Լսել

Առաքելական մարգարեական աստվածաշնչյան ծառայություն

Բովանդակություն

095

 

Առաքելական մարգարեական

աստվածաշնչյան ծառայություն

 

 

Էվալդ Ֆրանկ.

 

Հարգելի  ընկերներ, Քրիստոսով  սիրելի եղբայրներ և քույրեր,

Ես  Ֆրանկ  եղբայրն եմ, որ դիմում եմ ձեզ Գերմանիայի Կրեֆելդ քաղաքի  միսիոներական կենտրոնից: Միշտ ինձ համար առանձնաշնորհում է   Աստծո թանկագին և սուրբ Խոսքը  ձեզ փոխանցելը:  ՙԵրկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը պիտի չանցնեն՚:  Եսայի  40-րդ գլխում և 1 Պետրոս 1-ին գլխում ում մենք գտնում ենք նույն խոսքերը.  ՙԽոտը կչորանա, ծաղիկը  կթառամի, բայց մեր Աստծո Խոսքը կմնա հավիտյան՚:  Եվ եթե մենք կատարում ենք Աստծո կամքը, ապա հավիտյան կմնանք Աստծո հետ՝ ստանալով հավիտենական կյանք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով: Այս գրքում մենք բազմաթիվ խոստումներ ունենք. որոշ խոստումներ կատարվեցին Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ, մնացած  խոստումներն  իրականանանում են հիմա՝ Իսրայելի վերաբերյալ, ազգերի, եկեղեցու վերաբերյալ, դուրս է կանչվում  Աստծո ժողովուրդը,  տեղի է ունենում Աստծուց և Նրա Խոսքից մեծ անկումը՝  ցույց տալով հավատուրացության  և վերջին ժամանակների վիճակը:  Եվ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, թե ով է Քրիստոսը, ով է հակաքրիստոսը,  ակնհայտ է դառնում, թե որտեղ է Ճշմարտությունը, իսկ Ճշմարտությունը միշտ Աստծո Խոսքն է և «սկզբում էր Խոսքը՚: Քրիստոսը մարմնով հայտնված Խոսքն է, իսկ հակաքրիստոսը՝ այս գրքում գրված ամեն բանի արտահայտված մեկնությունն ու կեղծումը: Ինչպես սատանան վերցրեց Աստծո Խոսքը Եդեմի պարտեզում, բայց փոխեց այն, շրջեց և դրա վերաբերյալ ասաց առաջին սուտը, այնպես էլ դրանից հետո յուրաքանչյուր մեկնություն սուտ է և ոչ թե ճշմարտություն: Ճշմարտությունը միայն Աստծո Խոսքն է: Հովհ. 17:17-ում մեր Տերն ասաց. ՙՍրբացրու նրանց Քո ճշմարտությամբ. քո Խոսքը ճշմարտություն է Եվ եթե կարդաք Հովհ. 8:32 համարը, այնտեղ ասվում է  ՙԵվ Ճշմարտությունը կճանաչեք և Ճշմարտությունը կազատի ձեզ՚: Սիրելինե՜ր, եկել է ժամանակը ճանաչելու Խոսքը, որը սկզբում էր: Հենց Պենտեկոստեի օրը, հենց այն ժամանակ, երբ Սուրբ Հոգին իջավ, Նոր Կտակարանի Եկեղեցին ծնվեց և Քրիստոսի կյանքը իրականում լցվեց Նրա մարմնի անդամների մեջ: Նույն Աստծո կյանքը, որը եղել է Քրիստոսի՝ Աստծո Որդու մեջ, հենց այն պահից, երբ Նոր Կտակարանի Եկեղեցին ծնվեց, Աստծո յուրաքանչյուր զավակի մեջ է, Աստծո յուրաքանչյուր որդու և դստեր մեջ: Գողգոթայի խաչի վրա գինը վճարվեց, արյունը թափվեց, կյանքը տրվեց, մենք հաշտվեցինք Աստծո հետ, և երբ մեր ժամանակը հասավ հավատալու, մենք լսեցինք Աստծո Խոսքը և, իհարկե, Սուրբ Հոգին հանդիմանեց  մեզ մեղքի համար, արցունքները սկսեցին հոսել, և մենք գիտակցեցինք, որ կորսված  ենք, Սուրբ Գրքի կորած որդու նման, մենք վերադարձանք Հոր տուն, և Տերն ընդունեց մեզ, ներեց մեր բոլոր մեղքերը և մենք ստացանք նոր կյանք՝ հավիտենական կյանք: Ահա թե ինչու Հովհաննես Առաքյալը գրում է. ՙՈվ որ Աստծո Որդուն ունի, նա հավիտենական կյանք ունի՚: Հավիտենական կյանքը փիլիսոփայություն չէ, հավիտենական կյանքը դրսևորվեց Քրիստոսի մեջ: Միայն Աստված է հավիտենական, միայն Աստված ունի հավիտենական կյանք: Բայց  Հովհ. 5-րդ գլխի համաձայն այդ կյանքը դրսևորվեց Քրիստոսի մեջ, և վերջապես առաքյալը ամփոփում է դա մեզ համար և ասում է 1 Հովհ.  5-րդ գլխում, 20-րդ համարում. 1 Հովհ. 5:20 համարում. ՙԵվ գիտենք, որ Աստծո Որդին եկավ և մեզ միտք տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք և ճշմարիտի մեջ ենք, այսինքն Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ: Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը՚: Սիրելինե՜ր, եկել է ժամանակը, որ մենք  վերադառնանք Սուրբ Գրքին ամեն հարցում, որպեսզի ամեն օր քննենք Սուրբ Գիրքը, որպեսզի հասկանանք, թե  այն, ինչ մենք հավատում և կիրառում  ենք,  արդյո՞ք Աստծո Խոսքի և կամքի  համաձայն է: Ես շատ անգամ մտածում եմ Մատթեոս 28.19-ի մասին, այլ սուրբգրային համարների  մասին, որոնք այնքան սարսափելի կերպով  սխալ են մեկնաբանվել և սխալ ընկալվել: Իրականում մարդկությանը մոլորեցնում են սկզբից մինչև վերջ։ Պետք է խոստովանեմ, որ հեշտ չէ թարգմանել մի լեզվից մյուսը, և մենք պետք է նաև  ընդունենք որ նրանք, ովքեր գրել են եբրայերեն կամ արամեերեն, այդ սերունդը արդեն չկա, և հետո եկան  բոլոր մյուս ազգերը, որոնք այլևս ծանոթ չեն եղել Սուրբ Գրքի բնագրին։ Եվ երբեմն մեկնաբանում էին, իսկ երբեմն էլ արդեն իրենց թարգմանությունը դնում էին Սուրբ Գրքի մեկնության մեջ։ Եթե ես ասում եմ «մեկնաբանություն», ապա ես նկատի չունեմ «բացատրություն» բառը, ես միայն նկատի ունեմ, որ բնօրինակ տեքստից թարգմանություններ են արվել աշխարհի տարբեր լեզուներով: Եվ մենք առաջին ամփոփումն ունեցանք  հունարենով և, ի դեպ, այսօր ես ինձ հետ բերել եմ Նոր Կտակարանը, հունարեն Նոր Կտակարանը որոշակի պատճառով, միգուցե մեկի, գուցե երկուսի համարՄատթեոս 28:19-ում մենք ունենք ծանոթագրություն, և ես  արել եմ տողատակի ծանոթագրության պատճենը մեծ չափով։ Դուք տեսնում եք ծանոթագրությունը հենց Մատթեոս 28-ի տակ: Դուք տեսնում եք այս չորս բառերը՝ εν τω ονοματι μου: Այստեղ դուք տեսնում եք «Եվսեբիոս» բառը: Իրականում ասվում  է, որ Մատթեոս 28-ի  19-րդ համարի  բնօրինակում գրված է եղել միայն. ՙՈւրեմն գնացեք բոլոր ազգերին աշակերտ դարձրեք՝ նրանց մկրտելով Իմ անունով՚: Դա հունարեն Նոր Կտակարանի ծանոթագրության մեջ է, ինչպես գրված է այստեղ՝ Novum Testamentum: Սիրելինե՜ր, ես սա ասում եմ մի պատճառով, որովհետև երբ եկավ ժամանակը, երբ հեթանոս ազգերից մարդիկ ընդունեցին քրիստոնեությունը, ինչպես, օրինակ, Տերտուղիանոսը` Թունիսից  մի մարդ, որը 217 թվականին եկավ Հռոմ և այնտեղ ճանաչեց հռոմեական քրիստոնեությունը, բայց  ոչ թե աստվածաշնչյան քրիստոնեությունը, ոչ թե առաքելական քրիստոնեությունը,  այլ այն ժամանակվա հռոմեական քրիստոնեությունը, և նա սկսեց Աստծուն դարձնել երեք անձ: Նրա շուրթերից է հնչել «երրորդություն» բառը, և ինչպես ասացի, նա Հռոմ եկավ միայն 217 թվականին, Թունիսից։ Սիրելի՜ եղբայրներ և քույրեր, ես պատասխանատվություն ունեմ Աստծո առաջ, որովհետև ես ուղղակի կանչ եմ ստացել  քարոզելու Աստծո Խոսքը. ուրիշ ոչինչ Խոսքից բացի, քանի որ միայն Խոսքն է  Ճշմարտությունը: Եվ միայն Աստծո Խոսքի Ճշմարտությունը մեզ ազատ կդարձնի: Այսպիսով, կարդում ենք  Մատթեոս 28-ը, այսօր կարդացինք  19-րդ համարը, ինչպես բոլորդ գիտեք. ՙՈւրեմն գնացեք բոլոր ազգերին աշակերտ դարձրեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով՚:Բայց 200 տարի անցավ, ու այս տերմինը Սուրբ Գրքում չհայտնվեց: Եբրայերենում չկար, արամեերենում չկար, իսկ հունարենում հայտնվեց։ Եվ ահա  Եվսեբիոսը, որը հաստատում է, որ այն դրվել է հունարենում, բայց սկզբնապես չի եղել ձեռագրերում։ Ուրեմն հիմա ի՞նչ անեմ։ Ես պետք է դիմեմ Աստծո Խոսքին և  ընդունեմ այն այնպես, ինչպես որ կա այսօր, և եթե դուք ունեք Սուրբ Հոգին, դուք  ճիշտ  կհասկանաք  նույնիսկ Մատթեոս 28:19 համարը  հենց այն տեքստով,  որը մենք ունենք այսօր: Որովհետև Աստված շարունակում է հսկել Իր Խոսքի վրա:  Եզակի թվով է ասվում՝  «…մկրտելով նրանց անունով»՝ եզակի թիվ: «Հայրը», իհարկե, անուն չէ, «հայրը» ինչ-որ մեկն է, և «որդի»-ն նույնպես անուն չէ: ՙՆրա անունը կկոչվի Էմմանուել՚: ՙև Նրա անունը  Հիսուս կդնես, որովհետեւ նա իր ժողովրդին կը փրկի իր մեղքերից ՚: Այսպիսով, դուք կարող եք անուն ունենալ և կարող եք լինել այս կամ այն: Դուք կարող եք լինել իրավաբան, դուք կարող եք լինել քարոզիչ, դուք կարող եք լինել շատ բաներ: Դուք կարող եք հայր լինել, և, իհարկե, կարող եք լինել որդի, բայց դա ձեր անունը չէ: Ես հայր եմ, քանի որ երեխաներ ունեմ, բայց դա իմ անունը չէ։ Իմ անունը Էվալդ Ֆրանկ է: Եվ այսպիսով, անունն է կարևոր: Եվ եթե մենք կարդանք, ինչպես արդեն ասացինք, սկզբնական տեքստում՝  «…մկրտելով նրանց Իմ անունով»: Այստեղ մենք կարդում ենք. ՙ… նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով՚: Նույն Անունը՝ Տեր Հիսուս Քրիստոս: Դուք կարող եք այս համարը   կամ բնօրինակ տեքստը համեմատել  Գործք Առաքելոց, 2-րդ գլխի  38 համարի հետ, կարող եք համեմատել  8-րդ գլխում գրվածի  հետ, 10-րդ գլխում գրվածի  հետ,  19-րդ գլխում գրվածի հետ, կարող եք կարդալ Հռոմեացիներ 6-րդ գլուխը, դուք կարող եք այդպես շարունակել  և կտեսնեք, որ բոլոր եղբայրները, բոլոր քույրերը, բոլոր հավատացյալները Պենտեկոստեի օրվանից ի վեր մկրտվել են Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որը Նոր Կտակարանի Ուխտի Անունն է: Մարդկանց տրված ուրիշ ոչ մի անուն չկա երկնքի տակ՝ փրկվելու համար, կամ ուրիշ անուն չկա, որը պիտի օգտագործվի, բացի մեր  Հիսուս Քրիստոսի անունից: ՙԱմեն ծունկ պիտի ծալվի և ամեն լեզու դավանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է՚: Բայց ինձ ավելի անհանգստացնում է սա՝  անգլերեն տարբերակում, օրինակ, մենք ունենք 1 Հովհաննես 5-րդ գլխում արված ուղղակի հավելումը, որն ամենևին էլ թույլատրելի չէ, և այս համարը ընդհանրապես չկա գերմաներեն Աստվածաշնչում, այն չկա   հունարեն բնագրում, նույնիսկ այս Novum Testamentum-ում. Խոսքը 7-րդ համարի մասին է: 1 Հովհ. 5:7` ՙՈրովհետև երեքն են, որ վկայում են երկնքում՝ Հայրը, Բանը  և Սուրբ Հոգին, և այս երեքը մեկ են՚:Հիմա դուք կարող եք ասել. «Ֆրանկ եղբայր, դուք շեշտում եք Աստծո Խոսքի անսխալականությունը և ասում եք, որ հավատում եք, որ Աստվածաշունչը Աստծո անսխալական Խոսքն է: Իսկ հիմա դուք մեզ ասում եք, որ Սուրբ Գրքում կան բաներ, որոնք չկան կամ չեն եղել իր սկզբնական տեսքով»: Դուք կարող եք այն շատ պարզ կարդալ հենց այստեղ՝ ծանոթագրության մեջ: Դա ես չեմ ասում, դուք կարող եք այն կարդալ այստեղ՝ այս Աստվածաշնչի ծանոթագրության մեջ. ՙԸնդհանուր կարծիքի համաձայն՝ այս համարը չունի ձեռագրային հիմք, այն ավելացված է՚: Այսպիսով, նույնիսկ Աստվածաշնչի թարգմանիչները գիտեին, որ այն բնագրում չի եղել, գիտեին, որ  ավելացված էր։ Եվ Էրազմ Ռոտերդամացին հենց սկզբից անմիջապես հրաժարվեց, նույնիսկ երբ Մարտին Լյութերն ասաց. «Ես ընդունելու եմ այն», նա ասաց. ՙԵս չեմ ընդունելու, որովհետև չկա բնօրինակ ձեռագրում՚: Այսպիսով, մենք պետք է հասկանանք, որ մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք Աստծո Խոսքը հասկանալու համար: Ինչպե՞ս կարող է մեկ սուրբգրային համար ասել.  «Միայն մեկ Աստված կա, ումից բացի ուրիշը չկա»,  և մեկ այլ համար ասել՝  «Երեք Աստված կա»: Ինչպե՞ս կարող է դա լինել: Անհնար է:  Պարզապես մոռացեք դա ընդմիշտ: Դա անհնար է: Եվ եթե ինչ-որ մեկն ասի. «Երրորդության երեք անձերը  հավիտյան  միավորված են, նրանք սիրում են միմյանց, խոսում են միմյանց հետ, համագործակցում են միմյանց հետ», ապա դա ամենամեծ սուտն է երկրի վրա: Կա միայն մեկ Աստված, ով, արտահայտվեց  որպես Հայր երկնքում, Որդու մեջ՝ երկրի վրա, մեր մեջ՝ նույն Սուրբ Հոգով. Աստված՝ մեր վերևում, Աստված՝ մեզ հետ, Աստված՝ մեր մեջ: Նույն Աստված  տարբեր ձևերով բացահայտվում է մեկ մեծ նպատակի համար՝ մեզ հետ բերելու Իր հետ ճշմարիտ հաղորդակցության մեջ՝ որպես Իր որդիներ և դուստրեր: Այսպիսով, մենք պետք է քննենք  ՍուրբԳիրքը  նաև  երբ խոսքը վերաբերում է Տերունական աղոթքին: Տերունական աղոթքը բոլորն անգիր գիտեն: Բայց եթե դուք կարդում եք Տերունական աղոթքը արամեերեն, ես ձեզ ցույց կտամ, թե ինչ է ասվում Մատթեոսի 5-րդ գլխում, Մատթեոսի 5-րդ գլխում, երբ Տերն աղոթեց, և հետո, իհարկե, այն շարունակվում է, և ես հիմա կարդում եմ  Մատթեոսի ավետարանի  6-րդ գլուխը,  Մատթեոս, գլուխ 6, համար 13.  «…և մեզ փորձության մի տանիր…»:  Գիտե՞ք, թե արամեերենում ինչ է ասվում այստեղ՝ «… և առաջնորդիր մեզ, որպեսզի մենք չընկնենք փորձության  մեջ…»: Այժմ նկատեք տարբերությունը: Եթե Հակոբ 1:13-ում գրված է, որ Աստված չի կարող փորձվել ու ոչ ոքի չի փորձում, ինչպե՞ս կարող եմ աղոթել՝ ՙԵվ մեզ փորձության մի տանիր՚, եթե Խոսքի համաձայն Նա չի կարող փորձվել ու ոչ ոքի չի փորձում՚: Այսպիսով, մենք հասկանում ենք, որ ես ուրախանում էի, երբ կարդում էի արամեերեն տարբերակը, որն ասում է, կրկնում եմ՝ «… և առաջնորդիր մեզ, որպեսզի մենք չընկնենք փորձության  մեջ…»: Այսպիսով, երբեմն ստորակետը կարող է փոխել իմաստը Աստծո Խոսքը կարդալիս կամ մեկնաբանելիս կամ թարգմանելիս: Սիրելինե՜ր, ես գիտեմ, որ ձեզ համար հեշտ չէ հասկանալ այս բաները, բայց Աստված ինձ կանչել է ուսուցման ծառայության, և ես պետք է քննեմ Սուրբ Գիրքը, և Աստծո սուրբ Խոսքում չի կարող լինել ոչ մի հակասություն սկսած Ծննդոցից մինչև Հայտնություն: Կատարյալ  ներդաշնակություն պիտի  լինի: Եթե ինչ-որ տեղ հակասություն ունեք, և ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ, իմացեք, որ եկել է ժամանակը, որ  Սուրբ Հոգին մեզ առաջնորդի խոսքից խոսք, և Աստծո յուրաքանչյուր Խոսք լույս բերի  և լույս սփռի մյուս խոսքի վրա:

Հիմա, այս կարճ պատգամը  վերջացնելուց առաջ անցնենք բուն թեմային՝ Քրիստոսի վերադարձը շատ մոտ է: Ժամանակի նշանները խոսում են այդ մասին:  Ես  ճանաչում էի Աստծո մարդուն՝ Ուիլյամ Բրանհամին, որին ասվեց. ՙԻնչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես սուրհանդակ Քրիստոսի առաջին գալստից առաջ, քեզ տրված պատգամը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալստին՚Ես Աստծու այս մարդուն ճանաչում էի 1955 թվականից մինչև 1965 թվականը, երբ Տերը նրան տարավ Փառքի մեջ: Այդ նա էր, ում Աստված օգտագործեց բերելու համար այս վերջին հզոր բժշկության արթնության սկիզբը , որը եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին: Ուիլյամ Բրանհամը  այցելություն ստացավ հրեշտակից.  նրա առջև կանգնեց հրեշտակը, որն ուղարկվել էր Ամենակարող Աստծո ներկայությունից՝ նրան հանձնարարություն տալու համար։  Եթե նայեք  Հին և Նոր Կտակարանները,   Աստված ունեցել է  պատգամաբերներ, որոնց  ուղարկել է  երկնքից: Եվ Նա ունեցել է  Իր պատգամաբերները երկրի վրա: Կարդա Դանիելի մասին, թե ինչպես Գաբրիել հրեշտակը եկավ նրա մոտ: Կարդա Մովսեսի մասին, Աբրահամի մասին, տես, թե ինչպես են Տերն ու հրեշտակները այցելել  Աստծո ժողովրդին Հին և Նոր Կտակարաններում: Ղուկասի ավետարանի 1-ին գլխում Գաբրիել հրեշտակը տաճար մտավ, երբ Զաքարիան ծառայություն էր կատարու և հայտնեց  Հովհաննես Մկրտչի ծննդի մասին։ Եվ նույն հրեշտակը 6-րդ ամսում ավետեց Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու ծնունդը։ Սիրելիներս, եթե կարդաք  Հին և Նոր Կտակարանները, կտեսնեք  Ամենակարող Աստծո գերբնական գործերը: Եվ դուք կարող եք չհավատալ,  բայց ես դա այնուամենայնիվ ասելու եմ. ես՝ Ֆրանկ եղբայրը, անմիջական կանչ եմ  ստացել Տիրոջից: Ես չեմ նմանակում Պողոս առաքյալին, բայց իմ վկայությունը նույնքան ճշմարիտ է, որքան նրա վկայությունը: Ես  1962թ. ապրիլի 2-ին լսեցի Տիրոջ հզոր, թափանցող, հրամայող ձայնը, որն ինձ հասավ վերևից, բայց աջ կողմից, ու այդ ձայնը  գերմաներեն ինձ ասաց. «Իմ ծառա, այս քաղաքում քո ժամանակը շուտով կվերջանա: Ես քեզ կուղարկեմ ուրիշ քաղաքներ՝ քարոզելու Իմ Խոսքը»: Ես ուղղակի ընկա ձախ ձեռքիս վրա,  դեմքով՝ դեպի գետինը: Ես չեմ ստում, ճշմարտությունն եմ ասում: Ես ուղղակի հանձնարարություն ունեմ Տիրոջից, և, հետևաբար, պարտավոր եմ ոչ թե մարդկանց հաճեցնել, այլ Աստծուն հաճելի լինել, ինչպես Պողոս առաքյալն էր շեշտում Գաղատացիս 1-ին գլխում, որտեղ նա ասաց. «Շատերն այլ ավետարան են քարոզում», և հետո  ասաց. ՙԲայց եթե մենք էլ կամ երկնքից մի ուրիշ հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովված լինի՚: Հետո Գաղատացիս 1-ին գլխի 10-րդ համարում առաքյալն ասում է. ՙԵթե տակավին մարդկանց հաճելի լինեի Քրիստոսի ծառա չէի լինի՚:

Սիրելինե՜ր, Քրիստոսի վերադարձը մոտ է: Աստվածաշնչի մարգարեությունները իրականանում են։ Վերջին կանչը հասնում է մինչև երկրի ծայրերը գրականության, ռադիոյի, հեռուստատեսության, զանգվածային հավաքույթների միջոցով, բոլոր միջոցներով: Վերջին պատգամը  հասնում է մինչև երկրի ծայրերը, և մենք այն անվանում ենք «վերջին ժամանակների պատգամ»: Դա Աստծո ժողովրդին դուրս կանչելու ժամանակն է, պատրաստվելու, պատրաստ լինելու ժամանակն է: ՙԱհա փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու: Եվ պատրաստները նրա հետ հարսանիքի խնջույքի մտան, դուռն էլ փակվեց՚: Թող դուք պատրաստվեք և պատրաստ լինեք Քրիստոսի վերադարձին: Քանի որ ոչ ոք չգիտի օրը և ժամը, մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Ես  Ֆրանկ  եղբայրն եմ, որ դիմում եմ ձեզ Գերմանիայի Կրեֆելդ քաղաքի  միսիոներական կենտրոնից:  Ես կցանկանայի նամակ ստանալ ձեզանից Պարզապես գրեք մեզ: Մենք ունենք գրականություն տարբեր լեզուներով, Աստվածաշնչյան թեմաներով հաղորդակցվում ենք  երկրի բնակիչների հետ։ Թող Աստված օրհնի ձեզ, որտեղ էլ որ լինեք: Հիսուսի սուրբ անունով:  Ամեն:

Բովանդակություն