2024թ. Փետրվարի 4, Կրեֆելդ, Կիրակի
Էվալդ
Ֆրանկ.
Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, ես ողջումում
եմ ձեզ բոլորիդ իմ ամբողջ սրտով, Հիսուս Քրիստոսի՝ մեր սիրելի Փրկչի անունով: Մենք
առաջ ենք շարժվել ժամանակի մեջ, և Տիրոջ վերդարձն իսկապես շատ մոտ է: Եվ մենք շնորհակալ
եք Տիրոջն այն ամենի համար, ինչ արդեն կատարել է, և Նրան շնորհակալ ենք այն բանի համար,
որ մենք կարող ենք մասնակցություն ունենալ այն բանում, ինչ Նա կատարում է ներկա պահին:
Եվ դա չէ՞ որ տեղի է ունենում ԻսրաԷլի հետ, ազգերի հետ, ինչպես նաև բնական ոլորտում,
հոգևոր ոլորտում, ամեն բան կատարում է այնպես, ինչպես որ նախապես ասվել է վերջին ժամանակի
համար: Եվ այդ պատճառով մենք այսօր մի քանի շատ կարևոր հատվա՜ծ կդիտարկենք Աստվածաշնչից:
Սիրելիներ, մենք բոլորս արդեն հասկացել ենք, թե ի՞նչ է կատարվել մեղքի անկման հետևանքով,
որ բոլոր արարչագործությունը, բոլոր մարդկությունն ընկել են սատանայի տիրպետության
տակ: Եվ մենք սպասում ենք, որ Տերն Իր բոլոր թշնամիներին Իր ոտքերի տա՜կ է դնելու:
Նա արդեն հաղթել է նրանց, բայց մենք սպասում ենք մինչև որ նրանք Նրա ոտքերի տակ կլինեն:
Եվ այսպիսով, թող որ Տերը Շնո՜րհ անի, որպեսզի մենք կարողանանք Աստվածաշնչից մի քանի
հատվածներ դիտարկենք, որոնք մեզ կտանեն այնտեղ, որտեղ Տերը կվերցնի թագավորական տիակալությունը,
և որտեղ որ մենք Նրա հետ պետք է թագավորենք: Բաց նախապես խոսքը գնում է այն մասին,
թե ինչպես է Տերը մեր՝ համայնքի՜, և ԻսրաԷլի հետ կատարել է այն ինչ խոստացված է եղել,
և ինչը դեռևս կատարվելու է: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը վերջին ժամանակների նշանների
համար: Մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ Նա մեզ Շնորհ է արել որպեսզի հասկանանք, որ նախքան
մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի վերադա՜րձը, համայնքում, Աստծո հանձնարարությամբ բերվել
է վերջին Պատգամը: Եվ այս Պատգամը մենք իսկապես, անցած տարիներին, ավելի քան 60 տարի,
տարել ենք ամբողջ աշխարհով մեկ: Եվ ա՜յժմ մենք սպասում ենք, որ Տերը կատարի Իր գործը:
Խնդրում եմ, բացվե՜ք Խոսքի համար, խնդրում եմ, լսե՜ք ուշադիր, խնդրում եմ հավատացե՜ք,
և թող իրականում այնպե՜ս լինի, որ Տերը կարողանա յուրաքանչյուրի հետ խոսե՜լ անձամբ:
Այժմ Բորգ եղբայրը կկարդա մեր համար: Խնդրեմ:
—Կարդում ենք Հռոմեացիների 1-ին գլխից, 1 և 2 Խոսքերը:
Հռոմեացիներ 1-ին գլուխ, 1 և 2 Խոսքեր.
«1 Պօղոս Յիսուս
Քրիստոսի ծառայ՝ կանչուած առաքեալ՝ Աստուծոյ
աւետարանի համար որոշուած,
2
Այն որ առաջուց խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը»:
—Եվ այստեղ մենք նույնպես ասում ենք. Ամեն: Աստծուց ուղիղ
ձևով կանչվել էր, որպեսզի հռչակի ա՜յն, ինչն Աստված մարգարեների միջոցով, նախապես հռչակել
էր տվել, այն ինչ կատարվելու է և այն ինչն արդեն կատարվել է: Եվ դրանով ամեն բան նկատի՜
էր առնվել՝ Փրկչի ծննդից սկսած, մինչև Հարս-համայնքի կատարելագործումը, ընդհուպ մինչև
հափշտակությունը: Եվ այսպիսով, մենք շատ, շատ շնորհակալ ենք, որ աստվածային կոչում
է եղել, լինեն դա մարգարեները, լինեն դա առաքյալները, դա չէ՞ որ Աստծո կոչո՜ւմն է եղել,
որով հնարավոր է եղել հռչակել Աստծո փրկագնման ծրագիրը: Եվ սիրելի եղբայրներ և քույրեր,
այժմ ես սա ասում եմ ամենայն խոնարհությամբ. Ինձ ի՞նչով կոգներ այն, որ ես կարողանայի
ասել, որ Պողոսը Աստծո՜ւց էր կանչված եղել, եթե ես կարողանայի ասել, որ Բրանհամ եղբայրն
Աստծո՜ւց է կանչված եղել, մի՞ թե ես այդ դեպքում իրավունք կունենայի հռչակելու այն,
ինչն Աստված սուրբ մարգարեների միջոցով նախապես հռչակե՜լ էր, եթե ես անձամբ չունենայի
ոչ մի աստվածային կոչո՜ւմ դրա համար: Աստվածային կոչո՜ւմը, դա չէ՞ որ Աստծո փրկագնման Պատգամը հռչակելու նախապայմա՜նն է: Եվ այդ պատճառով, ես
ամենայն խոնարհությամբ կարող եմ վկայակոչել 1962 թվականի ապրիլի 2-ի կոչումը: Ես այստեղ
չե՜մ խոսում որևէ համայնքի հանձնարարությամբ, այլ Աստծո՜ հանձնարարությամբ, և քարոզում եմ թանկարժեք և սուրբ Աստծո Խոսքն այնպես,
ինչպես նախապես հռչակվել է մարգարեների կողմից,
և ինչպես մեզ թողնվել է առաքյալների կողմից: Եկեք շարունակենք կարդալը: Խնդրեմ:
—Կարդում ենք 1-ին Պետրոսի 1-ին գլխից, 10-րդ Խոսքից:
1-ին Պետրոս 1-ին գլուխ, 10-րդ Խոսք.
«10 Որ այն փրկութեան
համար որոնեցին եւ քննեցին մարգարէները, որ մարգարէանում էին այն շնորհքի համար որ
լինելու էր ձեզանում»:
—Շնորհակալություն Տիրոջը: Մարգարենե՜րը, ովքեր նախապես
հաղորդել էին, թե ի՞նչ է տեղի ունենալու Շնորհքի ժամանակաշրջանում, նրանք նաև քննել
են, թե այն ինչ Աստված խոսե՜լ է մեզ, երբ է գալու իրականացման: Եվ հետո մենք տեսնո՜ւմ
ենք Նոր Կտակարանում, թե ինչպես է միանգամից սկսվում առաջին խոստումից, որ գալու է
մարգարեն, ինչպես որ գրված է Մաղաքիայի 3-րդ գլխի 1-ին Խոսքում. «1 Ահա
ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ
պատրաստէ իմ առաջին»: Սա առաջին խոստո՜ւմն էր, որը պետք է կատարվեր: Եվ հետո նույնկերպ
մնացած բոլորը: Մարգարեները քննե՜լ են, թե երբ է կատարվելու ա՜յն, ինչն Ատված հայտնե՜լ
է մեզ: Եվ հետո եկավ այն ժամանակը, երբ ամենը հերթականությամբ կատարվեց: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Պետրոսի 1-ին ուղերձից, 1-ին գլխից, 11-րդ Խոսքը: 1-ին Պետրոս, 1-ին գլուխ,
11 Խոսք.
«11 Քննելով թէ
որ՝ եւ ինչպիսի ժամանակի համար էր գուշակում
Քրիստոսի Հոգին որ նորանցում էր, առաջուց
վկայելով Քրիստոսի չարչարանքները եւ նորանից յետոյ լինելու փառքը»:
—Այո՜, դա Սուրբ Հոգին էր, ով մարգարեների մեջ էր, ով
ցույց էր տալիս, թե ինչ է կատարվելու Քրիստոսի՝ Մե՜սսիայի, Օծյալի հետ: Այո՜, նրանք
քննեցին, և Տե՜րը, Աստված Շնորհ արեց որ այդ ամենն այդ ժամանակ տեղի ունենա, և այդ
ամենն Աստվածաշնչյան ձևով դասակարգված լինի: Օ՛, ի՞նչպես կարող ենք մենք շնորհակալ
լինել, Հին և Նոր Կտակարանների համար, և այն Շնորհի համար, որը Տերը պարգևել է մեզ,
որ մենք ամենը՝ սկզբից մինչև վերջ, աստվածաշնչյան ձևով կարող ենք դասակարգել: Այն Նո՜ւյն
Հոգին, որը Քրիստոսի մե՝ջ էր, Նա արդեն մարգարեների մեջ էր, և կարողանում էր հայտնե՜լ
թե ինչ է կատարվելու: Թե ինչպես է Նա չարչարվելում և թե ինչպես է մահանալու, որպեսզի
պարգևի մեզ Փրկագնումը, որպեսզի մեզ տա ա՜յն, ինչ կարիքն ունենք, և հա՜տկապես լիարժեք
Փրկագնումը՝ հոգում, շնչում և մարմնում, և որպեսզի մեզ Շնորհի հավիտենական կյանքը:
Եվ որ ոք չի կարող հավիտյան ապրել, եթե նա չստանա՜ հավիտենական կյանքը: Եվ այդպե՜ս
է դա գրված՝ 1-ին Հովհաննեսի 5-րդ գլխում. «Ով
ընդունել է Հիսուս Քրիստոսին, նա հավիտանական կյա՜նք ունի»: Այդ պատճառով, թող
որ բոլորը ո՜չ միայն ընդունեն Պատգա՜մը, այլ նաև անձամբ ընդունեն Հիսուս քրիստոսին,
և թող որ Նա լինի այն մե՜կը, ով Իր Խոսքի միջոցով յուրաքանչյուրին անձամբ խոսո՜ւմ է:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 1-ին Կորնթացիներից, 2-րդ գլխից, 13-րդ
Խոսքը: 1-ին Կորնթացիներ, 2-րդ գլուխ, 13 Խոսք.
«13 Որն էլ խօսում
ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝
հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով»:
—Փա՜ռք և շնորհակալություն Տիրոջը: Հոգևոր բովանդակությունը
կապված է հոգևոր քարոզչության հետ: Յուրաքանչյուր քարոզ պետք է Խոսքն իր մեջ ունենա,
որպես բովանդակություն: Եվ այդ պատճառով այս շեշտադրո՜ւմը. Որպեսզի մենք քարոզենք միայն
ա՜յն, ինչն Աստված Իր Խոսքում նախապես հռչակել է մարգարեների միջոցով: Եվ ա՜յժմ, մենք
միացնում ենք Հին և Նոր Կտակարանները, այն ինչ Հոգով նախապես ասվա՜ծ է եղել, և այն,
ինչը Հոգով հետո հա՜յտնի է դարձել, բացահայտվե՜լ է, երբ այն կատարվել է: Այսպիսով՝
մեր Աստծո Փրկագնման ծրագրի մաքուր, աստվածաշնչյան Պատգամի հռչակումը: Թող փառավորվի
Տիրոջ անունը: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Եսայայի, 9-րդ գլխի, 6-րդ Խոսքը: Եսայիա
9-րդ գլուխ, 6-րդ Խոսք.
«6 Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կլինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը
կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան»:
—Շնորհակալություն Տիրոջը: Մարգարեությո՜ւնը՝ Փրկչի ծննդյան
հետ կապված, իսկ հետո անմիջապես ասվում է, որ Նրա հետ, Նրա մեջ և Նրա միջոցով կբացահայտվի:
Ի՛նչպիսի Շնորհ է, որ մենք Նրա ծննդից սկսած գիտե՜նք, թե ով է մեր Տերը և Փրկիչը՝ ո՜չ
ուրիշ մեկը, այլ Աստված Ի՜նքը հայտնված մարմնի մեջ: Խոսքը մարմին դարձավ, և բնակվեց
մեր մեջ, և մենք Նրա փա՜ռքը տեսանք: Տեսանք ծնված Որդու փառքը, ինչպես Հորից եղած միածնի
փառք: [Հովհաննես 1.14]
Եվ այստեղ մենք ունենք սկի՜զբը, այն որ մենք նույնպես
առաջնեկ որդիներ և դուստրեր ենք, և Աստծո Որդու միջոցով ուղղակիորեն որդեգրություն
ենք ստացել, որպես որդիներ և դուստրեր: Ի՛նչպիսի Շնորհ է, ի՛նչպիսի առանձնաշնորհում
է: Եկեք շարունակե՜նք կարդալը:
—Մենք կարդում ենք Եսայա 9-րդ գլխից, 7-րդ Խոսքը: Եսայի
9-րդ գլուխ, 7-րդ Խոսք.
«7 Իշխանութիւնը
շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չկայ, Դաւիթի
աթոռի վերայ եւ նորա թագաւորութեան վերայ, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով
եւ արդարութիւնով հիմակուանից մինչեւ յաւիտեան։
Զօրաց Տիրոջ նախանձը պիտի անէ այս»:
—Շնորհակալություն Տիրոջը: Դուք բոլորդ դա լսեցիք: Երբ խոստացվեց ծնո՜ւնդը,
արդեն իսկ խոստացվա՜ծ էր թագավորական իշխանությունը, Նա պետք է թագավորի որպես թագավոր,
և Նրա թագավորությունը կնդգրկի իր մեջ ամեն բան: Եվ Նա կթագավորի հավիտյանս հավիտենից
որպես թագավոր: Եվ նա հավիտյան թագավորելո՜ւ է որպես թագավոր: Միանգամից ծնունդի ժամանակ
հռչակվում է ավա՜րտը, որ Նա՝ Փրկիչը պետք է թագավորի որպես թագավոր: Օ՛, թող փառավորվի
Տերը: Եվ այս Խոսքերը նույնպես… Որ այսուհետև, այսուհետև … Այո՜, գալո՜ւ է այդ պահը,
և այն մոտեցե՜լ է: Սկզբում մենք պետք է հափշտակվենք, և հետո կգա այն, ինչ կկատարվի
դրանից հետո, և հա՜տկապես երկու վկաների ծառայությունը, առաջին 3.5 տարվա առաջին մասում,
իսկ հետո մեծ ողբերգությունը հաջորդ 3.5 տարում: Իսկ հետո Աստված ամեն բան կավարտի՜
ԻսրաԷլի հետ, ինչպես որ այդ մասին հատկապես գրված է Զաքարիայի մարգարեության մեջ, վերջին
երեք գլուխներում: Ամեն բան կկատարվի այնպե՜ս, ինչպես որ Աստված է դա նախապես ասել
Իր Խոսքի մեջ: Խնդրեմ:
—Կարդում ենք Ղուկասի 1-ին գլխից, 31 և 33 Խոսքերը: Ղուկաս
1-ին գլուխ, 31 և 33 Խոսքեր.
«31 Եւ ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. եւ նորա անունը Յիսուս կ’դնես։
…
32 Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան.
եւ նա յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ. 33 Եւ
նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ»:
—Թող փառավորվի՜ մեր Տերը: Մեկ անգամ ևս. Ծնորնդի ժամանակ
հռչակումը՝ «33 Եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ»:
Ի՛նչպիսի առանձնաշնորհում է, եղբայրներ և քույրեր, որ
մենք կարող ենք գիտակցել, ինչ այս երկու հազարամյակների ընթացքում կատարվել է: Որ Աստված
բոլոր ազգերից և լեզուներից կանչել և ձևավորել է նորկտակարանյան համայնքը: Այս բոլոր
տարիների ընթացքում Աստծո փրկագնման Լուրի քարոզչությունն ուղղված է եղել նրա՜նց, ովքեր
ընդունե՜լ են այդ: Չէ՞ որ բոլորը լսել են,
բայց միայն նրանք, ում Աստված Շնորհ է արել, միայն նրանք են ընդունել, և մարկանց որդիներից
Աստծո որդիներ են դարձել: Եվ դրա համար մենք շնորհակալ ենք Աստծուն, որ հենց ամենասկզբից
մինչև ամենավերջը կարող ենք ամեն բան տեսնել, և ճանաչել, թե Աստված ինչ է արել: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Զաքարիայի 9-րդ գլխից, 9-րդ Խոսքը:
Զաքարիա 9-րդ գլուխ, 9-րդ Խոսք.
«9 Մեծապէս ուրախացիր,
ով Սիօնի աղջիկ, ցնծութեամբ աղաղակիր, ով Երուսաղէմի աղջիկ, ահա քո Թագաւորը գալիս է քեզ մօտ, նա արդար ու փրկագործ
է, հեզ, եւ էշի վերայ հեծած, այսինքն էշի ձագի՝ յաւանակի վերայ»:
—Եվ այս Խոսքը նույնպես բոլորին ծանոթ է: Գրվածքը կատարվեց:
Մեր Տերը, այն ինչ գրված էր Իր մասին, ամեն բան կատարեց: Նա նստեց ավանակի վրա, և կատարվեց.
«…Ահա
քո Թագաւորը գալիս է քեզ մօտ»: Այստեղ գաղտնիք կա, Տեր Աստվածը չէ՞ որ սկզբում
ընտրեց ԻսրաԷլին, և դրա համար խոստումերն ուղարկվել էին սահմանված ձևով. «…Ահա
քո Թագաւորը գալիս է քեզ մօտ»: Բայց մեր Տերը, չէ՞ որ ամբողջ երկրի թագավորն
է լինելու, բոլոր ժողովուրդների թագավորը՝ սկսած Երուսաղեմից: Գրվածքը կատարվում է
բոլոր առումներով: Աստված չէ՞ որ սկսեց ԻսրաԷլից, և ԻսրաԷլով էլ կավարտի: Բայց միջակայքում
չէ՞ որ նորկտակարանյան համայնքն է, որի մեջ մտնում ենք մենք: Թող փառավորվի Տիրոջ անունը:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Մատթեոսի 21-րդ գլխի, 4 և 5 Խոսքերը:
Մատթեոս 21 գլուխ, 4 և 5 Խոսքեր.
«4 Բայց այս ամենը
եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռով խօսուածը, որ ասում է.
5
Ասեցէք Սիօնի աղջկանը. Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս, հեզ՝ եւ էշն ու աւանակի քուռակը
հեծած»:
—Եվ սա մենք հենց նոր ընդգծեցինք, սկզբում ուղղվում է
ԻսրաԷլին. «…Ահա քո Թագաւորը գալիս է քեզ մօտ»: Բայց Տերը չէ՞
որ ամբողջ երկրի վրա է թագավորելու: Եվ սա
իսկապես դրվել էր իմ սրտում, որպեսզի ընդգծեմ, որ վերջում ողջ մեղքի մեջ անկումը կմոտենա
ավարտին, հավիտյան: Եվ որ մեր Տերը թագավոր է լինելու ամբողջ երկրի վրա, և մենք Նրա
հետ թագավորելու և կառավարելու ենք, քանի որ դրա համար ենք նախասահմանված եղել: Եկեք
կարդանք այն հատվածները, որոնք սրան են վերաբերվում:
—Մենք կարդում ենք Ղուկասից, 23-րդ գլխի, 3-րդ Խոսքը:
Ղուկաս 23 գլուխ, 3-րդ Խոսք.
«3 Բայց Պիղատոսը
հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. նա պատասխանեց նորան եւ ասեց. Դու
ասեցիր»:
—Եվ այս Խոսքը նույնպես, հղում է արվում դեպի ԻսրաԷլին:
«Դո՞ւ ես հրեաների թագավորը. —Այո՜, Ես Եմ»:
Այն ժամանակ խոսքը գնում էր միայն ԻսրաԷլի մասին, իսկ այսօր խոսքը գնում է համայնքի՜
մասին՝ բոլոր ազգերից, լեզուներից և ժողովուրդներից: Եվ եթե դուք այսօր հարցնեք. «Դո՞ւ
ես այն թագավորը, ով կառավարելու է ամբողջ երկիրը, թագավորես բոլոր ժողովուրդների վրա.
Ապա նա կասի. Այո՜, դա Ես Եմ»: Եվ հաջորդ աստվածաշնչյան հատվածը վկայո՜ւմ է դրա մասին:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Հայտնության 10-րդ գլխից, 5-7 Խոսքերը:
Հայտնություն 10-րդ գլուխ, 5-7 Խոսքեր.
«5 Եւ այն հրեշտակը
որ տեսայ ծովի վերայ եւ ցամաքի վերայ կանգնած,
իր աջ ձեռքը դէպի երկինքը բարձրացրեց,
6
Եւ երդուաւ յաւիտեանս յաւիտենից Կենդանիովը, որ
ստեղծեց երկինքը եւ ինչ որ նորանում է, եւ երկիրը եւ ինչ որ նորանում է, եւ
ծովը եւ ինչ որ նորանում է. թէ այլեւս ժամանակ
չ’կայ։
«7
Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր փողը կ’փչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կ’կատարուի,
ինչպէս աւետարանեց իր ծառայ մարգարէներին»:
—Շնորհակալություն Տիրոջը: Այս աստվածաշնչյան հատվածը՝
հղումով մեր Տիրոջ թագավորական տիրակալությունը, ա՛յնքան կարևոր է: Եվ նա ով կարդում
է 10-րդ գլխի ամենասկբից, որ Տերը կգա ինչպես Ուխտի Հրեշտակ: Եվ դա տեղի կունենա հափշտակությունից
հետո: Դա տեղի կունենա այն 7 տարուց հետո: Դա տեղի կունենա անմիջապես, նախքան հազարամյա
թագավորության սկսվելը: Եվ մեր համար դա շատ, շատ կարևոր է, որպեսզի այստեղ զանազանենք:
Եվ Բրանհամ եղբա՜յրը համայնքի 7-րդ հրեշտա՜կն էր, ո՜չ թե 7-րդ փողի հրեշտակը: Եվ այստեղ
իսկապես խոսքը գնում է համայնքի 7-րդ հրեշտակի մասին, բայց 7-րդ փողի հրեշտակի, ինչպես
որ 7 փողերն արդեն դատաստանի փողերը փչե՜լ են, այդ մասին գրված է այդ երկու գլուխներում:
Իսկ հետո, գալիս է հռչակումը 7-րդ կնիքի բացման ժամանակ: Եվ դա տեղի՜ ունեցավ, այնպես,
ինչպես որ երկնքում լռությո՜ւն տիրեց: Եղբայրներ
և քույրեր, այն հռչակո՜ւմը, որ մեր Տերը թագավորելու է որպես թագավոր բոլոր երկրի վրա,
դա ամենազորավոր բա՜նն է, որը կարող էր լինել: Եվ այստեղ Հայտնության մեջ խոսքը դրա
մասին է: Այստեղ գրված է. «7 Բայց եօթներորդ
հրեշտակի ձայնի օրերումն երբոր փողը կ’փչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կ’կատարուի, ինչպէս
աւետարանեց իր ծառայ մարգարէներին»:
Եվ մենք բոլորս գիտենք, մենք չէ՞ որ խոսե՜լ ենք թագավորական
տիրապետության մասին, 1-ին խոստո՜ւմը՝ Եսայիա 9-րդ գլխից. Նա թագավո՜ր է լինելու, կռավարելու
է թագավորի նման: «Դո՞ւ ես հրեաների թագավորը,
— Այո՜, Ես Եմ»: Անընդհատ թագավո՜ր, թագավո՜ր, թագավոր: Իսկ հետո, երբ 6 փողերը
հնչեցնեն ա՜յն, ինչ նրանց պատվիրվա՜ծ է եղել, դուք բոլորդ չէ՞ որ գիտեք, որ 6-րդ հրեշտակի
փողի ժամանակ արևը խավարելու է, մութ է լինելու և լուսինը դադարելու է լույս տալ, և
երկնքից աստեղն ընկնելու են, և չէ՞ որ դա տեղի է ունենալու հափշտակությունից հետո,
և հա՜տկապես այս բաները կկատարվեն այն ժամանակ,
երբ պետք է կատարվեն: Եվ հետո հռչակումն է գալիս. «7 Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր փողը կ’փչէ, Աստուծոյ խորհուրդն
էլ կ’կատարուի»:
Եվ եղբայրներ և քույրեր, Հայտնության 10-րդ գլխից հետո
գալիս է 11-րդ գլուխը, և այնտեղ մեզ խոսվում է երկու վկաների մասին, այնտեղ խոսվում
է Տաճարի կառուցման մասին, այնտեղ նույնիսկ
Տաճարը չափվում է, այնտեղ նույնիսկ խոսվում է որ 42 ամիսներ կանցնեն Երուսաղեմ քաղաքի
համար: Եվ հա՜տկապես առաջին 3.5 տարվա մեջ, երբ Տաճարը կառուցվելո՜ւ է, և երկու վկաներն
իրենց հանձնարարությունը կատարելու են, և 144000-ը պետք է կնքվեն: Այդտեղ ոչ մի արհավիրք
տեղի չի՜ ունենալու երկրի վրա, և այդտեղ երկու վկաները Խոսք են վերցնելու, և այն ինչ
նրանք խոսելո՜ւ են, կատարվելու է այդ ժամանակ: Եվ երբ կնքվե՜լը կատարվի և 144000-ը
գտնվեն այնտեղ, որտեղ որ պետք գտնվե՜ին, գալիս է այս հռչակումը. «7 Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր
փողը կ’փչէ»:
Ի՛նչպես եմ ես շնորհակա՜լ Տիրոջը, 10-րդ գլխում այս հռչակո՝ւմը.
«7 Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն
երբոր փողը կ’փչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կ’կատարուի, ինչպէս աւետարանեց իր ծառայ մարգարէներին»,
դա իրականույթուն կդառնա: Եկեք կարդանք թե այդ ժամանակ ինչ է տեղի ունենալու, երբ դա
իրողություն դառնա: Խնդրեմ:
—Հայտնություն 11-րդ գլուխ, 15 Խոսքը: Հայտնություն
11-րդ գլխի 15 Խոսքը.
«15 Եւ եօթներորդ
հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն
որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները
մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. եւ նա
կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից»:
—Ալելո՜ւՅահ: Սա մենք կարող ենք հռչակե՜լ մեր սրտով: Մի
կողմից հռչակո՜ւմը, մյուս կողմից իրականացումը: Օ՛, որքան պետք է մենք շնորհակալ լինենք:
Բրանհամ եղբայրը որպես համայնքի 7-րդ հրեշտա՜կը, ով պետք է բերեր Աստծո վերջին Պատգա՜մը՝
նախքան մեր Տիրոջ, Հիսուս Քրիստոսի վերադա՜րձը, նա իրեն տրված Աստծո հանձնարարությունը
կատարեց: Եվ եղբայրներ և քույրեր, ես 10 տարիներ այդ ծառայության վկա՜ն եմ եղել, որն
Աստված տվել էր Բրանհամ եղբորը: Աստծուց ուղարկված մարդը՝ Եղիա մարգարե՜ն, ով ամեն
բան բերելու էր բարեկարգ վիճակի, և դա նա՜ էր, ում Աստված օգտագործե՜ց դրա համար, որպեսզի
համայնքում ամեն բան կրկին բերվի սկզբնական վիճակին, բոլոր աստվածաշնչյան ուսմունքները,
բոլոր աստվածաշնչյան փորձառությունները, և ողջ փրկագնման խորհուրդը Բրանհամ եղբայրը
հռչակեց, և մենք շատ, շատ շնորհակալ ենք Աստծուն: Եվ նա յոթերորդ՝ վերջին պատգամաբե՜րն
էր, վերջին Պատգամով: Եվ ինչպես որ բոլոր մարգարեները հայտնված ձևով ստացել են ա՜յն,
ինչ կատարվելո՜ւ է, ճիշտ նույն կերպով էլ Բրանհամ եղբայրը խոստացված մարգարեն էր.
«Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ»: [Մաղաքիա
4.5]
Եղբայրներ և քույրեր,
մենք չէ՞ որ գործ ունենք մարգարեական ժամանակահատվածի հետ, և մենք կարդացել ենք, թե
ինչ է կատարվելու այդ ժամանակահատվածի վերջում: Մեր համար, ինչպես Տիրոջ Հարս-համայնքը,
մենք կապրենք մեր ավա՜րտական գործողությունը: Հավատարիմ Աստվածը, Հոգու Զորավոր գործողությամբ,
մեր մեջ՜ յուրաքանչյուրիս անհատապես, սկզբում յուրաքանչյուրիս անձամբ կպարգևի փրկագնման
փորձառությունը: Եվ մենք այսօր իսկապես կարող ենք ասել. Հավատարի՜մ Աստված, մենք, ովքեր
որ հավատո՜ւմ ենք լրիվ Ավետարանին, պարգևի՜ր մեզ բոլոր օրհնությունները Շնորհով, քանի
որ մենք հավատում ենք այնպե՜ս, ինչպես Գրվա՜ծքն է ասում: Մենք հավատում ենք դարձին,
մենք հավատում ենք ապաշխարությանը, որպեսզի մենք զղջանք Աստծո առջև մեր կյանքի համար
և ապաշխարենք, և Նրանից թողություն խնդրենք: Մենք հավատում ենք մեր մեղքերի թողությանը՝
Գառան արյան միջոցով: Մենք հավատում ենք վերստին ծնունդին, Հոգու և Աստծո Խոսքի միջոցով:
Մենք հավատում ենք Սուրբ Հոգով լցվելուն, ինչպես դա եղել է Պենտեկոստեի օրը: Մենք հավատում
ենք Սուրբ Հոգով կնքվելուն, ինչպես որ դա վկայվել է Եփեսացիների ուղերձում, 1-ին գլխի
13-րդ Խոսքում, և 4-րդ գլխի 30-րդ Խոսքում: Եվ մենք հավատում ենք, որ Տերն ա՜յժմ, հիմա՜,
ոչ թե վաղը կամ մյուս օրը, հիմա, այսօր Խոսում է մեզ հետ: Եվ այն ինչը Նա արդեն սկսել
է, դրա մասին չէ՞ որ վկայված է եղել շատ եղբայրների կողմից ողջ աշխարհով մեկ, որ Տերն
արդեն սկսել է Իր գործը կատարե՜լ ընտրվածների հետ: Բոլորը վերադառնում են հավատքի միությանը,
բոլորը վերադառնում են մաքուր աստվածաշնչյան վարդապետությանը: Եվ այդպիսով Տերն Իր
գործն ավարտում է մեր հետ: Մենք ունենք մեր Փրկչի խոստո՜ւմը. «Ահա ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, և
կվերադառնամ, որպեսզի ձեզ Ինձ մոտ վերցնեմ»: Եվ նաև այն փառավոր հատվածները, որոնք
խոսում են հափշտակության մասին, լինի դա 1-ին Թեսաղոնիկեցիների 4-րդ գլուխը, լինի 1-ին
Կորնթացիների 15-րդ գլուխը, այս բոլոր հատվածները, որոնք խոսում են Հիսուս Քրիստոսի
վերադարձի մասին, որոնք խոսում են Քրիստոսով ննջեցյալների հարության մասին, մեր մարմինների
փոխվելու մասին, և որոնք խոսում են մեր մարմինների փոխվելու, և մեր հափշտակության մասին:
Եվ մենք հավատո՜ւմ ենք ողջ սրտով, որ Աստված ուղարկել է Բրանհամ եղբորը, որպեսզի համայնքին
հաղորդի Աստծո ողջ խորհուրդը, որպեսզի ոչինչ բաց չթողնի: Եվ նույնպես մենք էլ, չենք
կարող բաց թողնել փրկության փորձառությունը, մենք բոլորս պետք է ունենա՜նք փրկագնման
փարձառությունը, դրանք մեր կյանքում պետք է աստվածային իրողություն լինեն, քանի որ
դա այդպես է գրված. «Եվ պատրաստները Նրա հետ
հարսանյաց ընթրիքը մտան»: Սա մեր դուրս գալու կա՜նչն է, սա մեր առանձնացո՜ւմն է,
սա մեր պատրաստությունն է, որպեսզի մենք բոլոր բաներում հմապատասխանե՜նք Աստծուն և
Աստծո Խոսքին: Եվ ա՜յժմ, ընդհանրացնելով ամբո՜ղջը, եկեք շնորհակալ լինենք, որ մենք
մեր Աստծո փրկագնման ծրագիրը ճիշտ ենք հասկացել: Եվ որ Բրանհամ եղբայրը կարո՜ղ էր ասել,
ինչպես և Պողոսը. «Ես քարոզեցի ձեզ Աստծո փրկության
ողջ խորհուրդը»: Եվ ես նույնպես կարող եմ ասել, որ Աստծո ամբողջ փրկագնման խորհուրդը
այնպե՜ս է քարոզվել, ինչպես այն մեզ թողնվել է Աստվածաշնչում: Եվ մենք ա՛յնքան շնորհակալ
ենք Աստծուն, որ մենք համարվում ենք ճշմարիտ աստվածաշնչյան հավատացյալներ: Եվ ինչպես
որ մենք մի աստվածաշնչյան հատվածում կարդացինք, որ առաջին խոստմանը խոսվել է Փրկչի
ծննդյան մասի՜ն, և հա՜տկապես որ մեր Տերը թագավորելու է որպես թագավոր, հավիտյանս հավիտենից,
Նա կիրականացնի այդ խոստումը, և մենք Նրա հետ կթագավորենք, 7 տարի հետո, հարսանյաց
ընթրիքից հետո: Մենք Նրա հետ կիջնենք, և կբաժանե՜նք թագավորական տիրակալությունը: Թող
փառավորվի Նրա անունը: Եկեք շարունակենք կարդալը:
—Մենք կարդում ենք Հայտնության 11-րդ գլխից, 16 և 17 Խոսքերը:
Հայտնություն 11 գլուխ, 16 և 17 Խոսքեր.
«16 Եւ քսանեւչորս
երէցները որ Աստուծոյ առաջին իրանց աթոռների վերայ նստած էին, իրանց երեսների վերայ
ընկան եւ երկրպագեցին Աստուծուն, ասելով.
17
Գոհանում ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ,
որ էիր եւ ես, [եւ որ գալու ես] որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր»:
—ԱլելուՅահ: Այդ պահին զորավոր բա՜ն է լինելու, 24 երեցներն
իրենց երեսի վրա ընկան. Ա՜յժմ եկել է ավա՜րտը Աստծո փրկության խորհրդի, 4 կենդանինե՜րը,
և բոլորը միասին հռչակեցին. «Թագավորությունը
մեր Աստծունը եղավ»: ԱլելուՅահ: ԱլելուՅահ: Եղբայրներ և քույրեր, մենք ո՞րքան պետք
է շնորհակալ լինենք: Մենք չէ՞ որ այդ ամենը կապրե՜նք, երբ դա կատարվի: Եվ մենք նույնպես
Աստծո հետ ցած կիջնե՝նք, և Նրան պետք շնորհակալություն հայտնենք, այն բանի համար, ինչ
Նա արել է մեզանում, և Աստծո մեծ կոչումի համար, որը մեզ է տրվել: Եղբայրներ և քույեր,
մենք Աստծո զավակնե՝ր ենք, մենք թագավորական և քահանայական ժողովուրդ ենք, [1Պետրոս
2.9] մենք սահմանված ենք եղել, որպեսզի ապրե՜նք այդ ամենը, այն ինչ Տերը տվե՜լ է հանայնքին,
և այն ինչ Նա կատարելո՜ւ է ընդհանուր առմամբ: Մտածեք միայն, այն պահի՜ն, երբ 7-րդ փողի հրեշտակը հռչակում է, այն ժամանակ
սկսվո՜ւմ է թագավորելը: Այն ժամանակ 24 երեցները ընկնում են իրենց երեսի վրա, և շնորհակալություն
հայտնեցին Տիրոջը: Մեկ անգամ ևս կարդա այդ, թե ինչպիսի խոսքերով էին շնորհակալություն
հայտնում Աստծուն, և մենք նույն խոսքերով դա կանենք: Խնդրեմ:
—«17 Գոհանում
ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ, որ էիր
եւ ես, [եւ որ գալու ես] որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր»:
—ԱլելուՅահ: Օ, դա ինչպիսի պահ է լինելու, ինչպիսի պահ
է լինելու այդ ժամաանակ: Արդեն իսկ հափշտակությունն է փառավոր լինելու, ամեն բան փառավոր
է լինելու: Բայց երբ հասնի ավա՜րտը՝ եղբայրներ և քույրեր, այն ժամանակ երկինքն ու երկիրը
կմիանան, այն ժամանակ Աստված կխոսի, և սատանայի մասին էլ չի լսվի, նա կապված կլինի
և կրակի մեջ նետված, այդպես է գրված: Կա՞ն մեզ մոտ էլի հատվածներ:
—Այո՜: Հայտնության 12 գլխի 10-րդ Խոսքը: Հայտնություն
12 գլուխ, 10-րդ Խոսք.
«10 Եւ մեծ ձայն
լսեցի որ ասում էր երկնքումը. Հիմա փրկութիւնը
եւ զօրութիւնը եւ թագաւորութիւնը եղաւ մեր Աստուծուն, եւ իշխանութիւնը եղաւ նորա Օծեալին,
որ վայր գցուեցաւ մեր եղբայրների չարախօսը,
որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր»:
—Այո՜, այո՜: Եվ չարախոսը ոչ միայն վայր ձգված կլինի, այլ նաև կապվա՜ծ կլինի, և 1000 տարվա ընթացքում նա ներքևում կլինի: Եկեք ասենք սա ևս մեկ անգամ. Սիրելի եղբայրներ և քույրեր, Աստված մեզ Շնորհ արեց, որպեսզի մենք կարողանանք պատվե՜լ Բրանհամ եղբոր ծառայությունը, և կարողանանք զանազանել թե այսօր խոսքն ինչի մասին է: Եվ ես խնդրում եմ բոլոր եղբայրներին, որպեսզի այնպե՜ս քարոզեն, այնպե՜ս սովորեցնեն, ինչպես որ գրված է այստեղ: Եվ Տերն Իր գործը, մեր ժամանակում, Հարս-եկեղեցու հետ կավարտի: Եվ ինչպես որ արդեն ասե՜լ ենք նախկինում, Աստծո հանձնարարությամբ, չէ՞ որ վերջին Պատգամը որպես Աստծո Փրկության Լուր, բոլոր ժողովուրդներին քարոզվել է: Եվ այդպիսով Մատթեոս 24.14-ը իրականացել է. «Այս Փրկության Լուրը կքարոզվի բոլոր ազգերին որպես վկայություն»: Այսօր այս Սուրբգրային հատվածը կատրավել է մեր աչքերի առջև: Բոլոր ազգերը և բոլոր լեզուները, պատմության մեջ առաջին անգամ լսել են Աստծո Փրկության Լուրը: Գրվածքը կատարվել է, և մենք տեսնում ենք այդ, և շնորհակալ ենք Տիրոջը, որ Գրվածքն ի կատար է ածվել նաև մեզանում: Եվ մենք ամեն ինչում կարող ենք մասնակցություն ունենալ, ինչ Աստված արել է մեր ժամանակում, և այն ինչ անելու է: Օրհնվա՜ծ եղեք: Անցնո՞ւմ ենք մենք փորձության միջով, թե ինչով որ անցնում ենք մեր կյանքում, մենք ամուր կառչած ենք սրանից: Եվս մի փոքր ժամանակ էլ, և Նա որ գալու է կգա: Եբրայեցիների ամբողջ 10-րդ գլուխը կարդացեք, 35-րդ գլխից մինչև վերջ: Տեր Աստվածն օրհնի ձեզ, բոլոր ազգերում և լեզուներում, Տեր Աստվածն օրհնի՜ բոլոր ծառայող եղբայրներին հատուկ ձևով, Աստված օրհնի բոլոր թարգմանիչներին հատուկ ձևով, Աստված օրհնի բոլորին, ովքեր մասնակցություն ունեն հեռարձակումների մեջ, Աստված օրհնի բոլորին ովքեր այժմ մասնակցություն ունեն այն բանում, ինչ Աստված կատարում է ներկա պահին: Եվ սա վերջին Պատգամն է, Աստծո վերջին գործողությունը երկրի վրա՝ Սուրբ Հոգու միջոցով, և Աստծո Խոսքով՝ արյունով գնված բազմության մեջ: Փառք և պատիվ լինի մեր Աստծուն հավիտյան: ԱլելուՅահ: Դուք նույնպես ընկեք երեսի վրա և փառք տվեք Աստծուն այն բանի համար, ինչ Նա հայտնել է մեզ, և ինչը մեզ պարգևել է: Եվ որ մենք լիարժեք մասնակցություն ունենք այն բանում, ինչ Աստված կատարո՜ւմ է ներկա պահին: Սա ողորմություն է: Թող փառավորվի մեր Տերը, Նրա՜ն լինի գոհությունը Իր Խոսքի համար, Իր արյան համար, Իր Խոստումի համար: Նրա՜ն լինի պատիվը, Հիսուսի Սուրբ Անունով: Օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնությամբ, Հիսուսի սուրբ անունով: Ամեն: Ամեն: