Թեմա՝ «Աստծո ծառաները»
Էվալդ Ֆրանկ
2022 թ. Հոկտեմբեր 30, Կրեֆելդ, Գերմանիա
Թեմա՝
«Աստծո ծառաները»
Ներածական
խոսք` Եղբայր Քելլեր.
Թանկագին
եղբայրներ և քույրեր, ես ջերմորեն ողջունում եմ բոլորիդ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի թանկագին
անունով: Մենք շնորհակալ ենք Տիրոջն այս առանձնաշնորհման համար, որ այս առավոտ նո՜ւյնպես,
Աստծո ճշմարիտ Խոսքերը կարող ենք լսե՜լ Ֆրանկ եղբոր շուրթերից: Մենք շնորհակալ ենք
Տիրոջը, որ ցո՜ւյց է տվել մեզ ճանապարհը, ինչպես գրված է Երեմիա մարգարեի գրքում, 42-րդ
գլխի 3-րդ Խոսքում:
«3 Եւ
քո Տէր Աստուածը մեզ իմացնէ մեր գնալու ճանապարհը
եւ մեր անելու բանը»:
Եվ
այս Խոսքը նույնպես մեզ համար է գրվել Սուրբ Գրքում: Տերը ցանկանում է ցո՜ւյց տալ մեզ
ճանապարհը՝ թանկագին եղբայրներ և քույրեր: Նա ո՜չ միայն ցույց տվեց ճանապարհը, այլ
նաև մեզ անձա՜մբ դրեց այդ ճանապարհի վրա՝ այդ նեղ ճանապարհի վրա, որով մենք պետք է
ընդառա՜ջ գնանք մեր Տիրոջը: Այսպիսով, մենք կարող ենք միայն փառաբանել և շնորհակալություն
հայտնել Տիրոջը, որ Նա անձամբ բռնե՜լ է մեր
ձեռքից: Նախքան որ մենք կաղոթենք, ես ուզում եմ կարդալ Պետրոսի 2-րդ ուղերձից, 1-ին
գլխից, 16-րդ Խոսքից ներառյալ 21 Խոսքը: 2-րդ Պետրոս, 1-ին գլուխ, 16-21:
«16 Որովհետեւ մենք ոչ թէ վարպետութեամբ հնարուած
առասպելների հետեւելով ցոյց տուինք ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը. այլ ականատես լինելով նորա մեծափառութեանը։
17
Որովհետեւ նա Հայր Աստուածանից պատիւ եւ փառք առաւ, երբոր այն մեծվայելչութեան
փառքիցն այնպիսի ձայն եկաւ նորան թէ Դա է իմ
սիրելի Որդին որին ես հաւանել եմ։
18 Եւ այս ձայնը մենք լսեցինք երկնքիցն եկած, երբոր նորա հետ այն սուրբ սարումն էինք։ (Մատթեոս 17.1-9)
19 Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք, որ
եթէ նորան մտիկ անէք, լաւ կ’անէք, ինչպէս մի ճրագի որ լոյս է տալիս մութ տեղը, մինչեւ որ ցերեկը լուսանայ
եւ լուսաբերը ծագի ձեր սրտերումը։
20 Բայց առաջ այս գիտացէք, որ Գրքերի ամեն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չ’ունի։
21 Որովհետեւ երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ
մարդկանց կամքի պէս, բայց Սուրբ Հոգուցը շարժուած
խօսեցան Աստուծոյ մարդիկը»:
19-րդ
Խոսքում ա՛յնքան հրաշալի է ասվում.
«19 Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք,
որ եթէ նորան մտիկ անէք…»:
Այո՜,
սիրելի եղբայրներ և քույրեր, մենք ունենք մարգարեական խոսքը մեր սրտերրում, ո՜չ թե
նոր պետք է ստանանք , այլ արդե՜ն ստացել ենք: Թանկագին Տեր, մենք շնորհակալ ենք Քեզ,
մենք ցանկանում ենք փառաբանել և գովերգել Քո անունը, որովհետև անձամբ Դու ես դրել մեզ
այդ ճանապարհի վրա: Տեր Հիսուս, Դո՜ւ ես դրել մեզ նեղ ճանապարհի վրա, և խնդրում ենք
Քեզ որ օգնե՜ս մեզ այդ ճանապարհին, որպեսզի մի
կողմ գցենք մեր վրայից այն ամենը, ինչը Քեզ հաճելի չէ, որպեսզի մի օր մենք կարողանանք
կանգնե՜լ Քեզ մոտ սպիտակ հանդերձներով: Տեր
Հիսուս, մենք կարող ենք միայն փառաբանել և գովերգել Քեզ, և շնորհակալություն հայտնել,
որ Դու դեռ նույնն ես, որ այս առավոտ նո՜ւյնպես խոսում ես մեզ հետ: Եվ Քե՜զ՝ հավատարիմ
Տեր, լինի փառքը, պատվը և գոհությունը, Հիսուսի սուրբ անունով, ամեն:
Եղբայր Ֆրանկ.
Եվ
ես նույնպես ցանկանում եմ ի սրտե ողջունել բոլորիդ՝ բոլոր Աստծո զավակներիդ, երկրի
մի ծայրից մյուս ծայրը: Եվ ցանկանում եմ մաղթել հա՜տկապես ծառայող՝ քարոզիչ եղբայրներին,
որ Աստծո Խոսքն այնպե՜ս փոխանցեն, ինչպես այն գրված է Սուրբ Գրքի էջերում, առանց սեփական
մեկնաբանությունների: Մենք հակիրճ կանդրադառնանք այն մտքերին, որոնց մասին կարդաց Քելլեր
եղբայրը: Մենք չէ՞ որ իսկապես ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջանում: Տիրոջ վերադարձն
այնքա՛ն մոտ է, շուտով տեղի կունենա, և ժամանակների վերջը նո՜ւյնպես գալու է: Մենք
իսկապես ճշգրիտ հայտնություն ունենք Աստծո փրկագնման ծրագրի մասին, դրանք չորս հազարամյակներ
էին՝ Ադամից մինչև Քրիստոս: Այժմ, Քրիստոսից հետո, ևս երկու հազարամյակ է անցել: Եվ Հայտնության Գրքում,
20-րդ Խոսքում մենք կարդում ենք, մեր Տիրոջ հազարամյա թագավորության մասին, այստեղ,
երկրի վրա: Եվ դրանից հետո կարդում ենք, որ նոր երկինք և նոր երկիր են գալու։ Աստված
փրկագնման ծրագի՜ր ունի: Ժամանակը սկսվել է, և ժամանակը ավարտվելո՜ւ է։ Հավիտենությունը
երբեք չի սկսվել, և հավիտենությունը երբեք չի վերջանալու: Եվ մեր հանձնարարությունն
այս է, որպեսզի ցույց տանք ըստ Սուրբ Գրքի, որ Շնորհքի ժամանակաշրջանը մոտենում է ավարտին,
որ մենք ապրում ենք նախքան Քրիստոսի վերադարձն ընկած ժամանակաշրջանի վերջին հատվածում,
և որ Տերն ավարտում է Իր փրկագնման գործը ողջ երկրով մեկ, և մենք Աստծո ողորմությամբ
ականատեսներն ենք այդ ավարտական մասի:
Եվ
մենք հավատում ենք այն խոստմանը, որը Տերը թողել է մեզ.
«2
…Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։
3 Եւ եթէ
գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ
կգամ եւ ձեզ ինձ մօտ կառնեմ. որ ուր ես եմ,
դուք էլ լինիք…»(Հովհաննես 14.2-3)։
Ներածական
խոսքում, մենք հատուկ շեշտադրում նկատեցինք մարգարեական խոսքին, և իրականում մենք երեք
կարևոր կողմեր ունենք Աստծո Խոսքի քարոզչության մեջ. Մի կողմից մարգարեակա՜ն մասը,
մյուս կողմից վարդապետական մասը, և հետո ավետարանակա՜ն մասը: Մենք ցանկանում ենք, որ
ովքեր այժմ լսո՜ւմ են Աստծո Խոսքը և հավատո՜ւմ են, որպեսզի նրանք իրենց պատրաստության
փորձառությո՜ւնն ունենան այն հրաշալի և փառավոր օրվա՝ Հիսուս Քրիստոսի վերադարձի համար:
Եվ մենք այսօր մի քանի հատվածներ կկարդանք
Գրվածքից… Հա՜տկապես այն հատվածներն ենք նշելու, որ մենք որպես Աստծո որդիներ և դուստրեր,
նախասահմանված էինք տենելո՜ւ Աստծո փառքը, որ մենք որդեգրությո՜ւն ենք ստացել Աստծուց, որ Աստված
մեզ՝ մարդկանց որդիներին Աստծո որդիներ դարձրեց, և որ Նա մեզ հավիտենական կյանք տվեց:
Այժմ, եկեք Աստվածաշնչից մի քանի հատված կարդանք՝ լրացնելու այն Խոսքերին, որը Քելլեր
եղբայրն արդեն կարդաց մեզ համար: Խնդրեմ:
—Մենք
կարդում ենք Հռոմեացիներից, 1-ին գլխից, 1-ին և 2-րդ Խոսքերը: Հռոմեացիներ, 1-ին գլուխ,
1 և 2 Խոսքեր:
«1 Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝ կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար որոշուած,
2
Այն որ առաջուց խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը…»:
—Թող
փառավորվի՜, թող մեծարվի մեր Տերը: Խնդրում եմ, Գրվածքի բոլոր Խոսքերը, ընդունեք ձեր
սրտերի մեջ, հավատացե՜ք բոլոր Խոսքերին, և շնորհակալություն հայտնեք Տիրոջը այդ Խոսքերի
համար: Պողոսը, նա կարո՜ղ էր հիմնավորել իր կոչումը, նա հստակ կարո՜ղ էր ասել, թե ե՞րբ,
որտե՞ղ և ի՞նչպես է ստացել իր կոչումը: Եվ հետո այս փառավոր հայտարարությունը, որ նա
հռչակել է աստվածային պատգամն այնպե՜ս, ինչպես Աստվա՜ծ էր հռչակել Հին Կտակարանում
Իր մարգարեների միջոցով: Մի՞ թե զարմանալի չէ, որ Հին Կտակարանում Աստված մարգարեների
միջոցով կարողացել է նախապես խոստանալ և հայտարարել այն ամե՜նը, ինչը տեղի էր ունենալու
Նոր Կտակարանում, և դա Աստծո փրկության ծրագրի մի մասն է: Ես նախկին հեռարձակումներից
մեկում արդեն անդրադարձել եմ սրան, որ Հին Կտակարանից 54 խոստումներ են իրականացել
Նոր Կտակարանում, այն ամենն ինչ կանխասվել էր մեր Փրկչի մասին, Նրա ծնունդից սկսած,
ընդհուպ մինչև Նրա երկինք համբարձվելը՝ չարչարվելուց և թաղվելուց հետո: Իսկ Նոր Կտակարանում
մենք գտնում ենք այն 54 հատվածները, որոնք հաստատում են ա՜յն, ինչ խոստացվել և հռչակվել
էր Հին Կտակարանում: Այնպես որ, ո՜չ թե որևէ ավետարան, այլ ա՜յն ավետարանը, որն Աստված
շատ տարիներ առաջ ազդարարել էր Իր մարգարեների միջոցով: Եվ այդ պատճառով Հին և Նոր
Կտակարանները շատ ներդաշնակ են, համապատասխանում են միմյանց, և հարյուր տոկոսով ներդաշնակ
են: Մենք ի սրտե Տիրոջից շնորհակալ ենք դրա համար: Եվս մի քանի Խոսք կկարդանք, որպես
լրացում ներածական խոսքին:
—Մենք
կարդում ենք Պետրոսի 2-րդ ուղերձից: Պետրոսի 2-րդ թուղթ, 1-ին գլուխ, 16 Խոսքը:
«16 Որովհետեւ մենք ոչ թէ վարպետութեամբ հնարուած
առասպելների հետեւելով ցոյց տուինք ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը. այլ ականատես լինելով նորա մեծափառութեանը»:
—Շնորհակալությո՜ւն
Տիրոջը: Ինչպես որ այստեղ Պետրոսն ասում է. Մենք ինքներս ականատեսներ ենք եղել, այն
ժամանակ տեղի ունեցած բաների ականատեսները: Նա ասում է, որ մենք չենք եկել ինչ-որ մարդկային
բացատրություններով, կամ խորամանկությամբ հորինված հեքիաթներով, ո՜չ, նա ասում է. Որ
ձեզ՝ հավատացողներիդ, քարոզել ենք Աստծո ճշմարիտ և վավերական Խոսքը: Խնդրում
եմ ընդունե՜ք Խոսքը ձեր սրտերում, և հավատացեք և ընդունեք միայն ա՜յն, ինչն իսկապես
գրվա՜ծ է Սուրբ Գրքում: Խնդրեմ:
—Կարդում
ենք 2-րդ Պետրոսի 1-ին գլխից, 19 Խոսքը: 2-րդ Պետրոս, 1-ին գլուխ, 19 Խոսք:
«19 Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք,
որ եթէ նորան մտիկ անէք, լաւ կ’անէք, ինչպէս մի ճրագի որ լոյս է տալիս մութ տեղը…»:
—Ամեն:
Շնորհակալություն Տիրոջը: Մենք այսօր 100%-ով նույն բանն ենք ասում… Որ «…Մարգարէական աւելի հաստատ խօսքն ունենք»:
Փառք Տիրոջը, որ Հին Կտակարանում մարգարեների ազդարարումը, իսկ հետո Նոր Կտակարանում
առաքյալների պնդումներն ու քարոզչությունը, լիովին համընկնում են: Եվ հրաշալի է սա
իմանալը՝ եղբայրներ և քույրեր, որ Գրվածքի մեջ ոչ մի հակասություն չկա, ամեն բան իսկապես
աստվածային ձևո՜վ է դասավորված: Եվ մեզ թույլ է տրված տեսնել այն, հասկանալ և վկայե՜լ
այսօր. «…Հաստատ խօսքն ունենք»: Նույնիսկ
մեր ժամանակներում գոյություն ունեն ամենատարբեր մեկնաբանություններն ու մարդկային
բացատրությունները։ Բայց մեզ համար… Մենք վկայում ենք բոլոր մարդկանց առջև բացահայտ
և ազնվորեն… Մեր համար ուժի մեջ է միայն ա՜յն, ինչ գրվա՜ծ է այստեղ… «Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունենք»:
Այն մերն է, այն դարձել է մերը, և մենք ո՜չ միայն խոսում ենք այդ մասին, այլ ունենք
այդ ամենը, մենք ունենք այն ամենը, ինչ Աստված խոստացել է Իր Խոսքում, մենք Աստծո ժառանգորդներն
ենք և Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները: Դա որևէ տեսություն չէ, դա աստվածային իրականությունն
է մեր կյանքում: Եվ Գողգոթայի վրա կատարված փրկությունը, այսօր ևս ուժի մեջ է մեզ համար:
Այն ամենն ինչ Աստված արել է մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, մենք դա հավատքով
ընդունում ենք: Խնդրեմ, շարունակենք:
—Մենք
կարդում ենք 2-րդ Պետրոսի 1-ին գլխից, 20-րդ Խոսքը: 2-րդ Պետրոս, 1-ին գլուխ, 20-րդ
Խոսք:
«20 Բայց
առաջ այս գիտացէք, որ Գրքերի ամեն մարգարէութիւն
իր յատուկ մեկնութիւնը չ’ունի»:
—Ամեն: Եվ սա նույնպես պետք է շատ լուրջ ընդունե՜նք
մեր սրտում: Եվ եկեք նայե՜նք անկեղծ. Քրիստոնեական բոլոր ուղղություններում աստվածաշնչյան
Գրվածքները մեկնաբանվում և մարդկայնորեն բացատրվում են: Բայց Սուրբ Գրքի ոչ մի մարգարեություն,
թույլ չի տրվում կամայական ձևով մեկնաբանել, բայց ինչպես շեշտել ենք. Մարգարեությունները
կգտնե՜ն իրենց իրականացումը: Դրանք մեկնաբանելու կարիք չունեն, դրանք պետք է տեսնել
կատարման մեջ: Երբ մեր Տերը խոստում տվեց Քրիստոսի առաջին գալուստի նախակարապետի համար,
ինչպես որ գրված է Եսայիայի գրքում. «Կանչողի
ձայնն է լսվում անապատում...» և այդ ձայնը կոչ է անելու պատրաստե՜լ Տիրոջ ճանապարհը
(Ես. 40.3), կամ երբ Նա ասաց. «Ես ուղարկում
եմ Իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստի Իմ առաջին», դա մեկնաբանության կարիք չուներ:
Եսայիան մարգարեացա՜վ՝ Տիրոջ Հոգուց շարժված, Մաղաքիան մարգարեացա՜վ՝ Տիրոջ Հոգուց
շարժված, և Նոր Կտակարանում այս մարգարեությունները իրականացան, և գտան իրենց հաստատումը
ճիշտ ժամանակին: Եվ պետք է շեշտադրում անել և ասել, որ նաև մեր ժամանակներում, Գրվածքից
ոչ մի մարգարեություն չի թույլատրվում մեկնել կամայական ձևով: Աստծո ճշմարիտ զավակները
կնդունե՜ն Աստծո ճշմարիտ Խոսքը իրենց սրտերում, կհավատա՜ն Աստծո բնօրինակ Խոսքին, նրանք
կտեսնե՜ն Աստծո խոստումների իրականացումը և բաժի՜ն կունենան դրանում: Փա՜ռք և պատիվ
լինի մեր Տիրոջը, որ Նա Իր երկրորդ գալուստի համար, Իր Խոսքի մեջ պարզ խոստում տվեց.
«Ահա ես ձեզ կուղարկեմ Եղիա մարգարեին, Տիրոջ
մեծ և ահեղ օրը գալուց առաջ» (Մաղաքիա 3.23): Եվ այսպիսով, այսօր՝ փրկության օրվա
վերջում, նախքան որ կհասնի Տիրոջ բարկության մեծ և ահեղ օրը, ամբողջ աշխարհով մեկ պետք
է քարոզվի աստվածաշնչյան պատգամը: Եվ ինչպես
որ Պետրոսն է նշել. «Եւ
մարգարէական աւելի հաստատ խօսքն ունենք»: Եղբայրներ եւ քույրեր, նույն
բանը, մենք ասում ենք այսօր. «մարգարէական
աւելի հաստատ խօսքն ունենք», որ Տերը ցանկանում էր Մարգարե՜ ուղարկել: Հովհաննես Մկրտիչը մարգարե
էր, նա խոստացված մարգարե էր, և այդպես եղավ նաև մեր ժամանակներում: Եվ սա մենք ասում
ենք պարզ և բացահայտ, որ Աստված կատարեց Իր Խոսքը, և մեր ժամանակներում Աստված ուղարկեց
Բրանհամ եղբորը հատուկ պատգամով, որպեսզի մեզ սկզբի՜ն վերադարձնի: Որովհետև այդպե՜ս
է գրված Գործք 3-րդ գլխում, մեր Տիրոջ մասին.
«21 Որին երկինքը պէտք է ընդունի, մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները, որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների
բերանովը յաւիտենից հետէ» (Գործք 3.21): Այսպիսով, մեր Տերը մնում է երկնքում,
քանի դեռ ամեն ինչ չի վերադարձվել սկզբնական՝ աստվածային վիճակին: Եվ Աստված, Բրանհամ
եղբորն իսկապես ուղարկեց որպես մարգարե, ո՜չ թե որպես աստվածաբան, կամ բարեփոխիչ՝ որոնցից
բավարար չափով կային արդեն, այլ ուղարկեց որպես մարգարե, որպեսզի մարգարեական Խոսքը
նորից դրվի ճրագակալի վրա, և լուսավորի Աստծո զավակներին: Եվ մենք կարող ենք վարդապետական
տեսանկյունից ամեն ինչ դասակարգել աստվածաշնչյան ձևով, և Տիրոջ Խոսքը հասցնել Աստծո
ժողովրդին:
Եկեք շարունակե՜նք կարդալ:
—Մենք կարդում ենք Կողոսացիների ուղերձից:
Կողոսացիներ 1-ին գլուխ, 9-րդ Խոսք:
«9
Նորա համար մենք էլ այն օրիցը հետէ որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղօթք անելուց
եւ խնդրուածք մատուցանելուց որ լցուիք նորա կամքի գիտութիւնովը, ամեն իմաստութիւնով եւ հոգեւոր հանճարով»:
—Ամեն: Դա նաև մեր անկեղծ աղոթքն է Աստծո առջև,
որ Աստված մեզ առաջնորդի Խոսքի ողջ ճշմարտության գիտության մեջ, որն Աստծո Հոգուց է
տրված, բոլոր խորքերը: Եվ ո՜չ թե գլխով ընդունենք դրանք, այլ սրտո՜վ ընդունենք, որպեսզի
մեր սրտո՜ւմ հնչեն այդ Խոսքերը: Եվ ինչպես
որ մարգարեները ներշնչված էին, ուղիղ ներշնչված էին Աստծո Հոգուց… Եվ մեր Տիրոջ համար
գրված էր. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, ընդ որում
օծել է ին Նա»: Նույնը եղել է նաև առաքյալների հետ, նրանք Սուրբ Հոգով լցվա՜ծ էին,
և Սուրբ Հոգին նրանց առաջնորդում էր ամեն ճշմարտության մեջ: Եվ Պողոսը նկատի ուներ
բոլոր հավատացյալներին, և աղոթում էր որ Աստված Իր Հոգին լցնի՜ նրանց սրտերը, որպեսզի Հոգուց տրված հավատքը, որպեսզի Հոգուց տրված
գիտությունը, որպեսզի հայտնությո՜ւնը Սուրբ
Հոգուց տրված լինի, որպեսզի այդ ամենը կատարվի
Սուրբ Հոգու Զորությամբ նրանց մեջ, ովքեր Աստծո բացահայտված Խոսքը, Աստծո Սուրբ Խոսքը,
անխարդախ Աստծո Խոսքը լսե՜ն առաքյալների շուրթերից: Եվ հենց դրա համար էլ գրված է.
«13
Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կգայ, նա կառաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ…»
(Հովհաննես 16.13):
Եվ մենք դա այժմ բառացիորեն վերապրում ենք,
մենք դուրս ենք կանչվել բոլոր հավատո հանգանակներից, բոլոր մարդկային մեկնաբանություններից, Տերը մեզ վերադարձրել է դեպի Իր Խոսքը, վերադարձրել
է այն բանին, ինչ Աստված Ինքը հռչակել է մարգարեների և առաքյալների շուրթերով Հին և
Նոր Կտակարաններում: Եվ այսպիսով, մեր աղոթքն այն բանի համար է, որպեսզի բոլոր լսողները
ստանան Սուրբ Հոգուց տրված ճանաչողությունը, Սուրբ Հոգուց տրված հայտնությունը և հավատքը,
որպեսզի մենք Աստծո փրկագնման ողջ գործունեությունը կարողանանք ճանաչել, և անմիջական
մասնակցություն ունենանք դրանում: Օ՛, փառք
Տիրոջը, որ Իր ողորմությամբ այցելե՜ց մեր սերնդին, և իսկապես իրականացրեց այն ինչ խոստացել
էր, այն ինչ գրված է Սուրբ Գրքի էջերում: Եվ մենք խոստումի որդիներ ենք, և հավատում
ենք յուրաքանչյուր խոստմունքի որ Տերը մեզ է թողել Իր Խոսքի մեջ:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Կողոսացիների 1-ին գլխից,
14-րդ Խոսքը:
«14 Որի ձեռովն ունինք փրկութիւն նորա արիւնովը՝ մեղքերի
թողութիւնը»:
—Շնորհակալություն Տիրոջը: Խոսքը գնում է ո՜չ
միայն մեր ուսուցման մասին, այլ որ մենք իսկապես մեր ամբողջ սրտով հավատանք, որ Հիսուս
Քրիստոսի մեջ լիարժեք փրկություն ենք ստացել, լիարժեք մեղքերի թողություն, լիարժեք
հաշտություն Աստծո հետ, այդ ամենը ստացել ենք Աստծուց, և Նոր Ուխտի արյամբ, ա՜յն ինչը
հանցանք է եղել, մե՜ղք է եղել, այն ողջ բեռը որը կրե՜լ ենք մենք, այդ արյան միջոցով վերցվե՜լ է մեր վրայից, և Աստծո
Որդու հանդեպ հավատքով արդարացվե՜լ ենք այնպե՞ս, կարծես երբեք մեղք չի եղել, երբեք
չենք մեղադրվել… Այդ ամենը մնացել է անցյալում: Եվ մենք կարող ենք բացականչե՜լ Պողոսի
հետ.
«17 Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ»(
2 Կորնթացիներ 5.17):
Մենք շնորհակալ ենք Տիրոջը Գրվածքի այս հատվածների
համար, որոնց կարող ենք ի սրտե հավատալ, և ընդունե՜լ ի սրտե, և գտնենք ինքներս մեզ
Սուրբ Գրքի էջերում, և խորանալ այդ մտքերի մեջ: Խնդրում եմ ընդունե՜ք ձեր փրկագնումը
ամբողջ սրտով, որը ձեզ համար է տրված Աստծուց: Տերը հայտարարեց խաչի վրա. Կատարվե՜ց: Տիրոջը փառք, պատիվ և գոհություն
դրա համար: Խնդրեմ:
—Մենք կկարդանք նաև, Կողոսացիների նույն գլխից,
22 Խոսքը:
«22
Հիմա հաշտեցրեց իր մսեղէն մարմնի մէջ իր մահի ձեռովը, որ ձեզ սուրբ, եւ անբիծ, եւ անարատ կանգնեցնէ իր
առաջին»:
—Ամեն: Որքա՛ն զորությամբ և իշխանությա՜մբ
են հնչում Պողոսի կողմից ասված այս խոսքերը, լիարժեք փրկագնման մասին, որ մենք անբիծ
և անարատ ներկայացվել ենք Աստծո երեսի առջև, անմեղադրելի ենք՝ ինչը վերաբերվոււմ է
մեղքին, ինչը վերաբերվում է հնին, դա մեր մեջ չկա այլևս, դա մնացել է անցյալում, իսկ
այժմ մեզ համար, որպես հավատացյալներ ուժի մեջ է միայն ա՜յն, ինչ Աստված է կատարել
մեզ համար՝ Քրիստոսի մեջ: Եվ դրա համար շնորհակալ ենք մեր Տիրոջը: Եվ ես կխնդրեմ որ
այս Խոսքերը մեկ անգամ ևս շեշտադրումով, աղոթքով կարդացվեն մեր համար: Հավատքով ընդունե՜ք
Աստծո այս Խոսքերը, այս խոսքերը ձեր համար են, ովքեր հավատքով ընդունե՜լ են այս պատգամը:
Նորի՜ց ենք կարդում:
—22-րդ Խոսքը, մեկ անգամ ևս:
«22
Հիմա հաշտեցրեց իր մսեղէն մարմնի մէջ իր մահի ձեռովը, որ ձեզ սուրբ, եւ անբիծ, եւ անարատ կանգնեցնէ իր
առաջին»:
— Պարզապես հավատքով ասեք սա. «Սիրելի՜ Տեր, ես ընդունում եմ այդ:
Եվ ես շնորհակալ եմ Քեզ, որ Դու թափեցի՜ր Քո արյունը ինձ համար, որ Դու փրկագնեցիր
ինձ, և անբիծ և անարատ կանգնեցրե՜լ ես ինձ Քո երեսի առջև»:
Մեր Փրկիչը մտավ այս մահկանացու, մեղավոր մարմնի
մեջ, թափեց Իր արյունը, Իր սուրբ աստվածային արյունը, փրկագնեց մեզ և ներված է բոլոր
հանցանքներն ու մեղքերը, մեզ ներկայացնելու սուրբ, անբիծ և անարատ Աստծո երեսի առաջ,
որպեսզի մենք լինենք փրկագնված, հաշտված և Աստծո առջև ողորմություն գտած Աստծո զավակներ:
Եվ դրա համար մենք շնորհակալ ենք։ Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Կողոսացիների նույն գլխից,
15 Խոսքը:
«15
Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ ամեն ստեղծուածներից
առաջ ծնուած»:
—Շնորհակալություն մեր Տիրոջը: Մեր Տերն ու
Փրկիչը ամենն է ամենի մեջ: Նա անդրանիկն է բոլոր եղբայրների մեջ: Եվ մենք նույնպես
առաջնեկության իրավունք ենք ստացել Նրանից, ինչպես որ պարզ ասվում է Եբրայեցիների թղթում:
Եվ մենք նույնպես վերստին ծնվել ենք: Փա՜ռք լինի մեջ Տիրոջը դրա համար: Մեր Տերը ո՜չ
միայն ասաց. «Ձեզ պետք է վերստին ծնվել, այլապես
չեք կարող տենել Աստծո արքայությունը» (Հովհաննես 3.3): Նա անձամբ հոգ տարավ, որպեսզի
մենք կարողանանք վերստին ծնվել, Աստծո Խոսքի սերմի և Սուրբ Հոգու միջոցով, ճիշտ նույն
կերպ, ինչպես եղավ մեր Փրկչի հետ: Խոսքը մարմին դարձավ, և Նա մեզ մոտ եկավ որպես անդրանիկ,
և մեզ անդրանիկության իրավունք տվեց, և այդ կերպով մենք Նրա եղբայրներն ենք կոչվում՝
ըստ Գրվածքի: Շնորհակալություն մեր Փրկչին: Խնդրում եմ, սիրելի եղբայրներ և քույրեր,
ընդունե՜ք այս աստվածային փաստերը ձեր սրտերում, և շնորհակալություն հայտնեք Տիրոջն այս ամենի համար:
Խնդրեմ:
—Մենք կարդում ենք Հռոմեացիների ուղերձից,
8-րդ գլխից, 29 Խոսքը:
«29
Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց
էլ սահամանեց իր Որդու պատկերին կերպարանակից
լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների
մէջ»:
—Ամեն: Աստված դրանից ավելին էլ ի՞նչ աներ,
թանկագիններս: Դարձյալ ուզում եմ շեշտադրելով ասել. Նորից կարդացեք այդ աստվածաշնչյան
հատվածները: Դա ճշմարիտ է, որ մենք սահմանված ենք եղել Աստծո Որդու պատկերին կերպարանակից
լինելու, որ մեր մահկանացու մարմինները փոխվելու են, որ մենք Նրա հետ փառքի մեջ կլինենք
հավիտյան, և դրա համար մեզ նոր մարմիններ են տրվելու, որպեսզի այն ինչ կատարվել է այստեղ
երկրի վրա, մենք այլևս չհիշենք, այլ հիշենք միայն այն, ինչ Աստված է արել մեր համար:
Եվ եկեք նորից կրկնենք սա, ինչպես կարդում ենք.
«29
Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց
էլ սահամանեց…»(Հռոմ. 8.29): Նա իսկապես նախասահմանեց Իր Որդու պատկերին կերպարանակից
լինելու: Եվ դա տեղի կունենա հարության ժամանակ: Շնորհակալություն Տեր Աստծուն դրա
համար: Ամեն բան ասվել է մեզ, այդ թանկագին և սուրբ Աստծո Խոսքում: Ո՜չ միայն Հիսուս
Քրիստոսի վերադարձի մասին, այլ նաև նախքան Նրա վերադարձը. «Նախ Քրիստոսով մեռելները հարություն կառնեն» ինչպես կարդում ենք, «իսկ հետո մենք՝ ապրողներս, մի պահ
կփոխվենք» մեկ ակնթարթում՝
ինչպես գրված է «Եվ ամպերով կբարձրանանք Տիրոջ
մոտ»(1 Թեսաղոնիկեցիս 4.16 և 17): Այնպես որ, Տիրոջը եկեք շնորհակալություն հայտնենք
Իր փրկագնման ծրագրի համար: Եվ ինչպես որ ուզում էի ասել. Աջից և ձախից տարատեսակ բաներ
են կատարվում, նաև մեր ժամանակներում, շատ իրադարձություններ ենք մենք տեսնում: Մենք
գիտակցում ենք, որ վերջին ժամանակներում ենք՝ վերջին ժամանակների վերջին հատվածում,
և որ այն ամենը, ինչ մեր Տերը կանխասել է, հա՜տկապես Մատթեոս 24-ում, տե՜ղի է ունենում
մեր շուրջը: Պատերազմներ, սովեր, թանկացումներ, կլիմայական փոփոխություններ ողջ երկրի
վրա, այդ ամենը մեր աչքերի առջև տեսնո՜ւմ ենք իրականանալիս: Մարդիկ անօգնական վիճակում
են, երկրի ղեկավարնե՜րը նույնպես անօգնական
վիճակում են, բոլորը հուսահատության մեջ են: Եվ սրանք պատահական իրադարձություններ
չեն, որոնք տեղի են ունենում վերջին ժամանակներում՝ նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը:
Այդ ամենը այդպե՜ս պետք է կատարվի: Բայց դրանք պետք է տեղի ունենային, որպեսզի կատարվեր
մեր Տիրոջ խոսքը.
«Երբ
տեսնում եք, որ այս ամենը կատարվում է, ձեր գլուխները վեր բարձրացրեք, քանի որ ձեր
փրկությունը մոտենում է» (Ղուկաս 21.28):
Թող Տերը բացի մեր աչքե՜րը, բացի մեր ականջնե՜րը,
բացի մեր մի՜տքը կատարվող իրադարձությունների հետ կապված:
Եվ
հետո խոսքը գնում է գլխավորի մասին. Մատթեոս 24-ում երեք հարց տվեցին Տիրոջը. Ե՞րբ
է լինելու Տաճարի հետ, երբ քարը քարի վրա չի մնալու։ Ի՞նչ է լինելու Հիսուս Քրիստոսի
վերադարձի ժամանակ, և ժամանակների վերջի մասին:
Եվ Տերն այն ժամանակ պատասխանե՜ց իրեն տրված բոլոր հարցերին: Եվ մեզ համար գլխավորը,
մեր Տերը 14-րդ Խոսքում ընդգծել է.
«Ավետարանը՝ փրկության աստվածային պատգամը, կքարոզվի
բոլոր ժողովուրդներին՝ որպես վկայություն, որից հետո կգա վերջը»:
Եվ
դուք, որ հավատում եք վերջին պատգամին, և որ Բրանհամ եղբոր բերած պատգամը լսում և հավատում
եք, թե ի՞նչպես է Աստված հայտնել նրան Իր Խոսքը, և ի՞նչպիսի հանձնարարություն է նա
Աստծուց ստացել, և թե ի՞նչպես է Աստված 1000-ից ավելի քարոզներում Անձամբ հաստատե՜լ
Իր մարգարեին: Կորածները փրկվում էին, կապվածներն ազատագրվում էին, հիվանդները բժշկվում
էին: Աստծո Խոսքը մեր ժամանակներում հաստատվե՜ց բոլոր ոլորտներում՝ հոգու, շնչի և մարմնի:
Իսկապես իրականություն դարձավ այն, ինչ մեր Տերն ասաց Հովհաննես 14.12-ում.
«Այն գործերը, որ Ես եմ անում, դուք նույնպես կանեք,
և դրանցից ավելին կանեք, որովհետև Ես Հոր մոտ եմ գնում»: Եվ այդ ամենը կատարվե՜ց
մեր ժամանակներում: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ 10 տարի ականատես եմ եղել, իմ ականջներով
լսել եմ, և իմ աչքերով տեսել եմ ա՜յն ծառայութունը, որն Աստված տվել էր Բրանհամ եղբորը:
Ես ականատե՜սն եմ եղել այդ ամենի: Եվ ես շնորհակալ եմ Տեր Աստծուն, որ այդպիսի Շնորհ
արեց ինձ:
Բայց
նաև այն, ինչ մենք հենց նոր շեշտեցինք.
Փրկության
աստվածային պատգա՜մը՝ բնօրինակ ձևով, աստվածաշնչյան բոլոր ուսմունքները. Աստվածության
մասին, մկրտության մասին, Տիրոջ ընթրիքի մասին, մեղքի մեջ անկման մասին՝ Եդեմական պարտեզում,
Աստված ամեն բան Իր Սուրբ Հոգով բացահայտե՜ց
աստվածաշնչյան ձևով: Իսկ Բրանհամ եղբայրը, պարզ ասենք, որևէ աստվածաբա՜ն չէր, որևէ
բարեփոխի՜չ չէր, Նա Աստծուց ուղարկված մարդ էր: Եվ Աստված չէ՞ որ խոստացել էր մարգարե
ուղարկել, և նա հենց այդ մարգարեն էր ով գալու էր՝ Աստծո Խոսքը բերելու Աստծո ժողովրդին:
Եվ մենք այսօր մեծ առանձնաշնորհում ունենք, մեծ արտոնություն հազարավորների հանդեպ,
աստվածաշնչյան ձևով կիսվելու այն ամենով, ինչ Աստված Իր ողորմությամբ նորովի՜ է տվել
մեզ Բրանհամ եղբոր ծառայության միջոցով: Այն ամենը, ինչը Հին Կտակարանում ասել են մարգարեները,
այն, ինչ Նոր Կտակարանում ասել են առաքյալները՝ առաքյալների վարդապետությունը, կրկին
ճրագակալի վրա է դրվել, որպեսզի լուսավորի՜ մեզ բոլորիս: Պատկերացրեք որ այս ամենը քրիստոսնեության մեջ է
կատարվում. Ձեռքը թաթախում են ջրի մեջ, որից հետո երեք անգամ կաթեցնում են երեխայի
ճակատին, և դա նրանց կողմից համարվում է ջրի մկրտություն: Եվ մեր Տերն ասաց միսսիոներական
հանձնարարության մեջ.
«16 Ով
որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով
որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի» (Մարկոս 16.16):
Եվ
հետո գալիս է Պետրոս առաքյալի առաջին քարոզը.
«Ապաշխարեք և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի
Հիսուս Քրիստոսի անունով՝ որպես մեղքերի թողության հաստատում» (Գործք 2.38):
Այդ
ամենը միասին են, բայց ամեն բան փոխվել է քրիստոսնեական աշխարհում: Լրիվ ուրիշ ավետարան
է քարոզվում քրիստոսնյաների կողմից, ամբողջ երկրի վրա: Եվ Պողոսը, Աստծո հանձնարարությամբ, Գաղատացիս
1-ին գլխում պետք է ասեր.
«8 Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ
աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի»
(Գաղատացիներ 1.8):
Ո՛վ
Աստված իմ, ի՞նչ ասենք մենք այսօր: Ամբողջ քրիստոնեական աշխարհը, կրոնական աշխարհը
քարոզում են իրենց սեփական ավետարանը, ունեն իրենց ուսմունքները, իրենց սեփական հավատո
հանգանակները: Եվ հետևաբար շատ լուրջ և շատ լուրջ հորդորը՝ ընդունելու միայն այն, ինչ
Աստված է ասել մեզ Իր Խոսքում, այսինքն ինչպես որ գրված է. Ով հավատում
է ինձ այնպես, ինչպես որ Գիրքն է ասում... Ամեն բան միշտ վերադարձվում է Գրվածքին։ Մենք ևս
Խոսք կկարդանք:
—Կարդում
ենք Մատթեոսի 12-րդ գլխից, 50-րդ Խոսքը:
«50 Որովհետեւ ով որ իմ Հօր կամքը կատարէ որ երկնքումն է, նա է
իմ եղբայրը, քոյրը եւ մայրը»:
—Շնորհակալություն
Տիրոջը: Նա ով կատարում է Իմ երկնավոր Հոր կամքը, նա է Իմ եղբայրը, քույրը և մայրը:
Մենք չէ՞ որ աղոթում և ասում ենք. Թող Քո կամքը
լինի, ինչպես երկնքում այնպես էլ երկրի վրա: Բայց խնդրում եմ, ոչ թե ընդհանրական
ձևով, բոլորի նման, այլ եկեք ձեռքը սրտի վրա դրեք և աղոթեք Աստծո առջև և Աստծուց առաջնորդվելով.
«Աստվա՜ծ իմ, Քո կամքը թող կատարվի իմ կյանքում»: Որովհետև միայն նա ով կատարում է
Աստծո կամքը, միայն նա կարող է կանգնել Աստծո առջև: Ուրեմն շնորհակալություն հայտնենք
Տիրոջը Իր թանկագին ու սուրբ Խոսքի համար։ Շնորհակալություն ենք հայտնելու Տիրոջը,
որ ապրում ենք հա՜տկապես դուրս կանչվելու և բաժանվելու ժամանակներում, որ Տեր Աստվածն
ամեն ազգերից, ժողովուրդներից և լեզուներից, բոլոր կրոններից հետ է կանչո՜ւմ Իր զավակներին,
դեպի Աստծո Խոսքը, հետ դեպի Աստծուն, հետ դեպի միակ ճշմարիտ հավատքը, որը մեկ անգամ
մեկընդմիշտ ավանդվել է սուրբերին: Ունե՞նք էլի Խոսք Բորգ եղբայր:
—Կարդում
ենք Կողոսացիների ուղերձից, 1-ին գլուխ 18 Խոսքը:
«18 Եւ
նա է մարմնի այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը, մեռելների անդրանիկը. որպէսզի ամեն բանի մէջ նա
լինի առաջինը»:
—Եվ
այստեղ նույնպես մենք պետք է ասենք ԱլելուՅահ և ամեն: Աստված հավատարիմ է: Մենք Նրա
Խոսքն ունենք մեր սրտերի մեջ, և Գողգոթայում կատարած լիարժեք փրկագնումը ընդունում
ենք, և դրա համար շնորհակալ ենք Տիրոջից, որ կարող ենք Հոգով և ճշմարտությունով երկրպագել
Նրան: Եվ ես խնդրում եմ, որ բոլորը կարդան Մարկոսի 7-րդ գլխի 7-րդ Խոսքը, և խնդրում
եմ, որ այն կարդացվի՜ հիմա:
—Մարկոսի
7-րդ գլուխ, 7-րդ Խոսքը:
«7 Եւ զուր տեղն են պաշտում ինձ. Սովորեցնելով
այնպիսի վարդապետութիւններ, որ մարդկանց պատուէրներ են»:
—Եվ
սրանով մենք մոտենում ենք ավարտին: Ցավալի է, և վշտացնում է սիրտը, բայց Տերն ասաց,
որ Իրեն իզուր տեղն են պաշտում: Իզուր են նրանք աղոթում, ի՜զուր, ի՜զուր, քանի որ նրանք
մարդկային պատվիրանները դարձրել են իրենց ուսմունքը: Եվ դա վերաբերվում է բոլոր կրոններին
և բոլոր քրիստոնեական հարանվանություններին: Նրանք ստեղծել են իրենց սեփական ուսմունքները
և հռչակում են դրանք: Եվ նրանց բոլոր «Հայր Մեր»-ները, բոլոր աղոթքներն իզուր են, քանի
որ Տերն ասաց.
«7 Եւ զուր տեղն են պաշտում ինձ. Սովորեցնելով
այնպիսի վարդապետութիւններ, որ մարդկանց պատուէրներ են»:
Եվ
մենք ավարտում ենք մեր Տիրոջ այս Զորավոր Խոսքերով.
«Ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը Հոգով
և ճշմարտությունով»: Ոչ թե ինքնաստեղծ ուսմունքներով և ինքնաստեղծ «Հավատո հանգանակներով»:
Ո՜չ և կրկին ո՜չ: Ի՜զուր է այդ ամենը, ի՜զուր։ Եվ երբ Տերն այսօր… Խնդրում եմ որպեսզի սխալ չհասկանաք
ինձ, ես վատը նկաըի չունեմ… Եթե այսօր Տերը բոլոր եկեղեցիներին, բոլոր քրիստոսնեական
հարանվանություններին ասեր որ իրենց մոտ ամեն բան իզուր է արվում, իզուր, ի՞նչ կկատարվեր
այդ ժամանակ նրանց սրտերում: Թող որ Տերը Շնորհ անի, որ այն ինչ այսօր կարդացինք
2-րդ Պետրոսի 1-ին գլում՝ ներածական խոսքում, և այնուհետև քննարկեցինք, և աստվածաշնչյան
բոլոր հատվածները որոնք կարդացինք, թող որ Դրանք մեր կյանքում իրականություն դառնան,
որպեսզի մենք իսկապես Աստծուն երկրպագենք Հոգով և ճշմարտությունով, և որպեսզի մեր աղոթքները
հասնե՜ն Շնորհքի գահի առջև: Նրան՝ միակ Աստծուն, լինի փառք, պատիվ և գոհություն: Բոլորդ
օրհնված եղեք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ ԱլելուՅահ: Ամեն: