Լսել

2023-04-30 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 թ. Ապրիլ 30, Կրեֆելդ, Կիրակի

 

Եղբայր Քելլեր.

Թանկագին եղբայրներ և քույրեր, ես սրտանց ողջունում եմ բոլորիդ, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի թանկագին անունով: Մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ դարձյալ կարողանում ենք ամսվա վերջին հանգստյան օրերին հանդիպե՜լ այստեղ՝ այս տանը, Ցյուրիխում, Volkshause-ում: Տերը մեզ հե՜տ է, մեր մե՜ջ է գտնվում, և մենք  ողջունում եք այդ ամենը, որ կարող ենք Տիրոջ առջև լինել և միասին վայելել Նրա Սերը և Շնորհը:

Ուզում եմ կարդալ Հովհաննեսի ավետարանից, 20-րդ գլուխ, 11 համարից սկսած: Հովհաննես 20-րդ գլուխ, 11-ից սկսած:

«11 Բայց Մարիամը գերեզմանի մօտ կանգնած էր դուրսը եւ լաց էր լինում. եւ լաց լինելիս ծռուեց մտիկ տուաւ գերեզմանի մէջ. 

12   Եւ տեսնում է երկու հրեշտակ՝ սպիտակ հանդերձներով նստած, մէկը գլխի կողմին, եւ միւսը ոտների կողմին, որտեղ որ Յիսուսի մարմինը դրուած էր։ 

13   Եւ նորանք ասեցին նորան. Ով կին, ինչո՞ւ ես լաց լինում. նորանց ասեց. Նորա համար որ իմ Տիրոջը վեր առան, եւ չգիտեմ՝ թէ ուր դրին նորան։ 

14    Եւ երբոր սա ասեց, դարձաւ իր յետին կողմը, եւ Յիսուսին տեսաւ՝ կանգնած.  եւ չգիտէր թէ Յիսուսն է։

15   Յիսուսը նորան ասեց. Կին, ինչո՞ւ ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում. նա էլ կարծելով թէ պարտիզպանն է, ասեց նորան. Տէր, եթէ դու վեր առար նորան, ասիր ինձ՝ ուր ես դրել նորան, որ ես վեր առնեմ նորան։ 

16   Յիսուսը նորան ասեց. Մարիամ. եւ նա դարձաւ եւ ասեց նորան. Ռաբբունի, որ կթարգմանուի Վարդապետ։ 

17   Յիսուսը նորան ասեց. Մի դպչիր ինձ, որովհետեւ դեռ չեմ վեր ելլել իմ Հօր մօտ. բայց դու գնա  իմ եղբայրների մօտ, եւ նորանց ասիր.  Ես վեր եմ ելնում իմ Հօր մօտ եւ ձեր Հօր մօտ,  իմ Աստուծոյ մօտ եւ ձեր Աստուծոյ մօտ»:

 

Եվ Մարյամը գնում է գերեզման, և այնտեղ չի տեսնում Հիսուսին: Եվ երկու հրեշտակները՝ ինչպես կարդացինք այստեղ, նրան հարցնում են, Ի՞նչու ես լաց լինում: Եվ հետո Հիսուսը նույնպես հարցնում է. Մարյամ, ի՞նչու ես լաց լինում: Մարյամը շրջվում է, ինչպես որ այստեղ կարդացինք, և նրան չի ճանաչում միանգամից: Եվ Հիսուսը նրան ասում է. Մարյամ, նա հասկանում է որ իր երևում կանգնած է իր Տերն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը: Եվ նա ճանաչում է Նրա ձայնը, ինչպես ոչխարներն են ճանաչում իրենց հովվի ձայնը: Մարյամը առաջի՜ն կինն էր, ով տեսա՜վ Հիսուսին մեռելներից հարություն առած:

Եվ որքա՞ն կտևի, մինչև մենք էլ կտեսնենք Հիսուսին՝ թանկագին եղբայրներ, թանկագին քույրեր: Ես մտածում եմ, որ ժամանակը շատ է առաջ շարժվել, շատ քիչ է մնացել մեզ: Եվ մենք Նրա կողմից երկինք ենք վերցվելու, հափշտակություն է տեղի ունենալու եղբայրներ և քույրեր: Եվ մենք ուրախ ենք այդ օրվա համար, և շնորհակալ ենք Տիրոջը, որ շարունակում է մեզ պատրաստել այդ հրաշալի օրվա համար, այդ փառավո՜ր օրվա համար: Մենք կաղոթենք:

Թանկագին Տեր, մենք շնորհակալ ենք Քեզ այս օրվա համար, մենք շնորհակալ ենք Քեզ Գողգոթայում կատարված գործի համար, Գողգոթայի խաչի վրա: Դու մեռա՜ր մեզ համար, Դու վերցրեցի՜ր մեր հիվանդությունները մեր փոխարեն, բայց Տեր Հիսուս, Դու հարությո՜ւն առար մեռելներից, Դու կենդանի ես, Դու ապրում ես, և մենք շնորհակալ ենք Քեզ, մենք փառաբանում ենք Քեզ Տեր, և ամբողջ պատիվն ու փառքը Քեզ ենք բերում, միայն Քեզ: Առաջնորդի՜ր մեզ Տեր Հիսուս այսօր նո՜ւյնպես, Դու օրհնի՜ր Քո ծառային, Ֆրանկ եղբորը, օծի՜ր նրա շուրթերը, որպեսզի մենք կարողանանք լսե՜լ Քո Խոսքը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին Խոսքը: Բացի՜ր մեր աչքերը, բացի՜ր մեր ականջները, և առաջին հերթին, իհարկե, բացի՜ր մեր սրտերը, որպեսզի Քո Խոսքը տեղ գտնի մեր սրտերում: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Քեզ, ուզում ենք փառավորե՜լ Քո Անունը, բերել Քեզ ամբողջ փառքը և պատիվը, Քո Սիրո և Շնորհի համար: Տեր Հիսուս, այն ինչ մենք ստացե՜լ ենք Քեզնից, դա Քո Շնո՜րհն է, և ուրիշ ոչինչ, Քո Երեսից մեզ տրված: Մենք շնորհակալ ենք Քեզ, թող փառավորվի՜ Քո սքանչելի Հիսուս Անունը: Ամեն:

 

Եղբայր Ֆրանկ.

Եվ ես նույնպես ուզում եմ ի սրտե ողջունե՜լ բոլորին: Մենք շնորհակալ ենք Աստծուն, որ այստեղ՝ Շվեցարիայում, Ցյո՜ւրիխում, Volkshause-ում, ծառայությունները դեռևս շարունակվում են: Եվ մենք այստեղից բոլորին ի սրտե մաղթում ենք Աստծո օրհնությունները: Եվ այն ինչ Տերն ուզում է ասել Իր ժողովդին… Թերևս այն ժամանակ քարոզվում էր մի քաղաքում, կամ առաքյալները գրում էին իրենց նամակները, կամ գրված էր այս կամ այն գլխում, այնուամենայնիվ այդ Խոսքը հասնո՜ւմ էր բոլոր Աստծո զավակներին, ողջ երկրի երեսով մեկ: Եվ այդ Խոսքը որոշակի նպատակի համա՜ր էր ասված: Եվ մենք շնորհակալ ենք Աստծուն ներածական քարոզի համար: Քելլեր եղբայրը կարդաց մեզ Հովհաննեսի ավետարանից: Ա՜յժմ խոսքը գնում է գլխավոր մտքի մասին, փրկագնման մասին, փրկագնման մասին… Խոսքն այն մասին է որ ժամանակներ կային երբ ամբողջ աշխարհը նշում էր Սուրբ Ծնունդը, ավագ ուրբա՜թը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարության մասին էր շատ խոսվում, և այդ ամենը ճշմարիտ է, և իրողություն է, այդ ամենի մասին գրվա՜ծ է Գրվածքում: Եվ մենք բոլորս գիտենք, որ մեր Տերը, սկզբում ստեղծեց Ադամին, Իր պատկերի նմանությամբ: Այն ժամանակ խոսք անգամ չկար մահվան մասին, կամ որևէ վշտի մասին: Բայց հետո թշնամին, գայթակղեց առաջին մարդկանց: Եվ մենք տեսնում ենք որ առաջինը Ե՜վան գայթակղվեց, նա ընկա՜վ այդ գայթակղության մեջ: Եվ հետո Ադամը նույնպես ներքաշվեց այդ գայթակղության մեջ: Իսկ հետո կատարվեց Խոսքը, որը Տերն ասել էր, որ «Երբ այն ծառի պտղիցն ուտեք, այն օրը պիտի մեռնեք»: Եվ հետո եկավ այն հատուկ օրը, երբ մահից վերցվե՜ց իշխանությունը, մահը հաղթվեց, փրկագնում և ներո՜ւմ եղավ մարդկանց: Եվ այսօր և՜ս խոսելո՜ւ ենք այդ մասին, որովհետև դա ամենակարևոր բանն է, ինչի մասին խոսքը գնում է, ընդհա՜նրապես մեր ամբողջ կյանքի: Մենք բոլորս գիտենք, որ երկրի վրա մարդկային կյանքը ունի իր սկիզբը, և նաև վերջ ունի: Բայց այսօր ուզում ենք շեշտադրել ա՜յն, որ Աստված մեզ հավիտենական կյանք է Շնորհել, քանի որ այդպե՜ս է գրված Աստծո Խոսքում. «Նա ով Աստծո Որդուն ունի, նա հավիտենական կյանք ունի»: Եվ մենք, մեղքերի թողությունը, Աստծո հետ հաշտությունը, ստացե՜լ ենք այդ ամենը Շնորհքի միջոցով, Գողգոթայում կատարված գործի միջոցով: Եվ մենք ի սրտե Շնորհակալ ենք Աստծուն դրա համար: Մենք նաև կանդրադառնանք որոշ Սուրբգրային հատվածների, և նաև կկրկնենք որոշ հատվածներ արդեն կարդացվածից՝ Հովհանեսի 20-րդ գլխից: Խնդրեմ եղբայր, կարդա:

—Մենք կարդում ենք Հովհաննեսի 20-րդ գլխից, 17-րդ Խոսքը: Հովհաննես 20 գլուխ, 17 Խոսք:

« 17   Յիսուսը նորան ասեց. Մի դպչիր ինձ, որովհետեւ դեռ չեմ վեր ելլել իմ Հօր մօտ. բայց դու գնա  իմ եղբայրների մօտ, եւ նորանց ասիր.  Ես վեր եմ ելնում իմ Հօր մօտ եւ ձեր Հօր մօտ,  իմ Աստուծոյ մօտ եւ ձեր Աստուծոյ մօտ»:

—Փառք և գոհությո՜ւն Տիրոջը, այս զորավոր Խոսքերի համար, այս Աստվածային փաստի համար, որ մեր Տերը, որպես Փրկիչ, առաջնեկն է շատ եղբայրների մեջ: Նա դարձե՜լ է առաջնեկ, որպեսզի մենք կարողանանք ասել. «Հայր մեր, որ երկնքում ես, Սո՜ւրբ լինի Քո Անունը»: Մեր Տերն ասաց. «Ես գնում եմ Իմ Հոր մոտ,  և ձեր Հոր մոտ, Իմ Աստծո մոտ, և ձեր Աստծո մոտ»: Պարզապես զորավոր Խոսքեր են, և այս խոսքերի մեջ գլխավոր միտք կա, այստեղ շեշտը դրվում է գլխավոր մտքի վրա, որ մենք Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու մեջ, որդիներ և դուստրեր դարձանք: Եվ մենք ամբողջ սրտով շնորհակալ ենք Աստծուն դրա համար, որ մենք ուղիղ ձևով բա՜ժին ունենք արդեն կատարված գործի մեջ: Եվ սրանք պարզապես խոսքեր չեն, որ այստեղ կարդում ենք, սա Աստծո փա՜ստն է: Այն ամենն ինչ տեսնում ենք և կարդո՜ւմ Աստվածաշնչում, այդ ամենը իրողություն է: Հիսուս Քրիստոսի չարչարանքների մասին, Նրա մեռելներից հարության մասին, Նրա համբարձման մասին, և այն մասին, որ այն ամենն ինչ տրվել է մեզ Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ մեջ, այդ ամենն Աստծո փա՜ստն է, Աստծո իրողությունը: Մենք փրկագնված ենք, մենք հաշտվել ենք Աստծո հետ, մենք հավիտենական կյանք ունենք, մենք ստացել ենք այդ: Եվ այդ պատճառով Խո՜սքը, Աստծո Խոսքը մեզ համար այնքա՛ն մեծ նշանակություն ունի, որովհետև այստեղ՝ այս Գրքում ներկայացված են բոլոր Աստծո փաստերը: Եվ այդ ամենը գրավոր ձևով մե՜զ է փոխանցվել, որպեսզի մեր հավատքը, ուղղակի օդից կախված չլինի, այլ մենք կարող ենք Խոսքը Խոսքի հետևից, գլուխը գլխի հետևից կարդալ, և շնորհակալ լինել մեր Տիրոջից, որ Նա մեզ սահմանել է որդիներ և դուստրեր լինելու: Եվ ճիշտ նույն կերպով բոլոր Հոգուց արարվածները, Հոգուց ծնվածները, ինչպես որ մեր Տերն էր Հոգուց ծնված, կամ ավելի ճիշտ արարված, քանի որ գրված է. «Սուրբ Հոգին քեզ վրա կգա, և Բարձրյալի Զորությունը քեզ հովանի կլինի, և քեզնից ծնվածը Աստծո Որդի կկոչվի»: Եվ ճիշտ նույն կերպով Աստծո Հոգին գալիս է բոլորի վրա, ովքեր ա՜յժմ լսո՜ւմ են Աստծո Խոսքը, ովքեր հավատացել են Աստծո Պատգամին՝ Աստծո Լուրին, և հավատացել են այն բանին, ինչ Աստված տվե՜լ է մեզ, անձամբ իրականում այդ ամենը վերապրել են: Շնորհակալություն հայտնենք Աստծուն դրա համար, Հիսուսի Սո՜ւրբ Անունով: Պետք է շարունակե՜նք մի քանի աստվածաշնչյան հատվածներ կարդալը: Խնդրեմ եղբայր, կարդա:

—Եբրայեցիների ուղերձից, 2-րդ գլխի 11-րդ Խոսքը: Եբրայեցիներ 2-րդ գլուխ, 11 Խոսք:

«11 Որովհետեւ թէ սրբողը, եւ թէ սրբուողները,  ամենը մէկիցն են. եւ  այդ պատճառով ամօթ չէ համարում նորանց եղբայր կոչել»:

—Ամեն: Սիրելի եղբայրներ և քույրեր, թող սա ուղղակի թղթի վրա գրվա՜ծ չմնա, ընդունեք սա անձամբ ձեզ համար, խորը ընդունե՜ք ձեր սրտով, Նա ով ստեղծեց Որդուն, Նա մեզ նույնպես ստեղծեց որպես որդիներ և դուստրեր: Նա անձամբ լինելով առաջնե՜կը, շատ եղբայրների մեջ, օ՛, ի՞նչ մեծ իրավունք է, ինչ մեծ առանձնաշնորհում է, որ մենք կարող ենք հավատա՜լ այդ ամենին, որ կարող ենք իսկապես վերապրե՜լ մեր կյանքում, որ մենք իսկապես վերստին ծնվա՜ծ ենք կենդանի հույսի համար, քանի որ այն ինչ մարմնից է ծնված, մարմին է,  բայց արյունը և մարմինը Աստծո արքայությունը չեն ժառանգելու,  բայց այն ինչ Հոգո՜ւց է ստեղծված և ծնված՝ հոգի է: Եվ այդպիսով մենք շնորհակալ ենք մեր Տիրոջը, որ Նա, հաղորդակից արեց մեզ Իր փրկագնման գործին: Եվ այս խոսքի համար նույնպես, գոհանում ենք մեր Տիրոջից, որը մենք կարդացինք: Սա Աստծո փա՜ստն է դարձել մեր կյանքում, ամենը ինչ կարդում ենք: Խնդրեմ:

—Հռոմեացիներից կարդում ենք, 8-րդ գլխի, 29-րդ Խոսքը: Հռոմեացիներ, 8-րդ գլուխ, 29 Խոսք:

«29 Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց,  առաջուց էլ սահամանեց իր  Որդու պատկերին կերպարանակից լինելու.  որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ»:

—Գոհությո՜ւն մեր Տիրոջը: Մենք տեսա՜նք, թե ինչ թեմայի մասին էինք այսօր խոսում: Մեր մո՜ւտքը որդիության մեջ, մեր հոգիների փրկագնո՜ւմը, մեր մեղքերի թողությունը, Աստծո հետ հաշտեցո՜ւմը, նոր՝ հավիտենական կյա՜նքը մեր մեջ, այն կյանքը, որը Տերը մեզ է տվել Իր ողորմությամբ: Եվ Գրվածքի բոլոր հատվածները այնպե՛ս պարզ են դառնում, այնքա՛ն պարզ է դառնում այդ ամենը մեր տեսադաշտում: Եվ ես հույս ունեմ, որ մենք բոլորս, ովքեր այսօր այստե՜ղ ենք՝ Աստծո տանը, և նրանք ովքեր Շվեցարիայում են, կամ հարևան երկրներում, կամ ընդհանրապես Աստծո բոլոր զավակներն, ովքեր ցրված են ամբողջ երկրի երեսով մեկ, որ մենք այս Խոսքերը ո՜չ միայն կարդանք, կամ ուղղակի լսենք, այլ որ հավատքով ընդունե՜նք այն, և վերապրենք մեր կյանքում: Մենք շնորհակալ ենք Աստծուն մեր ամբողջ սրտով: Խնդրեմ, շարունակենք:

—Մենք կարդում ենք Կողոսացիներից, 1-ին գլխից, 15-րդ Խոսքը:

«15 Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝  ամեն ստեղծուածներից առաջնեկը»:  

—Գոհությո՜ւն Տիրոջը: Առաքյալները, նրանք մեր Տիրոջը նկարագրել են որպես առաջնեկ: Այստեղ հենց այդպիսի բառ էլ գրված է. «Բոլոր ստեղծվածների առաջնեկը»: Եբրայերեն և Արամերեն լեզուներով այսպես է գրված Աստվածաշնչում. «Նա կատարյալ ստեղծագործության առաջնե՜կն է»:  Կատարյալ ստեղծագործությունը: Երբ Աստված ստեղծե՜ց Ադամին, նա կատարյալ էր, բայց նա կարող էր գայթակղվել, նա կարող էր մեղքի մեջ ընկներ: Մենք այլևս չենք կարող ընկնել, մենք նախասահմանված ենք հավիտյան Աստծո մո՜տ լինելու: Եվ եթե մենք սխալնե՜ր ենք գործում, մենք բարեխոս ունենք, ով բարխոսո՜ւմ է մեզ համար: Եվ մինչև Շնորհքի ժամանակաշրջանի ավարտվե՜լը, արյունը մնո՜ւմ է տապանի վրա, որովհետև Տերը Նոր Ուխտ է կնքել, և Տերն ասաց. «Սա է Նոր Ուխտը Իմ Արյունով»: Եղբայրներ և քույրեր, նույնիսկ եթե մենք անցնում ենք տարատեսակ փորձություններով, և եթե նույնիսկ հուսահատվո՜ւմ ենք մեր կյանքում, ամեն բան պատահում է, բայց ինչ էլ որ պատահի, մի բան մեկնդմիշտ կատարվել է: Մենք վերստին ծնվել ենք, կենդանի հույսի համար, մենք Աստծո որդիներ և դուստրեր ենք, և աշխարհի ստեղծվելուցն առաջ նախասահմանվել ենք որպեսզի Աստծո մոտ լինենք: Դրա համար հավատարի՜մ եղեք բոլոր փորձությունների մեջ: Եվ ինչպես Գրվածքն է ասում. Հավատարիմ եղեք, «Հավատարիմ եղիր մինչև մահ, և կյանքի պասա՜կը կտամ քեզ»: Շարունակենք կարդալը:

—Կարդում ենք Ղուկասի ավետարանի 24-րդ գլխից: Ղուկաս 24 գլուխ, 25-ից  մինչև 27 Խոսքը:

«25 Եւ նա ասեց նորանց. Ով անմիտներ եւ թուլասիրտներ, հաւատալու այն բոլոր բաներին, որ մարգարէները խօսեցին։ 

—Սրա մասին է այսօր խոսքը գնում, որպեսզի հավատանք այն ամենին, ինչ Աստված Իր մարգարեների միջոցով խոսել է, և այն ամենին, ինչ նրանց շուրթերով խոստացել է: Եվ այդ պատճառով մեր քարոզչությունը ամբողջովին համապատասխանում է Հին և Նոր Կտակարաններին: Այն համապատասխանում է բոլոր խոստումներին և նրանց իրագործմանը: Մեզ պետք է ուշադրություն դարձնել, ինչպես Գրվածքն է ասում, այն ամենին, ինչ ազդարարել են մարգարեները: Եվ մենք գիտենք, որ հա՜տկապես Եսայիա մարգարեի 53-րդ գլխում,  մեզ հաղորդվում է, թե ինչ է կատարվելու: Եվ ասվում է, որ այն ինչ գրված էր կատարվեց: Շարունակե՜նք կարդալը:

—Կարդում ենք Ղուկասից, 24 գլխի, 26 և 27 Խոսքերը:

26 Չէ՞ որ պէտք էր՝ որ Քրիստոսը այս չարչարանքները քաշէր եւ իր փառքը մտնէր։ 

27    Եւ սկսելով  Մովսէսիցը եւ  բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին»:

—Շնորհակալությո՜ւն Տիրոջը: Խորհե՜ք ձեր սրտերում, մեռելներից հարության մասին: Տե՜րը, առանձին անհատների, և Իր աշակերտներին, այն ամենն ինչ մարգարեներն ազդարարել էին, այն ինչ գրվա՜ծ էր Գրվածքի էջերում, այդ ամենը Նա մանրամասն բացատրեց նրանց, և ցույց տվեց, թե ինչպես է  դա տեղի ունենալու: Եվ թե ինչպես Աստված Մովսեսի շուրթերով, մարգարեների շուրթերով, նույնպես նաև Սաղմոսներում, նախապես հայտնել էր այդ ամենը: Օ՛, որքա՛ն մենք շնորհակալ պետք է լինենք Աստծուն: Նա չէ՞ որ ամենագետ Աստված է, Նա չէ՞ որ ամենակարող Աստված է, Նա չէ՞ որ ամենագո Աստված է: Նա նախապես ազդարարե՜ց այն, ինչ պետք է կատարվեր, և հետո նաև գրի առնվեց այդ ամենը, իսկ հետո այդ ամենը կատարվեց: Լավ է որ մեր Տերը միանգամից անդրադարձավ նրան, ինչ գրված էր Մովսեսի Գրքում, ինչ մարգարեներում էր, և ինչ Սաղմոսներում էր գրված: Նույն բանը մենք արել ենք մեր ժամանակում, և մեր օրերում:  Նույնն արել են առաքյալները իրենց ժամանակ: Նրանք միշտ իրենց քարոզչության մեջ վերադառնում էին այն բանին, ինչ խոստացվել էր Հին Կտակարանում, և կատարվել էր Նոր կտակարանի ժամանակաշրջանում: Եվ Բրանհամ եղբայրը նույնպես, նա Աստծո Խոսքի համեմատ շեշտը դնում էր այն բանի վրա… Թույլ տվեք ես մեջբերում անեմ նրա խոսքերից: Նա 1963 թվականի հունիսին, ա՜յն ինչ Աստված ասել է, կատարյալ ներդաշնակության մեջ է ողջ արարչագործության հետ, և այն բանի հետ, ինչ Աստված խոստացել է: Եվ հետո նա այսպիսի օրինակ է բերում և ասում… Ցո՜ւյց է տալիս իր շվեցարական ձեռքի ժամացո՜ւյցը և ասում. Այս շվեցարական ժամացույցը որը նվիրե՜լ են ինձ, նրանք ճիշտ են աշխատում, վայրկայն առ վայրկյան: Եվ երբ լսեցի ներքուստ ուրախացա, որովհետև ես էլ եմ 45 տարի շվեցարական ժամացո՜ւյց կրել, 45 տարի առանց որևէ վերանորոգման նրանք անխափան աշխատել են: Բայց եկեք վերադառնանք այստեղ, Աստծո Խոսքին: Ինչ ներդաշնակ են Հին և Նոր Կտակարանները, ինչպիսի համապատասխանություն կա նրանց մեջ: Մենք շնորհակալ ենք մեր Տեր Աստծուն դրա համար: Խնդրեմ, շարունակենք:

—Կարդում ենք Ղուկասի 24-րդ գլխի, 32 Խոսքը:

«32 Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար»:

—Շնորհակալություն Տիրոջը: Ինչպես այստեղ կարդացինք. «Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում»:

Եղբայրներ և քույրեր, կարո՞ղ եմ այսօր հարցնել մեզ. Բորբոքվո՞ւմ են արդյոք մեր սրտերը Աստծո Խոսքը լսելուց, գոհանո՞ւմ ենք մենք Աստծուց մեր լսած Խոսքերի համար, հասկացե՞լ ենք մենք արդյոք, որ Տերն Ինքն է անձամբ խոսում մեզ հետ, որ բացո՜ւմ է Գրքերը որպեսզի կարողանանք հասկանալ կարդացվածի իմաստը: Եվ այն ամենն ինչ նախասահմանված էր վերջի համար, Նա նույնպես բացել է մեր միտքը, մենք տեսնում ենք աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը մեր շուրջը, վերջին ժամանակում: Մնացած բոլորը շրջանցում են այդ, բայց մենք ունե՜նք Աստծո Խոսքը մեր սրտերում, և Աստված հսկում է Իր Խոսքի վրա, և այն կատարվում  այնպես, ինչպես Նա նախապես ասել է:  Եվ մեր Տերը բացե՜լ է մեր միտքը, որպեսզի մենք տեսնենք և հասկանանք որ մենք այսօր չենք գտնվում խավար մի վայրում, այլ մենք ունենք Աստծո Խոսքը որպես ճրագ, այն դրվել է ճրագակալի վրա: Եվ մենք Աստծո Խոսքի այդ լույսով ենք քայլում այս երկրի վրա, և ըստ Աստվածաշնի ամեն բան կարող ենք դնել իրենց տեղերում: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Գործք Առաքելոց 1-ին գլխի, 3-ից, մինչև 5-րդ Խոսքը: Գործք 1-ի 3-5 Խոսքերը:

«3 Որոնց էլ իր չարչարանքից յետոյ իրան կենդանի կանգնացրեց շատ ապացոյցներով քառասուն օրուայ միջոցում երեւելով նորանց՝ եւ Աստուծոյ արքայութեան համար խօսելով»։ 

—Թող փառավորվի՜, թող մեծարվի՜ մեր Տերը: Իր մեռելներից հարություն առնելուց հետո, 40 օր Նա հաղորդակցվո՜ւմ էր Իր աշակերտների հետ, և խոսում էր նրանց հետ Աստծո արքայության մասին: Բոլոր մանրամասները բացատրո՜ւմ էր նրանց, և ինչպես որ շարունակելու ենք կարդալը, Նա Գրվածքները բացե՜ց նրանց, և նրանք տեսա՜ն իրականացումը, և Նա խոսեց նաև այն մասին, ինչը դռևս կատարվելու էր: Տերը ո՜չ միայն հարություն առավ մեռելներից, այլ նաև երևաց Իր աշակերտներին, սկզբում Մարյամին, հետո մյուս աշակերտներին, որոնք Էմմաուս էին գնում, և հետո էլի ուրիշներին: Եվ Նա միշտ Իրենների հետ էր լինում, 40 օրերի ընթացքում, և նրանց հետ խոսում էր Աստծո արքայության մասին, այն բաների մասին, ինչն այն ժամանակ կարևոր էր նրանց համար, որպեսզի հասկանային: Իսկ ա՜յժմ նա խոսում է մեզ հետ այն ամենի մասին, ինչը կարևոր է մեզ համար, ինչը վերաբերվում է Աստծո արքայությանը: Խնդրեմ:

—Կարդում ենք 4-րդ և 5-րդ Խոսքերը:

«4 Եւ նորանց միասին ժողովուած ժամանակը, պատուէր էր տալիս նորանց՝ Երուսաղէմիցը չ’հեռանալ, այլ սպասել Հօր աւետիքին,  որ՝ ասեց՝ ինձանից լսեցիք։ 

5 Որովհետեւ Յովհաննէսը յիրաւի ջրով մկրտեց.  բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտուիք, ոչ թէ շատ օրեր սորանից յետոյ»:    

—Շնորհակալությո՜ւն Տիրոջը: Նա ո՜չ միայն խոսեց այն մասին ինչ կատարվե՜լ էր, այլ այն մասին ինչ կատարվելու էր Հիսուս Քրիստոսի եկեղեցու հետ, և ինչի համար էին նախասահմանված առաքյալները, Նա նրանց այդ ամենը մանրամասնեց և բացատրեց:

«Մնացեք Երուսաղեմումը, մինչև որ Հոր խոստումը կառնեք, մինչև վերից  Զորություն կառնեք»:

Խոսքի քարոզչությանն է պատկանում վերից Զորություն առնելը, զինվե՜լը այդ Զորությունով: Եվ այստեղ մեր Տերն ասում է այն, ինչ Հովհաննես մկրտիչն է ասել իր ժամանակում: Նա ասել է. «Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է, Նա ձեզ կմկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով»:

Հոգով և կրակով մկրտությունը հավատացյալի համար է, այնպես էլ ջրի մկրտությունը, ինչպես գրված է. «Ով հավատա և մկրտվի, կփրկվի»: Այդ ամենը պատկանում է հավատացյալին: Այդ ամենը քարոզչության մաս է. Հավա՜տքը, հնազանդությո՜ւնը, ջրի մկրտությունը ամբողջական ընկղմումով, Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Հոգով մկրտությունը՝ ինչպես վերից Զորություն ստացաց,  Զորությամբ վերազինված: Եվ մենք բոլորս գիտենք, որ Տերը Իր եկեղեցին, Իր համայնքը վերից Զորությամբ է զինելու, և Վերից Զորությունը մեր մեջ բացահայտվելու է, ինչպես որ սկզբում էր այնպես էլ վերջում է լինելու, որովհետև այդպես է Տերը խոստացել, և մենք հավատո՜ւմ ենք դրան:

—Գործք Առաքելոցի 1-ին գլխից, 8-11 Խոսքերը: Գործք 1-ին գլուխ, 8-11 Խոսք:

8-րդ Խոսքը.

«8 Բայց  դուք զօրութիւն կ’առնէք՝  երբոր Հոգին ձեզ վերայ կ’գայ,  եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը»։

—Եվ այստեղ նույնպես ասում ենք. Ամեն: «Դուք վերից Զորություն կառնեք», ինչպես այստեղ գրված է, «Եվ Իմ վկաները կլինեք»: Մեր աղոթքը այսպիսին պետք է լինի՝ եղբայրներ և քույրեր, այսպիսի խոսքերով. «Թանկագին Տեր, վերազինի՜ր մեզ վերից Զորութամբ, մեր ուժերով մենք ոչնչի չենք հասնի»:

 Աստծո արքայությունում Խոսքն Աստծո Խոսքի մասին է և այն ինչ անում է Աստված, և Աստծո Զորության մասին, որը պետք է հայտնվի՜ մեր մեջ: Մենք բոլորս գիտենք, Նոր Կտակարանյան եկեղեցում՝ Հիսուս Քրիստոսի համայնքում, Աստծո Զորությունը հայտնված էր, դա կարող ենք կարդալ Գործք Առաքելոցում:

Բրանհամ եղբոր ծառայության մեջ նո՜ւյնպես Աստծո Զորությունը ի հայտ էր եկել, կապվածները ազատագրվում էին, կորսվածները փրկվում էին, հիվանդները բժշկություն էին ստանում, Աստծո Զորությունը բացահայտ ձևով հայտնվել էր: Եվ ա՜յժմ, վերջին օրերում նո՜ւյնպես պետք է այդպես լինի, Աստծո Զորությունը պետք է հայտնվի, և ինչպես որ կարդացինք. Ոչ միայն Երուսաղեմում, ո՜չ միայն Հրեաստանում, այլ մինչև երկրի ծայրերը: Ո՜չ միայն այն ժամանակ, այլ նաև այսօր, մինչև երկրի ծայրերը, մինչև աշխարհի ծայրերը: Եվ այդպես է գրված Մատթեոսի 24-րդ գլխում, որ «Այս ավետարանը քարոզվելո՜ւ է բոլոր ազգերին, և այն ժամանակ գալու է վերջը»: Մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն: Մեր տեսադաշտում, մեր աչքերի առջև Գրվածքը կատարվում է: Ա՜յժմ Տեր Աստված ամբողջ աշխարհով մեկ, ո՜չ միայն այստեղ՜ Ցյո՜ւրիխում, այլ ամբողջ Եվրոպայում, ամբողջ աշխարհում, բոլոր հավատացյալները, բոլոր Աստծո զավակները բոլոր վայրերում հավաքվելու են, հավատալու են և աղոթեն, և այդ վերից Զորությունը՝ այդ վերջին անձրևը, թափվելո՜ւ է Աստծո զավակների վրա, և Տերն Իր Խոսքը հաստատելո՜ւ է, ինչպես որ սկզբո՜ւմ է հաստատել: Սա Աստծո խոստումն է, և մենք խոստումի որդիներ ենք համարվում: Եվ մենք Աստծո Շնորհով շուտով, շատ շուտով կվերապրենք այդ ամենը:

—Կարդում ենք 9-րդ Խոսքը.

 

«9 Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝  վերացաւ. Եւ մի ամպ վեր առաւ նորան նորանց աչքերիցը»։

—Փառք, պատիվ և գոհությո՜ւն Տիրոջը:  Այստեղ Տերը մոտենում է ավարտին: Եվ այդ խոսքերից հետո, ինչպես գրված է, այն բանից հետո երբ Նա նրանց ամեն ինչ ասաց, այն ինչ Մովսեսը, մարգարեները ու Սաղմոսնե՜րն են ազդարարել, ամենն ինչ Նրա մասին գրված էր, և ամենն ինչ կատարվելու էր նրանց հետ: Եվ մեր Տերը անցում կատարեց Գողգոթայում արված գործից դեպի Պենտեկոստեն, որ Հարս-եկեղեցին, փրկագնված բազմությունը, պետք է վերից Զորություն ստանա, որպեսզի կարողանան այդ Զորթությամբ Աստծո՜ւն ծառայեն: Տեր Աստված երկրի վրա ունի Հարս-եկեղեցին, որը Նրա մարմինն է: Մենք Քրիստոսի մարմնի անդամներն ենք: Իսկ Նա այդ մարմնի Գլուխն է: Եկեք ամփոփե՜նք թանկագիններ: Քելլեր եղբայրը հրաշալի Խոսքեր կարդաց Հովհաննեսի ավետարանի 20-րդ գլխից, և մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ Նա Իր հարության օրը, առավոտյան, երբ արևը դուրս էր եկել, Իր հարության առաջին օ՜րը,  Տերը Իրեն հայտնե՜ց Իրեններին: Եվ Նա Իրենների մտքերը բացե՜ց Գրվածքը հասկանալու: Եղբայրներ և քույրեր, ամեն բան կատարվեց այդպես, և մեզ հետ նո՜ւյնպես կարող է կատարվել: Մեր Տերը, ով մեռելներից հարությո՜ւն առավ, Նա այժմ մեր մեջ է: Եվ ես արդեն շեշտադրել եմ այդ, որ Բրանհամ եղբոր ծառայության մեջ, ամեն բան կրկնվեց այնպե՜ս, ինչպես կատարվել էր մեր Տիրոջ ծառայության մեջ, Նրա մարմնի օրերում: Եվ իսկապե՜ս կատարվել է, կույրերը կարողացել են տեսնել, հիվանդները բժշկվել են, ովքեր բռնվա՜ծ էին դևերով, ազատագրվում էին այդ դևերից, այն ամենն ինչ Տերը խոստացել էր, ամենը կատարվել է, և նաև Բրանհամ եղբոր ծառայության մեջ: Եվ նաև այն խոստումը եկավ, ամենն ինչ գրվա՜ծ էր 7 կնիքնեում, ամենը բացահայտվել է: Մենք իրականում ապրում ենք այնպիսի մի ժամանակահատվածում, որտեղ Տերը հրաշալի ձևով խոսե՜լ է շատերին, ովքեր Իր ընտրված ժողովրդից են: Եվ մենք հավատում ենք, որ նրանցից ենք, ում Տեր Աստվածը կանչե՜լ է Իր Խոսքով: Մենք գիտենք, որ Բրանհամ եղբոր ծառայությունը, այն ուղղված էր բոլոր քրիստոսնեական եկեղեցիներին և համայնքներին: Նրա հավաքույթներին գալիս էին մկրտականները,  մեթոդականները, երիցականները, հոգեգալստականները, կալվինիստները, բոլոր ուղղություններից, բոլոր եկեղեցիներից գալի՜ս էին նրա ծառայություններին, նրա հավաքույթներին: Բայց հետո, 7 կնիքների բացումից հետո ինչ-որ բան կատարվեց, մարդիկ, հա՜տկապես հոգևոր առաջնորդները, հեռացա՜ն նրանից, երբ նա քարոզեց Հայտնության Գրքի 7 կնիքների մասին: Եվ այստեղ շատ կարևոր բան կա, ճշմարիտ հավատացյալները ընդունում են ա՜յն, ինչ Տերն է ասում եկեղեցիներին: Եվ Աստծո Հոգին ամեն բան հայտնել է: Եվ ա՜յժմ, Խոսքը հնչում է կանչված, ընտրված և նախասահմանված Հարսին, ո՜չ թե լայն հանրությանը, ովքեր հավատում են ինչին ուզում են, և անում են ինչ ուզում են, ո՜չ այդ հանրությանը: Այլ Խոսքը ուղղված է ընտրվա՜ծ բազմությանը, նրա՜նց, ովքեր Աստծո կամքով գտնվելու են, նրա՜նք ովքեր Աստվածաշնչի համեմատ են հավատում, ովքեր Աստվածաշնչի համեմա՜տ են մկրտվել ջրի մկրտությամբ, ովքեր Աստվածաշնչի համեմա՜տ են մկրտվել Հոգով, ովքեր Աստվածաշնչի համեմա՜տ են առաջնորդվել Աստծո բոլոր խորհուրդների մեջ, այն ամենի մեջ ինչ Մովսեսն է ազդարարել, ինչ մարգարենե՜րն են ազդարարել, ինչ մեր Տերն է խոստացել և ինչ գրված է Հայտնության Գրքում: Ա՜յժմ, միայն Հարս-եկեղեցին է առաջնորդվում՝ միայն Հիսուս Քրիստոսի ճշմարիտ համայնքը, և բոլոր նրանք, ովքեր այսօր կարող են հավատա՜լ այդ ամենին, նրանք այդ մեծ բազմության մասն են կազմում: Եվ մենք ամբողջ սրտով գոհանո՜ւմ ենք Տեր Աստծուց, որ Աստված հանձնարարություն տվեց Բրանհամ եղբորը, բերելու Պատգամը, որը նախորդելու է Քրիստոսի երկրորդ գալուստին:  

Եվ դա ճշմարտապես տեղի՜ է ունենցել: Տերն ինձ իրականում երկո՜ւ հանձնարարություն է տվել.

Առաջինը.

2-րդ Տիմոթեոսի 4-րդ գլխի համաձա՜յն, քարոզելու Խո՜սքը չնայելով ոչ մի հանգամանքի, ո՜չ մի հերձված ուսմունք, քարոզելու մաքուր, անխարդախ հավիտենական ավետարա՜նը, քարոզելով ամբողջ երկով մեկ:

Երկրորդը.

Ա՜յն ինչ Աստված Աստծո Խոսքից հայտնե՜ց, այսինքն հոգևոր կերկուրը, այդ հոգևոր կերակուրը բաժանե՜մ Աստծո ժողովրդին, ինչպես որ գրված է Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխում, 44-47 Խոսքերում:

Փա՜ռք Տիրոջը, որ մենք Աստծո Խոսքը ո՜չ միայն ունենք որպես գի՜ր, որը գրված է Աստվածաշնչի էջերում, այլ ինչպես կարդացինք. «Տերը բացե՜ց նրանց միտքը, (Ում Նա դիմում էր) որպեսզի Գրվածքը հասկանան», և ճիշտ նույն կերպ էլ այսօ՜ր է տեղի ունենում: Տերը Գրվածքի հանդեպ բացում է նրանց մի՜տքը, ում նա դիմում է, և բոլոր նրանց, ովքեր հավատում են այն ամենին, ինչ գրված է Գրվածքում, հավատո՜ւմ են բոլոր խոստումներին: Մնացած բոլորը կշարունակե՜ն գնալ իրենց ճանապարհներով, ուշադրություն չդարձնելով այս ամենին: Բայց մենք պետք է հավատանք այնպե՜ս, ինչպես Տերն է մեզ սովորեցրել, և Նա բացե՜լ է մեր մտքերը այս ամենի հանդեպ, քանի որ Նա ասաց. «Ձեզ տրվա՜ծ է գիտենալ երկնքի արքայության խորհուրդները»: Շնորհակալություն մեր Տիրոջը, որ մենք ո՜չ միայն քարոզում ենք այս ամենի մասին, թե ինչ է արել Աստված նախկինում, և ինչ է կատարվել այն ժամանակ, ո՜չ միայն խոսում ենք Տիրոջ չարչարանքների, մեռելներից հարության, և այն ժամանակ կատարվածի մասին, այլ նաև վկայո՜ւմ ենք այն մասին, թե Տերն ինչ է արել այս երկրում Իր Սո՜ւրբ Խոսքի հիման վրա: Օրհնվա՜ծ եղեք ամենակարող Աստծո օրհնություններով: Տիրոջ վերադարձը շա՜տ մոտ է: Թող բոլոր ծառայող և քարոզիչ եղբայրները օրհնվա՜ծ լինեն այս օրերին, որպեսզի այս բացահայտված Աստծո Խոսքը շարունակե՜ն փոխանցելը: Թող բոլոր նրանք, ովքեր ա՜յժմ լսո՜ւմ են Աստծո Խոսքը օրհնվա՜ծ լինեն: Ես կրկնում եմ. Բոլոր նրանց ում Տերը Խոսել է, Նա բացե՜լ է նրանց միտքը Իր Խոսքի հանդեպ: Ճիշտ նույնը այսօ՜ր է՝ մեր օրերում, ում այսօր Աստված խոսում է, լինի դա Մովսեսի միջոցով, լինի դա Սաղմոսների միջոցով, մարգարեներից կամ Նոր Կտակարանից, եթե Տերը Իր Խոսքով մե՜զ ՝ դիմում, ապա Նա նաև բացում է մեր միտքը Գրվածքը հասկանալու: Այսօր մենք ուզում ենք բոլոր ազգերում, բոլոր լեզուներում և ժողովուրդներում: Եվ Աստված օրհնի հա՜տկապես այն թարգմանիչներին, ովքեր նույն Խոսքը շարունակում են թարգմանելը բոլոր լեզուներով: Օրհնվա՜ծ եղեք դուք, թարգմանիչներ, և թող օրհնված լինեն բոլոր նրանք, ովքեր լսո՜ւմ են Աստծո Խոսքը, և հայտնությամբ ստանո՜ւմ են այն Աստծո Հոգու միջոցով: Եվ այսպիսով, մենք մոտենում ենք ավարտին, օրհնվա՜ծ եղեք մինչև մեր Տեր Հիսուսի վերադարձը՝ Հիսուսի Սուրբ Անունով: Ամեն:  

 

Բովանդակություն