Լսել

2022-11-06 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

Ընթացիկ Իրադարձությունները Աստվածաշնչյան Մարգարեությունների Լույսի Ներքո

Ներածական խոսք` Եղբայր Բորգ.

Մենք ողջունում ենք, այս կիրակի առավոտյան, բոլոր եղբայրներին և քույրերին ողջ աշխարհով մեկ, այս հեռարձակմանը՝ «Աստվածաշնչյան խոսք Ֆրանկ եղբոր հետ»: Մենք շնորհակալ ենք Աստծուն այս հնարավորության համար, որ կարող ենք լսել Աստծո բացահայտված Խոսքը: Թող որ Տերն առաջնորդի Ֆրանկ եղբորը Իր Հոգով, որպեսզի նա խոսի միայն ա՜յն, ինչ Աստվա՜ծ է ուզում ասել համայնքին: Նախքան որ Ֆրանկ եղբայրը կխոսի մեզ, ես կկարդամ ներածական խոսքը՝ մեկ խոսք Հուդայի ուղերձից, 1-ին գլուխ, 3-րդ Խոսք:

Հուդա, 1-ին գլուխ, 3-րդ Խոսք:

«3 Սիրելիներ, որովհետեւ ամեն ջանք արի որ գրեմ ձեզ մեր  հասարակաց փրկութեան համար, հարկ եղաւ ինձ որ գրեմ ձեզ եւ յորդորեմ,  որ մրցիք սրբերին միանգամ աւանդուած հաւատքովը»:

Խնդրեմ Ֆրանկ եղբայր:

 

Ֆրանկ եղբայր.

Շնորհակալություն Տիրոջը, որ մենք այս Խոսքը կարող ենք լուրջ ձևո՜վ ընդունել: Որպեսզի պայքարենք հավատքի համար, որը մեկընդմիշտ սրբերին, փրկագնվածներին, ողորմություն գտածներին, նրանց, և ովքեր Տիրոջ հանայնքի՜ց են, այն մեկընդմիշտ փոխանցվա՜ծ է եղել նրանց: Մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ մենք վերադարձվել ենք սկզբին: Եվ իսկապես կարող ենք հավատալ այնպե՜ս, կարող ենք մկրտել այնպե՜ս, կարող ենք սովորեցնել այնպե՜ս,  ինչպես դա ամենասկզբում արվել է առաքյալների կողմից՝ Տիրոջ անունով: Մենք ապրում ենք ա՜յն ժամանակներում, որ իսկապես ամեն բան պետք է վերականգնվի և բերվի սկզբնական վիճակին: Այսպիսով, մենք պայքարում ենք ա՜յն հավատքի համար, որը մեկընդմիշտ փոխանցվել է սրբերին: Ինչպես Բրանհամ եղբայրը պարզ արտահայտվել է, նա ասաց. Գոյություն ունի ճշմարի՜տ հավատք, և գոյություն ունի շինծո՜ւ հավատք, և գոյություն ունի անհավատություն: Թող որ Տերը ողորմություն անի, որպեսզի մենք չգտնվենք անհավատության մեջ, և ոչ էլ ինքնահնար հավատքի մեջ, այլ մնանք ա՜յն հավատքի մեջ, որը մեկընդմիշտ փոխանցվել է սրբերին: Եվ որ իրականում մենք կարողանանք սովորեցնել այնպե՜ս, ինչպես սովորեցրել են մարգարեներն ու առաքյալները, և ինչպես որ թողնված է Սուրբ Գրվածքներում: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Կողոսացիներից, 3-րդ գլխից, 3-րդ Խոսքը:

Կողոսացիների 3-րդ գլուխ, 3-րդ Խոսքը:

«3  Վասնզի դուք մեռաք՝  եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ»:

—Ամեն: Դա իսկապես այդպես է, որ իսկական դարձի համար, իսկական վերստին ծնունդի, հարկավոր է որպեսզի մենք մեռա՜ծ լինենք հին մարդու համար, և որպեսզի Նոր մարդո՜ւն հագնենք, որպեսզի նոր կյանքով կարողանանք քայլե՜լ մեր Տիրոջ հետ: Թող որ դա տրվի՜ բոլոր ունկնդիրներին, թող տրվի՜ Աստծուց, որ բոլորը կարողանան ճշմարտապես  ասել. «Ես մեռա Քրիստոսի հետ, և ապրում եմ ո՜չ թե ես, այլ Քրիստոսն է Իր կյանքով ապրում իմ մեջ»: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Կողոսացիների 3-րդ գլխից, 4-րդ Խոսքը:

«4  Բայց երբոր Քրիստոս՝  մեր կեանքը կյայտնուի, այն ժամանակ դուք էլ նորա հետ  կյայտնուիք փառքով»:

—Եվ այստեղ նույնպես մենք ասում ենք ամեն: Երբ Քրիստոսը մեր կյանքում բացահայտվո՜ւմ է, երբ իսկապե՜ս բացահայտվում է, այնպես, որ դարձի, վերստին ծնունդի, և նորոգության փորձառությունն ունենո՜ւմ ենք… Երբ Քրիստոսը բացահայտվո՜ւմ է մեր կյանքում, որպեսզի Իր Էությունը, Իր Խոսքը, Իր սերը, որպեսզի Իր ողորմությո՜ւնը, որպեսզի այն ամենը, ինչն ստացել ենք Շնորհով, տեսանելի լինեն, որպեսզի գործեն: Թող փառավորվի՜ մեր Տերը: Եվ թող մենք ազնվորեն և անկեղծորեն կարողանա՜նք ասել, որ Տերը իսկապես ամեն բան նոր է արել: Փա՜ռք լինի Նրան դրա համար, հավիտյանս: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք, Կողոսացիների 3-րդ գլխից, 5-րդ Խոսքը: Կողոսացիների 3-րդ գլուխ, 5-րդ Խոսքը:

«5 Ուրեմն սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են,  պոռնկութիւնը, պղծութիւնը, կիրքը,  չար ցանկութիւնը, եւ ագահութիւնը  որ կռապաշտութիւն է»:

—Եվ այս Խոսքը նույնպես… Սա շատ լուրջ զգուշացում է բոլոր հավատացյալներին: Եվ այսպիսով. «Սպանեցէ՜ք ձեր անդամները»: Մենք իսկապես պետք է երկյուղով և հարգանքով Աստծո առջև, մեր կյանքը զոհասեղանի վրա՜ դնենք, և ասենք. «Տե՜ր, ողորմա՜ծ եղիր իմ հանդեպ, որպեսզի Քո կյանքը իմ միջոցով դրսևորվի»: Եվ որպեսզի իրականում երևա, կամ բացահայտվի ա՜յն, որ մենք հավատացյալ մարդիկ ենք դարձել, որոնց Հիսուս Քրիստոսը Իր ողորմությունով Իր մոտ է վերցրել: Նրա՜ն լինի փառքը դրա համար: Խնդրեմ:

—Մենք կկարդանք Կողոսացիների 3-րդ գլխից, 8-10 Խոսքերը: Կողոսացիներ, 3-րդ գլուխ, 8-10 Խոսքեր:

«8 Բայց հիմա դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը,  ամօթալի խօսքերը ձեր բերանիցը։ 

9  Սուտ մի խօսիք իրար հետ.  հանեցէք հին մարդն իր գործերովը։ 

10   Եւ հագէք նոր մարդը  որ նորոգուած է գիտութիւնով  իր ստեղծողի  պատկերի պէս»:

—Ամեն: Եվ սա նույնպես պետք է մեր կյանքում ճշմարտություն դառնա, որպեսզի մենք հին մարդուն հանե՜նք մեր վրայից, և որ կարողանանք հագնել նոր մարդուն, ով Քրիստոսի նմանությունո՜վ է: Եվ որ իսկապես նոր կյանքով կարողանանք քայլե՜լ Աստծո հետ: Խնդրեմ:

—Մենք հիմա կկարդանք 1-ին Հովհաննեսի, 2-րդ գլխի, 17-րդ Խոսքը:

«17 Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան»:

—Մենք այսօր, թո՜ւյլ ենք տալիս որպեսզի բոլոր այս աստվածաշնչյան հատվածները իրենք անձամբ վկայեն իրենց մասին, դրա մասին է գնում խոսքը: Այսօր Աստված չի խոսում քո հարևանի հետ, կամ մեկ ուրիշի հետ, այլ անձամբ քեզ հե՜տ է խոսում: Եվ մենք նայում ենք Աստծո Խոսքի հայելու մեջ, տեսնելու, թե արդյո՞ք մեր կյանքում ամեն բան համապատասխանո՜ւմ է Աստծուն և Իր Խոսքին: Քանի որ միայն ա՜յն դեպքում, երբ Աստծո բարեհաճությունը կհանգչի՜ մեր վրա, այն ժամանա՜կ մենք կարող ենք մասնակցություն ունենալ հափշտակությանը: Ենովքի վրա Աստծո բարեհաճությունն էր, և նա հափշտակվեց: Եվ ճիշտ նույն կերպով մենք պետք է դա ընդունենք հավատքով: Եվ մեր Տիրոջ և Փրկչի մասին ասվել էր. «Դա՜ է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ հաճությունը»:  Այսօր եկել է այն պահը, երբ Աստված ուզում է Իր բոլոր որդիների և դուստրերի վրա Իր հաճությունն ունենալ, այնպե՜ս, որ մենք Իր ողորմությունով Իր կամքի մե՜ջ գտնված լինենք:  Որպեսզի մեր վրա ոչ մի նզովված բան չլինի, այլ որ մենք, մաքուր խղճով՝ ինչպես որ գրված է. «Սրտով մաքուրնե՜ը, նրանք Աստծուն կտեսնեն»: Թող որ Աստված,  Իր բոլոր որդիների և դուստրերի մեջ հիմա, իսկապես հիմա, իրագործի այն, որ բոլորը մաքրվա՜ծ լինեն սրտով, լվացվա՜ծ լինեն Գառան արյունով,  մաքրվա՜ծ լինեն Աստծո Խոսքով, և սրբվա՜ծ՝ Տեր Հիսուսի անունով: Խնդրեմ:

—Մենք կկարդանք Եբրայեցիներից: Եբրայեցիներ, 13-գլուխ, 4-րդ Խոսքը:

«4  Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատուական է եւ անկողինը սուրբ.  բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստուած կդատէ»:

—Եվ սա նույնպես դրա մասին Է: Տերն իսկապես հոգ է տարել ամեն բանի համար, և հավատացյալների մեջ՝ լինեն դրանք երիտասարդները, լինեն երեխաները, լինի ամուսնության մեջ, Տերը հոգ է տարել ամենի համար, և կարողացել է Պողոսին հատուկ ձևով օգտագործե՜լ դրա համար, որպեսզի նա կարողանար գրի առնել այն ամենն, ինչն անհրաժե՜շտ էր նորկտակարանյան համայնքին: Եվ սրա մեջ է նաև ամուսնության հարցը, որպեսզի այն իսկապես պատվավո՜ր լինի, Աստծո Խոսքի համաձայն: Ես չեմ ուզում անդրադառնա՜լ դրան, բոլոր հավատացյալները գիտեն, թե ինչ է տեղի ունենում ներկա ժամանակում:  Եվ Պողոսը իսկապես անդրադարձե՜լ է դրան: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Հռոմեացիների 1-ին գլխից, 26 և 27 Խոսքերը:

«26   Նորա համար Աստուած մատնեց նորանց  անարգ կիրքերի. եւ նորանց էգերը բնական գործածութիւնը փոխեցին անբնականի հետ։ 

27 Այնպէս էլ արուները կնոջ բնական գործածութիւնը թողելով, իրանց ցանկութիւններովն իրար հետ բորբոքուեցան. արուներն արուների հետ խայտառակութիւն էին գործում, եւ այն փոխարէնը՝ որ արժան էր իրանց մոլութեանն՝ իրանց անձերումը ընդունում էին»:

— Եվ սա նույնպես պատկանում է դրան: Մենք բոլորս գիտենք թե ինչ էր կատարվում Աբրահամի ժամանակներում, դա Սոդոմի և Գոմորի ժամանակ էր, ինչ տեղի էր ունենում: Աբրահամն Ադամից 2000 տարի հետո է ապրել, և ամբողջ աշխարհը, իսկապես անցե՜լ էր բոլոր սահմանները, ինչպես մենք նոր կարդացինք: Եվ Աստված պետք է վե՜րջ դներ այն ամենի հետ, ինչ կատարվում էր Սոդոմում և Գոմորում: Որովհետև նրանք հայհոյո՜ւմ էին Աստծուն, ծաղրո՜ւմ էին Աստծուն, և աստվածային կարգը ոտնակո՜խ էին անում: Աստված այլևս չէր կարող տեսնել այդ ամենը: Եվ այդ պատճառով սա ուղղված է հավատացյալներին, որպեսզի ամուսնությունը պատվակա՜ն  լինի, և անկողինը սուրբ: Եվ սա պետք է պարզապես ասվի՜ հավատացյալներին, որ սա մե՜զ համար է գրված, ընդունե՜ք դա, և Աստծուն փա՜ռք տվեք դրա համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Եփեսացիների 1-ին գլխից, 1-ին Խոսքը:

«1 Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ  Աստուծոյ կամքովը. այն սուրբերին որ  Եփեսոսումն են, եւ  Քրիստոս Յիսուսումը հաւատացեալներին»:

—Մենք ընտրել ենք այս Խոսքը, որպեսզի պարզ ձևով ասենք հետևյալը. Աստվածաշնչյան ժամանակներում, յուրաքանչյուր քաղաքում իսկապես միայն մե՜կ համայնք կար՝ մեկ եկեղեցի, այստե՜ղ, Պողոսի նամակը հասցեագրված է Եփեսոսի՜ համայնքին:  Եվ նա ով կարդա Հայտնության 2-րդ և 3-րդ գլուխները, կտեսնի, որ այդ յոթ ուղերձներն ուղարկվել են յոթ տարբեր քաղաքներում գտնվող յոթ համայնքների: Այստեղ բոլոր քաղաքները թվարկվա՜ծ են, սկսած Եփեսոսից, ընդհուպ մինչև Լավոդիկեն:  Այն ինչ պետք է ասվի, հետևյալն է… Եկեք վերադառնանք Գործք Առաքելոց, 2-րդ գլխում ասվո՜ւմ է մեզ, որ Պետրոսի առաջին քարոզից հետո 3000-ի չափ մկրտվեցին, որոնք ողորմություն և թողություն ստացան: Այն ինչ քարոզեց Պետրո՜սը, նրանք դա ընդունեցին, և հետո մկրտվեցին: Եվ այդպիսով, առաջին համայնքում 3000-ի չափ մարդիկ էին: Եվ հետո ով կարդում է Գործք 4-րդ գլխի 4-րդ խոսքը, տեսնում է, որ այնտեղ արդեն 5000-ի չափ մարդիկ կային համայնքում: Եվ երբ մենք շարունակենք կարդալը, կտեսնենք թե ինչ էր կատարվում աստվածաշնչյան ժամանակներում, երբ հավաքվում էին այստեղ, այնտեղ՝ տներում: Եվ հետո հավաքվում էին «Սողոմոնի Սրահում», և լսում էին Աստծո Խոսքը: Եվ այսպիսով, առաքյալների ժամանակներում չկար մի քաղաք, որտեղ երկու, երեք, չորս, կամ իննը տարբեր համայնքներ լինեին: Եվ Տերը միշտ Իր Խոսքն ուղղում էր եկեղեցու հրեշտակին՝ սուրհանդակին, նրա՜ն էր հասցեագրված Իր Խոսքը, և նա, շարունակում էր դա առաջ փոխանցել: Ես այժմ հարց եմ տալիս… Ես դա իսկապես նախկինում հիշատակել եմ, Փերի Գրինից, ով այն ժամանակ ասում էր, որ Թուսոնում՝ Արիզոնայում, կան իննը տարբեր համայնքներ, պատգամի շրջանակներում: Այդ դեպքում ես հարցնում եմ, այդ առաջնորդող իննը եղբայրներից ո՞վ է որ կոչում ունի, ո՞վ է որ ուղարկվել է, ո՞վ է որ Աստծուց հանձնարարություն է ստացել: Բոլորն արել են ա՜յն, ինչն իրենք են ցանկացել անել: Մենք պետք է այս ժամանակում վերադառնանք Աստծուն և Նրա Խոսքին: Եթե օրինակ Պողոս առաքյալը, նամակ գրեր Կրեֆելդի համայնքին, ո՞ւմ կգրեր այդ դեպքում: Մեր շրջակայքում ևս չորս համայնքներ կան, որոնք վկայակոչում են Բրանհամ եղբորը և վերջին ժամանակների պատգամը: Բայց եթե մենք ազնիվ և անկե՜ղծ լինենք, մենք պետք է վերադառնանք սկզբին, մենք պետք է վերադառնանք Գործք Առաքելոցին, սկզբին, Եփեսոսի համայնքին, և մնացածներին: Եվ հիմա մենք պետք է վերադառնանք սկզբին: Եվ մենք շնորհակալ ենք Տեր Աստծուն, որ Նա իսկապես օգտագործե՜լ է Բրանհամ եղբորն այն բանի համար, որպեսզի նա կարողանա բերել ժամի պատգամը, որպեսզի մենք վերադարձվենք սկզբին: Եվ որ կարողանանք իսկապես ճանաչել այն, որ սեփական գործերը չեն կարող մնալ Աստծո առջև: Եվ որ Հիսուս Քրիստոսի վերադարձից առաջ աստվածային կարգը վերականգնված լինի, և դրվա՜ծ լինի Հարս-համայնքում: Եվ մենք շնորհակալ ենք Տիրոջը, որ անձամբ հոգում է դրա համար: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Կորնթացիների, 1-ին գլխի, 10-րդ Խոսքը:

«10 Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ  միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւններ չլինին ձեր մէջ. այլ միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք»:

—Ամեն: Սա Աստծո ղեկավարությունն է: Այս Խոսքը իրականում անհրաժեշտ է ևս մեկ անգամ ընթերցել: Միևնույն մտքի մե՜ջ պետք է ամեն բան համապատասխանի, ոչ մի օտար ուսմունք չպետք է լինի. Մեկ սիրտ, մեկ հոգի: Խնդրում եմ այդ Խոսքը մեկ անգամ էլ կարդա:

—1-ին Կորնթացիներ, 1-ին գլուխ, 10-րդ Խոսք:

«10 Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը…»

—Պողոսը վկայակոչում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունը: Ես վկայակոչում եմ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունը: Խնդրեմ:

—«…Որ ամենդ  միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւններ չլինին ձեր մէջ…»

—Բոլորդ միևնույն խոսքն ունեցեք, ամե՜ն: Դուք համաձա՞յն եք դրա հետ, չե՞ք ուզում խոնարհվել Աստծո Խոսքի առջև, թե՞ ձեր սեփական ճամբաներով եք ուզում ընթանալ: Եվ եթե անկեղծորեն ասեմ, ես խորապես շատ եմ ցավում, բոլոր այդ տարբեր ուղղությունների պատճառով, դա ուղղակի անհավանական է, այն ինչ կատարվում է վերջին ժամանակների պատգամի  մեջ, և նրա շուրջը: Ես մեկ օրինակ բերեմ ձեզ համար: Բրանհամ եղբոր ժամանակ, հաղորդությունն անցկացվում էր հարյուրավոր փոքրիկ բաժակներով, լիկյորի բաժակների նման: Եվ հիմա, ինձ այսպիսի մի փոքրիկ տուփ են ուղարկել, ցույց տալու, թե ինչպես պետք է անցկացնել հաղորդությունը: Դա սրբապղծություն է: Եվ այս փոքրիկ՝ այսպես ասաց, անոթի մեջ… Բանն այսպես է. Մի կողմից վերցնում ես հացը, որը պետք է ուտել, իսկ մյուս կողմում հյութն է, որը պետք է խմել:  Այստեղ այս թխվածքն է, տեսնո՞ւմ եք դուք սա, դա այստեղ դրված է վերևի կողմից և փակված, և այդ բաժակը նույնպես լցված է հյութով և դարձյալ փակված: Եվ հիմա այն մարդը, ով ընդունում է հաղորդությունը, նա իր ձեռքն է վերցնում այս բանը, հետո բացում է կափարիչը, առաջին կափարիչը բացում և վերցնում է այս թխվածքը, որից հետո երկրորդ կափարիչն  է բացում և խմում է հյութը: Եվ ի՞նչպես կարելի է պատկերացնել, որ «պատգամի» շրջանակներում այսպիսի անիծյալ բան կա: Ես աղաղակում եմ Աստծուն, ես այլևս չեմ կարողանում զսպել ինձ, արդեն հենց ամենասկզբից: Եվ բոլոր այդ մոլորեցուցիչ ուսմունքները, յոթ որոտների՜ մասին, յոթերորդ կնիքի՜ մասին, այն մասին թե իբր Բրանհամ եղբայրը վերադառնակու է և տեղի է ունենալու մեռելներից հարությունը, և իբր մեռելները 4-ից 6 շաբաթ այստեղ են լինելու: Որքա՛ն մոլորեցուցիչ ուսմունքներ են քարոզվել, վկայակոչելով մարգարեին, վկայակոչելով վերջին ժամանակների պատգամը: Դա ուղղակի անտանելի է, ես այլևս չեմ կարողանում լռել: Ես ունեմ աստվածային կոչում, և աստվածային հանձնարարություն: Եվ դրա հետ է կապված Հարս-եկեղեցու ավարտական մասը: Ես սա ասում եմ միայն խորը ցավով. Բոլոր այդ եղբայրներն ովքեր սեփական ուսմունքներ են կիրառել, և իրենց սեփական խմբերն են ստեղծել՝ ի՞նչ եք ուզում դուք դրանով սկսել, դուք բաժանումներ եք առաջացրել, և գիտե՜ք, թե Աստվածաշունչն ինչ է ասում այդ մասին: Եկեք շարունակենք կարդալը:

—Մենք կարդում ենք Հուդայի թղթից, 19 Խոսքը:

«19 Սորանք են որ ջոկում հեռացնում են իրանց,  շնչաւորներ որ Հոգին չ’ունին»:

—Այո՜, նրանք իսկապես շնչավոր մարդիկ են, ովքեր չունե՜ն Սուրբ Հոգին: Եվ Բրանհամ եղբայրը շատ հաճախ է սա ընդգծել, հա՜տկապես 1965 թվականի քարոզներում, Հռոմեացիների 8-րդ գլխի 11 Խոսքը.

«11   Եւ եթէ Յիսուսին մեռելներից  յարուցանողի Հոգին ձեզանում բնակուած է,  ապա Քրիստոսին մեռելներից յարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կ’կենդանացնէ իր Հոգովը, որ ձեզանում բնակուած է»:

Աստծո Հոգին, չէ՞ որ պետք է բնակվի՜ մեզանում, որպեսզի մենք առաջնորդվե՜նք Աստծո Հոգով: Իսկ ի՞նչ, բոլոր այդ բաժանումների և բոլոր մոլորեցուցիչ ուսմունքների հետ, նրանք սուտ եղբայրներ են, դա ուղղակի պետք էր մեկ անգամ պարզ ձևով ասել: Նա ով ապրել է Բրանհամ եղբոր օրերում, այն ինչ Աստված իրականացրել է այն ժամանակ, նա այդ ճանաչել է, և շնորհակալություն է հայտնել Աստծուն դրա համար: Իսկ ով հիմա է ապրում, նա չէ՞ որ պետք է ճանաչի այն, ինչ Աստված հիմա՜ է իրականացնում: Ով այդ չի անում, նա չի՜ պատկանում Հարս-համայնքին: Բոլոր նրանք ովքեր Հարս-համայնքից են, մասնակցություն կունենան այն բանում, ինչ Աստված հիմա կատարում է: Նրա՜ն թող լինի պատիվը, նրա՜ն թող լինի շնորհակալությունը: Աստված չէ՞ որ Բրանհամ եղբոր տուն գնալուց հետո շարունակել է Իր գործը, և վերջին ժամանակների պատգամը տարածվե՜լ է ողջ երկրի երեսով մեկ, անցած 50 տարիների ըթացքում: Եվ բոլոր նրանք, ովքեր նախասահմանված են լինելու Հարս-համայնքում, և մասնակցելու հափշտակությանը, նրանք հիմա միացած են, ողջ աշխարհով մեկ նրանք լսում են բոլորն իրենց լեզուներով, վերջին ժամանակների պատգա՜մը,  կա՜նչը, բաժանո՜ւմը, պատրաստվե՜լը, նրանք բոլոր ոլորտներում իրենց կողմնորոշումը կունենան աստվածաշնչյան ձևով, և ուսուցանվա՜ծ կլինեն աստվածաշնչյան ձևով, և կառաջնորդվեն Աստծո Խոսքով և Աստծո փրկագնման ծրագրի համեմատ: Մենք այնքա՛ն շնորհակալ ենք Աստծուն դրա համար, որ այժմ, շաբաթը երեք անգամ, բոլորն ամենուրեք կարող են լսել, լինի դա այն ինչ քարոզել է Բրանհամ եղբայրը 1960-ականներից սկսած, կամ 1980-ականներից սկսած մեր քարոզները: Այժմ բոլորը կարող են լսել ամբողջ աշխարհում, և նրանք ովքեր չե՜ն ապրել այն ժամանակ, այժմ կարող են լսե՜լ Խոսքը, և խոնարհվել Աստծո ամենակարող Ձեռքի տակ: Ես կոչ եմ անում բոլոր եղբայրներին և քույրերին, ովքեր մոլորության մեջ են ընկել, վերադարձե՜ք, պատվե՜ք աստվածային կոչումը, պատվե՜ք աստվածային հանձնարարությունը, և մասնակցություն ունեցեք այն բանի մեջ, ինչ Աստված ներկա պահին իրականացնում է: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք Գործք Առաքելոցից, 4-րդ գլխի 4-րդ Խոսքը:

«4 Եւ այս խօսքը լսողներից շատերը հաւատացին. Եւ մարդկանց համարը հինգ հազարի չափ եղաւ»:

—Գոհությո՜ւն լինի Տիրոջը: Ո՜չ միայն այն ժամանակ, այլ նաև մեր ժամանակում, մենք ունենք երկու հազարանոց, չորս հազարանոց, և հինգ հազարանոց համայնք՝ եղբայրներով և քույրերով: Նաև մեր ժամանակներում, հա՜տկապես Ա՜ֆրիկա երկրամասում, ընդհուպ մինչև «Փղոսկրի ափը», կամ լինի դա արևմտյան, արևելյան, կամ կենտրոնական Ա՜ֆրիկայում, ամենուրեք, որտեղ էլ լինի: Նույնպես նաև Ա՜սիայում և մյուս երկրներում: Աստված հազարավորների է կանչել, և միլիոնավորներ են լինելու, ովքեր մասնակցություն են ունենալու Հարս-համայնքում: Աբրահամը պետք է հաշվեր երկնքի աստղերը, և քանի որ երկնքի աստղերն անհամար էին, այնպես էլ անհամար են լինելու նրանք, ովքեր պատրաստ են լինելու Տիրոջ հետ հանդիպելու: Եվ ես սա ասում եմ Աստծո երեսի առջև, ես հանձնարարություն եմ ստացել, ինչը լսելի ձայնով լսել եմ Տիրոջից 1976 թվականին, որպեսզի քարոզե՜մ Խոսքը, և որպեսզի բաժանե՜մ հոգևոր կերակուրը: Ես կարո՜ղ եմ վկայակոչել այն գերբնական  փորձառությունները, հատկապես այն երբ Աստված ինձ հատուկ ձևով հրամայեց, վաղ առավոտյան, որպեսզի ես կարդամ 2-րդ Տիմոթեոսի 4-րդ գլուխը: Ես կոչ եմ անում քեզ Տեր Աստծո առջև, ով դատելու է ողջերին և մեռելներին՝  երբ վերադառնա և հաստատի Իր թագավորությունը, որ ես Աստծո հանձնարարության տակ եմ գտնվում՝ քարոզելու Աստծո Խոսքը և ոչինչ չպակասեցնելու և չավելացնելու Նրա վրա: Ինձ համար հավիտյան ուժի մեջ է միայն այն, ինչ գրված է Հայտնության 1-ին գլխում, 1-3 խոսքերում, և հա՜տկապես որ պետք է պահպանվի, այն ինչ գրվա՜ծ է այս Գրքի մեջ: Եվ Հայտնության Գրքի 22-րդ գլխում գրված է, որ ոչինչ չպակասեցնել, և ոչինչ չավելացնել: Դա՜ է այն հանձնարարությունը որն ինձ տվել է Տեր Աստված: Եվ մինչ այսօր, ես հազարավոր քարոզներից ոչ մեկում չեմ ասել այնպիսի բան, որը գրվա՜ծ չի եղել Խոսքի մեջ: Ես միայն Խոսքն եմ հռչակել, և այն ինչ Աստված հայտնե՜լ է Բրանհամ եղբորը, այն ինչը ծածկվա՜ծ է եղել՝ սկսած մեղքի անկումից, ընդհուպ բոլոր գաղտնախորհուրդները, այդ ամենը միշտ եղե՜լ է Խոսքի մեջ: Եվ դրա համար ես ի սրտե շնորհակալ եմ Տիրոջը: Փեսա՜ն, Նա մարմնով հայտնված Խոսքն էր, և հարսը նույնպես բացահայտված Խոսքն է մարմնով, ոչ մի մեկնություն, ոչինչ չի ավելացվել, սուրբ և մաքուր է: Այնպես ինչպես որ հարսն էր վերցվել Ադամից և նրա մո՜տ էր բերվել, ճիշտ նույն ձևով հարսը դուրս էր բերվել Քրիստոսից՝ վերցվե՜լ էր Քրիստոսից, և նորից Նրա մոտ է բերվելու: Մարմին Իր մարմնից, և ոսկոր Իր ոսկորից, ո՜չ մի խառնուրդ, այլ մաքուր և սուրբ, այնպես ինչպես Փեսան է, այնպես էլ հարսն է: Թող փառավորվի՜ Տիրոջ անունը, սուրբ և թանկագին արյան համար, սուրբ և թանկագին Խոսքի՜ համար, թանկագին Սուրբ Հոգու համար, ով մեզ առաջնորդում է ամեն Ճշմարտության մեջ: Եվ ինչպես որ Պողոսն է գրել, որ մենք անբիծ և անարատ բերվելու ենք Տիրոջ երեսի առջև: Փա՜ռք լինի Նրան դրա համար: Խնդրեմ:

—Մենք վերջի հատվածն ենք կարդում Աստվածաշնչից, Փլիպեցիների թղթի 1-ին գլխից, 6-րդ Խոսքը:

«6 Եւ հաստատ համոզուած եմ սորան,  թէ նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը,  կկատարէ էլ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը»:

—Ամեն: Եվ սա է հենց իմ համոզմունքը, ես գրեթե չասացի. Իմ սուրբ համոզմունքը: Հավատարիմ Տերը, այժմ, պատրաստում է ավարտը, և Հոգու Զորավոր գործունեությունը կիջնի միայն նրա՜նց վրա, ովքեր Աստծո Խոսքի սերմը ընդունել են իրենց ներսում: Ովքեր մաքուր սիրտ ունեն, և Աստված նրանց հետ կարող է իրականացնել ամեն բան, յուրաքանչյուր խոստումը այո և ամեն է, և յուրաքանչյուր խոստում կգտնի իր իրականացումը, մինչև Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ վերադարձը:  Եկեք ամբողջն ամփոփե՜նք միասին, այն ինչ այսօր պետք է ասվեր, այն որ Աստծո ճշմարիտ զավակները վերադառնում են Աստծո ճշմարիտ Խոսքին: Դո՜ւրս են գալիս բոլոր սուտ ուսմունքներից, և այն, որ ամեն տեղ կա միայն մեկ աստվածաշնչյան համայնք, այնպե՜ս, որ Տերը կարողանա Իր գործն ավարտին հասցնել, և հասցնի՜ ավարտին: Եվ որպեսզի բոլորը կարողանան լսել այն, ինչ Հոգի՜ն է ասում համայնքներին: Եկեք գոհանա՜նք մեր Տիրոջից, որ Նա ուղարկել է Բրանհամ եղբորը, և նա ով այդ ամենի ականատեսն է եղել հենց ամենասկզբից, և թե ինչպիսի գերբնական փորձառություններ է նա ունեցել, և ինչ հանձնարարություն է նա ստացել, որ նախքան երկրորդ գալուստը բերի պատգամը, որը հետո, ամբողջ աշխարհով մեկ տարածվելու է: Եվ դա կատարվել է Տիրոջ ողորմությամբ՝ դուրս գալը և բաժանվելը տեղի են ունեցել:

«Դո՜ւրս եկեք նրանց միջիցը՝ ով Իմ ժողովուրդս և բաժանվեք, և ոչ մի պիղծ բանի մի դիպչեք»:

Ամեն բան ստուգեք Խոսքով, և Տիրո՜ջը վերադարձեք, որպեսզի Նա, մեզ բոլորիս հետ, կարողանա իրականացնել ավարտը: Եվ մենք հավատում ենք, այն, ինչ գրված է.

«30 Եւ որոնց առաջուց սահմանեց,  նորանց կանչեց էլ. եւ որոնց կանչեց,  նորանց արդարացրեց էլ. եւ որոնց արդարացրեց,  նորանց փառաւոր էլ արաւ» (Հռովմայեցիս 8.30): Դա կատարյալ փրկագնում է: Եվ Տերն Իր փրկագնման գործը Իր Հարսի հետ այժմ ավարտին է հասցնում: Եվ այսպես, որպես վերջին հորդորը բոլոր եղբայրներին բոլոր վայրերում, որպեսզի մեկը մյուսից ներողությո՜ւն խնդրեն, ներողությո՜ւն խնդրեն որ սուտ ուսմունքներ են բերել և ժողովրդին մոլորության մեջ են գցել: Հավաքվե՜ք միասին և ներողություն խնդրեք մեկդ մյուսից, և Տերը ողորմություն կանի: Մենք իսկապես ապրում ենք, շատ մոտ՝ նախքան Հիսուս Քրիստոսի գալուստը: Ես չգիտեմ թե ուրիշ էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, ո՞վ կարող է ինձ ասել, մի՞ թե ամեն բան չի կատարվել, ինչ կատարվելու էր նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը, մի՞ թե ամեն բան չի կատարվել ինչ Տերը սահմանել էր որ վերջին ժամանակվա համար է, ուրիշ ի՞նչ պետք է կատարվի: Ասացե՜ք ինձ, ԻսրաԷլը մի՞ թե իր երկրում չէ, ինչպես Աստված ասել էր: Եվ այդ պատճառով ես սա պետք ասեմ սուրբ լրջությամբ և շեշտադրումով. Խնդորւմ եմ, վերադարձեք Տիրոջը, Նրա խոսքին, և թող Աստծո սերը  լցնի՜ մեր սրտերը, և յուրաքանչյուր Խոսքը սրտով կարողանանք հավատալ, որպեսզի յուրաքանչյուր խոստում, որը տրվել է Հարս-համայնքին, անձամբ մեզ համար կարողանանք ընդունե՜լ, որի փորձառությունը վերապրում ենք: Պողոսը 2-րդ Կորնթացիների 1-ին գլխում, 19-22 Խոսքերում գրել է, որ Աստծո խոստումներն իրականանալու են մեզանով: Թո՜ղ որ, Աստծո ամեն մի Խոսքը կարողանանք վերապրել, բոլոր երիտասարդները, բոլորն ովքեր ամուսնացած են, տկարնե՜րը, ծերե՜րը, միևնույն է ովքեր էլ որ լինեն, որպեսզի մենք այնպիսի վիճակում գտնվենք, որ Աստծո երկյուղով վերպրե՜նք այդ ամենը, որպեսզի մենք անբիծ և անարատ լինենք, որ կարողանանք կանգնե՜լ Աստծո առջև: Մեզ միայն մեկ բան է մնում, որպեսզի շնորհակալություն հայտնենք Տիրոջը: Քանի որ այն ամենն ինչ հիմա կատարվո՜ւմ է, դա վերջին գործունեությունն է կենդանի Աստծո համայնքում: Եվ բոլոր նրանք, ովքեր Հարս-համայնքին են պատկանում, նրանք կլսեն ա՜յն, ինչ Հոգին ասում է համայնքներին: Ամենակարող Աստծո օրհնությունները ձեր բոլորի վրա լինեն: Թող Տերը ձեզ հավատացող սի՜րտ Շնորհի՝ Հիսուսի սուրբ անունով, ամեն: Եկեք կանգնենք, Բորգ եղբայրը կաղոթի մեզ հետ:

—Երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք Քեզ, Քո թանկագին Խոսքի համար: Դու պարզ և հստակ խոսեցի՜ր այս առավոտ Քո ժողովրդի հետ, Քո Խոսքի միջոցով: Մենք շնորհակալ ենք Քեզ Քո կենդանի Խոսքի համար, Քո Խոսքը Հոգի ու Կյանք է, Նա գործող է, Նա կատարում է այն, ինչի համար Դու Նրան ուղարկում ես:  Մենք նաև շնորհակալ ենք Քեզ այն հորդորի համար, որ մենք պետք է պայքարե՜նք հավատքի համար այն հավատքի համար, որը մեկընդմիշտ փոխանցվել է սուրբերին: Օգնի՜ր մեզ, ողորմած եղիր, և օրհնի՜ր Քո բոլոր ժողովրդին, օրհնի՜ր բոլոր եղբայրներին և քույրերին: Տե՜ր, մենք շնորհակալ ենք Քեզ, վերջին պատգամի համար, Քո մարգարեի բերած պատգամի՜ համար, և մենք հավատում և վստահում ենք, որ Դու Քո ժողովրդի հետ Քո իրավասությունների վրա կլինես: Օրհնի՜ր՝ Հիսուսի անունով: Ամեն:

—Ամեն:

 

Բովանդակություն