Լսել

2022-10-02 [AM] Էվալդ Ֆրանկ

Բովանդակություն

Ընթացիկ Իրադարձությունները Աստվածաշնչյան Մարգարեությունների Լույսի Ներքո

Էվալդ Ֆրանկ

2022 թ. Հոկտեմբեր 2, Կրեֆելդ, Գերմանիա

 

Նախաբան

Եղբայր Բորգ.

Այս հեռարձակմանը՝. «Աստվածաշնչյան Խոսք Ֆրանկ եղբոր հետ», մենք ողջունում ենք աշխարհի բոլոր եղբայրներին և քույրերին: Մենք շնորհակալ ենք Աստծուն այս հնարավորության համար, որ կարող ենք լսե՜լ Իր բացահայտված Խոսքը, հավատալ, և պատրաստվել Տիրոջ վերադարձին: Թող Տերն օրհնի՜ Ֆրանկ եղբորը, և առաջնորդի՜ նրան Իր Հոգով Աստծո Խոսքը քարոզելո՜ւ այսօր: Մինչ Ֆրանկ եղբայրը կխոսի՜ մեզ, ես ներածական խոսք կկարդամ, 1-ին Պետրոսից, 1-ին գլխից, 22 Խոսքից:

1-ին Պետրոս 1-ին գլուխ, սկսած 22 խոսքից:

«22 Սուրբ Հոգուն միջոցով ձեր  անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ  եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք. 

23  Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից.  Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։ 

24 Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։ 

25 Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան.  եւ սա այն խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ»:

Մինչև այստե՜ղ: Սա Աստծո Խոսքն է: Խնդրեմ Ֆրանկ եղբայր:

 

Եղբայր Ֆրանկ.

Փա՜ռք Տիրոջը, Իր թանկագին և Սուրբ Խոսքի համար: Ամեն բան ասվե՜ց այս մի երկու Խոսքի մեջ: Եվ թող Տերը Շնորհ անի, որ մեր կյանքում դա իրականություն դառնա, կատարվի, որ մենք Խոսքի սերմի և Աստծո Հոգու միջոցով, կարողանանք նոր կյանք ունենալ Քրիստոսի մեջ, և Քրիստոսի միջոցով, և որպեսզի մենք իրականում կարողանանք գիտակցել, որ մենք այժմ քարոզում ենք այն նույն Խո՜սքը, որն առաքյալների կողմից քարոզվո՜ւմ էր ամենասկզբում:  Մենք իսկապես երախտապարտ ենք այն Շնորհի համար, որ կարող ենք ճանաչել ժամանակը, որում ապրում ենք: Եվ մենք բոլորս գիտե՜նք թե ի՞նչ է կանխասել մեր Տերը, թե ի՞նչ է տեղի ունենալու Իր վերադարձից առաջ: Եվ մենք դա տեսնում ենք մեր աչքերի առջև, և կրկին կարող ենք հռչակել, որ «Գրվածքը կատարվո՜ւմ է մեր աչքերի առջև»: Ամեն բան փոխվել է, ո՜չ միայն կլիմայական փոփոխությունները կամ գլոբալ տաքացումը, տարբեր տեսակի աղետները… Եվ ամեն օր նոր լուրեր ենք ստանում այն մասին, թե ինչ է կատարվում երկրի վրա: Եվ դեռ կզարմանանք, այն բաների համար ինչ ապագայում կհասնի՜ մեզ: Բայց Տերը պարզ ձևով ասաց իրեններին. «Երբ տեսնեք, որ այս ամենը կատարվում է, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտենում է»: Եվ եղբայրներ և քույրեր, ես չեմ ուզում մոռանամ որ ասեմ, որ շատ, շատ ողջույններ են փոխանցվել: Ո՜չ միայն այն պատճառով որ մենք միշտ փոխանցել ենք՝ լինի դա Մյուլլեր եղբայրը Բալթյան ծովից, թե տարբեր վայրերում գտնվող եղբայրներից: Այսօր, ինձ խնդրել են որպեսզի հատուկ ողջույններ փոխանցեմ Բարելի քաղաքից՝ Հնդկաստանից, Սանդեգա Դհասից: Նրա հայրը առաջիններից էր Հնդկաստանում, ով ընդունեց պատգամը, և ամբողջ համայնքը մեզ ողջույններ է փոխանցում:  Այո՜, եթե մենք բոլոր ողջույնները փորձեինք փոխանցել, դրանք 60, 70 նամակներ էին, որոնք պետք է կարդացվեին, և փոխանցվեին: Բայց մենք ձեզ իսկապես ջերմորեն ողջունում ենք ողջ աշխարհով մեկ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Բոլոր ազգերում, բոլոր լեզուներում, օրհնված եղեք ամենակարող Աստծո օրհնություններով: Եվ թող Տերը բացի մեր մտքերը, Գրվածքն իրականացնելու համար, որպեսզի իսկապես գիտակցենք որ մոտեցել ենք Հիսուս Քրիստոսի վերադարձին: Եվ մենք հետադարձ հայացք ենք գցում, և իսկապես կարող ենք ասել, որ միայն նրանք ովքեր Աստծո առջև Շնորհք են գտել և հավատում են Նրա խոստումներին,  կհասկանա՜ն թե  իրականում ինչ է տեղի ունենում ըստ Աստվածաշնչի: Կարելի է… Եվ ես դա ցավով եմ ասում, կարելի է գրե՜լ հափշտակության մասին… Այո՜, մի շատ գեղեցիկ, երկար հոդված կա գրված հափշտակության մասին: Եվ կան հարանվանություններ, որոնք հավատո՜ւմ են հափշտակությանը, Հիսուս Քրիստոսի վերադարձին, բայց խոստման հետ, և ա՜յն ինչը նախապե՜ս է տեղի ունենալու, նրանք ոչ մի ընդհանուր բան չեն ուզում ունենալ: Այդպես էր նաև Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ: Եվ այդ մասին մենք հիմա հատված կկարդանք Գրվածքից, խնդրեմ:

—Մենք կարդում ենք Ղուկասի ավետարանի, 19-րդ գլխի, 41 և 42 Խոսքերը:

«41 Եւ երբոր մօտեցաւ, տեսաւ քաղաքը, լացաւ նորա վերայ եւ ասեց. 

42 Եթէ դո՜ւ էլ իմանայիր՝ գոնեա այս օրուայ օրը քո խաղաղութեան մասին. բայց հիմա ծածկուեցաւ քո աչքերիցը»:

—Այո՜: Եվ դա ցավալի է: Սկզբում կատարվեց Զաքարիայի 9րդ գլխի 9-րդ խոսքում Գրված հզոր փորձառությունը.

«Ահա, քո թագավորը քեզ մոտ է գալիս էշի ձագի վրա նստած»:

Եվ մի ոչ մեծ բազնություն ուրախանում էին, աղաղակում, շնորհակալություն հայտնում Տիրոջը, բայց դպիրները բարկանում էին, նրանք ուզում էին որ աշակերտները լռեն: Բայց ինչպե՞ս նրանք կարող էին լռել: Եղբայրներ և քույրեր, ով իրականում Աստծուց է, միայն նա՜ կիմանա և կհասկանա, թե իրականում ինչ է խոստացվել և ինչ է կատարվում: Դեռևս այսօր հրեաները սպասում են, որ Եղիա՜ն է գալու, նախքան որ Մեսսիան կգա: Յուրաքանչյուր Զատկի ընթրիքին մի լրացուցիչ աթո՜ռ է դրված և մեկ գավաթ գինի, որպեսզի երբ Ե՜ղիան գա, ամեն բան պատրաստ լինի: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մեր Տիրոջ ժամանակ: Հովհաննես մկրտիչը չէ՞ որ հայտնվել էր Ե՜ղիայի հոգով և զորությամբ: Նա չէ՞ որ խոստացված մարգարեն էր,  և մեր Տերն այն ժամանակ, Մատթեոսի 17-ում կրկնեց խոստումը և ասաց.  

«Առաջ Ե՜ղիայն պետք է գա, և ամեն բան բերելու է բարեկարգ վիճակի»: Եվ եղբայրներ և քույրեր, դա մեր ժամանակահատվածի համար տրված խոստումն է: Իսկ ա՜յն ժամանակվա խոստումի համար Աստված հոգ տարավ, որպեսզի կատարվեր Մաղաքիա 3-ի 1-ը, որպեսզի հայրերի սրտերը դարձվեին Նոր Ուխտի զավակներին… Մաղաքիայի վերջին երեք Խոսքերը: Իսկ այժմ, պետք է Աստծո զավակների սրտերը, դարձվեն հայրերին՝ դեպի սկիզբը, հավատալու այն ամենին, ինչին հավատում էին մեր առաքելական հայրերը: Եվ եղբայրներ և քույրեր, երբ մեր առջև տեսնում ենք այդ երկար հոդվածը, «Հափշտակությունը, և ովքեր այնտեղ մասնակցություն են ունենալու»՝ վերնագրով,  այնտեղ ո՜չ մի խոսք չկա ո՜չ խոստումի, և ո՜չ էլ Մաղաքիայի մարգարեության մասին, որն Աստվա՜ծ է տվել: Այնտեղ միայն սեփական մտքե՜ր են շարադրվել, իսկ ո՞վ է դրանից օգուտ քաղելու:  Եվ դրա  համար մենք յուրաքանչյուր քարոզում ասում ենք. Ինչպես որ նախքան Քրիստոսի առաջին գալուստը Տերն ուղարկեց Իր սուրհանդակին՝ պատրաստելու Իր ճանապարհը, այնպես էլ Տերը հանձնարարություն տվեց մեր սիրելի Բրանհամ եղբորը.

«Ինչպես Հովհաննես Մկրտիչն էր ուղարկվել նախքան Քրիստոսի առաջին գալուստը, այնպես էլ դու կուղարկվես մի պատգամով, որը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին»:

Դա է «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» Իր Խոսքում:

«Այո՜, առաջ Ե՜ղիան կգա և ամեն բան կբերի բարեկարգ վիճակի»:

Եվ Բրանհամ եղբոր ծառայության միջոցով, չէ՞ որ ամեն բան վերականգնվել է, յուրաքանչյուր ուսմունք, յուրաքանչյուր հայտնություն, Խո՜սքը ամբողջությամբ կրկին բացահայտվել է և ճրագակալի վրա է դրվել, ինչ վերաբերվում է աստվածությանը, ինչ վերաբերվում է Եդեմի պարտեզում տեղի ունենցած սկզբնական մեղքին, ինչ վերաբերվում է աստվածաշնչյան ճշմարիտ մկրտությանը՝ մեկ անգամ ջրի մեջ ընղմումով, Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Ի՞նչ օգուտ մեր սիրելի եղբորը, ով մեժո՜ւմ է, հրաժավո՜ւմ է աստվածաշնչյան մկրտությունից, ով քարոզում է երրորդության վարդապետությունը և չի հավատում աստվածաշնչյան ձևով, ի՞նչ օգուտ այդ եղբորը որ նա հափշտակության մասին հոդված է գրում:

Եվ կրկին այս Խոսքը.

«Տերը լաց եղավ, դառնապես լաց եղավ Երուսաղեմի վրա»:

Միայն այն փոքր խումբը, այն փոքր հոտը ովքեր ընդունել էին Հովհաննես մկրտչի ծառայությունը և իրենց պատրաստությունն էին տեսել  Տիրոջ համար, որպես բարեկարգ ժողովուրդ, միայն նրանք կարող էին ցնծալ և ուրախանալ: Իսկ ի՞նչ պատահեց բոլոր դպիրների, բոլոր նրանց հետ, ովքեր սպասում էին Մեսսիայի գալուստին, ովքեր սպասում էին Ե՜ղիայի գալուստին: Տերը պետք է նայե՜ր Երուսաղեմին Ձիթենյաց լեռան վրայից և լաց լիներ, և ասեր. «Եթէ դո՜ւ էլ իմանայիր՝ գոնեա այս օրուայ օրը քո խաղաղութեան մասին.» Դա այն ժամանակահատվածն էր, երբ սպասում էին… Եվ Այսպիսով. «Բայց հիմա ծածկուեցաւ քո աչքերիցը»: (Ղուկաս 19.42) Դա պարզապես այնքա՜ն ցավալի է, այնքա՜ն ցավալի է, որ բոլորը շրջանցում են այն ամենը, ինչ Աստված ներկա պահին իրականացնում է, որովհետև չե՜ն հավատում այն ​​խոստմանը, որ Աստված մարգարե է ուղարկելու փրկության օրվա վերջում, Շնորհքի դարաշրջանի ավարտին, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ, վերադարձնելու համար մեր սրտերը… Ո՜չ թե մեր գլուխները, այլ մեր սրտերը Աստծուն, Աստծո Խոսքին, բացարձակ, աստվածաշնչյան բացարձակ վարդապետությանը: Եվ թույլ տվեք ինձ ամեն անգամ նորովի շեշտե՜լ սա, որ Կենդանի Աստծո Եկեղեցին ճշմարտության հիմքն ու հաստատությունն է: Ո՜չ մի սուտ չկա՜ կենդանի Աստծո եկեղեցում: Հիսուս Քրիստոսի եկեղեցում միայն Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունն է: Եվ թույլ տվեք այս մասին նույնպես հիշատակել. Մենք բոլորս գիտենք, որ Սուրբ Գրվածքներում, լինի դա Հովհաննեսի թղթերում, թե Հայտնության Գրքում, Գրքում խոսվում է հակաքրիստոսի մասին, և շատ հակաքրիստոսների՝ նեռերի մասին, որոնք արդեն աշխարհում են: Պարզապես իմանալ է պետք, որ «Անտի» բառը, նշանակաում է «Հակա»: Այսպիսով, ցանկացած ուսմունք, որը հակառակ է Քրիստոսի ուսմունքին, հակաքրիստոնեական ուսմունք է: Մենք կարող ենք անվանե՜լ մեզ Բապտիստներ, Մեթոդիստներ, Լյութերականններ, Հիսունականներ, մենք կարող ենք մեզ անվանել ինչպե՜ս ուզում ենք, ցանկացած վարդապետություն, որը հակասում է Քրիստոսի վարդապետությանը, որն առաքյալների վարդապետությունն է, ուղղակի հակառակ է Քրիստոսին, ուղղակի հակառակ է: Եվ այդ պատճառով Աստված հոգ է տարել մեր ժամանակներում, որպեսզի բոլորը, բոլոր հարանվանություններից, բոլոր հավատո հանգանակներից, բոլոր կրոններից հետ վերադառնան դեպի սկիզբը, դեպի սկղբնաղբյուրը: Այժմ, նախքան Հիսուս Քրիստոսի վերադարձը, եկեղեցին՝ համայնքը պետք է վերականգնվի և բերվի այն վիճակին, որում եղել է ամենասկզբում:  Եվ միայն այդ կերպով Տեր Աստվածն Իր հզոր հոգևոր գործն ավարտին կհասցնի: Այսօր մենք նաև կխոսենք սիրո մասին, ճշմարտության սիրո: Այո՜, խոսքը հենց դրա մասին է, ի՞նչ ենք մենք սիրում, մեր սեփական ուսմո՞ւնքը, մեր սեփական համա՞յնքը, մեր սեփական հավատո հանգանա՞կը, ի՞նչ ենք մենք սիրում: Մենք պետք է սիրենք Տեր Աստծուն մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ հոգով, մեր ամբողջ զորությամբ և մեր ամբողջ մտքով: Մենք պարզապես պետք է կատարյալ համաձայնության մեջ լինենք Աստծո և Աստծո Խոսքի հետ, դրա՜ն պետք է բերվենք: Եվ Սուրբ Հոգին, ով ներշնչե՜լ է Խոսքը, Նա չէ՞ որ առաջնորդում է մեզ Խոսքի ողջ ճշմարտության մեջ: Եվ ո՜չ մի սուտ՝ գրում է Հովհաննես առաքյալը. Սկիզբ չի առել ճշմարտությունից։  Ճշմարտությունը եղել է, կա և կմնա ճշմարիտ, ամբողջ հավիտենության ընթացքում:

Եկեք ևս երկու Խոսք կարդանք Աստվածաշնչից:

—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի ուղերձից, 1-ին գլխից, 5-7 Խոսքերը:

«5  Եւ սա է այն աւետիքը, որ նորանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թէ  Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում»:

—Եկեք մի պահ այստեղ կանգ առնենք:

«Եւ սա է այն պատգամը, որ լսեցինք նորանի՜ց», Նրանից՝ Տիրոջի՜ց ենք ստացել: Ո՞ւմից ես ստացել, քարոզիչ, ավետարանիչ, կամ ով էլ լինես, ո՞ւմից ես դու ստացել պատգամը:  Ի՞նչ աստվածաշնչյան դպրոցում ես դու սովորել: Թող Աստված ողորմություն անի բոլոր քարոզիչ եղբայրներին ողջ աշխարհով մեկ, որպեսզի նրանք քարոզեն միայն ա՜յն պատգամը, որը մեն եղբայրները ստացե՜լ են Աստծուց, և թողել են մեզ, որպեսզի մենք իսկապես քարոզենք միայն ա՜յն, ինչ Աստված է ուզում ասել մեզ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի ուղերձից, 1-ին գլուխ, 6-րդ Խոսքը:

«6  Եթէ ասենք թէ հաղորդութիւն ունինք նորա հետ, եւ խաւարի մէջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտութիւնը չենք անում»:

—Այստեղ նույնպես մի պահ կարող ենք կանգ առնել:

Կարելի՜ է հայտարարել. «Ես ո՜ւնեմ ճշմարտությունը, ես ճշմարտության մեջ եմ քայլում, ես կապվա՜ծ եմ Տիրոջ հետ»: Բայց հետո, երբ պարզվում է որ այդ անձը դեռևս խավարի մե՜ջ է, ի՞նչ այդ դեպքում: Նա ով ճշմարտության մեջ է, նա ազատագրվա՜ծ է ամեն տեսակ մոլորությունից: Նա ոչինչ չի՜ խառնելու, ո՜չ, նա ազդարարելու է աստվածային ճշմարտությունը: Խնդրեմ:

—Ես կարդում եմ 1-ին Հովհաննեսի ուղերձից, 1-ին գլուխ, 7-րդ Խոսքը:

«7 Բայց եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ  նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից»:

—Շնորհակալությո՜ւն մեր Տիրոջը: Մենք հավատում ենք մեր ամբողջ սրտով, որ նա ով քայլում է լույսի մեջ, քայլում է Աստծո խոսքի համաձայն, Աստծո հետ է քայլում, նա ո՜ւնի Աստծո հաճությունը: Եղբայրներ և քույրեր, իսկապես եկել է ժամանակը, երբ մենք Աստծո յուրաքանչյուր Խոսքը, անձա՜մբ պետք է վերապրենք: Գրվածքը նույնպես խոսում է այն մասին, որ նա ով լսում է ճշմարտությունը, ազատագրվում է ամեն մոլորությունից, և ա՜յն որ Հիսուս Քրիստոսի համայնքը, իսկապես լվացվել է Գառան արյունով, մաքրվել է բոլոր մեղքերից և հաշտվել Աստծո հետ: Եվ երկրորդը, նա սրբացվե՜լ է ճշմարտության Խոսքով, քանի որ առանց սրբության ոչ ոք չի տեսնի Տիրոջ երեսը: Իսկ երրորդը, Սուրբ Հոգով լցված է, ով առաջնորդում է մեզ ամեն ճշմարտության մեջ: Այս բոլոր աստվածաշնչյան փաստերը պետք է գտնվեն, կամ բացահայտվեն մեր մեջ: Եվ ես հավատում եմ, որ Աստված դա անո՜ւմ է մեր մեջ, մեր՝ ովքեր հավատում են խոստումներին, ովքեր ճանաչել են այն ինչ կատարվում է ներկա ժամանակում: Եվ եկեք սա մեկ անգամ ևս կրկնենք, որ Հիսուսը, մեր Տերը, այլևս կարիք չունի մեր վրա լաց լինելու, այլ որ մենք իրականում բաժին ունենք այն բանում, ինչ Նա իրականացնում է մեր ժամանակաշրջանում: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի ուղերձից, 2-րդ գլխից, 4-րդ Խոսքը: 1-ին Հովհաննես, 2-ի 4:

«4 Ով որ ասում է թէ Ճանաչեցի նորան եւ նորա պատուիրանքները չէ պահում,  ստախօս է, եւ ճշմարտութիւնը չ’կայ նորանում»:

—Եվ սա նույնպես Զորավոր է: Նա ով վկայակոչում է Աստծուն, և պատվիրանները, և այլն… Ի՞նչ օգուտ ունի դա, եթե մենք անձամբ չենք վերապրում ա՜յն, ինչ Աստված խոստացել է: Եվ պատվիրանները իրականում ծանր չեն: Բայց մենք, հաջորդ համարում կտեսնենք, որ պատվիրանները միացված են Խոսքին: Խնդրեմ:

— Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի ուղերձից, 2-րդ գլխից, 5-րդ Խոսքը:

«5 Բայց ով որ նորա խօսքը պահէ,  իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է.  սորանով ճանաչում ենք որ նորանում ենք»:

—Ամեն: Ի՛նչպիսի հրաշալի Խոսք է: Ոչ միայն խոսել պատվիրանների մասին, այլ Խո՜սքի, որին մենք հավատում ենք: Եվ միայն այդ դեպքում Աստծո սերը մեր մեջ կատարելությա՜ն կհասնի, այն ժամանակ Աստծո Խոսքը կկարողանա կատարել մեր մեջ այն, ինչի համար ուղարկվել է: Եվ ես հավատում եմ, որ վերջին պատգամը, որը մենք ստացանք Աստծուց, Խոսքի վերջին պատգամն է, այն տանում է այնտեղ, որ ովքեր այժմ հավատում են ինչ Աստված խոստացել է, այն որ նրանք դրանում բաժին են ունենալու, և իրենք անձնական պատրաստությունն են տեսնելու Հիսուս Քրիստոսի վերադարձի համար, և իրականում կապված են միմյանց և Աստծուն սիրով: Մենք կշարունակենք:

Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի ուղերձից, 2-րդ գլխից, 6-րդ Խոսքը:

«6  Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում,  պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ»:

—Փառք և գոհություն մեր Տիրոջը: «Նա ով պնդում է…»: Այո՜, շատե՜րը կարող են պնդել, բայց դա դեռ բավարար չէ: Ո՞վ կարող է իսկապես ասել Հիսուս Քրիստոսի անունով. «Ես հետևո՜ւմ եմ Տիրոջը, ես հավատո՜ւմ եմ Տիրոջը, ես հավատո՜ւմ եմ խոստումներին», նա պարտավոր է քայլել այնպես, ինչպես մեր Տերն է քայլել: Եվ ես հավատում եմ, որ դա այժմ Շնորհքով տեղի է ունենում մեր բոլորիս հետ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի, 2-րդ գլխից, 9-րդ Խոսքը:

«9  Ով որ ասում է, թէ լոյսի մէջ է եւ իր եղբօրն ատում է, մինչեւ հիմա խաւարի մէջ է»:

—Եվ այս Խոսքը նույնպես՝ սիրելի եղբայրներ և քույրեր: Այստեղ յուրաքանչյուր Խոսք իսկապես մուրճի պես հարվածո՜ւմ է մեզ: Եթե մենք ասենք, որ սիրում ենք մեր եղբորը, կամ ինչ էլ որ ասենք, դա չի օգնի, այն պետք է իսկապես այդպե՜ս լինի, ոչպեսզի Աստծո Սուրբ խոսքը մեր միջոցով, ինչպես որ մեր Փրկչի միջոցով իրականացավ, այնպես էլ այն պետք է փրկագնվածների միջոցով իրականանա: Եվ մենք խոստումի զավակներ ենք, և հետևաբար, հավատում ենք յուրաքանչյուր խոստումին, որն Աստված տվել է մեզ: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի, 2-րդ գլխից, 10-րդ Խոսքը:

«10 Նա որ իր եղբօրը սիրում է, լոյսի մէջ է մնում,  եւ գայթակղութիւն չ’կայ նորանում»:

—Ամեն: Այստեղ նույնիսկ ոչինչ ասելու կարիք չկա, ամեն բան ասված է: Ով իր եղբորը աստվածային սիրո՜վ է սիրում, իսկապես սիրո՜ւմ է, նրա մեջ վիրավորանք չկա, նա կատարյալ է Աստծո առաջ: Խնդրեմ Բորգ եղբայր:

—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի, 3-րդ գլխից, 7-րդ Խոսքը:

«7  Մանկունք,  ոչ ոք ձեզ չ’խաբէ.  նա որ արդարութիւն է անում, արդար է, ինչպէս Նա էլ արդար է»:

—Ամեն: Եվ սա նույնպես համընկնում է: Երբ Հովհաննես մկրտիչը մկրտում էր մեր Տիրոջը, այն ժամանակ մեր Փրկիչն ասաց. «Մենք պետք է ամբողջ արդարությունը կատարենք, ամբողջ արդարությունը»: Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն մկրտվել Տեր Հիսուս Քրիստոսի անունով, պետք է դա ընդունե՜ն իրենց սրտում. դա մեր պարտավորությունն է իրականացնել ողջ արդարությունը, որպեսզի մենք կարողանանք դուրս գալ բոլոր ավանդույթներից, Երրորդության բանաձևից նույնպես՝ Երրորդաբանական մկրտությունից, ամեն ինչից հրաժարվե՜նք, և հավատքի լիակատար արդարությամբ կարողանանք մկրտվե՜լ աստվածաշնչյան ձևով՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի, 3-րդ գլխից, 10-12 Խոսքերը:

«10 Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։

11  Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք,  որ իրար սիրենք։ 

12  Ոչ թէ այնպէս ինչպէս որ  Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց. եւ ի՞նչու համար սպանեց նորան, որովհետեւ իր գործերը չար էին եւ իր եղբօրինը արդար»:

—Եվ Աստվածաշնչի այս հատվածը նույնպես ամեն ոչ պետք է կարդա, և ստուգի ինքն իրեն: Ո՜չ թե Կայենի նման, ով ասում է «Սիրում եմ քեզ», իսկ հետո սրով հարվածում, ո՜չ, խնդում եմ ո՜չ այդպես: Իսկական աստվածային սերը պետք է դրսևորվի՜ Աստծո բոլոր ճշմարիտ որդիների և դուստրերի մեջ, բացահայտվի,  ինչպես բացահայտվեց Աստծո Որդու մեջ: Եղբայրներ և քույրեր, լիարժեք վերականգնման ժամանակը եկել է, և մենք իսկապես ուզում ենք ներկա՜ լինել այնտեղ՝ երբ Տերն իրեններին տուն կտանի: Սա շատ լուրջ հայտարարություն է: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի, 3-րդ գլխից, 14-15 Խոսքերը:

«14  Մենք գիտենք որ մահիցը ի կեանք փոխուեցանք. որովհետեւ եղբայրներին սիրում ենք. բայց  ով որ չէ սիրում եղբօրը, մնում է մահի մէջ։ 

Եվ այս Խոսքը նույնպես խոսում է մեզ բոլորիս. «Մենք գիտենք…»: Այսպիսով, Հիսուսի սիրելի աշակերտը կարող էր ասել. «Մենք գիտենք, Մենք գիտենք»: Գիտե՞ս դու, ունե՞ս դու աստվածային համոզմունք, որ մահվանից կյանք ես անցել: Եվ երբ գրված է. «Եթե մենք սիրում ենք եղբայրներին, ուրեմն գիտենք, որ հոգևոր մահից հոգևոր կյանքի ենք անցել»:

Օ՛, թող Շնորհով տրվի՜ ամենքին: Թող այս հավաքույթը ինքներս մեզ ստուգելու համար լինի, և Տիրոջ համար Իր Խոսքն իրականացնելու մեր բոլորիս մեջ: Խնդրեմ Բորգ եղբայր:

—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի, 3-րդ գլուխ 15 Խոսքը:

15  Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է.  եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում»:

—Այստեղ նույնպես կրկնվում է այս Խոսքը. «Եվ գիտե՞ք որ…»: Նախկինում. «Մենք գիտենք, որ մահից կյանք ենք անցել»: Իսկ հիմա. Դուք գիտեք, դու բոլորդ գիտեք:

«Նա, ով չի սիրում իր եղբորը, մարդասպան է, և ոչ մի մարդասպան չի կարող հավիտենական կյանք ունենալ իրենում, որպես հավիտենական ունեցվածք»:

Մենք կարող ենք վերստին ծնված լինել, և ստանալ հավիտենական կյանքը, բայց միևնույն է մենք պետք է քայլե՜նք Աստծո Խոսքին համապատախան: Մենք չենք կարող անել այն, ինչ ուզում ենք, այլ ապրե՜նք Խոսքի համաձայն, որպեսզի Խոսքը մնա՜ մեր մեջ մինջև վերջ, մինչև մենք միասին վերապրենք ավարտը: Այս բոլոր խոսքերն այնքան լուրջ են, որ մենք պետք է ընդունե՜նք մեր սրտերում: Խնդրեմ:

—Մենք կարդում ենք 1-ին Հովհաննեսի, 3-րդ գլուխ 18 Խոսքը:

«18   Որդեակներ,  չ’սիրենք խօսքով եւ ոչ էլ լեզուով, այլ գործով եւ ճշմարտութիւնով»:

Թող փառավորվի մեր Տերը: Այս հավաքույթը նախատեսված է Աստծո սիրո մասին խոսելու համար: «Աստված այնքա՛ն սիրեց աշխարհը…»: Ես նորից եմ կրկնում. Ողջ փրկագնման ծրագիրը սիրո մեջ է ամփոփված, թողությունը, հաշտությունը, Շնորհքը, փրկությունը, ամեն ինչ ամփոփված է սիրո մեջ: Մեր Փրկիչը սիրուց դրդվա՜ծ Իր արյունը թափեց մեզ փրկագնելու, և Շնորհքով հավիտենական կյանք տալու համար: Թող Տերն այսնպե՜ս առաջնորդի, որ մենք բոլորս խորհենք ինքնես մեզ, և կարողանանք ասել. Սիրելի Տեր, Դու այսօր խոսեցիր ինձ հետ Քո Խոսքի միջոցով, թող այն կատարվի այնպե՜ս, ինչպես Դու նախասահմանել ես ինձ համար: Մենք ևս կկարդանք արագ:

—Կարդում եմ 1-ին Հովհաննեսի, 2-րդ գլխից, 28 Խոսքը: 1-ին Հովհաննես, 2-րդ գլուխ, 28 Խոսք:

«28 Եւ հիմա, որդեակներ, կացէք նորանում.  որ երբոր նա կ’յայտնուի, համարձակութիւն ունենանք, եւ  չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը»:

—Այս հորդորը մենք պետք է ընդունե՜նք մեր ամբողջ սրտով, որ մենք չպետք է ամաչենք Նրա վերադարձի պահին, որ մենք չպետք է հետ մնանք: Սիրելի եղբայրներ և քույրեր, որքան որ ճշմարիտ է, որ Տեր Աստվածն ուղարկեց Հովհաննես Մկրտչին, և Նա կարող էր ասել. «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց Նա ով գալիս է ինձանից հետո, ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով...»(Հովհաննես 1.21), այդքան էլ ճշմարիտ է, որ Աստված մեր ժամանակաշրջանում ուղարկեց Բրանհամ եղբորը: Եվ նա նույնպես կարող էր միայն ջրով մկրտել, և երբ ջրի մկրտության ժամանակ Օհայո գետում, 1933 թվականի հունիսին նա մկրտում էր 17-րդ մարդուն, գերբնական Լույսը իջավ հզոր ձայնով, և լսվեցին խոսքերը. «Ինչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց Քրիստոսի առաջին գալուստից առաջ, այնպես էլ դու կուղարկվես մի պատգամով, որը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալուստին»: Եղբայրներ և քույրեր, դա պետք է իրականանար: Եվ ես սա ասում եմ ուղիղ և պարզ. Նա ով չի հավատում ինչ Աստված գերբնական ձևով իրականացրեց մեր ժամանակում… Եվ ես ձեզ շատ անգամներ եմ ցույց տվել գերբնական ամպի լուսանակարը, նաև գերբնական լույսը, որն իջել էր Բրանհամ եղբոր գլխավերևում՝ Աստծո երեսից ուղարկված, ով ներկա էր հավաքույթներին, և օրհնում էր, և անում էր այն նույն գործերը այն գործերը, որն անում էր, երբ քայլում էր երկրի վրա: Եղբայրներ և քույրեր, ես խոսում եմ որպես ականատես, որպես մեկը ով տեսել և լսել է. Աստված հաստատե՜ց Իր Խոսքը, կատարե՜ց Իր խոստումը, ուղարկե՜ց Իր մարգարեին: Եվ մենք սա նորի՜ց ենք կրկնում. Ամեն բան կարգի բերվեց, ամեն բան վերադարձվեց սկսզբնական վիճակին, այժմ ես և դու պետք է կարգավորված վիճակում լինենք: Եկեք դարձյալ ասենք սա, վկայակոչելով Ղուկասի 19-րդ գլուխը. Ո՞ւմ վրա էր լաց լինում Տերը, Իր ԻսրաԷլ ժողովրդի վրա: Եվ Նա պետք է ասեր. «Օ՛, եթե իմանայիր քո այցելության ժամանակը»: Որքա՛ն հավատացյալներ կան հարանվանություններում, որոնց համար լաց պետք է լինի Տերը, որովհետև չճանաչեցին Աստծո ողորմությամբ իրենց այցելության ժամանակը: Եվ թույլ տվեք հարցնել, պարզ ձևով հարցնել. Մի՞ թե բոլոր հավատացյալները, կամ անհավատները չճանաչեցին, որ մենք ապրում ենք հատուկ ժամանակաշրջանում: Եվ մենք, ովքեր կարդում են Մատթեոսի 24-րդ գլուխը, կամ Մարկոսի 13-րդ գլուխը,  կամ Ղուկասի 21-րդ գլուխը, մենք չէ՞ որ նախապես, ասվել էր երկու հազարամյակ առաջ թե ինչ պետք է կատարվի վերջում: Բայց գլխավորը ո՜չ թե բոլոր երկրաշարժերն ու սովերն են, և դժվար ժամանակները,  ջրհեղեղները և այն ամենը, ինչ տեղի է ունենում, պատերազմներն ու պատերազմների լուրերը: Գլխավորն ա՜յն է որ. «Աստծո արքայության, փրկության ավետարանը կքարոզվի՜ բոլոր ազգերին և ժողովուրդներին որպես վկայություն, և այն ժամանակ կգա վերջը»: Եվ կգա վերջը: Մենք վերջին ժամանակներում ենք գտնվում: Եվ այստեղից դարձյալ շեշտադրում ենք, որպեսզի բոլորը կարողանան դո՜ւրս գալ բոլոր ավանդույթներից, առանձնացնե՜ն իրենց այն ամենից, ինչն աստվածաշնչյան չէ, և Տիրո՜ջը դառնան, որպեսզի պատրաստված հարսը Նրա մոտ բերվի, անբիծ և անարատ, և չունենա որևէ խորշոմության: Եղբայրներ և քույրեր, մեր՝ մարդկանց համար դա կարող է անհնար լինել, իսկ Աստծո համար հնարավոր է: Եվ դուք բոլորդ գիտեք, Հայտնության 14-րդ գլխում, փրկության ավետարանը հռչակվում է որպես «Փրկության Հավիտենական Վավերական Ավետարան»: Աստծո զավակների համար վավերականը ա՜յն չէ, ինչ ասվում է որևէ եկեղեցում, կամ որևէ հարանվանությունում, կամ որևէ հավատո հանգանակում, այլ Հավերժ Գործող՝ վավերական Ավետարանը, այժմ քարոզվում է բոլոր ազգերին և լեզուներին, և բոլորը կարող են ընդունեն իրենց որոշումը, ուղղվեն և վերադառնալ Տիրոջը, և իսկապես տեսնեն իրենց պատրաստությունը: Ես կարող եմ վեջացնել այսքանով: Երբ Տերն ինձ տվեց մի շարք գերբնական փորձառություններ վերապրել, Հափշտակությունը ամենահզոր վերապրումն էր այդ ամենից, երբ ես տեսա ճերմակ հանդերձներով անթիվ բազմությանը փառքի մեջ: Ոչ թե պարզապես հագուստը սպիտակ էր, այլ փայլ տվող սպիտակ հագուստ էր, և բոլորն այդ հագուստներով էին: Եղբայրներ և քույրեր, բոլորն ովքեր Գառան համայնքից են, խնդրում եմ, խնդրում եմ հավատացեք ինձ, նրանք կնդունե՜ն Հավերժ Վավերական Ավետարանը: Նրանք Աստծուց շնորհակա՜լ կլինեն Բրանհամ եղբոր ծառայության համար, և որ նրա տուն մեկնելուց հետո, այս Աստվածային պատգամը հնարավոր է եղել տարածել ամբողջ աշխարհով մեկ: Եվ այսպիսով, վերջը գալու է: Վերջը այնքա՛ն մոտ է, որ կարելի է հպվել նրան: Օրը և ժամը ոչ ոք չգիտի, բայց Տերը այսօր նույնպես խոսում է մեզ. «Երբ կտեսնեք այս ամենը կատարվո՜ւմ է, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտենում է»: Եվ մոտենալով ավարտին, թույլ տվեք ցավով ասել սա. Նա ով շրջանցում է այս ժամանակահատվածի համար տրված խոստումի իրականացումը, նա կարող է խոսել հափշտակության մասին, նա կարող է գրել և խոսել բոլոր աստվածաշնչյան թեմաների շուրջ ոչ աստվածաշնյան ձևով, նա հուսախաբված է լինելու, որովհետև չճանաչեց Աստծո Շնորհով իր այցելության ժամանակը:  Աստծո Շնորհով այցելությունը կայանում է նրանում, որ մենք դուրս ենք բերվել ամեն մոլորությունից, ամբողջ բաբելոնյան գերությունից, և վերադարձվել ենք, և մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել Տիրոջը և սպասել Նրա վերադարձին: Եվ մենք սպասում ենք Նրա վերադարձին մեր ժամանակներում: Օրհնված եղեք Ամենակարող Աստծո օրհնություններով՝ Հիսուսի սուրբ անունով: ԱլելուՅահ, ամեն: Մենք կկանգնենք աղոթքի համար, խնդրեմ Բորգ եղբայր, աղոթիր մեզ հետ:

Եղբայր Բորգ.

Երկնավոր Հայր, մենք շնորհակալություն ենք հայտնում Քո թանկագին Խոսքի համար, որը մենք լսեցինք այս առավոտ: Դու խոսեցիր մեր բոլորի սրտերի հետ, և մենք խնդրում ենք Քեզ, օգնի՜ր Քո ժողովրդին, որպեսզի կարողանա ճանաչել օրը և նրա պատգամը, որ Դու մարգարե ես ուղարկել մեր ժամանակաշրջանում, և որ Գրվածքից բոլոր խորհուրդները բացահայտվել են: Բացի՜ր դրա համար մեր աչքերը, ականջներն ու սրտերը: Մենք շնորհակալ ենք Քեզ այս պատգամի համար, որն այքա՜ն լուրջ էր, մենք հավատում ենք Քո Խոսքին, օգնիր բոլորին ովքեր այսօր լսեցին, օրհնիր բոլոր մեր եղբայրներին և քույրերին, ողջ աշխարհով մեկ: Մենք շնորհակալ ենք Քո թանկագին Խոսքի համար, Հիսուսի անունով, ամեն, ամեն:

Բովանդակություն