Լսել

2023-09-24 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 թ. Սեպտեմբեր 24, Կրեֆելդ, Կիրակի

Եղբայր Բաումգարտներ.

Թանկագին եղբայրներ և քույրեր, ես ողջունում եմ բոլորին Ցյուրիխից այս ծառայության մեջ՝ Ֆրանկ եղբոր հետ, ողջունո՜ւմ եմ բոլոր եղբայրներին և քույրերին մեր թանկագին Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով: Տիրո՜ջը լինի փառքը, պատիվը և գոհությունը, որ մենք դեռևս ապրում ենք Շնորհքի ժամանակաշրջանում: 90-րդ Սաղմոսում գրված է. «…Որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք»։ (Սաղմոս. 90.12)

 Եվ մարդը կարող է շատ հանկարծակի վերցվե՜լ այս կյանքից: Ա՜յդպես պատահեց նաև մեր եղբոր՝ Բիլլի Մարտինի հետ: Նա 57 տարեկան էր, նա գնաց հավիտենություն: Նա պատրա՜ստ էր կանգնելու Տիրոջ առջև և տեսնելու ա՜յն, ինչին հավատում էր: Բիլլին գիտեր որ իր Փրկիչը կենդանի է, քանի որ նրա վերջին խոսքերը… Նա բարձրաձայն բացականչեց. Հիսուսը հաղթո՜ղ է, Հիսուսը կենդանի՜ է:

Ժամանակների նշաններից մենք տեսնո՜ւմ ենք որ մեզ քի՜չ ժամանակ է մնացել: Երկինքն ու երկիրը կանցնե՜ն, բայց Տիրոջ Խոսքը կմնա՜ հավիտյան: Ի՛նչպիսի Շնորհ է, որ այս չար և ունայն ժամանակում մենք ապաստարա՜ն ունե՜նք Աստծո մեջ, քանի որ Նա մեր ծածկոցն է, Նա մեր վահանն է, և Նրա Խոսքի՜ն ենք մենք սպասում և սիրո՜ւմ ենք Նրա Խոսքը, և քանի որ հենց Նա՜ է Խոսքը: Մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ Նա կանչե՜լ է Ֆրանկ եղբորը, և հանձնարարել Աստծո Խոսքը ամբողջ աշխարհին քարոզելու այնպե՜ս, ինչպես որ Գրված է: Եվ այսօր նույնպես մենք Աստծո Խոսքը պետք է լսե՜նք կանչված շուրթերից, և հաստատվե՜նք մեր հավատքի մեջ: Այսօր բոլոր կույսերը լսո՜ւմ են Փեսայի վերջին կանչը, և գնում են Փեսայի ձայնի հետևից:

Նախքան որ կաղոթենք ուզում եմ կարդալ Փիլիպեցիների 3-րդ գլխից: Փիլիպեցիներ 3-րդ գլուխ, 10-ից 22-րդ խոսքերը.

«10   Որ ճանաչեմ նորան՝ եւ նորա յարութեան զօրութիւնը՝ եւ  նորա չարչարանքի մասնակից լինելը, նորա մահուան կերպարանակից լինելով. 

11 Որպէսզի մեռելների յարութեանը հասնեմ։ 

12 Ոչ իբր  արդէն բռնած լինեմ,  կամ թէ արդէն կատարեալ եղած լինեմ, բայց հետեւում եմ որ իցէ թէ հասնեմ նորան, ինչպէս որ էլ հէնց Քրիստոս Յիսուսիցը բռնուած եմ։ 

13 Եղբարք, ես իմ անձը չեմ համարում որ հասած լինեմ, բայց մէկ բան կայ,  ետեւի բաները մոռանալով,  դէպի առաջի լինողներն եմ նկրտում։ 

14 Հետեւում եմ դէպի նպատակը՝  Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը։ 

15 Արդ որոնքս  կատարեալ ենք,  այս մտածենք, եւ եթէ մի բան ուրիշ կերպով մտածէք, այն էլ Աստուած կյայտնէ ձեզ։ 

16 Միայն թէ ինչ որ հասանք,  նոյն կանոնով վարուինք,  նոյնը մտածենք։ 

17 Ինձ նմանող եղէք, եղբարք, եւ նայեցէք այն կերպով գնացողներին  ինչպէս մեզ օրինակ ունիք։ 

18 Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ. եւ հիմա էլ լալով ասում եմ, որ  Քրիստոսի խաչի թշնամիներ են. 

19 Որոնց վերջը կորուստ է,  որոնց Աստուածն իրանց որովայնն է.  եւ փառքը՝ իրանց ամօթն է.  որոնք երկրաւոր բաներն են մտածում։

20  Բայց մեր քաղաքացիութիւնը երկնքումն է,  որ այնտեղից  սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին. 

21 Որ կնորոգէ մեր խոնարհ մարմինը որ  իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է  ամեն բան հնազանդեցնել իրան»:

Մինչև այստեղ: Սա թանկարժեք և սուրբ Աստծո Խոսքն է: Թող Տերը  մեզ այս առավոտ պարգևի Իր Հարության Զորությունը՝ դա է մեր աղոթքը, որպեսզի հայտնվի և բացահայտվի՜ այդ Զորությունը:

Մենք հիմա միասին կաղոթենք:

Թա՜նկագին մեծ Աստված՝ ողորմության և գթության Աստված, մենք գոհունակ սրտով կանգնա՜ծ են Քո առջև, և Քե՜զ ենք նայում դեպի վեր, որտեղից գալու է մեր օգնությունը: Մենք այստեղ ենք եկել որպեսզի լսե՜նք Քո սուրբ և թանկագին Խոսքը, որովհետև այն միա՜կն է որ մեզ կարող է օգնել: Տե՜ր մեզ հետ եղիր, ողորմա՜ծ եղիր մեր հանդեպ: Մենք չենք ուզում միայն լսենք Խոսքը, այլ ուզում ենք վերապրե՜լ Քո Հարության Զորությունը մեր հավաքույթում: Տեր՝ մեծ Աստված, քննի՜ր մեր սրտերն այսօր, ա՜յժմ, եթե ինչ-որ բան չի կարող կանգնել Քո առջև, հանի՜ր այդ մեր սրտերից: Տեր մենք ուզում ենք ծառայե՜լ Քեզ, մենք ցանկանում ենք որ բոլոր ոլորտներում, մեր մեջ լինի Քո կատարյալ կա՜մքը: Դու՝ մեծ Աստված, մեզ բոլորիս մկրտիր Քո Սուրբ Հոգովդ, որպեսզի Քո Հարության Զորությունը հայտնվի՜ մեր մեջ, որպեսզի ոչ մի երկրային բան չգտնվի մեր մեջ այլևս Տեր: Եվ մենք ուզում ենք, նաև աղոթում ենք Քեզ Տեր, որպեսզի բոլոր հիվանդությունները, ամբողջ սատանայի իշխանությունը, բոլոր վախ՜երը որոնք գալիս են մեր վրա որպես մարդիկ, անհետանա՜ն Տեր: Որպեսզի մենք բոլորս առո՜ղջ լինենք, թե՜ մարմնով և թե հոգով Տեր:  Զորացրու Քո ծառային այսօր հատուկ ձևով, լցրու նրան Քո  Հարության Զորությամբ Տեր, ամեն բանում զորացրո՜ւ նրան Քո Սուրբ Հոգովդ, երբ նա կխոսի մեզ Քո Խոսքը:  Զորավոր կերպով գործի՜ր Քո Սուրբ Հոգովդ Տեր, և Դու Ի՜նքդ Շնորհիր մեր սրտերում այդ Հոգին: Ես սա խնդրում եմ Քեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, Ամեն:

 

Եղբայր Ֆրանկ.

Ես նույնպես կամենում եմ բոլորին ի սրտե, ի սրտե ողջունե՜լ Ցյո՜ւրիխից, և բոլորին ամբողջ սրտով մաղթել Աստծո օրհնությունը: Շատ մտքե՜ր կան ինձ մոտ իհարկե, բայց ես նախ  ուզում եմ շնորհակալություն հայտնել Բաումգարտներ եղբորը այն թանկագին Խոսքի համար, որը նա կարդա՜ց աղոթքից առաջ: Պարզապես ուզում եմ եղբայրաբար շնորհակալություն հայտնել նրան: Մենք ամեն բան գտնո՜ւմ ենք այդ Խոսքերում՝ հորդո՜ր, խրա՜տ, ամեն բան գտնվո՜ւմ է Աստծո Խոսքում որը մենք կարդացինք, լիությամբ: Եվ դրա համար մենք մեր Տիրոջից շնորհակալ ենք ամբողջ սրտով: Եվ խոսվեց նաև ժամանակների նշանների մասին: Այո՜, այդ ժամանակների նշաններով մենք հասկանում ենք որ մեր Տիրոջ գալուստը շա՜տ մոտ է, դռների մոտ է: Եվ մենք բոլորս գիտենք թե ինչ է նախապես ասված եղել, և ինչ է կատարվում հա՜տկապես հիմա, և այդ պատճառով մենք մեր գլուխները կարող ենք վե՜ր բարձրացնել, քանի որ գիտենք, որ մեր մարմնի փրկագնումը մոտենում է, շա՜տ մոտ է: Շատերն իհարկե հասկացել են նաև ա՜յն, որ եղբա՜յրը ով ինձ մոտ էր եկել մեծ գիրքը ձեռքի՜ն,  և այդ գրքում ոչ այլ ինչ էր քան միայն քննադատություն Բրանհամ եղբորը, այն ամենին ինչ նա խոսե՜լ է և ինչ նա կատարե՜լ է: Այդ եղբայրն ուզում էր բոլոր այդ գլուխները կարդա՜լ ինձ համար, բայց ես նրան արգելեցի, և ասացի. Փակի՜ր այդ գիրքը, և խնդրում եմ լքի՜ր իմ գրասենյակը, ես ոչ մի ընդհանուր բան չունե՜մ այն բանի հետ ինչ մեր Տիրոջ հակառակորդներն անո՜ւմ են մեր ժամանակում:

Եվ այսօր կուզեյի կարդալ այն, ինչ այժմ կա՜ իմ սրտում: Բայց նախքան որ ես այդ կանեմ, ուզում եմ դիմել ձեզ այս խոսքերով. Եղբայրներ և քույրեր, խնդրում եմ հավատացե՜ք ինձ, ես այնպիսի մեծ պատասխանությո՜ւն ունեմ Աստծո առջև Իր ժողովրդի համար, որն ուրիշ ոչ ոք չունի այժմ երկրի վրա: Ես տանո՜ւմ եմ Աստծո գործն իմ առավոտյան արթնանալու պահից սկսած, մինչև իսկ երեկո: Ես կրո՜ւմ եմ այդ ամենն իմ սրտում:

Երեքշաբթի օրը ես ամեն բան Աստծո ձեռքերի մեջ հանձնեցի: Եվ  երբ առավոտյան արթնացա, ի՜նձ ուղղվեցին այս Խոսքերը. Ուղարկի՜ր Բրանհամ եղբոր բոլոր ծառայություննե՜րը, որոնք որ բժշկությա՜նն են վերաբերվել, այդ բոլոր ծառայություններն ուղարկի՜ր:

Եվ այդ պահին ես հասկացա, որ ինձ անձամբ այլևս պետք չէ ոչինչ ասել, որ բոլորը հնարավորությո՜ւն ունեն լսելու և տեսնելու ա՜յն, ինչ Տերն արել է մեր ժամանակում:

Եվ ա՜յժմ, ես կխնդրեմ Բորգ եղբորը մեկ անգամ ևս կարդալ այն, ինչ ես ուզում էի ասել:

Եղբայր Բորգ.

Թանկագին եղբայրներ և քույրեր՜ Տիրոջմով,  իմ սրտում պարզապես այսպիսի միտք է դրված՝ լուրջ նախազգուշացում, որպեսզի ասե՜մ բոլորին. Մի ներքաշվեք որևէ խոսակցության կամ որևէ քննարկման մեջ՝ Վիլլիամ Բրանհամի և նրա ծառայության մասին:

Մնացորդաց Գրքում գրված է. «22 Թէ  Մի մօտենաք իմ օծեալներին, Եւ իմ մարգարէներին չար բան մի անէք»: (1 Մնացորդաց. 16.22)

Բրանհամ եղբայրը խոստացված մարգարե էր, Աստծուց ուղարկված մարդ: Եվ նա բերել է վերջին Պատգամը, վերջին լուրը, որը նախորդում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին: Եվ ինչպես որ մեր Տե՜րն է ասել Հովհաննեսի 5-րդ գլխի 19-րդ Խոսքում. «19 …Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ  Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չտեսնէ Հօրն անելիս…»:

Նույնն էլ Բրանհամ եղբայրն էր ասում իր ժամանակ, սկզբում նա տեսիլք էր տեսնում, բոլոր մանրամասներն այն անձի մասին ով կանգնած էր իր առջևում, և ում համար նա պետք է աղոթեր: Եվ միայն այն դեպքում երբ նրան ցո՜ւյց էր տրվում, նա կարող էր բժշկությո՜ւն հռչակել Հիսուս Քրիստոսի անունով:

1963 թվականի հունիսի 6-ին նա կրկնեց այն ինչ մինչ այդ հաճախ էր ասել: Նա ասաց. «Ես  10000 տեսիլք եմ տեսել, և դրանք բոլորը ճշմարիտ են եղել»:

Մատթեոսի 12-րդ գլխում, 31 և 32 Խոսքերում այսպե՜ս է գրված.

«31 Սորա համար ասում եմ ձեզ.  Ամեն մեղք եւ հայհոյանք կթողուի մարդկանց,  բայց Հոգիին դէմ հայհոյանքը չի թողուիլ մարդկանց։ 

32 Եւ ո՛վ որ  մարդի Որդիին դէմ բան ասէ՝  կթողուի նորան. բայց ով որ Սուրբ Հոգիին դէմ ասէ, նորան չի թողուիլ ոչ այս աշխարհքումը եւ ոչ գալու աշխարհքումը»:

Ինձ մոտ են գտնվում Բրանհամ եղբոր բոլոր բնօրինակ քարոզները, և նրանց մեծամասնությունը վերջանում է բժշկության ծառայությամբ: 10 տարի ես ճանաչե՜լ եմ Բրանհամ եղբորը, կապ եմ ունեցել նրա հետ: Եվ ես անձամբ մասնակցել եմ այդ ժողովներին, որտեղ հիվանդներն իսկապես բժշկվել են, որտեղ աղոթե՜լ են նրանց համար: Ես ականատե՜սն եմ, լսել եմ իմ ականջներով և տեսե՜լ եմ իմ աչքերով այն ամենն, ինչ Տերն արել է այդ մարգարեի միջոցով: Ա՜յժմ դուք հնարավորություն ունեք բոլոր այդ բժշկության ծառայությունները վերապրելու և տեսնելու:

 

Սաբայի Թագուհին 05.04.1959 Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ, Վիլլիամ Մարրիոն Բրանհամ

 

Դուք հասկացա՞ք, որ այն ամենն ինչ ես այժմ խոսում եմ, ըստ Աստվածաշնչի է: Այդ ամենն ապացուցվո՜ւմ է Աստծո Խոսքով: Թե՞ դուք սրա մեջ որևէ աղավաղված բան եք տեսնում: Այժմ գալիս է որոշումը, կենդանի՞ է Քրիստոսը, Նա նո՞ւյնն է այսօր: եթե Նա կենդանի է Նա նույն կերպով պետք է հայտնի՜ Իրեն: Դուք գիտեք մարդիկ, մի՞ թե չասաց Հիսուսը որ Նա նույնն է, և որ Նա մեզ հետ է լինելու: Եվ ինչպես որ Պողոսն ասաց Կորնթացիների ուղերձում. Մի՞ թե ամենքս լեզուներ ենք խոսում… Բայց եթե մարգարեությո՜ւն լինի, այն ժամանակ սրտի գախտնիքները կբացահայտվեն, մարդիկ կընկնեն իրենց երեսի վրա և կհասկանան որ Աստված մեր մեջ է: (1 Կորնթացիներ 14.25)

Դո՜ւք՝ առաջին շարքում, դուք գիտեք որ ես ձեզ չեմ ճանաչում, բարձրացրե՜ք ձեր ձեռքերը, ձեզնից յուրաքանչյուրը թող իր ձեռքը բարձրացնի: Ես չեմ տեսնում ձեզնից որևէ մեկին, որին ճանաչաց լինեմ իմ կյանքում: Դո՜ւք ամբողջ ժողովի մեջ, դուք գիտե՜ք, որ նրանք բարձրացրել են իրենց ձեռքերը, որ իրենք ինձ չեն ճանաչում, և ե՜ս իրենց չեմ ճանաչում: Խնդրում եմ կրկին բարձրացրեք ձեր ձեռքերը, շնորհակալություն, շնորհակալություն: Եվ դո՜ւք բոլորդ որ գտնվում եք ժողովում, դուք բոլորդ անծանո՜թ եք ինձ: Միայն Յուլիուս Ստադսկլևին, միայն նրա՜ն եմ վերջերս տեսել: Այստե՜ղ, այժմ որոշո՜ւմ է պետք կայացնել հաջորդ պահի համար, որոշո՜ւմ: Դա ե՜ս չեմ: Դուք կարող եք նստել, բոլոր ժողովը: Բայց աղոթքի մեջ եղեք, և ես կանեմ այդ: Ես ընդհանրապե՜ս չեմ ճանաչում այս մարդկանց, նրանք երբեք չեն տեսել ինձ: Ես բարձրացրեցի իմ ձեռքը Աստծուն, և նրանք նույնպես բարձրացրեցին իրենց ձեռքերը Աստծո առջև, որպեսզի հաստատվի՜ այդ ամենը: Նրանք արեցին այդ: Նրանք ինձ չեն ճանաչում և ե՜ս նրանց չեմ ճանաչում: Եվ դրա համար պետք է որ Գրվածքը հաստատվի՜ որպես Աստծո ճշմարիտ Խոսք: Իսկ այժմ, տիկին, հուսով եմ որ ձեր ձեռքի բարձրախոսը գործում է: Մենք մեր կյանքում այստեղ առաջին անգամ ենք հանդիպել: Ես չգիտե՜մ այս կնոջը, երբեք չեմ տեսել նրան: Մենք առաջին անգամ ենք կանգնել դեմ դիմաց, և ձեռք ենք մեկնում մեկս մյուսիս: Այո՜, շնորհակալ եմ: Պատճա՜ռը, որի համար նա այստեղ կանգնած է, դա այն բժշկությունն է, որն արդեն կատարվել է՝ չէ՞ որ Նրա վերքերով մենք արդեն բժշկվել ենք, և Հիսուսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Հիսուսը ջրհորի մոտ հանդիպեց կնոջը, դուք գիտե՜ք այդ պատմությունը: Եվ Հիսուսը խոսեց նրա հետ, և գիտե՜ր թե ինչ էր կատարվել նրա հետ, որ նա հինգ ամուսին է ունեցել, և որ այս մեկը նրա ամուսինը չէր: Եվ Նա պատմեց ամենն ինչ եղել էր նրա կյանքում: Եվ կինն ասաց. Ես գիտեմ որ Դու մարգարե ես: Երբ Մեսսիան գա, ամեն բան կպատմի մեզ:

Տեսնում ե՞ք, դա Մեսսիայի նշանն էր, Նրա Հոգին թափվե՜ց համայնքի վրա, թեև Նա երկինք էր համբարձվել: Եվ այդ Հոգին այժմ գործում է համայնքի միջոցով:

Ես չգիտե՜մ թե ով է նա, հնարավոր է նա քննադատ է, հնարավոր է անհավատ է կամ հավատացյալ: Եթե նա քննադատեր պատկերացրեք թե ինչ կարող էր լինել: Դուք իհարկե լսե՜լ եք այդ ամենը: Այժմ մենք  հիշենք Անա՜նիային և Սափիրային:

Երբ Տերը խոսում էր այն կնոջ հետ, Նա գիտեր նրա խնդիրը: Ես կարող եմ քեզ ասել քույրս, որ դու հիվանդ ես, և նույնիսկ ավելին կասեմ. Դու եկել ես աղոթքի շարք որպեսզի բժշկվես: Ես բարձրացնում եմ ձեռքերս և գիտե՜մ որ դու բժշկված ես: Բայց եթե Սուրբ Հոգին գա և ինձ հայտնի՜, թե ի՞նչ է եղել քո կյանքում… Նա գիտի այդ ամենը և դրա վախճանը, հավատո՞ւմ եք դուք այդ ամենին: Այժմ ուզում եմ ասե՜լ այս կնոջը. Սա առաջին անգամն է որ մենք հանդիպել ենք, այս դահլիճում: Դուք մեծ համոզմո՜ւնք ունեք, որ ձեր հետ մի հզոր բան է կատարվելու, բայց եթե որևէ մարդո՜ւ առջև կանգնած լինեիք, այդպես չէիք զգա: Դուք տեսա՞ք այդ Լույսի Սյունը, դա նույն Սյունն է որն այժմ կանգնած է իմ և ձեր միջև:  Ե՞թե դա նույն Լույսի Սյունն է որն առաջնորդում էր ԻսրաԷլ ժողովրդին,  եթե նույն Տե՜րն է… Եթե դա այդպե՜ս է, Նա Իր գնալուց հետո հանդիպեց Պողոսին Դամասկոսի ճանապարհին, ճիշտ նույն Լույսի մեջ որը Հին Կտակարանում էր, և Պողոսը կուրացավ որոշ ժամանակով: Նա այն ժամանակ Սավուղն էր: Եվ ձայն եղավ այդ Լույսից. Սավուղ, Սավուղ, ի՞նչու ես Ինձ հալածում: Եվ Սավուղն ասաց. Ո՞վ ես Դու Տեր: Եվ եթե այդ նույն Լույսն է այսօր իմ և քո միջև, եթե նույն Լույսի Սյո՜ւնն է, ապա պետք է տեղի ունենա ա՜յն, ինչը միշտ տեղի է ունեցել: Եթե Տերը հայտնի թե ինչի համար ես դու այստեղ, ապա դու կստանաս քո բժշկությունը: Եթե իմ ձայնը լսվո՜ւմ է ժողովում, ապա ես մտածում եմ որ նա տառապում է նյարդային խանգարմամբ, դա ինձ հայտնվո՜ւմ է հիմա: Նրա սիրտը կծկվում է և քիչ է մնում կանգ առնի: Դուք եղել եք հիվանդանոցում: Եթե դա ճիշտ է բարձրացրեք ձեր ձեռքը: Շնորհակալ եմ, Շնորհակալ եմ: Նա չէ՞ որ նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Եթե դա այդպես է, ապա Նա այսօր նույն բաներն է անելու: Ես ևս մեկ անգամ ասեմ. Ես չգիտեմ թե ինչ եմ խոսել, Տերն է Խոսել իմ միջոցով: Եթե դուք հավատո՜ւմ եք որ Տերը ներկա՜ է այստեղ, ապա բարձրացրե՜ք ձեր ձեռքերը: Շնորհակալ եմ, շնորհակալ եմ: Այդ կինը տառապում է նյարդային խանգարմամբ, բայց նաև աղոթում է մի տղամարդու համար, դա նրա մուսինն է: Նրա մոտ արթրիտ է: Ես ուզում եմ հարցնել քեզ. Հավատո՞ւմ ես որ դա Սուրբ Հոգին է ով այդ ամենը հայտնո՜ւմ է ինձ:   Դու նաև աղոթում ես քո դստեր համար, նա մեջքի խնդիր հետ կապված ունի: Եվ դո՜ւ պետք է բժշկվես, և քո ամուսի՜նն ու դո՜ւստրը պետք է բժշկվեն: Բոլորդ բժշկվա՜ծ եղեք և տո՜ւն վերադարձեք այդ ուրախությամբ: Դուք հավատո՞ւմ եք, որ Աստծո Որդին մեռելներից հարությո՜ւն է առել, և Սուրբ Հոգու կերպարանքով գտնվում է մեր մեջ: Նա մեր բոլորի համար կարող է անել ա՜յն, ինչ սպասում ենք Նրանից: Միայն հավատացե՜ք Նրան:

Այս կինն ով ա՜յժմ իմ առջև կանգնա՜ծ է, ինձ համար նույնպես անծանոթ է, ես նրան երբեք չեմ տեսել իմ կյանքում: Բարձրացրու ձեռքդ եթե դա ճշմարիտ է: Շնորհակալ եմ: Եթե Սուրբ Հոգին հայտնի ինձ թե ի՞նչի համար ես դու այստեղ, ապա կհավատա՞ս որ Նա է ով բժշկո՜ւմ է քեզ, արդե՜ն բժշկել է քեզ:  

Այս կինը տառապում է արյան բարձր ճնշումից: Ես տեսնում եմ որ նա միշտ չափում է ճնշումը, և դա միշտ բա՜րձր է: Նրա գլուխը միշտ ցավում է: Ես տեսնում եմ որ այդ ճնշումը նույնիսկ քո տեսողության վրա՜ է ազդել, դու վատ ես տեսնում: Եվ քո կոկորդը նո՜ւյնպես կարգին չէ, քեզ դե՜ղ են նշանակել, բայց այդ դեղը չի օգնում քեզ, դու նաև դժվար ես կուլ տալիս: Նաև քո աչքերի հետ խնդիր կա: Շնորհակալություն որ դու հավատում ես այդ ամենին, գնա և բժշկվա՜ծ եղիր Հիսուս Քրիստոսի անունով:  

Մենք նույնպես անծանոթ ենք միմյանց: Դուք նույնպես բորբոքում ունեք, և այդ բորբոքումը ձվարանների վրա է, ինչպես ասում է ձեր բժիշկը: Եթե այդպես է բարձրացրե՜ք ձեր ձեռքը: Այդպե՞ս է դա թե ոչ: Այո՜, Շնորհակալություն:

Ինչ-որ մեկն աղոթո՜ւմ է դահլիճում: Այստեղ, այս դահլիճում  ա՛յնքան մեծ է հավատքը: Ամեն տեղ աղոթում են, և տեսիլք է լինում սրտերի մեջ:

Ես տեսնում եմ ինչ-որ մեկին, և փորձում եմ հասկանալ թե ո՞րտեղ է դա տեղի ունենում: Դուք ձվարանների վիրահատությո՜ւն եք տարել: Կհավատա՞ս դու հիմա: Ինչ-որ մեկը կա քո սրտում, դու աղոթո՜ւմ ես ինչ-որ մեկի համար, եթե դու ամբողջ սրտով հավատում ես, ապա այդ տղամա՜րդը… Դա քո ամուսինն է, նա հաշմանդամ է: Եթե դու ընդունում ես Տիրոջը որպես քո Փրկչի, ապա հավատա այժմ, որ դու և քո ամուսինը բժշկվա՜ծ եք, հավատո՞ւմ ես դու:

 Ես նորից տեսնում եմ ինչ-որ մեկին, դա այն կինն է որը կոկորդի խպիպ ունի, նա վիրահատվել է դրա համար: Դու հավատո՞ւմ ես որ Աստված այստեղ է և լսո՜ւմ է մեր աղոթքները: Մա՜րգրեթ է քո անունը: Դու կարող ես տուն գնալ և ուրախանալ, դու բժշկվա՜ծ ես Աստծո զորությամբ: Տերն օրհնի՜ քեզ:

Մենք նույնպես անծանո՜թ ենք: Եթե Աստված հայտնի ինձ թե ինչի համար եք դուք այստեղ, կնդունե՞ք Նրան որպես ձեր Փրկիչն ու բժշկողը: Ձեր արյան հետ ինչ-որ բան այն չէ, դուք տառապում եք շաքարային դիաբետով: Եվ որպեսզի դու իմանաս, որ Տերը բժշկո՜ւմ է քեզ: Դու նաև աղոթում ես քո ամուսնու համար, դուք եկուսդ էլ բժշկվա՜ծ եք այժմ Հիսուս Քրիստոսի անունով: Աստված ձեզ հետ լինի:

Եթե միայն կարողանայիք հավատալ, Հիսուսն ասաց, որ ամեն բան հնարավո՜ր է հավատացողի համար: Դուք հավատո՞ւմ եք դրան: Դուք հավատո՞ւմ եք, որ նա այստեղ է: Հիսուսն ասաց. Հավատացողի համար ամեն բան հնարավոր է:

Այժմ մի կին է կանգնած իմ առջև: Այստեղ մենք կարող ենք տեսնել Հովհաննեսի 4-րդ գլուխը, այս դեպքի հետ կապված: Հավատո՞ւմ ես որ Աստված կարող է հայտնե՜լ ինձ, թե ի՞նչ կա քո սրտում: Այսպիսով. Դու այս քաղաքից չես, դու Լոնգ Բիչից ես եկել: Քո սիրտը մեծացած է: Կարող ես տուն վերադառնալ և ասել քո ամուսնուն որ դու բժշկվա՜ծ ես: Ես չեմ ճանաչում այս կնոջը, ինձ Սուրբ Հոգին հայտնեց այդ ամենը: Դուք կարող եք հասկանալ, նա գոռում է: Դուք նո՜ւյնպես կգոռայիք և կփառավորեիք Աստծուն եթե բժշկվեիք:  Օ՛, միայն հավատացեք, Միայն հավատացեք: Այժմ ես զգում եմ, որ ինչ-որ մեկը մտածում է որ ես մարդկանց մտքերը կարդում եմ: Ո՜չ, դա այդպես չէ:

Խնդրում եմ ավելի մոտեցիր այստեղ: Եթե  ինչ-որ բան հայտնվի ինձ, ապա Աստված կբժշկի քեզ: Քեզ մոտ կանացի խնդիր է, քեզ մոտ քաղցկե՜ղ է: Դու կարող ես բժշկված տուն վերադառնալ, փառավորիր Աստծուն և ուրախությամբ տուն վերադարձիր:

Եվս մի կին մոտեցավ: Քեզ մոտ նո՜ւյնպես քաղցկեղ է: Դու պատրաստվում ես վիրահատության: Հավատո՞ւմ ես որ Աստված քեզ բժշկեց, բարձրացրո՜ւ քո ձեռքը: Փա՜ռք Տիրոջը, Նա արե՜ց այդ:

Խնդրում եմ նայի՜ր այստեղ, մոտեցի՜ր այստեղ: Քեզ մոտ ա՜սմա է: Դու մտածում ես որ քո վերջն է արդեն: Ո՜չ, դա վերջը չէ, դու բժշկվա՜ծ ես, ուրախությամբ տո՜ւն վերադարձիր:

Դու նո՜ւյնպես մոտեցիր այստեղ: Քեզ մոտ սրտի ուժեղ ցավ է: Փա՜ռք Աստծուն, Տերը բժշկե՜ց քեզ: Ուրախությամբ տո՜ւն վերադարձիր:

Քեզ մոտ գլխացավ է: Դու հավատո՞ւմ ես որ Տերը Փրկիչ է: Այդ դեպքում դու բժշկված ես:

Քեզ մոտ քաղցկեղ է, դո՜ւ, այնտեղ կանգնած… Դուք երկուսդ էլ բժշկվա՜ծ եք: Ուրախությամբ տո՜ւն վերադարձեք, Աստծուն փառաբանե՜ք: Հավատացեք Հիսուսին, ամեն բան հնարավոր է հավատացողին:

Եվ դու նո՜ւյնպես, որ կրծքի վրա քաղցկեղ ունես, դու պատրաստվում էիր վիրահատության: Վիրահատություն պե՜տք չէ այլևս, դու բժշկված ես: Կարող ես տուն վերադառնալ:

Դու նույնպես՝ քաղցկեղով հիվանդ: Դու նույնպես վիրահատության էիր պատրաստվում, քեզ նույնպես հարկավոր չէ:

Դո՜ւ, ստամոքսի հիվանդ, խնդրում եմ ընդունի՜ր քո բժշկությունը: Օ՛, Տեր Հիսուսն այդ անում է հիմա:

Դու նույնպես բժշկված ես, դու նույնպես բժշկված ես:  

Դո՜ւ՝ քո հիվանդությամբ, դու նո՜ւյնպես բժշկված ես:

Եվ այնտեղ նստած փոքր երեխան, դու նո՜ւյնպես բժշկված ես: Օ՛, Տեր Հիսուսը բժշկում է, դուք բոլորդ բժշկված եղեք:

Դո՜ւ՝ երիտասարդ կին, աղոթում ես երեխայիդ համար: Դու հավատո՞ւմ ես որ ես Աստծո մարգարեն եմ: Քո երեխան շատ ուժեղ հիվանդ է: Հավատո՜ւմ ես որ Աստված ինձ ցույց կտա: Այդ երեխան կո՜ւյր է ծնվել: Կհավատա՞ս դու Աստծուն, կծառայե՞ս դու Տիրոջը: Երեխան կույր է ծնվել, իհարկե: Նա կուրացել է մոր որովայնում: Դու ինչ-որ բան ես ընդունել հղի ժամանակ, և երեխան կույր է ծնվել: Իսկ այժմ նա տեսնո՜ւմ է, Աստված բժշկո՜ւմ է ձեզ:

Դու նո՜ւյնպես տիկին, քեզ մոտ կանացի հիվանդություն է: Հավատո՞ւմ ես դու ամբողջ սրտով: Գնա և ուրախացիր, դու բժշկվա՜ծ ես:

Դո՜ւ՝ մեջքի հիվանդությամբ… Այդ շարքում բոլորդ բժշկված եք: Բոլորդ կարող եք ընդունե՜լ ձեր բժշկությունը:

Եթե դուք հավատո՞ւմ եք, մենք այժմ կարող ենք աղոթե՜լ միասին: Նույն Տե՜րը, նույն Տերը բժշկում է հոգին և մարմինը: Սուրբ Հոգին ներկա՜ է այժմ այստեղ: Ապաշխարեք և ընդունե՜ք Տիրոջը:  Ո՞րքան մեղավորներ կային այստեղ, ովքեր չէին հավատում, իսկ այժմ հավատում են: Վեր կացեք և բարձրացրե՜ք ձեր ձեռքերը, ընդունեք Փրկիչ Տեր Հիսուսին: Ո՞րքան ձեռքեր կան հիմա բարձրացած, առաջ եկեք և ծնկի իջեք Տիրոջ առջև: Դուք բոլորդ ովքեր ձեր կյանքնն ուզում եք Տիրոջն ընծայել, մոտեցեք այստեղ, խնդրում եմ վեր կացեք և առաջ եկեք, և մենք միասին կաղոթենք: Այո՜, ինչ էլ որ լինի դո՜ւրս եկեք, առաջ եկեք աղոթքի համար, եկե՜ք Տիրոջ ներկայության մեջ: Եվ Տերն ասաց ինձ. Բոլոր մարդկանց ապաշխարությա՜ն կանչիր: Հնարավոր է ինչ-որ մեկը ուզում է քարոզիչ դառնալ, ես չգիտեմ ով եք դուք: Բայց Տերը ձեզ բոլորիդ առաջ է կանչում: Աստված ուզում էր որ ես վերջացնեի այս շարքի հետ բժշկության ծառայությունը, և բոլորին ապաշխարության կոչ անեի: Նա ապաշխարության է կանչում բոլորիդ: Տեր Հիսուսը մեռելներից հարություն առավ, Նա նո՝ւյնն է, Տերը հիմա այստե՜ղ է: Ես խեղճ և անգրագետ մարդ եմ, բայց Տերը ներկա՜ է այստեղ: Շնորհակալությո՜ւն հայտնեք Տեր Աստծուն: Դո՜ւրս եկեք դուք, որ մեղքի մե՜ջ եք ծնվել: Աղո՜թք արեք: Դուք Նրա ներկայության մեջ եք, ծնկի՜ եկեք բեմահարթակի շուրջը: Նա այստեղ է գտնվում, Սուրբ Հոգին այստեղ է գտնվում: Ես չգիտեմ թե հաջորդ պահին ինչ է լինելու, բայց ինձ ասվեց, որ դադարեցնեմ բժշկության աղոթքը և ապաշխարության կոչ անեմ մարդկանց: Եվ ես հիմա դա՜ այդ եմ անում: Հաշտվեցե՜ք Աստծո հետ, Աստվա՜ծ է այժմ ձեզ կանչում: Հնարավոր է ձեր կյանքը շուտով ավարտվի, դրա համար ձեր որոշումը մի հետաձգեք վաղվան: Եկեք, և թեթևամտորե՜ն մի մտածեք, մի՜ մերժեք Տիրոջ կանչը, դո՜ւրս եկեք հիմա, և Նա Իր ձեռքերը ձեր վրա՜ կդնի, դո՜ւրս եկեք խնդրում եմ: Կա՞ երգ որը կարող ենք երգել: Երգենք այս երգը՝ «Այնպես, ինչպես որ կամ»: 

Բովանդակություն