Լսել

2023-11-05 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 Թ. Նոյեմբեր 05,Կրեֆելդ, Կիրակի

Եղբայր Բորգ.

Մենք ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին ողջ աշխարհով մեկ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, այս հեռարձակմանը՝ «Աստվածաշնչյան Խոսք Ֆրանկ եղբոր հետ»: Մենք շնորհակալ ենք Աստծուն այս հեռարձակումների համար: Եվ եթե Աստծուն հաճելի՜ լինի,  մենք այս առավոտ նույնպես կլսենք Բրանհամ եղբոր բժշկության ծառայությունը: Թող որ Տերն օրհնի՝ բոլոր լսողներին, ա՜յո, Իր բոլոր ժողովրդին ամբողջ աշխարհում,  թող զորացնի՜ հավատքի մեջ և պատրաստի, Տիրոջ գալուստին: Ես ներածական Խոսք կկարդամ Գրվածքից, Հռոմեացիների ուղերձից, 16-րդ գլխից, 25 Խոսքից: Հռոմեացիներ 16 գլուխ, 25 Խոսքից.

«25 Բայց նորան, որ կարող է ձեզ հաստատ պահել  իմ աւետարանի եւ Յիսուս Քրիստոսի քարոզութեան համեմատ,  այն խորհրդի յայտնութեանը համեմատ  որ յաւիտենական ժամանակներից լուռ պահուած էր, 

26 Բայց հիմա մարգարէական գրքերով յայտնուեցաւ՝ յաւիտենեկան Աստուծոյ հրամանին պէս, եւ  հաւատքին հնազանդելու համար բոլոր հեթանոսների մէջ ճանաչուեցաւ. 

27 Մի  միայն իմաստուն Աստուծուն, Յիսուս Քրիստոսի ձեռովը, նորան փառք յաւիտեանս։ Ամէն»:

 Խնդրեմ Ֆրանկ եղբայր.

 

Եղբայր Ֆրանկ.

Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, այս Խոսքը մենք բոլորս, պետք է մեկ անգամ ևս կարդանք, հնարավոր է նաև երկու կամ երեք անգամ, որպեսզի տեսնենք, թե ինչ է կատարվում մեր ժամանակում: Այն որ իսկապես այն մեծ խորհուրդը, որը Քրիստոսի մեջ էր, Աստված ի կատար է ածում, որը հավիտենից ի վեր պահված էր, բայց մեզ համար Շնորհով հայտնվեց: Մենք իսկապես ապրում ենք ժամանակի շատ կարևոր հատվածում, և իսկապես կարող ենք ասել, որ սա վերջին Պատգամն է, որն ուղղված է կենդանի Աստծո համայնքին,  նախքան Հիսուս Քրիստոսի գալուստը: Մենք շատ ողջույններ ենք ստացել բոլոր ազգերից և լեզուներից՝ Ա՜վստրիայից, Շվեցարիայից, Բալթյան ծովից և ամեն տեղից, մենք ողջույններ ենք ստացել, և փոխանցում ենք բոլոր ազգերին և լեզուներին: Մենք չէ՞ որ լսել ենք, որ այս թաքնված խորհուրդն Աստծո ողջ փրկագնման ծրագրի, կատարվում է: Եվ մենք կարող ենք դրանում մասնակցություն ունենալ: Եկեք դարձյալ Աստվածաշնչից մի քանի հատվածներ կարդանք, որոնք մեզ բոլորիղ պետք է զորացնե՜ն հավատքի մեջ: Եվ թող իսկապես այդպես լինի, որպեսզի բոլորը հավատա՜ն Աստծուն, և թող իմանան, որ սա մարդկայի՜ն խոսք չի, որը մենք քարոզում ենք, այլ որ սա Աստծո սուրբ Խոսքն է: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հռոմեացիների 1-ին գլխից, 1 և 2 Խոսքերը: Հռոմեացիներ 1-ին գլուխ, 1 և 2 Խոսքեր.

«1 Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝  կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար  որոշուած, 

2 Այն որ  առաջուց  խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը»:

—Շնորհակալություն Տիրոջը: Եղբայրներ և քույրեր, ես ինքս ինձ չեմ գերագնահատում երբ ես ասում եմ, որ ես՝ Ֆրանկ եղբայրս, Հիսուս Քիստոսի ծառան եմ: Եվ հենց դրա համար էլ ես կանչվել եմ, 1962 թվականի ապրիլի 2-ին, որպեսզի Աստծո փրկագնման Պատգամը տանեմ բոլոր ժողովուրդներին, և որպեսզի քարոզեմ ա՜յն, ինչ Աստված սուրբ մարգարեների միջոցով խոստացել էր, և Նոր Կտակարանում առաքյալների միջոցով հաստատել: Եղբայրներ և քույրեր, մենք մարդկային խո՜սք չենք քարոզում, մենք քարոզում ենք Աստծո սուրբ և հավիտենական Խոսքը: Եվ նա ով վերստին ծնված է կենդանի հույսի համար, և նոր կյա՜նք է ստացել՝ հավիտենական կյանք, նա կնդունի այն ամենն ինչ Աստվա՜ծ է մեզ ուզում ասել Իր Խոսքի միջոցով: Եկեք շարունակենք կարդալ:

—Մենք կարդում ենք 1-ին Թեսաղոնիկեցիներից, 2-րդ գլուխ, 13 Խոսքը: 1-ին Թեսաղոնիկեցիս 2-րդ գլուխ, 13 Խոսք.

«13 Նորա համար էլ մենք անպակաս  գոհանում ենք Աստուածանից, որ դուք Աստուծոյ քարոզութեան խօսքը մեզանից առած ընդունեցիք,  ոչ թէ իբր մարդկանց խօսք, այլ ինչպէս որ ճշմարիտ է՝ Աստուծոյ խօսք. որ եւ ներգործում է ձեզ հաւատացեալներումդ»:

—Թող փառավորվի Տերը, որ Աստծո Խոսքը ներգործո՜ւմ է մեր՝ հավատացյալների մեջ: Ա՜յն, որ այն իսկապես իրողություն է դառնում: Ա՜յն, որ մենք ոչ միայն շուրթերով ենք այն քարոզում, այլ որ սրտով հավատում ենք: Եվ ա՜յն, որ Խոսքը մեզ բացվո՜ւմ է Սուրբ Հոգու միջոցով: Եվ եղբայրներ և քույրեր, ինչպես որ արդեն կարդացինք, Աստծո փրկագնման Պատգամը պետք է քարոզվի բոլոր ազգերին որպես վկայություն: Եվ այնտեղ արդեն գրված է, Մատթեոսի Ավետարանի 24-րդ գլխի 14-րդ Խոսքում, որպեսզի ոչ ոքի ներում չլինի, Աստված ամեն բան այդպես է սահմանել, որ այս հեռարձակումների միջոցով այն փրկագնման ծրագիրը որը ծածկվա՜ծ էր հավիտենից հետե, այս ժամանակում Աստծո Խոսքի միջոցով այն նորի՜ց է լուսավորվում և մոտենում Աստծո ժողովրդին: Այնպե՜ս, որ մենք դրանում կարող ենք անձնապես մասնակից լինել: Խնդրում եմ մտածե՜ք այն մասին, ինչը մենք հենց նոր կարդացինք, ա՜յն որ Խոսքը դրսևորվո՜ւմ է մեր միջոցով: Թող որ բոլորի հետ պատահի՜ այդ, որպեսզի Խոսքը դատարկ չվերադառնա Աստծուն, այլ որ կարողանա կատարել այն, ինչի համար ուղարկված է եղել այս ժամանակում, և հա՜տկապես որպեսզի դո՜ւրս կանչի Հարս-համայնքին, և որ սրբի՜ նրան, մաքրի՜ ճշմարտությոան Խոսքով, որպեսզի սրբությա՜մբ կարողանա հանդիպել Տիրոջը:  Եկեք հաջորդ հատվածնե՜րը կարդանք Աստվածաշնչից:  

—Մենք կարդում ենք 1-ին Տիմոթեոսից, 1ին գլուխ, 3-րդ Խոսքը: 1-ին Տիմոթեոս, 1-ին գլուխ, 3-րդ Խոսք.

«3 Ինչպէս որ աղաչեցի քեզ, որ Եփեսոսումը մնաս  Մակեդոնիա գնալիս,  որ պատուիրես ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն»:

—Եվ սա հենց իմ հանձնարարությո՜ւնն է, որպեսզի ոչ մի ուրիշ բան չկիրառվի, այլ միայն ա՜յն, ինչ գրվա՜ծ է Աստծո Խոսքում: Բայց կրոնական աշխա՜րհը, այն լի՜ է օտար ուսմունքներով, որը հնարավոր չի գտնել Աստվածաշնչում: Եվ Պողոսի մոտ խոսքն այն մասի՜ն էր, որ Տիմոթեո՜սը, և ով էլ որ լինեին իր գործնկերները, որպեզի նրանք հոգ տանեին այն մասին, որ համայնքում չլինի ոչ մի օտար ուսմունք, որպեսզի դա չբերվի՜ այնտեղ, և չքարոզվի: Այլ որ ամեն բան համապատասխանի՜ մարգարեական և առաքելական խոսքին, և հա՜տկապես այն ամենին, ինչ մեր եղբայրները քարոզել են ամենասկզբում: Եվ դրա համար մենք մեր ժամանակում վերադառնում ենք այն բնօրինակ Խոսքին, այն բնօրինակ ուսմունքին, որն սկզբում քարոզվել է առաքյալների կողմից: Եվ մենք բացարձակապես թույլ չենք տալիս ոչ մի օտար ուսմունք: Աստված բոլորին Շնորհ անի այդ բանում, որպեսզի հարգանք ունենանք Նրա Խոսքի հանդեպ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 2-րդ Պետրոսից, 2-րդ գլուխ, 1-ին Խոսքը: 2-րդ Պետրոս, 2-րդ գլուխ, 1-ին Խոսք.

«1 Եւ սուտ մարգարէներ էլ կային այն ժողովրդի մէջ,  ինչպէս ձեր մէջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն. Որ ներս կ’մտցնեն կորստական հերձուածողութիւններ. Եւ  ուրանալով այն Տիրոջը  որ իրանց գնեց,  իրանց վերայ շուտահաս կորուստ կ’բերեն»:  

—Եվ սա նույնպես շատ հզոր հատված է Աստվածաշնչից, այդպիսի խորը հռչակումով, որն Աստված մեզ է հանձնել: Եվ որպեսզի սա կրկնակի և եռակի անգամ ընդգծվի՝ ինչպես որ ԻսրաԷլում  սուտ մարգարեներ կային, որոնք մոլորեցնում էին ժողովրդին, նույն կերպ էլ մենք ենք այդ նույնը վերապրել նորկտակարանյան ժամանակաշրջանում: Եկեք մտածենք Հայտնության 1-ին ուղերձի մասին, 2-րդ գլխում. «…Եվ  փորձեցիր նորանց  որ առաքեալ են ձեւանում, եւ չեն, եւ գտար որ սուտ են»: Եվ ի՞նչ է ասվում մեզ՝ համայնքին, 7 ուղերձներում, Բաղաամի ուսմունքի մասին, այն ամենի մասին ինչ այնտեղ կար, Հեզաբելի՜ մասին, ով որպես մարգարեուհի էր ներկայանում: Այդ ամենի մասին չէ՞ որ ասվել է մեզ Հայտնության 2-րդ և 3-րդ գլուխներում, այն ինչ ներմուծվել էր առաջին քրիստոնեության մեջ: Բայց թույլ տվեք ընդգծե՜լ սա. Առաքյալների ճշմարիտ ուսմո՜ւնքը, այն մե՜զ է թողնվել, և մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն դրա համար: Նա ով ուզում է հավատալ այն ինչ ասում է Բաղաա՜մը, նա կարող է անել այն ինչ ուզում է:  Մենք հավատում ենք միայն Աստծուն և Նրա Խոսքին: Թանկագին եղբայրներ և քույրեր, այս բաների կողքով թեթևամտորե՜ն մի անցեք, այլ ընդունեք այդ ձեր սրտերում, և շնորհակալ եղեք որ Տեր Աստված մեծ Աստծո մարդո՜ւ է ուղարկել է մեր ժամանակում, ով մեզ չի քարոզել այն, ինչը քարոզել է Աթանա՜սը, կամ մեկ ուրիշ «եկեղեցական հայր», կամ որևէ ուսուցիչ, այլ Աստծո սուրբ և մաքուր Խոսքը, ինչպես որ այն քարոզել են մարգարեներն ու առաքյալները: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հակոբոսի 5-րդ գլխից, 19 և 20 Խոսքերը: Հակոբոս 5-րդ գլուխ, 19 և 20 Խոսքեր.

«19 Եղբարք,  եթէ ձեզանից մէկը մոլորուի ճշմարտութեան ճանապարհիցը, եւ մէկը դարձնէ նորան, 

20 Թող գիտենայ, թէ մեղաւորին իր մոլորութեան ճանապարհիցը դարձնողը,  մի հոգի կ’փրկէ մահից եւ  մեղքերի շատութիւնը կ’ծածկէ»:

—Եվ այս Խոսքը նույնպես անհրաժեշտ է ընդգծել: Եվ սա էլ է վերաբերվում է իմ քարոզչությանը, այն որ ես ոչ ոքի չեմ դատապարտում, ով մոլորվել է: Բայց ես ուզում եմ, Հիսուս Քրիստոսի անունով, ով բոլորն ովքեր որ մոլորության մեջ են ընկել, որպեսզի նրանք դարձի գան, ինչպես որ մենք սա կարող ենք վերցնել Աստվածաշնչից: Մոլար ուսմունքը դեպի մա՜հ է տանում,  դեպի հոգևոր մահ: Եվ միայն այն ինչ Աստծո՜ւց է գալի, դա է տանում դեպի կյանք: Եվ դրա համար մեր Տերն ասաց. «Այն Խոսքերը որոնք Ես ձեզ խոսեցի, հոգի և կյանք են»: Մեկ անգամ ևս՝ ես սա ասում եմ Աստծո հանձնարարությամբ, Հիսուս Քրիստոսի անունով, որ  այն բոլոր եղբայրներն ովքեր մոլորվե՜լ են, ովքեր ճիշտ չեն հասկացել, թե ինչ է ասել Բրանհամ եղբայրը, և մարդկանց մոլորությա՜ն են տարել, որպեսզի նրանք բոլորը դարձի գան: Եվ իսկապես, որ այս վերջին պահին՝ Հիսուս Քրիստոսի վերադարձից առաջ, որպեսզի նրանք խոնարհվե՜ն Աստծո հզոր ձեռքի տակ, և որպեսզի նրանք ուղղվեն և Տիրոջը դառնան: Որովհետև Աստծո մոտ վավեր է միայն ա՜յն, ինչը Նա ասել է և Խոստացել: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Գործք Առաքելոցից, 3-րդ գլխից, 20 և 21 Խոսքերը: Գործք 3-րդ գլուխ, 20 և 21 Խոսքեր: Կարդում եմ 20-րդ Խոսքը.

«20 Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան. Եւ նա ուղարկէ առաջուց ձեզ համար քարոզուած Յիսուս Քրիստոսին»:

—Մենք սպասում ենք նոր արթնության և նոր կենդանության՝ Սուրբ Հոգու միջոցով: Եվ Աստված այնպե՜ս առաջնորդեց, որպեսզի մենք դարձի գանք, քանի որ Սուրբ Հոգին իջնելու է միայն արյունով գնված բազմության վրա: Ճիշտ այնպես, ինչպես որ եղել է համյանքի սկզբում, այն որ բոլորն ովքեր ընդունել էին փրկագնո՜ւմը, նրանք բոլորը հավաքվել էին որպեսզի վերապրեին այն խոստումը, որ Տերը խոստացել էր Իր հարությունից հետո. «Սպասեք Երուսաղեմումը, մինչև վերից Զորություն կառնեք»:  Այսպիսով, բոլոր նրանք ովքեր Հիսուս Քրիստոսին ընդունեցին որպես Հարություն առած, ով մեզ փրկություն է Շնորհել Գողգոթայի խաչի միջոցով, Իր սուրբ արյան միջոցով, և որ Իր Հարությունից հետո իրենների հետ էր և ասաց նրանց, որ չհեռանան Երուսաղեմից, և որ նրանք վերապրեն Սուրբ Հոգու Զորությունը: Եվ եղբայրներ և քույրեր, թույլ տվեք այժմ ասե՜լ սա. Ո՜չ միայն 120 հոգին էին վերապրել Սուրբ Հոգու հեղումը, ովքեր որ վերնատանն են եղել, այլ 3000 հոգին էլ են այդ թվին պատկանում, և դրա համար մենք շնորհակալ ենք: Աստված միայն սկի՜զբ չի դնում, Աստված նաև շարունակությունն է անում: Եվ այդպես է նաև մեր ժամանակում: Աստված նոր սկի՜զբ դրաց, Նա ուղարկեց Իր խոստացված մարգարեին և ծառային, որպեսզի մեզ դո՜ւրս հանի բոլոր մոլար ուսմունքներից, որոնք կա՜ն բոլոր քրիստոնեական համայնքներում, որպեսզի մեզ դո՜ւրս կանչի և հետ վերադարձնի Խոսքին: Որպեսզի ա՜յժմ գա արթնությունը, նորոգումը, Սուրբ հոգու հեղման միջոցով, նախքան հափշտակությունը: Մեր Տե՜րն ու Փրկի՜չը, Օծյա՜լը, ուզում է օծել մեզ որպես Իր զավակների: Նա փրկի՜չն է, իսկ մենք փրկվածները, Նա Օծյա՜լն է, իսկ մենք Հոգով օծվածները, այդպե՜ս է գրված: Եղբայրներ և քույրեր, մենք շուտով Զորավոր ձևով կվերապրե՜նք Աստծուն: Խնդրեմ:

—Կարդում ենք 21 Խոսքը.

«21 Որին երկինքը պէտք է ընդունի,  մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները,  որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ»:

—Շնորհակալություն Տիրոջը: Սա ուղղակի դրան է վերաբերվում: Այն որ մեր Փրկի՜չը, սպասո՜ւմ է երկնքում, մինչև որ երկրի վրա Հարս-համայնքը գա սկզբնական վիճակին, որպեսզի բոլորն ունենան իրենց աստվածային և հոգևոր փորձառությունները, որպեսզի իրական դա՜րձ կարողանան ունենալ, որպեսզի վերստին ծնո՜ւնդ ունենան, որպեսզի ունենան նորոգո՜ւմը, որպեսզի ունենան Հոգու մկրտությունը, որպեսզի ունենան Սուրբ Հոգու կնիքը: Տերն սպասում է մինչև որ այդ ամենը կկատարվի՜ համայնքում: Եվ մենք շնորհակալ ենք որ մենք, որ մենք այժմ հասել ենք ա՜յն ժամանակաշրջանին, որ մենք ոչ միայն կարդում և խոսում ենք այդ խոստումների մասին, և քարոզում, այլ որ մենք սպասման մեջ ենք, որպեսզի կատարվի այն ամենն, ինչ խոստացվել է: Մենք այժմ արդեն կարող ենք շնորհակալ լինել, որ Տերն ամեն ինչ լա՜վ է անում, և որ Հարս-համայնքն անբիծ և անարատ կլինի Իր վերադարձին: Եվ մենք շնորհակալ ենք դրա համար, և որ վերջին Պատգամը հենց դրա համար է բերվել, որպեսզի բոլոր ազգերում և լեզուներում ընտրվածները դո՝ւրս կանչվեն և պատրաստվեն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձի փառավոր օրվա՜նը: Խնդրեմ:

—Մենք ևս կկարդանք Մատթեոսի 17-րդ գլխից, 11 Խոսքը: Մատթեոս 17 գլուխ, 11 Խոսք.

«11 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իրաւ առաջ Եղիան կգայ եւ  ամեն բան կվերանորոգէ»:

—Ամեն: Այստեղ մենք ուղիղ խոստում ունենք, որը նախապես Տերը տվել էր Մաղաքիայում, վերջին երկու Խոսքերում, և նորից հաստատել: Ե՜ղիա մարգարեն, հանձնարարություն ուներ, որպեսզի մեկտեղ հավաքեր Աստծո ժողովրդին, և հետո երբ Կարմեղոս լեռան վրա էին նա ասաց ժողովրդին. «Մինչև ե՞րբ եք կաղալու երկու կողմի վրա, եթե Տե՜րն է Աստված, Նրա՜ն հետևեցեք»: Եվ դուք չէ՞ որ գիտեք Սուրբ Գրվածքները՝ Եղբայրներ և քույրեր: Ճիշտ նույն կերպ էլեղավ Բրանհամ եղբոր հետ: Նա ուղարկված էր որպես խոստացված մարգարե: Եվ իսկապես կարելի է հարց տալ. Ո՞րքան ժամանակ ևս, ո՞րքան, չէ՞ որ ժամանակը հասել է, չի կարելի կաղալ երկու կողմի վրա: Եվ պետք է հստակ իմանալ, ինչպես որ Տերն արթնության ժամանակներ է խոստացել, նույն կերպ էլ Նա խոստացել է, որ ամեն բան կբերվի բարեկարգ վիճակի: Սա չէ՞ որ Աստծո խոստումն է, որը մենք հենց նոր կարդացինք: Կարո՞ղ ենք մենք շրջանցել սա, ո՜չ, և կրկին անգամ ո՜չ:  Խո՜սքը մե՜զ է խոսում, եղբայրներ և քույրեր: Մենք ա՜յժմ, կվերապրենք բժշկության ծառայություն: Չէ՞ որ Բրանհամ եղբայրը միայն Պատգա՜մը չի բերել, նա ա՛յնպես էր օրհնված Աստծուց, և նա շատ հիվանդների բժշկություններ է վերապրել: Եվ իսկապես կատարվել է այն, ինչ Տերն ասաց. «Գործերը որոնք Ես եմ անում, դուք էլ կանեք»: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ Խոսքի հաստատումը տեղի ունեցավ: Եվ եղբայրներ և քույրեր, երբ Բրանհամ եղբայրը հիշատակում է գերբնական Լո՜ւյսը,  հիվանդների համար աղոթելու ժամանակ, երբ այդ Լույսն իջնում էր մարդու վրա, ապա մտածեք, որ Աստված գերբնական է, և Նա կարող է լուսավորե՜լ այդ գերբնական Լո՜ւյսը: Նա ԻսրաԷլ ժողովրդի հետ, Ելից 13-րդ գլխի համաձայն, վերջին երկու Խոսքի՝ Նա ցերեկը Ամպի Սյունի մեջ էր, իսկ գիշերը Կրակե՝ Սյունի մեջ: Եվ Նա Աստծո ժողովրդին, Կրակե Լույսի միջոցով լուսավորում էր ճանապարհը: Եվ երբ Պողոսը հաղորդում է մեզ, որ նա Դամասկոսի ճանապարհին գերբնական Լո՜ւյս է տեսել, որը հայտնվել է իր առջև: Դուք չէ՞ որ բոլորդ գիտեք Սավուղի դարձի գալու պատմությունը, ով Պողոս դարձավ: Եվ հետո եթե դուք նայեք Գործք 12 գլուխը, կտեսնեք որ Հակոբոսը սպանվել էր, իսկ Պետրոսին բանտ էին դրել, և նրան կապել էին շղթաներով: Եվ հանկարծ, կեսգիշերին, հայտնվեց գերբնական Լո՜ւյսը, և Տիրոջ հրաշտակը սենյակ մտավ, և շղթաներն ընկա՜ն Պետրոսի վրայից, բոլոր դռները բացվեցին, և նա դուրս բերվեց: Եղբայրներ և քույրեր, չէ՞ որ Հիսուս Քրիստոսը նույնն է, և Նա ասում է. «Ես որպես Լո՜ւյս եկա այս աշխարհ, որպեսզի նա ով Ի՜նձ է հետևում, խավարումը չմնա, այլ որ կյանքի Լո՜ւյսն ունենա»: Այսպիսով, Աստված հաստատե՜ց Պատգամը, և հարյուր հազարավոր մարդիկ, ավելի քան 30 տարի, վերապրել են բժշկության ծառայությունը: Եվ Շնորհով ես էլ եմ այդ թվի մեջ: Աստված թող օրհնի ձեզ հիմա, ուշադրությա՜մբ լսեք, հավատացեք, և փառավորեք Տիրոջը, որ դուք նույնպես բժշկվել եք: Իսկապես ամեն բան կատարվել է՝ փրկությունը, բժշկությունը, ներումը, ազատագրումը, լիակատար փրկագնումը տեղի՜ է ունեցել մեզ համար՝ շնչում, հոգում և մարմնում, Գողգոթայի խաչի վրա: Աստված օրհնի ձեզ, թող որ հիվանդները բժշկվեն, թող կորսվածները փրկվեն, և թող կապվածներն ազատագրվեն: Օրհնվա՜ծ եղեք Հիսուսի սուրբ անունով:

 

«Օծություն Գաղաադում» 07.07.1959

Քլիվլենդ, Թենեսի, ԱՄՆ,

Վիլլիամ Մարրիոն Բրանհամ

 

Տեսնո՞ւմ եք, Աստված հավատարիմ է: Եվ եթե ես կարողանամ լիովին հանձնվե՜մ Սուրբ Հոգուն, այնպե՜ս, որ Նա լիովին վերահսկի՜ ինձ… Տեսնո՞ւմ եք, այդ դեպքում դա ես չեմ, դա Նա՜ է:

Սա՞ էայն տիկինը, մենք անծանոթ ենք, այդպես չէ՞: Բայց Աստված գիտի՜ այս տիկնոջը, Աստված նաև գիտի ինձ: Ես նրա՜ն չեմ ճանաչում, իսկ նա ինձ, բայց Աստված մեզ երկուսիս էլ գիտի: Եվ նա ինչ-որ բանի համար է այստեղ, ես դա չեմ կարող իմանալ, թե ի՞նչ է նրա մոտ: Հնարավոր է ֆինանսական խնդիր է, հնարավոր է ընտանեկա՜ն խնդիր է: Ես կարող եմ ասել. «ԱլելուՅահ, Տերը բժշկում է ձեզ, դուք հիվանդ եք, Տերը բժշկում է ձեզ», այ դա ես կարո՜ղ եմ ասել: Եվ եթե նա հավատա, դա հնարավոր է տեղի ունենա, ինչո՞ւ ոչ, քանի որ նա անկեղծորեն է եկել: Բայց նա սպասո՜ւմ է ինչ-որ բանի: Եթե Աստված խոսի ինձ հետ, ինչպես այն կնոջ հետ ջրհորի մոտ, որի հետ Տերը խոսեց, ինչպես ասվում է Հովհաննեսի 4-րդ գլխում: Կամ ինչպես եղել է Փիլիպոսի հետ, կամ ՆաթանաԷլի, կամ Պետրոսի հետ, ինչպես որ Նա ասաց, երբ առաջին անգամ հանդիպեց նրանց, թե ո՞վ էին նրանք և ո՞րտեղից էին եկել: Եթե Տերը ինչ-որ բան հայտնի քո կյանքից, այն խնդիրների մասին որն ունեցել ես, կամ հիմա ունես, այդ դեպքում դու կհասկանաս որ դա համապատասխանում է: Եվ եթե Աստված գիտի թե ինչ է եղել, ապա Նա գիտի նաև ինչ է հիմա և ինչ է լինելու հետո: Այդպես չէ՞: Այդ դեպքում եկեք աղոթենք:

Ո՛վ Տեր, Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու անունով, ես Քե՜զ եմ հանձնվում ամբողջովին ով Տեր:  Վերցրու ինձ ամբողջովին, իմ մտքերը, իմ հոգին, այն ինչ ես կամ և այն ինչ իմ մե՜ջ է գտնվում, վերցրո՜ւ այդ: Օ՛, ինչպիսի տկար անոթ ես Դու վերցրել, ես Քեզ եմ նայում Տեր: Եվ ես խնդրում եմ Քեզ, մեզ հետ եղիր, և օրհնի՜ր անսովոր ձևով, մաքրիր և սրբացրու բոլորին, և մեզ հետ եղիր: Եվ Դու չէ՞ որ թաքցրեցիր այդ իմաստուններից և գիտուններից, և հայտնեցիր մանուկներին: Թո՜ղ որ նրանք այսօր իմանան, որ Հիսուս Քրիստոսն ես, և որ Դու նո՝ւյնն ես: Թո՜ղ նրանք հասկանան, որ օծությունը Գաղաադում է, և որ Դու այսօր նույնպես բժիշկ ես: Թող որ բոլորն, ովքեր աղոթքի թերթի՜կ ունեն, կամ ովքեր չունե՜ն, թող նրանք բժշկվա՜ծ լինեն, թող որ նրանք հավատան և ճանաչեն, որ Դու պարզապես Քո ծառայի միջոցով բացահայտվում ես, որ Դու նո՜ւյնն ես: Շնորհի՜ր մեզ այդ ամենը՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: Խնդրում եմ երկրպագության մեջ եղեք: Եվ Հիսուս Քրիստոսի անունով, ես այստեղ գտնվող յուրաքանչյուր հոգի վերցնում եմ Սուրբ Հոգու հսկողության տակ: Ես քեզ չեմ ճանաչում, եթե Սուրբ Հոգին ինձ մի բան հայտնի, որը դու գիտես որ ես չե՜մ կարող իմանալ, կնդունե՞ս դու այդ դեպքում: Տեսնո՜ւմ եք, դա պետք է կատարվի գերբնական ձևով, կամ Աստծո միջոցով, կամ սատանայի: Դա գերբնական է լինելու, քանի որ քեզ չեմ ճանաչում, բնական ձևով դա չի կարող լինել: Եթե դու մտածես որ դա թշնամի՜ն է, ապա դու նրանի՜ց վարձք կստանաս, եթե մտածես որ դա Աստված է, ուրեմն Աստծո՜ւց կվարձատրվես: Այնպես, ինչպես որ դու ընդունո՜ւմ ես, այդպես էլ կլինի: Այն ժամանակ ՆաթանաԷլն ասաց. Դո՜ւ ես Քրիստոսը, կենդանի Աստծո Որդին: Եվ Նա նրան ասաց. Օրհնվա՜ծ եղիր, դու և ամենքդ ավելի՜ն կտեսնեք: Օրինականներն ասում էին, որ Նրա մեջ Բեհեղզեբուղն է, և որ Նա բախտագուշակ է, և այլն: Եվ մտածեք, թե այսօր նրանք ո՞րտեղ են գտնվում, և որտեղ են գտնվում Փիլիպոսն ու ՆաթանաԷլը: Եվ այսպիսով, եթե Աստված հայտնի ինձ թե ո՞րն է քո խնդիրը, կհավատա՞ք դուք բոլորդ: Դո՜ւք, ներքևում և հարթակի վրա, Սուրբ Հոգին այժմ այստեղ է:

Կ՜ինը տառապում է նյարդային հիվանդությամբ, և դրա համար ես պետք է աղոթեմ, նա ծայրահեղ նյարդային վիճակում է, այնպես, որ տարօրինակ մտքեր են գալիս նրա մոտ: Սատանան ասում է, որ դու կթրցնես քո խելքը, դա սո՜ւտ է: Ձեզնից քանի՞սն են հավատում, դո՜ւք, որ նյարդային խնդիր ունեք, և տառապում եք, կանգնե՜ք: Դուք մտածում եք. Է՜հհ՝ Բրա՜նհամ եղբայր, դա դու ուղղակի կռահեցիր, ո՜չ, եկեք տեսնենք, թե ես դա կռահել եմ թե՞ դա հայտնություն էր: Տերն իհարկե, որ ավելի՜ն ցույց կտա:

Այո՜, ես տեսնում եմ թե դու ինչպես ես շարժվում, ես տեսնում որ դու կարծես թե հեռանում ես ինձնից: Դու այս քաղաքից չես, դու եկել ես մեծ քաղաքից, դու Չատանուգայից ես, ճի՞շտ է այդ; Հավատո՞ւմ ես որ Աստված գիտի, թե ով ես դու:

Ձեր անունը Կլե՜ո է: Ձեր ազգանունը Դո՜ւգան է, միսիս Կլեո Դո՜ւգան: Ես այժմ տեսնում եմ քո քրոջը, նա գտնվում է Նո՜քսվիլի հոգեբուժարանում: Երկուսդ էլ բժշկված եղեք Հիսուս Քրիստոսի անունով: Հավատո՞ւմ ես դու որ Աստծո Հոգին այստեղ է, ով հայտնում է քո մասին այս բաները: Ինչպես որ հավատում ես, այնպես էլ լինելու է: Հավատո՞ւմ եք դուք, ժողովրդի մեջ, հավա՜տք ունեցեք առ Աստված: Այն նույն Սուրբ Հոգին, ով գործում էր Հիսուս Քրիստոսի օրերում, Նա այսօր նո՜ւյնպես գործում է: Աղոթե՜ք:

Եվ մենք նույնպես միմյանց անծանոթ ենք: Սա մեր առաջին հանդիպումն է: Բայց Աստված ճանաչում է մեզ երկուսիս: Եթե Աստված հայտնի ինձ թե ո՞րն է քո խնդիրը, ի՜նձ, որպես Իր ծառայի, թե ինչի համար ես դու այստեղ… Այո՜, ես ծնվել եմ պարգևով, և իմ ամբողջ կյանքում տեսիլքներ եմ տեսել:

Դու նույնպես տառապում ես նյարդայնությունից։ Ճիշտ է: Եվ դու մեջքի խնդիր ունես: Եթե դա ճիշտ է թափահարիր ձեռքով: Եվ մեջքի հիվանդությունը քեզ նյարդային է դարձրել: Քո անունն է տիկին Ուելս: Դուք հենց այստեղից եք՝ Քլի՜վլենդից: Տուն վերադարձիր, դու բժշկված ես Հիսուս Քրիստոսի Զորությամբ:

Այստե՜ղ արի տիկին: Հավատո՞ւմ ես դու քո ամբողջ սրտով: Հավատո՞ւմ ես որ Աստված կարո՜ղ է ինձ հայտնել, թե որն է քո խնդիրը: Հավատո՞ւմ ես որ դա Հիսուս Քրիստոսի Հոգին է:

Դու ընկել ես, և վնասել ես քո ուսը, և ես պետք է աղոթե՜մ դրա համար: Դու այս քաղաքից չես, դու Միսսո՜ւրիից ես, դու կարող ես տո՜ւն վերադառնալ, դու ամբողջովին բժշկված ես Աստծո Զորությամբ, Հիսուս Քրիստոսի անուով: Աստված Աստվա՜ծ է:

Այն կինը, որը նստա՜ծ է այնտեղ, վերջում, նա աղոթում է, նրա մոտ սրտի հիվանդույթյուն է: Հավատո՞ւմ ես դու որ Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է: Դո՜ւ, որ այդտեղից նայում ես, հավատո՞ւմ ես որ Աստված կբժշկի քեզ: Եթե դու կարող ես հավատալ, ապա ընդունի՜ր այդ, դու կարող ես բժշկված տո՜ւն վերադառնալ:

Այն կինը, շարքում երկրորդը, հավատո՞ւմ ես որ Աստված քեզ կբժշկի: Քո մոտ ստամոքսի հիվանդություն է, Հիսուս Քրիստոսը քեզ բժշկել է:

Աղոթքի թերթիկ ո՞ւնես դու, ո՞չ, դու չունես դրա կարիքը, Աստված քեզ արդեն բժշկել է: Ո՞ւմ է նա դիպել, նա հպվել է Քահանայապետի՜ն՝ հավատքով:  Նա հպվել է Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն: Եվ նա կարեկցում է մեզ: Եվ ես խնդրում եմ, որ բոլոր ժողովուրդը հավատա, այն ինչ ասում է Սուրբ Գրվածքը: Աստծո Հոգին այստեղ է գտնվում: Մի երկմտեք, հավա՜տք ունեցեք առ Աստված:

Տիկին, եթե մենք անծանոթ ենք, ապա բարձրացրո՜ւ ձեռքդ: Շնորհակալ եմ: Եթե Աստված հայտնի՜ ինձ քո խնդիրը, կհավատա՞ս որ ես Աստծո ծառան և մարգարեն եմ: Հավատո՞ւմ ես որ Աստծո Հոգին է: Իմ և տիկնոջ միջև կանգնած է Լո՜ւյսը: Այո՜, ուղիղ մեր միջև, տենո՞ւմ եք դուք այդ Լույսը: Լույսն այժմ շարժվում է դեպի կինը: Նա իր համար չի այստեղ, այլ ուրիշ մեկի: Նա իր խորթ դստեր համար է այստեղ: Նա այստե՜ղ չի ապրում: Նա ապրում է Ջորջիայում: Նա նույնպես նյարդային խնդիր ունի: Եվ նա շատ դժվար է խոսում: Ես ստվեր եմ տեսնում նրա վրա: Նա դեռևս մեղավոր է, նա նույնիսկ փրկված չի. ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: Տնդունո՞ւմ ես դու այդ: Հավատա և բժշկված եղիր Հիսուս Քրիստոսի անունով:

Հավատո՞ւմ ես դու՝ տիկին: Հավատո՞ւմ ես որ Աստված կարող է հայտնել ինձ քո խնդիրը, և կարող է ցույց տալ ինձ, թե ինչի համար ես դու այստեղ:

Մե՜կ րոպե, ինչ-որ մեկը հավատքով դիպավ Տիրոջը: Այն տարեց տղամարդը, որն այնտեղ նստած է: Նա ոտքի հետ խնդիր ունի: Քեզ պետք է վիրահատեն, և դու աղոթքի թերթիկ չունես: Դու նստել էիր այնտեղ, աղոթում էիր և հավատում: Լույսը քեզ մոտ է,        հավատա՜, դու բժշկված ես Աստծո Զորությամբ, Հիսուսի անունով: Դու հպվել ես Քահանայապետին, ով կարեկցում է մեզ: Մի՜ երկմտիր: Ինչպե՞ս հպվեց տղամարդը: Նա նստել էր և աղոթում էր, և ես տեսա որ ինչ-որ բան է կատարվում: Նա նույնիսկ աղոթքի թերթիկ չունի, նա նույնիսկ աղոթքի շարքում չի: Բայց նա հավատում էր, Աստծո Հրեշտակն այնտեղ էր, Լո՜ւյսը նրա վրա էր: Եվ բժիշկներն ուզում էին վիրահատեն նրա ոտքը, Հավատա՜ ամբողջ սրտով, դու ոչ մի վիրահատության կարիք չունես: Հավատո՞ւմ եք որ Աստված ներկա է, որ Նա Հոգով այստեղ է: Նա Աստված է, Նա միշտ Աստված է եղել, և միշտ Աստված է մնալու: Եվ Նա այտեղ էլ նո՝ւյնն է:

Սա այն կի՞նն է, որը հաջորդն է ում համար ես աղոթելու եմ: Եթե Աստված ինչ-որ բան հայտնի ինձ քո կյանքից, ապա կհավատա՞ս դու:

Դու վախենում ես քաղցկեղից, այո՜: Քո կուրծքը վիրահատել են: Դու վախենում ես որ քաղցկեղը նորից կկրկնվի: Այսպիսով, եթե դա ճիշտ է, ապա բարձացրո՜ւ քո ձեռքը, որպեսզի մարդիկ տեսնե՜ն այդ: Չէ՞ որ օծությունը Գաղաադումն է: Բժիշկն այստեղ է գտնվում: Դու կարիք չունես ուրիշ վիրահատության, դու բժշկված ես Աստծո Զորությամբ: Աստված առաջին վիրահատությունն արեց Եդեմի պարտեզում, երբ Ադամի կողից հանեց սիրելի Եվային: Դու կարիք չունես վիրահատության, դու բժշկված ես Աստծո Զորությամբ, Հիսուսի սուրբ անունով:

Ես զգում եմ, որ դահլիճում ինչ-որ մեկը մտածում է որ ես կարդում եմ մտքերը: Երբ ինձ հայտնվի թե ով է նա, ես անմիջապես կասեմ:

Այնտեղ մեկը նստած է տուբերկուլյոզով, նա մի երիտասարդ է: Ունե՞ս դու աղոթքի թերթիկ: Ո՞չ: Բայց դու տուբերկուլյոզ ունես: Մեծ բժիշկն այստե՜ղ է: Պարո՜ն, դու հպվել ես Քահանայապետին, վե՜ր կաց, և փառք տուր Աստծուն: Դու բժշկվա՜ծ ես քո տուբերկուլյոզից Աստծո Զորությամբ՝ Հիսուսի անունով:

Թող այս տղամարդն այստե՜ղ գա: Դո՜ւ, քո ձեռքը դիր իմ ձեռքի վրա: Եթե Աստված հայտնի քո խնդիրը, կհավատա՞ս որ Հիսուս Քրիստոսը նույնն է, որ Նա ներկա է:

Դու ա՜ստմա ունես, դա հենց հիմա լքո՜ւմ է քեզ:

Ես ընդհանրապես նրան չէի նայել: Այստե՜ղ արի: Նայիր այստեղ: Հավատո՞ւմ ես որ սրտի հիվանդույթյունը կլքի քեզ: Ուրեմն դու բժշկված ես:

Քեզ մոտ նույնպես ա՜ստմա է: Մի՜ երկմտեք: Հավատո՞ւմ եք ամբողջ սրտով: Դու նույնպես, հավատո՞ւմ ես ամբողջ սրտով: Դու ոչ մի կարիք չունես վիրահատության, և դու նույնպես բժշկված ես: Դու կարող ես գնալ և ընթրել: Դու բժշկվա՜ծ ես: Օ՛, ինչպիսի հավատք:

Եվ դու նույնպես բժշկված ես, միայն հավատա՜, դա անցել է արդեն:

Դու նո՜ւյնպես վիրահատության կարիք չունես, քո ուռուցքը վերցվել է: Դու բժշկվա՜ծ ես:

Դու հավատո՞ւմ ես որ քո մեջքի հիվնդությունը բժշկված է: Ուրեմն գնա քո ճանապարհով և ուրախացիր:

Դուք բոլորդ, հավատո՞ւմ եք այժմ: Շնորհակա՞լ եք դուք, որ Հիսուս Քրիստոսն այդպիսի Զորավոր կերպով մեր միջավայրում հայտնում է Իրեն, որպես նույնը:

Գնացեք և փառք տվեք, Նա արե՜ց այդ, դուք բժշկված եք: Քանի՞սդ եք հավատում դրան, դուք ամբողջ ժողովում: Յուղ կա՞ Գաղաադում: Բժիշկ կա՞ այստեղ: Ներկա՞ է Նա, մեծ Բժիշկը: Մեծ բժիշկն այստեղ է հիմա: Դո՜ւք, այստեղ առջևում պատգարակներով, սայլակներով, ինչ էլ որ լինի, ես դա տեսնում եմ հիմա, հավատո՞ւմ ես դու որ Աստված ներկա է: Եթե ես կարոողանայի քեզ բժշկել, ապա ես կմոտենայի և կանեի այդ: Բայց ես հավատում եմ որ դու արդեն բժշկված ես, Հիսուս Քրիստոսն արդեն արե՜լ է այդ: Եվ եթե Նա հայտնի ինձ Իր Սուրբ Հոգով, ապա կնդունե՞ս դու այդ: Խնդրում եմ նայիր այստեղ: Ես սա չեմ ասում հանուն ինչ-որ մեկ լինելու, այլ ինչպես որ այն ժամանակ ասացի՜ն Պետրոսն ու Հովհաննեսը: Տենո՞ւմ եք, դա կատարվեց պարզապես:

Եվ դո՜ւ, քո վրա մահվան ստվե՜րն է: Ձեզ մոտ սրտային թրոմբ է: Եվ բժիշկները ոչինչ չեն կարողանում անել: Բայց Աստված կարո՜ղ է այդ անել: Հավատո՞ւմ ես դու, ընդունո՞ւմ ես դու այդ: Ընդունո՞ւմ ես դու քո բժշկությունը: Հիսուս Քրիստոսի անունով բժշկվա՜ծ եղիր: Դու բժշկվա՜ծ ես:

Եթե հավատաք որ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին այստե՜ղ է… Խավար ստվերը քեզ վրա էր, այն անհետացավ, դու բժշկվա՜ծ ես:

Դու նույնպես, որ շաքարային դիաբետ ունես, դու նո՜ւյնպես բժշկվա՜ծ ես: Հավատացե՜ք, Տերը ներկա է:

Եվ դուք բոլոր մնացածդ, վե՜ր կացեք ձեր պատգարակներից, վե՜ր կացեք ձեր հաշմանդամության սայլակներից, վե՜ր կացեք հավատքով, Աստծո Զորությունն այստեղ է: Հիսուս Քրիստոսը նույնն է: Դուք բժշկվա՜ծ եք, հավատացե՜ք դրան: Վարվե՜ք այդպես: Աստծո Զորությունը, Աստծո ներկայությունն այստեղ է:

Ամենակարող Աստված, ամեն բարի պարգև տվող, և հավիտենական կյանք, Դու այստեղ ես մեր մեջ: Իջիր այստեղ բոլորի վրա, որպեսզի նրանք բժշված և փրկվա՜ծ լինեն: Ես շնորհակալ եմ Քեզ դրա համար: Սատանա, դո՜ւ պարտված ես, լքի՜ր այս տարածքը, լքի՜ր բոլոր մարդկանց, Հիսուսը ներկա է: Սատանա, դու ոչ մի իրավունք չունես այս մարդկանց վրա, նրանք փրկագնված են, նրանք փրկված են, սատանա ես հրամայում եմ քեզ դո՜ւրս արի, և լքի՜ր բոլոր այս մարդկանց, և այս տարածքը: Եվ ես հրամայում  եմ, որ նրանք բոլորը բժշկված լինեն:

Հիսուս Քրիստոսի անունով, դու այնտեղ, պատգարակի վրա, վե՜ր կաց, դու այդտեղ վեր կաց; Նրանք կանգնում են, այո՜, վեր են կենում Տիրոջ անունով: Աստծո Զորությունը հզոր ձևով ներկա է:

 

Եղբայր Ֆրանկ.

Սիրելի եղբայրներ և քույրեր, թանկագին ընկերներ, մենք հենց նոր բժշկության ծառայություն ապրեցինք: Եվ ես ա՛յնքան շնորհակալ եմ Աստծուն, որ ես կարողացել եմ շատ բժշկության ծառայություններ վերապրել: Բայց թույլ տվեք որպեսզի սակավ խոսքերով վկայեմ, 1980 թվականի դեկտեմբերին, ես Աֆրիկական երկրներում էի, և վերջում Աֆրիկայում՝ Գանայում էի, Ակռա քաղաքում: Եվ ես այնտեղ մի շատ վատ հյուրանոցո՜ւմ պետք է գիշերեի, որովհետև ես ուշ էի եկել: Եվ ես 4 խայթոց էի ստացել «Ցեցե» կոչվող ճանճից, որի հեևանքով մալարիա է առաջանում: Եվ դեկտեմբերի կեսին ես վերադարձա՜ ճանապարհորդույթյունից: Եվ ինձ մոտ տրոպիկական մալարիա էր: Եվ ես անմիջապես բերվեցի հիվանդանոց: Եվ բժիշկներն արեցին ամենն ինչ կարող էին անել: Բայց հետո, 1981 թվականի հունվարի կեսին, երբ բժիշկների խումբը, երկուշաբթի օրը մտան իմ հիվանդասենյակը, այնտեղ էր պրոֆեսսոր Բեյքերը և ուրիշ էլի մի բժիշկ, և էլի երկու բուժքույր կային: Եվ երբ նրանք նայեցին պատասխա՜նն, ասացին, դա բժիշկ Բեյքերն էր ով ասաց. Մենք շատ ենք ցավում, բայց մենք այլևս ոչինչ չենք կարող անել, արյան բջիջները ոչնչացվել էին, 50 տոկոսից քիչ էին, մինչև 40 տոկոս էին հասնում, մենք այլևս ոչինչ չենք կարող անել, մենք պետք է հրաժեշտ տանք ձեզ: Իսկ հետո եկավ երեքշաբթին, և մեծ խումբ եկավ բժիշկների, և հետո նորի՜ց նայեցին պատասխա՜նը, և նորից նույն բանն ասացին, որ այլևս ոչինչ չենք կարող անել, շատ ենք ցավում, և գնացին: Եվ հետո եկավ չորեքշաբթին, երբ իմ կինը երեք րոպեի ընթացքում հրաժե՜շտ տվեց ինձ: Իսկ հետո եկավ հինգշաբթին, և երկու բուժքույր իմ մահճակալը տարան մահացողների սենյակը: Եվ աջից ու ձախից վարագույներ կային: Եվ աջ կողմում ինչ-որ մեկը կյանքի-մահվան պայքարի մեջ էր: Օ՛, Աստված իմ, ի՛նչպիսի խոսքեր էր օգտագործում այդ մարդը, դա նույնիսկ չի կարելի փոխանցել: Բայց ես այնտեղ պարկել էի, ես այնպես էի պարփակված Աստծո մեջ, որ ես ասացի. Թանկագին Տեր, ի՞նչպես եմ ես կանգնում Քո առջև: Եվ հաջորդ պահին ես վերցվեցի իմ մարմնից, և ես փառքի մեջ էի վերցվել: Եվ ես ապրեցի հափշտակությունը: Ես մի մեծ բազմություն տեսա սպիտակ հանդերձներով: Բոլորը երիտասարդ էին, բոլոր քույրերը երկար մազեր ունեին, որոնք կախված էին հետևից: Բոլոր եղբայրներն այնտեղ էին: Եվ հագուստները փայլում էին, նրանք ոչ միայն սպիտակ էին, այլ փայլում էին: Օ՛, ես կարող էի այդ ամենը նկարագրել և փոխանցել ձեզ: Սկզբում բոլորի հայացքներն ուղղված էին դեպի արևմուտք, իսկ հետո ուղղվեցին դեպի արևելք, իսկ հետո նրանք բոլորը նայեցին վերև: Եվ ահա, հաջորդ պահը մենք բոլորս վերցվեցինք երկրից, մենք հավաքված էինք օդերի մեջ և վեր էինք բարձրացած: Եվ այդպիսի բան դժվար է պատմելը, և ես շարունակում էի մի պահ վերև նայել: Եվ ես տեսա Նոր Երուսաղեմը, դա իմ կյանքի ամենամեծ օրն էր, հինգշաբթի օրը, հունվարի կեսին: Փառք լինի Տիրոջը դրա համար, որ ես ոչ միայն ապրել եմ բժշկության ծառայությունը, այլ որ ապրել եմ աստվածային բժշկությունը: Տիրո՜ջը լինի շնորհակալությունը, եղբայրներ և քույրեր, զորացեք, օրհնված եղեք, դո՜ւք՝ հիվանդներ, բժշկվա՜ծ եղեք Աստծո Զորությամբ, Գողգոթայում թափված թափված արյան միջոցով: Եվ մենք երգում ենք. Զորություն կա արյան մեջ, Զորություն կա արյան մեջ, և դուք բժշկվա՜ծ եք, դուք փրկվա՜ծ եք, դուք Հիսուս Քրիստոսի սեփականույթունն եք: Գոհացեք Աստծուց լիակատար փրկության համար, վերջին Պատգամի համար, այն բանի համար, ինչ Աստված արել է մեր ժամանակում: Եվ գոհությո՜ւն լինի Նրան այն բանի համար, ինչ դեռևս անելու է: Եվ մենք մեծ սպասումի մեջ ենք, և մենք կապրենք ամենն ինչ Աստված դեռևս անելու է: Թող փառավորվի՜ Նրա փառավոր անունը, Ամեն:  

Բովանդակություն