Լսել

AM Krefeld 1973 02 03 19.30 Uhr

Բովանդակություն

AM Krefeld 1973 02 03 19.30 Uhr

Էվալդ Ֆրանկ

Փետրվարի 3, 1973, 19:30, Կրեֆելդ, Գերմանիա

Թեմա՝ «Մենք իսկապե՞ս ապրել ենք Աստծուն»:

 

Եղբայր Ռուս.

Դե ի՞նչ, դա լրիվ անսպասելի էր: Բայց, նաև այդ ժամը բոլորիս համար կարող է հանկարծակի՜ լինի, և մենք պետք է պատրա՜ստ լինենք: Պատք է պատրա՜ստ լինել, որպեսզի Նրա հետ ներս մտնենք: [Մատթեոս 25.10]  Թեև ես ինքս ոչ մի Խոսք չե՜մ պատրաստել, բայց ուզում եմ կարդալ այն Խոսքը, որն արդեն կարդացե՜լ եմ այսօր տանը։ Ես այդ բոլոր Խոսքերը չեմ կարդացել, ես այն ուզում եմ այստեղ կարդալ, բայց ինչ-որ բան կարդացել եմ, և ուզում եմ մեկ ամգամ ևս կարդալ: Ես ուզում եմ կարդալ Գաղատացիների 4-րդ գլխի 6-րդ Խոսքից: Գաղատացիներ 4-րդ գլուխ, 6-րդ Խոսքից.

«6   Եւ որովհետեւ դուք որդիք էք,  Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր։ 

7 Ուրեմն այլ եւս ծառայ չես՝ այլ որդի.  եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով։ 

8 Բայց այն ժամանակ որ Աստուծուն չգիտէիք,  ծառայում էիք նորանց որ ի բնէ աստուածներ չեն։ 

9 Բայց հիմա որ ճանաչեցիք Աստուծուն, մանաւանդ թէ Աստուածանից ճանաչուեցաք,  ի՞նչպէս էք կրկին ետ դառնում  դէպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում էք դարձեալ ծառայել»:

Երևի մինչև այստե՜ղ՝ այս Աստծո Խոսքից: Կարծում եմ, որ Աստծո այս մարդը՝ Պողոսը, նա գրում է այս Խոսքերը այստե՜ղ, Գաղատացիներին, բայց կարծում եմ, որ դրանք ոչ միայն այդ օրերի՜ն էին կարևոր նրանց համար, այլև կարևոր են նաև մեր օրերում: Եվ դա լա՜վ է, եթե իմանանք, թե ով ենք եղել մի ժամանակ, եթե իմանանք, որ մեղքի ստրուկներ ենք եղել, որ ենթարկվել և ծառայել ենք սատանային և այն ամենին, ինչ եղե՜լ է այնտեղ: Բայց մենք գիտենք, որ Աստծո Շնորհով փրկագնվե՜լ ենք, և որ մենք այլևս ծառանե՜ր չենք, կամ որևէ այլ բան, այլ Աստծո որդիներ ենք դարձել: Այո՜, և իսկապես, մենք կարող ենք կանչել. «Ա՜բբա, սիրելի Հայր»: Ոչ ոք, եղբայրներ և քույրեր, չի կարող իսկական որդու պես կանչել կամ աղոթե՜լ իր սրտի խորքից: Նա գիտի՜, թե ինչպես կանչի Հորը, նա գիտի՝ ինչպես խնդրի, նա գիտի, թե ո՜ւմ հետ է խոսում: Եվ դա այն է, ինչ տեղի ունեցավ մեզ հետ: Մենք գիտենք, թե ում ենք հավատում, գիտենք, թե ում ենք աղոթում, և գիտենք, թե ում ենք հանձնվել, գիտենք, թե ում ենք պատկանում: Եվ այսպես, մենք տեսնում ենք, որ այստեղ մեռած աստվածներ կամ կուռքե՜ր չեն, որոնց մենք ծառայում էինք նախկինում, այլ մենք ծառայում ենք կենդանի Աստծուն, այո՜, այն Աստծուն, ով սիրում էր մեզ, ով կանչեց մեզ, ով փնտրեց մեզ և դո՜ւրս հանեց,  այն ամենից, ինչի մեջ խրված էինք, և մեզ Իր ժառանգորդները դարձրեց: Եվ դրա համար մենք պետք է ուրախ լինենք։ Եվ այստեղ գրված է, 7-րդ Խոսքում.

«...եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով»։

Սիրելի եղբայրներ և քույրեր, սա փա՜ստ է: Թեև մենք այստեղ՝ երկրի վրա ոչինչ չունենք, բայց մենք գիտենք մի բան՝ ժառանգությունը երաշխավորվա՜ծ է մեզ համար, ժառանգությունը մեր Աստծո մո՜տ է: Այսպես է գրված այստեղ, Պողոսն ասում է.

«...եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով»։

Եվ դա մեզ ուրա՜խ է դարձնում, և դա մեզ երջանի՜կ է դարձնում: Իհարկե, մարդիկ այս օրերին կարող են շատ պարծենալ, իրենց բարձր գնահատել՝ մտածելով, որ իրենք ամեն ինչ ունեն, ունեն երկրի վրա եղած ամենամեծ ժառանգությունը: Բայց ի՞նչ օգուտ են դրանք մեզ համար: Նրանք բոլորը ժամանակավոր են մեզ համար, մենք գիտենք, որ այն ժառանգությունը որը գալի՜ս է մեզ, եղբայրներ և քույրեր, ժառանգություն է, որը մնում է հավիտյան և գտնվում է վերևում, որտեղ ոչ ցեց կա, ոչ ժանգ [Մատթեոս 6.20], այլ Աստծու կողմից մեզ համար պատրաստված ժառանգությո՜ւն է: Եվ դրա համար մենք ուրա՝խ ենք մեր սրտերում, և մարդիկ, ովքեր դա չե՝ն հասկանում, ովքեր Աստծո հետ փորձառություն չե՜ն ունեցել, չե՜ն կարող հասկանալ, թե ի՞նչու մենք կարող ենք ուրախանալ, ի՞նչու կարող ենք գոռալ, ի՞նչու կարող ենք աղաղակել, ի՞նչու ենք մենք կարողանում երկրպագե՜լ Աստծուն, այո՜, ի՞նչու ենք բացում մեր բերանը, որովհետև սիրտը լցվա՜ծ է, դրա համար էլ դա դո՜ւրս է գալիս մեր բերանից: [Ղուկաս 6.45] Մենք չէ՞ որ մեռած կուռքերի՜ չենք երկրպագում, Նա ով Աստծուն չի վերապրել, նա չի հասկանա և կբարկանա:  Սրանից-նրանից կվիրավորվի։ Բայց նրանք, ովքեր դա հասկանում են, նրանք վերապրե՜լ են Աստծուն, և փորձառություն են ունեցել Աստծո հետ: Եվ դրա համար անհրաժեշտ է, որ մենք բոլորս Աստծո հետ փորձառությո՜ւն ունենանք, և որ մենք կարողանանք մտնե՜լ այնտեղ, որ մենք դառնանք Նրա որդին կամ դուստրը, որ մենք ստանանք ժառանգությունը, ոչ թե այն, ինչ մարդը տալիս է մեզ երկրի վրա, բայց այն, ինչ պատրաստված է մեզ համար այնտեղ, այդ փառքի մեջ: Եղբայրներ և քույրեր, մեծ ուրախություն է, քանի որ մենք գիտենք. «Ես շուտով կստանամ մեծ ժառանգությունը, թեև երկրի վրա ոչինչ չեմ նշանակում…» [Երգ]

Իհարկե, մարդիկ կարող են ասել. «Ո՞վ ես դու»։ Իհարկե, ես՝ ես ոչի՜նչ եմ երկրի վրա, բայց ես գիտեմ, որ ժառանգությունն այնտե՜ղ է պատրաստվել ինձ համար: Փա՜ռք լինի մեր Աստծուն։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս, ովքեր ապրե՝լ ենք Տիրոջը, կարող ենք գոռալ և աղաղակե՜լ ուրախությունից:  

Ես ուզում եմ մի բան պատմել. մի անգամ մարդիկ եկան ինձ մոտ, և նրանցից ոչ մեկը հավատացյալ չէր, բայց մեկը մի ժամանակ հավատացյալ է եղել և հետո ընկե՜լ է, և երբ մենք սկսեցինք միացնե՜լ երգերի ժապավենը, այդ մարդը սկսեց վազել, և նա դուրս փախավ բնակարանից։ Ի՞նչու, ի՞նչ պատճառով: Տեսնո՞ւմ եք, դա այդպես է։ Այնտեղ կա բաժանո՜ւմ, որտեղ Տերը չկա, կա խավա՜ր, կա սատանա՝ն, և այնտեղ սայթաքում են և հետո փախչում: Բայց մենք փախչելու կարիք չունենք, մենք հավաքվում ենք Նրա Խոսքի շուրջ և գիտենք, որ դա՜ մեզ համար թա՜նկ բան է։ Թող Աստված շարունակի՜ օրհնել մեզ։ Ամեն:

 

Եղբայր Ֆրանկ.

Փա՜ռք և գոհություն Տիրոջը: Ես ուզում եմ կարդալ Եփեսացիների 3-րդ գլխի, 4-րդ Խոսքից.

«4 Որ կարող լինիք կարդալ եւ իմանալ իմ տեղեկութիւնը, որ  Քրիստոսի խորհրդի համար է. 

5 Որ ուրիշ դարերում մարդկանց զաւակներին ցոյց չտրուեցաւ.  ինչպէս հիմա իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին յայտնուեցաւ՝ Հոգով. 

6 Որ հեթանոսները ժառանգակիցներ եւ  մարմնակիցներ են, եւ Քրիստոսումն  խոստմունքի մասնակից՝ աւետարանովը։

7 Որի ես սպասաւորը եղայ՝  Աստուծոյ շնորհքի պարգեւի պէս՝ որ տրուեցաւ ինձ,  նորա զօրութեան ներգործելու պէս. 

8 Ինձ՝  ամեն սուրբերի յետինիս՝ տրուեցաւ այս շնորհքը, որ  հեթանոսների մէջ աւետարանեմ  Քրիստոսի անքննելի հարստութիւնը.

9 Եւ ամենին լուսաւորեմ, թէ  ի՞նչ է այն խորհրդի տնտեսութիւնը,  որ յաւիտեաններից հետէ ծածկուած էր Աստուծոյ մօտ՝  որ ամեն բան ստեղծեց (Յիսուս Քրիստոսով)։  10 Որ հիմա  իշխանութիւններին եւ պետութիւններին երկնաւորներումն եկեղեցու ձեռովը յայտնուի Աստուծոյ  բազմապատիկ իմաստութիւնը, 

11 Այն յաւիտենական յառաջադրութեան պէս, որ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովն արաւ. 

12 Որով ունինք համարձակութիւնը եւ յուսով մօտենալը նորան հաւատալով։

 13 Վասն որոյ աղաչում եմ, որ չձանձրանաք իմ նեղութիւններումը,  ձեզ համար  որ ձեր փառքն է»:

Երբ մենք այսպիսի Աստծո Խո՜սք ենք կարդում, այն անցնում է մեր մարմնի և ոսկորների միջով: Պողոսը՝ Տիրոջ առաքյա՜լը, ցանկանում է տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչ է Աստված բեղմնավորել և իրականացրել բոլոր ժամանակներից առաջ, բայց Պողոսը դա կարող էր անել միայն այն պատճառո՜վ, քանի որ դա իրեն անձամբ հայտնվել էր:

Նա այլևս Գամաղիելի ոտքերի մո՜տ չէր նստած [Գործք Առաքելոց 22.3], այլ Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ, որի մասին էլ գրվա՜ծ է, որ Նա Աստծո Խորհո՜ւրդն է: [Կողոս 1.27] Եվ Նրա մեջ թաքնված և բացահայտված են Աստծո իմաստության և գիտության բոլոր գանձերը, երկուսն էլ: [Կողոս 2.2-3]: Անհավատների համար ծածկվա՜ծ է, իսկ հավատացյալների համար բացահայտվա՜ծ: Եվ դա հենց այդպես է:

Պողոսը գրում է մի տեղ, հավանաբար 2 Կորնթացիս 4-ում, 3 և 4 Խոսքերը. «Եթե ավետարանը, որ մենք քարոզում ենք, ծածկված է, դա միայն կորչողների համար է ծածկված, որովհետև այս աշխարհի աստվածը կուրացրել է նրանց աչքերը»: Բայց նրանց, ովքեր հավատացե՜լ են, նրանց վրա լո՜ւյս է ծագել խավարի մեջ: [Մատթեոս 4.16]

Պողոսը, այն ժամանակվա հավատացյալներին կարողացավ տեղեկություններ հաղորդել Աստծո Խորհրդի իրականացման մասին։ Եթե ​​նա այսօր կարողանար լինել մեր մեջ՝ որպես Աստծո այդպիսի մարդ, նա նույնը կաներ... Երևի այն ժամանակ կային մարդիկ, ովքեր ասում էին. Պողո՜ս, դու մեզ ցանկանում ես տեղեկություններ հաղորդել այն մասին, ինչն Աստված ծրագրել է աշխարհի ստեղծվելուցն առա՞ջ: Այո, հենց այսդպե՜ս: Քանի որ Աստված հայտնե՜լ է դա, և երբ Աստված ինչ-որ բա՜ն է հայտնում, մենք կարող ենք դա հռչակել:

Աստծո փրկագնման ողջ ծրագի՜րը, դա Աստծո հայտնությունն է, և մի հայտնությունը տանում է մյուսին: Եվ ինձ մոտ մի այսպիսի միտք ծագեց, երբ առանձին Խոսքերը կարդում էի, որը մենք լսո՜ւմ ենք այդ հատվածում, այո ենք ասում, հավատում ենք դրանց մեր սրտի խորքից՝ մի կողմից, բայց մյուս կողմից՝ արդյո՞ք մենք Աստծուն ապրել ենք այնպե՜ս, որ այս ամենը մեզ համար Հոգի և Կյանք դառնա։ [Հովհ. 6.63] Մեծ տարբերություն կա դրանց մեջ՝ մենք պարզապես լսում ենք բաներ և քննում դրանք, հաստատում դրանք, թե՞ փորձառությո՜ւն ենք ունեցել Աստծո հետ: Դուք գիտեք, որ մենք շատ երախտապարտ ենք Աստծուն Նրա Խոսքի հզոր հայտնության համար:

Բայց, եղբայրներ և քույրեր, ես սա միայն թաղման ժամանա՜կ չասացի, այլ դա կարելի է ամենուր ասե՜լ. Հավիտյան կարող են ապրել միայն նրանք, ովքեր ստացել են հավիտենական կյանք։ Եվ հավիտենական կյանքը Աստծո Որդու Հիսուս Քրիստոսի մեջ է: [1 Հովհ. 5.20]

Ոչ ոք չի կարող ասել. «Քանի որ ես հավատո՜ւմ եմ Աստծո հայտնած Խոսքին, դրանով այնտեղ կլինեմ...», այլ՝ «Հավիտենական կյանքը պետք է լինի մեր մեջ»:

Դուք կասեք. «Ֆրանկ եղբայր, մենք դարձի ենք եկել և այլն»: Բայց դա հենց այն է, ինչը մենք ուզում ենք շոշափել, թե արդյո՞ք մենք ապրել ենք Աստծուն այնպե՜ս, որ մենք հստակ իմանանք, որ «Նրա հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո զավակներ ենք»: [Հռմ 8.16]

Ահա թե ինչ լսեցինք ներածական խոսքում, որ Նրա Հոգին վկայո՜ւմ է մեր հոգուն: Ոչ թե մենք մեզ ինչ-որ բանում պետք է համոզենք։ Այն պետք է հասնի մի կետի, երբ, նույնիսկ եթե մենք կասկածո՜ւմ ենք ինքներս մեզ, Աստծո Հոգին վկայո՜ւմ է մեր հոգուն, որ մենք Աստծո զավակնե՜ր ենք:

Ոչ թե այնպես, որ մենք պետք է օգնենք կամ նպաստենք որևէ կերպով, այլ որ Աստծո Հոգին կարողանա վկայել մեր հոգուն այնպե՜ս, որ այլևս անորոշ բան չլինի, այլ այնպիսի՜ վստահություն լինի, որ թշնամին այլևս չկարողանա որևէ բա՜ն գողանա մեզանից, բայց մենք մեկընդմիշտ իմանանք, որ մենք ապրե՜լ ենք Աստծուն և հավիտենական կյանք ենք ստացել: Մեր անօրենություններն ու մեղքը քավվել են: Օ, ես կարծում եմ, որ դա միայն ես չեմ, մենք փափագում ենք Աստծուն նորովի՜ ճանաչել:

Եվ բոլոր նեղությունները, որոնք գալիս են մեզ վրա, և եթե դրանք այլ բան չանեն, քան մեր ծնկները խոնարհեցնե՜ն Տիրոջ առաջ, և ո՜չ միայն ծնկները, այլ մեր սրտե՜րը, մեր ողջ էությո՜ւնը, մեր ամբողջ մի՜տքը, ապա մենք պետք է խոնարհվե՜նք Ամենակարողի առջև, որպեսզի Նա կարողնա նորովի՜ բացահայտել Իրեն մեր կյանքում, այո, որ Նա կարողանա վերակենդանացնե՜լ Իր ժողովրդին:

Եվ այս համատեքստում, երբ Պողոսը գրեց եփեսացիներին, որ [Եփեսացիս 3.9-10]

«9 …ամենին լուսաւորեմ, թէ  ի՞նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ յաւիտեաններից հետէ ծածկուած էր Աստուծոյ մօտ՝  որ ամեն բան ստեղծեց (Յիսուս Քրիստոսով)։ 

10 Որ հիմա  իշխանութիւններին եւ պետութիւններին երկնաւորներումն եկեղեցու ձեռովը յայտնուի Աստուծոյ  բազմապատիկ իմաստութիւնը»:

Դուք գիտե՞ք, որ Աստված համայնքում գտե՜լ է այն ​​տեղը, որտեղ Նա կարող է հայտնե՜լ Ինքն Իրեն:

Չկա մի տեղ, որը մենք կարող ենք անվանակոչել, և ոչ ոք չի՜ կարող ասել. «Երուսաղեմո՜ւմ են երկրպագում կամ սուրբ լեռան վրա...», երկրպագությունը կատարվում է այնտե՜ղ, որտեղ մարդիկ հավաքվո՜ւմ են Տիրոջ անունով, և լսո՜ւմ Նրա Խոսքը, և հավատո՜ւմ դրան:Այնտեղ երկրպագում են Հոգով և Ճշմարտությամբ:  [Հովհ. 4.21-23]

Եվ չէ՞ որ կարիք չկա՜ որևէ ուտագնացություն կատարելու, այսպես կոչված. Սուրբ քաղաքը կամ սուրբ վայրերը: Բայց այնտեղ, որտեղ Աստված խոսո՜ւմ է մեզ հետ, այնտեղ մենք Սուրբ վայրո՜ւմ ենք գտնվում: Եվ լինի դա լեռան վրա, թե հովտում, դա կարևո՜ր չէ, բայց այն վայրը, որտեղ Աստված խոսո՜ւմ է մեզ հետ, դա այն վա՜յրն է որտեղ մեզ թափանցում է Ճշմարտության Հոգին: Եվ դա հենց ա՜յն է, ինչը շատերը չե՜ն ցանկանում ունենալ: Բավականին հավատացյալներ կան, ովքեր ամենուրեք շրջում են ստի ոգով, նրանք չե՜ն կարողանում տանել ճշմարտությունը, նրանք վախենո՜ւմ են ճշմարտությունից:

Ես սա հենց այնպե՜ս չեմ ասում: Եվ երբ Պողոսը գրում է այստեղ այն ժամանակ, 4-րդ գլխում. Այն ո՜չ միայն տեղեկատվություն է տալիս այն Խորհրդի մասին, որը թաքնված էր Արարիչ Աստծո մեջ, այլ նաև տեղեկատվություն է տալիս այն մասին, թե ինչպես կարող են հավատացյալները հասկանա՜լ այս ամենը:

Եվ հետո այստեղ 4-րդ գլխում նա ասում է՝ 22-րդ Խոսքից.

«22 Որ  ձեզանից դուրս հանէք  առաջի գնացքի պէս եղող  հին մարդը որ խաբեբայութեան ցանկութիւնովն ապականուած է. 

23  Եւ ձեր մտքի հոգովը նորոգուէք. 

24 Եւ  նոր մարդին հագնէք՝ որ  Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը»։ 

Մենք այս Խոսքի մասին արդեն խոսե՜լ ենք: Բայց Պողոսը շարունակում է. 

«25 Նորա համար դէն գցելով ստութիւնը՝  խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ,  վասնզի իրար անդամ ենք»:

Նույնիսկ հավատացյալների՜ն պետք է ասել.

«25 Նորա համար դէն գցելով ստութիւնը՝  խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ…»:

Այնպես որ, խնդիրը միայն այն չէ, որ մենք մեկտեղ հավաքվենք և ասենք. Այո, մենք պատրաստ ենք տեղեկացված լինել Աստծո փրկության ծրագրի իրականացման մասին, ինչպես հայտնվել է Նրա ծառաներին՝ առաքյալներին և մարգարեներին, այլ նաև պետք է պատրա՜ստ լինենք, լսելու այն խրա՜տը, որը Պողոսը՝ Հոգու առաջնորդությամբ, տալիս է ​​մեզ բոլորիս, ո՜չ միայն նրանց, ովքեր այստեղ չեն, այլ մեզ, ովքեր այս երեկո այստեղ ենք:

Եվ եթե հավատացյալների մեջ այդքան շատ սուտ չլիներ, ամեն ինչ ա՜յլ տեսք կունենար: Եվ շատերը չեն կարողանում ընդունել ճշմարտությունը, քանի որ նրանք ոչ միայն ստում են, այլև ստի ոգի ունեն. իսկ երբ լսում են ճշմարտությունը, ամեն ինչ տակնուվրա է լինում նրանց մոտ:

Երբ դու նրանց պատմում ես Աստծո մասին և Սուրբ Գրքերից նրանց բացատրո՜ւմ ես, որ Աստված հայտնել է Իրեն որպես Հայր, Որդի և Սուրբ Հոգի… և այլն: Եվ նրանք հեռանո՜ւմ են և դեռ ասո՜ւմ են. «Նրանք այլևս չեն հավատում Հորը և Սուրբ Հոգուն, նրանք միայն Հիսուսի՜ն են հավատում»: Երբևէ լսե՞լ եք: Այդպե՜ս է, այդպե՜ս է, նրանք լսում են ճիշտ այն, ինչ ասվո՜ւմ է, բայց հեռանում են՝ ասելով ոչ թե այն, ինչ լսե՜լ են, և ոչ թե այն, ինչ ասվե՜լ է, այլ նրանք լրիվ ա՜յլ բան են ասում, այն, ինչ իրենց թելադրում է ստի ոգին։ Թէև նրանք շատ լավ հիշողություն ունեն, նրանք կարող են պատմել, թե ինչ է եղել Ռուսաստանում, կամ Սիբիրում։ Նրանք դա դեռ կարող են ձեզ պատմել 25 կամ 30 տարի անց: Բայց Կրեֆելդից կարող են քշել ու անցնել ընդամենը 20 կամ 50, կամ 100 կիլոմետր, ու արդեն չե՜ն հիշում, թե ինչ է ասվել։ Չե՜ն հիշում, թե ինչ է ասվել։ Նրանք գիտե՜ն, թե ինչ է ասել Խրուշչովը, բայց նրանք այլևս չգիտեն, թե ինչ է ասվել այստեղ՝ Աստծո Խոսքի ներքո: Իսկ ինչու՞ ոչ։ Որովհետև նրանք չունե՜ն ճշմարտության Հոգին: [Հովհ. 14.17] Բայց ճշմարիտ հոգին կնդունի՜ ճշմարտությունը, կգնահատի՜ այն և կուրախանա դրանով, անպե՜ս, ինչպես մեզ շնորհվել է երկրի վրա ամենամեծ բաժի՜նը, որը երբևէ կարող է շնորհվել մարդուն:

Իսկ աստվածաշնչյան նման ճշմարտությունները՝ չեն կարող խեղաթյուրվել կամ այլ կերպ ներկայացվել, բայց մենք ընդունում ենք դրանք այնպես, ինչպես մեզ ասվա՜ծ է Աստծո Խոսքում և ներկայացված: Բայց հենց դրանով է դա ակնհայտ դառնում... Մեզ մնում էր միայն վերադառնալ Հիսուսի ժամանակներին, և թե ինչպես էին նրանք Նրան միշտ ինչ-որ բան ասում... Եվ եղբայր Շվիլն արդեն նշել է դա, երբ ճշմարտությունն անձամբ հայտնվեց նրանց մեջ, նրանք հարցրեցին. «Ի՞նչ է ճշմարտությունը» (Հովհ. 18.38): Ի՞նչ է ճշմարտությունը: Ճշմարտությունն այնտեղ էր անձամբ, ով կարող էր ասել Ինքն Իր մասին. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» [Հովհ. 14.4-6] Եվ ո՞վ էր որ ասաց. «Տե՜ր, ցույց տուր մեզ այն ճանապարհը, ուր մենք պետք է գնանք»: […] Եվ ճանապարհն այնտեղ էր: Նա ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»:

Եղբայրներ և քույրեր, իրականում հնարավո՜ր է խոսել բարեպաշտ բաների մասին՝ առանց իրականում որևէ անմիջական կապ ունենալու այն բանի հետ, ինչն Աստված կատարում է:  Եվ հետևաբար, այստեղ, այս վայրում, չպետք է լինի զավզակությո՜ւն Աստծո մասին, այստեղ Աստված պետք է վերցնի՜ Իր իրավունքը: Եվ հետո ասում է. «Սուտը մի կողմ դրեք...», ինչ կերպով և ինչ ձևով էլ լինի՜ այն, կարևո՜ր չէ, ամեն ինչ պետք է մի կո՜ղմ դնել, և մենք պետք է ճշմարտությո՜ւնը խոսենք մեր ընկերների հետ, դա մեր պա՜րտքն է։ Ոչինչ չի կարելի ասել այլ կերպ, քան այն, ինչը տեղի՜ն է Տիրոջ առջև:

Այնուհետև այն շարունակում է ասել.

[25] ... մենք (նույն մարմնի) անդամներ ենք (կամ՝ միմյանց համար):

[26] «Եթե բարկացած ես, մի ​​մեղանչիր»: [Սաղմոս 4.5] թույլ մի՜ տուր, որ արևը մայր մտնի քո բարկության վրա...

Դա նույնպես չպետք է լինի: Չպետք է բարկություն լինի և արևը մայր մտնի դրա վրա, այլ՝ Աստծո զավակը ջանքեր կգործադրի, այո, ոչ միայն դա, այլև «Աստծո Հոգին կհամոզի նրան…» (Հովհ. 16.8):

Եվ ես ճշմարտությունն եմ ասում ձեզ. Միայն Աստվա՜ծ կարող է դա իրականացնել մեր կյանքում, որ մենք ոչ մի բան չարիքի մեջ չմեղադրենք, երբ ինչ-որ բան կատարվում մեր ճանապարհին, անկախ նրանից, թե ինչպիսի ձևով, որ մենք ուղղակի ասենք. «Տե՜ր, ներիր եղբորը, կամ քրոջը, կամ որևէ մեկը, նրանք չգիտեն, թե ինչ են անում: Ներիր նրանց»: Դուք պարզապես չեք վերցնում իրերը, շինում ինչ-որ բան, վեր ու վար անում մինչև որևէ զանգված դառնա, և դուք գրեթե չմեղանչեք, բայց դուք դա հանձնում եք Աստծուն, բերում եք դա Աստծո առջև, և Նա բարեկարգ է դառցնում ամեն բան, Իր անվան ու փառքի համար:

«Եթե դու բարկանում ես...», հավատացյալը չէ՞ որ չի ​​կարող ուղղակիորեն բարկանալ, գրված է. «Եթե բարկանաք, մի՜ մեղանչեք...»:  Բայց մենք գիտենք՝ «Մարդու բարկությունն Աստծո արդարությունը չի կատարում»: [Հակոբոս 1.20]

Եթե ​​մարդ իրեն թույլ է տալիս ինչ-որ կերպ բարկանալ, կամ ընդհանրապես չարանալ... Բայց «զայրանալը» տարբերվում է «չարանալուց», քանի որ եթե մեկը չարանում է, ուրեմն նա չար է։ Բայց այդ ամենը չպետք է լինի հավատացյալի կյանքում: Պետք է այնպե՜ս լինի, որ նոր մարդը մեր մեջ, և մեր միջոցով դրսևորվի: Սուրբ Գիրքն ասում է. «Հանեք հին մարդը ձեր վրայից, և հագեք նորը, Աստծո պատկերի պես»: [Եփեսացիս 4.22-24] Այդպե՜ս պետք է մենք ստեղծված լինենք՝ ճշմարտությամբ, արդարությամբ և մաքրությամբ: Եվ մենք նոիյնպես լսել ենք, որ մարմինը հոգուն հակառակ է, իսկ հոգին մարմնին: [Գաղատացիս 5.16-17] Բայց եթե մենք թույլ տանք մեզ առաջնորդվել Աստծո Հոգով, մենք կիրագործենք այն, ինչ հոգևոր է, և մենք որպես Աստծո զավակներ օրհնություն կլինենք միմյանց համար: Եվ մեզ համար ոչինչ կարևորնչի լինի, բացի այն, որ ասենք Աստծուն. Ով Տեր, տուր մեզ փորձառություն Քեզ հետ, այնպիսի՜ փորձառություն, որը կփոխի՜ իմ ներքին կյանքը, հոգևոր կյանքը, որն ուղղակի կծաղկի: Նեղության ժամերը մտորումների ժամե՜ր են: Ոչ թե մենք պետք է խղճանք մեզ կամ մեկ ուրիշին, սա դա՜ չի նշանակում, բայց մենք կարող ենք նայել Խոսքի հայելու մեջ: [Հակ. 1.23-25] Եվ երբ Աստված մեզ ինչ-որ բան ցույց է տալիս, մենք կարողանանք այն սրտին մոտ վերցնել, խաչի տակ դնել, և գիտենանք, որ Նա Շնո՜րհ է տալիս: Ես ինքս ինձ և բոլորին մաղթում եմ նոր փորձառություն Աստծո հետ, այնպե՜ս, որ մենք օգնության կարիք չունենանք, այլ որ մենք բոլորս օգնություն գտնենք, որ մենք այնպե՜ս կարողանանք ապրել Աստծուն, որ մեր մեջ չլինի գեթ մեկը, ով իրերը կտեսնի թեթև ճանաչողական մակարդով, այլ որ մեր սրտերում ամեն բան Հոգու կենդանի հայտնություն լինի: Ոչ միայն ասել. «Այո՜», այլ որ Աստված կարողանա դրան ասել. «Ամե՜ն»՝ երբ Նրան հանդիպենք և նորից ապրենք Նրան: Հուսով եմ, որ դուք հասկանում եք, թե ինչ նկատի ունենք, և ինչի մասին ենք խոսում: Արթնության բոլոր հավաքույթներում, անկախ նչանից թե որ ժամանակաշրջանում է եղել, երբեք ֆլեգմատիկ դարձեր չեն եղել(անտարբեր կամ նեյտրալ. Թարգմանչի կողմից)։ Գլխով բաներ չկային, այլ սրտով։

Այսօր, եթե մարդը մտածում է, թե ինչ-որ բան ունի՞ խոստովանելու, և հետո մտածում է, թե երբ պետք է խոստովանի, և հետո հետաձգում է, և հետո նորից մտածում է, թե արդյո՞ք պետք է խոստովանի, դա ընդհանրապես պետք է անի՞, իմաստ ո՞ւնի, թե ոչ: Գիտե՞ք ինչ է ասում Աստվածաշունչը, դուք դա արդեն կարդացել եք, երբ Սամա՜րիայում Աստծո Խոսքը քարոզվո՜ւմ էր, մարդիկ բացահայտ խոստովանում էին իրենց գործերը, և նրանք բերում էին իրենք կախարդության գրքերը և նետում կրակի մեջ: [Գործք. 19.18-19] Այնտեղ մտային դա՜րձ չկար, և ոչ էլ մտորումնե՜ր կային, այլ այնտեղ կար քարո՜զ, և Հոգին բռնում էր նրանց և նրանք խոստովանում էին, նրանք Հռոմի պապից ոչինչ չէին հարցնում: Հետո Աստված խոսեց նրանց հետ, և նրանք մաքրեցին իրենց հաշիվները, ամեն բան արեցին։ Իսկ այսօր, Աստված գիտի, թե որքան երկար ենք մենք մտորում, այն վաղուց հեռացել է մեզանից, և մենք չգիտենք, թե ինչպես առաջ գնալ։

Թող Աստված այդպես գա մեզ վրա, Իր Խոսքի և Իր Սուրբ Հոգու միջոցով... Ես չեմ ասում, որ այստեղ ինչ-որ մեկը պետք է սկսի պատմել... Բայց եթե կա՞ ինչ-որ բան, որն իրականում մեզ անհանգստացնում է, ինչպես այն ժամանակ Սամարիայում գտնվողներին… Նրանք հուզված էին քարոզչությունից և Աստծո Հոգուց, ասվում է, որ նրանք բացահայտ խոստովանեցին իրենց մեղքերը և պատմեցին, թե ինչ են արել նախկինում և հավաքեցին իրերը, կրակը նետեցին, և անմիջապես ամեն բան կարգի բերեցին: Եվ պատահեց, որ նույնիսկ ինքը՝ կախարդը դարձի եկավ։ [Գործք. 8.9-13] Դա արդեն ուրի՜շ բան է, բայց նրա գործն ավարտվեց, քանի որ Աստված այնտեղ ուներ Իր գործը՝ մի ամբողջական գործ:

Եղբայրներ և քույրեր, եթե Աստված մի բան անի մեր մեջ, դա մի ամբողջ գործ է լինելու, և կիսատ-պռատով մենք դժվարությո՜ւն կունենանք մեր ամբողջ կյանքում: Բայց եթե մենք թույլ տանք Աստծուն անել մի ամբողջ բան, ապա բոլոր վիշտերը կդադարեն, հետո ամեն ինչ կանգ կառնի, այնուհետև ինչ-որ նոր բան կլինի: Մենք մաքրում ենք հինը, նույնիսկ եթե ամբողջն այրվի՜ կրակի մեջ, մենք միևնույն է ամեն բան կարգի կբերենք:

Բայց դուք կարող եք ապավինել այն բանին, ինչն Աստված զորավոր կերպով գործեց այն ժամանակ, դա խորը բան էր: Եվ սա այն է, ինչը մեզ բոլորիս պետք է, եղբայրներ և քույրեր, ինչ-որ հիմնավոր բան, ոչ մակերեսային, այլ հիմնավոր: Եվ եթե մեկը դեռևս չի կարողանում գլուխ հանել որոշ բաներից, կամ դրանք խոչնդոտ են հանդիսացել ճանապարհին, ապա աղաղակեցեք, այստեց լինի թե տանը, որպեսզի կարողանաք թողնե՜լ այդ, և որ Տերը կարողանա հայտնել Իրեն: Քանի որ այսօր խոսն այն մասին չէ, որ ես կարող է կորցնեմ իմ համբավը, կամ իմ դեմքը, կամ որևէ մեկն ինձ ծո՜ւռ կարող է նայել: Ո՞վքեր են ոմանք, և ո՞վքեր ենք մենք: Մենք արդեն լսել ենք, որ Տերն Իր համար գովություն է կատարում կաթնակեր երեխաների բերանով: [Մատթեոս 21.16] Եվ ինչո՞ւ Նա չպետք է մեզնի՜ց պատրաստի այն, ում համար Նա այդքան մեծ գործեր է արել։

Դուք մեկ անգամ պետք է կարողանա՜ք ցատկել ձեր սեփական ստվերի վրայով, և այնպե՜ս բռնվել Աստծո կողմից, որ ամեն ինչ միևնույնը լինի ձեզ համար, նույնիսկ եթե հարկ լինի հրաժարվել ինքներդ ձեզնից և ամեն ինչից: Այսպիսով, եթե միայն դու իմանաս, որ Աստծո Հոգին բռնե՜լ է քեզ, դու այլևս չես կարող տուն գնալ մտորելու համար, բայց այստեղ, այս վայրում, որտեղ Աստված խոսում է մեզ հետ... Իսկ ով բարձրաձայն չի՜ կարողանում ասել, թող հանգիստ ասի՜. Եկեք խոսենք Աստծո հետ և գնանք այնտեղ, որտեղ Աստծո Հոգին այնպե՜ս է գործում մեզ հետ, որ ուղղակի բացահայտվում է ամեն բան, որ քարոզը... Եվ ահա մենք լսել ենք, որ դա հզոր ազդեցությո՜ւն ունի՝ Տիրոջ Խոսքը։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ մարդիկ թույլ տան Աստծո Խոսքը գործի իրենց հետ: Եվ ո՜չ միայն դա, այլև՝ Որտեղ Տիրոջ Հոգին կենդանացնում է Խոսքը մեր մեջ։ [2Կորնթացիս 3.6]

Այստեղ, այս վայրում, կարող է լինել մի վայր, որտեղ բոլորը կարող են երկրպագել առանց կասկածի և խաբեության, առանց երկմտելու, առանց որևէ բանի՝ Հոգով և Ճշմարտությամբ: [Հովհ. 4.24]

Ոչ ոք կարիք չունի որևէ այլ տեղ գնալու, սուրբ վայր և սուրբ մթնոլորտ գտնելու համար: Այստեղ կարող է լինել սուրբ վայր և սուրբ մթնոլորտ, երբ Սուրբն Իր Սուրբ մթնոլորտով դիպչում է մեզ։

Ո՞րքան հաճախ ենք լսել, խոսքն Աստծո ժողովրդի միջև ներդաշնակության մասին է: Խոսքն այն մասին է, որ յուրաքանչյուրը շտապի, որպեսզի փրկվի՜ իր սեփական հոգին: Եվ ինչպես նախկինում ասել եմ, այն ինչ կապված է դրա հետ, կապված է, դրա համար որևէ սխեմա չկա: Կարևորն այն է, որ երբ Աստծո Հոգին իջնո՜ւմ է մեզ վրա, մենք Նրան չվանե՜նք, այլ իրականում որտեղ Աստված խոսե՜լ է մեզ հետ, մենք ուզում ենք ամեն ինչ կարգի բերել, և կարգի բերել ինքներս մեզ: Եթե ինչ-որ մեկը կարդար մեզ նման, «Եթե բարկանում եք մի՜ մեղանչեք...»[Եփես. 4.26] Եվ ինչ էլ որ ասվի, մենք կարող ենք մտածել, որ մեզ մոտ դա վերջացել է:

Ես ասում եմ ձեզ, որ մենք չենք հաղթահարի, քանի դեռ այդ ամենը Գառան արյան տակ չենք բերել: Երբեմն դա մեզ մոտ մեկ շաբաթով կամ մեկ օրով անհետանում է, և հետո նորից է հայտնվում: Եթե ​​Սուրբ Հոգին մեզ չհամոզի, և դա այլ բան է: Շատ մեծ տարբերություն կա, թե մարդն ասում է. «Լսիր, ներիր ինձ, ես քեզ վիրավորել եմ», դա մե՜կ բան է։ Բայց երբ ինչ-որ մեկը գտնվում է Սուրբ Հոգու ազդեցության տակ, և արցունքներ են գալիս, նա կոտրվում է և ասում՝ «Տեր, ողորմիր ինձ, ես այդպես չպետք է անեի, ներիր ինձ...», դա չէ՞ որ բոլորովին այլ խնդիր է։ Մենք կարող ենք... Պարզ լեզվով ասած՝ մենք բոլորս էլ բարքեր ունենք, համենայն դեպս կարծում ենք, որ ունենք, այնպես որ դուք կարող եք որոշ բաներ անել ինտելեկտուալ կշռադատությունից հետո: Բայց, եղբայրներ և քույրեր, մենք լսե՜լ ենք Հոգու Խոսքը, Հայտնությա՜ն Խոսքը, Զորությա՜ն Խոսքը: Այստեղ ինտելեկտուալ նկատառումները բավարար չեն, Աստծո Հոգին պետք է կարողանա այստեղ գործել: Ինչ-որ բա՜ն պետք է արվի այստեղ ճշմարտությամբ, մաքրությամբ և սրբությամբ՝ ի փառս մեր Տիրոջ: [1Կոր. 2.4] [1Կոր 2:4] Եվ այսպես, նոր մարդը իսկապես հագնում ենք, քանի որ գրված է. «Հագեք նոր մարդը, իր Ստեղծողի պատկերի նման՝ արդարությամբ և ճշմարտությամբ…» [Եփեսացիս 4.24] Որպես մարդիկ, անկախ նրանից, թե ով ենք մենք և ինչպիսին կարող են լինել մեր փորձառություններն Աստծո հետ, մենք բոլորս կրկին նոր համոզմո՜ւնք ենք ունենում Խոսքի քարոզչության ներքո: Մենք բոլորս նորից հանդիմանվում ենք Աստծո Հոգու կողմից, և չկա մեկը, ով կարող է արդարացնել ինքն իրեն, բայց Տերն այստեղ է, Նա արդարացնո՜ւմ է թափված արյունով: [Հովհ. 8.36] Նա ոչ թե արդարացնում և ասում է. «Դու կարող ես ազատ դուրս գալ», այլ Արյո՜ւնն է բարեխոսում մեզ համար: Եվ այն պահին, երբ մենք մեզ մեղավոր ենք զգում Աստծո առջև, մենք չենք կարող պարզապես ասել. «Ուրեմն, ների՜ր ինձ»… Գառան արյունը շրջանցել չի լինի: «Արյունը ծածկում է իմ մեղքը և ինձ դարձնում լուսավոր ու ճերակ: Գառան արյունը մաքրո՜ւմ է ինձ», դրա մասի՜ն է խոսքը: [Երգ] [1Հովհ. 1.7]  Կարևորն այն չէ, որ մենք պարզապես ինչ-որ բան ենք ասում, այլ մենք ճշմարի՜տ բաներ ենք ասում, որպեսզի ապրենք ճշմարիտը: Աստված մեզ ողորմությո՜ւն կանի, համոզված եմ։ Դուք գիտեք, որ այն ժամանակը, որում մենք ապրում ենք, շատ լուրջ է և շատ կարճ, և մենք բոլորս ուզում ենք կանգնել Աստծո առաջ: Ոչ ոք չպետք է հետ մնա:

Մեզ պետք չեն հզոր քարոզներ, մեզ պետք է Սուրբ Հոգու Զորավոր գործը մեր մեջ այնպե՜ս, որ ամեն սիրտ բռնվի, կոտրվի, որպեսզի մենք կարողանանք խոնարհվե՜լ Տիրոջ առաջ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միմյանց առաջ, այնպես, որ Աստված կարող է մեզ բարձրացնել և օրհնել մեզ Իր Շնորհի ճոխության չափով: Մենք ստացել ենք Սուրբ Հոգին, մենք վերստին ծնվել ենք և կարող ենք ասել. «Աբբա, սիրելի Հայր» [Հռմ 8.15] Եվ Աստված այնքա՜ն ողորմած կլինի, որ ների մեզ, վերակենդանացնի, նորովի՜ օրհնի մեզ: Դուք բոլորդ ձեր սրտերում ունե՞ք այս փափագը, որ Աստված Զորավոր ձևով հայտնի Իրեն: Այնտեղ ճանապարհն անցնում է խոնարհումով, անցնում է խորքերով, անցնում է տարբեր նեղություններով ու տառապանքներով։

Եվ դուք, անշուշտ, կարող եք իմանալ, թե ինչու է Աստված թույլ տալիս որ նման բաներ կատարվեն, որպեսզի մեզ բոլորիս նորովի՜ խոնարհեցնի, նորովի Խոսի մեզ հետ Իր ներկայության մեջ, նույնիսկ կոտրի՜ մեզ, որովհետև Աստված ապրում է կոտրված և փշրված սրտում, և խոնարհ հոգոում: [Ես 66.2, Սղ 34:.19] Սա այն է, ինչ Աստված ուզում է և ցանկանում է, և դրա համար մենք ուզում ենք թույլ տալ, որ Աստծո Հոգին հանդիմանի մեզ և ասենք. «Տե՜ր, ընդունի՜ր ինձ այնպիսին, ինչպիսին կամ, և փոխի՜ր ինձ, փոխի՜ր ինձ»:

Այն օրը մնացած ամեն ինչը այնքան հաշվի չի առնվի, որքան մարդու ներքին փոփոխությունը, հա՜տկապես այն, ինչ Աստված արե՜լ է մեզ համար, դա՜ է կարևորը։ Եվ մենք գիտենք. «Եթե մենք որդիներ ենք, ուրեմն ժառանգներ ենք…» [Հռմ 8.17] Եվ այնուամենայնիվ այստեղ ասվում է Աստծո զավակներին. «…դէն գցելով ստութիւնը՝  խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ…», եթե բարկանում ես, մի՜ ​​մեղանչիր, և այլն, և այլն: [Եփեսացիս 4.25-26] Աստված ցանկանում է, որ մենք ենթարկվե՜նք այս ամենին, որպեսզի Նրա գեղեցկությունը լինի մեզ վրա: Ախ, եթե մենք կարողանայինք այնպիսի՜ հավաքույթներ ունենալ, որոնցում Աստծո համար այլևս անհանգստացնող բան չլիներ, մեզ համար անհանգստացնող բան չկա, մենք ոչինչ չենք տեսնում, մենք ոչինչ չենք լսում, բայց Աստված տեսնում է և Աստված լսում է ավելին, քան մենք տեսնում և լսում ենք:

Եվ ուրեմն, մենք պետք է զգույշ լինենք, որ ոչ միայն նկատենք այն, ինչ արդեն մեր աչքի առաջ է, այլ պետք է խնդրենք Աստծուն, որ օգնի մեզ։ Եվ հավատացեք, այստեղ՝ այս վայրում, մենք ցանկություն չունենք մասնակցելու որևէ բանի, որը կզրկի մեզ օրհնությունից։

Այստեղ՝ այս վայրում, մենք միայն մեկ ցանկություն ունենք՝ հավաքվել միասին, լսել Աստծո Խոսքը, ոչ մեկի վրա գավազան չկոտրել, որևէ մեկին որևէ կերպ չդատել, այլ՝ «Ուրեմն  թող մարդ փորձէ իր անձը, եւ ապա այն հացիցն ուտէ՝ եւ այն բաժակիցը խմէ» [1 Կորնթացիս 11.28, Գաղ. 6.4, 2Կորնթացիներ 13.5] Եվ մենք քննում ենք ինքներս մեզ Աստծո առջև՝ Նրանից ողորմություն և ներում խնդրելով: Նրա արյունը մեզ կլվա և կմաքրի, և ամեն բան լա՝վ կլինի՝ Նրա անվան և փառքի համար:

Ամեն: Եկեք կանգնենք և աղոթենք.

 

[Երգ. այնպիսին, ինչպիսին ես եմ...]

Ինչպիսին եմ ես, այդպե՜ս պետք է լինի:

Ոչ թե իմ զորությունը, այլ միայն Դու:

Քո արյունը լվանում է ինձ իմ մեղքերից:

Ով Աստծո Գառ, ես գալիս եմ, ես գալիս եմ:

 

Աղոթե՜նք միասին։

Երկնավոր Հայր, մենք գալիս ենք Քո սուրբ Երեսի առջև: Հավատարիմ Աստված, Դու մեզ Շնորհ ես արել, որպեսզի մենք կարողանանք լսել Քո Խոսքը: Հավատարիմ ուսուցիչ, ողորմությա՜մբ նայիր մեզ, նայիր ներքև՝ մեզ վրա, այս ժամին, այս պահերին: Հավատարիմ ուսուցիչ, Դու գիտես, թե ինչպիսի ներքին պայքաի մեջ են մեկը կամ մյուսը, Դու գիտես, թե որքան հաճախ են կասկածները փորձում պաշարել նրանց, ովքեր հավատքի մեջ են: Հավատարիմ Վարդապետ, տուր մեզ նոր վերածնունդ։ Օ՜, Աստված երկնքում: Թող քո թանկագին և սուրբ արյունը, ով Աստծո Գառ, փոխհատուցիր բոլոր վնասները: Հավատարիմ Տեր, լիակատար հաշտություն է եղել թափված արյան միջոցով, թողություն բոլոր մեղքերին: Տեր, լվա մեզ, որպեսզի լինենք մաքուր և ճերմակ, ինչպես նոր թափված ձյունը: Հավատարի ուսուցիչ, նորովի բացահայտիր Քեզ մեզ համար: Տեր, մենք ուզում ենք որ Քո ներկայությունը, ո՜չ միայն խոսքերով լինի, այլ իրականում բացահայտվի: Հիսուս, օրհնի՜ր մեզ, կենդանացրու մեզ ով Աստված: Եվ որտեղ որ անհրաժե՜շտ է, թող մեր շուրթերը բացվեն, որպեսզի խոսենք, երբ թշնամին նորից ինչ-որ խոչնդոտ է փորձում ստեղծել մեր ճանապարհին, որպեսզի մենք կարողանանք խոսել այդ, երբ Դու մեզ հետ ես և խոսո՜ւմ ես մեզ հետ: Այստեղ մենք ուզում ենք խոսել Քեզ հետ, հավատարիմ ուսուցիչ, ո՜վ Աստված, մենք ծարա՜վ ենք Քեզ՝ Տեր, իմ Փրկիչ և իմ Հովով, ով բերել է մեզ կյանքի Ճանապարհը: Ո՜վ Տեր, խնդրում ենք Քեզ, ճանապա՜րհ բացիր այստեղ, մեր միջավայրում, քող Քո քնքշությունը այստեղ ներկա լինի ով Տեր, Քո Էությունը, Քո Խոսքը, Քո Զորությունը ով Աստված, որպեսզի մենք դա ո՜չ միայն մտքով հասկանանք, այլ որպեսզի կարողանանք սրտով ապրե՜լ ով Աստված: Մենք խոնարհվում ենք Քեզ, մենք միայն Քեզ ենք բարձրացնում պատիվը, հավատարիմ Հիսուս, մենք խնդրում ենք մեզ համար, յուրաքանչյուր եղբոր համար, յուրաքանչյուր քրոջ համար՝ հավատարիմ ուսուցիչ: Թող իրականում ոչ ոք միայնա՜կ չլինի իր պայքարի մեջ, այլ օգնի՜ր մեզ: Թող մենք բռնենք քեզ, ինչպես որ այն ժամանակ Հակո՜բը բռնեց, թող որ մենք ամուր բռնենք Քեզնից, ինչպես որ նա՜ բռնեց, և թող մենք գոտեամարտենք, ինչպես որ նա՜ գոտեամարտեց, որպեսզի արևը մեզ համար ծագի այնպես, ինչպես նրա համար ծագեց: Օրհնյալ լինի Քո հրաշալի և փառավոր անունը։ Դու թույլ ես տալիս, որ նման բաներ գան մեզ վրա, ով Աստված, ոչ թե այն պատճառով, որ մենք հուսահատվենք, և ոչ էլ ուրախանանք, այլ որ մենք փնտրենք Քո Երեսը, Տե՜ր, որպեսզի Դու նորից հայտնվես Քո ժողովրդի մեջ: Օ՜, խնդրում ենք Քեզ, հավատարիմ Տեր, թող որ ոչ ոք բաց չթողնի Քո գործը, ով Աստված, այլ բռնի այն, ինչը կարելի է բռնել: Մենք շնորհակալ ենք Քեզ, ով Աստված: Եվ եթե դա հնարավոր է և քո կամքով, ով Աստված, տուր մեզ այնպիսի ժողովներ, ինչպես Սամարիայում էին, որտեղ մի ամբողջ գործ է կատարվել Աստծուց, և որտեղ սատանայի գործը դադարեցվում է, և որտեղ կարող է բացահայտվել, որ Հաղթանակը Գողգոթայից է, ոչ միայն խոսքերով, այլև գործով, այնպես, որ Քո բոլոր թշնամիները Քո ոտքերի տակ դրվեն: Ո՜վ Աստված երկնքում, մենք գովաբանում ենք Քեզ և երկրպագում ենք Քեզ: Տեր, ողորմիր մեզ բոլորիս, մենք շնորհակալ ենք Քեզ դրա համար և փառաբանում ենք Քո թանկագին ու սուրբ արյունը։ Ալելուիա, Քո անվանը: Ամեն:

 

Բովանդակություն