Լսել

2023-11-26 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 Թ. Նոյեմբեր 26,Կրեֆելդ, Կիրակի

Եղբայր Շերեր.

Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, մենք բոլորին սրտանց ուղջունում ենք, բոլորին, ովքեր ա՜յժմ միացել են այս հեռարձակմանը տեսնելու և լսելու համար: Մենք անչափ շնորհակալ ենք Տիրոջը, որ Նա մեզ պարգևել է այս մեծ Շնորհը, որ Նա Շնորհել է մեզ հավատալու Իր մարգարեին, հավատալու վերջին ժամանակվա Պատգամին, և առանց շեղվելու գնալու այդ ճանապարհով՝ հետևելով մեր Տիրոջը: Այդ ամենը Տիրոջ Շնորհն է, մենք ոչինչ չենք ավելացրել դրան: Եվ մենք շատ շնորհակալ և շատ ուրա՜խ ենք Տիրոջ առջև, որ Նա նախապե՜ս է մեզ ճանաչել, նախապե՜ս է սահմանել մեզ: Նա տեսնում էր մեր սրտերը, և գիտեր, որ մենք հավատալո՜ւ ենք Իր Խոսքին, հավատալու ենք Իրեն: Դա է հենց մեծ Շնորհը: Դա մեր կողմից վաստակված Շնորհ չէր, որ տրվել էր Տիրոջ կողմից, որ մենք կարողանայինք այս ամենին հավատալ: Ես կուզեի նախքան մեր աղոթելը, Խոսք կարդայի Սաղմոսների Գրքից, որը համապատասխանում է մեր ժամանակին:

Դա Սաղմոս 83-ն է, «Երգ Ասափի Սաղմոս»՝ այսպես է սկսվում այն.

«1 Ով Աստուած,  լուռ մի կենար. անձայն մի լինիր, եւ մի դադարիր, ով Աստուած։

 2 Ահա  քո թշնամիները գոռում են, եւ  քեզ ատողները բարձրացրին իրանց գլուխները։

 3 Խորամանկ հնարք են շինում քո ժողովրդի դէմ. եւ խորհուրդ են անում  քո պահպանածների վերայ։

 4 Ասում են՝  Եկէք կորցնենք, որ ազգ չլինին. եւ էլ չյիշուի Իսրայէլ անունը։

 5 Միաբան սրտով խորհուրդ արին, քեզ դէմ դաշինք հաստատեցին։

 6 Եդովմի բնակարանները եւ Իսմայէլացիք, Մովաբ եւ Հագարացիք.

 7 Գեբաղ եւ Ամօն եւ Ամաղէկ, Փղշտացիք Տիւրոսի բնակիչների հետ։

 8 Ասուրն էլ միաւորուեցաւ նորանց հետ. օգնում են Ղովտի որդկանցը։ [Սէլա։]

 9 Արա նորանց ինչպէս  Մադիամին՝ ինչպէս  Սիսերային՝ ինչպէս Յաբինին Կիսոն հեղեղատի մօտ։

 10 Որ նորանք Ենդովրի մօտ սատկեցին.  աղբ եղան երկրի վերայ։

 11 Արա նորանց իշխաններին  Օրէբի եւ Զէբի նման. եւ նորանց ամեն մեծաւորներին  Զէբէէի եւ Սաղմանայի նման։

 12 Որ նորանք ասում են. Տիրապետենք մեզ համար Աստուծոյ բնակարաններին։

 13 Աստուած իմ, արա նորանց ինչպէս  փոշի եւ ինչպէս դարման քամիի առաջին։

 14  Ինչպէս որ կրակն այրում է անտառը, եւ  ինչպէս որ բոցը խանձում է սարերը.

 15 Այնպէս հալածիր նորանց  քո մրրիկովը, եւ զարհուրեցրու նորանց քո փոթորիկովը։

 16 Լցրու նորանց երեսներն անարգանքով, որ քո անունը խնդրեն, ով Տէր։

 17 Թող ամաչեն եւ շփոթուին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթ լինին ու կորչեն.

 18 Եւ  իմանան, որ դու կաս,  քո անունը Եհովայ է. դու մինակ  Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ»:

Մինչև այստեղ՝ այս Աստծո թանկագին Խոսքից, որը լիարժեք համապատասխանում է ներկա ժամանակին, որին ոչինչ պետք չէ ավելացնել կամ ասել: Եվ մենք տեսնում ենք համաշխարհային իրադարձությունները, և որ Տիրոջ գալուստը շատ մոտ է, դռների մոտ է: Եվ մենք պետք է պատրաստվենք, պետք է թույլ տանք որ Տերը պատրաստի մեզ Իր վերադարձի օրվանը, որպեսզի պատրա՜ստ լինենք Նրա հետ գնալու, պատրաստ լինենք ճերմակ հանդերձներ կրելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձի փառավոր օրը:

Եկեք միասին աղոթե՜նք Աստծուն:

Թանկագին երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քեզ: Քեզ ենք բերում միայն գոհություն և փառք, փառաբանություն Քո Շնորհի համար, Քո սիրո համար, որը Շնորհում ես Քո ժողովրդին: Տե՜ր, օրհնի՜ր Քո ծառաներին, ովքեր միշտ Քեզ հավատարիմ ծառայել են: Օրհնիր մեզ բոլորիս, ովքեր լսում ենք Քո Խոսքը, մեր բոլորիս հետ եղի՜ր Տեր, մենք շնորհակալ ենք որ այս հեռարձակման միջոցով կրկին օրհնվելու ենք, և օրհնված տուն ենք վերադառնալու: Քեզ լինի փառքը, պատիվը և գոհությունը, Քո թանկագին՜ Հիսուս Քրիստոս անունով, ալելուՅահ, Ամեն:

Մենք այժմ տեսահեռարձակում ենք նայելու Բրանհամ եղբոր թարգմանված քարոզից: Եվ հետո բժշկության ծառայությունն է լինելու: Տերն օրհնի մեզ բոլորիս, ամեն:

 

Եղբայր Ֆրանկ.

Թանկագին եղբայրներ և քույրեր Տիրոջմով, ես ուզում եմ ձեզ բոլորիդ ողջունել, սրտանց ողջունե՜լ Ցյուրիխից: Մենք Զորավոր Աստծո Խոսք լսեցինք այսօր,  Շերեր եղբայրը կարդաց ծառայության սկզբում, որը վերաբերվում է ԻսրաԷլին և այն ամենին ինչ այնտեղ կատարվում է: Եվ եթե շարունակենք կարդալը Սոփանիայի 2-րդ և Զաքարիայի 12-րդ գլուխները, որ Երուսաղեմը ծանր քար կդառնա բոլոր ժողովուրդների համար, ովքեր ապրում են շուրջը, և բոլորի ձեռքերը իսկապես կվնասվեն: Եվ տառացիորեն այդպես է գրված, որ կվնասեն իրենց ձեռքերը եթե թշնամաբար վերաբերվեն: Բայց այսօր մենք չենք կարող մանրամասնել այդ մասին: Մենք տեսնում ենք, որ Աստվածաշնչի մարգարեությունները կատարվո՜ւմ են մեր աչքերի առջև։ Խոսքն այսօր գնում է այն մասին, որ մենք, որպես կենդանի Աստծո համա՜յնքը, մենք լսո՜ւմ ենք բացված Խոսքը, և այն ծառայությունը որն Աստված տվել էր Բրանհամ եղբորը, ամբողջ սրտով ընդունում ենք, և չենք շրջանցում այդ ծառայությունը: Այժմ մի քանի խոսք, նախքան որ կլսենք քարոզը, և վերջում բժշկության ծառայությունը: Ուզում եմ ասել նաև, որ Աստված հոգ է տարել այն բանի համար, որ այս հեռարձակումները լսում են ամբողջ աշխարհով մեկ, բոլոր ազգերում և ժողովուրդներում լսում են վերջին Պատգամը, և ապրում են իրենց պատրաստությունը: Եվ այսպիսի մի միտք. Բրանհամ եղբայրը շա՜տ հասարակ մարդ էր: Եվ այն քարոզում, որը մենք կլսենք, Բրանհամ եղբայրը խոսում է իր կյանքի վկայությունների և իր ապրումների մասին, որոնք կապում է Աստծո Խոսքի հետ: Եվ այն հաստատումը, որն Աստված տալի՜ս է նրան, դա պարզապես ա՛յնքան կարևոր էր: Ճիշտ ինչպես մեր Տիրոջ օրերում էր: Նա ոչ միայն քարոզում էր, այլ բժշկո՜ւմ էր հիվանդներին, հրաշքներ և նշաններ էին կատարվում Նրա ծառայության մեջ: Եվ ճիշտ նույնը կատարվում էր Բրանհամ եղբոր ծառայության մեջ:

Թող որ բոլորն օրհնվեն ողջ աշխարհով մեկ, նրանք ովքեր լսելո՜ւ են և տեսնելու այն ամե՜նն ինչ Տերն է ուզում ասել մեզ: Եվ թող բոլորը հասկանան, որ այդ ամենը տեղի է ունեցել մեր ժամանակում, դա կատարվել է մեր օրերում: Բոլորդ օրհնված եղեք Տեր Հիսուսի անունով, Ամեն:

 

«Ե՜ս Եմ, Մի Վախեցիր»  29.03.1960

Թուլսա, Օկլահոմա

Վիլլիամ Մարրիոն Բրանհամ

 

Մեր մեծ Տեր, ողորմած Աստված, մենք շնորհակալ ենք այս երեկո Հիսուսի՝ Քո Որդու համար, ով եկավ երկիր և մեր փոխարեն մեղք դարձավ, և գրավեց մեր տե՜ղը խաչի վրա, որպեսզի մենք արդարանա՜նք Նրա արդարությամբ, հավատալով Գողգոթայում Նրա կատարած գործին: Մենք շնորհակալ ենք Տեր այն առանձնաշնորհման համար, որն ունենք այս ժամին, երբ այլ բանի հույս չկա: Անհետացել է ազգային անվտանգության հետ կապված հույսը: Ընտանեկան կյանքի բոլոր հույսերը փշրված են, ազգերը պառակտված են, ազգերն ընդդեմ ազգերի են դուրս գալիս, թագավորություններն ընդդեմ թագավորությունների, բնությունն ինքնին գոչում է, որ վերջը մոտ է՝ երկրաշարժեր տարբեր վայրերում, ջրհեղեղներ, համաճարակներ, և ինչեր չեն կատարվում երկրի վրա: Մենք այնքան ուրախ ենք, որ փոթորկի ժամանակ կա մի Ժա՜յռ, մի ապաստան: Մենք շնորհակալ ենք Քեզնից Հայր: Մենք խնդրում ենք որ մնա՜ս մեզ հետ ճանապարհին: Թող այսօր հատուկ հնարավորություն լինի Տեր, շատ աղոթքի թերթիկներ են բաժանվել այսօր, այն մարդկանց համար, ում համար աղոթելու ենք, ովքեր հիվանդ են: Թող ոչ ոք տկար չմնա ծառայությունից հետո, թող  որ ամեն մեղավոր, որ կանչվելո՜ւ է այստեղ, յուրաքանչյուր տղամարդ, յուրաքանչյուր կին ովքեր դեռևս քրիստոսնյա՜ չեն, թող որ Քեզ ընդունեն որպես անձնական Փրկչի: Թող որ բոլորը դանան Տիրոջը: Մենք ճանաչո՜ւմ են վերջին ժամը, մենք խնդրում ենք Հիսուս Քրիստոսի անունով: Այժմ դուք կարող եք նստել:

Այսօր անսովոր օր էր ինձ համար: Ես այսօր հնարավորություն ունեցա այցելելու «Abandoned Life and Faith Di-gest»-ի հիմնադրամի գրասենյակ: Ինչ արտոնյալ եք դուք, մարդիկ, որ ձեր քաղաքում նման բան կա: Աստված վերցրեց մարդկանց փողոցների՜ց, ովքեր նախկինում փողոցներո՜ւմ էին երգում: Այսօր նրանք այն մարդիկ են, ում լսո՜ւմ է գրեթե ողջ աշխարհը, նրանցից լսում է Ավետարանը: Որքան շնորհակալ եմ ես իմ ողջ սրտով, այդ մեծ մարդկանց համար: Թող Տերը շարունակի՜ օրհնել ձեզ՝ եղբայր Օ՜րալ Ռոբերթս և եղբայր Թո՜մ-մի Օսբորն: Իմ սիրտը լցվում է միշտ, երբ տեսնում եմ, որ Տերն օգնում է Իր ժողովրդին, երբ Նա անում է մի բան, որն օգտակա՜ր է նրանց: Ամեն երեկո ես թաշկինակներ և նամակներ եմ գտնում իմ առջև, որոնց համար ինձ խնդրում են աղոթել: Մենք հավատո՜ւմ ենք դրան, երբ աղոթում ենք: Ես կարդացի որ ոմանք գրել են, որ թաշկինակներն օծենք: Հնարավոր է որ դա լավ է: Մենք հավատում ենք, որ այն ամենն ինչն Աստված օրհնում է, դա օրհնվա՜ծ է: Եթե մենք նայենք Գրվածքին, կտեսնենք որ նրանք չէ՜ին օծում թաշկինակները, [Գործք 19.12] այլ կտորներ և թաշկինակնե՜ր վերցվեցին Պողոսի մարմնից՝ ներծծված նրա քրտինքով: Ես հավատում եմ որ Պողոսը հաստատուն հի՜մք ուներ: Կարծում եմ, նա դա վերցրել է Սունամացի կնոջ պատմությունից, երբ նրա որդին հարություն էր առել մեռելներից:

Եվ Եղիսե մարգարեն ասաց Գէեզիին. «Գէեզի վերցրու գավազանդ… Եվ գավազանդ դիր երեխայի վրա»: [4-րդ Թագավորաց 4.29] Նա գիտեր, որ այն ամենին ինչին դիպչում էր, Աստված օրհնում էր: Բայց այդ մոր հավատքն ուղղված չէր գավազանին, այլ մարգարեին: Դրա համար մարգարեն ի՜նքն անձամբ գնաց, և իր մարմինը դրեց երեխայի մարմնի վրա, և նա կենդանացավ:  [4-րդ Թագավորաց 4.34-35]  Մենք այժմ մեծ ծառայություն ունենք սրա նման, բայց ոչ այնքան մեծ, որքան այս եղբայրներն են այստեղ: Ես երբ այստեղ եկա, նայեցի Բիլլին և ասացի. «Իմ գրասենյակն այսօրվանից շատ փոքր է թվալու»: Ինձ մոտ, մեքենայի մեջ երկու տպագրական մեքենա կա, բայց դրանք այլևս շատ փոքր են թվալու: Բայց մենք աղոթում ենք թաշկինակների վրա, և Տերն օրհնում է բոլորին, և  օգնում նրանց, ովքեր Իրե՜ն են ապավինում: Եթե դուք ​​այս հավաքույթին  թաշկինակ չստանաք, կարող եք գրել ինձ, և ես այն կուղարկեմ ձեզ։ Դուք գիտե՞ք, մենք չարչարվում ենք, և աշխատում ենք ամեն բան անե՜լ ինչ կարող ենք: Եթե այն ուշանա, մենք ամեն դեպքում կուղարկենք այն, և դա կլինի անվճար: Դյուպլեսիս եղբայրը նույնպես կխոսի, նա գրեթե ամեն երեկո խոսում է:  Իսկ երբ ե՜ս սկսեմ, լավ կլինի սկսել աղոթքի շարքը։ Այսօր մենք որոշեցինք… Ես խոսեցի որդուս հետ, որպեսզի մենք աղոթքի թերթիկներ բաժանենք համարներով, և որպեսզի հետո հիվանդներին կանչենք աղոթքի շարք: Ամեն երեկո մենք ապավինում ենք Սուրբ Հոգու գործին, և Նա կանչում է մարդկանց, նրանց ցույց տալու, որ Նա ներկա Է: Ես չեմ հավատում, որ երկրի վրա կա մեկը, ով կարող է բժշկել: Նույնիսկ բժիշկնե՜րն են վկայում, որ բժշկությունը գալիս է միայն Աստծուց: Գրված է. «Ես Եմ Տե՜րը, քո Բժիշկը»: [Ելից 15.26]

Մենք շնորհակալ ենք Աստծուն բժիշկների համար, հիվանդանոցների համար, մենք ոչ մի դեպքում չենք քննադատում նրանց: Չ՜կա մի այնպիսի դեղամիջոց, որը լիարժեք կբուժի ձեզ, դեղերն ինչ-որ բանի օգնում են և ինչ-որ բան վնասում են, և երբեմն նաև սպանում են:

Եթե ես կտրեմ ձեռքս, չկա մի այնպիսի դեղ, որը կարողանա լիարժեք բուժել, նույնիսկ եթե դա սովորական կտրվածք է: Եթե լինե՜ր այդպիսի դեղ,  այն նաև կվերականգներ վերարկո՜ւի կտրվածքը, բաճկոնի՜նը, սեղանի՜նը: Բայց դուք կասեք. «Բրա՜նհամ եղբայր, դեղը նախատեսված չէ վերարկուի կամ բաճկոնի համար, այլ ձեր մարմնի բուժման համար»: Լա՜վ, եթե հիմա ես մահանայի, և իմ մարմինն ա՜յնպես  օծեին, որ ես 50 տարի հետո այսպիսի թարմ տե՜սք ունենայի, ինչպես կենդանի ժամանակ,  և թեկուզ ամենալավ բժի՜շկը կարեր իմ ձե՜ռքը, ապա 50 տարի հետո այդ կարը նույն տե՜սքը կունենար ինչպես որ սկզբում էր: Դե իհա՜րկե՝ կասեք դուք. «Կյա՜նքը դուրս է եկել ձեր միջից»: Այդ դեպքում ո՞րն է բուժողը, դեղը, թե՞ կյանքը: Կյա՜նքն է բժշկողը, դեղամիջոցը չի կարող նոր բջջային հյուսվածքներ ստեղծել օրգանիզմում: Եթե անհրաժեշտ լիներ որպեսզի ես վերանորոգեի մեքենաս, կամ փոխեի անվադո՜ղը, և այդ ընթացքում կոտրե՜ի ձեռքս, և գնայի բժշկի մոտ և ասեի. «Լսի՜ր, չե՞ս կարող արագ բուժել իմ ձեռքս, ինձ պետք է որ արագ վերանորոգեմ մեքենաս»՝, նա ինձ կպատասխաներ. «Պարո՜ն, սկզբում ձեր ուղե՜ղը բուժեք»: Եվ եթե նրան հարցնեի, թե նա՞ է բժշկողը, նա կպատասխաներ. Իհարկե ո՜չ: Նա կարող է տե՜ղը գցել կոտրված ձեռքը, բայց միայն Աստվա՜ծ կարող է այն բժշկել: Դա ճշմարիտ է, Աստված միակ բժշկո՜ղն է:

Ես հարզաձրո՜ւյց տվեցի «Mayo Brothers»-ում, և շատ էլի հանրաճանաչ բժիշկների, և նրանք բոլորը միաձայն վկայո՜ւմ էին, որ իրե՜նք չեն բժշկողը, այլ միայն Աստվա՜ծ է բժշկողը, իսկ իրենք ընդհամենը փորձում են օգնե՜լ Նրան:  Ինչ-որ մեկն ինձ մի անգամ հարցրեց. Իսկ ի՞նչ կասեք պենիցիլինի մասին, այն չէ՞ որ սպանո՜ւմ է մանրեները: Ես պատասխանեցի. Դե իհարկե, դա նման է մի տան, որտեղ առնետներն ամենուրեք կրծել և անցքեր են փորել, թույնը կարող է սպանե՜լ առնետներին, բայց չի կարող կարկատել փորված անցքերը: Այդպե՜ս է պենիցիլինը, կամ ուրիշ նման թունավոր դեղե՜րը, որոնք սպանո՜ւմ են մանրեներին, բայց Աստվա՜ծ է տալիս բժշկությունը: Ամեն բժշկություն Աստծո՜ւց է գալիս: Հավատացե՜ք Աստծուն, մնացածի համար Նա հոգ կտանի: Այսպիսով, մենք աղոթո՜ւմ ենք հիվանդության համար, մենք չե՜նք բուժում հիվանդությունը: Ես հարյուրհազարավորնե՜ր եմ տեսել, ովքեր բժշկվե՜լ են, և որոնցից չո՜րսը հարությո՜ւն են առել մեռելներից, իմ փոքրիկ ծառայության ընթացքում: Դա ե՜ս չեմ բժշկել, դա նրանց հավա՝տքն է եղել՝ Գողգոթայում կատարված կատարյալ փրկագնման գո՜րծի նկատմամբ: «Նա վիրավորվեց մեր հանցանքների համար, և մեր մեղքերի համար հարվածվեց, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք»: [Եսայիա 53.5] Մենք հավատում ենք Նրա կատարած գործին, և նրանո՜վ է ամեն բան կատարվում: Դուք պետք է վկայե՜ք, որ դուք հավատո՜ւմ եք այն ինչ Նա ասե՜լ է: Նրա վերքերով մենք բժշկվե՜լ ենք, Նա քահանայապե՜տն է, ով միջնորդում է մեզ համար: Եվ եթե դա՜ չէ Ավետարանը, ապա ես չգիտեմ, ես երևի ինչ-որ բան սխալ եմ հասկացել: Բայց ես տեսե՜լ եմ, որ Աստված արդեն շա՜տ բան է արել: Ես լսել եմ մի քննադատ քարոզչի, որն ասում էր. «Եթե մի քաղցկեղով հիվանդ մա՜րդ բժշկվի, որը չափից դուրս մեղավո՜ր է, ես միևնույն է չե՜մ հավատա»: Ես ասացի. «Իհա՜րկե, դա հավատացողների՜ համար է, ոչ թե չհավատացողների»: Անհավատները դա երբեք չե՜ն տեսնի, դա նրանց համա՜ր չէ սահմանված: Դա միայն հավատացյալնե՜րի համար է, քանի որ հավատացողի համար ամե՜ն բան հնարավոր է։ [Մարկոս 9.22] Ամերիկացիներիս մոտ շատ հավատացյալ հրեաներ կան, նրանք ձեռք դնելու ավանդույթ ունեն: Սա երբեք չէր կիրառվել հեթանոս երկրներում։ Եթե ​​հիշում եք, Հայրոսն էր, որ եկավ Հիսուսի մոտ և ասաց. «…Աղջիկս վախճանելու մօտ է, գաս, ձեռքդ նորա վերայ դնես, որպէսզի ազատուի եւ ապրի»: [Մարկոս 5.23] Իսկ ինչ վերաբերվում է Հռոմեացիներին… Հեթանոսների համար Նա ասաց. «Ես արժանի չեմ, որ իմ յարկի տակը մտնես, այլ  միայն մի խօսք ասիր՝ եւ իմ ծառան կբժշկուի»: [Մատթեոս 8.8]

Ա՜ֆրիկայում, մի աղոթքի շարքում, որտեղ երեք-չորս հոգի՜ էին, Դուրբանում՝ հարավային Ա՜ֆրիկայում, որտեղ Դեյվիդ Դուպլեսիսն էր, այնտեղ մոտ 30000 նորադա՜րձ կային, ովքեր հավատացին, և Հիսուս Քրիստոսին ընդունեցի՜ն որպես անձնական Փրկչի: Բոսվորտ եղբայրը մոտավոր հաշվում էր նրանց, շատե՜րն են ճանաչում Բոսվորտ եղբորը: Ես չգիտեմ քանի հաշմանդամ, կույրեր, և կաղեր կային, նրանք այնտե՜ղ թողեցին իրենց հենակները, փայտերը, պատգարակները, ամեն ի՜նչ, որովհետև բժշկվել էին։ Նրանք տեսա՜ն Տիրոջ իրական ներկայությունը, և բժշկվեցին: Բայց այստեղ՝ տա՜նը, մենք միշտ ցանկանում ենք որպեսզի մեզ վրա ձե՜ռք դնեն: Դա ձեր հավատքի համեմա՜տ է, և մենք միշտ ուրախ ենք աղոթելու հիվանդների համար: Բայց ավելի լավ է, երբ հավատքը գալիս է Աստծո Խոսքը լսելուց: Իմ քարոզը մոտավոր 20 րոպե է տևում: Այսօր ուզում եմ մի փոքր դրամատիկությո՜ւն մտցնել իմ խոսքի մեջ: Ա՜յժմ կարդում ենք Մատթեոսի Ավետարանից, 14-րդ գլխից, 27-րդ Խոսքը:

Այսպե՜ս է գրված.

«Եւ Յիսուսը շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, Ես Եմ՝ մի վախենաք»:

Օ՛, որքան եմ ես սիրում այս հատվա՜ծը Գրվածքից:

Դա մոտավորապես մայրամուտի ժամանակ էր, այդպե՜ս եմ պատկերացնում ես, երբ այդ մեծ ձկնո՜րսը նավակը հրեց ջուրը: Որից հետո նրանք նստեցին նավակը, նա նստեց իր եղբոր՝ Անդրեասի կողքին, և նրանք սկսեցին թիավարել և առա՜ջ շարժվեցին: Սկզբում լիճը հանդարտ էր, և հնարավոր է որ ափին մարդիկ կային, ովքեր թափահարելով ձեռքերը հրաժե՜շտ տվեցին նրանց: Եվ նավակը դանդաղ առաջ էր շարժվում, իսկ ափը աստիճանաբար անհետանում էր տեսադաշտից: Եվ հնարավոր է որ դա երիտասարդ Հովհաննեսն էր, ով սրբեց իր ճակատի քրտինքը և ասաց.

«Եղբայրնե՜ր, երբ ես փոքր տղա էի, հիշում եմ, որ մայրս վերցնում ինձ իր գիրկը և կարդո՜ւմ էր Սուրբ Գրվածքներից»:

 Եվ նա կարդում և պատմում էր ինձ, թե ինչպես է մեր ժողովուրդը եկել այս գեղեցիկ երկիրը՝ դուրս բերվելով Եգիպտոսից, որտեղ նրանք գերության մե՜ջ էին 400 տարի: Եվ թե ինչպես է մեծ Եհովան երկնքից հաց ուղարկել և 40 տարի կերակրե՜լ նրանց: Եվ ես ասում էի. Մայրիկ, այդ հացը հրեշտակնե՞րն էին թխում և ուղարկում մեր ժողովրդին: Եվ նա պատասխանում էր. Իմ փոքրիկ Հովհաննես, ես չեմ կարծում որ հրեշտակներն էին թխում հացը և ուղարկում մեր ժողովրդին: Ես հավատում եմ որ մեծ Աստվա՜ծը՝ երկնքի և երկրի արարի՜չը Խո՜սք է ասել, և Հա՜ց է ստեղծվել, և ժողովուրդը կարողացել է ուտե՝լ այն: Իսկ ա՜յժմ՝ եղբայրներ, ի՞նչ եք մտածում այն բանի վերաբերյալ, երբ այսօր Հիսուսը վերցրեց 5 հացը և 2 ձո՜ւկը և կերակրեց 5000 հոգու: Իհարկե՜, դա որևէ խաբեություն չէր, ինչպես ոմանք են ասում, այլ Նա պետք է Աստծո հետ կա՜պ ունենար, քանի որ Իր ձեռքով կարողացել է հա՜ց ստեղծել: Ես չե՜մ հավատում որ Նա սուտ մարգարե է, ինչպես ներկաներից մեկն էր ասում: Ո՜չ, մենք հավատո՜ւմ ենք որ Աստծո Որդո՜ւն ենք հավատում: Եվ ես կարողանում եմ լսել, թե ինչպես է Սիմո՜նը՝ այդ մեծ ձկնորսն ասում. Իհարկե այդտեղ ես հորս հետ ձուկ եմ բռնել մի քանի տարի առաջ, և նա ասում էր. «Սիմո՜ն, ես իմ ամբողջ կյանքում ջանացել եմ ծառայել Աստծուն, բարեպաշտությամբ ապրելով, դասիարակելով և մեծացնելո՜վ ձեզ՝ իմ որդիներին, այն նույն Աստծո հավաքի մեջ: Բայց այնպե՜ս է թվում, որ ես չեմ տեսնում խոստացված Մեսսիային: Բայց դու երիտասարդ ես, դու կտեսնե՜ս Նրան: Եվ ա՜յժմ՝ որդիս, նախքան իմ հեռանալս, ուզում եմ որ սա մնա՜ քո սրտում»:

Իհարկե, հայրն ասաց նրան.

«Որդի՜ս, երբեք մի՜ հեռացիր Աստծո Խոսքից, Սուրբ Գրվածքից, մնա Խոսքի հետ, ինչ էլ որ պատահի: Մովսե՜սը՝ մարգարեն մեզ ասաց, որ Տերը մեր ժողովրդի միջից մարգարե պիտի բարձրացնի: Եվ Նա Մեսսիան է լինելու: Նա մեր մեջ մեծացած մարդ կլինի, և ընդ որում բա՜րձր մեկը: Ի՞նչպես կարող ես դու Նրան ճանաչել որդիս. Նա մարգարե՜ է լինելու, և հիշի՜ր. Նա գալիք Մեսսի՜ան է լինելու: Շատ երկար ժամանակ է անցել այն ժամանակվանից, երբ այս ժողովուրդը մարգարե՜ է ունեցել»:

Բայց հետո երբ Անդրեասը եկավ և պատմեց, թե ո՛րքան զարմանալի բանե՜ր է արել այդ Հիսուսը Նազարեթից՝ ես երկմտեցի եղբայրներ: Եվ ես ասացի Անդրեասին. Ի՞նչ է կատարվում քեզ հետ, և կոպտեցի նրան: Եվ մի գեղեցիկ օր Անդրեասն ինձ համոզեց, և ես գնացի նրա հետ: Եվ ես տեսա Հիսուսին, բայց որևէ արտասովոր բան չտեսա Նրա մոտ, մինչ Նա շրջվեց դեպի ինձ և ասաց. «Դու Սիմեոնն ես,՝ Հովնանի որդին»։ [Հովհաննես 1.42]

Նա ոչ միայն իմ անո՜ւնը գիտեր, այլ գիտեր նաև իմ աստվածապաշտ հո՜ր անունը: Եվ դա բավարա՜ր էր ինձ համար:

Նախքան որ նա օրհնեց հացը և բաժանեց, ես հավատացել էի որ նա Մեսսիան է, քանի որ իմ հայրը կարդո՜ւմ էր ինձ համար Գրվածքից, և ես հավատո՜ւմ էի, Գրվածքը չի կարող խաբել:  Եվ ես շատ ուրախացա, որ նա Մեսսիան է:

Եվ մոտավորապես այդ ժամանակ էր, երբ Փիլիպոսն ասաց. Եղբայրներ, դուք տեսա՞ք Նաթանայելի դեմքը՝ երբ ես նրան Քրիստոսի մոտ էի տարել, երբ մենք Հիսուսի ներկայության մեջ էինք: Ես նրան մինչ ա՜յդ ասել էի, թե ինչ է կատարվելու, իսկ նա ասում էր, որ դրանք ընդհամենը իմ պատկերացումններն էին: Եվ Հիսուսը նրան ասա՜ց, թե ով է նա, որ նա հարգանքի՜ է արժանի, որ բարեպաշտ և արդար է: ՆաթանաԷլը ցնցվա՜ծ էր, երբ Հիսուսն ասաց, թե ո՞րտեղ է նա եղել, նախքան այդտեղ գալը: ՆաթանաԷլը համոզվա՜ծ էր որ Հիսուսն Աստծո Որդին է:

Եվ հետո ես կարողանում եմ տեսնել Անդրեասին, երբ նա ընկերաբար գրկո՜ւմ է Պետրոսին: Ի՞նչպես էին մենք զգում մեզ՝ ասաց նա, երբ քաղաք էինք գնացել կերակուր գնելու, [Հովհաննես 4.8] և հետո երբ վերադառնալիս տեսա՜նք, թե ինչպես է Հիսուսը խոսո՜ւմ ինչ-որ մեկի հետ: [Հովհաննես 4.16] Եվ մենք աննկատ մոտեցանք և ակա՜նջ դրեցինք: Դա մի կին էր, որը վատ համբավ ուներ, որի հետ Հիսուսը խոսում էր Հակոբի ջրհորի մոտ: Եվ մենք լսեցի՜նք, թե ինչպես Նա ասաց նրան. Գնա և այստե՜ղ բեր քո ամուսնուն: [Հովհաննես 4.17] Եվ մենք միմյանց նայեցինք: Իսկ կինն ասաց. «Ես ամուսին չունեմ»: Եվ մենք կարծում էինք, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվելու: Բայց կինն ասաց. «Ես ընդհա՜նրապես ամուսին չունեմ»: Եվ Նա նայեց նրան և ասաց. «Լավ ասացիր, որ ամուսին չունես, որովհետև հինգ ամուսին ես ունեցել, իսկ այն, որ հիմա ունես, քո ամուսինը չէ»։ [Հովհաննես 4.18]

Եղբայրներ, դուք տեսա՞ք, թե ի՞նչպիսին էր այդ կնոջ դեմքը: Նա շրջվեց և ասաց. Տե՜ր, տեսնում եմ որ Դու մարգարե ես: Մենք գիտենք, որ երբ Մեսսիան գա, ով Քրիստոս է կոչվում, ամենը մեզ կպատմի: [Հովհաննես 4.25]

Իսկ Դու ո՞վ ես:

Եվ Նա այսպիսի պատասխան տվեց նրան. «Ես Եմ, որ քեզ հետ խոսում եմ»:  [Հովհաննես 4.26]

Տեսա՞ք, թե նա ինչ տեսք ուներ: Նա շրջվեց, և խաղաղություն կար նրա դեմքին: Հետո նա շտապեց քաղաք և ասաց. «Եկէք տեսէք մի մարդ, որ ինձ ասեց  բոլորը ինչ որ գործել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը, որին մենք սպասում ենք»: [Հովհաննես 4.29]

Մի՞ թե Նրա մասին չէր խոսում Մովսես մարգարեն, որ գալո՜ւ էր վերջին օրերում: Նա հիմա ջրհորի մոտ է, այն Մարդն ով ինձ պատմեց ամենն ինչ արել եմ:

Տեսնո՞ւմ եք եղբայրներ, թե ինչպես նրան արձագանքեցին, նրանք չխնդրեցի՜ն նրան մեկ ամգամ ևս կրկնել այն, ինչ ասել էր: Մեկ վկայությունը բավարար էր:

Եվ այսպիսով. Փոքրիկ նավակը շարունակո՜ւմ էր լողալ:

Մոտավորապես այդ ժամանակ էր, որ Սատանան վեր կացավ նրանց դեմ և ասաց.

«Հիմա ես նրանց մենակ բռնեցի առանց Հիսուսի: Հիմա իմ ժամանակն է նրանց հետ հաշվեհարդար տեսնելու, չէ՞ որ նրանք դո՜ւրս վռնդեցին իմ դևերին: Ես հիմա վրե՜ժ կառնեմ նրանցից»:

Այսդպե՜ս է պատահում, երբ սատանան գտնո՜ւմ է ձեզ առանց Հիսուսի, նա փորձում է վրեժխնդի՜ր լինել ձեզ: Այդ ժամանա՜կ է նա փորձում մտնել համայնքի մեջ (եկեղեցի), երբ դուք աղոթելու փոխարեն ուրիշ բանի համա՜ր եք հավաքվում, երբ ա՛յնքան եք տարված լինում, որ հոգևոր աճի փոխարեն բնակա՜ն աճ եք ունենում: Հենց այդ ժամանա՜կ է սատանան ընկնում ձեր ետևից, երբ դուք առանց Հիսո՜ւսի եք:

Օ՛, եղբայրնե՜ր, սա՜ է իմ աղոթքը.

Թող համա՜յնքը վերադառնա այն հնաոճ աղոթքի կյանքին, որը ձգվում էր ամբողջ գիշերներով, թող վերադառնա այն հոգևոր վիճակին: Դա անհրաժե՜շտ է Աստծո զավակներին Աստծո արքայություն բերելու համար: Համապատասխան մթնոլորտ է հարկավոր:

Այսօր երեկոյան, երբ մենք նստա՜ծ ենք այստեղ, եթե համապատասխան վիճա՜կ ունենայինք, մենք կարող էինք կրկին լցվե՜լ Սուրբ Հոգով: Ամեն հիվանդ կբժշկվե՜ր: Մթնոլորտը կարևո՜ր է:

Դուք կարող եք վերցնել հավի ձուն և դնել ինկուբատորի մեջ, և եթե մթնոլորտը ճի՜շտ պահեք, այնտեղից հավի ճո՜ւտ դուրս կգա, տեսնո՞ւմ եք: Մթնոլորտը շա՜տ կարևոր է: Դուք կարող եք հավի ձուն մեկ ուրիշ կենդանու տակ դնեք՝ օրինակ շան, կարևորը տաք և համապատասխան մթնոլորտն ապահովելն է, որպեսզի այնտեղից ճո՜ւտ դուրս գա: Մենք այսօր կարիք չունենք խիստ դոգմաների, կամ որևէ այլ տեսության, այլ Աստծո Հոգու կարի՜քն ունենք, որը թափվո՜ւմ է Աստծո զավակների վրա՝ համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար: Որ չլինի այնպես որ մեկն ասի. «Ես այսինչ բանին եմ հավատում», իսկ մյուսն. «Այնինչ բանին», այդպես դժվա՜ր է Սուրբ Հոգու համար գործելը: Գիտե՞ք որ Պենտեկոստեի օրը, երբ Հոգին թափվեց սկզբում, նրանք բոլորը միաբան էին, երբ երկնքից ձա՜յն եկավ՝ սաստիկ քամու ձայնի պես: [Գործք 2.2] Տեսնո՞ւմ եք, այնտեղ համապատասխան մթնոլո՜րտ էր: Դա այսօր անհրաժե՜շտ է մեզ եղբայրներ: Համայնքն այսօր միլիոն մղոն առա՜ջ պետք է լիներ: Եվ մենք տեսնո՜ւմ ենք, թե ինչ կատարվեց Ա՜ֆրիկայում, երբ մեր սիրելի Բիլի Գրեհեմը պետք է Աստծո Խոսքով դիմակայե՜ր մի հնդիկի, ով հակառա՜կ էր Աստծո Խոսքին: Դա ցույց է տալիս, որ մեզ ա՜յլ մթնոլորտ է պետք, քան աստվածաբանությո՜ւնն է: Մենք Սուրբ Հոգու Զորության կարի՜քն ունենք մեր մեջ՝ մարդկա՜նց, ովքեր կկանգնե՜ն Աստծո Խոսքի հիմքի վրա, իմանալով որ դա՜ է ճշմարտությունը: Սա այն մթնոլորտն է, որն անհրաժե՜շտ է մեզ: Այսօր բարգավաճման և բարեկեցության ժամանա՜կ է: Մենք ա՛յնքան ենք զբաղված դրանով, որ բա՜ց ենք թողել գլխավորը: Մենք առանց Նրա՜ ենք առաջ գնացել: Պե՜տք չէ որ այդպես լինի, Քրիստոսի հե՜տ է պետք առաջ շարժվել: Տենո՞ւմ եք: Քրիստոսը մեզ հե՜տ պետք է լինի: Նա նրանցից հեռու չէր՝ նավակով լողացողներից: Տեսնո՞ւմ եք: Նա գիտեր, որ նրանք Իր կարիքն են ունենալու: Եվ մենք դա գիտե՜նք այս երեկո: Մենք բոլորս գիտենք: Ես Նրա կարի՜քն ունեմ, դուք նո՜ւյնպես Նրա կարիքն ունեք: Նա մեզ բոլորիս պե՜տք է: Տեսնո՞ւմ եք, դա այն է, որը երբեք բավարար չէ, մենք միշտ ավելի ենք ուզում Նրան: Օ՛, եթե մենք կարողանայինք ամբողջովի՜ն հանձնվել Նրան, որպեսզի Նա կարողանար նե՜րս մտներ: Մենք պետք է ուրանա՜նք ինքներս մեզ, մեր գաղափարները և ամեն ինչ, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա ներս մտնել՝ կատարելու այն, ինչ Նա խոստացել է և հիշեցնի մեզ այդ մասին: Հիսուսը գիտե՜ր, որ աշակերտները դժվարության մե՜ջ են ընկնելու։ Նա բարձրացավ այնտեղ՝ այն բարձր սարի վրա, որպեսզի ամբողջությամբ տեսնի լիճը։ Նա գիտեր, որ երբ նրանք դժվարության մեջ լինեն, Նա պետք է օգնության հասներ նրանց: Տեսնո՞ւմ եք, քանի դեռ Հիսուսը նրանց հետ էր, սատանան պետք է նահանջեր: Եվ Հիսուսը բարձրացել էր բարձր սարի վրա և հետևո՜ւմ էր նրանց իրենց ճանապարհին: Եվ ոչ միայն այդ, Նա բարձր տեղ բարձրացավ: Նա նախ գնաց Գողգոթա, ավարտեց գո՜րծը, և հետո երկի՜նք բարձրացավ: Նա հավիտենությունից հավիտենություն տեսնո՜ղն է: Նա գիտեր, որ Իր համայնքը(եկեղեցին) դժվարության մեջ է լինելու: Նա նույնիսկ ճնճղուկի՜ն էր տեսնում: [Մատթեոս 10.29] Նա փնտրում է մարդկանց, ովքեր հավա՜տք ունեն, ովքեր չե՜ն երկմտում կամ քամուց հետ ու առաջ շարժվում, այլ ովքեր հավատո՜ւմ են Աստծուն պարզության մեջ և ընդունո՜ւմ են Նրա Խոսքը և գիտեն, որ Նրա ասածը ճշմարի՜տ է: Նա փառքի մե՜ջ մտավ, արևի և լուսնի կողքով անցա՜վ Իր հարության ժամանակ: Եվ գրված է, որ Հին Կտակարանի սրբե՜րը, արդարնե՜րը Նրա հետ հարություն առան մեռելներից: Եվ հրեշտակները նայում էին և աղաղակում, նույնիսկ Հին Կտակարանի սրբե՜րն էին վերցվել: Եվ երբ նրանք Հիսուսի հետ հափշտակվեցին, ձան հնչեց. «Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները. եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ,  որ փառաց Թագաւորը մտնէ»: [Սաղմոս 24.7]

Եվ հա՜րց է հնչում.

«Ո՞վ է այդ փառաց Թագաւորը. Տէրը` զօրաւոր եւ ուժեղ. Տէրը՝ ուժեղ պատերազմի մէջ»։ [Սաղմոս 24.8]

Նա հաղթե՜ց, Հիսուսը և Հին Կտակարանի սրբերը ներս մտան և քայլեցին այս ճանապարհով դեպի Աստծո գահը:

«Ահա նրանք Հայր»: Եվ Նա ասաց. «…Իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների տակ դնեմ»: [Սաղմոս 110.1] Եվ մինչև Իմ ժողովրդին Սուրբ Հոգով լցնեմ:

Տեսեք թե ինչպես էր այդ մայր արծիվը նստել բարձր ժայռի վրա: Եվ նա տեսնո՜ւմ էր, թե ինչպես է հեռվից մոտենում մրրիկը: Եվ նա իջնում է ներքևի մարգահովիտը: Այնտեղ՝ իր ձագերի մոտ կարծես Հիսունական տո՜նը լիներ: Նրանք դուրս էին հանվել իրենց գարշահոտ բնից, և նրանք այնտեղ ներքևում խաղում, գոռում գոչո՜ւմ էին երեխաների պես: Եվ մայր արծիվը հետևում էր վերևից, ժայռի վրայից: Նրա թևերը ձգվելիս մոտավորապես 14 ոտնաչափ լայնություն ունեին: Եվ նա իր սուր աչքերով նայում էր իր ձագերին: Նա շատ հեռո՜ւն կարող էր տեսնել: Ամենասուր աչքն արծվի աչքն է։ Նույնիսկ բազե՜ն չի կարող համեմատվել նրա հետ: Արծիվը յուրահատուկ թռչուն է, նա յուրահատուկ տեսողություն ունի: Աստված նման է արծվի, նա Եհո՜վան է: Նա նստում է փառքի գահի վրա և հսկո՜ւմ Իր երեխաներին, և հետևում որ ոչինչ չպատահի նրանց հետ:

Եվ երբ փոթորիկը մոտեցավ, այդ մայր արծիվը ներքև սլացավ, և իր ձագերին հավաքեց իր թևերի վրա, և շեղվելով փոթորիկից թռավ դեպի ռայռի ճեղքվածքը:  Ես կապել էի իմ ձիուն ծառից, և վազում էի և գոչում ուրախությունից. «Նրա աչքից չե՜ն վրիպում ճնճղուկները, ես գիտեմ որ նա հսկո՜ւմ է ինձ»:

Մի օ՜ր Նա մեզ Իր թևերի վրա կվերցնի, և կգա՜ մեր հետևից: Օ՛, ես ուզում եմ ամուր կառչե՜լ այդ հին, խորդուբորդ խաչից, մինչև որ Սուրբ Հոգին կլցնի՜ ինձ և կբարձրացնի մեզ:

Եթե այսօր դուք հիվանդ եք, ընդունե՜ք Աստծո խոստումները և դուք կվերապրե՜ք Նրա հարության Զորությունը: Եվ Նա ձեզ վե՜ր կբարձրացնի: Երբեմն կորչում է ամբողջ հույսը, հնարավոր է որ ձեզ մոտ հիմա այդպիսի վիճակ է: Բժիշկը ձեզ ասում է, որ այլևս հույս չկա ձեզ համար: Հնարավոր է դուք մտածում եք, որ հույս չկա՜ ձեր համար: Մի՜ հուսահատվեք, Աստված ի Զորո՜ւ է ձեզ փրկելու, քանի դեռ դուք հավա՜տք ունեք, և գալիս եք այստեղ, որպեսզի աղոթե՜ն ձեզ համար: Եվ Աստված կպահպանի՜ ձեզ, Նա իր թևե՜րը կտարածի ձեզ վրա, միայն թե ամո՜ւր կառչեք Աստծո խոստումներից, և դուք կբժշկվեք: Նա կբժշկի ձեզ, Նա է ասել այդ: Եվ փոթորիկը փչում էր, փայլատակո՜ւմ էր կայծակը,  և սատանան իր թո՜ւյնն էր թափում: Եվ այնտեղ՝ կղզում աշակերտներն էին: Եվ 10000 դևեր երդվել էին, նրանք ասել էին. «Այժմ նրանք մեր ձեռքերում են, հիմա մենք կկործանենք նրանց»: Եվ հաճա՜խ պետք է Քրիստոսի համայնքում այսպիսի բաներ տեղի ունենան մարդկանց մեջ: Եվ մենք Ամերիկացիներ ենք, մենք ասում ենք, «Հրաշքների օրերն անցել են, այլևս Հոգու մկրտություն չկա»: Իսկ ես ասում եմ. «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: [Եբրայեցիս 13.8] Նա անփոփոխ է մնում: Այնտեղ, որտեղ ալիքներն էին ծփում, և նրանք դժվարության մեջ էին, նրանք այնտեղ տեսան Հիսուսին, երբ Նա ջրի վրայով եկավ նրանց մոտ: Եվ ցավալին ա՜յն է, թանկագիններ, որ սկզբում նրանք Նրան ընդունեցին որպես մի ուրվականի, որպես մի ոգու: Եվ այդ նույնն այսօր կատարվում է համայնքում: Նրանք այսօր վախենո՜ւմ են այն միակ հույսից, որը կարող է փրկե՜լ նրանց: Եթե Հիսուսն այսօր այստեղ գար Իր ֆիզիկական մարմնով, ինչպես արեց այն ժամանակ, Նա այսօ՜ր էլ կասեր. «Մի վախեցեք, Ես Եմ»: [Մարկոս 6.50 Մատթեոս 14.27]

Ես հավատում եմ որ Նա այստեղ ներկա է: Ես հավատո՜ւմ եմ որ Նա այժմ այստե՜ղ է: Ես հավատում եմ ու Նրա Սուրբ Հոգին այսօր այստեղ է, քանի որ կատարվում են այն բաները որոնք այն ժամանա՜կ են կատարվել, և նույն պտուղներն են երևում, որոնք այն ժամանակ Նրա ծառայության մեջ էին: Մի՜ եղեք սնահավատ, այլ վստահե՜ք Նրան ձեր ամբողջ սրտով, միաբա՜ն եղեք և ասեք. «Տե՜ր, շնորհակալ ենք Քեզ Սուրբ Հոգին մեզ ուղարկելու համար, մենք ընդունում ենք դա, մենք հավատում ենք Քեզ: Մենք չենք հավատում որ դա հոգեկանչություն է, կամ դրա նման մեկ այլ բան, ո՜չ, մենք հավատում ենք որ դա Դո՜ւ ես, դա Դո՜ւ ես մեզ խոստացել Գրվածքում, և մենք այստեղ ենք, որպեսզի այդ ամենն ընդունենք»:

Երբ մենք աղոթե՜նք ձեզ համար, ո՜չ միայն ես կաղոթեմ, այլ քարոզիչների այս խումբը կաղոթի՜ մեզ հետ: Նրանք ամենո՜ւր են, ո՜չ միայն մեկն է աղոթում, մենք բոլո՜րս ենք աղոթում:

Եթե ​​ես հիվանդ լինեի և գայի այստեղ՝ աղոթքի շարք, կուզենայի, որ դուք բոլորդ աղոթե՜իք ինձ համար։ Եվ եթե իմ երեխան, իմ կինը, կամ ուրիշ որևէ մեկը լիներ, ես կուզեի, որ դուք բոլորդ լրջորեն աղոթե՜ք մեր համար: Եվ եթե դու պետք է աղոթես հորս, մորս, քրոջս, եղբորս, հարազատներիս համար, ես ուզում եմ, որ դու դա անեք ամենայն լրջությամբ։ Եվ ես դա նույնպես ուզում եմ անել շատ լուրջ և անկեղծ։

Եվ ես ձեզ ասում եմ միայն ա՜յն, ինչ գրված է: Դուք բժշկվել եք Քրիստոսով մոտավոր 1900 տարի առաջ: Նրա վերքերով մենք բժշկվեցինք: Եվ եթե Նա այսօր մարմնով այստե՜ղ լիներ…  Նա չէ՞ որ մարմնով նստած է Աստծո աջ կողմում: Երբ Նա վերադառնա՝ ժամանակը կավարտվի, տեղի կունենա հափշտակությունը, և համայնքը կհանդիպի՜ Նրան, մենք կհանդիպենք Նրա հետ օդերի մեջ: Նրա գալուստը կայծակի պես կլինի արևելքից արևմուտք։ [Ղուկաս 17.24] Այդպիսի՜ն կլինի նրա գալուստը։ Եվ ամեն աչք կտեսնի՜ Նրան, ամեն լեզու կխոստովանի, ամեն ծունկ կխոնարհվի Նրա առջև: Բայց Նրա Սուրբ Հոգին այստեղ է:

Լո՜ւթերի ժամանակ նրանք արդարացման շրջանում էին, Վե՜սլեի ժամանակ նրանք սրբացմա՜ն միջով անցան, և համայնքը թվաքանակով ավելի քչացավ: Իսկ հետո եկավ Հիսունական արթնության ժամանակը՝ Սուրբ Հոգու հեղումով և հոգևոր պարգևներով: Եվ ա՜յժմ մենք մոտենում ենք հիմնաքարին: Եվ Սուրբ Հոգին պետք է լինի համայնքում, այն նույն Հոգին որը Նրա մեջ էր:

Երբ Աստված կնքեց Ուխտը Աբրահամի հետ, գիտե՞ք ինչ կատարվեց: Կենդանինե՜ր էին մորթվում, և այնտեղ աղավնիներ դրվեցին: Ի՞նչ էր դա:

Ամե՜րիկայում երբ մենք պայմանագիր ենք կնքում, մենք ձե՜ռք ենք սեղմում, միասին հաց ենք ուտում, և պայմանավորվում ենք:

Ճապոնիայում իրար վրա ա՜ղ են շպրտում, երբ պայմանագիր են կնքում։

Իսկ արևելքում անասուն են մորթում, ինչպես Աբրահամը էր խոյ կամ այծ մորթում: Դուք գիտե՜ք այդ երեք կենդանիներին, որոնց մորթեց Աբրահամը: Եվ այդպես էին կնքում պայմանագիրը, կանգնում էին այդ կիսված կենդանիների մեջտեղում, և ով խախտե՜ր պայմանագիրը, պետք է լիներ ինչպես  այդ մորթված, մասնատված կենդանիներն էին: Մեկը վերցնում էր պայմանագրի մի մասը, մյուսը՝ մյուս մասը, և երկուսը  պետք է նույնականացված լինեին։

Այդպե՜ս պետք է լիներ: Այդպե՜ս է վարվել Աստված Գողգոթայում: Աստված ցույց տվեց Աբրահամին, որ Հիսուսը գալու է իր որդի Իսահակի միջոցով: Եվ Աստված Հիսուսին տարավ Գողգոթա: Եվ Նա այնտեղ կիսվե՝ց՝ Նա մարմնով նստեց Զորության աջ կողմը, իսկ Իր Սուրբ Հոգին Աստված ուղարկեց եկեղեցի: Եվ Հիսուսի հարությունից հետո Սուրբ Հոգին եկեղեցո՜ւմ պետք է լինի, այլապես դա իրական Ուխտ չի լինի: Ես հուսով եմ՝ եղբայրներ և քույրեր, որ դուք տեսնում և հասկանո՜ւմ եք թե խոսքն ինչի մասին է: Այն նույն Ուխտը որը Նրա մե՜ջ էր, ձեր մեջ նո՜ւյնպես պետք է լինի: Դա Նրա պայմանագի՜րն է: «Նա ով Ինձ է հավատում, կկատարի այն նույն գործերը, որը Ես եմ կատարել»՝ ասաց Նա: [Հովհաննես 14.12]

Այս երեկո Նա այստեղ է: Եկեք խոնարհե՜նք մեր գլուխները:

Եթե այստեղ կա որևէ մեկը, կին, տղամա՜րդ, աղջիկ, տղա, որոնց մենք չգիտենք, և ուզում են մեղքերի թողություն ունենան, իսկ դուք կցանկանա՞ք, որ մենք հիշե՜նք ձեզ աղոթքի մեջ, և ասեիք. «Տե՜ր, ինձ մի այնպիսի անո՜թ պատրաստիր, որին կարող ես օգտագործել»:

Իսկ նախքան նրա արած որևէ բան տեսնելը, չե՞ս ուզում ձեռքերդ բարձրացնել և ասել. «Բրա՜նհամ եղբայր, ես ուզում եմ ընդունել Քրիստոսին»: Աստված օրհնի ձեզ, ամեն տեղ բարձրացված ձեռքերը, ամենուրեք, պատշգամբում լինի թե սրահում: Եթե դուք դեռևս էրիստոնյա չեք, թող Աստված օրհնի ձեզ: Այս տղան ձե՜ռք է բարձրացրել, Աստված գիտի՜ քեզ, Աստված ամեն բան գիտի քո մասին: Շա՜տ լավ:

Երկնային Հա՜յր, նրանք բարձրացրե՜լ են իրենց ձեռքերը, ես հավատո՜ւմ եմ որ նրանք անկեղծ են: Մենք գիտենք, որ քի՜չ ժամանակ է մնացել: Շուտով Հիսուսը կվերադառնա: Մենք տեսնում ենք ժամանակների նշանը, որը Նա տվել է համայնքին, այն որ Նա դրսևորվում է Իր ժողովրդի մեջ որպես Մեսսիա, գործելով նույն Հոգով և նույն պարգևներով, փրկո՜ւմ է Իր զավակներին, բժշկո՜ւմ է, և այն ինչ ասել է որ կատարվելո՜ւ է, կատարվում է Աստծո Հոգով: Եվ բացվո՜ւմ են սրտի խորհուրդները: Հիսուսը գիտե՜ր նրանց սրտի խորհուրդները: [Մատթեոս 12.25 Ղուկաս 5.22 Ղուկաս 6.8] Եվ Դո՜ւ Հայր, դու գիտե՜ս սրտի խորհուրդները: Եվ ա՜յժմ, համայնքում կատարվում են նույն բաներն ինչպես այն ժամանակ: Մենք խնդրում ենք Քեզ՝ երկնային Հայր, օգնիր այս մարդկանց, ովքեր բարձրացրել են իրենց ձեռքերը, որպեսզի նրանք այս երեկո ընդունեն Քեզ որպես իրենց անձնական Փրկչի, և փրկվե՜ն իրենց մեղքերից, լցրո՜ւ նրանց Սուրբ Հոգով Տեր, որպեսզի նրանք կարողանան բարեպաշտ կյանքո՜վ ապրել Ավետարանի համեմատ, Քո կամքի համեմա՜տ ապրեն: Այս ամենը խնդրում ենք Հիսուս Քրիստոսի անունով, Ամեն:

Մենք շնորհակալ ենք այս 20 րոպեների համար: Եվ ա՜յժմ դուք, որ բարձրացրել եք ձեր ձեռքերը, երբ կանչը հնչի՜ Դյուպլեսսիս եղբոր կողմից, ես ուզում եմ որ դուք այստեղ բարձրանաք, իմանալով որ Աստված ընդունո՜ւմ է ձեզ Իր Խոսքի հիման վրա: Գիտե՞ք, որ խախտել եք բոլոր գիտական օրենքները, որոնք կարող էին խախտվել ձեր ձեռքերը բարձրացնելիս:   Բայց Հիսուսն ասաց. «…Թէ Իմ Խօսքը լսողը, եւ Ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. եւ դատաստան չի մտնիլ,  այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք»: [Հովհաննես 5.24]

Հիմա դուք ասում եք. «Ի՞նչ է նշանակում, երբ ձեռքերդ բարձրացնում ես»։ Դուք գիտե՞ք որ երկրի ձգողականության օրենքը չի թողնում որ ձեր ձեռքերը երկա՜ր պահեք օդում: Բայց Տերը կենդանի է, և Հոգին վկայում է ձեր հոգուն, որ դուք ճի՜շտ չեք ապրել, դուք աստվածավախ չէիք: Իսկ այժմ դուք ցանկանում եք Աստծո՜ւն դառնաք: Դա Տիրոջ Հոգին էր, ով որոշում կայացրեց ձեր մեջ, և դուք Սուրբ Հոգու Զորությամբ բարձրացրեցի՜ք ձեր ձեռքերը և Աստծո՜ւն դարձաք: Աստված տեսա՜վ դա: Եվ եթե այսօր դուք ընդունո՜ւմ եք Տիրոջը, ապա ձեր անունը գրվե՜լ է մորթված Գառնուկի Գրքի մեջ: Եվ ովքեր այսօր հավատացին, նրանք միացա՜ն Տիրոջ համյանքին:  Ա՜յժմ, երբ մենք աղոթենք աղոթքի շարքի համար, ես ուզում եմ որ դուք առաջ գաք և բոլորի առջև վկայություն տաք, որ ընդունե՜լ եք Հիսուս Քրիստոսին: Եթե դուք Հիսուս Քրիստոսին դավանեք մարդկանց առջև, Հիսուսն էլ ձե՜զ կդավանի Իր Հոր առջև: Իսկ եթե դուք ամաչե՜ք Հիսուսին դավանել մարդկանց առջև, Նա էլ ամոթ կհամարի ձեզ դավանել Իր Հոր և սուրբ հրեշտակների առջև: [Մատթեոս 10.32-33 Ղուկաս 12.8-9]

Աղոթքից հետո առաջ այստե՜ղ եկեք: Քանի՞սն են որ հեռացել են Աստծուց այսօր, Նրան չճանաչելով և հետ կանգնելով Աստծուն տրված իրենց խոստումից: Ես հավատում եմ որ մենք դեռևս Շնորհքի օրվա մեջ ենք, և կարո՜ղ ենք Աստծուն դառնալ: Դուք ասում եք. «Եթե Սուրբ Հոգին իջնի՜ այս հավաքույթին, եթե Նա կատարի նույն գործե՜րը, մենք կուզենա՜նք վերադառնալ Տիրոջը, և մեր կյանքը նորի՜ց նորոգվի, և մենք Նրա վկանե՜րը լինենք»:  

Գիտե՞ք, որ դուք միայն այս կյանքո՜ւմ հնարավորություն ունեք վերադառնա՜լու Հիսուսին, հետո ուշ կլինի: Աստված օրհնի ձեզ բոլորիդ, ովքեր ուզում են իրենց կյանքն Աստծո՜ւն նվիրեն: Ես ուզում եմ որ Տերն իսկապես շնորհի՜ ձեզ այդ:

Ո՞րն էր այդ աղոթքի թերթիկը: Իմ որդին ասաց, որ ինքն ու Ժա՜նն այսօր 1-ից մինչև 50 համարի աղոթքի թերթիկ են բաժանել ՝ F տառով: Բոլորն ովքեր ուզում են ողոթե՜ն իրենց համար, խնդրում եմ հարգալի՜ց եղեք, սպասեք մինչև ձեր համարը կկանչեն:

Առաջին համարն ո՞ւմ մոտ է: Ես այսօր ձեզ վկայել եմ ամենամեծ բանը, որը կարելի էր վկայել, որ Հիսուսը կենդանի է: Մտածե՜ք այդ մասին, մտածե՜ք ձեր հոգու մասին։ Աշխարհում հարյուրավոր կրոննե՜ր կան, որոնք հերքո՜ւմ են այդ՝ Բուդդայականները, Մահմեդականները, և այլն։ Ռոբերթս եղբայրն ու Թոմի Օ՜սբորնը, նրանք միսսիոներներ են, նրանք գիտեն այդ մասին, նրանք ճամբորդում են աշխարհով մեկ, նրանք գիտե՜ն բոլոր այդ կրոնները: Նրանք ասում են որ իրենց կրոնում նույնքան  հոգեբանությո՜ւն կան որքան մե՜ր կրոնում, այդ պատճառով դուք շատ լա՜վ պետք է իմանաք, թե ի՜նչ եք խոսում:

Գիտե՞ք, այստեղ այդպես չէ, մեր հավատքը միակն է որի հիմնադիրը հարությո՜ւն է առել մեռելներից, և արդեն 2 հազարամյակ է ապրո՜ւմ է Իր համայնքում:  Եվ ես այստեղ կանգնած եմ և վկայում եմ, որ նա բացահայտո՜ւմ է Ինքն Իրեն: Այստեղ այս երեկո 1000-ից ավելի մարդ կա: Եվ ես հավաքույթներ եմ ունեցել որտեղ 40000, 100000 մարդ է եղել, դրանք միջազգայի՜ն հավաքույթներ էին: Եվ Նա երբեք չի ձախողվել, Նա միշտ գործել է նույն ձևով, և այսօ՜ր էլ կգործի նույն ձևով:

 Դո՜ւք որ աղոթքի թերթիկ չունեք, դուք նո՜ւյնպես ցանկանում եք որ ինչ-որ մեկն աղոթի՜ ձեզ համար: Սա զանազանության պարգևո՜վ աղոթքի շարք չէ:

Ինչպես շատերդ գիտեք, երբ Դանիելը տեսի՜լք տեսավ, նա մի քանի օր հիվանդացավ։

Եվ երբ կինը դիպավ Հիսուսի հանդերձի ծայրին, Նա հարցրեց. «Ո՞վ դիպավ ինձ»: [Ղուկաս 8.45] Բոլորը հերքում էին:

Նա տեսա՜վ այդ կնոջը ժողովրդի մեջ և ասաց. «Քո հավատքը փրկե՜ց քեզ»։ [Ղուկաս 8.48] Նա ասաց, որ արյունահոսությունը դադարե՜լ է, նրա հավատքը դիպա՜վ Նրան: Նա ո՜չ թե ֆիզիկական հպումն էր զգացել, այլ հոգևո՜ր հպումը: Որովհետև ամբոխը շրջապատե՜լ էր Նրան, բոլորը դիպչում էին Նրան: Եվ Պետրոսն ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում, թե ո՞վ է Քեզ դիպել»:

 

Նա ասաց. «Ես զգացի, որ ինձնից Զորությո՜ւն դուրս եկավ»։ [Ղուկաս 8.46] Քանի՞սդ գիտեք, որ Նա թուլացա՜վ այդ պահին: Իհարկե, կինը հոգևորապեԷս դիպավ Նրան, և Նա թուլացավ, Նրանից Զորությո՜ւն դուրս եկավ:

Ի՞նչ է կատարվում ինձ հետ, երբ ես տեսիլքներ եմ տեսնում: Հիսուսն ասաց. «Այն գործերը որոնք Ե՜ս եմ անում, դուք էլ կանեք, և ավելի մեծ բաներ կանեք»: [Հովհաննես 14.12] Ես գիտեմ, որ բնօրինակ տեքստի իրական թարգմանությունը հետևյալն է. «Դուք նույնիսկ դրանից ավելի շա՜տ կանեք»: Եվ դա կլինի ունիվերսալ եկեղեցին, որի միջոցով դա տեղի կունենա: Նա բժշկե՜ց հիվանդներին, տեսողությո՜ւն տվեց կույրերին, հարությո՜ւն տվեց մեռելներին, և այլն։ Մենք այսօր չենք կարող որակապե՜ս ավելին անել, բայց մենք կարող ենք ավելի՜ն անել քանակապես, որովհետև այսօր Սուրբ Հոգին այստեղ է, Նա Ա՜ֆրիկայում է, Նա Ավստրալիայում է, Նա ամենուր է: Տեսեք, երբ Աստված երկրի վրա՜ էր մարդկային կերպարանքով՝ Հիսուս Քրիստոսի մեջ, Նա Աստվա՜ծ էր, ով հայտնվել էր որպես մարդ: Իսկ ա՜յժմ աստվածության ամբողջ լիությունը Նրա մե՜ջ է բնակվում՝ մարմնապես:  Նա հայտնված Աստվածն էր: Հորը ոչ ոք չի՜ տեսել, բայց միածին Որդին, ով հայտնե՜լ է Նրան: Նա Ի՜նքն Իրեն հայտնել է արտահայտվելով Հիսուս Քրիստոսի միջոցով: Աստված բեղմնավորե՜ց կույս Մարիամին, նրա արգանդում արյան բջիջ ստեղծելով: Բոլորը գիտեն, որ արյան բջի՜ջը, կյա՜նքը գալիս է արական սեռից: Բայց այստեղ սեռական հարաբերություն չկար, Աստված այստեղ բջի՜ջ ստեղծեց Մարիամի մեջ: Եվ այդ բջջից մա՜րդ ծնվեց: Հիսուս Քրիստո՜սը ծնվեց որպես Աստծո Որդի: Եվ Նրա մեջ Աստծո արյունն էր: Նա Աստծուց էր արարվել: Նրանում էր աստվածության լիությո՜ւնը: Եվ Նա Հոգին ուներ առանց չափի: Մենք Հոգին ունենք չափով: Եվ եթե ես այժմ գնայի օվկիանոս և վերցնեի այս փոքրիկ նվե՜րը… Եվ համեմատած օվկիանոսը կարծես Աստծո չափն է, իսկ իմ չա՜փը, ինչպես մեկ գդալ ջո՜ւրը: Եվ իմ գդալի մեջի ջրի բաղադրությունը նույնն է, ինչպես օվկիանոսինը: Մեր ունեցած Հոգու չափը այդ գդալի չափ է, համեմատած օվկիանոսի հետ: Եվ մենք չափո՜վ ունենք Աստծո Հոգին: Իսկ Նրան առանց չափի՜ էր տրվել: Եվ այն գործերը որոնք Նա՜ արեց, Նրա համայնքը նո՜ւյնպես կանի: Նա առանձնացրեց և բաժանեց Իրեն Իր ժողովրդի մեջ, որպեսզի Իր գործը շարունակվի Իր համայնքի միջոցով: Զարմանալի՜ չէ, որ մարդիկ չե՜ն կարող հասկանալ դա:  Մի այսպիսի հայտնի երգ կա. «Օ՛, Աստծո Սեր, ո՛րքան հարուստ է և մաքուր»: Այս երգն առաջին անգամ գտել են հոգեբուժարանում… Ներեցե՜ք ինձ այդ արտահայտության համար: Պատկերացնո՜՞ւմ եք, նրանք նույնպես փնտրել են Աստծո Սերը, և այնքան են պարզամիտ եղել, որ առաջի՜նն են փորձել այդ երգի բառերով Աստծո հետ մտերմություն գտնել:  Տեսեք թե ի՛նչպիսի հրավեր է տվել մեզ Աստված: Մենք պետք է ամաչենք, եթե չենք ծառայում Տեր Աստծուն։

Ես ուզում եմ ասեմ, որ Նա այժմ այստեղ է, Քրիստոսն այստեղ է այս հավաքույթին: Հավատո՞ւմ եք դուք դրան: Եվ ա՜յժմ, որպեսզի դուք իմանաք… Կա՞ այստեղ ձեր մեջ որևէ մեկն ով նախկինում երբեք չի եղել իմ հավաքույթներին: Օ՛, շատերն են այստեղ որ չեն եղել:

Ես այլևս շատ ժամանա՜կ չեմ խլի ձեզանից, բայց դուք բոլորդ, ովքեր հավատում եք Աստծուն, և բոլորն ովքեր աղոթքի թերթիկ չունեն, թող որ զանազանության պարգև՜ը լինի ձեր մեջ: Եթե դուք հավատում եք, ապա կկատարվի՜ ձեզ հետ: Եթե Հիսուս Քրիստոսը նո՜ւյնն է երեկ, այսօր և հավիտյան, դուք հավատո՞ւմ եք որ դա այդպես է: Եթե Նա ձեր Քահանայապե՜տն է, ով նստած է Աստծո Զորության աջ կո՜ղմը, եթե Նա այն Քահանայապետն է, ով սրտացավություն ունի մեզ համար, ապա Նա մեզ հետ է: Դո՜ւք հավատացյալներ, դուք հավատո՞ւմ եք դրան: Բավականաչափ հավատք ունե՞ք դուք, որպեսզի դիպչեք Նրա հանդերձին, եթե Նա նո՜ւյնն է երեկ, այսօր և հավիտյան:

Կինը դիպա՜վ Նրա հանդերձի ծայրին, և Նա ասաց, թե նա ինչ հիվանդություն ունի և բժշկեց նրան: Դա նրա հավատքն էր: Հավատացե՜ք այսօր, աղոթե՜ք Նրան: Թող որ այսօր զանազանության պարգևը գործի ձեր մեջ: Դո՜ւք, որ այստեղ կանգնած եք աղոթքի շարքում, ես միայն կարող եմ աղոթել և դնել իմ ձեռքը: Հիսուսն ասաց. «Ինձ հավատացողների հետ այս նշանները կգնան, նրանք ձե՜ռք կդնեն հիվանդների վրա»: [Մարկոս 16.17] Ո՜չ միայն իմ ձեռքերը, այլ բոլոր հավատացյալների ձեռքերը: Մենք այստեղ նրա համար չենք, որ որևէ մեկին ինչ-որ ներկայացում ցուցադրենք: Ո՜չ, մենք քրիստոնյաներ ենք, և այստեղ ենք եկել որպեսզի ձեզ քարոզենք Աստծո Ավետարանը: Նա խոստացավ, և խոստումներ տվեց. «Աստված եկեղեցում դրեց առաքյալների…», [1Կոր. 12.28] Կամ միսսիոներների: Դրանք նույն բառերն են, երկուսն էլ նշանակում են ուղարկված՝ Աստծուց ուղարկված: Առաքյալներ, մարգարեներ, ուսուցիչներ, ավետարանիչներ և հովիվներ:

Յուրաքանչյուր տեղական եկեղեցում հոգևոր պարգևնե՜ր կան, լեզուներ, թարգմանություններ, մարգարեություններ և այլն։ Ձեզ սովորեցրե՜լ են այս մասին: Եվ այս երեկո մենք կարող ենք դա ունենա՜լ Տիրոջ երեսից: Եվ եթե Քրիստոսը մեր մեջ է, ուրեմն Նա կապացուցի՜ այդ: Միայն վստահություն և հավա՜տք ունեցեք: Թող միանգամից երկո՜ւսը կամ երե՜քը կանչվեն ժողովրդից: Բոլորդ աղոթեք և ասացեք. «Տե՜ր, խնդրում եմ թող այս մարդը խոսի՜ մեզ հետ»: Մենք կիմանանք որ դա նա չէ: Բոլորն ովքեր աղոթքի շարքում օտա՜ր են ինձ, թող բարձրացնե՜ն իրենց ձեռքերը: Բարձրացրե՜ք ձեր ձեռքերը, ում ես չեմ ճանաչում: Այժմ աղոթե՜ք և տեսեք, թե արդյո՞ք Քահանայապետը դեռ կենդանի է և բարեխոսում է մեզ համար, արդյո՞ք դեռ կարող եք դիպչել Նրան: Հետո ամեն սնահավատություն կվերցվի՜ մեզնից։ Եվ դուք գիտեք, որ լուսանկարներ են արվել Կանադայում, Ամե՜րիկայում ամենուրեք… Այդ գերբնական Լույսի լուսանկարը գլխի վրա, որպես ապացույց փակցրե՝լ են Վաշինգտոնում: Եվ դա հոգեբանություն չէ, դա Լո՜ւյսն էր, այն լուսանկարվել է: Դա հոգեկանչություն չէ:

 

Այստե՜ղ, այս կինը, ով խոնահվել է և աղո՜թք է անում, դու ցանկանում ես որպեսզի Աստված բժշկի քեզ թութքից: Քեզ մոտ ամեն ինչ կարգի՜ն է, դու բժշկվա՜ծ ես:

Հավատո՞ւմ եք դուք:

Այն կինը, ով ձեռքը դրել է բերանին, դու ուզո՞ւմ ես բժշկվել շաքարային դիաբետից: Հավատո՞ւմ ես, որ Հիսուս Քրիստոսը կբժշկի քեզ: Տո՜ւն վերադարձիր և բժշկված եղիր, Հիսուս Քրիստոսը բժշկեց քեզ:

Տղամա՜րդն ով նստած է այնտեղ, հավատո՞ւմ ես որ Հիսուսը կբժշկի քեզ: Վե՜ր կաց, կարմիր փոխկապով տղամարդը: Դու օտար ես ինձ համար, ես քեզ չեմ ճանաչում: Տո՜ւն վերադարձիր,  դու բժշկվա՜ծ ես:

Հավատո՞ւմ եք դուք, որ այստեղ առաջին անգամ եք:

Ո՞վ առաջինը բարձրացավ այստեղ, հարթակի վրա: Խնդրում եմ կանգնի՜ր այստեղ:

Մենք օտար են միմյանց, այդպես չէ՞, Աստված ճանաչո՜ւմ է մեզ երկուսիս:

Ահա այս կի՜նը, ես բարձրացնում եմ իմ ձեռքը, որ ես նրան երբեք չեմ տեսել կյանքում: Եվ որպեսզի դուք տեսնեք, որ Քրիստո՜սը՝ Սուրբ Հոգին այստեղ է:

Եթե այժմ Սուրբ հոգին հայտնի ինձ քո մասին, ես կասեմ որն է քո հիվանդությունը: Բայց հնարավոր է որ դու հիվա՜նդ չես: Ես կարող էի ասել, որ ուզում եմ իմ ձեռքը դնեմ քեզ վրա և դու բժշկվես: Իհարկե, դրան նո՝ւյնպես կարող ես հավատալ: Բայց ես ուզում եմ ասել, որ Սուրբ Հոգին այստեղ է: Ես հավատում եմ դրան: Եվ եթե Նա ինչ-որ բան ասի քո մասին, քո կյանքի մասին, կամ ինչպես որ այսօր կարդացի՜նք Գրվածքից, դու գիտե՜ս, որ այստեղ մի Զորությո՜ւն կա: Ես քեզ չեմ ճանաչում, ես քեզ երբեք չեմ տեսել, դա ճի՞շտ է: Եվ դո՜ւք, մարդիկ, բարձրացրե՜ք ձեր ձեռքերն այստեղ, ովքեր երբեք չե՜ն եղել հավաքույթին: Այս կինն ինձ չի ճանաչում, ես նրան չեմ ճանաչում: Սա այն պատկե՜րն է, ինչպես Հովհաննեսի 4-ում՝ Հիսուսը և Սամարացի կինը ջրհորի մոտ: Եվ Նա ասաց նրան թե ինչ կար նրա կյանքում: Հիշո՞ւմ եք, այստեղ կատարվում է ճիշտ նույնը՝ այստե՜ղ, մեր աչքերի առջև: Սուրբ Հոգին գործո՜ւմ է: Նա հնարավոր է քրիստոնյա է, հնարավոր է ոչ, հնարավոր է հիվա՜նդ է, հնարավոր է ոչ, հնարավոր է ֆինանսական խնդիրներ ունի, ես նրան երբեք չեմ տեսել, ոչինչ չգիտե՜մ նրա մասին: Բայց երբ նրան ասվի՜ նրա խնդիրը, ապա դո՜ւք որոշեք, կհավատա՞ք դուք արդյոք: Իսկ եթե երկմտո՜ւմ եք, ապա պահե՜ք այն ձեր սրտում, որովհետև Նրա դեմ ասված խոսքը ձեզ չի՜ ներվի:

Ես չգիտեմ թե Նա ինչ կասի, բայց երբ ասվի՜ քեզ, դու կիմանա՜ս թե արդյո՞ք ճշմարիտ է այդ: Դու քրիստոնյա ես, և ես դա չեմ ասում, քանի որ շարժում ես շուրթերդ։ Ոչ, ոչ դրա համար չէ, որովհետև կարող էիր շրթունքներդ շարժել և ուղղակի ձևացնել։ Ես տեսնում եմ որ քո հոգին բարյացակա՜մ է, և դու գիտես որ ինչ-որ բա՜ն է կատարվելու, շատ խոնարհ զգացում է:

Լույսը կանգնած է իմ և քո միջև: Դու ուզում ես, որ ես աղոթե՜մ քեզ համար:

Քո աջ ձեռքի տակ ուռուցք կա, և դա շատ վտանգավո՜ր է: Տիկին Լինդսի, դուք կարող եք տո՜ւն վերադառնալ, դուք բժշկվա՜ծ եք:

Այժմ հավատո՞ւմ եք ձեր ողջ սրտով թանկագիններ:

Եկեք բոլորս աղոթենք, և աղոթքի մեջ լինենք Աստծո առջև:

Թող մեր երկնային Հայրը բժշկի՜ ձեզ:

Այստե՜ղ մոտեցեք, դու և դու: Դու գիտես, որ ինձ արդեն ցույց է տրվել, թե ինչ է պատահել քեզ հետ: Երկնայի՜ն Տեր, ողորմիր: Դու նո՞ւյնպես բժշկություն ես ուզում: Քեզ մոտ կանացի հիվանդություն է, տո՜ւն վերադարձիր և բժշկված եղիր, եթե հավատո՜ւմ ես Հիսուս Քրիստոսին:

Ով Տեր, ես աղոթում եմ, որ դու օգնես և բժշկե՜ս մեր սիրելի եղբորը, երբ ես ձե՜ռք եմ դնում նրա վրա: Արի, եղբայրս։ Ո՜վ Աստված, առողջացրո՜ւ մեր եղբորը, ես աղոթում եմ Հիսուսի անունով: Հավատո՞ւմ ես որ Տերը քեզ կարո՜ղ է բժշկել: Մի՜ երկմտիր: Ով Հայր, ես աղոթում եմ որ Դու բժշկե՜ս նրան: Այստե՜ղ արի: Տեսի՜լքը չի բժշկում, տեսիլքով մենք տեսնո՜ւմ ենք, թե ինչ է ձեզ հետ կատարվում: Աստվա՜ծ է բժշկողը: Այստե՜ղ մոտեցեք: Հավատո՞ւմ ես որ Աստված կարող է ցո՜ւյց տալ քո խնդիրը: Հավատո՞ւմ ես դու Աստծուն: Դու ուզո՞ւմ ես, որ ես աղոթե՜մ քո դեմքի ուռուցքի համար: Տեսնենք թե Աստված ուրիշ ինչ է հայտնելու: Իհա՜րկե, քո դեմքի վրա երևո՜ւմ է ուռուցքը: Դրա հա՜մար ես պետք է աղոթեմ: Դու շատ բարեպաշտ մարդ ես, դու քարոզի՜չ ես, դա այդպե՜ս է: Դու այստեղի՜ց չես, դու ո՜ւրիշ քաղաքից ես, շատ անտառներ ունեցող քաղաքից: Դու Արկանզասի՜ց ես: Դու ինչ-որ մեկի համա՜ր ես աղոթում, դու ինքդ բժշկվե՜լ ես ուռուցքից, այն քո պարանոցի վրա էր: Ես աղոթել եմ և այն անհետացել է: Դա Ջոնսբորոյո՜ւմ էր, ԱՅՍՊԵՍ ԱՍՈՒՄ Է ՏԵՐԸ: Եվ սա ճի՜շտ է:

Ի՞նչ ես կարծում, Աստված կարո՞ղ է ինձ ասել, թե ով ես դու: Մեծարգո պարոն Շե՜պարդ, ձեր հավատքը մեծ է, գնացեք, նա ձեզ բժշկում է հիմա։

Հավա՜տք ունեցեք, և մի՜ երկմտեք: Բոլորդ աղոթե՜ք, բոլորդ աղոթե՜ք հիվանդների համար, լինի դա ձեր մայրը կամ ձեր մտերիմներից մեկը: Ես աղոթում եմ որ քո աչքերը տեսնեն, ես դնում եմ ձեռքս այս մարդու վրա, թող նա բժշկվա՜ծ լինի Հիսուս Քրիստոսի անունով:

Այս տղայի կույր աչքերը բացվեցին, երբ նա բարձրանում էր աստիճաններով։ Փառաբանե՜նք Տիրոջը նրա արածի համար։

Տղային այստե՜ղ բերեք, այս հարթակի վրա: Եթե միայն դուք կարողանաք հավատալ, ամեն բան հնարավո՜ր է հավատացողին: Բժշկվա՜ծ եղիր Հիսուսի անունով, Աստված օրհնի՜ քեզ: Հավատո՞ւմ ես քո ամբողջ սրտով, առա՜ջ արի: Աստծո Զորությունն այստեղ է: Այս եղբորը նո՜ւյնպես բժշկիր Տեր:

Դու նույնպես այստեղ արի՜ քույրիկ: Հավատո՞ւմ ես քո ամբողջ սրտով: Ո՜վ երկնային Հայր, ես աղոթում եմ, բժշկի՜ր նրան հիմա Հիսուսի անունով, քանի որ ես աղոթում եմ Հիսուսի անունով: Ընդունե՜ք դա, հավատացե՜ք Հիսուսին ամբողջ սրտով:

Ձեր համար արդեն աղոթե՞լ են: Հավատո՞ւմ ես որ Աստված կարող է ինձ ինչ-որ բան հայտնել քո մասին:

Դա քեզ մոտ շա՜տ լուրջ է: Քեզ պետք է նորովի՜ խրախուսվել հավատքի մեջ: Քեզ մոտ թուլությո՜ւն է, դու նյարդայնանում ես: Դա քո բարեկա՜մն է, դա քո ամուսի՜նն է, և նա այստե՜ղ էր՝ հավաքույթում, և նա պետք է տո՜ւն գնար: Հավատո՞ւմ ես որ Աստված կարո՜ղ է ասել, թե ով ես դու: Քո անունը Միսիս Օ՜ստեն է, դու կարող ես տո՜ւն վերադառնալ, դու բժշկվա՜ծ ես:

Մի՜ երկմտեք, հավատացե՜ք Ա՜ստծուն ձեր բոլոր սրտով:

Թող որ այս քույրը նո՜ւյնպես ստանա իր բժշկությունը: Թող անե՜ծքը թողնի՜ նրան Հիսուս Քրիստոսի անունով:

Բոլո՜րդ հավատացե՜ք հիմա: Հավատացե՜ք ձեր ամբողջ սրտով: Մեր ողորմած երկնային Հայր, օրհնի՜ր և բժշկի՜ր այս կնոջը, որն անցնում է աղոթքի շարքով: Մենք մեր ձեռքերը դնում ենք քեզ վրա, Հայր օրհնի՜ր մեր քրոջը, որ նա բժշկվի՜ Հիսուսի անունով: Դու մեռնում ես քաղցկեղով: Հավատում ես որ Տերը քեզ կարո՜ղ է բժշկել: Հենց նոր զորավոր բան կատարվեց քեզ հետ, խավարը հեռացա՜վ քեզնից: Եթե հավատում ես որ բժշկված ես, տո՜ւն վերադարձիր հավատքով:

Այստե՜ղ արի քույրիկ, մենք խնդրում ենք Աստծո ողորմությունն ու Շնորհը:

Ներողությո՜ւն, պարոն: Երբեմն երբ ես տեսիքնե՜ր եմ տեսնում, ես ինձ շատ թո՜ւյլ եմ զգում: Հավատո՞ւմ ես դու որ Աստված կարո՜ղ է քեզ բժշկել: Քեզ մոտ շաքարային դիաբետ է, շատ դժշվա՜ր է եղել քեզ համար: Հավատո՞ւմ ես որ Աստված քեզ բժշկո՜ւմ է: Դու կապվածությո՜ւն ես ունեցել, դա ծխախո՜տն է, դու Հիսուս Քրիստոսի կարի՜քն ունես: Քո շուրջը խավա՜ր է, դու դեռ քրիստոսնյա՜ չես: Հիմա կընդունե՞ք Նրան որպես ձեր Փրկչի:

Միստր Փե՜րի է քո անունը, դու այժմ փրկված ես: Հիսուսը բժշկո՜ւմ է քեզ, ներո՜ւմ է քո մեղքերը: Գնացեք ձեր ճանապարհը և փա՜ռք տվեք Աստծուն:

Հավատո՞ւմ եք դուք ամբողջ սրտով: Բոլորդ ովքեր ձե՜ռք են բարձրացրել, չե՞ք ուզում առաջ գալ դեպի հարթա՜կը, բոլորդ ավելի մո՜տ դեպի հարթակը, որպեսզի ավելի՜ մոտ լինեք Սուրբ Հոգու Զորությանը: Երբ մենք Սաղմո՜ս երգենք, բոլորն ովքեր ուզում են ընդունե՜լ Քրիստոսին որպես անձնական Փրկչի, թող առա՜ջ գան: Այստե՜ղ առաջ եկեք, երբեք Նրան այնքան մոտ չեք եղել քան այսօր: Մի մտածեք, որ ես որևէ ֆանատիկ եմ: Ես ճշմարտությո՜ւնն եմ ասում, Հիսուս Քրիստոսի Հոգին այժմ այստեղ է, գործողության մեջ: Մենք հիմա երգելու ենք. «Ես սիրո՜ւմ եմ Նրան, ես սիրում եմ Նրան»: Իսկ դուք դուրս կգաք խնդրում եմ, պատշգամբներից, ամեն տեղից, ավելի մոտի՜կ դեպի հարթակը: Այստե՜ղ մնացեք, մենք երգելու ենք. «Ես սիրում եմ Նրան»: Ես սիրում եմ Նրան, որովհետև առաջինը Նա՜ սիրեց ինձ: Նա առաջի՜նը սիրեց ինձ, և մեռա՜վ այն հին խաչի վրա: Ընկերներ խնդրում եմ եկե՜ք, մոտեցե՜ք Տիրոջը: Նա այնքա՜ն մոտ է: Դուք երբեք այդքան մոտ չեք լինի Նրան քան այն ժամանակ, երբ մենք կհանդիպե՜նք Նրան: Ես ձեր եղբայրն եմ, և եթե դուք այժմ դո՜ւրս գաք, դա միայն ձեր օգտին կլինի: Նա մեզ համար փրկությո՜ւն պատրաստեց Գողգոթայում:

Մենք նորից երգում ենք.

Ես սիրում եմ Նրան, ես սիրում եմ Նրան, ես սիրո՜ւմ եմ Աստծո Գառին, որովհետև նախ Նա՜ սիրեց ինձ և փրկագնեց ինձ Գողգոթայում:

Տե՜րը, ով գիտի սրտի գաղտնիքները, ով տեսողությո՜ւն է տալիս կույրերին, ով լսողությո՜ւն է տալիս խուլերին, ով խոսել է տալիս համրերին, Նա այստե՜ղ է: Չե՞ք ուզում դուք այժմ այստեղ գաք, դուք որ սառել եք սրտով, ի՞նչու այժմ դուրս չգաք այստեղ:

Մի՜ կարծեք, որ ես չգիտեմ Սուրբ Գիրքը: Մի՜ սպասեք, որ Հայտնություն 11-ի հրաշքները կատարվե՜ն հիմա: Մի օր ես կգնամ Հրեաների մոտ, և այն ժամանակ կվերջանա՜ հեթանոսների ժամանակը: Երբ ​​հրեաներն ընդունեն Քրիստոսին որպես Մեսիա, ապա հեթանոսների ժամանակը կավարտվի: Այդ պատճառով շտապեք ձեր փրկության համար:

Ես սիրո՜ւմ եմ Նրան, ես սիրո՜ւմ եմ նրան:

Քարոզի՜չ եղբայրներ, բոլորդ դուրս եկեք այստեղ:

Ես սիրո՜ւմ եմ Նրան, ես սիրո՜ւմ եմ Նրան, քանի որ Նա առաջի՜նը սիրեց ինձ, և գնե՜ց իմ փրկությունը Իր արյունով՝ Գողգոթայում:

Օ՛, Նրա ներկայությո՜ւնն այստե՜ղ է հիմա, Նա մեր մեջ է: Այստե՜ղ եկեք բոլորդ, եկե՜ք եղբայրներ:

Թանկագին երկնային Հայր, մենք բոլոր այս մարդկանց բերում ենք Քեզ՝ Քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, ովքեր շարվել են այստեղ՝ ժողովի  առջև: Նրանք զղջո՜ւմ են իրենց մեղքերի համար: Նրանք այս ժողովի հաղթանա՜կն են: Մենք նրանց բերում ենք Քո ներկայության մեջ: Գրվա՜ծ է. «Ոչ ոք չի կարող Ինձ մոտ գալ, եթե Հայրը նրան չքաշի և չբերի»: [Հովհաննես 6.44]

Եվ դարձյալ Գրված է. «Բոլորն ում Հայրն Ի՜նձ է տվել, Ինձ մոտ կգան»: [Հովհաննես 6.37]

Ի՜նչ բարեհաճ մարդիկ են նրանք այս երեկո, որովհետև գիտեն, որ Ամենակարող Աստված իրենց ձգել է դեպի Իր Որդի Հիսուսը: Դրանք սիրո պարգևներ են, որոնք Աստված տալիս է Իր Որդուն։ «Ոչ ոք չի կարող խլել նրանց Իմ ձեռքից»: Այդ Դո՜ւ ես այդպես ասել: Նրանք եկել են ապահով և պաշտպանվա՜ծ Քո ձեռքերում՝ համոզմո՜ւնք ունենալով Քո Հոգով:  Սուրբ Հոգի՜ն է նրանց բերել այստեղ: Նրանք համոզվա՜ծ են որ սխա՜լ կյանքով են ապրել մինչ այժմ, իսկ հիմա եկել են հավիտենական կյանք ստանալու: Գրված է. «Ամեն ով հավատա, հավիտենական կյանք կստանա»: Դո՜ւ ասացիր, որ վերջին օրում հարությո՜ւն կտաս նրանց: Եվ արևի ջերմությունը հասել է երկրին, և թաքնված կյանքը առա՜ջ է գալիս: Ճիշտ մթնոլո՜րտ է պետք որպեսզի կյանքը հայտնվի: Արևի ջերմություն է պետք, որպեսզի երկրի վրա ամեն բան կյանքի կոչվի: Մի օր կգա՜ Աստծո Որդին, և մարդիկ, ովքեր կանգնա՜ծ են այստեղ, քո ծառայի և քարոզիչների առջև, նրանք կանգնել են հավիտենական կյանք ստանալու համար: Նրանք հնարավոր է փոշիանան, հնարավոր է գերեզմանո՜ւմ լինեն, և քար դրված լինի հիշատակի համար, բայց հավիտենական կյանքը նրանց հավե՜րժ է տրվելու: Հիսուս Քրիստոսը նրանց կկանչի՜ մեռելներից: Ով Տեր Հիսուս, թող որ նրանք երկրի վրա երկար և խաղաղ կյանք ունենան: Թող նրանք լավ տո՜ւն գտնեն, և կատարեն իրենց պարտականույթունները, մինչև որ մահը կվերցնի նրանց: Տեր ընդունի՜ր նրանց, նրանք այս պահից Քե՜զ են պատկանում: Դուք որ եկել եք ընդունելու ապաշխարությունը, հավատո՞ւմ եք, որ ընդունել եք Նրան որպես ձեր անձնական Փրկչի: Այն ամենն ինչ դուք կարող եք անել, դա ձեր մեղքերի համար զղջա՜լն է: Իսկ դուք հիմա որոշել եք թողնել ձեր մեղքը և ընդունել Հիսուս Քրիստոսին: Եվ Տերը կնդունի՜ ձեզ:

Քարոզիչ եղբայրներ, եկեք նրանց շուրջը, ձեռքերը դրեք նրանց վրա, և մենք կաղոթենք, որ նրանք ստանան Սուրբ Հոգու մկրտությունն այնտեղ, որտեղ կանգնած են: Եկեք հիմա, ամենուր, ամենուր, և ձեռքերդ դրեք նրանց վրա, որպեսզի աղոթենք նրանց համար, և նրանք ստանան Սուրբ Հոգու մկրտությունը: Ժողովում մնացածները թող խոնարհեն իրենց գլուխները և աղոթ անեն:

 

Եղբայր Ֆրանկ.

Սիրելի եղբայրներ և քույրեր, մենք այսօր դարձյալ լսեցինք Բրանհամ եղբոր քարոզը, և վերջում եղավ բժշկության ծառայությունը: Մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ ճանաչել ենք ժամը և ժամանակը, ճանաչել ենք Պատգամը և պատգամաբերին, և հավատքով ընդունել ենք այն ամենն, ինչ Աստված տվե՜լ է մեզ: Օրհնյալ եղեք բոլոր ազգերում և լեզուներում, և հատկապես բոլոր ծառայող եղբայրները: Ամեն:

Քարոզիչ եղբայրներ, քարոզեք միայն ա՜յն, ինչն Աստվա՜ծ է ասել Իր Խոսքում, և մնացած ամեն ինչ թողեք Աստծուն: Օրհնվա՜ծ եղեք Հիսուսի սուրբ անունով: Ամեն, Ամեն:

Բովանդակություն