Լսել

2024-03-03 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2024թ. Մարտի 3, Կրեֆելդ, Կիրակի

Եղբայր Ֆրանկ.

Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, ես ձեզ ի սրտե ողջունում եմ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի թանկագին անունով: Սա այնպիսի մեծ առանձնաշնորհում է, որ մենք ապրում ենք այս ժամանակում, և որ կարող ենք հավատա՜լ մեր ժամանակի համար տրված խոստումին, որ մենք հիմա կարող ենք մասնակցություն ունենալ այն բանում, ինչն Աստված կատարում  է ներկա պահին: Ես երեկ մի քարոզ լսեցի Բրանհամ եղբորից, 1964 թվականի, իսկ հետո նա վերջում ասաց. «Դուք չէ՞ որ գիտեք, թե ի՞նչ զորավոր բան է տեղի ունեցել 1933 թվականի հունիսի 11-ին, երբ Զորավոր, գերբնական Լույսի ամպն իջավ, և հնչեց Զորավոր ձայնը. Ինչպես որ Հովհաննես մկրտի՜չն էր ուղարկվել նախքան Քրիստոսի առաջին գալո՜ւստը, այնպես էլ այն Պատգամը, որը քե՜զ է վստահվել, նախորդելու է Քրիստոսի երկրորդ գալուստին»:

Եվ մենք հստակորեն տեսնում ենք դա իր կատարման մեջ: Մովսեսը մե՜կ հանձնարարություն ուներ, որպեսզի դո՜ւրս բերի, իսկ Հեսուն մեկ ո՜ւրիշ հանձնարարություն, որպեսզի առաջնորդի խոստացված երկիրը: Եվ մենք մեր ժամանակում տեսնում ենք դա, որ Աստված միշտ ունեցե՜լ է մեկին, ում Նա կարողացել է օգտագործել, որպեսզի Իր Խոսքը լսեն, հավատան, և որպեսզի այն գործի՜ դրվի: Եվ այսպիսով, մենք շատ շնորհակալ ենք, որ կարողանում ենք հավատալ այնպե՜ս, ինչպես Գրվածքն է ասում: Եվ այսպիսով, մենք մի քանի հատվածներ կկարդանք Աստվածաշնչից, և ես խնդրում եմ, որ այնպիսի՜ դիրք ունենանք, որ դա ո՜չ թե Ֆրանկ եղբայրն է խոսում, կամ Բրանհամ եղբայրը, այլ որ Տե՝րը, Իր ուղիղ Խոսքը մե՜զ է ուղղում: Խնդրեմ:

Եղբայր Բորգ.

Մենք կարդում ենք 1-ին Կորնթացիների 1-ին գլխից, 7 և 8 Խոսքերը:  1-ին Կորնթացիներ, 1-ին գլուխ, 7 և 8 Խոսքեր.

«7 Որ դուք չպակասուիք ոչ մի շնորհքով  մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը սպասելով. 

8  Որ եւ կհաստատէ ձեզ մինչեւ վերջը՝  անմեղադրելի մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրումը»:

—Ինչպիսի հրաշալի Խոսք է: Լիարժեք վերականգնման մեջ չի լինելու ոչ մի թերություն: Եվ մենք հիմա՜ ենք տեսնում մեր պատրաստությունը: Եվ իրականում Տիրոջ առջև պետք է կանգնենք անբիծ և անարատ, երբ Նա վերադառնա իրեններին տուն տանելու: Այդպես ենք մենք դա կարդում, և այդպես էլ լինելո՜ւ է: Թող փառավորվի՜ մեր Տերը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Գործք Առաքելոցից, 14-րդ գլխի, 21-րդ Խոսքը: Գործք 14 գլուխ, 21 Խոսք.

«21 Աշակերտների սրտերը հաստատեցին, եւ  յորդորեցին որ հաստատ կենան հաւատքի մէջ. Եւ  թէ շատ նեղութիւններով պէտք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը»:

—Այո՜, և սա նույնպես լուրջ Խոսք է: Նրանք ամենուրեք հաստատում էին եղբայրների և քույրերի սրտերը: Եվ նույնը մենք ենք անում, մենք ուզում ենք որ բոլորը հաստատվե՜ն հավատքի մեջ, եթե նրանք նույնիսկ անցնում են ամենածանր փորձությունների միջով: Մենք դեռևս կտեսնե՜նք, թե ինչեր է կրել Պողոսը, թե ինչեր են կրել բոլոր մարգարեները, և թե այժմ ինչերի միջով են անցնում Աստծո ճշմարիտ զավակները՝ ընտանիքներում, ամուսնություններում, ու այն ինչ վերաբերվում է հիվանդություններին, ծերությա՜ն ժամանակ, և այն ինչ պատահում է երիտասարդների հետ, ներկա ժամանակում այնպես է, ինչպես երբևէ չի եղել: Եթե Աստված թո՜ւյլ է տալիս որևէ բան, ապա Նա հսկո՜ւմ է դրա վրա, որպեսզի տա ե՜լքն այնպես որ մենք կարողանանք տանել: Աստծո մոտ ամեն բան հնարավոր է, և մենք այն դիրքի՜ն կհասնենք, որ բժշկության հրաշքները կկատարվե՜ն ուղղակի ձևով, մեր աչքերի առջև: Տերն այսօր էլ նո՜ւյնն է, և մենք շնորհակալ ենք դրա համար: Մխիթարվա՜ծ եղեք ձեր խնդիրների մեջ Տիրոջ անունով: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 2-րդ Կորնթացիների, 11-րդ գլխից, 24 և 25 Խոսքերը: 2-րդ Կորնթացիներ, 11-րդ գլուխ, 24 և 25 Խոսքեր.

«24 Հրէաներիցը հինգ անգամ՝  քառասունից մէկը պակաս ծեծ ընդունեցի։ 

25 Երեք անգամ ձաղկով ծեծուեցայ.  մէկ անգամ քարկոծուեցայ.  երեք անգամ նաւակոծ եղայ. Մի ցերեկ ու գիշեր անդնդումը մնացի»:

—Այստեղ Պողոսը թվարկում է, թե ինչերի միջո՜վ է նա անցել, քանի որ Աստծո Խոսքի քարոզիչն է եղել: Եղբայրներ և քույրեր, Աստծո ծառաներն ամենածանր ճանապա՜րհը պետք է անցնեն: Մնացած բոլորը տանջվում են նրանց հետ, իրենց դժվարություններն են տեսնում, բայց ամենածանր փորձությունները նրա՜նց են բաժին հասնում, ովքեր Աստծո՜ւց են ուղարկված: Դրա համար մեր Տերն ասաց. Մարգարեներից ո՞րին չհալածեցիք… և այլն: Եկեք շնորհակալություն հայտնենք Տիրոջը, ով մեզ առաջնորդեց ամենածանր փորձությունների միջով, որպեսզի ընտրվածները նպատակի՜ն հասնեն: Եղբայրներ և քույրեր, մենք միայն պետք է շնորհակալ լինենք, և վստահե՜նք Տիրոջը, և իմանա՜նք, որ Նա ամեն բան կկատարի փառավոր ձևով: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 2-րդ Կորնթացիների 12-րդ գլխից, 10-րդ Խոսքը:  2-րդ Կորնթացիներ, 12-րդ գլուխ, 10-րդ Խոսք.

«10 Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար.  որ երբոր տակարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ»:

—Շնորհակալությո՜ւն լինի Տիրոջը: Նա անցա՜վ այդ բոլոր փորձությունների միջով, բոլոր այդ հետապնդումների միջով, բայց եղբայրներ և քույրեր, եթե մենք մտածենք մեր սիրելի Տիրոջ և Փրկչի մասին, Նրա ամբողջ ժամանակի մասին՝ ընդհուպ մինչև չարչարանքնե՜րը, այնտեղ ոչինչ չկար բացի զրպարտությունից, մեղադրանքներից: Տարբեր անուններ էին հնչեցնում Նրա հասցեին, ինչպես միայն կարողանում էին: Բայց չէ՞ որ Աստծո կամքը կատարվե՜ց Նրա միջոցով: Նույնը մեզ հետէ նաև: Մենք անցնում ենք հնարավոր ամեն ինչի միջով: Եթե ես մտածեմ միայն այն մասին, որ իմ մասին տարբեր լուրե՜ր են տարածել, ապա ինձ մոտ ամեն բան այլ է դառնում: Բայց ես շնորհակալ եմ, դա պարզապես այդպես է, որ Աստծո ծառաներն անցնում են ամենածանր մեղադրանքների միջով, և ամենասարսափելի զրպարտանքներով: Ոչինչ ավելի սարսափելի չէ, քան այն ինչ ապրել են Աստծո ծառաները: Երբ 1979 թվականին իմ մասին լուրեր էին տարածել, որ իբր ես շնացո՜ղ եմ, ես հոմոսեքսուալիստ եմ, հակաքրիստո՜ս եմ, Հարս-եկեղեցուն գայթակղեցնո՜ղն եմ, այդ ամենը տարածել էին, նույնիսկ գրավո՜ր էին տարածել: Բայց իմ մեջ ոչինչ չփոխվեց, և ես շնորհակալ եմ Աստծուց, որ Նա ինձ առաջնորդեց այդ բոլոր բաների միջով, և Նա դա անելու է մինչև վերջ: Եվ բոլոր ընտրյալները չպե՜տք է հավատան որևէ զրպարտության, այլ կհավատան որ Աստված տվել է աստվածային կոչո՜ւմը, և որ մարգարեն՝ Վիլլիամ Բրանհամը հաստատել է Աստծո տված կոչո՜ւմը, և որ աստվածային կոչումը անցած 60 տարիներին կատարվե՜լ է ամբողջ աշխարհով մեկ, և իրականացել: Շնորհակալություն Տիրոջը, և ես նո՜ւյնպես անցել եմ ամենածանր փորձությունների միջով: Եկեք շարունակե՜նք կարդալը:

—Մենք կարդում ենք Հակոբոսի ուղերձից, 5-րդ գլխից, 11-րդ Խոսքը: Հակոբոսի ուղերձ, 5-րդ գլուխ, 11 Խոսք.

«11 Ահա համբերողներին երանի ենք տալիս.  Յոբի համբերութիւնը լսել էք, եւ  Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք.  որ Տէրը բազմագութ է եւ ողորմած»:

—Ամեն: Մենք իսկապես կարող ենք Աստծո մարդու՝ Հոբի 42 գլուխն էլ կարդանք: Եվ հենց սկզբից տեսնում ենք փլուզում, փլուզում, փլուզում, իսկ հետո բոլոր որդիներն ու դուստրեը մի հատուկ ընթրիքի մեջ էին, և ահա գալիս է մրրիկը և բարձրացնում այդ կառո՜ւյցը, և բաց թողնում նրանց բոլորի վրա: Եվ բոլորը մեկ ակնթարթում մահանում են: Մտածե՜ք միայն, ամբո՜ղջ ընտանիքը, քանի՞սն էին նրանք, երեք որդի և յոթ դուստր, կամ երեք դուստք և յոթ որդի, ամեն դեպքում մեկ ակնթարթում նրանք այլևս չկային: Եվ ի՞նչ կատարվեց հետո, Հոբը նստել էր մոխրի վրա, և նրա կինը ևս կատարյալ հուսալքության մեջ էր, և նրա մոտ եկավ և ասաց. Աստծուց հրաժարվիր և մեռիր: Այո՜, այդքան սարսափելի կերպով կարող են փորձություններ գալ հավատացյալի վրա: Եվ Հոբը նո՜ւյնպես զորավոր Աստծո մարդ էր, և այդ պատճառով էին այդ ծանր փորձությունները, և հետո վե՜րջը, վերջն օրհնված էր, նա վերջում կրկնակի՜ ստացավ, այն ինչ ուներ սկզբում: Աստված լիարժեք վերականգնում տվեց: Դրա համար Հոբը մեզ օրինակ է տրված: Մենք կշարունակենք կարդալը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եփեսացիների ուղերձից, 6-րդ գլխից, 10-ից 12 Խոսքերը: Եփեսացիներ 6-րդ գլուխ, 10-ից 12 Խոսքեր: Ես կարդում եմ 10-րդ Խոսքը.

«10 Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով  եւ նորա զօրութեան կարողութիւնովը»։

Սա ուղղված է մեզ բոլորիս: Վերջապես զորացե՜ք Տիրոջմով, և Նրա զորության կարողությունով, որպեսզի մենք կարողանանք հաղթողնե՜ր դառնալ, և որպեսզի մեր բոլոր փորձություններում չփլուզվե՜նք, այլ որ արիությո՜ւն ունենանք, մինչև որ Աստծո հաղթանակը կհայտնվի: Այո՜: Միայն կարող ենք Աստծուն շնորհակալ լինել, և փառավորե՝լ Նրա անունը: Խնդրեմ:  

Կարդում եմ Եփեսացիների 6-րդ գլխի 11 Խոսքը.

«11 Եւ  Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ»:

Թող Տերդ դա Շնորհի ինձ, թող Տերը դա Շնորհի բոլորին, որպեսզի մենք հագնենք Աստծո սպառազինությունը, և որպեսզի կարողանանք վերցնել հոգևոր սո՜ւրը, որը անհրաժե՜շտ է պատերազմում: Եվ դա Աստծո Խո՜սքն է: Եվ այստեղ ես ուզում եմ, և իհարկե նաև կարող եմ ինչ-որ բա՜ն ասել. Բրանհամ եղբայրը չէ՞ որ 1965 թվականի դեկտեմբերի 24-ին տո՜ւն վերցվեց, և ես չէ՞ որ տեսա՜ նրան գերբնական ամպով բարձրանալիս, բայց հետո եկավ դեկտեմբերի 31-ը, 1965 թվականի դեկտեմբերի 31-ին, վերջին երեք ժամերին Խոսքը եղավ ինձ. «Իմ ծառա, Ես Իմ Թուրը դրել եմ քո ձեռքում»: Նախկինում թուրը Բրանհամ եղբոր ձեռքում էր, երբ նա սարերում աղոթքների մեջ էր, և փնտրում էր Աստծո երե՜սը: Իսկ ա՜յժմ, իմ ծառայությունն ըսկսեուց առաջ, Թուրը դրվեց իմ ձեռի մեջ: Եվ ես կասեմ ձեզ. Դուք կարող եք բացել որ հատվածը կուզեք, Խոսքի սրությունը լսվում է ամենուր:  Եվ մենք շնորհակալ ենք Աստծուն, որ Նրա Խոսքը երբեք դատարկ չի վերադառնում, այլ իրականում կատարում է այն, ինչի համար ուղարկվել է:

Եվ հետո միգուցե հակիրճ նշեմ հաջորդ օրինակը։ 1966 թվականի հունվարի 19-ին մի արտառոց բա՜ն տեղի ունեցավ, դուք գիտե՜ք, որ Բրանհամ եղբայրը խոսեց մի հին շենքի և նոր վրանի մասին, որտեղ պետք է բերեր պատգամը: Եվ 1966 թվականի հունվարի 19-ին, ես տեսա՜ այս հին շենքը։ Դրա մեջտեղում դեռևս կային փայտե սյուներ և աղյուսե շարվածք։ Բայց, ահա թե ինչ. Ներքևում դուք մտնում եք այս շենքը, և երբ առաջ եք անցնում, դուրս ես գալիս միանգամից նոր վրանի մեջ: Եվ եթե շենքի լայնությունը 50 մե՜տր էր, ապա վրանինը նույնպես 50 մետր էր։ Բայց Տերն ինձ այնպես առաջնորդեց, որ ես մտա հին շենքը, բարձրացա փայտե աստիճաններով, անցա սրահի բոլոր աստիճաններով մինչև առաջին շարքը, և նստեցի ու նայեցի շուրջս։ Դա մի տոնական վրան էր, ոչ թե այնպիսի վրան որն այստեղ կարող ենք տեսնել, այլ տոնակա՜ն վրան, հրաշալի մի բան: Եվ ես շատ զարմացած էի, այն առաջին պահին դատարկ էր, երբ ես նայում էի: Իսկ հետո, այն լցվեց, այն լցվե՜ց: Եվ եղավ Խո՜սքը՝ անգլերեն լեզվով. «Այժմ եկել է քո ժամանակը, իջի՜ր աստիճաններով և մոտեցիր»: Ես վեր կացա և իջա՜ աստիճաններով։ Եվ այսպես ասեմ. Եթե սա շենքն էր, ապա այստեղ գեղեցիկ մեծ վրանն էր, ապա ես իջա այստեղ: Այդտեղ մի միջանցք կար, իսկ անմիջապես կողքին՝ Բրանհամ եղբոր հարթակն էր, հենց այստեղ՝ այս շենքից մեկ մետր հեռավորության վրա։ Եվ ես ստիպված էի անցնել և կանգնել ամբիոնում, և հետո հնչեց ձա՜յնը. «Հիմա շրջվիր դեպի ժողովո՜ւրդը և ասա, որ Տիրոջ գալուստը մոտ է»։ Եվ այսպես սկսվեց այդ, այն որ ես Շնորհքով կարողացա բերել Աստծո Պատգամը Աստծո հանձնարարությամբ: Եվ նորից ու նորից Տերը հրահանգնե՜ր էր տալիս, թե ինչպես և ի՜նչ պետք է անեմ: Օրհնյալ լինի նրա սուրբ անունը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եփեսացիների 6-րդ գլխի 12 Խոսքը.

«12 Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ  իշխանութիւնների եւ պետութիւնների հետ,  այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են»:

—Բայց նաև՝ սիրելի եղբայրներ և քույրեր, և հատկապես սա ուղղված է բոլոր ծառայող եղբայրներին. Մենք կարող ենք հրամայե՜լ թշնամուն, իսկապես կարող ենք հրամայե՜լ Հիսուս Քրիստոսի անունով.

«Դու պարտված ես խաչի վրա, Գողգոթայի վրա, դու իրավունք չունես, ոչ մի իրավունք չունես իմ վրա:

Ես փրկագնված եմ, Նոր Ուխտի արյունը հոսե՜ց ինձ համար։

Ես Հիսուս Քրիստոսի սեփականությո՜ւնն եմ:

Հեռացիր, Սատանա, հեռացիր Հիսուսի սուրբ անունով:

Ես քեզ հրամայում եմ կենդանի Աստծո Խոսքի հեղինակությա՜մբ»:

Պարզապես պետք է քաջությո՜ւն ձեռք բերել, եղբայրներ և քույրեր, իսկապես հավատալու... Ահա թե որտեղից է գալիս հավատքը՝ հավատքը գալիս է քարոզչությունից:

 

Եվ այս քարոզից կարող է բխել ճշմարիտ, կենդանի, գործող հավատքը, որին Սատանան պետք է ուշադրություն դարձնի. Որ Արյունով գնված բազմությո՜ւն կա, Աստծո Գառան հարսնացո՜ւ կա։ Կան փրկագնվածներ, որոնց մեջ նա այլևս բաժին չունի։ Թող Աստված իսկապես օգտագործի այս պարզ քարոզը հենց դրա համար, քանի որ այսպես է Գրված.

«Հավատքը գալիս է լսելուց, լսելը Աստծո Խոսքից»: [Հռոմեացիներ 10.17]

Ալելո՜ւիա, ալելո՜ւիա: Քարոզը գալիս է ո՜չ թե ինձանից, ո՜չ թե Բրանհամ եղբորից կամ Պողոս եղբորից, այլ Աստծո Խոսքի՜ց, որը կրում էին Աստծո մարդիկ, որոնց միջոցով Աստված կարող էր Խոսել: Եվ Խոսքը դատարկ չի վերադառնում, նույնիսկ հիմա և այսօր։ Եվ այսօր, երբ մենք լսում ենք Նրա ձայնը Նրա խոսքում, ապա կկատարվի այն, ինչ Աստված Իր Խոսքում խոստացել է ձեզ և ինձ և մե՜զ: Խնդրեմ:

—Կարդում ենք Կողոսացիների 2-րդ գլխից, 15 Խոսքը: Կողոսացիներ 2-րդ գլուխ, 15 Խոսք.

«15 Իշխանութիւններին եւ պետութիւններին  մերկացնելով, յայտնապէս խայտառակեց եւ նորանց յաղթանակեց իրանում»:

—Ալելույա՜: Եղբայրներ և քույրեր, սա է Գողգոթայի խաչի վրա տեղի ունեցած հաղթանակի աստվածային փաստը։ Մեր Փրկիչը թափեց Իր արյունը՝ Նոր Ուխտի արյունը: Մենք գնված ենք, մենք Տիրոջ սեփականությունն ենք։ Սատանան այլևս որևէ իրավունք չունի մեր մեջ: Մենք ազատագրվել ենք, ազատագրվել ենք ողջ ստրկությունից, այն ամենից, ինչ կանգնած է եղել մեր ճանապարհին՝ Աստծո արքայության: Եվ թող իսկապես այնպե՜ս լինի, որ Աստծո հաղթանակը ակնհայտ դառնա նաև մեր անձնական կյանքում՝ բոլոր երիտասարդներիս մեջ, բոլորիս մեջ, որ մենք այս աշխարհին չպատկանենք, այլ Տիրոջ սեփականությունը լինենք, և որ Նրա հաղթանակը մե՜ր հաղթանակն է, և Նրա նվաճումը մե՜ր նվաճումն է։ «Որովհետև նրանք հաղթեցին Գառան արյունով և վկայության խոսքով»: [Հայտնություն 12.11]

Ամեն բան պետք է հասնի այս կետին, որ Աստծո սուրբ Խոսքը դառնա է Աստծո կենդանի վկայությո՜ւն՝ արյունով գնված բազմության մեջ, և որ Տերը կարողանա ավարտի՜ն հասցնել Իր գործը մեր միջոցով: ԱլելուՅահ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հովհաննեսի 17-րդ գլխից, Խոսքը: Հովհաննես 17 գլուխ, 6-րդ Խոսք.

«6 Քո անունը յայտնեցի այն մարդկանց,  որ աշխարհքիցը տուիր ինձ. քոնն էին, եւ ինձ տուիր նորանց. եւ քո խօսքը պահեցին»:

—Ալելո՜ւՅահ: Այստեղ մենք իրականում ունենք մեկ այլ ամփոփում, թե ինչ է տեղի ունեցել: «6 Քո անունը յայտնեցի այն մարդկանց,  որ աշխարհքիցը տուիր ինձ. քոնն էին, եւ ինձ տուիր նորանց. եւ քո խօսքը պահեցին». Ասաց մեր Տերը: Ալելո՜ւՅահ: Նրանք պահել են Քո Խո՜սքը։

Համառոտ ևս մի քանի հատվածներ կկարդանք և առաջ կշարժվենք:

—Մենք կարդում ենք Հովհաննես 17-րդ գլխից, 9-րդ Խոսքը: Հովհաննես 17-րդ գլուխ, 9-րդ Խոսք.

«9 Ես նորանց համար եմ աղաչում,  ոչ թէ աշխարհքի համար եմ աղաչում. այլ նորանց համար՝ որ ինձ տուիր, որ քոնն են»:

—Ալելո՜ւՅահ: Շատ հակի՜րճ. նրանք Քո սեփականությո՜ւնն են, Քե՜զ են պատկանում։ Թող փառավորվի՜ Տերը: Դու Տիրոջն ես պատկանում, օրհնյա՜լ լինի Նրա անունը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հովհաննեսի 17-րդ գլխից, 14 և 15 Խոսքերը: Հովհաննես 17 գլուխ, 14 և 15 Խոսքեր.

«14 Եւ քո խօսքը նորանց տուի,  եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն,  ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։  15 Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց.  այլ որ նորանց պահես չարիցը»:

—Օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը։ Սիրելի եղբայրներ և քույրեր, դուք բոլորդ գիտեք, որ Հովհաննես 17-ը մեր Տիրոջ աղոթքն է: Ո՜չ թե Խոսք է, ո՜չ թե քարոզ, այլ աղոթք մեր Փրկչի կողմից, ուղղված Շնորհի Գահին:  Եղբայրներ և քույրեր, մեր Տերը ո՜չ միայն փրկագնեց մեզ, ո՜չ միայն ներում շնորհեց մեզ, ո՜չ միայն բժշկություն, ո՜չ միայն հավիտենական կյանք, այլ Նա աղոթեց մեր համար:

«Նրանք Քոնն են»՝ այսպե՜ս ասաց Նա Իր Հորը: Եվ Նրա Հայրը դարձավ մեր Հայրը. ուստի աղոթում ենք.

«Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի Քո Անունը»։

Հովհաննես 17-ը բոլորը պետք է նորի՜ց կարդան, դանդաղ աղոթքով: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հովհաննես 17-րդ գլխից, 18-րդ Խոսքը: Հովհաննես 17-րդ գլուխ, 18 Խոսք.

«18 Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհք, ես էլ նորանց ուղարկեցի աշխարհք»:

—Փա՜ռք Տիրոջը: Ինչպես Նա ուղարկվեց փրկագնումը կատարելու, այնպես էլ մենք ուղարկված ենք աշխարհ՝ հռչակելու փրկության աստվածային Պատգամը, որ փրկագնումը կատարվել է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր սահմանված են Տիրոջ հետ լինելու հավիտենության մեջ, կարողանան հավատալ: Ամեն ինչ միասին է: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հովհաննես 17-րդ գլխից, 20-րդ Խոսքը: Հովհաննես 17-րդ գլուխ, 20 Խոսք.

«20 Բայց ոչ թէ միայն նորանց համար եմ աղաչում, այլ նորանց համար էլ, որ նորանց խօսքովը կհաւատան ինձ»:

—Փա՜ռք Տիրոջը: Դուք բոլորդ ուշադիր լսեցի՞ք: Նա չէր խոսում միայն նրանց փոխարեն, ովքեր նստած էին իր առջև:

«Ես աղոթում եմ ոչ միայն նրանց համար, այլ բոլոր նրանց, ովքեր կհավատան փրկության աստվածային Պատգամի քարոզչության միջոցով»: Տերն արդեն աղոթել է բոլոր փրկագնվածների համար, ովքեր հավատալու են 2 հազարամյակների ընթանցքում: Եվ Նա մեզ համար աղոթեց այն ժամանակ, և մենք շնորհակալ ենք Նրան դրա համար:

Դա բացարձակապես կատարյալ փրկագնում է: Ամե՜ն:  Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հովհաննես 17-րդ գլխից, 21-րդ Խոսքը: Հովհաննես 17-րդ գլուխ, 21 Խոսք.

«21 Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու,  Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն. որ աշխարհքը հաւատայ, թէ դու ուղարկեցիր ինձ»:

—Փա՜ռք Տիրոջը։ «Որպեսզի նրանք բոլորը մեկ լինեն»: Որ ո՜չ մի բաժանում, ո՜չ մի կարծիք, ո՜չ մի տարօրինակ բան չի մտնում դրա մեջ, այլ միայն որ բոլորը կարողանան Աստծո Խոսքին հավատալ և հնազանդվել: «Որպեսզի նրանք բոլորը մեկ լինեն»: Հոգու միասնությունը Աստծո արդյունքն է փրկագնվածների մեջ, որպեսզի Նա կարողանա բացահայտել, կամ դրսևորել Իրեն Իր ողջ Զորությամբ: Սկզբում եկեղեցին մեկ սիրտ ու մեկ հոգի էր, և այդ պատճառով Աստված կարողացավ այդքան զորավար կերպով բացահայտել Իրեն: Թող բոլորն ովքեր ունեն իրենց սեփակա՜ն կարծի՜քը, լռեն։ Թող բոլոր նրանք, ովքեր լսում են Աստծո խոսքը, հիմա չլսեն ուրիշ ոչինչ, այլ միայն Աստծո սուրբ Խոսքը, որպեսզի հասնենք կատարյալ միության, և Աստծո զորավոր գործը կարողանանք վերապրել: Դա մեր Տիրոջ աղո՜թքն է, և ես հավատո՜ւմ եմ, որ Նրա աղոթքը պատասխանվեց: Եվ ես հավատում եմ, որ եկեղեցին կվերականգնվի, և բոլորը կունենան Աստծո երկյուղը, կունենան ճշմարիտ հավատքը, Հոգու պտուղները, Հոգու պարգևները, որ ամեն ինչ կվերադառնա սկզբին: Եվ որ բացարձակապես ոչ մի ուսմունք չի բերվի, որը բաժանումներ է բերում, այլ միայն այն ինչ գրվա՜ծ է, և դա մեզ միավորում է մեկ գլխի ներքո՝ Հիսուս Քրիստոսի։ Օրհնյա՜լ լինի Նրա անունը։ Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հովհաննես 17-րդ գլխից, 22-րդ Խոսքը: Հովհաննես 17-րդ գլուխ, 22 Խոսք.

«22 Եւ ես այն փառքն՝ որ ինձ տուիր՝ նորանց տուի,  որ մէկ լինեն՝ ինչպէս մենք էլ մէկ ենք»:

—Տեսնու՞մ եք, թե ինչի մասին է խոսքը, եղբայրներ և քույրեր։ Ես նրանց տվել եմ այն ​​փառքը, որ Դու ես ինձ տվել, Ես դա տվել եմ նրանց։

Ի՞նչ ես դու ստացել Աստծո փառքից: Ի՞նչ ունեմ ես։ Ի՞նչ ունենք մենք։ Օ՜, մեզ անհրաժեշտ է Աստծո գերբնական գործը մեր մեջ այնպես, ինչպես սկզբում էր, որպեսզի այս աղոթքը նույնպես կատարվի: Եվ դա տեղի կունենա, փառք Տիրոջը դրա համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հովհաննես 17-րդ գլխից, 24-րդ Խոսքը: Հովհաննես 17 գլուխ, 24 Խոսք.

«24 Հայր, նորանք որ ինձ տուիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նորանք էլ ինձ հետ լինեն. որ իմ փառքը տեսնեն, որ տուիր ինձ.  որովհետեւ աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ»:

—Օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը։ Նորից եմ ասում.

Սիրելի եղբայրներ և քույրեր, կրկին ու կրկին կարդացեք մեր Տիրոջ այս աղոթքը՝ և խնդրելով Նրան. «Տեր, կատարիր այն իմ կյանքում: Թող դա կատարվի այնպես, ինչպես սկզբից մինչև վերջ ասացիր քո աղոթքում և բերեցիր Աստծո առջև»։

Թող դա կատարվի՜ բոլորիս հետ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եփեսացիս 5-րդ գլխի 20-րդ Խոսքից

Եփեսացիս 5-րդ գլուխ, 20 Խոսք.

«20 Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հօրիցը՝ մեր  Տէր Յիսուս Քրիստոսի անունովը»:

—Մենք ուզում ենք նաև այս Խոսքը. սիրելի եղբայրներ և քույրեր, կապել Խոսքի սկզբի քննարկման հետ: Շնորհակալ եղեք Աստծուն ամեն իրավիճակում, ամեն փորձության մեջ, այն ամենի միջով, ինչի միջով մենք պետք է անցնենք, յուրաքանչյուր հիվանդության, ամեն ինչի միջով: Ամեն իրավիճակում շնորհակալություն հայտնեք Աստծուն, որովհետև Նա այդպես է ուզում, որպեսզի մենք չերկմտենք, չհուսահատվենք, այլ շնորհակալ լինենք, որ Տերն ամեն ինչ փառահեղ կերպով դուրս բերի, և  Նա Իր հաղթանակը կբացահայտի: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Աստվածաշնչի վերջին հատվածը այսօրվա համար, Եբրայեցիների 10-րդ գլխից, 36 և 37 Խոսքերը:

Եբրայեցիս 10 գլուխ, 36 և 37 Խոսքեր.

«36 Որովհետեւ համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ կամքն անելով  խոստմունքն ստանաք։ 

37 Որովհետեւ  միայն մի քիչ ժամանակ էլ,  եւ նա որ գալու է՝ կգայ եւ չի ուշանալ»:

—Փառք ու գոհությո՜ւն մեր Տիրոջը: Ես իսկապես կցանկանայի կարդալ Աստվածաշնչի այս հատվածը յուրաքանչյուր քարոզի վերջում, և խորհո՜ւրդ տալ այն բոլորին: Կարճ ժամանակ կանցնի, և եկողը կգա ու չի ուշանա։ Մի՞ թե չենք տեսնում, սիրելի եղբայրներ և քույրեր, թե ինչ է կատարվում երկրի վրա, ամբողջ աշխարհում: Մի՞ թե ժամանակի նշանները պարզ ձայնով չեն խոսում։ Արդյո՞ք մենք չպետք է բարձրացնենք մեր գլուխները, ինչպես գրված է. «…Որովհետև ձեր փրկագնումը մոտենում է»։

Մի՞թե մենք կարիք չունենք նորից ու նորից կարդալու այն, ինչ ասել է մեր Տերը. «Երբ տեսնեք, որ այս ամենը կատարվում է, բարձրացրեք ձեր գլուխները»: Մի՞ թե մենք չպետք է նորից ու նորի՜ց կարդանք Աստվածաշնչի բոլոր հատվածները և շնորհակալություն հայտնենք Տիրոջը, որ իսկապես հասել ենք Շնորհի ժամանակաշրջանի ավարտին, և որ Տերը կավարտի՜ Իր գործը Իր եկեղեցու՝ Իր Հարս-համայնքի հետ, և հետո կգա որպես Փեսա նրանց տուն տանելու՝  հարսանյաց ընթրիքի: Իսկ ԻսրաԷլի հետ նույնպես մենք տեսնում ենք, որ ամեն ինչ կատարվում է։ 2000 տարի անց ԻսրաԷլը կրկին պետություն է, բայց պետք է անցնի այնքան պայքարների ու փորձությունների միջով, մինչև հասնի այն վիճակին, որն արդեն կանխասված էր Աստծո Խոսքում, որ ամեն ինչ անսպես կլինի, որ ազգերը կգան Երուսաղեմ: Այլևս ոչ թե կռվելու, այլ Աստծո խոսքերը լսելու համար, որովհետև Խոսքը նորից դո՜ւրս կգա Երուսաղեմից և ուսմունքը Սիոն սարից։ Բոլոր պատերազմից հետո, որոնց համար մենք շատ ենք ցավում, բոլոր մահերից հետո, բոլոր արյունահեղություններից հետո, ամեն ինչից հետո, ամեն ինչից հետո խաղաղությո՜ւն կլինի: Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը, որ այժմ, տեղի կունենա հարվածը հարվածի հետևից, արագ և հաջորդաբար, և Տիրոջ վերադարձը իսկապես մոտ է:

Եվս մեկ հորդոր բոլոր եղբայրներին. Խնդրում եմ, վերցրեք միայն այն, ինչ գրված է Աստծո Խոսքում, և քարոզեք միայն այն, ինչ ասում է Աստծո Խոսքը: Փա՜ռք մեր Տիրոջը։ Նա կանչում է բոլոր ազգերից: Եթե ​​դուք իմանայիք, թե ինչ է կատարվում այս պահին, որ բոլոր ժողովուրդներն իսկապես լսում են, և թարգմանությունը շարունակվում է և թարգմանվելու է բոլոր լեզուներով մինչև աշխարհի ծայրերը: Վերջին Պատգամը ուղարկվել է, և հետևաբար կկատարվի. «Փրկության այս Պատգամը պետք է քարոզվի որպես վկայություն բոլոր ազգերին, և այդ ժամանակ կգա վերջը», և վերջը կգա ճիշտ այնպես, ինչպես որ գրված է:

Փրկության Պատգամը յուրաքանչյուրի մեջ կիրագործի այն, ինչի համար ուղարկվել է: Փա՜ռք մեր Աստծուն։ Եվ եղբայրներ և քույրեր, օրհնվա՜ծ եղեք, ձեր բոլոր փորձությունների մեջ, ձեր բոլոր նեղությունների մեջ: Զորացե՜ք հավատքի մեջ, նոր քաջությո՜ւն վերցրե՜ք, վստահե՜ք Տիրոջը: Նա ամեն ինչ կարգի կբերի:

Մենք գովաբանո՜ւմ ենք Գառան արյունը, մենք գովաբանում ենք Աստծո Խոսքը և գովաբանում ենք Սուրբ Հոգուն, ով առաջնորդում է մեզ դեպի ամբողջ ճշմարտությունը: Եվ Աստծո հաղթանակը ձե՜րն է և իմը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով:

Ամեն:

 

Բովանդակություն