Լսել

2023-03-05 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 թ. Մարտ 5, Կրեֆելդ, Կիրակի

Բորգ եղբայր.

Այս հեռարձակմանը՝ «Աստվածաշնչյան խոսք Ֆրանկ եղբոր հետ», մենք ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին, ողջ աշխարհով մեկ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Մենք շնորհակալ ենք Ատծուն, այս հնարավոության համար, որ կարող ենք լսել Աստծո բացահայտված Խոսքը: Թող որ Տերը զորացնի Ֆրանկ եղբորը, և թող առաջնորդի Իր Հոգով, որպեսզի նա ասի ա՜յն, ինչ Տերն է ուզում ասել համայնքին: Նախքան որ Ֆրանկ եղբայրը կխոսի՜ մեզ, ես ուզում եմ ներածական խոսք կարդամ, 1-ին Թեսաղոնիկեցիների 2-րդ գլխից, 13-րդ Խոսքը: 1-ին Թեսաղոնիկեցիներ, 2-րդ գլուխ, 13 Խոսք:

«13 Նորա համար էլ մենք անպակաս  գոհանում ենք Աստուածանից, որ դուք Աստուծոյ քարոզութեան խօսքը մեզանից առած ընդունեցիք,  ոչ թէ իբր մարդկանց խօսք, այլ ինչպէս որ ճշմարիտ է՝ Աստուծոյ խօսք. որ եւ ներգործում է ձեզ հաւատացեալներումդ»:

Խնդրեմ Ֆրանկ եղբայր:



Ֆրանկ եղբայր.

Սիրելի եղբայրներ և քույրեր, ես նույնպես սա կարող եմ ասել և վկայել ողջ սրտով. Ուրիշ ոչինչ չի քարոզվել, բացի Աստծո սուրբ Խոսքից, և ինչպես որ Տերն է ինձ պատվիրել. «Ես քեզ ուրիշ քաղաքներ կուղարկեմ Իմ Խոսքը քարոզելու»: Սա ինձ տրված աստվածային հանձնարարությունն է, և ես այն իրականացրել եմ ամբողջ աշխարհում վերջին 55 տարիների ընթացքում: Ես շատ շնորհակալ եմ Տիրոջից դրա համար։ Այսօր ես չեմ կարող փոխանցել այն բազմաթիվ ողջույնները, քանի որ դրանք շատ շատ են, բոլոր եղբայրներից ամբողջ աշխարհի, ովքեր իրենց ողջույններն են փոխանցել, ովքեր կապված են մեզ հետ, և Տիրոջ հետ: Բայց այնուամենայնիվ ես ուզում եմ երկու բան ընդգծել. Նախ, բոլոր այն եղբայրներին, ովքեր ինձ ցույց տվեցին, որ նախորդ շաբաթը փետրվարի 28-ն էր, և դա այն օրն էր, երբ մեծ բաներ տեղի ունեցան: Դա տեղի է ունեցել 1963 թվականին, փետրվարի 28-ին, և ես խորապես հուզվում եմ, երբ մտածում եմ, որ Տերը գործել է գերբնական ձևով և շարունակում է գործել մեր ժամանակներում: Բայց 1963թ. փետրվարի 28-ին մի մեծ և հզոր իրադարձություն տեղի ունեցավ, երբ Տերն իջավ փոթորիկով, երկրաշարժով, յոթ անընդմեջ որոտների հարվածներով, Արիզոնա նահանգի Թուսոնից 42 մղոն հեռավորության վրա, որտեղ գտնվում էր Բրանհամ եղբայրը, և հրահանգ ստացավ. «Վերադարձի՜ր Ջեֆերսոնվիլ, քանի որ եկել է յոթ կնիքները բացելու ժամանակը»։ Մենք որպես եղբայրներ, հնարավորություն ունեցանք 1966թ. դեկտեմբերին տեսնելու այն վայրը, որտեղ դա տեղի ունեցավ։ Եղբայրներ և քույրեր, մեկ բան է պարզապես լսե՜լ դրա մասին, բայց բոլորովին այլ բան է դա տեսնել ձեր սեփական աչքերով: Ես իմ աչքերով տեսա ծառերի կոտրված գագաթները, իմ աչքերով տեսա քարերը, որոնք սարից գլորվել և ընկել էին ներքևում գտնվող խոտերի մեջ, և դա իսկապես նման էր մի շատ հզոր երկրաշարժի: Եվ ես նորից կասեմ. Աստված ինձ Շնորհ է արել 10 տարի կապված լինելու Բրանհամ եղբոր հետ, և լսել, տեսնել և վերապրել այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Բայց հիմա մենք չենք մանրամասնի այդ մասին: Մենք բոլորս գիտենք, որ մարտ ամսին… Դա 1963թ. մարտի 17-24-ն էր, երբ Բրանամ եղբայրը հայտնությամբ խոսե՜ց յոթ կնիքների մասին, և ընդհանուր առմամբ այն մասին, ինչ գրված էր Հայտնության Գրքի 22-րդ գլխում: Մենք պարզապես շնորհակալ ենք, որ կարող ենք ապրել անմիջապես Հիսուս Քրիստոսի վերադարձն ընկած ժամանակահատվածում, որտեղ այս բոլոր բաները բացահայտվում են, և փոխանցվում են համայնքին, որպեսզի բոլոր նրանք ովքեր մասնակցելու են հափշտակությանը տեղեկացված լինեն այդ մասին, և իրենց անձնական պատրաստության փորձառությունը կարողանան ունենալ: Եկեք Աստվածաշնչից մի քանի հատվածներ կարդանք: Բայց մինչ դա անելը, ես կցանկանայի իմ սրտի խորքից Աստծո օրհնությունները մաղթել Իրանում գտնվող մեր սիրելի եղբորը: Նա թարգմանություններ է անում պարսկերեն լեզվով, որը տարածում ունի այդտեղ։ Եվ այնտեղ նույնպես, լինի Իրանում, թե Աֆղանստանում, Պատգամը տարածվո՜ւմ է ամենուր, և մենք երախտապարտ ենք դրա համար։ Խնդրեմ։

—Կարդում ենք Մարկոսի ավետարանի 1-ին գլխից, 1-ից 3 Խոսքերը: Մարկոս ավետարան, 1-ին գլուխ, 1-ից 3 Խոսքեր:

«1  Աստուծոյ Որդի՝ Յիսուսի Քրիստոսի աւետարանի սկիզբը։

 2 Ինչպէս գրուած է մարգարէներումը.  Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին. 

3 Կանչողի ձայնը անապատումը՝ պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ շիտակ արէք նորա շաւիղները»:

—Թող փառավորվի մեր Տերը: Հենց սկզբում մեզ ասվում է, թե ինչպես սկսվեց ամեն բան։ Ո՜չ թե այնպես, ինչպես մեկնաբանել են դպիրները, այլ ինչպես գրված է Եսայիա մարգարեի 40-րդ գլխում և Մաղաքիա 3-րդ գլխում։ Եղբայրներ և քույրեր, դա ինձ համար շատ բան է նշանակում, հուսով եմ դուք այդ հասկանում եք. Ինչպես որ փրկագնման ողջ ծրագիրը սկսվել է, ինչպես որ կանխասվել է մարգարեների միջոցով, այնպես էլ ավարտվելու է, ինչպես որ ասվել է մարգարեների՜ միջոցով, առաքյալների՜ միջոցով, և ընդգծում եմ.  Անձամբ մեր սիրելի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Եվ մենք պատրաստվում ենք հենց հիմա ավելին կարդալ այդ մասին: Խնդրեմ:

—Մենք կկարդանք Մատթեոսի 24-րդ գլխից, 3-րդ և 4-րդ Խոսքերը: Մատթեոս 24 գլուխ, 3 և 4 Խոսքեր:

«3 Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր,  աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին.  Ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի. եւ ի՞նչ կլինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։ 

4 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց.  Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չխաբէ»:

—Շնորհակալություն Տիրոջը այս Խոսքի համար: Ես հաճախ էի լինում Իսրայելում: Ես Ձիթենյաց լեռան վրա էի, հովտի միջով նայում էի ներքև, որտեղ կարող եք տեսնել Գեթսեմանի այգին աջ կողմում, իսկ հետո Տաճարի լեռը: Եվ եղբայրներ և քույրեր, ինչպես այն ժամանակ աշակերտները եկան մեր Տիրոջ մոտ և հարցեր տվեցին Նրան, և Նա պատասխանեց նրանց երեք հարցերին, այնպես էլ այսօր մենք գալիս ենք մեր Տիրոջ մոտ, մենք հարցնում ենք նրան, և նա պատասխանում է մեզ ոչ միայն երեք հարցի, այլև բոլոր հարցերին, որոնք բաց են մնացել Աստծո Խոսքի մեջ, այն հարցերին որոնք վերաբերում են վերջին ժամանակներին, և որոնց Տերը պատասխանում է: Եվ մենք հիշում ենք նախորդ հավաքույթը, որտեղ ասվում էր. «Ձեր ականջը Ինձ խոնարհեցրեք… ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ»: Մեր օրերում մենք նույնպես չպետք է լսենք որևէ մարդու, բացի Տիրոջից, ով խոսում է մեզ հետ Իր Խոսքի միջոցով. «Ձեր ականջը Ինձ խոնարհեցրեք, և Ես կխոսեմ ձեզ հետ»: Եվ այստեղ Տիրոջ աշակերտներն են, ովքեր առանձնացել էին Տիրոջ հետ և խոսում էին, որտեղ չկայն ոչ դպիրներ, ոչ փարիսեցիներ և ոչ էլ սադուկեցիներ, չկար որևէ քննարկում, այլ այնտեղ մեր Տերը պատասխանում էր հարցերին: Եվ նույնը այսօր մեզ հետ է: Մինչ օրս ես չեմ մասնակցել աստվածաշնչյան թեմաների որևէ քննարկման, և չեմ անի դա ապագայում: Մենք, որպես Աստծո զավակներ գալիս ենք մեր Տիրոջ մոտ, նստում ենք Նրա ոտքերի մոտ, և խնդրում ենք Նրան. «Խոսի՜ր մեզ հետ, Դո՝ւ պատասխանիր մեզ, և ճիշտ ըմբռնում տուր մեզ ամեն ինչ ճիշտ հասկանալու համար»: Եվ Տերը պատասխանեց նրանց, թե ինչ է լինելու տաճարի հետ, Իսրայելի հետ, և Երուսաղեմի հետ: Նա նրանց նաև ասաց, որ Աստծո Փրկության Ավետարանը՝ փրկության Պատգամը, քարոզվելո՜ւ է բոլոր ժողովուրդներին վկայության համար, և հետո գալու է վերջը: Նա պատասխանեց նրանց բոլոր հարցերին, նախքան Տիրոջ վերադարձը, որտեղ երկուսը անկողնում կլինեն, երկուսը դաշտում, երկուսը այստեղ, երկուսը այնտեղ, և մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի: Նույնիսկ խոսեց այն բանի մասին, որ կերակուրը բաշխվելու է ճիշտ ժամանակին: Եվ մենք շնորհակա՜լ ենք Տիրոջը, որ «Մարդը միայն հացով չի ապրում, այլ Աստծո բերանից դուրս եկած ամեն Խոսքով»: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ Խոսքն ամբողջությամբ բացահայտվել է: Եկեք շարունակենք կարդալը:

—Մենք կկարդանք Հովհաննեսի ավետարանից, 13-րդ գլխից, 20-րդ Խոսքը: Հովհաննես 13 գլուխ, 20 Խոսք:

«20  Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ ընդունէ նորան, որ ես կուղարկեմ, ինձ է ընդունում. եւ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում»:

—Եվ այստեղ մենք նույպես ասում ենք. Ամեն: Դա իսկապես այդպես է, և մենք դա լսեցինք ներածական խոսքում: Հովհաննես մկրտիչը խոստացված մարգարե էր, ով եկավ Քրիստոսի առաջին գալուստից առաջ, և Նրա առաջին գալուստին, որպես Աստծուց ուղարկված մարդ: Եվ բոլորն ովքեր նրան ընդունեցին, գնացին Հորդանան, նրանք ապաշխարեցին, խոստովանեցին իրենց մեղքերը, և նրանք մկրտվեցին նրանից: Նրանք ոչ միայն խոսում էին Պատգամի մասին, և այն մասին որ նա ուղարկված էր, այլ նրանք հնազանդվեցին, իսկ հետո մկրտվեցին՝ ապաշխարության համար, իրենց առջևում ունենալով թողությունը, որ կատարվելու էր մեր բոլորի համար, երբ Աստծո Գառը Գողգոթայում խաչի վրա մեռներ, և մեզ համար թափեր Իր արյունը: Նորից ուզում եմ ընդգծել. Մենք ոչ մի օգուտ չենք ունենա, եթե միայն իմանանք, որ Աստված այն ժամանակ ուղարկել էր Հովհաննես մկրտչին: Մենք պետք է իմանանք թե Աստված ո՜ւմ է ուղարկել մեր օրերում, մենք պետք է իմանանք, թե Աստված ի՞նչ է խոստացել մեր օրերի համար: Եվ եկեք հիմա կարդա՜նք այդ մասին: Խնդրեմ Բորգ եղբայր:

—Մենք կկարդանք Մատթեոս 10-րդ գլխից, 40 և 41 Խոսքերը: Մատթեոս 10-րդ գլուխ, 40 և 41 Խոսքեր:

«40 Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում. եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում»։ 

 

—Մենք մեկ անգամ ևս կարող ենք ասել. ԱՅՈ և ԱՄԵՆ:

Երբ գալիս է աստվածային Պատգամը, և երբ այդ Պատգամը հիմնավորվո՝ւմ է Աստվածաշնչով, ապա նա ով անտեսո՜ւմ է, նա հայհոյությո՜ւն անող է, և չի կարող մասնակցություն ունենալ այն բանում, ինչ Աստված անում է: Եվ միայն նրանք, ովքեր կնդունեն Աստծո կողմից ուղարկվածներին, նրանք հավատքով կընդունե՜ն այն, ինչ Աստված խոստացել է և այն ինչ քարոզվել է, և անձամբ կունենան այդ փորձառությունը: Շարունակենք կարդալը:

—Կարդում ենք 41 Խոսքը:

«41 Ով որ մարգարէ է ընդունում մարգարէի անունով, նա մարգարէի վարձք կառնէ. եւ ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կառնէ»:

—Եվ սա նույնպես պարզապես շատ զորավոր է: Դա ուղղակի հրաշալի է իմանալը, այն, ինչ Աստված է ասել, և դուք ուղղակի հասկանում եք այդ լրջությունը. «Նա ով ընդունում է այն մարգարեին, ում Աստվա՜ծ է ուղարկել, նա մարգարեի վարձք կառնի»: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ մեր վարձատրությունը կլինի ճիշտ նույնը, ինչպես այն մարգարեինը,  որին Տերն ուղարկեց մեր օրերում: Մենք կանցնենք հաջորդ Սուրբգրային հատվածին:

—2-րդ Պետրոսի 1-ին գլխից կարդում ենք 3-րդ և 4-րդ Խոսքերը: Կարդում ենք 3-րդ Խոսքը:

«3 Ինչպէս որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ այն ամենը որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պէտք է  նորա գիտութիւնովը,  որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով»:

—Շնորհակալություն Տիրոջը: Խնդրում եմ նորից կարդացեք այն ամենն ինչ կարդացվեց, Աստված իսկապես ամեն բան տվել է մեզ մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մեջ: Բայց Նա կամենում է մեզ դարձնել Աստծո հնազանդ զավակներ, իսկապես հնազանդ, որպեսզի մենք կարողանանք հավատքով ընդունել ա՜յն, ինչ Աստված տվել է մեզ, և որպեսզի անմիջական մասնակցություն ունենանք այն բանում, ինչն Աստված ներկա պահին իրագործում է: Այսօր խոսքն այդ մասին է:

Դրա համար Գրված է. «Այսօր եթե Նրա Խոսքը լսեք…»: [Եբրայեցիս 3.8]  

Մեկ անգամ ևս ասենք. «Նա ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին»:

Եվ եկեք սա էլի կրկնենք. «Ձեր ականջը Ինձ խոնարհեցրեք»:

Եվ էլի կրկնենք, որ Հիսուսն Իր աշակերտների հետ առանձնացավ, բարձրացավ ձիթենյաց լեռը, և խոսեց նրանց հետ: Թո՜ղ որ այդ երեք բաները ա՜յժմ կատարվեն մեր կյանքում, դա իմ աղոթքն է, և իմ հավատքն է, որ այդ ամենն Աստծո ողորմությամբ կատարվում է: Մենք ապրում ենք Աստծո խոստումի իրականացման մեջ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 4-րդ Խոսքը:

«4 Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ  որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝ աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով»:

—Եվ սա նույնպես զորավոր Խոսք է: Ամենամեծ և պատվական խոստումներն են տրվել, որպեսզի ես և դու ներկա ժամանակում անմիջականորեն հաղորդակից լինենք Աստվածային Բնությանը: Երբ Աստծո Խոսքը մեր մեջ դրվում է որպես սերմ, ապա պայման է դրվում Աստվածային Բնությանը հաղորդակից լինելու, որովհետև Խոսքը Աստծո Սուրբ Խոսքն է, իսկ Խոստումները Աստծո Սուրբ Խոստումներն են: Եվ խնդրում եմ ուշադրություն դարձրեք սրան, քանի որ սա շատ, շատ կարևոր է, որպեսզի ոչ թե պարզապես ասենք. «Մենք հավատում ենք խոստումներին, մենք մասնակից ենք Աստվածային բնությանը», այլ որ իսկապես դա ընդունե՜նք մեր սրտում, և մեր ժամանակի համար տրված Աստծո Խոսումներին կարողանանք անկեղծորեն հավատալ, և այդպիսո՜վ մասնակից լինենք Աստվածային Բնությանը, որպեսզի մենք, որ վերստին ծնված ենք կենդանի հույսի համար, Աստվածային Բնությունը տեսանելի ձևով դրսևորվի՜ մեր մեջ, որպեսզի մենք ո՜չ միայն խոսենք այդ մասին, այլ որ դա ակնհա՜յտ լինի մեր մեջ, որ մենք բաժնեկից ենք եղել խոստումներին և նրանց իրականացմանը, և դրանով մասնակից ենք եղել Աստվածային Բնությանը: Շնորհակալությո՜ւն Տիրոջը Իր թանկագին Խոսքի համար: Խնդրեմ Բորգ եղբայր:

—Մենք կարդում ենք Գաղատացիների 5-րդ գլխի, 22 և 23 Խոսքերը: Գաղատացիներ 5-րդ գլուխ, 22 և 23 Խոսքեր:

«22 Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, 

23 Քաղցրութիւն,  բարութիւն,  հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն.  այնպիսիների դէմ օրէնք չ’կայ»:

—Եղբայրներ և քույրեր, այստեղ մենք կարդացինք Հոգու 9-ը պտուղների մասին: Միայն նա, ով հաղորդակի՜ց է եղել Աստվածային Բնությանը, միայն նա, ում մոտ Աստծո Հոգին կարողացել է բնակվել, ում մոտ Աստվածային կյանքը դրսևորվել է, միայն այնտեզ, որտեղ Աստծո Հոգին կարողացել է առաջնորդել ողջ ճշմարտության մեջ, միայն այնտեղ կարող են դրսևորվել Սուրբ Հոգու պարգևները:

Ներեցեք, որ ես ա՜յժմ այսպիսի համեմատություն եմ անում. Ես չէ՞ որ վերապրել եմ հոգեգալստական շարժումը 1949 թվականից սկասած, ես նույնպես տեսել եմ, թե ինչպես են հարյուրավորներ մկրտվել Սուրբ Հոգով, ես ականատես եմ եղել, թե ինչպես են գործում Հոգու պարգևները, բայց այդ ամբողջ ընթացքում ես չեմ կարողացել տեսնել Հուգու պտուղներն այն մարդկանց մեջ, ովքեր հայտարարել են որ մկրտվե՜լ են Սուրբ Հոգով: Այնտեղ այնքա՛ն շատ թյուրիմացություններ կային, այնքա՛ն շատ տարաձայնություններ կային,  այնտեղ որտեղ խոսում էին լեզուներով, մարգարեանում էին, մեկնաբանում էին, այնտեղ, որտեղ դրսևորվում էին Հոգու պարգևները: Բ՜այց, պտուղնե՞րը…  Ի՞նչերի ականատես եղա ես այդ տարիների ընթացքում… Եղբայրներ և քույրեր, մենք այժմ չենք գտնվում Հիսսունական ժամանակահատվածում, ինչպես որ պարզ ասել է Բրանհամ եղբայրը, այլ մենք գտնվում ենք այն ժամանակահատվածում, որտեղ Հարսը դո՜ւրս է կանչվում հիսսունական շարժումից, որտեղ Աստծո Խոսքը կատարվո՜ւմ է բոլոր ոլորտներում, և որտեղ բոլոր խոստումները իրականանում են: Եկեք անկեղծ լինենք, ողջ հիսսունական շարժումը… Այնտեղ տարբեր ուղղություններ կան, նրանք բոլորն անտեսում են Տիրոջից տրված խոստումը՝ Հին և Նոր Կտակարաններում: Նրանք մարգարեանո՜ւմ են, խոսո՜ւմ են լեզուներով, նրանք խոսում են Աստծուն շրջանցելով, քանի որ նրանք չե՜ն լսում այն, ինչ Աստված ուզում է ասել նրանց, քանի որ նրանք չեն նստել Հիսուսի ոտքերի մոտ, և Նրան չեն խնդրել որպեսզի խոսի իրենց հետ: Եվ այս բոլոր հիսսունական քարոզիչներից ո՞ւմ հետ կարելի է խոսել Մատթեոսի 17-րդ գլխի մասին… Երբ Մովսեսն ու Եղիան հայտնվեցին այլակերպության լեռան վրա, որտեղ մեր Տերն այլակերպվեց, և երեք աշակերտներն ուղղակի ցնցված էին, երբ իջավ գերբնական փառքը… Բայց այնտեղ զորավոր բան տեղի ունեցավ, և հա՜տկապես տրվեց այս հարցը. «Իսկ ի՞նչու են դպիրներն ու փարիսեցիներն ասում, որ առաջ Ե՜ղիան պետք է գա»: Եվ եղբայրներ և քույրեր, Հովհաննես մկրտչի այդ երկար ծառայությունից հետո, այլակերպության լեռան վրա, մեր Տիրոջն այդպիսի հարց է տրվում: Ո՜չ թե Պետրոսին, ո՜չ թե Հակոբոսին, ո՜չ թե Հովհաննեսին, այլ մեր Տիրոջը: Եվ մեր Տերը պատասխանում է. «Այո՜, առաջ Եղիան պետք է գա, ամեն բան վերականգնի»: Ամեն, Ամեն: Շնորհակալություն Տիրոջն իհարկե դրա համար: Իսկ հետո, իհարկե Նա պետք է ասեր. «Եղիան արդեն եկել է», վկայակոչելով Հվհաննես մկրտչին, ով եկել էր Եղիայի Հոգով և Զորությամբ: Իսկ ա՜յժմ ես պետք է խնդրեմ բոլոր հիսսունական քարոզիչներին և մնացած բոլորին, որպեսզի բացեն Սուրբ Գիրքը, և կարդան Մաղաքիայի 3-րդ գլուխը. Մաղաքիա 3-րդ գլխում «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» Հովհաննես մկրտչի ծառայության հետ փոխկապակցված: Ո՜չ թե Մաղաքիայի 4-րդ գլուխը, քանի որ դա ուղղակի ձևով ասվել է մեզ Մարկոսի 1-ին գլխում, նաև հաստատված է ուրիշ Սուրբ Գրություններում: Բայց մեր ժամանակում, չէ՞ որ Մաղաքիայի 4-րդ գլուխն է կատարվել, ա՜յն որ Տեր Աստվածը Եղիայի նման մարգարե է ուղարկելու, ով ամեն բան բերելու է բարեկարգ վիճակի՝ Աստծո զավակների սրտերը դարձնելով հայրերի հավատքին: Արդյո՞ք սրան հավատում է հիսսունական քարոզիչը: Եղբայրներ և քույրեր, միայն Աստծո ճշմարիտ զավակները, ճշմարիտ խոստումի զավակնե՜րը կարող են հավատալ դրան, քանի որ Պողոսն այսպես է գրել. «Իսկ մենք, եղբարք,  Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք»: [Գաղատացիս 4.28] Միայն խոստումի զավակներն են հավատում խոստումի խոսքին: Ես հուսով եմ, որ բոլորը շնորհակալ են Աստծո Խոսքի պարզության համար: Խնդրեմ:

—Կարդում ենք Գաղատացիների 4-րդ գլխից, 28-րդ Խոսքը:

«Իսկ մենք, եղբարք,  Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք»:

—Շնորհակալություն Տիրոջը: Ես հենց նոր, ճիշտ այդ Խոսքն ասացի: Ես այսօր խոսում եմ ո՜չ թե հիսսունական շարժմանը, այլ նրանց, ովքեր լսե՜լ են Տիրոջ ձայնը. «Ով Իմ ժողովուրդս, դո՜ւրս եկեք, բաժանվե՜ք, և ոչ մի պիղծ բանի մի դիպչեք, և Ես կնդունեմ ձեզ, և ձեզ Հայր կլինինեմ, իսկ դուք Իմ որդիները և դուստրերը»:[Եսայիա 52.11, 2-Կորնթացիներ 6.17] Այսօր Աստված խոսում է նրանց հետ, ովքեր նստել են Հիսուսի ոտքերի մոտ, ովքեր ո՜չ թե որևէ դպիրի, որևէ քարոզիչի, հովվի կամ որևէ մարդո՜ւ են լսում,  այլ միայն Տեր Աստծուն են լսում, և լսում ենք այն Խոսքը, որը Տերը մեզ է ուղարկել: Թող փառավորվի Նրա անունը: Դո՜ւք, որ այսօր կարո՜ղ եք հավատալ՝ ընտրյալների մեջ եք: Շնորհակալությո՜ւն հայտնեք Տիրոջը դրա համար: Խնդրեմ:

—Կարդում ենք Եբրայեցիների 6-րդ գլխի, 17-րդ Խոսքից: Եբրայեցիներ 6-րդ գլուխ, 17 Խոսք:

«17 Որով Աստուած առաւել եւս կամենալով  խոստմունքի ժառանգողներին ցոյց տալ  իր խորհրդի անփոփոխ լինելը, երդումը մէջ բերաւ»:

—Շնորհակալություն Տիրոջը: Այն ինչ Աստված խոստացել է, դա անփոփոխ է, Նա այդ հաստատել է երդումով: Եղբայրներ և քույրեր, շնորհակալություն հայտնեք Տիրոջն ա՜յն բանի համար, որ դուք այսօր կարո՜ղ եք հավատալ Աստծո խոստումին: Եվ խնդրում եմ մի նայեք ինքներդ ձեզ, և ոչ էլ այն հանգամանքներին, որոնցում գտնվում եք: Չէ՞ որ ամենուր դժվարություններ կան,  ընտանիքներում, ամուսնություններում, կան նաև հիվանդություններ, փորձություններ՝ երիտասարդների, նաև մեծահասակների մեջ, ամենուր: Բայց Տերն ասում է. «Բաժանվեցեք, և ոչ մի պիղծ բանի մ դիպչեք», «Մենք աշխարհում ենք, բայց այս աշխարհիցը չենք»: Եվ այդ պատճառով եկեք սթափ լինենք, բոլոր ոլորտներում, որպեսզի երկրավորի մեջ կատարենք մեր բոլոր պարտականությունները, բայց ներքուստ կապվա՜ծ լինենք Տիրոջը, նույնիսկ աշխատանքի վայրում, որտեղ էլ որ լինենք, կապվա՜ծ լինենք Տիրոջ հետ: Եվ ես շնորհակալ եմ Տիրոջը, որ Նա հնարավոր դարձրեց այդ, որպեսզի վերջին Պատգամը լսելի դառնա միլլիոնավորների կողմից, բոլոր լեզուներով, ամբողջ աշխարհում: Եվ վերջին Պատգամը քարոզվում է, և վերջինները դուրս են գալիս, և պատրաստվում են Հիսուս Քրիստոսի վերադարձին: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հռոմեացիների 8-րդ գլխից, 30-րդ Խոսքը: Հռոմեացիներ 8-րդ գլուխ, 30 Խոսք:

«30 Եւ որոնց առաջուց սահմանեց,  նորանց կանչեց էլ. եւ որոնց կանչեց,  նորանց արդարացրեց էլ. եւ որոնց արդարացրեց,  նորանց փառաւոր էլ արաւ»:

—Թող փառավորվի մեր Տերը: Նա փրկագնման գործն ավարտին հասցրեց, նրանց ում Նա նախապես տեսնո՜ւմ էր, որ հավատալու են, նրանց էլ կանչեց, նրանց արդարացրեց, նրանց սրբացրեց, և սահմանեց նրանց Իր փառքը տեսնելու:

Եվ եղբայրներ և քույրեր, քանի որ դուք հավատում եք այս ժամանակի խոստմանը, դուք վստահություն եք, որ Տերն արդեն նախասահմանել է ձեզ, կանչել է ձեզ, արդարացրել ձեզ, նույնիսկ սրբագործել ձեզ և արդեն բերել է ձեզ երկնային փառքի: Շնորհակալություն մեր Աստծուն դրա համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եբրայեցիների 10-րդ գլխից, 14-րդ Խոսքը: Եբրայեցիներ 10-րդ գլուխ, 14 Խոսքը:

«14 Որովհետեւ մէկ պատարագով յաւիտեան  կատարեց սրբուողներին»:

—Ամեն, և դարձյալ Ամեն: Եղբայրներ և քույրեր, ասացեք խնդրում եմ, մի՞ թե զորավոր խոսքեր չեն. «Բոլորն ովքեր թույլ են տալիս Նրան իրենց սրբագործել»… Այո՜, իսկ ի՞նչպես. «Սրբացրու նրանց Քո Ճշմարտությունովը, Քո Խոսքը Ճշմարտություն է»: [Հովհաննես 17.17] Սրբացո՜ւմը, Աստտվածային սրբացումը կարող է տեղի ունենալ միայն նրանց մեջ, ովքեր ընդունել են Աստծո Սուրբ, Խոստացված Խոսքը, քանի որ միայն այդ Սուրբ Խոսքի մեջ մենք կարող ենք սրբագործվել: Եվ պատկերացրեք, նրանք, ովքեր թույլ են տալիս իրենց սրբագործվելու, Նա նրանց արդեն հասցրել է նպատակին: Հավատա՜ դրան, անկախ նրանից, թե ներկա պահին դու կարո՞ղ ես դա հասկանալ թե ոչ: Հավատացե՜ք դրան, քանի որ Աստված այդպես է ասել. «Նա նրանց կատարյալ արեց հավիտյան»: Աստված ողորմած է, բազմագութ, և լի ողորմությունով: Նա շատ զորավոր ձևով գործել է մեր ամենքի մեջ: Օ՛, մենք այնքա՛ն շնորհակալ ենք բոլոր Խոսքերի համար, որոնք կարդացինք: Եվ ես կասեմ սա ևս մեկ անգամ. Շատ կարևոր է, որ մենք բոլորս կարդանք Աստվածաշունչը, որպեսզի ճշգրտորեն կարողանանք իմանալ, թե Գրվածքից որ հատվածը ինչին է վերաբերվում, և երբ է կատարվելու: Ինչ վերաբերում է վերջին ժամանակներին, մեր Տերը հատուկ խոսեց Մատթեոս 24-ում այն ​​ամենի մասին, ինչ տեղի կունենա մինչև Հիսուս Քրիստոսի վերադարձը: Նա չէ՞ որ խոսում էր պատերզմների մասին, պատերազմների լուրերի մասին, սովի մասին, թանկացումների մասին, երկրաշարժերի մասին, ամեն ինչի մասին խոսել է, ինչը հիմա տեղի է ունեում երկրի երեսին: Ամեն օր, մենք թարմ լուրեր ենք լսում: Եվ մենք, որպես ճշմարիտ հավատացյալներ միշտ մտածում ենք այն մասին, ինչ Տերն ասել է այս ամենի հետ փոխկապակցված. «Երբ տենեք որ այս ամենը կատարվո՜ւմ է, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտեցել է»: Մենք մեր գլուխները վեր ենք բարձրացնում՝ եղբայրներ և քույրեր, քանի որ մենք չենք ապրում վերջին ժամանակների սկզբում, այլ ապրում ենք վերջին ժամանակների վերջում: Բոլոր խոստումները, նույնիսկ ԻսրաԷլի վերադարձը խոստացված երկիրը, բոլորը մեր ժամանակում իրականացել են: Եվ 1948 թվականին, հա՜տկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դա վերապրել ենք, թե ինչպես են կատարվում աստվածաշնչյան մարգարեությունները ամբողջ աշխարհում: Եվ մենք բոլորս մեր գլուխները վեր ենք բարձրացնում, և գիտենք, որ մեր փրկությունը մոտենում է: Մենք բոլորս այս տարիների ընթացքում ծերացել ենք, և ես նույնպես ծեր եմ դարձել: Բայց գոհություն Տեր Աստծուն, որ մենք այժմ ողջ ենք, և այժմ կարող ենք հավատալ, որ Աստված ուղարկել է իր ծառային և մարգարեին, ինչպես Ինքն անձամբ դա հաստատել է այլակերպության լեռան վրա: Եվ ես դա հատուկ նորից եմ կրկնում. Այլակերպության լեռան վրա, Մովսեսի և Եղիայի ներկայությամբ,  Պետրոսի, Հովհաննեսի ներկայությամբ… «Առաջ Եղիան պետք է գա… Ապագայո՜ւմ… Եվ ամեն բան կբերի բարեկարգ վիճակի»: Շնորհակալություն Տիրոջը դրա համար: Գրվածքը կատարվել է, ամեն բան բերվել է Աստվածաշնչյան ճիշտ վիճակին, Հարս-եկեղեցում: Նա դուրս է բերվել բոլոր մոլորություններից, և այդ ողջ խառնաշփոթից: Եվ ինչպես մեր Տերն ասաց Ձիթենյաց լեռան վրա. «Զգույշ եղեք, որ ձեզ ոչ ոք չխաբի»:    Եվ այս Խոսքը նույնպես, այն շատ կարևոր է: Եվ թույլ տվեք ինձ հիմա ասեմ սա. Նա, ով չի լսում այն, ինչ Տերն է ասել, նա պետք է լսի այն, ինչ ասում է որևէ դպիր, կամ փարիսեցի, կամ որևէ քարոզիչ, կամ էլ որևէ ավետարանիչ, և պետք է մոլորության մեջ ընկնեն:  Միայն նա, ով լսո՜ւմ է, թե Տերն ինչ է ասում…Նա այժմ Սուրբ Հոգով խոսո՜ւմ է համայնքներին, և նա ով Աստծուց տրված լսող ակա՜նջ ունի, նա կլսի, միայն ա՜յն, միայն ա՜յն, ինչ Հոգին Խոսքի միջոցով ասում է համայնքներին: Ոչ թե այն, թե ինչ-որ մեկը ինչ է ասել, այլ այն, ինչ Տերն է ասել: Ես այժմ կարող եմ հավատքով ասել բոլորի կողմից, որ մենք այժմ չենք նստում ինչ-որ մեկի ոտքերի մոտ, այլ նստում ենք մեր Տիրոջ ոտքերի մոտ, և լսում ենք Նրա Խոսքերը, և որպես Խոստումի զավակներ, հավատում ենք այն ամենին, ինչ Ինքն է մեզ խոստացել: Եվ մենք կվերապրենք ամենը, ընդհուպ մինչև այս խոստումը. «Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, և երբ պատրաստեմ, կվերադառնամ, որպեսզի ձեզ Ինձ մոտ վերցնեմ»:       Նրանք, ովքեր հիմա լսո՜ւմ են Նրան, նույնպես կլսեն ձայնը և այնտեղ կլինեն, երբ Տերը նորից գա Իր ժողովրդին տուն տանելու: Շնորհակալություն Տիրոջը կատարված փրկության համար, շնորհակալություն Տիրոջը Իր բացահայտված Խոսքի համար, շնորհակալություն Տիրոջն Իր Սուրբ Հոգու համար, ով մեզ առաջնորդում է ողջ ճշմարտության մեջ: Իսկ այժմ՝ սիրելի եղբայրներ և քույրեր, ես կխնդրեմ որ մենք բոլորս ոտքի կանգնենք, և Բորգ եղբայրը կկարդա այն աղոթքը, որը Տերն է դրել իմ սրտի մեջ: Աստված օրհնի բոլորիդ՜ Հիսուսի սուրբ անունով, Ամեն: Մենք կկանգնենք աղոքի համար:

—Հավատարիմ Տեր, և Փրկիչ Հիսուս Քրիստոս,  մենք շնորհակալ ենք Քեզ այն Ուխտի համար, որը կապել ես մեզ հետ: Մենք շնորհակալ ենք Քեզ Քո արյան համար, որը թափեցիր մեզ համար: Մենք շնորհակալ ենք այն խոստումների համար, որը Դու տվել ես մեզ, մենք շնորհակալ ենք Քեզ, Դու նրանք բոլորը կատարում ես մեր կյանքում: Ամեն:

—Ամեն:

Բովանդակություն