Լսել

2023-08-27 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 թ. Օգոստոս 27, Կրեֆելդ, Կիրակի

Եղբայր Շերրեր.

Թանկագին եղբայրներ և քույրեր, մենք սրտանց ողջունում ենք բոլորիդ՝ ովքեր ա՜յժմ միացել են այստեղ լսելու Աստծո Խոսքը, լսելու Աստծո Խոսքը կանչված շուրթերից: Իհարկե ցանկալի է, որ Ֆրանկ եղբայրը այստե՜ղ գար՝ մեր մե՜ջ լիներ, բայց նաև սրա համար ենք շնորհակալ, որ կարող ենք լսել Խոսքը տեսահեռարձակման միջոցով: Մենք շնորհակալ ենք այդ ամենի համար: Մենք շնորհակալ ենք Աստծուն, որ Նա պահո՜ւմ է Իր ծառային, Նա օրհնո՜ւմ է նրան և կրկին զորացնում է, որպեսզի մենք նորի՜ց կարողանանք նրա շուրթերից լսել Աստծո Խոսքը՝ կանչվա՜ծ շուրթերից:  Հիմա մենք Աստվածաշնչից Խոսք կկարդանք: Ես կարդում եմ Եսայիա մարգարեից, 40-րդ գլխից, 27-րդ Խոսքը: Եսայիա 40 գլուխ, 27 Խոսք՝ մինչև 31-ը:

«27   Ի՞նչու համար ասում ես, ով Յակոբ, եւ ի՞նչու ես խօսում, ով Իսրայէլ, թէ՝ Իմ ճանապարհը ծածկուած է Տէրիցը, եւ իմ Աստուածանից զանց է եղած իմ իրաւունքը։ 

28   Մի՞թէ չգիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ.  նորա հանճարը անքննելի է։ 

29   նա է յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չունեցողին զօրութիւն է շատացնում։ 

30   Եւ երիտասարդներն կյոգնեն եւ կվաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կթուլանան, 

31   Բայց Տիրոջ ապաւինողները  կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ»: 

Մինչև այստեղ՝ Աստծո այս թանկագին Խոսքից: Տերը դեռևս գթած և ողորմած է, Տերը այսօր ևս նույնն է, քանի որ Նա ամենակարող է, Նա այն նույն Աստվածն է ով ամենասկզբում էր, Նա չի փոխվում, և Նրա ողորմությունը մնո՜ւմ է որպես ողորմություն, և Նրա հավատարմությունը մնում է որպես հավատարմություն: Մենք մարդիկ ենք, մենք փոխվում ենք, բայց Աստված չի փոխվում: Եվ մենք կարդացինք, որ «Տիրոջ ապաւինողները  կնորոգուին ոյժով», թող որ մեզ հետ նույնը կատարվի, որպեսզի այսօրվա Խոսքը լսելով նոր ուժ ստանանք, որպեսզի մենք զորացած տուն գնանք, քանի որ լսել ենք Աստծո Խոսքը: Թող որ Տերն այսօր Ֆրանկ եղբորը զորացնի հոգևորապես և ֆիզիկապես:

Մենք հիմա կաղոթե՜նք Աստծուն.

Թանկագին երկնավոր Հայր, Քեզ թող բարձրանա փա՜ռքը, պատիվը և գոհությունը, և շնորհակալությունը Քո բոլոր հավատարմության համար, Քո բոլոր բարության համար: Այո՜, Դու դեռևս նույնն ես, Դու միշտ լսում ես երբ Քե՜զ ենք դիմում: Դու մեզ թույլ ես տալիս քայլե՜լ Քո ճանապարհներով՝ Տեր, Դու անձամբ Քո ձեռքերը մեկնիր Տեր և պահիր բոլոր նրանց, ում ընտրել ես Քո ճանապարհների համար: Մենք շնորհակալ ենք Քո սիրո համար, Քո հավատարմության համար, շնորհակալ ենք որ կարողանում ենք ազատ հավաքվե՜լ Քո Երեսի առջև, Տեր օրհնիր մեզ Քո առատ ողորմության համեմատ: Մենք գովաբանում և օրհնում ենք Քո հրաշալի Հիսուս Քրիստոս անունը, ԱլելուՅահ, Ամեն:

 

Եղբայր Ֆրանկ.

Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Քրիստոսով, ես նույնպես ուզում եմ ձեզ բոլորիդ ի սրտե, ի սրտե ողջունել Ցյո՜ւրիխից, և բոլորին մաղթել Աստծո օրհնությունը, բոլոր ազգերում, լեզուներում և ժողովուրդներում, և կամենալ, որ բոլորը ճի՜շտ հասկանան ասված Խոսքը, որպեսզի դուք բոլորդ պատրաստ գտնվեք այն մեծ և փառավոր օրվանը, Հիսուս Քրիստոսի վերադարձին:

Շերրեր եղբայրը, նա չէ՞ որ շատ զորավոր Խոսք կարդաց Եսայիայի 40-րդ գլխից:

Մենք շատ լա՜վ գիտենք թե ինչ է գրված 3-րդ Խոսքում.

«3 Անապատի մէջ կանչողի ձայնը,  պատրաստեցէք Տիրոջ ճանապարհը, եւ  ուղիղ արէք ամայութեան մէջ շաւիղը մեր Աստուծոյ համար»:

Եսայիա մարգարեն, նա հատուկ ձևով ընդգծեց, խոսեց մեր Փրկչի ծննդյան մասին, և այն ամենի մասին ինչը հաջորդում էր դրան, և ինչ վերաբերվում էր Աստծո փրկագնման ծրագրին, Եսայիա մարգարեն հատուկ ձևով անդրադարձավ դրան և մարգարեական ձևով խոսեց այդ մասին: Մենք Աստծուն շնորհակալ ենք Իր սուրբ և թանկագին Խոսքի համար: Եվ քանի որ մենք այժմ հեռարձակում ունենք Ցյո՜ւրիխից, ապա թույլ տվեք ինձ այսպե՜ս ասել, որ Բրանհամ եղբայրը  Շվեցարիայում ունեցած իր ծառայությունը չէր կարողանում մոռանալ, Նա միշտ հիշում էր այդ ծառայություններն իր քարոզներում, նա նույնիսկ ցույց էր տալիս իր ժամացույցն ասելով, որ սա շվեցարական ժամացույց է, որն արժե 300 դոլլար: Նա Շվեցարիայում, իր ժամանակին ջերմ սիրով ընդունվե՜ց՝ որպես Աստծո Ծառա: Այսպես, հազարավորներ են ներկա եղել նրա ծառայություններին, 1955 թվականին շատերն են օրհնված եղել, մասնակցելով նրա ծառայություններին: Մենք այսօր չենք նշի այդ բոլոր մանրամասները, այսօր խոսքն այն մասին է, որ մենք վերջին Պատգամը իսկապես շարունակենք փոխանցելը: Եվ բոլորին մաղթում ենք որ սրտով հավատան այս Պատգամին, որովհետև անհավատությունը դա մեղք է, անհավատությունը իր հետ բերում է Աստծուց բաժանում,  իսկ հավատքը կապո՜ւմ է Աստծո և Աստծո Խոսքի հետ, անհավատությունը հակառակը, այն մեզ հեռացնո՜ւմ է Աստծուց, և Աստծո Խոսքից: Եվ այդ պատճառով թող տրվի՜ մեզ, որպեսզի մեր ողջ սրտով հավատանք այն բանին, ինչ Աստված Խոստացել է՝ Նրա Խոստումներին, և ա՜յն բանին ինչ Նա հիմա՜ է կատարում: Մենք ևս կանդրադառնանք երկու Խոսքի, որոնք կարդացվեցին Շերրեր եղբոր կողմից: Խնդրեմ:

—Մենք կկարդանք Եսայիայի 40-րդ գլխի, 28-րդ Խոսքը: Եսայիա 40-ի 28 Խոսքը.

«28 Մի՞թէ չգիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ.  նորա հանճարը անքննելի է»:

—Փառք լինի Տիրոջը: Ինչպես այստեղ կարդացինք. Մի՞ թե չեք լսել, մի՞ թե չգիտեք թե ով է Աստված, Նա անքննելի է, Նրա հավատարմությունը, Նա օգնում է սգավորներին, Նրա ողորմությունը մեծ է, և Նա այսօր կանգնեցնո՜ւմ է բոլոր ընկածներին, բարձրացնում է նրանց պարզապես, և Նա այսօր օգնում է բոլոր նրանց ովքեր Իր մոտ են գալիս, և օրհնում է Իր առատ ողորմությունով: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հռոմեացիների ուղերձից, 1-ին գլխից: Հռոմեացիներ 1-ին գլուխ, 1 և 2 Խոսքեր.

«1 Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝  կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար  որոշուած, 

2 Այն որ  առաջուց  խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը»:

Եվ այստեղ մենք նույնպես կարող հստակ կարող ենք ասել. Ամեն: Թանկագին եղբայրներ և քույրեր, այժմ մեր գործը Պետրոսի կամ Պողոսի հետ չէ, մենք գործ ունենք Կենդանի Աստծո հետ, ով հայտնվեց Հիսուս Քրիստոսի մեջ՝ մեր Փրկչի, և Նա՝ մեր Տերը, Նա հիմնադրեց Իր եկեղեցին: Սկզբում փրկագնումը՝ Նոր Ուխտի արյան միջոցով, իսկ հետո Նորկտակարանյան եկեղեցու հիմնադրումը՝ Աստծո համայնքի, Հիսուս Քրիստոսի: Փրկագնվածները՝ դա ամենաթանկ բանն է որն Աստված ունի՜ երկրի վրա: Ոչ մի բանի համար Նա Ինքն Իրեն չտվեց, այլ միայն մեզ համար՝ կենդանի մարդկանց, և դրա համար Նա մե՜զ նմանվեց Իր մարմնում, և մեր բոլոր ցավերը, ստրկությո՜ւնը, ամենն ինչ մեզ բաժանո՜ւմ էր Աստծուց, Նա Իր վրա վերցրեց, գնաց և մահացավ Գողգոթայի խաչի վրա, որպեսզի մեզ ներո՜ւմ շնորհի Իր ողորմությամբ,  և Աստծո հետ հաշտություն շնորհի մեզ, և մենք դրա համար անչափ շնորհակալ ենք, որ փրկությունն իր մեջ ներառում է ամբողջ մարդուն՝ շունչը, հոգին և մարմինը, ամբողջը, դա լիակատար փրկություն է, լիակատար թողություն է, բոլոր մեղքերի, և Աստծո հետ հաշտություն: Մենք այդ փորձառությունն ունեցել ենք մեր մեջ: Եվ հետո երկրորդ կողմը՝ լիակատար ազատությո՜ւնը մեր հոգու, բոլոր կրքերից, այն ամենից, ինչը մեզ ստրկացրել է, ամենն ինչը մեզ տանջում էր, մենք ազատագրվեցինք այդ ամենից Գառան արյան միջոցով: Իսկ հետո մեր մարմնի ազատագրումը, որը նախապես տրվել էր մեզ Աստծուց: Այնպես որ երեք բաներ. Հոգին, շունչը և մարմինը, այդ ամենն ընդգրկված է փրկագնման մեջ: Եվ մենք ամբողջությամբ Աստծուն ենք պատկանում՝ հոգով, շնչով և մարմնով: Մենք ամբողջովին սրբացված ենք Նրա առջև, և Նրա համար, և ա՜յժմ մեր պատրաստությունն ենք տեսնում Նրա վերադարձի համար Նրա ողորմությամբ: Խնդրեմ:

 

Մենք կարդում ենք Գաղատացիների ուղերձից: Գաղատացիների ուղերձ, 1-ին գլուխ, 11 և 12 Խոսքեր.

«11 Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ նա մարդից չէ։ 

12 Որովհետեւ ես էլ ոչ մարդից առայ նորան, եւ ոչ էլ սովորեցի.  այլ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնովը»:

Ամեն: Առաջին Խոսքում մենք լսեցինք, որ Պողոսն իր անձնական վերապրումն էր ունեցել իր կոչման հետ կապված, և նա կարո՜ղ էր ասել թե դա երբ է տեղի ունեցել, ո՞րտեղ է տեղի ունեցել, նույնիսկ օրվա ո՞ր ժամին է դա տեղի ունեցել, և դրա համար Աստծո հեղինակությո՜ւնն էր տրվել նրան իր ճանապարհորդության մեջ: Աստծո կոչումի՜ն, և Աստծո Խոսքի քարոզչությա՜նը, և Աստծո փրկագնման Պատգամի՜ն է դա պատկանում, որպեսզի մենք Աստվածային կոչո՜ւմ ունենանք: Եվ միայն այդ դե՜պքում նա կարող էր ասել, որ իր քարոզչությունը մարդկային ձևով չի կատարվում, այլ Աստծուց է: Եվ նա չէր փորձում մարդկա՜նց հաճոյանալ, այլ քարոզում էր Աստծո Պատգա՜մը Սուրբ Հոգով ներշնչված: Եվ մենք դրա համար շնորհակա՜լ ենք Աստծուն: Ո՜չ թե Պողոսի կարծիքը, ո՜չ թե Պողոսի խոսքերը, այլ նա քարոզում էր Աստծո Բարի Լուրը իր շուրթերով: Եվ ես կարող եմ ասել, որ նույնը ե՜ս կարող եմ վկայել, որ ես երբեք Խոսքը չեմ քարոզել մարդկային ձևով, որպեսզի որևէ մեկին հաճոյանամ, այլ ես միշտ քարոզել եմ այնպե՜ս, ինչպես Գրվածքո՜ւմ է գրված եղել, Աստծո ողորմությամբ Բարի Լուրը քարոզվել է Սուրբ Հոգու ներշնչմամբ: Եվ ա՜յժմ խոսքը դրա՜ մասին է: Այն հանձնարարությունը, որը տրվել էր Բրանհամ եղբորը, չէ՞ որ հետևյալն էր, որպեսզի վերջին Պատգամը բերվեր նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը, այո՜, քարոզվե՜ր այն, դրվեր ճրագակալի վրա: Եվ դրա համար մենք շնորհակալ ենք Աստծուց, որ նա կատարեց իր հանձնարարությունը, և որ նրա տուն գնալուց հետո այս Պատգամը հնարավոր դարձավ   ողջ երկրի երեսով մեկ տանելու: Խնդրեմ:

Մենք կարդում ենք Տիմոթեոսի 1-ին ուղերձից, 1-ին գլխից: 1-ին Տիմոթեոս, 1-ին գլուխ, 3-րդ Խոսք.

«3 Ինչպէս որ աղաչեցի քեզ, որ Եփեսոսումը մնաս  Մակեդոնիա գնալիս,  որ պատուիրես ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն»:

Պողո՜սը, ով այդպիսի մեծ կշիռ տվեց Աստծո սուրբ Խոսքի սուրբ քարոզչությա՜նը, նա պետք է Տիմոթեոսին այսպիսի հորդոր տար. Որ ես քեզ թողեցի այնտեղ, որ դու ոմանց, ովքեր շեղված ուսմունքներ են տարածում, պարզապես արգելե՜ս նրանց, արգելես Հիսուս Քրիստոսի անունով, չանե՜լ այդ բանը, չքարոզե՜լ ինչ-որ շեղված ուսմունքներ, այլ միայն խոսել ա՜յն, ինչ Աստվա՜ծ է թողել Իր Խոսքի մեջ, միայն ա՜յն, ինչ Աստվա՜ծ է խոստացել, միայն ա՜յն ինչ գրված է Աստծո Խոսքում: Միայն դա է պետք քարոզել և ազդարարել: Եվ դա այսօր նո՜ւյնպես ուժի մեջ է: Մնացած բոլորը կարող են քարոզել, ասել այն ամենն ինչ ցանկանում են: Նա ով իսկապես Աստծո՜ւց է կանչված, նա ով իսկապես Աստծուց է ուղարկված, նա կարող է ասել միայն ա՜յն, ինչ Աստված է ասել, նա կարող է քարոզել միայն ա՜յն, ինչ քարոզվել է առաքյալների շուրթերով ամենասկզբից: Խնդրեմ:

Մենք կարդում ենք Հայտնության Գրքից, 2-րդ գլխի 2-րդ Խոսքը: Հայտնության Գիրք, 2-րդ գլուխ, 2-րդ Խոսք.

«2 Գիտեմ քո գործերը եւ քո աշխատութիւնը եւ քո համբերութիւնը. եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ  փորձեցիր նորանց  որ առաքեալ են ձեւանում, եւ չեն, եւ գտար որ սուտ են»:

Եվ սա ա՛յնպիսի լուրջ Խոսք է. «Եվ փորձեցի՜ր նորանց»: ի՞նչպես փորձեցիր, հիմնվելով Աստծո՜ Խոսքի վրա դու փորձեցիր նրանց, ովքեր իրենց առաքյալ են ներկայացնում, և հասկացար որ նրանք այդպիսին չեն, և սո՜ւտ են: Որովհետև նրանց քարոզչությունը առաքյալների քարոզչությանը չէր համապատասխանում, և չէին ասում ա՜յն, ինչ ասում էին իսկական առաքյալները: Ճիշտ նույնն այսօր նույնպես ուժի մեջ է, նրանք ովքեր 100 %-ով չեն համապատասխանում առաքյալների վարդապետությանը, նրանք ունեն իրենց սեփական մեկնությունները, և դրանք ավելացրե՜լ են այնտեղ, և դա սո՜ւտ է, սո՜ւտ, որը նրանք քարոզում են: Եվ պետք է շեշտադրել ա՜յն, որ ժամանակը հասել է միայն Աստծո՜ւն հավատալու, որովհետև ամեն մարդ սուտ է, և նա ով Աստծուց է, լսո՜ւմ է Աստծո Խոսքը, ամեն: Խնդրեմ:

Մենք կարդում ենք Գաղատացիների 1-ին գլխից:  

1-ին գլուխ, 8-րդ Խոսքը.

«8 Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի»:

Այսպիսի լուրջ Խոսք. Նույնիսկ եթե հրեշտակ իջնի երկնքից, և ձեզ քարոզի ինչ-որ ուրիշ ավետարան, թող որ նզովված լինի այդ հրեշտակը: Թեկուզ սպիտակ հանդերձ լինի հագած, թեկուզ այսպիսի, արդարի դեմքով եկած լինի, եթե նրա ասածը չի համապատասխանում առաքյալների ասածին, ապա մոռացեք այդ մարդուն, նա չունի՜ ոչ մի կոչում: Նա ով աստվածային կոչո՜ւմ ունի, նա պետք է խոսի նույն Աստծո Խոսքը, որը քարոզել և հռչակել են առաքյալները: Խնդրեմ:

 

Թեսաղոնիկեցիների 2-րդ ուղերձից: 2-րդ Թեսաղոնիկեցիներ, 2-րդ գլուխ, 10-րդ Խոսք.

«…Որ ճշմարտութեան սէրը չ’ընդունեցին որ ապրեն»:  

Որովհետև նրանք իրենց մեջ չնդունեցին Աստծո սերը, չնդունեցին որպես հատկություն, որպես որակ, որպեսզի իրենց փրկագնման փորձառությունն ունենան, այդ պատճառով Տեր Աստված նրանց մոլորության ոգի ուղարկեց: Որովհետև նրանք, այն ինչ Աստծուց՝ Աստծո Հոգուց էր տրված չընդունեցին,  այլ իրենց սեփական  մեկնությունները, իրենց սեփական գիտելիքներն ուզեցին ի ցույց դնել, դրա համար Աստված թո՜ւյլ տվեց որպեսզի մոլորության հավատան, որպեսզի մոլորվեն:

Եվ այնտեղ շարունակության մեջ կարդացվում է.

«Եվ նորա համար Աստուած մոլորութեան ներգործութիւն կ’ուղարկէ նորանց,  որ հաւատան ստութեան»:

Մենք արդեն խոսեցինք այդ մասին: Դրա համար Տե՜րը ուղարկո՜ւմ է նրանց այդ մոլորության հոգին: Որովհետև նրանք չուզեցի՜ն հավատալ ճշմարտությանը: Աստծո մոտ փոխզիջումներ չկան, հնարավոր չէ լույսը խավարի հետ, սուտը ճշմարտության հետ խառնելը, հնարավո՜ր չէ:  Աստված ճշմարի՜տ է, և Նրա Խոսքը Ճշմարտությո՜ւն է: Եվ մենք ա՛յնքան շնորհակալ ենք Աստծուն, որ ապրում ենք Աստծո որդիների դուրս կանչվելու ժամանակաշրջանում: Որովհետև Բրանհամ եղբոր ծառայությունը կայանում էր նրանում, որպեսզի բոլոր մարդկային ուսմունքներից, բոլոր մարդկային ավանդույթներից, մեկնություններից, բոլոր ստերից, դո՜ւրս կանչվեին Աստծո բոլոր որդիները, և հետ վերադարձվեին Աստծուն, վերադարձվեին սկզբին: Որովհետև ինչպես որ սկի՜զբն էր, այդպես էլ պետք է լինի վե՜րջը, նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը: Եվ դրա համար Տերը մեզ մեծ Շնորհ է արել, մենք ճանաչել ենք ժամանակը, ճանաչել ենք թե այսօր խոսքն ինչի՞ մասին է: Սա ա՜յժմ իսկապես վերջին կա՜նչն է, վերջին Պատգա՜մը, վերջին Լո՜ւրը նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը: Եվ մենք պետք է ընդունե՜նք բոլոր ուղղումները, որոնք գալիս են Աստծո երեսից, և պետք է Աստծո Խոսքն ընդունենք որպես միակ Ճշմարտություն, քանի որ գրված է. «Սրբացրու նրանց Քո Ճշմարտությունովը, Քո Խոսքը Ճշմարտություն է»: Ոչ ոք չի՜ կարող սրբագործվել ստությունով, կամ սուտ ուսմունքով,  դա պարզապես հնարավոր չէ: Միայն ճշմարտության Խոսքո՜վ մենք կարող ենք սրբագործվել, և միայն այդ դեպքում մենք կարող ենք Ատծո կամքի մեջ լինել, միայն այդ դեպքում կարող ենք տեսնել մեր պատրաստությունը այն փառավոր օրվանը՝ Հիսուս Քրիստոսի վերադարձին: Խնդրեմ:

 

Մենք կարդում ենք 1-ին Կորնթացիների ուղերձից: 1-ին Կորնթացիներ, 6-րդ գլուխ, 9 և 10 Խոսքերը.

«9 Կամ թէ չգիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Մի խաբուիք. ոչ պոռնիկները,  ոչ կռապաշտները, ոչ շնացողները, 

10 Ոչ իգացողները, որ արուագէտները, ոչ գողերը ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ»:

—Սա նույնպես թանկագիններ, շատ լուրջ Աստծո Խոսք է: Այստեղ թվարկվում են 10 հատկություներ, որոնք մեզ կտրում են Աստծո թագավորությունից, որոնք մենք նոր լսեցինք: Ո՜չ խաբեբաները, ո՜չ պոռնիկները, ո՜չ նախատողները, և այս ողջ ցուցակը մենք կարող ենք կարդալ, ընդհուպ մինչև սուտ վկաները: Եվ նույնիսկ սուտ վկաները Հիսուս Քրիստոսի վերադարձի ժամանակ չե՜ն վերցվելու: Սուտ վկան, նա ինչպես շնացո՜ղը, ինչպես ավազա՜կը, ինչպես խաբեբա՜ն,  ինչպես կախա՜րդը… Սուտ վկան սատանայի որդին է: Եվ մենք պետք է հասկանանք և հիշենք, որ մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, որտեղ ինչ-որ տեղ բռնացողներն են,  որտեղ պոռնիկներն են, որտեղ զրպարողներ են, հարբեցողներն են, թալանողներն են: Այդ ամենը տեղի է ունենում մեր ժամանակում մեր աչքերի առջև, այնպե՜ս, ինչպես երբեք տեղի չի ունեցել: Եվ եթե ես ասեմ, թե ի՛նչպիսի ցավ, ի՛նչպիսի վիշտ է ինձ պատում, որ Բրանհամ եղբայրն իր ժամանակին իր կյանքում առնչվել է ամեն տեսակի սուտ վկայությունների, շատ զրպարտողներ էին նրան շրջապատել, պարզապես անտանելի է մտածելը այդ մասին: Ես ուզում եմ ուղղակի հակիրճ ասել, որ երկու օր առաջ մի տղամարդ էր եկել մեր գրասենյակ Իրանից, և նա պատմեց թե Աստված ինչ է անում այնտեղ, իսկ հետո նա իր պայուսակից մի գիրք դուրս հանեց, և այնտեղ միայն Բրանհամ եղբոր մասին էր, մի զրպարտությունը մյուսի հետևից: Եվ ես ասացի նրան որ դա պատճեներ, և հետո ասացի որ նա շարունակի իր ճանապարհը: Ահա այստեղ է պատճենը: Եվ նա պատմում էր, որ սկզբից մինչև վերջ Բրանհամ եղբայրը զրպարտությունների էր ենթարկվել: Եվ ամեն բան հարցականի տակ էր դրվել. Նրա ուսմունքը, նրա փորձառոււթյունները կյանքի, նրա գերբնական փարձառություններն Աստծո հետ ունեցած, ամեն բան թյուրիմացության մեջ էր ներքաշված, ամեն բան հարցականի տակ էր դրվել, ամբողջ այդ գիրքը զրպարտություն և սուտ վկայություն էր:

Թանկագին եղբայրներ և քույրեր, ես այն մարդկանցից եմ ով 10 տարի անձամբ ճանաչել է Բրանհամ եղբորը: Եվ ես իսկապես շնորհակալ եմ Տիրոջը, որ ես այսօր վկա եմ համարվում, ես իմ ականջներով լսել եմ և իմ աչքերով տեսել եմ, որ Տերը մեր ժամանակաշրջանում արել է այն նույն բաներն ինչ արել էր այն ժամանակ, երբ այստեղ երկրի վրա էր մարմնով: Ճիշտ նո՜ւյն ծառայությունը, ճիշտ նո՜ւյն մարգարեական պարգևը, նույնիսկ հե՜նց բժշկության պարգև՜ը մեր ժամանակաշրջանում կրկնվեց:  Եվ Հովհաննեսի 14-րդ գլխի 12-րդ Խոսքը կատարվեց՝ այն ինչ այնտեղ գրված է.

«Թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կգործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կգործէ»:

Եվ ճիշտ նույն կերպ կատարվեց, այն ինչ մեր Տերն ասաց. «Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չտեսնէ Հօրն անելիս. որովհետեւ ինչ որ նա անում է, հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում»: (Հովհաննես. 5.19բ)

Մեր Տերն ու Փրկիչը, Նա նաև մարգարե էր, Նա քահանա էր, Նա ամենն էր ամենի մեջ: Եվ չէ՞ որ Մովսեսն ասաց. «Աստված ինձ նման մարգարե վեր կկացնի ձեր եղբայրների միջից»: Մենք սա կարող եք կարդալ Մովսեսի 5-րդ Գրքում: (2-րդ Օրինաց 18.18)

Նույն ծառայությունը կրկնվեց նաև մեր ժամանակում: Բրանհամ եղբայրը սկզբում տեսիլք էր տեսնում, մարդը մոտենում էր նրան, և Բրանհամ եղբորը տեսիլք էր տրվում այդ մարդու մասին, թե ո՞վ էր նա, ո՞րտեղից էր եկել: Եվ ճիշտ նույն կերպ էր նաև մեր Տիրոջ հետ, Նա մարդկանց կարող էր ասել թե ի՞նչ էր նրա անունը, ո՞վ էր նա, ո՞րտեղից էր եկել և ինչ էր արել, և թե ինչ հիվանդություն ուներ նա: Եվ ես սա կրկնում եմ հիմա, որ ճիշտ նույն ծառայությունը եղել է նաև մեր ժամանակաշրջանում: Եվ իսկապես փա՜ռք լինի Տիրոջը դրա համար, այն բանի համար, որ Աստծուց հաստատումը տեղի է ունեցել հենց միանգամից: Ինչպես որ մեր Տիրոջ ծառայության մեջ էր, այնպես էլ մեր ժամանակ է տեղի ունեցել՝ կույրերը տեսողություն են ստացել… Ես վկա եմ եղել, երբ դա տեղի ունեցավ 1955 թվականի օգոստոսին, մեռելները հարություն էին առնում: Այն ամենն ինչ կատարվել էր Տիրոջ ծառայության մեջ, կատարվել է նաև այն ծառայության մեջ, որը Տերը տվել էր Բրանհամ եղբորը: Դա մա՜րդը չէր, դա Բրանհամ եղբա՜յրը չէր, Բրանհամ եղբայրը մեզ նման մա՜րդ էր:  Եղիա մարգարեն ասում էր… Կամ մարգարեներից մեկն էր նրա մասին ասում. «Որ նա մեզ նման կրքերի ենթակա մարդ էր»:

Բայց այստեղ խոսքն Աստծո մասին է, այն մասին, թե Աստված ինչ է արել, Նա ո՜չ միայն ուղարկեց Իր մարգարեներին, այլ ինչպես գրված է Սուրբ Գրքում.

«5 Ահա ես կուղարկեմ ձեզ համար  Եղիա մարգարէն,  Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ»:

Նա նաև Իր հաստատումը տվեց այդ մարգարեին Իր ողորմության համեմատ: Սա ո՜չ միայն Պատգամ էր. Վերադարձ Խոսքին, վերադարձ Աստծո՜ւն, Մեկ Տեր, Մեկ հավատք, Մեկ Մկրտություն… Բոլոր ուսմունքներում, բոլոր կիրառույթներում, մենք հետ ենք վերադարձվել դեպի սկիզբը՝ Բրանհամ եղբոր ծառայության միջոցով:

Եվ երբ ես մտածում եմ այն մասին… Մեկ անգամ ևս պետք է ասեմ պարզապես, դուք չէ՞ որ գիտեք ե ինչ է ասել Բրանհամ եղբայրն իր ժամանակին, ես պետք է կերակրի պաշար հավաքեի, որոնք մագնիտաֆոնի ժապավենի վրա էին, բոլոր քարոզները, այն ամենն ինչ ասվել էր, բոլորն այստեղ ձայնագրված էին, ամենն ինչ Աստված արել էր: Մենք ավելի քան հազարհարյուր քարոզներ ունենք, և չէ՞ որ կարող ենք վկայություն ունենալ: Եվ մեզ պե՜տք չի այլևս որևէ խաբեբաների՜, որևէ զրպարտիչների՜ լսել, ովքեր ընդհանրապես չեն ճանաչել Բրանհամ եղբորը, ինչպես նաև Տիրո՜ջը չեն ճանաչում, չե՜ն վերապրել վերստին ծնունդը, չե՜ն վերապրել դա՜րձը: Եվ այնպիսի լուրջ ժամանակ է եկել, որ մենք ամեն բան շատ լուրջ ենք ընդունել,  և Աստծուն շնորհակալ ենք որ Նա ուղարկել է Իր ծառային և մարգարեին: Եթե ես այսօր ձեզ կրկնեի թե ինչն եմ ապրել այդ Աստծո մարդու հետ, որին 10 տարի ճանաչել եմ, և կրկին ու կրկին ներկա եմ եղել նրա ծառայություններին, նրա տա՜նն եմ եղել, նրա հետ երթևեկե՜լ եմ նույն մեքենայով,  և հավաքույթներին եմ եղել այստեղ այնտեղ, և թե ինչ եմ ապրել, եթե ես այդ ամենը պատմե՜մ հիմա, այսօր ժամանակը չի հերիքի: Թանկագիններ, ես ձեզ ինչ-որ սուտ պատմություններ, կամ հեքիաթնե՜ր չեմ պատմում, ես ականատե՜սն եմ այն բանի, ինչ Աստված կատարել է երկրի վրա: Դրա համար ես պետք է ասեմ ամենայն լրջությամբ. Նա ով այդ զրպարտողներին, սուտ վկաներին հավատո՜ւմ է, նա կհեռացվի՜ Աստծո արքայությունից, ինչպես որ բոլոր պոռնիկները, ինչպես նախատողները, ինչպես բոլոր այստեղ թվարկվածները, նա պետք է պարզապես հառացվի՜ Աստծո արքայությունից: Այնպես որ մի ընդունեք ա՜յն, ինչն Աստծո՜ւց չի գալիս: Եվ բոլոր այդ քննադատները, նրանք ոչինչ չե՜ն կարող ապացուցել, նրանք պարզապես զրպարտո՜ւմ են, սուտ վկայությո՜ւն են տալիս, նրանք սուտ ոգու ազդեցության տա՜կ են գտնվում, և անեծքի տակ են: Շարունակե՜նք լսել Աստծո Խոսքը:

 

—4-րդ գլուխ: Եփեսացիների 4-րդ գլուխ, 28 Խոսք.

«27  Եւ տեղի չտաք սատանային»:

—Եվ սա նույնպես քարոզչության մասն է: Պողոսը սա պետք է շեշտե՜ր. «27  Եւ տեղի չտաք սատանային»: Նրան մի ընդունեք ձեր տներում: Ի՞նչ է ասում Հովհաննես առաքյալը, իր 2-րդ ուղերձում.

«10 Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ  բարեւ մի տաք նորան»:

Սա շատ լուրջ բան է, որը պետք է նշվեր: Մենք այստեղից՝ Ցյո՜ւրիխից ևս մեկ անգամ ասում ենք ձեզ. Եթե ընդունում եք զրպարտողների՜ն, մե՜ղք եք գործում, եթե լսում եք նրանց, ովքեր զրպարտո՜ւմ են Բրանհամ եղբորը, Աստված ձեզ հեռացնո՜ւմ է Իր թագավորությունից: Աստված Շնորհ անի մեզ բոլորիս, քանի որ հանձնարարությունը հստա՜կ է մնում. «Ինչպես որ Հովհաննես մկրտիչն էր ուղարկվել նախքան Հիսուս Քրիստոսի առաջին գալուստը, այնպես էլ դո՜ւ կուղարկվես, դո՜ւ՝ Բրանհամ եղբայր, կուղարկվես մի Պատգամով, որը կնախորդի Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին»:

Եվ թանկագին եղբայրներ և քույրեր, եթե անգամ հունիսի 11-ի փորձառությո՜ւնն է հարցականի տակ դրվում, ապա ե՜ս, որպես Ֆրանկ եղբայրը, պետք է պարզապես կանգնեմ և ասեմ, որ ես, 1966 թվականի ապրիլին, Ջեֆերսոնվիլում մոտավոր 12 հոգու եմ տեսել, ովքեր 1933 թվականին եղել են Օհայո գետի ափին, և երկնքից եղող այդ ձա՜յնը լսել են: Եվ հետո չէ՞ որ Բրանհամ եղբայրն է լսել՝ նրան հանձնարարություն է տրվել: Եվ բոլորն ովքեր այնտեղ են եղել, ընկել են ծնկների վրա, երբ գերբնական լույսն իջել է, և ձայնը հնչել է Բրանհամ եղբոր համար: Ես այդ մարդկանց տեսել եմ իմ աչքերով: Եվ ես կարող եմ ասել ձեզ, որ ես իսկապես Րուս եղբոր հետ, և էլի ուրիշ վկաների հետ գնացել ենք Օհայո գետի մոտ, իմ ոտքերով կանգնել եմ այնտեղ՝ այն ափի մետ, որտեղ դա տեղի է ունեցել: Թանկագին եղբայրներ և քույրեր, Աստված ամեն բան այնպե՜ս առաջնորդեց, որ ես հենց սկզբից պետք է տեղեկացված լինեի թե Տերն ինչ է կատարել երկրի վրա մեր ժամանակում: Եվ Աստված շարունակո՜ւմ է մեզ տեղյակ պահել: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հայտնության 3-րդ գլխից, 6-րդ Խոսքը: Հայտնություն 3-րդ գլուխ, 6-րդ Խոսք.

«6 Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:

—Սա պետք է պարզապես կրկնե՜լ շատ անգամներ, և շեշտադրել. «6 Ով բաց ակա՜նջ ունի, նա լսո՜ւմ է ինչ Հոգին ասում է եկեղեցիներին», ա՝յն ինչ Հոգին Խոսքի միջոցով ասում է եկեղեցիներին: Եվ ես պարզապես համոզվա՜ծ եմ դրանում, որ նրանք ովքեր այս ժամանակում Աստծուց բացված ակա՜նջ ունեն, նրանք կլսեն միայն ա՜յն, ինչ Աստծո Հոգին է ասում եկեղեցիներին, կամ Քրիստոսի եկեղեցուն: Եվ Բրանհամ եղբայրը չէ՞ որ եղել է յոթերորդ հրեշտակը, եկեղեցու հրեշտակը, որին Աստված այնպես է օգտագործել, որպեսզի ամեն բան նորի՜ց դրվի ճրագակալի վրա: Եվ առհասարակ, եղել է յոթ ժամանակաշրջան՝ եկեղեցու յոթ ժամանակաշրջան, յոթ հրեշտակներ յոթ ժամանակաշրանների, ամբողջ նորկտակարանյան ժամանակահատվածում: Բայց վերջի՜ն ժամանակաշրջանում գրված է. «6 Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:

Եվ հետո գրված է. «Նա, ով հաղթի…», իսկ ո՞վ է հաղթում, նա, ով լսում է այն, ինչ Հոգին է ասում եկեղեցիներին: Եվ գրված է. «21 Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի  իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ»:

Թանկագին եղբայրներ և քույրեր, թույլ տվեք ես ասյտեղ այսպես ասեմ, ի՞նչպիսի զրպարտություններ են արվել մեր Տիրոջ դեմ. Օրինականնե՜րը, դպիրնե՜րը, փարիսեցինե՜րը… Նրանցից որևէ մեկը ընդունե՞ց որ Հովհաննես մկրտիչն այն մարգարեն էր, որի մասին գրվա՜ծ էր Եսայիա մարգարեի Գրքում, և նաև Մաղաքիայի Գրքում: Նրանք բոլորն ունեցել են Մովսեսի հնգամատյանը, նրանք բոլորը բարեպաշտ էին, բոլորը պահում էին շաբաթը, բայց կույր ժողովրդի կույր առաջնորդներ էին: Եվ այն ամենն ինչ Տերն անում էր, նրանք դա միշտ քննադատում և հարցականի տակ էին դնում: Նրանք ծիծաղում էին Նրա վրա, —«Նա ոչինչ ճիշտ չի՜ անում, ոչինչ ճիշտ չի՜ խոսում», —այդպիսի խոսքե՜ր էին դուրս գալիս նրանց բերանից: Նրանք առաջին զրպարտողները և սուտ վկաները դարձան, իսկ վերջիններն այսօ՜ր են գալիս և շարունակո՜ւմ զրպարտելը: Խնդրեմ:

 

—Մենք կարդում ենք այսօրվա վերջին հատվածը՝ Թեսաղոնիկեցիների 1-ին ուղերձից: 1-ին Թեսաղոնիկեցիներ, 5-րդ գլուխ, 23 Խոսք.

«23 Եւ ինքը խաղաղութեան Աստուածը  ձեզ սուրբ անէ բոլորովին. եւ  ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալը»:  

—ԱլելուՅահ: Սրան ես հավատում եմ իմ ամբողջ սրտով, որ բոլոր ընտրյալներն ովքեր ա՜յժմ, Աստծուն իսկապես հավատո՜ւմ են ողջ սրտով… Եվ ուրիշ ոչինչ չենք կարող, այլ միայն հավատալ… Իսկ ով հավատում է, նա տեսնո՜ւմ է Աստծո փառքը: Հավա՜տքը, դա հաղթությունն է, որը հաղթեց ամբողջ աշխարհին: Հավատքը ճշմարտության հանդեպ, դա հաղթանակ է բոլոր զրպարտիչների վրա, բոլոր սուտ վկայողների վրա, բոլոր այն ամենի դեմ, ինչը Աստծո՜ւց չի դուրս գալիս: Եվ ես ձեզ իսկապես այսպես եմ ասում. Տե՜րը, մեր սիրելի Բրանհամ եղբորը… Նա նրան հանձնարարություն տվեց, Նա նրան ընտրեց,   կանչե՜ց նրան այդ ծառայության մեջ, և մենք շնորհակալ ենք Աստծուն դրա համար: Եվ ես այսօր կարող եմ սա ասել ամենայն խոնարհությամբ, որ  այդ նույն Բրանհամ եղբայրը, ա՜յն ինչ Տերն ինձ ասե՜լ էր իմ ծառայության հետ կապված, նա այդ ամենը բառ առ բառ նույնությամբ կրկնեց հետագայում, և հաստատեց ա՜յն, ինչ Տերն ինձ ասել էր 1962 թվականի ապրիլի 2-ին: Եղբայրներ և քույրեր, և ես Աստծո կոչումի հիման վրա կարող եմ ասել, որ ես հանձնարարություն ունեմ և մեծ պատասխանատվություն կենդանի Աստծո առջև, որպեսզի Աստծո Խոսքը քարոզեմ ամենայն ճշմարտությամբ: Եվ որպեսզի բոլոր ծառայող եղբայրներն իմանան, որ Պողոսը միակը չէր որ իր ժամանակում քարոզում էր: Նա շատ գործնկերներ ուներ՝ Տիմոթեոսը, Տիտսոսը, Փիլիմոնը, Հռոմեացիների 16-րդ գլխում մենք կարդո՜ւմ ենք դրա մասին, այնտեղ թվարկվում է այդ մասին, նաև ուրիշ հատվածներում, թե ովքեր էին Պողոս եղբոր գործնկերները: Սակայն այդ գործնկերներից ոչ ոք չուներ այդ նույն կոչումը, չուներ այդ նույն գերբնական ապրումը: Նրանցից ոչ ոք չէր տեսել այն գերբնական լույսը, որը տեսել էր Պողոսը: Նրանցից ոչ ոք չէր լսել Տիրոջ լսելի ձայնը: Բայց նրանք կոչում ունեին քարոզելու Աստծո Խոսքը, ինչպես որ Պողոսը: Նույնը և հիմա է. Եղբայրներից ոչ ոք որևէ երկրից կամ ազգից, չեն ունեցել ուղիղ, գերբնական փորձառություն կոչումի հետ կապված: Ոչ ոք չի կարող ասել մինչ այսօր, որ այս կամ այն ժամանակ Տերն ինձ հետ խոսեց, այս կամ այն բանն ասաց, ո՜չ մի եզակի մեկը: Բայց բոլոր եղբայրներն ունեն նույն իրավունքը, նույն Աստծո Խոսքը տանելու ամբողջ աշխարհով մեկ: Եվ եղբայրներ և քույրեր, որքան որ ճշմարիտ է այն որ Աստված բարձր ձայնով ինձ ասաց. «Իմ ծառա, կարդա 2-րդ Տիմոթեոսի 5-րդ գլուխը», դա քե՜զ է վերաբերվում:  Դուք չեք կարող պատկերացնել թանկագին եղբայրներ և քույրեր, այնտեղ չէ՞ որ գրված է.

«1 Արդ այս  վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին  որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը. 

2   Խօսքը քարոզիր. վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր,  սաստիր,  յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով», որովհետև շատերը կգան քարոզելու և տարբեր տեսակ մոլորեցուցիչ ուսմունքներ կբերեն:

Ես Աստծո կողմից կանչվել եմ այս բանի համար, ես պատասխանատու եմ Աստծո առջև, Աստված պարտավորեցրել է ինձ քարոզելու միայն ճշմարտության Խոսքը: Ճիշտ նույն կերպով էր նախասահմանվել Բրանհամ եղբայրը, քանի որ քարոզներում պահված էր հոգևոր կերակուրը: Եվ ճիշտ նույն կերպ Տերն ինձ ասաց. «Իմ ծառա, Ես քեզ ընտրել և սահմանել եմ ըստ Մատթեոսի 24-րդ գլխի 45-ից 47-րդ Խոսքերի, որպեսզի ժամանակին բաժանես հոգևոր կերակուրը»:

Եղբայրներից ո՜չ ոք, ողջ աշխարհով մեկ չի կարող իր մասին նման բան վկայել: Բայց բոլոր եղբայրները կարող են նույն հոգևոր կերակուրը շարունակել փոխանցելը: Որովհետև ես ընդունեցի Տիրոջից, Բրանհամ եղբոր միջոցով, ինչպես որ այն ժամանակ Աստծո մարդիկ, Պողոս առաքյալի ծառայության միջոցով կարողացան ստանալ, և շարունակեցին քարոզե՜լը, այնպես էլ մենք մեր ժամանակում Բրանհամ եղբոր ծառայության միջոցով ստացանք ա՜յն, որ կարող ենք շարունակել Աստծո զավակներին փոխանցելը: Եվ իմ ծառայության մեջ ներառվում է ա՜յն, որ ամբողջ աշխարհի բոլոր եղբայրներին փոխանցեմ այն, ինչ Տե՜րն է մեզ պարգևել: Թող Տեր Աստվածն օրհնի՜ բոլոր ծառայող եղբայրներին, բոլոր ազգերում, լեզուներում և ժողովուրդներում: Եվ թող Տերը մի կարճ ժամանակից գործի՜ մեզ հետ, և Իր փրկագնման գործն ավարտին հասցնի: Եվ թող Նա շուտ վերադառնա, գա նորից և մեզ Իր մոտ վերցնի: Ես ավարտում եմ այն խոսքերով, որոնք արդեն ասել եմ. Երբ ես ընդունեցի՜ հանձնարարությունը, և սկսեցի այն կատարելը 1966 թվականին, ես Տիրոջն այսպես ասացի. Սիրելի Տեր, ես կգնամ քաղաքից քաղաք, ես կքարոզե՜մ Քո Խոսքը, ես կշարունակեմ բաժանել կերակո՜ւրը, ես միայն մեկ խնդրանք ունեմ Քեզնից, որպեսզի բոլոր նրանք, ովքեր Քո Խոսքը կլսե՜ն իմ շուրթերից, որպեսզի նրանք բաժին ունենան Հիսուս Քրիստոսի եկեղեցու հափշտակությանը, և պատրաստ գտնվե՜ն Քո գալստյանը:

Օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնությունով, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ԱլելուՅահ, Ամեն: Ամեն:

Բովանդակություն