Լսել

2023-02-26 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 թ. Փետրվար 26, Կրեֆելդ, Կիրակի


Եղբայր Շերրեր.

Մենք ջերմորեն ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին՝ Քրիստոսով, Ցյո՜ւրիխից, ովքեր միացել են այս հեռարձակմանը ողջ աշխարհով մեկ, և մաղթում ենք Աստծո առատ օրհնությունները, այս Խոսքը լսելուց: Եվ շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը, որ ունե՜նք այս հնարավորությունը՝ ուղիղ եթերով լսելո՜ւ Ֆրանկ եղբորը: Օրհնյալ լինեք բոլորդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի թանկագին անունով։ Թող Նա օրհնի՜ մեզ այս առավոտ, թող ապահովի մեզ այն ամենով, ինչը մեզ անհրաժեշտ է: Եվ թող Նա նաև զորացնի՜ մեր սիրելի Ֆրանկ եղբորը մարմնով և հոգով:

Աղոթքի համար ուզում եմ Խոսք կարդալ Աստվածաշնչից՝ Եսայիա մարգարեից, 55-րդ գլխից, 1-ից 11-րդ Խոսքերը:

Եսայիա 5-րդ գլուխ, սկզբից մինչև 11-րդ Խոսքը:

 

«1 Ով  բոլոր ծարաւներ, եկէք ջրերին մօտ. եւ դուք որ փող չունիք,  եկէք, ծախու առէք եւ կերէք, եկէք առէք առանց փողի, առանց վճարի՝ գինի եւ կաթ։

2 Ի՞նչու էք փող վճարում, եւ ոչ թէ հացի համար, եւ ձեր վաստակը՝ չկշտացնող բանի համար։ Մէկ ինձ լսեցէք, որ բարիք ուտէք, եւ ձեր հոգին զուարճանայ պարարտութիւնով։ 

3 Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ  ինձ մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կապրէ. եւ  ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ՝  Դաւիթի հաւատարիմ աղարմութիւնները։ 

4 Ահա  ես նորան ժողովուրդների վկայ եմ դրել,  ազգերի առաջնորդ եւ հրամանատար։  5   Ահա  չճանաչած ազգիդ պիտի կանչես, եւ  ազգեր որ քեզ չէին ճանաչում, վազելու են քեզ մօտ, քո Աստուած՝ Եհովայի պատճառով, եւ Իսրայէլի Սուրբի պատճառով,  որ քեզ փառաւորեց։

6 Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է։  7    Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ  անօրէն մարդը՝ իր խորհուրդները, եւ դառնայ Տիրոջը, եւ  նա կողորմէ նորան, եւ՝ մեր Աստուծուն, որովհետեւ նա շատ ներող է։

8  Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը. 

9 Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը։ 

10 Որովհետեւ  ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին, 

11 Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չդառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի»:

 

Թանկագին եղբայրներ և քույրեր, մոտեցեք Տիրոջը, քանի դեռ Նա մոտ է ձեզ: Փնտրե՜ք Նրան, քանի դեռ Նրան կարելի է գտնել: Թանկագին եղբայրներ և քույրեր, սա վերջին ժամանակաշրջանն է, որում մենք ապրում ենք: Մենք դեռ ունե՜նք այն Շնորհը, որով կարող ենք դիմել Տիրոջը, և Նա ողորմությամբ հոգ կտանի մեր համար: Այսպիսով, մենք շնորհակալություն ենք հայտնում, որ այսօր կրկին հնարավորություն ունենք լսելու Նրա Խոսքը թարմ աղբյուրից։ Եվ թող Խոսքը, որը կարդացին՜ք 11-րդ համարում, կատարի մեր ամենքի մեջ ա՜յն, ինչի համար որ Աստված ուղարկել է, և հա՜տկապես, որ պատրաստի մեզ այն մեծ՝ փառավոր օրվանը, Նրա վերադարձին, և թող Նա պատրաստի մեզ, որպեսզի Փեսան վերադառնալով հարսին կարողանա Իր մոտ վերցնել: Թող Տերն իրագործի՜ այդ բոլորիս համար: Թող Նրա Խոսքը գործի՜ մեր մեջ, թող զորանա մեր մեջ՝ ամեն բան կարգի բերելով, ինչը դեռ կարգավորված չէ: Թող Տերը օրհնի մեզ և առաջնորդի մեզ այն ճանապարհում, որում Նա դրել է մեզ: Եվ մենք բոլորս խոնարհվում ենք Տիրոջ առջև, և ցանկանում ենք աղոթե՜լ միասին:

Թանկագին երկնավոր Հայր, Քեզ լինի փառքը, պատիվը և գոհությունը, Քո բոլոր բարության համար, Քո հավատարմության համար, նրա համար, որ Դու մեզ տանո՜ւմ ես Քո ձեռքերի վրա, Դու հոգ ես տանում այն ամենի համար, ինչի կարիքն ունենք: Այո՜, ինչպես որ գրված է Եսայիա մարգարէի Գրքում. Մեզ ամեն բան անվճար է տրվում, մենք կարիք չունենք գումար ծախսել հոգևոր կարակուրի համար, այն կերակուրի, որը մեզ օրհնված է դարձնում և դեպի Քեզ է առաջնորդում: Մենք շնորհակալ ենք որ Դու ողորմած Աստված ես, Դու կանչում ես վերջիններին: Թող այս Խոսքը ծառայի նրան, որ վերջինները դո՜ւրս գան, որ նրանք կարողանան գտնել Քեզ, և Դու կարող ես ողորմած լինել նրանց հանդեպ, ինչպես և մեր: Թանկագին Տեր, շնորհակալ ենք Քո ծառայի համար, օրհնիր նրան հոգևորապես և մարմնապես, օժտի՜ր նրան հոգևոր զորությամբ՝ Քո օրհնությամբ Տեր: Մենք խնդրում ենք օրհնե՜ս մեզ այսօր, և շնորհակալություն ենք հայտնում Քեզ մեր սրտի խորքից: Ամեն:

Ֆրանկ եղբայր.

Թանկագին եղբայրներ և քույրեր, ես նույնպես ցանկանում եմ այստեղից՝ Ցյո՜ւրիխից, բոլորին հղել իմ ամենաջերմ ողջույնները և ի սրտե մաղթել ձեզ Աստծո առատ օրհնությունները: Մենք շնորհակալ ենք Տիրոջը Շերեր եղբոր կարդացած ներածության համար, որը կարդաց Գրվածքից: Մենք հակիրճ կանդրադառնանք դրանց, և հետո էլի ուրիշ հատվածներ կկարդանք Գրվածքից: Խնդրում եմ բոլորդ հասկացեք, որ ա՜յժմ խոսքը գնում է շատ կարևոր Պատգամի մասին, խոսքը գնում է նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձն ընկած վերջին ժամանակահատվածի մասին: Այժմ խոսքը Աստծո ժողովրդի մասին է, ես նկատի ունեմ արյունով գնված բազմությանը, Աստծո ճշմարիտ որդիներն ու դուստրերը, ովքեր Տիրոջից նոր կյանք են ստացել՝ հավիտենական կյանքը, և մաս են կազմելու հափշտակությանը, երբ Տերը վերադառնա Իր հարսին տուն տանելու: Դրա մասին է այսօր խոսքը: Մենք ա՜յժմ մեր պատրաստությունն ենք տեսնում Հիսուս Քրիստոսի վերադարձի, փառավոր օրվա համար, ինչպես որ գրված է. «…Չլինի որ մեզնից որևէ մեկը հետ մնա…»: Վերջին ավետիքը, վերջին Պատգամը պետք է քարոզել ամենայն լրջությամբ, որովհետև գրված է. «Պատրաստները հարսանյաց ընթրիքը մտան, և դուռը փակվեց»: Այնպես որ, այժմ խոսքը դուրս կանչվելու մասին է, այն ամենից, ինչը չի համապատասխանում Աստծուն, և Աստծո Խոսքին: Դա մեր փրկագնման պատմական փորձառություններն ունենալու մասին է, վերապրելու մեր դարձը, մեր վերստին ծնվելը, մեր սրբացումը, Սուրբ Հոգով մեր լցվելը, այդ ամենը մենք պետք է իրապես վերապրենք, և պետք է հավատա՜նք այսօրվա խոստումներին և մասնակցություն ունենանք Աստծո խոստումների կատարմանը: Ներածական խոսքի մեջ մենք զորավոր Խոսք լսեցինք, դա մի ամբողջական քարոզ էր: Եկեք երկու խոսքի՜ անդրադառնանք Գրվածքից: Խնդրեմ:

—Կարդում ենք Հռոմեացիների 1-ին գլխից, 1 և 2 Խոսքերը: Հռոմեացիներ 1-ին գլուխ, 1 և 2 Խոսքեր:

«1 Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝  կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար  որոշուած, 

2  Այն որ  առաջուց  խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը…»:

—Առաքյալի այս Խոսքերը համընկնում են հենց այն ներածական խոսքին, որն այսօր մենք լսեցինք և կարդացինք: Մենք չէ՞ որ ինչ-որ անորոշ բանի չենք հավատում, այլ հավատում ենք այն բանին, ինչ Աստված նախապես խոստացել է մարգարեների միջոցով, և Նոր Կտակարանում կյանքի է կոչել: Փրկագնումը աստվածային իրականություն է, և հետևաբար մեր քարոզչությունը հիմնված է բացառապես մարգարեական և առաքելական խոսքի վրա՝ Հին և Նոր Կտակարանների վրա: Հնում տրվել են խոստումները, Նորում եղել է իրականացումը: Եվ հիմա մենք կարող ենք մասնակցություն ունենալ այն բանում, ինչ Աստված ներկա պահին իրականացնո՜ւմ է երկրի վրա: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եսայիա մարգարեից, 55-րդ գլխի 3-րդ Խոսքը: Եսայիա 55 գլուխ, 3-րդ Խոսքը:

«3 Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ  ինձ մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կապրէ. եւ  ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ՝  Դաւիթի հաւատարիմ ողարմութիւնները»:

—Ուղղակի զորավոր, իշխանությամբ խոսքե՜ր են Գրվածքից: Տերը խոսում է ինձ և քեզ հետ, Տերը խոսում է բոլորի հետ՝ ասելով. «Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ  ինձ մօտ եկէք, լսեցէք…»: Ո՞ւմ ենք մենք խոնարհում մեր ականջները: Բոլորն իրենց ականջները տրամադրում եկեղեցիներում, բոլոր ազատ եկեղեցիներում, բոլոր կրոնական համայնքներում այն բանին, ինչ սովորեցնում և քարոզում են: Բայց Տերն Իր փրկագնվածնրից պահանջում է, և այսօր նույնպես պահանջում է, ինձնից և քեզնից պահանջում է, ասելով. «Ձեր ականջը Ինձ խոնարհեցրեք, և Ես Դավթին տրված խոստումերը կիրականացնեմ ձեր համար»: Բայց նախ պետք է «Ձեր ականջները Ի՜նձ խոնարհեցնեք», և Ես կիրականացնեմ բոլոր խոստումները ձեզ համար, որպեսզի ձեր հավատքը խարսխված լինի Աստծո խոստումների վրա: Եղբայրներ և քույրեր, պետք է շեշտադրեմ, որ առանց խոստումների հավատք չկա: Դա կլինի ինքնաստեղծ և շինծու հավատք: Բայց Ճշմարիտ հավատքը միայն այնտեղ է, որտեղ մենք մեր ականջները տվել ենք Տիրոջը, և լսել ենք Նրա՜ Խոսքերը, և հավատքով ընդունել այն խոստումները, որոնք Նա տվել է մեզ: Աբրահամը մեր առաջին և ամենալավ օրինակն է։ Աստված տվեց նրան խոստումը, և Աբրահամը հավատա՜ց դրան, և տեսավ այն կատարված: Մենք Աբրահամի հոգևոր սերո՜ւնդն ենք, մենք հավատո՜ւմ ենք խոստումներին, և կտեսնե՜նք Աստծո բոլոր խոստումների իրականացումը: Թող փառավորվի, թող մեծարվի մեր Տերը: Խնդրում եմ մի մոռացեք թանկագին եղբայրներ և քույրեր. «ՁԵՐ ԱԿԱՆՋԸ ԻՆՁ ԽՈՆԱՐՀԵՑՐԵՔ», ո՜չ թե ուրիշին, այլ Ինձ, Ես կամենում եմ խոսե՜լ ձեզ հետ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եսայիայի 55-րդ գլխի, 11-րդ Խոսքը: Եսայիա մարգարե 55 գլուխ, 11 Խոսք:

«11 Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չդառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի»:

—Շնորհակալությո՜ւն կենդանի Աստծուն Իր Խոսքի պարզության համար: Նա չէ՞ որ խոսել է, և Նա Խոսքը դատարկ չի վերադառնա Նրան: Այն մե՜զ է հասցեագրված՝ Իր զավակներին, և մեր մեջ կիրագործի ա՜յն, ինչի համար ուղարկվել է: Եվ մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ ներկա ժամանակում, որտեղ բազում ձայներ կան, բազում կրոնական ձայներ են հնչում երկրի վրա, մենք մեր ականջը Տիրոջն ենք տրամադրել: Եվ ճանաչում ենք, որ Նա մեզ հետ հավիտենական Ուխտ է կապել: Նա մեզ հավիտենական խոստում է տվել, և Իր Խոսքն է ուղղել մեզ ներկա ժամանակում: Եվ Նրա Խոսքը մեր մեջ կկատարի ա՜յն, ինչի համար Աստված ուղարկե՜լ է Նրան: Մենք այդպես ենք կարդում, և այդպես էլ կկատարվի մեր ամենքի հետ: Թող փառավորվի և մեծարվի Տիրոջ անունը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հռոմեացիների ուղերձից, 12-րդ գլխի, 1-ին Խոսքից: Հռոմեացիներ 12 գլուխ, 1-ին Խոսք:

«1 Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը,  որ ձեր  մարմինները ներկայացնէք  կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը»:  

—Եվ սա նո՜ւյնպես վերաբերվում է հավատացյալ մադու կյանքին՝ թանկագին եղբայրներ և քույրեր: Ինչպես մեր Տերն ամբողջովին տրվե՜ց մեր համար, տվեց Իր մարմինը և Իր արյո՜ւնը հեղեց մեր համար՝ թանկագին եղբայրներ և քույրեր, այնպես էլ մենք պետք է վարվենք, մեր մարմինները սուրբ ներկայացնենք, Աստծո ընդունելի պատարագ, գլխից մինչև ոտքերը, մեր ականջներ, մեր աչքերը, մեր շրթունքները, մեր ձեռքերը, մեր ոտքերը, որպեսզի կարողանանք ամբողջապես ներկայացնե՜նք մեզ Աստծուն, «Դա է մեր բանավոր պաշտոնը»: [Հռովմայեցիս 12.1] Որպեսզի Տերը մեր միջոցով կարողանա իրականացնե՜լ Իր ծառայությունը, որպես Իր համայնք, որպես հարս, որպեսզի Նա երկրի վրա իրականացնի ա՜յն ինչ ծրագրել է, և ա՜յն ինչ խոստացել է Գրվածքում: Եվ մենք ասում ենք ԱլելուՅահ, և ամեն: Եվ այսպե՜ս կարող են ասել Տիրոջն աղոթքի մեջ. Սիրելի Տեր, մենք այստեղ ենք, օրհնի՜ր մեր հոգին, մարմինը և շունչը: Դու փրկագնել ես մեզ Քո արյունով, մենք Քո սեփականությունն ենք, այստեղ՝ երկրի վրա, և հավիտյան: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հռոմեացիների 12-րդ գլխից, 2-րդ Խոսքը:

«2 Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը.  այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը,  որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը»:

—Շնորհակալություն Տիրոջը այդպիսի լուրջ Խոսքերի համար, որոնք դիպչում են մեր սրտին, որոնք արձագանք են գտնում մեր մեջ, որպեսզի մեր բոլոր մտքերը, ամբողջ մեր կյանքը լինի Աստծո հաճության պես, որպեսզի Աստծո կամքը կատարվի՜ մեր կյանքում: Ինչպես որ գրված է. «…քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը»: Եվ որպեսզի այն իրականանա իմ և քո կյանքում: Որպեսզի մենք իսկապես ամբողջ սրտով կարողանա՜նք ասել. «Ո՜չ թե իմ այլ Քո՜ կամքը լինի, ո՜չ թե այնպես ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես  Դո՜ւ ես կամենում»: Որպեսզի մենք չապրենք այս աշխարհի կերպարանքով, մենք այս աշխարհում ենք, բայց այս աշխարհիցը չենք: Թող Տերը Շնորհ անի մեզ, որպեսզի այս հրաշալի Խոսքի քարոզչությո՜ւնը կապենք հավատքի և հնազանդության հետ, և կարողանանք ասել Տիրոջը. Թանկագին Տեր, Դու ի՜նձ ես խոսում, ես ընդունո՜ւմ եմ Քո Խոսքերը,  և խնդրում եմ որ Քո բարի, հաճելի և կատարյալ կամքը,  կարողանա իրականանալ իմ կյանքում, ես Քո հայեցողության տակ եմ: Օ՛, մենք շնորհակալ ենք Աստծուն իր թանկագին և սուրբ Խոսքերի համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եփեսացիների 5-րդ գլխից, 1 և 2 Խոսքերը: Եփեսացիներ 5-րդ գլուխ, 1 և 2 Խոսքեր:

«1    Արդ նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ։ 

2    Եւ սէրով գնացէք,  ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ Աստուծոյ  անոյշ հոտ լինելու…»:

—Եվ այս Խոսքը նույնպես դիպչո՜ւմ է մեր սրտին: Ամբողջապես հանձնվե՜լ Աստծուն՝ հոգով, շնչով և մարմնով, Աստծո սիրո մեջ լինել և սիրելո՜վ Աստծո Խոսքը և սիրելով միմյանց: Եթե մենք սիրով կապվա՜ծ ենք Աստծո հետ, ապա նաև սիրով կապված ենք մեկս մյուսին, և Աստծո սերը պետք է մեր մեջ լցված կինի Սուրբ Հոգով: Եվ դա ոչ չէ պարզապես այդպիսի տպավորություն է մեր մեջ, այլ դա իրողությո՜ւն է, որ Աստծո սերը մեր մեջ է հեղվում Սուրբ Հոգու միջոցով: [Հռոմայեցիներ 5.5] Եվ այդ կերպով մենք կարող ենք սիրե՜լ մեր թշնամիներին, որոնք ատում են մեզ:  Բայց ինչպես Հիսուս Քրիստոսի մարմնի անդամներ՝ մենք սիրով կապված ենք միմյանց, քանի որ ըստ 1-ին Կորնթացիս 12.12 և 13-ի մենք մեկ Հոգով մկրտվել ենք մեկ մարմնի մեջ ՝ Աստծո սիրով: Եվ մենք Նրա մարմնի անդամներն ենք: Եվ Տերն Իր մարմնի միջոցով՝ որը մենք ենք, կամենում է գործել, և վերջապես ավարտին հասցնել Իր գործը, որպեսզի մենք հավատալուց անցնենք տեսնելուն, երբ Նա վերադառնա Իր ժողովրդին տուն տանելու՝ Իր հարսին: Խնդրեմ:

—Կարդում ենք Փիլիպեցիների 2-րդ գլխի, 7 և 8 Խոսքերը: Փիլիպեցիներ 2-րդ գլուխ, 7 և 8 Խոսքեր:

«7 Այլ իր անձն ունայնացրեց,  եւ ծառայի կերպարանք առնելով՝  մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով. 

8  Իրան խոնարհեցրեց, եւ  հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ»:

—Շնորհակալություն մեր Տիրոջը: Թանկագին եղբայրներ և քույրեր, Տե՜րը, թագավորների թագավո՜րը, Նա որ առաջինն ու վերջինն է, Նա խոնարհեցրեց Ինքն Իրեն՝ դառնալով ծառայի նման, լիովին մարդու պես դարձավ մարդու կերպարանքով, որպեսզի Աստծո կամքը կատարեր, փրկագնման գործի համեմատ: Որովհետև դա՜ էր փրկագնման գործի նպատակը, որպեսզի անկում ապրած մարդկությունը փրկագնվեր, և մարդկանց որդիները կարողանային Աստծո որդիներ դառնալ: Եվ վերստին ծնունդի միջոցով մենք Աստծո որդիներ դարձանք: Դա պարզապես այնքա՜ն զորավոր է, որ Նա՝ մեր Տերն ու Փրկիչը, մարդու կարպարանք ստացավ, որպեսզի մենք կարողանանք ընդունել աստվածային կերպարանքը, Աստվածային Էությունը, որպեսզի Հիսուս Քրիստոսի Աստվածային Էությունը բացահայտվի՜ մեր մեջ: Օ՛, շնորհակալություն մեր Տեր Աստծուն կատարված փրկագնման համար, որում մենք լիարժեք բաժին ունենք: Խնդրեմ։

—Մենք կարդում ենք 1-ին Պետրոսի ուղերձից, 1-ին գլխից, 14-րդ Խոսքը:

«14 Հնազանդ որդկանց պէս,  չ’նմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի  առաջի ցանկութիւններին»:

—Այո՜, «Հնազանդ որդկանց պէս», սիրելի եղբայրներ և քույրեր, խնդրում եմ հիմա մտածեք ներածական խոսքում կարդացվածի մասին, որտեղ կարդացինք. «Ձեր ականջը Ինձ խոնարհեցրեք, և Ես կխոսեմ ձեզ հետ»… Այժմ Տերը խոսում է Աստծո հնազանդ զավակների հետ, նրանց հետ, ովքեր հավատում են, թե ինչ է Նա խոստացել այս ժամանակահատվածի համար, նրանց հետ, ովքեր պատրաստ են կատարե՜լ Աստծո կամքը:  Թող դա կատարվի՜ մեր բոլորիս մեջ, որպեսզի մենք այլևս չապրենք աշխարհի ցանկությունների համեմատ, այլ որ մեր կյանքն ամբողջովին Աստծուն նվիրենք, և որ հնազանդությունը մեր հավատքի կյանքում դրսևորվի: Այո՜, թող որ Տերը դա շնորհի՜ ինձ և քեզ՝ Հիսուսի սուրբ անունով: Խնդրեմ:

—Կարդում ենք Եփեսացիների ուղերձի 4-րդ գլխից, 22-ից 24 Խոսքերը:

«22  Որ  ձեզանից դուրս հանէք  առաջի գնացքի պէս եղող  հին մարդը որ խաբեբայութեան ցանկութիւնովն ապականուած է. 

23   Եւ ձեր մտքի հոգովը նորոգուէք. 

24 Եւ  նոր մարդին հագնէք՝ որ  Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը»:

—Շնորհակալություն կենդանի Աստծուն, որ մեզ թույլ է տվել վերապրելու այդ, մեզնից յուրաքանչյուրին, որ մեր մեջ լիարժեք նորոգում լինի, որպեսզի մենք իսկապես այստեղ՝ այս երկրի վրա այնպե՜ս կապված լինենք Տիրոջը, որ իսկապես Աստվածային Էությունը կարողանա բացահայտվե՜լ մեր միջոցով: Եվ որ մենք աշխարհի ցանուկթյան համեմատ չվարվենք, այս ու այն կողմ նայելով, այլ որ հոգով, շնչով և մարմնով Տիրոջը պատկանենք: Եվ դա հնարավոր է թանկագիններ, և Տերը դա կիրագործի մեր կյանքում, հավատացե՜ք դրան, և դա կկատարվի ձեր կյանքում: Խնդրեմ:

—Մենք կկարդանք ևս Եբրայեցիների ուղերձի 2-րդ գլխի, 10 և 11 Խոսքերը:

«10 Որովհետեւ վայելում էր նորան,  որի համար է ամեն բան եւ որով ամեն բան, որ շատ որդիք փառքի մէջ տանելիս՝  նորանց փրկութեան առաջնորդին  չարչարանքով կատարէ։

11 Որովհետեւ թէ սրբողը, եւ թէ սրբուողները,  ամենը մէկիցն են. եւ  այդ պատճառով ամօթ չէ համարում նորանց եղբայր կոչել եւ ասել…»:

—Սրան մենք նույնպես ասում ենք. Ամեն: Եղբայրներ և քույրեր, դուք ուշադիր լսեցիք, թե ի՞նչ կարդացվեց Սուրբ Գրքից: Եվ այս Խոսքի միտքն ա՜յն էր, որ մենք նույն Հայրն ունենք: Փրկչի համար գրված է. «Սուրբ Հոգին հովանի կլինի Քեզ…»… Մարյամին ասվել է. «Բարձրյալի Զորությունը հովանի կլինի քեզ, և քեզնից ծնվածն էլ Աստծո Որդի կկոչվի»: Ճիշտ նույն կերպով էլ Սուրբ Հոգին  գալիս է մեզ վրա, և նոր՝ աստվածային կյանքը ստեղծվում է մեր մեջ Սուրբ Հոգու միջոցով, և մենք վերստին ծնվում ենք կենդանի հույսի համար: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ դա կատարվեց մեր մեջ: Փրկիչը և փրկագնվածները նույն Հայրն ունեն: Դրա համար Փրկիչը կարո՜ղ էր ասել մեռելներից հարություն առնելուց հետո. «Գնում եմ Իմ և ձեր Հոր մոտ, Իմ և ձեր Աստծո մոտ»: Նա անդրանիկն էր շատ եղբայրների մեջ: Մենք աստվածային վիճակի մեջ ենք բերվել կատարված փրկագնման շնորհիվ: Մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ կարճ ժամանակ հետո կզգանք մեր մարմինների վերափոխումը, և կվերցվենք Քրիստոսի վերադարձի ժամանակ, հավիտյան մեր Փրկչի հետ լինելու: Թող Աստված օրհնի ձեզ բոլորիդ, թող Նա օրհնի մեզ բոլորիս Իր Շնորհի ճոխությամբ: Խնդրեմ:

—Մենք կկարդանք Գաղատացինեի 4-րդ գլխից, 5-րդ Խոսքը:

«5 Որ օրէնքի տակ լինողներին փրկէ,  որ որդեգրութիւնն ընդունենք»:

—Փա՜ռք Տիրոջը, շնորհակալությո՜ւն Նրան: Մենք որդեգրություն ենք ստացել: Մեր Տերն ու Փրկիչը փրկագնե՜ց ԻսրաԷլին՝ Իր Ուխտի ժողովրդին, Նա փրկագնեց բոլորին ամբողջ աշխարհից, ովքեր Իր սեփականությունն էին դառնալու: Նա տվեց մեզ որդեգրությունը, որպեսզի մենք Աստծո որդիներն ու դուստրերը լինենք, և աղոթքի մեջ ասենք. «Աբբահայր… Հայր մեր, որ երկնքում ես, Քո անունը Ս՜ՈՒՐԲ լինի»: Դա աստվածային իրականությունն է, որ մենք որդեգրություն ենք ընդունել, և Նրա վերդադարձի ժամանակ, հարության ժամանակ, հափշտակության… Մենք այդ ամենը կվերապրենք: Եվ ա՜յժմ, ներկայում, մենք հավատում ենք, որ այն ամենը, ինչ Տերը խոստացել և տվել է մեզ, աստվածային իրականություն կդառնա մեր հետ, մեր մեջ և մեր միջոցով, նույնիսկ մինչև մեր մարմինների վերափոխումը մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձի ժամանակ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հռոմեացիների 8-րդ գլխից 14-րդ Խոսքը: Հռոմեացիներ 8-րդ գլուխ, 14 Խոսք:

«14 Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք են»:

—Այստեղ մենք միայն կարող ենք ասել. Ամեն: Թանկագին եղբայրներ և քույրեր, այժմ հարց. Ո՞վ է ներկա ժամանակում առաջնորդվո՜ւմ Աստծո Հոգով: Մենք գիտենք որ Աստծո սուրբ Խոսքը, որը ներշնչված էր Աստծո Հոգով, հասել է մարգարեներին, իսկ հետո առաքյալներին: Մենք բոլորս նույնպես գիտենք, որ Նոր Կտակարանի համայնքը, սկսվել է Սուրբ Հոգու հեղումով Պենտեկոստեի օրը, և որ Աստծո Հոգին այդ ժամանակվանից գործո՜ւմ է Հիսուս Քրիստոսի համայնքում, և որ Հոգու պարգևները, Հոգու պտուղները, Սուրբ Հոգու առաջնորդությունը կատարվում է ճշմարիտ հավատացյալների մոտ: Աստծո Հոգին մեզ առաջնորդո՜ւմ է ամեն Ճշմարտության մեջ, և Աստծո Խոսքը Ճշմարտություն է: Եվ դրա համար կոչ է արվում մեզ բոլորիս, վերադառնալու Աստծո Խոսքին: Եվ ինչպես որ կարդացինք ներածական խոսքում.

«Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ  ինձ մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կապրէ. եւ  ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ… Իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չդառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը… »: Եվ հենց այսպես է հնչում Խոսքը. «Եվ կկատարի այն գործը ձեր մեջ, ինչի համար Ես Նրան ուղարկեցի»: ԱլելուՅահ:

Ես հարցնում եմ ձեզ. Արարչագործ Խոսքը, որն Աստված ասել է արարչության ժամանակ, դատա՞րկ է վերադառձել Նրան, թե՞ կատարել է ա՜յն, ինչ Նա ասել է: Երբ Նա ասաց. Լո՜ւյս լինի,  լո՜ւյս եղավ: Կարդացեք ողջ արարչության պատմությունը, երբ Տեր Աստվածն արարել է ամեն բան: Ա՜յն ինչ Նա ասել է, իրականություն է դարձել: Եվ դրա համար, այն ամենն ինչ Տերը մեզ խոստացել է, դա աստվածային իրողություն է դարձել: Հավատացե՜ք դրան, հավատացե՜ք դրան: Նա ստանձնել է այդ պատասխանատվությունը, և երդվել է Ինքն Իրենով, որ բոլոր խոստումները ԱՅՈ և ԱՄԵՆ են: Նաև այն խոստումը, որ Աստված մարգարե է ուղարկելու, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ, մինչև արևը կխավարի, և լուսինը արյուն կդառնա… Նախքան Շնորհքի ժամանակաշրջանը կավարտվի, Տերը խոստացել է մարգարե ուղարկել՝ Եղիայի հոգով և զորությամբ: Եվ դուք բոլորդ գիտեք Գրվածքից այդ հատվածները, Նոր և Հին Կտակարաններում, լինի դա Մաղաքիայում գրվածը, որտեղ խոստում է տրվել, և որի իրականացման մասին գրված է Մատթեոսի 17-ում: Եվ այդ ամենը պետք է կատարվեր: Կենդանի Աստծո եկեղեցում ամեն ինչ պետք է վերականգնվեր իր սկզբնական վիճակին՝ Հարս-համայնքի կյանքում: Եվ բոլորն, ովքեր այսօր իրենց ականջները Աստծո՜ւն են խոնարհեցնում, նրանք հավատում են այդ խոստումին, և նա, ով մեր ժամանակի համար տրված խոստումին չի՜ հավատում, նա դեռևս իր ականջը չի տրամադրել Աստծուն: Նրանք գործում են իրենց մտորումների և իրենց խղճի համաձայն, ինչպես նախկինում: Բայց Տերը խոսում է ինձ և քեզ հետ. «Ձեր ականջը Ինձ խոնարհեցրեք», նաև մեր օրերի խոստումի առնչությամբ, որ Հիսուս Քրիստոսի վերադարձից առաջ ամեն բան վերականգնվելու է, ամեն բան բերվելու է հին՝ սկզբնական վիճակին, բոլոր ուսմունքները, բոլոր կիրառությունները, այնպես, ինչպես եղել է սկզբում՝ առաքյալների ժամանակ, այնպես էլ լինելու է վերջում. Վարդապետությունը, պրակտիկան, աստվածության մասին, մկրտությա՜ն մասին, Տիրոջ ընթրիքի, ընտրության, նախասահմանության, մեղքի մեջ անկումի, փրկագնման մասին… Ամեն ինչ և ամեն ինչ դրվել է ճրագակալի վրա, և պարզ ձևով քարոզվել է մեզ: Եվ այս երկու հազարամյակի ընթացքում դեռևս չի եղել այսպիսի ժամանակահատված, որտեղ ամեն ինչ հիմնովին բացահայտված լինի: Մենք մտել  ենք Սրբության Սրբոցը, Ուխտի Տապանակը բացվել է, Խոսքը բացահայտվել է Իր ողջ խորությամբ, և ամեն ինչ Հարս-համայնքի կյանքում բերվում է սկզբնական վիճակին: Եվ իսկապես Աստծո Խոսքը կատարվել է, որտեղ գրված է. «Նա կկատարի այն, ինչի համար Ես Նրան ուղարկեցի»: Փառք Տիրոջը, ԱլելուՅահ: Այն ինչ մեզ համար անհնա՜ր է թվում, Աստծո մոտ հնարավոր է: Բայց… Հիմա գալիս է կարևոր կետը. Միայն ա՜յն դեպքում, երբ ես և դու կարողանանք ամբողջ սրտով հավատալ այն բանին, ինչ Աստված խոստացել է մեր ժամանակահատվածի համար, միայն այդ դեպքում Տերը կարող է իմ և քո մեջ իրականացնել այդ: Եվ Նա կկատարի այդ: Թող փառավորվի Նրա մեծ և սուրբ Անունը: Մենք ոչ միայն պատգա՜մ ունենք, որը նախորդելու է Հիսուս Քրիստոսի վերադարձին, այլ այն ամենն ինչ տեղի է ունենալու նախքան այդ, արդեն քարոզվել է: Եվ նա ով լսելու ականջ ունի, ինչպես և գրված է Հայտնության Գրքում, 2-րդ և 3-րդ գլուխներում 7 անգամ լսում ենք այսպիսի Խոսքեր. «Ով լսելու ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին»: Սա Նոր Կտակարանում գրված Խոսք է՝ որը մեզ է ուղղված որպես Տիրոջ Հարս-եկեղեցու և արդեն իսկ հայտարարվել էր Հին Կտակարանում՝ «Ով ականջ ունի, իր ականջը Ինձ կխոնարհեցնի»։ Թող Տերը Շնորհ անի մեզ ի վերուստ, և սրանով մենք ավարտին ենք մոտենում: Եվ ևս մեկ անգամ ողջունում ենք բոլոր Աստծո զավակներին ամբողջ աշխարհում Ցյուրիխից, և գոհանում ենք Տիրոջից, որ ուղարկել է Իր Խոսքը՝ Իր Պատգամը, և Բրանհամ եղբորը հատուկ ձևով օրհնել է, Իր Խոսքը հաստատել է նրանով, և այն ինչ սահմանված է եղել մեր ժամանակահատվածի համար, այդ ամենը դրվել է ճրագակալի վրա, և ամբողջ աշխարհով մեկ քարոզվել է: Թանկագին եղբայրներ և քույրեր, ես հետ եմ նայում Բրանհամ եղբոր տուն մեկնելուց հետո ընկած երկար տարիներին: Այժմ, հավանաբար 170 երկրներ կան, որտեղ ես քարոզել եմ բոլոր այս տարիներին, 55 տարի և ավելին: Ես գալիս էի, քարոզում էի, և շարունակում էի, մեկ օդանավակայանից մյուս օդանավակայանը: Եվ ամբողջ այս տարիներին անցել եմ աշխարհով մեկ՝ քարոզելով բոլոր Աստծո զավակներին այն, ինչ Աստված խոստացել է մեզ: Եվ այսպիսով, ինչպես Բրանհամ եղբայրը կատարեց իր հանձնարարությունը, այնպես էլ ես արեցի այն, ինչ Տերն ինձ պատվիրեց անել:  Եվ թույլ տվեք սա նորից շեշտեմ. Ամեն անգամ, երբ կարդում եմ, թե Տերն ինչ ասաց Բրանհամ եղբորը 1933թ. հունիսի 11-ին, դա ինձ խորապես հուզում է, և բոլոր այս տարիները ես օգտագործել եմ նրա համար, որպեսզի այս Պատգամը տանե՜մ աշխարհով մեկ: Եվ ես ուրախ եմ, երբ նրա կոչման մեջ շեշտվում է. «Ոչ թե նա, այլ Պատգամը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին»: Եվ հիմա բոլորը միացած են այս հեռարձակմանը բոլոր երկրներում, բոլոր ազգերում, բոլոր լեզուներով բոլորը լսում են վերջին Պատգամը նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը: Ես խնդրում եմ ձեզ թանկագին եղբայրներ և քույրեր, ընդունե՜ք այն Խոսքը, որը այսօր կարդացվեց ներածական խոսքի մեջ, և շատ լուրջ ընդունեք այն: Նորի՜ց կարդացեք բոլոր այն հատվածները, որոնք այսօր կարդացվեցին, և այդ Աստծո Խոսքը, որի համար ասվում է, որ «Նա կկատարի այն, ինչի համար ուղարկվել է», որ ոչ ոքի մոտ դատարկ ետ չդառնա, այլ որ հատկապես մեր սրտերի մեջ կատարի այն, ինչ համար Աստված Նրան ուղարկել է: Որպեսզի Աստծո բարի, հաճելի և կատարյալ կամքը իրականանա մեր կյանքում, կարողանա բացահայտվե՜լ մեր կյանքում: Որպեսզի մենք որպես Աստծո հնազանդ զավակներ, մեր պատրաստությունը տեսնենք այն հրաշալի օրվա համար, Հիսուս Քրիստոսի վերադարձի համար: Թող որ բոլոր ծառայող եղբայրները օրհնված լինեն բոլոր ազգերում, բոլոր լեզուներում և բոլոր ժողովուրդներում, և այս հոգևոր կերակուրը շարունակեն փոխանցելը: Եվ մենք, որպես հոգևոր մարդիկ, ոչ միայն հացով ենք ապրում, այլ ամեն Խոսքով, որ դուրս է գալիս կենդանի Աստծո բերանից, և այն Խոսքերով, որոնք այսօր լսեցինք Աստծո Խոսքից: Շնորհակալություն Տիրոջը, շնորհակալություն Տիրոջը Իր սուրբ և թանկագին Խոսքի համար, նաև այն բանի համար, որ Նա այսօր խոսեց մեզ հետ: Եվ նրա խոսքը նույնքան թարմ է, նույնքան կենդանի, և նույնքան ճշմարիտ այսօր, որքան որ այն ժամանակ, երբ Նա խոսել է: Եվ Տերը մեզ է նայում երկնքից և տեսնում է, թե ինչպես է Իր Խոսքը մեր մեջ կատարում Իր կամքը: Թող փառավորվի Տիրոջ մեծ անունը, Հիսուսի Քրիստոսի անունով, ԱլելուՅահ, Ամեն, և կրկին Ամեն: 

Բովանդակություն