2023 թ. Սեպտեմբեր 3, Կրեֆելդ, Կիրակի
Եղբայր Բորգ.
Մենք ողջունում ենք բոլոր
եղբայրներին և քույրերին ամբողջ աշխարհով մեկ, այս հեռարձակմա՜նը՝ «Աստվածաշնչյան Խոսք
Ֆրանկ եղբոր հետ», Տեր Հիսուս Քրիստոսի թանկագին անունով: Թող որ Տերն այս առավոտ օրհնի՜
բոլոր եղբայրներին և քույրերին, Իր Խոսքի միջոցով, և թող Նա զորացնի՜ Խոսքով և պատրաստի՜
Տիրոջ վերադարձին: Ես Ներածական Խոսք եմ կարդում 1-ին Պետրոսից, 1-ին գլխից, 22-ից
25 Խոսքերը: 1-ին Պետրոս. 1-ին գլուխ, 22-ից 25 Խոսքերը:
«22 Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը
սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ
եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք.
23 Վերստին
ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։
24 Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն
փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։
25 Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան. եւ սա այն խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ»:
Փառք և գոհությո՜ւն Տիրոջը:
Խնդրե՜մ Ֆրանկ եղբայր:
Եղբայր Ֆրանկ.
Շնորհակալությո՜ւն Տիրոջը
այսպիսի թանկագին և սուրբ Խոսքի համար, որն իսկապես ուղղված էր մեզ բոլորիս:
Վերստին ծնված լինելով կենդանի
հույսի համար, սրբագործված և մաքրված Աստծո Խոսքով, և հետո շեշտադրվում է. «Եվ սա այն Խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ»:
Եվ ա՜յն, որ մեր Տերը մաքրե՜լ է մեր սրտերը, որպեսզի մենք կարողանանք ընդունել մաքուր
և սուրբ Խոսքը: Սա պարզապես շատ զորավոր է, ինչպես որ մեր Տերն էր մարմնով հայտնված
Խո՜սքը, այնպես էլ այն Խոսքը որն Աստված սահմանել է մեզ համար, աստվածային իրողություն
կդառնա մեր մեջ և մեր միջոցով: Մենք պարզապես ուրախանում ենք, որ Աստված մեզ ուղիղ
ձևով մասնակից է արել այն բանում, ինչում Նա մեզ սահմանել է այս ժամանակում: Եվ եթե
մենք շարունակե՜նք սերտե՜լը, կտեսնենք, որ Աստված կատարո՜ւմ է Իր Խոստումը, բայց մենք
պետք է հավատա՜նք դրան, որպեսզի Նա կարողանա իրականացնել այդ մեր մեջ և մեր միջոցով:
Ինչպես նաև Հիսուս Քրիստոսի վերադարձի խոստումը, և բոլոր այն խոստումները որոնք կապված
են դրա հետ: Թող որ Տերը Շնորհ անի, որ իսկապես բոլո՝րը, բոլոր ազգերում և լեզուներում,
կարողանան Իր թանկագին և սուրբ Խոսքը լսե՜լ, հավատա՜լ, և որպեսզի իրենց պատրաստությո՜ւնը
տեսնեն այն փառավոր օրվա համար: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Փիլիպեցիների
3-րդ գլխից, 15 և 16 Խոսքերը: Փիլիպեցիներ 3-րդ գլուխ, 15 և 16 Խոսքեր.
«15 Արդ որոնքս
կատարեալ ենք, այս մտածենք, եւ եթէ
մի բան ուրիշ կերպով մտածէք, այն էլ Աստուած կյայտնէ ձեզ։
16 Միայն թէ ինչ որ հասանք, նոյն կանոնով վարուինք, նոյնը մտածենք»:
—Շնորհակալությո՜ւն Տիրոջը:
Այստեղ նույնիսկ խոսվում է նրանց մասին, ովքեր հնարավոր է այստեղ կամ այնտեղ, ուրիշ
կարծիքի՜ են Աստծո Խոսքի մասին, որ Աստված նրանց իսկապես դո՜ւրս հանի իրենց սեփական
կարծիքից, և որպեսի կարողանա Աստծո Խոսքի մե՜ջ առաջնորդի: Եվ եթե մենք ամենքս մեր սեփական
կարծի՜քն ունենանք, ապա այդ դեպքում ինչպե՞ս պետք է հոգու միությո՜ւն ունենա: Մենք
չէ՞ որ սա արդեն լսեցինք ներածական Խոսքում, որ մենք մեր անձերը մաքրեցի՜նք անկեղծ
եղբայրական սիրո համար, և այդ անկեղծ սերը չէ՞ որ Աստծո սերն է, որը հեղվել է մեր սրտերի
մեջ Սուրբ Հոգու միջոցով: Եղբայրներ և քույրեր, ընդունե՜ք սա ձեր սրտերում, եթե ինչ-որ
մեկը ինչ-որ հատվածի շուրջ ուրի՜շ կարծիք ունի, ապա խոնարհվե՜ք այսօր Աստծո Զորավոր
Ձեռքի տակ: Այսօրվանից մեր կյանքում պետք է լինի միայն ա՜յն, ինչ Աստվա՜ծ է ասել Իր
Խոսքի մեջ: Խնդրեմ:
—Կարդում ենք Եբրայեցիների
10-րդ գլխից, 14-րդ Խոսքը: Եբրայեցիներ 10-րդ գլուխ, 14 Խոսք.
«14 Որովհետեւ մէկ պատարագով յաւիտեան
կատարեց սրբուողներին»:
—Փա՜ռք և գոհություն լինի
Տիրոջը: Մե՜նք՝ ովքեր նպատակաուղղված ենք, մենք նպատա՜կ ունենք, և Աստված Շնորհ է արել
որպեսզի մենք մեր աչքերի առաջ ունենանք այդ նպատակը: Եվ դա իրականում մեր պատրաստությունն
է, որպեսզի մենք հասնենք նպատակին, և որ Հիսուս Քրիստոսի վերադարձին պատրա՜ստ լինենք:
Որպեսզի մեր լապտերները յուղո՜վ լցված լինեն, որպեսզի մեր անոթները յուղով լցված լինեն,
և որպեսզի մենք կարողանանք այնպե՜ս լցնել, որ Աստծո ողորմությունով կարողանանք առաջ
շարժվել: Շնորհակալություն Տիրոջը նաև այս Խոսքի համար, որը մենք հենց նոր կարդացինք:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Հովհաննեսի
17-րդ գլխից, 17-րդ Խոսքը: Հովհաննես 17 գլուխ, 17 Խոսք:
«17 Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է»:
—Ամե՜ն: Մենք չէ՞ որ բոլորս
գիտենք Սուրբ Գրվածքը, որ «Առանց սրբության
ոչ ոք չի տեսնի Տիրոջը»(Եբր. 12.14)
Եվ դրա համար փրկության
բոլոր փորձառությունները՝ դարձը, վերստին ծնունդը, սրբացումը, Սուրբ Հոգով լցվելը,
այդ բոլոր փորձառությունները մեզ համար պետք է այնքա՜ն կարևոր դառնան, որպեսզի մենք
Աստծուն խնդրենք որ մենք կարողանանք անձա՜մբ ապրել այն ամենն, ինչ Նա պարգևել է մեզ:
Նա թափել է Իր արյունը, և Նա մեզ ամեն բան տվե՜լ է ինչ կարիքն ունենք, որպեսզի տեսնե՜նք
Իր փառքը: Եվ ինչպես որ Նա ում կանչեց, նաև արդարացրե՜ց, այնպես էլ երկնային փառքի՜ն
արժանացրեց: Աստված մեզ Շնորհքով տվեց լիակատար փրկությունը, և ես ցանկանում եմ որ
բոլորը ամբողջ աշխարհում ճանաչեն ժամը և ժամանակը, և այն ամենն ինչ Աստված խոստացել
է, կարողանան Շնորհով վերապրել, քանի որ մենք խոստումի զավակներ ենք համարվում, ում
միջոցով Աստված կատարում է ա՜յն, ինչ Խոստացել է: Խնդրեմ:
—Կարդում ենք Ելից Գրքից,
3-րդ գլխից, 5-րդ Խոսքը: Ելից 3-րդ գլուխ, 5-րդ Խոսք.
«5 Եւ ասեց. Այս տեղին մի մօտենար.
կօշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ
երկիր է»:
—Եղբայրներ և քույրեր, այսօր
ես պետք է ընդգծեմ, ա՜յն որ մենք գտնվում ենք Աստծո ներկայության մեջ, երբ Աստված մեզ
հետ խոսում է Իր Խոսքի միջոցո՜վ, այն ժամանակ մենք դա որևէ թերթի՜ց չենք կարդում, այլ
այդ ժամանակ մենք ամբողջովին կենտրոնանում ենք այն բանի վրա, ինչ Աստվա՜ծ է ուզում
ասել մեզ: Եվ դրան է վերաբերվում Աստծո Վախը՝ ակնածանքով երկյուղը, երբ Աստված ներկա՜
է, ապա այն վայրը որտեղ Նա խոսում է՝ Սո՜ւրբ է: Եվ դրա համար եղբայրներ և քույրեր,
եկեք թեթևամտորե՜ն չլսենք Աստծո Խոսքը, այլ այնպե՜ս լսենք, որ կարծես Տերն ուղիղ կանգնա՜ծ
է մեր առջև, և որ մենք գիտակցենք որ կանգնած ենք Աստծո սուրբ ներկայության մեջ և լսում
ենք Աստծո Սուրբ Խոսքը: Միայն այդ ժամանա՜կ Նա կարող է մեր մեջ կատարաել ա՜յն, ինչի
համար որ ուղարկվել է: Եվ մենք հավատում ենք որ Տերն այս ժամանակում մեզ հետ անձամբ
խոսում է: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Եբրայեցիների
ուղերձից, 3-րդ գլխից, 7-րդ Խոսքը: Եբրայեցիներ 3-րդ գլուխ, 7-րդ Խոսք:
«7 Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք, 8 Մի խստացնէք
ձեր սրտերը…»:
—Փա՜ռք և գոհությո՜ւն լինի
Տիրոջը: Թանկագին եղբայրներ և քույրեր, իմ սրտում դրվա՜ծ է սա, որպեսզի հատուկ ձևով
ընդգծվի այսօր. Եվ մեր համար նո՜ւյնպես, և մեր համար նույնպես ուժի մեջ է Սուրբ
Հոգու Խոսքը, ոչ թե սրան կան նրան, այլ ինձ և քեզ է պետք այսօր այս Խոսքն ընդգծել, այնպես ինչպես որ կարդացինք և ինչպես
որ այն գրված է, քանի որ մե՜ր համար է ուժի մեջ այդ Խոսքը, Տերն այսօր Խոսո՜ւմ է մեզ
հետ: Եվ եղբայրներ և քույրեր, եթե այսօր Սուրբ հոգու Խոսքն ուղղված է մե՜զ, ապա
մենք պետք է մտածենք հատուկ խոստումների մասին: Խնդրում եմ մտածե՜ք այդ մասին, Մե՜ր
համար է ուժի մեջ Սուրբ Հոգու Խոսքը, ոչ թե ուրիշների, այլ մե՝ր: Մեր, ովքեր այսօր
լսո՜ւմ ենք Աստծո Պատգամը, մե՜ր, ովքեր հավատում են այնպե՜ս, ինչպես Գրվա՜ծքն է ասում,
մե՜ր, ովքեր հավատո՜ւմ են որ խոստումն այսօր կատարվել է.
«5 Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ»: Այդպե՜ս
է գրված Մաղաքիայում: Մեր համար այսօր ուժի մե՜ջ է Սուրբ Հոգու Խոսքը՝ Մատթեոսի
17-րդ գլխից. «Առաջ Ե՜ղիան պետք է գա, և ամեն
բան բերելու է բարեկարգ վիճակի», մեր համար ուժի մեջ է նաև Գոործք Առաքելոց 3-րդ
գլուխը, այն ինչ Սուրբ Հոգին ասաց մեր Տիրոջ մասին. «21 Որին երկինքը պէտք է ընդունի, մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները, որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների
բերանովը…»: Մեր համար չէ՞ որ ուժի մեջ
է այն ամենն ինչ Աստված Իր Խոսքում խոստացել է: Եվ այս Խոստումը նույնպես. «Նա կդարձնի որդիների սրտերը հայրերին»: Խոսքը
չէ՞ որ մե՜ր մասին է, այն չէ՞ որ մեզ է ուղարկվել: Խնդրում եմ, խնդրում եմ ընդունե՜ք
այսօրվա Խոսքը ձեր սրտերում, և ձեր մտքերում: Մեզ համար ուժի մե՜ջ է Սուրբ Հոգու Խոսքը,
ոչ թե այն ինչ մարդիկ խոսել են անցյալում, այլ ա՜յն ինչ Աստված է խոսել մարգարեների,
առաքյալների միջոցով Իր Խոսքի մեջ, դա ուժի մե՜ջ է մեր համար: Մեր համար նույնպես ուժի
մեջ է այս Խոսքը. «Ձեզնից յուրաքանչյուրը թող
մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով»: Մեր համար չէ՞ որ այսօ՜ր է ուժի մեջ Աստծո յուրաքանչյուր
Խո՜սքը:Եվ մենք Տիրոջը շնորհակալ ենք, որ Խոսքը կարող ենք քարոզել այնպե՜ս, ինչպես
որ Աստված է մեզ թողել Սուրբ Գրվածքներում: Խնդրում եմ մտածե՜ք այդ մասին. Իմ և քո
համար ուժի մեջ է Սուրբ Հոգու յուրաքանչյուր Խո՜սքը: Եվ այդ պատճառով մենք շեշտը դնում
ենք այն բանի վրա, որպեսզի քարոզվի միայն ա՜յն Խոսքը, որը ներշնչված է եղել Սուրբ Հոգով,
և որը բացահայտվել է Նրա միջոցով: Եվ դրա համար չէ՞ որ Աստված մեր ժամանակում ուղարկել
է Բրանհամ եղբորը: Եղբայրներ և քույրեր, մեր համար ուժի մեջ է նաև Սուրբ Հոգու այն Խո՜սքը, որ Տերն
ասել է Բրանհամ եղբորը 1933 թվականի հունիսին, ա՜յն որ Պատգամը, որը տրվել է իրեն Աստծո
կողմից, պետք է նախորդի՜ Հիսուս Քրիստոսի վերադարձին: Մեր համար չէ՞ որ ուժի մեջ է
այն, որ Աստված ամեն բան բերելու է բարեկարգ վիճակի, և ամեն բան բերվելու է աստվածային
կարգի մեջ: Այսօր մեզ համար ասվել է: Մեզ համար
ուժի մեջ է յուրաքանչյուր Խոսք, Թող փառավորվի՜ Տերը: Երբ ես կարդացի՜ այս տեքստը,
իմ արցունքները հոսեցի՜ն երախտագիտությունից, քանի որ այստեղ այսպիսի խոսք էր գրված.
Մեզ: Մեզ համար ուժի մեջ է Սուրբ Հոգու Խոսքը, իմ և քո համար: Եվ նա ով Աստծո՜ւց է
ծնված, նա ով Հարս-համայնքի՜ց է, նա ով ուզում է պատրա՜ստ գտնվել Հիսուս Քրիստոսի վերադարձին,
նա պետք է անձամբ ընդունի ա՜յն, ինչ Հոգին այսօր ասում է համայնքներին Խոսքի միջոցով:
Օ՛, ո՛րքան շնորհակալ պետք է լինենք մենք, որ Աստված ո՜չ միայն խոստացել էր Իր մարգարեին,
այլ նաև ուղարկե՜լ էր նրան, և մենք վերադարձվել ենք Խոսքին, և այդպիսով կարող ենք մեր
պատրաստությունը տեսնել: Խնդրեմ:
—Մենք կկարդանք Գործք Առաքելոցից,
2-րդ գլխից, 39-րդ Խոսքը: Գործք Առաքելոց, 2-րդ գլուխ, 39 Խոսք:
«39 Որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար
է այս խոստմունքը, եւ այն ամեն հեռաւորների
համար, որոնց մեր Տէր Աստուածը կ’կանչէ»:
—Փառավորվի՜ Տերը: Մեր համար
ոժի մեջ է այս խոստումը. «Մեր և մեր երեխաների,
և նրանց, ովքեր դեռևս հեռու են», քանիսին որ կկանչի մեր Տերը: Արդյո՞ք դու կանչվել
ես, լսե՞լ ես դու Տիրոջ ձայնը, դարձի՞ ես եկել, անձամբ ապրե՞լ ես քո մեղքերի թողությունը:
Այնպես, ինչպես որ մեզ՝ ինձ և քեզ համար ուժի մեջ է յուրաքնչյուր Խո՜սք, և հա՜տկապես.
«Այսօր եթե Նրա ձայնը լսեք», ո՜չ թե որևէ քարոզիչի ձա՜յնը, ո՜չ թե որևէ ավետարանիչի
ձայնը, այլ Աստծո՜ ձայնը, Աստծո Խո՜սքի ձայնը: Շնորհակալություն Տիրոջը: Մեզ, իսկ հետո
ձեզ բոլորիդ, ձեզ որ լսելու եք Աստծո Խոսքը, և ձեր երեխաներին, այո՜, մինչև աշխարհի
ծայրերը: Եվ մենք այժմ չէ՞ որ ապրում ենք վերջին ժամանակների վերջում, և մե՜զ են վերաբերվում
այն բոլոր խոստումները, որոնք տվե՜լ է Աստված: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Եբրայեցիների
ուղերձից, 10-րդ գլխից, 23-ից 25 Խոսքերը: Եբրայեցիներ 10-րդ գլուխ, 23-ից 25 Խոսքեր:
Կարդում եմ 23 Խոսքը.
«23 Պինդ բռնենք յոյսի դաւանութիւնն՝ անսայթաք. որ հաւատարիմ է խոստացողը»։
—Սրան մենք կարող ենք ասել.
Ամեն: Հավատարիմ մնալ այն դավանությանը, որ Աստված հավատարիմ է, և այն որ Նա կկատարի
Իր Խոսքը մեր մեջ՝ մե՜ր, ովքեր Նրան հավատացել ենք, մե՝նք, ովքեր լսում ենք Նրա Խոսքը
Նրա ներկայության մեջ: Մի՞ թե մեր Տերը Խոստում չի տվել, որ «Որտեղ երկու կամ երեք հոգի Իմ անունովս հավաքվա՜ծ են, Ես այնտեղ եմ, նրանց
մեջ»: Եվ որտեղ որ Նա՜ է գտնվում, այնտեղ սրբությո՜ւն է, այնտեղ ակնածանքով երկյուղն
է, և մենք հավաքված ենք Նրա երեսի առջև երկյուղով և ակնածանքով, և լսում ենք Տիրոջ
Խոսքը: Եվ շնորհակալ ենք Աստծուն որ Նա Խոսո՜ւմ է մեզ: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 24-րդ
Խոսքը.
24 Եւ զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր
գրգռելով.»:
—Եվ սա նույնպես լուրջ Խոսք
է, որպեսզի մենք ուշադրությո՜ւն դարձնենք միմյանց, որպեսզի ծառայե՜նք միմյանց, և անհրաժեշտության
դեպքում նաև հորդորենք, որպեսզի ոչ միայն մենք հասնենք նպատակին, այլ որպեսզի մեր եղբայրների
և քույրերի հետ միասի՜ն հասնենք նպատակին: Դրա համար մխիթարե՜ք միմյանց, շինե՜ք մեկդ
մյուսիդ, և եթե անհրաժեշտ է դիտողություն արեք, որպեսզի մենք մեր Տիրոջը ավելի լավ
ծառայենք, և որպեսզի Նրան հաճելի կյանքով ապրենք: Եկեք միմյանց ուշադրություն դարձնենք,
ո՜չ թե քննադատելով, այլ ողջ սրտով: Կա՞ մեր մեջ այդ բանը, որ ոչ թե մենակ ես, այլ
նաև իմ եղբայրը և իմ քույրը, որպեսզի մենք բոլորս կարողանանք հասնել նպատակին: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 25-րդ
Խոսքը.
25 Եւ չթողենք
մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է»:
—Շնորհակալություն Տիրոջը,
նաև այս հորդորի համար: Եվ այսօր մենք հիշում ենք բոլոր այն թանկագին հոգիներին, որոնք
ցրված են: Եվ թույլ տվեք ազդարարել ձեզ. Եթե դուք չե՜ք պատկանում որևէ ժողովքի, և ապրում
եք ինչ-որ մի կողմում, հնարավոր է ձեր մոտակայքում երկու կամ երեք հոգի լինեն, և դուք
կարող եք միասին հավաքվել, կարող եք միասին լսել Խոսքը, ինչպես նաև միասին աղոթել:
Բայց բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն ժողովներին մասնակցելու, խնդրում եմ
ոչ մի ժողով բաց մի թողնեք, քանի որ յուրաքանչյուր ժողովին Տեր Աստված Իր Խոսքով Խոսում
է մեզ հետ: Այնտեղ կա հորդոր, այնտեղ կա շինություն, այնտեղ կա ուսուցում, այնտեղ կա
ամեն բան, յուրաքանչյուր հավաքույթին: Եվ մենք ավելի ենք շնորհակալ լինում Տիրոջից,
տեսնելով որ այդ օրն ավելի է մոտենում, որպեսզի պատրաստ լինենք Նրա գալուստին: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Եբրայեցիների
10-րդ գլխի, 35 և 36 Խոսքերը: Եբրայեցիներ 10-րդ գլուխ, 35 և 36 Խոսքեր:
«35 Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը,
որ մեծ վարձքի հատուցումն ունի»։
—Ամեն: Նա իր հետ բերում
է մեծ վարձքի հատուցում: Դա հատուցվելու է՝ Տիրոջը հավատալը, այս ժամանակի համար տրված
Խոստումն ընդունելը, հատուցվելու է ժողովներին մասնակցելը: Եվ այժմ նո՜ւյնպես, այս
հավաքույթին, և Տերն այսպես է առաջնորդել: Եղբայրներ և քույրեր, եթե խոստումը շուտով
չի՜ իրականանում, ապա համբերի՜ր, որովհետև այն անպայման կատարվելու է: Երբ մենք մտածում
ենք այն մասին, որ Պողոսն ու Պետրո՜սն են նաև գրել Տիրոջ վերադարձի մասին, և որ Պողոսը
կարող էր գրել. «Մենք ամենքս փոխվելու ենք»:
Եվ այս երկու հազարամյակների ընթացքում բոլոր
ճշմարիտ հավատացյալնե՜րը, սպասել են Հիսուս Քրիստոսի վերադարձին: Բայց մեր ժամանակում՝
եղբայրներ և քույրեր, այս երեք հարցերը Մատթեոսի 24-րդ գլխից… Կարելի է այդ բոլորը
նորի՜ց նայել, թե ե՞րբ է այդ ամենը կատարվելու, այն որ «Քարը քարի վրա չի մնալու», և «Ո՞րն
է Քո գալստյան նշանը», չէ՞ որ սրա մասին է խոսքը գնում: Եվ երրորդ հարցը. «Երբ է լինելու աշխարհի վերջը»: Եվ մենք այժմ
իսկապես ապրում ենք վերջին ժամանակներում, և տենո՜ւմ ենք, թե ինչպես են իրականանում
Աստվածաշնչյան մարգարեությունները ԻսրաԷլում, ազգերի մեջ, բնական աղետներում, չէ՞ որ
ամեն ինչ նախապես ասված է եղել, նույնիսկ այն որ Հրեաները պետք է հավաքվե՜ն բոլոր ազգերից,
և պետք է վերադառնան իրենց երկիրը: Եվ չէ՞ որ Տերը ընդգծեց սա. «Երբ կտեսնեք այս ամենը կատարվում է, ձեր գլուխները
վե՜ր բարձրացրեք…»: Մենք չէ՞ որ տեսնում
ենք այս ամենը, և մենք մեր գլուխները վե՜ր ենք բարձրացնում: Բայց ամենագլխավոր բանը…
Թույլ տվեք ինձ մեկ անգամ ևս ասել. Մեր համար ուժի մեջ է Սուրբ Հոգու Խոսքը՝ «Այսօ՜ր, երբ Նրա ձայնը կլսեք»: Եվ երբ դուք
ընդունում եք այսօրվա համար տրված խոստո՜ւմը, դուք մասնակցություն եք ունենում այն
բանում, ինչն Աստված այսօր կատարում է: Եվ սա չէ՞ որ ամենակարևորն է, այն ինչ Աստված
կատարում է ԻսրաԷլի հետ՝ դա կարևոր է, և այն որ աստվածաշնչյան մարգարեությունները կատարվո՜ւմ
են ամբողջ աշխարհում՝ դա կարևոր է, և մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն դրա համար, բայց
ամենակարևորը՝ դա նորից է թափանցում իմ մեջ, թող փառավորվի՜ Տիրոջ անունը, քանի որ
մեր համար ուժի մեջ է Սուրբ Հոգու Խոսքը, և մենք իսկապես շնորհակալ ենք: Ես դրան արդեն
հակիրճ անդրադարձել եմ, այն ինչ վերաբերվում է Բրանհամ եղբոր կոչումին և ծառայությանը,
90 տարի է արդեն անցել 1933 թվականից, 60 տարի
է անցել 1963՜ թվականից, երբ բացվեցին 7 կնիքները, և գոհություն Աստծուն այն ամենի
համար, ինչն այդ ժամանակի համար խոստացված է եղել համայնքին, և այն ամենի համար, ինչ
մենք տեսել, լսել և ապրել ենք: Մենք չենք փառավորում Պետրոսին կամ Պողոսին, մենք ինչպես
նաև շնորհակալություն չենք հայտնում Բրանհամ եղբորը, մենք Շնորհակալություն ենք հայտնում
Տեր Աստծուն, ով ուղարկել է իր ծառաներին սկզբում և վերջում: Եվ ամենակարևոր ծառայությո՜ւնը,
նախքան Հիսուս Քրիստոսի գալուստը չէ՞ որ տեղի է ունեցել, և Բրանհամ եղբայրը չէ՞ որ
խոստացված մարգարեն էր, ով վերադարձրել է որդիների սրտերը հայրերի հավատքին, ինչպես
որ սկզբում էր: Յուրաքնանչյուր աստվածաշնչյան ուսմունք՝ սկսած մեղքի մեջ ակումից, աստվածությունից,
և ամբողջ փրկագնման ծրագրի մասին, այդ ամենի մասին չէ՞ որ ամեն բան նորի՜ց է քարոզվել,
և մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն դրա համար: Ամեն ով ակա՜նջ ունի… Եվ դա նրանք են,
ովքեր ճանաչե՜լ են իրենց այսօ՜րը, նրանք ակա՜նջ ունեն լսելու ա՜յն, ինչ Հոգին է ասում
համայնքներին բացահայտված Խոսքի միջոցով: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Եբրայեցիների
10-րդ գլխի 36-րդ Խոսքը.
«36 Որովհետեւ համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ
կամքն անելով խոստմունքն ստանաք»:
—Թող փառավորվի՜ մեր Տերը:
Համառ համբերությո՜ւն: Շատերը մտածում են որ ամեն բան շատ երկար է ձգվում, բայց Տերը
չի ուշանում, ամեն բան կկատարվի իր ժամանակին: Թող Տերը տա մեզ Շնորհ, համբերություն
և հարատև՜ համբերություն: Միայն Աստծո կամքը մեր մեջ կատարվելուց հետո ապրե՞լ ենք մենք
մեր պատրաստությունը: Եվ դրա համար Տերը սպասում է մինչև վերջինը կկանչվի, մինչև կընդունի
Պատգամը, և մինչև որ կսրբագործվի Ճշմարտության Խոսքով, և մինչև մենք բոլորս չտեսնենք
մեր պատրաստությունը: Համառությամբ համբերեք, համառ եղեք հավատքի մեջ, և Տերը շուտով
կկատարի Իր Խոսքը: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 2-րդ
Կորնթացիներից, 6-րդ գլխից, 17 և 18 Խոսքերը: 2-րդ Կորնթացիներ 6-րդ գլուխ, 17 և
18 Խոսքեր:
«17 Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը,
եւ պիղծ բաների մի դպչիք։
18 Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ
աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը»:
—Ամեն: Ոչ մի պիղծ բանի
մի դիպչեք, դո՜ւրս եկեք, բաժանվե՜ք, դուք չէ՞ որ Իմ ժողովուրդն եք, դուք չէ՞ որ Իմ
որդիներն ու դուստրերն եք, դո՜ւրս եկեք այն ամենից ինչն աստվածաշնչյան չէ՝ բոլոր հարանվանություններից,
դո՜ւրս եկեք այդ ամենից և Ի՜նձ վերադարձեք, լսե՜ք Իմ ձայնը, Ե՜ս Եմ Տերը… Նա ով խոսո՜ւմ
է մեզ, այո՜, Նա ով մեզ է դիմում. Ես Նա Եմ ով ասաց, Դուք Իմ ժողովուրդն եք, դո՜ւրս
եկեք և ոչ մի պիղծ բանի մի դիպչեք: Այստեղ Աստծո Հոգին է խոսում այսօր ինձ և քեզ: Եկեք
ստուգենք ինքներս մեզ, իսկապե՞ս մենք բոլոր անմաքուրը, բոլոր ոչաստվածաշնչյանը, յուրաքանչյուր
ուսմունք, յուրաքանչյուր մեկնություն, իսկապե՞ս մենք այս ամենը թողել ենք հետևում,
և իսկապե՞ս վերադարձել ենք Աստծուն և Նրա Խոսքին: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Ամբակում
մարգարեից, 2-րդ գլուխ 3-րդ Խոսքը: Ամբակում 2-րդ գլուխ, 3-րդ Խոսք.
«3 Որովհետեւ տեսիլքը տակաւին որոշուած
ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. եթէ ուշանայ էլ, սպասիր նորան,
որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ»:
—Թող փառավորվի՜ Տերը: Խնդրում
եմ Աստվածաշնչից այս հատվածները մեկ անգամ ևս կարդացե՜ք աղոթքով: Աստված չի՜ ուշանում,
Նրա Խո՜սքը, Նրա Խոստո՜ւմը… Դրանք ճշտգրիտ կերպով կկատարվեն այ՜ն ժամանակ, երբ կհասունանա
դրանց ժամանակը: Աստված չէ՞ որ Ինքն անձամբ
հսկո՜ւմ է Իր Սուրբ Խոսքի վրա: Եվ Աստված նույն կերպ հսկում է իմ և քո վրա, որովհետև
մենք ընդունել ենք Իր Խոսքը: Թող որ բոլոր եղբայրները և քույրերը, և հա՜տկապես բոլոր
ծառայող եղբայրները հավատա՜ն Տիրոջը, և որպեսզի նրանք ընդունե՜ն Նրա Խոսքը, և թող Տերը
ձեր բոլորի, իսկապես ձեր բոլորի մեջ ավարտի ա՜յն, ինչն սկսել է, քանի որ Նրա վերադարձը
մոտ է: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք վերջին
աստվածաշնչյան հատվածը Եսայիայի Գրքից, 55-րդ գլխից, 11 Խոսքից: Եսայիա 55 գլուխ,
11 Խոսք:
«11 Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չդառնայ
ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի»:
—Թող փառավորվի՜ մեր Տերը:
Աստվածաշնչյան այս երկու հատվածները միասին են: «Եթե Խոստումը միանգամից չի կատարվում, ապա սպասիր Նրան, այն անպայման կկատարվի»
և «Իմ բերանից դուրս եկած յուրաքանչյուր Խոսք
Իր ժամանակին կկատարվի»: Աստված անձա՜մբ է հսկում այդ, և Նա անձամբ ի կատար կանի
այդ: Այնպես էլ հարսի մեջ, Նա ամբողջությամբ կիրականացնի այն, որ մենք կլինենք անբիծ
և անարատ, Աստծո Երեսի առջև կլինենք լվացված Գառան Արյունով, սրբագործված Աստծո Խոսքի
մեջ և լցված Սուրբ Հոգով: Իսկապես այսպիսին ենք մեր Աստծո առջև: Թող փառավորվի մեր
Տերը, մենք ընդունում ենք լիակատար փրկությունը, ընդհուպ մեր Տիրոջ վերադարձը, և մեր
մարմինների փոխվելն ու մեր հափշտակությունը, ընդհուպ Գառան հարսանյաց ընթրիքը: Օ՛,
թող փառավորվի՜ մեր Տերը: Մոտ ապագայում այդ ամենը կկատարվի: Ես հավատում եմ որ մենք
իսկապես շատ ենք մոտեցել վերջին, քանի որ երբ Տերն սկսի իրականացնել վերջին գործողությունը,
այնժամ դա կկատարվի՝ հարվածը հարվածի ետևից, և մենք մասնակից կլինենք դրանում այդ ժամանակ:
Օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնությունով: Խնդրում եմ մեկ անգամ ևս Եբրայեցիներից
այդ հատվածը, 3-րդ գլուխ 7-րդ Խոսքը. «Քանի
որ այսօր մեզ համար ուժի մեջ է Սուրբ Հոգու Խոսքը», ԱլելուՅահ: Թող փառավորվի՜
մեր Տերը: Յուրաքանչյուր Խոսք չէ՞ որ ներշնչված է Սուրբ Հոգով, և մեզ համար ուժի մե՜ջ
է յուրաքանչյուր Խոստում և յուրաքանչյուր Խոսք: Օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնությունով՝
Հիսուսի սուրբ անունով, Ամեն: