա ասաց. «Քառասունից մեկ պակաս մտրակի հարվածներ ստացա: Թող ոչ ոք ինձ չանհանգստացնի, որովհետև ես Հիսուս Քրիստոսի վերքի նշաններն իմ մարմնի վրա եմ կրում»: Այդ խեղճ մարդը այդպիսի վիճակում պարզապես ասում է. «Ես իմ մարմնի վրա Հիսուս Քրիստոսի վերքի նշաններն եմ կրում»: Ինչքան է տարբերվում այդ բարձրաստիճաններից և նրան շրջապատող քահանաներից: 253. Երբ նա Հռոմում էր, բոլորից լքված, և կառափնակոճղն էին պատրաստում իրեն գլխատելու համար, նա ասաց. «Այսուհետև ինձ մնում է արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը»: Ահա Ավետարանին վայել կյանք: 254. Էլ ի՞նչ կարող ենք ասել նրա մասին: Նա բնակվում էր Քրիստոսի մեջ, թույլ էր տալիս, որ Ավետարանը արտացոլվի նրա միջոցով: Մինչ այդ նա սերտել էր Ավետարանը: Նա գնաց Արաբիա, երեք տարի մնաց այնտեղ, սերտեց Հին Կտակարանը որպեսզի Հին Կտակարանի միջոցով ապացուցի, որ Հիսուս Քրիստոսն է Մեսիան: Նա թույլ տվեց, որ Հիսուսն արտացոլվի իր միջոցով խոնարհների համար, որոնց ասաց. «Գիտեմ և կուշտ լինելը և սոված մնալը, պակասություն ունենալը»: Նրա նման կրթված մարդը, Գամաղիելի մոտ կրթություն ստացած գիտունը, իր ժամանակի ամենամեծ վարդապետներից մեկը, քահանայապետի մտերիմներից մեկը… Ոհ, եղբայրներ, հնարավոր է, որ նա միլիոնատեր է եղել, բազմաթիվ տներ է ունեցել, բայց հետո մեզ ասում է, որ նույնիսկ փոխելու հագուստ չուներ: 255. Դեմասը տեսավ այդպիսի ծառայություն ունեցող մարդու: Պողոսը նրա մասին ասում է 2 Տիմ. 4:9 համարում. «Որովհետև Դեմասն ինձ թողեց և այս աշխարհը սիրեց»: Մի քանի համար հետո նաև ասում է. «Վերարկուս թողել եմ Տրովադայում, Կարպոսի մոտ, գալու ժամանակ հետդ բեր, որովհետև արդեն ցուրտ է»: Այդպիսի ծառայություն ունեցող մարդը ընդամենը մեկ վերարկու ուներ: Փառք Աստծուն: 256. Դա ինձ հիշեցնում է սուրբ Մարտինի պատմությունը, երբ նա փորձում էր պաշտպանել Ավետարանը նույնիսկ դարձի գալուց առաջ: Այդ մասին կարելի է կարդալ Նիկյան տիեզերաժողովի պատմության մեջ: Նա Ֆրանսիայի Տուր քաղաքից էր: Քաղաքի դարպասների մոտով անցնելիս տեսավ մի ծեր թափառաշրջիկի, որը ցրտից կիսամեռ էր: Բոլորը անցնում էին նրա մոտով, բայց ոչ ոք կանգ չէր առնում նրան օգնելու համար: Բայց սուրբ Մարտինը կանգնեց և նայեց: 257. Ամեն զինվոր ծառա ունի, որը փայլեցնում է իր կոշիկները, բայց նա իր ծառայի կոշիկներն էր փայլեցնում: Նա հանեց իր վերարկուն, թրով երկու մասի բաժանեց և վերարկուի կեսով ծածկեց ծեր թափառաշրջիկին՝ ասելով նրան. «Այսպես երկուսս էլ կարող ենք ապրել»: Հետո վերադարձավ տուն և գնաց քնելու: Հիշելով այն խեղճ մարդուն՝ սկսեց լաց լինել: Հանկարծ ինչ-որ բան արթնացրեց իրեն: Նա նայեց և տեսավ, որ սենյակում կանգնած է Հիսուս Քրիստոսը և հագին իր վերարկուի կեսն է, որով ծածկել էր թափառաշրջիկին: Հիսուսը նրան ասաց. «Ինչ իմ եղբայրներից ամենափոքրին արեցիք՝ Ինձ արեցիք»: Ահա Ավետարանին վայել կյանք: Նաև գիտեք, թե ինչպես նա կնքեց իր կյանքը: 258. Նայեք Պոլիկարպին, որը պաշտպանեց Հիսուս Քրիստոսի անունով մկրտությունը Հռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ. նրան այրեցին խարույկի վրա: Մի բաղնիք քանդեցին և այրեցին նրան: Նաև Իրենեոսը և մյուսները, որոնք չարչարվեցին նույն պատճառով: Նրանց կյանքերը վայել էին Ավետարանին: 259. Տեսեք, թե ինչ է Պողոսն ասում Եբր. 11-րդ գլխում. « … քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանվելով մեռան, ոչխարի մորթիներով ու այծի կաշիներով ման եկան՝ կարոտություն քաշելով, նեղված, չարչարված: Որոնց աշխարհը արժանի չէր…»: Ահա, այդպիսին է Ավետարանին վայել կյանքը: Ինչպե՞ս իմ և ձեր կյանքը կներկայանա դատաստանի օրը այսպիսի մարդկանց կյանքի կողքին: 260. Նայեք Պողոսին: Նա կանգնեց Ավետարանի համար, թույլ տվեց, որ Հիսուսը թափանցի իր սիրտը, անկախ նրանից, թե ինչ են մտածում մարդիկ, անկախ նրանից, թե ինչ է ասում քահանայապետը: Դրա համար նրա գլուխը կտրեցին: Նա Ավետարանի արժանի ներկայացուցիչ էր, և անկախ մարդկանց կարծիքից, թույլ տվեց, որ հավիտենական կյանքի հոսանքը հոսի իր մեջ այնպես, որ կարողացավ ասել. «Եվ պիտի ուզեի, որ ինքս նզովված լինեի Քրիստոսից իմ եղբայրների… համար»: Երբ ստանում եք հավիտենական կյանքը, գիտեք, թե ինչ պիտի անեք: Այնտեղ է ձեր հարցը, այնտեղ է պատասխանը: Դուք կարող եք ընտրել ինտելեկտուալ կողմը կամ մյուսը: Եթե դուք իրոք ստացել եք հավիտենական կյանքը, այդպես է լինում: 261. Պողոսը պատրաստ էր նզովված լինել Քրիստոսից, որպեսզի իր եղբայրները, կույրերը, անգետները, որոնք չէին ուզում լսել Ավետարանը… Ես ամաչում եմ, երբ մտածում եմ այդ մասին: Ես պատրաստ էի հրաժարվել նրանցից, որովհետև նրանք չէին ուզում լսել ինձ: Ես զղջացել եմ դրա համար: 262. Ուշադրություն դարձրեք, որ այդպիսի կյանքն է վայել Ավետարանին, անկախ նրանից, թե ուրիշներն ինչ են մտածում: Շուտով կվերջացնեմ: 263. Հարուստ մարդը, ինչպես այսօր մեզանից շատերը, փակեց դուռը և մերժեց Կյանքի Խոսքը. նա դարձավ եկեղեցու անդամ և ապրեց մի կյանքով, որը, ինչպես ցույց տվեց Աստվածաշունչը, վայել չէր այն Ավետարանին, որը ինքը պետք է ընդուներ: Այդպես չէ՞: Ինչպե՞ս կարող էր Ավետարանը փայլել այդ խամրած լույսի միջոցով, երբ մերժում են Աստծո զորությունը: 264. Ավետարանին վայել կյանք ապրելու միակ ձևը սա է՝ թողնել, որ Քրիստոսը և Իր Խոսքը (իսկ Նա հենց Խոսքն է) այնպիսի կատարյալ ձևով արտացոլվեն մեր մեջ, որ Աստված հաստատի այն, ինչ ասել է Իր Խոսքում: Որովհետև Քրիստոսը մեռավ, որ Աստծո առջև որպես զոհ մատուցվի և Սուրբ Հոգով վերադարձավ, որպեսզի արտացոլվի Իր ժողովրդի մեջ և այդպիսով շարունակի Իր գործը: Նա արտացոլվում է ձեր միջոցով, որպեսզի կատարի վերջին ժամանակների համար խոստացված Խոսքը, ինչպես դա եղավ Հովհաննես Մկրտչի ժամանակ, որը լսեց, թե ինչ է կատարվում, երբ Քրիստոսը գալիս է: Երբ Հիսուսը դուրս եկավ ջրից, Հովհաննեսը տեսավ այն Լույսը, որը երկնքից իջնում է աղավնու պես և լսեց մի ձայն, որն ասում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի»: Նա տեսավ այդ բաների կատարվելը: Հիսուսը մտավ ջուրը (Նա Էմմանուելն էր) և այդ քարոզչին, որին արմատական էին համարում, ասաց. «Ես ուզում եմ քեզնից մկրտվել»: 265. Հովհաննեսը նրան պատասխանեց. «Ես պետք է քեզնից մկրտվեմ: Ինչու՞ ես Դու ինձ դա ասում»: Նրանց հայացքները հանդիպեցին. մարգարեն և իր Աստվածը: Ամեն: Ինչպես կուզեի ես ներկա լինել այդ հանդիպմանը, տեսնել թե ինչպես է Հովհաննեսի խորը հայացքը հանդիպում Հիսուսի խորը հայացքին, նրանք, որ մարմնի կողմանե զարմիկներ էին: 266. Հիսուսն ասաց. «Հովհաննես, հիմա թույլ տուր, որովհետև մեզ այսպես է վայել, որ ամեն արդարություն կատարենք»: Մենք բերում ենք այս ժամի պատգամը, մեզ վայել է, որ ամեն արդարություն կատարենք: 267. Հովհաննեսը մտածեց. «Այո, Նա Զոհն է, իսկ Զոհը մատուցելուց առաջ պետք է լվացվի»: Այդ ժամանակ ասաց. «Արի»: Եվ մկրտեց Նրան: Ամեն: Այլ կերպ ասած՝ «մեզ այսպես է վայել, որ ամեն արդարություն կատարենք»: Հիսուսը, իմանալով, որ այդ մարդը ճշմարիտ է, ասաց. «Կնոջից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից մեծը չի եղել: Նա ավելի է մարգարեից: Եթե կարող եք դա ընդունել, նա մարգարեից ավելի է: 268. Հիսուսը նայում էր նրա սրտի մեջ և գիտեր դա: Այնտեղ Իր դիմաց կանգնած էր Իր հարազատ զարմիկը: Հովհաննեսը նրան ասաց. «Տեր, ես պետք է մկրտվեմ Քեզանից, և Դու ի՞նձ մոտ ես եկել»: 269. Բայց Հիսուսը նրան պատասխանեց. «Մեզ վայել է, որ այդպես անենք: Հովհաննես, հիշիր, որ մենք պիտի իրականացնենք Աստծո խոստումը, և Ես Զոհն եմ: Ես պետք է լվացվեմ որպես Զոհ մատուցվելուց առաջ»:
270. Այսօր, երբ փայլում է երեկոյան լույսը, չկա մի ողջամիտ մարդ, որը կարողանա ասել… Ամեն մարդ, որը սերտում է Աստվածաշունչը, ամեն մարդ, որ Աստվածաշունչ ունի, գիտի, որ վերջին օրերում ենք ապրում: Դրա համար մեզ վայել է, որ դուրս գանք այդ մեծ պարիսպներից, բոլոր այդ բաներից և մտնենք Հիսուս Քրիստոսի արդարության մեջ այս վերջին ժամանակներում և վերցնենք մեզ վրա Աստծո կնիքը, որպեսզի Գազանը մեզ վրա չդնի իր դրոշմը:
271. Այո, աղոթեք, որ Աստծո լույսը ծագի ձեր մեջ, որ Աստծո հնազանդ ծառա լինեք, և Հոգու պտուղները հավիտյան մնան ձեր կյանքում: Դա է Ավետարանին վայել կյանքը:
272. Ավարտելուց առաջ թույլ տվեք ասել սա. Ավետարանին վայել կյանք ապրելու միակ ձևը սա է՝ թույլ տալ, որ Ավետարանը, Ավետարանի ամեն մասնիկը թափանցի ձեր մեջ և արտացոլի Նրա խոստումները այնպես, որ հաստատվեն դրանք: Թույլ տվեք, որ Աստված ապրի ձեր մեջ այնպես, որ հաստատի այս օրվա համար տրված խոստումները: Արեք Հովհաննեսի նման… Հիսուսն ասաց Հովհաննեսին. «Այդպես անենք, Հովհաննես, որովհետև մենք այս օրվա պատգամաբերներն ենք և պետք է ամեն արդարություն կատարենք»: Եթե մենք այսօրվա քրիստոնյաներն ենք, թույլ տանք, որ Հիսուսը մտնի մեր սրտի մեջ: Նա Խոսքն է: Մի մերժեք Խոսքի ոչ մի մասնիկ, այլ ասեք. «Սա Ճշմարտությունն է»: Պահեք Խոսքը ձեր սրտում, նայեք, թե ինչպես է հայտնվում Հոգու պտուղը ձեր մեջ, ինչպես է Նա իրականացնում ամեն խոստում, որ արել է Աստվածաշնչում: Աստված կամենում է դրանք իրականացնել, բայց չունի ուրիշ ձեռքեր, իմ ու ձեր ձեռքերից բացի: Մեր աչքերից բացի ուրիշ աչքեր չունի, մեր լեզվից բացի ուրիշ լեզու չունի: «Ես եմ Որթը, և դուք ճյուղերն եք»: Ճյուղերն են պտուղ տալիս: Իսկ Որթը ուժ է տալիս ճյուղին: Ահա Ավետարանին վայել կյանք:
273. Բոլոր նրանց համար, ովքեր լսում են ռադիոյով, կամ լսելու են ձայնագրությունը կամ ներկա են այստեղ, իմ աղոթքը սա է՝ թող երկնքի Աստվածը, ամեն ողորմության Աստվածը փայլեցնի բոլորիս վրա օրհնյալ Սուրբ Հոգին , որ հենց այս երեկոյից սկսած ապրենք այնպիսի կյանքով, որ Աստված ասի. «Լավ, բարի և հավատարիմ ծառա, մտիր հավիտենական ուրախության մեջ, որ քեզ համար պատրաստված է աշխարհի ստեղծումից առաջ»: Թող երկնքի Աստվածը թափի Իր օրհնությունները բոլորիդ վրա:
274. Աղոթում եմ, որ Աստված օրհնի ձեզ՝ կարճ մազերով կանայք, որ հասկանաք ու հրաժարվեք այս ժամանակի ժամանակակից միտումներից, հասկանաք՝ Աստվածաշունչն ասում է, որ չպետք է այդպես անեք: Եվ եթե անպարկեշտ հագուստ եք կրում, թող երկնքի Աստվածը Իր շնորհքը տարածի ձեր սրտերում, որ այլևս երբեք չանեք դա, այլևս այդ հարցում մեղավոր չլինեք: Թող Սուրբ Հոգին բացի ձեր աչքերը և ցույց տա դա ձեզ: Եվ դուք, որ դեռ չեք ստացել Սուրբ Հոգու մկրտությունը…
275. Իսկ դուք, տղամարդիկ, որ թույլ եք տալիս ձեր կնոջը իշխել և ղեկավար լինել տանը… թող երկնքի Աստվածը ձեզ շնորհք տա, որ հաստատուն դիրք ունենաք և ձեր կնոջը խելքի բերեք, հասկանաք, որ Քրիստոսով դա է ձեր դիրքը: Դուք չպետք է բռնակալ լինեք, այլ տան ղեկավար: Հիշեք, որ նա չկար սկզբնական արարչագործության մեջ, այլ վերցվել է ձեզանից, և Աստված նրան տվել է ձեզ, որ հոգ տանի ձեզ համար, լվանա ձեր հագուստը, կերակուր պատրաստի և այլն: Նա ձեր տիրակալը չէ:
276. Իսկ դուք, ամերիկուհիներ, որ ձեր դեմքը պատում եք ներկով և քիթը վեր ցցում հպարտությամբ, ձեզ տիրակալի տեղ եք դնում: Դուք իրոք տիրակալ եք փափկասուն տղամարդկանց համար, բայց ոչ Աստծո ճշմարիտ որդիների: Թող Աստված շնորհի ձեզ, տղամարդիկ, Աստծո որդիներ, որ վերջ դնեք այդ անմտություններին:
277. Թող նա ձեզ ողորմություն անի, որ դեն նետեք ձեր ծխախոտները, այլևս չլսեք այդ անպարկեշտ կատակները, այդ հիմարությունները: Լինենք Աստծո որդիներ և քայլենք Ավետարանին վայել ձևով: Երբ դուք քայլում եք փողոցով, թող մարդիկ ձեր մասին ասեն. «Ահա մի ճշմարիտ քրիստոնյա, ահա մեկը, ում մեջ երևում է Աստված: Ահա իսկական քրիստոնյա»: Իսկ եթե նա մի ճշմարիտ քրիստոնեուհի է… Դուք մտածում եք, որ նա շատ հնաոճ տեսք ունի, բայց իսկական լեդի է: Ահա:
278. Բարի անուն ունեցող քրիստոնյաներ եղեք, որովհետև մենք պանդուխտներ ենք այստեղ: Մենք այստեղ մեր տանը չենք: Մեր տունը վերևում է: Մենք Թագավորի որդիներ և դուստրեր ենք: Թող մեր կյանքը հարգանքի արժանի լինի, ապրենք այնպիսի կյանքով, որը վայել է մեր կոչմանը՝ քրիստոնյա լինելուն: Իսկ եթե չեք կարող այդպիսի կյանքով ապրել, ուրեմն ձեզ քրիստոնյա մի կոչեք և մի խայտառակեք քրիստոնյաների անունը:
279. Շնորհակալություն բոլորիդ, որ այս շոգ երեկոյան մնացիք այստեղ: Հուսով եմ, ձեզանից ոչ ոք չի կորսվի այն օրը: Հուսով եմ, որ մենք բոլորս շնորհք կգտնենք Աստծո առաջ, և ես միշտ կկանգնեմ Ճշմարտության հետ, ոչ թե ձեզ նեղացնելու համար, բայց նաև ոչ մի դեպքում չեմ ուզում զանցաթողություն անել: Ես վատ հայր կլինեի, եթե թույլ տայի երեխաներիս անել այն, ինչ ուզում են: Ես պետք է խրատեմ նրանց: Ճշմարիտ սերը միշտ այդպես է անում: Սերն ուղղում է: Ես միշտ հիշում եմ քո երկտողը, Փեթ (մինչև հիմա պահել եմ), որում գրված էր, որ սերն ուղղում է, Աստվածաշունչն է այդպես ասում: Դրա համար է Աստված մեզ խրատում՝ որովհետև սիրում է:
280. Թող այսուհետ ապրենք վայել կյանքով, հեզությամբ ու քաղցրությամբ լեցուն կյանքով: Ուշադրություն մի դարձրեք… «Փառք Աստծուն, նա ստացել է Սուրբ Հոգին, խոսեց լեզուներով, պարեց Հոգով…»: Դա շատ լավ է, բայց եթե Հոգու պտուղները չունի, Հոգին իր մեջ չի: Նա միայն դեր է խաղում, դրանք միայն հույզեր են կամ նման մի բան, որովհետև Սուրբ Հոգին մարդու կյանքում կբերի Հոգու պտուղները. այլ կերպ չի կարող լինել:
281. Թող Աստված օրհնի ձեզ: Մի պահ խոնարհենք մեր գլուխները: Թող Աստված, որ այս վերջին օրերում լույս սփռեց Իր Աստվածաշնչի վրա, որ հիմա իմ առջև է, ինչպես նաև հրեշտակների նկարը, բուրգի տեսք ունեցող Լույսի նկարը, որի վերաբերյալ գիտնականները ոչ մի բացատրություն չկարողացան տալ… Նրանք դա չեն կարող բացատրել, բայց մենք շնորհակալ ենք, ով Հայր, որ այդ մասին մեզ ամիսներ առաջ էիր ասել: Շնորհակալ ենք Քեզանից, Տեր: Թող այս երեկո Քո անունը կրողները զատվեն մեղքից ու անհավատությունից:
282. Տեր, այս երեկո, այնքան խիստ խոսեցի իմ քույրերի հետ, ոչ թե նրա համար, որ չեմ սիրում նրանց, այլ չեմ ուզում, որ սատանան նրանց կապանքների մեջ պահի և մահվան տանի, որ նրանք այդ վիճակով Քեզ չհանդիպեն Աստծո ճշմարտությունը լսելուց հետո: Թող հասկական, որ իրենք անձամբ պետք է քննեն Գիրքը և տեսնեն, թե արդյոք իմ ասածը ճիշտ է, անկեղծորեն ծնկի գան և ասեն. «Տեր, արդյո՞ք սա ճշմարտությունն է»: Դա այն ամենն է, ինչ պետք է, եթե նրանք անկեղծ են, որովհետև Քո Խոսքը ճշմարտությունն է:
283. Այստեղ նստածներից շատերը գուցե լսեցին բաներ, որոնք վշտացրեցին իրենց: Բայց Աստծո Հոգին խոսեց նրանց հետ, և նրանք լուռ նստեցին ու լսեցին: Արդեն ուշ է: Հիմա ուշ երեկո է, մեր ապրած ժամանակն էլ ուշ է: Արևը մայր է մտնում, աշխարհը ցրտում է: Ով Աստված խավարը վրա է հասնում, ու շուտով Տերը գալու է տանելու Իր Եկեղեցին: Որքան շնորհակալ ենք Քեզանից դրա համար:
284. Հիմա աղոթում ենք, որ օրհնես յուրաքանչյուրին Քո աստվածային ներկայությամբ: Ով Տեր, թող բոլոր նրանք, ովքեր լսելու են այս ձայներիզը, հեռանան այդ հին հավատամքներից և ուրիշ բաներից, թող գան և ծառայեն կենդանի Աստծուն, ավանդ ունենան այս գործում, հարավի թագուհու նման: Նա երեք ամիս ճանապարհորդեց տեսնելու համար մի մարդու, որը Հիսուս Քրիստոսի՝ երկնքի Աստծո խորհրդապատկերն էր. դա Սողոմոնն էր: Հիսուսն ասաց, որ թագուհին երկրի ծայրերից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, իսկ հիմա Սողոմոնից մեծն է եկել այստեղ: Եվ մենք գիտենք, որ Սողոմոնից մեծ Մեկը, փառավոր Սուրբ Հոգին է, որ ներկա է այստեղ, գործում է մարդկանց մեջ: Որքան շնորհակալ ենք դրա համար, Հայր: Աղոթում եմ, որ օրհնությունները…
285. Օրհնիր նաև մեր սիրելի հովվին՝ Նեվիլ եղբորը: Տեր, երբ մտածում եմ նրա բոլոր սիրո գործերի մասին, սիրտս թրթռում է: Որքան եմ սիրում նրան: Ինչպես է նա հոգ տանում իր կնոջ և փոքրիկ երեխաների մասին: Խնդրում եմ Քեզ, ով իմ Աստված, որ Դու նրան զորացնես, քաջություն տաս, օրհնես, որ էլի երկար տարիներ ծառայի քեզ այս հունձքի արտում, որտեղ գործում ենք մենք:
286. Օրհնիր բոլոր այն հովիվ եղբայրներին, որոնք այս երեկո այստեղ ներկա են: Շատերը ուրիշ տեղերից են եկել: Աղոթում եմ, որ նրանց հետ լինես: Այստեղ են Ջունին և Ռադել եղբայրը, բոլոր մյուս սիրելի եղբայրները, որոնք քույր-եկեղեցիներից են, որոնք ընդունում և տարածում են Ավետարանի Լույսը շրջակա քաղաքների տարբեր մասերում և պայքարում են այդ Լույսի համար: Տեր, գոհանում եմ Քեզանից բոլոր այս մարդկանց համար: Քաջալերիր նրանց, շնորհք տուր, որ կարողանան կրել մեծ փորձությունները և այն ամենը, ինչ երկրի վրա կատարվում է քրիստոնյաներին փորձելու համար:
287. Բժշկիր հիվանդներին և տառապանքի մեջ եղողներին: Մեզ հետ եղիր եկող շաբաթվա ընթացքում: Քաջություն տուր մեզ: Թող կիրակնօրյա դպրոցի այս փոքրիկ դասերը երբեք չհեռանան նրանց սրտերից: Թող նրանք խորհրդածեն այդ մասին օր ու գիշեր: Շնորհիր մեզ այդ օրհնությունները, ով մեր Հայր: Խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն:
288. Սիրու՞մ եք Նրան: Հավատու՞մ եք: Նորից երգենք մեր հին, բարի օրհներգը՝ «Կը սիրեմ զինք, կը սիրեմ զինք..»: Որտե՞ղ է Անգրեն քույրը: Այստե՞ղ է: Կամ դաշնամուր նվագող քույրերից մեկը… Չեմ տեսնում: Ոհ, այո, այնտեղ նստած քույրը…
289. Այս երեկո շատ կուզեի, որ… բայց չեմ տեսնում Անգրեն եղբորը… Կուզեի, որ այս երեկո նա մեզ համար երգեր «Ինչ մեծ ես Դու» երգը: Բայց կարծեմ այդ եղբայրը տուն է վերադարձել: Ես այս առավոտ այդ երգը լսեցի, և ինձ շատ դուր եկավ: Ոհ, ինչպիսի արձագանք այն գտավ իմ սրտում: Շատ կուզեի նորից լսել «Ինչ մեծ ես Դու» երգը:
290. Բոլորս միասին երգենք «Կը սիրեմ զինք» երգը: Պարզապես փակեք ձեր աչքերը և նայեք Նրան: Ասեք. «Տեր, եթե իմ մեջ որևէ մարմնավոր բան է մնացել, անմիջապես վերցրու»: Իսկ դուք, որ լսում եք այս ձայներիզը, երբ լսեք այս երգը, երգեք մեզ հետ: Հենց այնտեղ, որտեղ նստած եք, եթե որևէ բանում Խոսքը ձեզ մեղադրում է… Եթե չեք կարծում, որ Խոսքն է այդպես ասում, քննեք Սուրբ Գիրքը՝ տեսնելու համար, թե արդյոք ճիշտ է: Դուք պետք է այդպես վարվեք, դա կյանքի ու մահվան հարց է: Թող ձեր երեխաները, ձեր կինը, ձեր կողքին գտնվող ձեր սիրելիները բարձրացնեն իրենց ձեռքերը և երգեն «Կը սիրեմ զինք»՝ հանձնելով Նրան իրենց կյանքը և ասեն. «Մաքրիր ինձ, Տեր, ամեն չար բանից»: Կանգնենք երգելու: Եվ մինչ մենք երգում ենք այս երգը, եթե ձեր կյանքում կան մարմնավոր բաներ, բարձրացրեք ձեր ձեռքը, եթե նույնիսկ նստած եք աթոռին: Կը սիրեմ զինք (Տեր Հիսուս, աղոթում եմ, որ բժշկես բոլոր նրանց, ում պատկանում են այս թաշկինակները: Օրհնում եմ նրանց Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն:) Եվ Գողգոթայի խաչի վրա Փրկությունս գնեց:
291. Այս մեծ օրհնության ընթացքում (քույր, խնդրում եմ, շարունակեք նվագել) փակեք ձեր աչքերը և մի քանի րոպե խորհրդածեք: Աղոթեք ձեր սրտում. «Տեր, քննիր ինձ: Արդյո՞ք իսկապես սիրում եմ Քեզ: Դու ասել եք. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները, եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ Խոսքը»: Ասեք ձեր սրտում. «Տեր, այնպես արա, որ պահեմ Քո Խոսքը, որ թաքցնեմ Խոսքդ իմ սրտում, որպեսզի չմեղանչեմ Քո դեմ, չկասկածեմ Քո Խոսքին:
292. Եվ հիմա, մինչ երգում ենք «Կը սիրեմ զինք» երգը, սեղմեք ձեզ մոտ գտնվողներից մեկի ձեռքը և ասեք. «Աստված օրհնի ձեզ, եղբայր կամ քույր»: Այժմ, շատ կամաց. Կը սիրեմ զինք Կը սիրեմ զինք, Զի նախ Ինք զիս սիրեց Եվ Գողգոթայի խաչի վրա Փրկություն գնեց:
293. Այժմ բարձրացնեք մեր ձեռքերը դեպի Նա. Կը սիրեմ զինք Կը սիրեմ զինք, Զի նախ Ինք զիս սիրեց Եվ Գողգոթայի խաչի վրա Փրկություն գնեց:
294. Սիրու՞մ եք Նրան: Մի՞թե Նա հրաշալի չէ: Ես աղոթում եմ յուրաքանչյուրիդ համար: Ի՞նչ օգուտ, եթե այստեղ կանգնեի ու ձեզ այդ բաներն ասեի, եթե իմ սրտում չհավատայի, որ դա ձեզ կօգնի: Մինչդեռ այնքան հոգնած և ուժասպառ եմ… Հազիվ եմ ոտքի վրա կանգնում: Ոտքերս ցավում են և այնքան են քրտնել կոշիկներիս մեջ, որ այտուցվել են: Այնքան հոգնած եմ: Ես այլևս երիտասարդ չեմ: Ես քարոզել եմ երեք-չորս ժամ շարունակ, օր ու գիշեր աղոթել եմ հիվանդների համար: Ինչու՞ եմ այստեղ կանգնում և անում այդ: Արդեն երեսուն տարի է: Եթե դա հայտնի դառնալու համար էր… ես միշտ խուսափել եմ դրանից: Գիտեք, ոչ փող չեմ վերցնում: Երբևէ Տիրոջ անունով մի բան ասե՞լ եմ, որը չի կատարվել: Գիտեք, որ ճիշտ է: Ես ձեզ սիրում եմ: Աստծո սերն է իմ սրտում ձեզանից յուրաքանչյուրի համար: Կուզենայի կանգնել Աստծո առջև և ասել. «Ով Աստված, թույլ տուր օգնել նրանց: Թույլ տուր ես անեմ»: Բայց չեմ կարող: Յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն կանգնի: Հասկանու՞մ եք:
295. Ես հավատում եմ, որ շուտով բոլորս կհափշտակվենք: Եվ եթե ես ննջեմ այդ օրվանից առաջ, հիշեք, որ վերևում ձեզ կհանդիպեմ: Ես դա գիտեմ: Տեսիլքները, որոնք ես ձեզ պատմել եմ, ինձ ցույց են տվել, թե ինչպես է դա կատարվելու, և դա կկատարվի այնպես, ինչպես Նա ասել է: Բոլոր այս տարիների ընթացքում երբեք չեմ ասել մի բան, որը չի կատարվել: Ողջ աշխարհը դա գիտի: Դուք երբեք չեք տեսել, որ այս բեմի վրա ես ասեմ որևէ բան Ճշմարտությունից բացի: Մի՞թե այդպես չէ: Միշտ այդպես է եղել: Այդ նույն Աստվածը ինձ թույլ տվեց նայել ժամանակի վարագույրից այն կողմ, ես տեսա տղամարդկանց և կանանց, որոնք գրկում էին ինձ ու ասում. «Ոհ, Բրանհամ եղբայր»: Ես չեմ կարող հանգստանալ: Եթե նույնիսկ հոգնած եմ, պիտի շարունակեմ:
296. Մեջքս ցավում է: Ամեն օր… Ես հինսունչորս տարեկան եմ: Ամեն օր ցավերս շատանում են: Սա է իմ աղոթքը. «Աստված իմ, տուր ինձ այնքան ուժ, որ քարոզեմ Խոսքը, մնամ Ճշմարտության մեջ, մինչև փոքրիկ որդիս՝ Հովսեփը, մեծանա և Սուրբ Հոգով լցվի, որ վերցնեմ այս հին, մաշված Աստվածաշունչը և դնեմ նրա ձեռքում և ասեմ. «Որդիս, պահիր այս Խոսքը մինչև կյանքիդ վերջը: Երբեք Աստծո Խոսքի հարցում փոխզիջման չգնաս»:
297. Ես կարծում էի, որ գուցե Բիլլին քարոզեր Ավետարանը: Աստված երբեք չի կանչել նրան, բայց հավատում եմ, որ կանչել է Հովսեփին, թեև նա հիմա ընդամենը փոքրիկ, չար տղա է: Դրա համար մյուս երեխաները չեն կարողանում նրա հետ ընդհանուր լեզու գտնել: Նա առաջնորդի բնավորություն ունի: Եվ գիտեմ, որ Տերը նրան կանչել է: Ես ուզում եմ նրան սովորեցնել Տիրոջ Խոսքի ճանապարհը, որ նա չուրանա Խոսքը: Կուզեի ինքս այդ անել, եթե Աստված թույլ տա: Եվ երբ շատ ծերանամ, կուզեի տեսնել, որ նա կանգնել է ամբիոնի մոտ և ասում է. «Սա այն նույն Ավետարանն է, որի համար պայքարել է իմ հայրը: Հիմա նա ծեր և հոգնած է, բայց ես ուզում եմ կանգնել նրա տեղը և փոխարինել նրան»: Կանգնել այստեղ…
298. Այնժամ կբարձրացնեմ աչքերս ու կասեմ. «Հիմա, Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային»: Այնքան կուզենայի դա տեսնել: Մինչև այդ պահը…
299. Ի՞նչ կլիներ, եթե ես մեծացած լինեի ուրիշ սերնդում:
Ես չէի կարող: Ես պետք է քայլեմ այս սերնդի հետ: Ես պետք է մնամ ձեզ հետ: Ձեզ
համար պիտի պայքարեմ, ձեր վերաբերյալ հաշիվ տամ Աստծո առջև իմ քարոզած Ավետարանի
համար: Կարո՞ղ եք պատկերացնել, որ ես ձեզ կհեռացնեմ այն բանից, ինչը Ճշմարտություն
եմ համարում: Ես փորձում եմ ձեզ քաջալերել, որ դուրս գաք այն ամենից, ինչը գիտեմ,
որ չար է և առաջնորդել ձեզ բարուն: Ճշմարտապես, հոգուս խորքից, Աստված ինձ վկա է,
որ սիրում եմ յուրաքանչյուրիդ իսկական քրիստոնեական սիրով, Աստծո սիրով: Թող
Աստված օրհնի ձեզ: Աղոթեք ինձ համար: 300. Ես չգիտեմ ապագան, բայց գիտեմ, թե ում
ձեռքերում է այն. դա ինձ վստահություն է տալիս: 301. Այժմ ամբիոնը հանձնում եմ մի
մարդու, որին ամբողջ սրտով համարում եմ Հիսուս Քրիստոսի ծառա՝ մեր հովիվ Նեվիլ
եղբորը:

