Լսել

2023-07-02 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 թ. Հուլիս 2, Կրեֆելդ, Կիրակի

 

Եղբայր Բորգ.

Մենք ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին ողջ աշխարհով մեկ, այս հեռարձակմանը՝ «Աստվածաշնչյան Խոսք Ֆրանկ եղբոր հետ», մեր Տեր Հիսուս Քրիստոսի թանկագին անունով: Մենք անչափ շնորհակալ ենք այս առանձնաշնորհման համար, որ այս առավոտ կարող ենք լսել Աստծո Խոսքը: Թո՜ղ որ Տերն օրհնի՜ բոլոր լսողներին, զորացնի՜ հավատքի մեջ, և պատրաստի՜ Իր մոտալուտ գալուստին: Ես ներածական խոսք կկարդամ Գրվածքից, 2-րդ Տիմոթեոսի 4-րդ գլխից, 1-ից 2 Խոսքերը: 2-րդ Տիմոթեոս 4-րդ գլուխ, 1 և 2 Խոսքեր:

«1 Արդ այս  վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին  որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը. 

2 Խօսքը քարոզիր. վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր,  սաստիր,  յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով»:

Խնդրեմ Ֆրանկ եղբայր:

 

Եղբայր Ֆրանկ.

Շնորհակալությո՜ւն Տիրոջը, այսպիսի թանկագին Խոսքի համար, որին մենք հիմա նորի՜ց կանդրադառնանք: Բայց նախ ես ուզում եմ բոլորին սրտանց ողջունել, և նաև փոխանցել այն ողջույնները, որոնք մեզ են փոխանցված եղել: Դրա համար մենք շնորհակալ ենք՝ լինի դա Մյուլլեր եղբայրը Բալթիկ ծովից, կամ եղբայր և քույր Անդերսոնները Նոր Զելանդիայից, կամ լինի դա Դոկտոր Բի՜ան Կոնգո հանրապետությունից, և միևնույն է որտեղից էլ լինի, ամեն տեղից մենք ողջույններ ենք ստացել նրանցի՜ց, ովքեր որ լսո՜ւմ են և ովքեր օրհնվում են, և իրենք պատրաստությունն են տեսնում: Մենք կարող ենք ազնիվ և անկեղծ ասել, այն որ մե՜նք, առանց վերջին Պատգամի, մեր ոտքերի տակ որևէ հիմք չէինք ունենա մեր հավատքի համար, որի վրա կարող էինք կանգնել: Եվ չէ՞ որ Սուրբ Գիրքը յուրաքանչյուրը կարո՜ղ է կարդալ՝ բոլոր եկեղեցիներում և բոլոր համայնքներում, բայց հարցը սրանում է կայանում. Ո՞րտեղ է այս ժամի համար տրված խոսքը, և հաջորդ հարցը. Մի՞ թե այսօր խոսքը չի գնում ամենակարևորի մասին, Հիսուս Քրիստոսի վերադարձի մասին, և մեր պատրաստության մասին այն փառավոր օրվանը, երբ Տերն իրեններին Իր մոտ կվերցնի: Եվ չէ՞ բավարար չէ, ինչ-որ ծառայություններ ունենալը, երգելն ու աղոթելը, որոշ Խոսքեր կարդալը, և հետո ժողովրդին Տիրոջ ողորմությանը հանձնելը: Ով այսօր Տիրոջ ողորմության տա՜կ է գտնվում, պետք է ծանոթ լինի, թե Աստված ինչ է խոստացել Իր Խոսքում այս ժամանակահատվածի համար, և ինչ է սահմանել: Եվ դրա համար մենք պետք է ամեն անգամ նորի՜ց խոսենք այդ մասին, որ ինչպես որ Հովհաննես մկրտի՜չը բերեց Պատգամը, քարոզեց ապաշխարության մկրտությո՜ւնը, այնպես էլ քարոզեց մեղքերի թողության մասին: Քանի որ նա կարողացավ ասել. Ահա Աստծո Գառը, ով վերցնում է աշխարհի մեղքը, դրա համար էլ կարողացավ մկրտե՜լ բոլորին, առջևում տեսնելով այն թողությունը, որը պետք է տեղի ունենար, բոլոր նրանց համար, ովքեր հավատքով ընդունել էին այն Պատգամը որը նա էր բերել: Եվ ճիշտ նույն կերպ, այսօր մենք մկրտում ենք ա՜յնպիսի մարդկանց, ովքեր ընդունել են Պատգամը, և ո՜չ միյան այդ, այլ այն որ ճանաչե՜լ են, և հավատքով ընդունե՜լ են որ Աստծո Գառը թափել է Իր արյունը, և այն որ մեր մեղքերը ներվել են: Եվ դրա համար էլ մենք այնպիսի՜ մարդկանց ենք ընդունում, ովքեր ընդունել ե՜ն թողությունը: Ոչ վաղ անցյալում Բրանհամ եղբայրը, իր քարոզներից մեկում ասաց, որ այսօր մկրտում են շատերին, ովքեր ը՜նդհանրապես չեն էլ ապաշխարել: Եվ դա, պարզապես դիպավ իմ սրտին: Եվ չէ՞ որ մկրտությունը հաջորդում է հավատքի՜ն, և հավատքին հաջորդում է ապաշխարությունը, և ապաշխարությանը հաջորդում է մկրտությունը: Եվ երբ այսօր երիտասարդությունը գնում է մկրտվելո՜ւ՝ ժպիտը դեմքին, առանց ներսում ունենալու զղջո՜ւմը, առանց ունենալու դա՜րձը, առանց Տիրոջը խոստովանելո՜ւ իրենց կյանքը, և առանց թողությո՜ւն խնդրելու…  Մենք պետք է սկզբի՜ն վերադառնանք: Եվ սա նորից կրկնենք, որ Բրանհամ եղբայրը սա ասել է իր սրտի խորից, որ այսօր շատերն են մկրտվում, ովքեր ընդհանրապես չեն ապաշխարել: Եվ այդ պատճառով՝ թանկագին եղբայրներն և քույրեր, այսօր խոսքն այն մասին է, որպեսզի կատարվեն բոլոր աստվածաշնչյան փորձառությունները: Եթե Խոսքը քարոզվում է և մեր սրտի մեջ է մտնում, այնժամ չէ՞ որ մենք Տիրոջն ենք դառնում: Եվ Տերն ասում է. Ինձ մոտ եկողին Ես դուրս չեմ հանի: Մենք պետք է ճիշտ սկիզբ սկսենք, որպեսզի կարողանանք ճշմարիտ ավա՜րտ ունենալ՝ Սկի՜զբը մեր Տիրոջ հետ, և ավարտը նո՜ւյնպես մեր Տիրոջ հետ: Հենց ամենասկզբից, որպեսզի կարողանանք հավատալ և փրկության համար բոլոր փորձառությունները կարողանանք ունենալ: Դարձյալ մի քանի հատվածներ կկարդանք Աստվածաշնչից, խնդրեմ:

—Մենք կկարդանք Գաղատացիներից, 1-ին գլխից, 8-րդ Խոսքը: Գաղատացիներ 1-ին գլուխ, 8-րդ Խոսք:

«8 Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի»:

—Այո՜: Մենք այստեղ լսեցինք հենց Աստծուց, որ պետք է քարոզվի միայն ա՜յն, ինչ քարոզվել է ամենասկզբում՝ Պետրոսի, Պողոսի և առաքյալների կողմից: Եվ Պետրոսը, իրականում Սուրբ Հոգու ներշնչման տակ, առաջին հերթին ապաշխարությո՜ւն քարոզեց, իսկ հետո մկրտություն, իսկ հետո Սուրբ Հոգով մկրտություն: Եվ մենք այժմ պետք է վարվենք ճիշտ նույն կերպով: Եվ մենք ամենը կապրե՜նք Տիրոջ ողորմությամբ: Եվ ինչպես որ ներածական խոսքում, այդքան պարզությամբ և այդպիսի հեղինակությամբ ընդգծվել էր, որ Խոսքը պետք է քարոզվի, ժամանակին թե ժամանակից դուրս, առջևում ունենալով այն, որ մեր Տիրոջ վերադարձը շատ մոտ է: Եվ հետո նաև թագավորելը, որտեղ մենք բաժի՜ն ենք ունենալու հարսանյաց ընթրիքից հետո: Սուրբ լրջություն, որտեղ Աստծո Պատգամը քարոզվելու է, որպեսզի բոլորը հնարավորությո՜ւն ունենան իրենց որոշումը կայացնելու, և չհետաձգելու վաղվա օրվան: Թող Տեր Աստված ողորմություն անի, որպեսզի մենք ա՜յժմ, վերջում, ունենանք նույն փրկության փորձառությունները, ինչպես որ սկզբում էր: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Պողոսի նամակից Տիտոսին, 2-րդ գլխից, 7-րդ Խոսքի երկրորդ մասից, նաև 8-րդ Խոսքը: Տիտոս 2-րդ գլուխ, 7-րդ Խոսքի երկրորդ մասից, նաև 8-րդ Խոսքը:

«7 վարդապետութեան մէջ անեղծութիւն, ծանրաբարոյութիւն, 

8  Ողջամիտ խօսք անմեղադրելի. որ  հակառակորդը  ամաչէ, ձեզ վերայ չար ասելու բան չունենալով»:  

—Եվ այստեղ մենք կասենք. Ամեն: Վարդապետության մեջ պետք է լինի անաղարտություն, ոչինչ չի կարելի ավելացնել կամ պակասեցնել, ամեն բան պետք է մնա բնօրինակի մեջ: Եվ այդ պատճառով Պետրոսը, Պողոսն ու Հակոբոսը, դա կրկին ընդգծել են, և մենք նույնպես պետք է դա ընդգծենք մեր ժամանակում, վարդապետության մեջ, որ կա միայն մեկ և միակ Աստված, ով բացահայտվեց մեր փրկության համար որպես Հայր երկնքում, Իր Որդու մեջ՝ ծնված միայն մեկ Աստծուց երկրի վրա, և Սուրբ Հոգով՝ փրկագնված համայնքի միջոցով: Որպեսզի մենք չսովորեցնենք որևէ երրորդության մասին, կամ եռամեկության, կամ երեք անձերի մասին, և որ իսկապես այս անեղծ փրկագնումը, այս սուրբ Խո՜սքը կարողանանք քարոզել: Եվ որպեսզի Շնորհով կարողանանք ճանաչել թե Աստծո մոտ ինչպես եղավ, և հա՜տկապես մենք, որպես որդիներ և դուստրեր կարողանանք պատկանե՜լ Նրան: Եվ այդպիսով մենք ընդունել ենք որդեգրությունը, և Աստծուն շնորհակալ ենք դրա համար: Ճիշտ նույն բանը վերաբերվում է մկրտությանը, չէ՞ որ խոսքը գնում է հենց անվան մասին, որում գտնվում է Աստծո փրկությունը: Որովհետև երկնքի տակ մարդկանց որևէ ուրիշ անուն տրված չի, որում ամեն բան կարող էր կատարվել, նաև մկրտությունը: Չէ՞ որ Աստված հայտնվել է մեզ որպես Հայր Որդու մեջ, և Սուրբ Հոգու միջոցով: Բայց այս թանկագին, Սուրբ, Ուխտի անո՜ւնն է Տեր Հիսուս Քրիստոս: Եվ դրա համար  բոլորն աստվածաշնչյան ժամանակներում, Գործք Առաքելոցում, այդպես է մեզ ասվում ընդհուպ մինչև առքյալնեևի թղթերում, որ ովքեր որ իսկապես աստվածաշնչյան ձևով մկրտվել են, նրանք իրականում մկրտվել են Տեր Հիսուս Քրիստոսի անունով:

Այսպիսով, ավետարա՜նը, Աստծո փրկության Պատգա՜մը, պետք է քարոզվի անաղարտ ձևով, այնպես, ինչպես այն քարոզվել է ամենասկզբում: Խնդրեմ:

—Մենք կկարդանք 1-ին Տիմոթեոսից, 1-ին գլխից, 3-րդ Խոսքը: 1-ին Տիմոթեոս, 1-ին գլուխ, 3-րդ Խոսք:

«3 Ինչպէս որ աղաչեցի քեզ, որ Եփեսոսումը մնաս  Մակեդոնիա գնալիս,  որ պատուիրես ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն»:

—Այո՜: Եվ այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ուներ Պողոսն Աստծո առջև: Նա Տիմոթեոսին թողել էր Եփեսոսում, որպեսզի նա հետևեր որ ոչ մի օտար ուսմունք չբերեին: Կենդանի Աստծո համայնքը, չէ՞ որ Ճշմարտության սյունն է: Եվ ես կհամարձակվե՜մ հայտարարել, որ Հիսուս Քրիստոսի համայնքում, չկա ոչ մի ոչաստվածաշնչյան ուսմունք: Ամեն բան բերվել է բնօրինակին: Եվ մենք կարող ենք նորից դա ընդգծել, որ Աստված մեր ժամանակում, Իր ուղարկվածին, Իր ծառային, Իր մարգարեին, կարողացել է օգտագործել այն բանի համար, որպեսզի մեզ վերադարձնի բնօրինակին, Աստծո Խոսքին, աստվածաշնչյան ուսմունքին, առաքյալների՜ ուսմունքին, առաքյալների կիրառույթյանը, այն ամենին, ինչ եղել է սկզբում: Եվ այս մաքուր, աստվածային փրկության Պատգամը, նախորդում է Քրիստոսի երկրորդ գալուստին: Եվ բոլորն ովքեր հավատո՜ւմ են այդ Պատգամին, այժմ իրենց պատրաստությունն են տեսնում: Իսկ ովքեր որ շրջանցո՜ւմ են այդ Պատգամը, Տերն էլ նրա՜նց է շրջանցելու: Եկեք շարունակենք կարդալը:

—Մենք կարդում ենք Գործք Առաքելոցից, 2-րդ գլխից, 42 Խոսքը: Գործք Առաքելոց, 2-րդ գլուխ, 42 Խոսք:

«42 Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը եւ հաղորդութեանը եւ հացի կտրելին՝ եւ աղօթքներին»:

—Սա սկզբնական համայնքի վկայությունն է: Հավատացյալները սկզբում, միշտ, անդադար հետևում էին առաքյալների վարդապետությանը, հաղորդությանը, հացի կտրելուն և աղոթքներին, և սրտանց հաղորդակցություն ունեին Աստծո և միմյանց հետ: Եվ ճիշտ նույն կերպ պետք է լինի նաև ա՜յժմ, որպեսզի կանչված համա՜յնքը չլինի պարզապես համայնք, այլ Հիսուս Քրիստոսի՜ համայնքը՝ Աստծո Գառան ընտրված Հարս-համայնքը: Որպեսզի մենք բերված լինենք ա՜յն վիճակին, որտեղ բոլորը ամուր բռնած են վարդապետությունը, հարատևում են աղոթքների մեջ, հացի կտրելուն, և որ այն ամենն ինչ Աստված վերականգնել է դրսևորվի մեր մեջ, և մեր միջոցով: Որպեսզի այն չլինի ուղղակի մի պատգա՜մ, որ մենք լսել ենք, այլ որ դա Աստծո իրականությո՜ւնը դառնա մեր միջավայրում, բոլոր ազգերում և բոլոր լեզուներում: Եվ որպեսզի դա կատարվի՜ բոլոր ճշմարիտ հավատացյաների մեջ և Աստծո իրականությո՜ւնը դառնա: Շարունակե՜նք կարդալը:

—Մենք կարդում ենք Հովհաննեսի 7-րդ գլխից, 16-րդ Խոսքը: Հովհաննես 7-րդ գլուխ, 16 Խոսք:

«16 Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց.  Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է»:

—Ամեն: Այդպես պետք է ասի յուրաքանչյուր Աստծո մարդ: Ինչպես որ Տերն է ասում, որ ում որ Նա՜ է ուղարկում, նա խոսում է  Իր Խոսքերը: Դրա համար այսօր պետք է հարց տալ բոլոր քարոզիչներին, բոլոր ավետարանիչներին, բոլոր նրանց ովքեր մտածում են որ Աստծո՜ւն են ծառայում, և Խոսքն են քարոզում. Ո՞ւմից է դուրս եկել այն վարդապետությունը որը դո՜ւ ես քարոզում, կամ պատկերացնում, ո՞ւմից է դուրս եկել Լյութերական եկեղեցու վարդապետությունը, կամ Ցվի՜նգլիի եկեղեցունը, կամ Մկրտականներինը, Մեթոդական եկեղեցունը, բոլոր եկեղեցիներում, ո՞ւմից են դուրս եկել բոլոր այդ վարդապետությունները: Այսօր ո՞վ կարող է ասել. Այն վարդապետությունը որը ե՜ս եմ քարոզում, Աստծո՜ւց է դուրս եկել, Տիրոջից է դուրս եկել, այն դուրս է եկել առաջին քրիստոսնեությունից: Եվ դրա համար եղբայրներ և քույրեր, պետք է ընդգծե՜լ այսպիսի սուրբ լրջությամբ, որ սա ա՜յն ժամանակահատվածն է, որտեղ Աստված պետք է գա Իր Խոսքին: Բոլոր մարդիկ բավականին շատ են խոսել, բոլոր մարդիկ բավականին շատ են բերել իրենց վարդապետություններն ու իրենց մեկնությունները: Սա այն ժամն է, սա այն օրն է, սա այն ժամանակն է, որտեղ միայն Աստծո Խոսքը պետք է խոսի, և միայն այդ Խոսքը պետք է մենք քարոզենք: Դուք բոլորդ գիտեք, թե ներածական Խոսքում ինչ էր կարդացվել, 2-րդ Տիմոթեոսի 4-րդ գլխից: Եղբայրներ և քույրեր, կարո՞ղ եք դուք պատկերացնել ձեզ, թե ի՞նչ եմ ես ապրել 1962 թվականի ապրիլի 2-ին վաղ առավոտյան,կարո՞ղ եք դուք պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում Աստծո զորավոր ձայնը, հրամայական տոնով լսե՜լ այս ականջներով: Եղբայրներ և քույրեր, Տեր Աստվածն Ի՜նքն ինձ կանչեց,  որպեսզի քարոզե՜մ Իր Խոսքը, որպեսզի քաղաքից քաղաք գնամ, և երկրից երկիր: Եվ դրա համար Պողոսն այն ժամանակ Տիմոթեոսին գրե՜ց պարզ ձևով. «Արդ այս  վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին  որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը.   Խօսքը քարոզիր»: Թող սա դրվի՜ բոլորիդ սրտերում, և ծառայող եղբայրներին՝ բոլոր լեզուներում, ովքեր թարգմանում են. Թող սա դրվի՜ ձեր սրտերում, որպեսզի ոչինչ չավելացնեք, որպեսզի աստվածաշնչյան մաքուր ո՜ւսմունքը, որպես աստվածաշնչյան մաքուր կերակուր, կարողանաք շարունակել Աստծո ժողովրդին փոխանցելը, ինչպես որ մենք Աստծուց սահմանվե՜լ ենք դրա համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Գաղատացիների ուղերձի 1-ին գլխից, 11 և 12 Խոսքերը: Գաղատացիների 1-ին գլուխ, 11 և 12 Խոսքեր:

«11 Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ նա մարդից չէ։ 

12  Որովհետեւ ես էլ ոչ մարդից առայ նորան, եւ ոչ էլ սովորեցի.  այլ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնովը»:

—Թող Տեր Աստվածը բոլոր ծառայող եղբայրների համար ողջ աշխարհով մեկ, այս Խոսքն աստվածային իրականություն դարձնի, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը կարողանա՜ ասել, որ մենք մասնավոր ոչինչ չենք քարոզում, այլ շարունակում ենք տանել Աստծուց հայտնված Խոսքը: Մենք չէ՞ որ այն չենք ընդունել որևէ մարդուց, այլ Աստծուց, որպեսզի կարղանանք շարունակել փոխանցելը: Եվ այդ պատճառով մենք ուզո՜ւմ ենք, և պարտավո՜ր ենք Աստվածաշնչից այս սուրբ հատվածներն ընդգծել, և բոլորին ողջ աշխարհով մեկ՝ բոլոր ազգերում և լեզուներում, ազդարարենք, որ մենք ա՜յժմ շատ, շատ մոտ ենք Հիսուս Քրիստոսի գալուստին: Եվ թող այլևս ո՜չ ոք չքարոզի՜ իր սեփական ուսմունքները, այլ որ բոլորը Սուրբ Հոգու առաջնորդության տակ լինեն, որպեսզի կարողանան քարոզել ճիշտ նույն Խոսքը, որպեսզի Հարս-համայնքն ամբողջ աշխարհում բերվի մեկ հավատքի և վարդապետության մեջ, ինչպես որ դա ասել է նաև Բրանհամ եղբայրը, որպեսզի նա համապատասխանության մե՜ջ բերվի Աստծո Խոսքի հետ: Շնորհակալություն Տիրոջը վերջին ժամանակվա Պատգամի համար: Շնորհակալություն Տիրոջն Իր ծառայի և մարգարեի համար, որին Նա ուղարկել է: Շնորհակալություն Տիրոջը, որ Նա սահմանել է մեզ, Իր սուրբ և թանկագին Խոսքը քարոզելու: Եվ այդ բոլոր քարոզիչներից ո՞վ կարող է ասել. Այն վարդապետությունը որ ես քարոզում եմ, ինձնից չէ, այլ Նրանից ով ինձ ուղարկել է: Այդ բոլոր քարոզիչներից ամբողջ աշխարհում որ այսօր քարոզում են, ո՞վ է որ Աստծուց տրված կոչո՜ւմ ունի, և Աստծուց է ուղարկվել: Մի՞ թե նրանք բոլորը չեն եղել քարոզիչների համագումարներում, կամ աստվածաշնչյան դպրոցներում, մի՞ թե նրանք բոլորը կրթված մարդիկ չեն եղել, և նույնը շարունակում են մարդկանց սովորեցնե՜լ: Տե՜ր, Շնորհի՜ր և ողորմա՜ծ եղիր, և դո՜ւրս կանչիր ընտրյալներին, առանձնացրո՜ւ նրանց, որպեսզի նրանք կարողանան լսել միայն Քեզ և Քո Խոսքը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Տիմոթեոսից, 4-րդ գլխից, 16-րդ Խոսքը: 1-ին Տիմոթեոս, 4-րդ գլուխ, 16 Խոսք:

«16 Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. որովհետեւ այդ անելով  քո անձն էլ կ’ապրեցնես, եւ  քեզ լսողներին էլ»:

—Ամեն: Ո՜չ միայն դու, որ քարոզում ես Ճշմարտության Խո՜սքը, այլ նաև բոլոր նրանք, ովքեր լսո՜ւմ են այն Խոսքը որը դու քարոզում ես, քեզ հետ միասին Տիրոջ հետ կլինեն: Ո՜չ միայն ճշմարիտ քարոզիչները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր հավատացե՜լ են ճշմարիտ քարոզիչներին, նրանք պետք է մասնակցե՜ն հափշտակությանը: Եվ դրա համար կրկին այս բոլոր հատվածներում Գրվածքից ընդգծվում է վարդապետությո՜ւնը: Մենք բոլորս կարիքն ունե՜նք աստվածաշնչյան ճշմարիտ վարդապետության: Եվ շնորհակալություն Տիորջը, որ նա դրա համար Պողոսին հատուկ ձևով օգտագործել է, որպեսզի ընդգծի. «Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ»: Մենք բոլո՜րս, ովքեր քարոզում ենք աստվածաշնչյան ձևով, մենք ուզում ենք որ ամբողջ աշխարհի եղբայրներն ու քույրերը, հավատա՜ն աստվածաշնչյան քարոզչությանը, և շնորհակալ լինեն Աստծուց, որ ա՜յժմ մենք ապրում ենք այնպիսի ժամանակում, որտեղ Աստված գալիս է միայն Իր Խոսքին, և այնտե՜ղ, որտեղ Իր Խոսքն ուժի մեջ է: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Կողոսացիների 4-րդ գլխից, 16 Խոսքը: Կողոսացիներ 4-րդ գլուխ, 16 Խոսք:

«16 Եւ երբոր ձեզ մօտ կարդացուի այս թուղթը՝ Լաւոդիկեցիների եկեղեցումն էլ կարդալ տուէք. եւ որ Լաւոդիկիայից եկածն էլ դուք կարդաք»:

—Շնորհակալություն Տիրոջը: Սիրելի եղբայրներ և քույրեր, այն ինչն այս մի քանի խոսքերի մեջ դիպչո՜ւմ է ինձ, դա ա՜յն փաստն է, որ Պողոսը գրում է ասյտեղ. «Ա՜յս նամակը»: Եվ այն ժամանակներում չէ՞ որ դրանք նամակներ են եղել: Եվ անկեղծ եղեք, երբ նամակը ձե՜զ է ուղարկվում, դուք չէ՞ որ նամակի բովանդակությո՜ւնն եք կարդում, այն ձե՜զ է հասցեագրված, և դուք ծրարը փա՜կ չեք թողնում, դուք բացում եք ծրարը և կարդո՜ւմ եք նամակը: Եվ այստեղ Պողոսը գրում է. «Եւ երբոր ձեզ մօտ կարդացուի այս թուղթը՝ Լաւոդիկեցիների եկեղեցումն էլ կարդալ տուէք…», և ամեն տեղ դա պետք է կարդացվի՜: Եվ այդ պատճառով, առաքյալների նամակները չէ՞ որ ընդհանրացված են եղել, այնպե՜ս են միացված եղել, որ այսօր ո՜չ միայն Լավոդիկեի համայնքում, կամ Փարիզում, կամ Հռոմում, կամ Բեռլինում, կամ Վաշինգտոնո՜ւմ են կարդացվում, այլ ա՜յն, որ այս առաքելական նամակերն ընդգրկվել են Նոր Կտակարանում, և հասցեագրվել են մեզ բոլորիս: Ինձ և քե՜զ են հասցեագրված այս նամակները, և մենք պետք է դրանք բոլորն ուշադիր կարդանք, և ընդունե՜նք մեր սրտում այնպե՜ս, կարծես թե նամակի բովանդակությունը հենց մե՜զ է ուղղված, մե՜զ, ովքեր կարդում են այս առաքելական նամակները: Ալելո՜ւՅահ, Ալելո՜ւՅահ մեր Տիրոջը դրա համար: Մենք կշարունակեք կարդալը:

—Մենք կարդում ենք 1-ին Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխից, 26 և 27 Խոսքերը: 1-ին Թեսաղոնիկեցիներ, 5-րդ գլուխ, 26 և 27 Խոսքեր:

«26 Բարեւ տուէք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով։ 

27 Երդում եմ տալիս ձեզ Տէրովը,  որ այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին կարդացուի»:

—Եվ սրան նույնպես մենք նորից կասենք. Ամեն: Այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին տվեք, որպեսզի կարդան: Շնորհակալությո՜ւն Տեր Աստծուն: Պողոս առաքյա՜լը, նա գիտակցե՜ց իր կոչումը Աստծուց տրված, և գիտակցում էր Աստծո առջև ունեցած իր պատասխանատվությունը: Եվ նա ուզում էր որ բոլոր ուղարկված նամակները կարդացվա՜ծ լինեին և սրտով ընդունվեին, և որ հետևե՜ին այդ ամենին: Եվ նույնը նաև մեր ժամանակներում է: Շնորհակալություն լինի մեջ Աստծուն բոլոր նամակների համար, և ամբողջ Հին և Նոր Կտակարանների համար: Եկեք սրտով ընդունե՜նք այն ամենն ինչ Տերն ուզում է ասել մեզ: Խնդրեմ:

—Մենք ևս կկարդանք Հայտնության 22-րդ գլխից, 18 և 19 Խոսքերը: Հայտնության Գիրք, 22 գլուխ, 18 և 19 Խոսքեր:

«18 Որովհետեւ ես վկայում եմ ամենին որ լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը.  եթէ մէկը բան աւելացնէ սորանց վերայ, Աստուած կ’աւելացնէ նորա վերայ այն պատուհասները որ այս գրքումը գրուած են։ 

19 Եւ եթէ մէկն այս գրքի մարգարէութեան խօսքերիցը բան պակասեցնէ,  Աստուած կ’պակասեցնէ նորա բաժինը կեանքի գրքիցը,  եւ սուրբ քաղաքիցը, եւ այս գրքում գրուածներիցը»:

—Շնորհակալություն Տիրոջը այս լուրջ զգուշացման համար: Մենք բոլորս լսեցինք, որ այստեղ էլ չի ասվում. Ով որ կարդա՜ այս Գրքի մարգարեության խոսքերը, այլ. Այն ամենքին, ովքեր լսո՜ւմ են այս Գրքի մարգարեության Խոսքերը:

Մենք պատասխան ունենք այն բանին, ինչի մասին այսօր գնում է խոսքը: Այսօր խոսքն այն մասին չէ որ բոլորը պարզապես կարդան Հայտնության 22 գլուխները, այլ որ Աստված հայտնի դարձնի, որ այս Գիրքը, որը կնքված էր 7 կնիքներով, այդ Գիրքը մեր ժամանակներում բացվել է: Եվ չէ՞ որ Հին և Նոր Կտակարանները կարդացվել են բոլոր այս տարիներին բոլոր մարդկանց կողմից, ինչպես նաև այս երկու հազարամյակների ընթացքում: Բայց այժմ խոսքը չէ՞ որ Աստվածաշնչի վերջին Գրքի մասին է, Հայտնության մասին, և ա՜յն մասին թե ինչ է այնտեղ գրված: Եվ Գրվածը պետք է բացահայտվի, որովհետև ամեն բան գրված է նախակերպարներով և օրինակներով: Եվ մենք բոլորս գիտենք, որ ընդհուպ մինչև մեր օրե՜րը, յուրաքանչյուր աստվածաբան պետք է խոստովանի և ասի.Ես այլևս չեմ ուզում կարդալ, որովհետև ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է այնտեղ գրված: Եվ եղբայրներ և քույրեր, գիտե՞ք որ Աստվածաշնչի որոշ թարգմանիչներ ընդհանրապես չէն ուզեցել Հայտնության Գրքի մի քանի գլուխներ ընդգրկե՜ն իրենց թարգմանության մեջ, որովհետև նրանք ոչինչ չէ՜ին կարողանում սկսել այդ բովանդակության հետ: Եվ երբ մտածում ենք այն մասին, թե ինչ է մեզ ասվել վերջին գլխի երկու խոսքերում, որտեղ ասվում է. «Ովքեր որ լսո՜ւմ են այս Գրքի մարգարեության Խոսքերը»: Ո՞ր ժամանակվանից մենք կարող ենք լսե՜լ դա. Կնիքները բացվելու ժամանակվանից: Եվ մենք պետք է Աստծո առջև վկայե՜նք այդ մասին: Բրանհամ եղբայրն Աստծուց ուղիղ հանձնարարություն էր ստացել 1963 թվականի փետրվարի 28-ին,  ա՜յն որ կնիքները բացվելու էին: Իսկ 1963 թվականի մարտ ամսին, դրանք բացահայտվել էին: Եվ այն ամենն ինչ մենք քարոզում ենք, չէ՞ որ դա Շնորհով բացահայտված է եղել: Իսկ մնացածն, ինչի մասին նա չի՜ խոսել, ինչպես օրինակ «Յոթ փողերի դատաստան»-ի, ինչպես «Յոթ գավաթների բարկության»: Այն մասին ինչը դեռևս կատարվելու է հափշտակությունից հետո, դա մենք իսկապես կարող ենք կարդա՜լ: Եվ ես սա կարող եմ ասել Աստծո երեսի առջև՝ Աստվածաշունչը բարձրացրած և շնորհակալությամբ. Ինձ համար չբացահայտված ոչինչ չի մնացել, այն ինչ ես կարդում եմ Հայտնության 22 գլուխներում: Եվ ինձ համար որևէ հանելուկ չի մնացել: Հիմնականում ամեն ինչ, իսկապես ամեն ինչ բացահայտվել է: Եվ այսպիսով, այսօր մենք ոչ միայն կարդում ենք, այլ մենք լսո՜ւմ ենք, թե Հոգին ինչ է ասում համայնքներին: Եվ ճիշտ այնպես. Ինչպես որ Աստված օգտագործեց Իր սիրելի աշակերտին՝ Հովհաննեսին, և դրեց նրան Պատմոս կղզում, որպեսզի նրան հայտնությո՜ւն տա, ճիշտ նույն ձևով Նա Բրանհամ եղբո՜րն է հայտնություն տվել մեր ժամանակում: Եվ ա՜յժմ մենք կարող ենք երկուսն ունենալ, կարող ենք կարդալ այնտեղ, հա՜տկապես յոթ կնիքների մասին, որտեղ գրված է. «Ով ականջ ունի թող լսի. Թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին», և այն ինչ Աստված ուզում է շարունակել Խոսելով: Մենք այսօր ունենք այդ երկու բաները, կարդալը, և նաև կարող ենք լսե՜լ: Եվ մենք Տիրոջից ի սրտե շնորհակալ ենք, որ Նա ուղարկեց Իր ծառային և մարգարեին, և դրա մասին մենք նույնպես գրել ենք, ես գիրք եմ գրել հայտնության մասին: Ես ընդհանրացրել եմ հակիրճ այն ամենն, ինչ Տերը հայտնել է: Եղբայրներ և քույրեր, ես սա այսօր նորից կասեմ, իմ սրտի խորքից. Այսօր մենք կարող ենք կարդալ, այսօր մենք կարող ենք լսե՜լ, թե Հոգին ինչ է ասում համայնքներին: Այսօր եկել է այն պահը, երբ Հոգին ու Հարսն ասում են. Արի՜: Այսօր եկել է այն պահը, երբ Հարսը պետք է խոսի միայն ա՜յն, ինչ Հոգի՜ն է հայտնել Խոսքից:  Այսօր վերջին ժամանակահատվա՜ծն է՝ նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը: Եվ մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ Նա մեզ Շնորհել է վերջին Պատգամը: Եվ այն, որ մենք կարող ենք ապաշխարել, կարող ենք դարձի գալ, կարող ենք մկրտվել, կարող ենք ունենալ նորոգության, վերստին ծնունդի, մեր մեքերի թողության փորձառությունները, ընդհուպ մինչև Սուրբ Հոգով լցվելը: Բայց եկեք մեկ անգամ ևս պարզ ձևով ասենք սա. Նախկին արթնության մարդկանցից քանի՞սն են ունեցել աստվածաշնչյան վերապրումները: Նրանք չեն հավատում Պատգամին, միայն ընտրվածնե՜րն են հավատում այն բանին, ինչ Աստված հայտնել է Իր Խոսքից: Եվ դրա համար, վերջում, մեկ անգամ ևս, ընդգծվում է հրաշալի գործը. Հոգին ու Հարսն ասում են. Արի՜, և նա ով լսում է թող ասի. Արի՜: Շնորհակալություն Տիրոջը: Փեսան կվերադառնա՜, որպեսզի Իր մոտ վերցնի պատրաստված, և Խոսքով սրբագործված Հարսին: Մեր Տիրոջը լինի փառքն ու գոհությունը հավիտյան: Ներեցեք ինձ, որ ես ա՜յժմ՝ 90-ամյա հասակում, չեմ կարողանում այնպես թարմ և առույգ քարոզեմ, ինչպես որ եղել է նախորդ տարիներին: Բայց բոլորն ովքեր Աստծո՜ւց են, նրանք շնորհակալ կլինեն, որ լսում են վերջին Պատգամը, հավատում են նրան, և Պատգամի համաձայն իրենց պատրաստությունն են տենում այն փառավոր օրվա համար: Աստված օրհնի ձեզ, և ձեր բոլորի հետ լինի բոլոր ազգերում, լեզուներում և ժողովուրդներում: Թող օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը, Հիսուս Քրիստոսի անունը, Ամեն: 

Բովանդակություն