Լսել

2024-08-04 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2024թ. Օգոստոսի 4, Կրեֆելդ, Կիրակի

Եղբայր Ռուս.

Քա՜ջ լինենք, ԱյելուՅա՜հ: Շնորհակալություն: Եվ մենք սա ո՜չ թե հենց այնպես երգեցինք, այլ դա խորապես հաստատվե՜ց մեր սրտում: Աստված մեզ հե՜տ է, դա թոզ լինի մեր կարգախո՜սը: Նայե՜ք, մենք տեսնում ենք կյանքի պսակը, և ապա ասվում է. Քա՜ջ եղիր, ԱլելուՅահ: Եվ վերջին տողում ասվում է. Հվատարիմ եղիր, ասում է Հիսուսը, քանի որ Ես շուտով գալիս եմ: Եվ այս ներկա ժամանակում, այն ամենն ինչ կատարվում է մեր շո՜ւրջը, դա այնքան մոտ է Նրա գալուստին, որքան երբևէ: Այո՜, դա այդպես է: Մեզ Քեզ մոտ վերցրու Տեր: Դա չէ՞ որ մեր ցանկությունն է, որ Նա մեր մեջ բնակվի: Թող այսպե՜ս ասի թե՜ երիտասարդը և թե ծերը: Այստեղ ոչ մի տարբերություն չկա, երիտասարդ թե տարեց, ով Տիրոջ անունը կանչի պիտի փրկվի: Ես ուզում եմ կարդամ 13-րդ Սաղմոսը, քանի որ մենք հենց դրա համար ենք այստեղ եկել, որպեսզի Տիրոջը բերենք գոհություն, փառաբանություն և երկրպագություն:

103-րդ Սաղմոս, առաջին Խոսքից.

«1 Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը՝ նորա սուրբ անունը։

2 Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները.

3 Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցաւերը։

4 Որ փրկում է քո կեանքն ապականութիւնից, որ պսակում է քեզ շնորհքով եւ ողորմութիւնով։

5 Որ կշտացնում է քո սիրտը բարութիւնով. եւ քո մանկութիւնը նորոգվում է արծուի պէս։

6 Արդարութիւն է անում Տէրը, եւ իրաւունք բոլոր զրկեալներին։ 7 Նա իմաց արաւ իր ճանապարհները Մովսէսին, Իսրայէլի որդկանցն՝ իր գործերը։

8 Բարեգութ եւ ողորմած է Տէրը. երկայնամիտ եւ բազմագութ։

9 Նա իսպառ չի բարկանալ, եւ ոխ չի պահիլ յաւիտեան։

10 Նա չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ. եւ չէ հատուցանում մեզ մեր անօրէնութիւնների համեմատ։

11 Այլ որքան որ բարձր է երկինքը երկրիս վերայ, այնքան զօրաւոր է նորա գութը իրանից վախեցողների վերայ։

12 Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։

13 Ինչպէս որ հայրը կգթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին»:

Եվ մենք կարող ենք ասել, որ մենք մեծ պատկառանք և խորը երկյո՜ւղ ունենք Նրա հանդեպ: Եվ ինչպես որ այստեղ կարդացինք, որ եթե Նա մեր գործերի համեմատ վարվեր մեզ հետ, ապա մենք բոլորս կորսված կլինեինք: Բայց այստեղ գրված է. «12 Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները»: Եվ մենք իրականում կարող ենք ասե՜լ սա, ո՜չ միայն հավատալ, կամ որևէ գիտելի՜ք ունենալ մե գլխում, այլ մեր սրտերում խորը գիտակցում ենք, որ ես փրկագնվա՜ծ եմ, Նա ինձ ազատագրե՜ց, Նա ինձ հավիտենական Կյա՜նք Շնորհեց: Եվ կարող ենք ասել. Այո՜ Տեր, շուտով արի՜: Արի՜ Տեր: Եվ քանի որ մենք Նրա երկրորդ գալուստ՜ին ենք սպասում, Նա գալու է, քանի որ այն բոլոր խոստումները որոնք Նա տվել է, դրանք դատարկ խոստումներ չեն: Եկեք կանգնենք և շնորհակալություն հայտնենք Տիրոջը, այս հավաքույթը Նրա՜ն հանձնենք և գոհանանք Նրա Շնորհից.

Երկնային Հայր, ես շնորհակալ եմ Քո ողորմության և Քո Շնորհի համար այս առավոտ: Մենք հավաքվել ենք որպեսզի լսենք Քո Խոսքը, լսենք ա՜յն, ինչ Դու ես ցանկանում մեզ ասել Քո Կենդանի Խոսքից: Ես շնորհակալ եմ Քեզ իմ ամբողջ սրտով, որ մեր կարգախոսն այսպես է հնչում. «Աստված մեզ հետ է»: Ես շնորհակալ եմ, որ կարող ենք լիովին վստահել Քեզ: Ես խնդրում եմ Քո օրհնությունը մեզ համար, մե՜զ, ովքեր որ այստեղ հավաքվել ենք, և այն բոլորն ովքեր դիտում են ուղիղ հեռարձակումը, օրհնի՜ր, օգնի՜ր, ազատագրի՜ր, բժշկի՜ր: Քե՜զ եմ բերում գոհությունը, և շնորհակալ եմ Քո հավատարմության և Շնորհքի համար, Ամեն: Ամեն:

Էվալդ Ֆրանկ.

Եվ մենք ո՜չ միայն երգեցի՜նք դրա մասին, այլ մենք իրականում կարող ենք կիրառե՜լ դա. Միայն Հիսուսի հետ եմ ես ուզում քայլել, Միայն Նրա հետ եմ ես գնում ուրախ: Եվ դա չէ՞ որ ամենահրաշալի բանն է, որ մենք կարող ենք քայլե՜լ Նրա հետ ամեն օր և ամեն ժամ: Եվ այսօր նույնպես մենք գիտենք որ Նա հեռու չէ, այլ մենք Նրան տեսնում ենք Իր Խոսքի համեմատ, Իր Խոստումի համեմատ: Եվ ինչպես որ Նա ասաց. «Այնտեղ, որտեղ երկու կամ երեք հոգի Իմ անունովս հավաքված են, Ես այնտեղ եմ, նրանց մեջ»: Եվ մենք հավատո՜ւմ ենք, որ Նա մեր մեջ է: Այստեղ մենք ավելի շատ ենք քան երկուսը կամ երեքը, և մենք հավատում ենք մեր ամբողջ սրտով: Եվ արդյո՞ք մենք դժվարություն ունենք հավատալու դրան, ես կարծում եմ որ ո՜չ: Ես գիտեմ որ Նա ներկա է, և մեզ առատապես օրհնելու է: Մենք բոլորս Աստծո օրհնության կարիքն ունենք, և մենք բոլորս Նրա ասելիքի և Նրա թանկագին Խոսքի կարիքն ունենք: Եվ ես պետք է ասեմ, որ մենք ա՛յնքան ենք լսել Աստծո Խո՜սքը, և ա՛յնքան ենք քարոզներ կարդացել և պատրաստ ենք այն նորի՜ց կարդալու: Աստծուց ա՛յնքան բան է մեզ թողնվել, որ իսկապես ոչնչի պակասություն չկա: Եվ մեզ պետք չէ ուղղակի շատախոսել, մենք պետք է միասի՜ն հավաքվենք և իսկապես Տիրոջը բերենք պատիվ, երկրպագություն և փառք: Ես մտածում եմ որ դա մեզ ավելի ուրախ է դարձնում: Չգիտեմ, եթե դա մեզ չի՜ ուրախացնում, ապա ուրիշ ի՞նչը պատք է մեզ ուրախացնի: Եվ ես երեկ ասացի, որ անհավատներն ուրախանում են երբ ֆուտբոլ են նայում, և նրանք ա՛յնպես են ոգևորված: Իսկ մեզ մո՞տ ինչպես է, սիրելի եղբայրներ և քույրեր: Մենք պատք է իրականում մասնակի՜ց լինենք այն ամենին, ինչը մեր մեջ է՝ երբ ծառայություն է, երբ Խոսքն է կարդացվում, երբ երգ է երգվում, և երբ մենք աղոթում ենք, մենք պետք է այդ ամենին մասնակից լինենք: Եվ միայն թե ոչ այնպես, կարծես թե մենք թաղման ենք եկել, այլ մենք պետք է մեր Աստծուն փա՜ռք բերենք: Գոհություն և փա՜ռք լինի մեր Աստծուն դրա համար: Այսպիսով, ես կարծում էի որ Ֆրանկ եղբայրն այժմ կգա և Խո՜սք կկարդա, բայց մինչ հիմա նա դեռ այստեղ չէ: Եվ հնարավոր է որ նա հիմա կգա: Բայց իմ ձայնը մի փոքր խռպոտ է: Եկեք նախքան որ կաղոթենք, կարդանք Մատթեոսի Ավետարանից: Եվ այս օրերին մենք կարդացել և լսե՜լ ենք Մատթեոսի Ավետարանից: Եվ ես ուզում եմ մի քանի Խոսք կարդալ այն հատվածներից, որտեղ Խոսո՜ւմ էր մեր Տերը, և Նրա Խոսքը այո և ամե՜ն է: Եվ հետո հնարավոր է որ մեր կարդացած հատվածից մի բա՜ն դուրս գա: Եկեք մի քանի Խոսք կարդանք 24-րդ գլխի 29-րդ Խոսքից. «29 Եւ շուտով այն նեղութեան օրերիցն յետոյ արեգակը կխաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ. եւ աստղերը երկնքից վայր կընկնեն, եւ երկնքի զօրութիւնները կշարժուին»: Սիրելի եղբայրներ և քույրեր, սա դեռ 29-րդ Խոսքն է: Այս Խոսքերն ասաց մեր Տերը, և մենք գիտենք, որ այն ինչ Նա ասել է կատարվելու է: Եվ մենք չպետք է հարցնենք, թե ե՞րբ են դրանք կատարվելու: Դրանք կկատարվե՜ն իրենց ժամանակին, քանի որ Նա՜ է դա ասել: Աստծո Խոսքը չի՜ խաբում, այն ճշմարի՜տ է: Եվ դրա մասին կարող ենք կարդալ նաև եսայիա մարգարեի Գրքում: Բայց եկեք շարունակենք այստեղ կարդալ 30-րդ Խոսքից. «30 Եւ այն ժամանակ կերեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կանեն երկրի բոլոր ազգերը. եւ կտեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով»: Օ՛, ի՛նչպիսի փառավոր Խոսքեր են եղբայրներ և քույրեր: Ես կարծում եմ երբ մենք այսպիսի Խոսքեր ենք կարդում մեր սրտերն ուրախանում են, թե՞ դա այդ պես չէ: Այնպես ինչպես որ մեր Տե՜րն է ասել, այնպես էլ դա կատարվելո՜ւ է: Հնարավոր է մենք այդ ամենը չենք պատկերացնում, թե ինչպես է կատարվելու, բայց մենք գիտենք որ դա տեղի՜ է ունենալու, դա կատաևվելո՜ւ է, որովհետև դա մեր Տե՜րն է ասել: Իսկ հետո այստեղ շարունակության մեջ՝ 31-րդ Խոսքից ասվո՜ւմ է. «31 Եւ նա կուղարկէ իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նորանք կժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը»: Ո՛րքան հրաշալի է: Նա կհավաքի Իր ժողովրդին: Նա կկանչի՜ նրանց, ինչպես որ այստեղ գրված է: Ո՛րքան հրաշալի է: Բայց թզենուցը սովորեցէք առակը: Եվ մենք գիտե՜նք թե դա ինչ է նշանակում: Չէ՞ որ թզենին խորհրդանշում է ԻսրաԷլը: «28 Բայց թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերը արդէն կ’կակղին եւ տերեւները կ’արձակուին գիտէք թէ ամառը մօտ է»։ Երբ մենք ԻսրաԷլում էինք, հնարավորություն ունեցանք տեսնե՜լ թզենուն: Նախկինում մենք չէինք տեսել և չգիտեինք թե ինչպիսին է այն: Իսկ այնտեղ տեսա՜նք այդ: Եվ այստեղ շարունակության մեջ ասվում է. «33 Այսպէս էլ դուք. երբոր այս ամենը տեսնէք, իմացէք որ մօտ է՝ դռներին է։ 34 Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ Այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս ամենը լինի։ 35 Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ»: Այստեղ մենք այսպիսի Խոսքեր ուրնենք, որոնք մեր Տերն է ասել: Եվ Նա ասում է. «35 Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ»: Սա չէ՞ որ հրաշալի մխիթարություն է մեզ համար: Եթե Տերը չասե՜ր այս Խոսքերը, հնարավոր է որ մեզ հետ ուրիշ կերպ լիներ, բայց մենք շնորհակալ ենք որ այս Խոսքրն ասվե՜լ են: «36 Իսկ այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չգիտէ…»: Դա չէ՞ որ շատ տարօրինակ է, եղբայրներ և քույրեր: Դուք արդեն լսե՜լ եք, որ շատերը մեր օրերում արդեն գիտեին տարի՜ն, օ՜րը և ժամը: Բայց այստեղ մեր Տերն ասում է. «Այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե, ո՜չ երկնքի հրեշտակները, և ոչ էլ Որդի՜ն, այլ միայն Հայրը»: Մի՞թե դա հիասքանչ մի բան չէ: Օ՛, ինչ հիանալի է, որ մեզ պետք չէ հիմնվել մարդկանց խոսքերի վրա՜, կամ թե ինչ են հորինում մարդիկ, այլ պետք է հիմնվել մեր Աստծո Խո՜սքի վրա: Եղբայրներ և քույրեր, դա չէ՞ որ մեզ մխիթարություն և վստահությո՜ւն է տալիս: Եվ դա՜ է ճշմարտությունը, դա՜ է ճանապա՜րհը, որով մենք կարող ենք գնալ: «37 Եւ ինչպէս Նոյի օրերն, այնպէս կլինի եւ մարդի Որդու գալուստը։ 38 Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը. 39 Եւ չգիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ, այնպէս կլինի եւ մարդի Որդու գալուստը։ 40 Այն ժամանակ երկու հոգի կլինին արտումը. մէկը կառնուի՝ եւ մէկը կթողուի։ 41 Եւ երկու հոգի մի ջաղացում կաղան՝ մէկը կառնուի եւ մէկը կթողուի։ 42 Արդ՝ արթուն կացէք. որ չգիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կգայ։ 43 Բայց այս իմացէք, որ եթէ տան Տէրը գիտենար թէ որ պահում կգայ գողը, արթուն կկենար եւ թող չէր տալ որ իր տունը ծակեն։ 44 Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ»: Սիրելի եղբայրներ և քույրեր, չգիտեմ ինչու կարդացինք այս խոսքերը, ես դրանք ուղղակի ընթերցեցի, սակայն գիտենք, որ մոտեցել ենք ժամանակների վերջին, և թզենուց դա կարելի է տեսնել: Իսրայելը վերադարձել է հայրենիք, նրանք այնտե՜ղ են, և շուտով կլինի մոտ 40 տարի, ինչ նրանք այնտեղ են: Եվ մենք գիտենք, որ մեկ սերունդը տևում է 40 տարի: Եվ մենք տեսնում ենք, որ որոշ բաներ կատարվում են , որոնց մասին մենք գուցե գիտենք կամ չգիտենք: Եվ այդպիսով ամեն բան պետք է կատարվի, ինչպես նաև և Հարս-եկեղեցու հետ: Մենք պետք է արթո՜ւն լինենք, սա՜ է մեր Տիրոջ պատվերը: Եվ քանի որ մենք ապրում ենք այս վերջին ժամանակներում, կարծում եմ որ լավ կլինի, եթե կարդանք այս Խոսքերը, որ կրկին արթնություն ունենանք մեր մեջ և որպեսզի չընկնենք մարդկային մոլորությունների մեջ, այլ ամուր կառչե՜նք մեր Տիրոջ Խոսքից: Որովհետև գիտենք, որ Տերն ասել է Իր Խոսքում. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ Խոսքերը երբեք չեն անցնի»: Մարդկային խոսքե՜րը, մարդկային կարծիքնե՜րը կանցնեն, նույնիսկ եթե դրանք շատ գեղեցիկ զարդարվա՜ծ լինեն և շատ իմաստո՜ւն լինեն, միևնո՜ւյն է չեն մնա, կանցնեն, սակայն մեր Տիրոջ Խոսքը կմնա՜, և բոլորը պետք է կատարվի այնպե՜ս, ինչպես Նա՜ է ասել: Եվ այդ պատճառով սիրելի եղբայրներ և քույրեր, մենք պետք է պատրա՜ստ լինենք այն ժամի համար, երն Նա կգա: Եվ ես այդ մասին դեռ երեկ երեկոյա՜ն ասեցի: Մենք անգամ չգիտենք թե ո՞վ կլինի կանչված և ո՞վ կլինի հաջո՜րդը, բայց մենք ուզում ենք պատրա՜ստ լինել: Եվ ինչպես որ իմ սիրելի եղբայրն արդեն հիշատակե՜ց այդ մասին, որ մենք այցելել էինք մի հիվանդի՜ հիվանդանոցում, մի քրոջ, ով տարեց տարի մասնակցել էր հավաքույթներին և լսե՜լ էր Խոսքը, սակայն երբ հասել էր այդ ժամը չի՜ իմացել, թե ո՞րտեղ է նա գտնվում: Դա ա՛յնքան տխուր պատմություն է, ա՛յնքան տխուր բան է, երբ այս ժամվա մեջ չգիտե՜ս թե որտեղ ես գտնվում: Եվ թող Տերը պահի՜ մեզ դրանից, որ մենք պատրա՜ստ լինենք երբ Նավերադառնա: Եվ Նա այստեղ տալիս է այդ հորդո՜րը: Նա չի՜ տվել այդ հորդորը միայն այն ժամանակվա աշակերտների համար, այլ այն նաև մե՜զ համար է, մեզ, ովքեր այնքա՜ն մոտ ենք, նախքան Քրիստոսի գալուստը: Եվ երբեմն մեծ քանակությամբ մարդիկ հեռանո՜ւմ են այս աշխարհից: Դուք հավանաբար ռա՜դիոյով լսե՜լ եք թե ինչ է կատարվել. Այնտեղ գնացքի վթարի պատճառով ա՛յնքան շա՜տ մարդիկ են մահացել, իսկ մյուս վայրոիմ մի քանի մեքենա բախվե՜լ են և կրկին մարդկային զոհե՜ր կան… Այնքան շատ բաներ են կատարվում այս ժամանակներում, և մենք չգիտե՜նք, թե դա ե՞րբ կառնչվի մեզ, բայց պետք է պատրա՜ստ լինենք Նրա առջև կանգնելու, և Նրա փառքը տեսնելու: Եվ մենք ուզում ենք պատրա՜ստ լինել: Դրա համար այսօր ուզում ենք խնդրել Նրանից, որ Նա օգնի՜ մեզ, որպեսզի Նա պահի՜ Իր Խոսքը մեր մեջ, որպեսզի մենք կարողանա՜նք ընդունել այդ Խոսքը մեր սրտի մեջ և հավատա՜նք Խոսքին: Սիրելի եղբայներ և քույրեր, այնպես չէ, որ մենք միայն գիտե՜նք Նրա Խոսքը, այլ մենք պետք է ապրե՜նք այդ Խոսքով: Եվ այն ամենն ինչ անհանգստացնո՜ւմ է մեզ, ինչը ծանրաբեռնո՜ւմ է մեզ, այն ամենն ինչ Աստծո՜ւց չէ, մենք պետք է հեռացնե՜նք մեզնից: Ուզում եմ մի օրինակ բերել, կան շատ մարդիկ, ովքեր հայտարարում են, թե հավատո՜ւմ են Պատգամին, այստեղից քարոզնե՜ր են լսում և իրենց հավատացյա՜լ են կոչում, և նրանք ուզում են հավատա՜լ վերջին ժամանակների Պատգամին: Բայց վերջերս մի եղբայր զանգահարեց ինձ ու ասեց. «Մեկի հե՜տ էի զրուցում, չգիտեմ ի՞նչ մտածեմ այդ մարդու մասին, նրա սրտում այնքան դառնություն և այնքան չարությո՜ւն կար Կրեֆելդի համայնքի և Ֆրանկ եղբոր հանդեպ»: Ես հա՜րց եմ ուղղում մեզ, եթե մենք հավատո՞ւմ ենք Պատգամին, միթե հնարավոր է որ մեր սրտերում այդքան շատ դառնությո՜ւն ունենանք: Սիրելի եղբայրներ և քույրեր, մեզ պե՜տք չէ այդ մասին շատ խոսել, որովհետև յուրաքանչյուրը ցո՜ւյց է տալիս, յուրաքանչյուրը ցո՜ւյց է տալիս թե ի՞նչ կա իր սրտում: Եվ հետո եղբայրը գնացել էր մի մարդու մոտ, ով հաճախում է մեր հավաքույթներին, սակայն նա ա՜յնպես էր բորբոքվել, որ մեր եղբայրն ասում է, որ այլևս չի կարողացել դիմանալ դրան: Ես հարցնում եմ ձեզ, ի՞նչ օգուտ, որ քարոզներ ենք լսում, ի՞նչ օգուտ, եթե ասենք. Հավատում ենք Պատգամին, ասենք որ հավատում ենք պատգամաբերին, բայց ատե՜նք մեր եղբորը, և ատե՜նք Տիրոջ մարմինը: Մի՞թե դա է Աստծո գործը, մի՞թե դա է Աստծո գործը: Բարձրաձայն ասեք այո՜ կամ ո՜չ, ահա՜, խնդրեմ: Եղբայրներ և քույրեր, թող այդ ամենը դո՜ւրս գա մեզնից, և եթե դա դեռևս տեղի չի՜ ունեցել, եկեք Հիսուսի արյան ներքո և ասացեք. Տե՜ր, ես ուզում եմ ազա՜տ լինել այս ամենից, ես ուզում եմ փրկագնվա՜ծ լինել, ես ուզում եմ քառայե՜լ Քեզ: Եվ ո՞վ եմ ես, որպեսզի դատե՜մ ուրիշին, չէ՞ որ Աստվածաշունչը խոսում է այն մասին, որ մենք պետք է սիրենք մեր մերձավորին մեր անձի պես: Եվ մեր Տերը շարունակում և ասում է. «Դուք պետք է սիրեք նաև ձեր թշնամիներին»: Եվ չէ՞ որ մենք թշնամիներ չունենք, մենք ոչ մեկի հանդեպ ատելություն չունենք, ոչ ոքի չենք անարգում, բոլորին սիրում ենք, ոչ մեկի չենք մերժում, յուրաքանչյուրը կարող է գալ և հաղորդակցություն ունենալ… Սիրելի եղբայներ և քույրեր, երբ նման բանե՜ր ես լսում… Եվ այն եղբայրը ևս ասել էր. Եղբայր, չե՜մ կարող հասկանալ, հնարավո՞ր է արդյոք, որ մարդու մեջ լինի այնքան դառնություն և չարություն, նրա, ով հայտարարում է թե հավատո՜ւմ է Պատգամին: Մի՞թե դա ցավալի և խղճուկ վկայություն չէ: Թանկագիններս հավատացեք ինձ, նման բան չէր անի անգամ անհավա՜տ մարդը: Եղբայներ և քույրեր, եթե Աստված ողորմա՜ծ գտնվի մեր հանդեպ այս օրերին… Եվ ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել այս խոսքերը. Մենք պետք է ամեն ինչից ազատագրվա՜ծ լինենք Աստծո Շնորհով: Եվ եթե մենք դեռևս այդպիսի կախվածությո՜ւն ունենք զրպարտելու ինչ-որ մեկի՜ն… Դա չէ՞ որ կախվածություն է: Իսկ դուք գիտե՞ք որ դա դև է, որը մեզ դրդո՜ւմ է անել այդ բաները: Եվ այդ ոգին իջնում է այն մարդկանց վրա, ովքեր հեռացել են Աստծո համայնքից, հեռացել են Աստծո Խոսքից և Աստծո Պատգամաբերից: Եվ հարցը հենց սրանում է սիրելի եղբայրներ և քույրեր: Բայց Աստված ժողովո՜ւրդ ունի, և ունենալո՜ւ է մինչև վերջին ճրը սիրելիներ, և վերջում Նա նրանց Իր մոտ է վերցնելու: Նրա՜նց, ովքեր լվացե՜լ են իրենց հանդերձները Գառան արյունով, և ովքեր պահո՜ւմ են Իր Խոսքերը: Սիրելիներս, մենք ցնցված էինք, երբ լսեցինք որ Բրանհամ եղբայն ասում էր… Եվ ես ինքս կարդացե՜լ եմ այդ քարոզը՝ «Վերջին ժամանակների օծյալները»: Եվ նա այնտեղ ասում էր, որ շատ սուտ օծյալներ են լինելու, որոնք շատ հրաշքներ և նշաններ են գործելու: Եվ այնտեղ ասվում է, թե ի՞նչպես կարելի է նրանց ճանաչել, հասկանալ որ դա սխալ է: Միայն Աստծո Խոսքո՜վ կարող ենք դա ստուգել և իմանալ: Եվ այդ խոսքերը Աստծո ողորմությամբ մե՜զ է թողել մեր սիրելի Բրանհամ եղբայրը: Ես ուզում եմ ձեզ ասել, և դա մենք կարող ենք նաև տեսնել. Եթե մարդու մեջ կա այդքան շատ բարկություն և չարությո՜ւն, և կախվածությո՜ւն ունի ինչ որ մեկին զրպարտելու, և քանի որ Աստվածաշունչն ասում է մեզ, որ նման բաները պետք է մի կո՜ղմ դնել, ապա մենք հասկանում ենք թե որքան հեռու է գնացել այդ մարդը:Եվ ես ուզում եմ ասեմ, որ մենք ոչ ոքի չենք ուզում անիծել, ընդ որում այդ մարդուն, բայց մենք գիտենք, որ ամենքը հաշի՜վ են տալու Աստծո առջև: Թող որ ոչ ոք չսխալվի սիրելիներս, ամենքը հաշիվ են տալու Կենդանի Աստծո առջև: Ոմանց մոտ հիասթափությունն իսկապես մե՜ծ կլինի, քանի որ գրված է, որ նրանք կասեն. «Տե՜ր, մի՞թե մենք Քո անունով այս և այն գործերը չգործեցինք», իսկ Տերը նրանց կասի. «Հեռացեք Ինձանից ամեն անօրենություն գործողներ»: Եվ այսպես, սիրելի եղբայրներ և քույրեր, սա՜ է իրականությունը: Սիրելի եղբայրներ և քույրեր եկեք իսկապես զատվե՜նք ամեն չար բաներից, և ընդունենք միայն բարին: Չէ որ Աստծո մարդս սահմանված է խաղաղությո՜ւն բերելու, Բարի Լո՜ւրը բերելու, նա պետք է օգնի՜ մարդկանց որպեսզի չշեղվեն: ուրիշներին շեղելով ոչ մի բանով չես օգնի նրանց: Եվ թող Աստված պահի՜ մեզ դրանից: Ես միայն սա էի ուզում ասել, և ոչ չէ՞ որ ոչ մի անուն ես չտվեցի, և թող Տերը մեզ Շնո՜րհ անի, որպեսզի մենք Աստծուց ողորմությո՜ւն ընդունենք, ունենանք պահելու մեր լեզուն մեր ատամների հետևում, հա՜տկապես այս վեջին օրերում: Եվ մեր բերանը բացենք միայն Աստծուն փառաբանելու և մեծարելու համար: Փա՜ռք և գոհություն լինի Նրա անվանը: Եվ այսպիսով, ես չեմ ուզում շատ երկարացնել, գիտեք, որ չեմ եկել այստեղ քարոզելու, միայն ուզում էի ընթերցել Խոսքից որոշ հատվածներ: Կարծում էի, որ Ֆրանկ եղբայրն այստեղ կլինի, սակայն նրան այստեղ չտեսա: Հիմա եկեք պատվե՜նք Տրոջը, կանգնենք և փառաբանե՜նք Աստծուն. Աստվա՜ծ իմ, Երկնային Հայր, մենք կրկին միասին գալիս ենք Քո սուրբ երեսի առջև: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Տեր, ուզում ենք միշտ, ամեն ժամանակ գալ Քո առջև և բերել Քեզ գոհություն ու փառք: Տեր, շնորհակա՜լ եմ, որ խոսեցի՜ր մեզ հետ այս օրերին, որ Դու մեզ փրկել ու ազատագրե՜լ ես, Քո արյամբ մաքրել ես և մենք Քո՜նն ենք, Քո սեփականությունն ենք այս ժամանակում և հավերժության մեջ: Տեր, խնդրում եմ այսօ՜ր էլ արի մեր մեջ, Տեր մենք Քո կարիքն ունենք, կենդանացրու Քո ժողովրդին: Մենք Քո ներկայության կարիքն ունենք, Քո Խոսքի և Քո Հոգու կարիքն ունենք, Քո օրհնությունների կարիքն ունենք ամեն ինչում, բոլոր հարաբերություններում և գործերում: Օ՛ Տեր, ընդունի մեր սրտերի և շուրթերի փառաբանությունը: Երկրպագությունը թող լինի՜ Քո փառավոր անվանը: Օ՛ Տեր, քո ողորմությամբ շնորհի, որ մեր սրտերն ու բերանները բա՜ց լինեն Քո անունը փառաբանելու համար: ԱլելուՅահ: Փառք Քո անավանը: ԱլելուՅահ: ԱլելուՅահ: Փառք, ամեն և ամեն: Եվ այսպես, Ֆրանկ եղբայրն այնուամենայնիվ եկավ: Ես չգիտեի նա կգար թե ոչ, բայց այժմ նա կարող է ծառայել մեզ Խոսքով: Եղբայր Ֆրանկ. Դա այքան հրաշալի է, երբ նստած ես կողքի սենյակում և լսում ես բոլոր այս բաները: Փառք և գոհություն լինի Տիրոջը: Ինչպիսի Շնո՜րհ է, և ինչպիսի առանձնաշնորհում է… Չէ՞ որ մենք այն չենք ինչ մարդի՜կ են մեզ դարձնում, այլ մենք ա՜յն ենք ինչ Աստվա՜ծ է մեզ դարձրել: Մենք այնպիսին ենք ինչպիսին Տե՜րն է դարձրել մեզ և դա հավիտյան ճշմարիտ է մնալու: Եվ եթե մենք այսքանը գիտակցում ենք և դրա համար գոհանո՜ւմ ենք Տիրոջից, ի՞նչ նշանակություն ունի թե մարդիկ ինչ են խոսում: Եվ դա մեզ ուրախացնո՜ւմ է, երբ մենք գիտենք որ ճշմարիտ ճանապարհի մեջ ենք: Ես նախկինում չէի կարողանում ի սրտե ուրախանալ այնպես, ինչպես հիմա եմ ուրախանում: Որոշման ժամանակը եկել է: Յուրաքանչուրն զբաղեցնում է իր տեղը, որն Աստծուց սահմանվա՜ծ է նրա համար: Յուրաքանչյուրը «հարդարում է իր անկողինը» և որոշում է կայացնում , թե որտեղ է ուզում գտնվել, և ով կարող է դա փոխել: Աստված ոչ ոքի օձիքից չի բռնում և չի ասում. «Դու պարտավոր ես, դու պիտի դա անես»: Նա մեզ տվել է ազատ կամք և ընտրության հնարավորություն: Բայց Նա մեր սրտի մեջ է դնում այդ, այն ինչ սահմանվա՜ծ է մեզ համար, և այնժամ մենք կամենում ենք դա անել: Բարի կլինի այն մարդու համար, ում սիրտն ավազակների այր չէ, հավաքատեղի՜ չէ, և սպանությունների փո՜ս չէ: Բարիք կգտնի նա, ում սիրտն Աստծուն հաճելի է: Ինչպես Դավթի մասին է ասել Աստված՝ «Նա իմ սրտի համեմատ մարդ է», այդպես էլ մե՜նք լինենք Տիրոջ սրտի համեմատ մարդիկ: Լինենք այնպիսին, ում մասին Տերն ասում է «Դու իմ սրտի պես մարդ ես, ով իմ բոլոր կամքը կանե»: Եվ դա ինքն Աստված է ասել, իսկ Նրա ասածը հարյուր տոկոսով համընկնում է իրականության հետ, ա՜յն բացարձակ ճշմարտություն է: Մենք շնորհակալ ենք, Տե՜ր: Ես դեռ երեկ, Ցյո՜ւրիխում այնքան հրաշալի վկայություն լսեցի այն մասին, թե ինչ է Աստված արել այստեղ, այս օրերին, և ես ի սրտե ուրախ եմ: Աստված մեծ գործ է արել այս հավաքույթներին, և ես մտածում եմ որ Տիրոջ Գողգոթայում կատարված գործը երբեք այնքան ցայտուն ձևով չի դրսևորվել քանայս օրերին: Եղբայրներից մեկն աղոթում էր, որ Քրիստոսը մեր աչքերի առջև լինի Իր խաչյալ կերպարանքով: Եվ մենք շնորհակա՜լ ենք դրա համար: Չէ՞ որ Պողոսն ասել է. «Եթե պարծենամ, ապա միայն նրա համար, որ Տերը ողորմա՜ծ է և որ Քրիստոս մեռավ մեզ համար»: Ես հակիրճ Գրվածքից մի քանի հատված կկարդամ և ուզում եմ միանալ ինչ նախապես քարոզվեց: Առաջին հերթին ուզում եմ կարդալ Ղուկասի Ավետարանից 21-րդ գլուխ 34-րդ Խոսքից. «34 Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ.»: Մենք չէ՞ որ արդեն լսեցինք Ռուս եղբորից, նա ասաց որ պետք է պատրաստ լինել, և նա նույնպես Գրվածքից հատվա՜ծ վկայակոչեց: Այս Խոսքն ասում է. «Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով»: Կարո՜ղ է պատահել այնպես, որ երկրային բաները մեզ գողանա՜ն երկնային բաներից, այնպե՜ս, որ տիրեն ու իշխեն մեզ վրա և մենք նրանցով տարվա՜ծ լինենք, ո՜չ թե պարզապես ուտենք ու խմենք, այլ զբաղվենք շատակերությամբ և արբեցողությամբ: Եվ այդ դեպքում մեր կյանքում և սրտում դժվարություններ կունենանք: Երկրային բաներն այնքան սարսափելի ձևո՜վ կարող են ազդել հոգևոր բաների վրա, որ չենք կարողանա անգամ չափել դրանց վտանգավորության աստիճանը: Եվ հենց այստեղ է պետք, որ յուրաքնչյուրն ուշադրություն դարձնի իր վրա և զգուշանա: Եվ եթե դա այդպես լինի, ապա յուրաքանչյուրն օգնություն կստանա, այդ ժամանակ ամենքն իր շքամո՜ւտքը կմաքրի, և այստե՝ղ էլ, այնտե՜ղ էլ մաքուր կլինի: Ամբողջ փողոցն ու շքամուտքերը մաքուր կլինեն, ամեն գորգիկի տակ անգամ մաքո՜ւր կլինի, եթե յուրաքնչյուրն ուշադրությո՜ւն դարձնի իր վրա: Եվ այսպիսով. «Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով»: Այդ առաջին երկու բաներն ա՛յնքան շատ կենսական հոգսեր կարող են ստեղծել, որ պարզապես կճնշե՜ն մեր սիրտը, մեր կյանքում ծանրություն կբերեն, և մենք չենք կարողանա առաջ շարժվել: Այսօ՜ր է ազատագրվելու ժամանակը: Թոթափե՜նք մեզանից այդ բեռը, հեռացնե՜նք ծանրությունները, որ կարողանանք հետևե՜լ Տիրոջը: Այդ հետո Խոսքի մեջ ասվո՜ւմ է, թե ինչու պիտի մենք դա անենք, «Որ այն օրը հանկարծ և որոգայթի պես չհասնե մեզ վրա»: Ի՞նչ օգուտ եթե ասենք թե հասկացե՜լ ենք Պատգամը, ոմանց համար գուցե ավելի լա՜վ կլիներ որ գիտակցեին իրենց մեջ եղող այդ չար բանե՜րը, իսկ հետո նոր հասկանային Պատգա՝մը, որպեսզի օգնությո՜ւն ցուցաբերվեր նրանց: Բայց հասկանալ Պատգամը առանց գիտակցելու քո մեջ եղած չար բանե՜րը… Այդպես լա՜վ չի լինի: Եվ հետոայստեղ ասվում է. «35 Որովհետեւ որոգայթի պէս կ’հասնէ այն ամենքի վերայ, որ բոլոր երկրի երեսի վերայ բնակած են։ 36 Ուրեմն արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղօթք արէք, որ արժանի լինիք ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել մարդի Որդու առաջին»: Այս կենարար, Աստծո վերափոխող Զորության համա՜ր ենք ուզում այսօր խնդրել Աստծուն: Ուզում եմ Աստվածաշնչից ևս երկու խոսք կարդալ, որպեսզի ցույց տամ, որ դա պետք է անել հավատքով և մեր շուրթերով դավանելով: Մեր եղբայրն արդեն ասեց, որ Աստված ուզում է հպվե՜լ մեր շուրթերին: Թող Նա անի՜ դա այսօր, թող նախ լեցնի մեր սրտե՜րը, հետո դիպչի մեր շուրթերի՝ն, հետո մեզ հավատք և քաջություն պարգևի, որպեսզի մենք կարողանանք մեր շուրթերով արտաբերել ա՜յն, ինչին հավատո՜ւմ ենք ողջ սրտով: Չէ՞ որ մենք ինչ որ անորոշ բանի՜ չենք հավատում, մենք հավատում ենք այն բանին, ինչ Աստվա՜ծ է ասել: Բոլորն էլ ինչ որ բանի հավատում են, սատանան նույնպես հավատում է, և դողում է: Հակոբոս 2:19-ում գրված է. «Դևերն էլ են հավատում ու դողում են»: Բայց մենք հավատում ենք այն բանին, ինչ Աստվա՜ծ է ասել: Ղուկաս 17-րդ գլուխ 5-6 Խոսքեր. «5 Եւ առաքեալներն ասեցին Տիրոջը. Մեր հաւատքն աւելացրու։ 6 Եւ Տէրն ասեց. Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենայիք, այս թզենուն կ’ասէիք. Պոկուիր եւ ծովի մէջ տնկուիր, եւ նա կ’հնազանդէր ձեզ»: Այս խոսքում հավատքը աղոթքի հե՜տ չի կապված, այլ այն խոսքերի արտաբերումից, ինչը մենք աղոթքի մեջ Աստծուց խնդրել ենք: Եվ դրա մասին մենք արդեն խոսել ենք: Միայն մեկ աղոթքը նման է մի մարդու, ով ուռկանը գցել է ծով, բայց այն չի քաշում և հանում ափ, այլ թողնում է ջրի մեջ: Չէ՞ որ աղոթքին ինչ-որ բան պետք է հաջորդի, պետք է կատարվի այն ինչը մենք խնդրել ենք: Մենք պետք է դա հավատքով ասենք այնպե՜ս, կարծես այն Աստծո առջև արդեն կատարված է, և այդ ժամանա՜կ է, որ դա կտրվի մեզ: Ես կկարդամ այդ խոսքը ևս մեկ անգամ, որովհետև այն ինձ նո՜ւյնպես միանգամից չի բացվում: Կկարդամ Ղուկասի Ավետարանից 17-րդ գլխի 5-6 Խոսքերը. «5 Եւ առաքեալներն ասեցին Տիրոջը. Մեր հաւատքն աւելացրու։ 6 Եւ Տէրն ասեց. Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենայիք…»: Ո՞վ էր ինձ մանանեխի սերմե՜ր նվիրել, ահա, ահա այն եղբայրը, ափսոս որ դրանք ինձ հետ չբերեցի այստեղ: Մանանեխի սերմը այքան փոքրիկ է, այնքան կլորիկ, առանց անկյունների, այն սուր մասեր չունի, չես կարող կառել մի տեղից: Եթե Աստված մեր սրտի մեջ իսկապես հավա՜տք է դրել Իր Խոսքի հանդեպ, եթե նույնիսկ այն շատ փոքրիկ է և շատ կոր և հարթ, և հետո եթե մենք մեր շուրթերով արտաբերենք այն, ինչ աղոթքի մեջ խնդրե՜լ ենք, այն պետք է կատարվի: Այստեղ ասվում է. «…Ապա այս թզենուն կ’ասէիք. Պոկուիր եւ ծովի մէջ տնկուիր, եւ նա կ’հնազանդէր ձեզ»: Չէ որ սրանք նույնպես Տիրոջ Խոսքերն են, և մեզ համար արդեն կարդացվել է, որ «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ Խոսքերս չեն անցնի մինչև չկատարվեն»: Այս Խոսքե՜րն էլ չեն անցնելու, ո՜չ թե միայն այն Խոսքերը, որ գրված են Մատթևոս 24-րդ գլխում կամ Ղուկաս 21-ում, որոնք վկայակոչում են վերջին ժամանակները, կամ այն ինչ վերաբերվում է Իսրայելին և ազգերին: Չէ՞ որ յուրաքանչյուր Խոսք Ճշմարտություն է, և յուրաքանչյուր Խոստում մեզ համար է: Մենք կարող ենք վստահել Աստծուն, Նա ոչինչ հետ չի վերցնի: Գրվածքը չի կարող խափանել, Աստծո յուրաքանչյուր Խոսք Աստծո բացարձակ ճշմարտությունն է, և դրանում մենք կարող վստահ լինել: Եկեք նաև կարդանք Մարկոս 11-րդ գլխից, մեզ ծանոթ Խոսքեր, որն Աստծո հրեշտակը բառացի ասե՜լ էր Բրանհամ եղբորը, երբ նա խոսում և գոյության էր կոչում այն բանե՜րը, որոնք դեռ գոյություն չունեին: Մարկոսի Ավետարան 11-րդ գլուխ, 20-րդ Խոսքից. «20 Եւ առաւօտանց անցնելիս տեսան այն թզի ծառն արմատիցը չորացած։ 21 Եւ Պետրոսը յիշելով ասեց նորան. Ռաբբի, տես այն թզենին, որ անիծեցիր, չորացաւ։ 22 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Աստուծոյ հաւատքն ունեցէք։ 23 Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ով որ այս սարին ասէ՝ Վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտումն չ’երկմտի…» դուք բոլորդ ուշադիր լսո՞ւմ եք… «…բայց հաւատայ՝ թէ ինչ որ ասում է՝ կ’լինի նորան, կ’լինի ինչ որ ասէ»: Աղոթքը և հավա՜տքը՝ նրանք միասին են, մեկը մյուսին են պատկանում: Բայց նրանց պետք է միանա համարձակությո՜ւնը, որ այն ինչ մենք հավատքով խնդրե՜լ ենք Աստծուց, խոսե՜նք դրանց մասին ներքին խորը համոզմունքով, որ Աստված լսե՜լ է մեր աղոթքը և պատասխանե՜լ է դրան: Եթե տեղի չունենա այդ դավանանքն ու խոստովանությունը մեր շուրթերով, ինչին մենք հավատո՜ւմ ենք, ուրեմն ինչ-որ բան պակասում է մեզ: Ուրեմն չի բավարարում այդ գործող զորությունը, և մենք չե՜նք կարող ճեղքել: Մենք ընդամենը կհասնենք ի՜նչ-որ որոշակի կետի և կա՜նգ կառնենք, և էլի կանգառներ կունենա՜նք: Մենք պետք է հա՜սնենք այդ ճեղքմանը: Հավատքը, որը հասել է մեր սրտին Խոսքի միջոցով, այնտեղ արարում է այն, ինչի համար մենք խնդրել ենք Աստծուն, այն բաները, որոնք մեզ Աստված խոստացել և տվել է արդեն: Մենք չենք խնդրում այն բաների համար, որոնք դեռ պետք է տրվեն մեզ, այլ միայն խնդրում ենք այն բաների համար, որոնք մեզ արդե՜ն տրվել են: Փոխանակ այն բանի որ մենք գանք Աստծո առաջ որպես ստացողնե՜ր, մենք դեռևս մնում ենք որպես այն հին մուրացկանները: Եվ Աստված կրկին տրտմում է մեր պատճառով: Եվ Նա այսօր հարցնո՜ւմ է մեզ. «Դեռ ի՞նչքան եք ուզում մուրացկան լինել, չէ՞ որ Ես ամեն ինչ արդեն արել եմ, ձեզ փրկագնել եմ և ձեզ ձեր անուններով եմ կանչել»: Եկեք արագ կարդանք նաև Հովհաննեսի Ավետարանի 17-րդ գլխից: Այստեղ Խոսքն այն մասին է, թե ինչ է արել Աստված մեզ հետ: Հովհաանես 17-րդ գլուխ, 14 Խոսքից. «14 Եւ քո խօսքը նորանց տուի», կամ «Հայտնեցի», նայած թե որտեղ ինչպես է գրված: «14 Եւ քո խօսքը նորանց տուի, եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ: 15 Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը»: Իհարկե, մենք բոլորս ուզում ենք ա՛յնքն արագ վեր առնվել այս աշխարհից, որ վերջանան բոլոր անպիտան բանե՜րը, բոլոր ցնցումներն ու պայքաները վերջանան, և որ մենք հրաշալի կերպով ցնծանք և փառաբանե՜նք ոսկե փողոցներում: Բայց եկեք համարձակությամբ առա՜ջ գնանք, անցնելով որոշ մարտերով, որ վերջում որպես հաղթողներ դուրս գանք: Չէ՞ որ առանց պատերազմ չկա՜ ոչ մի հաղթանակ, և եթե այդ հոգևոր պատերազմը մեզ համար է սահմանված, ապա մենք ուզում ենք ընդունե՜լ այն: Այստեղ Խոսքը գնում էր 14-րդ Խոսքի մասին, իսկ այժմ 26-րդ Խոսքի. «26 Եւ ես քո անունը ճանաչեցրի նորանց…»: Այս երկու բաները` Նրա Խոսքը և Նրա Անունը, որպիսի մենք Նրա անվան մեջ կարողանանք լսել Նրա Խոսքը, և կարողանանք Աստծո խոստումներն ընդունե՜լ մեր մեջ, և որպեսզի հավատքով սպասենք, որ Աստված դրանք կիրականացնի՜ մեզ համար: Մի՞թե Մեր Տիրոջ մեջ չե՜ն կատարվել բոլոր խոստումները, ընդհուպ մինչև այն խոստումը, որ Աստծո Սուրբը ապականություն չի՜ տեսնելու: Մեր Տերը մեռավ, և ընդ որում Նա կենդանի՜ է, ԱլելուՅահ: Ո՞վ կարող է սա ընկալել, և ո՞վ կարող է ըհասկանալ սա: Գրված է. «Քո Սուրբին ապականություն տեսնել չես տա»: Մենք գիտենք, որ դիակը երեք օրից քայքայվում է, սակայն Նա երեք օրից հարությո՜ւն պետք է առներ: Իսկ գիտնականները վիճում են, թե Նա ե՞րբ է խաչվել. ե՞րբ է հարություն առել… Դա չէ՞ որ միևնույն է… Դրա մասին չէ՞ որ բոլորը կարող են վիճել: Ես հավատո՜ւմ եմ որ իմ Տերը խաչվել է Գրվածքի համեմատ, ես հավատում եմ այն բանին ինչ գրված է 1-ին Կորնթնթացիների 15-րդ գլխի 3 և 4 Խոսերում, որ Նա Գրվածքի համաձայն երրորդ օրը հարությո՜ւն է առել մեռելներից: Ես նաև հավատում եմ այն ինչ գրված է Հովհաննեսի 20-րդ գլխում, որ Նա հարություն է առել շաբաթվա առաջին օրը, ԱլելուՅահ: Ի՛նչ հրաշալի է, որ մենք ամբողջ սրտով կարող ենք հավատալ: Այո՜, փա՜ռք և գոհություն: Ես ուզում եմ զերծ մնալ ցանկացած դիտողությունից, իմ սիրտն ուղղակի լեցված է գոհությամբ, այն ամենի համար ինչ Աստված արել է: Նա հայտնել է մեզ Իր խոսքը և Իր անունը, հիմա էլ ուզում է հայտնել մեզ Իր Զորությունը, Իր հարության Զորությունը: Թող Նա շնորհի, որ մեր սրտերը ծանրացած չլինեն արտաքին անպիտան բաներով: Դրանց մասին հաճախ մտածում ենք, որ դրանք լոկ արտաքին գործոններ են, սակայն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դրանք, դա պարզապես աղետալի է: Այդ է պատճառը, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ մեր սրտերը չծանրանան նման բաներով: Մենք պետք է խնդրենք Աստծուց, որ այդ ամենը հավատքով մեր ոտքերի տակ դնենք: Եվ այն բոլորն ովքեր ուզում են պատրաստ լինել երբ Տերը կգա, և ուզում են կանգնլ Աստծո առջև, պետք է ասեն. «Տե՜ր, ես ուզում եմ բոլոր խնդիրներն ու ծանրությունները գցել իմ հավատքի ոտքերի տակ, խնդրում եմ Շնորհի՜ր ինձ այդ»: Եվ այդ ժամանակ այնպե՜ս կստացվի, որ մեր առջև եղած գլորման քարե՜րը աստիճաննե՜ր կդառնան, որոնցով մենք ավելի՜ վեր կբարձրանանք: Չէ՞ որ Աստծո զավակների համար հատուկ օրենք կա, ոմանք կարող ենք անձամբ կարդալ, 1 Պետրոսի մեջ, որ անհավատների համար մեր Տերը գայթակղության վեմ և գլորման քար եղավ, նրանք իրենց անհավատության մեջ գլորվեցին ու ընկան նրանով, քանզի գրված է. «Ում վրա ընկնի այդ քարը նրան կջախջախի»: Նրանք սայթաքեցին, նրանք ընկան: Սակայն Պետրոսն ասում է. «Բայց մեզ` հավատացյալներիս համար, այն քարը, որ շինողներն անարգեցին պատվական և ընտիր անկյունաքար դարձավ և մենք Նրա վրա շինվում ենք , կենդանի Աստծո հաստատուն հավատքով»: Ոմանց համար այդ քարը գլորման է, իսկ ոմանց համար ծառայում է, որպեսզի բարձրանան: Նույն Աստվածն է՝ նույն Տե՜րը, ո՞վ կարող է սա ընկալել: Ոմանց համար Նա կյանքի հետ է, իսկ ոմանց համար մահվա՜ն հոտ, ոմանց քարոզվում է փրկությա՜ն համար, իսկ ոմանց դատապարտությա՜ն: Ի՞նչ կարող ենք անել, Աստվա՜ծ է ղեկավարում ամեն բան: Եվ այսօր մենք Նրան ա՛յնպես պետք է շնորհակալություն հայտնենք, մեզ Իր խոսքը հայտնելո՜ւ համար, Իր կա՜մքը, Իր գաղտնիքնե՜րը, Իր Անո՜ւնը և Զորությո՜ւնը հայտնելու համար: Այ՜ո, ի՞նչը չի հայտնել Նա մեզ, դեռ ի՞նչ կա ծածկված: Չէ՞ որ Սկսած Ծննդոց առաջին գլխից մինչև Հայտնության 22-րդ գլխի ամենավերջին Խոսքը, այն ամենն ինչ Աստված ուզում էր հայտնե՜լ մեզ, հայտնե՜լ է Գրված Խոսքի միջոցով: «7 Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր փողը կ’փչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կ’կատարուի, ինչպէս աւետարանեց իր ծառայ մարգարէներին»: Ո՜չ թե աստվածաբաններին կամ պրոֆեսորներին, որովհետև ոմանք դա այդքան է՜լ չեն հասկանում, այլ Նա հայտնել է Իր գաղտնիքները Իր ծառաներին և մարգարեներին: ԱլելուՅահ: Ուրա՞խ չեք դրա համար: Արդյո՞ք Նա բացել է մեզ Իր խոսքը, չէ՞ որ մենք այստեղ կարդացինք. «Ես հայտնեցի նրանց Քո Խոսքը»: Եվ նա ով շարունակի՜ կարդալը, կհասկանա՜ թե ինչո՞ւ է դա այդպես: «Լուսավորիր նրանց Քո Ճշմարտությունովը, Քո Խոսքը Ճշմարտություն է»: Ճշմարիտ լուսավորվելը, որն Աստծո մո՜տ է, դա Խոսքով և Խոսքի միջոցով լուսավորվելն է, Սուրբ Հոգու Զորությունով է, այլ ո՜չ թե իմ կամ քո ջանքերով: Մենք մեր ողջ կյանքի ընթացքում կարող ենք ջա՜նք թափել, բայց Աստված վերջում կասի մեզ. «Չէ որ դուք ինքներդ էիք ուզում ինչ որ բան անել և Իմ օգնությունը չէ՜իք ուզում ընդունել: Ցավոք, դա ձեր մոտ չստացվե ց: Եթե միայն գիտակցեիք, որ Ես Իմ անձը սրբացրեցի ձեզ համար, Ինքս Ինձ տվեցի՜ ձեզ համար, ամեն բան պատրաստեցի և ամեն բան կատարեցի, որպեսզի դուք կարողանաք ընթանա՜լ դրանում»: Նա չէ՞ որ մեզ Իր Խոսքը հայտնեց որպես Աստծո բացարձակ մաքուր Ճշմարտություն և տարավ այդ կատարյալ մաոքուր Ճշմարտության մեջ, որպեսզի դրանում սրբացնի՜ մեզ: Եվ Նա հայտնեց մեզ Իր անո՜ւնը, և այդ բոլոր բանե՜րը մեզ համար դարձան շատ թանկարժեք: Թող փառավորվի՜ Տիրոջ Անունը: Եթե այսօր մեր սրտերը չլցվե՜ն Նրանով, ապա ես չգիտեմ, թե ուրիշ էլ երբ դա տեղի կունենա: Այսօ՜ր ենք ուզում միասին գոհանա՜լ Տիրոջից: Եվ նաև նրանց համար, ովքեր սա դեռևս չգիտեն, ես միևնույն է կկարդա՜մ սա: Չէ՞ որ մենք այստեղ կապված չենք ժամանակից, այլ կապված ենք միայն միայն Խոսքից: Եվ Խոսքը ժամանակի մեջ չէ: Հռոմեացիներին ուղղված ուղերձում գրված է, թե նրանք միաբան բարձրացրեցին իրենց ձայները և գոհացա՜ն Տիրոջից: Հռոմեացիների ուղերձի 15-րդ գլխի, 5-ից 6 Խոսքերում. «5 Եւ համբերութեան եւ մխիթարութեան Աստուածը տայ ձեզ միեւնոյն բանը խորհել իրար հետ Քրիստոս Յիսուսի կամքի համեմատ։ 6 Որ միաբան մէկ բերանով փառաւորէք Աստուծուն, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը»: Այսպիսով, ո՜չ թե սագերի քայլերթով, որը մնան է մարդկանց կողմից գրված աղոթքներին, սկզբում մեկը, հետո մյուսը: Դուք չէ՞ որ գիտեք, թե ինչպիսին է սագերի շքերթի հանդիսավոր երթը: Նրանք երբեք երեքով կամ չորսով չեն գնում: Միշտ առաջինը գնում է առջևից, իսկ մնացածները նրա հետևից: Երբ հավաքվում ենք Աստծո երեսի առջև, հիշենք թե ինչ եղավ Երուսաղեմում… Ա՜յնտեղ սկզբում հավատացյալները 120 հոգի էին, հետո շատերը միացան նրանց և դարձան 3000 հոգի, այնուհետև դարձան 5000 հոգի: Եթե բոլորը հերթո՜վ աղոթեին, ապա հարյուր տարի հետո՜ միայն Աստծուն կասեին «բարի լույս»: Ոչ՜, այդպես չի ստացվի: Երբ մենք մեկտե՜ղ ենք հավաքվում, լսում ենք Աստծո Խո՜սքը, այդ ժամանա՜կ է որ մեր սրտերն բոցավառվում են և լցվում գոհությամբ: Եվ ուզում ենք մեր Աստծուն գոհությո՜ւն մատուցել, և եթե դա չանենք, թող քարե՜րը անեն դա մեր փոխարեն: Եվ ի՞նչ ասաց մեր Տերը. «Աստված կարող է այս քարերիցը որդիներ հանել Աբրահամի համար»: Եվ երբ այն ժամանակ շատ հզոր փառաբանությո՜ւն էր, «Ովսա՜ննա. Օրհնեա՜լ է Տիրոջ անունով եկողը, Օվսաննա բարձունքներում»: Իսկ նրանցից ոմանք դուրս ցցված դեմքերով հարցնում էին. «…Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այո, դուք երբէք չէ՞ք կարդացել թէ՝ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր»: Եթե անգամ մենք հոգևոր մանուկնե՜ր ենք… Լսեցե՝ք, նրանք արդեն իրենք իրենց հայտնո՜ւմ են: Եթե երեխանե՜ր են, ապա նրանք նույնպես լսելի՜ են: Ու եթե մենք Աստծո զավակնե՜ր ենք, սրտով կմղվե՜նք Աստծուն փառաբանելու: Ի՞նչ անի Նա ավելի քան արդեն իսկ արել է, դրանից ավելի՜ն: Ի՞նչը դեռ կատարված չէ: Նրա մոտ դա կատարված է: Մեզ միայն մնում է սպասել մինչև որ դա ատվածային իրողություն դառնա: Եկեք այսօր հավատանք յուրաքանչյուր Խոստումի, և ինչպես մի երգի հեղինակ երգում է. «Վերցրու այն Խոսքի համեմա՜տ, ու հավատա ամեն Խոստումի, վերցրու այն Խոսքի համեմա՜տ»: Թո՜ղ որ աղոթքից հետոորը կբարձրանա հավատքով, վստահությունն առ Աստված ա՛յնքան մեծանա, որ մենք Հոգով արթուն գտնվելով կարողանանք ասել ա՜յն ինչ խնդրել էինք Աստծուց և ուղղակի ասենք. «Տե՜ր, Դու դա արդեն իսկ տվե՜լ ես ինձ, ես դա ունեմ: Եվ այդ ժամանակ այն կհատնվի՜, Աստծո անվան ու փառքի համար: Ամեն: Եկեք ոտքի կանգնենք և աղոթենք: Երկնային Հայր, ի սրտե գոհանում եմ, Քո շոշափելի ներկայության համար: Մենք մեր վկայում վկայում ենք այն, ինչին մեր սրտով հավատո՜ւմ ենք: Դու Քեզ բացահայտեցի՜ր մեզ, և հայտնեցիր մեզ Քո Խոսքը, Դու հայտնեցի՜ր մեզ Քո անունը: Քո Խոսքը մեզանո՜ւմ է, իսկ մենք Քո Խոսքի մե՜ջ ենք : Դու ասեցիր. «23 Ես նորանցում՝ եւ դու ինձանում, որ կատարեալ լինեն միութիւնում…» Տե՜ր, դա չէ՞ որ կատարվե՜լ է: Ալելո՜ւՅահ: Դու Խոսք ես, Դու Հոգի ես, Դու Զորություն ես, Լույսն ես և Կյանքը, Ճանապարհը և ճշմարտությունը, Կյանքն ու Հարությունը: Ով ունի Քեզ, նա ամեն բան ունի: ԱլելուՅահ: ԱլելուՅահ: Օ՛ Տե՜ր, փառք, պատիվ և երկրպագություն թող տրվի Քո հիասքանչ և սուրբ Անվանը հավատարի՜մ Փրկիչ: Եվ սրա համար նույնպես գոհանում ենք Քեզնից, որ հիմա այս վայրում, առանց խոչնդոտների կարող ենք հավաքվել, միաբան լսել Քո խոսքը, կարող ենք փառաբանել և միաբանության մեջ գովերգել Քո սուրբ Անունը: Մենք չգիտենք, թե դեռ որքան կշարունակվի այս ամենը, բայց շնորհակալ ենք որ կարող ենք ծախու առնել ժամանակը: Եվ չէ՞ որ այս ժամանակները չա՜ր են չարերի համար, բայց ում Դու Շնորհ և ողորմություն ես արել այս ժամանակն թանկարժեք է, այն կշի՜ռ ունի, ինչպես նաև Քո խոսքերից յուրաքանչյուրը, որը Դու ազդարարեցիր այս վերջին օրերում: Նաև գոհանում ենք Քեզանից Քո ծառայի ու մարգարեի համար այնպե՜ս, ինչպես Մովսեսի, Աբրահամի համար, ինչպես Պողոսի և Պետրոսի՜ համար, այդպել էլ գոհանում ենք եղբայր Բրանհանի համար, ում Դու ուղարկեցիր աստվածային Պատգամով: ԱլելուՅահ: Օրհնյալ են ոչ միայն նրանք, ովքեր լսում և ոգևորվո՜ւմ են Քո ուղարկածին լսելով, այլ Քանի որ գրված է. «Ով ականջ ունի թող լսի, թե ինչ է Հոգին ասում եկեղեցիներին»: Հոգին խոսում էր Խոսքի՜ միջոցով, մարգարեների շուրթերի՝ միջոցով: Այժմ խոսքն այն մասի՜ն է, որ մենք պետք է ո՜չ միայն գի՜րն ունենանք և թռչկոտե՜նք Նրա վրա, այլ որպեսզի Հոգով հայտնություններ ստանանք Աստծո Խոսքի և Նրա կամքի մասին: ԱլելուՅահ: Շատերը գիտեն, թե ինչ է ասել ուղարկվածը, բայց ոչինչ չգիտեն այն մասին, ինչ Հոգին է ասել համայնքներին: Բայց կա մի բազմություն, որը շատ պարզ լսե՜լ է Պատգամը, և ճանաչել է պատգամաբերին, և այն նույն Հոգու ներքո են, որը հանգչում էր պատգամաբերի վրա, և նույն Հոգին է, որ առաջնորդում է Պատգամը: Եվ ամեն բան Հոգով բացահայտվելու է, ինչ որ կա՜ Պատգամի մեջ, և նրանց դա բացատրվելու է, և այդ կերպով մենք կգանք հավատքի և ճանաչողության միությա՜նը: Ալելո՜ւՅահ: Փառք և պատի՜վ լինի մեր Տիրոջը: Եվ չէ՞ որ նրա՜նք են Աստծո ճշմարիտ զավակները, որոնք Աստծո Հոգո՜վ են առաջնորդվում, և առաջնորդվում են ողջ Ճշմարտության մեջ: Մենք կարող ենք կրկնել և ասել է Մովսեսը կամ մյուսները, և նաև այն, ինչի մասին խոսում էր Բրանհամ եղբայրը: Սակայն խոսքն այն մասի՜ն է, որ մեզ պետք է Աստծո Հոգու միջոցով առաջնորդվել Նրա Խոսքի մեջ, հետո Աստծո կամքի՜ և Նրա գաղտնախորհուրդի մեջ: Սա հենց այն ճանապարհն է, որով գնում են հաղթողները, սա՜ է այն ճանապարհը, որով գնո՜ւմ են նրանք: Ով լսելու ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում համայնքներին: Նա ով հաղթի, ամեն բան կժառանգի: «Նրանք հաղթեցին Գառան արյունո՜վ, և իրենց վկայության խոսքով»: ԱլելուՅահ: Չէ՞ որ Խոսքը վկայությո՜ւն դարձավ, այն փրկագնված բազմության համար, ովքեր փրկագնվեցի՜ն արյունով: Մեր վկայությունը այն մերը չէ, այլ ա՜յն Խոսքի վկայությունն է, որն Աստված հայտնել է Սուրբ Հոգով: Այն ժամանակ Հիսուսն ասաց. «Իմ վարդապետությունը իմս չէ, այլ Ինձ ուղարկողի՜նը»: Ով ուզում է կատարել Աստծո կամքը, մի պահ կխորհի ու կհասկանա, որ այս ուսմունքն Աստծուց է ինչպես այն ժամանակներում, այնպես էլ այսօր՝ մեր օրերում: Սա մեր վարդապետությունը չէ, և մեր Խոսքերը չեն: Սա Աստծո՜ Խոսքն է և Աստծո՝ վարդապետությո՜ւնն է, որն Իր ժողովրդին է հասել Իր Խոսքի միջոցով: Եվ դրա համար մենք գոհանում ենք: ԱլելուՅահ, ԱլելուՅահ: Փառք և պատիվ լինի մեր Տիրոջը, հավիտյանս հավիտենից: Միայն Նա է արժանի փառքի, պատվի և երկրպագության: Եկեք եգենք այս կրկներգը. «Դու՛ արժան ես, Դու արժան ես, Տե՜ր: Դու արժան ես, Դու արժան ես, Տե՜ր: Արժան ես ընդունել փառք, պատիվ և գոհություն»:

Բովանդակություն