Լսել

AM Krefeld 1973 01 07 19.30 Uhr

Բովանդակություն

AM Krefeld 1973 01 07 19.30 Uhr

Էվալդ Ֆրանկ

Հունվարի 7, 1973, 19:30, Կրեֆելդ, Գերմանիա

Թեմա՝ «Աստծո խոստումներին հավատալն Աստծո օրհնությունն է»:


Մենք ներածական Խոսքում արդեն լսեցինք Աստծո սպառազինման մասին, և թե ի՞նչպես դիմակայել մարտի դաշտում, և գիտենք, որ Աստված Շնո՜րհ է տալիս այդ ամենի համար: Նա վիճարկե՜լ է մեզ համար, Նա ամեն բան սահմանե՜լ է: Դուք գիտե՜ք, որ Նավեյան Հեսուն ժողովրդին Հորդանանի այն կո՜ղմն անցկացրեց, բայց ցեղերից երկուսուկե՜սը մնացին գետի մյուս կողմում, բայց նա բաժանե՜ց հողն ու տարածքնե՜ր հատկացրեց բոլորին, ինչպես Աստված էր սահմանել։ Մենք գիտենք, որ Նոր Կտակարանում Աստված մե՜զ՝ որպես Իր համայնք, ցո՜ւյց տվեց այն, ինչ պատրաստել էր, և ո՜չ միայն դա, այլ նաև այն, ինչ Նա մեզ համար պատրաստել էր փառքի մե՜ջ: Երբ երգում ես փառքի այս երգե՜րը, կարող ես փակե՜լ աչքեդ, և հետո խորասուզվե՜լ դրանց մեջ՝ ընկղվելով, ա՛յնքան փառավոր և հիասքանչ է մտածելը, որ մեր ժամանակներում ամեն բան իր ավարտին է հասնում, և Տիրոջ Խոսքը, որը Պողոսը գրել է Թեսաղոնիկեցիների՜ն այն ժամանակ. «Մենք, որ կենդանի՜ ենք մնացել մինչև Տիրոջ գալուստը»: Քննադատներն ասում են, որ Պողոսը սպասում էր, որ Տերը գալու է ի՜ր ժամանակում, և հետո հիասթափություն է ապրել: [1Թեսաղոնիկեցիս 4.15]

Աստծո Հոգին ա՜յնքան կենդանի էր նրանում, որ նա խոսում էր ներկա ժամանակով: Եվ մենք լա՜վ գիտենք, որ նա չէ՜ր կարող հիասթափվել, երբ ասաց այն, ինչ Հոգին ներշնչե՜լ էր իրեն խոսելու, և գրի՜ առնելու։ Եվ ես արդեն կարո՜ղ եմ ասել, թե ովքեր են հիասթափվելու, դա լինելու են քննադատնե՜րը։ Այն ժամանակ է՜լ են հիասթափվել, և էլի՜ են հիասթափվելու։ Բայց ոչ ոք չի՜ ամաչելու, ով ապավինում է Աստծուն։ Ոչ ոք իզո՜ւր չի հույս չի կապել։

Նրանք առաջին՜ը կբարձրանան:

1 Թեսաղոնիկեցիս 4.16. «16 Եւ յետոյ մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մէկտեղ ամպերով օդի մէջ  կ’յափշտակուինք Տիրոջը դիմաւորելու…»։

Ես կցանկանայի կարդալ Աստծո Խոսքից, այն ամենի մասին, ինչ մենք արդեն դիտարկեցի՜նք երեկ և այսօր, և գուցե նույնիսկ որոշ հատվածներ և՜ս կդիտարկենք Սուրբ Գրքից:

Մենք խոսեցինք Աստծո օրհնության մասին, և ես ուզում եմ կարդալ Հակոբի պատմությո՜ւնը Ծննդոց 27-րդ գլխից, Ծննդոց 27 գլուխ, 30-րդ Խոսքից.

«30 Եւ եղաւ երբոր Իսահակը Յակոբին օրհնեց վերջացրեց, եւ եղաւ հէնց որ Յակոբը դուրս եկաւ իր հօր Իսահակի առջեւից, նորա եղբայր Եսաւը եկաւ որսիցը։ 

31 Նա էլ խորտիկներ շինեց եւ բերաւ իր հօր մօտ, եւ ասեց հօրը. Վեր կաց, հայր իմ, եւ կեր քո որդու որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ։ 

32 Եւ նորա հայր Իսահակը ասեց նորան. Դու ո՞վ ես։ Եւ նա ասեց. Ես քո անդրանիկ որդի Եսաւն եմ։ 

33 Եւ Իսահակը մեծ սարսափով սաստիկ սարսափեց եւ ասեց. Ապա նա ո՞վ էր, որ որս էր որսել եւ բերել ինձ համար, եւ ես ամենիցը կերայ քո գալուց առաջ եւ օրհնեցի նորան.  նա օրհնուած էլ կմնայ։ 

34 Եւ երբ որ Եսաւը լսեց իր հօր խօսքերը,  մեծ եւ դառն աղաղակով սաստիկ լաց եղաւ, եւ ասեց իր հօրը. Ինձ էլ օրհնիր, հայր իմ, ինձ էլ։ 

35 Եւ նա ասեց. Քո եղբայրն եկաւ նենգութեամբ եւ առաւ քո օրհնութիւնը։ 

36 Մի՞թէ նորա անունը Յակոբ չեն ասում. Եւ ահա սա երկու անգամ է որ ինձ խաբել է.  իմ անդրանկութիւնն առաւ, եւ հիմա էլ ահա օրհնութիւնս առաւ. Եւ ասեց. Ինձ համար օրհնութիւն չե՞ս թողել։ 

37 Եւ Իսահակը պատասխանեց եւ ասեց Եսաւին.  Ահա նորան քեզ վերայ իշխան դրի, եւ իր բոլոր եղբայրները տուի նորան ծառաներ լինելու համար. Ցորենով ու գինով հաստատեցի նորան. Եւ հիմա քեզ ի՞նչ անեմ, որդիս։ 

38 Եւ Եսաւն ասեց իր հօրը. Մի՞թէ դու մէկ հատ օրհնութիւն ունիս, հայր իմ. Ինձ էլ օրհնիր, հայր իմ։ Եւ Եսաւը բարձրացրեց իր ձայնը եւ  լացաւ։ 

39 Եւ նորա հայր Իսահակը պատասխանեց եւ ասեց նորան. Ահա  երկրի պարարտութիւնը լինի քո բնակարանը՝ եւ երկնքի ցօղիցը վերեւից։ 

40 Եւ քո սրովն ապրես. Եւ  քո եղբօրը ծառայես, եւ կլինի որ երբ դու քաշուիս  նորա լուծը քո վզի վրայից կոտրես։

 41 Եւ Եսաւն  ատում էր Յակոբին այն օրհնութեան համար, որ հայրը նորան օրհնեց…»:

Մինչև այստեղ, Աստծո թանկագին Խոսքից: Մենք խոսեցինք օրհնության մասին, և տեսնում ենք, որ օրհնությամբ այստեղ ինչ-որ բան է խոսվել, և այն Խոստումի Խո՜սքն է։

Եվ մենք սկզբից ի վեր ընդգծե՜լ ենք, որ Աստծո ճշմարիտ և հարատև օրհնությունը, կապված է Աստծո խոստումի հետ:

Առանց խոստումի չկա ոչ մի օրհնություն: Խոստումի Խո՜սքը, դա հի՜մքն է այն օրհնության, որն Աստված տալի՜ս է, անկախ նրանից, թե այդ օրհնությունը վերաբերում է անհատին, թե համայնքին: Աստծո օրհնությունը կապվա՜ծ է Նրա Խոսքի հետ, և բոլոր նրանք, ովքեր ընդունո՜ւմ են Նրա Խոստումի Խոսքը, նույնպես ստանո՜ւմ են օրհնությունը:

Այստե՜ղ, 28-րդ գլխում, ասբո՜ւմ է,  28-րդ գլխի 3-րդ Խոսքից.

«3 Եւ  ամենակարող Աստուածը օրհնէ քեզ, եւ քեզ աճեցնէ եւ քեզ շատացնէ, եւ դու ժողովուրդների ժողով լինիս. 

4 Եւ տայ քեզ  Աբրահամի օրհնութիւնը եւ քո սերունդին քեզ հետ՝  քո պանդխտութեան երկիրը ստացուածքի համար, որ Աստուած տուել է Աբրահամին»:

Երբ նման օրհնությո՜ւն է արտասանվում Աստծո մարդկանց կողմից, որոնց առաջնորդում էր Սուրբ Հոգին, նրանց ասվածի մեջ դա որևէ կռահո՜ւմ կամ ենթադրությո՜ւն չէր, այլ այն Խո՜սքն էր, որն Աստված դրե՜լ էր Իր ծառայի բերանում որպեսզի ասվի՜, և որ Աստված դա իրականացնի։

Աստված թույլ է տալիս, որ իրականանա միայն ա՜յն, ինչ Իր ծառաներն են ասել Իր կամքի համաձայն, այն ինչ Ի՜նքն է ասել: 

Այստեղ ասվում է.

3. «Եւ  ամենակարող Աստուածը օրհնէ քեզ, եւ քեզ աճեցնէ եւ քեզ շատացնէ…»:

Եվ հետո ասվում է.

4. «Եւ տայ քեզ  Աբրահամի օրհնութիւնը եւ քո սերունդին քեզ հետ...»:

Այսօր առավոտյան մենք խոսեցինք Աբրահամի օրհնության մասին: Տիրոջ Խոսքը եղավ Աբրահամին, և լսելով Խոսքը, և կանչը լսելո՜վ, նա օրհնությա՜մբ դուրս եկավ: Առաջին և վերջին քայլը օրհնվե՜ց, քանի որ Աստծո Խոսքը եկել էր նրան: Մեր կյանքում ամենակարևորը Աստծո կողմից հայտնված Խոսքը լսե՜լն է, այն ժամանակի համար, որտեղ մենք ապրում ենք: Աստված Աբրահամին այնպիսի օրհնությո՜ւն չէր տվել որը 2000 տարի առաջ էր, Աստված նրան խոստում է տվել իր ժամանակի համար, այն ճանապարհի համար, որը նա պետք է անցներ, Նա տվեց նրան Խոսքն ու օրհնությունը: Նա տվեց Հակոբին Խոսքն ու օրհնությունը ի՜ր ժամանակի համար, և նա հուսացել էր, որ կօրհնվի Աբրահամի օրհնությամբ: Դա ներկա ժամանակի համար տրված օրհնությո՜ւն էր, Խոստումի Խո՜սք այն ժամանակվա համար: Դուք գիտե՜ք, թե դա ինչ է նշանակում, ո՜չ թե այն, ինչ Աստված արել է անցյալ հազարամյակների կամ դարերի ընթացքում, այլ այն, ինչ Աստված պատրաստվո՜ւմ էր անել: Դա մի իրական բա՜ն էր այն ժամանակի համար:

«Բայց Ամենակարող Աստված օրհնո՜ւմ է քեզ»:

Ավելի մեծ և արժեքավոր բան մարդուն հնարավո՜ր չէ տալ: Նա իր հետ վերցրեց ո՜չ թե երկրային գանձեր, այլ Աստծո օրհնությո՜ւնը նա ստացավ: Իսկ մնացած ամենը բաժի՜ն հասավ նրան։ Սա մենք գիտենք Հակոբի պատմությունից։

Եվ այստեղ մենք այսպիսի Խո՜սք ենք տեսնում, որը գրված է Ծննդոց 32-րդ գլխի 23 Խոսքի՜ց հավանաբար: Ծննդոց 32 գլուխ, 23 Խոսքից սկսած.

«23 Եւ նորանց առաւ, ու վտակիցն անցրեց, եւ իր բոլոր ունեցածն անցրեց։

 24 Եւ Յակոբը մինակ մնաց, եւ  մի մարդ գօտէմարտում էր նորա հետ մինչեւ արշալոյսի ծագելը։ 

25 Եւ տեսաւ որ չկարողացաւ նորան յաղթել, նորա զստի ամոլաջիլը թուլացաւ նորա գօտէմարտած ժամանակը։ 

26 Եւ նա ասեց. Թող տուր ինձ, որովհետեւ արշալոյսը ծագեց. Եւ Յակոբն ասեց.  Չեմ թողիլ քեզ՝ մինչեւ որ ինձ չօրհնես։ 

27 Եւ նա ասեց նորան. Ի՞նչ է անունդ. Նա էլ ասեց. Յակոբ է։  28 Եւ նա ասեց.  Այլ եւս քո անունը Յակոբ չասուի, այլ  Իսրայէլ. որովհետեւ  Աստուծոյ հետ եւ  մարդկանց հետ մարտնչեցիր, եւ յաղթեցիր։ 

29  Եւ Յակոբը հարցրեց եւ ասեց. Աղաչեմ՝ անունդ ասիր։ Եւ նա ասեց.  Ինչո՞ւ ես իմ անունը հարցնում. Եւ նա օրհնեց նորան այնտեղ։ 

30 Եւ Յակոբն այն տեղի անունը  Փանուէլ դրաւ. որովհետեւ ասեց.  Դէմ առ դէմ տեսայ Աստուծոյն, եւ իմ անձը ողջ մնաց։

 31 Եւ արեգակը դուրս եկաւ նորա վերայ, երբոր  Փանուէլիցն անցաւ. Եւ իր զստի վերայ կաղում էր։ 

32 Նորա համար Իսրայէլի որդիքը զստի վերայ թուլացած ջիղը չեն ուտում մինչեւ այսօր, որովհետեւ Յակոբի զստի թուլացած ջիղին դիպաւ»:

Սկզբում Աստծո ծառա՜ն օրհնեց Նրան, իսկ հետո Ամենակարող Աստված ի՜նքն օրհնեց նրան:

Եղբայրներ և քույրեր, երբ խոստումի Խո՜սք է գալիս Աստծո ժողովրդին, ինչպես որ եղավ Հակոբի հետ, ապա պետք է գա այն օրը, երբ մե՜նք կհանդիպենք Ամենակարող Աստծուն, ինչպես Նա՜ հանդիպեց Նրան: Եվ որտեղ ոչ միայն օրհնությո՜ւն է ասվում, այլ այնտեղ, որտեղ մենք հանդիպում ենք Օրհնողին և ամուր գրկում ենք Նրան ու ասում. Բա՜ց չեմ թողնի Քեզ, մինչև չօրհնես ինձ: Եվ չէ՞ որ հրաշալի՜ էր այն, ինչ նրա հայրն ասաց Տիրոջ անունով, և Աստծո անունից, և մենք համոզված ենք, որ տեցի՜ է ունեցել նրա հետ: Բայց երբ այդ օրը եկավ Հակոբի համար, որ ոչ միայն նրա հայրը օրհնեց Տիրոջ անունո՜վ, այլ նաև հանդիպեց Նրա՜ն, ումից բխում են բոլոր օրհնությունները՝ նա ասաց. «Ես Քեզ բաց չեմ թողնի, մինչև դու օրհնիր ինձ»: Հրաշալի բան է ստանալ խոստումի Խոսքը, և ունենալ օրհնության հեռանկարը, իսկ հետո հանդիպել Նրա հետ, ումից գալիս է Խո՜սքը, հանդիպել Նրա հետ, ով խոստո՜ւմ է տվել և հանդիպել Նրա հետ, ով կարող է հեղել բոլոր օրհնությունները:

Եվ ես մտածում եմ, որ մենք հենց այդ կետին ենք հասել:

Մենք լսե՜լ ենք խոստումի Խոսքը, այն հասե՜լ է մեզ, և Աստված մեզ օգնել է շատ առումներով, մենք դա շատ լավ գիտե՜նք։ Այժմ մենք պետք է ապրենք ՓանուԷ՜լը, մի վայր, որտեղ մենք կարող ենք տեսնե՜լ Աստծո Երեսը: Եվ սա չէ՞ որ ևս մի զուգահեռ Խոսք է այն Խոսքին, որ Տերը կբարձրացնի Իր Երեսը, որ փայլեցնի՜ Իր ժողովրդի վրա, և ողորմի՜ մեզ: Մենք գիտե՜նք, որ օրհնությունը սկսվե՜լ է՝ անդրանկության իրավունքով, որն Աստված անմիջապես մտադիր էր օրհնել: Եվ այն ավելի ուշ ընդգծվե՜լ է Մովսեսի Օրենքում: Բայց Աստծո օրհնությունն սկսվել է բավական վաղ, մասնավորապես նրանց մոտ, ովքեր հավատացե՜լ են Նրան, և ընդունե՜լ են Նրա  Խոսքը:

Եթե ​​մենք ցանկանայինք մարդկանց մեջ տեսնել աստվածային օրհնության այս բոլոր հետքե՜րը, ապա կհասնեինք այնտեղ, որտեղ երեկ կարդացինք՝ Մատթեոս 25-րդ գլխից. «Եկե՜ք, Իմ Հոր օրհնյալները և ժառանգե՜ք թագավորությունը»: [Մատթեոս 25.34]

Բոլոր նրանք, ովքեր օրհնվել են Աստծո կողմից ժամանակների սկզբից մինչև վերջ, նրանք կարո՜ղ են մտնել Աստծո փառքի մեջ: Եվ նրանք մարդիկ էին, ովքեր լսեցի՜ն Տիրոջ Խոսքը, և ստացա՜ն իրենց ժամանակի համար տրված Խոստումը, և հավատացի՜ն:

Եբրայեցիներին ուղղված նամակում, ինչպես մենք դիտարկեցի՜նք այդ, Տեր Աստված ասա՜ց, թե ովքեր էին նրանք, ում վրա Աստված բարկացե՜՜լ էր 40 տարի, բայց նրանք, իհարկե նրանք, ովքեր իրենց լսածը չկապեցի՜ն հավատքի հետ, մի կողմից լսեցին, իսկ մյուս կողմից վեր կացան իրենց սեփական ձևով ուրախանալու համար:

Եվ Տերն ասո՜ւմ է. «Աստված չհավանե՜ց նրանց, և Աստված երդվե՜ց Իր բարկության մեջ, որ նրանք երբեք չեն մտնի Իր հանգիստը»:

Բայց միաժամանակ ասում է. «Աստծո ժողովրդի համար խաղաղություն կա»։  

Եվ ասում է՝ Տերը որոշել է «Այսօ՜րը», ոչ թե երեկ, ոչ թե վաղը, այլ Աստված որոշել է «Այսօ՜րը»։ Մենք այդ մասին արդեն խոսե՜լ ենք: Հակոբի համար դա «Այսօ՜ր» էր, երբ Իսահակը օրհնե՜ց նրան: Դա «Այսօ՜ր» էր նրա համար, երբ նա կարողացավ այնտեղ հանդիպե՜լ Տիրոջը: Աբրահամի համար «Այսօ՜ր» էր, երբ Ամենակարող Աստված օրհնեց նրան և Խոսե՜ց Նրա հետ և տվե՜ց նրան Խոստումի Խոսքը: Ժամանակի ընթացքում Աստծո բոլոր ծառաների և զավակների համար դա «Այսօ՜ր» էր:

Որպեսզի վերադառնանք այն բանին, ինչը մենք դիտարկեցի՜նք անցած երեկո, ես կցանկանայի մի Խոսք կարդալ Անգե մարգարեից: Ահա մի շատ հրաշալի Խոսք Աստծո ծառայի հետ կապված, ով խոսե՜ց Աստծո ժողովրդի հետ այն ժամանակ, երբ նրանք վերադարձել էին գերությունից, որպեսզի նորի՜ց ծառայեն իրենց Աստծուն: Եվ այստեղ ասվո՜ւմ է՝ Անգե մարգարեի 1-ին գլխի 12-րդ Խոսքից.

«12 Այն ժամանակ լսեց Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուն եւ ժողովրդի բոլոր մնացորդը իրանց Տէր Աստուծոյ ձայնին եւ Անգէ մարգարէի խօսքերին, ինչպէս որ իրանց Տէր Աստուածը նորան ուղարկել էր. եւ ժողովուրդը վախեց Տիրոջ երեսից։ 

13 Եւ Տիրոջ դեսպան Անգէն ասեց Տիրոջ դեսպանութեամբը ժողովրդին, ասելով.  Ես ձեզ հե՜տ եմ, ասում է Տէրը»:

Եթե ​​ավելի ուշադի՜ր նայենք այս Խոսքին, ապա կտեսնենք, որ Աստծո ժողովուրդը, մասնավորապես նրանք, ովքեր մնացել էին, հասկացե՜լ էին, որ իրենց Տեր Աստծո խրատը եկել էր ա՜յն Խոսքի միջոցով, որը մարգարեն ասա՜ց իրենց: Նրանք գիտեին, որ ո՝չ թե Անգեն է խոսում իրենց հետ, այլ Ամենակարող Աստվա՜ծ է Անգեի միջոցով Խոսո՜ւմ իրենց հետ: Դա ոչ թե ինչ-որ մարգարեի պատգամն էր, այլ ա՜յն Պատգամն էր, որն Աստծո կողմից ուղարկվել էր Իր ժողովրդին այն ժամանակ:

Ահա՜ թե ինչու այստեղ այսքան հրաշալի ձևով ասվում է. «Նրանք, ովքեր մնացել էին ժողովրդից իրենց Տեր Աստծո խրատով, լսեցի՜ն Անգե մարգարեի խոսքերը»։

«…Եվ ժողովրդի բոլոր մնացորդը իրանց Տէր Աստուծոյ ձայնին եւ Անգէ մարգարէի խօսքերին, ինչպէս որ իրանց Տէր Աստուածը նորան ուղարկել էր…»: [Անգե 1.12]

Ամեն անգամ, երբ Աստծո ժողովուրդը գիտակցում էր, որ իրենց մոտ մարգարե՜ է ուղարկվել, նրանք պատրաստ էին ընդունելու այն, ինչ ասվո՜ւմ էր իրենց, և Տերը կարողացա՜վ մխիթարել նրանց և ասել նրանց. «Ես ձեզ հե՜տ եմ»: Սա ինչ-որ բարեպաշտ ցանկությո՜ւն չէր, այլ սա է. «Այսպե՜ս է ասում Տերը», դա հա՜տկապես նրանց համար էր, ովքեր գիտակցում էին, որ Աստծո Պատգամը հասել էր իրենց մարգարեի բերանով:

Հիմա հարց է ծագում՝ մնացած բոլորն իրավունք ունե՞ն ասելու՝ «Աստված մեզ հետ է»։

Այստեղ գրվա՜ծ է, որ նրանք ճանաչել էին... Երևի նորի՜ց կարդանք.

Անգե 1.12. «...և բոլոր նրանք, ովքեր մնացին ժողովրդից, իրենց Տեր Աստծո նախազգուշացումով, այսինքն Անգե մարգարեի խոսքերով, որը, ինչպես նրանք գիտեին, ուղարկվել էր իրենց մոտ իրենց Տեր Աստծո կողմից… Այո՜, ժողովուրդը վախեցա՜վ Տիրոջից»:

Անգե 1.13 «Այնուհետև Անգե՜ն՝ Տիրոջ պատգամաբե՜րը... (Լյութերի մեջ գրված է. Աստծո հրեշտակը) աստվածային Պատգամի Զորությամբ, արեց հետևյալ բացահայտումը ժողովրդին. «Ես ձեզ հե՜տ եմ»,  սա է Տիրոջ Խոսքը»:

Ո՞ւմ հետ էր Տեր Աստված այն ժամանակ։

Նրանց հետ, ովքեր գիտակցում էին, որ Աստծո Խոսքն իրենց է հասել մարգարեի բերանով:

Նրանց համար բոլոր հարցերն ու հանելուկներն ավարտվեցին, նրանց համար եկավ աստվածային Խոսքը. «Ահա ես ձեզ հետ եմ, ասում է Տերը», որովհետև նրանք լսե՜լ էին այն, ինչ Աստված պետք է ասեր իրենց այդ ժամանակում: Նրանք ճանաչեցի՜ն իրենց Տեր Աստծուն: Սա շատ կարևոր հատված է՝ դիտարկելու համար ա՜յն, ինչ Աստվա՜ծ է արել մեր ժամանակներում: Ոչ թե մենք գիտեինք մեր մասին, ոչ թե իրենք իրենց մասին գիտեին այն ժամանակ, այլ դա Աստծո Շնո՜րհն էր: Աստված դարձրե՜ց Իր ժողովրդի սրտերը, որպեսզի նրանք կարողանան հավատալ Աստծո ասածին: Եվ նրանց նույնպես ժամանակ պետք չէր մտածելու համար, քանի որ հավատո՜ւմ էին, և մարգարեն կարողացա՜վ անմիջապես ասել նրանց, որ Տերն իրենց հետ է:

Այնուհետև, 2-րդ գլխում մի շատ հրաշալի բան կա, որը մարգարեն, այն ժամանակ կարողացավ Տիրոջ անունով ասե՜լ Աստծո ժողովրդին:

Հնարավոր է, 4-րդ Խոսքի վերջին մասն է.

«…Եվ աշխատեցէք, որովհետեւ Ես ձեզ հետ եմ, ասում է Զօրաց Տէր Աստուածը»: [Անգե 2.4]

«Այն խօսքի համեմատ որ ես կապել եմ ձեզ հետ՝ դուք Եգիպտոսից դուրս գալիս,  Իմ Հոգին կենում է ձեր միջումը. Մի վախենաք»: [Անգե 2.5]

Գուցե մինչև այս հատվածը:

Այդ ժամանակ, Եգիպտոսից Իսրայելի ժողովրդի դուրս գալուց շատ տարիներ անց, մարգարեն առաջնորդվում և ներշնչվում է Աստծո Հոգուց՝ նորից վերադառնալու, և կամուրջ կառուցելու այն ժամանակների միջև, երբ նրանք եկե՜լ էին, և այն պահի միջև, երբ նրանք դո՜ւրս եկան Եգիպտոսից։

Իսկ այստեղ ասվո՜ւմ է. «…Եվ աշխատեցէք, որովհետեւ Ես ձեզ հետ եմ, ասում է Զօրաց Տէր Աստուածը»: [Անգե 2.4]

Եվ հետո.

«Այն խօսքի համեմատ որ ես կապել եմ ձեզ հետ՝ դուք Եգիպտոսից դուրս գալիս,  Մնայո՜ւն է»: [Անգե 2.5]

Այսքան տարիներ հետո նույն Աստվածը, ով խոսեց Մովսեսի միջոցով, խոսում է այստեղ Անգե մարգարեի միջոցով՝ ասելով. «Այն խօսքի համեմատ որ ես կապել եմ ձեզ հետ՝ դուք Եգիպտոսից դուրս գալիս,  Մնայո՜ւն է»: [Անգե 2.5]

Այլ խոսքերով ասաց. «Ինչ որ ասացի, դա հարյուրավոր կամ հազարավոր տարիներից հետո՝ դարձյալ մնայո՜ւն է»։

Աստված կանգնած է Իր Խոսքի վրա:

Հավանաբար, Ա՜նգեն այլևս չէր մտածում այն ​​մասին, թե ինչ էր Աստված խոստացել Մովսեսին և Աստծո ժողովրդին: Բայց Աստված հիշո՜ւմ էր դա, և յուրաքանչյուր դարաշրջանի վերջում Նա հիշո՜ւմ էր այն, ինչ ասել էր սկզբում:

Եղբայրներ և քույրեր, ես դրա հետ ոչինչ չեմ կարող անել, բայց սա ինձ հիշեցնում է այն, ինչ ասվեց այնտեղ Երուսաղեմում, Սուրբ Հոգու հեղումից անմիջապես հետո, այս դարաշրջանի սկզբում, և մասնավորապես Գործք Առաքելոց 3-րդ գլխի 21 Խոսքում, որ «Տեր Հիսուսը պետք է մնա երկնքում, մինչև բոլոր բաների վերականգնման ժամանակները, որոնք Աստված ասել է Իր բոլոր սուրբ ծառաների և մարգարեների բերանով, հավիտենից հետե»:

Եթե ​​այսօր այստեղ մի մարգարե լիներ, նա կարող էր ասել. «Այսպես է ասում Տերը, Ես կհիշե՜մ Իմ խոսքը, որ ասացի Նոր Կտակարանի սկզբում և կկատարե՜մ այն ​​ձեր մեջ»:

Աստված հիշո՜ւմ է Իր Սուրբ Խոսքը:

Շատերը կարող է այն ժամանակ ոչինչ չկարողացան անել Պետրոսի ասած Խոսքի հետ, որ երկինքը պետք է ընդունի Քրիստոսին մինչև ամեն բանի վերականգնման ժամանակները, ինչպես Աստված Խոսեց Իր ծառաների և մարգարեների բերանով:

Բայց մենք այս ժամանակում, մեր ժամանակի վերջում, Նոր Ուխտի վերջում, մենք կարող ենք վերադառնալ այն բանին, ինչ Աստված հռչակել էր Նոր Ուխտի սկզբում, Իր սուրբ ծառաների և առաքյալների բերանով, այնտեղ՝ Երուսաղեմ:

Մի՞ թե դա հրաշալի չէ։

Այստեղ Անգե մարգարե՜ն, կամ Աստվա՜ծ, ով Խոսում է մարգարեի միջոցով և ասում. «Այն Խոստումը, որ Ես տվեցի ձեզ, երբ դուք դո՜ւրս էիք գալիս»:

Այստեղ Անգեն և բոլոր մյուսնե՜րը, սկզբում հեռացողների հետնորդնե՜րն էին։ Մենք Երուսաղեմում չե՜նք եղել, բայց դա շարունակությո՜ւնն է այն ամենի, ինչն Աստված սկսեց Երուսաղեմում:

Եվ մեզ, այս Շնորհի ժամանակի վերջում, կարող ենք հիշե՜լ և վերդառնալ ա՜յն խոստումներին, որոնք Աստված տվել է Շնորհի ժամանակի սկզբում, որ Նա կվերականգնի՜ և կարգի՜ կբերի ամեն ինչ [Մատթեոս 17.11], և որ Քրիստոսը չի՜ կարող շուտ վերադանալ, այլ պետք է մնա երկնքում, մինչև բոլոր բաների վերականգնման ժամանակները, որոնք Աստված ասել է Իր բոլոր սուրբ ծառաների և մարգարեների բերանով, հավիտենից հետե։

Եվ սա հրաշալի և հիասքանչ բան է։

Իսկ գրվա՜ծ է. «…Եվ աշխատեցէք, որովհետեւ Ես ձեզ հետ եմ»: [Անգե 2.4]

Բոլո՜րը չէ, որ կարող են օգտագործել այս Խոսքը, քանի որ դա իրենց դուր է գալիս: Այս Խոսքն ուղղված էր նրանց, ովքեր այն ժամանակ գիտակցո՜ւմ էին, որ մարգարեն իրենց մեջ է ուղարկվել Աստծո Պատգամով:

Ճի՞շտ է դա, թե՞ ոչ։

Այսօր բոլորն ընդունո՜ւմ են Խոսքը և այլևս չեն անհանգստանում որևէ այլ բանի համար, այլ զարդարվում են ամենատարբեր Խոսքերով՝ առանց հասկանալու, թե իրականում ի՞նչ համատեքստում է այդ Խոսքը գտնվում Սուրբ Գրքում, և ի՞նչ համատեքստո՜ւմ է այն տրվել:

Այստեղ այն մարդի՜կ էին, ովքեր վերադարձել էին Բաբելոնի գերությունից։

Եվ մի՞թե մեզ հետ չի պատահել, որ ժամանակի վերջում վերադարձե՜լ ենք բաբելոնական ողջ խառնաշփոթից և գերությունից։ Բանտերը բացվեցին, և մենք ազատ դո՜ւրս եկանք՝ արդարությամբ և սրբությամբ կենդանի Աստծուն զոհե՜ր մատուցելու համար:  

Եվ այդ ժամանակից ի վեր ասվո՜ւմ է. «…Աշխատեցէ՜ք, որովհետեւ Ես ձեզ հետ եմ»: [Անգե 2.4]

Չկա ավելի լավ բան, որ կարելի է ասել մեզ, քան այն, որ Աստված մեզ վստահությո՜ւն է տալիս, այլ կերպ ասաց. «Դուք լսել եք, թե ինչ եմ ասել ձեզ այն Մարգարեի միջոցով, որին Ես ուղարկե՜լ եմ ձեզ մոտ։ Դուք կարող եք աշխատել, քանի որ Ես ձեզ հետ եմ: Ես կհիշեմ Իմ Խոսքն ու Խոստումը և կկատարե՜մ դրանք ձեր մեջ, որովհետև դուք հավատացիք Ինձ»։

Եվ չէ՞ որ սա Ա՜լֆան և Օմե՜գան է:

Ոչ թե պարզապես ասել. «Ես հավատում եմ», այլ հավատալով նրան, ինչ Աստված ասել է մեզ Իր Խոսքում: Եվ ասվո՜ւմ է. «…Աշխատեցէք, որովհետեւ Ես ձեզ հետ եմ, ասում է Զօրաց Տէր Աստուածը»: [Անգե 2.4]  «Այն խօսքի համեմատ որ ես կապել եմ ձեզ հետ՝ դուք Եգիպտոսից դուրս գալիս,  Մնայո՜ւն է»: [Անգե 2.5]

Եղբայրնե՜ր և քույրեր, արդյո՞ք Տիրոջ շրթունքնե՜րը չեն ասել Նոր Կտակարանի եկեղեցու ելքի ժամանակ. «Ահա, ես ուղարկում եմ ձեզ մոտ Եղիա մարգարեին, որպեսզի նա ամեն բան բերի բարեկարգ վիճակի»:

Սա մի՞ թե հանդիսավոր հայտարարություն չէ:

Ես տեսնում եմ, որ կարծես ինչ-որ բան այն չէ, ուրախությունն այստեղ ա՜յն չէ, ինչ պետք է լինի: Մատթեոսի 17-րդ գլխում գրված է. Մատթեոս 17 գլուխ, 11 Խոսք.

«Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իրաւ առաջ Ե՜ղիան կգայ եւ  ամեն բան կվերանորոգէ»:

Տեր Հիսուսն այս Խոսքն ասաց Հովհաննեսի ծառայության ավարտից շատ ժամանակ հետո: Նա ասաց. «Եղիան կգա, և ամեն ինչ կարգի կբերի»։

Յուրաքանչյուրը կարող է կարդալ և համոզվել, որ Հիսուսը և առաքյալները երբ խոսում էին Հովհաննես Մկրտչի մասին, նրանք երբեք չեն վկայակոչել Մաղաքիայի 3-ի 23-ը, այլ Մաղաքիայի 3-ի 1-ը, և Եսայիա 40-ի 3-րդ Խոսքը:

Յուրաքանչյուրը կարող է կատարե՜լ այդ ուսումնասիրությունը: Դուք դա կարող եք կարդալ Մատթեոսի 11-րդ գլխում, այստեղ 10-րդ Խոսքում գրված է. «Որովհետեւ սա այն է՝ որի համար գրուած է.  Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստէ»:

Հիսուսը մեկ անգա՜մ չէ, որ ասել է՝ Հովհաննեսին նկատի ունենալով. «Ահա սա նա՜ է, ով գալու է Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ»: Մեկ անգա՜մ չէ:

Երբ Մարկոսը սկսեց գրե՜լ Ավետարանը, նա սկզբում վկայակոչեց Մաղաքիայի 3-րդ գլխի 1-ին Խոսքը, նաև Եսայիա 40-րդ գլխի 3-րդ Խոսքը:

Եվ այստեղ գրված է.

«1 Աստուծոյ Որդի՝ Յիսուսի Քրիստոսի աւետարանի սկիզբը։

 2 Ինչպէս գրուած է մարգարէներումը.  Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին. 

3 Կանչողի ձայնը անապատումը՝ պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ շիտակ արէք նորա շաւիղները»:

Ես հարցնում եմ ձեզ. որտե՞ղ է Տեր Հիսուսը կամ որևէ առաքյալը Հովհաննեսի ծառայության մասին գրելիս և խոսելիս անդրադարձել Մաղաքիա 3.23-ին: Ո՜չ մի անգամ, ոչ Տերը, ո՜չ էլ Առաքյալները: Եվ երբ անձամբ Հովհաննեսի՜ն հարցրեցին, թե արդյո՞ք նա Եղիան է, նա պատասխանե՜ց, Հովհաննեսի 1-ին գլխում, այստեղ 20-րդ Խոսքում գրված է.

«Եւ նա խոստովանեց եւ չուրացաւ. եւ խոստովանեց, թէ՝ Ես չեմ Քրիստոսը: 21   Եւ նորան հարցրին. Ապա ո՞վ,  Եղիա՞ն ես. եւ նա ասեց. Չեմ…»:  Նա հստակ գիտե՜ր, թե ով է ինքը: Տեր Հիսո՜ւսը գիտեր, թե ով է նա: Մարկուսը գիտե՜ր, թե ով է ինքը։ 

Եվ ես հիմա հարցնո՜ւմ եմ ձեզ. Արդյո՞ք որևէ քարոզիչ այս օրերում իրավո՜ւնք ունի հերքել դա և ասել ինչ-որ բան, որը հակառակ է Հովհաննեսի, Հիսուսի և առաքյալների ասածների՞ն:

Եթե ​​այսօր հարցնեք քարոզիչներին, նրանք ասում են. «Դա շատ վաղուց է եղել»: Բայց մենք հավատում ենք, որ Մարկոսը առաջնորդվել և ուղղորդվել է Սուրբ Հոգով ճիշտ այնպե՜ս, ինչպես Հովհաննեսը, և մենք հավատում ենք, որ Տեր Հիսուսն ամբողջությամբ աստվածային իշխանությամբ է Խոսել, երբ Նա ասաց. «Սա է նա, ում մասին գրված է. Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից»:

Կամ ի՞նչին ենք մենք ուզում հավատալ: Մենք ուզում ենք հավատալ այն բանին, ինչ այս ժամանակի քահանաներն ու կղերականնե՜րն են ասում, ովքեր ընդհա՜նրապես չեն հավատում Աստծուն։ Թե՞ մենք ուզում ենք հավատալ ինչ մարգարենե՜րը, առաքյալնե՜րը, և հենց Տեր Հիսո՜ւսն է ասել: Մենք գալիս ենք Աստծո Խոստմանը մեր ժամանակի համար: Այն ժամանակ Աստված Խոսե՜ց Անգեի միջոցով.

«Այն խօսքի համեմատ որ ես կապել եմ ձեզ հետ՝ դուք Եգիպտոսից դուրս գալիս,  Մնայո՜ւն է»: [Անգե 2.5]

Ինչո՞ւ Աստծո Հոգին հանկարծ նորի՜ց թագավորեց նրանց մեջ:

Որովհետև նրանք լսեցի՜ն և հավատացի՜ն մարգարեական խոսքին, և որովհետև նրանք պատրա՜ստ էին կյանքի կոչել այն, ինչ Աստված ասել էր իրենց, Աստծո Հոգին իշխո՜ւմ էր նրանց մեջ:

Նրանք վերադարձվա՜ծ մարդիկ էին, նրանք այն ժամանակվա Խոստմանը հավատացողներ էին։

 

Քանի որ ինչպես Դանիելը [Երեմիան] ասաց Տիրոջ անունով. «Երբ եօթանասուն տարին լրանայ, ես նրանց ետ կը դարձնեմ»: [Երեմիա 29.10]

Եվ երբ յոթանասուն տարին լրացավ, նրանք վերադարձվեցին, և վերադարձվելուց հետո մարգարեական Խոսքը հնչե՜ց նրանց մեջ: Եվ Աստված վերադառնում է Ելիցին, և ասում.

«Ես հիշում եմ Իմ Խոստումը, որը հանդիսավոր կերպով տվեցի ձեր հայրերին Եգիպտոսից դուրս գալիս»: Եվ Նա ասո՜ւմ է. «Իմ Հոգին կենո՜ւմ է ձեր միջումը. Մի՜ վախենաք»:

Եղբայրնե՜ր և քույրե՜ր, Աստծո Հոգին թագավորում է այնտեղ, որտեղ ընդունվում է Աստծո Խոսքը, որովհետև Աստծո Խոսքը հոգի է և կյա՜նք է, և ով շրջանցո՜ւմ է Աստծո Խոսքը, շրջանցո՜ւմ է Աստծուն: Եվ ով Աստծուն շրջանցի, Աստված էլ նրա՜ն կշրջանցի: Սրանից ելք չկա։

«Այն խօսքի համեմատ որ ես կապել եմ ձեզ հետ՝ դուք Եգիպտոսից դուրս գալիս,  Իմ Հոգին կենում է ձեր միջումը. Մի վախենաք»: [Անգե 2.5]

Աստված, այս վերջին՝ Շնորհի ժամանակներում ողորմությամբ կառավարել է Իր համայնքում: Նրա Հոգին այստեղ է բացատրելո՜ւ Իր Բացահայտված Խոսքը, և որ վերջապես մեր աչքերից ընկնե՜ն բոլոր թեփերը: Եղբայրներ և քույրեր, այսքան տարիներ հետո պե՜տք չէ, որ մենք այս բաները բարձրացնենք այստեղ և խոսե՜նք դրանց մասին: Այն, ինչ Աստված խոստացել է այս ժամանակի համար, և ինչ Նա արե՜լ է Իր Շնորհով, վաղուց պետք է բացահայտված ու կնքված լինի Աստծո յուրաքանչյուր զավակի սրտում: Մենք տեսնում ենք, որ Նրա Խոսքը եկել է։ Վերադարձի ժամանակ Նա հիշե՜ց Իր տված Խոստումը: Սեփական շրթունքներով Նա հայտարարեց. «Առաջ Եղիան պետք է գա, և ամեն բան բերի բարեկարգ վիճակի»:

Եվ Նա նույն կերպ վարվեց Պետրոսի հետ: Նա հռչակեց, որ կմնա երկնքում մինչև բոլոր բաների վերականգնման ժամանակները, որը Աստված ի սկզբանե խոստացավ Իր բոլոր մարգարեների բերանով:

Մենք ապրում ենք կատարման ժամանակներում։ Աստծո Հոգին թագավորո՜ւմ է մեր մեջ: Նրա Խոսքը հասե՜լ է մեզ:

Մենք կարող ենք լսե՜լ, երբ Նա ասում է, «Ես ձեզ հետ եմ», ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ:

Եվ Նա ասում է. «Մի՜ վախեցիր, որովհետև քո աշխատանքը կվարձատրվի»։

Սա հրաշալի ժամանա՜կ է, որում մենք ապրում ենք, Աստծո Խոսքի կատարման ժամանակ: Ինչ Նա ասաց Նոր Ուխտի սկզբում, Նա կատարում է Նոր Ուխտի վերջում, և մենք հիմա զգում ենք, որ մեր Աստվածը հավատարիմ է, և Նա կկատարի՜ Իր Խոսքը և կավարտի Իր աշխատանքը:

Օրհնյալ լինի Նրա սուրբ անունը, Ամեն:

Մենք կանգնում ենք աղոթելու:

Տեր Աստված մեր, մենք միասին շնորհակալությո՜ւն ենք հայտնում քեզ՝ որպես Քո ժողովուրդ։ Ով Աստված, մենք տեսնո՜ւմ ենք օրհնության հետքերը Քո ծառաների կյանքում, որոնց հասել է Քո Խոսքը, Խոստումի Խոսքը, և օրհնության հետքերը տեսնո՜ւմ ենք Քո ժողովրդի մեջ, որն իր ժամանակին ընդունե՜ց  Խոստումի Խոսքը: Հավատարիմ Աստվա՜ծ՝ երկնքում, մենք չափազանց փոքր ենք, մենք չափազանց անկարող ենք, չափազանց անարժան մեր Աստծո բոլոր գործերին ու կառավարմանը, Նրա բոլոր Խոսքերին և բոլոր Հայտնություններին: Բայց Տեր, որովհետև այն ժամանակն է, երբ ամեն ինչ ավարտվում է, Դու Քո Խոսքերն իրականացնո՜ւմ ես: Դու խոստումներ ես տվել Ելիցի ժամանակ և կատարել դրանք բաբելոնյան գերությունից դուրս գալուց հետո:

Դու խոստումներ տվեցիր Նոր Ուխտի սկզբում և կատարեցիր դրանք Նոր Ուխտի վերջում:

Ալելո՜ւիա:

Մենք կարո՜ղ ենք տեսնել Քեզ Հայտնության մեջ՝ որպես մեկին, ում գլխին ծիածա՜նն է՝ ուխտի աղեղը:

Ալելուիա:

Հավատարմության Աստված, Ամենակարող, Թագավորների Թագավոր, փառք, շնորհակալություն և պատի՜վ Քեզ: Քո Հոգին տիրո՜ւմ է մեր մեջ, և քո խոսքը հայտնվել է: Տեր, մենք գովաբանում ենք Քեզ և երկրպագում ենք քեզ: Հավատարի՜մ Վարդապետ, ընդունիր մեզ այնպիսին, ինչպիսին կանք:

Եվ Տեր, մենք սպասոիմ ենք այն բանին, որ շուտով ձայնը կհնչի. Եկե՜ք, Իմ Հոր օրհնյալներ, ընդունե՜ք ձեզ համար պատրաստված արքայությունը աշխարհի սկզբից ի վեր:

Բոլոր օրհնվածները կմտնե՜ն Քո փառքի մեջ:

Ալելո՜ւիա:

Աբրահամը, Իսահակը և Հակոբը, Աստծո բոլոր զավակներիը և բոլոր մարգարեները, օրհնվեցի՜ն այն Խոստումի Խոսքով, որ Դու Նրանց տվեցիր:

Տե՜ր, մենք շնորհակալ ենք Քեզ, որ մենք նույնպես կարող ենք լինել Խոստումի զավակներ, Աստծո զավակներ, ովքեր գիտակցե՜լ են, թե ինչ է կատարվում այս Ժամանակում:

Օրհնյա՝լ լինի Քո փառավոր անունը:

Ամեն: 

Բովանդակություն