Լսել

2023-12-03 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 Թ. Դեկտեմբեր 03,Կրեֆելդ, Կիրակի

Եղբայր Ֆրանկ.

Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, ես ուզում եմ շատ, շատ ջերմորեն ողջունե՜լ ձեզ, և իմ սրտի խորքից մաղթել ձեզ Աստծո օրհնությունը: Այսօր մենք դարձյալ կլսենք մեկ այլ քարոզ Բրանհամ եղբոր բժշկության ծառայությունով: Ես հավատում եմ, որ ես խոսում եմ այնպիսի՜ մարդկանց, ովքեր գիտակցե՜լ են թե այսօր ինչի մասին է գնում խոսքը, և ովքեր հավատքով ընդունե՜լ են, որ Բրաբհամ եղբայրը կատարել է ի՜ր ծառայությունը Աստծո հանձնարարությամբ, և ա՜յն որ Աստծո Պատգամը նախորդո՜ւմ է Քրիստոսի երկրորդ գալուստին: Եվ մենք ուրա՜խ ենք, որ ամբողջ աշխարհով մեկ հնարավո՜ր է լսե՜լ քարոզները և վերապրել ա՜յն, ինչ Աստված արել է Խոսքը հաստատելու համար: Բազմաթիվ վկայություններն ապացույցն են այն բանի, որ Աստծո Խոսքը դատարկ չի վերադառնում, ինչպես գրված է Եսայիա 55-ում, այլ կատարում է այն, ինչի համար ուղարկվել է: Ես ուզում եմ հակիրճ հիշեցնել մեր եղբոր Էլ. Նամակը Գո՜մայից, Կոնգո հանրապետությունից, և այստեղ, այս նամակում հիշատակվում են 7 մարդկանց անուններ, ովքեր զորավոր ձևով բժշկությո՜ւն են վերապրել, երբ լսել են  Բրանհամ եղբոր բժշկության ծառայությունները: Աստծո Խոսքը դատարկ չի վերադառնում, այլ կատարո՜ւմ է Իր գործը: Եվ մենք մեր ամբողջ սրտով հավատում ենք, որ Տերն ուղարկեց Բրանհամ եղբո՜րը, և նա բերեց Պատգա՜մը, և մենք այն տարել ենք ամբողջ աշխարհով մեկ, և ա՜յժմ բոլորը կարող են այն լսել: Եղեք օրհնված, հավատացեք, երբ լսեք Խոսքը, և անձամբ ընդունե՜ք այն հավատքով: Օրհնված եղեք Ամենակարող Աստծո օրհնություններով, Հիսուսի սուրբ անունով:

Ամեն. Խնդրեմ:

 

Եղբայր Բրանհամ.

 

«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»։  

4.06.1963  Թուսոն, Արիզոնա

Վիլլիամ Մարրիոն Բրանհամ

 

Եկեք բացե՜նք Հովհաննեսի 12-րդ գլուխը, 20-րդ Խոսքը: Հովհաննես 12 գլուխ, 20 Խոսք.

«20 Եւ կային  ոմանք Հելլենացիք՝ նորանցից, որ եկել էին այնտեղ, որ  երկրպագեն  այն տօնումը։ 

21 Նորանք եկան Փիլիպպոսի մօտ  որ Գալիլեայի Բեթսայիդայիցն էր, նորան խնդրում էին եւ ասում. Տէր, կամենում ենք Յիսուսին տեսնել»:

Իսկ հետո Եբրայեցիների 13 գլխի 8 Խոսքը.

«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»:

Ես ուզում եմ վերցնե՜լ սա որպես այս քարոզի վերնագիր.

«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»:

Կիրակի երեկոյան ես մի եկեղեցում էի, որտեղ այցելեցի, և մենք փորձեցինք հնարավորինս շատերին այցելել: Ամեն տեղից մեզ հրավիրո՜ւմ էին՝ «Աստծո Ասամբլեա»-ից, մկրտականնե՜րը, «Աստծո Եկեղեցի»-ից: Եվ գրեթե բոլորի մոտ վերնագի՜ր կար բեմահարթակի առջևի մասում՝ «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Ես հավատո՜ւմ եմ դրան ամբողջ սրտով: Ես հավատո՜ւմ եմ, որ ամբողջ Գի՜րքը Հիսուս Քրիստոսի հայտնությունն է: Նա նո՜ւյնն է երեկ, այսօր և հավիտյան: Եվ ես ուզում եմ այս համատեքստում վերցնել այս թեման. «Մենք ուզում ենք տեսնել Հիսուսին»:  Ես հավատում եմ, որ այստեղ գտնվող ամեն ոք կհամաձայնի, որ այս հույներն արտահայտել են մեր բոլորի զգացումները: Նրանք լսե՜լ էին Հիսուսի մասին, իսկ հիմա ուզում էին տեսնե՜լ Նրան։ Ես հավատում եմ, որ երբ մարդիկ լսո՜ւմ են Հիսուս Քրիստոսի հրաշալի պատմությունը, Նրան տեսնելու ցանկություն է առաջանում: Տեսնո՞ւմ եք, դա հավատացյալի ցանկությո՜ւնն է, Նրան տեսնելը:  Անկախ նրանից, թե մենք փոքր ենք, թե մեծ, ով էլ որ լինենք. Բոլորն ովքեր լսե՜լ են Նրա մասին, ցանկանում են տեսնե՜լ Նրան: Քանի որ Նա շա՜տ բան է արել ինձ համար, ես փափագում եմ վերապրել և տեսնե՜լ: Այդ հույները հավանաբար հրեական հավատքի՜ն էին դարձել, քանի որ եկել էին այդ տոնին՝ Զատկին, որպեսզի երկրպագեն Երուսաղեմո՜ւմ: Տեսնո՞ւմ եք, հույներն այդ ժամանակ շատ կրթված էին։ Նրանք առաջնորդո՜ւմ էին աշխարհը կրթության, գիտության ոլորտում, և նրանք մեծ ժողովուրդ էին: Գիտնականները բազմաթիվ գրքե՜ր են գրել, և այլն: Եվ այնուամենայնիվ նրանց մեջ ինչ-որ բան կար, որ նրանք ցանկանում էին գտնել, որպեսզի հագեցնե՜ն այդ մեծ ծարավը մարդկային սրտում: Գիտե՞ք ինչու է մարդը սխալվում:  Որովհետև փորձում է հագեցնել այն մեծ ծարա՜վը, որն Աստված դրե՜լ է Իրեն փափագելու համար: Բայց հետո նա փորձում է բավարարել այդ փափագը աշխարհի բաներով։ Նա երբեք չի կշտանա, մինչև որ Աստված Ի՜նքը չգա և չհագեցնի այդ մեծ ծարավը, մարդու սրտի մեծ փափագը: Տեսնո՞ւմ եք, ուրիշ ոչինչ չի կարող լրացնել այդ տե՜ղը, քանի դեռ Աստված չի արել այդ: Եվ այս հույները լսե՜լ էին, նրանք անշուշտ կարդացե՜լ էին Հին Կտակարանը: Նրանք լսե՜լ էին գալիք Մեսսիայի մասին, և  թե ով էր Նա լինելու երբ գար: Եվ նրանք ցանկանում էին տեսնել, թե ի՞նչ էր հայտնվել մարմնի մեջ, և ի՞նչպիսին էր այն, և ի՞նչպես էր վարվում: Տեսնո՞ւմ եք: Եվ մենք գիտենք, որ Նրանում դրսևորվել է Աստվածության լիությունը: Նրանք լսել էին Հիսուսի մասին, ով պնդում էր, որ Ինքը Մեսսի՜ան է, որին նրանք սպասո՜ւմ էին հազարամյակներով: Տեսնո՞ւմ եք, Աստված հայտնե՜ց Իրեն, Նա մա՜րդ դարձավ, իջավ, որպեսզի կարողանա մեռնե՜լ, քանի որ ոչ մի մարդ չէ՜ր կարող մեռնել մյուսի համար: Մենք բոլորս մեղավո՜ր էինք, և չէ՜ինք կարող դա անել միմյանց համար: Պետք է գար Նա, ով արժանի էր, և Նա մեր բարեկա՜մն էր, մեր Փրկիչը: Աստված պետք է ազգակցական կա՜պ հաստատեր մեզ հետ, Նա մեծ Աստվածն է, ով մարմնացա՜վ Իր Որդու մեջ, որպեսզի հայտնվի, որպեսզի Նա հնարավորություն ունենար մեռնելու մեզ համար՝ որպես Արարիչ, որպեսզի կարողանար փրկագնե՜ր Իր իսկ արարածին։ Օ՜, դա ա՛յնքան մեծ է, որ դժվար է հասկանալ: Դա դո՜ւրս է մեր մտածելակերպից: Այդպիսի Սե՜ր է մեզ Շնորհվել: Եվ մենք հայտնաբերում ենք, որ այդ հույները գիտեի՜ն, որ հավատքը գալիս է Աստծո Խոսքը լսելուց: Այդպե՜ս է ասում Աստվածաշունչը: Հավատքը գալիս է լսելո՜ւց, իսկ լսելը Աստծո Խոսքից: Նրանք լսե՜լ էին որ Մեսսիան գալու է, և եկել էին տեսնելո՜ւ Նրան, տեսնելու թե ո՞վ է Նա իրականում: Եվ մենք այս երեկո ճիշտ նույն վիճակում ենք գտնվում: Մենք լսե՜լ ենք Աստծո մասին: Մեզ սովորեցրե՜լ են Աստծո մասին: Եվ մենք մեծ համայնքնե՜ր ունենք, և մեծ ավետարանիչնե՜ր կան այստեղ: Եվ ես հավատում եմ, որ մենք Հիսուս Քրիստոսի գալստյան ստվերո՜ւմ ենք ապրում: Եվ մենք արդարացո՜ւմ ունեինք Լութերի օրոք, սրբացո՜ւմ Վեսլիի օրոք, իսկ այժմ՝ Սուրբ Հոգով մկրտություն: Իսկ այժմ գալիս է համայնքի կատարելությունը, լինելու անբիծ և անարատ:

 Տեսե՜ք, Աստված ուզում է ունենալ մի եկեղեցի, արյունով գնված մի բազմություն, որտեղ Նա կարող է բացահայտե՜լ Ինքն Իրեն: Եվ մենք ավելի ու ավելի՜ ենք նմանվում Քրիստոսին, գնալով ավելի ու ավելի: Եվ մենք գիտակցո՜ւմ ենք, որ այդ մարդիկ հոգևորապես քաղցած էին: Նրանք ուզում էին տեսնե՜լ Հիսուսին: Եվ նրանք ասացին. «Պարոնայք, մենք ուզում ենք տեսնե՜լ Հիսուսին»: Նրանք լսե՜լ էին Նրա մասին, կարդացե՜լ էին Նրա մասին Աստվածաշնչում, իսկ ա՜յժմ ուզում էին տեսնե՜լ Նրան։ Եվ այսպիսով, անցնենք իմ տեքստին: Աստվածաշունչն ասում է. Նա նո՜ւյնն է երեկ, այսօր և հավիտյան: Եթե այդ մարդիկ ցանկություն ունեին տեսնե՜լ Նրան, և Աստված ճանապարհ հարթեց նրանց համար, որպեսզի նրանք կարողանան բավարարվա՜ծ լինել, տեսնո՞ւմ եք, որպեսզի նրանք կարողանան տեսնե՜լ Նրան: Եվ եթե Նա նո՞ւյնն է երեկ, այսօր և հավիտյան, և եթե մենք նույն ցանկությո՞ւնն ունենք, մի՞ թե նա պարտավոր չէ Ինքն Իրեն հայտնի մեզ: Սա հիանալի բացատրություն է: Եվ եթե Աստվածաշունչը ճիշտ է, ապա ո՞րտեղ ենք մենք գտնվում: Աստվածաշունչն ասում է, որ Նա նո՜ւյնն է: Նա չի կարող այս կամ հակառակ դեպքո՜ւմ նույնը լինել: Նա ամեն բանո՜ւմ պետք է նույնը լինի: Եվ ահա Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Եվ հույներն ուզում էին տեսնե՜լ Նրան, քանի որ հավատքը եկել էր լսելուց: Եվ ա՜յժմ նրանք ուզում էին համոզվե՜լ, որ Նա Մեսսիան է: Եթե այս երեկո մեր ցանկությունն է, տեսնել Նրան, ում հավատո՜ւմ ենք… Իսկ մենք համա՜յնքն ենք, մենք Նրա՜ն ենք պատկանում, տասանո՜րդ ենք վճարում, անում ենք այն, ինչ կարող ենք։

Մի՞ թե սա որևէ առասպել է: Սա մի՞ թե ի՜նչ-որ կրկնօրինակո՜ւմ է: Արդյո՞ք մենք քրիստոնյաներ ենք, արդյո՞ք մենք որևէ դիցաբանության մեջ ենք ներքաշվել, թե՞ սա իրականություն է: Ինձ համար այս Աստվածաշունչը կա՜մ ճիշտ է, կա՜մ սխալ: Կամ լրի՜վ ճիշտ է, կամ ընդհա՜նրապես ճիշտ չէ։ Տեսնո՞ւմ եք, եթե Նա խոստո՜ւմ է տվել, դա ես կամ դուք չէ, որ պետք է ապացուցե՜նք այդ խոստումը: Ո՜չ, դա Նա՜ պետք է կատարի, որովհետև Նա՜ է Իր Խոսքի Տերը: Եվ ես մեջբերում եմ այն ինչ Նա ասել է, որ Նա նո՜ւյնն է երեկ, այսօր և հավիտյան: Ձեզնինց քանի՞սն են որ հասկանո՜ւմ են, թե խոսքն ինչի մասին է, քանի՞սն են ուզում տեսնել Նրան, բարձրացրե՜ք ձեր ձեռքերը: Ի՜հարկե բոլորը, յուրաքանչյուրը: Մենք այստեղ ենք, և մենք ուզում ենք տեսնե՜լ Նրան:  Նա նո՜ւյնն է երեկ, այսօր և հավիտյան: Տեսնենք, թե ի՞նչ տեսք ունի նա։ Արդյո՞ք դա ճիշտ է, թե՞ ոչ: Եվ ինչպես Նա այն ժամանակ էր դրսևորվում, այնպես էլ այսօր պետք է դրսևորվի։ Աստվածաշունչը կա՜մ ճիշտ է, կա՜մ սխալ է: Տեսնո՞ւմ եք, Աստված հավատարի՜մ է Իր Խոսքին, քանի որ Նա խոստում է տվել: Աստված այդպե՜ս է ասել, և ամեն բան որոշվա՜ծ է: Տեսնո՞ւմ եք, և հենց դրա՜ն ենք մենք ապավինում: Կախված է նրանից, թե ի՞նչ եք դուք փնտրում: Եթե Աստծուն եք ուզում տեսնել, ապա Նա կհայտնի՜ Ինքն Իրեն: Եթե դուք ուզում եք լսե՜լ Աստծուն, ապա դուք կարո՜ղ եք լսել Նրան: Ինչպես որ երե՜կ էր, այսօ՜ր էլ Նա նույնն է: Եվ դա ինձ մի փոքրիկ պատմությո՜ւն է հիշեցնում, և դա ճշմարիտ է: Ես ապրում էի Ինդիա՜նայում, բայց ես ծնվել եմ Կենտո՜ւկիում, Օհայո գետին շատ մոտ, և շատ ժամանակ եմ անցկացրել այնտեղ: Դա հզոր հոսք է, որը երբեմն աջ ու ձախ կողմից ճահճոտ տարածքնե՜ր է ունենում։ Եվ ես հուսով եմ, որ մի օր, հազարամյա մեծ թագավորությունում, ես նորի՜ց կարող եմ լինել այստեղ երկրի վրա և վայելել ամեն ինչ, երբ ճահի՜ճը և խոնավ ցուրտը կանհետանան։ Եվ ես այնտեղ ճանաչում էի մի տարեց, հրաշալի մարդու։ Նա մեր եկեղեցում սարկավագ է եղել։ Եվ պատմությունը, որը ես պատմում եմ, վերաբերվում է մի փոքրիկ տղայի: Նա մի շատ հրաշալի եկեղեցի էր այցելում, որտեղ շատ հրաշալի հովիվ կար, ինչպես նաև հրաշալի մարդիկ: Այնտեղ լավ քարոզնե՜ր էին քարոզվում, և այլն: Բայց մի գեղեցիկ օր տղան ասաց մորը. «Եթե Աստված այդքան մեծ Աստված է, ես նրան չե՞մ կարող տեսնել, մայրիկ»: Եվ մայրն ասաց. «Լսի՜ր, ես դա քեզ չեմ կարող ասել, գնա կիրակնօրյա դպրոցի ուսուցչի մոտ, գուցե նա քեզ ասի»։ Եվ տղան գնաց և ասաց. «Լսիր, ես լսել եմ մեծ Աստծո մասին: Նա բաժանեց ծովը երկու մասի, և ԻսրաԷլացիներն անցա՜ն նրա միջով։ Իսկ ես չէի՞ կարող տեսնել Նրան։ Որևէ մեկը կարո՞ղ է տեսնել Նրան»:

Եվ նա ասաց. «Ինձ համար չափազանց դժվա՜ր է պատասխանելը, հարցրեք հովիվին»:

Նա գնաց հովվի մոտ և ասաց. «Հովիվ, Աստված այնքան մեծ է, դու ամբիոնի մոտ ասացի՜ր, թե որքան մեծ է Նա»:

Նա հարցրեց:

«Որևէ մեկը կարո՞ղ է տեսնել Նրան»:

«Ո՜չ, ո՜չ՝ ասաց նա, Աստծուն ոչ ոք չի՜ կարող տեսնել, միայն պետք է հավատալ»:

Բայց տղան բավարարված չէր։ Եվ մի գեղեցիկ օր նա իմ վաղեմի ընկերոջ հետ էր, ով սիրում էր ձկնորսություն անել և նավակ վարել։ Եվ այդ օրը նրանք միասին ձուկ որսացին և շատ ձուկ բռնեցին։ Եվ այնտեղ այնպիսի տարածք էր, որտեղ հանկարծ անձրեւ եկավ, ամպրոպ և կայծակ։ Փոթորիկը մոտենում էր, և նրանք ստիպված էին նավակը մի կո՜ղմ քաշել և թաքնվե՜լ ծառերի հետևում։ Եվ հետո նա բարձրացրեց աչքերը և տեսավ ծիածանը, որը հայտնվել էր հորիզոնում: Եվ այս ծեր ձկնորսը, որ իր թիակները դրել էր նավակի մեջ, արցունքները հոսեցի՜ն նրա դեմքից։ Նա ծեր, հրաշալի մարդ էր։ Եվ դուք գիտեք ինչպես է տարեցների մոտ: Նրա երկար մորուքը կախված էր ներքև, և նա նայում էր ծիածանին: Իսկ տղան նայում էր ծերունուն և մտածում էր. «Ի՞նչ է պատահել, տեսնես ի՞նչու է լաց լինում»: Եվ այս տղան, որ մինչ այդ հանգիստ նստա՜ծ էր, վազե՜ց այս մարդու մոտ և ասա՜ց այս ծեր ձկնորսին. «Լսիր, ես քեզ մի հա՜րց պիտի տամ. Մայրս, կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհիս և հովիվս, չկարողացա՜ն պատասխանել իմ այդ հարցին: Եվ ես չեմ կարողանում հանգստանալ»։

—Ի՞նչ է պատահել տղաս:

—Որևէ մեկը կարո՞ղ է Աստծուն տեսնել, — Հնչեց հարցը:

Ա՜խ այդ տարեց ծերունին այնքա՜ն էր ապշած այս հարցից: Եվ երբ նա նավակի մեջ էր, և հենվել էր թիակների վրա, նրա  արցունքները հոսեցին այտերից։ Եվ նա ասաց. «Աստված օրհնի՜ քեզ տղա: Այն ամենն ինչ ես տեսել եմ վերջին 50 տարիների ընթացքում, ոչ այլ ինչ է, քան Աստված»:

Տեսնո՜ւմ եք, հենց դրանում է հարցը: Հարցը նրանում է, թե ի՞նչպես եք դուք նայում: Տեսնո՞ւմ եք, Նա պետք է ձեր մեջ լինի, եթե դուք ուզում եք տեսնե՜ք Նրան: Տեսնո՞ւմ եք, դուք կարող եք լսե՜լ Նրան, տեսնե՜լ Նրան և այլն:

Այս ծերունին այնքան Աստված ուներ իր մեջ, որ նա ամենուր տեսնում էր Աստծուն: Տեսնո՞ւմ եք, ճիշտ նույն կերպ պետք է լինի նաև մեզ հետ։ Հիմա վերադառնանք Հիսուս Քրիստոսին, ով նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ո՞րտեղից մենք գիտենք սա: Տեսնո՞ւմ եք, հարցնում եմ սա մեթոդիստներին, նրանք ասում են. Ամեն, հարցնում եմ մկրտականներին, ասում են. Ամեն: Դո՜ւք՝ «Աստծո Եկեղեցին», դուք ասում եք. Ամեն: Իհա՜րկե, ես ուրախ եմ, որ դուք այդպես եք վարվում: Ես նո՜ւյնպես հավատում եմ դրան: Բայց եթե Նրան հիմա գտնեն այստեղ՝ քաղաքում, ի՞նչ տեսք կունենար Նա։  Նա խոստացել է մեզ հետ լինել, և նաև այս երեկո: Եթե դա այդպես չէ, ապա ի՞նչ Խոսքի մասին: Եթե այն չի՜ համապատասխանում, կամ ներշնչված չէ, ապա արդյո՞ք մնացածը ներշնչվա՜ծ է: Այն ամբողջապես վերցված ճշմարի՞տ է, թե՞ ճշմարիտ չէ: Ո՞րտեղ ենք մենք կանգնա՜ծ այժմ: Ահա, Նա խոստացել է մեզ հե՜տ լինել այս երեկո, նույնիսկ եթե երկու կամ երեք հոգի՜ հավաքվեն Նրա անունով։ Հավատո՞ւմ եք դուք դրան, շնորհակալություն:

Այսպիսով, եթե Նա այժմ այստեղ է, ապա ի՞նչին ենք մենք նայում: Ի՞նչպիսի տեսք կունենա Նա: Կփորձե՞նք գտնել մի մարդու, ով Թիկնոց է հագնում, երկար մազեր ունի և երկար մորուք: Արդյո՞ք Նա Հիսուսը կլիներ: Ինչ-որ մեկը նույնպես կարող է թիկնող կրել, երկար մազեր և մորուք ունենալ: Ո՜չ, դա Նա՜ չէր լինի: Իհա՜րկե, յուրաքանչյուրն ով այս երեկո թիկնո՜ց է կրում, կարող է ավելին չիմանալ Աստծո մասին, քան Հոթենթոտը «Եգիպտական գիշերներ»-ի մասին: Դա նաև չի կարող լինել որևէ «Բարձրաստիճան» մե՜կը, որովհետև Նա այդպիսին չի՜ եղել: Կնայե՞ինք մենք մեկին, ում ձեռքերը մեխերով խոցված են, կամ էլ գլխի վրա փշե պսակի հետքե՜ր լինեին: Տեսնո՞ւմ եք, ո՞ւմ ենք մենք փնտրում: Կփնտեի՞նք մենք մեկին, ում նկարիչնե՜րն են նկարել: Նրանցից մեկը մի ձևով է նկարում, մյուսն ուրիշ ձևով:  Հո՜ֆմանը և մյուսները նկարել են դրանք, և դրանք շատ տարբեր տե՜սք ունեն: Ի՞նչպիսին է Նա այդ դեպքում: Մենք դա չգիտենք: Եթե մեկը ճի՜շտ է, ապա մյուսը սխա՜լ է: Տեսնո՞ւմ եք, դուք չեք կարող իմանալ, թե որ մեկին նայեք: Ի՞նչպես Նա կճանաչվեր: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է Նա սկզբում ճանաչվել՝ Իր Խոսքի միջոցով, և Իր կատարած գործերի միջոցով:

Նա ասաց.

«37 Եթէ Իմ Հօր գործերը չեմ գործում, մի հաւատաք Ինձ:

38 Ապա եթէ գործում եմ, թէեւ Ինձ էլ չհաւատաք,  գոնէ գործերին հաւատացէք…»: [Հովհաննես. 10.37] Տեսնո՞ւմ եք: Նա այդպես ճանաչեցրեց Իրեն, ինչը ապացուցե՜ց Նրան, և այսօր Նա նույնպես պետք է այդպե՜ս ճանաչեցնի Ինքն Իրեն: Այո՜, դուք կասեք. Մեր համա՜յնքը ճանաչում է Նրան: Մկրտականները կասեն, որ Իրե՜նք էլ են այդ անում: Հիսունականները կասեն, որ Իրե՜նք էլ են անում: Մենք կասենք, որ մենք էլ ենք անում:

Ես որոշ ժամանակ առաջ Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում էի, և դա մեծ դահլիճ էր, որտեղ մենք հավաքույթներ էինք անցկացնում: Մի մուրացկա՜ն ներս մտավ, նա հաշմանդամ էր և քայլում էր երկու հենակներով: Նա նստեց երրորդ պատշգամբում, և հանկարծ բժշկվեց, քանի որ ժողովի ժամանակ նրան կանչեցի՜ն իր անունով: Եվ նա սկսեց այնպես բա՜րձր գոռալ, որ այլևս հնարավոր չէր շարունակելը: Եվ հետո ինչ-որ մեկը հարցրեց. Բրա՜նհամ եղբայր, ես ուզում եմ մի հարց տալ քեզ: Նա Նազովրեցիներից էր: Եվ նա ասաց. Ես կարծում էի որ դուք Նազովրեցիներից եք, բայց այստեղ այնքան շատ հիսունականներ կան: Դուք Հիսունակա՞ն եք: Եվ հետո նա ասաց. Ես լսել եմ թե ինչպես դուք ասացիք, որ դուք մկրտական եկեղեցուց եք:

Ես ասացի.  Եղբայր, դա շատ պա՜րզ է, ես Մկրտական եմ,  և Հիսունական, ես ամեն ինչ եմ:

Այս տերմինները ընդհանրապես ոչինչ չեն նշանակում: Ես աշխատում էի Կոլորադոյում գտնվող ռանչոյում, որը գտնվում էր Թրուբելսոն գետի մոտ: Իսկ այն ժամանակ թույլատրվում էր մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուններ արածել այնտեղ։ Եվ շատերն էին իրենց անասուններին բերում այնտեղ, և յուրաքանչյուրն իր նշանն ուներ անասունի վրա: Բայց հարցը դրանում չէր: Բոլորը պետք է արյան անալիզ հանձնեին: Եվ այդ արյան անալիզն էր, որ կարևոր էր, միայն ազնվացեղ զտարյուն անասուններին էին թույլատրում այնտեղ մտնել: Տեսնո՞ւմ եք, հենց դրա՜ մասին է խոսքը: Ո՜չ թե արտաքին նշանը, որն այստեղ ունենք, այլ արյան թե՜սթը՝ արդյո՞ք մենք ապրել ենք արյան կիրառումը, ահա՜ թե ինչն է կարևորը, դրանից հետո՜ միայն մենք կարող ենք անցնել: Եթե մենք կարողանանք տեսնել, թե ինչպես է Նա Ինքն Իրեն ճանաչեցրել երեկ, ապա մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է Նա դա անում այսօր: Որովհետև միայն այդպե՜ս ենք իմանում որ Նա այսօր է՜լ նույնն է, ինչպես երեկ էր՝ քանի որ Նա կատարում է Աստծո գործերը: Նա չի գալու ինչ-որ հատուկ վերապատրաստությունով, կամ ինչ-որ տարօրինակ բաներով: Եվ մենք տեսնում ենք, որ նույնիսկ Նրա լեզո՜ւն շատ պարզ էր, և հասարակ ժողովուրդը սիրո՜ւմ էր լսել նրան:

Նա մարդ էր:

 Այն ի՞նչը կարող էր Նրան ճանաչցնել, դա այն էր, որ Սուրբ Գրքի Խոստումը իրականանար: Այդպե՜ս էր այն ժամանակ: Նա ոչ մի հատուկ հագուստ չէր կրում, Նա չէր պատկանում որևէ կազմակերպությոան, Նա չուներ երաշխավորագիր նամակ որևէ հարանվանության կողմից տրված՝ որպես քարոզիչ: Նա ուներ միայն Աստծո գործե՜րը, որոնք ապացուցեցին և ճանաչեցրի՜ն Նրան: Ահա և վերջ: Եվ Նա կարող էր ասել. «Ո՞վ կարող է Ինձ հանդիմանել մեղքի համար»:  [Հովհաննես 8.46]

Մեղքն անհավատությո՜ւն է: Տեսնո՞ւմ եք. «Եթե Ես չեմ անում այն, ինչ պետք է անեմ, ապա ապացուցե՜ք այդ»:

Տեսնո՞ւմ եք, ամեն ինչ ճանաչված էր:

Եվ այսպիսով, ի՞նչպես Նա հայտնեց Ինքն Իրեն այն ժամանակվա ժողովրդի մեջ: Ուսուցման ինչ-որ հատուկ ձևի միջոցո՞վ, այլ բանի միջոցո՞վ: Ո՜չ, դա Աստվածաշնչյան ապացո՜ւյցն էր այն բանի, որ Նա Աստծո Որդի՜ն է: Նա ասաց. «Քննեցե՜ք Գրքերը, չէ՞ որ Նրա՜նք են, որ վկայո՜ւմ են Իմ մասին»:

Գրվածքը վկայո՜ւմ էր Նրա մասին: Եվ հետո ըստ Գրվածքի հաստատվե՜ց, թե ո՞վ էր Նա: Նույնը նաև այսօ՜ր է: Ահա՜ թե ինչպես ենք մենք հասկանում և իմանում ճի՞շտ ենք մենք, թե՞ ոչ։ Այսպիսով, այժմ եկեք մի փոքր առա՜ջ անցնենք:

Մենք կարդացինք Հովհաննեսի Ավետարանից: Չէ՞ որ մենք կարդում ենք Հովհաննեսի Ավետարանից։ Եվ հիմա մենք ուզում ենք տեսնել՝ Նա իսկապես կենդանի՞ է, թե՞ մեռած: Տեսնո՞ւմ եք, ես քարոզել եմ երկնքի տակ գտնվող գրեթե յուրաքանչյուր երկրում, յոթ անգամ շրջե՜լ եմ աշխարհով մեկ: Ես քարոզում էի կախարդների առաջ, և մարդկանց մեծ բազմության առաջ։ Մահմեդականնե՜րը, սիկխե՜րը, ջինե՜րը, և ովքեր էլ որ լինեն, նրանք բոլորն ունեն իրենց հիմնադի՜րը: Եվ բոլորի հիմնադիրնե՜րը մահացած են: Գերեզմանը դեռ այնտե՜ղ է։ Բայց քրիստոսնեության մեջ լրիվ ա՜յլ է: Մե մոտ բա՜ց գերեզման է, դատա՜րկ գերեզման է: Տեսնո՞ւմ եք, և Նա հաստատո՝ւմ է որ կենդանի է: Նա ոչ միայն հարությո՜ւն է առել, այլ նաև հաստատո՜ւմ է այդ: Դրանում քրիստոնյան կարող է հանգիստ լինել: Մենք գիտենք, որ մնացած բոլոր գերեզմանները դատա՜րկ չեն: Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսը գերեզմանո՜ւմ չէ: Նա հարությո՜ւն է առել, Նա ապրո՜ւմ է՝ նո՜ւյնն է երեկ, այսօր և հավիտյան:

Հովհաննեսի Ավետարանի մյուս գլուխներում մենք, իհարկե, կարող ենք ինչ-որ բան կարդալ: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ երբ սկսում ենք կարդալ Ավետարանի սկզբից, տե՜սնում ենք, թե ինչպես է Նա ծնվել: Գաբրիելը հայտարարեց Նրա ծննդյան մասին, Սուրբ Հոգին եկավ Մարիամի վրա:

Եվ թե ինչպես Հոգին իջավ Նրա վրա, երբ Նա մկրտվե՜ց Հորդանանում իր զարմիկի կողմից՝ Հովհաննես անունով, և Հոգին իջավ Նրա  վրա: Եվ հետո Նա 40 օր անապատում էր, փորձվեց և վերադարձավ ծառայության Սուրբ Հոգու Զորությամբ: Եվ Նա պատվիրեց Իր աշակերտներին չքարոզել, այլ սպասել մինչև Սուրբ Հոգու զորությունը գա նրանց վրա: Նա ասաց. «Սպասեք Երուսաղեմո՜ւմ, մինչև որ վերից Զորություն կառնեք»։ Տեսնո՞ւմ եք, դա ե՜ս չեմ, դա Աստվա՜ծ է: Քրիստոսը պետք է արտացոլվի, և այդ ժամանակ մարդիկ կհավատա՜ն Նրան: Տեսնո՞ւմ եք, բոլորին ում Նա սահմանե՜լ է, կկանչի՜ նրանց: Այսպիսով, եկեք պարզե՜նք, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ: Որոշներին հիմա ես կնշեմ:

Մենք գիտենք, որ երկրի վրա երեք ծագում կա: Մենք բոլորս գալիս ենք Սեմից, Քամից և Հաբեթից՝ Հրեաներ, հեթանոսներ, սամարացիներ: Եվ մենք տեսնո՜ւմ ենք, որ հա՜տկապես Պետրո՜սը դա բերեց հրեաներին, և Սուրբ  Հոգին իջավ Երուսաղե՜մ, Պենտեկոստեի օրը:  Այնուհետև նա գնաց Սամա՜րիա, իսկ հետո Կոռնելիոսի մոտ՝ հեթանոսներին: Տեսնո՞ւմ եք, այդ երեքն էլ նույն կերպով լսեցի՜ն այդ ամենը և վերապրեցին: Այն ժամանակ մենք հեթանոսներ էինք՝ անգլոսաքսեր, մենք ծառայում էինք կուռքերին։ Մենք չէինք փնտրում Մեսսիային: Հրեաները Նրա՜ն էին փնտրում, և սամարացիներն էլ՝ նրանք կիսով չափ հրեա՜ էին, կիսով չափ հեթանոս։ Բայց տեսնո՞ւմ եք, Նա գալիս է միայն այնտեղ և նրանց մոտ, ովքեր սպասո՜ւմ են Իրեն և ակնկալում են, որ ինքն Իրեն կհայտնի: Տենո՞ւմ եք, հնարավոր է որ Նա բացահայտվի և հետո գնա, և հետո ոմանք կտեսնեն, իսկ ոմանք ոչ: Նա գալիս է միայն նրանց մոտ, ովքեր սպասո՜ւմ են Նրան: Տեսնո՞ւմ եք, Նա եկավ հրեաների մոտ: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես Նա Ինքն Իրեն ճանաչեցրեց:  Սկզբում Անդրեասի և Փիլիպոսի հետ էր։ Անդրեասը լսե՜ց Հիսուսի մասին, և նա գնաց պարզեց, որ մեծ գործե՜ր են կատարվում: Եվ նա գո՜հ էր որ գտե՜լ է Մեսսիային: Եվ հետո նա գնաց և գտավ իր եղբորը՝ Սիմոնին, որին հետագայում Պետրոս կոչեցին: Անդրեասը և Պետրոսը լավ տնից էին դուրս եկել: Նրանց հայրը աստվածավախ, հավատացյալ մարդ էր։ Եվ այժմ նա սկսեց խոսել, և ասաց. «Լսե՜ք, մենք այսքան ժամանակ սպասել ենք Մեսսիային, խոստումի համաձայն։ Բայց մինչ Նրա հայտնվելը խառնաշփո՜թ կլինի։ Շատ բան եր կկատարվեն, որպեսզի աղավաղե՜ն, արգելափակե՜ն իրականը»: Այդպե՜ս է եղել միշտ։ Լսե՜ք, որտեղ էլ որ կեղծ դոլա՜ր տեսնեք, գիտեք, որ պետք է լինի իրակա՜նը, որտեղից այն կեղծվել է: Ցանկացած կեղծ բան ուղղակի վկայում է այն իրականի մասին, որտեղից այն պատճենվել է:

Եվ հայրը հավանաբար կասի իր որդիներին.

«Որդիներ, մենք հավատում ենք Աստվածաշնչին։ Մեր մարգարեն՝ Մովսեսը, Աստծո ծառան, ում միջոցով մենք ընդունեցինք օրենքը և պատվիրանները, ասաց.

«Քո Տեր Աստվածը քո եղբայրներից ինձ նման մարգարե կբարձրացնի քեզ համար»։

Իսկ Աստվածաշունչն ասում է, որ նա մարգարե է լինելու:

Մեզ ասվել է, որ մենք ընդունենք մարգարեին այն բանից հետո, երբ հաստատվի, որ Նա մարգարե է»:

Եվ մենք՝ Աստվածաշունչ կարդացողներս գիտենք, որ Տիրոջ Խոսքը գալիս է մարգարեի մոտ: Տեսնո՞ւմ եք, ուրիշ ոչ ոքի մոտ:

Մենք տեսնում ենք, որ 400 տարի է անցել Մաղաքիայից, և նրանք սպասում էին Մեսսիային։ Շատ բան է տեղի ունեցել։ Բայց երբ Նա գա, Աստված կբացահայտի Նրան և կհաստատի՜ որպես մարգարե, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ Նա մարգարե է լինելու: Աստվածաշունչն ասում է. Եթե ​​ձեզանից որևէ մեկը մարգարե է կամ հոգևոր, Ես նրա հետ կխոսեմ երազներով, տեսիլքներով, և այլն: Երբ նրա ասածները կատարվեն, լսե՜ք նրան, եթե ոչ, մի՜ լսեք նրան:

Ահա և վե՜րջ, սա լուրջ ճշմարտությո՜ւն է։ Տեսնո՞ւմ եք, Աստված ճշմարիտ է, Նա միշտ ճշմարիտ է, այլ կերպ չի՜ կարող լինել:  Եթե ​​Աստվա՜ծ է խոսում, դա ճիշտ է։ Եվ եթե դա ճի՜շտ չէ, դա Աստվա՜ծ չէ: Տեսնո՞ւմ եք, իհարկե բոլոր հրեաները հավատում էին դրան: Բայց մի անգամ համայնքն այնքա՜ն հեռու էր գնացել, և նրանք բոլորը գնացին իրենց ճանապարհով: Նրանք տարբեր բարդություններ ունեին, իրենց սովորույթները, իրենց ավանդույթները, և նրանք Աստծո Խոսքը դրանցո՜վ փոխարինեցին: Տեսնո՞ւմ եք, դա գրեթե այնպես է, ինչպես որ այսօ՜ր է, որովհետև ներկա ժամանակում այդ ամենը կրկնվում է:

Անդրեասը գոհ էր: Նա գիտեր, որ Նա Մե՜սսիան է: Եվ նա գնում բերում է իր եղբորը՝ Սիմոն Պետրոսին, և ասում է. «Գնա՜նք, լսի՜ր այդ մարդուն, քանի որ Հորդանանում գտնվող մարդն ասաց, որ տեսե՜լ է Աստծո Հոգին Նրա վրա իջնելիս, Նա Աստծո Որդին է: Գնա՜նք, տե՜ս, որ նշանները կատարվում են, և հաստատվում է որ դա Նա՜ է»:

Եվ վերջապես երբ նա գնա՜ց, և կագնեց Հիսուսի առջև՝ նա գիտե՜ր, թե Նա ի՞նչպես պետք է Իրեն դրսևորի: Նայեք այդ Հովհաննեսի Ավետարանի 1-ին գլխում, երբ Հիսուսը տեսա՜վ նրան գալիս, և ասաց. «Ահա ճշմարիտ ԻսրաԷլացի»: Եվ Նա ասաց. «Դու Սիմո՜նն ես, Հովնանի որդին»: Եվ դա կատարե՜ց իր գործը:

Նա ո՞րտեղից գիտեր, որ նա Սիմոնն է, և որ նրա աստվածավախ հա՜յրը, ով սովորեցրել էր նրան այդ ամենը՝ Հովնա՜նն է: Նա գիտե՜ր որ Նա պետք է մարգարե՜ լինի: Եվ դա կատարվե՜ց: Նրան ուրիշ վկայություն պե՜տք չէր: Նա ամբողջովին հանձնվե՜ց Տեր Հիսուսին, և նվիրվեց երկնքի արքայությանը: Տեսնո՞ւմ եք, Հիսուսն Ինքն Իրեն այդպե՜ս ճանաչեցրեց: Նա ասաց. «Քո անունը Սիմոն է, դու Հովնանի որդի՜ն ես»: Դա նրա հա՜յրն էր, և հենց դա՜ էլ Հիսուս Քրիստոսին դարձրեց մարգարե: Եվ նա հավատա՜ց:

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ այնտեղ Փիլիպոս անունով մեկը կար, ով կանչեց ՆաթանաԷլին: Նա տեսավ այդ, և նա նույնպես ճշմարիտ ԻսրաԷլացի էր, և նա մտածեց. «Ի՞նչ է կատարվում այստեղ»: Նա եկել էր Երուսաղեմ, բայց ցնցված էր կատարվածից։ Եվ նա մտածեց իր ընկեր ՆաթանաԷլի մասին, և միանգամից ճամփա՜ ընկավ, այն բանից հետո երբ տեսավ և ընդունե՜ց որ Նա Մեսսիան է: Օ՛, եթե մենք միայն կարողանայինք այդպիսի խանդավառություն ցուցաբերել և անմիջապես գնալ ուրիշների հետևից, հենց դա անձամբ տեսնեինք և վերապրեինք:

Տեսնո՞ւմ եք, նա անցավ լեռան վրայով և այնտեղ գտավ ՆաթանաԷլին: Հնարավոր է որ նա տա՜նը չէր, հնարավոր է որ իր խաղողի այգո՜ւմ էր, և աղոթում էր: Եվ նրանք հնարավոր է չէ՜ին ուզում նրան խանգարել: Եվ հնարավոր է որ նա ասո՜ւմ էր աղոթքի մեջ. «Ո՜վ Տեր, ով մեծ Եհովա Աստված, Դու խոստացել ես Մեսսիային, ե՞րբ է Նա գալու, ես ուզում եմ տեսնե՜լ Նրան նախքան մեռնելս: Ո՞րտեղ է Նա, ես ուզում եմ վերապրե՜լ Նրան»:

Հնարավոր է որ նա այսդպե՜ս էր աղոթում իր սրտի խորքից, և շա՜տ էր ուզում Նրան տեսնել: Եվ ես ձեզ հարցնում եմ. Արդյո՞ք Հիսուսը հարություն է առել, արդյո՞ք կենդանի է Նա, արդյո՞ք Նա անում է այն նույն գործերը, որն անում էր այն ժամանակ:

Բնականաբա՜ր։

Ի՞նչպիսի՜ հավաքույթ: Ինչ-որ բա՜ն է կատարվում: Հետո նա հանկարծձա՜յն լսեց. «Եկեք և տեսեք, թե ում ենք գտել՝ Հիսուս Քրիստոսին Նազարեթից»: Եվ հետո հնարավոր է, որ վե՜ր կացավ տեղից և ասաց. «Ի՞նչ եք ուզում ասել, դուք գտել եք Նրան ում մենք սպասո՞ւմ ենք, դուք կարծում եք, որ ամենակարող Աստվածը կարող է գալ Նազարեթի պես խղճուկ մի քաղա՞ք: Մի՞ թե Նազարեթեից որևէ լավ բա՜ն կարող է դուրս գալ»: Եվ նա տալիս է լավագույն պատասխա՜նը, որը հնարավոր էր տալ՝. «Արի՜ և տես»:

Քահանաները կարծում էին, որ Աստված բացելո՜ւ է երկինքը, միջա՜նցք է տարածելու, իսկ հետո կիջնի՜ հրեշտակների ուղեկցությամբ և այլն։ Բայց Նա եկավ խոնահությամբ՝ համաձայն Սուրբ Գրվածքի: Խոնարհության և պարզության մե՜ջ մենք կարող ենք գտնել Աստծուն: Տեսնո՞ւմ եք, մենք բա՜րձր բաների ենք նայում: Մենք կարող ենք հրթիռնե՜ր թռցնել, միառժամանակ ոտք դնելով խոտի վրա և չիմանալով, թե որտեղից է այնտեղ կյանքը: Տեսնո՞ւմ եք: Ես կարող եմ լսել, թե ի՞նչպես է նա ասում. «Արդյո՞ք հնարավո՜ր է որ Նազարեթից մի լավ բան դուրս գա՝, «Սուրբ թռչկոտողների» այս քաղաքից: Եթե ինչ-որ բա՜ն տեղի ունենա, ապա դա պետք է լինի իմ հարանվանությունում: Կարո՞ղ է որևէ լավ բան դուրս գալ այս խմբից»:

Եվ նա տվեց լավագույն պատասխանը. «Արի՜, և տես»: Նա ասաց. «ՄԻ՜ քննադատիր, բայց արի՜ ու տես»: Աստվածաշունչը քեզ հե՜տ վերցրու, և ի՜նքդ համոզվիր»: Եվ մենք բոլո՜րս պետք է այդպես վարվենք՝ «Գնա՜նք, և տեսնե՜նք»:

Գուցե մենք մի փոքր խորանա՜նք այս խոսակցության մեջ:

«Դու չէ՞ որ գիտես, որ մենք միասին խոսե՜լ ենք Աստվածաշնչի մասին, հին ուսուցիչների, մարգարեների մասին, և այլն… Եվ մենք հասկացե՜լ ենք, թե ի՞նչ է անելու Մեսսիան, և թե ո՞վ է Նա լինելու: Աստվածաշունչն ասում է, որ Նա մարգարե՜ է լինելու»: «—Այո՜, ես հավատո՜ւմ եմ, իհարկե: —Իսկ դու ծանո՞թ ես այդ ձկնորսների՝ Սիմոնի և Անդրեասի հետ: —Սիմոնը, ով իր անունը նույնիսկ չի կարողանում գրել, և այլն… Գիտե՞ս ինչ, Անդրեասը նրան բերել է այդ մարդու մոտ, և Նա ասել է. «Քո անունը Սիմո՜ն է, դու Հովնանի որդին ես», և չե՜մ զարմանա, եթե Նա քեզ ասի, թե ի՞նչ է քո անունը»: —«Օ՜, ո՜չ, վե՜րջ տուր, հաստատ ո՜չ, Նա ինձ չի՜ ճանաչում»:

Եվ գիտե՞ք ինչ, ի՞նչ կկատարվեր եթե ՆաթանաԷլը գար Հիսուսի մոտ: Ի՞նչ տեղի կունենար:

Նա գնա՜ց այնտեղ, որտեղ Նա՜ էր: Եվ Հիսուսն ասաց. «Ահա բնավ մի ԻսրաԷլացի, որի մեջ նենգություն չկա»:

Օ՜, օդը դո՜ւրս եկավ նրա անվադողերից: Նա բղավե՜ց. «Ո՞րքան ժամանակ ես ինձ ճանաչում, երբեք չե՜ս տեսել ինձ: Ես ապրում եմ սարերից 15 մղոն այն կողմ: Ինչպե՞ս ես ճանաչում ինձ: Ես առաջին անգա՜մ եմ այստեղ, և Դու ինձ ասում ես, որ «Ես ԻսրաԷլացի եմ»։

Դուք այժմ կասեք, որ այն ժամանակ նրանց հագուստո՜վ էին տարբերում: Ո՜չ, արևելքում նրանք միատեսա՜կ էին հագնվում։ «Ահա բնավ մի ԻսրաԷլացի, որի մեջ նենգություն չկա»:  Եվ նա Նրան ասաց. «Ռաբբունի՜, Դու ո՞րտեղից ես ինձ ճանաչում, Դու ո՞րտեղ ես ինձ տեսել», —«Երե՜կ, երբ թզենու տակ էիր և աղոթում էիր»:

«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»:

Ի՞նչ էր դա: Հնարավոր է որ քահանանե՜ր կային այնտեղ կանգնած, և նա բացականչեց. «Ռաբբունիի, Դո՜ւ ես Աստծո Որդին, Դո՜ւ ես ԻսրաԷլի թագավորը»: Տեսնո՞ւմ եք, նրա անունը գրված է Գառան Կյանքի Գրքում: Այդ մարդը միանգամի՜ց հավատաց: Իսկ մյուսներն ասում էին, որ Նա Բեղզեբո՜ւղն է: Տեսնո՞ւմ եք, նրանք պետք  է պատասխա՜ն տային ամբոխին: Եվ դրա համար ասում էին. «Այդ մարդը Բեղզեբուղն է»: [Մատթեոս 12.24 Մարկոս 3.22] Եվ Հիսուսն ասաց. «Եթե Մարդու Որդու դեմ Այս բան ասեք, նա կների ձեզ։ Բայց մի օր գալու է Սուրբ Հոգին: Եթե դուք Նրա դեմ բան ասեք, (Նույնիսկ մեկ խոսք) չի՜ ներվելու ձեզ, ո՜չ այս աշխարհումը և ոչ էլ գալու աշխարհումը»: [Մատթեոս 12.32 Մարկոս 3.28] Եվ այսպիսով, դա այն սերո՜ւնդն է որում մենք հիմա ապրում ենք: Այն ժամանակ մենք ունեինք առաջի՜ն սերունդը, և ա՜յժմ կրկին մենք ունենք այն:  Այն ժամանակ հրեանե՜րն էին, իսկական հրեանե՜րը, ովքեր ճանաչել էին իրենց սրտով, իսկ այժմ ճշմարիտ քրիստոսնյանե՜րն են:

Այն ժամանակ Նա պետք է անցներ Սամա՜րիայի միջով: Ես ինքս ինձ հա՜րց եմ տալիս. Ի՞նչու: Ո՜չ թե հեթանոսների՜ն, այլ սամարացիներին: Հեթանոսների ժամանակը դեռևս չէր եկել, մենք չէիք սպասում Մեսսիային, բայց հիմա մե՜ր ժամանակն է։ Մենք սպասում ենք Նրա երկրորդ գալուստին: Տեսնո՞ւմ եք, Նա պետք է անցներ Սամարիայի մեջով, սարերի վրայով: Նա Իր աշակերտներին ուղարկել էր կերակուր գնելու: Եվ հետո մի կի՜ն եկավ քաղաքից: Եթե ես ժամանակ ունենայի, ապա կնկարագրեի ամբողջ այդ պատմությունը:  Երկու տարբեր խավերին պատկանող կանայք չէ՜ին կարող նույն ժամին գալ ջուր վերցնելու: Ովքեր առավոտյա՜ն էին գալիս, դա մեկ խավն էր, իսկ ովքեր կեսօրի՜ն էին գալիս, նրանք ո՜ւրիշ էին: Հասկանո՞ւմ եք ինչի մասին եմ խոսում, նրանք վատ համբավ ունեցող կանայք էին:

Եվ այժմ եկեք տեսնենք: Նա հավանաբար գրավիչ կին էր: Եվ եկել էր ջուր վերցնելու: Եվ իհա՜րկե նա կարող էր այնպե՜ս խոսել, ինչպես ուրիշ կանա՜յք էին խոսում, և այլն: Եվ նա մի լծակ ուներ, որի երկու կողմերից դույլե՜ր էին կախված: Եվ հետո դա ճախարակով ջրհո՜ր էր, որպեսզի հնարավոր լիներ ջուր վերցնել այդ հանրային ջրհորից։ Եվ այժմ կինը եկել էր ջուր վերցնելու: Եվ երբ նա դույլը գցել էր, որպեսզի ջո՜ւր վերցնի այնտեղից, նա լսե՜ց, թե ինչպես է մի տղամարդ ասում. «Ջո՜ւր տուր Ինձ խմելու»: Եվ գիտե՞ք, եթե կարելի է այդպե՜ս դիտարկել, նրանք միմյանց հետ շփում չունեին։ Եվ ջրհորն այնպես էր ցանկապատված, որ հնարավո՜ր չէր նրա մեջ ընկնելը, նաև բարձր էր ջրհորը: Եվ նա ասաց. «Մենք չէ՞ որ միմյանց հետ հարաբերություն չունենք»: [Հովհաննես 4.9] Եվ նա հենվե՜ց այդ ցանկապատին: Եվ դուք դա կարո՜ղ եք կարդալ Հովհաննեսի Ավետարանում, թե ինչ է այնտեղ գրված: Թեև մեր Տերն այն ժամանակ եռեսունն անց էր, բայց Նրան ասացին. «Դու 50 տարեկան էլ չկաս, Աբրահամի՞ն էլ տեսար»: Եվ այստեղ նա ասում է, որ եկել է ջուր հանելու: Եվ Հիսուսին ասաց. «Տեր Դու դույլ չունես, և ջրհորը խորն է, ի՞նչպես ես ինձ ջուր տալու»: [Հովհաննես 4.11] Տեսնո՞ւմ եք, նա արդեն Տիրոջ հետ փոխհարաբերության մեջ է: Եվ նա ասո՜ւմ է Տիրոջը. «Մեր հայրերը խմե՜լ են այս աղբյուրց, և մեր հայրերը երկրպագել են Երուսաղեմում և սուրբ լեռան վրա»: Եվ այն բանից հետո երբ Տերը տեսա՜վ նրա խնդիր… Եվ գիտե՞ք որն էր նրա խնդիրը… Տերն ասաց. Գնա և այստեղ բեր քո ամուսնուն, իսկ նա ասաց, որ ամուսին չունի: Մտածե՜ք, այդպե՜ս Նա Ինքն Իրեն ճանացեցրեց սամարացիներին:

Տեսնո՞ւմ եք թե Նա ինչ ասաց սամարուհուն.  «Գնա և այստեղ բեր ամուսնուդ»: Եվ նա ասաց. «Ես ամուսին չունեմ»:       Իսկ Նա ասաց. «Լավ ասացիր որ ամուսին չունես, որովհետև դու հինգն ես ունեցել, և այն որ հիմա ունես, քո ամուսինը չէ, դու ճշմարիտ ասացիր»: Տեսնո՞ւմ եք, թե այդ սամարացի կինն ինչպես արձագանքեց:  Նա Աստծո մասին ավելի՜ն գիտեր, քան այն ժամանակվա քարոզիչները: Տեսնո՞ւմ եք, քահանաներն այնտեղ կագնել և ասում էին. «Նա Բեհեղզեբուղն է»: Նրանք ցանկանում էին պարզել, թե որտեղի՞ց Նա կարող է իմանալ այս բաները:

Եվ կինն ասաց. «Տեր, տեսնում եմ որ դու մարգարէ ես… Գիտեմ, որ  Մեսիան պիտի գայ (որ Քրիստոս է կոչվում). երբոր նա կգայ,  ամեն բան կպատմէ մեզ…  Յիսուսը նորան ասեց.  Ե՜ս եմ, որ քեզ հետ խօսում եմ»: [Հովհաննես 4.19, 25, 26]

Եվ այդպես սկսվեց ամենը:  Կինը գիտե՜ր թե ով է Նա: Նա վազեց քաղաք և ասաց քաղաքի բնակիչներին. «Եկէք տեսէք մի մարդ, որ ինձ ասեց  բոլորը ինչ որ գործել եմ. արդեօք Նա՞ է Քրիստոսը»: Տեսնո՞ւմ եք, այդպիսի բան դեռևս չի եղել, Նա՜ ճշմարի՜տ Մեսսիան է:

Ահա՜ թե ինչպես Նա Իրեն ճանաչեցրեց հրեաների և սամարացիների մեջ: Դա նրանց ժամանակաշրջանի վերջն էր, այն ժամանակ:

Եվ այսպես, համայնքը գրեթե 2000 տարվա ընթացքում ուսուցում է ստացել, ինչպես նրանց մո՜տ էր այն ժամանակ: Եթե հեթանոսները չստանային ա՜յն, ինչ նրա՜նք են ստացել այն ժամանակ, ապա ուրեմն Աստված արդար չէր լինի:

Ինչպե՞ս ենք մենք ճանաչում Նրան: Նա չէ՞ որ մեզ հետ է, մեր մե՜ջ է, Նա գործում է մե՜ր միջոցով: Եվ այն նույն Հոգին, որին մենք անվանում են Սուրբ Հոգու մկրտություն, Նա մեր մեջ է գտնվում, և գործո՜ւմ է մարդկանց միջոցով, ինչպես որ դրա մասին գրված է Հովհաննեսի 14-րդ գլխի 12 Խոսքում. «…Ինձ հաւատացողը այն գործերն որ Ես գործում եմ, նա էլ կգործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կգործէ…»:

Մի՞ թե դա ճշմարիտ չէ: Հովհաննեսի 5-րդ գլխի 19-րդ Խոսքում…Ներեցեք, դա մեկ ա՜յլ համար էր Աստվածաշնչից: Նա ԲեթՀեզդայի ավազանի մոտով էր անցնում: Այնտեղ մարդկանց բազմություն կար, ովքեր պարկել և սպասում էին, որ ջուրը շարժվի: Տեսնո՞ւմ եք, Աստված միշտ բժշկության հնարավորություն է տվել հավատացյալներին: Ջուրը ժամանակ առ ժամանակ շարժվո՜ւմ էր:

Դուք գիտե՝ք, թե դա ինչ է նշանակում: Հրեշտակը գալիս էր և շարժո՜ւմ էր ջուրը, և նա ով առաջի՜նն էր ջուրը մտնում հավատքով, բժշկվո՜ւմ էր: Տեսնո՞ւմ եք, Հիսուսը եկավ այնտեղ և տեսա՜վ այդ մարդուն, ով հիվանդ էր: Դուք հստակ չգիտեք, թե նա ինչ խնդիր ուներ: Բայց ամեն դեպքում նա հիվա՜նդ էր՝ շականակագեղձի խնդի՞ր էր նրա մոտ, թե մեկ այլ բան…

Եվ այսպես, ի՞նչու Նա չգնաց մյուսների՜ մոտ, այնտեղ  հաստատ հիդրացեֆալիայով հիվանդ երեխաներ էլ կային, և այլն… Եվ այդ մարդն ասում էր, որ երբ ամեն անգամ Հրեշտակը շարժո՜ւմ էր ջուրը, ինչ-որ մեկն իրենից առաջ էր անցնում: Եվ հանկարծ նա այսպիսի խոսքեր է լսում. «Վերցրու մահիճդ և ման եկ»:  [Հովհաննես 5.8]   Տեսնո՞ւմ եք, և նա իր մահիճը վերցնում և քայլո՜ւմ է, շաբաթ օրով:

Նա նույն բա՜նն է անում այսօր, երբ ինչ-որ մեկը գալիս է: Շնորհակալություն եղբայր արձագանքի համար: Տեսե՜ք, եթե այսօր ինչ-որ մեկը գալի՜ս է այստեղ, շականակագեղձի խնդի՞ր ունի, թե մեկ այլ բան…  Տեսնո՞ւմ եք, եթե նա կաղ մարդ է, կամ ով էլ որ լինի… Տեսնո՞ւմ եք. Դուք պետք է հավատա՜ք, որ Հիսուսը նո՜ւյնն է: Հովհաննեսի 5-րդ գլխի 19-րդ Խոսքում Նա ասաց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, (Ճշմարիտ նշանակում է բացարձակ) թէ  Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չտեսնէ Հօրն անելիս… »: Տեսնո՞ւմ եք, նախապես Նա տեսնում էր, Հայրը տեսի՜լք էր տալիս Նրան: Եվ դա Նրան մարգարե՜ դարձրեց: Այսօ՜ր էլ Նա նույնն է, այսօ՜ր էլ Նա անում է նույն գործերը նույն Սուրբ Հոգու միջոցով: Մենք ընդունե՜լ ենք Նրան, և նե՜րս ենք թողել Նրան, և ընդունե՜լ ենք նույն Սուրբ Հոգու մկրտությամբ: Մենք տեսել ենք, որ Նա խոսում է այլ լեզուներով, Նա մեկնաբանո՜ւմ է, Նա բացահայտվո՜ւմ է, Նա գործո՜ւմ է մեր մեջ: Մենք գիտե՜նք որ նմանակումներ կան, բայց խոսքը դրա՜ մասին չէ: Այստեղ խոսքը գնում է Աստվածաշնչյան ճշմարտության մասին, որ Հիսուս Քրիստոսը կարող է դրսևորել Իրեն նույն կերպով: Նա Աստծո Որդին է, Նա ապրո՜ւմ է հավիտյան: Նա ասաց. « Մի փոքր ժամանակ էլ, եւ աշխարհքն էլ չի տեսնիլ Ինձ, (Աշխա՜րհը՝ հարանվանությունը) բայց դուք կտեսնէք Ինձ.  որովհետեւ Ես (Ես՝ անձնական դերանուն) կենդանի Եմ, եւ դուք կենդանի կլինիք»:   [14.19]       

«Ես, Ես Ինքս քո մեջ կլինեմ, և քո միջոցով կգործեմ նույն գործերը մինչև վերջ և վերջին ժամանակում… Երեկ, այսօր և հավիտյան»: Երկնային Աստվա՜ծն է այդ խոստացել: Իսկ այժմ թույլ տվեք մի հարց տալ ձեզ, դո՜ւք, որ այստեղ եք գտնվում: Ես ուզում եմ որ դուք իմանա՜ք սա, որ երկրի վրա աստվածային բժշկող գոյություն չունի, աստվածային Փրիկիչ չկա՜ երկրի վրա: Կա միայն մե՜կը՝ Տե՜րը, ով այժմ գործո՜ւմ է երկրի վրա՝ դրսևորվելով Իրեների միջոցով: Տեսնո՞ւմ եք, այն ժամանակ Նա հաստատե՜ց, որ Նա Մեսսիան է: Նա ասաց. «Ինչպես որ Նոյի օրերո՜ւմ էր… Ինչպես որ Ղովտի՜ օրերում էր»: Տեսնո՞ւմ եք, Նոյի ժամանակ  եկավ ջո՜ւրը, Ղովտի ժամանակ եկավ կրա՜կը: Տեսե՜ք, թե ինչպես Նա Իրեն հայտնի դարձրեց: Նա իջա՜վ: Եվ Ղովտը նման էր եկեղեցու գաղջ անդամի: Բայց այնտեղ երեք Հրեշտկնե՜ր եկան: Սկզբում Աբրահամի մոտ: Նա ներկայացնում էր Սոդոմից դո՜ւրս կանչված խումբը: Տեսնո՞ւմ եք, իսկ երկու Հրեշտակները Սողոմ գնացին, և քարոզեցի՜ն այնտեղ, նրանք այնտեղ հրաշքներ չգործեցին: Դա մեր ժամանակվա Բիլլի Գրեհեմն է, կամ նման մի բան, բայց նա իր մասին նրա՜նց հայտնեց, ովքեր դո՜ւրս էին եկել: Բայց տեսեք, նախքան որ եկավ կործանումը, նրանցից մեկ Աբրահամի մո՜տ մնաց: Տեսնո՞ւմ եք, Աբրահամը 100 տարեկան էր, իսկ Սա՜ռան մոտ 90: Եվ նրանք ամուր բռնել էին խոստումը: Տեսնո՞ւմ եք, Նա գալիս է նրանց մոտ, ովքեր Իրեն հավատում են, և ամուր բռնո՜ւմ են խոստումը: Եվ Նա, ով Աբրահամի հե՜տ էր, Նա դրսևորե՜ց Իրեն: Նա շրջվեց դեպի վրա՜նը: Նախկինում նա Աբրամ էր, իսկ հետո Աբրահամ դարձավ, հ-ը տառն ավելացավ: Նախկինում Սառան էր, իսկ հետո Սառռան: Տեսնո՞ւմ եք, այժմ Նա խոսեց նրա հետ փոխված անունով: Եվ Նա ասաց. «Նա վրանո՜ւմ է, քո հետևում»՝ իհարկե մեջքով դեպի վրանը: Տեսնո՞ւմ եք, դա խոստում էր: «Ես կայցելե՜մ քեզ», և Նա ասաց. «Եվ քո կինը երեխա կունենա»: Եվ Աստվածաշունչն ասում է, որ նա վրանո՜ւմ էր՝ Նրա ետևում, և նա ծիծաղեց իր ներսում: Եվ Նա ասաց. «Ի՞նչու Սառռան ծիծաղեց»:

Տեսնո՞ւմ եք, Նա գիտեր, թե ինչ էր արել նա վրանում՝ Իր հետևում։ Տեսնո՞ւմ եք, թե ես ինչ նկատի ունեմ: Եվ հետո երբ Աբրահամը ճանապարհին էր, նա գիտեր, որ խոսել է Էլոհիմի հետ, այն Աստծո, ով ավելի՜ն Է քան բավակա՜ն է: Տեսնո՞ւմ եք, Հիսուսն ասաց. «Ինչպես որ Ղովտի օրերում էր, այնպես էլ Մարդու Որդու օրերում կլինի»: Ինչ-որ մեկն ասաց ինձ. «Բրա՜նհամ եղբայր, դու չե՞ս հավատում, որ դա Աստված էր»: Աստվածաշունչն ասում է, որ Աստվա՜ծ էր, և ուրեմն Աստվա՜ծ էր: Տեսնո՞ւմ եք, ճիշտ նույն կերպով Աստված դա անում է վերջին օրերում, նախքան որ աշխարհը կկործանվի: Եվ Նա հայտնում է Իրեն Իր ժողովրդի մեջ, ճանաչեցնո՜ւմ է Իրեն մարդկային մարմնի միջոցով: Նա ապրո՜ւմ է: Նա չէ՞ որ նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Այսօր հարցը նրանում չէ, կբժշկի՞ Նա քեզ, թե՞ ոչ: Դա արդեն պատասխանված է, եթե միայն դուք հավատաք, որ Նա ապրում է և Իր Խոսքը հաստատում: Ես հավատո՜ւմ եմ որ Նա կենդանի է: Իսկ դուք հավատո՞ւմ եք: Այսպիսով, իմ ձայնն շուտով կկտրվի, և ժամանակը կլրանա: Ես արդեն 45 րոպե խոսում եմ:

Եկեք խոնարհե՜նք մեր գլուխները:

Ես ուզում եմ մի հարց տալ ձեզ, դա ՍուրբԳրային հարց է, դա վերաբերվում է այն թեմային, թե արդյո՞ք Նա կհայտնի՜ Իրեն: Մեն ուզում ենք տեսնել Հիսուսին: Նա նո՜ւյնն է երեկ, այսօր և հավիտյան: Մենք ուզում ենք Նրան տեսնել: [Հովհաննես 12.21] Օ՛, արի՜ մեր մեջ այս երեկո, և արա այն նույն գործե՜րը, որոնք անում էիր երբ Գալիլեայում էիր: Կհավատա՞ք դուք, եթե Նա անի նույն գործերը: Սա այնքան հրաշալի մարդկանց խո՜ւմբ է, նրանք ա՛յնպես են արձագանքում: Մենք, որպես քարոզիչներ ուրա՜խ ենք՝ ժողովրդից այդպիսի արձագանք տեսնելու Ավետարանին: Օ՛, եթե միայն կարողանայինք սաստիկ քամու ձայն լսել, այստեղ՝ Թուսոնում, որպեսզի վերստին ծնունդ ապրեինք: Մենք այստեղ ենք ցույց տալու մեր երախտագիտությունը, որպես Քո ծառաներ: Եվ մենք գիտենք, որ «Սկզբումն էր Բանը. եւ Բանն  Աստուծոյ մօտ էր. եւ Բանն  Աստուած էր»: [Հովհաննես 1.1] «Եւ Բանը  մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ…»: [Հովհաննես 1.14] Մենք գիտենք, որ այս Աստվածաշո՜ւնչը, դա Աստծո արտահայտված մտքե՜րն են Իր ժողովրդին: Իսկ Խո՜սքը, դա արտահայտված մի՜տք է: Տե՜ր, Դու գիտե՜ս, թե ինչ կա իմ սրտում: Ես հավատո՜ւմ եմ, որ Դու նույնն ես երեկ, այսօր և հավիտյան: Թող որ Սուրբ Հոգին օրհնի՜ Խոսքը, և թող Խոսքն Ինքն Իրեն հաստատի՜, որպես կենդանի Պատգամախոս, որպեսզի մենք կարողանանք տեսնել, որ Հիսուսը կանդանի՜ է: Հա՜յր, ես հավատում եմ, որ այս ժողովուրդն ա՜յժմ հավատո՜ւմ է, և ովքեր դեռևս փրկվա՜ծ չեն, նրանք ցանկանում են փրկվել, և իրենց կյանքը Քե՜զ նվիրել: Իսկ մնացած բոլորը ցանկանում են իրենց կյանքը նորովի՜ Քեզ նվիրել: Բժշկի՜ր հիվանդներին, օրհնի՜ր սուրբերին, բոլոր նրանց, ովքեր ճանապարհի մեջ են, Դու նրանց հե՜տ եղիր խնդրում եմ… Տե՜ր, ես ասացի ա՜յն, ինչ Դու ասացիր: Արի՜ այժմ, և արտահայտիր դա Քո ներկայությամբ, որպեսզի բոլորն իմանան, որ Դու այստեղ ներկա ես: Տե՜ր, թող մենք անենք միայն ա՝յն, ինչը հաճելի՜ է Քեզ, փողոցո՜ւմ լինենք մենք, թե որտեղ էլ լինենք: Դու տեսնո՜ւմ ես մեզ: Տե՜ր, առանց Քեզ ոչինչ չի կարող տեղի ունենալ, դա անհնար է: Դո՜ւ արա այդ ամենը:

Եվ այսպիսով, մենք ամեն օր աղոթքի թերթիկներ ենք բաժանում, և չենք կարող նրանց բոլորին միանգամից կանչել: Բայց մենք ուզում ենք այժմ կանչե՜լ մի քանի հոգու, և աղոթել նրանց համար: Լռությո՜ւն պահպանեք այժմ, ակնածալի՜ց եղեք, և աղոթեք:

 

Դո՜ւք, որ աղոթքի շարքում եք, որոնց ես չե՜մ ճանաչում, և դուք գիտե՜ք որ ես ձեզ չեմ ճանաչում: Խնդրում եմ բարձրացրեք ձեր ձեռքերը: Տեսնո՞ւմ եք, ամենքը անհատապես: Ես նրանց չեմ ճանաչում, նրանք էլ ի՜նձ չեն ճանաչում: Եվ այսպես, նրանք ի՜նձ չեն ճանաչում, իսկ ես նրա՜նց չեմ ճանաչում:  Եթե Հիսուս Քրիստոսը կենդանի՜ է, մենք ուզում ենք իմանալ դա արդյո՞ք այդպես է: Տեսնո՞ւմ եք, մենք շա՜տ բան կարող ենք ասել.  «Այո՜, Նա ապրում է իմ սրտում», —Դա կարող է ճիշտ լինել: Եվ ոմանք կարող են ասել. «Դա հոգեբանություն է»: Բայց հարցը կայանում է նրանում, թե իսկապե՞ս Նա կենդանի է: Թող Նա ապացուցի՜, որ նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Այստեղ է Աստծո Խոսքը, ես հիմա այն պահում եմ իմ ձեռքերում: Եվ բացի իմ որդուց և Թոնի եղբորից, այդտեղ չկա մեկը որին ես ճանաչում եմ: Եվ նաև «Լրիվ Ավետարանի Գործարար Մարդկանց» նախագահին: Եվ այստեղ ևս մի ընտանիք կա, որին ես ճանաչում եմ: Նրանք Ինդիանայի՜ց են, բայց ես նրանց մասին մանրամասն ոչինչ չգիտեմ: Ես նույնիսկ չճանաչեցի՜ այնտեղ, այն մյուս կնոջը:  Տեսնո՞ւմ եք, ես կանգնա՜ծ եմ այստեղ, և իմ շուրջս քարոզիչներ են, և քրիստոնյա մարդիկ կան: Ես այստեղ քարոզել եմ, որ Աստվածաշունչը ճշմարի՜տ է, և որ Հիսուս Քրիստոսը տալիս է Իր մարգարեական նշա՝նը: Եվ Աստվածաշունչն ասում է. «Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Նա ասաց. «Այն գործերը, որ ես անում եմ, դուք էլ կանեք»։ Արդյո՞ք ճշմարիտ է այդ: Եթե դա ճշմարիտ է, ապա ամեն մեղավոր պետք է առա՜ջ գա, և իր կյանքը նվիրի Հիսուսին: Եվ բոլորը պետք է գտնեն իրենց բժշկությունը, հենց այնտեղ որտեղ նստած են: Այստեղ նստած են ձեր հովիվը և մյուս ծառայող եղբայրները: Ես այսպես ասաց քարոզի՜չ չեմ: Քարոզիչներն այստեղ նստած են, ուսուցիչները: Ես որևէ կրթություն չունեմ, որևէ վկայական չունեմ, և չունեմ որևէ գիտական աստիճան: Բայց Տերն ինձ պարգև՜ է տվել, քանի որ ես սիրո՜ւմ եմ Նրան: Եվ Նա ինձ թույլ է տալիս գործելո՜ւ Իր համար: Եվ երբ Սուրբ Հոգին, որ դուք ստացե՜լ եք, հաստատո՜ւմ է որ Նա այստե՜ղ է, դա ձեզ համար պետք է լինի որպես հաստատում: Այլ կերպ դա չի՜ կարող լինել, միայն Հոգեգալուստի ապրումի միջոցով: Եվ դուք դա նո՜ւյնպես գիտեք՝ Մկրտականներ: Դա փորձառությո՜ւն է, ոչ թե շարժո՜ւմ: Հիսո՜ւսն ասաց Պետրոսին. «Մարմինը և արյո՜ւնը չհայտնեցին քեզ, այլ Իմ Հա՜յրը, ով երկնքում է»… «Եվ դժոխքի դռները չե՜ն հաղթի Իմ համայնքին»:

Նա՞ է այդ մարդը, նա կի՜ն է: Եթե Տեր Հիսուսն ապացուցի, որ կենդանի՜ է, ձեզնից քա՞նիսը կնդունեն բժշկությունն այնտեղ, որտեղ նստած են: Դուք կասեիք. «Բրա՜նհամ եղբայր, մենք լսե՜լ են, թե դու ինչպես էիր խոսում, և նորությո՜ւն չէ մեզ համար, բայց եթե դու ճշմարտությո՜ւնն ես խոսում, ապա Աստված կկանգնի դրա հետևում»: Այո՜, Նա պարտավոր է դա անել: Թող որ Նա ա՜յժմ պատասխանի, և հաստատի՜ այդ որպես ճշմարտություն:

Այստե՜ղ, այս կինը, ես երբեք չեմ տեսել նրան: Մի քանի րոպե առաջ նա ձեռքը բարձրացրեց՝ ասելով, որ ինձ չի ճանաչում, ես էլ չեմ ճանաչում նրան։ Ես երբեք չեմ հանդիպել նրան իմ կյանքում: Մենք բոլորովին օտար ենք միմյանց համար: Ահա մի տղամարդ և մի կին հանդիպում են առաջին անգամ, ինչպես Տեր Հիսուսը հանդիպեց կնոջը Հովհաննեսի Ավետարանում՝  ջրհորի մոտ: Եվ ահա թե ինչպես է Աստվածաշնչյան պատկերը նորի՜ց պատկերվում: Նա խոսեց նրա հետ և ասաց. «Ջո՜ւր տուր Ինձ խմելու»: Եվ երբ Հայրը հայտնե՜ց Նրան, թե որն էր այդ կնոջ խնդիրը, և Նա նրան ասա՜ց, կինը հասկացավ, որ Նա ավելի՜ն էր, քան սովորական մեկը:

Ով կին, ես քեզ չեմ ճանաչում, քո մասին ոչինչ չգիտեմ։ Ես միայն գիտեմ, որ Տիրոջ Հոգին այստեղ է:

Դու հավատացյա՜լ ես։ Դու նրանցից չես, ովքեր թույլ են տալիս, որ իրենց տեղափոխե՜ն պատահական մեքենաներով, դու իսկական հավատացյա՜լ ես: Դու կարող էիք կաղծավոր լինել, խաբեբա լինել, և ինչ էլ որ պատահի, ես դա չէ՜ի կարող իմանալ: Եվ եթե դա այժմ տեղի ունենա, և կրկնվի, և Նա ինձ հայտնի, թե ո՞րն է քո խնդիրը, հիվա՞նդ ես դու արդյոք, թե որևէ այլ խդիր ունես: Եթե Նա հայտնի՜ ինձ այդ  ամենն Իր ներկայությամբ, և եթե Նա ինձ ամբողջովին վերցնի և իմ միջոցով խոսի՜ քեզ հետ, ապա կհավատա՞ս դու արդյոք, և դուք՝ որ բարձրացրել եք ձեր ձեռքերը:

Ես իմ կյանում երբեք չեմ տեսել այս կնոջը, մենք բոլորովին օտար ենք: Բայց եթե Սուրբ Հոգին այս կնոջ մասին ինչ-որ բա՜ն հայտնի,  օրինակ ինչպես ջրհորի մոտ այն կնո՜ջը, կամ հնարավոր է նա ինչ-որ բան պետք է աներ և չի՜ արել, կամ որևէ բան, որը նրա սրտում է: Եվ դուք գիտեք, որ դա պետք է տեղի ունենա գերբնական Զորությունով, դուք գիտե՜ք դա: Դուք կարող եք փարիսեցիների կողմն անցնեք և ասեք. «Սա սատանայից է»:  Բայց կարող եք հավատացյալների կողմն անցնեք և ասեք. «Սա Աստծուց է»:

Թող Խոսի՜ Սուրբ Հոգին:

Դուք, որ կարգավորում եք խոսափողը, խնդրում եմ ուշադիր եղեք, քանի որ ես երբեմն շատ բարձր եմ խոսում:

Տեսե՜ք, թե ինչի վրա եմ ես կանգնած: Ես կամ Աստծո Խոսքի հիմքի վրա՜ եմ կագնած, և հայտարարում եմ, որ դա ճշմարտությո՜ւն է, և Աստված հաստատո՜ւմ է այն, կամ մենք չգիտե՜նք, թե որտեղ ենք գտնվում: 

Ես տեսե՜լ եմ, թե դա ինչպես է տեղի ունեցել միլիոնավոր մարդկանց առջև, Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում, այնտեղ մարդկանց մեծ բազմություն կար: Նաև Հարավային Ա՜ֆրիկայում, որտեղ 30000 հոգի կային, և այնտեղ 25000-ը միանգամից բժշկվեցին: Նրանք նախկինում կռապաշտնե՜ր էին, տեսնո՞ւմ եք: Եվ հետո Աստված Իրեն հայտնո՜ւմ է նրանց, և միանգամից 25000 հրաշք է կատարվում: Ես տեսել եմ որ դա տեղի է ունեցել:

Իսկ ի՞նչ պետք է կատարվի հիմա, այստեղ: Մենք մարդիկ ենք, ովքեր ծնվել են տարբեր երկրամասերում:

Այժմ ես ուզում եմ խոսել քեզ հետ, և տեսնենք, թե կհայտնի՞ Նա ինչ-որ բան, կամ ինչ-որ բան տեղի կունենա:

Ես քեզ չեմ ճանաչում, Աստված ճանաչո՜ւմ է քեզ: Եթե այստեղ հավաքված ժողովուրդը երբևէ տեսե՜լ է Լույսը,  Լույսը հիմա այստեղ է, այն գտնվում է իմ և այս կնոջ միջև: Տեսնո՞ւմ ես դու ով կին: (Կինը նայում է Լույսին)

Կնոջ մոտ շա՜տ խնդիրներ կան, իսկ հիմնական խնդիրը լեղապարկի հետ է: Եթե դա ճիշտ է բարձրացրո՜ւ քո ձեռքդ: Շնորհակալություն: Հավատո՞ւմ ես, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան:

Հավատու՞մ ես դրան, եղբայր։ Դու կարծում ես որ դա ինչ-որ մեկը գուշակե՞ց: Ո՜չ, մեկ րոպե: Հիսո՝ւսը տեսավ նրանց մտքերը: Հիսուսը մեզ հետ է:

Ես քեզ չգիտեմ, բայց Հիսուսը կարո՜ղ է ինձ ասել, թե ով ես դու: Այնուհետև բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:

Տիկին Հո՜լիման, դուք կարող եք տուն վերադառնալ, Հիսուս Քրիստոսը բժշկե՜լ է ձեզ:

Հավատո՞ւմ եք դուք հիմա:

 Դուք կարող եք ասել. «Ո՞րտեղից իմացար կնոջ անունը»: Մի՞ թե Տերը չհայտնեց Սիմոնի անունը: Նա նո՜ւյնն է երեկ, այսօր և հավիտյան: Հավատո՞ւմ եք դուք դրան:

Ի՞նչպես եք պարոն: Այա մի տղամարդ, որին ես երբեք չեմ տեսել կյանքում: Մենք օտար ենք միմյանց: Բարձրացրո՜ւ ձեռքդ, որպեսզի մարդիկ իմանան որ դա այդպես է: Նա առողջ տեսք ունի։ Ես նրան չեմ ճանաչում, երբեք չեմ տեսել: Բայց Աստված ամեն ինչ գիտի նրա մասին:

Եթե նա հիվանդ է, և ես նրան կարողանայի բժշկել, մի՞ թե ես վատ մարդ չէի լինի, եթե նրան չբժշկեի: Բայց ես չեմ կարող բժշկել նրան, ես չեմ կարող անել այն, ինչը Քրիստոսն արդեն արել է: Նա արդե՜ն բժշկված է: Եթե ​​Հիսուսը կանգներ այստեղ իմ կոստյումով, մի՞թե նա չէր կարող բժշկել ձեզ: Նա ձեզ կասեր. «Ես դա արդեն արել եմ, երբ մեռա քեզ համար»։

Նա հարվածվեց, Նա վիրավորվեց, դու բժշկված ես, մենք բոլորս բժշկված ենք Նրա վերքերով:

Այստեղ տեսնում եմ մի տղամարդո՜ւ կնոջ հետ: Ես նրան երբեք չեմ տեսել նախկինում, չեմ հանդիպել: Այսպիսով պարոն, եթե մեծ Սուրբ Հոգին… Տեսնո՞ւմ եք, ինչ-որ բան արդեն տեղի ունեցավ: Լույսն այս տղամարդու վրա է: Դա արդեն կատարվել է, և դա քո վրա հատուկ տպավորություն է թողել, իհարկե: Այսպիսով, շատ լավ: Այս տղամարդը վա՜տ է լսում, բայց էլի մի սարսափելի բան կա, նա ճողվածքի վիրահատություն է տարել, որը դեռևս բժշված չէ: Այդպե՞ս է թե՞ ոչ: Տեսնո՞ւմ եք, ես այդ ամենը չե՝մ գուշակում: Ինչ-որ բան կա նրա սրտում: Նա կտեսնի Աստվա՞ծ է դա թե ոչ: Ինչ-որ բան կա նրա սրտում, ինչ-որ ցանկություն կա: Դահլիճում կա մեկը, դա նրա կինն է, նա դժվարություններ ունի: Դուք երկուսդ էլ բժշկված եք, և կարող եք տուն վերադառնալ՝ Հիսուս Քրիստոսի անունով:

Հավատացե՜ք, մի՜ երկմտեք: Ամեն բան հնարավոր է հավատացողին: Ես չեմ կարող բժշկել, ես բժշկող չեմ, բայց Հիսուս Քրիստոսը հաստատո՜ւմ է Ինքն Իրեն, որ Նա այստեղ է:

Այս կինն այստեղ, որը հավանաբար մեքսիկացու և հնդիկի խառնուրդ է, նա արյան բարձր ճնշում ունի, և նա աղոթել է, որ Տերը ողորմի իրեն։ Հիսուս Քրիստոսը բժշկել է քեզ:

Դուք կասեք. «Բրանհամ եղբայր, դա ըստ Սուրբ Գրքի չէ»: Այո՜, կինը այդ ժամանակ դիպավ նրա հանդերձի ծայրին։ Քա՞նիսն են ձեզնից հավատում, որ Աստվածաշունչն ասում է. «Նա այն Քահանայապետն է, ով կարեկցում է մեզ»: [Եբրայեցիս 4.15] Նա այսօ՜ր էլ անում է նույն բաներն ինչ անում էր այն ժամանակ: Նա նո՜ւյնն է երեկ, այսօր և հավիտյան: Այն կինը, ով նստա՜ծ էր այնտեղ, դա նրա հավատքն էր: Տեսնո՞ւմ եք, այն ժամանակ այն կինը հրելով անցում էր ամբոխի միջով, և իր սրտում հավատում էր, եթե Նրա հանդերձի ծայրին դիպչի, կբժշկվի: Տեսնո՞ւմ եք, եթե Աստվածաշունչն ասում է Եբրայեցիների թղթում. «Նա այն Քահանայապետն է, ով կարեկցում է մեր տկրություններին», ապա Նա այժմ պետք է վարվի այնպե՜ս, ինչպես վարվեց այն ժամանակ: Նա այն ժամանակ խոսեց կնոջ հետ և ասաց, որ նա բժշկված է: Եվ նույնը հիմա է՝ Նա խոսում է այսօր նրանց, ովքեր հավատքով դիպչել են Իրեն, և ասում է որ բժշկված են: Ամեն: Տեսնո՞ւմ եք որ Նա այսօր նույնն է:

Այն կինը հարցնում է. Ես Նրան երբեք չեմ տեսել, չեմ ճանաչում:

Կներե՜ք, մենք նույնպես օտար ենք միմյանց, բայց Հիսուս Քրիստոսը ճանաչո՜ւմ է մեզ երկուսիս: Հավատո՞ւմ ես, որ Նա ինձ կարող է հայտնել թե դու ինչ ես գործել, կամ ինչ ես դու ցանկանում: Ես քո եղբայրն եմ Քրիստոսով, ես քեզ չեմ ճանաչում:

Դու հավատո՞ւմ ես որ Նա Հիսուս Քրիստոսն է: Այո՜, դու քրիստոնյա ես: Դու հավատում ես ինձ: Արդյո՞ք ժողովը նույնպես սրտանց կհավատա։ Հավատո՞ւմ եք որ սա այն ժամն է, որում ապրո՜ւմ ենք, այն ինչ պետք է տեղի ունենա՝ վերջին նշանը որն ստացավ ԻսրաԷլը: Այժմ դա նորի՜ց է կրկնվում՝ վերջին նշանը, նախքան կրակն իջնելը:

Մենք հրաշքների ժամանակ ունեինք, մենք ունեինք սրբացում, Սուրբ Հոգով մկրտություն, բժշկություն, ամեն ինչ: Իսկ այժմ, ինչպես Սոդոմի այրվելուց առաջ, վերջին նշանն այն է, որ Աստված հայտնեց Իրեն մարդկային մարմնի մեջ և բացահայտեց մարդու սրտի խորհուրդները: Հիսուս Քրիստոսն ասաց, որ այդպես կլինի, երբ Նա վերադառնա։ Տեսնո՞ւմ եք:

Ես կարող եմ դեմքով շրջվե՜լ այդ կնոջից, եթե մտածում եք որ ես կարդում եմ նրա մտքերը: Ի՞նչպես կարող եմ ես դա անել: Տեսնո՞ւմ եք, դա ես չեմ, դա Տերն է որ անում է այդ:

Եթե Հիսուս Քրիստոսն ինձ հայտնի թե ինչի համար ես դու այստեղ… Բարձրացրո՜ւ ձեռքդ, եթե ես քեզ չեմ չանաչում: Ես տեսնում եմ որ դու չափից դուրս նյարդային ես, դա տեղի է ունենում հատկապես կեսօրին, երբ հոգնում ես և ուժասպառ ես լինում, հետո ծանրաբեռնված ես: Դուք նաև արթրիտ ունեք, հատկապես ձեր ձեռքերում: Կինն ասում է. «Այո, դա ճիշտ է»: Երբ ուզում ես առավոտյան անկողնուց վեր կենալ, քեզ համար շատ դժվար է։

Սա ինչ-որ տարօրինակ բան է: Ես տեսնում եմ մի տղամարդու, երիտասարդ տղամարդու: Դա քո որդին է, նա տառապո՜ւմ է մտային խնդրով: Եվ այդ մտային խնդիրը առաջ է եկել տան խնդրից: Հավատո՞ւմ ես, եթե հավատում ես, ապա գնա, և թող քո հավատքի պես լինի: Հավատո՞ւմ ես դու քո ամբողջ սրտով:

Քո մասին նա նույնպես ամեն բան գիտի: Ի՞նչպես են քո գործերը: Մենք նույնպես օտար ենք միմյանց: Տեր Հիսուսը գիտի՜ մեզ երկուսիս: Մենք երկու տղամարդ ենք, բայց կյանքում առաջին անգամ ենք հանդիպում։ Տեսնո՞ւմ եք, ես թուլանում եմ: Ես կարող եմ ժամերով խոսել, և դա ինձ չի հոգնում, դա տեսիլքներն են անում։ ԴանիԷլը տեսիլք տեսավ, և նա մի քանի օր թուլացած էր: Եվ ահա Հիսուսին մի կին դիպավ, և Նա ասաց. «Ես զգացի, թե ինչպես Ինձնից Զորություն դուրս եկավ»: Եթե ​​դա պատահեց Աստծո Որդու հետ, ապա ի՞նչ պետք է պատահի ինձ հետ հիմա: Տեսնո՞ւմ եք, ամբողջ ժողովը հիմա հավատո՜ւմ է:

Ես քեզ չեմ ճանաչում, բայց Աստված գիտի քեզ: Եթե Նա հայտնի ինձ, թե ինչ կա քո սրտում… Դու գիտես, որ Հիսուսը գիտեր նրանց մտածմունքները, Նա գիտի նաև քո սիրտը: Եթե Նա հայտնի, կահավատա՞ս և կնդունե՞ս: Մնացածները նույնպե՞ս։ Դա պետք է որ այդպես լինի:

Քո ձեռքի հետ ինչ-որ բան այն չէ, քանի որ դու արյան ցածր ճնշում ունես: Դրանից է դա առաջ եկել: Դու խպիպ ունես, և դրանից է դա առաջ եկել: Հավատո՞ւմ ես որ ես Նրա մարգարեն եմ, որ ես Նրա ծառան եմ: Այո՞: Շնրհակալ եմ: Դու ուզում ես բժշկված լինել լավ նպատակի համար, դու ուզում ես միսսիոներ դառնաս: Դու ուզում ես մեկնել կենտրոնական Ամերիկա, դու ուզում ես այնտեղ գնալ: Հավատա՜ ամբողջ սրտով, գնա և բժշկված եղիր:

Դուք բոլորդ հավատու՞մ եք: Քանի՞սն են հավատում, որ Հիսուս Քրիստոսը նույնն է, որ Նա այստեղ է:

Այսպիսով, թույլ տվեք ձեզ մեկ ուրիշ սուրբգրային հատված տալ, Հիսուսն ասաց.

«15 Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք,  աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։ 

16 Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ  ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։ 

17 Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին.  իմ անունովը դեւեր կ’հանեն,  նոր լեզուներ կ’խօսեն.

18  Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ.  հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան»:  [Մարկոս 16.15-18]

Ձեզնից քանի՞սը գիտեն, որ դա ճշմարիտ է: Սրանք վերջին Խոսքերն էին, որ դուրս եկան Նրա շուրթերից մինչև երկինք համբարձվելը: Դա ճի՞շտ է: Այդպե՞ս է ասել։ Դուք այդպե՞ս եք հավատում: Քանի՞ հավատացյալ կա այստեղ:

Այժմ, եթե ուզում եք տեսնել Աստծո հրաշքները, հավատացեք, որ այն, ինչ ես ձեզ ասացի, ճշմարիտ է, և որ դա Հիսուս Քրիստոսն է անում այդ գործերը: Հիմա բոլորդ ձեռքներդ միմյանց վրա դրեք: Անկախ նրանից, թե ինչ կարող է պատահել յուրաքանչյուր անհատի հետ, ձեռքերը դրեք միմյանց վրա: Ես շարունակում եմ տեսիլքներ տեսնել և ասում եմ ձեզ, որ այս նշանները կհետևեն ոչ միայն Վիլլիամ Բրանհամին, այլ բոլոր նրանց, ովքեր հավատում են, բոլոր նրանց, ովքեր հավատքով ձեռք են դնում մյուսների վրա: Դուք այժմ գո՞հ եք, որ Հիսուս Քրիստոսն Ինքն է վկայել, որ կենդանի է մեր մեջ: Ասեք ամեն: Այժմ աղոթե՜ք այն մարդու համար, ում վրա ձեռք եք դրել: Ձեր համա՜ր մի աղոթեք, նրանց համա՜ր աղոթեք, իսկ նրանք կաղոթեն ձե՜ր համար:

Այսպիսով, Նա կատարե՜լ է Իր խոստումը, և մենք հավատում ենք դրան։ Նա դա ապացուցե՜լ է, և մենք հիմա հավատո՜ւմ ենք ամբողջ սրտով: Եվ ես կաղոթեմ ձեր բոլորի համար, ինչպես դուք աղոթում եք միմյանց համար: Հավատացե՜ք ձեր սրտով:

Մեր երկնավոր Հայր, մենք հավաքվել ենք այստեղ, մենք գիտենք, որ Դու այստեղ ես այս երեկո, և որ Դու հաստատե՜լ ես Քո Խոսքը: Մենք տեսել ենք դա: Այժմ մենք գալիս ենք որպես Քո հավատացյալ զավակները: Ով մեծ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով, Սուրբ Հոգու Զորությամբ, ես հրամայում եմ, որ թշնամու ամբողջ զորությունը կոտրվի և նա բաց թողնի Քո զավակներին:

Տեր, նրանք հավատացին Քո Խոսքին: Ով, Աստված, այստեղ շատ հիվանդներ կան։ Տեր, նրանք որպես հավատացյալներ ձեռքերը դրեցին միմյանց վրա: Նրանք հավատում են: Եվ նրանք մեր եղբայրներն ու քույրերն են, նրանք աղոթում են միմյանց համար: Ով Աստված, Դու Քո Խոսքում Խոստում ես տվել: Եվ ես հիմա աղոթում եմ և ասում, որ մենք հավատացյալ ենք: Եվ ես կոչ եմ անում սատանային թողնել բոլոր նրանց, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին: Որովհետև Հիսուս Քրիստոսը վկայում է, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյանս: Սատանա, բա՜ց թող նրանց Հիսուս Քրիստոսի անունով: Դա պետք է տեղի ունենա Աստծո փառքի համար, քանի որ մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել և Նրա հարության Զորությունը գործո՜ւմ է մեր մեջ, քանի որ Նա մեր մեջ է և կատարում է այս ամենը Աստծո փառքի համար: Բոլորդ, ովքեր ներկա՜ եք՝ հավատո՜ւմ եք, որ Հիսուս Քրիստոսը պահել է Իր Խոսքը, և որ Նա այստե՜ղ է՝ կատարելով Իր խոստումը, այս շենքում՝ որպես նույն Հիսուս Քրիստոսը։ Եվ մենք հավատում ենք, որ Նրա Խոսքը ճշմարտություն է։ Նա Աստծո Որդին է և Նա Իրեն Իրեն հայտնե՜ց ձեզ և հայտնի դարձրեց, թե ինչ է պատահել յուրաքանչյուր անհատի հետ և ինչի կարիք ունեն: Դա հաստատվել է որպես ճշմարտություն։

Վե՜ր կացեք հիմա, բարձրացրե՜ք ձեր ձեռքերը և փա՜ռք տվեք Աստծուն Տիրոջ անունով:

Դուք բժշկվա՜ծ եք, դուք ազատագրվա՜ծ եք:

Բովանդակություն