Լսել

2023-06-25 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 թ. Հունիս 25, Կրեֆելդ, Կիրակի

 

Եղբայր Բաումգարտներ.

Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, այսօրվա ծառայությանը՝ Ֆրանկ եղբոր հետ, Ցյո՜ւրիխից մենք ողջունում ենք բոլոր հավատակից եղբայրներին և քույրերին աշխարհով մեկ, ողջունո՜ւմ ենք ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Ժամանակն այնպես արագ է անցնում, ինչպես մի ակնթարթ: 2023 թվականի առաջին կիսամյակը կավարտվի մեկ շաբաթից: Եվ մենք ավելի ենք մոտեցել մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստին: Մենք շնորհակալ ենք, որ դեռևս կարող ենք այստեղ հավաքվել, և լսել Աստծո Խոսքը կանչված շուրթերից: Մենք չենք կարող Աստծուց բավարար չափով շնորհակալ լինել, որ նա կանչել է մեր Ֆրանկ եղբորը, դրե՜լ է մեր մեջ, որպեսզի նա քարոզի Աստծուց տրված վերջին Պատգամը, որը Տիրոջից տրվել է հարսին: Եվ նա քարոզում է այն ողջ աշխարհով մեկ: Ֆրանկ եղբայրը մեկ անգամ չէ, որ ասել է, որ նա ամեն ինչ արել է, ինչ պետք է աներ Աստծո հանձնարարությամբ: Եվ Տերն Ինքն անձամբ, մեր փրկագնման գործն ավարտին է հասցնում այս վերջին ժամանակում, ամենալավը դեռ առջևում է, դա լինելու է ամենալավը: Եվ մենք չպե՜տք է բաց թողնենք մեր հավաքույթները: Մենք այսօր հավաքված ենք մեծ սպասում ունենալով մեր սրտերում, որպեսզի ապրե՜նք մեր Տիրոջը զորավոր ձևով, ինչպես որ առաջին քրիստոնյաները, առաջին եկեղեցին է ապրել երկու հազարամյակ առաջ հենց նույն զորությամբ: Թող Տերն այցելի՜ մեզ այսօր, թող զորացնի՜ մեզ՝ մեր հավատքը, որ Տերը կարողանա մեր մեջ հրաշքներ և նշաններ կատարի, որպեսզի պատրաստի՜ մեզ, և Աստծո Խոսքն այսօր կարողանա այնպե՜ս գործել մեր վրա, որ նույն բանե՜րը տեղի ունենան ինչպես երկու հազարամյակ առաջ: Աղոթքից առաջ ուզում եմ Աստծո Խոսքից կարդալ, Եփեսացիներից: Եփեսացիներ 3-րդ գլուխ, ես կարդում եմ 14-րդ Խոսքից մինչև 22 Խոսքը: Եփեսացիներ 3-րդ գլուխ, 14-ից 22 Խոսքեր:

«14 Սորա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին, 

15  Որից ամեն նահապետութիւն երկնքումը եւ երկրումս անուն է առնում, 

16  Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ  զօրութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը  ներսի մարդումը։ 

17  Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. Եւ դուք սիրով  արմատ գցած եւ հաստատուած լինիք։

18 Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը. 

19 Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է.  որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք։ 

20 Բայց  նորան՝ որ կարող է առատութեամբ անել  ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում,  այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է. 

21  Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից։ Ամէն»:

 

Թող որ այս Խոսքն, այս վերջին ժամանակում իրականություն դառնա մեր բոլորի մեջ, բացվի՜ մեր մեջ, հա՜տկապես 16, 17, 19-ը Խոսքերը, ինչպես որ այստեղ գրված է.

«16  Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ  զօրութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը  ներսի մարդումը։ 

17  Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. Եւ դուք սիրով  արմատ գցած եւ հաստատուած լինիք»:

Եվ 19-ը Խոսքը.

«19 Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է.  որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք»:

Մինչև այստեղ՝ Աստծո թանկարժեք և Սուրբ Խոսքից:

Մենք կաղոթենք:

Թանկագին երկնային Հայր, ամբողջ սրտով շնորհակալ եմ, որ այս ներկա ժամանակում, մենք կարողացել ենք հավաքվե՜լ Քո անունով: Մենք վեր ենք նայում դեպի Քեզ՝ Տեր, որտեղից որ գալու է մեր օգնությունը, որպեսզի մեր հոգին մխիթարվի՜ Քո մեջ Տեր, և լուռ կենա քո առջևդ: Եվ միյան Քեզնից է գալիս մեր հո՜ւյսը, մեր մխիթարությո՜ւնը: Դու այնքա՛ն հավատարիմ ես, Քո ողորմությունը երբեք չի վերջանում, և այսօ՜ր էլ այդ ողորմությունը նորգվո՜ւմ է մեր հանդեպ: Մենք փառավորում ենք Քո անունը, մենք մեծարում ենք Քո ներկայությունը մեր մեջ: Ողորմած Տեր, բացի՜ր երկնքի պատուհանները, որ Քո Հոգին գա՜ մեր վրա, որ Նա հասնի՜ մեզ բոլորիս, մտնի՜ մեր սրտերը, և ջնջի այնտեղից այն ամենը, ինչը Քո կամքից չէ: Թող Քո Հոգին մտնի մեր սրտերը և լցնի մեզ: Տեր, Դու Ի՜նքդ գործիր մեր մեջ, և կերպարանավորիր մեզ Քո կերպարանքին: Օրհնիր և զորացրու Ֆրանկ եղբորը՝ Քո Խոսքը կրողին, օծի՜ր նրա շուրթերը, որոնց միջոցով Դու Խոսում ես մեզ: Թող Քո Խոսքն այսօր կատարի ա՜յն գործը, ինչի համար Դու Նրան ուղարկում ես, որպեսզի ոչ ոք այստեղից չվերադառնա դատարկ, չվերադառնա չօրհնված: Տեր, Դու Ի՜նքդ մեզ աղոթել սովորեցրու ինչպես մի ժամանակ աշակերտներն էին աղոթում: Մենք շնորհակալ ենք, որ Դու լսո՜ւմ ես մեր աղոթքները, Քո ժողովրդին միշտ մխիթարում ես, և զորացնում ես բոլորի հոգին, շունչը և մարմինը: Դու բոլորին կարող ես բժշկել, բոլորին կարող ես օգնել, և այդ ամենը կատարվում է Քո անվան զորությամբ: Եվ մենք ուզում ենք փառավորել, բարձրացնել այդ անունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

 

Ֆրանկ եղբայր.

Եվ ես նույնպես ցանկանում եմ ձեզ սրտանց ողջունել Ցյո՜ւրիխից: Սա իրականում Աստծո մեծ ողորմությունն է, ողորմությունը, որ մենք կարո՜ղ ենք ունենալ այս հավաքույթները, և որ բոլորն իսկապես, Աստծո բոլոր զավակներն ամբողջ աշխարհով մեկ, կարող են լսե՜լ Աստծո Խոսքը, և պատրաստված լինեն այն մեծ և փառավոր օրվանը՝ Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձին: Բաումգարտներ եղբայրը, նոր, աղոթքից առաջ զորավոր Աստծո Խոսք կարդաց: Եղբայրներ և քույրեր, մենք կարող ենք այսպես ասել, որ Աստծո Խոսքն այսպես երբեք բացահայտված չէր եղել, որքան մեր ժամանակաշրջանում: Եվ մենք անչափ շնորհակալ ենք Տիրոջը Խոսքի հայտնության համար, ինչպես ասացի հենց նոր: Մենք Ցյո՜ւրիխից ողջունում ենք բոլորին, հա՜տկապես այն եղբայրներին, ովքեր թարգմանո՜ւմ են տարբեր լեզուներով, և Աստծուն շնորհակալ ենք, որ այստեղ՝ Ցյո՜ւրիխում նույնպես ծառայություններ են տեղի ունենում: Սա այն ժամանակն է, որտեղ Աստծո ժողովուրդն այլևս չի կարող տանը մնալ,  բայց ժողովուրդը մասնակցո՜ւմ է ծառայությանը, գալի՜ս է հավաքույթներին: Քանի որ Տեր Աստված Իր Խոսքի միջոցով Խոսո՜ւմ է մեր բոլորի հետ: Եթե թույլ կտաք այսպես արտահայտվել. Ես լցված եմ, երբ մտածում եմ այն մասին, որ Տեր Աստված Պողոս առաքյալին հատուկ ձևով կարող էր օգտագործել, այն ինչը եկեղեցուն է վերաբերվում, որպեսզի նա գրի առներ այդ ամենը,  լինի դա Հռոմեացիներին ուղղված ուղերձը, լինի դա Կորնթացիներին ուղղված ուղերձը, Գաղատացիներինը, Եփեսացիների՜ ուղերձը, ամեն տեղ կարդում ենք Աստծո Սուրբ Խոսքը, ամեն տեղ տեսնում ենք Աստծո փրկագնման ծրագիրը, և մենք շնորհակալ ենք Աստծուն մեր ամբողջ սրտով, որ Նա մեր ժամանակում, Բրանհամ եղբորն օգտագործեց այն բանի համար, որ իսկապես այն ինչ Պողոսը ստացե՜լ էր բացահայտված ձևով, նույնը փոխանցվեր Հարս-եկեղեցուն, քանի որ նրան հանձնարարություն էր տրվել որ դա նորի՜ց հռչակեր: Եվ աստվածային հանձնարարությո՜ւն էր պետք կատարելու այդ ամենը: Եվ մենք կարող ենք ասել, որ մարգարեներն ու առաքյալները, նրանք Աստծուց էին կանչված, Աստված նրանց անձա՜մբ էր հանձնարարություն տվել, որ ամենն ինչ Աստված սահմանել էր Իր փրկագնման ծրագրում, նրանք դա քարոզե՜ին Աստծո ժողովրդին: Եվ մենք պետք է ավելի ու ավելի շեշտադրենք, որ մենք չենք ապրում ռեֆորմացիայի ժամանակներում, որտեղ Աստված նոր սկիզբ էր դրել հազար տարվա խավար ժամանակաշրջանից հետո, միջնադարում: Մենք չէ՞ որ գիտենք  սկզբի երեքհարյուր, չորսհարյուր տարիներն ինչպես անցան երկրի վրա, այն բանից հետո երբ Հիսուսը եկել էր որպեսզի չարչարվի, մենք գիտենք նաև դրանց հաջորդող հազար տարիների մասին, ընդհուպ մինչև յոթ խարակրաց արշավանքնե՜րը դեպի Երուսաղեմ:  Որքա՛ն մարդիկ զոհվեցին, քանի որ չէին պատկանում Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, և չէին էլ ուզում պատկանել, և չէին էլ կարո՜ղ պատկանել այդ միությանը: Դա այն ժամանակաշրջանն էր, որտեղ Հռոմի կայսրության յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատկաներ Հռոմի կաթոլիկ եկեղեցուն: Այդ երկու  համակարգերը՝ քաղաքական և կրոնական, միասին էին: Բայց ռեֆորմացիայի ժամանակներից ի վեր Աստված իսկապես նոր սկիզբ դրեց, և մենք հետո անցանք արթնությունից արթնություն: Ավելի ու ավելի էին քրիստոնյաները սիրահարվում Աստծո Խոսքին, ընդհուպ մինչև հիսունական արթնությունը մեր օրերում: Իսկ ա՜յժմ թանկագիններ, ա՜յժմ կատարվում է ավարտը, և Հիսուս Քրիստոսի վերադարձը, այն շա՜տ մոտ է, շատ է մոտեցել մեզ: Եվ այժմ, մենք պետք է խոսենք որոշ բաների մասին:

—Մենք կարդում ենք Եփեսացիների 1-ին գլխից, 3-րդ Խոսքը: Եփեսացիներ 1-ին գլուխ, 3-րդ Խոսք:

«3 Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով»:

—Այստեղ մենք բոլորս բարձրաձայն կարող ենք ասել. Ամեն: Նախքան որ Աստծո մարդը 2-րդ, 3-րդ և հաջորդ գլուխները գրե՜լ է, նա հենց ամենասկզբից, 1-ին գլխում նշե՜ց հիմնական միտքը, և մենք նույնպես այդ ենք ուզում անել: Մենք դեռևս կանդրադառնա՜նք Եփեսացիների 3-րդ գլխին: Բայց մենք կշարունակե՜նք կարդալ:

—Եփեսացիների 1-ին գլխի, 4-րդ Խոսքը: Եփեսացիներ 1-ին գլուխ, 4-րդ Խոսք:

«4 Ինչպէս որ  ընտրեց մեզ նորանով  աշխարհքի ստեղծելուցն առաջ,  որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով»:

—Եվ այստեղ մենք նույնպես կասենք ամեն: Նախքան աշխարհի ստեղծվելը, նախքան մեղքի մեջ անկումը տեղի ունենալը, նախքան որ երկրի վրա որևէ բան կկատարվեր, կամ կարող էր կատարվել, նախքան աշխարհի ստեղծվելը Աստված կազմել էր փրկագնման ծրագիրը: Եվ եղբայրներ և քույրեր, նա ով չի՜ հավատում դրան, նա չի՜ կարող մասնակցություն ունենալ դրանում, երբ Աստված ավարտի՜ն կհասցնի Իր գործը: Հավատքը դա պայմանն է այս ամենի, որ Աստված բոլոր այս խոստումները կիրականացնի մեր համար: Աբրահամը հավատա՜ց Աստծուն, և մենք նույնպես հավատո՜ւմ ենք Աստծուն, և դրա համար բոլոր խոստումները կատարվա՜ծ ենք տեսնում: Այո՜, նախքան աշխարհի ստեղծվելը նա ընտրե՜ց մեզ, և ա՜յժմ Տեր Աստվածը Իր փրկագնման ծրագիրը հասցնում է ավարտին: Եվ մենք իրավունք ունենք այդ ամենի մեջ մասնակցություն ունենալու:

—Շարունակում ենք կարդալ 5-րդ Խոսքը: Եփեսացիներ 1-ին գլուխ, 5-րդ խոսք:

«5 Մեզ առաջուց սահմանելով,  որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝  իր կամքի հաճութեան պէս»:

—Ամեն: Սիրելի եղբայրներ և քույրեր, սա հիմնական նպատակն էր, որպեսզի Աստված որդիներ և դուստրեր ունենար, ովքեր Իրենից էին դուրս եկել, ովքեր ոչ թե ստեղծված էին Իր կողմից, այլ Խոսքից և Հոգուց պետք է ծնվեին և Նրա զավակները դառնային: Դուք գիտեք, որ հրեշտակներին նույնպես Աստծո որդիներ էին անվանում, և Հոբի առաջին գլխում մենք կարդում ենք. «6 Եւ եղաւ  մէկ օր, որ  Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու. Եւ  սատանան էլ եկաւ նորանց միջումը»: Բայց նրանք բոլորը ստեղծվածներ էին, նրանք ստեղծվա՜ծ որդիներն էին, բայց ա՜յժմ եկել է նոր ստեղծագործության ժամանակը, որպեսզի մենք հավիտենական լինենք, ինչպես որ գրված է. «Դու Իմ Որդին ես, Ես այսօր ծնեցի Քեզ»: Եվ այդպես Աստված նոր սկիզբ դրեց Նոր Կտակարանում` Աստծո հայտնությունո՜վ Իր Որդու մեջ: Եվ դրա համար էլ եղբայրներ և քույրեր, գրված է, որ Փրկիչը Տիրոջ անունը հայտնե՜ց Իր եղբայրներին: Սաղմոս 22-ում մենք գտնո՜ւմ ենք այդ տեքսը: Նա չի ամաչում մեզ Իր եղբայրները անվանել, և Փրկիչն ասաց. «Ես գնում եմ Իմ Աստծո մոտ և ձեր Աստծո մոտ, Իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ»: Մենք արարվել ենք հենց նույն Սուրբ Հոգու կողմից և վերստին ծնվել կենդանի հույսի համար, և որդեգրության փորձառությունն ենք ունեցել: Մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք, և գիտենք, որ Տիրոջ վերադարձի ժամանակ այս մահկանացու մարմինը փոխվելու է, և ունենալու ենք այնպիսի մարմին, որը կարո՜ղ է համբարձվել:

—Կարդում ենք Հռոմեացիների 9-րդ գլխից, 26-րդ Խոսքը: Հռոմեացիներ 9-րդ գլուխ, 26 Խոսք:

«26 Եւ կ’լինի որ այնտեղ որ ասուեցաւ նորանց՝ թէ դուք իմ ժողովուրդ չէք, այնտեղ նորանք կենդանի Աստուծոյ որդիք կ’կոչուին»:

—Եվ այստեղ մենք նույնպես կարող ենք ասել. Ամեն: Արդեն Ովսե մարգարեի մոտ, Հին Կտակարանում, նախապես ասված է եղել, մարգարեացված է եղել, որ այն հեթանոսներն ովքեր որևէ բաժին չեն ունեցել  այն մարգարեությունների հետ, որոնք Աստված տվել է ԻսրաԷլին, այն հեթանոսներն ովքեր՝ «Իմ ժողովուրդ չէք, այնտեղ նորանք կենդանի Աստուծոյ որդիներ և դուստրեր կ’կոչուին»: Օ՛, ինչ հրաշալի է, ի՛նչ հրաշալի ձևով է Պողոսը հայտնություն ստացել Աստծուց, և այն մեզ է թողել, և մենք ուրախանում ենք դրա համար, որ մեր հավատքը հաստատված և խարսխված է միմիայն Աստծո Խոսքի վրա: Փա՜ռք Տիրոջը դրա համար: Շարունակե՜նք կարդալը:

—Եփեսացիների 1-ին գլխի 9-րդ Խոսքը: Պողոս առաքյալի Եփեսացիների թուղթ, 1-ին գլուխ, 9-րդ Խոսք:

«9 Ցոյց տալով մեզ իր կամքի խորհուրդն իր հաճութեան պէս.  որ առաջուց դրաւ իրանում»:

—Փա՜ռք և շնորհակալություն Տիրոջը: Նա ամեն բան սահմանել է, թե ինչ պետք է կատարվի, և անո՜ւմ է այդ ամենը Իր ազատ կամքի համեմատ: Նա անձամբ որոշել է, որ այդ ամենը կատարվելու է, և մինչև վերջ, նաև ինչ որ մնացել է կատարվելու է:

—Մենք կարդում ենք Եփեսացիների 1-ին գլխի, 11-րդ Խոսքը: Եփեսացիներ 1-ին գլուխ, 11 Խոսք:

«11 Որով որ էլ ստացանք ժառանգութիւնը մենք  առաջուց որոշուած լինելով, նորա յառաջադրութեան պէս,  որ ամեն բան յաջողում է իր կամքի խորհուրդների պէս»:

—Ամեն: Նրանում մենք ստացանք ժառանգությո՜ւնը խոստացված փրկության: Սա թեորյա չէ թանկագիններ, լիակատար փրկությունը աստվածային փա՜ստ է, փա՜ստ Աստծո երեսից: Եվ մենք շնորհակալ ենք Աստծուն մեր ամբողջ սրտով, որ Նա այնքա՛ն ողորմություն արեց մեզ, որ մենք ո՜չ միայն ապրեցինք ապաշխարությո՜ւնը, ո՜չ միայն ապրեցինք դա՜րձը, ո՜չ միայն ապրեցինք Սուրբ Հոգով լցվելը, ո՜չ միայն հավատացի՜նք դրան, այլ այդ ամենը ապրեցինք, և հավատացինք Աստծո ամբողջ փրկագնման ծրագրին, որը Նա ա՜յժմ անձամբ հասցնում է ավարտին Հարս-եկեղեցում, բոլոր ազգերից, հետո ԻսրաԷլի հետ, հետո ամբողջ աշխարհի հետ: Ա՜յժմ ամեն բան բերվում է ավարտին, և հասնում  է իր գագաթնակետին: Շարունակենք կարդալը:

—Եփեսացիների 3-րգ գլուխ, 3-րդ Խոսքը:

«3 Որ  յայտնութիւնով  ցոյց տրուեցաւ ինձ այն խորհուրդը.  ինչպէս առաջուց կարճառօտ գրեցի ձեզ»:

—Ամեն: Որ ինձ հայտնության միջոցով, (Ասում է Պողոս առաքյալը) բացվեց այս գաղտնիքը: Սիրելի եղբայրներ և քույրեր, բավարար չէ որոշ աստվածաշնչյան համագումարներ գնալը, հետո ինչ-որ բացատրություններ լսելը վարդապետական հարցերի շուրջը, մենք ամենքս անձամբ պետք է հայտնություն ստանանք Աստծուց փրկության հետ կապված: Այնպես էլ մեզնից յուրաքանչյուրը պետք է անձամբ ապրի դա՜րձը, պետք է անձամբ ապրի վերստին ծնունդը, պետք է ապրի Սուրբ Հոգով մկրտությունը: Այնպես էլ ա՜յժմ մենք ամենքս պետք է ստանանք ամբողջ հայտնությունը: Եվ առանց չափազանցնելու մենք կարող ենք ասել, որ ինչպես Պողոս առաքյալին է հայտնվել, այնպես էլ մեզ է հայտնվել: Ինչպես որ Բրանհամ եղբո՜րն է հայտնվել, այնպես էլ ինձ է հայտնվել Աստծուց: Եվ Պողոսը չէ՞ որ այդ նամակները առաքյալների՜ն չի գրում, այլ բոլոր նրանց ովքեր կարդացել էին այդ նամակները, նա նաև մե՜զ է գրում: Աստծո Խոսքը չէ՞ որ մեզ բոլորիս է վերաբերվում, ինձ և քեզ, թանկագի՜ն եղբայրներ և քույրեր, մեզ բոլորիս՝ Աստծո զավակներիս ողջ աշխարհով մեկ, որպեսզի  մեզնից յուրաքանչյուրը նույն հատնությունը ստանա՜ Աստծուց:

—Մենք կարդում ենք Եփեսացիների 3-րդ գլխից, 4-րդ և 5-րդ Խոսքերը: Եփեսացիներ 3-րդ գլուխ, 4 և 5 Խոսքեր:

«4 Որ կարող լինիք կարդալ եւ իմանալ իմ տեղեկութիւնը, որ  Քրիստոսի խորհրդի համար է.) 

5 Որ ուրիշ դարերում մարդկանց զաւակներին ցոյց չտրուեցաւ.  ինչպէս հիմա իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին յայտնուեցաւ՝ Հոգով»:

—Թող փառավորվի՜, թող մեծարվի՜ մեծ Տերը: Ճիշտ նո՜ւյնը, ճի՜շտ նույնը մենք կարող ենք ասել այսօր, այն ինչ դեռևս ռեֆորմացիայի օրերից բացահայտված չի՜ եղել… Բոլոր այդ արթնությունների ժամանակ, և չէ՞ որ մի շարք արթնություններ են եղել, որն Աստված տվել է երկրի վրա, և բոլոր նրանք, ովքեր ապրել են Լյո՜ւթերի, Կա՜լվինի, Ցվինգլիի՜ ժամանակներում, Շվինգֆիլդի, Էրազմուսի, և ովքեր էլ որ լինեն, բոլորն ովքեր հավատացե՜լ են նրանց Պատգամին, նրանք բոլորը Աստծուն անձամբ ապրել են: Պետք էր միայն հավատալ այն բանին, ինչը քարոզվել էր, քանի որ հավատքը գալիս է քարոզից,  և բոլորն ովքեր իրենց ժամանակում հավատացել են այն բանին, ինչն իրենց քարոզվել է Աստծո Խոսքից, նրանք այդ ապրել են: Եվ այսպիսով տեսնում ենք, որ յուրաքանչյուր արթնության ժամանակ Տերը ավելի ու ավելի խորն է գնացել Իր ժողովրդի հետ: Վեսլին ո՜չ միայն Աստծուն դարձի գալ էր քարոզում, կամ ապաշխարություն, այլ նա քարոզում էր նաև սրբություն, որպեսզի նրանք ովքեր հավատացյալ էին դառնում, կարողանային իրենց կյանքը Աստծո՜ւն հանձնել, սրբագործվե՜լ նրա առջև, ապրե՜լ Նրա համար: Եվ հետո Հիսուսնական արթնությունը, ո՜չ միայն դարձ Աստծուն, ո՜չ միայն վերստին ծնունդ,  ո՜չ միայն սրբացում, այլ նաև Սուրբ Հոգով մկրտություն: Եվ կարծես ամեն անգամ քայլ առ քայլ Աստված բացահայտում էր Իր ժողովրդին: Բայց երբեք, այնպես ինչպես մե՜ր սերնդին, մե՜ր ժամանակաշրջանում է բացահայտվել Խոսքը, երբեք այդպես խորը բացահայտված չի եղել ինչպես որ հիմա: Եվ ես սա ասում եմ ձեզ մաքուր սրտով և ազնիվ ձևով, բոլոր այդ մեծ Աստծո մարդիկ՝ նրանք ռեֆորմատորներ են եղել, ավետարանիչներ են եղել, նրանք իրենց բաժինն են ունեցել Աստծո արքայության մեջ, բայց նրանք մարգարեներ չեն եղել: Եվ ով կարդում է Գործք Առաքելոցում, նա կարդում է որ Աստված եկեղեցում դրել է տարբեր ծառայություններ, դա կարելի է կարդալ Եփեսացիների 4-րդ գլխի 11-րդ Խոսքում: Եվ ով կարդում է Գործք 13-րդ գլուխը, նա այսպիսի եզրակացություն է անում, որ մեկ եկեղեցում հինգ մարգարեներ կային, նույնիսկ ավելին. Գործք Առաքելոց 13 գլուխ, 1-ին Խոսք: Հինգ մարգարե և ուսուցիչներ, ընդհամենը մեկ համայնքում տեղական: Եվ այս բոլոր տարիներին՝ ռեֆորմացիայից ի վեր, մարգարեներ չեն եղել, բայց մեր համար, մեր սերնդի և մեր ժամանակաշրջանի համար ո՜չ թե որևէ ռեֆորմատոր էր խոստացվել,  այլ այսպես է գրված. «Ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեին, և նա ամեն բան կբերի նախկին բարեկարգ վիճակին»: Սա մեր ժամանակվա համար տրված խոստումն է: Նա ով Շնորհ է գտնում Աստծո աչքերի առջև, հավատում է ո՜չ միայն այն ինչ կատարվել է անցած 500 տարիներին, այլ այն ինչ հիմա է քարոզվում Աստծո ժողովրդին հայտնությունով: Եվ այժմ ո՜չ թե ինչ-որ նոր հավատքի ուղղություն է ի հայտ գալիս… Յուրաքանչյուր արթնության ժամանակ, որը տեղի էր ունենում անցած 500 տարիների ընթացքում, միշտ նոր ուղղություն էր ի հայտ գալիս: Այնտեղ Լութերականներն էին, այնտեղ Վեսլեին պատկանողներն էին, Ջոն Սմիթի խոմբն էր, մկրտականներն էին, մենոնիտներն էին, և միշտ նորանոր հավատքի ուղղություններ էին ի հայտ գալիս, մինչև ընդհուպ հիսսունական շարժումը: Եվ ա՜յժմ, թանկագիններ, չի լինելու որևէ նոր հավատքի ուղղություն, ա՜յժմ հնչում է կա՜նչը՝ դուրս գալու կանչը բոլոր այդ հավատքի ուղղություններից, բոլոր այդ հավատքի դավանանքներից, ինչպես որ գրված է. «Ով Իմ ժողովուրդս, դո՜ւրս եկեք նրանց մեջից, և բաժանվեք, և ոչ մի պիղծ բանի մի դիպչեք»: Ամենուրեք մնացե՜լ են սխալ ուսմունքներ, Աստծո առջև անմաքուր, ոչ աստվածաշնչյան ձևով է կիրառվում ամեն բան: Բոլոր այդ արթյություններում, բոլոր հավաքույթներում բոլորը մնացել են իրենց սխալ պատկերացումների մեջ: Եվս մեկ անգամ ասենք. Երրոդության ուսմունքը, մի՞ թե հնարավոր է, որ մարդիկ մի կողմից Աստծուց ողորմություն գտած լինեն, իսկ մյուս կողմից մնացած լինեն իրենց մոլորությունների մեջ, իրենց ավանդույթների և սխալ ուսմունքների մեջ: Դա ինձ համար անհասկանալի է, չեմ հասկանում այդ:  Բոլորը շարունակում են սովորեցնել եռամեկ Աստծո մասին, բոլորն ընդունել են երրորդաբանական մկրտությունը, ասացեք ի՞նչու, ի՞նչու է դա այդպես, որովհետև դա նրանց չի՜ բացվել ի վերուստ: Բայց մեր օրերում, ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել սա շեշտադրումով, ինչպես որ կարդացինք այստեղ, որ այն, ինչ անցյալում ծածկվա՜ծ է եղել, մեր օրերում, մեր ժամանակաշրջանում բացահայտվել է: Ա՜յժմ այն ժամանակը չէ, որտեղ ինչ-որ բան վերափոխվում է, ինչ-որ մի մասը, այլ ա՜յժմ այն ժամանակն է երբ ամեն բան վերադարձվում է սկզբին, պետք է բերվի սկզբնական վիճակին՝ հավատքի՜ մեջ, ուսմունքի՜ մեջ, կիրառույթների՜ մեջ, և այն ամենին, ինչը վերաբերվում է մեր Տիրոջ փրկագնման ծրագրին: Եվ այդ պատճառով՝ եղբայրներ և քույրեր, Տերն ասաց ինձ ապրիլի 2-ին. «Իմ ծառա, մի՜ հիմնիր որևէ տեղական եկեղեցի»: Ես քարոզել եմ 170 երկրներում, և ոչ մի տեղ տեղական եկեղեցիներ չեմ կազմակերպել, Աստված բոլոր երկրներում և քաղաքներում ունի եղբայրների, որոնց Նա օգտագործել է այն բանի համար, որպեսզի հավատացյալներն այնտեղ հավաքվելով, Աստծո բացահայտված Խոսքը լսեն: Բայց ինչպես որ ասվել էր Բրանհամ եղբորը, որ սրանից չի՜ լինի որևէ հարանվանություն, և նաև օրինակ է տրվել նրան: Այժմ դա չի հարցը, ա՜յժմ հարցն այն է թե ո՞վ է Հարս-եկեղեցուց:  Քանի որ գրված է. «Ահա Փեսան գալիս է, և բոլոր պատրաստները հարսանյաց ընթրի՜քը մտան»: Ա՜յժմ խոսքը չի գնում մի ընդհանուր եկեղեցու մասին, այլ բոլոր եկեղեցիներից դո՜ւրս գալու մասին, բոլոր նրանց, ովքեր պետք է լինեն Հարս-եկեղեցում: Ովքեր հետո սրբագործվո՜ւմ են Աստծո Խոսքով, ովքեր Աստծո երկյուղն ունեն Աստծո առջև, և այն ծառայությունը որը Աստծուց տրվել էր Բրանհամ եղբոր միջոցով, ովքեր որ կնդունե՜ն այդ ծառայությունը և թույլ կտան Աստծուն ուղղելու իրենց, և այդպիսով Գառնուկի Հարսը ա՜յժմ՝ Շնորհքի դարաշրջանի վերջում, նա պատրաստվում է, և լիակատար համապատասխանության է բերվում Փեսայի հետ: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ Բրանհամ եղբայրը ստացել է այս հանձնարարությունը՝ այս աստվածային Պատգամը բերելու Աստծո ժողովրդին, այն Պատգամը, որը նախորդելու էր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին: Եվ դա կատարվել է, բոլոր ազգերը, բոլոր լեզուներն ու ժողովուրդները լսել են վերջին Լուրը, լսել են վերջին Պատգամը, և վերջին Պատգամը ոչ այլ ինչ է քան առաջի՜ն Պատգամը, Աստված մեզ բոլորիս հե՜տ վերդարձրեց, ոչ մի սխալ ուսմունք չկա վերականգնված Հարս-եկեղեցում, բոլորը վերադարձվել են դեպի Աստծո Խոսքը, և բոլորը սրբագործվո՜ւմ են Աստծո Խոսքով, և Աստված կնքո՜ւմ է բոլորին Իր Սուրբ Հոգով:

—Մենք կարդում ենք Եփեսացիների 3-րդ գլխի 8-րդ Խոսքը: Եփեսացիներ 3-րդ գլուխ, 8-րդ Խոսք:

«8 Ինձ՝  ամեն սուրբերի յետինիս՝ տրուեցաւ այս շնորհքը, որ  հեթանոսների մէջ աւետարանեմ  Քրիստոսի անքննելի հարստութիւնը»:

—Եվ այս Խոսքին նույնպես ասում ենք. Ամեն: Մենք գիտենք, որ խոստումները առաջին հերթին տրվել են ԻսրաԷլ ազգին: Եվ հետո ի կատար է ածվել այն ինչ գրված է Եսայիայի 49-րդ գլխում. «Ես քեզ  ազգերի լոյս էլ եմ շինել, որ դու իմ փրկութիւնը լինես մինչեւ երկրի ծայրը»: (Եսայիա 49.6բ)

Եվ Պողոսն անձամբ կանչվել էր հենց ա՜յն բանի համար, որպեսզի բոլոր ազգերին, ժողովուրդներին և լեզուներին բերի այս փրկության բարի Լուրը: Եվ Գաղատացիների 1-ին գլխում, Բարնաբասը, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը, նրանք բոլորը համաձայնեցին և ասացին. Դուք կգնաք հեթանոսների մոտ՝ Պողոսն ու Բառնաբասը, իսկ մենք հրեաների մոտ: Եվ Աստված հոգ տարավ նաև դրա համար, որ Ավետարանը՝ Բարի Լուրը հրեաներից փոխանցվեց հեթանոսներին, և երբ կգա այն պահը, երբ Տերն Իր ողորմությունով կդառնա ԻսրաԷլին, Նա ամբողջ հասցված վնասը կփոխհատուցի: Այդ ամենը մենք կարդում ենք նախապես գրված Սուրբ Գրվածքներում, և այդ ամենն իրականանո՜ւմ է մեր աչքերի առջև: Եվ դրա համար Պողոսը խոսում է Աստծո խորհուրդի մասին, Աստծո գաղտնախորհուրդի, և դուք ևս կարող եք կարդալ Պողոսի գրվածքներում, թե քանի անգամ է նա օգտագործել «Խորհուրդ» բառը: Օ՛, շնորհակալությո՜ւն Աստծուն, շնորհակալությո՜ւն Տիրոջը, որ այս վերջին ժամանակում մեզ համար բացահայտվա՜ծ են բոլոր խորհուրդները, բոլոր գաղտնիքները Աստծո Խոսքից, և բոլոր փոխկապակցվածություննեը՝ որտեղին որ պատկանում են:

—Մենք կարդում ենք Հռոմեացիների 11-րդ գլխի 7-րդ Խոսքը: Հռոմեացիներ 11 գլուխ, 7-րդ Խոսք:

«7 Ուրեմն ի՞նչ.  այն որ Իսրայէլը որոնում էր՝ նորան չ’հասաւ, բայց ընտրուածները հասան, եւ միւսները կուրացան»:

—Եվ սա Աստծո թանկագին և Սուրբ Խոսքն է: Չնայած որ սրտի ցավ ենք զգում, երբ կարդում ենք այս Խոսքերը: Ցավալի է, երբ Աստված Խոսում է, իսկ մարդիկ խստացնում են իրենց սրտերը, և այդ պատճառով գրված է. «Մի խստացրեք ձեր սրտերը», այդ պատճառով գրվա՜ծ է. «Երբ լսո՜ւմ եք Իմ Խոսքերը, մի՜ խստացրեք ձեր սրտերը»: Աստված ԻսրաԷլից միայն նրա՜նց կարող էր վերցնել, ովքեր ճշմարտապես հավատացել էին Իրեն, և նրանք ընտրվածնե՜րն էին: Ճիշտ նույնն ա՜յժմ հեթանոս ազգերի հետ է, միայն նրանք, ովքեր Աստծուն հավատում են, ովքեր այս ժամանակի համար տրված խոստումին հավատո՜ւմ են ամբողջ սրտով, նրանք ընտրվածների թվում են, և բաժին ունեն այն բանում, ինչն Աստված ա՜յժմ ավարտին է հասցնում Հարս-եկեղեցու մեջ:

—Մենք կարդում ենք Երեմիա մարգարեից, 29-րդ գլխից, 13 Խոսքից: Երեմիա 29 գլուխ, 13 Խոսքից:

«13 Եւ  դուք ինձ կ'որոնէք եւ կ'գտնէք, որովհետեւ  ինձ կ'խնդրէք ձեր բոլոր սրտովը. 

14 Եւ  ես կ'գտնուիմ ձեզ համար, ասում է Տէրը, եւ ետ կ'դարձնեմ ձեր գերութիւնը եւ  կ'ժողովեմ ձեզ ամեն ազգերից եւ ամեն տեղերից, ուր որ ձեզ աքսորել եմ, ասում է Տէրը, եւ ես ձեզ ետ կ'դարձնեմ այն տեղը, որտեղից որ ես ձեզ գերի տանել տուի»:  

—Եվ սրա համար մենք շնորհակալ ենք Աստծուն: Մենք չէ՞ որ այս ամենը անձամբ ապրել ենք, այն որ Տեր Աստվածը, Իր ԻսրաԷլ ժողովրդին, որոնք սփռված էին ամբողջ աշխարհով մեկ, բոլոր ազգերի մեջ, 1948 թվականից սկսած մենք երկրի վրա նորից ունենք ԻսրաԷլ պետություն: «Եթե դուք որոնեք Ինձ ձեր ողջ սրտով»՝ ասում է Տերը. «Ես թույլ կտամ որպեսզի դուք գտնեք Ինձ, և եթե դուք դարձի գաք և տեսնեք, ապա կարո՜ղ եք ճանաչել Ինձ»: Մենք տեսնում ենք որ աստվածաշնչյան մարգարեությունը իրականանո՜ւմ է մեր աչքերի առջև: ԻսրաԷլ ժողովուրդը վերադարձա՜վ խոստացված երկիրը, Աստված նրանց վերադարձրե՜ց այնտեղ: Եվ մենք շնորհակալ ենք: Աստված կատարո՜ւմ է Իր բոլոր խոստումները: Մենք շնորհակալ ենք Աստծուն որ Նա ասաց. «Երբ կտեսնեք որ այս ամենը կատարվում է, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտեցել է»: Աստված Իր ընթա՜ցքն ունի Իր Հարս-եկեղեցու հետ, որից հետո Նա Իր գործը կանի ԻսրաԷլի հետ: Տեր Աստվածն ամեն բան պատրաստել է, և ամեն բան կատարվում է Իր ծրագրի և Իր կամքի համամատ: Խնդրեմ:

—Մենք վերջին Գրվածքն ենք կարդում այսօր, Եփեսացիների ուղերձից, 1-ին գլխի, 17-րդ Խոսքը: Եփեսացիների 1-ին գլուխ, 17 Խոսք:

«17 Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝  փառքի Հայրը տայ ձեզ իմաստութեան եւ յայտնութեան հոգի՝ իր գիտութինովը»:

—Ամեն: Եղբայրներ և քույրեր, ես այժմ կրկնում եմ. Պողոս առաքյալը մեզ է գրում, նրանց, ում մենք կարդում ենք թե ինչ է նա գրել իր ժամանակում, խոսքը չէ՞ որ մեզ է վերաբերվում: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ Նա մեզ հայտնության Հոգի է տվել: Եվ դա իսկապես Սուրբ Հոգին է, ով ամեն բան կարո՜ղ է բացահայտել, և բացահայտում է: Չէ՞ որ մեր Տերն ասաց. «Շատ բան ունեի ձեզ ասելու, բայց երբ Ճշմարտության Հոգին կգա, Նա ձեզ կառաջնորդի ամեն Ճշմարտության մեջ»: Եվ հենց այդպես էլ դա տեղի ունեցավ: Եկեք ամփոփենք, թե ինչի մասին է այժմ խոսքը գնում. Աստված փրկագնման ծրագիր ունի, որը Նա տանում է դեպի ավարտը: Եվ ամենակարևորն այդտեղ այն է, որ Նա ուզում էր որդիներ և դուստրեր ունենալ, ովքեր հավիտենության մեջ Նրա հետ և Նրա շուրջն էին լինելու: Հիմնական միտքն ա՜յն է, որ Նա որպես թագավոր, Իր թագավորությունն է տարածելու երկրի վրա, որտեղ սատանան չի լինելու, սուգ և վիշտ չեն լինելու, և նման ուրիշ բաներ, այլ դա լինելու է Աստծո՜ թագավորությունը, Ճշմարտության և սիրո՜ թագավորությունը: Եվ դեռևս այն ժամանակ ԻսրաԷլացիներն արդեն հույս ունեին դրա համար, քանի որ գրված է. «Ահա քո թագավորը գալի՜ս է քեզ մոտ»:  Բայց նրանք նախ պետք է կարդային այն ինչ գրված էր Աստծո Գառան մասին: Հրեաներն ովքեր այն ժամանակ Կարդում էին Մովսեսի հնգամատյա՜նը, Թո՜րան էին կարդում, նրանք կարդո՜ւմ էին այն մասին, ինչ նախապես պետք է կատարվեր, կարդում էին արդեն վերջնական նպատակի մասին, որ Տերը գալու է որպես թագավոր և բոլոր թշնամիների հետ հաշվեհարդա՜ր է տեսնելու, և Իր թագավորությունն է տարածելու երկրի վրա: Դրան էին նրանք սպասում, և դրան էին հուսացել: Բայց դրա մասին հետո: Սկզբում խոսքը գնում է ա՜յն մասին, որ մեր Տերը թագավոր է, բայն նախ Նա բերելու է փրկությո՜ւնը, փրկագնո՜ւմը, որպեսզի հետո Նա փրկվածների հետ տարածի Իր թագավորությունը: Բայց Նրա թագավորությունն այստեղ չէ: Օ՛, թանկագիններ, մենք այնքան շնորհակալ ենք Աստծուն, որ նա ամեն բանում տվել է մեզ Իր օրհնությունները, որ մենք կարող ենք աստվածաշնչյան ձևով ամեն բան իր տեղը դնել: Թանկագին եղբայրներ և քույրեր, մեկ անգամ ևս այսպես ասենք. Աստված Հովհաննես մկրտչին ուղարկեց նախքան Հիսուս Քրիստոսի առաջին գալուստը, և դուք բոլորդ կարող եք կարդալ Գրվածքից այդ հատվածները, որտեղ գրված է Հովհաննես մկրտչի մասին. Հովհաննես 40-րդ գլխի 1-ին խոսքը, Մաղաքիա 3.1, Ղուկասի 1.17, Մատթեոս 11 գլուխը, կարող եք կարդալ նաև Մատթեոսի 17 գլուխը, և Հովհաննես մկրտչին վերաբերվող բոլոր համապատասխան հատվածները կարող եք կարդալ Գրվածքից, որտեղ սուրբգրային ձևով վկայվո՜ւմ է այդ մասին: Եվ երբ Հովհաննեսի 1-ին գլխում նրան հարցրեցին, թե դու Եղիա՞ն ես, նա ասաց. Ոչ, հարցրեցին. Դո՞ւ ես Քրիստոսը, նա ասաց. Ոչ, ասացին. Դու մարգարե՞ն ես, դու այն մարգարե՞ն ես, ասաց. Ոչ: Եվ ասացին. Հապա ո՞վ ես դու, 23-րդ Խոսքում պատասխանն է. «Ես կանչողի ձայնն եմ անապատումը, պատրաստեք Տիրոջ ճանապարհը, ուղղեցեք Նրա շավիղները»: Նա հստակ գիտե՜ր իր տեղը, նա գիտե՜ր իր Աստծուց տրված հանձնարարությունը, որը հիմնավորվա՜ծ էր Սուրբ Գրքով:  Դրա համար Ղուկասի առաջին գլխում գրված է, որ ԳաբրիԷլ հրեշտակապետի շուրթերով խոստում տրվեց որ ծնվելու է Հովհաննեսը,  որ նախորդելու է Տիրոջը, և բարեկարգ ժողովուրդ է պատրաստելու: Դա ԳաբրիԷլ հրաշտակապետն է ասել Զաքարիային, երբ ավետում էր Հովհաննես մկրտչի ծննդյան մասին:  Դուք դա կարող եք կարդալ Ղուկասի 1-ին գլխում: Եղբայրներ և քույրեր, ինչ մենք սովորեցնո՜ւմ ենք, մենք վերցնում ենք Սուրբ Գրվածքից, ամենայն ճշտգրտությամբ: Եվ Մաղաքիայի 4-րդ գլխի վերջին երկու խոստումներում չէ՞ որ գրված է, առաջին մասում, որ «Նա հայրերի սրտերը կդարձնի դեպի որդիները», դա կատարվել է Հովհաննես մկրտչի ծառայության մեջ, այդպես է գրված Նոր Կտակարանում, և խոստումի երկրորդ մասը. «Նա Աստծո զավակների սրտերը, կդարձնի դեպի առաքյալ հայրերին», և Տիրոջ համար ժողովուրդ կպատրաստի: Երկու խոստումներ են ասվել մեկ Հոգիով: Եվ ճիշտ նույն կերպ, ինչպես Ե՜ղիան Կարմեղոս լեռան վրա մեկտեղ հավաքեց Աստծո ժողովրդին, և վերականգնեց Տիրոջ զոհասեղանը, և զո՜հ մատուցեց այդ զոհասեղանի վրա, և ասաց. Եթե Բահաղն է Աստված, ապա նրա՜ն ծառայեք, եթե Տե՜ն է Աստված ապա Տիրո՜ջը ծառայեք: Եվ Բահաղի մարգարեները գոռում էին, վնասում էին իրենք իրենց, և ոչ մի պատասխան չեղավ: Իսկ հետո Ե՜ղիան՝ Տիրոջ մարգարեն, Աստծո՜ւն դիմեց աղոթքով, գեղեցիկ խոսքերով, ասելով որ նա այդ ամենն արել է Աստծո Խոսքի համեմատ, հավաքելով ԻսրաԷլ ժողովրդին այս սարի վրա, և վերականգնելով զոհասեղանը, զոհ մատուցելով: Եվ այդ պատճառով նա կարո՜ղ էր ասել, որ այդ ամենն արել էր Աստծո Խոսքի համեմատ: Եվ հետո պատասխա՜նը եկավ Աստծուց:

Եղբայրներ և քույրեր, և մեր օրերում՝ մենք սա հենց այսպես էլ կասենք. Բրանհամ եղբայրը, 12 առաքյալների ուսմունքը, նորի՜ց վերականգնեց, և նորից դրեց ճրագակալի վրա, և նա կարող էր ասել. Ես այս ամենը Քո Խոսքի համեմա՜տ կատարեցի: Եվ այսպիսով մենք հավատում ենք, որ Տեր Աստվածը ո՜չ միայն հրաշալի արթնություն, այլ Շնորհալի այցելություն կատարեց Սուրբ հոգու զորությամբ, և դարձյա՜լ կանի այդ: Նա այնպե՜ս կանի, որ վերջին անձրևը կթափվի մեր վրա, Տերն անձա՜մբ կիրագործի ավարտը, և մենք բոլորս կաղաղակե՜նք, բոլորս կփառաբանե՜նք Տիրոջը, և Տերը մեզ կվերցնի Իր փառքի մեջ, կտանի՜ մեզ այստեղից: Թանկագին եղբայրներ և քույրեր, մենք լսեցի՜նք այս վերջին Պատգամը, վերջին կանչը, և կրկին կասենք, որ ա՜յն ինչ բացահայտվա՜ծ չէր երկու հազարամյակների ընթացքում, ինչը հայտնվա՜ծ չէր, մեր ժամանակաշրջանում ամեն ինչ բացահայտվեց: Հիշե՜ք այս մասին, 1963 թվականի մարտ ամիսը: Բացվեցին Հայտնության 7 կնիքները: Մինչև այդ պահը Գիրքը կնքված էր, 7 կնիքներով փակված էր: Բայց 1963 թվականի մարտ ամսին Տերը Բրանհամ եղբորն օգտագործե՜ց դրա համար,  և բացեց բոլոր այդ 7 կնիքները որոնց մասին կարդո՜ւմ ենք Հայտնության Գրքում: Շատ բան ևս կարելի էր ասել եղբայրներ և քույրեր: Մենք բոլորս, ովքեր հավատում ենք Պատգամին, հավատո՜ւմ ենք այս աստվածային Լուրին, մենք չէ՞ որ գիտենք, որ Աստված ամեն բան արել է մեր ժամանակաշրջանում: Մենք ընդունել ենք մեր սրտերում վերջին կանչը, մենք հավատացե՜լ ենք վերջին Պատգամին: Եվ ևս մեկ խոսք՝ հատուկ նրանց, ովքեր հատուկ փորձությունների միջով են անցնում: Մենք միշտ նորից ու նորից վատ լուրեր ենք լսում, ամեն տեղ կան որոշ ցավեր, որոշ կարիքներ, մեծ դժբախտություններ ընտանիքներում, երիտասարդների մե՜ջ խնդիրներ կան, մեծերի մո՜տ խնդիրներ կան, տարբեր տեսակի հիվանդություններ, տարբեր տեսակի վշտեր, թյուրիմացություններ տարբեր տեսակի, ամեն տեղից այդպիսի լուրեր ենք լսում: Բայց թանկագին եղբայրներ և քույրեր, մենք անցնո՜ւմ ենք բոլոր այդ փորձությունների միջով, բոլոր այդ փորձությունների միջով տանո՜ւմ է մեզ Տերը, և մենք դուրս կգանք դրանց միջից որպես հաղթողներ, մենք հաղթողներ կլինենք Գառան արյունով, Աստծո Խոսքով և Հիսուս Քրիստոսի վկայությունով, մենք դուրս կգանք այդ փորձություններից որպես հաղթողներ, որովհետև մենք մեր ամբողջ սրտով հավատո՜ւմ ենք մեր Փրկչին: Մեր հավատքը դա բոլորի համընդհանուր հավա՜տքը չէ, այլ մենք ամբողջ սրտով հավատում ենք Աստծո Խոսքին: Եվ երբ Հովհաննեսը Պատմոս կղզո՜ւմ էր, Աստծո Խոսքի և կամքի համեմատ և Հիսուս Քրիստոսի վկայության համար նա ուղարկվել էր այդ կղզին: Եվ Բրանհամ եղբորն ասված է եղել. Աստծո Խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ ա՜յժմ մուտք ունենք Նրա գործունեության մեջ երկրի վրա: Եվ ինչպես որ գրված է Եփեսացիների ուղերձում, 1-ին գլխում այսօր կարդացինք, որ Տերը մեզ հայտնեց Իր կամքի խորհուրդը: Աստված մեզ, այս վերջին ժամանակահատվածում հայտնեց Իր կամքը: Մենք գիտենք թե Տերն ինչ է սահնմանել այս ժամանակահատվածի համար, այստեղ գրվա՜ծ է այդ մասին: Եվ դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք Աստծո կամքի համեմատ, Հիսուս Քրիստոսի վկայությունով, Գառան արյունով, և Սուրբ Հոգով, ով մեզ առաջնորդում է ամեն ճշմարտության մեջ, որպեսզի մենք կարողանանք Աստծուց շնորհակալ լինել այս ամենի համար: Շնորհակալություն Տիրոջը: Դուք բոլորդ, ովքեր անցնում եք փորձություններով, մի հուսահատվեք, շուտով, շատ շուտով կանցնի այս ամենը, բոլոր այս երկրավորը, քաջ եղեք, կայուն և ամուր կանգնե՜ք այն հավատքի մեջ, որն Աստծուց տրվե՜լ է ձեզ, չնայելով բոլոր այդ փորձություններին հավատացե՜ք Աստծո Խոսքին: Եվ Տերը խոստացել է մեզ հետ լինել մինչև աշխարհի վերջը: Կրակով անցնենք թե ջրով, միևնույն է թե ինչ փորձություններով կանցնենք այս երկրում, Տերը միշտ մեզ հետ է, Նա գալի՜ս է մեզ հետ, և մենք որպես հաղթողնե՜ր դուրս կգանք այդ փորձություններից: Ինչպես որ երգում ենք. «Հաղթել ենք Գառան արյունով, հաղթել ենք Աստծո Խոսքով, Հիսուս Քրիստոսի վկայությունով»: Մենք որպես արյամբ գնված բազմություն, մենք վկայում ենք, որ Աստծո Խոսքը, որին հավատո՜ւմ ենք ամբողջ սրտով, այդ Աստծո Խոսքը կպահպանի մեզ մինչև վերջ: Օրհնված եղեք Աստծո օրհնություններով: Եվս մեկ խոսք. Բոլորը Շվեցարիայից բոլոր ազգերում, բոլոր լեզուներում և ժողովուրդներում քրիստոնեական ողջույններ են փոխանցում: Եվ կրկին անգամ Բոլոր թարգմանիչներին, բոլոր Աստծո Խոսքի սպասավորներին. Շարունակեք փոխանցել ճշմարիտ կենդանի կերակուրը, և գոհացեք Տիրոջից, որ մենք Տիրոջ հետ կապրե՜նք ավարտական գործողությունը: Եվ Նրան՝ մեր Տիրոջը, լինի փառքը, պատիվը և գոհությունը հավիտյանս, ԱլելուՅահ, Ամեն: 

Բովանդակություն