Լսել

2024-01-28 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2024թ. Հունվար 28, Կրեֆելդ, Կիրակի

Եղբայր Քելլեր.

Թանկագին եղբայրներ և քույրեր, ես բոլորիդ սրտանց ողջունում եմ Ցյո՜ւրիխում այս տարվա առաջին ծառայության մեջ: Մենք նորից մուտք գործեցինք հաջորդ տարվա մեջ: Անցած տարին՝ դա արդեն անցյալո՜ւմ է, և մենք հե՜տ չենք նայում, այլ մենք նայում ենք ապագային: Ինչպես որ Տերն առաջնորդե՜լ է այս բոլոր տարիներին, այնպես էլ կառաջնորդի՜ մեզ Իր ձեռքով: Մենք շնորհակալ ենք Տիրոջը, ոև դեռևս ունենք այս հնարավորությո՜ւնը, այստեղ՝ Ցյուրիխում հավաքվելու, և այս ճշմարիտ Աստծո Խոսքը լսելու, և քարոզելու: Շնորհակալություն Տիրոջը մեր հանդեպ ունեցած Իր սիրո, Իր բարության համար:  

Ես ուզում եմ կարդա՜լ Աստծո Խոսքը, Առակաց Գրքից: Առակաց Գիրք, 3-րդ գլխից, 1-ին Խոսքից.

«1 Որդեակս, իմ օրէնքը մի մոռանար, եւ թող պահէ  քո սիրտը իմ պատուէրները.

 2 Որովհետեւ նորանք երկայն օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ  խաղաղութիւն կշատացնեն քեզ համար.

 3 Շնորհքն ու ճշմարտութիւնը քեզ չեն ձգիլ.  նորանց պնդացրու քո պարանոցի վերայ, նորանց  գրիր քո սրտի տախտակի վերայ։

 4 Այսպէս դու շնորհք եւ հաճութիւն կգտնես Աստուծոյ եւ մարդկանց առաջին։

 5 Տիրոջն ապաւինիր  քո բոլոր սրտովը, եւ  քո հասկացողութեանը մի վստահիր։

 6 Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա  կուղղէ քո ճանապարհները։

 7  Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր,  վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։

 8 Սա առողջութիւն կլինի քո  մարմնի համար, եւ  պարարտութիւն՝ քո ոսկորներին։

 9  Պատուիր Տիրոջը քո ստացուածքիցը, եւ քո բոլոր բերքերի երախայրիներիցը.

 10 Այն ժամանակ կլցուին քո շտեմարաններն առատութիւնով, եւ քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով։

 11 Որդեակս, մի անարգիր  Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար.

 12 Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ  ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է»:

5-րդ Խոսքում մենք կարդացինք. «Տիրոջն ապաւինիր  քո բոլոր սրտովը, եւ  քո հասկացողութեանը մի վստահիր»:

Մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ Նրա Խոսքը նորից ու նորից կարող ենք լսե՜լ մեր մեջ, քանի որ Նրա Խոսքը Կյա՜նք է, Նրա Խոսքը Ճշմարտությո՜ւն է: Մենք գոհանո՜ւմ ենք Տիրոջից, մենք ուզում ենք փառաբանել, կանչել Նրա անունը: Ես ուզում եմ աղոթել:

Թանկագին Տե՝ր, մենք շնորհակալ ենք այն Խոսքի համար, որը կարդացինք: Այն Ճշմարտությո՜ւն է մեզ համար, և միայն Ճշմարտություն: Մենք շնորհակա՜լ ենք թանկագին Տե՜ր, որ Դու նաև ա՜յս տարվա մեջ, մեզ պահպանելո՜ւ ես և առաջնորդելու ես: Քե՜զ լինի փառքը, պատիվը և գոհությունը: Մենք լիովին Քե՜զ ենք վստահում՝ Տեր Հիսուս, քանի որ Քո Խոսքը Ճշմարտություն է, Քո Խոսքը Այո՜ է և Ամե՜ն: Քանի որ Դու նո՜ւյնն ես, Դու չես փոխվել, երեկ, այսօր և հավիտյան Դու նո՜ւյնն ես:  Մենք շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ այս օրվա մեջ Դու մեզ օրհնո՜ւմ ես, որ Դու բացում ես մեզ համար մեր սրտերը, որպեսզի Ճշմարիտ Խոսքը տե՜ղ գտնի մեր սրտերում: Որպեսզի այն Խոսքը, որն այսօր լսո՜ւմ ենք, որպեսզի կարողանանք պահպանե՜լ այդ Խոսքը մեր սրտերում, Դու Ինքդ հոգո՜ւմ ես դրա համար: Քեզ լինի փա՜ռքը, պատիվը և գոհությունը, և շնորհակալությո՜ւնը՝ Հիսուս Քրիստոսի անունով, Ամեն:

 

Եղբայր Ֆրանկ.

Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, և ես  նույնպես սրտանց ողջունում եմ ձեզ, սրտա՜նց, այստեղից՝ Ցյուրիխից,  և Աստծո բոլոր զավակներին, մինչև երկրի ծայրերում, բոլորին ցանկանում եմ Աստծո առատ օրհնությունները: Մենք բոլորս գիտե՜նք Աստծո Պատգամը, Աստծո Լո՜ւրը, այն ուղղված է Աստծո ընտրյալ զավակներին, այն ուղղված է նրանց, ովքեր սպասում են որ Տերը շուտով վերադառնալո՜ւ է, և գալո՝ւ է մեր հետևից, որպեսզի մեզ Իր փառքի մեջ վերցնի: Եվ մենք ունենք այս մեծ իրավո՜ւնքը, Աստծուց ստացե՜լ ենք այս մեծ առանձնաշնորհումը, որ մենք ո՜չ միայն խոսում ենք, ի՜նչ-որ պատգամի, ի՜նչ-որ լուրի մասին, այլ մենք այս հինավուրձ, այս փրկարար, այս Շնորհի Ավետարանը քարոզո՜ւմ ենք ամբողջ երկրով մեկ: Քելլեր եղբայրը, չէ՞ որ շատ հրաշալի Աստծո Խո՜սք կարդաց, հրաշալի Խոսքեր: Եվ եթե մենք Առակաց Գրքից այդ բոլոր գլուխները կարդա՜նք, մենք այնտեղ մեծ իմաստություն կգտնենք, ա՛յնպիսի խոր մտքեր են, և այդ ամենը գրված է Առակաց Գրքում: Այս բոլոր իմաստությունները վերաբերվում են մարդկային ամենօրյա կյանքին,  ամեն բանի մասին խոսվո՜ւմ է այստեղ, շատ Զորավոր, շատ Զորավոր Աստծո Խոսք: Ամենն ինչ ասվել է Սողոմոնի միջոցով, և նույնիսկ Սաբայի թագուհին ա՛յնպես է հիացած եղել, որ ասել է. «Երբ ես այցելեցի Սողոմոն թագավորին, այն ինչ ես ապրեցի և տեսա, ես նույնիսկ դրա կե՜սը չէի լսել նախկինում»:

Մենք այսօր նույնպես Աստվածաշնչից հատվածներ կկարդանք, դուք իհարկե, կարող եք տանը կրկին ընթերցել Առակաց 3-րդ գլուխը, որը մենք նոր լսեցինք:

Ես այսօր ուզում եմ նշել այս մի՜տքը, որ Նոր Կտակարանում բերվել է Լո՜ւրը Տիրոջ համայնքին, և ես ուզում եմ այսօր խոսել այդ Պատգամի մասին: Եվ դուք կզարմանաք, որ Գրվածքում նկարագրվում են Հոգու պարգևները, և առաջինը դա իմաստությո՜ւնն է: Ես կխնդրեմ Բորգ եղբորը, որ նա կարդա հրաշալի Խոսքերը: Եվ ա՜յժմ, որ նա բացի 1-ին Կորնթացիների 12-րդ գլուխը, այնտեղ է գրված այդ մասին:

—Կարդում ենք Կորնթացիների 1-ին ուղերձից, 12-րդ գլխից, 7-րդ Խոսքը, մինչև 11-ը: Կորնթացիների 1-ին ուղերձ, 12 գլուխ, 7-11 Խոսքեր.

«7 Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար։ 

8 Որովհետեւ  մէկին Հոգուցը տրուած է իմաստութեան խօսք. եւ  ուրիշին գիտութեան խօսք՝ նոյն Հոգու չափովը։ 

9 Միւսին հաւատք նոյն Հոգովը.  ուրիշին բժշկութեան պարգեւներ նոյն Հոգովը։ 

10 Ուրիշին զօրութիւնների ներգործութիւններ.  եւ ուրիշին մարգարէութիւն.  ուրիշին հոգիների ընտրութիւն.  ուրիշին այլ եւ այլ լեզուներ. ուրիշին լեզուների թարգմանութիւններ։ 

11 Բայց այս ամենը հէնց միեւնոյն Հոգին է ներգործում,  ամեն մէկին բաժանելով  ինչպէս կամենում է»:

—Շնորհակալություն Տիրոջը: Այստեղ գործում է նույն Սուրբ Հոգին, Քրիստոսի նորկտակարանյան համայնքում: Եվ մենք բոլորս կամենքում ենք ապրե՜լ այդ, որպեսզի նոր, Սուրբ Հոգու հեղումը տե՜ղի ունենա մեր մեջ, որպեսզի բոլոր այդ պարգևները, Աստծո իմաստությո՜ւնը, Աստվածաճանաչությո՜ւնը, որպեսզի Աստծուց բխած հավա՜տքը, որպեսզի բոլոր այդ Հոգու պարգևնե՜րը, որոնք Քրիստոսի համայնքին ի վերուստ տրվե՜լ են, հոգևոր շինության համար, որպեսզի Քրիստոսի մարմնի բոլոր անդամներն իսկապես լցվա՜ծ լինեն Սուրբ Հոգով, Աստծո Հոգով: Որովհետև մենք ներածական քարոզում լսեցինք, կարդացի՜նք Սողոմոնի իմաստության մասին: Ինձ մոտ մի մի՜տք ծագեց իմ սրտում, որ Աստծո իմաստությո՜ւնը շնորհվե՜լ է Քրիստոսի համայնքին: Եվ եկեք ասենք անկեղծորեն, որ մենք բոլորս Աստծո իմաստության կարիքն ունենք, Աստվածաճանաչության, բայց միայն ա՜յն ամենի, ինչն Աստծո՜ւց է գալիս: Իսկ բոլոր անձնկա՜նը, մարդկայի՜նը Աստծո թագավորությունում ոչ մի տեղ չունի: Ողջ անձնականը մենք պետ է թողնենք մեր տներում: Եվ այդ պատճառով շեշտը դրվում է այն բանի վրա, որ Սուրբ Հոգու բոլոր պարգևնե՜րը, նրանք գործում են Սուրբ Հոգուց, և առաջնորդվում են Սուրբ Հոգով, տրվում են  համայնքին Հոգու կողմից, և  Հոգով օգտագործվում է Քրիստոսի համայնքում: Եվ այն բանից հետո, երբ բոլոր պարգևների մասին նկարագրվել և խոսվել է նրանց մասին, ապա մենք մոտենում ենք գագաթնակետին, որտեղ գրված է, որ եթե ես նույնիսկ իմանայի բոլոր գախտնիքները, և եթե ունենայի ամբողջ հավատքը, և եթե սեր չունենայի իմ սրտում, ապա ես ոչինչ կլինեի: [1Կորնթացիս 13.1-4]

Մենք այսօր խոսելու ենք Աստծո սիրո մասի՜ն հիմականում: Եվ կասենք, որ սրտով վկայում ենք, որ Աստծո արքայությունում, բոլոր փրկագնվածների հետ կախված, ամեն բան պարուրված է սիրով, ամեն բան սիրո՜վ է կատարվում, իսկ որտեղ որ Աստծո Սերը չկա, նաև Աստվա՜ծ այնտեղ չէ: Եվ դրա համար մի քանի կարևոր հատված գրվածքից կկարդանք, Հովհաննեսի ուղերձից, և հակիրճ կանդրադառնանք այդ մտքերին: Թանկագին եղբայրներ և քույրեր, այժմ եկել է ամբողջական վերականգնման ժամանակը այն ամենի, ինչը եղել է հին եկեցեցում, Սուրբ Հոգու բոլոր պարգևները, Սուրբ Հոգու բոլոր պտուղները, ամեն բան պետք է լինի այնպես, ինչպես որ եղել է ամենասկզբում: Եվ այն ժամանակ նույնիսկ աշխրհը կտեսնի և կիմանա… Եթե մենք սե՜ր ունենանք մեկս մյուսի հանդեպ, աշխարհը կտեսնի և կհասկանա՜, որ մենք ճշմարիտ Աստծո զավակներ ենք: Եկեք շարունակենք որոշ հատվածներ կարդալը Գրվածքից:

—Մենք կարդում ենք Պետրոսի 1-ին ուղերձից: Պետրոսի 1-ին ուղերձ, 1-ին գլուխ, 14 Խոսքը, մինչև 15:

Կարդում եմ 14 Խոսքը.

«14 Հնազանդ որդկանց պէս,  չ’նմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի  առաջի ցանկութիւններին»:

—Այս հորդո՜րը, որը մեզ բոլորի՜ս է վերաբերվում, առանց բացառության, որպեսզի մենք մեր կյանքը նվիրաբերենք Տիրո՜ջը, որպեսզի Նա իսկապես կարողանա նորոգե՝լ մեզ, և մեզ դարձնի ա՜յն մարդիկ, ում վրա հանգչում է Աստծո բարեհաճությունը: Քանի որ հենց դրա համար ենք մենք ապրում Շնորհի ժամանակաշրջանում, փրկության օրվա մեջ: Դրա համար գրված է, որ փրկության՝ Շնորհքի օրվա մեջ Աստված օգնեց մեզ: Նա քեզ կարողացավ օգնել, ինձ կարողացավ օգնել, Նա ամեն բան քո կյանքում Իր կամքի համեմատ կարողացավ կարգավորել: Աստված մեզ Շնո՜րհ անի այս ամենի համար:

—Նույն գլխից կարդում եմ 15 և 16  Խոսքերը.

 

«15 Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը. 

16 Որովհետեւ գրուած է, (Ղևտացիների Գրքում) Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ»:

—Թող փառավորվի, թող մեծարվի մեր Տերը: Եվ ինչպես մենք այստեղ կարդացի՜նք. «Ձեր բոլոր վարքերումը», այսինքն ո՜չ միայն կիրակիները ծառայության ժամանակ, այլ ամեն օր, ձեր ամենօրյա կյանքում, ձեր բոլոր վարմունքներում, որպեսզի մենք Աստծո կամքի մե՜ջ գտնվենք, որպեսզի կատարե՜նք Աստծո կամքը, որ մենք ո՜չ միայն շրթունքներո՜վ վկայենք որ վերստին ծնվե՜լ ենք և նորոգվել, այլ որ դա իրականություն լինի մեր կյանքում, որպեսզի մենք մեր Տիրոջ Կյանքն ապրենք Իր ողորմությամբ: Եվ ինչպես որ արդեն ասվե՜լ է, որ մենք ինչ էլ որ անենք կամ ասենք, Աստծո սիրո՜վ լինի: Խնդրեմ, շարունակենք կարդալը:

—Կարդում ենք Հովհաննեսի 1-ին ուղերձի, 2-րդ գլխի, 10-րդ Խոսքը: 1-ին Հովհաննես, 2-րդ գլուխ, 10-րդ Խոսքից.

«10 Նա որ իր եղբօրը սիրում է, լոյսի մէջ է մնում,  եւ գայթակղութիւն չ’կայ նորանում»:

—Եվ այստեղ մենք նույնպես ասում ենք. Ամեն: Նա ով իր եղբորը, անբողջ սրտով, անկեղծ սիրո՜ւմ է, նրանում ոչ մի գայթակղություն չկա: Եվ թեկուզ եթե նա իր եղբոր մոտ տեսնի որ ինչ-որ բան այն չէ, նա իր սրտում ներողամի՜տ կլինի, սե՜ր կդրսևորի այդ եղբոր նկատմամբ: Սերը և ներողամտությունը կլինեն նրա դեմքին, և Աստծո ողորմությո՜ւնը կլինի նրանց մեջ: Շարունակե՜նք կարդալը:

—1-ին Հովհաննեսի 2-րդ գլխից, 11 Խոսքը.

«11 Բայց նա որ իր եղբօրն ատում է, խաւարումն է,  եւ խաւարի մէջ է ման գալիս, եւ չ’գիտէ թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրեց նորա աչքերը»:

—Սա նույնպես շատ լուրջ, շատ լուրջ Խոսք է: Այստեղ խոսվում է եղբայրական սիրո մասին, մենք կարող  ենք նաև մարմնավո՜ր եղբայրներ լինենք, և ասենք, որ սիրո՜ւմ ենք մեր եղբորը, բայց դա այդպե՜ս չլինի մեր կյանքում: Եվ եթե անկեղծ խոստովանենք, և նայենք մեր շո՜ւրջը ի՞նչ է կատարվում: Ո՞րքան հավատքի ուղղություննե՜ր կան մեր շուրջը՝ Պատգամի շրջանակներում, եթե այսպես արտահայտվենք, որտեղ մարդիկ 30, 40 տարի միմյանց չեն ողջունում, չեն բարևում, և չեն շփվում: Բայց նրանք բոլորը եղբայրներ են, բոլորը հավատում են Պատգամին, բոլորն ուզում են մասնակցել համայնքի հափշտակությանը, բայց այդ ամենն ինքնախաբեություն է միմիայն: Պետք է պարզ ասե՜լ ինչպես որ կա: Եվ այդ խաբեությունն արդեն իսկ սկսվում է մեկնաբանությունների մեջ, Պատգամի մեկնությունների մեջ, կամ Բրանհամ եղբոր խոսքերի մեկնություններում և տարբեր Գրվածքների հետ կապված: Աստծուց չի՜ թույլատրվում ոչինչ մեկնաբանել մարդկային մտածելակերպով: Աստծո զավակները պետք է հավատան այնպե՜ս, ինչպես որ գրված է Գրվածքում, միայն այդպես մենք կարող ենք գալ հավատքի միությանը, և Աստծուն ճանաչելու միությանը: Միայն այդպես կարող ենք մեկ սիրտ և մեկ հոգի ունենալ: Շատ եկեղեցիներ և շատ համայնքներ կան, բայց Տերը միայն մե՜կ համայնք ունի՝ Քրիստոսի ճշմարիտ համայնքը, որը Ճշմարտության սյո՜ւնն է և հաստատությունը: [1Տիմոթեոս 3.15] Եվ նա, ով վկայություն է տալիս, թե Աստված ինչ է արել մեր օրերում, և ինչ է անելու:  Շարունակե՜նք կարդալը:

—Կարդում ենք 1-ին Հովհաննեսի 3-րդ գլխի, 15 Խոսքը: 1-ին Հովհաննես, 3-րդ գլուխ, 15 Խոսք.

«15 Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է.  եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում»:

—Եվ այս Խոսքն այնքան խորը իմա՜ստ ունի: Մենք հավիտենական կյանք ենք ստացել, բայց եթե մեր մեջ այլևս չկա եղբայրական սերը, այլ ատելությո՜ւնն է տիրում մեզ, ապա մենք կորցնում ենք այս հավիտենական կյանքը: Մենք կարդացել ենք այստեղ. «…ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում»: Մենք չենք կարող մեր մեջ պահել հավիտենական կյանքը, եթե մենք ատում ենք մեր եղբորը, և չենք սիրում: Եկեք այսպես ասենք, որ եթե մեկը սիրում է եղբորը, նա երբեք որևէ վատ բան չի ասի նրա մասին, նա երբեք սուտ լուրեր չի տարածի նրա մասին: Բայց ինչպես մենք այստեղ կարդացինք, նա սրտանց կսիսրի իր եղբորը, և այդպիսով կկատարի Աստծո կամքը: Եվ եթե նա սիրում է իր եղբորը, նա կատարո՜ւմ է Աստծո կամքը: Թող Տերն իրականում Շնո՜րհ անի մեզ բոլորիս, որպեսզի  մեր կոչումը արդար և ճշմարիտ լինի, և որ Աստծո Խոսքի հայտնությունը, որը Տերը տվել է մեզ, այն իրական լինի մեր սրտում, որպեսզի այն ամենն, ինչ մեզ Աստծուց տրվե՜լ է, ճշմարի՜տ լինի, իրական լինի մեր սրտում, ինչպես արդեն ասացինք՝ Աստծո սիրով լցված լինի:

—Մենք կարդում ենք 1-ին ուղերձի 3-րդ գլխի, 11 և 12 Խոսքերը: 1Հովհաննեսի ուղերձ, 3-րդ գլուխ, 11 և 12 Խոսքեր.

«11 Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք,  որ իրար սիրենք։ 

12 Ոչ թէ այնպէս ինչպէս որ  Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց. եւ ի՞նչու համար սպանեց նորան, որովհետեւ իր գործերը չար էին եւ իր եղբօրինը արդար»:

—Եվ այս Խոսքը նույնպես, պետք է շատ խորն ընկնի մեր սրտերի մեջ: Բավակա՜ն չէ մեզ միայն խոսե՜լ սիրո մասին: Եվ ինչպես որ այստեղ կարդում ենք, շատ լուրջ զգուշացում և հորդոր է. «Ոչ թէ այնպէս ինչպէս որ  Կայէնն էր չարիցը…»: Աստվա՜ծ իմ, ի՞նչ է կատարվում այսօր բոլոր հավատացյալների միջև, քա՞նիսն են այսօր սիրում այնպես, ինչպես Կայենն էր սիրում, որ իրենց եղբայրներին զրպարտում են, ամեն հնարավոր կերպով չարախոսում են: Եվ եղբայրներ և քույրեր, պարզապես հասել է ժամանակը, Տիրոջ վերադարձը դռների մոտ է, մենք պետք է այնպիսի մի տե՜ղ հասնենք, որ մեր մեջ իրականում ամեն բան ճշմարտացի լինի, որ ճշմարտապես մեր մեջ ամեն բան կատարվի  այնպես, ինչպես որ Աստվա՜ծ է կամենում տեսնել մեր մեջ: Եվ ժամանակն է ճանաչելու այն ամենն, ինչ Տերը կատարում է մեզ հետ, և այն, ինչում մենք պետք է լիարժեք ժառանգություն ստանանք, այնպես որ, ո՜չ թե Կայենի նման պետք է սիրենք… Եվ մենք կարդացինք. «Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է», այնպես որ Աստված թող շնորհի, որ մեզնից ոչ ոքի մոտ այդպե՜ս չլինի: Խնդրեմ:

—Հովհաննեսի 1-ին ուղերձի, 4-րդ գլխից ենք կարդում, 20-րդ Խոսքը: 1-ին Հովհաննես, 4-րդ գլուխ, 20 Խոսք.

«20 Եթէ մէկն ասէ թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է. որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում,  Աստուծուն որ չէ տեսել ի՞նչպէս կարող է սիրել»:

—Եվ սա ա՛յնքան Զորավոր Աստծո Խոսք է: Կարելի է խոսե՜լ Աստծո սիրո մասին, կարելի է Աստծւն ասել. Օ՛, ես Քեզ սիրում եմ Աստված, իսկ ի՞նչպես է մեզ մոտ եղբորը սիրելը: Ի՞նչպես կարող ենք մենք… Եվ այստեղ գրված է. «…որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում,  Աստուծուն որ չէ տեսել ի՞նչպէս կարող է սիրել»:

Իմ սրտում դրվել էր պարզապես, որպեսզի կարդամ Գրվածքից բոլոր այս հատվածները, որոնք կարելի է ասել, որ հենց նշանակետի՜ն են խփում, որոնք ա՛յնքան մեծ իմաստ ունեն, հատկապես սիրո մասին, որը պետք է լինի՜ մեր մեջ: Եվ որպեսզի մենք փորձե՜նք ինքներս մեզ, որովհետև նա ով ասում է, որ սիրո՜ւմ է Աստծուն, բայց իր եղբոր հետ արդեն 20 տարի է ինչ չի խոսել, որևէ շբում չի ունեցել, և միայն նրան չարախոսում և զրպարտո՜ւմ է, այդ բոլորը ինքնախաբեություն են: Եվ այդ ինքնախաբեությունը կբացահայտվի որպես ամենատխուր խաբեությունը, երբ մեր Տերը վերադառնա: Ես խնդրում եմ Տեր Աստծուն, որպեսզի Նա ձեզ, բոլոր եղբայրներին և քույրերի՜ն ողջ աշխարհով մեկ՝ Շնո՜րհ անի, որ մենք ճշմարտապես սիրե՜նք մեր Աստծուն, և նույնպես ճշմարտապես սիրենք մեր եղբայրներին և քույրերին, և որ այդպիսով ոչ մի վատ բան չխոսենք Աստծո մասին, և նույն կերպ մեր եղբայրների և քույրերի մասի՜ն չխոսենք որևէ վատ բան: Որպեսզի մենք ճշմարտապես Աստծուց սովորած և Աստծուց առաջնորդվա՜ծ լինենք, և որ Աստծո իմաստությունն ունենանք մեր սրտերում: Եվ այդ ժամանակ Սուրբ Հոգու պարգևնե՜րը՝ ինչպես մենք կարդացի՝նք, և Սուրբ  Հոգու պտուղները կբացահայտվեն մեզանում: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Կողոսացիների ուղերձից: Կողոսացիներ, 3-րդ գլուխ, 14 Խոսք.

«14 Եւ այս ամենի վերայ հագէք  սէրը,  որ կատարելութեան կապն է»:

—Եվ այս Խոսքին էլ ամբողջ սրտով կարող ենք ասել. Ամեն: Ընդունե՜ք այս սերը, որը կատարելության կա՜պն է: Եվ միայն կատարյալնե՜րը կգնան այնտեղ: Միայն նա, ով պատրա՜ստ կլինի, նա՜ միայն կմտնի այնտեղ: Եվ դրա համար, մենք այս բոլոր բաները պետք է շեշտադրե՜նք, որպեսզի մենք իսկապես ընտրված ժողովո՜ւրդ լինենք, այնպիսի ժողովուրդ, ովքեր ոչ միայն խոսո՜ւմ են Պատգամի մասին, այլ ովքեր ճանաչել և հասկացել են, որ սա Աստծո փրկագնման Պատգա՜մն է, որը մենք տարածում ենք: Եվ որ Աստված մեր մեջ ցանկանում է ճշմարիտ, աստվածային կյանքը բացահայտել, այնպե՜ս, որ մենք կատարյալ լինենք Նրանում, որպեսզի Աստծո կա՜մքը՝ կատարյալ և ճշմարիտ, կատարվի՜ մեր մեջ: Եվ դրա համար մենք այստեղ ենք, և ներկայացնում ենք մեր Աստծո Զորությունը, ինչպես որ գրված է. «Թող Քո կամքը լինի իմ կյանքում», Քո կամքը թող կատարվի Քրիստոսի համայնքի միջոցով, մեզ հետ եղիր ով մեծ Աստված, և մեր մեջ ամեն բան նոր դարձրու:  Եվ այդ դեպքում մենք կարող ենք առա՜ջ շարժվել Քեզ հետ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Կողոսացիների 3-րդ գլխից, 15 Խոսքը: Կողոսացիներ 3-րդ գլուխ, 15 Խոսք.

«15 Եւ Աստուծոյ խաղաղութիւնը իշխէ ձեր սրտերումը,  որի մէջ էլ կանչուեցաք  մէկ մարմնով,  եւ գոհացող եղէք»:

—Ամեն: «Քրիստոսի խաղաղությունը իշխի՜ մեր սրտերում»: Կատարված փրկագնման միջոցով, մենք չէ՞ որ ստացել ենք փրկագնո՜ւմը, հաշտությո՜ւնը, ողորմությունը և Շնորհը, որպեսզի գտնե՜նք Աստծուն: Եվ Աստծո այդ խաղաղությո՜ւնը, որը վե՜ր է ամեն մարդկային մտքից, թող իշխի՜ մեր սրտերի վրա, և մեր ապրումների վրա: Մեր սրտերն ու ապրումները պետք է սահմանվա՜ծ լինեն Աստծուց, որպեսզի մենք ա՜յնպիսի որակներ ունենանք, ինչպես Քրիստոսի բնավորությունը մեր մեջ: Թանկագին եղբայրներ և քույրեր, ա՛յնպիսի լուրջ հատվածներ են Գրվածքից, որ մենք չե՜նք կարող շրջանցել դրանք: Մենք պետք է փորձե՜նք ինքներս մեզ Տիրոջ Երեսի առջև, և ասենք. «Սիրելի Տե՜ր, Դու Ի՜նքդ ներգործիր իմ մեջ այն ամենը, ինչն անհրաժե՜շտ է, որպեսզի ես պատրաստ լինեմ, երբ փողը հնչի, և երբ հրեշտակապետի ձայնը լսվի, և Դու նորից գաս, որպեսզի ես Քեզ հետ լինեմ»:

Խնդրում եմ, որ մենք ո՜չ միայն խոսենք Պատգամի, կամ պատգամաբերի մասին, այլ որ մենք լիարժեք համապատասխանության մեջ լինենք Աստծո և Աստծո Խոսքի հետ: Որպեսզի Աստծո խաղաղությունը, որը վե՜ր է ամեն մարդկային մտքից, տիրի՜ մեր սրտերում և առաջնորդի՜ մեզ: Եվ այդ ժամանա՜կ մենք կգտնվենք Սուրբ Հոգու առաջնորդության ներքո: Եվ բոլորն ովքեր Աստծո Հոգո՜վ են առաջնորդվում, բոլորը խաղաղություն ունեն Աստծո հետ: Խնդրեմ:

—Կարդում ենք Պետրոսի 1-ին ուղերձից, 2-րդ գլխի, 1-ին Խոսքը: Պետրոսի 1-ին ուղերձ, 2-րդ գլուխ, 1-ին Խոսք.

«1 Արդ՝ դէն գցելով ամեն չարութիւնը եւ ամեն խաբէութիւնը, եւ կեղծաւորութիւնները, եւ նախանձը, եւ ամեն չարախօսութիւնը»:

—Եվ այստեղ մենք նույնպես կասենք. Ամեն: Ի՛նչպիսի բարի մտքեր է թելադրում Տերը մեզ: Նա մեզ ուղարկում է Իր Խոսըը ամենայն հորդորանքով, ամենայն զգուշացումով: Այս բոլոր Աստծո Խոսքերը մե՜զ են թողնվել, որպեսզի մենք միշտ կարողանանք նայել հայելու մեջ և տեսնել մեր վիճակը: Եվ զրպարտությունը… Դա արդեն որոշ մարդկանց մոտ հիվադագին կապվածություն է, զրպարտե՜լը: Երբ ես մտածում եմ թե ո՞րքան զրպարտություններ են եղել իմ դեմ, այս բոլոր տարիներին: Երբ ես մտածում եմ այդ մասին, կարող եմ միայն որորել գլուխս և ասել. Ո՛վ Աստված, հնարավո՞ր է ընդհանրապես այդ ամենը: Եվ առհասարակ, կյանքում հայտնի է դառնում, թե արդյո՞ք մենք սիրում ենք մեկս մյուսիս: Եթե դու իսկապես սիրո՜ւմ ես քո եղբորը, ապա երբեք որևէ զրպարտություն չե՜ս տարածի նրա դեմ: Քեզ մոտ որևէ զգտո՜ւմ նույնիսկ չի լինի այդ անելու: Դա կարծես կախվածություն է որոշների մոտ, ինչի մեջ ընկել են՝ զրպարտելու իրենց եղբայրներին և չարախոսելու: Բայց ճշմարիտ հավատացյալների մոտ դա չպե՜տք է լինի, մենք պետք է մեր վրայից հանե՜նք հին մարդուն, և հագնենք նորը, ով ապրում է Աստծո արդարության համեմատ, ով Աստծո պատկերի պես է ստեղծված: Եվ մենք շնորհակալ ենք Աստծուն, որովհետև դա հնարավո՜ր է Աստծո մոտ, և որ երկնային Տերը ներգործել է դա մեր մեջ և ներգործելու է: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Կորնթացիների, 4-րդ գլխից, 6-րդ Խոսքը: 1-ին Կորնթացիներ, 4-րդ գլուխ, 6-րդ Խոսք.

«6 Այս բանը, եղբարք, իմ անձի եւ Ապողոսի վերայ օրինակ բերի ձեզ համար.  որ մեզանից սովորէք գրուածիցն աւելի բան չխորհել.  որ չլինի թէ մէկը մէկի վերայ հպարտանայ ընկերի պատճառովը»:

—Շնորհակալություն Տիրոջը: Այս կարդացված հատվածը Գրվածքի ամենակարևոր հատվածներից մեկն է: Այսինքն՝ դուրս չգալ այն շրջանակներից, ինչ գրված է:  Եվ եթե այժմ այսպես ասենք, թե ո՞րքան ուղղություննե՜ր կան երկրի վրա, հավատո դավնանքնե՜ր, և բոլորը դո՜ւրս են եկել Գրվածքի շրջանակներից: Եվ այդ պատճառով բոլոր այս բաժանումները, բոլոր այս թյուրիմացությունները… Եթե բոլորը խոսեին ա՜յն, ինչ այստեղ գրվա՜ծ է, այն ժամանակ մենք մեկ սիրտ և մեկ հոգի կլինեինք: Բայց եթե մեկը մի բան է ասում, մյուսը այլ բան, և երրորդը նույնպես, և բոլորը  մտածում են որ իրենք են ճիշտ, և դրա արդյունքում չէ՞ որ գալիս են տարատեսակ բաժանումները: Ես ասում եմ, որ ժամանակը եկել է, որ բոլոր քարոզիչ եղբայրներին, ամենայն լրջությամբ, ես պետք է ասեմ. Փորձե՜ք ինքներդ ձեզ, դուրս մի՜ եկեք այն շրջանակներից, ինչ գրված է Աստծո Խոսքի մեջ, եթե ոչ Աստծո վճիռը կհասնի՜ ձեզ, և բոլոր նրանց, ովքեր ձեր միջոցով մոլորվել են: Քանի որ բոլորն, ովքեր դո՜ւրս են գալիս այդ Գրվածքի շրջանակներից, նրանք մարդկանց տանում են մոլորության մեջ: Եվ այդ պատճառով է որ մենք այսօր ունենք բոլոր այդ բաժանումները, բոլոր այդ ուղղությունները, և բոլորը մոլորվել են: Միայն այն դեպքում, երն Աստծո Խոսքը քարոզվում է այնպես, ինչպես գրվա՜ծ է, և երբ հավատում ենք այնպես, ինչպես գրվա՜ծ է, միայն այդ դեպքում կարող ենք մեկ սիրտ և մեկ հոգի լինել: Խնդրում եմ դուրս մի եկեք այն ամենի շրջանակներից, ինչը գրված է: Սա է. «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ», և սա ուղղված է բոլոր ծառայող եղբայրներին, բոլոր քարոզիչներին, և բոլոր լսողներին՝ չընդունե՜ք այլևս որևէ բան, եթե այն գրվա՜ծ չի Աստվածաշնչում, և այն, ինչն Աստվածաշնրում չի կարդացվում: Թող Տերը Շնորհի այդ մեզ բոլորիս, Շնորհի բոլոր ընտրյալներին:

—Կարդում ենք 1-ին Տիմոթեոսի ուղերձից, 1-ին գլխից, 3-րդ Խոսքը: 1-ին Տիմոթեոս 1-ին գլուխ, 3-րդ Խոսք.

«3 Ինչպէս որ աղաչեցի քեզ, որ Եփեսոսումը մնաս  Մակեդոնիա գնալիս, որ պատուիրես ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն»:

—Շնորհակալություն Տիրոջը: Այն ժամանակ Պողոսը Տիմոթեոսին թողեց Եփոսոսում, և այստեղ պատվիրելու խոսքե՜ր են գրված՝. «…որ պատուիրես ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն»: Պատվիրեց Տիրոջ անունով: Ես պատվիրո՜ւմ եմ, բոլոր եղբայրներին. Չսովորեցնե՜լ օտար ուսմունքներ, այլ 100%-ով քարոզել միայն ա՜յն, ինչ գրված է Աստվածաշնչում: Այնպես որ գրված է. «Պատվիրիր որ լռեն մեկընդմիշտ, բոլոր նրանք, ովքեր օտար ուսմունք են քարոզում, որոնք վիճաբանության են տանում, որոնք բաժանումներ են բերում, որպեսզի նրանք բոլորը վերդառնան Աստծուն և Նրա Խոսքին, և որ լինեն մեկ սիրտ և մեկ հոգի»: Ինչպես որ Պողոսն այն ժամանակ պատվիրեց, այնպես էլ ես այսօր պետք է ասեմ Տիրոջ անունով. Ես պատվիրում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, բոլոր եղբայրներին ամբողջ աշխարհով մեկ, որ այլևս չսովորեցնեն որևէ օտար ուսմունքներ: Սա է. «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ՝ ԻՐ ԽՈՍՔՈՒՄ»: Խնդրում եմ խոնարհվեք Աստծո կամքի ներքո, ժամանակը լո՜ւրջ է, Տիրոջ գալուստը դռներին է:

—Մենք կարդում ենք 1-ին Կորնթացիներից, 15-րդ գլխի, 49-րդ Խոսքից: 1-ին Կորնթացիներ, 15-րդ գլուխ, 49 Խոսք.

«49 Եւ ինչպէս հողեղէնի պատկերը հագանք,  երկնաւորի պատկերն էլ պիտի հագնենք»:

—Շնորհակալություն Տիրոջը: Մեր Տերը, մե՜զ նմանվեց, որպեսզի մենք նույնպես մի ժամանակ, մեռելների հարության ժամանակ, Իրեն նմանվենք: Մենք ա՛յնքան ենք շնորհակալ Աստծուց Գրվածքի այս բոլոր հատվածների համար: Եվ ա՜յժմ կկարդանք վերջին հատվածը՝ այսօրվա համար:

—Եբրայեցիների 10-րդ գլուխ, 35 Խոսքը: Եբրայեցիներ 10-րդ գլուխ, 35 Խոսքը, մինչև 37-ը.

«35 Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը,  որ մեծ վարձքի հատուցումն ունի։ 

36 Որովհետեւ համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ կամքն անելով  խոստմունքն ստանաք։ 

37 Որովհետեւ  միայն մի քիչ ժամանակ էլ,  եւ նա որ գալու է՝ կգայ եւ չի ուշանալ»:

—Աստծո կամքը կատարելուց հետո, ինձ համար շատ ծա՜նր է այս նկատողությունն անելը: Բայց, պարզապես ինձ դիմե՜լ են խնդրանքով, որպեսզի ես զգուշանալու խո՜սք հղեմ բոլոր այն եղբայրներին, ովքեր աղավաղված ուսմունքներ են տարածում, հա՜տկապես այն եղբայրները, ովքեր խոսում են բազմակնության մասին, և պնդում են որ դա ճիշտ է:  Ինձ համար շատ դժվա՜ր է այսպիսի խոսքերով դիմել այդ եղբայրներին, ինձ համար շատ դժվա՜ր է խոսե՜լը, ես չեմ հասկանում այդ եղբայրներին: Մի՞ թե նրանք չեն կարդացել Աստծո Խոսքը, մի՞ թե Աստված Ադամի համար երկու կամ երեք Ե՜վա է ստեղծել, ո՜չ, մեկ Ե՜վա է ստեղծել Նա Ադամի համար: Մի՞ թե չի ասել մեր Տերը Մատթեոսի 19-րդ գլխում. «5 Սորա համար մարդ կթողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կյարի եւ  երկուսը կլինին մէկ մարմին»: Գրված չի. Կանա՜նց, այլ կնո՝ջը՝ եզակի թվով: Մի՞ թե դուք չեք կարդացել Գրվածքից բոլոր այս հատվածները, մի՞ թե չունենք մենք այդ Գրվածքները, որոնք հստակ խոսո՜ւմ են մեզ հետ դրա հետ կապված, թե ինչպես վարվել: Եվ դրա համար բոլոր այդ եղբայրներին ուզում եմ ասել, և պե՜տք է ասեմ, համոզմունքով և վստահաբա՜ր, և զգուշացումով, որ նրանք կպատժվե՜ն Աստծո կողմից, և բաժին չեն ունենա հափշտակությանը, որովհետև նրանք օտար ուսմո՜ւնք են տարածում: Եվ դուք ի՞նչ եք ցանկանում, դո՜ւք՝ Ա՜ֆրիկայի եղբայրներ, որ աղավաղված ուսմունքներ եք տարածում, դուք ցանկանում եք երկու կամ երեք կանանց հե՞տ անկողին մտնել, դուք լրի՞վ ձեր խելքը թռցրել եք, ի՞նչ է կատարվում ձեր հետ: Խելքի՜ եկեք, Քրիստոսի մեջ, վերադարձեք Աստծո Խոսքին: Ես չգիտեմ, բայց սա պետք է ասել այսպիսի շաշտադրումով, ես հո՜ւյս ունեմ որ Աստված ողորմություն կանի: Կարող ենք էլի ուրիշ հատվածներ կարդալ գրվածքից, օրինակ որտեղ որ գրված է. «Ամուսինը թող սիրի կնոջը, ինչպես որ Քրիստոսը սիրեց Իր համա՜յնքը»: Եվ կինը պետք է հնազանդ լինի ամուսնուն, նրա իշխանության տա՜կ լինի: Այս բոլոր հատվածները ես կարող եմ կրկնել: Ես նոիրից եմ կրկնում. Ես պատվիրում եմ բոլո եղբայրներին, որ չբերե՜ն ոչ մի աղավաղված և օտար ուսմունքներ, և Աստծո ժողովրդին չտանեն մոլորության մեջ, այլ միայն ա՜յն, ինչ գրված է Գրվածքում, միայն դա կարող ենք քարոզել: Եվ սա է. «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ»:

Այժմ եկեք ամփոփենք, այսօրվա ասվածից:

Քելլեր եղբայրն առաջին քարոզում կարդաց Առակաց Գրքից, 3-րդ գլխից կարդացվե՜ց մեզ: Եվ մենք հասկացանք, թե որքան իմաստություն կար Սողոմոնի մոտ, ոչ մի մարդ այդքան իմաստություն չի՜ ունեցել, որքան որ գրված է Առակաց Գրքում: Որքան իմաստություն, որքան խորհուրդնե՜ր են տրվում մարդուն իր ամենօրյա կյանքի համար: Եվ ինչպես որ ասացինք, նույնիսկ Սաբայի թագուհի՜ն էր հիացած և տպավորված, և մենք նույնպես տպավորվո՜ւմ ենք և լցվում, երբ կարդում ենք ամբողջ Առակաց Գիրքը: Բայց Նոր Կտակարանում խոսքը գնում է ո՜չ միայն արտաքին ուսուցման մասին, այլ որպեսզի Աստծո ուսուցո՜ւմը խորապես լինի մեր սրտերում, և մենք մեր անձնական կյանքն այնպե՜ս պետք է ապրենք, ինչպես որ գրված է Աստվածաշնչում: Եվ մեր հոգևոր և մարմնավոր կյանքը պետք է համապատասխանե՜ն Գրված Աստծո Խոսքին: Եկեք ամփոփենք արդյունքը: Աստված ուղարկեց Բրանհամ եղբորը Պատգամո՜վ, մեր ժամանակի համար տրված, և եկեք շեշտե՜նք սա. Մենք շնորհակալ ենք Աստծուն Աստվածաշնչի գերմաներեն թարգմանության համար, որտեղ որ գրված է ոչ իայն Պատգամ, այլ նաև Բարի Լուր, Փրկարար Լուր, ընդհուպ մինչև Մատթեոսի 24-րդ գլխի 14-րդ Խոսքը, որ այս Բարի Լո՜ւրը, այս Փրկության Լո՜ւրը պետք է քարոզվի բոլոր ժողովուրդներին: Եվ այսօր այս Բարի Լո՜ւրը, այս Փրկագնման Լո՜ւրը քարոզվել է որպես վկայությո՜ւն բոլոր ժողովուրդներին, և բոլորը բոլոր ազգերում, ովքեր Աստծո Ժողովրդի՜ց են, նրանք կլսեն այն, ինչ Աստված կխոսի, նրանք կհնազանդվե՜ն այդ ձայնին, ընդհուպ մինչև Հայտնության 14-րդ գլխի 16-րդ Խոսքը, որտեղ Գրված է. «Հավիտյան վավերական Ավետարա՜նը, հավիտյան գործող Փրկագնման Լո՜ւրը, Փրկագնման Պատգա՜մը»: Խնդրում եմ Եղբայրներ, այսօրվանից քարոզեք, հռչակեք միայն հավիտյան գործող Փրկագնման Պատգա՜մը, որտեղ Աստծո կա՜մքն է: Մնացած բոլոր պատգամներն Աստծո Պատգա՜մը չեն: Աստծո Պատգամը հռչակում է այն մասին, ինչ կատարվել է Գողգոթայի խաչի վրա, և այն, ինչ այնտեղ կատարվե՜լ է, դա քարոզչության կենտրոնո՜ւմ է դրված: Այնպե՜ս որ. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացո՜ղը (Նա ով հավատում է Գողոթայում կատարված փրկագնմանը) չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»: [Հովհաննես 3.16]

Ո՜չ թե արտաքնապես հավատալ, ինչպես որ բոլոր եկեղեցինե՜րն են հավատում Հիսուս Քրիստոսի՜ն, դա բավարար չէ, այլ պետք է հավատալ Հիսուս Քրիստոսի՜ն, ով բերեց լիակատար փրկություն, թափելով Իր արյո՜ւնը Գողգոթայի խաչի վրա: Մենք չենք հավատում այնպես, ինչպես բոլոր քրիստոնյաներն են հավատում, տոնում են Պենտեկոստեն, Զատիկը… և վերջ: Մենք հավատում ենք փրկագնմա՜նը, հավատում ենք Աստծո յուրաքանչյուր Խոսքին, մենք հավատում ենք բոլոր օրհնություններին, որոնք Աստված Շնորհել է, և այն ամենին, ինչ Աստված Շնորհում է մեզ այդ ամենի հետ, թանկագիններ: Աստված ուղարկել է Բրանհամ եղբորը այս հի՜ն, փրկագնման Պատգամով, որը պետք է նախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին: Եվ Բրանհամ եղբոր հեռանալուց հետո Տերն ի՜նձ է օգտագործել, տանելու այս փրկության Լո՜ւրը, Բարի Լո՜ւրը ամբողջ երկրի երեսով մեկ: Եվ էլ ոչ ոք ներում չի ունենա, նրանք բոլորը լսե՜լ են, բոլորը կարող են կայացնել իրենց որոշումը: Ինչպես որ Հովհաննես մկրտի՜չը գիտեր, թե Գրվածքի ո՞ր հատվածներն էին իրեն վերաբերվում, հա՜տկապես լինի դա Մաղաքիայի 3-րդ գլուխը, 1-ին Խոսքը, լինի Մաղաքիայի 3-րդ գլուխը, 23-րդ Խոսքի առաջին մասը, որտեղ նրա մասի՜ն է ասվում: Եվ նույն Հովհաննես մկրտիչը կարո՜ղ էր ասել Հովհաննեսի Ավետարանի 1-ին գլխում. «Ես կանչողի ձա՜յնն եմ անապատումը, պատրաստե՜ք Տիրոջ ճանապարհը»: 23-րդ գլխո՜ւմ՝ Հովհաննեսի ավետարանի, նա հիմնվում էր Եսայայի 40-րդ գլխի 3-րդ Խոսքի վրա: Բրանհամ եղբայրը կարողանում էր ցույց տալ Աստվածաշնչյան այն հատվածները, որոնք նրա մասին էին խոսում: Եվ եղբայրներ և քույրեր, ես սա ուզում եմ ասել ամեն խոնարհությամբ, որովհետև ես սա ապրե՜լ եմ իմ կյանքում. Տե՜ր Աստվա՜ծը, երկնքի և երկրի, դա Նա՜ էր, ով ասաց ինձ. «Ի՜մ ծառա, քո ժամանակն այս քաղաքի համար վերջացե՜լ է, Ես քեզ ուրիշ քաղաքնե՜ր կուղարկեմ քարոզելու, հռչակելու Իմ Խոսքը»: Ի՜մ Խոսքը… Դուք դա կրկին կլսե՜ք երկնքում: Դա բացարձակ ճշմարտություն է: Այդ պատճառով ես ոչ մի անգամ մասնակից չեմ եղել որևէ օտար ուսմունքի, այլ միայն քարոզել եմ Աստծո Խոսքը, ինչպես որ Գրվա՜ծ է: Եվ ճիշտ նույն կերպ Աստված ասաց ինձ. «Ես քեզ սահմանել եմ ըստ Տիմոթեոսի 2-րդ ուղերձի 4-րդ գլխի, որպեսզի դու քարոզես Խո՜սքը»: Քանի որ այնտեղ գրված է. «2 Խօսքը քարոզիր. վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր,  սաստիր,  յորդորիր…

3 Որովհետեւ ժամանակ կ’գայ  որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ.  այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ…»: Օտա՜ր ուսմունքներ: Եկեք այսպես ասեմ. Բոլոր օտար ուսմունքների կողքին քարոզվելու է ճշմարիտ Աստվածաշնչյան Պատգամը, և բոլորն ովքեր Աստծո՜ւց են, լսելու են Աստծո փրկարար և Սուրբ Խոսքը: Ես այսօր կարող էի խոսել իմ բոլոր ապրումների, և Բրանհամ եղբոր բոլոր ապրումների մասին, որոնք նա ապրե՜լ է Աստծո հետ: Թող Աստված օրհնի բոլորիդ, և բոլորիդ հետ լինի, բոլոր ծառայող եղբայրներին, քարոզիչներին բոլոր ազգերում, ժողովուրդներում և լեզուներում: Աստված թող օգնի բոլորիդ, բոլորը թող օրհնյա՜լ լինեն Շվեցարիայում, Ա՜վստրիայում օրհնված լինեն, բոլոր հարևան երկրներում, ամբողջ Եվրոպայում թող բոլորն օրհնվե՜ն: Ամբողջ աշխարհով մեկ Աստծո բոլոր զավակները թող լսեն Աստծո Խոսքը, թող պատրաստվեն, ինչպես որ մենք վերջին կարդացված հատվածում կարդացինք. «37 Որովհետեւ  միայն մի քիչ ժամանակ էլ,  եւ նա որ գալու է՝ կգայ եւ չի ուշանալ»:

Մենք իզո՜ւր չենք սպասում, մենք սպասում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի վերադարձին, և սպասում ենք, որ մեր ժամանակում դա տեղի կունենա, քանի որ ժամանակների նշանները խոսո՜ւմ են պարզ լեզվով: Եթե դուք այդ ամենը տեսնո՜ւմ եք, ապա բարձրացրե՜ք ձեր գլուխները, քանի որ ձեր փրկությունը մոտ է: Թանկագին ծառայող եղբայրներ, օրհնվա՜ծ եղեք ամենակարող Աստծո օրհնությունով, հնազանդվե՜ք, վերադարձեք Գրված Աստծո Խոսքին, մի՜ դուրս եկեք այդ շրջանակներից: Եղբայրներ և քույրեր, բոլորն ովքեր Քրիստոսի համայնքի՜ց են, Աստված օրհնի՜ ձեզ, Շնո՜րհ անի ձեզ, որպեսզի մենք բոլորս ապրենք մեր պատրաստությունը, քանի որ գրված է. «Եվ Գառնուկի կինը պատրաստեց իրեն»: Թող որ այս հավաքույթը ծառայի այն բանի համար, որպեսզի մենք թույլ տանք Աստծուն պատրաստե՜լ մեզ, որպեսզի մենք դուրս գանք փեսային դիմավորելու: Օրհնված եղեք մեր Տեր՝ Հիսուս Քրիստոսի՝ մեր Աստծո անունով, Ամեն:

 

Բովանդակություն