2023 Թ. Հոկտեմբեր 29, Կրեֆելդ, Կիրակի
Եղբայր Քելլեր.
Սիրելի եղբայրներ, սիրելի
քույրեր, ես սրտանց ողջունո՜ւմ եմ ձեզ բոլորիդ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Թող
որ դուք, ամբողջ աշխարհով մեկ, այսօր նո՜ւյնպես լսեք Աստծո Խոսքը: Մենք շնորհակալ ենք
Տիրոջը, որ արդեն ավելի քան 50 տարի է, որ կարողանում ենք այստեղ հավաքվել՝ Ցյո՜ւրիխում,
և կարողանում ենք լսե՜լ Աստծո Խոսքը: Տիրո՜ջը լինի փառքը, պատիվը և շնորհակալությունը:
Մենք ամեն անգամ տուն ենք վերադարձել օրհնված: Ես ներածական Խոսք եմ ուզում կարդալ,
Տիտոսի 2-րդ գլխից, 11-րդ Խոսքից: Տիտոս, 2-րդ գլուխ, 11 Խոսքից.
«11 Որովհետեւ Աստուծոյ շնորհքը երեւեցաւ. որ փրկարար է, ամեն մարդկանց համար.
12 Որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտութիւնը եւ աշխարհական ցանկութիւնները. եւ խոհեմութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ
ապրենք այս աշխարհումը.
13 Սպասելով
այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ
եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի յայտնութեանը,
14 Որ իր անձը մեզ համար տուաւ, որ մեզ ամեն անօրէնութիւնից
փրկէ, եւ սրբէ իրան համար յատուկ ժողովուրդ շինէ բարի գործերի նախանձաւոր։
15 Այդ բաները խօսիր եւ յորդորիր եւ յանդիմանիր բոլոր սաստկութիւնով. ոչ ով քեզ չանարգէ»:
Ի՛նչպիսի ճշմարիտ Խոսք,
Խոսք որը մեզ կյա՜նք է բերում: Փա՜ռք մեծ Աստծուն, Հիսուս Քրիստոսին, որին մենք սպասում
ենք: Ա՜յո, ում մենք սպասում ենք: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ շատ քիչ ժամանակ
է մնացել, և շուտով Նա մեզ Իր մոտ կվերցնի, և մենք կփառավորենք հավատարիմ Տիրոջը: Եկեք
միասին աղոթենք:
Հավատարիմ Տեր, մենք շնորհակալ
ենք Քեզ, և փառավորում ենք Քո Հիսուս անունը: Տեր Հիսուս, խոսի՜ր այսօր մեզ հետ, բացի՜ր
մեր ականջները, բացիր մեր սրտերը, որպեսզի Քո ճշմարիտ Խոսքը կարողանա պտուղ բերել:
Մենք շնորհակալ ենք Քեզ, հավատարիմ Տեր, որ գիտենք որ Դու շուտով վերադառնալու ես և
քոնիններին Քեզ մոտ ես վերձնելու: Հավատարի՜մ Տեր, պատրաստի՜ր մեզ բոլորիս այդ օրվա
համար, որպեսզի մենք բոլորս Քեզ հետ կարողանանք Քեզ մոտ գալ: Հավատարիմ Տեր, մենք շնորհակալ
ենք Քեզնից և փառավորում ենք Քո փառավոր անունը: Օրհնիր Տեր Հիսուս, օրհնի՜ր Քո ծառային՝
Ֆրանկ եղբորը: Եվ մենք նույնպես շնորհակալ ենք Տեր Հիսուս որ դու մեր մեջ ես գտնվում,
և այսօր Քեզ թող տրվի փառքը, պատիվը և երկրպագությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Եղբայր Ֆրանկ.
Թանկագին եղբայրներ և քույրեր՝
Տիրոջմով, ես նույնպես սրտանց ողջունում եմ ձեզ Ցյո՜ւրիխից: Մենք շնորհակալ ենք Տիրոջը
այն թանկագին Խոսքի համար, որը Քելլեր եղբայրը կարդած ներածական Խոսքում: Դա պարզապես
զորավոր է, թե ինչպես է Տերը խոսում մեզ հետ ուղիղ ձևով, և մենք Աստծո յուրաքանչյուր
Խոսք լրջությամբ ենք ընդունում, և գիտենք, որ դա մե՜զ է ուղղված: Եվ այսօր մենք կխոսենք
մի քանի բաների մասին: Եվ ես երկու հատված եմ նշել Աստվածաշնչից, որը կկարդանք, և դարձյալ
կանդրադառնանք ներածական Խոսքին: Թող ամենակարող Աստծո օրհնությունն իսկապես բոլորի
վրա լինի, ովքեր որ կլսեն և կհավատան, և ովքեր պատրաստ են հնազանդությամբ հետևելու
դրան, քանի որ հավատքն ու հնազանդությունը միասին են: Խնդրեմ Բորգ եղբայր:
—Մենք կարդում ենք Սոփոնյա
մարգարեից, 2-րդ գլուխ, 4-րդ Խոսքը: Սոփոնյա մարգարե, 2-րդ գլուխ, 4-րդ Խոսք.
«4 Որովհետեւ Գազան թողուած է լինելու,
եւ Ասկաղոնը՝ աւերակ, Ազովտոսին կէսօրին են
աքսորելու, եւ Ակկարոնը պիտի վարուի»:
—Ես միայն երկու հատված
եմ ընտրել Աստվածաշնչի շատ հատվածներից, որոնք խոսում են այն մասին, որ ԻսրաԷլը պետք
է հավաքվի և վերադառնա իր հայրենի երկիրը: Եվ դա չէ՞ որ տեղի է ունեցել, և մենք մեծ
ցավ ենք ապրում որ ամբողջ աշխարհը դեմ է ԻսրաԷլին: Բայց Աստված Աբրահամի, Իսահակի և
Հակոբի միջոցով դա այնպե՜ս է սահմանել, որ Հին Ուխտում փրկագնման պատմությունը հռչակվա՜ծ
լինի, իսկ Նոր Ուխտում այն գտնի իր իրականացումը: Իսկ այժմ ևս մեկ հատված կկարդանք
Աստվածաշնչից, որը վերաբերվում է ԻսրաԷլին: Խնդրեմ:
—Մենք կարդում եմ ԵզեկիԷլից,
11-րդ գլուխ, 17-րդ խոսքը: ԵզեկիԷլ 11 գլուխ, 17 Խոսքը.
«17 Սորա համար ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես ձեզ պէտք է հաւաքեմ ազգերի միջից, եւ պիտի ժողովեմ
ձեզ այն երկիրներից, ուր որ ցրվուած էք, եւ ձեզ պիտի տամ Իսրայէլի երկիրը»:
—Այդպես է գրված Աստծո Խոսքում:
ԻսրաԷլ ժողովուրդը ցրված էր, և նրան հետևում էին: Բայց պետք է գար ժամանակը, երբ ԻսրաԷլ
ժողովուրդը պետք է վերադարձվեր հայրենի հողը: Եվ դա տեղի ունեցավ մեր ժամանակում: 1948
թվականից ի վեր մենք նորից ունենք ԻսրաԷլ պետություն: Եվ ես չեմ ուզում հիմա սրան անդրադառնալ:
Սա պարզապես ցավալի է, ա՜յո, սա մեծ ցավ է, որ միլիարդներ են ծախսվում որպեսզի Պաղեստինը
կարողանա զենք ձեռք բերել, որով հարձակվելու է ԻսրաԷլի վրա: Եվ էլի տարբեր… Լինի դա
Ալքաիդան, և էլի… Մենք լսե՜լ ենք այդ մասին, և այլևս չեմ ուզում խոսել դրա մասին: Աստված
շուտով հոգ կտանի այն մասին, որ ԻսրաԷլը օրհնություն դառնա բոլոր ազգերի համար, այնպե՜ս
որ Տերն Իր թագավորական իշխանությունը պետք է սկսի ԻսրաԷլից: Այդպե՜ս է գրված այդ մասին,
և դրա վերաբերյալ մեծ թվով խոստումներ կան, որոնց մենք այժմ չենք անդրադառնա: Աստված
օրհնի մեզ բոլորիս: Եվ էլի հակիրճ երկու Խոսք Գրվածքից, խնդրեմ:
—Մենք կարդում ենք Տիտոսի
2-րդ գլխից, 11 և 12 Խոսքերը: Տիտոս 2-րդ գլուխ, 11 և 12 Խոսքեր.
«11 Որովհետեւ Աստուծոյ շնորհքը երեւեցաւ.
որ փրկարար է, ամեն մարդկանց համար.
12 Որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտութիւնը եւ աշխարհական ցանկութիւնները. եւ խոհեմութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ
ապրենք այս աշխարհումը»:
—Շնորհակալություն Տիրոջն
այսպիսի պարզ և ճշմարիտ Խոսքի համար: «Որովհետև
Աստծո փրկարար Շնորհը երևաց բոլոր մարդկանց», բայց ոչ բոլոր մարդիկ են ընդունում
Աստծո Շնորհալի հրավերը: Եվ դրա համար երկրորդ մասն ուղղված է միայն նրանց, ովքեր ընդունում
են Աստծո ողորմությունը, փրկագնումը, և այն ամենն ինչ կատարվեց մեզ համար Գողգոթայի
խաչի վրա: Եվ հա՜տկապես այն, որ Հիսուս Քրիստոսը որպես Աստծո Որդի քավություն Շնորհեց
Աստծո բոլոր զավակներին և դուստրերին, թափեց Իր արյունը, և մեզ թողություն շնորհեց,
հաշտությո՜ւն և փրկություն: Եվ այսպիսով, փրկությունը բոլորին երևաց, բայց միայն նրանք,
ովքեր ընդունում են Աստծո ողորմությունը, նրանք ուղղվում են, և նրանք ընդունում են
այն ամենն ինչ Տերն է ուզում մեզ ասել: Եվ նրանք հավատքով և հնազանդությամբ խոնարհվում
են Աստծո Խոսքի ներքո: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Եփեսացիների
4-րդ գլխից, 22-ից 24 Խոսքերը: Եփեսացիներ 4-րդ գլուխ, 22-ից 24 Խոսքեր: Կարդում եմ
22-րդ Խոսքը.
«22 Որ ձեզանից դուրս հանէք առաջի գնացքի պէս եղող հին մարդը որ խաբեբայութեան ցանկութիւնովն ապականուած
է»:
—Այս Խոսքն ուղղված է հավատացյալներին:
Այն որ մենք պետք է հանենք հին մարդուն: Մենք այս աշխարհում ծնվել ենք, ծնվել ենք մեղքի
մեջ, և առանձնացված ենք եղել Աստծուց: Եվ այդ պատճառով երբ վերստին ծնվում ենք և հավիտենական
կյանք ենք ստանում, մենք պետք է հանե՜նք հին մարդուն և հագնենք նոր մարդուն, ով արարված
է Աստծո սրբությունով և արդարությունով: Աստծո մոտ դա հնարավոր է, Նա կարող է մեղավորներին
դարձնել Աստծո զավակներ: Նա փրկում է կորածներին,
Նա ազատում է կապվածներին, Նա բժշկում է հիվանդներին, և դրա համար մենք շնորհակալ ենք
Նրան: Մենք ընդունում ենք այն ամենն ինչ Աստված Շնորհել է մեզ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի
մեջ: Խնդրեմ:
—Ես կարդում եմ 23 Խոսքը.
«23 Եւ ձեր մտքի հոգովը նորոգուէք»:
—Որպեսզի դուք, ձեր ներսի
խորքերում նորոքվեք: Ոչ այնպես որ նոր մարդուն հագնեք հնի վրայից, ինչպես նոր բաչկոնն
են հագնում հնի վրայից, այլ պետք է հինը հանել և մաքրվե՜լ ջրի ավազանում, որից հետո
հագնել նոր հագուստը, որը Տերն է մեզ Շնորհել: Աստծո մոտ դա հնարավոր է: Մենք կարող
ենք դա հավատքով ընդունել մեզ համար: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 24 Խոսքը.
«24 Եւ նոր
մարդին հագնէք՝ որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած
է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը»:
—Սա զորավոր Խոսք է: Եվ
այն կատարվո՜ւմ է մեր կյանքում, այն որ մենք պատված ենք Աստծո ողորմությամբ, և որ մենք
մեր կամքը դրել ենք Աստծո կամքի տակ, մեր սեփական կյանքը կարող ենք ընծայել Տիրոջը,
որպեսզի Տիրոջ կյանքը կարողանա դրսևորվել մեր միջոցով: Եվ ինչպես որ Պողոսն է գրել
այդ մասին. «Ոչ ոք այժմ իր համար չի ապրում»:
Եվ եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և մենք մեր ամբողջ սրտով շնորհակալ ենք
Աստծուն, որ սա ոչ միայն խոստում է, և որ սա ոչ միայն գրված է Աստծո Խոսքում, այլ այն
որ այն ամենն ինչ Աստված մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ Շնորհել է, դա կարող է աստվածային
իրականություն դառնալ, և արդեն իսկ մեծամասամբ դարձել է: Թող փառավորվի Տիրոջ անունը:
Խնդրեմ:
—Մենք կկարդանք Տիտոսից
2-րդ գլխի 13-րդ Խոսքը: Տիտոս 2-րդ գլուխ, 13 Խոսք.
«13 Սպասելով այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի
յայտնութեանը»:
—Շնորհակալություն Տիրոջը:
Այն ամենն ինչ կարդացել ենք, այն պետք է կատարվի մեր մեջ, և պետք է կատարվի մեր միջոցով:
Եվ այդ ժամանակ մենք սպասում ենք մեր Տիրոջ փառավոր հայտնությանը, որը Նա մեզ խոստացել
է, երբ ասաց. «Ես գնում եմ և ձեր համար տեղ
պատրաստեմ, և երբ վերադառնամ, ձեզ Ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի դուք այնտեղ լինեք, որտեղ
ես եմ»: Սիրելի եղբայրներ և քույրեր, Փրկիչը մեզ մո՜տ է եկել, որպեսզի մենք կարողանանք
Իր մոտ գնալ: Նա եկավ այս երկիր, և փրկագնեց մեզ, որպեսզի մենք որպես փրկագնվածներ
կարողանանք վերցվել Նրա փառքի մեջ: Տերը կվերադառնա և հափշտակությունը տեղի կունենա:
Եվ մենք ա՜յժմ ապրում ենք դուրս կանչվելու և Հարս-համայնքի պատրաստվելու վերջին հատվածում,
Փեսայի վերադարձին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի:
Այժմ մենք կանդրադառնանք երկրորդ մասին, և հատված կկարդանք Աստվածաշնչից, Հովհաննեսի
ավետարանից:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի
14-րդ գլխից, 12 Խոսքը: Հովհաննես 14 գլուխ, 12 Խոսք.
«12 …ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում
եմ, նա էլ կգործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կգործէ. որովհետեւ ես իմ Հօր մօտ
եմ գնում»:
—Ուղղակի զորավոր է: Եվ կրկնակի ձևով հաստատվել է. «ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը
այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կգործէ»: Այսօր, մենք կվերապրենք բժշկության
ծառայություն, որը Բրանհամ եղբայրն այդ նույնը վերապրել է: Եվ Տերն արել է նույն բաները,
երբ Նա երկրի վրա է եղել: Եվ եղբայրներ և քույրեր, սա պարզապես անհրաժեշտ է, որպեսզի
նաև այնտեղ հնարավոր լինի Աստվածաշնչից հատվածներ կարդալ: Եվ եկեք մենք անմիջապես կարդանք
հաջորդը, որը նույնպես դրան է վերաբերվում:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի
5-րդ գլխից, 19-րդ Խոսքը: Հովհաննես 5-րդ գլուխ, 19 Խոսք.
«19 Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չտեսնէ
Հօրն անելիս. որովհետեւ ինչ որ նա անում է, հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում»:
—Եվ այստեղ նունյպես մենք
կրկնակի հաստատում ունենք. «Ճշմարիտ ճշմարիտ
ասում եմ ձեզ»: Եվ այս պարագայում մենք պետք է շատ ուշադիր լսենք թե Նա ի՞նչ է
ասում, և թե Նա ի՞նչ նկատի ունի: Ո՜չ թե Նա, որպես մարդու որդի, ոչ թե Նա, ով այստեղ
քայլեց երկրի վրա, ո՜չ, դա Նա չէր, այլ Աստվա՜ծ էր Նրա միջոցով և կատարում ա՜յն, ինչը
տեղի էր ունենում այն ժամանակ: Եղբայրներ և քույրեր, սա պարզապես ա՛յնքան կարևոր է, որ նույնիսկ Բրանհամ
եղբայրը Աստվածաշնչից այս երկու հատվածները ա՛յնքան հաճախ կրկնում էր, որ ես կուզեի
պարզապես հաշվել այդ: Նորից ու նորից էր նա ասում այդ. «Ո՜չ թե ես եմ անում այդ
գործերը, այլ Տերն է անում այն նույն գործերը, որն անում էր այն ժամանակ»: Եվ այդպիսով,
մենք վստահություն ունենք, որ դա ոչ թե Վիլլիամ Բրանհամն էր, ով բժշկում էր հիվանդներին,
փրկում մեղավորներին, հարություն տալիս մեռելներին, այլ դա մեր Տերն էր՝ մեր Փրկիչը,
Նա մեր ժամանակում անում էր նույն բաներն ինչ անում էր այն ժամանակ: Որպես մարդու որդի,
մեր Տերը մարգարեն էր, ինչպես որ Մովսեսն էր որպես մարգարե կանխասե՜լ այդ, և որպես
մարգարե նրան հայտնվել էր թե ինչ պետք է կատարվեր, իսկ հետո նա կարողացավ ասել այդ,
և դա կատարվեց: Եվ մեր Տերը դրա համար կարողացավ ասել այս. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Որդին
իրանից կարող չէ ոչինչ անել, այլ Հայրն է անում Նրա միջոցով»: Նույնը նաև Բրանհամ
եղբոր հետ էր, նա ոչ ոքի ինքն իրենից չէր կարող ասել, թե ո՞վ է նա, ի՞նչ հիվանդություն
ունի, և թե ո՞րտեղից է նա եկել, ինքն իրենից նա ոչ ոքի ոչինչ չէր կարող ասել: Ճիշտ
այդպես էլ ես և դու ոչ ոքի ոչինչ չենք կարող ասել: Բայց հետո, այդ լույսը գալիս էր և Բրանհամ եղբայրը
կարողանում էր խոսել: Լո՜ւյսը նրա գլխավերևում, հունվարին, 1955 թվականին իջավ: Այդ
լույսն իջնում էր ամեն բժշկության ծառայության ժամանակ, և այն գտնվում էր այն մարդու
գլխավերևում, ում համար Բրանհամ եղբայրը պետք է աղոթե՜ր, և նրան բացվո՜ւմ էր թե ո՞վ
է այդ մարդը: Եղբայրներ և քույրեր, ես բավականին
հաճախ նրա ժողովներին վերապրել եմ այդ, որպես վկա և ականատես: Եվ ես այսօր ուրախանում
եմ, որ ամբողջ աշխարհում բոլոր եղբայրներն ու քույրերը, կարող են տեսնել և լսել թե
ի՞նչպես է Աստված դրսևորե՜լ Իրեն մեր ժամանակում, և հա՜տկապես այնպես, ինչպես այն ժամանակ,
երբ մեր Տերը քայլում էր երկրի վրա: Քանի որ այսպես է գրված. «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»[Եբրայեցիներ
3.8]: Այն ինչ Նա արել է երեկ, նույնը Նա կարող է անել այսօր: Մենք շնորհակալ ենք Աստծուն,
որ դա մենք անձամբ կարո՜ղ ենք վերապրել, այն ինչ Աստված արել է մեր ժամանակում: Օրհնվա՜ծ
եղեք, երբ մենք այժմ կլսե՜նք բժշկության ծառայությունը, կապվա՜ծ եղեք Աստծո հետ, շնորհակա՜լ
եղեք որ այդ ամենը կատարվել է: Օրհնված եղեք Հիսուսի սուրբ անունով: ԱլելուՅահ:
«Միավորված մեկ Գլխի ներքո» 26.03.1958
Միդլթաուն, Օհայո,
Վիլլիամ Մարրիոն Բրանհամ
Ամե՜ն: Ես ուզում
եմ որ դուք միավորված լինեք կենդանի Աստծո Զորության ներքո, և որպեսզի դուք Աստծո յուրաքանչյուր
Խոսքին ասեք. Ամեն: Ես հավատում եմ, որ Աստված բժշկության ծառայության մեջ ա՜յնպես
կարող է վկայել, որ դուք երբեք չեք տեսել: Տիրոջ ներկայությունն այստեղ է, թագավորն
այստեղ է գտնվում: Ձեզնից շատերը հարանվանական քարոզիչներ են, դուք քամահրանքով եք նայում նրանց, ովքեր գոռում
և ուրախանում են, դուք նույն գաղափարն ունեք,
որն ուներ Բաղաամը: Դուք ասում եք, որ այսինչ հիսունական քարոզիչը այնինչ քարոզիչի
կնոջ հետ է եղել: Ա՜յո, բայց ձեր արարքները թերթերը թագցրել են: Դուք գիտե՞ք որ որոշների
մեղքերն այստե՜ղ են բացահայտվում, իսկ ոմանցն այնտեղ: Այն ամենն ինչ ես ուզում եմ,
դա Սուրբ Հոգու միաբանող Զորությունն է, մնացածը կարող եք վերցնել:
Ինչպես որ մի երգի հեղինակ ասել է.
Սա բժշկող Զորությունն է Հիսուսի անունով,
Բոլոր հրեշտակները թող խոնարհվեն և երկրպագեն,
Բերե՜ք արքայական թագը,
և թագադրեք Նրան որպես Տեր բոլորի վրա:
Միավորված մեկ
Գլխի ներքո, մեկ նպատակ՝ Աստծո արքայությունը: Օ՛, ո՛րքան փառավոր է, որքան եմ սիրում
տեսնե՜լ Նրան: Նրա Զորությունն այստեղ է հիմա: Ես այսօր նույնիսկ աղոթքի շարք չեմ կանչելու:
Աստվա՜ծ կկանչի ձեզ այս հարթակից: Ես հավատում որ թագավորն այստեղ է: Բաղաամը նայում
էր բարոյականությանը: Նա չկարողացավ տեսնել այդ պղնձե օձին և կոտրված Ժայռը: Ահա թե
ինչ է կատարվում այսօր եկեղեցիների հետ, նրանք սրտով ու ականջով անթլպատ են: Նրանք
չեն տեսնում որ Քրիստոսն ունի Իր համայնքը, որտեղ Աստված գործո՜ւմ է գերբնական հրաշքներով:
Քրիստոսը՝ եկեղեցու գլուխը, Նա ուզում է որ մենք միավորվենք որպես մեկ սիրտ և մեկ հոգի:
Միևնույն է թե որտեղից եք դուք եկել, մեթոդիստներ, բաբտիստներ, երիցականներ և հիսունականներ,
մենք պետք է միավորվենք մեկ թագավորի ներքո՝ Հիսուս Քրիստոսի: Դո՜ւք, երիցականներ,
մենոնիտներ, և ով էլ որ լինեք, եկե՜ք, Հիսուս Քրիստոսն այստեղ է: Թող որ Նա հայտնի՜
Ինքն Իրեն, և ապացուցի որ ես ճշմարտությո՜ւնն եմ խոսել: Ձեզնից քանի՞սն են այստեղ հիվանդ,
և աղոթքի կարիք ունեն, ձե՜ռք բարձրացրեք: Հավատացե՜ք որ Հիսուսը որ մեխերով մեխվեց,
Նրա Հոգին այստեղ է, ներս թողեք նրան ձեր սրտերի մեջ, քանի որ Նա թագավոր է, մի՜ լսեք թե ինչ է ասում էպիսկոպոսը, այլ լսեք թե ինչ է ասում թագավորը, հավատացեք Նրա
Խոսքին: Նա նույն թագավորն է որ քայլում էր Գալիլեայում: Հրեաները մոտեցան Նրան և ասացին.
Դու թագավո՞ր ես, իսկ Նա ասաց. Այդ դո՜ւք եք ասում որ ես թագավոր եմ:
Եկեք այս կողմից
սկսենք: Դո՜ւք, հիվանդներ, հավատո՞ւմ եք դուք Աստծուն: Դուք հավատո՞ւմ եք որ Հիսուսը
մեռելներից հարություն է առել: Հավատո՞ւմ եք դուք Աստծուն: Հավատում եք որ ես Նրան
եմ ներկայացնում, որպես Նրա ծառան, ինչպես որ ուրիշ քարոզիչներն են անում: Թեև ես որևէ կրթություն չունեմ, և հասարակ մա՜րդ եմ, բայց
ես կարդացել եմ նրա Գիրքը: Բայց եթե նույնիսկ Նրա գիրքը կարդացած չլինեի, ես շատ լավ
եմ ճանաչում Գրքի Հեղինակին: Դա է կարևորը: Եվ Նա կբացահայտի Իր Գիրքը:
Տիկի՜ն, դու
որ այդտեղ նստած ես, եթե դու հավատում ես, որ դու կբժշկվես, և այդ կանացի հիվանդությունը
քեզ այլևս չի խանգարելու: Քո ամուսինը նստած է հենց քո հետևում, ես չգիտեմ ձեզ և երբեք
ձեզ չեմ տեսել: Քո ամուսինը ստամոքսի խնդիր ունի, եթե դա ճիշտ է երկուսդ էլ բարձրացրեք
ձեր ձեռքերը: Օ՛, թագավորն այստեղ է: Նա ասաց. Այն գործերը որոնք որ Ես եմ անում, դուք
նույնպես կանեք:
Ի՞նչ է այս
մյուս կողմում: Դուք հավատո՞ւմ եք, այդտե՜ղ պատշգամբում, հավա՜տք ունեցեք առ Աստված:
Ի՞նչ է պատահել
այս տղամարդուն, ով նստած է վերնաշապիկի օձիքը բաց, հենց այստեղ՝ շարքում։ Դու գլուխդ
խոնարհել էիր աղոթքի համար: Մենք ուզում ենք տենել թե Աստված կհայտնի՞ ինչ-որ բան:
Դու եղիր դատավորը:
Դու աղոթում
ես քո քթի համար, քո քթի մեջ գոյացություններ կան: Եթե դա ճիշտ է թափահարիր քո ձեռքը:
Դու բժշկվա՜ծ ես Տիրոջ անունով:
Իսկ դո՞ւ պարոն,
որ նստած ես նրա կողքին, այստեղ՝ երկրորդ շարքում: Դու քո համար չէ որ աղոթքի կարիք
ունես, դու ուրիշի համար ես աղոթք ուզում: Այդ մարդը այստեղ չի: Հավատո՞ւմ ես որ Աստված
կարող է հայտնել թե ով է այդ մարդը:
Դու դիպար Տիրոջը:
Դու աղոթում էիր քո կնոջ համար, նա արյան բարձր ճնշում ունի: Եթե դա ճիշտ է բարձրացրո՜ւ
քո ձեռքը:
Հավատացե՜ք:
Եթե դոք կարողանաք հավատալ, դուք կարող եք ստանալ այն, ինչի համար խնդրում եք:
Օ՛, ինչ հրաշալի
է: Որտեղ որ գտնվում եք, սկսեք հավատալ: Թագավորն այստեղ է: Ես կարող եմ խոսել միայն
այն, ինչ Աստծո Հոգին ցույց է տալիս: Հիսուսն ասաց. «Եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես»: Տեսնում եք, կինը դիպավ Նրա հանդերձին
և բժշկվեց: Նա նրան նկատեց, Նա նրան տեսավ այնտեղ, և ասաց թե ինչ ուներ նա և որ նա
բժշկված էր: Աստվածաշունչն ասում է, որ Նա նույնն է: Եթե միայն դու կարողանաս հավատալ,
Նա մեծ «ԵՍ ԵՄ»-ն Է:
Այնտեղ մի տղամարդ
կա, նա հիմա քորում է ականջը: Ի՞նչի մասին ես դու մտածում, հավատո՞ւմ ես որ ես Նրա
ծառան եմ: Լույսը քո վրա է: Կհավատա՞ս եթե Աստված հայտնի քո խնդիրները: Այնտեղ կողքից
մեկը բղավում է, որ նա դժվար է լսում: Նա չի՜ մնալու այդպիսին: Նա ոչ միայն դժվար է
լսում, այլ նա նաև աստմա ունի: Եվ դրանից քո սիրտը սկսում է թրթռալ: Դու այս քաղաքից
չես, ո՜չ, դու այստեղից չես, այլ ուրիշ քաղաքից ես: Հավատո՞ւմ ես դու, որ Աստված քեզ
ուրախ կդարձնի: Հավատո՞ւմ ես որ Աստված քեզ կբժշկի: Արի այստեղ խնդրում եմ: Խոնարհեք
ձեր գլուխները: Այս մարդն ասում է որ հավատո՜ւմ է, որ Հիսուսն այսօր էլ նույն Զորություն
ունի, ինչպես այն ժամանակ, երբ Նա այստեղ երկրի վրա էր: Եկեք աղոթենք:
Հավիտենական
օրհնյալ Աստված, մենք չենք խնդրում հրաշք, այլ խնդրում ենք ողորմություն և գթություն:
Ողորմություն տուր այս տղամարդուն: Հեռացրու թշնամուն նրանից, և վռնդիր չար ոգուն և
վերադարձրու նրան լսողությունը:
Ո՞րքան ժամանակ
է որ այդ վիճակում եք: Մարդն ասում է. Մեկ ու կես տարի է:
Այսպիսով, այժմ
քեզ օգնություն տրվեց, ամեն բան կարգին է: Դու կարող ես վերադառնալ Ֆրանկլին Օհայո:
Պարոն Վեսլի Միլլեր՝ դա քո անունն է, քո աստման հեռացա՜վ քեզանից, և դու վերագտա՜ր
քո լսողույթյունը: Նա կարողանում է լսե՜լ իմ շշուկը: Օ՛, դա որքա՞ն հրաշալի է:
Իսկ ի՞նչ ես
մտածում դու, որ նստած ես նրա կողքին: Ա՜յո: Քո մոտ երիկամների խնդիր է, նաև սրտի խնդիր:
Դու նույնպես Ֆրանկլինից ես: Տիկին Բեյքեր, կանգնե՜ք ձեր ոտքերի վրա, դուք բժշկվա՜ծ
եք Տեր Հիսուսի անունով:
Եթե միայն կարողանաք
հավատալ, ապա ամեն բան հնարավոր կլինի:
Հավատո՞ւմ եք
դուք: Հավա՜տք ունեցեք առ Աստված: Նա այստեղ է, Նա սքանչելի է, Նա մեծ է և զորավոր:
Ես այնտեղ վերջում
մի կին եմ տեսնում, թաշկինակը բարձրացրած: Լո՜ւյսը նրա գլխավերևում է: Քեզ մոտ հաստ
աղիքի խնդիր կա: Դու նույնպես այս քաղաքից չես, դու Հեմիլթոն Օհայոից ես: Քո անունը
տիկին Հենդերսոն է: Տո՜ւն վերադարձիր և բժշկված եղիր, Հիսուս Քրիստոսի անունով: Փա՜ռք
Տիրոջը:
Իսկ դո՞ւ ինչ
ես մտածում տիկին, դու որ նստած ես նրա ետևում, որ մաքրում ես քո արցունքները: Դու
նույնպես հպվել ես Տիրոջը: Հավատո՞ւմ ես որ այն խնդիրը որն ունեիր ստամոքսի հետ կապված,
որ դու բժշկված ես: Ստացի՜ր այդ, Հիսուս Քրիստոսը քեզ բժշկել է:
Եթե միայն կարողանաս
հավատալ: (Մարկոս 9.23)
Իսկ դո՞ւ ինչ
ես մտածում: Քեզ մոտ նույնպես սրտի հետ կապված խնդիր կա: Դուք Լիսբոն Օհայոից եք, քո
անունը Մարիյա է: Եթե դու կարողանաս հավատալ, ապա դու բժշկված տուն կվերադառնաս: Կանգնի՜ր,
օ՛, փա՜ռք Տիրոջը:
Այս կնոջ մոտ,
ով նստած է այստեղ, ձեզ մոտ նյարդային հիվանդություն է: Հավատո՞ւմ ես որ Աստված քեզ
կբժշկի: Դրեք ձեր ձեռքը ձեր կողքին նստած կնոջ վրա, նրա մոտ շաքարային դիաբետ է: Եվ
նրա կողքին նստած կինը նույնպես, քեզ մոտ երիկամների խնդիր է, և դու որ նյարդային խնդիր ունես: Հավատո՞ւմ եք դուք երեքդ, որ Աստված
ձեզ բժշկել է, ԱլելուՅահ: Թագավորն այստեղ է, նույն Հիսուս թագավորը:
Այնտեղ շատ
հեռու, մի քանի շարք այն կողմ նստած է մի տիկին, 3-րդ շարքը միջանցքի կողմից, երկու
սևամորթ կանաց միջև: Տիկի՜ն, քեզ մոտ գրիպ է, և սևամորթ կինը քո կողքին, նրա մոտ երակների
լայնացում է: Հավատո՞ւմ եք որ Տերը բժշկում է: Եթե հավատաս կարող ես ստանալ դա: Նաև
քո կողքի սևամորթ կինը, նրա մոտ ստամոքսի խնդիր է: Եթե հավատաք, կարող եք ստանալ այդ:
Ես խնդրում եմ որ բոլորդ, ովքեր այստեղ եք, հավատաք: Մենք միավորված ենք Հիսուս Քրիստոսի
մեծ թագավորության ներքո: Քրիստոսն այստե՜ղ է: Ով Աստված իմ, ձեր սրտերում որոշակի
սնահավատություն և երկմտություն կա: Քանի՞սդ եք այսօր, որ ուզում եք ձեր սիրտն ամբողջովին
Քրիստոսին նվիրել և Նրա հետ միավորված լինել: Ամեն: Քանի՞սն են ուզում որ աշխարհը,
երկմտանքը և մեղքը դուրս գան ձեր սրտերից, բոլոր հարանվանությունները և ամենն ինչ այնտեղ
է: Շնորհակալություն կենդանի Աստծուն: Ոտքի՜ կանգնեք խնդրում եմ:
Մեկ րոպե, ես
ինչ-որ բան տեսա: Տիկին, դու որ կանգնեցիր, հավատո՞ւմ ես որ ես Աստծո մարգարե եմ: Դու
քո կողքի հետ խնդիր ունես, քո ամուսինն այստեղ պարկած է պատգարակի վրա, դա քաղցկեղ
է, եթե այդպես պարկած մնաս այն կսպանի քեզ: Եթե հավատում ես իմ խոսքին, որպես Աստծո
մարգարեի խոսք, ապա վե՜ր կաց, վերձրու մահիճդ և տո՜ւն վերադարձիր: Նա կանգնում է, ամեն
բան կարգին է: Դուք բոլորդ, մենք միավորված ենք Հիսուս Քրիստոսի ներքո, կենդանի Աստծո Զորության ներքո: Կանգնե՜ք ձեր ոտքերի
վրա և փա՜ռք տվեք Աստծուն, ԱլելուՅահ: Հիսուս Քրիստոսն այստե՜ղ է:
Եղբայր Ֆրանկ.
Այո՜, սիրելի եղբայրներ և քույրեր, ա՜յժմ մենք տեսանք և լսեցինք մի կարճ բժշկության ծառայություն: Երբեմն Բրանհամ եղբայրն աղոթում էր 15-ից 20 հոգու համար, և դրանք ամենահզոր բժշկության ծառայություններն էին, որոնք ես վերապրել եմ: Եվ մենք շնորհակալ ենք Աստծուն, որ կան ձայնագրություններ, և որ մենք ո՜չ միայն խոսում ենք դրա մասին, այլ որ կարող ենք ցույց տալ թե ինչպես է այն տեղի ունեցել մեր ժամանակում: Եվ մենք մոտենում ենք գլխավոր կետին, այն որ Բրանհամ եղբայրն ուղարկվել էր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ, և ա՜յն, որ նա ուղիղ հանձնարարություն էր ստացել բերելու բնօրինակ Խոսքն այնպե՜ս, ինչպես որ սկզբում էր, երբ հիմնադրվեց նորկտակարանյան համայնքը: Բրանհամ եղբայրը ո՜չ միայն Աստծուց բժշկության ծառայություն էր ստացել, այլ որ բերի Խոսքը, Աստծո փրկության Լո՜ւրը, որը պետք է քարոզվի բոլոր ժողովուրդներին և լեզուներին, քանի որ այդպես է գրված Մատթեոսի 24-րդ գլխում, 14-րդ Խոսքում, ա՜յն որ այս փրկության Պատգամը, այս սկզբնական Ավետարանը, պետք է քարոզվի բոլոր ազգերին որպես վկայություն: Եվ Աստված հռչակեց սկզբնական Ավետարանն այնպես, ինչպես հռչակվել է սկզբում: Եվ ով կարդում է Գործք Առաքելոցը տեսնում է, որ Աստված այն շարունակել է հաստատելը: Եվ ով կարդում է, թե Տերն ինչպես է ուղարկել 12 առաքյալներին և նրանց լիազորություն տվել… Կարդացեք այդ Մատթեոսի 10-րդ գլխում… Եվ թե հետո ինչպես է կանչել 70-ին և նրանց իշխանություն տվել: Եվ մեր ժամանակում Աստված իսկապես կանչեց Բրանհամ եղբորը, և աստվածային ձևով լիազորեց նրան, և ինչ հռչակվել էր Աստվածաշնչում, այն կատարվեց մեր ժամանակում: Եվ ես շնորհակալ եմ Տիրոջը բոլոր նրանց համար, ովքեր կարողացել են հավատալ որ Բրանհամ եղբայրն Աստծո՜ւց էր ուղարկվել, Քրիստոսի երկրորդ գալուսից առաջ, որը շատ, շատ մոտ է: Եվ որ Խոսքի այն Պատգամը, որը նրա՜ն էր տրվել, այն Շնորհով տարածվում է ամբողջ աշխարհով մեկ: Եվ դրա մասին մենք դարձյալ կխոսենք: Ես ի սրտե շնորհակալ եմ Աստծուն, որ երբ ես առաջին անգամ լսեցի Աստծո մարդուն, և ներեցեք եթե ես կրկնվում եմ, և այն բանից հետո, երբ ես լսեցի Բրանհամ եղբորը և տեսա՜ թե Աստված ինչ է անում, ես սրտանց ցանկացա սեղմե՜լ այդ Աստծո մարդու ձեռքը: Եվ ես արդեն վկայել եմ այն մասին, այն երկուշաբթին, օգոստոսը, 1955 թվականին, մինչև ժամը 8-ը ես հյուրանոցում էի, որպեսզի ողջունեմ Աստծո մարդուն: Եվ ես կանգնած էի ընդունարանի առջև, և ինձ ասվեց որ այդ խումբը հենց հիմա դուրս են գալիս: Եվ Բրանհամ եղբայրն ու էլի ուրիշ եղբայրներ կային իր հետ, և նա կարճ կանգ է առնում իմ դիմաց և ասում. Դու Ավետարանի քարոզիչ ես: Հտետո նա թեքվում է դեպի ձախ և ասում. Քո կինն այնտեղ կագնած է ուղեբեռով: Եվ դա նրանից ամենաքիչը 10 մետր էր հետո: Աստված՝ Տե՜րը, ինձ ցույց տվեց մեր առաջին ողջույնի ժամանակ, որ իմ առջև մարգարե է կանգնած , ով ինձ ձեռք է մեկնում, և ում հետ ես խոսում եմ: Եվ այդպիսով Աստված օգտագործեց 10 տարիները, որտեղ ես անցկացրեցի Բրանհամ եղբոր հետ: Եվ ես կարող եմ ասել, որ ես կապ եմ ունեցել Աստծո հետ և այն ծառայության հետ, որն Աստված է տվել մեզ: Ես նաև գրավոր եմ վկայել այդ մասին, պարզ և հակիրճ, թե ինչպես տեղի ունեցավ այդ ամենը: Օրհնված եղեք, և հա՜տկապես բոլոր ծառայող եղբայրները: Ես խնդրում եմ Աստծուն, որ այլևս ոչ մի թյուրիմացություն չլինի, որ բոլոր ծառայող եղբայրները կարողանան հասկանալ, որ այս ժամանակում երկու աստվածային կոչում է եղել, այն որ Բրանհամ եղբայրը կանչվել էր բերելու Պատգամը, և որ Ֆրանկ եղբայրը կանչվել է Պատգամը տանելու ամբողջ աշխարհով մեկ: Դա Բրանհամ եղբայրը անձամբ շեշտել է, և ասել. Ո՜չ թե ես եմ նախորդելու Քրիստոսի երկրորդ գալուստին, այլ այն Պատգամը, որը Տերն ինձ է տվել, այն պետք է նախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին: Եվ դա ես պարզապես պետք է ասեմ ձեզ. 1966 թվականի ապրիլի 11-ին, թաղումից 1 ժամ անց, երբ ես հյուրանոցում մտա իմ սենյակը, դա տեղի ունեցավ: Ես նոր էի մտել սենյակ, և իմ առջևում բազկաթոռն էր, որի վրա ես ուզում էի նստել, և հետո այս Խոսքերը. «Ա՜յժմ եկել է քո ժամանակը, գնալու քաղաքից քաղաք, քարոզելու Խոսքը և բերելու Պատգամը, և բաժանելու ամբարված կերակուրը»: Սիրելի եղբայրներ, ես այժմ պաշտոնապես կնշեմ. Բրանհամ եղբայրը կատարեց իր ծառայությունը, ես կատարեցի իմ ծառայությունը, և այստեղ ամփոփում՝ Ես փոխանցել եմ ա՜յն, ինչ Աստծուց տրվել է ինձ Բրանհամ եղբոր ծառայության միջոցով: Եվ նույն կերպ դուք, որպես ծառայող եղբայրներ, ա՜յժմ պետք է փոխանցեք այն, ինչ Աստված էր ինձ տվել, որպեսզի մենք բոլորս հասնենք հավատքի միությանը: Որպեսզի մենք Խոսքի հետ ներդաշնակ լինենք: Որ յուրաքանչյուր եղբայր չբերի, կամ չքարոզի իր սեփական ուսմունքը, այլ որ բոլորն ունենան նույն վարդապետությունը, որպեսզի մենք 100 տոկոսով ներդաշնակության մեջ լինենք Աստծո և Աստծո Խոսքի հետ: Աստված այդ ամենն այդպես առաջնորդեց: Եվ այն ինչ վերաբերվում է հեռարձակմանը, երբ դուք լսում եք այն, հետո կարող եք շարունակել փոխանցելը, և խորանալ դրանց մեջ, և շնորհակալություն հայտնել Աստծուն որ Նա ուղարկել է Իր ծառային և մարգարեին: Եվ թույլ տվեք սա նույնպես ասել, ինչպես որ նոր Կտակարանն սկսվում է այն բանից, կարող եք կարդալ դա Մարկոսի 1-ին գլխում, որ փրկության Ավետարանը վերցրել է իր սկիզբը, ինչպես որ գրված է Եսայաի մարգերեի Գրքում, այնպես էլ կարդում ենք Մարկոսի 1-ին գլխում: Ճիշտ նույն կերպ մենք կարող ենք ասել, որ ա՜յժմ, Աստծո փրկագնման Լո՜ւրը հասնում է իր ավարտին: Եվ վերցրեք այս խոստումը Մաղաքիայի մարգարեությունից, որը Տերը հաստատել է Մատթեոսի 17-րդ գլխում. «Ահա կուղարկեմ ձեզ Եղիա մարգարեին»: Այն սկսում է այն բանից, որ ուղարկվում է խոստացված մարգարեն, և վերջանում է խոստացված մարգարեի Պատգամով: ԱլելուՅահ: Թող օրհնվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը: Այո՜, օրհնյալ լինի մեր Աստվածը, որ մենք առաջնորդվել ենք Աստծո փրկագնման ծրագրի մեջ, ա՜յնպես ենք ստացել, որ կարծես մենք նստած ենք մեր Տիրոջ ոտքերի մոտ, և լսում ենք բոլոր Աստվածաշնչյան հատվածները մեր Տիրոջ շուրթերից: Եվ այսպիսով, սիրելի ծառայող եղբայրներ, օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնությունով: Եվ այժմ նորից մի միտք է գալիս ինձ մոտ, հարցը կայանում է նրանում, թե ի՞նչ կարելի է ասել այն ծառայությունների համար, որ Տերը հաստատել է համայնքում, առաքյալներ, մարգարեներ, հովիվներ, ուսուցիչներ և ավետարանիչներ: Դրանք ծառայություններ են որոնք տեղական համայնքի համար են, իսկ այստեղ հարցը գնում է Աստծո համընդհանուր գործի ծառայության մասին, Աստծո արքայության համար, ո՜չ միայն տեղական համայնքի: Բայց Տեր Աստված հոգ է տարել այն բանի համար, որ մնացորդը որը Տերը խոստացել է, Շնորհով անձամբ կարողանանք վերապրել: Հավատացե՜ք յուրաքանչյուր Խոսքին, մասնակի՜ց եղեք, հավատացեք սրտով, և այդ ժամանակ մենք միասին կապրենք մեր պատրաստությունը, իսկ հետո հափշտակություն: Փառք լինի մեր Աստծուն, Հիսուսի սուրբ անունով, Ամեն: