2023 թ. Հուլիս 30, Կրեֆելդ, Կիրակի
Եղբայր Քելլեր.
Թանկագին եբայրներ, թանկագին
քույրեր, ես այսօր ձեզ բոլորիդ սրտանց ողջունում եմ՝ բոլորիդ ովքեր սփռված եք ամբողջ
աշխարհով մեկ, ոջունում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Մենք ամբողջ սրտով շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ
դարձյալ կարող ենք հավաքվել Հիսուս Քրիստոսի թանկագին Խոսքերի քարոզչության ներքո:
Մենք շնորհակալ ենք Տիրոջը որ կարող ենք բացե՜լ մեր սրտերը, կարող ենք բացե՜լ մեր շուրթերը,
մենք կարող ենք լսե՜լ Աստծո Խոսքը, որը քարոզվում է Ֆրանկ եղբոր կողմից, և կարող ենք
այն ընդունե՜լ մեր սրտերում, և այդ Խոսքը անպայման պտուղ կբերի: Թանկագին Տեր, մենք
շնորհակալ ենք Քեզ, մենք փառավորում ենք Քո թանկագին Հիսուս Քրիստոս անունը, մենք շնորհակալ
ենք Քեզ՝ Հիսուս Քրիստոս, որ նորից ու նորից հաստատվա՜ծ ենք Քո հրաշալի Խոսքով: Ես
ուզում են Աստծո Խոսք կարդալ Պետրոսի ուղերձից. Պետրոսի 1-ին ուղերձ, 2-րդ գլուխ:
1-ին Պետրոս, 2-րդ գլուխ,
սկզբից.
«1 Արդ՝ դէն գցելով ամեն չարութիւնը
եւ ամեն խաբէութիւնը, եւ կեղծաւորութիւնները, եւ նախանձը, եւ ամեն չարախօսութիւնը, 2 Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր անխարդախ կաթին որ նորանով աճէք [դէպի փրկութիւնը].
3 Եթէ ճաշակել
էք որ Տէրը քաղցր է։
4 Որին մօտեցել
էք՝ այն կենդանի Վէմին, որ թէեւ մարդկանցից
անարգուած, բայց Աստուծոյ մօտ ընտրուած եւ պատուական է։ 5 Դուք
էլ կենդանի քարերի պէս շինուեցէք հոգեւոր տաճար, սուրբ քահանայութիւն, որ հոգեւոր պատարագներ մատուցանէք Աստուծոյ ընդունելի՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը։ 6 Որովհետեւ գրքումն էլ կայ, թէ Ահա Սիօնումն անկիւնի գլուխ՝ ընտիր պատուական քար
եմ դնում, եւ նորան հաւատացողը չի ամաչիլ։
7 Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. Բայց
անհաւատներին այն քարը որ շինողներն անարգեցին,
նա անկիւնի գլուխ եղաւ.
8 Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. որ նորա համար էլ գրուած են։
9 Բայց դուք
ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ,
սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ.
10 Որ դուք ժամանակով ժողովուրդ չ’էիք, բայց հիմա Աստուծոյ
ժողովուրդ էք. Որ ողորմուած չ’էիք, բայց հիմա ողորմուածներ»:
Թանկագին Տեր մենք շնորհակալ
ենք Քեզ այս խոստումի համար, որ այսօր կարող
ենք Աստծո ժողովո՜ւրդը լինել: «Նրան հավատացողը
երբեք չպե՜տք է ամաչի»՝ սա հրաշալի և թանկագին Խո՜սքն է, որը մենք կարդացինք:
Մենք հիմա ուզում ենք աղոթել.
Թանկագին Տեր, մենք շնորհակալ
ենք այս Խոսքերի համար, որոնցով Դու դիմեցիր մեզ, մենք շնորհակալ ենք Քո ճշմարիտ Խոսքի
համար, որն ամեն օր նորից ու նորից խոսո՜ւմ է մեզ: Բացի՜ր մեր սրտերը, բացի՜ր մեր հոգիները,
որպեսզի մենք այսօր այստեղ կերակրվելուց հետո Քո Խոսքը կարողանա՜նք ընդունել, որպեսզի
այն կարողանա պտո՜ւղ բերել մեր սրտերում: Թանկագին Տեր, Քեզ լինի փառքը, պատիվն ու
գոհությունը, Քո սիրո համար, Քո ողորմության համար: Մենք գիտենք Տեր որ մենք արժանին
չէինք այդ մեծ ողորմությանը, բայց դա ոչ այլ ինչ է, ինչ Քո մեծ ողորմությունը, և սա՜
է ողորմությունը, որ մենք կարող ենք լինել Քո սեփականությունը, որովհետև Դու ամեն բան
կատարեցիր մեզ համար Գողգոթայի խաչի վրա, դու հիվանդությունները դրեցիր այնտեղ, և հաղթեցիր
ամենին: Եվ Տաճարի վարագույրը պատռվե՜ց վերից վար, և այդպիսով մենք մուտք ունենք Քո
մոտ՝ Սրբության Սրբոց: Մենք շնորհակալ ենք Քեզ, փառավորում ենք Քո հրաշալի Հիսուս անունը,
Ամեն:
Եղբայր Ֆրանկ.
Թանկագին եղբայրներ և քույրեր՝
Տիրոջմով, ես նույնպես ուզում եմ բոլորին սրտանց ողջունել այստեղից՝ Ցյո՜ւրիխից, հա՜տկապես
ծառայող եղբայրներին, քարոզիչներին: Նաև ցանկանում ենք ամբողջ աշխարհից ողջույններ
փոխանցել: Եվ մենք նույնպես ողջունում ենք Աստծո բոլոր զավակներին բոլոր ազգերում,
լեզուներում և ժողովուրդներում, Տիրոջ անունով: Մենք շնորհակալ ենք Աստծուն այս ծառայությունների
համար, որը կարող ենք ունենալ, մեր հավաքույթների համար: Շնորհակալություն Տիրոջը,
որ այս ամենը թարգմանվում է տարբեր լեզուներով, և մարդիկ կարող ենք լսե՜լ այս ամենը:
Սա ուղղակի Աստվա՜ծ էր առաջնորդում, որ վերջին Պատգա՜մը՝ վերջին լո՜ւրը, հասներ մինչև
աշխարհի ծայրերը, և այն հասե՜լ է մինչև աշխարհի ծայրերը: Այն ինչ հիմա ես կասեմ, չգիտեմ
թե արդյոք կապ ո՞ւնի սրա հետ, բայց կասեմ ամեն դեպքում, որ անցած շաբաթ ինձ զանգահարեց
եղբայրներից մեկը և ասաց. Ֆրանկ եղբայր, դու ընդհանրապես գիտակցո՞ւմ ես այն պատասխանատվությունը
որը կրո՜ւմ ես Աստծո առջև, ոչ ոք մինչ այսօր չի ունեցել այնպիսի պատասխանատվություն
որը դո՜ւ ունես:
Եվ երբ մենք նայենք Սուրբ
Գրքում, ապա կտեսնենք, որ եղել են Աստծո մարդիկ, որոնք հատուկ հանձնարարություն են
ունեցել Աստծուց ստացած, որը որ պետք է կյանքի՜ կոչեին: Եվ դրանով մենք մտածում ենք
Մովսեսի և մնացած մարգարեների մասին, առաքյալների և Տիրոջ ուրիշ աշակերտների մասին,
հա՜տկապես Պետրոսի և Պողոսի մասին: Բայց մենք հիմա ապրում ենք մարդկության պատմության
այն վերջին ժամանակահատվածում՜ նախքան Հիսուս
Քրիստոսի վերադարձն ընկած ժամանակահատվածում: Եվ ա՜յժմ հիմնական միտքն ա՜յն է, որ պետք
է որոշում կայացվի, և որոշումը որը մենք կնդունենք, այն կլինի հավիտենության համար,
և հետո հնարավոր չի լինի փոփոխելը: Եվ երբ մենք այս երկրային աշխարհը կթողնենք, այն
որոշումը որն ընդունել ենք, այն իրականում կլինի հավիտենությունում: Եվ այդ պատճառով՝
եղբայրներ և քույրեր, մենք ամեն օր նորից եզրահանգումներ ենք անում, որ իրականում շատ
բան է փոխվել այս երկրի վրա, որքա՛ն վշտեր կան մեր շուրջը, որքա՛ն բնական աղետներ,
մենք տեսնում ենք որ կլի՜ման փոփոխվում է, այսօր այդ մասին բոլորը գոչում են, և այդ
ամենն այսօր կատարվում է այնպես, ինչպես երբեք չի կատարվել, ընդհուպ մինչև այն, ինչ
կատարվեց 8 օր առաջ, որ մի կին պսակադրեց երկու տղամարդու: Կինը որը ծառայողն էր այդ
պսակադրության, երկու տղամարդու պսակադրեց: Աստվածաշունչն ասում է, որ Աստված ստեղծեց
Ադամին Իր պատկերի նմանությամբ, Եվային բերեց նրա մոտ և ասաց, որ նրանք միշտ միասին
լինեն, և լցնեն երկիրն իրենց ժառանգորդներով: Եվ մինչև Նոր Կտակարանը ոչինչ չի փոխվել,
նաև այնտեղ գրված է, որ ամեն մարդ իր կինն ունենա և ամեն կին իր մարդն ունենա: Եվ այն
ինչ մենք հիմա տեսնում ենք, դա պատկանում է վերջին ժամանակներին, և մենք ոչինչ չենք
կարող փոխել երկրի վրա, միայն մի միտք եմ ուզում արտահայտեմ այդ կապակցությամբ, որ
այն բոլորն ովքեր նախասահմանվա՜ծ էին հավիտենական կյանքի համար, նրանք հավատացյալներ
դարձան, այդպես է գրված Նոր Կտակարանում: Եվ իմ ցանկությունը հետևյալն է, որպեսզի բոլոր
նրանք, ովքեր սահմանված են առաջին հարության համար՝ Հիսուս Քրիստոսի վերադարձի ժամանակ,
որպեսզի նրանք բոլորն ընդունեն Աստծո Պատգամը, Աստծո բնօրինակ Պատգամը իր ամբողջ վարդապետությամբ… Ովքեր նորկտակարանյան եկեղեցուց են, որպեսզի մենք որպես Աստծո որդիներ այդ ամենին հավատանք,
ընդունե՜նք մեր սրտերում, և կարողանանք հնազանդությամբ ապրել այդ Խոսքի համեմատ: Նա
ով հավատում է նաև հնազանդ է, հավատքը և հնազանդությունը, նրանք միասին են: Մենք այսօր
մի քանի հատվածներ կքնարկենք: Քելլեր եղբայրը շատ զորավոր Խոսք կարդաց այսօր աղոթքից
առաջ: Դա խրատի պես էր, հորդորի նման էր մեզ համար, մեզ, ովքեր Տիրոջ վերադարձի ժամանակ
լինելու են անբիծ և անարատ մեր Տիրոջ երեսի առջև: Եվ այժմ մենք հակիրճ այդ մտքին կանդրադարնանք:
Իմ աղոթքն այն է, որ Տերը դուրս կանչի վերջիններին այս աշխարհից, որպեսզի Նա Զորավոր
Հոգու Գործողություն Շնորհի Հարս-եկեղեցու մեջ, որպեսզի մենք այդպիսով կարողանանք ապրել
եկեղեցու վերջին գործողությունը, որպեսզի Տերը կարողանա վերադառնալ մեր հետևից, որպեսզի
Նա մեզ կարողանա Իր մոտ վերցնել:
—Մենք կարդում ենք Պետրոսի
1-ին ուղերձից, 2-րդ գլխից: Պետրոսի 1-ին ուղերձ, 2-րդ գլուխ, 1-ին Խոսք:
«1 Արդ՝ դէն գցելով ամեն չարութիւնը եւ ամեն խաբէութիւնը, եւ կեղծաւորութիւնները,
եւ նախանձը, եւ ամեն չարախօսութիւնը.»:
—Շնորհակալություն Տիրոջը:
Այս խոսքն ուղղված է հավատացյալներին: Այս 5 բացասական բնավորության գծե՜րը, այս բոլոր
հատկությունները հին մարդուն են պատկանում: Եվ կարելի էր մտածել, թե ի՞նչպես է դա վերաբերվում
Աստծո զավակներին, այդպիսի խոսքերով, որ պետք է թողնել այդ ամենը: Թանկագին եղբայրներ
և քույրեր, մենք իսկապես պետք է հին մարդուն հանե՜նք մեր վրայից, ամբողջությամբ հանենք
և նոր արարած դառնանք, նոր մարդիկ՝ ինչպես որ գրված է: Սա հատկապես Պողոս առաքյալն
է ընդգծել. «Հանեք ձեր հին մարդը ձեր վրայից,
և հագեք նորը,»՝ ինչպես որ գրված է այնտեղ, «Որն արարված է Քրիստոսի պատկերի նմանությամբ»: Թանկագին եղբայրներ և քույրեր,
թող որ այդ 5 վատ գծե՜րը բնավորության, որոնց մասին մենք կարդացինք, թող որ մեզնից
ոչ ոքի վրա չգտնվեն: Խնդրում եմ, որ այս Աստծո Խոսքը՝ այս խրատը որը կարդացվեց, ընդունե՜ք
ձեր սրտերում, ևս մեկ անգամ կարդացեք այն և խորհեք դրա մասին:
—Այդ նույն գլխից, 7-րդ
Խոսքից մինչև 10-րդ Խոսքը: Պետրոսի 1-ին ուղերձ, 2-րդ գլուխ, 7-ից 10 Խոսքերը:
«7 Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. Բայց անհաւատներին այն քարը որ շինողներն անարգեցին, նա անկիւնի գլուխ
եղաւ.
8 Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. որ նորա համար էլ գրուած են։
—Այստեղ, մենք ներածական խոսքից
որոշ խոսքեր կարդացինք: Եվ այստեղ մենք տեսնում ենք տարբերությունը, որ անհավատները
գլորվում են, այդ թանկագին անկյունաքարի վրա, որի վրա հիմնաված է Հարս-եկեղեցին, և
մենք որպես կենդանի քարեր հիմնադրվել ենք այդ Քարի վրա, և որպես կենդանի քարեր մենք
առաջնորդվում ենք այդ շինարարության մեջ: Նա համարվում է անկյունաքարը, իսկ մենք այն
քարերն ենք որոնցից բաղկացած է շինությունը, դա հավատացյալներս ենք: Իսկ չհավատացողները
գլորվում են այդ անկյունաքարի վրա, նրանք գլորվում են մեր Տիրոջ, մեր Փրկչի վրա: Մեր
համար Նա պատվական քար է համարվում, թանկագին քար է դարձել մեզ
համար: Բայց խնդրում եմ մեկ անգամ ևս կարդացեք. Նրանք գլորվում են իրենց անհավատությունով,
և անհնազանդությունով Աստծո Խոսքի հանդեպ: Անհավատները, նրանք անհնազանդներն են, հավատացյալները
հնազանդները: Հավատացյալները չե՜ն գլորվում, անհավատները գլորվում են, նրանց համար
դա գլորման քար է: Թող որ Տեր Աստված մեզ մեծ Շնորհ անի, որպեսզի մենք չգլորվենք Աստծո
որևէ Խոսքից, այլ որ Աստվածաշնչի յուրաքանչյուր Խոսքին հավատանք մեր ամբողջ սրտով:
Եվ այդ կերպով մենք կարող ենք շինվե՜լ Աստծո շինության մեջ, և Աստծո Հոգին կարող է
ապրե՜լ մեր մեջ և գործել:
—Մենք կարդում ենք նույն գլխից 9-ը և 10 Խոսքերը:
9 Բայց դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ,
սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ.
10 Որ դուք
ժամանակով ժողովուրդ չ’էիք, բայց հիմա Աստուծոյ ժողովուրդ էք. Որ ողորմուած չ’էիք,
բայց հիմա ողորմուածներ»:
—Աստծո մտքերի ի՛նչպիսի
լիություն է թաքնված այս Խոսքերում: Ո՛րքան թաքնված մտքեր են արտահայտված այս Խոսքերով:
«Բայց դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն», դուք համարվում
եք Աստծո սեփականությունը, դուք արյունով գնված բազմություն եք, վերստին ծնունդի միջոցով
դուք Աստծո զավակներ եք դարձել, և մենք կարող ենք ամբողջ սրտով հավատալ ամբողջ Գրվածքին,
առանց լարվելու ինչ-որ կերպ, դա մեզ շնորհվել է պարզապես: Մենք համարվում ենք մի մասն
այն բանի, ինչ Աստված իրականացրել է երկրի վրա: Դրա համար մենք ուրախանում ենք, որ
այդպիսի թանկագին, մխիթարական Խոսքերով Աստված դիմում է մեզ: Դուք արդե՜ն դարձել եք,
ո՜չ թե դառնալու եք, այլ արդե՜ն դարձել եք ընտրյալների սերունդը, դուք արդե՜ն դարձել
եք թագավորական քահանայություն, դուք արդե՜ն դարձել եք սուրբ ժողովուրդ, դուք արդե՜ն
դարձել եք Աստծո զավակներ, դուք արդե՜ն ողորմություն ստացած եք, դուք սահմանված եք
այսօր լսելու Աստծո Պատգամը և հավատալու այդ Պատգամին, դուք դրա համա՜ր եք նախասահմանված՝
լինելու Հարս-եկեղեցին, դա Աստծո նախասահմանությունն է, որը մենք ընդունել ենք մեր
սրտերում: Շնորհակալություն մեր Տիրոջը:
Եվ ինչպես որ գրվա՜ծ է մեկ
ուրիշ տեղ. «2 …եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. բայց
գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման
կ’լինենք…»(1 Հովհաննես. 3.2):
Մենք որպես փրկագնված Աստծո
զավակներ, որպես Աստծո որդիներ և դուստրեր, պետք է նման լինենք մեր Տիրոջը, մեր Փրկչին:
Օ՛, որքան շնորհակալ պետք է լինենք մենք՝ եղբայրներ և քույրեր, որ Աստծո առջև ողորմություն
ենք գտել: Միայն Նրան լինի փառքն ու պատիվը: Եվս մի քանի հատվածներ կարդանք Գրվածքից:
—Մենք կարդում ենք Պետրոսի
2-րդ ուղերձից, 1-ին գլխից, 3 և 4 Խոսքերը: Պետրոսի 2-րդ ուղերձ, 1-ին գլուխ, 3 և
4 Խոսքեր:
Կարդում եմ 3-րդ Խոսքը.
«3 Ինչպէս որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ այն ամենը որ կեանքի
եւ աստուածապաշտութեան համար պէտք է նորա գիտութիւնովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով.»:
—Շնորհակալություն Տիրոջը: Աստված իսկապես շնորհեց մեզ այն ամենն ինչի կարիքն
ունենք, և այդ ամենն Իր ողորմությունով: Եվ
մենք կարող ենք ճանաչել Տիրոջը, մենք կարող ենք տեսնել Նրա փրկագնման ծրագիրը, կարող
ենք տեսնել այն ամենն ինչ Աստված սահմանել է մեր համար, և ընդունել ամենը, և այդ կերպով
մասնակցություն ունենալ այդ ամենի մեջ, որովհետև մենք Շնորհ ենք գտել Աստծո աչքերի
առջև: Նրան լինի փառքը, պատիվն ու գոհությունը:
—4-րդ Խոսքը:
«4 Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած
մեզ որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային
բնութեանը՝ աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած
ապականութիւնից հեռու փախչելով»:
—Թող փառավորվի՜, թող մեծարվի
մեր Տերը: Նրա՜ն պետք է մենք շնորհակալ լինենք, որովհետև Նա տվել է մեզ այն ամենն ինչ
անհրաժեշտ է Աստվածահաճո կյանք վարելու համար: Նա մեզ նոր կյանք է տվել, այդ բոլոր
հատկանիշները, այն ամենն ինչ Աստծո Հոգով դրսևորվում է մեր մեջ: Այդ ամենը Աստծո կողմից
է մեզ տրվել, մենք ոչինչ չենք բերել մեզ հետ, դա Աստծո ողորմությունն է, այդ բոլոր
հատկանիշները որով օժտված է նոր մարդը, այդ բոլորն Աստված մեզ է պարգևել Իր ողորմությամբ:
Եվ մենք ամբողջ սրտով շնորհակալ ենք որ կարող ենք ասել, որ մենք վերստին ծնված ենք
կենդանի հույսի համար: Աստծո սերմը, Աստծո Խոսքը դրվել է մեր մեջ, և Աստծո Հոգին եկել
է Աստծո Խոսքի վրա և այդ սերմի միջոցով դրսևորել է նոր կյանքը: Նրան լինի փառքը: Խնդրեմ:
—Մենք ևս կկարդանք Պետրոսի
1-ին ուղերձից, 1-ին գլխից, 2-ից 7-րդ Խոսքերը: Պետրոսի 1-ին ուղերձից, 1-ին գլխից,
1-ից 7 Խոսքեր:
2-րդ Խոսքը.
«2 Հօր Աստուծոյ կանխագիտութեան պէս,
Հոգու սրբութիւնովը, հնազանդութեան եւ Յիսուս Քրիստոսի արիւնին սրսկելու համար. շնորհք եւ խաղաղութիւն շատանայ ձեզ վերայ»։
—Աստծո կանխագիտությամբ, Աստծո ընտրությամբ: Աստված նախապես տեսնում էր, Աստված
նախապես գիտեր, թե ով կնդունի և ով կմերժի, ով կհավատա և ով չի հավատա: Նա նախապես
գիտեր, այդ պատճառով մենք որպես մեծահասակ աստվածաշնչյան
հավատացյալներ, Տիրոջը կարող ենք շնորհակալ լինել դրա համար, որ Նա ամենն ինչ անհրաժեշտ
էր սուրբ կյանքի համար, այդ ամենը պարգևել է մեզ Իր ողորմությունով:
—3-րդ Խոսքը.
«3 Օրհնեալ
է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը,
որ իր առատ ողորմութեան համեմատ մեզ
վերստին ծնեց դէպի կենդանի յոյսը, Յիսուս Քրիստոսի
մեռելներից յարութիւն առնելովը»:
—Փառք Տիրոջը: Մեկ անգամ ևս այստեղ շեշտադրվում է: Շնորհակալություն Տիրոջը
որ Նա մեզ վերստին ծնունդ է տվել: Եվ այստեղ մենք կարդում ենք վերստին ծնունդի մասին,
և այն կապված է Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելու հետ: Թանկագին եղբայրներ
և քույրեր, մեր Փրկիչը մեռավ, Նա դրվեց գերեզման, Նա իջավ ներքև՝ հանդերձյալ աշխարհ,
Հոգով այնտեղ եղավ, և գերությանը գերի բռնեց, Նա մեռելներից հարություն առավ երրորդ
օրը: Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելը դա հենց հաղթանակն է Աստծո փրկագնման
գործողության: Եվ մենք Տիրոջը շնորհակալ ենք ամբողջ սրտով որ այդ ամենը կարող ենք ընդունել
հավատքով, և Տիրոջը շնորհակալ լինել այդ ամենի համար: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 4-րդ
և 5-րդ Խոսքերը.
«4 Դէպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգութիւնը, որ երկնքումը պահուած է ձեզ համար.
5 Որ Աստուծոյ զօրութեամբը պահպանվում էք հաւատքով դէպի
պատրաստուած փրկութիւնը, որ յայտնուելու էր յետին ժամանակումը»:
—Մեկ անգամ ևս փառք և շնորհակալություն Տիրոջը: Այստեղ գրված է. «որ յայտնուելու էր յետին ժամանակումը». Սա
այն ժամանակն է որում ապրում ենք մենք: Այն ամենն ինչ Աստված կատարեց 2 հազարամյակների
ընթացքում նորկտակարանյան եկեղեցու հետ, այդ ամենն այժմ մոտենում է ավարտին: Եվ Հիսուս
Քրիստոսի եկեղեցին բերվում է իր հին վիճակին, սկզբնական վիճակին, բացարձակ ձևով բերվում
է իր բնօրինակ վիճակին: Աստծո Խոսքում մենք հասկացանք, որ սա Կտակ է, և կտակի վրա ոչ
ոք ոչինչ չի կարող ավելացնել: Եվ ճիշտ նույն կերպ մենք կարող ենք տեսնել որ բոլոր մնացած
հավատացյալ համայնքները ունեն իրենց սեփական հավատո դավանանքները, նրանք ավելացրել
են այս Խոսքի վրա: Չկա որևէ քրիստոսնեական համայնք, որը չի ավելացրել սեփական ինչ-որ
բան այն բանին, ինչն այստեղ գրված է: Բոլորը հավատում են ինչին որ ուզում են: Բայց
այժմ հնչում է Աստծո Պատգամը, հնչում է նրա՜նց համար, ովքեր սահմանված են տեսնելու
Աստծո փառքը: Եվ դրա համար սա կանչի՜ ժամանակ է, «Դո՜ւք Իմ ժողովուրդս, դո՜ւրս եկեք, բոլոր ազգերից, լեզուներից և ժողովուրդներից,
դո՜ւրս եկեք բոլոր կրոններից, բոլոր կրոնական համայնքներից, դո՜ւրս եկեք այդտեղից,
բաժանվեք այդ ամենից, ոչ մի պիղծ բանի մի դիպչեք, մի դիպչեք ոչ մի բանի ինչ գրված չի
Խոսքի մեջ, դիպչեք միայն այն ամենին, ինչ գրվա՜ծ է Աստվածաշնչում»: Դրա համար սա
ամենակարևոր ժամանակահատվածն է Նոր Կտակարանի եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի եկեղեցու համար:
Եվ դրա համար Աստծո Սուրբ Խոսքը պետք է քարոզվի ամենայն սրբությամբ, ամենայն երկյուղով,
ինչպես որ կարող է լինել Սուրբ Հոգու առաջնորդությամբ, ինչպես որ քարոզվել է մարգարեների
և առաքյալների կողմից: Եվ դրա համար որպես Աստծո Խոսք այն պետք է այդպես էլ անվանվի.
«Սա է Աստծո Խոսքը»: Ոչ թե Եսայիա մարգարեի՜
խոսքը, կամ Երեմիա մարգարեի խոսքը, կամ Պետրոս առաքյալի խոսքը, կամ Պողոս առաքյալի
խոսքը. «Սա Աստծո Սուրբ Խոսքն է», և «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Աստծո Խոսքը
կմնա հավիտյան Իր զորությամբ»: Մենք այնպիսի հատվածի ենք հասնում որ պետք է ասենք,
որ Աստծո մարդիկ՝ մարգարեներն ու առաքյալները, նրանք Աստծո ձայնաշեփորն են եղել, նրանք
Աստծո Հոգով ներշնչված փոխանցել են Աստծո Խոսքը: Դրա համար մենք շնորհակալ ենք Աստծուն
ամբողջ Աստվածաշնչի համար՝ Հին և Նոր Կտակարանների համար, ողջ սրտով շնորհակալ ենք
Աստծուց: Խնդրում եմ եղբայրներ և քույրեր, սա լուրջ ընդունեք ձեր սրտերում, մենք մոտեցել
ենք վերջին ժամանակների վերջին, Հիսուս Քրիստոսի վերադարձը մոտ է, դռների մոտ է: Մենք
այլևս մտածելու ժամանակ չունենք, այլ երբ Աստծո Խոսքը մեզ է դիմում, ընդունե՜ք այդ
Խոսքը, և հավատացեք այդ Խոսքին ամբողջ սրտով: Եվ այդ կերպով մենք պետք է մասնակցություն
ունենանք այն բանում, ինչ Աստված կատարում է եկեղեցու հետ ավարտին: Խնդրեմ:
—Մենք կարդում ենք 6-րդ
և 7-րդ Խոսքերը.
«6 Որ նորանով կ’ուրախանաք, թէեւ հիմա՝ ինչպէս որ հարկը պահանջում է՝ մի քիչ տրտմած էք կերպ կերպ փորձանքների մէջ,
7 Որ ձեր հաւատքի փորձառութիւնն աւելի պատուական գտնուի
քան կորստեան ոսկին, որ կրակով է փորձվում, գովութեան պատիւի եւ փառքի համար Յիսուս Քրիստոսի
յայտնութիւնումը»:
—ԱլելուՅահ: Ինչպես մենք
կարդացինք. «…գովութեան պատիւի եւ փառքի համար
Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը»: Եղբայրներ և քույրեր, մենք անցնում ենք տարատեսակ
ծանր փորձություններով այս երկրի վրա, բայց այդ փորձություններում՝ մենք կարդացինք
դրա մասին, մեր հավատքը պետք է փորձվի, և ավելի պատվական գտնվի քան կորստյան ոսկին:
Չկա ոչ մի փորձություն, որը կարողանա մեզ զատե՜լ Աստծուց, յուրաքանչյուր փորձություն
մեզ մոտեցնում է Աստծուն, և մենք շնորհակալ ենք Աստծուն դրա համար, որ Նրա Խոսքը մեր
միջոցով և մեր մեջ ճշմարտություն է դառնում: Փառք և գոհություն Տիրոջը դրա համար:
—Կարդում ենք նույն գլխից
10-րդ Խոսքը:
«10 Որ այն փրկութեան համար որոնեցին եւ քննեցին մարգարէները, որ մարգարէանում
էին այն շնորհքի համար որ լինելու էր ձեզանում»:
—Մարգարեները հետևում էին,
թե երբ է տեղի ունենալու ա՜յն, ինչն Աստծուց տրվել էր իրենց: Բայց եղբայրներ և քույրեր,
մենք մեր ձեռքերում ունենք Հին և Նոր Կտակարաները, մենք տեսնում ենք թե ինչ է եղել
խոստացված, մենք տեսնում ենք թե ինչպես են Հին Կտակարանի խոստումներն իրենց իրականացումը
գտել Նոր Կտակարանի ժամանակաշրջանում, արդեն իսկ Հիսուս Քրիստոսի առաջին գալուստին:
Իսկ ա՝յժմ, թե ինչպես են նախքան Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը մարգարեական խոստումներն
իրականանում մեր տեսադաշտում: Եվ մենք կարող ենք մեր Տեր Հիսուսի Խոսքերը նորից ու
նորից կրկնել, որտեղ ասաց Մատթեոսի 24-րդ գլխում, Նա ասաց. «Երբ տեսնեք որ այս ամենը կատարվում է, ձեր գլուխները վե՜ր բարձրացրեք, որովհետև
ձեր փրկությունը մոտեցել է»: Գոհությո՜ւն լինի Տիրոջը թանկագիններ: Եվ սա պետք
է ասել. Ինչպես որ Քրիստոսի առաջին գալուստին բերվեց Աստծո Պատգա՜մը, և Հովհաննես Մկրտիչը
լինելով խոստացված մարգարեն, նա սահմանված էր որպեսզի պատրաստեր Տիրոջ ճանապարհը, ժողովո՜ւրդ
պատրաստեր, որոնք ընդունելու էին Տիրոջը: Եվ ճիշտ նույն կերպով Աստված խոստում էր տվել,
որ Տիրոջ օրը գալուց առաջ, նախքան որ արևն
իր լուսը կկորցներ և լուսինն արյուն կդառնար, նախքան Շնորհքի օրն ավարտվե՜լը, Աստված
Եղիայի նման մարգարե էր ուղարկելու, ով Աստծո զավակների սրտերը դարձնելու էր Առաքյալ
հայրերին, որպեսզի նրանք դուրս գան ամբողջ կրոնական խաբեությունից, և որպեսզի կապ
ունենային այն ամենի հետ, ինչը քարոզել և կիրառել են առաջին քրիստոնյաները. «Մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն»: Ա՜յժմ
ամեն բան բերվում է առաջնային սկզբնական վիճակին, և միայն նա , ով հավատում է այնպես, ինչպես Գրվա՜ծքն է ասում, միայն նա՜
կհասնի նպատակին: Պարզապես անհրաժե՜շտ է այդ մասին խոսելը, որ ոչ ոք չի կարող հավատալ
ինչին ուզում է և մտածել որ հասնելո՜ւ է նպատակին՝ հափշտակվելու է: Ենովքի մասին մենք
կարդում ենք, որ նա նախքան հափշտակվելը վկայությո՜ւն ընդունեց Աստծուց, որ Աստծո հաճությունը
հանչում է նրա վրա, որովհետև նա երկրի վրա Տիրոջ հետ էր քայլում: Միայն երբ մենք այս
երկրի վրա Տիրոջ Խոսքի մեջ ենք քայլում, միայն այդ ժամանակ ենք Տիրոջ հետ քայլում այս
երկրի վրա: Եվ դա պետք է մեր բոլորի համար այդպես լինի՝ թանկագին եղբայրներ և քույրեր:
Եվ դա չէ՞ որ բացարձակ դժվար չի՝ Աստծո հետ անցկացնել կյանքը: Նրան փառք և գոհություն
դրա համար: Նա տվե՜լ է մեզ այդ զորությունը, և շարունակելո՜ւ է տալ, մինչև որ կանցնենք
հավատքից հայտնությանը:
—Մենք կարդում ենք նույն
գլխից 12-րդ Խոսքը, մինչև 16-ը: 1-ին Պետրոսի թուղթ, 1-ին գլուխ, 12-ից 16 Խոսքերը:
Կարդում եմ 12 Խոսքը.
«12 Որոնց յայտնուեցաւ, որ ոչ թէ իրանց անձերին, այլ մեզ էին մատակարարում
այն բաները, որ հիմա պատմուեցան ձեզ նորանց ձեռովն, որ աւետարանեցին ձեզ Սուրբ Հոգովը որ երկնքիցն ուղարկուեցաւ. որի մէջ հրեշտակները ցանկանում են տեսնելով թափանցել»։
—Ամեն: Այստեղ մենք ունենք պատասխանը,
այն որ Տերն ինչ խոստացել էր մարգերաների միջոցով, Նոր Կտակարանում Աստծո մարդկանց
կողմից քարոզվել է՝ նրանց, ովքեր լցված և ներշնչված են եղել Սուրբ Հոգով: Նույն Հոգին
որը հանչում էր մարգարեների վրա, հանգչում էր նաև առաքյալների վրա, ովքեր քարոզում
էին Աստծո Խոսքը: Փա՜ռք Տիրոջը դրա համար: Խնդրեմ:
—Կարդում ենք 13-րդ Խոսքը.
«13 Նորա համար
ձեր մտքի մէջքը գօտեպնդած, եւ զարթնացած, կատարելապէս
յուսացէք այն շնորհքին որ հասնում է ձեզ Յիսուս
Քրիստոսի յայտնութիւնումը»:
—Թող փառավորվի՜, թող մեծարվի՜ Տերը:
Ինչպես այստեղ կարդացինք. «Գոտեպնդված
և զարթուն առաջ շարժվենք»: Եվ մենք շնորհակալ ենք մեր Տիրոջը, որ Նա տալի՜ս է մեզ
այդ ամենը, որ մենք օժտված ենք այն ամենով, ինչն անհրաժեշտ է, այսինքն վերից Զորությամբ:
Քանի որ առանց այդ Զորության մենք չենք կարող առաջ շարժվել, մենք անպաշտպան ենք, բայց
երբ այդ Զորությունը մեզ հետ է մենք կարո՜ղ ենք առաջ շարժվել: Մենք պետք է աղոթենք
դրա համար, որպեսզի Տե՜րը՝ հավատարիմ Աստվածը Շնորհի մեզ Հոգու Զորավոր գործողությունը:
Դրա հետ է կապված Աստծո Զորությունը, Սուրբ Հոգին Աստծո Զորությունն է, որը գործում
է հավատացյալների սրտերում: Եվ այդ Զորության համար մենք շնորհակալ ենք Տիրոջը: Ամեն
բան տեղի կունենա այնպես, ինչպես որ Աստվա՜ծ է սահմանել:
—Մենք կարդում ենք 14,
15 և 16 Խոսքերը, այս երեք Խոսքերը՝ 14, 15 և 16.
«14 Հնազանդ որդկանց պէս, չ’նմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի առաջի ցանկութիւններին։
15 Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք
ձեր բոլոր վարքերումը»:
—Կարո՞ղ եմ ես այստեղ ինչ-որ
բան ասել: Ինչպես որ գրվա՜ծ է. «Սուրբ եղէք,
որ ես սուրբ եմ»: Հիմա պարզապես եկել է ժամանակը թանկագիններ, որ այն ամենն ինչ
մենք անում ենք, մենք մեր բոլոր արարքներով պետք է կանգնենք Տիրոջ առջև: Ես հիշում
եմ այն 5 հատկությունները, որոնց մասին կարդաց Քելլեր եղբայրը: Թող որ այդ հատկությունները
մեզնից ոչ ոքի վրա չլինեն, ոչ մի հետք չլինի դրանցից մեզ վրա այն ամենից ինչը չի ծառայում
Աստծո փառքի համար: Այլ որ Նրա կերպարանակիցը լինենք, ով Ինքը Սո՜ւրբ է, որպեսզի մեր
բոլոր վարմունքներում մենք սուրբ լինենք Աստծո փառքի համար: Եվ եղբայրներ և քույրեր,
մեր Տերը Հովհաննեսի 17-րդ գլխում այսպիսի աղոթք արեց. «Սրբացրու նրանց Քո ճշմարտությունովը, Քո Խոսքը Ճշմարտություն է»: Եվ ինչպես
ճշմարիտ է այն, որ մենք Աստծո ճշմարիտ Խոսքը ընդունել ենք մեր սրտերում, այնպես էլ
ճշմարիտ է այն, որ մենք Սուրբ Հոգու միջոցով պահպանվել ենք Ճշմարտության մեջ, Սուրբ
Հոգու՝ որը մեզ Աստծո՜ւց է տրվել: Թող փառավորվի մեր Տիրոջ մեծ անունը: Մենք կարող
ենք ասել. Սո՜ւրբ լինի Քո անունը, Քո թագավորությունը թող գա, Քո կամքը լինի մեր բոլորի մեջ, և մեր միջոցով:
—Կարդում ենք նաև 16-րդ
Խոսքը.
«16 Որովհետեւ
գրուած է, Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ»:
—Այո՜, այդպես է գրված,
և իրականում էլ այդպես է: Եվ մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն մեր ամբողջ սրտով, որ
մենք փրկագնված բազմության թվին ենք պատկանում: Եվ եղբայրներ և քույրեր, Գառան արյան
միջոցով ամբողջ մեղքը ներված է, մեր դեմ եղած պարտամուրհակը ոչնչացված է, մեղքը ներված
է արյան միջոցով, մենք հավատքով արդարացված ենք Գողգոթայում կատարված գործի միջոցով, այնպես, կարծես
երբեք մեղք գործած չլինենք: Տիրոջը փառք լինի դրա համար, այն Զոհի համար որը կատարվեց
մեզ համար Գողգոթայի խաչի վրա: Եվ կատարվեց ա՜յն, ինչ գրված էր Եսայիա մարգարեի Գրքում,
ինչպես որ Տերը խոսել էր նրա շուրթերով. «…եթէ
ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի
պէս պիտի սպիտականան»: Փա՜ռք Տիրոջը: Ոչ մի հանցանք, ոչ մի մեղք, ոչ մի անհնազանդություն
չի մնացել մեր մեջ: Ինչպես որ ասվեց. Մեր դեմ եղած պարտամուրհակը ոչնչացվեց: Գառան
արյունը հոսեց Գողգոթայի խաչի վրա մեր արդարցման համար: Եվ որպեսզի դուք մեկընդմիտ
իմանաք. Մեր Տերն ու Փրկիչը, Իր սեփական արյունով մտավ երկնային սրբարանը՝ երկնային
սրբության Սրբոցը, և այնտեղ՝ Շնորհքի գահի առջև այդ արյունը մատուցեց որպես զոհ: Եվ
այդ արյունը մինչ այսօր այնտեղ է, և մնալու է մինչև վերջ, մինչև որ վերջին փրկվի և
միանա փրկվածների թվին: Դրա համար մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Տիրոջը,
ո՜չ թե մեր սրբությունը, այլ Տերն Իր ողորմությամբ տվեց մեզ այդ ամենը: Դրա համար մենք
շնորհակալ ենք Նրան: Համոզված եղեք, որ որքան որ ճշմարիտ է այն որ Փրկիչը մեր մոտ եկավ,
այս մարդկային մարմնի մեջ, և այդ մարդկային մարմնի մեջ Նա ամեն բան Իր վրա վերցրեց,
ինչ մեր հետ էր կատարվելու, և այնպես էլ ճշմարիտ է այն, որ մենք մեռելների հարության
ժամանակ փոխվելու ենք այն փառավոր մարմնին, և ոչ մի հիշողություն չի մնալու մեղքի և
սգի մասին, մենք նոր մարմնում ենք լինելու և Տիրոջ մոտ ենք լինելու հավիտյան: Հիշելու
ենք այն խոսքը որը Պողոսը գրել է Թեսաղոնիկեցիներին. «Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. Ոչ
թէ ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխուինք»:
Այո՜, Հիսուս Քրիստոսի վերադարձին մենք բոլորս կփոխվենք: Եվ թույլ տվեք ինձ նաև սա՜
ասել նորից. Որ կյանքը արյան մեջ է, և ինչպես որ ճշմարիտ է այն, որ Աստծո Կյանքը Աստծո
Գառան արյան մեջ էր, ճշմարիտ է նաև ա՜յն, որ Աստծո Կյանքը բոլոր նրանց մեջ է, ովքեր
Գառան արյունով փրկագնվել են: Նրանց մեջ է Աստծո հավիտենական Կյանքը: Եվ մենք այդ հավիտենական
կյանքը ստացել ենք, և դարձել ենք Աստծո որդիներ
և դուստրեր Իր ողորմությամբ: Եվ մեր սիրելի Տիրոջը տեսնելու ենք: Նա Իր փրկագնման գործը
մեր ժամանակում ավարտին կհասցնի: Նրան լինի փառքը, պատիվը և գոհությունը: Օրհնված եղեք
ամենակարող Աստծո օրհնությունով: Եվ հա՝տկապես ծառայող եղբայրները. Քարոզեք միայն ա՜յն,
ինչը կարող եք քարոզել Աստծո Խոսքից, միայն այդ դեպքում միաբանություն կլինի Հարս-եկեղեցում,
և այդ միաբանությունը պետք է գա: Օրհնված եղեք Տեր Հիսուս Քրիստոսի անունով. Ամեն: