Լսել

2023-08-06 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 թ. Օգոստոս 6, Կրեֆելդ, Կիրակի

Եղբայր Բորգ.

Մենք ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին ողջ աշխարհով մեկ, ինչպես նաև ա՜յստեղի՝ Կրե՜ֆելդի մեր եղբայրներին և քույրերին Տեր Հիսուս Քրիստոսի անունով, այս հեռարձակմանը՝ «Աստվածաշնչյան Խոսք Ֆրանկ եղբոր հետ»: Թող որ Տերն այս առավոտ, օրնի՜ բոլոր լսողներին, թող որ Նա զորացնի՜ բոլորին հավատքի Խոսքով, և պատրաստի Տիրոջ վերադարձին: Ես ներածական Խոսք կկարդամ Փիլիպեսիների 2-րդ գլխից, 1-ից 5 Խոսքերը: Փիլիպեսիներ 2-րդ գլուխ, 1-ից 5 Խոսքեր.

«1 Արդ եթէ մխիթարութիւն կայ Քրիստոսով, եթէ սէրի սփոփութիւն,  եթէ Հոգու հաղորդութիւն,  եթէ գթածութիւն եւ ողորմութիւն. 

2 Ապա լցրէք իմ ուրախութիւնը,  որ նոյն միտքն ունենաք, նոյն սէրն ունենալով, միաշունչ միեւնոյնը խորհէք։

3 Ոչ մի բան չլինի գրգռումով, եւ ոչ էլ սնապարծութինով.  այլ խոնարհութիւնով թող մէկը միւսին իր անձիցն աւելի լաւ համարէ։ 

4  Մինակ ձեր անձերի բաներին մտիկ չտաք, այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ։ 

5 Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր»:

Խնդրեմ Ֆրանկ եղբայր:

 

Եղբայր Ֆրանկ.

Շնորհակալություն Տիրոջը, այսպիսի թանկագին և սուրբ ներածական Խոսքի համար: Մինչև վերջին Խոսքն այնպիսի մտքերի շարադրանք էր. Նա որ Հիսուս Քրիստոսի մեջ էր, թող ապրի ձեր բոլորի մեջ: Թող որ Տերն իսկապես շնորհի դա ձեզ բոլորիդ Իր ողորմությունով: Դա պետք է դառնա Աստծո իրականությունը, որպեսզի մեր Տիրոջ բոլոր հատկությունները, կարողանան դրսևորվել մեր կյանքում:  Մեր թեման է Հիսուս Քրիստոսի վերադարձը, և մեր պատրաստությունը այդ փառավոր օրվան՝ Նրա գալուստին: Եվ դրա հետ կապված մենք դարձյալ մի քանի հատվածներ պետք է կարդանք Աստվածաշնչից: Եվ ես սա արդեն հիմա՜ կասեմ. Խոսքն իրականում հավատքի և հնազանդության մասին է, այն որ պետք է հավատալ Աստծո խոստումներին, և հնազանդվելով կատարել դրանք: Ես ցանկանում եմ բոլորին  ի սրտե ողջունել ողջ աշխարհով մեկ, և բոլորին մաղթել Աստծո օրհնությունները, և հա՜տկապես ծառայող եղբայրներին, որպեսզի նրանք Աստծո Սուրբ Խոսքն այնպե՜ս քարոզեն, ինչպես որ այն գրված է: Եկեք մի քանի հատվածներ կարդանք Աստվածաշնչից. Խնդրեմ:

—Մենք կկարդանք Գործք Առաքելոցից, 1-ին գլխից, 4-րդ Խոսքը: Գործք Առաքելոց 1-ին գլուխ, 4-րդ Խոսքը.

«4 Եւ նորանց միասին ժողովուած ժամանակը, պատուէր էր տալիս նորանց՝ Երուսաղէմիցը չ’հեռանալ, այլ սպասել Հօր աւետիքին,  որ՝ ասեց՝ ինձանից լսեցիք»:

—Շնորհակալություն Տիրոջը: Մենք բոլորս գիտենք, և նաև կարող ենք կարդալ, որ մեր սիրելի Տերն ու Փրկիչը, Իր մեռելներից հարություն առնելուց հետո, 40 օր Իր առաքյալների հետ էր, և Նա նրանց հետ խոսում էր Աստծո արքայության մասին, և Նա նրանց տեսիլք էր տալիս այն մասին, ինչը  դեռ նրանց առջևում էր: Եվ չէ՞ որ մենք բոլորս գիտենք, թե ինչ է ասել մեր Տերը, այն որ «Հովհաննեսը ջրով էր մկրտում, իսկ դուք Սուրբ Հոգով պետք է մկրտվեք»: Այն որ մեր Տերը 40 օր առաքյալների հետ էր, և խոսում էր Աստծո արքայության մասին, հետո Նա նրանց տալիս է Հոր Խոստումը, և հա՜տկապես այն, որ նրանք լցվելու են Սուրբ Հոգով: Եվ դրանով Նա արտահայտվեց, ա՜յն որ «Դուք կլինեք Աստծո որդիներ և դուստրեր», և այդ պատճառով ձեր համար ուժի մեջ է Հոր Խոստումը: Ճիշտ նույնը նաև մեզ հետ է, Տերը մեզ հետ Խոսում է Աստծո արքայության մասին, և մենք արդեն համարվում ենք Աստծո որդիներ և դուստրեր՝ վերստին ծնունդի միջոցով, և մենք լսում ենք Նրա թանկագին Խոսքերը: Եվ մենք բոլորս կարո՜ղ ենք դա կարդալ, երբ Տերը վերջացրեց այն ինչ ուզում էր ասել Իր առաքյալներին, Նա չէ՞ որ նրանց աչքերի առջև երկի՜նք վերցվեց, և նրանք նայում էին Նրան, և երբ իրենց հայացքները ներքև իջեցրին, նրանք երկու մարդ տեսան սպիտակ հանդերձներով, և նրանց ասվեց. «Այն նույն Հիսուսը, ով ձեր առջև երկի՜նք վերցվեց, նույն ձևով վերադառնալու է, ինչպես որ տեսաք Նրան երկինք գնալիս»: Այսօր Տերը մեզ հետ Խոսում է Աստծո արքայության բաների մասին, այսօ՜ր մենք ուզում ենք ուղղակի ձևով Սուրբ Հոգու առաջնորդության տակ լինել: Մենք կշարունակենք կարդալը:

—Մենք կկարդանք 2-րդ Կորնթացիներից, 1-ին գլխից, 20-րդ Խոսքը: 2-րդ Կորնթացիներ, 1-ին գլուխ, 20 Խոսք.

«20 Որովհետեւ որքան Աստուծոյ խոստմունքներ որ կան՝ նորանում է այոն, եւ նորանում է ամենը Աստուծոյ փառքի համար մեզանով»:

—Մենք կարող ենք ամեն ինչ նորից ընդգծել, այն որ Աստծո ճշմարիտ զավակները՝ նրանք Խոստումի զավակներ են համարվում: Դա  պարզապես անհրաժեշտ է, այնպես, ինչպես որ Աստծո Խոստումների մեջ է խարսխված մեր հավատքը, որ ոչ ոք և ոչինչ մեզ չի՜ կարող բաժանել դրանից: Եվ մենք բոլորս գիտենք, որ Հովհաննես մկրտիչը խոստացված մարգարեն էր, և մեր Փրկիչը Խոստացված է եղել հենց սկզբից: Ամբողջ Հին Կտակարանում, այնտեղ են գտնվում մեր Փրկչի հետ կապված բոլոր Խոստումները: Եվ հետո մենք տեսնում ենք, որ խոստումն իրականացավ՝ Նրա գալստյան հետ կապված:  Եվ այդպիսով, մենք համարվում ենք Աստծո զավակներ և Խոստումի զավակներ, և հավատում ենք յուրաքնչյուր Խոստումի, որն Աստված մեզ տվել է Իր Խոսքի մեջ: Քանի որ մեր  միջոցով վերջին խոստումներն իրենց իրականացումը կգտնեն: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Գաղատացիների 4-րդ գլխից, 28-րդ Խոսքը: Գաղատացիներ 4-րդ գլուխ, 28 Խոսք.

«28 Իսկ մենք, եղբարք,  Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք»:

—Ամե՜ն: Սա այսօր իսկապես այնպե՜ս պետք է մտնի մեր սիրտը, քանի որ մենք հավատում ենք Աստծո բոլոր խոստումներին, ընդհուպ այն Խոստումին, որ Աստված Եղիայի նման մարգարե է ուղարկելու, Տիրոջ ահեղ օրը գալուց առաջ: Եվ թույլ տվեք ինձ սա ասել ամենայն պարզությամբ. Աստծո ճշմարիտ զավակները հավատո՜ւմ են Աստծո Խոստումին, և հավատում են այն բանին, ինչ Աստված Իր Խոստացված մարգարեի միջոցով իրականացրեց մեր ժամանակում: Այնպես, ինչպես որ գրված է. «Նա կդարձնի Աստծո զավակների սրտերն իրենց հայրերին»՝ հենց այդպես էլ կատարվել է: Խոստումը գտել է իր իրականացումը մեր միջոցով, և մեր մեջ: Եվ մենք շնորհակալ ենք մեր Տիրոջը դրա համար: Խնդրեմ:

—Մենք կկարդանք Եբրայեցիների ուղերձից, 2-րդ գլխից, 11-րդ Խոսքը: Եբրայեցիս 2-րդ գլուխ, 11 Խոսք:

«11 Որովհետեւ թէ սրբողը, եւ թէ սրբուողները,  ամենը մէկիցն են. եւ  այդ պատճառով ամօթ չէ համարում նորանց եղբայր կոչել»:

—Շնորհակալություն մեր Աստծուն: Ո՛րքան հաճախ ենք մենք սա ընդգծել. Նույն Սուրբ Հոգին, ով իջավ Մարյամի վրա, և Որդին ծնվեց, հենց նույն Սուրբ Հոգին հեղվե՜ց Պենտեկոստեի օրը և իջավ համայնքի վրա, որպեսզի մենք վերստին ծնված լինենք, իսկ հետո լցվենք Սուրբ Հոգով: Եվ սա ճշմարիտ է ասված՝ մեր Տերը կարողացավ ասել. «Ես գնում եմ Իմ Հոր մոտ, և ձեր Հոր մոտ, Իմ Աստծո մոտ, և ձեր Աստծո մոտ»: Նա չամաչեց մեզ Իր եղբայրը կոչելը, և մենք նույնպես չենք ամաչում Նրան կոչելու մեր Փրկիչը, շնորհակալություն Տիրոջը դրա համար: Ամեն: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եբրայեցիների 3-րդ գլխից, 7-ից 8 Խոսքերը: Եբրայեցիներ, 3-րդ գլուխ, 7 և 8 Խոսքեր.

«7 Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է.  Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք, 

8 Մի խստացնէք ձեր սրտերը ինչպէս բարկանալու ժամանակումն փորձութեան օրը անապատի մէջ.»:

—«Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք»: Թույլ տվեք ինձ երկու կարևոր բան հիշեցնել, ինչը կապված է «Այսօրվա» հետ: Մենք բոլորս գիտենք, օրինակ Մովսեսի օրերի մասին, ԻսրաԷլի համար դա «Այսօր» էր, այն ինչ Աստված արեց այն ժամանակ: Այն ժամանակվա ապրողների համար դա «Այսօ՜ր» էր, և նրանց համար, ովքեր մասնակցություն ունեցան այն բանում, ինչ Աստված այն ժամանակ իրականացրեց, և հա՜տկապես այն, որ նա Իր ժողովրդին դուրս հանեց 400 տարի հետո: Եվ հետո եկավ հաջորդ «Այսօր»-ը, և հա՜տկապես Աստծո մարդու հետ: Եղբայրներ և քույրեր, Մովսեսի ծառայությունից հետո, Նավեյան Հեսուն հատուկ ծառայություն ունեցավ, և դա նոր «Այսօրն» էր, ինչ Մովսեսի հետ էր կատարվել՝ դա «Երեկ»-ն էր, իսկ ինչ կատարվում էր Նավեյան Հեսուի հետ՝ դա «Այսօրն» էր: Եվ ճիշտ նույն Աստվածը, ով խոսել էր Մովսեսի հետ, խոսեց Հեսուսի հետ, և ասաց. «Այնպես ինչպես որ Ես Մովսեսի հետ Էի, այնպես էլ քեզ հետ Եմ լինելու»: Եվ Նա ուղիղ խոսեց նրա հետ: Իսկ հետո եղբայրներ և քույրեր, այդ «Այսօրվա» մեջ, որը եղավ Հեսուի ժամանակ, չէ՞ որ միայն ժողովրդի դուրս գալու խոստումը չիրականացավ, այլ այն, որ հասնելու էին խոստացված երկիրը: Մովսեսը կարողացավ բարձրանալ սարը և այնտեղից տեսավ խոստացված երկիրը, նա իր առջև տեսավ Երիքովը, նա տեսավ խոստացված երկիրը, բայց արդեն նոր «Այսօր» էր սկսվում: Եվ Նավեյան Հեսուն ժողովրդին առաջնորդեց խոստացված երկիրը Հորդանանի մեջով: Նոր «Այսօրը»: Եվ այն ինչ կատարվեց «Երեկ»՝ Մովսեսի ժամանակ, դա պատրաստությունն էր «Այսօրվա»՝ այն ինչ տեղի ունեցավ Նավեյան Հեսուի  ժամանակ: Եվ մենք կարող ենք նայել բոլոր արթնություններին Ռեֆորմացիայից ի վեր: Միշտ եղել է «Այսօր», Ռեֆորմացիայի ժամանակներից ի վեր: Իսկ հետո, կարելի է բոլորին թվարկել, նույնիսկ նրանց, ովքեր գործել էին նախքա՜ն Ռեֆորմացիան: Բոլոր Աստծո մարդկանց կարելի էր թվարկել, ովքեր իրենց «Այսօր»-ն են ապրել Աստծո հետ: Եվ եկեք ասենք պարզ ու հստակ. Բոլորը՝ Յան Հուսը, կամ Ցվի՜նգլին, կամ Կա՜լվինը, կամ Լո՜ւթերը, և ով էլ որ լիներ, նրանք ունեցել են իրենց «Այսօր»-ը: Եվ հետո եկել է հաջորդ «Այսօր»-ը, այնտեղ հատուկ կերպով վկայակոչում են Ջոն Վեսլեին, դա նո՜ր «Այսօր»-ն էր: Լութերի և Ցվինգլիի ժամանակը արդեն  «Երեկ»-ն էր: Բայց Վեսլեի ժամանակ դա նոր «Այսօր»-ն էր, և այն ինչ քարոզվում էր, դա Աստծո փրկագնման ծրագրի մասն էր: Բերեք մի քայլ առաջ գնանք, կարելի է մեկ «Այսօր»-ը միացնել մյուս «Այսօրվան»: Իսկ հետո եկավ հզոր հիսունական արթնությունը՝ «Այսօ՜ր», ոչ թե «Երեկ»: Բայց այն, ինչ Աստված երեկ կամ երեկ չէ առաջին օրն արել է արթնություններին, դա եղել է նախադրյալն այն բանի, ինչը պետք է կատարվեր: Եթե չլիներ որևէ Ռեֆորմացիա, ապա չէր լինի ոչ մի շարունակություն, և չէր լինի ոչ մի հիսունական արթնություն: Այդ ամեննայն ժամանակաշրջանի համար «Այսօ՜ր» էր համարվում, բայց մենք հիմա ունենք մե՜ր «Այսօ՜ր»-ը: Եվ եթե մենք անկեղծ սրտով ասենք, ապա այսօր մենք չենք ապրում հիսունական արթնության մեջ, որը 1906 թվականից սկսած իր հատուկ բեկումն ունեցավ, և ամբողջ աշխարհին հայտնի դարձավ, որ Սուրբ Հոգին Զորավոր կերպով գործեց: Դա հիսունական արթնությունն էր, դա «Այսօր»-ն էր: Եվ ես կարող եմ ասել, որ ես մեծ մասամբ ապրե՜լ եմ այդ «Այսօր»-ը, թե ինչպես էին մարդիկ Հոգով մկրտվում, այնպիսի հավաքույթներ էին լինում, որտեղ Հոգու պարգևները գործում էին: Ես չէ՞ որ երեկվա «Այսօր»-ն ապրել եմ: Բայց այսօր ամեն բան այլ է դարձել, այսօր այդ ամենը խարիզմատական շարժման է վերածվել: Խարիզմատական շարժման մեջ Աստծո Հոգուց ոչ մի հետք չի մնացալ, միայն հիշողություններ են մնացել այն մասին, թե ինչ է արել Աստված: Ի՞նչու, որովհետև Աստված նոր «Այսօ՜ր» է պարգևել: Բրանհամ եղբոր ծառայությոան միջոցով Աստծո ժողովրդի համար նոր «Այսօր» է սկսվել, և բոլորն ովքեր հավատացել են Աստծուն, նրանք մասնակից են եղել այն բանում, ինչ Աստված իրականացրել է Բրանհամ եղբոր ծառայության միջոցով: Բայց ա՜յժմ, սիրելի եղբայրներ և քույրեր, երեկվան է պատկանում ա՜յն, ինչը կատարվել է Բրանհամ եղբոր ժամանակ: Իսկ այսօրվա համա՞ր, այսօր ունենք այն, ինչ Աստված կատարել է Բրանհամ եղբոր տուն վերադառնալուց հետո, և այն, ինչը Նա այժմ շարունակում է անել: Եվ այն ինչ մենք կարդացինք, դա զգուշացում էր, և ես կխնդրեմ Բորգ եղբորը որ ևս մեկ անգամ կարդա այդ Խոսքի սկզբի մասից, որը ցույց է տալիս մեզ Սուրբ Հոգին: Խնդրեմ:

—Մենք ևս մեկ անգամ կարդում ենք Եբրայեցիների 3-րդ գլխի, 7-րդ Խոսքը:

«7 Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է.  Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք…»:

Ամեն: «Այսօր» ուժի մեջ է մեզ համար Սուրբ հոգու Խոսքը: «Այսօ՜ր», երբ լսում եք Նրա ձայնը, ո՜չ թե «Երեկ», ոչ թե երեկ չէ առաջին օրը, այլ «Այսօ՜ր» է մեզ համար ուժի մեջ Սուրբ Հոգու Խոսքը: Եվ եղբայրներ և քույրեր, եթե օրինակ դուք կարդաք Հայտնության 2-րդ և 3-րդ գլխի 7 ուղերձնե՜րը, այնտեղ գրված է. «Նա ով ականջ ունի թող լսի, թե Հոգին ինչ է ասում համայնքներին»: Յուրաքանչյուր համայնքի ժամանակահատվածում, պետք է լսեին թե ինչ էր ասում Հոգին այդ ժամանակի «Այսօրվա» մեջ: Եվ դա նաև վերաբերվում է մեզ բոլորիս, «Այսօր» Աստված կատարում է ա՜յն, ինչը վերաբերվում է ավարտին, և մենք շատ շնորհակալ ենք դրա համար, խնդրեմ:

—Մենք կկարդանք Եբրայեցիների ուղերձից, 3-րդ գլխից, 12-րդ Խոսքը: Եբրայեցիներ 3-րդ գլուխ, 12 Խոսք.

«12 Նայեցէք. եղբարք, միգուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից»:

—Եվ սա նույնպես զգուշացում է: Ուշադիր եղեք սիրելի եղբայրներ, որ ձեզնից ոչ քի մոտ՝ ոչ ոքի մոտ, անհավատ և չար սիրտ չգտնվի: Ես կամենում եմ որ այս զգուշացումը ուղղված լինի ամբողջ աշխարհի բոլոր եղբայրներին  քույրերին: Որպեսզի բոլորը սա ընդունեն իրենց սրտերում, որպեսզի ձեզնից ոչ ոքի մոտ, չլինի անհավատ և չար սիրտ այն բանի հանդեպ, ինչն Աստված այսօր իրականացնում է: Այն ինչ Աստված երեկ է արել, բոլորը կարող են խոսել այդ մասին, ինչպես նաև երեկ չէ առաջին օրվա մասին, բայց այսօր խոսքն այն մասին է, որպեսզի մենք հավատանք, և որպեսզի ոչ ոքի մոտ, ովքեր այժմ ապրում են և հավատում են վերջին Պատգամին, որպեսզի անհավատ սիրտ չգտնվի նրանց մոտ, այլ որ բոլորը հասկանան, որ Բրանհամ եղբայրն իր բաժինը ավարտել է: Այն ժամանակվանից ի վեր, երբ նա բերել է Պատգամը, այն տարածվել է աշխարհով մեկ: Մենք բաժին ունենք այն բանում, ինչ Աստված կատարում է այսօր: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եբրայեցիների ուղերձից, 3-րդ գլխից, 18 և 19 Խոսքերը: Եբրայեցիներ 3-րդ գլուխ, 18 և 19 Խոսքեր:

18 Խոսք.

«18 Եւ  որո՞նց երդում արաւ որ իր հանգստի մէջ չպիտի մտնեն, եթէ ոչ անհաւատներին»:

Ահա դա կա մեր մոտ: Մենք ընդգծեցինք, որ հավատքը և հնազանդությունը միասին են, բայց նրանք ովքեր չհավատացին, թեև նրանք դո՜ւրս էին բերվել, թեև նրանք Մանանա՜ն էին կերել, թեև նրանք տեսել էին կրակե սյո՜ւնը, թեև նրանք վերապրել էին ողջ գերբնակա՜նը, սակայն նրանք այդ ամենը չէին համատեղել հավատքի հետ՝ Աստված նրանց վրա չգտավ Իր բարեհաճությունը, և մեկ օրվա մեջ 23000 հոգի մահացան: Եղբայրներ և քույրեր, թող որ Աստված իսկապես Շնորհ անի, որպեսզի մեր բոլորիս մեջ լինեն հավատքն ու հնազանդությունը՝ Սուրբ Հոգու միջոցով, մինչև որ մենք հասնենք կատարելության: Խնդրեմ:

—Կարդում ենք 19-րդ Խոսքը:

«19  Եւ տեսնում ենք որ չկարողացան մտնել անհաւատութեան պատճառով»:  

—Մեկ անգամ ևս շեշտադրվում է անհավատությունը, Ի՞նչ էր ասել Բրանհամ եղբայրը. «Անհավատությունը առաջին մեղքն էր Եդեմի պարտեզում»:  Եվ ի՞նչպես եկավ անհավատությունը, երբ սատանան՝ այն օձը, հարցականի տակ դրեց այն ինչ Աստված ասել էր Ադամին: Եվ ասաց Եվային. Աստված իրա՞վ ասաց: Եվ դա բավարար էր, այդքանը բավական էր գոյության բերելու անիծված անհավատությունը: Ո՞վ իրավունք ունի մնալու անհավատության մեջ, և չնդունելու այն, ինչ Աստվա՜ծ էր Խոստացել: Եղբայրներ և քույրեր, այստեղ սուրբ լրջություն է, այստեղ չկա ոչ մի կոմպրոմիս, մենք կամ հավատքի մեջ ենք, կամ անհավատության մեջ ենք, մենք կամ հնազանդության մեջ ենք, կամ անհնազանդության մեջ ենք, մենք կամ այն բանի մեջ ենք ինչ Աստված կատարո՜ւմ է այսօր, կամ այն բանի մեջ ենք ինչն արել է երեկ կամ երեկ չէ առաջին օրը: Թող որ Տերը ողորմություն անի, դա է իմ աղոթքը: Խնդրեմ:

—Մենք կկարդանք ՍամուԷլի 1-ին գրքից, 15-րդ գլուխ, 23 Խոսքը: 1-ին թագավորաց, 15 գլուխ, 23 Խոսք:

«23 Որովհետեւ ապստամբութիւնը  կախարդութեան մեղքի պէս, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պէս է.»:

—Եվ այս Խոսքը նույնպես պետք է շատ լուրջ ընդունենք մեր սրտերում: Մեղքը և անհավատությունը. «Նա ով Աստծուն չի հավատում, նա Նրան ստախոս արեց»: Ինչպես որ կախարդության մեղքը… Օ՛, Աստված իմ, թող իսկապես Տերը ողորմություն անի, որպեսզի բոլորս լինենք ճշմարիտ հավատքի մեջ՝ ինչին որ վերադարձվել ենք Պատգամի միջոցով, և Բրանհամ եղբայրը մեզ չէ՞ որ վերադարձրել է բնօրինակ Խոսքին: Բայց նա տուն էր վերցվել: Եվ միայն նրա տուն մեկնելուց հետո, այս Աստծո Պատգամը բնօրինակ ձևով տարածվել է ամբողջ աշխարհով մեկ: Եվ դրա համար եղբայրներ և քույրեր, անհավատությունը այն բանին, ինչ Աստված ա՜յժմ իրականացնում է, դա նման է կախարդության: Եվ դրա համար մենք պետք է բոլորին պարզ ասենք, դա բավական չէ որ հավատանք այն բանին, ինչ Աստված երե՜կ է արել, այլ որպեսզի կարողանանք ընդունել ա՜յն, ինչ Նա այսօր է իրականացնում Իր ողորմությունով: Ի՞նչ էր ասում Բրանհամ եղբայրը կրկին ու կրկին, որ հավատացյալներն Աստծուն շնորհակալություն են հայտնում այն բանի համար, ինչ Նա արդեն արել է, և հայացք են գցում այն բանին, ինչ Նա պետք է անի, բայց շրջանցում են այն, ինչ Նա անում է ներկա պահին: Եվ մենք նորից ենք գալիս մեր «Այսօրվան»: Թող բոլորն իրենց սրտում ընդունեն այն, ինչն այսօր դիտարկեցինք, և չլինի ոչ մի մասնավոր շարադրանք կամ մեկնություն, ոչ մի մասնավոր բան չգտնվի մեզ վրա, այլ որ Աստծո Խոսքի բովանդակությունը մեր մեջ դառնա Աստծո իրողությունը, և որպեսզի մենք կարողանանք հաղորդ լինել Աստվածային Բնությանը, և որ այդպիսով հոգևոր պտուղները բացահայտվեն: Շնորհակալություն Տիրոջը, դա հիմա՜ է տեղի ունենում, այն որ համայնքը վերադառնում է սկզբին, անձնական փրկագնման փորձառությամբ, և Տերը զորավոր բաներ է անելու մեզ բոլորիս հետ ավարտական մասում: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հռոմեացիների ուղերձից, 1-ին գլխից, 5-րդ Խոսքը.

«…Մեր Տէր Յիսուս Քրիստոսի համար,  5   Որով ընդունեցինք  շնորհք եւ առաքելութիւն՝  հաւատքի հնազանդութեան համար ամեն ազգերի մէջ  նորա անունի համար.»:

—Եվ սա նույնպես Զորավոր Խոսք է: Խո՜սքը քարոզողի պատասխանատվությո՜ւնը, ով Աստծուց կոչո՜ւմ է ստացել,  կայանում է նրանում, որ բոլոր հավատացյալները հասնեն նպատակին, որպեսզի նրանք իսկապես սրտով հավատան ինչպես որ Գրվածքն է ասում, և որպեսզի մենք բոլորս միասին պայքարենք ա՜յն հավատքի համար, որը մեկընդմիշտ փոխանցվել է սրբերին: Եվ մենք բոլորս գիտենք, որ առանց սրբության ոչ ոք չի՜ տեսնելու Աստծուն, և դրա համար է այս շեշտադրումը. Հավատքը և հնազանդությունը: Պարզապես հրաշալի է, որ Աստված կշիռ է տալիս դրան՝ հավատքի՜ն Աստծո Խոստումի հանդեպ, և հնազանդությա՜նը, այն ինչ Աստված ասել է: Եվ մի օր ես կսկսեմ խոսել այն մասին, որ բոլոր ընտանիքներում, բոլորը սկսեն կարդալ այն մասին, ինչի մասին Աստծո Խոսքն անձամբ խոսել է իրենց հետ: Բոլոր տղամարդիկ պետք է կարդան ա՜յն, ինչն Աստված Իր Խոսքում խոսում է իրենց հետ: Բոլոր կանայք պետք է կարդան ա՜յն, ինչն Աստված Իր Խոսքում խոսում է իրենց հետ: Եվ բոլորը պետք է հնազանդ լինեն, և պետք է պատվե՜ն Խոսքը, որովհետև համայնքում չի լինի որևէ հարգանք Խոսքին, եթե այն սկզբում չլինի ընտանիքներում: Թող Տերն իսկապես Շնորհ անի: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Փիլիպեցիների ուղերձից, 2-րդ գլխից, 8-րդ Խոսքը: Փիլիպեցիներ 2-րդ գլուխ, 8-րդ Խոսք:

«8 Իրան խոնարհեցրեց, եւ  հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ»:

—Շնորհակալություն Տիրոջը: Այստեղ մեր Փրկիչն է, ով թափեց Իր Սուրբ և թանկագին արյո՜ւնը մեզ համար, և կատարեց փրկագնումը: Բայց  նախքան որ Նա խաչ կբարձրանար, Գրված է.   «Նա հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ»: Եվ մեր հնազանդությունը սկսվում է այնտեղից, երբ մենք Քրիստոսի հետ խաչված ենք, և երբ մեր հին մարդը մեռավ Նրա հետ, և երբ մեր նոր մարդը Նրա հետ յարություն առավ: Սա որևէ թեորիա չէ, սա աստվածային իրողություն է:  Փրկչի հնազանդությունը, մինչև խաչի մահ, դա Աստծո իրողությունն է, այստեղ՝ երկրի վրա: Փրկվածների հնազանդությո՜ւնը, ովքեր խաչված են Քրիստոսի հետ, և ովքեր Նրա հետ հարություն են առել նոր կյանքի համար, պետք է հիմա՜ հայտնվի: Դա մեր «Այսօ՜րն» է: Եվ Տերն Իր փրկագնման գործն ավարտին է հասցնում մեր ժամանակում: Նա ուղարկեց Իր մարգարեին, Նա ուղարկեց Իր Պատգամը, և մենք Իր ողրմությամբ կարողացանք այն փոխանցել ամբողջ աշխարհով մեկ: Եվ բոլորն ովքեր Աստծուց են, նրանք լսո՜ւմ են Աստծո Խոսքերը, նրանք հավատում են և հնազանդ են ամեն բանում, այնպես, ինչպես որ Աստծո Խոսքն է մեզ ասում: Եկեք երկու կարևոր հատված կարդանք Աստվածաշնչից: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եբրայեցիների 5-րդ գլխից, 8 և 9 Խոսքերը: Եբրայեցիներ 5-րդ գլուխ, 8 և 9 Խոսքեր:

«8 Թէ եւ Որդի էր,  այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց։ 

9 Եւ երբոր կատարուեցաւ բոլոր իրան հնազանդողների համար յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ.»:

—Եվ բոլորի համար, ովքեր որ Նրան հնազա՜նդ էին, հավիտենական փրկության պատճա՜ռը եղավ, կամ ստեղծողը: Մեր Փրկչի հնազանդությունը, պետք է դառնա մե՜ր հնազանդությունը: Ո՛րքան շնորհակալ պետք է լինենք մենք Աստվածաշնչի այսպիսի հատվածների համար: Եկեք ևս մեկ Խոսք կարդանք:

—Մենք կկարդանք վերջին հատվածը Աստվածաշնչից՝ 1-ին Պետրոսի 1-ին գլխից, 22 Խոսքը: 1-ին Պետրոս 1-ին գլուխ, 22 Խոսք.

«22 Սուրբ Հոգուն միջոցով ձեր  անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ  եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք.»:

—Սրան մենք հիմա կասենք Ամեն: Այն բանից հետո, երբ այսքան շատ խոսվեց հնազանդության մասին, ապա առաքյալը գրում է Սուրբ Հոգու ներշնչման տակ. «Ինչպես որ ձեր անձերը սրբեցիք Ճշմարտությանը հնազանդվելով»: Եվ ոչ թե դուք միայն լսեցիք հնազանդության մասին, այլ Աստծո հնազանդ զավակները դարձաք: Եվ թող Տերը Շնո՜րհ անի սա բոլորին, որպեսզի մենք միացնե՜նք հավատքն ու հնազանդությունը, և որպեսզի մենք դրանով պատվե՜նք մեր Տիրոջը: Նրա՜ն լինի փառքը:   Եվ թող բոլորն ամբողջ աշխարհով մեկ լսե՜ն սա, և հավատա՜ն սրան, և բոլորը Տիրոջ հետ հաղորդակցության մեջ բերվեն, և թող բոլորը ճանաչեն իրենց «Այսօ՜րը»՝ «Այսօր, երբ լսո՜ւմ եք Նրա ձայնը, ձեր սրտերը մի խստացրեք»: Ամենակարող Աստծո օրհնությունը թող հատուկ ձևով լինի, հա՜տկապես բոլոր ծառայող եղբայրների վրա, և բոլոր Աստծո ժողովրդի վրա, բոլոր ազգերում և լեզուներում, Աստծո փառքի համար, Հիսուսի Սուրբ Անունով, Ամեն:

  

Բովանդակություն