Լսել

2022-11-27 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

Ընթացիկ Իրադարձությունները Աստվածաշնչյան Մարգարեությունների Լույսի Ներքո

Էվալդ Ֆրանկ

2022 թ. Նեյեմբեր 27, Կրեֆելդ, Գերմանիա

 

Ներածական խոսք` Եղբայր Շերրեր.

Թանկագին եղբայրներ և քույրեր՝ Տիրոջմով, մենք սրտանց ողջունում ենք բոլորին այսօրվա հավաքույթում՝ Ֆրանկ եղբոր հետ: Մենք շնորհակալ ենք Տիրոջից, որ դեռևս կենդանի ձևով կարող ենք լսե՜լ Խոսքը, որ Նա զորացնում է մեր եղբորը, հոգևորապես և մարմնապես:  Տե՜ր, մենք խնդրում ենք Քեզ օրհնե՜ս Ֆրանկ եղբորը: Եկեք միասին կարդա՜նք Աստծո Խոսքը:

Սաղմոս 145:

«1   Բարձր կանեմ քեզ, ով իմ Աստուած, ով Թագաւոր. եւ կօրհնեմ քո անունը յաւիտեանս յաւիտենից։

 2   Ամեն օր կօրհնեմ քեզ, եւ քո անունը կգովեմ յաւիտեանս յաւիտենից։

 3    Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. եւ  նորա մեծութեանը չափ չկայ։

 4    Ազգ ազգի կգովէ քո գործերը. եւ կպատմեն քո զօրութիւնները։

 5   Քո փառաւոր մեծութեան գեղեցկութեան վերայ, եւ քո հրաշալի գործերի վերայ կմտածեմ։

 6   Քո ահաւոր զօրութեան մասին կխօսեն. եւ ես քո մեծութիւնը կպատմեմ։

 7   Քո շատ քաղցրութեան յիշատակը կհրատարակեն. եւ ցնծութիւնով կպատմեն քո մեծութիւնը։

 8    Ողորմած եւ գթած է Տէրը. երկայնամիտ եւ բազումողորմ։

 9    Բարի է Տէրը ամենի համար. եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է։

 10   Տէր,  քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, եւ քո սուրբերը պիտի օրհնեն քեզ։

 11   Քո թագաւորութեան փառքը պիտի խօսին. եւ քո զօրութիւնները պիտի պատմեն։

 12   Որ իմացնեն մարդկանց որդիներին նորա զօրութիւնները, եւ նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը։

 13    Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւն է, եւ քո իշխանութիւնը՝ միշտ ազգից մինչեւ ազգ։

 14   Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն  կռացածներին։

 15    Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ  դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։

 16   Դու բաց ես անում քո ձեռքը, եւ  կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով։

 17   Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. եւ ողորմած՝ իր բոլոր գործերումը։

 18    Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ  կանչում են նորան ճշմարտութիւնով։

 19   Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։

 20    Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. բայց բոլոր ամբարիշտներին կկորցնէ։

 21   Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կխօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կօրհնէ յաւիտեանս յաւիտենից»:     

Թանկագին եղբայրներ և քույրեր, մենք այստեղ նոր կարդացինք, որ Տերը զորացնում է բոլոր ընկածներին, օգնո՜ւմ է նրանց, օգնո՜ւմ է երբ Իրենից օգնություն են խնդրում:  Նա կանգնեցնում է ամեն  կռացածներին՝ նաև մե՜ր ժամանակաշրջանում: Հնարավոր է այնպե՜ս լինի, որ մենք վախեր ունենանք այն արհավիրքներից, որոնք տեղի են ունենալու այս երկրի վրա, բայց Տերը խոստացել է, որ Իրեններին միշտ պահելու է, Նա նրանց հետ է լինելու մինչև աշխարհի վերջը: Բոլորի աչքերը Քե՜զ են նայում, որպեսզի օգնես նրանց, մենք նույնպես սպասում ենք Տիրոջ վերադարձին, երբ Նա հայտնվելու է:

«Եւ  դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին»՝ ինչպես մենք այստեղ կարդացինք: Մենք ստացել ենք ա՜յն կերակուրը, որն այսօր ևս բաշխվում է Ֆրանկ եղբոր կողմից՝ հավատարիմ ծառայի: Եվ այդ կերակուրը տրվել է մեզ զորանալու համար, մեր փրկությա՜ն համար, և կերակուրը բաշխվում է ճիշտ ժամանակին, ինչպես Տերը ցո՜ւյց է տվել մեր եղբորը: Թող Տերն իսկապես օրհնի՜ նրան, օրհնի և զորացնի՜ նրան: Եվ շնորհակալություն Տիրոջը, որ մենք մեր ժամանակում Աստծո մեծ հրաշքները վերապրո՜ւմ ենք, և մենք ամուր բռնա՜ծ ենք Նրա ձեռքից, ամուր բռնած ենք Նրա Խոսքի՜ց, և Նրա խոստումներից, քանի որ գրված է.  «Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է»: Եվ այստեղ մենք լիովին վստահում ենք Տիրոջը, որ Նա մեզ օգնելո՜ւ է ամեն իրավիճակի մեջ: Եվ Նա մեզ պատրաստում է այն հրաշալի օրվա, այն փառավոր օրվա՝ Իր վերադարձի օրվա համար:  

Հիմա մենք կաղոթենք միասին:

Թանկագին երկնավոր Հայր, Քեզ լինի ամբողջ փառքը, պատիվը և գոհությունը, Քո ողջ գործունեության համար, Քո գործունեության համար մեր կյանքի մեջ: Դու մեզ դո՜ւրս ես կանչել այս աշխարհից, Դու մեզ դուրս ես կանչել բոլոր հարանվանություններից, և հոգևոր կերակուր ես տվել մեզ՝ ճշմարիտ հացը, որը մեզ պատրաստելու է Քո փառավոր վերադարձին: Շնորհակալ ենք Քեզ այդ Շնորհի համար, և շնորհակալ ենք որ կրկին ու կրկին օգնում ես, Տե՜ր, մենք բազում փորձառություններ ենք ունեցել մեր կյանքում, որ Դու օգնել ես մեզ, և շարունակում ենք վստահել Քեզ, որ Դու հրաշալի ձևով ավարտին կհասցնես մեր հետ ամեն բան: Օրհնի՜ր այս օրը, օրհնի՜ր բոլոր լսողներին և տեսնողներին այս հավաքույթը, հա՜տկապես օրհնիր Ֆրանկ եղբորը՝ Քո հավատարիմ ծառային: Քեզ թող բարձրանա ողջ փառքը, ողջ պատիվը և գոհությունը՝ Քո հրաշալի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

 

Եղբայր Ֆրանկ.

Թանկագին եղբայրներ և քույրեր, շնորհակալություն մեր Տեր Աստծուն: Եվ այստեղից՝ Ցյո՜ւրիխից ես նույնպես, ողջույննե՜ր եմ ուզում փոխանցել: Շերրեր եղբայրը, հենց նոր շատ հրաշալի հատված կարդաց Գրվածքից: Իրականում, մի ամբողջական քարո՜զ է ընդգրկվում այդ Խոսքերում: Եվ մենք Տեր Աստծուն շնորհակալ ենք ողջ սրտով, որ մենք կարող ենք հավատա՜լ Գրվածքին, այն ամենին, ինչ գրվա՜ծ է Գրվածքում: Եվ այն ինչ վերաբերվում է գործի արտաքին մասին, այստեղ՝ Շվեցարիայում, ծառայությունները կանոնավոր ձևով տե՜ղի են ունենալու: Աստված չէ՞ որ շարունակելու է մեզ բոլորիս Շնորհ անել: Եվ մենք վստահ ենք այն բանում, որ մենք իսկապես ապրում ենք նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձն ընկած ժամանակահատվածում:  Եվ Աստծո Խոսքը, պետք է շարունակել քարոզելը ամենայն լրջությամբ: Եվ բոլորը պետք է սրտով ընդունեն, իրենց սրտերում ընդունե՜ն դա, ո՜չ թե անտարբեր կամ մակերեսայի՜ն կարդան, և միանգամից մոռանան այն ինչ կարդացին, այլ որ յուրաքանչյուր Խոսք շատ խո՜րն ընկնի մեր սրտերի մեջ,  և մենք խորհրդածենք Խոսքի շուրջը և կատարե՜նք այն: Մեզ այստեղ, ամբողջ աշխարհից ողջույններ են փոխանցում, մենք նույնպես այստեղից՝ Ցյուրիխից քրիստոսնեական ողջույններ ենք փոխանցում բոլոր եղբայրներին և քույրերին, բոլոր ազգերում, ժողովուրդներում և լեզուներում: Այսօր մենք որոշ շատ լուրջ հատվածներ կկարդանք Գրվածքից, և սա է իմ աղոթքը. Որպեսզի Աստծո Խոսքը բոլոր ոլորտներում, մեր յուրաքանչյուրի մեջ կատարի ա՜յն, ինչի համար Տերն ուղարկել է: Կարդանք, խնդրեմ:

—Եսայիա մարգարեից, 57-րդ գլուխը, 15 Խոսքը: 57 գլուխ, 15 Խոսք:

«15   Որովհետեւ այսպէս է ասում բարձրը եւ Բարձրեալը, յաւիտենականութեան մէջ բնակողը, եւ  որի անունը Սուրբ է.  Ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը,  բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ  խոնարհների հոգին կենդանացնեմ, եւ կենդանացնեմ սրտով կոտրուածներին»:

—Այո՜, իսկապես, մենք կարիք ունենք նորովի կենդանանալու, նորովի զորանալու Տիրոջմով, մխիթարվելու, խոնարհ հոգի ունենալու, և որպեսզի Նա կենդանացնի մեր մեջ այդ հոգին, որպեսզի նա հաստատի Իր Խոսքը մեր համար, ինչպես դա եղել է առաքյալների ծառայությամբ, և Բրանհամ եղբոր ծառայությամբ: Աստված ասում է. Ես բնակվում եմ Սրբութան մեջ, և կոտրված հոգի ու փշրված սիրտ ունեցողի մոտ… Այնտե՜ղ է ապրում Աստված: (Սաղմոս 51.17) Թող Նա ներգործի մեր մեջ, թող Նա այնպե՜ս ներգործի, որպեսզի մեր միջավայրում լավ զգա Իրեն: Որպեսզի Նա օրհնի մեզ մեր պատկերացումներից ավելին: Մենք կշարունակենք կարդալը:

—145 Սաղմոսը, 14-րդ Խոսքը:

«14   Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն  կռացածներին»:

—Սաղմոս 145-ի 15-4 Խոսքը: Մենք, Շերրեր եղբոր կողմից կարդացված այս Խոսքերը լսեցինք այսօր: Տերը հաստատո՜ւմ է բոլոր ընկածներին, Տերը միշտ ներկա է, յուրաքանչյուր իրավիճակում, յուրաքանչյուր օր, Տերը մեզ հետ է միշտ, Իր զավակների հետ, ինչպես որ խոստացե՜լ է Իր Խոսքի մեջ: Եվ մենք ամբողջովին վստահո՜ւմ ենք Նրան, որ Նա հաստատո՜ւմ է մեզ, մխիթարո՜ւմ է մեզ, և զորացնո՜ւմ է մեզ, այնպես, որ մենք կարողանանք  առաջ շարժվել հավատքով: Խնդրեմ:

—Սաղմոս 145, 15-րդ Խոսքը:

«15    Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ  դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին»:  

—Եվ սա նույնպես մենք արդեն լսել ենք: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ մենք նրանցից ենք, ովքեր ճշմարտապես, այն կերակուրը որն Աստված է տալիս, հենց դրան ենք սպասում: Տերը մեր տեսադաշտում, և մեր առջև սեղա՜ն է գցում, լի հոգևոր  ճաշատեսակներով: Ոչինչ չի թագցրել Նա մեզնից, ամենը բացահայտել է՝ բոլոր գաղտնիքները Աստծո Խոսքի բացահայտված են այսօր: Եվ Նա կերակուրը տալիս է իր ժամանակին, Իր զավակներին այս վերջին ժամանակաշրջանում: Շնորհակալություն Նրան: Խնդրեմ:

—Հովհաննեսի ավետարանից, 4-րդ գլուխ, 34 Խոսքը:

«34   Յիսուսն ասեց նորանց.  Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ, եւ նորա գործը կատարեմ»:

—Ամեն: Թող որ սա կատարվի՜ մեր բոլորիս հետ: Որպեսզի մենք ոչ միայն խոսե՜նք կերակուրի մասին, որպեսզի մենք ո՜չ միայն խոսենք  Տիրոջ օրհնությունների մասին, այլ որ դա իրականություն դառնա մեր կյանքում, որ հոգևոր կերակուրը Աստծո կամքի հետ միասին, որպեսզի մեր կյանքում իրագործվի այն ամենը, ինչի համար Տերը բացահայտել է Իր Խոսքը, որպեսզի այն Խոսքը որը մեր կերակո՜ւրն է դարձել, մեր կյանքում իրականություն դառնա, որպեսզի այն մեզ տանի Աստծո կամքի մեջ:

—Մենք կարդում ենք Մատթեոսի ավետարանից: Մատթեոս 4-րդ գլուխ, 4-րդ Խոսք:

«4  Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝  Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը»:

—Եվ սա հատկապե՜ս, այսօր մենք պետք է ընդունենք մեր սրտերում, որ մարդը ով Աստծուց է ծնված, նա Աստծո զավակ է դարձել, որ այդ Աստծո զավակն ապրում է Աստծո յուրաքանչյուր Խոսքով: Ոչ թե միայն մեկ Խոսքով, որը համապատասխանում է մեր սրտին, այլ Աստծո ամեն Խոսքո՜վ կարող է ապրել այդ հոգևոր զավակը: Եվ իր սրտում հաստատո՜ւմ է Աստծո ամեն Խոսը, և ասում է. Այո՜: Մենք այսօր մի քանի կարևոր կետերի՜ կանդրադառնանք, և կնդգծե՜նք դրանք: Եվ որոնք որ Բրանհամ եղբոր համա՜ր էին, դրանք նույնպես կարևոր են:  Եվ եկեք շատ լուրջ ընդունենք մեր սրտերում այն ամենն ինչ կարդացվեց Աստծո Խոսքում, որ մարդը՝ ինչպես այստեղ կարդացինք, ո՜չ միայն հացով է ապրում, ո՜չ միայն Աստծո բացահայտված Խոսքով, այլ յուրաքանչյուր Խոսքով: Եվ իսկապես, Աստծո յուրաքանչյուր Խոսքով: Որպեսզի մեր սրտերում ոչ մի հակառակություն չլինի որևէ Խոսքի հանդեպ Գրվածքից, որպեսզի մենք համաձայնվե՜նք Աստծո ամեն Խոսքի հետ, որպեսզի դա լինի՜ մեր մեջ, որպեսզի Տերը Շնորհ անի մեզ, որ յուրաքանչյուր Խոսք իրականում կարողանանք վերապրել մեր կյանքում:

—Կարդում ենք Մատթեոսի 24-րդ գլխից, 45 Խոսքը: Մատթեոս 24-րդ գլուխ, 45-րդ Խոսքը:

«45    Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին»:

—Եվ այս Խոսքը նույնպես, մենք պետք է ընդունե՜նք մեր սրտերում: Աստված, իրականում մեծ Շնորհ է արել, Նա ուղարկել է Իր մարգարեին, ինչպես որ խոստացե՜լ է Հին Ուխտի մեջ, այնպես էլ Նոր Ուխտի մեջ հաստատել է, որ Նա կուղարկի Եղիայի նման մարգարե, որպեսզի ամեն բան բերվի սկզբնական վիճակին, և դրա համար մենք ամբողջ սրտով շնորհակալ ենք Նրան, ամբողջ հոգով շնորհակալ ենք: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հովել մարգարեից, 2-րդ գլուխ, 26 Խոսքը: 2-րդ գլուխ, 26 Խոսք:

«26   Եւ  պիտի ուտէք ու ուտէք եւ կշտանաք, եւ օրհնաբանէք ձեր Տէր Աստուծոյ անունը, որ ձեզ համար հրաշքներ արաւ. եւ իմ ժողովուրդը պիտի չամաչէ յաւիտեան»:

—Ամեն: «Եւ  պիտի ուտէք ու ուտէք եւ կշտանաք»: Տեր Աստվածը հոգ է տարել ամեն բանի համար, այդ կերակուրի համար, Աստծո բացահայտված Խոսքի համար Նա հոգ է տարել, Ես այսօր չեմ ուզում մանրամասնորեն անդրադառնալ բոլոր այդ մտքերին, բայց մենք, իսկապես ապրում ենք վերջին ժամանակաշրջանի վերջին հատվածում, որտեղ Աստծո բոլոր խոստումները գտնում են իրենց իրականացումը: Եվ միշտ կարող ենք բացականչել Աստծո երեսի առջև, որ «Այս Սուրբգրային հատվածը իրականացավ մեր աչքերի առջև»: Այսօր խոսքը չի գնում այն մասին, թե Աստված ինչ է արել Աբրահամի ժամանակ, Մովսեսի ժամանակ, Հին Ուխտի ժամանակ, և նույնիսկ այն մասին ինչ Աստված կատարել է նորկտակարանյան եկեղեցու ժամանակներում: Մենք շնորհակալ ենք Աստծուց, մենք այդ ամենը գտնո՜ւմ ենք Գրվածքի մեջ՝ Սուրբ Գրքի վկայությունը: Եվ այդ ամենը կարդում և հավատում ենք, այն ինչ արդեն արել է Աստված: Բայց այսօր խոսքն ա՜յն մասին է, որ մենք, որպես կենդանի Աստծո եկեղեցի…  Մենք բերվել և դրվել ենք խոստացված երկրի վրա, որպեսզի Աստված կարողանա մեզ հետ կապված բոլոր խոստմունքները իրականացնել: Միայն նա ով հավատո՜ւմ է խոստումներին, միայն նա՜ կարող է վերապրել դրանց իրականացումը, իր սեփական կյանքում: Սա նույնպես ընդունենք մեր սրտերում: Շարունակենք կարդալը:

—Մենք կարդում ենք Զաքարիա մարգարեից, 2-րդ գլուխ, 12-րդ Խոսքը: Զաքարիա, 2-րդ գլուխ, 12 Խոսքը:

«12   Եւ Տէրը պիտի ժառանգէ  իր ժառանգութիւնը՝ Յուդան, սուրբ երկրի վերայ, եւ  էլի պիտի հաւանէ Երուսաղէմին»:

—Սա շատ կարևոր Խոսք է: Տերն ընտրելու է ԻսրաԷ՜լը: Ո՜չ թե մի ուրիշ տեղ, այլ խոստացված երկի՜րն է ընտրելու: Երուսաղեմո՜ւմ, Սիոնո՜ւմ, Աստված Իր ԻսրաԷլ ժողովո՜ւրդը… Այնտե՜ղ Նա կստանձնի Իր վերահսկումը, որտեղ որ որոշել է դրա համար: Եվ մենք բոլորս գիտենք այն խոստումների մասին որոնք տրվել էին ԻսրաԷլ ազգին: Մենք գիտենք թե ինչ է տեղի ունեցել Երուսաղեմում ողջ պատմության ընթացքում, որ Աստված Երուսաղեմ քաղաքը տվել է ԻսրաԷլին, և  որ թագավորական գերիշխանությունը նորի՜ց իր սկիզբն է վերցնելու Երուսաղեմից: Բայց այժմ, մեր հետ կապված՝ Հիսուս Քրիստոսի նորկտակարանյան եկեղեցու հետ կապված, Աստված այսօր մեզ չի առաջնորդում դեպի ռեֆորմացիայի ժամանակները, Աստված մեզ չի՜ առաջնորդում այն արթնություններին, որոնք տեղի ունեցան ռեֆորմացիայից հետո, Աստվա՜ծ մեզ առաջնորդում է դեպի հետ, դեպի Սուրբ երկիրը, դեպի այն ուսմունքը որը դուրս է եկել Երուսաղեմից, քանի որ այդպես է գրված, որ « Սիօնից պիտի դուրս գայ օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից» (Եսայիա 2.3  Միքիա 4.2):  Մեզ հարկավո՜ր է, որպես Աստծո եկեղեցի, հետ վերադառնալ, բացարձակապես հետ վերադառնալ այն Խոսքին, որն ազդարարվել է Երուսաղեմից, որտեղ որ հիմնադրվել է Հիսուս Քրիստոսի եկեղեցին: Եվ դրա համար Տերը կարողացել է օգտագործել Բրանհամ եղբորը, որպեսզի մեզ վերադարձնի առաքյալների և մարգարեների ճշմարիտ ուսմունքին, որպեսզի վերադարձնի մեզ, որպեսզի Աստծո ժողովրդին դո՜ւրս բերի ամեն մոլորությունից,  դո՜ւրս բերի Բաբելոնից և վերադարձնի Հայրական տունը, խոստացված երկիրը, խոստումի Խոսքին: Եվ մենք խոստումի զավակներ ենք: Եվ հավատում ենք, որ Տերը՝ ինչպես նաև Բրանհամ եղբայրն է շատ անգամներ  ասել իր քարոզներում, որ «Տերը հիմա եկեղեցուց դուրս է կանչում Իր հարսին»: Հայտնության Գրքի 7 ուղերձները միշտ ուղղված են եղել կենդանի Աստծո եկեղեցուն, բայց խոստումները, նրանք միշտ վերաբերվել են հաղթողների՜ն Քրիստոսի եկեղեցուց: Այժմ Նա կանչում է հարսի՜ն, ովքեր որպես հաղթողնե՜ր են կանգնելու Տիրոջ երեսի առջև, նրա՜նց է Տերը հիմա կանչում: Եվ դրա մասին է գնում հիմա խոսքը, որ մենք անենք վերջին քայլը նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը, և  վերադառնանք  Աստծուն և Նրա Խոսքին, հետ Երուսաղե՜մ: Եվ պատվե՜նք այն, ինչ ուսմունք եղել է սկզբում, լինի դա Մեկ Աստծո մասին, ջրի մկրտության մասին, հաղորդության մասին, ամեն բանում հարսը պետք է հետ վերադառնա, դեպի սկիզբը, որպեսզի պատրաստված հարսը բերվի Փեսայի՝ Հիսուս Քրիստոսի մոտ: Խնդրեմ:

—Դարձյալ Զաքարիայից ենք կարդում, 2-րդ գլխից, 13 Խոսքը:

«13   Լռէ ամեն մարմին Տիրոջ առաջին, որ  նա զարթնեց իր սուրբ բնակութիւնիցը»:

—Եվ այս Խոսքը նույնպես պետք է ընդունենք մեր սրտերում: Մենք պարզապես պետք է ասենք, որ բոլորն ովքեր Աստծո Խոսքը քարոզում են ինչ-որ տեղում, պետք է լռե՜ն: Այն ինչ դո՜ւք ուզում եք ասել, ուժի մե՜ջ չի այլևս,  այն ինչ Աստվա՜ծ է ուզում ասել, միայն դա՜ է ուժի մեջ:  Կենդանի Աստծո եկեղեցում՝ հա՜տկապես Հիսուս Քրիստոսի հարս-եկեղեցում, բոլորը թող լռեն, հատկապես նրանք ովքեր չունե՜ն որևէ կոչում: Բոլոր եկեղեցիներում, բոլոր դավանանքներում, մարդիկ ինչ-որ բանի են պատրաստվում, իրենց համագումարներն ունեն, իրենց աստվածաշնչյան դպրոցներն ունեն, և հետո բացում են իրենց բերանը և քարոզում են ուրիշ՝ շեղվա՜ծ ավետարան,  «Թող Լռի ամեն մարմին Տիրոջ առաջին», ինչպես որ այստեղ գրված է: Թո՜ւյլ տվեք որ Աստվա՜ծ Խոսքի:  Պատկերացրեք, ի՞նչ կլիներ եթե Հիսուս Քրիստոսի եկեղեցին պառակտված լիներ. Ոմանք կհավատային ինչ Մեթոդիստներն են ասում, ոմանք կհավատային Բաբտիստների ուսուցմանը, որոշները կհավատային ինչ սովորեցնում են Լյութերականները… Պատկերացրեք, այսպիսի հասրակությունը կարո՞ղ էր կանգնել Աստծո առաջին, ո՜չ, դա անհնա՜ր է: Վե՜րջ այդ ամենին: Կենդանի Աստծո եկեղեցու համար ուժի մեջ է միայն այն, ինչ Աստվա՜ծ է ասել Իր Խոսքում: Եվ կենդանի Աստծո եկեղեցին՝ Հիսուս Քրիստոսի եկեղեցին, ճշմարտության սյունն է, ո՜չ թե ստության կառույց: Ո՜չ թե քրիստոնեական հանրություն կամ եկեղեցի, որը ստեղծվել և կազմակերպվել է մարդկանց կողմից, այլ արյունով գնված բազմություն, որը համարվում է կենդանի Աստծո՝ Հիսուս Քրիստոսի եկեղեցին: Եվ նա ով Աստծուց է ծնված, լսում է միայն Աստծո Խոսքը: Եվ մենք շնորհակալ ենք դրա համար, որովհետև սա այն ժամանակահատվածն է, որում Աստված դրել է մեզ հիմա, որպեսզի լսենք միայն ա՜յն, ինչ Տիրոջ Հոգին՝ Աստծո Հոգին Աստծո Խոսքի միջոցով ասում է Հիսուս Քրիստոսի եկեղեցուն: Մնացած բոլորը կարող են լռել, ինչպես որ այստեղ գրված է: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Կորնթացիների  2-րդ ուղերձից, 7-րդ գլուխ, 1-ին Խոսքը:

«1 Արդ  այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծութիւնիցը, սրբութիւնը կատարենք Աստուծոյ ահովը»:

—Ամեն: Եվ սա նույնպես հենց նոր ասվածի մի մասն էր: Եվ այնուամենայնիվ մեր սիրելի Տերն ու Փրկիչն Իր քահանայապետական ​​աղոթքում ասա՜ց այս խոսքերը. «Սո՜ւրբ արա նրանց Քո ճշմարտությունովը, Քո Խոսքը ճշմարտությունն է»:(Հովհաննես 17.17) Մարդկային մեկնաբանությունները բացարձակապես ոչ մի ընդհանուր բան չունեն Աստծո ճշմարիտ Խոսքի հետ։ Եվ այդ պատճառով, մենք «…Առանց սրբության չե՜նք կարող տեսնել Տիրոջը», (Եբրայեցիներ 12.14) և մենք պե՜տք է համապատասխան ձևով պատվե՜նք Աստծո Խոսքը, և սրբագործվե՜նք Նրանում, քանի որ մենք ամենամեծ և պատվական խոստումներն ենք ստացել, որոնք այժմ իրականանում են Շնորհով, և մենք բաժին ենք ունենալու այդ գործնթացի մեջ, երբ Տերն Իր գործն ավարտի՜ երկրի վրա: Խնդրեմ:

—Եբրայեցիների 12-րդ գլուխ, 14 Խոսքը:

«14  Հետեւեցէք խաղաղութեան ամենի հետ եւ սրբութեան,  որ առանց նորան ոչ ով Տիրոջը չի տեսնիլ…»:

—Մենք հենց նոր, արդեն խոսեցի՜նք այդ սրբացման մասին, և այստեղ՝ Եբրայեցիների ուղերձում կրկնում ենք նորից, որպեսզի բոլո՜րը դա ընդունե՜ն իրենց սրտերում, որ ոչ մի ճշմարիտ հավատացյալ չի՜ կարող ընթանալ իր սեփական ճանապարհներով, չի՜ կարող մնալ իր սեփակա՜ն ուսմունքներում, և բոլորը պետք է խոնարհվե՜ն Աստծո ամենակարող ձեռքի տակ, և հավատքով ու հնազանդությամբ պետք է ընդունե՜ն Աստծո կամքը, քանի որ հնազանդությունը հավատքի հետ միասին է, և հավատքը գալիս է հնազանդության հետ: Եվ Աստված դրա՜ն է բերում հիմա բոլոր եղբայրներին և քույրերին, ովքեր հավատո՜ւմ են Աստծո Խոսքին, որպեսզի մենք հավատքի և հնազանդության միջոցով  վերապրենք այն ամենն ինչ Աստված խոստացել է մեզ: Խնդրեմ:

—Կարդում ենք 1-ին Տիմոթեոսի 2-րդ գլխից, 9-րդ Խոսքը:

«9    Այնպէս էլ կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով»:

—Այս խոսքին նույնպես պետք է շատ լուրջ վերաբերվել, քանի որ այն ուղղված է մեր թանկագին և սիրելի քույրերին:  Ասացեք խնդրում եմ ազնվորեն. Կարո՞ղ է արդյոք հավատացյալ կինը ծնկից չորս մատնաչափ վերև կիսաշրջազգեստ կրել, թե՞ ծնկից չորս սանտիմետր ներքեւ պետք է զգեստ հագնի: Մի անգամ1970-ականներին ես քարոզում էի Կանադայում՝ Սասկաչևանում,  մենոնիտների եկեղեցում… Եվ ահա մեր ժամանակն է, որ կանայք իսկապես այդքան համեստ հագնված լինեն՝ բլուզը կոճկված մինչև վերևի կոճակը, այնպես որ ազատ ոչինչ չմնա։ Եվ դուք պետք է հասկանք, թե ինչո՞ւ է Պողոսը Սուրբ գրություններում այդքան շատ շեշտադրում, թե կանայք, քույրերը ինչպես պետք է հագնվեն, ինչպե՞ս պետք է պահեն իրենց: Ուրիշ կանայք չե՜ն կիրառելու այդ ամենը, այլ միայն Տեր Հիսուս Քրիստոսով  թանկագին քույրերը, նրա՜նք են լսելու և հնազանդվելու, ինչպես այստեղ գրված է.  «…վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով»: Պարկեշտ ձևով են հագնված լինելու և ողջ սրտով Տիրո՜ջն են նվիրվելու նրանք, և հնազանդությամբ կատարելու են ա՜յն, ինչ Աստված է ասել: Եվ դուք գիտեք, որ ես միշտ պետք է վկայակոչե՜մ Բրանհամ եղբորը: 1100 քարոզներ է քարոզել այդ Աստծո մարդը: Եվ մոտավորապես 500 քարոզներում նա խոսել  է կանանց մասին՝ քույրերի մասին: Եվ մենք հիմա կլսենք, թե ինչու էր նա ստիպված այդպես վարվելու: Ինչո՞ւ պետք է նա աներ այդ: Նա վերադառնում էր դեպի Եդեմական պարտեզը, դեպի սկիզբը՝ դրախտ,  որտեղ սատատան՝ օձը, գայթակղեց առաջին կնոջը, և Եդեմական պարտեզում տեղի ունեցավ առաջին մեղքը՝ առաջին շնությունը: Մարդու անկումն ամենասարսափելի բանն էր, որն Աստված պետք է ապրեր: Իսկ ի՞նչ էր դա։ Ի՞նչ էր դա։ Եվ հենց այն պատճառով, որ կինը համաձայնվեց այն բանի հետ, ինչ թշնամի՜ն էր ասել իրեն, արդեն իսկ տեղի՜ ունեցավ գայթակղությունը, և ո՜չ միայն բառերով… Որովհետև կասկածի տակ էր դրվել Աստծո ասածը. «Իրա՞վ Աստված ասաց», (Ծննդոց 3.1) Եվ այդ խոսքերով թշնամին այսօ՜ր էլ  է մոտենում բոլոր կանանց, նաև տղամարդկանց. «Մի՞ թե Աստված իսկապես ասել է»:

Այո՜, ամենն ինչ գրված է, այդպե՜ս է ասել Տերը:

Եվ ինչպես որ արդեն ասվեց, Բրանհամ եղբայրը որպես Աստծուց ուղիղ հանձնարարություն ստացած և խոստացված մարգարե… Աստվա՜ծ է ուղարկել նրան, Աստվա՜ծ է ընտրել նրան, և նա պե՜տք է շեշտադրե՜ր այն ամենը  ինչ վերաբերվում է կանանց խնդիրներին: Իսկ այժմ մենք մի քանի հատվածներ կկարդանք Աստվածաշնչից: Խնդրեմ:

—Մենք կկարդանք Մատթեոսի 5-րդ գլխից: Մատթեոս 5-րդ գլուխ, 28 Խոսքը:

«28  Բայց ես ասում եմ ձեզ թէ՝  Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ»:

—Սրանք մեր Տիրոջ Խոսքերն են: Սրա՜նք, մեր Տիրոջ Խոսքերն են: Ով ցանկությամբ է նայում կնոջը, նա արդեն շնություն է գործել նրա հետ իր սրտում։ Իսկ շնացողները և  պոռնիկները Աստծո թագավորությունը չեն ժառանգելու՝ ինչպես որ գրված է: Դա երկրի վրա կատարված ամենասարսափելի մեղքերից մեկն է։ Եվ ինչպես ասվել էր, դրա սկիզբը Եդեմական պարտեզից էր, և Տերն Ինքն ասաց. «Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար»: Եվ դրա համար էլ Բրանհամ եղբայրը շեշտո՜ւմ, որ կանայք չպետք է զարդարվեն, չպետք է ներկեն իրենց, ավելի գեղեցկացնելու համար և հետո դրանք ներկայացնեն  տղամարդկանց, քանի որ իրե՜նք են պատասխանատու լինելու շնության համար, քանի որ իրե՜նք են իրենց այդպես ցուցադրել։ Եկեք շարունակենք կարդալը:

—Կարդում ենք Մովսեսի 3-րդ գրքից: Ղևտացիների 20-րդ գլխի 7-րդ Խոսքից կարդում ենք:

«7  Ուրեմն սրբեցէք ձեր անձերը, ու սուրբ եղէք, ըստ որում ես եմ Եհովան ձեր Աստուածը»:

—Մենք շեշտադրել ենք այս մասին եղբայրներ և քույրեր: Շարունակենք կարդալ:

—Մենք կարդում ենք Ղևտացիներից, 20-րդ գլխի, 8-րդ Խոսքը:

«8  Եւ  իմ կանոնները պահեցէք, ու արէք նորանց.  ես եմ Եհովան որ ձեզ սրբում եմ»:

—«Եւ  իմ կանոնները պահեցէք, ու արէք նորանց.  ես եմ Եհովան որ ձեզ սրբում եմ»: Շարունակենք կարդալը:

—Ղևտացիների 20-րդ գլուխ, 10-րդ Խոսք:

«10 Եւ  ով որ մի ուրիշ մարդի կնոջ հետ շնութիւն անէ, իր դրացու կնոջ հետ շնութիւն անողը անպատճառ պիտի մեռցնուի. Շնացող մարդն էլ՝ շնացեալ կնիկն էլ»:

—Մենք բոլորս պետք է ամբողջությա՜մբ կարդանք Մովսեսի 3-րդ գիրքը՝ Ղևտացիների գրքի 20-րդ գլուխը։ Կա արձանագրություն, թե ինչ կանոններ պետք է պահենք, և թե ինչպես էին մեղավորները քարկոծվում և մահապատժի ենթարկվում: ԱՍՏՎԱԾ, ՍՈ՜ՒՐԲ ԱՍՏՎԱԾ Է, և Նա մեզնից սրբություն և հնազանդություն է պահանջում: Եվ մենք հաջորդ Խոսքը կկարդանք, և դուք կզարմանաք, թե ինչ էայնտեղ գրված:

—Կարդում ենք Մատթեոսի 5-րդ գլխի, 8-րդ Խոսքից:

«8  Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ  նորանք Աստուծուն կտեսնեն»:

—Այո՜, բայց պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ բացեք Ղևտացիների գիրքը և 20-րդ գլուխն ամբողջությամբ կարդաք: Եվ ա՜յն ինչ այնտեղ գրվա՜ծ է, ուժի մեջ է նաև այսօր, և օրենքից ոչ մի նշանագիր՝, ո՜չ մի յոտա, չի կարող կորչել, այն մե՜զ է տրված: Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ, թե այնտեղ ուրիշ էլ ինչ է գրված, ինքներդ կարդացեք տանը ձեր ազատ ժամանակ, ամբողջ 20-րդ գլուխը կարդացեք, ամեն բան այնտեղ գրված է, առօրյա կյանքի մասին, եթե տղամարդը տղամարդու հետ է, եթե կինը կնոջ հետ է, երբ տղամարդը կենդանու հետ է, երբ կինն է կենդանու հետ… Այդ ամենը դուք պետք է ընթերցեք: Եվ եթե նայենք այսօրվա աշխարհին, ի՞նչ կտեսնենք մենք, աստվածային կարգը որպես այսպիսին, այլևս չկա այնտեղ: Եվ եթե աստվածային կարգը վերականգվի՜ այսօր, ապա միայն ընտրվածների մեջ՝ Աստծո զավակների մեջ, եղբայրների և քույրերի մեջ, ովքեր սրբագործվում են ճշմարիտ Աստծո Խոսքով: Եվ Նրա մեջ կարող է սրբագործվել միայն նա, ով լվացվե՜լ է Աստծո Գառան սուրբ արյունով, ով անձամբ ընդունե՜լ է փրկությունը, ազատագրո՜ւմը, ներո՜ւմը իր համար, քանի որ միայն նա, ով անձամբ փորձառություն է ունեցել Աստծո հետ և  մահացել է ինքն իր համար, և խաչվե՜լ է Քրիստոսի հետ, միայն նա՜ կհաղթահարի և կապրի Աստծուն հաճելի կյանքով: Այո՜, մարմնի մեջ կարելի՜ է ապրել Աստծուն հաճելի կյանքով, և հենց այդտեղ է Աստված ուզում բերել մեզ: Եվ այդ պատճառո՜վ ենք այսօր մենք բոլոր այս հատվածները կարդում Գրվածքից, որոնք խոսում են հենց ա՜յդ բաների մասին: Ի՞նչն ենք մենք կարգի բերելու մեր կյանքում, որպեսզի իսկապես Աստծո հետ կարողանանք քայլել երկրի վրա և պատրաստ լինենք հարս-եկեղեցու հափշտակությանը: Բավակա՜ն չէ խոսելը վերջին ժամանակների պատգամի մասին։ Բավակա՜ն չէ ասելը՝ «Աստված Իր խոսքը հայտնեց մեզ»։ Բավակա՜ն չէ ասելը՝ «Աստված տվել է մեզ խոստումները»։ Այս ամենը հրաշալի է, և մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն դրա համար, բայց հիմա՜, հիմա՜ եկել է այն պահը երբ Տերը վերադառնալու է, շատ մոտ է՝ դռների մոտ է, և այդ պատճառով պետք շեշտադրվի՜, որ եկել է այն պահը որ մենք Աստծո առջև հաճելի կյանքո՜վ պիտի ապրենք՝ հոգով, շնչով և մարմնով, որպեսզի համապատասխանի ամենը: Եկեք շարունակենք կարդալ:

—Մենք կարդում ենք Պետրոսի 1-ին ուղերձից, 4-րդ գլուխ, 7 և 8 Խոսքերը:

«7  Եւ ամեն բանի վերջը մօտեցել է,  ուրեմն պարկեշտ կացէք եւ արթուն եղէք աղօթքներում։ 

8 Բայց ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ,  որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը»: (Առակաց 10.12, Հակոբոս 5.20)

—Փա՜ռք Տիրոջը այսպիսի Խոսքերի համար: Տիրոջ վերադարձը մոտ է, դռների մոտ է, և Սուրբ Գրքում մեզ ցույց է տրվում այն, ինչ անհրաժեշտ է մեզ, որպեսզի կարողանանք հաճելի լինել Աստծուն, քանի որ Ենովքի մասին գրված է, որ նա հաճելի էր Աստծուն նախքան իր հափշտակությունը: Աստված այժմ իսկապես կարող է Շնորհ անել բոլոր նրանց, ովքեր հավատացել են վերջին պատգամին, որպեսզի մենք լրջորեն վերաբերվենք Աստծո յուրաքանչյուր Խոսքին և վերապրե՜նք այն, ինչպես ես դա շեշտադրեցի՜ արդեն: Մնացած բոլորը կարող են շարունակել գնալ իրենց սեփական ճանապարհներով, հավատալ և անել ա՜յն, ինչ ուզում են, բայց նա ով պատկանում է առաջնեկների եկեղեցուն, նա ով ուզում է պատրաստ լինել Հիսուս Քրիստոսի վերադարձին, պետք է հնազանդվի՜ Աստծո յուրաքանչյուր Խոսքին: Շարունակենք, խնդրեմ:

—Վերջին հատվածը Գրվածքից: Մատթեոսի 24-րդ գլուխ, 14 Խոսքը:

«14 Եւ  արքայութեան այս աւետարանը  բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կգայ վերջը»:

—Թանկագին եղբայրներ և քույրեր, թանկագիննե՜ր Քրիստոսով, սա ևս մեկ անգամ պետք է պարզորեն ասել. Բրանհամ եղբայրը ուղիղ հանձնարարություն ուներ Աստծուց փոխանցելու պատգամը, որը նախորդելու է Քրիստոսի վերադարձին: Ինչպես որ Հովհաննես մկրտիչն էր խոստացված մարգարե, և բերեց պատգամը նախքան Քրիստոսի առաջին գալուստը, և բարեկարգ ժողովուրդ պատրաստեց Տիրոջ համար, ինչպես որ գրվա՜ծ է ավետարաններում, թանկագին եղբայրներ և քույրեր, այդպե՜ս է նաև հիմա: Դա պարզապես մի ծառայություն չէ, Եփեսացիների ուղերձում նկարագրված այն 5 ծառայությունների նման, դա այն ծառայություն է որը կապված է հարս-եկեղեցու փրկագնման պատմության հետ, և ո՜չ միայն մեկ տեղական եկեղեցու հետ: Դա ամենակարևոր ծառայությունն է նախքան Քրիստոսի վերադարձը:  Եվ այս վերջին պատգամը, որպես բարի լուր պետք է քարոզվի՜ բոլոր ազգերին, լեզուներին և ժողովուրդներին ողջ երկրի երեսով մեկ: Եվ Բրանհամ եղբայրը շեշտադրումով ասաց. «Ո՜չ թե ես եմ նախորդելու Քրիստոսի վերադարձին, այլ այն պատգամը, որն Աստված տվել է ինձ, վստահել է ինձ, նա նախորդելու է Քրիստոսի վերադարձին»:

Եվ մենք գիտենք, որ Տերը, 1965 թվականի դեկտեմբերին  Իր ծառային և մարգարեին Իր մոտ է կանչել: Եվ մենք նաև գիտենք, որ նրան հանձնարարված էր հոգևոր կերակրի պաշար հավաքել: Խոսքը որը Գրվա՜ծ էր, Աստծո զավակների համար բացահայտված և կենդանի Խոսք դարձավ: Եվ նա ստանալով այդ հանձնարարությունը կատարե՜ց այն: Եվ ես պետք է մեկ անգամ ևս ասեմ, ես սա դիտավորությամբ եմ ասում, «Պե՜տք է ասեմ». Տերն ինձ անձամբ կանչել է, և հանձնարարել գնալու քաղաքից քաղաք, քարոզելու Խոսքը և բաշխելու հոգևոր կերակուրը, և ես դա արե՜լ եմ Աստծո ողորմությամբ անցած 55 տարիների ընթացքում: Ամեն ամիս ես ճանապարհորդել եմ ամբողջ աշխարհով մեկ, որպեսզի հռչակեմ վերջին պատգամը Աստծո զավակներին ողջ երկրով մեկ: Եվ եղբայրներ և քույրեր, ես այստեղ  ինչ-որ հեքիաթնե՜ր չեմ պատմում: Եվ մի եղբայր հարցնում էր ինձ, թե միշտ արթուն վիճակո՞ւմ եմ եղել ես, երբ Աստված խոսե՜լ է ինձ հետ, թե՞ դա երազի մեջ է եղել: Թույլ տվեք վկայել Ամենակարող Աստծո առջև, որ ամեն անգամ արթուն եմ եղել, ո՜չ մի անգամ չի եղել երազի մեջ ինչ-որ բան: Բայց ամեն անգամ, լինի դա 1962 թվականի ապրիլի 2-ը, թե 1976 թվականի սեպտեմբերի 19-ը, թե մնացած բոլոր ժամանակները, ես արթուն էի, քնած չէի, ես լսել եմ Տիրոջ ձայնը և հստակ գիտեի թե որտեղ է կանգնած՝ աջ կողմում պատուհանի մոտ: Ես հստակ գիտեի, թե որտեղ է Տերն ամեն անգամ, երբ Նա խոսում էր, և հետևաբար, եղբայրներ և քույրեր, անհրաժեշտ է որ ես նորի՜ց ասեմ սա, ընդունեք սա որպես Աստծուց, որ Բրանհամ եղբայրը կատարե՜ց իր հանձնարարությունը, և որ ես, նույնպես կատարեցի՜ իմ հանձնարարությունը Աստծուց տրված:  Եվ որ բոլոր եղբայրները, որոնց Աստված սահմանել է որպեսզի նույն հոգևոր կերակուրը՝ նույն Խո՜սքը քարոզեն… Աստված հո՜գ է տարել, որպեսզի բոլոր ազգերն այսօր իմանան այն, ինչ Աստվա՜ծ է սահմանել  այս վերջին ժամանակահատվածի համար: Եվ այն ինչ մենք տեսնում ենք Մատթեոսի 24.14 ում, որ աստվածային ավետարանը երբ քարոզվի՜ բոլոր ազգերին, այն ժամանակ կգա վերջը: Եվ որքանով որ ճշմարիտ է, որ վերջին պատգամը քարոզվել է բոլոր ժողովուրդներին, այնպես էլ անկասկած ճշմարիտ է, որ վերջը գալո՜ւ է հիմա, և մենք Շնորհով ականատե՜ս կլինենք ավարտին: Եվ մենք չէ՞ որ տեսնում ենք ժամանակի նշանները, որոնք կատարվում են մեր շուրջը, նույնիսկ կույրն իր հենակով կարող է շոշափե՜լ այն ինչ կատարվում է հիմա, դա այն է ինչ Տեր, մարգարեներն ու առաքյալները կանխասե՜լ են վերջին օրերի համար, վերջին ժամանակի: Իսրայելի վերադարձն Ավետյաց երկիր ա՜յն է, որ Աստված Իսրայելին կտանի Երուսաղեմի սուրբ հողի վրա: Մենք 1948 թվականից ի վեր Իսրայել պետություն ունենք: Աստված տիրեց Իր ժողովրդին խոստացյալ հողի վրա, և այն, ինչ խոստացվել էր Իսրայելին, իսկապես այնտեղ տեղի կունենա հափշտակությունից հետո: Բայց մինչ այդ պետք է կատարվի այն, ինչ պետք է տեղի ունենա Հարս-եկեղեցում, որպեսզի մենք պատրա՜ստ լինենք հափշտակությանը: Եվ ես ուղղակի ուրախ եմ, որ Տերը ցույց տվեց ինձ ցորենի այն մեծ արտը, ցորենի հասունացած հասկերը, Նա տվեց ինձ նոր կոմբայնը, և պատվիրեց հավաքե՜լ բերքը։ Ես ա՛յնքան շնորհակալ եմ Աստծուն բոլոր գերբնական փորձառությունների համար: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե դա ինչ է նշանակում ինձ համար, միշտ լսել ձայնը ճիշտ այնպես, ինչպես դու հիմա լսում ես իմ ձայնը բարձր և պարզ: Եվ ամեն անգամ ես դա լսում էի գերմաներեն, այն լեզվով որում ծնվել եմ, ես լսում էի Տիրոջ ձայնը, և ես շատ շնորհակալ եմ Տիրոջից, որ իսկապես քարոզել եմ Նրա Խոսքը ողջ երկրով մեկ: Եվ Տերը Շնորհ արեց, որ այժմ երկրի վրա բոլոր եղբայրները, բոլոր քույրերը, կարող են լսել այս հեռարձակումը ինտերնետի միջոցով, բոլոր ազգերում, ժողովուրդներում և լեզուներում: Եվ շաբաթը երեք անգամ՝ չորեքշաբթի, շաբաթ և կիրակի օրերին, Աստծո ժողովուրդը լսո՜ւմ է Աստծո Խոսքը: Ես միայն կարող եմ ասել,  որ Սուրբ Գիրքը իրականանում է մեր աչքերի առջև, Հիսուս Քրիստոսի վերադարձը շատ մոտ է: Թող բոլորը մեկ անգամ ևս ընթերցեն բոլոր այն հատվածները, որոնք մենք այսօր կարդացինք, սրտով ընդունեն այդ ամենը, և Տիրոջն ասեն աղոթքի մեջ. Ես այդ օրը ցանկանում եմ լինե՜լ այդ իրադարձության մեջ, երբ տեղի կունենա Հարս-եկեղեցու հափշտակությունը: Թող բոլորը խոնարհ սիրտ ունենան, թող չլինի ոչ մի հակառակություն, որովհետև Տերը բնակվում է այնտեղ, որտեղ կոտրված սիրտ և խոնարհ հոգի կա: Եվ թող բոլոր Աստծո զավակները խոնարհվեն Աստծո զորավոր ձեռքի տակ, թող Աստծո կամքը իրականանա մեր կյանքում Նրա ողորմությունով, իրականանա նրանց մոտ, ովքեր հռչակո՜ւմ են Աստծո Խոսքը, թող իրականանա նրանց մոտ, ովքեր միշտ լսո՜ւմ են Աստծո Խոսքը, որովհետև Աստծո Խոսքը միշտ իրականացնում է ա՜յն, ինչի համար Աստված ուղարկո՜ւմ է Նրան: Եվ թող վերջին պատգամը, վերջին լուրը, բոլոր Աստծո զավակների մեջ, ովքեր հավատում են պատգամին, կատարի այն գործը ինչ համար ուղարկվել է, այսինքն ուղարկվել է որպեսզի Հարս-եկեղեցին անբիծ և անարա՜տ բերվի Փեսայի մոտ, սպիտակ հանդերձներով կարողանա կանգնե՜լ Նրա առջև, երբ Նա վերադառնա, և հափշտակության միջոցով վերցնի մեզ փառքի մեջ: Թող Ամենակարող Աստծո օրհնությունները լինեն բոլոր նրանց վրա, ովքեր այժմ կկանգնե՜ն խոստումների վրա, կհավատա՜ն դրանց և կտեսնե՜ն դրանց իրականացումը: Սա խոստացվել է Տիրոջ կողմից, որ խոստումները կկատարվե՜ն մեր միջոցով՝ 2-րդ Կորնթացիների, 1-ին գլուխ, 19-ից 22 Խոսքերում: Խնդրում եմ, սիրելի եղբայրներ, սիրելի քույրեր, հավատացե՜ք յուրաքանչյուր խոստումին, և հավատքով սպեսեք իրականացմանը, և միասին մենք կվերապրենք Հարս-եկեղեցու ավարտական մասը: Ամենակարող Աստծո օրհնությունները թող հանգչեն բոլորիդ վրա, և բոլորիս հետ լինեն՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով: ԱլելուՅահ: Ամեն:

Բովանդակություն