Լսել

2023-05-28 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 Թ. Մայիս 28, Կրեֆելդ, Կիրակի

 

Եղբայր Շերեր.

Թանկագին եղբայրներ և քույրեր, մենք ի սրտե ողջունում ենք բոլորին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, այս ծառայության մեջ՝ Աստծո Խոսքի սերտողությանը Ֆրանկ եղբոր հետ: Թող Տերն օրհնի՜ մեզ, որպեսզի Սերմը, որը ցանվելո՜ւ է, ընկնելով մեր սրտի մեջ պտուղ բերի մեր Տեր Աստծո համար:

Աղոթքից առաջ ուզում եմ Խոսք կարդալ, Նեեմիա մարգերեի 8-րդ գլխից:

Ես նախ կկարդամ 1-ից 3 համարները.

 

«1 Եւ բոլոր  ժողովուրդը ժողովուեցաւ մէկ մարդի պէս այն հրապարակը որ  Ջրի դռան առաջին է, եւ ասեցին Եզրաս  դպրին, որ Մովսէսի օրէնքի գիրքը բերէ, որ Տէրը հրամայեց Իսրայէլին։ 

2 Եւ Եզրաս քահանան բերաւ  օրէնքը ժողովքի առաջին, որ բաղկացած էր մարդից մինչեւ կին եւ ամեն հասկանալու կարողութիւն ունեցողներից՝  եօթներորդ ամսուայ առաջին օրը։ 

3 Եւ կարդաց նորանից այն հրապարակում որ Ջրի դռան առաջին է, առաւօտից մինչեւ կէսօր մարդկանց, կանանց եւ հասկացողների առաջին. եւ բոլոր ժողովրդի ականջը տրուած էր օրէնքի գրքին»:

Շարունակում եմ կարդալ 5 և 6 համարները.

«5 Եւ Եզրասը բացաւ գիրքը բոլոր ժողովրդի աչքի առաջին, որովհետեւ ինքը բոլոր ժողովրդիցը վեր էր, եւ երբոր բացաւ, բոլոր ժողովուրդը կանգնեց։ 

6 Եւ Եզրասն օրհնեց Եհովայ մեծ Աստուծուն. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեցին. Ամէն, Ամէն, իրանց ձեռքերը բարձրացնելով, եւ խոնարհուելով երեսի վերայ մինչեւ գետինը երկրպագութիւն արին Տիրոջը»:

8-րդ և 9-րդ խոսքերը նույնպես.

«8 Եւ կարդում էին Աստուծոյ օրէնքի գրքումը  յստակ, եւ բացատրութիւն տալով հասկացնում էին կարդացածը։

 9  Եւ Նէեմիան, որ է  Աթարսաթան, եւ Եզրաս քահանան և դպիրը՝ եւ  Ղեւտացիք որ ժողովրդին հասկացնում էին, ասեցին բոլոր ժողովրդին.  Այս օրը սուրբ է ձեր Տէր Աստուծոյ համար, սուգ մի անէք եւ մի լաք, որովհետեւ բոլոր ժողովուրդը լաց էին լինում երբոր լսում էին օրէնքի խօսքերը»:

Եվ այստեղ, իմ սրտում այս խոսքերն են գալիս…

Սկզբում սա կասեմ.

«Բոլոր ժողովուրդը հավաքվել էին լսելու Խոսքը»:

Այո, մենք էլ դա ենք ուզում անել՝ կրկին հանդիպել Խոսքի ներքո, հավաքվել ճշմարիտ Խոսքի քարոզչության ներքո:

Եվ երկրորդը 2-րդ համարում է.

«2 Եւ Եզրաս քահանան բերաւ  օրէնքը ժողովքի առաջին»:

Բոլորի, կանանց և տղամարդկանց, բոլոր նրանց, ովքեր պատրա՜ստ էին լսել և հնազանդվել: Մեզ հետ նույնպես նույնն է կատարվում, մենք պետք է հասկանա՜նք թե ինչ ենք լսում, միայն այդպե՜ս կարող է Աստծո Հոգին գործե՜լ մեր մեջ:

Եվ 3-րդ Խոսքում կարդում ենք. «Եւ բոլոր ժողովրդի ականջը տրուած էր օրէնքի գրքին»:

Այո՜, եղբայրներ և քույրեր, ի՞նչ ասենք մենք այս Խոսքերին: Եվ մենք, մեր ամբողջ ուշադրությունը, որը երբեմն ուղղված էր այս աշխարհի բաներին, մենք մի կողմ ենք դրել, ա՜յժմ մենք նայում ենք դեպի Տիրոջ Խոսքը:  Եվ թույլ ենք տալիս որպեսզի Աստծո Խոսքը առաջնորդի մեզ մեր կյանքում, ինչպես որ ասյտեղ գրված է. «Եւ բոլոր ժողովրդի ականջը տրուած էր օրէնքի գրքին»:

Այո, եղբայրներ և քույրեր, ի՞նչ ասենք մենք այս Խոսքերին: Եվ մենք, ում ողջ ուշադրությունը նախկինում աշխարհի բաների վրա՜ էր, այդ ամենը այժմ մի կողմ ենք դրել, մենք հիմա նայում ենք Աստծո Խոսքին, և թո՜ւյլ ենք տալիս, որպեսզի Աստծո Խոսքը առաջնորդի՜ մեզ, ինչպես գրված է ասյտեղ.  «Եվ ժողովրդի ականջը տրուած էր օրէնքի գրքին», և Աստծո Խոսքերին:

Եվ այսօր մեր ականջները պետք է ուղղված լինեն նրանց, ովքեր Աստծո Խոսքն են խոսում մեզ՝ կանչված շուրթերո՜վ, որոնց Տերը կանչե՜լ է այդ բանի համար: Մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ Աստված մինչ այսօր օրհնո՜ւմ է մեզ, որ Նա մինչ այսօր առաջնորդո՜ւմ է մեզ, որ մինչ այսօր մենք լսում ենք Նրա Պատգամը՝ այն ինչ Նա ուզում է ասել Իր համայնքին:

8-րդ Խոսքում այսպիսի Խոսքեր են. «Նրանց մտքերը բացվել էին, որպեսզի հասկանա՜ն կարդացված՝ ասված Խոսքը»:

Այո՜, թանկագին եղբայրներ և քույրեր, եթե մենք չնդունե՜ինք Աստծո Հոգին, եթե չլինեին մեր մեջ այն հավատարիմ ծառաները, ովքեր մե՜զ են դիմում Աստծո Խոսքով, և բացատրում են մեզ, եթե մենք չլսեինք այդ ամենը կանչված շուրթերից, ապա մենք չեինք հասկանա Տիրոջ ասելիքը: Անհրաժե՜շտ է, որ լինեն այն Աստծո ծառաները, ովքեր բացատրում են մեզ, որպեսզի մենք հասկանանք այն, թե ինչ Տերն է ուզում մեզ ասել:

Եվ 9-րդ Խոսքի վերջում տեսնում ենք, որ ժողովուրդը լաց էր լինում: Այո՜, օրենքը կարդացվում էր ամեն 7 տարին մեկ անգամ, ինչպես որ բացվել էր Մովսեսին: Բայց 7 տարին շատ երկար ժամանակահատված է, և մենք մոռացկո՜տ մարդիկ ենք, ինչպես նաև նրանք: Եվ ա՜յժմ, երբ նորի՜ց էր կարդացվում օրենքը, նրանք լա՜ց էին լինում, և հասկանում էին թե ո՞րտեղ են սխալվել, թե ո՞րտեղ են մեղանչել Աստծո առջև: Եվ այսօր էլ դա նույնն է: Մենք պետք է ամեն օր քննենք Գրվածքը, տեսնելու թե ո՞րտեղ ենք սխալ վարվում: Եվ մենք միշտ պետք է Աստծո ճշմարիտ Խոսքի՜ն վերադառնանք, որովհետև մենք կախվա՜ծ ենք Աստծուց, կախված ենք Աստծո Խոսքի՜ց:  Թող Տերն օրհնի՜ մեզ այսօր, թող օրհնի Իր ծառային, ով խոսելու է մեզ Իր Խոսքը: Եվ թող օրհնված լինենք, երբ այստեղից տուն վերադառնանք: Եվ եկեք աղոթենք Աստծուն:

Թանկագին երկնային Հայր, մենք ունենք Քո Խոսքը, և Քո Խոսքը հայտնվե՜լ է մեզ Քո Հոգու միջոցով, և ցույց է տրվել մեզ Քո ծառաների և մարգարեների միջոցով: Տե՜ր, դու նրանց ուղարկեցիր, և մենք հասկացանք, թե ինչ էիր ուզում խոսել մեզ հետ: Տեր, նո՜ւյնը արա այսօր:

Խոսի՜ր մեզ հետ ՜Քո ծառայի միջոցով, օծի՜ր նրա շուրթերը և բացիր մեր սրտերը, որպեսզի մենք կարողանանք ընդունել Քո Խոսքը, և այն արմատավորվի մեր մեջ, ընկնի և պտուղ բերի, որը մենք՝ Տեր, կարողանանք փոխանցել:

 Օրնի՜ր մեզ այստեղ՝ երկրի վրա, Քո Խոսքի միջոցով, դա՜ է մեր աղոթքը: Մենք շնորհակալ ենք Քեզ Քո փառավոր և հրաշալի Հիսուս անունով, ԱլելուՅահ, Ամեն, Ամեն:

 

Եղբայր Ֆրանկ.

Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, ես նույնպես ցանկանում եմ Ցյո՜ւրիխից հղել ձեզ իմ ամենաջերմ ողջույնները՝ ի սրտե մաղթելով ձեզ Աստծո բոլոր օրհնությունները, և հատկապես բոլոր նրանց, ովքեր թարգմանում են քարոզները: Տերն օրհնի ձեզ, և թող բոլորը, բոլոր լեզուներով, ստանան նույն խոսքը, նույն հայտնությո՜ւնը Աստծուց: Մենք շնորհակալ ենք Աստծուն Շերեր եղբոր կարդացած ներածության համար։

Եվ այնտեղ ես պարզապես ուզում եմ հակիրճ կանգ առնել երկու հատվածի, որից հետո մենք կշարունակենք մյուս Գրվածքներին անդրադառնալ: Թող Տեր Աստված ձեզ բոլորին Շնորհ անի՝ հավատքով ընդունելու Նրա Խոսքը և ներքուստ համաձայնությո՜ւն ունենալու Նրա յուրաքանչյուր Խոսքին: Մենք կկարդա՜նք այս երկու Խոսքերը Նեեմիա մարգարեից:

—Նեեմիա, 8-րդ գլուխ, 3-րդ Խոսք, 2-րդ մասը: Նեեմիա 8-րդ գլուխ, 3-րդ Խոսք.

«Եւ բոլոր ժողովրդի ականջը տրուած էր օրէնքի գրքին»:

—Շնորհակալություն Տիրոջը: Մենք այստեղ կարդացինք, որ բոլոր ժողովուրդն, ովքեր այդ օրը հավաքվե՜լ էին այդտեղ,  ամբողջ ուշադրությամբ լսում էին այն, ինչ կարդացվում էր: Ամբողջ ուշադրությունն ուղղել էին Խոսքի ընթերցմանը: Եվ Շերեր եղբայրը նույնպես շեշտադրեց սա, երբ կարդում էր: Ահա թե ինչն է կարևորը՝ իսկապես հոժարությամբ և ակնածանքով Աստծո Խոսքը լսե՜լը, և հավատքով ընդունելը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Նեեմիա մարգարեից, 8-րդ գլխի, 6-րդ Խոսքը: Նեեմիա 8-րդ գլուխ, 6-րդ Խոսք:

«6 Եւ Եզրասն օրհնեց Եհովայ մեծ Աստուծուն. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեցին. Ամէն, Ամէն»:

—Շնորհակալութուն Տիրոջը: Պատկերացրեք, թե ինչ հսկայական ժողով էր հավաքվել այդ օրը՝ լսելու Աստծո Սուրբ Խոսքը։ Եվ երբ Աստծո մարդը վերջացրեց, և փոխանցեց խոսքը ժողովրդին, բոլորը միաձայն աղաղակեցին. «Ամե՜ն, ամե՜ն»՝ ձեռքերը բարձրացրած: Իսկ «Ամեն» բառը նշանակում է «Թող այդպե՜ս էլ լինի»։ Ինչպես Աստված սահմանե՜լ է Իր խոսքի մեջ, թող այդպե՜ս էլ լինի: Եվ մենք բոլորս գիտենք, որ մեր Աստծո խոսքերը ԱՅՈ են և ԱՄԵՆ են: Եվ մենք հավատում ենք Աստծո յուրաքանչյուր Խոսքին մեր ամբողջ սրտով: Թող մեր բոլորիս հետ այնպե՜ս լինի, որ մենք իսկապես հաստատենք յուրաքանչյուր քարոզի, յուրաքանչյուր Խոսքի «Ամեն, ամեն» խոսքերով: Որովհետև Աստծո խոստումները ԱՅՈ են և ԱՄԵՆ են: Իսկ մենք խոստումի զավակներ ենք, և հավատում ենք Աստծո տված յուրաքանչյուր խոստումին: Այժմ մենք Մովսեսից մի Խոսք կկարդանք, որը սրան է վերաբերվում: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Մովսեսի 5-րդ Գրքից՝ 2-րդ Օրինացի 4-րդ գլխի, 10-րդ Խոսքը: 2-րդ Օրինաց, 4-րդ գլուխ, 10-րդ Խոսք:

«10 Այն օրը որ դու Քորեբումը կանգնել էիր քո Եհովայ Աստուծոյ առաջին, Եհովան ինձ ասեց. (Ելից 19.10) Ժողովրդին ինձ մօտ ժողովիր, եւ ես իմ խօսքերը լսել տամ նորանց, որպէս զի սովորեն ինձանից վախենալը բոլոր այն օրերումը որ երկրի վերայ կապրեն, եւ իրանց որդիներին էլ սովորեցնեն»:

—Շնորհակալություն Տիրոջն այս Խոսքի համար, 2-րդ Օրինացի 4-րդ գլխի: Մովսեսը Աստծուց հանձնարարություն էր ստացել ժողովրդին հավաքելու Աստծո առջև, երբ Նա հայտնվել էր կրակի մեջ: Նա ասել էր Մովսեսին. «Ժողովրդին ինձ մօտ ժողովիր», «Հավաքի՜ր Իմ ժողովրդին»։

Եղբայրներ և քույրեր, մենք բոլորս գիտենք, որ ա՜յժմ, ներկա ժամանակում, ես նույն հանձնարարությո՜ւնն ունեմ Աստծուց ստացած:

Եվ ես ասում եմ դա Աստծո երեսի առջև՝ Սուրբ Գիրքը ձեռքումս.

Երբեք չեմ մոռանա դեկտեմբերի 28-ը, երբ Տերը բարձր ձայնով կանչեց ինձ. «Իմ ծառա, հավաքիր Ինձ մոտ Իմ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր Ինձ հետ ուխտ են արել զոհով, որպեսզի լսե՜ն Իմ Խոսքերը»:

Ոչ միայն Մովսեսի, կամ Նեեմիայի, կամ Եզրասի կամ ուրիշ մարգարեների ժամանակներում, այլ նաև մե՜ր ժամանակներում է Տերն Իր ժողովրդին դուրս կանչում բոլոր մոլորություններից։ Նա հավաքո՜ւմ է Իր ժողովրդին, որպեսզի բոլոր կանչվածները հավաքվեն Ի՜ր անունով, որպեսզի կարողանան լսել Իր Խոսքը, այսինքն նրանք, ովքեր Նրա հետ Ո՜ւխտ են կապել:  

Մեր Տերը բարձրաձայն և հստակ ասաց. «Սա Նոր Ուխտն է Իմ արյունով»: Տերն Ուխտ է կապել մեզ հետ, և մենք Նրա Ուխտի ժողովուրդն ենք: Մենք Նոր Կտակարանի Եկեղեցին ենք, Հիսուս Քրիստոսի Նորկտակարանյան համայնքը:

Մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք, և կլսե՜նք Նրա բոլոր Խոսքերը, և ամեն անգամ սրտանց կասենք «Ամե՜ն, և Ամե՜ն»: Մենք գիտենք որ այսօր բոլորը ամենուրեք տոնում են Պենտեկոստեն, և չենք կարող ընթերցելիս դա անտեսե՜լ Ավետարանում: Մենք բոլորս գիտենք, որ Աստված մեզ հետ իրագործում է Իր փրկության ծրագիրը, և հասցնում է այն իր ավարտին:

Մենք բոլորս գիտենք, որ Տերը հանձնարարել է մեր սիրելի Բրանհամ եղբորը բերելու վերջին Պատգամը, որը կնախորդի Հիսուս Քրիստոսի վերադարձին: Եվ մենք բավական հաճա՜խ ենք ընդգծել, որ նա խոստացված մարգարե էր, ճիշտ այնպե՜ս, ինչպես Հովհաննես Մկրտիչն էր իր ժամանակի համար խոստացված մարգարեն, որը պատրաստեց Տիրոջ ճանապարհը Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ: Այնպես էլ Բրանհամ եղբայրն է համարվում խոստացված մարգարեն, որը պետք է գար Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ, այսինքն Շնորհքի ժամանակաշրջանի ավարտին, որովհետև նորկտակարանյան Քրիստոսի Հարս-եկեղեցում, պետք քարոզվեին և ազդարավեին ճիշտ նույն աստվածաշնչյան ուսմունքները, որոնք քարոզվել և ազդարարվել էին սկզբում՝ երկու հազարամյակ առաջ:

Եվ մենք բոլորս գիտենք, որ Ռեֆորմացիայից ի վեր ամեն տեսակի արթնություններ են եղել այս երկրի վրա՝ ավելի ու ավելի մոտենալով Աստծո Խոսքին, ընդհուպ մինչև հիսունականների շարժումը, որը սկիզբ է առել 1906 թվականին, պաշտոնապես այդպես է ընդունված: Բոլոր նրանք, ովքեր կարդացել են դրա մասին, գիտեն, որ Սուրբ Հոգու հեղում է տեղի ունեցել, հա՜տկապես այն տարիներին, որոնք ես նշեցի, լինի դա 1906-ին, 1907-ին, 1908-ին և 1909 թվականներին: Եկեղեցու պատմության մեջ կարելի է կարդալ, որ Սուրբ Հոգին սկսել է հատուկ ձևով գործել, այդ տարիներին որոնց մասին ասացի ես: Եվ մենք պետք է կարդանք աստվածաշնչյան այն հատվածները, որոնք վերաբերվում են այդ օրերին:

Եվ մենք չենք նշում այդ օրը, ինչպես արտաքուստ նշում են: Այլ առաջինը՝ մենք շնորհակալ ենք Աստծուն Գառան արյանբ կատարված փրկության համար, երկրորդը՝ Աստծո Խոսքի համար, որտեղ նախապես ամեն բան կանխասվել է, և հետևաբար ի կատար ածվել մեզ համար, երրո՜րդը՝ մենք շնորհակալ ենք Աստծուն Սուրբ Հոգու համար, որն առաջնորդում է մեզ ողջ Ճշմարտության մեջ: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք Աստծուն դրա համար: Եվ ես կրկին խնդրում եմ բոլորին՝ ներքուստ համաձայնությո՜ւն ունեցեք Աստծո յուրաքանչյուր Խոսքի հետ: Եվ եթե դա ձեր սրտում է, ապա միայն մեկ անգամ մի ասեք «Ամեն», այլ հանգիստ «Ամեն, ամեն» ասեք Աստծո յուրաքանչյուր Խոսքին, քանի որ ինչպես Աստծո Խոսքն է ասում, այդպես էլ հաստատո՜ւն կմնա: Աստծո Խոսքը հաստա՜տ է և անփոփոխ, բոլոր դարերում և հավիտյան: Եկեք Աստվածաշնչից մի քանի հատվածներ կարդանք: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Ղուկասի Ավետարանից, 24-րդ գլխի, 49 Խոսքից: Ղուկաս 24 գլուխ, 49 Խոսք:

«49 Եւ ահա ես իմ Հօր խոստմունքը կուղարկեմ ձեզ վերայ. դուք էլ նստեցէք Երուսաղէմ քաղաքումը, մինչեւ վերեւիցը զօրութիւն հագնիք»:

—Փառք և գոհություն Տիրոջը: Սա վերջին խոստումն է, որ Տերը տվել է աշակերտներին նախքան Իր համբարձվելը, Նա ասաց.  «Մնացեք Երուսաղեմումը, մինչև վերից Զորություն կհագնեք»:

Հիսուս Քրիստոսի նորկտակարանյան եկեղեցին օժտվել էր Սուրբ Հոգու գերբնական Զորությունով, որպեսզի Տերը Իր եկեղեցու, Իր համայնքի միջոցով Իր գործը շարունակի՜ երկրի վրա: Ավետարանի քարոզչության՝ փրկության աստվածային Պատգամի միջոցով, մարդիկ առաջնորդվե՜ն դեպի Աստված, որպեսզի նրանք իսկապես վերապրեն Ճշմարիտ դարձը, ճշմարիտ վերստին ծնունդը, ճշմարիտ նորոգումը ի վերուստ, և հետո լցվե՜ն Սուրբ Հոգով, մկրտվե՜ն Սուրբ Հոգով: Այս երկու հազարամյակների ընթացքում Ավետարանը՝ փրկության Պատգա՜մը քարոզվել է, և ա՜յժմ, վերջին օրերում, ամեն բան վերադառնում է այն վիճակին, ինչպես եղել է սկզբում:

«Մնացեք Երուսաղեմում», մնացե՜ք Ցյո՜ւրիխում: Մնա այնտեղ որտեղ էլ որ լինես, մինչև վերից Զորություն հագնես: Եվ մենք խոստում ունենք, որ Աստված կուղարկի վերջին անձրևը և Իր համայնքին վերից Զորություն կպարգևի: Օ՜րհնյալ լինի Նրա Սուրբ Անունը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Գործք 1-ին գլխից, 8-րդ Խոսքը: Գործք 1ին գլուխ, 8-րդ Խոսք:

«8 Բայց  դուք զօրութիւն կ’առնէք՝  երբոր Հոգին ձեզ վերայ կ’գայ,  եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը»:

Ալելուիա, ամեն։ Փա՜ռք և գոհություն լինի Տիրոջը: Դա Նրա խոստումն էր, որ շեշտե՝ց Նա, և այդ խոստումը կատարվե՜ց Պենտեկոստեի օրը: Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում Տեր Աստծուն, որ փրկագնված եկեղեցին ստացե՜լ է Սուրբ Հոգու զորությունը՝ որպեսզի կատարելի՜ աստվածային հանձնարարությունը: Մենք ավելի ուշ կխոսե՜նք այդ մասին:

Եվ Սուրբ Հոգին բացարձակապես անհրաժեշտ է, որպեսզի աստվածային գործողությունը դրսևորվի՜ եկեղեցու միջոցով։ Թող փառավորվի՜ Տիրոջ անունը: Մենք կաշարունակենք կարդալը: Խնդրեմ:

—Մենք կկարդանք Գործք 2-րդ գլխից, 1-4 Խոսքերը: Գործք 2-րդ գլուխ, 1-4 Խոսքեր:

«1 Եւ երբոր  Պենտէկոստէի օրերը լրացան,  ամենքը միաբան մէկտեղ էին»:

Շնորհակալություն, եկեք մի պահ կանգ առնենք այստեղ: Նրանք բոլորը հավաքվել էին մեկ տեղում, այդպե՜ս ենք կարդում: Ա՜յժմ, եկել է ժամանակը՝ թանկագիններ, որպեսզի բոլոր ճշմարիտ հավատացյալները ամեն տեղ հավաքվեն, որպեսզի Սուրբ Հոգին կրկի՜ն հեղվի, և Աստծո Հոգու գերբնական գործողությունը կատարվի: Փա՜ռք Տիրոջը: Խնդրեմ:

—Երկրորդ հատվածը:

«2 Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ  լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։ 

3 Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. Եւ նստեց նորանց ամեն մէկի վերայ։ 

4 Եւ  ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ  սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս»:

—Ամեն, ամեն: Սիրելի եղբայրներ և քույրեր, եկեք ասենք պարզ և ուղիղ. Լեզուն դա առաջինն էր ինչը իր չար նպատակի համար օգտագործե՜ց հոգիների թշնամին: Եվ եթե մենք հետ նայենք դեպի հավիտենություն, դեպի երկինք, ապա Լյուցիֆերը հենց առաջինն էր, ով չարաշահեց իր լեզուն, երբ ասաց. «Վեր կելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը»:

Դուք բոլորդ այդ մասին կարող եք կարդալ Եսայիա 14-ում: Լեզո՜ւն, լեզուն առաջինն էր, ինչը օգտագործեց թշնամին Եդեմի պարտեզում: Պատկերացրեք, որ Աստված հենց նոր էր ստեղծել մարդուն, և ի՞նչ պատահեց: Եկավ թշնամին և ասաց. «Աստված իրո՞ք ասաց»: Առաջին լեզուն, որը երկրի վրա չարաշահվել է, շատ մեծ վնաս է հասցրել, և հանգեցրել է մեղքի մեջ անկմանը: Եվ դա այն է, ինչը բոլորս պետք է հասկանանք, թե ինչո՞ւ Տերը հենց Պենտեկոստեի օրը, դիպավ լեզվին: Այո՜, կրակի լեզուներ իջան յուրաքանչյուրի վրա, որպեսզի այսուհետև թշնամու ներշնչմա՜մբ չլինի խոսելը, այլ Սո՜ւրբ Հոգու ներշնչմամբ։

Դրա համար էլ գրված է. «…Սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս»:

Թանկագին եղբայրներ և քույրեր, թող Տերը մեզ բերի այնպիսի մի վիճակի, որ մենք Սուրբ Հոգու այնպիսի զորավոր լեցունության ունենանք, որպեսզի մենք մեր մտքերով, մեր գործերով, և հա՜տկապես մեր լեզուն դրված լինի Աստծո ծառայությն մեջ, ինպես որ կարդում ենք Գրվածքում: Ամենատարբեր լեզուներում, նոր լեզուն պարզապես օգտագործվել է, Աստծո մեծ գործերը հռչակելու համար: Թող որ շուտով դա տեղի ունենա մեզ հետ, որ Հոգու զորավոր հեղում լինի: Բայց խնդրում եմ, եղեք նրանցից, ովքեր հավաքվո՜ւմ են միասին, որպեսզի լսե՜ն Աստծո Սուրբ Խոսքը, և ամեն Խոսքին ասեն. «Ամեն և Ամեն», հավաքվե՜ք՝ ակնկալելով, որ Տեր Աստված կկատարի՝, և կհաստատի Իր Սուրբ Խոսքը: Դա տեղի կունենա նաև այստեղ՝ Ցյուրիխում և ամբողջ աշխարհում՝ բոլոր ժողովուրդների ու լեզուների մեջ։ Շարունակենք:

—Գործք Առաքելոց, 2-րդ գլուխ, 16 և 17 Խոսքեր: Գործք 2-րդ գլուխ, 16 և 17:

« 16   Այլ սա Յովէլ մարգարէի ձեռովն ասուածն է,  (Հովելի 3-րդ գլխում կարող եք կարդալ սա, 1-5 խոսքերը)

 

17  Եւ կ’լինի յետի օրերումը, ասում է Աստուած, որ  իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ, եւ ձեր որդիները եւ  ձեր աղջիկները կ’մարգարէանան. Եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կ’տեսնեն, եւ ձեր ծերերը երազներ կ’տեսնեն»:

—Շնորհակալություն Տիրոջը: Կրկին ասում ենք. Ամեն և ամեն Աստծո Խոսքին, քանի որ այդպես էլ կատարվեց: Հովել մարգարեն մարգարեացավ, և Պենտեկոտեի օրը տեղի ունեցավ այն ինչ ասվել էր: Այդպե՜ս են Աստծո խոստումները, և այն խոստումը, որ Սուրբ Հոգին կթափվի՜, չէ՞ որ իրականություն է դարձել, դարձել է ԱՅՈ և ԱՄԵՆ: Եվ մենք շնորհակալ ենք Աստծուն, որ այս ժամանակահատվածում… Ո՜չ միայն Մովսեսի ժամանակ, ոչ միայն Ե՜ղիայի կամ Նեե՜միայի ժամանակ, կամ ինչ-որ պահի, կամ Նոր Կտակարանի եկեղեցու սկզբում… Այլ մենք այսօր խոսում ենք այն մասին, ինչ Աստված խոստացել է ներկա ժամանակի համար: Այսօր խոսքն այն մասին է, որ Աստծո ժողովուրդը հավաքված լինի Աստծո երեսի առջև՝ Հիսուս Քրիստոսի անունով, և Աստծո երկյուղի մասին, որը գալիս է մեր բոլորիս վրա: Եվ մենք չպետք է թեթևամտորե՜ն լսենք Աստծո Խոսքը, կարծես մեկը որևէ թերթից մեզ համար ինչ-որ բան է կարդում, այլ լսելով Աստծո Խոսքը, մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր Խոսք խոսո՜ւմ է մեզ հետ, և մենք ներքնապես գնո՜ւմ ենք ամեն Խոսքի հետ ասելով. Ամեն, որովետև մե՜զ է վերաբերվում Աստծո Խոսքը: Մե՜զ նկատի ունի Աստծո Խոսքը, մեր մեջ և մեզ հետ, Աստված կավարտի՜ Իր գործը:

Եվ ճշմարիտ է, որ Աստված ուղարկել է Բրանհամ եղբորը որպեսզի այն հին՝ սկզբնական Պատգամը բերի Աստծո ժողովրդին, որպեսզի մեզ վերադարձնի Աստծո Խոսքի՜ն, դո՜ւրս բերի մեզ բոլոր սխալ ուսմունքներից, բոլոր ավանդույթներից, որպեսզի վերադարձնի մեզ Աստծո Խոսքի սուրբ հողի վրա:  Որպեսզի մենք կարողանա՜նք լսել Աստծո Սուրբ Խոսքերը: Եղբայրնե՜ր և քույրե՜ր, մենք չենք հավաքվել լսելու, թե ինչ է ասում եպիսկոպոսը, կամ ուրիշ որևէ մեկը: Մենք հավաքվել ենք Տիրոջ անունով լսելու Աստծո Խոսքերը, հա՜վատալու դրանց, և ապրելու ա՜յն, ինչ Աստված խոստացել է Իր Խոսքի մեջ: Եվ մենք իսկապես դա՜ս քաղեցինք Նեեմիայի Գրքի տեքստից, ինչպես նաև Մովսեսի՝ 2-րդ օրինացի տեքստից: Ինչպես այնտեղ գրված է. «Հավաքի՜ր Իմ ժողովրդին, որպեսզի լսե՜ն Իմ Խոսքերը»:

Մենք այլևս չե՜նք լսում մեկնաբանությունները, կամ բացատրությունները, այն, ինչ ասում է այս կամ այն եկեղեցին: Մենք լսում ենք միայն այն, ինչ Աստվա՜ծ է ասում մեզ Իր Խոսքի միջոցով:  Եվ մենք Աստծո առջև ենք ներկայանում՝ Նրա կամքի ներքո, և ասում. «Տե՜ր, ահա մենք, կատարի՜ր Քո Խոսքը մեր հետ»:

Եվ մենք ա՜յժմ ուզում ենք ասել, ինչպես մեզ ասվում է 2-րդ Կորնթացիների, 1-ին գլխի 20-րդ Խոսքում, որ Աստծո բոլոր խոստումները ԱՅՈ են և ԱՄԵՆ՝ Հիսուս Քրիստոսում, և կգտնեն իրենց կատարումը մեր մեջ և մեր միջոցով:

Եվ այն բազմությա՜նը, որին ա՜յժմ կանչում են, նրանք ընտրյալներն են՝ «Դո՜ւք, Իմ ժողովուրդս, դո՜ւրս եկեք…»:

Եվ մենք դո՜ւրս եկանք այս ամենից, դո՜ւրս բերվեցինք, լսեցինք Խոսքերը և ներքուստ համաձայնություն տվեցինք, և մեզ Շնորհքով թույլ տրվեց ականատես լինելու, և ապրելու այն ամե՜նը, ինչ Աստված խոստացել և անում է, նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձն ընկած այս վերջին ժամանակաշրջանում:

Օ՜րհնյալ լինի Նրա մեծ անունը:

—Կարդում ենք Հովհաննեսի Ավետարանից, 16-րդ գլխի, 13 խոսքից: Հովհաննես 16 գլուխ, 13 Խոսք:

«13 Բայց երբոր Նա՝  ճշմարտութեան Հոգին կգայ,  Նա կառաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ…»:

—Ամեն, ամեն: Այսինքն, երբ Սուրբ Հոգին կգա՜… Եվ Նա եկել է թանկագիններ: Եվ մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն դրա համար: Եվ ինչպես ասացինք, բոլոր նրանք, ովքեր հիմա լսում են վերջին Պատգա՜մը... Եվ խնդրում եմ, լուրջ վերաբերվեք. Ինչպես Տեր Աստվածը հայտնվեց լեռան վրա և պատվիրեց Մովսեսին. «Հավաքի՜ր Իմ ժողովրդին, որպեսզի նրանք լսե՜ն Իմ Խոսքերը և սովորեն վախենալ Ինձնից», այնպես էլ Տերը գերբնական ամպով երևա՜ց Բրանհամ եղբորը, և նրան հանձնարարություն տվեց հավաքե՜լ ժողովրդին, և Աստծո Խոսքերը կրկին դնել ճրագակալի վրա: Եվ մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ դա իրականացավ։ Բրանհամ եղբայրը կատարե՜ց իր գործը՝ Աստծո հանձնարարությունը: Եվ այն ժամանակվանից ի վեր, երբ Տերը նրան տո՜ւն վերցրեց, այս Պատգամը տարածվել է ողջ երկրի երեսով մեկ, քանի որ այդպես է ասում Գրվածքը:

Եվ դրա համար մենք երկու հատվածնե՜ր ունենք Գրվածքից. Առաջինը՝ Մատթեոս 24-րդ գլխի 14-րդ Խոսքից է, որ «Արքայութեան այս աւետարանը  բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կգայ վերջը»:

Երկրորդը՝ Հայտնության Գրքի 14-րդ գլխի 6-րդ խոսքից է: Հովհաննեսը Պատմոս կղզում տեսավ մի թռչող արծվի, ով հավիտենական ավետարան ուներ երկրի վրա բնակվողների համար, ամեն ազգի, լեզվի և ժողովրդի համար: Եվ մենք ամբողջ սրտով շնորհակալ ենք Տիրոջը՝ թանկագին եղբայրներ և քույրեր:

Եվ քանի որ այս հեռարձակումը արվում է Ցյո՜ւրիխից, ուզում եմ կրկին անգամ ընդգծել և ասել. Երբ 1955 թվականի հունիսին, Բրանհամ եղբայրը այստեղ՝ Ցյուրիխում, քարոզում էր փակ մարզադաշտում, Ավելի քան 8000 մարդ էր հավաքվել, ովքեր լսեցի՜ն Աստծո սուրբ Խոսքը և ականատե՜սը եղան Աստծո գերբնական գործողության: Բայց հենց այստեղ՝ Ցյուրիխում, Տերը նրան ցո՜ւյց տվեց, որ գերմանական արծիվը պետք է ճախրի՜ օդում՝ աստվածային Պատգամով:

Եվ այդ ամենն իրականացավ։

Ո՞վ կմտածեր, որ դա ընդհանրապես հնարավոր կլինի: Ֆրանկ եղբայրը, ով այժմ խոսում է ձեզ հետ և փոխանցում Աստծո Խոսքը, չէր քայլում ոտքով, ոչ էլ պարզապես մեքենա էր վարում։

Նա թռչում էր օդով և հռչակում Խոսքը՝ փրկության աստվածային Պատգամը՝ 170 երկրներում։

Դա հնարավոր չէր լինի ոչ ոտքով, ոչ էլ նավով, ինչպես առաքյալների օրերում նույնպես հնարավոր չէր լինի։ Այլ միայն օդով, երկնքո՜վ, օդանավակայանից օդանավակայան, քաղաքից քաղաք, մայրցամաքից մայրցամաք՝ բոլոր այս վերջին 55 տարիների ընթացքում: Եվ Խոսքը բոլոր ասպարեզներում իրականացե՜լ է մեր աչքերի առջև: Եվ մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ այժմ իսկապես կարող ենք տեսնե՜լ ավարտը:

Մենք ևս երկու-երեք հատվածներ կկարդանք Գրվածքից: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հռոմեացիներից, 8-րդ գլխի, 14-րդ Խոսքը: Հռոմեացիներ 8-րդ գլուխ, 14 Խոսք:

«14 Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք են»:

—Ամեն, ամեն: Բոլորն ովքեր Աստծո Հոգով են առաջնորդվում, Աստծո Հոգին առաջնորդում է նրանց ողջ ճշմարտության մեջ: Աստծո Հոգին այդ բոլոր մեկնությունների և կրոնական բացատրությունների մեջ չէ: Աստծո Հոգին Աստծո՜ւց է տրվել, և առաջնորդում է կենդանի Խոսքին բոլոր նրանց, ովքեր ուզում են ընդունե՜լ Նրան, և հայտնո՜ւմ է մեզ Աստծո Խոսքերի իմաստը: Եվ բոլոր նրանք, ովքեր Աստծո Հոգո՜վ են առաջնորդվում դեպի Խոսքը, ինքնաբերաբար առաջնորդվում են դեպի Աստծո կամքը: Որովհետև միայն Աստծո Խոսքում է Աստծո կամքը մեզ թողնվել այս ժամանակում: Եվ ես ուզում եմ ասե՜լ Տիրոջ անունով, բոլորն, ովքեր ա՜յժմ առաջնորդվո՜ւմ են Աստծո Հոգով, նրանք հավատում են, որ Աստվա՜ծ է ուղարկել Բրանհամ եղբորը բերելու վերջին Պատգամը, կրկին քարոզելու բոլոր աստվածաշնչյան ուսմունքները և դնելու դրանք ճրագակալի վրա: Եվ բոլորն ովքեր Աստծուց են, լսո՜ւմ են Աստծո Խոսքը, և բոլորն ովքեր Հոգո՜վ են առաջնորդվում, առաջնորդվում են ճշմարտության Խոսքի  մեջ:

Ես մեղավոր չեմ որ Տերն ինձ կանչել է, ե՜ս չեմ ինքս ինձ կանչել, այլ Տերը:

Բայց ինչպես հիմա լսո՜ւմ եք իմ ձայնը, այդպես էլ դա տեղի ունեցավ 1962 թվականի ապրիլի 2-ին, վաղ առավոտյան։ Դուք բոլորդ գիտեք իմ վկայությունը: Տերն ասաց. «Ի՜մ ծառա, այս քաղաքում քո ժամանակը շուտով կլրանա։ Ես քեզ ուրիշ քաղաքներ կուղարկեմ՝ Իմ Խոսքը քարոզելու»։ Ես չեմ ուզում կրկնել ամեն ինչ, նույնը նաև հոգևոր կերակուրը՝ գահից հայտնված թարմ Սուրբ Խոսքը: Աստված պարզապես այնպե՜ս առաջնորդեց, որ ես տաս տարիների ընթացքում ճանաչեցի Բրանհամ եղբորը և նրա ծառայությանը, որ ես տեսա և լսեցի ամեն ինչ, լսեցի նրա բոլոր 1100 քարոզները իմ ականջներով, և ինձ թույլ տրվեց փոխանցել այն, ինչ նա քարոզել է Տիրոջ անունով: Աստված հենց այդպես առաջնորդեց: Եվ հենց նա՜ էր, ով իրականում 1962թ. դեկտեմբերի 3-ին անգլերենով կրկնեց այն, ինչ Տերն ասաց ինձ գերմաներեն լեզվով: Նա ինձ ասաց. «Կերակուրը բաժանելու համար սպասիր, մինչև ստանաս մնացած պաշարը»: Եվ հետո գալու էր ժամանակը, երբ կերակրի պաշարը բաժանելո՜ւ էի Աստծո ժողովրդին:

Եվ սա՜ էր իմ հանձնարարությո՜ւնը. «Հավաքիր Ինձ մոտ Իմ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր Ինձ հետ ուխտ են արել զոհով, որպեսզի լսե՜ն Իմ Խոսքերը»:

Եվ բոլոր նրանք, ովքեր փրկագնվա՜ծ են, ովքեր գնվե՜լ են Գառան արյունով, նրանք Աստծո սուրբ ժառանգությունն են:

Մենք այլևս ինքներս մե՜զ չենք պատկանում։ Տերը գնե՜ց մեզ, ինչպես Պողոսն է գրել. (Հռոմեացիներ 14.8)

«8 Որովհետեւ եթէ ապրենք՝ Տիրոջ ենք ապրում, եւ եթէ մեռնենք՝ Տիրոջ ենք մեռնում. ուրեմն թէ ապրենք եւ թէ մեռնենք՝ Տիրոջն ենք»։

Եվ նույն կերպ նա գրել է. «Ոչ ոք ինքն իրան համար չէ ապրում», այլ մենք ապրում ենք Տիրոջ համար, և Նա ապրում է մեր մեջ:

Եղբայրներ և քույրեր, մենք գտնվում ենք նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձն ընկած վերջին ժամանակահատվածում: Աստվածաշնչի մարգարեությունները մեր աչքի առջև, բոլոր ոլորտներում կատարվում են ամբողջ աշխարհում: Նրանք կատարվում են բոլոր նրանց համար, ովքեր այժմ լսո՜ւմ են, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին: Եվ խնդրում եմ, եղբայրներ և քույրեր, հարգեք այն, ինչ գրված է եկեղեցիներին ուղղված յոթ նամակներում, Հայտնության Գրքում: Դա Աստծո Սուրբ Խոսքն է: Եվ ամեն անգամ վերջում գրված է. «Ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին»: Եվ Հոգին այսօր չի ասում այն, ինչ ասվել է Մովսեսի կամ Նեեմիայի ժամանակներում: Աստծո Հոգին այսօր ասում է այն, ինչը պետք է այսօ՜ր ասել Աստծո ժողովրդին: Աստված անցյալո՜վ չի ապրում, Նա միշտ եղել է, կա, և կլինի:

Նա «ԵՍ ԵԻ»-ը չէ, այլ «ԵՍ ԵՄ»-ն Է: Օ՜րհնյալ լինի Նրա սուրբ անունը։

Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել. Բոլորը՝ բոլոր եկեղեցիներում, ամբողջ քրիստոնեական աշխարհում, մնալու են իրենց ավանդույթների, իրենց ուսմունքների, իրենց հավատամքների մեջ՝ շրջանցելով այս վերջին Պատգամը: Միայն ընտրված բազմությունը… Ինչպես գրված է. «Նա ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին»:

Եվ հետո գալիս է խոստո՜ւմը հաղթողների համար: Հաղթողները այն փառահեղ բազմությունն են, ովքեր հավատացե՜լ են Խոսքին, «ԱՅՈ» ու «ԱՄԵՆ» են ասել յուրաքանչյուր Խոսքի։ Եվ դրա համար ո՜չ միայն գրված է՝ «Ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին», այլ. «Ով որ հաղթի...», հաղթողների՜ն է ասվում: Եվ հետո հաջորդում են յոթ խոստումները յոթ ուղերձներում (Հայտնություն 3.21)

«21 Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի  իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ»:

Թող այս Պենտեկոստեի օրը, Տերը մեզ բոլորիս նորովի՜ ցույց տա, որ Սուրբ Հոգին դեռ գործո՜ւմ է այսօր մեր մեջ, գործո՜ւմ է քո մեջ, գործո՜ւմ է իմ մեջ, և բոլոր նրանց մեջ, ովքեր Աստծո ամեն Խոսքին ասում են «Ամեն, Ամեն»: Եվ մենք ա՜յն բազմությունից ենք, ովքեր հափշտակվելո՜ւ են, որովհետև մենք հավատացել ենք Աստծո Պատգամին, Աստծո Ավետարանին, այն ամենին, ինչ Տերն ասել է մեզ: Խնդրեմ, ևս մեկ հատված:

—Կարդում ենք 1-ին Կորնթացիների 2-րդ գլխի, 12 և 13 Խոսքերը: 1-ին Կորնթացիներ 2-րդ գլուխ, 12 և 13 Խոսքեր:

«12 Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք,  այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ»։ 

Ամեն, ամեն: Փա՜ռք Տիրոջը: Մենք ստացել ենք Աստծո Հոգին՝ Սուրբ Հոգին, որպեսզի ճանաչենք, թե Տերը ինչ է տվել մեզ ներկա ժամանակի համար: Դուք բոլորդ գիտեք, որ հիսունական շարժման մեջ նարռվում են ավելի քան 500 միլիոն մարդիկ ամբողջ երկրի վրա, որոնք մտածում են որ ունեն Սուրբ Հոգին, որ Հոգու պարգևները գործում են իրենց կյանքում, բայց բոլորը մնացել են իրենց սկզբնական ուսմունքներում՝ Երրորդության վարդապետության մեջ, Երրորդաբանական մկրտություն մեջ, ամեն բանում մնում են իրենց ավանդական ուսմունքների մեջ: Բայց ճշմարիտ հավատացյալները, ովքեր մկրտվո՜ւմ են Սուրբ Հոգով, նրանց նոր լեզու է տրվում՝ հռչակելու և փոխանցելու հայտնված Խոսքը: Եվ ինչպես մենք հենց նոր կարդացինք, մենք Սուրբ Հոգին ստացել ենք ո՜չ միայն մարգարեանալու կամ լեզուներ խոսելու համար, այլ նաև իմանալու այն, ինչ շնորհվել է մեզ Աստծո Շնորհով: Սա է. ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ:

Որքա՛ն են այսօր մարգարեանում շրջանցելով Աստծուն, որքա՛ն են խոսում իրենց սեփական լեզուներով՝ չներշնչված Աստծո Հոգով: Մենք այսօր չենք անդրադառնա այդ մանրամասներին: Մենք ուրիշ հատված ունե՞նք:

—Կարդում ենք 13-րդ Խոսքը.

 

«13 Որն էլ խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով»:

—Ամեն, ամեն: Եղբայրներ և քույրեր, այս աստվածաշնչյան հատվածները նորի՜ց կարդացեք, աղոթքո՜վ կարդացեք, և «Ամեն» ասեք յուրաքանչյուր Խոսքի, և դուք կտեսնեք որ ինքներդ ձեզ կգտնեք  այդ Խոսքերում, ամեն եղբայր և քույր կգտնի՜ ինքն իրեն: Եվ բոլոր ծառայող եղբայրնե՜րը, ովքեր ծառայում են Խոսքին, ովքեր թարգմանում և փոխանցում են այն, ինչ Տերն է տվել մեզ, բոլորդ օրհնվա՜ծ եղեք Աստծուց, և թող որ Աստծո բոլոր ժողովուրդը բռնվա՜ծ լինի Սուրբ հոգով, որպեսզի Հոգու գործունեությունը դրսևորվի՜ մեր մեջ, և թող վերցնի մեզ Սուրբ Հոգին, որպեսզի մենք մեր սեփական մտքե՜րը չներկայացնենք, այլ Աստծո Հոգին հայտնի մեզ այն, ինչ տրվել է մեզ Աստծուց, որպեսզի դա լինի ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ Իր Խոսքից, Իր Ժողովրդին ամբողջ աշխարհով մեկ: Ես ոչինչ չեմ ասի այն մասին, որ շատերը վկայակոչում են Բրանհամ եղբորը և նրա խոսքերը, ստեղծելով իրենց սեփական ուսմունքները,  և մոլորեցնում են մարդկանց ամեն կողմից, և նրանց առաջնորդում են շրջանցելով Աստծո Խոսքը:

Նա, ում այժմ վիճակված է տարածելու բացահայտված Խոսքը, որը քարոզվո՜ւմ է ամբողջ աշխարհում, հոգևոր բովանդակությունը կհամատեղի՜ հոգևոր լեզվին, և կփոխանցի միայն ա՜յն, ինչ գրվա՜ծ է Այստեղ՝ Աստծո Խոսքում: Եվ այդպիսով Աստված Իր եկեղեցին առաջնորդում է դեպի ավարտը, և միայն այդպես է իրականանում Գրված Խոսքը. «Նրանք հաղթեցին Գառան արյունով և վկայության Խոսքով», որովհետև Աստված այնպե՜ս է առաջնորդում, որ Խոսքը դառնա մեր վկայությունը: Կա՞ էլի Գրվածքից հատված:

—Մենք դեռ կարդում ենք Նեեմիա մարգարեից, 8-րդ գլխի 6-րդ Խոսքը: Նեեմիա 8-րդ գլուխ, 6-րդ Խոսք:

«6 Եւ Եզրասն օրհնեց Եհովայ մեծ Աստուծուն. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեցին. Ամէն, Ամէն, իրանց ձեռքերը բարձրացնելով, եւ խոնարհուելով երեսի վերայ մինչեւ գետինը երկրպագութիւն արին Տիրոջը»:

—ԱլելուՅահ, Ամեն, Ամեն: Շերեր եղբայրը մեզ համար կարդա՜ց Նեեմիայի 8-րդ գլխից այս Խոսքերը:

Եվ ամբողջ ժողովուրդը լսե՜ց Խոսքերը, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Ամե՜ն, ամե՜ն», և ամբողջ ժողովուրդն ընկա՜վ երեսի վրա։

Եվ երբ նրանք բարձրացրել էին իրենց ձեռքերը և բացականչել. «Ամեն, ամեն», հետո նրանք երեսի վրա ընկե՜լ էին Աստծուն շնորհակալություն հայտնելու համար։

Եղբայրներ և քույրեր, ում համար այս բացահայտված Խոսքերը աստվածային իրողությո՜ւն են դարձել, թող բարձրացնի՜ իր ձեռքերը, և ասի. «Ամեն, ամեն, շնորհակալությո՜ւն Բարձրյալ Տիրոջը», և հետո խոնարհվի՜ր՝ երեսի վրա ընկնելով Աստծո առջև: Շնորհակալություն Տիրոջը, որ Նա այս վերջին ժամանակաշրջանում այդքան պարզ խոսեց մեզ հետ: Սո՜ւրբ լինի Նրա անունը բոլորիս համար, Նրա թագավորությունը թող գա, Նրա կամքը թող կատարվի՜ մեր կյանքում: Նրա կամքը կլինի դուրս կանչված Հարս-համայնքում, Աստծո փառքի համար: Օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնություններով՝ Հիսուսի սուրբ անունով: Ամեն, Ամեն: 

Բովանդակություն