Լսել

2023-02-05 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

2023 թ. Փետրվար 5, Կրեֆելդ, Կիրակի


Մենք ողջունում ենք բոլոր եղբայրներին և քույրերին, ամբողջ աշխարհում, «Աստվածաշնչյան խոսք Ֆրանկ եղբոր հետ» հեռարձակմանը: Մենք շատ շնորհակալ ենք Աստծուն, որ Ֆրանկ եղբո՜րը նորից ու նորից ո՜ւժ է տալիս՝ քարոզելու Աստծո բացահայտված Խոսքը: Թող Նա Ֆրանկ եղբորն առաջնորդի Իր Հոգու միջոցով այս առավոտ՝ ասելու ա՜յն, ինչ Տերն է ուզում ասել համայնքին: Մինչ այդ մենք խոսք կկարդանք Գրվածքից՝ Հուդայի նամակից, 3-րդ գլուխը, 24 և 25 Խոսքերը: Հուդա 3-րդ գլուխ, 24 և 25 Խոսքերը:

«3 Սիրելիներ, որովհետեւ ամեն ջանք արի որ գրեմ ձեզ մեր  հասարակաց փրկութեան համար, հարկ եղաւ ինձ որ գրեմ ձեզ եւ յորդորեմ,  որ մրցիք սրբերին միանգամ աւանդուած հաւատքովը»։

24 Խոսքը.

«24 Եւ նորան որ կարող է  անարատ պահել ձեզ եւ անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծութիւնով. 

25   Այն  մէկ իմաստուն Աստուծուն եւ մեր Փրկչին մեր Տէր Յիսուս Քրիստոսով փառք եւ մեծութիւն, զօրութիւն եւ իշխանութիւն, բոլոր դարերից առաջ եւ հիմա եւ ամեն յաւիտեաններում։ Ամէն»:

Խնդրեմ, Ֆրանկ եղբայր:

Ֆրանկ եղբայր.

Մենք Տիրոջը, շատ-շատ շնորհակալ ենք, որ կարող ենք ունենա՜լ այս հավաքույթները, և մենք արդեն զորավոր Խոսք լսեցինք. «Պայքարեք ա՜յն հավատքի համար, որը մեկ անգամ ավանդվել է սրբերին»: Եվ հետո, որպեսզի կարողանանք անբի՜ծ կանգնել Տիրոջ առաջին, երբ Նա վերադառնա Իրեններին տուն տանելու: Մենք ուրախանում ենք որ այս հեռարձակումները կարելի է լսե՜լ ամբողջ աշխարհով մեկ, որ բոլոր լեզուներով կարելի է լսել, թե Տերն ինչ է խոստացել այս ժամանակահատվածի համար, և ա՜յն, ինչ անում է ներկա պահին: Նաև շատ շնորհակալ ենք, որ անցած կիրակի օրվա Ցյո՜ւրիխի հավաքույթը մեծ օրհնություն է եղել շատերի համար: Շնորհակալություն Տիրոջը դրա համար: Աստծո ժողովուրդը հավաքվում է որպեսզի լսի՜ Աստծո Խոսքը, և որպեսզի պատրաստվի այն փառավոր օրվան, որին մենք բոլորս սպասումով սպասում ենք: Մենք հետ ենք նայում, այդ երկար տարիները: Ես միշտ չեմ ցանկացել խորանա՜լ այդ ամենի մեջ, բայց արդեն 70 տարի է, ինչ Աստծո Խոսքը քարոզում եմ: Իմ անմիջական կոչումից 60 տարի՜ է անցել, որ ես քարոզել եմ Խոսքը՝ Աստծո հանձնարարությամբ: Եվ դուք բոլորդ գիտեք, որ երբ լրանում է 89-ը տարին, արդեն մոտենում ես 90-ին, և այդ ձևով Աստված առաջնորդե՜լ է մինչ այսօր: Բրանհամ եղբայրը, 1963 թվականին ասաց որ ինքը Տիրոջը ծառայում է արդեն 33 տարի, և ես հետ եմ նայում, և 60 տարի անցկացրել եմ Խոսքի անմիջական քարոզչության մեջ: Ես օգտագործել եմ այդ ամբողջ ժամանակը, որպեսզի բոլոր մարդկանց… Եվ 170 երկի՜ր կա որտեղ ես անձամբ այցելել և քարոզել եմ, իսկ մնացածի մասին հո՜գ են տանում նրանք, ովքեր ապրել և դեռ ապրում են հարևանությամբ:  Մենք պարզապես շնորհակալ ենք: Եվ թույլ տվեք ասե՜լ սա՝ թանկագին եղբայրներ և քույրեր. Աստվածաշնչում նկարագրված հիմնական մասը առաքելական շրջանի առաջին մասն է` սկսած Փրկչի ծնունդից, Հովհաննես Մկրտչի ծառայության մասին, մինչև իսկ Սուրբ Հոգու հեղումը, և մինչև առաքյալների նամակները: Նոր Կտակարանում մենք ունենք առաջի՜ն սերնդի ժամանակահատվածը, և հետո մենք արդեն ունենք վերջի՜ն սերնդի ժամանակահատվածը, իսկ ա՜յն ինչ տեղի է ունեցել այդ միջակայքում, դա իհարկե բացահայտվել է 7 կնիքների միջոցով, քանի որ Բրանհամ եղբորը հանձնարարվել է խոսե՜լ դրա մասին, և նաև խոսել է 4 հեծյալների, հակաքրիստոսի և ամբողջ ժամանակաշրջանի մասին։ Բայց մենք չենք ուզում խորանա՜լ դրա մեջ: Առաջին և վերջին ժամանակահատվածները շատ պարզ են նկարագրված այստեղ, և մենք կարող ենք նորից ու նորից ասել. «Այո՜, այս Խոսքը ա՜յս ժամանակի համար է»: Եվ մենք շատ շնորհակալ ենք դրա համար: Եվ մենք շատ ենք հիշատակել Մատթեոսի 24-րդ գլուխը՝ այնտեղ Տերը սկզբում խոսում է այն մասին թե ինչ է տեղի ունենալու Տաճարի հետ, այն ինչ տեղի է ունենակու Երուսաղեմի հետ, և ինչ է կատարվելու ԻսրաՅել ազգի հետ, իսկ հետո Նա խոսում է այն մասին, թե ի՞նչ է լինելու վերջում, և հա՜տկապես ա՜յն, որ այս ավետարա՜նը՝ Աստծո փրկության պատգա՜մը, պետք է քարոզվի ամբողջ աշխարհով մեկ, և հետո գալու է վերջը: Եվ մենք դա այժմ ապրում ենք:

Եվ եթե Պողոսն ու Պետրոսը հատուկ ձևո՜վ են ընդգծել վերջին ժամանակաշրջանը, ապա մենք շնորհակալ ենք դրա համար, որ մենք ունենք Աստծո սուրբ Խոսքը, որն ուղղակի հենց այստեղ կարո՜ղ ենք գտնել, այս ժամանակահատվածի համար: Եվ նաև այն խոստումը, որ Տերը մարգարե է ուղարկելու, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ: Այս ամենը գրված է այստեղ, և մենք ունենք Աստծո սուրբ Խոսքը, և մենք պայքարում ենք ա՜յն հավատի համար, որը տրվել է սրբերին մեկընդմիշտ, դա միակ ճշմարիտ Աստծո հանդեպ հավատքն է:

Երբ Տերը խոսեց Իսրայելի հետ և պատվիրաններ տվեց, նա ասաց. «Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձնից բացի ուրիշ աստվածներ չպիտի ունենաս»: [Ելից 20] Աստված մեկն է:

Եվ մենք հավատում ենք այդ միակ Աստծուն, ով հայտնվեց երկնքում որպես Հայր, Իր Որդու մեջ երկրի վրա, և Սուրբ Հոգով եկեղեցում: Բայց հիմա մենք հասնում ենք մի քանի հատվածների Գրվածքից, որոնք շատ, շատ կարևոր են, և ես իսկապես խնդրում եմ բոլորին ականջ դնել Աստծո Խոսքին, այնպես, կարծես Տերն ուղղակիորեն խոսում է անձամբ մեզ հետ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եբրայեցիների ուղերձի 10-րդ գլխից, 36 Խոսքը: Եբրայեցիներ 10-րդ գլուխ, 36 Խոսք:

«36 Որովհետեւ համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ կամքն անելով  խոստմունքն ստանաք»:

—Ամեն: Մենք իսկապես համբերում ենք: Ոմանք անհամբե՜ր են դառնում,և հարցնում են. «Ո՞րքան ժամանակ է տևելու»: Եվ երբ մտածում ենք որ Հովհաննես Մկրտիչը… Պատմաբաններն ասում են որ նա ընդհամենը 6 ամիս ուներ՝ բերելու Պատգամը: Իսկ մեր Տերը… Լավ, 2 տարի ուներ, իսկ ոմանք ասում են 3 տարի: Եվ երբ կարդում եք Գրվա՜ծքը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շատ կա՜րճ ժամանակահատված էր, երբ մեր Տերը բերեց Պատգամը և կատարե՜ց Իր ծառայությունը, և ա՜յժմ, սկսած 1933 թվականից, երբ Բրանհամ եղբայրը հանձնարարություն էր ստացել բերելու Պատգա՜մը, դա նախորդելու էր Քրիստոսի երկրորդ գալուստին:  Եվ տարիներ են անցել: Բայց մենք հավատում ենք ա՜յն, ինչ Գրվածքն է ասում.

«9 Տէրը չի ուշացնիլ խոստումը… բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ,  որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն…»: [2 Պետրոս. 3.9] Նրանց մեջից, ովքեր սահմանված են լինելու Հարս-եկեղեցուց: Եվ այդ պատճառով Նա սպասում է մինչև վերջինները կկանչվեն, և կգան: Եվ այդ ժամանակ փողը կփչի, կլսվի արթնության կանչը, և հրեշտակապետի ձայնը կհնչի, այն ամենը, ինչ մեզ ասվում է 1 Թեսաղոնիկեցիս 4-ում: Եվ եկեք փառք տանք Տիրոջը, որ այսքան երկար է տևում, որովհետև Աստված կանչելու է բոլոր ժողովուրդներից և  լեզուներից: Եվ դա կատարվում է մեր ժամանակում: Խնդրեմ:

—Կարդում ենք Եբրայեցիների 10-րդ գլխի 37 Խոսքը:

«37 Որովհետեւ  միայն մի քիչ ժամանակ էլ,  եւ նա որ գալու է՝ կգայ եւ չի ուշանալ»:

—Այստեղ մենք բոլորս իսկապես կարող ենք ասել ամեն: Բայց ասացեք ինձ սիրելի եղբայրներ և քույրեր, որ այդպիսի խոսքե՜րը, որոնք պետք է հիմա՜ քարոզել, գրվել են 2000 տարի առաջ. «…միայն մի քիչ ժամանակ էլ,  եւ նա որ գալու է՝ կգայ եւ չի ուշանալ»: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը:

Ես իսկապես ուզում եմ դա ընդգծել այսօր այնպես, որ բոլոր ժողովուրդներից և լեզուներից յուրաքանչյուրը հավատա, որ երկու ժամանակահատվածները՝ մեկը Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ, երկրորդը՝ Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ, այստեղ՝ այս Գրքում, Աստվածաշնչում հատուկ ձևով նկարագրված են: Մենք պարզ և ճշմարիտ կողմնորոշում ունենք Աստծուց, և դա գրվա՜ծ է այստեղ: Եվ հետո մենք ունենք առաքյալների նամակները, պարգևների՜ մասին, ծառայությա՜ն մասին, այն մասին, թե ինչ է լինելու եկեղեցու միջոցով և եկեղեցում այս 2000 տարում: Բայց այսօր իմ իրական մտահոգությունն այն է, որպեսզի ընդգծեմ, որ այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, գրված է, և մենք ունենք աստվածային կորղմնորոծում Սուրբ Գրքի համեմատ: Կլինի միայն շատ կարճ ժամանակ, իսկապես շատ կարճ ժամանակ, և այդ ժամանակ կգա Նա, ով պետք է գա: Կարեւոր է, որ մենք ամեն օր պատրաստ լինենք, որ երբ Նա գա, տանի՜ մեզ Իր հետ։ Խնդրեմ:

—Կարդում ենք Եբրայեցիների 10-րդ գլխի, 38 Խոսքից.

«38 Բայց  արդարը հաւատքից կապրի. եւ եթէ մէկը ետ քաշուի, իմ անձը նորան չի հաւանիլ»:

—Եվ Գրվածքից այս հատվա՜ծը նույնպես պետք է ընդգծել: Որպեսզի մենք թերահավատության կամ անհավատության զոհ չդառնանք, այլ իսկապես ամո՜ւր մնանք հավատքի մեջ, որ մեր Տերը կկատարի Իր խոստումը և նորի՜ց կգա, որ ոչ ոք չամաչի, ոչ ոք չընկնի թերահավատության մեջ, այլ հարատևենք  հավատքի մեջ, այն հավատքի որը մեկընդմիշտ տրվել է սուրբերին, հավիտյան: Եվ այս յուրահատուկ և անկրկնելի հավատքը, որն Աստված մե՜զ է տվել, մենք կմնա՜նք նրա մեջ մինչև որ հավատալուց անցնենք տեսնելուն: Դուք բոլորդ գիտեք, որ Բրանհամ եղբայր խոսեց երեք տեսակի հավատքի մասին՝ ճշմարի՜տ հավատք, շինծո՜ւ հավատք, և անհավատություն: Մենք անհավատության հետ կապ չունենք, դա թողնում ենք աթեիստներին։ Բայց մենք նաև չենք ուզում որևէ առնչություն ունենալ շինծո՜ւ հավատքի հետ, և դա թողնում ենք բոլոր եկեղեցիների և բոլոր կրոնների հայեցողությանը: Մենք ցանկանում ենք ներգրավվել հավատքի մեջ, ինչպես Աբրահամը, մենք ուզում ենք հավատալ Աստծուն ամբողջ սրտով, և հա՜տկապես այն բանին, ինչ Աստված խոստացել է մեզ: Եվ թույլ տվեք ասել հարյուրերորդ անգամ. Ճշմարիտ հավատքը խարսխված է միայն Աստծո Խոսքի խոստումների վրա: Եվ այսպես, մենք պետք է ընդգծենք այն հավա՜տքը, որը մեկ անգամ և ընդմիշտ տրվել է սրբերին նույնիսկ մեր օրերում, և մենք մնում ենք դրանում մինչև հավատքից անցնենք տեսնելուն: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 2-րդ Տիմոթեոսի 1-ին գլխից, 7-րդ Խոսքից: 2-րդ Տիմոթեոս, 1-ին գլուխ, 7 Խոսք.

«7 Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի,  այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան»:

—Շնորհակալություն Տիրոջը նաև այս հատվածի համար: Ամեն տեղ խնդիրներ և դժվարություններ կան՝ ընտանիքներում, ամուսնություններում, երիտասարդների մոտ, կամ հիվանդությո՜ւն է, փորձություններն ամենուր են: Բայց խնդրում եմ, սիրելի եղբայրներ և քույրեր, ամո՜ւր կառչեք հավատքից, կառչեք խոստումներից: Ամուր կառչեք այն բանից, ինչ Աստված սահմանել է այս ժամանակահատվածի համար: Որպեսզի մեզ չպաշարի երկչոտության կամ թերահավատության հոգին, այլ Աստծո Հոգին, սիրո Հոգին, ինքնադաստիրակման Հոգին, ինչպես որ Աստծո Խոսքն այստեղ ասո՜ւմ է այդ մասին: Խնդրում են, մի ընկճվեք բոլոր այդ փորձություններից, բայց Հոբի նման Տիրո՜ջը հուսացեք, ով մեզ համար օրինակ է հանդիսանում… Նա նստած էր մոխրի վրա, բայց ասում էր. «Ես գիտեմ որ իմ Փրկիչը կենդանի է, և իմ աչքերը կտեսնե՜ն Նրան»: Իսկ հետո եղավ կրկնակի վերականգնումը:  Նույնիսկ երբ մենք դժվարության մեջ ենք և իսկապես չգիտենք, թե ինչ անել, մենք կարող ենք հավատքով ասել. «Ես գիտեմ, որ իմ Փրկիչը կենդանի է»: Ես գիտեմ որ Նա կկատարի՜ Իր խոստումը, որովհետև ես խոստումի զավակ եմ: Եվ մենք շնորհակալ ենք մեր Աստծուց: Խնդրում եմ սրտով ընդունեք, տե՜ղ մի տվեք երչոտությանը, անհավատությանը, այլ ամուր կառչե՜ք այն հավատքից, որը վստահվել է սրբերին՝ ներառյալ ինձ և ձեզ, հավիտյան: Նա մեզ զորացնում է դրանում: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հովհաննեսի 7-րդ գլուխ, 38 և 39 Խոսքերը:

«38 Ինձ հաւատացողը, ինչպէս գիրքն ասում է,  Նորա փորիցը կենդանի ջրերի գետեր կբղխին։

39 Սա ասեց այն Հոգու համար, որ ընդունելու էին նորա հաւատացողները, որովհետեւ դեռ Սուրբ Հոգին տրուած չէր, որովհետեւ  Յիսուսը դեռ չէր փառաւորուած»:

—Շնորհակալությո՜ւն մեր Տիրոջը, ով տվե՜լ է այս խոստումը, որ կենդանի ջրի գետեր կբխեն, երբ Սուրբ Հոգին հեղվի համայնքի վրա՝ հավատացյալների վրա: Եվ դա տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը, կենդանի ջրի աղբյուրները հոսեցին, հայտնվեցին Հոգու 9-ը պարգևները, հայտնվեցին Հոգու 9-ը պտուղները, հայտնվեցին եկեղեցու ծառայությունները: Այն խոստումը, որ Տերը տվել էր, երբ Նա դեռ այստեղ երկրի վրա էր, այն ժամանակ իրականացավ, և կատարվում է մինչ օրս: Շարունակե՜նք կարդալը:

—Կարդում ենք Գործք Առաքելոց 2-րդ գլուխի 33 Խոսքը: Գործք. 2-ի 33:

«33 Արդ  Աստուծոյ աջովը բարձրացած, եւ  Սուրբ Հոգու խոստմունքը Հօրիցն առած,  թափեց այս, որ դուք հիմա տեսնում եւ լսում էք»:

—Այստեղ մենք կրկին ասում ենք Ամեն: Եվ ոմանք էլեկտրոնային նամակներով հարց են հղում մեզ. «Կարո՞ղ ենք մենք այժմ վերապրել Հոգու մկրտությունը, թե՞ պետք է սպասենք առաջի և վերջին անձրևը հեղվի, մինչև Տերն ավարտի՜ն հասցնի Իր գործը»: Եղբայրներ և քույրեր, նույնքան հաստատ, որքան որ գրված է. «Այս խոստումը ձեր և ձեր որդիների համար է, և այն բոլոր հեռավորների, որոնց Տեր Աստվածը կկանչի», այնպես էլ կարող ենք Ատծո հետ ունենալ փրկության բոլոր փորձառությունները, մենք կարող ենք ունենալ մեր դա՜րձը, վեածնո՜ւնդը, նորոգո՜ւմը, Հոգու մկրտությունը, աստվածաշնչյան յուրաքանչյուր փրկության փորձառություն այստեղ մեզ համար է: Եվ եթե հետո արդեն Աստված ավարտի՜ Իր գործը, դրա համար մենք շնորհակալ ենք: Եվ մենք ուզում ենք որ կենդանի ջրի աղբյուրները հոսե՜ն համայնքում, որպեսզի այն կենդանի համա՜յնք լինի, որ մենք չլինե՜նք որևէ մեռած ձևի մեջ, այլ կենդանի Աստծո կենդանի համա՜յնքը լինենք, որտեղ մեր Տերը կարող է շարունակել գործե՜լը և օրհնելը: Եվ թո՜ւյլ տվեք ինձ այդ առումով ևս մեկ անգամ վկայակոչել Բրանհամ եղբորը: Մենք մեր ժամանակաշրջանում չէ՞ որ վերապրել ենք, որ Հիսուս Քրիստոսը նույնն է, ա՜յն որ Նա անում է նույն բաները՝ Նա Փրկիչ է, Նա ազատագրող է, Նա բժշկող է, ա՜յն որ Նա իսկապես ամենն է ամենի մեջ, այնպիսին, ինչպիսին եղել է միշտ: Եվ այն, որ Բրանհամ եղբոր ծառայության միջոցով, համայնքում ամեն բան վերականգնվել է, և այժմ բոլոր պարգևները, բոլոր ծառայությունները պետք է ի հայտ գան: Եվ մենք պետք է մեր ծնկների վրա աղոթենք այնքա՜ն ժամանակ, մինչև որ Տիրոջ արդարությունը  մեր բոլորի վրա լինի: Եվ եթե այսօր ես այսպիսի համեմատություն անեմ, ապա դա ո՜չ թե Բրանհամ եղբորն ընգծելու համար է, այլ Աստծուն: Բրանհամ եղբայրը Եղիայի նման մի մարդ էր, մի այնպիսի մարդ էր ինչպիսին ես և դու ենք: Նա ամուսնացած մարդ էր, նա այնպիսի կյանք ուներ ինչպիսին մենք բոլորս, նա մեքենա էր վարում, նա ուղղակի աստվածային կոչում ուներ: Մովսեսն այնպիսի մարդ էր, ինչպիսին ես և դու ենք: Բայց աստվածային կոչումը տարբեր էր դարձնում: Ճիշտ նույն կերպ Եղիան, Աբրահամը, նրանք բոլորը մեզ նման մարդիկ էին: Բայց ամենաարտասովո՜րը դա կոչումն է, և այն նույնպես Աստծո՜ւն է պատկանում: Եվ դրա համար մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծո՜ւն, ո՜չ թե նրանց, ում Աստված օգտագործել է, այլ Տիրո՜ջը, ով ուղարկե՜լ է նրանց: Բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ պարզաբանել. Այստեղ մենք գերբնական լո՜ւյս ունենք Բրանհամ եղբոր վրա: Թանկագին եղբայրներ, ինչպես այսօր այստեղ ասում եմ, որ ես առանձնաշնորհում եմ ունեցել ներկա լինելու Բրանհամ եղբոր բոլոր հավաքույթներին Գերմանիայում, Տեխասում, Ջեֆերսոնվիլում, այդ գերբնական լույսը իջնում էր, երբ նա սկսում էր աղոթել հիվանդների համար, և միայն այդ ժամանակ էր սկսվում գերբնական ծառայությունը:  Եվ միայն այն ժամանակ, երբ Աստծո ներկայությունը ժողովում գտնվում էր բեմահարթակի վրա, միայն այդ ժամանակ էր տեղի ունենում գերբնականը: Ո՜չ թե այն ժամանակ, երբ Բրանհամ եղբայրը մենակ բեմահարթակի վրա կանգնած քարոզո՜ւմ էր, այլ ա՜յն ժամանակ, երբ հայտնվո՜ւմ էր գերբնական ներկայությունը, այն ժամանակ տեղի էր ունենում գերբնականը: Այնտեղ ի հայտ էր գալիս մարգարեական ծառայությունը, ճիշտ այնպես, ինչպես մեր Տիրոջ մոտ էր: Եվ թույլ տվեք մի համեմատություն անել, որը գուցե այնքան էլ չի համապատասխանում, բայց միայն որպեսզի իմանաք, թե ինչ եմ ուզում ասել. Բրանհամ եղբայրը քարոզել է 1100 քարոզ, եկեք ենթադրենք, որ 500 քարոզներում տեղի է ունեցել գերբնականը, դա եղել է յուրաքանչյուր քարոզում,  բայց ենթադրենք 500 քարոզի մեջ է եղել, նա աղոթքի շարքում գտնվող մարդկանց կարողացել է ասել, թե ի՞նչ հիվանդություն ունեն, թե ո՞րտեղից են եկել, ինչ է նրանց անումը, և այն ամենն ինչ Աստված հատնել է իրեն, ինչպես որ եղել է մեր Տիրոջ ծառայության մեջ: Նույնիսկ եթե ենթադրենք, որ ամեն հավաքույթում գերբնակա՜նը տեղի է ունեցել 10 անգամ, ապա մենք ունենում ենք արդեն 5000 անգամ, երբ Բրանհամ եղբոր հավաքույթներում տեղի է ունեցել գերբնականը: Բայց այն տեղի է ունեցել շատ ավելի անգամներ, սա ուղղակի թույլ համեմատություն էր: Նա ավելի շատ քանակի մարդկանց համար էր աղոթում, երբեմն աղոթում էր 15 կամ 20 հոգու համար: Ես սա ասում եմ այն պատճառով, որ Աստված մեզ անպատասխան չի թողել, Նա հայտնել է Իրեն նաև մեր ժամանակներում, ինչպես մեր սիրելի Տիրոջ և Փրկչի ժամանակ, և արել է ա՜յն, ինչ արեց այն ժամանակ: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ ո՜չ թե որևէ մեկն է եկել, ինչպես այդ բոլոր բարգավաճման ավետարանի քարոզիչներն են, ովքեր բեմի վրա այս ու այն կողմ են վազում, մեծ մեծ բաներ են մտածում իրենց մասին, վերցնում են մարդկանց դրամները, և խոսում են հրաշքների և նշանների մասին, նա Աստծուց ուղարկված մարդ էր, Աստվածային պատգամով, և Աստծո հաստատումով: Եղբայրներ և քույրեր, մենք գործ ունենք Աստծո՜ հետ, խոստումների՜ հետ, վերջին ժամանակահատվածի՜  հետ, որտեղ ամեն բան կատարվելու է, որը կատարվե՜լ է մեր ժամանակում, և ա՜յժմ կատարվում է նրանց հետ, ովքեր հավատացել են Աստվածային Պատգամին: Եվ դա սրբերին մեկընդմիշտ տրված հավատքն է։ Ես չեմ քննադատում, բայց եթե դու կարող ես ասել, որ Հովհաննես 17.17-ը կատարվե՜լ է ինձ հետ, որտեղ Տերն ասել է. «Եւ ես նորանց համար իմ անձը սուրբ եմ անում, որ նորանք էլ ճշմարտութիւնով սրբուած լինեն»: Եթե դու ո՜չ միայն փրկվել ես, եթե դու ո՜չ միայն նորոգվել ես, վերստին ծնվել ես, բայց եթե դու սրբագործվե՜լ ես Խոսքի սրբությամբ, դու իսկապես կարող ես ասել. «Տերն ինձ սրբել է Իր Խոսքով»: Եվ այդ պատճառով միայն փրկագնվածնե՜րը, դուրս կանչվածնե՜րը, միայն ընտրվածները կարող են հավատալ այն ամենին, ինչ Աստված սահմանել է այս ժամանակահատվածի համար: Եվ եղբայրներ և քույրեր, դուք բոլորդ դրա՜ն եք պատկանում: Թող փառավորվի՜ Տիրոջ անունը: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի 5-րդ գլխի, 4-րդ Խոսքը: 1-ին Հովհաննես, 5-րդ գլուխ, 4-րդ Խոսք:

«4 Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը»:

—Ամեն: Եվ դարձյալ ընդգծվում է այդ նույն հավատքը: Ո՞ւմ մոտ է հավատքը հաղթության ո՜ւժը դարձել. Ընտրյալների մոտ, ովքեր հավատո՜ւմ են ամբողջ սրտով, և այդ պատճառով մենք պետք է այս Խոսքը նո՜րից ընդգծենք: Մենք չենք պայքարում ինչ-որ հավատքի համար, այլ ա՜յն հավատքի, որը սրբերի՜ն, ընտրվածների՜ն, փրկվածների՜ն, սիրելիների՜ն, ովքեր աշխարհի ստեղծվելուցն առաջ սահամանվա՜ծ էին Աստծո կողմից, որպեսզի այժմ հավատա՜ն՝ փոխանցվե՜լ է մեկընդմիշտ: Այպիսով, եկեք մեր սրտերում հավատա՜նք, որ այն, ինչ Աստված խոստացել է, կատարվելու է: Խնդրեմ:

—Կարդում ենք Հռոմեացիների 10-րդ գլխի 17-րդ Խոսքը: Հռոմեացիներ 10-րդ գլուխ, 17 Խոսք:

«17 Ուրեմն հաւատքը լսելուցն է, կամ պատգամիցը, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը»:

—Շնորհակալությո՜ւն Տիրոջը: Հավատքը գալիս է Աստծո Պատգամի քարոզչությունից: Եվ դրա համար մենք պետք է շեշտադրենք ա՜յն ինչ ասվել է. «Պատգա՜մը պետք է նախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին», և Պատգամը դա ամբողջական ավետարանն է՝ Աստծո փրկության ավետարանը, որն իր մեջ ընդգրկո՜ւմ է ամեն բան, ամեն ուսմունք, ամեն օրհնություն, ամենն ինչ Աստված խոստացել է մեզ, Նա այդ արդեն մեզ է պարգևել Քրիստոսի մեջ: Նախկինում դրանք միայն խոստումներ էին, իսկ հետո խոստումներն իրականություն դարձան: Եվ դրա համար Գրվածքն ասում է. «Ի՞նչպես Նրա հետ ամեն բաները մեզ չի տա», ամենն ինչ խոստացել է: Նա տվեց մեզ Իր Զորությամբ, արյան միջոցով կատարված փրկությունը, Նա պարգևե՜ց մեզ այդ: Մենք Նոր Ո՜ւխտ ունենք: Եվ մենք Աստծո ժառանգներ ենք, և Հիսուս Քրիստոսի ժառանգակիցներ: Եվ այդ պատճառով մենք շնորհակալ ենք Տիրոջից, այն ամենի համար ինչ Նա տվել է մեզ: Խնդրեմ:

—Մնք կարդում ենք Հռոմեացիների 10-րդ գլխից, 15-րդ Խոսքը: Հռոմեացիներ 10-րդ գլուխ, 15 Խոսք:

«15 Եւ ի՞նչպէս քարոզեն, եթէ չ’ուղարկուին…»:

—Նույնպես շեշտադրումով ասում ենք. Եթե Աստված պատգամաբեր չգտնե՜ր, ապա ոչ ոք չէր իմանա, թե Աստված ինչ է խոստացել այս ժամանակահատվածի համար:  Բերեք պարզաբանենք, առանց որևէ մեկին մեղադրելու կամ նշելու անձերի. Մի՞ թե բոլոր հարանվանությունները, բոլոր եկեղեցիները, բոլոր ավետարանիչները քարոզում են վերջին ժամանակների Պատգամը, ո՜չ: Բոլորն ունեն իրենց սեփական ուսմունքները և իրենց սեփական ծրագրերը, որը նրանք քարոզում են, և այն ինչ կա իրենց հավատո հանգանակներում: Մի բարկացեք ինձ վրա, բայց բոլոր մկրտական քարոզիչները չէ՞ որ պետք է քարոզեն այն, ինչ ասված է իրենց հավատո հանգանակում, բոլոր մեթոդիստները, բոլոր Լյութերականները չէ՞ որ պետք է քարոզեն ա՜յն,  ինչ սահմանված է իրենց եկեղեցիների համար: Բայց հավա՜տքը, ճշմարիտ հավա՜տքը, որը մեկընդմիշտ փոխանցվել է հավատցյալներին, ո՜չ թե շինծու հավատքը, որը ունեն բոլորը, այլ ճշմարի՜տ հավատքը, որը մեկնդմիշտ փոխանցվել է սրբերին, չէ՞ որ այն քարոզչության միջոցով է փոխանցվել, ի հայտ եկել: Նախկինում մենք չէինք կարող հավատալ դրան, մենք կարող ենք հավատալ միայն ա՜յն ժամանակ, երբ Աստծո խոստացածը քարոզվում է: Եվ Աստված պետք է պատգամաբեր գտներ, որպեսզի հաղորդե՜ր այդ մասին: Եվ դրա համար էլ Գրվածքը հոգ է տարել դրա մասին. «Եվ ի՞նչպես կարող է որևէ մեկը քարոզի, եթե չուղարկվի»: Եվ երբ մենք կարդում ենք Հովհաննես մկրտչի մասին. «Նա Աստծուց ուղարկված մարդ էր»,  և հետո Բրանհամ եղբոր մասին՝ Աստծուց ուղարկված մարդու, այնտեղ առաջի՜ն գալուստն է, այստեղ նախքա՜ն երկրորդ գալուստը:  Եղբայրներ և քույրեր, մենք Շնորհ ենք գտել Աստծուց, և ընդունե՜լ ենք այս ժամանակի համար տրված խոստումը, և ընդունե՜լ ենք նրան, ում Աստված ուղարկել է: Քանի որ միայն նա, ով Աստծո ուղարկածին հավատքով ընդունո՜ւմ է, նա՜ կարող է ըդունել նրանց քարոզած Պատգամը: Եվ մենք ի սրտե հավատում ենք Պատգամին, վերջին պատգամին: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հովհաննեսի 8-րդ գլխի, 29-րդ Խոսքը: Հովհաննես 8-րդ գլուխ, 29 Խոսք:

«29 Եւ ինձ ուղարկողն  ինձ հետ է.  ինձ մինակ չէ թողել Հայրը,  որովհետեւ ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում»:

—Պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ մեր Տերը, մեր Տերն ու Փրկի՜չը ասաց. «Ինձ ուղարկողն  ինձ հետ է…  որովհետեւ ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում»:  Եվ անկեծ եղեք, միայն նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսին այն ժամանակ ընդունեցի՜ն, նրա՜նք ունեցան փրկության փորձառությունը: Եվ մնացած բոլորի համար Տերը պետք է դառը լաց լիներ և ասեր. «Երուսաղեմ, Երուսաղեմ, եթե գիտենայիր քո այսօրվա օրը քո խաղաղության համար…»: [Ղուկաս 19.41-42]

Մտածե՜ք այդ մասին. Թո՜րայի հետ, Աստծո Խոսքի հետ, ամբողջ Հին Կտակարանի հետ դպիրներն իրենց սեփական հավատքն ստեղծեցին, և չկարողացան հավատալ այն բանին, ինչ Գրվա՜ծքն է ասում: Նրանք ունեն իրենց Թալմուդը, Երուսաղեմյա՜ն Թալմուդը, Բաբելոնյա՜ն Թալմուդը, Թամարա՜ն ունեին,  նրանք այս ամենի մասին գրքեր էին գրել: Թեև նրանք կարդում էին, կարդում էին Սաղմոսները, բայց իրենց սեփական մեկնությունները տվեցին դրա համար: Եղբայրներ և քույրեր, նույնը նաև այսօր է, բոլորը կարդում են Աստվածաշնչից, այդ թվում նրանք, ովքեր իրենց սեփական հավա՜տքն ունեն, նրանք բոլորը կարդում ենք Աստվածաշունչը:

Եթե օրինակ կաթոլիկ քահանան ջո՜ւր է ցողում երեխայի վրա, նա վկայակոչում է Տիրոջ խոսքերը, որ մենք նորից ծնվելու ենք ջրից և Հոգուց: Նա Հիսուսի Խոսքերը նկատի ունենալով ընկղմում է. «Հանուն Հոր», նորից է ընկղմում. «Հանուն Որդու», և նորից է ընկղմում. «Հանուն Սուրբ Հոգու» և ասում. «Այժմ դու ջրից և հոգուց ծնվել ես»: Բոլորը վերցնում են Աստծո Խոսքը, խեղաթյուրում են, և մադկանց տանում են մոլորության մեջ: Ուրիշ կերպ չէր լինի դա արտահայտել: Պարզապես բարկանում ես, երբ մտածում ես, թե ինչպես են մարդիկ Աստծո և Աստծո Խոսքի հետ վարվում, տանելով շատերին մոլորության մեջ: Թող Տերը Շնորհ անի որ շատերը ևս դուրս կանչվեն: Եվ աստվածաշնչյան ուսմունքը ամբողջովին վերականգնվել է՝ աստվածության մասին, մկրտության մասին, հավատքի մասին, դարձի մասին, վերստին ծնունդի մասին, Հոգով մկրտության մասին, աստվածաշնչյան բոլոր ուսմունքները վերականգնվել են և բնօրինակ ձևով քարոզվում են: Մենք վերադարձվել ենք սկզբին, և միայն ընտրյալնե՜րն են ամեն տեղից դուրս կանչվել, բոլոր շինծու հավատքներից, նրանք վերադառնալու են, և հավատալու են այնպես, ինչպես Գրվածքն է ասում: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հովհաննեսի 20-րդ գլխից, 21-րդ Խոսքը: Հովհաննես 20-րդ գլուխ, 21 Խոսքը:

«21 Յիսուսը դարձեալ ասեց նորանց. Խաղաղութիւն ձեզ,  ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»:

—Ամեն, և դարձյալ ամեն: Այնուհետև մեր Տերը հանձնարարությո՜ւն տվեց նրանց, ում սահմանել էր քարոզելո՜ւ Իր խոսքը՝ աստվածային ավետարանը. «Ինչպես Հայրն է ուղարկել Ինձ, Ես էլ ձեզ եմ ուղարկում»: Դա շատ, շատ կարևոր է: Եվ եղբայրներ և քույրեր, Պողոսը կարո՜ղ էր ասել, թե ո՞րտեղ է ինքը կանչվել և ի՞նչ է իրեն ասվել, և ի՞նչպիսի հանձնարարություն է ստացել: Նա ով կարդում է 26-րդ գլուխը Գործք Առաքելոցի, նա տեսնում է թե ուրիշ էլ ինչ է նա ասել, Տերը հայտնվեց նրան և ուղարկեց  հեթանոսների մոտ, որպեսզի նրա քարոզչությամբ բացի նրանց աչքերը, բացի նրանց աչքերը աստվածային Պատգամի միջոցով: Աստծո Խոսքի աստվածային քարոզչության միջոցով բացվում են մարդկանց հոգևոր աչքերը, հոգևոր ականջները նույնպես բացվում են, և նրանք լսում և տեսնում են, ա՜յն ինչ Աստված խոստացել է, և այն ինչ Տերն անում է Իր ողորմությամբ: Եվ այսպիսով, ես շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը, որ Նա իմ կոչման հետ կապված օգտագործեց նաև «ուղարկել» բառը:  Դա նույնքան ճշմարիտ է, որքան Աստված կենդանի է, դա նույնքան ճշմարիտ է, որքան որ Աստվածաշունչը համարվում է Աստծո սուրբ Խոսքը: Ա՜յն որ Տերն ասել է 1962 թվականի ապրիլի 2-ին, «Այս քաղաքում քո ժամանակը գրեթե ավարտվել է, ես քեզ ուրիշ քաղաքներ կուղարկեմ ՝ Իմ Խոսքը քարոզելու»: Եվ ես դա արե՜լ եմ անցած բոլոր տարիներին ողջ աշխարհով մեկ: Ես ճամբորդել եմ քաղաքից քաղաք, երկրից երկիր, և քարոզել եմ թանկագին սուրբ Խոսքը: Ա՜յժմ Տերը իրականացնում է ավարտը: Թույլ տվեք ինձ ամփոփելով ասել. Մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ կարողանում ենք տեսնել եկեղեցու առաջին և վերջին ժամանակահատվածները Խոսքի մեջ, և որ Տերը մեզ Շնորհ է արել հավատալու այն բանին, ինչ Ինքը Խոստացել է: Թող այս հավաքույթը նույնպես բոլորի համար օրհնություն լինի ամբողջ աշխարհում: Խնդրում եմ հավատացեք այնպես, ինչպես Գրվածքն է ասում, և Տերը հոգ կտանի որպեսզի մենք այնտեղ լինենք, երբ փողի ձայնը հնչի, և Տերը կվերադառնա մեզ տուն տանելու համար: Այսպիսով, անկասկած, այնտեղ կլինեն միայն նրանք, ովքեր այժմ կնդունե՜ն աստվածային փրկության Պատգամը, ովքեր կնդունե՜ն աստվածային հանձնարարությունը, և կհավատան այն բանի՜ն, ինչ Աստված խոստացել է այս ժամանակահատվածի համար, և այն ինչ արել է և դեռ շարունակում է անել ներկա պահին: Միայն նրա՜նք կլինեն այնտեղ, որովհետև նրանք հավատում են այնպես, ինչպես Գրվածքն է ասում: Մնացած բոլորը հավատում են այն բանին, ինչ ուրիշներն են ասում Գրվածքի մասին: Իսկ մենք հավատում ենք այն բանին, և այնպես, ինչպես Գրվածքն է ասում: Եվ այստեղ տարբերություն կա ճշմարիտ հավատքի և շինծու հավատքի մեջ: Աստված տա, որ մենք բոլորս կարողանանք քննե՜լ ինքներս մեզ՝ տեսնելու, թե արդյոք մենք ճշմարիտ հավատք ունենք, ինչպես Աբրահամը, ով լսեց խոստումը և հավատաց, և այն կատարվա՜ծ տեսավ: Եվ որ մենք նույնպես լսենք, հավատանք, և տեսնենք բոլոր խոստումներն իրականացած: Թող Ամենակարող Աստծո օրհնությունները և աստվածային պարզությունը Սուրբ Հոգու միջոցով տրվեն բոլոր նրանց, ովքեր իրենց լեզուներով, հեռարձակման միջոցով լսում են վերջին աստվածային Պատգամը, և պատրաստվում են Հիսուս Քրիստոսի վերադարձին:  Համբերատար լինենք, որովհետև Տիրոջ Գալուստը մոտ է։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, և ձեր բոլորի հետ լինի, Հիսուսի սուրբ անունով, ԱլելուՅահ, ամեն: Մենք կկանգնենք աղոթքի համար: Բորգ եղբայրը կաղոթի մեր հետ:

—Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քեզ, Քո թանկագին Խոսքի համար: Մենք շնորհակալ ենք, որ Քո Խոսքը կենդանի է, այն Քեզ դատարկ չի վերադառնում, այլ Քեզ է վերադառնում կատարելով ա՜յն, ինչի համար Դու Նրան ուղարկում ես: Այսօրվա Խոսքի համար ընդունիր մեր շնորհակալությունը: Մենք շնորհակալ ենք Քեզ ա՜յն հավատքի համար, որը  մեկընդմիշտ փոխանցվել է սրբերին: Տեր, մենք շնորհակալ ենք Աստվածաշնչի բոլոր հատվածների համար, որոնք մենք կարդացինք և լսեցինք: Օրհնի՜ր Քո ժողովրդին ողջ աշխարհով մեկ, մենք խնդրում ենք Քեզ Հիսուսի անունով, ամեն:

—Ամեն:

Բովանդակություն