2024թ. Մարտի 31, Կրեֆելդ, Կիրակի
Եղբայր
Բաումգարտներ.
Թանկագին եղբայրներ և քույրեր Տիրոջմով, այսօրվա այս հատուկ
ծառայությանը՝ Ֆրանկ եղբոր հետ, մենք ողջունում ենք բոլորին, բոլորին ովքեր ամբողջ
աշխարհից մեզ միացել են այստեղ, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի թանկագին անունով: Տիրո՜ջը
լինի փառքը, պատիվը և գոհությունը, որ մենք դեռևս կարողանում ենք հավաքվել խաղաղությամբ:
Մենք այստեղ ենք եկել, որպեսզի կրկին փորձառություն ունենանք Տիրոջ հետ, և ձգտում ենք
հասնել Նրա հայտնությանը՝ մոտալուտ գալուստին: Տերն օրհնի մեզ բոլորիս: Եվ այն օրը
երբ Նա կգա, մեզ Իր մոտ կվերցնի, Իր գրկի մեջ: Տիրոջ սեղանն այսօր էլ գցված է, լի հոգևոր
բարիքներով: Մենք չենք կարող բավարար չափով գոհանալ Տիրոջից, ինչպես որ արժան է, որ
Նա Իր Խոսքն է խոսում մեզ հետ կանչված շուրթերի միջոցով: Այս կիրակի առավոտ, մենք հիշելու
ենք երկու հազարամյակ առաջ, Գողգոթայի խաչի վրա կատարված այն մեծ իրադարձության մասին:
Եվ դրա համար ես ուզում եմ կարդամ Եսայիա մարգարեից, 53-րդ գլխից, ամբողջ գլո՜ւխն եմ
ուզում կարդալ, սկզբից մինչև վերջ: Եսայիա մարգարե, 53-րդ գլուխ.
«1 Ո՞վ հաւատաց
մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։
2
Որովհետեւ նա մատաղատունկի պէս դուրս եկաւ
նորա առաջին, եւ արմատի պէս՝ ծարաւուտ երկրից.
ոչ կերպարանք ունէր, ոչ էլ վայելչութիւն, եւ մենք տեսանք նորան, եւ մի տեսք
չկար, որ նորան ախորժէինք։
4
Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան
պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։
5
Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ,
եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ,
եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։
6
Մենք ամենքս աչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. եւ Տէրը
նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։
7
Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց
իր բերանը չբացաւ, ինչպէս մի ոչխար
որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր
բերանը չբացաւ։
8 Կալանքից եւ դատապարտութիւնից վեր առնուեցաւ եւ
նորա ազգատոհմը ո՞վ կարող է պատմել. որովհետեւ
նա կտրուեցաւ կենդանիների երկրիցը. իմ ժողովրդի մեղքի համար նա զարկուեցաւ։
9
Եւ ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը,
բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը. ըստ որում նա զրկողութիւն չէր արել, եւ խաբէութիւն չկար նորա բերանումը։ 10 Բայց Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. երբոր
նորա հոգին մեղքի զոհն արաւ, նա պիտի սերունդ
տեսնէ, եւ օրերը երկրացնէ. եւ Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը։
11
Իր անձի աշխատութեան պտուղը պիտի տեսնէ եւ կշտանայ. իր գիտութեամբը պիտի արդարացնէ իմ արդար
ծառան շատերին, որովհետեւ նորանց անօրէնութիւնը ինքը կրեց։
12
Նորա համար նորան բաժին պիտի տամ շատերի հետ, եւ նա հզօրների հետ աւար պիտի բաժանէ, նորա փոխարէն որ
իր անձը մատնեց մահուան, եւ յանցաւորների հետ հաշուեցաւ. եւ նա շատերի մեղքը
վեր առաւ, եւ յանցաւորների համար միջնորդեց»:
Խոստումի հիման վրա, Հիսուսը մահ ճաշակեց, բայց Նա հաղթե՜ց
մահին, հաղթե՜ց գերեզմանին, Նա իրագործեց միակ փրկությունը հոգու, շնչի և մարմնի: Նա
մեր մեջ մտավ Հոգով, և ապրեցրե՜ց մեզ այդ Հոգով: Հռոմեացիների 8-րդ գլխում մենք այդ
մասին կարող ենք կարդալ: Ես կարդում եմ Հռոմեացիների 8-րդ գլխի 11-րդ Խոսքը.
«11 Եւ եթէ Յիսուսին
մեռելներից յարուցանողի Հոգին ձեզանում բնակուած
է, ապա Քրիստոսին մեռելներից յարուցանողը ձեր
մահկանացու մարմիններն էլ կ’կենդանացնէ իր Հոգովը, որ ձեզանում բնակուած է»:
Մինչև այստեղ՝ Աստծո այս թանկագին Խոսքից: Թող որ Տերը
մեզ բոլորիս շնորհի այդ Զորությունը, Հարության Զորությունը, կենդանացնող Զորությունը:
Մենք հիմա կաղոթենք, և կկանգննենք դրա համար.
Թանկագին հավատարիմ երկնավոր Հայր, մեր ամբողջ սրտով շնորհակալ
ենք Քո թանկագին սուրբ Խոսքի համար: Մենք այսօր չենք ուզում մոռանանք այն բոլոր բարիքները,
որոնք Դու արե՜լ ես մեր համար: Դու ներել ես մեր բոլոր մեղքերը, բոլոր մեր հիվանդությունները
Քեզ վրա ես վերցրել, Դու փրկագնեցիր մեր կյանքը կորուստից, Դու պսակեցիր մեզ Շնորհով
և ողորմությամբ: Շնորհակալությո՜ւն Քեզ, որ եկար այս երկիր, որպեսզի սատանայի գործերը
քանդես: Մենք շնորհակալ ենք, որ Քո Շնորհով կարող ենք Քո զավակները լինել, աշխարհի
ստեղծվելուց առաջ Դու մեզ Քո սեփականությունը դարձրեցիր, ամենակարող Աստված: Եվ մեր
մեռելներից հարությունը մոտենում է, Տեր մեզ բոլորիս Շնորհիր այդ կենդանացնող Զորությունը,
մեռելներից հարություն առնելու Զորությունը: Մենք շնորհակալ ենք Քեզ, և ուրախ ենք Քո
առջև, և շնորհակալ ենք որ Դու մեզ համար սահմանել ես մեռելների հարությունը: Եվ մենք
Քեզ հետ, և միմյանց հետ անցկացնելու ենք հավիտենությունը: Այսօր հատո՜ւկ ձևով օրհնիր
մեզ Տեր, այսօր նույնպես օրհնիր Քո հավատարիմ ծառային, և այդ տարիքում Տեր շնորհիր
նրան, զորացրու նրան, նրա շուրթերն օրհնիր, որպեսզի նա կարողանա խոսել մեզ Քո Խոսքը:
Եվ թող որ մենք միայն Քեզ նայենք Տեր, քանի որ Դո՜ւ ես մեր հավատքի կատարողն ու առաջնորդը:
Այսօր Դու անձամբ Քո Սուրբ հոգին ուղարկիր մեզ բոլորիս, դա մեր բոլորիս աղո՜թքն է՝
Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Եղբայր
Ֆրանկ.
Թանկագին եղբայրներ և քույրեր Տիրոջմով, ես նույնպես ձեզ
բոլորիդ սրտանց ողջունում եմ, այստեղից՝ Ցյո՜ւրիխից: Եվ մենք շնորհակալ ենք բոլորին,
բոլոր բարեմաղթանքների համար, որոնք ուղարկվել էին այստեղ, Ցյո՜ւրիխ: Մենք շնորհակալ
ենք բոլոր եղբայրների համար, բոլոր ծառայողների, բոլոր քարոզիչների համար շնորհակալ
ենք, Բաումգարտներ եղբոր համար, Քելլեր եղբոր համար, Շերեր եղբոր համար, շնորհակալ
ենք, որ նրանք այստեղ Ցյուրիխում ծառայո՝ւմ են Աստծուն: Առաջին քարոզում, մենք լսեցինք
հիմնական միտքը, ինչին մենք այսօր պետք է անդրադառնանք: Խոսքը գնում է Գողգոթայի խաչի
վրա կատարված փրկագնման մասին, այն մասին, որ մեր Տերը եկավ մեզ մոտ, մե՜զ նմանվեց,
կամ դարձավ մարդ, և մեր բոլոր հանցանքները, մեր մեղքերը, Իր վրա՜ վերցրեց: Եվ ինչպես
որ գրվա՜ծ է, մեր բոլոր արարքների պատի՜ժը, Նրա վրա էր դրվել, որպեսզի մենք խաղաղություն
ունենանք, և Նրա վերքերով մեզ բժշկություն տրվեց: Եվ մենք քիչ առաջ կարդացինք Եսայիայի
53-րդ գլուխը, և դա ամենաթանկարժեք գլուխն է ամբողջ Աստվածաշնչում: Եվ մենք շնորհակալ
ենք Տիրոջը, որ այդ Խոսքերը ո՜չ միայն գրված են թղթի վրա, այլ որ Աստծո իրողությունն
են դարձել Գողգոթայի խաչի վրա, այն բլուրի վրա՜ Գողգոթայի: Այո՜, եղբայրներ և քույրեր,
մեզ միայն մեկ բան է մնում, ամբողջ սրտով գոհանալ Աստծուց և այն ամենից ինչ շնորհվե՜լ
է մեզ՝ ներո՜ւմը, Շնո՜րհը, որդեգրությո՜ւնը, և գթությունը, փրկագնումը, այդ ամենը մեզ
է տրվել Հիսուս Քրիստոսի փրկագնման միջոցով, որպեսզի մենք կարողանանք հավատքով ընդունել
դա, և վերապրել այն, որ Տերն ինչ արել է Գողգոթայի խաչի վրա, դա մեր համար է, դա իմ
քո համար է, որպեսզի դու Աստծո հետ լինես հավիտենության մեջ, որպեսզի ես Աստծո հետ
լինեմ հավիտենության մեջ, քանի որ գրված է, որ Նա մեր բոլոր մեղքերն ու հանցանքներն
Իր վրա է վերցրել: Իսկ այժմ շատ կարևոր մի միտք, որը գրված է Եսայայի 53-ում, հենց
առաջին Խոսում: Այնտեղ հարց է տրվում. Ո՞վ հավատաց մեր լուրին, կամ ո՞վ հավատաց մեր
քարոզին: Հենց սրանում է հարցը թանկագիններս, ո՜չ միայն կարդանք տա՜ռը, ո՜չ միայն քարոզե՜լ
դրա մասին, այլ մեծ հարց կա այստեղ, ո՞վքեր,
դու, ես, բոլոր ժողովուրդներում, ազգերում և լեզուներում, մենք, ովքեր այս Բարի Լուրին,
այս Պատգամին հավատացե՜լ ենք, հավատացե՜լ ենք մենք ամբողջ սրտով, ընդունե՞լ ենք մենք
ամբողջ սրտով այս Պատգամը, այս Բարի Լուրը, ո՞ւնենք մենք մեր սրտերում խաղաղություն
այն բանից հետո ինչ կատարվել է Գողգոթայի խաչի վրա: Արդյո՞ք մեր հետ կատարվել է այն,
որ մենք դա կիրառում ենք մեր ամենօրյա կյանքում Աստծո առջև: Այո՜, մենք շնորհակալ ենք
Աստծուն այն ամենի համար, ինչ Նա կատարել է մեզ համար: Այսօր մենք համառոտ կդիտարկենք
մեր Տիրոջ ճամփան, թե ինչպե՞ս Նա Գեթսեմանի պարտեզով գնաց դեպի Գողգոթա: Եվ Նա դեռևս
Գեթսեմանում աղոթքի մեջ այսպե՜ս ասաց. Ո՜չ թե Իմ կամքը, այլ Քո՜ կամքը թող կատարվի:
Նա գնաց, Նա Իր վրա վերցրեց ամբողջ անարգանքը, որը մարդիկ հասցրեցին Նրան: Այն ամենն
ինչ կատարվեց Նրա հետ խաչելության և չարչարանքների այդ ճանապարհին, Նա Իր վրա վերցրեց:
Եվ այդ մասի՜ն ենք մենք այսօր խոսելու: Եվ չորս Ավետարանների մեջ կարդացե՜ք, վերջին
երեք գլուխներում, և դուք կտեսնեք այդ ճանապարհը, և ձեր աչքերում արցունքներ կհայտնվեն,
շնորհակալության արցունքներ այն ամենի համար, ինչ Տեր Հիսուսն արել է մեր համար: Մենք
այժմ մի քանի հատվածներ կկարդանք Գրվածքից: Խնդրե՜մ Բորգ եղբայր:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի Ավետարանից, 3-րդ գլխի
16 Խոսքը: Հովհաննես 3-րդ գլուխ, 16 Խոսք.
«16 Որովհետեւ
Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը
չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»:
—Ամեն: Եղբայրներ և քույրեր, մենք կարող ենք խոսե՜լ սիրո
մասին, բայց Աստված Իր սերն ապացուցեց այն բանով, որ կորսված արարչությո՜ւնը, և մենք
նույնպես դրան էինք պատկանում, Նա փրկագնե՜ց այդ ստեղծագործությունը, Նա դո՜ւրս հանեց
այդ ամենը մեղքի մեջ անկումից, և մեզ ողորմությունով որդեգրություն Շնորհեց, մենք որդեգրությո՜ւն
ստացանք, մենք Աստծո որդիներ և դուստրեր ենք: Դա այնպես ամուր ընդունեք ձեր սրտերում
թանկագիններս, այնպես Աստված սիրեց մեզ, քեզ և ինձ, ամբողջ աշխարհը, որ Նա Իր միածին
Որդուն տվեց, Նա նրան մատնեց մահվան, և Նա թափեց Իր արյո՜ւնը մեզ համար: Եվ եղբայրներ
և քույրեր, սկզբում արյունը թափվեց գետնի վրա Գողգոթայի խաչից, և հետո Տերն Իր արյամբ
մտավ երկնային սրբարանը, և այնտեղ՝ Սրբության Սրբոցում, Նա զոհ մատուցեց այդ արյունը,
որը մինչև այսօր բարեխոսում է մեր համար: Օ՛, ո՛րքան պետք է մենք շնորհակալ լինենք
Տիրոջից: Խնդրում եմ հավատացե՜ք դրան, որ Աստված մեզ բոլորիս շատ է սիրել: Եվ մենք
շնորհակալ ենք Նրան դրա համար: Այս կարդացված Խոսքը նույնպես ամենակարևորների՜ց է Աստվածաշնչում,
որը մենք գտնում ենք Նոր Կտակարանում: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 2-րդ Կորնթացիներից, 5-րդ գլխի 19 Խոսքը:
2-րդ Կորնթացիներ, 5-րդ գլուխ, 19 Խոսք.
«19 Որովհետեւ
Աստուած էր Քրիստոսումը որ աշխարհքը հաշտեցրեց իրան հետ, եւ նորանց յանցանքները չ’համարեց
նորանց եւ հաշտութեան խօսքը մեր միջումը դրաւ»:
—Թող փառավորվի՜, թող մեծարվի մեր Աստվածը: Աստված Քրիստոսի
մեջ էր, այստեղ՝ այս երկրի վրա, և այս երկրի վրա Նա կատարեց փրկագնումը, և մենք կարող
ենք հաշտություն ունենալ, փրկագնում, և հռչակենք դրա մասին: Մենք կանչվա՜ծ ենք դրա
համար, այս ամբողջական Ավետարա՜նը, ամբողջական փրկագնո՜ւմը, ամբողջական ազատագրո՜ւմը՝
հոգու, շնչի և մարմնի, քարոզելու և շարունակելու հռչակելը: Շնորհակալությո՜ւն Տիրոջը:
Այդ երկու հատվածներն էլ պատկանում են Եսայիա 53-րդ գլխին: Թող փառավորվի և մեծարվի մեր Տերը: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք նույն Կորնթացիների 5-րդ գլխից,
20-րդ Խոսքը: 2-րդ Կորնթացիներ, 5-րդ գլուխ, 20 Խոսք.
«20 Արդ Քրիստոսի
կողմից պատգամաւորութիւն ենք անում, իբրեւ թէ Աստուած է յորդորում մեզանով. Աղաչում
ենք Քրիստոսի տեղ հաշտուեցէք Աստուծոյ հետ»:
—Ամեն: Սա չէ որ Աստծո հանձնարարությունն է՝ Աստծո Խոսքի
քարոզչության: Ոչ միայն խոսել վերջին ժամանակի մասին, Աստծո տված Պատգամի մասին, այլ
խոսել մեր փրկության մասին, քարոզչության հիմքո՜ւմ դնել այդ: Եվ շնորհակալ ենք Աստծուն,
որ մենք զգոն վիճակում տանում ենք Աստծո Պատգամը ամբողջ աշխարհով մեկ, և ինչ վերաբերվում
է քարոզչությանը, Հոգին զորացնում է այդ ամենը ներառել քարոզչության մեջ՝ դարձը, հաշտությունը,
վերստին ծնունդը, Սուրբ Հոգով լցվելը, ջրի մկրտությունը, և մնացած բոլոր ճշմարտությունները
մենք ներառո՜ւմ ենք Աստծո Խոսքի քարոզչության մեջ: Եվ Աստծո ողորմությամբ մենք կարող
ենք այդ բոլոր փորձառություններն ունենա՜լ մեր կյանքում: Թող փառավորվի մեր Տերն ու
Փրկիչը: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Հռոմեացիների թղթից, 8-րդ գլխից,
22 Խոսքը: Հռոմեացիներ 8-րդ գլուխ, 22 Խոսք.
«22 Որովհետեւ
գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա
միասին հառաչում են եւ ցաւի մէջ են»:
—Շնորհակալություն Տիրոջը: Ամբողջ ստեղծագործությունը,
ինչպես որ կարդում ենք, մինչև այժմ սպասում է, այդ նորոգմանը, սպասում են վերադառնալու
ա՜յն վիճակին, որը եղել է նախքան մեղքի մեջ անկումը: Որտեղ առյուծն ու գառնուկը նույն
վայրում են լինելու, որտեղ չարը այլևս չի լինելու երկրի վրա: Եվ մենք գիտենք, որ մոտեցել
է այդ ժամանակը: Ժամանակն այնպես է մոտեցել ավարտին, և ողջ ստեղծագործությունն սպասում
է, և մենք նույնպես սպասում ենք, որպեսզի այս ժամանակավորից վերցվենք դեպի հավերժություն:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք նույն գլխից 23 Խոսքը: Հռոմեացիներ
8-րդ գլուխ, 23 Խոսք.
«23 Եւ ոչ միայն
նորանք, այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն
ունինք, մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ որդեգերութեանն սպասելով այսինքն մեր մարմնի ազատութեանը»:
—Ամեն: Որքան հրաշալի է Աստծո Խոսում փրկագնման ծրագիրը
շարադրված: Ոչ միայն ստեղծագործությունն է սպասում նորոգմանը, այլ Աստծո բոլոր հավատացյալ
զավակներն սպասում են, թե ե՞րբ են ազատագրվելու այս ժամանակավոր մարմնից, հին մարմնից,
և դա տեղի կունենա Հիսուս Քրիստոսի վերադարձի ժամանակ, որին սպասում ենք ամեն պահի:
Եվ քանի որ Քրիստոսի Հոգին մեր մեջ է բնակվում, ապա Աստծո Զորությունը մեր մահկանացու
մարմինները կենդանի կդարձնի: Ինչպես որ մեր
Տերն ու Փրիկիչը եկավ այս մահկանացու մարմնի մեջ, որպեսզի մահկանացուն անմահությո՜ւն
ընդունի: Եվ մեր Տերը կարողացավ ասել. «Ես
մեռած էի, բայց ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից»: Եվ մենք նույնպես հավիտենական
կյանք ենք ստացել, Նա այդ Շնորհել է մեզ, և մենք հավիտյան ապրելու ենք: Թող փառավորվի,
թող մեծարվի մեր Տերը այս կատարված փրկագնման համար:
—Մենք կարդում ենք Փիլիպեցիներից: Փիլիպեցիներ 2-րդ գլուխ,
8 Խոսք.
«8 Իրան խոնարհեցրեց,
եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի
մահ»:
—Այո, դա այդպես էլ եղել է: Մեր Տերը հնազանդ էր: Մենք
բոլորս գիտենք, թե ինչ է կատարվել Ադամի հետ, Ադամն այլևս չէր լսում Աստծո ձայնին,
նա լսեց Եվայի՜ ձայնին: Իսկ Ե՜վան արդեն լսեց թշնամու ձայնին, սատանայի ձայնին: Եվ
հետո եկավ անհավատությունը, անհնազանդությունը, և մեղքի մեջ անկումը: Մեր Փրկիչը հնազանդ
էր, հնազանդ եղավ մինչև մահ, այո՜, մինչև խաչի մահ: Եվ Նրա հնազանդությունը անցավ նաև
մեր վրա, Աստծո փրկագնված զավակների վրա, քանի որ այն ինչ ուներ Փրկի՜չը, պետք է փոխանցվեր
նաև փրկագնվածներին: Եվ այսպես էր գրված մեր Տիրոջ մասին, Նա ասաց. Ես գնում եմ Իմ
Հոր մոտ, և ձեր Հոր մոտ, Իմ Աստծո մոտ, և ձեր Աստծո մոտ: Այն նույն Սուրբ Հոգին, ով
իջավ Մարիամի վրա և Աստծո Որդին ծնվե՜ց, դա հենց նույն Սուրբ Հոգին է, ով գալիս է մեզ
վրա, և նոր, Աստվածային կյա՜նք է բերում մեզ: Մենք ամբողջ սրտով շնորհակալ ենք, և դրա
համար նույնպես: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Եփեսացիների ուղերձից, 1-ին գլխից,
7-րդ Խոսքը: Եփեսացիներ 1-ին գլուխ, 7-րդ Խոսք.
«7 Որով ունինք
փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը
իր շնորհքի մեծութեան չափովը»:
—Ամեն: Ոչ թե ինչ-որ մի ժամանակ ենք ունենալու, այլ այժմ
արդեն ունենք Նրա մեջ, փրկագնո՜ւմը, հաշտությո՜ւնը, թողությունը, լիակատար փրկագնո՜ւմը
թանկագին եղբայրներ և քույրեր: Եվ թույլ տվեք այժմ ասել. Նրա մեռելներից հարություն
առնելը դա երաշխիքն է մեր մեռելներից հարություն առնելու: Մենք Նրա հետ միասին խաչվեցինք,
Նրա հետ մեռանք ջրի մկրտությամբ, Հռոմեացիների 6-րդ գլխի համաձայն, մենք թաղվեցինք
Նրա հետ որպեսզի Նրա հետ հարություն առնենք նոր կյանքի համար, նորոգվա՜ծ կյանքի համար:
Դա չէ՞ որ աստվածային փաստ է, որը որ հայտնվե՜լ է մեր կյանքում, իրողությո՜ւն է դարձել
մեր կյանքում: Թող փառավորվի՜, թող մեծարվի Տերը: Եվ այս շեշտադրումն այն է, որ ոչ
թե երբևէ պետք է ունենանք, այլ որ այժմ արդեն ունե՜նք փրկագնումը, արյունը չէ՞ որ թափվել
է Գողգոթայում: Եվ Աստված ամեն բան Հիսուս Քրիստոսի մեջ տվե՜ց մեզ, թող փառավորվի՜
Նրա մեծ անունը: Խնդրեմ:
—Ես կարդում եմ Մարկոսի 16-րդ գլխից, 6-րդ Խոսքը: Մարկոս
16 գլուխ, 6-րդ Խոսք.
«6 Եւ նա ասեց
նորանց. Մի զարհուրիք, դուք խաչուած Նազովրեցի Յիսուսն էք որոնում. Նա յարութիւն առաւ,
այստեղ չէ, ահա այն տեղը՝ ուր որ նորան դրին»:
—Փառք և գոհություն Տիրոջը: Այժմ մենք մոտեցանք մեր սիրելի
Տիրոջ և Փրկչի մեռելներից հարությանը: Այնտեղ ասվել էր. Նա այստեղ չէ, գերեզմանը դատարկ
է, որտեղ որ Նրան դրել էին: Նա կենդանի է, Նա հարություն է առել, թող փառավորվի մեր
Տերը: Նա նախապես այդպես էլ ասել էր աշակերտներին, որ երրորդ օրը հարություն է առնելու:
Ամեն բան կատարվեց այնպես, ինչպես որ գրված էր Գրվածքում, Աստծո յորաքանչյուր Խոսք
տառացիորեն կատարվեց: Խաչելության հետ կապված վերջին 24 ժա՜մում Հին Կտակարանից 24
մարգարեություններ կատարվեցին, իրականությո՜ւն դարձան այս երկրի վրա: Ամեն բան կատարվեց
այնպես, ինչպես Տերը մարգարեների բերանով ամբողջ Հին Կտակարանում ասել էր: Եվ մեր Տերը
հաղթական ձևով հարություն առավ, և Նա կենդանի է: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Եբրայեցիների 10-րդ գլխի12 Խոսքը: Եբրայեցիներ
10-րդ գլուխ, 12 Խոսք.
«12 Բայց սա մեղքերի
համար մէկ պատարագ մատուցանելով մշտնջենաւորապէս նստեց Աստուծոյ աջ կողմը»:
—Թող փառավորրվի, թող մեծարվի՜ մեր Տերը: Քահանայապետն
ամեն տարի պետք է կրկին մտներ Սրբության Սրբո՜ցը, անմեղ անարատ գառների արյունով, բայց
մեր Տերը մեկ պատարագ մատուցեց Իր անմեղ արյունով, մտնելով Սրբության Սրբոցը, և ուխտի
Տապանա՜կն էր այնտեղ, և խունկի բուրվա՜ռն էր այնտեղ, և Նա կատարեց հավիտյան վավերական
փրկագնումը, որը վավերական է հավերժ: Ընդունե՜ք սա ձեր սրտերում, թանկագին եղբայրներ
և քույրեր, որ ոչ մի կասկած չլինի՜ ձեր մեջ, ոչ մի անհավատություն չլինի ձեր սրտում,
այլ հավատացե՜ք մեկընդմիշտ, որ մեր Տերը մտավ երկնային Սրբարանը, և այնտեղ կատարեց
հավիտյան վավերական փրկագնումը, այն որ Իր այունը որպես զոհ Նա դրեց Ուխտի Տապանակի
վրա, այնտե՜ղ՝ երկնային Սրբարանում: Թանկագիններ, ընդունե՜ք սա հավատքով: Ամեն:
—Եվս կարդում ենք Եբրայեցիների 10-րդ գլխից, 13-րդ Խոսքը:
Եբրայեցիներ 10-րդ գլուխ, 13 Խոսք.
«13 Եւ այսուհետեւ սպասում է մինչեւ որ իր բոլոր թշնամիներն իր ոտների պատուանդանը
դրուին»:
—Շնորհակալություն Տիրոջը: Այո՜, Նա որպես Գողգոթայում
հաղթող սպասում է, որպեսզի պարտվող թշնամիներն Իր ոտքերի տակ դրվեն: Եվ մենք բոլորս
գիտենք, որ մենք ա՛յնքան ենք մոտեցել մեր Տիրոջ վերադարձին, այն ա՜յնքան մոտ է, և մենք
գիտենք, որ Տերն Իր փրկագնման գործը իրենների հետ հաղթական ձևով կավարտի: Եվ բոլոր
պարտված թշնամիներն Իր ոտքերի տակ են դրվելու: Եվ մենք Քրիստոսի, մեր Փրկչի հետ ենք
լինելու, և թագավորելու ենք թագավորի հետ այս երկրի վրա: Փա՜ռք Տիրոջը: Խնդրեմ:
—Մենք ևս կկարդանք Եբրայեցիների 10-րդ գլխից, 14-րդ Խոսքը:
Եբրայեցիներ 10-րդ գլուխ, 14 Խոսք.
«14 Որովհետեւ
մէկ պատարագով յաւիտեան կատարեց սրբուողներին»:
—Ամեն: Եղբայրներ և քույրեր, սա նույնպես շատ լուրջ հատված
է Աստվածաշնչից: Սկզբում մենք լսեցինք, որ մեր Տերն իրագործեց հավիտյան վավեր փրկագնումը,
իսկ ա՜յժմ, ես կխնդրեմ Բորգ եղբորն այս հատվածը մեկ անգամ ևս կարդա շեշտադրումով:
—Մենք մեկ անգամ ևս կարդում ենք Եբրայեցիների 10-րդ գլխից,
14-րդ Խոսքը.
«14 Որովհետեւ
մէկ պատարագով յաւիտեան կատարեց սրբուողներին»:
—Այնպես որ թանկագիններ, նրանց համար, ովքեր որ թույլ
են տալիս սրբագործե՜լ իրենց, Նա նրանց հավիտյան կատարյալ է դարձնում: Օ՛. Շնորհակալություն
մեր Տիրոջը: Մեր Փրկիչն ամբողջությամբ տվեց Իրեն, և Նա ցանկանում է որպեսզի մենք էլ
ամբողջությամբ հանձնվենք Իր ձեռքերի մեջ, որպեսզի մենք գտնվա՜ծ լինենք Նրա մեջ, Նրա
Խոսքի մեջ, Նրա կամքի մեջ, և սրբագործվե՜նք ամեն բանում, քանի որ խոստումը տրվում է նրանց, ովքեր թույլ են տալիս իրենց սրբագործվելու:
Միայն նրա՜նք կհասնեն նպատակին, ուրիշ ոչ ոք: Ովքեր իրենց սեփական ճամփաների մե՜ջ են
գտնվում, չե՜ն հասնի նպատակին, այլ միայն նրանք, ովքեր ճշմարտության Խոսքով սրբագործվում
են: Իսկ ե՞րբ ենք մենք ճշմարտության Խոսքով սրբագործվում, երբ Աստծո Խոսքն ընդունում
ենք որպես Աստծո իրողություն, և հավատում ենք մեր ամբողջ սրտով, և երբ այն ինչ Աստված
այժմ կատարում է, մասնակի՜ց ենք լինում, միայն այդ դեպքո՜ւմ մենք կարող ենք Աստծո կամքի
և Աստծո Խոսքի մեջ սրբագործվել: Եվ այդպիսով մեկընդմիշտ հասնում ենք նպատակին: Եվ ես
հավատում եմ դրան, որովհետև գրված է. Հարսը
պատրաստե՜ց ինքն իրեն: Եվ ես նույնպես հավատում եմ, որ Տերը վերադառնալու է, և
Քրիստոսով մեռելները առաջինը հարություն կառնեն, իսկ մենք, որ կենդանի՜ ենք մնացել,
կփոխվենք, և Տիրոջ հետ միասին Տիրոջ փառքի մեջ կմտնենք: Եվ այն ինչ հնարավոր չէր, Աստված
հնարավոր դարձրեց մեզ համար, և մենք հավատում ենք դրան, և անձամբ կվերապրե՜նք շուտով:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Հայտնության Գրքից: Հայտնություն
11-րդ գլխից, 15 Խոսք.
«15 Եւ եօթներորդ
հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն
որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները
մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. եւ նա
կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից»:
—Փառք և գովություն մեր Տիրոջը: Թանկագին եղբայրներ և
քույրեր, մենք ովքեր Բրանհամ եղբոր ծառայությունն ընդունե՜լ ենք, և հավատքով կարո՜ղ
ենք ասել, որ նա հենց այն խոստացված մարգարե՜ էր, ով գալու էր Տիրոջ մեծ և ահեղ օրը
գալուց առաջ, որպեսզի որդիների սրտերը դարձնի հայրերի սրտերին: Մենք մեր ամբողջ սրտով
հավատում ենք այդ ծառայությանը, բայց նա Գրվածքից մի հատված շատ հաճա՜խ էր վկայակոչում,
Հայտնության 10-րդ գլուխը: Եվ Հայտնության 10-րդ գլխում գրված է այս խոստումը, որ երբ
յոթերորդ հրեշտակը փողը փչի, Աստծո խորհուրդը կհասնի ավարտին, իսկ այստեղ մենք կարդացինք
որ երբ փողը փչեց, Տերը հռչակեց Իր թագավորությունը: Այն ժամանակ Տիրոջ բոլոր թշնամիները
Նրա ոտքերի տակ կդրվեն: Եվ ինչպես որ Բրանհամ եղբայրը վերջին ժամանակվա վերջին մարգարե՜ն
էր, և մեզ բերել է այս վերջին Պատգա՜մը, որպեսզի ամեն բան բերվի սկզբնական վիճակին,
և դա այժմ կատարվո՜ւմ է մեր աչքերի առջև: Փառք Տիրոջը դրա համար: Ա՜յժմ ողջ աշխարհով
մեկ դա կատարվում է նրանց մեջ, ովքեր Հարս-համայնքին են պատկանում: Բայց պատկերացրեք,
Հայտնության 10-րդ գլխում խոստո՜ւմ է տրվում, որ յոթերորդ հրեշտակի փողի օրերումը…
Վեցն փողերն արդեն փչել են այդ պահին, և Աստծո դատաստանները հռչակվե՜լ են երկրի վրա,
և այժմ մենք մոտենում ենք Հայտնության 11-րդ գլխին, որտեղ խոսվում է Տաճարի մասին,
որ այն պետք չափվի երկու վկաների ծառայության ժամանակ, ովքեր 3.5 տարի ունենալու են
իրենց ծառայությունը, և 144000-ը ԻսրաԷլի բոլոր 12 ցեղերից պետք կնքվեն նրանց ծառայության
ժամանակ: Եվ ես այսօր կասեմ ձեզ, որ հետո պետք է բարկության գավաթները լցվեն, և դատաստաններ
են լինելու ամբողջ երկրով մեկ, որպեսզի կատարվի այն ինչ կատարվելու է Հարս-համայնքի
հափշտակությունից հետո: Այն ժամանակ կկատարվի այդ Խոսքը, որը կարդացինք, որ Տերը հռչակելու
է Իր թագավորությունը, որ Նա, Նա, ոչ թե սատանան, որի մասին էլ չի լսվելու, որը կապվելո՜ւ
է հազար տարի, և նրա հետևից դուռը կնքվելու է, որպեսզի նա չկարողանա՜ երկրի վրա չարիք
բերի, նա չի՜ երևալու երկրի վրա, բայց մեր Տե՜րն է թագավորելու երկրի վրա, Նրա՜նն է
լինելու թագավորությունը: Մեկ անգամ ևս:
—Հայտնություն 11 գլուխ, 17 Խոսքը.
«17 Գոհանում ենք քեզանից, Տէր
Աստուած Ամենակալ, որ էիր եւ ես, [եւ որ գալու
ես] որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր»:
—ԱլելուՅահ: Մենք բոլորս գիտենք, որ մեր Տերը նորի՜ց է գալու, որպես Փեսա,
որ վերցնի Իր Հարսին հարսանյաց ընթրիքին: Բայց վերջին 7 տարիներից հետո չէ՞ որ սկսվում
է թագավորելը երկրի վրա, և մենք մենք մեզ կարող ենք տեսնե՜լ դրանում, որ մենք բաժի՜ն
ենք ունենալու դրանում: Տեր մենք շնորհակալ ենք Քեզ, քո թագավորությա՜ն համար, և որ
թշնամին էլ ոչ մի չար բան չի՜ կարողանալու անել երկրի վրա, և մենք շնորհակալ ենք Տիրոջը:
Թանկագիններս, եկեք այսօր ևէդ շնորհակալ լինենք Աստծուն, որ Նա Իր գործն Իր փրկագնվածների
հետ, Իր Հարս-համայնքի հետ ավարտում է, որ շուտով Հարսը հափշտակվելու է, և ամեն բան
կատարվելու է այնպես, ինչպես որ գրվա՜ծ է Աստծո Խոսքում: Եվ գրված է. «17 Գոհանում ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ…
որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր
այս երկրի վրա»: Եվ մենք Քեզ հետ, որպես քահանաներ պետք է թագավորենք այս երկրի
վրա: Այդ ամենը կատարվելու է թանկագիններ: Եվ ես ուզում եմ ասեմ, որ այդ ամենը դռների
մոտ է: Այդ ամենն այնքան է մոտեցել մեզ, որ մենք պարզապես կարող ենք մեր գլուխները
վե՜ր բարձրացնել, և գոհանալ Աստծուց այժմ: Կա՞ էլի Գրվածքից հատված:
—Մենք այսօրվա համար վերջին հատվածն ենք կարդում: 1-ին Պետրոսի 4-րդ գլխից,
7-րդ Խոսքը: 1-ին Պետրոս, 4-րդ գլուխ, 7-րդ Խոսք.
«7 Եւ ամեն բանի վերջը մօտեցել
է, ուրեմն պարկեշտ կացէք եւ արթուն եղէք աղօթքներում»:
—Ամեն: Եղբայրներ և քույրեր, այն ժամանակ Պետրոսը Սուրբ Հոգով շարժված,
նա պարզապես պետք է գրե՜ր այս Խոսքերը մեզ համար, այսօր ապրողներիս, որ ամեն բանի վերջը մօտեցել է, և պարկեշտ ու արթո՜ւն
եղեք աղոթքներում: Այո՜, մենք պետք է արթուն լինենք մեր կյանքի բոլոր հարաբերություններում:
Օ՛, եղբայրներ և քույրեր, մեզ ոչինչ չի մնում, բացի Աստծուց շնորհակալ լինելուց: Մենք
չենք կարող շարունակել բոլոր մանրամասնություններով քննարկելը, թե ուրիշ ինչ է կատարվելու մեր ժամանակում, բայց եթե նույնիսկ
Պետրո՜սն է գրել, որ ամեն բանի վերջը մոտեցել է, ապա ի՞նչ կարող ենք ասել մե՜նք այսօր,
մենք կարող ենք ասել. Շա՜տ մոտ է, որովհետև մենք մեր աչքերի առջև տեսնում ենք աստվածաշնչյան
մարգարեությունները կատարվում են: Նայո՞ւմ ենք մենք ԻսրաԷլին, նայո՞ւմ ենք մենք Մոսկվայի՜ն,
նայո՞ւմ ենք մենք Կիևին, այս ու այն կողմ նայո՞ւմ
ենք, ամբողջ երկրով մեկ կատարվում են մարգարեությունները, և ինչպես որ գրված է. Բոլոր
ազգերը կբարձրանան Երուսաղեմի դեմ: Եվ միացյալ ազգերի կազմակերպությունն ասում է, որ
բոլոր ազգերը Երուսաղեմի դեմ են, և Գրվածքը կատարվելու է նաև այս առումով: Ամեն բան
կկատարվի այնպես, ինչպես գրված է: Եվ եղբայրներ և քույրեր, իմ սրտում այսպիսի ցանկություն
կա, բոլոր ճշմարիտ հավատացյալների՜ն բոլոր ազգերում, ժողովուրդներում և լեզուներում
ասել որպես Աստծո զավակների. Մենք ապրում ենք վերջին ժամանակաշրջանի վերջում, սա վերջին
ակնթարթն է նախքան մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը: Եվ այն որ սկզբում հափշտակությո՜ւնն
է լինելու, կլինի, իսկ հետո 7 տարիներն են անցնելու: Մենք շնորհակալ ենք Աստծուն այս
թանկագին Սուրբ Աստծո Խոսքի համար, այստեղ այս Գրքում ամեն բանի մասին գրված է, ընդհուպ
մինչև Նոր երկնքի, և նոր երկրի, և շնորհակալություն Տիրոջը: Եվ մենք տեսնում ենք թե
ինչ է լինելու հազարամյա թագավորությունում, այս երկրի վրա, և որ սատանան կապվելու
է, բայց մարդիկ շարունակելո՜ւ են ապրել: Բայց հազար տարուց հետո՜, գալու է նոր երկինքն
ու նոր երկիրը: Ո՛րքան ենք մենք շնորհակալ Տիրոջը Իր փրկագնման ծրագրի համար, որի մեջ
Նա ներառել է մեզ ամբողջովին: Աստված օրհնի բոլորիդ, այստեղից, Ցյո՜ւրիխից: Մենք մաղթում
ենք բոլոր թարգմանիչներին բոլոր ազգերում և լեզուներում Աստծո օգնությունը, որպեսզի
Նա ձեզ առաջնորդի յուրաքանչյուր լեզվում համապատասխան բառե՜ր գտնելու, որպեսզի ամեն
բան ճիշտ թարգմանվի և փոխանցվի Աստծո զավակներին: Աստված Իր գործը երկրի վրա ավարտո՜ւմ
է, մենք նորից ենք ուզում ասել այն ինչ Պետրոսն է ասել. Ամեն բանի վերջը մոտեցել է:
Եղեք պարկեշտ և արթուն, արթուն անձնական կյանքում, արթուն ամուսնության մեջ, արթուն
համայնքի կյանքում, արթուն բոլոր ոլորտներում: Մեկ անգամ էլ եմ ուզում ասել, որ մենք
այնպե՜ս ապրենք, որ Տերը տեսնի որ երկյուղի մեջ ենք ապրում: Թող որ Աստծո Շնորհը այն
բոլորի հե՜տ լինի, ովքեր լսել են Աստծո Պատգա՜մը, և հավատացե՜լ են այդ Պատգամին: Եվ
ինչպես որ ճշմարիտ է այն, որ Տերն իջավ գերբնական ամպով, և Բրանհամ եղբորը հանձնարարությո՜ւն
տվեց, բերելու Պատգամ Հիսուս Քրիստոսի վերադարձից
առաջ, որը տարածվելու է ամբողջ երկրի երեսով մեկ, այնպես էլ ճշմարիտ է այն, որ այն
տարածվել է նրա հավիտենություն գնալուց հետո: Նա բերեց Պատգամը, Լուրը, և այդ Պատգամը
տարածվե՜ց ողջ երկրի երեսով մեկ: Եվ մենք շնորհակալ ենք այս հեռարձակումների համար:
Անձնական ճամբորդություններն այլևս հնարավոր չէ, դուք տեսնո՜ւմ եք այդ ամենը, բայց
ինտերնետային հեռարձակումների միջոցով մենք կարող ենք հասնել բոլոր ազգերին, լեզուներին
և ժողովուրդներին: Եվ բոլորն ովքեր Շնո՜րհ են գտել Աստծո աչքերում, թող հավատան Աստծո
յուրաքանչյուր Խոսքին, թող որ պատրաստ լինեն լուսավորվելու Աստծո յուրաքանչյուր Խոսքով,
և Աստված նրանց կհասցնի նպատակին: Գրվածքի այս բոլոր հատվածները նորից կարդացեք, Աստված
օրհնի բոլորիդ: Մենք դարձյալ այստեղից, Ցյո՜ւրիխից ողջունում ենք բոլորին, եղբայրներին
և քույրերին, բոլոր ազգերում, լեզուներում և ժողովուրդներում: Եվ մենք համոզված ենք
նրանում, որ Տերը մեր ժամանակում կավարտի՜ Իր փրկագնման գործը: Թող Սուրբ լինի Նրա
անունը հավիտյան, թող փառավորվի և մեծարվի Նրա թանկագին արյունը, որը թափվել է մեզ
համար: Մենք շնորհակալ ենք Տիրոջն այն Ուխտի համար, որը Նա կապե՜լ է մեզ հետ, Նոր Ուխտի
արյան համար, որը թափվել է մեզ համար: Եվ բոլոր խոստումները, որոնք մեզ են տրվել, Նա
իրականացնում է մեր կյանքում: Թող փառավորվի, թող մեծարվի Նրա Հիսուս Քրիստոս անունը,
ԱլելուՅահ, Ամեն: