Լսել

AM Krefeld 1973 01 06 19.00 Uhr

Բովանդակություն

AM Krefeld 1973 01 06 19.00 Uhr

Էվալդ Ֆրանկ

Հունվարի 6, 1973, 19:30, Կրեֆելդ, Գերմանիա

Թեմա՝ Թվոց 6.22-27՝

«Տերն օրհնի քեզ և պահպանի քեզ...»:

 

Մենք արդեն այնքան շա՜տ ենք լսել, որ առատորեն օրհնվե՜լ ենք Տիրոջ Խոսքով: Եվ այս ամենը դրվե՜լ է իմ սրտում, որ լսելու մեջ ավելի օրհնություն կա քան խոսելու մեջ: Եվ այդ պատճառով ես ապագայում ավելի շատ նստա՜ծ եմ լինելու, քան կանգնած: Երեմիայի այս 11-րդ գլխի վերաբերյալ ես կցանկանայի կարդալ 14-րդ Խոսքը: Ես մտածում էի ինքս իմ մեջ, երբ Ռասս եղբայրը կարդում էր, որ նա 14-րդ համարը ի՜նձ կթողնի կարդալու: Եվ իսկապես նա կանգ առավ 13-րդ Խոսքի վրա: Ես դա մտածում էի մի հատուկ առիթով, քանի որ Աստված Բրանհամ եղբորն ասել էր, որ նա ընդհա՜նրապես, այլևս կարիք չունի՜ աղոթելու  Ամերիկայի համար, որովհետև նրանք բաց էին թողել իրենց համար աստվածային այցելության ժամը և ժամանակը: Երբ Աստված դա ասում է մարգարեին, ինչպես այստեղ ասվում է Երե՜միային.

«14 Բայց դու  մի աղօթիր այս ժողովրդի համար, եւ նորանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, որովհետեւ ես չեմ լսելու նորանց դէպի ինձ կանչած ժամանակը նորանց չարիքի համար»:  [Երեմիա 11.14] Երբ բանը հասնում է նրան, որ Աստված այդպիսի Խո՜սք պետք է ասի, ապա Նա Իր մարգարեին, ով հանձնարարություն ունի Աստծո Խոսքի միջոցով դարձի՜ բերելու ժողովրդին, և նրանց հասկացնելու որ պետք է հնազանդվե՜ն Աստծո յուրաքանչյուր Խոսքին, և Նրա հրահանգներո՜վ առաջնորդվեն… Եվ Տերն ընդունա՜կ է քննելու մարդկանց սրտերը, և տեսնելու, որ մարգերեն որքան էլ խոսի, միևնույն է նրանք չեն լսելու: Եվ այդ պատճառով Նա ասո՜ւմ է նրան.  «Բայց դու մի՜ բարեխոսիր այս ժողովրդի համար»: Եվ մենք հո՜ւյս ունենք, որ Աստված ողորմա՜ծ է մեր հանդեպ: Եվ երբ ես այս խոսքը լսո՜ւմ եմ՝ «Անիծյալ», դա գրված է 3-րդ Խոսքում.

«Եւ դու ասիր նորանց, Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը.  Անիծեալ է այն մարդը, որ չ'լսէ այս ուխտի խօսքերին»: [Երեմիա 11.3] Մենք բոլորս էլ հավանաբար նույն բանն ենք զգում, երբ լսում ենք «անիծված» բառը, այն անցնում է մեր մարմնի և ոսկորների միջով: Եվ ինչ էլ որ դա արժենա, մենք չենք ուզում ոչ մի կերպ կապ ունենալ անեծքների հետ, ինչ գնով էլ լինի, մենք ոչ թե անեծքների, այլ օրհնությունների հե՜տ ենք ուզում կապ ունենալ:  Եվ մեզ հայտնի է, թե ինչ է գրված Մովսեսի Գրքում: Մովսեսը եկավ ժողովրդի առջև, և ցույց տվեց նրանց, թե ինչում է կայանում օրհնությունը և անեծքը: Նա ասաց. «Եթե դուք Աստծո Խոսքի համեմատ վարվեք, ապա կօրհնվեք»: Եվ նույն օրը, նույն համատեքստում, նա ասում է.

«Սա այն անեծքն է, որը կգա ձեզ վրա, եթե դուք չհնազանդվե՜ք Տիրոջ Խոսքին»:

Եվ ես պետք է մտածեի Մատթեոս 25-ի մասին, որտեղ ասվում է վերջում՝ Մատթեոս 25-րդ գլխում, այստեղ 34-րդ Խոսքում ասվում է.

«34 Այն ժամանակ թագաւորը կասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները,  ժառանգեցէք  աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը»:

Ի հակադրություն, մենք կարդում ենք հատված 41-րդ Խոսքում.

«41 Այն ժամանակ կասէ ձախ կողմիններին էլ.  Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ,  յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է  սատանայի եւ նորա հրեշտակների համար»:

Եթե հակադրում ենք այս երկու բաները, ապա Սուրբ լրջությունը է իջնում բոլորիս վրա։

Եվ մենք գիտենք, որ օրհնություն կտրվի նրանց, ովքեր հավատացել են Աստծո Խոսքին, ովքեր կատարել են Նրա հրահանգները, և ովքեր ուղղել են իրենց Խոսքի համեմատ:

Անեծքը կգա բոլոր նրանց, ովքեր լսել են Աստծո խոսքը, բայց չեն ընդունել այն հավատքով, այլ շարունակել են գնալ իրենց սեփական ճանապարհներով:

Այստեղ, վերջում, այս երկու բաները հակադրվում են.

«34 Այն ժամանակ թագաւորը կասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները,  ժառանգեցէք  աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը»:

Նրանց համար, ովքեր ընտրվել են աշխարհի ստեղծվելուց առաջ, հավատալու Աստծու ասածին, և լսելու, երբ Աստված մարգարե է ուղարկում:

Նրանք երբեք չեն ասում. «Մեզ մարգարե պետք չէ»:

Երեմիայի օրերում նրանք չէ՝ որ այդպես էին մտածում: Բայց Աստված ասաց մարգարեին. «14 Բայց դու  մի աղօթիր այս ժողովրդի համար, եւ նորանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, որովհետեւ ես չեմ լսելու նորանց դէպի ինձ կանչած ժամանակը նորանց չարիքի համար»:  [Երեմիա 11.14]

Բայց հակառակ դեպքում գրված է.  «Եւ  կանչիր ինձ նեղութեան օրումը. եւ ես կազատեմ քեզ, եւ  դու կփառաբանես ինձ»: [Սաղմոս 50.15]

Իսկ ո՞վ կարող է կանչել Աստծուն իր նեղության մեջ: Նա, ով գիտակցում է իր վիճակը և ով գալիս է Աստծուն իր վիճակով և կանչում է Նրան։ Բայց նա, ով նույնիսկ չի գիտակցում, թե որն է իր դժբախտությունը, նա չի կարողանա կանչել այնպես որ Աստված օգնի:

Այստեղ ևս մեկ Խոսք կա Եսայիա մարգարեի Գրքում, 55-րդ գլխում, 6-րդ Խոսքում՝ ասում է.

«Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է»: [Եսայիա. 55.6]

Ե՞րբ է Աստված մոտ մեզ: Ե՞րբ կարելի է գտնել Աստծուն: Իհարկե այն պահերին, և այն ժամանակ, երբ Նա Խոսում է մեզ հետ, և երբ Նա հավաքում է մեզ Իր ներկայության մեջ, որպեսզի մենք լսենք Նրա Խոսքը, այդ ժամանա՜կ է Նա մեզ մոտ, և մենք կարող ենք փնտրե՜լ Նրան, և Նրան գտնել:

Այս համատեքստում ես մտածում եմ այն ​​Խոսքի մասին, որն ասվեց Մովսեսին, և նա այն փոխանցեց Ահարոնին և նրա սերունդներին: Դա գրված է Թվոց 6-րդ գլխում: Թվոց 6-րդ գլուխ, 22 Խոսքից.

«22 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 

23 Խօսիր Ահարօնի եւ նորա որդկանց հետ եւ ասիր. Այսպէս  օրհնեցէք Իսրայէլի որդիներին՝ ասելով նորանց. 

24 Եհովան օրհնէ քեզ, եւ  պահէ քեզ. 

25 Եհովան  պայծառացնէ իր երեսը քեզ վերայ եւ  ողորմէ քեզ.  26 Եհովան բարձրացնէ իր երեսը քեզ վերայ, եւ  խաղաղութիւն տայ քեզ։ 

27 Եւ  իմ անունը Իսրայէլի որդկանց վերայ պիտի դնեն, եւ ես  կօրհնեմ նորանց»:

Աստված Իր ծառաներին հանձնարարել է այս կերպո՜վ օրհնել Իր ժողովրդին: Եվ եթե նկատենք, թե ինչ են ենթադրում այս խոսքերը, ապա դա ինքնին օրհնություն է, և ես կարծում եմ քանի որ Աստված մտադիր էր օրհնե՜լ իր ժողովրդին, ուստի ասում է.

[23բ] «Այս խոսքերով դուք կօրհնեք ԻսրայԷլացիներին»:

[24] «Տէրը օրհնէ քեզ ու պահէ քեզ»:

Աստված սա չէր ասի, եթե Իր ժողովրդին օրհնելու նպատակ չունենար: Նա Ահարոնին և նրա սերունդներին ասաց, որ այդպիսի Խոսքեր ասեն Իր ժողովրդին։

Առաջին հերթին. «Թող Աստված օրհնի՜ քեզ»: Սա հրաշալի բան է, պատկերացրեք: Աստված երբեք չէր ասի մի բան, եթե Նա հենց այդ նկատի չունենար:

Առաջին հերթին Նա Իր ժողովրդին կամենում էր այն, ինչ ասո՜ւմ է այստեղ առաջին հերթին. «Թող Աստված օրհնի՜ քեզ»: Աստված նպատակ ուներ օհրնե՜լ Իր ժողովրդին:

Իսկ երկրորդը, Նա ասել է տալիս. «Եվ պահի՜ քեզ»:

Եթե ​​այս երկու բաները մեր կյանքում կա՜ն, եթե Աստված օրհնի և պահպանի՜ մեզ, ապա այլևս ի՞նչն է մեզ պակասում:

Սա այն է, ինչ Աստված փոխանցել է Մովսեսի, Ահարոնի և նրա բոլոր սերունդների բերանով, ովքեր Աստծո տանը պետք ծառայեին Աստծուն, որ այս խոսքերով նրանք օրհնություն խոսեն Իսրայելի ժողովրդին:

[24] «Թող Աստված օրհնի քեզ և պահպանի քեզ»:

Աստված սահմանել էր, որ օրհնի և պահպանի: Հաջորդը ասվում է.

[25] «Թող Տերն Իր երեսը փայլեցնի քեզ վրա»:

Աստված էր այդպես որոշել, որ Իր երեսը փայլեցներ Իր ժողովրդի վրա, և այդ պատճառով Նա արտասանե՜լ տվեց այդ օրհնությունը: Եղբայրներ և քույրեր, դա օրհնություն է, երբ Աստված դարձնում է Իր երեսը, և փայլեցնո՜ւմ է Իր ժողովրդի վրա: Երբ Աստված Իր երեսը փայլեցնի Իր ժողովրդի վրա, ապա այստեղ Գրված Խոսքի երկրորդ մասը նո՜ւյնպես կիրականանա՝. «Եվ ողորմի քեզ»:

Աստված ուզում էր ողորմա՜ծ լինել: Աստված չէ՜ր ուզում բարկանալ: Աստված ուզում էր ողորմա՜ծ լինել, և Նա այդպիսի օրհնություն է արտասանել տալիս Իր ժողովրդին:

Եղբայրներ և քույրեր, ես չգիտեմ, թե ինչպես եք վերաբերվում դրան: Բայց այն ժամանակ դա Աստծո խոսքի կատարման ժամանակն էր: Եվ մինչ Իսրայելի ժողովուրդը քայլո՜ւմ էր Աստծո ճանապարհներով, Նա օրհնում էր նրանց: Նա պաշտպանում է նրանց, Նա փայլեցրեց Իր դեմքը նրանց, Նա ողորմած էր նրանց. Նա նույնիսկ Մովսեսին ասաց. «Ում կողորմեմ, կողորմեմ»:

Այն ժամանակ, դա պարզապես մարգարեական հայտնության ժամանակ էր:  Դա այն ժամն էր, այո, դա այն խոստման կատարման դարաշրջա՜նն էր, որ Աստված տվել էր Աբրահամին. «400 տարի հետո Ես քո սերունդներին կհանեմ այն ​​երկրից, որտեղ նրանք բնակվելու են»։ Եվ երբ եկավ Աստծո խոստումների կատարման ժամանա՜կը, Նա Իր երեսը բարձրացրեց՝ օրհնելու Իր ժողովրդին, և զորավոր ձեռքով դո՜ւրս հանեց նրանց, և ողորմած եղավ նրանց հանդեպ: Եթե այն ամենը, ինչ պարունակվում է այս օրհնված ասույթի մեջ, խոսվի՜ Աստծո ժողովրդին, և իրականանա, ապա մեզ բոլորիս օգնություն կցուցաբերվի։ Մեզ ավելին ոչինչ պետք չէ։ Եվ եկեք այսօրվանից դա մեր աղո՜թքը դարձնենք, և ասենք. «Տե՜ր, օրհնիր ինձ և պահիր ինձ, թող Քո երեսը փայլի՜ ինձ վրա և ողորմի՜ր ինձ»: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կկատարվի այդ դեպքում: Սա հրաշալի օրհնությո՜ւն էր, որն ասվել էր այստեղ՝ Տիրոջ Խոսքում: Եվ մենք գիտենք, որ քանի դեռ ԻսրայԷլի ժողովուրդը պահո՜ւմ էր Աստծո Խոսքը, Աստված պահո՜ւմ էր Իր խոստումը: Եվ Նա պարտավոր էր օրհնել այնքա՜ն ժամանակ, քանի դեռ նրանք պահում էին Իր Ուխտի Խոսքերը: Եվ մենք գիտենք, որ 40 տարիների ընթացքում Նա ողորմա՜ծ է եղել նրաց հանդեպ, և օրհնե՜լ է խնդրանքներն ու համառությունը: Այո, Նա պահպանում էր Իր ժողովրդին Իր աչքի լույսի պես, և թույլ չէր տալիս, որ որևէ մեկը չարի՜ք անի նրանց, այլ նրանց հետ էր, շրջապատել էր և օրհնել նրանց:

«Եվ այս խոսքերով դուք պետք է օրհնեք ԻսրայԷլացիներին»: [23բ] Եվ հետագայում երբ մենք կարդում և լսում ենք Երեմիա մարգարեի Գրքում, Աստված այնտեղ ասում է. «Անիծեալ է այն մարդը, որ չ'լսէ այս ուխտի բոլոր խօսքերին»: [Երեմիա 11.3]

Եվ մենք տեսնում ենք, որ Աստծո իրական օրհնությունը կապված է Նրա Խոսքի հետ, և որ Աստված չի կարող օրհնել մեզ, եթե մենք չընդունե՜նք Նրա Խոսքը մեր մեջ և այո չասենք Նրա Խոսքերին: Եվ այստեղ ասվում է. «Եվ այս խոսքերով դուք պետք է օրհնեք ԻսրայԷլացիներին»: [23բ]

Իսկ ո՞վքեր էին ԻսրաԷլացիները, որոնց վրա պետք է այսպիսի օրնություններ ասվեին: Նրանք խոստումի զավակներ էին, նույնիսկ արդեն Աբրահամի՜ միջոցով: Եվ քանի որ նրանք խոստումի զավակնե՜ր էին, նրանք ունեին Ամենակարող Աստծո օրհնության իրավունքը: Որովհետև Աստված օրհնություններ է խոստացել հիմնված խոստումի՜ վրա: Եվ մենք այստեղ տեսնում ենք, որ Աստծո բոլոր Խոսքերը, որ Աստված սահմանել էր այդ դարաշրջանի համար, այդ ժամանակ իրականացա՜ն նրանց մեջ: Եվ բոլոր նրանք, ովքեր նրանց հավատացին, օրհնվեցի՜ն Ամենակարող Աստծո օրհնությամբ: Եվ Աստծո ծառաները պետք է օրհնե՜ին բոլոր նրանց, ովքեր եկել էին երկրպագելու, և ովքեր համաձա՜յն էին Տիրոջ Խոսքի և Աստծո ճանապարհների հետ, որով Նա քայլո՜ւմ էր Իր ժողովրդի հետ:

Եղբայրներ և քույրեր, մի՞ թե այսօր այլ կերպ է: Օրհնյալ են բոլորն, ովքեր այս ժամանակում մեր Աստծո Խոսքը լսել են և ընդունե՜լ են: Նա պահպանո՜ւմ է նրանց, Նա բարձրացել է Իր Երեսը նրանց վրա և փայլեցնում է, և Նա ողորմած է եղել մեր հանդեպ: Եղբայրներ և քույրեր, երբ կարդում եք այսպիսի օրհնյալ խոստումների մասին, ապա խոր սեր ես տածում Նրա հանդեպ, ով սիրում էր մեզ: Եվ կա մի երախտագիտություն, որը բխում է մեր սրտերում՝ իմանալով, որ Ամենակարող Աստվածն այնպե՜ս էր հոգ տանում մեր մասին, որ Նա հայտնեց Իր Խոսքը մեզ, որպեսզի օրհնի՜ մեզ: Երբ Աստված խոսե՜ց Մովսեսի հետ, Նա հայտնվեց նրան կրակի մեջ, Աստվածային հանձնարարությո՜ւն տվեց նրան, իսկ հետո Նա դո՜ւրս բերեց ամբողջ ժողովրդին, որպեսզի կարողանա օրհնել նրանց:

Սկզբում դուրս գալու կա՜նչը, հետո Աստծո Խո՜սքը, և հետո օրհնությունը: Այդպե՜ս է եղել բոլոր ժամանակներում: Սկզբում Աստծո ժողովրդի ազատագրումը բոլոր գերությունից, հետո Տիրոջ Խո՜սքը հայտնվել է նրանց մեջ, և հետո Ամենակարող Աստծո օրհնության խոստո՜ւմը: Այդ մարդիկ, այդ ժամանակաշրջանի խոստումի մարդիկ էին, և քանի որ նրանք այդ մարդի՜կ էին, ապա Աստծո ծառաները պետք է այդ օրհնությունն արտասանեին այդ ժողովրդին, Աստծո ժողովրդին:

Դա բոլոր ԻսրայԷլացիներին ընդհանրա՜պես օգուտ չէր բերի...

Պատկերացրեք, եթե այսօր որևէ եկեղեցի գնաք, և այնտեղ ինչ-որ մեկն օրհնության խոսքեր արտասանի, հնարավոր է նաև խաչակնքի, նույնիսկ երեք անգամ, միևնույն է դա ոչ մի օգուտ չի տա… Օրհնված կարող են լինել միայն նրանք, ովքեր ստացել են Աստծո Խոստումները, և ընդունել են Աստծո Խոսքը: Մնացած բոլորը բա՜ց են թողնում օրհնությունը, և դուք կարող եք որքան ուզում եք օրհնե՜ք նրանց:  

Ո՞վ էր Ահարոնը: Նա մի մարդ էր ում Աստվա՜ծ էր կանչել, լինելու Աստծո Ժողովրդի մեջ, և մա՜սնավորապես նրանց մեջ, ովքեր  ազատագրվել էին, ովքեր դո՜ւրս էին կանչվել և մասնակցություն էին ունեցել Աստծո գործողությանը այն ժամանակաշրջանում:  Եղբայրներ և քույրեր, ինձ համար ավելի ու ավելի հրաշալի ու փառավոր է դառնում, որ Աստված  Իր ողորմությամբ մեզ այդպիսի բաժին է տվել՝ մասնակցելու Իր գործողությանն այս վերջին ժամանակներում:

Եվ հետո թող ինչ-որ մեկն ինձ ասի, որ Աստված չի՜ օրհնել կամ պաշտպանել, կամ որ նա չի փայլեցրել Իր Երեսը: Այո՜, և ո՞վքեր էին այն մարդիկ, ում Աստված փայլեցրե՜լ է Իր Երեսը, ո՞վքեր էին այդ մարդիկ, ում հանդեպ Աստված ողորմա՜ծ է եղել: Նրանք այն մարդիկ էին, ովքեր հավատացի՜ն, երբ Մովսեսը նրանց մոտ էր եկել հայտնված Աստծո Խոսքով: Նրանք հավատացի՜ն իրենց ժամանակի Պատգամին, և այդ պատճառով Աստված փայլեցրեց Իր Երեսը նրանց, և խոստացավ Շնորհը: Եվ հետևաբար, քանի որ այս ամենը տեղի էր ունեցել Աստծո ժողովրդի մեջ, Աստծո ծառաները պետք է երկրպագության մեջ հայտարարեին ա՜յն, ինչ Տերն արել էր այս ժողովրդին, և հատկապես.

[24] Եհովան օրհնէ քեզ, եւ  պահէ քեզ. 

[25] Եհովան  պայծառացնէ իր երեսը քեզ վերայ եւ  ողորմէ քեզ.  [26] Եհովան բարձրացնէ իր երեսը քեզ վերայ, եւ  խաղաղութիւն տայ քեզ։

Այս ամենն Աստված պարգևե՜լ է մեզ Շնորհով: Մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ, և ԻսրաԷլ Ժողովուրդը նույնպես ոչինչ չի կարող անել դրա  դեմ:

Բայց ես համոզված եմ, որ Աստծո օրհնությունը գալիս է նրանց, ովքեր լսեցի՜ն Նրա Խոսքը, ովքեր հավատացի՜ն դրան, ովքեր թո՜ւյլ տվեցին իրենց դո՜ւրս հանել, և ովքեր բավականաչափ ակնածալից եկյո՜ւղ ունեն Նրա Խոսքի նկատմամբ, և այն, ինչ Նա արել է, որպեսզի ստանան և ընդունեն Նրան, որպեսզի ընդունե՜ն Նրան և հետևե՜ն Նրան, ուր էլ որ գնա:

[26] Եհովան բարձրացնէ իր երեսը քեզ վերայ…

Ուրիշ էլ ի՞նչ ենք մենք ուզում: Եղբայրներ և քույրեր, մենք կարող ենք հանգիստ ասել. «Տերն օրհնե՜լ է մեզ, և պաշտպանե՜լ է մեզ»: Որտե՞ղ կհայտնվեինք մենք բոլորս, եթե Աստծո Աչքերը չհսկե՜ին մեզ, ինչպես լսեցինք ներածական խոսքում: Նրա աչքերը շրջո՜ւմ են բոլոր երկրում՝ Իր Զորությունը ցույց տալու համար նրանց, ովքեր ամբողջ սրտով վստահում են Իրեն:

Եվ քանի դեռ Իսրայելի ժողովուրդը վստահում էր Աստծուն անբաժան սրտով, Նա Իր Երեսը բարձրացնում էր նրանց վրա ցերեկ և գիշեր, և օրհնում էր նրանց հզոր օրհնությամբ և պաշտպանում ու առաջնորդում էր նրանց իրենց կյանքի բոլոր օրերին՝ համբերելով: Եվ ոչ ոք նրանց չէր կարող վնասել: Եթե ծովը խոչնդոտում էր նրանց ճանապարհը, մի՞ թե Աստված ճանապարհ չէր բացում ծովի միջով: Որտեղ էլ նրանք կարիքի մեջ լինեին, Աստված այնտեղ օգնելու էր նրանց:  

Բայց Երեմիա մարգարեից լսո՜ւմ ենք.

«Եվ եթե նրանք նեղության մեջ ընկնեն և աղաղակեն, Ես այլևս չեմ լսի»:

Ահա թե ինչ եղավ այն մարդկանց հետ, ովքեր մի ժամանակ օրհնված էին, և Աստծո Երեսը փայլո՜ւմ էր նրանց վրա, բայց նրանք շեղվեցին Աստծո ճանապարհից և չլսեցին Նրա ծառաների և մարգարեների հրահանգը, ովքեր վաղ ու ուշ ուղարկվել էին, բայց ինչպես ասվում է.

«Նրանց սպանեցին, և ինչպես ուզեցին վարվեցին նրանց հետ»:

Բայց Աստված միշտ մնացո՜րդ ուներ, որի վրա կարող էր նորովի փայլեցնել Իր Երեսը՝ օրհնության համար: Եվ երբ մենք կարդում ենք Հիսուսի նկարագրությո՜ւնը Հայտնության 1-ին գլխում. «Նրա Երեսը փայլո՜ւմ էր արևի պես»: Օ՛հ, երբ Նա բարցրացնո՜ւմ է Իր Երեսը, այդ ժամանակ մեզ բոլորիս օգնություն է գալիս: Այնժամ Նա կխոսի, այնժամ Նա կօրհնի, և ողորմությո՜ւն կանի, որպեսզի մենք այդ ամենը կարողանանք հասկանալ, և մասնակից լինենք Նրա գործողությանը: Բայց ո՞վ է դա հասկանում, և ո՞վ է հավատում մեր քարոզչությանը, և ո՞ւմ է հայտնվել Տիրոջ բազուկը։ [Եսայիա 53.3]

Բայց այսքա՜նը կարող ենք ասել. Նա՜, ով հավատո՜ւմ է մեր քարոզչությանը՝ Աստծո կողմից հայտնված Խոսքի՜ն, նրան հայտնվե՜լ է Տիրոջ բազուկը, և նա դո՜ւրս է բերվել: Եվ մենք գիտենք, որ Նրա Երեսը բարձրացա՜ծ է Իր ժողովրդի վրա: Որևէ այլ բան այսքանից ավելի մխիթարություն կբերի՞ ձեզ: Եղբայրներ և քույրեր, ի՞նչ է հարստությունը: Ի՞նչ է հաջողությունը, անկախ նրանից, թե որ ոլորտում է դա: Ի՞նչ են նշանակում երկրային արժեքներ, եթե վերջում պետք է ասվի.

«Հեռացե՜ք Ինձանից, ով չարագործներ...», [Մատթեոս 7.23] կամ էլ… Ես չեմ սիրում արտաբերել այս խոսքերը, բայց Տերն ասաց սա. «Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ,  յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է  սատանայի եւ նորա հրեշտակների համար»: [Մատթեոս 25.41]

Ի՞նչ օգուտ կյանքում ինչ-որ բանից, եթե Աստծո Երեսը մեր վրա չբարձրանա օրհնության համար, պահպանման և փրկության համար: Ի՞նչ օգուտ այդ ամենից, եթե Նա Իր Երեսը չփայլեցնի մեզ վրա, և չողորմի մեզ: Ի՞նչ օգուտ ունի այս ամբողջ բարեպաշտ գործունեությունը։

Հենց այսօր ես մի ամսագրում կարդացի Ավստրալիայից մի եղբոր մասին, ով հայտարարում էր մեծ արթնության մասին: Եվ ինձ մոտ այսպես ասաց կարճ միացում է լինում, երբ տեսնում եմ թե ի՞նչպես են խաբում Աստծո ժողովրդին: Նրանց փորձում են մխիթարել ամենատարբեր ձևերով, բազմաթիվ բարեպաշտական քարոզներով, և նրանց շեղում են այն բանից, ինչ Աստված արել է ներկա ժամանակում: Ուստի մենք կարող ենք մեծ ուրախությամբ փա՜ռք տալ մեր Աստծուն: Որովհետև նախկինում, ինչպես լսեցինք նաև ներածական խոսքում, անորոշությո՜ւն կար, դուրս գալու և մտնելու ժամանակ։ Բայց քանի որ Աստծո Խոսքը բացահայտվե՜լ է, վստահությո՜ւն կա դուրս գալու և մտնելու մեջ:

Աստված շրջե՜ց ամեն ինչ, դա ճի՞շտ է, թե՞ ոչ։ Ի՜հարկե, դա ճիշտ է: Եվ այստեղ կարդում ենք, որ բոլոր մտնողներն ու դուրս եկողներն անորոշության մեջ էին։ Ինչո՞ւ։

Բայց այն պահին, երբ Աստծո Հոգին եկավ մարգարեի վրա, և Նա հայտնվեց մարդկանց մեջ, բոլոր անորոշությունները վերջացան: Բոլոր անհանգստությունները վերջացան: Նրանք վստահություն և խաղաղություն ունեին Ամենակարող Աստծո մեջ, ով այժմ նրանց կո՜ղմն էր, քանի որ նրանք Նրա կողմն էին, և հավատում էին Նրա Խոսքին:

Եվ այստեղ այնքան հրաշալի է ասված՝ 2-րդ Մնացորդաց 15-րդ գլխում.

«1 Եւ  Աստուծոյ հոգին եկաւ Ովդեդի որդի Ազարիայի վերայ. 

2 Եւ նա դուրս գնաց Ասայի առաջը եւ նորան ասեց. Լսեցէք ինձ, ով Ասա եւ բոլոր Յուդա եւ Բենիամին. Տէրը ձեզ հետ կլինի, քանի որ դուք նորա հետ էք. Եւ եթէ դուք նորան  որոնէք, կգտնէք նորան,  իսկ եթէ նորան ձգէք, նա էլ ձեզ կձգէ»:

Նկատո՞ւմ եք, թե ինչպես մեկ Խոսքը լրացնո՜ւմ մյուսին:

«Տերը ձեզ հետ է այնքան ժամանակ, քանի դեռ դուք մնում եք Նրա հետ»։

Աստծո ծառաները պետք է օրհնե՜ն Աստծո ժողովրդին: Բայց օրհնությունն Աստծո ժողովրդի մոտ էր այնքա՜ն ժամանակ, քանի դեռ նրանք կառչած էին Տիրոջը և Նրա Խոսքին:

Այստեղ ասվում է.

«Տէրը ձեզ հետ կլինի, քանի որ դուք նորա հետ էք. Եւ եթէ դուք նորան  որոնէք, կգտնէք նորան,  իսկ եթէ նորան ձգէք, նա էլ ձեզ կձգէ»:

Ահա այստեղ մի բան կա, որը շատերը չե՜ն նկատում.

Նրանք խոսում են Տիրոջ մասին, բայց Նա թողել է նրանց, քանի որ նրանք լքել են Նրան։

«Տերը ձեզ հետ է այնքան ժամանակ, քանի դեռ դուք մնում եք Նրա հետ»։

Այլ կերպ ասած, Նրա Երեսը կփայլի ձեզ վրա, քանի դեռ դուք կառչած եք եք Նրանից և Նրա խոսքից: Եվ Նա ողորմած կլինի, ողորմած և բարեգութ:

Բայց «Եթե դու Նրան լքես, Նա էլ քեզ կթողնի»։  Դա շատ տխուր խոսք է:

Շատերը նույնիսկ չե՜ն հասկացել, թե երբ են թողել Տիրոջը:

Ես հիշում եմ Բրանհամ եղբոր մի քարոզի մասին, որտեղ նա խոսում է Հիսուսի մասին, երբ Նրա ծնողները կամ հարազատները թողեցին Նրան այնտեղ, Երուսաղեմում՝ տասներկու տարեկանում: Այնտեղ գրված է՝ «Փնտրեցին Նրան», և հավանաբար միայն երրորդ օրն էր, որ գտան Նրան: Եվ Բրանհամ եղբայրն ասում էր, որ շատերը նույնիսկ չեն նկատել, որ իրենք շարունակել  են քայլել առանց Հիսուսի:

Նրանք հնարավոր է որ խոսում էին Նրա մասին, և այն ամենի մասին ինչ եղել է, և միայն երրորդ օրն են նկատել, որ Նա իրենց հետ չի։

Եղբայրներ և քույրեր, դուք կարող եք շա՜տ խոսել Հիսուսի մասին: Միշտ կարելի է ասել. «Որտեղ երկու կամ երեք հոգի  հավաքված են, Նա այնտեղ է նրանց մեջ»:

Ո՛րքան հաճախ երկու և երեք հոգի հավաքվում են միասին, և Նա չի կարող լինել նրանց մեջ, որովհետև նրանք վաղուց լքել են Նրան և Նրա Խո՜սքը, և դրժե՜լ են Ուխտը:

Բայց շնորհակալությո՜ւն Նրան, որ վաղ թե ուշ հավատարիմ ծառանե՜ր ուղարկեց, որպեսզի հավաքի Իր ժողովրդի մնացորդնին, և նորովի՜ խոսի նրանց հետ: Եվ նրանք լսեցին և հնազանդվեցին:

Իսկ գիտե՞ք ինչ է ավում Ասայի 16-րդ գլխում: Այնտեղ մեկ այլ տեսանող նո՜ւյնպես մարգարեացավ: Եվ այստեղ՝ 16-րդ գլխում ասվում է, 10-րդ Խոսքում.

«10 Եւ Ասան բարկացաւ այս տեսանողի վերայ, եւ  նորան բանտը դրաւ. Որովհետեւ այս բանի համար նորա վերայ զայրացաւ… »: [2 Մնացորդաց. 16.10]

Հասկանո՞ւմ եք, թե սա ինչ է:

Այն մարդը, ով չի խրատվում կամ ուղղվում` իրեն ասված մարգարեական խոսքով, և չի՜ դառնում Աստծուն, նա դառնում է դժգոհ, նա դառնում է չար: Եվ նա ցանկանում է, որքան կարող է, Մարգարեին ժամանակից հավիտենությո՜ւն տեղափոխել։

Նա վրդովվեց և ստիպեց նրան բա՜նտ գցել, միայն այն պատճառով, որ նա դեմ էր դուրս եկել իրեն:

Ինչու՞ նա նեղացավ:

Որովհետև նա այլևս թույլ չէր տալիս պատժել իրեն Աստծո Հոգով, քանի որ չէ՜ր ցանկանում ուղղվել: Նա դիմադրեց այն ամենին ինչ նրա մեջ էր, և այն ամենին ինչ Տերն ասաց:

Բայց այն ամբոխին, ովքեր այն ժամանակ լսեցին և ընդունեցի՜ն Խոսքը, շատ հրաշալի բան է ասված: Մենք դա լսել ենք 15-րդ գլխի, 12 Խոսքում.

«12 Եւ  ուխտ արին որ իրանց հայրերի Տէր Աստուծուն բոլոր սրտով եւ բոլոր հոգով խնդրեն»: [2 Մնացորդաց. 15.12]

«6 Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է»։[Եսայիա 55.6]

Եվ այստեղ ասվում է, որ Նրան կարող են գտնել Նրան փնտրողները: Նրանք հանդիսավոր կերպով հանձնվեցին Տիրոջը։ Դա նրանց համար երդում էր, դա պատկանելություն էր նրանց համար: Այն պահին, երբ նրանք հասկացան, որ մարգարեական հայտնությո՜ւն է եկել իրենց, նրանք ճանաչեցին ժամի լրջությունը, և հանդիսավոր կերպով խոստացա՜ն Աստծո տանը. «Մենք կփնտրենք մեր Տեր Աստծուն մեր ամբողջ սրտով և մեր ամբողջ հոգով»: Եվ նույնը մե՜նք պետք է անենք եղբայրներ և քույրեր:

Այստեղ, այս վայրում մենք ցանկանում ենք հանդիսավոր կերպով խոստովանել Տիրոջը, որ հասկացել ենք, որ Աստծուց մարգարեական Պատգա՜մ է եկել Տիրոջ ժողովրդին:

Եվ Աստծո ժողովրդի կողմից պետք է լինի հանդիսավոր հայտարարություն այն վայրում, որտեղ Աստված խոսեց մեզ հետ, որ մենք փնտրելու ենք Նրան մեր ամբողջ սրտով և մեր ամբողջ հոգով:

Եվ այն ժամանակ մենք կարող ենք ասել. «Տե՜ր, Դու բարձրացրիր Քո Երեսը և փայլեցրիր այն մեզ վրա, և մեզ տվեցիր Քո օրհնությունն ու խաղաղությունը, և ողորմա՜ծ ես մեր հանդեպ»:

«12 Եւ  ուխտ արին որ իրանց հայրերի Տէր Աստուծուն բոլոր սրտով եւ բոլոր հոգով խնդրեն։ 

13 Եւ ամեն ով որ չխնդրէ Իսրայէլի Տէր Աստուծուն՝  մեռցնուի՝ փոքրիցը մինչեւ մեծը, թէ այր թէ կին»։

Եղբայրներ և քույրեր, այս ներկա ժամանակաշրջանում իհարկե ոչ ոք մահով չի պատժվում։

Բայց այսքա՜նը պետք է ասենք.

Հոգևոր կյանքը Աստծո Խոսքի հայտնության մեջ է: Իսկ ով մերժում է Աստծո Խոսքի հայտնությունը, ընկնում է հոգևոր մահվան մեջ: Նա պատժվում է մահապատժով։ Նա կորցնում է Աստվածային՝ հավիտենական կյանքը (Զոե), քանի որ Հիսուսն Ինքն է ասել. «Իմ խոսքերը Հոգի են և Կյանք»:

Ով ուզում է ունենալ Հոգին և կյա՜նքը, պետք է Աստծո Խոսքն ընդունի՜ իր մեջ, որպեսզի ունենա՜ այդ Կյանքը:

«13 Եւ ամեն ով որ չխնդրէ Իսրայէլի Տէր Աստուծուն՝  պետք է մեռցնուի…»:

Շատերն են ընկել հոգևոր մահվան մեջ, և նրանց լապտերները մարել են: Եվ մենք հիշում ենք այն մարգարեությունը, որը հիշատակել ենք շրջաբերական նամակում. Եվ նրանք գնում են և կուրանում են մեկ այլ շքեղությունից՝ չիմանալով, որ որոգայթն իրենց է սպասում։ Եվ մի կույրն առաջնորդում է մյուսին, և նրանք միասին փոսն են ընկնում։

Նրանք հարվածվել են հոգևոր կուրությամբ և հոգևոր մահվամբ՝ այս ժամանակում, քանի որ նրանք մերժել են այն, ինչը կբացեր իրենց աչքերը և հնարավորություն կտար մուտք ունենալ Աստծո մոտ,  և այն ինչը կարող էր հաստատել կյանքի ուղին, նրանք մերժեցին, հետևաբար նրանք պետք է հոգեվորապես մահանան:  

Եվ այստեղ ասվում է՝ 14-րդ Խոսում.

«14 Եւ երդում արին Տիրոջը բարձր ձանով եւ աղաղակով, փողերով եւ շեփորներով»: [2 Մնացորդաց. 15.14]

Ես չեմ կարող չասել, որ Աստծո ժողովուրդն այն ժամանակ պետք է միանգամի՜ց հասկացած լինեին այն, ինչ Աստված էր մարգարեի միջոցով իրենց ասել:

Նրանք տուն չգնացին կրկին անգամ մտածելու, բայց այնտեղ հանդիսավոր կերպով հայտարարեցին.

«Մենք կհնազանդվենք մեր Տեր Աստծուն, մեր հայրերի Աստծուն և կքայլենք Նրա ճանապարհներով»։

Եվ նրանք բարձր ձայնով և աղաղակներով տվեցին այդ երդումը…

Իսկ ո՞րտեղ է մեր մեջ այդ հանդիսավոր երդումը: Ո՞ւր է ցնծության աղաղակը փողերի ձայնով, որ մենք՝ փոքրից մինչև մեծ, պարտակա՜ն ​​ենք Տիրոջը, քանի որ հասկացել ենք, որ այս ժամանակում մեզ Տիրոջից Խո՜սք է եկել:

Եվ մենք կարիք չունե՜նք նախապես տուն գնալու, որպեսզի մարմնի և արյան հետ խորհո՜ւրդ անենք, բայց այստեղ մենք հասկացե՜լ ենք, որ սա մեզ տրվել է Աստծո Հոգու կողմից, և բացահայտվել է մեզ համար:

Եվ այստեղ մենք հանդիսավոր կերպով ասում ենք. «Տե՜ր Աստված, մեր հայրերի՜ Աստված, ահա մենք, բարձրացրո՝ւ Քո Երեսը մեզ վրա, և ողորմի՜ր մեզ»:

Եվ Աստված անչափ ողորմա՜ծ է մեր հանդեպ:  

[41ա] «Եւ երդում արին Տիրոջը բարձր ձանով…»: Ո՜չ թե  լուռ կամ գաղտնի, որ ոչ ոք չլսի, այլ բարձրաձա՜յն, որպեսզի բոլորը լսեն:

Երբեմն մենք վախենո՜ւմ ենք բարձրաձայն աղոթելուց։ Ես չգիտեմ, թե ով է լո՜ւ դրել մեր ականջի մեջ: Ոչ ոք չպե՜տք է վախենա բարձրաձայն աղոթելուց:

Այստեղ նրանք բարձր ձայնով հանդիսավոր կերպով դավանեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն, որ իրենք պատկանո՜ւմ են Նրան, հավատո՜ւմ են Նրան, ծառայում են Նրան, և վերադառնում են իրենց հայրերի Աստծուն, այսինքն՝ Աստծուն, ով այդքան ողորմածորեն ուղարկեց Իր մարգարեին իրենց մեջ:

Եղբայրներ և քույրեր, մենք վերադառնում ենք մեր հայրերի Աստծուն, բոլոր մարգարեների Աստծուն, և դավանո՜ւմ ենք, որ Նա խոսե՜լ է, և մենք պարտավոր ենք մեր ամբողջ հոգով և մեր ամբողջ սրտով փնտրելու Նրան:

Եվ այս վայրում, մենք ուզում ենք հանդիսավոր կերպով, բարձրաձա՜յն… Ո՜չ թե ցածր ձայնով, ո՜չ, եթե մեր ասածը ճշմարտությո՜ւն է, ուրեմն կարող ենք բարձրաձա՜յն ասել, բարձրաձա՜յն, նույնպես նաև մեր աղոթքներում, այնպես, որ բոլորը լսե՜ն:

Եվ այստեղ շարունակության մեջ ասվո՜ւմ է.

«15 Եւ բոլոր Յուդան ուրախացաւ այն երդումի վերայ, որովհետեւ իրանց բոլոր սրտովը երդում արին…»: [2 Մնացորդաց 15.15]

Ի՞նչ էր սա: Ամբողջ Հուդայում ուրախություն և ցնծությո՜ւն կար Աստծո ժողովրդի որոշման համար, այն ժամանակում, երբ նրանց տրվեց մարգարեական Պատգամը:

Սուրբ վայրում նրանք լսել էին սուրբ Խո՜սքը և հանդիսավոր հայտարարությո՜ւն արել: Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, քան ասել. «Տե՜ր, Քո Խոսքը լսեցինք, մի կողմից վախով ու դողով ենք լցված, մյուս կողմից՝ ուրախությա՜մբ, քանի որ Աստված ողորմությա՜մբ Խոսեց մեզ հետ»։

Եվ այստեղ ասվում է.

«15 Եւ բոլոր Յուդան ուրախացաւ այն երդումի վերայ, որովհետեւ իրանց բոլոր սրտովը երդում արին…»: [2 Մնացորդաց 15.15]

Դա ո՜չ միայն շուրթերո՜վ երդում էր, այլ այստեղ գրված է.«Նրանք ուրախ էին, քանի որ բոլոր սրտով երդում էին արել»:

Աստված նայո՜ւմ է ամբողջ երկրի վրա՝ Իր Զորությունը դրսևորելու նրանց մեջ, ովքեր վստահում են Իրեն անբաժան սրտով: Ո՜չ թե նրանց մեջ, ովքեր այլընտրանքային ճանապա՜րհ են թողնում իրենց համար, ասելով. «Եթե այս բանը չստացվի, ապա ես ուրիշ բան կփնտրեմ», այլ նրանց, ովքեր հասկացել են, որ այն ժամին, երբ Աստծո Խոսքը հնչո՜ւմ է իրենց, դա Աստծո Պատգա՜մն է: Եվ նրանց համար չկար այլ բան, քան ամբողջ սրտով, հանդիսավոր կերպով...

Եվ ես ձեզ մի բան կասեմ. Ամբողջական ուրախությունը գալիս է միայն ա՜յն ժամանակ, երբ ամբողջ սրտով ինչ-որ բան ես անում: Կես սրտով կիսատ գործ անելը երբեք չի բերի ամբողջական ուրախություն, բայց ամբողջ սրտով արված ամբողջ գո՜րծը ամբողջական ուրախություն կբերի:

Եվ ես հավատում եմ, որ մենք պարտավո՜ր ենք մեր Աստծո առջև համաձայնվելու Նրա Խոսքի ու Նրա գործի հետ, ամբողջական Խոսքի և նրա հայտնության հետ,  ուրախանալո՜ւ դրա համար:

[15] Որովհետև նրանք դա արել էին իրենց ամբողջ սրտով, և քանի որ նրանք Տիրոջը փնտրում էին անկեղծությամբ, Նա գտնվեց նրանց կողմից, և նրանց խաղաղություն Շնորհեց:

Քանի որ նրանք Նրան փնտրո՜ւմ էին ամբողջ սրտով, Նա թույլ տվեց նրանց գտնե՜լ Իրեն:

Աստված ժամանակնե՜ր ուներ, եղբայրներ և քույրեր, երբ Նա ուղարկեց Իր մարգարեներին Իր ժողովրդի մեջ, և դրանք այնպիսի ժամանակներն էին, որ Աստված արթնություն, կամ թարմացո՜ւմ էր սահմանել, որպես օրհնությո՜ւն Իր ժողովրդի համար:

Եվ սրանք այն ժամանակնե՜րն էին, երբ Աստծո ժողովուրդն օրհնված էր, համենայն դեպս բոլոր նրա՜նք, ովքեր ընդունեցի՜ն Նրա Խոսքը, ուրախացան և հայտարարեցին.

«Իմ Աստծո հետ, իմ հայրերի Աստծո հետ, ես ուզում եմ առաջ գնալ և այլևս չդիմադրել»:

Նրանք հանդիսավոր կերպով հայտարարեցին, և նրանց մեջ ուրախության աղաղա՜կ կար և խորը ուրախություն, որովհետև նրանք արել էին այս ամենը իրենց ամբողջ սրտով:

Եղբայրնե՜ր և քույրե՜ր, թող մեր Աստծուն հաջողվի, այս ժամանակում, Իր ժողովրդի մեջ ներգործելու լիակատար դա՜րձ, լիակատար հավատք Իր հայտնված Խոսքի հանդեպ...

Գուցե՞ ինչ-որ մեկին դեռ ժամանա՜կ է պետք մտածելու՝ ուզո՞ւմ է հավատալ Աստծուն, թե՞ ոչ։ Մեզնից ոչ ոք կարիք չունի՜ մտածելու: Մենք բավական ժամանակ ունե՜ինք այդ մասին մտածելու համար: Այն ժամանակից սկսած երբ Տերը խոսե՜լ է մեզ հետ, մենք ուզում ենք լսե՜լ, մենք ուզում ենք ընդունե՜լ, մենք ուզում ենք ճանաչե՜լ, ա՜յն որ Նա Իր Երեսը դարձրել է Իր ժողովրդին, և փայլեցնո՜ւմ է մեզ վրա, Իր ողջ Զորությամբ և մեծությամբ։  Եվ Նա քայլում է յոթ ոսկե ճրագակալների միջով, որպեսզի հայտնի Իր Խո՜սքը, և կատարի ա՜յն, ինչ նպատակադրել է։

Իսկ ի՞նչես է դա մեզ հետ:

Արդյո՞ք մենք որպես համայնք, այս ժամանակում կարողացանք նման հանդիսավոր որոշում բերել Տիրոջը և ասել.

«Տե՜ր, մենք վերադարձանք Քեզ մոտ, մեր հայրերի Աստված, մենք միայն Քո ճանապարհներով ենք գնալու և կանենք այն, ինչ Դու ասացիր մեզ»։

Թող մեր մեջ չլինի ոչ մի տխուր սիրտ: Թող ոչ ոք կիսատ-պռատ չմտնի մի ամբողջական գործի մեջ: Մենք ուզում ենք ամբողջ սրտով մոտենալ ամբողջական գործին: Եվ Աստված մեզ կտա բոլոր այն օրհնությունները, որոնք Նա խոստացել էր Իր ողորմությամբ:

Ամեն:

Եկեք կանգնենք և աղոթենք.

Մեր Տեր Աստված, մենք շնորհակալ ենք Քեզ մեր ամբողջ սրտով: Մենք հուզվա՜ծ ենք մեր կարդացածից։ Որովհետև այն ժամանակ Դու Քո մարգարեին ուղարկեցիր Քո Խոսքով, Քո ժողովրդի մեջ, և նրանք հավատացին։

Տե՜ր, բայց մենք ավելի շատ ցնցված ենք այն ամենից, ինչ Դու արել ես մեր ժամանակներում: Դու Քո մարգարեին Քո Խոսքով ուղարկեցիր Քո ժողովրդի մեջ, ով Տե՜ր։ Այժմ, մենք կանգնած ենք Քո Սուրբ Երեսի առջև, որը փայլո՜ւմ է մեր վերևում և ցանկանում ենք հանդիսավոր կերպով հայտարարել Քեզ, որ մենք պատկանում ենք Քեզ և հավատում ենք Քեզ և ծառայելու ենք Քեզ մեր կյանքի բոլոր օրերին:

Մենք գովաբանո՜ւմ ենք Քեզ, և պաշտո՜ւմ ենք Քեզ:

Ալելուիա:

Հավատարի՜մ Աստված, հավա՜տք տուր մեր սրտում, և այն ուրախությունը, որը պետք է պարուրի մեզ բոլորիս, որպեսզի մենք կարողանանք ծառայել Քեզ անբաժան սրտով և հավատալ Քո Բերանի բոլոր Խոսքերին:

Ալելուիա:

Փա՜ռք, և շնորհակալությո՜ւն, և պատի՜վ Քեզ:

Ա՜մեն:

Բովանդակություն